«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նկարագրական թերթիկ

Page 1

«Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիր Արարատյան դաշտը Հայաստանի բարձրորակ ստորերկրյա բնական ջրերի ամենամեծ շտեմարանն է, որը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: Տարիների ընթացքում անկառավարելի և անխնա շահագործումը հանգեցրել է ստորգետնյա ջրերի պաշարի կտրուկ նվազման, ինչի հետևանքով Արարատյան դաշտի շատ համայնքներ դարձել են ջրազուրկ։ Շահակիր բոլոր կողմերը՝ համայնքները, պետական մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցներն ընդունում են, որ Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կառավարման վիճակն անմխիթար է, համակարգը թափանցիկ չէ, հանրությունը չի մասնակցում իրենց համար կենսական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի նպատակն է խթանել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների պատասխանատու կառավարումն ու օգտագործումը` հանրային մասնակցության և իրազեկման միջոցով, ինչպես նաև խթանել վարքագծի փոփոխությունները՝ ստորգետնյա ջրերի արդյունահանման կրճատումը ապահովելու համար: Իրավակարգավորող (քաղաքականության և օրենսդրական) դաշտի բարելավում՝ ջրօգտագործման ոլորտում մասնակցայնությունը խթանելու նպատակով  Բացահայտել իրավակարգավորող դաշտի բացերը, մշակել շահակիր կողմերի միջև համաձայնեցված բարելավումների ռազմավարություն և ճանապարհային քարտեզ։  Բարելավել քաղաքացիական խմբերի, ՔՀԿ-ների և ջրօգտագործողների ընկերությունների կարողությունները՝ ջրային ոլորտի կառավարմանն առնչվող որոշումների կայացման թափանցիկությունը խթանելու նպատակով։  Ձևավորել հանրային քննարկումների մեխանիզմ՝ ի աջակցություն Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման մարմինների՝ ջրավազանների մասնակցային կառավարում ապահովելու համար։ Ջրային ռեսուրսների կառավարման մասնակցություն և վերահսկում  Մշակել հանրային վերահսկողության մեխանիզմներ ՏՏ կիրառմամբ՝ ստեղծել սպառողների հետ հետադարձ կապի գործիքներ և ջրի որակի ու -

արդյունավետ օգտագործման վերահսկողության համայնքային միջոցներ: Բարձրացնել համայնքների շահակիր կողմերի կարողությունները՝ ուղղված ջրային ռեսուրսների կառավարման նկատմամբ հանրային վերահսկողության մեխնաիզմներ կիրառելուն։

Տրամադրել փոքր դրամաշնորհներ՝ համայնքներում մոնիթորինգային գործունեություն իրականացնելու համար:  Աջակցել սակավաջուր համայնքների ՏԻՄ-երին՝ ապահովելու ջրին առնչվող տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև ջրօգտագործողների գործունեության համապատասխանությունը իրավակարգավորիչ դաշտին։ Հանրային իրազեկում, կրթություն, վարքագծի փոփոխություն  Նախաձեռնել հանրային իրազեկման և կրթության արշավներ - Սպառողների և շահակիր կողմերի շրջանում անցկացնել ելակետային և ամփոփիչ 

սոցիոլոգիական ուսումնասիրություններ: Ձևակերպել ջրի ռեսուրսների և որակի վերաբերյալ հիմնական ասելիքներ և Անցկացնել հանրային իրազեկման արշավներ՝ օգտագործելով մարքետինգային հաղորդակցման գործիքների համախումբ։

և

Իրականացնել շահակիր կողմերի վարքագծի փոփոխությանն ուղղված միջոցառումներ - Կատարել շահակիր կողմերի քարտեզագրում և վերլուծություն՝ հաղորդակցման

ասելիքները ըստ լսարանների թիրախավորված ուղղելու նպատակով։ Ջրային ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված փորձնական ծրագրեր  Համայնքահեն կառույցների և տեղի բնակչության ուժերով պատրաստել ենթակառուցվածքային ծրագրերի նախագծեր, որոնք նպատակաուղղված են համայնքի՝ ջրի մատչելիության ավելացմանը։ Ծրագիրն իրականացվում է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի, «Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ի և ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի կողմից:


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.