1
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ Իմ ամուսնությունը կնոջս` Վարդիշաղի հետ մի իսկական խաբեություն էր: -Ինչո”ւ,-կհարցնեք դուք: Զարմանալի ոչինչ չկա:Նոր էի ավարտել բուհը:Երազանքներս շատ էին:Իրագործումը սարերի ետևում:Առաջինը մինչև աշխատանքի ընդունվելը, փորձեցի կարգավորել ընտանիքիս ստեղծման հարցը: Բայց չգիտեի ինչպես լուծել:Աղջիկները շատ էին, ընտրությունը` մեկը:Այն ողջ կյանքիս համար էր:Այդ մտորումները ինձ հանգիստ չէին տալիս,մինչև նրա հետ պատահական հանդիպումը:Եվ այն կայացավ ընկերոջս տանը:Զրույցը ընկերոջս հետ չէր ստացվում:Ու չգիտես ինչպես հայտնվում է Վարդիշաղը:Ամբողջովին շպարված:Չնայած այդքան շատ շպարված լինելուն չխանգարեց այն,որ առաջին իսկ հայացքից ինձ համար հաճելի անձնավորություն դարձավ և շարունակվեց մեր զրույցը մինչև լուսաբաց:Դրան փոխարինեցին մեր հեռախոսային խոսակցությունները,կարճատև հանդիպումները,եկավ մի պահ և թվաց,որ ընտրությունս ճիշտ եմ կատարել:Ինքն էր,որին այդքան երկար փնտրում էի:Հետո մեր զրույցներին սկսեցին միջամտել նրա մայրը,քույրը,եղբայրները:Մի խոսքով ողջ հարազատությունը:Եվ կայացավ լիովին արդարացված որոշումը,իմ առաջարկությունը ընդունվեց նրա հարազատների կողմից… Եվ մեր հարսանիքից հետո էլ սկսվեց խաբկանքի 3
սկիզբը: Սկզբում ամեն ինչ հարթ էր ընթանում` քանի դեռ երեխաներ չկային:Նա օգնում էր ինձ տնային գործերում:Ինքս էլ սիրով նրան էի օգնում և մի օր էլ կորցրեցի աշխատանքս:Եվ սկսվեցին մեր սև օրերը:Նրա աշխատավարձը չէր բավարարում ընտանիքիս հոգսերը կարգավորելու հարցում և ավելացան վիճաբանությունները,փոխադարձ վիրավորանքները: Եվ մի օր էլ երկար չտևեց` մահճակալիս վրա գտա նրա իսկ կողմից գրված երկտող.<<Երեխաներիս թողնում եմ քո խնանքին,մեկնում եմ Դուբայ>>: Հարվածն ուժեղ էր,նվաստացումը առավել ևս:Գոնե ի”նչ,գոնե երեխաներս մասին հոգ տանել պարտավոր էի: Ինչքան կտևեր, չգիտեմ,հոգսս չէր:Ինձ համար իմ երեխաների ապագան էր կարևոր:Այդ ընթացքում ճաշ եփել սովորեցի,լվացք անել,փոքրիկիս տակաշորերը փոխել: Հայրիկ էի,դարձա մայրիկին փոխարինող,ինժեներ էի,դարձա հողագործ բանվոր:Մի կողմից երեխաներս,մյուս կողմից,այգիս,նրա մշակությունը:Հազիվ էի հասցնում և նույնիսկ ծխելու մասին չէի մտածում,լավ է չէ”… Իսկ Վարդիշաղից ոչ մի լուր:Անցան տարիներ,երեխաներս ավարտեցին դպրոցը և ավագ դստրիկիս պսակադրության օրը հանկարծ վերադարձավ: Որքան անճանաչելի էր դարձել:Դեմքը թոշնել էր:Նախկին գեղեցկությունից ոչինչ չէր մնացել:Բայց հակառակ այդ ամենի,նրա բերած ծանրոցները մեկը մյուսից բազմազան էին ու ծանր:Բոլորին բաժին էր հանել:Գոհ էին երեխաներս,ճիշտ է առաջին մի պահը 4
2
չճանաչեցին,բայց հետո սովորեցին,տեսնելով պայուսակների պարունակությունը համակերպվեցին: Իսկ ինձ ինչ էր մնում:Գործազուրկ ինժեներիս համար դա լիովին մեծ երջանկություն էր,քանի որ առողջության վերաբերյալ բժշկից տեղեկանք ուներ: Չնայած որ ճիշտն ասեմ,բայց դե գյուղում հոմ խայտառակ չէի լինի:Ինչ ուզում է թող խոսեն: Հազիվ էի համակերպվել նրա գոյությանը,լսեցի,որ նորից ուզում է մեկնել և շատ կարճ ժամանակով:Այս անգամ որոշել է Թուրքիա գնալ,պատճառը,որ այնտեղ կրկնակին են վճարում: Թող գնա ինչ է եղել որ:Կարևորը` լվացքը հիմա ձեռքով չեմ անում,կինս որպես ինձ նվեր ավտոմատ լվացքի մեքենա է գնել: Կարևորը իմ անձնական կյանքս լավ դասավորվեց ու ես գոհ եմ ու երջանիկ: Բայց մի”թե սա է երջանկությունը…,-կասեք դուք և հավատացած եմ մի կուշտ կծիծաղեք կամ ինչի չէ որ լաց կլինեք իմ միամտության վրա: ԽՆԴՐԱՆՔ Բախտս երես է թեքել ինձնից:Լինելով ազնիվ մտավորական ամեն ինչին լրջորեն եմ վերաբերվում:Թերթ կարդալը և նրանում եղած նորությունները շրջապատումս տարածելը,ինձ համար սուրբ պարտականություն եմ համարում: Գյուղում եմ,հեռու կենտրոնից,կտրված աշխարհից:Մեկ-մեկ ձեռքս ընկնող թերթը ոգևորում է ինձ:Օրերս հերթական թերթը դարձավ խռովքիս և այս խնդրանքս թղթին հանձնելու պատճառը: 5
<<Ամուսնալուծված ընտանիքների թիվը գնալով ավելանում են,աղջիկների թիվը գերազանցում է տղաների թվին քառասուն տոկոսով>>: Ես ընթերցելուց հետո ով կարող է չմտահոգվել:Բա” հետևանքները,կորուստները:Ինչո”վ ենք լցնելու , ապահովելու մեր կյանքը,ապրելակերպը: Չգիտեմ մի հայ երիտասարդ,որ չի կամենում նորմալ ընտանիք ստեղծել ու հոգ տանել իր ընտանիքի աճման ու նյութական բարեկեցիկ վիճակի մասին: <<Հայրիկս միշտ երիտասարդ չի մնալու,որ դրամ ստեղծի,իմ ընտանիքս կարողանա ապրել>>:Գրել էր մի երիտասարդ ինչ որ թերթում:Նա մտածում է , որ կնոջ համար իր աշխատավարձով գնի քսվելիք,ուրիշից դրամ խնդրելը ամոթաբեր է համարում:Հողը չի կերակրում,անհրաժեշտ եկամուտը չկա և ստիպված լքում է գյուղը,ծնողներին,կնոջը և մեկնում խոպան….ու ավելանում է ալիմենտ վճարողների քանակը: Իսկ ի”նչ է,աղջիկներին ընտանիք պետք չէ:Նրանք էլ կամենում են ու երազում իրենց ընտանիքի մասին:Եթե տղաների քանակը պակասում է,նրանք պետք է նստեն ու սպասեն մինչև պառաված օրիորդ դառնան:Նրանք էլ երեխաներ ունենալ են ուզում,երազում ընտանիք ունենալու մասին:Չէ որ կյանքը մեկն է:Եվ ստիպված աղջիկներն տղաների պես մեկնում են արտերկիր իրենց տղամարդկանց ետևից ` քանի որ հոգնել են արդեն փողոցներում տղամարդկանց երկար սպասելուց: Կուզենայի ոչ տղամարդկանց մեղադրել,ոչ կանանց,ուստի միայն կուզենայի,որ լսեիք միակ խնդրանքս,որ այն հասանելի լինի ամենքին: Հարգելի կանայք խնդրում եմ,որ շատ զգույշ վարվեք
6
3
ձեր տղամարդկանց հետ:Վախ ունեմ,որ դուք չեք պատրաստվում նրանց երկար պահել ձեր կողքին:Նրանք սիրում են միանգամից մի քանի կանանց:Եվ նրանցից ամեն մեկն էլ իրեն տղամարդ համարելով,արգելում է մեկ ուրիշի կողմը նայել: Եվ դրա համար էլ,որպեսզի նրան պահեք ձեր կողքին հավաստիացրեք,որ ձեր կյանքում եղած բոլոր տղամարդկանցից միայն նրանք են սիրում: Սիրելի կանայք,երբեք խորհուրդ չէի տալ ձեզ հուսահատվել,որ ձեր ընտրյալը դրսում է,ուրիշ կանանց հետ,ուրիշ ընտանիքի գրկում:Միևնույն է , թեկուզ որ տարիքում էլ լինի հետ կգա և կշողարձակի ձեր դեմքը:Դուք կունենաք…ոչինչ: Ինքս համարում եմ,որ կինն է եղել սկզբում ոչ թե տղամարդը:Քանի որ իրականացման ճանապարհին,տան ապրուստը հոգալու,աշխատավարձը ժամանակին տուն հասցնելու,շուկայի հարցերը կարգավորելու գործում : Այնպես որ,որպես հնոտի չէի կամենա,որ ձեր հարբեցող ամուսնուն դուրս շպրտեիք:Նրան շատ հեշտությամբ կկորցնեք,կփախցնեն:Ավելի լավ է դուք պահպանեք նրանց:Քանի որ առանց ամուսնու ձեր կյանքը անիմաստ կդառնա: Լսեցի, որ վաթսունամյա կինը ինչպես է բողոքում ամուսնուց,թե իբր ինքն է կրթության տվել,դիպլոմավորել,չորս երեխաների տեր դարձրել:Աշխատավարձը,որ ամուսինը ստանում է, նպաստին հավասարազոր է,ցամաք հացի չի բավարարում ու երբեմն առանց հացի են մնում:Ստիպված ամուսնուն նոր տարվա նախաշեմին փողոց է շպրտելու: 7
Բա մեծ Սոսե մայրիկի չափ չկա հայ կինը,զենքը ձեռքին հողն էր պաշտպանում հայոց,օգնում իր տղամարդուն… Իսկ դուք չմտածելով հետագայի մասին,չեք վախենում թե կկորցնեք ձեր տղամարդուն, որովհետև կորցնելու ցավը չեք ապրել… Ձեր տղամարդուն պարանով ձեր գոտկատեղից կապելու փոխարեն,առաջարկում եմ դիմել մեր երեսփոխաններին,որ օրենք մշակեն բազմակնության մասին,այլապես…խոսք չեմ գտնում:Պահպանել տղամարդկանց,նրանք դեռ ձեզ շատ են անհրաժեշտ:
ԳՅՈՒՂԱԿԱՆ
ԿՅԱՆՔ
Մեր գյուղը, որտեղ ապրում ենք, լեռնային շրջանում է,սահմանի եզրին: Հեռու կենտրոնից,լքված ամեն կողմից,աշխարհից… Ու հանկարծ մայրաքաղաքից մեզ հյուր են գալիս նորաթուխ երեք լրագրողներ,զինված տեսախցիկով, լուսանկարչական ապարատներով: -Դե,ինչպե”ս են ձեր գործերը,- հարցնում են,իսկ տեսախցիկն աշխատում է : - Գործներս լավ է, աշխատում ենք,-պատասխանում ենք լավատեսորեն: - Իսկ բե”րքը,ևս բարձր է: - Տեղումներն առատ էին և հեկտարից 35 ցենտներ ցորեն քաղեցինք: - Հետաքրքիր է ,ուրիշ: - Կովերի կաթնատվությունը լիարժեք է:Կաթն ու պանիրը ոչ միայն մեզ է բավարարում,այլև մեր 8
4
հարևաններին էլ ենք պահում:Մառանում տակառ չի մնացել բերքը պահեստավորելու համար:Եղած գոմաղբն էլ չորացրել ենք,որ ձմռանը ցրտից չսառչենք : - Միշտ է այդպե”ս: - Իհարկե: - Իսկ տեխնիկա”ն: - Այն ամեն տարի կատարելագործում ենք: <<Բելոռուս>> մակնիշի տրակտորները իրենց առաջին փորձարկումը մեր գյուղում են կատարում: -Գերազանց է,-արժեքավորեցին նրանք: - Կաղամբի,բազուկի հարցը”: - Անչափ: Տակառներում թթուն,օղին այնքան շատ է,որ ամեն մի ընտանիք մի ողջ գումարտակի զինվորների կարող է բավարարվել: - Խմու”մ եք: -Ո’չ,լվացք ենք անում / կատակում ենք/… -Կա” մեզ համար,-ասացին նրանք: Ու գյուղի կենտրոնում էլ փոքրիկ սեղան գցեցինք:Մեկը խաշած ձու ու լոբի,մյուսը տապակած կարտոֆիլ ու թթու,նաև բորշչ, չմոռանամ նաև կար հավի տոտիկներով խաշ,օղուն չափ ու սահման չկար,մի լավ հյուրասիրեցինք: Աղջիկների հարցը ինչպես է,-ասում են տղաները,ցույց տալով իրենց կուշտ որովայնը: - Նույնպես լավ է:Մի նորեկ ունենք դրսից,ռուսերենի ուսուցչուհի է: - Իսկ մեզ համար կարող է, դե էն գործի համար… -Եթե միայն ցանկանա ձեզ հետ,-ասում է գյուղապետը ծոծրակը քորելով:-Բայց նա նորեկ է,անծանոթների հետ չի պառկի: - Ոչ, չի պառկի,-գյուղապետի հետ հազվադեպ է 9
պառկում, ոչինչ չի ստացվի: - Ամոթխած է… այն միշտ կնոջը զարդարում է:Իսկ ո”վ կպառկի… - Տատիկները սիրով կպառկեն,բայց նրանք էլ դաշտում են:Վերջին մշտական պառկողն օրերս մահացավ:Մինչև մթնշաղը դաշտում են,իրենց այծերի ու գառների հետ,վերադառնալով գյուղ ուրիշ ոչ մի գործ չեն ձեռնարկում: Մի զարմացեք,մեր գյուղում այսօր միայն տատիկներն ու պապիկներն են մնացել:Շատերն են լքել մեր գյուղը:Գործ գտնելու հույսով մայրաքաղաք են մեկնել: Իսկ ինչ վերաբերվում է մեր աղջիկներին, ապա նրանք Մոսկվայի Արբաթ փողոցում, դրան օրերս ավելացավ Երևանյան լճի մոտ,իրենց հերթին են սպասում` էն գործի համար… -Ստացվում է այնքան էլ լավ չէ ձեզ մոտ : - Ինչո”ւ:Արևմուտքի հետ ոտք պարզել չենք կարող,բայց գյուղում ամենքս էլ իրար հետ հաշտ ու համերաշխ ենք: - Բայց ընդհանուր առմամբ կյանքը ձեր գյուղում վատ է,շատ վատ,-եզրակացրին նրանք և հեռացան: Հետո հեռուստացույցով ցույց էին տվել մեր գյուղը ու պատմել վատ լուրեր մեր գյուղի մասին:Վահրամ պապն էր լսել այդ մասին,նա մեր գյուղի միակ մտավորականն է և պատմեց մեզ:Նա ոչ մի հաղորդում բաց չի թողնում` ինքնազարգացման մասին է մտածում: Հիմա ողջ հանրապետության ազգաբնակչությունը գիտե մեր գյուղի մասին,որ մեր գյուղում կյանքն այնքան էլ լավ չէ…
10
5
ԵԹԵ
ԱՊՐՈՒՄ ԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ
Եթե ապրում ես գյուղում,ուրեմն ինֆորմացիայի աղբյուրից պիտի զրկվես… Եթե կյանքդ կապել ես գյուղի հետ,ձմռան ցրտից չմրսելու համար պիտի չորացրաց աթար ունենաս… Եթե ապրում ես գյուղում,ամանորիդ սեղանը պիտի անպայման պարտքով դնես,որովհետև ստացածդ եկամուտը միայն թե թունաքիմիկատներին ու պարատանյութերին կարող է բավարարել… Եթե ապրում ես գյուղում,ժամանակակից կապի միջոցներից պիտի հրաժարվես,ձայնալարերիդ վրա աշխատիր,որպեսզի թաղամասի մյուս ծայրից որդուդ կարողանաս ճաշի կանչել,այլապես չի թողնի իր խաղը ու տուն չի գա… Եթե ջրի կարիք կունենաս,ապա անպայման երկաթից տակառներ գտիր ջուր կուտակելու համար,անձրևի ջուրն ավելի մաքուր է քան ձեր աղբյուրի ջուրը… Եթե սիրում ես կաթ խմել ,ապա փարախից դուրս գալու հոտը անպայման քեզ ֆրանսիական օծանելիք կթվա,կխնայես գումարդ… Եթե հրապուրված ես գեղեցկուհի Վարդիշաղով ապա անպայման պիտի փախցնես,ընդունված կարգի համաձայն և քո ընտանիքը երջանիկ կլինի… Եթե սիրում ես բամբասել,ուրեմն գյուղը քեզ համար հարմար բնակատեղի է` ճանաչված դառնալու առումով… Եթե զզվում ես քաղաքի փոշու պակասությունից,եկ և գյուղի տիղմախառն փողոցները քեզ համար դրախտ կթվան… Եթե քաղաքում աշխատանք ես փնտրում ու չես 11
գտնում,մի մտահոգվիր,գյուղացիները քեզ սիրով կօգնեն սիրով` ցորեն,ձու,հաց կտան… Եթե առողջությունդ քայքայման եզրին է և դու մահամերձ ես,հիշիր որ հեռանալու ժամն է,գյուղում բժիշկ չկա,հեքիմն էլ քեզ չի օգնի… Եթե դեղահաբերի կարիք ունես,մի սպասիր թե քաղաքից ավելի էժան կգտնես,գյուղում էլ նույն գնով կարող ես ձեռք բերել… Եթե չափից դուրս շատ ալկոհոլ ես խմել,ամեն ինչ հասկանալի է,որ խաղողիդ բերքն առատ է եղել… Եթե շատ խելացի ես,դա կարևոր չէ,սեփական կարծիքդ մի պաշտպանիր և ոչ մեկի հետ մի վիճաբանիր,գյուղացիներն իրենց ճիշտն ունեն և այն միակն է… Եթե դրամի խիստ կարիք ունես ոչինչ,ամեն ինչ անցողիկ է:Հագուստ գնելը պրոբլեմ չէ, ցորենով, կաթով կփոխանակես, եթե ունես… Եթե բանկից վարկ ես վերցրել,ուրեմն բանկը վերջին շապիկդ էլ կհանի ու ճաղերի ետևում կհայտնվես,զգույշ մնա… Եթե քաղաքում մեծ բարերար ես,իսկ գյուղում դեռ ծնողներդ իրենց իսկ կառուցած կիսախարխուլ ավերակում են ապրում,ուրեմն դու ապրելու իրավունք չունես… Եթե գյուղում թողնում ես կնոջդ ու երեք երեխաներիդ և խոպանում ավելանում է երեխաներիդ թիվը ուրիշ կնոջից,ապա դու քեզ հայ տղամարդ չկոչես… Եթե նպատակներ ունես և չես կարողանում իրականացնել,հոգ չէ,նստիր թթենու ծառի տակ ու լաց եղիր,այդ ծառը քեզ ճիշտ ուղի ընտրել ցույց կտա… Գյուղում փոքր բիզնեսդ շահույթ կբերի,եթե 12
6
ապառիկով չաշխատես և հաջությունը կժպտա քեզ… Եթե ապրում ես գյուղում,ուրեմն սովորիր գյուղում ճիշտ ապրելու չափորոշիչները… Գյուղում հաճելի զրուցակից քիչ կհանդիպես,անիմաստ բաներ մի ասա,հակաճառելու փոխարեն,հաղորդակից դարձիր նրանց հոգսերին… Գյուղացուն դուր գալու համար բարձրաձայնիր նրա հոգսերի մասին,խոսիր նրան հետաքրքրող հարցերի մասին,այլապես համբակի անուն ձեռք կբերես… Մի ձեռնարկիր որևէ մի գործ,որը բնությունը ձեզ չի օժտել,արժանապատվությունից կզրկվես,մի յուրացրու ուրիշի կեցվածքը,նրա միտքը` կհեղինակազրկվես… Միշտ մի վիճիր ընկերոջդ հետ,զգուշացիր ավելնորդություններից,կիսիր հացիդ վերջին պատառը և նրա վիշտը…Պարկեշտ մարդկանց ընկերությունը մտերմացնում է… ԻՆՉՊԵՍ
ԹՈՂԵՑԻ ԾԽԵԼԸ
Տարբեր մարդիկ տարբեր ձև են սխալվում:Եվ ոմանք,այդ թվում ես,գիտեմ,որ սխալ եմ ու միշտ հակաճառում եմ թե անսխալական եմ:Բայց դա իհարկե ճիշտ չէ: Անկախանալուց հետո,որոշեցի մյուսների պես գործարարությամբ զբաղվել:Ինչպես կինս էր ասում . << Մեր մեկն էլ թող հազար դառնա >>: Բակումս մի փոքրիկ կառույց կար,դարձրեցի կրպակ,ապառիկով ապրանք ձեռք բերեցի ու սկսեցի տիկնոջս ու երեխաներիս երազանքը իրականություն դարձնել:Որոշ մարդիկ կանխիկ էին վճարում,որոշ մարդիկ ապառիկով տանում ու տարիներով չէին վճարում:Ինքս ստիպված փակվում էի նրանց վերցրած 13
ապրանքի դիմաց ու մտածում,որ մի օր ետ կվերադարձնեն:Սակայն իզուր էր ամեն ինչ:Ապրանքը պակասում էր,ապառիկ վերցնողները շատանում:Եվ դա էլ առիթ դարձավ,որ կորցնեմ կնոջս ամուսնական զարդեղենը,ավտոմեքենաս: Օրեցոր ավելացող պարտքերը ստիպեցին հրաժարվել կնոջս վաղեմի երազանքից:Խորը մտածմուքի մեջ ընկա:Եվ կրպակից այցելուների բաժակի ընկերը դարձա,չմոռանալով նաև ծխախոտի տուփը:Խմում էին ինձ հետ հավասար,հեռանում` պարտքերս ավելացնելով: Եվ սովորական դարձավ ինձ համար 1շծխելը, խմելը,ոչ մի օր առանց նրանց չէի կարող:Հրաժարվել այնքան էլ հեշտ չէր: Քանի կրպակը գործում էր,ոչինչ`օգտվում էի մինչև այն օրը, երբ կինս ասաց. <<Ստոպ,այսինքն կանգ առ,բա մենք,քո երեխաները,վերջնականապես որոշել ես մեզ էլ կործանել>>: Ասաց նա ու սպառնաց,թե փողոց կշպրտի:Մնում էր լուռ հնազանդվել:Իրոք սկսվեց մի դժվարին ժամանակաշրջան: Գումար չկար,խանութների տերերը ինձ,որպես նախկին վաշխառուի այլևս ապառիկով ապրանք չէին տալիս:Նույնիսկ պատահեց, որ փողոցներից գիշերով սկսեցի սիգարետի մնացորդներ հավաքել:Երկու օր հավաքում էի,մի օր <<ճաշակում>> :Դա էլ լուծում չէր,մեկ ամիս հետո հիասթափվեցի:Խաբեությամբ սկսեցի պատահական անցորդներից խնդրել,ծանոթներս էլ երևում է, իմ պես դրա կարիքը ունեն: Հարևանիցս վերցնել այնքան էլ դյուրին չէր,որովհետև նա ոչ ծխում էր,ոչ խմում և պարզ է,որ ինձ համար չէր 14
7
գնելու: Որոշակի կախվածություն սկսեցի ունենալ ծխախոտից,չխմելու դեպքում ձեռքերս սկսում էին դողալ մի պաղ սարսուռ էր անցնում մարմնովս: Մեղքս ինչ թաքցնեմ,միշտ էլ քեֆ-ուրախություն սիրել եմ,ինձ երանության մեջ զգացել :Մի քանի անգամ պետքարանի կարիք ունենալով,օրը ցերեկով` ավտոկանգառում,միզել եմ բոլորի ներկայությամբ,ուշունցների մասին տեղին-անտեղի գործածել եմ,միայն բախտս բերել է, որ ծեծի չեն ենթարկել… Բոլոր մտերիմներս իմ ողջ պատմությանը ծանոթ են,ու միշտ հորդորում էին հետևել իրենց օրինակին և հրաժարվել արաղից,ծխախոտից:Եվ մի գեղեցիկ օր զգացի,որ կորցնում եմ նրանց: Աստված ոչ արասցե,կինս էլ երեխաներիս հետ հեռանան,ինձ համար ապրելն անիմաստ է:Ու սկսեցի խորը գիտակցել,ճիշտը` հետևելն է նրանց խելացի ցուցումներին:Ընտանիքս սովի էր մատնվել,հացի գումար նույնիսկ չէինք կարողանում գտնել:Բուհը գերազանց ավարտածս դարձել էի մոլագար ծխող և հարբեցող: Չկար արաղը և սիգարետը կյանքս կարծես անիմաստ էր… Երբեմն կնոջս էի խոստանում,երբեմն արդեն չափահաս երեխաներիս,որ այլևս չի կրկնվի,բայց անօգուտ: Մի ճոխ խնջույք կազմակերպեցի այդ վնասակար սովորույթից ազատվելու համար:Եվ թեժ խնջույքի պահին,ընկերս` Հակոբիկը խոստացավ դպրոցում
15
դասաժամեր տալ,միայն թե խոստանամ հրաժարվել ամեն ինչից: Այդպես էլ արեցի` հատուկ ռեժիմ սահմանելով:Այդ գործում օգնեց ինձ դպրոցը . <<Դպրոցում չծխել ,չխմել , վրայիցդ շան հոտ կփչի,երեխաները շատ հարցասեր են,զգույշ մնացեք այդ աշխատանքն էլ չկորցնես>>: Ստացածս գումարն էլ այնքան շատ չէր,իսկ հոգսերը շատ:Մի քիչ շահախնդրությունը աչքերս բացեց` ումից էի պակաս,ինքս էլ լավ ապրելու իրավունք ունեմ: Չնայած արդեն երկու ամիս էր,որ չէի ծխում,բայց մաշկիս գույնը դեռ դեղին էր մնում: Իհարկե մարդու առողջությունը շատ կարևոր է և այն պահպանել է պետք: Կարևորը սրտիս աշխատանքը կայունացավ,կարծես ճնշում երբեք չէի ունեցել,գիշերները հանգիստ էի քնում:Ուրախ էի,աշխարհում չէ որ անկարելի բաներ չկային,միայն համառ լինել է պետք,վախենում եմ դրժել խոստումս:Ի~նչ ձանձրալի <<հիվանդություն >> է` հատուկ ռեժիմով պահպանել առողջությունդ… ՓՆՏՐՈՒՄ
ԵՄ ՏՂԱՄԱՐԴ
Այսօր ինչ որ տեղ հայ տղամարդիկ փոխվել են:Չկա մեկին հանձնեմ իմ սրբությունը: Փնտրում եմ իմ հերոսին ` իսկական տղամարդուն:Պարզապես ոչ մեկը չի կամենում իր կյանքը կապել ինձ հետ:Իսկ ժամանակը ոսկի է և շատ կուզենայի տղամարդ տեսնել իմ կողքին : Այդպիսի մեկի հետ հանդիպեցի հարևանուհուս խորհրդով:Նա հրավիրեց ինձ ժամադրության:Ծաղկեփնջի կամ քաղցր խոսքի 16
8
փոխարեն ,նա ինձ միանգամից անկողին քարշ տվեց:Մի ապտակ հասցրեցի ուղիղ դեմքին. -Շատ չես շտապո”ւմ: Նա նեղացկոտ ձևով . Գիտությունների թեկնածու եմ,ողջ գիտակցական կյանքս գիտությանն եմ նվիրել:Առաջին կինն ես ինձ համար,ընկերս խորհուրդ տվեց:Չգիտեմ ինչից սկսել… Իսկ քո կարծիքով դու իմ կյանքում որերրո”րդն ես:Դաստիարակված,բարեկիրթ աղջիկ եմ: Դո’ւք,երևում է,ինձ համար չեք,-ասում է նա: Միգուցե կհամաձայնվեի նրա հետ,բայց հիմարի մեկն էր, փախավ: Հաջորդը մի ինժեներ էր,ինտերնետով ծանոթացանք:Մեկ-երկու նամակ փոխանակելուց հետո որոշեցինք հանդիպել:Մտածում էի,որ գտել եմ նրան և մեր միջև կծնվի սեր: Նրա հետ որոշեցի հանդիպման օրը մի քիչ ուշանալ,փորձելու համար,թող սովորի սպասել:Սրճարանի փոխարեն նա ինձ իր տուն հրավիրեց:Հոմ գազան չի և ինձ չի ուտի:Գնացի:Դա պետք է չմոռանանք,իմ սրտովն էլ էր,միանգամից կտեսնեի թե ինչպես է ապրում իմ տղամարդը: Գնացի ու շատ լավ կլիներ չգնայի:Մի քաոս,ողջ տունը փոշու մեջ կորած,երևի տասը տարի մաքրություն չէր եղել:Ամենուր շշեր էին:Շշեր,անչափ շշեր օղու,գինու,կոնյակի,գարեջրի:Ինքն էլ հարբած:Միայն բիկինիով էր,ժապավեններով,ոնց որ կանացի վարտիք լիներ:Սոչիից էր ընկերուհին նրա համար բերել:Մերկ պարում էր,տարաբնույթ շարժումներ անում հայելու առջև:Չմոռանամ,որ մարմինն էլ պատված էր 17
մազերով:Սա էր ինձնից պակաս:Դա դեռ ոչինչ: -Մի զարմացիր,-ասում է նա,-պատրաստվում եմ էն գործի համար:Դուք ձեր կամքով եք եկել չէ” … Անկեղծ ասած նման տեսարան չէի ուզում տեսնել.ամեն ինձ անսպասելի էր:Դա դեռ քիչ էր,առաջարկեց վազել մոտակա խանութ խմիչքի ետևից… Լավ մտածում եմ,դեռ աշխարհի վերջը չէ,կգտնեմ իսկական տղամարդուն,ինքը”,իր կանացի վարտիքը… Հանդիպում եմ մյուսին. -Խոստովանիր,որ քեզ մոտ ամեն ինչ նորմալ է: -Իհարկե,հուզվելու կարիք չկա,առաջին անգամը չէ:Ինձ մոտ բոլոր կանայք միայն մեկ անգամ են հանդիպում: Ինձ մոտ ամեն ինչ այլ բնույթի է,դե էն գործից առաջ սիրում եմ կաշվե գոտիով նրանց նստատեղին խփել տասը անգամ… -Այ թե բռնակալ է,-մտածեցի ես,-սեքս և ծեծ իրար հետ անհամատեղելի են:Սադիստի մեկն է և չհեռանալ չէի կարող:Կանչ հեռախոսով:Միայն թե նորմալ ամուսիներ դառնայինք,գոնե այստեղ բախտս բերեր:Նոր թեկնածուն գրող էր:Ողջ երեկո կարդաց իր նոր ստեղծագործություններից:Ինձ դարձրեց իր գրաքննադատը: -Բայց ձեր կատակներում ժպիտ չկա,ցավ,ափսոսանք ուրիշ ոչինչ: -Տողատակերում փնտրեք սարկազմը,-ասում է նա ու փորձում համոզել,որ ինքը հայտնի անձնավորություն է գրողների շրջանում: Գրողի կին դառնալու մտադրությունից հրաժարվեցի
18
9
և մեղավորը հեռուստացույցով վերջերս ելույթ ունեցած հայտնի գրողն էր. -Մեզ մոտ այսօր գիրքը արժեք չունի:Գրասերը գիրք չի կարողանում գնել և բացի դա էլ առանց գրքի կարող է յոլա գնալ:Գրքի փոխարեն մարդը հաց կգնի: Մտաբերեցի,քանի որ անգիր էի արել և եկա մի եզրահանգման ինձ գրող տղամարդ պետք չէ: Հաջորդին ինքս գտա զբոսայգում իր փոքրիկ շան հետ զբոսնելիս:Շատ հաճելի շնիկ էր,մտածեցի տերն էլ այդպիսին կլինի:Կենդանիներ է սիրում,ուրեմն աղջիկների էլ կսիրի: -Վերջապես,երբ կխոսենք մեր գործի մասին… -Դեռ պատրաստ չեմ,շատ շուտով… - Իսկ որքան սպասել:Սպասել չեմ սիրում:Առաջնային իմ խոսքը պետք է լինի… Վերջին տղամարդուն հանդիպեցի կրկեսի մոտ: Այնտեղ պատահաբար էի գնացել:Կրպակից օրվա թերթն էի ընտրում` ընթերցելու համար,մոտեցավ և առանց հարցերի կարելի” է,չի կարելի հասցրեց ինձ սեղմել կրպակի դռանը:Կիսամութ էր, շրջակայքում էլ մարդիկ չկային,իսկ գոռալն անիմաստ:Կարծես սկիզբը լավ է:Ահա թե ինչ է ինձ անհրաժեշտ::Նրա մարմնի ջերմությունը,օծանելիքի գրգռիչ բույրը ինձ երանելի վիճակի հասցրեց:Նա է,որ կա: Չիմացա թե ինչպես ձեռքը հայտնվեց վարտիքիս մեջ,հանեց 100 դոլարանոցը և փախավ: Ախր նեղ օրվա համար էի պահել: Պարզ չէ որ նրա ետևից ինձ հասնել չհաջողվեց: Կուզենայի վերջ դնել փնտրտուքիս,սահմանափակվել,բայց զուր… Որոշել եմ Դուբայի հարեմում աշխատող ընկերուհուս 19
նամակ գրել,որ միջնորդի ինքս էլ տեղափոխվեմ այնտեղ:Այցելուների մեջ անպայման կլինի մի իսկական տղամարդ,ով թռցնելու փոխարեն առատորեն կնվիրի:Շատ երկարացրի… Այնպես որ,տղամարդ եմ փնտրում ու չեմ պատրաստվում ողջ կյանքս կույս մնալ և մահանալ որպես պառաված օրիորդ… ԼՌՈՒԹՅՈՒՆԸ
ՈՍԿԻ Է
Այսօր ոչ մեկը / բացի կնոջիցս / ինձ լավ չի հասկանում:Ամեն քայլափոխի ինձ փորձում են ոտնահարել,տրորել:Բարձր մակարդակս միայն թույլ չի տալիս պատասխանել նրանց: Գլուխ` նրանց հետ չեմ դնում, մտածելով,որ ամեն ինչ պահի ազդեցության տակ ասացին և մեղավորը նրանց լեզուն է և ոչ թե ուղեղը: Ու դա է այն հիմնական պատճառը,որ համբերում եմ,համարելով,որ` լռությունը ոսկի է… Ինչպես միշտ առավոտյան շտապում եմ աշխատանքի:Նախագծային ինսիտուտի մատակարարման բաժնում եմ աշխատում:Առանձին ինձ համար` խանգարող չկա:Առաջին գործս ինձ համար առանձնասենյակումս ծխախոտ կպցնելն ու սուրճ պատրաստելն է:Սուրճը խորհուրդ եմ տալիս միայն ու միայն լիմոնով խմել:Կհարցնեք. -Ինչո”ւ լիմոնով:Որովհետև այն սթափեցնող հատկություն ունի և օգնում է ինձ ողջ օրվա ընթացքում ճիշտ որոշում կայացնել:Չնայած մեկ բաժակը քիչ եմ համարում և տասը` դա սահմանն է մեկ օրում… Բոլոր աշխատակիցներին սիրով,ջերմ ժպիտով եմ 20
10
ընդունում ու ճանապարհում,երջանկություն մաղթում,հուսալով,որ ամեն ինչ լավ կլինի:Պայծառատես եմ,ոչ թե գուշակ:Բնավորության գիծ է… Մեկին մատիտ է անհրաժեշտ,մյուսին քանոն ու ռետին և ինչի կարիքը չունի միայն գծագրողը:Ամենքը գոհ են հեռանում,ընդունելով ինձ որպես իրենց հարազատի: Միայն մեր բաժնի պետ Բզիկյանի հետ մի ընդհանուր հայտարարի չենք գալիս:Նա սիրում է կեղծավորներին,շողոքորթներին և ինչու չէ նաև խոսքը տանող բերողներին:Ինքս այդպիսին չեմ,որովհետև ծնողներիս կողմից այդպիսի դաստիարակություն չեմ ստացել:Որքան ուզում է բարձրացնեն աշխատավարձս,թեկուզ այսքան քչով,ինձ շատ լավ եմ զգում:Մեծ պաշտոն,մեծ պահանջներ,ինձ պետք չէ նման կարգավիճակը… Մտորումների մեջ էի,հանկարծ մտնում է Բզիկյանը: Չհասցրեցի նույնիսկ ծխախոտը հանգցնել,նա սկսեց իր խոսքով` գոռում է ու խոսում ինքն իրեն:Իսկ ես կարծես օտար մեկը,լեզուս ատամներիս արանքում եմ սեղմել հանկարծ խոսքի մեջ չընկնի ու ճակատագրական այդ բառը ասի,որ փոխադարձ վիրավորանքի պատճառ դառնա…. Եվ բացի դա էլ վախենում եմ,ողջ անձնակազմը մեկ րոպեից կիմանա թե ինչ կարծիքի եմ իրենց մասին իրականում:Ամեն ինչ մի քանի անգամ փորձել եմ,նույնիսկ քիչ մնաց,որ մի անգամ հեռացնեին ու զրկվեի նպաստիցս,որ ստանում եմ բարություն անելու դիմաց… Իհարկե դա անցյալում էր:Ինչ գլուխներդ ցավեցնեմ` 21
իմ միամիտ ընթերցող, երեկվա գիշերվա երազս իրականություն դարձավ:Եվ մտածեցի,որ սա վերջն է և ոչ մի ներում-բեկում չի լինի:Այդպես էլ եղավ:Երբ ամենօրյա նախավարժանքս չէի ավարտել,ներս է մտնում Բզիկյանը,կարծես ետևից գայլի ոհմակ էր ընկել… Կառավարության չծխելու վերաբերյալ որոշումը քեզ համար չէ”:Փողոցում որքան ուզում ես ծխիր:Քեզ էլ թունավորի,օդն էլ:Սենյակդ ծխարանի ես վերածել:Այցելուները ի”նչ կմտածեն մեր մասին:Դու խիղճ չունես:Ստացածդ միայն սուրճին,լիմոնին ու ծխախոտին է բավարարում,բա” կինդ,փոքրիկներդ,նրանք էլ ապրել են ուզում:Չեմ հասկանում Վարդիշաղն ինչպես է հանդուրժում քեզ նման համբակին… Արագորեն,ինչպես մի փողոցային դուրս պրծուկ,երկու րոպեում գոռալով խոսեց,ասաց իր ասելիքը և հեռացավ, թողնելով ինձ անորոշության մեջ,միգուցե չի հեռացնի,դիմացը տոնական օրեր են: Չգիտեմ ինչպես կարողացա որպես տղամարդ հանդուրժել նրան ու իր մեղադրանքները և մի ապտակ չհասցրեցի:Պատկերացնում եք հազիվ զսպեցի ինձ ,լավ է որ շուտ հեռացավ: Ընդամենը տասը րոպե հետո չէր անցել ու հազիվ էի մի կերպ հանգստացել ,սկսել սուրճի գործը վերադարձավ առաջին դասարանցու նման խզբզած ձեռագրով գրված ազատման հրամանս ձեռքին` չսխալվեցի:Հավաքեցի իրերս,տեղադրեցի պայուսակիս մեջ,դուրս եկա… -Խոսե”լ,բողոքե”լ…ինչի” համար,կամ ո”ւմ,միգուցե
22
11
միտքը փոխի ու ինձ դատի տա,դե արի ու կեխտացեղից մաքուր դուրս արի,իր կամքը” չէ… <<Տաքարյունությունը այնքան էլ շահույթ բերող չէ,զգույշ եղիր>> ,-հիշեցի հայրիկիս ամենօրյա խոսքը: Կինս դիմավորեց շեմքի մոտ,աղբն էր թափելու տարել:Տեսնելով պայուսակս,ամեն ինչ կռահեց:Մեկ շաբաթ կնոջս հետ լավ հանգստացանք:Վաղուց այդքան երկար իրար հետ չէինք եղել:Օրը նարդի խաղալով էինք սկսում,նա էր արդեն ինձ համար սուրճ եփում,խանութից ծխախոտ գնում,այդ հաճույքից էլ զրկվեցի:Երբեմն հեռուստացույցով սերիալներ էինք դիտում ու իմ նյարդային համակարգն էլ ավելի կայունացավ:Մի խոսքով պետիս կողմից ստացած երկու րոպեանոց ստրեսից ոչ մի հետք չմնաց ու նստվածք էլ չտվեց… Ափսոս մեկ շաբաթ տևեց հանգստիս շրջանը:Հեռախոսազանգ Բզիկյանից. -Ներիր եղբայրս,վաղվանից աշխատանքիդ անցիր` նորից մեզ մոտ,սեղանդ ու կոլեկտիվը քեզ է սպասում: Սենյակիդ ծխախոտի բույրը քեզ է հիշեցնում:Բոլոր նորեկները նույնիսկ մեկ ժամ չցանկացան աշխատել քո փոխարեն` քո սենյակում:Մի խոսքով վերականգնվում ես,ներիր ու անպայման վաղը ներկայացիր: Գնացի,չգնալ չէի կարող:Առավոտը սկսում եմ նախավարժանքով,սուրճը` լիմոնով և ծխախոտով:Գոհ եմ ու երջանիկ:Իսկ դուք պնդում եք,որ լռելը լավ չէ:Ինքս ինչպես միշտ հակառակ կարծիքի եմ:Եվ միշտ իմ համոզմանն եմ . <<Լռությունը ոսկի է >>:
23
ՀԱՆՈՒՆ
ԾԻԾԱՂԻ
Արմենը համառորեն գրում էր: Անտիպ բանաստեղծություններ,խնդուկների հումորեսկների հատորները անցում էին 30-ից,որն այնքան էլ շատ չէր իր տարիքի համեմատ:Նա իր կյանքի կեսը նվիրել էր երգիծանքի ստեղծմանը:Դիմել էր տարբեր թերթերի,հանդեսների և նույնիսկ փորձ արել իր հաշվին գիրք հրատարակելու համար: Հումորից զուրկ են: Կերպարները ավելի շատ ռուսական միջավայրից են ` հայկական չեն: Մենախոսությունները ցնդաբանություններ են` իրական կյանքի հետ կապ չունեն: Բայց Արմենը իր համառությամբ չէր հանձնվում,քանի որ նրան մեկ անգամ հաջողվել էր մի փոքր ֆելետոնով հանդես գալ մարզային թերթում: Ամենից շատ մտահոգված նրա անձնական գործավարուհին . Ախր մեղքս գալիս է,այդքան գումար եք ծախսում համակարգչով հավաքելուն,նկարչին,սրբագրչին: Ուղղակի ափսոս է:Յուրաքանչյուր հատորը 1000 էջ է, էջի շարվածքը 500 դրամ,բազմապատկելիս կստանաք կես միլիոն դրամ :Եթե հաշվի առնենք 30 հատորը`15 միլիոն դրամ,դրան գումարենք նկարչին` մեկ միլիոն և նույնքան էլ սրբագրիչին:Ընդամենը 17 միլիոն դրամ: Տանն էլ կինը` Վարդիշաղն էլ նախատում. Քաղաքում մի երկհարկանի առանձնատուն կգնեինք,գյուղում ապրելն անհնարին է:Տղաներդ
24
12
հասունացել են, ընտանիք կազմել են ցանկանում:Բա մեղք չեն:Ծախսածդ գումարով էլ կտեղավորենք,կդիպլոմավորենք:Չեն տպագրում,ինչո”ւ ես գրում,ախր օգուտ չունես դրանից: Երգիծաբան-գրող Արմենին ոչինչ չէր հետաքրքրում:Նա մերթընդմերթ իր առանձնասենյակն էր առանձնանում,թղթերը,գրքերը,փռում մահճակալին,աթոռներին ու եռանդով ստեղծագործում: Եվ միայն նրա հարևան մանկավարժ ընկերն էր խրախուսում. Գրիր,հաստատ քո մահվանից հետո կտպագրեն: Միայն Վարդիշաղը ոչ մի բանի հետ արդեն հույս չէր կապում ու միշտ փորձում էր իր խորհուրդներվ խանգարել Արմենին: Վերջին գիրքդ` <<Հանուն ծիծաղի>> տուր տանեմ մեր դիմացի շենքում ապրող քննադատ Կարպիչին կարդալու,-ասաց կինը: Վերջապես համաձայնվեց Արմենը և կինը վերցրեց հաստ թղթապանակը: Միևնույն է,Կարպիչի ասածն ինձ համար եղել,կամ չի եղել,- մտածեց Արմենը,-իսկ եթե դրական գրախոսություն գրի,գոնե մահվանիցս առաջ գոնե <<Հանուն ծիծաղի>> ժողովածուս կտպագրեմ:Եվ առանձնատանս պատի վրա հուշատախտակ կդնեն. <<Այս տանը ապրել է երջանկահիշատակ երգիծաբան Արմենը>>:Ներքևում էլ նկարիչ ընկերս ծաղրանկարս կնկարի` ճաղատ գլխով,թավ բեղերով,խիտ հոնքերով,սուր քթով… Իրականում դիմապատկերն այդպիսին էր,ոչինչ չուներ թաքցնելու… 25
Կարպիչից մեկ շաբաթ պահանջվեց,որպեսզի ծանոթանա <<Հանուն ծիծաղի>> շուրջ 1000 էջանոց ձեռագրի հետ:Ու մի քանի զավեշտալի խորհուրդներ տվեց: 1. Գրում ես կոռուպցիայի մասին,բայց ձեր գյուղում դու առաջինը տղայիդ զինծառայությունից ազատեցիր` կեղծ բժշկի տեղեկանքով: 2. Դեմ ես կնամոլությանը,բայց Վարդիշաղը երրորդ կինդ է,ու դեռ դրա հետ էլ սիրահետում ես Մարգոյին: 3. Հոյակապ այգի ունես,բայց չես նկարագրում գյուղիտ անթերի բնությունը,նրա հմայիչ կերպավորումը բացակայում է: 4. Չգիտես քծնել,ագահ,բյուրոկրատ բառերի իմաստը,բայց տնօրենիդ հավատարիմ մարդն ես: 5. Հերոսներդ իրական մարդ են` հարևաններդ:Շատ մի ծիծաղիր նրանց վրա:Երգիծանքը գլխիդ փորձանք կբերի: 6. Կան իհարկե երգիծանքին մոտ 7. արտահայտություններ,բայց նրանք էլ շատ քիչ են` մատերի վրա կարելի է հաշվել : 8. Ընդհանուր առմամբ գիրքդ արժանի չէ տպագրության: Արմենը,երբ կարդաց Կարպիչի խրատները,մի փոքր բարկացավ,ուզեց պատռել,կրակին տալ,բայց հետո փոշմանեց: Ավելի լավ է մի բաց նամակ գրեմ Կարպիչին:Ոնց լինի կյանքի մութ կողմեր կունենա,անհրաժեշտ է 26
13
հանրության սեփականությունը դարձնել: Երեկոյան նորից առանձնացավ:Փռեց նորից թղթերը,գրիչները տեղադրեց սեղանի վրա ու սկսեց աշխատել: Թե որքան էր գրել,թե որքան աշխատել,ոչ ոք չգիտեր:Քանի որ տասներորդ օրը նրան գտան իր խնամած այգու կեռասենու ծառի տակ կաթվածահար:Փրկել չհաջողվեց: Արմենը հուսով էր,որ իր վերջին ժողովածուն ամենահայտնին է լինելու,բայց ինչպես տեսաք անկատար մնաց` ինչպես և մյուս նրա հատորները,սրանք էլ տպագրության չարժանացան,քանի որ կինը գիտեր իր անելիքը ամուսու մահից հետո: Չար լեզուներն պնդում են,որ ինչպես միշտ Վարդիշաղն էր ճիշտ:Ձմռան ցրտին նրա ընտանիքը մեկ շաբաթ տաքացավ Արմենի թողած 30 հատոր գրքերի ձեռագրերը այրելով… ՆՈՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Կառավարության շատ զարմանահրաշ օպտիմալացման ծրագիրը բերեց իր վատ հետևանքները: Այն որոշակիորեն ազդեց նաև ինձ վրա:Բարձրագույն կրթություն ստացած երկարամյա,վաստակաշատ մանկավարժս հայտնվեցի փողոցում: Ինչ ուղի բռնել,օր-օրի աճող պարտքերիս բեռը թեթևացնելու համար որոշեցի բիզնեսով զբաղվել:Մեծ դժվարությամբ,հազար ու մի փաստաթղթերի ձեռք բերումից հետո կարողացա խանութս բացել,եղած27
չեղածս ներդրեցի ու ցավալիորեն մեկ ամիս հետո փոշիացավ:ՈՒրախությունս շատ կարճ տևեց,երազանք դարձավ անիրագործելի:Եվ ինչ նպատակ չէի դրել:Շատ չարչարվեցի, դես ու դեն վազեցի, ոչինչ չստացվեց,մնացի այգուս հույսին:Բայց համագյուղացիներս լավ գիտեն,ինձ հետ կատարվածը և իզուր չէր,որ հիմար մականունը ստացա:Եվ այդ մականոււնով սկսեցի ծավալել իմ գործունեությունը:Եվ այն երևի այնքան էլ մեծ անուն չբերեց ինձ:Ու մի օր էլ երկու անծանոթ տղամարդ թակում են դուռս և հարցնում . Դու եք ձեր համայքի նշանավոր հիմարը: Դե,-ամաչելով,-ինքս եմ,ի”նչ եք կամենում: Մեր նոր կուսակցության համար մարդիկ ենք հավաքագրում: Ի”նչ կուսակցություն:Օպտիմալացման շհնորհիվ դուրս մնացածների”:Առանց լուրջ պատճառի,հիմարի տեղ դրեցին ու քանի-քանիսը զրկվեցին աշխատանքից : Մենք այդ կրճատման հետ կապ չունենք:Ուղղակի մեր նպատակն է ընտրությունների նախաշեմին հիմարների քաղաքական կուսակցություն ստեղծելը: Բայց ես դրա հետ կապ չունեմ: Ինչպես թե չունես:Գրքեր տպագրեցիր,անվճար բաժանեցիր սովի մատնելով ընտանիքդ: Մթերքի վաճառքի կետ բացեցիր,սննունդը առանց ու մի լումայի բաժանեցիր համայքի անդամներին:Կնոջդ զարդեղենը, որը նեղ օրվադ կօգտագործեիր,ներդրեցիր վառելանյութի ու դեղորայքի վաճառքի մեջ,նորից ոչ մի շահույթ: 28
14
-
Այն էլ հարկայինի տղերքին բաժին հասավ:Էլ ոնց հիմար չես:Առևտուրը քոնը չէ: Իսկ ինքս կարող եմ… Իհարկե համայքում քեզ հարգում են,կդառնաս մեր կուսակցության առաջնորդը:Բավականինմեծ փորձ ունես:Ժողովուրդը գնահատում է քեզ նմաններին: Ո”ւմ է պետք այդպիսի կուսակցությունը: Ինչպե”ս թե,բոլորին:Սոցիոլոգիական կենտրոնից ստացված արդյունքների հիման վրա պարզվել է,որ մեր ազգաբնակչության 50 տոկոսից ավելին հիմարի տեղ են դրել:Դա կարևոր ցուցանիշ է,ուժ եք,խորհրդարանում էլ մեծամասնություն կկազմեք: Իմ կարծիքով մեր երեսփոխանները առանց մեզ էլ կարող են յոլա գնալ:Նրանք մեր կարիքը չունեն: Ի”նչ ես ասում:Խմբակցություն կունենաք,դուք էլ կլինեք խմբակցության ղեկավարը: Իսկ Ճշմարիտ Ճշմարիտյանը չի նեղանա”: Ո’չ,նա էլ կդառնա քո տեղակալը և կկարգավորի կապը արտերկրի ձեր գործընկերների հետ: Բայց ընտրարշավին մասնակցելու գումար չունեմ:Եղածս տասը դոլար է,այն էլ պահել եմ ատամիս բուժման համար: Որինչ չունես մտածելու:Կուսակցության միջոցները կտան քեզ այդ հնարավորությունը:Մեքենա կունենաս,առանձնատուն:Ինչ հարց ուզես կարող ես կարգավորել:Ժամանակն է,որ կենտրոնացնեք ազգաբնակչության ուժերը: Բայց չէ որ դուք ասացիք,որ նրանց հիսուն տոկոսը հիմարներ են: Մի զարմացեք,դրանից էլ ավելի շատ,դա մոտավոր թիվն է:Հիմարները ամենուր են` 29
բանակում,մտավորականության մեջ,գյուղատնտեսությունում,առողջապահությունո ւմ:Եվ նրանք բոլորն էլ մեզ հետ են:Միայն անհրաժեշտ նրանց մի կողմից հավաքագրել:Շուրջ քսան հազար մարդ պետք է ստորագրի: Որտեղի”ց այդքան ստորագրություն: Իսկ դու սկսիր ձեր համայնքից,չէ որ նրանց շրջանում հայտնի գործիչ ես: Լա’վ,-մտածում եմ,-միգուցե հաջողություն կունենամ և օրեցօր աճող ընտանիքիս պրոբլեմները կլուծեմ և կազատվեմ զոքանչիս անբարո խոսքերից թե անճար եմ ու երևի կկարողանամ հարստություն կուտակել ու փրկել բազմանդամ ընտանիքս կործանումից: Փորձեմ… Գյուղամիջում ինձ շրջապատում են երկու հարյուր մարդ:Բեմահարթակ են տրամադրում և ինքս էլ անկեղծորեն են ներկայացնում իմ անցած ուղին:Բոլորը ոգևորված ծափահարում են: - Ի”նչ առաջարկություն ունեք:Հավաքագրվեք, ներդնենք ինչ ունենք - չունենք …Եվ կդառնանք ամենահարգի կուսակցությունը, մեզ հետ հաշվի կնստեն.կապրենք ուրախ ու երջանիկ: Խոսքը բերանիցս դուրս չէր եկել,երբ մի խլրտոց լսվեց ժողովրդի միջից շշուկներ,գոռգոռոց,հետո վերածվեց ծեծկռտուքի:Գիտակցությունս կորցրի :Զգացի,որ ատամնաշարս լցվեց բերանիս մեջ:Լավ է,որ արյունը կուլ չտվեցի:Մտածելու ոչինչ չունեմ,միայն թե ատամնաշարս այդ գումարով ո”վ կբուժի: - Չէ~:Ինչ ուզում եք ասեք,հիմարներ ամենուր կան, բոլորն էլ լավ գիտեն:Ինչի” համար է կուսակցություն կոչվածը: 30
15
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ Ա . գյուղում հրդեհ բռնկվեց:Այրվում էր այրի Սանամի գոմը:Չորս բոլորը մարդիկ վազում էին,գոռգոռում,ջուր փոխանակում,իսկ նա անզգա,անտարբեր քոթուկի նման կանգնել ու հետևում էր մարդկանց:Որքան ամոթ եմ զգում նրա փոխարեն: Այդ պահն էլ տպավորվեց մարդկանց մեջ և մի ամիս բավական եղավ,որ ճանաչեն նրան:Գյուղացու աչքը բացվեց,նրա քաշը աչքներից ընկավ: Հողեր ուներ տասնյակ հեկտարներով:Աշխատեցնում էր մարդկանց գիշեր թե ցերեկ:Հոգիները բերանները տալիս,քոռ սղոցի տակ դնում մարդկանց ու ոչ մի պատիժ:Ինքս հավատում եմ,որ նա Աստծո կողմից մի օր կստանա իր պատիժը: Բալաբեկի հարս Սոնան շատ աշխատասեր աղջիկ էր:Քրտինքը մտած ողջ օրը աշխատանքից աչք չէր բացում:Տան գործերը վերջացրեց համարյա լուսադեմի մոտ:Իսկ ամուսինը երևում է դեռ չէր հագեցել օղուց և ուշանում էր: Երբ Սոնայի քունը եկավ,չէ որ աչքերը լցվել էին,չկարողացավ այլևս սպասել ամուսնուն: Միայն հաջորդ օրը առավոտյան ամուսինը տուն վերադարձավ տարբեր ցնորամիտ մտքերով ու կապտուկներով պատեց Սոնայի մարմինը:Կարծես կապտուկների քարտեզ լիներ,ոչ մի ազատ տեղ չկար մարմնի վրա:Սկեսրարը վեճին խառնվելու,բաժանելու կամ հարսին ստիպողաբար բժշկի տանելու փոխարեն սկսեց քարոզչությամբ զբաղվել. Որդիս,անընդհատ բշտելով,ծեծելով,ոչինչ չի ստացվի,աշխատիր քաղցր խոսք ասել,քուրու31
քուրու անել:Դրանով ավելի շատ կշահես: Ինքս հավատում և գնահատում եմ ծերունու խոսքը: Չեմ կարողանում բժշկի դիմել,ծախսերը փակել,ասաց Սոնան,քո օրենքի ստեղծողը: Սոնան անաշխատ է մնացել,կրթություն չուներ,մի կարգին գործ էլ չուներ,բայց գյուղին անհրաժեշտ բոլոր գործերը կատարում էր: Իսկ տնօրենը ձեռքից ավելը վերցրեց ու տուն ուղարկեց:Սոնան մնաց առանց հացի,առանց որևէ գոյության միջոցի: -Մի ձեռքս կընկնի,-ասաց Սոնան,-նրան էն օրի գցեմ,որ շունը ձեռքից հաց չվերցնի:Չմեռանք մուրացիկ էլ դարձանք… Հավատս այնքան մեծ է մեջս,որ նման մայրիկների չեմ հանդիպի երբեք,որ նրանք ապրուստի հայթայթման ճանապարհին դժվարություններ չեն ունենա և ստիպված չեն լինի գողության դիմել,մարդ սպանել ու քիս տալով,տակից դուրս գալ:Ոչ երանի նրանց… ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
ԳԱՂՏՆԻՔԸ
Սամվելիչը ուժեղ ֆոկուսնիկ էր:Եվ դա էր պատճառը,որ նա երբեք քաղց չէր զգացել,չգիտեր ինչ է օրվա հացի կարոտ լինելը,թե քանի մարդ հաց չունի իր կողքին,:Նրան երբեք չէր հուզում,որովհետև շատ ունենալու,շատ կուտակելու ձգտումը խորթ չէր նրան,իր ընկերներին: Եվ գալիս էին նրա մոտ` նրա հոգեհարազատ մարդիկ,որ մի գործ ունենան իրեն ձեռքին: -Սամվելիչ,-ասաց նրա մանկավարժ ընկերը,-մի գործ է պետք,քուն ու դադար չունեմ,փրկիր բազմանդամ 32
16
ընտանիքս: - Լավ,համաձայն եմ,-ասաց Սամվելիչը,-բավական է վաշ-վուշ անես,հենց վաղը ասֆալտի գործարանի տնօրինությունը հանձնում եմ քեզ:Միայն տես հա,ոչ մի ավելնորդություն,նույնիսկ մի մեքենա չգրանցվեց,պատժվելու ես: - Դե իհարկե,ինձ հոմ ճանաչում ես: Սամվելիչի հերթական այցելուն փեսան էր`ավագ քրոջ ամուսինը: Քեզ գյուղի անասնաֆերման եմ նվիրում,հավերն էլ քրոջս ծերունազարդ:Պահեք-պահպանեք ձեր աչքի լույսի պես, որպես աշխատավարձ,իսկ յուղն ու պանիրը ինձ: Սանիկն իր հարազատ ու կտսեր եղբորը բաժին հասավ խնձորի,խաղողի այգին: Գիտեմ,որ փող շատ եք սիրում,բայց զգույշ եղեք,քամուն չտաք հանկարծ բերք ու բարիքը:Թող ձեր օջախների ծուխն էլ չմարի: Օր ու արև չեք տեսել,դուք էլ ձեզ երջանիկ համարեք: Սամվելիչը իր առվույտի դաշտերն ու լորերը,սարյակները չքնաղ ու հպարտ,հանձնեց իր քեռուն ` ցմահ առանց նյութական ակնկալիքի: Մեղվափեթակները հանձնեց աղջկան,իսկ առանձնատունը եռահարկ իր լոդր տղային: Եվ ողջ գիշեր բաշխեց Սամվելիչը,իսկ հերթը չէր պակասում,ցանկացողները շատ-շատ էին: Ու երբ հարցնես,թե քեզ որտեղից այդքանը,ոնց կարողացար:Նա քմծիծաղը երեսին կժպտա: Դե ոնց ասեմ,ստացվեց էլի:Կուզենայի շունչս փչեմ հանգիստ խղճով:Հիմնարկ էի ղեկավարում ալան33
-
թալանի ժամանակ:Մեկը նրանց,երկուսն ինձ:Երեքը նրանց` քառակին ինձ:Մի նորատեսակ ցուցում տվեցի,ոչ մի հին բարք ու ավանդություն,փտած միտք չեմ կամենում լսել:Կաշառք չհամարեք,հենց տոն լինի դուռս բաց է,ծնունդ,կնունք ու հարսանիք կապ չունի,մեկ է` եկեք:Մտեք-ելեք,բերեք որքան կարող եք,որքան շատ ,այնքան լավ… Ու Սամվելիչը ցուցակ կազմեց, չափերը նշեց,քիթը վեր քաշեց,բերածները հավաքեց, կուտակեց: Իսկ մեր նման միամիտները հետաքրքրվում են,թե ո”րն է նրա հաջողության գաղտնիքը: Մի”թե պարզ չարտահայտվեցի… ԿՈՍՏՅՈՒՄԸ -Վաչե տակ ես արել,մեր կողմերում չես երևում,ասացի նրան: -Չէ,ինչ ես ասում,պարզապես գործեր ունեի մի քիչ: Լավ գիտես` հողակտոր ունեմ, վատից-լավից մշակում եմ,որ մառանս լիքը լինի :Եվ բացի դա էլ քաղաք էի գնացել` կոստյում գնելու,-ասաց Վաչեն: - Գնեցի”ր: -Իհարկե:Էնդեղ չփորձեցի,բերեցի տուն,կինս չի թողնում հագնեմ: -Ինչո”ւ: -Պատճառաբանում է,թե ինքդ սև ես,կոստյումդ սև,քեզ ավելի բաց գույնը կսազի:Ճիշտ է ասում գիտես,երբեք մտքովս չէր անցել: Սիրով իմս քեզ կտամ,միևնույն է չեմ հագնելու,մինչև նորը կգնեմ: 34
17
-Բա գումարը,չէ որ վճարել ես: -Հագիր,հագիր,տեսնենք վրադ լավ է: -Էդ հագնելը հեշտ է,բա հետո: -Էլ ինչ հետո,քեզ փեշքեշ: Վաչեի նվիրած կոստյումը թանկանոց էր,բայց վրաս այնքան էլ վատ չէր նստում:Հետ վերադարձնել անհարմար էր:Աշնանային եղանակը սկսել էր,վերնաշապիկով հոմ գործի չէի գնալու: Չնայած նեղվածությանս հաջորդ առավոտյան ներկայացա աշխատանքի: -Տեսնում եմ նոր կոստյումդ վրայիցդ եկել է,թարմացել ես,տեսքդ էլ լավացել,-ասաց Վաչեն: -Ինչքա”ն ես վճարել,վրադ որքան նստեց,-վրա թափվեցին տղաները: -Ոչինչ,-ասացի նրանց: -Ինչպես թե,մի”թե այդպես պատահում է,չհավատացին նրանք: Ինքս ամոթից կարմրեցի,քիչ մնաց գետինը պատռվեր ու կուլ տար ինձ,հազիվ զսպում եմ ինձ որպեսզի չպոռթկամ,որպեսզի տղաները գլխի չընկնեն: Նրանք նորից. Չես ուզում,մի ասա:Ի”նչ է,քեզ թվում է մենք ոչինչ չգիտենք:Այդ կոստյում պատմությունից տեղյակ ենք : Վաչեինն է,ինքն ասաց: Չհաստատեցի նրանց խոսքը,այլ փախա:Անտարակույս բոլորն էլ նկատեցին փախուստս:Ամբողջ գիշեր չկարողացա քնել:Տղաների խոսքը,որ Վաչեի գնածն է,նստել էր ուղեղիս ծալքերում ու հանգիստ չէր տալիս ինձ:Երեք օր գիշեր- ցերեկ չիմացա ինչու տանից տուն չեմ գալիս: 35
- Ինչ ապուշն եմ,ասեիր էլի:Առաջին անգամն է,ինչ է ,ոնց ծնվել, չես ծնվել ուրիշների հագուստն ես կրում,չէի ամաչում:Իսկը ապուշ,-ասացի ինքս ինձ ու մեկնեցի աշխատանքի: Եվ լավն այն է,որ շուտ գլխի ընկա,որ տղաները ոչինչ էլ չգիտեին կոստյումի ծագման մասին,պարզապես կատակ էին արել:Իսկ հիմարս մեղադրում էի ազնվագույն ընկերոջս,ով ձեռքս բռնեց:Դե նա էլ իր հերթին տղաների պորտը իրենց տեղն էր դրել: -Ինչո”ւ խեղճ տղայի սիրտը կոտրեցիք,չեք տեսնում,որ նա ուրիշներին կրակե շապիկ հագցնող չէ,-ասել էր Վաչեն: Հիմնարկի դռնից ոտքս ներս չէի դրել տղաները նորից թափվեցին գլխիս. - Ներող եղիր,մենք վիրավորելու նպատակով չենք ասել,քիթդ մի կախիր,խենթացանք մի քիչ: Ուրիշ կերպ լինել էլ չէր կարող,շատ բաներ էի լսել,ինքն էլ նրանց կատակի առարկա դարձրել:Մտավ առանձնասենյակ:Զարմանքից և ուրախությունից քիչ մնաց ուշագնաց լիներ:Մի քանի թղթե տուփեր էին դրված նրա սեղանին գեղեցիկ փաթեթավորված:Չհամբերեց բացեց.<<Հատուկ մեր հարազատին,բարով մաշես,տասնյակ նման իրեր մաշես,քո ընկերներ>>: Եվ ինչեր միայն չկային տուփերում:Ամեն մեկը վերցրել էր իր ճաշակով:Ու դուք միայն տեսնեիք:Գուլպաներ, տաբատներ,բաճկոններ,վերնաշապիկներ, երեսսրբիչներ,կրեմ և ամեն ինչից յոթը-յոթը: -Վայ տղաներ, վայ,կարծես ինձ պսակում եք,օժիտ եք 36
18
դրել:Կարևոր է,որ երկար ժամանակ նման իրեր գնելու կարիք չեմ ունենա և ստացածս գումարով էլ կխնայեմ ու մի բարի գործի կծառայեցնեմ,ինչպես վարվեցիք տղաներ: Կարևորը զգաց,որ զուր էր սիրտը թթվեցրել:Եվ կոլեկտիվում էլ ինքը շատ սիրված է և ոչ մի նեղված մթնոլորտ էլ չկա ինչպես ինքն էր կարծում… ԸՆՉԱՔԱՂՑ
ՊԱՇՏՈՆՅԱՆ
Երգիծաբանությունը իր օրենքներն ունի և այդ ամենը կյանքի ինչ-ինչ երևույթներն են,նրանց վեր հանելը,խարազանելը:Եվ այնքան էլ այն շատերի քիմքին հաճո չէ:Բայց ինչ արած և միայն ընթերցել և հետևություններ անել է պետք: Այս ամենի մասին քաջատեղյակ էր Սմբատիչը,բայց այն չէր խանգարում,որ նա շատ արագ կողմնորոշվի` քայլ կատարելուց առաջ:Նրա ամենակարևոր հատկանիշներից մեկն այն էր,որ նա միայն մի պահ նայելով դիմացինի աչքերի մեջ կարող էր կռահել թե դիմացինը մուծվող է,որքան կարող է,որն է կասկածելին,որն խաբեբան և կարող էր գցել,չնայած նա միջոց ուներ այդպիսիներից շտապ ազատվելու համար:Դրա համար էլ սիրում էր տանել-բերել,մինչև իր ուզածին հասնելը: Սմբատիչը իր առանձնասենյակում հերթական պաշտոնն էր բաժանում:Դուռը թակեցին: -Կարելի” է,-ասաց Արմենիչը,-աշխատանքի հարցով եմ Ձեզ մոտ: -Համեցեք նստեք:Իսկ կրթությո”ւնդ: -Մի”թե դա կարևոր է,լավ: 37
-Ի”նչն է լավ: -Դե ինչպես ասեմ,Բարխուդարիչն է երաշխավորել: -Նրան ճանաչում և հարգում եմ:Ոնց որ պետք է,կգաս,սպասում եմ: Արմենիչի ընկերները շշնջացել էին Սմբատիչի կնամոլության,բիկինի հագնելու սովորույթի,ունեցած հավաքացուի մասին:Բայց այդ բոլորն այնքան էլ լուրջ չընդունելով Արմենիչը վերադարձավ տուն: -Այ կնիկ,-ասաց Արմենիչը,-բան չհասկացա,թե ինչու հրամանս չտվեց,երևում է ինքդ էլ պիտի խառնվես:Միգուցե քո գեղեցկությունը կօգնի նոր պաշտոնիս ձեռք գցելուն: Ելան ամուսիները,հագան իրենց ամենաընտիր հագուստները,նազանքով,թանկ-թանկ նվերներով / Սմբատիչի երազած /.աչք մտնելու համար գնացին հյուր: Իսկ տանը Սմբատիչի հերթական խնջույքն էր,մի կատարյալ մասկարադ:Այնքան էին գինովցել հյուրերը, որ չէին տարբերում, ով ում կինն է կամ ամուսինը:Բոլորն էլ իրենց ազատ էին զգում: Արմենիչը իրեն ազատ չէր զգում,չէր դիմանում,բայց սնանկ էր,հազիվ զսպեց իր կնոջը` Սմբատիչին փարվելու համար,որ չապտակի:Բայց արագ կողմնորոշվեց,որ դրա կարիքը չկա,գտավ թե սխալ է . <<Ամեն օր իմն է,մի օր էլ թող Սմբատիչին լինի>>; Արմենիչն ամոթից գլուխը կախել էր,մի պահ սթափվեց ` բա աթոռը,նրա տիրելու անհագ ձգտումը` հանգիստ չէր տալիս նրան: Չիմացավ էլ սենյակից-սենյակ ինչպես սկսեց անցնել,հիանալով պատերին եղած արվեստի գործերով:Հետո նրա ականջին հազիվ լսելի շշնջոցներ 38
19
հասավ:Ինչ որ ծանոթ ձայն հիշեցրեց իր կնոջը,հետո ինչ որ հիշոցներ,անորոշ սեռական բնույթի հոգոցներ:Ու իրեն ստուգելու համար առանց վախենալու որոշեց բացել դուռը: -Ներս արի,մի ամաչիր,-ասաց Սմբատիչը,-միգուցե երեքով ավելի լավ ստացվի,սա իմ հոբին է,սկզբունքի հարց է:Կինդ գերազանց քննությունը հանձնեց:Հրամանդ դռան վրա փակցված է,կարող ես վերցնել ու վաղվանից աշխատանքի ներկայանալ : Ինչ-ինչ,բայց Արմենիչի համար աշխատանքը շատ կարևոր էր, իսկ այն իր կնոջ կողմից` չափից ավելի էր:Աթոռամոլներին ծանոթ երևույթ: Իսկ այս ընչաքաղց պաշտոնամոլների համար ծովը ծնկներից է:Կարծես ծնվել են ուրիշների ցավի վրա իրենց երջանկությունը կառուցելու համար:Եվ նույնիսկ սրբություն չունեն:Կարող են զոհել իրենց միայն թե հաճելի լինի: Այդպիսիները տարաբնույթ են ու յուրատեսակ իրենց գործելաոճով,արարքներով` անզուսպ: Իսկ Սմբատիչն ու նրա նմանները ինչ խոսք կնամոլների ցուցակում բարձր դիրքում եմ գտնվում:Մի զարմացեք,այդպիսի մի ցուցակ իրոք գոյություն ունի… ՆՎԵՐ -Օրի’որդ,այ օրի’որդ: -Ես օրիորդ չեմ,այլ պատվաճառող: -Ցավալին է,որքան նման եք իրար: -Հիմար,գիտակի”ց եք ձևանում: -Ես հիմար չեմ,ուղղակի դուք ձեր կառուցվածքով նման եք կնոջս: -Նմանեցրի”ք երևի: 39
-Իսկապես,իսկ ձեզ ի”նչն է անհանգստացնում: -Ձեր վրայից ֆրանսիական օծանելքի բուրմունք է փչում:Իսկ օծանելիքը իմ թույլությունն է:Եթե շնչեմ այդ բույրը,ապա կմահանամ: -Մահանալու կարիք չկա:Ես կօգնեմ ձեզ ինչով կարող եմ:Հենց սկզբից պետք է ասեիք ձեր պահանջը: -Տիկնոջս համար զգեստ եմ գնել ձեր խանութից…Եվ հետո ոչ մեկը չի կամենում փորձել: -Ավելի կարճ: -Իսկ դուք սրա հետ ծանոթ եք:Սա գիրք է <<Սեռական կյանքի հիգենիան>>:Սրանով հիմա բոլորն են զբաղված:Օրիորդ,ինչպիսին դուք եք,պիտի որ լավ հասկանաք:Հիգենիան շատ կարևոր է: -Ժամանակ չունեմ,կարճ կապեք:Գնորդները օգնելու կարիք ունեն,անհանգստանում են: -Դուք այս զգեստը կփորձեք:Ցանկանում եմ կնոջս լավ նվեր մատուցել: -Սա նվեր չէ,այլ ստորացում:Լավ կփորձեմ:Իսկ ինչո”ւ եք իմ ետևից խցիկ մտնում: -Տեսնել և բացի դա օգնել ձեզ:Մենք ամուսիներով միշտ այդպես ենք վարվում:Հանկարծ մի տեղ կարող է վերակարված լինել: -Ես կարատեից սև գոտի եմ շահել: -Ի”նչ է,կույր եմ,առաջինը որ սպիտակ է,երկրորդն էլ որ լավ ձևավորված կին եք և ձեզ շատ կսազի,իսկը ձեզ համար լինի կարված:Պարզապես հրաշալի է: -Ճշմարիտ է,ինձ ևս հաճելի է նման խոսակցություն ունենալը: -Իսկ դուք ինչո”ւ եք հանում,չէ որ սա այն տեղը չէ: -Եվ ժամանակն է և տեղը:Կուզենայիք տեսնել,որ ինքս կարատեից սև գոտի ունեմ: 40
20
-Ահա այն…Իսկ զգեստը”… -Ինչի” մասին եք մտածում,երբ մեր երկիրը քանդման եզրին է: -Իրոք:Օ~հ:Միայն խանգարում է…ա~հ,այս…ա~հ,նվերը,օ~հ,օ~հ… ՍԻՐԱԼԻՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
…Բարև Վարդիշաղ:Դու շատ լավ գիտես,որ ինքս կնամոլ չեմ:Հիմա ամեն ինչ քեզ կբացատրեմ:Պարզապես աշխատանքը վերջացրել ենք:Մի քիչ վերանորոգման գործ է մնացել:Տղաներն են անում:Ինձ չեն վստահում,ասում են ձեռքերդ կարող են դողալ:Աղբ եմ տեղափոխում:Հիվանդ չեմ Վարդիշաղ:Մեկ մեկ հաց ուտելուց բաժակները շատշատ ենք լցնում:Երևի խմելուց հետո:Ոչինչ,հենց խոպանից վերադարձա թարգելու եմ:Տես ինչ կյանքով ենք ապրելու:Արայիս կուրտկա եմ գնել,Արմինեիս կոշիկներ:Մեծացե”լ են,թե” նույն փոքրիկներն են,որոնց միասին կարուսել էինք նստեցնում: Չկարծես թե ձեզ չեմ կարոտել:Ուղղակի Նադյան չի թողնում այս ձմեռն էլ գամ:Դու Նադյային լավ գիտես,միասին ենք աշխատում:Ասում է թե ձմեռը մոտենում է և ձեր ճանապարհները հիմա փակ կլինեն,գնացիր գյուղ չես հասնի,ձնաբքի մեջ կընկնես:Լյոշայի ու Լարիսայի ալիմենտները ով կվճարի այս դեպքում:Ճիշտ է ասում գիտես:Լուսնի պես երեխաներ են,կամաց-կամաց հայերեն են սկսել խոսել:Բայց Նադյան չի համաձայնվում:Միևնույն է Հայաստան չես տանի: Նադյաին երբեք չեմ սիրել :Ստացվեց ուղղակի: 41
Ում հետ այդպես չի պատահում,փորձանք էր,որ եկավ,ինչպե”ս կդիմագրավես: Դիմացիր ոչինչ:Տղաները նույնպես չեն կարող գալ,այլապես նրանց հետ կուղարկեի:Ամոթ է գիտես` ձեզ առանց փողի թողնելը,բայց ոչինչ համբերեք,հենց հարցերը կարգավորեցի,գալու եմ: Չմտածես,շուտով մեր բրիգադի մասին հեռուստահաղորդում է լինելու:Մրցանակ էլ է նախատեսված 10 ռուբլի,դա մեծ գումար է :Դրանով տասը կիլոգրամ շաքարավազ կարող ես գնել և մի ամիս կբավականացնի ձեզ:Վիճակահանությամբ է,ավելին չեն կարող տալ:Դա էլ երևի ինձ բաժին չհասնի:Այնպես որ,գոնե եթերից ձեզ բարևներ կհղեմ: ՆԵՐՇՆՉԱՆՔ Որքան եմ ես սիրում նրան:Եթե ցանկանում ես,որ քո ժառանգի մեջ լինի նրա արյունը,ապա անպայման անհրաժեշտ է սիրել նրան: Իսկ որքան եմ նրան ձգտում:Իսկ նա ոչ:Նույնիսկ իմ կողմն էլ չի նայում:Չնայած ողջ երեկո պատուհանիս մոտ կանգնած նրան եմ հետևում: Դուրս է գալիս ննջարան:Վարագույրները ոչ պատահականորեն ետ է քաշում: Որքան անամոթն է:Ո”ւմից պետք է ամաչի,երբ տանը մենակ է:Մեկ անգամ չէ,նրան տեսել եմ վարտիքով,առանց կրծքակալի:Քսան րոպեից ավել հմայվում էր իր ճերմակ մարմնի գեղեցկությամբ… Լուռ մնացեք թռչյուններ,իմ գեղեցկուհին հանվում է,որքան արտիստիկ է նա հանում իր վրայից ջինսե 42
21
անդրավարտիքը, վերնաշապիկը:Նա չի կարող թեկուզ տասը րոպե այդպես մերկ կանգնել:Որքան եմ խանդում նրան:Չնայած խանդը այնքան տղամարդուն չսազող հատկանիշ է: Որքան երիտասարդներ կձգտեին նրան,եթե տեսնեին այդ պահին` իմ հրաշք գեղեցկուհուն:Վերևից ինձ տեսանելի է նրա մարմնի բոլոր մասերը:Որքան կուզենայի շոշափել այն:Ամուր ձգված ոտքերը,փափուկ կուրծքը,երկար ու ոսկեգույն մազերը,երկայնաբազուկ թևերը:Այդ ամենը իմ թուլությունն է: Չնայած մեր տները ասֆալտապատ ճանապարհն է բաժանում,բայց ես զգում եմ նրա մարմնի ջերմությունը,երևի նրա արյունն էլ առողջ և տաք կլինի: Ահա քիչ հետո նա կմոտենա իմ մահճակալին:Կհանի իր վրայից էլաստիկ –բամբակյա գունավոր վարտիքը,կշպրտի մի կողմ և մորե-մերկ կպառկի միայնակ: Կընկղմվի հնդկահավերի բարձերի մեջ ու կթռչի երազներով դեպի ինձ: Մեկ անգամ չէ,որ մեր հայացքները հանդիպել են փողոցում:Նույն անտարբեր հայացքն է:Երևի նա էլ չի նկատում ինձ և ժամանակ չունի էլ ինձնով զբաղվելու:Քնիր հանգիստ իմ սիրելի,այլևս չեմ անհանգստացնի քեզ: Բայց ի”նչ է կատարվում:Գիտակցությունս կորցնում եմ,ինձ ղեկավարել չեմ կարողանում:Որքան թույլ ենք մենք` տղամարդիկս,բնության գեղեցկության առջև : Ով հասկանում է ինձ երբեք չի մեղադրի: Զգացմունքների ետևից ընկնելով,կրքերի գերին դառնալով ինչպես վերջին գողը,օգտվել եմ նրա բաց պատուհանից: 43
Երազներիս թագուհին նույնիսկ չի ծածկում իր մերկ մարմինը սավանով:Ու որքան էլ սառն են նրա ոտքերը:Դժվար թե խորը քնի մեջ նա զգա իմ ձեռքերի հպումը իր մարմնին:Բայց որքան ներշնչվում եմ,որքան մոտենում են,այնքան բարձրանում է մարմնիս տաքությունը: Երբեք չեմ սխալվում,արյունդ քո տաք է և քեզ հետ դժվար է թեկուզ մեկ բաժակ գարեջուր խմելը:Որքան հիմարն եմ ես:Սիրել քեզ անպատասխան սիրով: Որքան երջանիկ եմ և կարող եմ թեկուզ ականջիտ տակ մի ժողովրդական մեղեդի նվագել: Բայց ինչի” համար է այդ լույսը:Մթության մեջ էլ քեզ լավ տեսնում եմ:Դու ինձ կուրացրել ես քո գեղեցկությամբ: ՆՈՐ ՏԱՐՎԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ` ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ Հարգելի պարոն պրեզիդենտ , որ երկրի կարևոր չէ,որին ժողովուրդը լավ է հիշում: Ես,քո ժողովուրդը,որոշել ենք շհնորհավորհել Ամանորն ու Սուրբ ծննդյան տոները ձեր:Ինչո”ւ ավելի շուտ,որովհետև հույս չունեմ թե մինչև նոր տարին կապրեմ: Այսօր մեզ մոտ ոչ մեկը հույս չունի թե ինչ կլինի իր հետ մի մինչև վաղը,մինչև տոները:Որովհետև առաջներում չկար նման անհուսալի վիճակ:Ինքս իմ ու ժողվրդիս մասին չեմ ասում թե հատուկ մարդիկ ենք:Չնայած վերջին տասը տարում դարձել ենք ավելի ագրեսիվ,կոպիտ,թալանչի,վաճառական,կասեի այն ավելի շատ ձեր աշխատանքի արդյունքն է,լավագույն գնահատականը:Դուք ոչնչով մեղավոր չեք,այն լիովին 44
22
ձեր մտքի արգասիքն է:Այնպիսի հատուկ անձնավորություն եք ինչպես ես,ինչպես քո ժողովուրդը:Եթե մեզ ոչ ոք չի ցանկանում ճանաչել,ապա դուք հպարտանալու շատ բան ունեք,ձեզ շատ շատերն են ճանաչում և ամեն րոպե պատրաստ են իրենց աղքատության մեղավորը համարել ձեզ ու ոտնահարել անգամ…չնայած դա հարցի լուծում չէ: Մի”թե դա ձեզ համար ամոթ չէ :Կոճակի մեկ սեղմումով բոլորին ստիպեցիք ենթարկվել ձեզ,քվեարկվեց ձեր օգտին,չնայած ոչ մի արժեք չունեիք,քանի որ ձեզ ոչ մեկը չի ճանաչում:Ու հիմա ողջ ազգային ժողովի պատգամավորները ձեր հլու կամակատարներն են և միթե դա ձեր մտքի փայլատակումը չէ : Դեպուտատների հետ ձեր ժողովրդի կյանքի թելը պատրաստ եք ամեն րոպե կտրելու,ոչինչ,դրան էլ կդիմամանք,շատ վատ բաների ենք դիմացել:Վերադարձրեք գոնե ժողովրդի հավատը ձեր նկատմամբ: Անցած տարի հոգսերի մի ողջ փաթեթ ստացա:Աճող թանկացումները հունից հանեցին,աշխատավարձը հույս էլ չունենք կբարձրանա և դեռ ուշանում էլ է…մինչև մեզ է հասնում: Հին տնտեսությունը այլևս վերականգնել հնարավոր չէ,քանի որ ամեն ինչ փոշիացավ:Ինֆլյացիային չափ ու սահման չկա,մարդիկ նույնիսկ հացի դրամ չունեն:Մաֆիայի դեմ պայքարում ջլատվել են նրանց ուժերը:Եվ այդ բոլորի համար մեղավոր եք դուք և քո կառավարությունը: Կարող է մի օր ձեր սիրտն էլ չդիմանա ու ինքներդ էլ գիտեք ոչ մի բժիշկ ձեզ չի օգնի,որովհետև նա իր 45
ժողովրդի զավակն է:Եվ դրա համար է,որ խնդրում ենք,կայացրեք ճիշտ որոշումներ: Հարգելի պրեզիդենտ,անցյալ տարի,դուք ինձ համար շատ թանկացաք:Գոնե մեկ անգամ ելույթ չունեցաք ձեր ժողովրդի համար:Ցանկանալը հասկացանք,բայց ձեր ապրուստի մասին մտածո”ւմ եք,թե ժամանակ չունեք:Նույնիսկ շունչ քաշելն էլ այսօր դարձել է դրամով:Մաքուր օդ չկա շնչելու:Կեխտոտ գործարանների մաքուր օդ կա շնչենք:Թեկուզ և այդպես,ինչ կա որ:Թող տարին այդպես էլ անցնի,մենք դժգոհ չենք,միայն դուք դժգոհ չլինեք և ձեր տեղը զիջեք մի տհասի:Միայն նոր տարվա եղևնին թողեք ինչպես հարկն է զարդարենք: Ցանկանում եմ ձեզ ինչ որ նոր բան նվիրել:Բայց նվիրելու ոչինչ չունեմ, չհամբերեմ ու բռնեմ մահանամ : Շուտով ժամացույցի սլաքները կազդարարեն նոր տարին:Շհնորհավոր նոր տարի: Հա մոռացա,եթե ձեր նախորդ տարվա ակնոցներն կուզենաք դեն շպրտել ապա նվաստս դրա կարիքը խիստ ունի,ինձ այն շատ է պետք… << ԿՈՒՅՍԸ >> Ծերունի Բաբկենը արևկող էր արել պատի տակ,աչքերը իրենց - իրենց փակվում էին,քթով ճանճ էր քշում:Քիչ բան էր նրան դուր գալիս: Շատ ժամանակ գյուղի բան ու գործին չէր խառնվում:Հաճախ էլ օրերով իր սենյակից դուրս չէր գալիս,ինչո”վ էր զբաղված,ոչ ոք չգիտեր: Նրա գործընկերը ռադիոընդունիչն էր` խորհրդային 46
23
ժամանակներից մնացած:Ռադիոթատրոնի ու ժողովրդական երգերի համար խելքն իրենը չէր:Քիչ չէր պատահում,որ իր լսածի մասին կիսվում էր իր հասակակիցների հետ: Ինչպես շատ հանճարեղ մարդիկ,այնպես էլ նա <<կույս >> էր:Ու երբեմն մարդիկ հետաքրքրվում էին,թե դա ինչպես պատահեց:Եվ նա ոչ մի ավելնորդություն դուրս չէր տալիս իր ծնողների մասին,ովքեր զոռով էին նրան պսակել:Հետո դարձել էր նրա համար սովորական մի բան:Խուսափել էր ամուսնությունից ու սովորել ինքն իր համար ճաշ պատրաստել,հագուստեղենը լվանալ,արդուկել,կարկատել:Այդ ամենը բանակից էր մնացել նրան:Չկարծեք թե վատ էր ստացվում նրա մոտ:Հազար ու մի կին կնախանձեր նրա համբերատարությանը,կանացի գործերին: Միայն ահավորը այն է,որ գյուղացիները չէին հաշտվում նրա <<կույս>> լինելու փաստին ու հազար ու մի պոչ էին կպցնում: Ոմանք պնդում էին,թե նա մտավոր,հոգեկան շեղումներ ունի:Այլապես ինչու պիտի ընտանիք չստեղծեր,իր երեխաներն ունենար,նրանց հոգսը քաշեր,իրեն երջանիկ զգար: Բաբկենը եկվոր չէր,գյուղր մեծ ու պստիկին ծանոթ էր նրա կենսագրության յուրաքանչյուր տող:Պարզապես Բաբկենի բծախնդրության և կանացի հոխորտանքից փնթփնթոցից հեռու մնալը ոչ ոք չգիտեր: Շատերի մոտ այն տպավորությունն էր,թե նա արվամոլ է:Ուղղակի վախ կար մեջը,որ կտարածվի լուրը:Ոմանք էլ իբր ականատես են եղել թե ինչպես են քաղաքից արհեստավարժ պոռնկուհիները հյուր գալիս: 47
Իրարկե, հարևանները չէին հավատում ոչ մի բամբասանքի,որովհետև ծերուկը ողջ օրը նրանց հետ էր,իր աշխատանքին,գործին: Իր չամուսնանալու կասկածները փարատելու համար հաճախ էր շեշտում. -Պյութագորասը,Պլատոնը,Բեթհովենը որ չամուսնացան , մեծություններ չեն և բացի դա էլ` ամուսնությունը նման է մի վանդակի:Դրսում գտնվող թռչնակները ամբողջ ուժով ձգտում են ներս ընկնել այնտեղ,իսկ նրանք,որ ներսում են,ձգտում են դուրս գալ այնտեղից: Խոհեմորեն է ասված չէ,երբ շատ ես ստիպում, նա ձեռքները վեր է բարձրացնում. -Սիրո հրով գերված պատանի էի ,հորս միակ զավակը:Նրա ձեռքից տարիների վաստակը խլեցի ու քաղաք փախա:Քաղաքի սուպեր սեքսուհու հետ ծանոթացա:Երկու շաբաթում ողջ գումարը հող ու մոխիր դարձրի:Մի օր ու արև չտեսա նրանից:Որքան զզվելի էր:Նրա մերկանդամ երգն ու պարը:Հիասթափվեցի,ամոթից գյուղ չվերադարձա,մի բուռ հող էլ չլցրեցի հայրիկիս շիրիմին:Չէ որ նա իմ միակն էր:Դարձա իսկը անառակ որդի: Հետո ծերունին հպարտությամբ նշում է 97 ամյա քենիացու պատմությունը,որ ռադիոյով լսել էր: 97 տարեկան քենիացին 58 համատեղ կյանքի տարիներից հետո բաժանվել է իր 80 - ամյա կնոջից,հայտնի է,որ իր կինը հրաժարվում է նրա հետ ամեն օր կենակցել: Հետաքրքիր էր չէ,բայց փաստ: Բաբկենը իրավացի էր:Նրա պատմությունը ` իրական:Ինքս կոչ եմ անում ձեզ <<կույս>> մնալ 48
24
կամ անդամագրվել արվամոլների խմբավորումներին:Այդ ամենը մեզ համար չէ,զգույշ եղեք… ՄԵՆՔ Մենք նրանցից պրծում չունենք:Նրանց հետ այնքան էլ հեշտ չէ,որովհետև նենգոտ են,դարմանի տակ ջուր լցնող,օձ խուզող: Մենք նրանց հետ նստել,վերկենալ,ոտ պարզել չենք կարող: Մեր քվեով դեպուտատ դարձավ:Տեսնում եք ինչպես է խելոքացել,նստել-վերկենալ սովորել,մարդկանց հետ շփվել,ոնց որ մեր գյուղի նախկին գիժը չլինի: Մենք մեր ջահելների կապը բաց ենք թողել,փողոցներ գցել,վաղը մյուս օրը խուժան են դառնալու,ինչպես տասը տան վարտիք: Մենք նրանցից պիտի զգուշանանք,որովհետև այդպիսիներից պրծնելն այնքան էլ հեշտ չէ,կխաբեն,կխաբխբեն,սատանայից յոթը օր առաջ են ծնվել,յոթը գյուղը մի էշի կբառնան: Մենք նրանցից վիրավորվելու անհրաժեշտություն չունենք,որովհետև աղջկա սովորություն ունեն,չեմ ու չում կանեն,նազ կգան,խունջիկ-մունջիկ կլինեն,մի օր էլ կասեն ` հա:Նրանց մերը չմեռնի,նրանք թաց տեղը պառկողը չեն,մարզպետից հանեցին կառավարություն մտցրին: Մենք այնքան ենք սովորել նրան,հազիվ զսպում ենք մեզ չվիրավորելու համար: Իսկը օգոստոսի աղվես էր,իսկ հիմա փոր է գցել,յուղ բռնել,երեսին վարդ բացվել:Հետաքրքիր է,թե ինչպե”ս է նրանց այդ ամենը հաջողվում: 49
Մենք նրանցից չենք,որոնց աղջիկն ու տղան իրար չեն ուզում,բայց հանուն դիրքի,հարուստ օժիտի տղայի շլակն են տալիս,թե տար ու վզին փաթաթում:Իրենց երջանիկ են համարում,որ իրենց աղջիկն կամ տղան երջանիկ են: Մի”թե որոշիչը փողն է… Մենք,ինձ նմանները ագահություն չունենք:Ոչ երանի նրան,որ ապրուստ ունի,առանձնատուն մի քանի տեղում,բայց արի ու տես,որ աչքը դրսում է և շատ է մտահոգվում ավելացնելու մասին: Մենք որտեղից իմանայինք,որ այդ համեստ,ասողխոսող մարդամոտ մարդիկ ոչխարի մորթին հագներին գայլի դիրք են բռնել ու ագահաբար տանում են ինչ աչքները կտրում է,կարծես թե ի վերուստ միայն ապրելու իրավունք ունեն:Չեն էլ մտածում կընկնենկմեռնեն` ողորմի ասող էլ չի լինի:Ամոթ նրանց ու նրանց արարքին: Մենք միայն մեր օրվա հացը ուտելու և մեր մերկությունը ծածկելու համար ենք ապրում:Գժի նման աշխատում ենք փորի վրա:Աչքածակությունն էլ իր սահմանն ունի:Նա է առատաձեռնը և այնքան աչք ծակող է ու ոսկոր մզող,որ փորից անգամ քամի բաց չի թողնի,որ չնիհարի: Մենք նրանցից չենք,ում հայրը իր մահից հետո մնացած ժառանգությունը` ոսկե անձրև լիներ:Գլուխը պտտվեց,ինչ անելը չէր իմանում,մեկ տարում ջուրը լցրեց:Խեղճ հայրը եթե իմանար,ծերանոցին կկտակեր: Մենք նրանց գլխին նայելով զգում ենք,որ նույնիսկ մի լումայի խելք չունեն:Աշխատավարձը մեզնից տասը անգամ պակաս է,բայց որ տունը մտնես` բարևդ կմոռնաս,ինքն էլ ոսկու տոպրակ:Հիմիկվանից երկու 50
25
տարեկան աղջկան <<մերսեդես>> է գնել ու փնտրում է նրա փեսացուին` նա էլ ոսկու մեջ `թաղված պիտի լինի: Մենք մեզ թույլ չենք տալիս գնանք,խնդրենք,աղաչենք,ոտքները ընկնենք,որ մի գործ ընկնի ձեռքներս` ուտելու հացի համար:Պարտքերի մեջ թաղված ենք ու մեջքներս գետնին չենք տալիս:Երկար ու ձիգ տարիներ մեջքներս կռացրել ենք առանց ձայնծպտուն հանելու,ամեն ինչ տարել,ի”նչ ենք շահել… Մենք երևի թե ա պրելու,շնչելու,մարդ կոչվելու իրավունք չունենք ու այս երկրի քաղաքացին չենք:Մեր գյուղերը դատարկվեցին, տները լքվեցին: Վախի երկյուղից չեն կարողանում հոգնած գլուխը բարձին հանգիստ դնեն` գողերն են շատացել:Նիհարել եմ,այտոսկրերս դուրս են ցցվել,երեսներիս մեռելի գույն է դարձել,իսկ ես դեռ շարունակում եմ չարախոսել:Ոչի’նչ,կարևորը մի օր մեր փողոցում էլ հարսանիք կլինի… ՉՈՒՂԱՐԿՎԱԾ
ՆԱՄԱԿ
Նոնա,մեր երկարատև ամուսնության շրջանում,դու այդպես էլ ինձ չհանդուրժեցիր:Ցավալին է,բայց փաստ,որ մեր բաժանությունից հետո ոչ քեզ,ոչ փոքրիկիս մոռանալ չեմ կարող:Մի մտահոգվիր,երևի բարին էս էր: Դու ինձ մեղադրում էիր,թե անբաշար եմ:Կարող է ես տասը ձեռք ունե”մ,դու ինչ մարդ ես:Այդքան էի կարողանում,այդքան ստեղծում:Որքան հիմար պետք է լինես,որ քո ընտանիքի համար բարիք չստեղծես: Ինչի” հեռացա,կհարցնես:Ո”վ չի կամենում նոր երկրներ,նոր քաղաքներ տեսնել,նրանց համն 51
առնել:Դրան ավելացրած Մաշան դե լավ աղջիկ է,վզիս փաթաթվեց:Ինքս այնքան թուլամորթ չեմ,չէի կարող մերժել: Սիրով համերաշխ ապրում էինք,վա”տ էր:Բա հիմա”:Տան չորս պատերի մեջ մենակությունից գժվել կարելի է:Ո”ր պատին ինձ խփեմ,որ հանգստանամ չգիտեմ: Գիտես,լավ է,որ չբողոքեցիր,լուռ տարար վիրավորանքը:Այլապես գյուղում մարդկանց մոտ մատի փաթաթան դարձա,երկար ժամանակ չէի կարողանում ոչ մեկի աչքին նայել:Ու հիմա սովորել եմ: Նորից իհարկե գործ չկա ձեռքս,բայց շուտով կլինի:Դու էիր,որ հիմար-հիմար դուրս էիր տալիս.<<Ձեռքդ հալալ չէ,մարդ չես դառնա>>: Ինչի” չեմ դառնա որ: Շատ էլ ողջ գյուղը ձեռիս լաց է լինում:Գիտեմ, որ աշխատելը կարևոր է,հոմ չեմ գնալու մուրացկանություն անեմ,սրան-նրան ձեռք դեմ անեմ:Բայց դե չէ,ինչու չէ որ:Արդեն փորձել եմ,լավ էլ ստացվում է:Մի ամսվա աշխատավարձիս չափով կլորիկ գումար ստացվեց: Մեզ մոտ կյանքը թանկացել է:Հույսս կապել եմ գերագույնի փոխվելու հետ,այն էլ ի չիք դարձրեց:Որտեղից իմանայի,որ գերագույնն էլ մարդ է և կարող է իր դիրքը կաշառքով ամրապնդել: Բայց դու մի մտածիր,ամեն ինչ լավ կլինի:Մեր հարևանուհի Սոնային հիշում ես,մեղքս գալիս է,անմարդ կնիկ է,հազիվ համոզեցի,ձեռքիս տակ առա,հա ու չէ էր անում:Չմտածես,նրա հետ պսակվելու մտադրություն չունեմ: Մտածմունքից է երևի,որ ձեռքս ու ոտքս ավելի հաճախ են սկսել քաշվել, չեմ կարողանում տնից դուրս 52
26
գալ:Բա սա կյանք է: Որտեղից իմանայի,որ օր ծերության ժամանակ մենակ կմնամ ու մի բաժակ ջուր տվող չի լինի:Ձեռքիցս հոտ քաշել էր երևի անհրաժեշտ: Կարևորը հասկանում եմ,որքան էլ ծանր դրության մեջ լինեմ,ձեռքերս խաչած չեմ նստի` դա վատ նշան է:Չէ,չէ սնահավատ չեմ դարձել,խոսք էր ասացի: Արամից ոչ մի լուր չունեմ,պոչ արավ գնաց:Դե նա էր ձեռս բռնողը:Երևի զգաց,որ մի անգամ կնոջը բան էի ասել ու բան լսել:Կավելացնեմ և թե նույն երես առածն եմ,տակից-գլխից եմ խոսում:Կարևորը դու և փոքրիկը լավ լինեք: Գյուղապետի հետ հաշիվներս խառնվել են,որոշել է գյուղից ինձ վռնդել,գտնում է ,որ պոչը իմ տակն է,որ ինքս եմ գյուղը խառնում իրար: Մեղսագործ եմ թե ոչ,դա ինձ հայտնի չէ,ինքս էլ հասկանում եմ,որ կույր եմ հիմա ես,ամեն ինչ տեսնում եմ:Այնպես որ նոր ծածկ գտա մեզ համար` կգրեմ,նազ ու տուզ չանես,վեր կենաս ու փոքրիկիս հետ մեզ մոտ կգաս:Չլինեմ-չիմանամ պոչ խաղացնես,կամ հա ասա կամ ոչ:Ինքզ քեզ լավ եմ հասկանում:Գրիր իմանամ անելիքս: Հա կներես,մոռացել էի:Անցյալ օրը խնամախոս էի գնացել,սրանք չեմ ու չում արեցին . <<Չենք տա>> ասին,վերջը կակղեցին,համաձայնվեցին:Վճռեցինք պսակադրությունը եկեղեցում կատարել: Ինչի” եմ ես քեզ այս մասին հայտնում:Չէ որ դու ինձ լավ հասկանում ես,ախր գաղտնիք պահել չգիտեմ:
53
ՈՍԿԵ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ Հազվադեպ են դարձել նրանք,ովքեր խելացի են կազմակերպում իրենց աշխատանքը:Նրանց հետաքրքրողը ոչ թե ընդհանուրի,այլ իրենց շահն է:Եվ դա է պատճառը,որ նրանք ամեն կերպ իրենց գործը հաստատում են մեկ անգամ ևս իրենց վերաբերմունքով: Այդպիսիների թվում է Հրանտ Արամիչը` մեր տնօրենը:Անցյալ օրը,խոսքի չափն ու ձևը մոռանալով ,այնքան ծանր ապրումների էր հասցրել մեր բաժնի վարիչին,որ շունը ձեռքից հաց չէր վերցնի:Եվ այդ դեպքից հետո մեր բաժնի բոլոր աշխատակիցներով մեր գործի նկատմամբ դարձանք անտարբեր,չէինք միջամտում,չէինք խառնվում` սառը ջուր էր մաղվել գլխներիս: Ամեն ինչ սկսվեց այն մի հատիկ բառից` չեք աշխատում: Բայց մեզ մոտ հակառակ նրա մտածումի,ամեն ինչ լավ էր: Հրանտ Արամիչը փորձառու էր,հնարագետ,սատանան ջուրը կտաներ ծարավ ետ կբերեր:Բայց արի ու տես,որ մեր դժբախտության պատճառը նա էր:Թիզուկես էր գետնի մասում,այքան էլ գետնի տակ:Ինքն էր ու իր ասածը:Բոլորիս մատների շուրջն էր ֆռացնում,ոնց որ հագին սատանի շապիկ լինի:Նրանից ոչինչ թաքցնել հնարավոր չէ,որովհետև ամեն մի սենյակում նա իր ականջն ու աչքն ուներ: Մեր բոլոր աշխատակիցները իրենց խոսքը դժվարությամբ էին արտաբերում,երբ բառը լեզվիդ 54
27
ծայրին է,կուլ տալ է անհրաժեշտ: Ոչ մեկս նրա համար գոյություն չունեինք,գործը գլուխ բերել սիրում էր: Ողջ հիմնարկի անդամներին պարտք էր:Հազար ու մի պատճառ էր գտնում և իր ուզածին հասնում: Ինքս էլ Արամիչի թակարդն ընկա: Ամբողջ տարին ինձնից պարտք էր վերցնում,բայց պարզվեց,որ բոլորը սառույցի վրա եմ գրում,իբր թե որոնում է և չի տալիս:Գոնե իրականը ներկայացներ: Ինքս շատ ահավոր վատ վիճակի մեջ եմ: Մարդը միայն իր փորը լցնելու համար չէ ստեղծված:Կարծես մի սատանա մտավ մեջս,ինչ որ է,որ մի ուրիշ բանի վրա չեմ կարողանում կենտրոնանալ:Մի”թե ելք չկա:Ու գտա:Որքան էլ փորձեն ինձ մատնիչ համարեն,չեմ ընդունում: Որպեսզի ձեռագիրս ինձ չմատնի` համակարգչով ձևակերպեցի նրա աշխատանքային ողջ ուղին,ինչ ինձ հետ էր կապված,կողքինիս,վարիչի:Մի խոսքով անստորագիր բողոք նամակս անձամբ գերագույնի ընդունարան տարա:Եվ զարմանալին այն է,երկու օր հետո հանձնախումբը եկավ հիմնարկ:Երևի նրանց ջրաղացին ճիշտ ժամանակի էի ջուր լցրել: Հրանտ Արամիչի երեսին գույն չէր մնացել,վախից սպիտակել` պատի ծեփոնի գույնն էր ընդունել:Իսկ վախը մահկանացուդ կնքելու նախապայմանն է: Արամիչը իր ողջ ունեցվածքը ջրի գնով վաճառել տվեց,որպեսզի կարողանա մաքուր դուրս գալ:Այլ կերպ լինել չէր էլ կարող,հոմ չէր նստի:Քանի” տարի մեջքին կդնեն:Նա չէր էլ մտածում գդալ-գդալ հավաքածը կորցնելու մասին: Այնքան էլ չէր մտորում իր վաստակածի փոշիացման 55
մասին,որովհետև լավ հասկանում էր,որ ջրի բերածը ջուրն էլ տանում է: Գերագույնի հրահանգով էլ այդ <<ոսկե միջակությունը>> իջեցվեց պաշտոնից և դարձավ տնօրենի օգնական: Արի ու տես,նրան մեր կողքին չտեսնելու երազանքներս փուչիկ դարձավ:Որովհետև նա ավելի կատաղած սկսեց իր աշխատանքը: Իսկ ինքս էլ այդպես սև շվար մնացի,ո”ւր գնամ,ո”ւր կորչեմ,ախր պարտքերս ոնց եմ փակելու: Համբերում,համբերում եմ,այլապես սիրտս բերանս կընկնի:Ու երբեմն էլ սկսում եմ բարձրաձայն լաց լինել,գոռգոռալ,թող սիրտդ հանգստանա,թէ չէ ամենը ներս եմ գցում,չէ որ սիրտս կճաքի: Եվ ամեն անգամ սիրտս մղկտում է,երբ պարտքերիս մասին եմ լսում,օրեցոր աճող թվերը տեսնում: Ուրիշներին կրակե շապիկ հագցնող չեմ,դա էլ իմ մեղքն է է երևի… ԱԼԼՈ ~, ՆՈՆԱ -
Ալլո,ալլո~,Նոնա Դո”ւ ես: Երկար ժամանակ է,ինչ փորձում եմ քեզ հետ կապ հաստատել ոչինչ չի ստացվում:Ինչո”ւ ինքդ չես զանգահարում:Հասկացա,ժամանակ չունես:Ի”նչ,րոպեներդ է վերջացել,չես լիցքավորել:Մի”թե այդքան դժվար է:Գո”ւմար չունես,ցավալի է: Դե մեր վիճակն էլ վիճակ չէ:Չորս երեխաներին թողիր վրաս ու գնացիր ընկերուհուդ հետ:Ոսկե սարեր էր խոստանում,թե ամեն ինչ լավ կլինի,ո”րն է լավը: 56
28
Ողջ տարվա ընթացքում ընդամենը հարյուր դոլար ես ուղարկել:Եվ դա շա”տ ես համարում:Կողքիդ որ մեկը չկա,հարցրու` այդքան գումարով ի”նչ կարող ես անել:Ոչինչ:Մեր տերն ո”վ է,ու”մ յախեն բռնենք,որ փոքրիկներիս հոգսերն կիսեն ինձ հետ: Մեծահարուստ ազգակա”նս,նա միայն քամի է:Ինքս էլ ինչ ունեմ,որ նրա հետ ոտ պարզեմ:Ի”նչ վերանորոգման մասին կարող է խոսք լինել,մի քիչ կարկատան արեց,որ ծեփոնները չթափվի վրաններս:Եվրո” ռեմոնդ,երբ շատ եվրո բերեցիր,դրա մասին կմտածենք: Դու քեզնից խոսիր:Ասել էիր,որ երեխա ես խնամում,հետո էլ ազատ ժամանակ տղամարդ կպցնում:Էդ մեկը լավ է,ոչինչ չի” տալիս: Սրտաբաց մարդ է,պատմում է իր անցյալի դեպքերը,արկածները և դու հավատում ես նրան:Իսկ գումարի հարցում քցի”պ է:Դա ահավոր է,իսկ մենք հույսներս քեզ հետ էինք կապել,երևում է նորից երեխաներիս դուրս պիտի գցեմ:Արմանս իսկը ինձ է քաշել,պնդերես է:Կարծես դերասանական կուրսեր անցած լինի:Պահը բաց չի թողնում,կարող է գրպանդ մեկ վարկյանում դատարկել:Դրանով էլ ապրում ենք,չէ ինչ եմ ասում գոյատևում: Ինք”ս աշխատեմ:Ախր ինչպե”ս:Լվացք անել կա,ճաշ եփել,երեխաների անվտանգության մասին հոգ տանել:Կթողնեմ,որ նրանց մատը փուշ մտնի:Ի”նչ կանայք:Այդ մասին ոչ մի խոսք:Գիտես չէ,մի քիչ լոդր եմ,բայց ինքնասածի մարդ եմ,թքածս լիզող չեմ,հպարտ կամք ունեմ:Դու ես իմ միակը:Քեզմից շատ ում կարող եմ սիրել:Համ էլ երեխաներս ինձ չեն ների:Մի խոսքով դերը ճիշտ կատարում եմ:Ողջ օրը եփում-թափում 57
եմ:Տունս մտնես բարևդ կմոռնաս:Լուրջ եմ ասում,կատակ չհամարես: Խոսեցինք և մոռացա թե ինչի համար եմ զանգահարել…իհարկե գումարի:Ուղարկել ես ընկերուհուդ հետ:Վա”ղն է գալու:Կեցցե’ս:Ինքս էլ մտածմունքի մեջ էի թե վաղն ինչ եմ եփելու:Պատրաստելուց չեմ հոգնում,սովորական է ինձ համար,դե երեխաներն են բծախնդրորեն ամեն ինչ պահանջում:Ախր չկան չգիտեն ինչ բան է:Դե արի ու հասկացրու,որ մայրդ Դուբայում քրտնում է,մեր ոտքը մեր յորղանի չափով պիտի պարզենք…մանկավարժն ո”ւր,խանութպանն ուր: Կավիճ բռնողի կյանքն էլ մի կյանք չի:Ուրիշները հաջողակ բիզնեսմեն,իսկ ինքս կավիճ բռնող:Չէ,մի մտածիր սիրելիս գույները չեմ խտացնում: Պարզից էլ պարզ է,իմ կյանքը բանի նման չէ:Գրելը չեմ թարգել:Զգում եմ քաղցր մի հոգնություն,նետում գրիչը ձեռքիցս ու վերջ,ոչ մի թուղթ աչքիս չի գալիս:Շուն է` հաչում է:Բոլոր գործերումս սև թելի պես անցնում է մահվանս գուժը:Մի”թե այդ մասին էինք միասին երազել:Գոնե տնավորվենք: Մայրդ մի անգամ զանգել է ոնց գնացել ես:Ասաց լավ չի,չի գալիս մեզ մոտ,չի ուզում մեր վզին բեռ դառնալ,մտածելով որ մեր հոգսը քիչ չէ:Աշոտի մասին,դեռ քնած է,լավ է:Երևի տակը լցրել է,ամաչում է վեր կենալ ու քեզ հետ խոսի,դրա համար էլ քնած է ձևանում:Երեխա է,ոչինչ,կկարգավորվի: Ալլո~,ալլո~ Նոնա,կապն անջատվեց:Ախր ինչու անջատվեց,խոսքս կիսատ մնաց,հազիվ էի նրան տանը բռնացրել:Արամիկ հեռացիր,ոտի տակ ինչու ես 58
29
ընկնում:Դու շուտ անցիր քո սենյակ…չես տեսնում մայրիկիդ հետ եմ խոսում: <<Ալլո~,ալլո~ Նոնա>>…իրոք անջատվել է:Ոչինչ,կարևորը որ առողջ է,ձեռքին էլ գործ կա:Տեսնում եք որքան ճարպիկ ու գործունեա կին ունեմ:Որքան մեծ չարչարանքների միջով անցավ,որ ձմեռվա կեսին մեր տաշտը ցամաք ու սառնարանը դատարկ չմնա:Կինս քարը քարի վրա դնող է,գովելի արարք,իսկը զոքանչիս դստրիկն է… ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ Ինքս` ձեր խոնարհ ծառան,շատ վախկոտ եմ ու դժվար է կյանքը ինձ համար:Եվ այդ վախը մտել է մեջս ու դուրս չի գալիս:Ճանապարհ գնալիս վախենում եմ,ճոխ սեղանին մասնակից դառնամ` վախենում եմ,գործի եմ գնում` վախենում եմ:Այդ վախը դրոշմվել է ճակատիս,մտել ուղեղիս ծալքերում ու դուրս չի գալիս:Կարծես ներծծվել է արյանս մեջ ու չի ուզում հեռանալ ինձնից չգիտեմ ինչու: Առավոտյան վաղ եմ արթնանում:Սուրճ եմ պատրաստում,վախենում եմ թե կթափվի գազօջախի վրա ու այն կինս մաքրելուց անպայման կհոխորտա:Սափրվում եմ ու մինչև ավարտելը հանկարծ կկտրեմ դեմքս և քերծվացքով դասարան մտնեմ` ծիծաղի առարկա կդառնամ: Վախենում եմ տնօրենի հետ հանդիպելուց:Նա սահմանափակ խելքի տեր է,բայց կարևորը դրամի հարգը գիտե,այնքան է հասկանում,որ տվածդ նվերը մի քանի վարկյանում կարողանում է վերագնահատել ու եթե թանկարժեք եղավ ձեռքից բաց չի 59
թողնում:Վախենում եմ,որ տնօրենս մի մեծահարուստի լակոտի համար կմիջամտի ու կպահանջի,որ տասը միավորը ապահովեմ:Իսկ ես ինքս չեմ կարողանա մերժել, որովհետև տանը երեք զույգ բերաններ աշխատավարձիս են սպասում: Հոգնած մտնում եմ տնօրենի մոտ:Իսկ դասարանում` երեսն առած երեխաներ են անշհնորհակալ,անուս:Ոչ քեզ են լսում,ոչ դաս պատմում կամ հարցերիդ պատասխանում:Որքան էլ հայեցի գրատախտակին ճիշտ գրես բառը,նրանց տետրերում կհանդիպես տառասխալների:Միայն հեռուստասերիալների հերոսների նմանակումներն են լավ անում:Ոչ երանի մեզ: Տուն վերադառնում եմ խանութի կողքով:Ամաչում եմ ներս մտնել,դեռ անցյալ տարվա պարտքս չեմ մարել,դե գրպանս ծակ է և փող պահելն անհարմար:Վախենում եմ,որ դեմս դուրս կգա ու կպահանջի պարտքս,որքան ամոթ է: Չէ,այս անգամ չտեսավ ինձ,միգուցե խանութում հաճախորդ ուներ կամ էլ զգացել է,որ ամոթ-աբուռ ունեմ և ձեռքս ընկնելու դեպքում անպայման կփակեմ:Լավ պրծա: Այդ մտորումների հետ էի,դեմս է վազում գյուղապետարանի հարկայինը և հիշեցնում ջրի և հողի հարկի չմուծման մասին:Բազմիցս զգուշացրել եմ,որ ոռոգման սեզոնը մեկ շաբաթ է սկսվել` ողջ տարվանն եք պահանջում,որ հոգսերս շատ են ու հազար ու մի ծակ ու ծուկ ունեմ փակելու:Մի ձեռք աշխատող եմ,օգնող չունեմ,ոչ մեկի կարիքը չունեմ,նրանք թե. -Մեզ ոչինչ չի հետաքրքրում:Պարտավոր ես փակվել 60
30
ու վերջ:Ջրել ես,չես ջրել,բերք ստացել,չես ստացել քո պրոբլեմն է: Դե ոնց հասկացաք նրանցից էլ եմ վախենում:Վատը այն է,որ նրանք միայն ինձ նման ազնիվ մարդկանցից են գումար գրպանում,մեծահարուստների դռները չեն գնում:Նրանցից նույնիսկ գյուղապետն է վախենում: Սխալ է կառավարությունը գի”տեք: Նրա գործելաոճում պարզություն չկա և համայնքապետարանի աշխատակիցներն սանձերը բաց է թողել,ով ինչ ուզում անում է: Մի կերպ հասնում եմ տուն:Հանգիստս վայելելու,գոնե մի կես ժամ ննջելու,քաղցս հագեցնելու փոխարեն,կինս շպրտում է. -Այգին աչքաթող ես արել,մոռանում ես պարտականությունդ` ջրես պիտի,քաղհանես, բուժում կատարես:Չգիտեմ` վաղը հրավերք ունենք:Մոռացել ես,ձեռքիս մատները արդեն լաքապատել եմ,մազերս հարդարել:Այնպես որ,գործիդ կաց: Նրանից ինչպես կարող ես չվախենալ:Իշխանությունը հանձնել ես ձեռքը ու դժբախտության մեջ ընկել: Այնպես որ պարտավոր ես: Մեծահարուստ ազգականիս որդու հարսանիքն է ու տեղից չեմ շարժվում:Բոլորն ուրախանում են,պարում,կենացներ ասում,գովերգում նորապսակներին,իսկ ինքս,որ իմ ստացած կրթությամբ նրանցից տասը անգամ բարձր միավորներով եմ ավարտել բուհը,վախենում եմ,որ մի աննշան բանից կարող է նրանց ծիծաղի առարկան դառնամ: Իսկ ազգականս իր փողերը ջուրն է դրել,ճոխ սեղաներ գցել:Ինքս սովածությունից ,աղիքներս իրար էին կպել,ոչնչի ձեռք չեմ տալիս:Իսկ բոլոր 61
մաքրազարդում են ու մաքրազարդում:Խեղճ մատուցողները խորտիկները սեղանների մոտ չեն հասցնում,որովհետև իրար ձեռքից են թռցնում: Իսկ ինձ հետ խոսել չի լինում,երեսիցս է կարծես ջուրը դառն,աշխարհի պարտքերն ասես ինձնից են ուզում: Ինչ ուզում եք ասեք / ինձ համար միևնույն է /, վախը մտել է մեջս ու դուրս չի գալիս… ԱՆԴՐԱՆԻԿ
ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
Արմենի անդրանիկ ժողովածուն նոր էր լույս տեսել <<Գրելու հաճույքը>> վերնագրով` հեղինակի հաշվին ,մակնիշով:Գինը որոշել էր ինքը` 500 դրամ: -Ի”նչ է,իմ երգիծանքը մեկ կիլոգրամ կեռաս չարժե,ասում էր նա: Եվ նա որոշեց վաճառել:Գրքերի կապոցը ձեռքին անցնում է փողոցից-փողոց,տոնավաճառից – շուկա,մուշտարի կանչում առավոտից մինչև մայրամուտ:Հատուկենտ մարդիկ էին մոտենում,վերցնում,նայում վերջին էջի լուսանկարին,միգուցե և ճանաչում, որ վաճառողն ինքն է` հեղինակը,հեռանում առանց որևէ մի բան ասելու: Չհուսահատվեց անհաջող վաճառքից, որոշեց ողջ տպաքանակը բաժանել իր մտերիմներին: <<Դրամ չշահեցի,գոնե անունս ու փառքս կտարածվի>>,-ինքնահավան փքվեց նա,քանի որ ռադիոկոմիտեում շատ պատահականորեն ծանոթացել էր գրող –երգիծաբան Էդվարդ Սարգսյանի հետ և նա ուսավորել էր նրա ուղին ասելով.<<Գեղեցիկ վերնագիր էս ընտրել,մնաց մեջը նյութ ըլնի`ասելիք>>: 62
31
Արմենը մի հսկայական ցուցակ կազմեց,որտեղ պատվավոր տեղ գրավեցին իր մեծահարուստ ազգականը,մարզպետը,քաղաքապետը,որոնց դեռ ճանաչում էր բուհում սովորելու ժամանակ:Մեկ շաբաթում բոլոր օրինակների վրա ջերմ մակագրություններ թողեց , հասցրեց բաժանել հասցեատերերին: Անցավ մեկ ամիս,երկու,որոշեց հետաքրքրվել, թե իր մտերիմները ինչ կարծիքի են իր գրքի մասին: Զանգահարեց իր մեծահարուստ ազգականին,ով երեսփոխան է: -Գիտես,ժամանակ չկա, պատվիրակություններ տարբեր,նիստեր,օրենքների մշակում,Ֆրանսիայից վերադարձա` կկարդամ: Արմենը տխուր տրամադրությամբ զանգեց քաղաքապետին: -Դուք եք ,Ռուբերտ ջան:Արմենն է խոսում,ո”վ,Արմենակը,ձեր համակուրսեցին:Կարդացի”ք ժողովածուն,հավանեցիք: - Քիթ սրբելու ժամանակ չունեմ,քաղաք է,ինքդ լավ ես հասկանում, հազար ու մի հարցեր կան,նոր փողոցներ,ասֆալտապատումներ,աղբահանություն,ջրի կոմունիկացիաների,վերջացրեցի` կկարդամ,-լսվեց պատասխանը: Արմենը հուսահատ տրամադրությամբ զանգեց մարզպետին:Լսափողը վերցրեց գործավարուհին: -Խնդրում եմ միացրեք մարզպետին,-ասաց Արմենը: -Իսկ ո”վ եք,ի”նչ հարցով եք դիմում,անձնական թե”… -Դա կարևոր չէ,միացրեք: - Ձեզ հարցնում եմ,ի”նչ հարցի մասին եք ցանկանում խոսել պարոն մարզպետի հետ,-նորից համառեց 63
գործավարուհին: -Արմենն է,այն երգիծաբանը,հիշո”ւմ եք,որ գիրքս բերեցի,ինչ եք կարծում մարզպետը կարդացած կլինի արդյոք,ցանկանում էի նրա կարծիքը իմանալ,ջերմ մակագրություն էի թողել գրքի վրա: -Իհարկե հիշում եմ պարոն Արմեն:Ինչ մնում է ձեր գրքին ավելնորդ է խոսելը,մարզպետը թաղված է գործերի մեջ:Պատվիրակություն ունի Ռուսաստանից,գազի նոր գծերի շահագործման խնդիր կա,պահածոների գործարանը հրաժարվում է հումքը ընդունելուց:Հոգսերը շատ են:Այնպես որ պետք է սպասեք:Հիմա նիստի է, տեղյակ կպահեմ,պետք չէ նրան անհանգստացնել: Արմենը մի քանի մտերիմների էլ զանգահարեց:Կամ չէին կարդացել,կամ իմանալով զանգահարողն ով է, ընկալուչը չէին վերցնում: Ամիսներ անցան,ու այդպես էլ գլխի չընկավ,թե որևէ մեկը կարդացել է այն թե ոչ:Նա զգաց իր սխալը և մնացածն էլ նվիրեց հայոց բանակի զորամասերին ու գրադարաններին:Հասկացավ,որ զուր մեծամեծներին նվիրեց օգնության ակնկալիքով:: Բայց ցավալին է,որ Արմենի երկրորդ ժողովածուն ևս լույս տեսավ և այս անգամ նրա քննադատը` թերթի խմբագիր էր,Արմինե Օհանյանը,որ շատ պատահականորեն կարդացել էր գիրքը թերթ առ թերթ ու հրաշալի մի նյութ գրել .<< Արմենը շատ յուրահատուկ երգիծաբան է,շատ աշխատելու դեպքում մեր հաջողությունների կհասնի>>: Գոնե մեկ ընթերցող ուներ Արմենը և իրեն ամենաերջանիկ մարդն էր համարում:
64
32
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ -
-
-
-
-
-
-
Արմեն ջան , այսքան տարի ճանաչում եմ քեզ,բայց առիթ չի եղել քեզ հետ մտերմիկ զրուցել,մոտիկից ծանոթանալ: Արամ ջան,սովորական մահկանացու եմ իմ հոգսերով,ապրումներով:Ասեմ հենց սկզբից,որ կնոջս հետ իմ կամքով չեմ ամուսնացել,քեռիս է ինձ նրանց տուն ֆիզիկական ուժով տարել: Է,ի”նչ ,դժգոհ ես ամուսնությունիցդ: Ո’չ,իհարկե:Հրաշալի երեխաներ ունեմ` իրենց հոգսերով:Պարզապես կյանքս անցավ ու ոչինչ չհասկացա: Իսկ ի”նչ էիր ուզում հասկանալ: Դե,ոնց ասեմ,հիմա,որ մեր վաստակը մեզ է հասնում,տնամեջ,օր ու ապրուստ ունենք:Դա օր ու գիշեր իմ աշխատանքից է: Զուր ֆոկուսներ ես անում,թե անկե”ղծ ես: Իհարկե,ստելու յուրօրինակ ձևեր չգիտեմ: Կինս տեսնելով,որ իր հորդորները ինձ վրա չեն ազդում,քիթ արեց,մի շաբաթ ճաշ չեփեց:Ու ստիպված այդ օրերին մեր հիմնարկի բուֆետից էի օգտվում:Դա տանը մի կարգին օր չտեսնելուց էր,որ ուտելիք տեսնելուց միանգամից հարձակվում էի ուտելիքի վրան: Դա ոչինչ,դեռ ամեն ինչ կորած չէ: Մեծացել եմ արդեն,երկար մի տեղ տիտիկ անել չեմ կարողանում,շատ եմ ծխում,այն միշտ բերանիս է,դե ինչպես ասում են վատ մտքերը ցրելու համար:Հիմա մեծերին մարդատեղ չեն դնում: Ու արդեն այդ մեծերի շարքում եմ,ծաղրում են: 65
-
-
-
Ու զուր տեղը դիտողություն անում,դեմքըս մի պահ թթվեցնում եմ,քիթ ու մռութ անում ու հեռանում,ուզում եմ ամենահամեղ խորտիկն էլ լինի ափսեումս: Դու էլ հաշվիր,որ ոչինչ չես լսել: Այդպես էլ անում եմ:Կարևորը կինս էլ նախկինը չէ:Ընտանիքիս հոգսերը շատացել են,մնացել նրա վրա: Նրա նախկին գոռոզությունից ոչինչ չի մնացել,քիթը գետնին է կպել: Եվ դա վա”տ է: Իհարկե ոչ:Թատրոն հրավիրեցի,քթիցը բերեցի:Այլևս թատրոնի անունը չի տալիս: Երևում է լավ դաս ես տվել: Փողը մեզ հազիվ է բավարարում,նա թե գնիր ուղեգիր գնանք առողջարան: Ի”նչ է մտել քիթդ: Չգիտեմ,ինքնասածի է,զոքանչիս պնչից թռած:Հայրը խելացի մարդ էր:Երբ զոքանչս այցելում է մեզ,քունջ ու պուճախ չի թողնում,ինչ իրեն պետք էլ չի տանում է,այդ րոպեին մերժեցիր ողջ տարին կհիշեցնի:Ինքս էլ խուսափում եմ նրանից:Զարմանալի կին է,գոնե կրթական մակարդակ ունենար: Հա կրթությունից,հիշեցի:Գրքերիդ հարցն ինչպե”ս է: Ոչինչ,վերև աստված,աշխատում եմ հապշտապ ու սպասում:Վերջերս սկսել եմ դարձվածներից օգտվել:Նրանք խոսքին պատկերավորություն են տալիս,դիպուկություն հաղորդում,ազատում խոսքս միապաղաղությունից,չորությունից: 66
33
-
-
-
-
-
Դա լավ է,թե վատ: Իհարկե լավ չէ,երբ ասելիք չունես,անուս ես,ինքնակրթությամբ զբաղվելու ժամանակ էլ չկա:Ընդհանուր առմամբ բազմիցս ասված խոսքեր են,նորություն չեմ բերում:Կրկնաբանության զոհ ես դառնում:Պարզապես ամոթ է: Իսկ իշխանավորների” հետ: Ոնց պիտի լինեմ:Հարմարվել եմ:Մենք սովոր չենք,երբ որևէ մեկը փորձում է քիթը խոթել մեր գործերի մեջ: Իսկ նրանք խաբում են ու վնասում: Մի խոսքով քիչ չեն կողքիդ այն մարդիկ,ովքեր օգտվելով իրենց իշխանությունից,քիթը խոթում են աշխատանքիդ մեջ: Որոշ մարդկանց համար դա հաճելի զբաղմունք է,մտածում են այդ ամենը ազնիվ քայլ է իրենց կողմից:Խելքի ծով:Քալյլում են` ուռած-փքված”Ողջ հայ ազգին չեն հավանում,իսկ ազգը նրանցով է հպարտ: Ինձ ոչինչ չի հետաքրքրում,քիթս կախել եմ գրքերիս մեջ ու դրանցից բացի ոչինչ չեմ տեսնում:Սիրում եմ այնպիսիներին,որ քթները չեն խոթում ամեն տեղ ու չեն ուզում ամեն ինչ իմանալ: Դե իմանալ կա ու կա:Բոլորը չէ որ նույն կերպ են մտածում:Իսկ քո մասին լսել ես,որ թե գոռոզ ես` քիփդ վեր:Դա այն խոսքը չէ թե այդպես ես ման գալիս,նայուն ամենքին,որ ասես աշխարհի երեսին միայն ինքդ ես որ կաս: Ոչինչ դա մարդկանց չկամությունից է,չարախոսի
67
-
խոսք:Ոնց գարունը բացվել է,քիթ սրբելու ժամանակ չունեմ:Կեռասենու այգուց դուրս չեմ գալիս` միջատների ու ճանճերի հետ միախառնված:Դարձել միախառնված եռանդ,քուն ու դադար չունեմ:Հոգնածությունից է, որ մարդկանց չեմ ուզում տեսնել:Այգուց տունս ընկած ուղին ջրի ճամփա եմ դարձրել,օրը տասը անգամ գնում-գալիս եմ: Քիթդ մի տնկիր,խոսք էր ասացի: Ասածներիս չե”ս հավատո”ւմ:Երդվիր: Քո արևը վկա հավատում եմ քեզ… << ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ>>
Արմենը խեղճ ու կրակի մեկն էր:Որքան էլ կեռաս վաճառեր,մնում էր նույն չոր ու ցամաքը:Նոնան` նրա ծաղիկը հասունացել էր ու հայրը ծանր ու թեթև էր անում:Եվ քանի որ աղջիկը համեստ մի գեղեցկուհի է,Արմենը ցանկանում էր,որ իր աղջիկը երջանիկ լինի: Եվ դրա համար էլ ինքն էլ ընտրեց դեպուտատի տղին,առանց իմանալու,որ նա չորս ոտքից է:Հետո զգաց,բայց արդեն ուշ էր և հիշեց առածը .<< Ձի նստելն մի այիբ է,իջնելն` երկու >>: Հարսանիքը ճոխ եղավ,պակաս տեղ չկար:Լեզուս չի բռնում բառը ներկայացնեմ:Եվ դեպուտատն էլ ինքնասածի դուրս եկավ:Տղայի ու հարսի հետ չգիտես ինչի չհաշտվեց,դե նրանք էլ իրենց գլուխը վերցրին` մի կողմ գնացին:Հարազատ,բարեկամն էլ իրենց ոտքը կտրեցին նրա տնից,կինն էլ մահացավ կսկծից ու դեպուտատ Արամիչը մնաց մենակ պատն 68
34
երեսին,հուսալով,որ որդին նորից դուռը կբացի… Երիտասարդները սրանից-նրանից քիչ-միչ փող խնդրեցին,կամաց կամաց պարտքերի մեջ խրվեցին ու ստիպված իրենց ունեցածը գրավ դրեցին: Արամիչի պարտքից դուրս գալու համար: Հողը քիչ էր,ընտանիքը բազմանդամ,պարտքերից աչք չէին բացում:Գյուղում աշխատելով չէին կարողանում ապահովել,պարտքը օրեցօր աճելով բկին էր հասել,այդ պատճառով ընտանիքը հավաքեց` քաղաք գնաց: Բոլոր տեղերում էլ բարի մարդիկ լինում են,մտածեց նա: Բայց արի ու տես,որ կյանքում այդպես չէ,ինչպես մտածում ես:Արշակը մի փոքր նկուղ վարձակալեց,ոչ պատուհան,խոնավ պատեր,հազար ու մի հիվանդության բույն:Ամուսիներով փոքր- մոքր գործ ձեռք գցեցին,օր աշխատում,օր ուտում էին:Հետո էլ իր արդար աշխատանքով էլ չզգաց,որ գործերը գնալով լավանում են,հոգսերը լուծում ստանում: Արշակի մոտ խորամանկելը և պղտոր ջրից ձուկ բռնելը լավ էր ստացվում:Եվ դա էլ առիթ տվեց,որ այնքան էլ լավ չնայի աներոջն ու զոքանչին:Մի անգամ չէ,որ նրանց տանը հաց չէր կիսում,պոչ կպցնում:Դա գալիս էր զոքանչի խելքից,որ լսել էր պատահականորեն -Մի”թե իմ պնակները չէր լիզում,ազջկաս իրենով անելու համար,երբ իմ տունն էր գալիս: Ոչինչ չասաց զոքանչին,վերջապես իր սիրելի կնոջ մայրն էր,երես-երեսի նայել կա,կուլ տվեց:Եվ ժամանակի հետ ավելի շատ թոթովանք էին իրար հետ և կարճատև ու անիմաստ հանդիպումները: Արշակը պղտոր գետից ջուր խմող չէր:Պաշտոն ձեռք բերեց,գրպանը երբ լցվեց սկսեց գաղտնի տոկոսվ 69
գումարներ տալ` մարդասիրությունից ելնելով:Եղածն էլ ավելի ավելացավ,մեկը երկուս դարձավ: -Իսկ Արամի”չը: Արամիչը ի”նչ…նա այժմ ծերացած,ոտք ու ձեռքից ընկած,գյուղի իր առանձնատանը կյանքի հետ կռիվ է տալիս:Երբեմն էլ գաղտնի շրջում իր մութ անկյունները…հոգնածությունից հազիվ է փոխում ոտքերը: Գյուղում հող մշակելն այնքան էլ հեշտ չէր:Ու արի ու տես չնայած իր պատկառելի տարիքին որոշեց ամուսնանալ: Ողջ գյուղը հավանություն չտվեց նրա քայլին` մեծ մարդ է,ոտքը գերեզմանում ու ջահել աղջկա հետ է ուզում ամուսնանալ: Արամիչը բերնի ծամոն դարձավ գյուղում:Նրա մասին մարդ չկար,որ չշշնջար,գյուղով մեկ խայտառակ եղավ: Արշակը չներեց հորը ու նույնիսկ հոր թաղմանը չմասնակցեց:Չեղավ չէ…Զարմանալի է կյանքը մեր… ԼԱՎ
ՏՂԱ
Ռոբերտ Մարկիչը լավ տղա է:Շատ կարճ աշխատանքի ընթացքում կարողացավ չորս միլիարդ գումար ետ գցել:Բոլորն էլ գիտեն,որ դա քամու բերած փողեր են:Բայց ո”ւմ ես ասում:Նա շատ էլ լավ հասկանում է,բայց արի ու տես,որ չի համարում,որ մեր երկրում ծերերին չարչարելով է կայքի տեր դարձել ու ծաղկուն բիզնես ապահովել:Եվ լավ է,որ նրա տղաները հախիցը գալիս են:Նրա գդալ-գդալ հավաքածը շերեփով բաժանում: Սեդրակը հորից ստացած իր հարստությունը քամու 70
35
բերանը գցեց,գնաց կորավ ու վեճն էլ չէր: Արշակը ավելի հեռուն գնաց:Նա ողջ տարածքը իրենով արեց,մարդկանց կտրեց իրենց ունեցվածքից` դարձրեց մի կտոր հացի կարոտ:Ամեն ինչ խառնեց իրար,էլ ոչ մի բան էլ պակաս չմնաց,քարը քարի վրա չթողեցին…Գյուղում քարը քարին չմնաց:Պահեստներ,անասնագոմեր,փոշու վերածեց: Արշակը շինություն սկսեց կառուցել,հսկայական կառույցներ ստեղծեց կատարելագործված տեխնիկական սարքավորումներով: Պարզից էլ պարզ է,իր հալալ աշխատանքով էր ապրում,քարը քարին չէր դրել,այլապես այդ նորամանուկին այդքանը որտեղի”ց: Ուղղակի Արշակի գլխին քամի կար, և ուղղորդողը հայրն էր: Արշակով որ լիներ,բոլոր գյուղացիներին իրենց իսկ տներից կլարեր,իր մտերիմներով կլցներ: Հայրն ասաց նրան. -Եթե մի բան,որ մեզ պատիվ չի բերում, էն էլ քո էդ տեսակ մտածելն է,խոսելը:Հասկանում եմ,որ գյուղացուն զրկել ենք հողից,քիչ մնաց տներն էլ մեզնով անեք:Միանգամից,որ վռնդենք` կճչա,ժողովուրդը բունտ կանի:Ավելի լավ:<<Լավ տղու>> դիրք բռնենք ու դանդաղ, կրիայի քայլերով նրանց տները կամացկամաց ձեռքներից վերցնենք: -Դու ճիշտ ես,- ասաց Արշակը:Քո խոսքում ճշմարտություն կա: -Ի”նչ ես կարծում,հոմ <<քամի թռցնող>>չեմ:Հենց վաղը ամեն ընտանիքի մի պարկ ալյուր կուղարկես,որ աչքները մտնենք:Թող սովից առայժմ չմեռնեն:Կարճ ժամանակ հետո էլ կես պարկ շաքարավազ կուղարկես: 71
-Մարկիչ,բա որ վատ սովորեն ու սկսեն ուզվորություն անել,նրանց երես տալ պետք չի: -Ի”նչ ես խոսում,այդքանը չեմ հասկանում,սկզբում մասսայական կտանք,հետո կկրճատենք,կհիմարացնենք:Դու ավելի լավ է եղբորդ հետ խոսիր:Մի օր այստեղ,մի օր այնտեղ, փոր է պահում:Տնաշենը մտածմունք չունի:Փոխանակ իր եղածը տասնապատկի,ուտելով է զբաղված:Այդքան էլ ուտե”լ կլինի,փորը բերնին է հասել,վիզը` եզան,իսկը ջահելի նման չի: -Եթե նրա տեղը`նրա ծակ գրպանով ընկերը լիներ,ասաց Արշակը,-գիտակցորեն առաջ կգնար: -Երևում է,-ասաց Մարկիչը,-քո դուրն էլ է եկել ընկերը:Խելոք ,կշռադատող տղա է,ամեն ինչ ծանրութեթև է անում որոշումից առաջ,ուրիշի դուդուկով չի պարում:Ավելի լավ է,եկ նրան քո ձեռքի տակ վերցրու,թող մի կտոր հաց էլ նա ունենա:Հավատա այդպես ճիշտ է,մի հավատարիմ մարդ կավելանա,թե չէ եղբորդ վրա հույս դնել չի լինի:Հիմա մեզ մոտ միայն ծերակույտ է,փոխարինողներ են պետք: -Լավ,քեզ հասկացա,-ասաց Արշակը,-այսօր ևեթ կզբաղվեմ:Զգում եմ,որ տնօրենիս ձեռքը կեխտոտ է,բայց ձեռքիս փաստ չկա` շանը օրը գցեմ:Փշերի վրա նստած լինի կարծես,կամենում է փախչել: -Իսկ դու մի շտապիր նրան ազատել:Մի լավ քչփորիր,տես տակը ինչ կա,որ իզն ու թոզը կորցնենք:Դատ ու դատաստանի կարիք չկա,դժբախտ պատահար պլանավորիր: -Մարկիչ,ժամանակը չէ,ինքներս էլ մի կուսակցություն բացենք,լիդեր դառնանք ու դրանով իսկ ավելի <<լավ տղաների շարքը դասվենք: 72
36
-Չէ որդիս,այդ քաղաքական պոռնիկների շարքից հեռու մնանք, ավելի լավ մեզ հանար:Փրկության դուռ պետք է իհարկե:Հազար ու մի երկրներ կան,եղած կապիտալը կփոխանցենք աննկատ,ինքներս մի օր աղքատ մուրացիկի ցուպը ձեռքներիս կգնանք վայելելու մեր կապիտալը:Հիմա քանի դեռ խառն է իրադրությունը առիթից օգտվել է պետք: -Կներես հայրիկ,քամակդ պինդ է,դրա համար եմ այդպես համարձակ խոսում և դա միայն քո շհնորհիվ է… ՏՐՏՈՒՆՋ Ինձ համար ամենակարևորը երազանքներիս իրականացնումն է:Ով դա է պատճառը,որ քաղաք շուտշուտ էի գնում,ջրի ճամփա էի դարձրել:Հանդիպում էի իմ մտերիմների հետ ու ինձ մարդ զգում: Զրուցում էինք մեր երկրի քաղաքական,սոցիալական իրավիճակից ու ելք չէինք տեսնում: Մեզ թողնեին,ողջ օրը կչարախոսեինք,միս կծամծմեինք,մինչև օրներս մթներ: Դժվար եմ գյուղ վերադառնում:Այնտեղ քաղաքի նման չէ:Ողջ օրը եզի պես աշխատում ես,գրպանումդ հացի դրամ էլ չի մնում:Օր ծերություն առանց որևէ մի փոքր հույսի,դա շատ ահավոր է:Մեռնելուց չեմ վախենում,ջհանդամը գյոռը,մի օր ծնվել,մի օր էլ կմահանամ:Ծերությանս օրերում,ջրերն ընկած կապրեմ,ոտքերս կդինջանան հողից տուն,տնից հող ճանապարհը չափչփելուց: Քանի անգամ եմ ինձ ու ինձ խոսել իմ դժբախտության մասին ու բարձրաձայն կրկնել . <<Ոչինչ,ոչ մեկին էլ չի 73
մնա,ջրի բերածը ջուրն էլ կտանի,հարամ թիքեն կոկորդում կմնա>>: Անիմաստ է հոգու ճիչ,ուրիշ ոչինչ: Շտապում եմ գյուղամեջ:Այնտեղ են մարդիկ միայն երկար-բարակ չարախոսում:Իրենց թվում է,թե իրենք են այս երկրի տերը և իրենք ավել ի լավ կկառավարեն և մարդ իր ստացածի` վիճակը կբարելավվի: Իսկ այդ բարելավվում կոչվածը դեռևս յոթը սարի ետևում է: -Եթե ժամանակին դրա պոչը խուզեինք,այդքան վնաս չէինք կրի,-ասում է նա: -Ամենքս էլ դժգոհ ենք գերագույնից,չնայաց ոչինչ էլ չենք անում,տեսնո”ւմ ես ,թե ոնց է պոչը կծկել,-լսում ես մյուսից: Ֆինանսիստը ծակ ակտիվ է երևում:Մի պատճառ գտնել,դուրս շպրտել է պետք,ավելացնում է մեկ ուրիշը: -Մի կոստյումի նույնիսկ դրամ չունեմ:Հարևանս իր պահարանից ինձ նվիրեց,վրաս այնքան էլ հարմար չէ,ով տեսավ շհնորհավորհեց,լավ է որ ավելնորդություններ դուրս չտվեցին,այլապես հուզմունքից լաց կլինեի,- ասաց Գառնիկը: -Գարունը վերջանում է,ջուրը գյուղացուն դեռ չի հասել,հույսը անձրևի վրա է: -Մարդ խիղճ պետք է ունենա,-մտորեցի ես:Մեծահարուստի դիմեցի` վիզ ծռելով մի պարկ ցորենի համար:Մերժեց,խղճի տեր չէ:Մոռացել է երևի,որ իր խնամիական կապերի շհնորհիվ է բարձրացել:Պետական գործ է,չի էլ վախենում խնամիխնամի է խաղում.ամոթ-չամոթի հարց չկա: -Հիշում եք ազգային փոքրամասնությանը,որ 74
37
ցանկանում էր դեպուտատ ընտրվել:Եկավ մի խոսք ասաց ու գնաց:Խղճիս հակառակ կգնամ,եթե քվես նրան չտամ:Բայց դե մի կողմից էլ կախ եմ,նրա հասցեին ինչ ասես չեն գրում թերթերում,-դիպուկ նկատել էր Արամը: -Տղերք,զուր է,բոլոր մեծ-մեծ խոսողներին չպտք է հավատալ:Այդ ամենը խաղ է,պետք չէ նրանց անմեղի տեղ դնել ու նրանց առաջ մարգարիտներ ծռել,միևնույն է մեր լավության արժեքը լավ չգիտեն:Մենք նրանց համար ոչ մի լումայի արժեք չունենք,-երկարացրեց զրույցը Գառնիկը: -Բա լավ,ի”նչ անեք,այսքան տրտնջալով ուր պիտի հասնենք:Ժողովուրդը լուռ ու համր է դարձել:Չի խոսում,խոսքը բերանից աքցանով էլ չես քաշի:Հազիվ ստեղ- ընդեղ պատերից ծիկրակեն,որ իրենց խոսքը գետին կմնա թե ոչ: -Բոլորիս խոսքն էլ խոսք չէ:Ձեր փոխարեն ինքս եմ ամաչում:Միևնույն է,քամին ձեր խոսքերը տանում է ու որ մերը չի լսում,վերջաբանի փոխարեն շեշտեցի ես ու գլխիկոր վերադարձա տուն,հացի ժամն էր արդեն ու այդպես ամեն օր: Պարզապես տրտնջալու,խոսքը սար ու ձոր գցելու փոխարեն գործել է անհրաժեշտ:Բոլորիս լզվի ծայրին միշտ ինչ որ բան կա,ու միշտ զսպում ենք հարմար առիթի,մեր խոսքը իրոք կշիռ ունի:Թող իզուր չապտակեն մեր երեսներին,որ խոսքներս մեր բերաններում մնա: Ինքս էլ այնքան խոսքասեր չեմ և հաճախ եմ ինձ մեղադրում, որ մարդկանց գաղտնիք վստահել չի կարելի,որ խոսքս փեշումս կոլոլեմ կգնամ տեղ կհասցնեմ` չարաչար սխալվում են: Կյանքս լավ թե վատ ապրել եմ արդեն:Դե տողեր էին 75
դեսից-դենից կպցրեցի իրար… դեսից-դենից կպցրեցի իրար… ՄՈԼՈՐՅԱԼԸ Վարշամը տնօրենի տամարը գտել էր,ինչ ուզում` անել էր տալիս:Եվ իր գործը դրանով իսկ առաջ տանում : Տնօրենի հետ միավորվել,մի անձ էին դարձել:Ու չկար մի պահ,որ չտեսնեին իրար,գործները հաստատ ձախ կգնար:Եվ այդ ամենը այնքան էլ երկար չտևեց,մինչև գերագույնի հրամանով ստուգողներ եկան հիմնարկ: Առաջնահերթ մոլորվեց Վարշամը:Ախր թերի կրթություն ուներ,եղածն էլ վճարել ու գնել էր աչք փակելու համար: Ու որպեսզի սևերես չմնա ինքը,հիմնարկը,իր տան ողջ ունեցվածքը տակով արեց և մի մասով էլ իր պարտքերի փոքր մասը փակեց:Ոնց էր մյուս մասի տակից ելնելու,չէր էլ պատկերացնում: Կարծես սովորություն էր դարձրել Վարշամը և միշտ իր գրպանը լցնելու ձևը գտնում էր`դա տնօրենին քննադատելն էր` հատուկ նրա պատվերով : Ու վերջին նիստին քիչ մնաց տապալվեր,որովհետև ելույթի պահին շփոթվեց,տակ ու գլխի տվեց,ոչինչ չհասկացվեց: Դժգոհ էր տնօրենը,չարացած` կոլեկտիվը:Առաջին անգամ չէր,որ Վարշամը նման դրության մեջ էր ընկնում,բայց դուրս գալիս էր շատ արագ:Ոչ մեկը չներեց նրան: Երեկոյան,երբ իր կնոջ հետ թեյում էին,վերլուծում կատարվածը,կինը նրան . 76
38
-Վարշամ,այսօր աղջկադ ընկերը մեր տուն է գալու,դե ոնց ասում են ծնողների հետ: -Չհասկացա,դրանք էլ ժամանակ գտան,էլ բան ու գործ չունեն:Համարյա դատարկվել ենք , ոչինչ չունենք,ախր ոնց կլինի,չգիտեմ,-խոսեց ամուսինը: -Այ մարդ,ինչ ես տանում բերում:Մտքումդ կա,համաձայնվիր,թեկուզ տոկոսով գումար կվերցնենք` հենց քո Մարգարիչից:Չես ուզում,ասա թող գնան իրենց գործին,-ասաց կինը: -Վարդուշ,ինչ ուզում է թող լինի:Վատ տղա չի երևում,շատ էլ դեմքին հայելիս զարզանդդ գալիս է,անճոռնի,իսկը` տաճիկ-երես,-նշեց Վարշամը: -Չգիտեմ,դու ես տան գլուխը,իսկ ես ինչ` տան հոգին,կուզենայի,որ միայն աղջիկս երջանիկ լիներ: Վարշամը պայմանավորված ժամին հանդիպեց տնօրենին:Լավ է,որ տոկոսի անուն չտվեց,ամոթից գետինը կմտներ: -Սա քեզ խոստացածս գումարը,տես հա ժամանակին չփակվեցիր,կասեմ տղաները ատամներդ հաշվեն:Չմտածես ունեմ և ուրիշ տարբերակ` դեն կշպրտեմ,ինչպես քեզ պես անբաններին են դուրս շպրտում,-հայտնեց տնօրենը: Չնայած Վարշամը համոզված էր,որ իր տնօրենից պարտք վերցնել չի լինի,քար կուկոն է,բայց և այնպես վերցրեց: Ընդունած կարգով էլ աղջկան ճանապարհեց ու մի ճոխ օժիտ էլ հետը:Տրամաբանական էր,փեսան աչքածակի մեկն էր,նրան աներն էր հետաքրքրում` տարածը: Բերքն էլ այգու սպասվածից պակաս եղավ,ապրանքը լճացավ,գնորդ չգտնվեց: 77
Ու Վարշամը պարտքերի տակ ընկավ,տնօրենն էլ ինչպես խոստացել էր նախ ատամները հաշվել տվեց ու ձեռքին վերջնահաշվարկը: Պարտքերի տակ տնքալով,հաց աղերսեց հարազատներից,որպեսզի <<քարին քացի տալով>> մի կերպ ընտանիքը հացի կարոտ չթողնի:Իսկ աշխատանքը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր:Եվ հասկանալով,որ իր խնդրանքը քարին չի քսվի,նորից բացեց տնօրենի դուռը: -Ախր Մարգարիչ,դուք հրաշալի մարդ եք,այդպես չի լինի,մոռանանք կատարվածը,գոնե վերջին հնարավորություն տուր,երեխաներս շատ մեղք են,հազիվ ամոթից կարմրելով շշնջաց Վարշամը: -Լավ:Աստծոն ընդունող անձ եմ,ներում եմ քեզ,մեր մեջ ասած քո արածն էլ բանի նման չէր:Բոլորն էլ խոսեցին,մի բան պակաս չթողեցին,քար քարի վրա չմնաց:Պարզից էլ պարզ է,որ իմ արածը` արածի նման չէ,ողջ հիմնարկը փոշու եմ վերածել,բայց դուք էլ ինձ հասկացեք,վերևներում էլ մարդիկ կան,ովքեր իմ ձեռքին են նայում:Տես հա,վաղը նիստին նորից կքանդակեսկթողնես:Բայց հաշվի առ,ինքս էլ այնքան հեշտ դաստիարակվողներից չեմ,մի տեղ անպայման կծելու եմ,-նետեց Մարգարիչը: -Էս մարդու արածն էլ մի բանի նման չէ:Ժամերով ժողով է անում,ձևացնում թե հարց է քննարկում,լուծում,բայց պարզից էլ պարզ է` քամի է ծեծում,զուր խոսում,-մտքում քրթմնջաց Վարշամը և հեռացավ գոհ ու երջանիկ,որ այլևս այգու հույսին չի մնա բնությունից կախված,այլ կայուն աշխատավարձ կունենա:Լավ է,մի դուռ բացվեց:Աստծո սիրտը մեծ է,այլապես ինչպիսի վախճան կունենա խեղճ մոլորյալը 78
39
իր կյանքի մայրամուտին,ոչ ոք չգիտե… ԱՌԱՋԻՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
Նրանց հանդիպումը շատ պատահական էր:Աղջիկն այգու նստարանին իր խոհերն էր կիսում պուրակի ծաղիկների հետ,պատմում իր վիշտը,որ մասնագիտացում ստացավ,իսկ գործատեղ չունի:Այդ պահին անցնում էր Սիմոնը` երկարահասակ,մեծ ու կախ ընկած ականջներով ու հաստ շրթունքներով պատանին:Մի պահ նրանց հայաքները հանդիպեցին,հետո կարծես քարացան ու կարծես ամեն ինչ սկսվեց դրանից: -Դեռ ամեն ինչ կորած չէ,-մտածեց տղան,ինքն է որ կա: -Խելացի հայացք ունի,-շշնջաց աղջիկը,-բարին սա է: Ու զարմանալին այն է,որ երկուսն էլ լուռ կանգնել,նայում էին իրար ու հայացքով խոսում,իսկ բառեր չկար որ կապեր նրանց: Ու ոչ ոք չգիետե,թե որքան կտևեր այն: Տղան մի պահ զգաստացավ,ուղեղը տեղը եկավ,հիմարություն համարեց իր քայլը ու որոշեց հեռանալ: Բայց ոտքերը իրեն չեն ենթարկվում,կանգնել մնացել էր: -Միգուցե ծանոթանանք,-ասաց Արսենը: -Ինչի” համար,-շշնջաց Սոնան: -Ինչի համար են ծանոթանում,-ասաց տղան: -Դա ավելնորդություն չէ,-մեջբերեց աղջիկը: -Երևում է բախտակից ընկերներ ենք և աստված որոշել է մեզ մոտեցնել իրար:Կարևորը երջանիկ լինենք: Երկար բարակ զրուցեցին ու չղգացին էլ թե ինչպես 79
արևը մայր մտավ,ցրտեց:Բաժանվեցին:Նրանց երկուսի ձգտումները մեծ էր,ընտանիք ստեղծելը` կարևոր քայլ:Նրանք իրենց խղճին հակառակ չէին կարող գնալ: Սոնան տարած-ետ բերած անբախտ աղջիկ չէր,իր գիտելիքներով բոլորին կծալեր` գրպանը կդներ:Իսկը ծածուկ սատանա լինի,նրան ով չէր ճանաչում, շուտ խաբվում էր: Գյուղում էլ ծակ բերան չմնաց,նրանց ամուսնության մասին չխոսեր: Սիմոնը այլ դիրքորոշում էր բռնել:Ծիծաղկոտ ու ժպտերես լինելով կարողանում էր գրավել դիմացինին:Երբեք սուտ չէր խոսի,նրա խոսքը կշիռ ուներ: Սոնայի և Սիմոնի հարաբերությունը խոսք ու զրույցի առարկա դարձնելը այնքան էլ աստվածահաճո չէր:Սիմոնը խմիչքի հետ սեր ուներ:Խուժան արաղը նրանց սեղանի զարդն էր: Սոնան այնքան էլ չմերվեց գյուղին:Նա օտար էր,չընդունված:Հայն ամեն օր Սիմոնին խրատ էր կարդում,բայց չէր ստացվում:Որովհետև մի ականջից մտնոււմ մյուսով դուրս էր գալիս: -Իսկը պաղած տոլմա-ասաց հայրը,-գնացիր, քեզ ու քեզ էդ մազ կտրածին բերեցիր,գյուղին կդիմա”նա որ: Հաջորդ օրն արդեն Սոնան քիթ ու մռութ արեց,ըստ երևույթին խոսքը տեղ էր հասել: Սիմոնի հայրը ծանր բնավորություն ուներ:Չէր խմում,բայց որ խոսեց,նրա խոսքը հազար փութ մեղրով չէր ուտվի: Սիմոնը հասկացավ,որ հոր խոսքը խոսք է ու ընկավ խորը մտածմունքի մեջ: Սոնան էլ իր հերթին մտածում էին,թե ինչպես դուրս 80
40
գար այդ վիճակից: -Գաղտնի բան եք խոսում,-ասաց սկեսուրը,-ծածկ վրա մի արեք:Երևում է երկուսիդ ոտքը պետք է կտրենք տնից:Արեք մեզ գյուղում բերնի ծամոն մի շինեք: Որդին հոր խոսքը ոտքի տակ չգցեց,լուռ որոշեցին Սոնայի հետ մեկնել:Մայրը,հայրը վրա թափվեցին,համոզեցին,խնդրեցին,բայց հարսն ու որդին ոտք էին կոխում,իրենց ասածը պահանջում` կմեկնեն: -Փոքր էր,-մտածում էր հայրը,-վիզը ծռած իմ ողորմածությանն էր սպասում,իսկ այսօր ոտ է առել իմ դեմ ու ուզում է ինձ սաղ-սաղ թաղել: Սոնան ու Սիմոնը մեկնեցին ու մոռացան գյուղի ճամփան: Իսկ հայրը ծերացած,ոտք ու ձեռքից ընկած.գյուղի իր փոքրիկ ու մութ անկյունում կյանքի հետ կռիվ էր տալիս… ՆԱ Նա հայ երգիծանքի գագաթնակետին հասած ամենաբարձրյալներից էր: Կարողացավ իր ժամանակի ճիշտ բնութագիրը տալ: Իսկ ո՞վ ես դու, մի ոչնչություն, օրվա հացին կարոտ, մի օր լավ օր էլ չտեսար: Ի՞նչ պիտի ասես, որ երիցս ճշմարտություն չլինի, որ հետաքրքրի ընթերցողիդ: Երևի բախտը երես է թեքել քեզնից, մի՛ դժգոհիր: Նա տգեղ է, գարշելի ու չար, նախանձոտ, ասես Արարիչը նրան միայն նախանձից է ստեղծել: Նա ապրում է, լավ էլ ապրում է: Ստանում է այն, ինչ տալիս են, ձգտում է նրան, ինչ չունի և փեշքեշ ստացած ձիու ատամներին երբեք չի նայում: Իսկ քեզ նախա՞նձն է պատել: Օ՜, ո՛չ, դու միայն 81
օրուարև չունես: Նա չի մտածում իր արած-չարած գործի մասին, բախտը նրա ընկերն է ու նրանից մինչ մահ չի բաժանվի: Իսկ դու փորձում ես փորի վրա սողա՞լ հանուն մի կտոր հացի: Նա նման է տեղում կուտակված ջրի, կարող է փչանալ, աղտոտվել, ու լավ էլ գիտեն` բանն ինչումն էր, մտքով էլ չի անցնում իր օրվա խավարման մասին մտածել: Իսկ դու քեզ նմանեցնում ես հոսող ջրին ու կարծում, որ քաղցրահամ ես ու դեռ օգուտ տալու շատ բան ունես, որ քո կարիքը ունի ծառը, ծաղիկը, մարդը: Նա երբեք չի էլ մտածում, որ նախկինում վարորդ էր և այսօր ինչ է դարձել, որովհետև նա անիծյալ գող ծայրագույնի եղբայրն է: Եվ չի պատկերացնում, որ իր անշեղորեն աճող ագահությունը կարող է եղբորը գցել ամեն տեսակի գահերից: Իսկ դու՞: Մի ամբողջ տարի օրավարձով աշխատանք փնտրեցիր, ոչինչ չգտար ու սոված քնեցիր` երազելով: Զարթնեցիր` գրպանումդ հարյուրդրամանոց չգտար քեզ մեկնած մուրացիկի ձեռքի մեջ դնելու համար: Նա առատաձեռն չէ` շատ գծուծ է, սակայն քեֆերի ու խնջույքների անչափ սիրահար: Եվ միայն իր որովայնը լցնելու համար պատրաստ է երեք հազար կիլոմետր թռչել, միայն թե իրեն լավ զգա: Դեռատի աղջիկների հետ կվայելի կյանքը, հետո նրանց կբաժանի նվեր ստացած եվրոներն ու տուն կվերադառնա հպարտությամբ: Նա կարող է: Իսկ դու օրը հարյուրապատիկ անիծում ես քեզ, որ
82
41
ապրելու իրավունք չունես, որ տղադ սոված մեկնեց դասի: Եվ որ անճար ես ու նաև հավի ձվի գող: Կարող ես ժամերով սպասել, որ հարևանիդ հավը մի ձու ածի, և դու թռցնես` ստամոքսիդ քաղցը հագեցնելու համար: Նա իր կերպարանքով կարող է միայն թախծոտի ծիծաղը շարժել ու վշտերի հոգսը ցրել, բայց չի շտապում: Որովհետև գտնում է, որ իր կուտակածը դեռ քիչ է, և հանդերձյալ կյանքում էլ դրամի խիստ կարիք կունենա: Նա չգիտե, որ կուտակածը բավարար չէ հանրության սիրելին դառնալու, բարձրյալի աթոռին տիրանալու համար: Իսկ դու միայն նրանց դատարկ խոսքերին ես հավատում, զուր ջանքեր թափում: Մի՞թե չգիտես, որ քո մեծությունը աղքատ ու սոված լինելու մեջ է, շատախոսելու կատակաբանության մեջ: Դրանով իսկ կարծում ես, որ կչքանա՞ն չարախոսն ու զրպարտիչը ահավոր: Երբե՛ք: Դու միայն հեգնում ես, ծաղրում քո կարողության չափը, դա է իրողությունը: Նա կարողանում է լավ ֆոկուսներ անել: Դրան իսկ հավատում են նրա մերձավորները, ծայրագույն եղբայրը: Զարմանալի ոչինչ չկա, նրանց ամեն ինչ կարելի է, չէ՞ որ մի մոր արգանդից են ծնվել, և նրանց ամենագլխավոր ընկերը ագահությունն է, և շատ նման են իրար: Այնքա՜ն անկուշտ են, որ պատրաստ են պատառը իրար ձեռքից փախցնել: Իսկ դու քիթդ վեր ես քաշել, խիստ զբաղված ես քեզ ձևացնում, թուղթ մրոտում, սթափվի՛ր, չփորձես սոված լինելդ զգացնել տաս: Այլապես կինդ հացի փոխարեն սեղանին կդնի մրոտածդ թղթերը, և դեմքդ ամոթից կածխանա: Մի՛ ամաչիր, ճիշտ է, դու ոչինչ չունես կորցնելու, պարզապես կյանքդ ճիշտ ես ապրել: 83
Մրոտած թղթերդ կարդալով` ավագ դուստրդ կհասկանա քեզ: Նա մի օր կորոշի բաշխել իր կարողությունը: Մի՛ մտածիր, թե ժլատ է, քեզ էլ բաժին կհանի: Նա միշտ էլ գործնական մարդու տպավորություն է թողնում, որովհետև իր քայլերը միշտ հաշվարկում է: Շռայլ է` ում սիրում և հարգում է: Քաղաքական դաշտում իր նմանը չունի և հայտնի է վերամբարձ ելույթներով, թեև վերջին շրջանում սեփական լռությունը ոսկի է համարում: Միգուցե նա այդպես է լցնում որովայնի քաղցը, փորձում օրինակ ծառայել իր ընտրյալներին: Նա իր քթից այն կողմ ոչինչ չի տեսնում, շահ չկա, որովհետև գոհ է ու երջանիկ: Իսկ դու հարմարվել ես ու սպասում ես, զայրանում ու նվաստանում ամեն մի ոչնչության մոտ: Ախր ինչո՞ւ են քթիցդ բերում և չեն թույլատրում քո նպաստով գոնե ապրես: Իսկ ապրել և վատ, բոլորն են ցանկանում: Օդից կախվածն էլ մի բանի նման չէ: Ապավինենք ամենաստորին նույնիսկ, և լավատեսությամբ սպասենք… ԵՐԵՔ
ԸՆԿԵՐ
Մարզպետը, քաղաքապետը, դատախազը ընկերացան և ճանապարհ ընկան Անթալիա` հանգստանալու: Մեկ շաբաթվա ընթացքում իրենց հետ վերցրած ողջ գումարը ցնցխեցին` կերան, խմեցին, աղջիկների հետ վայելեցին կյանքը,
84
42
կազինոներում տանուլ տվեցին: Եվ մինչև նրանց աթոռակալ բարեկամները կուղարկեին պահանջվելիք գումարները, սովածացան: Շատ փնտրեցին, քիչ փնտրեցին ծովափին, ավազների մեջ մի հաց գտան և որոշեցին. իրենցից ով մեծահարուստ է, թող նա էլ ուտի: Դատախազն ասաց. Ես այն դատախազն եմ, որի մեկ ամսվա եկամուտը հասնում է մեկ միլիոն դրամի: Եվ դա ինձ օգնում է, որ նախարարի դուռը ոտքով բացեմ: Չէ՞ որ նրա սիգարների և աղջիկների մատակարարն եմ: Չնայած արտաքինից զուսպ եմ, գրագետ, հավասարակշռված: Ծակաչքությունը, արծաթասիրությունը, ընչաքաղցությունը ժառանգաբար եմ ձեռք բերել: Վերջերս ավարտեցի հյուրանոցային համալիրս` §Կոալիցիոն փալաս¦: Այն հատուկ մարդկանց համար է, հատուկ գերագույնի անցաթղթով: Քաղաքապետն ասաց. - Ես այն քաղաքապետն եմ, որ ինձանից ոչինչ չեմ ներկայացնում: Բայց կարողացել եմ հինգ տարի քաղաքապետ լինելով` իմ ժլատությունը, ագահությունը ի ցույց չդնել: Լավ գիտեմ §Օրենքն հարուստի համար է գրված, իսկ պատիժը` աղքատի¦ առածի իմաստը, սրբորեն եմ լծվել դրա կիրառմանը: Աշխարհի երկու տասնյակ հայտնի քաղաքներում առանձնատներ ունեմ, յուրաքանչյուրի արժեքը` 10 միլիոն դոլար: Մի՞թե ես չեմ մեծահարուստը: Մարզպետը նկատեց, որ ելնելով նրանց պատմածից` 85
ինքը մեծահարուստ չէ և չի կարող հաղթել. առանց զգուշացնելու հացը շտապ մտցրեց բերանը ու երկու ձեռքով սեղմեց որքան կարող էր ու սկսեց չփչփացնելով ուտել: -§Կարգին մարդ¦ տիտղոսին իզո՞ւր եմ արժանացել: Չէ՞ որ ձեր մարզպետն եմ, մի՞թե մեծահարուստ չեմ, և մի՛ մոռացեք, որ այն, ինչ թվարկեցիք, դրանում իմ ներդրումն էլ կա: Գիտեմ, որ ժողովրդի համար մեծահարուստ եմ: Բայց չգիտեմ, գիտե՞ք, թե ինչ ասել է մեծահարուստ: Ո՞ր մի երկրում մեծահարուստ չկա: Բա ամոթ չի՞, որ մենք աշխարհի ժողովուրդներից հետ մնանք: Դեպուտատն անգամ ինչ լեզուդ պտտվի` ունի ու իրեն մեծահարուստ չի կարծում: Եվ հետո էլ այնքան միամիտ լոռեցի չեմ, որ ստացածս կաշառքների, հավելագրումների մասին ներկայացնեմ, բա որ աթոռիս ձեռք մեկնե՞ն, փաստեր որքան ասես կունենան: Այնպես որ, սիրելի՛ ընթերցող, երբ ցանկանաս, անցի՛ր ինձ մոտ, հոգսերդ կթեթևացնեմ: Չմտածեք, թե քարսիրտ եմ, օ՜, ո՛չ: Արծաթասեր չեմ, ավելորդ չեմ, ըմբոստ չեմ…մի խոսքով` չեմ ու չեմ… Կարևորը, որ ինձ համարում եմ լավատես ու բախտավոր: Եվ սկսեց ավելի ախորժակով շարունակել ուտել մյուս կեսը: Իսկ քաղաքապետն ու դատախազը հեռվից հեռու ուշիուշով հետևում էին, թե ինչպես է իրենց մարզի գերագույնը մեծ հաճույքով ու երջանկաբեր ժպիտով ըմբոշխնում հացը: §Մենք կդիմանանք, թող միայն նրա սոված որովայնը զարմանա¦,- մտածեցին նրանք… Լավ է, որ աթոռակալների ուղարկած գումարները 86
43
ժամանակին հասան, այլապես մարզը ծանր կորուստ կկրեր…. ՈՒ գյուղում ոչ մեկը չէր հավատում,թե այդ ուժեղ ու առողջ մարդը կմեռնի,ընդամենը երկու օրվա ցավի գալով… ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԴԵՄՔՍ - Դու այն երջանիկ մարդկանցից ես, որ հասել ես նպատակներիդ իրականացմանը: Ինչո”ւ չես հավաքում եղած չեղածդ ու մեկնում,- հարցրեց հարևանս մի անգամ: -Չկա ավելի մեծ ու հզոր ուժ, կարողություն քան զորությունը Աստծո: Նրա կողմից ինձ տրված շհնորհս չի թողնում ուրիշ բանի մասին մտածել:Երջանիկ եմ և թքած ունեմ այսօրվա կյանքի երեսին: - Դու քո գաղափարով ցանկացած երկրում ավելի մեծ բարձունքի կհասնես,մի”թե դա քիչ է: Շատ փող կունենաս, հեղինակություն: -Ինքս քիչ փողով` նպաստիցս էլ գոհ ու երջանիկ եմ:Մյուսների պես ինձ ժամանակի թագավոր չեմ կարծում:Եվ բացի դա էլ, ճերմակ մազերս վկայում են, որ մահվանս սուրհանդակը արդեն իմ կողքին է:ՈՒղղակի գերի եմ դարձել` հոգսին,կարիքին,գնաճին… -Գնալով դու էլ կփրկվես:Քիչ մնաց:Քիչ ծերե”ր են գնացել և գոհ են: - Չեմ խրախուսում մեկնելը:Վատը միայն մի բանումն է,երբ գումարի տեր չես և չես կարողանում ընտանիքդ կերակրել ու սկսում ես զզվել ինքդ քեզնից ու մահդ ես
87
ցանկանում: Ասելիքս ցնդաբանություն չհամարհել:Փող չունես , չկա պատիվ և ոչ էլ հարգանք: Դու չես կամենու”մ կատարյալ երջանկության մեջ ապրել: - Կարծում ես պատգամավոր եմ,թե կուսակցության լիդեր : Նրանք ենք երջանիկները : Չնայած բացառիկ դեպքեր էլ կան : Մեծահարուստ պատգամավոր ազգականս մշտական սգում է չունենալու մասին: Ավելի փաստացի լինելու համար շեշտեմ, որ շոկոլադի արտադրություն ունի Իրանում, 50 հեկտար հողատարածք Ծաղկաձորում , գազալցակայաններին թիվ ու հաշիվ չկա : Դե արի ու հավատա նրա ողբին :Երկրորդ անգամն է պատգամավոր ընտրվում: Եվ անցնող տարիներին էլ աչքի չի ընկնում ` ոչ իր ելույթով, ոչ հայտարարությամբ և ոչ էլ մի հոդաբաշխ միտք է արտահայտել ամբիոնից : -Դու էլ բավական է բողոքես , ի”նչ օգուտ ողբալուց ,չես նկատում, որ քեզ հետ հաշվի նստող չկա: -Ուղղակի չեմ հասկանում, մարդիկ ինչպես են իրենց նմաններին հանդուրժում : Անզեն աչքով էլ ,որ հետևես ,երևում է ,որ ինքն իրենից և խորհրդարանից բոլորովին գլուխ չի հանում : Նիստերին դեպքից – դեպք է երևում :Ներկա լինելուց գալիս է թիկնապահներով,քայլում է,ո’չ,կարծես թե ճեմում սրահում իր ատլետիկ կազմվածքը , մոդայիկ հագուստը ցույց տալու համար ` առանց աջ ու ձախ նայելու:Դրանով է սկսվում և ավարտվում նրա առաքելությունը :Երևում է միայն որ գոծուն է: Ինտրիգներին չի խառնվում,առողջ է դատում ճեմասրահում, միայն խեղճի կուսակցական 88
44
կարգապահությունը թույլ չի տալիս նրան ինքնուրույն լինել : -Դու չարությամբ ես լցված նրա նկատմամբ: - Ոչ , ի”նչ ես ասում : Ես երախտամոռ չեմ, հիշաչար :Պարզապես <<թաղի տղերքով լցոնեցինք >> նրա համար ` իսկ հինգհազարանոցը ` հուշ եմ պահել նրանից :Միգուցե նեղ օր կունենա ,կվերադարձնեմ նրան: Եվ բացի դա էլ դժգոհ չեմ :Մի”թե կարելի է և արժե ,որ քեզ մի բան ասեն,մեկ ուրիշին մի բան ու չանեն:Էշի տեղ են դրել իրենց: Վկան գնաճը ,նպաստի չափը: Թույլատրեին ստացածս 35 հազար դրամը սիրով կտայի այդ դեպուտատին ,որ ապրի ` տեսնենք քանի օր կդիմանա… -Դու կուզենայի”ր ,որ քեզ օգնեին: -Ո’չ,թող այդ ծերանոցները ,մանկատները փակեն ,որ մեր շատ պաշտոնավորներ իրենց ծնողներին չթողնեն պետության հույսին :Ինքս արդեն ոչ կարող եմ նստել ,ոչ վեր վեր կենալ ,ոչ քայլել : Ոչ մեռած եմ ,ոչ կենդանի :Բոլորից հիասթափված եմ,նույնիսկ շփվել չեմ կարողանում: - Դու ե”րբ այդպիսին դարձար: - Բանկերը անցյալ տարի իրենց մայր գումարի շահույթը ավելացրել են չորս միլիարդ դոլարի շրջանառություն:Գնում են հարյուրավոր առանձնատներ:Երևում է ,մտածում են մահանալուց հետո հարություն կառնեն և կսկսեն վայելել իրենց կուտակածը: - Եվ դու երևի կատարյալ երջանկությունը գտնում ես քո անտիպ ձեռագրերը կարդալով : - Մենք բոլորս հյուր ենք այս կյանքում :Բարի գործ ու անունն է մնայուն :Նրանց միայն նորաձև հագնվելն է 89
մնում,կուշտ որովայնը: Մարդը իր բախտից , ճակատագրից ո”ւր փախչի , ո”ւմ դիմի :Պետք է դեմքով շրջվել հոգսերին ու վայելել կյանքը` թեկուզ դատարկ գրպանով` ինչ կա որ… Այդքան էլ հեշտ չէ : Քառորդ դար մանկավարժ եմ, մեծահարուստի երրորդ դասարանի տղան դուռը հոխորտալով շխկացրեց երեսիս:Ո”ւր հասանք: Հալումաշ եմ եղել,կորցրել եմ դեմքս : Նույնիսկ շատ փող ունենալն էլ չի կարող մեղմացնել ցավերս:Ցավալին նա է,որ փող չունես ,ուրեմն ոչ մի հարազատ էլ չունես: Տղայիս մի կտակ եմ թողել` մի երկտող: Կուզենայի ընթերցողս էլ տեղյակ լիներ . << Տղա’ս,միակս.մինուճարս,խնայիր աշխատածդ փողերը և նա էլ կխնայի քեզ ու կպահպանի: Չափից շատ մի ծախսիր :Կարիքի մեջ կլինես,թշվառներից օգնություն խնդրիր: Խնայիր եվրոներդ,դոլարներդ`իմացիր,փողը ապաքինող բալասան է,այն ուժ է, ընկեր, պատիվ, բարեկամ: Ափսոս, որ ես ուշ հասկացա:Հաճախ դիմիր Աստծո օգնությանը:Ընդունի նրան` եթե դու խաբված ես, օգնության կանչիր և նա կփրկի քեզ` քո թշնամու չարությունից և այն չարիքից,որ դու վախենում ես…>>: ՀԱՋՈՂԱԿԸ Բոլոր քաղաքներն ու պետություններն էլ ունեն իրենց ծայրագույները, որոնք ժողովրդի մասին այնքան էլ քիչ չեն մտածում, որքան իրենց մտերմի: Եվ մեր այս պատմության հերոսն էլ մեր հարստության տեր էր: Չկա բառը գոյություն չուներ նրա համար:Սրտի ուզածը հաշված վարկյանների ընթացքում նրա գրպանում 90
45
էր,կամ սեղանին:Գոհ էր ու երջանիկ իր բախտից:Նրան մոտիկից ճանաչողները գտնում էին տձևի մեկն է ու շատ կծծուծ,բայց երեսանց նրան միշտ ժպտում էին: Դա էլ երևի նրանց գործի բնույթն էր կամ աստիճանահարթակով վեր սողալու յուրահատուկ ձև: Այդ ծայրագույնը ուներ մեկ որդի: Որդին իր հոր նման ժլատությամբ չէր փայլում , ավելի շատ սիրում էր ամեն ինչ զրոյի հավասարեցնել,թքածը չէր լիզում ու նաև թքած ուներ ամեն ինչ վրա: Նա ամեն օր մի նոր մեքենայի ղեկին պիտի նստեր, 24 ժամը լրացավ` անպայման հրաժարվում էր այդ մեքենայից :Եվ բացի դա էլ հատուկ ցուցակ ուներ,թե ամսվա սկզբից որ նախարարը,որ դատավորը,որ դատախազը, որ բարեգործը պիտր իր օրը ուրախ կազմակերպի: Ով պետք է նոր մեքենան բերի, ով կազինոներում տանուլ տված գումարները վճարի,սաունայում լողանալու պահին մերսող մանկահասակ աղջիկների ու խմիչքների հարցը կարգավորի: Այնպես որ , բարերարներն էին գոհ ու ծայրագույնի տղան: Հերթական օրը դատախազինն էր, ծայրագույնի միակ հաջողակ տղայի հանգիստը ճիշտ կազմակերպելուն: Դատախազը ողջ օրը իր թիկնապահների հետ քարշ եկավ տղայի ետևից, հրամցրեց ինչ կամեցավ , և որքան կամեցավ: Տղան թեև դժգոհ մնաց օրվա վերջում, բայց չուզեց,որ հայրը և դատախազը ընդհարվեն: Ինչ գիտես, կյանք է, իջնել կա, բարձրանալ ու բացի դա էլ զուր չէր <<հաջողակ>> մականունը ստացել: Գոհ էր իր կյանքից: Դատախազի ու թիկնապահների ուղեկցությամբ էլ 91
տուն վերադարձավ: Ծայրագույնը բավականին շատ էր խմել`50 տեսակի ու տարբեր սպիրտայնության խմիչքներ ,տեղական նարկոբիզնեսմենների հրամցրացից օգտվել`մի խոսքով ծխել:Հարբած,ծխած տուն էլ չհասցրեց մտնել հենց իրենց առանձնատան բակում էլ` աղբարկղի մոտ կնքեց իր մահկանացուն: Զայրացավ ծայրագույնը,վշտից կորցրեց իրեն, միակ տղան չկար այլևս:Անհրաժեշտ էր գտնել և պատժել մեղավորին: Տասը օր բժիշկների մի ողջ բրիգադ զննեց տղայի անշունչ մարմինը: Պատճառը` խմիչքը և մարիխուանան: Գտնվեցին և կիսով չափ մեղավորները:Ծայրագույնի մոտ էլ սողալով մոտեցավ ոստիկանապետը,գյուղնախարարը: -Դուք երկուսդ էլ պատասխան եք տալու որդուս մահվան համար:Հրամայում եմ,որքան խաղողի այգի կա մեր երկրում կրակի տալ, թող ցորեն ցանեն` գոնե մի կտոր հաց կունենան ու ինձ չեն դիմի: Որքան մեխակի ու կակաչի ջերմոցներ կան ուղղաթիռներով հողին հավասարեցնել: Փողոցներով անցնելիս ոչ մի կազինո ու ստրիպտիզ բար ու սաունա չունենանք: Գլխովին պատասխան եք տալու: Թող առողջ սերունդ մեծանա: Չենթակվողներին` ցմահ բանտարկություն և հարևան երկիր արտագնա աշխատանքի դաժան: Մի խելացի այրի կին միայն չենթարկվեց ծայրագույնի հրամանին:Նրա թաքստոցի տեղը նույնիսկ որդին չգիտեր,ուր մնաց հարևանները, որ մատնեին: Նա իր ձեռքով պատրաստված խաղողի գինին պահեց ու պաշտպանեց իր որդու համար:Եվ ամեն օր որդուն հաց ուտելիս ջրի փոխարեն կես լիտր գինի էր տալիս, 92
46
կանեփի հատիկներով աղանձ:Ու դա կարծես թե օգնում էր որդուն: Որդին օր-օրի էր աճում,գեղեցիկ ատլետիկ տեսք ստանում,թևերի ու մարմնի մկանները ավելի ամրակուռ էին դառնում:Եվ ցանկացած կռվում էլ նա միշտ հաղթող էր դուրս գալիս:Ինչպես գայլերը ոհմակով,նա ընկերների հետ չէր իր հարցերը կարգավորում` այլ միայնակ: Մի անգամ չէ որ հաղթել էր հարևան երկրի սահմանախախտ գյավուրներին, դատախազի, ոստիկանապետի թիկնազորին: Միայն նրա ուռած ու կապտած դեմքը տեսնեիք: Այրի կնոջ տղայի հերոսության լուրը շուտով հասնում է ծայրագույնին:Նա ցանկանում է հանդիպել մոր ու տղայի հետ: Ծայրագույնը այդ կնոջը, նրա տղային ընդունեց, մեծ պատվի արժանացրեց: Դե,ինչպե”ս է ստացվում,որ բոլոր կռիվներում հաղթող ես դուրս գալիս: Մայրը պատմեց իսկությունը,թե ինչպես է գիշերվա կեսին մտնում իր թաքստոցը, հանում գինին, կանեփը և սնուցում որդուն: Եվ ծայրագույն էլ լսելով այդ ամենը փոխեց իր հրամանը .<<Ժողովուրդ իմ ` տնկեք խաղող, կակաչ ու մեխակ, բացեք բոլոր կազինոները ու թող Եվրոպան մուտք գործի մեր տարածք, իսկ ստրիպտիզ ակումբները միայն իմ կողմից թուղթ ունեցողները թող մտնեն>>: Կլինեն ոմանք, որ կհավատան ինձ:Նրանք սիրով արժանի են համտեսելու իմ այգուս կեռասենուց…
93
ԾԽԱԽՈՏ -
Ծխախոտը գլխացավանք է,-միշտ կրկնում էր մանկությանս ընկերը: Ծխախոտը վնասակար է առողջությանը,-քնելուց առաջ մրմնջում էր կինս: Ծխախոտի մեկ գլանակը սպանում է ձիուն,ավելացնում էր որդիս: Եվ ինչ միայն պատմություններ նրանք չէին պատմում:Անգամ հիշում կառավարության որոշման թվահամարը/ո”ւմ մտքով կանցներ/: Հարգելի ընթերցողին թող չթվա,թե ինքս ոչինչ չեմ հասկանում ու չեմ ընդունում նրանց խոսքը ի գիտություն,բայց ի”նչ անեմ , չեմ կարողանում հրաժարվել և օրե օր ավելի է մեծանում պահանջս ծխախոտի նկատմամբ:Մի գլանակը ավելին էր ինձ համար`քան օրվա մեջ քան երեք չորս համեղ ուտեստը:Ի”նչ սուրճ առանց ծխախոտի,ի”նչ կոնյակ` առանց ծխախոտի :Եկեք ցնդաբանություն չհամարենք:Քանի որ ուսանողական տարիներին ընկերներս ծխում էին,իկ ես խորհրդատուի դերում էի:Բանակում նույնպես,բանտում ևս առանց ծխախոտի: Դա կառավարության մեղքն է,որ ինքս էլ սկսեցի ծխել:Կասեք ինչո”ւ:Շատ պարզ,թույլատրեց փոքրիկ կրպակներ բացել:Օգտվելով առիթից,մտածեցի թե բիզնեսը լավ բան է,քաղաքից գյուղ ապրանք բերելով ու գյուղացիների վրա թանկ ու կրակի գնով վաճառելով մի հալի էլ ես կհասնեմ,բայց չարաչար սխալվեցի:Ոչ միայն կրպակիս շնորհիվ սովորեցի ծխելը այլև զրկվեցի տարիներով կուտակացս ողջ ունեցվածքիցս: Ու հիմա թողնելով կրպակս,անցա իմ նախկին 94
47
աշխատանքին:Դպրոցում մանկավարժ եմ:Մինչև դպրոց հասնելը մեկ կիլոմետր է:Ճանապարհիս ինձ հանդիպում են ծխողները և չծխողները:Ծխողները ինձ դասեր չեն տալիս,դա միայն չծխողներին է վերաբերվում:Ավելի շատ նրանք են հիշեցնում.<< Ոչ միայն ձեզ եք թունավորում,այլ նաև մեզ էլ,օդը մաքուր թողեք>>:Մի տասը գլանակ վառում եմ մինչև դպրոց հասնելը շատ չէ”,ո’չ:Քեզ դպրոցի պատերից ներս ո”վ կթողնի,երեխաներ կան,ծնողներ են այցելում` նրանց ներկայությունը կա ու կա:Չնայած տնօրենս,ինձնից ավելի ծխախոտամոլ է, ամեն անգամ հանդիպմանը չի մոռանում.<<Աշակերտներին չսովորեցնես,նրանցից էլ չփորձես ծխախոտ ուզել>>: Ասելիք չկա,չնայած ինչո”ւ չկա: Իրեն կարելի է,ինձ ոչ,գլուխս չեմ ուզում դնել:Հազիվ դիմադրում եմ մինչև զանգի հնչելը,մտնում առանձնասենյակս ու թաքստոցից գաղտագողի հանելով ծխախոտատուփը նորից գլանակը-գլանակի ետևից:Երբ հագենում եմ,սենյակս թոնրատան է նմանվում:Վերանորոգման կարիք կա,պատերը վաղուց պաստառի կարիք ունեն:Մի օր քիչ մնաց շնչահեղձ լինեի ու այդժամ հնչում է դասի կանչող զանգը:Երջանկությունս փոխվում է տխրության:Ստիպված գնում եմ դասարան:Այստեղ էլ ականջիս են հասնում երեխաների քրթմնջոցը.<<Նորից վրայից շան հոտ է գալիս>>: Դե երեխաներ են,չլսելու եմ տալիս ու հազիվ շարունակում դասս:Հազիվ զսպելով փորձում եմ մտորել:<<Ասենք թե թողեցի ծխելը,բա մեղք չէ վաճառողուհին` նրա որդին դեռ ուսանող է,իսկ վարձը մուծելը անհրաժեշտություն:Գործարանի տերը արտադրանքը աղբանոցում է այրելու,պետք է իրացնի ` 95
վարկը փակելու,տուն գնելու խնդիր ունի,պետք է օգնել նրան:Եկեք մոռացության չտանք ծխախոտագործին,թոշակառու տատիկին,որի չորացրածները ամենաորակյալներն են,եռեսուն տարի նույն գործի վրա է,ու մնացել է օճորքից կախ>>: Չէ~,հաստատ չեմ թողնի ծխելը,նրանք ինչով պիտի ապրեն,և ինքս էլ ազատ ժամանակս,ինչպե”ս պիտի մեռցնեմ:Համ էլ մայրամուտս մոտենում է,ինչու կյանքիս վերջին օրերը վատ ապրեմ:Չնայած ստացածս նվազագույն աշխատավարձս միայն ծխախոտին է բավականացնում: Չեմ հասկանում,իմաստ ուներ արդյո”ք այս ամենը գրի առնել:Չծխելը լավ բան է,բոլորս էլ հասկանում ենք ու սկսում ծխել ու շարունակել… Ոչ մեկի համար էլ հաճելի չէ,երբ իրեն տեղի-անտեղի դիտողություն են անում: Հաճույքով մի քարարձան կկառուցեի մեր գյուղի միակ բլրի վրա ծխողների պատվին… Կարծում եմ դա վատ միտք չէ:Կարևորը շատ համախոհներ ունեմ… ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ Արշակը բանակից զորացրվեց:Ծնողները ոչ շատ մեծ խնջույք կազմակերպեցին այդ առթիվ:Ողջ գյուղը մասնակցեց ուրախությանը:Բարեմաղթանքներին վերջ չկար: -Վերջացրիր որդիս,գոհ ենք ու երջանիկ:Մնաց մի գեղեցկուհի էլ ընտրես,մենք ավելի կերջանկանանք,ասաց մայրը և ավելացրեց,-կուզենայի որ այդ աղջկա մատները,մաշկը, լինի ձյունի պես ճերմակ:Երկնքի պես 96
48
կապույտ լինեն աչքերը:Ճակատը պետք է լայն լինի,մազերը երկար ու ոսկեփայլ,ձայնը երգեցիկ,բերանը նեղ,հասակը ոչ բարձր,ոչ ցածր,մինչև մեկ մետր ութսուն սանտիմետր,որպեսզի համբյուրելու համար աթոռ չդնես ոտքերիտ տակ և բացի դա էլ նոր գնած մահճակալը փոխելու կարիք չունենաք… -Շատ եմ սիրում,որ աղջիկը քչախոս է լինում:Հարսնացուդ պետք է համբերող ու համեստ լինի:Հանկարծ,որ հարբած վերադառնամ տուն, չտեսնելու տա,սկեսուրի հետ չմիանա ու չտրտնջա:Եթե կոպիտ լինեմ կնոջս հետ,սխալ արտահայտություններ թույլ տամ,լուռ լսի,չիմանալու տա,չհակաճառի,չպատասխանի:Ոչ շատ հաստլիկ լինի,ոչ շատ բարալիկ ,որպեսզի տեսնողները չխղճան նրան,-ասաց հայրը: Եվ Արշակի համար սկսվեց փնտրտուքի մի մեծ շրջան:Գյուղն ամբողջովին ոտքի տակ տվեց,հետո փնտրեց հարևան գյուղերում,նույնիսկ մայրաքաղաք հասավ,բայց ծնողների պատվիրած աղջկան չէր գտնում:Մի տեղ հայրիկի նշած բարեմասնություններով կար,մյուս տեղ մայրիկի նշածով:Եվ վերջապես մի օր էլ գլխի ընկավ,որ երկու երնեկ մի տեղ չի լինում:Որոշեց ինչ ուզում է լինի:Կամուսնանամ,կյանքը ցույց կտա:Ծնողներիս ի”նչ գործն է:Նրանց հետ հոմ չի ապրելու,այնքան էլ անշհնորք չեմ,որ մի ընտանիք չկարողանամ պահել:Դեռ ամեն ինչ առջևում է և բացի դա էլ ամունանալուց հետո համատեղ կյանքի ընթացքում կհարմարվենք… Մտորումները հանգիստ չէին տալիս Արշակին և այս անգամ խառնվեց մորաքույրը. -Արևիկը,մեր հարևանուհին է,ոչ մեկի հետ գործ 97
չունես,աչքիս առաջ է մեծացել:Անող-դնող է,ձեռքից ամեն ինչ գալիս է,բայց մի բայց կա,որ…հայրը հարբեցող է,եղբայրն էլ գողության համար բռնվեց,վախենամ թե իրենց շարքերը քեզ քաշեն ու ծնողներիդ մոտ վատերես դուրս գամ: -Գալուստի աղջիկն էլ վատը չէ,-ավելացրեց մորաքրոջ ամուսինը:Աղջիկը իսկը հորդ նախանշած աղջիկն է,հայրն էլ ոսկե մասնագետ է,ողջ գյուղի հողակտորների վարը ինքն իր տրակտորով անում,ձերն էլ անվճար կվարի,կցանի,ձեզ վրա էլ մնում է միայն ջրի հարցը,դե մենք էլ կօգտվենք ձեր խնամիական կապից… Միայն թե Արշակը Գալուստի աղջկա հետ այդպես էլ չկարողացավ հանդիպել,որովհետև նրա աղջիկը հոր կողմից յոթը փակի տակ էր պահվում,տանից դուրս չէր գալիս: Օրերն անցնում էր,Արշակը որոշեց դադարեցնել իր համար հարսնացուի որոնումները:Տարիներն անցնում էին և Արշակն էլ էլ ավելի սկսեց բծախնդրորեն մոտենալ այդ հարցին: Մայրը տեսնելով,որ որդին շատ է տանջվում որոշեց զիջումների գնալ. -Որդիս թող քո սրտի ուզածով լինի: Հայը,որ ուշադիր լսում էր իր կնոջը,չհամաձայնվեց նրա որոշմանը.<<Ես մնում եմ իմ կարծիքին>>: Եվ վերջապես Արշակը ճարահատյալ դեմ կանգնեց իր ծնողներին,չնայած շատ հեշտ չէր իր համար. -Սաթենիկին հավանել եմ,նա կա ու կլինի ձեր հարսը,հարևան գյուղից է,-ասաց որդին ու ծնողների հետ էլ գնաց հանդիպելու նրան: - Չեմ ուզում,հետը ոչ ման եմ եկել,ոչ ծանոթ եմ բնավորությանը,առարկեց Սաթենիկը: 98
49
Հայրական տատը Սաթենիկի վրա բարկացավ. -Սաթենիկ ջան,ինչի”դ է պետք ման գալը կամ բնավորությունը:Պապիտ հետ պսակվելիս,այդ տանը հինգը տղամարդ կար,միայն հինգերորդ օրն իմացա,թե ո”վ է նրանցից իմ ամուսինը: -Սաթենիկ ջան,ես ավելի վատ դրության մեջ եմ եղել,ասաց մայրական տատը,-մի ամիս էր,որ ամուսնացել էինք,ուզեցի իմանալ թե ով է ամուսինս,սկեսրարս ջղայնացավ վրաս. <<Մի ամիս է եկել ես,ուզում ես տղաներիս մեջ կռիվ գցել,իրար թշնամի սարքել>>: Արշակին ոչինչ չէր մնում,ելնելով ծնողների շահերից ու պատվից,դիմել համապատասխան մարմիններին իրեն հարսնացու գտնելու հույսով խոստանալով խոշոր դրամական ՓԱԽՈՒՍՏ Այսպես շարունակվել երկար չի կարող:Մի բան է անհրաժեշտ մտածել:Իսկ մտածելու ոչինչ չկա:Խանգարող հանգամանքները այնքան շատ են,որ չգիտեմ ինչից սկսել:Անորոշություն է և դրանից դուրս գալու ոչ մի հնար: Լավ եմ հասկանում,որ միայն այս երկրից փախուստը կփրկի ինձ և ինձ նման շատ շատերին:Ո”ւր գնամ,երբ ամենուր անծանոթ միջավայր կլինի,իրենց օրենքներով,ավանդույթներով,սովորույթներով:Մնալն էլ ձեռնտու չէ:Ժամ առ ժամ փոփոխվող գները,նվաստացուցիչ մի քանի դրամը ոչ մի կերպ չի կարող փակել ընտանիքիս ծախսերը:Տարիների ստեղծացս ո”ւմ թողնեմ:Սխալվել չեմ ուզում,դիմել որևէ 99
մեկին նույնպես:Իսկ հույս կա,որ հարուստ հարազատդ քեզ կօգնի և երբեք անտարբեր չի անցնի քո ցավի,վշտի կողքով:Կօնեն քեզ,միգո”ւցե կարդարանան,որ իրենք էլ չունեն,նրանք էլ կարիքի մեջ են: Չեմ հասկանում թացը չորից ջոկել,սահմանազատել:Ամենուր լսվող տրտունջները չեն թողնում ոչ մի հույս: Հավաքվել է պետք ու հեռանալ,որքան հեռու,այնքան լավ:Եվ թեկուզ դրսում հավաքարար լինեմ քան այստեղ մանկավարժ,գոնե այնտեղ կմաքրվեմ տարիներ ի վեր կուտակվածս ցավից,հոգսից: Վիրավորված ու զայրացած եմ կառավարությունից:Չեմ կարող ներել նրանց:Իմ ուզածը շատ-շատ քիչ է` մի կտոր հաց,ուրիշ ոչինչ:Ինքս մեծ հարստության կամ կարասու ձգտում չունեմ ինչպես մյուսները,թանկանոց իրերի երազանք չունեմ:Ինձ համար պակասում է մարդկային ջերմ հարաբերությունը,փոխհարաբերությունը:Այն կամացկամաց կորչում է անվերադարձ… Չեմ հասկանում թե ինչու այդպես ստացվեց,չէ որ տարիներ ի վեր գործող . <<Բոլորը մեկի,իսկ մեկը բոլորի>> սկզբունքը կար և արդարացված էր:Եվ այն ժամանակը բերեց ու ժամանակն էլ տարավ: Այսօր ամեն մեկս էլ փորձում է իր ճիշտ տեղը գտնել,ապահովել իր ընտանիքի գոյության միջոցները:Ցավալին նա է,որ քչերին է դա հաջողվում:Եվ առկա է փախուստը… Շահարկում ենք,թե գնում են,լքում իրենց տունը:Ինքս էլ առանց վարանելու կգնայի:ՈՒրիշ ճանապարհ չեմ տեսնում:Միայն թե տեղը հայրիկիս շիրիմի կողքին 100
50
պետք է լինի,որտեղ պապիկս է,տատիկս,մայրս,նրան ո”նց թողեմ:Չէի կամենա,որ հողս ինձանից երես թեքի,նա է իմ կերակրողը… Մանկուց երազել եմ կուտակելու,ունենալու մասին:Միշտ բավարարվել եմ քչով:Մի կերպ գոյատևել եմ ու անչափ երջանիկ եղել,իսկ հիմա”…խոսելս անգամ չի գալիս,դանակը ոսկորիս է հասել և չկա ոչ մի հնար ապրելու համար: Կռվելու,բանավիճելու,խոսելու ցանկություն նույնիսկ չունեմ:Միայն թե հանգիստ թողեք ինձ: Գնալուս ճանապարհը շատ կարճ է մնացել,շտապել է անհրաժեշտ,իսկ փախուստս երբեք արդարացված չէ… << ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ >> Երբեմն իմ ծանոթներս ինձ կատակով,երբեմն լուրջ << Բողոքի գիրք>> են ասում:Դրա պատճառը երևի մեկն է,ինչ տեսնում եմ կողքիս` շտապում եմ բողոքել:Շատերը երևի այնքան էլ լուրջ չեն ընդունում ու ականջի ետև գցում,հանգիստ քուն են մտնում:Բայց ինձ մոտ այդպես չէ: Որովհետև իմ կյանքը միակն է ինձ համար և շրջապատիս մարդիկ էլ անտարբեր:Կմեռնեմ մի գեղեցիկ օր և այն լուսավոր ու պայծառ կլինի,առանց անձրևի ու քամու,ցուրտ չի լինի:Մարդիկ էլ ուրախ ու զվարթ կճանապարհեն ինձ նման դժբախտիս: Ոչինչ չեմ պատրաստվում ինձ հետ այն աշխարհ տանել,մեկ-երկու իմ գրքույքներից բացի,միգուցե այն
101
աշխարհում հանգստիս պահին կսկսեմ վերհիշել գրվածքներս,որոնցից ամեն մեկն էլ իմ հոգեզավակն է,իմ ցասումը,պոռթկումը: Մի”թե իմ կյանք` կյանք է:Անզորությունից ձեռքներս վեր եմ պարզում,թշվառ վիճակս ցույց տալիս,իսկ ոմանց դա դուր չի գալիս և փնթփնթում են վրաս: Կառավարությունը դանակը դրել է կոկորդիս,ուր որ է կկտրի,բայց դեռ սպասում է.<<Մի քիչ էլ շնչիր,բա վարկերը ո”վ է փակելու>>: Ախ այդ տոկոսադրույքները:Վերցրի ու շատերի պես ինքս էլ նրանց գերին դարձա:Հագուստս այրեն նույնիսկ մոխրահոտ չի գա,գումար են պահանջում: Գույները չեմ խտացնում : Օր աշխատում,օր ապրում եմ,բա սա կյանք է:Էլ չեմ ասում սոված անկողնում եղած անքուն գիշերների մասին: Անթաղ մեռելի եմ կամաց-կամաց նմանվում,ոչ մեկը չկա կողքիս… Չկարծեք թե գիտակցական կյանքս պորտաբոյծի կյանքով եմ ապրել,երբեք անաշխատ պատառ կուլ չեմ տվել:Բայց արի ու տես ,որ տունս ոչ մի բարելավում չի արվել,նույն պապիցս ժառանգած երկաթյա մահճակալներն են` իմ ողջ կայքը: Ինձ հետ չեմ տանելու:Թող մնա ինձ պես մի խեղճ ու կրակի:Գոնե նա գոհ կլինի,որ իր մասին մտածող էլ է եղել: Չկարծեք թե ինքս եմ իմ անունը հանել:Խմում էի իհարկե,ոնց անտակ տակառ:Վաղուց մոռացել եմ օղին էլ և հիմա չիբուխ ծխախոտն է անբաժան ընկերս:Հարմարվել ենք: Իմ ներկա վիճակի համար ոչ մեկին չեմ 102
51
մեղադրում:ՈՒղղակի ողջ կյանքս անցավ ակնթարթի պես ու ոչինչ չհասկացա:Վատ մարդու համբավ չունեմ, անունս պարզապեո դուրս եկավ:Նամանավարդ,երբ համարվեցի ամեն մի ապուշության գերի:Սկսեցի նույնիսկ հավաքացու ստեղծել:Ինչ հիմարության ետից ասես վազեցի:Պարզ է,որ վատ է,բայց հրաժարվել չէի կարող,սովորել էի:Բարիքները շատ են աշխարհում, չօգտվելը առնվազն հիմարություն: Ծայրահեղ հուսահատությունս երբեմն հաջորդում է ուրախությունս,երբ նորից մարդիկ իրենց դարն ապրած հագուստն են ինձ նվիրում ու դառնում եմ ամենաերջանիկ մարդն աշխարհում: Գրամեքենաս իր դարն ապրած իր է դարձել իմ տանը:Տարիներ առաջ գնեցի:Գյուղում ընդամենը երեքն էր:Հաջողակն էի,գնել էի իմ վաստակով և շատ ուրախ էի:Վերջերս մի մեծահարուստ այցելեց ինձ հյուր` այդպես էլ է պատահում:ՈՒրախությունից քիչ մնաց ոտքերն ընկնեի,համակարգիչ խոստացավ նվիրել:Իսկ դուք,թե ամեն մի մանրուքի համար ուրախանում ես ու դեռ բողոքում: Տեսնես խոստումը կկատարի,թե մեջտեղը փող խաղացնել է պետք: Խորթ է եղել ինձ համար օտար հողում բախտ որոնելը:Թեկոզ նվաստ ապրեմ,թեկուզ սոված ու տկլոր,մահս վրա թող հասնի տնկածս կեռասենու ծառի տակ:Թե այնտեղ կթաղեն մարմինս` դա թող լինի կառավարության որոշումը,որովհետև վատ և լավ օրեր ապրելու հետ մեկտեղ գրել քիչ-միչ,փնովել սրաննրան,բայց ամենակարևորը պարզ եմ ու անմիջական,առանց ետին մտքերի… Դիմակս պատռելու կարիք չկա: 103
Վերից-վար տողերումս ինքս եմ ու ինձ շրջապատողները,տողերի արանքում փնտրեք ինձ: Չեմ վախենում մահից,մի օր էլ ինքս կհանգեմ` ժամանակս մոտենում է:Որդիս ուղղակի կարմիր տուֆից տապանաքարս երևի թե չի մոռանա ու մորն էլ չի թողնի օր ծերություն դուռը դեմքին փակված: Քեզ վստահում եմ,ով իմ աստված ինչ ուզում ես արա:Ուղղակի ինձնից հետո գոնե մարդիկ վրայիցս պոկեն <<Բողոքի գիրք>> պիտակը: Եվ քեզ համար սիրելի ընթերցող թող մի բան պարզ լինի.<<Եզան պես աշխատող է,բայց մեջն ինչ կա>>: Խոսքը իսկ և իսկ իմ մասին է: Այնպես որ, երգս արդեն երգած է…խոնարհաբար ձեր իսկ Ա.Ա.: ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԴԵՐՈՒՄ Մտածմունքով տարված քայլում էի փողոցն ի վեր: Ժամանակս շատ ,պարապությունից չգիտեի ինչ անել ,վեր ու վար անելով հոգնեցի: Չգիտեմ հոգնությունս էր պատճառը ,որ աչքերս սկսեցին իրենց- իրենց փակվել:Ու չեմ էլ զգացել թե որքան եմ այդպես ննջել մայթեզրին նստած : Ու հանկարծ զգում եմ ,որ ինչ որ մեկը բռնել է ձեռքս ու սրտիս աշխատանքն է ստուգում: Կներեք,կարծեցի թե ձեզ հետ ինչ որ բան է տեղի ունեցել ,որոշեցի օգնել ձեզ,- ասաց նա: Այո,այո ինքս ինձ լավ եմ զգում ,-շշնջացի ինքս: Լա’վ է,շատ ուրախ եմ ,-ասց նա հինգհազարանոցը հանեց գրպանից ու մեկնեց ինձ:
104
52
-
Ես դրա կարիքը չունեմ,պարզապես հոգնել էի ու աչքերս էլ ինքստինքյան փակվել էին,- դասը սերտած աշակերտի պես արագ-արագ վրա տվի: Իսկ նա թե. Իսկ այս մանրադրամների մասին ինչ կասեք,որ թափված են ձեր պառկած տեղում: Շատ ծիծաղելի է գիտեք ,երևի ինձ մուրացկանի տեղ են դրել,- հազիվ արտաբերեցի: Կներեք,բայց համենայնդեպս վերցրեք մի ամաչեք,նրա կարիքը միշտ էլ կունենաք:,-ասաց նա ու ստիպողաբար մտցնելով առանց այն էլ դատարկ գրպանս հեռացավ: Որքան ամոթ էր, հազիվ շհնորհկալությունս քամու բերանով սուլեցի նրա ուղղությամբ: ՈՒ որքան էլ ամոթ լիներ,հավաքեցի ողջ գումարը և պատկերացրեք վաստակածս ավելի շառ էր քան օրավարձս,որ ստանում էի սրա-նրա տանը աշխատելուց : Չէ ,ինչ ուզում եք ասեք,ինձնից ինչ մուրացկան:Ուժս տեղն է,վատից –լավ վաստակում եմ:Բա որ ծանոթներիցս մեկն ու մեկը ինձ տեսնի գումար մուրալիս,այդժամ ինչ եմ անելու:Մտնեմ մոտակա եկեղեցի մի երկու մոմ վառեմ ու գումարն էլ հենց եկեղեցու գավթի մուրացկանին կտամ: Այդ մտքերով զինված էլ առաջ շարժվեցի մոտակա եկեղեցին:Դեռ աստիճանահարթակին չէի հասել` մի ջահել երիտասարդ տղա քաշքշում էր մուրացկանին: -Քեզ ասում եմ այսօրվա նալոգը տուր,չտաս,վաղվանից այստեղ չես կանգնելու,-լսեցի երիտասարդի շուրթերից: 105
Մոռացա անելիքս և հավաքացս գումարով էլ հեռացա դեպքի վայրից:Միայն գիտեմ , որ մոմ վառեցի :Տարօրինակ է գիտեք `մուրացկանից էլ են լավ տղերքը տեղի օրավարձ վերցնում: Որքան ամոթ է :Փառքդ շատ Տեր Աստված դեռ ոտքով ու ձեռքով եմ ու մուրացիկի կարգավիճակի կարիք չունեմ… ԿՅԱՆՔԸ` -
-
-
ՀԱՅԵԼԻ
Արշակիչ լուռ ես , հոմ բան- ման չի պատահել ,ասաց Բարսեղիչը: Չէ Բարսեղիչ ջան,ինչ կա որ ինչ պատահի :Էն ապուշ գրչակի վրա եմ զարմացած: Իսկ ինչ կա որ:Գրել է թող գրի:Դրանից քեզ ի”նչ: Ոնց թե”: Ամեն օր նրա կինը անլվա կատվի պես ներս է խուժում,որ կնոջս հետ մի բաժակ սուրճ խմի,որ մեր տան հնոտիքներով իր փոքրիկների մերկությունը ծածկի,որ իր երեխաների փորը դատարկ չմնա:ՈՒ հիմա մարդ է դարձել և ինձ քարկոծում է: Արշակիչ ջան մի զարմացիր:Դե անպոչ գդալի պես սովոր է խառնվել ուրիշի գործերին:Երևի գրելու բան չի ունեցել: Դա երևի իմ մեղքն է:Մեկ ամիս է,ինչ կնոջը վռնդել եմ մեր տնից ու չեմ օգնում: Ինչի” համար:Փողոց պիտի նետես` նրան տուր… Կտայի իհարկե:Բայց դու նրա խոսքերը միայն լսեիր:Էդ ապուշին թվում է,թե աշխարհի վերջն եկել է ու ինքն էլ մարդկանց փրկիչն է:Էլ չգիտի,իր 106
53
-
-
-
-
-
-
նմաններին կտանեմ ծով ծարավ կբերեմ: Դու քո գործը լավ գիտես չէ”: Իհարկե,կյանքը <<հայելի >> է :Դնում ես դիմացդ ու քեզ համար ամեն ինչ պարզ է դառնում:Ինքնասածի մեկն եմ :Էդ գրչակին ներում-բեկում չկա:Քթիցը բերելու եմ: Շատ մի նեղվիր Արշակիչ,ինքս որ չեմ պատմում իմ գլխով չի անցել:Գրեցին կողոպտիչ եմ,փողասեր… Իսկ ո”վ փողասեր չէ:Կյանքը դրա մեջ է: ՈՒնես առաջ կգնաս,կհարգեն,կվախենան… Արշակիչ,որ ամեն մեկը այդքանը հասկանար,որ իր գրպանը լցնելու մասին չմտածեր,բա մեր երկիր կոչվածի մարդիկ սովամահ կլինեին… Լորդի պես կապրեին,-ասաց Արշակիչը: Իսկ ի”նչ ես մտածում,-շշնջաց Բարսեղիչը,-չբռնենք աշխատավարձները բարձրացնենք: Չէ մի չէ:Լավ էլ իրենց գլխի ճարը տեսնում են:Որտեղից հանեցին մի յուղոտ տեղ գտնում են:Պետք չի շտապել: Կարևորը քիչ ծախսելուց չես հրաժարվում: Դե ոնց ասեմ, կուտակում ես երևի… Դու էն գլխից էլ փող ծախսող չէիր ,մոռացե”լ ես: Որ ծախսող լինեի,այս ինչքին ինչպե”ս էի հասնելու: Պարզ է ,մի ամաչիր,համարձակ եղիր եղբայրս,ինչ էս նորափեսայի պես կարմրել ու գլուխդ կախ գցել:Միայն հոմ քեզնով չի:Բոլորս էլ նույն ճանապարհն ենք անցել: Ուղղակի էդ գրչակին շատ եմ խղճում: Իսկ դու երևում է զգայուն ես դարձել: 107
-
Չգիտես . <<Նեղն ընկնողը ձեռքը ծղոտին էլ կգցի>>:Ժամանակը կգա ու կանցնի: Էդ ժամանակի անունը մի տուր:Մտքիս մեջ շատ բան կա,կուզեմ խոսեմ,բայց վախենում եմ պատը ծակ լինի:Երևի թե պետք չէ,թող մնա… ԹՈՒՆԱՎՈՐ
ԼԵԶՈՒ
Արամ Սահակիչը անհոգ,ազատ կյանք էր վարում:Նրան ոչ մի հարց չէր հետաքրքրում:Որովհետև սառնարանում ամեն ինչ կար և միայն թռչնի կաթն էր պակաս:Մյուսների պես աննպատակ չէր թափառում գյուղի փողոցներում:Սրա-նրա տուն գնալ-գալ չուներ:Տարօրինակ մարդ էր ու բախտորոշ կյանքով էր ապրում: Բայց դե արի ու տես նրա մտերիմներից մեկը մի օր բերնից թռցրեց թե թունավոր լեզու ունի և ամենքն էլ սկսեցին խորշել նրանից: Եվ ճիշտ էին մարդիկ,որ լքեցին նրան:Միևնույն է,ոչ մի օգուտ չունեին Արամ Սահակիչից: Աղքատ Աշոտի հետ հարևան էին ու թուր ու թվանք դարձան :Աշոտի միակ ածան հավը ռիսկ էր արել ու Սահակիչի այգում բուն դրել:Խոսք ու վեճի ժամանակ չկար:Աշոտը վերացրեց հավին: Արամ Սահակիչը ժամավաճառ չէր,այն թանկ էր գնահատում ու չնչին բաների վրա անտեղի չէր ծախսում: Բայց մի սիրելի ու չլսված հոբի ուներ:Իր բախտը խաղաթղթերով գուշակության վրա էր դրել:Ժամերով կկպչեր բազկաթոռին,խաղաթղթերը կշարեր ու կընկներ երազանքի գիրկը: 108
54
Երբեմն նրա թույլ բերան Վարդիշաղը կարող էր խանգարել:Երեխաները ևս միջամտելու իրավունք չունեին:Միգուցե նրանք իրենց զբաղմունքն ունեին… Գյուղացիներից ոչ մեկը նրա հետ տուր ու առնելիք չուներ:Որովհետև ով մեկ անգամ փորձել էր` զրկվել էր հագի շապկից: Եվ զուր չէին խոսում. -Իզուր ես գնում նրա մոտ,նա ցամաք աղբյուր է,եթե մեռնելու էլ լինես,նա քեզ չի օգնի:Նրանն իր տոկոսներն են ու շահույթը: Արամ Սահակիչը սիրում էր երկար պառկել` կյանքում մեկ անգամ իր տնկած ծառի տակ:Այնպես էր պառկում,որ հետույքը դուրս ցցած դիրք էր ընդունում և նա դրանից հաճույք էր ստանում: Կարևորը գիտեք որն է:Որ նա մյուսների պես ցամաք հացին աստված չէր կանչում: Ու ոչ մեկը չէր հավատում,որ այդ ուժեղ,առողջ մարդը կմեռնի:Բայց երկու օրվա ցավի եկավ: Եվ ամենքնքն էլ մինչև վերջ չհասկացան պատճառը: Չնայած նրա ունեցվածքին` Սահակիչի թաղումը շատ անշուք էր: Մեկ երկու հոգի դագաղը վերցնելու և հողին հանձնելու համար որդին տղաներ էր վարձել:ՈՒ գյուղն էլ չափսոսաց նրա կորստի վրա,քանի որ ամենքին էլ թունավոր խոսք էր ասել,թունավոր լեզվի զոհերին թիվ ու հաշիվ չկար: Միայն Վարդիշաղն էր ուրախ,որ ազատվեց վերջապես այդ հրեշից:Եվ ամենակարևորը` այլևս չի հոխորտա. -Ես էլ ասում եմ տանս մարդ ունեմ,ցավս գլուխդ,ուրիշները դրսից են բերում,դու տան եղածն ես սրան-նրան բաժանում: 109
55
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
<< ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ>> ԼԱՎ ՏՂԱ
ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔ
ՏՐՏՈՒՆՋ
ԽՆԴՐԱՆՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ
ՄՈԼՈՐՅԱԼԸ
ԵԹԵ
ԿՅԱՆՔ
ԱՊՐՈՒՄ ԵՍ ԳՅՈՒՂՈՒՄ
ԻՆՉՊԵՍ
ԹՈՂԵՑԻ ԾԽԵԼԸ
ՓՆՏՐՈՒՄ
ԵՄ ՏՂԱՄԱՐԴ
ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՈՍԿԻ Է ՀԱՆՈՒՆ ԾԻԾԱՂԻ ՆՈՐ
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՍՏՅՈՒՄԸ ԸՆՉԱՔԱՂՑ
ԳԱՂՏՆԻՔԸ
ՊԱՇՏՈՆՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ՆԱ ԵՐԵՔ
ՀԱՆԴԻՊՈՒՄ
ԸՆԿԵՐ
ԿՈՐՑՐԵԼ ԵՄ ԴԵՄՔՍ ՀԱՋՈՂԱԿԸ ԾԽԱԽՈՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱԽՈՒՍՏ << ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ >> ՄՈՒՐԱՑԿԱՆԻ ԴԵՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ` ՀԱՅԵԼԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԼԵԶՈՒ
ՆՎԵՐ ՍԻՐԱԼԻՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
ՆԵՐՇՆՉԱՆՔ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔ ` ՊՐԵԶԻԴԵՆՏԻՆ << ԿՈՒՅՍԸ >> ՄԵՆՔ ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿ ՈՍԿԵ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆ ԱԼԼՈ ~, ՆՈՆԱ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ԱՆԴՐԱՆԻԿ
ԺՈՂՈՎԱԾՈՒՆ
ՉՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
56
Համակարգչային ձևավորումը՝ Աննա Կարապետյան
2էջ.Գիրքը հրատարակվել է Գայանե Վարդանյանի , Ֆլորա Առաքելյանի Մարիամ Ղուկասյանի աջակցությամբ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Երևան 2014 Արմավիր Պրինտ
,, Բողոքի Գիրքը ,, երգիծական մանրապատումներ Արմենակ Ավետիսյան, Երևան 2014, Արմավիր Պրինտ Ներկա ժողովածուն Արմենակ Ավետիսյանի 6 –րդ գիրքն է: Այստեղ հեղինակը իմի է բերել իր տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունքը: ՎԵՐՋԻՆ ԷՋ Բողոքի գիրք Խմբագիր՝ Սեդա Կուպելյան Գեղարվեստական խմբագիր՝ Մարինե Կարապետյան Գրքի կազմը ՝ Կարեն Հարությունյանի Սրբագրիչ՝ Աննա Մարտիրոսյան
57