Դեկտեմբեր 2013, #12 (22)

Page 1

#12(22) 2013

Տարածվում է

անվճար

Դեկտեմբեր

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

Ինչպե՞ս է հաղթահարվում խավարը, ովքե՞ր են ապահովում փողոցային լապտերների անխափան աշխատանքը և ինչո՞ւ է պետք դեկորատիվ լուսավորությունը Նաև. հայ բժշկության թանգարանը, անհետացող գորգերը, Մաքքարթնիի ու Սթինգի համերգները



Ի

մ մանկության մեջ, որը անցել է փաստացի խավար, բայց այլ իմաստներով՝ պայծառ ցուրտումութի տարիներին, մի թևավոր խոսք կար՝ «մենք չունենք լույս, բայց ունենք հույս»: Հիմա պատկերը մի քիչ փոխվել է: Լույսը՝ բառացի իմաստով, կա տներում ու գրեթե բոլոր փողոցներում: Ասում են՝ լուսավորվում է Երևանի 90 տոկոսը: Ցավոք՝ այնպիսի տպավորություն է, որ դա կատարվում է հույսի հաշվին: Այդ ոլորտում խավար է: Օրինակ՝ էլ ո՞վ հույս ունի, որ Երևանում կդադարեն ոչնչացնել պատմամշակութային հուշարձաններն ու մարդկանց դեմքին նայելով ասել, թե արվեց ամեն ինչ դրանք պահպանելու համար, բայց դե չեղավ էլի՜ ու վերջում ավելացնելով՝ «հոգնեցի դրա մասին խոսել»: Կամ ի՞նչ իմաստ ունի հուսալ, որ Մշակույթի նախարարությունը կզբաղվի մշակույթով, այլ ոչ թե 136 հազալ դոլար կտա երգչուհի Եսայանի (հաջորդ բնորոշումս հեգնական է) դարակազմիկ բացօթյա համերգի համար: Իսկ դուք հույս ունե՞ք, որ երթուղայինի վարորդը իր գործն անելիս չի թունավորի ձեզ իր սիգարետի ծխով ու «Ռադիո Ջան»-ի ապազգային ձայնարկումներով: Ես արդեն կորցրել եմ հույսս, որ մեր վճարած հարկերից աշխատավարձ ստացող ու մեզ ծառայող չինովնիկները կվերաբերվեն քաղաքացիներին այնպես, ինչպես պարտավոր են, այլ ոչ թե ամեն արդարացի դժգոհությանը կպատասխանեն «ուռոդներ» ու «տականքներ» բառերով (ու դրանից հետո հանգիստ կշարունակեն զբաղեցնել իրենց պաշտոնը): Շարունակելով պաշտոնյաների թեման. բոլորովին վերջերս նրանցից մեկը մեզ իր հիմնարկի գործունեության մասին պատմելուց հետո խնդրեց. «Մի երկու տեղ քաղաքապետի անունն էլ գրեք, էլի»: Լավություն էր ուզում անել: Այդպիսի լավությունների շնորհիվ է նաև, որ մեր շուրջ պակասում է լույսը, իսկ խավարն ավելի է թանձրանում: Ճիշտ է, խավարը մի փոքր նահանջում է, երբ մարդիկ ուս ուսի տված սկսում են պայքար մղել: Այդպիսի մի լույսի շող էր #չենքվճարելու150դրամ շարժումը, որն ահագին վախեցրեց խավարը սիրողներին: Բայց դրանք ուժեղ են ու կարծես թե հիմա թափ են հավաքում նոր հարվածի համար: Մնում է այն մութ տարիների պես պահպանել լույսի հույսը: Գոնե մի քիչ: Գոնե այնքան, որ խավարի սիրահարները չմտածեն, թե բոլոր հարցերը լուծված են: Լուսավոր (բոլոր իմաստներով) նոր տարի եմ մաղթում Երևանին, երևանցիներին ու բոլոր-բոլորին: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ

ՔԱՂԱՔ

04

Զրից Մեծ պոետի մահը Թումանյանի մահվան, սուրճի վնասի և այլնի մասին պատմում են երևանցի տաքսիստները:

20

32

Նստավայր Կոլա-մոլա խոտակերություն Երևանցի բուսակերները պատմում են իրենց ընտրության մասին:

Ուսումնասիրություն Լուսապսակ ֆազն ու նոլը Ովքեր են աշխատում փողոցային լապտերների անխափան պայծառության վրա, ինչը և ինչպես են լուսավորում դրանք, որպեսզի հաղթահարվի խավարը:

48

06

Իմ Երևան Չընտրված հայրենիք Լավ այգեպանի բացակայության ու տարածվող մոլախոտի և, ընդհանրապես, իր Երևանի մասին պատմում է ռադիո և հեռուստահաղորդավար Ժակը:

Հետազոտություն Գրականության Երևանը Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Հուսիկ Արան և այլ գրողներ, որոնք կերտել են Երևանի գրական կերպարը արձակում և պոեզիայում:

22

Պրոֆի Պապ. Ձմեռ պապ «Ի՞նչ Նոր տարի առանց պապ». այս տոնական ու շատ պատասխանատու գործի նրբությունների մասին իր «ձմեռպապական» խոսքն է ասում փորձառու դերասանը:

36

50

Զբոսանք Աստվածատուր լաբիրինթոս Երևանամերձ Առինջ գյուղի 5-րդ փողոցի տեսարժան վայրը՝ Լևոն Առաքելյանի ստեղծած ստորգետնյա ձեռակերտ ապարանքը:

24

Հուշեր Շատ լայվ համերգ էր Արտասահմանում Փոլ Մաքքարթնիի, Rolling Stones-ի, Սթինգի և այլ կարևոր դեմքերի համերգներին ներկա գտնված երջանիկների պատմությունները:

Գեղեցկություն Լուսապետական հնարքներ Ճարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կերպարը, իսկ դրա լուսային դրսևորումը լուսային մասնագետների խնդիրն է, որոնց կարելի է պայմանականորեն կոչել լուսապետներ:

54

Հայացք Իտալացի տղայի երգը Դուդուկ, Փակ շուկա, տաքսի. իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսիի տպավորությունները Երևանից՝ պատկերների և կարճ նկարագրությունների տեսքով:

28

Հավաքածու Թանգարանային բժշկություն Ձիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան, ռետրո ներարկիչներ և այլ հետաքրքիր նմուշներ Հայ բժշկության թանգարանում:

56

Պատմություն Անհետացող գորգեր Դետեկտիվ պատմություն այն մասին, թե ինչպես էին 1930-ականների Երևանի կենտրոնի պատշգամբներից անհետանում թանկարժեք գորգեր:

58

Օրեցօր Դեկտեմբեր «Խելքից պատուհասի» համաշխարհային պրեմիերան Սարդարի պալատում, «Պեպոն» ու ջազը նորաբաց կինո «Մոսկվայում» և այլ իրադարձություններ Երևանի պատմությունից:

60

Կադրերի բաժին Էլեկտրական լամպ Արամի փողոցում, 1920-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

12

Հարցազրույց Քառակուսուց դուրս «Կազա» հիմնադրամի տնօրենը` «Էսպաս» կենտրոնի առաջարկած ծրագրերի և իրականացվող նախագծերի մասին:

14

Ժամանց Մեր Օպերան Էքսկուրսիոն ծրագիր դեպի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ընդերքը, ուր սովորաբար լինում են միայն պրոֆեսիոնալները:

18

Ցուցահանդես Չտեսնված արվեստ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի աշխատակիցները մի ցուցահանդեսի օրինակով բացատրում են արվեստի մատուցման մեխանիզմները:

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

38

Պրոֆի Լուսավոր երազանք «Երքաղլույսի» ամենավաղեմի ինժեներ, այժմ դիսպետչեր Պետիկ Բալյանը կիսվում է լուսավորման գործընթացի իր ամենավառ հիշողություններով:

40

Ֆոտո նախագիծ Լույսի խաղերը խավարում Ֆրանսաբնակ լուսանկարիչ Արմեն Քաթանասյանը Հայաստան կատարած ամեն այցելության ժամանակ անմահացնում է գիշերային Երևանի բակերը. գլխավոր նախապայմանը որևէ լույսի առկայությունն է:

42

Խոշոր պլան Լույս տվողներ Երևանի ու աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների փողոցային լապտերները մոտիկից:

44

Այնտեղ Լույսը մեծ քաղաքներում Փողոցային սովորական ու տոնական լուսավորությունը Բեռլինում, Երուսաղեմում, Նյու Յորքում և այլ քաղաքներում:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Արտակ Սարգսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Շուշան Մելիքյան, Կարինա Ղազարյան, Սոնա Խաչատրյան, Բազե Ավետիս, Արեգ Դավթյան, Իրինա Մերդինյան, Արքմենիկ Նիկողոսյան, Պաոլո Կոսսի, Էլեոնորա Մալխասյան, Նաիր Յան, Արսեն Հայթյան

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան

Պատկերազարդումներ՝ Պաոլո Կոսսի

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Բիայնա Մահարի, Արմեն Քաթանասյան, Տիգրան Համալբաշյան, Բազե Ավետիս, Իրինա Մերդինյան, Գրիգոր Եփրեմյան, H. F. B. Lynch, «ԿԱԶԱ» բարեգործական միություն, Ա. Մանուկյանի արխիվից, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, Երևանի պատմության թանգարան, UrbanLabYerevan, Ֆոտոլուր

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

2 3

Դեկտեմբեր 2013

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Գործադիր տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետություն, 0009, Երևան, Կորյունի 21 Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Համարը տպագրության է հանձնվել՝ 25.11.2013 Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6 Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն: 2011-2013 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից

Մեծ պոետի մահը Թումանյանի մահվան, Երևանի ու Վիլնյուսի տարբերությունների, սուրճի վնասի, վրանով հարսանիքների, ֆուռով արտադրվող մասնագիտությունների ու այլ թեմաների մասին են պատմում երևանցի տաքսիստները:

4 5

Դեկտեմբեր 2013


Մեկ-մեկ, որ շատ եմ հոգնում, կլիենտներիս հոգու հետ եմ խաղում կամ հումորներ եմ անում իրանց հետ: Վերջում ծիծաղում ենք ու իջնում են: Մի անգամ մի հատ կնիկ նստեց ասեց՝ «գնանք Թումանյան»: Ես էլ ասի՝ ա՜յ մորքուր ջան, Թումանյաը մեռել ա, գնում ես Թումանյան, ի՞նչ անես: Էս կնիկը խառնվեց իրար, թե բա ո՞նց մեռել ա: Ասի՝ հա, չնայած էդքան էլ մեծ չէր, մի դասարանից ենք եղել: Էս կնիկը վայ-վույը դրեց: Սսկեց հարցնել՝ բա թաղումը ե՞րբ ա, ո՞րտեղից ա սկսվում: Ես էլ ասում եմ՝ դե Օպերայից են վերցնելու: Զգացի՝ շատ ա նեղվում, ասում եմ՝ դե լավ, շատ մի նեղվեք, էդքան էլ լավ մարդ չէր՝ խեղճ Գիքորին քաղաք տարավ, Անուշն էլ մեռավ: Վերջը էդ կնգան հասցրի Թումանյան ու տենց էլ չհասկաց ա՝ ջոկել էր, որ ես լուրջ չէի խոսում իրա հետ ու դերի մեջ էր մտե՞լ, թե՞ լուրջ մտածում էր, որ Թումանյանը իզուր էսքան շուռ մեռավ:

***

Մեր սաղ սերվիսում մենակ ես եմ երևանցի տղա, մնացած ով որդեից ասես եկել ա: Ռայոններից են սաղ հիմիկվա երևանցիք, դրա համար էլ քշել չգիտեն: Սաղ կյանք քշածները յա´ էշ ա եղել, յա´ էլ ձի: Դե արի ու դրանց հետ նույն շոշի վրա յոլա գնա: Էլ չեմ ասում, որ քաղաքում ոչ մի բանի տեղ չգիտեն: Զաթի մեր քաղաքն էլ բեջուրա հասցեներով լցել ու չեն խնայել: Ասենք, մի գառաժն ու երկու շենքը արդեն առանձին հասցե ա դառնում: Օրինակ հենց էդ Մարտի 8 կոչվող փողոցը սաղ-սաղ 13 մետր ա: Ծիլ ու ծաղկի փողոց կա Երևանում, խաբա՞ր ես: Բա, իսկ մենք պիտի իմանանք՝ էն ռեսպուբլիկական ծննդատան մոտերն ա: Հլա փողոցների անունները մի յան, գոնե էդ անունները դյուզգյունի կպցնեն մարդ իմանա, որ փողոցի վրայ ա: Այ մտնում ես Վիլնուս հիանում ես, սաղ սիրուն ակուրատնի գրած կպցրած:

***

Երևանում երկու բանից ա պետք հեռու մնալ՝ բեսամթ սիրահարված զույգերից, որ փողոցն են անցնում, մեկ էլ քնած տաքսու շոֆեռներից, որ ռուլին շորորում են: Մի օր էս գազանանոցի դիքն եմ հելնում, մեկ էլ ջոկեմ՝ դեմիս տաքսու շոֆեռի աչքը կպել ա ու ավտոն մեկ էս կողմ ա գնում, մեկ էն կողմ: Սիգնալ եմ տալիս՝ չի զարթնում: Լավ ա կողքս մի հատ դեղձ էր դրած, վերցրի ու յալա սրա ճակատին: Վեր թռավ, ջոկեց ինչն ինչոց ա: Մեկ էլ թե բա՝ մերսի: Ասի՝ արա, մի կիլո դեղձ ստանամ, ի՞նչ մերսի:

***

Սաղ հայ ընտանիքներում մի հատ ջին կա, ամսվա վերջում փողը պրծնում ա, ասում ես՝ ջի՛ն ջան, տես ի՞նչ ես անում: Էտ ջինն էլ որ չլնի՝ կորած ենք: Տենց էլ թող հանելուկ մնա, ով ա էդ ջինը: Ամեն մարդ թող իրա մեջ քցի բռնի, բայց ինքը կա: Ես իրա ցավը տանեմ:

***

Ա յ՜ մարդ, էս ռադիոյով ինչ էշություն ասես դուս են տալիս: Բժիշկները խորհուրդ են տալիս 7-ից հետո հաց չուտել: Յա՜, մթամ էնքան հալի ենք, հիմա էլ իրիգունը հաց չուտե՞նք: Չնայած ես 7-ից հետո չեմ ուտում, բայց 12-ից հետո՝ պա՜հ, գնա գալիս եմ: Ես էլ էդ ժամին եմ գործից տուն գնում: Իսկ ի՞նչ պիտի անի առողջ տղամարդը տուն մտնելուց հետո՝ իհարկե ուտի: Ու ուժինի սեղանը մանավանդ պիտի լիքը լինի՝ թթուն, կծուն, աղին տեղը: Կնգաս ցավն էլ տանեմ՝ ոսկին ինչ ա, բռլանտ ձեռներ ունի: Բայց դե չուրանամ, էդ էլ ասեմ, էս ռադիոն իմ ընգերն ա էլի սաղ օրը խոսում ա, ես էլ լսում եմ:

***

Մեր հայ ծնողների համար մեր երեխեքի կյանքը բաժանվում ա երեք փուլի՝ կմեծանաս ինչ կուզես կանես, կամուսնանաս ինչ կուզես կանես, երբ որ ես էլ չեմ լի-

նի ինչ կուզես կանես: Բայց իտոգում վերջինն ա սաղ հարցերը լուծում: Ու էս մեր ասածով մենք մեզ էլ, մեր երեխեքին էլ քցում ենք, կներեք պիտի ասեմ, կղի մեջ: Էս երեխեն ասում ա՝ դե որ տենց ա, ուրեմն հերս ինձ սաղ կյանք պիտի պահի, ու դառնում ա դառմայեդ, իսկ եթե աղջիկ ա, շուտ փախնում ա, որ ինչ ուզի անի, բայց էդ էլ առանձին հարց ա. հո հիմա էլ կեսուրի թագավորությունում գերի չի՞ ընգնի: Էս մեր ավանդական երեք անհայտով հավասարումն էլ մնում ա օդից կախ: Իտոգում լավ ա 18-ից հետո ով ինչ ուզում ա անի՝ մեկ ա «չի կարելիով» մեկը երկուս չի դառնա:

***

Արտասահմանում հենց մեկը հաջողության ա հասնում, սկսում են ման գալ յոթ պորտ էն կոմ հո հայ չի՞, բայց ստեղ մարդ որ մի քիչ հաջողության ա հասնում սկսում են 17 պորտ խորությամբ տակը փորել ու միսը ուտել: Հո մերը փչացած չէ՞ր, հերը նստել ա՞, թե խմել ա՞, կարող ա իրա հաջողությունը հոր փողերով ա՞: Ասա դե սթրվեք էլի՜: Բայց չէ, ասենք, խոսանք, բամբասենք: Սաղ էդ կոֆեն ա: Խոսքս լավ հիշի, քանի կոֆե խմելը ու էդ մի թիքա բաժակի շուրջը ժամերով հավաքվելը չպրծնի, բամբասանքը մեր ազգից չի գնա: Օրը երեք անգամ հարեվաններով հավաքվել կոֆե խմել կլնի՞: Դե բա երկորդ հավաքից հետո պիտի սկսի բամբասանքը, բա ինչի՞ց խոսան:

***

Ասում են` թող ամեն մեկը իրա գործով զբաղվի, ո՞նց զբաղվի՝ ապրել ա պետք, հաց ուտել ա պետք: Տարեկան ֆուռով տնտեսագետ ու իրավաբան եք արտադրում, դրա համար մասնագետ ընտրելուց պետք ա մի քիչ լավ մտածել: Հետո էլ գնում են, սկսում են վարսավիր ու քարտուղար աշխատել ու սկսում են բողոքել, որ բարձրագույնի կրթությամբ տաքսի են քշում: Այ ախպեր, չքշեիր: Բայց հո սաղ չե՞ն կարա դիրեկտոր աշխատեն կամ հաշվապահ: Բայց չգիտեմ ինչի՝ սաղ դրա համար են սովորում: Մի բան սխալ ա հմիկվա ջահելների մոտ ու էտ դեֆեկտը չի լինում դզել:

***

Գիշերներն եմ քշում ու ամեն օր զարմանում եմ, թե էս մի թիքա քաղաքում ինչքան նառկաման ու ալկաշ կա: Տառականների նման գիշերները հելնում են քաղաք դրանք: Ու վատը էն ա, որ մի հատ վիտրիզվիծել էլ չկա՝ մարդ տանի բրախի: Չնայած մի անգամ Երևանում բացեցին՝ Մասիվում էր: Բայց երեք օր տևեց: Ասում են՝ թաղի հարևաններն են բողոքել, որ հանեն ռադ անեն: Ինչ-որ առաջինն էլ ռուս են տարել տեղ:

***

Հմիկվա ժողովուդը ուրախանալ չգիտի: Էդքան քշում եմ, օրը մինիմում մի անգամ հարսանքավորների ավտոների կողով եմ անցնում: Նայում ես՝ զուգված զարդարված, բայց դուդուկ դեմքով: Արա, ասա դուք հարսանիք եք գնում, թե՞ պանիխիդա, մի հատ կողմնորոշվեք: Մեկ-մեկ դաժե անցնելուց ես եմ ռադիոս քոքում ու սիգնալ տալիս: Հիշում եմ աղջկաս ժամանակ՝ այ էդ հարսանիք էր: Վրան էինք խփել մեր հայաթում, էնքան ճոխ էր ու մեծ, որ փեսու տուն գնացող էլ չեղավ: 4 հատ 40 կիլոյանոց խոզ էի մորթել, Տաշկենտից եմիշ էի բերել տվել, պնդուկ, պոպոք: Մեր վախտ չեխականն էր մոդա ու էդ օրը չեխական ինչ ունեինք սեղանին էր:

***

Առավոտը անցնում էի Դեմիրճյանով՝ Ազգային ժողովի գարաժի կողքովը: Դռները դարպասները կիսաբաց էին: Ոնց որ շվեյցարական ավտոսալոն լիներ՝ մի հատ նորմալ գնի մեքենա չկար: Տեսնում ես էդ ու հասկանում ես, որ էդ ավտոյի տերերը պառլամենտում նստած քո մասին կյանքում չեն մտածելու, որովհետև իրանք իրանց հարցերը վաղուց լուծել են:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

Խելահեղ գաղափարների իրականացում


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Կոլա-մոլա խոտակերություն Հայերը հայտնի են որպես մսակերներ, բայց Երևանի բուսակերները պնդում են, որ սա ընդամենը կարծրատիպ է ու «առողջ» ուտելիք կարելի է գտնել մայրաքաղաքի յուրաքանչյուր ռեստորանում: Կանաչ ապրելակերպ նախընտրող մարդիկ պատմում են իրենց սիրած վայրերի, ճակատագրական որոշումների ու «կոլա-մոլա խոտակերության» մասին:

Բուսակերային դրախտ

Անպայման չի բուսակերը լինի կենդանիների կամ էլի ինչ-որ մեկի իրավունքների պաշտպան: Վաճառող-խորհրդատու Անահիտ Նանյանը, օրինակ, այսպես է բացատրում իր ընտրությունը. «Ես կենդանիների համար չեմ գժվում, ուղղակի չեմ ուտում նրանց միսը: Բայց դա ինձ չի խանգարում բնական կաշվից կոշիկներ հագնել՝ աշխատանքի բերումով շատ եմ ոտքի վրա լինում, ու արհեստական կաշին առողջությանս վնաս է»: Բուսակերությանը Անահիտն աստիճանաբար է եկել, ընդ որում, ճանապարհը անցել է հեռավոր Աֆրիկայով (փոխաբերական իմաստով). «12 տարեկանում որոշեցի, որ պիտի գնամ Զիմբաբվե մի տեղ ուսուցիչ աշխատեմ, որ Աֆրիկայի երեխաները առանց գիր ու գրականության չմնան: Այստեղից էլ սկսվեց նույն Աֆրիկայի կենդանիներին չուտելու գաղափարը: Հիմա կարծում եմ, որ վերջին վայրի վագրի միսը չուտելը ոչ թե բուսակերի, այլ ուղղակի յուրաքանչյուր բանական մարդու պահվածք է: Էդպես էլ չկարողացա վերադառնալ միս ուտելուն՝ սպանված էակի գաղափարը մեկ ա՝ ինչ կենդանի էլ լինի՝ ուտել չի թողնում»: Անահիտը նաև վստահեցնում է, որ բուսական ուտելիք Երևանում կարելի է գտնել գրեթե ամեն տեղ, ամեն սրճարանում էլ կարելի է գտնել մի քանի տեսակի աղցան ու պաստա: «Էլ ավանդական ուտեստներ մատուցող վայրերի մասին չեմ խոսում՝ ժենգյալով հացը, տապակած կանաչիները, ղափամա՜ն: Հայաստանը դրախտ է բուսակերների համար»: Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա Անահիտի համար ամենահաճելի տեղը Green Bean սրճարանն է, որտեղ բացի հաճելի ու յուրահատուկ մթնոլորտից, կարելի է գտնել խիստ համեղ կապրեզե ու սենդվիչներ:

«Դու իմ խորովածից չես փորձել»

Բուսակեր դառնում են տարբեր պատճառներով: Թարգմանչուհի Նարե Մկրտչյանը մինչև հիմա տհաճությամբ է հիշում այն օրը, երբ վերջին անգամ միս կերավ. «Ընտանիքիս հետ ճաշում էինք, մայրիկս մսով կոտլետներ էր պատրաստել: Չգիտեմ ինչի՝ ես մեկ էլ մտածեցի, որ հենց այս վայրկյանին իմ բերանում մահացած էակ է. շատ տհաճ ու վախենալու զգացում էր: Դրանից հետո արդեն յոթը տարի է՝ միս չեմ ուտում»: Քանի որ այս ամենը տեղի էր ունենում Հայաստանում, Նարեն սկզբում կարծում էր, որ միս չուտելն ինչ-որ տարօրինակ ամոթ բան է և գաղտնի էր պահում ընտանիքից: «Հարազատներս շատ ուշ հասկացան, որ ես բուսակեր եմ, ու հենց որ հասկացան՝ բոլոր բարեկամ-հարևաններով սկսեցին մայրիկիս մեղադրել, որ «էրեխուն լավ չի նայում», — հիշում է Նարեն: — Ամեն հավաքույթի տղամարդկանցից մեկը անպայման պիտի ասի՝ «Դու ուղղակի իմ սարքած խորովածը չես կերել, դրա համար ես սենց խոսում: Այ որ իմ խորովածի հոտը քիթդ ընկնի, էդ կոլա-մոլա խոտակերությունը կմոռանաս»: Այդպիսի հեքիաթային խորովածի հոտ, սակայն, Նարեի քիթը դեռ չի ընկել: Փոխարենը, ասում է, որ հաստատ չեմ դիմանա ոչ մի բուսակերային սենդվիչի կամ պանինիի հոտին. «Դա իմ սովորական երեկոյան ուտելիքն է, հատկապես, երբ որ տանը չեմ»: Իսկ տնից դուրս բուսակերային խոհանոցին նա առնչվում է EcoPub-ում. «Այստեղ կարելի է և բուսակերային սենդվիչներ, և համեղ կոկտեյլներ և հաճելի մթնոլորտ գտնել, — վստահեցնում է Նարեն, — դե, լավ երեկոյի համար էլ ի՞նչ է պետք»:

6 7

Դեկտեմբեր 2013


Վարակիչ սովորություն

Տարեցտարի ավելանում է և բուսակերների, և յոգայով զբաղվողների, և ընդհանրապես առողջ ապրելակերպ նախընտրողների թիվը: Նրանցից մեկը տնտեսագետ Թամարա Հարությունյանն է, որը մսից հրաժարվեց առողջական խնդիրների պատճառով: «Սկզբում, իհարկե, դժվար էր, բայց արդյունքն այնքան ակնհայտ էր, որ ես որոշեցի բուսակեր դառնալ, — պատմում է Թամարան: — Ծնողներս սկզբում չէին հասկանում, թե «էս աղջիկն էս ի՞նչ ա անում», բայց մի երկու տարի հետո հարմարվեցին ու նույնիսկ որոշեցին իրենք էլ փորձել: Հիմա ամբողջ ընտանիքս բուսակեր է՝ ծնողներս, եղբայրս, հարսս, նույնիսկ պապիկս: Ճիշտ է, պապիկս ինքնակամ չի բուսակեր դարձել, ուղղակի մեր տանը միսը շատ հազվագյուտ բան է դարձել»: Թամարայի կարծիքով՝ հայերի ահավոր մսակեր լինելը կարծրատիպ է, իսկ տատիկներին համոզել, որ տղամարդն առանց միս կկշտանա, անհնար բան է թվում. «Բայց իմ ամուսինը, օրինակ, սովից չի բողոքում: Ամեն ինչ կնոջից է կախված՝ եթե կինն իսկապես համեղ է պատրաստում, կարևոր չէ, նրա ձեռքի տակ գառան միս է, թե սունկ ու պաստա»: Ըստ Թամարայի՝ հատկապես համեղ պատրաստում են Janli ռեստորանի խոհարարները. «Շատ եմ սիրում իրենց թաբուլեն, որովհետև ճիշտ ձևով են պատրաստում՝ շատ կանաչի ու քիչ բլղուր: Մեկ էլ Janli-ում անպայման ֆալաֆել է պետք փորձել՝ հիասքանչ ուտեստ է»:

Դեպի արևելք

Բուսակեր դառնալը բարդ բան չէ: Մսից հրաժարվելը ոչ թե ֆիզիկապես, այլ հոգեբանորեն է դժվար: Բայց որ սովորում ես, հասկանում ես, որ այսպես շատ ավելի հեշտ ու ճիշտ է: Դրանում համոզված է յոգայի ուսուցիչ Հրանտ Դանդուրովը: Նա միֆ է համարում նաև այն, թե միս չուտելով հնարավոր չէ մկանները զարգացնել: Բերում է մի վառ օրինակ. Գերմանիայի ամենաուժեղ մարդը՝ Պատրիկ Բաբումյանը, որը վերջերս Տորոնտոյում 10 կիլոմետր քայլեց՝ կես տոննա բեռը ուսերին, աշխարհի ամենահայտնի բուսակերներից է: Երևանում, ճիշտ է, չկան զուտ բուսակերների սրճարաններ կամ ռեստորաններ, բայց վերջերս ավելի ու ավելի շատ վայրերում կարելի է գտնել առանձին բուսակերային ճաշացանկ. «Երևի ամենաբազմազան բուսակերային մենյուն ունեն արևելյան ռեստորանները, — արձանագրում է Հրանտը: — Արևելյան խոհանոցը ընդհանրապես շատ vegetarian-friendly է: Հայկականն էլ, ի դեպ: Մենք հազար տեսակի բանջարեղենային ճաշատեսակներ ունենք, գարնանը հազար տեսակի կանաչի ենք պատրաստում, բայց միևնույն է՝ որ մեկին հարցնես հայկական ուտեստը ո՞րն է, կասի՝ խորովածը: Բայց աշխարհի բոլոր երկրներում էլ խորոված պատրաստում են»: Այն հարցին, թե որտեղ է ինքը սիրում բուսական ուտեստներ համտեսել, Հրանտը նշում է Նալբանդյան փողոցի վրա գտնվող Lagonid ռեստորանը. «Այստեղի ֆալաֆելը հրաշալի է»,— ասում է նաև, բայց ավելացնում, որ լավ ֆալաֆել կամ հումուս կարելի է գտնել քաղաքի գրեթե բոլոր արևելյան ռեստորաններում:

Կարինա Ղազարյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Թիմ

Բանկայինն ու մարդկայինը մեկտեղ Զարգացման Հայկական Բանկի աշխատակիցները պատմում են բանկի ու իրենց մասնագիտական առանձնահատկությունների մասին:

8 9

Գրիգորի Զաքարյան ԶՀԲ Վարչության անդամ, գլխավոր գանձապետ

Աննա Անանյան Հաճախորդների սպասարկման վարչության ղեկավար

Լուսինե Սիմոնյան «Ավան» մասնաճյուղի հաճախորդների սպասարկման բաժնի առաջատար մասնագետ

Արդեն ավելի քան տասը տարի է, ինչ աշխատում եմ Զարգացման Բանկում: Դեռ այն ժամանակ համոզվեցի, որ այս հաստատությունը կայացած կորպորատիվ մշակույթ ունեցող և երիտասարդ կադրերին կատարելագործվելու ու առաջընթացի լայն հնարավորություն ընձեռող ընկերություն է։ Կարճ ժամանակում մեծ հաջողություններ և մասնագիտական աճ գրանցեցի: Աշխատանքին զուգահեռ ավարտեցի նաև իմ համալսարանական ուսումը, դարձա գիտությունների թեկնածու: Զարգացման Բանկում եմ գտել նաև իմ երկրորդ կեսին: Ասել է, թե կյանքիս կարևորագույն ձեռքբերումներին հասել եմ բանկում` կրթություն, աշխատանք, ընտանիք։ Մեր բանկն աչքի է ընկնում նաև իր հավատարիմ հաճախորդներով, որոնք 20 տարուց ավելի համագործակցում են մեզ հետ, ինչը, կարծում եմ, վստահության լավագույն առհավատչյան է: Համոզված եմ, որ նորանկախ Հայաստանում կայացման իր երկար ու դժվար ճանապարհն անցած բանկը շահել է հանրության մեծ հատվածի վստահությունը:

12 տարի առաջ էր, երբ ոտքս առաջին անգամ դրեցի Զարգացման Հայկական Բանկ՝ որպես համալսարանից ուղարկված հերթական պրակտիկանտ: Բանկային գործն ինձ միշտ էր հետաքրքրել՝ հստակ խնդիրներ, հաշվարկներ, նոր լուծումներ, հետաքրքիր շփումներ, անընդհատ զարգացում: Այս ընթացքում աշխատել եմ բանկի մի շարք ստորաբաժանումներում՝ ավելի խոր և բազմակողմանի ուսումնասիրելով բանկային գործը: Իմ կարևոր ձեռքբերումների շարքում պետք է անպայման նշեմ այն համոզմունքը, որ անհնարին ոչինչ չկա. աշխատանքային պրոցեսում հաճախ ի հայտ են գալիս անհաղթահարելի թվացող իրավիճակներ, նպատակային խնդիրներ, սակայն դրանց անպայման կարելի է հասնել: Անհրաժեշտ է աշխատասիրություն և առողջ ու պատրաստակամ թիմ: Վերջին տարիներին աշխատելով բանկի հաճախորդների հետ` անչափ կարևորում եմ առաջին հերթին լսելու ունակությունը, քանի որ պետք է կարողանալ լսել և խորապես հասկանալ հաճախորդի խնդիրները, երկրորդ՝ հավասարակշռվածությունը, դժվար իրավիճակներում արագ և ճիշտ լուծումներ գտնելու ունակությունը, և երրորդ՝ համբերատարությունը, ցանկացած տեսակի մարդկանց հետ շփվելու, համաձայնության գալու ունակությունը: Ղեկավարելով բանկի ամենադինամիկ ստորաբաժանումը՝ չափազանց կարևորում եմ զարգացման ձգտումը: Շարժվելով ժամանակին զուգընթաց՝ մեր հաճախորդների համար անընդմեջ նոր պրոդուկտներ և հնարավորություններ ենք ստեղծում, որը, ի դեպ, մեր բանկի կարգախոսն է՝ լինել մեր հաճախորդի առաջընթացի ուղեկիցը:

Երբ հաճախորդն առաջին անգամ է առնչվում բանկային գործի հետ, ակամայից կաշկանդվում է։ Իմ խնդիրն է ստեղծել անմիջական մթնոլորտ, որպեսզի մեր ծառայություններին դիմած յուրաքանչյուր մարդ իրեն ապահով ու վստահ զգա։ Իմ զենքն իմ ժպիտն է, ես չեմ կարող առանց ժպտալու դիմավորել այցելուին։ «Առավոտյան երբ մտնում ենք բանկ և տեսնում քո ժպիտը, ամեն ինչ իր տեղն է ընկնում», — ասում են հաճախորդները։ Դրանից լավ գնահատական կա՞։ Ես սիրով եմ աշխատում հաճախորդների հետ, որոնք տարբեր են, յուրովի հետաքրքիր, իսկ երբեմն` զավեշտալի։ Շատ պապիկներ ու տատիկներ կարծում են, թե բանկոմատի հետևում ինչ-որ մեկը կա, ով փողն իրենց է տալիս։ Մի պապիկ եկել ու բանկոմատը թակում էր` սպասելով, թե երբ դուռը ներսից կբացեն։ Մի անգամ էլ մեկ այլ տարեց մարդ վրդովված մտավ մասնաճյուղ՝ հարցնելով. «Երեկ ո՞ւր էիք, մի ժամ թակել եմ դուռը, սպասել ու հեռացել»։ Մենք պատասխանեցինք, որ մեր աշխատանքը ժամը 18-ին է ավարտվում, իսկ նա ավելի վրդովված հարցրեց. «Բա ինչո՞ւ եք բանկոմատի գլխին փակցրել 24 ժամ»։ Լավն են մեր հաճախորդները, իսկապես, նրանց շատ եմ սիրում։

Դեկտեմբեր 2013


Զարգացման Հայկական Բանկ Հայաստանի բանկային ոլորտում Զարգացման Հայկական Բանկը 23 տարվա կենսագրություն ու նոր որակի բիզնես-մշակույթ է ամրագրել։ Ֆինանսական համակարգ մտնելով 1990-ին` մեր երկրի առջև կանգնած լուրջ մարտահրավերների պայմաններում, Զարգացման Բանկը որդեգրել է կայուն ու թափանցիկ գործելաոճ։ Ստեղծելով կորպորատիվ հարաբերությունների, փոքր ու միջին բիզնեսի զարգացման հու-

սալի նախադրյալներ` ընկերությունը 23 տարվա ընթացքում քայլ առ քայլ կատարելագործել է մատուցվող ծառայությունների որակը, վերազինել ու արդիականացրել սպասարկման գոտիները։ Բացի գլխամասային գրասենյակից, բանկն ունի 7 մասնաճյուղ, որոնք իրենց գործունեությունն են ծավալում Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Արցախում։ Ընկերության գերխնդիրն է բանկային համակար-

գում զարգացող նոր տեխնոլոգիաների կիրառմամբ յուրաքանչյուր հաճախորդին մատուցել բարձրակարգ ծառայություններ, դառնալ նրանց դրամական միջոցների վստահելի պահապանը։ Բանկը տարեցտարի համալրվում է երիտասարդ ու խոստումնալից կադրերով։ Աշխատանքի ընդունվելով այստեղ` նրանց մասնագիտական կյանքը կապվում է Զարգացման Բանկի հետ. պատճառն առողջ ու տրամադրող մթնոլորտը, բարձր պրոֆեսիոնալիզ-

մի վրա դրված աշխատանքային հարաբերություններն ու մասնագիտական նոր որակներ ձեռք բերելու հնարավորություններն են։ Քաղաքակիրթ ու բարեկիրթ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, փոխհարաբերությունների ու գործարքների մատչելի պայմաններ, քաշքշուկները շրջանցող ճկուն մարտավարություն, ահա այն առանձնահատկությունները, որոնք այցելուները նկատում ու գնահատում են։

Մեսրոպ Հովհաննիսյան Վարկավորման և ներդրումների վարչության սպառողական վարկերի բաժնի առաջատար մասնագետ

Զարուհի Ոսկանովա Հաճախորդների սպասարկման վարչության անկանխիկ գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Տիգրան Անտինյան Ֆինանսական շուկաներում գործառնությունների բաժնի առաջատար մասնագետ

Բանկային գործում չկան մանրուքներ։ Ամեն ինչ պետք է բացատրվի հաճախորդին, որպեսզի ոչ մի բան կասկածելի ու անհայտ չմնա։ Չէ՞ որ մարդիկ հազար ու մի խնդիրներ ունեն, եթե քեզ են դիմել, ուրեմն խնդրի լուծում են ակնկալում հենց քո բանկից։ Երբ վարկը ձևակերպվում է, այնքան ուրախ և հուսադրված են հեռանում հաճախորդները, որ իրենց բարձր տրամադրությունն ակամայից ինձ էլ է փոխանցվում։ Մի անգամ աշխատանքային սեղանի շուրջ խմբված` քննարկում էինք հաճախորդին վարկ տրամադրելու գործարքի մանրամասները։ Երբ վարկը հաստատվեց, հաճախորդն ուրախությունից վեր թռավ, գրկեց ու համբուրեց ինձ։ Անակնկալի եկա, բոլորը զարմացած մեզ էին նայում։ Այսպես էլ բանկայինն ու մարդկայինը մեկտեղելով՝ աշխատում ենք։

Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ օրական մի քանի տասնյակ հաճախորդ է դիմում ինձ` յուրաքանչյուրը տարբեր բնավորության, սովորույթների և ինտելեկտի։ Պետք է փորձել հնարավորինս մատչելի ներկայացնել յուրաքանչյուր ծառայության գործընթացը, որպեսզի հաճախորդը դժգոհ չհեռանա բանկից։ Հաճախորդի հետ շփումը շատ հետաքրքիր գործընթաց է. անհրաժեշտ է որոշ չափով հոգեբան լինել։ Բավական է մեկ անգամ նայեմ հաճախորդին ու անսխալ կասեմ, թե կոնկրետ որ ծառայության համար է դիմել բանկ։ Անքննելի է մարդու հոգին. շատ հաճախ մեր այցելուները փորձում են գաղտնի պահել իրենց ֆինանսական կարողությունները և նույնիսկ թաքցնում են իրենց ընտանիքի անդամներից։ Եղել է դեպք, երբ ամուսինները միաժամանակ միմյանցից գաղտնի եկել էին մեզ մոտ բանկային հաշիվ բացելու: Ապակու մի կողմում կինն էր նստած, մյուս կողմում` ամուսինը։ Կռահելով իրավիճակը՝ երկուսն էլ սկսեցին աշխատակիցներիս հետ ձայնը կեղծելով խոսել` կասկածները ցրելու նպատակով։

Արդեն մոտ երկու տարի է աշխատում եմ Զարգացման Բանկում։ Աշխատանքային կարիերայիս սկիզբն ուսանողական պրակտիկան է եղել։ Հարկ է նշել, որ հաջողություններ ամրագրելու լուրջ նախադրյալներ կան այստեղ, քանի որ Զարգացման Բանկը ստեղծում է հնարավորություններ մասնագիտական ներուժդ օգտագործելու` ի նպաստ քեզ ու բանկի։ Արդյունքը շոշափելի է` մասնագիտական առաջընթաց, աճող կարիերա և աշխատավարձ։ Խրախուսելու ավելի լավ միջոց չեմ պատկերացնում։ Ինձ դուր է գալիս մեր բանկի առողջ մթնոլորտը. մարդկային ջերմ հարաբերությունների և թիմային պատրաստակամության շնորհիվ յուրաքանչյուր աշխատակից հաճույքով է սկսում իր աշխատանքային օրը։

Մեր կայքը՝ www.armdb.com

Նաիր Յան / գովազդային Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Ավանդական անակնկալներ ու անակնկալ ավանդույթներ Հեռահաղորդակցությունը մեր առօրյա կենցաղի անբաժանելի մասն է դարձել իր բոլոր դրսևորումներով: Ու քիչ են կազմակերպությունները, որոնք առաջարկում են հեռահաղորդակցական գրեթե բոլոր ծառայությունները: Եթե դրան գումարենք հաճախորդներին մատուցվող բարձրորակ ծառայություններն ու ճկուն սակագնային փաթեթները, նման ծառայություն մատուցող կազմակերպությունների շրջանակն էլ ավելի կնվազի: Դրանցից է Ucom ընկերությունը:

10 11

Դեկտեմբեր 2013


Եռապատում

Ucom-ը շարունակում է հավատարիմ մնալ հաճախորդներին անակնկալներ մատուցելու իր ավանդույթին: Այս անգամ մատուցվող անակնկալների ընտրանին է՛լ ավելի է ընդլայնվել: Բաժանորդների թվի աճին զուգահեռ ընկերությունն ավելացնում է նրանց մատուցվող ինտերնետ կապի արագությունները, այսպիսով՝ յուքոմասերներն այսուհետ հնարավորություն են ունենում համացանցում անցկացրած ժամանակի ՕԳԳ-ն հասցնել առավելագույնի: Այսուհետ ինտերնետային ծառայության սպառողներին Ucom ընկերությունը մատուցում է հետևյալ արագությունները (ինչպես միշտ անփոփոխ գներով)՝ Unet Starter` 8000 դրամ և 12 Mbps, Unet Basic` 12 000 դրամ և 15 Mbps, Unet Ultra` 15000 դրամ և 22Mbps: Triple (ինտերնետ, հեռուստաալիքներ, հեռախոսակապ) փաթեթները նախընտրողների համար սահմանվել են 20, 25, 35 Mbps ինտերնետային արագություններ՝ համապատասխանաբար Classic, Rock և Jazz փաթեթների համար՝ կրկին անփոփոխ գնացուցակով: Գերարագ ինտերնետը վաղուց արդեն հաճույքից անցել է անհրաժեշտության տիրույթ: Այսօր հենց կայուն ու անխափան ինտերնետի միջոցով են սպառողներն իրականացնում ամենօրյա գործնական, կենցաղային գործառույթները՝ կատարելով ցանցային առևտուր, վճարումներ, զանազան գործարքներ և այլն: Քաջ գիտակցելով իր հաճախորդների կարիքները՝ Ucom ընկերությունը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի հետ համատեղ իր հավատարիմ հաճախորդների համար հանդես է գալիս նոր առաջարկով: Միավորելով իրենց հնարավորությունները՝ այս երկու ընկերությունները սպառողին են հրամցնում վարկավորման բացառիկ պայմաններով ու աննախադեպ ցածր` տարեկան 6% տոկոսադրույքով, սպառողական վարկային քարտ: Բաժանորդների հանդեպ հոգատարությունը որպես առանցքային քաղաքականություն որդեգրած այս ընկերությունը թողարկեց այս քարտը, որպեսզի կազմակերպության ծառայությունների սպառողները հնարավորություն ունենան ձեռք բերել ժամանակակից տեխնիկա: Համատեղ վարկային քարտը հնարավորություն կընձեռի Triple Play Classic, Rock և Jazz ծառայություններից առնվազն վեց ամիս օգտվող բաժանորդներին ստանալ արտոնյալ վարկային գիծ և կատարել էլեկտրոնիկայի ու կենցաղային տեխնիկայի գնումներ գործընկեր Zigzag, Aray, Technolife, Fine, Vega խանութներից:

Վարկային գիծը տրամադրվում է մինչև 400 հազար դրամի չափով, մարման ժամկետը սահմանվում է մինչև 12 ամիս: Դեռ ավելին, վարկային գիծը տրամադրվում է առանց հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու, իսկ քարտի սպասարկման համար միջնորդավճար չի գանձվում:

Տոնական

Ucom-ի աջակցությամբ դեկտեմբերի 10-ից Հյուսիսիային պողոտայում կանցկացվի ամանորյա տոնավաճառ

Ucom-ի անակնկալներին արդեն քաջատեղյակ սպառողների պահանջներն ու սպասումներն ամանօրյա տոներին եռապատկվում են: Իր յուրաքանչյուր սպառողի և, առհասարակ, երևանցիների համար տարեվերջյան տոներն իսկական խանդավառության վերածելու համար Ucom-ը մասնակցում է դեկտեմբերի 10-ից Հյուսիսիային պողոտայում մեկնարկող Ամանորյա տոնավաճառին: Միջոցառումն ինչպես միշտ կազմակերպում է Pascal & Diodato սրճարանը: Ucom ընկերությունն էլ այս տարի, բացի կազմակերպչական աջակցությունից, նաև միջոցառման գլխավոր հովանավորն է: Տոնավաճառը, որի շրջանակներում Հյուսիսային պողոտան լցվում է Ամանորի ու Սուրբ ծննդյան պարագաներով, ուտեստներով, խմիչք վաճառող տաղավարներով, արդեն հասցրել է սիրվել ու վերածվել է ավանդույթի: Այստեղ ամեն ոք կգտնի բնակարանն ու տոնական սեղանները զարդարելու համար նախատեսված պարագաներ, գումարած՝ հեքիաթային ու տոնական տրամադրությունը, երբ ամեն տաղավար յուրովի է ընդունում իր հաճախորդին, իսկ յուրաքանչյուր անկյունից լսվում են տոնական երգեր: Հյուսիսային պողոտայի ամանորի գլխավոր խորհրդանիշ կանաչ ծառն է՛լ ավելի կկանաչի՝ շնորհիվ Ucom ընկերության տարբերանշանի, որի ոճային լուծումներով էլ այն զարդարված կլինի: Իսկ երկու մետրանոց Ձմեռ պապիկը կզարմացնի ոչ միայն մանուկներին, այլև նրանց ուղեկցող մեծահասակներին: Իսկ երբ տաղավարից տաղավար անցնելուց հետո սիրտն ու հոգին ցանկանան ջերմանալ, կարող են վայելել համերգային կատարումները, որոնց պակասը տոնավաճառի ընթացքում չի զգացվի: Մատուցվող տաք թեյն էլ չի թողնի, որ ցուրտը խոչընդոտի տոնական հեքիաթին: Փաստորեն, տոնական ամիսն իրոք լի է անակնկալներով ու իրադարձություններով. տանը՝ համակարգչի առջև, բացօթյա` տոնավաճառին, թե տեխնիկա գնելիս՝ Ucom ընկերությունը միշտ ձեր կողքին է: Իսկ Ucom-ի նոր անակնկալներին երկար սպասելու կարիք չի լինի:

Արսեն Հայթյան / գովազդային Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Հարցազրույց

Քառակուսուց դուրս 16 տարի առաջ շվեյցարական «Կոմիտաս» երգչախումբը համերգներով Հայաստան ժամանեց և տեսնելով երկրի տնտեսական ծանր վիճակը, որոշում կայացրեց հիմնել «ԿԱԶԱ» ՇվեյցարիաՀայաստան բարեգործական միությունը, որը հետագայում Հայաստանում գրանցվեց որպես շվեյցարական մարդասիրական հիմնադրամ: Այսօր արդեն հիմնադրամը երկու կրթական կենտրոն ունի` Երևանում «Էսպաս» երիտասարդական կրթամշակութային և Գյումրիում սոցիալուսուցողական և զարգացման կենտրոնները: Հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը պատմում է «Էսպաս» կենտրոնի առաջարկած ծրագրերի և իրականացվող նախագծերի մասին:

Որո՞նք են եղել հիմնադրամի հիմնական նպատակները և ինչպե՞ս է ստեղծվել «Էսպաս» կենտրոնը: — Հիմնադրամի հիմնական նպատակը բավականին պարզ է, բայց միևնույն ժամանակ դժվար իրականանալի, հիմնադրամը միտված է նպաստել Հայաստանի կայուն զարգացմանը: Հիմնադրման պահից ի վեր իր բազմազան ծրագրերի միջոցով հիմնադրամը փորձում է մեր երկրի քաղաքացիների համար երկրում մնալու և կայանալու հնարավորություններ ստեղծել: «ԿԱԶԱ» հիմնադրամի գործունեության զգալի մասն ի սկզբանե աղետի գոտում է ծավալվել, մասնավորապես՝ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում: Տարիների ընթացքում մարդասիրական բնույթի տարբեր աշխատանքների հետ մեկտեղ, հիմնադրամը մոտ 40 շինարարական նախագծեր է իրականացրել` հիվանդանոցներ, դպրոցներ, վերականգնողական կենտրոններ, համայնքային կենտրոններ և այլն: Հետագայում գործունեության շրջանակներն ընդլայնվեցին նաև դեպի գյուղատնտեսության և այլընտրանքային զբոսաշրջության ոլորտներ: Տարիների փորձը ցույց տվեց, սակայն, որ Հայաստանում առկա կարիքների բավականին մեծ մասն անհրաժեշտ է կրթության միջոցով լուծել: Այդ իսկ պատճառով հիմնադրամը Գյումրի և Երևան քաղաքներում ստեղծեց կրթամշակութային և սոցիալական զարգացման երկու կենտրոններ, որտեղ այսօր մի շարք կրթական ծրագրեր են իրականացվում, ինչպես մանուկների և երիտասարդների, այնպես էլ մեծահասակների համար: «Էսպաս» թարգմանաբար նշանակում է տարածք, հարթակ: Նալբանդյան 29 հասցեում գտնվող մեր կենտրոնը մի տեղ է, հարթակ, որտեղ երիտասարդները կարող են միմյանց հետ տարբեր մտքեր փոխանակել, հետաքրքիր մարդկանց հանդիպել և կրթական բազմազան մեթոդների միջոցով միասին որոշակի նախագծեր իրականացնել: Մեր կենտրոններում գործում է բաց դռների քաղաքականություն` ցանկացած մեկը կարող է մասնակից դառնալ մեր ծրագրերին: Ձեր կենտրոնը աջակցում է երիտասարդներին աշխատանք գտնել: Հիմնականում ո՞ր ոլորտներում է դա նրանց հաջողվում: — Երիտասարդների զբաղվածությունը և Հայաստանում նրանց տնտեսական մասնակցության մակարդակի բարձրացումը, թերևս, կենտրոնի կարևորագույն խնդիրներից մեկն է: Այս պահին զբաղվածության շուրջ

12 13

Դեկտեմբեր 2013

մեր ծրագրերը կարելի է երկու խմբի բաժանել: Առաջինն աշխատաշուկայում կողմնորոշվելու և սկզբնական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար որոշակի հմտություններ զարգացնող դասընթացների շարքն է, քանի որ մեծ է այն երիտասարդների թիվը, որոնք բարձրագույն կրթություն ունենալով հանդերձ, առկա աշխատաշուկայում իրենց առաջին քայլերն անելու մեծ դժվարություն ունեն: Միաժամանակ բավական շատ են այն երիտասարդները, որոնք բավարար օտար լեզվի իմացություն ունեն, սակայն դժվարանում են միայն լեզվի իմացությամբ աշխատանք գտնել: Նման երիտասարդներին աջակցելու համար արդեն տարիներ շարունակ կենտրոնն առաջարկում է երիտասարդ զբոսավարների պատրաստման դասընթացը, որն, ի դեպ, իրականացվում է ինչպես առկա հանդիպումների, այնպես էլեկտրոնային ուսուցման միջոցով: Վերջինս նախատեսված է հիմնականում մեր մարզաբնակ երիտասարդների համար: Մոտ 7 ամիսների ընթացքում դասընթացի մասնակիցները 16 տարբեր առարկաներ են ուսումնասիրում, ինչպես նաև հիմնադրամ այցելող զբոսաշրջիկների խմբերի հետ աշխատելով՝ գործնական զբոսավարության հստակ փորձ են ձեռք բերում:


Հարկ է նշել, որ հիմնադրամը զբոսաշրջության ոլորտում համագործակցում է մի շարք կառույցների հետ, որը հնարավոր է դարձնում աջակցել դասընթացի շրջանավարտներին հետագա աշխատանքի տեղավորմանը: Մեծ ուրախությամբ պետք է ասել, որ այս դասընթացի արդյունքները բավականին դրական են, մեր մասնակիցների մեծ մասը դասընթացի ավարտից հետո զբոսաշրջության ոլորտում աշխատանք է գտնում: Ինչպիսի՞ն է ձեր դասընթացներին մասնակցելու կարգը: Արդյոք կենտրոնի կողմից առաջարկվող դասընթացները վճարովի՞ են: — Որակյալ կրթական միջոցառումները աշխարհի բոլոր երկրներում, անշուշտ, ֆինանսական ներդրումներ են պահանջում, սակայն Հայաստանի սոցիալտնտեսական պայմաններում անհնարին կլիներ մեր կողմից առաջարկվող դասընթացների բոլոր ծախսերը պահանջել մասնակիցներից: Մյուս կողմից՝ երիտասարդների մոտ առողջ տնտեսական մասնակցության մշակույթի ձևավորման մեծ անհրաժեշտություն եմ տեսնում այսօր: Այդ իսկ պատճառով գրեթե մեր բոլոր դասընթացների համար մշակել ենք համաֆինանսավորման մոդել, որը ևս հայկական իրականության մեջ նորություն է: Դասընթացի մասնակցության արժեքի մեծ մասն ապահովում է հիմնադրամը, սակայն մասնակիցը ևս կատարում է իր ներդրումը: Նշեմ նաև, որ կարևորում ենք անվճարունակ երիտասարդների ներգրավումը նման ծրագրերում, այդ իսկ պատճառով նման դեպքերում մասնակցի ներդրումը կարող է ֆինանսականից զատ նաև այլ արտահայտում ունենալ: Արդյոք իրականացնո՞ւմ եք նաև քաղաքացիական կրթության ծրագրեր: — Անշուշտ, երիտասարդների շրջանում քաղաքացիական գիտակցության բարձրացումը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է: Այս փաստը կարևոր է ընդգծել և լավ հասկանալ, քանի որ ցանկացած երկրի կայուն զարգացման համար երկրում հաջողակ մասնագետների առկայությունն անհրաժեշտ է, բայց ոչ բավարար: Այսօր ժամանակն է խոսել ոչ միայն հաջողակ երիտասարդ կադրերի, այլև քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող երիտասարդ կադրերի մասին: Անկախ իր մասնագիտությունից, ՀՀ ակտիվ երիտասարդ քաղաքացին այն երիտասարդն է, որն այսօր հստակ գիտակցում է, որ Հայաստանն իր տունն է և այն, ինչ կատարվում է իր երկրում, կատարվում է անձամբ իր հետ և որոշակի առումով իր պատասխանատվության շրջանակներում: Այս ոլորտում Հայաստանում աշխատելու դեռ շատ տեղ ունենք, այդ իսկ պատճառով արդեն մի քանի տարի Երևանի և Գյումրիի կենտրոններում հարյուրավոր երիտասարդների հետ միասին իրականացնում ենք «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» կրթական ծրագիրը, որն իրականում համարում եմ մեր երկրում երիտասարդների քաղաքացիական կրթության ոլորտում գոյություն ունեցող ամենալուրջ ծրագրերից մեկը: Ծրագիրը երիտասարդներին հնարավորություն է ընձեռում իրենց հետաքրքրություններին համապատասխան, այսպես կոչված ակումբ-խմբեր ստեղծել (կինոդիտման ակումբ, արվեստի ակումբ, մարդու իրավունքների ակումբ և այլն): Բոլոր ակումբները գործում են մեկ տարվա

կտրվածքով և ղեկավարվում են երիտասարդ ակումբավարների կողմից, որոնք, ի դեպ, կամավորներ են: Ամեն տարի հիմնադրամի կողմից ընտրվում են մոտ 30 կամավոր ակումբավարներ, որոնք նախ ծանոթանում են երիտասարդական աշխատանք (youth work) հասկացությանը, որը պետք է ասել, Հայաստանում դեռ այնքան էլ հայտնի չէ, այնուհետև իրենց հասակակիցների հետ աշխատելու համար տարվա ընթացքում չորս անգամ վերապատրաստվելով հիմնադրամի կողմից զարգացնում են ակումբավարման իրենց հմտությունները: Ակումբները վարելու մեր հիմնական մեթոդաբանությունը ոչ ֆորմալ կրթությունն է, քանզի կրթության հենց այս տեսակն իր ամբողջ էությամբ միտված է քննադատական մտածելակերպի, սեփական պատասխանատվության, նախաձեռնողականության և ակտիվ քաղաքացիության խթանմանը: Պետք է նշեմ, որ մեկ տարի մեզ հետ աշխատած կամավորների մոտ մտածելակերպի և վարվելակերպի հսկայական փոփոխություններ ենք նկատում: Այս անձնային փոփոխությունները հստակ կերպով նպաստում են երիտասարդների կրթական առաջադիմության բարելավմանը, զբաղվածության հնարավորությունների ստեղծմանը և, որ ամենակարևորն է, սեփական երկրի վերաբերյալ պատասխանատվության զգացման բարձրացմանը: Նախատեսո՞ւմ եք իրականացնել նոր ծրագրեր: — Այս տարի մի նոր հետաքրքրիր միտք ունենք, որը փորձարկելու ենք արդեն իսկ շատ շուտով: Ցանկանում ենք խթանել բոլոր այն երիտասարդներին, ովքեր երազում են կյանքի կոչել հստակ գաղափար: Խոսքս երիտասարդների սոցիալական ձեռներեցության նախագծի մասին է, որտեղ առաջին հերթին ցանկանում ենք երիտասարդներին իրենց սեփական ներուժը գիտակցելու հնարավորություն տալ, այնուհետև միասին ուսումնասիրել սոցիալական ձեռներեցության գաղափարը և մի շարք մեթոդներ կիրառելով զարգացնել սեփական գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ մի քանի հմտություններ: Որո՞նք են «Էսպասի» առանձնահատկությունները: — Առաջին հերթին մենք կարծում ենք, որ երիտասարդներին պետք չէ «ինչ-որ բանի պատրաստել», նրանց պետք է պարզապես ինքնաարտահայտման և ինքնադրսևորման հնարավորություններ տրամադրել: Մեր կողմից իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է սեփական նախաձեռնության գաղափարը, որն այսօր ընտանիքից մինչև պետական համակարգ, ցավոք, չի խրախուսվում, սակայն մենք ցանկանում ենք երիտասարդներին հնարավորություն տալ տարբեր մակարդակներում ավելի ինքնուրույն լինել: Պետք է կարողանանք դուրս գալ «քառակուսային» մտածելակերպից, պետք է կարողանանք մեր երկրում առկա խնդիրներն ամբողջականության մեջ դիտարկել, պետք է կարողանանք զարգացնել համագործակցության և փոխօգնության մշակույթ, պետք է խրախուսենք երիտասարդների ստեղծարարությունը և հնարավորություն տանք նրանց մաս դառնալու մի շարք հարցերի նոր լուծումների մշակման մեջ… Հավատացեք, արդյունքները ձեզ կարող են շատ զարմացնել: Մենք փորձում ենք փոքր, բայց հաստատուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Լենա Գևորգյան «ԿԱԶԱ»


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Մեր Օպերան Մի քանի ամիս առաջ Armenia Tours ընկերությունը առաջարկեց երևանցիներին էքսկուրսիոն ծրագիր դեպի Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքի ընդերքը, ուր սովորաբար լինում են միայն պրոֆեսիոնալները: ԵՐԵՎԱՆը որոշեց օգտվել «Օպերա տուրից» և սեփական աչքերով տեսնել «հայկական մշակութային տաճարը» ներսից:

14 15

Դեկտեմբեր 2013


Աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններն արդեն վաղուց բաց են մարդկանց համար ոչ միայն ներկայացումների ժամանակ, այլև հատուկ տուրերի շրջանակներում: Միլանի հռչակավոր Լա Սկալայում, օրինակ, էքսկուրսիան տևում է շուրջ 90 րոպե: Այդ ընթացքում հյուրերին ներկայացնում են օպերային թատրոնի հարուստ պատմության վկաներ դարձած բեմական զգեստներն ու գործիքները, մոտիկից ներկայացնում բեմը (երբեմն էքսկուրսիան կարող է նույնիսկ համընկնել արտիստների փորձի հետ): Սեփական օպերա տուրերն են առաջարկում նաև Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերան, Սիդնեյի, Վիեննայի, Փարիզի օպերային թատրոնները, Մոսկվայի «Բոլշոյը» և այլն:

Մենք մերոնցով

Սկսում ենք զանգից (հեռախոսահամարը կարելի է գտնել Օպերայի մոտ փակցված մեծ պաստառի վրա): Ասում են, որ տուրերն անցկացվում են ամեն օր ժամը հինգին, բայց այս պահին խումբ չկա, և եթե ուզում եմ էքսկուրսիային մասնակցել հնարավորինս շուտ, ապա պետք է ինքս գոնե հինգ հոգանոց խումբ հավաքեմ: Ինչու ոչ, մենք մերոնցով կլինենք: Ես կարողացա հավաքել միայն չորսին, բայց կազմակերպության աշխատակիցները դեմ չեղան նաև այդ «գլխաքանակին»: Եվ այսպես, հինգ ուսանողով (լավ, մեկը ուսանող չէր) որոշում ենք տեսնել Օպերան այնպիսին, ինչպիսին չեն տեսնում երևանցիների մեծ մասը: Նախապես պայմանավորված ժամին դրամարկղի մոտ մեզ դիմավորում է Անի անունով բարեհամբույր մի աղջիկ: Սկսում ենք ուղևորությունը Ազատության հրապարակից («մայրաքաղաքի երկու գլխավոր հրապարակներից մեկն է», չի մոռանում նշել Անին): Մինչ ներս մտնելը նաև տեղեկանում ենք, որ հրապարակում բազմած երկու բրոնզե արձանները՝ Ալեքսանդր Սպենդիարյանինը և Հովհաննես Թումանյանինը, պատահական չեն այստեղ հայտնվել: Առաջին օպերան, որը բեմադրվել և ցուցադրվել է այս շենքում 1933 թվականին, եղել է «Ալմաստը», որի երաժշտության հեղինակը Սպենդիարյանն է, խոսքերինը՝ Թումանյանը:

Տարբեր դիմակներն ու բանալիների տիրակալը

Օպերայի շենքը ներառում է հայկական մշակույթին հատուկ բոլոր տարրերը: «Նրա պատերը զարդարում են հայկական խորհրդանիշ հանդիսացող նռներն ու խաղողները, ինչպես նաև թատրոնի խորհրդանիշ դիմակները: Իմիջիայլոց, քչերն են նկատում, որ դիմակներից ոչ մեկը չի կրկնվում», — հայտնում է Անին, իսկ մենք ինքնաբերաբար սկսում ենք ստուգել այդ վերջին փաստը: Իսկապես, բոլորը տարբեր են: Համերգասրահի շքամուտքի մոտ մեզ դիմավորում է «Օպերայի պահապան», «Օպերայի ամենագետ», ինչպես նաև՝ «բանալիների տիրակալ» Միշա պապիկը: Բարի կապույտ աչքերով, սև մաշված ֆրակով և ձեռնափայտով այս մարդը իր ամբողջ կյանքն անցկացրել է այս շենքում: Նա գիտի շենքի բոլոր գաղտնի ծակուծուկերը, նրա մոտ են գտնվում հսկայական շինության բոլոր դռների բանալիները: Յուրահատուկ հումորի զգացումով այս բարի ծերուկը մեզ ուղեկցեց ամբողջ 40 րոպեների ընթացքում՝ համեմելով Անիի խոսքը:

↑ Արտաքինից ոչ այնքան բարձրահարկ այս շենքն իրականում ունի 14 հարկ

Չկայացած 7D դահլիճը

Առաջին հարկի ճեմասրահում համակարգչի օգնությամբ ծանոթանում ենք շենքի նախնական պլանին, որն էապես տարբերվում է մեր այսօրվա ունեցածից: Ըստ Թամանյանի նախագծի՝ համերգասրահը պետք է բաղկացած լիներ երկու դահլիճից՝ Ամառային և Ձմե-

Թամանյանը նախատեսել էր բացօթյա դահլիճի շուրջը կանաչապատ տարածք, որտեղ այցելուները կկարողանային անցկացնել ամառային զով երեկոները

ռային, որոնք անհրաժեշտության դեպքում պետք է միացվեին իրար: Ձմեռային դահլիճի տարածքն ընդգրկելու էր այժմյան Օպերայի և բալետի դահլիճը, որը պետք է լիներ փակ, իսկ ամառայինը՝ ֆիլհարմոնիայինը, պետք է լիներ բացօթյա: Թամանյանը նախատեսել էր բացօթյա դահլիճի շուրջը կանաչապատ տարածք, որտեղ օպերայի այցելուները կկարողանային անցկացնել երևանյան ամառային զով երեկոները: Այգու նախագիծը չիրականացավ, և որոշվեց կառուցել միայն ձմեռային փակ հատվածը, որը տարիներ անց համալրվեց Արամ Խաչատրյանի անունը կրող ֆիլհարմոնիայի դահլիճով, որի ճարտարապետն է Թամանյանի որդին՝ Գևորգ Թամանյանը: Մեր էքսկուրսավարը շարունակում է. «Օպերայի շենքը, ըստ սկզբնական նախագծի, բացի սյուներից ու զարդանախշերից պետք է պարունակեր նաև արձաններ:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

↑ Օպերայի կուլիսներում

Իսկ ներսում Թամանյանը նախատեսել էր, որ հանդիսատեսը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն շարժել ու կառավարել նստատեղերը ներկայացման ընթացքում տեսարանին հարմարվելու համար»: Փաստորեն, Երևանում կարող էր բացվել աշխարհում առաջին 7D դահլիճը...

Ի հիշատակ Գեթսեմանի

← Այս դարպասները փողոցից տանում են միանգամից բեմ

Այսքանով մեր բացահայտումները չեն ավարտվում: Անին պատմում է, որ Թամանյանն իր նախագծած բոլոր շինությունների հիմքում մասունքներ է թողել: Օպերայի շենքի հիմքում նա դրել է մի թուղթ, որի վրա հավաքված են նախագծման աշխատանքներին ներկա եղած բոլոր մասնակիցների ստորագրությունները: Առաջին հարկի ճեմասրահի երկու կողմերում տեղակայված են օպերայի դահլիճի երկու կարևոր խորհրդանիշներ, որոնք հաճախ վրիպում են այցելուների աչքից: Ձախ կողմում Գեթսեմանի մատուռին նվիրված խաչքարն է: Մատուռը գտնվել է Օպերայի շենքի տեղում: Անին պատմում է, որ Թամանյանն այս վայրն ընտրել է, որովհետև այս տեղում ժամանակին հեթանոսական տաճար է եղել և խորհրդավոր երաժշտություն է լսվել: Մատուռը քանդել են ապագայում մեկ ուրիշ տեղ վերակառուցելու նպատակով, բայց, ըստ հայկական ավանդույթի, այն այդպես էլ չի վերակառուցվել: Մյուս կողմում տեղեկայված խորհրդանիշը Օպերայի և բալետի թատրոնի առաջին և, ինչպես նշեց Միշա պապիկը՝ առաջին դիրիժորի՝ Միքայել Թավրիզյանի կիսանդրին է: Միշա պապիկը մեր ուշադրությունը հրավիրեց նաև այն փաստի վրա, որ առաջին հարկի ճեմասրահի զարդանախշերից յուրաքանչյուրը յուրօրինակ է և անկրկնելի: Չես վիճի՝ իսկապես այդպես է:

Արքայավայել

→ Երևանյան աշնանային արևամուտը պատշգամբից

16 17

Դեկտեմբեր 2013

Այնուհետև Անին մեզ ուղեկցում է դահլիճ: Անսովոր է տեսնել այն լրիվ դատարկ ու բացված հատուկ մի քանի հոգու համար, այլ ոչ թե հերթական մեծ համերգի համար եկած հանդիսատեսով լցված: Չնայած որ թամանյանական շարժական աթոռների ծրագիրը չի իրականացել, այնուամենայնիվ, դահլիճը կառուցված է այնպես, որ յուրաքանչյուր անկյունից հնարավոր է լիարժեք դիտել ներկայացումը: Դահլիճի լուսավորությունն ապահովում են հսկայական բյուրեղապակյա ջահերը, որոնք պատվիրվել են հայ արհեստավորներին հատուկ այս դահլիճի համար ու մինչ այսօր չեն փոխվել, միայն պարբերաբար իջեցվում են ու մաքրվում: Դահլիճի վերևի օթյակները հաճախ օգտագործվում են ներկայացումների ժամանակ: «Օրինակ՝ «Անուշ» օպերայի նախերգանքը կատարվում է հենց այդ օթյակներից, — ցույց տալով ասում է էքսկուրսավարը: — Միայն դրանցից մեկը, որը գտնվում է դահլիճի հենց կենտրոնում, կոչվում է «կառավարական»: Հենց այստեղ է իր վերջին այցի ժամանակ ներկայացում վայելել արքայազն Չարլզը»:


Նուռ ու խաղող

Դահլիճից դուրս ենք գալիս անմիջապես երկրորդ հարկի ճեմասրահ: Այստեղ ուշագրավ են սափորների տեսքով կառուցված բազրիքները, որոնք հայկական մարմարից են, որը նաև օգտագործվել է Մայր տաճարի շինության մեջ: Ինչպես նաև պատերի զարդանախշերը՝ կրկին նռան ու խաղողի խորհրդանիշներով: Ընդհանրապես, ճեմասրահում ամեն ինչ հայկական է: Այստեղից, ի դեպ, լավ երևում են երկու կողմի պատերին արված որմնանկարները, որոնք կարող են գնահատվել որպես արվեստի հոյակապ նմուշներ, որոնց հեղինակը գեղանկարիչ Հրաչյա Հակոբյանն է:

Օպերային մոտ գտնվող սիրտը

Այստեղից հետո մեզ սպասում էր էքսկուրսիայի ամենասպասված ու դեռ ամենասկզբից խոստացված պահը՝ պատշգամբը: Սովորական մահկանացուներին այդ հնարավորությունն ընձեռելու միտքը պատկանում է հենց «Օպերա տուրի» կազմակերպիչներին: Եվ ահա, հայտնվում ենք դեմ առ դեմ երևանյան աշնանային մայրամուտի հետ: Բայց միայն գեղեցկությունը չէր այստեղ կարևոր: Օպերայի շենքի մի քանի գաղտնիք մեզ բացվեց հենց պատշգամբում: Դրանցից մեկը հայ ճարտարապետությանը յուրահատուկ սյուներն են, որոնք ներքևից ըստ արժանվույն չեն երևում: Բացի այդ, մեր խմբից բոլորը միայն պատշգամբ բարձրանալով նկատեցին, որ Ազատության հրապարակում է տեղակայված Սպենդիարյանի գերեզմանը: Չնայած բոլորս գրեթե ամեն օր անցնում ենք նրա կողքով, քչերս ենք այն նկատում: Անին պատմեց, որ Թամանյանն ու Սպենդիարյանը մտերիմ ընկերներ են եղել ու հենց Թամանյանն է որոշել, թե որտեղ պետք է թաղվի իր ընկերը: Նա ցանկացել է, որ Սպենդիարյանի սիրտը մոտ լինի Օպերայի շենքին, որպեսզի լսի իր իսկ գրած ստեղծագործությունների հնչյունները:

Փողոցից՝ բեմ

Պատշգամբից ոլոր-մոլոր ճանապարհներով Անին ու Միշա պապիկը մեզ ուղեկցում են դեպի պարային փորձասենյակ: Հենց այստեղ է Վանուշ Խանամիրյանն անցկացրել իր փորձերը: Սենյակի ոգին ավելի լավ զգա-

Մատուռը քանդել են ապագայում մեկ ուրիշ տեղ վերակառուցելու նպատակով, բայց, ըստ հայկական ավանդույթի` այն այդպես էլ չի վերակառուցվել

լու համար Միշա պապիկը մի քանի ակորդ է նվագում մեզ համար հինավուրց՝ ինչեր ասես չտեսած ռոյալի վրա: Դուրս ենք գալիս: Մոտակա նպատակակետը «մշակութային տաճարի» կարևորագույն բաղադրիչն է՝ բեմը: Բայց դեռ մինչ բեմ հասնելը՝ աստիճանների վրա, Անին մեզ առաջարկեց նայել վերև, ապա՝ ներքև: Հենց այստեղ էր, երբ մեզ համար բացվեց ևս մի գաղտնիք: Արտաքինից ոչ այնքան բարձրահարկ այս շենքն իրականում ունի 14 հարկ, որոնց մեծ մասը` գետնի տակ: Մի քանի րոպե անց մենք արդեն կուլիսներում էինք: Աննկարագրելի զգացողություն է: Հավանաբար՝ նկատած կլինեք Օպերայի շենքի հետնամասում տեղակայված հարթակը, որը տանում է դեպի կարմիր դարպասներ: Երբևէ մտածե՞լ եք` ուր են բացվում դրանք: Դրանք մուտք են դեպի բեմ: Այդ հարթակն օգտագործվել է, օրինակ, «Արշակ Երկրորդ» օպերայի ժամանակ. «Ձիակառքը միանգամից մտել է բեմ՝ զարմացնելով հանդիսատեսին: Սա էլ է Թամանյանի հանճարեղ միտքը, — բացահայտում է Անին՝ նկատելով մեր ապշած դեմքերը, ապա շարունակում: — Բեմը նույնպես ունի իր գաղտնիքը՝ այն ամբողջովին բաղկացած է քառակուսիներից, որոնք ունեն բարձրանալու և իջնելու հնարավորություն ներկայացման ընթացքում»: Իսկ բալետներից առաջ կուլիսներում լռության մեջ սրտի ուժեղ տրոփյուն է լսվում՝ պարողների հուզմունքի արտահայտումը: Մեր այցելության ժամանակ պարողներ չկային, դրա համար ստուգել չկարողացանք, բայց Անին շատ վստահ էր խոսում: Չհավատալու պատճառ չունենք:

Մինչ նոր վերադարձ

Բեմի անմիջապես ներքևում գտնվում է նվագախմբի համար նախատեսված փոսը: Հենց այստեղից են լսվում համաշխարհային նշանակություն ունեցող ստեղծագործությունները: Նվագախմբային փոսը ևս շարժական է: Ըստ ներկայացման՝ այն լինում է որոշակի բարձրության վրա, իսկ ներկայացման վերջում նվագախումբը բարձրանում է մինչև բեմի մակարդակը՝ այսպիսով հնարավորություն ընձեռելով հանդիսատեսին լիարժեք ողջունելու կատարողներին: Բեմում որոշ ժամանակ անցկացնելուց ու իհարկե լուսանկարվելուց հետո մենք կրկին վերադառնում ենք առաջին հարկի ճեմասրահ, որտեղ կարելի է մոտիկից ուսումնասիրել հայ օպերային երգչուհիների՝ Գոհար Գասպարյանի, Տաթևիկ Սազանդարյանի և ուրիշների բեմական զգեստները: Եվ այստեղ արդեն ճամփորդությունն ավարտվում է: «Օպերա տուրը» տվեց մեզ այն ամենը, ինչ խոստացել էր: Օպերայի ներաշխարհը մի լավ ուսումնասիրելուց հետո հրաժեշտ ենք տալիս էքսկուրսավար Անիին ու «բանալիների տիրակալ» Միշա պապիկին: Վերջինս, ի դեպ, դժգոհեց, որ բոլոր այցելուները տուրերի ընթացքում նկարվում են իր հետ, հետո խոստանում իրեն էլ տալ արված լուսանկարները, բայց այդպես էլ չեն բերում` վատ ավանդույթ է դարձել: Մենք նույնպես խոստացանք անպայման նրան փոխանցել լուսանկարները, բայց, ի տարբերություն մյուսների, կկատարենք մեր խոստումը: Համ էլ՝ մի առիթ էլ կլինի մտնել Օպերայի շենք:

Շուշան Մելիքյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ցուցահանդես

Չտեսնված արվեստ Ժամանակակից արվեստը համաշխարհային համատեքստում վաղուց արդեն մարդկանց առօրյայի մասն է դարձել: Հանրությունն ամեն օր առնչվում է արվեստի հետ, հարաբերվում, ընդունում կամ ոչ: Հայաստանում ժամանակակից արվեստը, թեև նոր չէ, բայց հասարակության լայն շերտերի համար դեռևս անհայտ մի երևույթ է: Պատճառներից մեկը դեռևս չմարսված 20-րդ դարն է: Այսօր Երևանում այդ բացը լրացնելու փորձեր է կատարում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը՝ ջանալով նորովի ու մատչելի ներկայացնել ծանոթ և անծանոթ արվեստն ու հանրությանը հնարավորություն ընձեռելով ցուցահանդեսների և դրանց առընթեր ծրագրերի միջոցով հասկանալ այն: Կենտրոնի աշխատակիցները այս տարի կազմակերպված յուրահատուկ ցուցահանդեսներից մեկի օրինակով բացատրում են արվեստի հանդեպ իրենց մոտեցումներն ու մատուցման մեխանիզմները:

Անհատական մոտեցում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հիմնադրման օրվանից ի վեր նպատակ է ունեցել մի կողմից` ժամանակակից արվեստի լավագույն նմուշները ցուցադրել Հայաստանում, իսկ մյուս կողմից՝ աշխարհին ներկայացնել հայկական մշակույթի լավագույնը: Այս մասին ևս մեկ անգամ փաստում է կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը. «2009-ի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր մեր կենտրոնը գլխավորապես ցուցադրել է Ջերարդ Լ. Գաֆէսճեանի հավաքածուի տարբեր արվեստանմուշներ, իսկ երեք դեպքում միջթանգարանային համագործակցության շրջանակում ներկայացրել է հատվածներ այլ թանգարանների՝ Ռուսական արվեստի թանգարանի, Երևան քաղաքի պատմության թանգարանի և «Կալենց» թանգարանի հավաքածուներից: Կազմակերպել ենք նաև «Երևանի կոլեկցիոներների ընտրությունը» ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացրել ենք երևանյան արվեստասերների հավաքածուի մի մասը»: Մարաբյանի խոսքով՝ ցուցահանդեսներից յուրաքանչյուրը կենտրոնի առանձին նախագիծ է, որի համար մշակվում է կոնցեպտ, դիդակտիկ նյութ, ըստ դրա մանրամասն մտածվում է ցուցադրությունը՝ սկսած ցուցանմուշների դասավորության հերթականությունից մինչև լուսավորություն: «Ցանկացած ցուցանմուշ անհատական մոտեցում է պահանջում, այն պետք է միևնույն ժամանակ հանդես գա որպես առանձին դիտարկման օբյեկտ և ներգծվի ընդհանուր ցուցադրության մեջ: Սրանք են այն կարևոր սկզբունքները, որոնցով առաջ-

18 19

Դեկտեմբեր 2013

նորդվում ենք ցուցահանդեսի նախապատրաստման ընթացքում», — ասում է նա: Անդրադառնալով այցելուներին՝ Մարաբյանը նշում է, որ իր գործունեության ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կարողացել է արվեստի գործերի մատուցման որակով և դրանց հանդեպ իր մոտեցումներով մշտական այցելուների «բանակ» ձեռք բերել. «Յուրաքանչյուր ցուցադրություն, իհարկե, նաև իր հետաքրքրասերների շրջանակն է ունենում, բայց կարևորն այն է, որ կենտրոնի նոր նախագծերին սպասում են և ամեն անգամ ավելին են ակնկալում ստանալ, իսկ մենք փորձում ենք արդարացնել նրանց հույսերն ու, ինչու ոչ, զարմացնել»:

Կալենցի օրինակով

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի փոխտնօրենի համադրող-օգնական, արվեստաբան Արմեն Եսայանցը, խոսելով կենտրոնի՝ ցուցահանդես կազմակերպելու մեխանիզմների մասին, որպես վառ օրինակ՝ ներկայացնում է Հարություն Կալենցի աշխատանքների ցուցադրությունը: «Ինչպես մեզ մոտ կազմակերպվող ցանկացած նախագիծ, «Հարություն Կալենց. գույնը ձևի մեջ» ցուցահանդեսը հաստատվել էր դեռևս նախորդ տարվա ավարտին՝ ներառվելով 2013-ին կազմակերպվելիք ցուցահանդեսների ցուցակում: Իսկ այն, որ իմ թեկնածուական ատենախոսության թեման «Գույնը Կալենցի արվեստում» էր, ինձ համար հաճելի զուգադիպություն էր, որը, ինչ խոսք, իր ուրույն դերը կատարեց նախագծի իրականացման գործում», — պատմում է նա՝ նշելով, որ այդ ցուցահանդեսը հայ արվեստի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ համագործակցում էին երկու մասնավոր թանգարաններ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն ու «Կալենց» թանգարանը: «Աշխատանքների ընտրությունը կատարվել է երկու թանգարանների աշխատակիցների համատեղ աշխատանքի, հանգամանալից վերլուծության արդյունքում՝ փորձելով ներկայացնել Հարություն Կալենցի լավագույն շրջանի ամենակարևոր աշխատանքները, որոնք «Կալենց» թանգարանի հավաքածուի մասն են կազմում: Լավագույն շրջան ասելով՝ նկատի ունենք նկարչի կյանքի և ստեղծագործության վերջին տասը տարիները, երբ տասը տարի չնկարելուց հետո նրա մոտ ստեղծագործական բուռն շրջան սկսվեց, որի ընթաց-

քում Կալենցը ստեղծեց, թերևս, իր լավագույն աշխատանքները: Վերջին տարիներին նա արդեն բոլորովին այլ ուղղությամբ էր շարժվում՝ հեռանալով իրականությունից, դիմելով վերացական ֆորմաներին, բայց այդ նոր-նոր հասունացող շրջանը, դժբախտաբար, այդպես էլ կիսատ մնաց, քանի որ նկարիչը շուտ հեռացավ կյանքից», — պատմում է նա՝ ընդգծելով, որ ցուցահանդեսի նպատակներից մեկը այդ ակտիվ շրջանի լավագույն կտավները, նկարչի որոնումներն ու ստեղծագործության բազմաշերտությունը ներկայացնելն էր: Կալենցի ցուցահանդեսը, ի հեճուկս ընդունված պատկերացման, թե աշխատանքները պետք է դասավորվեն ժամանակագրական սկզբունքով, բոլորովին այլ՝ էսթետիկ և գունային խնդիրներ էր լուծում: «Ինչ վերաբերում է պատերի գույնի ընտրությանը, ապա այն մի կողմից` որոշակի արտաքին գործառույթ էր կատարում, մյուս կողմից՝ փիլիսոփայական ենթատեքստ էր իր մեջ պարունակում, — շարունակում է Եսայանցը: — Արտաքին գործառույթը Կալենցի աշխատանքների գունապնակի հետ այդ մուգ մոխրագույնի կամ ածխայինի՝ անտրացիտի գույնի պատերի կոնտրաստն էր, ինչի հաշվին կտավների գույներն ավելի վառ էին արտահայտված և իրենց ամբողջականությամբ կարծես վիտրաժի տպավորություն էին թողնում: Որքան էլ


մարդու ականջին օտար է հնչում նկարները գրեթե սև պատերին փակցնելը, գործնականում պարզ երևաց, որ պատերի գույնի ընտրությունը միայն ի շահ ստեղծագործությունների աշխատեց: Նկարչի ձգտումը՝ գույնի միջոցով ստանալու եռաչափության պատրանք և կառուցելու ծավալներ, էլ ավելի ընդգծվեց մուգ ֆոնի հաշվին: Իսկ փիլիսոփայական ուղերձը կայանում էր նրանում, որ ընտրված մուգ ֆոնը ինչ-որ առումով նրա կյանքի գունային արտահայտությունն է, որին նա ամեն կերպ հակադրվել է իր վառ ու գունառատ կտավներով: Հարություն Կալենցի կյանքն առանձապես լի չի եղել երջանիկ պահերով, նա դառն ու փորձություններով լի ճանապարհ է անցել՝ սկսած նրանից, որ Հայոց ցեղասպանություն է վերապրել, որբանոցում է մեծացել և վերջացրած նրանով, որ տարիներ շարունակ մերժված արվեստագետ է եղել: Այսինքն՝ նրա գորշ կյանքը հակադրվել է այն արվեստին, որը նա ստեղծել է. Կալենցի ստեղծագործությունը կյանքը սիրող, կյանքի հանդեպ աննկարագրելի զգացմունք ունեցող մարդու արվեստ է, և դա ենք փորձել շեշտել նման ցուցադրական հնարքի միջոցով»,— բացատրում է համադրողը: Եսայանցի համոզմամբ՝ կա մի մոլորություն, որ երբ ցուցահանդեսը պետք է ներկայացնի արվեստագետի ողջ ստեղծագործությունը, պետք է հնարավորինս շատ բան ցուցադրել: «Բայց բանն այն է, որ դիտողը պարզապես ընդունակ չէ մեծ քանակությամբ աշխատանքներ ընկալել, և դրանց մեծ թվից արվեստագետի ստեղծագործությունը բնավ ավելի լավ չես պատկերացնում: Չափի զգացողությունն այստեղ շատ կարևոր է. միշտ էլ ուզում ես ամեն ինչ ցույց տալ, բայց ամեն ինչ ցույց տալով երբեմն կարող է ոչ մի բան էլ ցույց չտաս: Մենք գերադասեցինք ներկայացնել ընդամենը 19 գեղանկար և 23 փոքր գրաֆիկաներ, բայց ցուցադրել այնպես, որպեսզի յուրաքանչյուր աշխատանք առանձին դիտվելու և ընկալվելու հնարավորություն ունենա՝ շնորհիվ իր դիրքի, լուսավորության և իր համար հատկացված տարածքի», — մեկնաբանում է կենտրոնի աշխատակիցը: Մյուս կարևոր խնդիրը Կենտրոնի համար հենց Հարություն Կալենց արվեստագետին ներկայացնելն էր: Եսայանցի խոսքով՝ նրան մշտապես դիտարկել են 20-րդ դարի արվեստի համատեքստում՝ Սարյան-Կալենց-Մինաս շղթայում, բայց որպես առանձին արվեստագետ նա դեռևս լուրջ և խոր ուսումնասիրության չի ենթարկվել: Այդ ուսումնասիրությունը վերջին մի քանի տարիներին է ակտիվացել, և դրա արդյունքները ցույց տալու ու հանրությանը արվեստագետին իր ստեղծագործական սկզբունքներով և որպես մարդ ներկայացնելու համար ցուցահանդեսի շրջանակում նախաձեռնվեց «Հարություն Կալենց. գունապնակի հակառակ կողմը» դասախոսությունը: Ցուցահանդեսին կից կազմակերպվեց նաև «Ճանապարհորդություն գույների աշխարհով» կրթական ծրագիրը, որի միջոցով ծրագրի մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու Կալենցի գունային մտածողությանն ու աշխարհընկալմանը: Համադրողը կարևորեց նաև, որ Կալենցի ցուցահանդեսը ծրագրելիս հաշվի են առել ևս մեկ գործոն. քանի որ Կենտրոնի առաքելություններից մեկը հայ արվեստն աշխարհին ներկայացնելն է, իսկ Կալենցին

նրանք համարում են այն արվեստագետը, որով կարելի է ներկայացնել հայ արվեստը, ապա ցուցադրության համար ընտրվեց զբոսաշրջիկների ամենաակտիվ հոսքի շրջանը՝ հունիսի 20-ից սեպտեմբերի 22-ը: «Այս ամենով հանդերձ, որքան էլ ժամանակակից արվեստը կարևոր է, ազդեցիկ է, իր տեղն ու դերն ունի այսօրվա կյանքում, 20-րդ դարի արվեստը՝ լինի դա նախախորհրդային, թե խորհրդային, թե անգամ 90-ականների արվեստը, եթե խոսում ենք հենց Հայաստանի մասին, մենք դեռ չենք ճանաչում: Այն մատուցվելու, ընկալվելու, հասկացվելու և ճիշտ ներկայացվելու կարիք ունի: Պետք է հետ նայենք, որպեսզի կարողանանք առաջ նայել»,— վստահ է համադրողը:

Լրացնել բացը

Երկու մասնավոր թանգարանների համագործակցության վերաբերյալ իր դիտարկումներն անելով՝ արվեստագետի որդին՝ «Կալենց» թանգարանի հոգաբարձուների խորհրդի հիմնադիր-նախագահ, նկարիչ Սարո Գալենցը նշում է, որ դա միջթանգարանային համագործակցության նոր ձևաչափ է Հայաստանում, թեև արտասահմանում վաղուց ընդունված երևույթ է: «Երբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը նոր էր բացվել Երևանում, ինձ մոտ՝ որպես հայ արվեստագետի, որոշակի ըմբոստություն կար այդ հաստատության հանդեպ, որովհետև կարծում էի, որ արտասահմանյան արվեստն այստեղ ցուցադրելով՝ վնաս է հասցվելու հայ արվեստին և դրա ճանաչմանը: Բայց ժամանակի ընթացքում այդ կենտրոնի որդեգրած առաքելությունը ստիպեց, որպեսզի վերաբերմունքս ճիշտ հակառակը դառնա: Այսօր Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, համաշխարհային արվեստին ծանոթացնելով հայերին, դրա հետ մեկտեղ առաջ է մղում նաև հայ արվեստը համաշխարհային համատեքստում: Եվ այս առումով Հարություն Կալեն-

ցի աշխատանքների ցուցադրությունը շատ կարևոր կետ էր թե՛ Կենտրոնի, թե՛ մեր թանգարանի պատմության մեջ», — վստահ է նկարիչը՝ նկատելով, որ Կենտրոնի ամենամեծ աշխատանքը հենց արվեստագետի հետ էր և ապա՝ նրա ստեղծագործությունների: «Միջթանգարանային համագործակցության մեջ կան նրբություններ, որոնք մեր այսօրվա հայ իրականության մեջ դեռևս պատշաճ կերպով կարևորված չեն: Խոսքը թե՛ ցուցադրությունը կազմելուց առաջ նյութի հետ աշխատանքի ու հանգամանալից ուսումնասիրության, թե՛ աշխատանքների տարրական ապահովագրության և թե՛ աշխատակիցների պրոֆեսիոնալ ու նվիրված աշխատանքի մասին է: Նյութի ուսումնասիրության տրամաբանական արդյունքը տեքստն է՝ այն դիդակտիկ նյութը, որի միջոցով հասարակ դիտողը կարող է ուղղորդվել, որպեսզի կարողանա ընկալել արվեստի գործը: Այսօր Հայաստանում շատ քիչ են այնպիսի ցուցահանդեսներ, որտեղ դիտողը գործի հետ հարաբերվելու բանալի է ստանում, — գտնում է Սարո Կալենցը: — Վերջին տարիների ընթացքում ամենից հիշվողը, թերևս, Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Դալին և սյուռեալիստները» ցուցահանդեսն էր, որն իսկապես մեծ աղմուկ բարձրացրեց: Բայց ամբողջ խնդիրը նրանում է, որ այցելուների մեծամասնությունը գալիս, դիտում էր Դալիի աշխատանքներն ու հեռանում, մի մասն էլ ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչ գործ ունեն Քոչարի կամ Փարաջանովի աշխատանքները սյուռեալիզմի համատեքստում: Իսկ պատճառը մեկն էր. չկար տեքստ, չկար ուսումնասիրություն, չկար ցուցահանդեսի մեկնաբանու-

թյուն, որով մարդիկ կկարողանային կողմնորոշվել»: Առհասարակ, գտնում է նկարիչը, արվեստը պետք է լինի ամեն տեղ, որպեսզի մարդու աչքը սովորի: «Փարիզում, անգամ երբ մետրո ես իջնում, պատերին փակցված են Մանեի, Մոնեի, Սեզանի, Մատիսի և շատ ու շատ ուրիշ մեծ արվեստագետների աշխատանքները: Մարդիկ սովորել են դրան, 20-րդ դարի արվեստը նրանց համար արդեն դասական է, և երբ այնտեղ ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվում, նրանք գնում են, որպեսզի թարմ բան տեսնեն: Իսկ Հայաստանում, երբ ժամանակակից արվեստի ցուցահանդես է բացվում, գնում են շատ քչերը, մի քանիսը գնում են ևս մեկ անգամ փաստելու համար, որ դա արվեստ չէ, մյուսներն առհասարակ անտարբեր են դրա հանդեպ: Պատճառն այն է, որ մենք դեռ 20-րդ դարի արվեստը յուրացնելու խնդիր ունենք, մեր աչքը կուշտ չի այդ արվեստից, մենք շատ քիչ բան ենք տեսել և տեսնում, և այդ բացը պետք է լրացնել», — համոզված է արվեստագետը:

Անի Սմբատի Գաֆէսճեան արվեստի կենտրոն


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Չընտրված հայրենիք Նոր Արեշի թթենիների, գարնանային «ջանգյուլումի», Հանրային ռադիոյի գիշերային եթերների, լավ այգեպանի բացակայության ու տարածվող մոլախոտի և, ընդհանրապես, իր Երևանի մասին պատմում է կրթությամբ հողաշինարար Հակոբ Պապիկյանը, որը հանրությանը հայտնի է որպես ռադիո և հեռուստահաղորդավար Ժակ:

20 21

Դեկտեմբեր 2013


Երևանը ինձ համար սկսում է իմ`Նոր Արեշ թաղամասից, հայրական սեփական տան բակից: Յուրաքանչյուր մետրն իր մեջ կոդավորված հիշողություններ է պահպանում: Մեր թաղամասում գտնվող շուկան, թթենիները, մանկական խաղերը, հարևանների ջերմ, երբեմն ագրեսիվ հարաբերությունները, մարդկային փոխհարաբերությունները, բակային մակարդակի վրա լուծվող հարցերը միշտ ապրում են հիշողությանս մեջ: Պատուհանից դուրս էի նայում, ուզում էի թռչել հեռու… Հեռուն հարաբերական էր, օրինակ` քաղաքի կենտրոնը: Սա էր իմ աշխարհը, բայց միայն տարիներ անց ես գնահատում ու հասկանում եմ, թե որքան թանկ է այս ամենը: Հիմա, երբ ուզում եմ լիցքաթափվել և ուժ ստանալ` վերադառնում եմ նորից իմ տուն: Գարնան առաջին ամիսներին միշտ «ջանգյուլում» էինք խաղում` հիմնականում փեսայի դերը հենց ինձ էր հասնում: Տնից տուն էինք գնում, երգեր երգում: Հիմա խաղային մշակույթը, կարծես, վերացել է: Հիմա թթենիները չկան: Հայրիկիս խնդրել եմ, որ թթենի աճեցնի: Այն ամենահամառ ծառերից մեկն է, հայերի նման է` եթե արմատը կա, անկախ ամեն ինչից շարունակում է աճը: Մանկապարտեզս քաղաքի կենտրոնում էր: Ընդամենը երեք օր եմ հաճախել մանկապարտեզ՝ մայրիկս քմահաճությանս զոհը դարձավ: Բայց այդ երեք օրվա ընթացքում հասցրել եմ լուսանկարվել խմբիս երեխաների հետ: Այնքան էլ գոհ տեսք ունեմ նկարում, որ նայողը կմտածի, թե իմ ամենասիրելի վայրերից է եղել: Տատս Շիրակի կողմից էր, հենց նա սկսեց խնամել ինձ: Իր խրատներն ու թևավոր խոսքերը շատ ճոխացրած էին թվում ինձ, բայց տպավորվել են ուղեղիս մեջ մինչ այսօր և, գլխավորը, կիրառելի են: Տարիքիցս շուտ էի դպրոց գնացել, բավականին նվազ երեխա էի, չնայած եղբայրս մեկ ու կես տարով ինձնից մեծ է` նույն դասարանում էինք սովորում: Ես վախվորած քայլում էի միջանցքներով, հաղթանդամ եղբայրս էլ պաշտպանում էր ինձ: Վերջերս մասնակցեցի դպրոցիս 50-ամյա հոբելյանին, ամեն ինչ հիմնահատակ փոխվել էր, ինձ դասավանդող ուսուցիչներից քչերն էին մնացել: Տարօրինակ զգացողություններ ունեի` հպարտություն և տխրություն: Բուհ ընդունվելիս չընտրեցի այն, ինչ ես էի ուզում: Ավարտել եմ Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի ճարտարագիտական ֆակուլտետը, մասնագիտությամբ` հողաշինարար եմ: Հիմա մտածում եմ՝ ինչ փորձարկում էր ճակատագիրը պատրաստել ինձ համար, որ մի քանի տարի անցկացրեցի մի ոլորտում, որն ամբողջ էությամբ խորթ էր ինձ: FM հաճախականություն որսացող ռադիոընդունիչ չունեի: Մեր հարևանը մեքենաներ էր վերանորոգում, ես էլ կանգնում էի մոտակայքում ու ժամերով ռադիո էի լսում: Մարդկանց թվում էր, թե ավտոմեքենաներ եմ սիրում, այնինչ ինձ լրիվ այլ բան էր հետաքրքրում: Երևի հենց այդպես պետք է լիներ` ռադիոյի միջոցով գտա այն, ինչը փրկեց ինձ այս կյանքում և հնարավորություն տվեց վերածնվել: Նույնիսկ նոր անուն ունեցա: Իհարկե, այս ամենը չջնջեց ունեցածս, բայց նորովի արժևորեցի սեփական ուժերս: Երջանիկ մարդ եմ համարում ինձ, որովհետև գտա ինքս ինձ: Երևանում սկսեց ապ-

րել Ժակ անունով մի մարդ, ով շարունակում է սիրել իր հայրենիքը, ուրախանալ ու տխրել քաղաքի հաջողություններով ու անհաջողություններով: Ամեն ինչ սկսվեց Հանրային ռադիոյից` մի քանի հոգով երիտասարդական ծրագիր էինք վարում: Գիշերային եթերում էինք աշխատում: Գիշերային Երևանը այսօրվանը չէր` դժվար տարիներից հետո վերականգնվող մայրաքաղաք, երբ ուրախանում էի ամեն նոր բացված խանութ, գովազդային վահանակ տեսնելիս: Իսկ հիմա նույնիսկ անհանգստացած եմ այս առումով` իրար հետ կապ չունեցող, ճչացող, միմյանց ճնշող գովազդային պաստառներ, կառույցներ, խանութներ: Ես չէ, որ պետք է խոսեմ այս մասին, բայց պետք է խնամքով պահեինք մեր հին Երևանի կոլորիտը: «Ռադիո Վան»-ում անցկացվող մրցույթի մասին լսեցի: 150 մասնակիցների թվում էի: Կարծում եմ՝ մեր տնօրեն Շուշանիկ Արևշատյանն ու իմ ճանապարհին հանդիպած մարդիկ աչքերումս կարդացին այն, որ հենց ռադիոյի համար եմ ստեղծված: Հավատացին ու տվեցին ինձ այդ հնարավորությունը: Պատկերացնենք, թե մեր երկիրը այգի է: Երբ այգեպանը լավ չի մշակում իր այգին՝ արժեքավոր, կարևոր բուսատեսակները սկսում են խեղճանալ, այնքան, որ անզոր են դառնում պայքարել: Հենց այդ պահին մոլախոտները տարածվում և սկսում են խլել մյուս բույսերի սնունդը: Լավ այգեպան չկա մեր երկրում, իսկ նրա դերում թող ամեն մեկը պատկերացնի նրան, ում ուզում է: Բայց մի քանի առողջ ծիլեր են դեռ մնացել, նաև հույս, որ նրանց համար վերջապես հատուկ պարարտ հող կստեղծվի, որ փրկվեն նույնիսկ մոլախոտերը: Եթե հնարավորություն ունենայի՝ Երևանում մի փոքրիկ, առանձին քաղաք կստեղծեի, որտեղ կապրեին միայն այն երևանցիները, որ բարեկիրթ են, հարգում են ավանդույթները, հասկանում են դիմացինի ազատության սահմանները, ներքին կուլտուրայի զգացում ունեն, անկեղծ սիրում են Երևանն ու քաղաքը որպես իրենց մի մասնիկն է ընկալում: Սիրում եմ Երևանը նախ՝ որովհետև այստեղ եմ ծնվել: Մենք չենք կարող ընտրել ծնողներին և հայրենիքը: Ծննդյան առաջին վայրկյաններից ֆենոմենալ կերպով մեր մեջ է մտնում տարածաշրջանի, երկրի, քաղաքի, բնակիչների մասին պատմող գենետիկ ինֆորմացիան: Իմ տունն այնտեղ է, որտեղ արարչի կողմից բախտ է վիճակվել ծնվել ու զգալ այդտեղի հպարտությունն ու ամոթը, ուրախությունն ու տխրությունը, վերելքներն ու անկումները: Քաղաքը միայն պատերը չեն, առանց մարդկանց քաղաքը մեռյալ տարածք է, որտեղ քարացել է պատմությունը: Բայց հենց մարդիկ են ստեղծում քաղաքի տրամադրությունն ու գույները: Սովետական Երևանը վարդագույն էր, այսօր արդեն անհասկանալի գույնի է դարձել, որովհետև մարդիկ փոխվել են: Ժամանակին, երբ վաղ առավոտյան եթերներից հետո տուն էի վերադառնում, ու բոլորը քնած էին, քաղաքն ինձ համար իր ամենաանմեղ ու անկեղծ վիճակում էր: Նայում էի դատարկ փողոցներին ու իր հերոսներին սպասող ասֆալտին՝ պատկերացնում էի, որ մոտ երեք ժամ հետո մարդկանց ու իրադարձությունների անվերջանալի ընթացքը, անկախ ամեն ինչից, կշարունակվի իսկ դու պարզապես մեկն ես անցորդներից... Ուզում եմ, որ Երևանը շարունակի ապրել, իսկ երևանցու տեսակը` ջերմ, հյուրընկալ, տաքարյուն, հետաքրքիր, շարունակի ձևավորվել ու ընդհանրապես լինել:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Պապ. Ձմեռ պապ Դերասան Սարգիս Մելքոնյանը արդեն տասը տարի է՝ դիմավորում է Նոր տարին ոչ թե սեփական, այլ ուրիշների տներում: Որովհետև առանց իր ներկայության այդ տներում չի լինի իսկական տոն: Որովհետև ի՞նչ Նոր տարի առանց պապ` Ձմե՛ռ պապ: Այս պատասխանատու գործի նրբությունների մասին՝ նրա «ձմեռպապական» խոսքը:

Ձմեռ պապա

րիկի բերանից է գալիս, ու դրանով ես կկոտրեմ Ձմեռ պապիկի նրանց հրաշքը: Մի անգամ հանդես էի գալիս մի մանկապարտեզում, որտեղ հիմնականում մեծահարուստների երեխաներ են հաճախում: Ծրագրի համաձայն, հանելուկ ասացի, որպեսզի երեխաները գուշակեն: Հանելուկը եղևնու մասին էր. «Այն ո՞ր ծառն է տարին բոլոր միշտ կանաչ, մեզ բոլորիս լավ ճանաչ»: Մեկ էլ երեխաներից մեկն ասաց՝ Ձմեռ պապ, կանեփը չի՞: Բա՜, էսպիսի բաներ էլ են պատահում:

Ընտանիքում երկու զավակի հոր, թատրոնում՝ գայլի, իսկ արդեն տասը տարի է՝ դեկտեմբերի 20-ից հունվարի 13-ը, Ձմեռ պապի դերում եմ: Գայլ ու Ձմեռ պապ եմ խաղում, քանի որ երկուսի դեպքում էլ կարևոր պայմաններից մեկը թավ ձայնն է, իսկ իմ ձայնն այդպիսին է: Կստեմ, եթե ասեմ, թե առաջինը իմ երեխաների Ձմեռ պապն եմ, հետո նոր՝ մյուսներինը: Աղջիկս մի տարեկան էր, կինս թատրոն բերեց՝ ամանորյա ներկայացման: Աղջիկս ճանաչեց ինձ ու ամբողջ թատրոնով մեկ վազում էր հետևիցս ու գոռում՝ «պապա՜»: Սովորաբար, տոներին բարեկամներով հավաքվում ենք մի տեղ, ուտում-խմում ենք, իսկ վերջում կերպարանափոխվում ու նվերների պարկով մոտենում եմ երեխաներին: Ճիշտ է, տոնական օրերին բոլորն ինձանից ինչ-որ բան են սպասում՝ նվեր, հրաշք, անակնկալ… Բայց ես այնքան հոգնած եմ լինում, որ չեմ էլ հասցնում մտածել, թե ես ինքս ումից ինչ ուզեմ: Բոլորը փորձում են Նոր տարին դիմավորել տանը՝ ընտանիքի հետ, իսկ ես արդեն տասը տարի է՝ տանը չեմ դիմավորում Նոր տարին. միշտ ուրիշների տանն եմ: Հենց զանգերն ավետում են Նոր տարին, միանգամից հիշում եմ, որ ես էլի´ դրսում մնացի, էլի տանը չեղա: Կինս ու երեխաներս արդեն սովորել են դրան. նույնիսկ չեն էլ նեղվում:

Ձյունանուշը մնաց

Պապ, ոչ թե Սանտա

Անկեղծ ասած, բացի գումար աշխատելուց, Ձմեռ պապի դերում հանդես գալը ինձ նաև հոգեպես մեծ բավարարություն է պատճառում: Այֆոնի ու հազար ձևի պլանշետների այսօրվա սերնդի երեխաներին ես ներկայանում եմ իմ մանկության տարիների Ձմեռ պապի կերպարով ու բնավորությամբ: Այսինքն՝ ես հին սովետական մուլտերի Ձմեռ պապն եմ՝ գեր, խռպոտ ձայնով, կարմրաքիթ ու ճերմակ մորուքով, բայց ոչ Սանտա Կլաուս: Սանտա Կլաուսն ինձ

օտար է: Ու պատկերացրեք, որ երեխաներին ավելի հոգեհարազատ է հենց Ձմեռ պապը, ոչ թե Սանտան:

Չկոտրել հրաշքը

Ամանորին բոլորի տներում սեղաններն առատ, տրամադրությունն էլ բարձր է: Փոքրիկների համար միևնույն է, թե ինչ կա սեղանին, նրանց համար կարևորը ամանորյա նվերն է, որին այդքան երկար են նրանք սպասում: Լինում են նաև

ահավոր չարաճճի երեխաներ, որ գալիս մորուքդ են քաշում, ձեռնափայտդ են վերցնում… Երբեմն մեծահասակները փոքրիկներից ավելի ահավոր են լինում: Ասում են՝ դե Ձմեռ պապիկ ջան, մեզ ուրախացրիր, պրծար, դե հիմա մորուքդ հանի, արի, նստի մեր հետ մի բաժակ բան խմի: Երբե´ք: Ես իրավունք չունեմ երեխաներին մոտենամ ու իմ բերանից օղու հոտ գա: Նա կմտածի, որ այդպիսի հոտ նաև իր պապիկի կամ հայ-

Գիտեք՝ ինձ գրած ինչքա՜ն նամակներ ունեմ… Ինչ ասես, որ նամակում չեն խնդրում Ձմեռ պապից: Մի նամակ կա, որից շատ եմ ազդվել: Նամակում երեխան գրում էր՝ քեզանից ո´չ խաղալիք, ո´չ հագուստ, ո´չ մի բան չեմ խնդրում, մենակ խնդրում եմ, որ մեր տանը խաղաղություն բերես, Ձմեռ պապիկ ջան, որ մամաս ու պապաս չկռվեն… Երբ մեծահասակներն են դժգոհում, նորմալ է, իսկ երբ դժգոհելու հերթը նաև մանուկներին է հասնում, դրանից ավելի ահավոր բան երևի թե չկա: Լինում են դեպքեր, որ տանտերերն ասում են՝ ըհըն, Ձմեռ պապ ջան, «դու հիմա գնացիր, Ձյունանուշը մնաց մեզ», «էսօր Ձյունանուշի միս ենք ուտելու» ու նման կարգի բաներ… այսպիսի դեպքերում ես իմ՝ Ձմեռ պապի հագուստը կհանեմ ու որպես հայ տղամարդ հարցերը այլ կերպ կլուծեմ: Բայց դե փառք աստծու, բացառությամբ հատուկենտ դեպքերի, այսպիսի առիթներ գրեթե չեն եղել իմ պրակտիկայում:

Միակ օրը

Շատ են քննադատում, թե մենք՝ հայերս, շատ ենք ծախսում նոր տարուն: Լա՛վ ենք անում. տարվա մեջ սա միակ օրն է, երբ բոլորս նշում ենք ըստ մեր հնարավորության, բացի այդ էլ մեր ազգը ուրախանալու շատ պետք ունի: Ես էլ իմ կողմից փորձում եմ մարդկանց ուրախացնել:

Սոնա Խաչատրյան Առնոս Մարտիրոսյան

22 23

Դեկտեմբեր 2013


«Շարանը» 20 տարեկան է 1993 թվականին եղբայր և քույր Արամ և Անուշ Շարամբեյանները հիմնեցին «Շարան» արհեստների կենտրոնը՝ եզակի արտադրություն անկախ Հայաստանում: «Շարան» անունը գոյացել է ընտանեկան ազգանվան առաջին տառի («Շ») և անունների առաջին երկու տառերի («Ար» և «Ան») միավորմամբ: Արդեն քսան տարի կենտրոնը զբաղվում է մանկական հագուստի, հուշանվերների արտադրությամբ և արտահանմամբ աշխարհի բազմաթիվ երկրներ: Հաջողության գաղտնիքը գործի մեջ ներդրված հոգին ու սերն են, պորֆեսիոնալությունը, ճաշակը, որակյալ նյութի օգտագործումը: Իզուր չէ, որ «Շարանի» ձեռագործ աշխատանքները բարձր են գնահատվել թե՛ 90-ականներին, թե՛ այսօր:

Արդեն երկու տարի է, ինչ կատարվում է մանրածախ վաճառք նաև Երևանում՝ «Շարանի»՝ Սայաթ-Նովա 6 և Հանրապետության 48 (Tufenkian Historic Yerevan Hotel) հասցեներում գործող խանութներում:

Առնոս Մարտիրոսյան / գովազդային


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Շատ լայվ համերգ էր Ինչպես հայտնի է, համաշխարհային մակարդակով բարձրորակ երաժշտություն ստեղծող մարդիկ Երևան կամ չեն այցելում, կամ այցելում են, երբ արդեն բավական ծեր են, իսկ հոնորարները՝ համեստ: Այնպես որ՝ շատ երևանցիներ առիթի դեպքում պահը չեն կորցնում և սիրելի երաժշտին կամ խմբին սեփական աչքերով բեմի վրա տեսնելու համար մեկնում են հեռավոր կամ մոտակա արտասահման: Մենք լսեցինք մի քանի այդպիսի պատմություններ Փոլ Մաքքարթնիի, Rolling Stones-ի և այլ կարևոր դեմքերի համերգներին ներկա գտնված երջանիկներից:

Սերգեյ Նավասարդյան

Գոհար Լևոնյան

System of a Down (Բեռլին, 2005) Առաջին համերգը, որ գնացել եմ՝ Բեռլինում System of a Down-ի ելույթն էր: Չնայած ամեն տարի հայտնվող խոսակցություններին, հույսեր չունեի, որ համերգ կունենան Երևանում: Պարզվեց՝ ճիշտ էի: Մի խոսքով, «եսլի գառա նե իձյոտ կ Մոգամետու…» սկզբունքով էլ առաջնորդվեցի: Համերգը Բեռլինի Treptow Arena-ում էր, որը ժամանակին անգար էր, իսկ այժմ համերգասրահի է վերածվել: Նստելու տեղեր չկային, և տոմսերը բոլորի համար արժեին 37 եվրո, անկախ նրանից, թե որ մասում բախտ կունենաս հայտնվելու: Բեմի մոտ կանգնած երկրպագուները անընդհատ թռվռում են, էնպես, որ ուզես թե չուզես պիտի ինքդ էլ թռվռաս, թե չէ ոտքի տակ կընկնես, իսկ էդ րոպեին էդ մարդկանց չի հետաքրքրում, թե ում վրայով կանցնեն:

Stevie Wonder and Friends (Լոս Անջելես, 2010) Կյանքիս մեծագույն երազանքներից է եղել ներկա գտնվել Սթիվի Ուանդերի համերգին, ով բացի հիասքանչ երաժիշտ լինելուց գերել էր ինձ նաև որպես անձնավորություն: Միշտ մտածում էի, որ իր պես պապիկ կուզենամ ունենալ: 2000 թվականից քույրս Ամերիկայում է ապրում: Երկար ժամանակ մոտը չէի եղել` միշտ ինչ-որ բան խանգարում էր: Մեկ էլ հանկարծ 2010-ին ինտերնետում կարդացի, որ օգոստոսին Լոս Անջելեսի Hollywood Bowl համերգասրահում տեղի է ունենալու Stevie Wonder & Frineds համերգը: Էդ պահին հաստատ որոշեցի մեկնել ԱՄՆ ու տեսնել քրոջս ու մյուս հարազատներիս, և իհարկե, անպայման ներկա գտնվել կուռքիս համերգին: Ընկերներիցս շատերն ինձ զգուշացնում էին, որ եթե նշված է friends բառը, ուրեմն Սթիվին մի քանի կատարում կներկայացնի: Բայց ինձ միևնույն էր, ուզում էի միայն տեսնել նրան: Իրականում, համերգը նույնիսկ ավելի վատ անցավ, քան ես ենթադրում էի: Փաստացի փառատոն էր, որի ընթացքում ելույթ էին ունենում ոչ այնքան հայտնի կատարողներ: Վերջում միայն բեմ դուրս եկավ Սթիվին ու կատարեց չորս երգ: Իհարկե, հիասթափություն կար, որովհետև ուզում էի երկար վայելել Սթիվիին: Բայց միևնույն է` երջանիկ էի: Երբ սկսեց երգել, բոլորս առաջացանք դեպի բեմը: Ցնցող զգազումներ ունեի, անմոռանալի էր: Բայց Սթիվիի նորմալ մենահամերգին մի օր անպայման կգնամ:

դիզայներ

Live 8 (Բեռլին, 2005) Ամենաթույն համերգներից էր նաև Live 8-ը, որին մի քանի աշխարհահռչակ կատարողներ ու բենդեր էին մասնակցում` Green Day, Roxy Music, A-Ha, Audioslave, Faithless և այլն: Ի միջի, այլոց Faithless-ը դարձավ սիրածս խմբերից մեկը շատ ավելի ուշ, քան հասցրել էի լսել live: Էդ տարի վերամիավորումից հետո Live 8-ի շրջանակներում Լոնդոնում ելույթ ունեցավ Pink Floyd-ը: Reunion-ը ցուցադրվեց մյուս յոթ երկրներում՝ մեծ էկրանների վրա: Էնպես որ մի քիչ վերապահումներով, բայց կարող եմ ասել, որ իրանց կենդանի ելույթն էլ վայելեցի, իհարկե «սեքոնդհենդոտ»:

24 25

Դեկտեմբեր 2013

հոգեբան

Depeche Mode (Կիև, 2013) Depeche Mode, օ՜, հավանաբար ամենագիտակցված live-ը իմ կյանքում: Վերջապես էդ երազանքս իրականություն դարձավ էս տարի: Ինձ համար շատ կարևոր է live-երին բեմի դիմաց կանգնած լինել: Եթե որոշում ես համերգ գնալ, ուրեմն պիտի մաքսիմալ մոտիկ լինես բեմին, գոռաս, երգես, գժվես: Չեմ ուզում նեղացնել ոչ մեկին, բայց հասնել համերգին, էն էլ Երևանից, ու բեմի մոտ չտժժալ, առնվազն տուզիկություն ա: Կենդանի համերգները ահռելի մասշտաբների լրիվ ուրիշ զգացողություններ, տրամադրություն են ստեղծում: Ցավոք էդ մշակույթը մեր մոտ ուղղակի չկա: (Համալիրում մի քանի համերգները ոչ մի ձև չեն համեմատվում, մոռացեք): Նման համերգներից ստացած տպավորությունները անհավանական են, գնացեք ու լսեք ձեր սիրելի կատարողների կենդանի համերգները դրսերում: Էդ մարդիկ անմահ չեն, ցավոք:


Աննա Բուբուշյան լրագրող

Դավիթ Ալանակյան ծրագրավորող

Coldplay (Աբու Դաբի, 2011) 2011 թվին որոշեցի կնոջս ծննդյանը մի լավ անակնկալ անել. Նոր տարին դիմավորել Coldplay խմբի հետ: Դեկտեմբերի 31-ին Աբու Դաբիում Volvo Ocean Race Destination Village համերգասրահում, որ մոտավորապես 20 հազար հանդիսատես է տեղավորում, Քրիս Մարտինը հետհաշվարկ կատարեց՝ «10, 9, 8... 2, 1» ու մեր Նոր տարին սկսվեց Paradise երգով: Ու առանց խոզի բդի: The Rolling Stones (Լոնդոն, 2013) Էս տարի հուլիսի 6-ին կնոջս հետ Լոնդոնում էինք: Հատուկ գնացել էինք՝ մոտիկից The Rolling Stones-ենց լսելու: Համերգը նվիրված էր խմբի հիմնադրման 50-ամյակին: «Ռոլլինգները», չնայած տարիքին, ինձնից երիտասարդ ու առույգ էին իրենց պահում բեմում: Համերգը սկսվում էր ցերեկը ժամը երկուսին, բայց խումբը ելույթ էր ունենալու միայն երեկոյան ութին: Արդեն երկուսից Hyde Park-ում հավաքված երկրպագուները գալիս ու պառկում էին խոտերին, հենց այն տեղերում, որտեղից հետո վայելելու էին խմբի կատարումները: Մենք եկանք միայն ժամը վեցին, դրա համար էլ մի փոքր անհաջող տեղեր զբաղեցրինք: Պարզվեց, որ միայն Golden Circle կոչված տոմսերն են հնարավորություն տալիս հանգիստ լինել, որ լավ տեղ կզբաղեցնես: Դրանք բավականին թանկ են, կոնկրետ էս համերգի համար՝ 600 դոլար: Բայց համերգից մի քանի ամիս առաջ այդ բոլոր տոմսերը արդեն սպառված էին: Այդ նույն տոմսերը դիլերները վերավաճառում էին արդեն 1000 դոլարով: Ասեղ գցելու տեղ չկար: Հանդիսատեսի շարքերում շատ էին միջին տարիքի ու մեծահասակ երկրպագուները, բայց ի ուրախություն ինձ՝ շատ-շատ էին նաև երիտասարդները: Բոլորը ալկոհոլ էին խմում, չնայած, որ խմիչքի համար պետք էր մոտ կես ժամ հերթ կանգնել: Հետաքրքիրն այն էր, որ զուգարանների հարցը շատ լավ էր լուծված, հերթ չէր գոյանում: Համերգի վերջերում որոշեցի ռիսկի դիմել ու դուրս գալ ամբոխի խորքից, ևս մի շիշ գարեջուր գնել ու վայելել վերջին երգը հեռվից, որ հետո «հայավարի» շուտ դուրս գանք: Հնչեցին եզրափակիչ Satisfaction երգի առաջին հնչյունները, մոտեցանք մուտքին, բայց անվտանգության ծառայողները մեզ ներս չթողեցին: Թանկությամբ երկրորդ տոմսերն էինք գնել՝ 400 դոլար, բայց դա էլ մեզ չօգնեց նորից ներս մտնել: Այդպես՝ Satisfaction-ը մոտ 200 մետր հեռավորությունից վայելեցինք, դրանից հետո էլ բոլորով, հազարավոր գինովցած և ուրախ հանդիսատեսով, քայլում էինք Լոնդոնի փողոցներով՝ երգելով Simpathy for the Devil-ը:

Փոլ Մաքքարթնի (Մոսկվա, 2011) 2011-ն էր, ամուսինս ասաց, որ դեկտեմբերին Փոլ Մաքքարթնին համերգ է ունենալու Մոսկվայում: Իսկ մենք միշտ եղել ենք The Beatles-ի մեծագույն երկրպագուներ, ու, իհարկե, միշտ էլ երազել ենք լինել Փոլի համերգին: Ոգևորվեցինք ու որոշեցինք՝ գնում ենք Մոսկվա: Հենց սկզբից միանշանակ էր՝ ֆան զոնայի համար նախատեսված տոմսեր ենք վերցնելու, որ պարենք մեր սիրելի երգերի տակ: Համերգը տեղի էր ունենալու «Օլիմպիյսկի» մարզահամերգային համալիրում: Համերգի օրը՝ առավոտյան, դեռ դժվարությամբ էինք հավատում, որ մի քանի ժամից կտեսնենք Մաքքարթնիին: Համերգից երկու ժամ շուտ հասանք «Օլիմպիյսկի» ու մեծ դժվարություններով ներս մտանք. հանդերձարանը մի հարկում էր, ֆան զոնայի համար նախատեսված թևնոցները՝ մյուս: Վերջապես մտանք դահլիճ, որտեղ մինչև համերգի սկիզբը, մոտ 40 րոպե մեծ էկրանների վրա ցուցադրվում էին Մաքքարթնիի և The Beatles-ի լուսանկարները: Բավականին հոգնել էինք, բայց երբ վերջապես բեմ դուրս եկավ Մաքքարթնին ու «պրիվյե՜տ, չյուվակի՜» խոսքերով ողջունեց հանդիսատեսին, միանգամից մոռացանք ամեն ինչի մասին: Համերգը տևեց երեք ժամ, նա կատարեց իր անձնական երգացանկից, նաև Wings–ի տարիների երգերը: Դե իհարկե, հիմնականում հնչում էին The Beatles-ի երգերը: Շատ հուզիչ էր, երբ նա երգեր նվիրեց Լենոնի ու Հարիսոնի հիշատակին, իսկ մեծ էկրաններին նրանց լուսանկարներն էին ցուցադրվում: Անհավանական էր` կանգնած տեսնում ես Մաքքարթնիին ու պարում ես քո սիրելի երգերի տակ... Համերգից հետո ձայներս կտրված դուրս էինք գալիս դահլիճից` տարբեր տարիքի մարդկանց հետ քննարկելով համերգը, ոնց որ հազար տարվա ընկերներ լինեինք: Շատ զվարճալի էր, որ համերգի օրը ցերեկը սրճարաններից մեկում նստած ժամանակ մեր սեղանին մի մարդ մոտեցավ ու խնդրեց վերցնել ազատ աթոռը: Բարձր-բարձր հեռախոսով էր խոսում ու ասում, որ մի երկու օրով է եկել Մոսկվա: Հետո «Օլիմպիյսկիի» հանդերձարանում այդ նույն մարդուն հանդիպեցինք, զարմացած միմյանց նայեցինք (որովհետև Մոսկվայի նման մեծ քաղաքում մի օրվա մեջ տարբեր վայրերում նույն մարդուն հանդիպելը գրեթե անհավանական է): Փաստորեն, նա էլ էր հատուկ համերգի համար Մոսկվա ժամանել:

Deep Purple (Կիև, 2012) Փոլից մի տարի հետո, նոյեմբերին, մեկնեցինք Կիև` Deep Purple-ի համերգին: Rock Aid Armenia նախագծի շրջանակներում Յան Գիլանը մի քանի անգամ եկել էր Երևան և այդ ընթացքում հասցրել էինք մտերմանալ ու բարեկամանալ հետը: Մեր վերջին հանդիպումից երկու տարի էր անցել, չնայած նամակագրական կապ կար, բայց կարոտել էինք և շատ էինք ցանկանում տեսնել նրան: Գիլանի օգնականը տոմսերը և VIP անցագրերը թողել էր մուտքի մոտ կանգնած հսկիչին, և մենք, համերգից 40 րոպե առաջ գնացինք կուլիսներ: Վերջապես հանդերձասենյակում հանդիպեցինք նրան: Տաք-տաք հագնված նստած էր: Հոգնած, բայց շատ ջերմ ողջունեց մեզ: Հետաքրքիրն այն էր, որ Կիևում ապրում է ամուսնուս մանկության ընկերը, ում շնորհիվ էլ ամուսինս փոքր ժամանակ իր համար բացահայտել էր Deep Purple-ի երաժշտությունը: Հիմա էլ ամուսինս էր նրան հրավիրել` Գիլանի հետ հանդիպման: Շատ խորհրդանշական պահ էր: Զրուցեցինք՝ համերգներից, նոր երգերից, Գյումրիի դպրոցի կառուցման գործընթացից, վերջում էլ կարդաց մեր համար իր նոր պատմվածքներից մեկը: Վայելեցինք համերգը, որը ավանդաբար ավարտվեց անմահ Smoke on The Water-ով: Իսկ մեր հաջորդ հանդիպումը Յանի հետ կայացավ արդեն էս տարի սեպտեմբերին` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հուշեր

Արեգ Դավթյան լրագրող

Սթինգ (Կատոլիկա, 2013) Երազանքս Փոլ Մաքքարթնիի համերգին լինելն է, բայց դրա հետ զուգահեռ միշտ ուզում էի լսել Էրիկ Կլեպտոնի կամ Սթինգի կենդանի ելույթները: Ու էդպես մի օր՝ կնոջս հետ հերթական ամառային արձակուրդը պլանավորելու ժամանակ, որոշեցի ստուգել թե ով որտեղ ինչ համերգ է տալու: Քանի որ մտածում էինք Իտալիայի մասին, սկսեցի

ուսումնասիրել էդ կողմերի համերգացանկը: Ու ինչ տեսնեմ. Սանտանա, Muse, Ռոջեր Ուոթերս, Rammstein, Arctic Monkeys, Depeche Mode՝ բոլորը ամռանը անցնում են իտալական քաղաքներով: Դրանցից բացի նաև Սթինգը, որը ուներ երկու համերգ Հռոմում, մեկն էլ՝ Կատոլիկայում՝ ծովափնյա կուրորտային քաղաք է: Առանց երկար մտածելու երկու տոմս վերցրեցի: Ի դեպ, նախօրոք՝ վստահության համար, ստուգեցի Back to Bass տուրի երգացանկը, որ հանկարծ վերջում չպարզվի, որ մեր սիրած երգերից ոչ մեկը չի երգվելու: Բարեբախտաբար, տուրը նվիրված էր Սթինգի սոլո գործունեության 25-ամյակին, էնպես որ ընդգրկված էին ամենալավ երգերը (բացի Mad About You-ից): Համերգը բացօթյա էր՝ քաղաքի գլխավոր հրապարակում: Մեծ մասը մեր նման տուրիստներ էին, բայց Սթինգից իսկապես գլուխ հանող: Ու տարբեր տարիքի՝ ջահել ուսանողներից մինչև Սթինգի նման հիսունն անց մարդկիկ: Դիմացի շարքերում մի կիսաճաղատ՝ էդ տարիքի մարդ կար՝ ամենաակտիվներից էր ու հագին Police-ի մի քանի տարի առաջվա re-union տուրի շապիկն էր: Իսկական ֆան էր: Հաստատ Սթինգի մյուս տուրին էլ գոնե մի համերգի կգնա: Ընդհանրապես, շատ հետաքրքիր էր տեսնել, թե ոնց են ֆանություն անում դրսում: Օրինակ՝ եթե համերգը լիներ Երևանում, դահլիճը ամենաշատը կուրախանար Shape of My Heart երգի ժամանակ: Իսկ Իտալիայում դա Սթինգի հա՝ լավ, բայց դե սովորականոտ երգերից էր, իսկ դեռ Police-ի թվերին գրված Message in a Bottle-ի (իմ ու կնոջս կարծիքով՝ դե երգ ա, էլի) ժամանակ սաղ դահլիճը անգիր հետը երգում էր: Ինչ որ է, ամեն ինչ շատ հավես անցավ, ու ես մի անգամ էլ հասկացա, որ սրանից հետո պետք չի սպասել մինչև բարի մարդիկ կբերեն սիրած երգիչներին Հայաստան, այլ պետք ա էնպես անել, որ դրսային ճամփորդությունները համընկնեն իրանց համերգների հետ: Մյուսը հաստատ Մաքքարթնին կլինի:

Լենա Գևորգյան Զեմֆիրա (Թբիլիսի, 2012) 2012 թվականի հասարակ փետրվարյան առավոտ էր, երբ աշխատասեղանիս մոտեցավ կոլեգաս` Էլլան, ու ասաց, որ մարտի 31-ին Զեմֆիրան համերգ է ունենալու Թիֆլիսում: Որոշեցինք մեր գրասենյակի անձնակազմով մեկնել: Մեծ ավտոբուսով, ուրախ ու երջանիկ գնացինք Թիֆլիս, հենց մարտի 31-ի վաղ առավոտյան: Համերգը երեկոյան էր, ցերեկն արդեն Վրաստանի մայրաքաղաքում էինք: Շտապ վազեցինք «ՄաքԴոնալդս», որտեղ կարծես միայն հայեր էին այդ օրը: Փողոցներում այնքան ծանոթ հանդիպեցինք, շատ շատերն էին հատուկ համերգի համար Թիֆլիս եկել: Երեկոյան տաքսի նստեցինք, որովհետև «Տրիումֆ» ակումբը, որտեղ տեղի էր ունենալու համերգը, բավականին հեռու էր կենտրոնից: Տաքսիում անցկացրած 20 րոպեն ինձ մի դար թվաց: Վերջապես հասանք, մնում էր միայն հաղթահարել մուտքի առջև կանգնած հերթը: Յուրաքանչյուրին մանրակրկիտ զննում էին, լուսանկարչական ապարատների ակումուլյատորները հանում էին, որովհետև ներսում լուսանկարելն արգելվում էր: Մոտ հազար հանդիսատես տեղավորող ակումբը բազմամարդ էր: Հասկացանք, որ պետք է արագ տեղ զբաղեցնել հենց բեմի կողքը տեղադրված դինամիկի մոտ: Մեզ ասացին, որ 21:00-ի փոխարեն համերգը կսկսվի մեկ ժամ ուշացումով: Մենք հստակ որոշել էինք, որ մի քայլ անգամ չենք հեռանա զբաղեցրած տեղերից: Բայց մոտ 10 րոպե անց ակումբը թնդաց: Բեմում հայտնվեց նիհարիկ, սև տաբատով ու Ռենատա Լիտվինովայի պրինտով շապիկը կրող Զեմֆիրան: Թվում էր, թե ընդհանրապես շպարված չի: Ագրեսիվ, համառ, համոզիչ, էներգիայով լի, բայց նույն ժամանակ նուրբ, անպաշտպան ու տխուր Զեման բացեց համերգը «Без шансов, без вариантов» այն ժամանակ դեռ նոր երգով: Ամբողջ համերգի ընթացքում Զեմֆիրայի հետ հավասար բոլորը բառ առ բառ երգում էին երգերը ու չէին դադարում ծափահարել ու վանկարկել` «Զեմ-ֆի-րա՜»: Համերգի թվացյալ ավարտից հետո Զեմֆիրան դեռ չորս անգամ բեմ վերադարձավ ու երգեց համարյա բոլոր սիրված երգերը: Ափսոս, որ այդ ամենը Երևանում չէր: Մնացածը՝ հիանալի էր:

26 27

Դեկտեմբեր 2013

Բիայնա Մահարի

լրագրող


Տիգրան Համալբաշյան, դիզայներ

Տիգրան Համալբաշյան

Queen + Paul Rogers (Քյոլն, 2005) Queen-ը ինձ համար բացահայտեցի հինգ տարեկանում: 11 տարեկանում վինիլային սկավառակների նվագարկիչ ունեինք ու հիմնականում հենց իմ սիրելի խմբի Greatest Hits վինիլն էի լսում: 90-ական թվականներն էին ու մեծ դժվարություններով, բայց խորացած ուսումնասիրում էի բենդի, հատուկ՝ Ֆրեդի Մերկուրիի կյանքն ու ստեղծագործությունները: Ունեի պլակատներ, օրացույցներ, կասետներ, դիսկեր, պեղում էի համերգներն ու ֆիլմերը: Ու ինձ տանջում էր էն փաստը, որ իմ Queen-ը էլ երբեք կենդանի համերգ չի ունենա: Էս ամենը պատմում եմ, որ հասկանաք, թե ինչքան կարևոր էր էս համերգն ինձ

համար: 2002-ին Queen-ը Ռոբերտ Դե Նիրոյի հետ համատեղ մյուզիքլ էր ներկայացնում: Մոտիկից այն տեսնելը դարձավ իմ նպատակը: Որոշեցի մեկնել Գերմանիա` մասնակցելու երիտասարդական ճամբարի ու փորձելու ներկա գտնվել մյուզիքլին: Հենց էդ ժամանակ պարզվեց, որ Queen-ը Փոլ Ռոջերսի հետ համաշխարհային շրջագայության է պատրաստվում: Ամենահետաքրքիրն էն էր, որ համերգի ամսաթիվը համընկնում էր իմ` Գերմանիայում լինելու ժամանակի հետ, բայց բավականին հեռու էր էն քաղաքից, որտեղ կանգ էի առնելու: Ես լինելու էի Մարբուրգում, համերգը լինելու էր Քյոլնում: Առաջին անգամ էի արտասահման մեկնելու ու հույս չունեի, որ ինքնուրույն կկարողանամ մի քաղաքից մյուսը գնալ: Բայց մի օր մեր ղեկավարը ասաց, որ էքսկուրսիայի ենք գնալու՝ Ֆրանկֆուրտ կամ Քյոլն: Ես ու ընկերուհիս` Բելան, համոզում ենք մեկնել Քյոլն: Համաձայնվեց: Մտանք Քյոլն ու առաջինն ինչ տեսանք՝ Queen-ի համերգի պոս-

տերն էր: Հետո գտանք դրամարկղը ու իմացանք, որ տոմսերի արժեքը 52 եվրոյից է սկսում: Երկու տոմս գնեցինք, որ նույնիսկ եթե համերգին չգնանք, հետո գլուխ գովանք, որ Queen–ի համերգի իսկական տոմսերն ունենք: Վերադարձանք Մարբուրգ ու սկսեցինք համոզել մեր ղեկավարությանը, որ մեզ թույլ տան ինքնուրույն մեկնել ուրիշ քաղաք: Երբ իմացան, թե ինչ նպատակով ենք կպել Քյոլնից` թույլ տվեցին: Բայց ուրիշ խնդիր առաջացավ. մեր ընտանիքների անդամները, բարեկամները, ընկերները ` բոլորը զանգում ու հետ էին համոզում մեզ, որովհետև բավականին վտանգավոր կարող էր լինել մենակ ճանապարհորդելը: Բավարար գումար էլ չունեինք`ընդամենը 150 եվրո ու որոշեցինք, որ չենք գնա համերգին: Այդ պահին զանգեց մեր ղեկավարը, վերջնական ճշտելու` ինչ որոշեցինք: Արդեն համակերպվել էի, որ չենք գնալու, բայց երբ պատասխանեցի

զանգին, ինքնաբերաբար ասացի` «գնում ենք»: Մեզ հասցրեց կայարան` տոմս գնելու: Վերցրեց գումարը` յուրաքանչյուրիցս 150 եվրո և համերգի տոմսերը: Մի քանի րոպեից վերադարձավ` մեզ տվեց գնացքի տոմսերն ու ասաց` «Քանի որ Queen-ի տոմսեր ունեք, 150-ից տոմսը ձեր համար զեղչեցին մինչև 40 եվրո»: Երկար չպատմեմ ինչ դժվարություններով, բայց երջանիկ հասանք համերգին: Համարյա ֆան զոնայում էինք: Նախ` բեմ ա դուրս գալիս Փոլը, հետո բացվում են վարագույրներն ու առաջ ա գալիս Բրայան Մեյը, հետո Ռոջեր Թեյլորը. էշացած կանգնած էի, չէի կարողանում շարժվել կամ խոսել: Չէի կարողանում ընկալել, որ էդ ամենը իրականություն ա: Համերգի կեսին մեծ էկրանի վրա հայտնվեց Ֆրեդի Մերկուրին: Ամբողջ մարզահամալիրը արտասվում ու երգում էր նրա հետ: Դրանից հետո մոտ երեք տարի ուրիշ համերգ գնալու ցանկություն չունեի:

Լենա Գևորգյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Թանգարանային բժշկություն Բժշկի ճամփորդական պայուսակ, ատամ քաշելու հարյուր տարվա գործիք, ձիու և մարդկային գանգեր, եկեղեցական զանգեր, 19-րդ դարի սառնարան և այլ հետաքրքիր նմուշներ Հարություն Մինասյանի՝ Հայ բժշկության թանգարանում:

28 29

Դեկտեմբեր 2013


Բժշկության պատմության թանգարան, Փարիզ Աշխարհում այսօր գործում է մի քանի տասնյակ թանգարան, որոնք այսպես թե այնպես կապված են բժշկության և դրա պատմության հետ: Ամենահայտնիներից մեկը գտնվում է Փարիզում: Բժշկության պատմության թանգարանը (Musée d’histoire de la médecine) բացվել է 1921 թվականին՝ Փարիզ-Դեկարտ համալսարանի Բժշկության ֆակուլտետի մասնաշենքում: Շուրջ 1500 նմուշից բաղկացած հավաքածուի սկիզբը դեռ 18-րդ դարում դրել է ֆակուլտետի դասախոս Դին Լաֆայեն: Այսօր այն հատկապես հայտնի է վիրահատական և դիագնոստիկ գործիքների մեծ շարքով, որոնք ներկայացված են թանգարանում ժամանակագրական հերթականությամբ, որպեսզի հնարավոր լինի հետևել բժշկական սարքերի զարգացմանը: Հետաքրքրական նմուշների թվում են Վաթերլոոյի ճակատամարտի ընթացքում օգտագործված վիրահատական պայուսակները և անատոմիայի դասերի համար 1799 թվականին խիստ մանրակրկիտ պատրաստված փայտե մանեկենը:

↑ Հավաքածուի բազմաթիվ հնաոճ ներարկիչներից մեկը

↓ Հայ բժշկության թանգարանի հիմնադիր Հարություն Մինասյանը

Հ

արություն Մինասյանը մասնագիտությամբ հոգեբույժ է, էությամբ՝ հավաքորդ: Իրերի արժեքը նա հասկացավ ուսանողական տարիներին. հասարակ պապենական տերողորմյան ու տատիկի մկրատը, բժիշկ հոր տետրերն ու ինքնահոս գրիչները, ընտանեկան փաստաթղթերը, մասունքներն ու լուսանկարները: Ամեն ինչ՝ առանձին հավաքածուի տեսքով: Ընդհուպ մինչև ճամփորդությունների ժամանակ հայկական լեռներում աչքից չվրիպող կենդանիների ոսկորներն ու գյուղատնտեսական վաղուց արդեն ժանգոտված իրերը, և, իհարկե, խաչքարերի կտորները:

***

Հետաքրքրությունը հին իրերի նկատմամբ հոգեբույժին դրդեց որպես օգնական միանալ հայկական հնագիտական պեղումներ կատարող մի խմբի, որի ղեկավարը հնագետ Էմմա Խանզադյանն էր: Երիտասարդ բժիշկը չէր կարող անտարբեր մնալ հնագետների կողմից հայտնաբերված, սակայն որպես հնագիտական պեղածո մեծ արժեք չներկայացնող իրերի նկատմամբ: Մարդկային գանգերն ու կավե կժերի կտորտանքները որպես վարձատրություն յուրաքանչյուր պեղումից հետո մտնում էին երիտասարդ բժշկի տուն՝ համալրելու աստիճանաբար ձևավորվող հավաքածուն: Սակայն պեղումները չհագեցրեցին նրա ծարավը հին իրերի նկատմամբ: ԽՍՀՄ հանրապետություններով ճամփորդելիս այցելում էր թանգարաններ, այդ թվում՝ բժշկական: Բացի այդ, հաճախակի այցելում էր Երևանի պատմության թանգարան, Ազգային պատկերասրահ՝ ուսումնասիրելու հնագույն գտածոները: 1980-ականներին, երբ սեփական հավաքածուն արդեն բաղկացած էր բազմահազար կտորներից, Հարություն Մինասյանը կարևոր որոշում կայացրեց. ստեղծվեց բժշկության թանգարանը:

***

Արցախյան պատերազմի տարիներին, կյանքի ծանր պայմաններից ելնելով, շատերը շուկա հանեցին պապենական հասարակ թղթապանակներից մինչև ամենօրյա կիրառման իրեր. ստեղծվեց բոլորիս հայտնի Վերնիսաժը: Այստեղ հնարավոր էր գտնել բազմաթիվ հնաոճ իրեր: Վերնիսաժը չէր կարող վրիպել հավաքորդի աչքից: Մի քանի հազար կտորից բաղկացած տնային հավաքածուն ամեն շաբաթ-կիրակի սկսեց ավելանալ նոր նմուշներով: Ներարկիչ, որ արդեն վաղուց ոչ ոքի պետք չէ, բժշկի ճամփորդական պայուսակ, դեն նետելու ենթակա վիրաբուժական սարքեր, ատամ քաշելու գործիք, որը չի օգտագործվել 1920-ականներից այս կողմ, անծանոթ կամ հայտնի բժշկի ինքնահոս ու սև-սպիտակ լուսանկարներ, հավանգի տարատեսակ նմուշներ, որոնք նախորդ դարերում որպես դեղ քամելու միջոց եղել են յուրաքանչյուր բժշկի սեղանին, լուսարձակ, որի ուլտրամանուշակագույն ճառագայթները որպես բուժման միջոց օգտագործվել են էլեկտրականությունը հայտնաբերելու տարիներից սկսած: Ամեն նոր իրի հետ միասին ավելանում էր հավաքորդի նպատակասլացությունը՝ ստեղծելու հայկական ամենաամփոփ բժշկական թանգարանը:

***

Որոշ նմուշներ առաջին հայացքից կարող են զարմացնել: Ոչ բոլոր ձիերի գանգերն են տրամաբանական նայվում բժշկական հավաքածուի մեջ, բայց այս մեկն ունի դրա բոլոր իրավունքները. «Երևանի առաջին հիվանդանոցի շտապ օգնության կառքը տեղափոխող ձիու գանգն է», — բացատրում է բժիշկ-հավաքորդ Մինասյանը: Գանգերի թեման այսքանով, սակայն, չի ավարտվում: Պարոն Մինասյանը ցուցադրում է մարդկային գանգերի շարքը, հատուկ առանձնացնելով աջ կողմում դրված մեկը. «Գտել եմ Արտաշատի Ջրահովիտ գյուղի

↑ Վիրաբույժ Գրիգորյանի աշխատասենյակի ցուցանակը հարյուր տարվա պատմություն ունի


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

↑ 1940-ականների արտադրության` Մախոլդի ինգալյատոր

↑ Մայրական կաթը կթելու գործիքներ

↓ Հավաքածուի բազմաթիվ սրվակներից մի քանիսը

↑ Հայտնի բժիշկ Արմենակ Մելիքյանի կնոջ «օժիտ» սառնարանը

← Քիթ-կոկորդականջ բժիշկների աշխատանքային գործիքներ

30 31

Դեկտեմբեր 2013


↑ Սրվակներ

↑ Աջից` Զրահովիտ գյուղում հայտնաբերված գանգն է

→ «Կանխարգելիչ» եկեղեցական զանգերը

դամբարանադաշտի պեղումների ժամանակ, չորս հազար տարուց ավելի տարիք ունի, — պատմում է բժիշկը: — Տեսեք՝ ակնակապի վերևում կլոր անցք կա. այդ փոքր հետքը պատմում է գանգի տիրոջ ունեցած հավանական հիվանդությունների մասին` սիֆիլիս, սիբիրախտ կամ ոսկրային քաղցկեղ»: Առաջին հայացքից պարզապես հին կահույք հիշեցնող կանաչավուն պահարանը, ինչպես պարզվեց, նույնպես հավաքածուի լիիրավ անդամ է: Դա փայտե սառնարան է, որն արտադրվել 19-րդ դարի վերջերին Թիֆլիսի հայկական կահույքի ֆաբրիկայում և հասու է եղել հիմնականում մեծահարուստներին, քանի որ դրա մեջ մթերքը թարմ պահելու համար անհրաժեշտ էր առնվազն շաբաթը մեկ անգամ պատրաստի սառույց գնել: Իսկ հայկական բժշկության հետ կապը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սառնարանը Թիֆլիսից Երևան իր հետ որպես «օժիտ» բերել է գերմանուհի Մարիա Լյայստերը՝ հայտնի երևանցի բժիշկ Արմենակ Մելիքյանի հետ ամուսնության առթիվ: Հայտնի է նաև, որ հետագայում տիկին Լյայստերը աշխատել է Երևանում որպես մանկաբարձ–գինեկոլոգ: Մի կախիչի վրա հավաքված հնաոճ զանգերը կասկածելիորեն նման են եկեղեցականների: «Այդպես էլ կա, — ժպտալով հայտնում է նրանց նոր տերը և բացատրում, թե ինչ գործ ունեն դրանք այս հավաքածուի մեջ, — այս զանգերով հոգևորականները իմաց էին տալիս բնակչությանը, որ պետք է հավաքվել եղեղեցու մոտ և զգուշացնում, որ հարևան բնակավայրում սկսվել է այս կամ այն հիվանդության համաճարակ, հասարակությանը տալով տեղեկություններ դրանցից խուսափելու մասին»: Ահա այսպիսի կանխարգելիչ եկեղեցական զանգեր` ո՞վ կարող էր պատկերացնել: Իսկ այսպես կոչված «սատանի քարի»՝ օբսիդիանի, ներկայությունը թանգարանում բացատրվում է նրանով, որ դրանից դեռ դարեր առաջ պատրաստել են դանակներ, որոնք օգտագործվել են ոչ միայն կենցաղային նպատակներով, այլև մանր վիրահատական գործողություն-

ների համար: Այսօր արդեն ապացուցված է, որ օբսիդիանե նշտարի կատարած վիրահատական կտրվածքներն ավելի արագ են լավանում, քան մետաղյա նշտարինը:

***

1999-ին, երբ բժիշկ Մինասյանը հասկացավ, որ տանն այլևս հնարավոր չէ տեղավորել հսկայական հավաքածուն, ստեղծեց Հայ բժշկության թանգարանը: Այն գտնվում էր Երևանի թիվ 11 պոլիկլինիկայի իր գրասենյակին կից: Համաշխարհային թանգարանների օրը՝ մայիսի 18-ին, տեղի ունեցավ պաշտոնական բացումը: Հետագայում գնված ու նվեր ստացած տարբեր իրերի համալրմամբ պարզ դարձավ, որ հասարակ հիվանդանոցային սենյակը նույնպես քիչ է բժշկության պատմությամբ հետաքրքրված ու ամեն շաբաթ նոր ցուցանմուշ ավելացնող հավաքորդի համար: Հատկապես, որ հայկական բժշկությունն ունի ոչ թե դարերի, այլ հազարամյակների պատմություն:

***

Երևի ժամանակն է, որ թանգարանն ունենա սեփական շենք, սակայն այս հարցը Հարություն Մինասյանն այլևս չի կարող լուծել միայնակ: Նա դիմել է տարբեր ատյանների, սակայն առայժմ առաջխաղացում չկա: Այլ երկրներում նման թանգարաններ ստեղծած անհատների ու պետմարմինների հետ բժիշկ Մինասյանն առայժմ կապ չի հաստատել, սակայն քաջատեղյակ է նախկին խորհրդային հանրապետություններում գտնվող բժշկական թանգարանների մասին: Հոգեբույժ-հավաքորդ Հարություն Մինասյանը գիտի հաստատ՝ կգա այն օրը, երբ աշխարհի այլ երկրների պես, Հայաստանում էլ տեղ կհատկացվի իր հիմնած բժշկական թանգարանին: Ավելին՝ նա համոզված է՝ իր հավաքածուն կշարունակի համալրվել ցուցանմուշներով նաև այլ հավաքորդների ու բժիշկների շնորհիվ, արդեն ստեղծված թանգարանում:

Բազե Ավետիս

↖↑ Երևանի առաջին հիվանդանոցի շտապ օգնության կառքը և այն տեղափոխող ձիերից մեկի գանգը


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Ուսումնասիրություն

Լուսապսակ ֆազն ու նոլը Ֆազի ու նոլի համերաշխ համագործակցության արդյունքում ամեն երեկո Երևանի փողոցներում վառվում է 58 հազար տարբեր ձևերի ու չափսերի լապտեր: Մենք փորձեցինք պարզել, թե ովքեր են աշխատում լապտերների անխափան պայծառության վրա, ինչը և ինչպես են լուսավորում դրանք, որպեսզի հաղթահարվի խավարը:

32 33

Դեկտեմբեր 2013


Մ

այրաքաղաքի արտաքին լուսավորությունն ապահովող «Երքաղլույս» ՓԲԸ-ի տնօրեն Սամվել Գաբրիելյանը վստահեցնում է, որ Խորհրդային Միության տարիներին Երևանը եղել է լավագույն լուսավորված մայրաքաղաքներից: 90-ականների ընթացքում, իհարկե, պատկերը լիովին փոխվեց: Քանդվեց արտաքին լուսավորությամբ զբաղվող համակարգն ու, ինչպես շատերը կհիշեն, մթությունը տիրեց ամենուր: Փողոցներում մնացին քաղաքը լուսավորող հատուկենտ լամպեր: Զրոյական մակարդակի հասած արտաքին լուսավորությունը միայն 2000 թվականից սկսեց աստիճանաբար բարելավվել: «Երքաղլույսը» նորից վերադարձավ իր առաքելությանը, ու սկսեցին մտածել ավելի լուսավոր Երևան ունենալու մասին: Փիլիսոփայությունը հետևյալն էր՝ լուսավորել նախ Երևանի կենտրոնը, հետո այնտեղ մտնող փողոցներն ու հետո միայն մնացած տարածքները: Այսօր Երևանում լուսավորված է 895 փողոց: «Վստահ կարող եմ ասել, որ այսօր արդեն լուսավորության առումով ցանկացած ծայրամասային թաղամաս կարող է մրցել կենտրոնի հետ: Եվ խոսքը միայն բուն փողոցի մասին չէ՝ լուսավորում ենք նաև բոլոր բակերը», — ասում է Գաբրիելյանն ու վստահեցնում, որ լուսավորված է Երևանի 92 տոկոսը: Ինչպես Երևանում մեզ շրջապատող ամեն ինչ, փողոցային լապտերներն էլ իրենց զարգացումն են ապրել` տարբեր ժամանակահատվածներում յուրովի լուսավորելով քաղաքը: Այսօր, օրինակ, արդեն արդիական չէ քաղաքային լուսավորության մեջ օգտագործել «Իլյիչի լամպ» կոչվող տեսակը (բոլորիս քաջ հայտնի տանձանման լամպերի մասին է խոսքը): Դրանք շիկացման լամպեր են, որոնցից Երևանում այլևս չկա: Հատուկենտ են մնացել նաև սնդիկային տեսակի լամպեր: «Հետագա մեր քայլը լամպերի լուսադիոդային տարբերակին անցնելն է: Սա տնտեսող է, ուշ է փչանում` նախատեսում են, որ

ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ Զրոյական մակարդակի հասած արտաքին լուսավորությունը միայն 2000 թվականից սկսեց աստիճանաբար բարելավվել: Այսօր լուսավորված է ԵրԵՎԱՆԻ 92 ՏՈԿՈՍԸ պետք է 10 տարի աշխատի: Նոր կառուցվող Իսակովից Լենինգրադյան փողոցը արդեն լուսավորվելու է այս տեսակի լամպերով: Թանկ հաճույք է, բայց որակի համար պետք է վճարել: Դիտարկում ու փորձարկում ենք նաև արևային էներգիայից սնուցվող լապտերի կիրառումը», — ասում է պաշտոնյան: Լամպերի զարգացումն ու դրանց կիրառումը իհարկե կարևոր են, բայց Գաբրիելյանը ոլորտի հաջողությունները կապում է նաև համապատասխան մասնագետների առկայության հետ: Այդ առիթով նա առաջարկ է ներկայացրել Ճարտարագիտական համալսարան` այնտեղ լուսավորության բաժին բացելու համար: «Այս ոլորտում աշխատելու համար համապատասխան մասնագետներ չկան, ով

→ Դիսպետչեր Ալեքսանը հերթապահության ընթացքում

էլ կա՝ փորձի վրա է լավը դարձել, ու նրանց մեծ մասը հիմա մեզ մոտ է աշխատում: Պետք է բաժին լինի, որտեղ կսովորեցնեն լույսի հաշվարկը, էությունը, բնույթը: Լուսավորության մասնագետի կարիք շատ կա: Ընդ որում, ոլորտները շատ են, և դրանցով զբաղվում ենք առանց բուն մասնագետներ ունենալու», — փաստում է Գաբրիելյանն ու անկեղծանում, որ Երևանը գիշերային քաղաք է համարում: Ըստ նրա` այն գիշերն է ապրում ու շնչում, հենց այդ պատճառով էլ որքան լուսավորման մասնագետները որակյալ լինեն, այնքան պայծառ քաղաքի համար: Մյուս կողմից էլ՝ որքան լուսավոր քաղաք, այնքան շատ լարեր երկնքում: Պակաս կարևոր չէ ցերեկներն ունենալ անլար երկինք քաղաքային միջավայրում, մինչդեռ լուսավորված Երևանի լամպերը մեծ մասամբ իրար կապվում են օդով անցնող լարերով: Գաբրիելյանը վստահեցնում է, որ վերջին տարիներին արված նախագծերը հիմնականում անցկացվում են գետնի տակով, աստիճանաբար մյուսներն էլ են տեղափոխվելու: Սակայն, օրինակ, Սայաթ-Նովայի, Մաշտոցի փողոցներում օդով լույսի լարեր չեն անցնում, չնայած երկինքը լի է մալուխներով` ինտերնետի, հեռուստատեսության և այլն:

Թո՛ղ լույս լինի

Աստվածաշնչյան խոսքը քաղաքային լուավորության ու իրականության մեջ փոքր-ինչ այլ կերպ է դրսևորվում: Այստեղ լույսի լինել չլինելը կախված է «Երքաղլույսում» տեղադրված հեռակառավարման վահանակի միջոցով միացնելուց: Դրա արտաքինը փոքր-ինչ անհասկանալի, սովորական մահկանացուների համար դժվար ընկալելի տեսք ունի` լի տարբեր կոճակներով


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Ուսումնասիրություն

ու թվերով: Բայց դրա մոտ օրը 24 ժամ հերթապահող դիսպետչերները հնարավորինս մատչելի են բացատրում քաղաքի լուսավորման գաղտնիքները: Նախ՝ վսահեցնում են, որ քաղաքի լուսավորության միացումներով կարելի է ժամացույցն ուղղել: Լապտերները միանում են ամեն օր՝ կախված նրանից, թե տվյալ օրվա ընթացքում երբ է մութն ընկնում: Միացնելուց հետո ժամը գրանցում են: Իսկ անջատում են լուսավորությունը ամռան ամիսներին գիշերը ժամը 1-ին, ձմռանը՝ կեսգիշերին: Սակայն բոլոր գլխավոր փողոցները (որոնք 105-ն են), մնում են լուսավորված մինչև լուսաբաց: Չնայած այդ փողոցներում էլ լուսավորությունը մնում է ոչ թե ամբողջությամբ, այլ գիշերային կամ խնայողության ռեժիմի վրա, այսինքն` մոտ 30-50 տոկոս լուսավորությամբ: Ամբողջությամբ լուսավորված մնում են Իսակովի ու Մաշտոցի պողոտաները: Իսկ բոլոր կամուրջների ու գետնանցումների լույսերը վառվում են 24 ժամ: Առհասարակ, մայրաքաղաքային լուսավորությունը երեք ռեժիմ ունի՝ նորմալ, գիշերային և տոնական: Իսկ ռեժիմների վերանայումը կախված է լուսավորությանը տրամադրվող բյուջեից: «Քաղաքը բաժանված է 7 տեղամասի, որոնցից ամեն մեկն իր թիվն ունի և պուլտի վրայից հենց այդ թվի կոճակով միացնում ենք լույսերը», — բացատրում է օրվա հերթապահ դիսպետչեր Ալեքսան Սարգսյանը: Նրա նկարագրելով աշխատանքը պատասխանատու է, բայց հոգնեցուցիչ` պետք է լեզու գտնել դիսպետչերական կետ զանգահարող բոլոր բնակիչների հետ: «Երբեմն զանգում են, ասում են՝ դռանս դիմացի լույսը չի վառվում, ասում ենք՝ հասցեն ասեք, ասում են՝ դե դռանս դիմացինը, ինչի՞ չգիտեք էդ որն ա», — 5 տարվա աշխատանքային փորձից պատմում է Ալեքսանը: Նա բացատրում է, որ իրենց իրականում ավելի ձեռնտու կլիներ, եթե քաղաքային լուսավորությունը մնար մինչև լուսաբաց ու չանջատվեր, քանի որ որքան հաճախ են անջատում միացնում, այնքան ավելի արագ են շարքից դուրս գալիս լամպերը: Բացի այդ, որքան երկար լույսերը վառված մնան, այդքան ավելի շատ ժամանակ կունենան փնտրելու ու գտնելու շարքից դուրս եկած լամպերը: Տարեկան կտրվածքով ողջ գիշեր լուսավորված քաղաք ունենալու և չունենալու ֆինանսական տարբերությունը գրեթե կրկնակի է: «Մենք ունենք գիշե-

↑ Երևանի արտաքին լուսավորության վահանակն ու քարտեզները

քաղաքի լուսավորության միացումներով կարելի է ժամացույցն ուղղել: Լապտերները միանում է ամեն օր՝ կախված նրանից, թե տվյալ օրվա ընթացքում երբ է մութն ընկնում

34 35

Դեկտեմբեր 2013

րային հերթապահության ցուցակ,— սկսում է բացատրել դիսպետչերը,— չորս մեքենայով դուրս են գալիս քաղաք ու պտտվում են` գրանցում են որտեղ ինչ լամպ չի աշխատում: Զարգացման էտապում ենք, բայց դեռ այս պահին ավտոմատ չենք ստանում ինֆորմացիա, որտեղ ինչ լամպ է փչացել, մեր հիմնական ինֆորմացիան գալիս է շրջագայողներից, բնակիչներից ու մեր բարեկամներից»: Եթե տեղեկությունը ժամանակին է հասնում, սովորաբար հասցնում են փոխել օրվա փչացած լամպերը: Լամպերը փոխելու և անսարքությունները շտկելու համար էլ առանձին խումբ է աշխատում: «Ամեն աշխատանքի մեջ պիտի սիրտ ու հոգի դնես, մեր մասնագիտության դեպքում նաև հետը վառվես», — կատակում է կենտրոն տեղամասի վարպետ Դավիթը: Նրա խումբը աշխատանքները սկսում է առավոտյան` նախ կապվում են դիսպետչերի հետ, ճշտում, որ սյուների լամպերը չեն վառվում ու սկսում են փոխել դրանք: Հատուկ մեքենան Հովհաննես Քոչարյանին բարձրացնում է վեր, հասցնում լամպին: Նա էլ կատակում է, որ վերևում ավելի խաղաղ է, օդն էլ՝ ավելի մաքուր, ու մինչ նա փոխում է լամպը, Դավիթը ներքևում պատմում է, որ քաղաքի սյուները համարակալված են, բայց քանի որ դրանց վրա սովորաբար բազմաթիվ հայտարա-


↑ Փողոցային լամպի նորոգման ընթացքը

րություններ են փակցնում, թվերը չեն երևում, ու դիսպետչերը նրանց ցանցերով ու խաչմերուկներով է ուղղորդում չվառվող սյան մոտ: «Մեր մեծ քաղաքում սյուն փնտրելը, ոնց որ մութ սենյակի միջից մի բան գտնել լինի, բայց մեզ համար արդեն էնքան վարժ ա էս աշխատանքը, որ արագ կողմնորոշվում ենք», — ասում է Դավիթը` սյունի ստորին հատվածում ամրացված արկղիկի մեջ մեծ հմտությամբ լարերը ոլորելով: Ոսկե կանոնը` հոսանքի հետ կատակ չեն անում, բոլորը լավ գիտեն ու պահպանում են աշխատանքի կանոնները:

Տոներն են մոտենում

Մայրաքաղաքի լուսավորության վրա ծախսվում է 13 հազար կիլովատ էլեկտրականություն ժամում: Տոնական օրերին այս թիվն ավելանում է ժամում 3-3,5 մեգավատով: Իսկ տոնական լույսերի ընտրությունն անցնում է մի քանի փուլերով: Ամեն ինչ սկսվում է փողոցները չափ ու ձևելուց: Արվում են նախագծեր, հատուկ կատալոգներից ընտրվում են լույսերի տարբերակներ և քաղաքի գլխավոր դիզայների հետ համաձայնեցնելուց հետո դրանք բերվում են Հայաստան: Հետո տեխնիկական խումբը սկսում է ամրացնել այն պարանները, որոնցից կախվելու են լույսերը: Լույսերն էլ հիմնականում ամրացնում են գիշերը` խցանումներից խու-

սափելու համար: Գլխավոր տոնածառի լույսերը սովորաբար փոփոխվում են, չնայած վերջին երկու տարիների ընթացքում դրանք նույնն են եղել: Ի դեպ, տոնական օրերին քաղաքը լույսի մեջ թաթախված մնում է ողջ գիշեր` այդ օրերին լույսերը չեն անջատում: Տոներից հետո էլ դրանք հավաքվում ու պահեստավորվում են, քանի որ վտանգ կա, որ կվնասվեն քամիներից ու անձրևներից: Չնայած որոշ տեղերում դրանք մնում են, քանի որ ելնելով լույսերի տեսակից, երբեմն դրանց հավաքելն ավելի շատ կարող է վնասել, քան մեկ տարի կախված մնալը: «Լուսավորությունը, վստահ եմ, որ շատ է ազդում մարդկանց տրամադրության վրա, — ասում է Սամվել Գաբրիելյանը, — ես շատ կուզենայի, որ Երևանը լուսավորվեր ամբողջ գիշեր ու վառ լույսերով: Երբ առաջին անգամ գնացի Փարիզ, ու ինքնաթիռը գիշերն էր իջնում` նախաձեցի, բայց հիմա, որ Մանումենտից նայում եմ գիշերային Երևանին, նախանձս ոնց որ փարատվի: Ինչքան լույս՝ այնքան աշխուժություն ու շփում: Հենց այս պատճառով ենք փորձում տարին մի քանի անգամ տարբեր առիթներով միացնել տոնական լուսավորությունը, քանի որ էդ օրերին մարդկանց դեմքը պայծառանում է: Հավատացեք, լույսից շատ բան է կախված»:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Գեղեցկություն

Լուսապետական հնարքներ

Մեր օրերում լույսը միայն լույս տալու իր բուն գործունեությունից նաև ստացել է գեղեցկացնելու կոչում: Ճարտարապետները գծում ու հաշվում են շենքի քարե կերպարը, իսկ դրա լուսային դրսևորումը լուսային մասնագետների խնդիրն է, ում կարելի է պայմանականորեն կոչել լուսային ճարտարապետներ կամ լուսապետներ: Ու եթե ճարտարապետները ցերեկային քաղաքի հեղինակներ են, ապա գիշերային քաղաքի տեսքի պատասխանատուները միանշանակ լուսապետներն են:

Շ

ենքերի ու հուշարձանների լուսավորմամբ զբաղվող, «Լումինարիում» խանութ սրահի ներքո գործող ստեղծագործական խմբի անդամները՝ Արա Մանուկյանը, Հովակիմ Վարդանյանը և նրանց ղեկավար Աշոտ Զարբաբյանը փաստում են, որ շենքերի ու հուշարձանների գիշերային լուսավորումը լավ գործիք է գիշերը է՛լ ավելի ներկայանալի քաղաք մատուցելու համար: Ստեղծագործական խումբը լուսավորել է 150 շինություններ Հայաստանի տարբեր քաղաքներում: Պատմական շենքերի պարագայում դա նախ լավ մեթոդ է ընդգծելու շենքին հատուկ նախշերը, իսկ իրենից առաձնապես լուրջ ճարտարապետական արժեք չներկայացնող շենքերին հնարավորություն է տալիս գիշերը գեղեցկուհի դարձնել: Աշխատանքը բավականին բարդ ու թանկ է: Նախ արվում են նախագծումներ, չափագրումներ, հաշվարկներ, որոշվում է կոնցեպցիան և արվում է լուսավորության համակարգչային մոդելավորումը: Օրինակ՝ հուշարձանները լուսավորելուց առաջ նախ ցանկալի է ուսումնասիրել դրանց պատմությունը, գաղափարը, որպեսզի լուսավորման միջոցով հնարավոր դառնա փոխանցել տվյալ կառույցի էմոցիան: Աշոտն ու իր ստեղծագործական խումբը, օրինակ, երբ լուսավորում էին Մայր Հայաստանի հուշարձանը, խորացան դրա պատմության մեջ: Պարզվում է արձանի պատվանդանը ներսից նախագծված է որպես եկեղեցի: Այս հետաքրքրական փաստն իմանալուց հետո տղաները փորձեցին այնպես լուսավորել արձանը, որ լապտերը հեռվից հիշեցնի բազմաթիվ վառված մոմեր: Բացի այդ,

ստեղծագործական խումբն այնպես էր նախագծել, որ նախ միանային պատվանդանի լույսերը և մոտ 15 րոպե հետո միայն արձանինը: Սա էլ իր հերթին խորհրդանշում էր այն պատմությունը, որի միջով անցել էր հուշարձանը. ինչպես հայտնի է, Ստալինի արձանի ապամոնտաժումից հետո շուրջ հինգ տարի Ռաֆայել Իսրայելյանի նախագծած պատվանդանը դատարկ է մնացել՝ մինչև կտեղադրվեր Մայր Հայաստանը: Չնայած հիմա ծրագիրը խառնվել է, ու բոլոր լույսերը միանում են զուգահեռ, այդուհանդերձ, տղաներն այս աշխատանքը դասում են իրենց ստացված նախագծերի շարքին: «Այս գործի մեջ երկու վատ կողմ կա` բարբարոսությունը, որին, ավաղ, հաճախ ականատես ենք լինում և հաճախորդների՝ «որքան շատ լույս՝ այնքան լավ» մոտեցումը», — կիսվում են տղաները: Բարբարոսությունն իրենից ենթադրում է ծակել և լույսեր ամրացնել հին շենքերի հենց զարդանախշերի վրա կամ գողանալ տեղադրված լուսավորությունն ու մալուխները: Ի դեպ, տղաների հետ մեկ անգամ չէ, որ նման դեպքեր են պատահել: «Հաղթանակ» կամրջի լուսավորության աշխատանքներն իրականացնելիս գողացել էին մալուխները, իսկ աշխատանքը հանձնելուց հետո գողացան լուսարձակները: Արդյունքում իդեալական ու ըստ նախագծի լուսավորված կամուրջը շատ քիչ է եղել, գողացված լուսարձակներն էլ դեռևս չեն փոխարինվել: «Ցերեկը հնարավոր է քաղաքացիները անգամ չնկատեն այն հայտնի մարդկանց արձանները, որոնց կողքով օրական մի քանի անգամ են անցնում, բայց այ

↑ Սասունցի Դավթի արձանի գիշերային տեսքը

→ Լուսավորված հեռուստաաշտարակը

← «Հաղթանակ» կամրջի լուսավորությունը մինչև լուսարձակների գողանալը

36 37

Դեկտեմբեր 2013


UrbanLabYerevan

← Երևանի գինու գործարանի ճարտարապետական լուսավորության ձևավորում, համակարգչային մոդել

↓ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի լուսային լուծումը

գիշերվա գեղեցիկ լուսավորումն անհնար է չնկատել», — ասում է Աշոտը: Մեկ այլ խնդիր է այն, որ մեզ մոտ դեռ լավ չեն տարբերում պարզապես լուսավորումը ճարտարապետական լուսավորումից: «Անճաշակ ճարտարապետական լուսավորություն» պիտակով էլ մասնագետները բնորոշում են լույսով գերհագեցած աշխատանքներն ու վստահեցնում են, որ լուսավորության մեջ ոչ պակաս կարևոր է խավարը, քանի որ այդ երկուսի համադրությամբ է գեղեցիկ արդյունք ստացվում: Լուսապետների ստեղծագործական խումբն իր լավագույն աշխատանքներից է համարում նաև հեռուստաաշտարակի լուսավորումը: Խոստովանում են, որ դա այնքան էլ հեշտ չէր, հաշվի առնելով կարճ ժամկետներն ու արտասովոր աշխատանքը: Նման նախագիծ Հայաստանում դեռ չէին իրականացրել, այն էլ հիմնվելով միայն տեղական ռեսուրսների վրա: «Մերոնք շատ են սիրում Թիֆլիսի հեռուստաաշտարակը օրինակ բերել, բայց դա արել են եվրոպացի մասնագետները: Մեր պարագայում բարդ էր այն, որ պետք էր երկաթը լուսավորել, այն էլ սպիտակ ու կարմիր ներկված: Առհասարակ, տարբեր երանգների վրա տարբեր գույնի լույս է ստացվում: Մյուս կողմից էլ` աշտարակն իրենից գործող ալեհավաք է ներկայացնում ու 15 րոպեից ավելի դրա վրա գտնվելը կարող է վտանգավոր լինել առողջության համար: Դրանից էլ բացի հնարավոր էր միայն առավոտյան շատ շուտ դրա վրա աշխատել` 6-ից 9-ը, որպեսզի հնարավոր լիներ որոշ հեռուստաալիքներ անջատել», — ընդհանուր առմամբ եռամսյա օր ու գիշեր տևած աշխատանքից պատմում է Հովակիմն ու խոստովանում, որ մինչև աշխատանքների ավարտն ինքը հաղթահարեց իր վախը բարձրությունից: Քանի որ աշխատանքը պետք է հանձնվեր 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ, բացման օրը աշտարակի վրա պետք է եռագույնը վառվեր: Հայկական լավագույն ավանդույթների համաձայն՝ ամեն ինչ հաջողվեց վերջին րոպեին. դժվարությամբ, բայց հաջողվեց ճիշտ ժամին պայծառ եռագույն ստանալ: «Ցավով պիտի ասեմ, որ Երևանում ոչ բոլոր դեպքերում են պահպանվում ճարտարապետական լուսավորության կանոնները, — ասում է այդ գործի մասնագետ, նաև UrbanLabYerevan ճարտարապետական ստուդիայի համահիմնադիր Սևադա Պետրոսյանը, ով լուսավորել է Օպերայի շենքը, Թումանյանի թանգարանի, Մատենադարանի շենքը: — Օրինակ՝ ես չեմ հավանում ինչպես են լուսավորել Հանրապետության հրապարակը. լուսատուների գույները չեն համընկնում, հետո դրանց բացվածքն այնպիսին է, որ լուսավորում է ոչ միայն իր համար նախատեսված տարածքը: Սա օրինակներից մեկն է միայն»: Մյուս կողմից էլ ճար-

տարապետական լուսավորման մեջ լավ որակ ստանալու համար կան որոշակի նախապայմաններ: Օրինակ՝ պետք է պատվիրատուի հետ գաս համաձայնության, պետք է ձեռքի տակ լինեն բոլոր պահանջվող սարքավորումներն ու լույսերը, իսկ պատվիրատուն հաճախ խուսափում է թանկ վճարել, ու մասնագետը ստիպված է լինում արդեն ոչ այնքան համապատասխանող լույսեր տեղադրել՝ սուղ բյուջեի մեջ տեղավորվելու համար: Սևադան, օրինակ, հաճախ չի կրկնում, որ ինքն է լուսավորել Օպերայի շենքը, քանի որ արդյունքից այնքան էլ գոհ չէ: Մատենադարանի պարագայում գոհ չէ ներկայիս լուսավորումից: «Բավականին բարդ նախագիծ էր, քանի որ չէր կարելի շենքը ծակել, պետք էր ստանալ հոյակապ լուսավորում, որ շենքը Մաշտոցի մյուս ծայրից երևար: Չափազանց ճշգրիտ հաշվարկների արդյունքում ստացանք մեր ուզածը: Հետո արդեն երբ հանձնեցինք աշխատանքը, լամպերը փոխելուց ուրիշ լամպեր հայտնվեցին դրանց տեղում, լուսատուների մեր հաշվարկած ճշգրտությունները խախտվեցին», — պատմում է Սևադան:

Ինքը շատ կուզենար Երևանում տեսնել մտածված մոտեցում լուսավորության հարցում: Մյուս կողմից էլ` ուրախ է, որ ամեն դեպքում լուսավորման փորձեր արվում են. «Դա արդեն նշան է, որ կզարգանանք ու կհասնենք ավելի լավ մակարդակի այս հարցում: Իհարկե, կան բաներ, որ բացարձակ անընդունելի են ինձ համար, օրինակ՝ ինչպես են լուսավորվում ծառերը: Մեկ մետր բարձրության վրա դրվում են լուսատուներ, որ հեռվից ագռավի բուն են հիշացնում: Եվ չեմ հասկանում ինչու էր պետք ընտրել կանաչ գույնը ծառերի լուսավորման համար», — անկեղծ զարմանում է Սևադա Պետրոսյանը:

***

Էյնշտեյնն ասում էր, որ լույսը խավարի բացակայությունն է: Վստահ չեմ, որ այս տեսությունը կատարելությամբ գործում է մեր մայրաքաղաքում, բայց ըստ Էյնշտեյնի մեկ այլ տեսության՝ ամեն ինչ աշխարհում հարաբերական է: Իսկ դա անշուշտ լույս է սփռում գիշերային Երևանի փողոցներում:

Նե Թադևոսյան Ա. Մանուկյանի արխիվից


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Պրոֆի

Լուսավոր երազանք «Երքաղլույս» ՓԲԸ-ի ամենավաղեմի ինժեներ, այժմ դիսպետչեր Պետիկ Բալյանը հիշում է հատուկենտ փայտե սյուներով լուսավորված, իսկ ավելի ուշ լուսավորությամբ ճանաչված գիշերային Երևանն ու կիսվում է լուսավորման գործընթացի իր ամենավառ հիշողություններով:

38 39

Դեկտեմբեր 2013


Մ

եր քաղաքի լուսավորությունը ես հիշում եմ 50-ականներից: Էդ ժամանակ դեռ շատ ջահել էի, ուշադրություն չէի դարձնում նման բաների վրա: Հետո երբ արդեն ընտրեցի, որ էդ ոլորտի մեջ եմ խորանալու, սկսեցի ուշադրությամբ հետևել քաղաքային լուսավորության բոլոր զարգացումներին: Սկզբում փայտից հատուկենտ սյուների վրա էին լապտերն ամրացնում ու քաղաքը լուսավորում էին սնդիկային լամպերով: Հետո աստիճանաբար սկսվեց ինտենսիվ լուսավորությունը, ու քիչ-քիչ անցան սնդիկային լամպերին, որովհետև դրանցով լուսավորությունն ավելի վառ էր ստացվում: Դեռ մինչև ես կմտնեի ու կհաստատվեի էս ոլորտում, ասում են, որ մի Գևորգ ա եղել քաղաքում, Նորքի տակերն ա ապրել: Ամեն իրիկուն հերթով վառել ա քաղաքի լույսերը, հետո լուսադեմին նորից հերթով անջատել:

***

Ես անձամբ հիշում եմ, որ իմ ժամանակ արդեն ռելեներ էին դրած, որոնցով էլ կազմակերպվում էր լուսավորությունը: Էտ ռելեները զգայուն էին, ու հենց մութը ընկնում էր, դրանք ավտոմատ միանում էին, հենց լույսը բացվում էր` ավտոմատ հանգչում էին: Բայց դա մի քիչ ռացիոնալ չէր այն առումով, որ ասենք՝ եթե ուժեղ կայծակ էր լինում, ռելեները լույսը զգում էին ու անջատվում էին, հետո երբ մթնում էր նորից միանում էին: Սկսեցին մտածել, թե ինչ լուծում կարելի է տալ էս հարցին ու Մոսկվայում պատվիրեցին պուլտ ուպռավլենի, որը մինչև 2000-ականների սկզբներն օգտագործում էին: Քաղաքն աստիճանաբար մեծանում էր, դրան համապատասխան շարունակվում էր ակտիվ լուսավորումը: Չէին պատկերացնում, որ առջևում մութ տարիներ են սպասվում: Իսկ երբ մութ տարիները եկան, սկսվեց թալանը ու մեր լուսավորած Երևանից բան չմնաց: Էտ մութ տարիները մեր մասնագիտության համար էլ էին մութ: Ախր մեր պաշտոնն ու դերը էս քաղաքի մեջ մի տեսակ շատ լուսավոր ա: Էս ոլորտում, որ աշխատում ես, անկախ քեզնից ուզում ես, որ Երևանի ամեն անկյունում լույս լինի: Էտ պահը մի տեսակ շատ հաճելի ա, որ սեղմում ես կնոպկան, ու սաղ քաղաքը լուսավորվում ա: Գլուխ գովալ չլինի, բայց ես գործի մեջ եմ 73 թվականից: Նախ ջրմուղում գլխավոր էներգետիկ էի: Էնտեղ կարգավորելուց հետո տեղափոխեցին ստեղ` որպես գլխավոր ինժեներ:

***

Մեր ժամանակ Երևանի լուսավորությունը համեմատում էին Փարիզինի հետ: Ճիշտ ա, ես չեմ եղել Փարիզում, բայց ասում էին` մենք չենք զիջում, մանավանդ տոնական լուսավորությամբ: Ես էն ժամանակ շատ էի էստեղ-էնտեղ գնում, հիմնականում սովետական գրեթե բոլոր մայրաքաղաքներում եմ եղել: Մի անգամ

էլ հերթական տեղից գալիս էինք գիշերով ու ինքնաթիռի մեջ մեկը բացականչեց. «Ի՜նչ գեղեցիկ է լուսավորված Երևանը»: Ու իրոք շատ հոյակապ տեսարան էր, բայց դե հո չէ՞ի ասելու, որ թե բա` գիտե՞ք էդ իմ գործնել ա: Չասեցի, բայց մեջս լա՜վ ուրախացա: Մի ուրիշ անգամ էլ, երբ նշում էինք մեր հիմնարկի 20ամյակը, որոշեցինք մեծ միջոցառում անել: Երևան էինք հրավիրել Միության տարբեր մայրաքաղաքների լուսավորության ոլորտի պետերին ու նրանց գլխավոր ինժեներներին: Նրանց տարանք Մանումենտ, որ սաղ քաղաքը երևա: Հետո ռացիայով կապվեցինք դիսպետչերի հետ, դե էն ժամանակ չկային էս հիմիկվա հեռախոսները, ասեցինք` միացրե՛ք: Հենց միացրեցին, սրանք ապշել էին, թե ինչ տեխնիկա ա, որ սաղ քաղաքը միանգամից միանում ա: Էլ չեմ ասում, որ հիացած էին մեր վառ, համաչափ ու գեղեցիկ լուսավորված փողոցներով:

***

Սովետի ժամանակ լավ էր նրանով, որ լամպերի գործարանը մեզ շատ էր օգնում: Ինչ առաջարկ ներկայացնում էինք, միանգամից բավարարում էին: Բայց դե հիմա էլ լավ ա, որտև տեխնիկան էնքան ա զարգացել, որ մենք լուսային էս հնարավորությունների մասին չէինք էլ երազում ժամանակին: Իսկ հիմիկվա լույսերով անհավանական էֆեկտներ ու տոնական լուսավորություն կարելի ա ստանալ: Բայց մյուս կողմից` Սովետի ժամանակ լավ էր, որ լուսավորությունը մինչև առավոտ էր մնում: Իմ մշտական երազանքն ա եղել, որ Երևանը վառ ու լավ լուսավորված քաղաք լինի: Հիմա կարծում եմ, որ կարամ համարեմ լուսավորության իմ երազանքը կատարված:

***

Դա էլ ասեմ, որ էս բնագավառում էդքան էլ հեշտ չի աշխատել: Էլեկտրականությունը վտանգավոր ա, չի սիրում որ իրա հետ կատակ են անում, ու իրա հետ գործ բռնելուց սխալվելու տարբերակները չեն քննարկվում: Շատ ուշադիր ու զգույշ բնավորություն է պետք ունենալ: Մեր կոլեկտիվում կարելի ա ասել ամենատարեցն եմ, չնայած չեմ ասի ամենափորձառուն, բայց մեր ջահելներին միշտ ասում եմ, որ շատ զգույշ լինեն: Հատկապես հիմա շատ ա կարիք լինում, որ արագ լուսավորություն անցկացնեն: Դրա համար էլ ավելի զգոն է պետք լինել:

***

Չնայած թոռներիս շատ ա դուր գալիս իմ գործը, որ պապին ա միացնում անջատում քաղաքի լուսավորությունը, բայց շուտով արդեն պատրաստվում եմ վերջապես գնալ թոշակի: Առողջությունից չեմ բողոքում, բայց էլ տարիքս էն չի` իմն արդեն աշխատել եմ, ինչքան կարողացել եմ` լուսավորել եմ:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Ֆոտո նախագիծ

Լույսի խաղերը խավարում 2010 թվականից սկսած ֆրանսաբնակ լուսանկարիչ Արմեն Քաթանասյանը Հայաստան կատարած ամեն այցելության ժամանակ անմահացնում է գիշերային Երևանի բակերը: Գլխավոր նախապայմանը որևէ լույսի առկայությունն է: Առանձին դեպքերում, սակայն, «Լույս է» նախագծի կադրերում կարելի է նշմարել Արմենի ընկերներին՝ Տիգրան Համասյանին, Արտո Թունջբոյաջյանին, Արտյոմ Մանուկյանին, Կարեն Միրզոյանին և ուրիշներին. «Պատկերը է՛լ ավելի է հարստանում, երբ դրանում հայտնվում են նաև ընկերներիս արտացոլումները», — ասում է լուսանկարիչը: Նա նաև վստահ է, որ մոտ ապագայում այդ մարդկանց շարքը կհամալրի նաև «Ռեինկարնացիայի» Ռոլանդը, որովհետև շարքն անվանվել է խմբի «Լույս է» երգի պատվին:

40 41

Դեկտեմբեր 2013


Արմեն Քաթանասյանը նախագծի մասին «Շատ եմ սիրում թափառել գիշերները Երևանում, անցնելով այնպիսի վայրերով, որտեղ դեռ երբեք չէի եղել: Ու այդպես մի օր որոշեցի ներկայացնել լույսի և քաղաքի անհետացող շենքերի կապը: Հետո կենտրոնացա լույսի վրա: Շատ եմ սիրում լույսի խաղը, նայել, թե ինչպես է այն տարածվում պատերին, ծառերի տերևներին, գետնին, ստեղծելով մի ամբողջ ստվերային աշխարհ: Մոտ ապագայում նաև կսկսեմ հեռանալ կենտրոնից՝ արդեն լավ տեղեր եմ նշմարել Երրորդ մասում, Կոմիտասում, Չերեմուշկայում ու նույնիսկ Երևանից դուրս՝ Գյումրիում ու Վանաձորում: Կարևորը խավարի մեջ մի փոքր լույս լինի»:

Արմեն Քաթանասյան


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Խոշոր պլան

Լույս տվողներ Հայաստան

Գրիգոր Եփրեմյան

Երևանի ու աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների փողոցները լուսավորող լապտերները՝ մոտիկից: Դրանց բոլորի արտաքին տեսքը տարբեր է, իսկ առաքելությունը մեկը՝ լուսավորել:

Արգենտինա

ՄԱԷ

Թայլանդ

42 43

Դեկտեմբեր 2013

Չեխիա

Շվեդիա

Նորվեգիա

Շվեյցարիա

Հոլանդիա

Ճապոնիա

Կանադա

Իսրայել


Իսպանիա

Ֆինլանդիա

Իտալիա

Պորտուգալիա

Եգիպտոս

Անգլիա

Թայվան

ԱՄՆ

Սինգապուր

Չինաստան

Ֆրանսիա

Մարոկկո

Մեքսիկա

Ռուսաստան

Դանիա

Էստոնիա

Կամբոջա


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Այնտեղ

Լույսը մեծ քաղաքներում Սկզբում փողոցային լուսավորությունն անհրաժեշտություն էր, հետո լապտերները վերածվեցին քաղաքային միջավայրի անբաժան մասի՝ իրենց վրա ևս կրելով ժամանակի մշակութային ազդեցություններն ու շնչեցին քաղաքին համընթաց: Քաղաքները հաճախ հենց գիշերն են բացահայտում իրենց գաղտնիքները՝ ամենահամարձակների, հետաքրքրասերների ու անքունների համար: Երբեմն քաղաքը գիշերն ավելի լավ է երևում:

Լոնդոն. առաջինը

Ամենաառաջին փողոցային լապտերները հայտնվել են 15-րդ դարի սկզբին Լոնդոնում: Քաղաքապետ Հենրի Բարտոնի կարգադրությամբ 1417-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում սկսել են փողոցային լապտերներ կախել: Լոնդոնը նաև աշխարհի առաջին քաղաքն է, որտեղ սկսել են օգտագործել գազով լապտերներ: Դրանք փողոցների լուսավորության համար օգտագործելու գաղափարը ապագա արքա Գեորգ IV-ինն էր՝ այդ ժամանակ դեռևս Ուելսի արքայազնինը. առաջին գազով լապտերը վառեցին նրա նստավայրում՝ Քարլտոն հաուսում 1805-ին: 1819-ին Լոնդոնում արդեն 288 մղոն գազատար խողովակ էր անցկացվել, որոնք գազ էին մատակարարում 51 հազար լապտերների: Հետագա տասը տարիների ընթացքում անգլիական խոշորագույն քաղաքների կենտրոնական փողոցների մեծամասնությունն արդեն լուսավորվում էին գազով: Լոնդոնը նաև առաջին եվրոպական մայրաքաղաքն էր, որը փողոցների լուսավորության համար օգտագործեց ռուս էլեկտրատեխնիկ Պավել Յաբլոչկովի հայտնագործած էլեկտրական աղեղնավոր լամպը: 1881-ին Լոնդոնում ավելի քան 4000 այդպիսի լամպ էր օգտագործվում, ընդ որում՝ անգլիացիներն այդ հայտնագործությունը ներմուծեցին ավելի շուտ, քան դա արվեց Ռուսաստանում: Այսօր Լոնդոնի փողոցային լապտերները, այդ թվում՝ ոչ մեծ թվով մնացած գազով լապտերները, ինքնաբերաբար վառվում են մայրամուտից 20 րոպե անց և հանգչում արևածագից 20 րոպե առաջ: Ընդ որում՝ գազով լապտերները մի շարք վայրերում շարունակում են պահպանվել՝ համարվելով բրիտանական պատմական ժառանգության մի մաս:

44 45

Դեկտեմբեր 2013


Փարիզ. լույսերի քաղաքը

Փարիզը զանազան մականուններ ունի, այդ թվում՝ «Լույսերի քաղաք» (La Ville-Lumiere): Այդ անունը Փարիզը ստացել է ոչ միայն այն բանի համար, որ քաղաքը միշտ եղել է կրթության և ստեղծարար գաղափարների կենտրոն, այլև այն բանի համար, որ աշխարհի առաջին քաղաքներից մեկն էր, որը փողոցային լուսավորություն ստացավ: Դեռևս 16-րդ դարի սկզբին Փարիզի բնակիչներին պարտադրեցին դեպի փողոց նայող պատուհանների մոտ կանթեղներ դնել: Իսկ արդեն 17-րդ դարում Փարիզում փողոցային լուսավորություն անցկացվեց Լյուդովիկոս XIV-ի կարգադրությամբ: Այսօր «Լույսերի քաղաքն» իր անունն ամենից լավ արդարացնում է ամանորյա տոների ժամանակ: Ըստ ավանդույթի՝ ամեն տարի՝ նոյեմբերի վերջին-դեկտեմբերի սկզբին, Ելիսեյան դաշտերում վառվում են տոնական լույսերը: Սովորաբար, այդ պատիվը հանձնվում է հանրահայտ մարդկանց՝ Փարիզի քաղաքապետի և բազմահազար փարիզեցիների ներկայությամբ: Սկզբում կոնֆետիի անձրև է տեղում, որից հետո իրար հաջորդելով վառ գույներով սկսում են փայլել փարիզյան գլխավոր փողոցի երկայնքով տնկված 200 ծառերը՝ զարդարված ուլունքներով ու օղակներով: Նեոնե այդ լույսերը վառվում են ամեն օր՝ երեկոյան ժամը 5-ից մինչև գիշերվա 2-ը՝ մինչև տոնական արձակուրդի ավարտը՝ հունվարի 10-ը: Իսկ այդ ընթացքում Փարիզի գլխավոր փողոցը վերածվում է իսկական տոնավաճառի, որտեղ հյուրերը կարող են հյուրասիրվել ֆրանսիական խոհանոցի ուտեստներով, թարմ թխված կարկանդակներով և բոված շագանակներով, գնել զանազան ձեռքի աշխատանքներ, զարդեր ու նվերներ:

Լիոն. փրկվելով ժանտախտից

Հեռանանք Փարիզից, բայց ոչ շատ հեռու՝ ֆրանսիական մեկ այլ քաղաք՝ Լիոն: Այստեղ ավանդաբար դեկտեմբերի սկզբին անցկացվում է մի ամբողջ լույսի տոն: Այն սկիզբ է առել 1643-ին, երբ ողջ Եվրոպայում ժանտախտի համաճարակ էր տիրում: Քաղաքային խորհրդականները որոշեցին դիմել անմիջականորեն Մարիամ Աստվածածնին՝ խնդրելով պաշտպանել իրենց և կանխավ երդվեցին բոլոր հնարավոր միջոցներով փառավորել նրան: Սեպտեմբերի 8-ին ժանտախտը դադարեց, և Լիոնը դարձավ Ֆրանսիայի միակ քաղաքը, որտեղ համաճարակը գրեթե չերևաց: Խոստումը կատարվեց Տիրամոր արձանի տեսքով՝ պատրաստված ոսկեզօծ բրոնզից, սակայն սեպտեմբերին, որպես կանոն, ջրհեղեղների շրջան է, և ճանապարհը դեպի արձանի գտնվելու վայրն անհնար էր դառնալու: Այդ իսկ պատճառով արարողությունը տեղափոխվեց դեկտեմբերի 8-ին: Քաղաքային տոնն անցկացնելու օրը եղանակը բոլորովին բարենպաստ չէր, սակայն քաղաքում համընդհանուր ոգևորություն էր, Լիոնը զարդարված էր լույսերով, զանգերը ղողանջում էին, հրացանները՝ կրակում: Բայց արձանն օծելուց անմիջապես հետո ամպրոպ սկսվեց, և լույսերը ստիպված եղան հանգցնել ու ավարտել արարողությունը: Երբ ամպրոպը վերջացավ, բնակչությունը, որ դեռևս տոնական տրամադրություն ուներ, առանց որևէ պաշտոնական կարգադրության, սկսեց ամեն տեղ լույսեր վառել և շարունակել տոնը: Այդպես ստեղծվեց կրակավառության ավանդույթը: Ժամանակի ընթացքում տոնը զուտ աշխարհիկ բնույթ ստացավ: 1989-ին հաստատվեց «Լուսավորության պլանը», որի համաձայն՝ ընդունված է ամեն գիշեր լուսավորել քաղաքի 325 հասարակական շենքերը: 2002-ին տոնը փոխարինվեց Լույսերի փառատոնով, որը տևում է դեկտեմբերի 8-ից 11-ը: Ամեն տարի այդ տոնակատարությանը ներկա գտնվելու համար Լիոն է այցելում շուրջ 3 միլիոն զբոսաշրջիկ:


ԵՂԻՑԻ ԼՈՒՅՍ Այնտեղ

Ամստերդամ. Կարմիր լապտերներից բացի

Քաղաքային լուսավորության առաջին համակարգը մշակվել է 17-րդ դարում Ամստերդամում Յան վան դեր Հեյդենի նախաձեռնությամբ, որն առաջին հերթին հայտնի էր որպես քաղաքային հրդեհային պահակախմբի կազմակերպիչ: 1668-ին նա առաջարկեց փողոցային լապտերներ տեղադրել, որպեսզի գիշերը քաղաքացիները չընկնեն ջրանցքները (ջրանցքներով հայտնի այդ քաղաքում դրանց մեծամասնության ափամերձ հատվածում բազրիքներ չկային): Վան դեր Հեյդենի նախագիծը նախատեսում էր 2,5 հազար յուղով լապտերների տեղադրում, որոնց կառուցվածքն ինքն էր մշակել: Այդ լապտերներն Ամստերդամում կիրառվեցին մինչև 1840 թվականը, որից հետո փոխարինվեցին ավելի ժամանակակից ջահերով: Անցյալ տարվանից դեկտեմբեր-հունվար ամիսներին Ամստերդամում լույսի փառատոն է անցկացվում: Քաղաքի կենտրոնում ժամանակակից արվեստագետների լուսային ինստալյացիաներ են ցուցադրվում, գլխավոր ջրանցքում կազմակերպվում է տոնական շքերթ՝ լուսավորված նավակներով, իսկ Լույսի պուրակում զանազան տոնական միջոցառումներ են անցկացվում:

Երուսաղեմ. հին ու նոր լույսեր

Հազարամյակների պատմություն ունեցող այս քաղաքը, որտեղ կենտրոնացած են աշխարհի երեք հավատքներ՝ քրիստոնեությունը, մահմեդականությունն ու հուդայիզմը, իր մշակութային բազմազանությամբ աչքի է ընկնում անգամ փողոցային լուսավորության պարագայում: Այսօր Երուսաղեմի շենքերի ճակատները, հրապարակներն ու փողոցները զարդարում են ամենատարբեր լապտերներ՝ գնդի ու զանգակի, բաժակի տեսքով ու բազմանիստ՝ պատված արևելյան հյուսվածքներով և պսակված փոքրիկ գմբեթով, ինչպես ուղղափառ եկեղեցում և ավանդական յոթաթև մոմակալների՝ մենորաների տեսքով, որոնք հուդայիզմի խորհրդանիշն են: 2008-ից գիշերային Երուսաղեմը ամեն տարի հունիսին է՛լ ավելի գրավիչ է դառնում՝ շնորհիվ «Երուսաղեմի լույսեր» ամենամյա փառատոնի: Այն իր շուրջ է հավաքում աշխարհահռչակ արվեստագետների, լույսի վարպետների, դիզայներների: Նրանք բոլոր հնարավոր ու անհնար ձևերով լուսավորում կամ զարդարում են Հին քաղաքի ճարտարապետական կառույցները, առանձին պատմական հուշարձաններն ու պարզապես բնակելի տները: Այս օրերին պատմությունը միախառնվում է առաջատար տեխնոլոգիաների հետ: Քաղաք եկած հյուրերի համար հատուկ երթուղիներ են գծվում՝ յուրաքանչյուրը տարբեր գույնով, պատերին եռաչափ անիմացիաներ են ցուցադրվում, ինչպես նաև լուսավորվում գիշերը հանգստացող քաղաքային շուկայի երկար ու նեղ միջանցքները: Տոնակատարությունը տևում է 7-8 օր՝ ժամը 20:00-24:00:

46 47

Դեկտեմբեր 2013


Բեռլին.

1682-ին Վան դեր Հեյդենի ամստերդամյան քաղաքային լուսավորության համակարգը ներդրվեց Բեռլինում: 1826-ին Լոնդոնից Բեռլին հասավ կերոսինե լապտերներով լուսավորությունը, որոնց մի մասի դիզայնով զբաղվում էր հանրահայտ պրուսական ճարտարապետ Կառլ Ֆրիդրիխ Շինկելը, ում նախագծերն այսօր էլ զարդարում են Բեռլինի քաղաքային լանդշաֆտը: Այսօր Բեռլինում պահպանվել է կերոսինե լապտերների ամենամեծ քանակությունը՝ շուրջ 43 500 օրինակ, որն աշխարհում պահպանվածների ավելի քան կեսն է, և որը և՛ կայսրության անկում, և՛ երկու պատերազմ, և՛ կոմունիզմ ու Բեռլինի պատի փլուզում է տեսել: 2005 թվականից Եվրոպայի ամենաառաջադեմ մայրաքաղաքներից մեկն ամեն տարի հոկտեմբերի երկրորդ կեսին, լուսային մասշտաբային հնարքների կենտրոն է դառնում. Լույսի փառատոնի ժամանակ Բեռլինի պատմական ու ճարտարապետական տեսարժան վայրերը գիշերը վերածվում են լուսային ինստալյացիաների օբյեկտների: Գիշերը վառվում են միլիարդավոր գունավոր լամպեր պատմական շենքերի և հուշարձանների ճակատներին, ամեն տեղ տևական հրավառություններ են կազմակերպում և հարյուրավոր լուսարձակներ քաղաքն իսկական հեքիաթի են վերածում: Փառատոնի համար անգամ հատուկ ստեղծված օրհներգ կա՝ «Վառի՛ր լույսը, թող այն փայլի»: Փառատոնի մտքի հեղինակը Բեռլինի քաղաքապետն է, որը նպատակ է ունեցել ցույց տալ, որ գիշերը քաղաքը ոչ պակաս գեղեցիկ է, քան ցերեկը: Շատ բեռլինցիներ համարում են, որ փառատոնը հյուրերի համար բացահայտում է հարազատ քաղաքի իրական դեմքը՝ փոքր-ինչ խորհրդավոր ու գաղտնիքներով լի: Ավանդաբար միջոցառման շրջանակում գործարկվում է ավելի քան 70 հանրաճանաչ պատմական շենք և վայր, այդ թվում՝ Բրանդենբուրգյան դարպասները, Ալեքսանդրյան հրապարակը, հեռուստակայմը, Բեռլինի տան, տաճարի, Պերգամոն թանգարանի, Գլխավոր երկաթուղային կայարանի, կանցլերի նստավայրի ճակատները և այլն: Փառատոնի ժամանակ Բեռլինով տեղաշարժվելը հեշտացնելու համար քաղաքով շրջում է LightLiner ավտոբուսը, որը նստելով՝ հյուրերը կարող են տեսնել բոլոր լուսային կոմպոզիցիաները: Փառատոնի ողջ ընթացքում գիշերն աշխատում են նաև ջրային տրամվայները, հեծանվային տաքսին և անգամ օդապարիկներ: Բացի լուսային ինստալյացիաներից, փառատոնի ծրագրում ընդգրկված են զանազան մշակութային ու զվարճալի միջոցառումներ, էքսկուրսիաներ և երաժշտական համերգներ, ինչպես նաև լազերային շոու:

Նյու Յորք. Լույսը մեգապոլիսում

Նյու Յորքի փողոցային լուսավորության պատմությունը, ինչպես աշխարհի մյուս առաջատար քաղաքներում, կառուցվել է լուսային տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց: Մոմերից ու յուղի կանթեղներից մինչև գազով լապտերներ և ապա էլեկտրականություն. փողոցի լույսերը միշտ արտացոլել են ժամանակի տեխնոլոգիաներն ու մշակութային միջավայրը: Ամենավաղ լապտերները` գազով աշխատող, Նյու Յորքում 19-րդ դարի կեսերին են վերագրվում: Մինչև մեր օրերը պահպանվել են դրանցից երկուսը: Նյու Յորքում էլեկտրական լույսերն առաջին անգամ հայտնվել են 1880-ին Բրոդվեյում. այն դարձավ ապագա մեգապոլիսի առաջին լուսավորված փողոցը: Իսկ առաջին դեկորատիվ էլեկտրական լուսավորությունը Մեծ Խնձորի բնակիչները ստացան 1892-ին` հանրահայտ Հինգերորդ ավենյուում: 1950-60-ական թվականներին Նյու Յորքի փողոցները լուսավորող լապտերների բազմազանությունը դարձավ ավելի միատարր. հները փոխարինվեցին մոդեռն պողպատե ու ալյումինե օրինակներով: Բայց այդուհանդերձ մոտ 100 թուջե լապտերներ այդուհանդերձ շարունակեցին կանգուն մնալ բոլորովին աննկատ վայրերում կամ հակադրվեցին ժամանակակից կառույցներին: Այսօր դրանք՝ ավելի կոնկրետ 62 սյունավոր լապտերներ և պատին փակցված 4 լապտերներ, վերահսկվում են տրանսպորտի նախարարության կողմից: Մնացած հին լապտերներն ու փողոցային լուսավորության միջոցները գտնվում են զանազան պատմական և ճարտարապետական հուշարձանների տարածքում և դրանց պահպանության շրջանակում են վերահսկվում՝ համարվելով քաղաքի մշակութային ու ճարտարապետական բազմազանությունն ընդգծող բաղկացուցիչ մաս:


ՔԱՂԱՔ Հետազոտություն

Գրականության Երևանը Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը հետևում է մայրաքաղաքի կերպարի ձևավորմանը և զարգացմանը հայ գրականության էջերին՝ սկսած Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպից: Ներկայացնում ենք հետազոտության երկրորդ մասը (առաջին մասը՝ նախորդ համարում):

Երևանը՝ Մոսկվայում

...Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնորդավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ գավառներում ու գյուղերում ապրողների համար «Րևանը» պատկերանում էր իբրև զարմանալի զարմանք ու քաղաքակրթության կենտրոն, ու Բակունցի հերոսներից Տիտոսը «Րևա՜ն, Րևա՜ն» ակնարկից այնտեղ հասնել էր ուզում, ինչպես մահմեդական հավատացյալները՝ Մեքքա, ու նրա «Րևա՜ն, Րևա՜ն» կանչը իբրև չիրականացած երազանքի համընդհանուր ճիչ շարունակելու էր թևածել լեռներում ու ծմակներում... Ու այնուամենայնիվ, Չարենցի՝ Թամանյանով միջնորդավորված երազանքը դեռ երկար ժամանակ մնալու էր տեսիլ, թեպետ 1931 թվականին արդեն Երևանը դարձել էր նաև վեպի վերնագիր, վեպ, որում հին Երևանի՝ նոր Երևանին աստիճանաբար հանձնվելու ինչ-որ տեղ ողբերգական ընթացքն է մեկնաբանվում: Ի դեպ, մոտավորապես նույն ընթացքն է, ինչ այսօր, բայց այսօր նոր «Երևան» վեպ չի գրվում, կամ գուցե գրվո՞ւմ է... 1931 թվականին Մկրտիչ Արմենը գրեց այդ վեպը: Նրա «Երևանը», սակայն, լույս տեսավ... Մոսկվայում: Սա անհետացող Երևանի ու միևնույն ժամանակ՝ նորովի հառնող Երևանի գեղարվեստական պատկերումն է: Ժամանակին քննադատությունը վեպը որակեց իբրև «մոդեռնիստական», և դա բավական էր, որ այն անտեսվի, մոռացվի ոչ միայն ընթերցողների, այլև հենց իր՝ Մկրտիչ Արմենի կողմից: Ամեն դեպքում, գրողն այն հետագայում չընդգրկեց իր երկերի հինգհատորյակում: Վեպում նույնիսկ մեր օրերի համար ծանոթ սյուժե է: Երկու ճարտարապետ՝ Արշակ Բուդաղյանն ու Գուրգեն Փարսադանյանն իրենց լուծումներն են առաջարկում մայրաքաղաքի նոր կառույցներին: Նրանցից առաջինի նախագիծը կոչվում է «Արևելք», որում փորձում է պահել քաղաքի կոլորիտը, հին շենքերն ու շինությունները: Երկրորդը կոչվում է «Հաղթանակ» և հնի իսպառ վերացումն է ենթադրում: Մկրտիչ Արմենը վեպում բերում է պատկերներ, առարկայական ու հավաստի նկարագրություններ, որոնք մի կողմից՝ մղում են ափսոսանքի կորսվող հնի համար, մյուս կողմից՝ փոխանցում են նորի հրճվանքը: Ահա, օրինակ, հնի ու նորի հակադրության մի պատկեր, որին, իբրև սահմանաբաժանի խորհրդանիշ, տրամվայի չգոյությունն ու գոյությունն է: Տրամվայի, որն այսօր անհետացել է մեր քաղաքից, և գուցե այդ փաստն իրո՞ք գալիս է ապացուցելու, որ մենք հետքայլ ենք անում: «Նրա դիմաց ելնում էր նոր Երևանը: ...Քաղաքը մեծ ու փողոցները՝ ձգված են բազմաթիվ ուղղություններով: Տեղ-տեղ՝ պլոշչադները և ամենուր պրոսպեկտներն ու փողոցները: Մեծ ու փոքր փողոցներ, մեծ ու փոքր շենքեր: Նաև լայնարձակ պլոշչադները, նաև երկար փողոցները... Եվ այդ բոլորին իրար հետ կապել է արագընթաց տրամվայը: Նա փոխել է հեռվի ու մոտի գաղափարը, հեռուն մոտ

48 49

Դեկտեմբեր 2013

է թվում ու մոտը՝ հեռու: Մոտ է ծայրամասում գտնվող շենքը, որովհետև նրա կողքից, յուրաքանչյուր րոպեն մի անգամ տրամվայն է անցնում, իսկ մոտակայքում գտնվող փողոցներից մեկն ավելի հեռու է, քանի որ նրա միջով առայժմ երկաթե գծեր չեն անցնում և տրամվայ չի անցնում... ...Հին Երևանում, ուր տրամվայ չկար, քաղաքն ուներ կենտրոնական մաս՝ լավ փողոցներով ու ծայրամասեր ուներ՝ վատ փողոցներով: Տարբերությունը մեծ էր նրանց միջև ու տարբերությունը շատ էր: Մի տեղում լույսն էր և մութն էր մյուս տեղում: Մի տեղում լայն էր և նեղ էր մյուս տեղում: Շենքերի տարբերություն կար, բնակիչների տարբերություն և դեռ շատ: Տրամվայն այդ բոլորը ջնջել է: Լայն փողոցները ձգվում են մինչև քաղաքի ծայրերը, լույսերը չեն նվազում այն ծայրերում, չկա շենքի տարբերություն ու բնակիչների տարբերություն»: Այնուամենայնիվ, «Երևան» վեպում գրողի տրամադրություններում գերիշխողը ոչ թե ուրախությունն է

այդ նորի հանդեպ, այլ ցավն ու ափսոսանքը հնի, անհետացողի նկատմամբ: Վեպում պարբերաբար շրջանառվող «Մեռնո՜ւմ է հին, դարավոր Երևանը» արտահայտությունը նաև դրա վկայությունն է: Եվ գուցե դրա պատճառո՞վ քննադատները ժամանակին վեպում նաև «անցյալն իդեալականացնելու» հակասովետական միտում տեսան... Գիտակցելով, որ հինն անհետանում է հավետ ու անհետ՝ վեպում Արմենն ավելի մանրամասն է նկարագրում հենց այդպիսի տեղանքները: «Հին քարվանսարան չկա: Մի քանի խարխուլ բեկորներ, մնացած ամբողջ շենքից, հիշեցնում են նրա անցյալ օրերի մասին: Շենքն անհետացել է երկրի երեսից, որովհետև հեռվից, իր ուրույն ընթացքով ծավալվող ու մոտեցող նոր փողոցը քանդել է նրան, իր ճանապարհը բաց անելու համար: ... Կապույտ Մզկիթը, որն առաջ այնքան հաղթ էր երևում համեմատած իր գորշ շրջապատի հետ, այժմ այդ քարե շենքերի կողքին թվում է թանգարանային գույնզգույն մի առարկա»:


Ծանոթ պատկեր է, անտարակույս, մեր օրերում էլ այսպես է: Բայց ավելորդ չէ հիշել, որ մենք այսօր մեր հերթին պայքարում ու ափսոսում ենք այն շենքերի ու շինությունների համար, որոնց կառուցումով ժամանակին մեկ այլ Երևան էր մոռացության փոշով պատվում: «Հաղթանակ» ճարտարապետական նախագիծն է հաղթում «Երևան» վեպում: Գրողն արձանագրում է՝ «Մեռնո՜ւմ է հին, դարավոր Երևանը»: Երևանցին ասում՝ «Գնաս բարով, Երևան»:

Պրովինցիայի մայրամուտը

...Ու Ակսել Բակունցը, այնուամենայնիվ, Խաչատուր Աբովյանի ապրած ժամանակների Երևանի պատկերումով չսահմանափակվեց: «Պրովինցիայի մայրամուտը» պատմվածքում նա տվեց նաև 20-րդ դարի 20-30-ական թվականների Երևանի պատկերը՝ շեշտը դնելով այս անգամ... Աբովյան փողոցի վրա: Ասենք՝ էլի չհեռացավ մեծ քանաքեռցուց, թեպետ պատմվածքում անընդհատ փողոցի հին՝ Աստաֆյան անունն է շրջանառվում: Շրջանառվում, շրջանառվում ու մի տեսակ՝ միֆի է վերածվում Աստաֆյան փողոցը՝ իր ուրույն կոլորիտով ու մարդկանցով. «Ճշմարտության դեմ կմեղանչենք, եթե այս տարածությունը, որ կոչվում է Աստաֆյան, անվանենք փողոց, որովհետև մեր քաղաքում այս փողոցը հռչակված է նաև իբրև ժամադրավայր, նավահանգիստ այն հին մակույկների համար, որոնք հանդարտ օրորվում են վերից վար, այսինքն՝ «անցնում են և բարձրանում»: Նա և պատկերասրահ է, այն տարբերությամբ, որ պատկերները զբոսնում են, և մի օրվա ընթացքում հետաքրքրասեր մեկը կարող է տեսնել նաիրյան հոգևոր կուլտուրայի բազմաթիվ ներկայացուցիչների: Այս փողոցն ունի նաև վատ համբավ. եթե մեկը կամենում է ցույց տալ իր բացասական վերաբերմունքը մի տեղեկության կամ կարծիքի մասին, ասում է՝ «Աստաֆյան փողոցի զրույց է»: Վերջապես կարելի է մեջտեղ բերել մի այլ ապացույց, որով աներկբա կդառնա այն, որ այս տարածությունը սովորական առումով փողոց չէ, այլ ունի այնպիսի հատկանիշներ, որոնցից զուրկ են քաղաքի մյուս փողոցները: Նկատված է, որ այստեղ երկար տարիներ ժամադրվողներին, հանգստացողներին, փողոցում վիճաբանողներին և առհասարակ այս տարածության սիրահարներին հատուկ է մի առանձին քայլվածք՝ մի տեսակ հոգևոր երթ, երբ մարդը թեքում է վիզը, գնում է իրանը օրորելով, աչքերի առաջ մեռած մառախուղ և մառախուղի մեջ անիրական մի աշխարհ»: Նույնքան թանկ են բակունցյան այն վկայագրությունները, որոնք վերաբերում են Երևանի մյուս փողոցներին, վկայագրություններ, որոնք, սակայն, միտված են Աստաֆյանի առավելություններն ու յուրահատկությունը ընդգծելու. «Քաղաքն ունի Կույր փողոց, որ վերջանում է այգիների ճանապարհով. Տպագրիչների փողոց, որտեղ մեծ մասամբ ապրում են պղնձագործ արհեստավորներ. Բաղնիքի փողոց, ուր երկու ատամնաբույժ կա, և պարսկական հին բաղնիսից մնացել է միայն մի խոր գուբ, որ հետզհետե լցվում է բակերի աղբով: Կան փողոցներ, որոնց բնակիչները տառապում են հարատև հարբուխով, լռակյաց և տխուր մարդիկ են, ինչպես գերեզմանափորները և ժամագործները: Կան զարմանալի փողոցներ, որոնք ունեն ցածր դռնակներով պատեր և երգող ջրեր. կանուխ է իջնում մութն այդ փողոցներում, և խավարն ավելի թանձր է, քան հարևան փողոցում, որտեղ գիշերային ժամերին կարելի է տեսնել արթուն և զվարճացող բնակիչների: Պատահել է մեզ տեսնել հին փողոցներ, որտեղ ամեն քայլափոխի մի բան գրավել է մեր անզբաղ ուշադրությունը: Մի տափակ կտուրով տան ամբողջ ճակատը զարդարված է գունագեղ աղյուսներով, որոնց համակարգության մեջ կա թաքնված իմաստ. մի ուրիշ տուն ունի երազային պատշգամբ, կապույտ ճաղերով, և թվում է, թե ահա ցածր դռնակը կբացվի և նշաձև աչքերով մի աղջիկ դուրս կգա պատշգամբ և, ինչպես երազ, նորից կանհետանա: ...Ահա մի ուրիշ փողոց, որի միջով գնում է բարակ գետը: Տները գետափին են, և շատ

պատշգամբներ կախված են ջրերի վրա: Տնից տուն կամրջակներ են, որ գարնան հեղեղին բարձրանում են վեր: Ի՜նչ քաղցր է զով գիշերը քնել ջրերի վրա կախված պատշգամբում, լսել ջրի ձայնը և զգալ գետի հունով սարերից իջնող հովը: Իսկ եթե պատշգամբի վրա շողք է գցել դեղձենին, և նրա ստվերի միջով ջրերի մեջ լողանում են աստղերը, իսկ եթե գետի մյուս ափին, կավե պատի հետևը, քնել է մի աղջիկ, ինչպես եղնիկը անտառի խազալի վրա...»: Սա՛ է հին Երևանը, որի մասին անընդհատ հիշում ու որին կարոտում են երևանցիները... Բայց Բակունցի խոսքերով ասած՝ «անեղծ չմնաց այս պրովինցիան»: Տրամվայը, որ իբրև խորհրդանիշ Արմենի վեպում էլ կար, տրամվայը, որի բացակայության համար այսօր այնքան ափսոսում ենք՝ ինքն էր ժամանակին բացակայություններ պարտադրում. «Բահերով և բրիչներով զինված մի բազմության գրոհի դիմեց: Փորեցին գետինը, և արևի տակ շողաց այն հողը, որ երբեք արևի երես չէր տեսել: Հող լցվեց մայթերի վրա, առաջացան խրամատներ և գուբեր, խճաքարերի կույտեր, որոնք վերք տվին այս փողոցի սիրահարների հոգևոր երթին: Փողոցը դարձավ եռացող աշխատանքի կաթսա, և նրանք, որոնց ուրախացնում էր այդ դժվար աշխատանքը, ապրում էին գործի հաջողությամբ, պայքարում էին հաղթանակի համար: Քաղաքից դուրս արդեն հաստատ քայլերով, մետր առ մետր, քաղաքին և նրա փողոցներին էին մոտենում պողպատյա գծերը: Հողաթումբերը և խրամատները ուղենիշեր էին, և որքան բարձրանում էին նրանք,մինչև վեր, մինչև քաղաքի վերջը, այնքան լեռնանում էր ուրախությունը: Եկավ և այն օրը, երբ առաջին վագոնը սուրաց այս փողոցով...»: Էհ, էհ, էհ... Մի ժամանակ նորի խորհրդանիշ, հետո՝ հնի խորհրդանիշ տրամվայ...

Քո մասին են իմ բոլոր երգերը

Ու եկան նոր ժամանակներ, երբ գրականության մեջ Երևանն արդեն մշտական ներկայություն էր: Ամենուր Երևանն էր, ու Երևանն ամենուր էր, որովհետև քաղաքային միջավայր կոչվածը հիմնականում հենց մայրաքաղաքային էր: 1960-ականներին նույնիսկ գրականության մեջ բանավեճ ծագեց՝ գյուղագրությո՞ւն, թե՞ քաղաքագրություն, թեպետ ավելի ճիշտ կլիներ ասել՝ գյուղագրությո՞ն, թե՞ երևանագրություն: Երևանի առանձին փողոցներ ու տեղանքներ մանրամասն նկարագրելու կարիք կարծես թե չկար: Ընդհակառակը, գրողները, հատկապես պոեզիայում, կենտրոնացան փոքրիկ մանրամասները մանրամասնելու վրա: Գովերգեցին Երևանի քարը, ջուրը, աշունը, գարունը, ամառը, ձմեռը, ծառը, կանաչը, ծաղիկը, այգիները, օդը, աղջիկներին, բանվորներին, բժիշկներին, գիտնականներին... Ոգևորությունը մեծ էր այն սփյուռքահայ բանաստեղծների մոտ, ովքեր առաջին անգամ էին լինում Երևանում: Այդ ոգևորությունը վերածվում էր բանաստեղծության: Լավ, վատ... Ահա մի հատված Պարույր Սևակի «Երևանին» բանաստեղծությունից. Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է... Ախ, ինչքա՜ն է տանջել Ինձ իմ Երևանը: Շենքերին ես նայում, Պալատներին վսեմ Եվ ուզում ես անվերջ Խոսե՜լ, խոսե՜լ, խոսե՜լ: Եվ ուզում ես խոսել Ինչ-որ ուրի՜շ ոճով, Բայց կորչում է ասես Հայերենը քո ճոխ: Մի «չքնաղ» է մնում, Մի «հոյակապ», մի «պերճ»,

Մի մեծ «չնաշխարհիկ», Մի «վեհ» փոքրիկ և՝ վե'րջ: Ու ծով հիացումը Քարանում է, լռում: Քարանում է այնպես, Ինչպես հեքիաթներում: Լեզուդ համրանում է, Լոկ հայացքդ է խոսում, Կարծես մոռանում ես Քո մայրենի լեզուն... Սա պատմելու բան չէ, Սա զգալո՜ւ բան է: Դրա համար պիտի Տեսնել Երևա՜նը: Արձակում պատկերը մի փոքր այլ էր: Արձակագիրները սկսեցին այսպես ասած՝ տեղայնանալ իրենց թաղերի ու փողոցների նկարագրության վրա: Այդպես գրվեցին Էդվարդ Ավագյանի «Մենք ապրում ենք Կոնդում», Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոցը», Արմեն Շեկոյանի «Մետաքսի ճանապարհը» գրքերը... Այդ և շատ ուրիշ գրքեր պահել-պահպանել են բաներ, որոնք այսօր չկան...

Երևան, բոզի՛ աղջիկ

Մեր օրերում պոետները շարունակում են բանաստեղծություններ գրել Երևանի մասին: Դրանք մի փոքր ուրիշ են, ինչպես մեր ժամանակներն են ուրիշ, ինչպես Երևանն է հիմա ուրիշ: Պոետները չեն նստում ու փառաբանում-գովերգում Երևանը, նրանք խոսումզրուցում-կիսվում են Երևանի հետ, գրեթե այնպես, ինչպես ժամանակին Չարենցն էր անում: Նրանք այդպես են սիրում Երևանը, նաև՝ քննադատելով, նաև՝ հայհոյելով: Այդպես են սիրում: Ու նրանց այդպիսի սերն ավելի անկեղծ է, քան հազարավոր ներբողները, որ ձոնվել են Երևանի ցայտաղբյուրներին, քարերին... և այլն, չկրկնվեմ: Որովհետև նրանց տողերում ցավ կա, տագնապ կա, կարոտ կա, որ քեզ էլ է փոխանցվում ակամա: Ցավոտ զգացողություններ, որ ճառերով ու գեղեցիկ բառերով չես ծածկի՝ «Ինչ դանդաղ ես մեռնում ու տգեղ, աղջիկս, Երևան» (Աշոտ Խաչատրյան): Ու նեղացածություն երբեմն, որ մեր ժամանակների սոցիալական վայրիվերումներն է ի ցույց դնում, ու նաև՝ անհարազատանալու չափ փոխվող Երևանի համար տագնապը՝ «Ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ» (Հուսիկ Արա): Այդտեսակ զգացողություններն է, որ ընդհանրացրել է Հուսիկ Արան իր «Էգ քաղաք» բանաստեղծության մեջ. Քո անինքնասեր քրոջ` Բաբելոնի արձագանքն ես, է’գ քաղաք, և մենք իրար հասկանում ենք գիշերային անբառ լեզվով. լուսաբացին մոտ քո միակ ու աղոտ հույսը ես եմ մնում, երբ հեկեկում ես պոետի վտիտ թևերի մեջ` մարմնիդ վերջին փշրանքը վստահելով հենց նրա խղճին, իսկ առավոտվա քո աստծուց անգամ հետք չի մնացել արցունքիդ դառը կաթիլի մեջ: ...Ու այնուամենայնիվ, Երևանի մասին շարունակում են գրել, իսկապես նրա մասին են բոլոր երգերը, Երևանը չի նահանջում, Երևանը չի լքում գրականությունը, գրականությունը չի լքում Երևանին, որովհետև, անկախ ամեն ինչից, Երևանը նաև հոգևոր տարածություն է. Մենք քո պոետն ենք, դու ներշնչանքը մեր, և Բաբելոնի սիրահարված զինվորի նման ինչպես հազար ու էլի շատ տարի առաջ, մեր խռովքն ենք բանաստեղծորեն գրում քո պատին, որ ընթերցեն խոստովանությունն այդ մյուս ու բոլոր հազար տարիներին. «Երևանը մեծ քաղաք է, բայց մենակ եմ ես, որովհետև դո՛ւ ինձ հետ չես»:

Արքմենիկ Նիկողոսյան


ՔԱՂԱՔ Զբոսանք

Աստվածատուր լաբիրինթոս Երևանամերձ Առինջ գյուղի 5-րդ փողոցը տեղաբնակների շրջանում հայտնի է Լևոն Առաքելյանի ստեղծած ստորգետնյա ձեռակերտ ապարանքով: Դա, թերևս, Հայաստանի նորագույն ժամանակների ամենայուրահատուկ տեսարժան վայրերից է: Արդեն բավական հայտնի այս վայրը ամեն անգամ զարմացնում է բազմաթիվ այցելուներին (նույնիսկ զբոսաշրջիկների ամբողջ խմբեր են գալիս), որոնց դիմավորում ու ամուսնու հրաշագործության մասին է պատմում տիկին Տոսյան:

Ա

րդեն չորս տարի է, ինչ Լևոն Առաքելյանի տան տակից այլևս չեն լսվում մուրճի թակոցներ, ստորգետնյա քարակերտ լաբիրինթոսին չեն միանում նոր միջանցքներ, չեն տաշվում աստիճաններ ու չեն ստեղծվում որմնաքանդակներ: Վարպետն այլևս անձամբ չի ընդունում հյուրերին իր ձեռակերտ թանգարանում, սակայն տարվա բոլոր եղանակներին 10 աստիճան ջերմություն պահպանող պատերից մինչ օրս առկայծում է նրա հավատքով ու աշխատասիրությամբ լցված սրտի ջերմությունը: Այսօր հրաշք թանգարանի լիիրավ տիրուհին Լևոնի այրին է՝ տիկին Տոսյան: Նա է այստեղի էսքկուրսավարը, քարտուղարն ու նաև անվտանգության աշխատողը: Հաճույքով հիշում ու բոլոր հյուրերին պատմում է լաբիրինթոսի կերտման պատմությունը: Լևոնը համագյուղացիներից ոչնչով չէր տարբերվում` կին, երեխաներ, միահարկ տուն, փոքրիկ այգի: Առօրյան փոխեց իր բնականոն ընթացքը, երբ Լևոնը կնոջ խնդրանքով մառանում սկսեց կարտոֆիլի հոր փորել: Երկու մետր խորություն պահանջող հորը 80-րդ

50 51

Դեկտեմբեր 2013


← Լևոն Առաքելյանը

Քարից պատրաստած մի քանի աստիճանը տանտիրոջ առաջին հաղթանակն էր: Դրանից էլ Լեվոնը ոգեվորվեց ու որոշեց ոչ թե կարտոֆիլի հոր, այլ մի ընդարձակ գինետուն փորել սանտիմետրի վրա տուֆի ապառաժի հանդիպեց, Լևոնն էլ որոշեց փոխել ուղղությունը, սակայն դարձյալ դեմ առավ քարին. տուֆը չէր զիջում: Քարից պատրաստած մի քանի աստիճանը տանտիրոջ առաջին հաղթանակն էր: Դրանից էլ ոգևորվեց ու որոշեց ոչ թե կարտոֆիլի հոր, այլ մի ընդարձակ գինետուն փորել, ուր ամառային տապին կարելի էր հաճելի ժամանակ անցկացնել ընկերների հետ: Այսպես սկսվեց ամենօրյա քրտնաջան աշխատանքը: Ինքն էլ չնկատեց, թե ինչպես մի սրահը վերածվեց միջանցքի, միջանցքը` աստիճանների, աստիճաններն էլ տարան դեպի մեկ այլ սրահ: Տուֆը օրեցօր նահանջում էր, վարպետն էլ ոգևորվում ու շարունակում փորել: «Սկզբում համոզում էի վերջ տալ էս անիմաստ գործին, խուճապի մեջ էի: Հարևաններին թվում էր, թե ամուսինս կամաց-կամաց ցնդում ա: Ես էլ ասում էի` ախր էտ մարդը իմ մարդն ա, ես չգիտե՞մ ՝ գժվել ա, թե չէ», — կատակում է տիկին Տոսյան: Սակայն Լևոնի կամքն ու համառությունը անկոտրում էին. տան տակ օրեցօր խորանում էր քարակերտ լաբիրինթոսը: Որոշ ժամանակ անց ամուսինը պատմում է կնոջն իր տարօրինակ երազների մասին, իրեն ուղղորդող գերբնական ուժի մասին, իր աշխատանքի աստվածատուր մղման մասին: Մտաբերում է անցյալի մի տարօրինակ դեպք: «Պատմում էր, որ երբ ընկերների հետ գնացել էին Ռուսաստան աշխատելու, կանգնել են ճանապարհին` գետի ափին հովանալու: Ինքը էդտեղ կաթնագույն

մշուշ ա տեսել հեռվում, ու ինչ-որ մի ձայն իրան ասել ա, որ չվախենա, ուշադիր լինի, որ ինչ գործ էլ բռնի հաջողություն ա ունենալու ու որ էդ ամբողջ ընթացքում չի հիվանդանալու», — ոգևորությամբ հիշում է տիկին Տոսյան ու լապտերով լուսավորում մեր ճանապարհի առաջին աստիճանները դեպի վարպետ Լևոնի ձեռակերտ ապարանքը: Վարպետը հավաստիացնում էր կնոջը, որ իր աշխատանքը պիտի 50 տարի տևի, ինչի արդյունքում իրենց տան տակ` անառիկ քարի մեջ պիտի 80 սենյակ ստեղծի: Կինը, տեսնելով, որ ամուսնու որոշումը վերջնական է ու անխախտ, փորձում է մասնակից դառնալ: Վրա են հասնում մութ ու ցուրտ տարիները: Գործը էլ ավելի է բարդանում, սակայն լաբիրինթոսի միջանցքները շատանում ու երկարում են` միացնելով փոքր և մեծ, տուֆից ու բազալտից սրահները միմյանց: «Աշխատանքից գալիս էի ու սկսում նրան օգնել, — հիշում է տիկին Տոսյան, — դույլերով հողն ու քարերը բարձրացնում էինք վերև: Հարևաններն էլ, երբ եկան տեսան, թե ինչ ա ստեղծում ամուսինս, ով ինչով կարար, սկսեց օգնել: Մեկը ճախարակ տվեց`դույլերը ավելի հեշտությամբ բարձրացնելու համար, մյուսը շինարարական գլխարկ` անվտանգության համար, էն մյուսն էլ` տաք հագուստ: Բայց Լևոնն ամենաշատը ուրախանում էր, երբ իրան աշխատանքային գործիքներ էին նվիրում. քանի-քանի մուրճեր ու հատիչներ են մաշել էս պատերը, — հիշում է Լևոնի կինն ու խնամքով շո-

յում քարանձավի պատերը, որոնց վրա պարզ երևում են հատիչի հետքերը: — Էրեխեքն էլ էին օգնում` մոմ էին պատրաստում հալված մոմերի մնացորդներից: Նավթով վառվող լամպերն իհարկե ավելի շատ էին լույս տալիս, բայց դե դրանց կյանքը երկար չէր. քանդելու ու տաշելու ժամանակ քարերի մանր կտորներ էին թռնում դես ու դեն, լամպի ապակին կոտրում էին: Դե արի ու նորը գտի, իսկ էդ տարիներին էդքան էլ հեշտ չէր երկու օրը մեկ նոր ապակի առնելը», — շարունակում է տիկին Տոսյան՝ ուղղորդելով մեզ լաբիրինթոսի միջանցքների խաչմերուկներում: Միջանցքների ու աստիճանների միօրինակ պատերը Լևոնը զարդարում էր որմնասյուներով ու զարդաքանդակներով: Սրահներից մեկի պատի մեջ վարպետը մի օր նաև իսկական բուխարի փորեց, կնոջն էլ կարգադրեց շտապ կրակ վառել, քանի որ ուզում էր շուտափույթ ստուգել ծխնելույզի գործունակությունը: Մոտ 15 մետր խորության վրա գտնվող բուխարին քարակերտ ուղղահայաց ծխնելույզ ուներ, որը նաև բնական օդափոխություն էր ապահովում: Եվ այդ հրաշքները ստեղծվում էին առանց որևէ գծագրերի, հաշվարկների, առանց լեռնային ապարների ուսումնասիրության, ստեղծվում էին միայն հավատքով, համառությամբ ու աշխատասիրությամբ: Մի օր էլ միջանցքների հատման հանգույցում վարպետ Լևոնը մի սենյակ փորեց, որի պատերից մեկում յուրօրինակ կամարաձև որմնախորշ ստեղծեց: «Այ էս տեղում եթե մոմ վառես


ՔԱՂԱՔ Զբոսանք ու երազանք պահես, անպայման կկատարվի», — հավաստիացնում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ծիսական խորան հիշեցնող որմնախորշը: Ասում են, որ հենց այդ հատվածում ուժեղ մագնիսական դաշտ է առաջանում: Անգամ մի շարք հետազոտողներ ու գիտնականներ են փաստել այդ վայրի արտասովոր լինելը: «Էստեղ էր հասել, երբ լուրջ սկսեցի անհանգստանալ, թե մի օր ինքն էլ կխճճվի իրա սարքած լաբիրինթոսում, — հիշում է տիկին Տոսյան բիոէներգետիկ որմնախորշի մոտ, — երբ ասեցի իրան մտավախությանս մասին, նե՜նց բարկացավ: Ասեց, եթե չես հավատում, հենց էս պատի վրա նշան արա կավիճով, իսկ ես վերևից փորելով կիջնեմ ու հենց քո նշած տեղն էլ դուրս կգամ: Ես էլ այ հենց էստեղ նշանը դրեցի: Օրերով ընդամենը երեք կամ չորս ժամ էր քնում, մուրճն ու հատիչը ձեռքից չէր դնում, փորում էր ու քանդում: Ասեց ու արեց: Մի օր էլ հենց նշածս տեղում նոր կամարաձև մուտք սարքեց»: Քարը միշտ չէ, որ ենթարկվում էր վարպետին: Չենթարկվող բազալտի մի հուժկու կտոր օրեր շարունակ տանջում էր Լևոնին, մինչև որ գիշերային տեսիլքների խորհրդով վարպետն այդ ապառաժի վրա մի խաչ

← Զարմանալի տան զարմանալի բակը

→ Տիկին Տոսյան ամուսնուն նվիրված փոքրիկ թանգարանում

Մարդիկ միմյանց պատմում էին անհավանական գետնափոր լաբիրինթոսի ստեղծման մասին: Այսպես աստիճանաբար Երեվանում տարածվեց վարպետ Լեվոնի պատմությունը քանդակեց, ինչից հետո ժայռը նահանջեց, ու Լևոնը կրկին առաջ գնաց: Հարևաններն ու ծանոթները այլևս թերահավատորեն չէին վերաբերվում Լևոնի ձեռնարկած, տարիներ տևած ու դեռ վերջին չհասած գործին: Մարդիկ միմյանց պատմում էին անհավանական գետնափոր լաբիրինթոսի ստեղծման մասին: Այսպես Երևանում, իսկ հետո էլ արդեն նրա սահմաններից դուրս, տարածվեց վարպետ Լևոնի պատմությունը: Ու սկսվեց հյուրերի ու այցելուների տարափը: Համբերատար տանտերը բոլոր հետաքրքրասերներին ընդունում էր գրկաբաց, պատմում էր քարանձավի ստեղծման հրաշք պատմությունը, ցույց էր տալիս բոլոր տուֆակերտ միջանցքներն ու բազալտից սրահները: Այժմ, Լևոնի մահից հետո, տիկին Տոսյան է ստանձնել այդ պարտականությունը. մեծ նվիրումով պատմում է ամուսնու տարիների չարչարանքի ու շնորհալիության մասին, բոլոր այցելուներին ուղեկցում լաբիրինթոսի

52 53

Դեկտեմբեր 2013


↓ Վարպետ Լևոնի աշխատանքային կոշիկները

ոլորաններով, ամեն անկյունում սիրով հիշում է ամուսնու երկարատև աշխատանքի հետ կապված միջադեպերը, հպարտանում այդ պատերի ներքո նկարահանած հաղորդումների, ֆիլմերի ու սերիալների քանակով: Տան սենյակներից մեկում տիկին Տոսյան անգամ փոքրիկ թանգարան է ստեղծել, ուր ցուցադրված են վարպետ Լևոնի անձնական իրերը, աշխատանքային գործիքները, այցելուների նվերները, ինչպես նաև տարբեր անվանի հյուրերի լուսանկարները, հայրենական ու արտասահմանյան բազմազան պարբերականներում զետեղված հոդվածները: «Հյուրերից մեկը արտասահմանյան մուրճեր էր բերել, մեկն էլ անգամ էլեկտրական գործիք էր նվիրել, բայց Լևոնը տենց էլ չաշխատեց դրանցով, ինքը իրա հին ու ավանդական մուրճերին ու հատիչներին էր սովոր»,— պատմում է տիկին Տոսյան ու ցույց տալիս ամենօրյա աշխատանքից ծռված մուրճերը, հալված ու կարճացած բրիչները,

վարպետի ձեռքերում մաշված փայտյա կոթերը: «Մոտ 500 բեռնատար մեքենայով հող ու քար ենք հանել: Մեքենայի վարորդներին գումար էր տալիս հողը տանելու համար, ես էլ ջղայնանում էի, թե՝ ա՜յ Լևոն ջան, փոխանակ իրանք քեզ գումար տան, դու ես վճարում, ախր էս քո հանած տուֆի ու բազալտի մանր քարերը տանում ծախում են, իսկ քեզ դրանից ոչ մի եկամուտ չի լինում: Ինքն էլ զայրանում էր վրես, որ տենց բաներ էի ասում: Շատ բարի էր ու միամիտ»: Այդպիսի քարի մանր բեկորներից Լևոնը իրենց տան բակն էլ է ձևավորել, ուր պատերի վրա կարելի է տեսնել իր և տիկին Տոսյայի մարդահասակ քարակերտ նկարները: Այդ բակը էքսկուրսիայի վերջին կետն է, որտեղ այցելուն տիկին Տոսյայի նախաձեռնությամբ ստեղծված արտասովոր թանգարանի հաստլիկ հուշամատյանում կիսվում է տպավորություններով ու վայելում տանտիրուհու պատրաստած համեղ սուրճը:

Իրինա Մերդինյան Իրինա Մերդինյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան


ՔԱՂԱՔ Հայացք

Իտալացի տղայի երգը Մի քանի տարի առաջ իտալացի պատկերապատող Պաոլո Կոսսին հրատարակեց «Մեծ եղեռն» գրաֆիկական նովելը, որտեղ, ինչպես կարելի է կռահել վերնագրից, նա անդրադարձել էր 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը: Զարմանալի չէ, որ Կոսսին արդեն երկու անգամ այցելել է Հայաստան՝ մասնակցելով Երևանի պատկերապատման միջազգային փառատոնին: Մեր խնդրանքով հեղինակը վերարտադրեց իր տպավորությունները Երևանից՝ պատկերների և կարճ նկարագրությունների տեսքով:

Դուդուկ Ծիրանի փայտից պատրաստված տիպիկ հայկական փողային գործիք է: Նրա արձակած ձայնը նման է հնչյունային պոեզիայի, որը պատմում է հայ ժողովրդի վշտի մասին:

Հայաստան կատարած ճամփորդությունն ինձ պարգևեց այնպիսի զգացումներ, որ չէի ունեցել աշխարհում ոչ մի տեղ: Երևի գաղտնիքն այն է, որ այս երկիրը մշտապես գտնվում է անցյալի ու ապագայի միջև:

Եղեռնի հուշարձան Այս վայրի սրբությունը զգացվում է գրեթե ֆիզիկապես: Կառույցն այնպիսին է, որ հիշողության էներգիան կարծես գտնվում է ամեն քարի մեջ: Շատ ուժեղ զգացում ունեցա, երբ ներս մտա, մոտեցա անմար կրակին: Սիրտս երբեք այդքան ուժեղ չէր բաբախել:

Կաթողիկե սուրբ Աստվածածին եկեղեցի Քայլում ես փողոցով ու հանկարծ նկատում այս փոքրիկ հնամյա եկեղեցին՝ կտրված ամեն ինչից, բայց միաժամանակ ամեն ինչի կենտրոնը: Թվում է՝ Երևանի կենտրոնի հենց այս վայրում ժամանակը կանգ է առել: Ընդհանրապես, հիանում եմ հայկական եկեղեցիներով, այդպիսի ներդաշնակ ճարտարապետություն աշխարհում գրեթե չկա: Տաքսի Պարզապես սիրում եմ նկարել տաքսիները բոլոր քաղաքներում, որտեղ լինում եմ: Երևանում տաքսիները շատ են ու բավական էժան:

54 55

Դեկտեմբեր 2013


Փակ շուկա Այստեղ կարելի է գտնել ամեն ինչ: Շատ հաճելի է ժամերով կորչել այս սեղանիկների արանքներում: Իմ ուշադրության կենտրոնում համեմունքներն էին: Կան նաև բազմաթիվ բուժիչ խոտաբույսեր: Գնեցի դրանցից մի քանիսը՝ Իտալիայում կյանքում այդպիսիք չէի տեսել, ասացին, որ լավ է ստամոքսի ցավերի դեպքում:

Մատենադարան Այստեղ 17 հազար հին ձեռագիր է պահվում՝ գանձ, որը ապշեցնում է: Այս թանգարանն անպայման պետք է այցելել ու զգալ այն հզորությունը, որ կա այդ գրքերում ու հայկական տառերում:

Զբոսանք քաղաքով Չեմ կարող հայացքս պոկել փոքր, միանգամից աչքի չընկնող քանդակներից և ինստալյացիաներից, որոնք զարդարում են փողոցները: Ծառերի պարույրները շենքերի պատերով ձգվում են մայթեզրից մինչև վերևի հարկերը ու, թվում է, կյանքի խորհուրդը տանելով դեպի երկնային բարձունքներ:

Պաոլո Կոսսի


ՔԱՂԱՔ Պատմություն

Անհետացող գորգեր Առեղծվածային գողություններ, շշուկներ քաղաքի բակերում, ամենատարբեր վարկածներ, ոստիկանական հետախուզություն… Եվ այդ ամենը 30-ականների Երևանում: Հին քաղաքի այս դետեկտիվ պատմությունը պատմում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ Հենրիխ Հայրապետյանը:

56 57

Դեկտեմբեր 2013


Մեր բակը

ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Հենրիխ Հայրապետյանը

Ես բնիկ երևանցի եմ: Մեր ընտանիքն ապրում էր քաղաքի կենտրոնում՝ Րաֆֆու փողոցի վրա: 1930-ականներին, երբ Րաֆֆուն սկսեցին համարել ոչ այնքան արդիական, փողոցը վերանվանվեց մեկ այլ գրողի՝ Թումանյանի անունով: Հետո` 50-ականներին, այն ստացավ ռեաբիլիտացիայի ենթարկված Հայաստանի սովնարկոմի նախագահ Սահակ Տեր-Գաբրիելյանի անունը և վերջապես անկախության տարիներին՝ մատենագիր Եզնիկ Կողբացու: Բայց ես մինչ օրս ինձ Րաֆֆու փողոցի բնակիչ եմ համարում: Ինչևէ: Այդ իմ մանկության փողոցի ամենագեղեցիկ մասը մեր բակն էր՝ մեծ, երեք-չորս հարկանի շենքերով ձևավորված: Այստեղ ապրում էր տարբեր ազգության, կրոնի ու հայացքների շուրջ երկու հարյուր ընտանիք: Մեծ մասը մտավորականներ էին՝ գիտության ու արվեստի ներկայացուցիչներ: Տարբեր տարիներին այստեղ ապրել են ճարտարապետներ Թորոս Թորոմանյանն ու Ջիմ Թորոսյանը, գրականագետ Հարություն Չուգարյանը, դերասանասմունքող Վլադիմիր Աբաջյանը, Ազգային պատկերասրահի տնօրեն Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը, Բժշկական համալսարանի ռեկտոր Վիլեն Աստվածատրյանը և շատ ուրիշներ: Բայց բակի ամենահարգված բնակիչը այգեպան, բարիագույն մի մարդ ՀաջիՀայկն էր, որը Հայաստան էր տեղափոխվել Հունաստանից 1932-ին: Նա պատմում էր, որ ոտքով Աթենքից հասել է Երուսաղեմ և որպես ապացույց ներկայացնում էր ձախ ձեռքին արված հատուկ դաջվածքը: Հաջի-Հայկի հայտնվելով մեր բակն է՛լ ավելի գեղեցիկ դարձավ: Բոլորը դեռ քնած էին, իսկ նա առավոտ շուտ կնոջ հետ արդեն ջրում էր ծառերը և ծաղիկները, որոնք հենց իրենք էլ տնկել էին: Մեր բակում նաև երկու օրենքով գող էր ապրում՝ Ալեշն ու Բուլոն: Իրենց ներկայությունը երաշխավորում էր բակի հանգստությունն ու կարգը: Հենց իրենց շնորհիվ այդ տարիների անհանգստությունները մեզ շրջանցեցին:

Անհետացող գորգերը

Ես ինը տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի այս պատմությունը: Դպրոցից տուն գալով` հանդիպեցի հարևաններին, որոնք բակում հավաքված բարձր-բարձր քննարկում էին վերջին լուրերը. «Լսե՞լ եք, որ երրորդ հարկերի պատշգամբներից սկսել են անհայտ կերպով գորգեր անհետանալ», — ասում էր Հաջի-Հայկը: «Շատ հնարավոր է, ես էլ եմ դրա մասին լսել այսօր շուկայում», — հաստատեց տիկին Գոհարը: Հաջորդ օրերին այս իրադարձությունը մեծ հաճույքով քննարկվում էր մեր գեղեցիկ բակում: Թե ինչ էր պատահել գորգերին, ոչ ոք չէր կարող կռահել: Գիտեին միայն, որ հիմնականում կենտրոնական փողոցներից անհետանում են հին, շատ արժեքավոր գորգեր: Այն էլ ոստիկանների քթի տակից. վերջին անգամ մի գորգ տարօրինակ կերպով կորել էր այն շենքի պատշգամբից, որը գտնվում էր միլիցիայի առաջին բաժանմունքի հարևանությամբ (հետագայում Ազիզբեկովի, այսօր՝ Սախարովի հրապարակ): Այս գործն այդպես էլ մնաց չբացահայտված: Ավելի ճիշտ, այդպես էին կարծում սովորական երևանցիները:

Ցուցադրական հարստություն

Անցան տարիներ: 1951 թվականից ես սկսեցի աշխատել հանրապետության ներքին գործերի համակարգում: Այդպես ծանոթացել էի Միլիցիայի հանրապետական վարչության պետի տեղակալ գնդապետ Խաչիկ Աբրահամյանի հետ: Մի անգամ աշխատանքից հետո որոշեցինք մի փոքր քայլել: Հասանք Ազիզբեկովի հրապարակ, երբ հանկարծ Աբրահամյանն ասաց. «Գիտե՞ս, այստեղ երեսունականներին գորգեր էին անհետանում»: Հիշեցի մանկության տարիներին լսածս պատմությունը ու խնդրեցի, որ ավելի մանրամասն պատմի: Հին երևանցիներն ունեին բազմաթիվ թանկարժեք գորգեր, որոնք թափ տալուց հետո կախվում էին երկրորդ-երրորդ հարկերի պատշգամբներից: Քաղաքում տները հիմնականում կավից էին, միհարկանի, տափակ կտուրներով: Երկու, առավել ևս երեք հարկանի շենքերը շատ չէին և հիմնականում պատկանում էին հարուստ ընտանիքներին: Գեղեցիկ, փայտե պատշգամբների ճաղերից կախված գորգերը նաև այդ կարգավիճակի ցուցադրությունն էին: Ամեն մի տանտիրուհի ցանկանում էր ցուցադրել անցորդներին, թե ինչ թանկարժեք պարսկական կամ հայկական գորգ ունի: Ու հանկարծ դրանք սկսեցին անհետ կորչել…

Եկան, տեսան, գողացան

Երևանի միլիցիայի առաջին բաժանմունքի պետ կապիտան Շահգելդյանը որոշեց լուծել այս գլուխկոտրուկը: Նա ապրում էր Գնունու վրա (այժմ՝ Վարդանանց): Փողոցի կողմից նրա բնակարանն

ուներ փայտե պատշգամբ: Եվ ահա գիշերը, որպես խայծ, նա որոշեց այդտեղ կախել իր սեփական (և միակ) թանկարժեք խորասանյան գորգը: Դիմացի շենքի նկուղում կարգադրեց հերթապահել երկու ոստիկանների, որոնք պետք է ուշադիր հետևեին փողոցի անցուդարձին: Վերջիններս, սակայն, ժանրի կանոնների համաձայն, գիշերը քնեցին և զարթնեցին միայն ղեկավարի գոռոցներից. Շահգելդյանը պատշգամբում կանգնած նրանց էր կանչում` թափահարելով ձեռքերը: Գորգը չկար: Ոստիկանները վստահեցնում էին, որ միայն հինգ րոպե են քնել և ոչ մի արտասովոր բան չեն նկատել, իսկ նրանց ղեկավարը, որն ընդհանրապես չէր քնել այդ գիշեր ոչ մի րոպե, լսել էր ձիերի սմբակների ձայներ և փողոցով անցնող ֆայտոնի ճռռոց:

Եկան, տեսան, բռնվեցին

Քրեական հետախուզությունում սկսեցին դիտարկել մի քանի վարկած: Դրանցից մեկի համաձայն՝ գորգերը փախցնում էին ակրոբատ գողեր: Բայց այս դեպքում խոսքը երրորդ հարկի մասին էր՝ նույնիսկ ամենահմուտ ակրոբատի համար դա չափից մեծ բարձրություն էր: Կտուրից իջնել պատշգամբ նույնպես գրեթե անհնարին էր, քանի որ հնարավոր չէր լինի հենց այնպես, աննկատ փողոցով տեղաշարժվել չորս մետրանոց աստիճանը ձեռքին: Ուրեմն գուցե հրշեջների բրիգա՞դն է այս ամենն անում՝ օգտվելով երկար ու համեմատաբար հեշտ տեղաշարժվող աստիճանի առկայությունից… Որոշվեց մեկ այլ դարան կազմակերպել: Հայթայթվեց մեկ այլ թանկարժեք գորգ, կախվեց այլ շենքի պատշգամբից՝ կրկին երրորդ հարկում, իսկ դիմացը НКВД-ի երեք հետախույզների համար փակ, աննկատ պահակակետ ստեղծեցին: Այդ երեքի թվում էր նաև իմ զրուցակից, այն ժամանակ դեռ երիտասարդ սերժանտ Խաչիկ Աբրահամյանը: Երրորդ օրը՝ ուշ գիշերով, ոստիկանները ձիերի ձայներ լսեցին: Փողոցով անցնում էր ֆայտոն՝ անջատած լապտերներով: Փոխադրամիջոցը կանգնեց պատշգամբի տակ, միջից դուրս եկան երկու տղամարդ՝ մեկի ձեռքում՝ մեծ պարկ: Նրանցից մեկը սկսեց ինչ-որ տարօրինակ շարժումներ անել ձեռքերով՝ նման էր մարզանքի, և վայրկյաններ անց գորգը սկսեց... դանդաղ սողալ երրորդ հարկից: Երբ այն դմփաց գետնին, ոստիկանական խումբը բռնացրեց գողերին:

Կատվախնդիր

Գորգագողերը Մովսեսով եղբայրներն էին՝ «գաստրոլյորներ» Թիֆլիսից: Պարկում նրանք ունեին երկու վարժեցրած սիամական կատու: Եղբայրներից մեկը պարանից ամրացված կատվին շպրտում էր վերև: Կենդանին բնազդաբար երկար, սուր ճանկերով բռնվում էր գորգից, ինչից հետո նրա ոտքից կապած պարանը ներքևից քաշում էին. քիչ անց կատուն գորգի հետ միասին վայրէջք էր կատարում գետնին: Եթե գորգը մեծ էր լինում ու սովորականից ծանր, գործի էր դրվում նաև երկրորդ կատուն: Մովսեսովների երևանյան տան նկուղի խուզարկության ժամանակ հայտնաբերվել էր հինգ գորգ, այդ թվում՝ միլպետ Շահգելդյանի խորասանյան գորգը:

Էլեոնորա Մալխասյան


ՔԱՂԱՔ Օրեցօր

Դեկտեմբեր «Խելքից պատուհասի» համաշխարհային պրեմիերան Սարդարի պալատում, «Պեպոն» ու ջազը նորաբաց կինո «Մոսկվայում», Կարաբալայի արձանը Աբովյան փողոցում և արևի խավարումը երկնքում, ինչպես նաև դեկտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած երևանյան այլ պատմական իրադարձություններ: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

1827թ., դեկտեմբերի 2

← Շուստովի երևանյան գործարանի բակը, 1900-ականներ

Երևանում բեմադրվեց Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» կատակերգությունը: Դա հռչակավոր ստեղծագործության առաջին բեմադրությունն էր: Ներկայացումը, որին ներկա էր Գրիբոյեդովը, տեղի ունեցավ Էրիվանի բերդի տարածքում գտնվող Սարդարի պալատի հայելային դահլիճում, իսկ պիեսի հերոսներին մարմնավորեցին տեղի ռուսական կայազորի սպաները:

1856թ., դեկտեմբերի 23

Կովկասի փոխարքա Ա. Ի. Բարյատինսկին հաստատեց Երևանի փոփոխման առաջին հատակագիծը (հեղինակ՝ Նազարև):

1900թ., դեկտեմբերի 12

Աբուհայաթ ջրանցքից ձախ տարածվող հողամասերը բնակելի տներ կառուցելու համար հատկացվեցին Երևանում ապրող արհեստավորների ընտանիքներին: Քաղաքի տեխնիկ Բ. Մեհրաբովին հանձնարարվեց քաղաքի հատակագծի մեջ ընգրկել Աբուհայաթի ձախակողմյան տարածքի պլանը և հատկացումներ կատարել 908 տների համար, ինչպես նաև տարածք թողնել եկեղեցու, զբոսայգու, հրապարակի և շուկայի համար: Աբուհայաթը (պարսկերեն՝ կենսաջուր) կառուցվել է հավանաբար 17-18-րդ դդ. և գործել մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ոռոգել է Քանաքեռի ու Նորքի այգիների մի մասը։ Քանաքեռի ջրէկի ջրանցքի կառուցումից հետո ջրանցքի մի մասը դարձել է Նորքի ջրանցքի բաժանարար։

↓ Կինո «Մոսկվայի» գիշերային լուսավորությունը` նկարիչ Սարգիս Սաֆարյանի նախագծով, 1930-ականներ

1901թ., դեկտեմբերի 16

Սկսվեց երկաթուղու երթևեկությունը: Երևանից մինչև Ալեքսանդրապոլ երրորդ կարգի տոմսն արժեր 2 ռուբլի 90 կոպեկ: Երկրորդ կարգի տոմսը՝ 4 ռուբլի 40 կոպեկ: Շաբաթական ժամանում էր երեք գնացք: Մեկ տարի անց Ալեքսանդրապոլ-Երևան երկաթուղու նոր գիծն անցավ կառավարության ձեռքը, և սկսվեց ամենօրյա կանոնավոր երթևեկությունը երկու քաղաքների միջև:

1913թ., դեկտեմբերի 24

Կովկասի փոխարքան ընդունեց կանոնադրություն, որի համաձայն յուրաքանչյուր տան տեր պարտավոր էր իր տան առաջ ունենալ դռնապան, իր ծախքով լուսավորված լամպեր՝ վրան գրված փողոցի անունը և տան համարը:

Սարգիս Սաֆարյանի ընտանեկան արխիվից

1900թ., դեկտեմբերի 26

Երևանի կոնյակի գործարանի արխիվից

«Ն. Լ. Շուստով և որդիներ ընկերության» անունից Վասիլի Նիկոլաևիչ Շուստովը դիմեց քաղաքային վարչությանը՝ քանդած բերդի տարածքից՝ Էջմիածին տանող ճանապարհի ձախ կողմում, իրեն հողակտոր վաճառելու խնդրանքով: Աճուրդը կատարվեց մեկ շաբաթից, իսկ դեկտեմբերի 21-ին հողը վաճառվեց ընկերությանը: Բերդի տարածքում այդ ժամանակ արդեն գործում էր Երևանի կոնյակի գործարանը (1887 թվականին այն հիմնել էր գործարար Ներսես Թաիրյանը), որը շուտով համաշխարհային համբավ բերեց հայկական կոնյակին:

1936թ., դեկտեմբերի 12

Տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնի հանդիսավոր բացումը (ճարտարապետներ` Տ. Երկանյան, Գ. Քոչար): Դրանից առաջ քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում կառուցված կինոթատրոնում ցուցադրված առաջին ֆիլմը Համո Բեկնազարյանի հռչակավոր «Պեպոն» էր: Իսկ նախքան կինոդիտումը այցելուների համար նվագել է Ցոլակ Վարդազարյանի գլխավորած ջազ նվագախումբը: Կինո «Մոսկվան» միանգամից դարձավ քաղաքի ամենակարևոր ժամանցայինմշակութային կենտրոններից: Նախնական փուլում, ի դեպ, այն պետք է կոչվեր «Հարվածային»:

Ֆոտոլուր

← Երևանի երկաթուղային կայարանի առաջին շենքը, 1899թ.

58 59

Դեկտեմբեր 2013

→ Կինո «Մոսկվայի» բացմանը ցուցադրված «Պեպոյի» ազդագիրը


H. F. B. Lynch

1938թ., դեկտեմբերի 1

Տեղի ունեցավ Երևանի մտավորականության բողոքի միտինգ՝ ֆաշիստական Գերմանիայում իրագործված հրեական ջարդերի առթիվ:

↑ «Խելքից պատուհասի» ներկայացման առաջին վայրը` Սարդարի պալատը, ներսից

1955թ., դեկտեմբերի 14

Տեղի ունեցավ արևի մասնակի խավարում: Երևանում խավարումը սկսվեց առավոտյան ժամը 8:48, ամենամեծ փուլին հասավ 9:53-ին և վերջացավ 11:08-ին:

1980թ., դեկտեմբերի 24

«Արարատ» ռեստորանի առաջին հարկի սրահներից մեկում բացվեց «Գրիլ» սրճարան-բարը: «Բարն այդպես է անվանվել այն սարքավորումների պատճառով, որոնք տեղադրված էին այստեղ խորոված մսի և հավի խորտիկներ պատրաստելու համար», — գրված է թերթերից մեկում: «Գրիլի» սրահն ուներ 80 նստատեղ:

1990թ., դեկտեմբերի 10

Joshua Kucera

Մայրաքաղաքի կինոյի տանը տեղի ունեցավ հնաբնակ երևանցիների հիմնադիր կոնֆերանսը, որը հիմնադրեց հնաբնակ երևանցիների ասոցիացիան:

← Կարաբալայի արձանը Աբովյան փողոցում

Սարգիս Սաֆարյանի ընտանեկան արխիվից

1991թ., դեկտեմբերի 25

Աբովյան փողոցում տեղի ունեցավ XX դարի Երևանի ամենահայտնի քաղաքային կերպարներից մեկի՝ ծաղկավաճառ Կարաբալայի հուշարձանի բացման արարողությունը: Լևոն Թոքմաջյանի կերտած քանդակը նախ տեղադրվեց «Մանկական աշխարհի» հարևանությամբ (այս վայրը պատահական չէր ընտրված, քանի որ անտուն մնացած Կարաբալան օրվա մեծ մասն անցկացնում էր հենց Աբովյան փողոցում), ապա, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի կառուցումը, տեղափոխվեց դիմացի մայթ, իսկ վերջին տարիներին գտնվում է Հյուսիսային պողոտայում:

Արեգ Դավթյան

Խելահեղ գաղափարների իրականացում


Քաղաք Կադրերի բաժին

Էլեկտրական լամպ Արամի փողոցում, 1920-ականներ

1919 թվականի հոկտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարարությունը պարտադիր որոշում ընդունեց Երևանի փողոցները գիշերները էլեկտրականությամբ լուսավորելու մասին: Մինչ այդ քաղաքի փողոցները լուսավորվում էին ինչպես էլեկտրական, այնպես էլ նավթի լապտերներով: Վերջիններիս թիվը 1913-ին կազմել է 228-ը: Էլեկտրական լուսավորությանը սկիզբ է դրվել դեռ 1907 թվականին, երբ սկսվել է «Ամպեր» ընկերության էլեկտրակայանի շահագործումը: Երևանի կենտրոնական մասերում գտնվող նավթային լապտերների մեծ մասը փոխարինվեց էլեկտրական էներգիայով աշխատող լապտերներով, թեպետ նավ-

թային լապտերները վերջնականպես իրենց տեղը զիջեցին 1920-ականներին միայն: Նավթային լապտերներն աշխատում էին մինչև ժամը 23-ը: Բայց, ընդհանուր առմամբ, արտաքին լուսավորությունը գտնվում էր բավական տխուր վիճակում: Այսպես, Աստաֆյան փողոցում (այժմ՝ Աբովյան) 1913 թվականին 1500 մետր երկարության վրա կար երկու լապտեր, իսկ քաղաքի ծայրամասերը մութն ընկնելուց հետո խորասուզվում էին խավարի մեջ: Հայտնի է, մասնավորապես, որ 1905-ին ողջ Նորքի փողոցներում տեղադրված էր ընդամենը ութ հին նավթային լապտեր, որոնք չէին լուսավորում նույնիսկ մի քանի մետր:

Երևանի պատմության թանգարան

60

Դեկտեմբեր 2013




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.