Մայիս 2014, #5 (25)

Page 1

#5(25) 2014 Մայիս

Տարածվում է Տիգրան Մեծի պրոֆիլով լյուկը, անվճար DJ Վակցինայի ԵրԵՎանը, Արամ Պաչյանի նոր պատմվածքը, Համազգային թատրոնի շենքը ԵՎ պոլիէթիլենային տոպրակի մեջ կախված քաղաքը + 1. Միացրեք թվերը ըստ հերթականության 2. Միացրեք կետերը ըստ ցանկության և ձևավորեք 3. Շապիկը բեռնեք instagram կամ facebook` #evnmag25 հեշթեգով 4. Եկեք միասին ընտրենք լավագույններին



Գրիգոր Եփրեմյան

Ա

յո, լյուկերի (կամ, ինչպես պարզեցինք մեզ համար այս թողարկման վրա աշխատելու ընթացքում՝ մտոցների) վիճակը բնավ ամենալուրջ խնդիրը չէ Երևան քաղաքում: Իհարկե, կան շատ ու շատ ավելի լուրջ թեմաներ, առօրյայում մեր աչքի առաջ եղած ուրիշ հարցեր, որոնց լուծումը ավելի հրատապ է: Այո, լյուկերը մանրուք են: Բայց ո՞վ ասաց, որ մանրուքներն ուշադրության արժանի չեն: Եվ ինչո՞ւ չփորձել քաղաքի դեմքի փոփոխության գործընթացում օգտագործել նաև դրանք: Չենք ասում՝ միայն դրա մասին մտածենք ու բոլոր ռեսուրսները ուղղենք ներքև՝ դեպի ոտքի (կամ անիվների) տակ, որտեղ աննկատ իրենց կյանքով ապրում են կլոր, տափակ ու շատ ծանր չուգունե բլիթները: Բայց նրանց թերագնահատել էլ պետք չէ: Նախ՝ մանրուքը մանրուք, բայց այդ մանրուքները շատ-շատ են: Ու առավել քան կարևոր գործառույթ ունեն՝ պաշտպանում են մեզ՝ մեր կամքին հակառակ տարբեր ստորգետնյա վայրերում հայտնվելուց: Դե ուրեմն, եկեք մի փոքր ավելի հարգանքով վերաբերվենք նրանց՝ լյուկերին (ու նրանց կափարիչներին): Սկզբի համար չէր խանգարի ավելացնել մեր իմացությունները դրանց մասին: Իսկ լյուկերի (կամ մտոցների՝ ըստ ցանկության) մասին շատ բան կա իմանալու՝ պատմությունից, ձևի յուրահատկությունից, ձևավորումից, վերջապես՝ կարելի է մի անգամ աշխարհին նայել ներքևից՝ լյուկի շրջանակի միջով: Ու կարելի է նաև պատկերացնել, թե ինչպիսին կարող էին լինել Երևանի փողոցներում հարյուրներով ու հազարներով գոյություն ունեցող չուգունե բլիթները: Այ այսպիսի մանրուքներ՝ մի քանի հարյուր հատ, ամեն մեկը առնվազն 60 կիլոգրամ քաշով: Իսկ դուք ասում եք: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

Պահ մտոցի

04

10

Խոշոր պլան Մտմտոցներ մտոցների շուրջ Երևանյան լյուկերի կենսաշրջանը՝ ձուլվելուց մինչև տեղադրվելն ու առևանգվելը:

24

Հուշեր Կափարիչը թռած Ինչ կարող է պատահել մարդու հետ, երբ լյուկի կափարիչը տեղում չէ, իսկ մարդը՝ անուշադիր:

16

Այլընտրանք Ի շահ մտոցի Ինչպես «Երևան Փրոդաքշնսը» մի տեղ հավաքեց ստեղծագործ երիտասարդներին և խնդրեց նոր տեսք տալ քաղաքի լյուկերին:

28

Հեղինակային Արամ Պաչյան. «Լյուկի սերը» Ժամանակակից հայ արձակի գլխավոր գործող անձանցից մեկը մեր խնդրանքով գրել է նոր պատմվածք՝ համարի թեմայով:

18

Այլընտրանք Ձև տված Վեց դիզայներներ առաջարկում են լյուկերի կափարիչների ձևավորման իրենց տարբերակները:

30

Այնտեղ Կարևոր մանրուք Թանգարան, ձևավորման մրցույթներ. ինչպես են վերաբերում մտոցներին մյուս երկրներում:

22

Հայացք Աշխարհը մեր լյուկից Ինչպիսին է քաղաքը, երբ նայում ես դրան տակից՝ լյուկի կլոր անցքի միջով:

34

Այնտեղ Ուրիշներին հետևողները Բրատիսլավայի «Չումիլը» և լյուկի անցքից անցորդներին հետևող նմանատիպ մյուս քանդակները:

06

08

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, հեծանվորդ քաղաքապետները, նորաբաց նստավայրերը և մի քանի հետաքրքիր գալիք միջոցառում: Նստավայր Գնանք Երևան՝ հաց ուտենք Աշխարհի տարբեր քաղաքներում գործող 11 ռեստորաններ ու սրճարաններ, որոնց անվան մեջ հիշատակվում է հայության քաղաքամայր Երևանը: Համացանց Նոր ժամանակներ՝ նոր խոսքեր Օտարալեզու նորաբանություններ, բառախաղեր և սլենգային բառեր, որոնք մինչև հիմա համարժեք հայերեն թարգմանություն չունեին:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

36

Իմ Երևան Քաղաքային վակցինացիա Դիջեյ Վակցինան պատմում է իրենց բակի թխկիները վիրակապելու, կենտրոնում ապրելու առավելությունների և այլնի մասին:

38

Պատմություններ Սիրել մականունը Յոթ պատմություն՝ մականունների ստեղծման ու իրենց տերերի վրա ունեցած ազդեցության մասին:

42

Գրողը տանի Բարի գալուստ Անկիմյուր Արձակագիր Արմինե Անդան՝ անցյալ տարի լույս տեսած իր հեքիաթ-վեպում կերտված Անկիմյուրի և Երևանի միջև զուգահեռների մասին:

44

Պատմություն Վերամբարձ տեխնոլոգիաների արտոնագիր Միխայիլ Մինասբեկյանի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ վերհիշում ենք նրա անցած ուղին:

ՔԱՂԱՔ

Շապիկ՝ Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Արտակ Սարգսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան

Համարի վրա աշխատել են՝ Անի Սմբատի, Լենա Գևորգյան, Էլեն Բաբալյան, Արամ Պաչյան, Սոնա Խաչատրյան, Սոնա Քոչարյան, Արեգ Դավթյան, Նարեկ Մարգարյան, Արմեն Մուրադյան, Կիրա Կրեստովսկայա «Վերամբարձ տեխնոլոգիաների արտոնագիր» հոդվածը տպագրվել է «Գոլոս Արմենիի» թերթում (ապրիլի 11, 2014թ.) Լուսանկարներ՝ Առնոս Մարտիորսյան, Գրիգոր Եփրեմյան, Սուրեն Մանվելյան, Սոնա Քոչարյան, Բազե Ավետիս, Սերգեյ Թումանյան, PAN Photo Archive, Ֆոտոլուր, Մինասբեկյանների արխիվից, Համազգային թատրոն, 360yerevan.com

2 3

Մայիս 2014

Արվեստ Արարատի մոգական քաղաքը Արարատ Մինասյանի յուրահատուկ, մոգական քաղաքը, որն ապրում է նրա կտավներում:

50

Նախագիծ Համազգային նախագիծ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու ճարտարապետ Լևոն Ղալումյանը՝ թատրոնի նոր շենքի նախագծի մասին:

52

Կադրերի բաժին Սայաթ-Նովա պողոտա, 1982 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ»

Տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է:

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81, +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (91) 01 78 98

Համարը տպագրության է հանձնվել՝ 25.04.2014

Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48

Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Սերգեյ Նավասարդյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta

48

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն: Մենք Ֆեյսբուքում՝ facebook.com/YerevanCityMagazine

2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայրեր

***

Լավ, հանաքը դեն, բացի Ռուսաստանից էլ ո՞ւմ էր ձեռնտու էս մեր մի օրանոց ձմեռը: Ոչ մեկին: Իսկ ռուսներին ձեռնտու էր, որտև Գազպրոմը մի սուտկայի մեջ էնքան փող աշխատեց Հայաստանից, ինչքան պիտի սաղ ապրիլի մեջ հավաքեր: Բա Մաքսային միությունը էս ա, բա ինչ ա:

***

Մեր ժամանակ, եթե մեկը գար ասեր՝ «ես լավ տղա եմ», գլուխը կկդրեին, կտային ձեռը, կասեին՝ դավայ ստուց: Հիմա ամեն չմո հելնում իրան լավ տղայ ա հռչակում: Էլ ի՞նչ խոսաս սրանից հետո: Երկիրը վարի ա գնում:

տո ինքը ի՞նչ ա անելու, իսկ ես ուզում եմ իրան երջանիկ տենամ: Ինքը չի ուզում շուտ ամուսնանա, ուզում ա սովորի, ես էլ քթնում եմ, որ ճիշտ ա անում, պետք չի շուտ ամուսնանալ, պետք ա սովորել, լավ գործ քթնել, նոր ամուսնանալ: Ուղղակի ես մոսկվաներում, եվրոպաներում եմ ապրում հիմա, պանիմայեշ, չէ՞, դրա համար էլ ու մենյա մի քիչ ուրիշ մտածելակերպ ա: Ես քթնում եմ, որ բժշկականում սովորող աղջիկները մեղք են, անի ուչիցա 7-10 տարի ու ինտիմ կյանքով չեն ապրում, բայց ազիզ, ես եվրոպաներում եմ ապրում, ընդեղ տենց չի, չի կարելի էթքան ժամանակ ինտիմ կյանքով չապռել, էծի դևչոնկի պռոբլեմներ կունենան առողջական: Ազիզ, ախր ինտիմ կյանքը տենց բան ա: Յա դավնո պանիմալ, բայց դե իմ ընգերները ասում են էդ ինտիմի վերաբերյալ քո մտածելակերպդ մոսկվաներից ու եվրոպաներից ա եկել:

Սերգեյ Թումանյան

***

***

Ես էս մեր սաղ օլիգարխներից էլ հարուստ եմ, միլիոններ ունեմ՝ էլ դու սուս: Էդ «ադնակլասնիկներով» «ֆերման» չեք խաղո՞ւմ: Ես հատուկ գնացել եմ wifi ապարատ եմ առել, որ հանգիստ խաղամ: Դե ուշ եմ գնում տուն, էրեխեքս արդեն քնած են, նստում եմ կոմպի առաջ ու մինչև առավոտ ֆերմայում եմ աշխատացնում: Գիտե՞ս ինչքան կովեր ունեմ, ինչ դաշտեր ունեմ, միլիոնատեր եմ: Իմ համար լիքը էջեր եմ բացել, որ ինքս ինձ նվերներ ուղարկեմ, բայց որ չի հերիքում, առնում եմ, բա ի՞նչ անեմ, թողեմ կովերս սատկե՞ն, գիտե՞ս ինչ առողջ են: Այ հիմա պիտի քեզ իջացնեմ ու վազեմ տուն, որ հանկարծ տնկածս ապրանքը չփչանա, պիտի գնամ բերքահավաք անեմ:

***

Մի հատ աղջիկ կա, Բրյուսովում ա սովորում: Նենց լավ աղջիկ ա, ուզում եմ ամուսնացնեմ իրան ընկերոջս տղու հետ ու ուղարկեմ Մոսկվա, բայց չի ուզում, որտև ինձ ա ուզում: Թե ի՞նչ ա քթել մեջս: Ախր ես էլ ամուսնացած եմ, էրեխեք ունեմ, բայց ես էլ եմ իրան գժի պես սիրում, հասկանում ե՞ս, ես հիմա իրան կարամ տամ էն ամեն ինչը, ինչ ինքը ուզում ա, բայց հետո, հե-

4 5

Մայիս 2014

Հիշում ե՞ք էս երգը, ես էս երգերը դիսկի վրա էի քցել ու ուղարկել էի սիրածս աղջկան, մի մետրանոց վարդերի հետ: Տենց սիրահարվել էի, լրջով մի հատ աղջկա էի ուզում, էդ վախտերով ռուսաստաններում էի, դե ռոզիսկի մեջ էի, որ գայի՝ կբռնեին կտանեին, հետո բաջանաղիս տղեն հարցերը լուծեց, էկա ուղիղ էդ աղջկա շենքի դիմաց: Սպիտակ կաստում-շլվարով մտա պադեզդ, բարձրացա ու հենց առաջին դռան զանգը տվեցի՝ դե չգիտեի որ տունն ա իրանցը: Մի հատ կնիկ դուռը բացեց, ասեցի՝ ծոծ ջան, ստեղ աշխարհի ամենասիրուն աղջկա տունը ո՞րտեղ ա: Ասեց՝ հենց էս կողքի դուռնա, անունն էլ՝ Արմինե: Տենց ծաղիկներ նվիրեցի, հետո ամեն առավոտ գնում էի իրանց քուչա՝ գողական ավտոներով: Ամեն օր հետը խոսում էի, ընգերներս էլ ասում էին՝ դե ուրեմն ուզում ա էդ աղջիկը քեզ, եթե հետդ խոսումա: Ու տենց երրորդ անգամ ծաղիկ ուղարկեցի, ասեցի՝ ֆսյո, եթե ընդունի, գնում եմ ուզեմ: Էն էլ էդ աղջկա հերը պերեխվատ արեց ծաղիկները ու չթողեց, որ իրար հետ ըլնենք: Ու մինչև էսօր էլ հերը էդ աղջկա գլխին տված ման էն գալիս, բա:

***

Ես երկու տղու տեր մարդ եմ, հիմա որ աղջիկ տուն տանելու վախտերը գան, ի՞նչ եմ անելու, ո՞նց եմ իմանալու էդ աղջկա մերը City-ներից ա ուտելիք առել, էդ աղջկան կերակրել, տենց հաց կերած աղջիկը ի՞նչ պտի լինի, հաստատ չբեր կլինի, բա ես հիմա ի՞նչ անեմ:

***

Ի՞նչ միացնեմ՝ Բիթլզ, թե՞ Փառփլ: Փինք Ֆլոյդը դեռ չկա՝ տղերքը խոստացել են գրեն, էս քանի օրը էդ դիսկն էլ տան: Ու էդ ժամանակ կլինի իսկական երանություն:

Crumbs

Մաշտոցի 37 Վերջին տարիների Երևանի լավագույն նստավայրերից մեկը՝ Crumbs-ը, դառնում է է՛լ ավելի հասանելի. սեփական արտադրությամբ հայտնի հացթուխարանսրճարանը բացել է իր երրորդ մասնաճյուղը՝ Մաշտոցի պողոտայի վրա (առաջին երկուսը գտնվում են Արգիշտի և Բայրոնի փողոցների վրա): Ամեն ինչ տեղում է՝ և՛ շատ համեղ մենյուն, և՛ հաճելի միջավայրը:

360yerevan.com

«Լավ տղա» եզրույթի, անսպասելի ձյան, վիրտուալ գյուղատնտեսության, սիրային պատմությունների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները (իսկ մենք ուշադիր լսում ենք):

Arbat Maf Club

Հանրապետության 76 Մայրաքաղաքի ամենահայտնի մաֆակումբներից մեկը կարճ դադարից վերաբացում է դռները՝ մի փոքր փոփոխված տեսքով: Մասնավորապես, ակումբի սրահները վերանորոգումից հետո ներկայանում են տարբեր հայտնի քաղաքների թեմաներով: Սպասվում են, օրինակ՝ իսպանական կամ ֆրանսիական ֆիլմեր՝ օրիգինալ լեզվով ու ենթագրերով, աշխատանքային օրերին գործում է հատուկ լանչ-մենյու և, իհարկե, իր տեղում է «մաֆիան»՝ այն, ինչը Arbat-ը հայտնի էր դարձրել քաղաքում:

Զուգահեռներ Հեծանիվ

Երևանի քաղաքապետարանը մշակել է հեծանվային երթուղու առաջին նախագիծը՝ այն կձգվի Մատենադարանից մինչև Էրեբունի թանգարան: Արդյոք կօգտվե՞ն հեծանիվներից և նոր հեծանվային երթուղուց քաղաքապետարանի աշխատակիցները, հայտնի չէ: Բայց մենք ամեն դեպքում որոշեցինք ուսումնասիրել, թե աշխարհի որ քաղաքապետներն են սովորականից շատ սիրում այս երկականի փոխադրամիջոցը: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, իր տեղակալը և քաղաքի մշակույթի բաժնի ղեկավարը 2013-ի հունիսին անձամբ մասնակցեցին քաղաքի նոր հեծանվային վարձույթի կետերից մեկի բացմանը՝ կարճ հեծանվային զբոսանք կատարելով քաղաքում: Աշխարհի թերևս ամենահայտնի հեծանվորդ-քաղաքագլուխը Լոնդոնի ղեկավար Բորիս Ջոնսոնն է: Աշխատանքի նա սովորաբար հասնում է Barclays Cycle Hire հեծանվով, որը զլմներում ստացել է «Բորիսի հեծանիվ» մականունը: Ընդ-

հանուր առմամբ 2008 թվականից Ջոնսոնի նախաձեռնությամբ Լոնդոնում հեծանվային ենթակառուցվածքի բարելավման վրա ծախսվել է շուրջ մեկ միլիոն ֆունտ ստեռլինգ: Այս տարվա հունվարին Ուկրաինայի արևելքում գտնվող Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը ոչ միայն մեծ հաճույքով մասնակցեց այսպես կոչված Հակա-Մայդանին, այլև ցուցադրաբար ներկայացավ հանրահավաքին հեծանվով, փոխադրամիջոցի հետ միասին բարձրացավ բեմ և նշեց, որ իր անցած 40 կիլոմետրով նա սատարում է նախագահ Վիկտոր Յանուկովիչին: Ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկի քաղաքապետ Վիկտոր Անուշկևիչուսի անցյալ տարվա սեպտեմբերին կայացած հեծանվային զբոսանքը աննկատ կանցներ, եթե չավարտվեր ՃՏՊ-ով. քաղաքագլուխը բախվել էր բեռնատարին և կոտրել ձախ ձեռքը: Բոգոտայի նախկին քաղաքապետ Էնրիկե Պենյալոսան ոչ միայն ամեն ինչ արեց քաղաքում հզոր հեծանվային ենթակառուցվածք ստեղծելու համար, այլև սեփական օրինակով ցույց էր տալիս համաքաղաքացիներին, որ 35 դոլարանոց հեծանվով երթևեկելը կարող է շատ ավելի հարմար լինել, քան մի քան հազարանոց ավտոմեքենան:


Ինչ անել Բալետ անել Արամ MP3-ին

Հանրայինի եթերում, մայիսի 6, 7, 8 Եվրաասոցացման համաձայնագիրը Հայաստանը չստորագրեց, բայց «Եվրատեսիլ» երգի մրցույթին, այդուհանդերձ, շարունակում է մասնակցել: Այս տարի Հայաստանը, ինչպես հայտնի է, ներկայացնելու է Արամ MP3-ն: Գլխավոր ինտրիգն այն է, թե կհանդիպե՞ն արդյոք եզրափակչում մեր Արամը և Ավստրիայի ներկայացուցիչ՝ մորուքավոր տրանսգենդեր երգչուհի Կոնչիտա Վյուրսթը և վերջապես՝ ո՞ր երկիրը հաջորդ տարի կընդունի «Եվրատեսիլը»:

Վախենալ հսկա հրեշից

www.facebook.com/AramMp3Official 60yerevan.com

Մայիսի 17-ից «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում Ճապոնական փոփմշակութային ֆենոմենը նորից (31-րդ անգամ) մեծ էկրաններին է. ամերիկացիները երկրորդ անգամ փորձ են անում հոլիվուդյան պարարտ հողի վրա աճեցնել «Գոդզիլլան», չխնայելով դրա համար շուրջ 160 միլիոն դոլար: Սպասումները մեծ են. ենթադրվում է, որ ի տարբերություն ճապոնական կիսակատակերգական ֆիլմերի, այստեղ հսկայական հրեշը սարսափից բացի ոչ մի այլ հույզ չի առաջացնի (իսկ պրոդյուսերները նաև մեծ եկամուտների առաջացման հույսեր են փայփայում):

ՆՈՐ ԳԻՐՔ Միշել Ուելբեք «Տարրական մասնիկները»

Լսել դիսնեյյան երաժշտություն

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, մայիսի 30, 31, հունիսի 1 Ուոլթ Դիսնեյի անիմացիոն ֆիլմերը դիտած կլինեն բոլորը, բայց միշտ չէ, որ առիթ է ընձեռվում հատուկ լսելու դրանցում օգտագործվող երաժշտությունը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ: Զուգահեռաբար մեծ էկրանին կցուցադրվեն հատվածներ ֆիլմերից: Հարկ է նշել, որ համերգի ռեպերտուարը (այն ներառում է մասնավորապես «Առյուծ արքա», «Գեղեցկուհին և հրեշը», «Ալադին» ժապավեններում հնչած մեղեդիները) կազմվել է այդ թվում և ֆեյսբուքյան քվեարկության միջոցով:

Շփվել ՏՏ-ի ներկայացուցիչների հետ

Հայաստանում ամերիկյան համալսարան, Բաղրամյան 40, մայիսի 31, հունիսի 1 Արդեն 6-րդ անգամ Երևանում տեղի կունենա «ԲարՔեմփ»՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով (չ)կոնֆերանսը: Այս միջազգային ձևաչափի առանձնահատկությունը ոչ ֆորմալ մթնոլորտն է։ Նախորդ տարիների ընթացքում «ԲարՔեմփ Երևանին» արդեն հասցրել են հյուրընկալվել մասնագետներ այնպիսի խոշոր ընկերություններից, ինչպիսիք են ինտերնետ հսկա Google-ը, Opera Software-ը, BBC-ն և այլն: Այս տարի էլ միջոցառումը խոստանում է ոչ պակաս ուրախ ու հագեցած լինել:

«Անտարես», Երևան, 2014թ. Ֆրանսիացի գրողի աղմկահարույց վեպը լույս է տեսել 1998-ին՝ մեծ աղմուկ բարձրացնելով եվրոպացի ընթերցողների շրջանում: Երկու՝ իրարից շատ տարբեր կյանքով ապրող եղբայրների (մեկը զբաղված է կլոնավորմամբ և քիչ է գլուխ հանում կանանցից, մյուսը կանանցից բացի այլ բաներով առանձնապես չի հետաքրքրվում) մասին պատմող «Տարրական մասնիկների» որոշ բաց տեսարանները, «կեղտոտ» նկարագրությունները Հայաստանում, հավանաբար, որոշ դժգոհությունների ու քննադատությունների տեղիք կտան, բայց գիրքը ամենևին դրա մասին չէ:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Գնանք Երևան՝ հաց ուտենք Երուսաղեմում, Մոնտեվիդեոյում, Գելենջիկում, Ֆրեսնոյում և աշխարհի այլ քաղաքներում գործող 11 ռեստորաններ ու սրճարաններ, որոնց անվան մեջ հիշատակվում է համայն հայության քաղաքամայր Երևանը:

Yerevan Restaurant Bar & Café

Yerevan Steak House

Erevan Cocina Armenia

Эривань

Erevan

Ереван

Քաղաք՝ Երուսաղեմ, Իսրայել Հասցե՝ Freres st.8 Կարծիք՝ «Այս տեղը իսկական միջազգային հանդիպման վայր էր ուրբաթ օրը: Ռեստորանների մեծ մասը փակ էր, իսկ այս մեկը բաց էր: Եվ իսկական մարգարի՜տ էր: Հիանալի սնունդ (պատվիրել էինք մեծ մեզե [Միջին Արևելքում՝ ուտեստների փոքր բաժիններից բաղկացած հավաքածու — խմբ.]՝ երկու հոգու համար) և լավ պաղեստինական գինիներ և գարեջուր: Շատ հյուրընկալ սպասարկում, բացի այդ՝ մեզ ահագին բան պատմեցին խոհանոցային մշակույթի մասին, ինչը մենք չգիտեինք դրանից առաջ: Նաև բարեխիղճ գներ»:

Քաղաք՝ Գելենջիկ, Ռուսաստան Հասցե՝ Лермонтовский бульвар, 13 Կարծիք՝ «Ընկերուհուս ծննդյան օրն էինք այստեղ եղել, սնունդը շատ համեղ էր, սպասարկումը լավն էր: Ինչպես Գելենջիկի ցանկացած սրճարանում՝ մեկ մի խմիչքից չկա, մեկ մյուսից, հետո պարզվում է, որ մենյուի կեսը այդ պահին հասանելի չէ: Բայց այն ինչ կա՝ համեղ է»:

6 7

Մայիս 2014

Քաղաք՝ Լոս Անջելես, ԱՄՆ Հասցե՝ 5752 Lankershim Blvd Կարծիք՝ «Ես տավարի ու հավի քոմբո վերցրեցի. շա՜տ լավն էր: Ռեստորանի մթնոլորտը մի փոքր այլ էր նրանից, ինչին մարդկանց մեծ մասն է սովոր: Թվում է՝ ինչոր մեկի հյուրասենյակն ես մտել՝ ընտանեկան ընթրիքի ժամանակ, և դա ինձ համար հաճելի փոփոխություն էր: Քանի որ սա ընտանեկան բիզնես է, նաև դրա շնորհիվ է, որ սնունդը ամենայն հավանականությամբ թարմ վիճակում է պատրաստվում: Միանշանակ կվերադառնամ այստեղ, ափսոս, որ ավելի շուտ չէի բացահայտել այս տեղը»:

Քաղաք՝ Վալանս, Ֆրանսիա Հասցե՝ 1 Mar de Lattre de Tassigny Կարծիք՝ «Չէի ասի, որ սնունդը աննկարագրելի լավն էր, մյուս կողմից՝ շատ մտերմիկ, տնական միջավայր էր, տերերը շատ բարեհամբույր մարդիկ գտնվեցին, հատկապես, երբ իմացան, որ մենք էլ հայկական արմատներ ունենք»:

Քաղաք՝ Մոնտեվիդեո, Ուրուգվայ Հասցե՝ Ellauri 1308 Կարծիք՝ «Սկսեմ նրանից, որ շատ լավ սպասարկում էր: Տիրում էր իսկական ընտանեկան մթնոլորտ, աշխատողները բարեհամբույր էին: Որոշ ուտեստներ շատ համեղ էին (լեհմեջուն, պիցաները, հայկական ձևով պատրաստված այծը): Մյուս հայկական ուտեստներն էլ լավն էին, բայց որոշների բաժինները փոքր էին: Գները լրիվ նորմալ էին, թեպետ վերջերս ինչ-որ տարօրինակ բաներ են կատարվում, օրինակ՝ գրված է, որ պիցաների համար 30 դոլար է պետք վճարել, բայց վերջում հաշվում են 35: Բացօթյա նստելու լավ տեղեր կան»:

Քաղաք՝ Պենզա, Ռուսաստան Հասցե՝ Улица Кирова, 42 Կարծիք՝ «Վաղուց էի մտածում մտնել այստեղ, քանի որ «Պենզա» հյուրանոցին մոտիկ է գտնվում, ոտքով 15-20 րոպեի ճանապարհ է: Երեկոյան հրաշալի կենդանի երաժշտություն է, անձնակազմը հյուրընկալ է ու կիրթ, շատ տպավորիչ էր խորովածը»:


Старый Ереван

Քաղաք՝ Չելյաբինսկ, Ռուսաստան Հասցե՝ Улица Малогвардейцев, 68 Կարծիք՝ «Ինչպես ասում են՝ գարեջրի հետ մի կերպ կանցնի»:

Ереван

Քաղաք՝ Մոսկվա, Ռուսաստան Հասցե՝ Шаболовка ул., д. 2, стр. 1 Կարծիք՝ «Ռեստորանը փորձում է տպավորություն ստեղծել անիմաստ ճոխությամբ և թվացյալ իսկականությամբ: Լիքը ֆոտոներ, որոնցում ռեստորանի տիրոջ հետ տարբեր հայտնի մարդիկ են: Բայց ընդհանուր առմամբ ձևավորումը անճաշակոտ է: Սպասարկումը միջինոտ էր, իսկ գները նման տեղի համար (իսկ սա պարզապես հինգ հարկանի կցակառույց էր) բարձր են: Մսային ուտելիքներում աղը շատ են անում: Ազգային ուտեստները ավելի լավն են, բայց մեկ է՝ չի ձգում նրան, ինչին որ ձգտում է՝ «Հայաստանի անկյուն Մոսկվայում»: Խորհուրդ կտամ փորձել հայկական գինիներ, դրանք լավն են»:

Yerevan

Քաղաք՝ Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ Հասցե՝ 7747 N 1st St Կարծիք՝ «Այս երեկո հաճելիորեն զարմացել էինք, այն բանից, թե ինչ հիասքանչ ուտեստներ էին մատուցում: «Երևանի» հումուսը մեր փորձածներից ամենալավն էր՝ լիքը սոխով ու թահինով: Տնական թխվածքն ու թթվասերը՝ աննկարագրելի համեղ: Հավի քեբաբը… Կատարյալ ճշգրտությամբ տապակած ու մարինացրած հավը… Միակ բանը, որը պակասում էր, երաժշտությունն էր, գոնե թեթևակի, ֆոնի համար: Բայց ամեն դեպքում խոհանոցն այնքան լավն էր, որ հաստատ կվերադառնանք»:

Єреван кафе

Քաղաք՝ Կիև, Ուկրաինա Հասցե՝ Yerevans'ka St, 9 Կարծիք՝ «Բացասական տպավորություններ: Հարսանիքի վերջում ավելի մեծ գումար պահանջեցին, քան պայմանավորվել էինք, որովհետև իրենք ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ էին հաշվել: Խաբեբաներ: Այլևս երբեք չեմ գնալու այնտեղ ու ոչ ոքի չեմ էլ խորհուրդ տա»:

Tbilisi & Yerevan Bakery

Քաղաք՝ Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ Հասցե՝ 6333 W 3rd Street Կարծիք՝ «Կիերկեգորը՝ էկզիստենցիալիզմի հայրը, ասում էր՝ «Ինձ պիտակելով՝ ժխտում եք ինձ»: Նույնն էլ այս դեպքում «փուռ» պիտակի մասին կարելի է ասել: Իհարկե, ասյտեղ կան հիասքանչ թխված հացեր, քաղցրավենիք: Եվ դա ոչ միայն սովորական հացն է, այլև հաց պանրով կամ համեմունքներով լցոնված յուրահատուկ հացեր: Բայց բացի դրանից այստեղ կան հոյակապ տնական ուտեստներ, գարնիրներ, մսային ուտեստներ: Կարող ես բառացիորեն օրվա ամբողջ ուտելիքն այստեղից ձեռք բերել ու էլ ոչ մի բանի մասին չմտածել: Ես ու Մեդդին կիսեցինք երկու հսկայական բիբար՝ հավով լցոնված, ինչպես նաև լոբով ու ընկույզով աղցան, գումարած՝ հաց: Նյա՜մ: Այդ ամենը՝ ընդամենը 15 դոլար, և մենք ուտում էինք ամբողջ օրը: Ինձ նաև շատ դուր եկավ, որ «փուռը» կոչված է Վրաստանի ու Հայաստանի մայրաքաղաքների անուններով: Այդ երկու քրիստոնյա ազգերը միշտ շրջապատված են եղել ավելի խոշոր և հզոր պետություններով, որոնց հետ պատմության ողջ ընթացքում գոյության պայքար են մղել: Հետո դիմել են օգնության Ռուսաստանին և հիմա երկու երկրում էլ ռուսերենը շատ տարածված է՝ նրանց մայրենի լեզուների կողքին: Այս պատմական ակնարկը Tbilisi & Yerevan Bakery-ի մասին կարծիքի հետ որևէ կապ չուներ, պարզապես ես շատ եմ սիրում պատմությունը»:

Արեգ Դավթյան / կարծիքները՝ tirpadvisor.com, yelp.com, plus.google.com կայքերից


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Նոր ժամանակներ՝ նոր խոսքեր Անգլերեն լեզուն միշտ արագ արձագանքում է բոլոր թրենդներին և զարգացումներին, արդյունքում ծնվում են բազմաթիվ նորաբանություններ, բառախաղեր և սլենգային բառեր, որոնք բացատրում են այդ նոր երևույթները: Դրանցից շատերն արդեն ներթափանցել են մեր քաղաք, մեր իրականություն, սակայն դեռ չունեն համարժեք թարգմանություն: Փորձենք լրացնել այդ բացը:

Համակարգչային նորաբանություններ

Լայքաշարժություն — liketurbate — այն դատապարտելի երևույթը, երբ հավանում ես սեփական գրառումները սոցիալական ցանցերում: Բրիտանացի գիտնականներն ապացուցել են, որ այս գործողությունը կարող է վատ ազդեցություն թողնել տեսողության վրա: Մշուշապոստ — vaguebooking — սոցցանցերում անհասկանալի ստատուսներ գրել՝ ստիպելով մարդկանց հետաքրքրվել, թե ինչ է պատահել քեզ հետ: Օրինակ՝ «Ուֆֆֆ... կյանքիս ամենավատ օրն էր»: Կեղծբուքել — to fakebook — ավելացնել ընկերներ սոցցանցերում զուտ քանակի համար: Լայքամոլ — easy like — ձեր ֆեյսբուքյան ընկերը, որը հավանում է ձեր յուրաքանչյուր գրառումը: Ջիջիլագրամ — gloatgram — ինչ-որ մեկի Instagram էջը, որտեղ նա նկարներով փորձում է գլուխ գովել, ցույց տալ՝ ինչ հիանալի կյանքով է ապրում: Ինքնաչխկ — selfie — սեփական անձի ինքնուրույն արված լուսանկար, որը պետք է տեղադրվի ինչ-որ սոցիալական կայքում: Բազմոցային ակտիվիստ — armchair activist — մարդ, որը գտնում է, թե ինքը մեծապես նպաստում է ինչ-որ կարևոր խնդրի լուծմանը, եթե դրա մասին գրում է սոցիալական ցանցերում: Մարմնահանդես — bodybooking — սոցիալական կայքերում սեփական «շահավետ» նկարների զանգվածային տեղադրում: Հեռախոսային զոմբի — Smartphone Shuffle — դանդաղ քայլել փողոցով՝ հեռախոսին նայելով: Մեսիջախեղդ — typerventilating — երբ ինչ-որ մեկը ինտերնետային չատի ժամանակ յուրաքանչյուր նախադասություն առանձին-առանձին է ուղարկում: iՄատ — iFinger — Այն մատը, որն ուտելուց աշխատում եք մաքուր պահել, որպեսզի հետո հեռախոսի սենսորային էկրանը չկեղտոտենք, եթե ուտելու ժամանակ բզբզում եք հեռախոսը: Տեսագնում — Monitor shopping — երբ մտնում ես օնլայն խանութ ոչ թե գնում անելու, այլ զուտ նայելու համար: Ստեղնաքուն — qwerty nosedive — քնել համակարգչի առաջ գործ անելիս:

Բազմափաս — Life Password — մի գաղտնաբառ, որն օգտագործում եք բոլոր կայքերում: Ինքնագուգլում — ego search — ինտերնետում փնտրել սեփական անունը:

Խառը նորաբանություններ

Մուրճախոս — brickberry — հին մոդելի հեռախոս, որն օգտագործում եք երկրորդ համարի համար կամ, օրինակ՝ Սևան գնալուց: Ջիջիլաբողոք — Bragplaining — երբ ինչ-որ մեկը բողոքով քողարկում է գլուխ գովելը: Օրինակ՝ «Հերիք չի զզվում եմ էս նոր iPhone 5S-իցս, մի հատ էլ էս Բարսելոնայի արևը նենցա տժժցնում, որ շոգից մեռա»: Պաշտպանառնդում — Defensive Eating — երբ սեղանի հյուրասիրությունը արագ ուտում ես, որ ուրիշին չհասնի: Թշնակամ — Frenemy — ձեր թշնամին, ում հետ տարբեր պատճառներով ստիպված եք բարեկամական հարաբերություններ պահպանել: Ուշապոռնիկ — Attention whore — Մարդ, որ ամեն կերպ փորձում է ուշադրություն գրավել իր հանդեպ:

Ախպերավեպ — Bromance — երբ երկու տղաներ շատ մտերիմ ընկերություն են անում, ամենահետերոսեքսուալ իմաստով: Գլխաճիճու — ear worm — երգ, որը գլխումդ անընդհատ պտտվում է: Հոտաթեստ — Sniff test — հոտ քաշել հագուստից՝ հասկանալու՝ արդյոք այն հնարավո՞ր է ևս մեկ անգամ հագնել: Նանոքուն — nano sleep — շատ կարճ ժամանակով անջատվել: Պատահում է ժողովների, ձանձրալի միջոցառումների ժամանակ: Սեզոնախեղդ — Marathoning — մեկ գիշերում դիտել ինչ-որ սերիալի ամբողջ եթերաշրջան Ծտագողություն — Bird dogging — ուրիշի ընկերուհուն հրապուրելու գործընթացը: Թարթիչազարկ — blinker beat — այն հազվադեպ պահը, երբ մեքենայի թարթիչների ռիթմը համընկնում է միացրած երգի ռիթմին: Լինկասուզվել — Link Diving — երբ տարբեր հղումների վրա սեղմելով աստիճանաբար հեռանում ես այն էջից, որն ի սկզբանե փնտրում էիր: Կիսացնցուղ — pirate bath — երբ լվանում եք մարմի միայն որոշակի մասերը, քանի որ ամբողջովին ցնցուղ ընդունելու ժամանակ չունեք: Նախաճաքած — pre-wasted — երբ գնում ես փաբ կամ ինչ-որ այլ միջոցառման նախապես ալկոհոլ ընդունած: Ուրվական ընկերուհի — canadian girlfriend — երբ տղան պնդում է, որ ընկերուհի ունի, սակայն նրան ոչ ոք չի տեսել: Վերանվիրել — re-gift — նվեր ստացած իրը մեկ ուրիշին նվիրել: Հանդիսախցիկ — Cameragoer — մարդ, որ համերգների է գնում տեսախցիկով, ձայնագրում է ամբողջ համերգը՝ այն դիտելով տեսախցիկի էկրանից: Քվադրոկուրծք — quadraboob — երբ մեծ կրծքով աղջիկն ավելի փոքր չափսի կրծկալ է հագնում, ինչի արդյունքում ստեղծվում է չորս կրծքերի խաբկանք: Գաղտնասեքս — ninja sex — անձայն, թաքուն սեքս, որ կողքի սենյակում կամ բարակ պատի հետևում գտնվող հարևանները չլսեն:

Նարեկ Մարգարյան

8 9

Մայիս 2014



Պահ մտոցի Խոշոր պլան

10 11

Մայիս 2014


Մտմտոցներ մտոցների շուրջ Նստարաններ, լուսամփոփներ, կանգառներ, փողոցների անունների ցուցանակներ՝ այս ամենն ամենուր մեր աչքի առջև է, և բավական է դրանց դիզայնը մի քիչ փոփոխվի, մեկնաբանությունների, հիմնականում՝ բողոքի ալիք է բարձրանում։ Մինչդեռ Երևանում կան ոչ պակաս կարևոր «բնակիչներ», որոնց կողքով, հաճախ՝ նաև վրայով, ամեն օր անցնում ենք, նայում, բայց չենք տեսնում։ Համառորեն անտեսվածներն արդեն համակերպվել են իրենց կարգավիճակին, բայց դրանց մռայլ դեմքն ավելի է մթագնում այն ժամանակ, երբ քամին բերում հասցնում է այլ քաղաքների ազգակիցների շքեղ կյանքի մասին լուրերը։ Այնտեղ նրանցից յուրաքանչյուրին առանձնահատուկ են վերաբերում, ամեն մեկն ունի իր անհատական դեմքը, սերիական արտադրության արդյունք չէ: Քամին պատմում է, որ հատկապես երջանիկ են Ճապոնիայում ծնվածները…


Պահ մտոցի Խոշոր պլան

Պահ մտոցի

Երևանի մերժվածների բախտը չբերեց էն գլխից. բոլոր լեզուներում նրանց անվանումը նորմալ էր ու ադեկվատ, և միայն հայերենը որոշեց անվանակոչել ոչ միանշանակ «մտոց» բառով։ Լեզվաբանները նույնիսկ չվիճեցին էլ այդ հարցի շուրջ. եթե մտնում ես, ուրեմն մտոց է և վերջ։ Լյուկերը չբողոքեցին, գլուխները կախ ստորաքարշ կյանքով ապրում են ցայսօր։ Որպես այդպիսին՝ մտոցագետներ այդպես էլ չծնվեցին, սակայն որոշակի պաշտոնական կարգավիճակ նրանք, այնուամենայնիվ, ստացան։ Օրինակ, ըստ շինարարական նորմերի՝ մտոցները լինում են տարբեր չափսերի, հաստության, խտության, տրամագծերի, իհարկե, ամեն երկիր ունի իր ստանդարտը։ Հայաստանում դեռևս գործում է ԽՍՀՄ օրոք ընդունված ԳՈՍՏ-ը, որի համաձայն՝ տարբերակում է մտոցների երեսուն տեսակ՝ ըստ չափսի։ Ընդ որում, քաղաքի փողոցներում տեղադրվող մտոցները պետք է դիմանան ավելի թեթև բեռի, քան, օրինակ, միջքաղաքային մայրուղիների վրա տեղադրվածները, որոնց վրայով անընդհատ երթևեկում են վաթսուն տոննայից ավելի քաշ ունեցող մեքենաներ։ Մայթերի վրա, այգիներում, հողատարածքներում տեղադրվող մտոցների բախտն ավելի շատ է բերել, նրանք պետք է դիմանան հիմնականում միայն մարդու քաշին։ «Որտեղ՝ ինչ մտոց» ծանրակշիռ հարցի պատասխանը տալիս են շինարարական կազմակերպությունները։ Ափսոսալով որոշակի գումար՝ նրանք հաճախ մայրուղու համար պատվիրում են մայթին հարմարը։ Հետևաբար, հենց նրանց խղճին պետք է ծանրանան ժամանակից շուտ շահագործումից դուրս եկած, ճաք տված, ջարդված, բզկտված լյուկերը։ «Էժան տարբերակը ոչ միշտ է իրեն արդարացնում։ Շատ շինարարներ շեղվում են հաստատված նորմերից։ Իհարկե, դեմ ենք նման խախտումներին, բայց անզոր ենք ինչ-որ կերպ խոչընդոտել։ Մենք պարզապես կատարող ենք, պատասխանատվություն նույնպես չենք կրում։ Իհարկե, զգուշացնում ենք, բայց ոչ ավելի։ Ամեն մեկն իր խղճի տերն է ու իր որոշումների պատասխանատուն», — խոստումնալից սկսեց մեզ հետ զրույցը «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվի տնօրեն Կառլեն Գևորգյանը։

↑ 3D հաստոցի միջոցով հնարավոր է ստանալ ցանկացած պատկեր

Այնտեղ, ուր ձուլում են

«Նիկոլ Դումանը» Հայաստանում գործող երեք ձուլարաններից մեկն է՝ մասնագիտացված թուջի՝ նույն ինքը՝ չուգուն, արտադրության մեջ։ Սակայն դրանցից երկուսի արտադրանքը հիմնականում սահմանափակվում է հանքարդյունաբերության համար երկաթ աղացող թուջե գնդերով, որոնց գոյության մասին լայն զանգվածներին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանյան մտոցների ծննդատունը Արցախի 23/1 հասցեում գտնվող «Նիկոլ Դուման» ձուլարանն է։ 1996-ին հիմնադրված արտադրական կոոպերատիվն ի սկզբանե մասնագիտացել է հենց թուջե արտադրության մեջ: Կարճ ժամանակ անց նրանց արտադրանքն արդեն մեծ ժողովրդականություն էր վայելում, հետո սկսեցին նաև արտահանել՝ սկզբում Վրաստան, հետո՝ նախկին ԽՍՀՄ-ի մի շարք այլ երկրներ: Այս ձուլարանում են տեղի ունենում այն բոլոր խմորումները, որոնց արդյունքում քաղաքում հայտնվում են այդ աննշան, բայցև խորհրդավոր բնակիչները։ Ամեն ինչ սկսվում է թուջի ջարդոն ընդունելուց, կիլոգրամը՝ 45-60 դրամ։ Հատկանշական է, որ հաճախ լյուկի կյանքն ավարտվում է նույն կերպ՝ մետաղի ընդունման կետում որպես ջարդոն հանձնվելով։ Ցավոք, շատ են դեպքերը, երբ մտոցը ջարդոն է դառնում երիտասարդ տարիքում՝ իր կյանքից այդպես էլ բան չհասկացած։ Մեղավորը գողերն են, որոնք անգթորեն մթության քողի տակ փողոցներից ու մայթերից թռցնում են ծանրակշիռ կափարիչը՝ տեղը վտանգավոր հոր թողնելով։ Մինչդեռ մեկ մտոց ստանալու համար պահանջվում է նրա քաշը եռակի անգամ գերազանցող թվով ջարդոն. մեկ տոննա հալված մետաղ ստանալու համար օգտագործում են 1400 կգ ջարդոն։ Ի գիտություն՝ ամենաթեթև մտոցը 55-60 կգ է, սառչելուց մետաղը կծկվում է մոտ 30%-ով։ Խորհրդային տարիներին հիմնարկությունների վրա պլան էր դրվում՝ պարտադիր իրացնել որոշակի քանակով մետաղ։ Հնարամիտ ձուլարանները փոխանակ մի քանի փոքր դետալ սարքեին, միանգամից ձուլում էին մեկ մեծ, ահռելի, ծանր դետալ, որը երբեք չէր կիրառվում. հիմնականում դա հենց մտոց էր լինում։ Հայաստանում ամենածանր մտոցը կշռում է մոտ 160 կգ, սակայն դա ոչ այնքան մտոց է, որքան պլանի տակից դուրս գալու հեշտ տարբերակ։

Մտոցի ծնողը

Շինարարական ընկերության կողմից գծագիրը ստանալուց հետո սկսվում են աշխատանքները: Սերիական արտադրանք ստանալու համար նմուշը սկզբում պատրաստում են փայտից, այնուհետև դրա հիման վրա ձուլում են ալյումինե տարբերակը, որն էլ իր հերթին հիմք

12 13

Մայիս 2014

է հանդիսանում թուջե ձուլվածքի համար։ Փորձնական տարբերակի վերջնական հաստատումից հետո զարկ է տրվում մեծաքանակ արտադրությանը։ Հիմնական գործընթացը սա է, բայց կան բազում մանրուքներ: Օրինակ՝ վառարանը պետք է միշտ դատարկ մնա աշխատանքի ավարտից հետո։ Ինչ ուզում ես արա, թեկուզ թափիր հալած մետաղը, սակայն վառարանը դատարկ պահիր։ Այդ պատճառով որոշակի դետալներ, որոնց պահանջարկը միշտ կա, առանց պատվերի էլ պատրաստում են ու պահեստավորում։ Եթե խնդիր չծագի կաղապարների պատրաստման փուլում, ապա արտադրողները վստահեցնում են, որ մեկ մտոց պատրաստելու համար անհրաժեշտ է առավելագույնս մեկ օր՝ ներառյալ մետաղի սառեցման երկար գործընթացը։

Իսկական տղամարդկանց աշխատանք

Լյուկի ձուլման ամբողջ գործընթացում ամենախրթին աշխատանքը վառարանի հետ շփվող վարպետներինն է: Նրանք ամեն օր գործ են ունենում «բարձրաստիճան» մետաղների հետ՝ մինչև 1000 և ավելի ջերմաստիճանի հասնող: Վտանգավոր, միևնույն ժամանակ հմայող հեղուկ մետաղը կաղապարների մեջ լցնելիս հարկավոր է դրսևորել հարյուրտոկոսանոց աչալրջություն. աչքդ ճիշտ պահին չթարթես, իրավիճակի տերը կդառնա մետաղը ու կվառի իր ճամփին ամեն ինչ: Վառարանից թափվող հալված մետաղից թռչող կայծերը տեսնելով՝ փորձեցինք զուգահեռներ տանել դժոխքի կրակների հետ, բայց վարպետներն ակնհայտ չհավանեցին մեր մտքի թռիչքը, ու միտքը դադարեց թռչել: Փոխարենը վառարանն աչքի լույսի պես խնամող ու աշխատացնող վարպետը պատմեց, որ սարքը բարեխղճորեն ծառայում է արդեն քսան տարի, սակայն օրեցօր մեծացող արտադրության ծավալն արդեն անկարող էր սպասարկել միայնակ։ Վերջերս որոշեցին նոր վառարան գնել, բայց ոչ թե ներմուծել արտասահմանից ու մոտ

Ղուրանների ելքը մտոցներից Մտոցները մեզնից թաքցնում են ջրատար խողովակներն ու մալուխների ցանցերը, բայց երբեմն դրանք բացելիս կարելի է հայտնաբերել բոլորովին անսպասելին: Անցյալ տարվա դեկտեմբերին Սաուդյան Արաբիայի Թայիֆ քաղաքի ոստիկանական մարմինները, համագործակցելով Բարիքի խրախուսման և արատի պատժման հանձնաժողովի հետ, քաղաքի Ալ Սալամ թաղամասի ջրահեռացման համակարգում հայտնաբերել էին սրբազան Ղուրանի ավելի քան հիսուն նմուշ: Սրբազան գրքի տասնյակ օրինակներ դուրս բերվեցին կոյուղու ջրից: Ընդ որում՝ մի քանի նմուշներ գտնվել էին տարածքի անձրևաջրերի տարբեր մտոցներից: Հայտնաբերվելուց հետո Ղուրանի օրինակները հանձնվեցին մասնագետներին վերականգնման համար:


Գրիգոր Եփրեմյան

→ Հալված մետաղի հետ աշխատանքը ձուլարանի ամենավտանգավոր գործերից է

Էրիքսոնի վաֆլին XX դարի սկզբին մտոցի զարդանախշով կարելի էր որոշել դրա գործառույթը: Էլեկտրական ընկերությունները գերադասում էին հյուսածո նախշը, սանիտարականները՝ «վաֆլի»: 1902-ին «Լ.Մ. Էրիքսոն և Կո» ընկերությունը Մոսկվայում այդ շրջանի համար գերժամանակակից կենտրոնական հեռախոսակայան կառուցեց, իսկ դրա մտոցների վրա «սլաքով կայծակներ» պատկերվեցին: Մտոցների հենց նման ոճը օրինակ ծառայեց աշխարհի մի շարք քաղաքների հեռախոսային մտոցների համար, իսկ դրանցից մի քանիսը մինչև օրս կարելի է տեսնել անգամ երևանյան փողոցներում:

↓ Վարպետները տեղափոխում են ալյումինե կաղապարը

քառասուն միլիոն դրամ վճարել, այլ պատվիրել հայ վարպետներին։ Պոլիտեխնիկական ինստիտուտի գիտաշխատողները նախագծեցին ֆունկցիոնալ առումով իդեալական վառարան՝ կիրառելով առավել նոր տեխնոլոգիաներ, հեշտ սպասարկվող ու անվտանգ համակարգ։ Եվս մեկ առավելություն. հայկական վառարանի սպասարկումը երաշխավորված է, մասնագետները՝ նույն քաղաքում:

Թո՞ւջ, թե՞ պոլիմեր՝ այս է խնդիրը

Աշխարհը պայքարում է գողության դեմ։ Սա է պոլիմերային մտոցների կողմնակիցների հիմնական փաստարկը: Թուջե մտոցների գողությունները գրեթե անվերահսկելի են, անդադար ու ամենուր: Գողերին ոչինչ չի կանգնեցնում, և թերևս երբ մտոցները որպես մետաղ իրենցից որևէ արժեք չներկայացնեն, միայն այդժամ մեր քաղաքի մայթերում ու փողոցներում կդադարեն դատարկ հորեր հայտնվել: Պոլիմերային մտոցը հնարավոր չէ հանձնել կամ ընդհանրապես այլ նպատակով կիրառել: Սակայն ավանդական թուջի կողմնակիցներն ունեն լուրջ, ծանրակշիռ փաստարկ. պլաստմասսայե կափարիչները մեր փողոցներում այնքան էլ արդյունավետ չեն, քանի որ ամեն օր այդ հատվածով անցնում են ծանր քաշ ունեցող մեքենաներ, և եթե թուջե կափարիչը չի դիմանում, ապա պլաստմասսան ընդհանրապես շանսեր չունի։ Բացի այդ, հայաստանյան կիզիչ արևի տակ պլաստամասսան անզոր է ու անպաշտպան։ «Նիկոլ Դուման» ձուլարանի արտադրանքի ծավալն ամենախոսուն փաստարկն է. տարեկան արտադրում են մինչև 1 000 հատ մտոց։ Հիմնական պատվիրատուն պետական կառույցներն են, մասնավորի չափաբաժինն աննշան է՝ սեփական առանձնատները, հիվանդանոցները, հյուրանոցները։ Ընդ որում, ընդհանուր պատվերների թվի մեջ մեծ տոկոս են կազմում Լեռնային Ղարաբաղի համար պատրաստված մտոցները՝ տարեկան 300-600 հատ։

հաճախ լյուկի կյանքն ավարտվում է նույն կերպ՝ մետաղի ընդունման կետում որպես ջարդոն հանձնվելով։ Ցավոք, շատ են դեպքերը, երբ մտոցը ջարդոն է դառնում երիտասարդ տարիքում «Նիկոլ Դումանի» տնօրեն Կառլեն Գևորգյանը պատմում է, որ այս տարի ունեն նաև պահեստավորված ապրանք։ Ֆորս մաժորներն են շատացել. «Հաճախ գիշերն արթնանում եմ «ԵրևանՋուր» ընկերության զանգից, ինչ-որ տեղ մտոցի կափարիչ են թռցրել, պետք է անհապաղ նորը դնել, որպեսզի դժբախտ պատահարից խուսափենք»:

Ինչո՞ւ է աղմկում մտոցը

Մտոցների հաստատված չափսերի բազմազանությունը դժվարացնում է պահեստավորումը: Ի դեպ, նույն պատճառով էլ հաճախ մտոցներն աղմկում են, քանի որ դրանք չեն համապատասխանում օղակի չափին՝ մի սմ այս կողմ, այն կողմ՝ սկսում են դխկդխկալ, դուրս թռչել։ Երևանում մտոցների կոնկրետ թիվը ոչ ոք չգիտի։ Մոտավոր տվյալը հետևյալն է՝ ամեն երեսուն-քառասուն մետրը մեկ՝ մի մտոց։ Ամենօրյա սպասարկում պահանջող ցանցի հերոսները՝ կոյուղագործները, մտոցների պես, նույնպես ունեն բողոք՝ նրանք անարդարացիորեն անտեսված են որպես պատվաբեր մասնագիտություն դիտարկվողների


Պահ մտոցի Խոշոր պլան

14 15

Մայիս 2014


Հալված ջարդոնը լցվում է կաղապարի մեջ

↑ 3D հաստոցի միջոցով ստացված առաջին զարդանախշերը

ցանկում: Ախր քաղաքը ներկելով չես պրծնի։ Նախևառաջ այն բաղկացած է ենթակառուցվածքներից, որտեղ կարևոր դեր ունի կոյուղին, հենց նա պետք է ի զորու լինի ապահովել ջրահեռացումը։ Օրինակ, հարևան Իրանում բազում քաղաքներ առանց կոյուղու են նախագծված, արդյունքում ամեն բնակելի շենքի ներքևում ահռելի հոր են փորում, որտեղ պետք է դանդաղ ներքաշվեն շենքի ջրերը։ Եվս մեկ հարևան՝ Թիֆլիսը գեղեցիկ է միայն դրսից, իսկ ներսից քաղաքն արդեն փտում է՝ համոզված են մասնագետները։ Հին են ջրահեռացման գրեթե բոլոր կայանները, իրենց չեն արդարացնում համակարգերը։ Այս առումով Երևանն ավելի թարմ, բարվոք վիճակում է, քան Թիֆլիսը, որին բոլորս նախանձում ենք։

Երևանին մի աչքով մի՛ նայեք

Ստորգետնյա մայրաքաղաքի կառուցվածքը հետևյալն է. փողոցի տակ կա մեծ խողովակ, որի մեջ են լցվում երկու առանձին ջրեր՝ անձրևաջրերն ու կոյուղին։ Բնականաբար, կոյուղին հերմետիկ փակ հողովակ է, որպեսզի հոտը դուրս չգա, և քաղաքում գարշահոտություն չտարածվի։ Անձրևաջրերն առանձին հանգույցով են գնում՝ տարանջատված կոյուղուց։ Աշխարհի շատ քաղաքներում խնդիրը լուծված չէ նման կերպ, և քաղաքում տարածված հոտը մատնում է դա։ Ընդհանրապես, տեղը տեղին կոյուղի ունենալը եզակի բախտ է: Աշխարհում առաջին կոյուղի ունեցող քաղաքը համարվում է Փարիզը, այդ մասին նույնիսկ գրականության մեջ կա արձանագրություն։ Առաջնեկը Էժենի Սյուի «Փարիզյան գաղտնիքներ» վեպն է, որն իսկական ձոն է փարիզյան կոյուղուն: Վեպում գործողությունները ծավալվում են կոյուղու մութ ու վտանգավոր միջանցքներում։ Իսկ ընդհանուր առմամբ մտոցներով ճանապարհորդելը, մի մտոցից մտնել, քաղաքի մյուս ծայրի մեկ այլ մտոցից դուրս գալը ֆանտաստիկայի ժանրից է։ Այդպիսի ճանապարհորդություն, լավագույն դեպքում, կարող են անցնել փոքրիկ միաչքանի ռոբոտները, որոնք ներփաթանցում են կոյուղի՝ պարզելու ի՞նչ վթար կա և որտե՞ղ։

Աշխարհում առաջին կոյուղին Փարիզում էր, այդ մասին նույնիսկ արձանագրություն կա. Էժենի Սյուի «Փարիզյան գաղտնիքներ» վեպն իսկական ձոն է փարիզյան կոյուղուն Տափակ երևույթի ռեսթայլինգ

Փոխանակ երևակայությանը զոռ տալուն և անդրքաղաքային կյանքը պատկերացնելուն, կարելի է վերգետնյա իրականությունը դարձնել առավել դիտարժան: Մասնավորապես, ձևափոխել բոլորիս ծանոթ տխրադեմ մտոցները: Հեծանիվ հորինել պետք չէ, աշխարհում արդեն կա նման պրակտիկա: Եվրոպական, ճապոնական, ռուսական մի շարք քաղաքներն արդեն զարդարում են դիզայներական լուծում ստացած մտոցները: Հայաստանում հետաքրքիր ու դիտարժան մտոցներ գրեթե չկան։ Ձուլարանի տնօրենը միայն մեկ արտառոց օրինակ հիշեց. «Մի հարուստ մարդ բրոնզե լյուկ պատվիրեց։ Դա արժեցավ տասնապատիկ ավելի թանկ, սակայն մտոցը պետք է տեղադրվեր նրա առանձնատանը, որտեղ ամեն ինչ բրոնզից էր։ Կարգը խախտել չէր կարելի։ Մտոցն արժեցավ 800 000 դրամ»։ Բայց դա յուրահատուկ դեպք էր, մինչդեռ հարցը պահանջում է համակարգային լուծում: Կառլեն Գևորգյանը պատմում է, որ «Նիկոլ Դումանում» այդ հարցով սկսել են զբաղվել դեռևս մեկ տարի առաջ։ Պատվիրել և ներմուծել են թանկարժեք հաստոց, որի օգնությամբ հնարավոր է դարձել կափարիչի վրա պատկերել ցանկացած նախշ: Արտադրամասի առանձին մեծ սենյակը զբաղեցրած 3D փորագրող հաստոցը զգալիորեն թեթևացրել է նրանց աշխատանքը։ Հիմա արդեն ցանկացած պատկեր նվազագույն ժամկետում՝ երեք օր, հնարավոր է վերարտադրել և հետագայում նաև ձուլել։ «Ասեմ ավելին՝ ընդհանրապես պարտադիր չէ նոր կափարիչ ձուլել, հնարավոր է ներսի մասը դարձնել հանովի-դնովի: Ըստ այդմ հնարավոր է դառնում տեղադրել սրտիդ ուզածը նույնիսկ հին մտոցի վրա։ Որպես օրինակ ձուլեցինք չորս նորաոճ կափարիչ, որոնք ցույց էինք տալիս հաճախորդներին: Դեպքեր եղել են, երբ պատվիրատուն եկել է ստանդարտ լյուկ պատվիրելու, սակայն իմանալով հրաշք սարքի մասին, կափարիչի վրա ձուլել է այլ պատկեր», — ձուլարանի տնօրենը հավատում է, որ մի օր Երևանի մտոցները նույնպես արտասովոր կլինեն: Հատկապես, որ արժեքը մնացել է նույնը, հնարավորություններն են ավելացել։ Ու երբ հայտնվեն այդ հնարավորություններից օգտվողները և փոխեն քաղաքի լյուկերը, գոնե մի փոքր կփոխվի նաև քաղաքը: Երևանի մերժվածների բախտն էլ վերջապես կբացվի:

Կարևոր հարց «Ինչո՞ւ են մտոցները կլոր» հարցը տրվում է Microsoft ընկերությունում՝ աշխատանքի անցնելու հարցազրույցների ժամանակ՝ աշխատատեղի հավակնորդի տրամաբանությունը ստուգելու համար: Պատասխանը հետևյալն է՝ քառակուսի մտոցը կարող է դիտահորն ընկնել, իսկ եռանկյունը չի համապատասխանում մարդկային մարմնի ձևին:

Էլեն Բաբալյան Բազե Ավետիս Վիլյամ Կարապետյան


Պահ մտոցի Այլընտրանք

Ի շահ մտոցի Ապրիլի 12-ին շողշողացող արևն առաջինն էր, որ ժպտացրեց երևանցիներին՝ հուշելով, որ առջևում գունագեղ ու լուսավոր օր է սպասվում: Մինչև Երևանը «պլպլացնում էին» շաբաթօրյակի դուրս եկած դպրոցականներն ու մեծահասակները, Արամի փողոցում աշխուժությունն արտասովոր էր: Փողոցն ու մայթը «գրաված» երեխաներն ու դեռահասները ջանք ու եռանդ չէին խնայում իրենց գեղարվեստական մտքերն ի կատար ածելու համար:

Ա

ռիթը «Երևան փրոդաքշնս» ընկերության հեղինակած «Հազար ու մի մտոց» նախաձեռնությունն էր, որի մասին հայտարարելու համար էլ ձեռնարկվել էր միջոցառումը: Ընկերությունն առաջարկում է փոխել մայրաքաղաքի անշուք, ժանգոտված և անուշադրության մատնված մտոցները, դարձնել դրանք գունավոր, անսովոր ու գրավիչ: Հենց նման մտոցների տարբերակներով էլ եկել էին կիսվելու Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի փոքրիկները, որոնք կավճամատիտներով գունազարդում էին Արամի փողոցի այդ հատվածում նշված շրջանակները: Մի մայթին ակրիլային ներկերով ստեղծագործում էին Գեղագիտության ազգային կենտրոնի պատանի սաները, իսկ մյուսին պենոպլաստից մտոցները որպես կտավ էին փորձում օգտագործել Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի երիտասարդ ուսանողները: Միջոցառման ստեղծարարությունը, սակայն, այդքանով չէր ավարտվում: Հրավիրված հյուրերն ու պար-

16 17

Մայիս 2014

զապես հետաքրքրված անցորդները մտնում էին Արամի 80 հասցեում գտնվող «Բնակարանը», որտեղ «Հազար ու մի մտոց» նախագծի համար պատրաստված ցուցահանդեսի երկրորդ հատվածն էր: Այստեղ կարելի էր տեսնել ինչպես աշխարհում ստեղծված առաջին մտոցների օրինակներն ու դրանց ստեղծման պատմությունը, այնպես էլ Երևանում հանդիպող յուրօրինակ նմուշներն ու ապագա հնարավոր տարբերակներն ու մտահղացումները: Ցուցահանդեսը «քաղցրացնում էին» մտոցի տեսքով պատրաստված թխվածքները, իսկ հատուկ տախտակի վրա այցելուները հնարավորություն ունեին դատարկ շրջանակները նկարազարդելու մտոցի սեփական տարբերակներով: Բացի այդ, նրանց էր վերապահված նաև ստեղծագործող երեխաների աշխատանքների օգտին քվեարկելու առաքելությունը: Արամի փողոցում ու մայթերին հայտնված մտոցների համարակալված տարբերակները աչք էին շոյում իրենց գունագեղությամբ ու հնարամտությամբ՝ միմ-

յանց մեկնած ձեռքեր, հայտնի ու անհայտ մարդկանց դիմանկարներ, Կլիմտի ու Մունկի կտավների նմանակումներ, նատյուրմորտներ, զանազան աբստրակցիաներ և անգամ Save Kessab գրությամբ մտոցների էսքիզներ՝ երկու-երեք գույներով կամ մի ամբողջ գունապնակով: Քվեարկության ավարտին պարզ դարձավ, որ միջոցառման հանդեպ անտարբեր չմնացած երևանցիները գերապատվությունը տվել էին Շահումյանի դպրոցի աշակերտ Գոհարիկի աշխատանքին՝ չենթադրելով անգամ, որ այն միանգամայն համահունչ էր ապրիլի 12-ին նշվող Տիեզերագնացության օրվա հետ: Փոքրիկի պատկերացմամբ՝ մտոցի վրա կարող են պատկերված լինել Երկիր մոլորակն ու Արեգակնային համակարգի մյուս մոլորակները՝ մի ամբողջ տիեզերք փոքր շրջանի մեջ: Գեղագիտության ազգային կենտրոնի աշխատանքները գնահատելու էին եկել նաև ներկայացուցիչներ «Էներգապլաստ» ընկերությունից, որը զբաղվում է մտոցների արտադրությամբ: Մայթով երկար շրջելուց հետո նրանք, այնուամենայնիվ, մեկի փոխարեն երկու


→ Փոքր տարիքային խմբի երկու հաղթողներից մեկը՝ Գոհար Սահակյանը

↓ Էդուարդ Այանյանը ներկայացնում է Թերլեմեզյանի քոլեջի ուսանող Մարիամ Ստեփանյանի աշխատանքը

↑ Արամի փողոցը դարձել էր բացօթյա արվեստանոց

→ Գուստավ Կլիմտից ոգեշնչված էսքիզ

աշխատանք ընտրեցին, համարելով, որ երկուսն էլ արժանի են մրցանակի: Սիրանույշ Մանուչարյանը և Էմմա Իսախանյանը յուրօրինակ աբստրակտ էսքիզների համար նվերներ ստացան: Իսկ ահա Թերլեմեզյանի քոլեջի ուսանողների աշխատանքները գնահատելու իրավունքը «Երևան Փրոդաքշնսն» իրեն էր վերապահել: Որպես ապագա մտոցի էսքիզ՝ ամենաբարձր գնահատականին արժանացավ Մարիամ Ստեփանյանի աշխատանքը, որը նույնպես աբստրակտ լուծումներով էր՝ ազդված Կանդինսկիից ու այլ ավանգարդ հեղինակներից: Ցուցադրության հյուրերը շուրջբոլորն ուսումնասիրելուց հետո հեռանում էին խանդավառված ու երևանյան գորշությունը մառախուղի պես ցրելու հույսը սրտում: Դեռևս իր առաջին քայլերն անող Jarakite Creative Partners դիզայներական ստուդիան հիմնած Արամազդ Գալայճեանը ժամանել էր Նյու Յորքից, իսկ նրա գործընկեր Բենօ Միշոյանը Բեյրութից եկած սի-

← «Էներգապլաստի» ներկայացուցիչները հանձնեցին իրենց մրցանակը

րիահայ է: Երևանի ու երևանցիների համար որակյալ աշխատանք կատարելու և նորն ու լավը ստեղծելու ցանկությամբ տոգորված երիտասարդների համար «Հազար ու մի մտոց» նախագծի գաղափարն ավելի քան ուրախացնող էր: «Ինձ համար սա Երևանում անցկացվող եզակի ցուցադրություն է, որը ոչ միայն գեղեցիկ է, ինֆորմատիվ ու բազմազան, այլև ինտերակտիվ: Մեզ շատ են պետք նման միջոցառումներ, Երևանն ունի դրանց կարիքը: Իսկապես թվում է, թե մտոցը մեծ բան չէ, բայց իրականում այն շատ բան կարող է փոխել քաղաքի մթնոլորտում ու քաղաքացիների գիտակցության մեջ: Հենց ինտերակտիվությունն է, որի շնորհիվ երևանցիներն էլ կարող են ներգրավվել այս նախաձեռնության մեջ, իմանալ դրա մասին, պատկերացնել, թե այն ինչ կարող է տալ: Այսպիսի նախագծերի շնորհիվ Երևանն ավելի տրամադրող կլինի, իսկ մարդիկ՝ ավելի բաց ու պատրաստ փոփոխությունների»,- համոզված են երիտասարդները:

Անի Սմբատի Գրիգոր Եփրեմյան


Պահ մտոցի Այլընտրանք

Ձև տված Հայ դիզայներները պատմում են քաղաքի ընդհանուր տեսքի մեջ մտոցների դերի, դրանք ընդգծելու կարևորության և մտոցի ձևավորման սեփական մտքերի մասին, որոնց թվում են Տիգրան Մեծի պրոֆիլը, Կապիտան Ամերիկայի վահանը, էլեկտրական վարդակ և Սարոյանի ստեղծագործությունները:

Դավիթ Մարգարյան

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գրաֆիկական դիզայներ Շատ եմ կարևորում լյուկերը, դրանք քաղաքի տեսքի կարևոր բաղկացուցիչ են՝ ինչպես կոճակը՝ վերնաշապիկի կամ կապերը՝ կոշիկի համար: Լյուկերը շեշտելով ցույց ենք տալիս քաղաքի ստորգետնյա համակարգերի բարձր որակը: Կարծում եմ՝ կարելի է Երևանի թաղամասերի լյուկերի ձևավորումն առանձնացնել, տարբերել ըստ համայնքների՝ Աջափնյակ, Կենտրոն և այլն: Այլ երկրներում շատ եմ նկատում լյուկեր, միշտ լուսանկարում եմ գրեթե ամեն քաղաքային մանրուք՝ ճանապարհային նշաններ, լյուկեր, աղբամաններ, նստարաններ: Ամեն տեղ էլ կան հետաքրքիր օրինակներ:

Վաձ Ղազարյան

Creative Inspiration ընկերության հիմնադիր-տնօրեն Երևանում լյուկերը չափից դուրս շատ են, ինչը և՛ տգեղացնում է քաղաքը, և՛ մեքենա վարելիս խանգարում: Բայց քանի որ դրանք թաքցնել չի ստացվի, ուրեմն, երևի, ճիշտ կլինի ընդգծել: Իրականում ես կնախընտրեի մի քանի լյուկեր փոխարինել մեկով, որը կլիներ փողոցի եզրին կամ մայթին: Բայց դա ուտոպիկ միտք է: Եթե ինքս լյուկ ձևավորեի, մի մեծ անցք կանեի, որպեսզի վարորդին թվար, թե բաց լյուկ է ու դանդաղեցներ մեքենայի ընթացքը: Իրականում ոչ մի կատաստրոֆիկ բան չէր պատահի, դեռ մի բան էլ կրկնակի ֆունկցիոնալ լյուկ կստացվեր: Կարելի է նաև լյուկի միջից բոլորին նայող աչք պատկերել: Ճիշտն ասած, այլ երկրներում երբևէ ուշադրություն չեմ դարձրել լյուկերի վրա, բայց հիշում եմ, որ մի տեղ լյուկի օգնությամբ շատ լավ գովազդ էին պատրաստել. իբր լյուկից գոլորշի էր դուրս գալիս, իսկ հատակին սուրճի բաժակ էր պատկերված:

18 19

Մայիս 2014


Արարատ Մկրտչյան

AMES Design-ի հիմնադիր Մեր քաղաքի ընդհանուր տեսքի մեջ լյուկերը գլոբալ դեր չունեն, բայց կարող են որպես առանձին էլեմենտ դառնալ հետաքրքիր: Թեև չարժի քաղաքի ընդհանուր դիզայնի մեջ շատ շեշտադրել լյուկերը, որովհետև դրանք հիմնականում քաոտիկ են դասավորված, և ռիսկ կա, որ ընդգծելով դրանք՝ ակամա կփչացնենք ընդհանուր միջավայրի տեսքը: Բայց միգուցեև լինեն բացառություններ, որտեղ առանձին միջավայրում, օրինակ՝ կարմիր գույնով ներկած լյուկը սիրուն նայվի: Ես կձևավորեի հազվադեպ կոլեկցիոն կոպեկների տեսքով, պարտադիր չէ միայն հայկական: Տուրիստներին հետաքրքիր կլինի հայկական մետաղադրամների օրինակներ տեսնել լյուկերի տեսքով, իսկ տեղի բնակչությանը արտասահմանյան մետաղադրամները կհետաքրքրեն: Կարող է նավիգացիոն խնդիր էլ լուծել, բայց դրա արդյունավետությունը կասկածելի է: Կարող է կոճակի դիզայն ունենալ կամ պիցայի: Ուրիշ երկրներում ուշադրություն չեմ դարձրել լյուկերին, բայց միգուցե, եթե հետաքրքիր լինեին, հիշեի:

Վիլյամ Կարապետյան

«ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի պատկերազարդումների հեղինակ Այս պահին Երևանում լյուկերը ոչ մի դեր էլ չունեն, բացի իրենց հիմնական տեխնիկական ֆունկցիայից: Բայց վերափոխվելու դեպքում կարող են մեր առօրյայի անբաժան մասը դառնալ: Օրինակ՝ Տոկիոն ամբողջ աշխարհում է հայտնի իր լյուկերով: Կարելի է այնպես անել, որ Երևանն էլ իր լյուկերով հայտնի դառնա, թեև անձամբ ես այլ քաղաքներում երբևէ ուշադրություն չեմ դարձրել լյուկերին, միայն համացանցում փնտրելուց հետո եմ նկատել, թե ինչպիսի արտակարգ աշխատանքներ կան: Ինքս կառաջարկեի, որ երևանյան լյուկերը վարդակի տեսք ունենային՝ առանց խոր իմաստների, պարզապես հավես կլինի: Կամ թող լինի սարդոստայն կամ էլ մեր հարազատ Արեգակնային համակարգը:


Պահ մտոցի Այլընտրանք

Նոնա Իսաջանյան

«ԵՐԵՎԱՆ» քաղաքի ամսագրի արտ-տնօրեն Լյուկերը շատ մեծ դեր ունեն քաղաքացիների կյանքում՝ սկսած իրենց նախնական նշանակությունից և վերջացրած գեղագիտական կողմով: Եթե քաղաքը բարեկարգվում է, ապա անտեսված, ժանգոտված կամ կոտրված լյուկերն ուղղակի տեղ չունեն այլևս: Լյուկերի շնորհիվ կարելի է գաղափար կազմել քաղաքի նկատմամբ վերաբերմունքի մասին: Այսօր երևանյան լյուկերն աննկատ են, որովհետև նկատելու բան չկա, իսկ այն լյուկերը, որոնք իսկապես գեղեցիկ են, այնքան վատ վիճակում են, որ մարդիկ անգամ նկատելուց հետո անտարբեր են անցնում: Առաջին հերթին հենց այդ կոտրված, փչացած, ինչպես նաև գողացված լյուկերն է պետք վերականգնել: Ինչ վերաբերում է դիզայնին, ապա դրա շնորհիվ լյուկերը կարող են քաղաքի դեմքը դառնալ ու գրավել տուրիստ-

ների, ինչպես դա տեղի ունեցավ Ճապոնիայի դեպքում: Նախ կուզենայի թեմատիկ լյուկերի դիզայն մշակել: Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող լյուկերը կձևավորեի Թումանյանի հեքիաթների հերոսներով, Օպերայի մոտ՝ երաժշտության հետ կապված դիզայնով և այլն: Իսկ այն հատվածներում, որտեղ որևէ կոնկրետ թեմա կամ միջավայր չկա, ավելի աբստրակտ, գրաֆիկական լուծումներ կմտածեի: Արտասահմանում միշտ ուշադրություն եմ դարձնում այն ամենին, ինչ գեղեցիկ ու գրավիչ է: Բացի յուրօրինակ ձուլված լյուկերից, շատ եմ հավանում, երբ լյուկի շուրջ փորձում են ընդհանուր տրամադրություն ստեղծել՝ նկարելով լյուկի վրա ու դրա շուրջը, գրաֆիտիով պատկերներ են ստանում՝ օգտագործելով լյուկը՝ որպես ընդհանուր աշխատանքի մի մաս:

Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

Գրաֆիկական դիզայներ Քաղաքը օրգանիզմ է, որն ավելի լավ է աշխատում համակարգված: Լյուկերը կունենան իրենց տեսքն ընդհանուր կոնտեքստում այն ժամանակ, երբ մի օր Երևանն ունենա համակարգված քաղաքային դիզայն: Լյուկերը դռներ են, որոնք կապում են վերգետնյա ու ստորգետնյա աշխարհները: Քաղաքը միայն գետնի վրա չէ, այն իր նկուղն ունի, կոյուղին և դուռը՝ լյուկը: Չեմ կարծում, թե լյուկերը պետք է առանձնացնել լապտերներից, ցուցանակներից և մյուս էլեմենտներից: Քաղաքի մասին կարծիք ստեղծելու համար միայն լյուկերը քիչ են: Երևանի ամենամեծ խնդիրն այն է, որ ամեն ինչ արվում է իրարից անկախ, տարբեր ժամանակ, տարբեր մարդկանց ճաշակներով և հայեցողությամբ: Քաղաքային դիզայնի պարագայում սխալ է կենտրոնանալ միայն մեկ դետալի վրա: Ամեն դեպքում եթե խոսենք լյուկի դիզայնի մասին, ապա ես անձամբ կառաջարկեմ նավիգացիոն ֆունկցիա ունեցող տարբերակը:

Էդուարդ Քանքանյան

Braind դիզայներական ընկերության համահիմնադիր Քաղաքում լյուկերը շատ կարևոր ատրիբուտ են: Հենց նման փոքր դետալներով (լյուկեր, աղբամաններ, ջրահեռացման խողովակներ և այլն) ես շատ դեպքերում կարծիք եմ կազմում քաղաքի մասին: Միգուցե կարելի է դրանց վրա շեշտ դնել ներկելով, բայց դա պրակտիկ չի լինի (3D սթրիթ-արտի փորձից ելնելով), գույները շատ շուտ կխամրեն ու կմաքրվեն, նույնիսկ եթե ամենալավ ներկերով նկարվեն: Այ, օրինակ, եթե ձուլվածքով առանձնանային, շատ սիրուն կստացվեր: Բավականին հետաքրքիր լյուկեր հանդիպել եմ Միլանում: Մնացած վայրերում հիմնականում քաղաքի գերբն է կամ ստանդարտ նախշով լուծումներ: Ես լյուկերը պատկերացնում եմ ինչ-որ տեքստերով, ենթադրենք՝ ամեն փողոցում տվյալ մարդու՝ Թումանյանի, Աբովյանի, խոսքերից, ամեն մեկը՝ տարբեր ձևավորմամբ:

20 21

Մայիս 2014


Արտաշես Ավետյան

«Երևան Փրոդաքշնսի» դիզայն ստուդիայի դիզայներ Կախված նրանից, թե ինչ դեր կտանք քաղաքում լյուկերին, ըստ այդմ էլ կարելի է որոշել դրանց նշանակությունը: Հիմնական դերն առայժմ մարդկանց կոյուղին ընկնելուց զերծ պահելն է: Թեև նույնիսկ այդ ֆունկցիան երևանյան լյուկերը լավ չեն կատարում, մարդիկ երբեմն ակամա հնարավորություն են ստանում ուսումնասիրելու մեր «չքնաղ» կոյուղին: Լյուկերը կարող են այդպես էլ մնալ աննկատ, եթե ոչ մեկին չի հետաքրքրում քաղաքի տեսքը: Բայց միևնույն ժամանակ այդ նույն կափարիչների օգնությամբ կարելի է քաղաքի մասին այլ կարծիք ստեղծել: Օրինակ՝ սիրուն պատկերներ նկարել դրանց վրա, կամ կիրառել որպես գովազդային վահանակ, որպես նավիգացիա՝ փողոցների անունները, շենքերի համարները նշելով: Քաղաքում լյուրելի է օգտագործել որպես ուղեցույց դեպի ինչ-որ խանութ կամ ռեստորան: Բնական է, որ դրական էմոցիաներ առաջացնում են միայն մտածված, ձևավորված լյուկերը, այլ ոչ թե ժանգոտ ու անմխիթար վիճակում գտնվողները:

Անի Սմբատի


Պահ մտոցի Հայացք

Աշխարհը մեր լյուկից Աշխարհն այս դիրքից դեռ չեք տեսել, իսկ թե տեսել եք, ուրեմն դուք այն «երջանիկներից» եք, ով գոնե մեկ անգամ հայտնվել է մտոցում: Միգուցե արդյունքում կոտրել եք ոտքը, վնասել ձեռքը, զզվել այս ու այն կողմ վազվզող առնետներից ու ոչ միայն, բայց ամեն դեպքում դուք տեսել եք այն, ինչ հասու է քչերին: Լույսն ու մութն այստեղ չեն հատվում, որովհետև խարխուլ կափարիչները պնդաճակատի պես իրենց վրա են վերցնում ոտքերի, անիվների ու արևի հարվածները:

Սուրեն Մանվելյանի

22 23

Մայիս 2014


«Մեծ Անիվ». ապահով ընթացք Մեկ տասնամյակից ավելի շուկայում գործող «Մեծ Անիվը» որոշեց իրականացնել ընկերության վերաբրենդավորում՝ ուղղակի անվադող վաճառողից դառնալով ապահովություն տրամադրող ընկերություն: Այն մասին, թե ինչո՞վ էր պայմանավորված նման կտրուկ փոփոխությունը և ի՞նչ նպատակ է հետապնդվել, մանրամասն պատմում է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Տիգրան Սարգսյանը:

Վերաբրենդավորում կամ ռեբրենդինգ երևույթը, կարծես, դարձել է շատ նորաձև: Արդյոք «Մեծ Անիվի» դեպքում սա՞ է պատճառը, թե՞ կա ուրիշ բացատրություն: — Շատ ճիշտ եք նկատել, որ ռեբրենդինգ բառը վերջերս սկսել է կիրառվել շատ ավելի հաճախ, քան նախկինում: Դրա բացատրությունն այն է, որ շուկայական զարգացումները, նորությունները, տեխնոլոգիաները, հաճախորդների պահանջներն ու պատկերացումները սկսել են փոխվել աննկարագրելի մեծ արագությամբ: Փոխվում են նաև մրցակցության ձևերը և գործիքակազմը: Եվ եթե դուք որոշել եք մի փոքր ննջել, հանգստանալ, մտածելով, որ աշխատանքն առանց այն էլ առաջ է գնում, հաշված օրերում շուկան ձեզ կարող է հասցնել այնպիսի հարված, որից ապաքինվելը կլինի շատ բարդ: Այդ պատճառով «Մեծ Անիվում» մենք ամեն օր մտածում ենք ոչ միայն հետ չմնալու, այլև բոլորից մեկ քայլ առաջ գտնվելու մասին: Սրանք են այսօրվա պահանջները շուկայում և հաճախորդների գիտակցության մեջ՝ առաջնային դիրք զբաղեցնելու համար: Ի՞նչն է յուրահատուկ դարձնում «Մեծ Անիվ» ընկերությանը շուկայում: — Մինչ «Մեծ Անիվի» յուրահատուկ կողմերին անցնելը, ես կնշեմ այն մինիմումները, որոնք մենք ապահովում ենք և, կարծում եմ, պետք է ապահովի մեր ոլորտում գործող յուրաքանչյուր ընկերություն: Խոսքը հետևյալի մասին է՝ սթափ գիտակցություն, որ գործ ունենք մարդկանց անվտանգության և ապահովության հետ, ազնվության զգացում (գուցե ամենադժվար պայմաններից մեկն է), վստահություն գործընկերների և հաճախորդների նկատմամբ, պատասխանատվություն յուրաքանչյուր խոս-

քի և աշխատանքի վերաբերյալ: Բացի այդ, մենք կառուցել ենք բարձր որակավորում ունեցող մասնագետներից բաղկացած ամուր թիմ, ստեղծում ենք աշխատանքային հարմարավետ պայմաններ, մեծ բծախնդրությամբ ենք մոտենում ներկայացվող ապրանքային տեսականուն և որակին, աշխատում ենք միայն համաշխարհային մեծ ճանաչում և համբավ ունեցող բրենդների հետ (օրինակ՝ գերմանական Continental, ճապոնական Nitto, ռուսական Kama և այլն) և միշտ երաշխավորում ենք հաճախորդի ապահովությունը: Ինչ վերաբերում է «Մեծ Անիվի» յուրահատուկ կողմերին, ապա մենք հասկացել ենք մի պարզ բան՝ վարորդների մեծ մասը կարիք ունի մասնագիտական խորհրդի: Հասկացել ենք, որ մինչև վաճառքի սրահ մտնելը նրանց մոտ առկա է արդեն խաբված լինելու զգացումը, ինչը բացատրվում է նրանով, որ գնորդների մեծ մասը հստակ չգիտի՝ ինչ է իրեն պետք: Այս հանգամանքից կարող են հեշտությամբ օգտվել անբարեխիղճ ընկերությունները և վաճառել այն, ինչ այդ պահին հարմար կգտնեն: Մեզ մոտ նման բան լինել չի կարող: «Մեծ Անիվը» իր վրա է վերցրել կրթողի գործառույթը և աշխատում է «գրագետ վարորդ՝ ապահով երթևեկություն» բանաձևով: Այդ կապակցությամբ մենք ստեղծեցինք տեղեկատվական կենտրոն, ուր մարդիկ հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու, առաջարկներ կամ դժգոհություններ հայտնելու համար կարող են զանգահարել (011) 555-111 հեռախոսահամարով կամ գրել մեր էլեկտրոնային հասցեով՝ info@metsaniv.am: Իսկ մտածե՞լ եք, արդյոք, կին վարորդների և նրանց պահանջների մասին:

Տեղեկատվական կենտրոն՝

— Ձեր հարցը շատ տեղին է: Հավատացեք, կին վարորդներին մենք ցուցաբերում ենք խիստ տարբերվող մոտեցում: Ասում են՝ մեր ոլորտը տղամարդկանց ոլորտ է, այդ իսկ պատճառով կանայք հաճախ խուսափում են ինքնուրույն գալ և գնումներ կատարել: Դրա փոխարեն նրանք խնդրում են ամուսիններին, եղբայրներին, ընկերներին, որպեսզի իրենց մեքենայի հարցերը լուծեն: Մենք փորձում ենք կոտրել այդ կարծրատիպերը: Կին վարորդը պետք է վստահ լինի, որ մենք ոչ միայն չենք օգտվի նրա չիմացության հանգամանքից, այլ հակառակը, կբացատրենք, թե ինչ է իրականում իրեն անհրաժեշտ և ինչու: Շուտով մեզ մոտ կմեկնարկի կին վարորդների համար նախատեսված անվճար դասընթացների ծրագիրը, որի նպատակն է տալ առաջնային անհրաժեշտության տեղեկատվությունը և ապահովել նրանց հնարավոր սխալներից և վտանգներից: Ո՞րն է ռեբրենդինգի վերջնական նպատակը: — Սա պայքար է հանուն սպառողների հավատարմության և լոյալության: «Մեծ Անիվի» վերաբրենդավորման վերջնական նպատակն է՝ կանգնել սպառողին ավելի մոտ, հասկանալ նրա ամենաաննկատ պահանջները, լինել ավելին, քան անվադողեր վաճառող խանութների ցանց, օգնել, կրթել և մտածել յուրաքանչյուր վարորդի ապահովության մասին: Այդ իսկ պատճառով մենք փոխում ենք ոչ միայն «Մեծ Անիվի» գրաֆիկական տեսքը, այլև բովանդակությունը, արժեքները, ընկերության փիլիսոփայությունը և գնորդի նկատմամբ վերաբերմունքը:

Լենա Գևորգյան / գովազդային

Երևան 0096, Գայի պող. 1/7, Հեռ.: 011 555 111, info@metsaniv.am, metsaniv.am


Պահ մտոցի Հուշեր

Կափարիչը թռած Ժողովրդական իմաստությունն ասում է՝ քայլելիս ոտքիդ տակ նայի՛ր: Թե ինչո՞ւ համառորեն չենք լսում խորհուրդը, և թե ի՞նչ կարող է պատահել պատվիրանն անտեսողների հետ՝ պատմում են մտոցն ընկածները:

Շուշան Քոչարյան

6-րդ դասարանում ընկերոջս հետ դասից փախել էինք: Տարածքում քայլում էինք մինչև 45 րոպեն անցներ, որ հաջորդ դասին գնայինք: Շատ ոգևորված ու աշխույժ ձայնով ինչ-որ բան էի պատմում, մեկ էլ զգացի՝ ոտքս ինչ-որ բան պահեց: Նայում եմ՝ դասընկերս ինձնից առաջ է անցել, դիմացից մի տղամարդ է քայլում, ձգվեցի ու բռնեցի նրա վերնաշապիկից: Հաջորդ վայրկյանին՝ զը՜խկ. ճակատով-դեմքով քերվելով ընկա ու հայտնվեցի 3 մետրանոց լյուկում: Առաջին վայրկյանին փորձեցի հիշել՝ որտեղ խոսակցությունն ընդհատվեց, որ բարձրանամ, շարունակեմ պատմել: Հաջորդ պահին գիտակցեցի, որ վերնաշապիկս պատռվել էր, իսկ ձեռքումս մնացել էր անծանոթ մարդու վերնաշապիկի մի մեծ կտոր: Պատկերացրեցի նրա դեմքն այդ պահին

24 25

Մայիս 2014

ու սկսեցի բարձրաձայն ծիծաղել: Ձայնիս վրա լյուկի շուրջը հավաքվեցին դասընկերս ու մի քանի անծանոթ: Մինչև մտածում էին՝ ինչպես ինձ դուրս բերեն, ես տարածքն էի ուսումնասիրում. կոնֆետների ու «Love is» ծամոնի թղթեր, ծխախոտի մնացուկներ, նաև պահպանակ, ինչն այդ պահին, բնականաբար, չհասկացա՝ ինչ է: Ինձ հանեցին լյուկից, ներողություն խնդրեցի տղամարդու վերնաշապիկը պատռելու համար, վերջինս սկսեց ինձ դաս տալ. «Ի՞նչ գործ ունեն էրեխեքն էս ժամին դրսում, ինչի՞ եք դասից փախել...»: Տուն գնալու ու փոխվելու ժամանակ չկար, դասընկերս իր վերնաշապիկն ինձ տվեց, ինքը մնաց բաճկոնով, ցայտաղբյուրի մոտ լվացվեցինք ու վերադարձանք դպրոց: Այդ դեպքից հետո լյուկերի վրայով էլ չեմ քայլում:


Մարիամ Գևորգյան

Երեք տարեկան էի, պապս ինձ ու քրոջս մանկապարտեզ էր տանում: Քույրս սայլակի մեջ էր, ես՝ պապիս ձեռքը բռնած: Մեր կողքով կարճ կիսաշրջազգեստով մի կին անցավ. ինքը՝ սիրու՜ն, ոտքերը՝ սիրու՜ն: Նայեցի-նայեցի, ինքն անցավ, ես շրջվեցի նրա հետևից ու շարունակեցի ուշադիր նայել: Մեկ էլ զգացի, որ ոտքերս միանգամից թրջվեցին, ու պապիկի ձեռքը չկար: Լյուկն այնքան ցածր էր, որ գլուխս համարյա վերևում էր մնացել: Ինձ քաշեցին, հանեցին, ամբողջովին թրջվել էի, ծնկներս արյունոտ էին: Հասանք մանկապարտեզ, դայակը՝ ընկեր Գայանեն, յոդով մշակեց ծնկներս, ու, սովորության համաձայն, շոկոլադով ինձ շեղեց, որ դադարեմ լացել: Լյուկի մոտ մի տուն կար, մայրս սովորաբար դրանով էր մեզ վախեցնում, ասում էր՝ «մեշոկ պապիի» տունն ա: Հենց իմացավ, որ լյուկն եմ ընկել, ասաց. «Երևի չարություն ես արել, մեշոկ պապին քեզ կախարդել ու լյուկն է գցել»: Կախարդանքից որպես վկա մնացել է ծնկիս վրայի ստորակետաձև սպին:

Տաթև Վարդանյան

Ոչ մի քարի, փոսի, ցեխի կողքով անտարբեր չեմ կարողանում անցնել: Լյուկերն էլ բացառություն չեն: Վեց տարեկան էի, դպրոցում միջոցառում էր, սիրուն շորերով, սպիտակ նասկիներով ու նոր կոշիկներով մայրիկիս հետ քայլում էի դեպի դպրոց: Մեկ էլ զգացի, որ գետինը փախավ ոտքիս տակից, բայց կարողացա ինձ պահել ու միայն մի ոտքով ընկա: Մայրս օգնեց, դուրս բերեց ինձ: Բախտս բերեց, որ այդ օրը միջոցառում ունեինք, քանի որ սովորաբար դպրոց մենակ էի գնում: Բայց այդքանով օրվա արկածները չավարտվեցին: Արագարագ քայլեցի ու այս անգամ հայտնվեցի ցեխափոսում: Մի կերպ հասանք դպրոց, հանեցինք ցեխոտ շորերս, լվացինք, ու մի կերպ մասնակցեցի միջոցառմանը: Այս տարիքում էլ չեմ փոխվել, այդ պատճառով էլ կոշիկ գնելիս հատուկ այնպիսի բան եմ ընտրում, որ փոսերն ու ցեխերն ընկնելիս շատ չվնասվի:

Լենա Սահակյան

Մութ ու ցուրտ տարիներին, երբ տրանսպորտ չկար, ոտքով երկար քայլելը սովորական երևույթ էր: Ես ու տատս հորաքրոջս տուն հյուր էինք գնում, երբ մոտ 50 մ հեռավորության վրա բաց լյուկ տեսա ու տատիս զգուշացրեցի, որ ուշադիր լինի, հանկարծ մեջը չընկնի: Այնքան էլ անհարմար տեղում էր, կողքին վուլկանիզացիա էր, դրսում՝ մի խումբ տղամարդ: Շարունակեցինք քայլել: Կենտրոնացած այն մտքի վրա, որ հանկարծ տատս չընկնի, չզգացի՝ ինչպես ինքս հայտնվեցի լյուկի մեջ: Ամբողջությամբ չէի ընկել, միայն ոտքերս էին կախվել, բայց կողերս շատ էին ցավում: Շփոթմունքից ու ցավից սկսեցի լացել: Ոտքից գլուխ ցեխոտվել էի, բարեբախտաբար, հորաքրոջս տանը շատ մոտ էինք արդեն: Գործընկերս՝ Հասմիկը, լավ ոտանավոր է հորինել իմ՝ լյուկն ընկնելու պատմության մասին. «Ժամանակով Լենան քոռ էր, լյուկն էլ գլխին կռիշկա չուներ»:


Պահ մտոցի Հուշեր

Ավետիս Ավետիսյան

Երեքով էինք. ես այդ ժամանակ չորս տարեկան էի, քույրս ու եղբայրս՝ ինձնից մեծ 16-18 տարով: Ասել-խոսելով զբոսայգու կողքով էինք անցնում, ես մեջտեղում էի: Հանկարծ քույրս հասկացավ, որ ձեռքը թողել եմ, նույնը հասկացավ եղբայրս, թեքվեցին իմ կողմ, նայեցին իրար, հասկացան, որ ես չկամ: Հետո ինչ-որ կետից լսվեց ձայնս: Հետ թեքվեցին ու հասկացան, որ լյուկն եմ ընկել: Լյուկում անցկացրած մի քանի րոպեների ընթացքում մեջս մի պատկեր է տպավորվել. մթության մեջ ինչ-որ կետից ինձ հասնող լույսը հույսի շողի պես մի բան էր, հիշում եմ միայն ոտքերիս տակ չորացած տերևները: Մոտ երկու մետր բարձրություն կունենար լյուկը: Եղբայրս իջավ, ինձ գրկեց ու վերև բարձրացրեց: Պատմում են, որ լավ վախեցել էի, ոչ մի բառ չէի ասում: Քույրս էլ էր վախեցել, որ ես լուռ եմ, տունդարձի ամբողջ ճանապարհին խնդրում էր մայրիկին հանկարծ ոչինչ չասել: Տանը երկար լռությունից հետո վերջապես խոսեցի. «Մա՜մ, պա՜պ, գիտե՞ք՝ ընկել եմ կալոդե՜ցը»: Ու սկսվեց կինոն… Ի դեպ, գլխիս մինչև հիմա սպի կա՝ լյուկից հուշ մնացած:

Արևիկ Մելքոնյան

Երկու տարի առաջ էր, առավոտ շուտ այցելեցի բժշկիս, երկար խոսեցինք, մի քիչ վատ բաներ ասաց բուժմանս հետ կապված, մտամոլոր դուրս եկա հիվանդանոցից: Մի պահ զգացի, որ ինչ-որ բան այն չէ. ոչ առաջ եմ գնում, ոչ հետ, մթության մեջ եմ: Ուշքի եկա ու հասկացա, որ լյուկն եմ ընկել, գլխավերևում մի խումբ մարդկանց դեմքեր էին: Ձեռնափայտերս մնացել էին դրսում, անցորդների մոտ խուճապ էր. հասկացել էին, որ հաշմանդամություն ունեմ: Ուզում էին շտապ օգնություն կանչել, ես ներքևից փորձում էի նրանց հանգստացնել: Մոտ մի տասը րոպե մնացի լյուկում, մինչև ինձ դուրս բերեցին: Ժամը 12-ն էր, իսկ 13:30-ին պետք է ասուլիսի մասնակցեի՝ որպես էքստրիմ ակումբի անդամ, իսկ ես ամբողջովին կեղտոտվել էի: Հասցրեցի Կոմիտասից հասնել տուն՝ Քանաքեռ, մաքրվել, զգեստափոխվել ու հասնել Հանրապետության հրապարակ: Ասուլիսի ընթացքում տանջվում էի ոտքիս ցավից, բայց ստիպված ժպտում էի. նկարահանում էին: Ավարտից հետո նկատեցի, որ ծունկս ուռել էր, ոտքս չէի կարողանում շարժել: Հիվանդանոցում պարզվեց, որ ծունկս երկու տեղից ճաքել էր: Մի քանի շաբաթ պահանջվեց, մինչև լավացավ: Այդ ընթացքում ափսոսում էի, որ զրկվել եմ արշավներից: Ինձ համար բացահայտեցի, որ Երևանում քայլելն ավելի էքստրեմալ կարող է լինել, քան լեռներ բարձրանալը:

Տաթևիկ Աբրահամյան

4 տարեկան էի: Մեր գյուղի տան առաջ բաց լյուկ կար, որպես պահոց էինք օգտագործում: Մոտ 4 մ խորություն ուներ, ներքև միայն հայրս էր իջնում: Լյուկի մոտ ծաղկած մի ծառ կար, որի մոտ շատ թիթեռներ էին հավաքվում, իսկ ես ու ընկերուհիս փորձում էինք նրանց բռնել. մեր սիրած խաղերից էր: Չզգացի՝ ինչպես թիթեռների հետևից այս ու այն կողմ վազելով՝ հայտնվեցի լյուկում: Տնեցիներն այդ ժամանակ հողամասում գործ էին անում: Նկատելով իմ բացակայությունը՝ մայրս հարցնում է ընկերուհուս, նա էլ ուրախ-ուրախ պատասխանում է, որ լյուկն եմ ընկել. օգտվել էր իմ բացակայությունից ու իմ սարքով թիթեռներ էր բռնում: Մայրս՝ սարսափած այն մտքից, որ կարող եմ կենդանի չլինել, մի կերպ է հասել լյուկի մոտ: Ի զարմանս բոլորի, ես ոչ միայն կենդանի էի մնացել, այլև անգամ քերծվածք չկար: Լյուկից դուրս գալուց հետո առաջին հերթին նայել եմ շորերիս ու ուրախ ասել. «Մամ, մի մտածի, շորերս չեն կեղտոտվել»: Դեպքից հետո տան դիմացի լյուկը մշտապես փակ էին պահում:

Սոնա Քոչարյան

26 27

Մայիս 2014


Recognize1915-ի մեկնարկը Ապրիլ 24-ին ընդառաջ շատ հայեր սոցկայքերում փոխում են իրենց ավատարները, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրում: Մինչդեռ արդեն կա տարբերակ սեփական գործողություններով անընդհատ հիշեցնել հայ ազգի հետ տեղի ունեցած անարդարության մասին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ապրիլի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը միանգամից երկու շնորհանդես էր. «Ճանաչեք 1915» նախաձեռնության Recognize1915.am կայքի, ինչպես նաև նախագծի շրջանակներում տպագրված «99» գրքի: Կայքը յուրօրինակ հարթակ է, որտեղ մեկտեղված են Հայոց ցեղասպանության թեմայով արված հետազոտությունները, կա լինքերի ու նկարների բավականին հարուստ բազա, բացի այդ, կայքը հնարավորություն է տալիս բոլորին փոխել իրենց էլեկտրոնային փոստի ստորագրությունները՝ Հայոց Ցեղասպանության մասին մեկ անգամ ևս աշխարհին հիշեցնելու նպատակով: Նամակի հասցեատերը, տեսնելով ստորագրությունը, կարող է հղումով անցնել կայք, կարդալ ցեղասպանության մասին, ծանոթանալ և, միգուցե նաև միանալ նախագծին: Նախաձեռնության ակունքներում կանգնած է Ucom ընկերությունը: «Ճանաչեք 1915» նախաձեռնությունը պլանավորել է բազմաթիվ միջոցառումներ, որոնք բոլորը ուղղված են լինելու Մեծ եղեռնի համընդանուր ճանաչման և դատապարտման գործընթացին: Կայքի հետ միաժամանակ Ucom-ը` Pan Photo գործակալության հետ համատեղ, հրատարակեց «99» խորհրդանշական անվանումով գիրքը: Ինչո՞ւ «99». քանի որ ցեղասպանության համընդհանուր ճանաչման համար կարիք

չկա սպասել հերթական «կլոր թվին»: Անհրաժեշտ է բարձրաձայնել միշտ և ամենուր: Գրքում տեղ են գտել մի շարք հարցերի պատասխաններ՝ քանի՞ փուլով և ինչպե՞ս է կազմակերպվել Հայոց Ցեղասպանությունը, ինչպե՞ս պայքարել թուրքական ժխտողականության դեմ, ինչպե՞ս հասնել Ցեղասպանության համընդհանուր ճանաչմանն ու դատապարտմանը, ի՞նչ նկատի ունենք ճանաչում ու փոխհատուցում ասելով, ի՞նչ կլինի 100-ամյակից հետո: Գրքի հերոսներն են ցեղասպանությունը վերապրածները, նրանց հիշողություններն ու նրանց ժառանգների ապրումներն այսօր Արևմտյան Հայաստան այցելելիս: Գիրքն ունի յուրօրինակ տեղեկագրի ֆունկցիա՝ փաստեր, թվեր, վկայություններ, եզրակացություններ, մինչև օրս այս թեմայով նկարահանված ֆիլմերի ու գրված գրքերի ցանկ ու նկարագրություններ: Հեղինակները հրատարակության վրա աշխատել են մոտ երկուսուկես տարի` շրջագայել Արևմտյան Հայաստանում ու հավաքել ցեղասպանության մասին պատմող երբևէ չցուցադրված ֆոտոները: Գիրքը, որի վրա աշխատել են լուսանկարիչներ, խմբագիրներ և Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի անձնակազմը, վաճառքի ենթակա չէ, լույս է տեսել խորհրդանշական տպաքանակով, սակայն շուտով կլինի համացանցում, մինչև տարեվերջ կտպագրվի նաև օտար լեզուներով: Գիրքը հնարավոր կլինի կար-

«99» գրքի նախաբանից «…Մենք ստիպված ենք գոնե մեր լուռ ընթերցմամբ ընկերակցել նրանց, ովքեր միայնակ ու լքված են եղել դեպի ստույգ մահ տանող իրենց ճանապարհին: Սա պետք չէ նրանց: Սա պետք է մեզ…»

↓ Ucom-ի անձնակազմը շարժվում է դեպի Եղեռնի հուշահամալիր

↑ Ucom-ի տնօրեն Հայկ Եսայանը

դալ recognize1915.am-ում: Կայքը եռալեզու է, սակայն կազմակերպիչները պատրաստվում են ավելացնել առաջին հերթին թուրքերենը, հետո նաև եվրոպական լեզուներ: Ucom ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանը հավաստիացեց, որ կայքի տեխնիկական սպասարկումը, սերվերային բազան ամբողջությամբ գտնվում է Ucom ընկերության գրասենյակում, նրանց անմիջական վերահսկողության ներքո. «recognize1915.am կայքն ունի ամենաբարձր տեխնիկական ապահովվածությունը, ինչը շատ կարևոր է նման բովանդակության կայքի համար: Մենք ներդրել ենք մաքսիմալ գումարներ, որպեսզի կայքը լինի հնարավորինս պաշտպանված: Ու հիմա մեր պատիվն է կարողանալ բեկանել կայքի վրա կատարված հարձակումները»: Առաջին փորձությանը՝ այս տարվա Ապրիլի 24-ին նախատեսվող գրոհներին, կայքն ամբողջովին պատրաստ է: Ի տարբերություն այլ կայքերի՝ recognize1915.am-ը պետք է դառնա գործիք ամբողջ աշխարհին տեղեկացնելու հայերի հետ պատահածի մասին: Այնտեղ հնարավոր կլինի դիտել, ներբեռնել նկարներ, կարդալ ցեղասպանության մասին: Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը համոզված է. «Մենք իրավունք չունենք բավարարվել միայն անմար կրակի շուրջ հարգանքի տուրք տալով, հայության ձայնը պետք է հասանելի դարձնենք աշխարհին: Հայ ազգի դեմ կատարված հանցագործության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար կարևոր է յուրաքանչյուր ազգային կազմակերպության, հայրենասիրական խմբի, հայ գործարարի, հայրենասեր քաղաքացու և հայ մարդու ուժերի մեկտեղումը: Միայն դրա շնորհիվ աշխարհը կճանաչի և կդատապարտի Հայոց Ցեղասպանությունը»:

Էլեն Բաբալյան / գովազդային


Պահ մտոցի Հեղինակային

28 29

Մայիս 2014


Լ

յուկը անակնկալ մտավ մեր մեջ՝ աշխարհով մեկ թափառող խատուտիկի հրճվանքը մութ դեմքի վրա փողփողալով: Ու քանի որ Լյուկը անհրավեր էր բացվել փողոցում ու քանի որ ոչ մի բանով չէր առանձնանում՝ ոչ մի բնական ու անբնական առանձնահատկություն չուներ, բոլորն անտարբեր էին վերաբերվում նրա հայտնությանը: Նրա տեղը Բանջարանոցին ցիվիլ աշխարհի հետ կապող միակ ու վերջնական կամրջի վրա էր: Կամրջի մայթերով քայլողները Լյուկին նայելիս ուղղակի բաց աչք էին տեսնում, կամ բիբ, խոշոր բիբ՝ կանգնած խավարով, որի մեջ երբեք լույսի երանգ չի ծփում: Անցնող-դառնողները Լյուկի բիբին իրենց հայացքները չէին արժանացնում ու հայացքները արժանի չէին համարում նրա բռնած ձևին: Վասնզի Լյուկը էկած-չեկած իր ուզած ձևն էր բռնել ու հավատում էր բռնած ձևին: Եվ Լյուկին սկսեցին խանդել, որովհետև նա առաջինն էր, որ ոչ մի բանով աչքի չընկնելով ու աչքի ընկնելու համար ոչ մի բան չձեռնարկելով տարբերվեց բոլորից: Անցնող օրերի մեջ Լյուկը միակն էր, որ մենակ էր, իսկ մենակ մնալը բոլորի թաքուն երազանքն էր: Ու նրա աննկատ լինելը մնացած բոլորի համար անհարմարություն դարձավ: Տղերքը առիթ էին ման գալիս, որ տփեին Լյուկին, ու մի օր գիշերով հարմար առիթը ընձեռվեց: Ասին՝ Թուզը իր նոր Մերսով ընկելա Լյուկը: Էդ ժամանակ մենք մեծ վայելքով գետնախնձոր էինք լափում, բայց դե դեպքը լուրջ էր, թողեցինք, վազեցինք կամուրջ: Ով կար չկար եկել-լցվել էին, կամուրջը երկու կողմից փակված էր: Թզի մեքենան քթով մտել էր Լյուկի բիբի մեջ: Բիբի շուրջբոլորը պսպղում էին Մերսի փշրված լույսերի բեկորները: Լյուկն ասես հրավառությամբ թարախավարի շնորհավորել էր նրա նոր մեքենան: Տարածքը գրաված պետավտոտեսուչները ասացին՝ «հետ քաշվեք, դեպքի վայրն ենք չափում»: Թուզը նստել էր մայթին, անդադար քրֆում էր: Քթից ու բերանից արյուն էր հոսում: Վախվորած բուժքույրը յոդային բամբակով փորձում էր վերքը խնամել: — Վախ, սատկում եմ, — գոռում էր Թուզը, երբ բուժքրոջ բամբակը մեղմորեն դիպչում էր նրա վերքին ու արագությամբ հետ քաշվում: — Արա, էս ո՞վ էր, — գժված նայելով Լյուկին՝ աղի արցունքներ էր թափում Թուզը: Տղերքից մեկը տուփից սիգարետ հանեց, դրեց Թզի ատամների արանքը, կպցրեց: — Ծխել չի կարելի, — ասաց բուժքույրը, — հնարավոր է ուղեղի ցնցում եք ստացել: Թուզը էդ ուղեղի ցնցումը որ լսեց, ավելի ուժեղ ողբաց: — Վախ, մորս արև, էս ինչ ասիր, մորքուր, ո՞նց ուղեղի ցնցում: Տղերքից մեկը բոթեց Թզի ուսը: — Լացուկոծդ թարգի այ ախպեր, մեքենադ Սլավը 3 օրում կսարքի, կտա ձեռդ, շատ բան չի եղել: Էս խոսքերը մի փոքր հանգստացրին նրան: Ձենը կտրեց: Երևի հիշեց, որ մեր փողոցը ամենաթույն խադավիկների ոստանն ա, մանավանդ Սլավը, որ դաժը բոլտի վրա կարար մի հատ նոր, ծիծիկ մաշնա հավքեր: Աչքներիս առաջ Թուզը վերածնվեց՝ դեմքին անհասկանալի ապուշ ժպիտ իջավ: Բերանը լայն բացված մնաց: Վամպիռի նման հանկարծ երկու ժանիքները պսպղացին: Մենակ սիգարետի ծուխ էր փստացնում: Վախեցանք, մտածեցինք, իրոք վատ ա, բուժքրոջը խնդրեցինք, որ եթե հնարավոր ա ավելի լավ նայի տղուն, քիթն ու բերանը ավելի լավ յոդի: Երբ մեքենան հանեցին քարշակին, որ տանեն Սլավի «Դրախտ», Թուզը կատաղած հարձակվեց Լյուկի վրա: Գլուխը կոխել էր մութ բացվածքի մեջ ու ամենավերջին հայհոյանքներն էր շաղում, թքում էր, սպառնում, անկանոն թափահարում ձեռքերը: Լյուկը աչք չէր թարթում, քֆուրներին չէր պատասխանում, ուղղակի, ոնց կար, նույն հայացքով ու դիրքով լռված էր: Հաջորդ օրը ու դրան հաջորդող մյուս օրերին Լյուկի մեջ ինչ ասես լցնում էին ու էդ առարկաները ամեն օր փոխվում էին՝ ծառի քոթուկ, կաստիլ, պագրիշկա, տան հին

դուռ, նույնիսկ փնջով ծաղիկ: Հետո եսիմ որտեղից կիսափտած սառնարան գտան, բերին, դեմն արգելափակեցին: Բայց սառնարանն էլ հազիվ մի երկու օր քաշեց: Առավոտ շուտ Լյուկին նախկին բիբով էինք տեսնում՝ նույն ԱՆ-առանձնահատկությամբ, տեսքը՝ բացարձակ: Գլուխ չէինք հանում: Լյուկը ամենաօրյա վիրավորանքներն ու ստորացումները գրկաբաց ընդունելով ազատագրվում էր, նորերը ստանում: Փողոցում Լյուկը միակն էր, որ անկախ ամեն ինչից, իր կյանքով էր ապրում ու սիրում էր էդ կյանքը: Դրանից բոլորն ավելի էին կատաղում, որովհետև էլի եմ ասում, Լյուկի ապրած կյանքը, բոլորի թաքուն երազանքն էր, բայց մեր ու Լյուկի տարբերությունը էն էր, որ Լյուկը երբեք թաքուն չէր երազում, որովհետև Լյուկը միշտ բաց էր: Լյուկը լցվում էր, դատարկվում: Մեր փողոցի մեքենաները նրան արդեն լավ էին ճանաչում ու նույնիսկ ամենամութ գիշերները՝ փակ աչքերով էին շրջանցում, իսկ անծանոթ մեքենաները ստիպված էին հաշվի նստել հետը: Ոչ մի անծանոթ մեքենա Լյուկի կողքով անվնաս չէր անցում: Ասես անհասկանալի մի վրեժ ուներ սրտում: Մեկը մյուսի հետևից վնասում էր, ջարդում-ավերում-փշրում էր, քառատում: Լյուկը իսկական դահիճ էր դարձել: Նա վախ էր, որ չէր սահմանվում: Լյուկի վերջին արարը օգոստոս ամսին եղավ: Բանջարանոցում գժերի ընտանիք կար: Հերը՝ Բոբը, գիժ էր, մերը՝ Նելլին՝ գիժ, երեք երեխաները՝ Հոսոն, Գեղամը ու Սյուզիկոն՝ գժեր: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչի՞ էին գիժ, թեև համոզված էին, որ գիժ են: Աղքատ էին ապրում: Ամառ-ձմեռ նրանց բնակարանը առանց պատուհանների էր: Ովքեր ներսում եղել էին, ահավոր բաներ էին պատմում: Որ բնակարանը մանրահատակ չունի, գույն չունի, սեղան, աթոռ, մահճակալ չունի: Մեծ տղեն՝ Գեղամը, ինչ կա չկա ջարդել ա, կեսն էլ ծախել խմել: Բայց պատմում էին, որ բացի Գեղամից, Հոսոն էլ ջարդելու հետ սեր ունի, ու նույնիսկ ամենափոքրը՝ Սյուզիկոն ա ջարդում: Օգոստոսյան շոգ օրը, իրիկվա կողմերը անհավանական լուր պտտվեց, թե Բոբի ընտանիքը թողել ա էդ սարսափելի բնակարանը, մտել Լյուկի մեջ ու ներսից երկաթե քառակուսի զոդելով՝ փակել: «Ներսիցը» լավ չէինք հասկացել, բայց ժամանակ չկար, վազեցինք դեպի կամուրջ: Մարդիկ շուրջկալել էին Լյուկը: Իրարանցում էր: Մեկը պառկեց, ականջը սեղմեց Լյուկի նորածին կափարիչին. — Բո՞բ — Նելլի՞ — Գեղա՞մ — Հոսո՞ — Սյուզիկո:՞ Ներսից լսվեց հոր՝ Բոբի խուլ ձայնը: — Ի՞նչ եք ուզում, հիմի մենք ստեղ ենք ապրելու, թողեք ռադ էղեք: — Լրիվ գժվել են, — ասաց մեր ընկերոջ Մեծ քուրը, որ էրեխուն էր հանել ման տալու: Բոլորը նայեցին մեր ընկերոջ Մեծ քրոջն ու նրա էրեխուն, որին ման տալու էր հանել: Գնացին չագուչի հետևից: Երբ տեղ հասցրին, մի հատ եզոտ գյադա առաջ էկավ, վերնաշապիկի թևքերը քշտեց ու չագուչը ձեռն առավ: Բոլորս մի կողմ փախանք: Սրա առաջին հարվածից շիթով կայծեր թռան: — Վայ քու մերը ք***մ, — Լյուկից լսվեց Բոբի ձենը: Չագուչով գյադեն, որ քֆուրը լսեց, խելքը լրիվ թռավ: Չագուչը մինչև երկինք հանեց ու իջեցրեց անհավանական ուժգնությամբ: Նորից ու նորից: Գլուխը ձմերուկի նման ուռել էր, շալվարը ոռից հազիվ էր բռնվել: Վերջին հարվածից հետո չագուչի պոչը կոտրվեց: էս գյադեն, մի քանի վայրկյան մանթռաշ կանգնեց, հետո ասաց. — Սպասեք, գնամ չուլանից կվալդը բերեմ: Ասաց ու գլուխը կախ գցած գնաց:

«Էս ո՞վ ա, այ ախպեր»: Սաղ իրար էդ հարցը տվեցին: Բայց էս եզին ոչ ոք չէր ճանաչում, ոնց որ այլ մոլորակից եկած լիներ, երևի նոր էր փողոց տեղափոխվել, անունն էլ չգիտեինք: Հանկարծ սիրենաների սուր ազդանշաններ լսվեցին: Ինչպես միշտ, մեկը ոստիկանություն էր ծակվել: Էլի ու էլի մի կողմ քաշվեցինք: Ոստիկանները երկար բանակցեցին Բոբի հետ: Համոզում էին, որ Ներսից Լյուկը բացի, նպաստներ էին խոստանում, խոստանում էին, որ միջոցներ կձեռնարկեն, բնակարանը կվերանորոգեն, ներսում ապրելու բարվոք պայմաններ կստեղծեն: Բոբն ասաց՝ խաբում եք: Ասաց՝ միշտ նույն բանն եք ասում՝ ու որ միշտ նույն բանն եք ասում, ես էլ կերգեմ: Ու Բոբը սկսեց երգել: Համարյա բան չէր հասկացվում ինչ ա երգում, բայց կարևորը Լյուկի մեջ տարուբերվող մեղեդին էր, որ վերջնականապես հոգնեցրեց ոստիկաններին: — Բերեցի կվալդը: Էս գյադեն՝ կվալդը ուսին դրած նորից ցցվեց Լյուկի դիմաց ու լրջագույն, մանրակրկիտ խնամքով վերստին սկսեց քշտել վերնաշապիկի թևքերը: Ոստիկանը նայեց նրան, ասաց. — Դու ո՞վ ես: Էս գյադեն ոստիկանին թարս նայելով ասաց. — Ե՛Ս: Ոստիկանը, ոտից գլուխ չափեց, ասաց. — Ոռդ շատ մեծ ա, զգույշ էղի, խանգարում ես: Մենք ասինք՝ վերջ, հեսա կվալդով իջնելու ա ոստիկանի գլխին, բայց էս գյադեն տխուրի մեջ ձեռը թափ տվեց, կվալդը դրեց ուսին ու քոռուփոշման հեռացավ: Էլի շշուկներ լսվեցին՝ «Էս ո՞վ ա, այ ախպեր»: Ոստիկանները հասկացան, որ խոսելով բան դուրս չի գա, իսկ մութը գնալով ավելի էր խտանում, կուրացնում Լյուկի շրջակայքը: Որոշեցին զոդող բերել: Երկար սպասելու կարիք չեղավ, փողոցում բոլորն էլ զոդել գիտեին: Գործիք նախապատրաստելուց հետո, մի անանուն զոդող սաղավարտը դեմքին քաշեց, չոքեց Լյուկի վրա ու գոռաց. — Էրկաթին չկպնես, Բո՛բ: Մի քանի առկայծումներ ու վերջ՝ Լյուկը բացվեց: Առաջինը հոր՝ Բոբի գլուխը երևաց: Դուրս գալուն պես սկսեց ձեռքով բարևել հարևաններին, հետո մեծ տղեն՝ Գեղամը դուրս եկավ, հետո՝ մերը՝ Նելլին, հետո փոքր տղեն՝ Հոսոն: Սյուզիկոն դուրս չեկավ: Սպասեցինք՝ դուրս չեկավ: Դուրս չեկավ: Դուրս չ ե կ ա վ: — Ու՞ր մնաց Սյուզիկոն: Ընտանիքի անդամները լռում էին: Ոստիկաններից մեկը մտավ Լյուկի մեջ, որոշ ժամանակ անց՝ դուրս եկավ: — Էստեղ մարդ չկա: — Բոբ, աղջիկդ ու՞ր ա: Բոբը լուռ էր: — Լավ, հաստատ աղջիկը ձեր հետ չի եղել, Լյուկն էլ կախարդական չի, չէ՞: — Չէ, — տխուր ասաց Բոբը: Երթևեկությունը վերականգնվեց: Բոբի ընտանիքին ուղեկցեցին բնակարան: Մենք սկսեցինք Սյուզիկոյին փնտրել: Փողոցները տակն ու վրա արեցինք՝ չկար: Մարդկանց էինք հարցուփորձ անում՝ աղջկան չէին նկատել: Մտածեցինք ինչ-որ տեղ խաղում ա ու չի հիշում, որ մութն ընկել ա: Տուն մտնելուց առաջ, ասացի մի հատ էլ նայեմ կամրջի կողմերը: Խաչմերուկը երբ անցա, տեսա կամրջի սկիզբը, որ ողողված էր արհեստական ուժեղ լուսավորությամբ: Վրայով անցնում դառնում էին երկու ասֆալտ ծեփող մեքենաներ: Մոտեցա նարնջագույն շապիկներով շինարարներին, հարցրեցի՝ Սյուզիկոյին տեսել ե՞ք: Չհասկացան, պատմության մասին չգիտեին, ուղղակի իրենց հանձնարարել էին արագ ասֆալտել կամուրջը, փակել Լյուկն ու հեռանալ: Հաջող արեցի, դանդաղ քայլերով հեռացա: Լյուկը էլ չէր երևում, բիբը լցվել էր, փակվել ասֆալտի անթափանց շերտով: Նրա տեղում ձկան թեփուկների պես շողշողում էին սև մանրահատիկները: Էլ չէի ուզում, որ Սյուզիկոն գտնվի:

Վիլյամ Կարապետյան


Պահ մտոցի Այնտեղ

Կարևոր մանրուք «Քայլելիս ոտքիդ տակ նայիր» արտահայտությունը սովորաբար կիրառվում է զգուշության նկատառումներով, որպեսզի չսայթաքես, ոտքդ քարին չդիպչի կամ էլ դիմացից քայլող հետիոտնի ոտքերը չտրորես: Բայց արի ու տես, որ աշխարհի մի շարք քաղաքներում այդ սկզբունքին հետևելը ոչ միայն անվտանգ զբոսանք է երաշխավորում, այլև գեղագիտական հաճույք է պատճառում, զվարճացնում ու զարմացնում: Այնտեղ մտոցները եթե նույնիսկ մանրուք են համարվում, ապա շատ կարևոր:

Կափարիչներն ի ցույց

Ողջ Եվրոպայից դիտահորերի յուրահատուկ կափարիչների ու անձրևընդունիչների մի ամբողջ հավաքածու է գտնվում իտալական Ֆեռարա քաղաքում՝ Մտոցների միջազգային թանգարանում: Դրանք հավաքելու գաղափարը իտալացի քանդակագործ Ստեֆանո Բոտտոնիինն է, որը 2002-ին տեսել ու գնահատել էր Պրահայի դիտահորերի կափարիչները, իսկ հետո դրանցից մեկը (60 կիլոգրամ քաշով) նվեր ստացել՝ որպես հուշանվեր: Այսօր թանգարանի ցուցանմուշների թիվը հասնում է 130-ի:

Պրահայի կոյուղու հսկա մտոցը Ֆեռարայի թանգարանում

100-ամյա փողոցներին՝ նոր կափարիչներ

Անցյալ տարի Վանկուվերի քաղաքային իշխանությունները որոշեցին, որ գրեթե մեկդարյա փողոցների մտոցներն արժե թարմացնել, իսկ նորերը կարող են միանգամայն ոչ շարքային տեսք ունենալ: Այդպես հայտարարվեց մտոցների դիզայնի մրցույթ, որը նպատակ ուներ քաղաքի փողոցները դինամիկ հանրային արվեստի միջավայրի վերածել: Ձևավորման առաջադրված տարբերակներն արտահայտում էին Վանկուվերի ոգին, արժեքներն ու կայուն ապագայի հանդեպ հույսերը: Ընտրված աշխատանքներից մեկի հեղինակը Նայջել Դեմբիքին է, ով բավականին աբստրակտ և ժամանակակից լուծում էր առաջարկել: Մեկ այլ աշխատանք հեղինակել էր Էնդրյու Դեքսելը, որը հայտնի է հյուսիս-արևմտյան ափի արվեստն ու գրաֆիտիները որպես ներշնչանքի աղբյուր օգտագործելու համար:

30 31

Մայիս 2014


Արևելյան ստեղծարարություն

Դիտահորերի կափարիչների յուրօրինակ լուծումների մասին խոսելիս չէինք կարող շրջանցել Ճապոնիան: Ծագող արևի երկրում մտոցները ոչ մի այլ երկրի մտոցներից առանձնապես չէին տարբերվում ընդհուպ մինչև 20-րդ դարի 80-ական թվականները: Այդ ժամանակ թույլատրվեց հեռանալ նախկինում խստորեն սահմանված չափանիշներից՝ կապված մտոցների արտաքին տեսքի հետ: Արդյունքում Ճապոնիայի տարբեր քաղաքներում հետզհետե սկսեցին ձևավորվել մտոցների դիզայնի բազմազան ուղղություններ: Այսօր երկրի 1780 քաղաքների շուրջ 95%-ի փողոցները դիտահորերի բացառիկ տեսք ունեցող կափարիչներով են պատված: Դրանց վրա կարելի է գտնել ինչպես պատմական տեսարաններ, անիմացիոն ֆիլմերի հերոսների, բույսերի ու կենդանիների, հայտնի հրատարակությունների ու փառատոների տարբերանշանների պատկերներ, այնպես էլ տարօրինակ ու վերացարկված նկարներ, որոնք կարող են ամենահասարակ դպրոցականի մտքի թռիչքի արդյունքը լինել: Մի խոսքով, ճապոնացիրերն ինչպես միշտ առանձնանում են:


Պահ մտոցի Այնտեղ

Կարևոր խոսք

Լյուկերը կարող են հարմար հարթակ հանդիսանալ կարևոր մարդկանց կարևոր մտքերը արտահայտելու համար: Համենայն դեպս, այդպիսի մի լավ օրինակ արդեն կա: Ամերիկյան քաղաքներից մեկում գտնվող մի մտոցի վրա ձուլված է գրող Կուրտ Վոննեգուտի մի մեջբերում՝ «Մայր Խավար» վեպից. «Մենք այն ենք, ինչ ձևանում ենք, ուստի պետք է զգուշանալ այն բանից, ինչ ձևանում ես»:

Ֆլորենցիայից ոգեշնչվելով

Ամերիկյան Սիեթլում դիտահորերի կափարիչները արվեստագետների դիզայնով լուծելու գաղափարի հեղինակը այդ քաղաքի Արվեստի գծով հանձնակատար Ջաքետա Բլանշեթն է: Այդ միտքը Ջաքետայի մոտ հղացավ այն բանից հետո, երբ նա 1950-ականների վերջին տեսավ Ֆլորենցիայի փողոցների գեղարվեստական մտոցները: Համայնքի զարգացման բաժնի տնօրեն Փոլ Շելն իր հերթին, համարելով, որ քաղաքի որոշ մտոցները փոխելը վատ միտք չէ, Ջաքետային համոզեց մասնավոր ներդրում կատարել, որը հատուցեց դիզայներ Աննա Նայթի ստեղծած դիզայնով 13 մտոցների տեղադրման ծախսերը: Հետագայում այդ նախագիծը հովանավորեցին նաև այլ անհատներ: Արդյունքում տեղադրվեց Աննայի դիզայնով պատրաստված 19 մտոց, որոնց վրա քաղաքի կենտրոնի սխեմատիկ քարտեզն էր, իսկ դրա վրա նշված կետը ցույց էր տալիս, թե որտեղ էր գտնվում տվյալ մտոցը: 1976-ին 32 մտոցների դիզայնը հեղինակեց Նաթան Ջեքսոնը՝ պատկերելով հնդկացիական Թլինգիթ ցեղի նկարներում հանդիպող կետի կերպարը: Ընդ որում՝ պատկերները սկզբում փորագրվում էին փայտի վրա և միայն հետո ձուլվում թուջից: Իսկ Գարթ Էդվարդսը հեղինակեց ինը մտոցների դիզայնը: Կափարիչներն այնպես էին լուծված, կարծես առանց դրանք բացելու կարելի էր տեսնել դիտահորի ներսում իբր գտնվող մարդկանց ու խողովակները:

Լե Կորբյուզեից՝ Հնդկաստանին

1950-ականներին հռաչակավոր ճարտարապետ Լե Կորբյուզյեն նախագծեց հնդկական Չանդիգար քաղաքը: Բացի ամենից, նա ձևավորեց նաև քաղաքի փողոցներում հանդիպող մտոցները՝ արտատպելով դրանց վրա քաղաքի հատակագիծը: Դրանից տասնամյակներ անց հնարամիտ հնդիկները սկսեցին վաճառել հանճարեղ շվեյցարացու կերտած կափարիչները Արևմուտքում: Հայտնի է, որ դրանցից մեկը վաճառվել է ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 25 հազար դոլարով:

Արվեստի գործ

20-րդ դարի ամենահայտնի կոնցեպտուալիստ քանդակագործ նկարիչներից մեկը, ամերիկացի Լոուրենս Վեյները 2000 թվականին Public Art Fund հիմնադրամի նախագծի շրջանակներում կերտեց 19 մտոց՝ In Direct Line With Another And The Next գրությամբ: Լյուկերը զարդարեցին Նյու Յորքի փողոցները:

Անի Սմբատի

32 33

Մայիս 2014



Պահ մտոցի Այնտեղ

Ուրիշներին հետևողները Բրատիսլավայում 1997-ին կերտված բրոնզե կոյուղագործը արդեն դարձել է Սլովակիայի մայրաքաղաքի խորհրդանիշը, իսկ նրա մանրակերտերը կարելի է գտնել հուշանվերների տեղական բոլոր խանութներում: Քանդակագործ Վիկտոր Գուլիկի այս գործը կոչվում է «Չումիլ», ինչը նշանակում է պարապ, ուրիշներին հետևող մարդ: Հաջորդ տարիների ընթացքում լյուկի անցքից անցորդներին հետևող նմանատիպ քանդակներ սկսեցին հայտնվել նաև բազմաթիվ այլ քաղաքներում:

← Քանդակագործ Թոմ Օթերնեսի կերտած «Ալիգատորը» Բրուքլինում

↓ Բազմաթիվ կոյողուգործքանդակներից մեկը ռուսական Սարանսկում

← «Քեռի Յաշան և ստաժորը», Կրասնոյարսկ, քանդակագործ՝ Անդրեյ Կիյանիցին

← Վիկտոր Գուլիկի «Չումիլը» Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում

↓ Դիտահորից ոստիկանին աննկատ վատություն անողը Բրյուսելում, քանդակագործ՝ Թոմ Ֆրաթցեն → Կոյուղագործի արձան, Տերնոպոլ, Ուկրաինա

34 35

Մայիս 2014


↓ Հերթական արձանը մտոցային թեմայով, այս անգամ գերմանական Զինգելֆինգենում

→ Մտոցի միջոցով փախչող կենդանիների արձանը Ավստրալիայի Գոսնելս քաղաքում

← Կոյուղագործի արձանը Մոսկվայում

← «Կոյուղագործ Ստեփանիչ» քանդակը տեղադրվել է ռուսական Օմսկում՝ քաղաքի օրվա կապակցությամբ

↓ Ստեփանիչի կոլեգան՝ գերմանական Նոյս քաղաքից ← Բրոնզե կոյուղագործը Բերդյանսկից, Ուկրաինա

→ Քանդակագործ Կառլ Գյոթե Վեյեմարկի ստեղծագործությունը Ստոկհոլմում, Շվեդիա


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Քաղաքային վակցինացիա Դիջեյ Արուսիկ Վակցինան պատմում է իրենց բակի թխկիները վիրակապելու, կենտրոնում ապրելու առավելությունների, ակումբային կյանքի հետ ծանոթանալու, սեփական «փախած» կերպարի և այլնի մասին:

36 37

Մայիս 2014


Մեծացել եմ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող բակում: Մարդու ձևավորման ու աշխարհընկալման հարցում ծննդավայրը շատ մեծ ազդեցություն ունի: Ես երջանիկ եմ, որ հենց Երևանի սրտում եմ ծնվել ու մեծացել: Ի տարբերություն Երևանի այլ հատվածների՝ իմ բնակավայրը ամենաոչպարտավորեցնողներից է. դու կարող ես լինել այնպիսին, ինչպիսին դու ես ուզում, որևէ մեկը ավելորդ կարծիք չի արտահայտի հագուստի կամ տուն ուշ վերադառնալու վերաբերյալ: Դրա համար զարմանալի չէ, որ դեռ մանկուց ակումբային միջավայրում եմ եղել: Եթե Երևանի այլ հատվածում ապրեի, ոչ թե այլ մարդ կլինեի, այլ ավելի սթրեսային կլիներ մնալ այնպիսին, ինչպիսին կայի: Գարնանը մեր բակը փոքրիկ Դիլիջանի է վերածվում: Պապիկս Հայաստանի գլխավոր անտառապետն էր, ու հենց ինքն է իրականացրել մեր բակի ծառատունկը: Մեր բակում այնպիսի ծառեր կան, որ այլ տեղ դժվարությամբ կգտնեք: Հարևան բակում թթենի կար, բայց ճյուղերը դեպի մեր բակ էին թեքված: Վախենում էինք ուտել այդ թութը, որովհետև հարևան բակը կռիվ էր անում: Բնության հանդեպ սերը ծնողներիցս եմ ժառանգել: 90-ականներին մեր բակի թխկիներից մեկը ուզում էին կտրել: Միայն մի ճյուղն էին հասցրել կտրել, մայրս պարաններ ու կտորներ վերցրեց, գնացինք թխկին վիրակապելու: Փառք Աստծո, ծառը վերականգնվեց: Մանկապարտեզ չեմ գնացել՝ մայրս վախենում էր, որ ավելորդ անգամ կմրսեմ ու կհիվանդանամ: Պոպլավոկի դիմաց գտնվող Աբովյանի անվան դպրոց գնացի. հայրս այնտեղ ֆիզիկայի ուսուցիչն էր, ու մայրիկս ավելի հանգիստ էր, որ ինձ հետ ոչինչ չի պատահի: Բայց ես արդարացրեցի մայրիկիս մտավախությունները՝ շատ էի հիվանդանում ու բացակայում դասերից: Ավարտել եմ պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը, հիմա էլ երկրորդ մասնագիտություն եմ ձեռք բերում Երևանի տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի բաժնում: Ինը տարեկանից սկսել եմ լսել ակումբային երաժշտություն, իսկ տասնհինգ տարեկանում՝ քրոջս ու նրա ընկերների հետ, առաջին անգամ մտա պոլիտեխնիկի հարևանությամբ գտնվող «Зеленый Зал» ակումբը: Միանգամից սիրահարվեցի երաժշտությանն ու դիջեին, ում աշխատանքը ինձ համար կախարդական թվաց, չէ՞ որ հենց նա է կարողանում իր ընտրած երաժշտության միջոցով ազդել մարդկանց երևակայության վրա: Հանրապետության հրապարակում եմ առաջին անգամ հանդես եկել որպես պրոֆեսիոնալ դիջեյ, այն ժամանակ դեռ DJ Vakcina չէի, այլ ուղղակի Արուսիկ: Երևանը սիրտն է, որ կատարում է ամենակարևոր ֆունկցիան, իսկ մարդիկ՝ նախևառաջ ակտիվ քաղաքացիները՝ քաղաքի երակներն են: Առանց Երևանի չկանք մենք, բայց առանց մեզ էլ նա չկա: Երևանի սիրտը բաբախում է ու էներգիա տալիս մեզ, որ կարողանանք ճիշտ կատարել մեր ֆունկցիաները: Երևանը ինձ համար շատ հարազատ է ոչ միայն իր կառույցներով, շինություններով, այլև մարդկանցով, իմ ընկերներով, ծանոթներով, առանց որոնց չեմ պատկերացնում իմ առօրյան: Քայլում եմ քաղաքով՝ բոլորովին կապ չունի որ փողոցում կամ թաղում, ու կարծես մեր բակում լինեմ, որևէ օտարություն չեմ զգում: Հենց այդ

հարազատությունն է օգնում, որ ապրես, աշխատես ու չընկալես այն բացասական երևույթները, որոնք առկա են մեր քաղաքում: Արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ եմ ստացել, բայց ինձ չի հաջողվում հեռանալ քաղաքից: Երևանը իմ տունն է, և նույնիսկ եթե տանը մենակ ես, ավելի լավ ու հանգիստ ես զգում քեզ քո տանը, քան դրսում: Եթե թողնես ու հեռանաս քո տնից, որոշ չափով կկորցնես պատմությունդ, որ հենց այդ պատերում է ստեղծվել: Իսկ այդ պատմությունը շատ թանկ է ինձ համար: Ուզում եմ հենց այս քաղաքում՝ Երևանում, դրական փոփոխություններ տեսնել, դրա համար էլ հաճախ հանդես եմ գալիս ակտիվ քաղաքացու դերում: Ու հենց Երևանն է տալիս ինձ այդ ուժը, որ սրտացավ լինեմ ու պայքարեմ: Կարծում եմ, որ այլ վայրում նման ուժ չեմ ունենա: Ընդունում եմ, որ «փախած» կերպար ունեմ, բայց անցել եմ հասարակության կողմից մարսվելու փուլը, արդեն վաղուց ընդունվել ու յուրացվել եմ մարդկանց կողմից: Մինչ այդ, իհարկե, տարբեր բարդ փուլերի միջով եմ անցել, բայց երբեք չեմ նեղացել քաղաքից կամ երևանցիներից: Երևանցին նա է, ով ներքին կուլտուրա ունի, որը բնորոշ է հենց քաղաքին: Ներքին մղումները, պահելաձևը, մտածելակերպը՝ սա է ստեղծում իսկական երևանցուն, քաղաքացուն: Չեմ բացառում, որ անկախ արմատներից կարելի է իսկական երևանցի դառնալ: Եթե մեր շուրջը ավելի շատ լինեին իրական երևանցիներ, վստահ եմ, կյանքի որակը այլ կլիներ, քան այսօր է: Բայց չեմ ուզում որևէ դժգոհություն արտահայտել այն առիթով, որ Երևանն այսօր ոչ միայն երևանցիների համար է դարձել, դա իր պատճառներն ունի: Ինքս ինձ երևանցի եմ համարում ոչ միայն այն պատճառով, որ ծնողներս Երևանում են ծնվել, այլ նաև նրա համար, որ կրթվել եմ երևանցու, քաղաքացու կանոններով: Երևանյան ոգի ասվածը ժամանակին եղել է ու քաղաքից հեռու գտնվելով՝ մարդիկ իրենց հարազատներից բացի կարոտել են նաև հենց Երևանը՝ փողոցները, շենքերը, ծառերը: Այսօր Երևան բրենդի թույլ լինելու պատճառով այսօրվա սերունդը չի ընկալում Երևանը որպես հարազատ մի վայր: Պետք է քարոզել մարդկանց, որ սիրեն Երևանը: Հենց այդ քարոզի բացակայության պատճառով է, որ մարդիկ իրենց հետ «Երևանը» չեն տանում: Երևանը բուրում է քաղցրավենիքներով՝ հայկական բաղադրատոմսով պատրաստված թխվածքներով: Ամբողջ օրը՝ 24 ժամ շարունակ, Երևանը իմն է՝ ցանկացած եղանակի ու ժամի: Երևանը իմն է, երբ ակտիվ եմ որպես քաղաքացի, երբ հոգ եմ տանում քաղաքիս մասին: Երևանն իմն է, երբ հանդես եմ գալիս որպես դիջեյ, ամեն անգամ բեմից ներկայացնելով քաղաքս: Այսօր արդեն որդուս եմ դաստիարակում որպես իսկական քաղաքացի, երևանցի: Վստահ եմ, որ իմ չափ սիրելու է Երևանը: Հազվադեպ է պատահում, երբ քաղաքի հետ մեն-մենակ եմ մնում: Նման դեպքերում լուռ վայելում եմ Երևանը: Շատ եմ սիրում քաղաքի այն մասերը, որտեղ անցել է պատանեկությունս՝ Կասկադը, Օպերայի հարակից տարածքը, Սախարովի հրապարակը, հաճախ զրուցում եմ այս հատվածների հետ, սեր ու կարոտ եմ խոստովանում:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պատմություններ

Սիրել մականունը Շատերն իրենց մի անվանը չեն կարողանում տեր կանգնել, իսկ շատերն էլ տեր են ոչ միայն իրենց անվանը, այլ նաև՝ մականվանը: Ավելին, եթե անունը կարող են նաև չսիրել, ապա մականունը չսիրել չեն կարող. դրա մեջ այնքա՜ն պատմություն կա:

Թերեզա Թոքմաջյան, Չինա

Ինձ Թերեզա են անվանել հորական տատիս պատվին, բայց մայրս չի հավանել այդ անունը և քանի որ փոքր ժամանակ աչքերս չինացու աչքերի նման են եղել, ասել է՝ «բայց ինչ նման ա չինացու, չինացի ա»: Ու այդպես ինձ բոլորն են սկսել Չինա անվանել հենց ծննդյանս օրվանից: Ընկերներիս, ընտանիքիս ու ինձ հարազատ մարդկանց համար ես Չինա եմ, իսկ նոր միջավայրում կամ տնօրինության համար՝ Թերեզա, չնայած ես ինձ միշտ Չինա եմ զգում: Ու սոցցանցերում էլ եմ այդպես ներկայանում: Շատերին, ի դեպ, թվում է, թե անունս Չինար է: Երբ մարդիկ ինձ Թերեզա են ասում, ես անմիջապես ձգվում, զգաստանում եմ: Չինան ակտիվ, թեթև, ուրախ աղջիկ է, Թերեզան՝ լուրջ, պաշտոնական: Բացի այդ, հայերը «Թերեզան» այնքան կոպիտ են արտասանում: Խելագարվում եմ, երբ Թերեզիկ են ասում, իբրև թե փաղաքշական երանգ են հաղորդում: Հակառակը, Եվրոպայում միշտ Թերեզա եմ ներկայանում, որովհետև նրանք մի տեսակ փափուկ, նուրբ են արտասանում: Ընկերներս, երբ ուզում են հոգուս հետ խաղալ, ինձ անվանում են շեղ աչքեր ունեցող բոլոր ազգերի անուններով՝ մոնղոլ, տաջիկ, ուզբեկ... Փոքր ժամանակ ավելի շատ էի նման չինացու, հիմա գրեթե ոչ: Բայց շատ եմ սիրում չինական մշակույթն ու խոհանոցը: Շատ ուրախացա, երբ պատահաբար իմացա, որ Երևանում մի տղա կա, ում կեղծանունը Չինո է: Ծանոթացանք, իսկ հետո էլ ընկերացանք «անվանակիցներով»:

38 39

Մայիս 2014

Վահան Սարգսյան, Չինո

Փոքր ժամանակ շատ պոնչո երեխա եմ եղել, աչքերս էլ՝ շատ շեղ: Մեր ցեղում իմ աչքերը ոչ մեկի աչքերին նման չեն ընդհանրապես. չգիտեմ ոնց եղավ որ աչքերս չինական ծագման եղան: Ինչ որ է, մականունս քեռիս է կնքել: 5 տարեկան էի, քեռիս ասել է՝ «աչքերն էնքան նեղ են, ոնց որ չինացի լինի»: Ու այդպես սկսել են Չինո ասել: Մինչև այսօր էլ շարունակում եմ Չինո մնալ գրեթե բոլորի համար: Մի տարիք կար, երբ չէի ուզում, որ դպրոցում ինձ մականունով դիմեին, կոմպլեքսավորվում էի: Ավելի ուշ հասկացա, որ դրանում ոչ մի վատ բան չկա: Այսօր Չինոն է դառել իմ առաջին անունը, իսկ Վահանը՝ երկրորդ: Մի օր դպրոց եմ գնում, տրանսպորտի մեջ եմ, մեկ էլ տեսնեմ՝ մի խումբ չինացիներ են փողոցն անցնում: Ինձ նկատեցին պատուհանի մոտ, ու բոլորը միաժամանակ ձեռքով բարևեցին. իրենց թվաց, թե ես էլ եմ իրենց հայրենակիցը: Մի անգամ էլ մարշուտկա նստեցի, տեսնեմ մեջը 2-3 տարբեր ազգի մարդիկ են նստած՝ հնդիկ, պարսիկ, արաբ... Դիմացս նստած կինը կողքին նստած ընկերուհուն ասում է՝ «լսի էս ինչ միջազգային ուղևորներ են նստած. չինացին էր պակաս, ինքն էլ էկավ»: Ես ուշադիր լսում եմ ու ձայն չեմ հանում: Հասա օպերա ու շատ բարձր, գրական հայերենով վարորդին ասեցի. «Վարորդ ջան, կանգառում կկանգնեք իջնեմ, խնդրում եմ»: Տեսնեմ՝ էս կնոջ աչքերը զարմանքից փայլում են ու ընկերուհուն ասում է՝ «ախչի ջան, տեսա՞ր ինչ լավ էր հայերեն խոսում»: Նույնիսկ բանակում սպայական կազմն ինձ հաճախ Չինո էր ասում: Մարդուն մականունով դիմելը մի տեսակ ավելի հարազատ, մտերիմ երանգ է իր մեջ պարունակում:


Սուքիաս Թորոսյան, Տոտո

1991 թվականին, երբ «Ազգ» օրաթերթում էի աշխատում, մոտավորապես 6-7 մականուն դրեցի ինձ՝ Զիկո, Տոռոս, բայց ոչ մեկը չէր մնում, մի տեսակ, չէր կպնում ինձ: Պոլսում տատիս կողմից շատ հայտնի երգիծական ժանրի դերասանուհի ազգական ունեինք՝ Անահիտ Ֆելեկյան, ում նաև Տոտո են ասել: Որոշեցի փորձել սեփական մաշկիս վրա: Ստացվեց: Միանգամից բոլորը սկսեցին Տոտո ասել: Լրատվական դաշտոմ Տոտո եմ, նույնիսկ հաճախ անունս ինձանից առաջ է ընկնում, չափազանցություններ, դեպքեր են պատում Տոտոյի հետ կապված, որից ես նույնիսկ տեղյակ էլ չեմ: Մի անգամ ծանոթներիցս մեկին ասացի, որ գնում եմ որպես ծաղրանկարիչ աշխատելու թերթերից մեկում: Ասեց, վայ մի գնա, գործ չունես, ըտեղ Տոտոն ա աշխատում՝ առանց իմանալու, որ Տոտոն հենց ես եմ: Հաճախ ստիպված եմ բոլորին բացատրել, որ Տոտոն կապ չունի ո´չ հայտնի իտալացի երաժշտի հետ, ո´չ էլ բուքմեյքերական գրասենյակների կամ խաղադրույքներ անելու հետ: Ընկերներս երբեմն կատակով ասում են, թե կարող եմ դատի տալ բուքմեյքերականներին, որովհետև ես իմ անունն ավելի վաղ եմ դրել, քան իրենք իրենց ընկերության անունը: Հիմա, գրեթե մենակ ուսանողներս են պարոն Թորոսյան ասում:

Սոնա Խաչատրյան, Թորիկ

Ես այն մարդկանցից եմ, որ և´ իմ մականունն եմ սիրում, և´ իսկական անունը: Անձնագրային անունս ստացել եմ ի պատիվ հորական տատիս՝ նրա Սոնիկ անունը Սոնա դարձնելով: Առհասարակ, անունը կամ մականունը շատ մեծ էներգետիկա են պարունակում իրենց մեջ: Սոնան, օրինակ, տարբեր լեզուներում տարբեր թարգմանություններ ունի՝ երազկոտ, բարակիրան, ոսկի: Բայց ես այն սկսել եմ սիրել ոչ թե թարգմանության համար, այլ երբ դպրոցական տարիներին կարդացի Բակունցի «Միրհավը» պատմվածքը. պատմվածքի հերոսուհու անունը Սոնա էր: Շատ վաղուցվանից ես նաև Թորիկն եմ, չնայած ինձ այդպես են ասում միայն հարազատներս կամ շատ մտերիմները: Մայրս է ինձ Թորիկ անվանել՝ «Կտոր մը երկինքի» գլխավոր հերոսի անունով իհարկե: Եթե հիշում եք ֆիլմը, Թորիկը շատ անզգույշ, մոռացկոտ, անջատված, անուշադիր տղա էր: Ես էլ ճիշտ այդպիսին եմ՝ ուղիղ տեղը կընկնեմ, ձեռքիցս հանկարծակի ամեն ինչ կթափվի, կմոռանամ անելիքս, գործս գլուխ չի գա... Բայց դրանից բացի Թորիկը մի լավ սովորություն ուներ. նա հաճախակի էր երկինք նայում. իմ սիրած տեսադաշտն էլ երկինքն է: Երկնքի անեզրության մեջ բոլոր պրոբլեմներս փոքր են թվում: Տանը միայն մայրս է ինձ Թորիկ ասում, իսկ հարազատներիցս՝ գրեթե բոլորը: Տարօրինակն այն է, որ թորիկությունը մի տեսակ ժառանգական բնույթ է կրում մեր ցեղում: Ես մեր ընտանիքի առաջնեկն եմ և´ հորական, և´ մորական կողմերից բոլորի առաջնեկները թորիկներ են: Վերջերս մեր հարևանուհին ասեց՝ «Սոնա ջան, գիտես չէ՞, իմ թոռն էլ քո նման Թորիկ ա»: Երևի սա բնորոշ է բոլոր առաջնեկներին:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պատմություններ

Նաիրա Հարությունյան, Խուճուճ

Ես Խուճուճն եմ դեռևս դպրոցական տարիներից: Իմ ընկերներից կամ ծանոթներից շատերը մինչև հիմա էլ իմ իսկական անունը չգիտեն, աշխատանքով առնչվողներն էլ՝ իրենց հերթին: Լրագրող եմ և երբ զանգում եմ որևէ պետական պաշտոնյայի և Նաիրա եմ ներկայանում, զգում եմ, որ չեն ճանաչել: Ստիպված ասում եմ՝ Խուճուճն է, ու միանգամից ամեն ինչ տեղն է ընկնում: Երբ փոքր էի, երազում էի անունս փոխելու մասին: Փաստաթղթերով փոխել չստացվեց, բայց, ընկերներս դեյուրե փոխեցին անունս: Իմիջիայլոց, մեր ցեղում և ընտանիքում ինձանից բացի ոչ ոք գանգուր մազեր չունի. մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչպես ստացվեց այդպես իմ դեպքում: Տարին ընդամենը 2-3 անգամ է պատահում, որ մազերս խուճուճ չեն լինում, դա էլ տոնական օրերին: Ինձ միայն մայրս է հավանում ուղիղ ֆենած մազերով, մնացածը՝ ոչ: Ուղիղ մազերն իմ դիմակը կամ կեղծամն են համարվում, չնայած մինչև հիմա էլ շատերը կարծում են, որ խուճուճներս բնական չեն, կեղծամ են: Ընկերներս ասում են՝ «դու կարող ես մազերդ ուղիղացնես ու գնաս գողության, իսկ հետո երբ գլուխդ լվանաս ու մազերդ խուճուճանան, էլ քեզ ոչ ոք չի ճանաչի»: Դեռ չեմ փորձել: Կարևոր փաստ. ես ոչ միայն մազերով եմ խուճուճ, այլ նաև՝ բնավորությամբ, շատ խուճուճ բնավորություն ունեմ. օրվա մեջ տասը անգամ որոշումս խփոխեմ՝ ընկերներիս մի տեղ մի ժամի կժամադրեմ, մեկ էլ կզանգեմ տեղն ու ժամը կփոխեմ:

Արմեն Թութունջյան, Չիկո

60-ականներին ընկերներով հաճախ էին գնում Կիսլովոդսկ հանգստանալու: Գրեթե բոլոր տղաներն էլ մականուններ ունեին՝ Չաղ, Կաստիլ... Ինձ Արմեն էին ասում, հետո, տղաներն ասեցին՝ «արա, դե ի՞նչ Արմեն, քեզ ի՞նչ մականուն դնենք»: Ասեցին Արմենչիկ, բայց մի տեսակ մանկական էր: Արմենը հանեցին, մնաց Չիկը. Չիկն էլ դարձավ Չիկո: Բացի այդ, այդ ժամանակ էկրաններին ցուցադրում էին հայտնի «Великолепная семерка» ամերիկյան վեսթերնը, և ինձ նմանացնում էին այդ ֆիլմի հերոսներից մեկին՝ Չիկոյին: Երբ ամառը վերջացավ, ու մենք Կիսլովոդսկից Երևան վերադարձանք, շատ կարճ ժամանակում ինձ արդեն փողոցում բոլորը Չիկո էին ասում: Իսկ 60-ականներին Երևանը շատ փոքր, քիչ թվով բնակիչներով շատ զրնգուն քաղաք էր, որտեղ գրեթե բոլորը միմյանց ճանաչում էին, հատկապես երիտասարդները: Ես այդ ժամանակ Պոլիտեխնիկում էի սովորում, էնտեղ էլ սկսեցին ինձ Չիկո ասել: Այսինքն՝ երբ սկսեցի հանդես գալ որպես երաժիշտ, ես արդեն Չիկոն էի, այլ ոչ թե երաժշտական բնագավառում դարձա Չիկո: Մի օր զանգեցին տուն, մայրս վերցրեց լսափողն ու ասեց՝ դուք սխալ եք զանգել: Նորից են զանգում, մայրս նորից նույն պատասխանն է տալիս: Ասում եմ մամ, Չիկոն ես եմ, էդ ինձ են ուզում: Մայրս զարմացած ասեց, լսի, էդ կապիկի անունը ով ա դրել քեզ: Բայց հետո մայրս ու մնացած բոլոր հարազատներս էլ սկսեցին ինձ Չիկո ասել: Առհասարակ, բոլոր մականունները, նույնիսկ քրեաօլիգարխիկները, սազում ու բնութագրում են մարդուն, նույնիսկ եթե այդ մականունը բացասական իմաստ ունի: Մինչև հիմա չեմ տեսել, որ դրական մարդը բացասական մականուն ունենա կամ հակառակը: Մականվան դրական կամ բացասական երանգները միշտ էլ ուղղորդվում են ըստ արժանվույն անկախ նրանից, թե մականվան կրողը արվեստի, քաղաքականության, թե քրեաօլիգարխիկ միջավայրի ներկայացուցիչ է:

Սոնա Խաչատրյան Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

40 41

Մայիս 2014


Ֆոտոմրցույթ

Առնոս Մարտիրոսյան

«Ереван» ամսագիրը դարձել է հազվագյուտ հուշանվեր, քանի որ այլևս չի հրատարակվում տպագիր ձևաչափով: Սակայն հիմա կարող ենք ընծայել նրան երկրորդ կյանք:

Հաշվի առնելով ընթերցողների բազում խնդրանքները՝ ImYerevan.com-ը որոշեց երկարաձգել «Իմ «Ереван» ֆոտոմրցույթը. հիշեցնում ենք մասնակցության կանոնները. լուսանկարվիր «Ереван» ամսագրի սիրածդ համարի հետ ամենայուրօրինակ վայրում ու շահիր երկու iPad Air-ներից մեկը: Լավագույն լուսանկարը որոշելիս հաշվի ենք առնելու գաղափարի յուրօրինակությունը, լուսանկարման վայրի արտասովորությունը, կատարման որակը:

Մրցույթի պայմանները

• Մրցույթի յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ լուսանկար: • Լուսանկարվել կարելի է աշխարհի ցանկացած վայրում: • Պարտադիր պայմաններ. կադրում պետք է լինեն «Ереван» ամսագրի կազմն ու մրցույթի մասնակիցը: • Լուսանկարը պետք է լինի ալբոմային (landscape) ձևաչափով:

Սահմանափակումները

• Մրցույթում չեն ընդունվում պոռնկագրական, ռասիստական, քաղաքական, գովազդային բնույթի, բռնու-

թյուն քարոզող ու վիրավորական լուսանկարներ: Հաղթողների անունները կհայտարարվեն մայիսի 31-ին՝ «Ереван» ամսագրի առաջին համարի հրատարակման հոբելյանին:

Մրցույթը կունենա երկու հաղթող

• Առաջինին քվեարկությամբ կորոշեն Ֆեյսբուքի օգտատերերը • Երկրորդին կընտրի ImYerevan.com-ի խմբագրությունը: Երկու հաղթողներն էլ նվեր կստանան iPad Air. 20 լավագույն լուսանկարները կհրապարակվեն ImYerevan.com կայքում, դրանց հեղինակներն էլ կստանան խրախուսական մրցանակներ՝ ֆիրմային վերնաշապիկներ «Կթողնեմ ամեն ինչ, կգնամ Երևան» բառերով: Լավագույն լուսանկարն ընտրելիս խմբագրությունը հաշվի կառնի նաև մասնակցի ակտիվությունը կամավորական ակցիայի ընթացքում։ Հարցեր առաջանալու դեպքում կարող եք միանալ ֆեյսբուքյան բաց խմբին։ Լուսանկարները պետք է ուղարկել մինչև մայիսի 28-ը: Լուսանկարը վերբեռնելու համար այցելեք ֆեյսբուքյան էջը՝ www.facebook.com/Imyerevancom: Մաղթում ենք հաջողությո՛ւն:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Բարի գալուստ Անկիմյուր Արմինե Անդան երկրորդ կուրսի ուսանող էր, երբ սկսեց գրել Անկիմյուրի բնակիչների մասին հեքիաթ-վեպը: 2002 թվականին տպագրվեց գրքի առաջին մասը: 2011-ին ստեղծագործությունը արժանացավ «Օրանժ» գրքի մրցանակին և տպագրվեց ամբողջությամբ: Հիմա բոլոր ցանկացողները կարող են ծանոթանալ անհայտ իրականության մեջ գտնվող երևակայական մի աշխարհի հետ, որտեղ ապրում են անկիմյուրցիներն ու ամենատարբեր արարածները՝ նիմբլյումները, բլյումբլյումները, տանոտնուկներն ու մյուսները: Հեղինակը պատմեց մեզ հեքիաթի ստեղծման, իրականության և հորինվածքի միջև շատ պայմանական տարբերության, ինչպես նաև Անկիմյուրի և Երևանի միջև զուգահեռների մասին: Ծնունդը

Շատ հանկարծակի եմ սկսել գրել հեքիաթը՝ գլխիս մեջ մի երկու բառ ծնվեց, ամբողջ գիշեր մտածում էի պատմության մասին, առավոտյան՝ գրի առա: Հայաստանում դժվար տարիներ էին, հակադարձի ձգտումն ու այլ իրականություն ստեղծելու ցանկությունն այնքան ուժեղ էին իմ մեջ, որ ծնվեց «Անկիմյուրն» իր բնակիչներով: Մշակույթը, իմ դեպքում՝ գրականությունը, լավագույն հարթակն էր սեփական իրականությունը ստեղծելու համար: Անկիմյուրի բնակիչները ապրում են Երկիր մոլորակի հետ որևէ հետադարձ կապ չունեցող մի աշխարհում: Գրքում տեղ գտած յուրաքանչյուր պատմություն այդ աշխարհում բնակվող նոր հերոսի կամ արարածների ցեղի մասին է: Անկիմյուրում ապրում է չորս մարդ՝ Մյուսետը, ում թարթիչներն այնքան երկար են, որ երևում են այդ աշխարհի բոլոր պատուհաններից, ուսուցչուհի Կոկոնան, ով սովորել է Անկիմյուրի բոլոր դպրոցներում ու բուհերում, հիմա էլ դասավանդում է այդ նույն դպրոցներում ու բուհերում, աշխարհի ամենաբարի մարդը, ով ունի ամենամեծ տունը, որտեղ պահվում են ամեն ինչի բոլոր տեսակները, որ նա կարողանա բոլորին տալ այն ամենը, ինչի կարիքն ունի խնդրողը, և գիտնականը, ով հայտնագործել է աստղերի բնակիչների հետ կապը: Մնացածը՝ արարածներ են, որ ոչ թե մարդկային, այլ ուրիշ ցեղերի են պատկանում, ունեն իրենց յուրահատուկ սովորություններն ու զբաղմունքները: Անկիմյուրում չկան վատ ու չար կերպարներ, այլ միայն չարաճճի հերոսներ: Ստեղծագործությունն իր յուրահատուկ լեզվամտածողությունը ունի, բազմաթիվ հորինված բառեր ու արտահայտություններ կան: Կարծում եմ, հեշտ չի լինի թարգմանել գիրքը: Անկիմյուրցիները սիրելի արտահայտություններ ունեն, որոնք հաճախ օգտագործում եմ, հեշտ չի լինի գտնել դրանց անալոգները այլ լեզուներով: Մի քանի պատմություններ ինքս թարգմանել եմ անգլերեն, բայց դա տպագրման պատրաստ չեմ համարում:

Հորինվա՞ծք, թե՞ իրականություն

«Հորինված» բառի հետ մի քիչ համաձայն չեմ: Ի՞նչ ասել է հորինված, չէ՞ որ դա մեր երևակայության մի մասն է: Եթե մենք իրական ենք, մեր երևակայությունն էլ իրական է, և այն, ինչ ծնվում է երևակայության արդյունքում միայն պայմանականորեն կարելի է հորինված անվանել: Այն, ինչ մենք կարող ենք պատկերացնել, արդեն իրական է: Երեխաների համար իրենց երևակայությունը իրական է, մեծերն են պրագմատիկ: Դրա համար, երբ ինձ հարցնում են, թե ում համար է գիրքս,

պատասխանում եմ, որ կուզեի երեխաների համար լիներ, բայց կարծում եմ, մեծերի մեջ էլ կան նրանք, ովքեր կարող են շփվել հեքիաթային աշխարհի հետ: Անկիմյուրը գտնվում է իրականության, տարածության ու ժամանակի այլ շերտում, գուցե ժամանակին Անկիմյուրը գոյություն է ունեցել, և ես գտել եմ այն, գուցե՝ դեռ գտնելու եմ...

Անկիմյուր-Երևան

Անկիմյուրը փակվող փաթիլի տեսք ունի: Կարծում եմ, քարտեզը գծելիս ոգեշնչվել եմ թամանյանական արևային քաղաք ստեղծելու գաղափարից, նաև երևանյան ձյունից՝ ամենաառեղծվածային ու մաքուր, խորհրդավոր ու գեղեցիկ երևույթներից մեկից: Փաթիլը այնքան նուրբ է, որ երբ դիպչում ես դրան, այն հալվում է: Անկիմյուրի փողոցներից յուրաքանչյուրը պատկանում է այնտեղ ապրող ցեղերից մեկին, որոնք իրենց զբաղմունքն ունեն մշակույթի ու գիտության ոլորտում: Երևանում այդպես չէ, ցավոք սրտի մշակույթի ու գիտության ոլորտները մեզ մոտ բոլոր իմաստներով արհամարհված են, բայց հենց մշակույթն ու գիտությունն են ազգին ազգ դարձնում և օգնում գոյատևել: Անկիմյուրցիները ստեղծարար են, ապրում են մշակույթի շնչով ու հենց այդ ոգով հարաբերվում միմյանց հետ՝ կառուցելով մի գեղեցիկ աշխարհ: Մենք այս-

օր փորձում ենք կառուցել ապահով աշխարհ՝ մոռանալով, որ առանց երազանքի անընդհատ կտապալվենք: Անկիմյուրը մի ամբողջ մեծ բարեկամություն է. տարիներ առաջ մենք ևս նման մթնոլորտում էինք ապրում: Այսօր գոյատևման ֆենոմենը հետին պլան է մղել ընկերությունը: Կարծում եմ ես Երևանից եմ ոգեշնչվել՝ Անկիմյուրի ընկերությունը ստեղծելու, բայց այսօր այն հակադարձ է Երևանի հետ: Անձամբ ես չեմ զգում, որ մենք՝ երևանցիներս, հաճույք ենք ստանում որևէ բան համախմբված անելով: Մենք երբեք չենք համախմբվում՝ համոզված լինելով, որ յուրաքանչյուրս ամեն ինչ կարող ենք անել ու շատ լավ: Անկիմյուրի բնակիչները միասին դոշաբ են գողանում, չարություն են անում, ստեղծում ու արարում են, համախմբում են ուժերն ու հաջողության հասնում: Անկիմյուրում երջանկությունը ընկերությունն է, և նրանք միասին կիսում են այդ երջանկությունը: Անկիմյուրում օդապարիկը տետր ունի, որտեղ կյանքի դժվար պահերին գրում է իր մտքերը, երբ խնդիրներ են ունենում Անկիմյուրի մյուս բնակիչները, նրանք կարդում են տետրի գրառումներն ու լուծում են գտնում: Պարտադիր չէ, որ բոլորը տետր ունենան: Կուզեի մեզ մոտ էլ լիներ «տետր» ունենալու գաղափարը: Անկիմյուրում խոսում են հայերեն, հենց դրանով էլ մենք նման ենք: Անկիմյուրում չկա մահ, բնակիչները այնտեղից հեռանում են կամ՝ պատահում է, որ նրանց վռնդում են: Անկիմյուրում շատ բան կա, որ հույս ունեմ, մեկ օր մեր երկրի հետ նմանություն կդառնա: Օրինակ, որ մարդիկ հավատան իրենց երազանքին ու հավատան դրա իրականացմանը: Հենց դա է մաքրման ճանապարհը: Անկիմյուրի բնակիչները տեղյակ են Երկիր մոլորակի մասին, նրանք գիտեն ու օրինակ են բերում Նյուտոնին, Պլատոնին, նրանք նվագում են Երկիր մոլորակի վրա ստեղծված երաժշտական գործիքներով: Երբեմն, կուզենայի Անկիմյուրի բնակիչների նման լինել, երևի հենց դրա համար եմ ստեղծել նրանց: Կուզենայի նրանց նման համբերատար լինել, չնեղվել անարդարությունից ու չբարկանալ: Շատերը կգտնեն իրենց Անկիմյուրում. բազմաթիվ կերպարներ կերտելիս ոգեշնչվել եմ հենց շուրջս ապրող մարդկանցից՝ ընկերներիցս ու հարազատներիցս, ովքեր մեծ ազդեցություն են ունեցել ինձ վրա: Հիմա ընկերներս կատակում են՝ մարդու հետ ծանոթանալուց պետք է հարցնես, թե Անկիմյուրի բնակիչներից ո՞վ է, որ միանգամից ճանաչես նրան: Յուրաքանչյուրը կարող է դառնալ Անկիմյուրի բնակիչ: Ինչպե՞ս: Դա միայն ինքը կարող է գտնել, եթե ցանկանա...

Լենա Գևորգյան

42 43

Մայիս 2014



ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պատմություն

Վերամբարձ տեխնոլոգիաների արտոնագիր

Ապրիլի 11-ին իր 80-ամյա հոբելյանն էր նշում Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ինժեներական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր և Բարձրագույն խորհրդի անդամ, «Արդարություն» պատգամավորական խմբի հիմնադիր, «Համաձայնություն» միջկուսակցական միավորված պատգամավորական խմբի համակարգող ու գաղափարային առաջնորդ, Հայ-մոսկովյան առևտրաարտադրական ընկերության հիմնադիր ու անփոփոխ ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, մեդալակիր Միխայիլ Սերգեևիչ Մինասբեկյանը։

Մ

իխայիլ Մինասբեկյանը 1952 թ. գերազանց ավարտել է Երևանի Մռավյանի անվան հանրակրթական դպրոցը և ընդունվել երկրի ամենապատվավոր տեխնիկական բուհը՝ Բաումանի անվան Բարձրագույն տեխնիկական ուսումնարանը, որն էլ 1958-ին ավարտել գերազանցության դիպլոմով։ Մի քանի տարի Մոսկվայի ԿԲ16-ում (պաշտպանական տեխնիկայի փակ կոնստրուկտորական բյուրո) որպես ինժեներ աշխատելուց հետո Մինասբեկյանը 60-ականների սկզբին վերադարձավ Երևան։ Պատճառը նրա ուսուցչի՝ խորհրդային ականավոր գիտնական, ակադեմիկոս Անդրանիկ Իոսիֆյանի խնդրանքն էր։ Նա սկսել էր հատուկ նախագծեր իրագործել «Հայէլեկտրոգործարանի» բազայում կազմակերպված Կոմպլեքսային Էլեկտրասարքավորումների Համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում։ Մինչև այդ Միխայիլը մեծ փորձ էր ձեռք բերել Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, ուր մասնակցում էր ռեակտիվ շարժիչների ստեղծմանը։ Շնորհիվ Իոսիֆյանի ջանքերի, ում տվել էին «համայն հայության էլեկտրիկ» կոչումը, հանրապետությունը ստացավ Խորհրդային Միության նորարարական կենտրոնի կարգավիճակ, իսկ Երևանը դարձավ կառավարության նոր քաղաքականության մեծագույն փորձադաշտը. էլեկտրատեխնիկական արտադրանքի մոտ 75%-ը պատրաստվում էր Հայաստանում, դրա ճնշող մեծամասնությունն էլ մշակում էին «Հայէլեկտրոգործարանի» ինժեներները։ Խորհրդային էլեկտրատեխնիկական արդյունաբերության հսկայի սենյակներում Միխայիլն անցավ ինժեներկոնստրուկտորից մինչև գազատուրբինային համակարգերի բաժնի ղեկավար տանող երկար ճանապարհը։ Նա մշակում էր նոր տեխնիկա, էներգետիկական համակարգեր, տնտեսական ու, ինչքան էլ զարմանալի է, կոմերցիոն հիմունքները՝ պատվիրատուին ընդգրկելով սարքավորման նախագծման փուլում։ Այստեղ՝ ինստիտուտի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյում, պաշտպանության նախարարության պատվերով երիտասարդ ինժեները արդիականացրեց ներքին այրման շարժիչը՝ կատարելագործելով ազատ մխոցային շարժիչը, որն օգտագործում էր արտանետումների ճնշումն էլեկտրաէներգիա ստանալու նպատակով։ Վերջնական փորձարկումը՝ Մինասբեկյանի կոմպակտ էլեկտրակայանի օրինակն անցավ Արագած լեռան գագաթին՝ 3 200 մ բարձրության վրա, որից հետո Մոսկվայից ժամանած հատուկ կոմիտեն արտադրության դրեց ազատ մխոցային շարժիչը։ Չնայած որ մի քանի ամիս անց

44 45

Մայիս 2014


գաղտնի նախագիծը փակվեց, երիտասարդ գիտնականի միտքն արդեն ամբողջովին կլանված էր հերթական գաղափարով՝ անասելի մեծ ու առաջին հայացքից բացարձակապես անիրականանալի։ Այս անգամ Մինասբեկյանին ոգևորել էր հանրապետությունում ավիագործիքաշինական ինստիտուտի հիմնադրման միտքը։ Մոսկվայի Ավիացիոն ինստիտուտում թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելուց հետո ինժեները համոզված էր՝ հաշվի առնելով առկա տեխնոլոգիաներն ու նորարարական ձգտումները, որոնցով հայտնի էր ավիացիոն արդյունաբերությունը, և գումարելով դրան հայկական աշխատուժի բարձր ինտելեկտուալ պոտենցիալը, իր ստեղծագործությունը կդարձնի Հայաստանը նոր ու առաջադեմ մտքերի օրրան։ Մանրամասն հաշվարկներով ու հիմնավորումներով դիմումը հեղինակն ուղարկեց կառավարություն։ «Օրերից մի օր ինձ կանչեց ինքը Վադիմ Վսևոլոդովիչը (Կոմպլեքսային Էլեկտրասարքավորումների Համամիութենական Գիտահետազոտական Ինստիտուտի տնօրենը — խմբ.), — հիշում է հոբելյարը։ — Նա հայտնեց, որ ինձ հրավիրում են Պետնախագիծ՝ քննարկելու մի հարց, որից ինքն անձամբ տեղյակ չէ։ Ես կիսեցի իմ գաղափարները պրոֆեսորի հետ, հետո մենք երկար խոսակցություն ունեցանք Պետնախագծի տնօրինության հետ, որից հետո ինձ՝ երիտասարդ ինժեներիս, ընդունեց ինքը՝ Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը»։ Փորձառու կուսակցականին գաղափարը թվաց հետաքրքիր, բայց անիրական: Պաշտոնապես, համաձայն «ԽՍՀՄ-ում արդյունաբերական ուժերի տեղաբաշխման», հանրապետությունում ավիացիոն արդյունաբերություն չէր նախատեսվում, իսկ ոչ պաշտոնապես ՆԱՏՕ-ական Թուրքիայի հետ սահմանակից Հայաստանին նման կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող հիմնարկներ ունենալ չէր կարելի։ «Ես հուսահատ ուղղվեցի դեպի դուռը, երբ նա հանկարծ ասաց. «Երևի հիմա մտածում ես՝ էս բյուրոկրատ ծերուկներն ընդհանրապես տեղ չեն տալիս երիտասարդներին»։ Ու ավելացրեց ամենակարևորը. «Ի՞նչ է քեզ պետք»։ Մինասբեկյանը խնդրեց տալ իրեն նամակ ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարի անունով. սա, երևի, բացառիկ դեպք էր, երբ հանրապետության ղեկավարի ստորագրությամբ նամակն առձեռն հանձնվեց հասարակ ինժեների, այլ ոչ թե ուղարկվեց պաշտոնական փոստով Մոսկվա։ Միխայիլ Սերգեևիչի խոսքերով՝ Կրեմլից հավանություն ստանալն ամենաբարդն էր։ Անցնելով բազում փորձություններ, թռիչքներ դեպի Մոսկվա, մի շարք հիասթափություններ, ավիաարդյունաբերության փոխնախարարի քարտուղարներ, օգնականներ ու ռեֆերենտներ՝ նրան հաջողվեց հանդիպել Կոզակովի հետ ու ստանալ գրեթե անհնարը՝ հանդիպել նրա անմիջական ղեկավարին՝ ԽՍՀՄ ավիացիոն արդյունաբերության նախարարին։ Ամեն ինչ որոշվեց Դեմենտևի առաջին իսկ հարցին Միխայիլի պատասխանից հետո. «Ինչո՞ւ է Հայաստանին պետք ավիացիոն արդյունաբերություն, չէ՞ որ դուք լիկվիդացրիք 447-րդ ավիագործարանը»։ Իմանալով, որ իր նշանակմամբ խորհրդային ավիաարդյունաբերության ղեկավարը պարտական է Ստալինին, Մինասբեկյանը շտապեց պատասխանել. «Դա Իոսիֆ Վիսարիոնովիչի որոշումն էր, որը ցանկացավ պատերազմից հետո հանրապետությունում զարգացնել էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը»։ Դեմենտևն աջակցեց ծրագրին՝ նշելով, որ ԽՍՀՄ Պետնախագիծն ամենայն հավանականությամբ դեմ կլինի։ Բայց Մինասբեկյանն այդ հավանականությունն էլ էր հաշվարկել. սկզբում պետք էր Երևանում բացել Ռոստովի գործարանի մասնաճյուղը։ Ի պատասխան դրան՝ Միխայիլն արդեն երկրորդ անգամ լսեց ճակատագրական հարցը. ի՞նչ է դրա համար պետք… «Դեմենտևի ստորագրությամբ պատասխան նամակը Հայաստանի Նախարարների խորհրդին մենք պատրաստեցինք նախարարի խորհրդականի հետ», — հոբելյարն այսպես ամփոփեց նախագծի հաստատման հիմնական փուլը։

«Արմավիակոմպլեքսի» շինարարության համար առանձնացվեց տարածք Հրազդան գետի կիրճում

Տաղանդավոր տեսաբանը հաջողության հասավ նաեվ գործնականում եվ հանրապետության կառավարությունը առաջարկեց Մինասբեկյանին կուսակցական գործչի աթոռ 1970-ի հուլիսի 30-ին արձակվեց մասնաճյուղի բացման մասին հրամանն ու սկսվեցին աշխատանքները՝ բանակցություններ, գոյություն ունեցող արտադրական հարթակներով սարքավորումների թողարկում, հիմնական գործարանի նախագծում և շինարարություն։ 1974-ի մայիսի 28-ին ԽՍՀՄ կառավարությունը հրաման արձակեց ավտոմատ համակարգերի երևանյան «Հրազդան» անկախ գործարանի ստեղծման մասին: Հրամանի տեքստը սկսվում էր հետևյալ բառերով՝ «բացառության կարգով…»։ 1975 թվականի մարտի 21-ին ստեղծվեց ինստիտուտ, որոշ ժամանակ անց՝ միավորումը վերակազմավորվեց «Արմավիակոմպլեքսի»։ Այն ԽՍՀՄ-ում երկրորդն էր։

***

Մինասբեկյանը նշանակվեց պաշտպանողական գործարանի տնօրեն ու ձեռնամուխ եղավ դրա գործնական իրականացմանը։ Շինարարության համար առանձնացվեց տարածք Հրազդան գետի կիրճում։ Նախկինում այնտեղ լքված սպանդանոց էր, որի հետքերը շինարարները քողարկեցին բետոնե սարկոֆագով, ու խարխլված հյուղակներ, որոնց բնակիչները ծայրահեղ ծանր իրավիճակում էին ապրում։ Մինասբեկյանին հաջողվեց պայմանավորվել 120 ընտանիքների վերաբնակեցման մասին, նրանց տրամադրեցին վերանորոգված բնակարաններ Նորքի զանգվածում։ Քանդած հյուղակների փոխարեն կարճ ժամանակում բարձրացան գործարանի մասնաշենքերը, երկու 9-հարկանի հանրակացարան ու երեք 14-հարկանի բնակելի շենք «Արմավիակոմպլեքսի» աշխատակիցների համար։ Կիրճում գտնվող գործարանը քաղաքին միանում էր Երևանի առաջին շարժասանդուղքով։ Մինասբեկյանի հավատարիմ գործընկեր, միավորման գլխավոր էներգետիկ Լևոն Գևորգյանը «գողացել» էր այն չեխ պատվիրատուներից՝ կիրառելով «ավանդական» հայկական հնարքներ՝ կոնյակ, երեք շքեղ վարդ, լայն ժպիտ ու բանակցելու տաղանդ։ «Մինասբեկյանը պահանջում էր, որ գործարանում ամեն բան լինի ամենալավը՝ աշխատողները, աշխատանքային պայմանները, սարքավորումները, արտադրանքը, աշխատավարձը։ Մեր ինժեներները ստանում էին մի քանի անգամ ավելի շատ,

քան իրենց գործընկերները, — հիշում է Լևոն Խաչատուրովիչը։ — Ընդհանուր առմամբ՝ «Արմավիակոմպլեքսում», մասնաճյուղերն ու ինստիտուտը ներառյալ, աշխատում էր մոտ 10 000 մարդ: Բոլոր աշխատակիցներն ապահովված էին բնակարանով, ունեին հնարավորություն հանգստանալու գործարանի պանսիոնատում։ Պետք է նշել, որ այս ամենի վրա հանրապետությունը կոպեկ անգամ չէր ծախսում, ֆինանսավորումը գալիս էր ԽՍՀՄ Ավիաարտադրության նախարարությունից»։ Լևոն Խաչատուրովիչը ժպտում է. Մինասբեկյանի հետ կողք կողքի աշխատելու համար նա ստիպված էր 44 տարեկանում, ի վերջո, դառնալ կոմունիստ, բայց հավատում էր նա ոչ թե կուսակցության գործին, այլ նրան, ինչ անում էր իր ընկերը։ Գիտեր, որ Մինասբեկյանը միշտ հասնում է նպատակներին, նույնն էլ պահանջում գործընկերներից ու ենթականերից։ «Միխայիլը հրաշալի զգայարաններ ունի, նա կարողանում է գտնել խելացի մարդկանց ու գրագետ օգտագործել նրանց մասնագիտական հմտությունները, — բնորոշում է հոբելյարին Գևորգյանը։ — Նա չափազանց պատասխանատու է, խիստ ու պահանջկոտ ղեկավար, ընդ որում՝ պահանջկոտ է ոչ միայն ուրիշների, այլև առաջին հերթին իր իսկ հանդեպ»։ Տաղանդավոր տեսաբանը հաջողության հասավ նաև գործնականում։ Դա նկատեց նաև հանրապետության կառավարությունը՝ առաջարկելով Մինասբեկյանին կուսակցական գործչի աթոռ։ Որքան էլ տարօրինակ կհնչի դա այսօր, բայց գիտնականը միանգամից չհամաձայնվեց։ Երկար մտորումներից ու կասկածներից հետո միայն Մինասբեկյանը տվեց իր համաձայնությունը և 1975-ին ընտրվեց Երևանի քաղկոմի քարտուղար։ Միխայիլ Սերգեևիչը մասնակցում էր Երևանի սոցիալտնտեսական քաղաքականության մշակմանն ու իրագործմանը, զարգացնում էր գիտությունը, ընդլայնում էր մայրաքաղաքում գոյություն ունեցող արտադրություններն ու ստեղծում նորերը։ Բացի արդյունաբերությունից, Մինասբեկյանը համակարգում էր մայրաքաղաքի տրանսպորտը, կապը և շինարարությունը։ «Մենք առաջարկեցինք մայրաքաղաքի հիմնարկներին օգտագործել նորագույն տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում էին ավիացիոն գործարանում, այնպիսին, ինչպիսիք են


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պատմություն ծրագրային կառավարմամբ հաստոցները, — հիշում է Միխայիլ Սերգեևիչը։ — Նոր սարքավորումների և նորարական առաջարկների ներդրումը թույլ էր տալիս բոլոր հիմնարկներին՝ և մեծ, և փոքր, երկու տարի շարունակ կատարել և գերակատարել պլանը, ինչը ուշադրության է արժանացել բոլոր համախորհրդային տեղեկագրերում։ Դա իրագործելու համար ես ստեղծել էի Քաղկոմին կից Երևան հիմնարկների ղեկավարների խորհուրդ»։

***

1980-ին Մինասբեկյանի պաշտոնը բարձրացրին՝ նշանակելով Կենտկոմի տրանսպորտի, կապի ու ճանապարհային շինարարության վարչության պետ։ Ոլորտի հեռանկարային զարգացման մշակման ու իրականացման ընթացքում Մինասբեկյանին պետք եկավ ճկուն միտք և կոնստրուկտիվ մտածողություն։ Հանրապետության կապի համակարգի ամբողջական վերազինումը թույլ տվեց օպտիմիզացնել հաղորդացական կենտրոնների ու ավտոճանապարհային ուղիների աշխատանքը, զգալիորեն բարելավել կապի որակը։ Տրասնպորտի ոլորտում կառուցվեցին նորացված լոգիստիկ սխեմաներ. Մինասբեկյանը հատուկ ուշադրություն էր դարձնում փոխադրումների ռացիոնալացմանն ու տրանսպորտի բոլոր տեսակների արդյունավետության բարձրացմանը։ Կառուցվեց Իջևան-Հրազդան երկաթգիծը, որի շինարարությունը հնարավոր դարձավ շնորհիվ Մինասբեկյանի ահռելի ջանքերի Պետնախագծի նախագահ Բայբակովի հետ հանդիպման ընթացքում, երբ նա վերջինիս ապացուցում էր հնգամյակի պլանում նախագծի ընդգրկման կարևորությունը։ Երևանյան օդանավակայանները, Լենինականի, Ստեփանավանի ու Գորիսի օդային կայանները, մայրաքաղաքի մետրոն ապահովվեցին նոր տեխնիկայով։ Միխայիլ Սերգեևիչին հաջողվեց հերթից դուրս ստանալ օդային երթեկության կառավարման նորագույն համակարգ, առանց որի «Զվարթնոց» օդանավակայանը չէր կարողանա սպասարկել հումանիտար օգնությամբ ու ծանր տեխնիկայով բեռնված ինքնաթիռները Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ «Քաղաքացիական ավիացիայի զարգացումն ինձ համար առաջնահերթ խնդիր էր. անհրաժեշտ էր օդային երթևեկությունը նոր մակարդակի բարձրացնել, — հիշում է Մինասբեկյանը։ — Այդ ժամանակ Խորհրդային Միությունում մշակվել էր «Ստարտ» համակարգը։ Դա օդային երթևեկության կառավարման հայրենական առաջին ավտոմատացված համակարգն էր։ Լոկատորի էկրանին, բացի ինքնաթիռի տեղակայումից, ցույց էր տալիս օդանավի բոլոր տվյալները, որոնք մինչ այդ դիսպետչերը ստիպված էր կամ հիշել, կամ գրանցել։ Խոսքը ոչ միայն թռիչքի համարի կամ բարձրության մասին էր. համակարգը կարող էր որոշել օդանավի տեղակայումը որոշ ժամանակ անց, տեղեկացնում էր վառելանյութի պակասի կամ առկա վնասվածքների մասին»։ «Ստարտը» ստեղծվել է Լենինգրադի ռադիոսարքավորումների ինստիտուտում սահմանափակ քանակությամբ։ Համակարգերից մեկը պատրաստ էր ու նախատեսված Սիբիրի համար, բայց նրան հարմարեցված օդանավակայանի շինարարությունը ձգձգվում էր։ Հայ շինարարներն առաջ ընկան սիբիրցիներից, ու «Ստարտը» տեղադրվեց «Զվարթնոցում»։ Քչերն են տեղյակ, բայց հենց Մինասբեկյանին է երևանյան օդանավակայանը պարտական իր ժամանակակից անունով, այն ի սկզբանե նախատեսված էր անվանել «Արևմտյան»։ Հենց Միխայիլ Սերգեևիչն էր, որ առաջարկեց անվանել օդանավակայանը ոչ այնքան հեռու գտնվող «զգոն ուժերի տաճարի» պատվին։ «Կառավարությանը համոզելը դժվար չէր, բարդությունները սկսվեցին, երբ հերթը հասավ ծրագիրն իրագործելուն։ Ես ստիպված էի համաձայնեցնել փոփոխությունները անվանումների մոսկովյան հանձնաժողովի հետ, մի գործ, որ բավականին ծախսատար դուրս եկավ ԽՍՀՄ քաղաքացիական ավիացիայի նախարարության համար՝ հաշվի առնելով քարտեզների, բուկլետների,

46 47

Մայիս 2014

↑ «Զվարթնոցի» համար Միխայիլ Սերգեևիչին հաջողվեց հերթից դուրս ստանալ օդային երթևեկության կառավարման նորագույն համակարգ

→ 1988 թվական, Հայաստանը ցնցվում է ավերիչ երկրաշարժից

այլ նյութերի փոփոխությունը»։ Այդպես, «Զվարթնոցը» դարձավ Խորհրդային Միության միակ խոշոր օդային կայանն ազգային անունով»։

***

1988թ. սկզբում խառը ժամանակների նախաշեմին Մինասբեկյանն ընտրվեց կուսակցության Երևանի քաղկոմի առաջին քարտուղար։ Աշխատանքն ընթանում էր լարված մթնոլորտում. կոմկուսի քաղաքական ուղղվածության կտրուկ փոփոխությունն ու հասարակության ժողովրդավարացումը, թուլացող կենտրոնական իշխանությունն ու թափ հավաքող ղարաբաղյան շարժումը, «գործադուլ» վանկարկող Երևանն ու կանգնած գործարանները, անզեն ցուցարարները, խորհրդային տանկերն ու զրահատեխնիկան խաղաղ մայրաքաղաքի փողոցներում, երկրաշարժը… «Իմ ամբողջ գործունեությունն Առաջին քարտուղարի պաշտոնում այդ ծանր ժամանակներում ենթարկվում էր երկու հիմնական նպատակի. թույլ չտալ տնտեսության անկումը և կանխել արյունահեղությունը։ Դա մեծ ջանք էր պահանջում ու հաճախ ընկալվում էր ոչ միանշանակ», — զգացվում է, որ նույնիսկ այսքան տարի անց Միխայիլ Սերգեևիչը ցավով է հիշում այս ամենը։ Նա համառորեն լռում է հանրապետության ռազմական ու կուսակցական հեղինակությունների հետ իր հակամարտությունների մասին, թե ինչպես թույլ չտվեց տանկեր ուղարկել խաղաղ ցուցարարների վրա… Շեղում է խոսակցությունը դեպի տնտեսական թեմաներ։ 1988-ի մարտի 24-ին լույս տեսավ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի որոշումը «19881995թթ. ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի սոցիալտնտեսական զարգացումը խթանող միջոցների մասին», որը ֆորմալ առումով հանում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ուղղակի տնտեսական հարաբերությունների չգրված արգելքը։ Համագործակցության որոշակի հնարավորություններ ընձեռեց

նաև «պերեստրոյկայի» ընթացքում ընդունված պետձեռնարկության մասին օրենքը, որը հնարավորություն էր տալիս ազատ ընտրել տնտեսական գործընկերների։ Օգոստոսին պաշտոնական այցով Ստեփանակերտ ժամանեց Երևանի քաղկոմի գլխավորած պատվիրակությունը Մինասբեկյանի գլխավորությամբ։ Մայրաքաղաքի հիմնարկները մշակել էին ղարաբաղյան գործընկերների հետ համագործակցության երկարաժամկետ պայմանագրեր, մասնավորապես, եզակի սարքավորումների մատակարարման ու հիմնարար շինարարության ոլորտում օգնության մասին. այն, առանց ինչի մարտյան որոշումը կդառնար ձևականություն։ Դեկտեմբերին տեղի ունեցավ արհավիրքը։ Երկրաշարժի մասին առաջին իսկ լուրերը ստանալով՝ քաղկոմում հավաքվեցին մայրաքաղաքի շրջկոմների առաջին քարտուղարները և ընտրեցին տեխնիկայով ու մարդկանցով աջակցության հնարավոր ուղիները։ Կազմակերպվեց Երքաղկոմի երկու մշտական շտաբ Լենինականում և Սպիտակում. Երևանն ուժերին ներածի չափ օգնում էր աղետի գոտուն, իսկ գործողությունները համակարգում էր երևանյան քաղկոմը։ «Չէինք հասցրել ուշքի գալ երկրաշարժից, երբ տիրող ծանր տնտեսական ու քաղաքական իրավիճակում սկսեցինք պատրաստվել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավորների ընտրություններին», — շարունակում է պատմել Միխայիլ Սերգեևիչը, որն ի տարբերություն շատ պետական ու կուսակցական գործիչների, որոշում ընդունեց առաջադրելու իր թեկնածությունը ոչ թե կուսակցության ցուցակներով, այլ ինքնուրույն։ Դա ենթադրում էր այդ ծանր իրավիճակում ինքնուրույն կազմակերպել հանդիպումներ ընտրողների հետ հիմնարկներում, գործարաններում, բակերում ու դպրոցներում։ Ահա թե ինչպես մի քանի խոսքով նկարագրեց Միխայիլ Սերգեևիչի գործունեությունը մայրաքաղաքի քաղկոմի ղեկավարի պաշտոնին հայտնի լրագրող Սերգեյ Բաբլումյանն իր «Որպեսզի հիշեն» հոդվածում. «Կարևոր որոշումները այն չէ, թե ինչ եք դուք անում, այլ այն, թե


↓ Աբխազիայի առաջին նախագահ Արձինբայի հետ

→ Շարժման ժամանակ Մինասբեկյանը Երևանի քաղկոմի առաջին քարտուղարն էր

ինչ որոշել եք չանել։ Ահա թե ինչեր Մինասբեկյանը չի արել. նա իրենից չէր սարքում գեներալ-նահանգապետ (չնայած, որ իր պապը հենց այդ էլ եղել է), կաշառք չէր վերցնում ու չէր էլ տալիս, չէր նայում տնօրինության աչքերին ու ամենակարևորը, կանխում էր արյունահեղությունը ցույցերի մեջ խեղդվող Երևանում»։

***

ԽՍՀՄ պատգամավոր, ԽՍՀՄ բարձրագույն խորհրդի անդամ Միխայիլ Մինասբեկյանի քաղաքական գործունեությունն ուղղված էր Հայաստանի ու հայաստանցիների շահերի պաշտպանությանը։ Իր բազմաթիվ ելույթներում նա անդրադառնում էր Լեռնային Ղարաբաղի խնդրին, հանրապետության արգելափակմանն ու տնտեսական իրավիճակին, հայ ժողովրդի պատմական ճակատագրին։ Նա առաջինն էր, ով նիստի ամբիոնից բարձրաձայնեց 1915-ի ցեղասպանության զոհերի թիվը… Միխայիլ Սերգեևիչը հիշում է, թե ինչպես ԽՍՀՄ բարձրագույն ժողովի Ղարաբաղի հարցով փակ նիստի ընդմիջմանը իրեն մոտեցավ Բորիս Ելցինը՝ շնորհավորելու բովանդակալից ելույթի կապակցությամբ։ Մինասբեկյանի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է ելույթ ունենալ, նա պատասխանեց՝ «Իսկ եթե Ադրբեջանը միանա Պարսկաստանի՞ն»: Հետո մոտեցավ Անդրեյ Սախարովը։ Ես նրան էլ հարցրեցի՝ արտահայտվելո՞ւ է, թե ոչ։ Անդրեյ Դմիտրիևիչը հետաքրքրվեց՝ «Կարծում եք՝ արժե՞»։ Ես պատասխանեցի՝ «Ինձ համար դա շատ կարևոր է»։ Ու նա ելույթ ունեցավ, շատ էմոցիոնալ խոսեց։ Ժողովրդական ընտրյալի համար ամենակարևորն ինչպես միշտ ելույթները չէին, այլ գործողությունները, որոնք դժվար է իրականացնել առանց լուրջ աջակցության։ Այդ պատճառով Միխայիլ Սերգեևիչը ստեղծեց «Արդարություն» պատգամավորական խումբը և «Համաձայնություն» պատգամավորական «օգնության» խումբը, որը հավաքել էր բոլոր կուսակցություններին, բացի կոմունիստականից։ Միխայիլ Մինասբեկյանի գաղափարական առաջնորդության տակ գտնվող «Համաձայնության» մեջ էին մտնում Անատոլի Սոբչակը, Էլլա Պանֆիլովան, Իրինա Անդրեևան, Ֆյոդոր Բուրլացկին, Արկադի Վոլսկին, ակադեմիկոս Բունիչը և այլն։ «1990-ին սկզբում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Նիկոլայ Իվանովիչ Ռիժկովն ինձ առաջարկեց Խորհրդի փոխնախագահ Դագուժիևի հետ մասին գրել որոշում ազգային հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեի մասին»,- պատմում է հոբելյարը։ Այդ կոմիտեի նախագահը միաժամանակ պետք է զբաղեցներ ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահի պաշտոնը, սակայն Մինասբեկյանը չհամաձայնեց ստանձնել այդ պաշտոնը. չէր կարող հրաժարվել Ժողովրդական պատգամավորի կոչումից։ Արդյունքում նա նշանակվեց ազգային հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեի փոխնախագահ։ Ընդհուպ մինչև Խորհրդային Միության փլուզումը, երբ կոմիտեն դադարեց գոյություն ունենալ, նախագահ այդպես էլ չնշանակվեց։ «Ազգային հիմնախնդիրները շատ կարևոր են ու ընկած են պե-

Մինասբեկյանը կաշառք չէր վերցնում ու չէր էլ տալիս, չէր նայում տնօրինության աչքերին ու կանխում էր արյունահեղությունը ցույցերի մեջ խեղդվող Երեվանում տության կայունության հիմքում», — ասում է Միխայիլ Սերգեևիչը։ Որպես պատգամավոր նա շատ ջանքեր գործադրեց, երբ Ղազախում փակվեց գազատարը, որով ռուսական բնական գազը մատակարարվում էր հանրապետություն։ Հայաստանն այդ ժամանակ սպառում էր գազի ստորգետնյա պահոցների սուղ պաշարները, շատ հիմնարկների աշխատանքը կանգնեց։ Մինասբեկյանն առաջ էր տանում հանրապետության շահերը վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ սերտ համագործակցության շրջանակներում։ «Երկար բանակցություններից հետո ես ստիպված էի ԽՍՀՄ բարձրագույն խորհրդի նախագահ Լուկյանովին վերջնագիր ներկայացնել. եթե գազի մատակարարումը չվերսկսվի, ես ելույթ կունենամ ու բացեիբաց կթվարկեմ մեղավորների անունները»։ Հաջորդ օրը խնդիրը լուծվեց։

***

1992-ին Միխայիլ Սերգեևիչն ընտրվեց ՌԴ ներդրումների ու ձեռնարկատիրության զարգացման տնտեսական ժողովի նախագահ, որը միավորում էր ժողովրդական տնտեսության առաջատար ճյուղերի գործարար ու գիտական շրջանակների ներկայացուցիչներին։ Խորհուրդը զբաղվում էր բարենպաստ մթնոլորտ ստեղծելով ձեռնարկատիրական գործունեության տարբեր ձևերի ու տեսակների զարգացման համար, աջակցում ապապետականացմանն ու սեփականաշնորհմանը, որոշում տնտեսության մեջ ներդրումների առաջնահերթ ուղղությունները, ընտրում ու վերլուծում էր խոշոր ծրագրեր ու նախագծեր, տրամադրում խորհրդատվություն վարկերի տրամադրման ու լիցենզավորման հետ կապված, գտնում ու ներգրավում էր պոտենցիալ ներդրողների։ Այսօր Միխայիլ Սերգեևիչը ղեկավարում է Հայ-Մոսկովյան Առևտրաարդյունաբերական ընկերությունը (ՀՄԿ), որը ստեղծվել է իր կողմից 1998-ին ու հիմնադրվել Հայաստանի ու Մոսկվայի միջև կառավարական որոշմամբ։ «Լինելով «Ժողովրդավարական Բարեփոխումների Շարժում (ԺԲՇ)» քաղխորհրդի ան-

դամ, որին անդամակցում էին նաև Պոպովը, Ռուդսկոյը, Յակովլևը, Շատրովը, Վոլսկին, Շևարդնաձեն, Ռիժկովը և այլն, ես հաճախ էի շփվում Լուժկովի հետ, որն այդ ժամանակ ԺԲՇ քարտուղարության անդամ էր, — պատմում է Միխայիլ Սերգեևիչը։ — Քաղաքապետը հետաքրքրվեց իմ նախագծով, տրամադրեց Մոսկվայի կառավարության ներկայացուցչի մանդատ, որով ես գնացի Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման Երևանում։ Նախագահը մեծ ոգևորությամբ ընդունեց գաղափարը, վարչապետին հանձնարարական տվեց զբաղվելու դրա իրագործմամբ»: Այսօր ՀՄԿ-ն զբաղվում է Մոսկվայի ու Հայաստանի ինտեգրացիոն նախագծերով տնտեսության, բիզնեսի ու ձեռնարկատիրության ոլորտում։ Միխայիլ Սերգեևիչ Մինասբեկյանը՝ ինժեներ, որը հասավ նման բարձունքների կառավարական ու բիզնես կառույցներում, սերտ կապեր է պահպանում հայրենիքի հետ, հետաքրքրվում է հանրապետության հասարակական-քաղաքական ու տնտեսական կյանքով։ Հաճախ հիշելով իր հանդիպումներն այնպիսի մարդկանց հետ, ինչպիսիք են hանճարեղ կոնստրուկտոր Սերգեյ Կորոլևը, Անդրանիկ Իոսիֆյանն ու Վիկտոր Համբարձումյանը, Սիլվա Կապուտիկյանն ու Պարույր Սևակը, Ռազմիկ Դավոյանն ու Միխայիլ Շոլոխովը, Միխայիլ Թարվերդիևն ու Իոսիֆ Կոբզոնը, Պավել Լիսիցյանն ու Անդրեյ Սախարովը, Նիկոլայ Ռիժկովն ու Սերգեյ Կապիցան, Ալիխանյան եղբայրները, Միխայիլ Գորբաչովը, Բորիս Ելցինը, ակադեմիկոս Աբալկինը, Յասեր Արաֆատն ու Շամոն Պերեսը, Մոշե Կացավն ու այլոք, Միխայիլ Սերգեևիչը համարում է, որ ճակատագիրը բարի է եղել իր նկատմամբ։ Նա առաջվա ոգևորությամբ զբաղվում է սիրելի գործով՝ ստեղծելով շուկայում պահանջված էներգիայի այլընտրանքային աղբյուրներ ու պատանեկան համառությամբ իրականացնելով նախագծեր, որոնք շատերը համարում են անիրական։ Միխայիլ Մինասբեկյանը չի դադարում հետևել իր երազանքին ու գիտի, որ միայն իրենից ու իր մտերիմներից է կախված՝ արդյոք կյանքի կկոչվի ամենաանհավանական թվացող գաղափարը։

Կիրա Կրեստովսկայա Մինասբեկյանների արխիվից, ֆոտոլուր


ՔԱՂԱՔ Արվեստ

Արարատի մոգական քաղաքը Արարատ Մինասյանը գեղանկարչության մեջ պատահական մարդ չէ: Արդեն հինգ տարեկանում ձեռքը վերցրեց վրձինն ու այդ օրից ի վեր երբևէ չուրացավ իր ընտրությունը: Արդյունքում, բացի մեզ բոլորիս ծանոթ Երևանից, ունենք Արարատի յուրահատուկ, մոգական քաղաքը, որն ապրում է նրա կտավներում: ↓ Հաջորդ առավոտ, 40x65 սմ

↑Կանգառ, 40x30 սմ

→ Կեսօր, 17x12 սմ

← 21-րդ դար, 40x30 սմ

↓ Հարևաններ, 30x65 սմ

48 49

Մայիս 2014


Ա

րարատը ծնվել է Երևանում, ավարտել Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, այնուհետև ընդունվել Գեղարվեստի պետական ակադեմիա՝ գեղանկարչության ֆակուլտետ: Բայց մանկությունը նա անցկացրել է Հրազդան քաղաքում, որտեղ ընկերացել է տեղի նկարչի հետ, այցելել նրա արվեստանոցը, փոխառել տեխնիկան, վարպետությունը, շատ նկարել ու աշխատել սեփական տեխնիկայի մշակման վրա: Այսօր Հայաստանի նկարիչների միության երիտասարդ անդամ Արարատ Մինասյանը ամենավառ ու հեռանկարային նկարիչներից է: Նրան հաջողվել է մշակել ստեղծագործական մարդու համար ամենաբարդ երևույթներից մեկը՝ սեփական ոճը: Միևնույն ժամանակ, Արարատին անհնար է մեկ ժանրի նկարիչ անվանել: Նրա աշխատանքները շատ հաճախ արտացոլում են հեղինակի ներքին աշխարհը, նրա տրամադրությունը: Դա կարելի է անվանել հոգեվիճակի յուրօրինակ ոճավորում կտավի վրա: Բայց դրա հետ մեկտեղ քիչ չեն այն դեպքերը, երբ Արարատն իր աշխատանքներում հստակ ուղերձ է նախանշում, երբեմն՝ աննկատ քաղաքական կամ սոցիալական ենթատեքստ: Օրինակ՝ «XXI դար» կտավը պատկերում է քաղաքը՝ կախված պոլիէթիլենային տոպրակի մեջ: «Երբ ինձ հարցնում են, թե ինչ ժանրում եմ նկարում, ես չեմ կարողանում միանգամից պատասխանել: Ասում են, որ ինձ մոտ գերակշռում է միստիկ

↑ Աբովյան փողոց, 48x150 սմ

→ Օպերայի կառուցումը, 100x70 սմ

ռեալիզմը, էքսպրեսիոնիզմը, — ասում է նկարիչը, — Բայց ես այդ պայմանականություններին նշանակություն չեմ տալիս: Կարևորը գաղափարն է, միտքն ու կատարումը, իսկ թե ինչպես այն կանվանեն մարդիկ, արդեն երկրորդական է»: Արարատի ստեղծագործության մեջ առանձին տեղ է զբաղեցնում Երևանն ու ընդհանրապես քաղաքը. «Քաղաքը գազան է, որը սնվում է մարդու էներգիայով: Քաղաքը ձգում է, հիպնոսացնում մեզ: Ի տարբերություն գյուղի, որտեղ մարդն իրեն ավելի ներդաշնակ է զգում, քաղաքը, չգիտես ինչու, գրավիչ միջավայր է: Եվ անգամ հասկանալով այդ ամենը՝ ես չեմ կարող ինձ պատկերացնել առանց Երևանի: Քաղաքի յուրաքանչյուր սանտիմետրը կարծես հանգամանալից ուսումնասիրության կարիք ունենա: Ընդ որում՝ ինձ գրավում են քաղաքի առավել աննկատ հատվածները: Ես սիրում եմ նայել Երևանին անսպասելի անկյուններից»: Մի անգամ Արարատը գնաց Հյուսիսային պողոտա՝ իր հետ վերցնելով մետաղե գունդ: Մետաղի վրա արտացոլված երևանյան նորակառույցներն ու երկինքը լուսանկարվեցին, ապա՝ նկարվեցին: Այդպես Արարատը փորձարկումներ է կատարում իրականության հետ: Արդյունքում ստացվեց ևս մեկ բացառիկ Երևան՝ նրա մեկնաբանությամբ: Նրա ոչ մեծ տնային արվեստանոցում տեղ գտած բազմաթիվ աշխատանքներում ես հանկարծ նկատեցի մի տարօրինակ առանձնահատկություն: Արարատի կտավներից ոչ մեկում չկար նրա անվանակից լեռան պատկերը: Դա տարօրինակ էր հայ, այն էլ նման անուն կրող նկարչի համար: Իմ հարցուփորձերին ի պատասխան Արարատը կատակում էր, ըստ ամենայնի, ինքն էլ չունենալով որևէ տրամաբանական բացատրություն... 29-ամյա նկարչի կտավներն արդեն հասցրել են ցուցադրվել Փարիզի, Լոս Անջելեսի, Մոսկվայի, Վենետիկի, Ստամբուլի պատկերասրահներում ու ցուցասրահներում: Իսկ իր յուրահատուկ, մոգական Երևանը շարունակում է արտացոլվել Արարատի ստեղծագործություններում:

Արմեն Մուրադյան Գրիգոր Եփրեմյան


ՔԱՂԱՔ Նախագիծ

Համազգային նախագիծ Ամեն անգամ, երբ Երևանի Փոքր կենտրոնում նոր կառուցապատում է նախաձեռնվում, այն անպայմանորեն բախվում է թե՛ հարակից շենքերի բնակիչների, թե՛ ճարտարապետների բուռն արձագանքին՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական: Բացառություն չեղավ նաև Համազգային թատրոնի շենքի նախագիծը, որի շուրջ բուռն քննարկումներն աստիճանաբար մարեցին, մինչդեռ այդպես էլ պարզ չեղավ՝ կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ: Նախագծի մասին պատմում են առայժմ սեփական շենք չունեցող թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ու ճարտարապետ Լևոն Ղալումյանը:

Վարդան Մկրտչյան, Համազգային թատրոնի տնօրեն

Համազգային պետական թատրոն Համազգային թատրոնը հիմնադրվել է 1991 թվականին, ճանաչված դերասան Սոս Սարգսյանի կողմից: Բացվել է Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» պիեսի բեմադրությամբ, ռեժիսոր՝ Սոս Սարգսյան։ 2000-ին թատրոնում կատարվեց սերնդափոխություն. հայտնի դերասաններին փոխարինեց տաղանդավոր երիտասարդների մի խումբ: Նրանք այսօր արդեն ճանաչված և սիրված անուններ են՝ Նարինե Գրիգորյան, Վարշամ Գևորգյան, Արմինե Պողոսյան, Մխիթար Ավետիսյան, Կարեն Խաչատրյան, Տաթև Ղազարյան, Գագիկ Մադոյան, Արման Նավասարդյան և այլք: Թատրոնի ստեղծագործական կազմում ընդգրկված են նաև ճանաչված կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը և քանդակագործնկարիչ Դավիթ Մինասյանը: 2009-ից թատրոնի տնօրենը Վարդան Մկրտչյանն է: Համազգային թատրոնը սկզբում գործել է Ժուռնալիստների տան շենքում, ապա տեղափոխվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենք, որտեղ շարունակում է գործել մինչ օրս:

50 51

Մայիս 2014

Եթե ինձ հարցնեն, թե երբվանից թատրոնի առջև ծառացավ սեփական շենք ունենալու խնդիրը, որն այսօր այլևս առաջնահերթ է, ապա պետք է փաստեմ, որ հիմնադրման օրվանից կարճ ժամանակ անց, երբ թատրոնն իր կենսափորձով ապացուցեց, որ հերթական ժամանակավոր հաստատությունը չէ, այլ աճող ու զարգացող կառույց: Որպես առանձին մշակութային միավոր՝ թատրոնի համար առանձին շենք ունենալը կենսապայմանին հավասարվող պահանջ դարձավ: 90-ականներին թատրոնն արդեն իսկ հաստատվեց՝ որպես մշակութային միավոր, իսկ 2003-ին ստացավ նաև պետական կարգավիճակ: Շենքի անհրաժեշտության մասին մենք սկսեցինք բարձրաձայնել մոտ երեք տարի առաջ զանազան միջոցառումների ժամանակ, մամուլի ասուլիսների միջոցով, դիմեցինք ամենաբարձր ատյաններ, Սոս Սարգսյանը հանդիպումներ ունեցավ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց դեռևս ապարդյուն: Մոտ մեկուկես-երկու տարի առաջ մեր խնդիրը գրավեց Երևան քաղաքի այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ուշադրությունը: Նրա հետ ունեցանք բազմաթիվ հանդիպումներ, և որոշվեց շենքի կառուցման վայրը՝ Սարյան փողոցում գտնվող Գլխավոր փոստի շենքի և Մաշտոցի պուրակի միջև: Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Հրաչյա Պողոսյանն իր հերթին թատրոնի էսքիզային նախագիծ ներկայացրեց, իսկ քաղաքաշինական խորհուրդը նախաձեռնեց լայնածավալ հանրային քննարկումներ: Դրանք բավականին բուռն ընթացք ստացան. թատրոնի շենքի կառուցման դեմ ոչ ոք հանդես չէր գալիս, բայց խնդրականացվում էր շենքի համար ընտրված վայրը՝ հաշվի առնելով հետագայում այդ տարածքով անցնող մետրոպոլիտենի համար հնարավոր խոչընդոտների առաջացումը և դեպի Հրազդանի կիրճ տանող թունելների կարևորությունը: Ընդդիմացողները՝ մեծ մասամբ տարբեր հեղինակավոր ճարտարապետներ, մատնանշում էին Թամանյանի նախագիծը, համաձայն որի՝ այդ տարածքում, որն այսպես կոչված Գլխավոր պողոտայի մասն է կազմում, մեծ ծավալներ չպետք է դրվեն: Իսկ շրջակա շենքերի բնակիչները հիմնականում կողմ էին հանդես գալիս՝ հույս հայտնելով, որ գուցե այդ շենքի կառուցման շնորհիվ նաև բարեկարգվի պուրակի՝ այսօր դեռևս անմխիթար վիճակում գտնվող այդ հատվածը: Քննարկումների արդյունքում կուտակված դիտողություններն ու կարծիքները հաշվի առնելով՝ համարվեց, որ Հրաչյա Պողոսյանի առաջարկած նախագիծը չի համապատասխանում մի շարք չափանիշների: Ուստի հայտարարվեց Համազգային թատրոնի շենքի ճարտարապետական նախագծի բաց մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին 2012-ի աշնանը: Առաջարկված մոտ 10 նախագծերից առաջին մրցանակին արժանացավ ճարտարապետ Լևոն Ղալումյանի ներկայացրած տարբերակը: 2012 թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում, որով Երևան քաղաքի Սարյան և Բուզանդ փողոցների հատման հարակից տարածքում առանձնացվեց հողատարածք՝ Համազգային պետական թատրոնի շենքը կառուցելու նպատակով: Մենք արդեն ստացել ենք ճարտարապետահատակագծային առաջադրանքը Երևանի քաղաքապետարանից: Այդ փաստաթղթով սահմանվում են տվյալ տարածքում քաղաքաշինական գործունեության oբյեկտի նախագծային փաuտաթղթերի մշակման պարտադիր պայմանները, պահանջներն ու uահմանափակումները: Հաջորդ քայլը պետք է լինի այդ առաջադրանքի հիման վրա բուն ճարտարապետական նախագծի պատվիրումը Լևոն Ղալումյանի արվեստանոցին, ինչի համար արդեն բավականաչափ գումար է պահանջվում: 2012-ի վերջին


մենք ստեղծեցինք «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամը, որի առաջիկա կարևոր նպատակը Համազգային պետական թատրոնի նոր կառուցվող շենքի ողջ գործընթացի կառավարումն ու նրա հետագա գործունեության ապահովումն է: Նախագիծը պատվիրելու և կառուցապատումն իրականացնելու համար գումարը փորձելու ենք հավաքել ինչպես հիմնադրամի միջոցով, որին նվիրատվություն կարող են կատարել բոլոր թատերասեր և պարզապես սրտացավ մարդիկ, այնպես էլ ապավինելով մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք խոստացել են աջակցել: Այնպես որ, այս պահին մենք զբաղված ենք գումարը հայթայթելով, այլ խոչընդոտներ թատրոնի շենքի կառուցման առջև այլևս չկան:

Ժամանակակից արվեստի թանգարան Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանը հիմնադրվել է 1972-ին, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի կողմից: Որպես մասնագիտացված ժամանակակից և մոդեռն արվեստի թանգարան՝ այն դարձավ առաջինը ոչ միայն նախկին Խորհրդային Միության տարածքում, այլև ողջ սոցիալիստական ճամբարում: Թանգարանը բացվեց Մաշտոցի 7ա հասցեում, հետագայում հանգրվանեց Մաշտոցի 7 հասցեում գտնվող բնակելի շենքի առաջին հարկում: 2007-ին թանգարանին տրվեց նոր մասնաշենք: Անցյալ տարվա ամռանը թանգարանի 40-ամյակի տոնակատարության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել էր, որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այդ մշակութային օջախը մշտական ուշադրության կենտրոնում է և ըստ այդմ՝ զարգացման ծրագրերն էլ կլինեն շարունակական: Այսօր Ժամանակակից արվեստի թանգարանն ունի 2015 ցուցանմուշ, որոնցից իր տրամադրության տակ եղած տարածքում միայն 185-ն է կարողանում ցուցադրել:

Հանրային քննարկումների ընթացքում շենքի կառուցման համար ընտրված վայրը շատ վիճարկվեց, և երբ սեփական նախագիծս էի պատրաստում, փորձեցի հաշվի առնել բոլոր այդ նկատառումներն ու նրբությունները: Շատ էր նշվում այն փաստը, որ դարձյալ Երևանի Փոքր կենտրոնում կառուցապատում է նախաձեռնվում, բայց իմ նախագիծը բավականին տարբերվող հայեցակարգով ստեղծվեց: Եթե Մաշտոցի պողոտայի կողմից նայենք Գլխավոր փոստի շենք տանող ճանապարհին, ապա պուրակը գալիս և ընդհատվում է ուղղահայաց հատող Սարյան փողոցով և դրա տակ գտնվող պատով: Ես փորձեցի այդ հատումը վերածել անցման՝ պուրակից Սարյան փողոց և դրա հետ մեկտեղ գրեթե աննկատ դարձնել այդտեղ շենքի առկայությունը, որպեսզի Գլխավոր պողոտան չծանրաբեռնվի: Կարևոր էր նաև ձեռք չտալ թունելներին, որոնց միջոցով Հրազդանի կիրճից մաքուր օդ է թափանցում քաղաքի կենտրոն, այնպես որ, Գլխավոր պողոտայի միացումը Սարյան փողոցին ապահովող կառուցապատումը պետք է երկու մասի բաժանեի՝ մեջտեղում ազատ թողնելով թունելների մուտքերը: Դրա հետ մեկտեղ արդեն երկար ժամանակ է, ինչ սեփական տարածքի խնդիր ունի նաև Ժամանակակից արվեստի թանգարանը, ուստի առանձնացված կառույցներից մեկը նախատեսվեց ծառայելու Համազգային թատրոնին, մյուսը՝ թանգարանին: Հետաքրքիր է, որ երբ մրցույթն ավարտվեց, և նախագիծս առաջին մրցանակին արժանացավ, բոլորը կարծես թե հանդարտվեցին՝ համաձայնելով, որ այ այդպես կարելի է կառուցել և այդպես ոչինչ չի խախտվի, թատրոնն էլ վերջապես սեփական շենքը կունենա: Թատրոնի դահլիճը, իհարկե, օպերային չէր ստացվի, բայց ոչ էլ շատ փոքր է՝ մոտ 350 հանդիսատես կկարողանա տեղավորել: Բացի այդ, շենքում նաև փորձերի համար նախատեսված դահլիճ կլինի, ինչպես նաև թատրոնի անբաժան մասը կազմող մնացած սրահները՝ հանդերձարաններ, հարդարման սենյակներ, գրասենյակներ և այլն: Ժամանակակից արվեստի թանգարանն իր ներքին կառուցվածքով, իհարկե, բոլորովին տարբերվելու է թատրոնի կառուցվածքից: Քանի որ դեռ էսքիզային տարբերակն է պատրաստ, ցուցասրահների դասավորության և չափերի մասին դժվար կլինի խոսել, բայց դրանց զբաղեցրած ընդհանուր տարածքը մոտ 2500 քմ է կազմելու, ինչը թանգարանի՝ այսօր զբաղեցրած տարածքից 3-4 անգամ ավելի է: Շենքերի միջև ընկած տարածքում մի ավերված շատրվան կա, որի տեղում նորը կկառուցվի, իսկ հարակից տարածքում զանազան քանդակներ կդրվեն: Ընդհանուր նախագիծը՝ թատրոնի, թանգարանի շենքերով ու քանդակների պարտեզով հանդերձ, Արվեստների հրապարակ ենք անվանել պայմանականորեն: Երբ նախագծի պատվերը ստանանք, դրա վրա արդեն աշխատելու են ոչ միայն ճարտարապետներ, այլև ինժեներներ, սանտեխնիկներ, լույսի, ձայնի մասնագետներ, որպեսզի թատերական դահլիճի սարքավորման բոլոր նրբությունները կարողանանք հաշվի առնել, ակուստիկա ապահովենք և այլն:

Գրիգոր Եփրեմյան

Լևոն Ղալումյան, ճարտարապետ

→ Նախագծի իրականացման համար նախատեսված վայրն այսօր

Անի Սմբատի Համազգային թատրոն


Քաղաք Կադրերի բաժին

Սայաթ-Նովա պողոտա, 1982 թ. ↓ Լեզվի ինստիտուտը Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկում

Խորհրդային տարիներին Երևանում գործող ճարտարապետական արվեստանոցների հետ համագործակցող լուսանկարիչները հաճախ այս կամ այն փողոցը պատկերող ֆոտոշարք անելու առաջադրանք էին ստանում: Այդպիսի շրջայցերից մեկը նվիրված է եղել Սայաթ-Նովա պողոտային: Երեսուներկու տարի առաջ արված լուսանկարներում, ի թիվս այլոց անմահացված են երեք շինություններ, որոնք այլևս գոյություն չունեն: Աբովյանի խաչմերուկում տեղակայված Լեզվի ինստիտուտի շենքը (ճարտարապետ՝ Աննա ՏերԱվետիքյան) ապամոնտաժվել է 2007 թվականին՝ տեղ ազատելով այժմ կառուցվող Հայրապետական վեհարանի համար: Խանջյան պողոտայի խաչմերուկում գտնվող «Սայաթ-Նովա» սրճարանը կառուցվել էր 1960-ականներին և ամենահայտնի վայրերից մեկն էր խորհրդային Երևանում: Դրա այցեքարտը, անշուշտ, Մինաս Ավետիսյանի հեղինակած մեծ աշուղին պատկերող խճանկարն է: 2000-ականների սկզբին հին սրճարանի տեղում կառուցվեց նոր շենք, որում այժմ գործում է «Սայաթ-Նովա» ռեստորանային համալիրը: Իր նախորդից այն, բացի անվանումից, պահպանել է նաև Մինասի հանրահայտ ստեղծագործությունը: Իսկ Սայաթ-Նովա-Չարենց խաչմերուկում տեղակայված մուրճ ու մանգաղը իրենց իմաստը կորցրեցին ԽՍՀՄ փլուզման հետ միասին և, իհարկե, ապամոնտաժվեցին:

↓ «Սայաթ-Նովա» սրճարանն ու կոմունիզմի խորհրդանիշը

PAN Photo Archive

52

Մայիս 2014




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.