Արմենակ Ավետիսյան «Հանուն ծիծաղի»

Page 1

Արկադի Ինին ԳԱՐՈՒՆ, ՍԵՐ, ՀՈՒՅՍԵՐ… Երբ Կոստյա Նովիկովը դուրս եկավ իր բնակարանից, արևը յուրահատուկ էր տաքացնում: Աղջիկները ժպտում էին շատ յուրահատուկ և նույնիսկ տրամվայների շչակները շատ յուրահատուկ էին: -Գարուն է,- ժպտաց Կոստյա Նովիկովը և մտածեց,- կսիրահարվեմ: Այս գարնանն անպայման կսիրահարվեմ: Բավական է, անհրաժեշտ է խաչ քաշել անցյալի վրա: Իրոք, անցյալի վրա խաչ քաշելու ժամանակը եկել էր: Երեք տարի առաջ Կոստյա Նովիկովը լքեց կնոջը: Անձնական ողբերգությունը, բնականաբար, բերեց արտադրական ողբերգության, միայն անորակ արտադրանք: Բաժակը ձեռքից ձեռք է անցնում: Լավ է, որ կոլեկտիվը անտարբեր չէր, և ժամանակին զգուշացրեցին. -Կոստյա՜, լավ չէ… Կոստյան վերադարձավ կնոջ մոտ, սկսեց գերակատարել արտադրական պլանը և սկսեց խմել միայն տոնական օրերին: Բայց հաջորդ տարի նա նորից լքեց կնոջը, այնուհետև երկրորդին: Իսկ անցյալ տարի Կոստյան խորամանկեց և երրորդին, հաշվենկատորեն ամուսնացավ չորրորդ անգամ և լկտիաբար համոզում էր բոլորին, որ իսկական սեր գոյություն չունի: §Ճիշտ չէ,- մտածեց Կոստյան` քայլելով փողոցով,- ճիշտ է, սեր կա¦: §Կա սեր¦,- մտածեց նա` տեսնելով ուսանողներին և ուսանողուհիներին, անկասկած, սիրահարված միմյանց: 3

1


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.