Մարտ 2013, #3 (14)

Page 1

անվճար

Տարածվում է

#3(14) 2013

Մարտ



Մ

եկը կա՞ ով չի հիշում առաջին անգամ իրեն-իրեն շարժվող աստիճանին կանգնելու աննախադեպ զգացողությունը: Հաստատ բոլորը կյանքում գոնե մեկ անգամ (հավանաբար՝ պատանեկության տարիներին) անցել են տուրնիկետի վրայով /տակով / կողքով ու սարսափահար փախել կայարանի ոստիկանի ու շարժասանդուղքի հերթապահի խիստ հայացքներից (հո գործները չէի՞ն թողնելու վազեին մեր հետևից)՝ ափսոսացել 50 դրամը կամ չեն ունեցել ոչ մի կոպեկ կամ էլ այդպես ուղղակի ավելի հետաքրքրացրել են ճանապարհը: Շատերի մոտ դպրոցական տարիներին գայթակղություն է եղել փախչել դասերից, նստել մետրո ու մի քանի անգամ ծայրից ծայր գնալ-գալ (ամենահետաքրքիրը այս ճամփորդությունների ժամանակ, անշուշտ, այն պահն էր, երբ գնացքը դուրս էր գալիս թունելից, հետո նորից մտնում գետնի տակ): Վերջին կայարանում գնացքից դուրս գալիս շատերս փորձում ենք այնպես անել, որ առաջինը հասնենք շարժասանդուղքին (փոքր տարիքում դա պարզապես պատվի հարց է): Իսկ ամառները… ամռան տապին մետրոյի զովից օգտվելու համար մենք բոլորս պատրաստ ենք նույնիսկ մի տասը րոպե ավելի այնտեղ մնալ, թեկուզ աշխատանքից կամ ժամադրությունից ուշանալու գնով, իսկ վերջերս ներմուծված անլար համացանցը նույնիսկ հնարավորություն է ստեղծում ժամեր անցկացնել կայարանում: Ափսոս միայն, որ Երևանի մետրոն այդպես էլ չդարձավ լիարժեք տրանսպորտային միջոց: Դա նման է նրան, որ գիրք ես վերցնում կարդալու, հասնում ես վերջին, պարզվում է, որ սա միայն առաջին հատորն էր, իսկ երկրորդը՝ ոչ մի տեղ չկա: Ամեն ինչ լավ է, բայց կիսատ: Բայց ոչինչ, շուտով շոգերը կընկնեն, ու ես ամեն ինչ կանեմ, որ ցանկացած ճանապարհիս մի մասը գոնե հարմարվի մետրոյի հետ: Գուցե նույնիսկ չդիմանամ ու մի երկու անգամ ամբողջ գծով գնամգամ, իսկ դուրս գալիս՝ փորձեմ առաջինը հասնել շարժասանդուղքին... Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԳԵՏԻՆԸ ՄՏԱԾ

04

Ինչ անել Մարտին Երևանում Կինո, երաժշտություն, ֆուտբոլ և այլ հետաքրքիր միջոցառումներ:

14

22

06

Նստավայր Չծխցրեց Փաբեր ու սրճարաններ, որտեղ կարելի է մաքուր օդ շնչել:

Իմ Երևանը Ֆիլհարմոնիկ կարոտ Հանրահայտ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը երազում է մայրաքաղաքում տեսնել մթնոլորտ, որտեղ բոլորը սիրում ու հարգում են միմյանց: Մասնագիտություն Գործ ըլնի, մնացածն ըլնող ա Մաշտոցի պողոտա, 48 շենքի բակը դարձել է աշխատավայր մասնագիտությամբ «լավություն անող», «օգնող», «գնա-արի», «տարբեր» Գագիկ Պիպոյանի համար:

24

08

10

12

Նստավայր Վինսենտի ականջը կանչի Van Gogh արտ սրճարանում շատ հաճելի է գիրք կարդալ: Նստավայր Բվին հյուր Owl's-ի հանգստության մթնոլորտը անհանգիստ քաղաքում: Զրից Մաղարիչը՝ անձնագրի մեջ Անթաքույց կաշառատվության, ծխողների և այլ բաների մասին՝ երևանցի տաքսիստները:

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

2 3

16

Մարտ 2013

18

Ապրուստ Հաջորդ կացարանը՝ Զեյթուն Փորձում ենք պարզել, թե ինչպիսին է Զեյթունի հանրակացարաններում բնակվող ուսանողների կյանքը՝ իր լավ ու վատ կողմերով հանդերձ:

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

Հարցազրույց Հույսի ապավեն՝ մետրոպոլիտեն Մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի խորհրդական Գարիկ Մանուկյանը մետրոյի անցած ուղու և ապագայի մասին: Պրոֆի Կյանքը Երևանի թունելներում Մայրաքաղաքի մետրոն աշխատացնողները:

32

Հեղ ինակային Երևանյան մետրոխրոնիկա և մետրովախեր Արմեն Օհանյանը դասակարգում է երևանցիների ստորգետնյա ֆոբիաները:

34

Հուշեր Հմայող երակ Արամ Պաչյանի փախուստի ու թաքնվելու ներաշխարհը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինա Ղազարյան, Անի Պապոյան, Իրինա Մերդինյան, Արմեն Օհանյան, Արամ Պաչյան, Մարիանա Գալստյան, Գոհար Արամյան, Նունե Այլանջյան, Արեգ Դավթյան Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Հայկ Բիանջյան, Գոռ Ելչյան, Ֆոտոլուր, Երևանի մետրոպոլիտենի, Երևանի պատմության թանգարանի արխիվներից Պատկերազարդումներ՝ Անի Կարամանուկյան, Վահագն Համալբաշյան, «Ստորակետ»

36

Պատմություն Տակը փորեցին Ինչպես ստորգետնյա տրամվայը վերածվեց Խորհրդային Միության 8-րդ մետրոպոլիտենի:

44

Այնտեղ Դրանց տա՞ կն ինչ կա Այսօր մետրոյի գծեր աշխատում են աշխարհի ավելի քան 200 քաղաքների տակ:

ՔԱՂԱՔ

48

Նախագիծ Աշխարհի վերջից հետո «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի առաջարկը:

50

Միջավայր Արվեստ վաճառելու արվեստ Ինչպես էին անկախացած Հայաստանի մայրաքաղաքում բացվում ու փակվում մասնավոր պատկերասրահները:

56

Միջավայր Զոհաբերված պատմություն «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը Երևանի համար մղվող իր պայքարի մասին:

58

Օրեցօր Մարտ Կարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունեցել Երևանի կյանքում տարբեր տարիների մարտ ամիսներին:

60

Կադրերի բաժին Երևանի մետրոպոլիտենի բացումը, 1980 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 20.02.2013

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Տառատեսակ Arek Armenian by Rosetta Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Ի՞նչ անել

Մարտին Երևանում 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

Կարճամետրաժ ֆիլմ դիտել Մարտի 11 «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10 Երկու տարի առաջ երիտասարդ ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը նկարահանեց իր դեբյուտային լիամետրաժ կինոնկարը՝ «Մոխրամանը», իսկ այս տարվա մարտին «Մոսկվա» կինոթատրոնում կարելի է դիտել նրա նոր` 15 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմը՝ ստեղծված Tao Productions ընկերության հետ համատեղ: Հոգեբուժարանում հայտնված երիտասարդի մասին պատմող «Ես էլ» ժապավենում, ինչպես և «Մոխրամանում», գլխավոր դերը կատարել է Արսեն Գրիգորյանը: Սիրակուզի միջազգային կինոփառատոնում երեք մրցանակի արժանացած ֆիլմի շնորհանդեսցուցադրությունը կկայանա «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում մարտի 11-ին ժամը` 20:00-ին: Մուտքն ազատ է:

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Ծանոթանալ Ջիմ Ջարմուշի վաղ շրջանին Մարտի 5, 12, 19, 26 «Ակումբ», Թումանյան 40, հեռ.՝ 53 13 61 AFG Film Club-ն այս տարվա հունվարին անդրադարձավ ամերիկյան հեղինակային կինոյի ռահվիրա Ջիմ Ջարմուշին: Քանի որ վերջերս հիսնամյակը նշած ռեժիսորը հասցրել է բավական շատ ֆիլմեր նկարահանել, իսկ ակումբի ցուցադրությունները տեղի են ունենում շաբաթը մեկ անգամ, ապա մարտին կինոսիրողներին սպասվում են նրա չորս ամենավաղ ֆիլմերի դիտումներ: Մարտի 5-ին կարելի է դիտել A Night on Earth ալմանախը, մեկ շաբաթ անց Mystery Train-ը, ապա Down By Law-ն, իսկ վերջում՝ Ջարմուշի դեբյուտային Permanent Vacation-ը: Կարևոր է հիշել, որ ֆիլմերը ցուցադրվում են առանց թարգմանության, օրիգինալ լեզվով:

Ծանոթանալ հայկական փոփ-փանքին

Տեսնել ու լսել Խուլիո Իգլեսիասին

Մինչև մարտի 23-ը Նորարար փորձառական արվեստի կենտրոն, Փավստոս Բուզանդի, 1/3, հեռ.՝ 56 82 25 Պարզվում է, Հայաստանում արդեն երեք տասնամյակ է, ինչ գոյություն ունի փոփ-փանք այլընտրանքային արվեստի ուղղությունը: Բայց միայն այս տարվա փետրվարի 1-ին ՆՓԱԿ-ում բացվեց ցուցահանդես, որտեղ ներկայացվեց փոփ-փանքի ներկայացուցիչ երեք սերնդի արվեստագետների (Կարինե Մացակյան, Դիանա Հակոբյան, Սահակ Մուրադյան և այլոք)՝ ամենատարբեր մեդիամիջոցներով կատարված աշխատանքներ: Ցուցահանդեսի համադրողներն են Արման Ղարիբյանն ու Շահանե Խաչիկյանը, խորհրդատուն Արման Գրիգորյանը:

Լսել վրացական ջազ Մարտի 9, 10 Yans Club, Տերյան 74, հեռ.՝ 70 00 00 Մի քանի տարի առաջ աշխարհում վրացական ջազի դեսպան Նինո Կատամաձեն ու Insight խումբը հանդես էին եկել մեծ համերգով Երևանում՝ հայկական ջազի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Այս անգամ նրանք ելույթ կունենան մայրաքաղաքում ակումբային ֆորմատով՝ վերջերս բացված Yans ջազ ակումբի բեմից: Տոմսի արժեքը՝ 25000-30000:

4 5

Մարտ 2013

Մարտի 18 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, Ծիծեռնակաբերդի զբոսայգի, հեռ.՝ 39 00 01 Մադրիդ «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ, ինչպես նաև աշխարհի կանանց ամենասիրելի երգիչներից մեկը, թեև արդեն 69 տարեկան է, միևնույն է՝ լիքը դահլիճներ է հավաքում: Նույնը տեղի կունենա նաև Իգլեսիաս-ավագի երևանյան համերգի ընթացքում: Երգիչը 30-ից ավելի երաժիշտների հետ Երևան կժամանի սեփական ինքնաթիռով: Համերգի տոմսերի գինը տատանվում է 10 հազարից 80 հազարի սահմաններում:


Հայեցի ռոք համերգի գնալ

Ազգովի երկրպագել մերոնց

Մարտի 21 Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն, Սայաթ-Նովայի պողոտա 4. հեռ.՝ 56 32 43 Բրիտանական արմատներ ունեցող անգլալեզու («Կիլիկիայի» քավրը հաշիվ չէ) հայկական The Beautified Project ալտերնատիվ ռոք խումբը հասցրել է իր տեղը գրավել հայրենական ռոք դաշտում: Եվ մարտի 21-ին Տիկնիկային թատրոնում կայանալիք մենահամերգը, անշուշտ, կարևոր իրադարձություն է:

Մարտի 26 «Հրազդան» կենտրոնական մարզադաշտ, Հրազդանի կիրճ, 4/1, հեռ.՝ 58 51 91 Բուլղարիայից և Իտալիայից կրած ցավալի պարտություններից հետո Հայաստանի ֆուտբոլի հավաքականն այլևս նահանջելու տեղ չունի: Վարդան Մինասյանի սաների համար պայքարը շարունակելու վերջին հնարավորություններից մեկը Չեխիայի հավաքականին հաղթելն է:

Դիտել ֆիլմ կանանց ցանկությունների մասին Մարտի 6 Moscafe սրճարան, Աբովյան 18, հեռ.՝ 52 13 02 Pop Art կինոակումբը, որը ցուցադրություններ է կազմակերպում Moscafe սրճարանում ամեն չորեքշաբթի, կանանց տոնի նախօրեին ներկայացնելու է Նենսի Մեյերսի «Ինչ են ուզում կանայք» ռոմանտիկ կատակերգությունը (գլխավոր դերերում՝ Մել Գիբսոն և Հելեն Հանթ): Տոմսի արժեքի մեջ (2000 դրամ) մտնում է թեյ կամ սուրճ, քաղցրավենիք, փոփքորն: Ցուցադրությունը՝ ռուսերեն կրկնօրինակմամբ: Տրամադրությունը՝ բարձր:

Լսել մետալ Մարտի 16 Ulikhanyan Club, Գ. Քոչար 4, հեռ.՝ Վերջին տարիներին մետալ փառատոները անպակաս են երևանյան բեմահարթակներից: Շատ ծանր երաժշտության սիրահարները, իհարկե, դա գնահատում են և մարտի 16-ին պատրաստվում են Zhesht Production-ի հերթական ծանրակշիռ միջոցառմանը: Metal Madness Party-ի շրջանակում ելույթ կունենա չորս խումբ՝ Thrashless (Էստոնիա), Signs (Վրաստան), Daeron (Հայաստան) և Infected Cinema (Հայաստան):


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Չծխցրեց

Ջարմուշից հետո բոլորին պարզ դարձավ, որ առանց ծխախոտի սուրճը սուրճ չէ: Երևանյան մի շարք սրճարանների ու փաբերի մենեջերները, սակայն, բոլորովին այլ կարծիքի են: Ինչո՞ւ են տղաները ծխելուց ավելի ագրեսիվ: Ինչո՞ւ են ծխող սրճարաններում աղջիկները ավելի շատ: Եվ, վերջապես, ինչո՞ւ է սուրճը առանց ծխախոտի շատ ավելի համեղ: Մենք շփվեցինք այդ սկզբունքային վայրերից մի քանիսի ղեկավարների հետ, պարզելու, թե ինչ ազդեցություն է թողնում ծխելու արգելքը իրենց գործի վրա: Green Bean

Այս «արտասահմանյան թեքում» ունեցող սրճարանի հիմնադիրները դեռ ամենավաղ փուլում, երբ մտածում էին Երևանում գործ սկսելու մասին, հստակ որոշել էին, որ այն պետք է լինի նոր ու հետաքրքիր: Օրինակ՝ «չծխող» սրճարան բացել: Այդպես ծնվեց «Կանաչ հատիկը»: Green Bean-ում աշխատում են, որ ամեն ինչ էկոլոգիապես մաքուր լինի, որ սրճարանը իսկական «կանաչ» վայր լինի: Օրինակ՝ ընդհանրապես չեն օգտագործվում իրեր պլաստիկից: «Եվ, իհարկե, չենք ծխում, — ասում է սրճարանի մենեջեր Նուշիկ Քելեջյանը: — Ի զարմանս մեզ, սկզբում այդքան էլ դժվար չէր: Իհարկե, հաճախորդները ավելի քիչ էին, բայց դատարկ երեկոներ գրեթե չենք ունեցել: Մեր հաճախորդների 80%-ը արտասահմանցի են»: Երևանցիներ էլ շատ կան, նույնիսկ ծխող երևանցիներ` գալիս են համեղ սուրճ խմելու, իսկ ծխում են դուրսը` աստիճանների մոտ: «Չծխող սրճարանները Երևանում կարևոր են, որովհետև մենք շատ-շատ ենք ծխում, — փաստում է Նուշիկը, — Իսկ էսպիսի վայրերում ավելի հանգիստ է, ավելի մաքուր, շունչ քաշելու տեղ է»:

էլ մի քիչ ծխից հանգստանա»: Վահանը համոզված է, որ եթե ժամանակին սկսում էին ծխել, որովհետև դա ինքնահաստատման միջոց էր, մոդայիկ էր, նույնիսկ՝ հարգի էր, ապա հիմա չծխողների զանգվածը գնալով մեծանում է, ուրեմն` չծխող փաբերն ու սրճարաններն էլ պիտի շատանան: Սեփական փորձն էլ կա. «Ես մի քանի տարի ծխել եմ, բայց միանգամից թողեցի, հենց սկսեցի էստեղ աշխատել: Էնպես որ eco վայրեր հաճախելը լավ բան ա»:

Jazzve

Չծխողների սրահներ այստեղ սկզբում չեն եղել: Բայց պահանջարկը շատ մեծ էր, ու մի քանի տարի առաջ Թումանյան փողոցի Jazzve-ի սրահներից մեկը դարձավ no

smoking: Չծխողների սրահ կա սրճարանի նաև Կոմիտասի մասնաճյուղում` այնտեղինը նույնիսկ ավելի մեծ է: «Երբ Թումանյանի Jazzve-ի սրահը նոր էինք չծխողների դարձրել, մարդիկ գալիս ու զարմանում էին, — հիշում է մենեջեր Գայանե Մնացականյանը, — առաջին մի քանի օրերին էնտեղ ոչ ոք չէր նստում: Հետո սովորեցին, իսկ հիմա դա մեր ամենապահանջված սրահներից է»: Գայանեն հետաքրքիր օրինաչափություն է նկատել. «Կարող է զարմանալի թվալ, բայց չծխողների սրահի հաճախորդների մեծ մասը տղամարդիկ են` կանայք հիմա ավելի շատ են ծխում: Բայց դե, իհարկե, ծխողների սրահ ավելի շատ են գալիս` Jazzve-ն սև սուրճով է հայտնի, իսկ մեր քաղաքում սուրճը առանց ծխախոտի դժվար են պատկերացնում»:

Retro Café

Կասկադի Retro-ն շատ ծխողների սրճարան էր: Այստեղ գալիս էին զրուցելու, աշխատելու, սուրճ խմելու ու այս ամենը` ծխելով: Սակայն տարածքի փոքր ծավալներից չես փախչի. «Բայց մեր տարածքը բավականին փոքր է, ամռանը դեռ ոչինչ` բացօթյա մասը կա, բայց ձմռանը ներսում մեկ-մեկ կարծես թոնրատան օդ լիներ: Դրա համար որոշեցինք Կասկադի Retro-ի փակ հատվածը դարձնել միայն չծխողների համար», — բացատրում է մենեջեր Եվգինե Կարապետյանը, հավելելով, որ երեք ամիս առաջ՝ հենց ամառային սրճարանը փակվեց, Մաշտոցի պողոտայի վրա բացվեց սրճարանի ավելի խոշոր մասնաճյուղը, որտեղ ծխել կարելի է: Բայց Մաշտոցի մասնաճյուղում էլ մի սրահ կա չծխողների համար է. «Միշտ աշխատում ենք մարդկանց ընտրության հնարավորություն տալ», — ասում է Եվգենիան: Մինչև հիմա էլ Կասկադի Retro-ում չծխելու փաստին որոշ հաճախորդներ սուր են արձագանքում: Գալիս են, տեսնում չի կարելի ծխել ու հետ են գնում: Նրանց միշտ ասվում է, որ ուրիշ Retro էլ կա՝ կարող են գնալ ու հանգիստ ծխել:

Eco Pub

Պատկերացրեք մարդկանց, որոնք շատ են սիրում փաբ գնալ, բայց հեչ չեն սիրում ծխախոտի ծուխը: Երևանում էդպիսի մարդիկ կամ պիտի դադարեն Փարպեցու վրա երևալ, կամ՝ իրենց փաբը բացեն: Այս փաբի հիմնադիր տնօրենները ընտրեցին երկրորդ տարբերակն ու այդպես հայտնվեց Eco Pub-ը: «Մեզ մոտ միայն օդը չի, որ eco ա, — հավատացնում է մենեջեր Վահան Սարգսյանը: — Ունենք օրգանիկ թեյեր, սուրճ, սնունդ: Բացի դրանից, օրգանիկ գինի ունենք` իր վկայականով, որ քիմիական հավելումներ չի պարունակում: Բայց ինչքան էլ զարմանալի կարող ա թվալ, մեր մոտ եկողները միայն չծխողները չեն, շատ մարդ կա, որ ծխող ա, բայց գալիս ա, որ ինքն

6 7

Մարտ 2013

Green Bean-ի ծխազուրկ սրահը

«Էկոլոգիապես մաքուր» փաբի մուտքը


Կասկադի Retro-ում այլևս չեն ծխում

Yellow Street

Չծխողների սրահ այս սրճարանում եղել է բացման առաջին օրվանից: Հետո չծխող օրեր էլ ավելացան՝ ամեն երկուշաբթի և չորեքշաբթի Yellow Street-ում ոչ ոք չի ծխում: «Էնքան հաճելի ա, — երանությամբ նշում է տնօրեն Նունե Շահրամանյանը, — էդպես Yellow-ն ավելի ա նմանվում իսկական թեյարանի: Ախր, մեր մոտ ծխելուց մեկ ու երկու սիգարետով չեն ծխում` մի գալով կես տուփ կարող են ոչնչացնել: Շատ մարդ կա, որ սրճարան ա գալիս ոչ թե ուտելիքի համար, այլ ծխելու: Ասում ես` չծխողների օրը դրսում կարող եք ծխել, ասում են` վա ՜յ, չէ, դրսում ո՞նց կլինի… Մենք էլ չենք ուզում, որ մեր սրճարան թաքուն ծխելու համար գան, թող գան համեղ թեյի ու ուտեստների համար»:

Yellow Street-ում չծխողների սրահ եղել է առաջին օրվանից

Ծխազուրկ օրերը միանշանակ չընդունվեցին. «Երբ նոր էինք չծխելու օրերը սահմանել, մարդիկ գալիս էին, զարմանում` բա ինչի՞, ո՞նց, — հիշում է Նունեն, — հնարավոր է՝ մի քանի հաճախորդ կորցրինք, բայց ունենք չծխողներ, որոնք հատուկ էս օրերի համար են գալիս: Հա, ի դեպ, չորեքշաբթին ավելի հայտնի ա, քան երկուշաբթին: Ինչու՝ չգիտեմ»: Չծխող օրերին սրճարանի անձնակազմն ավելի քիչ է հոգնում, նույնիսկ եթե պատվերների քանակը շատ է լինում: «Դրա համար մենք չծխող օրերը ավելի շատ ենք սիրում, — ասում է Նունեն, նշելով, — համ էլ` մարդիկ երբ չեն ծխում, ավելի բարի են, չգիտեմ, ոնց բացատրեմ՝ ագրեսիան քիչ է»:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Վինսենտի ականջը կանչի Այս վայրը չի պատկանում քաղաքի մարդաշատ սրճարանների թվին: «Վան Գոգ» արտ սրճարան պետք է գալ լավ սուրճ ըմպելու և գրապահարանի՝ իր դիրքից վաղուց չշարժված, ասենք, Ջոն Ֆաուլզ կարդալու համար:

Ս

րճարանի պատերը զարդարող բոլոր նկարներից վերարտադրություն է միայն, ինքներդ էլ գիտեք ում, «Արևածաղիկները»: Մնացած բոլորը բնօրինակներ են, ընդ որում, լուրջ նկարիչների, այդ թվում՝ Ռուդոլֆ Խաչատրյանի և Գարզուի: «Արտ սրճարան» սահմանումը արդարացված է արվեստի գործերի առատությամբ. ձիերի սև արձանիկներ, գեղանկարչության մասին գրքեր, ալբոմներ: Նույնիսկ բարի ստոյկան, մոխրամանների փոխարեն, զարդարված է վրձիններով, կոկտեյլների գունավոր ձողիկներով և չինական կավե թեյնիկով: Իսկ լամպերի փոխարեն առաստաղին նկարված է Վան Գոգի «Գիշերը»: Ի դեպ, ուտեստներն ու ըմպելիքները մենյուում գրված են նույն նկարի` «Գիշերվա» վերարտադրության վրա, սակայն մենյուն ինքնին բավականին փոքր է, և ավելի շուտ կսազեր բարի, քան սրճարանի: Ճիշտ է, այստեղ կարելի է այնպիսի բաներ փորձել, որ Երևանի ուրիշ սրճարաններում սովորաբար չի մատուցվում: Օրինակ՝ իսկական մսով բլիթներ (800 դր.), ճիշտ այնպիսին, ինչպիսին Ամանորին պատրաստում են մեր մայրերն ու տատիկերը: Մի բաժինը ներառում է երկու բլիթ, կա նաև կաթնաշոռով տարբերակը (700 դր.): Այստեղ «տնական» ուտեստներից նաև մատուցվում է պելմենի (1300 դր.): Նրանց համար, ովքեր ապրում են մայրիկներից ու տատիկներից առանձին, այս պելմենին աշխարհի բոլոր տորտելինիներից ու ռավիոլիներից լավն է: Հարկավոր է նշել, որ «Վան Գոգի» մենյուի անվիճարկելի արժանիքը գներն են: Դրանք ոչ միայն դեմոկրատական են, այլև, որոշ դեպքերում, միջինից շա՜տ ավելի ցածր: Այսպես, օրինակ՝ պանրի տեսականին արժե ընդամենը 1500 դր., իսկ խոզապուխտով և պանրով սենդվիչը՝ 400, 500 և 700՝ կախված չափից: 700 դր. արժեցող սենդվիչը շատ հագեցնող է, այն ուտելուց հետո թվում է, թե վերը նշված պելմենիի երեք բաժին եք կերել: Աղցաններից կա միայն օլիվյե (800 դր.). խոհարարը հավատարիմ է մնացել ընտրված «տնական ուտելիք» ժանրին: Աղանդերի համար մենյուում առանձին գլուխ հատկացված չէ ուղղակի այն պատճառով, որ դրա

միայն մի տեսակ կա՝ խնձորով կարկանդակ: Սակայն, պետք է ընդունել, որ այն, առաջին հերթին, շատ համեղ է, իսկ երկրորդը՝ նույնպես թանկ չէ՝ 500 դր.: Եթե սրճարանում առաջին, երկրորդ և երրորդ ճաշատեսակներ շատ չկան, ապա ըմպելիքները ներկայացված են լայն տեսականիով: «Արյունոտ Մերիի» կամ «պտուտակահանի» նման դասական կոկտեյլներն արժեն 1000 դր., մոխիտոն, սովորականի պես՝ 2000: Կծու դուդուն կարելի է խմել 800 դր.-ով, իսկ բոցավառ Հիրոսիման՝ 1800-ով: Թեյերն արժեն 300 դր., դրանք երեք տեսակի են՝ սովորական սև, կանաչ և Earl Grey: Իսկ ահա սուրճի մենյուն շատ ավելի լայն է և հետաքրքիր:

Ամերիկանոն (800 դր.) այնպիսի բույր ունի, որ լրջորեն կասկածում ես՝ «Հաստա՞տ Starbucks-ում չեմ»: 900 դր. արժեցող կապուչինոն նույնպես վատը չէ, իսկ վիսկիով իռլանդական սուրճը սովորականից էժան է՝ 1300 դր.: «Վան Գոգը» ընդհանուր առմամբ էսթետիկ, սակայն չճնշող և ոչ քաղքենի վայր է: Ո՛չ ներքին հարդարանքը, ո՛չ մենյուն, ո՛չ էլ անձնակազմը ամեն հինգ վայրկյանը մեկ ձեզ չեն հիշեցնում, որ դուք արթ-սրճարանում եք և արվեստի հետ եք շփվում: Իսկ մինչ այդ դուք իսկապես զմայլվում եք իրական Ռուդոլֆ Խաչատրյանով, և իսկապես մոտենում եք արվեստին. չէ՞ որ Ջոն Ֆաուլզին տանը չեք մոռացել:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

8 9

Մարտ 2013


Կապույտ երկինք, կանաչ ճանապարհ Ամենամյա «Հարսանյաց Ցուցահանդեսը», որը կազմակերպում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը, այս տարի տեղի է ունենալու ապրիլի 13-ին և 14-ին հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում և հարակից սրահներում:

«Հարսանյաց Ցուցահանդեսը» այս տարի 7-րդ անգամ է իրականացվում: Ինչպես միշտ, մասնակցել կարող են բոլոր այն կազմակերպությունները, որոնք ինչ-որ առնչություն ունեն հարսանեկան միջոցառման կազմակերպման հետ, օրինակ՝ հարսանյաց, ծաղկի և մեքենայի վարձույթի սրահները, տուրիստական գործակալությունները, գեղեցկության և ՍՊԱ կենտրոնները և այլն: «Հարսանիքները հայ հասարակության մեջ շատ մեծ կարևորություն ունեն, — նշում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մարքեթինգի համակարգող Անահիտ Թանթուշյանը, — և այս միջոցառումը զույգերին հնարավորություն է տալիս մեկ հարկի տակ տեսնել իրենց անհրաժեշտ ծառայությունները և կողմնորոշվել: Քանի որ անցած տարին մենք բաց ենք թողել` վերլուծելու նախանցած տարվա դրական և բացասական կողմերը, այս տարի միջոցառումը շատ ավելի լավ է անցկացվելու»: Կազմակերպիչները վստահեցնում են, որ կներկայացնեն մի այնպիսի միջոցառում, որպիսին Երևանում մինչ օրս չի եղել: Իհարկե, կարևոր տեղ են զբաղեցնելու խաղարկությունները: Այս տարի դրանք երկուսն են: Մի մրցույթը իրականացվելու է հյուրանոցի ֆեյսբուքյան էջում և բաղկացած է լինելու երեք փուլերից: Այս մրցույթին մասնակցել կարող են ամուսնանալ ցանկացող բոլոր զույգերը: Հաղթողը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի կողմից կշահի անվճար հարսանյաց հանդիսություն: Մյուս խաղարկության

ընթացքում` զույգերին հարսանեկան տարբեր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռվելու: Մասնավորապես, հյուրանոցի կողմից կստանան Մարիոթ ցանցի տարբեր հյուրանոցներում կացության վաուչերներ, իսկ մասնակիցկազմակերպությունները ցանկության դեպքում կարող են իրենց ծառայություններով օգնել: Անահիտ Թանթուշյանի խոսքերով` «Հարսանյաց Ցուցահանդեսը» տոն է, որտեղ բոլորը մի ամբողջ օր գալիս են և տեսնում գեղեցիկ զարդարված տաղավարներ, ջերմ մթնոլորտ, ուրախ տրամադրությամբ մարդկանց և կարողանում են իրենց հարցերի պատասխանները ստանալ: Ցուցահանդեսի օրերի ընթացքում հյուրանոցը կտրամադրի հատուկ զեղչ այն զույգերին, որոնք տեղում կամրագրեն իրենց հարսանյաց արարողությունը: Ցուցահանդեսի վերջում ամուսնանալ ցանկացող զույգերը կարող են մոտավոր պատկեր ստանալ, թե իրենց որքան գումար է անհրաժեշտ հարսանիք կազմակերպելու համար, որտեղից ինչ կարելի է պատվիրել և այլն: Երեկոյան ցուցադրությունը տեղի է ունենալու «Արարատ» շքասրահում: Ցուցահանդեսի մուտքն անվճար է, վճարովի է լինելու միայն երեկոյան ցուցադրության մուտքը: Նախորդ անգամ տոնավաճառին մասնակցել են 25 կազմակերպություններ և 1000 այցելու: «Արմենիա Մարիոթում» վստահ են, որ այս տարի դրանց թիվն է՛լ ավելի մեծ կլինի:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Բվին հյուր Owl's սրճարանում իրական բվեր չկան: Փոխարենն այստեղ կա տնական նախաճաշ, հագեցնող ճաշ և էկզոտիկ ընթրիք: Եվ, իհարկե, հանգստության հիանալի մթնոլորտ՝ անհանգիստ քաղաքում:

Ն

ախապես անհրաժեշտ է նշել, որ Owl's Cafebar-ում ամեն ինչ մատուցվում է բավականին մեծ բաժիններով, և հետո՝ ուտեստները թանկ չեն ու բավական լավ են պատրաստված: Մենյուում մի առանձին գլուխ նվիրված է նախաճաշին: Այստեղ կա ձվածեղի երեք (800-900 դր.) և լցոնով բլիթների երկու տեսակ: Բացի այդ, նախաճաշին կարելի է, օրինակ, վերցնել բեկոնով և սպանախով կարտոֆիլի պյուրե (1200 դր.): Իհարկե, Owl's-ում սպանախը ոչ թե պյուրեի հետ են պատրաստում, այլ ավանդական, տնական բաղադրատոմսով և դնում են կարտոֆիլի վրա՝ գլխարկի ձևով: Ինչ վերաբերում է ընթրիքին, ապա առաջին իսկ հայացքից ակնհայտ է դառնում, որ էկզոտիկան այստեղ շա՜տ ավելի շատ է: Խորոված ծովամթերքներով և գինու սոուսով սև-սպիտակ բրինձը (4000 դր.)՝ սպիտակ գինու գավաթի ուղեկցությամբ կարող է հոյակապ ընթրիք և այստեղ-այնտեղ երևակայելու լավ առիթ դառնալ: Այդուհանդերձ, նախընտրեցի ավելի համեստ ուտեստ՝ ոլոռով կրեմ-ապուր (900 դր.):

Համեստությունս, սակայն, ոչ մի լավ բանի էլ չբերեց, քանի որ ոլոռով ապուրը, բացի տաք կաթից, ուրիշ ոչնչի հոտ չուներ: Եթե երկրորդ ճաշատեսակների գներն այստեղ բավականին դեմոկրատ են, ապա աղցանները միջինից մի փոքր թանկ են: Օրինակ՝ ամենասովորական հունական աղցանն արժե 1800 դր.: Իսկ ահա «Կեսարի» «ծովային» տարբերակը (այստեղ այն պատրաստում են ոչ թե ծովախեցգետնով, այլ սաղմոնով) լիովին համապատասխանում է իր գնին՝ 2500 դրամ: Սուրճն Owl's-ում նույնպես թանկոտ է: Կապուչինոյի գավաթը՝ 1200 դր., էսպրեսոն՝ 800: Նույն գինն ունեն նաև բոլոր թեյերը, բացի 700 դր. արժեցող դասական սև թեյից:

Այստեղի դիզայնին, ինչ խոսք, անուն չես դնի: Հենց մուտքի մոտ այցելուներին դիմավորում է կիսաթափանցիկ բվերի խումբը: Նրանք պատկերված են մուտքի դռան ապակուն, և, անկասկած, դիզայներների հաջողված մտահղացումներից են: Ներսում բարն է, մետաղյա ջահեր և մոդեռն ոճի սպիտակ բազմոցներ: Ընդհանուր առմամբ, Owl's-ը հիշեցնում է ֆիլմերում հաճախ ցուցադրվող, ասենք, Նյու Յորքի մի մոդայիկ սրճարան. պատուհանից այն կողմ մեծ (կամ ոչ այնքան) քաղաքն է և հավերժ շտապողականությունը, իսկ ներսում՝ հանգստություն, միևնույն ժամանակ՝ քաղաքի ռիթմի հետ անքակտելի կապի զգացում:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

10 11

Մարտ 2013


Նոր տեխնոլոգիաներ Ucom-ից 2007-ին Հայաստանում ինտերնետի արագությունը ցածր էր, իսկ գները՝ բարձր: Ինտերնետը բոլորին հասանելի դարձնելու համար անհրաժեշտ էր ստեղծել նոր ծրագիր, կիրառել նոր տեխնոլոգիա: Հենց այդ գաղափարը դարձավ հայկական Ucom ընկերության ստեղծման գլխավոր «մեղավորը»: Ավելի մանրամասն պատմում են ընկերության հիմնադիրները: Ալեքսանդր Եսայան, Ucom ընկերության փոխտնօրեն Ընկերությունը ստեղծվեց 2007-ին: Մտահղացում առաջացավ մտնել Հայաստանում դեռ նոր ձևավորվող շուկա ու առաջարկել մեր ծառայությունները: Սկզբում մատուցում էինք միայն ինտերնետային ծառայություններ, իսկ հեռուստատեսության և ֆիքսֆած հեռախոսակապ ծառայությունների մատուցումը ավելացան ավելի ուշ: Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ որոշեցինք ստեղծել նոր ցանց` անլար կապի միջոցով: Այն ժամանակ ամբողջ աշխարհում ակտուալ էր WiMax տեխնոլոգիան: Մենք ստացանք թույլտվություն տեղադրելու սարքեր և մատուցելու ծառայություններ Երևան քաղաքում: Ի դեպ, բարձր գների պատճառով այդ ժամանակ հաճախորդը հիմնականում շուկայի կորպորատիվ հատվածն էր: Ինչպես և սպասվում էր, Հայաստանում ինտերնետը շատ արագ զարգացավ: Երկու տարվա ընթացքում և՛ արագությունը բարձրացավ, և՛ ընդլայնվեց հասանելիությունը: Մենք հասկացանք, որ WiMax -ը երկար կյանք չունի: Որոշեցինք նոր տեխնոլոգիա կիրառել: Մեր գործունեության ընթացքում ամենակարևոր որոշումն էր: Խնդիր կար ընտրել այնպիսի տեխնոլոգիա, որը երկարաժամկետ հեռանկարում կապահովեր բարձր արագություններ, կլիներ հուսալի և ժամանակակից: Արագ կողմնորոշվեցինք ու որոշեցինք օպտիկական ցանց կառուցել: 2009-ին ստեղծեցինք բիզնես ծրագիր, որն արդեն ներառում էր ոչ միայն ինտերնետի, այլ նաև թվային հեռախոսի և հեռուստատեսության ծառայություն: Տարբեր ընկերությունների հետ բանակցելուց հետո, գտանք թերևս ամենալավ տարբերակը: Սկսվեց համագործակցություն Ericsson ընկերության հետ, կնքեցինք պայմանագիր ու արդեն շատ արագ ստացանք առաջին սարքավորումները: Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջին երկիրը, որն ունեցավ IP հեռուստատեսություն: Երբ կառուցում էինք ցանցը, ոլորտի գիտակները պնդում էին, որ Հայաստանում նման ցանց կառուցելն անիմաստ է: Բայց մենք համոզված էինք, որ Հայաստանը դառնալու է ինտերնետ ակտիվ օգտագործող երկիր: Այդպես էլ եղավ, մեր կանխատեսումներն արդարացան ավելի արագ, քան ակնկալում էինք: Շատ կարճ ժամանակում Ucom-ին միացան տեղեկատվական տեխնոլոգիաների լավագույն հայաստանյան մասնագետները: Այժմ էլ մեր սերվերային բազան, ցանցը, ծրագրային ապահովումը սպասարկում են տեղական մասնագետները: Առավել ևս` մեր ծրագրավորողները նախագծում և իրականացնում են նորարարությունների հիմնական մասը: Այժմ մեր ծրագրավորողների մշակած ծրագրային ապահովումը սերտիֆիկացիայի է ենթարկվում Ericsson-ի կողմից, և գործընթացի ավարտին Ericsson-ը իր արտադրանքի հետ զուգահեռ հաճախորդներին կառաջարկի նաև մերը: Մի խոսքով, այս պայմանագիրը շատ կարևոր է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման համար: Ամեն օր արդիականացվող այս ծրագրի վրա մեծ թիմ է աշխատում:

Հայկ Եսայան, Ucom ընկերության տնօրեն Ցանցի կառուցումը սկսվեց 2009-ի ապրիլին: Արդեն սեպտեմբերին մենք ունեինք առաջին բաժանորդը: Ի դեպ, նա մինչև հիմա օգտվում է մեր ծառայություններից: Երբ սկսեցինք աշխատել, թիմը փոքր էր, բայց մեր ջանասիրության շնորհիվ ստացանք այնպիսի արդյունքներ, որոնք ապշեցուցիչ էին անգամ Ericsson ընկերության համար: Հենց այդ թիմի ջանքերով կառուցվեց այն ցանցը, որն այսօր ծածկում է ամբողջ Երևանը: Ի դեպ, Երևանն աշխարհի եզակի մայրաքաղաքներից է, որն ամբողջությամբ ծածկված է օպտիկական մանրաթելով: Այսօր Ucom-ում արդեն 600 հոգի է աշխատում: Հիմնականում երիտասարդներ են, բայց դա չի խանգարում, որ մեր առաջարկած ծառայության որակը լինի անգերազանցելի: Այն տարիներին 128 kb-ը մենք տրամադրում էինք 8000 դրամով: Նույն գնով մենք այսօր տրամադրում ենք 8 mb: Փաստորեն, դե ֆակտո, ինտերնետն այսօր 64 անգամ արագ է: Մեր բաժանորդները օրեցօր շատանում են: Այս պահի դրությամբ շուրջ 50 հազար բաժանորդ ունենք: Այս տարի մենք պլանավորում ենք համալրել ծառայությունների ցանկը հավել յալ առաջարկներով: Մի բան ակնհայտ է. անակնկալները կլինեն հաճելիորեն զարմացնող: Մենք պատրաստվում ենք ամբողջությամբ ծածկել Հայաստանը օպտիկամանրաթելային ծածկույթով: Եթե այսօր մենք ունենք մագիստրալային կապուղի միայն դեպի Վրաստան, ապա մոտ ապագայում կլինեն նաև կապեր մյուս սահմանների հետ: Մենք արդեն պայմանագիր ենք կնքել Հայաստանի էլեկտրական ցանցերի հետ` օգտագործելու իրենց հենասյուները, ինչի շնորհիվ մարզերում մեր ծառայություններն ավելի արագ կդառնան հասանելի: Մենք զարգացնում ենք նաև հեռախոսային ծառայությունը, շուտով ողջ հանրապետության տարածքում կգործեն նոր աշխարհագրական կոդերը. Երևանի հեռախոսահամարների կոդը, օրինակ, լինելու է 011-ը:


քաղաքամեջ Զրից

Մաղարիչը` անձնագրի մեջ Քաղաքային տրանսպորտի տարբեր տիպերի մրցակցության, անթաքույց կաշառատվության, ժամանակակից երեխաների կոմպյուտերիզացման, նախագահական հավակնությունների և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները: Էս նոր ավտոբուսները ոնց որ պիլասոս լինեն: Երկու հատ որ իրար հետև կանգառում կանգնում են, հա՛մ զասարենի ա լինում, հա՛մ էլ սաղին հավքում տանում են: Դրանցից հետո էլ մառշուտկեքն են գալիս՝ կանգառում մնացած պոտենցիալ կլիենտներին ավլում են ու վերջ: Մենք էլ տաքսիներով՝ մնացորդներով ենք յոլա գնում: Ռեստորաններն ու միջոցառումները չլինեին, տաքսի քշելը իմաստ չէր ունենա: Քաղաքում մի քանի օբյեկտների պառկովշիկների հետ ընգերացել եմ, հենց մեծ առիթ ա լինում, պրծնելուց զանգում` կանչում են: Քշում եմ էտ օբյեկտ, իբր նենց էլի՝ պատահական անցնում էի, ու գործս կպնում ա: Լավ էլ ուտող-խմող ազգ ենք՝ ամեն իրիկուն ռեստորանները լիքն են:

12 13

Մարտ 2013

Շատ եմ սիրում ձյան ժամանակ քշել. էդ եղանակին միշտ կլիենտ կա, որովհետև դաժե մառշռուտկի ապրանքները, չգիտեմ ինչի, պանիկայի մեջ տաքսի են նստում: Հետո ուրիշ պլյուս էլ ունի ձյան ժամանակ քշելը՝ ավտոները լավ քչանում են, բայց սկսում ա նիվայավորների թագավորության ժամանակը` ով Նիվա ունի, ինքնավստահ քաղաքով ֆռում ա: Ձյան մի ուրիշ պլյուս էլ էն ա, որ կաբլուկավորները էդ օրերին վախում են քշեն, մենակ դրա համար արժեր, որ սաղ տարին ձյուն գար:

Աշխարհի վե՜րջ, աշխարհի վե՜րջ` խոսում են էլի, թո բա թե: Որ օրն իմանամ, որ ասենք էսօր իսկականից աշխարհի վերջն ա, նախ` անպայման առավոտ կգնամ խաշ ուտելու, թեկուզ ամառ լինի: Հա, մեկ էլ անպայման «21» կառնեմ՝ իմ երազանքների ավտոն ա: Բայց դե իհարկե իմ «21»-ը տաքսու տակ չեմ քշի էդ օրը: Էդ օրը վաբշե տաքսի չեմ քշի կամ էլ եթե քշեմ, սաղ կլիենտներին կասեմ իրանց մասին ինչ եմ մտածում: Ուֆ, եսիմ է՜, կարող ա լավն էլ էդ ա, որ շուտ գա էտ վերջը:

Էրեխա ժամանակ մի անգամ ձեռս կոշիկի տուփ ընգավ` մինչև բանակ գնալս դրանով խաղում էի: Էլ դրանից ավտո սարքեցի, էլ տուն՝ շանս համար: Ընգերներ ունեի` նախանձում էին, որ ես տուփ ունեմ, գալիս էին մեր տուն մեկս էտ տուփով, մեկս դրա կափարիչով գոնկա էինք կպնում: Իսկ հիմիկվա էրեխեքը 2 ամսականից հեռախոս ես ցույց տալիս, սուս են մնում, չեն լացում, 2 տարեկանից կամպյուտրով իրանց ուզածն են միացնում, իսկ 5-ից իրանց դեմը էլ խաղ չկա: Ես էս դարից բան չեմ ջոկում, ամեն ինչ խառնվել ա իրար՝ մեր սերունդը արդեն շատ հին ա, ջահելները տարված են բաներով, ինչի մասին մենք չէինք էլ երազում, որտև էդ մեր համար ֆանտաստիկ կինո էր:


Որ ընտանիքով Գերմանիայում էինք, հարևաններից մեկը Եհովայի վկա էր: Մեր տնավորվելուց մի քիչ ժամանակ անցավ` սա սկսեց իրա գործողությունները: Շատ բարեհամբույր, միշտ սիրալիր, ժպտալով, որտեղ պետք էր` օգնում էր, բան: Ընդ որում, էդ ընթացքում ոչ մի բառ կոնկրետ իրա ուզածի մասին չէր ասում` ուղղակի հարաբերություններ էր կառուցում: Մենք էլ միանգամից ջոկեցինք, բայց դե նոր տեղում էինք, թեկուզ տենց օգնությունը չէր խանգարի: Երևի մի տարի անցավ, զգացի, որը համը արդեն դուրս ա գալիս: Մտածեցի, ոնց սրան ցրեմ, բայց առանց սկանդալ սարքելու, հիշեցի, որ Եհովայի վկաներին արգելվում ա ալկոհոլ օգտագործել: Հաջորդ անգամ որ եկավ, կնոջս հետ արդեն մի երկու թաս ընդունել էինք: Զարմացած նայեց` ասում եմ աղջիկս երեխայ ա ունեցել, մեր երկրում էլ տրադիցի կա` պիտի խմես: Երկար չդիմացավ` գնաց: Մյուս շաբաթ օրը եկավ` նույն բանը: Մի քանի շաբաթ հետո մեզ մոռացավ ու մոռացավ:

Գնում եմ պասպորտ-սեղան` թեթև գործ կար: Նախ` պարզվում ա, որ վերջերս ահագին կարգի են բերել` էն ավտոմատներից են դրել վճարելու, սիրուն տարածք են սարքել, հանգիստ մտնում ես, մոտենում ես պատուհաններից մեկին ու ասում ես` ինչ ա պետք: Հիմա կանգնած սպասում եմ, որ ինչ-որ թղթեր տան, մեկ էլ լսեմ խոսակցություն` երկու քայլ էն կողմ, կողքի պատուհանի մոտ: Մի հատ տարիքով կին իրան սպասարկող աղջկան ա ասում, բայց նենց, որ սաղ դահլիճում լսվում ա. «Վա՜յ, մանր չունեմ, որ մաղարիչ անեմ ձեզ»: Էն աղջիկը ոնց որ մի քիչ նեղվում ա, ասում ա, որ պետք չի մաղարիչ: Սա թե բա` «Գիտեմ ինչ կանեմ, մաղարիչը կդնեմ անձնագրի մեջ, նենց կտամ, որ ոչ մեկ չտեսնի»: Պատկերացնում ե՞ս` հարյուր հոգու մոտ հեչ չքաշվելով հայտարարում ա, որ հիմա պասպորտի մեջ կաշառք կդնի` կփոխանցի: Ու դրեց` մի հատ 20 դոլարանոց տեղավորեց պասպորտի մեջ ու փոխանցեց: Էն աղջիկն էլ սուս ու փուս իրան շլանգի տեղ դրեց ու կաշառքը դրեց գրպանը: Այ սենց բաներ:

Երևանում մի հատ հիվանդություն կա` հակաճարակ ա, համաճարակ ա, ո՞նց են դրան ասում: Երևանցիք ոչ մի օրենքի չեն ենթարկվում: Աշխարհով մեկ ոչ մի նորմալ քաղաքում հասարակական տեղերում չեն ծխում, ստեղ թարս ա` ով չի ծխում, վրեն թարս են նայում: Ես մի անգամ դաժե կլիենտ եմ իջացրել ավտոյից, որ չծխի մեքենայիս մեջ: Ասեցի` իջի ծխի, հետո կնստես` կշարունակենք: Ես ուսումնասիրություն եմ արել՝ սաղին հարցրել եմ ինչի են ծխում, ոչ մեկ տենց էլ կոնկրետ բան չասեց: Հաստատ բան եմ ասում` մի 10 տարուց սաղ ծխողներին տանելու են մի հատ կղզի քցեն, ասեն` դե ծխեք: Թող ծխեն ու նստեն էդ ծխի մեջ: Թե չէ Երևանը դարձրել են ծուխ ու դումանի քաղաք: Ավտոները քիչ են, մի հատ էլ ամեն տեղից վեր կացողը պապիրոզ ա կպցնում:

Էս անգամ էլ թեկնածությունս չդրեցի նախագահականի համար: Ամեն անգամ ասում եմ` դե լավ, մինչև 4 տարի անցնի, փող կհավաքեմ՝ էդ քարոզչության բանի վրա դե ծախսվում ա, ու թեկնածությունս կդնեմ: Տարին տարվա վրա անցնում ա ու տենց էլ չի հավաքվում էդ անտեր փողը: Դե որտև էս չինովնիկները ժողովրդի գլխին կարկուտ են մաղում, որ սաղ թողեն գնան: Բայց ես գնացողներից չեմ, հաստատ մի օր թեկնածությունս դնելու եմ ու էս երկրից երկիր սարքեմ:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Գոռ Ելչյան


քաղաքացիներ Իմ Երևանը

Ֆիլհարմոնիկ կարոտ Արդեն 12 տարի է՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Էդուարդ Թոփչյանը: Իրեն իսկական երևանցի համարելով` դիրիժորը նկատում ու առանձնացնում է Երևանի թերություններն ու մտածելու տեղիք տվող խնդիրները: Թոփչյանը երազում է քաղաքում տեսնել մթնոլորտ, որտեղ բոլորը սիրում ու հարգում են միմյանց:

14 15

Մարտ 2013


Մեծացել ու մինչ այսօր էլ ապրում եմ Կասկադում գտնվող գրողների շենքում: Շատ անգամ եմ մտածել Վահագնի թաղամաս կամ Հյուսիսային պողոտա տեղափոխվելու մասին, բայց ի վերջո հասկացել եմ, որ Երևանի ամենալավ վայրում եմ բնակվում: Շենքերի տանիքների վրա «շտաբեր» ունեինք, որտեղ հավաքվում էինք բակի երեխաներով: Շատ տպավորիչ տեսք ունեին, որովհետև հատուկ կերպով զարդարում էինք, հարմարություններ ստեղծում: «Շտաբեր» ունեինք տարբեր տանիքների վրա. դրանք թվերով էինք անվանում: Առաջին ու վերջին անգամ այնտեղ եմ փորձել ծխել: 7 տարեկանից բակում ֆուտբոլ էի խաղում. իմ ամենասիրելի մարզաձևերից է: Պատանի տարիքում նույնիսկ հանդես էի գալիս պրոֆեսիոնալների կազմում: «Կաշվե գնդակ» առաջնություններին էի մասնակցում, ու մեր թիմը նույնիսկ չեմպիոն է ճանաչվել: Ֆուտբոլն ինձ շատ բաներից է փրկել: Շատ երեխաներ, ում հետ խաղում էինք բակում միասին, հետագայում սխալ ճանապարհով գնացին ու լավ ապագա չունեցան: Կային նաև տղաներ, ովքեր տեսնելով, որ ես ջութակ եմ նվագում, նույնպես սկսեցին երաժտությամբ զբաղվել: 7 տարեկանից ջութակ եմ պարապել: Եթե բակային խաղերը չխանգարեին, շատ լավ ջութակահար կդառնայի: 14-15 տարեկանում ջութակ նվագելու վերելքի պահն էր, հետո չհավատացի իմ ուժերին: 19 տարեկանում ջութակ նվագելու տեսություններ ստեղծեցի, որոնք հետագայում ինձ խանգարեցին: Չնայած չեմ ափսոսում, որովհետև հիմա կարողանում եմ ուրիշներին սովորեցնել: Մեր բակում գտնվող Նելսոն Ստեփանյանի անվան մանկապարտեզն եմ հաճախել: Ատելի շրջան էր ինձ համար: Մինչ այժմ էլ մորս հարցնում եմ, թե ինչու էր մանկապարտեզ տանում ինձ, եթե այդքան տանջվում էի: Որևէ արտառոց բան չի եղել, շատ ջերմ հարաբերություններ ունեի ընկերներիս հետ, բայց չեմ սիրում, երբ բոլորը կանոնավոր հրահանգների ներքո միևնույն բանն են անում: Նվագախումբն էլ նման կարգ ունի, բայց դա ստեղծագործ վիճակ է: Մեքենաների, ինքնաթիռների մոդելներ հավաքելով էի տարված: Մի պահ ավիացիայով տարվեցի, նույնիսկ ուզում էի օդաչու դառնալ: Վերջին տասը տարիների ընթացքում ժամանակ չեմ ունեցել վերադառնալու հոբիիս: Հենց ազատ ժամանակ ունենամ, ուզում եմ վերսկսել սիրելի զբաղմունքս: Սովետական երևույթները շատ էին ազդում ինձ վրա: Թիվ 172 «փոսի» դպրոցում եմ սովորել: Բարությամբ չեմ հիշում այնտեղ տիրող ռեժիմը. ստիպում էին, որ բոլոր առարկաները սովորես, չնայած հասկանում էիր, որ, օրինակ, քիմիան երբևէ պետք չի գա: Բայց ուսուցիչները սպառնում էին, որ բարձր գնահատական ստանայի, այլապես պրոֆտեխ ուսումնարան կուղարկեին…: Հենց իմ ուսանելու տարիներին ընդունվեց այդ զազրելի օրենքը: Ամբողջ կյանքում՝ մինչ օրս, անկախ մարդ եմ եղել: Իմ աշխատողներին էլ երբեք ոչինչ չեմ ստիպում կամ պարտադրում: Փորձերի ընթացքում մենք անում ենք այն, ինչ ցանկանում է երաժշտությունը: Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանն եմ ավարտել: Դրանից հետո Կոմիտասի անվան կոնսերվատորիա ընդունվեցի: Այդ տարիներին ես Հայաստանում չեմ եղել ու ավտոմատ ավարտել եմ կոնսերվատորիան, ինչպես շատերը: Սայաթ-Նովայի անվան դպրոցի դահլիճում կայացավ իմ առաջին լուրջ բեմելը որպես ջութակահար. 7 տարեկան էի: Հաշվետու համերգ էր, նվագում էի Հենդելի չորրորդ սոնատը: Շատ լուրջ մասնագետներ էին ներկա դահլիճում: Անհավանական ժամանակ էր, շատ հուզիչ էր: Արդեն 12 տարի է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի շենքում եմ աշխատում: Սա մեր տունն է: Իմ աշխատասենյակում արդեն սառնարան, թեյնիկ ունեմ, որովհետև այստեղ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան տանը: Ամեն առավոտ մտնում եմ այս շենք, տեսնում նույն մարդկանց: Ոչ ոք չի կարող ասել, որ ընտանիքի անդամներն ավելի հարազատ են, քան այստեղ աշխատող մարդիկ:

Այլևս չեմ ցանկանա այստեղ աշխատել, եթե հիմնովին փոխվի նվագախմբի կազմը, նույնիսկ եթե արդյունքը գերազանց ստացվի: Պետք է անկեղծ լինեմ ու ասեմ` Երևանում չկա մի վայր, որ շատ եմ կարոտում, երբ բացակայում եմ երկրից: Չեմ հավատում այն արվեստագետներին, ովքեր պնդում են, թե կարոտում են Երևանը: Իրականում, ֆիլհարմոնիայի շենքից բացի, գրեթե ոչինչ չեմ կարոտում: Քաղաքը, հայրենիքս այն մարդիկ են, ում սիրում եմ: Չեմ սիրում, երբ մարդկանց ազգությունների են բաժանում: Չնայած՝ ինձ համար էլ սահմանափակումներ կան: Երկու անգամ Ստամբուլում եմ եղել, ինձ հիանալի ընդունել են, բայց փոշմանել եմ, այլևս ցանկություն չունեմ մեկնելու: Չեմ սիրում մուսուլմանական երկրները: Չեմ սիրում նաև հայերի երանության վայր համարվող Դուբայը: Սիրում եմ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան… Սիրում ու կարոտում եմ: Երբ Երևանում եմ, երբեմն հոգնում եմ նրանից: Երևանը սահմանափակում է ինձ: Սիրում եմ զբոսնել, բայց այստեղ կարող եմ զբոսնել միայն Աբովյան փողոցում և Պրոսպեկտում՝ մինչև ֆիլհարմոնիկ: Ինձ խանգարում է երևանցիների վերաբերմունքը, ովքեր մեր քաղաքը «սիրում են», բայց ավտոմեքենաների պատուհաններից անդադար աղբ են նետում փողոց, աղմկում են: Երբ Երևանում չեմ, ուժեղ հայրենասեր եմ դառնում: Բոլոր քաղաքակիրթ երկրներում փորձում եմ ապացուցել, որ մենք էլ նրանց պես քաղաքակիրթ ենք, չնայած համոզված եմ, որ մենք դեռ հեռու ենք: Երբ շրջագայություններով հայտնի երաժիշտներ են ժամանում Երևան, փորձում ենք այնպես անել, որ նրանք քաղաքին սիրահարված մեկնեն այստեղից: Կապված եմ քաղաքիս, երկրիս, որովհետև այստեղ եմ ապրում ու չեմ լքել հայրենիքս, թեև շատ հնարավորություններ ունեմ: Բոլորը խոսում են, թե որքան են կարոտում Երևանը, բայց 15 տարուց ավելի չեն եղել քաղաքում: Չեմ ընդունում այս սուտը: Եթե ուզում եք իմանալ, թե ով է հայրենասեր, բոլորին վիզա և հնարավորություն տվեք երկրից մեկնելու, հետո հաշվեք` ով մնաց: Չեմ հավատում, որ կգա մի օր, երբ մեքենաների պատուհաններից շշեր ու ծխախոտներ չեն նետի, երբ մարդիկ փողոցում չեն թքի: Յուրաքանչյուրս միայն մեկ կյանք ունենք, ու ես պատրաստ չեմ այն սպասելով ապրել, որ մի օր այս ամենը կփոխվի: Կասկածելի է, թե ով է իսկական երևանցին: Ես ինձ իսկական երևանցի եմ համարում, բայց ընդունված է երևանցի համարել նրան, ով մեծ-մեծ խոսում ու գովում է մեր քաղաքը: Չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում իսկական հռոմեացի, բեռլինցի, փարիզեցի: Ուզում եմ, որ սիրենք միմյանց: Եթե միմյանց չենք սիրում, ինչպե՞ս կարող ենք սիրել մեր քաղաքը, որտեղ ապրում կամ գոյատևում ենք միասին, կողք կողքի: Եթե սիրենք միմյանց, իսկապես կգնահատենք այն, ինչ ունենք` չփչացնելով ու չոչնչացնելով այդ ամենը: Պատմականորեն մեր երկրի բոլոր խնդիրները հենց իրար հանդեպ ունեցած վերաբերմունքից են առաջացել: Կարծում եմ՝ Երևանում դասական վայրեր քիչ կան, որովհետև այն նորակառույց քաղաք է և շարունակ նորացվում ու փոփոխության է ենթարկվում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միայն ֆիլհարմոնիայի շենքն է ամենադասականն ու բարին: Երևանում, առաջին հերթին, պետք է մթնոլորտ ստեղծենք, որովհետև` չունենք: Փարիզի հրաշքը ոչ թե գեղեցկության, այլ մթնոլորտի մեջ է: Երևանի խցանումներից երբեք չեմ նյարդայնանում, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ են ավտոմեքենաները, ուրեմն դեռ կանք, չենք փախել: Ամբողջ կյանքում անցյալին ենք նայում, նույնիսկ ներկայում ունեցած դրականը հակադրում ենք իրականում բոլորի համար անհասկանալի անցյալի հետ:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Մասնագիտություն

Գործ ըլնի, մնացածն ըլնող ա Մաշտոցի պողոտա, 48 շենքի բակը սովորական երևանյան բակ լինելուց բացի դարձել է հյուրընկալ աշխատավայր մասնագիտությամբ «լավություն անող», «օգնող», «գնա-արի», «տար-բեր» Գագիկ Պիպոյանի համար: Չնայած պայմանագրային աշխատավարձին ու տարվա եղանակից կախված աշխատանքին՝ Գագիկն ամեն օր պարտաճանաչ ներկայանում է աշխատանքի ու վարպետին հատուկ հմտությամբ կատարում իր պարտականությունները:

Կ

ոմունիստի թվին ապրում էինք Գեղարվեստի ակադեմիայի դիմացի բակում՝ էն որ ֆուտբոլի դաշտ ունի: Ես քաղաքի տղա եմ եղել` 5-րդ դպրոցն եմ գնացել՝ Վարդան Մամիկոնյանի մոտ: Մինչև 9-րդ դասարան ամեն օր Պրոսպեկտից հասնում էի դասի, բայց չէի սիրում սովորել: Փոքր ժամանակ ուզում էի վարորդ դառնալ: Ամեն ինչ էլ կարամ քշեմ, բայց հիմա պռավա չունեմ, թե չէ քաղաքը շատ լավ գիտեմ ու տաքսիստ կաշխատեի: 88 թվից եմ էս բակ գալիս: Բայց դե էն ժամանակվանից էս գործին չեմ: Ես էտ վախտերը գործ ունեի` խանութում էի աշխատում, բանվորություն էի անում, լավ էլ փող էի առնում: Մերս գինու գործարանում էր աշխատում, հերս` լամպերի գործարանում: Հենց էտ գործարանից էր, որ հայրս Պրոսպեկտի տունը ստացավ, դրանից առաջ Քանաքեռում վարձով էինք ապրում: 91 թվին հերս մահացավ՝ ինֆարկտից, բայց դե խմող էր, դրա համար էլ մահացավ: Մնացինք ես, երկու քույրերս ու մամաս: Խանութն էլ փակվեց, ու ես մնացի անգործ: Ես տան մեծն էի ու տունը պիտի պահեի: Դրա համար էլ դեռ պսակված չեմ: Լավ աղջիկ լինի, հիմա էլ կպսակվեմ: Մեր հերոսի հագ ու կապից ակնհայտ է, որ ձմեռային կոշիկները նրան ժառանգվելուց առաջ նվիրված ծառայել են մեկ այլ մարդու: Բրդյա տաբատը խունացած է ու մի փոքր կարճ: Իսկ անհամար վերնաշապիկների ու սվիտերների

16 17

Մարտ 2013

վրայից հագել է մի փոքր մեծ աշնանային բաճկոն: Վելվետի գրպանի վրա կարդացի հանրաճանաչ բրենդի ոսկետառ անվանումը` Wrangler: 95-ին քաղաքի մեր երկու սենյականոց տունը ծախեցինք ու գնացինք գյուղ: Հիմա Մասիսում ենք ապրում՝ Դարագետ գյուղում: Երկու քույրս էլ ամուսնացել են՝ երեխեք ունեն: Փոքր քույրս ընտանիքով իմ ու մորս հետ ա ապրում: Մյուս քրոջս տղան էլ բանակից հետո էկավ մեր տանը սկսեց ապրել: Մեր գյուղի տունը մեծ ա` 6 սենյակ ունի: Ամառը լավ ա` հով, բայց ձմեռները սառնամանիք ա: Փայտի փեչ ունենք, մի սենյակը տաքացնում ենք, հետո գնում ցուրտ սենյակներում քնում: Ես իմ սենյակն ունեմ՝ փոքր ա, բայց լավն ա: Մեր գյուղի տունը հողամաս էլ ունի` կարտոշկա ենք աճացնում, պամիդոր, կանաչ սոխ ու համեմ: Եթե բերքը շատ ա լինում, ծախում ենք, բայց որ քիչ ա լինում` հազիվ մեզ ա հերիքում: Մեր հողամասը մի քիչ հեռու ա մեր տնից` ոնց որ Մատենադարանի մոտից գնաս ցիրկ: Էտ ցիրկի շենքը տեսնես ինչի՞ տրաքացրին: Թող դնեին պլանի տակ ու տենց քանդեին, անպայման պիտի տրաքացնեի՞ն: Ասում են՝ նորն են սարքելու, որ սարքեն կգնամ անպայման, ես ցիրկում չեմ եղել: Բակ մտավ արտասահմանյան մակնիշի սև մեքենա` զրոների պոետիկ համադրությամբ համարանիշով: Ղեկին կին էր նստած: Գագոն մոռացավ մեր զրույցի մասին ու զոմբիացած

քայլվածքով քստքստացրեց դեպի մեքենան: Մեքենայի լուսամուտներից երևում էին ասես մեկ ամսվա համար արված ծանր գնումները: Գագոն մասնագետի հմտությամբ ու աշխատավարձի ակնկալիքով, մի քանի անգամ դատարկեց մեքենան: Ենթադրեցի, որ տիկինը վերջին հարկում է ապրում, քանի որ շքամուտքի մետաղյա դռան հետևից Գագոն շատ ուշ հայտնվեց: Ի դեպ, վերոնշյալ շենքը կառուցվել է 1956 -ին, ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով: Շենքը 4 հարկանի է` համալրված ձեղնահարկերով: Նմանատիպ շինություններում, սովորաբար, վերելակներ չեն լինում, հետևաբար մեր հերոսն իր աշխատանքը կատարում է առանց ուղղահայաց փոխադրամիջոցից օգտվելու: Կոմունիստների ժամանակ կինո էի գնում «Նաիրի» կինոթատրոնում: Ձրի էի մտնում, որովհետև ծանոթ ունեի՝ էն որ կինոյի լենտն ա պտտում: Էն ժամանակ էլ էր ամեն ինչ ծանոթով, բայց ամեն դեպքում կոմունիստի ժամանակ լավ էր՝ էժանություն էր: Կապիտալիստներից քիչ բան եմ հասկանում, բայց կոմունիստներից լավ էլ գլուխ էի հանում: Հիմա դարը փոխվել ա: Աղջիկներն էլ են փոխվել: Էն ժամանակ տղերքն էին աղջիկներին պատիվ տալիս, իսկ հիմա` հակառակն ա: Հիմիկվա աղջիկները մենակ հարուստի հետ են պսակվում, իսկ կոմունիստի ժամանակ հարուստ ու աղքատ չկար, սաղ հավասար էին: Էն տարիներին ընկերներ էլ ունեի, հիմա չկա ոչ ոք: Գնացել եմ մեր բակ, բայց ոչ մեկին չեմ գտել:


90 թվից ամեն օր գալիս եմ գործի: Արձակուրդ էլ ունեմ. օրինակ՝ մինչև դեկտեմբերի 31-ը գալիս եմ, հետո գործը մեռնում ա, ու մնում եմ գյուղում մինչև մարտ: Մեկ էլ ամառն ա լավ սեզոն: Գործս շատանում ա, որովհետև ժողովուրդը շուկա շատ ա գնում` զակատ են անում: Մի տարի եղավ՝ դրա պատճառով տուն չեմ գնացել. բակի բնակիչներից մեկի ԵրԱԶ-ում էի մնում մի ամիս: Բայց հիմա հեչ լավ չի գործս, եթե լավ աշխատանք լինի, կփոխեմ, բայց ամեն տեղ ծանոթ ա պետք: Հենա փեսես Մալաթիայում կաշկա ա քշում` ինձնից լավ փող ա ստանում: Բայց դե ինքն էլ ա ծանոթով դասավորվել: Ինձ լավ փողով գործ ա պետք: Թե չէ չեմ կարողանա տուն ու մեքենա առնեմ, ամուսնանամ: Մի ժամանակ, որ գործը շատ էր, փող էի հավաքում բանկայի մեջ, որ ամուսնանամ: Փեսուս փեսան իմ համար աղջիկ էր ճարել, պիտի բերեր, էն էլ չբերեց: Աշխատած փողս տալիս եմ մորս, մերս` քրոջս, քուրս էլ` փեսուս: Օր ա լինում՝ լավ փող եմ առնում` 40005000 դրամ: Մեռած սեզոնին 1000-2000 եմ ստանում: Սովորաբար՝ վեշեր եմ բարձրացնում կամ խանութ եմ գնում ուրիշի համար, ով ինչքան ուզում՝ տալիս ա: Մեկմեկ փող եմ խոսում` կախված գործից: Մի անգամ գին չէի ասել, հանեց 1000 դրամ տվեց: Մի գործից աշխատած ամենաշատ գումարն ա եղել: Առավոտները էս բակի հավաքարարին եմ օգնում` բակի տերևներն եմ հավաքում, թափում: Էտ գործի համար ինձ 100 դրամ ա տալիս, բայց ուտելիք ա իմ համար սարքում, որ ուտեմ:

Բակ մտավ արհեստական մորթուց երկար ու ծանր վերարկու հագած հաղթանդամ մի կին: Շատ գործնական ձայնով կանչեց Գագոյին: Վերջինս իր կլորիկ մարմինը երեխայի նման տեղափոխեց ձայնի ուղղությամբ: Լսեցի, թե ինչպես տիկինը հետաքրքրվեց` արդյոք նախորդ աշխատանքի դիմաց Գագոյին վարձատրե՞լ են և որքա՞ն: Ակամայից ռեկետի մասին մտածեցի ու քայլերս ուղղեցի նրանց կողմ: Սակայն տեսա, թե ինչպես հուժկու կինը հոգատար շարժումով ուղղեց Գագոյի բաճկոնի օձիքն ու հրամայեց անպայման հաց ուտել: Հասկացա, որ բակի հավաքարարն էր: Ես մինչև 2-ն եմ աշխատում: Մետրոյով գնում եմ Շենգավիթ, հետո Չարբախ: Մետրոյի մշտական ունեմ: Գնում եմ Չարբախ, որ ավտոբուսով հասնեմ մեր գյուղ: Վերջին ավտոբուսը 3-ին ա: Հասնում եմ տուն, հաց եմ ուտում, տելևիզր եմ նայում: Ռուսերեն համարյա ոչ մի բան չեմ հասկանում, դրա համար էլ նստում «Շանթի» սերիալներն եմ նայում: Ուշ եմ քնում` տենց 11-12-ի կողմերը: Բայց որ քրոջս տղեն բանակում էր, 9-ի կողմերն էի քնում, որ շուտ արթնանամ, որովհետև Էտ ժամանակ ես էի գնում մեր բոստանը ջրելու: Մեր ջրի հերթն էլ գիշերը 4-ին էր գալիս: Ամառը ոչինչ, բայց ձմեռը շատ մութ ա էտ ժամին, իսկ բոստանն էլ հեռու ա: Երկու տարի առաջ էր էլի, որ ջրելու էի գնացել, բոստանում ընգել էի, ոտս ցավում էր, բայց գործի գալիս էի: Բժիշկն ասեց՝ պիտի ապեռացիա անեն` 150

հազար փող ուզեց: Ասում էր՝ ինֆեկցիա կանցնի, բայց բան էլ չեղավ: Անձրևներին ու ձմեռը մի քիչ մրսում եմ, բայց մեկ ա հիվանդ-հիվանդ գալիս եմ. ամենալավ փողը Նոր Տարուն եմ բռնում: Մի տարի մարտի 8-ին գործի ժամանակ սառուցի վրա ընկա ու ձեռքս ջարդեցի: Բակի ժողովուրդը զանգեց հիվանդանոց, էկան տարան ինձ: Գիպս պիտի դնեին: Բժշկին Բանգլադեշի քեռուս համարը տվեցի: Բժիշկը քեռուս զանգեց, քեռիս էլ գյուղ զանգեց, որ թղթերս բերեն: Սոտովի ունենայի՝ ես կզանգեի, ափսոս չունեմ, թե չէ էդ անտերը գործի մեջ շատ ժամանակ պետք ա գալիս: Մի խոսքով, Էտ թղթերով ես ձրի եմ հիվանդանոց գնում: Մերս ա թղթերս հանել, որ բանակ չգնամ... Ես շատ երգեր գիտեմ, էն էլ ձենս լավը չի: Բայց մեկ-մեկ բակի էրեխեքը ասում են՝ Գագո երգի մի հատ, ես էլ էս երգն եմ երգում. Ես Պեպոն եմ Թիֆլիսեցի Կոպեկ-կոպեկ հավաքեցի Քար ճարեցի, տուն շարեցի Զիմզիմովին պարտք տվեցի… Վերևի հարկերից լսվեց. «Գագո՜, Գագո՜, ի՞նչ ես անում, զբաղված չե՞ս: Գագո ջան, կգնա՞ս խանութ մի կիլո շաքար առնես»: Գագոն մասնագետի քայլվածքով շտապեց դեպի վերևից ընկնող թղթադրամն ու շատ գործնական դուրս եկավ բակից` «գործ անելու»:

Իրինա Մերդինյան Վահագն Համալբաշյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ապրուստ

Հաջորդ կացարանը՝ Զեյթուն Նրանք լայն ժպտում են, թվում է՝ չունեն ոչ մի խնդիր, հետ չեն մնում քաղաքի թոհուբոհից, մի խոսքով՝ ապրում են ուսանողի լիարժեք կյանքով: Մենք մի քանի օր դարձանք նրանցից մեկը պարզելու համար՝ ինչպիսին է Զեյթունի հանրակացարաններում բնակվող ուսանողների կյանքը: Ութհարկանի շենք, որի միջանցքները հավանաբար կոգեշնչեին որևէ ռեժիսորի ինչ-որ միստիկ թրիլլեր նկարել: Ամենօրյա կենցաղային անհրապույր տեսարանը, սակայն, ոչ միայն չի վանում շատ ուսանողների, այլև դարձել է հարազատ ու տաքուկ անկյուն: Համենայն դեպս` շատերի համար: Ուսանողական հանրակացարանի նկատմամբ սիրո կամ ատելության զգացում տածողները՝ մերկ ու թափանցիկ, առանց խմբագրումների:

Ալբերտ Ալեքսանյան

20 տ., Շիրակի մարզ, գ. Փանիկ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, բեմանկարիչ Սկզբում սովորում էի Գյումրիի թատերականի մասնաճյուղում, հետո շատ պատահական տեղափոխվեցի Երևան, բայց արագ ադապտացվեցի: Մեր սենյակում երեքով ենք, թու-թու-թու, դեռևս համերաշխ ենք: Իհարկե, քիչ ենք լինում հանրակացարանում, բայց երբ գալիս ենք, ով ամենից քիչն է հոգնել, ինքն է ճաշ պատրաստում: Հենց Երևանում եմ հանդիպել իմ ամենամտերիմ ընկերոջը, որի հետ շատ բաների միջով ենք անցել, շատ խենթություններ արել: Հանրակացարանում կյանքը հետաքրքիր է անցնում, հավաքվում ենք, կիթառ նվագում ու երգում, նույնիսկ մի անգամ հեռախոսով ու կիթառի ուղեկցությամբ սերենադ եմ երգել սիրածս աղջկա համար, կյանքում չեմ մոռանա, կարծում եմ՝ նա էլ: Ընկերներիս մեծ մասն էլ աղջիկներ են: Նրանցից մեկին էլ սիրահարվեցի: Տեսնում եք պատերի նկարները, այ հենց էդ սիրո արդյունքն են: Մինչև հիմա տառապում եմ ու դեռ պայքարում:

18 19

Մարտ 2013


Ժենյա Ղազարյան

19 տ., Լոռու մարզ, գ. Ջրաշեն, Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարան, թարգմանչուհի Դպրոցում հենց անգլերեն անցանք, միանգամից սիրեցի էդ լեզուն: Իհարկե, եղբայրներս էդքան էլ կողմ չէին, որ հենց Բրյուսով ընդունվեմ, բայց վերջը ընդունվեցի: Երկու շաբաթ էլ սխալմամբ լրիվ ուրիշ բաժին եմ հաճախել, բայց հետո իմ խմբին միացա: Շատ ընկերներ եմ ձեռք բերել հանրակացարանում: Ես եմ էստեղ նորեկներին ընդունում, տեղավորում, ծանոթացնում հարևանների հետ: Մեկ–մեկ էլ հնդիկների համար թարգմանիչ եմ «աշխատում», շատերը էստեղ անգլերեն չգիտեն: Ամեն հանրակացարան իր օրենքներն ու կանոններն ունի, մենք էլ ունենք մերը. պահպանել մաքրություն, չաղմկել, ժամը իննից հետո անծանոթների մուտքն արգելվում է ու այսպես շարունակ: Իմ սենյակակիցն աշխատում է, ես եմ հիմնականում մաքրում սենյակն ու ճաշ եփում, բայց չեմ բողոքում: Առհասարակ, Երևանում կյանքը շատ ակտիվ ա, չես ձանձրանա, մեր հանրակացարանում էլ շատ ուրախ է անցնում, իրար հյուր ենք գնում: Հետաքրքիր դեպքերն էլ անպակաս են, հիշում եմ՝ մեր ութերորդ հարկում օպերայի երգիչներ էին ապրում ու անընդհատ բարձրաձայն երգում էին, չէինք կարողանում պարապել, ստիպված ամբողջ շենքը դուրս էր թափվում ու միաձայն գոռում՝ դե, թողեք պարապենք էլի: Չգիտեմ, բայց շատ եմ կապվել այս հանրակացարանի հետ, եթե նույնիսկ վարձով առանձին ապրելու հնարավորություն լինի, չեմ գնա:

Դավիթ Բրոյան

21 տ., Վրաստան, գ. Ախալքալաք, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, դերասանի վարպետություն Առաջին անգամ էի քաղաք տեսնում: Սկզբում մարդիկ մի տեսակ սառն էին, բայց հետո մերվեցի դրա հետ: Դժվար էր գտնել իմ նման մեկին էդքան մարդկանց մեջ, բայց ստացվեց: Իմ հետ ապրող տղերքն են, որոնք հենց բերանը բացում են, ես արդեն գիտեմ` ինչ են ասելու: Ճիշտ ա, մեկ-մեկ վեճեր էլ են լինում. օրինակ՝ երեկ Աբոյին ծեծել եմ, բայց կատակով ու վերջում միշտ անպայման փաթաթվում եմ, որ չնեղանա: Մեկ-մեկ էլ պահակի հետ եմ վիճում. չի կարելի հանրակացարան ուշ գալ, բայց դե մենք էլ ջահել ենք, ուզում ենք ակտիվ կյանքով ապրել: Պահակը հենց ջղայնանում է, հիշեցնում ենք՝ ինքն էլ ա ջահել եղել: Ընդհանրապես, որ գալիս ես Երևան, լավ կլինի՝ մեջքիդ կանգնած մարդ լինի, դրա համար Վրաստանից եկած բոլոր հայերով իրար ճանաչում ենք: Չեմ բողոքում կյանքից, հիմա դասավանդում եմ Թատերականում, ճիշտ ա՝ աշխատավարձ չեմ ստանում, բայց ինձ դուր ա գալիս կիսել իմ գիտելիքն ու փորձը:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Ապրուստ

Նարեկ Մելիքյան

23 տ, Հոկտեմբերյան, գ. Ջանֆիդա, Երևանի պետական համալսարանում, հանրային կառավարում Հանրակացարանում չորս ժամ եմ լինում ու շատ չեմ կարողանում վայելել տեղի կյանքը: Բայց երբ այստեղ եմ լինում, էնպիսի ճաշեր ենք սարքում, որ մատներդ էլ հետը կուտես, ու ոչ մի աղջիկ էդքան համով չի կարող սարքել, համոզված եմ: Երևան եկա սովորելու: Նախքան էս հանրակացարան գալը ընկերներով վարձով էինք մնում, վախեցած հարևաններ ունեինք, որ դուռը նույնիսկ չէին բացում մեր հարցին պատասխանելու համար: Դա խորթ էր ինձ, գյուղում նման բան չկա: Բայց գյուղում էլ անելու բան չկա, կյանք չկա` կամ կարտ են խաղում, կամ էլ գնում խոպան: Մեր գյուղից լիքը մարդ ուսում չի ստացել, հիմա էլ փոշմանում են: Ես ուզում եմ մնամ էս երկրում, գործ գտնելը մարդուց է գալիս, էդ որ ասում են` երկիրը երկիր չի, ես էդ մարդկանցից չեմ:

Սվետլանա Աբաղյան

23 տ., Արցախ, Երևանի պետական մանկավարժական համալսարան, պարուհի Ստիպված էի երեք տարի սպասել, որ եղբորս հետ գայի Երևան: Չէին թողնում մենակ, բայց վերջապես եկա: Դասերից մի երկու ամիս ուշացել էի, եկա թե չէ, ստիպված էի միանգամից տասը քննություն հանձնել: Կուրսեցիներս շատ լավն են, երբևէ չեմ նկատել, որ առանձնացնեն` թե նա Երևանից ա, նա Ղարաբաղից: Չնայած կատակով մեկ-մեկ ասում են` դասախոսները քեզ հինգ են դնում, որովհետև ղարաբաղցի ես: Ընդհանրապես էստեղի ջահելությունը նրանով է տարբերվում, որ 17-18 տարեկանը ոնց որ արդեն մի 25 լինի: Թե չէ ընդհանուր նույնն ա: Հանրակացարանում եղբորս հետ եմ ապրում ու մի կերպ հասցնում եմ համ դաս անել, համ սենյակը հավաքել ու ճաշ եփել: Ավարտելուց հետո կվերադառնամ Ղարաբաղ` դասավանդելու, բայց Երևանն էլ չեմ մոռանա:

20 21

Մարտ 2013


Վիվեյք Բարադուաջ

22 տ., Հնդկաստան, Ալիգար, Բժշկական համալսարան Սկզբում հանրակացարանում էի ապրում, բայց այնտեղ ապրելը, իրոք, սարսափելի էր ինձ համար: Չէի կարողանում դաս անել, վարդակները չէին աշխատում և այլն: Հիմա առանձին տուն ենք վարձել, գոհ եմ: Ես այդքան էլ մարդամոտ չեմ, ընկերանալու համար ինձ շատ ժամանակ է պետք: Սենյակակիցներիս հետ արդեն մտերմացել եմ, համալսարանում էլ արդեն ընկերներ ունեմ: Տանը չորս տղա ենք, բայց վեճեր չեն լինում, մեկ-մեկ բաղնիքում է հերթ գոյանում, բայց այդ հարցի լուծումն էլ ենք գտել` խելոք-խելոք սպասում ենք: Ի դեպ, համալսարանում սկզբում մեզ պարսիկների հետ էին շփոթում, երբ իմացան` հնդիկ ենք, միանգամից վերաբերմունքը փոխվեց դեպի լավը: Ավարտելուց հետո ուզում եմ Գերմանիա գնամ, բիզնեսով զբաղվեմ, չնայած ծնողներս ուզում են՝ բժիշկ դառնամ: Տեսնենք` ոնց կստացվի:

Տարուն Արորա

22 տ., Հնդկաստան, Նոր Դելի, Բժշկական համալսարան Սկզբում մտածում էի Վրաստան գնալ, բայց Երևանում սովորող ընկերներիցս մեկն ասաց, որ Հայաստանում ավելի լավ է: Սկզբում հանրակացարանում էի ապրում, հետո չորս ընկերներով առանձնացանք, պետք է պարապեինք, իսկ հանրակացարանում դա շատ դժվար է: Հիմա ամեն ինչ իր տեղն է ընկել, ունենք հատուկ ցուցակ, որտեղ գրված է, թե որ օրը մեզնից ով է հավաքելու տունը կամ ուտելիք պատրաստելու: Երևանցիների հետ էլ արդեն սովորել ենք կողք կողքի ապրել` չհաշված մի քանի բացասական բան: Օրինակ, ես հիմա ականջօղով եմ, սա արդեն հայ տղաների համար խոսելու առիթ է: Կամ, եթե ինչ-որ հայ աղջկա հետ զբոսնեմ, միանգամից թարս կնայեն: Բայց Երևանում նաև շատ լավ ընկերներ եմ ձեռք բերել, օրինակ՝ սերիալ կա, դերասաններից մեկը իմ լավ ընկերն է: Նրա ընտանիքն ինձ հաճախ է հրավիրում ընթրիքի, նրանց համար ես հայ եմ: Երբ դեռ նոր էի եկել Երևան, արկածներն անպակաս էին: Հիշում եմ, մի անգամ գիշերվա կեսին մի քանի ընկերներով գնացել էինք Ծիծեռնակաբերդ ու որոշեցինք իջնել Հրազդանի կիրճ, խարույկ վառեցինք ու ամբողջ գիշեր մնացինք էնտեղ: Լավ էր: Բայց ավարտելուց հետո վերադառնալու եմ Դելի, կարծում եմ՝ վեց տարին բավարար է Հայաստանի համար:

Նունե Այլանջյան Մարիամ Լորեցյան


Գետինը մտած Հարցազրույց

Հույսի ապավեն՝ մետրոպոլիտեն Այս տարի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենը 32 տարեկան է դառնում: Երիտասարդ, բայց արդեն հասուն հաստատությունը երկու դարաշրջան է ապրել: Մետրոպոլիտենի տնօրինության և աշխատակիցների հետ շփվելով՝ պարզ է դառնում` հենց նվիրյալների շնորհիվ է այն կարողացել հաղթահարել բոլոր դժվարություններն ու խոչընդոտները և շարունակել իր հավատարիմ ծառայությունը երևանցիներին: Ստորգետնյա գնացքների անցած ուղու և ապագայի մասին զրուցել ենք մետրոպոլիտենի տնօրենների խորհրդի նախագահի խորհրդական Գարիկ Մանուկյանի հետ: Ի՞ նչ դեր ունի մետրոպոլիտենը մեր քաղաքի ու հասարակության համար: — Մետրոն ապահով գաղափարի հետ է ասոցացվում: Գուցե սա գալիս է նրանից, որ ցանկացած երկրում մետրոպոլիտենը երկակի իմաստ է կրում՝ փոխադրամիջոցի ու պաշտպանական նշանակություն ունեցող հաստատության: Չէ՞ որ այն քաղաքում ամենախոշոր ստորգետնյա կառույցն է, որը հատուկ իրավիճակներում կարող է օգտագործվել, եթե դրա կարիքը լինի: Մետրոն մշտապես բնակչության կողքին է եղել` ցուրտ ու մութ օրերին մեկ րոպե անգամ կանգ չի առել, նույնիսկ երբ այլ տրանսպորտային միջոց չէր գործում: Մարդիկ միշտ էլ գիտեին` մետրոն տուն հասնելու վերջին հույսն է: Չեմ սխալվի, եթե ասեմ, որ մեր աշխատակիցներից 10-ից 8-ը նվիրյալներ են, ովքեր ողջ կյանքը նվիրել են մետրոպոլիտենին «ծառայելու»: Հենց նրանց աշխատանքի շնորհիվ է մետրոպոլիտենը կանգուն մնացել: Մետրոյի համար դժվարագույն տարիներին նրանք ջանք չեն խնայել ու նույնիսկ սեփական գումարներով վերականգնել են չաշխատող մասնիկները: Նման կարևոր նշանակություն ունենալով հանդերձ, մետրոպոլիտենի ցանցը` կայարանների քանակը, մեր քաղաքում արդեն բավարար չեն: Վերջին կայարանը բացվել է 1996 թվականին: — Այսօր մետրոպոլիտեն կառուցելը բավականին թանկ հաճույք է: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ 1 կիլոմետրի արժեքը մեկ կայարանի հետ միասին միջինում 120-ից 170 միլիոն եվրո է: Մեր դեպքում կարելի է իմանալ միայն երկարատև մասնագիտական ուսումնասիրությունից հետո, սակայն ակնհայտ է որ, ցանկացած մետրոպոլիտենի գոյատևման միակ ձևը զարգացումն է: Բոլորիս հայտնի է, որ ժամանակին «Բարեկամություն» կայարանից դեպի Աջափնյակ ուղղություն հաստատելու վերաբերյալ աշխատանքներ էին տարվում: Բայց դրանք սկսվել էին 25 տարի առաջ, երբ քաղաքաշինական իրականությունն այլ էր: Քաղաքը, բարեբախտաբար, զարգացել է՝ ի հայտ բերելով նոր կենտրոններ, որոնց ուղղությամբ մետրոպոլիտենը զարգացնելն ավելի նպատակահարմար է: Այս պարագայում ևս աշխատանքներ են տարվում, սակայն դրանք դեռ նախնական քննարկումների փուլում են: Համեմատության համար նշեմ, որ օրինակ` Մոսկվայում տարեկան 15 կայարան է կառուցվում, Շանհայում՝ 25: Այս ոլորտում հսկայական ներդրումներ են արվում, ի դեպ, հաշվի առնելով այն փաստը, որ ոչ մի երկրում մետրոպոլիտենը ինքնաֆինանսավորվող հաստատություն չէ: Այն մշտապես եղել է և կմնա վնասով աշխատող կառույց, որը փոխհատուցվում է պետական սուբսիդիաների միջոցով: Եվրոպական երկրներում քաղաքը մետրոպոլիտենի միջոցով ուղիղ կապվում է օդանավակայանի հետ: Մեր դեպքում նման գաղափար կա՞: — Իհարկե, երկու խոշոր տրանսպորտային համալիրները միմյանց կապելու ցանկություն կա: Սա գրագետ լուծում կլինի Երևանի համար: Կարծում եմ, որ այս հարցը ապագայում կստանա իր լուծումը, հատկապես հաշվի առնելով, որ տվյալ նախագծի շահառուները երկկողմանի են:

22 23

Մարտ 2013

Այնուամենայնիվ, ինչպիսի՞ ն է Երևանի մետրոպոլիտենի զարգացման ընթացքը: — 2008 թվականը որոշիչ էր մետրոպոլիտենի համար. այն ծայրահեղ, նույնիսկ անելանելի իրավիճակում հայտնվեց: Տարիներ շարունակ բացակայող ներդրումների հետևանքով մետրոն գրեթե փակման եզրին էր հայտնվել: Հետագա ուղևորափոխադրումների անվտանգությունը այլևս հարցականի տակ էր: Բարեբախտաբար, ժամանակին կառավարական որոշում կայացվեց, որոշակի գումարներ տրամադրվեցին, և հնգամյա ծրագիր մշակվեց, որի ընթացքում մետրոպոլիտենի վիճակը պետք է շտկվեր: Առաջին իսկ տարվա ընթացքում հրատապ աշխատանքներ իրականացվեցին: Օրինակ` հատվածներ կային, որտեղ առաստաղը ցելոֆանով էր ծածկված՝ տեխնիկական սարքերով հագեցած սենյակը կաթացող անձրևաջրից պաշտպանելու համար: Կարծես ուրվագծվեց մետրոպոլիտենը ճգնաժամից դուրս բերելու ուղին, երբ 2009 թվականին, համաշխարհային ֆինանսական անկման արդյունքում, նախատեսված գումարային հատկացումները աստիճանաբար նվազեցին և կարծես կրկին նույն խնդիրների առջև կանգնեցինք: Հենց այդ ժամանակահատվածում քաղաքապետարանի և ֆինանսների նախարարության

աջակցությամբ մետրոպոլիտենը բանակցություններ սկսեց միջազգային դոնոր կազմակերպությունների հետ: 2010 թվականին մեկնարկեց մետրոպոլիտենի վերականգնման գործընթացը: Այս պահին այդ ծրագիրը հաջողությամբ ընթանում է` համարվելով լավագույններից մեկը տարածաշրջանում, և իրականացվում է երեք միջազգային դոնոր կառույցների միջոցով: Համեմատելով անցյալ տարիներին արված լուսանկարները` կարելի է հստակ տեսնել կատարված փոփոխությունները` վագոններից սկսած մինչև անտեսանելի մալուխային ցանցերը և պոմպակայաններ... — Վերականգնման աշխատանքներին նախորդեց իրագործելիության ուսումնասիրության ծրագիրը: 2009 թվականին միջազգային կազմակերպությունները ուսումնասիրեցին մետրոպոլիտենն ու տեսնելով առկա անմխիթար վիճակը, նախագիծը անվանեցին «մետրոպոլիտենի վերակենդանացման» ծրագիր: Մենք միջամտեցինք՝ ասելով, որ եթե մետրոպոլիտենը աշխատում է, ուրեմն խնդիրը վերականգնման, ոչ թե վերակենդանացման մեջ է: Հսկայածավալ տնտեսությունից ընտրվեցին միայն ամենահրատապ ուշադրության կարիք ունեցող հանգույցները՝ կապված ուղևորափոխադրումների անվտանգության հետ: Երկու


տարվա ընթացքում փոխեցինք մալուխային ցանցը, վագոնների տակ գտնվող էլեկտրամեխանիկական անվասայլակները, սակայն շարքային ուղևորի համար այս հսկայական աշխատանքները անտեսանելի մնացին: Բայց վագոնների վերականգնումը ակնհայտ էր: Քանի՞ վագոն է դեռևս իր վերականգնման հերթին սպասում: — Դա շարունակական գործընթաց է: Նոր վագոնների ձեռքբերումը բավականին թանկ հաճույք էր, բացի այդ՝ նախատեսված չէր մեր ծրագրով: Բայց մեզ թույլատրվեց դրանից տնտեսված միջոցները ուղղել վագոնների մոդեռնիզացմանը: Այսպիսով` նոր վագոններ գնելու փոխարեն մենք մոդեռնիզացրինք ու թարմացրեցինք դրանք` ընտրելով ամենաօպտիմալ տարբերակը: Մրցույթ հայտարարվեց, հաղթող կառույցը հանձն առավ վերափոխել գնացքը, այնպես, որ այն չտարբերվի նորից: Բացի գնացքի մետաղական իրանից, մնացած բոլոր մասնիկները փոխարինվեցին նորերով: Իրանը պատվեց որակյալ եվրոպական հակակոռոզիոն նյութերով, որոնք 15 տարով կերկարացնեն դրա կյանքը: Դրանից հետո իրանը մի քանի շերտով ծածկվեց գերմանական բարձրորակ ներկով: Մեքենավարի համար նախատեսված վագոնի գլխամասը լիովին փոխարինվեց նոր՝ չեխական «Շկոդա» ընկերության արտադրության վագոնավարի խցիկով: Ինչպես մեր վագոնավարներից մեկը նշել է՝ տպավորություն էր, թե «Ժիգուլիից» հետո «Մերսեդեսի» ղեկին է նստել: Նորացվեց նաև վագոնների սրահը՝ հատուկ նյութերից պատրաստված աթոռներով, որոնք համապատասխանում են նորագույն ստանդարտներին: Այս պահի դրությամբ 10 նորացված վագոն ունենք: 10 զույգ վագոններով շարժակազմեր դեռևս իրենց վերականգնմանն են սպասում: Աշխատանքների երկրորդ փուլով, հավանաբար, այս տարվա կեսերից, կմոդեռնացնենք դրանց որոշ մասը: Իսկ շարժասանդուղքների՞ վիճակը: — Պետք է խոստովանել, որ բավականին հնամաշ են, և առաջին իսկ հնարավորության դեպքում պետք է անդրադառնանք այդ խնդրի լուծմանը:

— Սա հատուկ թեմա է, որին ուզում եմ մետրոպոլիտենի աչքերով անդրադառնալ: Կարծում եմ ցանկացած տնտեսվարող սուբյեկտ բացասական է նայում թանկացմանը: Մենք երբևէ չէինք ցանկանա անհարմարություն պատճառել մեր ուղևորներին: 2003 թվականից ի վեր որևէ թանկացում տեղի չէր ունեցել: 2011 թվականին մետրոպոլիտենի ժետոնը 50 դրամից 100 դրամ դարձավ: Այս ինը տարիների ընթացքում զգալիորեն փոխվել էին էներգակիրների գները և մի շարք այլ սակագին գոյացնող բաղադրիչների գներ, իսկ մետրոպոլիտենը Հայաստանում էլեկտրաէներգիայի թիվ մեկ սպառողն է: Անկողմնակալ փորձագետների գնահատականով մի ուղևորի ինքնարժեքը կազմում էր 208 դրամ, մինչդեռ մենք տեղափոխում էինք մարդկանց 50-ով: Ինչպիսի՞ ն է մետրոպոլիտենի այսօրվա վիճակը: — Թող թյուր կարծիք չստեղծվի, որ մեզ մոտ արդեն ամեն ինչ լավ է: Ինչպես ասացի՝ մետրոն մեծածավալ կառույց է, և մենք դեռևս կարողացել ենք անդրադառնալ հույժ կարևոր խնդիրներից մի մասին միայն: Դեռ շատ աշխատելու տեղ ունենք: Բայց, շատ կարևորում ենք, որ նախ՝ մեզ հաջողվեց դուրս բերել Երևանի մետրոպոլիտենը ծանր ճգնաժամից ու նաև լուծել մի շարք առաջնային, հրատապ խնդիրներ: Այս պահի դրությամբ մետրոն միանշանակ ավելի ապահով և անհամեմատ ավելի բարելավ վիճակում է, քան հինգ տարի առաջ: Իսկ որո՞ նք են առաջնային խնդիրները, որոնց լուծումը նախատեսված է այս տարվա համար: — Համար մեկ խնդիրը դրենաժային թունելների կառուցումն է: Դրա օգնությամբ կազատվենք կենտրոնական ջրառատ հոսքերի ներթափանցումից: Օր ու գիշեր աշխատող պոմպերի մի մասը հավանաբար կդադարի գործել: Պոմպային համակարգը աշխատում է հատուկ մշակված ծրագրով: Ունենք նաև ռեզերվային շարք, այսինքն՝ կարելի է ասել, որ պոմպերը անխափան աշխատում են շուրջօրյա: Սակայն ակնհայտ է, որ խնդրին պետք է արմատական լուծում տալ դրենաժային թունելի միջոցով: Այն կտեղադրվի մեր գործող

Անկողմնակալ փորձագետների գնահատականով մի ուղեվորի ինքնարժեքը կազմում էր 208 դրամ, մինչդեռ մենք տեղափոխում էինք մարդկանց ընդամենը հիսուն դրամով Ի դեպ, միշտ հետաքրքրում էր, ինչու՞ չի գործում մետրոյի երեք շարժասանդուղքներից մեկը: — Երեք շարժասանդուղքներից միջինը աշխատում է անհրաժեշտության դեպքում, երբ ուղևորահոսքը շատ է, նաև հատուկ միջոցառումների ընթացքում կամ որևէ հրատապ կարիքների դեպքում: Այդ ժամանակ շարժասանդուղքները գործում են գերադասելի ուղղություններով: Մետրոպոլիտենից օգտվողների թիվը ձեզ գոհացնո՞ւմ է: — Ուղևորների թիվը նվազել է համեմատած այն ժամանակների հետ, երբ մետրոպոլիտենը երևանցիների համար տրանսպորտի միակ միջոցն էր: Այսօր օրական մոտ 50 հազար ուղևոր ենք ունենում, պատկերավոր լինելու համար` գրեթե մեկ մարզադաշտ: Իհարկե, ցանկանում ենք, որ ուղևորների թիվը ավելի շատ լինի: Այս հարցը լուծելու համար առաջնային խնդիրը ցանցի ընդլայնումն է: Երկու տարի առաջ մեծ իրարանցում առաջացրեց ժետոնների թանկացումը հիսունից հարյուր դրամի: Ինչպիսի՞ հետևանքներ դա ունեցավ:

թունելից քիչ ավելի ցածր, կկլանի ընդերքի այդ հատվածի ջուրը և որոշակիորեն կձերբազատի թունելները շրջապատող ջրային շերտերից: Ի դեպ, ընդերքի հետ կապված որևէ վտանգ կա՞: — Այսօր գիտությունն անկարող է հստակ իմանալ, թե ինչ է կատարվում ընդերքում: Գործող թունելների ուսումնասիրությունները պարբերաբար իրականացվում են, և մեր ապահովությունը գալիս է հենց տեղեկացված լինելուց: Եթե թունելների անվտանգությանը սպառնացող մասնագետներին տեսանելի որևէ լուրջ խնդիր լիներ, համոզված եմ՝ առաջինը մենք կիմանայինք դրա մասին և կփորձեինք կանխել: Ի՞ նչ է լինում կեսգիշերից հետո, երբ մետրոպոլիտենը փակում է դռները ուղևորների առաջ: — Շարունակում է աշխատել: Մեր մասնագետները զննում են գիծը՝ սպասարկում և ուղղում են սլաքային փոխադրիչները, փոխում մաշված փայտակոճղեր և ռելսերը` գնացքները պատրաստելով առավոտյան ապահով և անխափան ընթացքը սկսելու համար: Միշտ տեսնել լույսը թունելի վերջում՝ դա մեր առօրյան է:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


Գետինը մտած Պրոֆի

Կյանքը Երևանի թունելներում Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցներից շատերը մայրաքաղաքում աշխատանքի ամենավաղ գնացողներից են՝ դիմավորում են արևածագն ու արևին հանդիպում են մեկ էլ մայրամուտին: Չնայած ստորգետնյա առօրյային, արդեն վաղուց նրանց կյանքի սիրելի ու անբաժանելի մասն է դարձել մետրոյի հոտը, մարդկանց մշտական հոսքն ու երբեք չդադարող ստորգետնյա մեղմ քամին:

24 25

Մարտ 2013


Մարջան Կարապետյան

«Բարեկամություն» կայարանի կայարանապետ Արդեն 5 տարի է, ինչ մետրոյում եմ աշխատում: Սկսել եմ որպես գնացքն ընդունող-ուղարկող, այժմ կայարանապետ եմ: «Բարեկամությունն» ամենաբանուկ կայարաններից է, ինչի համար ուրախ եմ, քանի որ մարդկանց հոսքը նպաստում է, որ աշխատանքային օրն արագ ու իմաստալից անցնի: Շատ եմ սիրում այստեղի եռուզեռը՝ ընդունել, ճանապարհել: Հետաքրքիր է շփվել տարբեր մարդկանց հետ: Ես պատասխանատու եմ ու վերահսկում եմ, որ մեր կայարանում ամեն ինչ իր հունով գնա: Հեշտ չէ ողջ օրը գետնի տակ աշխատել, բայց ես սիրում եմ իմ աշխատանքը: Ուսանող տարիներից մինչև հիմա էլ շատ եմ օգտվում մետրոյից ու դեռ այն ժամանակվանից երազանք ունեմ,

որ շատանան մետրոյի կայարանները: Այն ժամանակ խոսում էին, որ Աջափնյակում կայարան պիտի լինի, ոգևորվել էինք: Մտքովս չէր անցնում, որ մի օր աշխատելու եմ մետրոյում: Ասում են՝ այսօր մարդիկ մետրոյից քիչ են օգտվում, ես համաձայն չեմ, ուղևորների մեծ խումբ ունենք, որ միշտ մետրոյով են երթևեկում՝ արդեն դեմքով գիտենք նրանց: Երբեմն հետաքրիր դեպքեր էլ են պատահում, օրինակ՝ մի անգամ՝ ձմռանը, մի կնոջ մորթյա մուշտակի եզրը մտել էր շարժասանդուղքի արանքը: Նա հանել էր մուշտակն ու լուռ կանգնել՝ լավ է, որ շարժասանդուղքի պատասխանատուն ժամանակին էր նկատել ու անջատել էր աստիճանը: Անկախ իր բարդություններից, թարմ կամ ոչ այնքան վիճակից, վստահեցնում եմ՝ մետրոն ամենաապահով տրանսպորտի միջոցն է:


Գետինը մտած Պրոֆի

Ազգանուշ Սարգսյան

Շարժասանդուղքի հերթապահ Առավոտյան 9-ին ընդունում եմ հերթափոխս: Ես ու շարժասանդուղքի ներքևում նստող կոլեգաս 2 ժամը մեկ փոխվում ենք տեղերով, որպեսզի ավելի հեշտ անցնի աշխատանքը: Վերևում ուղղորդում եմ քաղաքացիներին, եթե չգիտեն ինչպես օգտվել անցման կետերից: Մեր աշխատանքում կարևորը համբերատարությունն է. օրական շփվում ենք հազարավոր մարդկանց հետ՝ տարբեր բնավորության, խառնվածքի ու տրամադրության: Շուրջ 20 տարի է, ինչ մետրոպոլիտենում եմ աշխատում, ու աշխատանքս մշտապես սպասարկման բաժնում է եղել, նախ գանձապահ եմ եղել, հետո անցել եմ այս աշխատանքին: Միշտ բարեհամբույր ու ժպիտով՝ իմ աշխատանքային սկզբունքներն են: Աշխատանքը լարված է՝ պետք է զգոն լինենք ու շատ ուշադիր, որ քաղաքացիները սխալ գործողությունների պատճառով հանկարծ չվնասեն իրենց:

26 27

Մարտ 2013


Անահիտ Ձագուլյան

Շարժասանդուղքի հերթապահ «Շարժասանդուղքից օգտվելիս եղեք ուշադիր, կանգնեք աջ կողմում, դեմքով դեպի շարժման կողմը: Երեխաներին պետք է պահել ձեռքը բռնած կամ գրկած, թույլ չտալ նրանց հենվել շարժասանդուղքի պատերին». այս հայտարարությունն անում եմ օրը մի քանի անգամ արդեն 17 տարի: Բոլոր կայարաններում աշխատել եմ: Ամենից շատ «Բաղրամյանն» եմ սիրում՝ ուղևորներն ավելի քիչ են, աշխատանքը հանգիստ է անցնում, մաքուր օդն ավելի շատ է ներս գալիս: Մեր աշխատանքի դրական կողմերից է, որ ամառը զով է, ուղևորները նախանձում են: Ձմեռն էլ ստիպված տաք ենք հագնվում: Մետրոն որպես փոխադրամիջոց էլ շատ եմ սիրում ու օգտվում եմ՝ արագ է, ստիպված չես լինում կանգառում երկար կանգնել:


Գետինը մտած Պրոֆի

Սոնյա Վանեսյան

Գանձապահ Արդեն 8 տարի է այս գործին եմ: Մենք ուղևորների հետ շփման առաջին օղակն ենք, մետրո մտնող գրեթե յուրաքանչյուր այցելու նախ մեզ հետ է շփվում: Անկախ մեր տրամադրությունից, պետք է սիրալիր լինենք, որ ուղևորին էլ նույն տրամադրությամբ վարակենք: Իմ պրակտիկայի ընթացքում ամենազավեշտալի դեպքերը արտասահմանցի ուղևորների հետ են պատահել: Գալիս են ու կիսատ հայերենով խոսում, հաճախ չեն կարողանում հասկացնել՝ ինչ են ուզում: Ուղևորները մեր եղանակի տեսությունն են ու կապը վերգետնյա Երևանի հետ: Նրանց տեսքով՝ նայած շոգած են, թրջված թե չոր, սկսում ենք կռահել, թե դրսում ինչ եղանակ է:

28 29

Մարտ 2013

Լարիսա Սանանյան

Գանձապահ Ես նոր եմ աշխատում մետրոյում՝ մոտ 2 տարի: Ինձ հատկապես հետաքրքիր է այս աշխատանքում մարդկանց բնավորություններն ուսումնասիրելը: Երբեմն բարեհամբույր են, երբեմն՝ մունաթով: Մենք պետք է սիրալիր լինենք բոլորի հետ: Այստեղ ինձ համար շատ հաճելի աշխատանքային մթնոլորտ է՝ անձնակազմը շատ լավն է ու գետնի տակ աշխատելու փաստից շատ չեմ նեղվում: Մեր աշխատանքը առավոտյան 6:30-ին է սկսվում, դա երևի ամենադժվարն էր, բայց հետո սովորեցի: Քաղաքի հետ ոտքի ենք ելնում ու շտապում աշխատանքի:


Լիա Մալխասյան

Կայարանի հերթապահ Ես արդեն 20 տարի այս աշխատանքն եմ կատարում՝ ընդունում ու ճանապարհում եմ գնացքներ: Հետաքրքիր է հետևել ուղևորներին՝ հոգնած, տխուր, ուրախ, ժպտացող, երբեմն` դժգոհ: Ուշացողներն էլ քիչ չեն, գալիս են ու ասում. «Աղջիկ ջան, ինչի՞ չկանգնացրիր էս պոեզը»: Բացատրում եմ, որ իրավունք չունեի, նրանցից ներողություն եմ խնդրում ու հաջորդ գնացքով ուղարկում: Շատերը ցուցատախտակներին չեն նայում ու հաճախ սխալվում են, երբեմն չգիտեն, որ կայարանն է վերջինը՝ մնում են գնացքի մեջ: Երբեմն քնում են ու մնում քնած: Մի անգամ մեկն այնքան խորն էր քնել, որ մի 7 հոգով հավաքվել էինք ու չէինք կարողանում արթնացնել: Մեր խնդիրն է ապահովել ուղևորի անվտանգությունը: Մինչև մենք չտանք ձեռքի ազդանշան մեքենավարը չի շարժվում: Չեմ ասի, որ շատ հաճելի է ողջ օրը գետնի տակ անցկացնել, բայց սա իմ աշխատանքն է:


Գետինը մտած Պրոֆի

Սերգեյ Լորեցյան

3-րդ կարգի մեքենավար Որպես մեքենավար աշխատում եմ 1987 թվականից: Մեր առօրյան սկսվում է առավոտյան 7:30-ից: Նախ մտնում եմ բուժկետ, որտեղ ամեն օր ստուգում են իմ առողջական վիճակն ու հետո միայն թույլ տալիս, որ դուրս գամ գիծ: Գալիս եմ գծային կետ, ինստրուկտորն ինձ դիմավորում է, ու ժամը 9-ին նստում եմ գնացք: Մեր աշխատանքը դժվար է ու շատ պատասխանատու: Երբեմն ուղևորները խախտում են կանոնները, ասենք` կանգնում են թույլատրելի հոծ գծից դուրս: Մինչև նրանց հասնելը ազդանշան ենք տալիս, որ հետ գնան: Գնացքի հայելիները մի փոքր դուրս են՝ Աստված չանի հանկարծ նրանց կպնի: Եղել են դեպքեր, որ ուղևորներից ոմանք վատ են զգացել: Էդպիսի դեպքերում ես սելեկտրով արագ կապվում եմ ու ասում, որ շտապ օգնություն կանչեն: Մի անգամ «Չարբախից» դուրս եկա ու երբ հասնում էի «Շենգավիթ», կամրջից ինչ-որ տղաներ քարեր գցեցին գնացքի վրա: Ապակին կոտրվեց, ստիպված կանգնեցրի գնացքը: Ինձ բան չէր եղել: Եկան փոխեցին գնացքս, ու ես շարունակեցի: Կայարաններից շատ եմ սիրում «Երիտասարդականը»՝ այնտեղ երիտասարդների անցուդարձն է շատ, իսկ դա միշտ ոգևորիչ է: Առաջին անգամ, որ նստեցի ղեկին, մտա թունել, էն որ ասում են է՝ ռոմա՜նտիկա, բայց դե հիմա արդեն էլ ի՞նչ, սովորական բան է դարձել, ամեն թունելը 5 մատիս պես գիտեմ: Հետո մեքենավարը պարտադիր

պիտի սառը սիրտ ունենա, զգոն ու ուշադիր մարդ լինի: Պիտի ուղեղը արագ աշխատի: Ի տարբերություն վերևի տրանսպորտի, ես չգիտեմ ովքեր են իմ ուղևորները, ես նրանց չեմ տեսնում, չեմ կարող կանգնել ու իջեցնել նրանց: Չեմ կարող ինքս իջնել, հանգստանալ. մեր ամեն րոպեն, վայրկյանը հաշված է՝ մենք րոպե-րոպե ենք աշխատում: Բայց էն էլ ասեմ, որ էստեղ, ի տարբերություն Երևանի փողոցների, կին քշողներ չունենք, չնայած կարծում եմ, որ լինեն, վատ չեն քշի: Լավ է, հիմա 5 նոր գնացք ունենք, ու դրանք մեր սիրելիներն են, բայց իրավունք ունեն վարելու միայն վերապատրաստված մեքենավարները: Մեր տնօրենը խոստացել է, որ պարկը էլի պիտի թարմացվի: Շատ կուզենայի, որ նոր կայարաններ ավելանային, որ շատ լավ ու թարմ գնացնքներ ունենայինք: Որ Դավիթաշենում կայարան բացվեր, հետո մետրոն Կոմիտասով, Մասիվով, Ավանով ընդգրկեր ամբողջ Երևանը: Մեր Հայաստանի հարստությունն է այս մետրոն: Ռոստովը որ Ռոստով է, մինչև հիմա մետրո չունի: Հիմիկվա մետրոները զարգացել են, գնացքները իրանք իրանց են գնում, ռոբոտի նման: Բայց ինձ թվում է՝ էդ դեպքում ուղևորն էլ կվախենա նստի: Դեպք էր պատահել, ծրագիրը խախտվել էր ու չգիտեին ինչ անեին գնացքի հետ: Պիտի մարդու սիրտ խփի գնացքի ռուլին, տեխնիկան մնում է տեխնիկա: Հիմա իմ կյանքն էլ էս ա՝ չեմ նեղվում, որ թունելներում ա անցնում. էն կայարաններում, որ վերգետնյա են, արևը վայելում եմ:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան

30 31

Մարտ 2013



Գետինը մտած Հեղ ինակային

Երևանյան մետրոխրոնիկա և մետրովախեր 1981-ի գարնանը, ավելի ստույգ` մարտի 7-ին, պառավական «գետինը մտնես» անեծքը երևանցու համար դարձավ օրհնանք. գետինը բացվեց, ու մենք մտանք գետնի տակ` զանգվածաբար: Հայոց մետրոպատմությունը մեկնարկեց «Սասունցի Դավիթ» կայարանից, որ 81-ի գարնանը գործող 5 կանգառներից վերջինն էր: Երբ արտասահմանցի ընկերս տեսավ մեր մետրոյի քարտը, զարմացավ, թե ի՞նչ կապ ունեն Քուռկիկը, Կեծակին ու Դավիթը մետրոյի հետ... դե արի ու բացատրիր, որ մենք ազգովի «տրամվայի» էինք սպասում ու հեչ էլ պատահական չի, որ երկաթգծի, կայարանի, նաև մետրոյի հետ կապված ամենամեծ ազգային խորհրդանիշն առայսօր հենց ինքն է` մեր էպոսի հերոս ձիավորը:

Մուտքի մետրովախեր

• Ժետոնի հետ մատս կուլ կտա. հատուկ է մանուկներին և գյուղացի տատիներին • Ժետոնս փուստ կուլ կտա. հատուկ է վերջին հարյուր դրամը ժետոնի տված ուսանողներին • Կմնամ փակվող երկաթների արանքում. հնացած մետրովախ է, քանի որ երևանյան մետրոյի անցակետերը վաղուց փոխվել են և այլևս չեն հարվածում: Նախկինում այս մետրովախի զոհերը` հիմնականում դեռատի աղջիկներ, երեխաներ, միամիտ տնային տնտեսուհիներ էին, ովքեր ժետոնը գցելուն պես վազում էին ու հետ նայում, ասես համոզվելու համար, որ արդեն անցել են:

այն ի սկզբանե կառուցվում էր որպես տրամվայի գիծ` հետագայում մետրոյի վերածվելու հաշվարկով: Կա տեսակետ, իբր Երևանն արհեստականորեն դարձրեցին միլիոնանոց քաղաք, որ խորհրդային ստանդարտի համաձայն մետրո կառուցելու հնար ունենան: Մետրոն մեծ քաղաքի տարբերանշանն էր` առաջադիմության, քաղաքակրթության սիմվոլ. մենք առանց դրա խոշոր գյուղ էինք դիտվելու, իսկ թիֆլիսցիներն ու բաքվեցիները 60-ականների վերջից արդեն մետրո ունեին: Մի խոսքով, քաղաքամայրում մետրոպոլիտեն ունենալը գրեթե հայի պատվի հարց էր:

Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` «Լենինի հրապարակ»:

Շարժասանդուղքի մետրովախեր

Քաղաքական մետրոխրոնիկա

«Սասունցի Դավթին» հաջորդում էր հենց Լենինի և ոչ թե Հանրապետության հրապարակը: Իսկ ներկայումս նրանց արանքում ընկած «Զորավար Անդրանիկ» կայարանը բացվեց շատ ավելի ուշ` 89-ի դեկտեմբերին և կոչվում էր «Հոկտեմբերյան»: Նախատեսում էին 38 կայարան, 10-ից ավելի գիծ, ու հիմա ունենք մի գիծ, 10 կայարան: Քչերը գիտեն, որ

32 33

Մարտ 2013

• Շալվարս կմնա տակը. միամիտ տաբատակիրներ: • Կոշիկիս ծայրը կմնա տակը. սովորաբար՝ «Երիտասարդականում» իջնող ծիծակ ջահելներ: • Ես կմնամ տակը` կճզմվեմ. մանուկներ, բուռն երևակայություն ունեցող անձինք, պարզապես գժեր, թմրամոլներ • Չեմ հասցնի ժամանակին ոտքս դնել «էսկալատրից» դուրս ու կընկնեմ. հիմնականում այն դեռատի աղջիկները, երեխաները և միամիտ տնային տնտեսուհիները, ովքեր նախկինում ժետոնը գցելուց հետո վազում էին ու հետ նայում, այս հանգրվանում տպավորիչ ցատկեր են կատարում:

Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` «Երիտասարդական»:

Առաջընթացի մետրոխրոնիկա

81-ից հետո մեր մետրոյի գծին երկու տարին մեկ կայարան էր ավելանում: Այսպես` 83-ին բացվեց «Գործարանայինը», 85-ին նրան հաջորդող «Շենգավիթը», 87-ին՝ «Սպանդարյան հրապարակ» կայարանը, որ այսօր կոչվում է «Գարեգին Նժդեհ»: 89-ը դարձավ այս օրինաչափության վերջին գործող տարին: Տրամվայի մահից ու ճոպանուղու խարակիրիից հետո, գաճաճ երթուղայինները վերջնականապես զավթեցին Երևանը, և մետրոն դարձավ մեր առաջընթացի վերջին մոհիկանը, որովհետև քաղաքը տեղով մեկ շարժում է` հենց իրեն բնորոշ տրանսպորտով: Բայց մեր ընթացքը վտանգված է, չէ՞ որ ճահճում էլ մեծ շարժ կա, բայց ոչ քաղաքային, և ամեն անգամ, որ ականջիս հասնում է` «Գարեգին Նժդեհ. վերջին կայարանն է», մազերս բիզ-բիզ են կանգնում: Այդ պահին հասկանում եմ, որ հենց էս կետում վերջանում է մեր քաղաքային առաջընթացի պատմությունը, և խորհրդանշական առումով էլ` քաղաքակրթվելու գործընթացը:


Թունելի մետրովախեր

• Կընկնեմ մետրոյի փոսը. ամենատարածված մետրովախն է, առնվազն մեկ անգամ եղել է այցելուների 90 տոկոսի մոտ. որպես կանոն՝ առաջանում է գնացքին սպասելիս: Վախն ապրողներին հաճախ հուզում է «ինչպե՞ս դուրս գալ փոսից» հարցը: Հիմնական պատասխանները հետևյալն են. 1) կվազեմ գնացքի ընթացքի ուղղությամբ, 2) կպառկեմ ռելսերի արանքում, 3) կփորձեմ արագ դուրս գալ, 4) չեմ հասցնի, հաստատ կմեռնեմ: Վերջին տարբերակը հատուկ է այն դեռատի աղջիկներին, երեխաներին և միամիտ տնային տնտեսուհիներին, ովքեր ժետոնը գցելուց հետո վազում են, շարժասանդուղքից ցատկում, իսկ գնացքին սպասելիս երբեք երկու մետրից ավելի չեն մոտենում «մահաբեր փոսին»: Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը` «Սարալանջի»:

Ապագայի մետրոխրոնիկա

«Սարալանջի», հենց այսպես էր կոչվում նախկինում «Մարշալ Բաղրամյանը», որ ամենաերկար շարժասանդուղքով կայարանն է, ամենահանգիստը, ամենամոդեռնիստականը, լրիվ` Միս վան դեր Ռոե: Անկախ Հայաստանի մերօրյա իրականության մեջ մետրոն

հարստացվել է միայն մեկ կանգառով` «Չարբախ», որ բացվեց 1996-ին, ու վերջից մի տառ էր պակասում, որ ինքն իր բախտը բնորոշեր: Վերջին տարիներին Երևանում ճանապարհաշինության վրա ծախսված գումարները լիուլի կբավականացնեին, որ մետրոն արդեն հասած լիներ առնվազն Աջափնյակ և անգամ Դավիթաշեն: Սկիզբը լավն էր, ասա` վերջը լավ լինի: Ժամանակին առաջին կայարանի անունը դնելով «Բարեկամություն»` մենք ընտրեցինք քաղաքակրթվելու ճանապարհը, որովհետև մարդ դառնալու մեր բանաձևը մեկն է եղել ու չի փոխվել առայսօր՝ «գնա քաղաք, կրթվի մարդ դարձի», երևան գալու միակ ձևն էլ` Երևան գալն էր: Ուրեմն, մեր առաջընթացն ուղիղ համեմատական է մեր մետրոյի առաջընթացին: «Էստեղ ապագա չկա»-ն կոտրվելու է հենց Երևանը տեղից պոկվի, տարածվի, ու հենց իր մետրոն է, որ մեզ կտանի առաջ, ես էլ մեր տնից` «Բարեկամությունից» կնստեմ, ասենք, կապույտ գիծ ու կիջնեմ Ապարանում, որ էնտեղի ՆՓԱԿ-ում ցուցահանդես դիտեմ, դու էլ ձեր տնից կնստես կանաչ գիծն ու կիջնես Սևանի ափին, որ կեսիդ հետ պիկնիկ անես: Մենք հետ գնալու իրավունք չունենք, Մուհամեդն անգամ չի սպասում սարին, դե, եթե «մենք ենք, մեր սարերը», ապա պիտի գնանք մեր սարերին ընդառաջ, որ վաղվա Հրանտ Մաթևոսյանը մեծ գրող դառնալու, Երևան չգալով երևան գալու հնար ունենա:

Վագոնի մետրովախեր

• Դռները հանկարծ կբացվեն, կընկնեմ թունելը. այս վախն ապրողները կուրորեն հետևում են «Չհենվել» գրությանը: • Դռները կփակվեն, կմնամ արանքը. այս վախի զոհերն արագ, մյուսներին հրմշտելով, խուճապահար մտնում կամ դուրս են գալիս վագոնից: • Վագոնները շարժման մեջ իրարից կանջատվեն. այս անհիմն վախն ապրողները միշտ միայն առաջին վագոնն են նստում: • Վագոնը ռելսերից դուրս կթռնի. այս վախը զգացողները մտքում կինոռեժիսորություն են անում, թե աղետի դեպքում ինչ կլինի վագոնում գտվողների հետ: • Լույսերը կգնան՝ կմնամ թունելի մեջ. մթության և փակ տարածքի վախերի զուգորդվսծ տարատեսակ է. կլինիկական դեպքեր պատահում են շատ հազվադեպ, երբեմն այն դեռատի աղջիկների, երեխաների և միամիտ տնային տնտեսուհիների մոտ, ովքեր ժետոնը գցելուց հետո վազում են, շարժասանդուղքից ցատկում և երբեք երկու մետրից ավելի չեն մոտենում «մահաբեր փոսին»: Հանգստացեք, դռները չըխկլը բացվում-փակվում են, հաջորդ կայարանը` «Բարեկամություն». դեռևս վերջին կայարանն է:

Արմեն Օհանյան Անի Կարամանուկյան


Գետինը մտած Հուշեր

Հմայող երակ Արձակագիր Արամ Պաչյանը հիշում է իր մանկության Երևանի մետրոն՝ փախուստի ու թաքնվելու իր ներաշխարհը:

Փ

ոքր ժամանակ, ամռանը, մեր ամենասիրելի վայրը մետրոն էր, որտեղ մտնելով՝ երեսիդ էր խփվում մի տեսակ խոնավ թարմությամբ ընդերքային հոտը, ու հսկա միջանցքով վզվզում չարաճճի քամին: Մեր տխմար ուսուցիչներից ու նրանց կյանքի անձնական պատմություններից հոգնած՝ մենք փախչում էինք դասերից, ուղիղ իջնում մետրո, որ մեզ համար դարձել էր ժամանակ մսխելու, ժամանակին հաղթելու իսկական մետաֆոր: Էսկալատորներով իրար հետևից վազելով ու մարդկանց հրմշտելով սլանում էինք դեպի գնացքի վագոնները, բարձր ծիծաղելով ներս մտնում, տեղավորվում նստարանների անկյուններում ու սպասում գնացքի մեկնարկին: Քաղաքի մետրոն մեր փախուստի և թաքնվելու ներաշխարհն էր` հմայող մի երակ, որտեղ ապահովություն էիր զգում ու տեսնում տխուր ու հետաքրքիր դիմագծերով հատակին նայող մարդկանց, որոնց չէիր հանդիպում օրը ցերեկով` փողոցներով քայլելիս: Մենք նստոտում էինք վագոնի մեջ ու սևեռված ուսումնասիրում կոշիկներ, անվերջ կոշիկների շարան, տարբեր տեսակի ու չափի սանդալներ, տղամարդկանց կոպիտ,

լխկած քթերով կիսակոշիկներ, կանանց նավականման, քերծված կաշիներով ճտքավոր կոշիկներ: Շատ ժամանակ տարեց տատիկների մարմնագույն, օձաձև հատ գնացած գուլպաներով, լուցկու չոփերի պես բարակ ոտքերն ազատորեն լողում էին կոշիկների մեջ: «Բարեկամություն» կանգառից նստելով՝ մենք գնում էինք մինչև վերջ, մինչև «Գարեգին Նժդեհ», հետո վազում, կրկին նստում հետ դարձող գնացքը, հետո «Բարեկամությունից» էլի նստում էինք, սլանում առաջ, առաջ՝ մինչև դասաժամերը լրիվ սպառվում էին, ու հանգիստ խղճով տուն դառնում: Ինձ միշտ թվում էր, թե քաղաքի մետրոյով երթևեկող մարդիկ աշխարհի ամենաբարի ու ազնիվ մարդիկ են, բայց աղքատ ու ընկճված: Փողոցներում աղքատ մարդիկ շատ են քայլում, բայց մի տեսակ սովորական տպավորություն թողնելով, իսկ մետրոյում հանկարծ որսում ես դիմացիդ մարդու՝ ճոճվող վագոնի նստարանին մենակության մեջ քարացած ողջ էությունը, և նրա չստացված կյանքի մտորումներն ու բոլոր փլված երազանքները հայելու պես պարզվում են հենց քեզ համար, որ ժպիտը դեմքիդ՝ մի ձեռքով բռնել ես սառնավուն, մետաղյա ձողից ու երանության մեջ վայելում ես վագոնների գնացքի

գծերի ընդհատումների ու միացումների՝ փոսիկներն ընկնելու ձայնը. դըխկ-դըկխ, դըխկ-դըխկ, դըխկ-դըխկ, դըխկ-դըխկ, ու քեզ թվում է, թե այդ ձայնը չստացված պատրանքների հեռավոր արձագանքն է, հիշողությունը` նոր սկսվող կյանքի նկատմամբ հավատքի մասին, որ կար, որովհետև սկզբում ժամանակն ասես կանգ էր առել՝ մոռացնել տալով իր ներկայությունն ու նշանակությունը, բայց հետո մի քանի մեծ ցատկերով, խորամանկ աղվեսի նման խաբել էր ու առաջ անցել: Տարիների ընթացքում մետրոյի ժետոնների գույներն ու գները փոխվում են, մարդիկ մահանում են, ծնվում են նոր մարդիկ, վագոնները փոխվում են, բայց ճոճվում նույն կերպ, դպրոցական երեխաները` հրմշտելով էսկալատորների վրա հանգիստ կանգնած մարդկանց, վազում են` իրենց հետևից թողնելով ազատության ծիծաղի հետագծեր: Ժամանակը հիանում է` շոյելով նրանց մազերը, իսկ քեզ թվում է՝ քաղաքի հմայող երակին հաշված տարիներ են մնացել: Փոքր քաղաքի փոքր մետրո՝ փոքր երազանքներով, վագոնների մեջ նստած մարդիկ, որոնք գնում են աշխատանքի՝ մի կանգառից մյուս կանգառի ճանապարհին մտածելով անցած ու սպասվող կյանքի մասին, իսկ գնացքը գնում է, գնում…

Արամ Պաչյան Առնոս Մարտիրոսյան

34 35

Մարտ 2013


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am

Փնտրում եմ քաղաքամայր Երևանի հին լուսանկարներ: Հնության աստիճանը՝ 1880-ականներից մինչև 1980-ականներ: Քանակը, որակը և չափսերը մեծ դեր չեն խաղում, եթե ունեք, անպայման զանգահարեք 57 18 90 հեռախոսահամարով:

Ունեք նման աթոռներ, որոնք փոշոտվում են նկուղներում, ձեղնահարկերում, կտուրներում կամ խանգարում և անիմաստ տեղ են զբաղեցնում ձեր տանը: Ու դուք չգիտեք՝ ինչ անել: Մի շատ լավ տարբերակ կա՝ զանգահարեք, մենք սիրով նվեր կընդունենք այդ աթոռը(ները) կամ նույնիսկ կգնենք: 093 333 018, Վահան

Համաձայնեք, գլխացավանքն ավելի շատ է, երբ ստիպված ես մեկից գնել բնակարան, մյուսից՝ մեքենա, էլ չեմ ասում՝ ավտոտնակի կառուցումը: Իսկ պատկերացրեք, որ կարելի է անել մեկ վճարում և ստանալ ոչ թե մեկ, երկու կամ նույնիսկ երեք բանալի, այլ միանգամից չորսը՝ բնարականի (երեք սենյականոց), նկուղի (շենքի ընդհանուր նկուղից առանձին), ավտոտնակի (նույն բակում) և իհարկե ավտոմեքենայի (հիանալի պահպանված Volkswagen Passat 2003 թիվ, 2004-ի վաճառք): Բա գի՜նը՝ ընդամենը 80 հազար ԱՄՆ դոլար (սակարկելի), գումարած Երկրորդ մասիվի մաքուր օդն ու զուլալ ջուրը: 094 40 29 05, Արթուր


Գետինը մտած Պատմություն

36 37

Մարտ 2013


Տակը փորեցին 1960-ականների Երևանը դարձավ Խորհրդային Միության ամենաարագ աճող արդյունաբերական կենտրոններից մեկը: Հայտնվեցին գործարաններ, կտրուկ աճեց բնակչությունը, դրա հետ մեկտեղ նաև տրանսպորտը. մի քանի տարվա ընթացքում շահագործման հանձնվեցին նոր ավտոկայան, տրամվայի պարկ, մարդատար տաքսամոտորային ձեռնարկություն, երկու ավտոբուսային պարկ: Բայց դեռևս առկա էր քաղաքի բոլոր մասերն իրար կապող ճանապարհների խնդիրը: Աստիճանաբար սկսեց հասունանալ ստորգետնյա տրանսպորտի ներմուծման գաղափարը:


Գետինը մտած Պատմություն

Ա

յն ժամանակ Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր առջև քաղաքում մետրոպոլիտեն կառուցելու նպատակը դրեց այն բանից հետո, երբ 1965-ի հունվարին ներկա գտնվեց Թբիլիսիի մետրոյի առաջին հերթի շահագործման հանդիսավոր արարողությանը. «Երբ ականատես եղա այդ շքեղ տոնահանդեսին, ինձ մոտ վերջնականապես կայունացավ այն հավատը, որ Երևանում նույնպես կարելի է մետրո կառուցել: Գաղափար կար, բայց ինչպե՞ս և ինչի՞ց սկսել, ի՞նչ անել...», — տարիներ անց հիշում էր նա: Լուծումը գտնվեց. Հասրաթյանն իմացավ, որ արձակուրդից հետո Թբիլիսի է գալու տրանսպորտի շինարարության միութենական նախարարի առաջին տեղակալ Իվան Սասնովը, որը ղեկավարում էր մետրոպոլիտենի շինարարության բնագավառը և դիմեց մետրոյի գաղափարին արդեն հավանություն տված՝ Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանին, խնդրելով թույլատրել իր անունից Սասնովին Երևան հրավիրել: Գլխավոր նպատակն էր անել այնպես, որ մոսկովյան պաշտոնյան ինքը մետրոպոլիտենի կառուցման անհրաժեշտության հարց բարձրացնի: Եվ Հասրաթյանն անցավ գործի: Հաջողության մեջ նա վստահ էր: «Հատուկ օպերացիայի» կարևորագույն մասը կայացավ 1966-ի գարնանը Երևանում, երբ Սասնովը կնոջ հետ արդեն ժամանել էր: Երբ հյուրերին պետք է տանեին մայրաքաղաքով պտտվելու, հատուկ այնպիսի երթուղի գծվեց, որ մեքենան անցնի այն մայրուղիներով, որտեղ երկաթուղին հատում էր փողոցները: Հատման կետերում երկար սպասումները չէին կարող չգրավել Սասնովի ուշադրությունը, որը, սակայն, գոհ էր մնացել ինչպես Երևանից, այնպես էլ երեկոյան Էջմիածին կատարած այցելությունից: Հաջորդ օրը, մտնելով Քոչինյանի մոտ, Սասնովն ասաց. «Անտոն Երվանդիչ, այս ի՞նչ է կատարվում ձեր քաղաքում, դուք առանց մետրոյի չեք կարող»: Հետո զանգահարեց Թբիլիսի և հանձնարարեց հաջորդ օրը մասնագետների խումբ ուղարկել Երևան՝ մետրոպոլիտենի տեխնիկատնտեսական հիմնավորումը նախապատրաստելու համար: Հասրաթյանի պլանը բերեց իր արդյունքները...

«Շենգավիթ» կայարանի շինարարական աշխատանքները

Միլիոնից պակաս

Այդուհանդերձ, Երևանում մետրոպոլիտենի կառուցման գաղափարը Մոսկվայում մեծ ոգևորություն չառաջացրեց: Փոխարենը, 1971-ին սկսվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարությունը: Հայաստանում հույս ունեին, որ սա կլինի ապագա մետրոպոլիտենի «նախահայրը»: Նախատեսվում էր արագընթաց տրամվայը՝ իր չորս կայարաններով շահագործման հանձնել 1978 թվականին: Բայց մոտ 5 տարի տևած շինարարական աշխատանքներից հետո պարզվեց, որ ֆինանսական միջոցների և բավականին թվով որակյալ աշխատողների խիստ պակաս կա, ինչի պատճառով աշխատանքը նախատեսվածից դանդաղ էր ընթանում. պատրաստ էր ճանապարհի միայն 3,9 կիլոմետրը: Նախագիծը սառեցվեց: Բայց սրանով, որքան էլ զարմանալի թվա, ամեն ինչ ոչ միայն չավարտվեց, այլև իսկապես վերափոխվեց շատ ավելի մեծ գաղափարի՝ 1977 թվականի հոկտեմբերի 6-ին որոշվեց ստորգետնյա տրամվայի փոխարեն Երևանում սկսել մետրոպոլիտենի շինարարությունը: Այդ որոշումը հեշտ չստացվեց: Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանը տարիներ անց հիշում էր. «Նախարարների խորհրդում աշխատելու առաջին իսկ օրերից սկսած հարկ եղավ Կարեն Դեմիրճյանի հետ միասին զբաղվել մետրոպոլիտենի շինարարության հարցերով: Այդ ժամանակ մեկ միլիոնից պակաս բնակչություն կար Երևանում, և մետրոպոլիտենի շինարարությունը չէր թույլատրվում: Մեզ հարկ եղավ շատ անգամ լինելու Կոսիգինի մոտ, պետպլանում, տարբեր նախարարություններում…»: 1978 թվականի հունվարի 24-ին ընդունվեց ՀԿԿ կենտկոմի և ՀՍՍՀ նախարարների խորհրդի համատեղ որոշումը «Երևան քաղաքի մետրոպոլիտենի շինարարության իրականացման միջոցառումների մասին»: Նախ` որոշվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի առաջին հատվածի շահագործումն իրականացնել 1980 թվականի վերջերին: Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի երկարությունը նախատեսվեց 10,5 կմ: Մետրոպոլիտենի կառուցումը երկու փուլով էր ընթանալու` առաջինը մինչև 1990 թվական, երկրորդը` մինչև 2000-ը:

38 39

Մարտ 2013


Տեղանքը, ուր կառուցվեց «Երիտասարդական» կայարանաը

Ամոթ

«Երիտասարդականի» կառուցումը

Երբ սկսեցին ուշանալ, այս անգամ արդեն մետրոպոլիտենի նախագծման աշխատանքները, գործին կրկին խառնվեց Գրիգոր Հասրաթյանը: Նախ՝ նա լուրջ զրույց ունեցավ «Երևաննախագծի» տնօրենի հետ, ապա մեծ ժողով գումարեց: Դրա մասնակիցները մինչ օրս հիշում են Հասրաթյանի ելույթը (իսկ նա ելույթների մեծ վարպետ էր): Սկիզբը մոտավորապես հետևյալն էր. «Ընկերներ, ինձ քաջ ծանոթ է նախագծման ընթացքը, ես շատ լավ գիտեմ, որ ճարտարապետներին միշտ մեկ օր պակասում է աշխատանքն ավարտելու համար: Բայց եթե դուք չսկսեք աշխատել, ես ստիպված կլինեմ կիրառել հնարավոր ամենալուրջ պատիժը, որպիսին մարդկությունը դեռ չի տեսել…»: Դահլիճում քար լռություն էր: Հասրաթյանը շարունակեց. «Ես կվերցնեմ բոլորի լուսանկարները կադրերի բաժնից և կխնդրեմ հեռուստացույցով ցուցադրել դրանք:

Հաջորդ օրը, մտնելով Քոչինյանի մոտ, իվան Սասնովն ասում է. «Անտոն Երվանդիչ, այս ի՞նչ է կատարվում ձեր քաղաքում, դուք առանց մետրոյի պարզապես չեք կարող»

Կառուցվում է «Մարշալ Բաղրամյան» կայարանը

Թող երևանցիներն իմանան՝ ով է ձգձգում մեր քաղաքի մետրոյի կառուցումը: Բոլորդ ունեք ընտանիք, բարեկամներ, հարևաններ, ընկերներ, ոմանք՝ սիրուհիներ էլ կունենան: Ինչպե՞ս եք դրանից հետո նրանց աչքերին նայելու...»: Իսկ վերջում, արդեն դռան մոտ, նա շրջվեց ու ոչ բարձր ավելացրեց՝ «ամոթ է»: Սարսափելի ճառը տվեց իր արդյունքները՝ աշխատանքներն իսկապես շատ ավելի արագ ընթացան:

Հաջորդ կայարանը

Երևանում մետրոպոլիտենի առաջնահերթ գծի նախագծով նախատեսվեց 9 կայարան՝ «Բարեկամություն», «Սարալանջի» («Մարշալ Բաղրամյան»), «Ուսանողական» («Երիտասարդական»), «Լենինի հրապարակ» («Հանրապետության հրապարակ»), «Հոկտեմբերյան» («Զորավար Անդրանիկ»), «Սասունցի Դավիթ», «Գործարանային», «Շենգավիթ», «Սպանդարյան հրապարակ» («Գարեգին Նժդեհի հրապարակ»): Այսպիսով` մետրոպոլիտենի ուղեգիծը սկսվելու էր Մարշալ Բաղրամյան պողոտայի, Քոչարի ու Կիևյան փողոցների անկյուններից և հատելով ամբողջ քաղաքը՝ ավարտվելու էր Էլեկտրամեքենաշինական գործարանի շրջանում: Կիրովի (Կորյունի), Աբովյան փողոցների, Հանրապետության հրապարակի, նոր հանրախանութի շենքի տակով մինչև ալրաղաց կոմբինատ անցնելու էր թունելով, որից հետո երկաթուղային կայարանի մոտով դեպի կաբելի գործարան բացօթյա ուղերթով, այնուհետև նորից թունելներով՝ դեպի էլեկտրամեքենաշինական գործարան: Մետրոպոլիտենի նախագծման աշխատանքները իրականացվում էին «Հայպետտրանսնախագիծ» և «Երևաննախագիծ» ինստիտուտներում: Իսկ նախագծող, կառուցող և շահագործող


Գետինը մտած Պատմություն Բանվորների հանդիպումը երկու թունելախորշերի միացման պահին

Ճարտարապետություն Երևանի մետրոպոլիտենի կայարանների նախագծերի գլխավոր ճարտարապետներն են` Ֆենիկս Դարբինյանը («Բարեկամություն»), Սպարտակ Կնտեղցյանը («Մարշալ Բաղրամյան»), Ստեփան Քյուրքչյանը («Երիտասարդական»), Ջիմ Թորոսյանը («Հանրապետության հրապարակ»), Ռոմեո Ջուլհակյանը («Զորավար Անդրանիկ» և «Շենգավիթ»), Բաղդասար Արզումանյանը («Սասունցի Դավիթ»), Հենրիկ Ղուկասյանը («Գործարանային»), Լևոն Գևորգյանը («Գարեգին Նժդեհ»):

եռյակի ղեկավարներն էին «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Դանդուրովը, «Հայթունելշին» վարչության պետ Լեոնիդ Հարությունովն ու Երևանի մետրոպոլիտենի պետ Իվան Պապիևը:

Համամիութենական շինարարություն

Միության յոթ քաղաքների մետրոպոլիտենի լավագույն մասնագետները գործուղվեցին Երևանի մետրոշինարարներին օգնելու: Առաջատար դերը պատկանում էր Ռուսաստանին, որտեղից Երևանը ստանում էր էլեկտրագնացքներ, թուջե վահանակներ, ռելսեր, օդափոխիչ սարքավորումներ, շարժասանդուղքներ, քարշային ենթակայաններ և այլն: Ուկրաինան տրամադրում էր էլեկտրասարքավորումներ, թուջե վահանակներ ու խողովակներ, Ուզբեկստանը՝ մարմար, Վրաստանը՝ էլեկտրասարքավորումներ, խողովակներ, փայտակոճղեր, Ադրբեջանը՝ երկաթբետոնե թուջե վահանակներ և այլն: 1980 թվականը դարձավ մետրոշինարարների համար վճռական, գերլարված, միաժամանակ՝ ամենապատվաբեր տարին: Դեռևս մնում էր անցահատել 1982 մետր թունել, տեղադրել ավելի քան 11,3 կմ երկաթուղային գծեր, ինչպես նաև մոնտաժել չորս համատեղված քարշային ենթակայաններ, անցկացնել ազդանշանների համակարգը, կատարել կայարանների ճարտարապետական հարդարման աշխատանքները և այլն: «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտի կոլեկտիվը 1979 թվականի օգոստոսի 25-ին ավարտեց մետրոպոլիտենի համար նախատեսված տարեկան բոլոր աշխատանքները և սկսեց 1980 թվականի ծրագրված նախագծերի իրականացումը: Հունվարին Երևան եկան բավականին մեծ թվով մետրոշինարարներ: Հատկապես կարևոր էր Միության մյուս քաղաքներից՝ մետրոյի շինարարության փորձ ունեցող բանվորների մասնակցությունը: 1981 թվականի հունվար-փետրվար ամիսներին «Բարեկամություն», «Մարշալ Բաղրամյան», «Սասունցի Դավիթ» կայարաններում ամբողջությամբ ավարտվեցին նախատեսված բոլոր աշխատանքները, «Երիտասարդական» կայարանում աշխատանքներն ավարտվեցին մարտի 4-ին, «Հանրապետության հրապարակ» կայարանում նախատեսված աշխատանքները ևս ավարտվեցին միևնույն ժամանակ, բացառությամբ միջին սպասասրահի: Որոշ

«Զորավար Անդրանիկ» կայարանի կառուցումը

40 41

Մարտ 2013


ժամանակ անց շահագործման հանձնվեց կապի շենքը, տեղադրվեցին սարքավորումներ, որոնց օգնությամբ ապահովվելու էր երթևեկության կարգավորումը՝ էլեկտրամատակարարման սարքավորումների և շարժասանդուղքների կառավարումը: Ամբողջությամբ կապի աշխատանքները «գերազանց» գնահատականով ավարտվեց 1981 թվականի փետրվարին: Խարկովից և Մոսկվայից եկան գնացքների առաջին ամիսներին շահագործումն ապահովող մի մեծ խումբ վագոնավարներ: Փետրվարի 24-ին պետական հանձնաժողովի ԽՍՀՄ ճանապարհային հաղորդակցության նախարարի առաջին տեղակալ Պախոմովի գլխավորությամբ ստորագրվեց Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի ընդունման ակտը:

«Բարի երթ քեզ, Երևանի մետրո»

«1981 թվականի մարտի 7-ից բացվում է կանոնավոր երթևեկություն «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարան: Աշխատանքային ժամերն են…», — մայրաքաղաքի թերթերից մեկում հրատարակված այս պաշտոնական հայտարարությամբ սկսվեց Խորհրդային Միության ութերորդ աշխատող մետրոպոլիտենի աշխատանքային կենսագրությունը: Իրարանցումն իսկապես մեծ էր, երևանցիները հետաքրքրությամբ սպասում էին նոր փոխադրամիջոցի կյանքի կոչվելուն, մայրաքաղաք էին եկել նույնիսկ ամենահեռավոր գյուղերից՝ այդ հրաշքը տեսնելու: Այս օրվան ընդառաջ Լենինգրադի դրամահատարանը թողարկեց հուշանշան և մեդալ, իսկ Երևանի կոնյակի գործարանը նվիրեց «Երևան մետրոպոլիտեն» կոնյակը... Մարտի 7-ին «Բարեկամություն» կայարանում հավաքվել էին մետրոն կառուցող շինարարական կազմակերպությունների աշխատակիցների, մայրաքաղաքի աշխատավորական կոլեկտիվների ներկայացուցիչները, մայրաքաղաքի հյուրերը, կուսակցության և հանրապետության ղեկավարներն ու բարձր պաշտոնյաները: Մետրոպոլիտենի առաջին գծի շինարարության առավել աչքի ընկնող մասնակիցները պարգևատրվեցին շքանշաններով և մեդալներով: Հանդիսավոր բացման արարողության ընթացքում Կարեն Դեմիրճյանն ասաց՝ «Այսօր Երևանի մետրոպոլիտենը սկսում

Երևանի մետրոպոլիտենի առաջին գնացքը

Մետրոյի ձայնը Արգիշտի Ազիզյանը 90-ական թվականներին հանրային ռադիոյում էր աշխատում: Հենց նա է ձայնագրել մետրոյում խոսող կանանց ձայները, ովքեր այն ժամանակ նաև ռուսերեն էին հայտարարում հաջորդ կայարանը: Ձայնագրությունները երեք անգամ փոխվել են: «Առաջին ձայնը հաղորդավարուհի Ռոզա Գրիգորյանինն էր, — պատմում է Ազիզյանը, — երկրորդը հաղորդավարուհի Լյուսյա Գրիգորյանն էր, լավ առոգանություն ուներ: Շատ կարևոր է թեթև ու լսելի ձայն ընտրել, որովհետև մարդիկ յուրաքանչյուր օր պետք է լսեն այդ հայտարարությունները»: Այսօր գնացքի վագոններում խոսող անտեսանելի ձայնը «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի Մերիինն է` դերասանուհի Մերի Մակարյանինը: Անցյալ տարի «Պարադիզ» գովազդային գործակալության ձայնագրման ստուդիայում նույն Արգիշտի Ազիզյանը 5 րոպե 34 վայրկյանում ձայնագրեց նրա ձայնը. «Մերին միայն առաջին նախադասությունն է կարդացել, կայարանների անվանումները քոփիփեյսթ արեցինք ու միացրեցինք առաջին նախադասությանը»: Դերասանուհու համար անսպասելի, բայց հաճելի էր իմանալ, որ հազարավոր մարդիկ յուրաքանչյուր օր հենց իր ձայնն են լսելու մետրոյի վագոններում: «Ուրախ եմ, որ մայրաքաղաքիս համար կարևոր բան եմ արել: Ինքս դեռ չեմ լսել վագոններում հնչող ձայնս, բայց որոշել ենք ընկերներիս հետ մի օր անպայման գնալ ու լսել: Երազում եմ նաև մեքենավարի վագոնում հայտնվել ու տեսնել, ինչպես է վարում գնացքը», — պատմում է Մերին:

երեվանցիները հետաքրքրությամբ սպասում էին նոր փոխադրամիջոցի կյանքի կոչվելուն, մայրաքաղաք էին եկել նույնիսկ ամենահեռավոր գյուղերից՝ այդ հրաշքը տեսնելու


Գետինը մտած Պատմություն Նորաբաց «Երիտասարդական» կայարանը

«Հանրապետության հրապարակ» կայարանը

է իր բարի և հավիտենական ծառայությունը մարդկանց: Մենք՝ երևանցիներս, կարող ենք միմյանց ջերմորեն շնորհավորել մեր քաղաքի, ամբողջ հանրապետության կյանքի այդ հիրավի մեծ ու բերկրալի իրադարձության առթիվ: Բարի երթ քեզ, Երևանի մետրո»: Այդ րոպեից Երևանի մետրոպոլիտենի երկնագույն գնացքները սկսեցին իրենց ամենօրյա աշխատանքը: Նոր փոխադրամիջոցից օգտվել ցանկացողների թիվը հսկայական էր. 1981 թվականի մարտ ամսի 25 օրվա ընթացքում մետրոպոլիտենը տեղափոխել է 2 միլիոն 925 հազար ուղևոր՝ օրական միջինը 117 հազար ուղևոր: Ապրիլին, սակայն, հետաքրքրությունը մետրոյի հանդեպ համեմատաբար նվազեց: Նրանց թիվը հասավ 1 միլիոն 900 հազարի: Ընդհանրապես, պետք է նշել, որ մետրոն այդպես էլ չդարձավ քաղաքի ամենահարմար փոխադրամիջոցը՝ երևանցիները ավանդաբար նախընտրում էին անձնական ավտոմեքենա կամ շատ ավելի լայն երթուղիներ ունեցող ավտոբուսներ կամ տրոլեյբուսներ: Մյուս կողմից՝ մետրոն հավանաբար պարզապես չհասցրեց առաջատար դիրքեր գրավել՝ 1980-ականներին մայրաքաղաքի ստորգետնյա կյանքը նոր էր ձևավորվում: Այդ տարիներին Երևան ժամանած մոսկվացի տուրիստը, օրինակ, զարմանքով նշում էր, որ Միության ամենագեղեցիկ մետրոներից մեկից գրեթե ոչ ոք չի օգտվում. «Ժամանման սարսափելի մեծ ընդմիջումներ, կիսադատարկ վագոններ ու ընդամենը երեքական վագոն մի գնացքում… Մի պահ չդիմացա ու հենց կայարանում բացականչեցի՝ ինչո՞ւ էիք կառուցում, եթե չէիք օգտվելու, բայց միայն կնոջս վախեցրի՝ ուրիշ մարդ չկա՜ր»: Ի դեպ, սկզբնական շրջանում գնացքները կազմված էին չորս վագոնից, սակայն նույն թվի հոկտեմբերին անցան եռավագոն գնացքների, իսկ արդեն 2000-ականներին, երբ ստորգետնյա տրանսպորտից օգտվողների թիվն էլ ավելի նվազեց, մնացին միայն երկուական վագոններով գնացքներ:

Ամեն ինչ դեռ առջևում է

Շահագործման հանձնվող առաջին ուղեմասն իր հինգ կայարաններով միայն սկիզբն էր: Շարունակվելու էր «Ռոսիա» կինոթատրոնի մոտ գտնվող «Զորավար Անդրանիկ» կայարանի շինարարությունը դեպի «Սասունցի Դավիթ» կայարան տանող երկրորդ ելքը: Աշխատանքներ էին կատարվում շարունակելու ուղեգիծը դեպի «Գարեգին Նժդեհ հրապարակ»: Դրանով ավարտվելու էր մետրոպոլիտենի առաջին հերթի գործարկումը: 1981 թվականի մարտին «գերազանց» գնահատականով շահագործման հանձնվեց Երևանի մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանից մինչև «Սասունցի Դավիթ» կայարանի հատվածը, երկու տարի անց կայացավ «Գործարանային» կայարանի և ուղեհատվածի գործարկումը, 1986-ին շահագործման հանձնվեց «Շենգավիթ»

«Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքը

42 43

Մարտ 2013

1981 թվականի մարտ ամսի 25 օրվա ընթացքում մետրոպոլիտենը տեղափոխել է 2 միլիոն 925 հազար ուղեվոր՝ օրական միջինը 117 հազար ուղեվոր, Ապրիլին՝ մեկ միլիոն 900 հազար


կայարանը, և գնացքների ճանապարհը ավելացավ ևս 1,7 կմ-ով: «Բարեկամություն» կայարանից մինչև «Շենգավիթ» ուղևորները հնարավորություն ստացան անցնել 12-15 րոպեում: 1987 թվականի հունվարի 5-ին շարք մտավ Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթի վերջին ծայրամասային «Գարեգին Նժդեհի հրապարակ» կայարանը: Արդեն մետրոպոլիտենի գնացքները երթևեկություն կատարեցին «Բարեկամություն» կայարանից մինչև գծի վերջին կայարանը՝ այդ ճանապարհն անցնելով ընդամենը 17 րոպե 30 վայրկյանում: 1988 թվականին Աջափնյակի «Արագած» կինոթատրոնի մոտակայքում Հալաբյան-Աբելյան փողոցների խաչմերուկի շինհրապարակում դրվեցին երևանյան ստորգետնյա մայրուղու երկրորդ հերթի շինարարության հիմքերը: Նախատեսված էր 1990 թվականի մետրոյի «Բարեկամություն» կայարանից գնացքը հանել Հրազդանի գեղատեսիլ կիրճը, հասցնել մինչև Աջափնյակում կառուցվող երկու կայարանները, որոնց միջև ընկած հեռավորությունը 1500 մետր էր (ուշադիր անցորդը մինչ օրս կարող է Կիևյան կամրջով անցնելիս նկատել կիրճի լանջին թունելի երկու անցք, որոնք, սակայն, այդպես էլ չօգտագործվեցին): Երևանի մետրոպոլիտենի երկրորդ հերթն իր նախագծային վկայականը ստացել էր «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտում, «Երևաննախագիծ» ինստիտուտի հետ համատեղ: Նախատեսված էր այս հատվածում իրականացնել ընդհանուր արժեքով 77 մլն ռուբլու շինմոնտաժային աշխատանքներ: Դրա գործարկմամբ հյուսիսարևմտյան բնակելի թաղամասը կկապվեր քաղաքի կենտրոնի և հարավային թաղամասի հետ: 1993 թվականին «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտում սկսվեց «Չարբախ» կայարանի նախագծումը և միաժամանակ շինարարությունը: Կայարանի բացումը տեղի ունեցավ ցուրտ ու մութ տարիների ավարտին՝ 1996 թվականի դեկտեմբերի 25-ին այն հանձնվեց շահագործման, փակելով Երևանի մետրոպոլիտենի պատմության առաջին՝ հուսանք, որ բնավ ոչ վերջին գլուխը:

Լենա Գևորգյան Երևանի մետրոպոլիտենի, Երևանի պատմության թանգարանի արխիվներից


Գետինը մտած Այնտեղ

Դրանց տա՞ կն ինչ կա Մետրոն ամբողջ աշխարհում համարվում է քաղաքում տեղաշարժվելու ամենահարմար, արագ և ապահով տրանսպորտային միջոցներից մեկը: Տեղի բնակիչները մետրոյով շտապում են դասի, աշխատանքի, իսկ զբոսաշրջիկները՝ արագորեն չափչփում քաղաքի զանազան անկյունները: Այսօր մետրոպոլիտեն ունեն աշխարհի ավելի քան 200 քաղաքներ: Ամենաառաջինը

Մետրոյի աշխարհում առաջին գիծը բացվել է Լոնդոնում 1863 թվականի հունվարի 10-ին և 3,6 կմ երկարություն ուներ: Նոր տրանսպորտային միջոցը նպատակ ուներ վերացնել Թեմզա գետի վրայով անցնող կամրջի մոտ գոյացող խցանումները, ընդ որում՝ սկզբում ցանցը սպասարկում էին շոգեքարշով վագոնները, իսկ էլեկտրականությունն անցկացվեց միայն 1890-ին: Տրանսպորտի այդ տեսակը շատ արագ տարածում գտավ ինչպես Մեծ Բրիտանիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Եվ բոլորովին պատահական չէ, որ այդ տրանսպորտի «մետրոպոլիտեն» միջազգային անվանումը գալիս է «Metropolitan Railway» («Քաղաքային երկաթուղի») լոնդոնյան ընկերության անունից: Իսկ բրիտանացիներն իրենց մետրոյին անվանում են tube («խողովակ»), subway («ենթաճանապարհ») կամ underground («ստորգետնյա»): Այսօր Լոնդոնի մետրոպոլիտենը բաղկացած է 275 կայարաններից, ունի 12 գիծ և ավելի քան 400 կմ երկարություն, ինչի արդյունքում ամենամեծն է Եվրոպայում և «ամենախուճուճը» աշխարհում՝ մրցելով Փարիզի, Բեռլինի, Տոկիոյի և Նյու Յորքի ստորգետնյա ցանցերի հետ: Օրական Լոնդոնի մետրոյից առավոտյան 4:30-ից մինչև գիշերվա 0:30-ը օգտվում է շուրջ 3 միլիոն մարդ: Լոնդոնի մետրոպոլիտենը նաև ամենաթանկն է. ուղետոմսն արժե 4,5 ֆունտ ստեռլինգ կամ մոտ 2860 դրամ: Ի դեպ՝ ամենաէժան մետրոն Պհենյանինն է (Հարավային Կորեա), որտեղ ուղետոմսն արժե 5 վոն կամ 3 դրամից մի քիչ ավելի:

Ամենաերկարն ու ամենակարճը

Ամենաերկար մետրոն, որն առաջինն է նաև իր շարժակազմի և կայարանների քանակով, գտնվում է Նյու Յորքում: Մետրոպոլիտենի ընդհանուր երկարությունը կազմում է 1355 կմ, իսկ 6400 վագոնից բաղկացած շարժակազմը 26 երթուղիներով սպասարկում է 468 կայարան: Ընդ որում՝ մետրոպոլիտենը բաղկացած է երկու անհամատեղելի ցանցերից, որոնք երկու տարբեր ընկերություններ են կառուցել: Օրական այդ տրանսպորտային միջոցից, որը եզակի 24 ժամ գործող մետրոպոլիտեններից մեկն է, մեգապոլիսում օգտվում է շուրջ 5,2 մլն մարդ: Իսկ ահա ամենակարճ մետրոն, հակառակ շատերի ենթադրությանը, ոչ թե Երևանինն է, այլ գտնվում է Իսրայելի Հայֆա քաղաքում: «Կարմելիտ» անունը կրող մետրոպոլիտենի ընդհանուր երկարությունը 2 կմ է, այն բաղկացած է ընդամենը 6 կայարաններից, որոնց միջև երթևեկությունն իրականացվում է ֆունիկուլյորային (ստորգետնյա ճոպանուղու) տարբերակով:

44 45

Մարտ 2013


Ամենաարժեքավորը

1896 թվականին Բուդապեշտում բացվել է առաջին մետրոպոլիտենը մայրցամաքային Եվրոպայում: Այն անցնում է Հունգարիայի մայրաքաղաքի ամենագեղեցիկ պողոտայի՝ Անդրաշիի երկայնքով, որը ձգվում է 2,5 կմ և 2002 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Ամենագեղարվեստականը

Ամենաօրիգինալ և արտասովոր գեղեցկություն ունեցող մետրոպոլիտենը գտնվում է Ստոկհոլմում: Այն հաճախ են անվանում աշխարհի ամենաերկար պատկերասրահ: Այս մետրոյի կայարանները փորված են ժայռերի մեջ և քարանձավներ են հիշեցնում: Դրանք ձևավորված են ամենատարբեր ոճերով՝ հունական ռելիեֆներ, մանկական նկարներ, մոդեռնիստական ինստալյացիաներ և վիդեոներ, վառ գույներով մեծ պաննոներ բնապահպանական թեմաներով, կայարանի շինարարներին անմահացնող պատկերներ և այլն:


Գետինը մտած Այնտեղ

Ամենասոցռեալիստականը

Մոսկվայի մետրոպոլիտենը համարվում է ամենամեծերից ու ամենագեղեցիկներից մեկն աշխարհում: Ցանցի մեջ մտնում է 12 գիծ, 176 կայարան, 62 տեղափոխման կայարաններ, իսկ ընդհանուր երկարությունը 801,3 կմ է: Մետրոյի մոսկովյան ցանցը նաև ամենաարագ գնացքներն ունի, որոնք շարժվում են մինչև 120 կմ/ժ արագությամբ և թվով 4428-ն են: Այս մետրոպոլիտենը հայտնի է նաև իր կենտրոնական կայարանների մեծամասնության բարձր գեղարվեստական ձևավորումներով, իսկ կայարաններից 44-ը ճարտարապետության տեսարժան վայրեր են: Ի դեպ՝ եթե քաղաքի ծայրամասից կենտրոն շարժվել, ապա կայարանները տղամարդու ձայն է հայտարարում, իսկ կենտրոնից ծայրամաս մեկնելու դեպքում՝ կանացի: Այս համակարգը գործարկվել է կույր ուղևորների կողմնորոշումը հարմարավետ դարձնելու համար:

Ամենահարմարավետը

1900 թվականին բացված Փարիզի մետրոպոլիտենի կայարանները շատ հարմար են դասավորված. Ֆրանսիայի մայրաքաղաքի ցանկացած շենքից մինչև կայարանն ընկած տարածությունը չի գերազանցում 500 մետրը: Մետրոպոլիտենը հայտնի է իր Art Nouveau ոճի ճարտարապետությամբ, իսկ որոշ կայարաններում կախված են Լուվրի ցուցանմուշների կրկնօրինակներ:

46 47

Մարտ 2013


Ամենախորը

Ամենախոր մետրոպոլիտենի ցանցը կառուցվել է Սանկտ-Պետերբուրգում: Կայարանների միջին խորությունը 50-75 մ է: Իսկ ամենախոր կայարանը Պհենյանի մետրոպոլիտենում է՝ 120 մ խորության վրա: Սկզբնապես այն կառուցվել է որպես ապաստարան ռմբակոծություններից:

Ամենածանրաբեռնվածը

Տոկիոյի մետրոպոլիտենը ամենածանրաբեռնվածներից մեկն է, մասնավորապես՝ Սինձյուկու կայարանով օրական 2 մլն մարդ է անցնում, իսկ տարեկան այդ տրանսպորտից օգտվում է շուրջ 3,2 մլրդ մարդ: Հենց այդ է պատճառը, որ այս մետրոպոլիտենում գործում են, այսպես կոչված՝ «տոփանորդներ», որոնք պիկ ժամերին ուղևորներին «խցկում են» վագոնների մեջ: Այդ պաշտոնը կոչվում է «օսիա»: Նույն այդ խցանումների պատճառով առավոտյան և երեկոյան յուրաքանչյուր գնացքի առաջին կամ վերջին վագոնը միայն կանանց համար է: Բացի այդ, Տոկիոյի մետրոպոլիտենի մի շարք կայարաններում պատնեշներ են կանգնեցված, որոնք բացվում են միայն այն ժամանակ, երբ գնացքը ժամանում է: Իսկ կայարանների անվանումները հայտարարվում են ճապոներեն և անգլերեն: Այս մետրոն ամենահարմարավետն է նաև այն պատճառով, որ ուղետոմսերը վաճառում են ավտոմատները, որոնցից յուրաքանչյուրն ունի գրառումներ Բրայլի տառատեսակով՝ թույլ տեսողությամբ մարդկանց համար:

Անի Պապոյան


Քաղաք Նախագիծ

Աշխարհի վերջից հետո Մինչ շատերը զբաղված էին աշխարհի վերջին պատրաստվելով կամ առնվազն դրա մասին ֆեյսբուքում գրառումներ անելով՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի մասնագետները մտածում էին Երևանում աշխարհի վերջից հետո սպասվող հետոյի մասին: Արդյունքում ծնվեց այլընտրանքային «Աշխարհի վերջից հետո» նախագիծը, որը չնայած ֆիզիկապես չի հպվում Երևանին, բայց բարձրացնում է քաղաքային միջավայրը, հասարակական վայրերն ու ճարտարապետական միջավայրը հարգելու հարցեր: Ինչպես տեսանք, ապոկալիպսիս տեղի չունեցավ, բայց նախագիծը դրանից պակաս արդիական, իհարկե, չդարձավ:

Վ

երջերս Երևանի տարբեր համայնքներում քաղաքացիների կողմից «մի քանդեք»-ի կամ «մի կառուցեք»-ի պահանջներն ու քննարկումները հաճախակի են դարձել: «Մի անգամ, երբ բակերից մեկում հերթական պայքարն էր նոր շինության դեմ, հավաքված ու բողոքող հարևաններին հարցրի, եթե քաղաքապետարանը հիմա գա ու ասի, որ թույլ չի տալիս նոր կառույցի շինարարությունը, բայց փոխարենը դուք պետք է հետ տաք բոլոր առաջ եկած կամ փակած պատշգամբները, կանե՞ք: Նրանք թե`չէ՛, տենց ո՞նց կլինի», — պատմում է «Ստորակետի» ճարտարապետ Նարբե Պետրոսյանն ու ավելացնում, որ նման վերաբերմունքն, իհարկե, չի արդարացնում այն, ինչ կատարվում է Երևանի քաղաքաշինական ոլորտում, այդուհանդերձ, խոսում է երևանցիների մտածելակերպի ու հոգատարության մասին: «Երևանն անկողնային հիվանդ է` մահացու հիվանդ: Շատերը քաղաքի աղավաղումը տեսնում են նորակառույցների մեջ: Անգամ, եթե նոր կառուցապատումը կարգավորվի, բա մնացածն ի՞նչ ենք անելու: Ես նայում եմ մեր բակին ու

48 49

Մարտ 2013


մտածում, ի՞նչ պիտի լինի, որ այն նորմալ միջավայր դառնա», — ավելացնում է ճարտարապետ Աշոտ Սնխչյանը: Ճարտարապետներին մտահոգում է նաև, որ Երևանը կարծես միայն քաղաքի կենտրոնը լինի. «Մարդիկ ասում են` նստենք գնանք քաղաք: Մասիվը կամ Բանգլադեշը քաղաքում չե՞ն»: Երևանի շուրջ պտտվող ու նրան առնչվող քաղաքաշինական մտահոգությունների ցանկը երկար կարելի է թվել: Ու թեև «Ստորակետի» նոր նախագիծը դատապարտված է չիրականանալու, քանի որ դրա տեղում արդեն նոր շենք է երկինք բարձրանում, միևնույն է, արվեստանոցի ճարտարապետներն այդպիսով փորձել են իրենց վերաբերմունքն ու քաղաքաշինական իրավիճակին առնչվող տեսակետն արտահայտել: Այն բանավեճի, երկխոսության մթնոլորտ ստեղծելու նպատակ ունի Երևանն իրարից խլել ձգտող, քանդել չքանդելու պատերազմում երկու բևեռների բաժանված քաղաքացիների միջև: Նախագիծը տեղավորվում է Հյուսիսային պողոտա,

Աբովյան, Պուշկինի փողոցներով պարփակվող հատվածում: «Գաղափարն ի սկզբանե այսպիսին էր. պատկերացրեք ջրով տոպրակ գցենք Աբովյան, Պուշկին և Հյուսիսային պողոտա հատվածների վրա, այն կտարածվի՝ լցվելով յուրաքանչյուր անկյուն կամ պատկերացրեք մարդ, որ խցկվում է հերթի մեջ: Մեր մտածած նախագիծն էլ, ենթադրվում է, որ պետք է խցկվեր հին ու նոր շենքերի արանքները՝ յուրովի հարմարվելով դրանց», — ասում է Աշոտը: Այլընտրանքային առաջարկը հենված է սյուների վրա: Ֆիզիկապես այն չի հպվում Երևանին, բայց զբաղեցնում է նրա օդային տարածքը: Շենքը կտրված չէ ընդհանուր հանրային տարածքից՝ կապում է Հյուսիսային պողոտան Ազնավուրի հրապարակին: «Չնայած կառույցը բավականին փռված է, միևնույն է, մարդու շարժումը քաղաքով այն չի ընդհատում, քանի որ ամբողջությամբ օդի մեջ է: Այն մակարդակի վրա, որտեղ քաղաքը քայլում է, այս շենքը չկա: Մեծ ուշադրություն ենք դարձրել հանրային տարածքներին, քանի որ Երևանում այսօր հանրային տարածքների կրիզիս է՝ գրավված են գրեթե բոլորը», — ասում է Աշոտը: Այն, որ «Աշխարհի վերջից հետո» նախագծին վիճակված չէ իրականություն դառնալ, «Ստորակետի» ճարտարապետներին չի հուզում: Նարբեն վստահեցնում է. «Մենք ապրում ենք մի քաղաքում, որտեղ ինչ-որ բան մեզ էլ կարող է դուր չգալ, ու սա խոսելու մեր ձևն է: Առհասարակ, ճարտարապետությունը միայն բիզնեսի կամ քաղաքականության մեջ չէ: Որևէ նախագծով հանդես գալը ճարտարապետի ասելիքը ներկայացնելու տարբերակ է: Երևանին առնչվող կարևոր քաղաքաշինական հարցերի շուրջ, նման կերպով, կարող ենք ճարտարապետների հանրություն ստեղծել»:

Նե Թադևոսյան «Ստորակետ»


ՔԱՂԱՔ Միջավայր

Արվեստ վաճառելու արվեստ Պատկերասրահն այն տարածքն է, որը հիմնվում է անհատների կողմից և նախատեսված է կերպարվեստի ցուցադրության համար, ընդ որում՝ ցուցադրվող աշխատանքները սովորաբար վաճառքի են հանվում (երբեմն այդպես են անվանում նաև գեղարվեստի թանգարանները, օրինակ՝ Հայաստանի ազգային պատկերասրահ): Փաստորեն, պատկերասրահը հանդես է գալիս որպես արվեստի շուկայի մասնավոր հատված: Որքան էլ զարմանալի թվա, 90-ականների շրջափակման ու ցուրտ ու մթի պայմաններում Երևանում նոր կյանք սկսեց ստանալ արվեստը, իսկ խորհրդային կարգերի փլուզման արդյունքում նոր կարևորություն ստացած մասնավոր գործունեությունը ծավալվեց նաև արվեստի շուկայում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ, ովքե՞ր են եղել առաջագնացները, և ի՞նչ ունենք այսօր՝ պատմում են ոլորտի ներկայացուցիչները:

50 51

Մարտ 2013


Առաջին փորձեր

Հայաստանյան արտ շուկայի առաջագնացներից մեկը՝ Նազարեթ Կարոյանը դեռ 1987 թվականին սկիզբ առած «3-րդ հարկ» արտ խմբի անդամն էր: Նրա խոսքերով, խմբի գործունեության մեջ երկու մոտեցում էր իշխում, առաջինը՝ շարժում, էներգետիկա, գործունեություն, երկրորդը՝ կառուցվածք, բյուրեղացում, կարգավորում, որի հիմնական կրողը նա էր. «Երբ արտ խմբի ակտիվությունը սկսեց ակնհայտորեն նվազել և տարրալուծվել, ես որոշեցի գնալ իմ ճանապարհով: Հնարավոր չի անընդհատ շարժում ունենալ, այն մարելու հատկություն ունի, ու թեև դժվար ժամանակներ էին գալիս, կյանքը պետք է շարունակվեր, և ես ընտրեցի մասնավոր պատկերասրահ հիմնելու ճանապարհը»: Կարոյանը կուտակեց 7-8 արվեստագետների աշխատանքներից բաղկացած հավաքածու և սկսեց փնտրել տնտեսական հիմք ունեցող գործընկերների, ովքեր կվստահեին իր փորձին և միասին կկարողանային իրականացնել նպատակը: Իր համախոհը դարձավ «3-րդ հարկի» նկարիչ Կարապետ Թերզյանը (Կարո), իսկ տնտեսական առումով իրենց ներդրումը կատարեցին ռեժիսոր Արմեն Մազմանյանը, պրոդյուսեր Արմեն Համբարձումյանը և ևս մի քանի հոգի, ովքեր ստեղծեցին «Գոյակ» կոմերցիոն ստեղծագործական-առևտրային ասոցիացիան, որի նախագծերից մեկն էլ հենց պատկերասրահի հիմնումը եղավ: Այդ ժամանակ Կարոյանը արդեն շուրջ 40-45 նկարիչների մոտ 250 աշխատանք էր հավաքել և 1991-ի աշնանը Նկարիչների միությունում բացվեց առաջին մեծ ցուցահանդեսը: Ի դեպ՝ նույն այդ թվականին Երևանում՝ իր սեփական տան նկուղում, «Կռունկ» անունը կրող առաջին պատկերասրահը բացեց Արմեն Մկրտչյանը, սակայն մի քանի տարի առաջ նա մեկնեց ԱՄՆ, և պատկերասրահի գործունեությունը դրանով ավարտվեց: Հետաքրքիր է, որ «Գոյակ» պատկերասրահը ֆիզիկապես գոյություն չուներ, այն դեռևս նախագծային վիճակում էր, մինչդեռ կուտակված հավաքածուն լայնորեն ցուցադրվում էր: Երկրորդ խոշոր ցուցահանդեսը տեղի ունեցավ մեկ տարի անց՝ 1992-ի աշնանը, Մոսկվայում. դա հայ արվեստագետների՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ամենախոշոր ցուցահանդեսն էր երկրի սահմաններից դուրս: Հավաքածուն շատ մեծ դժվարություններով հասավ Մոսկվա, քանի որ հայ-ադրբեջանական սահմանին արդեն անհանգիստ էր, և արդյունքում հավաքածուի վերադարձը Հայաստան անհնար դարձավ: Դրա հետ մեկտեղ տեղի էր ունենում նաև գնաճ, որն անհնար էր դարձնում արվեստի գործերի վաճառքից իրական հասույթ ստանալը: Այս իմաստով «Գոյակը» դարձավ ոչ թե կոմերցիոն հաստատություն, այլ այլընտրանք արվեստի պետական թանգարաններին: Վերոնշյալ ցուցահանդեսից հետո Կարոն մեկնեց Մոսկվա՝ հավաքածուին տիրություն անելու համար, բայց արդյունքում դա եղավ ֆիզիկապես գոյություն չունեցող պատկերասրահի նաև գաղափարական վերջը. կապը խզվեց, և այլևս ոչինչ անել չստացվեց: Ընդհանուր առմամբ «Գոյակ» պատկերասրահն ապրեց մոտ 2 տարի: Բայց սրանով Կարոյանը իր նպատակից հետ չկանգնեց. «Ես փորձում էի հասկանալ կատարվածը և կողմնորոշվել պատերազմական վիճակում հայտնված երկրում, ինչը հեշտ խնդիր չէր», — հիշում է նա:

«Գոյակ» պատկերասրահը դարձավ ոչ թե կոմերցիոն հաստատություն, այլ այլընտրանք արվեստի պետական թանգարաններին 1993 թվականի ձմռանը իր կոլեգաներից մեկի՝ արվեստագետ Սահակ Պողոսյանի խորհրդատվությամբ Կարոյանի հետ համագործակցության առաջարկով Նյու Յորքից Երևան ժամանեց քանդակագործ Չառլի Խաչատրյանը: Միասին կազմակերպեցին ցուցահանդես, իսկ կես տարի անց՝ 1994-ի ամռանը, հիմնեցին Ex-voto պատկերասրահը: Այն իր ցուցադրությունը բացեց Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մի թևում, որտեղ երեք ցուցասրահ կար: Ցուցադրում էին «3-րդ հարկի» մասնակիցներին,

ինչպես նաև Սարգիս Համալբաշյանին, Ռուբեն Գրիգորյանին և ուրիշներին: Բայց այս պատկերասրահն էլ երկար չգոյատևեց. խնդիրները մի քանիսն էին: «Մի կողմից իմ և Չառլիի միջև տարաձայնություններ կային՝ կապված պատկերասրահի աշխատանքի կազմակերպման, գործառույթների բաշխման հետ, մյուս կողմից էլ արցախյան պատերազմը նոր էր ավարտվել, մարդիկ փորձում էին մարսել կատարվածն ու վերակազմակերպել իրենց կյանքը. օրվա հացի խնդրով զբաղված հասարակությանն արվեստը քիչ էր հետաքրքրում, — պատմում է Կարոյանը: — Ինչ-որ առումով այդ պատկերասրահն իր բովանդակությամբ իմ իդեալիստական պատկերացումների իրականացումն էր՝ ինչպիսին պետք է լինի պատկերասրահը: Այսինքն՝ դա ավելի շուտ ոչ թե պատկերասրահ էր բառիս բուն իմաստով, այլ պատկերասրահի օրինակ էր, հայեցակարգ»: Ինչ վերաբերում է վերջին 10-15 տարիներին բացված և փակված պատկերասրահներին, ապա փակվելու հիմնական պատճառը, ըստ Կարոյանի, արվեստի շուկայի մասնավոր հատվածի հանդեպ պետության քաղաքականության և վերաբերմունքի բացակայությունն է, հակառակ դեպքում դա մեծ խթան կհանդիսանար այդ ոլորտի զարգացման համար:

«Գոյակ» և Ex-voto պատկերասրահների համահիմնադիր Նազարեթ Կարոյանը

Ճգնաժամի զոհերը

Հետաքրքիր, բայց ոչ շատ երկար կյանք է ունեցել մայրաքաղաքի մեկ այլ պատկերասրահ՝ «Գևորգյանը», որի գործունեությունը, սակայն, արդեն անցել է հետցուրտումթային 2000-ականներին: Հիմնադիր Սերգեյ Գևորգյանը պատմում է, որ մշտապես գտնվել է նկարիչների միջավայրում, նրանցից շատերի գործերն էլ հավանել

Ճգնաժամի զոհ դարձած «Գևորգյան» ցուցասրահը


ՔԱՂԱՔ Միջավայր է և երկար ժամանակ մտածել պատկերասրահ բացելու մասին, որպեսզի կարողանա ցուցադրել այդ արվեստագետներին և նպաստել նրանց ճանաչմանը: 2004-ին Թումանյան 38/1ա հասցեում բացվեց «Գևորգյան» պատկերասրահը, որի երկու սրահներում ներկայացված էին 8 նկարիչների և 4 քանդակագործների աշխատանքներ: Այստեղ պարբերաբար կազմակերպվում էին անհատական ցուցահանդեսներ, ինչպես նաև ցուցադրվում էին արտասահմանյան ստեղծագործողների աշխատանքներ։ «Գևորգյանը» կարճ ժամանակում դարձավ Երևանի ամենաակտիվ մշակութային վայրերից մեկը, գործեց հինգ տարի, բայց այս անգամ էլ վրա հասավ համաշխարհային ճգնաժամը: «Ես սիրով ու նվիրումով եմ բացել այդ պատկերասրահը, որը դեռ երկար կապրեր, եթե… 2009 թվականը շատ ծանր տարի էր Հայաստանի համար և առաջին հերթին՝ Երևանի: Ես հասկացա, որ մարդիկ պետք է ապահովված լինեն, որպեսզի կարողանան մտածել արվեստի մասին: Տնտեսական ճգնաժամն արգելակեց պատկերասրահի գործունեությունը, ստիպված եղա այն փակել: Բայց ես մեծ հույսեր ունեմ, որ ժամանակի ընթացքում կրկին բարենպաստ պայմաններ կստեղծվեն և պատկերասրահը հնարավոր կլինի վերաբացել», — հույս է հայտնում Սերգեյ Գևորգյանը` վստահությամբ ավելացնելով, որ այդ ցանկությունը միայն իրենը չէ:

Հաջողության գրավականը

Նույն 2000-ականներին ոլորտում ևս մի կետ ավելացավ՝ «Արամե» պատկերասրահը: Եվ հաջողությամբ գործում է մինչ օրս: Գրավականներից մեկը հիմնադիր Արամ Սարգսյանի փորձն էր. նախքան պատկերասրահի բացումը նա արդեն մեծ միջազգային փորձ ուներ, ծանոթ էր օտարերկրյա պատկերասրահների գործունեությանը, միջավայրին: «Ես շատ վաղուց էի գործունեություն ծավալել արվեստի ոլորտում, ի պաշտոնե զբաղվում էի ցուցահանդեսների կազմակերպմամբ ինչպես Երևանում, Գյումրիում, այնպես էլ արտասահմանում, սերտ կապեր էի հաստատել սփյուռքահայերի հետ, — պատմում է Արամ Սարգսյանը: — Հայաստանում պատկերասրահը որպես մասնավոր արվեստի ձև, շատ թերի է զարգացած, ներկայումս գործում են ընդամենը մի քանի պատկերասրահներ, ինչը նշանակում է, որ դաշտը դեռևս ձևավորված չէ, և դա մեծապես դժվարացնում է մեր աշխատանքը»: Իր կարծիքով, հենց այդ պատճառով է, որ կան շատ մարդիկ, ովքեր չեն համարձակվում պատկերասրահ բացել կամ էլ այնքան խելացի են, որ պատկերացնում են դրա դժվարությունները: «2003-ին, երբ որոշեցի բացել «Արամեն»,

52 53

Մարտ 2013

ընկերներիցս շատերն ասում էին, թե խելքս թռցրել եմ, եթե Հայաստանում նման բան եմ որոշել ձեռնարկել: Բայց ես վստահ էի, որ եթե մեխանիզմները ճիշտ օգտագործեմ, ապա ամեն ինչ կստացվի: Նախքան բացումը դեռևս հավաքածու չունեի, բայց գիտեի, որ պետք է արվեստագետների հետ լավ թիմ ձևավորել՝ նրանց հետ հետագայում համագործակցելու համար: Ի վերջո, մասնավոր պատկերասրահի հեղինակությունը անմիջականորեն կապված է այն արվեստագետների հետ, ում ցուցադրում ես: Բացի այդ, արվեստագետներն իրենք էլ, հատկապես եթե որոշակի հաջողության արդեն հասել են, շատ քմահաճ են պատկերասրահների ընտրության հարցում: Բարեբախտաբար, մեր պատկերասրահում տեղ են գտել այնպիսի նկարիչների աշխատանքներ, որոնք թանգարանային են»: Բայց մնայուն հավաքածու ստեղծելով պատկերասրահի աշխատանքը չի ավարտվում. կլոր տարին պատկերասրահը կազմակերպում է ցուցահանդեսներ ինչպես իր ցուցասրահներում, այնպես էլ արտասահմանում, հրատարակում հավաքածուի և ցուցադրությունների կատալոգներ, մշտապես կապ պահպանում

«Արամե» պատկերասրահի հիմնադիր Արամ Սարգսյանը

«Արամե» պատկերասրահը


ինչպես արվեստագետների, այնպես էլ հնարավոր գնորդների հետ: Միայն այս ամենի պարագայում, վստահ է Սարգսյանը, հնարավոր է «աշխատեցնել» պատկերասրահն ու ստանալ հասույթ. «Ժամանակին Երևանում բացված պատկերասրահների մեծ մասը փակվել է հենց այն պատճառով, որ չի կարողացել պահպանել ֆինանսական գոյությունը»: Մեկ այլ գաղտնիք. պետք է հենց սկզբից հասկանալ, որ նման հաստատությունը միայն հասույթի համար չի գործում, այն նաև գեղագիտական ճաշակ է ձևավորում, կրթում է հասարակությանը: «Պետք է ասեմ, որ «Արամեի» բացումը նաև քաղաքի հանդեպ սիրո դրսևորում էր. ես գտնում եմ, որ ինչպես սրճարանները, հյուրանոցները, զվարճանքի կենտրոնները, այնպես էլ պատկերասրահներն իրենց տեղն ունեն քաղաքի մշակութային կյանքում», — վստահ է Սարգսյանը: Պատկերասրահի գործունեության արդյունավետության ապացույցներից ամենացայտունը, թերևս, մասնաճյուղի բացումն էր 9 տարի անց՝ աննախադեպ երևույթ այս շուկայում Հայաստանում: Ինչ վերաբերում է այլ պատկերասրահներին, ապա «Արամեի» հիմնադիրը չի դիտում դրանց որպես մրցակից. «Հակառակը՝ որքան շատ լինեն, այնքան լավ, այնքան շատ մարդիկ կօգտվեն արվեստին մոտ դառնալու հնարավորությունից, մշակութային կյանքը կակտիվանա, կշահեն բոլորը»:

ինչպես սրճարանները, հյուրանոցները, այնպես էլ պատկերասրահներն իրենց տեղն ունեն քաղաքի մշակութային կյանքում որպես այդպիսին, այստեղ չի կազմակերպվում: Վերադառնալով իր աշխատանքին՝ Արա Մելքոնյանը հպարտությամբ ասում է. «Ես հին երևանցի եմ, շատ եմ սիրում իմ քաղաքը և երջանիկ եմ, որ կարողացել եմ իմ երազած անկյունը ստեղծել այստեղ»:

Գտնել քո տեղը

Նկարիչ Գագիկ Ղազանչյանը ցուցադրվել է «Գևորգյան», ապա՝ «Արամե» պատկերասրահներում: Ինչպես իր կոլեգաներից շատերը, նա վստահ է, որ արվեստագետի համար պատկերասրահների գոյությունը

Նախկին «ֆոտոյի դալանում» բացված «Դալան» պատկերասրահը

Ցուցադրվելու հնարավորություն

Բոլորը շահեցին, մասնավորապես Աբովյան փողոցի հայտնի «ֆոտոյի դալանում» բացված «Դալան» պատկերասրահի բացումից: Սկզբում բացվեց հուշանվերների խանութը, իսկ 2011-ի հուլիսի 1-ին՝ ցուցասրահը: Դրա հիմնադիր Արա Մելքոնյանը ասում է, որ «Դալանի» բացումը հնարավոր դարձավ ոչ միայն իր և իր եղբոր՝ Դավիթ Մելքոնյանի, այլև մի խումբ նկարիչների ու քանդակագործների ջանքերի ու ցանկության շնորհիվ, ովքեր մեծ սիրով աջակցեցին և իրենց ավանդը ներդրեցին. «2 տարում շուրջ 30 ցուցահանդես ենք կազմակերպել՝ ցուցադրելով տարբեր ժանրի արվեստագետների՝ ամենաերիտասարդներից մինչև հասուն և ճանաչված: Մեր ցուցասրահի հիմնական նպատակը բացման օրից ի վեր մեկն է եղել՝ ցուցադրել այն արվեստագետներին, ովքեր այլ պատկերասրահներում կամ ցուցասրահներում ներկայացված չեն, բայց արժանի են դրան»: Իսկ ինչ վերաբերում է կոմերցիոն կողմին, ապա «Դալանն» այդ հարցում միջնորդի դեր է կատարում այնքանով, որ նկարչին հնարավորություն է տալիս ցուցադրվելու և գտնելու իր գնորդին կամ հակառակը, իսկ ցուցահանդես-վաճառք,

Երևանում գործող պատկերասրահները՝ 1. «Արև», Սայաթ-Նովա 15 2. «Ակադեմիա», Բաղրամյան 24 3. «Առաջին հարկ», Կողբացու 75 4. «Ալբերտ և Թովե Բոյաջյան», Իսահակյան 36 5. «Արամե», Ամիրյան 13, Մաշտոցի 33/1 6. «ՌոբՄար», Պուշկին 4 7. «Վալմար», Բուզանդի 53-55 8. «Արտ գալերեա», Լեո 52 9. «Արտ ուորլդ», Տերյան 25 10. «ԱրտՄիքս», Սարյան 29 11. «Դալան», Աբովյան 12 12. «Շեդևր», Վ.Սարգսյան 7 13. «Գալա արտ», Բայրոնի 12


ՔԱՂԱՔ Միջավայր

Նկարիչներ Գագիկ Ղազանչյանը, Արթուր Հովհաննիսյանը և Աշոտ Գրիգորյանը

շատ կարևոր է, քանի որ առանց դրա նկարիչը ո՛չ կցուցադրվի, ո՛չ էլ կվաճառի իր աշխատանքները: Բայց դժգոհ է այսօր քաղաքում գոյություն ունեցող պատկերասրահների քանակից. «Հաշվի առնելով Երևանում ստեղծագործող արվեստագետների թիվը՝ քաղաքում գոնե 30-35 պատկերասրահ պետք է գործի: Ես իսկապես շատ կուզենայի, որպեսզի պատկերասրահի ինստիտուտը Հայաստանում կայանա, որովհետև նկարիչը չպետք է զբաղվի վաճառքի հետ կապված հարցերով, գին ասի, սակարկի. դա իր խնդիրը չէ, նկարչի միակ խնդիրը ստեղծագործելն է»:

Հաշվի առնելով այսօր Երեվանում ստեղծագործող արվեստագետների թիվը՝ քաղաքում գոնե 30-35 պատկերասրահ պետք է գործի Այդ հարցում համաձայն է նաև «Արամեում» ցուցադրվող նկարիչ Արթուր Հովհաննիսյանը: Իր կարծիքով՝ Հայաստանում մասնավոր պատկերասրահների գոյությունը խիստ կարևոր է արվեստագետների համար, քանի որ դա հնարավորություն է տալիս մտածելու բացառապես ստեղծագործելու մասին, և ոչ այն մասին, թե ինչպես այդ ստեղծագործությունը հասցնել արվեստասերին, արվեստի գործերի հավաքորդին: Իսկ աշխատանքի իրացումն իսկապես կարևոր է նկարչի համար: «Եթե թանգարանները ոչ կոմերցիոն հաստատություններ են, որոնք միայն ցուցադրում են այս կամ այն հեղինակի աշխատանքները, ապա մասնավոր պատկերասրահները և՛ ցուցադրում են, և՛ առաջարկում են ձեռք բերել ներկայացվող արվեստագետների ստեղծագործությունները: Դա մի գործընթաց է, որից շահում են թե՛ տվյալ պատկերասրահը, թե՛ հեղինակը, թե՛ աշխատանքը ձեռք բերած արվեստասերը: Բոլոր այն փոքրաթիվ մասնավոր պատկերասրահները, որոնք գործում են Երևանում, կարող են գոյատևել և զարգանալ միայն ու միայն կատարած բարձր պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ, իսկ դա առայժմ ոչ բոլորին է հաջողվում»: Նկարիչ Աշոտ Գրիգորյանի կարծիքով` վիճակը դեռ շատ հեռու է նորմալից, քանի որ Երևանում պատկերասրահներն այսօր այնքան քիչ են, որ նկարիչը չունի ընտրության հնարավորություն,

իսկ արվեստի մասնավոր շուկան Հայաստանում պարզապես մեռած է. «Չէ՞ որ ոչ միայն պատկերասրահն է ընտրում նկարչին, այլև հակառակը: Յուրաքանչյուր պատկերասրահ որոշակի սկզբունքներով և գեղագիտական արժեքներով է առաջնորդվում, և այսօրվա պատկերասրահների թվում ինձ համար չկա այնպիսին, որտեղ ես կուզենայի ներկայացնել իմ աշխատանքները, որովհետև սկզբունքորեն տարբեր մոտեցումներ ունենք արվեստի հանդեպ: Ես շատ շնորհքով նկարիչների գիտեմ, ովքեր նույնպես երևանյան պատկերասրահներում չեն ցուցադրվում կամ վաճառվում նույն այդ պատճառներով»: Այդուհանդերձ, սեփական աշխատանքներն իրացնելու հնարավորություն կա նաև առանց ցուցասրահներում ներկայացված լինելու. «Պատահում է, որ հարևանն է գնում, պատահում է, որ ծանոթբարեկամների միջոցով որևէ գնորդ այստեղից կամ արտասահմանից իմանում է իմ ստեղծագործությունների մասին և գնում մի քանիսը, պատահում է, որ ստիպված եմ լինում պատվերներ կատարել: Այդպես եմ վաստակում գումարս, բայց դա ճիշտ չէ. արվեստագետի համար երջանկություն է, երբ նա պարզապես ստեղծագործում է, իսկ մնացած խնդիրներն ինքը չէ, որ պետք է լուծի: Իսկ մեզ մոտ ոլորտում նորմալ վիճակ կլինի այն ժամանակ, երբ յուրաքանչյուր իրենից արժեք ներկայացնող արվեստագետ կարողանա իր տեղը գտնել այդ ոլորտում»:

Անի Պապոյան Մարիամ Լորեցյան

54 55

Մարտ 2013



ՔԱՂԱՔ Միջավայր

Զոհաբերված պատմություն Կան երևանցիներ, ում հուշերով միայն կարելի է պատկերացում կազմել երբեմնի Երևանի մասին: Ընդ որում, ներկայիս Երևանին նայելիս այդ հուշերը մի տեսակ անիրական են թվում: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանը պատմում է իր հիշած մայրաքաղաքի և դրա համար մղվող պայքարի մասին:

Շ

ատ վաղուց՝ 1940 թվականին, Բյուզանդի 25 հասցեում՝ այն ժամանակ Սվերդլովի փողոց, պապս տուն գնեց, վերակառուցեց այն, և մենք Երևանում տուն ունեցանք: 1953-ին մեր տան կողքի Մարգարյան հիվանդանոցում եմ ծնվել ու հաճախել եմ Շևչենկոյի դպրոցը՝ Փակ շուկայի մոտ: Վերակառուցումից հետո մեր տունը բավականին մեծ ու հարմար առանձնատուն էր դարձել: Միջանցքում ածուխի վառարան ունեինք, իսկ պատշգամբն ամբողջությամբ պատված էր ապակիներով՝ շուշաբանդ էինք ասում այդ հատվածին: Բակի հողամասում նա պտղատու ծառեր էր տնկել: Ձմերուկ ունեինք, հավ էինք պահում, իսկ մեր բակի յասամանի հոտը տարածվում էր ամբողջ փողոցով: Ընդհանուր բակում երկու սպիտակ թթի ծառ ունեինք` շատ համով էր, բալի ծառ էլ կար: Ամռանը հաճախ հենց բակում

56 57

Մարտ 2013

էին քնում: Ու այս ամենը Երևանի կենտրոնում էր, պատկերացնու՞մ եք: Մեր կողքի բակում էլ փշատի ծառ կար: Առհասարակ, Երևանում այն ժամանակ փշատի ծառեր շատ կային, հիմա անկեղծ ասած չեմ գտնում փշատենիներ, որ երեխաներիս ցույց տամ: Մեր բակում ապրում էր 16 ընտանիք, ու ոչ ոք անհատական ջուր չուներ՝ բակում մի ծորակ էր բոլորի համար: Մեր փողոցի վրա էր մեծահարուստ Աբրամովի շենքը: Աբրամովը, Աֆրիկյաններն ու էլի մի քանի մեծահարուստներն էին, որ նախաձեռնեցին Երևան ջուր բերելու գործընթացը: Աբրամովի շենքի բակը բավականին մեծ էր, ու այդ բակում կային տներ՝ աղախինների համար, կանանց ու տղամարդկանց փոքրիկ գիմնազիաներ: Խորհրդային տարիներին այդ ամենը նրանցից բնականաբար վերցվեց: Սովետի ժամանակ այդ շենքի վրա ևս երկու հարկ ավելացվեց,

և այն անշուք դարձավ: Չնայած դեռ չգիտեինք, որ դա մեր գլխին եկած ամենամեղմ փոփոխությունն էր: Ամեն ինչ մի օրում փոխվեց: 2004 թվականին մի օր արթնացա ու իմացա, որ մեր անկախ պետությունն այնպիսի վիճակում է հայտվել, որ իմ անձնական սեփականությունը պետք է վերցնի հանուն պետական կարիքների: 2005-ի դեկտեմբերին ընտանիքիս հետ հայտնվեցինք փողոցում: Ու այսպիսով իմ սեփականությունը այլևս դադարեց իմը լինելուց: էլ չեմ թվում այն բոլոր պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը, որ քանդվեցին:

Ժողովրդի դարավոր երազանքը

Ամենամեծ անհեթեթություններից ինձ համար Հյուսիսային պողոտան կառուցելու մասին կառավարության որոշումն էր: Դա վեպ չէ, կառավարության որոշում է`


որում գրեթե այսպես գրված է՝ «…հաշվի առնելով հայ ժողովրդի դարավոր երազանքը դեպի բիբլիական Արարատին նայելը... բացենք Հյուսիսային պողոտան»: Մյուս կողմից՝ որոշման մեջ գրված է, որ շենքերը Հյուսիսային պողոտայում Օպերայի երկրորդ հարկից բարձր չպետք է լինեն: Դրա հետ մեկտեղ Լալայանց փողոցի վրա պետք է լինեն երկու-երեք հարկանի շենքեր, որոնք պետք է օգտագործվեն որպես ցուցասրահներ կամ ձեռագործ արվեստի վաճառքի սրահներ: Օպերայի երկրորդ հարկից ոչ բարձր ստացվում է մոտ 20-25 մետր բարձրություն՝ այսինքն 5-7 հարկանի: Այսօր Հյուսիսային պողոտայում կառուցված է 14 հարկանի շենք, իսկ Լալայանցի վրա 9 հարկանի հյուրանոց: Ես բազմիցս նամակներով դիմել եմ կառավարությանը, նշել եմ իրենց որոշման մասին ու խնդրել եմ ինձ ցույց տալ՝ արդյոք կա՞ որևէ այլ որոշում, որով նրանք չեղյալ են համարել Հյուսիսային պողոտան կառուցելու մասին որոշման մեջ նշված պայմանները: Չկա այդպիսի որոշում: Փաստորեն, այդ ամենն արվել է կամայականորե՞ն: Իսկ ինչո՞ւ են ավելի շատ հարկեր սարքել: Հասարակ հաշվարկ է, քանի որ այդպես վաճառված տարածքներից ավելի շատ եկամուտ կունենան: Հյուսիսային պողոտան կառուցելու համար ոչնչացվել է 29 պատմամշակութային հուշարձան, ոչ թե ապամոնտաժվել է, այլ ոչնչացվել՝ սրանք դատախազության տվյալներ են: Մենք ասում ենք՝ մեր խաչքարերը թուրքերը քանդում են, իսկ մե՞նք ինչ ենք անում: Մենք էլ մեր պատմամշակութային հուշարձաններն ենք ավիրում:

Պետական կարիքներից պաշտպանվելիս

Մի խոսքով, ընտանիքիս հետ հայտնվեցինք փողոցում: Բերեցին մեքենա, ֆայլա բազառից՝ բանվոր, որ մեր իրերը դատարկեն: Իհարկե, կային մարդիկ, ովքեր համաձայնվել էին նրանց առաջարկած գրոշներին: Տեղական բոլոր դատական ատյաններն անցնելուց հետո ես դիմեցի Եվրադատարան: 2011-ին Եվրադատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվում է ինձ տրամադրել բնակարան իմ նախկին տան տեղում կառուցված բազմաբնակարան շենքում: Բայց պարզվեց, որ այդ բնակարանը վաճառված է դեռ 2009 թվականից և ունի ուրիշ սեփականատեր: Եվրադատարանի որոշումը ներկայացրի Արդարադատության նախարարություն, հանդիպեցի փոխնախարարին, նա էլ ասաց, որ գումար պիտի տամ: Ինձ պարզ չէր՝ ի՞նչ գումար, ինչի՞ համար, այն դեպքում, երբ որոշման մեջ ոչ մի բառ չկար այն մասին, որ այդ բնակարանն ինձ պիտի տրամադրեն գումարի դիմաց: Փաստորեն, Եվրադատարանի որոշումը տապալվեց: Հիմա նորից դիմեցինք դատարան, որ գործը կրկին վերցնեն վարույթ: Այս ամենի արդյունքում 2006-ին մենք ստեղծեցինք «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպությունը, որն, ի դեպ, Արդարադատության նախարարությունը հրաժարվում էր գրանցել, պարզաբանելով, որ անվանումը չի բացատրում ինչով է զբաղվելու կազմակերպությունը: Հենց ասացի մերժումը տվեք, ես կմտնեմ դատարան՝ գրանցեցին, ու ծնվեց մեր հասարակական կազմակերպությունը:

Պատմություն

Խորհրդային տարիներին դպրոցում մենք, որպես այդպիսին, չէինք անցնում հայոց պատմություն՝ բարակ գիրք էր: Էլ չեմ ասում, որ Երևանի մասին էլ

Սեդրակ Բաղդասարյանը և ավիրված Բուզանդի փողոցը

առանձնապես տեղեկացված չէի: Երբ 1968-ին մեծ շուքով տոնվեց Էրեբունի-Երևանը, լույս տեսան բավականին հետաքրքիր գրքեր Երևանի մասին՝ շատ գեղեցիկ էր այդ օրը: Ես 13 տարեկան էի ու այդ ժամանակ սկսեցի մի քիչ հասկանալ իմ քաղաքից, ճարտարապետությունից: Ի՜նչ շենքեր են եղել, ինչպիսի՜ մարդիկ են ապրել՝ այս ամենը պատմություն է: Ունենք Երևանյան բերդ, որից այսօր չնչին բեկոր է մնացել, հավանաբար՝ դա էլ շուտով կքանդեն: Երբ դպրոցում դասից փախչում էինք, մեր սիրած տեղը շուկան էր՝ Փակ շուկան: Շուկան շատ ծաղկուն էր, երկու հարկանի էր: Երկրորդ հարկում մի կողմի վրա լավաշ և կարտոֆիլ էին վաճառում, իսկ մյուսի վրա՝ ծղոտե կողովներ: Առաջին հարկում շատրվաններ էին, իսկ ավազանում ձկներ էին լող տալիս... Եթե մենք խոսում ենք 3000 տարեկան քաղաքի մասին, ապա քաղաքը պետք է ունենա իր դեմքը: Երևանի հին լինելուց երբ խոսում ենք, ես հիշում եմ այն հետաքրքիր մշակութային վայրերը, որ եղել են այս քաղաքում: Դրանց թվում են Բունիաթյանի և Ջանփոլադյանի թատրոնները, որոնք եղել են դեմ դիմաց: Բունիաթյանի թատրոնը, որը հետո ստացավ Պարոնյանի անունը, վերակառուցվեց և հնից ոչինչ չմնաց: Դրա ճիշտ դիմացը՝ ներկայիս Կենտրոնական բանկին կպած, գտնվում էր Գիլանյանցի լիմոնադի գործարանը, իսկ դրա կողքին Ջանփոլադյանի թատրոնը, որը հետագայում դարձավ Սպայի տուն: Ես դպրոցական ու ուսանող տարիներին այցելել եմ դրա բակում գտնվող ամառային կինոթատրոնը: Ի դեպ, Գիլանյանցի լիմոնադի գործարանում արտադրված լիմոնադներն ու հանքային ջրերը Կարլովի Վարիում ոսկե մեդալ են ստացել: Հիմա ո՞վ գիտի կամ ո՞վ է հիշում այդ մարդուն: Սպայի տան բակում կային երեք «ամառային» տնակներ` հասնում էին գրեթե մինչև ներկայիս ՄԱԿ-ի շենքի տարածք: Պարզվում է՝ ժամանակին այդտեղ 6 տարի ապրել է Խաչատուր Աբովյանը և բակում տնկել է կաղնու ծառ, որը ես բախտ եմ ունեցել տեսնել: Ինչ վերաբերում է Ջանփոլադյանների թատրոնին, ապա այդ շենքում կային որմնանկարներ, որոնք կառավարության որոշմամբ պահպանվում էին որպես պատմամշակութային հուշարձան:

Եվրադատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվում է ինձ տրամադրել բնակարան իմ նախկին տան տեղում կառուցված բազմաբնակարան շենքում

Կապված հուշերի հետ

Գոյություն ունի ցանկ այն պատմամշակութային հուշարձանների, որոնք ենթակա են տեղափոման: Մինչդեռ ՀՀ օրենքն ասում է, որ պատմամշակութային հուշարձանը կարող է տեղափոխվել միայն այն դեպքում, եթե աղետալի վիճակ՝ սողանք, փլուզման վտանգ կա, մնացած դեպքերի մասին օրենքում ոչինչ չի ասվում: Երբ բացում ենք կառավարության 1616-Ն որոշումը, որն ընդունվել է 2004-ի դեկտեմբերի 2-ին, տեսնում ենք, որ Սպայի տունը մինչև հիմա պահպանվում է կառավարության կողմից: Բայց ո՞ւր է այդ շենքը: Գոյություն չունի, քանդվել է 2005-ին: Ախր այս պատմամշակութային հուշարձանները ոչ մեկին չեն պատկանում, սրանք հանրության սեփականությունն են: Արտգործնախարարության շենքը վաճառեցին՝ հանրությունը չիմացավ անգամ՝ ո՞նց, ինչու՞: Ի դեպ, կան նաև պետական սեփականություն հանդիսացող հուշարձաններ, որոնք վաճառման ենթակա չեն, դրանց թվում է միայն Օպերայի շենքը: Փառք Աստծո, հուսանք՝ գոնե դրան չեն կպնի: Աբովյանի վրա ճարտարապետ Տեր-Ավետիքյանի հեղինակած լեզվի ինստիտուտը քանդեցին՝ ինչ-ինչ սուրբ նպատակների համար: Այդ շենքը ժամանակին Փարիզում ճարտարապետական հետաքրքիր լուծման համար մեդալ է ստացել: Կամ, ասենք, Թումանյանի վրա կար մի հրաշալի շենք, որը հետագայում դարձավ Հանրապետական կուսակցության շենքը: Այսօր գլուխ են գովում, որ ամենալավ տեղափոխված շենքերից է: Եթե հարցում անենք 1000 հոգու մեջ 1000-ն էլ կփաստեն, որ դա Հանրապետականների շենքն է, մինչդեռ այդ շենքը եղել է հայտնի գինեգործ Սողոմոնյանի տունը, որի նկուղային հարկում եղել է նրա գինու արտադրմասը: 1896 թվականին Սողոմոնյանի՝ այդ շենքում արտադրված կոնյակը Չիկագոյում ստացել է ոսկե մեդալ, իսկ այսօր այդ մասին անգամ մի ցուցափեղկ չկա փակցված, որ մարդիկ իմանան ով էր այդ Սողոմոնյանը: Քաղաքում ոչինչ չես գտնի նաև Սիլիկյանի, Աֆրիկյանների, Գաբրիելյանի, Թադևոսյանների ու շատ ուրիշ կարևոր մարդկանց մասին: Ցավալի է, բայց արդեն պետք է խոստովանեմ, որ ես հոգնել եմ հայ լինելուց, ես հիասթափվել եմ: Այլևս չեմ տեսնում այս խնդրի լուծման տարբերակներ: Ինչպե՞ս կարելի է հուշարձանները ջարդել, փշրել կամ տեղափոխել: Հենց բառն ասում է՝ հուշարձան, այսինքն՝ այն կապված է հուշերի հետ: Որ տեղափոխես, էլ հուշե՞ր կմնան: Ես դեմ եմ որևէ հուշարձան տեղափոխելուն: Երևան քաղաքը երևի շուտով կվերանվանվի Երևան-սիթի ու դրանով կպրծնենք: Մենք էլ կսկսենք հաշվել ոչ թե Էրեբունի-Երևանի, այլ Երևան-սիթիի տարեդարձները: Երևի ձեր ամսագիրն էլ ստիպված կլինեք անվանափոխել:

Նե Թադևոսյան Հայկ Բիանջյան


ՔԱՂԱՔ Օրեցօր

Մարտ

Առաջին քաղաքային թերթի անդրանիկ համարի հրատարակումը, ջրհեղեղ, Մատենադարանի ու Մետրոպոլիտենի բացումը, ինչպես նաև այլ` տարբեր կարևորություն ունեցող իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել Երևանի կյանքում տարբեր տարիների մարտ ամիսներին: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

1959թ., մարտի 3

Մատենադարանի էսքիզը

Իր դռները բացեց Մատենադարանը Հին ձեռագրերի ինստիտուտ-թանգարանը հիմնադրվել է Էջմիածնի պետական ձեռագրատան հիման վրա, իսկ մինչ առանձին շենքի կառուցումը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան, նոր թևը` Արթուր Մեսչյան) հավաքածուն շուրջ երկու տասնյակ տարի պահվել է Հանրային գրադարանում: Այսօր Մատենադարանում պահվող ձեռագրերի թիվն անցնում է 17 հազարը:

1981թ., մարտի 3

Շարք մտավ Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը Մետրոպոլիտենի առաջին գնացքներն ընթացել են «Բարեկամությունից» «Սասունցի Դավիթ» կայարան: Ավելի քան երեսուն տարվա ընթացքում կառուցվել է 10 կայարան, որոնցից վերջինը` «Չարբախը», բացվել է 1996-ին:

1908թ. մարտի 13

Վարարեց Գետառը Ջրհեղեղի հետևանքով վարարած գետը մեծ վնասներ պատճառեց Երևանում: Պահպանվել են տեղեկություններ, որ օրվա ընթացքում քանդվել կամ վնասվել են բազմաթիվ կամրջակներ, փողոցներ, տներ, այգիներ և բանջարանոցներ:

1891թ. մարտի 14

Կայացվեց Սարդարի պալատի պահպանման մասին որոշումը Ավելի վաղ, նույն թվականի մարտի 2-ին, ռուսական Սենատը Երևանի նախկին բերդի տարածքում գտնվող Սարդարի պալատի պահպանումը հանձնեց նահանգի ռազմաինժեներական վարչությանը: Երևան քաղաքն այլևս իրավասու չէր որևէ ամրացում կատարել շինության վրա: Իսկ ամսի 14-ին Երևանի նահանգապետի հրամանով պալատը` որպես պատմական հուշարձան, որոշվեց պահպանել, վերանորոգել և հանձնել ոստիկանական վարչության ինժեներական բաժնին: Զինվորական ինժեներ նշանակվեց կապիտան Ստուպաչևսկին, պատասխանատու` ճարտարապետ Եջուբովը: Ցավոք, 1906 թվականի որոշմամբ՝ պալատը, որի տարածքում 1827 թվականին տեղի է ունեցել Գրիբոյեդովի հռչակավոր «Խելքից պատուհաս» պիեսի անդրանիկ ներկայացումը, հավասարվեց գետնին, իսկ Երևանի բերդից պահպանվել է միայն պատի մի փոքր հատված:

Գետառը ջրհեղեղից հետո

1880թ., մարտի 15

Լույս տեսավ Երևանի առաջին պարբերականը Պարսկական տիրապետության ժամանակ Երևանում մշակութային կյանքը լճացած էր, իսկ թերթեր չկային։ Պարսկական լծից ազատվելուց հետո տեղի ունեցած զարթոնքի խորհդանիշներից մեկը քաղաքի առաջին թերթի` «Պսակի» հրատարակումն էր: Այն լույս է տեսել 1880թ. մարտի 15-ից և ընդհատումներով տպագրվել մինչև 1884թ. ապրիլի 7-ը։ Փակվելու հիմնական պատճառը

58 59

Մարտ 2013

Սարդարի պալատը ոչնչացվելուց մի քանի տարի առաջ


«Պսակի» 1881 թվականի 8-րդ համարը

«Պսակի» համարձակ պահվածքն էր, ինչի պատճառով այն արժանացավ ցարական գրաքննության խիստ բացասական վերաբերմունքի։ Թերթում լուսաբանվող թեմաները բազմազան էին` քաղաքային Դումա, հասարակական կյանք, միջադեպեր, տպագրվել են գեղարվեստական գործեր:

1828թ., մարտի 21

Կազմվեց Հայկական մարզը, որի կենտրոնը դարձավ Երևանի օկրուգը 1828 թվականի փետրվարի 10-ին Թուրքմենչայում կնքվեց հաշտության պայմանագիր, որով Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին։ Իսկ արդեն մարտին կազմակերպվեց Հայկական մարզը, որի կազմում էին Երևանի, Նախիջևանի խանությունները և Օրդուբադի օկրուգները։

1877 թ. Մարտի 22

Երևանին տրվեց քաղաքի կարգավիճակ 1877-ին նորակոչ քաղաքում կառուցվեց արդյունաբերական ամենախոշոր հիմնարկը, որը հետագայում դարձավ Երևանի խորհրդանիշներից մեկը՝ Տարիյանցի գինու և կոնյակի գործարանները, որոնք հետագայում անցան Նիկոլայ Շուստովին:

1880թ. մարտի 24

Քաղաքի փողոցներում տեղադրվեց ֆոտոնավթով վառվող 135 լապտեր Լուսավորության գործն ամեն տարի աճուրդով տրվում էր վարձակալության: Վարձակալը կամ կապալառուն պարտավոր էր ամեն ամսի 22 գիշեր պարտադիր ապահովել փողոցների լուսավորությունը:

1991թ. մարտի 28

Լենինի արձանի ապամոնտաժումը

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարության օրհնումը

Կայացվեց Հանրապետության հրապարակից Լենինի արձանի հեռացման որոշումը Քաղխորհուրդը որոշում ընդունեց Հանրապետության հրապարակից Լենինի արձանը հանելու մասին: Արդեն ապրիլի 13-ին, բազմահազարանոց ամբոխի ներկայությամբ պրոլետարիատի առաջնորդի հանրահայտ արձանը (քանդակագործ Սերգեյ Մերկուրովի այս ստեղծագործությունը համարվում էր Խորհրդային Միության տարածքում Լենինի լավագույն արձաններից մեկը) ապամոնտաժվեց: 1996-ից ապամոնտաժվեց նաև Ռաֆայել Իսրայելյանի նախագծած` քանդակից թերևս ոչ պակաս հայտնի պատվանդանը: Պրոլետարիատի առաջնորդի արձանի մարմինն այսօր գտնվում է Ազգային պատկերասրահի բակում, իսկ գլուխը` պահեստում: Պատվանդանի մնացորդները պահվում են քաղաքապետարանի պահեստում՝ Չարբախում: Նրանց տեղը մայրաքաղաքի գլխավոր հրապարակում առայժմ ոչ ոք չի զբաղեցրել, թեպետ 15 տարիների ընթացքում եղել են զանազան առաջարկներ և մրցույթներ:

1990թ. մարտի 31

Օրհնվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կառուցումը Ամենայն Հայոց վեհափառ Վազգեն Առաջինն օրհնեց Օղակաձև այգու աջակողմյան բլուրում հիմնադրվող նոր եկեղեցու շինարարությունը: Կառուցման վայրում տեղադրվեց հուշաքար` համապատասխան արձանագրությամբ: Վեհափառը, սակայն, չտեսավ ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի նախագծով կառուցված մայր եկեղեցին ավարտուն տեսքով, որն իր դռները բացեց 2001 թվականին, երբ Հայաստանում նշվում էր քրիստոնեության` որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակը:

Նե Թադևոսյան Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան


քաղաք Կադրերի բաժին

Երևանի մետրոպոլիտենի բացումը, 1980 թ.

Երևանի մետրոպոլիտենի խորհրդանշական բանալին պատրաստվել է 1980 թվականին Լենինգրադում՝ նկարիչ Ադամյանի էսքիզով, մետրոպոլիտենի առաջին հերթի գործարկման կապակցությամբ: Բանալին այժմ պահվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում: Նույն թանգարանի հավաքածուի մեջ կարելի է հանդիպել մի շարք այլ խորհրդանշական բանալիներ՝ մի քանի տարի առաջ ապամոնտաժված Երիտասարդական պալատի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի բացման, ինչպես նաև Երևանի մի քանի քույր քաղաքների՝ Մոնտեբելո, Կիև, Բելգրադ:

Մետրոպոլիտենի բացմանը նվիրված հուշամեդալ

Երևանի պատմության թանգարան

60

Մարտ 2013




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.