Ezdikhana

Page 1

2016 Օգոստոս ¹ 08 (144)

ԻրաքԻ հյուսԻսում եզդԻներԻ ցեղասպանությունԻց անցել է երկու տարԻ

Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունից անցել է երկու տարի: Օգոստոսի 3-ին նշվում է այդ ոճրագործության զոհերի հիշատակի օրը։ Եզդի ժողովրդի ցեղասպանության պատճառներին, միջազգային հանրության անտարբերությանն ու ցեղասպանությանը հաջորդող իրադարձություններին են այսօր անդրադարձել Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ազիզ Թամոյանը, իրավաբան, վաստակավոր լրագրող Հասան Թամոյանն ու Եզդիների ազգային միության Արարատի մարզի

տարածքային ղեկավար Քյարամ Սլոյանը: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ևս մեկ անգամ ցեղասպանությունը դատապարտելու կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ ընդգծելով, որ գերության մեջ են շարունակում գտնվել հազարավոր կանայք և երեխաներ: «Աշխարհի եզդիների համար այսօր սգո օր է: Լրանում է Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանության 2-րդ տարին: Իսլամիստները խլեցին հազարավոր կյանքեր, հազարավորները գերևարվեցին ու դատապարտվեցին ստրկության, այն էլ 21-րդ դարում: Եզդի ազգաբնակչությունը, իհարկե, երախտապարտ է բոլոր նրանց, ովքեր այդ սարսափելի օրերին օգնության ձեռք մեկնեցին, բայց դեռ կան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը չեն ստացել: Աշխարհի եզդիներն այսօր կազմակերպում են ցույցեր՝ բարձրաձայնելով իրենց հուզող հարցերը և պահանջելով արդար դատաստան»,- նշեց Աշխարհի և Հայաստանի Եզդիների ազգային միությունների նախագահ Ա. Թամոյանը: Եթե 2 տարի առաջ եզդի ժողովրդի անունը ոչ բոլոր ազգերին էր հայտնի, ապա 2014 թվականի օգոստոսի 3-ից հետո ազգային այս փոքրամասնությանը և նրա հետ տեղի ունեցածին ծանոթ են ամբողջ աշխարհում: Իրավաբան Հ. Թամոյանը նկատեց, որ շատ պետություններ ճանաչեցին և դատապարտեցին ցեղասպանությունը, ինչի համար իրենք երախտապարտ են: Մինչ օրս, սակայն, շատ եզդիներ գերության և օտարության մեջ են գտնվում: Նրանց վիճակն օրհասական է:

Դիմելով քաղաքակիրթ մարդկությանը՝ Հ. Թամոյանը խնդրում է տեր կանգնել եզդի ժողովրդին, որը ուծացման եզրին է այսօր: Հավաստիացնելով, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ այնքան կրոնական, որքան քաղաքական հողի վրա՝ ազգային փոքրամասնության ներկայացուցիչը նշեց, որ ցեղասպանության արդյունքում ունեցել են ավելի քան 10 հազար զոհ: Հ. Թամոյանը նշեց, որ այդ ցեղասպանությունից հետո եզդիները ցրվել են աշխարհով մեկ։ Ոմանք խեղդվել են Միջերկրական ծովում` չհասնելով ափին, մյուսներն անմարդկային պայմաններում ապրում են տարբեր երկրների ճամբարներում։ Սպանվել է ավելի քան 10 հազար մարդ, շուրջ 5000 հազար կանանց և երեխաների ստրկության են վերցրել, ավելի քան 400 հազար եզդի փախստական է դարձել։ Պատմության մեջ առաջին անգամ եզդիները լքել են այն տարածքները, որտեղ բնակվել են դարեր շարունակ։ «5000-ից ավելին էլ գերության մեջ են: Լինելով ազգային փոքրամասնություն, մենք ամենահավատացյալ ազգն ենք՝ իր հերթին անդրադառնալով Իրաքի հյուսիսում տեղի ունեցած արյունահեղությանն ու դրա հետևանքներին»,- նշեց Ք. Սլոյանը: Նաև հայտնեց, որ եթե ժամանակին դատապարտվեր 20-րդ դարում տեղի ունեցած հայերի, եզդիների և ասորիների ցեղասպանությունը, ապա 2014 թվականի օգոստոսի 3-ին այդ նույն ցեղասպանությունը չէր կրկնվի և կկանխեին նաև հետագա ցեղասպանությունները: Հղում՝ Հանրային Ռադիո, Արմենիա Սպուտնիկ

երթ՝ Ի հԻշատակում եզդԻներԻ ցեղասպանության երկրորդ տարելԻցԻ Օգոստոսի 3-ին Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Ալեքսանդրապլացի հրապարակից մինչև Բրանդենբուրգի դարպասները տեղի ունեցավ երթ, որի նպատակն էր հիշելու երկու տարի առաջ նույն օրը Իրաքի հյուսիսային մասում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը եզդի ժողովրդի նկատմամբ իրագործեց ցեղասպանություն, ինչը դեռևս շարունակվում է: Երթին մասնակցում էին հազարավոր եզդիներ, այդ թվում «Էզդիխանայի պաշտպանության ուժեր»-ի հրամանատար Հեյդար Շաշոն, «ԻՊ»-ի գերությունից փրկված, Նոբելյան մրցանակի թեկնածու Նադիա Մուրադը, «Յազդա» կազմակերպության նախագահի պաշտոնակատար Մուրադ Իսմայելը, հայտնի լրագրողուհի Դյուզեն Թեքալը, Եզդիների ազգային միության փոխնախագահը և այլոք: Եզդի ակի-

վիստները իրենց բողոքի ձայնն էին հղում Միացյալ Նահանգներին, ունենալ իր ազդեցությունը, որպեսզի եզդիների այս հարցը հասցնել մինչև Միջազգային քրեական դատարան: «Միացյալ Նահանգները որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ, այնպես էլ որպես Միջազգային քրեական դատարանի անդամ, իրավունք ունի և պարտավոր է հասնելու «ԻՊ» ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված վայրագությունների և հանցագործությունների բացահայտ միջազգային հետաքննությանը, որպեսզի այն հանցագործությունները, որոնք իրագործվել են եզդի ժողովրդի նկատմամբ ունենա իրավաբանական ճանաչում»,- հայտարարել է 23-ամյա Նադիա Մուրադը, ով «ԻՊ» գերությունից հրաշքով կարողացել է փրկվել: «Այսօր մենք բոլորս այստեղ ենք ևս մեկ անգամ

վերհիշելու Շանգալի եզդիների ցեղասպանությունը: Մենք այստեղ ենք աշխարհին ցույց տալու, որ մենք կանք ու կլինենք, այստեղ ենք աշխարհին ևս մեկ Շարունակությունը 2-րդ էջում


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.