#1-2(23) 2014 Հունվար փետրվար
Տարածվում է
անվճար
360yerevan.am
Ժ
ամանակին ականջիս շատ տարօրինակ էր հնչում «իջնենք քաղաք» արտահայտությունը: Նախ՝ այն ժամանակ կենտրոնի (իսկ «քաղաքը» հենց դա է) կարիքը առանձնապես չէի զգում, բացի այդ, չէի կարող հասկանալ՝ մեր թաղերը՝ Կիևյան կամրջի մոտ, ձորի բերանին, ի՞նչ է, քի՞չ քաղաք են, քան Օպերան ու Կասկադը: Չէ մի չէ՝ գյուղ են: Սակայն հետո կյանքիս տարբեր փուլերում սկսեցի սովորել Զեյթունում, ապրել Մասիվում, աշխատել Մոնումենտում, ու ինքս սկսեցի ընկերներիս հանդիպելու կամ մի բաժակ սուրճ խմելու կամ կինո ու թատրոն այցելելու համար «իջնել քաղաք»: Որովհետև Մասիվում, Զեյթունում ու Մոնումենտում առանձնապես բան չկա անելու: Կենտրոնը վերցրել է «քաղաք» պիտակը ու դեպի իրեն է ձգում քաղաքի մնացած բոլոր մասերում ապրող մարդկանց: Կարելի է ասել, որ դա նորմալ ընթացք է՝ աշխարհում տարածված է, որ լինեն ժամանցայինմշակութային-բիզնես հատված ու բնակության համար նախատեսված ծայրամասեր: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ գրագետ զարգացող քաղաքներում գոնե մինիմալ չափով սեփական միջավայրն ունեն նաև կենտրոնից հեռու թաղերը: Դրանց մեջ կան նույնիսկ այնպիսիք, որ ավելի գրավիչ են, քան կենտրոնը: Ցավոք, մենք վաղուց շարժվում ենք այլ ուղղությամբ: Ինչպես հայկական քաղաքների հավասարաչափ զարգացման փոխարեն ամեն ինչ կուտակվում է Երևանում, այնպես էլ Երևանում ամեն ինչ կուտակվում է կենտրոնում: Այստեղ են բոլոր գործարարները տենչում տեսնել իրենց հիմնարկները, այստեղ է կառուցապատվում ամեն քառակուսի մետրը (ինչի պատճառով նույն այդ կենտրոնը կործանվում ու կորցնում է իր դեմքը), այստեղ են բացվում ակումբներն ու սրճարանները, թանգարաններն ու համերգային սրահները: Մինչդեռ Նոր Նորքի Վիշապների պուրակի մասին լսում ենք միայն այն ժամանակ, երբ այն պատրաստվում են ոչնչացնել, իսկ Քանաքեռում Խաչատուր Աբովյանի թանգարանը կարծես այլ մոլորակում լինի: Բայց չէ՞ որ մենք բոլորս Երևանում ենք: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ
04
Զրից Նամակ ռուսաց թագավորին Պուտինին ուղղված նամակի, Օբամայի արմատների և այլնի մասին խոսում են տաքսիստները:
06
Ժամանց Գրքերի գրոհ 2014 Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրությունը, Սթիվ Ջոբսի արտոնագրված կենսագրությունը, Լևոն Խեչոյանի շատ երկար սպասված ստեղծագործությունը և այլ կարևոր գրքեր, որոնք կհրատարակվեն այս տարի Հայաստանում:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան Գարնան գալու օրը Քյարթու ու շքեղ սևի, երևանյան սթրիթ-սթայլի, նորաոճ երևանցիների և այլնի մասին պատմում է ոճաբան և հաղորդավար Արմեն Գալյանը:
Պրոֆի Հարս, փեսա, լուսանկարիչ Վերջերս Հայաստանում զգալի զարգացում ապրող ու պահանջարկ ունեցող հարսանեկան լուսանկարչության բոլոր նրբությունների մասին՝ մոտիկից:
16
Հուշեր Որբ մնացած ընտանեկան արխիվներ Հին Երևանի բնակիչների ընտանեկան լուսանկարներն ու փաստաթղթերը, որոնք դուրս են բերվել քանդվող շենքերից և մնացել անցած դարաշրջանի միակ վկաները:
18
Հավաքածու Բանալիների տիրակալը Ռեժիսոր և մոլի հավաքորդ Ռուբեն Հովհաննիսյանի տանը հյուրընկալված բանալիների համարյա հինգ հազարանոց բացառիկ հավաքածուն ապշեցնում է իր բազմազանությամբ:
20
42
Ուղեցույց Քաղաքից դուրս Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները և ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր. այդ ամենի մասին պատմում են Դավթաշենի, Աջափնյակի, Ավանի, Արաբկիրի, Էրեբունու, Նոր Նորքի, ՆորքՄարաշի, Մալաթիա-Սեբաստիայի, Շենգավիթի, Քանաքեռ-Զեյթունի և Նուբարաշենի բնակիչները: Պատմություն Նոր կյանք՝ նոր ավանում Հայրենադարձների օգնության համար սփյուռքի և խորհրդային իշխանությունների համատեղ գործունեության ամենավառ օրինակներից էր՝ բարերար Պողոս Նուբարի նախաձեռնությամբ կառուցված Նուբարաշեն ավանը:
360yerevan.am
12
14
Շապիկ՝ Սարգիս Անտոնյան
Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Արտակ Սարգսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան
Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արքմենիկ Նիկողոսյան, Անի Սմբատի, Իրինա Ռաֆայելյան, Արսեն Հայթյան, Արմեն Մուրադյան, Դավիթ Սարգսյան
Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան
Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան
Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Գրիգոր Եփրեմյան, Արմեն Պողոսյան, Մարիամ Լորեցյան, Սոնա Քոչարյան, Արթուր Հարությունյան, Paul Vartan Sookiasian, Vartges Lylozian, Պատրիկ Մահմուդի, Նարբեհ էլի Մահմուդի, Վարդենի Վարդանյան, Ֆոտոլուր, Արմինե Շահբազյան, 360yerevan.am, Բ. Պիոտրովսկու «Կարմիր բլուր» գրքից, «Դար մը պատմութիւն Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան» գրքից, Խաչիկ Չարխչյանի, Գարրի Ռաշիդյանի, Հայկ Բիանջյանի արխիվներից
Տառատեսակ Arek Armenian by Rosetta
2 3
Հունվար-փետրվար 2014
46
Այնտեղ Օտար թաղեր Ի տարբերություն Երևանի, աշխարհի մի շարք քաղաքներում ծայրամասերը դառնում են մեծ ներդրումների տարածք, լիարժեք մասնակցում քաղաքի կյանքին և գրավում ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ տեղացիների ուշադրությունը:
50
Նախագիծ Արվեստը 16-ի պատերին 2013 թվականին Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց Աջափնյակի 16 թաղամասի «բարձրահարկ պանելային շենքերի ֆասադների դեկորատիվ գունազարդման յուրօրինակ լուծումները»: Նույն թաղամասի արդիականացման այլ լուծում մշակվել էր դեռ մի քանի տարի առաջ:
ՔԱՂԱՔ
52
Արվեստ Շատ ուրիշ Երևանը Մայրաքաղաքի անցյալն ու ներկան՝ ինքնուս նկարիչ Ռուբիկ Մկրտչյանի ստեղծագործություններում:
56
Պեղումներ Թեյշեբայի հարությունը 20-րդ դարասկզբին Ուրարտուի պատմությամբ զբաղվող գիտնականներին հետազոտությունները բերեցին Արևելյան Հայաստան: Երևանի՝ այսօր որպես Կարմիր Բլուր հայտնի տարածքում կատարված պեղումների արդյունքներն ապշեցուցիչ էին:
60
Կադրերի բաժին Հայկ Նահապետի արձանը Նոր Նորքում, 1980-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:
«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ
© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»
Տնօրեն՝ Էդուարդ Այանյան
Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:
Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (91) 01 78 98
Համարը տպագրության է հանձնվել՝ 15.01.2014 Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6 Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը: «ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:
Մենք Ֆեյսբուքում՝ facebook.com/YerevanCityMagazine
2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից
Նամակ ռուսաց թագավորին Պուտինին ուղղված նամակի, ուկրաինական Մայդանի, «Խ» մենյուի, մաքուր օդի, ԱՄՆ նախագահի արմատների ու այլ թեմաների մասին են պատմում երևանցի տաքսիստները:
4 5
Հունվար-փետրվար 2014
Ուկրաինացիք չեն ջոկո՞ւմ, որ Եվրոպայում իրանց ոչ մեկ չի սպասում: Գիտե՞ս ինչի: Որտև Եվրոպայում բոլորը գիտեն՝ ուկրաինացիք ինչ փչացած ու այլասերված ազգ են: Հո գի՞ժ չեն՝ թողեն, դրանք լցվեն իրանց երկրները՝ պղծեն, իրանց էլ սարքեն փչացած:
***
Պապս միշտ ասում էր, որ սաղ կապիկ էին՝ հայերն արդեն քար էին կերտում: Հիմա էտ սաղ կապիկները ծառերից իջել կամպյուտր են սարքում, իսկ սրանք հըլը քար են կերտում: Խելքը գլխին հայաստանցի, լավ, գոնե երևանցի չմնաց: Մենք նորմալներով շատ քիչ ենք, կարմիր գրքի մեջ ենք լրիվ: Հեսա ես էլ, որ գնացի Հայաստանից, էլ վաբշե նոռմալ երևանցի չի մնա: Մնացածին էլ այլ ազգերը կուտեն ստեղ: Չենք գնահատում էլի ինչքան լավն են մեր ղեկավարները՝ ամեն ինչ անում են, որ մենք գնանք, լավ տեղերում ապրենք, լավ փողեր աշխատենք: Թե չէ էս ի՞նչ ա, մի թիքյա պետություն ա, հազիվ իրան ենք հասցնում ծերը ծերին: Է՜հ, մենք էլ գնանք, հետո հոս տուն կառնենք: Հոսի տունը լավն ա, բայց Լոսինն ավելի լավն ա: Կգամ 20 օր հոս կմնամ, հետո էլի կձգեմ հոն:
***
Զգացի՞ք՝ էս վերջերս մի շաբաթ էղավ, ինչքա՜ն մաքուր էր օդը քաղաքում: Պարզվեց ի՞նչ՝ սաղ դեպուտատմինիստրները հավաքվել գնացել էին նախագահի հոր պանիխիդային: Էն էլ հետո հետ եկան:
***
Մենակ Հայաստանում կարան ձմռան բերնին այգի սարքեն ու էն էլ գազանանոցի տռասի վրա: Այգին սարքում են հերիք չի, մի հատ էլ հողի մեջ ժամ են տնգցնում, մեկ էլ ինչ-որ անիմաստ այծիկներ: Թե ասա՝ ձմռան կեսին ո՞վ ա գնալու էդ անծառ այգում նստի: Բայց չէ, պիտի անեն, որ հետո ասեն՝ արել ենք: Ես գիտեմ՝ ավանցիներից ով էդ այգին գնա, պրեմյա ա ստանալու երևի: Հիմա քաղաքի սաղ նկարող արագաչափերի կամեռանները թեքել են դուզ էդ այգու կողմ, որ տենան՝ ով ա գնում այծիկի հետ նկարվի, քցի ադնակլասնիկ:
***
Պուտինին նամակ եմ գրել: Գրել եմ՝ «Ինչի՞ եկար մեզ խաբիր, արա՛»: Հենց տենց էլ գրել եմ: Հիմա չգիտեմ՝ կկարդա, չի կարդա: Գրել եմ՝ ինչի՞ եկավ մեզ սուտի կուտ տվեց, որ գազը էժանանում ա: Ո՞նց ա էժանանում: Այ, որ հեսա կարդա նամակս, կգա սրանց կքցի ոտերի տակ:
***
Նենց կուզեի Մասիվը ջնջեի Երևանի քարտեզից: Էդ ապրելու տեղ չի: Քաղաքում` արև, չոր, պայծառ, Մասիվում՝ ղյամաթ, սառած, մռայլ: Ես 6-րդ Մասիվ եմ մնում ու անունը դրել եմ Ալտայսկի կռայ, իսկ էս 2-րդ մասիվն էլ լրիվ Կոմի ՍՍՍՌ ա:
***
Էդ սուպերմարկետի կոկորդիլոսներից մեկը մանկավարժականում սովորող Հասոյենց փսևդո հարուստ ընտանիքն ա առել, ու սաղ կուրսը արդեն հրավիրված ա իրանց տուն, որ սաղ տարի խոսան` Հասոյի պապան ինչ կռուտոյ ա: Ու լսել եմ, որ արդեն պատվիրել են 15 հատ նոր կոկորդիլոս: Ու եթե մինչև ամսի 31-ը չծախվի, էլի կսկսեն անձնագրով տալ: Դե անձնագրովը էն ա, որ նոթբուք-մոթբուք են խանութից վերցնում, տենց էլ ուտելիքն ա՝ մարդիկ գնում են անձնագրով ուտելիք են վերցնում՝ նիսյա էլի: Բայց դրա վատն էլ էն ա, որ հետո նոր տարուն չեն կարում ուտեն, բգներով
չի անցնում: Էդ ուտելիքի փոխարեն իրանց մեղքերն ու պարտքերն են տեսնում: Հետո էն վաբշե վրեքները մնացած կոկորդիլոսներն էլ երևի վերջում կհանձնեն շաուրմայանոցներ: Ես որոշել եմ գնամ խնդրեմ ինձ մի քանի հատ էդ կոկորդիլոսի ատամներից տան՝ թելի անցկացնեմ, կախեմ հայլուցս: Դրանից էլ թույն ռեկլա՞մ:
***
Երևանցիքի սիրած մենյուն սկսում ա «Խ» տառով, ու ես հենց հարստանամ, ռեստորան եմ բացելու ու անունը դնեմ «Խ»: Ու մենյուի մեջ լինելու ա մենակ խաշ, խորոված, խաշլամա ու խինկալի: Կծու ուտողներին էլ խրեն կտանք: Իսկ ուրիշ ուտելիք՝ խրեն, թե կտանք: Հաստատ գիտեմ աշխատող օբյեկտ կլնի: Մենք ուտող ազգ ենք ու «Խ» տառով սկսվող ուտելիքների թուլություն ունենք:
***
Էս հայերը, որ սկսում են իրանց մասին խոսալ, պիտի ականջներդ փակես ու փախնես: Սկում են նրանից, որ Ադամն ու Եվան հայ են եղել: Զարմացած նայում ես, ո՞նց հայ են եղել, ասում են. «Հա բա չգիտեի՞ք, բացի Գառբաչովից, սաղի մեջ էլ հայի արյուն կա»: Էս վերջերս Լենինականում էի, մարդ էր մահացել: Դե գիտեք, թաղումից հետո հավաքվում են սաղովի, սկսում են տատիին ու պապիին հիշել: Նստած են բոլորը լեննականցիներ ու մենակ ես՝ զավացկոյ երևանցի: Խոսակցության թեման էլի գնա՜ց. «մեր ազգը», «մենք», «Նոյը հայ էր»: Մեկ էլ եկանք հասանք մեր օրեր, ու ես լսեցի սենսացիոն, բայց շատ լուրջ հայտարարություն. «Ապ ջան, Բարաք Օբամայի մեջ մաքուր հայի արյուն ա»: Դե ես որպես մի քիչ խելացի մարդ զարմացա, էլի, ասում եմ՝ ախր ո՞նց: Բարաք Օբաման մի հատ քենիացի տատի ուներ է, կհիշե՞ք, որ պատմում էր՝ իրան էդ տատին ա պահել: Ինքն էլ հենց նախագահ դառավ, էդ տատին մեռավ: Հիմա էս լեննականցիք ինձ լուրջ, շատ լուրջ դեմքով պատմում են, որ էս տատը մահանալուց վիզ ա առել, որ Բարաքի իսկական պապը լեննականցի Օնիկն ա: Այ մարդ, հիմա չեմ հասկանում՝ Օնիկը Քենիա ո՞նց ա հասել: Ասում են, որ Քենիա խոպան էր գնացել: Հիմա չեմ հավատում ես, բայց ինձ համոզում են ու ասում. «Օբաման, որ պրեզիդենտ դառավ, սաղ ՑՌՈՒ-ն թափել էր Լենինական: Օնիկին էին ման գալի: Բայց դե Օնիկը մեռել էր»: Վերջը պարզվեց Օբաման Օնիկի քարը քաշել ա, վրեն էլ Ամերիկայի դրոշն ա դրել ու լեննականցիքին էլ ասել ա, որ դիմանան՝ լավ ա լինելու: Բայց էդ սաղ պատմածների վերջը էն էր, որ պարզվում ա Օբամայի անունը պապու պատվին են դրել: Օնիկը նիհար, բարակ մարդ ա եղել ու իրան սաղ բարակ են ասել: Օբամայի անունը տենց էլ դրել են՝ Բարաք: Վերջը արդեն հետ եմ դառնում, նստել եմ տաքսի, էլի չորս լեննականցի են ու էլի մենակ ես՝ երևանցի: Անցնում ենք գերեզմանների կողքով, ասի մի հատ էլ սրանց հարցնեմ էլի, կարող ա նրանք խաբում էին: Ասի՝ մի բան հարցնեմ էլի, էս գերեզմանոցում ամերիկայի դրոշով գերեզման կա՞: Մեկ էլ՝ «Հը բը, Օբամայի պապու գերեզմանն ա»: Ու տեղ ես մինչև Երևան էլ չխոսացի:
***
Սենց վայրենի ձմեռ Երևանում մոտավորապես մի տասը տարին մեկ լինում ա: Ես, օրինակ, հիշում եմ՝ 82-ին ահավոր ցուրտ արեց՝ երեք ամիս մինուս էր ջերմաստիճանը: Հաջորդը, դե մեր բախտից, համընկավ պատերազմի ու բլոկադայի հետ՝ վարի գնացինք: 2002-ին, կարծեմ, գրանցվել ա մինուս քսանութ: Էս տարին էլ դիմանանք՝ հետո մի տասը տարի հանգիստ կապրենք: Կամ էլ ուղղակի կգաղթենք տաք երկրներ:
Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան
Խելահեղ գաղափարների իրականացում
ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց
Գրքերի գրոհ 2014
Գրիգոր Եփրեմյան
Գուրգեն Մահարու երկերի լիակատար հավաքածուի սկիզբը, Սըր Ալեքս Ֆերգյուսոնի ինքնակենսագրությունը, Սթիվ Ջոբսի արտոնագրված կենսագրությունը, Լևոն Խեչոյանի շատ երկար սպասված ստեղծագործությունը և այլ կարևոր գրքեր, որոնք կհրատարակվեն 2014 թվականին Հայաստանում և որոնք պետք է ունենալ անձնական գրադարանում:
6 7
Հունվար-փետրվար 2014
2013-ի փորձությունը
Անցած տարին գրքի ու գրահրատարակչության համար յուրօրինակ փորձության տարի էր: Հետաքրքիր էր տեսնել՝ 2012-ին Երևանի՝ որպես գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղո՞սն էր որոշակի աշխուժություն առաջացրել այդ ոլորտում, թե՞ հայաստանյան հրատարակչությունները վերջապես սկսել են գործել նախօրոք մշակված հեռագնա ծրագրերով, և գրքի մայրաքաղաքի տիտղոսը հրաշալի առիթ էր այդ ծրագրերի մեկնարկը վերջապես տալու համար: Պարզվեց, անշուշտ, որ, այո, կան այսպես կոչված՝ «գրքի ու գրականության նվիրյալներ», որոնք չգիտես որտեղից հայտնվեցին հենց 2012-ին ու նույն առեղծվածայնությամբ էլ անհետացան գրքի մայրաքաղաքի տիտղոսը Երևանից Բանգկոկին փոխանցելուն պես կամ շարունակում են իրենց խորհրդանշական «գործունեությունը»: Բայցև պարզվեց, որ լավատեսությունն էլ անհիմն չէ, որովհետև 2013-ին հատկապես «Անտարես», «Զանգակ97», «Սարգիս Խաչենց», «Փրինթինֆո», «Էդիթ Պրինտ» հրատարակչությունները շարունակեցին ակտիվ ու նպատակասլաց հրատարակչական գործունեությունը և մեր գրադարակները հարստացրեցին բազմաթիվ արժեքավոր գրքերով: Մասնավորապես՝ «Անտարեսը» ստեղծեց նոր մատենաշար՝ «Օտար գիր» խորագրով, որտեղ բնագրից կատարված թարգմանությամբ լույս կտեսնեն համաշխարհային գրականության թե՛ դասական, թե՛ ժամանակակից գործեր, ընդ որում՝ դրանց մեծագույն մասը հայերեն լույս կտեսնի առաջին անգամ: Արդեն լույս են տեսել Միգել դե Ունամունոյի «Մառախուղը», Ալբերտո Մուսսայի «Ձախ կողմի վարպետը», Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպերը: Մյուս՝ «Կողմնացույց» մատենաշարը հասցեագրված է պատանիներին՝ Դանիել Դեֆո՝ «Ռոբինզոն Կրուզո», Մարկ Տվեն՝ «Թոմ Սոյերի արկածները» և այլն: Եվս 6 գրքով ավելացավ «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարը, այդ թվում՝ Ալեն-Ֆուռնիեի «Երկար Մոլնը», Էմիլ Զոլայի «Թերեզ Ռաքեն», Լևոն Խեչոյանի «Արշակ արքա, Դրաստամատ ներքինի» վեպերը: Եվ իհարկե, լույս տեսան ժամանակակից հայ գրողների գրքեր, որոնցից պետք է առանձնացնել հատկապես Հովհաննես Գրիգորյանի, Ավագ Եփրեմյանի, Հակոբ Մովսեսի, Հուսիկ Արայի նոր ժողովածուները: «Զանգակ-97» հրատարակչությունը շարունակեց համալրել իր «Աշխարհի գրականությունը հայերեն» մատենաշարը: Լույս տեսան Առնո Գայգերի «Ծեր թագավորը իր աքսորավայրում», Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբին» վեպերը: Պատանիներին հասցեագրված գրքերի շարքում հարկ է առանձնացնել Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պիպին» վիպակը: Բավականին մեծ է նաև այս հրատարակչության՝ 2013 թվականի ընթացքում տպագրած մանկական և ուսումնական գրքերի տեսականին: «Սարգիս Խաչենց» և «Փրինթինֆո» հրատարակչությունները 2013 թվականին հայ ընթերցողին նվիրեցին մի այնպիսի աննախադեպ ու հիրավի փառահեղ հրատարակություն, ինչպիսին Շեքսպիրի «Համլետ»-ն է՝ Արամ Թոփչյանի նոր թարգմանությամբ, ընդարձակ ու բովանդակալից ծանոթագրություններով ու մեկնություններով: «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը շարունակեց նոր գրքերով համալրել իր «Իմ գրադարանը», «Հայ դասական գրողներ» մատենաշարերը: «Համաշխարհային գրականություն» մատենաշարով հրատարակել է Ջեկ
↑ Միշել Ուելբեք «Տարրական մասնիկները»
↑ «Վարդի անունը» Ումբերտո Էկոյի դեբյուտային վեպն է
← Ուոլթեր Այզեքսոնը միակ հեղինակն էր, ում հետ համագործակցեց Սթիվ Զոբսը
Լոնդոնի «Մեծ տան փոքրիկ տիրուհին», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպերը, Ալեքսանդր Պուշկինի, Անտոն Չեխովի, Միխայիլ Լերմոնտովի հատորյակները և այլն: Ըստ ամենայնի, 2014 թվականը գրահրատարակչական դաշտում է՛լ ավելի բուռն է լինելու, և հայ ընթերցողների հրաշալի գրքերի իսկական գրոհ է սպասվում: Ելնելով հրատարակչությունների՝ տարբեր առիթներով շրջանառած տեղեկություններից, գրքերի վերջում ներկայացված սպասվելիք հրատարակությունների ցանկից, առանձնացրել ենք հետևյալները:
Միշել Ուելբեք «Տարրական մասնիկները»
Ֆրանսիացի ժամանակակից գրողի աղմկահարույց վեպը՝ Սերգեյ Մկրտչյանի թարգմանությամբ շատ շուտով կլինի հայ ընթերցողի սեղանին: Ճիշտ է, ստեղծագործության որոշ բաց տեսարանները, «կեղտոտ» նկա-
րագրությունները մեզանում որոշ դժգոհությունների ու քննադատությունների տեղիք կտան, բայց և վստահաբար՝ «Տարրական մասնիկների» բուն գաղափարները կստիպեն ուրիշ աչքերով նայել իրականությանն ու աշխարհին: Այս վեպի մասին իսկապես կարելի է ասել՝ գարշելի ու անհունորեն ցնցող՝ միաժամանակ:
Ուոլթեր Այզեքսոն «Սթիվ Ջոբս»
Հատկապես Սթիվ Ջոբսի մահից հետո այս գիրքը բազմաթիվ հրատարակություններ է ունեցել աշխարհում և թարգմանվել բազմաթիվ լեզուներով: Գիրքը թերևս տարվա բեսթսելլերների ցանկում կհայտնվի, որովհետև հայ ընթերցողն էլ անհամբերությամբ է սպասել դրան (ինչ-որ տեղ նաև, իհարկե, Apple-ի կնքահորը մեծացրած հայ կնոջ մասին հատվածների համար): Սա, ի դեպ, Ջոբսի կողմից հավանություն ստացած՝ իր մասին պատմող միակ հրատարակությունն է:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց
Պատրիկ Զյուսքինդ «Օծանելիք»
Թերևս բոլորն են տեսել այս վեպի հիման վրա ստեղծված ֆիլմը, բայց ահա քչերն են կարդացել վեպը, որը, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, գերազանցում է ֆիլմին, և ավելի առարկայական է ի ցույց դնում մարդասպան հանճար Ժան-Բատիստ Գրենույի մտածումներն ու նպատակասլացությունը, ինչպես նաև՝ անձնական ողբերգությունը: «Օծանելիքը» գերմաներենից թարգմանել է Կառլեն Մատինյանը:
↓ Զյուսքինդի ամենահայտնի վեպը լույս է տեսել առաջին անգամ 1985-ին
Լևոն Խեչոյան «Մհերի դռան գիրքը»
Անկասկած, հայ գրական կյանքում մեծ իրադարձություն է լինելու Լևոն Խեչոյանի «Մհերի դռան գիրքը» երկար սպասված վեպի հրատարակությունը: Գրողի՝ 1999-ին հրատարակված «Սև գիրք, ծանր բզեզ» վեպից հետո սկսեցին խոսակցություններ շրջանառվել, թե Խեչոյանը ձեռնամուխ է եղել նոր վեպի, որը «Սասնա ծռեր» էպոսի յուրօրինակ մշակում է լինելու: Եվ ամեն տարի հայ ընթերցողը սպասել է այս գրքին: Այդ շրջանում Խեչոյանի գրած ու հրատարակած մյուս ժանրի գործերն անգամ ընթերցողների ու գրաքննադատների կողմից ընկալվում էին որպես այդ մեծ գործի նախապատրաստություն: Եվ նույնիսկ Խեչոյանն ինքն էլ տարբեր պատմվածքներում ակնարկում էր այդ մասին: Ցավալի է, իհարկե, որ այդ վեպը, որի վրա գրողն աշխատեց 13 տարի շարունակ, լույս կտեսնի հետմահու, բայց բարեբախտություն է, որ Խեչոյանը, ի վերջո, ավարտին հասցրեց այն:
Ժան Ժիոնո «Հուսարը տանիքի վրա»
granish.org
Այս վեպը ևս ավելի շատ հայտնի է համանուն ֆիլմի շնորհիվ: Սա արկածային մելոդրամա է, որտեղ դեպքերը տեղի են ունենում 1830-ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումներից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում` լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահված սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ: Վեպը ֆրանսերենից թարգմանել է Լիլիթ Գասպարյանը:
↑ «Մհերի դռան գրքի» վրա Խեչոյանն աշխատել է 13 տարի
«ԵՐԵՎԱՆի» գրադարանը «Երևան» ամսագիրը «Անտարես» հրատարակչության հետ համատեղ ձեռնարկել է նոր նախագիծ, որի շրջանակում ամսագրի յուրաքանչյուր նոր համարի հետ մեկտեղ հայ ընթերցողները հնարավորություն կունենան «Անտարեսի» որևէ նոր գիրք ձեռք բերել զգալիորեն ցածր գնով: Բացի այդ, նույն համագործակցության շրջանակում նախատեսվում է ստեղծել «Երևան» ամսագրի գրադարան-մատենաշար, որի առաջին գիրքը՝ Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի հրատարակությունը սպասվում է տարվա կեսերին: Մանրամասները՝ ամսագրի հաջորդ համարում:
8 9
Հունվար-փետրվար 2014
Ումբերտո Էկո «Վարդի անունը»
Տարվա կեսին Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ լույս կտեսնի Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը՝ հիրավի իրադարձություն հայ թարգմանական գրականության դաշտում: 1980 թվականին լույս տեսած այս վեպը (ի դեպ՝ միջնադարագետ Էկոյի առաջին և՝ շատերի կարծիքով՝ լավագույն փորձը գեղարվեստական գրականության դաշտում) վերջերս հենց ինքը՝ հեղինակը որոշ փոփոխությունների է ենթարկել, և հայերեն լույս կտեսնի հենց այդ փոփոխված տարբերակի թարգմանությունը: Ու եթե վեպը թարգմանելու առումով մենք՝ հայերս շատ հետ ենք ընկել աշխարհի այլ ժողովուրդներից, ապա փոփոխված տարբերակի թարգմանության հարցում առաջինն ենք: Իսկ եթե արդեն տեսել եք Շոն Քոններիի մասնակցությամբ համանուն ֆիլմը, նշենք՝ գիրքն անհամեմատ ավելի հետաքրքիր է:
Ալեքս Ֆերգյուսոն «Ինքնակենսագրություն» 2014 թվականի գրքային գրոհից անմասն չէ «Երևան փրոդաքշնսը»: Մասնավորապես՝ շուտով հայերեն կհրատարակվի շոտլանդացի հանրահայտ մարզիչ, «Մանչեսթր Յունայթեդի» երկարամյա «առաջնորդ» սըր Ալեքս Ֆերգյուսոնի «Ինքնակենսագրությունը», որն արդեն իսկ թարգմանվել է բազմաթիվ լեզուներով ու դարձել իսկական բեսթսելլեր: Սըր Ալեքսը այնքան խոշոր ֆիգուր է, որ այս գիրքը հետաքրքիր պետք է լինի ոչ միայն ֆուտբոլով հետաքրքրվողների համար:
Գուրգեն Մահարի «Երկերի լիակատար ժողովածու»
«Անտարես» հրատարակչությունը 2014-ին պատրաստվում է իրականություն դարձնել մի շատ լուրջ ծրագիր: Սկսվելու է կարևորագույն հայ հեղինակներից մեկի` Գուրգեն Մահարու երկերի լիակատար ժողովածուի (15 հատորով) հրատարակությունը: Այս տարի նախատեսվում է հրատարակել 1-3 հատորները, որոնք ընդգրկում են գրողի բացառապես բանաստեղծական ժառանգությունը:
Օրհան Փամուկ «Ինձ Կարմիր են ասում»
Մեկ այլ Նոբելյան մրցանակակրի՝ Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը առավել հայտնի է իր աղմկալից էկրանավորմամբ (ռեժիսորը եվրոպական կինոյի կենդանի դասական, ավստրիացի Միքայել Հանեկեն էր): Վեպը կօգնի նորովի ընկալել ֆիլմը:
Արմեն Շեկոյան «Ուղիղ եթեր»
Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում Արմեն Շեկոյանը հայտարարեց, թե այլևս բանաստեղծություններ չի գրի և բանաստեղծական ժողովածուներ չի հրատարակի, և ամբողջովին անցավ արձակի՝ մամուլում տպագրելով իր «Հայկական ժամանակ» անվերջանալի վեպի հատորները: Շեկոյանը, ի վերջո, պահեց բանաստեղծություն չգրելու իր խոստումը, իսկ ահա ժողովածու չտպագրել՝ արդեն չէր կարող, որովհետև չափազանց մեծ է նրա պոեզիայի պահանջարկը:
Արթուր Հարությունյան
Նոբելյան մրցանակի դափնեկիր թուրք գրող Օրհան Փամուկի, թերևս, լավագույն վեպն է սա (այո, և ոչ թե հայերի հետ որոշակի առնչություն ունեցող աղմկահարույց «Ձյունը»): «Կարմիրը» թուրքերենից թարգմանել է Արփի Աթաբեկյանը:
Էլֆրիդե Ելինեկ «Դաշնակահարուհին»
Արամ Պաչյան «Օվկիանոս»
Երիտասարդ, բայց արդեն մեծ ճանաչում ունեցող ու սիրված արձակագրի նոր՝ թվով երրորդ գրքին (առաջինը «Ռոբինզոն և 13 պատմվածքներ» ժողովածուն էր, երկրորդը «Ցտեսություն. Ծիտ» վեպը), ինչպես միշտ, հայ ընթերցողներն անհամբերությամբ են սպասում: Նրանում ընդգրկված են լինելու գրողի նոր էսսեներն ու պատմվածքները:
Քրիս Բոջալյան «Ավազե ամրոցի աղջիկը»
↑ Փամուկի լավագույն վեպերից մեկը այս տարի լույս կտեսնի նաև հայերեն
Օտարագիր հայ գրողի այս վեպը, որը անդրադառնում է 1915 թվականի ողբերգական իրադարձություններին, արդեն հասցրել է թարգմանվել աշխարհի մի շարք լեզուներով և դարձել իսկական բեսթսելլեր: Ժամանակն է նաև հայերեն տարբերակի համար: Հայերեն վեպը լույս կտեսնի Արամ Արսենյանի թարգմանությամբ:
Արքմենիկ Նիկողոսյան
ՔԱՂԱՔԱՄԵՋ Տեխնոլոգիաներ
Ucom-ը, տաք թեյը, Ձմեռ պապն ու կինոն Նախատոնական շրջանը լավ առիթ հանդիսացավ Ucom ընկերության համար ևս մեկ անգամ պրոֆեսիոնալ ու ջերմ վերաբերմունք ցուցաբերելու իր հաճախորդների նկատմամբ: Նախ՝ Ucom-ի շնորհիվ Հայաստանում ավելի մասսայական դարձան հանրահայտ Viasat հեռուստաալիքների խմբի կինոալիքները: Հետո եղան ընկերության՝ բառացիորեն ջերմ մասնակցությունը ամանորյա տոնավաճառին և զանգերը Ձմեռ պապից, որոնք ստացան Ucom-ի բաժանորդները:
10 11
Հունվար-փետրվար 2014
Թվային տեխնոլոգիաներն oր oրի զարգանում են, ու ժամանակի հետ քայլելը յուրաքանչյուր հեռահաղորդակցային ծառայություններ մատուցող ընկերության համար կենսական նշանակություն ունի: Սպառողական շուկայի հետազոտությունները հնարավորություն են տալիս ձեռքը պահել ոլորտի զարկերակին ու վայրկենապես արձագանքել սպառողների պահաջարկին: Ucom ընկերությունը մշտապես գերակա է համարել սպառողների ցանկություններն ու ակնկալիքները՝ երբեք հետ չկանգնելով ժամանակակից ու որակյալ ծառայություններ մատուցելու մտքից: Այս ընկերությունն առաջիններից էր, որը հայկական շուկա բերեց թվային հեռուստատեսությունը, որն իր հերթին ապահովեց որակյալ եթեր ու բարձր պատկերայնություն: Միջազգային խոշոր ընկերությունների հետ երկարատև ու ամուր գործընկերային հարաբերություներն էլ արդեն սկսել են իրենց պտուղները տալ: Նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 17-ը Ucom-ի նաև այն բաժանորդները հնարավորություն ունեցան դիտել Viasat հեռուստաալիքների խմբի կինոալիքները, ովքեր իրենց փաթեթում դրանք ներառված չունեին: Ճանաչողական, սպորտային, պատմական ու ժամանցային ծրագրեր հեռարձակող Viasat-ն աշխարհում ժամանցային հեռուստաեթերն ապահովող լավագույն ընկերություններից մեկի համբավն ունի: Ալիքների մուտքը հայկական շուկա լայն հնարավորություններ է բացում հայ սպառողի համար: 2013-ը Viasat-ի համար հոբելյանական էր: 10 տարի այս ընկերությունը ներկայացված է համաշխարհային շուկայում, և, ինչպես նշեց ընկերության մարքեթինգային բաժնի տնօրեն Արտյոմ Լիսովը, Երևանը թերևս լավագույն վայրն էր, որտեղ կարելի է ամփոփել հոբելյանական տարին:
↑ Ucom-ի Ձմեռ պապը մանուկներին շնորհավորեց Skype-ով
Ucom-ի և Viasat-ի թեմատիկ երեկույթի հիմքը Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմն էր
Լիսովն ավելացրեց նաև, որ հայկական շուկայում Viasat խմբի կինոալիքներն, անշուշտ, հաջողություն կունենան. «Երկարատև հետազոտություններից հետո կարողացանք գտնել հաջողակ կինոալիքի բանաձևը: Մեր ֆիլմերը չեն ընդհատվում գովազդով, ինչը հնարավություն է տալիս սպառողին դիտել ֆիլմը՝ չկտրվելով բուն նյութից»: Ծրագրի սկիզբն ազդարարվեց Ucom ընկերության կազմակերպած երեկույթով: Թեմատիկ երեկույթի հիմքը աշխարհահռչակ կինոռեժիսոր Վուդի Ալենի «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմն էր: Արդյունքում երեկույթի անցկացման վայրը վերածվել էր 1920-ականների Փարիզի փոքրիկ ակումբի, որտեղ հյուրերը, տուրք տալով նախորդ դարասկզբի նորաձևությանը, կրում էին համապատասխան հագուստ: Շուրջ 20 oր տևած Viasat կինովիկտորինային մասնակից 6000 բաժանորդներից հրավիրատոմս էին ստացել շուրջ 100-ը: Էլ ինչ կինոերեկույթ առանց կինոաշխարհի գլխավոր հերոս Օսկարի: Ucom և Viasat ընկերությունները իրենց հավատարիմ բաժանորդներին, մրցույթի հաղթողներին ու ընկերներին շնորհեցին Օսկար արձանիկներ, իսկ «Լավագույն սցենար» անվանակարգում ոսկեգույն արձանիկը բաժին հասավ imyerevan.com-ին: Ucom-ի տոնական հաճելի անակնկալներն իր բաժանորդներին այսքանով չսահմանափակվեց: Այս տարի առաջին անգամ Ucom ընկերությունն իրականացրեց «Ձմեռ պապ» ակցիան, որի ընթացքում բոլոր մանուկների՝ Նոր տարվա ամենասպասված հյուրը Skype-ով զանգահարում ու շնորհավորում էր ընկերության բաժանորդներին: «Ֆեյսբուքյան էջով տարածեցինք, որ անձամբ Ձմեռ պապից շնորհավորանքներ ստանալ ցանկացող բաժանորդները կարող են իրենց Skype ID-ին ուղարկել Ucom-ին: Հետո հստակ ժամեր սահմանեցինք, երբ շնորհավորանքներ ստանալ. ցանկացողները 2-3 ժամվա ընթացքում պետք է առցանց լինեին: Այդ ժամանակահատվածում մեր Ձմեռ պապը զանգահարում ու շնորհավորում էր բաժանորդներին: Ոգևորությունն ավելի մեծ էր, քան մենք սպասում էինք. երեխաները երգում ու արտասանում էին Skype-ի միջոցով», — ասում են ակցիայի կազմակերպիչները: Մեկ այլ, բառի բուն իմաստով՝ ջերմ ու ամենևին ոչ առցանց անակնկալ էլ Ucom ընկերությունը նախաձեռնել էր Հյուսիսային պողոտայում անցկացվող ամանորյա տոնավաճառի շրջանակում: Որպես տոնավաճառի գլխավոր գործընկեր Ucom-ը դեկտեմբերյան ցրտից սառած այցելուներին հյուրասիրության՝ այսպիսով, արդեն ավանդույթ դարձած ամանորյա տոնավաճառն ավելի ջերմացնելով: Այսպես Ucom-ը հրաժեշտ տվեց 2013-ին և մտավ 2014` հաճախորդների համար նոր անակնկալների մեծ ծրագրերով:
Գագիկ Մովսիսյան, Արսեն Հայթյան / գովազդային Գրիգոր Եփրեմյան, Արթուր Հարությունյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան
Գարնան գալու օրը Երևանին ուժ տվող արևի, իմպրեսիոնիստական գույների, քյարթու ու շքեղ սևի, երևանյան սթրիթ-սթայլի, նորաոճ երևանցիների և այլնի մասին պատմում է ոճաբան և հաղորդավար Արմեն Գալյանը:
12 13
Հունվար-փետրվար 2014
Անունս, որ Գալյան չէ, այլ՝ Արմեն, տատիկս է որոշել: Մեր ցեղում ոչ ոք երաժշտական լսողություն չուներ: Տատիկս էլ անվանեց ինձ Արմեն Տիգրանյանի պատվին, այն հույսով, որ կարդարացնեմ իր երաժշտական սպասելիքները: Երաժշտական լսողություն այդպես էլ չունեցա, բայց շատ եմ սիրում երաժշտություն, այնպես որ, ինչ-որ չափով, տատիկս հասել է իր ուզածին:
կոշիկներ ու բաճկոն: Ընկերներիցս մեկը ասաց, որ նման տեսքը Երևանում անհեթեթ է նայվում: Բայց կարծում եմ, անկախ նրանից, թե որտեղ ես, պետք է անես այն, ինչ դուր է գալիս քեզ, եթե դա, իհարկե, վնաս չի պաճառում որևէ մեկին:
Մեծացել եմ Ուպրավլենի կոչվող տարածքում: Սեփական տուն ունեինք. բակում մի յասամանի ծառ կար, կողքն էլ հին տարածք էր, որտեղ թռչունների մի մեծ վանդակ կար, հավանաբար ժամանակին թռչուններ էին պահում: Սա մանկությանս ամենավառ պատկերներից է: Բայց արդեն 10 տարի է՝ բնակվում եմ Ավանում:
Հենց մեզնից է կախված Երևանի այսպիսին կամ այնպիսին լինելը: Եթե բողոքում ենք, որ այսօրվա Երևանը «թույն» չի, ուրեմն հենց մենք ենք մեղավոր. ամեն օր մենք կարող ենք գեղեցիկ հագնվել, հավես երեկույթներ, ցուցահանդեսներ կազմակերպել, լսել լավ երաժշտություն, դիտել լավ ֆիլմեր, պահպանել քաղաքավարության տարրական կանոններն ու մեր մայրաքաղաքը դարձնել ավելի քաղաքակիրթ, քան այն կա:
Ի տարբերություն ներկայիս, ահավոր չուտող երեխա եմ եղել: Մամաս սպասի մեջ վառ գազարագույն կալենդուլայի ծաղիկ էր գցում ու խաբելով կերակրում: Երևի այդ ժամանակվանից է, որ կյանքում ամեն ինչ իմպրեսիոնիստական գույներով է տպավորվում:
Երևանին բնորոշ սթրիթ-սթայլ գոյություն չունի: Շատ են արտասավոր ու ոճային հագնվող մարդիկ, բայց նրանք ոգեշնչվում են այլ մշակույթներից: Օրինակ՝ Թիֆլիսում կա թիֆլիսյան ոճ, թիֆլիսեցի աղջիկը տարբերվում է, երևանցին՝ ոչ, որովհետև նրա ոճի նման շատ այլ ազգություններում էլ կտեսնենք:
Մանկապարտեզի հանդեսի համար հորաքույրս ձնեմարդու կոստյում էր պատրաստել: Այն իրենից ներկայացնում էր մետաղալարերից պատրաստված շրջանակ, որի վրա սպիտակ կտոր էր քաշած: Կարծես Ժան Պոլ Գոտյեի հավաքածուի նմուշ լիներ. շատ մեծ իրադարձություն էր ինձ համար:
Ֆեշնի առումով Երևանը դեռ չունի իր դեմքը: Նորաձևությունը քաղաքային մշակույթ է, և քանի որ Երևանի քաղաքային մշակույթը այնքան էլ հին չէ, ապա մենք դեռ ձևավորման փուլում ենք: Պետք է մարդիկ որոշ ժամանակ ապրեն ավելի բարեկեցիկ կյանքով՝ ձգտելով լինել ավելի մտածող, քաղաքակիրթ: Ամեն ինչ սկսվում է տարրական բաներից՝ աղբը գետնին չնետել, թատրոն հաճախել, թատրոնի համար հատուկ նախատեսված հագուստ կրել և այլն: Այդ ամենը արտացոլվում է արտաքինի վրա:
Վեցերորդ դասարանում էի, երբ ընտանիքով Կիև տեղափոխվեցինք: Մութ ու ցուրտ տարիներն էին, շատերը մեկնեցին այդ շրջանում: Այն, որ վերադառնալու էինք՝ պարզ էր: Բայց հենց Ուկրաինայում եմ կայացել որպես անձ: Շատ սիրելի կատու ունեինք: Ինչպես գիտեք, կատուները կապվում են տան և ոչ թե մարդկանց հետ: Կատվին մեզ հետ տարանք Կիև. մի քանի օր մլավելուց, տառապելուց հետո փախավ: Նրա տունը այստեղ էր: Տնտեսագիտական կրթություն ունեմ, բայց ինձ համար միշտ պարզ էր, որ նորաձևության ոլորտում եմ աշխատելու: Հիշում եմ առաջին ցուցադրությունը, որից ցնցվել եմ, Vogue ամսագիրը, որ դժվարությամբ գտնում ու կարդում էի, եզակի կայքերի միջոցով նայում էի համաշխարհային նորաձևության ցուցադրությունները: Երևանը ինձ համար մարդկանց ամբողջություն է: Երբ արտասահմանում եմ, ամենից շատ կարոտում եմ երևանյան փողոցներով զբոսանքը, միմյանց բարևելու ավանդույթն ու ջերմությունը: Որքան էլ որ ցավալի է՝ կարծում եմ, քաղաքը չունի դեմք, որը կարելի է կոտրել կամ հակառակը՝ գեղեցկացնել: Այն արդեն կոտրված է: Ճիշտ են ասում, որ Երևանը վարդագույն է, բայց իմ Երևանը անձրևից հետո մուգ մոխրագույն փողոցներն են, որոնցով սիրում եմ զբոսնել, երաժշտություն լսել, խորհել: Ափսոս, որ կորցնում ենք անձրևանոցով քայլելու կուլտուրան: Գիշերային ժամերին Երևանով զբոսնելիս մտածում եմ ստեղծագործական պլաններիս մասին: Այդ առումով Երևանը ոգեշնչում է ինձ: Սիրում եմ քաղաքային կուլտուրան. դրա նշույլները գտնում եմ Կասկադում, Սիրահարների այգում, կենտրոնական փողոցներում: Այստեղ ինձ քաղաքի բնակիչ եմ զգում ու կողքիս էլ քաղաքի բնակիչներ եմ տեսնում: Մի կողմից` քաղաքը սահմանափակում է ազատությունս, մյուս կողմից՝ հաճախ ենք խախտում Հայաստանում չընկալվող կանոնները: Վերջերս հանդիպեցի ԱՄՆ-ից ժամանած ընկերներիս հետ, այդ օրը առավել ոճային էի հագնվել՝ շորտեր, դասական
Կարծում եմ՝ երևանցիները չեն գնահատում Կասկադն ու այնտեղ գտնվող ժամանակակից արվեստի բարձր մշակութային արժեք ունեցող նմուշները: Սա հպարտանալու և անվերջ ուսումնասիրություններ կատարելու աննախադեպ առիթ է: Բացօթյա սրճարանում նստած երևանցին, քարի շենքի վրա բարձրացող խաղողի վազը, պատշգամբին կանգնած մարդը՝ սրանք են մեր քաղաքի այցեքարտերը: Երևանում, ինձ անհայտ պաճառով, տաբու են շորտերով մարդիկ: Այս տարի մի քանի անգամ առնչվել եմ այս խնդրի հետ: Մի շարք վայրերում, մասնավորապես՝ սրճարաններում, չեն սպասարկվում շորտեր կրող տղամարդիկ՝ պատճառաբանելով, որ դա սպորտային հագուստ է: Նախ՝ եկեք սկսենք տարբերել սպորտային և ոչ սպորտային շորտերը: Եթե մենք տուրիստական ոլորտը զարգացնել ցանկացող քաղաք ենք, ուրեմն շորտերով մարդիկ պետք է ազատ լինեն ամենուրեք ու ցանկացած եղանակի: Երևանում գարնան գալու օրը առանձնանում է մնացած բոլոր օրերից՝ մարդիկ հագնվում են, գեղեցկանում, պայծառանում ու դուրս են գալիս տներից: Ինձ համար սա ամենագեղեցիկ օրն է: Ինչո՞ւ է պետք խուսափել սև գույն կրելուց: Սևը հարուստ ու ճոխ գույն է, իսկ գունավոր հագուստ կրելը քչերի մոտ է լավ ստացվում: Եկեք չխուսափենք սևից, նամանավանդ, որ այն մեզ ինչ-որ չափով բնորոշ է: Պետք չէ մտածել, որ սևը քյարթու է, սևը կարող է նաև շքեղ լինել: Ատում եմ օդանավակայանից քաղաք մտնելու պահը՝ նամանավանդ գիշերը, երբ խաղատների լույսերը այդքան ակնհայտ են: Երևանին ուժ է տալիս արևը, երբ այն հայտնվում է երկնքում, մտածում ես՝ «Իսկ ինչո՞ւ ոչ»: Չնայած ամեն ինչին, ես սիրում եմ Երևանը ու մեր սերը փոխադարձ է:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի
Հարս, փեսա, լուսանկարիչ Հարս ու փեսայի և նրանց ուղեկցող լուսանկարչի, հատկապես՝ ամռան ամիսներին, կարելի է հանդիպել երևանյան ամենախնամված այգիներում ու այլ հասարակական վայրերում: Հարսանեկան լուսանկարչությունը այլևս ոչ թե սովորական խցիկով արած «չխկերն» են, այլ լուրջ ծառայություն: Երեք տարվա ընթացքում բազմաթիվ հարսանիքների հրավիրված լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը պատմում է իր գործի նրբությունների մասին:
Ամենաբարդը
Հարսանեկան լուսանկարահանումը բոլոր տեսակի նկարահանումներից ամենաբարդն ա, քանի որ պահանջում ա, որ լուսանկարիչը տիրապետի բոլոր հմտություններին. պետք ա կարողանաս լավ պորտրետ, նատյուրմորտ, ռեպորտաժ նկարես ողջ հարսանիքից: Պեյզաժից էլ պիտի հասկանաս, մարդ ես՝ գուցե հարս ու փեսային պեյզաժի մեջ պետք լինի նկարել: Ու առհասարակ, նկարահանման կարգին բեմադրիչ պիտի լինես, կարողանաս լավ տրամադրություն ստեղծել, որ բնական դուրս գան: Այսինքն՝ ստացվում ա, որ թվարկածս բոլոր ոլորտներում պիտի մասնագիտանաս ու նոր փորձես քեզ հարսանեկան լուսանկարչության մեջ: Ես լուսանկարչությամբ զբաղվում եմ 2006-ից, բայց 4-5 տարի հետո նոր ռիսկ արեցի մտնել էս ոլորտ:
Ճիշտ հաճախորդներ
Հարսանեկան լուսանկարչության համաշխարհային արքաներից Երվանդ Զանազանյանի երևանյան դասընթացներն ինձ ահագին ոգևորեցին: Ով չգիտի` ասեմ, որ նրա մի հարսանիքի լուսանկարումը սկսում է 25 հազար դոլարից: Նրա մարքեթինգային խորհուրդներն անգին էին: Հատկապես տպավորվել ա՝ պետք է կարողանաս այնքան որակով աշխատել, որ համապատասխանաբար բարձր վարձատրվես: Իմ համար մի բան էլ ա շատ կարևոր՝ ես պիտի հաճույք ստանամ իմ աշխատանքից: Հենց դրա համար ես առանձնացնում եմ «իմ հաճախորդ» հասկացությունը, ինչը ենթադրում ա մարդկանց, ում հետ նման ենք մտածում և հոգեհարազատ ենք: Հիմնականում մարդիկ ֆեյսբուքով են ինձ գտնում: Ու հենց դրա համար ֆեյսբուքում արտասովոր ֆոտոսեսիաների նկարներ եմ դնում, որ ով պատահի՝ չզանգի ինձ:
14 15
Հունվար-փետրվար 2014
Վավերագրական կամ բեմադրական
Հարսանեկան լուսանկարիչներից ամեն մեկը իր նախընտրած ոճն ունի: Ոմանք դոկումենտալ ոճով են նկարում, որ իրանց ոչ ոք չնկատի, իսկ օրինակ՝ ամերիկյան մշակույթում հակառակը՝ ավելի շատ տարածված ա բեմականացված ոճը: Կան լուսանկարիչներ էլ, որ էս երկուսի արանքում են նկարում: Ինձ հոգեհարազատ ա վերջին տարբերակը, քանի որ հետաքրքիր ա լուսանկարել թե՛ հարսանիքի պատահական պահերը, թե՛ բեմադրել անհավանական գաղափարներ հարս ու փեսայի հետ:
Հերթով, կարգով
Երևանյան բոլոր հարսանիքները մեծ մասամբ իրար նման եմ: Սկսվում են փեսայի տնից, հետո տեղափոխվում են հարսի տուն, հետո եկեղեցի, հետո վերջապես ֆոտոսեսիա ու հետո բոլորի սիրած մասը՝ ռեստորան: Ես ներկա եմ լինում էդ բոլոր գործողություններին: Ավելին՝ ես փեսայից մոտ կես ժամ էլ շուտ եմ գնում հարսի տուն, որ նկարեմ հարսի հագնվելը: Էդ պահը շատ եմ սիրում, որ հասնում եմ հարսի տուն, մտնում եմ իրա սենյակ ու ասում եմ «վերջ՝ հարսը իմն ա մոտակա 20 րոպեի ընթացքում»: Ամեն ինչ իրա կարգն ու հերթականությունն ունի՝ քողը գցել, դուխի ցանել, հետո փեսային են կանչում, հետո կենաց… Մի խոսքով, վերջում, որպես կանոն, ուշացած հասնում են եկեղեցի: Իսկ եկեղեցում սեզոնին, այսինքն՝ ամռանը, արարողությունը տևում ա հինգ րոպե, իսկ հերթ չեղած ժամանակ՝ մոտ կես ժամ: Եկեղեցուց հետո անպայման բոլորով նկարվում են եկեղեցու դիմաց. տարբեր կոմպլեկտներով՝ քավոր, ընտանիք, վերևի ու ներքևի հարևաններ, ընկերներ, գյուղի բարեկամներ և այլն: Դրանից հետո էլ վերջապես գնում ենք ֆոտոսեսիայի: Մինչև ռեստորան հասնելը հարսն արդեն ուժասպառ ա, քանի որ առավոտից բան չի կերել ու 6-ից ոտքի վրայ ա: Նման դեպքերի համար ես միշտ մի բուռ չարազ եմ մոտս պահում: Ռեստորանի լավ կադրերից հիմնականում ամեն հարսանիքի էլ հանդիպող ակտիվ պարողներն են, զույգի պարն ա, տորթ կտրելը, տարոսիկ բաժանելը: Տորթից հետո արդեն էլ նկարելու բան չի լինում, քանի որ բոլորը բոլ-բոլ խմած են լինում:
Ամենահարսանեկան վայրեր
Ասում են՝ հարսանիքի լուսանկարներից ա կախված, թե հետո ոնց կհիշես հարսանիքդ: Եթե հարցին սենց ենք նայում, ուրեմն շատ կարևոր ա՝ որտեղ ես կազմակերպում հիմնական ֆոտոսեսիան: Իհարկե, երևանյան ամենատարածված վայրերից մեկը Սիրահարների այգին ա: Արդեն հանգիստ կարելի ա անվանափոխել Հարսանիքների այգի: Ֆոտոները էնտեղ լավ են ստացվում, քանի որ այգին շատ խնամված ա: Չնայած ես խուսափում եմ էնտեղ նկարելուց, քանի որ, որքան էլ փորձեմ, միևնույն է, կադրում բացի իմ հարս ու փեսայից ևս մինիմում երկուսն են խցկվում: Մենք, իրականում, շատ սիրուն տեղեր ունենք նկարվելու: Սիրված տեղերից ա Մանկական երկաթուղին: Չնայած էնտեղ տարածքը էնքան էլ խնամված չի, բայց կադրերը սիրուն են ստացվում՝ թունելի ու երկաթգծերի հաշվին: Նկարել եմ նաև Թումանյանի այգում, որ էլի ահագին խնամված ա: Բուսաբանական այգին էլ վերջերս հանրահայտ ա դարձել լուսանկարելու համար: Էլ չեմ ասում, թե ինչ սիրուն լուսանկարներ են ստացվում Հրապարակում, Կասկադում, քաղաքի այլ բարձրադիր վայրերում, որտեղից երևում ա ողջ Երևանը: Անգամ ձմռան ամիսներին շատ սիրուն ինտերյերներ կան՝ սրճարաններ, ռեստորաններ, որտեղ նույնպես կարելի ա շատ գեղեցիկ հարսանեկան ֆոտոսեսիա անել:
Խորհուրդներ
Մեր հարսանիքներից նաև մի քիչ տխուր բաներ պիտի պատմեմ: Նախ՝ հարս ու փեսան քնում են երկու ժամ հարսանիքին նախորդող գիշերը: Ու դրանից մոտ մեկ ամիս էլ նորմալ չեն քնում: Արդյունքում ես առավոտյան մտնում եմ հարսի տուն, հարսը չկա՝ էնքան հոգնած ա: Էդ շորն էլ որ հագնում ա, ոչ կարողանում ա նորմալ քայլի, ոչ հանգիստ շարժվի, էլ չեմ խոսում, կներեք, զուգարան գնալու մասին: Բայց ամենատխուրը մեր հարսանիքների մեջ էն ա, որ ամեն ինչ անում են նենց, ոնց «պետք ա»: Նենց հարսանիք անենք, որ ոչ թե մենք հաճույք ստանանք, ոչ թե մեզ լավ լինի, այլ որ հյուրերը գոհ գնան: Ու ողջ հարսանիքի ընթացքում փեսան հա հեռախոսով ա խոսում՝ տորթը բերե՞լ են, թե՞ չէ, քավորը ո՞ւր ա, էս մարդը որտե՞ղ ա նստելու և այլն: Ու զույգին ոնց նկարում եմ՝ հա մտահոգված են: Եթե ես չխառնվեմ կադրի մեջ, չփորձեմ ստեղծել տրամադրություն, չիմացողը կմտածի՝ թաղում եմ նկարել, ոչ թե հարսանիք:
Ես միշտ հարսանիքից առաջ հանդիպում եմ զույգի հետ: Ինձնից հաճախ որպես արդեն հարսանեկան էսքպերտ խորհուրդ են հարցնում: Ես միշտ ասում եմ՝ մի՛ ամուսնացեք օգոստոսին ու սեպտեմբերին, նախ՝ շոգ ա, հետո՝ բոլորը էդ ժամանակ են ամուսնանում, գումարած՝ եկեղեցիներում հերթ ա: Հարսանիքները կարող են լինել դեկտեմբերին, մարտին, անգամ մայիսին՝ ի դեպ, սիրուն ժամանակ ա ֆոտոսեսիայի համար: Մյուս խորհուրդն ա՝ անպայման հաց կերած գնալ նկարահանվելու: Միշտ ասում եմ՝ հարսանիքը ձեր համար ա: Հյուրերը կարան մի քիչ սպասեն, կես ժամ ուշ խորոված ուտեն: Բարի խորհուրդներից ա՝ փոքր տորթ պատվիրելը, քանի որ 3-րդ տաք ուտեստից հետո տորթի կեսը չի ուտվում: Հարսներին միշտ խորհուրդ եմ տալիս իրանց քիչ քսել: Էնքան են քսվում, որ տեսնում եմ՝ հազիվ եմ ճանաչում: Կարևոր ա, որ հարսը էդ օրը շատ գեղեցիկ ու ճանաչելի լինի: Փեսու գործը ավելի հեշտ ա՝ մի հատ կոստյում ա հագնում՝ պրծավ գնաց, իսկ հարսը, բնականաբար, ավելի շատ բան ա անում, ու իհարկե, հարսին ավելի շատ ես նկարում, քան փեսային ու նեղանալու բան չկա՝ հարսանիք ա, փեսանիք չի:
Չափից դուրս ավանդական
Հարսանեկան հուշեր
Տխուր հարսանիք
Տխուր ու, պիտի ասեմ, որ անկապ են անցնում չափից դուրս ավանդական հարսանիքները: Ավանդական՝ բառի վատ իմաստով: Չնայած, էդ էլ ասեմ, որ իմ երեք տարվա փորձի մեջ դրական տեղաշարժ նկատում եմ: Երևանցիները սկսել են հրաժարվել մեր օրերում արդեն անհարմար ու անիմաստ դարձած ավանդույթներից: Ասենք, դեպք ա եղել, որ հարսը քաղաքի մի ծայրում ա, փեսան ուրիշ ծայրում ա, եկեղեցին բոլորովին ուրիշ ծայրում ա, ռեստորանն էլ եսիմ որտեղ ա: Եվ պատկերացրեք այս շրջագայության մեջ մի հատ էլ ուզում են հասնեն քավորին տնից վերցնեն: Հիմա հաշվեք քանի անգամ են տեղափոխվում քաղաքով՝ պիկ ժամերին, երկար ավտոշարասյունով: Խոսքը էս տեսակ ավանդույթների մասին ա:
Ամենակարևորը
Իմ համար հարսանեկան ֆոտոյի մեջ ամենակարևորը էմոցիաներն են: Կադրը, լույսը, տեղը՝ իրանց հերթին, բայց գլխավոր մեխը էմոցիաներն են՝ դրանք պիտի լինեն վառ ու անկեղծ: Նույնիսկ եթե գաղափարային ֆոտոսեսիա եմ անում, փորձում եմ ամեն ինչ անել, որ համապատասխան էմոցիան պահպանվի: Չնայած, ասենք՝ լինում են դեպքեր, երբ փեսայի կոշիկը ոտքը նենց ա սեղմում, որ էդ խեղճը բացի դժբախտությունից, ուրիշ էմոցիա չի կարող ձևացնի: Մի անգամ հենց տենց հարսանեկան շարասյունով գնացել ենք նոր կոշիկ ենք առել փեսայի համար ու հետո շարունակել ենք նկարահանումը:
Ամեն հարսանիքից մի բան մնում ա հիշելու: Օրինակ, մի անգամ խմբակային ֆոտոյի ժամանակ բոլորին ծիծաղացնում եմ՝ սովորության համաձայն: Ծիծաղում են բոլորը, բացի հարսի հորից: Ասում եմ՝ ինչի՞ չեք ծիծաղում՝ ձեր աղջկա հարսանիքն ա: Ասում ա՝ «Մեր գործը ժպտալ չի սիրում»: Հետո մեկին քաշեցի, հարցրի՝ հարսի հերը ինչ ա, պարզվեց դատախազ ա: Մի ուրիշ անգամ էլ հարսանիքի երաժշտությունը էնքան բարձր էր, որ ես դուրսն էի նստել, հենց հայտարարում էին տարոսիկներ կամ մի ուրիշ հետաքրքիր բան՝ ներս էին գնում նկարում, էլի դուրս գալիս: Հետո մտածեցի, որ երևի հատուկ ականջակալներ պիտի պահեմ մոտս տենց դեպքերի համար: Ընդհանրապես՝ երաժշտությունն էլ ոչ պակաս կարևոր պահ ա հարսանիքներում: Օրինակ՝ մի անգամ երաժիշտները այդպես էլ չիմացա ում պատվերով կյանքից հեռացողի երգ էին երգում: Մի ուրիշ անգամ էլ փեսան ինձ նստացրել էր իրա կոլեկտիվի հետ: Էդ հարսանիքի ընթացքում մի հատ ռաբիզ երգ չէին միացնում, անգամ Թաթա: Բայց սեղանը, որի շուրջ ես նստած էի, Թաթուլի փիս երկրպագուներ էին ու հա՛ խոսում էին, թե բա՝ ո՞նց կլինի հարսանիք առանց Թաթուլ: Ես էլ դե ընդհանրապես հեռու եմ էդ կարգի երաժշտությունից, բայց որ հետ չմնամ բոլորից մի բան էլ մտածեցի ես ասեմ: Ասեցի՝ գոնե մի քանի հատ էլ Վլե դնեին: Մեկ էլ քար լռություն տիրեց, ողջ սեղանը ինձ ա նայում, սեղանի թամադան լուրջ դեմքով՝ «չէ, Վլեն արդեն շատ կլինի»: Հարսանիքների հետաքրքիր արկածներ նաև կոլեգաներիցս եմ լսել: Մի անգամ հարսանիքից հետո պարզվել ա, որ հարսը կույս չէր: Իրան հետ են ուղարկել ու արդեն ո՛չ հարսանիքի լուսանկարներն են վերցրել, ո՛չ փողն են տվել: Մի ուրիշ անգամ էլ հարսանիքի ժամանակ հաղորդավարը խոսում ա ու առանց միկրաֆոնն անջատելու դնում ա սեղանին: Էդ պահին կեսուրն ա ներս մտնում երկու տղաների հետ, ու հարսը հարսնաքրոջ ականջին փսփսում ա՝ «օձը իրա ձագերով եկավ»: Ու էդ ասածը լսվում ա ամբողջ սրահով: Դե մնացածը դուք պատկերացրեք:
Պպզելու մասին
Շատ կարևոր ա ռեակցիան: Հարսանիքի ընթացքում ամեն ինչ տեղի ա ունենում կայծակնային արագությամբ ու երկրորդ անգամ էլ ոչ մեկ քո համար հարսանիք չի անելու ու եթե վատ նկարեցիր՝ վերջ, անցավ գնաց: Ու չզարմանաք, եթե ասեմ, որ հարսանիք նկարելը ծանր ֆիզիկական աշխատանք ա: Հենց սեզոնը սկսվում ա՝ ես սկսում եմ նիհարել: Հաշվել եմ՝ մի հարսանիքի ընթացքում մոտ 300 անգամ պպզում եմ: Կոմպոզիցիայի և համաչափության համար կարևոր է, որ լուսանկարիչը պպզած դիրքից էլ կադրեր անի: Հաճելի մասերից ա էն, որ սովորաբար կապվում եմ զույգի հետ, նրանք դառնում են իմ ընկերները: Ու, ի դեպ, ծանր եմ տանում, որ հանկարծ իմանում եմ, որ բաժանվել են:
Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր
Որբ մնացած ընտանեկան արխիվներ
Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը ոչ միայն տարիներ շարունակ վավերագրել է քաղաքի քանդված շենքերի վերջին օրերը, այլև մտել և հավաքել է այնտեղ լքված բազմաթիվ իրեր: Ժամանակի ընթացքում ձևավորվել է մի առանձին հավաքածու՝ բաղկացած հին Երևանի բնակիչների ընտանեկան լուսանկարներից և փաստաթղթերից: Ներկայացնում ենք դրանց փոքր մասը միայն:
Բուզանդի 45
Աբովյան 1/4
16 17
Հունվար-փետրվար 2014
Բուզանդի 107
Բուզանդի 97
Տերյան 11
«Զուլիետայի հիշատակարանը», Բուզանդի 15
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու
Բանալիների տիրակալը Քաղաքակրթության այգաբացին մարդն իր համեստ բնակատեղիի մուտքը փակում էր տախտակով ու վրան գերան դնում: Հենց այդ գերանն էլ երևի առաջին բանալին էր: Ռեժիսոր և մոլի հավաքորդ Ռուբեն Հովհաննիսյանը բանալիների մեծ գիտակ է: Նրա տունը հյուրընկալել է կողպեքների փոքր ընկերների համարյա հինգ հազարանոց բազմություն՝ վերածվելով բնակարանի ու թանգարանի մի խառնուրդի, որտեղ բացի հազվագյուտ ցուցանմուշներից՝ պահվում են նաև տիրոջ ստեղծած բանալիները: Հավաքածուի միակ պակասը, թերևս, այդ հինավուրց գերան-բանալին է:
18 19
Հունվար-փետրվար 2014
Կ
ես դար առաջ՝ 1960-ականներին Արամի՝ այն ժամանակ Սպենդիարյանի փողոցում կար բանալիների արհեստանոց: Երիտասարդ ռեժիսոր Ռուբենը երբևէ չէր կարողանում անցնել՝ առանց գոնե մի քանի րոպե հատկացնելու ցուցափեղկում խայտացող հնաոճ նմուշներին: Վարպետն ամեն անգամ զարմանում էր. «Այդքան հետաքրքի՞ր է»: Ռուբենը միայն գլխով էր անում՝ հայացքը սևեռած զարմանահրաշ հնություններին: Այդ ժամանակից բանալիներ է հավաքում: Նրա հավաքածուի մեջ կան նմուշներ, որոնց մասին քչերն են լսել, առավել ևս տեսել՝ երկաթգծային եռակողմ բանալիներ, ավտոմատ դուրս եկող լեզվակներով բանալիներ, գանձարկղի արտասովոր երկար բանալի, տարօրինակ բավիղանման բանալի ու նույնիսկ Ռուբենի ձեռքով պատրաստված ահռելի բանալին: Հյուրընկալ Ռուբենը կարող է երկար պատմել իր հավաքածուի մասին, միայն լուսանկարվել չի սիրում: «Ռեժիսոր եմ. սովոր եմ լինել կադրից դուրս»: Բայց երբ բանը հասնում է հավաքածուին, ուզում է, որ յուրաքանչյուր բանալի ունենա առանձին լուսանկար՝ ասես անձնագրի համար: Նայում ենք մեր շուրջն ու հասկանում՝ այստեղ կա համարյա 5000 բանալի, իսկ մենք ունենք մեկ ֆոտոխցիկ ու շատ քիչ ժամանակ: «Սա ի՞նչ բանալի է», — ձեռքս մեկնում եմ պիտակով մի փոքր բանալու: Դու մի ասա՝ ոչ ավելի, ոչ պակաս Մարտիրոս Սարյանին պատկանող սնդուկինն է: Վարպետի կինը սնդուկն էլ էր առաջարկել նրան, սակայն Ռուբենը, քաղաքավարությունից դրդված, հրաժարվել էր: Ձեռքս մեկնում եմ մեկ այլ նմուշի: Այս մեկը նրան բերել է ընկերներից մեկը Սուրբ Ղազար կղզուց: «Այնքան հեշտ եք զարմանում», — աչքով է անում Ռուբենն ու ինձ է մեկնում փոքրիկ, թափանցիկ մի կափարիչ: Ակնապիշ նայում եմ ու ի՞նչ տեսնեմ՝ միկրոքանդակագործ Էդուարդ Ղազարյանի ստեղծած՝ աշխարհի ամենափոքր բանալին է: Այնքան փոքր է, որ անտեսանելի է առանց խոշորացույցի: «Սա էլ Էդուարդի տան բանալին է, — Ռուբենն ինձ է մեկնում հնամաշ մի բանալի: — Նրա հին տունը քանդում էին, ես էլ մտա կիսաքանդ շենքն ու վերցրեցի այն: Որքա՜ն էր զարմացել»:
Մութն ընկնելուն պես տուն-թանգարանի տերը վառեց լույսը: 1 111 բանալուց հավաքված ջահը սփռեց առաստաղին իր շողքը: Ռուբենը հրավիրեց սրճելու ու վերցրեց երկու բանալի: «Ա՛ռ, շոշափի՛ր, — ինձ տվեց սևացած բանալին. — զգո՞ւմ ես միջի կյանքը, ջերմությունը, պատմությունը»: Հետո ինձ մեկնեց նույն ձևն ունեցող նոր, նրբագեղ մի բանալի ու սկսեց ծիծաղել. «Երկուսն էլ պատրաստել է նույն գերմանական ֆիրման: Նրանց միջև ընկած է մեկ դարի պատմություն»: Հիրավի, նորեկը փորձում էր թողնել գործնական ու լուրջ տպավորություն, սակայն անփորձ էր ու միամիտ: Ռուբենի հավաքածուի մեջ կարևոր ու պատվավոր տեղ ունեն Եղեռնի ժամանակ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի տների բանալիներն ու կողպեքները: Այն օրերին հայերն ուղղակի կոտրելով հանում ու տանում էին դրանք: «Նրանց համար բանալին ու կողպեքը օջախի խորհրդանիշներն էին: Կարելի է ասել, որ վերցնում էին իրենց անցյալի բանալին՝ հուսալով, որ մի օր կվերադառնան ու կդնեն կողպեքներն իրենց տեղը»: Ռուբենն ունի նաև Երևանում որբացած բանալիներ, որոնք դարձել են շատ տների, սնդուկների, գրասեղանների պատմության վերջին պահապանները: Հավաքածուի մեջ պատահաբար նկատեցի արտասահմանից որպես նվեր բերված բանալիներ: Ռուբենը միայն ձեռքը թափ տվեց ու բարեհոգաբար ժպտաց. նվերները նրան քիչ են հրապուրում. դժվար է պարզել՝ որո՞նք ունեն արժանավայել անցյալ: Սակայն կա մեկը, որը պահվում է հուսալի ու մեկուսի վայրում. հնարժեք փայտե կողպեք է պղնձե բանալիով: Այն 19-րդ դարում երաշխավորել էր կենտրոնական Աֆրիկայի գյուղերից մեկի տան անվտանգությունը: Ռուբենի ընկերն էր ձեռք բերել՝ Փարիզի հնավաճառքի սրահում վճարելով հսկայական գումար: «Ամեն մարդ ունի իր տարերքը, — վստահ է Ռուբենը, — դրա շնորհիվ կարողանում է պահպանել այն հազվագյուտ բաները, որոնք ցանկացած պահի կարող են կուլ գնալ ժամանակի ընթացքին»: Համաձայնում եմ ու նկատում, որ այդպես կարելի է նաև բազմաթիվ զարմանալի պահեր պարգևել թե՛ սեփական անձին, թե՛ շրջապատին: Ասես լինի ճանապարհորդություն դեպի մի աշխարհ, որտեղ երբեք չես եղել և որի բանալին դեռ պետք է գտնես:
Արմեն Մուրադյան Գրիգոր Եփրեմյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Քաղաքից դուրս
Վիլյամ Կարապետյան
Ինչպիսին է կյանքը Երևանի այն համայնքներում, որտեղից «քաղաք են իջնում», ինչի պակաս են զգում դրանց բնակիչները, ինչ առանձնահատկություններ ունեին ծայրամասերը նախկինում և ինչ առավելություններ ունեն կենտրոնի նկատմամբ այսօր՝ պատմում են բնակիչները:
20 21
Հունվար-փետրվար 2014
Դավթաշեն
360yerevan.am
2001 թվականին վերջապես շահագործման հանձնվեց Դավթաշենի կամուրջը՝ մեծապես հեշտացնելով տեղացիների ճամփորդությունները «դեպի քաղաք»: Սակայն ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր, նրանցից շատերն իրենց համարում են նախ՝ դավթաշենցի, հետո նոր՝ երևանցի:
Իվետա Գրիգորյան
29 տարեկան, վարսավիր Դավթաշեն հարս եմ եկել ու արդեն հինգ տարի է այստեղ եմ ապրում: Եթե ծանոթ չես թաղամասին, հեշտությամբ կարող ես խճճվել ու կորել: Հենց սա է ամենակարևոր խնդիրը՝ շենքերի վրա թվեր գրված չեն: Բայց դա մանրուք է: Դավթաշենը Երևանի լավագույն թաղամասերից է: Հատկապես վերջին տարիների ընթացքում մեր համայնքի զարգացումն ակնհայտ է, արդեն էլիտար թաղամաս ունենք՝ էլիտար շենքերով ու առանձնատներով: Առևտուր անելու խնդիր չունենք՝ տարածքում շատ են սուպերմարկետներն ու ֆիրմային խանութները: Ինքս մայր եմ ու ուրախ եմ, որ մեր թաղամասի գրեթե բոլոր բակերում կան խաղահրապարակներ: Շատ են նաև այգիները, որտեղ հաճախ կտեսնեք ինձ նման մայրերին երեխաների հետ զբոսնելիս: Պապիկները շախմատ, նարդի են խաղում, բնականաբար, անգործ երիտասարդներ էլ կան: Տաք եղանակներին փողոցները մարդաշատ են, հաճախ կտեսնեք հեծանվորդների: Դժգոհողներ, իհարկե կան, նրանք ամենուր են: Բայց պետք է գնահատել այն, ինչ ունենք՝ բարելավված լուսավոր փողոցներ, տարբեր ուղղություններով տանող տրանսպորտ, կանաչապատ տարածքներ: Դավթաշենին նոր շունչ տվեցին երիտասարդ ընտանիքները, որ բնակություն հաստատեցին այս տարածքում գտնվող նորակառույցներում: Մեր ընտանիքն էլ դրանցից մեկն է:
Ես այստեղ տեղափոխվեցի կենտրոնից ու վստահեցնում եմ, որ տարբերություն չեմ զգում: Դավթաշենում կյանքը եռում է, ակտիվ երիտասարդություն ունենք՝ սովորում, աշխատում են, կամավորությամբ զբաղվում:
Վահագն Թեփոյան
21 տարեկան, սոցաշխատող Ես նախ՝ դավթաշենցի եմ, հետո նոր՝ երևանցի: Արդեն 20 տարի է՝ ապրում եմ այստեղ, դրա համար այս թաղամասն ինձ համար ամեն ինչ է՝ մանկություն, հուշեր, ներկա բնակավայր: Ապրում եմ 4-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան պողոտայում՝ սա Դավթաշենի կենտրոնական փողոցն է: Ինչպես յուրաքանչյուր համայնք, Դավթաշենն էլ զանազան խնդիրներ ունի: Հիմնական խնդիրը, որ ակնհայտ է՝ փողոցների մաքրության հարցն է: Բայց վստահեցնում եմ, որ վերջին տարիներին մեծ աշխատանք է տարվել այս ուղղությամբ: Դրա վառ ապացույցն այն է, որ տարիներ շարունակ մեր ու Ավանի համայնքները համարվում են լավագույնները Երևանում: Թաղապետը պարբերաբար այցելում է Դավթաշենի տարբեր շրջաններ, ծանոթանում է բնակիչներին հուզող խնդիրներին ու իր ուժերի չափով լուծում տալիս դրանց: Նա լսում ու փորձում է հասկանալ հասարակ, շարքային դավթաշենցու բողոքը կամ առաջարկը:
facebook.com/Davtashen
Սուրեն Մանվելյան
Կամուրջ Դավթաշենի այցեքարտը համանուն կամուրջն է, որ առավել տպավորիչ տեսք ունի գիշերը: Մետաղական այս կամուրջն անցնում է Հրազդան գետի վրայով և միացնում Արաբկիր վարչական շրջանը Դավթաշենի հետ: Կամրջի երկարությունը 496 մ է, լայնությունը՝ 32, բարձրությունը՝ 92 մ:
Անձնագիր Դավթաշեն վարչական շրջանի սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի՝ արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին և Զովունի համայնքին, հյուսիսային հատվածը համընկնում է Երևանի արտաքին սահմանագծին, իսկ հարավարևելյան մասը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի և Հրազդան գետի աջ ափով՝ իջնելով մինչև Դավթաշենի կամուրջ: Հենց այս հատվածով Դավթաշենը հարում է Արաբկիր վարչական շրջանին: Այս վարչական շրջանի մակերեսը 11,3 քկմ է, բնակչությունը՝ 42,5 հազար հոգի:
Մինչ բոլորը բողոքում են տրանսպորտից, մենք չենք բողոքում: Գծերը համալրվել են նոր ավտոբուսներով: Վերջերս հատուկ ուսանողների համար մի նոր գիծ են ավելացրել: Չինաստանից ստացած 80 ավտոբուսներից մեկը՝ 65-ը, նոր գիծ բացեց՝ Դավթաշեն, Սարալանջ, բժշկական, ԺՈՂ, ԵՊՀ, շատ հարմար է դասի գնալու համար: Մեզ մոտ շատ են այգիները, որտեղ սրճարաններ կան: Դեռևս չունենք ակումբներ, բայց եթե մեր տարածքն այս տեմպերով զարգանա, շուտով դա էլ կունենանք: Մի խոսքով ունենք այն ամենը, ինչ մեզ հերիքում է լիարժեք կյանք վարելու համար: Դավթաշենը հավաքական հասկացողություն է, որտեղ ապրում են տարբեր խավի, մտածելակերպի մարդիկ, ովքեր լսելով տարբեր երաժշտական ոճեր՝ նախապատվությունը տալիս են ժողովրդականին: Ուր էլ լինենք, ինչ էլ անենք, անպայման շեշտում ենք մեր՝ դավթաշենցի լինելը: Մենք բարի նախանձ ենք զգում հարակից համայնքներից: Ուզում եմ միշտ պահպանենք մեր բարի անունը, կողքի վարչական շրջաններն էլ թող օրինակ վերցնեն մեր կազմակերպված, համախմբված կերպարից: Դավթաշենցիների մասին ասում են, որ համայնքների մեջ առաջինն ենք: Շատերը մտածում են, թե լեգենդ է, իսկ մենք վստահ ենք՝ այդպես է: Հենց Դավթաշենի կամրջի օգնությամբ է քաղաքի մի մասը կապվում մյուսի հետ: Մեզ մոտ տեղափոխեցին կենտրոնական ՕՎԻՐ-ը, օրեցօր նոր նորակառույց շենքեր են կառուցվում, իսկ տարածքի օպտիմալ տեղաբաշխումը ևս առավելություն է: Մեզ մոտ բարենպաստ է նույնիսկ եղանակը՝ ամռան շոգին մեզ մոտ հով է: Այնպես որ, եթե հաղթահարեք կամուրջը, ապա բախտ կունենաք հյուրընկալվել մեր սիրելի Դավթաշենում:
Լենա Գևորգյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Աջափնյակ
360yerevan.am
Աջափնյակը Երևանի մյուս ծայրամասերի կողքին հայտնի է իր բարձրահարկերով, բոլոր սովետական խոշոր քաղաքներում պարտադիր գտնվող Շինարարների փողոցով, «ֆիզգառադոկով» ու Թումանյանի այգով, իսկ բոլորովին վերջերս՝ նաև Թումոյով:
Նաիրա Զաքարյան
51 տարեկան, ուսուցչուհի 4-րդ դասարան էի, երբ Էրեբունու շրջանից տեղափոխվեցինք Աջափնյակ: Ապրում էինք Լենինգրադյան փողոցում, հետո էլ ամուսնացա դասընկերոջս հետ, որը նույնպես այդ փողոցի շենքերից մեկում էր բնակվում: Այնպես որ՝ հեռու չեմ գնացել և, կարելի է ասել, ամբողջ կյանքս այստեղ եմ ապրում: Մինչև ամուսնանալս մեր ժամանցը հիմնականում անցնում էր ոչ այնքան Թումանյանի այգում, որքան Ծիծեռնակաբերդում: Դա շատ խաղաղ շրջան էր, և Ծիծեռնակաբերդի այգին էլ մեր տանն ամենամոտ գտնվող և ամենահանգիստ վայրերից մեկն էր, որտեղ կարելի էր զբոսնել ծառուղիներով, հանգստանալ, լիցքաթափվել: Շաբաթը առնվազն մեկ անգամ այնտեղ գնալը ուխտագնացության պես մի բան էր մեզ համար, անգամ հիշում եմ, որ 8-րդ դասարանում շշերի մեջ նամակներ էինք դրել՝ թե ինչ կլինի 10 տարի հետո ու թաղել ծառերի տակ: Հիմա ո՛չ շշերն ենք գտնում, ո՛չ նամակները, թեև առանձնապես հետամուտ էլ չենք եղել: Երբ երեխաներս փոքր էին, Ծիծեռնակաբերդի այգին նրանց հետ ման գալու լավագույն վայրն էր: Հիմա էլ է այդպես, բարեբախտաբար՝ այգին շարունակում է շատ
լավ վիճակում գտնվել, էլի քթներիս տակ է, բայց հիմա մի տեսակ ծուլացել ենք կամ, չգիտեմ, գուցե ժամանակը չի բավարարում, որպեսզի մեզ ստիպենք դուրս գալ տնից և գնալ վայելել այդ այգին: Ինչ վերաբերում է ժամանցի մյուս ձևերին, ապա այն ժամանակ կինոդիտումը առանձին մշակույթ էր: Հալաբյան փողոցում «Արագած» կինոթատրոնն էր, Լենինգրադյանից Մալաթիա տանող ճանապարհին՝ «Անին», որը, թեև մեր համայնքի կազմում չէր, բայց հեռավորության առումով մոտ գտնվող կինոթատրոն էր: Գրեթե չկար այնպիսի ֆիլմ, որը մենք չգնայինք դիտելու և, այո, յուրաքանչյուրն իր վարչական շրջանում կարող էր օգտվել տեղի կինոթատրոնից, դրա համար հաստատ չէինք հասնում «Ռոսիա» կամ «Նաիրի» կինոթատրոն: Թեև ուսանողական տարիներին այդ կինոթատրոններն ավելի մոտ էին դասից հետո գնալու համար: Բայց եթե բանը հասնում էր սրճարանին, ուզած-չուզած հասնում էինք կենտրոն: Չեմ հիշում, որ այստեղ երբևէ ինչ-որ սրճարան կամ ուտելու վայր եղած լինի: Շատ հաճախ, եթե սոված էինք լինում, իրար տուն էինք գնում՝ ամեն մեկս իր պատրաստած ուտելիքով: Դա էլ էր մշակույթ, որն այսօր գրեթե չկա:
Անձնագիր Աջափնյակը գտնվում է Երևանի հյուսիս արևմտյան մասում։ Զբաղեցնում է 2582 հա տարածք, բնակչության թիվը 108,8 հազար է, այստեղ կա 419 բազմաբնակարան շենք: Վարչական շրջանը զբաղեցնում է Երևանի նախկին Մաշտոցի շրջանի տարածքի հիմնական մասը՝ առանց Դավթաշեն վարչական շրջանի չորս զանգվածի և գյուղի, ընդգրկում է Նորաշեն, Նազարբեկյան, Սիլիկյան, Լուկաշին, Վահագնի, Անաստասավան և Չերեմուշկա թաղամասերը: Աջափնյակում կա 16 մանկապարտեզ, հանրակրթական 20 դպրոց, 1 գիշերօթիկ կրթահամալիր և մասնավոր վարժարան, 1 արհեստակցական ուսումնարան, 1 արտադպրոցական հիմնարկ՝ ՄՊՍԿ, 3 բուհ, 4 գիտահետազոտական ինստիտուտ, 2 երաժշտական դպրոց, 2 գեղարվեստական դաստիարակության կենտրոն, 1 արվեստի դպրոց, 1 մանկապատանեկան համալիր մարզադպրոց, 1 գրադարանային կենտրոնացված համակարգ (3 մասնաճյուղով): Կա նաև 21 արդյունաբերական և 6 շինարարական, ինչպես նաև 1 տրանսպորտային և 3 գյուղատնտեսական ձեռնարկություն, 1 հրշեջ ծառայության կետ, 5 առողջապահական հիմնարկ, 1 ամբուլատոր պոլիկլինիկա, 1 գետնանցում, 9 ապաստարան:
Աջափնյակում առանձնապես յուրօրինակ ոչինչ չկա, շրջանն էլ ինքը այնքան հին չէ և ոչ էլ աղմկահարույց պատմությունների մասնակից է դարձել, որ հիշելու բան լինի: Չնայած, այ Լենինգրադյան փողոցը մի քանի տարով մարմնավաճառների անկյուն էր դարձել՝ այն աստիճան, որ ոչ մի աղջիկ կամ կին իրեն թույլ չէր տա ուշ ժամին այդտեղով անցնել. անկախ հագուկապից կարող էին սխալ մարդու տեղ դնել: Բայց լավ է, վերացրեցին այդ երևույթը:
Հրաչուհի Բեյբության
Առնոս Մարտիրոսյան
50 տարեկան, ինժեներ Աջափնյակ տեղափոխվել ենք 1965-ին, երբ երկու տարեկան էի: 10 տարի ապրել ենք Մարգարյան փողոցում, որը սկի փողոց էլ չէր այն ժամանակ, ամբողջը խաղողի այգիներ էին, 9-րդ թաղամաս էին ասում այդ տարածքին: Ամռանը գնում էինք այդ այգիները սինձ էինք հավաքում, ձմռանը՝ ձնագնդիկ խաղում:
22 23
← Աջափնյակը Մարզահամերգային համալիրից Հունվար-փետրվար 2014
Անվանում 1950-ականներին, երբ Երևանն ակտիվորեն սկսեց ընդլայնվել և անցավ Հրազդան գետի մյուս ափը, այդտեղ ստեղծվեց նոր թաղամաս (այստեղից էլ Աջափնյակ պաշտոնական անվանումը): Չերյոմուշկի (ավելի խոսակցական՝ Չերեմուշկա) թաղամասի անվանումը «տեղափոխվել» է Ռուսաստանից. Մոսկվայի այն հատվածը, որտեղ այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկերն են, ժամանակին ազատ տարածություններ էին, ուր աճում էին թխկենիներ (ռուսերեն՝ «չերյոմուխա»)։
← 16-րդ թաղամասը, նույն ինքը՝ Կվառտալ
Արմինե Շահբազյան
Տեսարժան վայրեր Թերևս, ամենաուշագրավ տեսարժան վայրը Ծիծեռնակաբերդն է՝ զբոսայգով և Եղեռնի զոհերի հուշահամալիրով, Մարզահամերգային համալիրը և Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգին: Վերջինս հիմնվել է բանաստեղծի 100-ամյակի առթիվ՝ 1970-ին։ Հատկապես մի քանի տարի առաջ տեղի ունեցած վերանորոգումից հետո այն դարձել է քաղաքի ամենահաճելի զբոսավայրերից մեկը:
Գրիգոր Եփրեմյան
ասում էին, թե 1980-ին Աջափնյակում կայարան կլինի՝ ճիշտ մեր շենքի հարակից խաչմերուկի մոտ: Մինչեվ մեր խաչմերուկը փորեցին, բայց կայարանն այդպես էլ չբացվեց Մեզ մոտ խանութներ չկային, Հանրապետական հիվանդանոցի մոտ էինք հասնում: Ամռանը կաշկայով պաղպաղակ էին բերում վաճառում չոր սառույցի մեջ պահած, հետո Ռուսաստանից սկսեցին բերել. հո՜ հերթեր չէին: Մեկ էլ տուփերով քաղցր բամբակ էին վաճառում, իսկ բոշաները սարի ծամոն էին բերում թթի տերևների վրա, էրեխեքը ծամոնները իրար էին կպցնում ու սկսում էին չափել կամ էլ ձյութ էին ծամում: Հա՜ հա, մեր շենքի կողքը կաթսայատուն կար, լյուկերի կողքից ամառը ձյութ էր դուրս տալիս, էրեխեքը ծամում էին: Ես չէի կարողանում ծամեի, մենք հալած մոմ էինք ծամում դրա փոխարեն: Մենք 15-րդ թաղամասում էինք բնակվում, իսկ 16-րդ թաղամասը 1980-ականներին սկսեցին կառուցել: 1993-ին այնտեղ տեղափոխվեց քույրս: Սովետական շատ նախագծերի պես այդ թաղամասի շենքերն էլ վերևից նայելիս պետք է СССР հապավումը կազմեին, բայց ԽՍՀՄ փլուզումից հետո վերջին՝ 4-րդ տառ-շղթան կիսատ մնաց, միայն Р-ի պոչն է ստացվել: 1976-ին մետրոպոլիտենը սկսեցին կառուցել, ասում էին, թե 1980-ին Աջափնյակում կայարան կլինի՝ ճիշտ մեր շենքի հարակից խաչմերուկի մոտ: Ես էլ ուրախացել էի, մտածում էի՝ մետրոյով կգնամ դասի, երբ ուսանող լինեմ: Մինչև մեր խաչմերուկը փորեցին, բայց կայարանն այդպես էլ չբացվեց: Ֆիզգառադոկը շա՜տ շուտվանից կա, այնտեղի կանաչ ծառուղիներն էլ շատ սիրուն են եղել միշտ, թենիսի սեղաններ կային, շատ լավ վայր էր զբոսնելու համար: Ուրախացա, երբ Հանրապետական հիվանդանոցի մերձակա տարածքն էլ բարեկարգեցին. առաջ այդտեղ միայն ջրավազանն էր, իսկ հիմա հանգստի գոտի ունենք, որի համար պետք չի գնալ-հասնել Թումանյանի այգի:
Անի Պապոյան,
24 տարեկան, արվեստաբան Ծնողներիս ու եղբորս հետ Աջափնյակ տեղափոխվեցինք, երբ պետք է արդեն դպրոց գնայինք, բայց գնացինք ոչ թե մեր շրջանի դպրոցը, այլ թիվ 131-ը, որտեղ տատիկս էր դասավանդում ու որտեղ ավարտել էին նաև մայրիկս, մորաքույրս ու քեռիս: Ճիշտ է, առավոտյան տրանսպորտով էինք գնում դասի, բայց հետ գալուց չէինք ալարում, դասընկերուհուս հետ զավզակելով
տուն էինք բարձրանում ոտքով: Մի բան, որ միշտ նկատել եմ ու ինչի համար էլ ծնողներս միշտ հանգիստ են եղել, մեր թաղամասի ապահովությունն է: Իսկը ծայրամաս է՝ աշխարհից կտրված, անվտանգ, մի քիչ էլ խուլ: Բակի ընկերուհիներով ամբողջ շրջանը ոտքով չափչփելը սովորական բան էր, հազարից մեկ էր պատահում, որ ինչ-որ բանից անհանգստանայինք ու շտապ մեր շենքի մոտ վերադառնայինք, անգամ եթե ուշ ժամ էր: Մեր տան մոտ ամենաբանուկ հատվածը նախկին ավտոսերվիսի խաչմերուկն է՝ հիմա բոլորը որպես «3-րդ գյուղի խաչմերուկ» գիտեն: Մինչև վերջերս, երբ վարորդները սկսեցին հնազանդվել կարմիր ու կանաչ լույսերին, այդ խաչմերուկն ամեն անգամ անցնելն իսկական հերոսություն էր: Թուրքիայից ինչքան բեռնատար կար, մեծ արագությամբ այդ փողոցով էր անցնում, նույնն էլ մարդատարները, որոնք Աշտարակի մայրուղուց հետո դեռ չէին նվազեցնում արագությունը. պատահում էր, որ շաբաթը մեկ ավտովթարից մարդ էր մահանում: Մեր 15-րդ թաղամասը շատերին մինչև «կվառտալ» չասես, տեղը չեն բերում: Փոխարենը մինչև հիմա բոլորը մեզանից մեկ կանգառ ներքև գտնվող մեծ խանութին «Մանվելի բար» են ասում, ես էլ եմ ասում, թեև իմ աչքով չեմ տեսել, ոչ էլ գիտեմ, թե ինչ է եղել խանութի տեղում: «Կալցեվոյում» առաջ «կամպյուտռանոցներ» կային շատ, եղբորս հետ գնում էինք խաղալու, հիմա բոլորը ծաղկի բուդկա են դարձել: Մեզնից երկու շենք ներքև խմորեղենի փոքրիկ արտադրամաս կար, որն իր 4-սեղանանոց սրճարանն ուներ: Հիշում եմ, թե ինչպես էինք երեք ընկերուհիներով թեթևսոլիկացել ու այնտեղ ժամադրվել մեր բակի երեք տղաների հետ. երբեք չեմ մոռանա, որ առաջին ժամադրությանս լահմաջո հյուրասիրեցին: Երբ պարան թռնել, ռեզին խաղալն արդեն հետաքրքիր չէր, բակի մեծ տղաների հետ աղջիկներով նստում բլոտ էինք խաղում: Բայց մի օր դա էլ հոգնեցրեց, ու քանի որ ուրիշ հետաքրքրություն չէր մնացել, ակամա սկսվեց քաղաքի մյուս հատվածների ու հատկապես կենտրոնի ուսումնասիրությունը: Դասարանի տղաները, իհարկե, նախօրոք հետազոտել էին ամեն ինչ, երբ հազարից մեկ դասից փախչելիս արդեն ոչ թե Թումանյանի այգի էինք գնում, այլ Պոնչիկանոց: Ճիշտ է, այսօր այգու կողքին Թումոն են կառուցել, բայց տարիքային սահ-
Երգերում Կըվառտալում եմ, ես իմ բնում եմ, Մեկ ռեկըրդսում եմ, կանգնած եմ, շարում եմ, Տըղեքը վառում են էն, ինչ լավ լըցում են, Լըցում եմ բառերս, ոնցոր տղեքը վառում են... — Սև, «Կվառտալում», 2012 Մի փոքր քաղաք Երևանի մեջ Լիքը մարդիկ մեծ շենքերի մեջ Ինքը մնում ա նոր ու կմնա, Մենակ ստեղ մնացողը ինձ կհասկանա, Կներեք, որ չներկայացա հենց սկզբից, Խոսում ա Սամին՝ Կվառտալից... — Սամի, «Իմ քուչես ա», 2013
մանափակման պատճառով դժվար թե կարողանամ լիարժեք օգտվել դրա բարիքներից: Ուսանողական տարիներից սկսած Աջափնյակն ինձ համար միայն բնակավայր է, միայն իմ շենքն ու տունն է, որտեղ հաց եմ ուտում ու քնում եմ: Ուրիշ բան դժվար թե կարողանամ անել. ո՛չ ինձ հետաքրքրող աշխատանքի գրասենյակներ կան այստեղ, ո՛չ էլ ժամանցը անցկացնելու վայրեր:
Յուրի Սաֆարյան
16-րդ թաղամասի շենքերի ճարտարապետ 16-րդ թաղամասի նախագիծը 1978-80 թվականներին ստեղծվեց: Դա բնակելի համալիր էր, որը բոլորովին նոր խոսք էր ոչ միայն հայկական, այլև սովետական ճարտարապետության մեջ: Բնակելի շենքերի 4 շղթաներ կիսաշրջանով, իսկ մեջտեղում՝ մանկապարտեզներ, դպրոցներ, այգի: 1989-ից հետո ես այլևս կապ չունեի այդ նախագծի հետ, այն այդպես էլ կիսատ մնաց ԽՍՀՄ փլուզման պատճառով: Իսկ նախատեսվում էր կառուցել նաև պոլիկլինիկա, ստորգետնյա ավտոկանգառ, այգին մի մեծ հանգստյան գոտի պետք է լիներ ջրավազանով, նաև ֆուտբոլի ու բասկետբոլի դաշտեր էին նախագծվել: Հիմա այգու կեսը ավտոտնակներ են կառուցել: Իսկ СССР-ի մասին պատմությունները միֆ են, ոչ մի նման բան չի եղել նախագծում: Եթե արբանյակից նայեք 16-րդ թաղամասին, կտեսնեք, որ այդտեղ ոչ մի տառ էլ չկա, ժողովուրդն է հնարել:
Անի Սմբատի
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Ավան
Սուրեն Մանվելյան
«Ավանը լավն է՝ օդը մաքուր, զով, շուրջը՝ կանաչ, ջուրը՝ համով: Զարմանում եմ՝ ո՞նց բոլորը չեն ձգտում գալ Ավան», — կասեն ձեզ Երևանի քաղաքապետի հայրենի վարչական շրջանում:
Արտաշես Շահբազյան
52 տարեկան, ռեժիսոր Ավանը ինձ միշտ Հայաստանն է հիշեցրել, նրանով, որ մի անգամ կարծես անէացել ու հետո նորից վերականգնվել է: Հիշատակություններ կան անգամ 4-րդ դարի Ավանի մասին: Հայրս Ավանի պատմությունը շատ լավ գիտեր ու պատմում էր, որ Ավանը վերածնվել է 1828-ին, երբ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկաստանի հայությունը սկսել է տեղափոխվել Արևելյան Հայաստան: Նա հաշվում էր 13 ընտանիք, որոնք տեղափոխվելով՝ հաստատվել են Ավանում: Այսօրվա Ավանը, փաստորեն, պատմական փլատակների վրա է վերածնվել, չնայած այդ մասին հիմա շատ քիչ ավանցիներ գիտեն: Ես այս 13 ընտանիքների սերունդ եմ ու հիշում եմ, որ ինձնից դեռ երկու սերունդ բարձր մերոնք Խոյի բարբառով էին խոսում: Պատմական եկեղեցին 7-րդ դարում, երբ Հայաստանը բաժանված է եղել երկու մասի, Պարսկական մասում եղել է մեր կաթողիկոսական աթոռանիստը, բյուզանդացիք որոշել են կաթողիկոսական հակաթոռ ստեղծել, որն էլ հենց հիմնվել է Ավանում: Ավելի ուշ արաբական արշավանքներն ու երկրաշարժը ավերել են եկեղեցին ու առհասարակ Ավան բնակավայրը, և այն գոյություն չի ունեցել մինչև 1828 թվականը: Իմ կարծիքով, ու հավանաբար նաև շատ ավանցիների՝ Ավանի տաճարը պիտի վերակառուցվի: Այն իր տեսակի մեջ եզակի է, ի վերջո, հայերն են սարքել ու հայկական ճարտարապետություն է: Այն հնգագմբեթ է և ունի 4 խորան: Իհարկե, հիմա գմբեթները չկան, բայց խորանները պահպանվել են: Անգամ ներկայիս ավերված վիճակում, միևնույն է, ավանցիները այցելում են այնտեղ, մոմ են վառում, Պատմական ակնարկ Ավան բառը հայերենում փոխառված է պահլավերենից, ունի «գյուղի» կամ «շենի» իմաստ։ Անցյալում, սովորաբար, «ավան» են կոչվել այն բնակավայրերը, որոնք պարսպապատ չեն եղել և դրանով էլ հենց տարբերվել են քաղաքներից։ Այսօր Երևանի վարչական շրջաններից մեկի կարգավիճակն ունեցող Ավանը հնում եղել է ինքնուրույն բնակավայր՝ Այրարատ նահանգի Կոտայք գավառի սահմաններում և դեռ 7-րդ դարի սկզբում եղել է կաթողիկոսանիստ վայր։
24 25
Հունվար-փետրվար 2014
միջոցառումներ են անում: Զբոսաշրջիկներ էլ են գալիս, ճարտարապետ ուսանողներ: Էս եկեղեցով Ավանի բնակիչները մի տեսակ կապվում են իրենց ակունքներին, մանավանդ նրանք, որ հենց այն 13 ընտանիքներից են սերված: Ես անկեղծ զարմանում եմ, ինչու են նոր եկեղեցիներ կառուցում, եթե կարելի է օրինակ նույն գումարով վերակառուցել Ավանի տաճարի նման արժեքավոր հնությունը: Հիշողությունների մասին Ես շատ լավ հիշում եմ Գետառը, որ շատ հորդառատ էր, հիմա էլ չկա՝ փակեցին: Էն ժամանակ հպարտանում էին, որ մեր Գետառի մոտ են նկարել տեսարան «ՍայաթՆովա» ֆիլմի համար: Բայց էն Ավանը, որ ես տեսել եմ ու հիշում եմ՝ հիմա չկա: Էդ ժամանակ չկար ո՛չ Մասիվը և ո՛չ մի բարձրահարկ շենք առհասարակ: Կային այգիներ, բանջարանոցներ, գոմեր, հանդ: Այսօր արդեն դրանց տեղերում շենքեր են: Աղի հանքերը բացելուց հետո Ավանի կողքին ստեղծվեց արդյունաբերական բնակավայր: Աստիճանաբար հին Ավանին սկսեցին շրջապատել շենքերը: Բնակչությունը, բնականաբար, կրկնապատկվեց: Ի դեպ, Ավանը գյուղ է համարվել մինչև 1958 թվականը, դրանից հետո միայն ներառվել է Երևանի կազմի մեջ: Պատկերացրեք, որ Ավանի ու Պլանի գլխի միջև կար մեծ դատարկ հատված ու հիշում եմ, որ կենտրոն իջնելու համար մեքենաները իջնում էին դատարկ փոշոտ ճամփաներով: 50-ականներին հին Ավան եկան եզդիները, ովքեր լավ հարմարվեցին հայերի հետ: 60-ականներին էլ սկսեցին Ավան գալ Արցախից ու Ջավախքից: Ավանում համեմատաբար հեշտ էր հաստատվել, քանի որ հիմնականում սեփական տներ էին, մարդիկ էլ նորերն էին կառուցում, հողակտորներ էին գնում ու սկսում ապրել: Իհարկե, մեծ շինարարության արդյունքում շատ աղբյուրներ ցամաքեցին, բազմաթիվ կանաչ տարածքներ վերացան: Ելակ, լոբի ու ծաղիկ Ավանը գյուղատնտեսական առումով հայտնի էր՝ Երևանին ելակ ու լոբի էր մատակարարում: 70-ականներից այստեղ սկսեց արագ թափ առնել ծաղկի աճեցումը: Մասսայաբար ծաղիկներ էին աճեցնում, ջերմոցներ էին ստեղծել: Վատ չէր, քանի որ պահանջարկը կար
Անձնագիր Ավան վարչական շրջանը զբաղեցնում է 808 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 3.6%-ը։ Բնակչությունը կազմում է 50.3 հազ. մարդ, որը Երևանի բնակչության 4.55%-ն է։ Արտաքին սահմանագծով շրջանը հարում է Կոտայքի մարզին։ Ավանի հեռավորությունը կենտրոնից 6,8 կմ է, տարածքի բարձրությունը ծովի մակերևույթից 1270 մ է։
քաղաքում: Բայց սովետական իշխանությունը որոշեց, որ դա սխալ է, և վերացրեց: Այսօր ամեն մեկն իր տնամերձն ունի ու հին գյուղատնտեսական ավանդույթներից էլ բան չի մնացել: Ավանցի Ավանցիները լավ արհեստավորներ ու քարտաշներ են եղել: Ես հանդիպել ու զրուցել եմ քարտաշ ավանցիների հետ: Պատմում էին, թե քանի եկեղեցի են վերանորոգել Հայաստանում: Իսկ ավելի նոր սերունդը՝ 7080-ականների, արհեստավորներ էին: 70-ականներին կառուցվեց հուշարձան Ավանի կենտրոնական մասում՝ ի հիշատակ Հայրենական պատերազմի զոհերի: Այն դարձավ ավանցիների խմբվելու ու զրուցելու վայրը: Իմ աչքի առաջ մի քանի սերունդ փոխվեց: Հիմա, իհարկե, հուշարձանի շուրջ հավաքվողների շարքերը նոսրացել են, բայց, միևնույն է, վայրը սիրելիների շարքում է: Անշուշտ, մեր համար մեծ իրադարձություն էր կինոթատրոնների բացումը: Ընդ որում, երկուսն ունեինք, մեկը, այսպես ասած՝ հին Ավանում էր, մյուսը՝ Ավան Առինջում: Հին ակումբ էլ կար, որտեղ պարբերաբար թատերական խմբակներ էին գալիս: Խնդիրների ու ժամանցի մասին Այսօր արդեն Ավան ասելով էլ ոչ ոք չի պատկերացնում հին բնակավայրը, մի տեսակ իրար մեջ շաղախվեցին: Դրական փոփոխություններ կան, բայց Ավանը, իհարկե, լուրջ խնդիրներ էլ ունի: Ինչպես որ Երևանը մարզերից է տարբերվում իր զարգացածությամբ, հագեցվածությամբ, ռիթմով, էնպես էլ Երևանի ծայրամասերի ու կենտրոնի միջև շեղում կա, ինչը, իհարկե, նորմալ չի: Երևանի կենտրոնում շենքերը կառուցվում են շենքերի
Տեսարժան վայրեր. Ավանի սրբավայրերը Քչերին է հայտնի, թե քանի սրբավայր կա Ավանում. Սուրբ Հովհաննես եկեղեցին, Սուրբ Աստվածածին մատուռը, Սաֆարյան փողոցի միջնադարյան մահարձանը, նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին, մի ուրիշ՝ հին Սուրբ Աստվածածինը, որը չի գործում, և իհարկե, Երևանի և Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ VI դարի Կաթողիկեն, որը հայտնի է նաև որպես Ավանի տաճար: Այն կառուցել է հակաթոռ կաթողիկոս Հովհան Սյունականը։ Դա այն շրջանն էր, երբ Հայաստանը կրկին բաժանվեց Պարսկաստանի և Հունաստանի միջև։ Այդ ժամանակահատվածում էլ Հովհան կաթողիկոսը (519-602թթ.) հիմնեց այս տաճարը և Ավանն էլ դարձրեց կաթողիկոսանիստ վայր, ի հակադրություն Էջմիածնի կաթողիկոսարանի: Այդ պատճառով են ասում «հակաթոռ կաթողիկոս» կամ «քաղկեդոնական կաթողիկոսություն»։ «Ժամանակ ունենայի, բոլոր երևանցի ծանոթներիս կտանեի Ավան ցույց տալու այս հրաշքները, որ ավելի լավ ճանաչեն իրենց քաղաքը», — երկու տարի առաջ ԵՐԵՎԱՆին պատմում էր հունգարացի հայագետ Բենեդեկ Զիգմունդը:
Ավանը գյուղատնտեսական առումով հայտնի էր՝ ԵրԵՎանին ելակ ու լոբի էր մատակարարում: 70-ականներից սկսեց արագ թափ առնել ծաղկի աճեցումը ԵՎ ՋԵՐՄՈՑՆԵՐԻ ՀԻՄՆՈՒՄԸ ← Երևանի և Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը՝ VI դարի Կաթողիկեն, որը հայտնի է նաև որպես Ավանի տաճար
facebook.com/avanadministrativedistrict
hushardzan.am
facebook.com/avanadministrativedistrict
Գրականության մեջ
վրա՝ էլ տեղ չկա, իսկ մյուս շրջաններում անելիք չկա, գնալու տեղ չկա: Ավանում առանձնապես բան չկա անելու՝ մշակութային կենտրոն, կինո, սրճարան չես գտնի: Մեր երեխաներին վերցնում իջնում ենք քաղաք: Սա անհեթեթություն է. ասում են «քաղաքի զարգացում», բայց քաղաքն ախր միայն կենտրոնում չի: Համայնքներում իսկապես անելու բան չկա՝ քնում են, կարտ են խաղում, խմում են: Իմ ջահել տարիներին այդպես չէր, փաստորեն ինչ է ստացվում, որ առաջ գնալու փոխարեն, հե՞տ ենք գնացել:
Գարրի Ռաշիդյան
ԵրՃՇՊՀ Ճարտարապետական նախագծման և ճարտարապետական միջավայրի դիզայնի ամբիոնի վարիչ Համամիութենական ճարտարապետական մրցույթ էր հայտարարված, որին իմ ներկայացրած նախագիծը հաղթեց: Առաջարկվող բնակարանային համալիրի շենքերը ճկուն էին, ինչը հնարավորություն էր տալիս արևոտ բնակարաններ ստանալ: Ի տարբերություն
Գարրի Ռաշիդյանի արխիվից
↖ «Մատյան ողբերգության» հուշարձանը Ավանի Նարեկացի թաղամասում
← Ավան Առինջի մակետը, ըստ Գարրի Ռաշիդյանի նախագծի
Երևանում գիշեր է... Ավան, Բնակզանգվածից քաղաքը կլոր Նման է ճաքած շրթունքով թասի, Համարյա նույնը, ինչ, — եթե նայես, — Ձերն է՝ Մոնմարտր քաղաքամասից... — Ներսես Աթաբեկյան, 2003
տիպարային նախագծման, ինչպիսիք, ասենք, Նորքի Մասիվն էր, մշակվեցին առանձին սերիաներ, ինդիվիդուալ նախագծեր արվեցին: Ավանը առանձնահատուկ ռելիեֆ ունի ու իմաստը այն էր, որ ոչ թե իրար հետ կապ չունեցող շենքեր բարձրանային, այլ բազմակողմանի էլեմենետներ օգտագործելով ստացվեր գեղեցիկ քաղաքաշինական կոմպոզիցիա: Ավան Առինջը ընդհանուր համալիր պետք է դառնար՝ նախատեսված 8000 բնակիչների համար, այգիներով, հանգստի գոտիներով: Ամեն ինչ, իհարկե, կառուցվեց ճիշտ իմ նախագծածի նման: Այն ժամանակ այլ կերպ չէր էլ կարող լիներ, քանի որ ուղղակի չէի ստորագրի հանձնվող աշխատանքի տակ, եթե այն նախագծից շեղված լիներ: Բայց հիմա էդ ամեն ինչը էնքան են ապականել, որ շատ ժամանակ չեմ էլ ուզում գնամ էդ կողմերը, որ չտեսնեմ: Խցկել են բենզակալոնկա, գառաժ, հազար ու մի անիմաստ շինություն: Ու դա միայն Ավանում չի, դա կատարվեց ողջ քաղաքում: Բարբարոս ենք մենք քաղաքաշինական տեսանկյունից:
Միքայել Զոլյան
32 տարեկան, դասախոս Սաղ կյանքը Կենտրոնում ապրելուց հետո ծայրամաս տեղափոխվելը, բնականաբար, բավական բարդ էր, բայց հնարավոր: Չնայած, նշեմ, որ մեր շենքերը՝ դասախոսների համար նորակառույցները, չնայած տեխնիկապես Ավանում են, բայց եղել են դեպքեր, երբ տաքսիստները կապ տալուց ասում են՝ «գնում ենք ՔանաքեռԶեյթուն»: Եթե խոսենք դրական կողմերի մասին, ապա ամենակարևորը եղանակն ա՝ ամառը շատ հաճելի հով ա: Օդն էլ դե մաքուր՝ շնորհակալություն մոտակայքում գտնվող Բուսաբանական այգուն, որտեղ, սակայն դեռ ոչ մի անգամ չեմ եղել: Բայց էդ ամեն ինչը իմաստ ունի մենակ, եթե մեքենա ունես: Որովհետև հանրային տրանսպորտից օգտվելը գրեթե անհնար ա: Ու էնպես չի, որ կարելի ա օրը անցկացնել էս թաղերում առանց քաղաք իջնելու (չհաշված ամռանը՝ Play City-ն ու Ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական կենտրոնը իրա բասեինով, «Հարսնաքարն» էլ, մի տեսակ, մեր տեղը չի): Ժամանցային ոչ մի տեղ չկա, նույնիսկ խանութների մասով խնդիրներ կան՝ շատ հաճախ կենտրոնում եմ մթերք ձեռք բերում:
Նե Թադևոսյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Արաբկիր
360yerevan.am
Ժամանակին, մինչ Աջափնյակի կառուցումը, Արաբկիրը մայրաքաղաքի մուտքն էր հյուսիսից: Այսօր վարչական շրջանի գլխավոր զարկերակը Կոմիտասի պողոտան է և հարակից փողոցները: Իսկ առավելություններից մեկը Կենտրոնի հետ հարմար կապն է:
Տիգրան Զաքարյան
37 տարեկան, պատմաբան Ծնվել-մեծացել եմ Կոմիտասում, հիմա էլ եմ էնտեղ ապրում: Փոքր ժամանակ կենտրոնի մասին առանձնապես չէինք մտածում, մեր կյանքը շատ հանգիստ ու հաճույքով անցնում էր Կոմիտասի քուչեքում: Չնայած, միշտ էլ հետաքրքիր ա ավելին տեսնել, քան քո բակը ու մոտակա մի քանի փողոցները: Քանի որ տատիկս ապրում էր Բութանիայում, ես նաև էդ կողմերը բավական լավ գիտեի: Իսկ մի անգամ էլ ընկերոջս հետ իրա հեծանիվով մեր Կոմիտասից քշեցինք, հասանք տատիկիս տուն: Օպերան էլ տեսանք ճանապարհին՝ «քաղաքով» քշեցինք, բայց առանձնապես չտպավորվեցի: Կոմիտասցի լինելը միշտ պատվաբեր ա եղել: Դպրոցական տարիներին եթե գնում էինք ինչ-որ տեղ հանգստանալու, երբ հարցնում էին որտեղից եմ, «կոմիտասցի» պատասխանը միշտ դրական արձագանք էր ստանում: Մենք շատ էինք ու հարգված: Պատահական չի, որի մի տասը տարի առաջ, երբ ես որոշեցի շողուլի բերել հայոց էստրադան՝ ձայնագրելով իմ սեփական ռաբիզ կասետը, շապիկի վրա գրեցի «Կոմիտասցի Տիկո. Սիրո և տխուր երգեր»: Ալբոմը էդպես էլ չձայնագրվեց, բայց ես ինձ իսկապես մեծ հպարտությամբ համարում եմ կոմիտասցի: «Բարեկամության» գետնանցումում 90-ականներին հայտնվեցին քաղաքի առաջին խաղային ավտոմատները: Ամենադժվարն էր «մի ձեռանի բանդիտներից»
Նկարիչներ Արաբկիրում կան մի քանի «նկարիչների տներ»: Կիևյան 24 հասցեում, օրինակ, ապրել են Գրիգոր Խանջյանը, Սարգիս Բաղդասարյանը, Սարգիս Մուրադյանը, Սուրեն Սաֆարյանը, Մկրտիչ Սեդրակյանը և այլք: Կիևյան 4-ի «գրողների տներից» մեկի վերևի հարկն ամբողջությամբ տրամադրվել է Հակոբ Հակոբյանին (մահանալուց մի քանի տարի առաջ նշանավոր նկարիչը նույնիսկ իր քանդակներից մեկը նվիրեց հարևաններին՝ «Կին և տղամարդ» ստեղծագործությունը կանգնած է բակում՝ զրուցարաններից մեկի հարևանությամբ): Հայտնի է նաև Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Բրավոյի շենքը» (ժամանակին այնտեղ գործող ռեստորանի անունով), որում արվեստանոցներ էին ստացել մի շարք նկարիչներ: Այսօր այդ շենքում ստեղծագործում են նաև երիտասարդ նկարիչներ, այդ թվում՝ Վահագն Համալբաշյանը և Արշակ Սարգսյանը:
26 27
Հունվար-փետրվար 2014
պոկվելը՝ էն որ ժետոնը գցում ես, բռնակից քաշում ես ու հույս ես ունենում, որ շահել ես: Բայց չես շահում, դրա համար գնում ես էլի ես ժետոն առնում, գալիս ես գցում ես, կրվում ես ու տենց շարունակ: Մի անգամ անգլերենիս պարապմունքի վարձը վարի տվեցի: Հիմիկվա երեխեքը փողը անիմաստ մսխելու լիքը ուրիշ հնարավորություններ ունեն ու «Բարեկամություն» գնալու կարիք չունեն: Մեր թաղերում առանձնապես բան չի փոխվել: Բայց դրա փոխարեն ես եմ մեծացել ու երբ ուզեմ առանց մեծ խնդիրների կիջնեմ քաղաք՝ տրանսպորտը կա, մետրոն կողքն ա, լավ եղանակին կքայլեմ էլ: Բայց եթե, օրինակ, աղջկա հետ ուզում եմ մի տեղ գնալ, ու էդ աղջիկը մեր կողմերից ա, իսկ կենտրոն գնալու հավես չկա, էդ դեպքում էստեղ էլ ժամանցի տեղ կգտնենք: Մի քիչ դժվարությամբ, բայց կգտնեք: Հա, կինո չկա, բայց դա կարելի ա տանը նայել՝ ավելի ջերմ միջավայրում, թատրոն երբեք չի եղել՝ ոչինչ, Jazzve-ն ու Mamma Mia-ն ունեն իրանց մասնաճյուղերը, իսկ տեղական էկզոտիկան զգալու համար կարելի ա գտնել ինչ-որ ունիկալ տեղեր, որտեղ կարող ա սերվիսը եսիմ ինչ չի, ուտելիքն էլ հինգ աստղանի չի, բայց ընդհանուր առմամբ՝ տանելի: Հա, առանձնապես մեծ ընտրություն չկա, բայց այսպես կոչված՝ «առաջադեմ հանրությունը» փոքրամասնություն ա կազմում: Ու էդ կոնտեքստում լրիվ նորմալ եմ համարում էն վիճակը, որ Արաբկիրը իմ համար (ու երևի էլի շատ-շատերի) մեծ հաշվով քնելու տեղ ա: Զարթնում եմ ու գնում եմ գործի` կենտրոն, ընկերներիս հետ հանդիպելու համար՝ էլի կենտրոն, ուրբաթ երեկոյան, բնականաբար, Սարյան-Պուշկին-Փարպեցու ակումբներում: Խորապես համոզված եմ, որ էսօրվա Երևանում էս վիճակը լրիվ բնական ա ու նորմալ: Չգիտեմ՝ լավ ա, թե վատ, բայց փաստ ա, որ համայնքը հիմա չունի նախկին նշանակությունը: Ես արդեն չեմ ճանաչում մեր բակի բնակիչներից կեսին ու մինչև առիթ լինի ծանոթանալու կամ իրանք կտեղափոխվեն, կամ գուցե նույնիսկ ես՝ ուրիշ երկիր կամ ուրիշ թաղ Երևանում: Ամերիկյան մոդելն ա, որտեղ մարդ ծնվում ա Կառոլինայում, բայց առանց կարոտի որևէ զգացումի հանգիստ կարող ա ապրի ու մեռնի, ասենք, Ջորջիայում: Չկա տեղաբնիկության զգացողություն:
Պատմություն Ինչպես և Նուբարաշենը, Արաբկիրը նույնպես ունի «ախպարական» արմատներ. դրա կայացման գործում մեծ դեր ունեցան Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը (Արևմտյան Հայաստանի Արաբկիրում մինչև Եղեռնը ապրել է շուրջ քսան հազար հայ): Ավանի հիմնման մասին որոշումը կայացվել էր 1924 թվականին, իսկ 1925-ի հոկտեմբերի 25-ին դրվեց Նոր Արաբկիրի հիմքը։ Հետագայում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Այսօր Արաբկիրում ապրում է շուրջ 150 հազար մարդ՝ այս ցուցանիշով վարչական շրջանը զիջում է միայն Մալաթիա-Սեբաստիային (158 հազար):
Արաբկիրում կա Մալականի այգին: Հիմա, չնայած, մի քիչ փնթի վիճակում ա, բայց մեկ ա՝ էնքան սիրուն ա, ու էնքան լավ տեսարան ա էդտեղից բացվում քաղաքի վրա, որ հեչ պետք չի կենտրոն գնալ դրա համար: Ընդհանրապես, ձորի հետ հարևանությունը էդ տեսանկյունից շատ շահեկան ա: Ժամանակին շատ հաճելի էր Ամերիկյան համալսարանի հետնամասի այգին, բայց ցերեկը, իսկ մութը ընկնելուց հետո էնտեղ տարբեր խուժանություններ էին տեղի ունենում: Կարծեմ հիմա՝ համալսարանի նոր մասնաշենքը կառուցելուց հետո, էդքան ակտիվ սեռական կյանք էլ չկա: Կանաչի ու հանգստի տեսանկյունից չեմ կարող չնշել Արամ Խաչատրյան փողոցը, որը երևի միակն ա Երևանում, որ ամառվա շոգին էնտեղ հաճելի զով ա՝ այ էդքան ծածկված ա ծառերով ու հանգիստ ա:
Էմմա Մոսեսովա
37 տարեկան, ծրագրավորող Քանի որ ես երկու փոքր երեխաների մայր եմ, իմ օրակարգը հիմնականում կազմավորվում է իրանցով: Էդ իմաստով պիտի նշեմ Արաբկիրը բավական հարմար է: Ապրում ենք Արամ Խաչատրյան փողոցում, լողի գնում են Կոմիտասի մեծ ջրավազանը, երաժշտական դպրոց՝ Ֆուրմանով, սովորական դպրոցը էլի էս կողմերում է: Ու էդ ամենի մեծ մասը ոտքով քայլելու հեռավորության վրա է: Այգիները մի քիչ քիչ են, չնայած իմ մանկության տարիներին շատ-շատ հաճելին էր Մալականի այգին, բայց հիմա երեխեքի հետ էնտեղ գնալ չէի ուզի: Մասիվում,
Սուրեն Մանվելյան
Բարեկամություն Արաբկիրի կարևորագույն օբյեկտներից է մետրոյի «Բարեկամություն» կայարանը, ինչպես նաև դրա ստորգետնյա անցումը: Այսօրվա գետնանցումը, սակայն, մի հսկայական առևտրական տարածք է՝ տասնյակ կրպրակներով ու խանութներով, որոնցից շատերը զբաղեցնում են նաև դեպի փողոց տանող աստիճանների զգալի մասը: Մինչդեռ ի սկզբանե այն եղել է ստորգետնյա յուրահատուկ քաղաքաշինական միջավայր (թեպետ ոչ այնքան ճոխ, որքան նույն տարիներին կառուցված՝ «Երիտասարդական» կայարանի հարակից տարածքի անցումը)՝ ընդարձակ միջանցքով, շատրվանով և հենց կենտրոնը զբաղեցնող սրճարանով: «Բարեկամության» շրջակայքում են կուտակված նաև մի շարք խոշոր խանութներ՝ ժամանակին դա հանրահայտ «Կիև» գաստրոնոմն էր, իսկ այսօր «Հայաստան» առևտրի կենտրոնը, SAS և Parma սուպերմարկետները:
← Հրաչյա Քոչար փողոցի վրա գտնվող «Բրավոյի շենքը», որում արվեստանոցներ էին ստացել մի շարք նկարիչներ
այսպես կոչված՝ «առաջադեմ հանրությունը» փոքրամասնություն ա կազմում: էդ կոնտեքստում լրիվ նորմալ եմ համարում էն վիճակը, որ Արաբկիրը իմ համար քնելու տեղ ա ← Կիևյան փողոցը՝ համանուն կամրջից
↑ Հակոբ Հակոբյանի բակային քանդակը
↓ «Բարեկամություն» հրապարակ
Առնոս Մարտիրոսյան
Սուրեն Մանվելյան
Գրականության մեջ «Քանդուքարափ Կոմիտասով քայլում եմ մետրո Բարեկամություն: Մեկ տարի առաջ քանդեցին ու ավերեցին: Հանցագործի դիմագծերով նախարարը ճոռոմ-ճոռոմ խոստումներով հույս ավետեց, որ նորոգման աշխատանքները ճիշտ ժամանակին կավարտվեն. ստեց: Հերթական անգամ խաբեցին, թքեցին մարդկանց հոգիների մեջ, որ սովորական է դարձել իմ օտարացած երկրում… Մետրոյի անցում եմ իջնում: Ընդերքային օդը բաբախում է բրոնխներումս»: — Արամ Պաչյան, «Աշխատանք, աշխատանք», 2005
Արմեն Պողոսյան
որտեղ մի քանի տարի ապրել ենք, կանաչի տեսանկյունից շատ ավելի լավ էր: Դրա փոխարեն, Արաբկիրում կան ցանկացած տիպի խանութներ, այդ թվում՝ լիքը խաղալիքների: Ու եթե կենտրոնում հիմնականում թանկ խաղալիքներ են, իսկ Մասիվում, հակառակը, տեսականին զգալի էժան էր ու ցածրորակ, Կոմիտասի խանութներում կարելի է գտնել ամեն ինչից: Մանկական սրճարաններն էլ՝ ինչքան ուզես: Բացի դրանից, շատ հարմար է Mamma Mia պիցերիայի կոմիտասյան մասնաճյուղը, որտեղ երեխեքը կարող են հագնել համազգեստ ու խոհանոցում սեփական ձեռքերով պիցա պատրաստել: Մի կարևոր առավելություն էլ կա Մասիվի համեմատ՝ մետրոյի մոտիկությունը: Համ ինձ ու ամուսնուս է հարմար, համ էլ երեխեքի համար մի առանձին զվարճանք է՝ կարող ենք «Բարեկամությունից» նստել ու մինչև վերջին կանգառը հասնել, հետո վերադառնալ: Բացթողումներից միանշանակ կարող եմ նշել մենակ մշակութային օբյեկտների պակասը՝ կինո կար իմ մանկության տարիներին, հիմա փակել են, թատրոն չկա:
Արեգ Դավթյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Էրեբունի
360yerevan.am
Այստեղ՝ համանուն ամրոցից սկիզբ է առել Երևանը: Այսօր Էրեբունի վարչական շրջանը ծայրամաս է՝ իր խնդիրներով, առավելություններով և թաղային յուրահատկություններով, որոնց չես հանդիպի քաղաքի մյուս կողմերում:
Ստեփան Գրիգորյան
25 տարեկան, տնտեսագետ Կայարանը կենտրոնից մի խաչմերուկ էս կողմ տեղ ա, նենց որ ստեղ ապրում են լուրջ, զարգացած մարդիկ: Երբ որ էս կողմերից անտեղյակ մարդիկ հարցնում են՝ «Ո՞ւրդե ես մնում», չենք մանրանում, որ բացատրենք, որտեղ ա Վստրեչը, Թոխմախը, Նոր Արեշը, Բութանիան՝ միանգամից ասում ենք՝ «Կայարան տեղ»: Երբ լսում եմ «Կայարան» բառը, մտքիս միանգամից գալիս ա մեր քուչան Արցախի փողոցում: Մեր տարածքը ամեն ձև ճշտի մեջ քուչա ա: Եթե մեծ սերնդի ներկայացուցիչներից հարցնեք, ինչով ա աչքի ընկնում Կայարանը, հաստատ կպատասխանեն, որ ժամանակին ստեղ «Սասունցի Դավիթ» կինոթատրոնն ա եղել: Հիմա դրա մասին ասում են «քանդած շենք»՝ սկսեցին հյուրանոց կառուցել, բայց տենց էլ մնաց ու մի անիմաստ կիսակառույց շենք ա կանգնած: Կայարանից աղջիկ ա տարել ու հայտնի
Հայրենադարձները 1925 թ. հիմնադրված Նոր Բութանիան գտնվում է երկաթուղային կայարանի և Վարդավառի լճի հարևանությամբ: Հիմնադրման պահին այստեղ ապրել են պատմական Հայաստանի Բութանիա նահանգից 60 ընտանիք և զբաղվել են շերամապահությամբ և ծխախոտագործությամբ: Ի հիշատակ կորուսյալ երկրի՝ բնակիչներն այս տարածքը անվանում են Նոր Բութանիա: Նոր Արեշը ևս պատմական Հայաստանի Արեշ գավառի վերանվանումն է: Այս թաղամասի բնակիչները եկել էին Ադրբեջանից, հետո արդեն բնակիչների թիվը համալրվել է Հունաստանից, Ֆրանսիայից, Լիբանանից, Բուլղարիայից, Եգիպտոսից և այլ տեղերից գաղթած հայերով:
փեսա դարձել դերասան Վլադիմիր Մսրյանը: Ի դեպ, Կայարանի հայտնի բնակիչներից ա Տիգրան Կարապետյանը: Տարիքով կայարանցիները ձեզ անպայման կպատմեն նաև Երկաթուղային կուլտուրայի պալատի մասին, որտեղ տարբեր թատրոններ էին ցուցադրվում: Նախ՝ ներկայանալուց առաջ հաճախ նշվում ա մեր տարածքը, ասենք՝ «Ստյոպն ա կայարանցի»: Հետո, եթե ուշադիր լինեք, կայարանցիներին կարող եք տարբերել ժարգոնով: Մենք, տեղի ու անտեղի, շատ ենք օգտագործում «բա» բառը: Ասենք, հանդիպում են երկու կայարանցի՝ «Բա բարև», մյուսը՝ «բա բարև, բա ո՞նց ես», «բա ի՞նշ կա», «բա բան չէ»: Կան քուչեք, որտեղ բոլոր անունների փոխարեն մարդիկ իրար Վարդգես են ասում, տենց են իրար դիմում: Կայարանում հաճախ կլսեք «վադ ե՞ս վագր» արտահայտությունը, երբ դիմացինը ինչ-որ անկապ բան ա ասում: Մեր փողոցից մի քիչ վերև Վստրեչի խաչմերուկն ա: Էդ հատվածում մի սրճարան կա, որ կոչվում ա «Հանդիպում»: Ինչքան գիտեմ, հենց դրա համար ա էդ խաչմերուկը կոչվում «Վստրեչ»: Էդ խաչմերուկից մի քիչ վերև երկաթուղայինների փողոցն ա, տենց են ասում, որովհետև այդտեղ ապրողներից շատերը երկաթգծում էին աշխատում: Էդ տարածքներում քաղմաս կա, դրա դիմացն էլ շինարարություն, կողքը բոմժանոց, քրջի բազար: Այ հենց էդ շինարարության նկուղում էլ տեղի էին ունենում բակային ու տղայական ռազբոռկեքը՝ ուղիղ ճանապարհ դեպի քաղմաս: Բայց ամենաթունդ կռիվները տեղի են ունենում Թոխմախի գերեզմանոցում, էդ արդեն ավանդական տեղ ա հաշիվներ մաքրելու համար:
Անձնագիր Էրեբունի վարչական շրջանը գտնվում է Երևանի հարավարևմտյան մասում՝ ընդգրկելով Նոր Բութանիա, Նոր Արեշ, Արգիշտի, Էրեբունի զանգված բնակելի թաղամասերը: Էրեբունի վարչական շրջանի տարածքը կազմում է 4880 հա: Այստեղ են գտնվում գաջի գործարանը, քաղաքային երկու գերեզմանոցները, Էրեբունի արգելոց-հուշարձանը, «Մսի կոմբինատ» արդյունաբերական շրջանը, «Երևան» կայարանի երկաթուղային տնտեսության տարածքները:
Կայարանում տուսվելու համար տեղեր չկան, մենակ սթրիփ-կլուբներ: Հա, մեկ էլ կաֆեներ, որտեղ կարաս պիվա խմես: Խնդիրը հենց էն կինոթատրոնի շենքն ա, որ կիսաքանդ ա մնացել: Խոստացել էին, որ սիրուն կսարքեն ու հավես տեղեր կլինեն մեջը: Տրանսպորտի հետ կապված Կայարանը Երևանի ամենաթույն վայրերից ա, որովհետև ամեն տեղ գնացող մարշրուտկեք կան ու ամեն քայլին կանգառներ են: Բացի էդ՝ արտասահման տանող երկաթգիծ ունենք, էլ ավել ի՞նչ կարա լինի:
Շուշաննա Կարապետյան
23 տարեկան, բժշկուհի Հիշում եմ մի դեպք Սարի թաղի խրոնիկայից. հավաքվում են մի քանի կիսահանցագործ դեմքեր, գնում են անտառն ու՝ կրակոցներ, ծեծկռտուք, դանակահարություն, արյուն, սպանություն: Բայց դե էն ժամանակ քաղաքի բոլոր թաղամասերի այսպես կոչված հեղինակություններն իրենց հարցերը լուծելու համար բարձրանում էին վերոնշյալ անտառ: Հիմա անտառն էլ չկա: Անտառի հիմքն իսկզբանե արյունով է գցվել. բանն այն է, որ
Մարիամ Լորեցյան
Լեգենդ Վարչական շրջանի ամենահայտնի տարածքներից է Մուխաննաթափը: «Ստեղ կարգին մարդիկ են ապրում, բայց տարածքի անունը դուրս ա եկել, — պնդում են տեղացիները: — Դե մուխանաթ նշանակում ա նենգ, քցող»: Լեգենդի համաձայն, Թոխմախան խանի հարսնացու Ուբու-Հայաթը այստեղ նենգորեն խաբվել է ու ինքնասպանություն գործել: Իսկ երբ Թոխմախան խանը իմացել է սիրելիի մահվան մասին, նետվել է Վարդավառի զբոսայգում գտվող արհեստական լիճը ու նույնպես ինքնասպան եղել: Հենց այդ պատմությունից հետո են լիճը սկսել անվանել Թոխմախան գյոլ:
28 29
← «Սասունցի Դավիթ» կինոթատրոնի տեղում գտնվող կիսակառույցը Հունվար-փետրվար 2014
բարի մի մարդ ստալինյան ժամանակաշրջանում «քաչալ» սարն անտառի վերածելու առաջարկ է արել, ինչի համար նրան ժողովրդի թշնամի են հռչակել և գնդակահարել են (տարիքով սարիթաղցիներից եմ լսել): Մի խոսքով, այդ «քաչալ» սարը, որը շարքերում ապրող մարդկանց համար անհիշելի ժամանակներում գարնանը եղել է ջրի աղբյուր (բարձրացել են ու ալյումինե տարաներով ձյուն հավաքել), դառնում է հանգստյան գոտի, ուր ու կրկին ոչ միայն սարիթաղցիները գնացել են «մայովկաների»: Անտառն ունեցել է պահակ, որը շուտով հսկելու ոչ մի ծառ չի գտել. մութ ու ցուրտ տարիներին, ավելի ճիշտ՝ մեկ տարում, մեր աչքի առաջ, անտառը վերածվեց վառելափայտի: Ինչպես հայտնի է, ավելի լավ է աչքը դուրս գա, քան անունը: Եթե չխորանանք կարծրատիպերի մեջ, ուղղակի կարող եմ փաստել, որ Սարի թաղում լավն էլ կա, վատն էլ: Շատերի կենսապայմանները հաշվի առնելով՝ վատն ավելի շատ: Մյուս կողմից՝ մարդկային հարաբերություններում՝ ջան-ջիգյարի, ջերմության պակաս չկա: Մեծերն ասում են՝ տարիներ առաջ անգամ քնելիս տան գլխավոր դուռը չեն փակել. վախենալու բան չեն ունեցել, հիմա էլ մենք առանց սարսափի կեսգիշերից հետո կարող ենք ազատ զբոսնել բակերում. միմյանց հանդեպ վստահություն կա, նաև համար-
Paul Vartan Sookiasian, Voices of Tokhmakh project
Առնոս Մարտիրոսյան
←↑ Թոխմախի գերեզմանոցը կարելի է համարել երևանյան Պեռ-լա-շեզը
Vartges Lylozian
Տեսարժան վայրեր 1968 թ. հոկտեմբերի 18-ին Երևանի 2750-րդ տարեդարձի կապակցությամբ, այս վարչական շրջանում բացվեց Էրեբունի արգելոցթանգարանը: Այն գտնվում է Արին Բերդ բլրի վրա, մ.թ.ա. 782 թվականին հիմնված Էրեբունի ամրոցի տեղում: Էրեբունի վարչական շրջանի այցեքարտն է Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» հուշարձանը, որ գտնվում է երկաթուղային կայարանի դիմաց: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ 2011-ին արձանի հարակից տարածքում կատարվեցին բարեկարգման ու վերականգնման աշխատանքներ: Ամբողջովին վերականգվել է ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվել է լուսավորում, մաքրվել պատվանդանը, կարգի բերվել բուսականությունը: Շատ հետաքրքիր է երկաթուղային կայարանի տարածքում գործող Հայաստանի երկաթուղային թանգարանը, որում ներկայացված է ավելի քան 100 ցուցանմուշ, այդ թվում՝ տասնյակ արխիվային փաստաթղթեր ու լուսանկարներ, երկաթգծերի նախագծեր, գնացքների, շոգեքարշերի և էլեկտրաքարշերի մակետներ: Այստեղ կարելի է տեսնել նաև 1960-1970-ականների հեռախոսներ, հեռագրային սարքեր, ազդանշանային շեփոր ու դրոշներ, ուղեհսկիչի ձեռքի լապտեր, «Կկու» շոգեքարշի ազդանշան–սուլիչ և անգամ 1958-ի տոմսերի դակիչ: Առաջին հայացքից ոչնչով արտասովոր չթվացող Կենտրոնական գերեզմանոցը, որը շատերին ավելի հայտնի է որպես Թոխմախի գերեզմանոց, զբաղեցնում է 69,6 հա տարածք: Այստեղ են թաղված բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչպիսիք են Հակոբ Կոջոյանը, Արամ Մանուկյանը, Կոնստանդին Ճաղարյանը և այլն: Գերեզմանատան առավել ուշագրավ հատվածներից է Երկրորդ համաշխարհայինի զոհերին նվիրված հուշարձանը, որն, ի դեպ, արտաքինից շատ նման է Բեռլինում Հոլոքոստի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:
→ Հայաստանի երկաթուղային թանգարանում
Կայարանում տուսվելու համար տեղեր չկան, մենակ սթրիփ-կլուբներ ու կաֆեներ: կինոթատրոնի շենքի տեղը Խոստացել էին, որ սիրուն կսարքեն ու հավես տեղեր կլինեն մեջը ձակության պակաս չունենք: Չուներ նաև գեներալմայոր, սարիթաղցի Արթուր Փափազյանը, որը հանրապետության զինված ուժերում ծառայության է անցել ձևավորման առաջին օրերից՝ նշանակվելով ԼՂՀ պաշտպանության բանակի կապի պետ: Արցախյան ազատամարտի ընթացքում նրա քաջագործությունների մասին շատերս գիտենք: Սարի թաղը մի լուրջ առանձնահատկություն էլ ունի. մեզ մոտ լավ պահպանվել են ազգային ծեսերը: Քրիստոսի համբարձման տոնը ու Ջանգյուլումը մեր կողմերի ամենասիրված տոներն են: Հիշում եմ, անչափահաս աղջնակի հարսի հագուստ էինք հագցնում ու զուգում, մտնում բակերը, երգում՝ բարեմաղթանք հղելով, ու մեր սինիի մեջ էին լցվում քաղցրավենիքները, գու-
Գրականության մեջ Մինչև հեռուստացույցի հայտնվելը Փողոցն ամբողջական փողոց էր՝ ամբողջական ու միասնական: Եվ միասնության շնորհիվ էր, որ ուժեղ էր: Նախկինում աջ ծայրը Գծի թաղ էինք անվանում, իսկ ձախ ծայրը՝ Գրեն, բայց մեր կենտրոնի հետ միասին այս երկու ծայրերը ուժեղ միություն էին կազմում և ընդհանուր անունով կոչվում էին փողոց: Փողոցն ընդհանուր առմամբ Շիլաչուց ու Մետաքսից թույլ էր, բայց ինքնուրույն ու անկախ էր, Մետաքսին ու Շիլաչուն չէր ենթարկվում: Փողոցը հայտնի գողեր ու խուլիգաններ աշխարհին չէր տվել ու չտվեց, բայց գողերով ու խուլիգաններով հայտնի Շիլաչին ու Մետաքսը Փողոցից զգուշանում էին, որովհետև Փողոցն իր միասնությամբ ուժեղ էր: — Արմեն Շեկոյան «Հեռուստացույցը», 1990
Սուրեն Մանվելյան
մարները, ոչ ոք ժլատություն չէր անում, իսկ ով էլ խոր քնած էր լինում, այնքան էինք երգում, մինչև արթնանար: Հիմա էլ երեխաները գալիս մեզ՝ մեծերիս «գովելու», մենք էլ՝ ավանդույթը չխախտելով, չենք թողնում, որ դատարկաձեռն հեռանան: Սարի թաղի աշխարհագրական դիրքն այնքան լավն է, որ 10-15 րոպեում կարող ես հասնել կենտրոն, բայց չես հասնում, որովհետև տրանսպորտի խնդիր կա. երեկոյան ժամերին մեր թաղամաս բարձրացող հնամաշ ավտոբուսներն այնքան գերբեռնված են լինում, որ դռները փակել չի լինում (բայց չնայած ամեն ինչի, ներսում պահպանվում է ջերմ ու ուրախ մթնոլորտ): Մյուս կողմից, մեզ մոտ շատ վաղուց գործում է այն, ինչ քաղաքում հայտնվեց անցյալ տարի՝ տեղական car-pool-ը. ծանոթանծանոթ սարիթաղցիներից մեկն իր ավտոմեքենայում քեզ համար միշտ տեղ կգտնի:
Լենա Գևորգյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Նոր Նորք
360yerevan.am
Նոր Նորքը՝ իր բոլոր զանգվածներով հանդերձ, քաղաքում հայտնի է մաքուր օդով, համեղ ջրով, այգիներով, ինչպես նաև առասպելական և հեղափոխական հերոսների արձաններով: Ինչպես մի երգում է ասվում, «Մասիվում ամեն ինչից կա»:
Աշոտ Թադևոսյան
56 տարեկան, ինժեներ Ես 9 տարեկան էի, երբ 1966-ի հունվարին տեղափոխվեցինք Մասիվ: Մասիվի բնակեցումը սկսել էին 65-ից, մենք որ եկանք, շենքում համարյա մարդ չկար, իսկ 2-րդ մասիվի շենքերն էլ նոր-նոր հասել էին 2-3-րդ հարկերին: Մինչև տեղափոխվելը ապրում էինք Ռայկոմում ու ես էնտեղ էի դպրոց գնում, բայց տեղափոխվելուց հետո Մասիվից Ռայկոմ հասնելը խնդիր էր, քանի որ չկար Զեյթունի կարճ ճանապարհը ու պետք էր իջնել Պլանի գլուխ, հետո նորից Մանումենտով բարձրանալ Ռայկոմ: 9 տարեկան երեխային չէին թույլ տա նման ճանապարհորդություն անել ու իմ դպրոցն էլ տեղափոխեցին Մասիվ: Մեր թաղերում տարբեր տեղերից եկածներ կային՝ Կայարանից, Ռայկոմից, գյուղերից, եզդիներ էլ կային: Եզդիների կանանց ազգային շորերը շատ տպավորիչ էին: Էն ժամանակ եզդի կանայք էին փողոցները ավլողները ու ոչ միայն մասիվում: Մասիվի արքա Հիշում եմ մի հատ ծերուկի մասին, մականունը Արքա էր: Իսկական անունը ոչ էլ գիտեինք: Նորքեցի մարդ էր, ու երբ որ մասիվների շինարարությունը սկսվել էր, իրան որպես պահակ էի վարձել: Երեկոյան գործից հետո ինքն էր դառնում Մասիվների արքան՝ իրա շների հետ: Պատմական ակնարկ Խրուշչովի կառավարման տարիների ԽՍՀՄ ողջ տարածքով սկսեցին կառուցել միանման բազմաբնակարան շենքեր ու թաղամասեր, որոնք նախատեսված էին հնարավորինս արագ և հնարավորինս շատ մարդկանց ապահովելու բնակարաններով: Խրուշչովյան շենքեր կառուցվում էին նաև Երևանում՝ հաշվի առնելով, որ արդյունաբերությունը զարգանում էր արագ տեմպերով ու մարդիկ գյուղերից քաղաք էին տեղափոխվում այստեղ աշխատելու նպատակով: Արդյունքում նրանք ապրում էին հանրակացարաններում կամ բարաքներում: 1960-ականներին սկսեցին կառուցել խրուշչովյան շենքերի մի ամբողջ համայնք՝ Նոր Նորքը: Անվանում Նոր Նորք անվանումը տրվել է ի պատիվ Երևանի հնագույն ավաններից մեկի՝ Նորքի: Իսկ «մասիվ» տարբերակը ժողովրդական բառապաշարում հայտնվել է ռուսերեն «жилой массив»՝ «բնակելի զանգված» արտահայտությունից:
30 31
Հունվար-փետրվար 2014
Անձնագիր Նոր Նորքը զբաղեցնում է 1451 հա տարածք, բնակչության թիվը 147 հազար է, այստեղ կա 671 բազմաբնակարան շենք: Մայրաքաղաքի ամենաբարձր կետը՝ ծովի մակարդակից 1370 մ բարձրությամբ, գտնվում է Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից բլուրի վրա: Նոր Նորքում կա հանրակրթական 21 և 1 հատուկ գիշերօթիկ դպրոց, Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, 23 մանկապարտեզ, 2 քոլեջ, 2 պրոֆտեխուսումնարան, կենտրոնական
Սև դևի հող Էն ժամանակ Մասիվը համարվում էր շատ կտրված ու ստից տեղ ապրելու համար: Մի քանի անգամ էլ ավտոբուսների վթարներ եղան գազանանոցի ճանապարհին մարդկային զոհերով: Իսկ 69 թվի դեկտեմբերի 23-ին, լավ հիշում եմ էդ օրը, եղավ ավտովթարներից ամենաահավորը. 40 համարի ավտոբուսը առավոտվա պիկ ժամին, մարդիկ դռներից կախված, գազանանոցից ներքև ընկել էր ձորը՝ Գետառը: Մահացածների ստույգ թիվ չասեցին, բայց շատ մեծ վթար էր, անգամ «Ամերիկայի ձայնով» հայտնեցին: Բոլոր զոհերը հիմնականում մասիվցիներ էին: Դրանից հետո մի անգամ քաղաքից ընկերոջս հետ ուզում էինք գայինք տուն՝ Սիլաչիի մոտերն էինք, մի հատ գռդոն տաքսի բռնեցինք: Հենց իմացավ, որ Մասիվ ենք գնում, ասեց. «Չեմ տանի: Ես էդ սև դևի հողը գնացողը չեմ»: Շատ հեռու էր համարվում Մասիվը էն ժամանակ, շատ կտրված էր քաղաքից: Բայց շատ մեծ տեմպերով էր զարգանում ու աճում: 67-68 թվերին արդեն բնակեցվեցին 2-րդ ու 3-րդ մասիվիները: Հա, ի դեպ, մի տարի ամռանը ես էլ եմ աշխատել 6-րդ մասիվի շինարարության վրա: Մեր ժամանակ ընդունված էր՝ ամռանը ջահելնե-
գրադարան, մշակույթի կենտրոն, 1 երաժշտական և 1 արվեստի դպրոց, Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, 2 մարզադպրոց, մարզաառողջարարական կենտրոն, մանկապատանեկան տեխնիկական ստեղծագործական կենտրոն, «Սբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, 3 համաբուժարան: Ինչպես նաև գործում են 2 գիտահետազոտական ինստիտուտ, շինարարական 58 և տրանսպորտային 34 ձեռնարկություններ, 11 կապի հանգույց, 4 գետնանցում, 3 լողավազան, 19 մարզահրապարակ, 24 ապաստարան:
րը շինարարության վրա աշխատում ու փող էին առնում: Բարձրահարկները շատ հետաքրքիր ձևով էին սարքում, երեխեքով միշտ հավաքվում էին նայելու: Լուրեր էին պտտվում, որ դա նոր ամերիկյան տեխնոլոգիա ա, որով կառուցում են նաև ամերիկյան երկնաքերերը: Նախ բոլոր հարկերը իրար վրա էին շարում ու հետո հերթով վեր բարձրացնում: Չնայած հիմա, որ նայում եմ կտրված լինելու առումով էլի շատ բան չի փոխվել: Առհասարակ բացի կենտրոնից մնացած բոլոր ռայոններն էլ Երևանում «սպալնի» են՝ գնաս քնես: Թաղային պատերազմներ 1-ին ու 2-րդ մասիվների միջև պարբերաբար լուրջ թաղային բախումներ էին լինում: 71 թվին մի հատ անունով տղա կար, Սուրիկ էր կարծեմ անունը: Էդ տղային առաջին մասիվցիների հետ կռվի ժամանակ դանակով խփել էին: Ասում էին, որ էդ տղու մահից հետո իրա ախպերները հավաքվել են ու մտել են 1-ին մասիվ: Փողոցում բոլոր հանդիպածներին կանգնեցրել են ու հարցրել, ով կապ ա ունեցել կռվի հետ՝ լավ ծեծել են:
1-ին մասիվը քաղաքում հայտնի էր մի քանի բանով՝ ջուրը, մաքուր օդը, կանաչը: Գայի արձանի հայտնի «սադը» մենք ենք տնկել շաբաթօրյակների ու ծառատունկների ընթացքում
Ձորի, կանաչի ու ջրի մասին 1-ին մասիվը քաղաքում հայտնի էր մի քանի բանով՝ ջուրը, մաքուր օդը, կանաչը: Գայի արձանի հայտնի «սադը» մենք ենք տնկել շաբաթօրյակների ու ծառատունկների ընթացքում: Հա ի դեպ Մասիվը մանավանդ կանաչեց կուսակցության առաջին քարտուղար Սաֆյանի օրոք, ինքը շատ մեծ նշանակություն էր տալիս կանաչապատմանը: Նրա օրոք շատ ծառեր տնկվեցին: Մեր սադը նաև իրա մարդկանցով էր հայտնի: Դե իհարկե նաև թաղի կռիվներով, որ սովորաբար հենց սադում էինք անում: Մեկ էլ 1-ին Մասիվը հայտնի էր նաև իրա ձորով: Շատ հետաքրքիր ու դեռ մարդու ոտք չկպած ձոր էր: Ահագին խորն էր, ու գարնանը միշտ երեխեքով իջնում էինք ձնծաղիկ հավաքելու: Հասնում էինք մինչև 4-րդ մասիվ, իսկ էդ էն ժամանակ էնքան հեռու էր: Հիմա էտ ձորից բան չեն թողել. ով կարա բաղ ու բոստան ա սարքել: Դե իսկ ջուրը անմահական էր: Ով գալիս էր մեր տուն անպայման մի քանի բաժակ պիտի խմեր:
Առնոս Մարտիրոսյան
բերելու ֆիլմի շարունակությունը: Մասիվի կինոթատրոնում Խորեն Աբրահամյանն ու Ֆրունզե Դովլաթյանը եկել էին ներկայացնելու «Սարոյան եղբայրները»: Փոքր էի, մեզ դպրոցից տարան ու դեռ չէի հասկանում՝ ինչ կարևոր միջոցառման եմ ներկա: Հիմա էլ կինոն չկա, առհասարակ շատ բան էլ չկա Մասիվում: Մենակ էս 20-25 տարվա կյանք ունեցող «խրուշչյովկեքն» են, որ դեռ հավատարիմ կանգուն են:
Անի Զախարյան
25 տարեկան, լրագրող Ես Առաջին Մասիվում եմ ծնվել, մեծացել, ամուսնացել ու հիմա էլ շարունակում եմ բնակվել: Անկեղծ ասած, Երևանի բոլոր ծայրամասերից, որտեղ երբևէ եղել եմ, Մասիվը ամենաշատն եմ սիրում ու ոչ այն պատճառով, որ աչքս բացել Մասիվ եմ տեսել, այլ նրա համար, որ մարդիկ, միջավայրն ու մթնոլորտն այստեղ մի տեսակ
Վիշապների պուրակ Թեև պակաս հայտնի է, քան Հայկի արձանը, բայց ոչ պակաս, գուցե նույնիսկ ավելի արժեքավոր է Վիշապների պուրակը: 3800 քմ տարածք ունեցող պուրակում տեղադրված են 8 վիշապաքար և տապանաքարեր, որոնց մեջ կան նախաքրիստոնեական մշակութային արժեքներ: 2010 թվականին քաղաքը կարող էր կորցնել այս բացառիկ հանրային տարածքը՝ բարձրահարկ շենքի շինարարության նախապատրաստությունները արդեն սկսվել էին: Սակայն իրավիճակը փրկեցին ժամանակին աղմուկ բարձրացրած ակտիվիստներն ու տեղացի բնակիչները: 2011-ի ամռանը հարցը փակվեց՝ շինարարություն իրականացվող ընկերությանը հատկացվեց այլ տարածք: Մնում է, որ Վիշապների պուրակը (պաշտոնական անվանումը՝ «Վիշապների կոթող») դառնա մայրաքաղաքային զբոսաշրջային երթուղիների լիիրավ մասնակից՝ թեկուզև չի գտնվում քաղաքի կենտրոնում:
Ֆիլմ-ֆիլմ-ֆիլմ Մասիվի կինոթատրոնը բացվեց 71 թվին, նոյեմբերի 7-ին: Շենքը մեր աչքի առաջ բարձրացավ, 3 դահլիճ ուներ՝ երկու փոքր ու մեկ մեծ: Մեր ժամանցի լավագույն վայրերից էր: Լավ կինոներին միշտ հերթ էր լինում: Հիշում եմ, որ նման կինոթատրոն էլ Զեյթունում կար ու զուգահեռ Մասիվի հետ նույն ֆիլմն էին ցույց տալիս: Կինոն մի քանի մասից էր բաղկացած, հավաքված էր մի քանի կատուշկաների վրա ու մինչև մի մասը նայում էինք Մասիվում, մյուս կատուշկան բերում հասցնում էին Զեյթունից: Երբեմն ուշացնում էին ու մի ամբողջ դահլիճ նստած սպասում էր՝ երբ են Սոնա Քոչարյան
Առնոս Մարտիրոսյան Առնոս Մարտիրոսյան Առնոս Մարտիրոսյան
Արձաններ Վարչական շրջանը հարուստ է զանազան քանդակներով: Երկու ամենահայտնիները՝ առասպելական հերոսներինն են՝ Հայկ Նահապետ և Տորք Անգեղ (երկուսի հեղինակն էլ Կարլեն Նուրիջանյանն է, որը դեռ 1967-ին հեղինակել էր մեկ այլ առասպելական հերոսի՝ Վիշապաքաղ Վահագնի արձանը): Հայկ Նահապետը առաջին զանգվածի իր` այսօր բոլորին ծանոթ տեղում հայնտվել է 1975 թվականին, իսկ Տորք Անգեղը իր տեղը երկրորդ և չորրորդ զանգվածների միջև զբաղեցրել է 1982-ին: Մյուս ամենահայտնի մասիվյան արձանը՝ Գայինը, արդեն կոմունիստական անցյալից է: Հեղափոխական շարժման ակտիվ գործիչ Գայը (Հայկ Բժշկյանց) 1930-ականներին բռնադատվել է և գնդակահարվել, արդարացվել է 1956-ին: Նրա անունով արդեն 1960ականներին նորաստեղծ Նոր Նորք վարչական շրջանում կոչվեց մի ամբողջ պողոտա, իսկ Սուրեն Նազարյանը կերտեց մարտիկի ձիարձանը, որը տեղադրվել է 1977 թվականին առաջին զանգվածում:
Երգերի մեջ Ես մեծացել եմ հեռավոր Մասիվներում Ստե լուծումները կոպիտ, հազիվ ներում Լուսինը մոտիկ, քուչեքը լուսավոր Չխառնվես եթե մի բան թվա քեզ անսովոր Ստեղ գիշերները ունեն իրանց տերերը Մարդիկ քնել են զարթնել են շները — Միշո, «Մասիվի շները», 2011 Կարևորը որ, կարևորը կանք, Կարևորը կմնանք մեր սիրած Մասիվում Կարևորը մենք Մասիվում ենք, կարևորը որ մասիվցի ենք Մասիվը մեծ ա, Մասիվը փոքր ա Մասիվում կան լավ տղեք, Մասիվում կան հայ տղեք Տակ շտո Մասիվում ամեն ինչից կա Ամեն ինչից լավը կա — Անհայտ կատարող, «Կարևորը որ, կարևորը կանք», 2009
ուրիշ են: Ավելի փոքր տարիքում իմ ողջ օրն անցնում էր մասիվներում: Նախ՝ դպրոց էի գնում 2-րդ հետո 5-րդ Մասիվում, երաժշտական դպրոցս էլ 4-րդ Մասիվում էր: Մասիվյան ժամանցներից այսօր հիշում եմ միայն 2-րդ մասիվի կառուսելները, որտեղ դասից փախնում «լոդկա» էինք քշում, հիշում եմ Գայի արձանի դիմացի մայթին բացված «Պույ-Պույ» պոնչիկանոցը, որն այսօր բանկ է դարձել, լավ զբոսանքի վայր էր Գայի արձանի տարածքը, որտեղ հաճախ ռոլիկ ու հեծո էինք քշում, պոպուլյար էր դրա հետևի երկար այգին, որտեղ այսօր էլ ամռանը կարելի է շատ երիտասարդների հանդիպել, ովքեր անհոգ արևածաղիկ են կեղեվազրկում ու կպցնում են թաղի աղջիկներին: Աղջիկ կպցնելու տրամադրություն էր տիրում նաև Գայի արձանի դիմացի ֆանտանների շուրջ, որտեղ տարածքի շենքերից իջնում էին զբոսնելու տարբեր տարիքրի մարդիկ: Հետո առաջին Մասիվում բացվեց «Հարի Փոթեր» մանկական սրճարանը, ու մենք ահագին ոգևորվել էինք, մի քանի անգամ դասարանով գնացինք: 8-րդ դասարանից սկսած «իջնենք քաղաք» արտահայտությունը ավելի ու ավելի հաճախ սկսեց հնչել ընկերներիս շրջանում, ու աստիճանաբար մեր ժամանցը սկսեցինք կենտրոնում անցկացնել. զուգվում-զարդարվում ու իջնում էինք քաղաք: Կարելի է մտածել՝ մենք գյուղում էինք: Այսօր ես Մասիվ գնում եմ միայն քնելու: Չեմ օգտվում ոչ խանութներից, ոչ սրճարաններից: Չեմ հիշում վերջին անգամ երբ եմ ընկերներիցս որևէ մեկի հետ պայմանավորվել Մասիվի սրճարաններից մեկում: Այդպիսիք կան իհարկե, բայց գոնե ինձ մոտ տպավորություն է, որ այնտեղ ոչ թե 2014, այլ դեռ 2005 թիվն է՝ լավագույն դեպքում:
Նե Թադևոսյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Նորք-Մարաշ
Առնոս Մարտիրոսյան
Կենտրոնին կպած, բայց մի տեսակ աչքից հեռու գտնվող Նորք-Մարաշը հայտնի է իր պատմական այգիներով, Չինարի ծառի պուրակով, ամառանոցներով և բազմաթիվ քիչ թե շատ պահպանված տներով:
Նանոր Պետրոսյան
29 տարեկան, ռեժիսոր Երբ Պարսկաստանից եկանք Հայաստան, սկզբում ապրում էինք Շահումյան շրջանում, հետո երկու տարով տեղափոխվեցինք Բարեկամություն և վերջում եկանք Նորք-Մարաշ: Ես այդ ժամանակ 9 տարեկան էի և մինչ օրս այնտեղ եմ ապրում: Ի դեպ, այն Կենտրոն համայնքի մեջ է մտնում, թեև առանձին վարչական միավոր է: Առաջին Պլանի գլուխը Նորքին կապող ճանապարհին սիրուն կամուրջ կար, հիշում եմ, որ ճարտարապետն էլ կին էր, բայց հետո քանդեցին ու կառուցեցին հիմիկվա թունելն ու կամուրջը, որով դեպի Դավթաշեն կա-
Վարդենի Վարդանյան
↓ Այս տանը մինչև ձերբակալությունը ապրել է Եղիշե Չարենցը
32 33
Հունվար-փետրվար 2014
րելի է գնալ: Ի դեպ, մեր տների մոտ էլ փողոցը գետաքարերով էր շարած, հետո փոխեցին՝ ասֆալտ փռեցին՝ դարձավ ավելի պրակտիկ ու հարմար, բայց անհոգի: Մեր փողոցն առաջ վերջինն էր՝ ամենավերևում: Բայց դե քաղաքը մեծանում է, ու էդպես մեզնից հետո մի փողոց էլ կառուցեցվեց: Տարվա բոլոր եղանակների հետ կապված հիշողություններ ունեմ, հատկապես Նորքի այգիներում, որոնց մի մասն այսօր այլևս չկա: Այգիներ էլ չէին, անտառներ էին, «կազակի-ռազբոյնիկի» էինք խաղում այնտեղ, իսկ ձմռանը բարձրանում էինք ամենավերևն ու մոտ 150-200 մետր իջնում էինք սահնակներով: Մեզ մոտ բարձրահարկեր չեն եղել, ամբողջը մեկերկուհարկանի սեփական տներ են, ու բոլոր ծակուծուկերը գիտեինք, հերթով բոլորի բակերով կարող էինք մտնել ու հասնել մինչև ներքև:
Անձնագիր Նորք-Մարաշը գտնվում է Երևանի հյուսիս-արևմտյան մասում։ Զբաղեցնում է 460 հա տարածք, բնակչության թիվը 11,3 հազար է: Վարչական շրջանն իր մեջ ընդգրկում է Նորք և Նորք-Մարաշ թաղամասերը: Նորք-Մարաշում կա 4 պետական և 1 մասնավոր մանկապարտեզ, հանրակրթական 4 դպրոց, 1 երաժշտական և 1 մարզադպրոց, 1 գրադարան, ինչպես նաև 1 ապաստարան:
Մանկությունից շատ մազալու պատմություններ կան, հիմնականում բոլորը հին բնակիչներ են, շատերը՝ բազմազավակ ընտանիքներ: Եզդիների մի ընտանիք կար, իրենց աղջկա հետ էինք խաղում, բակում էլ ամռանը բոբիկ էինք ման գալիս: Մի օր դուրս եկանք բակ, տեսանք՝ աղջիկը չկա, հարցուփորձ արեցինք, պարզվեց՝ ամուսնացել է: Տասնմեկ տարեկան էր ընդամենը: Մի տատիկ էլ ունեինք, երեսուն տարի առաջ էր ամուսինը մահացել: Փոքրիկ, չամիչ տատիկ էր, բայց չորս հաղթանդամ տղա էր մեծացրել: Մեր տուն հասնելու համար տրանսպորտի վերջին կանգառը Օրթոպեդիկ հիվանդանոցն էր, այդտեղից դեպի մեր տուն տանող մի հատ ճանապարհ կար: Իմ երկու դպրոցներն էլ կենտրոնում են եղել, հետո պարապմունքների էի գնում, երեկոյան ուշ էի վերադառնում ու այդ մութ ճանապարհով գնալիս ինքս ինձ հետ խոսում էի, մտքերով էի ընկնում, որ ճանապարհը արագ կտրեմ-անցնեմ, որովհետև շատ վախենալու էր: Բայց մեկ է՝ հարազատ ճանապարհ է շատ, անգամ հիմա, երբ առավոտյան պետք է աշխատանքի գնամ, թեկուզև կարող եմ տաքսիով գնալ, բայց այդ ճանապարհով եմ գնում, հետո եմ տրանսպորտ նստում: Լուրջ, ինչքան էլ անհարմար թվա, բայց ինձ համար օրն այդ ճանապարհն անցնելուց հետո է սկսվում. ծիսակարգի է վերածվել արդեն: Այսօր նրանք, ովքեր կենտրոնում են աշխատում, կենտրոնում էլ անցկացնում են իրենց ժամանցը, բայց շատ ընտանիքներ կան, որոնց երիտասարդները այստեղ էլ ապրում ու աշխատում են: Օրինակ՝ 16 տարեկանում ամուսնացած տղաներ կան, որոնք բանվոր են աշխատում, երեկոյան էլ բակում բլոտ կամ նարդի են խաղում, մի երկու սիգարետ ծխում, ասում-խոսում-ծիծաղում ու դրանով էլ անցկացնում իրենց օրը:
Նարբեհ էլի Մահմուդի
Նարբեհ էլի Մահմուդի
Պատմական ակնարկ Նորքը (նախկինում՝ Չոլմաքչի թաղ) գտնվում էր քաղաքի հյուսիսարևելյան կողմում։ Նորք նշանակում է նորատունկ այգի, պարտեզ։ Կա նաև անվան մեկ այլ բացատրություն՝ կապված Նախիջևանի Նորս գյուղի հետ, որի բնակիչները գաղթելով այստեղ՝ հիմնել են թաղն ու անվանել ի հիշատակ իրենց նախկին բնակավայրի։ Չոլմաքչի անունը բրուտագործ բառի օտարալեզու թարգմանությունն է և մատնանշում է բնակիչների հիմնական արհեստներից մեկը։ Պարսկական տիրապետության շրջանում քաղաքի կազմում այն ներառված չէր, թեև նրա այգիներն ու հանդերը ձուլվում էին քաղաքապատկան հողերին։ Նորք գյուղը քաղաքին միացել է 1837 թվականին։ Նորքի կառուցման մասին առաջին հիշատակությունները թվագրվում են 1297-ով, սակայն 1679-ի երկարաշարժից հետո բնակավայրը հիմնովին փլուզվել է: Ու թեև երկու եկեղեցիները՝ Ս. Սեմեոն Ծերունի ու Ս. Աստվածածինը, մասամբ պահպանվել էին, խորհրդային շրջանում՝ 1930-ին, ոչնչացվել են նաև դրանք: 1830-ականներին, երբ Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին, Նորքն ընդգրկվեց Երևանի կազմի մեջ: Նորքում կային նաև ավելի փոքր վարչական շրջաններ, որոնք հայտնի էին որպես մահլաններ:
շատ տների մառաններում մարդաբոյ կարասներով գինի էր պահվում, ամեն կարասի վրա ընտանիքի մի զավակի անունն էր գրված, եվ ամեն մեկի հարսանիքին իրենն էին բացում
Առնոս Մարտիրոսյան
Պատրիկ Մահմուդի
Գրականության մեջ Դեպի Նորք... Դեպի Նորք... Դեղին նիրհում էին ցածր ցեխաշեն պատերը, դեղին նիրհում էր հողն այդ պատերի տակ ու դեղին նիրհում էին պատերի տակ հողի հետ խաղացող երեխաների պատկերները: Մի պատի ետևից հսկայական ընկուզենու ճյուղերը մեկնվել էին դեպի դուրս, փողոց, և այժմ գետնի վրա գոյացրել էր կիսաշրջան մի ստվեր: Ստվերի մեջ պառկած կիսամրափում էին երկու սպիտակ շներ: Նրանց կողքին, անմիջապես գետնի մոտ պատն ուներ փոքրիկ, կլոր անցք, որտեղից երևում էր ներսում՝ հայաթում հոսող ջուրը: — Մկրտիչ Արմեն «Երևան», 1931
Վարդենի Վարդանյան
23 տարեկան, ճարտարապետ Միլանի պոլիտեխնիկ համալսարանի կողմից Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի գործընկերությամբ վարպետության դասեր էին կազմակերպվել, որոնց շրջանակում պետք է մի հին թաղամաս վերցնեինք և ուսումնասիրեինք: Շատերն ուզում էին Կոնդը վերցնեինք, մինչդեռ դա Երևանի միակ հին թաղմասը չէ և որոշեցինք զբաղվել Նորքի ուսումնասիրությամբ: Հիասթափվելու առիթ չունեցանք, որովհետև այդ թաղամասն իսկապես շատ հին և գրեթե անհայտ մի վայր է, որտեղ շատ ու շատ պատմություններ կան, հնություններ ու ավանդույթներ: Շատերի տները մառաններ ունեին, որտեղ մարդաբոյ կարասներով գինի էր պահվում, ընդ որում՝ ամեն կարասի վրա ընտանիքի մի զավակի անուն էր գրված, և ամեն մեկի հարսանիքին իր կարասն էին բացում ու հյուրասիրում բոլորին: Առհասարակ, այստեղ լուրջ խեցեգործական կենտրոն է եղել, իր հին անունն էլ՝ Չոլմաքչի, պարսկերենից թարգմանաբար նշանակում է «բրուտ»: Կենտրոնական հրապարակին տեղացիներն ասում են Չինարի ծառի մոտ, բայց այդ ծառը շատ վաղուց արդեն չկա: Մի տատիկ կար, որի տան դուռը շատ հին էր, փականի վրա 1885 թիվն էր փորագրված: Պատմում էր, թե շատերն են եկել, ուզեցել են գնել այդ դուռը, բայց իր որդին մերժել է: Նորքի գերեզմանատունն էլ է շատ յուրահատուկ: Այնտեղ վերջին թաղումները 1800ականների սկզբին են արվել, անգամ հին ռուսերենով փորագրված տապանաքարեր կան: Բարեբախտաբար, շատ հին տներ հուշարձանների ցուցակում են ընդգրկված, թեև դա, ինչպես տեսնում ենք, դեռևս չի երաշխավորում, որ հուշարձաններն ապահովության մեջ են:
Անի Սմբատի
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
ՄալաթիաՍեբաստիա
360yerevan.am
Արևմտյան Հայաստանի կորցրած բնակավայրերի անունները կրող վարչական շրջանի ամենահայտնի թաղը հիմնադրման օրվանից հայտնի է Ասիայի ամենաթշվառ պետություններից մեկի անունով:
Արմեն Հայրապետյան
32 տարեկան, ֆոտոմշակող Երբ մեր թաղամասը շահագործման են հանձնել, էդ օրը համընկել ա Բանգլադեշ պետության Հնդկաստանից առանձնանալու հետ: Ու դրանով ամեն ինչ չի սահմանափակվել. մեր Բանգլադեշում էլ ա տաք, քանի որ ինքը քաղաքի հարավային մասում ա: Դրանից բացի, եթե Բանգլադեշ տեղափոխվում ես կենտրոնից, զգացողություններն էնպիսին են, ոնց որ իսկական Բանգլադեշում ես: Առաջին հայացքից էստեղ ամեն ինչ տխուր էր: Մինչև Բանգլադեշ տեղափոխվելը մենք կենտրոնում ենք ապրել՝ նախկին Մարքս, հիմիկվա Խորենացի փողոցի վրա: Մեր առաջվա տան տեղում հիմա հայտնի «զաժիգալկա» նորակառույցն ա: Ոսկու շուկայի կողմից տները քանդելով գալիս էին, բայց մարդկանց նորից տուն էին տալիս էդ շրջակայքում: Մեր բախտն էտ հարցում չբերեց, քանի որ մեր շենքի տեղը որոշել Երգերում ու գրականության մեջ Մալաթիայի փողոցը, ուր ես ապրում եմ, Մանկան անվարժ ձեռքի խզբզանք է, տները աքսոր քշվողներ են. նայում են փլչող հայացքով, կողպած իրենց ներսը, իսկ բարձրահասակ դուրսպրծուկները չեկիստներ են քաջ, որ քշում են սրանց սատանայի հերյուրած մեղքերի համար։ — Ղուկաս Սիրունյան, 1995 Դու մեր համայնք Սեր ու հմայք Շատ հարազատ մեր սրտին Տունն ես մեր նոր Տունն ես մեր հին Տարիներ, որ քայլեցինք միասին, Դու մեր ներկա Ու ապագա տունը մանուկների Մալաթիա-Սեբաստիա այգիներդ ծաղկուն Ուր ծիծաղն է մանկան թևածում Շենացիր ու մնա լուսավոր ու կանգուն Մենք քո շնչով ենք ապրում: — Րաֆֆի, Գոռ, Եվա, Հովհաննես «Մալաթիա-Սեբաստիա», 2013
34 35
Հունվար-փետրվար 2014
էին պիոներ պալատ սարքել ու մեզ բնակարան առաջարկեցին կամ Բանգլադեշում, կամ Մասիվում: Մասիվ տեղափոխվելը միանգամից բացառեցինք: Գազանանոցի ճանապարհին շուռ եկած ավտոբուսի էն հայտնի դեպքից ազդված՝ մամաս կտրուկ դեմ էր Մասիվին: Արդյունքում որոշվեց, որ տեղափոխվում ենք Բանգլադեշ: Իհարկե, դա աքսոր էր: 1984-ին տեղափոխվեցինք, ես 6 տարեկան էի: Մեր շենքի ամբողջ շրջակայքում շինարարություն էր. մի շենքի հիմքն էին քցում, մյուսի կեսին էին հասել՝ ամեն տեղ աղմուկ էր, կեղտ ու փոշի: Փոշին դեղին էր՝ անապատի ավազի նման: Ինչ ասես կար՝ օձ, կարիճ, ահավոր քանակությամբ ճանճ: Էդ ժամանակվա Բանգլադեշը հիմիկվանինից, իհարկե, շատ տարբեր էր՝ չկար ասֆալտ, ծառ, խոտ: Բայց մինչև հիմա մեր թաղամասը փոշոտ ա: Տրանսպորտն էր մեծ խնդիր նոր տեղափոխված ժամանակ: Հիշում եմ, որ ժողովուրդը առավոտ շուտ մեծ խմբով քայլում էր կանգառ: Կանգառն էլ Արգավանդում էր: Սովետի ժամանակ մեծ քարից կանգառներ էին սարքում՝ մի պատին մազայիկայով: Ճանապարհն ահագին էր, ոնց որ Փակ շուկայից քայլես ՊուշկինՄաշտոց խաչմերուկ: Բանգլադեշցիների մեծ մասը օգտվում էր 107 համարից: Կարծեմ դա «Զվարթնոցի» ավտոբուսն էր ու հասնում էր Օպերա: Իսկ Արգավանդը էն ժամանակ գյուղ էր, իրա ոչխարներով ու գյուղին հատուկ ուրիշ բաներով: Դե պատկերացրեք՝ կենտրոնից Բանգլադեշ տեղափոխված մարդու վիճակը, ով կանգառում 107-ին ա սպասում՝ ոչխարի գնդիկավոր արտաթորանքի կողքը կանգնած: Ես դպրոց գնացի Բանգլադեշում, իսկ հենց իմ դպրոցի դիմաց կառուցում էին ռուսական դպրոց: Մեր թաղում շատ էին ապրում ռուս աֆիցերներ՝ շենք կար, ասում էին «աֆիցերների շենք»: Դա իրա դրական կողմերն ուներ, իհարկե. թաղում սիրունիկ ռուս աղջիկներ կային: Ռուսական դպրոցն էլ էդ էրեխեքի համար էին սարքում: Հետո աստիճանաբար մեր թաղեր էին տեղափոխվում ռայոններից, եսիմ որ գյուղերից: Էս մարդիկ բակերում սկսեցին բոստան պահել, իրանց հարկերում կաֆել խփել և այլն: Արդյունքում, ասենք՝ շենքի մի մասը կենտրոնից տեղափոխված մասսա էր, մյուս մասը՝ գյուղացիներ, մյուսներն էլ՝ անհայտ ծագման գեղցիներ, չխառնել գյուղացիների հետ: Պատկերաց-
Անձնագիր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը զբաղեցնում է 2539 հա տարածք, որը կազմում է Երևան քաղաքի ընդհանուր տարածքի 11.2%-ը։ Բնակչությունը 141.5 հազար է, Երևանի բնակչության 12.68%-ը։ Մալաթիա-Սեբաստիան աչքի է ընկնում համեմատաբար տաք կլիմայով ու ձանձրալի թաղամասային անվանումներով՝ Ա1, Ա2, Ա3, Բ1, Բ2, Բ3, Բ4, Արարատյան մասիվ:
րեք՝ էս տարբեր ընտանիքների էրեխեքը միասին խաղում էին բակում, արդյունքում ստեղծվեց բանգլադեշցու տեսակը: Մինչև Բանգլադեշում ապրելս վատ խոսք չգիտեի՝ մաքսիմում կենդանական աշխարհի ներկայացուցիչներ թվեի: Հոյակապ Բանգլադեշը լեքսիկոնս զարգացրեց: Դպրոց գնալուց արդեն բոլ-բոլ վատ խոսքեր գիտեի: Ու սենց ինչ-որ մի տեսակ նոր խառնվածքով կենտրոն-գյուղ մասսա սկսեց ձևավորվել: Կենտրոնի բնակիչները ասում էին՝ «էս ո՞ւր ենք ընկել», գեղցիներն էլ՝ «էս ո՜ւր ենք ընկել»: Մի առիթով էլ Կարապետիչը ասել էր, որ շատ ա հարգում Բանգլադեշի ժողովրդին, որտև մեծ մասը ժամանակին Կենտրոնում են ապրել՝ էնտեղի լավ հասարակությունը տարբեր պատճառներով տեղափոխվել ա: Մեր Բ2-ից տռասով բաժանված մի հատ տպարան կար, կողքը մի քանի հատ շենքերով: Դրան Անկախ մայլա էին ասում: Գնում էինք էդտեղ կապիռովկա թռցնելու: Բանգլադեշը շատ մեծացավ: Եռաբլուրի վրա էն ժամանակ հոյակապ, փառթամ անտառ էր: Մեջը մրգատու ծառեր էլ կային, ու դպրոցական տարիներին գնում էինք ցոգոլ ու թութ ուտելու: Հետո տեղ լիճ սարքեցին ու Վիշապաքաղ Վահագնի արձանը դրեցին: Հետո լիճը չորացրին ու արձանն էլ տեղափոխեցին՝ օդանավակայանի ճանապարհին դրեցին: Մեր թաղում ծառեր շատ կային, մի 10-15 հատ մենակ ես էի տնկել մեր բակում: Հետո էն վատ տարիներին էդ ամեն ինչը վերացավ ու սկսվեց գառաժամանյան: Կոմունիզմի փլուզումից հետո էսթետիկ առումով Բանգլադեշը նորից հետ գնաց, նաև մարդկային մակարդակի անկում եղավ: Եթե սկզբում 70 տոկոսը Կենտրոնի նախկին բնակիչներ էին, սովետից հետո Բանգլադեշում տներ առավ մի հատ մասսա, որ առհասարակ բնակարաններում ապրելու մշակույթ չուներ:
facebook.com/Malatiasebastia
Հիմիկվա տոնավաճառի տեղը սկզբում գոմեր են եղել: Իսկ տոնավաճառը սկսվեց վատ տարիներին: Սկզբում ով ինչ ասես վաճառում էր՝ լամպ, օճառ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցուց մինչև Անդրանիկի արձանն ընկած հատվածում: Դրանից հետո մի քիչ վերև տեղափոխվեցին, ավելի հետո էլ գոմերը վերացրին, վերանորոգեցին մի քիչ ու դարձավ հիմիկվա տոնավաճառը: Հայտնի էր նաև Մալաթիայի շուկան, որ հիմա էլ կա, բայց էլ էն չի: Բայց դեռ մինչև հիմա էլ քաղաքում հայտնի ա Մալաթիայի շուկայի Ռոզայի քյուֆթան: Ինձ համար թաղի հեղինակություն էր իմ պապան: Ինքը ֆուտբոլի տրեներ էր, ու իրան բոլորը գիտեին: Ինձ էլ հատուկ էին վերաբերվում, որտև գիտեին, որ իրա տղան եմ: Մեծ հեղինակություն էր, ու հիմա էլ ա, քավորս՝ Աշոտ ձյաձյան: Շատ կռիվներ անում էինք հենց թաղի մեջ՝ Ռոբին Հուդ էինք խաղում, բայց էդ խաղը շուտ վերածվում էր արյունահեղության: Ամենաիսկական տփոցին սկսվում էր էն ժամանակ, երբ թաղամասը թաղամասի դեմ էր դուրս գալիս: Առանց չափազանցնելու՝ ամբողջ դպրոցով էինք գնում կռիվ ու էնքան էր ամեն ինչ մեկ-մեկ խառնվում իրար, որ հաճախ նույն թաղի մարդիկ իրար էին ծեծում սխալմամբ: Լեգենդ Բանգլադեշում դեռ խորհրդային տարիներից մի լեգենդ է ապրում: Ասում են, կենտրոնում ապրող մի մարդ, երբ իմանում է, որ իրեն տուն են տվել այդ թաղերում, վրդովված նամակ է գրում Բրեժնևին: Մասնավորապես նշում է, որ նա պատերազմի մասնակից է ու որ խնդրում է նորմալ տեղում հատկացնել իր համար բնակարան: Որոշ ժամանակ անց պատասխան է գալիս, որ Խորհրդային Միության քաղաքացուն իսկապես պետք է բնականարան հատկացվի ԽՍՀՄ տարածքում, այլ ոչ թե այլ պետություններում:
facebook.com/Malatiasebastia
facebook.com/Malatiasebastia
← «Մայրություն» հուշարձանը
→ Զորավար Անդրանիկի արձանը և բանգլադեշցիների սիրելի հավաքատեղին
Կարապետիչը ասել ա, որ շատ ա հարգում Բանգլադեշի ժողովրդին, քանի որ կենտրոնի լավ հասարակության մեծ մասը ժամանակին տարբեր պատճառներով տեղափոխվել ա էստեղ Պիոներ պալատ ունեինք, որտեղ ամեն տեսակի խմբակներ կային: Հետո կինո «Հայաստանը» կար ու դասից շատ էինք փախնում՝ գնում էինք կինո նայելու: Շատ պոպուլյար էր բասեինը, որի մուտքը 20 կոպեկ էր: Հիմա էլ կա նույն տեղում բասեին: Էն ժամանակ Վանո Սիրադեղյանը դրա մոտ մի հատ սամալյոտ էր բերել դրել ու սաղ դրա մոտ էին պայմանավորվում, ասում էին՝ «սամալյոտի մոտ»: Իսկական մեծ սամալյոտ էր, մեջն էլ կաֆե էին սարքել: Հիմա ինչ-որ աշխուժություն կա: Անդրանիկի արձանի մոտ կարուսելներ են դրել: Հատկապես ամռանը մարդիկ շատ են էդ տարածքում զբոսնում՝ սիրահար զույգեր, ընտանիքներ, շարքերով հղիներ. սրճարան են նստում, էրեխեքին են հանում ման տալու: Եթե տասը տարի առաջ մի տեսակ ամոթ էր ու էն չէր թաղի սրճարաններում նստել, հիմա դա արդեն վերացել ա: Մշակութային առու-
մով էլ աշխուժություն կա, քանի որ նախ լավ խմբակներ կան Բլեյանի դպրոցում, հետո մի հատ էլ գեղագիտական կենտրոն կա երեխաների համար: Իմ համար հիշված թաղային իրադարձություն ա եղել զորավար Անդրանիկի աճյունի տեղափոխումը Եռաբլուր: Բոլոր բանգլադեշցիներն էլ մի տեսակ ոգևորված էին էդ փաստով: Աշոտ ձյաձյան ասեց՝ «գնամ Անդոյի թաղմանը»: Մի հատ էլ վատ առիթ կար, որ ցնցեց Բանգլադեշցիներին: Եղբորս հետ բալկոնից նայում էինք, մեկ էլ տեսնենք ժողովուրդը փախնում ա: Էդ արդեն էն ժամանակներն էին, որ Օպերայի դիմաց միտինգներ էին կազմակերպվում: Օդանավակայանում ռուսական բանակ էին իջացրել միտինգները ճնշելու համար, ու մարդիկ եկել էին, որ փակեն դեպի քաղաք բանակի ճանապարհը: Բանակը հարձակվել էր մարդկանց վրա ու սկսել էին ջարդել:
Նե Թադևոսյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Շենգավիթ
360yerevan.am
Շենգավիթում կա մետրոյի կայարան, այլ հանրային տրանսպորտ տարբեր ուղղություններով և կենտրոնի համեմատ՝ էժան մթերք: Իհարկե, կան նաև խնդիրներ: Մասնավորապես, մարդկային հարաբերություններն այլևս այնքան անկեղծ ու վստահելի չեն, ինչպես ժամանակին:
Իրինա Ռաֆայելյան
30 տարեկան, դիզայներ Սկզբում, երբ դեռ չէի բնակվում 3-րդ մասում, դա ինձ համար մի վերացական, անհրապույր վայր էր: 3-րդ մասի մասին լսելիս, պատկերացնում էի Երևանի կենտրոնից բավականին հեռու մի բնակավայր, որը պիտի որ ունենար խուլ ծայրամասին բնորոշ անտաշ ու բիրտ բնակչություն, որն էլ իր հետամնացության պատճառով անհեռանկար իրականության մեջ ապրեր՝ հեռու քաղաքակրթությունից ու մարդկային մտքի նվաճումներից: Վերաբերմունքս փոխվեց, երբ ինքս տեղափոխվեցի 3-րդ մաս: Պարզվեց, որ այդքան էլ հեռու չի կենտրոնից ու առավել ևս քաղաքակրթությունից: Մասնավոր դեպքեր, իհարկե, պատահում են, երբ ականատեսն ես դառնում ինչ-որ մի դրվագի կամ բախվում ես ինչ-որ մեկի հետ, որից հետո թևաթափ ես լինում ու հիաս-
Սոնա Քոչարյան
Պատմություն 20-րդ դարի կեսերին Երևանում մեծ թափ սկսեց առնել գործարանաշինությունը: 1930-ական թվականներին էլ հիմնվեց Երևանի կաուչուկի քիմիական գործարանային համալիրը, որը բաժանված էր չորս մասի: Առաջին մասում տեղակայված էին արտադրամասերը, 3-րդ մասում՝ բնակավայրերը: Շատ շուտով այստեղ տներ ստացան ու բնակվեցին ոչ միայն գործարանի աշխատակիցները, այլև ամբողջ գործարանային հատվածի աշխատողները: Ավելորդ չի լինի նշել, որ այս բնակելի հատվածի զարգացմանը նաև նպաստեց Երևանի տնաշինարարության կոմբինատը, որը կառուցեց առաջին խոշորապանել բնակելի տները հենց այդ միկրոշրջանում:
36 37
թափվում բնակավայրիցդ: Բայց դե, քաղաքի ո՞ր հատվածում նման բաների չես հանդիպի՝ ամեն տեղ էլ կա անհույս դեգրադացված հասարակարգ: Հին երրորդմասցիները պատմում ու հպարտանում են իրենց բնորոշ բակային մշակույթով՝ իրար օգնելու, մասնակից լինելու սովորությամբ, բայց դե ես դեռ չեմ ընդգրկվել այդ կուռ ու համերաշխ հարևանության մեջ: Փոխարենը երեկոյան ժամերին խանութ գնալիս գիրուկ մարմնավաճառների հնարավոր չի չնկատել: Քաղաքի էլ ո՞ր մասում երեկոյան 9-ին կհանդիպես նրանց կենտրոնական փողոցներից մեկի ամենից լուսավոր ու մարդաշատ վայրում: Խանութները շատ են, միանման ու կենտրոնից անհամեմատ էժան: Մթերքը, դեղորայքը, տնտեսական պարագաները, հագուստը (ոչ միշտ ոճային ու որակյալ) ողողում են 3-րդ մասի խանութները, իսկ շատ դեպքերում նաև մայթերը: Իսկ գիշերային ժամերին, երբ հանգում են մանր-մունր խանութների լույսերը, միշտ կա «Երևան Սիթին», որի շուրջօրյա ու թանկ սպասարկումից մեծ հաճույքով օգտվում են բոլորը: Տրանսպորտային խնդրի հետ ևս երբեք չեմ առնչվել՝ քաղաքի ցանկացած ուղղությամբ գնացող երթուղայիններ կան: Միակ պրոբլեմը հաճախակի խցանումներն են, ինչի պատճառով 20 րոպեանոց ճանապարհը կտրում ես կրկնակի դանդաղ: Բայց մետրոն իսկական փրկություն է՝ արագ, մաքուր, ու ճիշտ ժամանակին: Ամբողջ Շենգավիթի համար չեմ կարող ասել՝ ճիշտն ասած, դեռ տեղանքը նորմալ չեմ ուսումնասիրել, բայց գոնե մեր 3-րդ մասում արդեն տեսել եմ, որ, ցավոք,
Անձնագիր Երևանի ամենամարդաշատ շրջաններից մեկն է՝ 146 հազար բնակիչ, զբաղեցնում է մոտ 40 կմ2 տարածք: Ներառում է Ներքին Շենգավիթ, Վերին Շենգավիթ, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Նորագավիթ, Աերացիա թաղամասերը:
շատ քիչ են կանաչ տարածքները: Մեծ հաշվով, ոչ թե քիչ են, այլ համարյա չկան, մենակ մի փոքրիկ վերակառուցված պուրակ նախկին Կուլտուրայի պալատի կողքին: Բայց դա էլ այնքան փոքրիկ է, որ երկար զբոսնել հնարավոր չի: Ոչ շատ հեռու Կոմիտասի այգին է, բայց դա էլ այնքան անմխիթար վիճակում է, որ այնտեղ ժամանակ անցկացնելու ոչ մի ցանկություն չկա:
Ռոբերտ Վարդանյան
57 տարեկան, Ճագարաբույծ-սելեկցիոներ Ապրում եմ 3-րդ մասում 1970-ականներից: Այն ժամանակ դպրոցական տղա էի ու ամեն առավոտս սկսվում էր Կիրովի անվան գործարանից (որը հետո դարձավ «Նաիրիտ արտադրական միավորում») եկող կարբիտի հոտով: Երբեք չեմ մոռանա այդ համատարած հոտը, որի պատճառով համարյա արցունքոտված աչքերով գնում էի դասի: Իմ հիշողության մեջ տպավորված է այն ժամանակվա երրորդմասցիների բարյացակամությունը: Անգամ անծանոթ մարդիկ անմասնակից չէին մնում ուրիշի դժբախտությանը, ձեռք էին մեկնում, օգնում իրար: Հիմա, միգուցե, ինչ-որ չափով պահպանվել է այդ վերաբերմունքը, բայց չկա նախկին պատրաստակամությունն ու միմյանց հանդեպ վստահությունը: Չնայած, շատ վարորդներից լսել եմ նմանատիպ պատմություններ, երբ իրենց մեքենայի անսարքության պատճառով անհարմար իրավիճակների մեջ են ընկել, քաղաքի այլ մասերում այդքան ձեռք մեկնող չի եղել, որքան 3-րդ մասում: Իսկ ժամանակին, առավոտ շուտ դեռ չբացված խանութների դիմաց առաքիչները մածունի շշերով արկղեր էին թողնում: Ամեն մեկը կարող էր վերցնել մածունը, փոխարենը թողնելով դատարկ շիշ՝ մեջն էլ 15 կոպեկ: Այ այդպիսի ազնվություն կար մարդկանց մեջ: Ընդհանրապես, մթերային գնումներ կատարում էին Սպանդարյանի հրապարակի գաստրոնոմից ու
← 1930-ականներին կառուցված փայտյա բնակելի շենք 3-րդ մասում Հունվար-փետրվար 2014
Սոնա Քոչարյան
Բանվորի արձան Արա Հարությունյանի հեղինակած Բանվորի արձանը (պաշտոնապես այն կոչվում էր «Փառք աշխատանքին») կանգնեցվել էր Շենգավիթը քաղաքի հետ կապող «Գործարանային» մետրոյի կայարանի հարևանությամբ 1980 թվականին: 1997-ին այն ապամոնտաժվեց և ոչնչացվեց՝ այսօր պահպանվել են միայն բեկորներ: 2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մասին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործարանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով: Իսկ բուն արձանի՝ նախկինում զբաղեցրած տարածքում ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութի շուկա է գործում:
3-րդ մասի փայտյա թաղամասը 1930-32 թթ. Երրորդ մասում բնակելի նոր թաղամաս կառուցվեց՝ նախատեսված սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար: Ճարտարապետներ Գ. Քոչարի, Մ. Մազմանյանի, Ն. Մարգարյանի, Ս. Սաֆարյանի խնդիրն էր կառուցել նոր լուծումներով բնակելի թաղամաս: Ութ մասից բաղկացած թաղամասը հարավային հատվածում պետք է ունենար այգի, մանկապարտեզ, դպրոց, հանգստի վայր: Եռահարկ փայտե շենքերն այսօր չնայած ծերացել են, բայց դեռ համառորեն կանգնած են Երրորդ մասի կենտրոնում: Երրորդ մասին բնորոշ տապից պաշտպանում էին բակերում գտնվող ջրավազանները: Ամառն իսկական տոն է այս թաղամասի երեխաների համար. լողալ կարելի է ամբողջ ամառ: Ջրավազաններն ի սկզբանե նախատեսված են եղել հրդեհից շտապ փրկելու համար, քանի որ շենքերը փայտից են, հրդեհներն՝ անխուսափելի: Հրդեհի պատճառով ժամանակին վերացել է թաղամասի հինգերորդ հատվածը, այժմ դրա փոխարեն շուկան է:
Տրանսպորտային խնդրի հետ եվս երբեք չեմ առնչվել՝ քաղաքի ցանկացած ուղղությամբ գնացող երթուղայիններ կան: թերեվս Միակ պրոբլեմը հաճախակի խցանումներն են
360yerevan.am
Art-Laboratory
Գրականության մեջ Էդ գիշեր Մոնիկան տունտեղը, երկու անչափահաս երեխաներին, իրենից տասնվեց տարով մեծ բռնակալ ամուսնուն թողեց, փախավ կրքոտ Լուիսի մոտ և սեր արեց նրա հետ նախ խոտի դեզի վրա, հետո երկտեղանի, շքեղ մահճակալի վրա, ապա բաղնիքում՝ հոսող ջրի տակ: Խեղճ, ամոթխած, նամուսով հայ կանայք ո՜նց էին ուզում նրա տեղը լինել: Իսկ երբ Խորխեն բռնացրեց այդ աղավնյակներին կտուց-կտցի տված և իր ատրճանակն ուղղեց կիսամերկ Մոնիկայի և կիսահագնված Լուիսի կողմը, մեր հարևան Վարդուշը չոքեց Էրեբունի հիվանդանոցից մինչև Շենգավիթ քաշած լևի հոսանքով աշխատող հեռուստացույցի առաջ և ասաց. «Չկրակես, գեդինը դնեմ, էդ բանը չանես»: Էդ գիշեր մեր թաղի անաշխատանք, Շենգավիթի շրջանի ոստիկանության կողմից հետախուզվող մարդիկ հավաքվելպպզել էին Ստյոպենց պատի տակ և մի քանի շիշ օղիով, մի քանի քաշ պլանով, մի քանի թթու դրած վարունգով նշում էին նրա՝ Կոշի գաղութում գտնվող որդու ծնունդը: Խմում էին ու անզորությունից խեղդվում: — Համբարձում Համբարձումյան, «Էդ գիշեր», 2004
օգտվում ունիվերմագից: Ժամանցն էլ ապահովում էին իրարից ոչ շատ հեռու գտնվող հայտնի կինո «Հայրենիք» ու փոքրիկ՝ 300 նստատեղով «Սևան» կինոթատրոնը: 3-րդ մասը այդ ժամանակ ուներ մականուն՝ Հնդկաստան, այդ կինոթատրոններում հաճախակի ցուցադրվող հնդկական ֆիլմերի պատճառով: Նմանատիպ ֆիլմերից առաջ տոմսարկղերի մոտ մեծ հերթեր էին գոյանում. երևի աշխատավոր դասակարգը, որը 3-րդ մասի հիմնական բնակչությունն էր, սիրում էր սենտիմենտալ պատմություններ: Գործում էր նաև Կուլտուրայի պալատը, որն այն ժամանակ շատ կարևոր մշակութային օջախ էր: Ինչ ասես արժեր մենակ թատերական մասի պտտվող բեմը, որը եզակիներից էր մեր քաղաքում: Ի դեպ, հենց այդ բեմում է նկարահանվել «Շրթներկ N4» կինոֆիլմի հանրահայտ հատվածներից մեկը, որտեղ տղամարդիկ պարում են «Փոքրիկ կարապների պարը»: Իհարկե, բացի այս ամենից, 3-րդ մասը հայտնի էր իր քրեականացված խմբավորումներով. այդ համբավը մինչև հիմա դեռ կա: Յուրաքանչյուր թաղամասում ապրում էին ամբիցիոզ երիտասարդներ, ովքեր կազմում էին թաղամասային խմբավորումներ, այդ խմբավորումներն ունեին իրենց առաջնորդները, առաջնորդներն էլ կազմակերպում էին ընդհարումներ ու «խփոցիներ»: Ժամանակին տղամարդկանցից շատերը, եթե ոչ բոլորը, հպարտությամբ էին նշում իրենց բնակության վայրը, ինչն էլ իր հերթին պիտի վկայեր վերջինիս պատկանելությանը նմանատիպ մի խմբավորմանը: Բայց ժամանակի ընթացքում, ինչպես և շատ ու շատ այլ 3-րդ մասին բնորոշ բաներ, այս երևույթն էլ քիչ-քիչ ընդհատակ գնաց: Ամեն ինչ փոխվեց 90-ականներին. ընդհանուր մթնոլորտն ու տրամադրությունը, փողոցների տեսքն ու լուսավորությունը: Այդ մութ ու ցուրտ տարիներից հետո շատ բան չի փոխվել 3-րդ մասում՝ շատ թաղամասերում ժամանակը ոնց որ կանգնած լինի 1993 թվի վրա. մասսայական ծառահատված մայթեր, տրորված խոտ, կեղտոտ ու անխնամ նրբանցքներ, քարքարոտ ու անասֆալտ փողոցներ: Միակ բանը որ տարբերակում է մեր օրերի 3-րդ մասը 90-ականների 3-րդ մասից, մասնավոր սեփականատերերի ու խանութների քանակն է, ինչից ամենևին չի դժգոհում տեղաբնակը:
← Բանվորի արձանի տեղում այժմ շինանյութի շուկա է գործում
Իրինա Մերդինյան
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
ՔանաքեռԶեյթուն
360yerevan.am
Ինչ կա Քանաքեռ-Զեյթունում, բացի առանց այն էլ բոլորին հայտնի Մոնումենտից և ոչ այնքան հայտնի Խաչատուր Աբովյանի արձանից ու տուն-թանգարանից:
Էմմա Դալլաքյան
23 տարեկան, ուսանող Ծնված օրվանից Զեյթունում եմ ապրել: Մեր թաղամասը կոչվում էր 14-ի կռուգ: Շատ չարաճճի երեխա եմ եղել. 4-5 տարեկանում մանկապարտեզ էի գնում, բայց չէի հասնում՝ փախնում էի: Այնտեղ մի հատ հի՜ն, լքված կոշիկի գործարան կար՝ «Լյուքսը», մանկապարտեզը հենց դրա կողքն էր: Մեր խմբի տղաների հետ գործարանի բակն էինք գնում, տարբեր խաղեր էինք խաղում, պատերին նկարում էինք, գործիքներ էինք գողանում: Համ էլ բակում լիքը կիսատ-պռատ, հին ու նոր կոշիկներ կային, պադոշի կտորներ: Դպրոցական տարիներին էլ էի փախնում դասերից, Սրտաբանական ինստիտուտի կողքը մի հատ շենք կար՝ բոլորը «կարմիր շենք» էին ասում, սիրուն կարմիր տուֆից էր, մուտքը՝ Սևակի փողոցից: Մեծերը երեխաներին
Պատմություն Քանաքեռ համայնքը գտնվում է Երևանի հյուսիսային հատվածում՝ Քանաքեռի հրաբխային սարահարթում: Այն մայրաքաղաքի մաս է դարձել համեմատաբար վերջերս՝ 1958-ին, իսկ մինչ այդ Քանաքեռ գյուղը Կոտայքի մարզի կազմում էր: Հետաքրքիր է, որ Քանաքեռը Երևանի հնագույն համայնքներից մեկն է: Համենայն դեպս, հայտնի է, որ մինչև 1679 թվականի հայտնի ավերիչ երկրաշարժը Քանաքեռը աչքի է ընկել միջնադարյան ճարտարապետական յուրահատուկ ոճով:
չէին թողնում գնալ այդտեղ, իսկ ես փախնում-գնում էի ընկերներիս հետ: Հոգի էինք կանչում, էլի տարբեր մութ-մութ բաներ էինք անում, անկապ ծեսեր հնարում: Ամենաշատը Սևակի փողոցն էի սիրում, որովհետև ծառաշատ էր, ման գալու տեղեր կային: Իսկ ավելի մեծ տարիքում ռոլիկներով էի թափառում ամբողջ Զեյթունով: Դավիթ Անհաղթ փողոցով էլ առաջ տրամվայ էր անցնում, ընկերներով հագնում էինք ռոլիկները, բռնվում տրամվայից ու անվճար երթևեկում: Մեր հետևի շենքում մի պապիկ էր ապրում՝ Անդո պապին, որը հին իրերի հանդեպ առանձնահատուկ սեր ուներ: Բակում կրպակ ուներ, որտեղ ինչ ասես կարելի էր գտնել՝ է՛լ կկուով փայտե ժամացույց, է՛լ հին աթոռներ, մոմակալներ: Մենք էլ երեխաներով գիշերը թաքուն մտնում էինք կրպակը ու տարբեր բաներ թռցնում: Անդո պապին չխոսկան էր, առանձնապես չէր շփվում ոչ մեկի հետ ու չնայած գիտեր, որ մենք տենց ավազակություններ ենք անում, ոչ մի բան չէր ասում: Այդպես էլ չբացահայտված մնաց մեզ համար, բայց ոնց որ բարի կախարդ լիներ, թվում էր՝ հիմա գրպանից կհանի կախարդական փայտիկն ու կսկսի հրաշքներ գործել: Իր կրպակն ուրիշ աշխարհ էր մեզ համար: Ապրում էր Ազնիվ տատիկի հետ, տատիկն էլ չարի մարմնացում էր, իսկական վհուկ. կապույտ աչքեր ուներ, միշտ պատուհանից կիտած հոնքերով մեզ էր նայում, վախենում էինք:
Անձնագիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը զբաղեցնում է 773 հա տարածք, բնակչության թիվը 79,9 հազար է։ Վարչական շրջանն ընդգրկում է Քանաքեռ, Նոր Զեյթուն, Մոնումենտ թաղամասերը: Քանաքեռ-Զեյթունում կա 353 բնակելի շենք, 15 մանկապարտեզ, 14 հանրակրթական և 1 հատուկ, 1 երաժշտական, 1 գեղարվեստի և 1 մարզադպրոց, 2 արվեստի դպրոց, 4 բուհ, 1 մշակույթի տուն, 1 գրադարան: Նաև 22 արդյունաբերական և 52 շինարարական ձեռնարկություն, 8 առողջապահական հիմնարկ, 2 պոլիկլինիկա, 14 ապաստարան և 1 գետնանցում:
Զեյթունի շուկան եմ լավ հիշում, առաջ մարդաշատ էր, աշխույժ: Ամեն առավոտ պապիկիս հետ այդ շուկան էինք գնում խնձոր առնելու: Վերջերս մտա ու շատ տխրեցի, որովհետև շատ անմխիթար վիճակում է, վաճառողներն էլ արդեն սիրտ չունեն առևտուր անելու: 15 տարեկան էի, երբ սկսեցի կենտրոն իջնել, որովհետև արդեն ընդունելության համար էի պարապում, իսկ մինչ այդ երբևէ կարիք չէի զգացել կենտրոն հասնելու, որպեսզի օրս հետաքրքիր անցնի: Զեյթունից Կասկադ էի իջնում ոտքով, թեև դեռ կառուցապատված չէր ու այնքան էլ հարմար չէր հասնելը: Ուլնեցու փողոցն այն քիչ փողոցներից է, որ մինչև հիմա գետաքարերով է շարված, ե՜րկար փողոց է, առաջ այդ փողոցով հասնում էի Մայր Հայաստանի մոտ, հետո գնում անտառները, շատ էի սիրում այդտեղ թափառել:
Սուրեն Մանվելյան
Զբոսայգիներ Քանաքեռ-Զեյթունում բավական լայնատարած կանաչապատ տարածքներ կան: Այդպես, Դավիթ Անհաղթի զբոսայգին գտնվում է Դավիթ Անհաղթի փողոցի վերջնամասում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո բարեկարգման և ծառատնկման աշխատանքների իրականացման արդյունքում ներկայիս Հաղթանակի զբոսայգու տարածքը վերածվեց կանաչապատ գոտու, որը զբաղեցնում էր Սարի թաղից մինչև Արաբկիր ընկած տարածքը։ Այլ կերպ ասած՝ ստեղծվել էր մայրաքաղաքը պաշտպանող հյուսիսային անտառաշերտը, որը բարերար ազդեցություն է ունեցել քաղաքի կլիմայի առողջացման գործում։ Զբոսայգու գլխավոր հուշարձանը, իհարկե, «Մայր Հայաստանն» է, որի պատվանդանում գործում է Հայաստանի ռազմական թանգարանը:
38 39
← Ռուսական ուղղափառ եկեղեցին Քանաքեռում Հունվար-փետրվար 2014
Քանաքեռը Երեվանի հնագույն համայնքներից մեկն է: հայտնի է, որ մինչեվ 1679 թվականի ավերիչ երկրաշարժը Քանաքեռը աչքի է ընկել ճարտարապետական յուրահատուկ ոճով
Սուրեն Մանվելյան
Խաչատուր Աբովյանի արձանն ու տուն-թանգարանը Քանաքեռի ամենահայտնի արձանը Խաչատուր Աբովյանի արձանն է: 1908-ին՝ Աբովյանի կորստյան 60-ամյակին, Թումանյանը, Շիրվանզադեն և Բաշինջաղյանը 5 տարի հանգանակություն են հավաքում և 1913-ին փարիզաբնակ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանին պատվիրում քանդակել Աբովյանի արձանը: Բրոնզից և գրանիտից քանդակը երկար ժամանակ մնում է Փարիզի ձուլարանում և 1925-ին միայն ուղարկվում Երևան: Ճանապարհին այն անհետանում է և զարմանալի կերպով հայտնվում Բաթումի կենտրոնական հրապարակում՝ որպես Եվրոպացի անանուն հեղափոխականի արձան: 25 տարի անց՝ 1933 թվականին, քանդակը տեղադրվում է «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հետո տեղափոխվում մանկական երկաթգծի տարածք՝ մի լքված տեղ և միայն 1964-ին կանգնեցվում Քանաքեռում՝ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի դիմաց: 1938 թվականի ապրիլի 25-ին Քանաքեռում Աբովյանի վերակառուցված հայրենի տունը բացվեց որպես թանգարան: Սակայն այսօր հայտնի շենքը կառուցվել է 1978-ին: Թանգարանային հավաքածուն բաղկացած է շուրջ 7000 ցուցանմուշից: Ցուցասրահում ներկայացված են մեծ գրողի կյանքին առնչվող իրադարձությունների վերաբերյալ վկայություններ, իրեր և լուսանկարներ: Այստեղ են ցուցադրված հայ գեղանկարչության մեծ վարպետներ Գևորգ Բաշինջաղյանի «Աբովենց տունը Քանաքեռում ձմեռը», «Աբովենց տունը գիշերը» կտավները և Երվանդ Քոչարի «Պարսիկների հարկահանությունը» գրաֆիկական աշխատանքը:
→ Խաչատուր Աբովյանի բազմաչարչար արձանը՝ թանգարանի մուտքի մոտ
Անվանում Քանաքեռ բառի ստուգաբանությունը առնչվում է Նոյի որդի Քամի անվան հետ, ով, ըստ լեգենդի, ջրհեղեղից անմիջապես հետո հենց այս տարածքում բնակավայր է հիմնում: Այս ավանդույթի համաձայն՝ Քանաքեռն իր պատմության սկզբնական շրջանում կոչվում էր Քամակերտ: Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բնակավայրի անվանումը կապված է ոմն իշխան Քանանի անվան հետ: Նրա քույրը ապրում էր այս վայրում, իսկ Քանանը՝ Քանաքեռի արևելյան և ամենաբարձր հատվածում՝ Դարաբաս բլրում: Այդ աղջկան տեղի բնակիչներն անվանում էին Քանանի քույր՝ Քանաքույր կամ Քանաքեռ: Իսկ համայնքի մյուս թաղը, որի պատմությունը սկսվել է միայն 20-րդ դարում, իր անունը ստացել է Կիլիկիայի հյուսիս-արևելքում գտնվող նշանավոր Զեյթունից։ Համարվում է, որ Զեյթուն անունը կապված է նրա հետ, որ Կիլիկիայի այդ հատվածում շատ ձիթենիներ կան («Զեյթուն» թուրքերեն նշանակում է ձիթենի)։ Իսկ երևանյան այդ թաղամասը Զեյթուն է կոչվել մի շարք այլ թաղամասերի նմանությամբ՝ ի պատիվ հին արևմտահայկական տարածաշրջանների: Սկզբնական շրջանում թաղերի անվանումներից առաջ կիրառվում էր «նոր» ածականը՝ Նոր Զեյթուն, Նոր Սեբաստիա, Նոր Մալաթիա և այլն, սակայն ժամանակի ընթացքում այն դուրս է եկել կիրառությունից:
Աշխարհումը ինչ կուզեի՝ Երևանը իմս լիներ։ Աշխարհումը ինչ կուզեի՝ Երևանը իմս լիներ։ Մանումենտի բաղի միջին Անմահական տունս լիներ։ Մանումենտի բաղի միջին Անմահական տունս լիներ։ — Ձախ Հարութ, «Աշխարհումը ինչ կուզեի», 1980-ականներ Նավը հասել էր Քանաքեռ: Ցեխ, քամի, անձրև, սով: Ցեխը՝ լպրծուն, տեղ-տեղ սոսինձի նման թանձր, մելանի նման սև, թակարդի նման դավաճան, ժայթքուն, կլանիչ: Եզների կճղակները մղկտում էին, մարդկանց կոշիկները լաց էին լինում: Պատերի վրա՝ ջրով խառնված ալյուրով՝ հրամաններ և կոչեր էին կպցրել: Քաղաքացիները կարդում էին և, առանց մեկնաբանելու, անցնում գնում էին, աչքերը իրենց կոշիկների ծայրերին հառած: Ամեն կողմից չարուխ հագած զորքեր էին իջնում և երգելով մեկնում դեպի անհայտ ուղղություններ: Քանաքեռի զառիվերի վրա քիչ էր մնացել որ նավը հետ սահի: Գդրանների ետև կուտակած մեծ քարերը ազատեցին: Այլևս, նավը քաշում էին և քարերն էլ ետևից: Նավը ուզում էր ետ փախչել: — Կոստան Զարյան, «Նավը լեռան վրա», 1943
360yerevan.am
→ Ի տարբերություն Քանաքեռի, Զեյթուն թաղամասը կառուցվել է համեմատաբար վերջերս
Երգերում և գրականության մեջ
Սուրեն Մանվելյան
Եկեղեցիներ Քանաքեռում պահպանվել են 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին և Սբ. Հակոբ եկեղեցիները: Գործում է նաև Ռուսական Ուղղափառ Սբ. Աստվածածին եկեղեցին, որը կառուցվել է 20-րդ դարասկզբին: Քանաքեռում գործող այդ եկեղեցին համարվում է ռուսական ուղղափառ գլխավոր եկեղեցին Հայաստանում: Սբ. Աստվածածին եկեղեցին, ինչպես և Սբ Հակոբը, նույնպես կառուցված է կարմիր տուֆից 1695-ին: Բարձունքում տեղակայված լինելու և հսկայական քարե պատնեշով շրջապատված լինելու շնորհիվ այն պատերազմի տարիներին շրջակա գյուղի բնակիչների համար հաճախ ծառայել է որպես ամրոց: Ներկայում այդ պատերից միայն ավերակներ են մնացել: Եկեղեցու արևելյան մասում փորված է եղել 70-մետրանոց գետնուղի, որտեղից կարելի էր դուրս գալ դեպի բլրի հյուսիսային հատված, որտեղով հոսում էին աղբյուրներ և կարելի էր ջուր տանել: Ի դեպ, հենց այս եկեղեցու բակում է թաղված Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի հերոս, ազգային ազատագրական շարժման մարտիկ Աղասին:
← Քանաքեռի Սբ Հակոբ եղեկեղցին՝ կառուցված 17-րդ դարում
Անի Սմբատի
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Ուղեցույց
Նուբարաշեն
Սուրեն Մանվելյան
Տասնամյակներ առաջ Եղեռնից փրկված հայ գաղթականների համար կառուցված՝ Պողոս Նուբարի անունը կրող թաղամասը այսօր ավելի շատ հայտնի է քրեակատարողական հիմնարկով ու հոգեբուժարանով և ունի յուրահատուկ խնդիրների իր բաժինը:
Արմեն Վարդանյան
33 տարեկան, վաճառող Ես Նուբարաշենում եմ ծնվել ու մեծացել, մերոնք Վարդենիսից են տեղափոխվել: Իմ մանկության Նուբարաշենից հիմա շատ բան չի մնացել, բայց հայաթներն ամենաշատն են փոխվել՝ գառաժները լցվել են ամեն տեղ: Իհարկե, հիմա ահագին խնամված այգիներ կան, բայց դե, հայաթն ուրիշ ա: Մենք երեխա ժամանակ շատ էիք հավաքվում հին շենքերի մոտի դպրոցի հետևը, բայց չեմ հիշում, որ նուբարաշենցի ջահելները շատ կռվարար լինեին: Մեր համար հանգիստ խախանդ ապրում էինք: Մենք հին շենքերում ենք ապրում, մեր տներից հետո նոր շենքեր էլ են սարքել, ու բնակիչները տարբերելու համար տենց էլ ասում են՝ «հին» կամ «նոր» շենքերից: Դե, սեփական տներն էլ կան ու կան: Պատմություն Նուբարաշենը հիմնադրվել է 1932 թվականին ՀԲԸ միության հիմնադիր Պողոս Նուբարի կողմից և նրա անունով էլ կոչվել է: Նա ֆինանսական մեծ միջոցներ ներդնելով այդ բնակավայրի կառուցման գործում, արտասահմանից այստեղ է տեղափոխվել: Ստալինյան բռնապետության տարիներին Նուբարաշենը վերանվանվել է Սովետաշեն: 1990-ին թաղամասի բնակչության պահանջով, ՀԽՍՀ գերագույն խորհրդի որոշմամբ Սովետաշենը կրկին ստանում է իր նախկին անվանումը՝ Նուբարաշեն: Նուբարաշենի կառուցման պատմության մասին կարդացեք «Նոր կյանք՝ նոր ավանում» հոդվածում, էջ 42:
Պողոս Նուբարի կիսանդրին
Հետո մեր մոտ հայտնի դեմքեր էլ են ապրում, էն ա որ՝ ես անունները չգիտեմ: Մեր օդը չեմ ասի, որ ընտիր ա, դե, ամեն դեպքում՝ մինչև զիբիլանոցի կողքով անցնում ես, խեղդվում ես: Ուր ա, մի հատ բարի մարդ լինի՝ գա հավաքի, սարքի էդ սաղ: Հա՛մ իրան լավ կլինի, հա՛մ մեզ: Չնայած, ասում են, շատ փողեր ա գնում էդ սարքելու համար: Զատո ջուրն ա ընտիր, եղանակն էլ՝ ամառը միշտ մի 2-3 աստիճան հով ա լինում կենտրոնից ու կարևորը, որ խախանդ ա ու հանգիստ: Զովաշենն էլ մոտիկ ա, ու միշտ ամառները գնում ենք քաղաքից դուս: Դե, քաղաքից դուրսը ո՞րն ա, եղած-չեղած տասը կիլոմետր ա: Հիմա կյանքը ամեն տեղ ա փոխվել ու Նուբարաշենում էլ: Բայց դրանով հանդերձ, ես չէի փոխի իմ թաղը ուրիշ տեղի հետ: Շատերն են նեղվում, որ հենց Նուբարաշեն վարչական շրջանի մեջ ա քրեակատարողականը, աղբանոցը, գժանոցը, մանկատունը, հայտնի չաստը, բայց ես չեմ նեղվում, հակառակը, զգում եմ, որ կարևոր թաղում եմ ապրում: Հա, էդ էլ ասեմ, որ երբ աղբը վառում են՝ մուխը ոչ թե մեր, այլ քաղաքի կողմն ա գնում: Վախտին Նուբար Փաշան ա ապրել մեր մոտ ու հենց իրա անունով ա կոչվել մեր թաղը, իրա պատվին մի հատ էլ արձան կա: Բայց էդ մարդը կուզեր, էլի, որ շատ ու խիտ ապրեն Նուբարաշենում: Իսկ հիմա շատ են քչացել մարդիկ, շատերն են գնացել՝ ջահելների մեծ մասը դուրսն ա: Չնայած էս վերջերս ճտանոց են բացել ու ահագին մարդ գործի են տեղավորվել: Շատ մարդիկ էլ գալիս են մեր մոտ, տուն են վարձում ու չաստում են աշխատում: Հետո ջահելների ու երեխեքի համար հիմա կուլտուրայի պալատ են բացել՝ չորս հարկանի: Էդտեղ ինչ խմբակ ասես կա ու Նուբարաշենի ջահելների համար ձրի ա: Եկեղեցին են սարքում, երևի մի երկու տարուց էդ էլ պատրաստ կլինի: Թաղը իրա կյանքով ապ-
Գրականության մեջ
Սուրեն Մանվելյան
Մի՞թե այլևս կա իմաստ, ինչ-որ բան վաճառելու և գնելու, այստեղ՝ Սովետաշենի գերեզմանոցի հարևանությամբ, հատկապես, երբ հնչում է Ազնավուրի երգը՝ Լա Բոհեմը, լա բոհեմը, լա բոհեմը, կասկածի տակ դնելով իրականության նման օբյեկտիվ-պարզունակ բաները… — Վահե Արսեն, 2007
40 41
Անձնագիր Նուբարաշենում գործում են 2 միջնակարգ (թիվ 95 և 175), 1 հատուկ դաստիարակչական դպրոց, «Փոքր Մհեր» կրթահամալիրը և երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 ուսումնական հաստատությունը: Վարչական շրջանում գործում են մեկական երաժշտական դպրոց, գրադարան, մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն, քրեակատարողական հիմնարկ:
րում ա: Աշխատողներն էլ հիմնականում մարդա իրա հայաթում են հավաքվում: Նստում են՝ նարդի են խաղում, բլոտ: Հետո պարապ նուբարաշենցիք հավաքվում են կանգառում, էդ էն հիմնական կանգառն ա, որտեղ քաղաք մարշուտկեքն են գնում: Մարդիկ կան, որ անասուն են պահում ու եթե մորթել ա պետք, գալիս են կանգառ ու հարցնում են՝ ով ա էդ գործը անում: Ըտեղից մարդ են վերցնում, տանում՝ իրանց անասունը մորթել են տալիս: Բայց մեկ ա, ես իմ երեխա վախտվա Նուբարաշենը կարոտում եմ, էն ժամանակ մարդիկ ուրախ էին, օրներս լավ էր անցնում: Հիմա մի տեսակ կյանքն ա ծանրացել, ում հետ խոսում ես՝ նեղված են, մարդիկ ամեն տեղ տխուր են: Չնայած, մեծ հաշվով, դժգոհելու բան չունենք, ում էլ հարցնեք՝ չի բողոքի Նուբարաշենից: Տրանսպորտն էլ ա լավ՝ երկու հատ մարշուտկա կա եկող: Էն լույս ու գազ չեղած վախտերն էլ մենք Նուբարաշենում ամեն ինչ ունեցել ենք: Ճտանոցը կար, էդտեղ պարտադիր հա՛մ լույս, հա՛մ գազ պիտի լիներ, մենք էլ դե դրա հետ ունեինք գազ ու լույս: Հետո մի հատ էլ կոոպերատիվ կար մեր մոտ՝ երշիկի ցեխ էր: Տերը հարուստ էր ու օգնում էր նուբարաշենցիներին՝ գազն ու լույսը ապահովում էր: Էն վախտերը հարուստ էր Նուբարաշենը: Մի երկու ամիս էր, որ մութ եղավ, թե չէ՝ ուրիշ մութ ու ցուրտ մենք չենք տեսել: Սովետի էն էր լավ, որ մեր մոտ տրիկոտաժի գործարան կար, կոշիկի ֆաբրիկա, չհաշված հնդուշկանոցը, ճտանոցը: Աշխատատեղերն ավելի շատ էին: Հենց էս պատճառով էլ հիմնակնում ռայոններից գալիս ու տնավորվում էին Նուբարաշենում: Սովետի վախտ լավ էր էնքանով, որ մարդիկ երազում էին գան Նուբարաշեն ապրեն: Հիմա էլ են գալիս, բայց շատերը ստիպված են գալիս, ոչ թե երազելով, ու հետո էլ նեղվում են, որ շատ կտրված ա:
Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան Հունվար-փետրվար 2014
Լինել ինտերակտիվ՝ չկտրվելով գործից Մեր ժամանակներում, երբ նորագույն տեխնոլոգիաները կայծակնային արագությամբ են զարգանում, կարևոր է, որ դրանք լինեն մատչելի սպառողի համար: Մեր օրերում, երբ տեղեկատվական դաշտում երթևեկելու համար ամենահարմար ու հասանելի տրանսպորտը ինտերնետն է, շատ կարևոր է, որպեսզի այն ոչ միայն ձգտի լույսի արագությանը, այլև լինի հուսալի ու մատչելի:
Գ
աղտնիք չէ, որ նորագույն տեխնոլոգիաների հիմնական սպառողը երիտասարդներն են, ու հենց նրանք են թելադրում շուկան: Երիտասարդների տեղեկատվական անհագ ցանկություններն արագ ու մատչելի բավարարելու համար ինտերնետ տրամադրող ընկերությունները ջանք չեն խնայում: Սակայն ոչ բոլորին է հաջողվում բավարարել երիտասարդ սպառողի օր օրի աճող պահանջները: 2007 թվականին հիմնադրված «Ինտերակտիվ» ընկերությունն առաջիններից էր, որ հայ սպառողին սկսեց մատակարարել հուսալի ծառայություններ: Մի խումբ երիտասարդների կողմից հիմնված ընկերությունը երկար տարիներ իր սպառողին էր հասցնում կաբելային հեռուստատեսություն, որի որակը կասկածի տակ չառավ ժամանակը: Նոր դարաշրջանի շեմին, երբ համաշխարհային ցանցը դեռ զարգացման ու տարածման փուլում էր, երիտասարդ մասնագետների խումբը, կանխատեսելով տեղեկատավական գալիք «սովը», իր առջև նպատակ դրեց իր սպառողին ժամանակի ամենահասանելի եղանակով՝ հեռուստատեսությամբ հասցնել թանկարժեք տեղեկատվությունը: Երիտասարդական, ժամանցային ու որակյալ հեռուստաարտադրանքը հասանելի դարձավ այն սպառողներին, ովքեր վստահեցին «Ինտերակտիվի» թիմին: Oրեցօր զարգացող յուրաքանչյուր կազմակերպության համար գերնպատակային է ժամանակի պահանջներին համապատասխանելը: Այդ իսկ պատճառով 2012-ին «Ինտերակտիվ» ընկերությունը վերաբրենդավորվեց, որպեսզի թե՛ իր մատուցվող ծառայությունների որակով, և թե՛ իր կորպորատիվ տեսքով համապատասխանի 21-րդ դարի երիտասարդ ու զարգացող կազմակերպության ոճին: Վերաձևավորված ընկերությունն իր առջև դրված նպատակները կրկնապատկեց: Ու այսօր արդեն, բացի որակյալ ծառայություններից, ընկերությունը նաև երիտասարդական կյանքի ակտիվ մասնակիցն է: Սոցիալական ցանցերում անցկացվող զանազան մրցույթների ու ակցիաների միջոցով, ընկերությունը ներգրավում է երիտասարդ ու ստեղծարար իր հաճախորդներին նորանոր ձեռքբերումների շուրջ համախմբվելու: Անցկացված թերևս ամենաթարմ ու տպավորված ակցիաներից մեկը՝ Facebօօk-ում նկարների մրցույթն էր, որտեղ յուրաքանչյուր օգտատեր կարող էր տեղադրել բրենդի անվանումը՝ գրված ամենազանազան եղանակներով: Լուսանկարների ու գաղափարների անհավանական հեղեղում հաղթողին գտան հենց իրենք՝ օգտատերերը: Իսկ մրցանակը հեծանիվ էր: Ընկերությունը, կարևորելով նաև համայնքների մեջ իր դերը, պարբերաբար ակցիաներ է անցկացնում՝ այդ կերպ ակտիվ մասնակցելով դրանց զարգացման գործին: Այսպես, «Ինտերակտիվի» բաժանորդ ուսանողներին ու բուժաշխատողներին նույն գումարով տրամադրվում է հավելյալ 2 մեգաբիթ ինտերնետ: Այսօր «Ինտերակտիվն» արդեն կայուն, սակայն ժամանակին համընթաց և արագ զարգացող ընկերություն է, որն իր սպառողներին է մատակարարում հեռուստատեսություն ու ինտերնետ:
Facebօօk-ում նկարների մրցույթի մի քանի վառ նմուշները
Հաճախորդներին առաջարկվող ճկուն սակագնային պլաններն ու փաթեթները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր սպառողին այստեղ գտնել սեփական գրպանին ու պահանջներին հարմար ծառայություններ: Մինչև 2014 թ. փետրվարի 16-ը (ակցիան մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի կեսերից) ընկերությունն առաջարկում է 4, 5, 7 և 15 մեգաբիթ թողունակությամբ ինտերնետ՝ համապատասխանաբար 4000, 5000, 7000 և 12 000 դրամով: Ինչպես նաև հասանելի են հեռուստատեսություն գումարած ինտերնետ փաթեթները: Բաժանորդները կարող են միանալ առաջարկվող InterBօx, ActiveBօx, HօmeBօx և FullBօx փաթեթներին: Վերոնշյալ փաթեթներին մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում անվճար տրամադրվող Wi-Fi սարքի միջոցով համացանցին կմիանան ձեր բոլոր դիվայսները, ու սրա հետ մեկտեղ, Box փաթեթներին միանալու դեպքում ծառայությու-
նից մեկ ամիս կարող եք օգտվել բոլորովին անվճար: Համաշխարհային ու հայկական հեռուստաալիքներին միանալուց բացի, «Ինտերակտիվի» բաժանորդները, Video on demand ծառայության միջոցով կարող են պատվիրել ցանկացած ֆիլմ: Իսկ եթե չեք կողմնորոշվում՝ ինչ ֆիլմ դիտել, ապա կարող եք միանալ վիրտուալ կինոսրահներից մեկին, որտեղ ընկերությունն իր հայեցողությամբ ցուցադրում է աշխարհի լավագույն ու նոր կինոնկարները: Քաջ գիտակցելով ժամանակակից մարդու կյանքի գերարագ ռիթմը, ընկերությունն ամեն ինչ անում է, որ իր հաճախորդները ստանան իրենց մատակարարվող ծառայություններն առանց դրանց վրա հավելյալ ժամանակ ծախսելու: Oրվա ցանկացած պահին յուրաքանչյուրը կարող է զանգահարել 010 21 19 19 հեռախոսահամարով և 3 աշխատանքային օրվա ընթացքում ընկերության մասնագետները բնակարան կառաքեն արագընթաց ինտերնետն ու որակյալ հեռուստատեսությունը: Այսօր «Ինտերակտիվի» տրամադրվող ծառայությունները դեռևս հասանելի են մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում՝ Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ և Էրեբունի: Սակայն զարգացման գերարագ տեմպ որդեգրած ընկերությունը խոստանում է, որ գալիք տարում ծառայությունների հասանելիության աշխարհագրությունը մայրաքաղաքում կտրուկ կընդլայնվի:
Արսեն Հայթյան / գովազդային
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Պատմություն
Նոր կյանք՝ նոր ավանում Հայրենադարձներին օգնելու նպատակով սփյուռքի և խորհրդային իշխանությունների համատեղ գործունեության ամենավառ օրինակներից էր Նուբարաշեն ավանի կառուցումը: Այսօր Երևանի 12 վարչական շրջաններից մեկը հանդիսացող այդ թաղամասը նաև Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության բազմաթիվ նախագծերից մեկն էր Արևելյան Հայաստանում:
Հավերժացնել անունը
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից ընդամենը երեք տարի անց՝ 1923-ին, Բարեգործականը դարձավ միակ ավանդական կազմակերպությունը, որին թույլատրվեց գործել հանրապետությունում: 1926 թ. Ֆիլադելֆիայում կայացած ՀԲԸՄ ԱՄՆ-ի մասնաճյուղերի խորհրդակցական համաժողովում որոշում է կայացվում Միության 25-ամյակի առիթով և ի պատիվ նախագահ Պողոս Նուբարի, հետագա հինգ տարիների ընթացքում հատուկ հանգանակության միջոցով գոյացնել 250 հազար դոլարի գումար: Տեղեկացնելով Պողոս Նուբարին այդ որոշման մասին՝ համաժողովի մասնակիցները խնդրում են նրան հայտնել իր կարծիքը նշված գումարի օգտագործման կերպի վերաբերյալ: Կարելի է ենթադրել, որ շատ-շատերի համար նախագահի պատասխանը թվում էր ակնհայտ՝ նշված գումարը հատկացնել Միության արդեն գործող հաստատություններին (որբանոցներ, գաղթակայաններ և այլն) կամ էլ հիմնել նորերը: Պողոս Նուբարը, սակայն, գաղթականության ապագայի հարցի իրական և արմատական լուծումը այդ ժամանակ արդեն համարում էր նրանց տեղափոխումը Հայաստան: Զանգվածային ներգաղթը կապված էր, սակայն, բազմաթիվ և բազմաբնույթ դժվարությունների, այդ թվում նաև բնակարանների բացակայության հետ, ինչի մասին բազմիցս նշում էին Հայաստանի իշխանությունները: Անցած տարիների փորձը վկայում էր, որ սփյուռքահայությունը տարբեր՝ տնտեսական և քաղաքական պատճառներով կամ ի վիճակի չէր, կամ էլ պարզապես նպատակահարմար չէր համարում ֆինանսավորել բնակարանային շինարարությունը Հայաստանում, կարծելով, որ եղած միջոցները նախ և առաջ պետք է ծառայեցնել տարբեր երկրներում համայնքային կառույցներին, ընդհանրապես գաղթականության կարիքները հոգալուն: Մյուս կողմից՝ Բարեգործականի սեփական միջոցները անբավարար էին նման խոշոր ծրագիրը ինքնուրույն իրագործելու համար: Այդ պայմաններում, Պողոս Նուբարը, տեղեկանալով «հոբելյանական» հանգանակության մասին, որոշում է դրանից գոյացած գումարն ամբողջությամբ տրամադրել Հայաստանում հատուկ մի ավանի կառուցմանը, ուր պետք է բնակվեին ներգաղթած հայերը: Միևնույն ժամանակ, ցանկանալով քաջալերել հանգանակության բոլոր հնա-
42 43
Հունվար-փետրվար 2014
րավոր մասնակիցներին, նա հայտարարեց, որ եթե մինչև 1931 թ. ապրիլի 30-ը հանգանակվի 250 հազար դոլար, ապա նա իր կողմից կտրամադրի ևս 100 հազար: Միության անդամներն էլ իրենց հերթին որոշեցին հավերժացնել նրա անունն ու գործը՝ կառուցվելիք ավանը կոչելով Նուբարաշեն:
Ճգնաժամի պատճառով
Հանգանակության սկիզբը շատ տպավորիչ էր և խոստումնալից: Նյու Յորքում պաշտոնական բացման օրը հաջողվեց հավաքել շուրջ 102 հազար դոլար: Նույնպիսի մի հավաքի ընթացքում Չիկագոյում հանգանակվել էր 25 հազար: Այդչափ հաջող մեկնարկած հանգանակությունը չունեցավ, սակայն, նույնպիսի շարունակություն՝ նախատեսված գումարը հավաքվում էր չափազանց դանդաղ և դժվարությամբ: Հիմնական պատճառը նույն այդ տարիներին ԱՄՆ-ում սկիզբ առած տնտեսական մեծ ճգնաժամն էր, որի զոհերը դարձան նաև մեծ թվով ամերիկահայեր: Համաձայն «Միութիւն» ամսագրի տվյալների՝ 1929 թ. վերջերին հավաքված գումարը կազմում էր ընդամենը 153 հազար դոլար: Հանգանակության նման ընթացքը հարցականի տակ էր դնում ավանի կառուցման ծրագիրն ընդհանրապես:
Գտնել ճիշտ տեղը
Իրենց հերթին Հայաստանի իշխանությունները թեև տվել էին սկզբունքային համաձայնությունը, այնուամենայնիվ, ուղղակի կամ անուղղակի ձևով ձգձգում էին դրա իրականացումը: Խորհրդային Հայաստանում շատ դժվար էր խոշոր բուրժուազիայի դեմ ծավալված գաղափարական պայքարի պայմաններում կապիտալիստի անունով ավան կառուցել: Կառավարությունը, չհրաժարվելով հանգանակած գումարներից, հողամասեր էր առաջարկում Եղվարդի մոտակայքում, Մեծամորի շրջանում, Սարդարապատում, երկար-բարակ վիճարկում ավանի անվանակոչության հարցի շուրջ, նույնիսկ առաջարկում, որ ավանի անունը թողնեն որոշելու նրա բնակիչներին, որին, առանց հապաղելու, համաձայնվում է Պողոս Նուբարը, միայն թե իր
Խորհրդային Հայաստանում շատ դժվար էր խոշոր բուրժուազիայի դեմ ծավալված գաղափարական պայքարի պայմաններում կապիտալիստի անունով ավան կառուցել
↑ Ֆրիտյոֆ Նանսեն
Ֆրիտյոֆ Նանսենի ուղերձը, 1929 թ. ապրիլի 5 «Մեծ հաճոյքով կ’իմանամ թէ Ամերիկայի Հայերուն մէջ շարժում մը կայ գաղթականներու տեղաւորման համար Հայաստանի մէջ գիւղաքաղաք մը կառուցանելու և զայն Նուբարաշէն անուանելու, ի պատիւ Պօղոս Նուպարի, մեծանուն հայ հայրենասէրին և մարդասէրին: Հարկ չկայ ըսելու թէ ամենաջերմ կերպով կը համակրիմ այս ձեռնարկին: Չորս տարիէ ի վեր ես կ’աշխատիմ Ազգերու Ընկերութիւնը շահագրգռելու Հայաստանի հողերուն բարելաւման խնդրով, ինչ որ լաւագոյն լուծումը պիտի ըլլայ գաղթականներու հարցին: Իմ ջանքերուս արղիւնքը ինչ որ ալ ըլլայ, վստահ եմ թէ Հայերուն անձնուիրութիւնը իրենց պատմական հայրենիքին, ինչպէս նաև տառապեալ ազգակիցներու վիճակին բարւոքման և Երևանի կորովի փոքրիկ Հանրապետութեան վերաշինութեան համար, անոնց ցոյց տուած քաջասրտութիւնը, հաստատակամութիւնը և զոհողութիւնը հիացում պիտի պատճառեն քաղաքակիրթ աշխարհին»:
← Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Նուբարաշենի նախագիծը
կենդանության օրոք կառուցված տեսնի ավանը: Ի վերջո, հողամասը տրամադրվում է ոչ թե Սարդարապատում, ինչպես առաջարկել էր Ալեքսանդր Թամանյանը, այլ Երևանին մերձ Նորագավիթ շրջանում:
Հեռանալուց առաջ
Պողոս Նուբարը, կանխազգալով իր կյանքի մոտալուտ ավարտը, ձգտում էր անել հնարավոր այն ամենը, ինչը կնպաստեր Նուբարաշենի արագ կառուցմանը: Եվ դժվար չէ պատկերացնել այն հիասթափությունը, որ ապրեց նա, իմանալով հանգանակության ոչ հաջող, դանդաղ ընթացքի մասին: Հայտնի է մի դեպք, երբ 1930 թ. մայիսին, այսինքն՝ Պողոս Նուբարի մահից մոտ մեկ ամիս առաջ: Փաշան՝ ՀԲԸՄ ղեկավարներից մեկին՝ Մալազյանին և անձնական քարտուղար Հեքիմյանին հայտնում է, որ քանի որ գաղութահայությունն այդպես էլ չկարողացավ 250 հազարի հանգականությունը գլուխ հանել, նա ջնջում է իր նվիրատվությունը: Ասում են, որ Մալազյանը «լուրջ ու համառ լեզվով» փորձում էր ազդել նրա բանականության վրա, իսկ Հեքիմյանը՝ «մտերմիկ և ընտանի ժպիտով՝ զգացմունքներին»: Բայց Նուբարը նույն օրը գրությամբ հայտնում է Միությանն իր որոշումը: Այդուհանդերձ, հաջորդ օրը նա հրահանգում է Հեքիմյանին գրել երկու նամակ: Մեկը՝ շվեյցարական Լոմպար Օտյե բանկին, որպեսզի այնտեղ գտնվող իր 208 հազար դոլարը փոխանցվի ՀԲԸՄ-ին, մյուսն էլ Միությանը, որտեղ նշվում էր, որ բանկից փոխանցվող 208 հազարից 100 հազարը հատկացվի Նուբարաշենի հիմնադրամին:
Տիպային ավան
Նույն 1930-ի ապրիլին և մայիսին՝ Երևանում և Փարիզում Խորհրդային Հայաստանի կառավարության և ՀԲԸ Միության Կենտրոնական վարչական ժողովի միջև վերջապես ստորագրվեց «Համաձայնագիր Նուբարաշեն տիպար ավանի կառուցման մասին», որին հետևեց Միության առաջին 50 հազար դոլարի մասնավճարը: Իսկ արդեն ամռանը Երևանի հարավային սահմանների մոտ սկսվեցին շինարարական
աշխատանքները, որոնք ղեկավարում էր այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնախումբը՝ նախագծի հեղինակ Ալեքսանդր Թամանյանի գլխավորությամբ: Հաջորդ վեց տարիների ընթացքում Նուբարաշենին, նրա կառուցման հետ կապված բոլոր հարցերին առանձնահատուկ կարևորություն էր տրվում Միության ղեկավարության և շարքայինների կողմից: Ավելին, այն բանից հետո, երբ հայրենակցական միություններին առաջարկվեց մասնակցել ավանի առանձին թաղամասերի կառուցմանը, ուր պետք է բնակվեին Արևմտյան Հայաստանի համապատասխան բնակավայրերից բռնագաղթածները, Նուբարաշենը հայտնվեց շատ ավելի մեծ զանգվածի ուշադրության կենտրոնում: 1931 թ. հուլիսին կայացած հերթական Ընդհանուր ժողովում նշվում էր, որ արդեն ամռանը կավարտվի 100-120 բնակարանների կառուցումը, և Հունաստանից և այլ տեղերից եկած աշխատավոր գաղթականները կտեղափոխվեն նորակառույց ավան: Մեկ տարի անց, սակայն, Միության կողմից ներկայացված հաշվետվությունից պարզվում է հետևյալ պատկերը. Նախատեսվածի փոխարեն տասը բնակարաններ ամբողջովին կառուցված և ութը կիսաշեն վիճակում են: Պատճառներից մեկը Զանգեզուրի շրջանի աղետալի երկրաշարժն էր: Կառավարությունը ստիպված եղավ նախ և առաջ լուծել արհավիրքից անօթևան մնացած հազարավոր մարդկանց բնակության հարցը:
Լրացուցիչ ռուբլիներ
Նուբարաշենը կառուցվում էր դանդաղ և ոչ միայն վերը նշած պատճառներով: Մի կողմից, այդ նույն տարիներին Հայաստանում մի շարք խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների, մեծ թվով բնակելի շենքերի կառուցումը, մյուս կողմից՝ որակյալ աշխատուժի ու շինանյութերի մշտական պակասը: Բացի այդ, Հայաստանի ղեկավարությունը ներգաղթի կազմակերպման և իրագործման վրա էր ծախսում այն գումարները (կամ նրանց մի մասը), որոնք սփյուոքահայերի կողմից տրամադրվել էին նույն այդ ներգաղթողների համար երկրում ավանների, սոցիալ-մշակութային և այլ բնույթի հաստատությունների կառուցման նպատակով: Տրամադրած միջոցների
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Պատմություն
↓ ՀԲԸՄ հիմնադիր Պողոս Նուբարը
→ Նուբարաշենում հաստատված առաջին գաղթականները
Ֆինանսավորումից բացի, ամենադժվար լուծվողը, Նուբարաշենի ջրանցքի ու ջրմուղի խնդիրն էր: Դրանք պետք է շահագործման հանձնվեին 1937-ի հուլիսի 1-ին նման օգտագործման պայմաններում անխուսափելիորեն դանդաղում կամ ընդհանրապես չէր իրականացվում նախատեսված շինությունների կառուցումը, ինչը, իր հերթին, նոր բարդություններ էր առաջացնում իշխանությունների համար՝ թե՛ սփյուռքի համապատասխան կազմակերպությունների և թե՛ ներգաղթածների հետ իրենց հարաբերություններում: Մյուս կողմից՝ կառավարությունը, նշված կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելիս, ըստ ամենայնի, տրամադրվող գումարների դիմաց ստանձնել էր պարտավորություններ, որոնք դժվար իրագործելի էին առկա ֆինանսատնտեսական պայմաններում: Այսպես, օրինակ, կառավարությունը դեռևս 1934 թ. ապրիլի 27-ի նիստում, քննարկելով Նուբարաշենի կառուցապատման հարցը, որոշում է. «Նկատի ունենալով, որ ՀԲԸՄ միջոցով հավաքված գումարը չի ապահովում վերոհիշյալ նախագծերով նախատեսված շենքերի կառուցման ավարտումը և ընդառաջելով նվիրատուներին, գտնել անհրաժեշտ ժողկոմխորհի միջոցներից լրացուցիչ կերպով 541 հազար ռուբլի հատկացնել այդ շենքերի կառուցման համար»:
Սխալ ու անհանդուրժելի
1936 թվականի հուլիսի 21-ին Կենտկոմը՝ ի դեմս առաջին քարտուղար Իոսիֆ Ստալինի և Խորհրդային Միության կառավարությունը՝ ի դեմս նրա նախագահ Վյաչեսլավ Մոլոտովի, ընդունում են նախադեպը չունեցող մի որոշում՝ «Հայ ներգաղթողներին Հայկական ԽՍՀ-ում տեղավորելու միջոցառումների մասին»: Փաստաթղթում հենց սկզբից «սխալ և անհանդուրժելի» է գնահատվում Հայաստանի կառավարության կողմից «արտասահմանյան հասարակական կազմակերպությունների և առանձին հայ նվիրատուների առջև ստանձնած պարտավորությունները չկատարելու հաստատված պրակտիկան»: Այստեղ բավական մանրամասն թվարկված են այն միջոցառումները, որոնք՝ ըստ Խորհրդային Միության ղեկավարների, պետք է ուղղեին Հայաստանի կառավարության և Կոմկուսի «կոպիտ սխալները», շինարարական բոլոր աշխատանքների 50%-ը պետք է ավարտվեր 1937 թ. հունվարի 1-ին, իսկ ամբող-
↑ «Վաղուան Նուպարաշէնը». դրամահավաքի նպատակով ստեղծված փորագրանկար
44 45
Հունվար-փետրվար 2014
ՀԲԸՄ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հիմնադրվել է 1906 թ. Կահիրեում՝ ազգային գործիչ Պողոս Նուբարի և եգիպտահայ համայնքի ականավոր ներկայացուցիչների նախաձեռնությամբ: Նրանց հիմնական նպատակն էր ստեղծել մի միություն, որը կոչված էր ամեն կերպ աջակցելու հայ ժողովրդին, որի գոյատևումը՝ իբրև Օսմանյան Կայսրության փոքրամասնություն, վտանգված էր: 1906-1912 թթ. Միությունը արևմտահայ գյուղացիությանն ապահովում էր սերմացուով, երկրագործական գործիքներով և այլն: Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում և Օսմանյան Կայսրության հայաշատ այլ շրջաններում հիմնվել են դպրոցներ և որբանոցներ: 1914 թ. ՀԲԸՄ-ն ուներ 142 մասնաճյուղ Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայում, ԱՄՆ-ում, Արգենտինայում, Եվրոպայում և Աֆրիկայում, ընդհանուր թվով՝ 8533 անդամ: 1914-ին Պողոս Նուբարը լքում է Եգիպտոսը և տեղափոխվում Փարիզ: Չնայած Առաջին աշխարհամարտի հետևանքով Միության տարբեր մասնաճյուղերի կողմից կրած մեծ կորուստներին, այն այնուամենայնիվ կարողանում է զգալի օգնություն ցուցաբերել Եղեռնը վերապրած հայերին (հատկապես մեծ ուշադրություն է դարձվել որբախնամ գործունեությանը): Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի գործունեության հիմնական նպատակն էր «պահպանել և տարածել հայ լեզուն, ինքնությունն ու ժառանգությունը»: Երկրորդ հա-
մաշխարհային պատերազմի ընթացքում ՀԲԸՄ-ի նստավայրը Փարիզից տեղափոխվում է Նյու Յորք: Միության ազգապահպան գործունեությունը առավել արդյունավետ է դարձել հետպատերազմյան շրջանում, հատկապես Ալեք Մանուկյանի նախագահության օրոք (1953-1989թթ.): Այդ ժամանակահատվածում ամբողջ աշխարհում ՀԲԸՄ-ն ընդլայնվում և դառնում է ամենաազդեցիկ համահայկական կազմակերպությունը: Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության մասնաճյուղերն այժմ գործում են 26 երկրների մոտ 90 քաղաքներում, անդամների թիվն անցնում է 22 հազարը, մասնաճյուղերը 120-ն են, մշակութային կենտրոնները՝ 27-ը: 1990-ին բացվել է Միության ներկայացուցչական գրասենյակը Երևանում: Շուրջ 50 տարի անց վերսկսելով իր գործունեությունը Հայաստանում՝ ՀԲԸՄ-ն նախապատվությունը տալիս է ոչ թե զուտ մարդասիրական օգնությանը, այլ երկրի զարգացմանը նպաստող տարաբնույթ ծրագրերին՝ եկեղեցաշինական, հոգևոր, կրթական, սոցիալական, առողջապահական, մշակութային ու երիտասարդական: Ավելի քան հարյուրամյա իր ազգանպաստ գործունեության ընթացքում ՀԲԸ Միությունը շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել հայ ժողովրդի կարիքներին, ընդ որում դրանից շուրջ 130 միլիոնը՝ Հայաստանի ծրագրերին:
ջությամբ՝ նույն տարվա հուլիսի 1-ին, միութենական և հանրապետական հիմնարկներին հստակ հաձնարարականներ էին տրվում ֆինանսավորելու և շինանյութերով ապահովելու համար, նախատեսվում էր ներգաղթողների արտադրական արտելները ապահովել անհրաժեշտ հումքով, գյուղաբնակ ներգաղթողները 3-4 տարով կամ ազատվում էին տարբեր տեսակի հարկերից, կամ էլ պետք է վճարեին կիսով չափ, վերջապես, սահմանվում էին արտասահմանի հայերից որպես նվիրատվություն տարբեր սարքավորումների և այլ ապրանքների ստացման և իրացման ձևերը: Որոշումը ուներ նաև հատուկ հավելված, ուր տրված էր այն 12 շինությունների ցանկը, որոնք պետք է կառուցվեին համաձայն Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորությունների և որոնցից 7-ը վերաբերում էին Նուբարաշենին: Ըստ էության, առաջին անգամ էր, որ Խորհրդային Միության ղեկավարները նման որոշում էին կայացնում ներգաղթած հայերի վերաբերյալ: Ֆինանսավորումից բացի, ամենադժվար լուծվողը, ինչպես և նախորդ տարիներին, Նուբարաշենի ջրանցքի ու ջրմուղի խնդիրն էր: Դրանք պետք է շահագործման հանձնվեին 1937 թվականի հուլիսի 1-ին: Սակայն, Հայաստանի կոմկուսի կենտկոմի բյուրոն հուլիսի 3-ի նիստում ստիպված էր արձանագրել «Ջրմուղի շինարարությունը ժամանակին չի ավարտված: ...Ժողկոմխորհի նախագահին (Դուլոյան) միութենական մարմինների առաջ վերստին դնել խողովակները ոչ ժամանակին մատակարարելու հարցը»: Բայց կար և հպարտանալու պատճառ. «...Նուբարաշենի 1937 թվականի շինարարության ծրագիրը հիմնականում ավարտված է: Լիովին ավարտված են դպրոցը, մանկամսուրը, մանկապարտեզը, թատրոնը, բաղնիքը և բնակելի շենքերը... Լրիվ չի ավարտվել միայն հիվանդանոցի շենքը»: 1937 թվականի կեսերին Նուբարաշենի 100-ից ավելի բնակարաններում բնակվում էր շուրջ 1000 ներգաղթած հայ: Մեկ տարի անց ավանը վերանվանվեց Սովետաշենի, և միայն 1989-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի որոշմամբ վերականգնվեց նախկին անունը: Հետագայում Նուբարաշենում կանգնեցվեց Պողոս Նուբարի կիսանդրին:
↑ Նուբարաշենի կառուցումը
Էդուարդ Լ. Մելքոնյանի «Հայկական բարեգործական ընդհանուր միության պատմություն» գրքի նյութերի հիման վրա «Դար մը պատմութիւն Հայ Բարեգործական Ընդհանուր Միութեան» գրքից
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Այնտեղ
Օտար թաղեր Երևանում քաղաքի ծայրամասերը մեծ մասամբ կտրված են կենտրոնից, առանձնապես զբոսաշրջիկների այցելությունների ցուցակում չեն ընդգրկվում և հնարավորություն չեն ընձեռում կազմակերպելու բնակչության ժամանցը՝ առանց կենտրոն հասնելու: Մինչդեռ աշխարհի մի շարք քաղաքներում նույն այդ ծայրամասերը դառնում են մեծ ներդրումների տարածք, լիարժեք մասնակցում քաղաքի կյանքին և գրավում ինչպես զբոսաշրջիկներին, այնպես էլ գործարարներին, ակտիվ ժամանցի կողմնակիցներին և ուսանողներին: Ուսումնասիրենք երեք ցայտուն օրինակ:
Պահպանել և զարգացնել
Տե Արո, Վելինգտոն, Նոր Զելանդիա Տարածքը՝ 10 քկմ Բնակչությունը՝ շուրջ 4500 Տե Արոն Վելինգտոնի խոշորագույն թաղամասերից մեկն է, որը ներառում է մայրաքաղաքի բնակելի տարածքի մեծ մասը: Տե Արոն նշանավոր է այն բանի համար, որ մեկն է այն քիչ մնացած թաղամասերից, որոնք վկայում են Նոր Զելանդիայում աշխատավոր դասի կյանքի և մշակույթի մասին: Բնակավայրի գոյության մասին հիշատակություններ են պահպանվել դեռևս 1850-ականներից: Եթե 20-րդ դարասկզբին թաղամասը իդեալական էր համարվում գործարանների գտնվելու համար, ապա հետագայում այն մի շարք այլ գործառույթներ ձեռք
46 47
Հունվար-փետրվար 2014
բերեց: Մեծ դեպրեսիան և երկու աշխարհամարտերը ժամանակավորապես ընդհատեցին Վելինգտոնի զարգացումը, այդ թվում՝ Տե Արոյի հին շենքերի ամրացման և նոր քաղաքաշինական նախագծերի իրականացումը: Սակայն 1960-70-ականներին Տե Արոյի զարգացումը առաջնահերթ խնդիր դարձավ, ձեռնարկվեցին թաղամասի զարգացման չորս 5-ամյա պլաններ, որոնց իրականացումը բոլորովին նոր կարգավիճակ հաղորդեց քաղաքի այդ հատվածին: Փայտե տներից շատերը վերջապես դիմացկուն բնակելի տների վերածվեցին: Ֆիզիկական վիճակին զուգընթաց փոխվում էր նաև թաղամասի բնակչությունը. ավելանում էր եկվորների և ուսանողների թիվը, ինչը նշանակում էր, որ թաղամասը գնալով ավելի գրավիչ է դառնում: Վելինգտոնում նոր ճանապարհների, տրամվայի գծերի անցկացումն ու ավ-
տոբուսների համալրումը Տե Արոն վերածեց կարևոր տրանսպորտային հանգույցի: Այսօր մեծագույն ջանքեր են գործադրվում թաղամասի հին կառույցներն ու մշակութային հուշարձանները պահպանելու համար, թեև մյուս կողմից՝ կենտրոնից դուրս գտնվելը զերծ չի պահում թաղամասը քաղաքի կյանքին համընթաց զարգանալուց և արդիականանալուց: Տե Արոն այսօր Նոր Զելանդիայի ամենամեծ զվարճանքի կենտրոնն է և ակտիվանում է գիշերը, երբ փակվում է քաղաքի հյուսիսում գտնվող բիզնես-թաղամասը: Շաբաթ օրերին բարերի և ակումբների մեծամասնությունը բաց է առնվազն մինչև գիշերվա 3-ը: Բացի կինոթատրոններից, թաղամասում կան մի քանի փոքր թատրոններ, ինչպես նաև օպերային թատրոն: Տե Արոն այսօր Նոր Զելանդիայի մշակութային բազմազանության արտահայտությունն է:
Քրեական գետտոյից՝ հեղինակավոր թաղամաս
H Street, Վաշինգտոն, ԱՄՆ Տարածքը՝ 8400 քմ Բնակչությունը՝ 114 000 Նախկինում ոչ գրավիչ ու արդիական քաղաքային թաղամասերում վերակառուցումն ու շենքերի թարմացումը ընդունված է անվանել ջենտրիֆիկացում: Այն իրականացվում է կամ համաձայն քաղաքային վերականգնման ծրագրի, կամ էլ պրոֆեսիոնալների ու ղեկավարների ընդունած որոշումների: Գործընթացը երբեմն անվանում են նաև քաղաքային վերաշրջանառում, այն ենթադրում է թաղամասերի հեղինակության բարձրացում, և ծայրամասերի վերածում քաղաքի մշակութային ու գիշերային կյանքի կենտրոնների: Ջենտրիֆիկացում տերմինը սկսել է կիրառվել 1960-ականներից: Առավել քան հաջող ջենտրիֆիկացման թարմ օրինակներից է վաշինգթոնյան H Street-ը: Թաղամասը ժամանակին Միացյալ Նահանգների մայրաքաղաքի ամենահին ու ծանրաբեռնված հատվածներից մեկն է եղել: 1968 թվականին Մարտին Լյութեր Քինգի սպանությանը հաջորդած անկարգություններից հետո թաղամասը կորցրեց իր կենսունակությունը և չվերականգնվեց մինչև 2000-ականները: Անմխիթար վիճակում գտնվող H Street-ն այդ ժամանակ նաև քրեական տարրերի հավաքատեղին դարձավ. մահափորձերն ու սպանություններն այլևս ոչ մեկին չէին զարմացնում: Կիսալքված շենքերը, ֆասթֆուդի կետերն ու փակված խանութները թաղամասի մոտալուտ մահն էին գուշակում: Բարեբախտաբար, 2002-ին Կոլումբիայի նախագծման գրասենյակը նախաձեռնեց համայնքների պահանջների վրա հիմնված ծրագիր, որպեսզի վերստին կյանքի կոչի այդ թաղամասը: Մոտ 2,4 կմ երկարությամբ փողոցի շուրջ ձևավորված թաղամասը որոշեցին բաժանել 3 հատվածի՝ Բնակելի թաղամաս, Առևտրի թաղամաս և Արվեստի ու զվարճանքի թաղամաս: 2000ականների կեսերին Արվեստի և զվարճանքի թաղամասը սկսեց վերակենդանանալ՝ որպես գիշերային կյանքի կենտրոն: 1968-ից հետո չգործող կինոթատրոնը՝ կառուցված դեռևս 1930-ականների մոդեռնի ոգով, վերածվեց պարահրապարակի և ներկայացումների տարածքի: H Street-ում կամաց-կամաց սկսեցին նոր հյուրանոցներ, ռեստորաններ ու բարեր կառուցել, բացվեցին արվեստի կենտրոններ, մշակույթի հարթակներ, թա-
↑ Թաղամասի վերակենդանացման գրավականներից մեկը ամենամյա H Street Festival-ն է
ղամասը նորանոր ներդրողների սկսեց հետաքրքրել և գրավել մեծ գումարների տեր սպառողների: Իսկ Վաշինգտոնի կենտրոնից թաղամասի հեռավորությունը կարճելու համար դեպի H Street տանող տրամվայի գիծ անցկացվեց: Ջենտրիֆիկացիայի գործընթացը ընդհարումների բերեց նախկին բնակիչների հետ. վերջիններիս հատկապես մտահոգում էր վարձակալության գների կտրուկ բարձրացումը, ինչն անհնար էր դարձնում շատերի հետագա բնակությունն այդ տարածքում: Եթե 20 տարի առաջ թաղամասի բնակչության 97%-ը աֆրոամերիկացիներ էին, ապա 2000-2010թթ. ընթացքում սևամորթ բնակչության տոկոսը նվազեց մինչև 64%, փոխարենը մինչև 28%-ով աճեց սպիտակամորթ բնակչությունը: Դրա հետ մեկտեղ մեծ քանակությամբ ոստիկանության կենտրոնացումը նպաստեց հանցագործությունների զգալի նվազմանն ու քաղաքի գրավչությանը առավել ապահովված խավերի համար:
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Այնտեղ
Պաշտպանների թաղը
Լա Դեֆանս, Փարիզ, Ֆրանսիա Տարածքը՝ 14 քկմ Բնակչությունը` 25 000 Լա Դեֆանս թաղամասը գտնվում է Փարիզի պատմական առանցքի ամենաարևմտյան հատվածում: 10 կմ երկարությամբ առանցքը սկիզբ է առնում Կենտրոնական Փարիզում գտնվող Լուվրի թանգարանից, շարունակվում Ելիսեյան դաշտերով, հաղթակամարով և ավարտվում Լա Դեֆանսով: Բացի հիմնական բնակչությունից, թաղամասը հյուրընկալում է շուրջ 45 000 ուսանողների, իսկ տարեկան թաղամասն այցելում են մոտ 8 մլն զբոսաշրջիկներ: Լա Դեֆանսն այդպես է կոչվել ի պատիվ Լա Դեֆանս դե Փարիզ հուշարձանի, որը կանգնեցվել է 1883-ին՝ ի հիշատակ ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ Փարիզը պաշտպանած զինվորների: 1958-ի սեպտեմբերից քաղաքի գործարանները, անգամ որոշ ագարակներ սկսեցին տեղափոխել: Այդպես ծնվեց արդյունաբերական և տեխնոլոգիական նոր կենտրոնը:
Թաղամասի առաջին սերնդի երկնաքերները արտաքին տեսքով շատ միանման էին և սահմանափակված՝ 100 մ բարձրություն ունեին: Վաղ 70-ականներին, հետևելով պահանջարկին, կառուցվեց երկնաքերների երկրորդ «սերունդը», սակայն 1973-ին կառուցապատումը տնտեսական ճգնաժամի պատճառով դադարեցվեց: Աշտարակների երրորդ սերունդը հայտնվեց 80-ականների սկզբին: Եվրոպայի ամենախոշոր կոմերցիոն կենտրոնը (այդ ժամանակ)՝ Ուատր Թեմփսը կառուցվեց 1981-ին: 1982-ին պատմական առանցքն ավարտելու համար հուշարձանի մրցույթ հայտարարվեց, արդյունքում կառուցվեց Մեծ Հաղթակամարը: Այդ ընթացքում կառուցվեցին նաև բազմաթիվ հյուրանոցներ, իսկ 1992-ին արդեն կարելի էր Լա Դեֆանս հասնել փարիզյան մետրոյով: Այս հանգամանքը զգալիորեն ավելի հասանելի դարձրեց թաղամասը քաղաքի ավելի մեծ հատվածի համար: 1990-ականների կեսերին Լա Դեֆանսը նոր թափով սկսեց ընդարձակվել, և այսօր այն Եվրոպայում հատուկ կառուցված ամենաընդարձակ գործարարական
թաղամասն է: Ամենաբարձր երկնաքերը կառուցվել է 1974-ին և 231 մ բարձրություն ունի, 50 հարկ և Փարիզի տարածքում ամենաշատ բնակեցված կառույցն է: 2005-ի դեկտեմբերին հայտարարվեց «Լա Դեֆանս 20062015» թաղամասի զարգացման հավակնոտ ծրագրի մեկնարկի մասին: Այդ կարևոր արդիականացման ծրագիրը կենտրոնացած է չորս գլխավոր նպատակների վրա՝ ամրացնել ժամկետանց երկնաքերները, կառուցել նոր շենքեր, բարելավել գրասենյակների և բնակելի շենքերի միջև հավասարակշռությունը և տեղի աշխատողների համար նրանց տնից մինչև Լա Դեֆանս տրանսպորտն ավելի մատչելի ու արագ դարձնել: Այսօր Լա Դեֆանսում կա 72 ապակե և պողպատե երկնաքեր, 180 հազար օրավարձով բանվորներ և 3,5 մլն քմ գործարարական տարածք: Լա Դեֆանսում է գտնվում Փարիզի քաղաքաշինական տարածքի ամենաբարձր կառույցների մեծամասնությունը, և այն գրասենյակային տարածք է ծառայում մոտ 1500 ընկերությունների՝ ներառյալ աշխարհի 50 առաջատար ընկերություններից 15-ի համար:
← 1989-ին կառուցված Մեծ Հաղթակամարը թաղամասի խորհրդանիշն է
→ Փարիզի պաշտպաններին նվիրված հուշարձանը, 1883թ.
48 49
Հունվար-փետրվար 2014
Խելահեղ գաղափարների իրականացում Անի Սմբատի
ԱՊԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ Նախագիծ
Արվեստը 16-ի պատերին 2013 թվականին Երևանի քաղաքապետարանը ներկայացրեց «բարձրահարկ պանելային շենքերի ֆասադների դեկորատիվ գունազարդման յուրօրինակ լուծումները», այդ թվում՝ Աջափնյակի 16-րդ թաղամասի շենքերի օրինակի վրա: Աշխատանքը ոչ միանշանակ ընդունվեց հանրության կողմից, թեպետ գաղափարն ինքնին ողջունելի է: Նույն թաղամասի արդիականացման մի փոքր այլ լուծում, սակայն, մշակվել էր դեռ մի քանի տարի առաջ՝ ապագա ճարտարապետի դիպլոմային աշխատանքի տեսքով:
50 51
Հունվար-փետրվար 2014
Մ
ի քանի տարի առաջ՝ այն ժամանակ դեռ ԵրՃՇՊՀ չորրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Շահբազյանը դիպլոմային աշխատանքի շրջանակում որոշեց անդրադառնալ նախկին խորհրդային պետությունների քաղաքների համար շատ արդիական մի թեմայի՝ բնակելի մոդեռնիստական թաղամասերի «վերակենդանացմանը»: «Եթե փորձենք կարճ բնութագրել նպատակը, ապա կարելի է ձևակերպել այսպես՝ իրենց նախկին արժեքը կորցնող բնակելի թաղամասերը դարձնել ավելի հետաքրքիր ու գրավիչ բնակվելու համար, համապատասխանեցնել նոր ժամանակներին», — բացատրում է Արմինեի դիպլոմայինի ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, որը նշում է, որ նման մի ծրագիր՝ շատ ծավալուն ու թանկարժեք, 1990-ականներին իրականացվել էր Բեռլինի արևելյան հատվածներում: Որպես «փորձադաշտ» ընտրվեց Աջափնյակի 16-րդ թաղամասը, այսպես կոչված՝ «Կվառտալը»՝ «որպես էդ տեսակ թաղամասերից ամենահետաքրքիրներից մեկը, բայց միևնույն ժամանակ՝ ամենաքննադատվածներից մեկը», ինչպես նշում է նախագծի հեղինակը: Փորձ արվեց, պահպանելով արդեն գոյություն ունեցող կառույցներն ու քաղաքային հյուսվածքը, իրականացնել որոշ ճարտարպետական ու քաղաքաշինական միջամտություններ, որոնց արդյունքում թաղամասը կդառնար ավելի բարվոք ու հաճելի բնակության համար: «Նմանատիպ թաղամասերի յուրահատկություններից մեկը, որը թելադրված էր ժամանակով և գաղափարախոսությամբ, անհասկանալի մեծ ու ոչ ոքի չպատկանող տարածքներն են, — պատմում է Արմինեն, — մինչդեռ այսօր շատ ավելի տրամաբանական կլիներ դարձնել դրանք շենքերի համատիրությունների սեփականությունը: Ցավոք, այդ ինստիտուտը մեզ մոտ առայժմ չի ձևավորվել»: Երկրորդ խնդիրը Երևանն ու Աշտարակը կապող Շիրազի փողոցն էր, որի երկու կողմում չմտածված կերպով ինչ-որ առևտրական-հասարակական օբյեկտներ են զբաղեցնում: Մինչդեռ այդ ճանապարհով են մտնում Երևան, այնպես որ՝ տարածքն ունի հանրային նշանակություն: Առաջարկվեց այդ բլոկը զբաղեցնել IKEA-ի տիպի մեծ առևտրական կենտրոնով, իսկ եղած շենքերը մի փոքր գեղեցկացնել: Արմինեի գաղափարի համաձայն՝ ճակատների վրա պետք էր այնպիսի փոփոխություններ
16-րդ թաղամասի հատակագիծը
նախագծել, որպեսզի մինիմալ ներդրումներով ստացվի մաքսիմալ արդյունք: Եվ ամբողջ ճակատով մեկ պատված հսկայական պատկերազարդումները (նախնական տարբերակներից մեկը գունային պալիտրայով լուծումներ, բայց հետո որոշվեց ճակատները զարդարել համաշխարհային արվեստի կարևոր ստեղծագործություններով) ոչ միայն գեղագիտական խնդիր էին լուծում, այլև դրական ազդեցություն էին ունենում էներգախնայողության վրա՝ որպես հավելյալ շերտ՝ մի փոքր ավելի ջերմադիմացկուն դարձնելով պանելային շենքերը:
Արեգ Դավթյան Արմինե Շահբազյան
ՔԱՂԱՔ Արվեստ
Շատ ուրիշ Երևանը Եթե ինքնուս նկարիչ Ռուբիկ Մկրտչյանը մի օր ակամա ձեռքը չվերցներ թուղթն ու գունավոր մատիտները՝ շարունակ փորձելով հագեցնել նկարելու անսպառ ցանկությունը, գուցե այսօր միայն արխիվների մութ անկյուններում փոշոտվող սև-սպիտակ լուսանկարները մեզ հուշ մնային տասնամյակների վաղեմության Երևանի մասին:
Երբ չկար Կարապի լիճը
Ութսունամյա Ռուբիկ Մկրտչյանը դեռ մանուկ հասակում իր պատկերացումները հանձնում էր ձեռքի տակ եղած թղթի կտորներին ու ծխախոտի տուփերին: Դրա հետ էլ հասցնում էր չարաճճիություն անել, բարձրանալ քաղաքի ամենաբարձր կետերն ու մտքում պահել երևանյան այնպիսի տեսարաններ, որոնք այսօր միայն նրա գեղանկարներում կարելի է տեսնել: Ինքնուս նկարիչն իր հիշողությունները պատկերում է պարզ գեղանկարչական լեզվով՝ մի կողմ դնելով լուսաստվերի, հորինվածքի, սիմետրիայի ու հավասարակշռության վերաբերյալ բոլոր չափանիշներն ու կանոնները: Բայց պրիմիտիվիզմին հարող նկարներն իրականում այնքան պարզամիտ չեն, որքան անկեղծ ու մատչելի՝ ինչպես նկարողին, այնպես էլ դիտողին: «Իմ մանկության հուշերն եմ հիմնականում նկարում, Երևանում եմ ծնվել, մեծացել, իսկ իմ մանկության Երևանը շա՜տ ուրիշ էր: Հիմա այնքան է փոխվել, որ հազիվ ես ճանաչում», — պատմում է նկարիչը, բայց չի վրդովվում: Օր օրի փոխվող քաղաքը նորանոր կտավներ ստեղծելու առիթ է տալիս, բայց երբեք մոռացնել չի տալիս հարազատ քաղաքի մասին փայփայված հիշողությունները: «Հիմա մի կտավի վրա եմ աշխատում, որտեղ Օպերայի շենքի շրջակայքն է՝ այն ժամանակ դեռ լիճը չկար, իսկ Տերյան ու Թումանյան փողոցների
→ «Կողբ գյուղը», 1979
մայթերի տեղում սեփական փոքրիկ հողաշեն տներ էին: Այդ տների շարքում մի կրպակ կար, որտեղ ոգելից խմիչք էին վաճառում, Հրաչյա Ներսիսյանն էր այդտեղ հաճախ գնում՝ մի «հիսուն-հիսուն» խմելու: Հետո մի ձեռքը հենում էր մեջքին, մյուսով մուշտուկն էր բռնում ու իջնում էր մինչև Մայր թատրոն: Իսկ ես իրեն շատ էի սիրում, մեկ-մեկ ես էլ էի հետն իջնում», — հիշում է նկարիչը:
Ոստիկանը՝ Ռոդենի փոխարեն
Մկրտչյանը յոթ տարեկան էր, երբ սկսվեց Հայրենական պատերազմը: Ընտանիքում հինգ երեխա էին, և շատ շուտով նա ստիպված եղավ կիսատ թողնել անգամ տարրական ուսումը, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին: Սկսեց ջուր վաճառել հին շուկայում, որի տեղում 1974-ին կառուցվեց «Ռոսիա» կինոթատրոնը, որն էլ իր հերթին այսօր տոնավաճառի է վերածվել: Այդ շուկան Ռուբիկը պատկերել է բոլորովին վերջերս՝ 2011-ին: Նկարչի հին երևանյան տեսարաններում հատկապես աչքի են զարնում ու ջերմ հիշողություններ արթնացնում փողոցներով երթևեկող տրամվայներն ու ձիակառքերը:
← «Առագաստ» սրճարանը», 1998
52 53
Հունվար-փետրվար 2014
Ահա Մաշտոցի պողոտան է, որի վերևի ձախ անկյունում Երվանդ Քոչարի տուն-թանգարանն է այսօր, իսկ վերևի աջ շենքում ժամանակին ապրում էր Հրաչյա Ներսիսյանը: Խաչմերուկի կենտրոնում այն ժամանակ դեռևս ոստիկանի փոքրիկ հարթակն էր, իսկ այսօր Ռոդենի հեղինակած արձանն է. ու չգիտես, թե որն էր ավելի լավ: :
«Լավ տղերքն» ու Շարժումը
Ռուբիկ Մկրտչյանի երևանյան հիշողություններում առանձին տեղ ունեն 1988-ի արցախյան շարժման տեսարանները: «Ազատության հրապարակում հավաքվում էին ցուցարարները՝ դրոշներով, զինանշաններով, կարգախոսներով պաստառներով, առջևում
→ Նկարիչն իր արվեստանոցում
↖ «Տրնդեզ», 2002
↑ Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
մահապարտներն են, իսկ վերևի աջ անկյունում հասարակաց տուն եմ նկարել, որտեղ «լավ տղերքը» զվարճանում են, մինչ լուծվում է երկրի ապագայի հարցը: Իսկ Թումանյանի ու Սպենդիարովի արձանների տակ մեծ, վրանի պես ծածկեր էին ամրացնում, և մարդիկ գիշերն այդտեղ էին մնում: Մատենադարանի դիմացի հարթակում էլ ցուցարարների առջև Վազգեն Առաջինն է, կողքին՝ Սիլվա Կապուտիկյանը, մեր մյուս-մյուս մեծերը, Մատենադարանի ճակատին Սումգայիթի ջարդերի զոհերն են, — մեկնաբանում է նկարիչն ու հետ գնալով դեպի անցյալ՝ շարունակում. — Մենք կայարանի մոտ էինք ապրում երկար ժամանակ: Մի եռանկար ունեմ, որտեղ մեջտեղում Հին շուկան է, մի կողմում՝ կրկեսի շենքը, որ քանդեցին անցյալ տարի, մյուս կողմում էլ դեպի կայարան տանող Տիգրան Մեծի պողոտան է»:
Գյումրին
Ինքնուս նկարիչն անդրադառնում է նաև այլ թեմաների: «Ես մանկուց էլ սիրել եմ նկարել, բայց պրոֆեսիոնալ սկսել եմ զբաղվել 1978-ից: Շատ եմ ազդվել Գյումրիի 1988-ի երկրաշարժից, դրան նվիրված աշխատանքներ
↑ Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
ՔԱՂԱՔ Արվեստ ← «Պայքար», 1992
↓ «Հիշողություն», 2003
54 55
Հունվար-փետրվար 2014
→ «Պոռթկում», 1988
↓ Եռանկար «Հին Երևան»: Հատված, 1983
→ Նկարչի արվեստանոցը
↓ «Հրապարակի շատրվանները», 2005
ունեմ: Ինձ ամեն ինչն էլ հետաքրքրում է՝ նատյուրմորտից մինչև դիմանկար, ինքնանկարներ, ընտանեկան նկարներ ունեմ, բնանկարից մինչև քաղաքային տեսարաններ», — պատմում է նա:
Վերնիսաժի ցեցը
Ռուբիկ Մկրտչյանը նկարում է նաև այսօրվա Երևանը՝ ժամանակակից Հանրապետության հրապարակն ու «Առագաստ» սրճարանը գիշերով, Հաղթանակի կամուրջը: «Հուսամ՝ սրանք էլ մի քանի տարուց արդեն չհիշվող Երևան չեն դառնա: Ես 30 տարի է՝ նկարներս Վերնիսաժում եմ վաճառում, լրիվ Վերնիսաժի ցեց եմ դարձել, բայց ուզում եմ մյուս տարվանից դադար տալ: Այս տարի 80-ամյակս նշեցի, մի հինգ տարի կնկարեմ, նկարներ կհավաքվեն՝ հիմա գրեթե բոլոր լավ աշխատանքներս վաճառվել են, ու ցուցահանդես կանեմ 85-ամյակիս», — տասնամյակներ առաջ շուկայում ջուր վաճառող տղայի ժրաջանությամբ ու փայլփլող աչքերով իր ծրագրերի մասին է պատմում Երևանի նկարիչը:
Անի Սմբատի Առնոս Մարտիրոսյան
ՔԱՂԱՔ Պեղումներ
Թեյշեբայի հարությունը Երբ արդեն գոյություն ունեին Եգիպտոսի ու Ասորեստանի պատմության վերաբերյալ հիմնարար աշխատությունները, Վանի թագավորության (Ուրարտու) մասին ոչինչ հայտնի չէր: Ընդհուպ մինչև հնագիտական աշխատանքների մեկնարկը Վանա լճի մերձակայքում XX դարի առաջին տասնամյակում: Հետագա որոնումները գիտնականներին բերեցին Արևելյան Հայաստան: Պեղումների արդյունքներն ապշեցուցիչ էին: Առեղծվածային համընկնումների պակաս ևս չեղավ:
56 57
Հունվար-փետրվար 2014
Կարմիր բլուրը
Հայաստանում հնագիտական արշավախմբերի նախաձեռնողն ու կազմակերպողը Հովսեփ Օրբելին էր, որը նախքան Պետական Էրմիտաժի տնօրենի պաշտոնին նշանակվելը Խորհրդային Արևելքի մեծ բաժին էր կազմակերպել այդ թանգարանում: Հայաստանի տարածքում Վանի թագավորության հետքերը որոնելիս գիտնականները հետաքրքրվեցին Երևանի ծայրամասում գտնվող բլուրներից մեկով: Միայն քչերը գիտեին, որ Կավակերտ անվան տակ այն հիշատակվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի փաստաթղթերում: Ոչ ոք չէր համարում, որ այդ բլուրը որևէ հետաքրքրություն է ներկայացնում, մինչև որ 1936-ին դրա գագաթին չհայտնաբերվեց սեպագրության մնացորդներով քարի մի բեկոր: Ինչպես պարզվեց՝ սեպագրության մեջ հիշատակվում է Ռուսա թագավորը՝ Արգիշտիի որդին, որը Վանի թագավորությունում իշխել է մ.թ.ա. VII դարում: 1939-ին այստեղ համակարգված պեղումներ սկսվեցին, որոնց մասնակցեցին հնագետներ Կարո Ղաֆադարյանը, Սմբատ Տեր-Ավետիսյանը, Բորիս Պիոտրովսկին և ճարտարապետ Կոնստանդին Հովհաննիսյանը: Առաջին օրը հետազոտողները պլանավորում էին աշխատել մինչև մութն ընկնելը, սակայն անսպասելիորեն ուժեղ անձրև տեղաց: Աշխատանքները ստիպված ընդհատվեցին: Իսկ հաջորդ օրն առավոտյան անակն-
Թեյշեբաինիի անկումը Թշնամիների հայտնվելուց հետո Թեյշեբաինիի բնակիչները լքեցին քաղաքն ու թաքնվեցին միջնաբերդի ամուր պատերի հետևում՝ բակում կառուցելով ժամանակավոր օթևաններ: Ըստ երևույթին, կենտրոնի փոխարքայի իշխանությունն այդ ժամանակ այլևս ոչ մի ուժ չուներ: Ամրոցի պահեստները թալանվել էին, քաղաքի բնակիչները տանել էին տվել այն ամենը, ինչ կարողացել էին՝ հույս ունենալով օգտվել այդ բարիքներից պաշարումից հետո: Բայց ճակատագիրն այլ կերպ վճռեց: Թեյշեբաինին գրոհեցին գիշերը: Թշնամիները միջնաբերդ ներխուժեցին ոչ թե գլխավոր, լավ ամրացված դարպասներով, այլ հյուսիս-արևմտյան՝ գետի կողմից: Պեղումներն ապացուցում են, որ քաղաքն ու ամրոցն ավերվել են տեղական ցեղերի կողմից, որոնց միացել էին նաև նախկին դաշնակիցները՝ սկյութները: Գրոհի ժամանակ նրանք այրեցին միջնաբերդի հյուսիսային հատվածը: Հաստատված է, որ գրավելով ամրոցը՝ զավթիչները փորձել էին փորել որոշ սրահները՝ հույս ունենալով այնտեղ թանկարժեք իրեր գտնել: Թեյշեբաինիի գրոհից ու ամրոցի ավերումից հետո կյանքը քաղաքում չվերսկսվեց:
Բահով փորելն ու հրդեհի հետքերով պատերի ի հայտ գալը մեկ եղավ, իսկ պատերի աղյուսները կարմրած էին կրակից: Այդպես էլ առաջացավ տարածքի անվանումը՝ Կարմիր բլուր կալ էր սպասվում: Բլրի արևմտյան կողմում հստակորեն արտահայտվել էին հին կառույցի ուրվագծերը, և, փաստորեն, դեռևս նախքան պեղումների սկիզբը հնագետները ստացան գործողությունների պլանը: Ոչ մի առեղծված. հում աղյուսից շարված ու թրջված պատն ավելի երկար է պահում խոնավությունը, քան փխրուն լցոնումը: Սելավից հետո հողն արագորեն կլանել էր խոնավությունն ու առավոտյան չորացել, իսկ շարվածքի շերտը խոնավ էր մնացել: Բահով փորելն ու հրդեհի ակնհայտ հետքերով պատերի ի հայտ գալը մեկ եղավ, իսկ պատերի աղյուսները կարմրած էին կրակից: Այդպես էլ առաջացավ տարածքի անվանումը՝ Կարմիր բլուր:
Ուշացած ծաղիկներ
Սկզբում պեղումները համեմատաբար հեշտ էին ընթանում: Հնագիտական պրակտիկայում ճարտարապետության նման լավ պահպանվածությունը հազվադեպ երևույթ է: Իսկ այստեղ… Հետազոտողները պատերը մերկացրեցին մինչև չորս մետր, վեց, իսկ դրանք դեռ խորքն էին ձգվում: Սրահների անսովոր խորությունը զարմացնում էր մասնագետներին: Իսկ գուցե սա ջրհո՞ր է: Բայց շուտով երևաց հիմքը՝ շարված բազալտի խոշոր բլոկներով, իսկ յոթ մետր խորության վրա հայտնվեց հողե հատակի խիտ շերտը: Որոշ մասերում պատերը հասնում էին ութ մետրի: Կարմիր բլուրում հայտնաբերվեց հսկայական մի կառույց, որը բակի հետ միասին չորս հեկտար տարածք էր զբաղեցնում: Միայն առաջին հարկում մոտ հարյուր քսան սրահ կար: Ծածկերը, դժբախտաբար, չէին պահպանվել, բայց հրդեհից ածխացած առաստաղային հեծաններից կարելի էր դատել դրանց կառուցվածքի մասին: Հեծանների համար հնադարյան շինարարներն օգտագործում էին
ՔԱՂԱՔ Պեղումներ
Կարմիր բլուր, մեր օրեր 2013 թվականին անցկացված պեղումների ընթացքում Կարմիր բլուրում հայտնաբերվել են ուրարտական պետության վերնախավի դամբարաններ՝ ընդհանուր առմամբ, 500 դամբարան, որոնցից յուրաքանչյուրում թաղված է առնվազն 2 մարդ։ Դամբարանները սենյակների տեսք ունեն, լցված են հողով, իսկ վերևից ծածկված են հսկայական գետաքարերով ու կրաշաղախով։ Մարդկանց հետ թաղել են նաև նաժիշտների ու ծառաների, որոնց կմախքները մի քանի մասերի են բաժանված։ Հուղարկավորվածների կողքին հայտնաբերվել են նաև կուռքեր՝ տուֆից սալիկներ՝ փորված աչքերով։ Նրանք հանդերձյալ կյանքում չարքերից պաշտպանել են իրենց «տերերին»։ Հայտնաբերվել են նաև մառաններ, որոնց հսկայական տարածքը վկայում է, որ այնտեղ կես միլիոն լիտրից ավելի գինի է պահվել։ Ամբարները լցված են եղել հացահատիկի մեծ պաշարով։ Հայտնաբերվել է նաև ձիանոց։
սոճի, բարդի, կաղնի, երբեմն՝ հաճարենի: Որոշ ծառերի խոշոր բներն այնքան լավ էին պահպանվել, որ մի ջութակի վարպետ հողում մոտ քսանվեց հազարամյակ մնացած սոճու բնից ջութակի համար դեկա պատրաստեց: Եվ, որքան էլ տարօրինակ է, այն պիտանի եղավ: Հողի ընդերքից դուրս բերված ցուցանմուշների հսկայական քանակության մեջ զարմանալի իրեր էին հանդիպում: Օրինակ, փլուզված աղյուսների շերտի տակ՝ մեծ խորության վրա, ջրի ու օդի համար անթափանց մի շերտ էր գոյացել, որում շատ լավ պահպանվել էին պտուղներ, հացահատիկ, խոտաբույսեր և անգամ... նռան ծաղի՛կ: Նրա վարսանդն ու առէջները անվնաս էին, միայն թերթերն էին թափվել: Այդ ածխացած ծաղիկը ներծծեցին սինթետիկ յուղերով և պահեցին պատմության համար: Հետաքրքրական է նաև հնագետների մեկ այլ գտածո: Տնային կենդանիները, ամենայն հավանականությամբ, ապրում էին ամրոցի վերին հարկում և հրդեհի ժամանակ, որը տեղի էր ունեցել գրոհի ընթացքում, նրանք ածխացած ծածկերի հետ միասին ներքև էին ընկել: Այնտեղ բախտի կամոք իդեալական պայմաններ էին ստեղծվել, և արդյունքում պահպանվել էին ոչ միայն կենդանիների ոսկորները, այլև լեշերի հատվածներ, որոնց ստամոքսներում գիտնականները չհասած ձմերուկի սերմեր էին հայտնաբերել... Ըստ ամենայնի՝ ձմերուկը որպես անասունի կեր էր ծառայում: Վանի թագավորության արտեֆակտերի թվում հաճախ էին հանդիպում ոսկորից ու եղջյուրից տաշված առարկաներ: Ընդ որում, բացի պատրաստի իրերից գտնվել
58 59
Հունվար-փետրվար 2014
են նաև «կիսաֆաբրիկատներ»՝ եղջերուի սղոցած եղջյուրներ: Հետաքրքիր է, որ ամրոցի գլխավոր դարպասների պահապանին քաղաքը ոչնչացրած հարձակումը բռնացրել է եղջյուր տաշելիս: Դատելով սարքած կաղապարից՝ նա պատրաստվում էր գրիֆոնի գլուխ տաշել նույն տեղում հայտնաբերված սկյութական օրինակով:
Թեյշեբա աստծո քաղաքը
Միջնաբերդի հետազոտության ընթացքում հայտնաբերվեցին գինու 8 մառաններ՝ մեծ կարասներով, յուրաքանչյուրը՝ 800-1000 լիտր տարողությամբ: Միայն կավանոթների հատուկ պահեստում 1036 կարաս էր գտնվում, որից ավելի քան հարյուրը՝ բոլորովին անվնաս: Գիտնականները հայտնաբերեցին նաև գարեջրի արտադրամաս՝ հսկայական, տուֆից տաշված չանով՝ գարու ածիկի մնացորդներով: Պահեստում ցլերի 36 և ձիու երկու լեշ հայտնաբերվեց: Ամրոցում էին գտնվում նաև պանրի, քնջութի ձեթի, երկաթե զենքուզրահի պատրաստման արհեստանոցները, ինչպես նաև այլ նշանակության բազմաթիվ սրահներ: Ակնհայտ էր, որ այստեղ խոշոր վարչատնտեսական կենտրոն է գտնվել: Դրա մասին էին վկայում նաև հայտնաբերված փաստաթղթերը՝ արքաների ու պաշտոնյաների նամակներն ու հրամանագրերը՝ հասցեագրված փոխարքային: Դրանք նվիրված էին հողի վերամշակման, հարկահավաքության, ունեցվածքի ժառանգման հարցերին: Գտնվեց նաև մի պահանջագիր՝ վերադարձնելու փախուստի դիմած ստրկուհուն: Իսկ ահա ինքնին հզոր ամրոցի անվանումը գաղտնիք էր մնում ընդհուպ
մինչև 1946 թվականը, երբ հայտնաբերվեց բրոնզե փականի մի դրվագ՝ սեպագիր արձանագրությամբ. «Ռուսա արքայի՝ Արգիշտիի որդու Թեյշեբաինի քաղաքի ամրոց»: Փաստորեն հնում այդ քաղաքը կոչվել է ի պատիվ Թեյշեբայի՝ պատերազմի ու հողմի աստծո, որն ուրարտական պանթեոնի երեք գլխավոր աստվածներից մեկն է: Այդ գրությունը հաստատում էր այն վարկածը, որ կառույցը թվագրվում է Ռուսա II արքայի թագավորության ժամանակով (մ.թ.ա. VII դ.): Այդուհանդերձ, դեռևս կասկածներ կային. գիտնականները տեղյակ էին, որ Ռուսա I-ը Սևանի հարավային ափին այդպիսի անվանումով ամրոց էր կառուցել, իսկ քանի որ հայտնաբերված փականը մեծ չէր, կասկած առաջացավ, որ այն կարող էին մեկ այլ ամրոցից բերած լինել: Իրադրությունը պարզվեց շնորհիվ միջնաբերդի հարավային հատվածում գտնված (1961-1962 թթ.)՝ տաճարի ցոկոլային հատվածի խոշոր քարե բլոկների ավերակների: Ութ քարերը կազմեցին մեկ, գրեթե ամբողջությամբ պահպանված մի տեքստ, որում հաղորդվում էր, որ Ռուսա արքան՝ Արգիշտիի որդին, Թեյշեբաինի քաղաքում <...> Խալդի աստծուն կառուցել է տաճար՝ կոչված Սուսի, և Խալդի աստծո փառահեղ դարպասներ: «Թեյշեբաինին ուրարտական թագավորության պաշտամունքային կենտրոնն է եղել: Այստեղ սրբազան օբյեկտների մի ամբողջ համալիր է կառուցվել՝ մեծ և փոքր տաճարներ», — գրում է պատմաբանվիմագրագետ Նիկոլայ Հարությունյանը: Պահպանվել են նաև չորս փայտե արձանիկներ: Դրանցից երեքը պատկերում են մորուքավոր աստվածների՝ երկար
հագուստներով և բրոնզից ամբողջական սպառազինությամբ: Այդ մետաղի բարակ թիթեղներից պատրաստվել են թագեր, գոտիներ, կապարճներ փոքրիկ նետերով, նիզակների տեգեր, թրեր՝ ամրացված գոտուն: Նրանք մանրակերտ տարբերակով վերարտադրում էին այն առարկաները, որոնք գտնվել էին ամրոցի պեղումների ժամանակ: Չորրորդ արձանիկը պատկերում էր փոքրիկ հայելիով, հովհարով և խոշոր հախճապակե ուլունքով աստվածուհու:
ամենահետաքրքիր ու առեղծվածային իրադարձությունը Կարմիր բլուրում պեղումների պատմության մեջ 24 սանտիմետր բարձրությամբ բրոնզե արձանի հայտնաբերումն էր
Հետգրություն. ջինի վերադարձը
ուրարտական արվեստի տիպիկ օրինակ է: Արձանիկի ատրիբուտները, ինչպես նաև գլխազարդը՝ պսակված եղջյուրով, վկայում են այն մասին, որ այն աստվածություն է պատկերում, այն է՝ պատերազմի, հողմի ու որոտի աստված Թեյշեբային»: Գտածոն հայտնաբերվել է 1941-ին: Նշանակում է՝ պատերազմի աստծուն ավերակների միջից դուրս են բերել Հայրենական Մեծ պատերազմի սկսվելու տարին: Այդ համընկնումն ինձ այնքան հետաքրքրեց, որ ես որոշեցի պարզել հայտնաբերելու ճշգրիտ ամսաթիվը: Հայտնի է, որ Կարմիր բլուրում պեղումներն ընդհատվել էին պատերազմի սկսվելու պատճառով: Այդպիսով իմ որոնումների միջակայքը նեղացավ՝ սահմանափակվելով 1941-ի մայիս և հունիս ամիսներով: Բայց ես ուզում էի առավել ճշգրիտ տվյալներ ստանալ և անցյալ տարի դիմեցի Հայաստանի Հանրապետության հնագիտության և ազգագրության ինստիտուտ, բայց արխիվներում ևս ինձ հետաքրքրող տվյալներ չգտնվեցին: Հետագա որոնումները բերեցին Հայաստանի
Բայց ամենահետաքրքիր ու առեղծվածային իրադարձությունը Կարմիր բլուրում պեղումների պատմության մեջ 24 սանտիմետր բարձրությամբ բրոնզե արձանի հայտնաբերումն էր: Այն պատահաբար գտավ Հռիփսիմե Ջանփոլադյանը՝ հնագիտական արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկու կինը, թիվ 5 սրահում, որն իրենից շենքի լայնքով ձգվող երկար միջանցք էր ներկայացնում: Արձանը պատկերում է անմորուք մի ֆիգուր՝ երկար հագուստով ու մինչև արմունկները հասնող թևքերով, ուսերին թափվող մազերով, գլխաշորով՝ զարդարված եղջյուրներով: Մարմնի երկայնքով ձգված աջ ձեռքում սկավառականման գուրզ է, իսկ կրծքին սեղմված ձախ ձեռքում՝ մարտական կացին: Ֆիգուրի վերին հատվածում զանգվածեղ հանգույց կա, իսկ ներքևի կողմից երկաթե առանցք է ամրացված՝ բռնակոթին հագցնելու համար: Պիոտրովսկին, հանգամանորեն ուսումնասիրելով այն, հանգել է հետևյալ եզրակացությանը. «Մեր առջև
պատմության ինստիտուտ: Ու թեև այնտեղ գտնված պատասխանը սպասելի էր, միևնույն է, ցնցող էր: Ավելի քան 2500 տարվա մոռացությունից հետո պատերազմի, հողմի ու որոտի աստված Թեյշեբան «հարություն էր առել»՝ կարծես ջինը շշի միջից դուրս պրծնելով 1941-ի հունիսի 21-ին: Եվ հաջորդ իսկ օրը սկսվեց Հայրենական Մեծ պատերազմը: Երկար ժամանակ ինձ թվում էր, որ այդ իրադարձությունների ժամանակակիցներն ըստ արժանվույն չեն գնահատել այդ, անվանենք, համընկնումը: Որքան մեծ էր զարմանքս, երբ ավելի ուշ Բորիս Պիոտրովսկու հուշերում կարդացի. «Ճանապարհին՝ դաշտում, ես հանդիպեցի հողագետ Աշոտ Չիտչյանին: Դեռ չէի հասցրել բարևել, երբ նա ասաց. «Բորիս, այսօր գիշերը գերմանական զորքերը հատել են խորհրդային սահմանը»: Մեկ օր առաջ այդ մասին մեզ արդեն տեղեկացրել էր Թեյշեբան: Հաջորդ օրը հենց բլրի վրա սկսեցին փակել աշխատողների հաշիվները: Նրանցից ոմանք անմիջապես ծառայության էին մեկնում»:
Դավիթ Սարգսյան, Բ. Պիոտրովսկու աշխատությունների օգտագործմամբ Բ. Պիոտրովսկու «Կարմիր բլուր» գրքից («Ավրորա» հր-ն, 1970 թ.)
Քաղաք Կադրերի բաժին
Ֆոտոլուր
Խաչիկ Չարխչյանի արխիվից
Հայկ Նահապետի արձանը Նոր Նորքում, 1980-ականներ
Հայ դիցաբանական հերոսների կերտման մեջ մեծ փորձ ունեցող Կարլեն Նուրիջանյանը ստեղծել է Հայկ Նահապետի արձանը 1970 թվականին: Հատկանշական է, որ այն նախ տեղադրված է եղել կենտրոնում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ (այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում) և միայն 1975-ին տեղափոխվել է Նոր Նորքի առաջին զանգված (ներկայացված լուսանկարի հետին պլանում երևում է Երևանի եռաչափ քարտեզը, որն այսօր գտնվում է «Հաղթանակ» կամրջի մոտակայքում), հետագայում դառնալով այս համայնքի գլխավոր խորհրդանիշներից մեկը: Ինչպես նշում էին հայ արվեստաբանները, «հայոց նախահոր ճակատագրական ցասումն ու անհողդողդ վճռականությունը քանդակագործը կերպավորել է նրա ոչ երիտասարդ դեմքի ազնիվ զայրույթի և, մանավանդ, պիրկ մկանների անսահման լարվածության, հզոր ոտքերի լայն ու ամուր բացվածքի մեջ, որից, թվում է, դողում է հողը»: Ի դեպ, որպես բնորդ Նուրիջանյանի համար հանդես է եկել հայտնի բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյանը:
60
Հունվար-փետրվար 2014