Մասնավոր մանկապարտեզ Երևանում

Page 1

Սաննի Մանկական ակումբ Մասնավոր Մանկապարտեզ Երևանում

Նախապատմություն Սաննի մանկական ակումբն առաջին անգամ իր դռները բացեց փոքրիկների առաջ 2012թ-ի հունիսի 1-ին: Երեխաների պաշտպանության օրը պատահական չէր ընտրված, ինչպես պատահական չէր այն հայեցակարգը, որի հիման վրա ստեղծվեց ակումբը: Ի սկզբանե մեր նպատակն էր ստեղծել միջավայր փոքրիկների համար, ովքեր ոտք դնելով մեր աշխարհ՝ կգտնեն իրենցը՝ բարին, վստահելին, գունեղը, ինչպես նաև իրենց շատ սիրող և ամեն հարցում աջակցող մի քանի մեծիկների: Երբ առաջին իսկ օրվանից ծնողները երեխաներին համոզելով էին տանում տուն, հասկացանք, որ ստացվել է այն, ինչ երազում էինք, հասկացանք, որ հաջողվել է ստեղծել այն, ինչ նպատակադրված էր, և որ ամենակարևորն է՝ ճիշտ ուղղու վրա ենք:

Մեր անձնակազմը Մեր անձնակազմը մեր ուժեղ կողմերից է: Մեր թիմը ուժեղ է իր յուրաքանչյուր անդամով: Նրանցից յուրաքանչյուրին ընտրելիս հաշվի են առնվել թե՛ մարդկային որակները, թե՛ կոմպետենտությունը և վերջապես մեր արևոտ միջավայրին համապատասխանությունը: Սաննիում չկան աշխատակիցներ, կան մի մեծ ընտանիքի անդամներ, որտեղ բոլորը օգնում են միմյանց, հաղթահարում յուրաքանչյուր խոչընդոտ և կիսում ուրախության ամեն մի պահ:

Մեր երեխաները Մեր երեխաները մեր արևներն են: Ակումբի անունն էլ ընտրվել է՝ բնութագրելու երեխաներին ամենահամապատասխան մեկ բառով՝ արևոտ:

Մեր մոտեցումը Որքան էլ ակումբը համարվի նախադպրոցական հաստատություն, այնուամենայնիվ ուսուցողական և դաստիարակչական մեր մոտեցումները հիմնված են առաջին հերթին սիրո և հանդուրժողականության վրա: Երեխայակենտրոն մոտեցումը համարում ենք անկյունաքարային. յուրաքանչյուր երեխա անհատ


է և պահանջում է անհատական մոտեցում թե ուսուցման, թե մնացած ոլորտներում: Մենք սովորեցնում ենք երեխաներին մտածել, տրամաբանել, կառուցել և ոչ թե հաշվել, կարդալ, անգիր ասել: Մեզ մոտ հաճախ հնչող հարցերն են ինչուն և ինչպեսը և ոչ թե ով կամ ինչը: Իսկ ամենակարևորն այն է, որ երեխաներին այս ամենը հաջողվում է ոչ թե ձանձրալի դասաժամերի միջոցով, այլ խաղերով և հետաքրքիր փորձերով: Մեր կարևորագույն մոտեցումներից է այն, որ երեխան պետք է վայելի իր մանկությունը և չծանրաբեռնվի՝ ձանձրալի դասաժամերով նախապատրաստվելով դպրոցին:

Զբաղմունքներ Կավագործություն և ծեփ Ավազաթերապիա Նկարչություն (մատիկներով, բնական նյութերով) Հմուտ Ձեռքեր Փոքրիկ խոհարարներ Լեզուներ (անգլերեն, ռուսերեն) Զարգացնող խաղեր

Մեր կարգախոսը Մանկությունը հեքիաթ է,

Մեր ջերմությամբ այդ հեքիաթում միշտ ամառ կլինի

www.sunny.am


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.