Տեղական դիտորդական զեկույց Հայաստանի Հանրապետության ՏԻՄ ընտրություններ (սեպտեմբերի 9, 2012թ. Գյումրի) «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հկ-ը օրենսդրությամբ սահմանված կարգով ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո տեղական դիտորդական առաքելություն է իրականացրել ՏԻՄ 2012թ. սեպտեմբերի 9-ի ընտրությունների ընթացքում: Ընտրական գործընթացը գնահատվում է՝ ելնելով ՀՀ օրենսդրությունից եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացման միջազգային չափանիշներից: Սույն զեկույցը քվեարկության օրվա դիտարկումների արդյունքներն ու գնահատականներն են: Դիտարկումն իրականացվել է «Կարողություն եւ զարգացում հանուն քաղաքացիական հասարակության» հասարակական կազմակերպության եւ «Ուրբան» հիմնադրամի մշտական եւ շրջիկ դիտորդների կողմից, որը ներառել է Գյումրի քաղաքի թվով 31 ընտրատեղամաս: Դիտորդները իրենց աշխատանքը քվեարկության օրը ընտրատեղամասերում ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հետ հիմնականում գնահատել են համագործակցային եւ արդյունավետ, սակայն եղել են ընտրատեղամասեր, որտեղ դիտորդների կողմից նշված ընտրախախտումներն ու թերություններն ոչ միայն չեն կարեւորվել, դրանց վերացման վերաբերյալ պատշաճ որոշումներ չեն կայացվել, այլեւ խոչընդոտվել է դիտորդների աշխատանքը, դիտորդները զրկված են եղել ազատ տեղաշարժվելու և բոլոր գործընթացները դիտարկելու հնարավորությունից՝ (ընտրատեղամասեր 34/36,37,41,43): Խոչընդոտվել են նաեւ վստահված անձանց աշխատանքները՝ (ընտրատեղամասեր 34/16,36,37): Նկատվել են նաեւ վախի տարածման դեպքեր` (ընտրատեղամաս 34/36): 1
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, որ արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչեւ 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը եւ սույն մասի դրույթների կատարումն ապահովում է ՀՀ ոստիկանությունը՝ անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից, այնուամենայնիվ ընտրության օրը շրջիկ դիտորդների կողմից իրականացված այցերի ընթացքում դիտարկված ընտրատեղամասերից գրեթե բոլորի տեղամասային կենտրոնին հարող 50մ շառավղով տարածքում նկատվել են մարդկանց և մեքենաների կուտակումներ՝ (ընտրատեղամասեր 34/01,03,04,16,22,24,33,34,41,45,48,54): Դրսում իրենց պարտականությունները կատարելու փոխարեն ոստիկանության ներկայացուցիչները ներկա են գտնվել քվեարկության սենյակում 7:00-8:00 ընկած ժամանակահատվածում` (ընտրատեղամասեր 34/16,23,43,44,46), քվեարկության ժամանակ (ընտրատեղամասեր 34/14,15,16, 33, 34,43,46,61), քվեարկության ավարտից մինչեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը՝ (ընտրատեղամասեր 34/16,46): Մտահոգիչ է նաեւ այն փաստը, որ հակառակ նրան, որ դիտարկված գրեթե բոլոր ընտրատեղամասերում տեղամասը բացելուց հետո (7:00-8:00 ընկած ժամանակահատվածում) հանձնաժողովի նախագահները նիստին ներկայացած վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների համապատասխան վկայականների առկայությունը վերնազգեստի վրա ստուգելուց, անձնագրերի հետ դրանք համադրելուց հետո, հետագայում հայտնվել են անհայտ անձինք, որոնք երկար ժամանակ չեն հեռացել ընտրատեղամասերից, խառնվել են ընտրական գործընթացներին՝ (ընտրատեղամասեր 34/03,14, 22,24,34,36,41,46,48,70): Հատուկ ուշադրության է արժանի նաեւ Գյումրու ընտրատեղամասերի ոչ մատչելի լինելը սայլակով տեղաշարժվող անձանց համար: Դիտարկված 31 ընտրատեղամասերից 23-ում այդ խնդիրն առկա է՝ (ընտրատեղամասեր 34/01,03,04,05,14,16,21,22,23,24,32,33,34,37,38,43,44,45,46,47,48,61,70):
Մեր կողմից դիտարկված ընտրատեղամասերում դիտորդների կողմից արձանագրված այլ խախտումներ ներկայացնում ենք ստորեւ. 2
Չստուգվեցին նիստին ներկայացած վստահված անձանց, դիտորդների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների, վերադաս ընտրական հանձնաժողովի անդամների համապատասխան վկայականների առկայությունը վերնազգեստի վրա.34/43 Հանձնաժողովի անդամների գործառույթներն ու դրանց հերթափոխը որոշելու համար վիճակահանությունը իրականացվեց խախտումներով. 34/01,03,36 Քվեարկության սենյակը բավարար չափով ընդարձակ չէ և չի ապահովում քվեարկության կազմակերպումը կանոնավոր կերպով. 34/15,17,33,36,41 Քաոս ընտրատեղամասում. 34/41,43 Քվեարկության խցիկների տեղակայումը մասամբ է ապահովում քվեարկության գաղտնիությունը. 34/23,24,33 Եղել են քվեախցում մեկից ավելի անձանց գտնվելու դեպքեր. 34/05,14,33,34,47,49 Քվեարկության խցիկում օգնել է քվեարթերթիկը լրացնել վստահված անձը. 34/45 Քվեարկության 34/16,36,38
սենյակում
հաճախ
15-ից
ավելի
ընտրող
կա.
Առկա են որոշ քարոզչական նյութեր տեղամասային կենտրոնի մոտակայքում. 34/24 Քարոզչություն ընտրատեղամասից դուրս. 34/ 24,45 Քվեարկության վերահսկողություն. 34/22 Ուղղորդված քվեարկություն. 34/03,14,41,44,45,47 Որոշ ընտրողների անուններ բացակայում են 34/03,14,15,16,22,23,34,36,38,41,45,46,47,48,49,68,70
ցուցակներում.
3
Քվեարկության ընթացքը լուսանկարահանելու և խոչընդոտվել է. 34/43
իրավասու անձանց կողմից տեսանկարահանելու գործընթացը
Քվեարկության արդյունքների ամփոփումը ՏԸՀ-ն կարճ ժամանակով ընդմիջեց. 34/03,43,45 Ճիշտ ժամանակին առանձին ծրարում չի փաթեթավորվել, պարունակության վերաբերյալ չի նշվել, չի սոսնձվել, փակման մասում հանձնաժողովի կնիքով չի կնքվել ու ՏԸՀ նախագահի կողմից չի ստորագրվել հանձնաժողովի անդամների անհատական կնիքները պարունակող ծրարը. 34/46,48 Ճիշտ ժամանակին ընտրական ցուցակների՝ հիմնական եւ լրացուցիչ ընտրողների թվերը առանձին-առանձին չի հաշվարկել, բարձրաձայն չի հրապարակվել եւ լրացվել գրանցամատյանում. 34/46 Ճիշտ ժամանակին բոլոր ցուցակների ընրողների թվերը չի գումարվել, գումարը բարձրաձայն չի հրապարակվել, որպես ընտրողների ընդհանուր թիվ չի լրացվել գրանցամատյանում. 34/46 Ճիշտ ժամանակին ընտրողների ցուցակներում (այդ թվում՝ լրացուցիչ ցուցակներում) ընտրողների ստորագրությունների հիման վրա չի հաշվարկվել, քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացած ընտրողների) թիվը, բարձրաձայն չի հրապարակվել եւ չի լրացվել գրանցամատյանում. 34/46 Ճիշտ ժամանակին ընտրողների ցուցակները առանձին ծրարում չի փաթեթավորվել, պարունակության վերաբերյալ չի նշվել և փակման մասում չի սոսնձվել, հանձնաժողովի կնիքով չի կնքվել ու ՏԸՀ նախագահի կողմից չի ստորոգրվել և չի տեղադրվել համայնքի ղեկավարի ընտրության համար նախատեսված պարկում. 34/45 Չեն հավաքվել չօգտագործված քվեարկության ծրարները և չեն փաթեթավորվել, չօգտագործված քվեարկության ծրարների փաթեթը պարկի մեջ չի դրվել. 34/45,46
4
Տեսակավորման ողջ ընթացքում հանձնաժողովի անդամների մոտ եղել են նշումներ կատարելու առարկաներ. 34/16,37,43 Քվարկության ծրարների եւ քվեաթերթիկների ժամանակ ՏԸՀ-ն շեղվեց ընթացակարգերից. 34/37
տեսակավորման
ՏԸՀ նախագահը հանձնաժողովի անդամների ներկայությամբ մեկ առ մեկ չհաշվարկեց ավագանու ընտրությունների՝ սահմանված նմուշի քվեարկության ծրարները: Թիվը բարձրաձայն չհրապարակվեց եւ չարձանագրվեց գրանցամատյանում. 34/01,33,46 Ծրարները կնքում էին առանց նախապես անձնագիրը ստուգելու. 34/36 Գրանցամատյանի լրացման եւ վարման կարգի հետ խախտումներ. 34/14,15,46
կապված
Ձայների հաշվարկի հետ կապված խախտումներ. 34/33,46 Քվեարկության ամփոփման կարգի հետ կապված խախտումներ. 34/16, 46 Ընտրողների գրանցման եւ քվեաթերթիկներ ու քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև վստահված անձանց համար չի հատկացվել առնվազն մեկ աշխատատեղ. 34/02,03,15,22,24,32,34,36,37,38,41,44,46,47 Լիազորված անձանց կողմից պահանջված քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքներ չեն տրվել. 34/30,45
ՏԸՀ-ի կողմից դիտորդին տրամադրած քվեարկության արդյունքների արձանագրությունների քաղվածքները պատասխանատուների կողմից կիսատ են լրացված, որը հնարավորություն չի տալիս որոշելու անճշտությունների չափը տվյալ տեղամասում. 34/04,05,16,23,33,37,43,46,48,49
5
Մեր կարծիքով ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարված վերջին բարեփոխումները ընձեռում են բավականաչափ հնարավորություններ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ կազմակերպելու եւ իրականացնելու համար, սակայն 2012թ. սեպտեմբերի 9-ի Գյումրի քաղաքի ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրությունների դիտարկումը ցույց տվեց, որ դրանք դեռ չի կարելի այդպիսին համարել: Միեւնույն ժամանակ պետք է նշել, որ եղել են որոշ տարածքային ընտրական հանձնաժողովներ, որոնք փորձել են իրենց աշխատանքը ամբողջովին համապատասխանացնել ՀՀ Ընտրական օրենսգրքի պահանջներին: Տեղական դիտորդական առաքելություն իրականացրած դիտորդները ակնկալում են, որ պատկան մարմիններն անհրաժեշտ գնահատական կտան արձանագրված խախտումներին եւ միջոցներ կձեռնարկեն հետագայում դրանք հնարավորինս բացառելու համար:
Առաջարկություններ Արդյունավետ կլիներ, որ ԿԸՀ-ի կողմից ընդունված որոշումները, հրահանգները, պարզաբանումները, որոնք վերաբերվում են տվյալ ընտրության անցկացման կարգին, որպես ուղեցույց փակցված լինեն ընտրական տեղամասում: Դա թույլ կտա զերծ մնալ անհարկի վիճաբանություններից ընտրատեղամասում. դիտարկված 31 ընտրատեղամասերից 14-ում ընտրողների գրանցման և քվեաթերթիկներ ու քվեարկության ծրարներ հատկացնող անդամների աշխատատեղերից յուրաքանչյուրի միջև վստահված անձանց համար չի հատկացվել առնվազն մեկ աշխատատեղ, այդ պահանջը ներառված է ՏԸՀ-ի անդամների համար հրատարակված ՀՀ ՏԻՄ ընտրությունների ուսումնական ձեռնարկի մեջ (էջ 18), սակայն այդ հանձնաժողովների նախագահները պնդել են, որ հրահանգը ստացել են վերադաս ընտրական հանձնաժողովից: Բարձրացնել ընտրական գործընթացում ներգրավված անձանց գիտելիքների մակարդակը. շատ ժամանակ ընրական օրենսգրքի պահանջների ոչ պատշաճ կատարելը կամ անգործությունը համապատասխան գիտելիքների պակասի հետեւանք է: Մեր 6
դիտարկումները ցույց են տալիս, որ առավելապես վստահված անձինք են, ովքեր չեն տիրապետում ՀՀ Ընտրական օրենսգրքին եւ հաճախ գիտելիքների պակասը վիճաբանությունների առիթ է հանդիսանում: Չնայած ՀՀ Ընտրական օրենսգրքի 53 հոդվածով սահմանվում է ոստիկանության եւ ընտրական հանձնաժողովների գործակցությունը, սակայն մեր կարծիքով անհրաժեշտ է հստակեցնել այդ համագործակցության տարրերը, մասնավորապես ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկվող գործողությունները այն դեպքերում, երբ ընտրական տեղամասում գտնվում են անձինք, որոնք իրավունք չունեն այնտեղ ներկա լինելու: ՀՀ ընտրական օրենսգրքի 21 հոդվածի 4-րդ կետի պահանջները ավելի արդյունավետ իրականացնելու համար առաջարկում ենք ընտրության օրը տեղամասային կենտրոնի բացումից մինչեւ քվեարկության արդյունքների արձանագրության կազմելը ՀՀ յուրաանչյուր տեղամասային կենտրոնի համար ոստիկանության ստորաբաժանումներից առանձնացնել համապատասխան աշխատակիցների, որոնք ծառայություն կիրականացնեն միայն ընտրատեղամասից դուրս: Անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնիքի համար հատկացվող նյութի պիտանելիությունը ստուգել նախօրոք:
ՏԸՀ-ին
7