2009-2011Գործունեության հաշվետվություն - Ուրբան Հիմնադրամ

Page 1

2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

2009-2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԻՆՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ՈՐ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ Է. 

Բնակարանային ապահովում՝ բնակարանի գնման վկայագրերի մեխանիզմով և մոդելի փոխանցում ՀՀ կառավարությանը՝ տեխնիկական աջակցության միջոցով

Աղբի տեսակավորում աղբյուրի մոտ՝ պլաստիկ տարաների առանձնացում

ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության և տեղական լրատվամիջոցների միջև համագործակցության մոդելի ներմուծում

Մասնակցային կառավարման ձեռնարկի մշակում և հրատարակում ՏԻՄ-երի աշխատակիցների համար

Պլաստիկ տարաների առանձնացում կենցաղային աղբից Հայաստանի գյուղական բնակավայրում (Ախուրյան)

Բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների կողմից վարկային միջոցների ներգրավմամբ շենքերի վերանորոգման նոր մոդել

Քաղաքաշինության համալիր պլանավորման նոր մոդել

ՈՒՐԲԱՆ կայուն զարգացման ՀԻՄՆԱԴՐԱՄ Արժանապատիվ կյանք՝ առողջ միջավայրում

1


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ովքե՞ր ենք մենք և ի՞նչ ենք անում Մենք մասնագիտացած ենք տարբեր ոլորտներում և աշխատում ենք միասին ավելի քան տասը տարի: Մեր գործունեությունն ավելի հիմնավոր և ուղղորդված դարձնելու նպատակով 2004թ ապրիլին մենք գրանցվեցին որպես կազմակերպություն: Մեր սկզբունքն է՝ այն ինչ անում ենք անել հնարավոր ամենաբարձր որակով և հասնել առավելագույն արդյունքի: Որպես մտահոգ քաղաքացիներ՝ մենք ցանկանում ենք, որ Հայաստանն իրոք դառնա ժողովրդավարական երկիր: Օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները և սոցիալական արդարությունը մեր համար լոկ նորահունչ արտահայտություններ չեն, այլ մարտահրավերներ, որոնք անխուսափելիորեն պետք է հաղթահարվեն: Ինչ էլ որ անում ենք, ձգտում ենք մեր ջանքերն ի նպաստ դնել այդ գործին: Բոլորս միևնույն արժեքների և ձգտումների կրողներն ենք, լավ թիմ՝ աշխատանքում և լավ ընկերներ՝ աշխատանքից դուրս:

՗Ուրբան Հիմնադրամի՘ առաքելությունն է խթանել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը և ապահովել արժանավայել կենսամակարդակ` մասնագիտական խորհրդատվության, տեղերում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացման և համայնքի մոբիլիզացիայի միջոցով: Մենք նաև սատարում ենք տարածաշրջանային խաղաղությանն ու անդրսահմանային երկխոսությանը Հարավային Կովկասի մեր այս անհանգիստ տարածաշրջանում:

Մենք ունենք համագործակցության հարուստ փորձ պետական և տեղական իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և բաց ենք համագործակցելու գաղափարակից գործընկերների հետ:

Մեր գործունեության ուղղություններն են. -

-

Մենք ցուցաբերում ենք աջակցություն Հայաստանում և Հայաստանից դուրս Հայաստանում մենք իրականացրել ենք ավելի քան 30 ծրագիր բոլոր 10 մարզերում և մայրաքաղաք Երևանում: ՗Ուրբան Հիմնադրամն՘ աջակցել է մոտ 30 քաղաքային և գյուղական համայնքների: Արտասահմանում մեր կազմակերպությունը աշխատել է 4 երկրներում՝ Վրաստանում, Թուրքիայում, Մոլդովայում և Ռումինիայում:

Մեր գործընկերներն են՝ -

Մեր նշանաբանն է. Արժանապատիվ կյանք՝ առողջ

միջավայրում:

-

Ինչպե՞ս սկսեցինք

-

՗Ուրբան Հիմնադրամը՘ հիմնվել է Ուրբան ինստիտուտի (Վաշինգտոն) աշխատակիցների կողմից, որոնք1999-2004թթ հաջողությամբ իրականացրել են ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորված «Երկրաշարժի գոտու վերականգնման» ծրագիրը: ՗Ուրբան Հիմնադրամը՘ գրանցվել է 2004թ. ապրիլին` նպատակ ունենալով անձնակազմի ձեռք բերած փորձը ներդնել ի նպաստ մի շարք ոլորտներում առկա խնդիրների արդյունավետ լուծման:

Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ Բնակարանային հարցեր և ենթակառուցվածքներ Եվրոպական ինտեգրացիա և տարածաշրջանային խաղաղության ամրապնդում Հետազոտություն, տեխնիկական օգնություն, ուսուցում

-

ԱՄՆ ՄԶԳ ԵՄ Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Ինթերնեշնլ/Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Հայաստան Եվրասիա համագործակցության հիմնադրամ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպություն ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների դեսպանատներ Քեյ էֆ Դաբլյու/Ֆրանկֆուրտի` ֆինանսաների և կառավարման դպրոց Ուրբան ինստիտուտ ՎիԷնՋի Ինթերնեյշնլ (Նիդերլանդների քաղաքապետարանների ընկերակցություն) ԱյՍիԴիԱյ (Երեխաների զարգացման միջազգային նախաձեռնություն, Նիդերլանդներ) Մարմարա դասավանդողների ընկերակցություն, Թուրքիա Լրագրողների և գրողների հիմնադրամ, Թուրքիա

2


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ -

-

Տեղական զարգացման խում, Ռումինիա Քաղաքապետերի և տեղական համայնքների ընկերակցություն, Մոլդովա Քութայիսի տեղեկատվական կենտրոն, Վրաստան Քաղաքային տնտեսության ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան Հայաստանի քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններ (Ինտ երնյուս, Հայաստանի Հելսինկյան կոմիտե, Համայնքների միություն, Երևանի մամուլի ակումբ և այլն) Հայաստանի մարզերում գործող ՀԿ-ների և ակտիվիստների լայն ցանց Մարզերում գործող ԶԼՄ-ների ընդգրկուն ցանց Քաղաքային և գյուղական համայնքներ Հայաստանի բոլոր մարզերում

ՈւՐԲԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կատարած աշխատանքները ԾՐԱԳՐԵՐ Հաղորդակցության բարելավումը Հայաստանի մարզերում Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ Իրականացման վայր.13 համայնք (Գյումրի, Վանաձոր, Իջևան, Ալավերդի, Ստեփանավան, Նոյեմբերյան, Սևան, Գավառ, Մարտունի, Սիսիան, Գորիս, Կապան, Արմավիր) Այս եռամյա և եռաբաղադրիչ ծրագրի նպատակն էր բարելավել հաղորդակցությունը քաղաքապետարաննե րի, տեղական ԶԼՄների և ՔՀԿ-ների միջև: Ծրագիրն աջակցեց

համայնքներին ստեղծել լավ կառավարման հիմքեր, բարելավել տեղեկատվության հոսքը դեպի հասարակություն, նպաստել, որ տեղական իշխանությունները գործեն ավելի բաց և թափանցիկ, ապահովեն բնակչության ակտիվ մասնակցությունը համայնքի կյանքում: Ծրագրի շրջանակներում չորս տեղական դասընթացավարներ վերապատրաստվեց Նիդերլանդներում և հաղորդակցության թեմայով դասընթացներ անցկացրեցին ծրագրում ընդգրկված քաղաքապետարանների համար: Բարձրացվեց տեղական հեռուստաընկերությունների աշխատակիցների (լրագրողների և օպերատորների) մասնագիտական կարողությունները, որը նրանք կիրառեցին՝ համայնքային կյանքի նվիրված հեռուստահաղորդումների շարք պատրաստելով: Այնուհետև գործընկեր համայնքներից մրցույթով ընտրվածները ծրագրի աջակցությամբ և սեփական ռեսուրսներով իրականացրեցին փորձնական ծրագրեր՝ ուղղված իրենց համայնքներում հաղորդակցության բարելավմանը: Այս ծրագրում Ուրբան Հիմնադրամի գործընկերներն էին Նիդերլանդների Վի Էն Ջի ինթերնեյշնլ, Ինտերնյուս (Հայաստան) և Հայաստանի համայնքների միություն

Հաղորդակցություն առանց սահմանների Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Իրականացման վայր. 3 համայնք՝ Նոյեմբերյան և Ալավերդի Ծրագրի նպատակն էր Նոյեմբերյան և Ալավերդի քաղաքներում ՏԻՄ-ի և տեղական քաղաքացիական հասարակության միջև հաղորդակցության բարելավումը ստեղծելով հարթակ հեշտ հաղորդակցության ու համագործակցության, ժողովրդավարական գործելակերպ և լավ կառավարման ավանդույթներ ներդնելու համար: Ծրագրային համայնքներում ներմուծվեց և գործնականում իրականացվեց տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության (ԶԼՄ-ներ և ՀԿ-ներ) միջև հաղորդակցության բարելավման մոդել (ստեղծված վերոնշյալ

3


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ նիդերլանդական ՄԱԹՐԱ ծրագրի շրջանակներում): Համայնքային գրադարաններին ցուցաբերվեց աջակցություն` դարձնելով նրանց համայնքային կենտրոններ, որտեղ տեղական ՀԿ-ների նախաձեռնությամբ շահագրգիռ կողմերը քննարկումներ անցկացրեցին համայնքի առաջնահերթ խնդիրների վերաբերյալ, հեռուստալուսաբանումների շնորհիվ բարձրացավ քաղաքացիների իրազեկությունը իրենց համայնքում կատարվող աշխատանքների մասին:

Մարդու իրավունքների կրթություն. քայլ առաջ Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ

Իրականացման վայր. 10 համայնք՝ Մեղրի, Կապան, Արարատ, Վայք, Աշտարակ, Ապարան, Գյումրի, Ստեփանավան, Ալավերդի և Եղեգնաձոր: Շուրջ 400 մարզային ակտիվ երիտասարդներ, ուսանողներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ ստացան նախնական գիտելիքներ եվրոպական կառույցների հետ Հայաստանի փոխհարաբերությունների, Հայաստանի ստանձնած պարտավորությունների և ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, 30 ակտիվ երիտասարդներ խորացված գիտելիքներ ստացան մարդու իրավունքների, դրանց պաշտպանության մեխանիզմների և մոնիթորինգի, 10 երիտասարդներ վերապատրաստվե ցին որպես դասընթացավարներ և անցկացրեցին դասընթացներ Հայաստանի մարզերում: Նրանք կդառնան հենակետեր տարբեր մարզային ակցիաներ իրականացնելու համար, ինչպիսիք են` ընտրությունների, խաղաղ հավաքների մոնիթորինգ և այլն:

Հայաստանի բնակարանային ոլորտի ուսումնասիրություն Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինթերնեշնլի աջակցությամբ Սա համապարփակ հետազոտություն է Հայաստանում բնակարանի մատչելիության վերաբերյալ` դիտարկելով այն տարբեր 5 տեսանկյունից. գույքային իրավունքի, բնակարանային սեկտորի սուբսիդավորման, բնակարանային սեկտորի ֆինանսավորման, ենթակառուցվածքների և իրավական/ նորմատիվային դաշտի: ՗Ուրբան Հիմնադրամի՘ կողմից իրականացված այս ուսումնասիրությունը կօգնի Հաբիթաթին բարելավել ըմբռնումը Հայաստանի բնակարանային միջավայրի և կարիքների վերաբերյալ և Հայաստանի համար որոշել բնակարանային քաղաքականության համաթիվը՝ համեմատելով այլ երկրների հետ

Եվրոպական ինտեգրացիան և գենդերային հարցերը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ Իրականացման վայր. Հայաստան և Թուրքիա Ծրագրի նպատակն էր նպաստել եվրոպական ինտեգրացիայի գործընթացի ըմբռնման բարելավմանը, ինչպես նաև հայ և թուրք կանանց միջև շփումների ստեղծմանը` նախաձեռնելով երկխոսություն և քննարկում երկու երկրների ակտիվ կանանց միջև գենդերային հարցերի վերաբերյալ՝ երկու երկրներում եվրաինտեգրման գործընթացների լույսի ներքո: Երկու երկրների մայրաքաղաքներում կանանց շրջանում անցկացվեցին հարցախույզներ` պարզելու կանանց ընկալումները հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի և հեռանկարների վերաբերյալ: Թուրք կանայք Երևանում հանդիպումքննարկումներ ունեցան ՀՀ Ազգային Ժողովի կին

4


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ պատգամավորների, ԵՊՀ թուրքագիտության ամբիոնի ուսանողուհիների, հասարակական կազմակերպությունն երի հետ: Թրքուհիները մասնակցեցին նաև կանանց հարցերին նվիրված հեռուստահաղորդմանը: Այս ծրագրում ՗Ուրբան Հիմնադրամի՘ գործընկերներն էին Թուրքիայից՝ Մարմարա դասավանդողների ընկերակցությունը, Ժուռնալիստների և գրողների հիմնադրամը, Հայաստանից՝ Եվրոպական ինտեգրացիա ՀԿ-ն:

Մատչելի, ապահով և առողջ բնակարանային պայմաններ գյուղաբնակների համար Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինթերնեշնլ Իրականացման վայր. Արարատի մարզ, Խաչիկ և Նշավան գյուղեր Ծրագրի իրականացման շնորհիվ 108 ընտանիք (90-ից ավել սահմանամերձ Խաչիկ, մնացածը` Նշավան գյուղերում) բարելավեցին իրենց բնակարանային պայմանները` ավարտին հասցնելով կիսակառույցները կամ վերանորոգելով անմխիթար վիճակում գտնվող տները` երկարաժամկետ արտոնյալ վարկավորման մեխանիզմով: ՗Ուրբան Հիմնադրամը՘ նաև ինտենսիվ աշխատանք ծավալեց շահառուների հետ` բացատրելով ծրագրում ընդգրկվելու չափանիշները, վարկավորման ընթացակարգը, օգնեց բնակիչներին վարկերի ձևակերպման հարցում, պատրաստեց շինանրարական/վերանորոգման

աշխատանքների նախահաշիվ և դրանց իրականացման մոնիթորինգ:

Երևանի քաղաքային ընտրություններից մինչև քաղաքի թափանցիկ կառավարում Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ Իրականացման վայր. Երևան Համագործակցելով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ՝ ՗Ուրբան Հիմնադրամը՘ անցկացրեց Երևանի համայնքային առաջին ընտրությունների մոնիթորինգ: Արդյունքները ամփոփվեցին և տարածվեցին մոնիթորինգի հաշվետվության և մամուլի ասուլիսի միջոցով:

Հանրային կրթություն հանուն շրջական միջավայրի բարելավման Շվեյցարիայի զարգացման և համագործակցության կազմակերպության աջակցությամբ Իրականացման վայր. Լոռու մարզ, ք. Ալավերդի Ծրագիրը համախմբել էր Ալավերդի քաղաքի տեղական իշխանությունների, քաղաքացիական հասարակության, տեղի ակտիվիստների և լրատվամիջոցների ջանքերը բնակչությանը զինելու գիտելիքով և փոփոխելու նրա վարքագիծը՝ կապված կենցաղային աղբի կառավարման հետ: Տարիքային տարբեր խմբերի հա կենցաղային աղբից պլաստիկ շշերի տարանջատման հանրային իրազեկության արշավ մշակելու և իրականացնելու միջոցով, ծրագիրը նպատակ ուներ

5


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ազդել մարդկանց մտածելակերպի և գործելակերպի վրա: Զուգահեռաբար, ձևավորված և ուսուցում անցած տեղի աշխատանքային խումբը շրջակա միջավայրի, աղբի տարանջատման և վերամշակման մասին ստացած իր տարրական գիտելիքները տարածեց թիրախ համայնքներում: Առաջին անգամ Հայաստանում փորձարկվեց աղբից պլաստիկի տարանջատման մոդելը: ՏԻՄ-ի կողմից հատկացված տարածքներում տեղադրվեցին պլաստիկ համար նախատեսված հատուկ աղբամաններ: Քանի որ գաղափարը նորարական էր, քաղված դասերը ներկայացվեց շահագրգիռ կողմերին Կլոր սեղան-քննարկման և հրապարակված զեկույցի միջոցով:

Բազմաբնակարան Հայաստանում

շենքերի

վերանորոգում

Իրազեկության բարձրացման հատուկ միջոցառումների մշակում և իրականացում՝ ուղղված կենցաղային աղբից պլաստիկի տարանջատմանը ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ Իրականացման վայր. Վանաձոր, Սևան, Հրազդան քաղաքներ Հանրային իրազեկության արշավն ընթանում էր Վանաձորում, Հրազդանում և Սևանում պլաստիկ շշերի համար նախատեսված հատուկ աղբամանների տեղադրմանը զուգընթաց: Ծրագրի իրականացման

Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինտերնեշնլի աջակցությամբ Իրականացման վայր. Էջմիածին և Վանաձոր քաղաքներ Ծրագրի նպատակն էր բարելավել բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման տարածքների ֆիզիկական վիճակը՝ համատիրություններին արտոնյալ տոկոսադրույքով վարկերի տրամադրմամբ: Այս գաղափարը նույնպես նորարարական էր, և որպես փորձնական ծրագիր իրականացվում է Հաբիթաթի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և վերջինիս հետ համատեղ Էջմիածին և Վանաձոր քաղաքների մի շարք բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ տեղի են ունեցել կողմնորոշիչ հանդիպումներ, որոնց ընթացքում ՗Ուրբան Հիմնադրամի՘, Հաբիթաթի և գործընկեր բանկի ներկայացուցիչները ներկայացրել են ծրագրի պայմանները: 2012 թ նախատեսվում է վարկային միջոցներով առաջին շենքի որևէ ընդհանուր օգտագործման տարածքի վերանորոգումը Վանաձորում:

ընթացքում վերոհիշյալ քաղաքներում անցկացվեցին իրազեկման բարձրացման միջոցառումներ, շաբաթօրյակներ, մրցույթներ դասընթացներ՝ երեխաների հետ աշխատանքի հատուկ շեշտադրմամբ:

Հայաստանի ապակենտրոնացման ռազմավարություն

ԱՄՆ ՄԶԳ/Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ Ծրագրի նպատակն էիր մշակել Հայաստանի ապակենտրոնացման ռազմավարությունը: Ռազմավարությունն արժևորվում է նրանով, որ այն մշակվել է տեղական ինքնակառավարման ոլորտում մասնագիտացված հասարակական կազմակերպությունների գործընկերությամբ: Որպես իրենց տեսակետներն արտահայտող փաստաթուղթ է ՀԿ-ները հետամուտ կլինեն ռազմավարության մոտեցումների խթանմանը և դրանց իրականացման վերահսկմանը: ՗Ուրբան Հիմնադրամը՘ մշակել է քաղաքացիների մասնակցության խթանմանը նվիրված Գլուխը՝ հաշվի առնելով Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի հեռանկարային զարգացման տեսլականը:

6


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ռազմավարական այս փաստաթուղթն այժմ լայն քննարկման փուլում է հասարակական, պետական, փորձագիտական մակարդակներում:

Գործընկեր. Համայնքների ֆինանսիստների ասոցիացիա, Հայաստանի համայնքների միություն, Հայաստանի ավագանիների միություն, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն, Տեղեկատվական համակարգերի զարգացման և ուսուցման կենտրոն:

Ձեռք ձեռքի. Երիտասարդների հզորացում Եղեգնաձորում ԱՄՆ ՄԶԳ/Քաունթերփարթ ինթերնեշնլի աջակցությամբ Իրականացման վայրը. Եղեգնաձոր, Վայոց Ձորի մարզ Հզորացնել Եղեգնաձորի ինտելեկտուալ երիտասարդությանը՝ տեղեկացված մասնակցություն ցուցաբերելու իրենց համայնքում որոշումների կայացման գործընթացին:

Ծրագրի ընթացքում երիտասարդները գիտելիքներ ձեռք բերեցին հանրային մասնակցության վերաբերյալ, բացահայտեցին Եղեգնաձորի երիտասարդության համար կարևոր խնդիրների և սահմանեցին դրանց լուծման առաջնահերթությունները, ստեղծեցին երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն: Երիտասարդական կենտրոնը մշակեց իր կայքը՝ www.youthicenter.am և կարողացավ բանակցել ՏԻՄ-ի հետ համայնքային բյուջեում որպես համաֆինանսավորում նախատեսելու քաղաքային զբոսայգիու բարեկագրման միջոցներ: Երիտասարդական կենտրոնը իր նախաձեռնությամբ դիմեց Բաց հասարակության հիմնադրամների Հայաստանյան գրասենյակին և ստացավ օժանդակություն, որը նույնպես կուղղվի այգու բարեկարգմանը: Այս ծրագրում ՗Ուրբան Հիմնադրամի՘ գործընկերն էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Եղեգնաձորի մասնաճյուղը:

Մաքուր Ախուրյան. բարելավված աղբահանությամբ նպաստել շրջակա միջավայրի մաքրությանը

Մոսկվայում Նորվեգիայի Թագավորության դեսպանատան աջակցությամբ Իրականացման վայրը. Ախուրյան, Շիրակի մարզ Այս ծրագիրը սկսվել է 2011թ և շարունակվելու է 1012թ: Ծրագրի նպատակն է տեխնիկական աջակցության ցուցաբերման, կենցաղային աղբից պլաստիկի տարանջատման փորձի ներդրման և լայնածավալ հանրային կրթության միջոցով բարելավել աղբահանության ծառայության մատուցման արդյունավետությունը Ախուրյան գյուղական համայնքում: 2011թ ՗Ուրբան Հիմնադրամը՘ Փոխըմբռնման հուշագիր ստորագրեց Ախուրյան գյուղական համայնքի հետ: Համայնքի աղբահանության ռազմավարական ծրագիր մշակելու նպատակով ստեղծվեց Աշխատանքային խումբ, որը ՗Ուրբան Հիմնադրամի՘ փորձագետների տեխնիկական աջակցությամբ վեր հանեց և ըստ առաջնահերթության դասակարգեց համայնքի՝ աղբահանության ոլորտի խնդիրները: Փորձի փոխանակման համար Ախուրյան համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ալավերդի, որտեղ ՗Ուրբան Հիմնադրամը՘ Հայաստանում առաջին անգամ ներդրել էր անմիջապես տներից, բնակչության օգնությամբ աղբի տեսակավորման մոդելը: Աղբահանության ծառայության արդյունավետության ու թափանցիկության համար

7


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ համայնքին տրամադրվեց վարձավճարների հավաքագրման և հաշվարկման ծրագիր, իսկ աշխատակազմի համար ծրագրին տիրապետելու ուսուցում ապահովվեց: 2011 թ. սկսվեց հանրային իրազեկության արշավը, որի նպատակն է կրթել համայնքի բնակչության պլաստիկ շշերն ընդհանուր աղբից առանձնացնելու ուղղությամբ: ՗Ուրբան Հիմնադրամը՘ հեռարձակում է սոցիալական գովազդ և տեղադրել է իրազեկման ցուցանակներ համայնքի տարբեր հատվածներում: Ախուրյան համայնքի հետ համատեղ տեղադրվել են պլաստիկ շշերի համար նախատեսված 26 հատուկ աղբամաններ:

տարածաշրջանում: Գործողությունների մի մասը գործընկերներն իրականացնում են համատեղ և կան գործողություններ, որոնք իրականացվում են զուգահեռաբար, միաժամանակ բոլոր մասնակից երկրներում: 2011 թ. գործընկերները Թբիլիսիում մշակեցին քաղաքաշինության ոլորտի գնահատման ընդհանուր մեթոդաբանություն և յուրաքանչյուրն անցկացրեց այդ ոլորտի գնահատումն իր երկրում:

Գործընկերներ. Տեղական զարգացման խումբ, Ռումինիա Քութայիսի տեղեկատվական կենտրոն, Վրաստան Տեղական համայնքների և համայնքապետերի ասոցիացիա, Մոլդովա

Ծառայություններ Կարողություններ զարգացում

Գործընկեր՝ Ախուրյանի գյուղապետարան

Հայաստանի բնակարանային քաղաքականության համաթվի որոշում. լրամշակում

Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինթերնեշնլի աջակցությամբ ՗Ուրբան Հիմնադրամը՘ լրամշակեց Հայաստանի բնակարանային քաղաքականության համաթվի որոշման համար անհրաժեշտ տվյալները հետևյալ 5 ուղղություններով. գույքային իրավունք, բնակարանային սեկտորի սուբսիդավորում, բնակարանային ոլորտի ֆինանսավորում, ենթակառուցվածքներ և օրենսդրական դաշտ: Տվյալների հիման վրա կատարվեց և Հաբիթաթին ներկայացվեց ամփոփ վերլուծություն:

Միջազգային գործունեություն Քաղաքաշինության համալիր պլանավորման կարողությունների զարգացում. ԻՆԹԵԳՐԲԼ ԵՄ - Սևծովյան ավազանի համագործակցության ծրագրի (ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության մեխանիզմի շրջանակներում) աջակցությամբ

՗Ուրբան Հիմնադրամի՘ փորձագետները մշակել և իրականացրել են տեղայնացված դասընթացներ ՀԿների (օրինակ՝ Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի (ՀԵԻԱ), Կապանի փոքր ֆերմերների ընկերակցություն) համար ռեսուրսների մոբիլիզացիայի և տեղական ինքնակառավարման թեմաներով:

՗ Հաղորդակցության բարելավումը տեղական համայնքներում ՘ նիդերլանդական ՄԱԹՐԱ ծրագրի շրջանակներում անցկացվեց օպերատորլրագրողների դասընթացն: Ուսուցումն օգնել է թիրախ հեռուստակայանների օպերատորներին ավելի խորն ըմբռնել հեռուստառեպորտաժները, ինչպես նաև նրանց տվել է լրագրողական որոշ հմտություններ: Դասընթացները կօգնեն բարելավել իրավիճակը մարդկային ռեսուրսների սակավության պայմաններում և թույլ կտան ձեռք բերել գիտելիքներ, որոնց շնորհիվ համայնքային ռեպորտաժները կդառնան ավելի գրավիչ:

Իրավախորհրդատվություն ՗Ուրբան Հիմնադրամը՘ իրավախորհրդատվություն է տրամադրել պետական, միջազգային և տեղական կազմակերպություններին.

Իրականացման վայրը. Հայաստան, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա

Ծրագիրը սկսվել է 2011թ և շարունակվելու 2012 թ: Ծրագրի նպատակն է համագործակցող երկրներում ստեղծել քաղաքաշինության համալիր պլանավորման միատեսակ կարողությունները և խթանել դրանք

  

Քեյ Էֆ Դաբլյու/ Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոց - բնակարանային սեկտորի ֆինանսավորում Ուրբան ինստիտուտ - բնակարանային սեկտոր Ար Թի Այ Ինթերնեշնլ - աղբահանություն Հաբիթաթ ֆոր հյումանիթի ինթերնեշնլ բնակարանային սեկտոր

8


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ             

ՀՀ քաղաքաշինության նախարարություն բնակարանային սեկտոր Գորիսի քաղաքապետարան բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում Ալավերդու քաղաքապետարան աղբահանություն Գյումրու քաղաքապետարան - բնակարանային սեկտոր Վանաձորի քաղաքապետարան բնակարանային սեկտոր, բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում Ստեփանավանի քաղաքապետարան բնակարանային սեկտոր Ախուրյանի գյուղապետարան - բնակարանային սեկտոր, աղբահանություն Շիրակի մրցունակության կետնրոն կազմակերպչական Երրորդ բնություն ՀԿ Մեղվիկ ՀԿ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կենտրոն, Գյումրու մասնաճյուղ Երկինք ՀԿ Գորիսի "Սանդի ձոր" համատիրություն

Զարգացման խորհրդատվություն ՗Ուրբան Հիմնադրամը՘.   

աջակցում էմիջազագային կազմակերպություններին ծրագրային առաջարկներ ներկայացնելու հարցում խորհրդատվություն է ապահովում ֆինանսական միջոցների հայթայթման հարցում աջակցում է տեղական և միջազգային գործընկերների միջև հարաբերությունների հաստատման հարցում

Նման խորհրդատվություն տրամադրվում է Հայաստանի տարբեր մարզերում գտնվող գործընկեր հասարակական կազմակերպություններին, ակտիվիստներին և տեղական ինքնակառավարման մարմիններին:

Դոնոր կազմակերպությունների ծրագրերերի կառավարում ՗Ուրբան Հիմնադրամն՘ ունի դոնորների ծրագրերի կառավարման լավ փորձառություն: Մեր կազմակերպությունը ղեկավարել է հետևյալ միջազգային կազմակերպությունների ծրագրերը.

ԱՄՆ ՄԶԳ/Ուրբան ինստիտուտ - Հայաստանի Երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիր. տեխնիկական օգնություն ՀՀ կառավարությանը ԱՄՆ Պետդեպարտամենտ/Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրո - Բնակարանի գնման վկայագրերի ծրագիր, Քութայիսի, Վրաստան Քեյ Էֆ Դաբլյու/Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոց - Հայաստանում բնակարանային սեկտորի ֆինանսավորման կայուն շուկայի ստեղծում Հաբիթաթ ֆոր հյումենիթի ինթերնեշնլ – Բնակարանային պայմանների բարելավում Խաչիկ և Նշավան գյուղերում

-

-

-

-

Քաղաքացիական և կամավորական գործունեությունը Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում ՗Ուրբան Հիմնադրամը՘ Արևելյան գործընկերության քաղ.հասարակության (ԱԳ ՔՀ) ֆորումի հայաստանյան ակտիվ մասնակիցներից է: Այն ընդգրկված է առաջին Աշխատանքային խմբում՝ մարդու իրավունքներ, լավ կառավարում և կայունություն: ՗Ուրբան Հիմնադրամի՘ ներկայացուցիչ Արմինե Թուխիկյանը 2010 թ նոյեմբերին Բեռլինում կայացած ԱԳ ՔՀ II ֆորումի պատվիրակ էր: ԱԳ ՔՀ ֆորումը Եվրոպական Հանձնաժողովի կողմից ճանաչվում է որպես արևելյան գործընկեր երկրների (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա) և գործընկեր երկրներում գործող ԵՄ ակտիվ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցչական ֆորում:

ՏԺԳ ցանց ՗Ուրբան Հիմնադրամը՘ միացել է Տեղական ժողովրդավարության գրասենյակների (ՏԺԳ) ցանցին: ՏԺԳ ցանցի ստեղծումն առաջարկվել է 1993 թ. Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների մշտական համաժողովի կողմից՝ որպես տեղական մակարդակում ժողովրդավարական գործընթացի պահպանումը և/կամ զարգացումը խրախուսելու միջոց: 2011թ. հուլիսին որոշվեց գրասենյակ հիմնել նաև Հայաստանում, Գյումրի քաղաքում: Հայաստանյան ՏԺԳ գործընկերներն են. -

ք. Գյումրի, Հայաստան – Կենտրոն

9


2009 -2011 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Ռոն-Ալփսի շրջան, Ֆրանսիա Հայաստանի համայնքների միություն, Հայաստան Ֆրիուլի Վանեզիա Գիուլիայի տարածքային ադմինիստրացիա, Իտալիա - ք. Երևան, Հայաստան - ք. Իջևան, Հայաստան - ՉԻՍՊ - Ժողովրդների զարգացման միջազգային կոմիտե, Իտալիա Հայաստանյան 2 ՔՀԿ - ՗Ուրբան Հիմնադրամ՘ - Մարդկային զարգացման միջազգային կենտրոն Տեղական 2 ՔՀԿ - Ասպարեզ ակումբ - Շիրակ կենտրոն -

Գործընկերներից յուրաքանչյուրը պարտավորություն է նպաստել ՏԺԳ արժեքների տարածմանը, նախաձեռնել գործողություններ և լիովին ներգրավվել ՏԺԳ ծրագրերում:

՗Աղբահանության և սանիտարական մաքրման մասին՘ ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում ՗Ուրբան Հիմնադրամը՘ ՗Արազա՘ ՀԿ-ի գլխավորած հանրային ցանցի միջոցով կազմակերպեց ՗Աղբահանության և սանիտարական մաքրման մասին՘ ՀՀ օրենքի նախագծի հանրային քննարկում, որի նպատակն էր օրենքի նախագիծը ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստի օրակարգից հանելու և թերությունների, բացթողումների վերացման համար լայնածավալ հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Փորձի փոխանակման տոնավաճառ Հռոմում. ՗Ուրբան Հիմնադրամը՘ ներկայացնում է իր փորձը ՗Ուրբան Հիմնադրամի՘ ներկայացուցիչ Արմինե Թուխիկյանը Հռոմում մասնակցեց շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային ֆորումին, որտեղ տարբեր երկրների մասնակիցներ ծանոթացնում էին միմյաց իրենց կողմից իրականացված բնապահպանական ծրագրերին:

նոր նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին պլաստիկ տոպրակների կրճատմանը, դպրոցներում և մանկապարտեզներում բնապահպանական կրթության խթանմանը:

՗Ուրբան Հիմնադրամի՘ փորձագետի հոդվածը ՗Թրքիշ փոլիսի՘ պարբերականում Հայ-թուրքական հարաբերությունների հարցերով՝ ՗Ուրբան Հիմնադրամի՘ փորձագետ Հակոբ Չաքրյանի ՗Թուրքիայի հայկական քաղաքականությունը և էներգետիկ անվտանգությունը Հարավային Կովկասում՘ հոդվածը տպագրվեց ՗Թրքիշ փոլիսի՘ եռամսյա պարբերականում: Հոդվածի ամփոփագիրը: Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կարևոր է տարածաշրջանի այլընտրանքային էներգետիկ լուծումների, այլ նաև Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար: Միացյալ Նահանգները, հենվելով նախագահ Օբամայի՝ համագործակցելու, այլ ոչ հակադրվելու քաղաքականության վրա, քաջալերում է Թուրքիային ձեռնպահ մնալ Հայաստանին մեկուսացնելուց: Այժմ արևմուտքը համոզված է, որ Ադրբեջանը չի կարող Ռուսաստանին այլընտրանք հանդիսանալ բնական գազի մատակարարման առումով: Պատճառներից են Ադրբեջանի փոքր արտադրական ծավալներն ու տարանցիկ երթուղու անկայունությունը, որը մեկ անգամ ևս ապացուցվեց 2008 թ օգոստոսին հարավօսական պատերազմի ժամանակ:

Անդամակցությունը   

Արևելյան գործընկերության քաղ.հասարակության (ԱԳ ՔՀ) ֆորում Տեղական ժողովրդավարության հայաստանյան գրասենյակի Մերձավորարևելյան ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Զիրվեի համալսարան, Թուրքիա:

Մասնավորապես, ՗Ուրբան Հիմնադրամը՘ ներկայացրեց ընդհանուր աղբից պլաստիկ տարաների առանձնացման իր փորձնական ծրագիրը, ինչպես նաև

10


Հ/Հ

Ծրագրի անվանումը

Երկրներ

Համայնքներ

1.

Քաղաքաշինական համալիր պլանավորման կարողությունների զարգացում՝ ԻՆԹԵԳՐԲԼ

Հայաստան, Ռումինիա, Վրաստան, Մոլդովա

Չորս երկրների տասներկու համայնքներ

2. 3. 4. 5.

Հայաստան Հայաստան Հայաստան Հայաստան

Ախուրյան Երևան Եղեգնաձոր Երևան

Հայաստան

Երևան

Հայաստան

8. 9. 10.

Մաքուր Ախուրյան. աղբահանության բարելավումից դեպի մաքուր շրջակա միջավայր Հայաստանի բնակարանային քաղաքականության համաթվի որոշում. լրամշակում Ձեռք ձեռքի. Երիտասարդների հզորացում Եղեգնաձորում Աղբահանության և սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքի նախագծին առնչվող հանրային քննարկում Հայաստանի ապակենտրոնացման ռազմավարություն. Տեղական ժողովրդավարություն և քաղաքացիների մասնակցություն (լոթ 4) Իրազեկության բարձրացման հատուկ միջոցառումների մշակում և իրականացում՝ ուղղված կենցաղային աղբից պլաստիկի տարանջատմանը Բազմաբնակարան շենքերի վերանորոգում Հայաստանում Հանրային կրթություն հանուն շրջական միջավայրի բարելավման Հաղորդակցության բարելավումը Հայաստանի մարզերում

11.

Մարդու իրավունքների կրթություն. քայլ առաջ

Հայաստան

12. 13. 14.

Հաղորդակցություն առանց սահմանների Հայաստանի բնակարանային սեկտորի ուսումնասիրություն Եվրոպական ինտեգրացիան և գենդերային հարցեր

Հայաստան Հայաստան Հայաստան , Թուրքիա

Վանաձոր, Հրազդան և Սևան Էջմիածին, Վանաձոր Ալավերդի Գյումրի, Վանաձոր, Արմավիր, Նոյեմբերյան, Արմավիր, Գավառ, Մարտունի, Սևան, Կապան, Սիսիան, Գորիս Արարատ, Եղեգնաձոր, Վայք, Կապան, Մեղրի, Աշտարակ, Ապարան, Ստեփանավան, Ալավերդի, Գյումրի Նոյեմբերյան, Ալավերդի Երևան Երևան, Ստամբուլ

15.

Մատչելի, ապահով և առողջ բնակարանային պայմաններ գյուղաբնակների համար (Խաչիկ և Նշավան) Երևանի քաղաքային ընտրություններից մինչև քաղաքի թափանցիկ կառավարում

Հայաստան

Խաչիկ, Նշավան

Հայաստան

Երևան

17. 18. 19.

Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում, փուլ 3 Երկրաշարժի գոտին 2008թ. - Վերապրումից վերածնունդ - Հայացք 20 տարվա հեռավորությունից Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում - փուլ 3 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

Հայաստան Հայաստան Հայաստան

Երևան , Գյումրի, Վանաձոր Երևան , Գյումրի Գորիս

20.

Մարդու իրավունքների կրթություն: քայլ առ քայլ

Հայաստան

Սևան, Վարդենիս, Մարտունի, Ճամբարակ, Թալին, Ապարան, Գորիս,

6. 7.

16.

Հայաստան Հայաստան Հայաստան

11


Սիսիան, Կապան 21.

Հայ-թուրքական անդրսահմանային երկխոսության խթանում՝ եվրաինտեգրման լույսի ներքո

Հայաստան , Թուրքիա

Երևան , Վանաձոր, Ստամբուլ

22.

Երիտասարդները չեն հանդուրժի կեղծիքը` հանուն իրենց ապագայի

Հայաստան

23.

Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում - փուլ 2 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

Հայաստան

Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Գյումրի, Ախուրյան, Գուգարք Գորիս

24.

Բնակարանի գնման վկայագրերի փորձնական ծրագիր բռնի տեղահանված ընտանիքիների համար, փուլ 2, Քութայիսի, Վրաստան Հայաստանի պարտավորությունները եվրաինտեգրման գործընթացում. երկխոսություն մարզային երիտասարդության հետ, փուլ 2, Լոռու մարզ Բազմաբնակարան շենքի կառավարում և պահպանում - փուլ 2 (Շենքը տրամադրվել էր փախստականներին ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից)

Վրաստան

Քութայիսի

Հայաստան

Վանաձոր

Հայաստան

Գորիս

27.

Հայաստանի պարտավորությունները եվրաինտեգրման գործընթացում. երկխոսություն մարզային երիտասարդության հետ, փուլ 1, Շիրակի մարզ

Հայաստան

Գյումրի

28.

Հայաստանի երկրաշարժի գոտու վերականգնման ծրագիր, Տեխնիկական օգնություն ՀՀ կառավարությանը վկայագրերի միջոցով բնակարաններ տրամադրելու համար, Գյումրի, Ստեփանավան Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում իրագործելիության հետազոտություն, փուլ 2

Հայաստան

Գյումրի, Ստեփանավան, Երևան

Հայաստան

Երևան

30.

Իրազեկում` հանուն բարելավված քաղաքային միջավայրի

Հայաստան

Գյումրի

31.

Կառավարության դերը ապակենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ բարելավման գործում. Հայաստանի օրինակը – ֆինանսական տեսանկյուն Բնակարանի գնման վկայագրերի փորձնական ծրագիր բռնի տեղահանված ընտանիքիների համար, փուլ 1, Քութայիսի, Վրաստան

Հայաստան

Երևան

Վրաստան

Քութայիսի

Հայաստանում բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացում իրագործելիության նախնական հետազոտություն, փուլ 1

Հայաստան

Երևան

25. 26.

29.

32. 33.

12


՗ՈՒՐԲԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՘ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

13


՗ՈՒՐԲԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՘ ԾՐԱԳՐԱՅԻՆ URBAN FOUNDATION ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ PROJECT CITIES Democraticև Transition and Human Rights Ժողովրդավարություն մարդու իրավունքներ Housing and Infrastructure Բնակարանային հարցեր և ենթակառուցվածքներ ԵվրոպականEuropean ինտեգրացիա և խաղաղության Integration and ամրապնդումRegional Peacebuilding

14


՗ՈՒՐԲԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ՘ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ Ժողովրդավարություն և մարդու իրավունքներ Բնակարանային հարցեր և ենթակառուցվածքներ Եվրոպական ինտեգրացիա և խաղաղության ամրապնդում

15


Աուդիտի Հաշվետվություն

16


 

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ Արմինե Թուխիկյան, Նախագահ Հայաստան Ստեփանյան Արմեն Վարոսյան Չարլզ Սփեքթ Սաշուր Քալաշյան Գործադիր տնօրեն՝ Նունե Ղազախեցյան

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան 0070, Ալեք Մանուկյան 9 Հեռ.՝ (+37410) 512070 Ֆաքս՝ (+37410) 512076 Էլ. փոստ՝ ufsd@aua.am www.urbanfoundaton.am

17


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.