Newsletter 2- PURE Water - Լրատու թիվ 2

Page 1

PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ

ԼՐԱՏՈՒ

ջուրը կյանք է . ամեն կաթիլը թանկ է Թիվ 2 ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում»

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ ԱՌԱՏԱՇԵՆՈՒՄ Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ բարելավվեց ջրամատակարարման համակարգը։ Առատաշեն համայնքի 3200 բնակիչներն ունեցան շուրջօրյա որակյալ ջրամատակարարում՝ նախկին չորս ժամվա փոխարեն։ Աշխատանքներն իրականացվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր Խմելու ջրի համտես Առատաշենում պահպանության» (ԳԱՏՕ) և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» (PURE Water) ծրագրերի, ինչպես նաև համայնքի համատեղ ջանքերով։ Վերակառուցվել է 10 կմ երկարությամբ ցանցը՝ պոլիէթիլենային խողովակաշարով,տեղադրվել են ջրաչափական սարքեր, ներդրվել է ջրամատակարարման ծառայությունների հաշվառման և վճարների հավաքագրման նոր համակարգ, ինչպես նաև կառուցվել են նոր պոմպակայան և քլորակայան։ Ծրագրի շնորհիվ համայնքը կկարողանա խնայել տարեկան 557 000 խորանարդ մետր ջուր և 204 մեգավատ ժամ էլեկտրաէներգիա։

ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԵՎ «ՈՒՐԲԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը և «Ուրբան» հիմնադրամի գործադիր տնօրեն Նունե Ղազախեցյանը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում կնքեցին Փոխըմբռնման հուշագիր ջրային ռեսուրսների կառավարումն ու օգտագործումը ավելի մասնակցային, թափանցիկ և հաշվետու դարձնելու, ջրօգտագործողների ընկերությունների մասին օրենսդրության բարելավման և ջրային կոմիտեի աշխատակ ազմի կարողությու ն ների հզորա ցման շ ուրջ։

1

Հուշագրի ստորագրումը

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՐՇԱՎՆԵՐ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը համատեղ նախաձեռնեցին տեղեկատվական արշավների մի շարք, որի նպատակն էր բարձրացնել հանրության իրազեկությունն Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնայողության վերաբերյալ և նպաստել ջրօգտագործողների վարքագծի փոփոխությանը։ Առատաշեն համայնք

Արարատի և Արմավիրի մարզերից ծրագրի գործընկեր ինը համայնքներ միացան արշավին։ Այգավանի, Առատաշենի, Բերքանուշի, Բուրաստանի, Խաչփարի, Եղեգնուտի, Երասխահունի, Վեդիի և Փոքր Վեդիի համայնքների ավելի քան 1200 բնակիչ ակտիվ մասնակցություն ունեցան մարտի 22-ին՝ Փոքր Վեդի համայնք Ջրի համաշխարհային օրը մեկնարկած Ջուրը կյանք է. ամեն կաթիլը թանկ է արշավին։

Եղեգնուտ համայնք

Բուրաստան համայնք

Խաչփար համայնք Այգավան համայնք

ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» եռամյա ծրագիրն իրականացնում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը՝ Ազգային ջրային համագործակցություն ՀԿ-ի և Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի հետ համագործակցությամբ։ Ծրագիրը սերտորեն համագործակցում է շահակիր բազմաթիվ կողմերի հետ, որոնց թվում են ներպետական և տեղական իշխանությունները և գործակալությունները, քաղհասարակությունը, ջրօգտագործողների միությունները, հետազոտական հաստատությունները և լրատվամիջոցները։ 2

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԱՅՑ ԴԵՊԻ ՋՐԱՃԱՀՃԱՅԻՆ ՀԱՆԴԱԿ Արարատ քաղաքում՝ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը «Կոկա-Կոլա Հելենիկ Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրեց «Խոնավ տարածքների արժեքն Արարատյան դաշտում» կրթական միջոցառում՝ նվիրված կլիմայի փոփոխության Սեմինար Արարատ քաղաքում

միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցեցին Արարատի և Արմավիրի մարզի ծրագրի գործընկեր համայնքների և

Արարատյան դաշտի ակտիվ ՔՀԿ-ների ներկայացուցիչները։ Մա սնա կից ն երի ն ներկ այ ացվ եց ին

«Մի ջազգ այի ն

նշանակություն ունեցող խոնավ տարածքների մասին» Ռամսարի կոնվենցիան և նրա շրջանակներում Հայաստանի ստանձնած պար տավորու թյուննե րը, ինչ պես նաև Հայաստանում առկա խոնավ տարածքները և դրանց տեսակները։ Հատուկ անդրադարձ կատարվեց Խոր Վիրապի Ռամսարի տարածքին (Խոր Վիրապի խոնավ տարածքը պետական արգելավայր է, որը Ռամսարի կոնվենցիայով

Խոր Վիրապի ջրաճահճային տարածք

ներառվել է միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում)՝ ներկայացնելով դրա արժեքը, սպառնացող բնապահպանական վտանգները և վերականգնման անհրաժեշտությունը։ Բայց ինչպես ասում են, ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան մի քանի անգամ լսել։ Միջոցառմանը հաջորդեց ուսումնական այց դեպի Արարատի մարզի Խոր Վիրապի ջրաճահճային տարածք: Այցի նպատակն էր նպաստել մասնակիցների վարքագծային փոփոխությանը՝ ներկայացնելով ջրաճահճային տարածքների արժեքը, բացատրելով սպառնացող բնապահպանական վտանգները և վերականգնման հնարավոր ձևերը: Հին Արաքս գետի հովտում տեղակայված այս քաղցրահամ ճահիճը հիմնականում բաղկացած է ոռոգման ջրանցքից սնվող եղեգնուտներից: Տարածքը կարևոր է ավելի քան 100 տեսակի միգրացիոն թռչունների համար։ Ճահիճը զգալի դեր է կատարում ջրհեղեղների մեղմացման տեսանկյունից: Տարածքն ինքնին վտանգված է ջրի մակարդակի նվազեցման, ջրի անկայուն օգտագործման, գերարածեցման, հրդեհների և որսագողության պատճառով:

3

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ» ՎԵԴԻՈՒՄ Վեդի քաղաքի «Ամֆիթատրոնից» մեկնարկեց մի ընդգրկուն միջոցառում, որն ուղղված էր Արարատի և Արմավիրի մարզերում

ջրային

ռեսուրսների

արդյունավետ

օգտագործման խթանմանը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը, Վեդի համայնքի ղեկավար Վարուժան Բարսեղյանը, «Կոկա-Կոլա Վեդի Ամֆիթատրոն

Հելլենիկ

Բոթլինգ

Քամփնի

Արմենիա»-ի

և

«Ջրային

ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ներկայացուցիչները։ Միջոցառմանը ներկա էր ավելի քան

500

մասնակից

գործընկեր

համայնքներից`

նախակրթարանների սաներ, դպրոցների աշակերտներ, մշակույթի տների և արվեստի դպրոցների սաներ, համայնքի ղեկավարներ, Արարատի և Արմավիրի մարզպետարանների ներկայացուցիչներ և Ներկայացնում է Խաչփար համայնքը

բազմատեսակ

այլ

հյուրեր։

Մասնակիցները

ներկայացումների

և

ելույթների,

գեղանկարչական և լուսանկարչական ցուցահանդեսների միջոցով կրկին բարձրաձայնեցին Արարատյան դաշտի ջրային

ռեսուրսների

արդյունավետ

կառավարման

օգտագործման անհրաժեշտության մասին։

և Գեղանկարչական ցուցահանդես

Լուսանկարչական մրցույթի հաղթողները

Վեդի, ամֆիթատրոն

4

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՆՈՒՆ

ՇԱՀԵՐԻ

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում իրականացվեց շահերի պաշտպանության (ՇՊ) դասընթացների շարք ծրագրի համայնքների համար: Դասընթացի նպատակն էր բարելավել համայնքների բնակիչների կարողությունները և աջակցել նրանց առավել արդյունավետ մասնակցելու ջրային ռեսուրսների կառավարմանը և որոշումների կայացմանը:

Փոքր Վեդի համայնք

Շահերի պաշտպանության դասընթացների երեք փուլերում, շահագրգիռ խմբերի ներկայացուցիչները ստացան ընդհանուր գիտելիքներ ՇՊ հասկացության, ՇՊ Այգավան համայնք իրականացման, Եղեգնուտ համայնք տեղեկատվության հավաքման, նպատակների սահմանման, նպատակային լսարանի և շահառուների հետ աշխատելու վերաբերյալ: Մասնակիցները տիրապետեցին ՇՊ գործիքակազմին, որը հետագայում կիրառեցին իրենց համայնքներում բացահայտված խնդիրները բարձրաձայնելու և լուծելու համար։ Նրանք մասնավորապես ձեռք բերեցին ուղերձների մշակման, ստորագրահավաքների կազմակերպման, նամակների մշակման, հանդիպումների կազմակերպման և բանակցությունների վարման հմտություններ։ ՇՊ խմբերը կազմված են ակտիվ համայնքային երիտասարդությունից, տեղական իշխանության ներկայացուցիչներից և տեղական ավագանու անդամներից: 124 ակտիվ քաղաքացիներ Արմավիրի մարզից և Արարատի մարզի ծրագրային համայնքներից ստացան ՇՊ իրականացնելու կարողություններ։ Վեդի համայնք

5

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ԶՈՐԱՎՈՐ Է ՊԱՀԱՆՋԵՑԻՆ, ԴԻՄԵՑԻՆ, ՀԵՏԱՄՈՒՏ ԵՂԱՆ ԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑԱՆ Ծրագրի շրջանակում ձևավորված շահերի պաշտպանության (ՇՊ) խմբերը, տեղեկանալով իրենց իրավունքների և ձեռք բերելով հմտություններ, ծրագրային համայնքներում հասան մի շարք հաջողությունների, որոնք նպաստեցին համայնքի խմելու և ոռոգման ջամատակարարման բարելավմանն ու արդյունավետությանը։ Արմավիրի մարզի Երասխահուն և Եղեգնուտ համայնքների ջրօգտագործողները չունեին Ջրօգտագործողների ընկերության (ՋՕԸ) հետ կնքած Ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին պայմանագրի օրինակը։ Համայնքի ՇՊ խմբի անդամները «Արմավիր» ՋՕԸից պահանջեցին պայմանագրերի՝ իրենց Երասխահուն համայնք օրինակները։ Երասխահուն և Եղեգնուտ համայնքների ջրբաշխները ՇՊ խմբի անդամների ներկայությամբ համագյուղացիներին փոխանցեցին ՋՕԸ-ի հետ Եղեգնուտ համայնք կնքված պայմանագրերի օրինակները՝ ոռոգման ժամանակացույցերի հետ միասին։ Արդյունքում՝ 225 ջրօգտագործող հնարավորություն ունեցավ տեղեկանալու պայմանագրով սահմանված իրենց իրավունքներին և պարտականություններին։ Արարատի մարզի Խաչփար համայնքում օրեր շարունակ խմելու ջուրը տհաճ համ ու հոտ ուներ։ Խաչփար համայնքի ՇՊխմբի անդամները ահազանգեցին «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ անընդմեջ զանգելով կազմակերպության «1-85» թեժ գծի համարին։ Երկու օր հետո «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները եկան գյուղ, խմելու ջրի նմուշառում իրականացրին գյուղի տարբեր հատվածներից և պարզվեց, որ նմուշառված ջրում հայտնաբերվել է մնացորդային քլորի մեծ քանակություն, որն էլ տհաճ համուհոտի պատճառն է եղել։ Արդյունքում, հարցը շատ արագ կարգավորվեց, և տհաճ համուհոտի խնդիրը վերացավ։ 6

Խաչփար համայնք

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՀԱՄԱՅՆՔԸ ԶՈՐԱՎՈՐ Է Արարատի մարզի Այգավան համայնքի բնակիչները և համայնքապետարանը տարիներ շարունակ խմելու ջուր ունենալու համար բազմիցս թակել են խմելու ջրի մատակարարման հարցերով պատասխանատու կամ շահակիր պետական և մասնավոր բոլոր կառույցների դռները, բայց՝ անօգուտ։ Այս անգամ սակայն համայնքի ՇՊ խմբի անդամները մոբիլիզացրեցին համայնքի բնակչությանը, կազմակերպեցին ստորագրահավաք. հավաքվեց 1000-ից ավելի ստորագրություն։ «Թավշյա» հեղափոխությունից հետո համայնքի բնակիչները գրություններով դիմեցին այս անգամ՝ նոր իշխանություններին։ Խնդիրը դեռ վերջնական լուծում չի ստացել։ Լիահույս Հայաստանում հեղափոխությունից հետո փոփոխված իրավիճակով, ՇՊ խմբի անդամները բաց նամակով դիմել են վարչապետին։ Այգավան համայնք

Արմավիրի մարզի Առատաշեն համայնքի ոռոգման և խմելու ջրի մատակարարումը խաթարվել է էլեկտրական հոսանքի ցածր լարման, լարման տատանումների, անկանոն մատակարարման պատճառով։ Շարքից դուրս էին գալիս նաև խորքային հորերի տրանսֆորմատորները։ ՇՊ խմբի անդամների նախաձեռնությամբ և բնակիչների խնդրանքով համայնքի ղեկավարի անունից գրություններ Առատաշեն համայնք ուղարկվեցին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»՝ էլեկտրաէներգիայի/հոսանքի լարումը կարգավորելու, ինչպես նաև Արմավիրի մարզպետին՝ հարցի լուծմանը միջամտելու խնդրանքով։ Պատկան մարմինները պատշաճ արձագանքեցին գրություններին։ Արդեն 2019 թվականի ոռոգման սեզոնին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութունը

փոխեց հին փայտե սյուները և լարերը։ Խնդիրը լուծվեց, և բնակիչները հասան իրենց նպատակին. վերականգնվեց հոսանքի կանոնավոր մատակարարումը, կարգավորվեց էլեկտրաէներգիայի ցածր լարումը, վերացան տատանումները։ 7

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ «ՔԱՂԱՔԱՑԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ» ՀԱՄԱՐ Ինտերնետի զարգացման և սոցիալական հարթակների սրընթաց տարածման պայմաններում չափազանց ընդգրկուն նշանակություն են ձեռք բերել «լրագրություն», «լրատվամիջոց» կամ «մեդիա» բառերը։ Եվ եթե նախկինում հանրության համար կարևոր հարցերի բարձրաձայնումը վերապահված էր միայն դասական մեդիային (պաշտոնական կամ Հերթական առաջադրանքը

անկախ լրատվամիջոց՝ անկախ ձևաչափից), ապա

մեր օրերում լրագրողի դերում կամա թե ակամա կարող ենք հայտնվել բոլորս։ Հ ա մ ա յ ն ք ն եր ո ւ մ մ ա ս ն ա կ ց ա յ ի ն կ ա ռ ա վ ա ր մա ն լ ծ ա կ ն ե ր ի ց մ ե կ ն էլ , ե թ ե ո չ ամենակարևորը՝ տեղեկատվության տրամադրումն ու հարցերի բարձրաձայնումն է բնակիչների կողմից։ Այս նկատառումով էլ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ համատեղ 2018թ. կազմակերպվեց դասընթացների մի շարք՝ Արարատի և Արմավիրի ակտիվ երիտասարդներին մեդիայի ոլորտում գիտելիքներ տրամադրելու և որպես «քաղաքացի լրագրող» նրանց նախապատրաստելու նպատակով։ Դասընթացների ընթացքում մասնակիցները սովորեցին լրատվական միջոցների հետ աշխատելու բազմատեսակ հնարքներ, ծանոթացան մի շարք մատչելի առցանց գործիքների հետ։ Նրանք նաև սովորեցին ջրի որակի, բ աշխման և կորստի մշտադիտարկման մի շարք հմտություններ՝ ստորերկրյա ջրերի առավել արդյունավետ օգտագործումը խրախուսելու նպատակով։ Դասընթացը կազմվել էր և՛ տեսական, և՛ գործնական թեմաների շուրջ, և մասնակիցների համար նախատեսվել էին կոնկրետ առաջադրանքներ։ Դասընթացի ավարտին երիտասարդ «քաղաքացի

Դասընթացի մասնակիցները ՄՆԿ կենտրոնում

լրագրողները» ստեղծեցին հատուկ խումբ ֆեյսբուքում, որտեղ ներկայացնում են իրենց հոդվածները, որոնցից առավել հաջողվածներն այնուհետև հրապարակվում են www.alttv.am կայքում։ «Քաղաքացի լրագրողների» ստեղծած նյութերին կարելի է ծանոթանալ https://www.facebook.com/groups/175376816475524/ հղումով։ 8

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ԳԱՂԱՓԱՐԱԽԱՂ, ԳԱՂԱՓԱՐԱՔԱՂ ԿԱՄ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ «ՔԱՂԱՔԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ «Ջրային

ռեսուրսների

համագործակցության

մասնակցային էր

և

հրավիրել

18

արդյունավետ տարին

օգտագործում»

լրացրած

ծրագիրը

երիտասարդներին՝

հնարավորություն ընձեռելով անմիջական դերակատարություն ունենալ Արարատյան դաշտի թանկարժեք և նվազող ջրային պաշարների արդյունավետ կառավարմանն ու օգտագործմանը նպաստելու

գործում։

Գաղափարների

մրցույթի

ընթացքում

բոլոր

մասնակիցները

ծանոթացան Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների հիմնախնդրին՝ ավելացնելով իրենց գիտելիքները ջրային ռեսուրսների պահպանման, կառավարման և մշտադիտարկման մեխանիզմների ու մոտեցումների վերաբերյալ։ Տեղեկատվությամբ ու գիտելիքներով զինված «քաղաքացի գիտնականները» այնուհետև հնարավորություն ստացան առաջարկելու իրենց գաղափարները ջրի որակի, քանակի, ջրամատակարարման ծառայությունների և ջրային այլ խնդիրների

վերհանման,

ուսումնասիրության,

մշտադիտարկման

և

արդյունքների

տարածման վերաբերյալ։ Արդյունքում առաջարկվեց 7 գաղափար, որոնց իրագործման համար հայտարարված մրցույթին դիմելու համար մասնակիցներին նաև տրամադրվեցին գիտելիքներ ծրագրային առաջարկ պատրաստելու վերաբերյալ։

ԻնքնաՋրաԿառավարում Գյումրեցի երիտասարդները,

մտահոգ

Արարատյան

ջրի

դաշտի

ոռոգման

լինելով

արդյունավետ

կառավարման խնդրով, առաջարկում են ստեղծել մի կայք, որը ջրօգտագործողներին հնարավորություն կտա առցանց,

առանց

օպերատորի

միջամտության,

ինքնուրույն հաշվարկել իրենց անհրաժեշտ և փաստացի ծախսած ջրի ծավալը, դրա համար նախատեսվող վճարի

Գաղափարի ներկայացում

չափը, տեսնել իրենց վճարումներն էլեկտրոնային եղանակով։ Կայքը հնարավորություն կտա

մասնակցել

որոշումների

կայացման

գործընթացին,

ծանոթանալ

ՋՕԸ-երի

կառավարման մարմինների որոշումներին և այլ փաստաթղթերին, ներկայացնել հայտեր առցանց եղանակով, հետևել հայտերի ընթացքին և ապահովել հետադարձ կապ։ Գաղափարի իրականացումը կնպաստի ՋՕԸ-երի մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարմանը։ 9

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ Ջրաչափման «խելացի» համակարգ. Ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումը, տվյալների բազայի թերի լինելը, ոռոգման համակարգում մոնիտորինգի հնարավորության բացակայությունը և ջրաչափման տեխնիկական խնդիրների առկայությունը հուշեցին քաղաքացի գիտնականների այս խմբին մտածել ամբողջ համակարգը «խելացի» դարձնելու մասին։ Այդ Գաղափարի ներկայացում նպատակով առաջարկվում է հողամասի գլխամասում տեղադրել ջրաչափ, որի տվյալները «խելացի» տեխնոլոգիայով կներմուծվեն տվյալների բազա և հասանելի կլինեն ջրօգտագործողի բջջային հեռախոսին։ Արդյունքում` ջրօգտագործողը կվճարի իր ծախսած ջրի ծավալին համարժեք։ Ձեռք բերված բոլոր չափիչ սարքերը դառնում են ջրօգտագործողների սեփականությունը, պահպանվում են նրանց կողմից, շարժական են, հեշտ են շահագործվում անգամ ոչ մասնագետ անձանց կողմից։

Հագեցրու ծարավդ սառնորակ ջրով` խնայելով այն սերունդների համար.

Սառնորակ

ցայտաղբյուրները Հայաստանի այցեքարտերից են և քաղաքային բնապատկերի անբաժանելի մաս են կազմում։ Սակայն այսօր բախվում ենք 2 խնդրի․ցայտաղբյուրներից ջրի անխնա հոսքին և ցայտաղբյուրների թվի նվազմանը։ Ծարավ մարդկանց օգնելու նպատակով հնարամիտ երիտասարդների այս խումբն առաջարկում է ստեղծել բջջային հավելված, որը ներբեռնելով՝ ծարավ մարդը քարտեզի վրա կգտնի իրեն ամենամոտ ցայտաղբյուրը և դրան հասնելու ուղղությունը։ Իսկ ցայտաղբյուրի ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու համար, ցայտաղբյուրի վրա տեղադրվում է սենսոր, որի շնորհիվ ցայտաղբյուրին մոտենալիս ջրի շիթը ուժեղանում է, իսկ հեռանալիս՝ նվազում՝ ապահովելով ջրի խնայողություն 3-4 անգամ, առանց անջատելու ջուրը։ https:// www.youtube.com/watch?v=KFf2JcAn5Ls&feature=youtu.be

Ջրալուսացույց՝ ջրի խնայողական օգտագործումը խթանելու համար ECOSGreen. Խաչփար համայնքի խմելու ջրի ապագան հուսալի ձեռքերում է։ Քաղաքացի գիտնականները որոշել են վերահսկողության տակ պահել կենտրոնական ջրատարից գյուղ մտնող

խողովակաշարով

ջրի

հոսքը՝

առցանց

համակարգին

միացված հոսքաչափի միջոցով, որն իր հերթին միացված է «Վեոլիա ջուր» ընկերության

ընդունիչ կենտրոնին։ Միևնույն ժամանակ համայնքի որևէ տեսանելի

վայրում տեղադրվում է ընդունիչ կենտրոնին միացված «ջրալուսացույց»՝ կարմիր, կանաչ, դեղին ազդանշաններով։ Կախված համայնքում ջրի օգտագործման չափաքանակից վառվում է այս կամ այն գույնը՝ բնակիչներին տեղեկացնելով համայնքում ջրի սպառման ծավալերի մասին և կարմիր լույսով ահազանգելով ջրի վատնումը։ 10

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ Ջրահոսքերի հաշվարկ՝ հեռահար զոնդավորման միջոցով. Քաղաքացի գիտնականների մի խումբ առաջարկում է բարձր տեխնոլոգիաները ի սպաս դնել ֆերմերային տնտեսություններին՝ օգտագործելով արբանյակներից ստացվող ինֆրակարմիր և կարճալիք ինֆրակարմիր ազդանշանների վերլուծության արդյունքում ստացվող Նորմայից տարբերվող խոնավության (NDMI) ինդեքսը։ Ճառագայթները արտացոլում են բույսերի մեջ խոնավության պարունակությունը, որը համադրելով բույսի չոր տարրերի պարունակության հետ կարելի է որոշել բույսին անհրաժեշտ ջրի ճշգրիտ քանակը և կարգավորել այն։ Ինտերակտիվ ֆիլմ-խաղ «Անջուր կամ ջրառատ ապագա».Ինտերակտիվ-տեղեկատվական ֆիլմ-խաղ առաջարկելով քաղաքացի գիտնականները հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին դառնալ ֆիլմի հերոս և իր ու իր մերձավորների վարքագծի շնորհիվ կարող է տեսնել այսօրվա ու վաղվա «անջուր» կամ «ջրառատ» ապագան։ Դիտողին առաջարկվում են հարցեր և դրանց պատասխանելու մի քանի տարբերակներ։ Դիտման ընթացքում ընտրված պատասխանների հիման վրա ամբողջանում է այն պատկերը, որը հավանական է տվյալ իրավիճակում։ Թակարդ աղբի համար. Նորարարաությունը պարտադիր չէ, որ լինի բարձր տեխնոլոգիաների օժանդակությամբ։ Քաղաքացի գիտնակաները Փոքր Վեդի համայնքի համար առաջարկում են լուծել ոռոգման ցանցերում կուտակվող և ջրահոսքը խոչընդոտող աղբի՝ ջրաբերուկների խնդիրը՝ ցանցանման աղբորսիչ թակարդներ տեղադրելու միջոցով։ Արդյունքում ջրատարները կմնան մաքուր, խցանումներ չեն լինի, ջրի որակը կբարձրանա և շրջակայքը կազատվի գարշահոտությունից։ Ջրաբերուկներով լի ցանցերը կարելի է դատարկել և վերաօգտագործել։ Կարելի է նաև տեսակավորել և վերամշակել հավաքված աղբը։ Այստեղ կարևոր է ոռոգման համակարգը սպասարկող ՋՕԸ-ի և տեղական իշխանության համագործակցությունը հավաքված աղբի պատշաճ տեղափոխումն ապահովելու համար։ Նման նորարարարություն Հայաստանում դեռևս չի կիրառվել և փորձարկելուց հետո կարող է լավ հեռանկարներ ունենալ։

11

www.urbanfoundation.am


PURE WATER ԾՐԱԳՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍ, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊ Բազմաթիվ նախաձեռնությունների թվում իրականացրեց «Լավագույն գործելակերպեր» ծրագիրը «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»-ի հետ համագործակցությամբ։ Գաղափարը ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման Սեմինար Աղվերանում գործելակերպերի բացահայտումը և խրախուսումն էր։ Այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրվեցին Արարատյան դաշտում գործող ձկնաբուծարանների վերաբերյալ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագրի և «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն»-ի կողմից տրամադրված տեղեկությունները։ Այնուհետև մշակվեց մասնակցության հայտն ու տարածվեց բազմաթիվ տեղեկատվական հարթակներով։ Մասնակցության հնարավորություն էր ընձեռված Արարատյան դաշտի բոլոր ձկնաբուծարաններին։ Անհատական այցելություններ կազմակերպվեցին ավելի քան 40 ձկնաբուծարան, ինչպես նաև անցկացվեց կողմնորոշիչ հանդիպում, և արդյունքում ծրագրին մասնակցելու պատրաստակամություն հայտնեց ինը ձկնաբուծարան։ Իրենց գործը հիմնելու և պահպանելու ճանապարհին այս ձկնաբուծարաններից յուրաքանչյուրն իր գործունեությունն իրականացրել է ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հնարամիտ մոտեցումներով։ 2019թ. մարտի 21-ին ծրագրին մասնակցող ձկնաբուծարանները ներկայացրեցին իրենց փորձը և տեսլականը՝ պարգևատրվելով ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործման իրենց գործելակերպի համար։ Մանրամասները այստեղ՝ https://issuu.com/urbanfoundation/docs/fish_farmers_brochure_arm? fbclid=IwAR2f5wgfXnjTfRJ97EMQKXdVcS7FO6BQYOAci8Rym2qES7cmTSiCSORFck) «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր Հասցե՝ Ալեք Մանուկյան 9, 0070, Երևան Հեռախոս՝ (+374) 60 612070 Էլ-փոստ՝ info@urbanfoundation.am

Թիվ 2 ՏԱՐԵԿԱՆ ԼՐԱՏՈՒ 2019թ. հուլիս

«Սույն հրատարակությունը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջագային զարգացման գործակալության միջոցով` «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է «Ուրբան» հիմնադրամի և գործընկերների կողմից: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները»։ 12

www.urbanfoundation.am


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.