Հետախուզություն

Page 1

Գլուխ 1. Գերմանական ռազմական հետախուզության գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի նախօրեին

1.1Աբվերի համակարգը և կառուցվածքը

Վիլհելմ

Կանարիսը

47

տարեկան

էր,

երբ

սկսեց

գլխավորել

Գերմանիայի

ռազմական

հետախուզությունը: 1934թ. նա հեռացավ ռազմածովային նավատորմից, որպեսզի ընդունի հետախուզության ղեկավարությունը: Նա իրեն նվիրել էր միայն մի խնդրի, որն իր առջև դրել էր դեռևս 1920-ական թվականներին, այն է՝ ամբողջ ուժով նպաստել գերմանական նավատորմի վերականգնմանը: Սա բնավ էլ չէր նշանակում, ինչպես շատերն էին պնդում, որ նա գերմանական նավատորմի «դասալիք» է, այլ հակառակը. նավատորմում Կանարիսի կարիերան հասավ իր գագաթնակետին1: Վերմախտում դժվար թե կարողանային գտնել ավելի լավ թեկնածուի, քան Կանարիսն էր: Նա, իրապես, աշխարհի քաղաքացի էր, բացարձակ տիրապետում էր իսպաներենին, լավ խոսում էր անգլերեն, կարող էր բանակցություններ վարել ֆրանսերենով և իտալերենով: Մյուս լեզուների մասին նա, համենայն դեպս, պատկերացում ուներ, իսկ հարկ եղած դեպքում կարող էր անհրաժեշտ խոսքեր սովորել և բանակցություններ վարել իրեն անծանոթ լեզվով: Հետախուզության բաժինը, որը սկսեց ղեկավարել Կանարիսը, սկզբում բավականին փոքր «խմբակ» էր: Կանարիսի ղեկավարման ժամանակ նրա շրջանակը ընդլայնվեց: Սկզբում այն միայն մեկ ստորաբաժանում 1 Абжаген К. «Адмрал Канарис».. Ростов н/Д. Феникс. 1998, ст.95


ուներ, սակայն

1938թ. այն երկու անգամ վերակազմավորվեց: Արդյունքում ստեղծվեցին հինգ

ստորաբաժանումներ՝ 1.Աբվեր-1, որը զբաղվում էր հնարավոր հակառակորդ երկրների հետախուզական տեղեկատվության և ռազմա-տնտեսական պոտենցիալի տեղեկատվության հավաքագրմամբ, 2.Աբվեր-2, որը դիվերսիոն գործողություններ էր իրականացնում չեզոք և Գերմանիայի դեմ պատերազմող երկրներում: «Բրանդենբուրգ 800» դիվերսիոն հատուկ ստորաբաժանումը անմիջականորեն ենթարկվում էր այս ստորաբաժանման ղեկավարությանը, 3.Աբվեր-3, որը պատասխանատու էր արտասահմանում հակահետախուզության կազմակերպման համար, 4. «Օտարերկրյա» ստորաբաժանումը, որը սպասարկում էր ռազմական կցորդների հետախուզական գործունեությունը արտասահմանում և նմանօրինական գաղտնի գործողություններ էր իրականացնում արտասահմանում, 5. «Z» ստորաբաժանումը, որը ղեկավարում էր կենտրոնական քարտարկղերն ու արխիվները: Վիլհելմ Շտիբերի (1818-1892) օրոք, ում անվանում են «գերմանական հետախուզության և հակահետախուզության հայր», Գերմանիայի հետախուզական ծառայությունները ավանդաբար պատկանունմ էին Եվրոպայի լավագույն հետախուզությունների թվին: Կանարիսի օրոք (1934-1944) Աբվերի միայն վարչական համակարգում աշխատում էր չորս հազարից ավելի մարդ2: Սակայն Գերմանիայի հետախուզության և հակահետախուզության գլխավոր առանձնահատկությունը բոլոր ժամանակներում մնում էր գերմանական տիպիկ մանրախնդրությունը, պրուսական հաստատակամությունը, անվերապահ կատարողականությունը և կադրերի մանրակրկիտ հավաքագրումը:

2 Юлиус М.«Абвер: Щит и меч Третьего рейха». Ростов н/Д. Феникс.1999.ст.54.


Հանս Պիկենբրոկը եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նշանավոր հետախույզներից մեկը: 1936թ. նա նշանակվեց Աբվեր-1-ի

ղեկավար: Մինչև 1943թ. նա գլխավորել է Աբվերի գլխավոր

ստորաբաժանումներից մեկը: Որպես Կանարիսի մտերիմ խորհրդական և «աջ թև», նա միաժամանակ տեղեկատվություն էր ստանում նաև Աբվեր 2-ի և Աբվեր 3-ի գործունեության մասին: Նա միշտ ուղեկցում էր Կանարիսին Եվրոպա կատարված ծառայողական գործուղումների ժամանակ: Պիկենբրոկը եղել է տասնյոթ եվրոպական հանրապետություններում և Առաջավոր Ասիայի մի շարք երկրներում: Նա լրտեսական ցանցեր էր կազմավորում Հյուսիսում (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա), Արևմուտքում (Բելգիա, Հոլանդիա, Լյուքսեմբուրգ, Ֆրանսիա, Իսպանիա), Հարավում (Իտալիա, Շվեցարիա): Այնուամենայնիվ նա ամենաշատը զբաղված էր լրտեսական ցանցերի կազմակերպմամբ Արևելքում և հարավ-արևելքում (Ավստրիա, Հունգարիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա և ԽՍՀՄ-ից զավթած տարածքներ): Խաղաղ ժամանակ Աբվեր 1-ը կատարում էր «Օտարերկրյա բանակներ» ստորաբաժանման հանձնարարությունները3: Միայն ռազմական գործողությունների ժամանակ Աբվեր 1-ը Գերմանիայի զիված ուժերի և Գլխավոր հրամանատարության կողմից հրաման էր ստանում

անվերապահորեն կատարել նրա

հարամանները: Իր հուշերում Հանս Պիկենբրոկը գրում է. «Երբ 1936թ. ես ստանձնեցի Աբվեր 1-ի ղեկավարությունը, նրա առջև դրված խնդիրները կարելի էր ձևակերպել հետևյալ կերպ. 1.Հիմնական հետախուզական գործողությունների կազմակերպում Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, Լեհաստանում, Անգլիայում, Ռուսաստանում և Իսպանիայում, 2.Երկրորդական հետախուզական գործողությունների կազմակերպում Բելգիայում, Շվեցարիայում, Հարավսլավիայում, Ռումինիայում և ԱՄՆ-ում,

3 Карл Бартц.Трагедия абвера. Немецкая военная разведка во Второй мировой войне. 1935–1945,ст.3


3.Երկրներ, որտեղ արգելված էր իրականացնել հետախուզական գործողություններ՝ Ավստրիա, Իտալիա, Հունգարիա, Ֆինլանդիա, Էստոնիա, Ճապոնիա, Բուլղարիա, 4.Մյուս

բոլոր

պետությունները

հետաքրքրություն

չէին

ներկայացնում

և

հետախուզական

գործողություններ նրանց տարածքում չէր իականացվում»:4 Արդեն այդ ժամանակ գերմանական քարոզչությունը աշխուժորեն զբաղվում էր Երրորդ Ռայխի ներքաղաքական կուրսով, որի նպատակն էր Ավստրիայի հետ միավորումը (անշլյուս): Աբվերի միջամտությունն այս հարցում հարկավոր չէր: 1937-1938թթ. Աբվերի գլխավոր խնդիրը հետախուզության իրականացումն էր այն երկրներում, որոնք խոչընդոտում էին անշլյուսին և այն դիտում էին որպես ագրեսիա: Անշլյուսից կարճ ժամանակ անց հրաման արձակվեց ակտիվացնել հետախուզությունն իտալո-ավստրիական սահմանում, քանի որ Մուսսոլինին ժամանակ առ ժամանակ բավականին կոշտ դիրքորոշում էր արտահայտում: Աբվեր 1-ը Մյունխենում առանց լրտեսական միջամտության ճշգրիտ տեղեկատվություն էր ստանում Ավստրիայից և իտալական Հարավային Տիրոլից պրոգերմանական տրամադրված ղեկավարության պետական պաշտոնյաներից: Այդ ժամանակ մյունխենյան ստորաբաժանումը աշխատում էր բալկանյան, չեխոսլովակյան, շվեցարական և որոշ ժամանակ նաև իտալական ուղղություններով: Հունգարական հետախուզական ծառայությունները Աբվեր 1-ի հետ համագործակցում էին Չեխոսլովակիայի, Հարավսլավիայի և Ռումինիայի դեմ հետախուզական գործողություններ իրականացնելիս: Պետք է նշել, որ Հարավսլավիայի արագ ջախջախման գործում մեծ է եղել աբվերի դերը: Կանարիսի գործակալները վերմախտին ներկայացրեցին հարավսլավական պաշտպանական համակարգի ճշգրիտ տվյալները, զինված ուժերի պատրաստվածության, քանակի և զինվածության մասին: «Բրանդենբուրգի» ստորաբաժանումները ակտիվորեն գործում էին վերմախտի առաջապահ

ջոկատների

4 Юлиус М. Ук. соч. ст.59.

շրջանում:

Անմիջապես

անշլյուսից

հետո

«Oտարերկրյա

բանակներ»


ստորաբաժանումը Աբվեր 1-ին հանձնարարեց որոշ հետախուզական գործողություններ իրականացնել Չեխոսլովակիայի տարածքում: Լրտեսական ցանցի առջև խնդիր դրվեց հետախուզել Չեխոսլովակիայի սահմաններում կառուցվող սարքավորումների կառուցվածքը և զինվածությունը, ճշտել քաղաքացիական

և

ռազմական օդանավակայանների դիրքերը: Հանձնարարությունների աճող քանակը և ուղղվածությունը միանշանակ ցույց էին տալիս Հիտլերի և Աբվերի նպատակները՝ զավթել Չեխոսլովակիան: Հետախուզական գործողությունները հիմնականում հաջող ընթացան, քանի որ գերմանացիներին հաջողվեց սահմանում զորակոչ իրականացնել սուդեթական գերմանացիներից և չեխական բանակ զորակոչված ֆոլկսդոչեներից (էթնիկ գերմանացիներ)5: Չեխոսլովակիայի տարածքում հետախուզական գործողությունները ուժեղացնելու նպատակով Աբվերի ստորաբաժանումներ ստեղծվեցին նաև Վիենայում և Նյուրնբերգում: Աբվեր 1-ը Վիենայում խմբավորվեց, քանի որ սուդեթական գերմանացիների, չեխերի և ավստրիացիների միջև գոյություն ունեցող բարեկամական կապերը լայն հնարավորություն էին ստեղծում դիվերսիոն-հետախուզական գործողություններ իրականացնել այս շրջանում:6 Պիկենբրոկը իր հուշերում գրում է. «Կախված մեր գործակալների ռազմական օգտագործման նպատակներից և տեղեկատվության փոխանցման միջոցներից մենք առանձնացրել էինք մի քանի գործակալականն խմբեր՝ 1.Խաղաղ ժամանակի գործակալներ, որի մեջ մտնում էին հավաքագրված օտարերկրացիները, բնակչության ցածր շերտի ներկայացուցիչները, տվյալ երկրում ժամանակավոր բնակվող գերմանացիները և ֆոլկսդոչեները, որոնք հիմնականում տեղեկատվություն էին հայտնում զորքերի վերատեղաբաշխման և 5 Юлиус М. ук. соч. ст.59. 6 Там же .ст.62.


պաշտպանական ամրությունների կառուցման մասին: Ավելի քիչ կարևորություն ունեցող գործակալները մշտապես գտնվում էին հատուկ ծառայությունների խիստ հսկողության տակ կամ էլ ստիպված էին լինում ընդհանրապես լքել բնակության վայրը: 2.Ճգնաժամային ժամանակաշրջանի գործակալներ, որի մեջ մտնում էին գերմանացի կամ չեզոք երկրների քաղաքացի գործակալները, որոնք գործում էին ներքաղաքական դրության սրացման շրջանում կամ էլ միջազգային լարվածության առաջացման ժամանակ: Պայմանական արտահայտությունների (կոդեր, նշաններ) շնորհիվ նրանք փոխանցում էին ստացված տեղեկատվությունը հեռախոսով, նամակներով, հեռագրերով կամ հայրենիք վերադառնալով: Այս խմբի մեջ էին մտնում այն գործակալները, ովքեր իրավունք ունեին իրենց սեփական ավտոմեքենայով կամ գնացքով «ճանաչողական ուղևորություն» իրականացնել գերմանացիներին հետաքրքրող երկրներում: 3.Ռազմական ժամանակաշրջանի գործակալներ: Այս խմբի գործակալական ցանցը մինչև ռազմական գործողությունների սկսելը «պահպանված էր» և հավաքագրվում էր թշնամական երկրների քաղաքացիներից կամ ծայրահեղ դեպքում չեզոք երկրների քաղաքացիներից: Այս խմբի գործակալները խաղաղ ժամանակ հետախուզական գործողություններ երբեք չէին իրականցնում: 4.Ռադիստ-գործակալներ: Մինչև 1939թ. Աբվերը գերադասում էր ռադիստներ պատրաստել Գերմանիայի քաղաքացիներից կամ ֆոլկսդոչեներից, քանի որ նրանց հավաքագրումը և պատրաստումը իրականցվում էր չնչին նյութական և այլ ծախսերի արդյունքում: Սակայն հավաքագրման այս եղանակից ստիպված եղան հրաժարվել, քանի որ այս խմբին պատկանող գործողությունները սկսվելուց հետո ենթարկվում էին լուծարման:

գործակալական ցանցերը ռազմական


5.Ազդեցության գործակալներ, որին պատկանում էին թշնամական երկրների բարձրաստիճան պետական պաշտոնյաները: Այս խմբի գործակալական ցանցը, որպես կանոն, աշխատում էր գաղափարախոսական մոտիվացիայով: 6.«Հատուկ վստահված անձինք»: Գործակալների այս խմբին էին պատկանում Ռեյխի բոլոր արդյունաբերական ձեռնարկությունների ինժեներա-տեխնիկական անձնակազմից հավաքագրված անձինք, ինչպես

նաև

զինծառայողները:

Այսպես

օրինակ՝

«Գելբ»

(«Դեղին»)

ռազմական

գործողության

նախապատրաստման ժամանակ, որը նախատեսում էր ներխուժում դեպի Ֆրանսիա, Աբվերին անհրաժեշտ էր ձեռք բերել Բելգիայում Ալբերտի ջրանցքի մասին եղած տեղեկատվությունը: Եվ գերմանական գաղտնի գործակալները գտան անհրաժեշտ փաստաթղթերը այն ընկերություններում, որոնք 1919 թվականից հետո շինարարական աշխատանքներ էին իրականացրել այնտեղ: Միաժամանակ ճշգրիտ տեղեկություններ ձեռք բրվեց Լյուքսեմբուրգում գտնվող մետալուրգիական ստորգետնյա գործարանի մասին: Գործակալական աղբյուրներից տեղեկատվություն ստացվեց գործարանի վարչակազմի մտադրությունների մասին7:

1.1.1. Գործակալների հավաքագրման մեթոդները

Ժամանակ առ ժամանակ Աբվերի ստորաբաժանումներն արտասահմանյան թերթերում տեղադրում էին հայտարարություննր պետական ծառայողական ձեռնարկությունների արտոնյալ վարկավորման մասին: Դրանով հանդերձ վարկային բանկերը տեղադրվում էին սահմանակից հանրապետություններում: Աբվերի այս

7 Юлиус.ук. соч. ст.62.


հայտարարություններին արձագանքեցին բազմաթիվ մարդիկ, ովքեր ունեին վարկի կարիք: Հետախուզական հարաբերություններում հեռանկար չունեցող անձինք մերժվում էին, իսկ հետաքրքրող սպաները և թշնամական երկրներում ծառայողները հրավիրվում էին բանկ՝ հարցազրույցի նպատակով, որտեղ` էլ նրանց հետ ցածր տոկոսադրույքով կնքվում էին վարկային պայմանագրեր: Եթե սահմանված ժամկետից հետո տոկոսները չէին մարվում, ապա գործընթացին միանում էին «մասնագետները»: Վարկի մարման ժամկետը երկարացնլու դիմաց նրանցից պահանջվում էր որոշակի գաղտնի տեղեկատվություն: Սկզբնական շրջանում այդպիսի գործակալների հավաքագրումը չէին ստիպում, և Աբվերի պահանջները կարող էին սահմանափակվել միայն վաշտերի հրամանների կրկնօրինակներով: Սակայն ժամանակի ընթացքում պահանջները բարդացան: Այսպիսի մեթոդի կիրառումը վատ արդյունքներ չտվեց: Որպես կանոն, նա, ով առաջին քայլն էր անում, շարունակում էր համագործակցել Աբվերի հետ նաև հետագայում8: Այսպես Աբվերի Քյոլնի մասնաճյուղի տեսադաշտում հայտնվեց մի ֆրանսիացի սպա: Վերջինս ուներ մի ընկերուհի, ում պատճառով մի շարք պարտքեր էր արել և գումարի կարիք ուներ: Աբվերի աշախատակիցները նրան մեծ գումար խոստացան, հեծելազորային գնդի մասին տեղեկատվության փոխարեն: Երբ գործակալները նրանից պարզեցին ամեն ինչ, նույնիսկ ամենաչնչին հետաքրքրություն ներկայացնղ փաստը, այդ ժամանակ պարզվեց, որ նրա պարտքերը պակասելու փոխարեն ավելացել էին: Այսպես նրան նախապատրաստեցին Գլխավոր շտաբ ընդունվելու քննություններին: Գործակալը հանձնեց քննությունը և սկսեց սովորել զինվորական ռազմական ուսումնարաններից մեկում: Այս ամենի շնորհիվ Աբվերը հնարավորություն ստացավ ամեն օր գաղտնի փաստաթղթերի ամբողջություն ստանալ ֆրանսիական գլխավոր շտաբի մասին: Շուտով հայտնի դարձավ, որ ռազմական ուսումնարանի լավագույն շրջանավարտները կուղարկվեն Փարիզում գտնվող Գլխավոր շտաբի ակադեմիա: Սպան հրաման ստացավ «աշխատել ամբողջ ուժով», որը և տեղի ունեցավ: Նա 8 Там же. ст.63


տեղափոխվեց Փարիզ և Աբվերին մի շարք կարևոր տեղեկություններ հաղորդեց Ֆրանսիայի զինված ուժեի մասին: Սակայն պատերազմի սկսվելուց հետո նրա հետ կապն ընդհատվեց9: Աբվերի Քյոլնի մասնաճյուղը իրականացրեց ևս մի քանի հաջող հավաքագրում: Այսպես օրինակ, Նիդեռլանդներից վարկային բանկին դիմեց ֆրանսիական նավատորմի «Ժաննա դը Արկ» նավի ծառայողներից մեկը: Նա առանց տատանվելու համաձայնվեց համագործակցել գերմանական հետախուզության հետ և տվեց հետախուզությանը հետաքրքրող ողջ տեղակատվությունը «Ժաննա դը Արկի» մասին: Նավաստին շատ անզգույշ էր վարվում իր ձեռքն ընկած գումարների հետ, այդ պատճառով արագ ընկավ ֆրանսիական հակահետախուզության կասկածի տակ: Նրա թեթևամտության բարձրակետը եղավ այն, որ նա ռազմածովային համազգեստով և ձեռք բերած տեղեկատվությամբ այցելեց Նիդեռլանդներ: Տուն վերադառնալուց նրան ձերբակալեցին և մահապատժի ենթարկեցին՝ մեղադրելով պետական դավաճանության մեջ: Այս և սրա նման դեպքերը Աբվերին վերջնականապես համոզեցին նրանում, որ պետք չէ մեծ գումարներ տրամադրել հավաքագրված գործակալերին: Բացառություն էին կազմում միայն այն գործակալները, ովքեր բազմիցս փորձարկվել էին անդրատլանտյան գործողություններում: Գործակալները, ովքեր Պորտուգալիայից անցնում էին Ամերիկա, «լեգենդով» ապահոված լինելու համար ԱՄՆ-ում ստանում էին թանկարժեք քարեր, ադամանդներ: Աբվերի այսպիսի հետախուզական գործողության ֆինանսավորումը երաշխավորում էր գործակալների սահմանված քողարկումը: Հետախուզական հատուկ տեխնիկան

9 Юлиус М.,ук. соч. ст.64


Աբվեր 1 ստորաբաժանման ղեկավար Հանս Պիկենբրոկը իր հուշերում գրում է. «…Մեզ հետաքրքրող երկրների տարածքում հետախուզության կազմակերպման և տեղեկատվության ձեռքբերման համար մենք օգտագործում էինք գիտության և տեխնիկայի նորագույն ձեռքբերումները…»10: ա)Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Անգլիայի և ԽՍՀՄ-ի ստրատեգիական օբյեկտները օդից նկարահանելու

համար

ինքնաթիռ-հետախույզները

հագեցված

էին

օպտիկական

բարձր

աստիճանի

ֆոտոխցիկներով: Խաղաղ ժամանակ այս գործողություններն իրենցից ներկայացնում էին չեզոքության խախտում, այդ պատճառով նման գործողությունների իրականացումը խիստ գաղտնի էր: Հետախուզական թռիչքները իրականացվում էին 13.000մ բարձրության վրա: Այս դեպքում հակառակորդը ոչ միայն չէր տեսնում օդային հետախույզներին, այլև չէր լսում նրան: Գլխավոր բարդությունը այն էր, որ այդ բարձրության վրա աշխատելը հնարավոր էր միմիայն պարզ եղանակի դեպքում: Այսպիսի գործողության պայմաններում հաջողվեց ստանալ ամրությունների, օդանավակայանների, երկաթուղային գծերի, կամուրջների և այլ ստրատեգիական նշանակություն ունեցող վայրերի նստակ օդային նկարները: Պետք է նշել, որ ոչ մի ինքնաթիռ-հետախույզ չբացահայտվեց թշնամու հակահետախուզության կողմից: բ)Աբվերի գործակալները ֆոտոէլեմենտներ տեղադրեցին Ջիբրալթարի նեղուցում լողացող նավերի և փարոսների վրա: Օրինակ, այդպիսի սարքավորումները ցույց էին տալիս այն բոլոր նավերը, որոնք Միջերկրական ծովից անցնում էին Ատլանտյան օվկիանոս: Այդ մասին գործակալները անմիջապես զեկուցում էին Բորդոյում գտնվող գերմանական ստորգետնյա նավատորմի ղեկավարությանը: Նման կայաններ կային նաև Լա-Մանշի նեղուցում: գ)Մառախլապատ

եղանակին

օդային

նկարահանման

և

քողարկված

ամրությունների

ցանցը

նկարահանելու համար ինքնաթիռ-հետախույզները հագեցած էին ինֆրակարմիր օպտիկական ֆոտոխցիկներով: 10 Там же. ст. 65


դ)Աբվեր 1-ի ինժեներները և տեխնիկական հետախուզության միջոցները ստեղծեցին այնպիսի տեխնիկա, որը հնարավորություն էր տալիս փոքրացնել ստանդարտ գրելու թղթի չափսերը՝ հասցնելով նրա չափսերը մինչև գրամեքենայի «կետի» չափի: Այսպիսի տեղեկատվությունը հնարավոր էր կարդալ

միայն

միկրոսկոպի օգնությամբ կամ պրոեկցիոն տեխնիկայի միջոցով այն մեծացնել՝ հասցնելով նախկին չափերին: Պարտադիր պայման էր համարվում բարձր զգայունություն ունեցող ֆոտոժապավենների և

ֆոտողթերի

օգտագործումը: Աբվերը հաջողությամբ էր օգտագործում այն սարքավորումները, որոնք անհրաժեշտ էին արտասահմանյան գործակալական ցանցի հրահանգները փոխանցելու համար: Ընդ որում, գործակալների մոտ միկրոսկոպի առկայությունը պայմանավորված էր նրանց մասնագիտությամբ (բժիշկ, քիմիկոս, բնաբան և այլն): ե)Շվեցարական և հոլանդական սահմաններում Աբվերի գործակալները սարքավորել էին փորձնական բարձրախոսներ՝ հատուկ ուղղվածությամբ: Այդ բարձրախոսները, որոնք ստեղծվել էին նորագույն տեխնոլոգիաների հիմքի վրա, հնարավորություն էին տալիս օպերատորներին ստանալ հատուկ ձայնային ազդակներ, դրանով հանդերձ գտնվելով հետաքրքրող օբյեկտից զգալի հեռավորության վրա: Սարքավորման գլխավոր թերությունը այն էր, որ նրան կարելի էր օգտագործել միայն հարթ տեղանքում: զ)1936թ. Աբվերում ստեղծվեց այսպես կոչված Ի-կապը՝ ներքին գործակալական ցանց Օդերից արևելք: Վերմախտի ներքին թուլությունը ստիպում

էր կարծել, որ Գերմանիայի դեմ Ֆրանսիայի կամ

Լեհաստանի պատերազմի դեպքում, հնարավոր է, գերմանացիները ստիպված կլինեն նահանջել մինչև Օդերի պաշտպանական գիծը: Օդերից արևելք տաս կիլոմետրանոց գծով հավաքագրվել էին զորակոչին չպատկանող գերմանացիներ (հիմնականում կանայք): 1937թ. ֆրանսիացիներից հավաքագրվեց նման խումբ՝ Մաժինոյի գծից արևմուտք:

Այն

կոչվեց

«Ա-գիծ»:

Ֆրանսիական

գործակալական

ցանցը

Աբվերին

արժեքավոր

տեղեկատվություն տվեց 1939թ. սեպտեմբերից մինչև 1940թ. մայիս: Սակայն հետագայում կապը կտրվեց:


Ռադիստ-հետախույզների մի մասը էվակուացվեց երկրի խորքերը, իսկ մյուս մասը օգտվելով առաջին օրերի խառնաշփոթ իրավիճակից՝ փախավ11:

1.1.2. Տեղեկատվության փոխանցման եղանակները

Գործակալի գործունեության կարևորագույն գործառույթը կարելի է համարել տեղեկատվության ժամանակին փոխանցումը հետախուզական կենտրոն: Ամենաարժեքավոր փոխանցումները կդառնան անարդյունք, եթե հասնեն նշված ժամանակից ուշ: Հեռախոսը և հեռագիրը խաղաղ ժամանակ հետախուզական տեղեկատվության փոխանցման ամենաարագ եղանակներն էին, սակայն պատերազմի ժամանակ այս եղանակների օգտագործումը սահմանափակված էին կամ էլ ընդհանրապես հնարավոր չէր: Պրոֆեսիոնալ գործակալները ռադիոկապից չէի օգտվում, քանի որ բացահայտման վտանգը հսկայական էր: Այնուամենայնիվ ռադիոկապը պատերազմի ժամանակ հետախուզական տեղեկատվության փոխանցման լավագույն եղանակն էր: Հետախուզական կենտրոնի հետ կապի մեջ գտնվելու վերոնշյալ եղանակները, առանց որևէ տարակուսանքի, պահանջում էին նշանների, կոդերի կամ փոխանցվող տեղեկատվության քողարկման օգտագործում: Գերմանացիները նշանակալի հաջողություննեի հասան սիմպաթիկ թանաքի օգտագործման մեջ: Աբվերի տեխնիկական բաժանմունքը մշակեց մի լուծույթ, որը յոդի հետ ռեակցիայի մեջ չէր մտնում և ջերմացման ընթացքում տեսանելի չէր դառնում, ընդ որում բոլոր բաղադրիչները կարելի էր գտնել ցանկացած դեղատանը: 12 Աբվերի գործակալները տարիներ շարունակ վերափոխում էին Մեծ Բրիտանիայից դեպի Պորտուգալիա 11 Юлиус М. Ук. соч. Глава 2.ст.67. 12 Там же. ст. 68


ուղարկվող բոլոր հաղորդագրությունները՝ օգտվելով թագավորական փոստի ծառայություններից: Նրանք ստանում էին նամակներ, որոնք ունեին քիմիական հետազոտությունների հետքեր, սակայն հատուկ թանաքով գրված ոչ մի նամակ չէր հայտնաբերվել «Սիկրետ Սերվիսի» աշխատակիցների կողմից: Պատերազմի

ժամանակ

փաստացի

անհնար

էր

դառնում

գաղտնի

կոդերի

օգտագործումը

թղթակցությունում: Այս պայմաններում հնարավոր դարձավ առանձին, նախօրոք պայմանավորված խոսքերի և կապակցությունների օգտագործումը, ինչպես նաև տվյալների փոխանցումը պաշտոնական և գործնական թղթերի փոխանցման ժամանակ: Տվյալների ստացման լավագույն և ամենաարժեքավոր մեթոդը երկխոսությունն էր գործակալի հետ: Միայն անձնական հանդիպման ժամանակ կարելի էր հստակ որոշել, թե ինչքանով է կարևոր այն տեղեկատվությոնը, որին տիրապետում է տվյալ գործակալը: Այս դեպքում կարելի էր նրան փոխանցել նոր հանձնարարություններ այն դեպքում, երբ նրա պահվածքը կասկած չի հարուցում: Հեռագրերը օգտագործվում էին շտապ տեղեկատվության փոխանցման համար: Ուղարկելուց առաջ հեռագրի բովանդակությունը կազմվում, համաձայնեցվում էր, և կախված իրադրության զարգացումից՝ գործակալն ուղարկում էր առաջին հայացքից անվնաս թվացող հաղորդագրությունը, որը, այնուամենայնիվ ուներ հատուկ իմաստ: Կապի այս եղանակի օգտագործումը օգտագործվում էր հազվադեպ: Բացիկների դեպքում տեքստը դեր չէր խաղում, իսկ հաղորդագրության իմաստը փոխանցում էր նախօրոք պայմանավորված պատկերը: Օրինակ, քաղաքապետարանի նկարով բացիկը նշանակում էր, որ հանդիպումը կայացել է: Պատերազմի ժամանակ կապի այս միջոցը չէր օգտագործվում, քանի որ պատկերվոր բացիկները միջազգային փոստային հաղորդագրություններում երկու կողմերում չէին օգտագործվում: Կարճալիք շարժական ռադիոկայանները «Կենտրոնի» հետ կապի մեջ մնալու լավագույն և ամենաարագ եղանակն էր: Ռադիոն, որով հագեցած էին Աբվերի գրեթե բոլոր գործակալները, պատրաստվում և


հետազոտության էին անցնում Աբվերի տեխնիկական բաժանմունքներում: Ռազմական գործողությունները սկսելուց հետո եվրոպական թատերաբեմում Ավբերի ինժեներ-նախագծողները մի քանի շտկումներից հետո սկսեցին օգտագործել նաև ռազմավարական կարճալիք ռադիոկայաններ: Ռադիոհեռագրերը ընդունվում էին ընդգծված հաճախականությամբ, նախապես նշանակված ժամին: Ռազմավարական յուրաքանչյուր շրջանում կային այսպես կոչված «ռադիոստուդիաներ», որոնք վարպետորեն քողարկված էին: Աբվերի այսպիսի հանգույցներ կային Բեռլինի մոտ գտվող Շտանսդորֆ բնակավայրում13: Աբվերի այն գործակալները, ովքեր Գերմանիա էին վերադառնում արտասհմանից, իրենց հետ բերում էին արտասահմանյան հետախուզական տեղեկատվությունը միկրոէլեմենտների մեջ, որոնք կարող էին տրամադրվել նույնիսկ նրանց եղունգի տակ: Հակառակորդի թիկունքում գործակալ-պարաշյուտիստներին անհրաժեշտ զենք-զինամթերքով, սնունդով ապահովելու համար օդային ճանապարհով իրականացվում էին մատակարարումներ: Օրինակ, նշանակված տեղանքում որոշված ժամին նետվում էին բեռնված պարաշյուտներ:

1.2. ՍՍ-ի գործունեությունը Գերմանիայում

1925թ. ապրիլին Հիտլերի հրամանով ձևավորվում է իր սեփական թիկնապահ ջոկատը: Սկզբնական շրջանում այն բաղկացած էր ութ հոգուց և կոչվում էր «պաշտպանության թիմ» («Schutzkommando»):

Գյորինգի14

առաջարկով

այն

ստացավ

ՍՍ

անվանումը

(գերմաներեն

13.Юлиус М. Ук соч. ст.70 14Հերման Վիլհելմ Գյորինգը(1893-1946) նացիստական Գերմանիայի քաղաքական,պետական և ռազմական խոշոր գործիչներից էր, Կայսերական ավիացիայի նախարար, Երրորդ Ռեյխի ռեյխսմարշալ:


«Schutzstaffel» բառից, որը նշանակում է սավառնակախումբ): Հետագայում ՍՍ-ը որպես հապավում չէր բացվում, այլ հենց այսպես էլ անվանվում էր: Սկզբնական շրջանում ՍՍ-ը չէր համարվում գերմանական պետության

ռազմական

մարմին,

այլ

հանդիսանում

էր

նացիստական

կուսակցության

զինված

կազմակերպություն: Սակայն 1933 թվականին ֆաշիստների իշխանության գալով ՍՍ-ը վերածվեց նացիստական կուսակցության նպատակներին ծառայելու գործիքի: ՍՍ-ի առաջին ղեկավարը դարձավ Յուլիուս Շրեկը, ով նաև Հիտլերի անձնական վարորդն էր: ՍՍ-ում կարող էին ծառայության անցնել միայն 25-35 տարեկան այն գերմանացիները, ովքեր տվյալ վայրում ապրում էին

հինգ տարուց ոչ պակաս, ովքեր պետք է լինեին առողջ, ուժեղ և խելացի: Բացի այդ ցանկալի էր

«արիական» արտաքինը: ՍՍ-ի անդամներից պահանջվում էր նվիրվածություն դեպի ֆյուրերը, ոչնչի առաջ կանգ չառնել ղեկավարների ցանկացած տեսակի հրամանը կատարելու համար, լավ ֆիզիկական պատրաստվածություն և կայուն հոգեվիճակ: Հարբեցողների և թույլերի թեկնածությունը չէր քննարկվում: ՍՍականները հագնում էին շագանակագույն վերնաշապիկ և կրում էին շագանակագույն փողկապ, սակայն երբ 1929 թվականին Հիտլերի հրամանով Հիմմլերը նշանակվեց ՍՍ-ի ռայխսֆյուրեր, նրանք սկսեցին կրել սև վերնաշապիկ, սև փողկապ, սև տաբատ և սև բաճկոն: ՍՍ-ի զինանշանը զույգ գեղմն էր, որը լատիներեն ՍՍ-ի տեսք էր հաղորդում: Ֆաշիստների իշխանության գալուց հետո ՍՍ-ի անդամները զբաղեցրին երկրի գլխավորր պաշտոնները՝ սկսած փոստի ղեկավարից մինչև պետական գլխավոր պաշտոններ: Փաստորեն ՍՍ-ը թիկնապահ զորամիավորումից վերածվեց կադրերի ղեկավարման աղբյուրի և դարձավ նացիստական կուսակցության հիմքը: Ֆաշիստական ռեժիմի քաղաքական կուրսը գնալով չէր համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և քրիստոնեական մշակույթի ավանդույթներին: Ֆաշիստական պարագլուխները ՍՍ-ին էին տալիս այնպիսի հանձնարարություններ, որոնք բացի ՍՍ-ականներից ոչ ոք ի վիճակի չէր կատարել:


1930 թնականի նոյեմբերի 7-ի Հիտլերի հրամանով հաստատվեց, որ «ՍՍ-ի պարտականությունների մեջ է մտնում նաև ոստիկանական ծառայության իրականացումը կուսակցության ներսում»: 1933 թվականին Հիտլերը հրամայում է կազմակերպել ՍՍ-ի առաջին զինված խմբավորումը-Leibstandarte SS “Adolf Hitler” (LSSAH): Վերջինս դարձավ Հիտլերի թիկնապահ զորամիավորումը՝ բաղկացած 120 մարդուց: Այս պահից սկսած ՍՍ-ը բաժանվեց երկու մասի՝ 1. 2.

Allgemeine-SS-Ընդհանուր ՍՍ Leibstandarte-SS-ի զինված խմբավորումներ:

Սրանց միջև տարբերությունն այն էր, որ առաջինին անդամակցելը կամավոր էր: Այստեղ ԷսԷսականները զուգահեռաբար կարող էին զբաղվել նաև իրենց գործերով՝ բանվոր, խանութպան և այլն: Իսկ երկրոդին անդամակցելու դեպքում նրանք դրա համար հատուկ աշխատավարձ և համազգեստ էին ստանում: Գերմանիայում ՍՍ-ի գործունեության սահմանները գնալով լայնանում էր, ավելանում էր նաև անդամների թիվը՝ 1929թ.-280 անդամ, 1933թ.- 52.000անդամ, 1939թ. մի քանի հարյուր հազար, 1945թ. 1մլն.15: Գերմանիայում ֆաշիստական ռեժիմի հաստատումից սկսած հակահրեական բոլոր գործողությունները հանձնարարվում էին ՍՍ-ին: ՍՍ-ը ուղղորդում և ղեկավարում էր դեռևս 1933թ. սկսված, հրեաներին քաղաքացիական, քաղաքական և տնտեսական պաշտոններից դուրս մղելու քաղաքականությունը: ՍՍ-ը հետևում էր նաև Նյուրնբերգյան օրենքներին ենթարկվելը, ըստ որոնց հրեաները զրկված էին մարդկային տարրական իրավունքներից: ՍՍ-ին հանձնարարվել էր 1938թ. նոյեմբերի 9-ին ողջ Գերմանիայում հրահրել հրեաների զանգվածային կոտորածներ՝ «Բյուրեղյա գիշեր»: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը ՍՍ-ը իրականացնում էր նաև հրեաների «մաքրում» ողջ Գերմանիայի տարածքում: Երբ Գերմանիան հարձակվեց 15 Краткая еврейская энциклопедия. Том 8, Иерусалим 2005г.ст 565.


Խորհրդային Միության վրա ՍՍ-ի ղեկավարությամբ կռվի առաջին գիծ ուղարկվեցին հրեաներից կազմված ջոկատներ: Յուրաքանչյուր այսպիսի ջոկատ գլխավորում էր ՍՍ-ի որևէ սպա: ՍՍ-ի տնօրինության տակ էին գտնվում «մահվան ճամբարները»: Հիմմլերին էր վստահված վերջիններս նախագծումը, կառուցումը, իսկ հետագայում նաև անխափան աշխատանքը: Գիտական և նախագծային ինստիտուտները, որոնք պատկանում էին ՍՍ-ին, մշակում էին հրեաներին ոչնչացնելու առավել արդյունավետ և էժան միջոցներ: Կայսերական անվտանգության ղեկավարությունը ապահովում էր եվրոպական երկրներից հրեաներին ժամանումը մահվան ճամբարներ: ՍՍ-ի կազմում 1934թ. ստեղծվեց հատուկ մարմին, որը կազմեց հրեաների բնաջնջման ծրագիրը: Ըստ այդ ծրագրի սկզբում ոչնչացնում էին հղի կանանց և երեխաներին, ապա ծերերին ու հիվանդներին: Այնուհետև բազմաչարչար աշխատանքից հետո սպանում էին նաև տղամարդկանց: 1938թ. հոկտեմբերի 10-ին հարյուրավոր հրեաներ զավթվածված շրջաններից բերման ենթարկվեցին և ոչնչացվեցին, իսկ 1941թ. 18 ԷսԷս-ականներ Է. Կալտենբրուների գլխավորությամբ Լիտվայում ոչնչացրին 60.000 հրեաների 16: Որպես կանոն միայն այն բժիշկներին, ովքեր ՍՍ-ում ունեին սպայական կոչում, իրավունք էր տրվում համակենտրոնացման

ճամբարների

բանտարկյալների

վրա

իրականացնել

բժշկա-կենսաբանական

փորձարկումներ: Այդ փորձարկումները ներառում էին մահանալու աստիճանի սառեցում և գնդակահարություն: Ապացույցներ կան նաև այն մասին, որ ՍՍ-ի ռազմական դիվիզիաներում սովորական երևույթ է եղել գերիների գնդակահարությունը17: Պարտիզանների դեմ պայքարի անվան տակ նրանք ոչնչացնում էին հրեաներին և այն անձանց, ում ՍՍ-ը համարում էր քաղաքական առումով «ոչ ցանկալի»: ՍՍ-ը կարողացավ ձեռք բերել կառավարական միջոցներ նմանատիպ հետազոտությունների համար այն առումով, որ կազմակերպության անդամները մուտք ունեին դեպի այն նյութերը, որոնք հասանելի չէին մյուս կազմակերպությունների համար: 16 Г.Рихтер <<Решение еврейского вопроса в Германии>>,Собственноручные показания штурмбанфюрера СС. М. 1944г. 17 К.Залисский.<<Охранные отряды нацизма,Полная энциклопедия СС>>,М.:Вече,2009г .ст.13


ՍՍ-ը պատասխանատու էր նաև համակենտրոնացման ճամբարներում իրականցված գործողությունների համար: Մի շարք ապացույցների առկայությունը կասկած չի հարուցում նրանում, որ ճամբարներում դաժան վերաբերմունք էին ցուցաբերում բանտարկյալների նկատմամբ: Նրանք դիտվում էին որպես «ցածր ռասսայի» ներկայացուցիչներ: Հիմմլերը ձգտում էր ամեն ինչ անել, որպեսզի պատժիչ ջոկատների անդամները պարբերաբար փոխվեին, որպեսզի բոլորն անցնեին այն ամենի միջով, ինչը կիրառվում է ցածր ռասսայի ներկայացուցիչների նկատմամբ: 1942 թվականից սկսած համակենտրոնացման ճամբարներն օգտագործվում էին որպես ստրկական ուժի աղբյուր: 1942թ. սեպտեմբերին արդարադատության նախարարի հետ համաձայնություն կնքվեց, ըստ որի հասարակական բոլոր տարրերը, որոնք պատիժ էին կրում, պետք է անցնեին ՍՍ-ի տրամադրության տակ՝ նրանց ուժից վեր աշխատանքի միջոցով ոչնչացնելու համար18: Պատերազմի վերջին շրջանում, երբ հիտլերյան Գերմանիայի պարտությունը ակնհայտ էր, ՍՍ-ի ստորաբաժանումներին հանձնարարված էր մահվան ճամբարների և ֆաշիստական չարագործությունների հետքերի ոչնչացումը: Տվյալներ կան այն մասին, որ փորձեր են կատարվել գաղտնի պահել ՍՍ-ի գործունեության

առանձին

փուլեր,

սակայն

կազմակերպության

հանցավոր

ծրագրերը

հետագայում

գաղտնազերծվեցին: Ավելին, պետք է ընդունել, որ ՍՍ-ի գործունեությունը տրամաբանորեն հիմնված էր այն սկզբունքի վրա, որի վրա հիմնվել էր կազմակերպությունը: Ամեն ինչ արվում էր, որպեսզի ՍՍ-ը վերածվեր բարձր կարգապահություն ունեցող մի կազմակերպության, որը կարտահայտեր նացիոնալ-սոցիալիզմի գույները: Հիմմլերը պնդում էր, որ կային մարդիկ «ում սիրտը խառնում էր սև համզգեստ տեսնելիս»: Նա նաև հայտարարում էր, որ չի սպասում, որ «շատերի կողմից մեծ համակրանք լինի դեպի կազմակերպության

18 К.Залисский.<<Охранные отряды нацизма,Полная энциклопедия СС>>,М.:Вече,2009г .ст.15


անդամները»: Հիմմլերն այն կարծիքին էր, որ ՍՍ-ի պարտականությունների մեջ է մտնում ընտրյալ տարրերի հավերժացումը՝ Եվրոպան գերմանական մայրցամաքի վերածելու նպատակով19: Վիլհելմ Հեսսը ճիշտ է գրում, որ ՍՍ-ն համապատասխանում է յուրահատուկ առաջադրանքներ կատարելու համար նախատեսված կազմակերպության, այն պետք է լուծեր ռասսայական և ազգային հարցերը գրավված շրջաններում20: Իր հերթական ճառերից մեկի ժամանակ Հիմմլերը իր հպարտությունն էր հայտնում ՍՍ-ի նմանատիպ հանցավոր գրծունեության համար: Նա իր ենթականերին քարոզում էր լինել «կոպիտ և անխիղճ» ցածր ռասսայի նկատմամբ: Խոսելով հազարավոր հայտնի լեհերի գնդակահարության մասին, Հիմմլերը շնորհակալություն էր հայտնում կազմակերպության անդամներին՝ անթիվ դիակներ տեսնելիս նրանց մոտ թուլության բացակայության համար: ՍՍ-ի գործունեության հայտնի դրվագներից է նաև 1943թ. սեպտեմբերի 12-ին Օտտո Սկորցենու գլխավորությամբ Բենիտո Մուսսոլինիի առևանգումը: 1943թ. հուլիսի 25-ին Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուել Երրորդի հրամանով Մուսսոլինին ձերբակալվեց: Հիտլերի դաշնակցի համար բանտ դարձավ զբոսաշրջային «Կամպո Իմպերատորե» հյուրանոցը, որը գտնվում էր դժվարանցանելի լեռնային շրջանում: Մուսսոլինիին հսկում էին 250 կարաբիներներ21, ովքեր առանց որևէ դիմադրության կարող էն խափանել Մուսսոլինիին փախցնելու ցանկացած փորձ: Մուսսոլինիի ձերբակալությունը Հիտլերի մոտ խուճապ առաջացրեց, քանի որ կկործանվեր հարավային ճակատը, որը պլացդարմ էր ստեղծել դաշնակիցների համար: Բացի այդ կասկածի տակ էր դրվում Գերմանիայի հաղթանակը այս պատերազմում: 1943թ. հուլիսի 20-ից «Գայլի որջում» սկսեցին փնտրել այն մարդուն, ով 19 Там же. ст.18 20 Там же. ст.19 21 Կարաբիներները Իտալիայում հեծյալ ոստիկաններ էին


կկարողանար իրականացնել Մուսսոլինիի առևանգումը: Հավաքված թեկնածուներից Հիտլերն ընտրեց Օտտո Սկորցենուն, ով ՍՍ-ի գաղտնի դիվերսիոն խմբավորումներից մեկի ղեկավարն էր, որին հանձնարարված էր քայքայիչ գործունեություն ծավալել Գերմանիայի թշնամիների դեմ ամբողջ աշխարհում: Այս հանձնարարությունն Օտտո Սկորցենու փայլուն ռազմական գործողություններից մեկն էր: Երբ վերջինիս հայտնի դարձավ Մուսսոլինիի գտնվելու վայրը, նա հասկացավ, որ իր խմբին վիճակված է իրականցնել բարդագույն մի գործողություն: Հյուրանոցը, որտեղ գտնվում էր դուչեն (առաջնորդ), գտնվում էր Ապենինյան լեռների ամենաբարձր լեռնազանգվածում: Հարձակումը իրականացնել ներքևից անօգուտ կլիներ, այդ պատճառով մնում էր միայն վերևից պարաշյուտիստներ իջեցնել: Նման լեռնոտ վայրում պարաշյուտիստներ իջեցնելը պահանջում էր հատուկ պարաշյուտներ, որոնք Սկորցենին չուներ: Բացի այդ նման գործողության հաջողությունը դրված էր հարցականի տակ: Այնուամենայնիվ Սկորցենին որոշեց ռիսկի դիմել և հատուկ սավառնակների միջոցով գրոհայինների խումբ իջեցնել անմիջապես հյուրանոցի դիմաց: Պետք է նշել, որ բոլորը կասկածում էին, որ այս գործողությունը հաջողության կհասնի և այն համարում էին անիրագործելի: Սկորցենին այս ռազմական գործողությունը իրականացնելու համար իր հետ վերցրեց տասնվեց դիվերսանտների: Գործողությունը չանցավ առանց հետևանքների: Թռիչքի ժամանակ երկու սավառնակներ շարքից դուրս եկան: Սակայն ամենավատն այն էր որ զոհվեց ղեկապետը: Այս պատճառով Սկորցենին իր վրա վերցրեց ողջ ղեկավարությունը: Տեսադաշտում երևաց լեռնային հյուրանոցը: Վայրէջքի տարածությունը բավականին փոքր էր, սակայն ոչինչ չէր մնում անել: Սկորցենու սավառնակը իջավ հյուրանոցից տասնութ մետր հեռավորության վրա: Դեսանտայինները հարձակվեցին հյուրանոցի վրա: Իտալացի թիկնապահները չհասկացան ինչ է կատարվում և ով է գրոհում: Սկորցենին մտնելով հյուրանոց առաջինը ջարդեց ռադիոհաղորդիչը, ապա աստիճաններով սկսեց վեր բարձրանալ: Իտալացիները նույնիսկ չփորձեցին դիմադրել, այդ պատճառով


ռազմագործողությունը հյուրանոցում ընթացավ առանց կրակոցների: Իտլական գնդապետը հրամայեց սպիտակ դրոշ բարձրացնել և նույնիսկ հրամայեց գինի մատուցել Սկորցենուն՝ ի նշան հաղթանակի: Որոշ ժամանակ անց հյուրանոցի մոտ վայրէջք է կատարում «Շտոյխ» ինքնաթիռը և մի քանի ժամ անց ինքնաթիռը ժամանում է Հռոմի օդանանավակայան, որը գտնվում էր ՍՍ-ի վերահկողության տակև այնտեղից ուղևորվում են Հիտլերի շտաբ կայան: Մուսսոլինիին և Սկորցենուն դիմավորում է անձամբ ֆյուրերը22: Այս ռազմական գործողության համար Հիտլերը Սկորցենուն շնորհեց «Ասպետական խաչ», իսկ Մուսսոլինին նրան պարգևատրեց «Հարյուր հրացանակիրներ» շքանշանով23: Գեբելսը հայտարարեց,որ այս գործողությունը «ՍՍ-ի հերոսական սխրագործությունն էր», իսկ Հիմմլերը այն անվանեց «ՍՍ-ի հեծելազորային թռիչք»24: Նյուրնբերգում

միջազգային

ռազմական

դատարանը

ՍՍ-ը

ճանաչեց

որպես

հանցավոր

կազմակորպություն՝ ընդգծելով, որ ՍՍ-ը հանցանք է կատարել ողջ մարդկության նկատմամբ25: Ինչպես Կ.Ա. Զալիսսկին է նշել. «Մարդկության պատմությունը չգիտի առավել

չարագույն

կազմակերպություն, քան «Սև միաբանությունը» կամ ՍՍ-ն է: Նրաց վրա այնքան արյուն կա, որ նրան անդամակցելն իսկ հանցագործություն էր: Որպեսզի երբեք չկրկնվեն այսպիսի սարսափներ, որոնք կատարվել են «սև ասպետների» կողմից, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել Գերմանիայի պատմության այս ողբերգական էջը»26:

22 Виталий Голубев <<Портал интерестных статей>>,Похищение Б.Муссолини,2009 23 Протокол допроса вице-адмирала Г.Э.Фосса, 15 ноября 1951г. 24 Игорь Гарри Бондаренко,2011г.Свидетельство о публикации N.211122200097 25К.Залисский.«Охранные отряды нацизма,Полная энциклопедия СС»,М.:Вече,2009г .ст.10 26 К.Залисский. Там же.ст.2


1.3.Գերմանական հետախուզության գործունեությունը ԽՍՀՄ-ի դեմ պատերազմից առաջ

Հիտլերի իշխանության գալով և Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրայի հաստատումով լրտեսությունը դարձավ կառավարության և նացիստական կուսակցության գլխավոր խնդիրներից մեկը: Այդ ամենին ուղղվեցին Երրորդ Ռեյխի բոլոր գործակալությունները և հիմնարկությունները, որոնք հիմք դարձան հետախուզական բարդ համակարգի ձևավորման համար: Խորհրդային Միությունը հիտլերյան Գերմանիայի կողմից դիտվում էր որպես հիմնական քաղաքական հակառակորդ, այդ պատճառով այն, ինչը կապված էր ԽՍՀՄ-ի և կոմունիզմի հետ, մտնում էր ՍԴ-ի՝ անվտանգության ծառայության իրավասության մեջ, որը գլխավորում էր ՍՍ-ի օբերգրուպպենֆյուրեր Գեյդրիխը: Վերջինիս գլխավորությամբ ՍԴ-ն վերածվեց կուսակցական և կայսերական ինստիտուտի, որն իրականացնում էր քաղաքական և հետախուզական գործունեություն: Սա ամենևին էլ չէր նշանակում, որ Աբվերը մղվում էր հետին պլան: Շուտով լրտեսական բոլոր ծառայությունները գաղտնի պատերազմ սկսեցին ԽՍՀՄ-ի դեմ: «Առաջնահերթ և ամենագլխավոր խնդիրը հայտարարվեց վճռական գործողութունները ԽՍՀՄ-ի դեմ»,- գրում է այդ ժամանակ ֆաշիստական ներքաղաքական հետախուզության ղեկավար Վ. Շելլենբերգը 27: Ամեն ինչ գործի դրվեց՝ լրտեսությունը, դիվերսիան, ահաբեկչությունը, հակախորհրդային քարոզչությունը: Անվտանգության ծառայության զեկավար Գեյդրիխը դեռևս 1935թ. դարձավ մի գործողության կազմակերպիչ, որը հետագայում ողբերգական հետևանքներ ունեցավ: Խոսքը Տուխաչևսկու «գործի» մասին է, 27 Schellenberg W. The Labyrinth. Memoirs of Walter Schellenberg. New York, 1956, p. 139.


երբ Խորհրդային միության մարշալին և մի շարք այլ ակնառու խորհրդային զինվորականների 1937թ. ներկայացվեց մեղադրանք, թե իբր նրանք հանցավոր կապի մեջ են գտնվում գերմանական գլխավոր հրամանատարության հետ: 1936թ. դեկտեմբերին Գեյդրիխը կանչվեց Հիտլերի մոտ ԽՍՀՄ-ում հերթական հետախուզական գործողությունը քննարկեու համար: Ի պատասխան ֆյուրերի այն մտքին, որ գերմանական հետախուզությունը դանդաղ է աշխատում, համապատասխան քայլեր չի ձեռնարկում, որպեսզի աշխարհում քաղաքական իրադարձությունները զարգանան հօգուտ Երրորդ Ռեյխի, Գեյդրիխը Հիտլերի ուշադրությունը սևեռեց այն հանգամանքին, որ հնարավորություն կա փորձելու «գլխատել Կարմիր բանակը»՝ վարկաբեկելով մի խումբ բարձրաստիճան սպաների և առաջին հերթին մարշալ Տուխաչևսկուն: Տեղեկատվությունը, որը հաղորդվեց Գեյդրիխի կողմից, Հիտլերի վրա մեծ տպավորություն թողեց: Լրացուցիչ ուշադրության է արժանի այն հանգամանքը, թե ինչու Տուխաչևսկուն, քանի որ վերջինս ամենախոշոր խրհրդային հրամանատարներից էր, ռազմավարական և մարտավարական ականավոր գիտակ: Նա, ինչպես ոչ ոք, տեղյակ էր գերմանական բանակի թույլ կողմերի, կազմակերպությունների և ընդհանուր համակարգի խոցելի կողմերի մասին: Կար ևս մեկ հանգամանք, որին Հիտլերը պակաս ուշադրոթյուն չէր դարձնում. Տուխաչևսկին, ում կարծիքը հաշվի էին առնում Եվրոպայում, գիտակցում էր գերմանական ռազմական մեքենայի նպատակը 28: Ավելին, Երկրորդ համաշխարհային պատերազմից դեռ մի քանի տարի առաջ նա փորձում էր ֆրանսիացիներին և անգլացիներին բացատրել որ նացիստական Գերմանիայի զինված ագրեսիայի դեմ պետք է իրականացնել

28 «Ներկայիս Գերմանիայի ռազմական պլանները» հոդվածում, որը հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1935թ., Մ.Ն. Տուխաչևսկին համաշխարհայի հասարակության ուշադրությունը սևեռում էր այն հանգամանքին, որ ֆաշիստական ղեկավարություն արագորեն ձեռնամուխ է լինում հզոր զինված ուժեր ստեղծելուն: Նա զգուշացնում էր, որ «Հիտլերի իմպերիալիստական պլանները ունեն ոչ միայն հակախորհրդային տրամադրվածություն, այլև դա հարմար առիթ է արևելքում և հարավում ռևանշիստական պլանները քողարկելու համար»:- <<Պրավդա>> 31.3.1935.


կոլեկտիվ գործողություններ,որպեսզի կանխվի այլ ագրեսիվ օջախների ի հայտ գալը, հակառակ դեպքում ուշ կլինի29: Հիտլերի հետ խոսակցությունից հետո Գեյդրիխը անմիջապես ձեռնամուխ եղավ իր պլանի իրագործմանը: Առաջին հերթին նա իր մոտ կանչեց Ալֆրեդ Նաույոկսին, ով գլխավորում էր այն ստորաբաժաումը, որը զբաղվում էր կեղծ փաստաթղթերի պատրաստմամբ: Վերջինիս հանձնարարվեց անհապաղ ձեռնամուխ լինել կեղծ փաստաթղթերի պատրաստմանը, որը պետք է պահվեր խիստ գաղտնի: Այնուհետև բացահայտվեց այս հրեշավոր ծրագրի միտումը: Հրավիրվեց Գերմանիայի լավագույն կեղծ փորագրիչը (Ֆրանց Պուտցիգ): Բերենդսը, ով ռուսական գործերի փորձագետ էր, պետք է գրեր նամակ, որի տակ պետք է Տուխաչևսկու ստորագրությունը դրվեր: Ըստ նամակի բովանդակության Տուխաչևսկին և Կարմիր բանակի մի շարք այլ սպաներ գաղտնի կապի մեջ են գտնվում գերմանացի գեներալների մի խմբի հետ, ովքեր ֆաշիստական համակարգի հակառակորդներ են, և երկու կողմերն էլ փորձում են իրենց երկներում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը: Այս նյութերը իբր գողացվելու էին ՍԴ-ի արխիվներից և հասցվելու էին ռուսներին, ում մոտ պետք է այնպիսի տպավորություն ստեղծվեր, որ այդ գերմանական գեներալների նկատմամբ ձեռնարկվել է հետաքննություն: Նամակի վրա պետք է դրվեր Կանարիսի՝ վերմախտի հետախոուզության և հակահետախուզության կնիքը: Այստեղ գտնվելու էր նաև Կանարիսի գրությունը՝ ուղղված Հիտլերին, որտեղ նա հայտնում է, որ ինքը կապի մեջ է գտնվում գերմանացի գեներալ-դավաճաններից մեկի հետ, որպեսզի նրանից կորզի անհրաժեշտ մանրամասնություննրը նրանց դավաճան գործունեության մասին: Նամակում նշվում էին միայն գերմանացի սպաների անունները, բայց ասվում էր նաև որ «կարմիր բանակում կան հետադիմականներ»: Ահա այսպես սկսվեցին հանճարեղ քաղաքական կեղծիքի

աշխատանքները, որը պետք է

իրականացվեր խիստ գաղտնի: Անվտանգության ծառայությունում ստեղծվեց հատուկ օպերատիվ խումբ, որը 29 Brèssaud A.Canaris. Le ’’petit amiral’’, prince de l’espionage allemand (1887-1945). Paris, 1970, p.140.


պետք է զբաղվեր Տուխաչևսկու «գործով»: Գաղտնիությունը ապահովելու համար անգամ ստեղծվեց հատուկ լաբորատորիա, որը հարստացված էր ամենավերջին սարքավորումներով և գտնվում էր Արքայազն Ալբրեխտ փողոցի մի շենքի նկուղում՝ շուրջօրյա հսկվելով երկու էսէսականների կողմից: Գեյդրիխի հրամանով խումբը գլխավորեց Բերենդսը30: Հանցավոր ծրագրի իրագործման համար որոշեցին օգտագործել վերմախտի արխիվներում պահպանված գաղտնի փաստաթղթերը, որոնք կապված էին 20-ական թվականներին և 30-ական թվականների սկզբներին Տուխաչևսկու Գերմանիա կատարած այցի հետ: Բացի այդ գտնվեցին այնպիսի նյութեր, որոնք վերաբերում էին մարշալի և գերմանական զինված ուժերի հրամանատարությքան ներկայացուցիչների հանդիպմանը, որը գրվել է անձամբ մարշալի կողմից նրա ստորագրությամբ31: Օգտվելով ստեղծված առիթից Գեյդրիխը ծովակալ Կանարիսին հրավիրեց նախաճաշի: Գեյդրիխը խոսք բացեց ԽՍՀՄ-ի մասին և հայտնեց, որ ցանկանում է ծանոթանալ Աբվերում գտնվող այն նյութերին, որոնք վերաբերում են խորհրդային ռազմական կառուցվածքին: Քանի որ Կանարիսը ազատ մուտք ուներ դեպի Աբվերի արխիվները, Գեյդրիխը խնդրեց վերջինիս մի քանի օրով իրեն հանձնել խորհրդային այն զորահրամանատարների մասին նյութերը, ովքեր եղել են Գերմանիայում՝ սկսած ֆաշիստների իշխանության գալուց: Գեյդրիխը ընդգծեց, որ իրեն հատկապես հետաքրքրում է երիտասարդ մարշալ Տուխաչևսկին, սակայն Կանարիսը հայտնեց, որ ինքը չի կարող կատարել Գեյդրիխի խնդրանքը, մինչև այդ մասին նամակ չգրի անձամբ ֆյուրերը: Այս ամենից հետո անձամբ Հիտլերի հրամանով Գեյդրիխը կազմակերպեց հատուկ գործողություն, որը նախատեսում էր ներխուժել ռազմական նախարարություն, բացել սեյֆերը և դուրս բերել ինչքան հնարավոր է շատ փաստաթղթեր: Այս 301946թ. Բերենդսը մահապատժի ենթարկվեց իր հրեշավոր գործունեության իրականացրել էր Բելգրադում պատերազմի ժամանակ, որտեղ զբաղեցնում ոստիկանության ղեկավարի պաշտոնը: Hagen W. Le Front Secret. Paris, 1950, p. 51. 31 Graber G.S. History of the SS. New York, 1978, p.132.

համար, որը էր ՍԴ-ի և


նպատակի համար ստեղծված խումբը բաժանվեց երեք մասի, որոնց մեջ ընդգրկված էին փորձառու մասագետներ սեյֆերը բացելու համար: Այս խբերը հարձակում գործեցին վերմախտի գաղտի արխիվների վրա և այնտեղից դուրս բերեցին մեծ քանակությամբ նյութեր, որոնց վրա գրված էր «հատուկ նշանակության», «խիստ գաղտնի»: Հենց այս նյութերի մեջ էլ գտնվեցին այնպիսի թղթեր, որոնք վերաբերում էին մարշալ Տուխաչևսկուն և որտեղ կար նրա ստորագրությունը32: Այժմ անհրաժեշտ էր վերամշակել ստացված նյութերը: Բերեդսը զբաղվեց ողջ տեքստի վերամշակումով: Պուտցիգը մեծ վարպետությամբ կեղծեց ստորագրությունները: Նույնիսկ Գեյդրիխը զարմացած էր նման հրաշալի կրկնօրինակումից: Կեղծ նամակի պատրաստման աշխատանքները ավարտելուց հետո այն մի քանի անգամ ստուգվեց: Այժմ անհրաժեշտ էր լուծել միշատ կարևոր խնդիր. Ինչպե՞ս անել, որ առանց կասկած հարուցելու նամակը ընկնի խորհրդային ղեկավարության ձեռքը: Որոշվեց օգտագործել «Պրագայան եղանակը», որը «ավելի հուսալի» էր: Գեյդրիխին հաջողվեց լուրեր տարածել Չեխիոսլովակիայում և Ֆրանսիայում, թե իբր Կարմիր բանակի մի շարք ազդեցիկ զիվորականներ պատրաստվում են հեղաշրջում իրականացնել և աշխատում են գերմանացիների հետ: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես կանխատեսվում էր, դեպի ԽՍՀՄ-ի բարձր զինվորակնության շրջան տեղի ունեցավ գաղտնի տեղեկատվության «արտահոսք», թե իբր Կարմիր բանակում տիրում է խարդախություն, որի մասնակիցները ակնկալում էին գերմանական գլախվոր հրամանատարության աջակցությունը: Այս ժամանակ էլ որոշվեց Կարմիր բանակում անցկացնել «մաքրում»: 1937թ. մայիսին Տուխաչևսկին և իր չորս «համախոհները» ձեբակալվեցին: Նրանց մեղադրում էին «դավադրության և 32 Հետաքրքիր է հատկապես այս պատմության ավարտը, երբ անհրաժեշտ փաստաթղթերի դուրս բերումից հետո վերմախտի շենքում հրդեհ բռնկվեց: Սա կանխամտածված քայլ էր հանցագործության հետքերը մաքրելու համար: Գալով պատահարի վայր Կանարիսը նկատեց, որ այրվել են հատկապես այն պահարանները, որտեղ պահպանվում էին Խորհրդային Միությանը վերաբերող փաստաթղթերը: Brèssoud A. Op. cit., p.137.


դավաճանության» մեջ: 1937թ. հունիսի 11-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանում տեղի ունեցավ այս գործի լսումը: Դատարանը բոլորին ճանաչեց «մեղավոր զինվորական երդումը դրժելու, բանվորա-գյուղացիական բանակը դավաճանելու, Հայրենիքը դավաճանելու մեջ»: Տուխաչևսկին վճռական հայտարարեց. «Ինձ մոտ ջերմ սեր կար դեպի Կարմիր բանակը, ջերմ սեր դեպի Հայրենիքս, որը ես պահպանել էի սկսած քաղաքացիական պատերազմից…Ինչ

վերաբերվում

է

իմ

հանդիպմանը

գերմանական

Գլխավոր

հրամանատարության

ներկայացուցիչների հետ, ապա այն կրում էր բացառապես պաշտոնական բնույթ 33»: Վճռի համաձայն Տուխաչևսկին և մյուս մեղադրյալները դատապարտվեցին գդակահարության, որը նույն գիշեր էլ ի կատար ածվեց: Այսպիսով իր ուժերի ծաղկման շրջանում ողբերգիկ ավարտվեց 44-ամյա շնորհալի հրամանատար Մ.Ն Տուխաչևսկու կյանքը: Մարշալ Ժուկովը նրան այսպես է բնութագրել. «Ռազմական մտքի հսկա, Կարմիր բանակի նշանավոր զորահրամանատարների երկնակամարում առաջին մեծության աստղ»34: Հիտլերի շրջապատում խոսակցությունների ժամանակ Տուխաչևսկու դեմ այս կեղծարարությունը գնահատվեց որպես ամենանշանավորներից մեկը գերմանական հետախուզության պատմության մեջ: Հետագայում գերմանացիները սրանում էին դիտում սկզբնական շրջանում խորհրդաըին զինված ուժարի կրած պարտությունները՝ գտնելով, որ Տուխաչևսկու դեմ կազմակերպած գործողությունը «առաջին խոշոր հաղթանակն էր Խորհրդային Միության դեմ»35:

33 <<Պրավդա>>, 29.4.1988. 34 Жуков Г.К. Воспоминания и размышления, Т.1. М. 1979, ст.118. 35 Fest J. The Face of the Third Reich. New York, 1970, p.494.


Տուխաչևսկու <<գործը>> հանդիսացավ առաջին անօրինական նախաբանը Ստալինի և Հիտլերի միության մեջ, որը 1939թ. օգոստոսի 23-ի չհարձակման մասին պայմանագրի ստորագրումից հետո դարձավ համաշխարհային նշանակության իրադարձություն36:

36 Вальтер Шелленберг. Мемуары. Лабиринт.Н.1948, ст.24.


Գլուխ 2.Գերմանական ռազմական հետախուզության գործունեությունը Երկրորդ աշխարհամարտի տարիներին

2.1.Գերմանական ռազմական հետախուզության գործունեությունը Անգլիայի և Ֆրանսիայի դեմ

«Կղզային կայսրության» աշխարհագրական տեղանքը և համեմատբար սահմանափակ թվով ուղևորների փոխադրումը դժվարացնում էր Մեծ Բրիտանիայում գործակալական ցանցի ներսփռումը: Անգլիայում գործող Աբվերի գործակալական ցանցի գործակալների թիվը անհամեմատելի էր օրինակ Ֆրանսիայում գործակալների թվի հետ, ինչը անգլիացիների չափազանց հայրենասիրության և ազգայնական բնավորության հետևանքնն էր: Անգլիայի բնակչության գրեթե բոլոր շերտերը արհամարական վերաբերմունք ունեին «մնացյալ աշխարհի» նկատմամբ, ինչը բավականին բարդացնում էր գործակալական ցանցի հավաքագրումը: Բրիտանական սպաները և պետական պաշտոնյաները սովոր չէին չափված և խնայողական կյանքին և չէին ցուցաբերում անգամ ամենափոքր հակում դեպի պարտքերը, ինչպես օրինակ իրենց ֆրանսիացի գործընկերները: Հաստատապես հայտնի է բրիտանական սպայի հաջող հավաքագրման միայն մեկ դեպք գերմանական հատուկ ծառայությունների կողմից: 1935թ. մի անգլիացի նավաստի անց էր կացնում իր հանգիստը Գերմանիայում: Աբվերին հաջողվեց «կազմակերպել» նրա և մի գերմանացի երիտասարդ կնոջ ծանոթությունը, ով գերմանական հակահետախուզության փորձառու գործակալ էր, և հենց վերջինս էլ դրդեց անգլիացուն համագործակցել Աբվերի հետ: «Սիկրետ սերվիսի» լրտեսական գործունեության սկսելուց անմիջապես հետո


այս նավաստին ձերբակալվեց և դատապարտվեց երկարատև բանտարկության: Դատական գործընթացը լայն հասարակական հնչեղություն ունեցավ: Թագավորական նավատորմի սպային հայտարարեցին որպես պետական դավաճան: Սա բացարձակ չլսված երևույթ էր Մեծ Բրիտանիայի համար37: Սակայն Աբվերին հաջողվեց իր նպատակներին ծառայեցնել բրիտանացիների անսասան վստահությունը նրանում, որ «կայսրության հպատակները երբեք համագործակցության չեն գնա թշնամու հետախուզության հետ»: Այս համոզմունքը հանգեցրեց նրան, որ բրիտանական բազմաթիվ ակումբների անդամներ, մոռանալով զգուշավորության տարական միջոցների մասին, առանց տարակուսանքի իրենց շրջապատում քննարկում էին կառավարության գաղտնի միջոցառումները, ինչը ոչ մի հանգամանքում չէր անի աշխարհի ցանկացած քաղաքացի: «Բարձրաշխարհիկ լրտեսությունը» բավականին հաջող արդյունքներ գրանցեց Մեծ Բրիտանիայում: Աբվերի մի գործակալ ներկայանալով իբրև «հասարակության մարդ և ջենտլմեն», ակումբում անցկացրած մի գիշերվա ընթացքում հավաքեց ավելի շատ տեղեկատվություն, քան հետախուզական գործակալական ցանցը: Բավականին երկար ժամանակ անգլիական «Ինտելիջենս սերվիսը» համարվում էր աշխարհի լավագույն հետախուզություններից մնեկը: «Մենք համաձային ենք այս պնդման հետ, սակայն մասամբ»,- իր հիշողություններում գրում է Աբվեր 1-ի ղեկավար Պիկենբրոկը 38: Ադմիրալ Կանարիսը նշում էր, որ բրիտանացիները հիանալի էին կազմակերպում տնտեսական և քաղաքական հետախուզությունը, սակայն ռազմական հետախուզությամբ բավականին զիջում էին ֆրանսիական, ճապոնական, իտալական, ռուսական և լեհական հետախուզական ծառայություններին: Բրիտանական հետախուզության ղեկավարության գլխավոր սխալն այն էր, որ նրանք մոռացության էին մատնել պրոֆեսիոնալ զինվորականների ծառայությունները:

37 Юлиус М. Ук соч. ст.73 38 Там же. ст. 74


Անգլիայից

հետախուզական

զեկուցումների

ստացման

մեջ

հետաքրքրված

էր,

առավլապես,

լյուֆտվաֆֆեի գլխավոր հրամանատարությունը: Վերջինիս հետաքրքրում էր բրիտանական ավիանախագծային նորագույն վերամշակումները, ռազմական նոր ինքնաթիռների տեսակները և այլն: Մեծ Բրիտանիան ռմբակոծելուց հետո գերմանական գործակալներից պահանջվում էր տեղեկատվություն հայթայթել կրած նյութական վնասների, շարքից դուրս եկած պաշտպանական գծերի, օդային թռիչքների հետևանքով առաջացած «նեղ տեղանքների» մասին: Աբվերին հատկապես հետաքրքրում էր Թագավորական նավատորմի ռազմական նավերի խմբավորումը, ուղարկաման ժամկետը և խոշոր ծովային ուղեկիցների ուղին: «Ծովային առյուծ» ռազմագործողությունը մշակելու ժամանակ Աբվեր 1-ին հանձնարարվել էր հետախուզություն իրականացնել հակառակորդի առափնյա ամրություննեի նկատմամբ, իսկ նրա հետաձգումից հետո

հանձնարարվեց

նախապատրաստել

Մեծ

Բրիտանիայում

մայրցամաքային

դեսանտ

իջեցնելու

աշխատանքները: Նախապատերազմյան տարիներին Անգլիայում հավաքագրված գործակալները, ովքեր բրիտանական ավիաարդյունաբերության աշխատակիցներ էին (ինժեներներ, տեխնիկներ ,ձեռնարկատերեր), պատերազմի հայտարարելուց հետո փոստի միջոցով գործնական նամակի անվան տակ գաղտնի տեղեկատվություն էին ուղարկում Կոպենհագենի, իսկ հետագայում Պորտուգալիայի միջոցով: Սակայն պատերազմի սկսվելուց հետո Մեծ Բրիտանիան խստացրեց էմիգրացիոն օրենսդությունը: Աբվերը ստիպված էր հավաքագրել գործակալներ այն մարդկանց թվից, ովքեր վիզա ստանալու համար ունեին օրինական իրավունք: ԱՄՆ-ի և Հարավային Ամերիկայի բնիկների համար անգամ ավելի հեշտ էր աշխատել «կղզիներում», քանի որ նրանց ամերիկյան անձնագրերը, ուղիղ իմաստով, այստեղ համարվում էր «քաղաքական հուսալի վկայական»: Հայտնի է արգենտինական

ձեռներեցների

հավաքագրման

երկու

դեպք,

սակայն

նրանց

միջոցով

փոխանցվող


տեղեկատվությունը սահմանափակվում էր «ակումբային բամբասանքներով» և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, Աբվերի փորձերը հետախուզական տեղեկատվություն ստանալ Գերմանիայի դաշնակից երկրների դեսպանների միջոցով, անարդյունք էին (Հունգարիա, Ռումինիա, Իսպանիա): Իսկ այն տեղեկատվությունը, որը նրանք, այնուամենայնիվ փոխանցում էին Լոնդոնից, չէին պատկանում գաղտնի կատեգորիային և ստանում էին բաց աղբյուրներից՝ թերթերի և ամսագրերի հրապարակումներ օդային թռիչքների հետևանքների մասին և այլն: Սակայն պետք է ընդունել այն փաստը, որ բրիտանական հատուկ ծառայությունները հաջողությամբ էին իրականացնում իրենց առջև դրված խնդիրները: Նրանք ապակողմնորոշում էին գերմանական հետախուզական ղեկավարությանը անգլո-ամերիկյան դեսանտի ափ իջեցման վայրի և ժամանակի մասին: Բրիտանացիները Գերմանիային ապակողմնորոշում էին դեսպանատան, հյուպատոսարանի, «երկակի գործակալների» միջոցով: Ճշգրիտ տեղեկատվությունը դաշնակիցների կողմից Մարոկկոյում դեսանտ իջեցնելու մասին, որը տրվել էր «Պորտուգալիա» ռազմական գործողության կողմից դեպի Բեռլին, անհրաժեշտ կերպով չգնահատվեց Աբվերի կողմից սխալ հաղորդագրությունների առատության պատճառով: Աբվերը մշտապես հարցումներ էր կատարում հյուսիս-արևմուտքում տիրող եղանակի մասին (Անգլիա, Կանադա, ԱՄՆ, Գրենլանդիա, Իսլանդիա): Աբվերի ռադիոհաղորդ–գործակալները պետք է ամեն օր կապի մեջ դուրս գային «Կենտրոնի» հետ և հայտնեին տեղեկություններ եղանակային կանխատեսումների մասին: Երբ ԱՄՆ-ը մտավ պատերազմի մեջ, ամերիկյան ռադիոկայանները դադարեցին եթեր հաղորդել եղանակային կանխատեսումները: Աբվերը Նորվեգիայում հավաքագրեց կամավորների, ովքեր ուղևորվում էին արևելյան Գրենլանդիայի առափնյա շրջանները ձկնորսական լաստերով: Նորվեգացիները նավի տախտակի վրա տեղադրում էին եղանակի կանխատեսումների համար նախատեսված սարքավորումներ: Սակայն կարճ ժամանակ


անց սրանք հայտնաբերվեցին ամերիկյան առափնյա թիկնազորի կողմից: Աբվերը Գրենլանդիա ուղարկեց ինքնաթիռ-հետախույզ, որը հայտնաբերեց, որ կայանը ամբողջովին ավերվել է39: Աբվերի առաջին փորձերը գործակալ-պարաշյուտիստներ նետել Անգլիա, ավարտվեցին անհաջողությամ, քանի որ հաշվի չէր առնվել այն հանգամանքը, որ ուժեղացվել է հիմնական երկաթուղիների և ավտոմոբիլային մայրուղիների վերահսկողությունը: Բրիտանական բոլոր պահակակաետերին հանձնարարված էր ստուգել այն բոլոր անձանց, ովքեր անգամ մի փոքր կասկած էին առաջացնում: Այս ընթացքում Աբվերը կորցրեց մի քանի գործակալների: Մեծ Բրիտանիայում աշխատող բոլոր գործակալներից պահանջվում էր գրական անգլերենի պատադիր իմացություն: Բացի այդ նրանք պետք է բացարձակ մաքուր խոսեին այն վայրի բարբառով, որտեղ իրականացվում էր նրանց աշխատանքը, պետք է ճիշտ օգտագործեին տեղական բնութագրիչ արտահայտություննեը և այստեղ ընդունված կրճատումները: Հատուկ պահանջ էր ներկայացվում հագուստին, որը պարտադիր կերպով ձեռք էր բերվում անգլիական խանութներից: Գրպանի պարունակությունը պետք է լիներ մանրամասն մշակված «լեգենդին» համապատասխան՝ փոստային անդորրագրեր, ընտանիքի սիրողական նկարներ, օգտագործված տոմսեր և այլն: Հանկարծակի ստուգման դեպքում գործակալը պետք է ճշգրիտ տեղեկատվություն տար իր բնակարանի, աշխատավայրի, արձակուրդի և այն վայրի մասին, որտեղ վերջին անգամ գիշերել էր: Եթե ոստիկանության հարցաքննությունից հետո անգամ անհամապատասխանություն լիներ, ապա ի չիք էր դառնում այդքան դժվարությամբ կատարված աշխատանքը: Գործակալը պետք է իր մոտ ունենար ընթացիկ ամսվա մթերային քարտերը, աշխատանքից հեռացման մասին թուղթը, հագուստի կտրոնները և այլն: Հատկապես բարդություն էր ներկայացնում գործակալերին մթերային քարտերով ապահովելը, քանի որ պարբերաբար դրանց գույները փոխվում էին: Միայն այն գործակալը, ով երկար ժամանակ ապրել էր Մեծ Բրիտանիայում մինչև 39 Юлиус М. Ук. соч. ст.76


պատերազմի սկսելը, հնարավորություն ուներ երկարացնել վիզայի ժամկետը: 1940թ. Անգլիայում հաստատված մի գործակալի հաջողվեց մինչև 1943թ. շարժական ռադիոկայանի միջոցով արժեքավոր հետախուզական տեղեկատվություն փոխանցել Գերմանիա: Նա ապրում էր մի կնոջ հետ, ում ճանաչում էր միչև պատերազմի սկսելը և չէր կասկածում նրա հավատարմությանը: Աբվերը շատ անգամներ է ուղարկել գործակալներ Մեծ Բրիտանիա ստորջրյա նավերի և ձկնորսական լաստերի միջոցով, որոնք տեղափոխում էին Բելիգայի և Հոլանդիայի փախստականներին: Սակայն այս մեթոդը այդքան էլ արդյունավետ չէր, քանի որ այդ դեպքում գործակալները ուղարկվում էին առանց սարքավորումների առափնյա ոստիկանության և էմիգրանտական ծառայությունների աշխատակիցների խիստ վերահսկողության պատճառով: Բելգիայից և Հոլանդիայից Աբվերը դեպի Անգլիա գործակալներ էր ուղարկում հիմնականում ծովային ճանապարհով, որը իրականանում էր հիմնականում երկու եղանակով: Առաջինի դեպքում բելգիական կամ հոլանդական անձնակազմերի հետ ոչ մեծ նավերով երկու-երեք գործակալներ ռադիոհաղորդիչներով գիշերը անցնում էին նախօրոք պայմանավորված վայրը: Դրանից հետո նավը անձնակազմով ետ էր վերադառնում, իսկ գործակալները ինչքան հնարավոր է հեռանում էին իջեցման վայրից և մինչև լուսաբաց հեռահաղորդիչները թաքցնում էին նախօրոք կառուցված թաքստոցներում, որպեսզի նրանց հետևից վերադառնան մի քանի օր անց: Սկզբնական շրջանում գործակալները ապրում էին վարձու բնակարաններում: Տեխնիկապես բարդություն էր ներկայացնում սարքավորումների հարցը, ինչի համար պատրաստում էին կեղծ թույլտվություններ: Ափ իջեցված գործակալների մեծ մասը այդպես էլ ասպարեզ դուրս չեկավ: Անգամ, նրանք, ինչ-ինչ պատճառներով չկարողացան վերցնել ռադիոհաղորդիչները, կամ էլ բրիտանական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվեցին:


Երկրորդ եղանակի դեպքում Աբվերի գործակալները, ներկայանալով որպես Երրորդ Ռայխի տարածքից փախստականներ կամ որպես հոլանդական հրեաներ, սողոսքում էին Անգլիայի տարածք: Աբվերի ղեկավարությունը գործակալական ցանցի մասին ծանուցում էր գեստապոյի ղեկավարությանը և գաղտնի ոստիկանությանը, որոնք երկար ժամանակ չէին միջամտում Աբվերի օպերատիվ գործողություններին: Մշակված «լեգենդներին» համապատասխան Աբվերի գործակալները բրիտանական իշխանություններին պետք է հաղորդեին այն մասին, թե Գերմանիայում բախում է տեղի ունեցել իրավապահ մարմինների կամ զինծառայողների շրջանում, որոնք էլ «պատճառ են հանդիսացել, որ իրենք փախչեն Գերմանիայից»: Այս գործակալները յուրացրել էին այնպիսի մասնագիտություններ, որոնք պետք է անպայման հետաքրքրեին բրիտանական իշխանություններին: Հետախուզական գործողությունները Արևմտյան Եվրոպայում իրականացնելու ժամանակ Աբվեր 1-ի ղեկավարությունը հաշվի էր առնում տվյալ երկրի ազգային առանձնահատկությունները: Դրանով հանդերձ գործակալական հետախուզության բազային սկզբունքները խաղաղ կամ պատերազմական ժամանակ ունեին էական տարբերություններ: Նախքան պատերազմի սկսելը միջազգային զբոսաշրջությունը Ֆրանսիայի կարևորագույն շահութաբեր ցանցն էր: Օտարերկրացիների մեծ թիվը և սահմանային-մաքսային վերահսկողության մակերեսային լինելը Գերմանիայի համար խնդիր չէր առաջացնում գործակալների ներթափանցման համար: Ամենալուրջ խնդիրը, որը առաջանում էր Գերմանիայի հետախուզության ճանապարհին, ֆրանսիական քրեական օրենսդրությունն էր, որը սահմանափակում էր անմեղության կանխավարկածի սկզբունքը լրտեսության և պետական դավաճանության մեջ: Լրտեսական գործունեության մեջ չմասնակցության ապացուցումը վստահվում էր անձամբ մեղադրվողին: Ֆրանսիացիներին բնորոշ էր «թանկարժեք» կանանց պահելը, ինչի համար նրանք պատրաստ էին մեծ գումարներ վերցնել վարկային կազմակերպություններից: Ֆրանսիական մենթալիտետին բնորոշ էր նաև այն


հանգամանքը, որ վերջիններս օտարացված էին պետական կառուցվածքից և հայրենասեր չէին: Այս ամենի հետևանքով միջին վիճակագրությամբ ֆրանսիացին վստահության զգացում չուներ հաջորդ օրվա նկատմամբ, ինչն էլ նրան բերում էր իշխող կարգերից դժգոհների շարքերը: Գործակալական ցանցում ֆրանսիացիներին հավաքագրելիս ուշադրություն էր դարձվում նրանց վրա, ովքեր վարում էին անկանոն կյանք և ունեին շատ պարտքեր: 1936-1937թթ. Աբվերի առջև դրված կարևորագույն խնդիրներից էր «Մաժինոյի գծի» հետախուզումը: Աբվերի հետախույզները տեղեկացան, որ առանձին ամրություների կառուցումը հանձնարարված էր մասնավոր շինարարական ընկերություններին: Աբվերին ձեռնտու էր, որ գաղտնիության համակարգի ապահովման միջոցառումները կազմակերպվում էին այլ ձևով, քան եվրոպական մյուս երկրներում, որտեղ նմանատիպ միջոցառումների իրականացումը մտնում էր պետության արտոնությունների մեջ: Այսպես 1936թ. գերմանական հետախուզության տեոսադաշտում հայտնվեց մի ֆրանսիացի ձեռներեց, ում հանձնարարվել էր «Մաժինոյի գծի» մի ամրության կառուցում: Ֆրանսիական իշխանություները նրան մեղադրեցին ցածր որակի շինարարական աշխատանքներ իրականացնելու մեջ և պատրաստվում էին ձերբակալել նրան: Սակայն ֆրանսիացին փախավ Շվեյցարիա, որտեղ հեշտությամբ կապ հաստատեց Աբվերի գործակալի հետ և որոշակի գումարի դիմաց նրան հանձնեց Աբվերին հետաքրքրող թղթաբանությունը 40: Անմիջապես Ֆրանսիա ներխուժելուց առաջ Աբվերը շատ արժեքավոր տեղեկատվություն ստացավ «ճգնաժամային շրջանի գործակալական ցանցի» կողմից այն գործակալների միջոցով, ովքեր տեղեկատվություն էին հավաքում զբոսաշրջական բյուրոյի անվան տակ ծառայողական գործուղումներից Ֆրանսիա վերադարձող «չեզոքներից» և Գերմանիայից հավաքագրված քաղաքացիներից: Պատերազմի առաջին օրերին Աբվերը հայտնվել էր այսպես կչված «մեռյալ գոտում»: Առաջացած «հետախուզական վակուումը» ուներ մի քանի 40 Абвер: Щит и меч Третьего рейха. М.Юлиус. Ростов н/Д. Феникс.1999.ст.69.


բացատրություն41: Առաջին՝ պատերազմական շրջանի օրենքները ենթադրում էին դաժան պատիժներ լրտեսության համար: Երկրորդ՝ հավաքագրված գործակալները նոր էին սկսում հաշիվ տալ իրենց գործին: Երրորդ՝ ռազմական գործողությունների հայտարարումից հետո քաղաքացիական բնակչությոևւնը տարհանվեց «Մաժինոյի գծի» շրջակայքի մարզերից, իսկ մնացած մի քանի գործակալները չէին համարձակվում օգտագործել ռադիոկապը մեծ թվով բանակային ստորաբաժանումների առկայության պատճառով: Բացի այդ աշխուժացել էին ֆրանսիական «Երկրորդ բյուրոյի» աշխատակիցները: Աբվերը ստիպված դիմեց Բելգիայի և Շվեյցարիայի իրենց գաղտնի կազմակերպություններին և Ֆրանսիայի տարածք ուղարկեց Աբվեր 1-ի գործակալներին՝ նրանց հանձնարարելով գտնել հին գործակալական ցանցը և նրանց ստիպել շարունակել համագործակցությունը: Վիզայի ստացման գործընթացը դեպի Ֆրնասիա, կապված պատերազմի սկսելու հետ, բարդացել էր, այդ պատճառով Աբվերի գործակալների մեծ մասը անօրինական կերպով անցավ ֆրանս-բելգիական և ֆրանսշվեցարական սահմանը: Աբվերը գործակալան ցանցի տեղակայման ժամանակ մեծ դժվարություննրի էր հանդիպում հատկապես օպերատիվ-ռազմավարական նշանակություն ունեցող վայրերում, որտեղ տեղակայված էր ֆրանսիական բանակը: Հակառակորդի ստորաբաժանումների վերաբերյալ հետախուզական տեղեկատվությունը գերմանական գլխավոր շտաբ սկսեց հասնել միայն 1939թ. վերջին և 1940թ. սկզբին: Արդեն 1940թ. մայիսին Աբվերը տիրապետում էր լայնածավալ օպերատիվ տեղեկատվության իր հակառակորդի մասին, շնորհիվ «հին գործակալական ցանցի» ջանքերի, որը ինքնուրույն վերահաստատել էր կապը հետախուզական կենտրոնի հետ չեզոք երկրների միջոցով: Ֆրանսիայում Աբվերը փաստացիորեն չեր իրականացնում գործակալ-պարաշյուտիստների վայրէջք, քանի որ պարաշյուտների իջեցումը ֆրանսիական զորքերի կողմից գրաված շրջաններում ավելորդ ռիսկ: 41 Там же. ст.70

պահանջում էր


Աբվերի ստորաբաժանումները, որոնք ստեղծվել էին ֆրանսիական ղեկավարության կողմից ոչ օկուպացված տարածքների կապիտուլյացիայից հետո, քողարկվում էին տարբեր հրատարակչությունների և իրավաբանական ընկերությունների անվան տակ: Եթե Աբվերի

սպաները իրենց ներկայացնում էին որպես

ֆրանսիացիներ, ապա նրանց մասին մշակվում էին «լեգենդներ», ըստ որոնց նրանք ծնվել էին ֆրանսիական տարածքներից

օտարացված

վայրերում

(Էլզաս,

Լոթարինգիա,

Պա-դե-Կալե),

ինչը

ֆրանսիական

ոստիկանության համար դժվարություններ էր առաջացնում ստուգելու համար 42: Ֆրանսիական ընկերության ավարտից հետո Աբվերի շրջանային ստորաբաժանումներ տեղակայվեցին նաև Փարիզում, Բորդոյում, Բրյուսելում (Բելգիա): Նոր ձևավորված ստորաբաժանումների առջև դվեցին հետևյալ պարտականաությունները՝ Ա.գործակալների

զանգվածային հավաքագրում Ֆրանսիայի օկուպացված և ոչ օկուպացված

շրջաններում, որոնք պետք է օգտագործվեին բրիտանական ուղղվածությամբ, Բ.հետախուզական տեղեկատվության հավաքագրում Մեծ Բրիտանիայի ռազմական պատրաստվածության մասին: Աբվերը չէր զբաղվում ֆրանսիական բանակի զինաթափման հարցերով: Այս հարցը մտնումն էր «Զինադադարի կնքման հանձնաժողովի» իրավասության մեջ: Գերմանական «Զինադադարի կնքման հանձնաժղովի» ղեկավարը ֆրանսիական Մարոկկոյում հավատացրեց նահանգապետին, որ գերմանական հատուկ ծառայությունները վերջինիս իրավասության տակ գտնվող տարածքում չեն զբաղվի հետախուզական գործունեությամբ: 1942թ. սկզբներին տեղի ունեցավ հանդիպում Կանարիսի և ֆրանսիական «Երկրորդ բյուրոյի» ղեկավարի հետ43: Աբվերի ղեկավարը ֆրանսիացուն կանչեց Փարիզ՝ քննարկելու համար մի խնդիր: Կանարիսը 42 Юлиус М. Ук. соч. ст.71 43Юлиус М. Ук. соч. ст.72


առաջարկում էր համագործակցել հակաբրիտանական դիվերսիոն–հետախուզական գործողություններում: Կանարիսը գտնում էր, որ ֆրանսիական հասարակության լայն շրջանները պետք է հակակրանք զգային Մեծ Բրիտանիայի նկատմամբ, քանի որ վերջինս 1940թ. բավարար օգնություն չէր ցուցաբերել Ֆրանսիային: Ինչպես նաև Կանարիսը ելնում էր նրանից, որ ֆրանսիացիները չեն ցանկանա, որպեսզի Ֆրանսիան կրկին անգամ դառնա ռազմական գործողությունների թատերաբեմ Մեծ Բրիտանիայի հետ պատերազմի դեպքում, քանի որ այն անխուսափելիորեն նոր զոհեր կպատճառի ֆրանսիական հասարակությանը և կկործանի արդյունաբերական շրջանները: Ֆրանսիական ղեկավարը տվեց շատ խուսափողական պատասխան: Նա ուղղակի չհետաձգեց առաջարկը, այլ դիվանագիտորեն հայտարարեց, որ ինքն իրավասու չէ կնքել նմանատիպ համաձայնություն առանց ղեկավարության հետ խորհրդակցելու և ավելացրեց, որ ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո ընդունված որոշման մասին կտեղեկացնի Աբվերի Փարիզի ստորաբաժանմանը: Կանարիսի կողմից մտածված ֆրանս-գերմանական համագործակցությունը այդպես էլ տեղի չունեցավ:

2.2.Ներքաղաքական պայքարը Գերմանիայում և Աբվերի կազմալուծումը

Բոլոր ժամանակներում «ներքին թշնամին» ավելի վտանգավոր է եղել, քան արտաքինը: Այն ժամանակ, երբ Կանարիսը ստանձնեց իր պաշտոնը, իրավիճակը երկրում պայմանավորված էր երկու գործոններով: Մի կողմից հետախուզությունը Երրորդ Ռեյխում, որպես այդպիսին, միակ օրգանն էր: Սակայն այն բանից հետո, երբ 1935թ. Հիմմորը դարձավ կայսերական ոստիկանության ղեկավար և նրա դիրքերը աստիճանաբար


ամրապնդվեցին, ի հայտ եկավ երկրորդ գործոնը: Հիմմլերը և Գեյդրիխը փորձում էին ամեն կերպ Վերմախտում հասնել ազդեցության և իրենց ազդեցությունը հաստատել բազմաթիվ գաղտնի ծառայությունների ոլորտներում: Նման ձգտումը

պայմանավորված

էր այն փաստով, որ Վերմախտի հետախուզությունն

ամենասկզբից պետք է համագործակցեր ոստիկանության հետ մի շարք ձերբակալությունների հետախուզումներ և այլ գործողություններ իրականցնելու համար, քանի որ ինքը չուներ անհրաժեշտ մարմինները: Այս ժամանակ Վերմախտի մի շարք ազդեցիկ գործիչներ ձգտում էին խուսափել Հիմմլերի և Գեյդրիխի հետ ընդհարումից: Այդ պատճառով հետախուզության ղեկավարը պետք է փոխզիջման ճանապարհ գտներ

պետական գաղտնի

ոստիկանության հետ: Կանարիսը և Գեյդրիխը միմյանց ճանաչում էին դեռևս ծովային նավատորմում ծառայելու ժամանակվանից: Կանարիսը, ով նավատորմում Գեյդրիխի ղեկավարն էր, նրան բավական ջերմ դիմավորեց: Սակայն նրանց միջև լարվածություն նկատվեց Բելգիայի զավթումից մի քանի ամիս անց, որի պատճառը ռազմական հետախուզության սխալն էր: Աբվերը հայտնաբերեց անգլիական հետախուզության մի ցանց, որը կապ էր պահպանում ֆրանսիական և ռուսական գործակալների հետ: Չնայած դրան Աբվերի մի սպա հրամայում է տարբեր վայրերում ձերբակալել կասկածելի անձանց, այդ թվում ՍՍ-ի յոթ լավագույն գործակալների: Ինչպես և սպասվում էր, թշնամական հետախուզական ցանցը անմիջապես լուծարվեց և որսը, որ արդեն հայտնվում էր թակարդում, դուրս պրծավ44: Այս ամենից հետո Գեյդրիխի և Կանարիսի միջև բանակցություններ սկսվեցին: Բանակցությունների ժամանակ Կանարիսը գնալով զիջումների՝ իր ձեռքում պահեց կարևոր դիրքերը: Նա ամեն ինչ արեց, որ համաձայնությունը կոնկրետ ձևակերպում չունենար ու հետագայում գործեր այնպես ինչպես կցանկանար:

44 Вальтер Шелленберг. Мемуары. Лабиринт .Н.1948г,ст.81.


Վերջապես, Կանարիսի և Գեյդրիխի միջև կնքվեց համաձայնություն, որը շարադրված էր տասը կետերով: Այդ պատճառով այն հետագայում ստացվեց «Տասը պատվիրաններ կամ պատգամներ» անվանումը: Նրանում խոսվում էր երկու կողմերի իրավասությունների մասին: Անհրաժեշտ էր կազմակերպչական և կադրային փոփոխություններ: Սակայն ամեն ինչ պետք էր իրականացնել աստիճանաբար, քանի որ կտրուկ փոփոխությունները նկատելի կդառնային հակառակորդի հետախուզության կողմից: 1.

Նոր կադրերի ուսուցում: Այն անդամները, ովքեր ապրում էին արտասահմանում այլևս չէին

օգտագործվելու: Պետք էր նրանց փոխարինել ավելի լավ կադրերով: 2.

Հետախուզության գործունեության ուղղությունների վերակառուցում:

3.

Ուսուցման պարբերական զարգացում:

4.

Օպերատիվ և գնահատող ստորաբաժանումների համար աշխատանքի ընդհանուր և հատուկ

սկզբունքների ներդրում: 5.

«Ներքին աշխատակիցների» բազայի ստեղծում, այսինքն հետախուզական գործունեության մեջ

ներգրավել աշխատակիցների, ովքեր պատասխանատու կլինեին անձամբ ղեկավարին: Նրանց նկատմամբ սահմանել խիստ հսկողություն, իսկ դավաճանության դեպքում` մահապատիժ: «Ներքին

աշխատակիցների

շրջանակում» պետք է ընդգրկված լինեին նրանք, ովքեր հետախուզությունում աշխատում էին պարգևատրման համար կամ անձնական շահերից ելնելով: 6.

Նոր գործնական և անձնական քարտարանների ստեղծում:

7.

Հետախուզության մեջ օգտագործել ժամանակակից տեխնիկան:

8.

Տեսչական և ստուգող խմբավորման ստեղծում:


9.

Միասնական գերմանական հետախուզական ծառայության ստեղծում: Այս կազմակերպությունը

պետք է զբաղեցներ անկախ և ինքնուրույն դիրք: Նոր կազմակերպությունը պետք է անմիջականորեն ենթարկվեր կառավարության ղեկավարին: 10.

Անհրաժեշտ կազմակերպչական և կադրային փոփոխություններ: Սակայն ամեն ինչ պետք էր

իրականացնել աստիճանաբար, քանի որ կտրուկ փոփոխությունները նկատելի կլինեին հակառակորդի հետախուզության կողմից45: Սակայն համաձայնության ժամկետը երկար չտևեց: Փոխադարձ անվստահությունը, որը գոյություն ուներ ՍՍ-ի և Աբվերի միջև, անընդհատ գոյություն ուներ, սկսած Հիմլերի կողմից ՍՍ-ի ստեղծումից: Ինչպես նաև գեստապոն պարբերաբար հետևում էր նրանց, ովքեր չնչին կասկած էին առաջացնում, հաճախ ներխուժում էին այն շրջանները, որոնք մտնում էին Աբվերի ենթակայության տակ: Կանարիսի և Գեյդրիխի միջև կնքված համաձայնության արդյունքում սահմանափակվեցին Աբվերի իրավունքները արտասահմանում: Ներքաղաքական հետախուզությամբ սկսեց զբաղվել Հ.Գյորինգի կողմից ստեղծված «Հետախուզությունների ծառայությունը», Ռոզեմբերգի ներքաղաքական ստորաբաժանումը և Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության արտասահմանյան ստորաբաժանումը: Կանարիսն այս սահմանափակումները շատ ողբերգական չհամարեց: Նա իր սահմանափակ հնարավորություններվ կարողանում էր տեղյակ լիներ երկրում տիրող ներքաղաքական իրավիճակին

և

միևույն

ժամանակ

իր

աշխատակիցներին

ապահովել

ճշգրիտ

տեղեկատվությամբ

արտասահմանում տեղի ունեցող իրադարձություններ մասին: Այս նպատակին էին ծառայում նրա մասնավոր այցելությունները արտասահմանյան երկրներ, որոնց ժամանակ նա օգտագործում էր իր կապերը տվյալ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այն, որ Կանարիսի դիրքորոշումը ճիշտ էր, ապացուցում են մի շարք փաստեր: Կանարիսը իր ժամանակի Գերմաիայի ամենատեղեկացված մարդկանցից էր արտասահմանում 45 Шелленберг В. Ук. соч. ст.82


տիրող քաղաքական իրադարձություններ վերաբերյալ: Կանարիսը տեղյակ էր նաև ֆյուրերի ուշադրությանն արժանանալու համար կառավարական վերնախավի և նացիոնալ-սոցիալիստական կուսակցության միջև ընթացող թեժ պայքարին: Նյուրնբերգյան դատավարության ժամանակ ՍՍ-ի մի բարձրաստիճան պաշտոնյա (որի անունը ցավոք չի նշվում) մանրամասն պատմեց Աբվերի և ՍՍ-ի միջև գոյություն ունեցող հակասությունների մասին, որոնք շատ համոզիչ էին: Նա հայտնեց, որ նույնիսկ Հիմմլերը և Գեյդրիխը փորձել են Արտակարգ հանձնաժողովի միջոցով դառնալ Վերմախտի տիրակալը: Նա նաև ավելացրեց, որ «Պետական գաղտնի ոստիկանությանը և ՍՍ-ին արգելված էր Վերմախտի և Աբվերի կազմում իրականցնել հետախուզական գործունեություն46: Ինչ վերաբերում է Կանարիսի և Հիմմլերի հարաբերություններին, ապա դրանք խիստ պաշտոնական էին: Կանարիսի կարծիքը Հիմմլերի մասին բավական բարձր էր: Նա գտնում էր, որ չնայած Հիմմլերը դաժան է և խորամանկ, սակայն վախկոտ է և խելացի չէ: Ավելի դժվար է

նկարագրել Գեյդրիխի և Կանարիսի

հարաբերությունները: Կանարիսը վախենում էր Գեյդրիխից: Վերջինս չափազանց բարձրահասակ էր և նրա աչքերում միշտ սառը հայացք կար: Սակայն Կանարիսը խոստովանում էր, որ նա չափազանց ինտելեկտուալ հակառակորդ է և հաճախ նրան անվանում էր «խելացի սատանա»: Իր օրագրում Կանարիսը գրում էր, որ Գեյդրիխի հետ բաց ու վստահաբար համագործակցելը բավական դժվար գործ էր: Կանարիսը մինչ Գեյդրիխի մահը47,

վերջինիս հետ պահպանեց բարիդրացիական հարաբերություններ: Եթե օրինակ տիկին Գեյդրիխի

ծնունդն էր, Կնարիսը հյուր էր գնում նվերներով, իսկ Գեյդրիխը և տիկին Կանարիսը միասին նվագում էին 48:

46 Абжаген К. Ук. соч.ст.138 47 Գեյդրիխը մահացել է 1942թ. հունիսի 4-ին,իր դեմ կազմակերպված մահափորձի արդյունքում 48 Карл.Бартц.Трагедия абвера.ст.11.


Մի անգամ նույնիսկ Կանարիսի մասին Գեյդրիխը ասում է. «Նա լրտեսում է նույնիսկ ինքն իրեն և ինքն է բարդացնում իր դրությունը »49: Գեյդրիխի և Կանարիսի միջև արտաքինից երևացող նորմալ հարաբերություններին, նրանք մնում էին հակառակորդներ և Գեյդրիխը Կանարիսի նկատմամբ զգոնությունը չէր թուլացնում: Նա իր աշխատակիցներին հրահանգում էր. «Կանարիսի, այդ խորամանկ աղվեսի, նկատմամբ պետք է միշտ ուշադիր լինել» 50: ՍՍ-ի շտանդարտֆյուրեր Շելլենբերգը, ով գլխավորում էր կապի գաղտնի ծառայությունը, հայտնում էր, որ Գեյդրիխի ատելությունը Կանարիսի նկատմամբ պայմանավորված էր նրանով, որ Կանարիսի մոտ ապահով վայրում պահպանվում էին այնպիսի փաստաթղեր, որոնք հաստատում էին, որ Գեյդրիխը արիական ծագում չունի: Սակայն այդպիսի փաստաթղթեր մինչ օրս չեն հայտնաբերվել: Կանարիսի և Գեյդրիխի հարաբերությունները շարունակում էին լարված մնալ նաև պատերազմի տարիներին: Պատճառն այն էր, որ Գեյդրիխը ժամանակ առ ժամանակ միջոցներ էր ձեռնարկում, որպեսզի լայնացնի իր իրավասությունները Աբվերի հաշվին: Հատկապես նա մեծ աշխատանքներ էր տանում Աբվերի երրորդ ստորաբաժանման հարցում, որի գործունեության ոլորտը վերաբերում էր գաղտնի ոստիկանությանը: Գեյդրիխի պնդմամբ 1941թ. վերջին և 1942թ. սկզբին բանակցություններ սկսվեցին նրա և Կանարիսի միջև: Այս բանակցությունների ժամանակ էլ Գեյդրիխը բացահայտեց իր իրական մտադրությունները` հայտարարելով, որ ինքը համաձայնվել է Կանարիսի հետ բանակցություններ վարել միայն ստեղծված ռազմական իրադրությունից ելնելով, և, որ պատերազմից հետո Աբվերի իրավասությունները կանցնեն գեստապոյին: Գեյդրիխին ակնհայտորեն զարմացրեց այն, որ Կանարիսը իր մտադրությունների դեմ չբողոքարկեց: Կանարիսի նման պահվածքը պայմանավորված էր նրանով, որ նա գտնում էր, որ պատերազմը անհաջողությամբ կավարտվի 49 Там же. ст. 12 50 Абжаген К. Ук. соч.ст.140.


Գերմանիայի համար և ողջ ռեժիմը կփոխվի51: Արդյունքում նրանք արագ ընդհանուր հայտարարի եկան: Բանակցությունների արդյունքում Գեյդրիխը հանձնարարեց կազմել համաձայնության նախագիծ և ուղարկել Կանարիսին: Վերջինս նրան պատասխանեց որոշ ժամանակ անց՝ հայտնելով նաև իր մոտեցումները, որոնց Գեյդրիխը բավական կտրուկ արձագանքեց: Նա խոստացավ դիմել Հիմմլերին և հրաժարվել Կանարիսի հետ հետագա բանակցություններից: Կանարիսը անձամբ գնաց Գեյդրիխի մոտ, որպեսզի ինքնուրույն հարթեն տարաձայնությունները, սակայն վերջինս հրաժարվեց ընդունել Կանարիսին: Որպես միջնորդ հանդես եկավ Կեյտելը52, և բանակցությունները վերսկսվեցին: Վիճելի հարցերի շուրջ կնքվեց համաձայնագիր, որի հետևանքը եղավ այն, որ Կանարիսը զիջեց իր դիրքերը և հայտնվեց երկրորդ դերում: Բանակցությունների վերջնական արդյունքները արձանագրվեցին 1942թ. մայիսին Պրահայում: Հանդիպման վայրը ընտրել էր ինքը` Գեյդրիխը՝ ցանկանալով ընդգծել իր հաղթանակը Աբվերի նկատմամբ: Պատերազմի տարիներին Գեյդրիխի թշնամանքը Կանարիսի նկատմամբ պայմանավորված էր նաև նրանով, որ Գեյդրիխին լուրեր էին հասել, որ դեռևս 1938թ. սկսած Կանարիսը և Օստերը ծրագրել էին հեղաշրջում իրականացնել53: Նման կասկածի համար առիթ հանդիսացավ այսպես կոչված Վենլոյի միջադեպը 54: 1939թ. նոյեմբերի 8-ին հոլանդական Վենլո քաղաքում բրիտանական գաղտնի ծառայության աշխատակիցներ Բեստը և Ստիվենսը գտնվելով Հոլանդիայում գեստապոյի աշխատակիցների կողմից գերմանա-հոլանդական սահմանի վրա 51 Абжаген К. Ук. соч.ст.337. 52 Վիլհելմ Կեյտել (1882-1946) գերմանական ռազմական գործիչ, Գերմանիայի զինված ուժերի Գլխավոր հրամանատարության շտաբի պետ: Ստորագրել է Գերմանիայի անձնատվության ակտը: Նյուրնբերգի միջազգային դատավարության ժամանակ մեղադրվել է մարդկության դեմ հանցագործության մեջ և ենթարկվել մահապատժի 53 Абжаген К.Ук. соч. ст.338. 54 Там же. ст.339


ենթարկվեցին հարձակման և բռնի ուժով տեղափոխվեցին Գերմանիա: Այս ռազմագործունեության ղեկավարը Շելլենբերգն էր, ով այս ժամանակ դարձել էր արտասահմանյան հետախուզության ղեկավարը: Չնայած բրիտանացիներն այնպիսի տեղեկություններ չհայտնեցին, որը կարող էր կասկած առաջացնել, սակայն գաղտնի ոստիկանությունը եկավ այն համոզման, որ բրիտանական գաղտնի ծառայությունը տիրապետում է այնպիսի փաստերի, որոնց համաձայն Հիտլերի դեմ կազմակերպվում է դավադրություն: Գեյդրիխի կասկածամտությունը Կանարիսի նկատմամբ պայմանավորված է նաև նրանով, որ Գեյդրիխը Կանարիսի հետ զրույցի ժամանակ հրաժարվեց նրան տալ Ստիվենսի և Բեստի հարցաքննությունների արձանագրությունները: Կանարիսի այն հարցին, թե այդ արձանագրությունների մեջ կա՞ն նյութեր, որոնք Աբվերի աշխատակիցների կամ Վերմախտի այլ ծառայողների դեմ են, Գեյդրիխը պատասխանեց բացասաբար, սակայն ավելավրեց, որ հարցաքննությունների տվյալներով Վերմախտի բարձր շերտերում կա ծառայողների մի խումբ, որը ունի կասկածելի վարքագիծ55: Գեյդրիխը Կանարիսին սկսեց չվստահել և հրաման արձակեց Աբվերին ոչ մի տեղեկատվություն չտալ հետագա հետաքննության մասին, իսկ անձնական զրույցների ժամանակ խուսափել տարբեր աղբյուրների քննարկումներից: Սկսած 1941թ. ձմեռվանից, Մոսկվան գրավելու պլանների ձախողումից հետո Հիմմլերը պլաններ էր մշակում Հիտլերին իշխանությունից հեռացնելու համար: Նա նույնիսկ նպատակ ուներ փոխարինել Հիտլերին ֆյուրերի պաշտոնում: Գեյդրիխը և Հիմմլերը որոշիչ քայլեր էին ձեռնարկում Աբվերի դեմ, քանի որ նպատակ ունեին ընդդիմության և զինվորականների համար ճանապարհ բացել Հիտլերին իշխանությունից հեռացնելու համար, ապա նոր գործի դնել ՍՍ-ի ստորաբաժանումները: Նրանք դուրս կգային Աբվերի դեմ և Հիտլերի համար վրեժխնդիր լինելու պատրվակով ասպարեզից կհեռացնեին Աբվերին և կզավթեին իշխանությունը: Սակայն այս ամենը միայն կանարիսի ենթադրություններ են, քանի որ նման պլանների փաստացի ապացույց ՍՍ-ի ղեկավարության մասին մենք չունենք, չնայծ որ նման սպասողական 55 Абжаген К. Ук. соч. ст.340.


մարտավարությունը բնորոշ էր գաղտնի ոստիկանությանը: Խնդիրն այն էր, որ չնայած ռեժիմի դեմ կազմակերպվող դավադրության գոյություն ունեցող ապացույցներին այն չէր դիտվում պետության նկատմամբ որպես քայքայիչ գործունեություն: Անհրաժեշտ էր բավարարվել միայն խիստ վերահսկողություն, քան ձերբակալել որոշ անձանց` դրանով վախեցնելով ընդդիմադիր բոլոր շարժումները 56: Գեյդրիխի մահը Կանարիսի հետագա աշխատանքն ավելի դյուրացրեց, քանի որ այլևս չէր զգում Գեյդրիխի ստվերը: Անվտանգության ծառայության մյուս անդամների հետ հաշվեհարդար տեսնելը, ըստ Կանարիսի ավելի հեշտ կլիներ: Սակայն գրուպպենֆյուրեր Մյուլլերի հետ նա ավելի զգույշ էր: Գեյդրիխի մահից հետո սկզբնական շրջանում Կանարիսը ոչ մի կապ չուներ Կալտենբրուների 57 հետ: Նրանց առաջին հանդիպումը տեղի ունեցավ 1943թ. փետրվարի 22-ին Մյունխենի «Ռեջինա» հյուրանոցում: Կալտենբրուները Կանարիսի մոտ հակակրանք առաջացրեց, նա ձգտում էր վերջինիս հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանել` փորձելով ծանոթանալ նրա խաղաթղթերին: Այդ պատճառով Կալտենբրուները և նրա աշխատակիցները` Շելեմբերգը և Մյուլլերը հաճախ էին լինում Ցոսսենում, ուր 1943թ. ապրիլի 19-ին տեղափոխվել էր Աբվերը58 : Դեռևս 1944թ. հունիսից նախապատրաստական աշխատանքներ էին տարվում Հիտլերի դեմ մահափորձ իրականացնելու համար: Մշակվել էր <<Վալկիրիա>> ռազմագործողությունը, ըստ որի նախատեսվում էր 1944թ. հուլիսի 20-ին իրականացնել Հիտլերի մահափորձը: <<Դավադիրների>> թվում էր նաև Վ.Կանարիսը, սակայն մինչ օրս նրա մասնակցությունը չի ապացուցվել: Հիմմլերը, ով տեղյակ էր դավադիրների աշխատանքին, սկզբում ուշադրություն չէր դարձնում նրանց գործողություններին, միչև այն ժամանակ, երբ իմացավ, որ 56 Карл Абжаген.Адмирал Канарис.<<Феникс>>.Ростов н/Д 1998г.ст.341 57 Կալտենբրուները Գերմանիայի կայսերական անվտնագության Գլխավոր հրամանատարության պետ և Գերմանիայի ներքին գործերի նախարարության քարտուղար (1943-1945) 58 Там же. ст. 342


դավադիրները կապ են հաստատել կոմունիստների հետ: Իմանալով այդ մասին նա հրամայեց անհապաղ ձերբակալել «հուլիսի 20-ի գործիչներին»:59 Կանարիսի և Աբվերի դեմ առաջին հարվածը ուղղեց Մյուլլերը: 1942թ. դեկտեմբերին Մյունխենում Աբվերի երկու աշխատակիցներ ձերբակալվեցին, ովքեր մեղադրվում էին արժույթային օրենսդրության խախտման մեջ60: Գեստապոյի փաստաթղթերից երևում էր, որ ձերբակալվածները փորձել են գործը շրջել դեպի քաղաքական ասպարեզ: Մեղադրյալներից մեկը տվեց Դոնանյիի անունը, ով Վատիկանում իրականացնում էր հաշտարարի գործունեություն: Գեստապոյում այս դեպքը ընդունվեց որպես դավադրություն: Եթե այն, ինչը պնդում էին ձերբակալվածները, համապատասխանում էր իրականությանը, ապա հետաքննությունը դիպչում էր նաև Կանարիսին: Հետաքննությունը ստանձնեց գեներալ Ռյոդերը, ով Գերագույն ռազմական դատարանի գլխավոր խորհրդականն էր: Նման պայմաններում Կանարիսը գործի դրեց բոլոր միջոցները, որպեսզի շեղի Ռյոդերի հարվածները: Վերջինիս անհեռատեսությունը ձեռընտու էր Կանարիսին: Նա կարողացավ համոզել Կեյտելին, որ Ռյոդերը չարաշահում է իր լիազորությունները, և որ Աբվերի դեմ հետաքննությունը միայն առիթ է, իսկ իրականում սա ՍՍ-ի հարձակումն է Վերմախտի վրա: Կանարիսի խոսքերը համոզեցին Կեյտելին, և նա Ռյոդերին հեռացրեց պաշտոնից: Կեյտելը Հիմմլերի հետ բանակցություններ սկսեց, որի ժամանակ Հիմմլերը հայտարարեց, որ այս պատմությունը իրեն չի հետաքրքրում և ինքը Կանարիսի դեմ ոչինչ չունի: Կանարիսը ուղղակի պետք է դասեր քաղի այս ամենից և այլևս նման անթույլատրելի տարրերի իր մոտ չպահի61: Դոնանյիի ձերբակալությունից և Օստերի պաշտոնազրկումից հետո հետախուզությունը որպես դիմադրության գործիք էականորեն թուլացավ: Հենց այս ժամանակ էլ Կանարիսի շրջապատում տեղի ունեցան 59 Г.Л.Разонов.<<Конец Третьего рейха>>.М.1990. ст.47. 60 Абжаген К.Ук соч.ст.349 61 Там же. ст. 351


էական փոփոխություններ, ինչի արդյունքում նրա շրջապատում նկատվեց անապատացում: Սակայն Կանարիսը շարունակում էր իր պաշտպանական պատերազմը անվտանգության ծառայության ղեկավարության դեմ: Նա լավ էր հասկանում, որ պետությունը չի ների իրեն, սակայն նա ասում էր. «Ես գնում եմ պատերազմի հանուն Գերմանիայի և չեմ զիջի իմ դիրքը, որպեսզի փրկեմ այն ամենը, ինչը դեռ հարավոր է փրկել և ինչքան հնարավոր է երկար թույլ չտալ, որպեսզի մարդասպանները գրավեն իմ տեղը»62: Կանարիսի վերջին նպատակն էր թույլ չտալ, որպեսզի Կալտենբրուները, Մյուլլերը և Շելլենբերգը տիրանան Աբվերին և նրա հնարավորություններին: Սակայն Կանարիսը լավ էր հասկանում, որ իր Ցուսիման` վախճանը և Աբվերի կործանումը մոտ է: 1944թ. հունվարին Աբվերին հասցվեց ևս մեկ հարված: Կանարիսի շրջապատից որոշ անձինք ձերբակալվեցին: Գեստապոն Աբվերի հեռախոսային խոսակցությունները լսելու միջոցով, իմացավ, որ հետախուզությունը քայլեր է ձեռնարկում իր դեմ: Այս իրադարձություններից հետո Հիտլերը իր մոտ կանչեց Հիմմլերին և պահանջեց, որպեսզի նա հայտնի իր կարծիքը միասնական հետախուզական ծառայություն ստեղծելու մասին: 1944թ. փետրվարին Հիտլերի հրամանով Կնարիսը հեռացվեց իր պաշտոնից, իսկ Աբվերը անցավ կայսերական անվտանգության ծառայության վերահսկողության տակ: Կանարիսը ստիպված էր մի կողն քաշված հետևել, թե ինչպես է կործանվում իր ստեղծած համակարգը: Նրան չէր սփոփում նույնիսկ այն հանգամանքը, որ հաղթողին քիչ ժամանակ է մնացել ուրախանալու համար: Այն, որ գեստապոն Աբվերի հետ ավելի քան տաս տարի տևած պայքարում, հաղթանակեց, ոչ ոքի չի զարմացնում, քանի որ Երրորդ Ռեյխում գեստապոյի ձեռքում էին բոլոր հաղթաթղթերը: Զարմանալի է միայն այն, որ գեստապոյից պահանջվեց այդքան երկար ժամանակ, որպեսզի հասնի իր նպատակին և իր ղեկավարության տակ համախմբի ողջ ներքին և արտաքին հետախուզական ծառայությունները: Այն, որ 62 Абжаген К. Ук. соч. ст.353


գեստապոյի հաղթանակը ձեռք բերվեց մեծ դժվարությամբ, դա միայն Կանարիսի ձեռքբերումն էր, նրա մարդկանց հետ շփվելու մշակույթը և անսահման նվիրվածությունն իր գործին:

2.3.Գերմանիայի ռազմական հետախուզությունը և գերմանա-ամերիկյան «անջատ» պայամանագրի ստորագրման տապալումը

1944թ. սեպտեմբերին, երբ գերմանական հրամանատարությանը պարզ դարձավ, որ Զիգֆրիդի գիծը դաշնակիցները չեն կարող հաղթահարել և նրանք այստեղ կմանան մի որոշ ժամանակ, գերմանական հրամանատարությունը որոշեց արևմտյան ռազմաճակատում անցնել լայանածավալ հարձակման: Ֆաշիստական ղեկավարությունը գտնում էր, որ իրեն կհաջողվի կայունացնել արևելյան ճակատը մինչև Նեման, Վիսլա և Դոն գետերի սահմանները: Այդպես խորհրդային զորքերի համար երկար ժամանակ կպահանջվի նոր հարձակման նախապատրաստվելու համար: Վերմախտի ղեկավարությունը հույս ուներ արևմուտքում անգլո-ամերիկյան զորքերին պարտության մատնել ` պահելով արևելյան ճակատը: Ըստ Հիտլերի պլանների պետք է ուժգին հարված հասցվեր դաշնակիցների զորքերին՝ Գերմանիայի հզորությունը ցույց տալով՝ Լոնդոնին ու Վաշինգտոնին: Այդպիսով նա կստիպեր ԱՄՆ-ին և Անգլիային անջատ հաշտության բանակցություններ սկսել Գերանիայի հետ: Հիտլերը գտնում էր, որ. «Բանակցությունները կարելի է վարել միայն բարիդրացիական ռազմական դիրքերից... Արևմտյան տերություններն ավելի հակված կլինեն


հաշտության պայմանագիր ստորագրելուն, եթե հաջողվի նրանց պարըության մատնել» 63: Հիտլերը հույս ուներ նաև հաջողության հասնել դաշնակաիցներ շրջանում հակամարտություն առաջացնելով: «Չերչիլը տանել չի կարողանում բոլշևիզմը գրեթե այնքան, որքան ես, և ռազմական պարտությունը առիթ կհանդիսանա, որպեսզի վարչապետը Գերմանաիայի հետ բանակցություններ սկսի»64: Հիտլերը հույս ուներ, որ կարող է վախեցնել արևմուտքի հետադիմական շրջանակներին ֆաշիստական Գերմանիայի ուժով և «կոմունիզմի վտանգով»: 1944թ. սեպտեմբերի 25-ին Հիտլերը հրապարակեց (որտեղ հրապարակեց) Գերմանիայի հարձակման գլխավոր նպատակը: Նա նպատակ ուներ Անգլիայում ակտիվացնել Գերմանիայի հետ բանակցություններ սկսելու կողմնակիցներին: Պետք է նշել, որ Արևմուտքի հետ բանակցություններ սկսելու գլխավոր նախապայմանը Գերմանիան համարում էր Արևելյան ռազմաճակատի կայունացումը: Հոկտեմբերի կեսերին մշակվեց «Հերթապահություն Հռենոսում» ռազմագործողությունը: Գերմանական հրամանատարությունը

կարողացավ

օգտագործել

դաշնակիցների

թույլ

կողմերը՝

օգտագործելով

հանկարծակիության մեթոդը: Նախապատրաստական աշխատանքների գաղտնիությունը ապահովելու համար ձեռնարկվեց միջոցառումների հատուկ համակարգ, այդ թվում բացառվեցին այս հարցի շուրջ ռադիոկապով քննարկումները: Արդյունքում գերմանական զորքերին հաջողվեց դաշնակիցների զորքերի թույլ կողմերին հասցնել հանկարծակի հարված65: Բեռլինում

ուշադիր

հետևում

էին

արևմտյան

երկրներում

տեղի

ունեցող

քաղաքական

իրադարձություններին: Գերմանացիներին հատկապես ուրախացրեց Բրիտանիայի խորհրդարանի անդամ 63 И.Л. Ольштынский. <<Разгром фашизма>>СССР и англо-американские союзники во Второй мировой войне. М.2010.ст.251. 64 Розанов Г.Л. <<Конец Третьего рейха>>. М.1990. ст. 80 65 Там же. ст.83.


Մակգովերնի ելույթը, որտեղ նա հայտարարեց, որ Խորհրդային Միությունը ցանկանում է պատերազմից հետո «գրավել ողջ Եվրոպան»: Հակախորհրդային նման հայտարարությունները ֆաշիստների շրջանում հույս էին արթնացնում, որ շուտով հակահիտլերյան կոալիցիայում կոնֆլիկտ կառաջանա: 1944թ. սեպտեմբերի 21-ին Հիմմլերը Վերմախտի ռազմական շրջանակների առջև հանդես եկավ ելույթով, որտեղ նա ասաց. «Պատմական փորձը ցույց է տվել, որ մեծ պատերազմներից ցանկացած կոալիցիա դուրս չի գալիս այնպիսին, ինչպիսին նա եղել է պատերազմի սկզբում»66: Այս իրադարձություններից հետո ֆաշիստական ղեկավարությունը ամեն ինչ անում էր մեկ նպատակի համար.

ստեղծել

բարենպաստ

պայմաններ

Արևմուտքի

հետ

անջատ

պայմանագրի

դտորագրման

նախապատրասման համար: 1944թ. սեպտեմբերի 20-ից մինչև 1945թ. փետրվարի 2-ը Կայսերական անվտանգության ղեկավար Կալտենբրուները արձակեց 42 հրահանգ ահաբեկչության ուժեղացման մասին: 1944թ. դեկտեմբերին ֆաշիստական հրամանատարությունը ստիպեց զինվորներին ստորագրել մի փաստաթուղթ, որում ասվում էր. «Իմ` թշնամու կողմն անցնելու դեպքում ողջ իմ ազգը` հայրս, մայրս, կինս, երեխաներս, թոռներս կգնդակահարվեն»: Գեստապոյի ղեկավար Հ.Մյուլլերը հայտարարեց, որ հիտլերականները «չեն կրկնի 1918թ. սխալը» և մինչև պատերազմի ավարտը երկրում կոչնչացվեն ֆաշիզմի հակառակորդները: 1944թ. սեպտեմբերին Շվեցարիայում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ա. Դալլեսի մոտ ուղարկվեց գերմանական դիվանագետ, ով արտաքին գործերի նախարարության անունից արեց հետևյալ առաջարկը. գերմանական զորքերը առանց մարտերի կնահանջեն դեպի Դոն, իսկ դաշնակիցների զորքերը հնարավորություն կստանան գրավել Բալկանները: Ազատված գերմանական զորքերը կօգտագործվեն «Խորհրդային Միության դեմ 66 Там же. ст. 87


պատերազմի համար»: Ռիբենտրոպի դեսպանը զգուշացրեց, որ եթե դաշնակիցները չընդունեն գերմանական առաջարկը, ապա «ԱՄՆ-ի վրա կընկնի այն պատասխանատվությունը, որ ողջ Գերմանիան և տարածաշրջանը կընկնեն կոմունիստների ձեռքը»: Ա.Դալլեսը և ԱՄՆ-ի ղեկավար շրջանակները մերժեցին Գերմանիայի առաջարկը: Հաջորդ դիվանագիտական քայլը Գերմանիան փորձեց իրականացնել գեներալ Գլայզե-Հորստենաուի միջոցով: Վերջինս Ա.Դալլեսին հայտնեց, որ պատրաստ է արևմտյան տերությունների համար բացել ռազմաճակատը, որպեսզի անգլո-ամերիկյան զորքերը կարողանան օկուպացնել Ավստրիան, քանի դեռ այն չեն գրավել խորհրդային զորքերը: Այս առաջարկը ևս չընդունվեց ԱՄՆ-ի կողմից: 1944թ. աշնանը արևմտյան տերությունները պատրաստակամության նշույլներ ցուցաբերեցին Գերմանիայի հետ բանակցություններ սկսելու համար: Նման պայմաններում ֆաշիստական ղեկավարությունը գտավ, որ հարմար առիթ է ստեղծվել ակտիվ ռազմական գործողություններ սկսելու համար: Այսպիսով, մեկ անգամ ևս հաստատվեց, որ Հիտլերի պլանները կայանում էին նրանում, որ արևմտյան տերություններին ցույց տա Գերանիայի ուժը և ապացուցի, որ իրենք կարող են «կանգնեցնել Եվրոպայում կոմունիզմի տարածումը», ոչնչացնել հակաֆաշիստական կոալիցիան և հասնել նրան, որ Արևմուտքի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեն, ինչպես հավասարը հավասարի հետ: Ամենամեծ հույսերը ֆաշիստական ղեկավարությունը կապում էր անգլո-ամերիկյան զորքերի թիկունքում հաջող հարձակման հետ: 1944թ. դեկտեմբերի 16-ին սկսվեց Արդենյան ռազմագործողությունը: Այս հարձակումը անգլոամերիկյան զորքերին անակնկալի բերեց, այդ պատճառով սկզբնական շրջանում հաջողությունը գերմանական զորքերի կողմն էր: Սկզբնական հաջողությունները ստիպեցին ֆաշիստական ղեկավարությանը մտածել, որ այժմ


ճանապարհ է բացվել քաղաքական որոշման համար: 1944թ. դեկտեմբերի 22-ին որոշում կայացվեց լայնացնել ռազմական գործողությունների շրջանակը և նոր հարված ուղղել անգլո-ամերիկյան զորքերին: Սակայն 1945թ. հունվարի 8-ին Հիտլերը անակնկալ հրամայեց գերմանական զորքերին նահանջել դեպի ելման դիրքերը: Ի՞նչը ստիպեց Հիտլերին հրաժարվել հետագա առաջխաղացման պլաններից. խոսքը խորհրդային գործոնի մասին է; Հիտլերը տեղեկացավ, որ Խորհրդային Միությունը պատրաստվում է անցնել լայնածավալ հարձակման, որը և տեղի ունեցավ: 1945թ. հունվարի 12-ին խորհրդային զորքերը Բալթիկ ծովից մինչև Կարպատներ անցան հարձակման: Առավելությունը բացարձակապես խորհրդային զորքերի կողմն էր: Հետագայում Էյզենհաուերը Խորհրդային Միության մարշալ Ժուկովի հետ զրույցի ժամանակ գնահատել է այս ռազմագործողության նշանակությունը և ասել. «Մեզ համար սա շատ սպասված պահ էր և մենք համոզված էինք, որ խորհրդային զորքերը անպայման կհասնեն հաջողության»67: 1945 թվականի խորհրդային զորքերի հունվարյան հարձակումը չէր կարող չլինել ֆաշիստական ղեկավարության տեսադաշտում: ԳԴՀ-ի ռազմական արխիվներում (Ֆրայբուրգում) գտնվել են նյութեր, որոնք լույս են սփռում 1945թ.-ի հունվարի սկզբի իրադարձությունների վրա 68: 1944թ. նոյեմբերի 10-ին Աբվերը գերմանական հրամանատարության գլխավոր շտաբի ղեկավար Գուդերիանին հայտնեց, որ խորհրդային զորքերի հարձակումը կավարտվի Բեռլինում: Սակայն գերմանական ղեկավարությունը հետախուզության այս փաստաթուղթը մոռացության մատնեց: 1944թ. դեկտեմբերի 31-ին հետևեց Աբվերի մյուս ահազանգը: Գուդերիանը տեղեկացվեց, որ խորհրդային զորքերի ձմեռային հարձակումը շատ մոտ է և հաստատվում էր, որ պլանների համաձայն ամեն ինչ կավարտվի Բեռլինում: Այս ամենից հետո 1945թ. հունվարի 8-ին Հիտլերի հրամանով գերմանական զորքերը 67 Розанов Г. Ук. соч. ст.114. 68 И.Л. Ольштынский. <<Разгром фашизма>>СССР и англо-американские союзники во Второй мировой войне. М.2010.ст.258.


ետ նահանջեցին: Փաստորեն այսպես ավարտվեց «Հերթապահություն Հռենոսում» ռազմագործողությունը և Երրորդ Ռեյխի պատմությունում բացվեց նրա վերջին էջը:

2.4.Կովկասցիները Աբվերում

Հարյուրամյակների ընթացքում Կովկասը հանդիսացել է Ռուսական կայսրության ոչ ստաբիլ տարածաշրջաններից մեկը: Վերջինիս կործանումից հետո, ինչպես հայտնի է, ստեղծվեցին ազգային հանրապետություններ, որոնց ղեկավարները բացասաբար էին վերաբերում նոր` խորհրդային կառավարությանը: 1918թ. Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը հռչակում են իրենց անկախությունը: Հայաստանում իշխանության

են

մուսավաթականները,

գալիս

դաշնակցականները,

որոնք

դեմ

էին

Վրաստանում

խորհրդային

մենշևիկները,

իշխանությանը,

այդ

իսկ

Ադրբեջանում`

պատճառով

էլ

Կովկասում

բոլշևիկանացումը ուղեկցվեց արյունահեղությամբ: Արդյունքում Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և Հյուսիսային Կովկասի այլ շրջաններից մեծ քանակությամբ վտարանդիներ լքեցին իրենց հյարենիքը և հաստատվեցին տարբեր երկրներում: Կովկասում խորհրդային իշխանության հաստատումից հետո բռնաճնշումներ սկսվեցին այս երկրների քաղաքական վերնախավի նկատմամբ, որոնք շարունակվեցին մինչև 1939թ.: Բռնաճնշումների էին ենթարկվում բժիշկներ, գիտնականներ, նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: Նրանցից շատերը

գտնվելով

վտարանդիության

մեջ,

ստեղծում

էին

կազմակերպություններ

և

անդամակցում

հակախորհրդային միություններին: Հազարավոր մարդիկ մտնում էին Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի


բանակների կազմի մեջ` հույս ունենալով ազատագրել իրենց հայրենիքը, չհասկանալով, որ գործիք են դառնում մեծ տերությունների ձեռքին իրենց նպատակների իրագործման համար: Պատրաստվելով ԽՍՀՄ-ի դեմ պատերազմի, Գերմանիայի ղեկավար շրջանակները որոշեցին օգտվել կովկասյան ժողովուրդների հակախորհրդային դիրքորոշումներից և նրանց տրամադրությունները ծառայեցնել իրենց նպատակներին: Սկզբնական շրջանում գերմանական ղեկավարությունը շոշափելի հաջողությունների չհասավ, քանի որ հակասություններ առաջացան հայ, վրացի և ադրբեջանցի գործիչների միջև: Նման պարագայում գնդապետ Խարաշկևիչին69 հանձնարարվեց ցանկացած ճանապարհով հարթել այն հակասություները, որոնք ծագել էին կովկասցիների միջև: Վերջինս պատահական չէր ընտրվել, քանի որ եկար տարիներ ուսումնասիրել էր կովկասյան ժողովուրդների մշակույթը և սովորույթները: Խարաշկևիչը կապվեց վտարանդիների ղեկավարներ` Մուհամեդ Էմին Ռասուլի, Սուրեն Արարատյանի, Նակաշիձեի հետ: Որոշ ժամանակ անց գնդապետի չարչարանքները տվեցին իրենց պտուղները: 1928թ. ստեղծվեց Ռուսաստանի կողմից ճնշված ժողովուրդների լիգան, որը ստացավ «Պրոմեթևս» անվանումը: Սկսած 1933թ.-ից վտարանդիական կազմակերպությունները սկսեցին աշխուժորեն համագործակցել ֆաշիստական Գերմանիայի հետ: Նրանց սկզբունքը հետևյալն էր. «Թեկուզ սատանայի հետ, բայց բոլշևիզմի դեմ»70: 1934թ. ստեղծվեց «Կովկաս» կազմակերպությունը, որը համագործակցում էր Իտալիայի և Գերմանիայի հետ: Նրա մեջ մտնում էին վրացի և ադրբեջանցի վտարանդիներ: 1939թ. «Կովկաս»-ի կազմի մեջ մտավ նաև

69 Էդմունդ Խարաշկևիչ-(1895-1975), մայոր, 1928-1939թթ. Լեհական բանակի Գլխավոր շտաբի Երկրորդ ստորաբաժանման «Արևելք» ռեֆերատի ղեկավար 70 Э.Абрамян.<<Кавказцы в Абвере>>. М.2006. ст.28.


հայկական «Ազգ» կազմակերպությունը, որի ղեկավարներ էին Ս. Բեկզադյանը և Խ. Արիստակեսյանը: Սակայն այս կազմակերպությունը գոյություն ունեցավ մի քանի ամիս (1939թ. հունվարից մինչև օգոստոս): 1939թ. խորհրդա-գերմանական չհարձակման պայմանագրի ստորագրումից հետո «Կովկաս» կազմակերպությունը Գերմանիայում դադարեց գոյություն ունենալուց: Գերմանիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ստեղծումից սկսած նրա կազմի մեջ մտան նաև հայկական, վրացական և ադրբեջանական կազմակերպությունների երիտասարդ անդամներ, որոնց թվում էին Գ.Վարդունին, Սարգսյանը, Ա.Մուրադյանը, Գ.Գաբլիանին, Շ.Նուրիձեն, Դիմեմեդովը և ուրիշներ, որոնք այդ ժամանակ վտարանդիության մեջ էին Գերմանիայում: Դեռ 1920-ական թվականներից Գերմանիայում հայկական սփյուռքը ամենահայտնիներից էր: Նույնիսկ Բեռլինում «Հայկական» անունով փողոց կար71: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հիտլերի ձեռքն ընկավ մի զեկույց, որտեղ տարբեր փաստերով և ապացույցներով ասվում էր, որ հայերը ունեն արիական ծագում: Հավանաբար սրանով էր պայմանավորված Հիտլերի դրական վերաբերմունքը Հայերի նկատմամաբ: Տասներկու տարիների ընթացքում Գերմանիայում հրատարակիվեցին տասնյակ գրքեր հայերի մասին. «Հայերարիացիներ», «Հայերը և Հայաստանը», «Նարեկացի», «Զեյթուն», «Հայերի և գերմանացիների պատմական բարեկամությունը»: Արդյունքում ստեղծվեցին հայկական-ֆաշիստական կազմակերպություններ Բեռլինում, Մյունխենում, Բուխարեստում, Սոֆիայում: Մինչև 1944թ. վերջը Գերմանիայում հրատարակվում էր «Հայաստան» շաբաթաթերթը, որի խմբագիրը Վիգեն Շանթն էր` Լևոն Շանթի որդին72: 1934թ. Գարեգին Նժդեհի նախաձեռնությամբ ստեղծվեց «Ցեղակրոն» կազմակերպությունը, որի մեջ մտան հայ ազգայնականներ: Սկզբում այն իր գործունեությունը ծավալեց ԱՄՆ-ում, ապա Եվրոպայի երկրներում: 71 Там же. ст. 33 72 Там же. ст. 33


Այս կազմակերպության որոշ խմբավորումներ հետագայում մտան Աբվերի կազմի մեջ: 1942թ. դեկտեմբերի Դրոյի (Դրաստամատ Կանայան) միջամտությամբ ստեղծվեց Հայկական ազգային խորհուրդը, որn անվանվեց Հայկական ազգային կոմիտե: Վերջինս սերտորեն համագործակցում էր Աբվերի հետ: 1944թ. փետրվարին Ա. Ռուլենբերգի հրամանով ստեղծվեց միասնական հայկական շտաբ: Այս կառույցները կոորդինացնում էին հայկական զորամիավորումների գործողությունները Վերմախտում և Աբվերում73: Շանթի կազմակերպությունը Ֆրանսիայի զավթման նախօրեին վրացիների հետ միասին գերմանական հետախուզությանը տալիս էին արժեքավոր տեղեկատվություն երկրի ներքաղաքական իրավիճակի և ռազմական օբյեկտների մասին: Այս խմբերը հետագայում մտան Աբվերի և ՍՍ-ի կազմի մեջ: Հայկական հարցը ֆաշիստական Գերմանիայի ձեռքում դարձավ գործիք` իր պլաններն իրականացնելու համար: Երրորդ Ռեյխի հատուկ քաղաքականությունը հայերի նկատմամբ պատահական չէր: Այդպես նա ցանկանում էր մեկ կրակոցով երկու նապաստակ սպանել, այսինքն` զենքը մի կողմից ուղղել ԽՍՀՄ-ի, մյուս կողմից Թուրքիայի դեմ: Իմանալով Թուրքիայի նկատմամբ հայերի ատելության մասին, գերմանացիները Աբվերի և ՍՍ-ի հայկական լեգեոններին կոչ էին անում. «Ձեր խնդիրը ձեր հզոր երկրի ազատագրումն է բոլշևիկներից և թուրքերից: Դա մեծ պատիվ է բոլորիդ համար»74: Գերմանիայի ղեկավարությունը մինչև ԽՍՀՄ տարածք ներխուժելը, Կովկասի նկատմամբ մշակեց հատուկ պլան, որի նպատակը կովկասյան հանրապետությունների տարածքում հակախորհրդային ապստամբությունների կազմակերպումն էր: Աբվերի, ՍՍ-ի և Վերմախտի կազմում ստեղծվեցին կոմիտեներ, որոնք զբաղվում էին «ազատագրական» գաղափարախոսություններ տարածելով: Մշակվեց «Ազատ Կովկաս» պլանը, որը հաստատվեց Հիտլերի կողմից: Սկսվեց Վտարանդիական առաջնորդների հետ կապ հաստատելու գործընթաց: Այս պլանով 73 Там же. ст. 35 74 Абрамян Э. Ук. соч. ст 42


հետաքրքրվեցին որոշ վրացական, հայկական և ադրբեջանական ռազմական գործիչներ, որոնք գտնվում էին արտասահմանում: Նրանց թվում էին Դրոն, Շ. Մագլակալիդզեն, Գ. Նժդեհը, Գ. Գաբլիանին, Մուհամեդ Նաբիօղլուն: Նրանցից ոմանք, օրինակ Դրոն, սերտ կապեր ուներ Մարտին Բորմանի և Ալֆրեեդ Ռոզենբերգի հետ: 1941 թ. սեպտեմբերին բանակցություններ սկսվեցին հայկական վտարանդիության և Գեյդրիխի միջև, որի արդյունքում որոշում կայացվեց հայ-գերմանական համագործակցության մասին: Մեկ շաբաթ անց, վրաց և հայ վտարադիների և Ռոզենբերգի միջև տեղի ունեցավ հանդիպում: Վերջինս նրանց հրավիրեց քննարկելու «Ազատ Կովկասի» մասին պլանները: 1942 թ. ապրիլի 19 Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը հայտարարվեցին որպես «Գերմանիայի իրավահավասար դաշնակիցներ»75: Մեկ ամիս անց տեղի ունեցավ Ռոզենբերգի և Կովկասյան վտարանդիության ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմից մասնակցում էին Ալ. Խատիսյանը, Ալֆրեդ Մուրադյանը, Դրոն, Ս. Բեկզադյանը, Արմենակ Ջամալյանը և Վարդան Սարգսյանը: Վրացիների կողմից Ա. Նիկուրիդզեն, Մ. Կեդիան, Ս. Ճավճավաձեն, իսկ Ադրբեջանի կողմից Ա. Դուդանգինսկին, Մահմեդ Էմին Ռասուլը, Մուհամեդ Նաբի-օղլուն, Ալխան Կենտեմիրովը: Ստեղծվեց «Կովկասյան ժողովրդների միյությունը»: Բանակցությունների ժամանակ քննարկվեց նաև տարածաշրջանի երկրների կարգավիճակը ազատագրումից հետո: Գերմանիան խոստացավ, որ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը կհայտարարեն իրենց անկախության մասին: Հայաստանին խոստացան վերադարցնել Ղարաբաղը, Նախիջևանը և Ջավախքը, իսկ Ադրբեջանին` Դաղստանը և Իրանական Ատրպատականը: Կովկասում գործող և Աբվերի հետ համագործակցող հետախուզական խմբերից հայտնի էր հատկապես «Պանդուխտը», որի հիմնական առաջադրանքը հանդիսանում էր միանալ դաշնակցական կամ այլ հակախորհրդային կազմակերպությունների հետ և զինված խմբավորումներ ստեղծել ապստամբություն 75 Абрамян Э.Ук. соч. ст.46


բարձրացնելու համար: Խումբը զենքը պետք է վերցներ Զանգեզուրի լեռների թաքստոցներից կամ Իրանի սահմանամերձ գյուղերց: Այս խումբը գլխավորում էին Կարո Սասունին, Հակոբ Տեր-Հակոբյանը, Խոսրով Թութունջյանը և ուրիշներ: Վրաստանում գործող խմբերից հայտնի էր «Սախարթվելոն», որի ղեկավարները ապստամբության հաջողության համար անհրաժեշտ էին համարում համագործակցել հայ և ադրբեջանցի ապստամբների հետ: 1935թ. Իրանի և Թուրքիայի սահմանից փորձ էին կատարել Խորհրդային Անդրկովկասի տարածք անցնել «Մուսավաթ» և «Արաքս» խմբավորումները: Վերջիններիս անցումը իրականացվեց գիշերը, սակայն նկատվեցին և հրաձգության հետևանքով շատերը զոհվեցին: Ի տարբերություն «Մուսավաթի», որն ուներ միայն ադրբեջանցի անդամներ, «Արաքս»-ի մեջ մտնում էին և՛ հայեր, և՛ ադրբեջանցիներ: Խումբը գոյություն ունեցավ մինչև պատերազմի ավարտը և 1945թ. մի քանի գաղտնի գործողություններից հետո դադարեցրեց իր գոյությունը: 1941թ. հունիսին «Աբվեր-Արտասահման» խմբավորման կազմում ստեղծվեց հատուկ «Վալլի» շտաբը, որի հիմնական խնդիրը հետախուզական, դիվերսիոն և հակահետախուզական գործունեության իրականացումն էր: Պատերազմի նախօրեին վերջինիս կազմում ձևավորվեցին առանձին վտարանդիական կազմակերպություններ, որի մեջ մտան հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ և հյուսիսկովկասցիներ: Ազգային կոմիտեներին հանձնարարվեց ստեղծել հուսալի անձանց խումբ, ովքեր պատրաստ կլինեին ցանկացած գործողությունների: Շուտով Աբվերի կազմում ստեղծվեցին աբվերգրուպպաներ և աբվերխմբեր` բաղկացած հետախույզներից և դիվերսանտներից; Այս խմբերից մեկը Աբվերգրուպպա-101 էր, որը բաժանված էր երեք մասի: Առաջինի մեջ մտան միայն գերմանացիներ, երկրորդի մեջ սպիտակ վտարանդիներ, իսկ երրորդի մեջ դաշնակցականներ և արմենականներ, այսինքն` հայեր: Աբվերգրուպպա-101-ը ստեղծվեց 1941թ. մայիսին, որը գլխավորում էր կապիտան Ֆայստը: Այս խմբավորումը զբաղվում էր ոչ միայն հետախուզական գործունեությամբ, այլև գործակալների հավաքագրմամբ: Հիմանականում հայեր և վրացիներ էին ընտրվում և ուղարկվում Աբվերի ուսումնական


ճամբարներ` նախապատրաստվելու համար: Ինչպես հետագայում հայ ռազմագերիներն էին պատմում Մոզդոկի և Պյատիգորսկի ճամբարների ռազմագերիների մոտ էին ժամանում գերմանկան սպայական հագուստով հագնված հայ դաշնակցականներ, որոնք առաջարկում էին մտնել իրենց շարքերը՝ փրկվելով սովից և հիվանդությունններից: Նրանք հայտարարում էին, որ «Գերմանական ղեկավարությունը կռվում է բոլշևիկների դեմ, իսկ հայերին հնարավորություն են տալիս ազատագրել իրենց հայրենիքը կոմունիստներից և թուրքերից» 76: Ինչպես նրանք էին պատմում, որպեսզի վրացիները կամ հրեանեը իրենց հայեր չներկայացնեն և մտնեն այդ հատուկ խմբավորումների մեջ հավաքագրողները իրենց հետ միշտ ունենում էին հայերենով գրված գրքեր և Աստվածաշունչ: 1943թ. սկզբին որոշ հայկական խմբեր ուղարկվեցին Ղրիմ և մտան կովկասյան «Բերգման» գնդի մեջ: Աբվերգրուպպա-101-ի մեջ մտնող հայտնի խմբավորումներից էր «Վարդ»-ը, որի ղեկավարն էր Թադևոս Պետրոսյանը` «ՊարոնՊրոֆեսոր» կեղծանունով77: Այն բաղկացած էր տասնմեկ հոգուց և գործում էր Օդեսսայում: 1943թ. ապրիլին ստեղծվեց հատուկ հայկական խմբավորում, որի մեջ մտավ նաև Դրոյի խումբը, ընդհանուր 70 հոգի: Այս խմբավորումը ստացավ «Դրոմեդար» անվանումը: Սկզբնական շրջանում նախատեսվում էր այս խմբավորումը գործուղել Հայաստան, սակայն ռազմաճակատում դրության սրումը փոխեց գերմանական ղեկավարության պլանները: 1943թ. «Դրոմեդարը» ստացավ ինքնուրույնություն և աբվերգրուպպայի կարգավիճակ: Ինչպես նշվեց այս խմբավորումը գլախավորումէր Դրոն, ով իր տեղակալ էր նշանակել Կուռոյին (Նիկոլայ Թարխանյան): Հետախուզական գործողությունների պատասխանատու դարձավ Միսաք Թոռլակյանը: Այս խմբավորումը կազմակերպում և իրականացնում էր հետախուզական և դիվերսիոն գորողություններ Հյուսիսային Կովկասում, ինչպես նաև Կերչի թերակղզում` համագործակցելով վրացական «Բերգմանն» խմբավորման հետ: Այս խմբավորման անդամները վերապատրաստվում էին Վարշավայում գտնվող հետախուզական դպրոցում: 1943թ. 76 Абрамян Э. Ук. соч. ст. 66 77 Там же. ст. 68


հուլիսին վերջինիս անդամների թիվը հասնում էր 100-120 հոգու: Դրոմեդարցիները կրում էին գերմանական համազգեստ: Համազգեստի ձեռքի աջ մասում հայկական եռագույնն էր, որը պարտադիր էր հայ բոլոր լեգեոներների համար, որոնք ծառայության մեջ էին գտնվում գերմանական բանակում` շարքայինից մինչև գեներալ: Խմբավորումը սերտ համագործակցում էր «Բերգմանի» հետ և նրա հետ իրակնացնում qքարոզչական գործողություն, որոնք հիմնականում պսակվում էին հաջողությամբ: Նրանց կոդային խոսքերն էին «Կարս», «Կարս 1101», «1Ս Պուշկին»78: Ինչպես Մ. Թոռլակյանն էր գրում իր հիշողություննեում. «Գտնվելով բացարձակ քողարկման մեջ, մենք շարժվեցինք Կերչ. մեզ հաջողվեց մտնել և հաստատվել քաղաքում` խորհրդային զինվորների կամ սովորական քաղաքացիների անվան տակ: Խմբավորումը գործում էր հաջող, փոխանցելով անհրաժեշտ տեղեկատվությունը կենտրոն»79: Խմբավորումը իրականացնում էր ոչ միայն հակախորհրդային քարոզչություն և հակահետախուզություն, այլև ստեղծեցին Հայկական ազգային կոմիտեներ, որոնք օգտագործում էին ցանկացած հնարավորություն, որպեսզի ժողովրդին ցույց տան, որ միայն Հիտլերը կարող է «հոգ տանել» հայերի մասին: Սակայն չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ Բելոռուսիայում «հայերին հրեաների տեղ դնելով» կոտորեցին80: «Դրոմեդարի» և «Բերգմաննի» միջև համագործակցությունը շարունակվեց մինչև 1944թ.: Չխորանալով այս խմբավորման պատմության մեջ, միայն պետք է նշել, որ նրա անդամները կուրորեն հավատում էին «Ազատ Հայաստանի» գաղափարին: Նրաnք չէին պատկերացնում հայ ժողովրդի կյանքը «բոլշևիկյան տեռորի» սահմաններում: Հայկական ազգային կոմիտեի ղեկավարությունը հայտարարում էր. «Մենք նացիստներ չենք, այլ

78 Там же. ст.70 79 Торлакян М. Со своими днями. Лос-Анджелес. 1953 г.ст.494. 80 Абрамян Э.Ук. соч. ст. 72


ուղղակի հայրենասերներ, ովքեր փորձում են ազատագրել իրենց հայրենիքը բոլշևիկներից և կստեղծի մի երկիր, որտեղ յուրաքանչյուրը կապրի այնպես, ինչպես ուզում է»: Ազգային զորամասեր(լեգեոններ) ստեղծելու գաղափարը գերմանական հրամանատարության մոտ հղացել էր

դեռևս

պատերազմի

սկզբին:

Պատերազմի

սկզբում

գերության

մեջ

հայտնվեցին

մեծ

թվով

կարմիրբանակայիններ ու սպաներ: Ֆաշիստական Գերմանիան ոտնահարելով միջազգային օրենքները, անտանելի պայմաններ էր ստեղծել նրանց համար: Մահվան դուռը հասած շատ մարդկանց համար կենդանի մնալու ելք դարձավ լեգեոնը: Թե ինչպիսի պայմաններում էին գտնվում խորհրդային ռազմագերիները, վկայում են նաև գերմանական տվյալները: Այսպես, Արևելյան գրավյալ տարծքների պատասխանատու Ալֆրեդ Ռոզենբերգի, 1942թ. փետրվարի 28-ի ` զորավար Կեյտելին ուղղված նամակում ասված է, թե խորհրդային ռազմագերիները պահվում են սոված, ձյուն-ձմռանը պառկում են բացօթյա, իսկ շատերը գնդակահարվում են:81 Իսկ գերմանահպատակ մեծահարուստ Ալֆրեդ Մուրադյանը, ով կապված էր հայկական լեգեոնի հետ և օգնություն էր ցույց տալիս հայ ռազմագերիներին, այդ կապակցությամբ գրել է.«Նախ կը շեշտեմ, որ այդ 20 հազարէն աւելի լեգեոնականները «հայրենիքի դաւաճան» չէին: Ով որ ալ անոնց տեղը եղած ըլլար ` ճիշտ անոնց պէս ինքն ալ «կամաւոր» կ’արձանագրուէր»:82 Ռազմագերիներից ազգային զորամասեր կազմակերպելու մասին որոշումը ընդունել էր գերմանական բանակի հրամանատարությունը 1941թ. դեկտեմբերի 30-ին: Ֆյուրերի որոշումով նախատեսվում էր գերիներից ստեղծել կովկասյան զորամասեր, որոնք պետք է օգտագործվեին Կովկասում մղվելիք կռիվներում:

81 Վլ. Ղազախեցյան. <<Հայ պարտիզաններ>> Եր. 2004. էջ 8 82 Նույն տեղում էջ 9


Հայկական

լեգեոնը

կազմավորվեց

տասներկու

գումարտակով,

8-9

հազար

անձնակազմով:

Գումարտակների հրամանատարները գերմանացիներ էին, իսկ տեղակալները և կրտսեր հրամանատարները ` հայեր: Լեգեոնի բազաներն էին Լեհաստանի Պուլավի և Ուկրաինայի Պոլտավայի մարզի Լոխվիցա քաղաքները: Լեգեոնի բազային կենտրոններում բարձրացված էր ՀՀ եռագույն դրոշը, իսկ լեգեոնականների համազգեստն ուներ «Armenia» տարբերանշանը: Հայկականի հետ միաժամանակ կազմակերպվել էին նաև թուրքեստանյան, թաթարական, ադրբեջանական, վրացական արևելյան ազգային լեգեոնները: Հայկական լեգեոնի ղեկավարությունն անմիջականորեն իրականցնում էր Հայկական խնամակալ մարմինը, գերմանահպատակ գնդապետ Ալֆրեդ Մուրադյանի գլխավորությամբ: Այն ստեղծվել և գործում էր գերմանական հրամանատարությանը կից: 1942թ. դեկտեմբերին գերմանական իշխանությունների թույլտվությամբ ստեղծվեց Հայոց ազգային խորհուրդը, որի նախագահն էր Արտաշես Աբեղյանը, փոխնախագահ Աբրահամ Գյուլխանդանյանը, քարտուղար Հարություն Բաղդասարյանը: Անդամներից էին Վահան Փափազյանը,Գարեգին Նժդեհը, Դրոն և ուրիշներ: Խորհուրդը հրատարակում էր <<Հայաստան>> շաբաթաթերթը, որը նաև հայկական լեգեոնի օրգանն էր: Նժդեհը և Դրոն լայնածավալ աշխատանք են կատարել հայ գերիներին, հայ բնակչությանը օգնություն ցույց տալու , ֆաշիստական բռնությունից փրկելու և ազատ պահելու նպատակով: Նժդեհի գործունեության և նրա դրդապատճառների մասին արժեքավոր աղբյուր են նրա ` բանտարկյալ Նժդեհի հարցաքննության արձանագրությունները, որ կատարվել են խորհրդային բանտարկության տարիներին` 1944-1955թթ.: Պարզվում է, որ Նժդեհը կապված լինելով ֆաշիստական հետախուզական մարմինների հետ, 1943թ. վերջին դադարեցրել է իր համագործակցությունը և վերադարձել Բուլղարիա: Ֆաշիստների հետ Նժդեհի


համագործակցությունը հաստատվել էր ի հատուցումն նրանց այն պարտավորությունների, որ պատրաստ են օգնել հայերին:83 Ֆաշիստական հրամանատարությունը ցանկանում էր Հայկական լեգեոնը օգտագործել Կովկաս արշավելու ժամանակ, այնուհետև պարտիզանների դեմ պայքարելու և թիկունքային այլ ծառայությունների համար: Սակայն ֆաշիստների պլանները ձախողվոցին: Հայ ռազմագերիները, չնչին բացառությամբ, մնացին խորհրդային հայրենասերներ և ֆաշիստների տված զենքը օգտագործեցին իրենց դեմ: Հայկական լեգեոնի գումարտակներում կազմակերպվեցին հակաֆաշիստական հայրենասիրական գաղտնի կազմակերպություններ, որոնց նպատակը ռազմագերիների հայրենասիրական ոգին բարձրացնելն էր և ապստամբության ու փախուստի պլանների մշակումը: Ֆաշիստները իրենց նպատակին չհասան և հայկական լեգեոնը ամբողջությամբ քայքայվեց: Շատերը փախան խորհրդային պարտիզանների կողմը և համալրեցին Դիմադրական շարժման մարտիկների շարքերը: Տեղի ունեցան նաև ակտիվ ընդհատակայինների ձերբակալություններ. ոմանք գնդակահարվեցին գեստապոյի կողմից:84 Կովկասում մյուս հայտնի դիվերսիոն-հետախուզական խմբավոումը «Թամարա»-ն էր, որի կազմը հիմնականում համալրված էր վրաց մենշևիկներից և վտարանդիներից: Այս խմբավորումը ձևավորվել էր 1941թ. և ուներ 50 անդամ: Խմբավորումը ձևավորվել էր Ֆրանսիայում կամավոր սկզբունքներով: Նրա առջև դրված էին հետևյալ առաջադրանքները` անցնել Վրաստանի ԽՍՀ տարածք, իրականացնել հետախուզական-դիվերսիոն գործողություններ և վրաց ժողովրդին նախապատրաստել ապստամբության: Վերջինիս ղեկավարը օբերլեյտենանտ Կրամերն էր: Այս խմբավորման անդամները հայ աբվերականների նման Գերմանիայի և Ֆրանսիայի վտարանդիներն էին, ովքեր ատում էին խորհրդային կարգերը և ամեն ինչի պատրաստ էին բոլշևիկյան իշխանությունը տապալելու համար: 83 Ղազախեցյան Վ. Նշված աշխատության էջ 14 84 Ղազախեցյան Վ. Նշված աշխատության էջ 16


Կովկասի վտարանդիական շրջանակների օգտագործումը մշտապես գտնվել է Աբվերի տեսադաշտում, որն այդ ժամանակ գլխավորում էր Վ.Կանարիսը: Հենց այս ժամանակ էլ նա Տ. Օբերլենդերի կողմից առաջարկ ստացավ ստեղծել կովկասյան հատուկ խմբավորում: Օբերլենդերը եղել է Աբվերի «Արևելյան հարցերով» մասնագետ,

1930-1934թթ.

եղել

է

Հայաստանում,

Վրաստանում,

Ադրբեջանում:

Նա

ակտիվորեն

համագործակցում էր Կովկասի վտարանդիների հետ, տիրապետում էր վրացերենին և հյուսիսկովկասյան այլ լեզուների: Ուսումնասիրել է կովկասյան ժողովուրդների մշակույթը և ավանդույթները: «Բերգման» խմբավորման ստեղծման միտքը Օբերլենդերի մոտ առաջացել էր դեռևս պատերազմի նախօրյակին: Նա Գերմանիայի բարձրաստիճան զինվոականներին հաճախ էր համոզում, որ Կովկասի ժողովուրդները երբեք չեն հաշտվի Ռուսաստանի գերիշխանության հետ և հարմար առիթի են սպասում ապստամբելու համար, և դա ձեռնտու է Գերմանիային: Օբերլենդերը և իր օգնականները անձամբ ուղևորվեցին ռազմագերիների ճամբարներ և սկսեցին ընտրել կամավորների: Կամավորների թիվը սպասվածից շատ էր, սակայն ընտրում էին լավագույններին և հուսալիներին: Օբերլենդերի մտահաղացմամբ «Բերգմանն»-ը պետք է կազմված լիներ դիվերսանտ հետախույզներից, ովքեր պետք է հատուկ առաջադրանքներ կիրականցնեին Կովկասի լեռնային վայրերում: Այսպիսով, 1941թ. հոկտեմբերի կեսերին «Պոլտավյան» ճամբարից առանձնացվեցին 400 անձինք տարբեր կովկասյան ազգություններից, որոնց մեջ կային 38 հայեր 85: Նոյեմբերի կեսերին վերջիններիս տեղափոխեցին Սիլեզիայի «Շտարանս» ճամբար: Նրանց թվում կային 50 ադրբեջանցիներ: Արդեն 1942թ. «Բերգմանն»-ի

անդամների

թիվը

հասնում

էր

1200-ի,

որոնք

ենթարկվում

էին

գաղափարական

դաստիարակության: Չորս ամսվա ընթացքում բերգմանականները անցան կրակային և հետախուզական-դիվերսիոն դասընթացներ: Արդեն 1942թ. հայտարարվեց, որ խմբավորումը պատրաստ է ռազմական գործողությունների:

85 Նույն տեղում էջ 84


Սկզբնական շրջանում կամավորներին չէին առանձնացցնում ըստ ազգության: Հայերը, վրացիները և ադրբեջանցիները դասընթացներն անցնում էին միասին: Միայն գնդի թվական կայունացումից հետո նրանց բաժանեցին ըստ ազգությունների: «Բերգմանն»-ի ղեկավարությունը կազմված էր միմիայն գերմանացի սպաներից, իսկ նրանց տեղակալները կովկասցիներ էին: 1942թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբեր «Բերգման»-ը աստիճանաբար դուրս եկավ Աբվերի իրավասության տակից` մտնելով Գլխավոր հրամանատարության ցամաքային զորքերի կազմի մեջ: Այն օգտագործվում էր որպես սովորական հետևակային խմբավորում: Արխիվային աղբյուրների համաձայն նախկին բերգմանցիների մի մասը գերի ընկավ դաշնակիցների զորքերի կողմից Ֆրանսիայում, իսկ

մի մասն էլ կարողացավ փախչել Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրներ: 86

Բերգմանցի Թութունջյանը արտասուքով ասել է. «Մենք հավատում էինք հաղթանակին և մեր երկրների անկախությանը, բայց ամեն ինչ ձախողեցինք թե՛մենք, թե՛ հրամանատարությունը: Մենք կռվում էինք մեր ընտանիքների ազատության համար, բայց ոչ ֆաշիզմի գաղափարախոսության: Մենք վատը չենք... մենք ուղղակի ցանկանում էինք վերադառնալ տուն ողջ և փրկել մեր ընտանիքները ստալինյան կապանքներից ու սովից... Մենք ուղղակի խաբված զինվորներ ենք...»87: Սակայն եղան այնպիսիները, ովքեր չընդունեցին «ազատագրության» գաղափարները և մտածում էին «ինչու մենք պետք է հավատանք ֆաշիստներին, ովքեր գերել են Եվրոպայի բոլոր ժողովուրդներին»: Միանգամայն պարզ է, որ ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու ժամանակ ֆաշիստական Գերմանիան հույսը դրել էր ոչ միայն իր բանակի, այլև նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսության վրա: Սա գաղափարախոսական պայքար էր կոմունիզմի և նացիոնալ-սոցիալիզմի միջև, և կհաղթեր նա, ով կտիրանար մեծամասնությանը:

86 Ղազախեցյան Վ. Նշված աշխատության էջ 87 87 Նույն տեղում էջ 208


Չնայած այս ամենին «Կովկասյան էքսպերիմենտը» տապալվեց: Կանարիսը նպատակ ուներ ստեղծել մի այնպիսի ուժ, որը կդառնար քարոզչական հնար և պատերազմից հետո կանհետանար Կովկասի, Ղրիմի և Բալկանյան լեռներում: Դա «Բերգմանն»` «Կովկասի կայծը», որն ի տխրություն գերմանացիների այդպես էլ «չվառվեց և չպայթեցրեց տարածաշրջանը»:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.