Սեպտեմբեր 2014 #9 (27)

Page 1

#9 (27) 2014 Սեպտեմբեր

Արձանագրություն Ով և ինչպես է արձաններ տեղադրում Երևանում Նաև՝ ինչպիսին էր Քոչարի Սասունցի Դավթի առաջին տարբերակը և ինչ առարկաների վրա է պատկերված երկրորդը

Տարածվում է

անվճար



Արմեն Պողոսյան

Ա

նցյալ տարվա Երևանի կրած կորուստների թվում էր անվերջ վերանորոգման մեջ գտնվող «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնցիների պարը» քանդակը: Վերջինիս խոշտանգումը մի փոքր ստվերի մեջ մնաց՝ բոլորս զբաղված էինք Փակ շուկայի և նմանատիպ այլ հարցերով: Մինչդեռ դեպքը շատ ցավալի էր. պարզվում է, որ Երևանում կան ինչ-որ մարդիկ, ովքեր պատրաստ են մի քանի հազար դրամի համար անվերադարձ ավերել արվեստի գործ, քաղաքի ամենայուրահատուկ արձաններից մեկը (ինչ անենք, որ վերջին տարիներին հանրության աչքից հեռու էր): Ցավալի էր, բայց բնավ ոչ նորություն. մի քանի տարի առաջ պոկել տարել էին Սասունցի Դավթի «համբերության գավաթը» (նորը տեղադրվեց 2011-ին), պլոկել Հայկ Նահապետի հրաշալի քանդակի ոտքերի մետաղը (հետո վերականգնեցին), հետո՝ Այվազովսկու վրձինը (վերջերս ստուգել եմ՝ չեն վերականգնել), «Նարդի խաղացողի» ձեռքը (հիմա այն նորից տեղում է) և այլն և այլն: Լինում են նաև գաղափարական վեճեր արձանների շուրջ և գաղափարական վանդալիզմ դրանց դեմ: Գրերի ստեղծողի քանդակն այնպիսին չէ՞, ինչպես պատկերացնում էինք՝ տանք գլուխը ջարդենք: Խորհրդային կարգերը էլ չկա՞ն՝ պայթեցնենք հայ կոմսոմոլի հիմնադրին, իսկ նախկին առաջնորդին գլխատենք ու շպրտենք մի մութ անկյուն: Բաբաջանյանի մատները երկա՞ր են՝ ստիպենք, որ կարճացնեն: Ծխող ու մերկ կին Հայաստանո՞ւմ՝ հայեցի՛ չէ, համազգային բողոք սկսենք: Մի կողմից միայն ողջունելի է հանրության ակտիվությունը՝ արձանները տեղադրվում են հանրային վայրերում, փոխում միջավայրը, որում և ձևավորվում է այդ հանրությունը: Ի վերջո, եթե չլիներ հանրության դժգոհությունը, մեր (ոչ թե խորհրդային կայսրության) պատմության մեջ, մեղմ ասած, ոչ միանշանակ դեր ունեցած քաղաքական գործչի բրոնզաձույլ արձանն արդեն զբաղեցրած կլիներ Երևանի կենտրոնի մի քանի քառակուսի մետրերը: Վաղուց արդեն ժամանակն է հստակեցնել բոլոր մեխանիզմները, որոնցով նոր արձան է տեղադրվում կամ տեղափոխվում/ապամոնտաժվում է հինը: Եվ ընդհանրապես, արժե մի քիչ ավելի հանգիստ ու հանդուրժող լինել: Օրինակ, ինչպես ցույց տվեց ժամանակը, Մաշտոցը գլուխգործոց էր, իսկ գլխավոր հրապարակի գլխավոր արձանը ոչ միայն հեղափոխության առաջնորդ էր, այլև հայ մեծ քանդակագործի մեծ աշխատանք՝ կարելի էր, օրինակ, նրա տուն-թանգարանում պահել: Արձաններն անպաշտպան են: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նորաբաց նստավայրերը և այլն:

06

Ժամանց Տժժում ենք բոլորս Հետխորհրդային դիսկոներից մինչև KaZantip Official Pre Party

08

09

Նստավայր Louis Charden Կրուասանների անուշահամ բույրի և Louis Charden փուռ-սրճարանի մասին: Նստավայր Aperetivo Գինին նախուտեստի հետ վայելելու նոր հիանալի վայր Երևանում:

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

10

Շապիկ Կետեր, միացե՛ք «ԵՐԵՎԱՆի» մտոցային համարի շապիկի ձևավորումն ըստ երևանցիների:

12

Իրադարձություն Երևանյան ամառ 2014 «Երևանյան ամառ 2014» փառատոնի ամենավառ պահերը:

20

23

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

14

Միջավայր Հուշերի արձանագրում Ով է զբաղվում մայրաքաղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է դրանք տեղադրվեն և ինչ է պակասում երևանյան քանդակային մշակույթին:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

24

Այլընտրանք Ուրիշ արձաններ Մայր Հայաստանը մերկ կրծքով, Կոմիտասը վիշապաքարի կողքին, Թումանյանը կանգնած, գիպսե Սասունցի Դավիթը՝ ինչպիսին կարող էին լինել երևանյան հայտնի արձանները: Ճամփորդություն Զբոսանք Երևանով Թումանյանի ու Սպենդիարյանի արձանների վերադարձը Ազատության հրապարակ:

30

Խոշոր պլան Դավթապատում Հայաստանի ամենահայտնի արձանը բացիչի, սրճեփի, շապիկի և այլ առարկաների վրա:

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան, Անի Սմբատի, Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Վիգեն Գալստյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Արմեն Պողոսյան, Գրիգոր Եփրեմյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Ապավեն Ստեփանյան, PanArmenian Photo/Վահան Ստեփանյան; Արա Սարգսյանի, Արա Հարությունյանի, Ղուկաս Չուբարյանի ընտանիքների արխիվներից, Երվանդ Քոչարի տուն-թանգարան, HinYerevan.com, Երևանի քաղաքապետարան, facebook.com/ZarehJSinanyan, Ֆոտոլուր

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Սեպտեմբեր 2014

Կարծիք Բրոնզաձույլ նրբերշիկի սպասում Արվեստաբան Վիգեն Գալստյանի հետադարձ հայացքը վերջին 23 տարիների ընթացքում Երևանում արձանների տեղադրման տրամաբանությանը:

28

Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Քրիստինե Իսահակյան

2 3

Կարծիք Քանդակելու գործ Մի քանի երիտասարդ հայ քանդակագործները` իրենց ընտրած արվեստի ճյուղի, քաղաքի վրա ազդեցության և ապագայի մասին:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am

32

Պատմություն Տապալվածները 5 արձան, որոնք տարբեր պատճառներով այլևս կանգնած չեն Երևանում:

40

Այնտեղ Մոռանալ հերոստրատներին Հուշարձանների հանդեպ կատարված վանդալիզմի ամենաաղմկահարույց դեպքերը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

44

Իմ Երևան Մոխրագույն վինեգրետ Սուրեն Շահվերդյանը՝ երջանիկ, անհոգ երևանցուն տեսնելու երազանքի մասին:

46

Հայացք Հանրության ձայնը Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը՝ երկու քաղաքների նմանությունների ու տարբերությունների մասին:

ՔԱՂԱՔ

50

Նախագիծ Վերակենդանացում Աջափնյակի հատվածներից մեկի վերակենդանացման հետաքրքիր տարբերակ:

04

Կադրերի բաժին Խաչատուր Աբովյանի արձանը Աբովյանի անվան (այժմ՝ Ազնավուրի) պուրակում, 1930-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 15.08.2014

Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48

Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

facebook.com/ YerevanCityMagazine

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:

instagram.com/ YerevanCityMagazine

2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Ուշադրություն Ամենաերևանյան «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն ու ամենահայկական Ucom հեռահաղորդակցական ընկերությունը առաջարկում են երևանցիներին հրաշալի հնարավորություն՝ ավելի շատ որակյալ կինո դիտելու՜: Ucom-ի օնլայն տեսավարձույթը առաջարկում է հարյուրավոր ֆիլմեր՝ դասականներից մինչև ամենանոր բլոքբասթերները (այդ թվում՝ 3D), հեղինակայինից մինչև նոր հայկական: Եվ հիմա դուք ունեք հնարավորություն դիտելու դրանցից 10-ը բոլորովին անվճար: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ներկայացնել միայն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում գտնվող հատուկ կտրոնը և տանել այն Ucom-ի գրասենյակներից մեկը*: *Եթե առայժմ Ucom-ի բաժանորդ չեք, ապա լավ առիթ է բաժանորդագրվելու և ստանալու 15 անվճար ֆիլմ դիտելու հնարավորություն: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց 1 ID-ի համար կարելի է ակտիվացնել 1 կտրոն Կտրոնները կարելի է ակտիվացնել և դիտել ֆիլմերը մինչև 31.12.2014թ.


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից Ռուսական շանսոնի խորիմաստության, Մոլդովայի հանրապետության հետամնացության, անազնիվ ֆուտբոլի և այլնի մասին ասում, խոսում, մտորում են երևանցի տաքսիստները:

***

Ընդհանուր լավ երաշտություն ա շանսոնը, դրա համար եմ լսում: Սիրո մասին ա հիմնականում լինում, չէ՞… Ես բայց համ էլ Վիվալդի եմ լսում, ուղղակի տաքսու մեջ հարմար չի մի տեսակ:

***

Շատ եմ սիրում շանսոն, որտև հիմնականում բլատնոյ ա: Սիբիրի աքսորվածների երգերն են: Իսկ ես երկու տարի ապրել եմ էդ կողմերում, Ծյումենսկի օբլասծ, զեկերի, նստած-հելածների հետ շփվել եմ, շատերի հետ ընգերություն եմ արել: Մի հատ ռադիո կա՝ 24 ժամ էս ա գնում, մյուսով մինչև երեկոյան տաս անց կես, մեկով էլ՝ օրը մի ժամ: Շատ լավ ա, ինձ դզում ա:

***

Էն օրը գնացի բժիշկի, լռված սպասում եմ, մեկ էլ մի հատ ուստա եկավ, ընդունարանի աղջկան ասում ա՝ էս-էս բժիշկը ստեղ ա՞: Էս աղջիկն էլ ասում թե բա՝ չէ, օտպուսկ ա գնացել: Ուստեն մի պահ անջատվեց, հետո ասեց՝ էդ ո՞րտեղ ա: Ջոգի՞ր, իմացել էր, թե Մինսկ ու Իրկուտըսկի տիպի քաղաք ա տենց՝ Օտպուսկ:

***

Չտեսա՞ր, դռան վրա գրած ա՝ Ջո Սատրիանի, մյուս դռանն էլ՝ Լեդ Զեփելին: Դրա համար էլ հիմա Սատրիանի ենք լսում: Բայց իմ համար աշխարհի ամենամեծ խումբը էդ Բլեք Սաբաթն ա, բայց Դիոյի պերիոդը, Օզիին տալեն չեմ կարում: Իսկ Դիոն էդ իսկական Սաբաթի վոկալն ա, դե Իոմմին էլ իդեալական լրացնում ա իրա պարտիաներով:

***

Ուսանողական տարիներին անսամբլ ունեինք, ես քյամանչա էի նվագում: Մի անգամ երկու շաբաթով ուղարկեցին Քիշնև՝ էնտեղի համալսարանում համերգներ պիտի տայինք: Խեղճ ու կրակ երկիր էր Մոլդովան՝ որպես տեսարժան վայր իրանց մայրաքաղաքում մի հատ ինչ-որ բարձրահարկ տուֆից շենք ցույց տվեցին: Էլ չասեցինք՝ սաղ Երևանը սրանից ա: Բայց դե լավ գինի ունեին՝ ահագին խմեցինք: Հետո էլի ահագին գնացել եմ, Տիրասպոլ էլ, որ հիմա Պրեդնեստրովյեյում ա: Ինչքան գիտեմ, մինչև հիմա առանձնապես բան չի փոխվել, նույն անկապ երկիրն ա: Մենակ թե հիմա ուզում են Եվրոպայի հետ ընկերանան: Բայց դրանից մի բան կփոխվի՞, շատ կասկածում եմ:

***

Էն Բրազիլիայի 7-1-ը չգիտեմ, բայց որ էս առաջնության խաղերի հալալ կեսը առած-ծախած էր՝ հաստատ եմ քեզ ասում: Ամենահաստատը էդ մեկ-ութերորդներն են, էն որ 90 րոպե մուկ էին տշում, գոլ չէին խփում, կամ էլ մի-մի հատ իրար խոթում էին, հետո սկսվում էր ավելացրած 30 րոպեն, նոր սկսում էին ֆուտբոլ խաղալ: Գիտե՞ս խի էին տենց անում: Որտև եսիմ քանի միլիոն ստավկա են մարդիկ դնում սաղ աշխարհում ու էդ ստավկեքի իննսուն ինը տոկոսը վերաբերվում ա 90 րոպեյվան: Իսկ եթե սկսվում ա ավելացրած ժամանակը՝ էդ սաղ ստավկեքը փջվում են: Այսինքն՝ սաղ փողերը մնում են անտեր մնացած տատալիզատրներին:

***

Սեպտեմբեր 2014

Central Park Yerevan, Ղազար Փարպեցի 13/6

Հիմնադիրները այցելուներին խոստանում են նյույորքյան ոգի Երևանի կենտրոնում, բարձրորակ կենդանի երաժշտություն, հաճելի միջավայր, յուրահատուկ մենյու և իհարկե սուրճ, տարբեր տեսակի ու շատ լավ սուրճ՝ ինչպես ժամանակով փորձված, այնպես էլ նոր բաղադրատոմսերով:

Original Thuringer Bratwurst, Սարյանի փոստի հարևանությամբ

Original Thuringer Bratwurst-ը փոքրիկ տաղավար է, ուր կարելի է ընտրել հոթդոգեր հռչակավոր գերմանական նրբերշիկներով՝ թուրինգյան խոզ, թուրինգյան տավար, բավարական հավ, բավարական խոզ, բավարական խոզ պանրով և թուրինգյան խոզ չիլիով: Բոլորը՝ 750 դրամ:

***

Շոգը քիչ էր՝ մի հատ էլ քաղաքի կեսը շինհրապարակ ա: Մի հատ թեթև քամի ա փչում՝ աշխարհի փոշին նստում ա գլխներիս: Սրանք էլ, որ մի բան սկսում են շինել՝ տարիներով շինում են: Հյուսիսային պողոտայի պլոկած պոլերը քեզ վառ օրինակ: Շինած պահեցին, իսկականից:

Մի կողմից՝ պառկովկեքի խնդիրը Սովետից ա մնացել՝ էն ժամանակ կարևորը մարդկանց ապրելու տեղ ապահովելն էր, պաչկեքով «խրուշչովկեք» էին սարքում, որտև մարդիկ շատանում էին: Հետո, ճիշտ ա, տեսան, որ մեքենաների հարցը սուր ա կանգնած, դրա համար որ մարդիկ իրանցով դաժե ապօրինի գառաժ էին սարքում՝ շատ ձեն չէին հանում: Բայց հիմա արդեն անտանելի ա՝ տեղ չկա կանգնելու ընդհանրապես:

4 5

Նոր նստավայրեր

Նոր հավելված Armenian Navigator

imyerevan.com կայքի Armenian Navigator նախագծի մոբայլ-հավելվածն արդեն հասանելի է App Store-ում: Yerevan Productions ընկերությանը պատկանող Armenian Navigator նախագծի վրա աշխատանքներ են տարվում արդեն մեկ ու կես տարի: Գաղափարը պարզ է. ստեղծել աշխարհում հայկական վայրերի մասին ազատ, ինտերակտիվ, անընդհատ թարմացվող օնլայն հանրագիտարան: Armenian Navigatorում ներառված են աշխարհում գոյություն ունեցող այն բոլոր վայրերը, որտեղ կա հայկական հետք՝ լինեն հայկական եկեղեցիներ ու խաչքարեր, թե ռեստորաններ՝ հայկական խոհանոցով, հայերին պատկանող դպրոցներ և հյուրանոցներ: Բնականաբար, տվյալների բազան անընդհատ թարմացվում է, քանի դեռ աշխարհով մեկ սփռված հայերը ծավալում են որևէ գործունեություն: Անհրաժեշտ է նշել, որ ներբեռնելով հավելվածը՝ յուրաքանչյուր օգտատեր կարող է ավելացնել վայրեր, որոնք դեռ նշված չեն Նավիգատորի ցանկում: Տեղեկությունը ստուգվելուց անմիջապես հետո կհայտնվի Armenian Navigator-ի տվյալների բազայում: Հավելվածն անվճար է, առայժմ հասանելի է միայն Iphone հեռախոսների համար, սակայն առաջիկայում պատրաստ կլինի նաև անդրոիդ համակարգով աշխատող տարբերակը:


Ինչ անել

Նոր գիրք Ժան Ժիոնո «Հուսարը տանիքի վրա»

Զմայլվել Սքարլեթ Յոհանսոնի ուղեղի աշխատանքով «Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում սեպտեմբերի 11-ից Ամառվա հետ անցյալում մնացին ինչպես ոսկեծիրանային փառատոնային կինոն, այնպես էլ ամենավառ բլոքբասթերները: Բայց ժամանցային կինոն կոմիքսներով իհարկե չի սահմանափակվում. սեպտեմբերին, մասնավորապես, կարելի է դիտել Լյուկ Բեսսոնի նոր մարտաֆիլմը՝ անկրկնելի Սքարլեթ Յոհանսոնի գլխավոր դերակատարմամբ: «Լյուսիի» գլխավոր հերոսի օրգանիզմում պատահաբար հայտնվում է մի նորագույն գաղտնի միջոց, որի օգնությամբ նա կարողանում է կիրառել ուղեղի հզորության ոչ թե 10, այլ ամբողջ՝ 100 տոկոսը:

Համատեղել անհամատեղելին

Արամ Խաչատրյան համերգասրահ, սեպտեմբերի 16 Եթե դուք կարծում եք, որ դասական երաժշտությունն ու էլեկտրոնայինը անհնար է համատեղել, ապա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն ու անգլիացի DJ Switch-ը ձեզ ասելիք ունեն՝ մի ամբողջ համերգի տեսքով: Վերջինիս վերնագիրը առավել քան խոսուն ու գրավիչ է՝ Կոնցերտ հարվածայինների, շեփորի, նվագարկչի և նվագախմբի համար: Նվագախմբի դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, Breakbeat Orchestra piece-ի մենակատարը՝ Բագրատ Տերտերյանը:

Նոր ուղղություններ Etihad

Հուլիսի 2-ից Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային՝ Etihad ավիաընկերությունն սկսել է Աբու-Դաբի—Երևան՝ շաբաթական չորս չվերթի իրականացումը: ԱՄԷ-ի գլխավոր փոխադրողը երկու դաս ունեցող A320 ինքնաթիռներ է գործարկում՝ 16 բիզնես դասի և 120 էկոնոմ դասի տեղերով, այսպիսով՝ շաբաթական առաջարկելով 1088 ուղևորի փոխադրում: Ինչպես նշում են ավիաընկերությունում՝ «Լինելով Աբու-Դաբիից մոտ երեք ժամ հեռավորության վրա՝ Հայաստանն իդեալական ուղղություն է զբոսաշրջիկների համար, ովքեր բազում ժամանցի վայրերից բացի փնտրում են հիանալի մշակույթ և բազմամյա պատմություն»: Etihad-ն ունի հարյուրից ավելի ուղղություն և հատուկենտ ավիաընկերություններից է, որը սպասարկում է մոլորակի բոլոր վեց բնակելի մայրցամաքները:

«Անտարես», 2014, 472 էջ («Օտար գիր» մատենաշար): XIX դարի Ֆրանսիայում տեղի ունեցող արկածային մելոդրաման միշտ հետաքրքիր է, իսկ եթե խոսքը XX դարի ֆրանսիական գրականության ամենասիրված ներկայացուցիչներից մեկի՝ Ժան Ժիոնոյի ստեղծագործության մասին է, ապա առավել ևս: «Հուսարը տանիքի վրա» վեպի դեպքերը տեղի են ունենում 1830ական թվականներին Նապոլեոնի անկումից հետո: Ֆրանսիայում Ավստրիայի գաղտնի ոստիկանությունից թաքնվող 25-ամյա իտալացի գնդապետը փախչում է մարդասպանների հետապնդումներից խոլերայի ծաղկման շրջանում: Հանգամանքների բերումով հանդիպում է երիտասարդ և գեղեցիկ մարկիզուհու, ում իր աջակցությունն է առաջարկում' լինելով ոչ միայն երիտասարդ ու գեղեցկադեմ, այլև ազնվաբարո: Միասին ռոմանտիկ և շատ վտանգավոր արկածներ են ունենում կյանքի ու մահվան սահմանագծին, որոնք հաղթահարելի են դառնում միայն սիրո շնորհիվ: Վեպը գրվել է 1951-ին և հաջորդած տասնամյակների ընթացքում ամենևին չի կորցրել ընթերցողների հետաքրքրությունն իր հանդեպ: 1995 թվականին գիրքը էկրանավորվել է (գլխավոր դերերից մեկում հանդես է եկել հրաշալի Ժյուլիետ Բինոշը), իսկ 2014-ին առաջին անգամ լույս է տեսնում հայերեն (ֆրանսերենից այն թարգմանել է Լիլիթ Գասպարյանը):


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Տժժում ենք բոլորս Ամառվա ամենաթեժ միջոցառումներից մեկը օգոստոսի 9-ին Սիրահարների այգում կայացած KaZantip Official Pre Party — Naughty Sessions 5-ն էր՝ Երևանի համար էլեկտրոնային երաժշտության աննախադեպ խոշոր փառատոնը: Այդ առիթով մենք հանդիպեցինք միջոցառման կազմակերպիչ, հայկական էլեկտրոնային անդերգրաունդի գաղափարախոս, Naughty Sessions դիջեյական խմբավորման առաջնորդ Սերգեյ Վարդանյանի հետ, որը պատմեց հետխորհրդային Երևանում քլաբային մշակույթի առաջին քայլերի, թմրանյութերի և էլեկտրոնային երաժշտության կապի, Բեռլինում ու Իբիցայում «ուսանելու» և լուսավոր, տժժիկաշատ ապագայի մասին: Դիսկոյից մինչև դիփ-հաուս

քաջ ծանոթ էին: Այդ ժամանակ ես, իհարկե, հեռու էի այդ ամենից՝ ելնելով թե՛ տարիքից, թե՛ նախասիրություններից, սակայն գիտեմ, որ հիմնական ժանրերը, որոնք նախընտրում էին երևանցիները, բացի դիսկոյից, ֆանք-հաուսն էր, պրոգրեսիվ հաուսը և «գառաժ» ոճը, որը այդպես էլ մնաց 90-ականներում: Իսկ արդեն 2000-ականների սկզբից ակումբային կյանքի որակը մեծ անկում ապրեց: Ակումբների այցելուները կտրուկ փոխվեցին: Այն մարդիկ, ովքեր գտնում էին ակումբները ոչ վայել միջավայր, հասկացան, որ այստեղ բավական շատ արկածներ կարող են հայթայթել: Ասենք՝ աղջիկ կապել: Այդպիսի կերպարները սկսեցին դուրս մղել իրական գնահատողներին: Եվ զարմանալի չէ, որ «գնանք քլաբ տժժալու» արտահայտությունը ավելի տարածված դարձավ, քան «գնանք քլաբ լավ մյուզիք լսելու-պարելու»: Երևի այդպես էլ ամեն ինչ

կշարունակվեր, եթե չզարգանար համացանցը: Այն իր հետ բերեց նոր երգեր, նոր ժանրեր, նոր դեմքեր: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մի աչքով էին նայում էլեկտրոնային երաժշտությանը, սկսեցին բացահայտել ակումբային հանգստի նոր կողմերը: Արդեն չէին վախենում անծանոթ ոճերի տակ պարելուց: Այդ ժամանակ սկսվեց զարգանալ դիփ-հաուս ոճը, իսկ 2011-ից նաև նյու-դիսկո պարային ոճը:

Պարզապես թույն մյուզիք

Երբ սկսեցի զբաղվել էլեկտրոնային երաժշտությամբ, նույնիսկ ցանկություն չունեի մեծ տարածքներում նվագել: Ցանկանում էի փոքրիկ ինչոր ակումբ կամ նույնիսկ սենյակ, որտեղ կտեղավորվեին մոտ 10 մտերիմ մարդիկ, իրական գնահատողներ: Հայաստանում տեխնո ժանրը տարածված չէր, իսկ ես հենց տեխնո եմ նվագում և վստահ էի, որ մարդիկ ընդհանրապես

Ապավեն Ստեփանյան

Երևանյան քլաբային պատմությունը սկսվեց շատ լավ, շարունակվեց ոչ այդքան հաջող և այժմ ոնց որ սկսում է ոտքի կանգնել: Ամեն ինչ սկսվեց սովետական դիսկոտեկներից, որտեղ միացնում էին, այսպես կոչված՝ դիսկո և ֆանքհաուս երաժշտությունը: Քաղաքի ամենահայտնի դիսկոտեկները գտնվում էին երևանյան հյուրանոցների առաջին կամ նկուղային հարկերում: Հետաքրքիր է այն, որ 90-ականներին ակումբային կյանքը թեև այդքան զարգացած չէր, սակայն բավական որակյալ էր: Դա բացատրվում է նրանով, որ այն մարդիկ, ովքեր կարող էին ամեն ինչ փչացնել իրենց ներկայությամբ, չէին այցելում ակումբներ, համարելով դրանք իրենց արժանիքներից ցածր տեղ: Այդ ժամանակվա ամենահայտնի ակումբներն էին համարվում լեգենդար «Զելյոնին», «Կասկադն» ու Relax-ը: Իսկ Սահինյան Ռաֆոյի ու DJ Guess-ի անունները բոլոր տժժացողներին

6 7

Սեպտեմբեր 2014


Գրիգոր Եփրեմյան Ապավեն Ստեփանյան

↑ Naughty Sessions դիջեյական խմբավորման առաջնորդ Սերգեյ Վարդանյանը

չեն լսի: Խնդիրն այն չէր, թե իմ երաժշտությունը լավն էր կամ վատը, խնդիրը երևանյան ունկնդրի անպատրաստ լինելն էր այս տիպի երաժշտությանը: Բայց մի քանի փոքրիկ համերգներից հետո զուտ ընկերներիս համար, ինձ հենց իրենք համոզեցին փարթի կազմակերպել, և առաջին անգամ ես հանդես եկա Kami ակումբում: Շատ անսպասելի լավ անցավ: «Շատ լավ» ասելով նկատի ունեմ բոլոր ներկաների արձագանքը, իսկ ես հիասթափված էի՝ ինձնից ավելի լավ ելույթ էի սպասում: Այնուամենայնիվ, ինձ սկսեցին հետապնդել առաջարկներով և խնդրանքներով ևս մեկ անգամ կազմակերպել նմանատիպ միջոցառում: Այդ ժամանակ հասկացա, որ իմ, այսպես կոչված՝ «ապրանքը» ունի պահանջարկ: Ու մարդիկ ոչ թե հենց տեխնո երաժշտություն էին պահանջում, այլ պարզապես «լավ» երաժշտություն: Առանց հասկանալու, սա տեխնո է, հաուս է, թե դիփ-հաուս՝ իրենց համար սա պարզապես թույն և նոր մյուզիք էր, չնայած ամբողջ աշխարհում տեխնոն արդեն մի քանի տասնամյակ հայտնի է:

Լայն-ափ

Այդ ժամանակ սկսեցի հրավիրել իմ փարթիներին իմ ընկերներին, որոնք հեռու էին այս տիպի երաժշտությունից. բանկիրներին, գործարարներին, շոու բիզնեսի ներկայացուցիչներին: Այժմ իրենք ասում են, որ իմ ձեռքը կրակն են ընկել: Եթե մի քանի տարի առաջ իրենք այցելում էին երևանյան փաբեր, քլաբեր կամ գնում էին հանգստանալու հայտնի ծովափնյա քաղաքներ և լավ ժամանակ էին անցկացնում, այժմ էլ չեն կարող տանել այդ կոմերցիոն երաժշտությունը: Նույն BPM փառատոնը Մեքսիկայում շատ ավելի նախընտրելի վայր է դարձել իրենց համար, քան, ասենք, Կանարյան կղզիները: Լավ հանգիստը լավ երաժշտության և բարի ու դրական մարդկանց շուրջ նման է թմրանյութի: Ընկերներս արդեն կախված են այդ թմրանյութից: Երևանյան փաբերը դարձել են իրենց համար տխուր մի վայր, որտեղ երաժշտությունը, իրենց խոսքերով, ուղղակի «չարչարում է»: Իմ առաքելությունը հենց դրանում է. մարդկանց վարակել լավ երաժշտությամբ, լավ տժժալու ցանկությամբ: Խնդիրը նրա մեջ չի, որ Երևանում նորմալ տեղ չկա, խնդիրն այն է,

որ ստեղծվի միջավայր, որը կպահանջի այդպիսի վայրեր, որտեղ հնչում է բարձր մակարդակի էլեկտրոնային երաժշտություն: Օրինակ, եթե մի քանի տարի առաջ քլաբերը կամ փաբերը ուղղակի ինչ-որ դիջեյ էին հրավիրում և դրանով սահմանափակվում էր հաջողված երեկոն, այժմ նրանք արդեն կմտածեն, թե ում կոնկրետ հրավիրել: Նույնիսկ այն, որ առօրյայում խաղարկվում է «լայն-ափ» արտահայտությունը, խոսում է դրական տենդենցների մասին: Լայն-ափը դիջեյների ցանկն է, ովքեր ելույթ են ունենալու երեկոյի ընթացքում: Արդեն սկսվում է նկատվել մրցակցություն և լինում է դեպքեր, որ հենց ինքը՝ դիջեյը իր հետ կարող է բերել շատ այցելուներ: Այո, այդպիսի դեպքեր այդքան էլ հաճախ չեն լինում, բայց այն, որ շարժ է նկատվում՝ ակնհայտ է:

Naughty Sessions

Հենց այդ նպատակով ես որոշեցի հավաքել մի թիմ, որը կխմբավորի իր շուրջ տաղանդավոր երիտասարդ դիջեյների, որոնք վաղը կարող են ճաշակ թելադրել: Այս տարի արդեն հինգ միջոցառում-փարթիներ ենք կազմակերպել Naughty Sessions խորագրով, որին մասնակցել են տասնյակ հայտնի և ոչ այդքան հայտնի երիտասարդ դիջեյներ և հազարավոր երևանցիներ: Վերջին Naughty Sessions V փառատոնփարթին տեղի ունեցավ օգոստոսի 9-ին Սիրահարների այգում ու լավ տժժալու հնարավորություն տրվեց 1500-ից ավելի երևանցիների և արտասահմանցիների: Ով ներկա էր գտնվել, կհիշի, որ տարածքը փակ էր և բացի հյուրերից ու մասնակիցներից, այլ մարդիկ չէին կարող այնտեղ գտնվել: Սա հայտնի KaZantip փառատոնի, այսպես ասած՝ pre-party-ին էր: Բացի մեր դիջեյներից, նվագեցին եվրոպական փառատոներին մասնակցած վրացի դիջեյներ: Այդ օրը Սիրահարների այգում ոչ միայն երաժշտություն էր, այլև պարեր, յոգայի դասեր, դաջվածքի մասնագետ էր ներկա, բազմաթիվ զվարճալի խաղեր էին կազմակերպվել: Առկա էր նաև լուսային շոու, մեծ LED էկրանների վրա ցուցադրվեցին տեսաշարեր: Վերջապես, խաղարկվեց KaZantip-ի 2 տոմս: Անհնար է ստեղծել մի միջավայր՝ ոչ մի բան չանելով: Այս առումով մեզ մոտ ամեն ինչ հաջող է ընթանում: Naughty Sessions-ը բաց նախագիծ է: Ցանկացած դիջեյ, երաժիշտ կամ հե-

տաքրքրված անձ կարող է գալ, մասնակցել մեր միջոցառումներին, իր դերը ունենալ այս ամենի զարգացման մեջ: Naughty Sessions-ը դարձել է մի նախագիծ, որը կարողանում է միավորել հեռանկարային երևանյան դիջեյներին ակումբային մշակույթի առաջխաղացման, ճիշտ հանգստանալ և ժամանակակից երաժշտությունը վայելել կարողացող ինտելեկտուալ հանրության ստեղծման գաղափարի շուրջ:

Հավելյալ միջոցներ

Շատերը խոսում են, որ ակումբային մշակույթը զարգանալով, կզարգանա նաև թմրանյութերի շուկան: Այո, շատ երկրներում թմրանյութերը ավելի ազատ են տարածված, քան Հայաստանում, սակայն ես երբեք չեմ տեսել լավ, խելքը գլխին դիջեյ, ով թմրամոլ է: Բոլոր լավ կազմակերպված փառատոներում և քլաբերում տիրում է պոզիտիվ մթնոլորտ, ազատ ու բարի վերաբերմունք: Թմրանյութերը երբեք լավ ժամանակ անցկացնելու պարտադիր պայման չեն եղել, սակայն ես ինքս ականատես եմ եղել, թե ինչպես թեթև թմրանյութերի տակ մարդիկ ուղղակի հաճույք են ստացել կյանքից, և ինչպես են մարդիկ դրսևորում ագրեսիան օղու և վատ երաժշտության ներքո:

Ակումբային դասընթացներ

Վերադառնալով մեր խմբավորմանը: Կարող է հարց առաջանալ, թե ինչու՞ ենք մենք փորձում ինչ-որ բան փոխել: Այն ամենը, ինչ անում ենք, սովորել ենք լավագույն միջազգային փորձի հիման վրա: Մենք հաճախում էինք Իբիցայի ու Բեռլինի ակումբները, էլեկտրոնային երաժշտության եվրոպական ու ամերիկյան փառատոներ ճիշտ այնպես, ինչպես ուսանողները համալսարան են հաճախում: Մեզանից շատերը ոչ միայն դիջեյություն են անում, այլև իրենք են երաժշտություն գրում: Մենք ձգտում ենք, որպեսզի մոտ ապագայում նախագծի յուրաքանչյուր մասնակից ստեղծագործող դառնա: Դա միանգամից կբարձրացնի ինչպես Naughty Sessions-ի, այնպես էլ ամբողջ երևանյան անդերգրաունդի նշաձողը: Իհարկե, դեռ վաղ է խոսել դրա մասին, բայց ցանկանում ենք ստեղծել նաև լեյբլ, ձայնագրման ստուդիա: Սակայն ամենամեծ ցանկությունն ու նպատակն է, որպեսզի աշխարհի բոլոր տժժացող մարդիկ «Հայաստան» լսելիս, առաջին հերթին պատկերացնեն հենց Naughty Sessions-ը:

Արմեն Մուրադյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Անցյալ տարի Երևանում մի նոր՝ անուշահամ ու անկրկնելի բույր ավելացավ: Դրա էպիկենտրոնն Ամիրյան փողոցում էր՝ Louis Charden փուռ-սրճարանում: Կարճ ժամանակում այս յուրահատուկ միջավայրով սրճարանը դարձավ ամենասիրելիներից մեկը երևանցիների համար: Գուցե գաղտնիքը հատուկ բաղադրատոմսերով պատրաստված թարմ կրուասանների և այլ հացաբուլկեղենի բո՞ւյրն էր: Չէ՞ որ ինքը՝ Լուի Շարդենը, ամբողջ կյանքը նվիրել է հացթուխությանը և վերածել այն իսկական արվեստի: Այդ մասին էլ զրուցեցինք Լուիի հետ:

Գրիգոր Եփրեմյան

Լուի, այսօր արդեն «փուռ» հասկացությունը դժվար է տարանջատել Louis Charden բրենդից: Ինչի՞ց սկսվեց այս ամենը: — Իմ հարազատ տնից, ավելի ճիշտ այդ տան հարազատ հոտից: Դեռ մանուկ հասակում հասկացել էի, որ հոտը յուրահատուկ տրամադրություն է բերում: Իր դերը խաղաց նաև տան մոտակայքում գտնվող փոքրիկ այգին, որտեղ ես գնում էի հատուկ մայրիկիս պատրաստած կրուասանները վայելելու համար: Դեռ այն ժամանակ գիտեի, որ կրուասանների անուշ բույրը հարկավոր է համադրել առավոտյան թարմության և ծառերի նուրբ բույրերի հետ: Երևում է, որ դեռ մանկուց տարբերվել եք ձեր հասակակիցներից… — Իմ աշխարհը հիմա էլ տարբերվում է շատերի աշխարհներից, որովհետև այն լեցուն է բազում զարմանալի բույրերով, և ես աշխատում եմ մինչև վերջ զգալ յուրաքանչյուրը:

Հանդիպելով հետաքրքիր հոտի, ես կանգնում եմ, փակում եմ աչքերս և փորձում եմ մտապահել այն, այնպես ինչպես մարդիկ մտապահում են գեղեցիկ տեսարանները: Եվ այդ բույրերից ամենայուրահատուկն ունի կրուասա՞նը: — Կարելի է այդպես ասել: Համենայն դեպս, իմ կյանքը չէր լինի այն, ինչ կա, առանց կրուասանների: Նույնիսկ մտերիմ ընկերների էի ձեռք բերում դրանց շնորհիվ: Իսկ այն օրը, երբ մայրս ինձ սովորեցրեց պատրաստել իր հայտնի կրուասաննե՜րը, ինչպիսի մեծ ու անուշ պատասխանատվություն էի զգում… Դա ինձ օգնեց հետագայում, երբ մեծ քաղաքում ընդունվեցի մի փուռ որպես հացթուխ: Ձեզ հե՞շտ ընդունեցին: Չէ՞ որ որևէ աշխատանքային փորձ մինչ այդ չէիք ունեցել: — Հետաքրքիր պատմություն էր: Մի օր, երբ անցնում էի այդ փռի մոտով, մի պահ կանգնեցի, որ զգամ թարմ հացի բույրը, իսկ ոտքերս իրենք տարան ինձ ներս: Մի աննկարագրելի ջերմություն զգացի: Տեսնելով ինձ, հացթուխը հարցրեց, թե արդյոք հայտարարությո՞ւնն է ինձ այստեղ բերել: Չհասցրի բառ ասել, իսկ նա շարունակեց, ասաց, որ եթե այդպես է, ապա ես պետք է անմիջապես անցնեմ իմ պարտականություններին, որովհետև պատվերները շատ են: Այդպես հացի բույրը ինձ բերեց իմ առաջին աշխատավայր, և ես դարձա հացթուխի օգնական: Այնպես որ բույրերը կարող են ուղղորդել մարդկանց ճակատագրերը... Իմ պարտականությունների մեջ է մտնում բերել ալ յուրը, ջուրը, հունցել

խմորը, հացթուխին փոխանցել անհրաժեշտ իրերը, թարմ թխվածքները դնել տաղավարի վրա և սովորել: Այսքան մեծ հաճույքով ես սովորել եմ միայն, երբ մայրս ինձ սովորեցնում էր իր կրուասանները պատրաստել: Ո՞րն էր ամենակարևոր դասը, որ սովորեցիք այնտեղ աշխատելու ընթացքում: — Որ կատարելագործվելու համար հարկավոր է ամեն օր նոր բան փորձել: Ինձ նկարիչ եմ զգում՝ նրա գործիքներն են վրձինն ու ներկերը, իմը՝ ջեռոցն ու զանազան բաղադրատոմսերը: Նկարիչը իր ցանկացած երանգը ստանալու համար խառնում է ներկերը, ես էլ խառնում եմ համեմունքները: Նկարիչը աշխատանքի ընթացքում փորձում է գտնել կատարյալ գույներ, իսկ ես՝ կատարյալ բույրեր: Ի՞նչ պլաններ ունեք ապագայի համար: — Ես երազող եմ, բայց նաև գործարար եմ և բիզնեսի օրենքները գրված են նաև ինձ համար: Այդ օրենքներից մեկն ասում է, որ հարկավոր է անընդհատ աճել և զարգանալ: Եվ դա ոչ մի կերպ չի հակասում իմ ձգտումներին և աշխարհը ավելի պայծառ և բուրավետ դարձնելու նպատակին: Չէ՞ որ մարդը երջանիկ է, երբ վաստակում է իր սիրելի գործով: Այնպես որ, պատասխանելով ձեր հարցին՝ պատրաստվում եմ շարունակել ստեղծագործել, զբաղվել սիրածս գործով ու նորանոր բույրերով փոխել մեծ քաղաքների գորշությունը: Իսկ եթե մի փոքր էլ կոնկրետանամ, ապա ամենամոտ պլանների թվում է Երևանում երկրորդ սրճարանի բացումը՝ քաղաքի կենտրոնում: Բայց այդ մասին ավելի մանրամասն կխոսենք հաջորդ անգամ:

Արեգ Դավթյան / գովազդային

8 9

Սեպտեմբեր 2014


«Նրանք նստած էին մի ջերմ, ինքնատիպ բարում, գինի էին ըմպում ու համտեսում ամենահամեղ պանրային ու մսային տեսականին, մինչ ուշ գիշեր զրուցում ամեն ինչից ու ոչնչից…»: Նման պատմությունները օրինաչափություն են Մաշտոցի 41/2 հասցեում գտնվող Aperitivo բարում, որը մայիս ամսից իր հյուրընկալ դռներն է բացել երևանցիների առջև: Aperitivo խանութ-բարը երկու քույրերի` Կիմայի ու Սոնայի երկար տարիների երազանքի իրականացումն է: Մինչ այդ, Սոնան 6 ամիս սովորել է Սանկտ Պետերբուրգի սոմելիեի ակադեմիայում: Aperitivo-ն երկու սրահ ունի` մուտքի մոտ գտնվում է խանութը, ներսում՝ 40-ից ավելի այցելուների համար նախատեսված հյուրա-

սրահը: Աշխարհի տարբեր ծայրամասերից բերված գինիների 300-ից ավելի տեսակ, այլ ալկոհոլային խմիչքների լայն տեսականի` հայկական կոնյակ, վիսկի, գարեջուր և այլն, նախուտեստներ, իտալական սալ յամիների, պանիրների տեսականի, սեփական պատրաստման սենդվիչներ, աղցաններ և տնային մթնոլորտ: Ցանկացած պատվերի հետ մեկտեղ այստեղ անվճար կհյուրասիրեն նաև Սոնայի ու Կիմայի մայրիկի պատրաստած թխվածքաբլիթներ կամ այլ համեղ ուտեստներ: «Ցանկանում էինք այնպիսի վայր բացել Երևանում, որ այցելուն զգա, որ տան տերն է իրեն հյուրասիրում», — նշում է Սոնան: Բայց, ինչպես հուշում է բարի անվանումը, կարևորն այստեղ նախուտեստն է՝ «ապերետիվոն»: Ժամը 20:00-ից 22:00-ը գնելով մեկ գավաթ ալկոհոլային խմիչք անվճար կարելի է օգտվել նախուտեստներից: Մասնավորապես ձեզ կմատուցեն 30 կիլոգրամանոց պարմեզան տեսակի պանիր (ինքնարժեքով), որն ինքներդ կկտրատեք ու կհամտեսեք: Aperitivo-ում խմիչքի հավել յալ արժեքը թանկանում է ընդամենը 20 տոկոսով: Եթե պատվիրված գինին չեք ցանկանում մինչև վերջ խմել, շշի վրա կարող եք փակցնել ձեր անունն ու վերադառնալ այստեղ ցանկացած այլ ժամանակ: Բարում հաճախ տեղի են ունենում գինու անվճար համտեսումներ. «Միշտ փորձում եմ խորհուրդ տալ հյուրերին, թե որ գինին ընտրեն, ինչ ուտեստով սրացնեն համը, — պատմում է Սոնան, — գինին կարծես մարդկային բնավորություն լինի, այնպես որ մի փոքր շփվելով հյուրի հետ, միանգամից հասկանում եմ, թե որ խմիչքը կհավանի: Երբեմն այցելուները խնդրում են, որ մեր ճաշակով խմիչք և ուտեստ մատուցենք»: Գումարեք սրան Սոնայի ու Կիմայի հյուրընկալությունը. «Պետք է հավատալ երազանքներին, Aperitivo բարը հենց մեր երազանքի արդյունքն է», — ասում են քույրերը և հրավիրում միասին վայելելու այդ երազանքը:

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1

2

3

4

5

6

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1

2

3

4

5

6

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1

2

3

4

5

6

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1

2

Ինչ պետք է իմանալ Aperitivo-ի մասին • Նախապես սեղան պատվիրելով՝ կստանաք 10 տոկոս զեղչ • Ժամը 20:00-ից 22:00-ն մեկ գավաթ ալկոհոլային խմիչքի հետ անվճար կարելի է օգտվել նախուտեստներից (այդ թվում՝ պարմեզանից) • Յուրաքանչյուր խմիչք կարելի է գնել խանութի գներով և տեղում ըմպել

• Կիսատ մնացած շշի վրա կարելի է փակցնել ձեր անունն ու վերադառնալ դրան ցանկացած այլ ժամանակ • Գինիների և կոնյակների անվճար համտեսում • Դիպլոմավորված սոմելիեի խորհուրդները խմիչքի ընտրության հարցում • Միշտ կա մեկ ազատ սեղան

3

4

5

6

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

1

2

Aperitivo Մաշտոցի 41/2, +374 (10) 58 65 88 , www.aperitivo.am

3

4

5

6

Ներկայացրեք այս քարտը Aperetivoում և 6-րդ այցելության ժամանակ ստացեք անվճար հյուրասիրություն և կուտակային քարտ:

Լենա Գևորգյան / գովազդային Գրիգոր Եփրեմյան 1

2

3

4

5

6


ՔԱՂԱՔԱՄԵՋ Շապիկ

Կետեր, միացե՛ք Ինչպես, հավանաբար, հիշում եք, «ԵՐԵՎԱՆի» մայիսյան թողարկումը նվիրված էր մտոցներին: Լյուկային շապիկը ձևավորել էր Սերգեյ Magic Նավասարդյանը, բայց այնպես, որ բոլոր ցանկացողները՝ միացնելով կետերը և գործի դնելով երևակայությունը ստանան շապիկի իրենց բացառիկ ձևավորումը, ապա բեռնեն այն instagram և facebook՝ #evnmag25 հեշթեգով:

10 11

Սեպտեմբեր 2014



ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Երևանյան ամառ 2014. Երբ հանգիստդ վայելում ես քաղաքում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ մեր քաղաքում իրականացվում է ամառային միջոցառումների, փառատոների ծրագիր՝ «Երևանյան ամառ»։ Ծրագրի նպատակը մայրաքաղաքում ամառային հանգիստն անցկացնող մեր համաքաղաքացիների և այցելուների համար առօրյան ավելի հետաքրքիր դարձնելն է։ Միջոցառումները մեկնարկել են հունիսի 1–ից՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այդ օրը Ազատության հրապարակում տեղի ունեցան կավճանկարչության մրցույթ, տոնական համերգ, մրցույթներ փոքրիկների համար: Այդ նույն ժամանակ «Հաղթանակ» զբոսայգում 25 ատրակցիոններ անվճար էին սպասարկվում, Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար անվճար էր, իսկ Հյուսիսային պողոտայում «Երազանքների քաղաք» ցուցահանդես-վաճառքն էր ընթանում: Տոնական միջոցառումներ էին անցկացվում բոլոր 12 վարչական շրջաններում: Հունիսի 1-ից օգոստոսի 31-ը ուրբաթ և շաբաթ օրերին ժամը 11։00–ից 17։00-ն քաղաքապետարանի ենթակայության թանգարաններում մուտքն անվճար էր: Իսկ շաբաթ օրերին 20։00–ից 21։30-ը Ազնավուրի հրապարակում «Երևան» փողային նվագախմբի ելույթներն էին. «Երևանյան ամառ» խորագրի ներքո ներկայացվում էին հին ու նոր մեղեդիներ։ Հունիսի 3–ից մեկնարկեց «Երևանյան ամառ» խորագրով լուսանկարների մրցույթը։ Հունիսի 5–ին Երևանում նշվեց Շրջակա միջավայրի պաշտպանության օրը, որի կապակցությամբ կենդանաբանական այգում անցկացվեց բնապահպանական ցուցահանդես։ Հունիսի 9–ին կայացավ «Երևան բիզնես վազք» բարեգործական գործարար վազքի մրցույթը, որին մասնակցում էին թիմեր բանկային, ապահովագրական ոլորտներից և մասնավոր ընկերություններից։ Հունիսի 21-ից Կարապի լճում բացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի փառատոնը, որին մասնակցեցին ֆիլմեր տասնյակից ավելի երկրներից։ Ամառվա մշակութային միջոցառումների շարքը հունիսի 30-ին շարունակեց «Երևանյան բարդ» համերգը «Կասկադ» համալիրում, որի ընթացքում ելույթ ունեցան մի շարք հեղինակ կատարողներ։ Այս ամառն ընդհանրապես հարուստ էր երաժշտությամբ. հուլիսի 29–ին կազմակերպվեց երևանյան շրջիկ երաժիշտների մասնակցությամբ համերգ, իսկ օգոստոսի 15–ին` Երիտասարդության միջազգային օրվան նվիրված DJ-ների փառատոնը։ Հուլիսի 10-ին Միսաք Մանուշ յանի անվան պուրակում տեղի ունեցավ գրքերի ցուցահանդես-տոնավաճառը:

«Երևանյան ամառ 2014»-ին յուրահատուկ ակտիվություն է փոխանցել հուլիսի 12-ին քաղաքապետարանի և STR ակումբի՝ Լենինգրադյան փողոց-Իսակովի պողոտա նորաբաց ավտոմայրուղում կազմակերպված ավտո մոտո շոու ծրագիրը, որի մրցութային մասում ցուցադրության են ներկայացվել 100-ից ավելի տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ: Միջոցառման ընթացքում կազմակերպվել է բարեգործական ակցիա, որից հավաքված միջոցները ուղղվեցին աուտիզմով հիվանդ երեխաների բուժմանը։ Հուլիսի 18-ին ամառը քաղցրացավ՝ շնորհիվ «Ձմերուկի փառատոնի», որը համախմբեց ինչպես ձմերուկի սիրահարներին, այնպես էլ քարվինգի մասնագետներին, ֆուրշետային ընկերություններին, շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչներին: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած համաչափ զարգացման ծրագրի շրջանակում մեծ ուշադրություն դարձվեց մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում բնակվող մանուկների համար կազմակերպվող ամառային միջոցառումներին։ Երեք ամիսների ընթացքում մի քանի փուլով Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում բնակվող փոքրիկները մեկնեցին ամառային ճամբարներ, մասնակցեցին բակերում կազմակերպվող «Ուրախ ամառ» միջոցառումներին։ Օգոստոսի 1-15–ը Երևանի համաբուժարաններում մեկնարկեց «Երևանյան ամառ» առողջապահական ակցիան, որի շրջանակում քաղաքացիները կարողացան օգտվել պետության կողմից երաշխավորված թանկարժեք և դժվարամատչելի հետազոտություններից։ Օգոստոսի 22–ին անցկացվեց Գարեջրի առաջին փառատոնը՝ գարեջուր արտադրող բոլոր ընկերությունների և շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ։ «Երևանյան ամառ 2014» միջոցառումներն ամփոփվեցին օգոստոսի 31–ին տեղի ունեցած համերգով։ Ընդհանուր առմամբ, եռամսյա ծրագիրը շատ հագեցած էր և բովանդակալից։ Քաղաքապետարանը խոստանում է, որ հետագայում ծրագիրն է՛լ ավելի հագեցած կդառնա, ու երևանյան ամառները է՛լ ավելի հետաքրքիր կանցնեն երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար:

Դավիթ Հակոբյան

12 13

Սեպտեմբեր 2014



ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միջավայր

Հուշերի արձանագրում

Արմեն Պողոսյան

Քանի դեռ թարմ են Անաստաս Միկոյանի արձանի շուրջ վեճերը և քանի դեռ հասկանալի էլ չէ՝ արդյոք կտեղադրվի՞ այն, թե ոչ, մենք որոշեցինք պարզել, թե ով է ընդհանրապես զբաղվում մայրաքաղաքային հուշարձանների ընտրությամբ, ինչպես է որոշվում, թե որտեղ պետք է դրանք տեղադրվեն, արդյոք արձանների կանգնեցումը միայն պետական մարմինների նախաձեռնությունն ու որոշելիքն է և, վերջապես, ի՞նչ է պակասում այսօրվա երևանյան քանդակային մշակույթին:

14 15

Սեպտեմբեր 2014


Պաշտոնական ընթացակարգը

Եվ այսպես, որտեղի՞ց են մեր փողոցներում հայտնվում ձուլված գրողները, երաժիշտները և քաղաքական գործիչները: Որոշումները կայացնում է Երևանի ավագանին: Կարգը հետևյալն է. հուշարձանի տեղադրման առաջարկը քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանությանն արժանանալուց հետո ներկայացվում է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը, իսկ վերջինիս հավանությանն արժանանալուց հետո՝ Երևանի ավագանու քննարկմանը: Ինչպես մեր հարցմանը տված պատասխանում նշել էին քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ առաջնահերթությունը սովորաբար տրվում է պետական, ազգային հիշարժան տարեթվերին, իրադարձություններին և անհատներին վերաբերող թեմաներին, որոնք հաճախ առաջարկում է Երևանի քաղաքապետարանը՝ պարբերաբար հայտարարված մրցույթների միջոցով: Բայց դրա հետ մեկտեղ Երևանի քաղաքապետարանը ստանում է նաև տարբեր առաջարկություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներից, որոնք հիմնականում ներկայացվում են գեղարվեստի հանձնաժողովի քննարկմանը: Հուշարձանի տեղադրման վայրի վերաբերյալ իր առաջարկն է անում նախաձեռնող կողմը, որը Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի մասնագիտական հանձնաժողովի հավանությանն արժանանալու դեպքում ևս ներկայացվում է Երևանի ավագանուն:

Երևանի քաղաքապետարանը, փաստորեն, վերահսկում է Երևան համայնքի ողջ տարածքում հուշարձանների տեղադրման ընթացակարգը: Ողջ տարածքում, բացի «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին պատկանող տարածքից, այն է՝ Կասկադ համալիրից ու Գաֆէսճեան քանդակների պարտեզից՝ ընդհուպ մինչև Ալեքսանդր Թամանյանի արձանը: Պարզվում է՝ այստեղ արդեն տարածքն օգտագործելու համար թույլտվություն է հարցնում Երևանի քաղաքապետարանը: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հանրային ծրագրերի գծով փոխտնօրեն Աստղիկ Մարաբյանի խոսքով՝ հիմնադրամին պատկանող տարածքում յուրաքանչյուր նոր քանդակի կամ արձանի տեղադրումը լուրջ և հանգամանալից աշխատանքի արդյունք է: «Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում ենք, այն է, որ պետք է ներկայացնենք Ջերարդ Լ. Գաֆէսճեանի անձնական հավաքածուի մեջ ընդգրկված աշխատանք: Ընդ որում, ընտրությունը կանգ է առնում այն հեղինակների վրա, որոնց աշխատանքներն ավելի հանրային բնույթի են և հարմար են բացօթյա տարածքում տեղադրելու համար: Ինչ վերաբերում է տեղադրման վայրին, ապա այն ընտրվում է՝ ելնելով Կասկադ համալիրի, մյուս քանդակների, պարտեզի ծաղկային ձևավորումների հետ էսթետիկական և մասշտաբային ճիշտ փոխհարաբերակցությունը պահպանելու սկզբունքից: Համալիրն ընդհանուր առմամբ պետք է պահպանի իր ներդաշնակությունը, իսկ նոր աշխատանքը ներկայանալի տեսք և սեփական տարածք ունենա՝ չանջատվելով միջավայրից», — նշում է փոխտնօրենը: Ինչպես ցույց է տալիս վերջին մի քանի տարիների փորձը, թանգարանին հաջողվում է պահպանել քաղաքի՝ ամենայուրահատուկ քանդակներով տարածքի համբավը, չնայած որ լինում են նաև մեծ վեճեր՝ բավական է հիշել միայն երկու տարի առաջ Ֆերնանդո Բոտեռոյի «Ծխող կնոջ» շուրջ բարձրացած աղմուկը:

քաղաքապետարանը վերահսկում է հուշարձանների տեղադրման ընթացակարգը, բացի «Գաֆէսճեան թանգարանի» տարածքից՝ Կասկադից մինչեվ Թամանյանի արձանը

Առնոս Մարտիրոսյան

2009 թվականի դրությամբ Երևան համայնքի հաշվեկշռին որպես գույք հանձնված 156 միավոր հուշարձան կա (2009-ից հետո Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրված հուշարձանների հավաքագրման և ճշտման աշխատանքներն ընթացքի մեջ են):

Բացառությունը

← «Նարդի խաղացողի» արձանը տեղադրվել է Մոսկովյան պուրակում մի քանի տարի առաջ «Երևան Փրոդաքշնսի» նախաձեռնությամբ

↑ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի քանդակները Կասկադը դարձրել են քաղաքի ամենայուրահատուկ վայրերից մեկը


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միջավայր

1. Սասունցի Դավիթ 20%

2. Հայկ Նահապետ 14%

3. Կոմիտաս 13%

4. Առնո Բաբաջանյան 7%

5. «Տղամարդիկ» 6%

Հեղինակի սրտից

Սուրեն Մանվելյան

Եթե վերոնշյալ «Ծխող կինը», «Հռոմեացի զինվորն» ու «Սև կատուն» Երևան եկել հասել են հեռավոր Կոլումբիայից (իսկ Կասկադի մյուս քանդակները՝ բազմաթիվ այլ երկրներից), ապա մայրաքաղաքի արձանների մեծ մասը, այդուհանդերձ, այստեղ էլ կերտվում են՝ տեղացի վարպետների կողմից: Դրանցից մեկը քանդակագործ Արմեն Վարդանյանն է: Հիմա նա իր արվեստանոցում՝ Կիևյան փողոցի վրա, աշխատում է «Արարատ 73»-ին նվիրված հուշարձանի վրա՝ մրցույթի համար է: Տեղը դեռ պարզ չէ, պարզ չէ նաև, թե երբ կհայտարարվի հաղթողը. «Սկզբում մրցույթին 10 օր էին տվել, հետո դարձավ երկու ամիս»: Առհասարակ, նման աշխատելաոճը, ըստ քանդակագործի, սովորական է դարձել. «Էլ ոչ նեղվում ենք, ոչ զարմանում»: Իր արվեստանոցում շատ գործեր ունի, որոնք ստեղծել է հայտարարված տարբեր մրցույթներին մասնակցելու համար: Բայց դրանցից շատերն իրենց տրամաբանական ավարտին այդպես էլ չեն հասել: Օրինակ, օդանավակայանում արձան տեղադրելու մրցույթին Վարդանյանի ներկայացրած աշխատանքը տեսել էին, հավանել, բայց պարզվել էր, որ այն հարմար չէ շինության ներսում տեղադրելու համար, չնայած հայտարարված մրցույթի պայմաններում ոչ արձանի չափերն են նշված եղել, ոչ էլ դրա՝ ներսում տեղադրվելու մասին մանրամասները: Արտասահմանում ունեցած իր փորձը վարպետը երազում է մի օր էլ Հայաստանում տեսնել: Այնտեղ ամեն ինչ հստակ է ու պարզ: Բայց հո չե՞ն կարող բոլոր երևանցի քանդակագործները մեկնել դուրս աշխատելու: «Հիմա մի 50-60 իմ տարիքի քանդակագործներ են մնացել Երևանում, ամեն մեկն իր արվեստանոցում աշխատում է: Գերեզմանաքարի գործեր էլ ենք անում, որը հաճույքով չենք անում, բայց անում ենք: Պետական պատվերների մասին ընդհանրապես կարելի է մոռանալ, իսկ անհատները մեկ-մեկ գալիս փոքրիկ գործեր են առնում նվերի համար», — ասում է վարպետը: Բայց անհատական պատվերների վրա աշխատելիս առավե՛լ ևս չես իմանա աշխատանքիդ ճակատագիրը: Քանդակագործը հիշում է իր «Շորն ու Շորշորը», որ մի քանի տարի զարդարում էր Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովա խաչմերուկի մոտ, իսկ հետո հայտնվեց պատվիրատուի ամառանոցում: Նա համոզված է, որ մոնումետալ քանդակը գեղարվեստական լուրջ հարցեր է լուծում, փոխում միջավայրը, տրամադրություն թելադրում: «Իսկ մեզ մոտ տեղադրում են հուշարձան՝ որտեղ պատահի, ոնց պատահի, երբ պատահի: Չնայած հիմա շատ բան չեն էլ տեղադրում, տեղադրելուց էլ ոնց պատահի ընտրում են հեղինակին, գործն ու դրա տեղադրման վայրը»:

16 17

↑ «Շոռն ու Շորշոռը» Աբովյան փողոցից հեռացան պատվիրատուի ցանկությամբ

→ Քանդակագործ Արմեն Վարդանյանը

Խնամքի մասին

Արձանների ճիշտ, գրագետ տեղադրումով, սակայն, գործը չի ավարտվում: Պետք է դեռ հետևել դրանց վիճակին: Օրինակ՝ մաքրել թռչունների արտաթորանքից (եթե մարդու համար դա «ղսմաթ» է, ապա արձանների՝ միայն և միայն վնաս): Երևանում այս առումով խնդիրները շատ են: «Մայր Հայաստանի» և «Սայաթ-Նովայի» հեղինակ, քանդակագործ Արա Հարությունյանի որդին՝ Արամ Հարությունյանը, պատմում է, թե ինչպես ի սկզբանե լավ մտադրությունը (նախագիծն իրանացվում էր «Լինսի» հիմնադրամի կողմից) ճիշտ հակառակ արդյունքի բերեց: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում, օրինակ, «զոհ» դարձան հանդիսավոր մուտքի տուֆակերտ հարթաքանդակները և նույն հրապարակում տեղադրված «Փյունիկ» արձանն ու Սունդուկյանի հուշարձանը: Պատճառը՝ մշակումն իրանացվել է հզոր ճնշումով աշխատող ավազաշիթով: Ինչպես հայտնում է այս ստեղծագործությունների հեղինակի որդին, նման մոտեցման հետևանքով անշտկելի ու հսկայական վնաս է հասցված քանդակներին. քայքայվել է տուֆի կառուցվածքը, այն ծերացել է մի քանի հարյուրամյակով, մեծապես տուժել են կամ նույնիսկ անհետացել են հարթաքանդակների դիմային նկարագրերն ու պատկերների մանրամասները: «Փառք աստծո, քիչ էր վնասված պորտալի աջ վերին անկյունում Արտավազդ թագավորի հարթաքանդակը, որը խորհրդային իշխանության օրոք համալիրի կազմում իրականացավ միայն հեղինակի աննախադեպ համառ պայքարի շնորհիվ», — քիչ թե շատ սփոփանքով ասում է Հարությունյանը: Մեկ այլ դեպք է հիշում Արմեն Վարդանյանը՝ Աղայանի անվան դպրոցի դիմաց տեղադրված՝ գրողի բրոնզե կիսանդրու մասին, որը կերտել է Վարդանյանի հայրը: «90-ականներին բրոնզը ներկել էին մոխրագույն ներկով ու տեսքից թվում էր, թե արձանը բազալտից է: Գնացի տնօրենի մոտ, որ ճշտեմ՝ ինչու են ներկել: Ասաց, թե կարծում էին՝ արձանը կեղտոտվել է, ներկեցին, որ թարմանա: Ախր նման բան չի կարելի անել, առանց իմանալու ինչ-որ քայլեր ձեռնարկել… Բայց ես լռեցի, քանի որ էդ տարիներին բրոնզը շատ էին տանում, մտածեցի՝ այդպես գոնե արձանին ձեռք չեն տա: Հիմա մի քիչ կարգավորվի, պիտի գնամ ասեմ, որ պետք է մաքրել ներկը, դա էլ մեծ աշխատանք է», — ասում է վարպետը:

← 2011 թվականին Սասունցի Դավթի արձանը վերանորոգվեց «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ Սեպտեմբեր 2014

Սուրեն Մանվելյան

Ո՞րն է ձեր կարծիքով Երևանի լավագույն արձանը (առաջին հինգ հորիզոնականները)

Արմեն Պողոսյան

Հարցում մեր fb-էջում.


↓ Նուռն իր ինտերակտիվ քանդակի բացման արարողության ժամանակ

Երվանդ Քոչարի կերտած Սասունցի Դավթի արձանի բախտն այս առումով ավելի է բերել, թեև այս հռչակավոր կերտվածքն էլ ունեցել է լուրջ խնդիրներ: Հատկապես հետխորհրդային առաջին տարիներին այն անուշադրության է մատնված եղել, նույնիսկ համբերության բաժակն էին մի քանի անգամ պոկել տարել: Միայն 2009-ին քաղաքապետարանը որոշ միջոցներ ձեռնարկեց, իսկ 2011-ին Երևանի խորհրդանիշներից մեկի կարգի բերման գործին լծվեց մասնավոր սեկտորը: Ավելի ճիշտ՝ «ԵՐԵՎԱՆ» ամսագիրը, որն իր շուրջ հավաքեց 23 ընկերների, ովքեր իրենց հերթին հավաքեցին շուրջ 60 հազար դոլար: Մի քանի ամսվա ընթացքում ամբողջովին վերականգվեց ավազանը, որի կենտրոնում գտնվում է արձանը, տարածքում տեղադրվեցին նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվեց լուսավորում, մաքրվեց պատվանդանը և հին նախագծերով վերստեղծվեց համբերության գավաթը:

Երևանի ամենաթարմ արձաններից է «Ընթերցողի հուշարձանը»՝ Խնկո Ապոր գրադարանի դիմաց: Արձանի հեղինակը դիզայներ, նկարիչ, քանդակագործ Նուռն է: Այս գործը յուրահատուկ է երկու պատճառով: Նախ, սա քաղաքային իշխանություններին՝ անհատի կողմից առաջարկված նախագիծ է, բացի այդ, սա Երևանի առաջին ինտերակտիվ հուշարձանն է: Այն իր մեջ ունի Wi-Fi մոդեմ, և շրջակայքում գտնվող ցանկացած մարդ կարող է միանալ անվճար ինտերնետին: Ավելի ճիշտ, միայն karda.am կայքին, որտեղ կա մոտ մեկ միլիոն անվճար գիրք. դրանցից յուրաքանչյուրը կարելի է ներբեռնել արձանի շրջակայքում գտնվելով: «Արձան դրվում է սովորաբար այն մարդկանց կամ երևույթների համար, որոնք մեծ դեր են ունեցել պատմության մեջ: Որպես կանոն տեղադրվում է, երբ նրանք այլևս չկան կամ էլ այնքան եզակի են, որ դրվում է նրանց կենդանության օրոք: Իսկ ընթերցողի հուշարձանը նվիրված է նրանց, ովքեր ոչ եզակի են և ոչ էլ վերացել են: Յուրաքանչյուր մարդ կարող է գալ, նստել արձանի վրա և լուսանկարվել՝ այդպիսով դառնալով դրա ընթերցող-հերոսը», — ասում է Նուռն ու խոստովանում, որ արձան կանգնեցնելը Երևանում հեշտ գործընթաց չէ, բայց իր պարագայում ցանկությունն այնքան մեծ էր, որ պատրաստ էր անցնել բոլոր բարդությունների միջով: Նուռին հանդիպած առաջին ու իր բնորոշմամբ՝ ամենաէական խնդիրներից մեկը համապատասխան ձուլարանի բացակայությունն էր հենց այն ժամանակահատվածում, երբ պետք էր ձուլել «Ընթերցողի հուշարձանը»: Մյուս խնդիրը արձագանքներն էին. «Առհասարակ, ցանկացած նոր նախաձեռնություն ծանր է ընդունվում, — բացատրում է քանդակագործ-դիզայները: — Երևի թե նորմալ է, որ նույն ոլորտի կոլեգաների մոտ լինում են մասնագիտական անհամաձայնություններ: Կան մարդիկ՝ հատկապես ավագ սերնդից, ում համար արձանը պետք է լինի միայն և միայն մարդ, և, ցավոք, այսօր որոշողները նրանք են: Վստահ եմ, որ լավ տաղանդավոր երիտասարդներ կան, ովքեր շատ հաճախ չեն կարողանում առաջ տանել իրենց մտքերը: Բայց հուսահատվել երբեք պետք չէ, պատրաստ եմ նույնիսկ օգնել բոլորին իմ փորձով»: Էլեկտրոնային տարրերով ինտերակտիվ արձանների շարքը Երևանում այսպիսով չի սահմանափակվելու: Նուռը վստահ է, որ երբ մեկ յուրահատուկ արձան ես տեղադրում, այն լինում է նմուշ, իսկ եթե շարք ես անում, դառնում ես քաղաք, որն աշխարհին ներկայանում է նոր տիպի արձաններով: Նուռն արդեն աշխատում է նոր նախագծի վրա. նրա հաջորդ հուշարձանը նվիրված է լինելու մելոմանին, դրանից հետո էլ՝ արվեստասերներին: Փակագծերը դեռ չի բացում, բայց խոստանում է, որ հետաքրքիր է լինելու:

Երևանյան արձաններում ամենից հաճախ օգտագործվող նյութերը

Բրոնզ՝ 32 արձան

Բազալտ՝ 25 արձան

Գրանիտ՝ 25 արձան

Տուֆ՝ 19 արձան

Պղինձ՝ 11 արձան

Մարմար՝ 6 արձան

Մարիամ Լորեցյան

Նոր ժամանակներին համահունչ

«Կան մարդիկ՝ հատկապես ավագ սերնդից, ում համար արձանը պետք է լինի միայն եվ միայն մարդ, եվ, ցավոք, այսօր որոշողները նրանք են», — կարծում է նուռը Հունգարացիներից ինչո՞վ ենք պակաս

Երևանցու ցանկության իրականացման մեկ այլ վառ օրինակ է Վիլյամ Սարոյանի հուշարձանը Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Ամերիկահայ մեծանուն գրողի արձանը տեղադրելու մտահղացումը Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանինն էր։ Այդ գաղափարը ծագել էր Բուդապեշտում, որտեղ նա մեկնել էր նկարահանումների, և երբ քաղաքի հենց կենտրոնում տեսել էր Ուիլյամ Շեքսպիրի արձանը, հիշել էր, որ Երևանում Սարոյանի արձան չկա։ Վերադառնալով Հայաստան՝ Ռաֆայել Հովհաննիսյանը սկսեց ջանքեր գործադրել գաղափարը կյանքի կոչելու համար, իսկ դա ֆինանսական միջոցներ և ձանձրալի ու ժամանակատար թղթաբանություն էր պահանջում։ Բայց էնտուզիաստի բախտը բերեց այնքանով, որ երկու տարի հետո լրանում էր Սարոյանի 100-ամյակը: Օգտվելով այդ առիթից՝ Համահայկական աշխարհագրական ասոցիացիան պատրաստեց ծրագիր և ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարությանը. ծրագիրն ընդգրկվեց սարոյանական միջոցառումների ցանկում։ Գումարի խնդիրը լուծելու համար նախաձեռնվեց հանգանակություն, որին իրենց ներդրումներով մասնակցեցին հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ՝ սկսած բարերարներից և վերջացրած թոշակառուներով:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Միջավայր Ում արձանը չկա, բայց լավ կլիներ, որ լիներ Գարեգին Նժդեհ Ազգային ազատագրական շարժման կարևորագույն գործիչներից մեկը Զարմանալի է ունենալ իրեն նժդեհական համարող իշխող կուսակցություն, Նժդեհի հրապարակ և Նժդեհի մասին պատմող մի ամբողջ պատմական ֆիլմ (որակների մասին չենք խոսում), բայց չունենալ Նժդեհի արձան (փոխարենը՝ ունենք բոլշևիկ Սպանդարյանի արձանը Նժդեհի հրապարակում): Արշիլ Գորկի Ամերիկահայ նկարիչ, աբստրակտ իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը Եթե Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման առաջին արգումենտը իր հայ լինելն է, ապա Արշիլ Գորկին ոչ միայն հայ էր, այլև ոչ ոքի գնդակահարման հրաման չի ստորագրել: Ավելին՝ XX դարի ականավոր մշակութային գործիչներից մեկն է:

Սերգեյ Փարաջանով Ռեժիսոր, կինոյի հայազգի կարևորագույն դեմքերից մեկը Սերգեյ Փարաջանովը հայկական կինոյի և ընդհանրապես մշակույթի կարևորագույն դեմքերից մեկն է, իսկ ռեժիսորի տուն-թանգարանը՝ մայրաքաղաքի քարտեզի կարևորագույն մշակութային կետերից մեկը: Այդուհանդերձ, հրաշալի մի արձանի նա արժանացել է Թբիլիսիի կենտրոնում, իսկ Երևանում կա միայն կիսանդրի՝ Պանթեոնում, ուր, իրատես լինենք, հասնում են քիչ երևանցիներ և հատուկենտ զբոսաշրջիկներ: Ռուբեն Մամուլյան Ամերիկահայ թատերական և կինո ռեժիսոր, առաջին հնչուն և առաջին գունավոր ֆիլմերի ստեղծող Մամուլյանն էլ խիստ դրական կերպար է, Հոլիվուդի Ոսկե Դարի կարևորագույն գործիչներից մեկը: Եվ ոչինչ, որ նրան այդպես էլ չի հաջողվել նկարահանել «Մուսա լեռան 40 օրը», փոխարենը նա նույնպես ոչ ոքի չի գնդակահարել (թեև պաղպաղակի ատրադրություն էլ ոչ մի տեղ չի սկսել):

Երբ բանը հասավ քանդակի ստեղծմանը, գործը վստահվեց փարիզաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցուն։ Արդյունքում ստացվեց 3,2 մետր բարձրությամբ բրոնզաձույլ հուշարձան, որը ներկայացնում է Սարոյանին 54 տարեկանում: Մոսկովյան-Մաշտոց խաչմերուկի տարածքը հատկացրեց այն ժամանակվա Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը, բացումն իրականացավ 2008 թվականի դեկտեմբերին։ Գոհ մնացին բոլորը:

Քաղաք-գերեզմանոց

Մինչ հանրությունը քննարկում է հերթական պատմական, այն էլ շատ իրարամերժ կերպարի կիսանդրին կանգնեցնելու հարցը, քանդակագործ Սահակ Պողոսյանն ու արվեստաբան Լիլիթ Սարգսյանը բոլորովին նոր սկզբունք են փորձում առաջ քաշել՝ կապված քաղաքային միջավայրում հուշարձանների ու արձանների տեղադրման, դրանց թեմատիկ ընտրության հետ: «Այստեղ երկու կարևոր գործոն կա: Առաջինն ամբողջ հասարակությանն է հուզում, այն է՝ հարցի իրավական կողմը՝ ով իրավունք ունի արձան տեղադրելու, և ինչպես է կատարվում գործընթացը, ինչն այսօր այնքան էլ միանշանակ չէ: Երկրորդն ավելի նեղ մասնագիտական խնդիր է՝ ժամանակակից արձանագործության էսթետիկական, գաղափարական կողմը», — նշում է արվեստաբանը: Լիլիթի համոզմամբ՝ այսօր քաղաքում խոտանների տարափ է, և պրոֆեսիոնալիզմի խնդիր կա: Նախորդ ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ մեր օրերը ակնհայտ պարտվող են. «Մենք խորհրդային կարգերն այդքան փնովում ենք, բայց այն ժամանակ քաղաքում ոչ մի պատահական արձան չկար: Յուրաքանչյուր քանդակային աշխատանքի

Սահակ Պողոսյանը համարում է, որ դասական արձանագործությունը իրեն սպառել է եվ պետք է իր տեղը զիջի ժամանակակից մոնումենտալ քանդակագործությանը

Մարկ Գրիգորյան Ճարտարապետ, XX դարի Երևանի կերտողներից մեկը Այնպես է ստացվել, որ Երևանում կա միայն մեկ ճարտարապետի արձան՝ Ալեքսանդր Թամանյանի: Բայց նրանից հետո էլ քաղաքում աշխատել են այնպիսի դեմքեր, առանց որոնց Երևանը չէր դառնա Երևանը: Դրանցից թերևս ամենաակնառուն Մարկ Գրիգորյանն է. մի՞թե Մատենադարանի, Ազգային ժողովի և Հանրապետության հրապարակի անսամբլի շենքերի նախագծումը բավարար պատճառ չեն: Արամ Մանուկյան Հայոց նորագույն պետականության հիմնադիր, Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արդարության համար նշենք, որ Արամ Մանուկյանի կիսանդրին կա ՀՀ ոստիկանության շենքի դիմաց, բայց մի փոքր տարօրինակ է կապել իր անձը զուտ ներքին գործերի ոլորտի հետ: Ու չէր խանգարի վերականգնել տունը, որտեղ ապրել է Մանուկյանը՝ իր անունը կրող փողոցի վրա:

→ Ռաֆայել Հովհաննիսյանի ջանքերով Երևանում տեղադրված Սարոյանի արձանը

18 19

Սեպտեմբեր 2014

Մարիամ Լորեցյան

Մոնթե Մելքոնյան Ղարաբաղյան պատերազմի հրամանատար, Հայաստանի ազգային հերոս Իհարկե Մոնթեի բրոնզե կիսանդրին կա Հաղթանակ զբոսայգում (և մի խաչքար-հուշարձան Մաշտոցի պողոտայում), բայց կարծում ենք, որ արցախյան հերոսամարտի կարևորագույն գործիչներից մեկն արժանի է լիարժեք արձանի:


Երևանի ամենաբարձր քանդակները (և ամենափոքրը)

Եղիշե Չարենց՝ 18,5 մետր

Վարդան Մամիկոնյան՝ 15 մետր

Գայ՝ 12,5 մետր

Կարապետ Սահակյան

«Մայր Հայաստան»՝ 52 մետր պատվանդանի հետ միասին, քանդակը 22 մետր է

Սասունցի Դավիթ՝ 12 մետր

Անդրանիկ Օզանյան՝ 9,5 մետր

Խաչատոր Աբովյան՝ 9 մետր

Մյասնիկյան՝ 8,6 մետր

«Երևանի սառը ջուր»՝ 2,2 մետր (ամենափոքրը)

← «Լեռնցիների պարը». վերջին տարիներին վանդալիզմի ամենազարհուրելի դեպքերից մեկը Երևանում

տեղադրումը, թեմատիկ ընտրությունը, պատվիրելը կոնկրետ հեղինակին կարևոր ու պատասխանատու գործընթաց էր: Իսկ այն, ինչ այսօր՝ անկախ Հայաստանի օրոք է տեղի ունենում, զուրկ է ցանկացած սկզբունքայնությունից ու առավել ևս գեղագիտական բաղկացուցչից: Ես կարծում եմ, որ մոնումենտալ քանդակագործությունն այսօր Երևանում ծայրաստիճան ճգնաժամ է ապրում, բայց հակառակ դրան՝ ցածրորակ աշխատանքների թիվը քաղաքում աճում է»: Սահակի խոսքերով էլ՝ մեզանում արձանագործության ու քանդակագործության տարբերությունը չի ընկալվում: Նա համարում է, որ դասական արձանագործությունը՝ որպես այդպիսին, թե՛ գաղափարապես, թե՛ էսթետիկապես իրեն սպառել է և պետք է իր տեղը զիջի ժամանակակից մոնումենտալ քանդակագործությանը. «Արձանագործությունը, ըստ էության, այս կամ այն մարդու հուշարձանի կամ կիսանդրիի ստեղծումն է: Այսօր այնպիսի տպավորություն է, թե Երևանը գերեզմանի են վերածել, այնքան հուշարձաններ են տեղադրել, — նկատում է նա և հավելում. — Իսկ քանդակագործությունը շատ ավելի լայն հնարավորություններ է ընձեռում հեղինակին, անգամ եթե նրա խնդիրը կոնկրետ մարդ պատկերելն է»:

Շարունակելով միտքը՝ Լիլիթը նշում է, որ անհրաժեշտ է դուրս գալ արձանագործության դասականությունից ու հանրության աչքը սովորեցնել գաղափարների, կերպարների ու երևույթների ավելի ազատ, ավելի պայմանական ու կոնցեպտուալ պատկերումներին. «Առաջին հերթին, իհարկե, այդ խնդիրը պետք է լուծել իրավական դաշտում: Երկրորդը, բնականաբար, հանրությանը կրթելն է, հանրային տարածքում ժամանակակից քանդակագործության նմուշներ մատուցելը: Բարեբախտաբար, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը մասամբ կատարում է այդ գործառույթը, քանի որ Կասկադ համալիրն ու հարակից տարածքն այդ կենտրոնին է պատկանում: Այդտեղ ցուցադրվում են աշխատանքներ Գաֆէսճեանի անհատական հավաքածուից, որոնք բնավ չեն մոտենում երևանցիների՝ դասական արձանների մասին պատկերացումներին: Բայց այդքանը բավական չէ. ողջ քաղաքն ունի թարմանալու, նոր շունչ ստանալու կարիք», — վստահ է արվեստաբանը: Մինչ նոր շունչ կստանա քաղաքը ու խելքի կգա ոլորտը, մեզ մնում է սպասել Անաստաս Միկոյանի քանդակի մասին լուրերին և կռահել, թե էլ ո՞վ նույն կերպ կանմահանա Երևանի փողոցներում ապագայում:

Անի Սմբատի, Նե Թադևոսյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կարծիք

Քանդակելու գործ Այն մասին, թե ինչու են XXI դարում դառնում քանդակագործ, ինչ քանդակներ են պակասում Երևանին, ինչու Հյուսիսային պողոտայում պետք է 40 մետրանոց բրոնզե արձան տեղադրվի և ինչու լավ քանդակը լավ կնայվի ցանկացած քաղաքում. մտորում են երիտասարդ քանդակագործները:

Արգիշտի Հարությունյան

31 տարեկան Քանդակագործը գործ ունի նյութի ու ծավալի հետ, այսպիսով՝ շրջապատող աշխարհը ամեն պահի ոգեշնչում է մեզ: Եթե նկարիչը չզարմանա, հարցականներ չունենա, ոչինչ չի կարող ստեղծել: Ես չեմ կարող սահմանափակվել Երևանով, ինձ ոգեշնչում է ամբողջ աշխարհը: Մայրաքաղաքի աղմուկից հեռու՝ Քանաքեռավանում գտնվող իմ արվեստանոցում եմ կարողանում ոգեշնչվածությունս արտահայտել: Մեր քաղաքում ամեն քայլափոխի հուշարձաններ կան, բայց դրանք դեռևս քանդակներ չեն, իսկական քանդակների լուրջ պակաս կա այսօր: Վատի, անճաշակի, անորակի դեմ պայքար չկա, շատ քչերն են, որ կարող են պրոֆեսիոնալ կարծիք հայտնել, և արտահայտվում են: Եթե հնարավորություն ընձեռվեր Երևանի համար մի քանդակ ստեղծել, նախ՝ հաշվի կառնեի մեր քաղաքային ֆոլկլորը, կօգտագործեի ավանդական ճարտարապետական դեկորատիվ ֆորմաները: Հյուսիսային պողոտայում մի հսկայական՝ 40 մետրանոց բրոնզե քանդակ կտեղադրեի, որի տակով ավտոմեքենաներ կանցնեին: Այն կխորհրդանշեր ազատությունն ու մեր այսօրվա խնդիրները: Երևանապաշտ հայ չեմ, առանձնահատուկ կերպով Երևանով չեմ հպարտանում, բայց սիրում եմ Հայաստանը: Մեզ մոտ արվեստը զարգացել է կրոնական հենքի հիման վրա, այսինքն՝ եկեղեցին է եղել պատվիրատուն, ինչը, հիմնականում, սահմանափակել է արվեստագետների «քառակուսուց դուրս» ստեղծագործելը: Ուղղանկյուն ֆորմայից դուրս եկող մտածողությունն եմ ուզում տեսնել Հայաստանում: Մարդը չի փոխվում, իսկ արվեստը փոխվում է իր ֆորմաներով, բայց կայուն պահելով միակ ճշմարտությունը՝ զգացողությունը, այն, ինչ գրված չէ գրքերում, այն ինչ ծնվում է մարդու հետ: Շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ ֆրանսիական բոհեմի պես մի բան: Մեզ մոտ կան այն մարդիկ, ովքեր կարող են ապրել ու զարգացնել նման կենսակերպը, բայց արվեստը մեզ մոտ խեղդվում է, որովհետև պետությունն անում է ամեն հնարավոր բան, որպեսզի արվեստագետն ապրի նվաստացած: Այս վերաբերմունքը մթնոլորտ չի ստեղծի, լավ քանդակներ էլ չեն ավելանա քաղաքում:

20 21

Սեպտեմբեր 2014


Սարգիս Բաբայան

28 տարեկան Երևանը օգնում է ինձ աշխատել ու ստեղծագործել: Եթե մարդը անդադար փնտրտուքների մեջ է, անկախ գտնվելու վայրից կոգեշնչվի և կստեղծագործի: Երևանում շատ են ժամանակակից քանդակագործները, ովքեր լի են մտքերով ու կարող են հետաքրքիր լուծումներով աշխատանքներ ներկայացնել, որոնք նույնիսկ կտեղադրվեին քաղաքում, սակայն, հիմնականում, նրանց հնարավորություն չի տրվում: Քանդակը ավելի բարդ է ընկալել ու հասկանալ, քան, օրինակ՝ երաժշտությունը, դրա համար հասարակությունը ևս պետք է պատրաստ լինի ջանք գործադրելու: Երբ մարդ տեսնում է քանդակը, նրա մեջ պետք է ամեն ինչ փոխվի: Սա քանդակագործի խնդիրն է, բացի գրագետ լուծումից հույզեր ու ոգի փոխանցի իր ստեղծագործությանը: Իհարկե, շատ կուզենայի ինչ-որ քանդակ պատրաստել Երևանի համար՝ չկա զինվոր, ով չի ուզում գեներալ դառնալ: Սա չափազանց պատասխանատու հարց է՝ որևէ հետք թողնել սերունդների համար, աստիճան հանդիսանալ, ում աշխատանքի ու գործունեության վրա հիմնվելով, մյուսները ևս արժեքներ կկերտեն: Գեղարվեստի ակադեմիան նոր ենք ավարտել, դեռևս չունենք արվեստանոց, բայց սա հաղթահարելի խնդիր է:

Աշոտ Գևորգյան

27 տարեկան Երևանով զբոսնում եմ որպես սովորական քաղաքացի, նույնիսկ երբ քանդակ եմ տեսնում, փորձում եմ գնահատել այն դիտորդի աչքերով: Հետո արդեն որպես մասնագետ եմ զննում ու վերցնում այն, ինչ իմն է, ինչը կարող է ինձ սովորեցնել, ոգեշնչել: Մի քանի տարի առաջ քաղաքում տեղադրվեց մեր դասախոսներից մեկի՝ Գարեգին Դավթյանի հեղինակած Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանը, այն յուրահատուկ է ինձ համար: Իսկ դասական գործերից միշտ առանձնահատուկ են եղել Սասունցի Դավթի ու Թամանյանի արձանները: Երևանյան ոճ ասվածը չեմ ընդունում, մարդը պարզապես անկեղծ ստեղծագործում է, փորձելով ներխուժել դիտորդի հուզական աշխարհ: Երբ քանդակը տեղադրվում է քաղաքի որևէ մասում, այն արդեն չի դիտարկվում որպես առանձին նմուշ, այլ որպես ընդհանուր պատկերի մի մաս: Օրինակ՝ Օպերայի հարևանությամբ Ռոդենի «Նկարիչը» ընդհանրապես կապ չունի այդ տարածքի հետ, այն թանգարանային նմուշ է, որի հետ պետք է կոնտակտ ունենալ ու ավելի մոտիկից դիտարկել: Ես դեռ պատրաստ չեմ ու ցանկություն էլ չունեմ Երևանում որևէ հեղինակային քանդակ տեղադրել: Սա ժամանակի խնդիր է: Մենք քանդակագործության մեջ ենք, ինչ-որ ֆունկցիա ենք կրում և փորձում ենք, թեկուզ, ցուցահանդեսների միջոցով մեր աշխարհընկալման չափով կրթել մարդկանց ու փոխանցել նրանց արվեստի շունչը:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Կարծիք

Գևորգ Թադևոսյան

28 տարեկան Ես Վանաձորից եմ, կարող եմ ասել, որ հենց Երևանը աջակցեց իմ կայացմանը, երբ 17 տարեկանում տեղափոխվեցի այստեղ: Ամեն ինչ կյանքումս հենց Երևանը տվեց ինձ, թե գիտակցությունս, թե հուզական աշխարհս փոխվեցին: Այստեղ գտա մարդկանց, որոնց հետ կարելի էր այնքան խոսել՝ գրքերից, ֆիլմերից, երաժշտությունից: Մարդը պետք է տեսնի քանդակը ու զգա՝ կյանքը փոխվեց, ինչպես լինում է կարդացած գրքից կամ լսած երգից հետո: Ամեն ինչ չէ, որ կարելի է քանդակի միջոցով արտահայտել: Նույն Միքելանջելոն, որ հանճար էր, շատ բաներ կտավի, կամ գրչի միջոցով էր արտահայտում: Պետք չէ գոռալ այն մասին, ինչը պետք է շշուկով ասել: Բախը ասել էր՝ «եթե իմ երաժշտությունը ձեզ պարզապես հաճույք է պատճառում, ուրեմն կներեք, անիմաստ եմ աշխատում»: Եթե ստեղծագործությունը մի կաթիլ անգամ չի մաքրելու դիտորդին, ուրեմն եկեք սին բաներ չհորինենք: Մատիսը մի հրաշալի կտավ ունի, որի վրա պատկերված է պատուհանից այն կողմ գտնվող տեսարանը: Ես էլ քանդակել եմ Մատիսին՝ պատուհանի հակառակ կողմում գտնվող արվեստանոցում: Մատիսը ոգեշնչում է ինձ աշխատել ու սա յուրահատուկ ինքնաարտահայտման միջոց էր իր արվեստին: Կոմպոզիցիոն առումով Երևանը խեղճանում է: Քաղաքն այնքան հետաքրքիր է, պետք է կարողանաս ներկայացնես քոնը, որ այն դառնա բոլորինը:

Գեղամ Աբրահամյան

25 տարեկան Դեռ չեմ գիտակցում այն կոնկրետ, գլոբալ նպատակը, որը պիտի իրականացնեմ որպես քանդակագործ: Ինձ գերում են ծավալը, լույսերը, տրամադրությունը, ներվը: Սկզբում ենթագիտակցաբար եմ սիրել քանդակագործությունը, հետո տարիքի հետ, լուրջ ու պրոֆեսիոնալ մասնագետների հետ շփվելով հասկացել եմ, թե ինչ եմ ընտրել որպես կյանքի ուղի: Չի կարելի արվեստ սովորեցնել, արվեստագետի ծնունդը շփումների, խոսքերի, փորձի փոխանակման արդյունքն է: Երևանով քայլելիս անդադար ուսումնասիրում եմ, նկատում եմ, խորանում եմ, մտքով ես միշտ քանդակագործ եմ: Ակնհայտ ավելորդ քանդակներ կան մեր քաղաքում, կան նաև իսկական արվեստի գործեր: Ինքս էլ ունեմ մեծ ծավալի գործեր, որոնք շատ կուզենամ մի օր տեսնել Երևանի փողոցներից մեկում, բայց նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որ հատվածում, որովհետև կայուն միջավայր չկա: Մինչդեռ քանդակը պետք է համապատասխանի ու ներդաշնակ լինի տվյալ տարածքին, որպեսզի միջավայր ստեղծի: Իսկ մեր քաղաքում այդ միջավայրն այսօր ոչնչացված է: Եթե ստեղծագործությունը լուրջ արվեստի գործ է, ապա այն սազական է քաղաքին, չեմ ընդունում «երևանյան» բնորոշումը: Եթե դու արվեստի մեջ ես, փորձում ես աշխատանքիդ միջոցով արտահայտել համամարդկային ապրումները, ապա չես կարող կոնկրետ քաղաքային կողմնորոշում տալ ստեղծագործությանդ: Երբ լսում ես Կոմիտաս, զգում ես հայկականը, բայց դա հատուկ արված չէ, դա արյան կանչն է, որի միջոցով արտահայտվում են համամարդկային զգացողությունները: Ինձ ոչ թե Երևանն է ոգեշնչում, այլ ընկերներս, զրույցները, քամին, անձրևը, այն, ինչ զգում եմ ու կարողանում եմ փոխանցել աշխատանքիս միջոցով: Հայաստանում քանդակագործին գումար չի տրամադրվում, որ կարելի լինի արվեստանոց վարձակալել, ճիշտ լուսավորության ներքո աշխատել, ուսումնասիրել: Ռոդենը միանգամից չի քանդակել, երկար աշխատել է, որ արդյունքի հասնի:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

22 23

Սեպտեմբեր 2014


Բրոնզաձույլ նրբերշիկի սպասում Արվեստաբան Վիգեն Գալստյանը վերլուծում է անկախության շրջանի Երևանում արձանների տեղադրման տրամաբանությունը և առանձնապես չի զարմանում Խորհրդային Միության փլուզումից գրեթե քառորդ դար անց Անաստաս Միկոյանի հուշարձանի ստեղծման գաղափարից:

Ա

նհայտ անձինք 1990-ին պայթեցրին բոլշևիկ հեղափոխական Ղուկաս Ղուկասյանին: Ավելի ճիշտ՝ նրան պատկերող արձանը՝ տեղադրված Ազգային գրադարանի այգում: Դա 1930-ականների հայկական մոնումենտալ արվեստի անկասկած լավագույն նմուշներից մեկն էր՝ կերտված «ստուկաչ» քանդակագործ Սուրեն Ստեփանյանի կողմից: Բայց այդ հանգամանքը չօգնեց Ղուկասյանին վերապրելու սովետական մաշկազերծման այս խառնաշփոթ ժամանակները: Պայթյունը խորհրդանշում էր ազգային գաղափարախոսությունների կտրուկ ձևափոխումը Հայաստանում: Դա կատարյալ մոդեռնիստական ժեստ էր. հիմնահատակ ոչնչացնելով սպառված սիմվոլները՝ ստեղծվում էր «մաքուր» տարածություն, որի վրա պետք է կառուցվեին անկախ Հայաստանի նոր խորհրդանիշները: Լավ եմ հիշում 90-ականների սկիզբը, երբ ամբողջ հանրապետությամբ մեկ ծավալվեց «ֆիդայիստական» քանդակամոլության արդյունաբերությունը: Անդրանիկների, Չաուշների ու Նժդեհների մի ստվար բանակ պահակների նման կանգնեցվեց համարյա թե բոլոր քաղաքային այգիներում և պուրակներում: Հիմա ի՞նչ անենք, որ դրանք բոլորը, մեղմ ասած, գեղարվեստական արժեքից զուրկ էին: Պատե-

րազմ էր, կռվող տղերք էին պետք ու, բնականաբար, դրանց արձանները նույնպես: Տեսքին հո չէ՞ին նայելու: Այդուհանդերձ, հուշարձաններն ընդմիշտ մնում են ֆունկցիոնալ գործիքներ: Խաղաղության, նորակառույց հայկական նեոլիբերալիզմի պայմաններում անհրաժեշտ էին բոլորովին այլ կերպարներ: 2000-ականների այդ թարմ, քոչարյանական ժամանակաշրջանում իսկույն առաջ են մղվում նորահայտ սիստեմը հաստատող կուռքեր՝ իրենց համապատասխան մեհյանների դիմաց: Նոյը, Տիգրան Մեծը, Տրդատ թագավորը, Արգիշտի Ա-ն, Բաղրամյանը և տարատեսակ առաջնորդների մոնումենտալ կերտվածքները հստակ ազդարարում են ժամանակակից նախրապանների հայեցակարգը: Հանրային տեսադաշտում տվյալ հուշարձանները գալիս էին ներկայացնելու անհատին, քաղաքացուն ու մտավորականին չեզոքացնող տոտալիտար ուժային համակարգը: Հետին պլանում նաև մեր ֆոլկլորային հերոսներն են՝ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Վիլյամ Սարոյան, «Հայուհին» և այլն: Ինչ-որ առումով կանխագուշակելով Սերժ Սարգսյանի կարգախոսը՝ Նոյն ու Բաղրամյանը, ձեն ձենի տված ասում էին՝ «հավատանք, որ փոխենք»: Սակայն ինչո՞ւմ պետք է

բացահայտվեր այս փոփոխությունը: Բնականաբար խոշոր, մասնավոր կապիտալի մեջ: Իսկ ովքե՞ր կարող էին մատնանշող օրինակ ծառայել ներկա քաղաքական պայմաններում գործող օլիգարխիայի համար: Հանկարծակի հիշեցին Ալեքսանդր Մանթաշովին և Հովհաննես Այվազովսկուն: Վերջինս արվեստագետի արձան է, որը, սակայն, իրականում բնավ արվեստագետի մասին չէ: Մանթաշովի նման, այն լոկ հուշարձան է՝ նվիրված ցարական Ռուսաստանում հարստացած մի հայի: Այսպիսով, անկախության շրջանի մոնումենտալ արվեստը հիմնականում ներկայանում է որպես վերջին 25 տարիների քաղաքական և մշակութային շրջադարձերի նյութականացված մի պատկերագիրք: Այն համարյա չի փոխել իր՝ սոցռեալիստական դասագրքերից ժառանգված նատուրալիստական, հռետորական ձևաչափը, որից դուրս են մնացել կանայք, անարխիստները, ազատամիտները, վերացականը և ցանկացած այլ բան, որ կարող է խորհելու, խնդիր բարձրացնելու առիթ տալ: Ու մի՞թե զարմանալի է, որ երբ պայթեց Ղուկասյանը, ընթացքում հայտնվեց Անաստաս Միկոյանը: Այս ամենին պակասում էր միայն բրոնզաձույլ նրբերշիկը, որի մասին, թերևս, տխուր մտորում էր Երվանդ Քոչարի միայնակ ու մոլոր «Մելամաղձությունը»:

Վիլյամ Կարապետյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այլընտրանք

Ուրիշ արձաններ Երևանում կան տասնյակ արձաններ, առանց որոնց դժվար է պատկերացնել քաղաքը: Ու նույնքան դժվար է պատկերացնել, որ դրանց տեղում կարող էին մի փոքր այլ կերտվածքներ լինել՝ Մայր Հայաստանը մերկ կրծքով, Կոմիտասը վիշապաքարի կողքին, Թումանյանը կանգնած… Մենք փորձեցինք գտնել այդ և մի քանի այլ արձանների մրցույթներին ներկայացված տարբերակներ ու հասկանալ, թե ինչու դրանք չդարձան իրականություն՝ առանց կասկածի տակ դնելու հաստատված ու տեղադրված արձանների արժանիքները:

Կանգնա՞ծ, թե՞ նստած

Գլխատված Մաշտոց

Մատենադարանի մուտքի մոտ մարդկանց դիմավորող Մեսրոպ Մաշտոցի արձանի մրցույթի ժամանակ քանդակագործ Ղուկաս Չուբարյանը մի փոքր խորամանկության դիմեց: Բանն այն է, որ մրցույթին նա ներկայացրեց դասական ոճով կատարված էսքիզ, հաղթեց, բայց, չնայած հետագայում կոմպոզիցիան գրեթե որևէ փոփոխություն չկրեց՝ Մաշտոցը, կողքին ծնկի եկած Կորյունը, թուրն ու այբուբենը կային ի սկզբանե, ոճը ի վերջո բավական տարբերվեց սկբզնական նախագծից: Խոսքը ֆիգուրների պլաստիկայի մասին է: Չուբարյանն այնքան էր տարված այդ մտքով, որ հատուկ փորձառություն ձեռք բերելու համար՝ բազալտով նմանատիպ պատկեր ստանալու, կատարեց երկու գերեզմանաքանդակի պատվեր, չնայած սովորաբար դրանով չէր զբաղվում: Ձեռքը բացեց ու անցավ գործի: Բայց շատ չանցած պարզվեց, որ հանրությունը դեռ պատրաստ չէր դրան: Ինչպես պատմում է քանդակագործի դուստրը՝ Անուշ Չուբարյանը, երբ արդեն սկսվեց երևալ Մատենադարանի դիմացի քանդակի արտաքինը, սկսվեցին հարձակումները՝ փոխաբերական և բառացի. «Նախ՝ մի շարք հոդվածներ, այն

Ղուկաս Չուբարյանի ընտանիքի արխիվից

Արա Սագրսյանի ըտանիքի արխիվից, Mediamax.am

Երևանում Արա Սարգսյանի հեղինակած աշխատանքների թվում է Հովհաննես Թումանյանի արձանը՝ Ազատության հրապարակում՝ նույն հեղինակի (Ղուկաս Չուբարյանի հետ համատեղ կերտած) Ալեքսանդր Սպենդիարյանի արձանի հարևանությամբ: Երկուսն էլ նստած դիրքում են, բայց պարզվում է, որ 1938-ին, երբ վարպետը մասնակցում էր Թումանյանի արձանի ստեղծման համամիութենական մրցույթին, նա առաջարկել էր նաև մեկ այլ տարբերակ, որում Թումանյանը կանգնած էր: Բանաստեղծի արձանի մրցույթին ներկայացվել էին նաև այլ տարբերակներ, ընդ որում, այնքան շատ, որ մեկ տարի անց մրցութային աշխատանքների ցուցահանդես կազմակերպվեց: Ի վերջո, 1940-ին ընտրվեց բազկաթոռով տարբերակը, սակայն Հայրենական մեծ պատերազմն ընդհատեց արձանի շուրջ աշխատանքները: 1951-ին, երբ պատրաստ էր արձանի վերջին էսքիզը, նախատեսվում էր պատվանդանին Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա բարելյեֆներ կերտել, ինչն այդպես էլ չարվեց: Ազատության հրապարակում արձանը տեղադրվեց միայն 1957-ին:

↑ Թումանյանի արձանի առաջին տարբերակը

24 25

Սեպտեմբեր 2014

↑ Մաշտոցի արձանի մրցութային տարբերակը


մասին, թե ինչպես կարելի է այսպիսի փորձարկումներ անել Մաշտոցի կերպարի վրա, արձանի անունը դրեցին «պինգվին»: Բանը հասավ նրան, որ նույնիսկ Սարյանը իր մոտ կանչեց Չուբարյանին ու խնդրեց վերադարձնել նախնական, դասական տարբերակը: Հայրիկը բավական հանդուգն պատասխանեց այդ պահանջին. «Իսկ դուք, մաեստրո, ձեր նկարում փոփոխություններ կանեի՞ք՝ ըստ ուրիշների պահանջի»: «Իհարկե ոչ», — ասաց նրան մաեստրոն, նա էլ ասաց՝ «Ես էլ չեմ անի»: Ու շարունակեց սկսածը»: Հետո հարձակումները դարձան իրական: Մոսկվայից Կոսիգինի ժամանումից մի քանի օր առաջ անհայտ մարդիկ կոտրեցին Մաշտոցի գլուխը: Հետո այն իհարկե վերականգնվեց, բայց վերևի մասն արդեն ամբողջությամբ հարթ չէր, ինչպես միշտ ուզում էր հեղինակը: Չուբարյանը նաև պետք է Մատենադարանի մյուս արձաններն էլ սարքեր, բայց Մաշտոցի շուրջ բարձրացած աղմուկից հետո սահմանափակվեց միայն Մխիթար Գոշով: Այն էլ միայն նրա համար, որ Գոշի դեմքը կերտի հոր դեմքից: «Դրա մեջ հատուկ խորհուրդ կար, — բացատրում է Անուշ Չուբարյանը, — Գոշից հետո հայկական սահմանադրությունը հենց նա էր ստեղծել: Ի դեպ, Մաշտոցի դեմքն էլ փաստորեն ինքնադիմանկար էր ստացվել»: Առաջինն այդ ոչ պատահական նմանությունը Հրանտ Մաթևոսյանն էր նկատել:

Ոչ դոմինանտ

Ղուկաս Չուբարյանի ընտանիքի արխիվից

Ի տարբերություն Մաշտոցի, Չուբարյանի Սարյանն ու Կոմիտասը այդպես էլ չկանգնեցվեցին: Պահպանվել են դրանց երկուական էսքիզներ՝ մրցույթների առաջին ու երկրորդ փուլերի համար: Կոմիտասի առաջին տարբերակում վարդապետը վիշապաքարի ֆոնին է պատկերված, երկրորդում՝ շվիով, առաջինի հետ համեմատ ավելի ողբերգական կերպարանքով: Հայտնի է, որ Չուբարյանի քանդակը պետք է զգալիորեն ավելի փոքր լիներ, քան այն, որ հիմա կա Կոնսերվատորիայի դիմացի պուրակում (հեղինակ՝ Արա Հարությունյան): Ընդհանրապես, նա չէր սիրում, երբ արձանը դոմինանտ էր դառնում և իր վրա էր վերցնում միջավայրի ողջ ուշադրությունը: Նույնը վերաբերում էր Սարյանի արձանի էսքիզներին: Հատկապես երկրորդ տարբերակում, որտեղ մաեստրոն հենված է բարձր

Ղուկաս Չուբարյանի ընտանիքի արխիվից

↓ Կոմիտասը շվիով, մրցութային տարբերակ 2

Ղուկաս Չուբարյանի ընտանիքի արխիվից

→ Մարտիրոս Սարյան, մրցութային տարբերակ 1

Ղուկաս Չուբարյանի ընտանիքի արխիվից

↓ Մարտիրոս Սարյան, մրցութային տարբերակ 2

← Կոմիտասը վիշապաքարով, մրցութային տարբերակ 1

երկրորդ տարբերակում մաեստրոն հենված է բարձր քարակոթողին, որի պատկերները խորհրդանշում էին հայկական արվեստը, որի շարունակողն էլ Սարյանն էր քարակոթողին, այսինքն՝ ինքը Սարյանը երևում էր միայն դիմացից: Կոթողի հետնամասի պատկերները խորհրդանշում էին ամբողջ հայկական արվեստը, որի ժառանգորդն ու շարունակողն էլ Սարյանն էր: Չնայած որ երկու տարբերակներից ոչ մեկը չիրականացվեց (հաղթող ճանաչվեց Լևոն Թոքմաջյանի աշխատանքը), Չուբարյանն արդեն մաեստրոյի իր քանդակն ուներ. դա տեղի էր ունեցել այս մրցույթից մի քանի տարի առաջ՝ Պատկերասրահի պատվերով: Սարյանի այդ դիմաքանդակով քանդակագործը շատ հպարտ էր, քանի որ հռչակավոր նկարիչը պատրաստակամությամբ ժամերով կեցվածք էր ընդունում և, որ ամենակարևորն է, վերջում շատ գոհ էր մնացել արդյունքից: Ի դեպ, չուբարյանական Կոմիտասի մրցութային տարբերակներից մեկն էլ 2009 թվականին տեղափոխվեց Պատկերասրահ:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այլընտրանք

Կրքոտ Մայր Հայաստանը

Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից

«Արա Սարգսյան» գրքից, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1975

Արա Սարգսյանի նշանավոր գործերի թվում է Մայր Հայաստանի արձանի տարբերակը: 1962 թվականին, երբ Ստալինի անձի պաշտամունքի քննադատությունն այլևս ընդունված իրողություն էր, Մոնումենտում առաջնորդի արձանն ապամոնտաժվեց, Ռաֆայել Իսրայելյանի հեղինակած մոնումենտալ պատվանդանը պահպանվեց, և ձեռնարկվեցին Մայր Հայաստանի արձանի էսքիզների շուրջ աշխատանքները: Արա Սարգսյանի առաջարկած տարբերակի մասին ժամանակի պարբերականները գրում են, որ «այդ քանդակում չկան Սովետական Հայաստանը մարմնավորելու կոչված նահապետական կինը, կոմպոզիցիայի մեջ ամեն ինչ ներգրավելու, ամեն ինչ ասելու անհեռանկար միտումը, ակադեմիական անկիրք պաշտոնականությունը»: Վարպետն արձանը կերտել էր մերկացած կրծքով, ինչն ընդունելի կլիներ քաղաքային քանդակագործության շրջանակում, բայց ոչ նման մասշտաբի և նշանակության դեպքում: Դա էլ քիչ էր, արձանը մի ձեռքում բռնել էր ցորենի հասկը, իսկ մյուսում՝ Զվարթնոց տաճարի խոյակներից մեկը: Անձի պաշտամունքից հրաժարված, բայց դեռևս աթեիստական գաղափարախոսությամբ համակված երկրում դժվար թե հանդուրժեին, եթե գլխավոր խորհրդանիշը քրիստոնեական տաճարի մասին հի-

↖↑ Մայր Հայաստան. Արա Սարգսյանի մերժված և Արա Հարությունյանի նախնական տարբերակները

«Каро Алабян» գրքից, Москва, 1966

← Շահումյանի հուշարձանի մրցութային տարբերակ, հեղինակներ՝ ճարտարապետներ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գրիգոր Քոչար և քանդակագործ Արա Սարգսյան

շեցներ: Ի դեպ, մինչ օրս լեգենդ է պտտվում, թե արձանը հակառակ կողմից ոչ թե կին է, այլ հրեշ և որ հենց այդ կողմով այն պետք է ուղղված լիներ Թուրքիային և սարսափեցներ ոսոխին: Մայր Հայաստանի այս տարբերակն այդպես էլ մանրաքանդակի տեսքով մնաց մի ամբողջ տասնամյակ. 1969-ին քանդակագործը մահացավ, իսկ 1975-ին արձանը վերջապես ձուլվեց նախատեսված մասշտաբով և տեղադրվեց Գյումրիում: Իսկ Մոնումենտի բարձունքում, ինչպես հայտնի է, տեղադրվեց Արա Հարությունյանի կերտած հուշարձանը:

26 27

Սեպտեմբեր 2014

Հետ տվեք մեր հողերը

Մայր Հայաստանի մյուս տարբերակի հեղինակը Արա Հարությունյանն էր, ում առաջարկած էսքիզներից մեկն էլ հաստատվեց տեղադրվելու համար: Արձանի բնորդուհուն՝ Ժենյա Մուրադյանին ընտրելը գործի կեսն էր, ժամանակ պահանջվեց նաև արձանի կեցվածքը, հագուկապն ընտրելու, սուրը բռնելու ձևն ու վահանի տեղն ընտրելու համար: Քանդակագործի թոռան՝ Արա Հարությունյանի խոսքով՝ սկզբնական տարբերակներում արձանն ավելի շատ փափկասուն կին էր հիշեցնում, ավելի մեղմ, հանդուրժող: «Մայր Հա-

յաստանի ծավալային կոմպոզիցիան իրենից խաչ է ներկայացնում, ընդ որում՝ թե՛ սկզբնական էսքիզներում, թե՛ բնօրինակում: Վահանը կար, բայց սկզբում կողքից էր դրված: Ի սկզբանե որոշված էր, որ արձանն այնպես պետք է կանգնեցվի, որ դեմքով դեպի Արևմտյան Հայաստան ուղղված լինի, ուստի կերպարն էլ պետք է ավելի խրոխտ ու անսասան լինի: Պետք էր հայ կնոջ հավաքական կերպար ստանալ, որը կերտելիս Արա Հարությունյանը չէր կարող չանդրադառնալ նաև իր մոր կերպարին», — պատմում է նա:


Փայտե պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը պատրաստ էր 18 օր անց: Արձանը տեղադրվեց կայարանամերձ հրապարակում ԵՎ այնտեղ մնաց շուրջ երկու տարի Երգի ուժը

Գիպսե հերոսը

Քչերն այսօր գիտեն, որ կայարանին հարող հրապարակում գտնվող Սասունցի Դավթի արձանն առաջինը չէ: Ընդ որում, որքան էլ զարմանալի թվա, նախորդի հեղինակը նույնպես Երվանդ Քոչարն է: 1939-ին Երևանում պատրաստվում էին մեծ շուքով նշել «Սասնա ծռեր» էպոսի 1000-ամյակը: Ինչպես հաճախ պատահում է Հայաստանում նույնիսկ ամենալավ գաղափարների հետ, ամեն ինչ արվեց վերջին պահին: Տոնակատարությունները ծրագրվում էին հոկտեմբերին և ամռան ամիսներին որոշվեց, որ հոբելյանի տոնումը թերի կլինի առանց էպոսի գլխավոր հերոսի արձանի: Մրցույթ հայտարարվեց. հայ վարպետներին հանձնարարվեց Սասունցի Դավթի արձանի էսքիզ պատրաստել: Սակայն քանդակագործների մի մասը պնդեց, որ դրա համար 1-2 տարի ժամանակ է հարկավոր, մյուսներն այլ պատվերներով էին զբաղված: Այդ ժամանակ Երվանդ Քոչարը նոր էր վերադարձել Փարիզից, և հենց նա էր, որ հանձն առավ իրականացնելու այդ աշխատանքը՝ դրա համար պահանջելով միայն մի քանի օգնական: Փայտե մի քանի մետրանոց պատվանդանին Սասունցի Դավթի գիպսե արձանը

Երվանդ Քոչարի տուն-թանգարան

Կոմիտասի կերպարին Արա Հարությունյանը պարբերաբար անդրադարձել է: Նրա թոռան խոսքով՝ այդ թեման քանդակագործին միշտ է հետաքրքրել, իր կյանքի գլխավոր ստեղծագործական թեմաներից մեկն է եղել: Դեռևս 1969-ին Երևանի կոնսերվատորիային հարող այգում Կոմիտասի հուշարձանի կառուցման մասին հուշաքար տեղադրվեց: Մրցույթը հայտարարվեց շատ ավելի ուշ՝ 1987-ին, և Արա Հարությունյանը մի քանի տարբերակ առաջարկեց: Դրանցից մեկում վարդապետը կանգնած է՝ գրեթե կրկնելով Պանթեոնում տեղադրված և նույն հեղինակին պատկանող մահարձանկիսանդրին, բայց ընթացքում պարզ դարձավ, որ Կոմիտասը պետք է նստած դիրքով պատկերվի: Աթոռին նստած վարդապետին պատկերելը չափազանց պարզամիտ կլիներ, այնպես որ՝ խնդիրը հեշտ չէր: Բայց մի անգամ, երբ քանդակագործը լսում է Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը, նրա մտքով անցնում է, որ հենց ծիրանի ծառի ճյուղին էլ կարող է նստած լինել երգահանը: 1988-ի հունվարին արձանն արդեն տեղադրվել էր այգում:

պատրաստ էր 18 օր անց: Արձանը տեղադրվեց կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնաց շուրջ 2 տարի՝ մինչև վարպետի ձերբակալումը: Քոչարին ներկայացված մեղադրանքներից մեկն այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը սուրում է դեպի «բարեկամ» Թուրքիա...», նրան մեղադրեցին ֆորմալիզմի մեջ, ինչը հավասարազոր էր «ժողովրդի թշնամի» կոչվելուն, բանտարկեցին, իսկ արձանը ոչնչացվեց: 2 տարի և 2 ամիս բանտում անցկացնելուց հետո վարպետին ազատ արձակեցին հանցակազմի բացակայության հիման վրա: 1957-ին, երբ Քոչարն արդեն ճանաչված ու հարգված էր թե՛ արվեստագետների ու արվեստասերների, թե՛ հասարակ ժողովրդի ու իշխող շրջանակների կողմից, Երքաղսովետը նրան վերստին հանձնարարեց Սասունցի Դավթի արձան կերտել, որն էլ մինչև օրս տեղադրված է վերոհիշյալ հրապարակում:

Այլ պատճառներ

Այծեմնիկ Ուրարտուն համարվում է առաջին հայ կին քանդակագործներից մեկը: 1926 թվականինին, երբ նրա «Անապաստանը» և «Հանգիստ» ստեղծագործությունները մրցանակ-

← Սասունցի Դավթի առաջին, գիպսե տարբերակը

ներ շահեցին Մոսկվայում, հայտարարվեց Ստեփան Շահումյանի հուշարձանի համամիութենական մրցույթը: Ուրարտուն ևս մասնակցում էր այդ մրցույթին և ներկայացրեց իր տարբերակը, որն էլ առաջին մրցանակ ստացավ: Այդուհանդերձ, չնայած տարած հաղթանակին, ինչպես նշվում է տարբեր աղբյուրներում, «այլ պատճառներով տեղադրվեց Սերգեյ Մերկուրովի գործը»: Այսօր այդ «այլ պատճառները» միանգամայն բացատրելի են. ըստ ամենատարածված վարկածի՝ Ուրարտուի աշխատանքը մերժվեց իր ամուսնու պատճառով: Իսկ ամուսինը պատմաբան և պետական գործիչ Աշոտ Հովհաննիսյանն էր, որի ուսումնասիրությունները հայ ազատագրական մտքի շուրջ բնավ դուր չէին գալիս խորհրդային իշխանություններին: Պատահական չէր, որ 1937 թվականին բռնադատվածների թվում հայտնվեց նաև նրա անունը: Ուրարտուի հաղթած, բայց այդպես էլ կյանքի չկոչված տարբերակի էսքիզներ չեն պահպանվել, փոխարենը կարելի է տեսնել մեկ այլ մրցութային հայտ, որի հեղինակներն են ճարտարապետներ Կարո Հալաբյանը, Միքայել Մազմանյանը, Գրիգոր Քոչարը և քանդակագործ Արա Սարգսյանը:

Անի Սմբատի, Արեգ Դավթյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Ճամփորդություն

Զբոսանք Երևանով 2009 թվականին՝ ավելի քան հիսուն տարվա ընթացքում առաջին անգամ Ազատության հրապարակի խորհրդանիշ երկու արձանները՝ Հովհաննես Թումանյանի և Ալեքսանդր Սպենդիարյանի, ժամանակավորապես լքել էին իրենց տեղերը. հրապարակի տակ ավտոկայանատեղի պետք է կառուցվեր: 2010 թվականի մայիսի 22-ի վաղ առավոտյան հուշարձանները վերադարձվեցին: Երկու մեծերի հանրահայտ արձանների բացառիկ «զբոսանքը» պահեստից դեպի Ազատության հրապարակ այսպիսին էր:

28 29

Սեպտեմբեր 2014


PanArmenian Photo / Վահան Ստեփանյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Խոշոր պլան

Դավթապատում 1959-ին բացվելուն պես Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթը» դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Հետագա տարիների ընթացքում այս արձանը սկսեց ուղեկցել երևանցիներին ամենատարբեր առիթներով ու ամենազանազան առարկաների վրայից: Այդպիսի ուշադրության քաղաքի դեռ ոչ մի արձան չէր արժանացել: ↓ «ԵՐԵՎԱՆ» ամսագրի անդրանիկ համարի շապիկը, 2011թ.

↗ Պղնձե ափսե, 1970-ականներ

↑ «Հայֆիլմ» կինոստուդիայի տարբերանշանը, 1960-ականներ

← Սահմանափակ քանակով թողարկված 50-դրամանոց մետաղադրամ, 2012թ.

→ Ara the Rat բրենդային վերնաշապիկ, ԱՄՆ, 2012թ.

↑ Երևանի մետրոյի ժետոնի նախկին տարբերակներից մեկը, 2000-ականներ

30 31

Սեպտեմբեր 2014

↑ Թեյի գդալ, 1960-ականներ


↑ Խորհրդային 5 ռուբլիանոց, 1991 թ.

→ Սենյակային ջերմաչափ, 1970-ականներ

↑ Երևանի 2750-ամյակի հոբելյանական նամանակնիշ, 1968թ.

↑ Արամ Խաչատրյան, ջութակի կոնցերտ, ձայնապնակ, Լեհաստան, 1960-ականներ

↖ ↓ Հուշանվերներ, 1980-ականներ

← ↑ Փոստային ծրարներ, 1961 և 1980թթ.

→ Սրճեփ, 1980-ականներ

← Խորհրդային և ժամանակակից ծխախոտներ, 1981 և 2013 թթ.

↑ Բացիչ, 1980-ականներ


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Պատմություն

Տապալվածները 5 երևանյան արձաններ՝ կերտված տարբեր հեղինակների կողմից, կանգնեցված տարբեր մարդկանց պատվին ու տարբեր ժամանակներում: Դրանք այլևս իրենց տեղերում չեն, տապալվել են: Ու եթե պահպանվել են, ապա միայն լուսանկարներում կամ կտոր-կտոր եղած:

Վլադիմիր Լենին

Բրոնզ և գրանիտ: Բարձրությունը՝ 7,5 մետր: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Լևոն Վարդանյան: Կանգուն տարիներ՝ 1940-1991 թթ.: Վայրը՝ Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակ:

Անձը

Երևանի կենտրոնական հրապարակում Ժողովուրդների առաջնորդի արձան կանգնեցնելու որոշումը կայացվել էր դեռ 1924-ին՝ Լենինի մահվան հետ կապված միջոցառումների ընթացքում: Այդուհանդերձ, իր իսկ անունը կրող հրապարակում այն տեղադրվեց միայն 1940-ին՝ Հայաստանի խորհրդայնացման 20-րդ տարեդարձին՝ նոյեմբերի 24-ին: Սերգեյ Մերկուրովի՝ «Իմ աշխատանքները» հոդվածից («Իզվեստիա», 25 հունվարի, 1941թ.).

«Արձանը կանգնեցված է քաղաքի կենտրոնական հրապարակում, որտեղ տոնական օրերին ցույցեր են անցկացվում: Հուշարձանը հանդիսավոր կերպով վեր է խոյանում հայոց երկնքի ներքո, բուլվարի կանաչի և հորիզոնում ձգվող հեռավոր լեռնային շղթայի ֆոնին: Վլադիմիր Իլյիչի արձանի վրա տարված աշխատանքը ինձ մեծ բավականություն է պատճառել: Այն յուրահատուկ է նախ և առաջ կատարման տեխնիկայի տեսանկյունից՝ 7,5 մետրանոց

«Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» գրքից, Մոսկվա, 1951

1870-1924 թթ., ռուս հեղափոխական գործիչ, Հոկտեմբերյան հեղափոխության առաջնորդ, ԽՍՀՄ ղեկավար:

Ստեղծման պատմություն

32 33

Սեպտեմբեր 2014


hovikcharkhchyan.wordpress.com

Ֆոտոլուր

↑ Շերը ապամոնտաժված Լենինի կողքին՝ 1996-ի հայաստանյան այցի ժամանակ

Ֆոտոլուր

← 1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց

ֆիգուրը կատարված է թերթավոր կարմիր պղնձից: Լենինը պատկերված է պիջակով, ոլորված թղթերի փաթեթը աջ ձեռքին և մի փոքր առաջ բերված ձախ ձեռքով: Մինչ օրս մետաղական քանդակը որպես կանոն արվում էր ձուլված բրոնզից, իսկ ավելի փոքրերը՝ չուգունից: Ես փորձեցի ստեղծել մեծ ձուլված արձան կարմիր պղնձից՝ հետագա պատինավորմամբ: Փորձը լավ անցավ: Այսպիսով, սկիզբ է դրվել թերթավոր պղնձից մոնումենտալ քանդակի կերտմանը»:

Տապալումը

1991 թվականի ապրիլի 13-ին Լենինի արձանը ապամոնտաժվեց: Այս իրադարձությունը շատերի համար դիտվում էր որպես Խորհրդային Միությունից ազատվելու ևս մեկ խոհրդանիշ:

Հայոց համազգային շարժման անդամ, քաղխորհրդի նախագահ Համբարձում Գալստյանը (որը, ի դեպ, արձանի ապամոնտաժման համար քվեարկության ժամանակ ձեռնպահ էր մնացել) բրոնզաձույլ Լենինի տապալումը մեկնաբանել էր այսպես. «Մենք քաղեցինք մոլախոտը»:

Տապալումից հետո

Արձանը՝ գլուխն ու մարմինը, գտնվում են Ազգային պատկերասրահի բակում: 1993-ին Առաջնորդի քանդակի բեկորների հետ հանդիպում է ունեցել Հայաստան այցելած երգչուհի Շերը: 1996 թվականին ապամոնտաժվեց նաև Լևոն Վարդանյանի նախագծած պատվանդանը (շատերի կարծիքով՝ բոլորովին իզուր), մնացորդներն այժմ պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում:

Ինչ տեղադրվեց տեղում

Առայժմ՝ ոչինչ: 2001 թվականին, երբ Հայաստանում մեծ շուքով նշվում էր քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, այդ կապակցությամբ արձանի տեղում հսկայական խաչ կանգնեցվեց: Մի քանի տարի անց դրա տեղում արդեն գովազդային էկրան հայտնվեց: Բացի այդ, վերջին տարիներին Հանրապետության հրապարակի վերակառուցման մի քանի մրցույթ է անցկացվել, որոնց գլխավոր նախապայմաններից մեկը արձանի տապալումից հետո ազատ մնացած հատվածը ինչ-որ բանով զբաղեցնելն է եղել: Վերջին մրցույթն անցկացվել էր անցյալ տարի, տարբերակների թվում էին՝ եկեղեցի, խաչ, հաղթակամար և այլն: 2007 թվականին «Ереван» ամսագիրը դիտարկում էր այդ վայր Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու տարբերակը՝ զուտ տեսականորեն:


«Սովետական Հայաստանի ճարտարապետությունը» գրքից, Մոսկվա, 1951

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Պատմություն

34 35

Սեպտեմբեր 2014


← Ստալինի մոնումենտի հատակագիծը

Իոսիֆ Ստալին

Բրոնզ և գրանիտ: Քանդակագործ՝ Սերգեյ Մերկուրով, ճարտարապետ՝ Ռաֆայել Իսրայելյան։ Կանգուն տարիներ՝ 1950-1962 թթ.։ Վայրը՝ «Հաղթանակ» զբոսայգի:

Անձը

1879-1953թթ., 1920-ականներից մինչև կյանքի վերջը՝ ԽՍՀՄ ղեկավար:

«Երևան» գրքից, Հայպետհրատ, Երևան, 1960

1956 թվականին՝ Ստալինի մահից երեք տարի անց, տեղի ունեցավ Կոմկուսի պատմական, 20-րդ համագումարը, որի ժամանակ Խրուշչովը վերջ դրեց նախկին գործընկերոջ անձի պաշտամունքին: Դրան հետևեց Ստալինի արձաններից շատերի ապամոնտաժումը ողջ ԽՍՀՄ-ում, այդ թվում և Հայաստանում: Այդուհանդերձ, գլխավոր՝ մերկուրովյան քանդակը, կանգուն մնաց ևս մի քանի տարի: Ըստ որոշ տվյալների, հանրապետության ղեկավար Յակով Զարուբյանը չէր շտապում ապամոնտաժել այն, հարևան վրացիներին չնեղացնելու համար: 1962-ին, սակայն, վերջապես, դա տեղի ունեցավ: Լեգենդի համաձայն՝ ապամոնտաժման ժամանակ քանդակն անհաջող էին իջեցրել, որի արդյունքում բանվորներից մեկը զոհվել էր:

Ինչ կառուցվեց տեղում

1965-ին որոշում կայացվեց դատարկ պատվանդանին կանգնեցնել նոր հուշարձան՝ Մայր Հայաստանը: Պատվերը ստացավ Արա Հարությունյանը: Նախքան աշխատանքին անցնելը քանդակագործը մտաբերել էր, որ Ստալինի արձանի գոյության օրոք շատերը նշում էին, որ այն շատ փոքր է՝ հսկայական պատվանդանի հետ համեմատ: Այդ պատճառով Հարությունյանը որոշել էր, որ նոր արձանը պետք է նախորդից մեկ ու կես անգամ ավելի խոշոր լինի: Մասշտաբներն ավելի լավ պատկերացնելու համար քանդակագործը որոշեց գտնել Ստալինի գոնե որոշ մնացորդներ՝ դրանց հիման վրա աշխատելու համար: Արդյունքում հայտնի չէ թե որտեղից հայտնաբերվել և արվեստանոց էին բերվել բրոնզե գեներալիսիմուսի կոշիկն ու աչքը: Դրանք օգ-

synthart.livejournal.com

Ապամոնտաժում

synthart.livejournal.com

Մերկուրովի Ստալինը ոչ միայն ամենախոշորն էր Միությունում, այլև, ասում են, միակը, որ իսկապես դուր էր եկել առաջնորդին: Բացման օրը ուժեղ մառախուղ էր, նորմալ երևում էր միայն պատվանդանը: Թերթերում տպվեց այն լուսանկարը, որում լուսանկարիչ Նեմրութը համադրել էր նախօրոք արված կադրերը բացման օրվա լուսանկարների հետ:

synthart.livejournal.com

Ստեղծման պատմություն

նեցին հաշվարկներին՝ Մայր Հայաստանը իսկապես պատվանդանի հետ շատ ավելի համահունչ է դիտվում, քան Ստալինը, իսկ վերջինիս աչքը մինչ օրս պահվում է Հարությունյանի ընտանիքում:


Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Պատմություն

36 37

Սեպտեմբեր 2014


Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից

Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից

Արա Հարությունյանի ընտանիքի արխիվից

← Արա Հարությունյանը կառուցվող «Բանվորի» հետ

«Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) Չուգուն: Քանդակագործ՝ Արա Հարությունյան, կանգուն տարիներ՝ 1982-1997 թթ.։ Վայրը՝ «Գործարանային» մետրոյի կայարանի հարևանությամբ:

Անձը

Բանվոր դասակարգի հավաքական կերպար:

Պատմություն

Քանդակագործ Արա Հարությունյանի վերջին աշխատանքներից մեկն էր և իր ամենասիրելի գործերից մեկը: Բացումը տեղի է ունեցել 1982-ին: Մինչ օրս շատերը վստահ են, որ բանվորի մի ձեռքում մուրճ է եղել, մյուսում՝ «Պրավդա» թերթ: Իրականում այն եղել է այնպիսին, ինչպիսին պահպանված լուսանկարներում՝ դատարկաձեռն: Արձանի հետ կապված ևս մի տարածված լեգենդ կա, թե բացման արարողության ժամանակ այն բոլորովին դուր չի եկել առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյա-

նին, որին վերագրում են «Այս ինչ տգեղություն է» ռեպլիկը: Ֆորմալիստական ոճով կատարված «Բանվորը» կարճ ժամանակում սիրվեց ժողովրդի կողմից և դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը: Ինչպես պնդում էր ինքը՝ Հարությունյանը, արձանը ոչ թե սոցիալիստական գաղափարների մասին էր, այլ դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայ մարդու խորհրդանիշ էր:

Ապամոնտաժում

Քանդակի հեռացումը պետական որոշում էր՝ պաշտոնական պատճառը «Բանվորի» ոչ ամուր լինելն էր և վտանգը, որ կարող է շրջվել ու վնաս պատճառել անցորդներին: Սակայն, ինչպես վստահեցնում են այսօր մասնագետները, իրականում այն ամրացված էր երկար ռելսով, որը գետնի տակ ամուր հիմք էր հանդիսանում: Ենթադրվում է, որ անկախացումից հետո արձանը այլևս գաղափարապես

չէր համապատասխանում երկրում տիրող իրավիճակին: Արձանը, որը ներառված էր պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում, ապամոնտաժվել է մեկ գիշերվա ընթացքում: Հեղինակն իմացել է այդ մասին առավոտյան, նույնիսկ չի հասցրել որևէ կերպ խանգարել ընթացքին: Արձանի մնացորդները մինչ օրս գտնվում են թաղի գործարաններից մեկի տարածքում, մի մասը վաճառվել է որպես մետաղի ջարդոն:

Ինչ կառուցվեց տեղում

Արձանի տապալումից մի քանի տարի անց իր զբաղեցրած և հարակից տարածքները զբաղեցրեցին ավտոտեխսպասարկման, ավտոմասերի և շինանյութերի կրպակները: 2011 թվականին Art-Laboratory նկարիչների և արվեստագետների միավորումը արձանի մասին հիշատակը փորձեց հավերժացնել «Գործարանայինի» պատին՝ տրաֆարետի տեսքով:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Պատմություն

Ղուկաս Ղուկասյան

Բազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1990 թթ.: Բարձրությունը պատվանդանի հետ՝ 6 մետր 20 սանտիմետր: Վայրը՝ Ղուկասյանի (այժմ՝ Ուսանողական) պուրակ՝ Երևանի պետական համալսարանի դիմաց։

Անձը

1899-1920 թթ., բոլշևիկ հեղափոխական-կուսակցական գործիչ, 1920 թվականի Մայիսյան ապստամբության ակտիվ մասնակից:

Արձանը

Որոշվել էր, որ ստեղծագործական աշխատանքները քանդակագործը պետք է կատարի ապագա արձանի հարևանությամբ տեղակայված ժամանակավոր տաղավարում: Մնում էր հարկավոր նյութը՝ գրանիտի երկու հսկայական բեկոր, յուրաքանչյուրը՝ երկու տոննայից ծանր,

հասցնել ժամանակավոր արվեստանոց: Մինչև քաղաք բեկորները բերվում էին երկաթուղով, իսկ կայարանից դեպի Աբովյան փողոց հասցնելու համար անհրաժեշտ էր դրանք բարձել տրամվայի վրա: Մնում էր մի խնդիր՝ ինչպես հասցնել հաջորդ մի քանի տասնյակ մետրերը տրամվայի գծերից մինչև բուն արձանի վայրը: Տարբերակներից մեկը տրամվայի գծի ժամանակավոր ճյուղի տեղադրումն էր: Բայց արդյունքում վարորդներից մեկը առաջարկեց միավորել «մեջք մեջքի» երկու բեռնատար մեքենա, որոնք այդպիսով կկիսեին տուրբինայի ծանրությունը, և այդպես գրանիտները տեղ հասան: Պատվանդանը զարդարված է եղել երեք թեմատիկ բարձրաքանդակներով, որոնք պատկերում էին Հայաստանում կոմերիտմիության հիմնադիր Ղուկասյանի և իր մարտական ընկերների գործունեության առանձին դրվագներ («Մայիսյան ապստամբությունը», «Ընդհա-

տակյա նիստ», «Կռիվ դաշնակցականների և բոլշևիկների միջև»):

Ապամոնտաժում

1990 թվականին՝ անկախության շարժման օրերին, պայթեցվել է անհայտ անձանց կողմից, գիշերով: Դատարկ պատվանդանը կանգուն էր դեռ մի քանի տարի:

Ինչ կառուցվեց տեղում

2009-ի դեկտեմբերին Ուսանողական պուրակում, այնտեղ, ուր ժամանակին Ղուկասյանի արձանն էր, կանգնեցվեց Վիկտոր Համբարձումյանի քանդակը (քանդակագործ՝ Տարիել Հակոբյան, ճարտարապետ՝ Հայկ Ասատրյան): Արձանի համար այս տեղը խորհրդանշական է քաղաքային աստղադիտարանի հարևանությամբ: Հուշարձանի բացումը տեղի ունեցավ Համբարձումյանի 100-ամյակի շրջանակներում:

← Խորհրդային հուշանվեր-կրծքանշան՝ Ղուկասյանի արձանով

«Երևան» գրքից, Հայպետհրատ, Երևան, 1960

↓ Ղուկաս Ղուկասյանի անվան պուրակը, հետին պլանում աստղադիտարանն է

38 39

Սեպտեմբեր 2014


Ֆոտոլուր

Մեշադի Ազիզբեկով

Բազալտ: Քանդակագործ՝ Սուրեն Ստեփանյան։ Կանգուն տարիներ՝ 1934-1988 թթ։ Վայրը՝ Ազիզբեկովի (այժմ՝ Սախարովի) հրապարակ:

Անձը

1876-1918 թթ., առաջին ադրբեջանցի մարքսիստներից մեկը, տեղական հեղափոխական շարժման առաջնորդ, Բաքվի 26 կոմիսարներից մեկը:

Արձանը

1934-ին տեղադրված քանդակը երբեք չի դասվել Ստեփանյանի հաջողված գործերի թվին: Մ. Ս. Սարգսյանը այսպես է գրում կիսանդրու մասին. «Այստեղ գտնված է անձնավորության արտաքին նմանություն, սակայն կիսանդրու արտահայտչական միջոցները և քանդակագործական ձևերը պլաստիկական չեն, դրանք բավական չոր են ու ժլատ: Մարդու կերպավորման այդ սահմանական միջոցները հասնում են պարզունակության: Դրականը այս ստեղծագործության մեջ իրականությունը տեսնելու քանդակագործի պարզ, անմիջական և ոչ կանխակալ մոտեցումն է»:

Ապամոնտաժում

Ադրբեջանցի հեղափոխականը կորցրեց իր արդիականությունը Ղարաբաղյան շարժման մեծ թափ հավաքելուն պես: Զարմանալի չէ, որ Ստեփանյանի աշխատանքը հեռացվեց 1988-ին:

Ինչ կառուցվեց տեղում

1991 թվականին՝ արդեն անկախության ժամանակ, բոլշևիկ Մեշադի Ազիզբեկովի հրապարակը վերանվանվեց և կոչվեց Նոբելյան մրցանակի դափնեկիր, ֆիզիկոս, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի անվամբ, որը հատկապես Ղարաբաղյան շարժման ժամանակ հայանպաստ դիրքորոշում ուներ: Իսկ տասը տարի անց՝ գիտնականի 80-ամյա հոբելյանին ընդառաջ Երևանի քաղաքապետարանը և Կենտրոն համայնքի թաղապետարանը կազմակերպեցին մրցույթ նրա հուշարձանի համար։ Շուրջ մեկ տարի շարունակվող քննարկումների արդյունքում հաղթող ճանաչվեց քանդակագործ Տիգրան Արզումանյանի աշխատանքը (ճարտարապետ՝ Լևոն Ղալուկյան), որի բացումը տեղի ունեցավ 2001 թվականի մայիսի 29-ին:

Արեգ Դավթյան


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Մոռանալ հերոստրատներին

Անցյալ տարի անհայտ վանդալների զոհը դարձավ Երևանի ամենասիրված արձաններից մեկը՝ նախկին «Դվին» հյուրանոցի տարածքում գտնվող «Լեռնցիների պարը»: Եվ քանի դեռ հայտնի չէ հնարավոր կլինի՞ այն վերականգնել, թե ոչ, մենք ուսումնասիրում ենք արտասահմանյան վանդալների մեծ փորձը՝ Կոպենհագենից մինչև Սոֆիա:

Դ

եռևս մ.թ. 455-ին վանդալները, որոնք վաղ միջնադարում գոթերին մոտ արևելագերմանական ցեղախումբ էին, զավթեցին Հռոմն ու կողոպտեցին քաղաքը՝ իրենց հետ տանելով մեծ թվով արվեստի գործեր, թանկարժեք իրեր ու հազարավոր

Ջրահարս, Կոպենհագեն (Դանիա)

Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի հերոսուհու արձանը, թերևս, վանդալների ամենասիրելի զոհերից է: 1913-ին Կոպենհագենի նավահանգստում տեղադրված արձանն այնքան հաճախ է տուժում ավազակների պատճառով, որ իշխանություններն արդեն մի քանի անգամ դիտարկել են արձանը ափից մի քիչ հեռու տանելու հարցը: 1964-ին ջրահարսին «գլխատեցին» մարքսիստական նկարիչները, 1984-ին երկու դեռահաս սղոցեցին ձեռքը (թեև երկու օր հետո վերադարձրեցին): 1990-ին արձանի վզին 18 սմ լայնությամբ կտրվածք հայտնվեց. այս անգամ գլուխն առևանգելու փորձը ձախողվել էր՝ ի տարբերություն 1998-ի, երբ այն կրկին գողացվեց ու անհայտ անձանց կողմից վերադարձվեց որոշ ժամանակ անց: 2003-ին արձանը քարե պատվանդանից օդ թռավ պայթյունի արդյունքում, իսկ մեկ տարի անց ջրահարսին փարաջա հագցրեցին՝ ի նշան Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դեմ բողոքի: Արձանը բազմիցս ներկել են տարբեր գույներով, հագին կրծկալ նկարել, իսկ 2006-ին մարտի 8-ի կապակցությամբ արձանի ձեռքը սեքս-խաղալիք էին դրել և պատվանդանին գրել «Մարտի 8»:

40 41

Սեպտեմբեր 2014

գերիներ՝ փրկագին ստանալու համար: Թեև արվեստի գործերին նրանք առանձնապես վնաս չտվեցին, բայց պիտակավորվեցին որպես անշնորհք ու վայրենի բարբարոսներ, որոնք մշակույթի հանդեպ հարգանք չունեն: Առօրյա գործածության մեջ «վանդալիզմ» տերմինը սկսեց դրվել ֆրանսիական Մեծ հե-

ղափոխության ժամանակ և 19-րդ դարում արդեն լայն կիրառություն ստացավ՝ նշանակելով արվեստի գործերի, ճարտարապետության, մշակույթի հուշարձանների անիմաստ, բայց միևնույն ժամանակ գիտակցված վնասում, պղծում կամ ոչնչացում: 20-րդ դարում վանդալիզմը շարունակում է ծաղկել և բարգավաճել:


Դավիթ, Ֆլորենցիա (Իտալիա)

1501 թվականին հռչակավոր Միքելանջելո Բուանարոտին քանդակեց հանրահայտ Դավթի արձանը: 5,5 մետր բարձրությամբ քանդակը խորհրդանշում էր Ֆլորենցիայի անկախությունը ու կանգնեցվեց քաղաքի գլխավոր հրապարակում: Այդ ժամանակ Միքելանջելոն 29 տարեկան էր, և այնքան շատ էր նրա հանճարի հանդեպ նախանձը, որ արձանը տեղադրելու առաջին իսկ գիշերը «չուզողները» այն սկսեցին քարկոծել: Դրանից հետո մեկ ամբողջական մարմարի կտորից քանդակված և ավելի քան 6 տոննա քաշով Դավթի կողքին հսկիչներ հայտնվեցին: Այդուհանդերձ, որոշ վնասներ քանդակը կրեց նաև 1527-ին, երբ Ֆլորենցիայի պաշարման ժամանակ քաղաքում կրակոցներ սկսվեցին: Հետո տեղի ունեցավ կայծակահարություն, որից հետո՝ 1873-ին, տեղափոխվեց Գեղարվեստի ակադեմիայի գլխավոր սրահ, որպեսզի պաշտպանվի արևի, քամու և անձրևի ավերիչ ազդեցությունից: Փոխարենը արձանը չկարողացան պաշտպանել վանդալիզմից: 1991-ին իտալացի նկարիչ Պյեռո Կաննատան ոչ սթափ վիճակում մոտեցավ արձանին, հանեց ժակետի մեջ պահած մուրճն ու սկսեց հարվածել: Մինչ հսկիչները կհասցնեին հեռու տանել վանդալին, «Դավիթը» զրկվեց ոտքի միջնամատից, որը կարճ ժամանակ անց վերականգնեցին:

Մտածողը

2011 թվականին Ռոդենի 22 «Մտածողներից» մեկը՝ Բուենոս-Այրեսում քաղաքի գլխավոր հրապարակում տեղադրվածը, անհայտ անձանց կողմից ներկվել էր վարդագույնով, մազերը կանաչ էին դարձել, իսկ ուսին դաջվածք էր հայտնվել:

Բուդդաներ

2001 թվականին Աֆղանստանում իր մասշտաբներով աննախադեպ վանդալիզմի դրսևորում տեղի ունեցավ, երբ գրեթե ոչնչացվեցին Բուդդայի երկու հնագույն արձաններ: Այդ ժամանակ երկրում իշխանության գլխին թալիբներն էին՝ ծայրահեղական իսլամիստական շարժման ներկայացուցիչներ, որոնք իրենց կողմից վերահսկվող տարածքում չուզեցին հանդուրժել կռապաշտությունը: Աֆղանստանի Բամիան կենտրոնական նահանգում այդ երկու արձանները հայտնվել են դեռևս հնդկական Աշոկա արքայի օրոք՝ 3-րդ դարում և գրեթե երկու հազարամյակ նրանց ոչ ոք մատով չէր դիպել: Չնայած միջազգային հանրության դժգոհություններին՝ թալիբական զինված կազմավորումները 2001 թվականի մարտի 2-ին սկսեցին Բուդդայի արձանների ոչնչացումը՝ գնդակահարելով, հրթիռներով, ականներ պայթեցնելով, մինչև որ արձաններից միայն ավերակներ մնացին: Չնայած դրան, 2003 թվականին Բամիանի հովտի բուդդայական կառույցները, այդ թվում՝ նախկին արձանների որմնախորշերն ընդգրկվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցուցակում։ Անգամ նախագծեր էին մշակվում արձանների վերակառուցման համար, բայց մի քանի տարի տևած քննարկումներից հետո այդ մտքից հրաժարվեցին թե՛ ֆինանսական, թե՛ բարոյական նկատառումներով, քանի որ մարդկանց հետաքրքրում են թեկուզև վնասված, բայց օրիգինալ հուշարձանները, այլ ոչ թե կրկնօրինակները:


ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Այնտեղ

Քրիստոս Քավիչ, Ռիո դե Ժանեյրո (Բրազիլիա)

Ռիո դե Ժանեյրոյում գտնվող Քրիստոս Քավիչի հսկայական արձանը ևս անմասն չի մնացել վանդալիզմից: 2010 թվականի ապրիլին 38 մետրանոց արձանի դեմքին ու ձեռքերին վանդալները սև ներկով գրառում էին կատարել մոտավորապես հետևյալ բովանդակությամբ. «Կատուն տնից դուրս է գալիս, մկները պար են բռնում»: Գրաֆիտին կարճ ժամանակում հեռացվեց արձանից, որը 1922-1931 թթ. կառուցվելուց ու տեղադրվելուց ի վեր առաջին անգամ էր վանդալիզմի ենթարկվել: Կորկովադու լեռան 709 մ բարձրության վրա գտնվող արձանի պարագայում բնությանն էլ կարելի է վանդալ համարել: Տարվա ընթացքում Քրիստոս Քավիչն առնվազն չորս անգամ կայծակահարվում է, իսկ այս տարվա հունվարին տեղի ունեցած փոթորկի արդյունքում կայծակը վնասել է արձանի ձեռքի մատներից մեկը:

Խորհրդային բանակի զինվորներ, Սոֆիա (Բուլղարիա)

Խորհրդային բանակի սխրագործությունների հիշատակին կանգնեցված հուշարձանները նախկին խորհրդային երկրներում ևս զերծ չեն մնացել վանդալիզմից ու պղծումից: Միայն 2013 թվականի ընթացքում մոտ տասը այդպիսի դեպք է գրանցվել, որոնցից ամենաաղմկահարույցը ապրիլի 17-ին Լիտվայում Հայրենական Մեծ պատերազմի հերոսների գերեզմանոցի 13 տապանաքարեր ու երկու հուշատախտակ կոտրելու միջադեպն էր: Բայց ամենից շատ տուժել է խորհրդային բանակի զինվորների հիշատակին կանգնեցված հուշարձանը Սոֆիայում: 2011-ի հունիսին անհայտ անձինք զինվորների ֆիգուրները վերածել էին ամերիկյան կոմիքսների և փոփ մշակույթի այլ հերոսների (դրանց թվում էին, մասնավորապես, Սուպերմենը, Ջոկերը, Սանտա-Կլաուսը և Ռոնալդ ՄակԴոնալդ ծաղրածուն): 2013 թվականի գարնանը հուշարձանը ներկել էին Բուլղարիայի դրոշի գույներով, իսկ նույն տարվա օգոստոսին վարդագույն էին ներկել և գրություններ թողել բուլղարերեն ու չեխերեն: «Բուլղարիան ներողություն է խնդրում», — ասվում էր վարդագույն հաղորդագրության մեջ: Ներողությունը վերաբերում էր տխրահռչակ Պրահյան գարնանը. վանդալիզմի ակտը, հավանաբար, նվիրված էր «Դանուբ» գործողության մեկնարկի 45-ամյակին: 1968 թվականի օգոստոսի 21-ին Վարշավյան պայմանագրի հինգ երկրների տանկերը մուտք էին գործել Չեխոսլովակիա և վերջ դրել երկրում կատարվող բարեփոխումներին: Ընդ որում, Բուլղարիան առաջինն էր պնդել զորքերը Չեխոսլովակիա մտցնելու հարցում և վերջինն էր ներողություն խնդրել չեխ ժողովրդից դրա համար:

42 43

Սեպտեմբեր 2014


Պյետա, Վատիկան

Միքելանջելոյի «Պյետան» արդեն մի քանի տասնամյակ է ինչ ներկայացվում է հանրությանը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում փամփուշտակայուն ապակու հետևից: Այդ պաշտպանական պատնեշը տեղադրվել է այն բանից հետո, երբ 1972-ին հոգեկան խանգարում ունեցող երկրաբան Լասլո Տոթը մտնելով տաճար հարձակվել է քանդակի վրա ու սկսել հարվածել Մարիամ Աստվածածնի դեմքին երկրաբանական մուրճով, ընթացքում բացականչելով «Ես Հիսուս Քրիստո՜սն եմ»: Ներկաներից ոմանք օգտվելով առիթից որպես հուշանվեր տարել են մարմարե բեկորները, այդ թվում Աստվածածնի քիթը (որը հետո վերականգնվել է):

Լենին, Բուխարեստ (Ռումինիա)

Վանդալիզմի դեպքերը, անխոս, ամենից շատ գրանցվել են Լենինի արձանների հանդեպ, որոնք նախկին Խորհրդային Միության տարածքում բազմիցս վնասել են, ջարդել մարմնի տարբեր մասերը, ներկել և կամ էլ վայր գցել պատվանդանից: Բայց ամենից ստեղծագործաբար Լենինի հուշարձանի հանդեպ անարգանքին մոտեցել են Ռումինիայում: 2012 թվականի հոկտեմբերին Բուխարեստում Լենինի նախկին արձանի փոխարեն բացվեց քանդակագործ Կոստին Իոնիցեի հեղինակած արձանը: Կերպարի իրանն ամբողջովին կրկնում է Մոսկվայի պետական համալսարանի առջև կանգնեցված Լենինի արձանը, մինչդեռ գլխի փոխարեն վարդեր են: Արձանը հունական առասպելական հրեշի պատվին «Հիդրա» են կոչել: Այդպիսի նորամուծությունը միանշանակ չընդունվեց քաղաքացիների կողմից, որոնք սովոր էին առաջնորդի ավանդական տեսքին: Իսկ քանդակագործն ինքն ասում է, որ իր աշխատանքի նպատակն է պատկերել ռումինական քաղաքական առաջնորդների հանդեպ քաղաքացիների անտարբերությունը:

Լինկոլն, Վաշինգտոն (ԱՄՆ)

2013 թվականին վանդալները թեթևակի նեղել էին Աբրահամ Լինկոլնի հանրահայտ սպիտակ մարմարե արձանը Վաշինգտոնում՝ ներկելով ոտքերից

Անի Սմբատի


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Մոխրագույն վինեգրետ Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը պատմում է լույսի խնդիր ունեցող Երևանը կարոտելու, տարածաշրջանում հարևանների հանդեպ անիմաստ ատելության, մութ թունելի վերջում երևացող լույսի ու երջանիկ, ժպտացող, անհոգ երևանցուն տեսնելու երազանքի մասին:

44 45

Սեպտեմբեր 2014


Ապրիլի 24-ին եմ ծնվել՝ Վանաձորում: Հպարտանում եմ, որ հենց այդ օրն եմ ծնվել, կարծես մի առաքելություն լինի ինձ համար, շատ ասելիք ու անելիք ունեմ: Սա պատահականություն չէ, այլ խորհրդավոր նշան: Բազմիցս բեմադրություններ եմ ներկայացրել Թուրքիայում, ազգությամբ թուրք շատ ընկերներ ունեմ: Մի ժամանակ նույնիսկ առաջարկ էի ստացել համագործակցել Տրապիզոնի թատրոնի հետ. դա իմ օրակարգից դեռ հանված հարց չէ: Մինչև 6-րդ դասարան ապրել ենք Վանաձորում, մանկությունս թատրոնում է անցել: Հայրս թատրոնի ղեկավարն էր, փոքր տարիքից շրջագայել եմ թատրոնի հետ ու խաղացել բեմում: Երկրաշարժից հետո Երևան տեղափոխվեցինք: Շատ ծանր էր ինձ համար, որովհետև ահավոր կապված էի դպրոցիս ու բակիս ընկերների հետ: Մի քանի անգամ մեր տունը փոխել ենք, ու ես միշտ շատ ծանր եմ տարել այդ տեղափոխությունները:

Յուրաքանչյուրը կստի, եթե ասի, որ այս տարածաշրջանում իրեն լավ է զգում: Երբ առավոտյան լուրերն ընթերցելիս կարդում եմ, որ թշնամու գնդակից ևս մեկ զոհ ունենք, չեք պատկերացնում, թե ինչ ապրումներ եմ ունենում: Ապշում եմ, ինչպես չենք կարողանում լեզու գտնել ու հասկանալ միմյանց, որովհետև պարտավոր ենք անել դա, որ նույնիսկ մեկ կաթիլ արյուն չթափվի: Երեխաներս դպրոցից տուն են վերադառնում՝ մեր հարևանների հանդեպ ատելությամբ լցված: Իսկ ես տարա նրանց Թուրքիա, նրանք շփվեցին ազգությամբ թուրք արվեստագետ ընկերներիս հետ, ովքեր ընդունում ու բարձրաձայնում են մեր ցավը, և հասկացան, որ նրանք էլ մարդ են: Ես համարում եմ ինձ որոշ չափով պատասխանատու Երևանում թատերական ճաշակի ձևավորման հարցում: Մարդկանց ՝դեպի արվեստը բերելու և այդ ճանապարհով նրանց հոգում ինչ-որ բան փոխելու ֆունկցիա եմ ստանձնել: Փորձում եմ մարդկանց մի փոքր ավելի բարի դարձնել:

Պապիկիս տունը Զեյթունում է՝ հանրակացարաններից մի փոքր վերև, Դավիթ Անհաղթի արձանի հարևանությամբ, այնտեղ եմ բնակվում մինչև այսօր: Մեր բնակարանը շատ հին շենքում է գտնվում, բարձր առաստաղներով: Մեր տնից մի հրաշալի տեսարան է բացվում՝ ամբողջ քաղաքը ափիդ մեջ է: Ցերեկը տեսարանն ավելի տխուր է, որովհետև որոշ անշնորհք, անհասկանալի բարձրություն ունեցող շենքեր խանգարում են հիանալ քաղաքով: Կարոտում եմ այն ժամանակները, երբ մեր շենքի դիմաց մի մեծ անտառ էր՝ Հաղթանակի զբոսայգու շարունակությունը: Հիմա այդ ծառերը չկան, այդ հատվածով նոր ճանապարհ է անցնում, իսկ մեծահարուստները՝ տներ կառուցում: Այսպիսով՝ հետևում եմ մեր քաղաքի վերափոխմանը, ի տխրություն ինձ, ոչ դեպի գեղեցիկ ու լավ կողմ:

Երևանցի կոչվելու իրավունք ունի այն մարդը, ով գոնե երեք ծառ է տնկել, ջրում ու հետևում է դրանց զարգացմանը: Մեծ հաջողությամբ այսօր ոչնչացվում են տարիների, նույնիսկ դարերի պատմություն ունեցող պատեր, որոնք էներգակիր են ու լուրջ հարստություն են մեր քաղաքի համար: Դրանց փրկության համար պայքարողը երևանցի է:

Վանաձորում թիվ 11 ռուսական դպրոցն էի գնում, մեզ դասավանդում էին ռուս սպաների կանայք: Երևանում սկսեցի հաճախել թիվ 147 դպրոցը: Վանաձորյան դպրոցում շատ առարկաներից հետ էի մնում, այստեղ՝ առաջատար դիրքերում էի:

Արտասահմանից ժամանած հյուր ունեի, որ շատ ճիշտ բնութագրեց Երևանը՝ «Կներես իհարկե, բայց այնպիսի տպավորություն է, որ ժամանցի վայրեր կառուցելու մրցույթ է հայտարարվել Երևանում, ամեն քայլափոխին խորոված ուտելու տեղ է, ինչո՞ւ է այդպես»: Մտածելու տեղիք տվեց ինձ, որովհետև ես նրանց Փարաջանովի տուն-թանգարան, Կասկադ, Գառնի ու Գեղարդ էի տարել:

Ավարտել եմ Երևանի պետական թատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետը: Կարծես մի մեծ տուն լիներ: Կարելի է ասել՝ մենք ապրում էինք ինստիտուտում, մինչև կեսգիշեր աշխատել ու փորձեր ենք արել, երանելի տարիներ էին: Ինստիտուտի պատերի ներքո է անցել մեր ուսանողական Երևանը, ամեն ինչ արել ենք՝ սիրել ենք, կռվել ենք, համբուրվել ենք, խմել ենք… Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում ներկայացրեցի դիպլոմային աշխատանքս: Սխալ կլինի, եթե ասեմ, որ լրիվ միայնակ եմ իրականացրել ներկայացումը: Բոլորդ էլ գիտեք, թե ում որդին եմ. հայրս միջամտեց ու իր պրոֆեսիոնալ ուղղությունը տվեց: Դա առաջին ու վերջին դեպքն էր: Մինչև այսօր նրան այլևս մոտ չեմ թողել որևէ ներկայացման փորձի ընթացքին: Նրան միայն պրեմիերայի օրն եմ հրավիրում: Երևանը ինձ համար մարդիկ են՝ ընկերներս, ովքեր շրջապատում են ինձ, ում հետ շփվում եմ, ում կորցրել եմ: Շենքերը, պատերը, տարածքները առանձնապես նշանակություն չունեն՝ մարդիկ են օդում ստեղծում բարենպաստ պայմաններ ապրելու համար, իսկ ես հենց օդում ստեղծված տրամադրության հետ եմ կապվում: Այդ նույն պատերը մարդկանց ձեռքի գործն են, նույն մարդիկ էլ ոչնչացնում են կանաչ տարածքները: Միշտ մեջբերում եմ Արտո Թունջբոյաջյանին՝ «Պետք է մաքրենք մեր օդն ու ջուրը»: Երբ փոքր էի, երևանյան օդում ավելի շատ բարություն ու կամեցողություն էի զգում: Հիմա օդը չարությամբ, ատելությամբ ու գռեհկությամբ է լցվել, մարդիկ էլ այլևս չեն ժպտում ու այնքան մտահոգ ու զբաղված են տարրական խնդիրներով, որ բացասական էներգիա են տարածում՝ փչացնելով ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Կարոտում եմ լույսի խնդիր ունեցող Երևանը՝ տանը ցուրտ էր, դրսում չկար տրանսպորտ, իսկ մենք մոմ էինք վառում լսարանում ու ստեղծագործում էինք: Այդ ժամանակ շատ ավելի լուրջ ձգտումներ ու մեծ հույսեր ունեինք, հավատում էինք, որ վաղը լավ է լինելու, որովհետև անկախ ենք, նոր ստեղծվող պետություն ենք ու փոխելու ենք շատ բաներ: Բոլորս էլ մեղավոր ենք, որ այսօր այդ հույսը պակասել է, չկարողացանք ստեղծել այն քաղաքը, այն երկիրը, որի մասին երազում էինք:

Դեմ եմ մարդկանց շովինիստական տարբերակումներին՝ դու երևանցի ես, դու՝ մասիվցի, քո պորտը Աստաֆյան փողոցում են կտրել: Չե՞ք կարծում, որ Շարլ Ազնավուրը շատ ավելի երևանցի են, քան Աստաֆյան փողոցում պորտը կտրած մեկը, ով պնդում է, որ սա իր պապերի փողոցն է ու այստեղ 39 հարկանի շենք պիտի կանգնի: Ի դեպ, ես լոռեցի եմ, սիրում եմ Լոռվա բնաշխարհը ու այնտեղի բնակիչներին:

Այս ճարտարապետական անտի-մշակույթը սարսափելի է: Ինչպե՞ս կարելի է այսքան լկտիաբար վերաբերել այն ամենին, ինչ ունեինք: Սա անբարոյականություն է: Երևանը վինեգրետ աղցանն է հիշեցնում: Ցավոք, Երևանը այսօր մոխրագույն է, իսկ այն քաղաքը, որի մասին երգեր են գրվել՝ վարդագույն էր: Վիրուսի նման մոլախոտ հիշեցնող ճարտարապետությունը զավթել է մեր Երևանը: Հույս այլևս չկա, միակ լուծումը հետևյալն է՝ պետք է փոխել մայրաքաղաքը: Կարող ենք Երևանը այսուհետ համարել բիզնես կենտրոն, իսկ Դիլիջանը դարձնել մայրաքաղաք: Ինքս լավատես եմ, վստահ եմ, մութ թունելի վերջում միշտ լույս կա: Հիմա մենք շատ երկար ու մութ թունելի մեջ ենք, ու լույսը շատ թույլ է երևում, բայց վստահ եմ, այն բացվելու է, յուրաքանչյուրիցս է կախված, թե երբ: Ես գտել եմ իմ Երևանը՝ մենք հավաքվում ենք մտերիմ ընկերներով, հետաքրքիր մարդկանցով որևէ մեկի տանիքում կամ նկուղում ու ապրում մեր Երևանում: Իսկ իմ Երևանը՝ թատրոնն է: Ամեն առավոտ իջնում եմ բակ ու սկսում հավաքել գետնին թափված թղթերը, ծխախոտի տուփերը: Հարևաններս մտածում են, թե խենթ եմ, բայց ես դա անում եմ ու անելու եմ, որովհետև փոփոխությունը պետք է մանրուքից սկսենք: Հայրս կուրորեն սիրում է իր հայրենիքը, լեզուն, դրոշը, հիմնը… Նա է գլխավոր պատճառներից մեկը, որ չի թողնում ինձ հեռանալ հայրենիքից: Նա է դաստիարակել իմ մեջ մի հայի, ով հավատում է, ով իր ուժերի ներածի չափով պետք է կարողանա իր հայրենի հողում ինչ-որ բան փոխել ու բարելավել: Ուզում եմ ասել Երևանին՝ «մի փոքր էլ դիմացիր, որ աղետ չլինի, որովհետև երբ օդում չարությունը շատանում է, բնությունը զայրանում է: Հավատա՝ մարդիկ փոխվելու են, սկսելու են սիրել ու ձեռք մեկնել միմյանց: Պարզապես, հիմա շատ ծանր ժամանակաշրջան է՝ Հայաստան, Երևան, աշխարհ, երկրագունդ՝ դիմացեք…»:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք

Հանրության ձայնը

Այս տարվա ապրիլին Ամերիկայի երկրորդ ամենահայաշատ քաղաքը՝ Գլենդեյլը, ընտրեց նոր քաղաքապետ: Պաշտոնը զբաղեցրեց Զարեհ Սինանյանը: Վերջինիս հետ զրուցեցինք իր ամառային երևանյան այցի ժամանակ: Քննարկվող թեմաների թվում են՝ Երևանի ճարտարապետական դեմքի աղավաղումը, Գլենդեյլի քաղաքաշինական մեխանիզմները, հանրության դերը երկու քաղաքների զարգացման գործում:

Ե՞րբ եք վերջին անգամ եղել Երևանում: — Անցյալ տարի, նորից ամռանը: Ընդհանրապես, հաճախ եմ գալիս, միայն մեկ-երկու անգամ մի քանի տարվա ընդմիջումներ են եղել: Բացի այդ, ծնվել եմ այստեղ ու ապրել մինչև 14 տարեկան: Ապրել ենք Բաղրամյան-Բարեկամություն հատվածում, անգլիական դպրոցում եմ սովորել: Մինչև մեկնեցինք ԱՄՆ՝ 1988-ի փետրվարին: Ընդմիջումներով Երևան գալու շնորհիվ երևի կարող եք կողքից ավելի լավ տեսնել կատարվող փոփոխությունները: Շա՞տ է փոխվել քաղաքը 80-ականներից մինչև այսօր: — Իմ մանկության Երևանի գլխավոր առանձնահատկությունը, տարբերությունն այսօրվանից՝ մարդիկ էին: Մի յուրահատուկ միջավայր էր, ընդհանուր հարթակ, որտեղ կարելի էր հանդիպել ֆիզիկոսների, քիմիկոսների, աստղագետների, դերասանների, երաժիշտների, շարքային բանվորների… Հիմա այդ հանրությունը կազմող մարդկանց մեծամասնությունը լքել է քաղաքը: Ինչ վերաբերում է ֆիզիկական փոփոխություններին, ապա այստեղ առաջինը, ինչ զարնում է աչքին՝ բացարձակապես գոյություն չունի որևէ մտածված ճարտարապետական ծրագիր: Երևանը զարգանում է քաոտիկ կերպով, արտաքինը ամբողջովին աղավաղված է: Հերիք է մի քանի րոպե քայլել կենտրոնում և տեսնել անհամա-

46 47

Սեպտեմբեր 2014

չափ շինությունները, որոնք հայտնվել են վաղուց արդեն կայացած միջավայրում ու խախտել ամեն բան: Եվ այդ պրոցեսը կարծես թե չի էլ պատրաստվում կանգ առնել: Եվ հատկապես զայրացնում է այն, որ շատ դեպքերում կարծես պատմական շենքերը հատուկ չեն էլ փորձում վերականգնել, որ մաշվի, հետո ավելի հեշտ լինի քանդելը ու դեռ մի բան էլ սկսում են քարոզարշավ այն մասին, թե այս կամ այն շենքը ոչ թե պատմություն է, այլ «կռիսանոց»: Գլենդեյլում այսպիսի իրավիճակ հնարավո՞ր է: — 1980-ականների վերջին և հաջորդ տասնամյակի սկզբում Գլենդեյլում շինարարական բում սկսվեց: Հատկապես դաունթաունում մեկը մյուսի հետևից սկսեցին վեր խոյանալ երկնաքերներ: Դրա հետ զուգահեռ, առանձնատների փոխարեն սկսեցին կառուցվել բազմաբնակարան շենքեր, քանի որ դա շատ ավելի եկամտաբեր էր: Այս ամենը կատարվեց անշնորհք կերպով, չմտածված: Հարավային Գլենդեյլում այսօր կան բազմաթիվ շենքեր, որոնք պարզապես արժանի չեն լինելու մեր քաղաքում: Նման է մեր այսօրվա պատմությանը… — Ինչ-որ առումով այո, բայց կա շատ կարևոր տարբերություն: Երևանում այս նոր շենքերը շատ են աչք ծակում, քանի որ խցկված են պատմական միջավայրի մեջ: Գլենդեյլի դեպքում բոլոր վատ շենքերը կառուցված են իրար կողք, մի վայրում:

Իսկ ինչպե՞ս այդ ալիքը դադարեցվեց: — Դադարեցվեց բնակչության ջանքերով: Եկավ մի պահ, երբ հատկապես Հյուսիսային Գլենդեյլի բնակիչները սկսեցին պահանջել, որ այլևս չկառուցվեն բազմաբնակարան շենքեր և, ընդհանրապես, նոր շինարարության պրոցեսը շատ ավելի խստացվի, որ պակասեն կոռուպցիոն ռիսկերը և այլն: Այսինքն՝ այսօր արդեն Գլենդեյլի քաղաքաշինության ոլորտում փո՞ղը չէ որոշիչ: — Ճիշտ այդպես: Կան մեծ տարածքներ քաղաքում, որտեղ ժամանակին՝ 1950-60-ականներին, գործել են հոգեբուժարաններ, որտեղ բազմաթիվ հայտնի մարդիկ են բուժվել, այդ թվում հոլիվուդյան աստղեր: Եվ բնակիչները թույլ չեն տալիս, որպեսզի այն վերացվի, չնայած որ զուտ ճարտարապետական տեսանկյունից առանձնապես մի բան իրենից չի ներկայացնում: Իսկ ինչպե՞ս է գործում այդ զսպիչ մեխանիզմը, որի շնորհիվ ֆիլտրվում են բոլոր նմանատիպ նախագծերը: — Ներդրողը գտնում է որևէ մեկին, որը պատրաստ է հող վաճառել շինարարության համար: Դրանից հետո սկսվում է իշխանություններից զանազան թույլտվություններ ստանալու շղթան: Երբ դրանք կան, ներդնողը կատարում է մի շարք վճարումներ՝ քաղաքային ծառայությունների համար, այնուհետև ներկայացնում քաղաքաշինության բաժնի հատուկ կոմիտեին իր նախա-


← Գլենդեյլի քաղաքապետ Զարեհ Սինանյանը

Երեվանում նոր շենքերը խցկված են պատմական միջավայրի մեջ: Գլենդեյլի դեպքում բոլոր վատ շենքերը կառուցված են իրար կողք, մի վայրում

flickr.com/photos/shapeofthings

↓ Եռալեզու ցուցանակ Գլենդեյլում

գիծը: Քաղաքային իշխանությունների ազդեցությունը ահռելի է: Կարող ենք ոչ միայն տեխնիկական սահմանափակումներ դնել՝ հարկայնության, բարձրության և այլնի վերաբերյալ, այլև ընդհուպ մինչև ոճական: Օրինակ, եթե շրջակայքում բոլոր շենքերը իսպանական ոճի են, իսկ ներկայացվողը՝ միջերկրական revival, ապա պետք է փոխել և ոճը: Ու եթե արդյունքում բաժինը տալիս է հավանությունը, սկսվում են հանրային լսումները: Ցանկացած մարդ կարող է գալ լսել, հարցեր տալ, ազդեցություն ունենալ: Երբեմն ամբողջ թաղամասերով են գալիս և ակտիվ մասնակցություն ունենում: Դրանից հետո քաղաքային խորհուրդը պետք է քվեարկությամբ հաստատի նախագիծը:

Շինարարության ժամկետների հետ սահմանափակումներ կա՞ն: — Անշուշտ, ոչ ավելի քան 18 ամիս: Մենք թույլ չենք տալիս, որպեսզի շինարարական փոշին և աղբը տարիներով ցրվեն ողջ քաղաքով, ինչպես դա լինում է Երևանում: Եթե ժամկետները խախտվեն, բոլոր լիցենզիաները հետ են վերցվում: Շինարարության ընթացքում էլ մենք վերահսկում ենք ամբողջ ընթացքը: Ու քանի որ միայն թույլտվություններ ստանալը նստում է ներդրողի վրա մոտ մեկ միլիոն դոլար, ապա բոլորը մեծ պատասխանատվությամբ են մոտենում այս ամենին՝ ոչ ոք չի ուզի կորցնել իր միլիոնը: Գլենդեյլի բնակչությունը կազմում է մոտ երկու հարյուր հազար մարդ, որից շուրջ 40

հազարը հայեր են: Ինչպես է տեղի ունեցել այդ հայիֆիկացումը: — Դժվար է հստակ ասել: Հավանաբար սկզբում մի քանիսն են եկել, հետո կանչել են մյուսներին, ու էդպես հավաքվել են: Քանի որ շատ գրավիչ քաղաք է՝ լավ մտածված կոմունիկացիաներով, տնտեսությամբ, աշխարհագրական պայմաններն էլ հրաշալի են: Հիմա, ի դեպ, կա հայերի արտահոսք, քանի որ շատ է թանկացել կյանքը, հատկապես տները: Բազմաէթնիկ բնակչության հետ շփումը բարդ չէ՞: — Էմիգրանտական համայնքների հետ որպես կանոն որևէ խնդիր չի լինում, որովհետև մենք իրար լավ ենք հասկանում՝ մոտավորապես նույն ժամանակ են այնտեղ եկել, նույն


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հայացք Գլենդեյլի հայերը Առաջին հայ ընտանիքները Գլենդեյլում հաստատվել են դեռ 1920-ական թվականներին, բայց այսօրվա համայնքը սկսել է ձևավորվել արդեն 1970-ականներից, երբ սկսվեց Խորհրդային Հայաստանի բնակիչների, ինչպես նաև իրանահայերի հոսքը: Մեկ այլ մեծ աճ գրանցվեց 1990ականներին. եթե 1990-ին հայերի թիվը 31 հազար էր, ապա, 2005-ի մարդահամարի արդյունքներով թիվն արդեն գերազանցում էր 65 հազարը (քաղաքի ընդհանուր բնակչությունը՝ 191 հազար մարդ է): Համայնքի ամենահայտնի հայերից են System of a Down-ի Սերժ Թանգյանը, Դարոն Մալաքյանն ու Շավո Օդաջյանը, ոչ հայերից՝ հոլիվուդյան աստղ Շիա Լաբաֆը:

պատճառներով և այլն: Իսկ անգլոսաքսոնական հատվածը, որոնք մեծ հաշվով նույնպես բնիկ չեն, ավելի խստապահանջ են: Ես կասեի՝ նույնիսկ բարդույթներ ունեն, մտածում են, թե՝ «սա մերն էր, իսկ դուք եկաք ձեր մշակույթով, խախտում ենք մեր կարգերը» և այլն: Բայց դա էլ հաղթահարելի է, անշուշտ: Ո՞ր կարևոր խնդիրներն են, որոնց լուծումը ձեզ համար, որպես քաղաքապետ, առաջնային են: — Ես ինձ համար առանձնացրել էի երեք կարևոր կետ: Առաջինը բիզնես միջավայրի առողջացումն էր: Անհրաժեշտ է անել այնպես, որպեսզի քաղաքը գրավիչ դառնա հնարավոր բոլոր ներդրողների համար ամբողջ Կալիֆոռնիայից և դրանից դուրս: Եվ հիմա ամեն ինչ գնում է այդ ուղղությամբ: Որպես խոսուն օրինակ՝ հիմա կառուցվում են շուրջ երեք հազար բնակարան ունեցող բազմաբնակարան շենքեր, ինչը նշանակում է, որ ներդրողները վստահ են, որ մարդիկ դրանք կզբաղեցնեն, իսկ բոլոր առաջին-երկրորդ հարկերում կտե-

ղակայվեն նոր խանութներ և ընդհանրապես հանրային սպառման կետեր: Այս ամենը ընդհանուր վերելքի վկայությունն է: Երկրորդ կարևոր խնդիրը ցածր եկամուտ ունեցող մարդկանց բնակարանով ապահովելն է: Ցավոք, այդ խմբում ճնշող մեծամասնությունը հայերն են, շատերը ծերեր են: Ունենք երկու ծրագիր, երկուսն էլ դաշնային ֆինանսավորմամբ են տեղի ունենում: Եվ երրորդը՝ կապված երթևեկության հետ: Երևանի և Գլենդեյլի նմանություններից՝ երկուսն էլ շատ ապահով քաղաքներ են, կարող ես գիշերվա հազարին հանգիստ դուրս գալ փողոց ու գնալ ուր ուզում ես: Գլենդեյլը ամբողջ Ամերիկայի մասշտաբով մտնում է տասը ամենաապահով քաղաքների մեջ, իսկ միջին չափի քաղաքների շարքում ընդհանրապես առաջինն է: Եվ դա, իհարկե, հպարտանալու առիթ է: Բայց մենք ունենք սարսափելի վատ

48 49

Սեպտեմբեր 2014


Գլենդեյլի հայ քաղաքապետները Սկսած 1980-ականներից Գլենդեյլի քաղաքապետի պաշտոնը մի քանի անգամ զբաղեցրել են տեղական հայ համայնքի ներկայացուցիչները: Առաջինը Լարի Զարյանն էր (1986-1987, 1990-1991, 19931994, 1997-1998), այնուհետև քաղաքագլուխ էին ընտրվել Րաֆֆի Մանուկյանը (2002-2003, 2005-2006), Բոբ Յուսեֆյանը (20042005) և Արա Նաջարյանը (2007-2008, 2010-2011):

հանրության ձայնն է պետք լսել: Հենց որ հանրությունը պետական մակարդակով ներգրավվի որոշումների ընդունման մեջ, ամենը կսկսվի շտկվել ցուցանիշ երթևեկության զոհերի քանակով: 9 մարդ է մահացել 2014 թվականի ընթացքում, բոլորը ավտոյի տակ են ընկել: Իննից ութը՝ հայեր են: Վարորդների մեծ մասը նույնպես՝ հայեր: Յոթը՝ հետիոտն են, երկուսը՝ հեծանվորդ: Եվ ի՞նչ քայլեր կարելի է ձեռնարկել: — Պատժիչ գործողությունները արդեն այն մաքսիմումին էին հասցված, որից բարձրն արդեն որևէ օգուտ չի տա: Դրա համար հիմա շեշտը դնում ենք կրթական մասի վրա, մարդկանց բացատրում ենք, թե ինչ է պետք անել անվտանգության համար: Հայերի դեպքում խնդիրներից մեկը այն է, որ հատկապես տարեցները միշտ հագնում են մոխրագույն պիջակներ, որևէ ռեֆլեկտիվ տարրեր չեն ունենում, թեկուզ ձեռքի ժամացույց, որ էլեկտրական լույսից արտացոլվի և գլուխները կախ են քայլում: Դե վարորդներն էլ, իրենց հերթին, հաճախակի անզգույշ են լինում, քշում են արագ

ու անշնորհք: Հայերը Գլենդեյլ բերել են իրենց մշակույթը՝ բոլոր լավ ու վատ կողմերով, սա իրականություն է: Ո՞րն է ձեր կարծիքով այն առաջին քայլը, որը պետք է արվի՝ Երևանում խնդիրներին նմանատիպ լուծումներ գտնելու համար: — Եթե շատ կարճ ձևակերպեմ, այ այսպես՝ հանրության ձայնն է պետք լսել: Չէ՞ որ այս քաղաքի միակ գործառույթը քաղաքացիներին ծառայելն է: Բայց արի ու տես, որ նույնիսկ երբ հանրությունը փորձում է ձայն բարձրացնել, ողջ ապարատը լծվում է կասկածելի ու ոչ միանշանակ որոշումները ամեն կերպ արդարացնելով, փոխանակ գոնե փորձ կատարվի հաշվի նստելու մարդկանց հետ: Հենց որ հանրությունը պետական մակարդակով ներգրավվի որոշումների ընդունման մեջ, ամենը կսկսվի շտկվել: Դեռ ոչ մի բան կորած չէ, Երևանը շատ ավելի տխուր օրեր է ունեցել: Ամեն ինչ մեր ձեռքում է:

Արտավազդ Եղիազարյան Արմեն Պողոսյան


ՔԱՂԱՔ Նախագիծ

Վերակենդանացում Ժամանակակից Երևանում գրագետ վերակենդանացման կարիք զգացող թաղամասերի ու միջավայրերի պակաս չկա: Դրանցից մեկին Աջափնյակ վարչական շրջանում նոր կյանք տալու տարբերակ է առաջարկում երիտասարդ ճարտարապետ Քրիստինե Իսահակյանը:

Ք

րիստինեի դիպլոմային աշխատանքը՝ «Աբելյան-Ջանիբեկյան փողոցների քաղաքաշինական ռեաբիլիտացիայի հայեցակարգային նախագիծը», սկիզբ առավ վթարային շենքերին երկրորդ շունչ տալու գաղափարից: Քանի որ Աջափնյակը հայտնի է իր վթարային շենքերով, հայտնվեց այնտեղ: «Սակայն հետո տարածքն ուսումնասիրելիս ուշադրություն դարձրեցինք Աբելյան և Ջանիբեկյան փողոցներին, որոնք իրականում ներկայացնում են մեկ փողոց: Ուշադրություն դարձնելով փողոցների շրջակա կառուցապատմանը, թաղամասին և ներկայիս վիճակին՝ հասկացանք՝ ունենք մի շատ հետաքրքիր իրավիճակ, որն իրենից ներկայացնում է քաղաքաշինական մի միջավայր, որը լուծում է պահանջում և հետաքրքիր մոտեցում», — բացատրում է նախագծի հեղինակը: Բացատրենք, թե ինչու է փաստացի մեկ փողոցը կիսվել ու ստացել երկու անուն. իրավիճակը, կառուցապատումը և միջավայրը նույնպես բաժանված են երկու մասի՝ հասարակական և բնակելի, որն իր հերթին Անաստասավան թաղամասի սկզբնական հատվածն է: «ՀալաբյանԱբելյան հատվածում մենք ունեինք կիսակառուցապատված հասարակական գոտի և 4 հարկանի բազմաբնակարան շենքեր, իսկ Շինարարներ-Ջանիբեկյան հատվածում՝ մենատնային կառուցապատում: Հիմնական գաղափարն էր կոտրել կոնտրաստը, բնակելի հատվածը դարձնել քաղաքային միջավայրին համա-

50 51

Սեպտեմբեր 2014

պատասխան և լուծել հասարակական գոտու հարցը՝ ներառելով մետրոյի կայարանը»:

Բնակելի գոտի

Երևանում քիչ չեն նման հատվածներ և տներ, որոնք հայտնի են իրենց անխնամ, անփույթ վիճակով: Քաղաքի բնակիչներից շատերի համար դրանք քանդման ենթակա տարածքներ են: Բայց, ըստ Քրիստինեի, ճարտարապետի աչքով նայելիս կարելի է նկատել նման թաղամասերի կոլորիտը, յուրահատուկ միջավայրը, տրամադրությունը: Այս դեպքում ճարտարապետը տներում տեսավ ավանդական հայկական ընտանիք. «Սկզբից ծնողները երեխաներով ապրում են 2-3 սենյականոց մեկ հարկանի սեփական տանը, հետո երեխաները մեծանում են ու տանը կցվում է ևս մեկ սենյակ, հետո մյուսը, տղաներն ամուսնանում են ու տանը ավելացնում են 2-րդ, 3-րդ հարկը: Այսինքն՝ տունն իրենով ընտանիքի նման ապրել է իր զարգացման բոլոր փուլերն ու եկել հասել է մեզ հենց այսպիսի տեսքով ու հիմա կարիք ունի հետագա զարգացման»: Այսպիսի թաղամասերում շատ վառ արտահայտված է նաև սոցիալական անհավասարությունը: Մեկը, ով ունի միջոցներ, նոր տուն է կառուցել, մյուսը փոխել է պատուհանները, բայց վարագույրները դեռ հինն են մնացել և այսպես շարունակ: Հին տանն ապրողի համար սա կարող է կոմպլեքսավորվելու առիթ դառնալ, մինչդեռ Քրիստինեի կարծիքով՝ իրականում իր տունն ավելի լավն է. «Այստեղ ժողո-

վուրդն է եղել ճարտարապետ, այն կառուցվել է ըստ պահանջի, այսինքն՝ ավելի ճիշտ է, ավելի խնայող և ունի պատմություն, մթնոլորտ»: Հաշվի առնելով այս ամենը, նախագծի հեղինակը փորձել է բնակելի տանը և բնակելի մոդուլին հետագա զարգացման առաջարկ անել: Առաջին հերթին մշակվեց փողոցային ցանցը, փողոցները վերափոխելով ստացան մայթ, փողոց, հեծանվային և կանաչ բուֆերային գոտի: Մոդուլի զարգացման համար առաջարկ է արվել դրա ներսի հատվածից յուրաքանչյուր բնակչից վերցնել չնչին հողատարածք, որի դիմաց նրանք կստանան կանաչ գոտի բակ երեխաների համար: Քանի որ հիմա մեքենաները կանգնում են տան դիմաց՝ ընդհատելով շարժը, առաջարկվել է դրանք տեղափոխել մոդուլի ներսը, որտեղ նախատեսվում է երկու կենտրոնացված ավտոկայանատեղի: Նման փոփոխությունների շնորհիվ հրշեջ մեքենան հասանելի է դառնում բնակելի տների հետևի հատվածների համար նույնպես: Եվ հիմնական առաջարկներից մեկը բնակչին մինչև 4 հարկ ավելացնելու հնարավորություն տալն է: Դա միաժամանակ կհավաքի տարածը և վերանորոգում անելու հնարավորություն չունեցող բնակիչը կկարողանա վաճառել իր տան վերևի հարկը հետագա զարգացման համար:

Հասարակական գոտի

Հասարակական գոտին ներառում է երեք հիմնական շենք, գրասենյակային, վարչական, Հայբուսակ համալսարանը: Տարածքի խնդիրը,


Նախագծվող մետրոյի կայարանն այդ հատվածը դարձնում է տարածքի կենտրոն, քանի որ առաջացնում է մարդկանց ու տրանսպորտի հանգույց

Քրիստինեի համոզմամբ, այն է, որ գոյություն ունեցող շենքերի հարաբերությամբ շատ մեծ է. «Այդ շենքերը տարածքում կարծես լողում են, չունեն ձևավորված միկրոկլիմա և հասարակական գոտին դրանցով չի ձևավորվում: Ու փաստացի մենք ունենք մի տարածք, որն ամբողջությամբ կառուցապատված է ավտոտնակներով և կրպակներով: Չկան փողոցներ, կանաչ տարածքներ և ընդհանուր տարածքը հասանելի չէ քարե պարիսպների պատճառով»: Ունենալով նմանատիպ տարածք, հիմնական գաղափարն այն ջլատելն էր: Ի՞նչ է անհրաժեշտ ջլատման համար՝ սահման, որը կարող է լինել կոշտ, օրինակ՝ շենքով կամ վիզուալ: Նախագծվող մետրոյի կայարանն այդ հատվածը ավտոմատ դարձնում է տարածքի կենտրոն, քանի որ առաջացնում է մարդկանց ու տրանսպորտի հանգույց: Որպեսզի տարածքը հանդիսանա նաև հանրային տարածք, մարդկանց հավաքատեղի, նախագծում ավելացավ հրապարակ, որի ստորգետնյա տարածքում գտնվող ավտոկայանատեղին կփոխարինի քանդված ավտո-

տնակները և կսպասարկի ինչպես հասարակական, այնպես էլ բնակելի գոտիները:

Տարածքի վերջնական կառուցապատումը

Թողնելով միայն հիմնական շենքերը՝ մնացած հատվածը պայմանականորեն ընդունվեց որպես մեկ կառույց: Հետագա քայլերում բացվեցին շենքերի մոտեցման տարածքները, մարդկանց և մեքենաների անցումները, կանաչ գոտիները: Արդյունքում ստացված կառուցապատումը թեթևացնելու համար շենքերն էլ իրենց հերթին ջլատվեցին, ստանալով ներքին այգիներ: Վերջին քայլը գոյություն ունեցող և նախագծվող շենքերի միջև շարունակական կապի ստեղծումն էր: Այդ կապի դերում հանդես է գալիս հետիոտն ուղին, որը պանդուսի կամ արահետի միջոցով կապում է հասարակական գոտին արևելքից արևմուտք ուղղությամբ: Դա ստանալու համար ճանապարհին կանգնած շենքերի մեջ արվեցին բացվածքներ կամ շենքերը ձևավորվեցին դալանային սկզբունքով

այնպես, որ կապ ապահովվի: Արդյունքում ստացվում է 4 լրացուցիչ բլոկ՝ յուրաքանչյուրը ներքին բակով, ինչպես նաև կենտրոնական հրապարակ՝ մետրոյի կայարանով: Գոյություն ունեցող շենքերի ֆունկցիաներից ելնելով, նախագծվող շենքերից մի քանիսը նույնպես լինելու են գրասենյակային: Բացի այդ հեղինակն առաջարկում է ստեղծել ուսումնական բլոկ, որի համար անհրաժեշտ է Հայբուսակին կցել գրադարան և ուսանողական հանրակացարան, որոնք միանշանակ պետք կգան համալսարանի հետագա զարգացման համար: Ամփոփելով, Քրիստինե Իսահակյանը նշում է, որ այս նախագծով նա փորձել է լուծում տալ միանգամից մի քանի առկա խնդիրների. երևանյան մենատնային կառուցապատումով թաղամասերի հետագա զարգացում, Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծ և դրա շրջակա գոտու կազմակերպում, ինչպես նաև հասարակական գոտու կառուցապատում տարածքի ներկայիս վիճակի բարելավման և հետագա զարգացման համար:

Արեգ Դավթյան Քրիստինե Իսահակյան


Քաղաք Կադրերի բաժին

HinYerevan.com

HinYerevan.com

Խաչատուր Աբով յանի արձանը Աբով յանի անվան (այժմ՝ Ազնավուրի) պուրակում, 1930-ականներ

1908-ին՝ Խաչատուր Աբովյանի անհետացման 60-ամյակին որոշվում է գրողի արձանը տեղադրել Երևանի հրապարակներից մեկում: Գործը ստանձնում է Բաքվի Հայոց կուլտուրական միությունը։ Անհրաժեշտ 12 հազար ռուբլին որոշվում է հավաքել հանգանակությամբ և համերգներ կազմակերպելով (մի քանի տարվա ընթացքում համերգներ կազմակերպվել են Թիֆլիսում, Երևանում, Բաթումում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում)։ Ալեքսանդր Շիրվանզադեն, Հովհաննես Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանն օգտագործեցին իրենց հեղինակությունը հանգանակությանը հնարավորինս շատ մարդ ներգրավելու համար: Այդուհանդերձ, անհրաժեշտ գումարը, որը հետագայում հասնում է 18 հազարի, հաջողվում է հավաքել միայն տարիներ անց: Հուշարձանի մրցույթին (նախատեսված էր երեք մրցանակ՝ 500, 300 և 100 ռուբլի լավագույններին) մասնակցեցին տարբեր երկրներում ապրող վեց հայ քանդակագործներ՝ Միքայել Միքայելյանը (Թիֆլիս), Անդրեաս Տեր-Մարուքյանը (Փարիզ), Հայկ Բատիկյանը (Բոստոն), Հակոբ Արապյանը (Կ.Պոլիս), օրիորդ Ե. Ռուզան-Մուրացանը (Բեռլին) և Հակոբ Գյուրջյանը (Փարիզ): Ընդհանուր առմամբ ներկայացվեց 8 նախագիծ, որոնցից ժյուրին ընտրեց Տեր-Մարուքյանի երկրորդ նախագիծը: 1911 թվականին Տեր-Մարուքյանը կարճ ժամանակով Փարիզից եկավ Երևան, ճշտեց հուշարձանը կանգնեցնելու տեղը, եղավ Աբովյանի ապրած տանը, դիտեց և ուսումնասիրեց գրողի միակ յուղաներկ դիմանկարը, ինչպես նաև լուսանկարներ վերցրեց ժառանգներից:

52

Սեպտեմբեր 2014

1913-ին քանդակն արդեն պատրաստ է լինում, սակայն այն տեղափոխելու և տեղադրելու գումար չկար: Հայտնի է, որ քանդակագործը նույնիսկ Երևան է ժամանել և սեփական միջոցներով փորել է տվել հուշարձանի հիմքի տեղը և տախտակներով ցանկապատել՝ հույս ունենալով, որ հանգանակությամբ հավաքվող գումարով հարցը կլուծվի: Որոշ ժամանակ անց Տեր-Մարուքյանը վախճանվեց Փարիզում, այդպես էլ չտեսնելով իր կերտած քանդակը նախատեսված վայրում և չստանալով խոստացված գումարը: Միայն 1925-ին՝ արդեն խորհրդային կարգերի օրոք, անհրաժեշտ գումարի փոխանցումից հետո, քանդակն ուղարկվում է Փարիզից Երևան, բայց սխալմամբ հասնում է Թիֆլիս: «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ՝ Աբովյանի անվան հրապարակում, այն հայտնվում է միայն 1933 թվականի հուլիսի 6-ին: 1950-ին Աբովյան փողոցի վերակառուցման կապակցությամբ արձանը տեղահանվում և դրվում է Կրկեսի մոտակայքում, նախկին երկաթգծի կայարանի դիմաց՝ մի անշուք վայրում (մինչդեռ նույն թվականին Աբովյան պուրակում՝ Պլանի գլխում տեղադրվում է գրողի մեկ այլ արձան՝ կերտված Սուրեն Ստեփանյանի կողմից)։ Որոշ ժամանակ անց արձանը հայտնվում է արդեն Ծիծեռնակաբերդի բլրի վրա՝ Երևանում բնակվող մարդկանց աչքից բավական հեռու։ 1957-ին արձանը տեղադրվում է Աբովյանի անվան զբոսայգում՝ Մանկական երկաթուղու տարածքում, թունելների մոտ, և միայն յոթըտարի անց այն տեղ է գտնում Աբովյանի տուն-թանգարանի մոտ՝ Քանաքեռում:




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.