ՏԻՄ համակարգի առաջիկա բարեփոխումների մասին բնակչության ընկալումները
ամփոփ զեկույց
Սույն զեկույցը պատրաստված է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից գերմանական Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ
Նոյեմբեր, 2013թ. Հայաստանի Հանրապետություն
ՏԻՄ համակարգի առաջիկա բարեփոխումների մասին բնակչության ընկալումները
Բովանդակություն
Գլուխ 1. Խնդիրները և մեթոդոլոգիան ........................................................................................... 3 Գլուխ 2. Համայնքների խոշորացման և իշխանության ապակենտրոնացման մասին փորձագետների կարծիքներն ու ընկալումները.......................................................................... 4 Գլուխ 3. Տեղական (համայնքի) գործերին և համայնքների խոշորացման գործընթացում իրենց ներգրավվածության բնակչության ընկալումը ............................................................... 10 Գլուխ 3. Առաջարկություններ ...................................................................................................... 13 Երախտիքի խոսք ............................................................................................................................. 14
2
Գլուխ 1. Ուսումնասիրության նպատակը և մեթոդաբանությունը
Սույն զեկույցը պատրաստված է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:
2002թ.-ին «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» և 2011թ.-ին լրացուցիչ՝
«Ուտրեխտի
արձանագրության»
ստորագրումից
ի
վեր
Հայաստանը
պարտավորվել է բարեփոխումներ իրականացնել տեղական ինքնակառավարման համակարգում: Բարեփոխման նպատակը համակարգը արգասաբեր և արդյունավետ դարձնելն
է,
ինչպես
նաև
տեղական
մակարդակով
որոշումների
կայացմանը
քաղաքացիների մասնակցությունը խթանելը: ՀՀ Կառավարության օրակարգում այսօր ՏԻՄ և հանրային կառավարման ոլորտների բարեփոխումներ են, դրանց թվում՝ համայնքների խոշորացումը և իշխանության ապակենտրոնացումը: Սույն ուսումնասիրության նպատակն էր պարզել առաջիկա բարեփոխումների մասին բնակչության իրազեկության
(գիտելիքների)
մակարդակը, նրանց ընկալումներն ու
կարծիքները: Սա իր տեսակի մեջ առաջին փորձն է, ու թեև ստացված արդյունքներից շատերը կարող են նորություն չլինել ՏԻՄ բարեփոխումների գործընթացում ընդգրկված մասնագետների համար, այդուհանդերձ այս ուսումնասիրությամբ ձեռք բերված փաստերը, կարող են օգնել բարեփոխումների հետ կապված գործողությունները առավել թիրախավորված ու նպատակային դարձնելուն, մասնավորապես կառավարության, տեղական շահակիր կողմերի և բնակչության միջև հաղորդակցման քաղաքականություն մշակելիս: Այն կարող է նաև զերոյական նշաձողի դեր կատարել հետագայում ոլորտում առաջընթացի գնահատելիս։
Մեթոդաբանությունը Ուսումնասիրության
ժամանակ
օգտագործվել
է
երկու
մեթոդ՝
խորացված
հարացազրույցներ և հարցազրույցներ տարբեր շրջանների բնակչության հետ: Երկու դեպքում էլ մեթոդական գործիք է հանդիսացել հարցազրույց անցկացնելու ուղեցույցը և հարցաշարը:
Ուղեցույցի
բարեփոխումների
մեջ
ընդգրկված
մասնավոր
թեմաները
ոլորտներին՝
վերաբերել
վարչական
են
առաջիկա
կառավարման
արդյունավետությանն ու արգասաբերությանը, մատուցվող ծառայությունների որակին, համայնքի զարգացման հնարավորություններին և տեղական ժողովրդավարությանն առչվող
խնդիրներին:
Հարցաթերթիկները
նպատակ
են
ունեցել
բացահայտելու
բնակչության հետաքրքրվածության և համայնքի կյանքում ներգրավվածության մակարդակը և նրանց հնարավոր խոշորացման հետ կապված ընկալումները:
3
Ընտրանքը Թիմն իրականացրել է 18 խորացված փորձագիտական հարցազրույց տարբեր մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր) համայնքի ղեկավարների և տեղական կարծիք ձևավորող անձանց հետ, ովքեր, ենթադրվում է, լավատեղյակ են ՏԻՄ բարեփոխումներից: Բնակիչների հետ հարցազրույցներն իրականացվել են
հյուսիսային և հարավային
մարզերի 18 համայնքներում. Լոռի (5 համայնք), Շիրակ (6 համայնք), Վայոց Ձոր (2 համայնք) և Սյունիք (5 համայնք): 18 ընտրված համայնքներից՝
4-ը քաղաքային են (յուրաքաչյուր մարզում մեկը),
7-ը գյուղական 1000 կամ ավելի բնակչությամբ,
7-ը գյուղական՝ 1000-ից պակաս բնակչությամբ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 387 հարցազրույց:
Գլուխ 2. Համայնքների խոշորացման և իշխանության ապակենտրոնացման մասին փորձագիտական կարծիքներն ու ընկալումները Սույն գնահատման մեթոդներից մեկը խորացված հարցազրույցի անցկացումն է: Ընդհանուր առմամբ անցկացվել է 18 հարցազրույց համայնքի ղեկավարների, Հայաստանի 6 մարզերի (Շիրակ, Լոռի, Տավուշ, Արմավիր, Արարատ, Վայոց Ձոր) Միջհամայնքային Միավորումների ներկայացուցիչների հետ: Հարցազրույցներն իրականացվել են ուղեցույցի օգնությամբ՝ ըստ հետևյալ թեմաների. I. II. III. IV. V.
Բարեփոխումների մասին իրազեկվածության մակարդակը Խոշորացման գործընթացի ընկալումը Ծառայությունների մատուցման արդյունավետությունը և բարելավումը Նոր հնարավորություններ Տեղական ժողովրդավարություն
I.
Բարեփոխումների մասին իրազեկվածության մակարդակը
Հարցվողները,
գլխավորապես,
քաջատեղյակ
են
համայնքների
խոշորացման
ճանապարհով ՏԻՄ համակարգի բարեփոխումներ իրականացնելու կառավարության ծրագրերից, սակայն տեղեկացվածության մակարդակը տարբեր է: Ոմանք նույնիսկ տեղյակ էին, թե խոշորացումն ինչ ձևով է իրականացվելու: Այս հարցվողները մասնակցել էին կառավարության, Ազգային ժողովի, մարզպետապանների կողմից կազմակերպված քննարկումներին: Շատերը մատնանշում էին Ջերմուկում տեղի ունեցած տարեկան համաժողովները: Մյուս մասը մասնակցել էր Գերմանիա և Լեհաստան կատարված ուսումնական այցերին և տեղեկացել էր այն հնարավոր արդյունքների մասին, ինչին կարելի է հասնել խոշորացման ճանապարհով:
4
Բացի
հազվադեպ
հանդիպումներից
և
քննարկումներից
այլ
պաշտոնական
տեղեկատվություն ապակենտրոնացման և խոշորացման մանրամասների վերաբերյալ չի տրամադրվել,
հետևաբար
ակնբախ
է
բարեփոխումների
մասին
գիտելիքների
անլիարժեքությունը: Հարցվողների մեծ մասը անհրաժեշտ է համարում խորը, բազմակողմանի և պաշտոնական գիտելիքի տրամադրումը, նշելով, որ օբյեկտիվ լինելու համար բնակչությունը կարիք ունի բարեփոխումների արդյունքների ու հետևանքների մասին լիարժեք տեղեկատվության: Որպես նախընտրելի միջոց հարցվողները մատնանշում են քննարկումներն ու համայնքային ժողովները, որոնց ընթացքում հնարավոր է մտքերի ակտիվ փոխանակում ու հարցուպատասխան:
II.
Արդյո՞ք խոշորացումը համակարգի բարեփոխման լավագույն ձևն է
Համակիրների կարծիքը հիմնականում երկու փաստարկի վրա է հիմնվում. նախ՝ փոքր համայնքների բյուջեներն այնքան աննշան են, որ դրանցով անհնար է օրենքով ամրագրված ծառայությունների մատուցման պարտավորությունն իրականացնել և ի լրումն, հոգալ տարաբնույթ խնդիրների մասին, որոնք ծագում են առօրյայում: Գերմանիայում իրականացված բարեփոխումների հաջողությունը մի շարք հարցվողների (ովքեր ուսումնական այցով եղել են այնտեղ) հուսադրում է, Մեջբերում որ խոշորացումը համակարգի բարեփոխման «Այսպես չի կարող լավագույն ռազմավարությունն է: շարունակվել: Արդյո՞ք նորմալ ա, որ համայնքն Հասկանալով հանդերձ, որ «այսպես չի կարող ունենա 29 բնակիչ:» շարունակվել», բոլոր հարցվողներն էլ այս կամ այն չափով վերապահումով և մտավախությամբ են արտահայտվում հնարավոր խոշորացման հետևանքների մասին: Կարծիքները կարելի է խմբավորել հետևյալ կերպ.
Խոշորացումն այլընտրանք չունի
Խոշորացումն անհրաժեշտություն է, սակայն այն
պիտի
ուղեկցվի
ուժեղ
հանրային
կրթությամբ և ենթակառուցվածքների բարեփոխման համար զգալի ներդրումներով:
Խոշորացումը պատճառաբանված է շատ փոքր
համայնքների
դեպքում,
Մեջբերում
«Շաշ բան ա։ Իրար հարս չեն տալիս»
եթե
բնակչությունը 1000 անձից պակաս է:
Վստահություն չկա, որ խոշորացված խմբի փոքր համայնքները չեն անտեսվի ռեսուրսների ներդրման առումով: Օրինակներ են բերվում նախկին անհաջող փորձից (Հոբարձի-Վարդաբլուր, Լուկաշին- Նորավան, Հոռոմ-Հովտաշեն):
5
Տեղայնամոլության հետևանքով նույնիսկ հարևան համայնքների միջև թշնամանք կարող է առաջացնել:
Փոքր համայնքների ձայնը երբեք լսելի չի լինի:
Փոքր համայնքներում, հատկապես՝ սահմանամերձ, բնակչության արտնհոսք կլինի:
Հետաքրքիր է, որ նույն մտավախությունն ունեն թե՛ փոքր, և թե՛ մեծ համայնքները: Այսպիսով՝ մեծ համայնքները անհանգստացած են, որ փոքրերը «կուլ են տալու» իրենց միջոցները, թեև իրենք ևս չլուծված խնդիրներ ունեն: Փոքր համայնքներն, իրենց հերթին, համարում են, որ ֆինանսական միջոցներն իրենց չեն հասնի, քանի որ մեծերն «ավելի մոտ են կանգնած» բյուջեին: Այն հարցին, թե որն է ՏԻՄ համակարգի բարեփոխման իրենց տեսակետը, շատ հարցվողների կարծիքով, 1995թ.-ից առաջ կիրառվող վարչա-տարածքային բաժանումներն ունեին թերություններ, բայց արդյունավետ էին գործում: Այդ իսկ պատճառով համայնքների միաձուլումը նախկին համակարգի օրինակով կառավարաման միասնական համակարգի ներդրմամբ ընդունելի տարբերակ կլինի, որը սակայն ուղղակի պատճենումը չպետք է լինի: Մի շարք հարցազրույցների ժամանակ կարծիքներ հնչեցին, որ ավելի «մեղմ» տարբերակ կարող է լինել ծառայությունների խոշորացումը, քան վարչատարածքային խոշորացումը:
III.
Արդյունավետություն
Այս խնդիրը մեկնաբանվում է տարբեր տեսանկյուններից։ Ֆինանսական արդյունավետության առումով, բոլոր հարցվողներն էլ համոզված են, որ միավորված ՏԻՄ-ը կշահի աշխատակազմի կրճատումից և հնարավորություն կունենա ներգրավելու բարձրորակ մասնագետների կամ ծառայությունների մի մասը փոխանցելու մասնագիտացված կազմակերպությունների։ Միևնույն ժամանակ այս խնայողությունները բավարար չեն լինի անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար, ինչպես օրինակ՝ միջհամայնքային ճանապարհների բարելավումը, այդ իսկ պատճառով նշանակալից ներդրումների կարիք կզգացվի։
Օրինակ. «Հարևան համայնքի դպրոց հաճախում է ընդամենը 4 աշակերտ։ Դպրոցի օպտիմալացումը նշանակում է միջոցների խնայողություն։ Սակայն այս 4 աշակերտի ուսուցումը դպրոցում կազմակերպելու համար լրացուցիչ ներդրումներ չանելու դեպքում կնշանակի, որ ժողովրդի աչքին թոզ ենք փչում։» Մեջբերում
«Հինգ քյասիբ գյուղ իրար միացնես՝ էլի նույն քյասիբն ա մնալու։ Գումարելիների տեղերը փոխելիս գումարը չի փոխվում։»
Խոշորացումը ճիշտ մոտեցում չէ Այն փաստը, որ խոշորացումը կհանգեցնի փոքր գյուղերի բնակաթափման, անհանգստացնող է։ Օրինակ՝ Գոմք գյուղը կարող է կորցնել 28 աշխատատեղ (ուսուցիչներ, գյուղապետարանի աշխատակազմ, և այլն) խոշորացման արդյունքում։ Այլ համայնքում ձմռան ամիսներին ճանապարհների անանցանելիության պատճառով դպրոցականների
6
ուսումնառությունը շարունակելու անորոշ հեռանկարը ևս անհանգստություն է պատճառում։ Սահմանամերձ փոքր գյուղերի առնչությամբ հարցվողների կողմից առաջ է քաշվում անվտանգության խնդիրը։ Հարցվողներին անհանգստացնում է թեʹ փոքր, և թեʹ մեծ համայնքներում աշխատակազմի կրճատման հնարավորությունը, ինչը առաջ է բերում բարեփոխումների հանդեպ դիմադրության։ Համայնքի ղեկավարները և աշխատակազմը խոշորացման ամենամեծ «ընդդիմադիր» ուժերն են, քանի որ աշխատատեղերի կորստի լուրջ վտանգ են տեսնում, իսկ նոր հնարավորությունները թե՛ իրենց, և թե՛ համայնքի համար ընդհանուր առմամբ անորոշ են թվում։
Խոշորացումը ճիշտ մոտեցում է Հարցվողները դրական են համարում ավելի բարձրորակ ծառայությունների, օրինակ՝ իրավաբանների, հաշվապահների, և այլնի, մատուցման հնարավորությունը, մի բան, որ այսօր մատչելի չէ շատ համայնքներում։ Համարյա բոլոր համայնքները կարիք ունեն բարձրակարգ մասնագետների։ Այսպես օրինակ՝ հարկերի հավաքագրման միասնական մարմինը կարող է կրճատել հարկահավաքների թիվը, ավելացնելով յուրաքանչյուրի աշխատանքի ծավալը և բարձրացնելով աշխատավարձը։ Որոշ դեպքերում հարկահավաքությունը արդյունավետ կերպով կազմակերպվում է Միջհամայնքային Միավորումների կողմից (ՄՀՄ)։ Հարցվողների մի մասը վստահ չէ, որ վարչատարածքային խոշորացումը ծառայությունների մատուցման որակը բարելավելու հնարավորություն է ստեղծելու։ Դա իրականություն կդառնա եթե ծառայություններ մատուցողներն իրենք խոշորացման ճանապարհով գնան: Հարկահավաքություն, աղբահանություն և այլ ծառայություններ իրականացնող Միջհամայնքային Միավորումները «ծառայությունների խոշորացման» լավագույն օրինակներն են։ Այն հարցվողները, ովքեր ծանոթ են միջազգային փորձին, ավելի հակված են ընդունելու այս տարբերակը։ Համայնքներն ընդունում են, որ Մեջբերում՝ Միջհամայնքային Միավորումների Խրված ենք ամենօրյա հոգսի աշխատանքը գույքի և հողի հարկերի մեջ։ Արդեն ժանգոտել ենք։ Որ հավաքագրման գործում արդյունվետ է։ մի քիչ էդ հոգսից թեթևանանք, Հարկերի հավաքագրման մեզ զարգանալու ֆռոնտ արձանագրությունների հանձնման կբացվի։ էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև աղբահանության բարելավումը, կառավարման նոր մշակույթ են ստեղծել, որը գնահատվել է բոլորի կողմից։ Ակնհայտ է, որ մարդիկ պատրաստ կլինեն ավելացնելու վարձավճարների չափը սպասարկման որակը բարձրացնելու դեպքում։
IV.
Զարգացման հնարավորությունները
Հարցվողները տեղյակ չեն, թե խոշորացման դեպքում ներկայումս մատուցվող ծառայություններին կավելանան նորերը, թե՝ ոչ։ Չնայած դրան, վերջիններս զարգացման որոշ
հնարավորություններ
տեսնում
են
այն
դեպքում,
եթե
իրենց
ամենօրյա
գործողությունների մի մասը փոխանցվի մասնագիտական մարմինների։
7
Օրինակ՝ խոշորացումը կարող է նպաստել հողերի խոշորացմանը, որոնք այսօր մասնատված են և դրանց մշակումը արդյունավետ չէ։ Զբոսաշրջությունը մեկ այլ ոլորտ է, որի զարգացումը տարածքային մոտեցմամբ ավելի իրատեսական է, գտնում են հարցվողները։ Խոշորացված համայնքները կարող են առաջարկել տարածքներ և հողատարածքներ արդյունաբերության և բիզնեսի զարգացմանխ ինչպես նաև ավելի լավ պայմաններ հանքերի շահագործման համար։ Խոշորացված համայնքների համար մեկ այլ ֆինանսական աղբյուր կարող է դառնալ միջհամայնքային ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրման համար վարձավճարների հավաքագրումը։ Հողերի խոշորացման մասին հաճախ է խոսվում՝ համարելով այն գյուղատնտեսությունն արդյունավետ Մեջբերում դարձնելու միակ հնարավորությունը։ «Նեմեցը պետք ա սովորացնի՞, թե ես Թեև այս խնդիրը ուղղակիորեն ոնց զիբիլ հավաքեմ ։ կապված չէ ՏԻՄ բարեփոխումների Էնքան փողը չի կարևոր, որքան հետ, այն կարող է համայնքների մենեջմենթը։ » խոշորացման համար բարերար միջավայր ձևավորել ստեղծելով նոր բիզնես հնարավորություններ, ինչպես, օրինակ՝ գյուղատնտեսական մեքենաների կայաններ, մեծածախ ապրանքների պահեստեր, լոգիստիկտրանսպորտային ծառայություններ և այլն, որոնք հնարավոր չէ իրականացնել հողերի մասնատվածության պատճառով։
V.
Տեղական ժողովրդավարություն
Բնակչության ժողովրդավարական իրավունքների վրա վարչատարածքային խոշորացման ազդեցության վերաբերյալ հարցվողների տեսակետները տարբերվում են կախված ժողովրդավարության մասին ընկալումներից։ Հարցումների այս մասը վերահաստատում է այն ենթադրությունը, որ շատերի համար ժողովրդավարությունը պարզապես եզրույթ է՝ առանց գործնական իմաստի։ Հարցազրույցները վերահաստատեցին «Ուրբան» հիմնադրամի նախկին փորձի վրա հիմնված կարծիքը, որ «ժողովրդավարություն» գաղափարը Մեջբերում՝ համայնքների կողմից ընկալվում է որպես Եթե էլի պետք ա ուղղորդեն, պարզապես «տեղեկատվության ապահովում»։ ավելի լավ ա չլինի։ Հարցվողների մեծ մասը նշում է, որ բարեփոխումների մասին իրազեկության պակասը բացասաբար է անդրադառնում բնակչության տրամադրության վրա։ Մարդիկ ենթադրություններ են անում՝ հիմնելով իրենց գիտելիքների և նախկին բացասական փորձի վրա։ Անշուշտ, տեղեկատվությունը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է տեղական ժողովրդավարության խթանման համար։ Դեռևս շատ անելիքներ կան համայնքներում տեղական ժողովրդավարության ինստիտուցիոնալ և գործընթացային նախադրյալներ ձևավորելու ուղղությամբ։ Հարցվողների մի մասը նշում է, որ ժողովրդավարության լավագույն դրսևորում կլինի բարեփոխումների հետ կապված տեղական հանրաքվեի կազմակերպումը: Սակայն մյուս մասը մտահոգ է, որ գործընթացը կարող է նմանվել ընտրությունների անցկացմանը՝
8
ճնշում գործադրելով մարդկանց ընտրության ազատության վրա, քանի որ ակնհայտ է, որ մեծամասնությունը պատրաստվում է «ոչ» ասել։ Հարցվողների միասնական կարծիքով մեծ համայնքների առավելություններից է նաև այն, որ նրանք «տեսանելի ու լսելի» են հանրապետության մակարդակով։
Օրինակ՝ «եթե մեր բնակչությունը մեծ չլիներ, նախագահը իր նախընտրական խոստումներում չէր ընդգրկի մեր համայնքային կենտրոնի շինարարությունը»։ Միևնույն ժամանակ, նույնիսկ խոշորացման կողմնակիցներն ընդունում են, որ գյուղապետի գոյությունը փոքր համայնքների համար նաև հոգեբանական նշանակություն ունի, այն «անհույս հույս է» (առանց գյուղապետի մարդիկ իրենց որբ են զգում)։ Հարցվողներից ոմանք կարևոր գործոն են համարում խոշորցված համայնքի ավագանու կառուցվածքը։ Եթե որոշում կայացնող մարմինը ներկայացված լինի ավագանու հավասար թվով անդամներով, անկախ համայնքի չափից, ապա դա ընդունելի տարբերակ կլինի։ Այնուամենայնիվ, շատերը վախենում են, որ ազգակցական կապերը և ինչպես իրենք են կոչում՝ տեղայնամոլությունը կարող են գերակշռել որոշումների կայացման ժամանակ։ Ընդհանուր առմամբ, մարդիկ չգիտեն, թե ինչպիսի միջոցներ են ձեռնարկվելու, որպեսզի որոշում կայացնող մարմնից իրենց ֆիզիկական հեռացումը ռիսկային չլինի։ Սա լրացուցիչ լարվածություն և բարեփոխումների նկատմամբ դիմադրություն է ստեղծում համայնքներում։
Հիմնական արդյունքները
Խոշորացումն
անհրաժեշտություն
ձևավորելու
համար
անհրաժեշտ
է,
սակայն
է
դրան
մարդկանց
աջակցող
միջավայր
տրամադրել
հավաստի
տեղեկատվություն ակնկալվող բարեփոխումների, ինչպես նաև հետևանքների մասին, դրան զուգահեռ միջոցառումներ։
իրականացնել
խելամիտ
հանրային
կրթության
Անհանգստություն կա, որ փոքր համայնքները բարեփոխումների արդյունքում կարող են անտեսվել, ինչը բարեփոխումների հանդեպ անվստահություն է առաջացնում։ Այդ իսկ պատճառով համայնքներն ու տեղի բնակչությունը պետք է ճշգրիտ
իմանան
այն
մեխանիզմները,
որոնք
խոշորացման
դեպքում
կարգավորելու են միջոցների բաշխումն ու որոշումների կայացումը։ Խոշորացումը ծնելու է գործազրկություն, ինչը ստիպում է համայնքներին և բնակչությանը
մտորել,
թե
բարեփոխումներն
այդ
խնդրին
ինչպես
են
անդրադառնալու:
Համայնքների խոշորացումն անխուսափելի է շատերի կարծիքով, ովքեր նաև հասկանում
են,
որ
այն
կարող
է
ձախողվել,
եթե
անհրաժեշտ
նոր
ենթակառուցվածքներ և այլ ներդրումներ մուտք չգործեն:
Հարցվողները
համարում
են,
որ
խոշորացման
արդյունքում
գոզացած
ֆինանսական խնայողությունները չեն կարող բավարար լինել խոշորացման հետ կապված ծախսերը հոգալու համար:
9
Կարող է առաջին հայցքից թվալ անտրամաբանական, սակյան համայնքի ներկայացուցիչներն ավելի վճռական փոփոխությունները (նախկին համակարգի նման) համարում են ավելի ընդունելի, քան կլաստերային մոտեցումը:
Ծառայությունների խոշորացումը շատերի համար ավելի նախընտրելի կլինի, քան վարչատարածքային խոշորացումը:
Հողերի կոնսոլիդացիան, թեև ավելի շուտ անհատ հողատերերի, քան ՏԻՄ-երի խնդիր է, կարող է հզոր գործոն հանդիսանալ համայնքների խոշորացման գաղափարը պաշտպանելու համար:
Գլուխ 3. Տեղական (համայնքի) գործերին և համայնքների խոշորացման գործընթացում իրենց ներգրավվածության բնակչության ընկալումը Հարցաթերթը մշակելիս վստահ էինք, որ հաղորդակցման քաղաքականության բացակայության պայմաններում հանրությանը հարցնել բարեփոխումների մասին արդյունավետ չի լինի: Այդուհանդերձ, հետաքրքիր էր պարզել բնակչության՝ հանրային կյանքին մասնակցության և հետաքրքրության մակարդակը, իրենց սեփականատեր զգալու աստիճանը և հնարավոր խոշորացման վերաբերյալ կարծիքը: «Որքանով եք հետաքրքրված
ձեր համայնքի կյանքով և որքանով եք ներգրավված»
հարցին հարցվողների ավելի քան 70%-ը պատասխանել է՝ «այնքան էլ հետաքրքրված չեմ» կամ «ընդհանրապես հետաքրքրված չեմ և բոլորովին ներգրավված չեմ» հանրային կյանքում, համայնքում տեղի ունեցող իրադարձություններում: Գյուղական համայնքների բնակիչները ավելի են հետաքրքրված իրենց համայնքի կյանքով և դրանում ներգրավված, քան քաղաքային համայնքի բնակիչները: Հարցվածների 78%-ը նշել է, որ համաքաղաքացիների հետ «երբեք չի քննարկում» կամ միայն «երբեմն է քննարկում» համայնքին առնչվող խնդիրներ: Քաղաքային բնակիչները համայնքին առնչվող խնդիրները քննարկում են ավելի պակաս, քան գյուղական համայնքի բնակիչները: Սյունիքի մարզի բնակիչներն ամենաակտիվն են, մինչդեռ Վայոց Ձորինը՝ ամենապասիվը: «Ինչպես կգնահատեք կյանքի որակը Ձեր համայնքում » 1-10 բալանոց սանդղակով, հարցվածների մոտ 75%-ը գնահատել է 5-ից ցածր միավորով: Սակայն, զարմանալիորեն, հարցաշարի համայնքային ծառայություններին վերաբերող կետում որոշակի ծառայություններ բավական բարձր են գնահատվել: Այսպես, օրինակ՝ 63%-ը «լիովին բավարարված է» կամ «բավարարված է» աղբահանության ծառայության իրականացմամբ, 67%-ը «լիովին բավարարված է» կամ «բավարարված է» հանրային տրանսպորտի ծառայությունից, ավելի քան 60%-ը «բավարարված է» առողջապահական ծառայություններից և 49%-ը «բավարարված է» համայնքային ճանապարհների վիճակից: Հարցվողների ավելի քան 72%-ը բավարարված է իրենց փողոցի լուսավորությունից։ Վերլուծությունը ցույց է տալիս, որ քաղաքաբնակներն ավելի բարձր միավորներով են գնահատում իրենց մատուցվող ծառայությունները, քան գյուղական համայնքի ներկայացուցիչները, որտեղ փողոցային լուսավորություն հազիվ թե իրականացվում է։ Սյունիքի մարզի բնակիչների մեծ մասը բավարարված է համայնքապետարանի
10
ծառայությունների որակով։ Գյուղական համայնքները (բացառությամբ Սյունիքի մարզի) հիմնականում բավարարված չեն ծառայությունների որակով, մինչդեռ քաղաքային համայնքները բավարարված են։ Հարցվողները մեծամասամբ գոհ են բուժսպասարկման ծառայություններից, իսկ դժգոհ՝ համայնքային ճանապարհների վիճակից։ Ինչ վերաբերում է խոշորացման մասին տեղեկատվությանը, հարցվողների 69%-ը նշում է, որ երբեք չի լսել համայնքների խոշորացմանը վերաբերող կառավարության ծրագրերի մասին։ Մյուս մասը «ինչ-որ բան» լսել է, սակայն չի տիրապետում մանրամասներին։ Վերջիններս որպես աղբյուր մատնանշում են ընկերներին և հեռուստատեսությունը։ Միայն 4%-ն է վստահ, որ քաջատեղյակ է կառավարության ծրագրերին և հետևում է զարգացումներին։ Հարցվողների մեծ մասը դիտում է հեռուստատեսոթյուն, հատկապես լրատվական ծրագրերը։ Պարզվում է, որ ամենատեղեկացված մարզերը Սյունիքն ու Վայոց Ձորն են, իսկ Շիրակն ու Լոռին պակաս տեղեկացված են։ Գյուղական համայնքների բնակիչները պակաս տեղեկացված են համայնքների խոշորացմանը վերաբերող կառավարության ծրագրերից, քան քաղաքային համայնքներինը։
Խոշորացման հնարավոր հետևանքների մասին բնակչության ընկալումները կարելի է ամփոփել հետևյալ կերպ՝ Ավելի քան 75%-ը չի համարում, որ խոշորացումը կհանգեցնի ծառայությունների բարելավման 69%-ը չի համարում, որ ֆինանսական, մարդկային և այլ ռեսուրսների խոշորացումը (համախմբումը) կհանգեցնի համայնքային ծախսերի կրճատման 66%-ը համարում է, որ փոքր բնակավայրերի ձայնը լսելի չի լինի և միավորված համայնքի ղեկավարը, որն իրենց գյուղից չէ, արդյունավետ չի աշխատի իրենց մասնավոր խնդիրների լուծման ուղղությամբ Հարցվողների կեսը կարծում է, որ խոշորացման արդյունքում իրենց գյուղը կկորցնի մշակութային և պատմական առանձնահատկությունները։ Հարցվողների 86%-ը մասնակցել է վերջին ՏԻՄ ընտրություններին։ Սակայն 75%-ը այլ ներգրավվածություն համայնքային կյանքում չի ունեցել. Երբեք համայնքային կյանքին առնչվող որևէ հարց չի բաձրացրել Չի ահազանգել բնապահպանական որևէ խնդրի մասին Որպես կամավոր չի զբաղվել հասարակական գործունեությամբ Չի մասնակցել որևէ ընտրարշավի։ Մնացած 25% հարցվողների 44%-ը դիմել է համայնքապետարան իր տնային տնտեսությանը վերաբերող հարցերով։ Այս արդյունքը փոխկապակցվում է ավելի վաղ արված հարցադրման արդյունքի հետ, որը վերաբերում էր թե ինչպիսի է համայնքային կյանքում ներգրավվածությունն ու դրա նկատմամբ հետաքրքրությունը։ Համայնքային կյանքի նկատմամբ հետաքրքրություն ու այնտեղ ներգրավվածությունն փոխկապակցվում են ընտանիքի, աշխատանքի, կրթության, հանգստի, քաղաքականության, կրոնի կարևորության չափը ներկայացնող գնահատականների հետ։ Հարցվողների 98%-ը կյանքում ամենակարևորը համարում է ընտանիքը, մինչդեռ
11
քաղաքականությունը՝ «ընդհանրապես կարևոր» չի համարում։ Կարող է հակասական թվալ այն, որ համայնքի սոցիալ-քաղաքական կյանքի նկատմամբ անտարբեր մարդիկ ակտիվորեն մասնակցում են տեղական ընտրություններին։ Այս հանգամանքը ցույց է տալիս տեղական ժողովրդավարության վիճակը համայնքներում. քաղաքական և մասնակցային գործընթացների բացակայությունը ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում, և ՏԻՄ-ի, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև տեղական ԶԼՄ-ների թերացումը՝ տեղական ժողովրդավարությունը խթանելու ու ամրապնդելու հարցում: Այս է պատճառը, որ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում անտարբերություն դրսևորող մարդիկ ընտրությունը համարում են իրենց կյանքում հանուն փոփոխությունների ձայն բարձրացնելու միակ հնարավորությունը ։
Հիմնական արդյունքները
Բնակչության շրջանում առկա է ապակենտրոնացման և խոշորացման, տեղական ինքնակառավարման համակարգի առաջիկա բարեփոխումների ուղղությամբ կառավարության քաղաքականության մասին տեղեկատվության խիստ պակաս։ Կցկտուր,
բերանացի
և
նույնիսկ
հեռուստատեսությամբ
մատուցվող
տեղեկատվությունը չի կարող համարվել լիարժեք։ Թեև մարդիկ երկար ժամանակ են անցկացնում հեռուստատեսային հաղորդումների դիտման վրա, այն չի կարող բավարար միջոց համարվել հեռուստատեսության առանձնահատկությունների (հակիրճություն, անկանոն սփռում) և խնդրի բարդության պատճառով։
Ընդհանուր առմամբ, մարդիկ հետաքրքրված չեն համայնքային կյանքով և քաղաքականության հետ կապված հարցերով։ Պատճառը Երևանից դուրս աղքատության բարձր մակարդակն է և բնակչության մեծամասնության խիստ ծանր սոցիալական պայմանները, ում համար հանապազօրյա հացը հիմնական մտահոգությունն է։ Մյուս կողմից, քաղաքականապես ակտիվ միջին դասը սակավաթիվ է և սոցիալապես անկայուն։
Հանրային և քաղաքական կյանքի հանդեպ անտարբերությունը համայնքներում տեղական ժողովրդավարության կայացած չլինելու ցուցանիշ է, ընտրությունից ընտրություն քաղաքական և մասնակցային գործընթացների բացակայության, ՏԻՄ-ի և քաղաքացիական հասարակության թուլության, տեղական ԶԼՄ-ների կողմից
այս
գործընթացները
խթանելու
ու
ամրապնդելու
հարցում
անկարողության ցուցանիշ։ Հետևաբար, մարդիկ ընտրությունը համարում են իրենց կյանքի մեջ փոփոխություն մտցնելու միակ հնարավորությունը։
Բնակչության մեծամասնությունը կողմնակից չէ համայնքների խոշորացման, այն ինչ-որ չափով սպառնալիք է համարում իր ինքնության հանդեպ և միավորվելուց հետո վախենում է արհամարհված լինել հարևանների կողմից։ Սակայն, նույն բնակչությունը,
իր
կարծիքը
օբյեկտիվ
փաստարկներով
հիմնավորել
չի
կարողանում տեղեկատվության բացակայության պատճառով, ինչը նշանակում է, որ
համայնքում
հեղինակություն
վայելող
անձանց
կողմից
պատշաճ
բացատրությունների դեպքում կարող է փոխել իր կարծիքը։ Համայնքի ղեկավարի դերը բարեփոխումների նկատմամբ վերաբերմունք ձևավորելու հարցում էական կլինի։
12
Մարդկանց հիմնական մասը չի համարում, որ ֆինանսական, մարդկային և այլ միջոցների միավորումը կարող է նվազեցնել համայնքային ծախսերը։
Գլուխ 3. Առաջարկություններ
Մշակել առանցքային մեսիջների շարք՝ տեղեկատվական «ցուցակ» բնակչությանը հաղորդակից դարձնելու համար
Ապահովել համապարփակ տեղեկատվության հոսք և շարունակական շփումներ, բացատրական աշխատանքներ փորձնական համայնքներում և դրանցից դուրս գտնվող բնակչությանը իրազեկ պահելու նպատակով
Վարչատարածքային
խոշորացումից
զատ
խրախուսել
«խոշորացումների»
տարբերակներ ևս՝ միջհամայնքային միավորումների միջոցով
այլ
ծառայությունների
խոշորացում, հողերի կոնսոլիդացիա և այլն։
Խրախուսել ՏԻՄ-երի ավելի ակտիվ ներգրավվածությունը հողօգտագործման հետ կապված խնդիրների կարգավորման ուղղությամբ
Ամրապնդել
տեղական
ժողովրդավարությունը՝
խրախուսելով
քաղաքական
և
մասնակցային գործընթացները, որպեսզի բարեփոխումների ընթացքն ավելի հասկանալի լինի բոլոր շահակիր կողմերի համար և բարերար պայմաններ ստեղծվեն ընդլայնված համայնքներն ու ծառայությունները կառավարելու համար։
13
Երախտիքի խոսք
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը երախտապարտ է գերմանական Ֆրիդրիխ էբերտ հիմնադրամին սույն ուսումնասիրությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերլու համար։ Շնորհակալություն
ենք
հայտնում
նաև
ստորև
ներկայացված
անձանց
ուսումնասիրությանը աջակցելու համար։ Արծրուն Իգիթյան՝ Ախուրյան համայնքի ղեկավար Սոկրատ Սուվարյան՝ Ջաջուռ համայնքի ղեկավար Հակոբ Բաղդասարյան՝ Մայիսյան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյան՝ Ազատան համայնքի ղեկավար Ռոստոմ Քոչարյան՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդական Մհեր Գևորգյան՝ Կուռթան համայնքի ղեկավար Մարտուն Միրզոյան՝ Հոբարձի համայնքի ղեկավար Մհեր Վարդանյան՝ Ջիլիզա համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյան՝ Այգեհովիտ համայնքի ղեկավար Շահեն Շահինյան՝ Գանձաքար համայնքի ղեկավար Մայիս Աբրահամյան՝ Նոր Կյանք համայնքի ղեկավար Խաժակ Դավթյան՝ Զառիթափ համայնքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյան՝ Գոմք համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյան՝ Վեդի համայնքի ղեկավար Յուրա Հարությունյան՝ Միջհամայնքային միավորում, Վեդի Գառնիկ Ղալումյան՝ Միջհամայնքային միավորում, Իջևան Անդրանիկ Պետրոսյան՝ Մյասնիկյան համայնքի ղեկավար Արթուր Միքայելյան՝ Նորավան համայնքի ղեկավար
14