#1-2(13) 2013
4 850009 070025
13002
Տարածվում է
անվճար
Հունվար փետրվար
Ծանր ու թեթԵՎ քաղաքը ռոք է լսում
Գ
արնանային ոչ աշխատանքային մի օր 2000 թվականին ընկերս (Ժիրայրը), որի հետ դեռ բակային փոքր ժամանակներից Բիթլզ էինք լսում, ասաց՝ «Արի գնանք ռոք-կլուբ»: Դե գնանք, ինչո՞ւ չէ: Հատկապես, որ դպրոցում ես վաղուց հայտնի էի որպես «ռոքանավթալինային» երաժշտություն լսող տարօրինակ կերպար, մինչդեռ կենդանի ռոք կյանքում չէի լսել: Ավելին, չէի էլ պատկերացնում, որ Երևան քաղաքում կա ինչ-որ ակումբ, որտեղ այն նվագում են ու որտեղ հավաքվում են ռոք լսող ժողովուրդ (ցավոք, Արայիկնոցը իմ գիտակցական կյանքին նախորդող շրջանում արդեն փակվել էր): Գնացինք ժուռնալիստների տուն: Մուտքի մոտ հավաքված էին այն ժամանակ ինձ համար խիստ տարօրինակ մարդիկ: Այսինքն, երբեք մինչ այդ չէի հանդիպել քյարթաբազարային ֆորմատից դուրս, ուզած երկարության մազերով, ուզած ռոք խմբի պատկերով շապիկներ կրող ջահելություն: Ոնց որ ուրիշ մոլորակում հայտնված լինեի: Իսկ ներսից արդեն թույն ռոք ձայներ էին գալիս: Ժիրայրը բարևեց իր ծանոթ ռոքերներին ու մտանք: Այնպես ստացվեց, որ ռոք-ակումբ կատարած իմ առաջին այցելությունը համընկավ ինչ-որ փառատոնի հետ, ու ես մի օրում ծանոթացա Ռեինկարնացիային (այն ժամանակ դեռ պանկ), Sard-ին, Բամբիռին, Ոստան Հայոցին (հերթական մեծ ընդմիջումից հետո նորից միասին նվագում էին): Երբեք չեմ մոռանա այդ մթնոլորտը՝ ռոքային, ազատ, ուրիշ, վառ, հարազատ: Դե հա, ծխածի ու գարեջրի բուրմունքն էլ կար: Այդ օրը ես տուն հասա սովորականից ուշ ու սովորականից երջանիկ: Հետո եղան բազմաթիվ այլ համերգներ ու փառատոներ, լսեցի բազմաթիվ այլ խմբերի, ծանոթացա բազմաթիվ հաճելի մարդկանց հետ, բացահայտեցի ինձ համար անթիվ քանակությամբ լավ երաժշտություն (հայեցի և դրսի): Ու չնայած «ռոքեր» այդպես էլ չդարձա, բայց ռոքը դարձավ իմ մտածողության մի մասը: Որովհետև ռոքն ավելին է, քան պարզապես երաժշտություն կամ երաժշտական ժանր չէ, այլ մտածելակերպ: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ
04
Անցուդարձ Նորություններ Զազ-պուրակի բացումը և այլ իրադարձություններ:
12
24
Հարցազրույց Ասոցիատիվ շարք Հայաստանի ռոք ասոցիացիայի անցած ուղին և նպատակները:
06
Իմ Երևանը Շնչավոր քաղաք Գոռ Սուջյանը կարոտում է իրենց հին բնակարանի պատշգամբն ու անհամբեր սպասում է ձյանը:
Համացանց Պատ, ցեմենտ, ֆայլեր Երևանը միացավ համաշխարհային Dead Drops նախագծին:
14
Մասնագիտություն Քիթ, կոկորդ, ականջ և այլն Բժիշկ օտորինոլարինգոլոգը պատմում է իր մասնագիտության մասին:
26
Ժամանց Քաղաքը ռոք է լսում Երևանում որտե՞ղ կարելի է կենդանի ռոք լսել:
16
Պրոֆի Ձեր անունը ծանոթ է Այլընտրանքային Ռոբերտ Քոչարյանը, Տիգրան Կարապետյանը, Սոնա Շահգելդյանը և այլոք:
08
09
10
Նստավայր Համեղ ու կծու Երևանում բացվել է առաջին կորեական ռեստորանը: Նստավայր Առանց Էյֆել յանի Butcher Shop` մսի խանութ և մինի ռեստորան մի վայրում: Զրից Խփնվել կարելի ա Երևանի շառմի և այլ բաների մասին խոսում են տաքսիստները:
Շապիկ՝ Գեղամ Վարդանյան
2 3
Հունվար-փետրվար 2013
22
Գրողը տանի Երևանի սև բազմակետ, ռուսաց կայսրուհու՝ վարդագույն… Արձակագիր Հովհաննես Թեքգյոզ յանը «ԵՐԵՎԱՆԻ» խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:
Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արմեն Յոլյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արմեն Յոլյան
32
Ետնաբեմ Փորձը փորձանք չէ Ո՞րտեղ են փորձեր անում երևանցի ռոքերները:
44
Հուշեր Արայիկնոցի շրջանավարտները Ժամանակին ռոքասեր ջահելությունը հավաքվում էր Արա Միսակյանի ֆոտոստուդիայում:
48
Այնտեղ Ամեն ինչ սկսվեց քարանձավից Ակումբ, որում առաջին քայլերն են արել բիթլները:
ՔԱՂԱՔ
38
Փորձ Վերջինը չլինի Ռոք երաժիշտները՝ իրենց երևանյան առաջին համերգի մասին:
50
Նախագիծ Ուրիշ պողոտա Հյուսիսային պողոտայի այլընտրանքային տարբերակը:
40
Հուշեր All you need is Love Շատերի համար The Beatles-ը ռոք այբբենարանի առաջին տառն է եղել:
52
Արտասովոր Կապի մեջ «Նոյի թվի» ռադիոընդունիչներ և պատեֆոններ թանգարանում, որի գոյության մասին քչերը գիտեն:
54
Խոշոր պլան Աչքով չտա՛լ Խաչեր, սրտիկներ, խաղալիքներ և դրոշներ երթուղայիններում:
56
Մրցույթ Երևանյան դրվագ Լուսանկարչական մրցույթի հաղթող կադրերը:
58
Օրեցոր Հունվար-փետրվար Հունվար և փետրվար ամիսների իրադարձությունները Երևանի պատմության ընթացքում:
60
Կադրերի բաժին Փոփ-ռոք փառատոն հեծանըվահրապարակում, 1981 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:
Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինա Ղազարյան, Գոհար Արամյան, Իրինա Մերդինյան, Սոնա Խաչատրյան, Արամ Արարատյան, Բիայնա Մահարի, Սաթենիկ Ավագյան, Հովհաննես Թեքգյոզյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Լիլիթ Թովմասյան, Բիայնա Մահարի, Սաթենիկ Պետրոսյան, Ֆոտոլուր, Հայկ Բիանջյանի և Time Magazine-ի արխիվից
«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ
© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»
Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան
Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:
Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան
Համարը տպագրության է հանձնվել՝ 10.01.2013 Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89
Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Ագաթա Հարությունյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta
Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:
Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում
Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:
քաղաքամեջ Անցուդարձ
Աստղազարդ ջազ-պուրակ
Երևանում չկա հոլիվուդյան բուլվար, փոխարենը բացվել է հայկական ջազ աստղերի պուրակը: Բացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Տերյան 74 հասցեում՝ նորաբաց Yanc Club երաժշտական ակումբի հարևանությամբ: Պուրակի առաջին աստղերը նվիրված էին ջազային կոմպոզիտոր, դիրիժոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1938ից 1956թթ. Հայաստանի էստրադային նվագախումբը հիմնադրած և գլխավորած Արտեմի Այվազյանին և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, դիրիժոր և 1956-ից 90-ականների սկիզբը Հայաստանի էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին: Մոտ ապագայում սպասվում են Ժորժ Ավագյանի և հայկական ջազի մի շարք այլ հանրահայտ երաժիշտների աստղերը:
Էն հին տները
Երևանում երկարատև վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացվել է Ալեքսանդր Սպենդիարյանի տունթանգարանը: Շենքում, որը կառուցվել է 1925-26 թթ. ընթացքում, Նիկողայոս Բունիաթյանի նախագծով, 1926 թ. Սպենդիարյանին հատկացվել է շենքի բնակարաններից մեկը, որտեղ նա ապրել է մինչև կյանքի վերջը՝ 1928 թ.: Տունթանգարանը բացվել է 1967 թ. և մեկ անգամ էր հիմնանորոգվել: 2011 թ. նախագծային աշխատանքների համար տրամադրվել է 18 մլն դրամ, իսկ շինարարական աշխատանքների համար՝ 29 մլն 468 հազար դրամ: Վերանորոգվել է թանգարանի ամբողջ տարածքը: Թանգարանում ներկայացված են կոմպոզիտորի լուսանկարները, անձնական իրերը, կիրառվել են ժամանակակից տեխնոլոգիաներ՝ վիրտուալ ցուցադրություն, էլեկտրոնային ձայնադարան: Թանգարանի վերաբացման օրը, որը համընկել էր վարպետի 140-ամյա հոբելյանին, հանրությանը ներկայացվեց նաև տուն-թանգարանի տնօրեն Մարինա Օտարյանի կողմից կազմված գիրքը, որում հավաքված են Սպենդիարյանի մասին հուշեր և հոդվածներ:
4 5
Հունվար-փետրվար 2013
Ընթերցանության ժամ
Երևանն արդեն ութ ամիս է ինչ կրում է Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը: Հենց այդ կապակցությամբ նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ վերջին տարիներին պետպատվերով հրատարակված (այդ թվում նաև ռուսերեն) 214 անուն 9 հազար կտոր գրքեր բաժանվեցին մայրաքաղաքի գրադարաններին։ Խմբաքանակում ներառված են և՛ գեղարվեստական, և՛ մասնագիտական գրականություն, հեքիաթներից մինչև հայ ու համաշխարհային դասականների, ինչպես նաև ժամանակակից գրողների երկեր։ Երևանի բոլոր վարչական շրջանների գրադարանները ստացան 500-ից 2-հազարական կտոր գիրք՝ ըստ գրաֆոնդը թարմացնելու անհրաժեշտության։
Ոստանի վերադարձը
Դեկտեմբերի վերջին երևանյան ռոք մասսան նշում էր հայաստանյան ամենահայտնի խմբերից մեկի՝ Ոստան Հայոցի 25-ամյա հոբելյանը: Այն էլ ոչ թե մեկ, այլ մի քանի համերգներով: Նախ 2000-ականների սկզբի լավագույն ավանդույթների համաձայն խմբի երկրպագուները հավաքվեցին Stop ակումբում (նույն ավանդույթի համաձայն, այստեղ ավելի շատ էին ոչ թե Ոստանի հեղինակային երգերը, այլ քավրները), ապա խումբը նվագեց Tortuga փաբում, ինչից հետո արդեն ավելի լայն ձևաչափով՝ Երաժշտական կամերային թատրոնում: Այստեղ Ոստանին արդեն միացան Dorians-ի Գոռ Սուջյանը, Bambir, Dogma, The King's Cross խմբերը, Շուշան Պետրոսյանը և այլոք:
Կամո Նիգարյանի նախակերպարները
Դեկտեմբերի 11-ից 25-ը Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունեցավ գեղանկարիչ Կամո Նիգարյանի անհատական ցուցահանդեսը: «Նախակերպեր» ցուցահանդեսը ներկայացրեց հայ ժամանակակից արվեստի նշանավոր դեմքերից մեկի նախկինում երբևէ չցուցադրված վերացական աշխատանքների բազմաշերտ հետագիծը: Կազմակերպիչները՝ ներկայացնելով նրա մոտ հիսուն աշխատանք (980-2011թթ. ստեղծված աբստրակտ գեղանկարչական գործերը), փորձել են բացահայտել Նիգարյանի փիլիսոփայորեն հագեցված որոնումների արդյունքները: «Նախակերպեր» ցուցահանդեսը «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանի և Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի նախաձեռնությունն է. Կամո Նիգարյանի այրի՝ Մարինե Հարոյանի համագործակցությամբ: Ցուցահանդեսի և պատկերագրքի հայեցակարգի հեղինակն է Սիդնեյի համալսարանի դոկտորանտ, արվեստաբան և համադրող Վիգեն Գալստյանը:
քաղաքամեջ Համացանց
Պատ, ցեմենտ, ֆայլեր Ինչպես նշվում է մի շատ հետաքրքիր նախագծի պաշտոնական մանիֆեստում՝ «Dead Drops-ը ֆայլերի փոխանակման օֆլայն միջոց է: Այն հասանելի է բոլորին, ավելին՝ յուրաքանչյուրը կարող է ստեղծել իր Dead Drop-ը: Այն պետք է հանրային հասանելիություն ունենա, չլինի փակ կամ ժամանակավոր հասանելիությամբ հաստատությունում: Կատարյալ Dead Drop-ը ցեմենտով ամրացված է պատի մեջ և տեսանելի է միայն USB գլխիկը: Dead Drop-ին միանալու համար հարկավոր է միայն USB մուտք ունեցող ցանկացած սարք: Ի դեպ, փոշոտ ծնկներն ու պատին քսված բաճկոնը Dead Drop-ից օգտվելու հետևանքներն են»:
Ե
րևանում, Մոսկովյան 16 հասցեում կա առաջին հայացքից բավական հասարակ մի շենք, որն ունի բոլոր շենքերին բնորոշ սովորական պատ: Սակայն այս շենքի պատը միայն առաջին հայացքից է սովորական: Ամեն տեղ չես հանդիպի պատեր, որի մեջ ապրում են NightArk խմբի երեք ալբոմ, NorDar խմբի մեկ ալբոմ, Tilibom կոչվող տարօրինակ մի երգ, «Մատանիների տիրակալը» (գիրքը, ոչ թե ֆիլմը), Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կարճ պատմությունը» ու շատ այլ բաներ: Երևանում այդպիսի պատերը շատ չեն, բայց երկուսն արդեն կան: Վերջերս մեր քաղաքն էլ է միացել Dead Drops ունեցող քաղաքների շարքին: Dead Drop նախագիծը, որ թարգմանաբար նշանակում է գաղտնարան, սկիզբ է առել 2010 թվականին, Նյու Յորքում, նկարիչ Արամ Բարտոլիի գաղափարով: Այդ ժամանակից ի վեր գաղափարը շրջել է աշխարհով մեկ և, ի վերջո, հասել է Երևան: Dead Drop-ի ողջ իմաստը պատից երևացող USB վարդակը գտնելը, նոթբուքով դրան միանալն ու ֆայլերի փոխանակումներ անելն է: Քո ընտրությամբ մի որևէ բան ես թողնում ֆլեշի մեջ, իսկ այնտեղից վերցնում ես այն, ինչ մեկ ուրիշն է թողել: Իհարկե, ավելի համարձակները կարող են ստեղծել իրենց Dead Drop-ը: Նախագծի կայքում կարելի է գտնել մանրամասն ցուցումներ պատի մեջ սեփական ֆլեշի տեղադրման մասին: Տեղադրումից հետո, հենց այս կայքում պետք է գրանցել Dead Drop-ի նոր կետը: Փողոցի համայնապատկերը, միջին և խոշոր պատկերը գաղտնարանով: Նոր Dead Drop տեղադրելիս սրանք են այն երեք պարտադիր լուսանկարները, որոնք պետք է կցել քարտեզում նշված հասցեով: Dead Drops-երի համաշխարհային քարտեզում չորս կետ է առաջացել նաև Երևանում: Դրանք ստեղծվել են հոկտեմբերի վերջին, չնայած մեկ ամիս չանցած, չորսից գործող մնացին միայն երկուսը: Ու՞մ և ինչո՞ւ էր պետք վնասել Պուշկինի փողոցի դալաններից մեկում ու Պետական համալսարանի շենքում տեղադրված Dead Drop-երը, չգիտեն նույնիսկ ստեղծողները, իսկ միգուցե պատահականությո՞ւն է
6 7
Հունվար-փետրվար 2013
եղել: Երկու ընկեր՝ Վահանն ու Կարապետը, ոգևորվելով Արամ Բարտոլի տեսահոլովակից, որտեղ նա տեղադրում էր իր առաջին Dead Drop-ը՝ Նյու Յորքում, որոշեցին օգնել այս գաղափարի տարածմանը: «Մենք շատ հավանեցինք նախագիծը: Բացի այդ, ընթացքը բավական զվարճալի է՝ թողնել ինչ-որ բան ինչ-որ տեղ, վերցնել թողածը: Նաև մտածեցինք, որ դա կարող է դուր գալ զբոսաշրջիկներին: Իհարկե, չենք կարծում, որ կնպաստենք Հայաստանում տուրիզմի զարգացմանը, սակայն թող դա լինի ծովում մեկ կաթիլ»: Երևանյան Dead Drop-երից հասցրել է օգտվել նաև ծրագրավորող Նորայր Չիլինգարյանը: Նրա կարծիքով՝ նմանատիպ նախագծերը թեև լավն են և հետաքրքիր, բայց դուրս չգալով մարդկանց որոշակի խմբի սահմանից, չեն հասնում իրենց գլոբալ նպատակին. «Ափսոս, որ բնակչության «ակտիվ» մասը շատ փոքր է, ու սրա հետ կապված արդեն ակնհայտ է, թե ով կարող է լինել որևէ բանի նախաձեռնող: Ինձ համար ակնհայտ է: Իսկ ում համար ոչ՝ նրանք ոչ էլ օգտվելու են: Դրա համար էլ ստացվում է, որ ինչ յուրահատուկ բան էլ պատահի մեզ մոտ, այն ֆորմալ է մնում, «մենք էլ ունենք»-ի շրջանակում, մատով
ցույց տալու համար: Քանի որ այդպիսի ֆլեշների իրական օգտատերերը առանց դրանց էլ հավաքվում են օֆլայն ֆայլափոխանակիչներում ու կիսվում տվյալներով: Իսկ պատերի մեջ ֆլեշները հարկավոր են հենց անծանոթ մարդկանց միջև փոխանակման համար: Գրազ գամ՝ չկա մի օգտատեր, ում ես անձամբ չճանաչեմ: Իսկ եթե լինի էլ, ափսոս, որ չկա մի նախաձեռնող, ում ես անձամբ չճանաչեի: Բանն այն է, որ մենք ապրում ենք միլիոնանոց քաղաքում: Մեկ միլիոն մարդկանց մեջ չկա ոչ ոք, ով ծանոթ է նման գաղափարների և ով կարող է իրականացնել դրանք: Ոչ ոք, բացի այն մի քանիսից, ով հետաքրքրվում է»: Այս պահին Երևանում գործող երկու Dead Drop-երից մեկը գտնվում է Մատենադարանի շենքի վրա՝ Մաշտոցի պողոտայում (2 գիգաբայթ), իսկ մյուսը՝ Մոսկովյան 16 հասցեում գտնվող շենքի պատին՝ Կասկադի հարևանությամբ (1 գիգաբայթ): Մի՛ վարանեք թողնել կամ վերցնել ֆայլեր: Երաժշտություն, ֆիլմեր, գրքեր… Մի խոսքով, այն ամենը, ինչ կարող է հետաքրքիր լինել որևէ մեկին ու ինչով ցանկանում եք կիսվել: Վստահ եղեք, որ ինչ-որ տեղ մի անծանոթ անհամբեր սպասում է ձեր թողած ֆայլին:
Բիայնա Մահարի Բիայնա Մահարի, Սաթենիկ Պետրոսյան
քաղաքամեջ Նստավայր
Համեղ ու կծու Երևանում շատ են չինական ռեստորանները, քիչ չեն նաև ճապոնականները: Իսկ կորեական դեռ չէր հանդիպել, ու երբ Պուշկինի փողոցում բացվեց կորեական The Gung ռեստորանը, բաց չթողեցի այնտեղ այցելելու հնարավորությունը:
Կ
որեերեն համեղ և կծու բառերը հոմանիշներ են, քանի որ այստեղ կարմիր պղպեղով են համեմում ամեն ինչ՝ բրնձից մինչև հավի միս: The Gung-ի ճաշացանկը թերթելիս դժվար է գտնել կարմիրի ու նարնջագույնի երանգով չառանձնացող որևէ կերակուր: Հենց այս պատճառով, երբ գտա կանաչ աղցան ջրիմուռներից՝ առանց երկմտելու պատվիրեցի: Աղցանը հենց այդպես էլ կոչվում է՝ «Ջրիմուռ», և արժե 800 դրամ: Հաշվի առնելով, որ ռեստորանը ճաշատեսակների բաղադրիչները պատվիրում է Կորեայից, դա բնավ թանկ չէ: Այդպես էլ չկարողացա պարզել, թե աղցանում ինչ ջրիմուռներ էին օգտագործել, քանի որ ո՛չ ես, ո՛չ էլ մատուցողուհին ջրիմուռներից բան չէինք հասկանում: Ինչևէ, աղցանը շատ մեղմ համ ունի՝ ինձ տապակած հայկական կանաչի հիշեցրեց: Ռեստորանի ճաշացանկը շատ մեծ է: Հիմնականում այն երկու մասի է բաժանվում. ուտեստներ սոյայի սոուսով և՝ չիլի սոուսով: Իհարկե, այլընտրանք էլ կա՝ ասենք, կարելի է պատվիրել «Կորեական ռամեն» (1900 դր)՝ շոգեխաշած արիշտա տավարի մսով, ծովախեցգետնով ու համեմունքներով: Իսկ եթե նոր ու հետաքրքիր ուտեստ փորձելու տրամադրություն ունեք, ապա կարող եք պատվիրել տապակած հավ՝ մեղրով ու սոյայի սոուսով (3600դր): Քաղցրավենիքի մասում հետաքրքիր աղանդեր կա գունավոր բրնձից՝ քաղցր միջուկով ու բացարձակ չարտաբերվող անուններով: Բրնձի երեք
տեսակներն էլ 1200 դրամ արժեն: Կա նաև ավանդական ու իր տեսակի մեջ միակ թխվածք, ինչպես նաև պաղպաղակ ու շոկոլադ: Սուրճի ընտրանին այդքան էլ հարուստ չէ: Լուծվողը (Nescafe) 500 դրամ արժե, սևը՝ 300, իսկ կորեականը, որը համով չի տարբերվում սովորական կաթով սուրճից, 600 դրամ է: Թեյերն էլ առանձնապես շատ չեն, բայց հետաքրքիր են. մարմելադի, սերկևիլի, դարչինի, լիմոնի թեյ և բոլորն էլ 800 դրամ: Հատկապես պահպանողականների համար կա նաև սև ու կանաչ թեյ: Հնչող երաժշտությունը Կորեայի հետ որևէ առնչություն չունի, չնայած ուրախ էի լսել հարազատ Սթինգին՝ իր Englishman in New York-ով: Իսկ այ պատից կախված հեռուստացույցով կարելի է դիտել կորեական ալիքներ: Ընդհանրապես՝ Սթինգը միակ ոչ կորեական երևույթն է այս հաստատությունում: Դարակներում ազգային հագուստով տիկնիկներ, ճենապակյա վազեր, մեհյան-տաճարների մակետներ, մեծաթիվ կորեական թատերական դիմակներ, հովհարներ, սևաներկով արված նկարներ: Այս ողջ գեղեցկության տրամաբանական ավարտը կարելի է համարել պատին երևացող Կորեայի քարտեզը: Մի քիչ տարօրինակ է միայն թվում քարիկներով ու բույսերով զարդարված արհեստական շատրվանը: Այստեղ հաստատ չարժե շատ ընկերներով գալ, քանի որ ինտերյերը չափից ավելի հանգիստ է, բայց միայնակ գալն էլ լավ միտք չէ, քանի որ չափաբաժինները շատ մեծ են: Իսկ այ արիշտան երկու մասի բաժանելն ու այն փայտիկներով ուտել փորձելը The Gung-ում ընթրելու հիանալի տարբերակ է:
Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան
8 9
Հունվար-փետրվար 2013
Առանց Էյֆելյանի Երևանում բացվել է մի վայր, որն ավելին է, քան պարզապես մսի խանութ: Այն նաև մինի ռեստորան է ու խոհարարական հմտությունների դրսևորման կատարյալ միջավայր:
Փ
այտը Butcher Shop-ի ներքին հարդարման գլխավոր տարրերից է: Այս սրահում միանգամից աչքի են ընկնում հնաոճ դարակները, որոնց վրա շարված են աշխարհի տարբեր անկյուններից բերված գինիներ: Կան հայկական խառնուրդներ, գինիներ Իտալիայից, Արգենտինայից, Չիլիից, Ֆրանսիայից, Իսպանիայից: Դրանք անձամբ ընտրել է երևանյան ռեստորանային բիզնեսի վարպետ՝ Dolmama-ի և Butcher Shop-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանը: Գինու գները մինիմալ են, օրինակ, վարդագույն Armenia-ն՝ ընդամենը 1800 դրամ է: Ի դեպ, խմիչքը կարելի է պատվիրել նաև բաժակով, բայց այս դեպքում ընտրությունը զգալիորեն փոքրանում է: Ամեն շաբաթ այստեղ բաժակով գինու որևէ տեսակ են առաջարկում, օրինակ՝ նախորդ շաբաթ կար թեթև արգենտինական գինի: Գինու գավաթը մշտապես նույն գինն ունի՝ 1500 դրամ: Ռեստորանի փոքր մենյուում կան նաև գինու հետ մատուցվող մի քանի ճաշատեսակներ: Օրինակ՝ այստեղ կարելի է պատվիրել 3 ձվով, բաստուրմայով կամ սուջուխով ձվածեղ (4800դր.), նաև օրվա ապուր է լինում (1800դր.) և բազմատեսակ սենդվիչներ (բոլորը 2500 դր.): Սակայն ավելի լավ է պատվիրել պանրով կամ էլ մսով ափսե: Ե՛վ միսը, և՛ պանիրը կարող եք ինքներդ ընտրել վաճառասեղանից, այն ձեզ համար կկտրատեն և կմատուցեն փայտե ափսեյով, որը բարակ շերտով կտրած ծառի բուն է հիշեցնում: Մսի տեսականուց արժե փորձել սուջուխը, որը նրանք ոչ թե գնում, այլ պատրաստում են հենց այստեղ: Butcher Shop-ի սուջուխը տարբերվում է մեզ ծանոթ սուջուխից՝
այն ավելի փափուկ է և ունի կոնֆետի ձև (այդպես էլ կոչվում է «սուջուխկոնֆետ»): Բաստուրմայով նման «կոնֆետները» արժեն 2500 դրամ: Մսից և պանրից բացի այստեղ վաճառվում են տարբեր մուրաբաներ, կոմպոտներ, համեմունքներ, չրեր, ձավարեղեն, ինչպես նաև նոր թխված հաց: Ի դեպ, պատին ամրացված հեռուստացույցը, որքան էլ տարօրինակ թվա, սակայն Fashion TV ցույց չի տալիս (չնայած այդ ալիքը, չգիտես ինչու, շատ են սիրում քաղաքի բոլոր ռեստորաններում ու սրճարաններում): Փոխարենը միացված են Dolmama-ի հոլովակները, այնպես որ կարող եք հետևել հանրահայտ լորի մսով դոլմայի կամ սմբուկի ռոլլերի պատրաստմանը: Աստիճաններով իջնելիս կարելի է տեսնել առաջին հարկի հատակից մինչև երկրորդի առաստաղը ձգվող մի ցուցափեղկ-պատ, որը գինիներով լի պահարան է: Առաջին հարկում ռեստորանային մասն է. չկան վաճառասեղաններ, փոխարենը կան սեղաններ և աթոռներ: Մի քանի աթոռներ առանձնանում են ընդհանուր ինտերյերից՝ դրանք ճերմակ են, ծածկված կապույտ ծաղկավոր կտորով: Ժիրայր Ավանյանը դրանք պատահաբար է ձեռք բերել՝ մեկը պատրաստվում էր դեն նետել, նա էլ վերցրել է, տվել նորոգման ու դարձրել է Butcher Shop-ի ներքին հարդարման փոքրիկ առանձնահատկությունը: Իհարկե, Butcher Shop-ը առաջին հերթին խանութ է, բայց այն նաև հրաշալի վայր է ժամանակ անցկացնելու համար. կա wi-fi, հանգիստ մթնոլորտ, լավ գինի՝ կատարյալ պայմաններ աշխատանքի համար: Միակ բանը, որ զարմացնում է՝ խանութից դուրս գալիս չի երևում Էյֆելյան աշտարակը:
Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան
քաղաքամեջ Զրից
Խփնվել կարելի ա Երևանի շարմի, ձկնորսության, խելագարվող ակվարիումային ձկների, երթուղայինների վարորդների և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները: Մենք վատ ազգ չենք, ուղղակի սևերին աբգոն ենք արել՝ հաստ ոսկի ցեպերով, թիթիզանալու խասյաթով, մնում ա մի հատ մագ դնենք թևներիս տակ ու ման գանք Երևանի փողոցներում: Բայց էդ սաղ գալիս ա նրանից, որ մի քաղաքում ապրում ա 3-4 տարբեր սերունդ: Տարբեր՝ մեղմ ա ասած՝ ամեն մեկը մի ժամանակաշրջանում ա մեծացել՝ մեկը պատերազմի վախտ, մեկը թունդ սովետական կայֆերի, մեկը սոված նորանկախ Հայաստանի: Արդյունքում երևանցի մարդիկ էնքան իրարից տարբեր են. ո՞նց յոլա գնան իրար հետ: Իսկ այ բոլորին հատուկ նախանձը՝ ուրիշ, էդ արդեն լոպազությունից ա գալիս:
Ախր հիմա անքթածակ քշողներն են շատացել: Հասկացանք, էլի փորձանքը իրա ոտով ա գալիս, բայց մի քիչ էլ ամոթ ա միշտ էղածը փորձանքի վրա քցել: Զզվում եմ մասիվի տռասից, կանյաշնիից մինչև էն ամերիկացիների դեսպանատան մոտի տռասից: Ըտեղով երբ անցնեմ, անպայման մի հատ ավարիայի ռաստ կգամ: Վեց անց կեսից մինչև ութը իմ պերերիվի ժամն ա: Էդ ժամերին խախտումի պառադ ա՝ տանել չեմ կարում: Մեկ էլ քայքայվում եմ, որ ինչ-որ օր են նշում Երևանում՝ քաղաքը անիմաստ խառնում են իրար: Բանկայինի օր էին նշում: Չնայած դրանց օրն էլ օր չի, չոր աշխատավարձի վրա են:
Էս եղանակն էլ լատարեի պես բան ա՝ յա բախտդ կբերի, յա չէ: Ձկնորսության սիրահար եմ ու եթե ամեն կիրակի արևը շողա՝ կդզի: Երկու չալաղաջ, պամիդոր, մի հատ բադրիջան. սենց պատրաստված ընգերոջս հետ ամեն կիրակի գնում ենք ձուկ բռնելու: Լենինգրադում էի, մի հատ պրոֆեսր ելույթ ունեցավ. ասեց, որ ձկնորսությունը ամենալավ դեղն ա ինֆարկտից ու ինսուլտից: Էդ էլ մի կողմ, կարգին զբաղմունք ա՝ հեռու Երևանից ու երևանցիքից: Իսկ արդեն մեր բռնած ձուկն ու ռակն էլ առանձին թեմա են: Մարդիկ կան հատուկ սպասում են, երբ ենք մենք ձկնորսությունից գալու, որ գան մեր տուն ձուկ կամ ռակ ուտելու:
10 11
Հունվար-փետրվար 2013
Մեկ-մեկ ամաչում եմ, որ տաքսիստ եմ: Ես էլ եմ պետք եկած տեղը տաքսի նստում ու մեկ-մեկ նենց շոֆեռների եմ հանդիպում, հատուկ հետս մկրատ եմ պահում, տալիս եմ, ասում եմ՝ եղունգներդ կտրի: Առանց ամաչել կտրում են, վերջում էլ փչում են հետ են տալիս: Ինձ մեկը տենց բան ասեր, ամոթից մոստից կգցվեի: Էդ էլ մի կողմ, էնքան են մարդկանց խաբել, որ կլիենտը նստում ա, տանում ես իրա ուզած տեղը, ասում ա՝ ի՞նչի էս ճամփով գնացիք: Դե արի էս խաբված կլիենտին երկրաչափություն, զուգահեռ գծեր բացատրի:
Կլոր ակվարիումներ կան: Դրանց մեջ ձուկը սաղ օրը կռուգերով լողում ա ու նրանից, որ հա նույն ճամփով ա գնում՝ խփնվում ա: Նույն ձևով մարշրուտկի շոֆեռները հա նույն ճամփով քշում են ու ուշ թե շուտ խփնվում են:
Կլիենտը դուռը բացեց նստեց, քսան վայրկյանից սալոնում սկսում ա տարածվել իրա հոտը: Ամեն մարդ իրա հոտը ունի, ու ես էտ հոտով շատ բան եմ ջոկում: Ավտոյիցս խնձորի հոտ ա գալիս, էդ պատահական չի՝ ամենաչեզոք հոտերից ա, քաղաքը ման եմ եկել, որ հենց էս հոտը ճարեմ՝ շատ թարմ ու չճարվող հոտ ա: Էսօր օրինակ մի հատ աղջիկ նստեց, իրանից հետո ավտոյիս չորս դռները բացել էի, որ օդափոխեմ: Մեկ էլ նվեր ստացած դուխիների հոտն ա զռում, մեկ-մեկ նստում են ու ախր զգում ես, որ հեչ իրանց հոտը չեն ցանել: Բայց էդ էլ ասեմ, մեկ-մեկ էլ ես եմ տաքսի նստում ու նենց հոտով շոֆեռների եմ հանդիպում: Էդ գոմի նման ա, սկզբում, որ մտնում ես հոտը զգում ես, հետո մի քիչ մնում ես ու քիթդ սովորում ա: Այ շոֆեռներ կան՝ իրանց քիթը սովորել ա քրտինքի, ոտի, պապիրոզի ու էլի ուրիշ անիմաստ խառը հոտերի ու չեն ջոկում, որ իրանց ավտոյից վանյատ ա անում: Ես հոտերի հարցում չեմ սխալվում, բայց մի անգամ կնգաս համար գրամով դուխի առա, չհավանեց՝ միակ ու վերջին անգամն էր:
Քաղաքում «լավ» քշողներ կան, հենց խփում են ավտոն, իջնում են ու ասում են՝ վախ մորս արև, էս ինչ եղավ: Ասա թե՝ մերդ ի՞նչ կապ ունի: Կամ էն գազելները, դրանց ես կամիկաձե եմ ասում՝ ավտո են քշում՝ գծից գիծ թռնելով: Իսկ էն ջիպազգիների մասին էլ չասեմ: Չնայած մեջները մեկ-մեկ կան նոռմալ քշողներ, բայց հիմնականում ուղեղն ու ավտոն հակադարձ համեմատության մեջ են՝ ինչքան մեծ ավտո, էնքան փոքր ուղեղ:
Էն օրը տղեքը պատիվ տվին, հրավիրեցին կառաոկե: Մտանք՝ մի բիրջ 14-15 աղջկերք են լցված, նենց են իրանց պահում, որ չես ջոկում՝ կառաոկեում ե՞ս, թե ստրիպտիզնոցում: Իմ արև, Մոսկվայից տվել անցել ենք էդ իմաստով:
Երևանի շառմը կորավ, պրծավ, էլ չկա: Ինչ-որ անիմաստ, անկապ, չուժոյ պախմել շենքեր են ամեն տեղ: Հյուսիսային պողոտան՝ էլ չասեմ, էդ որ ամբողջությամբ բնակեցվեց՝ ուժս ա դառնալու: Շուտով պիտի Փարիզ դառնանք, որ ժամերով ավտոն կանգնեցնելու տեղ ման գանք ու չգտնենք: Բայց Փարիզում գոնե ավտոները փոքր են: Ես չեմ եղել, բայց ընկերներս պատմում են, որ էնտեղ սաղ ավտոների շթերը փոս գցած ա, խազած ա, ու դա նորմալ ա, դրանից ոչ մեկ չի նեղվում, քանի որ էնտեղ էնքան քիփ-քիփ են կանգնում, որ ձև չունեն առանց իրար քսելու դուրս գան: Իսկ ստեղ մի հատ խազի համար մի ամբողջ փողոց պռոբկայ ա լինում, ԱՊՊԱ-ին ենք սպասում:
Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան
քաղաքացիներ Իմ Երևանը
Շնչավոր քաղաք Dorians խմբի ֆրոնթմեն Գոռ Սուջյանը Երևանի ռոք մշակույթի անբաժանելի մասն է, նրա երգերը հնչում են քաղաքի տարբեր անկյուններից: Իսկ աշխարհահռչակ երաժիշտներ Գլեն Հյուզի ու Դերեք Շերինյանի հետ վերջերս տեղի ունեցած համերգը ռոքասեր երևանցիների համար իսկական տոն դարձավ: Ոտքից գլուխ երաժշտությամբ թաթախված Գոռը Երևանում ամեն ինչ հեքիաթային է տեսնում ու պատկերացնում, կարոտում է իրենց հին բնակարանի պատշգամբն ու քաղաքին «դու»-ով է դիմում:
12 13
Ծնվել եմ Մարգարյանի անվան հիվանդանոցում: Բժիշկները զարմացել են, քանի որ աչքերիս բիբերը չափազանց մեծ ու մուգ սև են եղել:
Հիմա Մասիվում եմ ապրում, բայց շատ եմ կարոտում մեր Կայարանի տունը, մինչև հիմա այն շատ հարազատ է ինձ համար:
Մանկությունս անցել է կայարանում ՝ Սասունցի Դավթի արձանի հարակից շենքերից մեկում: Այդ տարածքում ժամանակին թուրքի գերեզմաններ էին, բակում էլ մի նկուղ կար, որ շատ վախենալու էր մեզ համար, որովհետև գանգեր ու ոսկորներ էինք գտել: Երբ ֆուտբոլ խաղալուց գնդակն ընկնում էր նկուղ, ցելա էինք գցում, որ որոշեինք, թե ով է գնալու գնդակի հետևից: Հաճախ հենց ես էի ստիպված լինում գնալ:
Հիմա երեխաների խաղերը կարծես սերիալների սցենարներ լինեն: Մեր խաղերը բարի էին՝ չլիկ դաստա, յոթ քար, լյագուշկա, հալամուլա, հավալա, պահմտոցի, էշմիլիցա, գոռոցի-խփոցի, կազակի-ռազբոյնիկի: Բայց ամենից շատ Ֆուտբոլ եմ սիրել, չնայած այժմ այդքան էլ չեմ հետևում առաջնություններին: Բակով թիմ ունեինք, ես էլ դարպասապահն էի:
Հունվար-փետրվար 2013
Մանկապարտեզում՝ որ մեր տան կողքն էր, արդեն զգացվում էր երաժշտության հանդեպ իմ սերը: Երբ «Ամպի տակից ջուր է գալիս» երգն էին նվագում, ես ուշադիր լսում էի: Թավաներից հավաքած հարվածային գործիքներ ունեի՝ մեր բակում քրոջս՝ Եվայի հետ համերգներ էինք կազմակերպում: Նույնիսկ մեր բակի հիմնը ունեինք՝ «Շաքար-բամբակ» էր կոչվում: Բոլոր երեխաները մեզ էին միանում ու երգում էին՝ երաժշտությունը բացում է մարդկանց զգայարանները: Հետաքրքիր մանկություն եմ ունեցել: Ամեն ինչ տեսել եմ՝ ամենալավից մինչև ամենավատը:
Երևանում դեռ պահպանվել է մարդկային տաքությունը: Մեզ միայն բարդույթներն են խանգարում: Ուզում եմ մարդիկ ազատ ապրեն, առանց միմյանց որևէ բան ապացուցելու: Եղիր այնպիսին, ինչպիսին որ կաս, եթե բուռն կյանքով չես ապրել, սկսի հենց այսօր, որ պատմելու բան ունենաս, ոչ թե հորինի՝ մարդկանց աչքերում բարձրանալու համար: Ինքնահաստատման տարիքում բոլորս էլ եղել ենք, բայց կան մարդիկ, ովքեր չեն կարողացել հաղթահարել կյանքի այդ շրջանը: Ինձ երաժշտությունն է օգնել, որ արտահայտվեմ ու ազատվեմ բարդույթներից:
Փոքր հասակում Հանրապետության հրապարակում ընկերներիս հետ սքեյթ էինք քշում, ռեփ կարդում, մեր ընկեր Ֆոքսն էլ բրեյք դանս էր պարում: Մարդիկ հավաքվում ու ուրախանում էին մեզ հետ. նման երգեր ու պարեր չէին տեսել:
Երևանը փոքր է, իսկ տաղանդավոր մարդիկ շատ են, դրա համար էլ խեղդվում են: Մեր քաղաքում բոլորը անհատականություններ են, յուրաքանչյուրն ուզում է իր միտքն արտահայտել ու ավելի շատ երևալ: Ամեն մեկն ուզում է միանգամից նվագախմբի դիրիժոր դառնալ, ոչ թե ջութակահար: Բայց դե կրիտիկական պահերին հայերը համախմբվում են. եթե պատերազմ լինի, բոլորս էլ գնալու ու կռվելու ենք՝ համոզված եմ:
Սովորել եմ Բենյամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ֆրանսիական դպրոցում: Մինչև ութերորդ դասարան պասիվ երեխա եմ եղել, վարքս միշտ օրինակելի էր, ծնող էին կանչում, որ պարզեին՝ ինչու մյուս երեխաների հետ չեմ շփվում: Սակայն բարձր դասարաններում ամեն ինչ փոխվեց:
Երբեք չեմ ասում, որ Երևանում կոնկրետ սիրելի վայր ունեմ՝ հոգեվիճակից, տրամադրությունից կախված վայրերը ինձ համար սիրելի են դառնում: Այսօր Led Zeppelin եմ լսում, վաղը՝ Սթինգ: Նույնը քաղաքի վայրերն են: Այսօր Stop-ում եմ, վաղը՝ Կասկադում:
Ութերորդ դասարանում էի, մարտի 8-ն էր: Բոլոր երեխաները ուսուցիչների համար նվերներ էին պատրաստել, ես էլ երգեցի: Ձայնս այնքան բարձր էր, որ ուսուցչուհիս հիացած ինձ ուսուցչանոց ուղեկցեց: Այնտեղ երգեցի ու այդ պահից ի վեր սկսեցի մասնակցել դպրոցում կազմակերպվող բոլոր միջոցառումներին:
Փորձում ենք անել այնպես, որ ռոք չսիրող երևանցին ծանոթանա ու սիրի այս ոճը:
Դպրոցում ինքս բեմադրել էի Notre Dame de Paris ու «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլները: Երկրորդի բեմադրությանը ներկա էին Brabion Flora Service ընկերության ներկայացուցիչները ու ինձ շնորհեցին 2003 թվականի լավագույն աշակերտ տիտղոսը: Այդ կարմիր ժապավենը մինչ հիմա ունեմ: Երևանի Պետական համալսարանում նույն բեմադրությունը ներկայացրինք՝ քրոջս հետ: Հանդիսատեսի շարքում էր մեր նախկին կիթառահարի քույրը, ով պատմել էր եղբորը իմ մասին: Նա առաջարկեց ինձ հանդես գալ իրենց բենդում: Ռոքը միշտ իմ մեջ է եղել ու հենց այդպես ծնվեց Gor & Friends-ը: Նվագում էինք «Ոստան Հայոցի» Հովհանի, Սամվել Ծովակի հետ: Հետագայում Roxygen դարձանք:
Կուզենայի, որ մեր քաղաքը մասշտաբներով մեծանար ու քաղաքում շատանային հեծանվորդները: Ուզում եմ, որ անկախ տարիքից ու սեռից, երևանցիները չամաչեն հեծանիվ քշելուց: Կասկադի բարձունքից սիրում եմ հետևել քաղաքի վրա իջնող մայրամուտին՝ շենքերը ծածկվում են վառ գազարագույն ու կարմիր «վարագույրով»՝ հենց այս գույների է ինձ համար Երևանը: Կարծես լապտերի լույս գցած լինի շենքերի վրա, ու ավելի հստակ են ընդգծվում նրանց ուրվագծերը: Մեր քաղաքի ամենառոքային վայրը մեր հին տան պատշգամբն էր՝ այնտեղ այնքան էի ոգեշնչվում: Դիմացը մոտ 80 տարեկան ծառ էր, երկնքում՝ աստղեր:
Տիկնիկային թատրոնի մոտ գտնվող DownTown ակումբից ամեն ինչ սկսվեց: Առաջին անգամ շատ վատ ելույթ ունեցա՝ վատառողջ էի, ու մենեջերն ասաց, որ այլևս չեմ երգի: Ընկերս այնտեղ էր աշխատում, հաճախ էի այցելում նրան: Մի օր էլ կիթառս վերցրի ու Led Zeppelin-ի Stairway to Heaven-ը երգեցի: Այդ նույն մենեջերը մոտեցավ ինձ ու ասաց, որ իմ անհատական ելույթների համար օր կհատկացնի:
Ձմռանը, երբ արթնանում էի, առաջին հերթին մեր հին տան դիմացի կտուրին էի նայում ՝ եթե սպիտակ չէր՝ տխրում էի: Ձյուն շատ եմ սիրում: Նույնիսկ այժմ, երբ ձյուն է գալիս, միանգամից դուրս եմ գալիս տնից: Անցյալ նոր տարուն ձյուն եկավ, ես դուրս եկա՝ փողոցներով քայլելու ու ձյունը զգալու: Նույնիսկ ծանոթ տեսա, ով առաջարկեց ինձ մեքենայով տուն հասցնել: Հրաժարվեցի, որովհետև պետք է ձյունը զգալ, շոշափել: Ձյունը հրաշք է՝ այն տանում է վատ էներգիան ու մաքրում է մեր քաղաքը:
Տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ Dorians-ի մեկ տարեկանին նվիրված համերգը, որ Kashmir էր կոչվում: Led Zeppelin-ի երգերն էինք կատարում:
Աշխարհում այնքան հրաշքներ կան, ուղղակի պետք է նկատենք: Ուրիշի ստեղծած իրականությունը խեղդել է մարդկանց՝ թույլ չտալով տեսնել ակնհայտ հրաշքները:
Ինչքան էլ սիրում եմ Երևանը, նրան նվիրված երգ չեմ գրել: Բայց երգերիս հիմնական մասը հենց մեր քաղաքում եմ գրել՝ ընկերներիս տանը:
Ամեն ինչ հեքիաթային եմ տեսնում ու պատկերացնում: Այն, ինչ իրական է, բոլորս էլ գիտենք, բայց կան բաներ, որ տեսանելի չեն, բայց մենք կարող ենք դրանք էլ տեսնել:
Հախվերդյանին ասոցացնում եմ Երևանի հետ: Միակ կատարողն է, որ փոխանցում է մեր մայրաքաղաքի կոլորիտը, գույները: Երբ լսում եմ Երևանի մասին նրա երգերը, ավելի եմ սիրում քաղաքս: Երբեմն բարկանում եմ Երևանի վրա, բայց հենց մեկնում եմ քաղաքից, հասկանում եմ, որ տունս է: Քաղաքը ինձ համար այնքան հարազատ է, որ կարող եմ փողոցում կամ կանգառում քնել: Այլ երկրում ինձ նման բան թույլ չեմ տա: Մյուս կողմից, Երևանում երբեմն մարդիկ սահմանափակում են ազատությունս:
Շատ գեղեցիկ է քաղաքը վաղ առավոտյան: Ժամը 06:00-ն իմ սիրելի ժամն է՝ փողոցում հիմնականում շուկա և օդանավակայան շտապող մարդիկ են, գիշերն էլ իր հերթին հասցրած է լինում մաքրել քաղաքի մթնոլորտն ու բարիություն է տիրում ամենուրեք: Երևանը ինձ համար մարդ է, ում ամաչում էի «դու»-ով դիմել: Բայց վերջերս ընկերացել ենք:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
քաղաքացիներ Մասնագիտություն
Քիթ, կոկորդ, ականջ և այլն Երևանցի բժիշկ-օտորինոլարինգոլոգ Արթուր Պողոսյանը պատմում է իր մասնագիտության ու դրա հետ կապված հետաքրքիր արկածների մասին:
ԲՈՒՀ-ի ընտրության մասին
Բժշկական համալսարանը մեր տանն ամենից մոտ գտնվող ուսումնական հաստատությունն էր: Եվ այն հարցին, թե ինչու ընտրեցի բժշկի մասնագիտությունը, միշտ կես կատակ կես լուրջ պատասխանել եմ, որ պատճառը հենց ԲՈՒՀ-ի հարմար աշխարհագրական դիրքն էր: Ուրախ եմ, որ չէի բնակվում, օրինակ, Ալեք Մանուկյան փողոցի վրա՝ Ֆիզիկական կուլտուրայի համալսարանի հարևանությամբ, քանի որ շատ գոհ եմ ընտրածս մասնագիտությունից, սիրում եմ աշխատանքս, որը լատիներեն կոչվում է օտորինոլարինգոլոգ, իսկ հայերեն՝ քիթ, կոկորդ, ականջաբան:
Մասնագիտության ընտրության մասին
Բուհական տարիներին, ինչպես շատերը, տատանվում ու չէի կողմնորոշվում, թե բժշկության որ ասպարեզում եմ ուզում օգտակար լինել մարդկությանը: Սակայն հենց սկզբում ինձ համար բացառեցի մի քանի մասնագիտություն՝ պաթոլոգանատոմ, գինեկոլոգ, ատամնաբույժ: Ուսանողին հատուկ մաքսիմալիզմով ու լավատեսությամբ լցված՝ առաջին կիսամյակում հստակ որոշեցի, որ նյարդավիրաբույժ եմ դառնալու: 2-րդ կուրսում այդ բարդ մասնագիտությունը փոխարինվեց մեկ ուրիշով: Որոշեցի, որ ուզում եմ լինել մի բժիշկ, ով լսելով ու խոսելով է օգնում մարդկանց, անգամ հոգեբուժական մասնագիտական լրացուցիչ գրականություն էի սկսել ընթերցել: Սակայն երբ Բուհական ծրագրով սկսեցինք ուսումնասիրել այդ առարկան, հոգեբուժությունը միանգամից դուրս
14 15
Հունվար-փետրվար 2013
մղվեց ապագա մասնագիտություններիս ցուցակից. հասկացա, որ հիվանդների 98 տոկոսն այդպես էլ չի բուժվելու, իսկ վատագույն դեպքում գուցե ես էլ համալրեմ նրանց շարքերը: Որոնումներիս մեջ հաջորդ քայլը սեքսոպաթոլոգիան էր: Մի անգամ ինչ-որ դաս չէի սովորել, դասախոսը զայրացավ ու ասաց. «Դու ի՞նչ բժիշկ ես դառնալու, եթե մատների արանքով ես նայում դասերիդ»: Հարցն անպատասխան չթողնելու համար ասացի՝ սեքսոպաթոլոգ, քանի որ այդ մասնագիտության պարագայում չսովորածս առարկան ամենևին կիրառելի չէր: Սեքսոպաթոլոգից դարձա ԼՕՌ մասնագետ՝ համալսարանում ուսանելուս ամենավերջին օրը: Ամառային շոգ օր էր, ես ու ինձ նման չկողմնորոշված ընկերս նստած էինք բուհական այն դռներից մեկի մոտ, որը մեզ ընդմիշտ տանելու էր նեղ մասնագիտական բժշկական աշխարհ: Ընկերս դարձավ նյարդաբան, իսկ ես, բոլորովին պատահական՝ ԼՕՌ հիվանդությունների բժիշկ:
«Սկզբնյակ» բժիշկների մասին
Աշխատանքային առաջին տարիներն առանձնապես հետք չեն թողել հիշողությանս մեջ: Անգամ չեմ հիշում առաջին ինքնուրույն վիրահատությունը. երկար ժամանակ ներկա լինելով ու հետևելով փորձառու բժիշկների վիրահատական աշխատանքին՝ դժվար նկատես, թե ինչպես է նշտարը հայտնվում քո ձեռքերում: Սկզբում կարծում էի, թե հիվանդները անվստահությամբ են լցված երիտասարդ բժիշկների հանդեպ, որ նախընտրում են վիրահատվել փորձառուների
մոտ: Այդ կարծիքս էլ ավելի ամրապնդվեց, երբ մի պատմություն լսեցի, թե ինչպես հիվանդներից մեկը, որը վիրահատության էր պատրաստվում, տեսնելով երիտասարդ բժշկին, մի փոքր հիասթափված ասել էր ընկերոջը. «Էս բժշկի մոտ չեմ ուզում, ինքը լրիվ սկզբնյակ ա»: Սակայն երբ անցա աշխատանքի, հասկացա, որ այդ կարծիքն անհիմն է, ու հիվանդներն ամենևին էլ չեն խուսափում երիտասարդ բժիշկներից: Անգամ ոմանք, օրինակ՝ աղջիկները, գերադասում են վիրահատվել միայն երիտասարդ բժիշկների մոտ:
Քիթ վիրահատելու մոլուցքի մասին
Իմ վիրահատական պրակտիկան համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ ուսանողության շրջանում տարածվեց քթի վիրահատության մոլուցքը: Ի տարբերություն կոկորդի ու ականջի, քթի վիրահատությունները քանակական առումով միշտ էլ առաջատար են եղել մեր մասնագիտության մեջ: Արտաքին տեսքը գեղեցկացնելու համար շատերն են դիմում վիրաբուժական միջամտության: Վիրահատվելու մասին երազող աղջիկը լավագույն դեպքում համակարգչային ծրագրերի օգնությամբ գեղեցկացնում է քթի ուրվագիծը, իսկ վատագույն դեպքում իր հետ բերում է գեղեցիկ կանանց ֆոտոներ, օրինակ՝ Մոնիկա Բելուչիի նկարը՝ համոզված լինելով, որ հիվանդանոցից դուրս է գալու հենց այդ տեսքով ու ուղիղ գնալու է Հոլիվուդ: Նման դեպքերում միշտ զգուշացնում եմ, որ միանշանակ նմանություն չենք ստանալու, բայց որպես կանոն՝ աղջիկները գոհ են մնում իրենց նոր քթից:
Մի օր փողոցում մի աղջիկ մոտեցավ ջերմ ժպիտով: Դիմելաձևից հասկացա, որ նախկին հիվանդներիցս է: Նայում եմ քթին՝ փորձելով հիշել նրան, բայց ապարդյուն: Հրաժեշտի պահին, երբ աղջիկը ձեռքի շարժումով ուղղեց մազերը, ու բացվեցին նրա ականջները, հիշեցի նրա անունը: Արփիկն էր. նրա ականջներն էի վիրահատել:
Անիմաստ զանգերի մասին
Գրեթե բոլոր հիվանդները հիվանդանոցից դուրս գրվելիս վերցնում են բժիշկի հեռախոսահամարը ու երևի տեղադրում «սիրելի համար» փաթեթի մեջ՝ ավելի հաճախ շփման ու ցածր սակագնով խոսելու համար: Այլ կերպ չեմ կարող բացատրել օրվա ցանկացած պահին ստացվող անհիմն զանգերը: Ոչինչ չունեմ այն հեռախոսազանգերի դեմ, որոնք լինում են օրվա համապատասխան ժամանակահատվածում ու վերաբերում են հիվանդի առողջական խնդիրներին: Սակայն համբերությունս հատնում է, երբ 4 տարի առաջ վիրահատված տղամարդը զանգում ու բողոքում է մազերի սպիտակելուց ու թափվելուց, խորհուրդ են հարցնում իրենց հարսի քրոջ միոմայի, հարևանի տղայի ոտքի մատի եղունգի վերաբերյալ:
Աղավաղված տերմինների մասին
Մի օր գիշերը ժամը 2-ին քնից վեր եմ թռնում հեռախոսիս ձայնից: Անհանգստությունս կրկնապատկվում է, երբ հեռախոսի էկրանին ճանաչում եմ վերջերս վիրահատված մի երեխայի մոր
համարը: Հեռախոսի այն կողմում լսում եմ. «Բժիշկ ջան, աղջկաս ադենոմաները ցավում են»: Ախր ինչպե՞ս բացատրեմ, որ երեխայի ադենոմաները չեն կարող ցավել, քանի որ ադենոմաներ լինում են հասուն տղամարդու մոտ շագանակագեղձի խնդիրների դեպքում: Իսկ երեխայի ադենոիդները ցավում են անխուսափելի վիրաբուժական միջամտության պատճառով: Առհասարակ, ինձ միշտ զարմացրել է, իսկ որոշ դեպքերում նաև հիացրել է ինչպես են անատոմիական տերմիններն աղավաղվում մարդկանց ստվար զանգվածի կողմից: Օրինակ՝ վերոհիշյալ ադենոիդները՝ կոկորդի նշիկները, ունեն շատ մեծ տարածում հետևյալ անվանումներով՝ բուգ, գլաններ, անգինեք, բոխազ: Շատերից եմ լսել «ռենտգեն լինել» բառակապակցության տարատեսակ աղավաղումներ. «Բժիշկ ջան, որ գնամ ռենգեմ ընգնեմ, բերեմ էտ պլյոնկան կնայե՞ս» կամ «Ռենգեն ընգնելուց հետո ֆունկցիա (նկատի ունի պունկցիա) եք անելո՞ւ»: Մի օր էլ մեկը միջանցքում հարցրեց՝ «Բժիշկ ջան, չես ասի՞ կենդանաբանական բաժանմունքը որտեղ ա»: Ի նկատի ուներ վերակենդանացման բաժանմունքը: Լինում են դեպքեր, որ գերհարգալից վերաբերմունք արտահայտելու համար, անգամ վառ արտահայտված առնական արտաքինի դեպքում, հիվանդները դիմում են՝ «բժիշկուհի ջան»:
Գերհոգատար վերաբերմունքի մասին
Վաղուց եմ նկատել, որ հայ ազգը հիպերհոգատար է: Բավական է չարաճճի տղան հեծանվից անզգույշ
ընկնելու արդյունքում վնասի քիթը, 12 հոգանոց ընտանիքը գալիս է հիվանդանոց: Մայր, հայր, տատիկներ, պապիկներ, քեռի, հորաքույր, մորաքրոջ ամուսին ու հարևան. բոլորը մի հոգու նման հաջորդ օրը բերում եմ երեխային վիրակապ փոխելու: Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում առանձին ճշտել դեղերի ցանկը, որն անհրաժեշտ է հիվանդին և, որ ավելի կարևոր է, թե ինչպես պետք է սնվի հիվանդը: Մինչ օրս չեմ կարողանում բացատրել մեր յուրահատուկ վերաբերմունքը թթվասերի նկատմամբ: Ամեն վիրահատությունից հետո, երբ հիվանդի տոհմի առջև հայտարարում եմ հեշտ մարսվող սննդակարգը՝ բաղկացած մրգերից, հյութերից ու արգանակից, միշտ սպասում եմ արդեն սովորական դարձած հարցին. «Բժիշկ (հարգանքի դեպքում՝ «բժիշկուհի ջան»), բա սմետան չի կարելի՞»:
Հաճելի պահերի մասին
Լինում են հիվանդներ, ում հետ ընկերանում ես ու շփումդ շարունակում նաև հիվանդանոցից դուրս: Շատ հուզական պահեր էլ են լինում, երբ քաղցկեղով հիվանդ պապիկը վիրահատությունից հետո ձեռքերդ է համբուրում: Անչափ հաճելի է, երբ հիվանդները նամակներ են թողնում՝ շնորհակալական խոսքերով ու բարեմաղթանքներով: Նման դեպքերում հօդս է ցնդում ծանր վիրահատություններով հագեցած օրվա հոգնածությունը, լցվում եմ համբերությամբ ու բերկրանքով և շարունակում իմ բժշկական առաքելությունը:
Իրինա Մերդինյան Ագաթա Հարությունյան
քաղաքացիներ Պրոֆի
Ձեր անունը ծանոթ է Անկախ նրանից, թե ո՞ր քաղաքական գործչի կամ շոուբիզնեսի ներկայացուցչի հետ են համընկնում մեր հերոսների անուն-ազգանունները, մեկ է, իրենք են զարդարում իրենց անունները և ոչ թե անունները՝ իրենց: Նրանք իրենց անվան տերն ու գործի վարպետն են, բառի բոլոր իմաստներով:
Ռոբերտ Քոչարյան
Սովորում եմ Ագրարային համալսարանի 4-րդ կուրսում՝ տնտեսագետ, ֆինանսների կառավարում մասնագիտությամբ: Իմ անվան հետ կապված բավականին շատ են անսպասելի դեպքերը: Ամեն անգամ նոր մարդու հետ ծանոթանալը իմ համար շոուի ա վերածվում: Երբ ինչ-որ մեկի հետ ծանոթանում եմ կամ որ իմանում են ես Ռոբերտ Քոչարյանն եմ, առաջին հարցը պարտադիր պիտի լինի՝ բարեկա՞մ եք, թե՞ չէ: Չէ, բարեկամ չենք: Հետո գրեթե միշտ հարցնում են՝ կարող ա՞ իրա պատճառով են քո անունն էլ Ռոբերտ դրել: Չէ, Ռոբերտ իմ պապիկի անունն ա, իրա անունով են ինձ կոչել: Ընդ որում, ես 1992 թվին եմ ծնվել ու էդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը դեռ նախագահ չէր: Հիշում եմ, ես տատիկիս հետ գնացի ընտրության, երբ Ռոբերտ Քոչարյանն էր ընտրվում: Արդեն ընտրություններից հետո, երբ գնացի դպրոց՝ էդտեղից էլ սկսվեցին իմ անուն-ազգանվան հետ կապված դեպքերը: Դպրոցում, զինկոմիսարիատում, բուհում ու ամեն տեղ իմ մոտիկները ու դասախոսները «պարոն նախագահ», «պարոն Քոչարյան» են ինձ դիմում, ես էլ դրան վարժվել եմ մի տեսակ: Դրա մեջ մի հատ լավ բան էլ կա՝ դասախոսները հենց առաջին օրվանից մինչև ուսումնական տարվա վերջն ինձ հիշում են: Նախկին նախագահի հետ ծանոթ չեմ: Վերջերս մեր վարչապետի հետ ծանոթացա: Ես կուսակցություն մտա, ու էդ ժամանակ ինքն էր հանձնում վկայականները: Երբ իմ անունը հայտարարեցին, վարչապետը նախ շատ զարմացավ, հետո ժպտաց ու հարցրեց՝ իսկ ուրիշ կուսակցություններից ինձ առաջարկներ եղե՞լ են իրենց շարքերը մտնելու համար: Քաղաքականությամբ քիչ եմ հետաքրքրվում, առայժմ միայն սովորում եմ: Եթե նախագահ լինեի, առաջին հերթին ոչ թե քաղաքական կամ տնտեսական, այլ ավելի շատ հոգեբանական փոփոխություններ կանեի: Ես կփորձեի էնպես անել, որ կրթության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը փոխվեր: Ինքս շատ եմ սիրում սովորել ու լուրջ եմ մոտենում կրթությանը: Ոչ թե կրթական համակարգի փոփոխություն կանեի, այլ մարդկանց վերաբերմունքը կփոխեի կրթության նկատմամբ: Օրինակ՝ այս տարի Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք էր հռչակված, բայց աշխարհի վերջի մասին խոսակցություններն ավելի շատ եղան, քան գրքի մայրաքաղաքի:
16 17
Հունվար-փետրվար 2013
Տիգրան Սարգսյան
Առաջին մասնագիտությամբ ու աշխատանքով միկրոչիպերի ծրագրավորող-ինժեներ եմ, երկրորդ մասնագիտությամբ՝ երաժիշտ: Երաժշտությամբ գումար չեմ աշխատում, դա ավելի շատ հոբի է: Իմ մասնագիտությունն ու հոբին չեն հատվում, ընդհանուր ոչ մի բան չունեն: Չէ, չնայած ստեղծագործական բան երկուսի մեջ էլ կա: Աշխատանքը փող աշխատելու համար է, իսկ երաժշտությունը՝ հաճույքի, լիցքաթափվելու: Ես, եղբայրս, ընկերս խումբ ունենք, ռոք ենք նվագում: Էս վերջերս հայկական ժողովրդական երգերի վրա էինք աշխատում, բավականին հետաքրքիր ու հաջող բան ա ստացվում: Իմ անուն-ազգանունի հետ կապված ես ինքս եմ միշտ ծիծաղելի իրավիճակներ ստեղծում: Եթե հարցնում են՝ բա ի՞նչ ես աշխատում, ասում եմ՝ հեչ, վարչապետ եմ աշխատում: Սկզբից չեն ջոկում, հետո ասում են՝ վայ, դո՞ւ էլ ես Տիգրան Սարգսյան: Ինտերնետներում կեղծանուն ունեմ՝ անուն-ազգանունիս առաջին երեք տառերը՝ Sartik, նույն տառերով էլ հեռախոսիս համարն է. դե որ հիշելու դժվարություն չլինի ո՛չ իմ, ո՛չ էլ դիմացինի համար: Համ էլ հայերը սիրում են չէ՞ մեքենայի ու հեռախոսի գոլդ համարներ: Իմը գոլդ չի, բայց յուրահատուկ է: Ինչքան էլ որ Տիգրան Սարգսյանն եմ, մեկ ա, ապաքաղաքականացված մարդ եմ: Չեմ սիրում քաղաքականությունը: Չգիտեմ՝ ո՞վ է հորինել աշխարհը, բայց եթե ինժեներները հորինեին, քաղաքականություն չէր լինի: Եթե ավելի գիտական ու տրամաբանական լիներ աշխարհը, քաղաքականություն չէր լինի: Օրինակ, հիմա վարչապետ չեմ, ինժեներ եմ ու ինժեներություն եմ անում: Եթե վարչապետ լինեի, կաշխատեի գործս լավ անել: Վարչապետը կոչում չի, գործ ա, աշխատանք: Եթե վարչապետ լինեի, երկու բան կա, որ հաստատ կանեի. առաջինը՝ կշատացնեի նորագույն տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստան, որ մեր երիտասարդ մասնագետները էստեղից չգնային, որովհետև հիմա շատ երիտասարդ ծրագրավորողներ են հեռանում Հայաստանից: Երկրորդն էլ երաժշտության բնագավառում կանեի: Լավ փառատոներ կկազմակերպեի ու բացի դրանից՝ դպրոցներում լավ երաժշտական ծրագրեր կիրականացնեի: Դրա համար լավ երաժիշտներ հաստատ կան, դե դպրոցում էլ երաժշտական կրթության պակասը հաստատ կա ու կա: Բայց մեկ ա, ինձ քաղաքականության մեջ չեմ պատկերացնում: Չնայած չէի պատկերացնում նաև, որ կարամ հարսանիք նվագեմ, բայց դե, մեր կիթառիստի հարսանիքին ես եմ նվագել ու ասեմ, լա՜վ էլ նվագել եմ… Վերջերս Ղարաբաղի մասին հոդված էի կարդում ինտերնետում ու թազա բառ սովորեցի՝ մուխտառ: Ադրբեջաներեն նշանակում ա ինքնավար: Փաստորեն պետությունը շատ մուխտառ բան ա: Չնայած քաղաքականությունը մենակ Հայաստանում չի «մուխտառ», ամբողջ աշխարհում ա էդպիսին:
քաղաքացիներ Պրոֆի
Սոնա Շահգելդյան
Ավարտել եմ ԵՊՃՀ-ն՝ պոլիտեխնիկը, աշխատում եմ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունում, որպես վեբ կայքի ադմինիստրատոր: Ասեմ, որ երգչուհի Սոնա Շահգելդյանի հետ նույն տոհմից ենք: Իմ ու իրա պապիկները հորեղբոր տղաներ են: Իսկ իմ անունը պապաս ա դրել, քանի որ Սոնան իրա սիրած անունն ա եղել: Եթե ճիշտ եմ հիշում, Սոնա անունը թարգմանաբար նշանակում է բարձրահասակ: Սոնայի հետ անձամբ էս վերջերս եմ ծանոթացել, չնայած դեռ էդքան էլ մտերիմ չենք: Ծանոթացել ենք շատ պատահական, ընկերուհուս միջոցով: Կոնյակի գործարանում էինք, Սոնան էլ էր էնտեղ, մեկ էլ ընկերուհիս՝ վա՜յ Սոնա Շահգելդյանը: Հեսա գնամ, ասեմ՝ էստեղ մի հատ էլ Սոնա Շահգելդյան կա: Ինքը շատ նորմալ արձագանքեց, ճշտեց՝ ի՞նչ բարեկամներ ենք… Դե, Սոնան «Նոր ալիք» մրցույթից սկսած ավելի լայն ճանաչում ունեցավ: Ես չեմ հիշում, թե ինքը ինչքան գումար էր շահել մրցույթում, բայց ես որտեղ ներկայանում էի, ինձ հարցնում էին՝ միլիոնը դո՞ւ ես շահել: Ասում էի՝ չէ՜, ես չեմ շահել, ես երգի հետ կապ չունե՜մ: Երաժշտություն սիրում եմ, բայց երգելուց հեռու եմ, չնայած որ Սոնայի հետ նույն տոհմից ենք ու նաև անվանակից: Լսում եմ իրա երգերը, սիրում եմ իրան, բայց ֆանատ չեմ: Սոնայի երգերից սիրում եմ իրա առաջին երգը, եթե չեմ սխալվում «Սեր» է կոչվում: Մի պահ բոլոր դասախոսներս հարցնում էին՝ դու էն երգչուհի՞ն ես: Ասում էի՝ ոչ: Իսկ դու ռուսերեն խոսել գիտե՞ս: Ասում էի՝ այո, ռուսերեն խոսում եմ, բայց չեմ երգում: Մինչև հիմա էլ հենց իմանում են՝ ես էլ եմ Սոնա Շահգելդյան, անմիջապես հարցնում են՝ ռուսերեն խոսո՞ւմ ես: Սոնան իսկապես լավ է երգում, ուժեղ ձայն ունի, էդ առումով նա չի քննադատվում, բայց դե, ինչ խոսք, ռուսերեն խոսալու առումով նրա անունը շատ էր մի պահ շահարկվում:
18 19
Հունվար-փետրվար 2013
Տիգրան Կարապետյան
Ես անտարբեր եմ, երբ ասում են՝ վայ, ախպեր դո՞ւ էլ ես Տիգրան Կարապետյան ու փորձում են ինչ-որ հումորներ անել: Ես էլ ասում եմ՝հա բայց ես Կարապետյան Տիգրան Համլետի եմ, իսկ նա Կարապետօղլու… Անկեղծ ասած, Տիգրան անվան թարգմանությունը ինչքան փորձեցի գտնել՝ չկարողացա: Չգիտես ինչու «tigr» արմատի հետ են կապում: Բայց ես համաձայն չեմ: Տիգրանը ես թարգմանում եմ ազնվական, Ար արևի աստծո որդի… Տիգրան Մեծը դրա վառ ապացույցն ա: Ճիշտ ա, դիկտատոր դեմք ա եղել, բայց ծովից ծով Հայաստան ա ունեցել, իսկ հիմա ժողովրդավարություն ա, ու… Այ, երբ ինձ ասում են՝ Տիգրան Մեծի անունն ես կրում, ես դրանից հպարտանում եմ, համոզված եմ, Տիգրան Մեծն էլ ա իմ նման մտածել: Մասնագիտությամբ արատաբան եմ, աշխատում եմ դպրոցում հատուկ օգնության կարիք ունեցող երեխաների հետ: Հոբիս մետալ երաժշտությունն ա: Հայաստանում չեն սիրում, չեն լսում էս երաժշտությունը, որովհետև դժվար, ծանր երաժտություն ա, տաշի-տուշի բան չի: Բայց աշխատանքս շատ ժամանակ ա տանում ինձանից, դրա համար էլ երաժշտությանը քիչ ժամանակ եմ կարողանում հատկացնել: Աշխատանքիս վերաբերվում եմ շատ լուրջ: Իմ մոտեցումը բոլորովին այլ է խնդիր ունեցող երեխաներին, ես նրանց արատավորներ չեմ համարում: Այլ է վիճակը մեր հասարակության մեջ. այ նրանց արատները, արատներ են բառիս ամենաբուն իմաստով: Ծուռ հայելիների միջավայրում ենք այսօր ապրում, երբ կոշկակարը դառնում է, ասենք, պատգամավոր, պահակը՝ ղեկավար… Անկախությունից հետո, մենք իջանք-հասանք 405 թիվ, երբ նոր-նոր գիր ունեինք, հիմա մեզ վերածնունդ ա պետք, որ մի 1000 տարի հետո հաղթանակների ժամանակաշրջան սկսվի մեզ համար: Թե չէ հիմա պարտությունների ժամանակներ ենք ապրում: Բայց դա էլ ա հետաքրքիր, որովհետև մենք հիմա անընդհատ պայքարում ենք, ու դրա հետևանքով բոլորս մեզ կինոյի տղա ենք համարում, ու դա էդպես ա որ կա: Իսկ եթե չպայքարենք, փափուկ աթոռին նստենք՝ կբթանանք:
քաղաքացիներ Պրոֆի
Արամ Խաչատրյան
Մասնագիտությամբ բանասեր, աշխատանքով՝ ԵՊՀ-ի դասախոս: Բազմաթիվ անգամներ հնչել է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ ազգականներ լինելու հարցը: Ազգական չեմ, ոչ մի կապ չունեմ կոմպոզիտորի հետ և մեր ազգում էլ միակ Արամ Խաչատրյանն եմ: Երաժշտության հետ էլ ոչ մի կապ չունեմ, նույնիսկ կոլեկտիվ հիշողություն չունեմ երաժշտության թեմայով: Եթե այսօր դուրս գանք փողոց ու պատահական մարդկանց հարցնենք, թե ո՞վ է Արամ Խաչատրյանը, վախենում եմ՝ վիճակը ողբերգական լինի: Եթե հավատանք «Կենտրոն» հեռուստաընկերության «Արդյոք ովքե՞ր են» հաղորդման արդյունքներին, ապա իրոք, ողբերգություն է: Ավելի շատ ինչոր Ճ կլասի սերիալի հերոսի կճանաչեն, քան Արամ Խաչատրյանին: Ավագ սերունդը հաստստ կճանաչի, իսկ երիտասարդները մաքսիմում Արամ Խաչատրյանին որպես հանդիպման վայր իմանան, երբ պայմանավորվում են հանդիպել Արամ Խաչատրյանի արձանի մոտ: Մի անգամ համալսարանում քննության ժամանակ վիճաբանություն եղավ բոլոր ուսանողներին շա՜տ հայտնի մի դասախոսի հետ: Ասեց՝ տեսնենք Արամը արժանի՞ ա Արամ Խաչատրյանի անունը կրելուն: Ինքը ստացավ իրա արժանի պատասխանը, ես էլ՝ իմ արժանի 5-ը: Իրականում, ճիշտ ա, գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, բայց դե Արամ Խաչատրյանը ավելի շատ բան է ասում, քան Խաչատրյան Արամը: Մի անգամ դասախոսը ներկա-բացակայի ժամանակ կարդաց Խաչատրյան Արամ ու անցավ: Մեկ էլ հետ եկավ. «այսինքն՝ Արամ Խաչատրյա՞ն»…: Կոմպոզիտորն իր ժամանակին շա՜տ բան է արել, ես էլ էսօր փորձում եմ իմ մասնագիտության մեջ նույնն անել՝ կրթում եմ երիտասարդ սերնդին: Էսօր լավ սերունդ կա: Եթե հաշվի առնեմ համալսարանական ուսանողների վարկանիշը, որտեղ ես դասավանդում եմ, ապա հույս կա, որ մի ստվար զանգված կարգին մասնագետներ են լինելու: Ուղղակի քանակն ա շատ, ու դրանից որակը կորում ա: Եթե նախկինում 50 ուսանող էին ընդունում ու էդ 50-ից 30-40-ը լավն էին լինում, ապա էսօր 200 ուսանող են ընդունում, ու դրանից էլի 40-50-ը լավն ա լինում: Ես հավատում եմ սերնդին: Արամ Խաչատրյանի ընտանեկան դրությանը ծանոթ չեմ ճիշտն ասած, բայց ես ամուսնացած եմ, ունեմ 2 երեխա՝ տղա, աղջիկ: Խնդրում եմ ճշտես, ես էս առումով Արամ Խաչատրյանից առաջ եմ անցել, թե՞ հետ եմ ընկել, չնայած որ նրա հետ երբեք էլ մրցավազքի մեջ չեմ եղել:
20 21
Հունվար-փետրվար 2013
Ռուբեն Հախվերդյան
Բեմական կեղծանունս Բագրատունի է, որը նաև իմ հայրանունն է: Կարծում եմ, էսպես ավելի ճիշտ կլինի՝ ամեն մեկը ներկայացնի իր ստեղծածը: Եթե նույնիսկ լինեն մի քանի նույն անուն-ազգանունը կրողներ, պետք է լինի ոճային և անվան տարբերություններ: Իմ երաժշտական ճաշակի ձևավորման և արվեստի ընկալումներում մեծ է Ռուբեն Հախվերդյանի դերը: Մեր սերունդը դաստիարակվեց նաև Ռուբենի երգերով, ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել նրա երգարվեստը: Ինձ համար շատ կարևոր է չկրկնվել նույն ոճում: Այս տարիներին ավելի շատ զբաղված եմ կիթառի դասերով, գիտեմ Ռուբեն Հախվերդյանի և Արթուր Մեսչյանի ամբողջ երգացանկը, աշակերտներիս սովորեցնում եմ նրանց երգերը կատարել կիթառի նվագակցությամբ: Ռուբեն Հախվերդյանի հետ ծանոթացել ենք 1989 թվականին, ազգային հերոս Մովսես Գորգիսյանի նախաձեռնությանբ: Վերջին տարիներին եղել են ակումբային համերգներ, որտեղ նվագակցել եմ Ռուբենին մի քանի երգերում, և այդ համերգների ժամանակ նա լսել է նաև իմ երգերը: «Տուն եմ շինել մեջն այգոյն». բանաստեղծությունը, որի հիման վրա գրվել է իմ այս երգը, վերագրվում է տասնվեցերորդ դարի բանաստեղծ Գրիգորիս Ախթամարեցուն: Փառք աստծո, հասցրել եմ այգումս կառուցել տուն, կազմել ընտանիք և ունեմ հրաշք զավակներ: Գրել եմ հարյուրից ավելի երգեր, որոնց մեծ մասը դեռ ներկայացված չեն հանրությանը: Հույս ունեմ՝ դեռ կլինի ժամանակ այդ երգերը ձայնագրելու և երգելու համար: Եթե չկա սեր, ուրեմն չկա ոչինչ... Իսկապես, «Սերն ո՞ւր մնաց». ես դեռ փնտրում եմ, հենց գտա, երգիս մեկ քառատող էլ կավելացնեմ՝ նշելով պատասխանը: Երբ եմ տեր, երբ՝ հնազա՞նդ: Իմ այդ երգի տողերը կապված են էնպիսի դրվագների հետ, երբ մեկը ամուսնանում է աղջկա հետ հանուն մեծ կարողության: Կարծում եմ՝ նման դեպքերում քահանան պսակադրության պահին պետք է հարցնի՝ «որդյակ իմ, հնազա՞նդ ես, և դուստր իմ, Տե՞ր ես...»: Իմ պարագայում Տեր եմ իմ ընտանիքին և հնազանդ միայն իմ պաշտելի ծնողների բարի խորհուրդներին: Հավատում եմ, որ մարդու միտքը զգում է իր համար ուրվագծված ճակատագրի գիծը: Կարծում եմ՝ ամեն մեկս ունենք մեզ համար նախանշված կյանքի ճանապարհը, և երբ մարդը փորձում է իր ճանապարհից շեղվել, ապրել ուրիշի նման կամ ուրիշի կյանքով՝ ճակատագրի հարվածը չի ուշանում, որը երբեմն անվանում ենք ճակատագրական: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ հանդես չեմ գալիս: Կան մի քանի պատճառներ, բայց հիմնականն այն է, որ ներկայումս ավելի շատ զբաղված եմ կիթառ դասավանդելով: Միայն ուզում եմ տեղեկացնել, որ շուտով համացանցում տեղ գտած երգերին կավելացնեմ նոր ստեղծագործություններ:
Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան Վիլյամ Կարապետյան
քաղաքացիներ Գրողը տանի
Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:
Հովհաննես Թեքգյոզյան Հեղինակը բազմաթիվ պատմվածքների, վիպակների, էսսեների, սցենարների, պիեսների և երկու վեպի հեղինակ է, տպագրվել է հայկական և արտերկրյան մամուլում: Չորս գրքի հեղինակ է. «Փայտե շապիկ», «Ապակու արև», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաքը», տպագրության է պատրաստվում «Մաշկացավ» վեպը:
Երևանի սև բազմակետ, ռուսաց կայսրուհու՝ վարդագույն… Տարիներ առաջ, երբ ինձ համար բացահայտեցի երևանյան տեքստը, մի կարևոր բան պակասում էր: Սկզբում էդ պակասությունը էնքան էլ չէր խանգարում: Ավելի ճիշտ… Ես գրող մարդ էի (մեծ տանձ էս դամբուլ գավառի համար) ու ինձ համար կետադրական նշանները էնքան էլ կարևոր չէին, ավելին՝ դրանք սովորաբար զսպաշապիկի դեր էին կատարում, ուստի իմ մտապատկերից ուզած-չուզած վրիպում էին: Իսկ եթե ավելի անկեղծ լինեմ՝ բանասիրական կրթություն չունենալով՝ տեքստիս մեջ ցպնած կետադրական նշանները շարվում են ըստ իրենց տրամաբանության՝ ով ուր հասցնի: Մի խոսքով մի գեղեցիկ օր (իսկ այդպիսիք Երևանում հաճախ են լինում, մանավանդ՝ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններից հետո), արթնացա ու տեսնեմ, որ քաղաքս անլեզվացել է, մենակ կետադրական նշաններն են մնացել: Ապուշի նման, էշացել մնացել էի: Ինձ թվում էր ամենակալ եմ, միապետ: Չէ, էս քաղաքում անգամ գրողն օլիգարխ է, սրանց էլ թվում է թե անսահմանափակ իշխանություն ունեն բառերի վրա: Մի խոսքով, մի քանի անգամ ատամնավոր բառերի քացու տակ հայտնվելուց հետո որոշեցի գրելը թողնել և զբաղվել կետադրական նշաններով… Առաջինը որ արեցի՝ Քաղաքապետարան այցելելն էր: Գնացի ու առանց քաշվելու ասացի, որ ուզում եմ զբաղվել Երևանի կետադրական նշաններով: Մի բավականին կրթված հնդուհավ, քարտեզը սեղանին փռեց ու սկսեց էդ գործով զբաղվող հիմնարկի գտնվելու վայրը որոնել: Մեկ էլ՝ մի ուրախությո՜ւն, մի ծիծա՜ղ. քարտեզը ձեռքին էնքան թռվռաց, որ Լեզվի տեսչությունում երկրաշարժ սկսվեց…. — Նայե՜ք… Նայե՜ք… Քատեզի վրա Մյասնիկյանի արձանը ոնց որ բութ լինի… Բաբաջանյանն էլ՝
22 23
Հունվար-փետրվար 2013
բացականչական նշանի ա նման… Էդ օրվանից պաշտոնս բարձրացրեցին: Գրողից դարձա «Երևան քաղաքի արձանները սապոնով (պարտադիր պայման աշխատանքի ընդունվելու համար) լվացող ու սրբող մասնագետ»: Ինձ սպունգների հավաքածու, մի ցախավե՞լ, թե՞ ամերիկամետ, քուռչուփալասի պատառիկները վրան հավաքած ձող տվեցին ու յալլա՝ արձանների եղած-չեղածը լվանալու: Բա սրբե՞լը: Էս կետը թեև իմ աշխատանքի մեջ էր մտնում, բայց քաղաքապետերանում ասացին. «Էական չի. արձանները իրենք իրենց կսրբվեն, կչորանան»… Մի խոսքով, լինելով գրող, ես ի սկզբանե խորին հակակրանք ունեի էդ դասական քարակույտերի նկատմամբ, որոնք իրենց վեհանձն կեցվածքով ամեն ինչ անում էին գրողների մատղաշ սերնդին կզցնելու համար: Բայց մի բան ինձ իրոք ապշեցրեց: Ես հասկացա, որ արձաններից մի քանիսը անտեսանելի, մի քանիսը դեգեներատ, մյուսներն էլ՝ սեզոնային էին… Իսկ ամենասարսափելին էն էր, որ սրանք իրոք կետադրական նշաններ էին՝ երևանյան բզկտված, անոռ-անգլուխ տեքստի մեջ: Ավելին ասեմ, կետադրական նշաններով խեղդված քաղաքի կենտրոնը դեռ ոչինչ, որոշակի շարահյուսական տրամաբանության ենթարկվում էր, բայց ծայրամասային տեքստերը ուղղակի կատաստրոֆիկ վիճակում էին: Ասենք օրինակ՝ Բանգլադեշը: Էս սովետական միօրինակության վկա թաղամասը, երևանյան-ռաբիս՝ ինդոսգանգեսյան բառահեղեղից հազար տեսակի վեներական հիվանդությամբ էր անընդհատ վարակվում: Էդ հասկացանք, բայց ազգայինազատագրական Վերջակետն ինչի՞ էր հայտնվել Բանգլադեշի շարունակական աղբափնթոշի մեջ՝ չհասկացանք: Հա,
հա, եկեղեցու առաջ ծունկ չոքա՞ծ, թե՞ նստած Անդրանիկը մի ահռելի վերջակետ էր Բանգլադեշի սովետահայ մարդու մտապատկերում հնդիկացած փողոցների ու տոնավաճառային տմբլի-տաշիների մեջ: Կամ՝ Մայր Հայրենիքը… Էդ ամբիցիոզ տատմերը (որը չգիտես ում՝ կոմունիստների՞, չեկիստների՞ , թե Ազգային բազարը լցրած հոկտեմբերիկի աստղիկով ռեսպուբլիկայի ճտերի ծնուննդն էր ընդունել) ոչ միայն չէր թողնում սպունգով իր լիքոտ կրծքավանդակին ձեռք տամ, այլ՝ բրեժնևյան «մեր երկրում սեքս չկա» բարբաջանքներով սպառնում էր դաժան հաշվեհարդար տեսնել: Ինչի՞ համար՝ չիմացա, հա, իմացա. չիմացած բանի համար պատժվելն էլ Սովետի մնացուկ է: Մի խոսքով, Մայր Հայրենիքի ձայնի մեջ մեկ երեսունյոթ թվի ինտոնացիաններն էին հայտնվում (դրա տեղը ժամանակին Ստալինն էր չէ՞ տնգված), մեկ՝ մայրանում, առաջարկում էր ծիծ տալ (թե դրա քարե կաթն ինչ պիտի լիներ), մեկ էլ՝ երկրորդ համաշխարհայինի մասին ինչ-որ կցկտուր, լևիտանաձայն բառակապակցություններ էր արտաբերում: Չէ, էս Մայր Հայրենիքի մեջ ոչ մի հետանկախ շրջանի բան չկա: Սովետ ա, Սովետ: Է՜, պարզվում է երևանյան տեքստի ամենամեծ ֆիգուրան ռուսերենի «վասկրիցատելնի զնակն» է: Լավ, ասենք Մայր Հայրենիքը սրբություն է, դրան չկպնենք, բայց Երևանն ուղղակի հեղեղված էր էս քաղաքի հետ ոչ միայն անձնական-սեռական-հասարակական կապեր, այլև՝ հեռու աղերսներ չունեցող լիքը հարցական նշաններով: Էդ խեղճուկրակները. ծովից, հետևաբար՝ վրձնից զրկված Այվազովսկին, հայերենը էսպես էլ չսովորած Գրիբայեդովը, բոտերոյա-քսերոքսացած Մանթաշովը, անվերջ ուրիշի, ավելին՝ գաղափարական թշնամու տեղ ընդունվող, մետրոյի կայարանը
ձեռքից խլված Սպանդարյանը, երևանյան անտրամաբանության մեջ քայքայվում, տառապում էին: Բացի այդ կային սեզոնային կամ չերևացող արձաններ ևս: Օրինակ՝ Բաղրամյանը… Գոնե մի անգամ իր քարե ձին շարժեր, Բաղրամյանի վրայով գնար-գար, որ իմանայինք մեջքներիս մարշալ կա կանգնած: Կամ Սարյանի ալեհեր արձանը, որը երևում էր միայն ամառային տեքստի բազմերանգներում: Եթե անկեղծ լինեմ, ապա պետք է ասեմ, որ ամենամարդկայինը՝ շեշտերը, այլ կերպ ասած՝ կիսանդրիներն էին, որոնք XIX դարի ռոմանտիկ պաթոսով ու սոցռեալիզմի վզկապային կարմրությամբ չէին տառապում: Բացի մեկից… Խոսքս «Հանուն ներկայիս Հայաստանի զոհված մարտիկների» փողոցի վրա տնգված Վարչապետի արձանաչափ կիսանդրին էր, որի գլխին բնական բարդիներից հյուսված վեհապսակ կար: Կուլտուրիստի վզով էդ ակամա զոհին ամեն օր լվանալ-մաքրելով՝ հասկացա, որ Երևանում ապրող ոչ ոք նրա վրա ուշադրություն չի դարձնում: Անգամ ագռավները գլխին չէին ծրտում: Ագռավ ասեցի՝ հիշեցի: Մի անտուն Կաչաղակ կար: Խեղճին բնից, հայրենիքից, մարդուց ու մարդկությունից զրկել, փողոց էին շպրտել: Հա, շատ չծավալվելու համար ասեմ, որ մի Աղվես եկել, Կաչաղակին ասել էր, որ էս քաղաքը, էս հյուսիային Տերյանը, էս ծառը, Կաչաղակի բանակ գնալու չենթակա ձագերը, էս դոշակվերմակը, անգամ տան քարերը իրենն են ու խեղճին տնազուրկ էր արել: Ընենց նեղվեցի. ախր ո՞նց կարելի է բնիկ երևանցի կաչաղակներին իրենց բնօրրանից կտրել: Ասի՝ մի բան կմտածեմ: Էդ վարչապետի կիսանդրին էլ ընենց մեծ քթածակեր ուներ (առանց դրա ոնց կարող էր էդ պաշտոնին հասնել) բռնեցի ու դրա քթի մեջ Կաչաղակիս համար բույն սարքեցի:
Անցավ մի ամիս: Մեկ էլ թուր-թվանք: Էկան, ինձ տարան երևի չմեռած վարչապետի մոտ: — Դու քանի՞ գլխանի ես, որ ուղեղս բնակեցնում ես հազար տեսակի անարժան ծտերով: Էդ հերիք չի՝ Աղվեսի ու իրա բահ ու բուտիկի անբեկանելի հեղինակությունը գետնով ես տալիս: — Ինչե՞ր եք խոսում… Ե՞ս, ե՞րբ եմ նման բան ասել, Էդ ո՞վ ասաց… — Կաչաղակն ասավ… Դավաճան հայվան: Ոռիս քացով խփեցին, դուրս շպրտեցին: Մնացի անգործ: Բայց քանի որ էլ գրող չէի, արձան լվանալն էլ խասյաթ էր դարձել, սկսեցի ուղեղիս մեջ տպված կետադրական նշանները վերանայել, մաքրել: Գլխիս մեջ միանգամից երեք հետաքրքիր, դաժան ճակատագիր ունեցող բազմակետ ծնվեց. Լենինի մարմինն ու գլուխը, Բանվորի արձանն ու… Նա կանգնած էր սեփ-սև խորանի մեջ, դիմացն էլ՝ ճաղապատ դարպաս էր. խեղճը ոնց որ բանտում լիներ: էդպես է. կետադրական նշանները, սովորաբար, կոչված են տեքստին զսպաշապիկ հագցնել, բայց կա մի նշան՝ բազմակետը, որը ոնց փախչում, ինքն է հայտնվում երևանյան բանտախցում: Ինչո՞ւ, քանի որ էս քաղաքը բազմազանություն չի տանում: Տողատակային, բազմանշանակ, բազմագույն արձանները բազմակետ դառնալով՝ միշտ էլ ռեպրեսիաների են ենթարկվել: Ասածիս վառ օրինակը Բանվորի արձանն էր: Մի խոսքով, նախատանձային շրջանում, ամեն անգամ, Նալբանդյան փողոցը վրաերթի ենթարկելիս՝ տեսնում էի նրա քարե զգեստի համարյա շարժվող ծալքերն ու հրամաններ արձակո՞ղ, թե՞ սրան-նրան բանադրող (լավ բառ ա չէ՞) ձեռքը: Բանադրելը իզուր չգրեցի: Պատկերասրահի հետնաբակում դրված Ռուսաց կայսրուհու արձանը ամենամեծ աբսուրդն էր երևանյան բնագրում: Մի
հսկա ու ընդգծված բազմակետ, որը ոչ միայն անտանելի ռուսախոս էր, այլև՝ բառերը ընկալում էր ըստ արմատային մասերի: Օրինակ՝ Կայսրուհու համար «անտարակույս» բառը թարգմանվում էր որպես անտառում ապրող, տղամարդու երես չտեսած կույս: Իհարկե Ռուսաց բազմազբաղ միապետուհուն զարմացնում էր ոչ այնքան այն փաստը, որ երևանյան անտառներում դեռ կույսեր կան, որքան այն տխուր վիճակագրությունը, ըստ որի անտառաբնակ հայուհիները կույս են մնում կովկասյան տապորտղամարդկանց պատճառով, որոնք, իրենցը թողած, Ռուսյո սաղարթախիտ խոպաններում են բան-ադրում: Բայց կարծես իմ պատմությունը շատ է երկարում: Մի խոսքով, ինչ ասես, որ չտեսավ Ռուսաց Արքունական տոհմի Բանահավաք Կայսրուհին մինչև մի գեղեցիկ օր (հաստատ նախագահական ընտրություններից հետո) վերևում հրաման տրվեց, ըստ որի. «Ամեն արձան հետայսու պիտի ապրի իր հայրենիքում»: Հրաժեշտի (հուր դարձած ժեշտը ինչու էին հրապարակ բերել՝ չհասկացա), սրտաճմլիկ ու սրտաշարժ, վայ, շարժվես դու (վերջին արտահայտությունը, իհարկե արձանին էր վերաբերվում) բառեր, ստոպ, հերիք է. վրա մի տվեք… Մի խոսքով, Կայսրուհու արձանն իր հայրենքի դեսպանին (դե սպանի՞) հանձնելու պահին՝ հայ չինովնիկը լացակումած ծղրտաց. — Այո, նա գնում է, սակայն, իմ այս աչքերով ես հստակ տեսնում եմ, որ երևանյան վարդագույնից մի հատված Ռուսաց աշխարհահռչակ Կայսրուհին ահա տանում է իր հետ… Ներկաները զարմացած իրար նայեցին. Վարդագո՞ւյն… Տարիներ շարունակ երևանյան բազմակետի դեր կատարող Ռուսյո Կայսրուհու արձանը անլաքա սպիտակ էր…
Մարիամ Լորեցյան
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Հարցազրույց
Ասոցիատիվ շարք 2010 թվականի հոկտեմբերին հիմնադրվեց Հայաստանի ռոք ասոցիացիան: Այստեղ բոլորը հավասար են, անկախ պաշտոնից ու զբաղեցրած դիրքից, միակ նախապայմանն է՝ սիրել ու լսել ռոք երաժշտություն: «ԵՐԵՎԱՆԸ» հանդիպել է ասոցիացիայի նախագահ, Dogma խմբի բաս կիթառահար Վարդան Գրիգորյանի հետ ու քննարկել ասոցիացիայի գաղափարները, խնդիրներն ու նպատակները: Ե՞րբ հասունացավ Հայաստանում ռոք ասոցիացիա ստեղծելու պահը: — Մեր ամենամեծ ցանկությունն այն է, որ ռոք երաժշտությունը ավելի մասսայական դառնա: Ամենևին փառքի խնդիր չէ, պարզապես ուզում ենք, որ մեր հանրապետությունում հնարավոր լինի գործունեություն ծավալել այս ասպարեզում: Ասոցիացիայի նպատակն էր համախմբել ռոքի ներկայացուցիչներին ու այդ երաժշտությանը նվիրված մարդկանց և գտնել բոլոր ընդհանուր գաղափարները, որպեսզի դրանց իրականացումը հնարավոր դառնար: Այս գաղափարը ողջունեց վարչապետ Տիգրան Սարգսյանն ու աջակցեց մեզ: 2010 թվականն էր, երբ մի շարք երաժիշտներ և ռոք երաժշտությունը շատ սիրող մարդիկ՝ անկախ իրենց մասնագիտությունից կամ զբաղեցրած պաշտոնից, որոշեցին միանալ մեր գաղափարին: Հավաքվեցինք տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում, մտքեր փոխանակեցինք, քննարկեցինք բազմաթիվ հարցեր, որոնք հուզում էին մեզ ու արդյունքում հիմնեցինք ռոք ասոցիացիան, որը պետք է փորձեր լուծումներ գտնել երաժշտության այս տեսակի պահպանման և զարգացման համար: Հավաքներ, քննարկումներ կազմակերպվու՞մ են: — Մենք մի քիչ այլ խառնվածքի մարդիկ ենք: Պաշտոնական հանդիպումներ չկան, դրանք մեզ համար չեն: Գիտենք ու ճանաչում ենք բոլորին: Երբ առաջ գան պաշտոնական թղթաբանությունների հարցեր, այդ ժամանակ էլ կհանդիպենք ու հարցեր կքննարկենք: Այդ դեպքում ինչո՞ վ է զբաղվում ասոցիացիան: — 2011 թվականին Սունդուկյանի անվան թատրոնում նշեցինք ասոցիացիայի հիմնադրման մեկ տարին, որին մասնակցեցին ասոցիացիայի անդամ բոլոր 11 խմբերը: Դա միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան միջոցառում էր, որը նաև ցույց տվեց, որ մենք ի զորու ենք կատարողական, ստեղծագործական և տեխնիկական առումով ոտք գցել եվրոպական երկրների հետ: Համերգներ ենք կազմակերպում: Կարող ենք ավելի շատ կազմակերպել, բայց ինքնանպատակ չէ: Ամեն անգամ նպատակ ունենք որևէ նորույթ ներկայացնել՝ նախորդներից տարբերվող: Ռոքի մեջ ընդունված չէ կոնկրետ, թեմատիկ համերգներ կազմակերպել: Չնայած մեկ անգամ Women in Rock խորագիրը կրող համերգով ներկայացանք, որի ընթացքում ելույթ ունեցան բոլոր այն խմբերը, որտեղ նվագում էին կին երաժիշտներ: Չենք ուզում, որ տպավորություն ստեղծվի, թե աջակցություն ենք ստացել ու ամեն առիթով գնում ու խնդրում ենք, որ ֆինանսավորեն: Համերգներ կազմակերպելը ինքնանպատակ չէ, ասոցիացիայի գաղափարը լրիվ այլ է: Բոլոր նպատակները դեռևս բացահայտված չեն, մենք աշխատում ենք դրանց ուղղությամբ: Այնուամենայնիվ, շատերը խոսեցին հենց իշխանական աջակցության մասին ու այդ պատճառով թերահավատորեն մոտեցան ասոցիացիային: — Ես որևէ մեկի գովերգողը չեմ, ինքս էլ անկուսակցական եմ: Մի կողմ դնենք երկրի վիճակը, տնտեսությունը, կառավարումը՝ դա այլ հարց է: Որպես քաղաքացի
յուրաքանչյուրս մեր կարծիքն ունենք: Ինքս, որպես քաղաքացի, շատ դժգոհություններ ունեմ պետությունից, կառավարությունից ու հենց նույն վարչապետից, բայց դա այլ թեմա ու դաշտ է: Որպես օրինակ վերցնենք Jethro Tull-ի համերգը: Այն չէր կայանա, եթե չլիներ վարչապետի աջակցությունը: Ի՞նչ անես, ասես, որ եթե տնտեսության մեջ աճ չկա, ուրեմն չե՞նք ընդունում ձեր աջակցությունը: Մեր երկրի գլխավոր խնդիրներից են՝ տափակությունը, տգիտությունն ու քառակուսիությունը. մարդիկ առանց հասկանալու եզրակացություններ են անում: Իսկ այն պահից, երբ ռոքը հայկական ռոք ասոցիացիայի մարմնացում ստացավ, ակնհայտ տարբերություն նկատվե՞ց: — Մինչ ասոցիացիայի ստեղծումն ու այժմ էլ հայաստանյան ռոք ասպարեզում անկումային իրավիճակ է: 2003-ից մինչև 2007-ը հստակ ոգևորություն կար՝ բազմաթիվ խմբեր, գրեթե յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ համերգ էին տալիս, մեծ լսարան հավաքում: Բացասական ու դրական կողմերով մեկտեղ ռոք երաժիշտները կարծես մի մեծ ընտանիք էին կազմել ու, անկախ բեմի մեծությունից, ելույթ ունենալու առիթը բաց չէին թողնում: Երևի որակական ավելի բարձր աստիճանի կարիք կար, ու դրա համար էլ լճացում սկսվեց: Ասոցիացիան հենց այդ ժամանակ էլ ստեղծվեց, չնայած այն հարցի լուծում չէ: Հիմնական խնդիրը մեր շուկան է, որը շատ փոքր է: Սահմանակից երկրներից էլ միայն Վրաստանն է, որտեղ կարելի է գնալ ու նվագել: Իսկ երբ խմբերը որևէ մակարդակի են հասնում, ուզում են շարունակել բարձրանալ աստիճաններով: Մեր երկիրը իր փոքրությամբ ճնշում
է նրանց: Կարելի է նվագել ակումբներում, Տիկնիկային թատրոնում և այլն, իսկ հետո՞: Նորից նույնը: Անհնար է ամեն ամիս նոր ալբոմ ձայնագրել ու ամեն անգամ նոր ծրագիր ներկայացնել: Խումբը պետք է շրջագայի, որ շտկի սեփական ստեղծագործությունները, փորձ հավաքի նոր բան ներկայացնելու համար: Շատերը, օրինակ, հաճույքով մարզերում կնվագեին, բայց ո՞ւմ համար ու որտե՞ղ: Դահլիճներ չկան, մարդիկ էլ անվճարունակ են: Այ սա է պետք լուծել: Դուք անդադար պնդում եք, որ ձեզ ասոցիացիայի նախագահ չանվանեն՝ չե՞ք սիրում այդ բնորոշումը: — Ամենայն լրջությամբ եմ ասում, որևէ պաշտոն չկա: Հավաքվեցինք, որևէ մեկին պետք էր ընտրել որպես նախագահ, որովհետև որևէ հասարակական կազմակերպություն գրանցելու ընթացքում պետք է լրացնել նաև այդ տողը: Քանի որ լավ ծանոթ եմ այս ոլորտին, տեխնիկական մասին, նաև համերգներ կազմակերպելու մեծ փորձ ունեմ, մի քանի հոգի առաջարկեցին իմ անունը ու այդպես ստացվեց: Անձամբ ես երբևէ չեմ ցանկացել նման «պաշտոն» ունենալ: Ո՞վ կարող է դառնալ ռոք ասոցիացիայի անդամ: — Ընդունման կարգը ազատ է: Ընդունվողին ոչինչ չի տրվում, ու սա նման է կամավորական աշխատանքի: Մենք հարցնում ենք, թե ինչպես կարող է տվյալ անձը աջակցել ասոցիացիային: Աջակցությունը կարող է արտահայտվել գաղափարներ կամ ինչ-որ ծառայություններ առաջարկելով: Օրինակ՝ դու կարող ես գալ ու ասել, որ լրագրող ես, ասոցիացիայի հետ կապված նորությունները կտարածես մամուլում ու հեռուստատեսությամբ՝ սա արդեն աջակցության լավ առաջարկ է: Ի վերջո, միացյալ ուժերով մի բանի կհասնենք:
Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան
24 25
Հունվար-փետրվար 2013
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ժամանց
26 27
Հունվար-փետրվար 2013
Քաղաքը ռոք է լսում Հանրահայտ «Deep Purple» խմբի բաս-կիթառահար Ռոջեր Գլովերը մի առիթով ասել է. «Եթե մեր երկիր գային այլմոլորակայիններ ու հարցնեին՝ ի՞նչը ձեզ մոտ կարող է արժանանալ մեր ուշադրությանը, ես նրանց կառաջարկեի ռոք լսել»: «ԵՐԵՎԱՆԸ» փորձել է պարզել, թե քաղաքում որտե՞ղ կարելի է կենդանի ռոք լսել, և, ընդհանրապես, ինչպիսի՞ն է ռոք մշակույթը մայրաքաղաքում:
Լրջի մեջ
InRock ակումբն ընդամենը մի քանի ամիս է, ինչ բացել է իր դռները ռոքի սիրահարների համար, սակայն արդեն հասցրել է ճանաչվել որպես քաղաքի ամենահայտնի ռոք ակումբներից մեկը: Առաջինը, ինչ աչքի է ընկնում, Beatles-ի լեգենդար Abbey Road-ի եռաչափ պատկերն է դռան վրա: InRock-ը ստացել է իր անվանումը Deep Purple-ի ալբոմներից մեկի անունից: Մտնելով ակումբ՝ հասկանում ես, որ Deep Purple-ի «շունչը» անունով չի սահմանափակվում ու արտացոլվում է նաև գույնի մեջ. այստեղ գերակշռում է մանուշակագույնը: Պատերից քեզ են նայում ռոքի բազմաթիվ լեգենդներ՝ Ջոն Լենոնից ու Միկի Ջագերից մինչև Իէն Գիլան ու Ֆրեդի Մերքյուրի: Ակումբի բացմանը, ի թիվս այլոց, ներկա էր նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միգուցե հենց այդ պատճառով InRock-ը համարվում է «լուրջ» տեղ: Երիտասարդության հետ մեկտեղ այստեղ հաճախ կարելի է հանդիպել պատգամավորների, նախարարների ու հայտնի լրագրողների: Ամեն երեկո, InRock-ում տեղադրված մեծ էկրանով կարելի է համերգ դիտել, ընդ որում, ամենատարբեր ժանրերի՝ Deep Purple-ի, Pink Floyd-ի կամ Led Zeppelin-ի պես համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խմբերից մինչև ավելի քիչ հայտնի Godsmack, Pain of Salvation ու Pendragon: Ավելին, InRock-ում սահմանված են նաև հատուկ օրեր ռուսական ռոքի ու ջազի սիրահարների համար: Վերջերս այստեղ անցկացվել են նաև կենդանի համերգներ, ինչպես՝ Վահան Արծրունու ու Rockoco անսամբլի համերգները: Այս հարցում InRock-ը միշտ յուրօրինակ կատարողների ու համերգների կողմնակից է:
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ժամանց
InRock-ի մենեջեր Արմեն Սեյրանյանը
Ակումբի մենեջեր Արմեն Սեյրանյանը մի հետաքրքիր հատկություն է նկատում ռոքի հայաստանյան սիրահարների մոտ՝ ասում է, որ նրանք հիմնականում կենտրոնացած են 70-ականների հին, դասական ռոքի վրա և չեն ուզում ընկալել նոր ուղղություններ ու նոր խմբեր: «Ցավալին այն է, որ իրենք ոչ միայն չգիտեն, այլ չեն էլ ուզում իմանալ նոր խմբերին: Իմ ընկալումների մեջ ռոքը միայն երաժշտություն չէ: Այն ինչ-որ չափով ապրելակերպ է, աշխարհայացք: Այստեղ մենք փորձում ենք ներկայացնել ոչ միայն նոր, ժամանակակից խմբեր, այլ 70-80-ականների այնպիսի խմբեր, որոնք այդքան էլ հանրահայտ չեն եղել: Այլ կերպ ասած՝ փորձում ենք ընդլայնել մարդկանց մտահորիզոնը», — ասում է Արմենը: Ինչ վերաբերում է կենդանի կատարումներին, ապա Արմենն ասում է, որ իրենց այդքան էլ չեն հետաքրքրում այսպես կոչված cover-կատարողներն ու խմբերը: «Մեզ ավելի հետաքրքիր են կատարողներ, որոնք թեկուզ բացարձակ անհայտ են, բայց ունեն իրենց սեփական ստեղծագործությունները, սեփական ասելիքը: Մենք հիմք ենք ընդունում հենց այդ չափանիշն ու պատրաստվում ենք ապագայում էլ հավատարիմ մնալ մեր սկզբունքներին: Արդեն ունեցել ենք 7 կենդանի համերգ, և բոլոր տոմսերը համերգից 5-6 օր առաջ սպառված են եղել», — նշում է նա: InRock-ի տնօրենը վստահ է, որ Հայաստանում կան կոլեկտիվներ ու անհատներ, որոնք կատարողական վարպետությամբ և ստեղծագործական ներուժով լիովին համապատասխանում են ժամանակակից ստանդարտներին և կարող են մրցակցություն ստեղծել արտասահմանյան հայտնի բենդերի համար:
Ռոքերներն էլ մարդ են
Լրագրող Արփի Բեգլարյանը ռոքի մեծ սիրահար է, գրեթե բոլոր ռոք համերգների ակտիվ մասնակից, ու հաճախ հենց ինքն է կատարում որևէ գործ կիթառի վրա: Ափսոսանքով է նշում, որ Երևանում չկա մի տեղ, ուր միշտ կարող ես կենդանի ռոք երաժշտություն լսել: «Մնացել է միայն Stop–ը: Փաբերում էլ կենդանի համերգների կազմակերպումը լինում է ժամանակ առ ժամանակ՝ առանց հստակ պարբերականության», — փաստում է նա: Արփիին հաճախ կարելի է տեսնել տարբեր ակումբներում, բայց նա խոստովանում է, որ հիմնականում սիրում է լինել Metro Music–ում ու InRock–ում. իր երաժշտական նախասիրությունները բավարարում են այդ վայրերը: Իսկ հայկական ներկայիս ռոք խմբերից առանձնացնում է Dogma-ն՝ նշելով, որ այդ խումբը շատ հետաքրքիր երաժշտություն ու մեծ ներուժ ունի, որը պետք է զարգացնի ու առաջ տանի:
28 29
Հունվար-փետրվար 2013
Nunerock.am կայքի հիմնադիր, բլոգեր Նունե Այլանջյանը նույնպես կարծում է, որ եթե համեմատենք հայկական ռոքը 4-5 տարի առաջ եղածի հետ, կնկատենք, որ այն անկում է ապրում: Ափսոսանքով ասում է, որ պակասել են ռոք համերգները, նոր խմբեր գրեթե չեն ստեղծվում, իսկ եղածներն էլ չեն «պայթեցնում» դահլիճները: «Անդերգրաունդ ասվածն այլևս չկա. կան փողի համար երգեր ու համերգներ տվող ռոք խմբեր: Հիշե՛նք անցյալը: Ռոքասերների առօրյան լի էր համերգներով ու միջոցառումներով, որոնք կոնկրետ նպատակ էին քարոզում, օրինակ՝ բնապահպանություն, իսկ այդ գաղափարները տեղ հասցնողներն էլի ռոք խմբերն էին: Իսկ հիմա՞... Ինչ-որ բանկի ծնունդն է, հրավիրվում է որևէ ռոք խումբ, որ հա՛մ իրանց ակցիան անեն, հա՛մ էլ ձեռքի հետ մասսա պահեն: Այլ կերպ ասած՝ հիմա դռայվը կորել է: Բայց դե ռոք երաժիշտներն էլ էլ են մարդ, իրանք էլ պիտի փող աշխատեն», — ասում է Նունեն, չմոռանալով նաև նշել, որ այդուհանդերձ Երևանում օրեցօր շատանում են զանազան փաբերն ու ակումբները. «Քսանից ավելի փաբ կա, ամեն մեկը իրենը գտել է: Գոնե էստեղ կարելի է ռոք լսել, ինչն ուրախացնում է»:
«Ուլիխանյանն» ու Չորտի նոստալգիան
«Ուլիխանյան» ակումբը գործում է արդեն 4 տարի: Կիրակի ժամը 7-ի սահմաններում ակումբը դեռ կիսադատարկ է, սակայն 2 ժամից մարդաշատ է լինելու, քանի որ այսօր ակումբում թեժ ռոք երեկո է սպասվում՝ կենդանի ռոք համերգ Hayard խմբի կատարմամբ: Տղաները վերջին նախապատրաստական աշխատանքներն են
անում համերգից առաջ, իսկ ակումբի տերը՝ Վարդանը, խոստովանում է, որ ռոք համերգներ վերջին շրջանում շատ քիչ են լինում. հիմնականում ռեգգի, ջազ կամ բլյուզ է լինում: Բոբ Մառլին ծխախոտը ձեռքին նայելով քեզ մեծ պաստառից այդ խոսքերի լուռ վկան է: «Սկզբում ռոք խմբերին շատ էինք հնարավորություն տալիս մեզ մոտ հանդես գալու, սակայն հետո փոխեցինք մեր քաղաքականությունը, պակասեցնելով դրանց թիվը: Անգամ ես, երբ ուզում եմ կենդանի ռոք համերգ լսել, գնում եմ Stop…», — ժպիտով խոստովանում է Վարդանը: Վահագն Մամյանը լեգենդար անձնավորություն է: Երևի քաղաքում կան մարդիկ, ովքեր նրան անձամբ չեն ճանաչում, սակայն դժվար թե լինի ինչ-որ մեկը, ով նկատած չլինի այս էքստրավագանտ ոճով անձնավորությանը: Բավականին սարսափազդու արտաքին, բայց շատ բարի ներքին ունեցող Վահագնն ավելի շատ հայտնի է որպես Չորտ: Այդ մականունն այնքան պինդ է «կպել» նրան, որ այսօր «Վահագն» անունը կարող է ոչինչ չասել ռոքի սիրահարներին, բայց երբ ասում ես՝ «Չորտ», ամեն ինչ միանգամից հասկանալի է դառնում: Նա այն մարդկանցից է, ում աչքերի առաջ էր ձևավորվում հայկական ռոքը: «90-ականների վերջում 2000-ականների սկզբում եղել են բավականին հետաքրքիր խմբեր: Ցավով պետք է նշեմ, որ գլխավոր բառն այստեղ «եղել են»: Մի մասը գնացել է այստեղից, մի մասը՝ կործանվել… Իսկ ժամանակի ընթացքում տեսնում ենք, որ խմբերը շատանում են, բայց որակը գնալով վատանում է», — ասում է նա: Չորտը խոստովանում է, որ վերջերս քիչ է գնում ակումբներ, իսկ կենդանի համերգների համար գնում է Տիկնիկային թատրոն:
Ակումբներից առանձնացնում է Troll-ն ու InRock-ը, սակայն ցանկանում է տեսնել մի վայր, որը կլինի այդ երկուսի խառնուրդը, քանի որ Troll-ում շատ աղմկոտ է, իսկ InRock-ում՝ շատ «ցիվիլ»: Հենց այդպիսի տեղում էլ, ըստ նրա, կարող էին լինել նաև կենդանի կատարումներ. «Կարող է ինձ մոտ ուղղակի Մալխասի հին ռոք ակումբի նոստալգիան է: Նրանք, ովքեր եղել են էնտեղ, կհասկանան ինձ…»:
Խաղաղության ծխամորճը
«Calumet-ը ամերիկյան բնիկ հնդկացիների կողմից օգտագործվող խաղաղության ծխամորճն էր», — փոքր գաղտնիք է բացում համանուն ակումբի տնօրեն Հրաչ Դավիդյանը: Նրա հետ զրուցելը գերագույն հաճույք է, քանի որ նա անչափ հետաքրքիր կենսագրություն ունի: Հրաչը սիրով խմիչք է հյուրասիրում և պատմում թե ինչպես 17 տարեկան հասակում լքեց իր տունը Բեյրութում և 30 տարի ճամփորդեց ողջ աշխարհով մեկ: Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան, Հունաստան, Դանիա… Ի վերջո, 3 տարի առաջ նա հաստատվեց Հայաստանում: Այս ակումբը Հրաչի ճամփորդությունների մարմնավորումն է: Գուցե հենց այդ պատճառով այստեղ կարելի է նկատել իրեր, պաստառներ, արտեֆակտներ աշխարհի ամենատարբեր մշակույթներից: Երևի թե միայն այստեղ կարելի է լսել, թե ոնց են հայրենասիրական մոտիվները համակցվում ծանր ռոքի հետ: Չնայած նրան, որ Calumet-ն համարվում է Ethnic Lounge Bar, Հրաչը ասում է, որ արդեն 2 տարի ամեն հինգշաբթի ակումբում պարտադիր ռոք-խմբեր են հանդես գալիս, և այդ օրենքը երբեք չի խախտվել. «Մեզ մոտ հանդես են եկել և Dorians-ը, և Bambir-ը, և Dogma-ն և շատ ու շատ այլ բենդեր: Մենք սկսնակ խմբերին նույնպես հնարավորություն տալիս ենք հանդես գալ մեր բեմում»: Ասում է, որ ունենք շատ լավ խմբեր, բայց միևնույն ժամանակ տեսնում է նաև թերությունները. «Շատ երաժիշտներ կաշկանդված են պահում իրենց բեմի վրա՝ գուցե պետք է սովորեն ավելի ազատ իրենց պահել, որպեսզի ավելի հեշտ կարողանան կապ հաստատել հանդիսատեսի հետ»:
Շնչող երաժշտության պակասը
Dogma-ն համարվում է հայկական ռոքի «դեմքերից» մեկը, սակայն ակումբներում հազվադեպ է հանդես գալիս: Խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը պատմում է, որ իր խումբը զբաղված է ստեղծագործելով ու, ըստ այդմ, ստեղծում է նաև միջոցներ իրենց երաժշտության ռեալիզացման համար: «Մեզ մոտ ռոքի տարածման ու խթանման համար մեր խումբը շատ մեծ աշխատանք է արել, ու այդ ամենը հանուն նրա, որ Հայաստանում ստեղծենք այն միջավայրը, որտեղ կկարողանանք մատուցել մեր
Ռոք ակումբների մշտական հաճախորդ Վահագնն ավելի շատ հայտնի է որպես Չորտ
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ժամանց
Calumet-ի տնօրեն Հրաչ Դավիդյանը
երաժշտությունը: Իսկ Հայաստանը փոքր երկիր է ցանկացած ժանրի երաժշտության ռեալիզացման համար, էնպես որ փորձում ենք սահմանները լայնացնել»,- պարզաբանում է նա: Զառայի համար կասկած չկա, որ Հայաստանում ռոքը կա և ունի ունկնդիր. «Էստեղ զուտ ունկնդրի քանակի հարաբերությունն է «մյուս» ժանրերի համեմատ, բայց մեր երկրի էս փուլի համար դա նորմալ եմ համարում և հույս ունեմ, որ ժամանակի ընթացքում մեզ մոտ մարդկանց աշխարհայացքը կզարգանա, և, ուրեմն, դրա հետ մեկտեղ կավելանա «շնչող» երաժշտություն նախընտրողների ու լսողների թիվը»:
Բոլոր ճանապարհները տանում են դեպի Stop
Stop-ի հիմնադիր Միկան
30 31
Հունվար-փետրվար 2013
Stop-ի մասին խոսելը բավականին դժվար գործ է, քանի որ գրեթե անհնար է մի նոր բան ասել այս ակումբի մասին: Այն ոչ միայն Երևանի, այլ նաև ողջ Անդրկովկասի ամենահին ռոք ակումբներից է: Հենց այստեղ է անցկացվում երևանյան կենդանի ռոք համերգների առյուծի բաժինը: Հենց այստեղ են ծնվել ու շարունակում են ծնվել բազմաթիվ ռոք խմբեր, օրինակ՝ այսօր լայն մասսաներին հատուկենտ հայտնի խմբերը՝ Dorians-ն ու Ռեինկարնացիան: Միաժամանակ այս ակումբն իրավամբ կրում է ամենաանդերգրաունդային ակումբի տիտղոսը:
Stop-ի հիմնադիր Միկան պատմում է, որ ակումբըը ծնունդ է առել այսպես կոչված «ինտելեկտուալ լիգայից» հեռավոր 1998 թվականին, երբ ռոք նվագում էին մեծ հաշվով միայն Ոստան Հայոցն ու Բամբիռի առաջին սերունդը: Սակայն հետո մի շարք պատճառներով Stop-ը մի քանի տարով փակվել է ու կրկին բացել իր դռները ռոքի երկրպագուների առջև արդեն 2005-ին: «Սա ոչ այնքան բիզնես է, որքան սեր, էնտուզիազմ: Մենք իսկապես սիրում ենք այս գործն ու այն մարդկանց, ովքեր գալիս են այստեղ, համարում ենք ոչ թե հաճախորդներ, այլ ընկերներ», — ասում է Միկան: Stop-ում է ծնվել ու իր առաջին համերգը տվել Հայաստանի այսօրվա ամենահայտնի ռոք խմբերից մեկը՝ Dorians-ը՝ մի խումբ, որն ակումբներից հասել է Մարզահամերգային համալիրի բեմ ու արդեն դուրս է գալիս միջազգային հարթակ: Խմբի վոկալիստ Գոռ Սուջյանը խոստովանում է, որ իրենց նպատակն ի սկզբանե եղել է միջազգային բեմ բարձրանալը, և իրենք չէին սպասում, որ Հայաստանում նույնպես մեծ հաջողությունների կհասնեն: Գոռը վստահ է, որ Հայաստանում, բացի Dorians-ից, գոյություն ունեն այլ լավ ռոք խմբեր: Առանձնացնում է Dogma-ն ու Բամբիռը, որոնք լուրջ հաջողությունների են հասել: Ըստ նրա՝ չարժե առանձին դիտարկել հենց ռոքը, քանի որ լավ երաժիշտներ այսօր կան ինչպես ռոքի ասպարեզում, այնպես էլ ջազի, բլյուզի կամ ֆոլկի մեջ: Գոռը նշում է, որ հաջողության բանաձևն այն է, որ երաժիշտները սիրեն այն, ինչ անում են: «Եթե նրանք մտածեն երաժշտության մասին ու լավ անեն իրենց գործը, հաջողությունը անպայման կգա», — համոզված է Սուջյանը: Երկար տարիներ լինելով Հայաստանի ռոք խմբերի ծննդի ականատես՝ Միկան վստահ է, որ երաժշտությունը զարգանում է համահունչ մեր ապրելակերպին, և ցանկանում է, որ պետությունը
աջակցի ռոքին ու ռոք երաժիշտներին: Ընդ որում, նա շեշտում է, որ խոսքը գնում է ոչ թե ֆինանսական աջակցության մասին, այլ այսպես ասած «դուխ տալուն»: «Բազմաթիվ պատմություններ կարող եմ հիշել ակումբի պատմությունից՝ սկսած նրանից, թե ոնց մի անգամ խմած մեկը իր բայքով աստիճաններով «վայրէջք կատարեց» Stop-ի ներքևի դռան մոտ: Բայց կուզենայի մեկ այլ բան առանձնացնել, որի համար իսկապես շատ ուրախ եմ: 7 տարվա ընթացքում մենք 5 ռոք հարսանիք ենք արել: Երբ մեզ առաջին անգամ դիմեցին այդ առաջարկով, մենք շատ զարմացած էինք, բայց ես անչափ ուրախ եմ, որ այդ զույգերը ծանոթացել են մեզ մոտ, ամուսնացել են մեզ մոտ ու այսօր էլ շարունակում են հաճախել մեր ակումբ: Ես հավատում եմ, որ իրենց զավակները նույնպես կլինեն մեր ապագա հաճախորդները կամ, ավելի ճիշտ, ընկերները: Ես համոզված եմ, որ իրենք երբեք չեն մոռանա իրենց հարսանիքը Stop-ում: Չգիտեմ՝ կլինի ակումբը, թե ոչ, բայց այդ մարդկանց հիշողությունից այդ դրվագները հաստատ երբեք չեն ջնջվի», — ասում է Միկան:
Համերգից հետո
…Գիշերվա մեկի կողմերն է՝ Stop-ում ավարտվում է հերթական կենդանի ռոք-համերգը: Դուրս ես գալիս մաքուր օդի ու քայլում արդեն դատարկ փողոցով: Սակայն ռոքի հնչյունները դեռ ականջներիդ մեջ են: Հանկարծակի մտքիդ գալիս է Ռոջեր Գլովերն իր այլմոլորակայիններով: Մտածում ես, իսկ եթե այլմոլորակայինները, չգիտես ինչու, որոշեն գալ հենց Երևան, ի՞նչ պետք է անենք: Պատասխանն արդեն տրվել է հենց երաժշտի կողմից՝ կհրավիրեինք նրանց կենդանի ռոք լսելու: Հաջորդ միտքը տրամաբանական է՝ ինչ լավ կլիներ, եթե այդպիսի տեղերը մի քիչ շատ լինեին: Ինքդ քեզ հանգստացնում ես՝ այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն այցելել մեզ, այդ հարցն արդեն կարգավորված կլինի:
Արամ Արարատյան Մարիամ Լորեցյան
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ետնաբեմ
Փորձը փորձանք չէ Յուրաքանչյուր հաշվետու համերգից առաջ հայկական ռոք բենդերը ամիսներ շարունակ փորձեր են անում ՝ մշակելով ու զարգացնելով ստեղծագործությունները: Փորձերից է սկսվում նաև ցանկացած նորաստեղծ խմբի ճանապարհը: Միայն ամիսների աշխատանքից հետո կարելի է ներկայանալ հանդիսատեսին, իսկ հետո նորից ու նորից փորձել, փորձել… Ցանկացած երաժշտի համար փորձեր անելու լավագույն տարածքը հանգիստ ու «անհարևանաբնակ» միջավայրն է: Իսկ ո՞րտեղ, ի՞նչ պայմաններում են փորձեր անում երևանցի ռոքերները: «ԵՐԵՎԱՆԸ» այցելել է մայրաքաղաքի՝ դեռ ոչ շատ լայն մասսաներին հայտնի ռոք խմբերի ընդհատակյա փորձատեղիները:
32 33
Հունվար-փետրվար 2013
Եվա Սուջյան և Alien Time
Եվա Սուջյանն ու Alien Time խումբը հանդես են գալիս միասին 2009 թվականի վերջից: Սոլո կիթառահար Արթուր Մարգարյանը, բաս կիթառահար Հարություն Հարությունյանը, ստեղնաշարային գործիքներ նվագող Արթուր Հովակիմյանն ու հարվածային գործիքներ նվագող Գևորգ Հարությունյանը վոկալիստուհի Եվա Սուջյանի հետ հանդես են գալիս լիրիկ հարդ ռոք ոճում: Խմբի ստեղծագործությունների հեղինակը հիմնականում Եվա Սուջյանն է: Երաժիշտները ներկայացնում են նաև համաշխարհային հիթերի քավր տարբերակներ: Եվայի ու Alien Time-ի փորձատեղին այժմ Արեշի կուլտուրայի տանն է. «Այստեղ հանգիստ է, ոչ ոքի չենք խանգարում», — վստահեցնում է Եվան:
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ետնաբեմ
The Drive Dreamers Այս ռոք խումբը կազմավորվել է 2012 թվականի գարնանը: Խումբը հանդես է գալիս հետևյալ կազմով՝ կիթառահար Արամ Առաքելյան, բաս կիթառահար Վասպուր Եղիազարյան, հարվածային գործիքներ նվագող Վահագն Անդրիասյան և ստեղնաշարային գործիքներ նվագող ու մենակատար Սոֆյա Պապայան: The Drive Dreamers-ը անվան միջոցով հանդիսատեսին փորձում է փոխանցել դրայվ ու էներգիա հիշեցնելով՝ մարդիկ անմեղ են, երբ երազում են: Խումբը կատարում է հայտնի ստեղծագործությունների քավրներ, ունի նաև հեղինակային երգեր: Արդեն մի քանի ամիս է խմբի փորձերը տեղի են ունենում Ավանի մշակույթի տանը՝ ակուստիկան լավն է, վարձակալությունն էլ բավականին մատչելի է:
34 35
Հունվար-փետրվար 2013
The Dionysus Բենդի անդամները՝ կիթառահար Արեգ Սուքիասյանը, բաս կիթառահար Հակոբ Թորգոմյանը, հարվածային գործիքներ նվագող Մովսես Ղազարյանն ու վոկալիստ Սերգեյ Մոջորյանը նվագում են ոչ միայն The Doors խմբի և հայտնի բլյուզային ստեղծագործությունների քավրները, այլ ունեն նաև սեփական ստեղծագործություններ: Խմբի փորձատեղին Կիևյան կամուրջի մոտակայքում գտնվող առանձնատներից մեկի բակում վարձակալած սենյակն է: «Մի քանի ամիս է, ինչ այստեղ փորձեր ենք անում: Հարմար է, գործիքները ապահով են, խմբի բոլոր անդամները հանգիստ տեղավորվում են: Բոլոր մնացած անհարմարությունները ընթացքում կուղղենք: Մեզ համար կարևորը երաժշտությունն ու հնչողությունն է», — ասում է խմբի ֆրոնթմեն Սերգեյը:
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Ետնաբեմ
Funkavan Խումբը ծնվել է 2010 թվականի փետրվարի 23-ին: Կիթառահար Արեգը, բաս կիթառահար Տիգրանն ու հարվածային գործիքներ նվագող Վահագը հանդես են գալիս իրենց՝ փսիխոդելիկ ռոք և էքսպերեմենտալ ոճի ստեղծագործություններով: Արդեն հասցրել են բազմաթիվ համերգներ ունենալ քաղաքի ակումբներում: Բացի գործիքային ստեղծագործություններից խումբը նաև վոկալային երգեր ունի: Շաբաթը երեք անգամ տղաները փորձեր են ունենում Լամբադա կամուրջի հարևանությամբ գտնվող Art Kanaz մշակութային կենտրոնում: «Նախկին փորձատեղում շատ խնդիրներ էինք ունենում, հարևանները բողոքում էին, իսկ այստեղ ժամերով կարող ենք նվագել՝ առանց որևէ մեկին խանգարելու», — պատմում է Վահագը:
36 37
Հունվար-փետրվար 2013
Lelo & Friends Ալտերնատիվ ռոք ժանրում հանդես եկող խումբը կազմավորվել է 7 տարի առաջ ու վերսկսել է գործունեությունը մեկ տարի առաջ: Խմբի կազմը հետևյալն է՝ կիթառահար Էրիկ, բաս կիթառահար Դավիթ, ստեղնաշարային գործիքներ նվագող Հովիկ ու մենակատար Լելո: Լելոն ընկերների հետ հայտնի ստեղծագործությունների քավրներ է ներկայացնում, ինչպես նաև կատարում է իր ստեղծագործությունները: Խումբը փորձեր է անում սեփական ձայնագրման ստուդիայում, որը Ջրվեժի հողամասերից մեկում է գտնվում: «Այստեղ հարմար է, հեռու բոլորից, չենք խանգարում հարևաններին, նրանք էլ մեզ: Գալիս ենք շաբաթ-կիրակի ու մինչ առավոտ նվագում», — պատմում է Լելոն:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Փորձ
Վերջինը չլինի Ռոք երաժիշտների համար առաջին համերգը, ինչպես առաջին սերը, երբեք չի մոռացվում: Իրենց երևանյան առաջին համերգի մասին են պատմում «Որդան կարմիր», «Բամբիռ», «Լավ էլի», «Նաիրի» ռոք խմբերը:
Արման Քոչարյան
«Բամբիռ», բաս-կիթառահար ՆՓԱԿ-ում ռոք փառատոն էր կազմակերպվել: Այդ օրն էլ օծվեց մեր խմբի անունը՝ «Բամբիռ»... Մինչ երևանյան առաջին համերգը մեր խմբի անունը «Նա» էր: Համերգին՝ մեր ելույթից առաջ, Ժագին հարցրել էին, թե մեզ ինչպես ներկայացնեն: Ժագն էլ «Նա»-ն չէր հիշել, ասել էր ներկայացրեք որպես «Բամբիռ»: Մինչ այդ Գյումրիում համերգներ և կարճ ելույթներ էինք ունեցել: Համերգին նվագում էինք մեր երգերից, հետո Կոմիտաս, Jethro Tull: Մեզ զարմացրեց հանդիսատեսի «Մի՞թե սա ռոք է» արտահայտությունը... Փառատոնը դեռ չվերջացած «Բամբիռը» գլխավոր մրցանակ տարավ: Մեր հետ վերցրել էինք մեր սեփական գործիքները, բայց ՆՓԱԿԻ բետոնային արձագանքի մեջ ձայնային խոչընդոտներ կային: Երևանյան հանդիսատեսը տարբերվում է Գյումրու հանդիսատեսից՝ բարբառով: Երևանյան առաջին համերգը հիշարժան էր նրանով, որ հանդիպեցինք նոր մարդկանց, ովքեր դարձան հին ընկերներ:
Մհեր Մանուկյան
«Լավ էլի», կիթառահար/մեներգիչ Մինչ երևանյան առաջին համերգը Երևանի հանդիսատեսը մեզ արդեն ճանաչում էր, քանի որ «Ռադիո բուրգը» մեր առաջին ձայնասկավառակներից երգեր էր եթեր հեռարձակում: Հիթ-շքերթների ժամանակ նույնիսկ մարդիկ զանգահարում էին և մեր երգերը պատվիրում: Կամաց-կամաց սկսեցինք Երևանում ունկնդիրներ ձեռք բերել: Երիտասարդական պալատում ենք առաջին անգամ երևանյան հանդիսատեսին ներկայացել՝ 1995 թվականի մայիսն էր: Մեր խմբի անունը «Snack» էր: Ինչ-որ փառատոն էր, տարբեր խմբերի էին հրավիրել, այդ թվում և մեզ: Հիշում եմ, որ Երիտասարդական պալատի նախասրահում համերգից առաջ հանպատրաստից համերգ կազմակերպեցինք և ակուստիկ կիթառով նվագեցինք ու երգեցինք: Կիթառս, որով նվագում էի, առել էի չեմ էլ հիշում որ գյուղից, լարերն արդեն ժանգոտվել էին: Արդեն 1996 թ. ապրիլի 9-ին «Գլորիա» երաժշտական վերնատանը (թատրոնում) տեղի ունեցավ մեր մենահամերգը: Իսկ «Լավ էլի» խմբի առաջին մենահամերգը տեղի է ունեցել Ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում: Այն ժամանակվա ելույթներն այսօրվաններից տարբերվում են տեխնիկայի որակով: Սակայն մյուս կողմից՝ տրամադրությունն ու ոգին նախկինում շատ ավելի լավն էին: Վանաձորյան համերգի ժամանակ, հիշում եմ, հնարավոր էր համերգի կեսից լույսերն անջատվեին, դվիժոկ էինք միացնում: Այս առումով Երևանի տեխնիկան մեզ համար երազանքի նման մի բան էր, բայց հետո պարզվեց, որ դա էլ բանի պետք չէ:
38 39
Հունվար-փետրվար 2013
Խորեն Միքայելյան
«Նաիրի», սոլո-կիթառահար Մեր առաջին համերգը տեղի ունեցավ 2007 թվականին հոկտեմբերի 31-ին Detroit Rock City ակումբում և համընկավ Halloween-ի հետ, մենք էլ որոշեցինք Halloween-ը միավորել Hard Rock-ի հետ: Համերգի ամենադժվար պահը առաջին րոպեներն էին: Սկզբում ամեն ինչ անսովոր էր, սակայն մի քանի րոպե անց, երբ սովորեցինք թմբուկի և կիթառների բարձր ձայնին, էլ ոչ մի բանի մասին չէինք մտածում, ուղղակի տրվեցինք երաժշտությանը: Metallica-ից, Black Sabbath-ից, Deep Purple-ից քավրներ նվագեցինք՝ սեփական երգեր գրեթե չունեինք: Մեր երգերից նվագեցինք միայն Run baby, run-ը, որը, ի ուրախություն մեզ, մնացածից ոչ պակաս ոգևորությամբ ընդունվեց: Մենք այդ ժամանակ 18 տարեկան տղաներ էինք, ովքեր դասերից հետո game zone գնալու փոխարեն որոշել էին ռոք նվագել: Այդ համերգի ժամանակ ինձ մոտ լարերի հետ կապված խնդիր կար, վախենում էի սխալ շարժում անել ու կիթառս անջատել, բայց, բարեբախտաբար, ամեն ինչ լավ անցավ: Համերգին մենք ամենայն լրջությամբ էինք պատրաստվում. օրեր էինք անցկացնում մեր փորձի տեղում: Ես փոքր տարիքից ջութակ եմ նվագում, բազմաթիվ համերգների եմ մասնակցել, բայց հուզվածությունը միշտ էլ եղել է: Իսկ քանի որ երևանյան համերգն առաջինն էր ռոք ոճում, մենք ավելի անհանգիստ էինք և հուզված: Երևանյան հանդիսատեսը չի առանձնանում առանձնահատուկ ջերմությամբ և խենթությամբ, բայց համերգի առաջին իսկ րոպեներից ակտիվություն զգացվեց, և երեկոն գնալով նմանվեց իսկական ռոք համերգի:
Վահան Պողոսյան
«Որդան կարմիր», մեներգիչ Երևանում մեր առաջին ելույթից 7 տարի է անցել՝ 2005-ին էր, բայց դժվար է այն մոռանալ: Պատահականություն էր, թե պարզապես մեր բախտը բերեց, բայց կատարվեց մեր այդ տարիների ամենահամարձակ երազանքներից մեկը. սեպտեմբերի 2-ին նվագեցինք Հանրապետության հրապարակում: «Radio Van»-ի կազմակերպած Rock in People միջազգային փառատոնն էր: Ռոք երաժշտության նման մեծամասշտաբ միջոցառում Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում, այն էլ Հանրապետության հրապարակում: Սկսեցինք հավատալ, որ երազանքներն իրականանում են: Չեմ կարող ասել, որ համերգից առաջ հուզված էինք, ավելի շուտ՝ շատ ոգևորված էինք ու «դուխով»: Առաջին անգամ պիտի նվագեինք մի քանի հազար հոգու առջև: Շատ վստահ էինք, ու համարում եմ, որ հենց դա օգնեց, որ երևանյան հանդիսատեսը շատ բուռն ու դրական ընդունի բոլորովին անծանոթ մի խմբի: Կատարեցինք վեց երգ, որոնք հանդիսատեսն առաջին անգամ էր լսում: Պատկերացրեք 20 տարեկան տղայի զգացողությունները, երբ նա բեմից իջնում է, ու մոտ են վազում շատ աղջիկներ, ինքնագիր ուզում, ոմանք էլ՝ գրկում ու համբուրում: Այդ ժամանակ ամեն ինչ ուրիշ էր: 20 տարեկանում մտածում էի՝ ամենալավն ենք, ամենաարժանին: Երբ քիչ ես իմանում, ամենախելացին ու ամենահամոզվածն ես լինում... Այդ ելույթից հետո մեր լուսանկարներն առաջին անգամ հայտնվեցին ամսագրում, ու մեր ելույթը լուսաբանեցին հեռուստատեսությամբ: Հրաշալի զգացողություններ էին, երբեք չեմ մոռանա:
Գոհար Արամյան
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Հուշեր
All you need is Love Ավելի քան կես դար առաջ Լիվերպուլում ծնված չորս տղաների խումբը փոխեց համաշխարհային երաժշտության ընթացքը: The Beatles-ը իր կարճ գոյության ընթացքում հասցրեց իրեն սիրահարեցնել տասնյակ միլիոնավոր մարդկանց: Շատերի համար բիթլները ռոք այբբենարանի առաջին տառն են: Այդ թվում երևանցիների՝ անկախ տարիքից, մասնագիտությունից և պաշտոնից:
Սամվել Մկրտչյան, 53 տարեկան
Թարգմանիչ, «Արտգրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր Վերջապես հարմար առիթ է ճշտելու բիթլոմանիա (բիթլամոլություն) բառի իմաստը: Այն սկսեցին օգտագործել 1963 թվականին և մինչև Beatles-ի վերջին շրջագայության վերջին համերգը, որը կայացավ 1966 թվականին: Այս տերմինը բնորոշում էր քառյակի երկրպագուների, հիմնականում՝ անչափահաս աղջիկների, բուռն պահվածքը՝ հատկապես համերգների ժամանակ: Մինչ Beatles-ը սկսեց աշխատել բացառապես ձայնագրման ստուդիայում՝ երևույթն աստիճանաբար մարեց, իր տեղը պարզապես զիջելով շատերի անկեղծ սիրուն: Love՝ սեր բառն ընդհանրապես առանցքային է խմբի կարճ ստեղծագործական կյանքում՝ սկսած Love Me Do-ից մինչև The End-ը: Իսկ բիթլոման բառ անգլերենում առհասարակ չկա. այն ռուսներն են հորինել՝ մելոմանի նմանությամբ: Եթե հարցնեք՝ ի՞նչ է ինձ համար Beatles-ը, ես կասեմ՝
40 41
Հունվար-փետրվար 2013
սեր և ազատություն: Բորիս Գրեբենշչիկովն իմ սրտից է խոսում, երբ ասում է՝ «Անկապ ապրում էի մինչև լսեցի Beatles ու հասկացա, թե ինչու եմ ծնվել»: Սովետական գաղջ ու իմաստազուրկ 70-ականների համար այս տղաների երգը ավելին էր, քան մաքուր օդ: Եթե «գիտականորեն» պատասխանեմ՝ ես բիթլաման չեմ, ավելի շուտ՝ Beatles ուսումնասիրած մարդ եմ: Այն ժամանակ ամբողջական ալբոմ ձեռք բերելը դժվար էր. առանձին երգեր էինք ճարում: 1966-1969 թվականների Beatles-ի յուրաքանչյուր ալբոմ երաժշտական հեղաշրջում էր, ոչ միայն փոփ մշակույթում: Երևանում ամենաբիթլական վայրը իմ տունն է: Խմբի պաստառներ չեմ հավաքել, բայց ունեմ բոլոր ալբոմները և խմբի մասին ահռելի մեծ գրականություն: Նաև՝ բոլոր երգերի նոտաները տվյալ երգում հնչող գործիքների համար: Ինքս կիթառ եմ նվագում, մի քիչ էլ դաշնամուր: Վերջերս, երբ հին ընկերներով
հավաքվեցինք՝ վերապրելու անցյալի հնչյունները, հանկարծ հայտնաբերեցի, որ Beatles-ի երգերի մեծ մասի տեքստն ու ակորդները դեռևս հիշում եմ: Միշտ ասել եմ, որ նրանց երգերի տեքստերը հոյակապ խթան կարող են լինել՝ անգլերեն սովորելու համար: Տարիներ առաջ մի գրքույկ տպագրեցի՝ նրանց երգերի թարգմանությամբ: Նպատակս երիտասարդներին՝ խմբին ծանոթացնելն էր: Բայց երևի դրա կարիքը չկար. շատ ջահելներ հիմա Beatles են լսում: Չեմ կարծում, թե խումբը պրոպագանդման կարիք ունի: Անհավատալի է նրա ազդեցության ծավալը ինչպես մշակույթում, այնպես էլ կենցաղում: Beatles Tour-ով եղել եմ Լիվերպուլում, այցելել եմ նույնիսկ այն տները, որտեղ մեծացել են խմբի անդամերը: Եղել եմ Cavern Club-ում, որտեղից ամեն ինչ սկսվեց: Ողջ կյանքիս ընթացքում Beatles-ն ինձ օգնել է, հիմա էլ՝ ավելի քան 30 տարի անց, մթնոլորտը պակաս գաղջ ու իմաստազուրկ չէ՝ շարունակում է օգնել: Մեզ, ազատներին ու անազատներին սեր էր պետք, և Beatles-ը բերեց այդ սերը՝ դրա դիմաց անչափ թանկ վճարելով...
Տիգրան Սարգսյան, 52 տարեկան
Հայաստանի Հանրապետության վարչապետ 1963 թվականին, երբ ընդամենը 3 տարեկան էի, լույս տեսավ The Beatles-ի առաջին ձայնասկավառակը՝ 12 ժամվա ընթացքում ձայնագրված հիանալի Please, Please Me ալբոմը: 1970 թվականին, երբ խումբը թողարկեց վերջին՝ Let it Be ալբոմը և փլուզվեց, ես ընդամենը 10 տարեկան էի: Դժվարանում եմ ասել, թե երբ եմ բացահայտել The Beatles-ի աշխարհն ինձ համար: Բայց ավագ եղբայրներս լսում էին նրանց, նվագում էին տարբեր երաժշտական գործիքների վրա: Նման միջավայրում մեծանալով՝ բնականաբար, լսել էի Beatles-ի բոլոր ստեղծագործությունները դեռ փոքր տարիքում: Իհարկե, ավելի հասուն տարիքում այլ կերպ ընկալեցի խմբի երաժշտությունն ու պոեզիան: Ընդհանրապես՝ համարում եմ, որ Ջոն Լենոնը ռոքի ամենամեծ դեմքերից մեկն է: Համոզվելու համար բավական է լսել Across the Universe-ը կամ In My Life-ը:
Խմբի չորս երաժիշտներն էլ միշտ փոխլրացրել են միմյանց: Միևնույն ժամանակ, տարբերվել իրարից դավանանքով, կյանքի նկատմամբ իրենց պահանջներով, արժեքներով և, իհարկե, ստեղծագործական ոճով: Դժվար է առանձնացնել նրանցից մեկին: Եթե Ջոնը ավելի ագրեսիվ և ռոքային երաժշտություն էր ստեղծում, ասենք՝ Happiness Is A Warm Gun-ը, Glass Onion-ը կամ Come Together-ը, բայց միաժամանակ կարողանում էր Girl-ի և A Day in The Life-ի նման բալլադներ ստեղծել, ապա Փոլը ավելի մեղեդային և հարմոնիկ երաժշտություն ստեղծելու մեծ վարպետ էր: Դրա փայլուն օրինակներից են Michelle-ը, And I Love Her-ը և I’ll Follow The Sun-ը: Չնայած Փոլը հաճախ կարող էր նաև Helter Skelter-ի կամ Oh Darling-ի նման ծանր ստեղծագործություններ մտցնել Beatles-ի առօրյա: Ինչ վերաբերում է Ջորջին, ապա նա լինելով ամենահամեստ բիթլը, միաժամանակ ամենախոր ներաշխարհ ունեցողն էր: Ջորջի հանճարեղ Something-ը, Not Guilty-ն, Long Long Long-ը, Here Comes The Sun-ը կամ նույն While My Guitar Gently Weeps-ը ֆանտաստիկ ստեղծագործություններ են: Իհարկե, այս ամենը չէր կարող ամբողջական լինել առանց Ռինգո Սթարի: Կարծում եմ, որ Ռինգոն երբևէ ծնված ամենաճաշակով թմբկահարներից մեկն է, ում սկզբունքը ոչ թե տեխնիկայի ցուցադրումը, այլ նվագելու գեղեցկությունն է: Նա ոչ թե հարվածում, այլ նվագում է հարվածային գործիքների վրա: Beatles-ը փոխլրացման մի բացառիկ օրինակ է երաժշտական աշխարհում, ինչին շատ խմբեր ձգտել են, սակայն քչերն են կարողացել հասնել: Ինքս նվագում եմ մի քանի երաժշտական գործիքների վրա՝ կիթառ, թավջութակ և ֆլեյտա: Թավջութակ սովորել եմ երաժշտական դպրոցում, և Beatles-ը որևէ ազդեցություն չի ունեցել, սակայն կիթառը նաև լիվերպուլցիների ազդեցության հետևանք էր: Իսկ ֆլեյտան, հավանաբար, Jethro Tull-ի անկրկնելի Իեն Անդերսոնի ազդեցությունն էր: 60-70-ականներին բոլորն ունեին բիթլական սանրվածք և նման հագուստ էին կրում: Դա էր թելադրում այն ժամանակվա նորաձևությունը: Ինքս էլ բացառություն չէի: Իմ պաշտոնական կայքում կա «Առաջարկում եմ լսել» բաժինը, որտեղ, ի թիվս այլ ռոք խմբերի, առաջարկում եմ նաև The Beatles ունկնդրել:
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Հուշեր
Սերգեյ Սարգսյան, 30 տարեկան
Արմ Քոմեդի հաղորդման համահեղինակ և հաղորդավար 12 տարի առաջ բիթլոման դարձա: Առաջին կուրսում էի, երբ բիթլոման ընկերս՝ Էդվարդը, ինձ նվիրեց խմբի Rubber Soul ալբոմը: Թմրադեղի նման մի բան էր, վարակվեցի նրանց երաժշտությամբ: Սկսեցի փող հավաքել, որ ձեռք բերեմ Beatles-ի մյուս ալբոմներն ու պաստառները: 1990-ական թվականների վերջն էր, ու համացանց ասվածը դեռ տարածված չէր մեր երկրում: Հարցաքննում էի բոլոր ծանոթներիս, բարեկամներիս, ընկերներիս, այն հույսով, որ խմբի հետ կապված որևէ բան կգտնեմ: Յուրաքանչյուր գտածոյի վրա փոքր երեխայի պես ուրախանում էի: Արդյունքում մեծ հավաքածու ձեռք բերեցի: Նրանց կենսագրություններով գրքեր ունեմ, նոտաներ, պաստառներ, շապիկներ, բոլոր ալբոմների շապիկներով սառնարանի վրա հարմարացնելու մագնիսներ: Այդ պահից սկսած ինձ բոլորը Beatles-ի հետ կապված նվերներ էին բերում: Ինձ համար մի տեսակ ցավալի էր, երբ համացանցի հայտնվելուն պես ամենը հասանելի դարձավ: Խմբի ձայնագրությունների հազվագյուտ տարբերակները տարիներով փնտրում էի, թանկ ու կրակ ձեռք բերում: Ուսանողական տարիներին ԱՄՆ մեկնեցի ու շատ ձայնագրություններ բերեցի: Իսկ հետո, այդ ամենը բոլորի համար հասանելի դարձավ համացանցում: Որպես բիթլոման հաջորդ քայլս կիթառ նվագել սովորելն էր: Գործիքը գնեցի ու ցավ ապրեցի՝ պարզվեց, որ լսողություն չունեմ: Չհամակերպվելով այդ հանգամանքի հետ՝ ընկերոջս հետ նույնիսկ խումբ հիմնեցինք: Դրամատիկական թատրոնում նորաստեղծ խմբերի համար լսումներ էին կազմակերպել. այնտեղ մասնագետները վերջնականապես հաստատեցին՝ լսողությունս ի սպառ բացակայում է: Բայց, միևնույն է, մի անգամ համերգ կազմակերպեցինք՝ Beatles-ի երգացանկից մի երգ կատարեցի ու վերջապես հասա մուրազիս: Խմբի յուրաքանչյուր երգը կապված է որևէ պատմության, տրամադրության հետ: Այժմ, նրանց շնորհիվ, հիշում եմ ինձ ու իմ կյանքը: Երբեք չեմ փորձում քարոզել նրանց երաժշտությունը, մտածելակերպը, բայց ուզում եմ, որ ավելի շատ մարդիկ լսեն The Beatles: Երկար տարիներ մարդկանց վրա հեռախոսիս ռինգթոնի միջոցով էի ներազդում: Բրյուսովում եմ սովորել, առաջին-երկրորդ կուրսում փորձում էի անգլերենիս ակցենտը նմանեցնել տղաներին, մասնավորապես՝ Լենոնին, որովհետև նրան
42 43
Հունվար-փետրվար 2013
խմբից ամենաշատն եմ սիրում: 2006 թվականին մեկնեցի Անգլիա, մի քանի օր Beatles-ի Մեքքայում՝ Լիվերպուլում անցկացրեցի, լուսանկարվեցի խմբի համար բոլոր հիշարժան վայրերում: Հիմա բիթլոմանիան կյանքիս սովորական մասն է դարձել: Այդպես էլ երաժշտական այլ նախասիրություններ չունեցա՝ ավելի լավ, գայթակղիչ ու որակով խումբ ինձ համար չհայտնաբերեցի: Beatles-ի երգերում յուրաքանչյուր բառը փայլեցված է, կարծես մի մեծ ինստիտուտ աշխատած լինի, բայց իրականում երեք և կես տղաների աշխատանքի արդյունքն է: Այն կեսը՝ Ռինգոն է, էլի մեր ընկերն է, տաղանդավոր տղա է, բայց Լենոնը մի առիթով ասաց, որ՝ «Ռինգոն նույնիսկ Beatles-ում լավագույնը չէ»: Բիթլոմանիան հաճույքի մեծ աղբյուր է, հնարավորություն՝ գնահատելու խմբի ողջ արժեքը, մշակույթը, ժառանգությունը, արվեստը ու բացահայտելու տղաների հումորի զգացումն ու յուրահատուկ ապրելակերպը:
Լուսիկ Գրին Ֆիշ, 22 տարեկան
Ուսանողուհի Ընտանիքումս բոլորը The Beatles են լսել: Հայրս բիթլոման է ու, կարծում եմ, դա գեներով անցել է ինձ և քրոջս: Հայրս կիթառ ուներ, նվագում էր, ընկերների հետ նույնիսկ բենդ էին հիմնել, բայց մասնագիտությամբ նկարիչ է: Նա մի նոթատետր ուներ, որտեղ գրառել էր խմբի բոլոր երգերի նոտաներն ու նկարազարդել դրանք: Խմբի ալբոմների մեծ հավաքածու ուներ, որը հետո ինձ փոխանցվեց, ես էլ համալրեցի այն նոր նմուշներով՝ պայուսակներով, շապիկներով, պաստառներով: Հիմա սենյակիս դարակում եմ պահում հավաքածուն, այն բանալիով կողպում եմ՝ ապահովության համար: Խումբը մանկուց եմ սիրել. Yellow Submarine-ը իմ սիրելի մուլտֆիլմն էր: Ամենից շատ իմ մասին գրված երգն եմ սիրում՝ Lucy in the sky with Dimonds: Երբ փոքր էինք՝ քույրս, երկու եղբայրներս ու ես, մեզ համար խմբի անդամների կերպարներ էինք ընտրել: Ես՝ Փոլ ՄաքՔարթնին էի, որովհետև կարծում էի՝ նա է ամենաբարետեսը, նաև հայրիկիս էի նմանեցնում: Տարիներ անց ինձ սկսեցին Լենոնին նմանեցնել: Ես էլ սկսեցի նրա նման կլոր շրջանակներով ակնոց կրել ու նրա կերպարով լուսանկարվել:
Քույրիկս խմորեղեն թխել էր սովորել ու այդ պահից ի վեր նշում էինք խմբի յուրաքանչյուր անդամի ծննդյան տարեդարձը: Տորթ էինք թխում, մոմեր դնում վրան, այդ օրը իրենց մասին ֆիլմեր էինք դիտում: Youth Day in Armenia խորագրով երիտասարդական մրցույթ էր անցկացվում Երևանում, որի շրջանակում պետք է 3 րոպեանոց ֆիլմ նկարեինք՝ ցուցադրելով Եվրոպայի գեղատեսիլ վայրերն ու կապը Հայաստանի հետ: Ես Լոնդոնն ընտրեցի, Beatles-ի երգն ու հավաքածուիս բոլոր նմուշները: Արդյունքում՝ հաղթող ճանաչվեցի ու MP3 փլեյեր ստացա: Beatles-ը օգնեց ինձ: Ես միշտ եմ ոգեշնչվում նրանցից: Գեղարվեստի ակադեմիայի առաջին կուրսում էի, կուրսային աշխատանքիս թեման «թռիչքն» էր: Ես էլ ընտրեցի Beatles-ը, որպես ռոքնռոլի աշխարհում մեծ թռիչք կատարած խումբ ու նկարեցի նրանց: Ի դեպ, անգլերեն սովորելու հարցում էլ Beatles-ը մեծ դեր է ունեցել: Դպրոցական տարիներին սիրահարված էի մի տղայի: Սկսեցինք հանդիպել, ու ես պարզեցի, որ նա Beatles չի սիրում: Նրան ասացի, որ այլևս երբեք չենք հանդիպի: Շատ կուզեի ծանոթանալ Յոկո Օնոյի հետ: Նա հետաքրքիր է ինձ որպես արվեստագետ, բացի այդ կուզեի իրականում պարզել՝ վա՞տ մարդ է, թե՞ լավ: The Beatles-ը ինձ համար մի այլ աշխարհ է՝ դեղին ու կանաչ գույներով: Մայրիկիս ասում էի, որ եթե ուզենան պարզել, թե Հայաստանում ովքեր են խմբի անդամների բարեկամները, ապա հաստատ մենք ենք լինելու: Մայրս էլ վստահեցնում էր ինձ, որ այդպես է: Ես ֆանատ չեմ, նրանք իմ մտերիմ ընկերներն են, չէ՞ որ նրանց հետ եմ մեծացել:
Հենրիխ Կարագյոզյան, 31 տարեկան
Երաժիշտ, Road Movie խմբի հիմնադիր The Beatles խումբը շատ հոգեհարազատ է ներաշխարհիս: Ինձ բիթլոման չեմ համարում, քանի որ «ման» մասնիկը մոլուցք է ենթադրում: Փառք Աստծո, մոլուցքներով չեմ տառապում: Ինչպես և շատ հայ ու ընդհանրապես նախկին ԽՍՀՄ երկրների երաժշտասերների մոտ իմ՝ խմբի հետ ծանոթությունը սկսվեց A Hard Days Night և A Taste Of Honey վինիլային ձայնասկավառակներից, որոնք կային ծնողներիս ձայնադարանում: Քանի որ ծնողներս էլ էին ռոք երաժշտություն
լսում, դժվար է հստակ հիշել այն պահը, երբ ես առաջին անգամ բիթլներին լսեցի՝ շատ փոքր տարիքում էր: Հիշում եմ, արդեն ավելի մեծ տարիքում, սեփական փորձեր կատարեցի գտնելու խմբի՝ դեռևս չլսված սկավառակներ, ինչը, մինչև համացանցի հայտնվելը, այնքան էլ հեշտ չէր: Դպրոցական ընկերներ ունեի, ում հետ միասին էինք սկսել բացահայտել մեզ համար խմբի ստեղծագործությունները: 1993 թվականին, դեռ դպրոցում, մի քանի ընկերներով ռոք խումբ հիմնեցինք ու մի քանի տարի շարունակ կատարում էինք The Beatles-ի երգերը: Հետագայում հանդես եկանք սեփական ստեղծագործություններով: Խումբը բավականին հաջողակ ու հայտնի դարձավ երևանյան ռոքի բեմում՝ The Kings' Cross-ն էր: Երբեք չենք մոռանում, որ ամենը The Beatles-ից սկսվեց: 1993 թվականից սկսած համերգներ ենք կազմակերպել «բիթլզային» օրերին: Եվ չնայած որ The Kings' Cross-ն այժմ ակտիվ չի գործում, մենք շարունակում ենք այդ ավանդույթը, ու խումբը հատուկ հավաքվում է նմանատիպ համերգների համար ամեն տարի: Կարծում եմ՝ Beatles-ի ֆենոմենը հենց նրանում էր, որ խմբի յուրաքանչյուր անդամ ուներ իր անկրկնելի դերն ու տեղը խմբի ամբողջականության մեջ: Շատ հնարավոր է, որ առանց նրանցից որևէ մեկի խմբի հաջողությունը չկայանար և ես էլ այսօր չէի խոսի խմբի հանդեպ տածած համակրանքիս մասին: Ի դեպ, դպրոցական տարիքում պաստառների ու լուսանկարների հավաքածու ունեի: 90-ականների սկզբին դրանք հայթայթելը շատ բարդ էր: Հետո բաժանեցի դրանք խմբի ավելի նոր սերնդի երկրպագուներին: Երբեք չեմ փորձել պրոպագանդել նրանց երաժշտությունը կամ գաղափարախոսությունները, բայց արել եմ հնարավորինս ամեն ինչ, որ ծանոթացնեմ մարդկանց նրանց արվեստի հետ: The Beatles-ի երաժշտությունն այնքան տարբեր է, այնքան զանազան, որ հնարավոր չէ մեկ գույնով բնորոշել նրանց: The Beatles-ը ինձ համար գունավոր է, պայծառ: Մեր քաղաքի «ամենաբիթլզական» վայրը Ճարտարապետների միությունն է: Բանն այն է, որ հենց այնտեղ առաջին անգամ բեմ բարձրացանք և կատարեցինք խմբի երգերը: Ընդհանրապես, The Beatles-ի աշխարհը ինձ համար ջերմ մանկական հիշողություն է, դպրոցական տարիների սաունդթրեքը, իմ առաջին բեմելի պատճառը, ընկերներիս հետ ծանոթությունը:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Հուշեր
Արայիկնոցի շրջանավարտները Մարշալ Բաղրամյան 2 հասցեում ՝ նախկին Pioneer բարի տեղում, Արա Միսակյանի ֆոտոստուդիան էր, ավելի հայտնի որպես «Արայիկնոց»՝ ռոք երաժշտության, ազատության ու հույսի աշխարհը: Հեռավոր 80-ականներին չճարվող կամ արգելված ռոք խմբերի ալբոմներն ու լուսանկարները այստեղ էին «բնակվում»: Դրանց գոյությունն իմաստավորում էին մեր քաղաքի ռոքասերները, որ հիմա աշխարհով մեկ են սփռված: Մոտ 20 տարի է Արայիկնոցն այլևս պատմություն է, «բայց ռոք ակումբի նախատիպ» պիտակը ստացած վայրի մասին հիշողությունները, կարոտն ու երախտիքը շարունակում են միավորել մի ժամանակ այստեղ «բնակվողներին»:
44 45
Հունվար-փետրվար 2013
Արման Պադարյան, 42 տարեկան
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր 1987 թվականին Երևան եկա: Այդ ժամանակ 17 տարեկան էի: Սեպտեմբերն էր, երբ համակուրսեցուս՝ Տիգրան Վարդանյանի, հետ առաջին անգամ գնացինք Արայիկի ֆոտոստուդիա, որովհետև իմացել էինք, որ այնտեղ կարելի էր ռոքի ցանկացած ստեղծագործություն ձայնագրել: Գնացինք, որ Emerson, Lake and Palmer–ի առաջին ալբոմը ձայնագրենք: Դրանով զբաղվում էր Արայիկի ընկերը՝ Վարդանը: Արդյունքում՝ ծանոթացանք մի քանի երիտասարդների հետ, ովքեր հետաքրքրվեցին, թե ինչ երաժշտություն ենք լսում: Վարդանն էլ, իր հերթին, զրուցեց ինձ հետ, տեղեկացավ երաժշտական նախասիրություններիս մասին ու Emerson, Lake and Palmer–ի ալբոմից բացի՝ որպես բոնուս թրեք Madness-ը ձայնագրեց: Նույնիսկ ծիծաղելի է, բայց մինչ այժմ լսում եմ այդ ձայնագրությունները: Արայիկնոցում երկու սենյակ կար՝ ընդունարանն ու ստուդիան. վերջինս բազմաթիվ անկյուններ ուներ: Ռոքի սիրահարները լուսանկարվում էին աջ անկյունում՝ The Rolling Stones խմբի ալբոմների ֆոնին: Ի դեպ, Արայիկ Միսակյանը խմբի մոլի երկրպագուն էր: Ինքն էլ դեռ 60-70-ականներից սկսած մի քիչ կարճ ջինսե տաբատներ էր կրում, որպեսզի գուլպաները երևան՝ Ջագերին էր նմանվում: Երբ Արայիկնոց էիր մտնում, վերջապես կարողանում էիր ազատ ու հանգիստ շունչ քաշել, որովհետև հայտնվում էիր քեզ հասկացող մարդկանց շրջապատում: Այստեղ էին գալիս Տիգրան Պապյանը, Արտյոմ Այվազյանը, Վարդանը, Վարդան ու Միշա Դեմիրխանյանները, Անդրեյ Հայրապետովը, Արայիկ Лошадь-ը, Շուռը, Միշա Աբազյանը՝ Աբազը, Սեմը, Добрость-ն ու մյուսները: Պապյանը հիմա Իսրայելում է բնակվում, Արտյոմը՝ Երևանում հայտնի ռադիո պրոդյուսեր է, ռոք հանրագիտարանի հեղինակ, Վարդանն ու Միշան «ԱրդՇինԻնվեստԲանկ»ում են աշխատում, Անդրեյը, նույն ինքը Халява-ն, ռեժիսոր է, բնակվում ու աշխատում է Մոսկվայում, Արայիկն էլ Մոսկվայում է՝ ակումբներից մեկի գեղարվեստական տնօրենն է, Սեմը մեդիա փորձագետ է, Աբազը IT ոլորտում է, Շուռը ճարտարապետ է, իսկ Добрость-ը… նա մահացավ ԱՄՆ-ում:
Արայիկնոցում հավաքվում էին ոչ միայն ռոք լսողները, այլ նաև նրանք, ովքեր փորձում էին որևէ գործիք նվագել կամ երգել: Շատ ու շատ երիտասարդներ, որոնք հետագայում հայտնի դարձան որպես ռոք երաժիշտներ, հենց Արայիկնոցի «դպրոցն» են անցել: Ավելին ասեմ՝ Արայիկնոցում էին տեղի ունենում նրանց առաջին համերգները: Իսկ տոմսը սերն էր The Beatles-ի, Deep Purple-ի, Led Zeppelin-ի, The Rolling Stones-ի, Ջիմի Հենդրիքսի հանդեպ: Այստեղ շատ էին նաև ռոքի գենետիկայի վերաբերյալ քննարկումներն ու խոսակցությունները: Ամեն ինչ յուրահատուկ էր՝ պատերին փակցված լուսանկարներից սկսած մինչև Ֆոտոստուդիա եկող հյուրերը: Ինքս Թիֆլիսից եմ Երևան եկել, այժմյան բոլոր երևանցի ընկերներիս համար Արայիկնոցին եմ պարտական: Օրինակ՝ համակուրսեցիներիս հետ չեմ հանդիպում, իսկ Արայիկնոցի «համալսարանի շրջանավարտները» մինչ այսօր մտերիմ ընկերներս են: Խորհրդային Միության ու հետխորհրդային ծանր տարիներին Արայիկնոցն ու ռոք երաժշտությունն ասոցացվում էին ազատության մասին երազանքի ու պայծառ ապագայի հավատքի հետ: Հենց այդ հոգեվիճակն էր օգնում մեզ գոյատևել շրջափակման ծանր տարիներին, երբ շատերը հեռացան Երևանից: Տպավորություն էր, որ ռոք երաժշտությունը մեզ յուրահատուկ է դարձնում, որովհետև անհասանելի էր հեռուստատեսությամբ ու ռադիոյով: Հետո մեծացանք ու հասկացանք, որ յուրահատուկ չէինք, բայց տարբերվում էինք մյուսներից: Հիմա ռոքը փող վաստակելու մեքենա է, շատ ռոք երաժիշտներ վատ սովորություններ ունեն, իսկ մենք իդեալիստներ էինք ու մեզ համար ռոքը վսեմության գաղափարի կրողն էր: Միգուցե մենք սխալվում էինք, բայց ես դրա համար չեմ փոշմանել:
Արսեն Կարապետյան, 39 տարեկան
Ճարտարապետ 1980-ականների վերջն էր, երբ սկսեցի Արայիկնոց գնալ: Դպրոցական ընկերներս էին ասել այդ վայրի գոյության մասին: Այդ շրջանում փորձում էի կիթառ նվագել սովորել և, բնականաբար, ընկերներով ուզում էինք ինչոր տեղեր գտնել, որտեղ կարելի էր հավաքվել, նվագել, երաժշտություն լսել:
Արայիկնոցի նախասրահը սրտաբաց էր և լուսավոր, այստեղից դռնով մտնում էինք ստուդիա: Չնայած հաճախ էի լինում այնտեղ, ամեն անգամ մի տեսակ ձգվում էի, որովհետև նկարչի արվեստանոց էի մտնում: Նախասրահի և ներսի սենյակի տրամադրությունները շատ տարբեր էին. եթե առաջինում կարելի էր ընկերներով նստել, զրուցել, աղմկել, ապա ներսում՝ արվեստանոցում, անհնար էր չենթարկվել Արայիկին, որը աշխատելուց դառնում էր խիստ, երբեմն կոպիտ, մտածելով միայն իր ստեղծագործության մասին: Արայիկը Երևանում հայտնի Միսակյանի՝ լուսանկարչական դինաստիայի շարունակողն էր: Շատ հետաքրքիր էր Արայիկի աշխատելը: Նա երբեք առանց ոգևորվելու չէր լուսանկարում, նույնիսկ եթե անձնագրի լուսանկար էր: Կարող էր հաճախորդին տուն ուղարկել, ասելով՝ «Այսօր դու պատրաստ չես», կամ՝ «ազատ չես նստած, hայացքդ լավը չի այսօր»: Նույնիսկ զավեշտալի դեպքեր էին լինում: Մի անգամ մի զույգ եկավ, Արայիկը ամուսնուն ասաց՝ «Դու ի՞նչ գործ ունես ստուդիայում, դուրս արի, այնտեղ սպասի, որ կինդ չկաշկանդվի»: Ամուսինը վիրավորվեց, քիչ էր մնում կռիվ աներ: Հաճախ լինում էր, որ նստած զրուցում էինք, մեկ էլ Արայիկը՝ խոսքը կեսից ընդհատելով, վեր էր թռչում, մեկնումեկին ասում էր՝ «արի շուտ», տանում էր ներս ու նկարում: Դա նշանակում էր, որ մի բան մտքով անցավ. նոր լուսավորության տարբերակ, նոր ռակուրս: Փորձեր էր անում անընդհատ, ստեղծագործում: Նախասրահի գլխավոր զարդը ապակե պատն էր՝ ներքևից վերև ծածկված The Beatles-ի փոքր լուսանկարներով, որը սակայն ծածկված էր ծանր անթափանց վարագույրով, և այդ պատը տեսնելու պատվին պետք էր դեռ արժանանալ: Բոլոր լուսանկարները համարակալված էին, համարներով կարելի էր պատվիրել՝ կարծեմ մեկ ռուբլիով: Բացի դրանից, կարելի էր պատվիրել մեծ չափսի չտեսնված որակի ֆոտոթղթի վրա տպված պաստառներ: Ես մինչև հիմա պահպանել եմ 2 կամ 3 երեք նման պաստառ: Արայիկնոցում հավաքները ծրագրված չէին՝ անցնում էինք կողքով ու անպայման մտնում էինք՝ մեկ էլ տեսար ծանոթ մարդու հանդիպեինք: Լավ հիշում եմ Վալեռա անունով մի շատ յուրահատուկ անձնավորության, հաճախ էր լինում Արայիկի մոտ, հարևանն էր
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Հուշեր
կարծեմ: Վալեռան մեծ էր տարիքով, ներկայանում էր նախկին գնդապետ և կիսաֆանտաստիկ պատմություններ պատմում: Մեկ-մեկ պետք էր լուսանկարվել, գնում էինք 10 րոպեով՝ մնում էինք 2 ժամ: Մի անգամ Արայիկը որոշեց կենդանի համերգ կազմակերպել, մի 7-8 հոգի հավաքեց, կասետով ծրագիրը տվեց՝ իր կողմից ընտրված համաշխարհային ռոք երաժշտության նմուշներ էին: Շաբաթը մի քանի անգամ հավաքվում էինք իր մոտ՝ պարապելու: Սակայն խնդիրը այն էր, որ շատերը նվագել նույնիսկ չգիտեին, քանի որ Արայիկը երաժիշտների կազմը ընտրելուց առաջնորդվում էր միայն իրեն հայտնի չափանիշներով: Ասում էր՝ կարևոր չի, որ նվագել չգիտես, վերցրու, օրինակ, ֆլեյտան ու փչի, կարևորը հոգով լինի: Էդ խումբը, իհարկե, արդյունքի չհասավ: Չնայած մի քանի կենդանի համերգներ, այնուամենայնիվ, տեղի ունեցան: Հիշում եմ «36,6» խմբի ակուստիկ համերգը: Մի անգամ էլ մենք երեք ընկերներով փոքրիկ կիթառային համերգ տվեցինք, The Beatles-ի երգերն էինք կատարում: Չեմ կարող ասել հաջող անցավ, թե ոչ, բայց ունկնդիրը բարի էր և ներողամիտ: Ցավոք, Արայիկը ինչ-ինչ պատճառներով ստիպված էր վաճառել տարածքը: Իր հետ արդեն մի 20 տարի է կապ չունեմ, չնայած մեկ-մեկ տեղեկանում եմ իր մասին: Բայց մինչև հիմա էլ շարունակում եմ կապը Արայիկնոցի ընկերներիս հետ: Այդ տեղը երիտասարդությանս ամենավառ հիշողություններից է, մանկությանս Երևանի խորհրդանշական անկյունը:
Աննա Սիմոնյան, 35 տարեկան
PR մասնագետ Կոնկրետ չեմ կարող հիշել, թե երբ սկսվեց այս ամենը: Կարծես 1990 թվականին, երբ համադասարանցիներիցս մեկն ասաց, որ Բաղրամյանի վրա գտնվող ֆոտոստուդիայում կարելի է լուսանկարներ ու կասետներ պատվիրել: Խորհրդային Միության մայրամուտին պաստառները, սկավառակները, ձայնագրությունները, լուսանկարները՝ ամենը դրոշմվում էր ձեռներեց կոոպերատիվների կողմից: Բայց Միսակյանի ֆոտոստուդիան մի յուրահատկություն ուներ՝ այնտեղ կարելի էր ռոք երաժիշտների լուսանկարներ պատվիրել: Ավելին՝ Միսակյանը համագործակցում էր այն թվականների Երևանի լեգենդ
46 47
Հունվար-փետրվար 2013
Վարդանի հետ, ում կարելի էր ցանկացած ձայնագրություն պատվիրել: Այդ օրհնյալ, անինտերնետ տարիներին գոյություն ուներ «զապիսնոց» հասկացությունը, որտեղ կարելի էր կասետ տանել ու ստանալ այն, ինչ հետաքրքրքում է քեզ: Կարծում եմ՝ Արայիկնոցի հետ ծանոթ բոլորն էլ կհիշեն, որ սենյակի պատերին ու առաստաղին բիթլների նկարներն էին փակցված: Եթե այն ժամանակ որևէ մեկը ասեր ինձ, որ 21-րդ դարում Երևանում Beatles բար կունենանք, հոգեբույժի մոտ կուղարկեի նրան: Այդ թվերին պարկեշտ երևանցին ռոք լսել չէր կարող, ու Արայիկնոցի պատերը մեր բիթլամանական պաշտամունքի միակ առարկաներն էին: Այնպես ստացվեց, որ Արայիկնոցը դարձավ մեր հիմնական հավաքատեղիներից մեկը: Նույնիսկ, եթե ինձ այնտեղից ոչինչ պետք չէր, միևնույն է, ընկերներիցս մեկին պետք էր որևէ բան պատվիրել կամ գնել: Որովհետև այնքան կարևոր էր, օրինակ՝ The Doors խմբի 9x12 լուսանկար պատվիրել: Իր նախագծով Արայիկնոցը նման էր Երևանի մյուս ֆոտոստուդիաներին՝ նախասենյակ, ընդունարան և ստուդիա: Նախասենյակը միշտ բազմամարդ էր: Երիտասարդները, որ շատ էին, տարիքով նույնիսկ Արայիկից փոքր էին, իսկ նա այն ժամանակ հազիվ 30 լիներ: Երևանը մշտապես պահպանողական քաղաք է եղել, իսկ արտաքին տեսքը այն ժամանակ պարզապես այցեքարտ էր համարվում: Արայիկնոցում հավաքվողները ճղճղված ջինսե տաբատներով էին: Ի դեպ, ջինս կրողները ռոքերներն ու մետալիստներն էին: Հիմա անհավատալի է թվում, բայց 1991 թվականին հենց այդպես էր: Ես Արայիկնոցի մշտական հաճախորդը չէի, բայց օրինաչափություն է, սկզբում մարդկանց ուղղակի բարևում ես, հետո սկսում ես երկար-բարակ զրուցել: 14 տարեկան էի, ու Արայիկնոցը մի դուռ էր դեպի ազատ, երջանիկ աշխարհ, որ հիմնովին տարբերվում էր այն աշխարհից, որ տիրում էր դասարանում ու դպրոցում: Ինչո՞վ էին զբաղվում Արայիկնոցում մարդիկ՝ արտասովոր ոչնչով՝ զրուցում էին, երաժշտություն լսում: 1991 թվականի հոկտեմբերի 9-ը Արայիկնոցի պատմության մեջ ինձ համար ամենից կարևոր օրը դարձավ: 36.6 խմբի մասնակցությամբ Ջոն Լենոնին նվիրված երեկույթին գնացի: Արևոտ հոկտեմբերյան օր էր, երկու
շաբաթ առաջ Հայաստանը անկախ էր հռչակվել, իսկ հոկտեմբերի 16-ին կայանալու էին անկախ Հայաստանի առաջին նախագահական ընտրությունները: Այդ աշունը շատ երջանիկ ու ուրախ եմ հիշում, պատերազմը դեռ պատերազմ չէր, Պետական Արտակարգ Կոմիտեի (ГКЧП) ձախողված հեղաշրջումը Խորհրդային Միությունը էյֆորիայի ու գինովցած ազատության վիճակի էր հասցրել: Ես 14 տարեկան էի՝ հնդկական ջինսե տաբատով, ծաղիկներով նախշազարդած չեխական կեդերով ու իրական բիթլոման: Հրաժարվում էի որևէ այլ բան լսել այդ աշուն: Այդ օրը, երբ հասա Արայիկնոց, արդեն տասնյակ մարդիկ էին հավաքվել: Ֆոտոստուդիան համերգի համար ամենահարմարավետ վայրը չէր, դրա համար էլ բոլորը գետնին էին նստել: 36.6-ի անդամներ Արմենն ու Արթուրը ակուստիկ կիթառները ձեռքներին ողջունեցին մեզ՝ Close your eyes and I’ll kiss you, tomorrow I’ll miss you: Ու դա կյանքիս ամենապայծառ օրն էր, որովհետև առաջին անգամ հասկացա, թե ինչ է նշանակում, երբ քեզ շրջապատող տասնյակ մարդիկ ապրում են նույն երգերով: Այդ օրը Միսակյանի մոտ համակենտրոնացել էր Երևանի ողջ երջանկությունը: 1994 թվականին Արայիկը վաճառեց ֆոտոստուդիան ու մեկնեց Երևանից: Վերջին բանը, որ այնտեղ պատվիրել եմ դեռ այն խորհրդային, կարմիր անձնագրի համար լուսանկարն էր: Ինձ համար շատ կարևոր էր, որ անձնագրիս համար հենց իր մոտ լուսանկարվեմ: Թե որտե՞ղ է հիմա Արայիկը, չգիտեմ: Այս տարիների ընթացքում Արայիկնոցը բազմաթիվ սեփականատերեր փոխեց: Իսկ մենք շարունակում էինք ապրել. շրջափակված Երևանում շարունակում էին ռոք խմբեր ստեղծվել, հրաշքով համերգներ էին կազմակերպվում, իսկ մենք մեծանում էինք, սիրահարվում, ամուսնանում, ամուսնալուծվում… Այժմյան ընկերներիս հիմնական մասը հենց Արայիկնոցից է, բոլորիս միավորում է միևնույն պատմությունը, երիտասարդությունը, պատերազմի տարիները, 90-ականների սլենգը, որ անպայման պետք է իմանայինք «քենթ» բառի իմաստը: Մեզ միավորում է 2 ժամ գետնին նստելու և Hey Jude don’t make it bad երգելու երջանկությունը: Այժմ ոչ մեկին չես զարմացնի հոկտեմբերի 9-ին «բիթլզ նայթով», իսկ այն ժամանակ դա Միսակյան Արայիկի արժանիքն էր:
Սամվել Մարտիրոսյան, 38 տարեկան
Մեդիա փորձագետ 6-րդ դասարանում էի, երբ սկսեցի ռոքով հետաքրքրվել: Հիշում եմ, մի հաղորդում կար՝ «До 16-и и старше», որի շրջանակում Խորհրդային Միությունում առաջին անգամ ռոքի մասին խոսեցին: Դրանից հետո մենք համոզված էինք, որ Երևանում ևս պիտի որ ռոք ակումբ լինի: Ընկերներով գնացինք այժմյան ԱՄՆ դեսպանատան շենքում գտնվող Կոմսոմոլի գրասենյակ ու սենյակների դռները թակելով բոլորից հարցրեցինք՝ որտե՞ղ է ռոք ակումբը: Շատ հիասթափվեցինք, որ պարզվեց՝ ռոք ակումբ չունենք: Այսպիսով Արայիկնոցը, կարելի է ասել, փոխարինեց մեզ համար ռոք ակումբը, լինելով ավելի շատ գաղափարախոսական, կրթական մի վայր: Չեխովի անվան դպրոցում էի սովորում: Այնտեղից Արայիկնոց մոտ 200 մետր էր: Մուտքից ձախ ֆոտոստուդիան էր, այնտեղ առանձնապես չէինք մտնում, աջից էլ «շփման» սենյակն էր, որտեղ հավաքվում էինք բոլորս: Երբեմն հենց Արայիկի սենյակում էինք նստում: Շատ լոյալ էր մեր նկատմամբ, հիմա զարմանում եմ, թե ինչպես էր մեզ դիմանում: Ֆոտոստուդիա հաճախ գալիս էին քաղքենի ընտանիքների ներկայացուցիչներն ու լուսանկարվում, օրինակ՝ արջուկների հետ: Մենք էլ ծիծաղում էինք նրանց վրա, ծաղրում էինք: Երևանում ռոքի մասին որևէ ինֆորմացիա ընդհանրապես չկար, դրա համար, օրինակ՝ Beatles-ի նկարը տեսնելը համարժեք էր խմբին իրականում հանդիպելու հետ: Այդ տարիներին երկար մազերով տղամարդկանց վտանգավոր էր Երևանում զբոսնելը: Մի անգամ հենց այդ պատճառով ինձ ծեծեցին, կապտած աչքերով եկա Արայիկի մոտ: Թրջոցներ էր դնում, օգնում ինձ: Մի ժամանակ Արայիկնոցը կյանքիս հիմնական կետն էր: Ոչ միայն ինձ համար՝ մարդիկ հավաքվում էին այստեղ, թեմաներ քննարկում, երաժշտություն լսում: Չեմ հիշում, այդտեղ ծանոթացած զույգեր, որ հետո ամուսնացել են: Այն ժամանակ ամուսնությունից կարևոր էր, օրինակ՝ Gentle Giant-ի կասետը ունենալ: 22 ռուբլով կասետ էինք գնում ու հինգ ռուբլով Արայիկնոցում երգեր ձայնագրում: Այդ գործով Վարդանն էր զբաղվում: Միշտ լավ երաժշտություն էր խորհուրդ տալիս, վերջում էլ մի երկու նոր լավ երգ էր ձայնագրում՝ առաջին մարքեթինգային քայլերից էր: Մենք գնում էինք, փորփրում, գրքեր կարդում,
հետո նորից վերադառնում ու կրկին երգեր ձայնագրում: Արայիկն էլ մեր գուրուն էր, բայց մի կաթիլ մեծամտություն չուներ: Արայիկնոցը պատուհան էր դեպի աշխարհ: Շատ ցավալի էր, երբ դադարեց գործել: Բայց եթե մի քանի տարի ավելի շուտ փակվեր, մենք կխեղդվեինք:
Տիգրան Պապյան, 41 տարեկան
Գործարար 1986-87 թվականներն էին, երբ առաջին անգամ հայտնվեցի Արայիկնոցում: Լսել էինք, որ իր մոտ կարող ենք ռոք աստղերի լուսանկարներ պատվիրել, իսկ դրանք անհնար էր որևէ տեղից ճարել, թերթերում էլ նման լուսանկարներ չէին տպվում: Հետո պարզվեց, որ Արայիկնոցում մեծ ձայնադարան կա՝ Էլվիսից մինչև 80-ականներ: Մեզ՝ ռոքասերներիս համար, այս վայրը իսկական դրախտ էր: Հենց այնտեղ էլ շատ ընկերներ ձեռք բերեցի ու սկսեցինք ողջ ազատ ժամանակը Արայիկնոցում անցկացնել: Սա ոչ թե ռոք ակումբ, այլ երկրորդ տուն էր մեզ համար: Կարևորն այն է, որ այստեղ միայն «մերոնքականներն» էին գալիս: Մուտքից հետո փոքր միջանցք էր, որի ծայրում Արայիկի աշխատասեղանն էր՝ այնտեղ նստած պատվերներ էր ընդունում: Նրանից ձախ մի մեծ պատ կար, որի վրա փակցված էին տարբեր հայտնի ռոք աստղերի համարակալված լուսանկարներ: Բայց դրանք այնքան շատ էին, որ բացի պատից նաև առանձին մի կատալոգ կար: Կարելի էր ընտրել ու պատվիրել ցանկացածը: Իմ առաջին պատվերը The Beatles-ի ու Լենոնի լուսանկարներն էին: Մթնոլորտը տնական էր: Ով ասես, որ չէր հավաքվում Արայիկնոցում՝ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ, մեր քաղաքի երիտասարդները՝ զրուցում էին երաժշտության, ֆիլմերի, արվեստի, կյանքի իմաստի մասին: Երբ տարբեր երկրներից դերասաններ կամ արվեստագետներ էին այցելում մեր քաղաքը, անպայման նրանց Արայիկնոց էին տանում: Մի ժամանակ նույնիսկ գիշերում էինք այնտեղ: Այստեղ սկիզբ առած ծանոթությունները ընկերության վերածվեցին ու շարունակվում են մինչև այսօր: Հիշում եմ, թե ինչպես էինք նշում Լենոնի ծննդյան տարեդարձները: Մի օր unplugged համերգ կազմակերպվեց, մենք էլ բոլորով երգում էինք: Կարծես կինոյում լինեինք:
Հետո դուրս եկանք Արայիկնոցից ու սկսեցինք քայլել քաղաքով՝ շարունակելով տոնել Լենոնի ծննդյան օրը: Հարգելի պատճառով դադարեցի Արայիկնոց գնալ՝ արտերկիր հեռացա: Իսկ երբ վերադարձա, Արայիկն արդեն վաճառել էր ստուդիան ու մեկնել Մոսկվա: Արայիկնոցի ընկերներիս հետ պահպանում ենք կապը՝ զանգում ենք միմյանց, նամակներ գրում, հանդիպում, երբ կարող ենք: Անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում, այդ կապը մեր մեջ այնքան ուժեղ է, որ երբեք չի ենթարկվի ժամանակին: Արայիկի հետ կապ չունենք, բայց շատ կցանկանայինք, որ Երևան վերադառնար: Վերջերս Արթուր Հայրապետովը կրկին կյանքի կոչեց Արայիկնոցը: Դեռևս այն միայն ֆեյսբուք սոցիալական կայքի խումբ է, բայց դա էլ մեծ քայլ է: Բարի ու անկեղծ խումբ է, որտեղ մարդիկ կիսվում են միմյանց հետ ամենաթանկ ու արժեքավոր հիշողություններով: Սա է կյանքը, ու այսպիսին էր Արայիկնոցը:
Արա Թադևոսյան, 36 տարեկան
«Մեդիամաքս» գործակալության տնօրեն Մոտավորապես երկու տարի եմ եկել այստեղ՝ 1990-ից մինչև 92 թվականը: Այդ ժամանակ 14 տարեկան էի: Արամը մելոման էր, մասնավորապես՝ բիթլոման և բացի սովորական ստուդիա լինելուց այդ վայրը, կարելի է ասել, մեր քաղաքի առաջին ռոք ակումբներից էր ու յուրահատուկ մթնոլորտ ուներ, կարծես առանձին աշխարհ լիներ: Այնտեղ մի պատ կար, որի վրա Beatles-ի նկարներն էին փակցված: Դա իմ սիրելի պատն էր: Ցանկացողները կարող էին պատվիրել այդ նկարները: Գինը չեմ հիշում, բայց բավականին մատչելի էր: Կային նաև այլ հայտնի ռոք խմբերի լուսանկարները՝ ցանկացած ճաշակի համար: Սա մի խորհրդավոր վայր էր, «տուսովկաների» կենտրոն: Մշտապես մոտ 30-40 հոգի, քաղաքի ռոքասերներ ու հետաքրքիր մարդիկ, հավաքվում էին այստեղ ու խոսում երաժշտությունից, փոխանակվում կասետներով, ձայնագրություններ կատարում: Կոնկրետ միջոցառումներ տեղի չէին ունենում, բայց հաճախ Արայիկը հավաքում էր մշտական այցելուներին ու լուսանկարում նրանց: Այդ նկարները մինչ այժմ էլ պահպանվել են՝ արդեն պատմություն են:
Լենա Գևորգյան Արայիկնոցի ֆեյսբուքյան խմբից
ԾԱՆՐ ՈՒ ԹԵԹԵՎ Այնտեղ
Ամեն ինչ սկսվեց քարանձավից Ակումբները մեծ դեր են խաղացել ռոք երաժշտության կայացման մեջ ոչ միայն Երևանում: Համաշխարհային ռոքի ընթացքը փոխած բազմաթիվ խմբեր նախքան միլիոնավոր սկավառակներ վաճառելը և ստադիոններում հարյուր հազարավոր երկրպագուների համար ելույթ ունենալը նվագել են իրենց քաղաքների ակումբներում: Թերևս ամենանշանավոր ակումբներից մեկը Լիվերպուլի Cavern Club-ն է, որտեղից սկսվել է The Beatles-ի արշավը: Սակայն ակումբի բեմը հասցրել են օգտագործել մի շարք այլ մեծ խմբեր ու կատարողներ:
48 49
Հունվար-փետրվար 2013
Զոն Լենոնի արձանը ակումբի մուտքի մոտ
Ակումբի կրկնօրինակումը Լոնդոնի Beatles Museum-ում
C
avern-ը (թարգմանաբար՝ «քարանձավ») բացվել է 1957 թվականի հունվարի 17-ին: Ակումբի տերը՝ Ալան Սայնթերը, նպատակ էր դրել ստեղծելու խոշոր ու կարևոր ջազ ակումբ Լոնդոնից դուրս: Լիվերպուլի Մեթյու Սթրիթ 10 հասցեում բացված նկուղային ակումբի ձևավորումն էլ ոգեշնչված էր նրա՝ Փարիզում հանդիպած Le Caveau De La Huchette ջազ ակումբից: Բացման երեկոյի ընթացքում Cavern-ում ելույթ էր ունենում Merseysippi Jazz Band-ը: Փողոցում ջազի հարյուրավոր սիրահարներ էին հավաքված՝ բոլորի համար տեղ չգտնվեց: Ընդամենը երկու ամիս անց ակումբ ընդունեց առաջին մեծ աստղին՝ ամերիկյան բլյուզի լեգենդ Բիգ Բիլ Բրունզին ելույթ ունեցավ այստեղ իր եվրոպական շրջագայության շրջանակներում: Իսկ օգոստոսին 17-ին տեղի ունեցավ պատմական իրադարձությունը՝ Cavern-ում առաջին համերգը տվեց The Quarry Men Skiffle Group խումբը: Նշանավոր էր կոլեկտիվը նրանով, որ դրա հիմնադիրն ու մեներգիչը 17-ամյա Ջոն Լենոնն էր: Մեկ տարի անց խմբի կազմում Cavern-ում առաջին անգամ ելույթ ունեցավ նաև Փոլ Մաքքարթնին: Շուտով խումբը վերափոխվեց The Beatles-ի: Հենց Cavern-ում պատանի երաժիշտներին հանդիպեց նրանց ապագա պրոդյուսեր Բրայան Էփսթայնը: Ընդհանուր առմամբ
Cavern-ում բիթլները տվեցին մոտ 300 համերգ: 1960ականների սկզբին արդեն ռոքնռոլը գալիս էր փոխարինելու ջազին, որպես պոպուլյար երաժշտության առաջատար: Չնայած, որ 1962-ին բիթլները դադարեցրին ելույթներն ակումբում, այն արդեն հասցրել էր դառնալ բրիտանական ռոքի կարևորագույն վայրերից մեկը: Հետագա տասը տարիների ընթացքում այնտեղ ելույթ են ունեցել The Rolling Stones, The Yardbirds, The Kinks, The Who խմբերը, Ֆրեդի Մերկյուրին, Սյուզի Քուատրոն, Էլթոն Ջոնն ու Ջոն Լի Հուքերը: 1970-ականները, սակայն, ակումբի համար առավել քան անհաջող էին: Նախ, այն տեղափոխվեց, թեպետ և ոչ հեռու՝ տեղավորվելով դիմացի շենքում, ապա փոխեց անվանումը Revolution-ի, բայց 1976-ին փակվեց: Այդ ընթացքում օրիգինալ Cavern-ի հարևանությամբ՝ պատի վրա, տեղակայվեց The Beatles-ի բազմաթիվ արձաններից առաջիններից մեկը՝ քանդակագործ Արթուր Դուլիի կատարմամբ: Իսկ ակումբի նշանավոր ուղղահայաց կարմիր-դեղին ցուցանակը մնաց կախված մինչև 1992 թվականը, երբ ոչնչացվեց հուժկու փոթորկի հետևանքով: Բայց Cavern-ը չէր կարող հենց այնպես վերանալ: Նախ, պատմական շենքի ապամոնտաժումից հետո մնացած 5000 աղյուսները վաճառվեցին ամեն մեկը 5 ֆունտ սթերլինգով, իսկ գումարը փոխանցվեց Strawberry Fields մանկատանը,
ապա մնացած 15000 աղյուսները օգտագործվեցին վերաբացված ակումբի ձևավորման մեջ: Հռչակավոր ակումբին նոր շունչ տվեց «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Թոմի Սմիթը: Մեկը մեկին պատմականի պես վերստեղծված Cavern-ի ստորգետնյա հատվածում բացվեց նաև Abbey Road փաբը: 1999-ին տեղի ունեցավ Փոլ Մաքքարթնիի պատմական համերգը Cavern-ում: Բեմում նրան նվագակցում էին Pink Floyd-ի Դևիդ Գիլմորն ու Deep Purple-ի Իեն Փեյսը: 2007-ին, ակումբի 50-ամյակի կապակցությամբ EMI և Universal ընկերությունները թողարկեցին հատուկ ալբոմ-ժողովածու, որում տեղ գտան Cavern-ում երբևէ ելույթ ունեցած խմբերի ու կատարողների (The Beatles, Rolling Stones, The Who, Queen, Oasis, Arctic Monkeys և այլն) 50 երգեր: Այսօր Cavern-ը Լիվերպուլի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է: Աշխատում է ամեն օր, ցերեկային ժամերին մուտքն անվճար է, երեկոյան՝ 2-4 ֆունտ սթերլինգ: Գրեթե ամեն օր կենդանի կատարումներ են լինում, հիմնականում թրիբյուտային խմբերի, երբեմն, սակայն, այնտեղ այցելում են Animals-ի նման լեգենդար կոլեկտիվներ: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ ակումբում կազմակերպվում են ջեմ-սեշններ սկսնակ խմբերի համար, որոնցում մասնակցելու համար կարող են դիմել բոլոր ցանկացողները:
քաղաք Նախագիծ
Ուրիշ պողոտա ՈւրբանԼաբ Երևանը վերջերս պատրաստել էր վերլուծություն մայրաքաղաքի քաղաքաշինական կառուցվածքի, Հյուսիսային պողոտայի անհրաժեշտության ու հնարավոր այլ պողոտա ունենալու մասին: Այս պողոտան քաղաքաշինական խոշոր նախագծերի իրականացման համար դեռ երկար կմնա որպես թե՛ վատ և թե՛ լավ օրինակ: Այդուհանդերձ, իրականություն դարձած այս գաղափարը մասնագիտական առումով չի քննվել, չնայած կարիքն արդեն վաղուց հասունացել է։ ՈւրբանԼաբի այս վերլուծությունը փորձ է պատկերային և տեքստային վերլուծության ենթարկել Հյուսիսային պողոտա գաղափարն ու առաջադրել օրինակելի այլընտրանքային լուծում։
Ե
րևանյան մամուլում ու սոցիալական ցանցերում այսօր ավելի քան երբևէ խոսվում է քաղաքաշինության ու ճարտարապետության մասին։ Ինչն անշուշտ վկայում է, որ այս կերպ հասարակությունն ու մասնագետները փորձում են արտահայտել ոլորտին վերաբերող իրենց կարծիքներն ու մտահոգությունները: Այս քննարկումներում շատ հաճախ օրինակ է բերվում վերջին քսան տարիների ընթացքում Երևանում իրականացված ամենախոշոր քաղաքաշինական նախագծերից մեկը՝ Հյուսիսային պողոտան։ Դրա թե՛ ծրագրավորման, թե՛ կառուցման, թե՛ շահագործման վերաբերյալ բազմաթիվ անձինք ներկայացրել են իրենց դիրքորոշումները։ Այսօր Հյուսիսային պողոտան իրականություն է, ու չնայած արդեն մոտ հինգ տարի է, ինչ այն պաշտոնապես բացվել է, պողոտայի տարածքը դեռևս ամբողջովին իրացված չէ։ Հաշվի առնելով իր գործառական նշանակությունը՝ այն մարդաշատ է, բայց թե՛ բնակելի բարձր հարկերում, թե՛ առաջին հարկերում գտնվող հասարակական նշանակության տարածքները մասամբ են շահագործվում։ Ու չնայած Հյուսիսային պողոտայի մասին գրում են, որ այն չի համապատասխանում Երևանի մշակութային քաղաք լինելուն, որ հակաէկոլոգիական է, անմարդկային, բայցևայնպես, սա ամբողջովին նոր հանրային տարածք է, ինչպիսիք այսօր
50 51
Հունվար-փետրվար 2013
հազվադեպ են հանդիպում, ու մարդիկ աստիճանաբար սովորում են դրան, ժամադրվում այնտեղ: Հաշվի առնելով այս ամենը, ՈւրբանԼաբը որոշեց իրականացնել տեսական փորձ՝ ևս մեկ անգամ քննելու 1999 թվականին մեկնարկած այս խոշոր քաղաքաշինական նախագծի իրականացման տարբերակները և բացահայտել այն ընդունելի լուծումը, որի իրականացման դեպքում հնարավոր կլիներ խուսափել քաղաքի պատմականորեն ձևավորված
Գոյություն ունեցող իրավիճակը 1999 թվականի դրությամբ և ՈւրբանԼաբի առաջարկած տարբերակը
կառուցվածքի, դրա պատմության և մշակույթի մասը դարձած հուշարձանների և այլ արժեքավոր շինությունների քանդումից: Իհարկե, սրան զուգահեռ պողոտան կպահպաներ երկու հանրային կենտրոնները միմյանց կապող իր գործառական ու կենցաղային նշանակությունը։ Վերլուծությունը կատարելիս կարևորվել են նաև առկա սահմանափակ օգտագործման կանաչ տարածքների մակերեսները, որոնց զգալի մասը կարող էր վերածվել
հանրային օգտագործման (ընդհանուր օգտագործման) տարածքների։ Կատարված ուսումնասիրությունում հաշվի են առնվել 1999 թվականին տարածքում առկա հուշարձանները, առկա կառուցապատումն ու տարածքում համաքաղաքային նշանակության հանրային ժամանցային միջավայր ստեղծելու գաղափարները, որոնք լայնորեն իրականացվել են մի շարք քաղաքների կենտրոնների վերակառուցման և վերակենդանացման ծրագրերում:
Նե Թադևոսյան ՈւրբանԼաբ Երևան
քաղաք Արտասովոր
Կապի մեջ Մորզեի այբուբենից մինչև թաչ էկրանով հեռախոսներ ու հեռուստացույցներ. այսպես է հնչում տեխնիկայի ասպարեզում մարդկության զարգացման բառային նկարագիրը: Սակայն Երևանում կա 40 մ2 տարածք զբաղեցնող մի վայր, որտեղ այս նկարագիրը շոշափելի է: Առաջին հեռուստացույցներն ու հայրենական պատերազմում կիրառված ռադիոկապի սարքավորումները, ԽՍՀՄ հիմն ու Բիթլզ հնչեցրած պատեֆոններն ու ազգային ռադիոյին ձայն տված՝ պատից կախվող ռադիոսարքերը կապի այս յուրօրինակ թանգարանում դեռ աշխատում են:
Ե
րբ մի տանիքի տակ են հավաքվում ապակիով ու ջրով աշխատող հեռուստացույցը, պահարանի չափ տեղ զբաղեցնող պատեֆոնը և ռադիոընդունիչը, մոտ հինգ կիլոգրամ կշռող ձայնագրիչը, «ինչ էինք, ինչ դարձանք» արտահայտությանը սկսում ես այլ աչքերով նայել: Կապի թանգարան ստեղծելու գաղափարը դեռ չորս տարի առաջ որոշեցին իրագործել Հայաստանի ԴՕՍԱԱՖ Մաշտոց մարզատեխնիկական ակումբի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանն ու իր ընկերը՝ այն ժամանակ Հաայաստանի ռադիոսերների ֆեդերացիայի նախագահը: Գաղափարն արժանացավ Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի կենտրոնական խորհրդի նախագահ Արկադի Տեր-Թադևոսյանի հավանությանը, ու 2008 թվականի մարտին եզակի նմուշներով բնակեցված թանգարանը հաստատվեց հենց ԴՕՍԱԱՖ-ի շենքում: Ռաֆիկ Գրիգորյանը խոստովանում է, որ այն ժամանակ դեռ չէին պատկերացնում, որ շատ չանցած 40 մ2 չի բավականացնի ցուցադրելու բոլոր նմուշները: «Թանգարանն անընդհատ է համալրվում նոր նմուշներով՝ ծանոթ-բարեկամներ, ընկերներ. բոլորն էլ իրենց տներում, նկուղներում կամ ամառանոցներում դեռ պահում են հին հեռուստացույցները կամ իրենց առաջին նվագարկիչներն ու հաճույքով դրանք նվիրում են թանգարանին: Էքսպոնատներ ունենք, որոնց համար հոգի են տալիս, անգամ Ռուսաստանից են զանգահարում ու խնդրում դրանք, ինչ թիվ ասեմ կտան դրանց դիմաց, բայց ոչ՝ դրանք մերն են, մեր թանգարանինը», — ասում է նա: Թանգարանում ցուցադրված են զինվորական, քաղաքացիական, ավիացիոն սարքեր, Հայրենական ու Արցախյան պատերազմների ժամանակ օգտագործված ռադիոընդունիչներ ու հաղորդիչներ: Թանգարանի ծերուկը՝ Բոդոյի ապարատը, չնայած ամենահին նմուշն է ու մոտ 100 տարվա պատմություն ունի, բայց դեռ պատրաստակամ է նույն արագությամբ պտտվելու ու նեղ երկար թղթի վրա կետագծերի տեսքով վերծանելու Մորզեի այբուբենի միջոցով փոխանցվող հաղորդագրությունը: Ի դեպ, այս սարքը իմ տեսածներից միակն էր, որի վրա ռուսերենով գրված էր «Սիմենս» ապրաքանիշի անվանումը, այն էլ վերջում ռուսերեն «Ъ» տառով: 1912 թվականից ի վեր այս ապրանքանիշի անվան մեջ տվյալ տառը չի օգտագործվել: Այս նմուշը Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, կապի մասնագետ Գարիկ Սահակյանը դասում է իր սիրելի ու թանգարանի ամենաեզակի նմուշների շարքին: Դրանց թվում է նաև Sanyo ռադիոկայանը, որն օգտագործվել է Շուշիի ազատագրման ժամանակ: Թանգարանի պարծանքն է խորհրդային կինոյում անմահացած ռոդիոընդունիչներից մեկը՝ «Գարնան 17 ակնթարթի» Շտիրլեցի ռադիոընդունիչի նմանակից կա
52 53
Հունվար-փետրվար 2013
Հայաստանի ԴՕՍԱԱՖ-ի ուսումնական գծով փոխտնօրեն, կապի մասնագետ Գարիկ Սահակյանը
նաև թանգարանում՝ 1937 թվականի արտադրանք է: Սահակյանը թանգարանով շրջելիս ժպիտով է անցնում ԽՍՀՄ տարիներին հասարակ մահկանացուների համար անհասանելի ու ճոխ համարվող «Мир» ռադիոընդունիչի կողքով՝ այն թե՛ ռադիոընդունիչ է, թե՛ նվագարկիչ՝ երկուսը մեկում: Մեր օրերում նման սարքին երաժշտական կենտրոն են ասում, սակայն վստահեցնում եմ, որ այս պարագայում դրանք համեմատելի են զուտ գաղափարապես, իսկ արտաքինի ու հատկապես չափսերի միջև զուգահեռներ փնտրելն անիմաստ է: Ռաֆիկ Գրիգորյանի համար թանգարանային ամենահարազատ նմուշը ջրով ու ապակիով էկրան ունեցող հեռուստացույցն է՝ իր դիտած առաջին հեռուստացույցը: Իսկ արդեն «Ռեկորդ» հեռուստացույցի մասին խոսում է որպես մասնագետ՝ բազմիցս նորոգել ու փոխել է իրենց տան «Ռեկորդի» լամպը: Թանգարանի գրեթե բոլոր նմուշներն աշխատող են: Իհարկե կան այնպիսիք, որ կարիք ունեն թարմացման, բայց քանի որ դրանց մեջ օգտագործվող սարքավորումների մեծ մասը, օրինակ՝ լամպերը, արտադրությունից դուրս են եկել, վերանորոգումը խնդիր է դարձել:
Հայաստանի ԴՕՍԱԱՖ Մաշտոց մարզատեխնիկական ակումբի տնօրեն Ռաֆիկ Գրիգորյանը
Զարմանալի է, բայց խիտ բնակեցված այս թանգարանը այցելուներ, որպես կանոն, չի ունենում: Ժամանակ առ ժամանակ Դավիթաշեն համայնքի դպրոցներից տարբեր դասարաններ են բերում՝ աշակերտներին ծանոթացնելու իրենց բջջայինների ու սիրելի համակարգիչների նախահայրերի հետ: Արտասահմանցի հյուրեր՝ թանգարանում լինում են ընտրությունից ընտրություն, քանի որ ԴՕՍԱԱՖ-ի շենքում ընտրությունների ժամանակ տարածքային հանձնաժողով է նսում, օտարազգի տարբեր դիտորդները, օգտվելով առիթից, ծանոթանում են թանգարանի նմուշներին: Ավելի լայն զանգվածների համար Ռաֆիկ Գրիգորյանը դեռ չի ցանկանում բացել դռները. «Չեմ ուզում դառնանք սովորական թանգարան, որտեղ այցելում են, գումար են վճարում շրջում են: Սա պատմություն է ու պետք է պահպանվի, այդ պատճառով ենք ստեղծել թանգարանը, իսկ հետաքրքրվողներն իրենք մեզ կգտնեն»: Հաջորդ տարի Ռաֆիկ Գրիգորյանը նախատեսում է ընդլայնել թանգարանի տարածքը ու այժմ նոր, ավելի մեծ սենյակ է պատրաստում նույն շենքում: Նոր տարածքում տեղ կգտնվի բոլոր նմուշների համար:
Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան
քաղաք Խոշոր պլան
Աչքով չտա՛լ Աշխատավայրը մարդու երկրորդ տունն է: Այդ պատճառով այն միշտ ձևավորվում է, որ գոնե մի քիչ հաճելի ու հարմարավետ լինի մասնագետի համար: Երևանի երթուղայինների վարորդները, օրինակ, վաղուց մասնագիտացել են մեքենայի իրենց հատվածի ձևավորման մեջ, որը կարող է ներառել խաչեր, աչքուլունքներ, սրտիկներ, սրբապատկերներ, խաղալիքներ և դրոշներ:
54 55
Հունվար-փետրվար 2013
Սուրեն Մանվելյան
քաղաք Մրցույթ
Երևանյան դրվագ Դեկտեմբերի սկզբին «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն առաջարկեց իր ընթերցողներին վերցնել բջջայինները կամ թվային խցիկները (կարևորագույն պայմանները՝ ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայի կիրառումը և լուսանկարների «հում», անմշակ լինելը) և անմահացնել մայրաքաղաքում իրենց հանդիպած որևէ դրվագ: Մենք ստացանք մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնցում այս կամ այն կերպ արտացոլվում էր մեր քաղաքի ամենօրյա կյանքը, երբեմն ժպիտ առաջացնող, երբեմն տխրեցնող տեսարաններով: Երկար քննարկումներից հետո մեր խմբագրական կազմն ընտրեց իր կարծիքով երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները կստանան իրենց մրցանակները, իսկ ընթերցողները կարող են իրենց գնահատականը տալ մրցույթին հայտավորված բոլոր լուսանկարներին մեր ֆեյսբուքյան էջում:
1-ին տեղ՝ Անահիտ Մարտիրոսյան
56 57
Հունվար-փետրվար 2013
2-րդ տեղ՝ Մուշեղ Ղուլյան
3-րդ տեղ՝ Վաղարշ Ղահրամանյան
քաղաք Օրեցոր
Հունվար-փետրվար Առաջին տրամվայի, առաջին պետական դպրոցի, գլխավոր հատակագծի 3-րդ տարբերակի և այլ կարևոր իրադարձությունների մասին, որոնք տեղի են եղել Երևանի կյանքում տարբեր տարիներին հունվար և փետրվար ամիսներին, մի քանի բառով:
58 59
Հունվար-փետրվար 2013
1933թ., 12 հունվարի
Գործարկվեց Երևանի առաջին տրամվայը որը փոխարինեց 1906-1918 թվականներին Աբովյան փողոցով անցնող ձիաքարշերին: Երևանյան առաջին տրամվայի գլխավոր ինժեները Ն. Յուզբաշյանն էր: Տրամվայը 2004 թվականից հանվեց քաղաքից աննպատակահարմարության պատճառով: Այժմ քաղաքի տրանսպորտային ուղևորափոխադրումներն հիմնականում իրականացնում են ավտոբուսներն ու երթուղային տաքսիները:
1832թ., 14 հունվարի
Երևանում բացվեց առաջին պետական դպրոցը Այսօր մայրաքաղաքում գործում է պետական և մասնավոր 263 հանրակրթական դպրոց։ Ավագ և հիմնական դպրոցներն ու վարժարանները թվով 205-ն են, որոնցից 161–ը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության, իսկ 45–ը՝ կրթության և գիտության նախարարության։ Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոցը մայրաքաղաքի ամենահին դպրոցն է՝ այս տարի այն նշեց իր 180 ամյակը: Դպրոցը եղել է Արևելյան Հայաստանի առաջին պետական ուսումնական հաստատությունը և բացվել է 1832-ին ցարական կառավարության որոշմամբ: Խաչատուր Աբովյանի անունը դպրոցը կրում է 1925 թվականից: Աբովյանը 1834-ից աշխատել է դպրոցում որպես տեսուչ:
1933թ. 20 հունվարի
Բացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնը Թատրոնի շենքը կառուցվել է Ալեքսանդր Թամանյանի նախագծով, որը 1937 թվականի Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Ոսկե մեծ մրցանակի է արժանացել: Առաջին թատերաշրջանը սկսվել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերայով: Հինգ տարի անց թատրոնը կոչվեց կոմպոզիտորի անունով: Երևանի գլխավոր հատակագծի համաձայն՝ շենքը կառուցվեց քաղաքի հյուսիս-հարավ առանցքի վրա՝ Հյուսիսային պողոտայի գլխամասում, որտեղ գտնվում էր Գեթսեմանի մատուռը։ Հետագայում, ի հիշատակ ոչնչացված մատուռի, թատրոնի ճեմասրահում կանգնեցվել է խաչքար։
1922թ., 25 հունվարի
Բացվեց Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնը Հիմնադիրն ու առաջին գեղարվեստական ղեկավարը Լևոն Քալանթարն էր: Առաջին ներկայացումը «Պեպո» կատակերգությունն է եղել: Նախապես կոչվել է «Առաջին պետական թատրոն»: 1937 թվականին կոչվել է դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի անունով, 1967-ին արժանացել ակադեմիական թատրոնի կոչման:
1883թ., հունվար
Լույս տեսավ «Երևանյան հայտարարություններ» թերթը Թերթի խմբագիրն էր դերասան, հասարակական գործիչ, թատերագիր Էմին Տեր-Գրիգորյանը։ Թերթը լույս էր տեսնում շաբաթը մեկ՝ 1883-ի հունվարից մինչև 1885 թվականը, որից հետո գրաքննության ճնշման ներքո սկսվեց լույս տեսնել ռուսերեն՝ մինչև 1917 թվականը։
1951թ., 10 փետրվարի
Հաստատվեց «Մեծ Երևան» հատակագիծը Սա եղել է Երևանի 3-րդ գլխավոր հատակագիծը: Ընդհանուր առմամբ մայրաքաղաքի հատակագիծ ստեղծվել է վեց անգամ՝ 1924, 1936-1938, 1951, 1972, 2005 և 2008 թվականներին:
1977թ., 16 փետրվարի
Բացվեց Գայի հուշարձանը Նոր Նորքում Բոլշևիկյան հեղափոխական շարժման ակտիվ գործիչ Գայի (Հայկ Բժշկյանց) բրոնզաձույլ ձիարձանը համարվում է 2 ոտքի վրա հենված ամենամեծ ու ամենաբարձր հուշարձաններից մեկն աշխարհում: Քանդակագործ Սուրեն Նազարյանի աշխատանքը կշռում է 30 տոննա: Պատվանդանի հետ միասին ունի 12,5 մետր բարձրություն:
1895թ., փետրվար
Բացվեց Երևանում առաջին հյուրանոցը «Օրիենտ» հյուրանոցը գտնվում էր ներկայիս Վազգեն Սարգսյան փողոցի վրա՝ նախկին արդարադատության նախարարության շենքի տեղում և հասնում էր մինչև «Սևան» հյուրանոցի սկիզբը: 1930-ականներին արդեն հյուրանոցների թիվը Երևանում հասնում էր 10-ի: Դրանց թվում կային թե առաջին, թե երկրորդ կարգի հյուրանոցներ: «Օրիենտը», ի դեպ, դասվում էր առաջին կարգի հյուրանոցների շարքին:
քաղաք Կադրերի բաժին
Փոփ-ռոք փառատոն հեծանվահրապարակում, 1981 թ.
1980 թվականին «Ցվետի» ռոք խմբի մենակատար Ստաս Նամինը (ի դեպ, Անաստաս Միկոյանի թոռը) ՀԽՀ մշակույթի նախարարությանը ներակայացրեց հանրաճանաչ երգի փառատոնի նախագիծը: Ստանալով հավանություն, Նամինը հրավիրեց Խորհրդային Միության լավագույն ռոք, պոպ և ջազ կատարողներին: Երևանյան փառատոնին պետք է մասնակցեին նույնիսկ մի շարք խմբեր Մեծ Բրիտանիայից և Հոլանդիայից, ինչպես նաև այն ժամանակ արդեն մեծ համբավ ունեցող «Ակվարիում» և «Մաշինա վրեմենի» խմբերը: Սակայն որոշ ժամանակ անց իշխանությունները սկսեցին անհանգստանալ, կարծելով, թե միջոցառումը հակախորհրդային միտումներ ունի, հատկապես հաշվի առնելով տարբերանշանի վրա պատկերված հին հայկական զարդաքանդակներից վերցված արծվին: Արդյունքում ռուսական ռոքի երկու հսկաները և արտասահմանյան կատարողները Երևան չհասան: Այդուհանդերձ, երեք օրանոց փառատոնը տեղի ունեցավ՝ ինը օրվա ընթացքում, ավելի քան քսան կատարողների մասնակցությամբ և մոտ 70 հազար հանդիսատեսների ներկայացությամբ: Չէր զգացվում նաև լրագրողների պակաս, սակայն հեռուստատեսագրությունը եթեր չհեռարձակվեց և ոչնչացվեց, իսկ խորհրդային մամուլում հայտնվեց միայն ջախջախիչ հոդված «Նովոյե վրեմյա» հանդեսում: Փոխարենը ամերիկացի լրագրող Ջեյմս Ռասսելը Time ամսագրի համար գրի առավ իր տպավորությունները Tired? Nyet! հոդվածում, որում «վելոտրեկի» համերգը կոչեց «Վուդսթոք երևանյան ոճով»: Երևանյան «Վուդսթոքը», սակայն, ծանր նստեց կազմակերպիչ Նամինի վրա. նրան մեղադրեցին քայքայիչ գործունեության մեջ, և հետագա մի քանի տարիներին նա զրկվեց նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունից:
Time ամսագիր, 12 հոկտեմբերի 1981թ.
60
Հունվար-փետրվար 2013