Նկարի հեղինակ՝ Աշոտ Թումաղյան Թարգմանությունը՝ Տաթև Ավետիսյանի
1
Բովանդակություն
2
ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՏՈՒՆ
Գ
յուղից դուրս մայր կատուն իր ձագուկների հետ ուրախ խաղում էր: Գարնանային արևը ջերմացնում էր, և փոքրիկ ընտանիքը շատ երջանիկ էր: Հանկարծ, չգիտես որտեղից, հայտնվեց մի հսկա արծիվ: Արծիվը կայծակի պես վար խոյացավ և կատվի ձագերից մեկին բռնեց: Բայց արծիվը դեռ չէր հասցրել բարձրանալ, երբ մայր կատուն կախվեց նրանից: Գիշատիչը ցած նետեց ձագուկին և սկսեց կռվի բռնվեց մայր կատվի հետ: Հզոր թևերը, պինդ կտուցը, ուժեղ թաթերը՝ կեռ ճանկերով արծվին մեծ հնարավորություններ էին տալիս այդ պայքարում հաղթելու համար: Արծիվը պատռեց մայր կատվի մաշկն ու կտցեց նրա մի աչքը: Բայց կատուն չէր կորցնում իր 3
քաջությունը. Ճանկերով ամուր կառչել էր արծվից՝ կծոտում էր նրա աջ թևը: Այժմ հաղթանակը թեքվեց դեպի մայր կատուն, բայց արծիվը դեռ շատ ուժեղ էր, իսկ կատուն արդեն ուժասպառ էր: Սակայն, մայր կատուն հավաքեց իր վերջին ուժերն ու ճարպկորեն ցատկեց: Նա արծվին գետնին տապալեց: Հենց այդ պահին մայր կատուն պոկեց նրա գլուխը և, չմտածելով իր վերքերի մասին, սկսեց լիզել իր վիրավոր ձագուկին։
Աղբյուրը՝ տես այստեղ Հեղինակ՝ Կ.Դ. Ուշինսկի Նկարի հեղինակ՝ Սամվել Հարությունյան, 4-2 դասարան
4
ՇՆԵՐԸ
Տ
ղան, կանգնած պատուհանի դիմաց, լուռ նայում էր բակ, որտեղ արևի շողերի տակ պառկած տաքանում էր մի հսկա շուն՝ Պալկանը: Հանկարծ Պալկանին մոտ վազեց փոքրիկ մի շնկիկ՝ Մոպսը: Մոպսը նետվեց դեպի Պալկանը և սկսեց հաչալ նրա վրա: Ատամներով քաշում էր նրա հսկա թաթից, բռնում դունչը: Փոքրիկ շնիկը, թվում է, արդեն սկսեց ձանձրացնել Պալկանին:
5
-Հիմա, տես՝ քեզ ոնց կհասցնի Պալկանը, լավ դաս կտա քեզ,ասաց տղան: Սակայն Մոպսը չէր դադարեցնում իր խաղը, իսկ Պալկանը բարեհամբույր հետևում էր շնիկի խաղին : - Գիտե՞ս ինչ , — ասաց տղայի հայրիկը, — Պալկանը քեզնից բարի է: Երբ քեզ հետ սկսեն խաղալ քո փոքր եղբայրներն ու քույրերը, ապա խաղն անպայման կավարտվի նրանով, որ դու նրանց կվնասես: Իսկ Պալկանը գիտի, որ մեծերի և ուժեղների համար ամոթ է վնասել իրենցից փոքրերին և թույլերին:
Աղբյուրը՝ տես այստեղ Հեղինակ՝ Կ. Դ. Ուշինսկի Նկարի հեղինակ՝ Ստեփան Ապերյան, 4-2 դասարան
6
ԱՅԾԵՐԸ
Երկու կամակոր այծիկ դեմ առ դեմ հանդիպեցին գետակի վրայի նեղ գերանե կամրջին: Երկու այծիկը միանգամից չէին կարող անցնել կամրջի վրայով: Անհրաժեշտ էր, որ մի այծիկը զիջեր, հետ գնար, որ մյուսն անցներ: - Ճանապա՛րհ տուր ինձ,- ասաց նրանցից մեկը: -Էդ էր պակաս, չլինի՞ մեծ տիրակալ ես,-պատասխանեց մյուսը,հետ քաշվիր, ես եմ առաջինը ոտք դրել կամրջի վրա: - Չէ՛, ախպերս, ես քեզանից տարիքով մեծ եմ: Ու մեծ լինելով՝ զիջեմ ճանապարհը քեզ նման փսլնքոտի՞ն: Ոչ մի դեպքում:
7
Էստեղ երկուսն էլ, առանց երկար մտածելու, ճակատ ճակատի տվեցին, կառչեցին պոզերով և, բարակ ոտքերով հրվելով տախտակամածին, սկսեցին կռվել: Սակայն, տախտակամածը թաց էր. և համառ այծիկները սայթաքեցին ու ընկան գետը:
Աղբյուրը՝ տես այստեղ Հեղինակ՝ Կ. Դ. Ուշինսկի Նկարի հեղինակ՝ Վահե Վարդանյան, 4-2 դասարան
8
ՔԱՄԻՆ ՈՒ ԱՐԵՎԸ
Մ
ի
անգամ
Արևն
ու
հյուսիսային
բարկացկոտ
Քամին վեճի բռնվեցին, թե ով է իրենցից առավել ուժեղ: Նրանք երկար վիճցին և վերջապես որոշեցին
չափվել ուժերով: -Տե՛ս,- ասաց Քամին՝ տեսնելով ճամփորդին , ով հենց այդ պահին քայլում էր հսկա փողոցն ի վեր,- հենց թռչեմ նրա մոտ, միանգամից կքաշեմ վրայից վերարկուն: Ասաց ու սկսեց փչել այնպես, որ սարսափելի ցրտեց: Բայց որքան Քամին ջանք էր գործադրում, ճամփորդն ավելի ամուր էր փաթաթում վերարկուն իր վրա: Նա դժգոհում էր , բայց չէր կանգնում, շարունակում էր ճանապարհը: Քամին բարկացավ և խեղճ ճամփորդին թրջեց անձրևով ու ձյունով: Անիծելով 9
Քամուն, ճամփորդը ամրացրեց գոտին: Այդ ժամանակ Քամին համոզվեց, որ անհնար է ճամփորդի վերարկուն քաշել ու հանել: Արևը տեսնելով հակառակորդի անկարողությունը՝ ժպտաց, դուրս եկավ ամպերի հետևից և տաքացրեց մրսած և խեղճ ճամփորդին: Զգալով Արևի ճառագայթների ջերմությունը , ճամփորդն օրհնեց Արևին և հենց իր կամքով հանեց վերարկուն: -Տեսնո՞ւմ ես,- այդ ժամանակ ասաց հեզ Արևը բարկացած Քամուն,- մեղմությամբ ու բարությամբ կարող ես ավելին անել, քան զայրույթով:
Աղբյուրը՝ տես այստեղ Հեղինակ՝ Կ. Դ. Ուշինսկի Նկարի հեղինակ՝ Տիգրան Խաչատյան, 4-2 դասարան
10
ՍՏԱԽՈՍԸ
Օ
սակա քաղաքում ապրում էր մի ստախոս: Նա միշտ ստում էր, և բոլորը գիտեին այդ մասին; Դրա համար նրան ոչ ոք չէր հավատում:
-Ինչպիսի օձ եմ քիչ առաջ տեսել: Հսկայական տակառի հաստությամբ և այս փողոցի երկարությամբ: Հարևանուհին միայն ուսերն էր թափահարում. -Ինքդ գիտես, որ այս փողոցի երկարությամբ օձ չկա: -Ո՛չ-ո՛չ, օձն իրականում շատ երկար էր: Դե, ոչ թե փողոցի, այլ նրբանցի չափ: -Չտեսնված բան է, օձը նրբանցքի երկարությա՞մբ: -Դե նրբանցքի չէ, բայց այս սոճու չափ: -Այս սոճու չա՞փ: Հնարավո՛ր չէ: -Դե լավ, ես հիմա կասեմ իրականությունը: Օձը տակառի երկարությամբ էր: -Ահա՛, թե ինչ: Օձը տակառի հաստությամբ և փողոցի երկարությա՞մբ էր: Դե, ճշմարիտ որ, դա ոչ թե օձ էր,այլ տակառ:
Ճապոնական ժողովրդական հեքիաթ Աղբյուրը՝ տես այստեղ
11
Վ
ԱԳՌԱՎՆ ՈՒ ԱՄՊԵՐԸ աղուց,
շատ
վաղուց
է,
ինչ
ագռավն
ու
կատուն երդվյալ թշնամիներեն: Իսկ դա, ահա , թե ինչու պատահեց:
Ապրում էր աշխարհում մի ագռավ, որը շատ էր սիրում տարբեր իրեր քաշ տալ ու մի գաղտնի տեղ պահ տալ: Թաքցնում էր, բայց հետո ինքն էլ գտնել չէր կարողանում: Դա ագռավին շատ էր անհանգստացնում:
Եվ ահա նա գնաց կատվի մոտ
խորհրդակցության. -Օգնի՛ր
ինձ,
կատո՛ւ,-սկսեց
խնդրել
նա,-
ինչո՞ւ
չեմ
կարողանում գտնել իմ պահ տված բարիքը: -Ասա՛ ինձ, ագռա՛վ, որտե՞ղ ես դու թաքցնում քո գողոնը*,հարցրեց կատուն: -Օ՜,-
բացականչեց
ագռավը,-ես
այն
թաքցնում
եմ
ամենաապահով տեղում՝ ամպերի տակ: Տեսնում եմ գեղեցիկ ամպերը լողում են, դա նկատելով մոտենում եմ և այնտեղ մի թփի արանքում էլ թողնում եմ բարիքս: -Դե դո՛ւ, ագռա՛վ , հիմար ես,- ծիծաղեց կատուն,- դու ինչ է չգիտե՞ս, որ ամպերն իրենց տեղում չեն կանգնում, այլ սավառնում**
են
երկնքում:
Եթե
ամպերի
մեջ
թաքցնես
քո գողոնը, երբեք ոչինչ չես գտնի: Մտորեց ագռավն ու ասաց.
12
-Էէէ՜, գլուխս մի տար: Էդ ո՞ւր պիտի սավառնեն ամպերը: Էդ դու ես հորինել , կատո՛ւ, որ իմ բարիքը տանես: Եվ այդպես էլ ագռավն իմաստուն կատվին չհավատաց: Առաջվա պես իր գողացած իրերը թաքցրեց ամպերի մեջ: Այդ
մասին
իմացան
անտառի
գազաններն
ու
մի կուշտ
ծիծաղեցին : -Լավ ծիծաղեցրիր մեզ, ագռա՛վ: -Գտավ
տեղը.լողացող
ամպերի
տակ:
Ագռավն
ավելի
բարկացավ կատվի վրա: -Ես կարծում էի, դու իսկական ընկերուհի ես,-բողոքում է ագռավը, — իսկ դու իմ գաղտնիքը բոլորին պատմեցիր, թե որտեղ եմ իմ բարիքը պահում: Այդ օրվանից մինչ հիմա ագռավի ու կատվի ընկերությունը քանդվեց:Թռչում է հիմա ագռավն աշխարհով մեկ և բղավում ամբողջ կոկորդով. -Կատո՛ւ, ետ վերադարձրու իմ բարիքը:
Աղբյուրը՝ տես այստեղ Ճապոնական ժողովրդական հեքիաթ
13