ՄՆԱ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ…

Page 1

ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

ՄՆԱ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ...

ԵՐԵՎԱՆ ԼՈՒՍԱԿՆ 2020

1


ՀՏԴ 821.19-1ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ԳՄԴ 84(5Հ)-5 Ն 237

Գիրքը տպագրվում է Մարգարիտա Ասոյեանի մեկենասությամբ

ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ԱՐԱ Ն 237 ՄՆԱ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ... /Ա. ՆԱԽՇՔԱՐՅԱՆ.Եր.: Լուսակն, 2020.- … 120 էջ:

ՀՏԴ 821.19-1ՆԱԽՇՔԱՐՅԱՆ ԳՄԴ 84(5Հ)-5

© Լուսակն, 2020

ISBN 978-9939-882-67-3

2


ՍԵՐՆ ԻԲՐԵՎ ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻ ՍԻՐԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ Սիրո ճանապարհը հոգու պատմություն է: Ինքնաճանաչման պատմություն: Ոչ մի տեղ մարդկային հոգին այնքան բաց ու ազնիվ չէ, որքան սիրո մեջ, և ինչպես գրում է Ուոլթ Ուիթմենը. «Եվ նա, ով քայլում է գեթ մի վայրկյան անսեր, նա իր սեփական թաղմանն է գնում, սեփական պատանքով փաթաթված»: Արա Նախշքարյանի սիրերգությունը, կին աստվածությանն ուղղված երկրպագության խոսք է՝ անմնացորդ ինքնայրում: Սիրային ապրումի բոլոր հոգեվիճակներում՝ բռնկուն սեր, բերկրանք, վայելք, սառնություն, մենություն, ցավ, կարոտ-միավորողը սիրո անփոխարինելիությունն է, նրա ամենազոր ուժը, հարության մշտանորոգ հույսը: Իր սերը Վահագնից ու Աստղիկից սերված ծիսակատարություն է, նույնքան անանձնական, որքան անձնական: Հանուն սիրո արժե նորից ծնվել, այն էլ ծածուկ. Կծնվեմ նորից, հա, հա, կծնվեմ Թաքուն կծնվեմ, որ մահը չզգա...

Այս գրքում համանիշ են ապրելն ու սիրելը: Սիրո շնորհիվ է տունը վերածվում տաճարի, երգը՝ օրհներ3


գության: Փոխվում է անգամ բիբլիական խնձորի խորհուրդը՝ ազատելով մեղքից այն միտում է դեպի անաղարտը՝ նույնացնելով Եվային, Լիլիթին, Աստղիկին իբրև կին, որ արժանի է երկրպագության: Տուր ինձ խնձորը մեղքի մոռացման... ...Տուր ինձ խնձորը սիրո ապրումի Կարմիր խնձորը խորհրդով վերին...

Պոետը կարող է ճախրել նաև մի թևով. Ճախրելու համար մի թևն էլ բավ է, Երազի համար քունն էլ հերիք է, ...Մոմերն հանգցրեք, իմ լույսն ինձ բավ է...

Ներքին լույսից է ծնվում բանաստեղծությունը, և յուրաքանչյուրիս հոգում կարող է նույնքան պայծառ արև ճառագել, որքան երկնքում: Սերն է այդ արևը. Երբ քեզ սիրեցի, դեռ արև չկար, Դու էիր հոգուս Արևը միակ, Երբ քեզ գրկեցի, դեռ լուսին չկար, Աստղերը չկային, դու էիր գրկիս...

Արդարև, ի սկզբանե Սերն էր: Սերը իբրև ծնունդ, մահ և հարություն համահունչ բնության օրենքներին՝ լուսաբաց, մայրամուտ, գիշեր, լուսաբաց և այսպես անընդհատ ու անվերջ: Ամեն օր մթին՝ մենք մահանում ենք Եվ ցայգալույսին հառնում վերստին, Ամեն օր մթին մենք ավարտվում ենք,

4


Կրկին սկսվում վաղորդայն լույսին...

Պոեզիայի թղթե երկինքը վանող է, բանաստեղծը պատռում է այն ու վրձնում մի նոր՝ իրենց երկուսի սիրո երկինքը՝ Ես պատռեցի հոգուս թղթե երկինքը մով Մի նոր երկինք վրձնեցի, Ուր դու էիր, ու ես էի այնտեղ միայն՝ Տիեզերքը մեր անսահման...

Գրքում սերը իդեալականացված է՝ ի հակադրություն արդի աշխարհում արդեն սովորական դարձած մարմնական առևտրի: Բանաստեղծն ստեղծում է յուրօրինակ մի դրախտ, ուր իշխում են ժպիտն ու գարունը, ուր տխրությունը ապրողներին չի վերաբերվում. Տխրությունդ դու թող դրսում ու ներս արի... Այստեղ խինդ է ու ծիծաղն է այստեղ ծփում... Տխրությունդ տուր մեռածին... Ու շուտ արի Անմահություն...

Մեռյալների տխուր ստվերները Անդրաշխարհից ելք չունեն: Եվ միայն խինդ ու ծիծաղն է Անմահություն շնորհում նրան, ով սիրված է, ով ժպտում է, երբ լեցուն է սիրով: Ժպիտն օգնում է սիրած էակի մեջ գտնել իրենը. Խնդրում եմ ժպտա Ժպտա, որ ասեմ Քո մեջ ինձ գտա...

5


«Մեզ վեր է տանում հավերժ կանացին»: Գերմանացի հանճարի խոսքին ունկնդիր Արա Նախշքարյանն ստեղծում է հավերժ կանացիի իր իդեալը: Սերն ուժեղ է մահից, ուստի և, պետք չէ հավատալ մահին, երբ կողքիդ է սերը: Երբ իրականություն է Հարությունը: Երբ իրականություն է նվիրումը իբրև կարողության մեծագույն արտահայտություն: Բացարձակ նվիրումը, որ Սերն է: Ամենուր, և ամեն ինչում: Արա Արթյան

6


ԱՐԱՐՈՒՄ... Երբ քեզ սիրեցի, դեռ արեւ չկար, Դու էիր հոգուս Արեւը միակ: Երբ քեզ գրկեցի, դեռ լուսին չկար Աստղերը չկային, դու էիր գրկիս մեջ... Եվ սեր եւ տենչանք... Երբ համբուրեցի շուրթերդ վառման, Ադամն ու Եվան Դրախտում չկային, Մենք էինք Դրախտում, ու երկնքի տակ, Սիրո բարեպաշտ սրբերի նման: Ոչ ե՛ս, ո՛չ էլ դու... Չկերանք մեղքի պտուղն անիրավ, Ապրել ուզեցինք, սիրով արբենալ... Իրարից կարոտ չուզեցինք մնալ... Երբ որ աշխարհում դեռ ոչինչ չկար, Քեզ ամուր առա գրկիս մեջ շիդար1, Հոգուս սեղմեցի, որ կրակ դառնամ Հուր դառնամ, այրվեմ, պարպեմ, վերջանամ... Երբ, որ աշխարհում դեռ ՍԵՐԸ չկար, Ես քեզ սիրեցի արեգնավառ, ...Սրտի թրթիռով... Հոգուս մեջ ծնված սիրո ապրումով Ու քեզ ապրեցի անավարտ սիրով...

1

Խելագար

7


Դու իմ լույս աղջիկ, տաճարի իմ դուռ, Երկրային կյանքիս սիրառատ համբույր, Իմ Աստծո պարգեւ, Հավատի իմ հույս, Ես սիրում եմ քեզ, աղջիկ ծովալույս: Երբ քեզ սիրեցի, դեռ աստված չկար, Դեռ լույսը չկար, այն օձը չկար, Ես էի, ու դու էիր խավարի մեջ լույս, Ու լույսի մեջ Սեր... Երբ քեզ սիրեցի, դեռ սերը չկար...

ԵԹԵ ՄԻԱՅՆ... Եթե միայն աստղերից հյուսեի պսակը լուսե քո վառ ճակատին, Լուսինն էլ որպես մի թագ ժպտադեմ Կդնեի գլխիդ, որպես լույսը քո մութ ճամփեքին: Եթե միայն քեզ գիրկս առած անցնեի երազի ճամփեքով մթար, Ես քեզ կօծեի համբույրով վառված... Ու կտանեի, հեռո˜ւ կտանեի մարդկանցից հոգնած..․ Եթե քեզ միայն ընծա բերեի, ապա կնվիրեի տիեզերքը հարբած, Քեզ գրկիս կառնեի ու չէի տա նրանց։ Կտանեի հեռո˜ւ անհաս բարձունքին, Որտեղ չի դիպչել դեռ ոտքը մարդկանց, Եվ չի հասնի ձեռքերը նրանց, Քեզ գիրկս կառնեի ու չէի տա նրանց... Երազի անհաս բարձունքին հանկարծ, Կարոտս կմարեի աչքերիդ մեջ հոգնած, Քեզ լո՜ւռ կսիրեի, կառնեի իմ շուրթին, Ու կբորբոքեի սերը քո դեմքին...

8


ԿԱՐՈՏԻ ԵՐԱԶ... Երազս պատմեմ, լսեք Դուք մարդի՛կ, -Մութ էր, աստղազարդ մի գիշեր հեռվում, Ու մի պարզ լուսին երկնքի ծիրում: Վահագնիս տեսա, Աստղիկս գրկում, Անտրտու˜նջ նստած Ծովակի ափին, Սեր էր երգում, ու երգում էր կարոտ: Պաղ հոգու ներսում Արեւ էր վառվում, Ու ջերմ ժպիտով Աստղիկս շողում, Իր սիրեցյալի հոգին պարուրում: -Աստղի՞կս, գիտե՞ս, ոսկե ճակատդ, Հիմա աստղերով պիտի զարդարեմ, Հոգուդ խռովքը լույսով պիտ մարեմ: Եկ ու վերստին իմ մեջ դու ապրիր, Հոգուս կարոտը քո սիրով վառիր, Սերդ հավիտյան դու ինձ նվիրիր: -Իմ Կրակ աստված, քեզ համար այսօր, Սիրո պատարագ պիտի մատուցեմ, Առանց քեզ ապրե՞լ, ես պիտի չապրեմ: Վարդերս սիրո ու սուրբ հավատի, Ոտքերիդ առաջ պիտի ընծայեմ, Ու փառքի դափնին քեզ արժան տեսնեմ: Աստղերից պոկած քո կրակ հոգում,

9


Կապույտ երկնքի Արեւը վառեմ, Ու տաք համբույրով քեզ գիրկս առնեմ: Ամուր փաթաթվեմ լուսե երազիդ, Ու լուռ արտասվեմ կարոտիս դողից, Մի նոր սեր ապրեմ, Սերը պահպանեմ: -Աստղի˜կս, Հոգիս, իմ Սիրո Երկինք, Ես սիրում եմ քեզ դու իմ լույս աղջիկ, Իմ խռով հոգու, իմ երազ ծաղիկ: Աիր քեզ տանեմ մարդկանցից հեռու, Աստղերից վերե˜ւ, երկնքից հեռու, Չար աչքից հեռու˜, չար մտքից հեռու... Անհաս բարձունքին քեզ պահեմ սիրով, Որ սերդ ապրի հար ու անխռով, Որ սիրով ապրեն մարդիկ այդ լույսով: Փառաբանության ընծան մատուցեն Վարդաջուր ցողեն իրար աչքերի Ու սիրո երգի կարոտը առնեն... Ասավ ու առավ Վահագնը հսկա Կրակ ձեռքերի ափի մեջ վառվող Աստղիկ Տիրուհուն իր գիրկը առավ Ու Ծիր Կաթինով անհետ հեռացավ... -Իմ Սիրո Աստղիկ, իմ հոգու կապույտ... Երկինքը լռեց, աստղերը հանգան... Ու հուր հավիտյան ՍԵՐԸ ՃԱՌԱԳԵՑ:

10


ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԱՐԻ... Այս գիշեր, երբ դու հանկարծ գաս այցի, Ես քեզ կբացեմ իմ անցած կյանքի ուղիները բոլոր: Կպատմեմ իմ տխու˜ր, եւ ուրախ օրերից, Կնստենք միասին, բախտ բախտի կտանք, Կպարպենք գինին, սիրո կենացին... Երգ կասենք հուշի˜ կարոտի թեւին... Կնստենք իրար կողք, գուցե իրար մեջ Ու լու˜ռ կբամբասենք սեւ գիշերվա մեջ... Ես քեզ կպատմեմ, այո՛... կպատմեմ... Միայն թե այս գիշեր Դու˜ ինձ այցի գաս... ...Թե որ այս գիշեր մեկ էլ գաս այցի Խնդրում եմ գնալուց ինձ էլ հետդ տար... Ես այս աշխարհում, այս մարդկանց կողքին, Անելիք չունեմ, շ˜ատ եմ վշտահար...

11


ԵՐԿԻՆՔՆԵՐԻՑ ՎԵՐ Այսօր ես քո տաճարի Ատրուշանը գողացա, Որ իմ հոգու բագինի Բոցը պահեմ հավիտյան: Ես այսօր քո տաճարի Աստվածներին գողացա, Որ տանեմ իմ տաճարում Երկրպագեմ հավիտյան: Ես այսօր քո տաճարի Անահիտին գողացա, Ու Նանեին, Ծովինարին, Եվ Աստղիկին ոսկեծամ: Այսօր ես քո տաճարի Ոսկե աստծուն գողացա, Որ խնամքով թաքցնեմ, Գոռ աչքերից չարակամ: Որ միշտ սիրեմ, աղոթեմ, Որ ապրեմ ու արարեմ, Որ միշտ ցնծամ ու երգեմ, Պատարագեմ, գովերգեմ: Քո տաճարի սպիտակափայլ Ճակատն հավերժ դափնիով, Ես միշտ կօծեմ, կհամբուրեմ, Ու կայրվեմ նրանով:

12


Այսօր մի զույգ աղավնի Բաց թողեցի երկնքում, Որպես ուխտի մի նշան, Քեզ բերեցի այն ընծա: Ես այսօր քեզ բերեցի Իմ երկինքը սիրավառ, Որ էլ երբեք չփնտրես, Ուրիշ երկինք աստղավառ:

13


Твой храм Перевод с армянского Ара Нахшкаряна Перевод сделан по просьбе Дианы Арутюнян

Из храма твоего сегодня я украл Праматерь Анаит, И вместе с ней Нане и Цовинар, как лал: Живой в них огнь горит... Из храма твоего сегодня я украл Златого Бога я, Чтоб сохранить его, святое я забрал, Покой ему даря... Твой храм, блестящий белизной я к небесам Воздвиг, как нимб души, И поклоняюсь я ему, склоненный сам: Как идолу в глуши... Сегодня в небо я пустил двух голубей, Как поклоненья знак, Во имя трепетной любви, любви твоей, Страстей двух верных стяг... Сегодня я дарю тебе лишь Небеса,Люби и жди меня, Чтоб не искала небо чуждое ты зря, Меня собой маня... © Copyright: Ара Геворкян, 2015 Свидетельство о публикации №115100300124

14


ԲԱԳԻՆԻԴ ԱՌԱՋ... Արարման ժամին ես սեր կարարեմ, Աստված կկերտեմ, հոգի կստեղծեմ, Ծունկ կիջնեմ սիրո խորանի առաջ, Ու զանգի լեզվով ես կղողանջեմ: Եւ պատարագի խոստովանության Այն լու՜ռ վայրկյանին, Երբ կապույտ երկնքի կապույտ լազուրում, Սիրավառ աստղերն իրար են առնում, Ես լու՜ռ կաղոթեմ, որ սերը գթա... Որ աստված ապրի ու հոգին ցոլա: Զանգի լեզվակը պողպատե շուրթին Առնի ու զնգա, զիլ ու զանգերգուն... Արարման ժամին ես քեզ կարարեմ, Իմ մեջ կարարեմ, որ նենգը դողա... Ու քեզ կանվանեմ Սիրո Հրեշտակ, Քեզ Սուրբս կասեմ, կասեմ քեզ Աստղիկ, Որ միշտ փայլփլես, հոգուս հատորիկ, Քեզ Արեւ կասեմ, որ միշտ ջերմանամ, Քեզ կասեմ Երկինք, որ թեւերս բաց Լայնածիր գրկեմ տիեզերքս կապտած, Ու ապրեմ այնտեղ քեզ գրկիս առած: Հեռու մարդկանցից, չարից ու կեղծից, Հեռու ամենքից, կեղտից ու մահից... Հերյուրանքներից, շինծու մտքերից: Արարման ժամին, խորան կմտնեմ, Լու՜ռ ծնկի կիջնեմ սիրո բագինիդ, Գինին կպարպեմ քո լույս կենացիդ,

15


Ու կխոստանամ, որ սերը ապրի... Որպես սուրբ նշխար Ես շուրթիս կառնեմ շուրթդ սիրավառ, Եվ կմաքրվեմ աղտ ու աղարտից... Պատկերիդ առաջ ես սեր կերգեմ, Ես ծունր կիջնեմ, լուռ կշշնջամ. -Իմ շարականի մի ուրախ հնչյուն, Սիրո հրեշտակ, հավատի իմ գույն, Օգնիր ինձ ապրեմ, որ քեզ պահպանեմ...

16


ԸՆԾԱՅՈՒՄ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՍ ԲԱԳԻՆԻՆ... Բոլորից գաղտնի ես քեզ սիրեցի, Բոլորից թաքուն քեզ սեր տվեցի, Բոլորից ծածուկ ես քեզ ապրեցի, Բոլորից հեռու ես քեզ պահեցի։ Դու իմ խենթ աղջիկ, Իմ ալվան ծաղիկ, Իմ Սիրող Սրտի, Դու լույս տիրուհի, Իմ Աստվածուհի… Քեզ համար այսօր, Համբույրի գիշեր պիտի նվիրեմ, Քեզ պիտի օծեմ մյուռոնով սիրո։ Հոգուդ մեջ խարույկ պիտ վառեմ այսօր, Ու այդ հանդեսին կարոտիս երգը պիտ ձոնեմ սիրով։ Մի ամբողջ տիեզերք պիտի նվիրեմ։ Քեզ անհասի ճամփեքով պիտի տանեմ ես այսօր... Աստղեր պիտ ցանեմ ոտքերիդ առաջ, Որպես մասունքը սիրո տաճարի, Սիրո բագինին ընտիրը բերած։ Քեզ այսօր պիտի Սիրտս ընծայեմ...

17


ԵՐԲ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԱՊՐԵԼ… Ճախրելու համար մի թեւն էլ բավ է, Երազի համար քունն էլ հերիք է։ Ապրելու համար մի կյանքն էլ բավ է, Սիրելու համար սիրտն էլ հերիք է։ Հիշելու համար կարոտը բավ է, Խոսելու համար բառն էլ հերիք է։ Հոգու երկնքում փայլելը բավ է, Աղոթքի համար երեսին հանված խաչն էլ հերիք է։ …Ծնկելու համար մի ծալն էլ բավ է, Բայց ծնկել չկա, պայքարը լավ է։ Պատարագվելու կարիքը չկա, Խաչյալի փայտին խոնարհում չկա։ Թշվառ լինելու, անճար… Ձեռքերը երկինք պարզելու համար, -Մեղա Տեր, փրկյա, ազատյա, օգնյա… …Լու՜ռ աղերսելով խեղճանալ չկա։ …Մոմերն հանգցրեք, իմ լույսն ինձ բավ է…

18


ԹՈՒՅԼ ՏՈՒՐ... Տուր ինձ խնձորը մեղքի մոռացման, Տուր ես ճաշակեմ սուրբ սերը սրտի, Տուր, որ հասկանամ կիրքը վայելքի, Որ սիրող սրտի թրթիռը ապրեմ։ Քեզ Եվա՞ կոչեմ, Լիլի՞թ, թե Աստղիկ, Միեւնույնն է հիմա… Խնձորը միայն ես պիտ վայելեմ… Միայն ես պիտի գրկեմ ու վառվեմ։ Տուր ինձ խնձորը սիրո ապրումի, Կարմիր խնձորը խորհրդով վերին, Տուր, որ խառնվեմ, հալվեմ ու ձուլվեմ, Ոտքերիդ առաջ լու՜ռ պատարագվեմ։ Ընկղմվեմ սիրո օվկիանները խոր, Կռիվ տամ կապույտ ալիքների դեմ, Իջնեմ հատակը, վեր ելնեմ երկինք, Աստղերը վառեմ, լու՜ռ պատարագվեմ։ Տուր ինձ խնձորը մեղքի մոռացման, Տուր որ մոռանամ վերքերը հոգուս, Տաճարիդ առաջ սերդ գովերգեմ, Փառաբանության ծեսը ավարտեմ։ Տուր ինձ խնձորը, մեղքի թողության… Ծիածանազարդ խորհուրդը ներման, Եվ յոթնաերանգ աղոթքով վերին, Թույլ տուր ընծայվեմ քո սուրբ սեղանին։

19


ԿԵՆԱՑԴ, ՍԻՐԵԼԻՍ… Սեղանիս դրված Մի գինով գավաթ, Խմում եմ կենացդ, Մաղթում քեզ բարին։ Կենացդ Սիրելի՛ս... Մեր Սիրո կենացը... Կենացն եմ խմում, Մեր հի՜ն մոռացված Մեր խեղճ օրերի... Երգի ու վերքի... Մեր չապրած կյանքի, Հուշի ու մտքի... Կենացն եմ խմում... Մեր լու՜ռ օրերի... Մեր ապրումների, Մեր համբույրների։ Կենացն եմ խմում, Մեր լույս օրերի… Սրտի նուրբ զարկի, Հոգու թրթիռի, Կարոտի դողի, Կենացն եմ խմում... Կենացդ եմ խմում… Կենացդ, սիրելիս… Մեր սիրո կենացը...

20


ՍՐՏԻՍ ԹՐԹԻՌ Թե ինձ ասեին. -Ո՞վ է կյանքում Քո թշնամին... Ես կասեի. -Նա՛ Ով չի ուզում, Իմ լավն ու բարի, Նա՛ է... ում ատում է, Իմ սիրտը... նրան, Բայց. Օ՜... Սիրտ իմ Քեզանից, Ընդամենը Մի բան եմ խնդրում. -ՄԻ՛ ԱՏԻՐ ՆՐԱՆ, ՈՒՄ ԵՍ ԵՄ ՍԻՐՈՒՄ: Ինչու՞ է սիրտս զարկում անկանոն. Գուցե տխրության դողի՞ց է վախենում, Թե՞ ուրախության ցավն է թրթռում… Ինչ էլ, որ լինի իմ սիրտն է դողում։ Իմ սիրտն է դողում եւ ոչ միտքը իմ, Իմ կյանքի միակ ընկերը ճամփիս, Ում վստահել եմ գաղտնիքը վերքիս... Սիրտ իմ, քեզանից մի բան եմ խնդրում, Մի ատիր նրան, ում ես եմ սիրում... ք. Գյումրի 18.հունվար 1994թ.

21


Коль спросят у меня: - Кто враг тебе по жизни? Я бы ответил так: - Кто не желает мне лишь доброго, как ближний, Скажу ещё: Тот лишний, Кого не принимает Ни сердце, Ни Всевышний... Но, сердце, У тебя всего одно прошу, коль ты - моё сродство: Не презирай того, Кого люблю я... (Пер. Ара Геворкяна)

22


ԵՍ ՔԵԶ ՉԵՄ ՍԻՐՈՒՄ... Ես քեզ չեմ սիրում, ես պաշտում եմ քեզ... Քեզ չեմ համբուրում, հոգիդ եմ օծում… Ես քեզ չեմ սիրում… Կարոտում եմ քեզ… Դու իմ խենթ, իմ խելառ, իմ հոգու պատառ։ Թեեւ չեմ սիրում, բայց եւ չեմ կարող առանց քեզ ապրել... Ու ասել է թե ուրեմն սիրում եմ. Սիրում եմ սիրելը, գրկիս մեջ հոգուդ ամուր փարվելը… Ու տաք համբույրով շուրթդ այրելը... Ներկապնակիս կապույտովը լուրթ, Հոգուդ կտավին մի մեծ անսահման երկինք եմ վրձնում… Ու այդ կապույտի անեզերք հեռվում, Մի կարմիր կրակ… Մի տաք ջերմություն, մի մեծ լուսատու այնտեղ նկարում, Որ ցուրտդ տանի, որ ցավդ մեղմի, Ու հոգիդ խաղաղ երգով օրորի... Ես Սիրում եմ Քեզ, ես ապրում եմ քեզ, Ապրելով քո մեջ, ապրեցնում եմ քեզ… Հավիտյան եւ ընդմիշտ…

23


ԴԵՊԻ ՏԱՃԱՐԸ ՍԻՐՈ... Երբ փակես աչքերդ եւ փորձես քնել, Ես դանդա˜ղ կիջնեմ կոպերիդ հոգնած, Ու լուռ կնստեմ թարթիչիդ վրա, Որպես վաղորդայնի ցողը լուսաշող: Ու քեզ կնվիրեմ մի լուսե երազ, Իմ կարոտ հոգու տեսիլքը ապրած: Երբ փորձես քնել, երազդ գրկած, Ես անշշուկ կգամ քեզ գիրկս առած, Միասին կանցնենք ծովը լուսնացոլք, Ու կմոտենանք Վահագնիս անցած ճամփեքին հանկարծ, Որ իր Աստղիկի լուսե ճակատին, Պսակ էր տանում աստղերից հյուսած: Կանցնենք Ծիր Կաթինն ու Տաճար կհասնենք, Քեզ գիրկս առած մենք ներս կմտնենք, Ծունկ կիջնենք Սիրո բագինի առաջ, Սեր կնվիրենք, ժպիտ ու տենչանք... Կերդվենք Վարդամատն Տիրուհու առաջ, Սիրո համբույրը շրթներիս առած...

24


ՁԵՌՔԴ ԹԱՓ ԿՏԱՍ, ԿԱՆՑՆԵՍ, ԿԳՆԱՍ... Ու մի օր հուսահատ կնայես հայելուն, Եվ ցածր ձայնով բախտդ կանիծես, Հայելու թափանցիկ ու թուխ կապույտում, Վառ գարնան տեղակ աշուն կտեսնես: Ու ափսոսանքի ցավը սրտիդ մեջ, Բռունցքիդ լարված ուժգին հարվածից, Կխոնարհվի՜ փշրված հայելին ոտքիդ տակ, Ու մեռած հայելու կտորների մեջ Նորից հայացքդ կգտնես լքված… Ու ժամացույցի լարված զսպանակը Տեղից կպոկես… Կպատռես օրացույցի էջերը դատարկ… Ու քեզ կթվա թե կանգնեցրել ես Սահմանված ընթացքն անարգելք վայրկյանի: Ու շուրթիդ կառնես արբեցած գավը Օմար Խայամի, Եվ դու լո̃ւռ կըմպես գինին սպասման, Կհարբես հուշերիդ մարող կարոտից… Ու հետո, հետո, հետո կհիշես, Որ լույս աշխարհը մթնեց քո գլխին դեռ այն ժամանակ, Երբ նա հեռացավ, երբ չկար էլ նա… Ու որպես հուշ-նվեր, թողեց քեզ միայն, Ոտնահետքերն իր մաշված քարերիդ: Ապա կշրջվես, կնայես գավին, Գավի մեջ գինու փոթորկվող ծովին Եվ ողջ մարմինդ կդողա ահից, Ու բարձր ձայնով հոգոց կհանես… Լո̃ւռ կշշնջաս. -Ե˜տ դարձիր, ՀՈԳԻՍ, կարոտե̃լ եմ քեզ…

25


Մի օր լքված կնայես հայելուն, Ու չես գտնի քեզ… Ու չորս կողմը քո դատարկ կգտնես… Ապա կշրջվես, Կթքես բախտիդ կնճռոտ ճակատին… Ու քայլքդ կուղղես հեռու անհուններ… Ու լո̃ւռ կփակես կոպերդ թրջված: Կհիշես լուսե օրերդ անցած, Ու չես դիմանա… դու լաց կլինես… ու չես դիմանա Իսկ քո ետեւում ժամանակն անմահ Բարձր քրքիրջով մահդ կծաղրի… Ու թափ կտաս ձեռքդ, Ձեռքդ թափ կտաս… Տխուր հայացքդ կհառես առաջ, Մահվան փողոցով կքայլես ապշած: Ու մի օր… Ու մի օր հոգնա̃ծ կնայես հայելուն, Եվ ափսոսանքի հայացք կնետես ո̃ւ… Ու չե՛ս ափսոսա… Պարզապես ցածր ու մարող ձայնով, Կյանքդ կանիծես… Ձեռքդ թափ կտաս, կանցնես կգնաս… Ու մի օր հուսահատ կնայես հայելուն, Եվ ցածր ձայնով բախտդ կանիծես, Հայելու թափանցիկ ու թուխ կապույտում, Վառ գարնան տեղակ աշուն կտեսնես: Ու ափսոսանքի ցավը սրտիդ մեջ, Բռունցքիդ լարված ուժգին հարվածից, Կխոնարհվի՜ փշրված հայելին ոտքիդ տակ,

26


Ու մեռած հայելու կտորների մեջ Նորից հայացքդ կգտնես լքված… Ու ժամացույցի լարված զսպանակը Տեղից կպոկես… Կպատռես օրացույցի էջերը դատարկ… Ու քեզ կթվա թե կանգնեցրել ես Սահմանված ընթացքն անարգել վայրկյանի: Ու շուրթիդ կառնես արբեցած գավը Օմար Խայամի, Եվ դու լո̃ւռ կըմպես գինին սպասման, Կհարբես հուշերիդ մարող կարոտից… Ու հետո, հետո, հետո կհիշես, Որ լույս աշխարհը մթնեց քո գլխին դեռ այն ժամանակ, Երբ նա հեռացավ, երբ չկար էլ նա… Ու որպես հուշ-նվեր, թողեց քեզ միայն, Ոտնահետքերն իր մաշված քարերիդ: Ապա կշրջվես, կնայես գավին, Գավի մեջ գինու փոթորկվող ծովին Եվ ողջ մարմինդ կդողա ահից, Ու բարձր ձայնով հոգոց կհանես… Լո̃ւռ կշշնջաս. -Ետ դարձիր ՀՈԳԻՍ, կարոտե̃լ եմ քեզ… Ու մի օր լքված կնայես հայելուն, Ու չես գտնի էլ քեզ… Ու չորս կողմը քո դատարկ կգտնես… Ապա կշրջվես, Կթքես բախտիդ կնճռոտ ճակատին… Ու քայլքդ կուղղես հեռու անհուններ…

27


Ու լո̃ւռ կփակես կոպերդ թրջված: Կհիշես լուսե օրերդ անցած, Ու չես դիմանա… դու լաց կլինես… ու չես դիմանա Իսկ քո ետեւում ժամանակն անմահ Բարձր քրքիրջով մահդ կծաղրի… Ու թափ կտաս ձեռքդ, Ձեռքդ թափ կտաս… Տխուր հայացքդ կհառես առաջ, Մահվան փողոցով կքայլես ապշած: Ու մի օր… Ու մի օր հոգնա̃ծ կնայես հայելուն, Եվ ափսոսանքի հայացք կնետես ո̃ւ… Ու չե՛ս ափսոսա… Պարզապես ցածր ու մարող ձայնով, Կյանքդ կանիծես… Ձեռքդ թափ կտաս, կանցնես, կգնաս…

28


ՍԱՀՄԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ կամ ՈԳՈՒ ԵՐԱԶ Դանդա՜ղ քայլերով գնում եմ հեռու, Չգիտեմ սակայն, լույսի հետեւի՞ց, թե ընդառաջ լույսին: Երկու դեպքում էլ քայլում եմ արդեն հինգ հազար տարի, Ու չեմ հասկանում... լույսի՞ն եմ գնում, թե՞ փախչում լույսից: Այս ամբողջ ճամփին շատ բաներ տեսա... Տեսա թե ժպիտ, թե արցունք տեսա... Տեսա պարտություն, տեսա հաղթանակ... Ապրեցի մի կյանք, դատարկով լեցուն... Մեկն ասում է տու՛ր, մյուսը, թե վերցրու՛... Ափսո՜ս չգիտեմ, որն է ավելի հարազատ հոգուս: Կռիվը կյանքի, ու մահվան միջեւ Շա՜տ է ծանրացել... Գտնում ենք, սակայն կորցնում նորից... Մատնում ենք իրար արծաթով, ոսկով... Թքում, անարգում Միհրին, Նանեին... Խաչ հանում Աստծո միածին որդին... Լպիրշ պահվածքով ատում բոլորին: Ու այսպես ահա, քանի՜ դար արդեն, Քայլում ենք հպարտ ժամանակի մեջ: Օտարների մեջ յուրային տեսնում, Յուրայիններին քանդում, թրատում... Քայլում եմ ահա դարերի միջով, Ոտքերս բոբի՜կ, արյունոտ, հյուծված, Սակայն հաստատ եմ կանգնած ես հողին... Հայրենի հողին իմ Հայկից թողած: Մարդի՜կ լսու՞մ եք, կանգ առեք մի պահ... Սպասե՛ք մարդիկ, մի խաչեք իրար... Մի մատնեք իրար ոսկով, արծաթով... Լսու՞մ եք, մարդիկ, կա՛նգ առեք, կանգնե՛ք...

29


Արդեն հասնում եմ, ասելի՛ք ունեմ... ........................................................................... Երեք խնձորի խորհրդով վերին, Մի յոթնաերազ ասելիք ունեմ: Ծովինար խաթուն, թե՞ մի կույս Մարիամ... Խաչված Քրիստո՞ս, թե՞ վերապրած Արաս, Գեղեցիկն Հայոց... Սպասե՛ք, մարդի'կ... Քիչ մնաց հասա, հասնում եմ, կանգնեք... Մի եռախորհուրդ ասելիք ունեմ... ............................................................................. ............................................................................. ............................................................................. Հույսիդ երազն եմ շալակած բերում... Պապիդ պատգամն ու վրեժն եմ բերում: 23.նոյեմբեր 2014թ. ք. Գյումրի

30


ՏԵՍԻԼ... ...Աշունն այս թե թախիծն է հոգուս, Միալար տրտմությամբ անձրեւում, Քո սերն է ինձ համար միակ հույս, Միակ լույս տխրության մշուշում: Մահապարտ զինվորի իմ կյանքից, Չեմ պատմի էլ ոչինչ անգամ քեզ, Ազատվել խենթացնող հուշերից, Գուցե դու հուշե՞ս, թե ինչպես: ...Ձմեռն այս թե մահն է հոգուս, Աչքիս մեջ սպառնում ու փախչում, Քո սերն է ինձ համար միակ հույս, Արնախեղդ, ծխապատ այս դաշտում: Վրեժածին մարտիկի այս կյանքից, Չեմ պատմի ոչ մեկին էլ ոչինչ, Ազատվել մտատանջ հուշերից, Գուցե դու օգնե՞ս, թե ինչպե՞ս... Ծաղկաբույր գարնան այս ծեգից, Գուցե անտեղյակ լինեմ ես, Սակայն քո սիրով է, որ միշտ Կապրեմ դարերում ընդմիշտ... ...Ամռան տաք օրը այս ջերմ, Քեզ սիրով ինձ մոտ կբերի, Ու վարդերդ բույրով հագեցած, Շիրիմիս, մեր ուխտը կկապի...

31


Հավատա հոգի՜ս, այդժամ, Գուցե եւ չզգամ էլ ոչինչ, Բայց համբույրդ պաղ շուրթերիս, Դեռ երկար կմնա շիրիմիս...

ՀԱՌԱՉԱՆՔ Գերեզմանվել է լռությունը խոլ, Տխու՜ր ողբերգ է նվագում քամին, Կարմիր դագաղով կարոտ են տանում Քրմերը շարքով… Թաղման թափորն է երկինքը առել… Գերեզմանվել է կարոտը խելառ, Սեւ ագռավներն են թառել երազին, Ծածկել են երկինքն, առել թեւատակ, Հոգու երկինքը կարոտից մաշված… Գերեզմանվել է կարոտը սառած…

32


ՀՈԳՈՒ ՄԵՂԵԴԻ... Դու իմ սիրո երկարաշունչ համբույրի երգ, Դու իմ սիրո նոր պատարագ, Դու իմ երգի ուրախ հնչյուն, Իմ աղոթքի, իմ ծնրադիր լուռ խնդրանքի Նոր թողություն։ Այբուբենիս մի նոր տառն ես, Սիրո մտքիս մի նոր բառն ես։ Հոգուս երգի իմ մուսան ես, Դու իմ վերքի բալասանն ես։ Իմ աշխարհի Տիրուհին ես, Կապտակամար իմ երկնքի Սիրո կարմիր Արեգակն ես, Իմ նոր կյանքի գրքիս էջն ես, Ու իմ մաքուր Հրեշտակն ես... Համբույրդ տուր առնեմ շուրթիս, Անմահանամ նրա բույրից, Վերջալույսի երգը շուրթիս, Վաղորդայնի լույսը աչքիս Սիրեմ, ապրեմ ու արարեմ, Ու կարոտիս կիրքը մարեմ։ Աստվածուհիդ իմ Տաճարի, Խունկի բույը պատարագի, Ատրուշանի իմ վառ կրակ, Իմ երկնքի փայլ Արեգակ։

33


Սիրում եմ քեզ, շատ եմ սիրում, Աղոթում եմ ու աղերսում, Գթա խենթիս ու ինձ ներիր, Առ թեւերիդ ու հեռացիր...

ԷԼ ՈՉ ՄԵԿԻՑ Էլ ոչ մեկից Դու մի սպասիր, Սեր ու կարոտ, Սրտանվեր... Եվ թե բախտը, Քեզ ծուռ նայի, Էլ չես գտնի լավ Ընկեր: Մենության մեջ Ապրիր հանգի՜ստ, Ոչ ոքի մի հավատա... Ես քեզ անկեղծ, Խորհուրդ տվի Եվ քեզ համար Բավ է դա: ք. Գյումրի 1996թ.

34


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ -Թե որ այս գիշեր մեկ էլ գաս այցի, Խնդրեմ գնալուց ինձ էլ հետդ տար... Ես այս աշխարհում, այս մարդկանց կողքին, Անելիք չունեմ, շա˜տ եմ վշտահար... -Թե որ արթնանաս ու նայես չկամ, Չտխրես երբեք, ես նորից կգամ, Կգամ ու կառնեմ քեզ իմ թեւերին... Կտանեմ հեռու˜, ամենքից հեռու անհաս ամենքին: -Ուզում եմ թռչել քո հետ անրջել, Ուզում եմ շշուկով ականջիդ ասել... Ես Սիրում եմ Քեզ... ասել ու լռել, Լռության մեջ սրտիդ զարկերը լսել... -Ես եկա հիմա, դե արի մոտիկ, Արի քեզ գրկեմ, համբույրդ առնեմ... Մթան մեջ սիրո կրակս վառեմ, Հոգուդ տաճարին Սերս ընծայեմ... -Դու եկա՞ր, այո՞, ու՞ր ես չեմ տեսնում, Մոտեցիր ինձ, ես քեզ չեմ զգում... Արեւս ցուրտ է, հոգիս է մրսում, Քո ջերմությունը կյանք է ավետում... -Եկե՜լ եմ Հոգի˜ս, քեզ մոտ եմ հիմա, Ա՜յ, տեսնու՞մ ես, քեզ գիրկս առա... Շուրթս շրթունքիդ կրակ է վառել, Եվ հոգուդ խորքում կարոտդ մարել...

35


ՆԿԱՐԵՑԻ ԵՎ ԱՊՐԵՑԻ Նկարեցի ես ինձ համար, Իմ մեջ կարմիր մի նուրբ սիրտ, Ու փորձեցի տեղավորվել, Նրա ներսում որպես կիրք: Սիրեցի ես այդ նուրբ սրտին, Ու ապրեցի նրանում... Եվ ուզեցի որ նույնն ինքը, Ինքը աներ իմ ներսում... Նկարեցի ու ապրեցի, Վառ գույները տաք սիրո, Վրձնիս ամեն գույն հարվածի Տաք կապույտն էր իմ սիրո: Նկարեցի սիրտը լուսե, Ու ծունկ իջա թախիծով, Աղոթեցի ու խնդրեցի, Սերս պահի իր լույսով: Կարմիր սիրտը կապույտ սիրո, Մաքրությունն է իմ հոգու, Երկնքի լույս Արեւ սիրտը, Սիրտն է եւ իմ վառ ՍԻՐՈ... ................................................... ................................................... ................................................... ................................................... Թույլ տուր պահեմ ես նրան, Իմ հոգու տաք անկյունում, Որ չմրսի ձմռան ցրտին, Որ փայլի միշտ երկնքում:

36


ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՍԻՐՈ... Էլ չսպասես ինձ. Էլ չեմ գա տեսքով խենթ սիրահարի, Այս անգամ կգամ մի իբրեւ նորություն Անցած օրերի: Կհայտնվեմ հանկարծ նման Հիսուսի... Ու ես կխմեմ կորստյան գինին: Ու համբերանքի ցավով կսպասեմ, Մինչեւ ծանրանա գիշերը կապար, Ու գիշերվա մեջ եւ գիշերվա հետ Կընկնեմ ճանապարհ: Իմ մանկության հետ ես լու՜ռ կշրջեմ, Եվ ինձ կայցելի իմ ստվերը լոկ, Ու դիակ դարձած համբույրս վսեմ, Կհառնի որպես սրբազան բողոք: Նույն պահին քո մեջ կարթնանա օտար, Հրդեհին տրված սրբազան մի հուշ, Որբացած հոգիդ խո՜լ կմղկտա, Եվ դու կարթնանաս, Բայց կլինի ուշ... Եվ ցերեկներում կփնտրես դու ինձ, Գորշ փողոցներում, երկնքում մթար, Բայց կկորցնես հետքերը դու իմ, Եվ դու կաղոթես, որ սերը գթա:

37


Ու ամեն գիշեր կշրջես անքուն, Եվ հարդագողի ճամփեքով կանցնես... Ես կհայտնվեմ մշուշում անգույն, Ու մի պահ հետո չեմ լինի էլ ես: Եվ հուսակտուր դու կհեկեկաս, Ու կարցունքոտվի երազանքը քո, Իսկ ես կլինեմ հեռու՜ եւ անհասԿորուսյալ հուշի կարոտի տեսքով... Սակայն այն գիշեր, որպես մի Հուդա, Կմատնեն հոգուս հրդեհները ինձ, Եվ դու կարթնանաս ուղեղում իմ մառ, Ու հմայելով կտիրես դու ինձ: Մատնության ժամին ես որբ կլինեմ, Ու կհեկեկա ժպիտն իմ սառած, Դու փշե պսակ պարզած քո ձեռքին Ինձ կմոտենաս հաղթությամբ լցված... Ես կխոնարհեմ գլուխս հոգնած, Հայացքիդ ներքո լու՜ռ ծնկի կգամ: Կխեղդեմ իմ մեջ կարոտս հարբած, Որ հոգուս ափից դուրս չգա հանկարծ: Հետո գիշերով, Դու ինձ կհանես լյառն Գողգոթա... Ու չարչարելով դու ինձ կխաչե՛ս Եվ ես կթեքեմ գլուխս արնաքամ: Մի վերջին անգամ վրաս կնայես...

38


Եվ կհամբուրես ճակատս սառած... Ու ես կտանջվեմ անտրտունջ, անձայն, Ու վերջին պահին ձեռքդ կշոյեմ, Ու չեմ ափսոսա, որ եղա՜, անցա, Որպես սիրահար, ու որպես պոետ... Պատանքված հոգիս լու՜ռ կմղկտա, Երբ ես կլինեմ անզոր ու անձեւ, Ու վիմափորի մութը խժալուր Երկնաթույր լույսով Սեր կճառագի: Ու կհառնեմ ես կարոտս գրկած... Ես կհամբարձվեմ Հիսուսի նման, Ու ես կլինեմ հեռու՜ եւ անհաս, Ու ես կգնամ գիրկը կարոտի, Քո կրքի զոհը դարձած այս կյանքում:

39


ՆԱՆԵԻՆ… Փառաբանենք Նանեին, Ու հավատանք հրաշքին, Մի օր նրանք հետ կգան, Ու մեր բազկին ուժ կտան։ Էրգիր ունենք տուն բերելու, Տաճար, բագին, ու ատրուշան, Կիսատ թողած գովքն անելու, Աստվածներին խունկ ծխելու։ Թողինք էրգիր ու հեռացանք, Շանը թողինք, թողինք անտեր, Հանդ ու դաշտեր վանքեր մթար, Փակված ակոս, հոգնած եզներ։ Վար ու հերկի կարոտ Էրգիր, Թոնրի ծխին ու կռունկի չքնաղ խաղին, Պապիս երգին, Ու իր թոռան սուրբ երդումին։ Նանե չքնաղ, դե շուտ հասիր, Արիներիս համախմբիր, Հողհավաքի զորականչի փողն երբ հնչի, Մենք պատրաստ ենք, հողը վկա։ Սուր կճոճենք, կխորտակենք, Բանակները մեր թշնամյաց, Կանգ չենք առնի, ինչպես Մհեր, Ինչպես Հայոց Թուր Կեծակին։

40


Ետ կբերենք, տեր կկանգնենք, Վահագնի ու Վարդածղի սուրբ տաճարին։ Գառներն ուսած սարը կելնենք, Սիրո տոնին լավ քեֆ կանենք։ Իմաստության աստվածուհիս, Տուր զորություն, չնահանջեմ, Թշնամու դեմ գլուխ չտամ, Ատրուշանդ միշտ բորբ պահեմ։

41


...ԹՈՒՅԼ ՏՈՒՐ ՎԱՀԱԳՆԴ ԼԻՆԵՄ ԱՅՍ ԳԻՇԵՐ... Մի պայծառ գիշեր, լուսնածոր գիշեր, Աստվածների հետ խնջույքի նստա, Ու գինին ցմրուր պարպեցի լուսե Աստվածազարմ սիրո կենացիդ, Մեղրածոր շուրթիդ վայելքն ապրեցի, Ու աստվածացա. սերդ երգեցի։ Աստղիկ դիցուհի, իմ աստվածուհի… Բագինիդ առաջ ծունկս կծալեմ, Սիրտս կբացեմ ու կշշնջամ. Թույլ տուր քեզ ապրեմ, կարոտս մարեմ, Սրտիս մեջ սիրող սերդ բորբոքեմ, Տաճարիդ քուրմը դառնամ այս գիշեր, Որ ատրուշանիդ կրակը վառեմ։ Թույլ տուր ճակատդ համբույրով օծեմ, Բագինիդ առաջ հոգիս ընծայեմ, Համրաշարժ քայլով ներս մտնեմ տաճար, Ծաղկավառ երգեմ, փառքդ գովերգեմ։ ճերմակազարդ բագինդ լուսե, Վարդերով պատեմ, ներումդ առնեմ, Աստղերը քաղեմ լազուր երկնքից, Ծիր Կաթինն անցնեմ, քեզ ընծա բերեմ, Պսակազարդեմ ու փառաբանեմ... ...Թույլ տուր Վահագնդ լինեմ այս գիշեր… Տարփածուդ դառնամ, քեզ գիրկս առնեմ, Քեզ շուրթիս առնեմ, ու հավետ սիրեմ... Իմ հոգու արեւ, հեռավոր իմ սուրբ, Թաքուն իմ երկինք, հավատ իմ նուրբ, Իմ սրտի գաղտնիք… իմ կարոտ Աստղիկ…

42


ԽՄՈՒՄ ԵՄ... Խմում եմ... Բայց չգիտեմ՝ ասե՞մ նորից, Թե՞ ասեմ կրկին... ................................................ ................................................ ................................................ ................................................ Խմում եմ ահա Սրտիս ցանկությամբ, Կենացդ լուսե... Եվ ու վերջապես, Կենացն եմ խմում՝ Մեր ապրա՜ծ, անցա՜ծ, Մեր հին օրերի: Երեք խնձորի խորհրդով վերին, Մի եռակենաց ասելիք ունեմ. Մեր չապրած, չանցած Ճանապարհների... Ու մեր բաժանման... Եվ... Նաեւ՜-նաեւ՜ Քիչ մնաց մոռանայի Որ անտարակույս, ՔԵ՜Զ ՊԻՏԻ ՁՈՆԵՄ: ք. Գյումրի 05.11.1996

43


ԱՊՐԵԼ, ԼԻՆԵԼ, ՍԻՐԵԼ... Ապրե՜լ... Նշանակում է լինել, Ապրե՜լ... Նշանակում է գործել, Երազել եւ սպասել. Սիրած աղջկան, Կամ ուրվականին... Թե երբ մի օր, Ցերեկ կամ գիշեր, Սիրո համբույրով, Խոսք կտան սիրո բագինի առաջ, Ապրել երջանիկ. Եվ... Չլքել սերը՝ իրար ու միմյանց: ...................................................... ...................................................... ...................................................... Ապրել... Նշանակում է Սիրել, Հավիտյան եւ ընդմիշտ: ք. Գյումրի 25.02.1993թ.

44


ՀԵՔԻԱԹ Այս արեւը միշտ կլինի, Այս աստղերը միշտ կմնան, Բայց ես ու դու միշտ չենք լինի՝ Սա է վատը այս աշխարհի: Ի՞նչ է մարդը այս աշխարհում, Հեքիա՞թ է նա, թե՞ մի ցնորք, Մեկ գալիս է, մեկ հեռանում Եվ հեքիաթ է, անդարձ հեքիաթ Գալիս են ու գնում կրկին Հեռանում անդարձ, օտարի նման, Թողնելով միայն մտքեր ու վերքեր, Եվ հեքիաթային մարդուն միայնակ: ք. Երեւան 11.12.1992թ.

45


ՄԻ ՕՐ ԵՍ ՆՈՐԻՑ ԿԾՆՎԵՄ ԾԱԾՈՒԿ... Մի օր ես նորից կծնվեմ ծածուկ, Կծնվեմ թաքուն, քո մեջ կծնվեմ, Ու հոգուդ կապույտ երկնքում կապրեմ… Որտեղ միշտ արեւ, ու այդ արեւից միշտ լույս է կաթում: Կծնվեմ, կապրեմ ու կվայելեմ… Գոնե մեկ անգամ ապրածս կապրեմ… Կգրկեմ հոգուդ երկինքները լուրթ, Որտեղ միշտ մութը նահանջում է լուռ… Որտեղ մարդկային խռովքն է խամրում... Որտեղ մահերը մեռնում են հոգնած։ Կապրեմ քո հոգու գարունները նուրբ, Ու շուրթդ կառնեմ սիրակեզ շուրթիս... Կծնվեմ նորից, հա, հա, կծնվեմ, Թաքուն կծնվեմ, որ մահը չզգա, Հոգուդ երկնքի քարայրում կապրեմ, Որպես սիրերգակ, ու որպես պատմիչ…

46


ԷՔՍՊՐՈՄՏ... Հոգուս երկնքից մի աստղ պոկվեց, Դե շուտ, շուտ, ցանկություն պահեք դուք մարդիկ Ով էլ որ լինեք, ցանկություն պահեք, Գոնե ձեր հոգին կժպտա թաքուն, Իսկ իմ սիրտը թող մնա իր տեղում, Իմ սիրո աստղը պոկվեց երկնքից, Հոգուս կապույտը մթագնեց նորից... Եւ ասուպ դարձած իմ աստղն ընկավ, Ցած ընկավ փշրվեց, ու հազար եղավ, Հազարն էլ սիրով ես կհավաքեմ, Ու բոլորիդ էլ բաժին կհանեմ: Որպես սուրբ նշխար, որպես մասունքը սիրո ապրումի... Միայն խոստացեք այն ամուր պահել, Ու ձեր երկնքի՝ լուսնի, արեւի կողքին փակցնել: Որ միշտ հուրհրա, որ միշտ պսպղա, Ու որպես կանթեղ միշտ անմար մնա:

47


ՈՒ ԵՍ ԱՊՐԵՑԻ... Շատ դարեր առաջ, Շատ դարեր հետո... Երեսուն արծաթի փայլից շլացած, Մի վախվորած համբույրով մթին, Սուրբ ու անաղարտ սերը մատնեցին: Ու դավաճանվեց սերը սրբալույս, Շատ դարեր հետո, Հենց այդ նույն խաչին, Անտրտու՜նջ, անձա՜յն, սերը խաչեցին։ Շա՜տ դարեր հետո… …ու ճկվել է խաչափայտը, Սերն է ճոճվում նրա վրա... Կարծես հիմա շռնդալից, Այն կպոկվի ու մոլեգին կշրմփա… Դարեր հետո… Սիրտն հոգու հետ աշխարհից խռով, Մարդկանցից հեռու՜, Անծայր տիեզերքում, նրան պահեցին… Հազար տարին մեկ, Երբ ծիածանը գոտի է կապում Մի սիրո զույգի այցի են գալիս, Ու հեգ համբույրով օրհնութուն տալիս։ Հազար տարին մեկ... Շա՜տ դարեր հետո... Ինձ էլ հասավ բաժինն այդ սիրո, Ու ես ապրեցի...

48


ԿԱՊՈՒՅՏ ԱՂՋԻԿ Աստվածային պատկերիդ առաջ Ծունկի եմ իջնում ու երգում աղոթք... Երգիս մեջ հոգու թրթիռ կա պահած, Ու հոգուս վրա անզուսպ մի կարոտ: Ուզում եմ հասնել, գրկել ու լռել, Ուզում եմ գրկել արտասվել, պարպել, Ուզում եմ երազիս ամուր փաթաթվել, Ու տաք համբույրով շուրթերդ վառել: Սուտ է, սիրելիս, սուտ է ամեն բան Արի փաթաթվենք մեր լուսե երգին, Մեղմիկ արտասվենք կարոտի դողից... Հոգիս տենչում է երազ մի մաքուր «Ես սիրում եմ քեզ» խոսքին է կարոտ, Կապույտ երկնքի, կապույտ աղջկա, Սիրո գգվանքի տենչին է կարոտ...

49


ՀԻՇՈՒ՞Մ ԵՍ ՀՈԳԻ՜Ս... Երբ հանկարծ լսեք, որ այս աշխարհում այլեւս չկամ, ու այգալույսն էլ առանց ինձ բացվի, այլ բան չկարծեք, պարզապես հիշեք, որ չդիմացա...

Թե լույսը բացվի առանց քեզ, հոգի՜ս Մարմինս անզոր պիտի գտնվի... ......................................................... Ի՜նչ երջանիկ էինք... Հիշու՞մ ես հոգի՛ս... Երբ իրար հետ էինք: Երբեմն կռվու՜մ, ու նորից սիրում Երբեմն միասին լու՜ռ մտորում... Ի՞նչ որ հարցի շուրջ գժտվում, նեղանում, Նեղվում իրարից, ու նորից ապրում: Դու սիրում էիր, իսկ ես պարզապես... Հիմա դու չկաս... Ու ես կարոտում եմ կոշտ խրատներիդ Նախատինքներիդ, սպառնալիքներիդ... Հավատարիմ իմ բարեկամ, Իմ խաղընկեր Տեսա՞ր, ինչ եղավ... Թատրոնն ավարտվեց Ու վարագույրը սեւ քողի նման, Իջավ ու ծածկեց Ծափերն աշխարհի Մինչեւ անգամ չհասցրեցինք գլուխ տալ մարդկանց Ու բաժանվեցինք, Անտրտու՜նջ անձա՜յն,

50


Մենք բաժանվեցինք... Հոգի՜ս, հիշու՞մ ես Մթի մեջ ապրող այն լույս աղջկան, Ում ես էի սիրում, Ու դու էիր սիրում... Ի՜նչ երջանիկ էինք... Հիշում ես հոգի՜ս... Հիմա դու չկաս, Ու նա էլ չկա, Իսկ ես անզոր եմ դարձել կարոտից, Ու երբ առավոտը Իր լուսաթույր վերմակը փռի երկրի վրա Ես կբարձրանամ կատարն աշխարհի, Ու կքայլեմ... Երկնաբերձ լեռների ձյունածածկ գագաթներով Ես կքայլեմ, Որ մի քիչ մոտ լինեմ Հեռացող կարոտին... Հիշու՞մ ես հոգի՜ս...

51


ՏԱԳՆԱՊ... Այսօր ժպիտիս թաղման օրն է։ Հավաքվել են խինդ ու ծիծաղ, Բարձր ու զիլ Քրքջում են մահվան վրա։ Ողբն ու սուգը պար են բռնել, Ու զլել են զուռնեն լացի, Թե հե՜յ, տեսա՞ք, մենք հաղթեցինք... Թե հե՜յ տեսա՞ք, որ անզոր էիք... Ու թնդում է պարը լացի, Մահն էլ հեռվում լուռ հրճվում, Որ պոկել է մի բուռ ժպիտ, Դալուկ դեմքից սիրահարի: Նվիրումի խունկը ծխաց, Գերեզմանին թաց ժպիտի Ու մոմերը բոցկլտալով, Լացին մահը սիրահարի: Թախիծը լու՜ռ աչքը գրկել, Ու արցունքի ցող է դառել, Բիբերի մեջ սերը խեղդել, Որ չհասնի ձեռքը չարի: Չաղավաղի, չպղտորի, Անաղարտ սերն աչքալույսի, Որ Աստղիկին ընծա տանի, Ճամփաներով Ծիր Կաթինի:

52


ԵՐԲ ԱՅՍՕՐ ԿՅԱՆՔԻՍ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ ԼԻՆԻ... Կյանքիս վերջին օրը երբ լինի, Ու ինձ հարցնեին, թե ի՞նչ կուզենայի: Ես կասեի. Թողեք, որ սիրտս լու՜ռ դադարի, Նա շա՜տ է կյանքում աղմուկ զգացել, Լացել է մենակ, մենակ ժպտացել, Տեսել տառապանք, ու թախիծ տեսել, Տեսել մարդկային խաբկանք ու սեւ բիծ… Նայել արեւին ու գիշեր տեսել, Սիրել է մեկին, նրանով ապրել… Ու հենց այդ նույն մեկի համար բաբախել... Երբ կյանքիս վերջին օրը գա փութով, Ու ինձ հարցնեն, թե ի՞նչ կուզենայի։ Կպատասխանեի․ Նորից եմ ուզում սիրել ես նրան։ Ու ապրել նորից լոկ նրա համար։ Գրկել վարդաբույր մարմինը նորից, Ու նորից հալվել համբույրի դողից։ Թե կյանքիս վերջին գիշերը լիներ, Ես ոչի՜նչ, ոչի՜նչ էլ չէի ուզենա, Քանզի ես ինչ որ պիտի ուզեի, Մյուսներին իրավ, հեքիաթ պիտ թվա։ Կարծես թե վերջին օրն է հա՞ կյանքիս, Դե թողեք մոտ գա նա մեռնող սրտիս…

53


ԳԻՇԵՐՎԱ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ Լռության ճիչ, ամպրոպ եւ անձրեւ, Ամպերից հեռու չերեւացող լուսին, Փայտե շուրթերն իրար համբուրող, Բաց պատուհան, Սառը օդ. Մե՜ղմ ու դուրեկան, անձեւ մի քամի, Ու դռան իրական հառաչող ճռինչ: Քնած մարդկություն, Հեռվում երեւացող խամրած մի լույս, (երեւի այնտեղ էլ ինչ որ մեկն ինձ պես անքուն է). Շների ոռնոց, (Երեւի սոված են...) Մռա՜յլ ու տխուր մթություն, Անքուն նստած ինչ որ մի ԵՍ, Ու դանդա՜ղ հնչող մեղեդու նուրբ ձայն, Եվ կարմիր գինով լցված մի գավաթ, (Հարբե՜լ եմ ուզում): Այս բոլորը խառնվելով Անէանում են մթության մեջ... Բայց. Հաճելի է, Լսե՜լ, զգա՜լ, տեսնե՜լ, շոշափե՜լ, Անշոշափելի Գիշերվա գաղտնիքները: ք.Գյումրի 25. փետրվար 1993թ.

54


ԻՍԿ ԵԹԵ ՉԳԱՄ... Եվ լինում է այնպես, որ սիրող սրտերն իրար փաթաթվելուց, սեղմվում են ճզմվելու աստիճան, ցավից հառաչում ու տնքում են լու՜ռ...

Սպասիր ինձ, ես հաստատ կգամ, Կգամ, երբ վերջալույսն իր գույնով վառվռուն, Կարմիր կներկի հորիզոնն անգույն: Կգամ, երբ օրը կքնի հոգնած, Երբ ոգիների շքերթ կսկսվի, Ուր միայն սիրող սրտերն են արթուն։ Կգամ կարոտած, հոգեթով կգամ, Ձեռքդ կբռնեմ, քեզ գիրկս կառնեմ, Անապակ շուրթիդ համբույրը կապրեմ: Կգամ երկնքով, աստղերով կգամ, Մեկ անգամ նորից բագինդ ծաղկի բույրով օծելու երազով կգամ, Կգամ տաճարիդ առաջ ծնկելու, ներում հայցելու… Խնդրում եմ ընդունիր աղոթքս, առ Քեզ, Եվ տու՜ր մեղքերիս համակ թողություն... Սպասիր ինձ, ու ես կգամ: ................................................... ................................................... Իսկ եթե չգամ, ուրեմն չկամ...

55


ԱՊՐԵԼ ՈՒԶԵՑԻ... Հոգեվարքի մեջ, երբ նստես կողքիս Ես նորից պիտի ապրել ուզենամ... Երբ ձեռքդ դնես մաշված իմ սրտին Այն կրկին պիտի զարկել ուզենա... Երբ շուրթդ հպես իմ հյուծված շուրթին (օ՜, ինչ հաճելի բուրմունք հմայիչ...) Նրանք պիտ նորից սիրել ուզենան... Դողացող ձեռքս կհպեմ այտիդ Լու՜ռ կշշնջամ. իմ ապրած կյանքի, Սիրո գեղեցիկ երկիս պատառիկ, Դու իմ լույս աղջիկ, իմ սուրբ հրեշտակ, Իմ երազ մաքուր... Հոգեւարքի մեջ, երբ տխուր աչքերդ Հանդիպեն մեռնող, ու մարող դեմքիս, Հոգիս անվրդով պիտ կթողնի մարմինս, Նորից ապրելու անհագ կարոտով Կմեռնի դալու՜կ ժպիտը դեմքին Գրկի մեջ թաքուն սերդ պահելով Անունդ... Անունդ հավե՜րժ շուրթին սեղմելով: Հոգեվարքի մեջ ես նորից պիտի ապրել ուզենամ...

56


ԹԱՓԱՌՈՂ ԵՐԱԶՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Անտրտունջ անձայն ուսեցի խաչն իմ սիրո հավատի ու լու՜ռ բարձրացա գագաթն աշխարհի

Բարեւ. Ի՞նչ ես անում այս գիշերվա մթում, Բա՞խտ ես որոնում. ԵՍ... Ես նույնպես։ Արի ծանոթանանք. Իմ անունն ԱՐԱ է, Իսկ քոնը. Չգիտե՞ս. Ի՞նչպես թե. Ափսո՜ս... Դե ի՞նչ, Ի՞նչ ասեմ... Արի թափառենք միասին... Չնայած, գի՞տես Հոգնել եմ արդեն Անքուն թափառականի Այս ակամա դերից։ Ափսոսում եմ գիտե՞ս... Հիմա կասես - ԻՆՉՈՒ՞ Այո, Չսխալվեցի. Քանզի չծանոթացանք... Այ, ուզում ես, ես քեզ կկոչեմ Ինչ-որ... Ինչ-որ... Բայց արդեն ուշ է, Շուտով արեւը կժպտա աշխարհին,

57


Եվ, Եվ մենք կձուլվենք Բացվող նոր լույսին։ Դե, լավ, ի՞նչ ասեմ... Բարի ճանապարհ, Կծանոթանանք մեկ ուրիշ անգամ. Եվ քեզ կկոչեմ գիշերվա մթնում Թափառող ԵՐԱԶ... Կամ... Կամ էլ՝ ՈՒՐՎԱԿԱՆ; Դե, ես գնացի, Իմ անունն Արա է Գուցե ուզենաս մեկ էլ հանդիպենք, Հա, ասեմ քեզ, հեռու չեմ լինի Կլինեմ հին քաղաքի փոշոտ փողոցի Այն կիսափուլ տան անկյունում ծվարած Կկարոտեմ քեզ, խնդրում եմ կգաս: ք. Երեւան 11.-12. 1993

58


ՍԻՐՈ ԱՍՏՎԱԾՈՒՀՈՒՆ 30 արծաթով չեմ տա քեզ չարին, Հուդայի համբույր չեմ տա ճակատիդ, Ոսկեձույլ բագինդ սրով կպահեմ, Թեկուզ եւ ընկնեմ տաճարիդ շեմին: Պիղատոսի պես ձեռքս կլվամ, Ու ծնկի կգամ հավատիդ առաջ, Եվ կասեմ. մարդիկ հանցանք չտեսա, Այս աստվածային սիրավառ հոգում: Երբ քեզ անարգեն, ու սուտ վկայեն, Լուսե ճակատդ փշերով պատեն, Նիզակ կճոճեմ, ես սուր կքաշեմ, Դավադիր նենգից քեզ կպաշտպանեմ: Երբ ծանր խաչը տան նվաղ ուսիդ, Ու մտրակելով փորձեն քեզ տանջել, Այդժամ կփութամ օգնության հասնել, Ու ամեն հարված իմ հոգուն առնել: Երբ փորձեն ծաղրել, ու խաչել փորձեն, Իմ հրկեզ հոգու կրակով կայրեմ, Կպոկեմ գամերդ, քեզ կգողանամ, Ժայռի խոռոչում քեզ հանգիստ կտամ: Վիմափորի մեջ, հարության ժամին, Ընդառաջ կգամ խոցված մարմնիդ, Պատանքված հոգիդ հոգուս կձուլեմ, Ու կտանեմ քեզ աստղավառ երկինք:

59


Քեզ չեմ տա նրանց, քեզ կառնեմ գրկիս, Տիեզերք կտանեմ, հեռու՜ ամենքից, Կսեղմեմ կրծքիս, հոգուս մեջ կառնեմ, Ու վսեմ սիրո կրքոտ համբույրով ճակատդ կօծեմ... Իմ սուրբ դիցուհիս... Հավատիս ակունք...

60


ԹՌՉԵԼ ԵՄ ՈՒԶՈՒ՜Մ... Ուզում եմ թռչել, թեւս չի բացվում, Ուզում եմ ճախրել, երկինքն է ամպոտ, Ուզում եմ նստել լեռան կատարին, Կատարն էլ այնտեղ է ցավից ճաք տվել: Երկինքը կարմի՜ր, երկիրը արյուն, Տենդի մեջ ենք մենք հիմա ապրում, Նոր տարվա շեմին ոչ մի նոր տարի, Ցավից գոռում ենք, լացում ու տխրում: Ընկերներն իմ հի՜ն, կորան մշուշում, Նոր ընկերներ էլ չունեմ աշխարհում... Նոր ընկերներ եմ փնտրում աշխարհում, Հին ընկերներս կորան խավարում... Դուր գալ եմ ուզում իմ ծով ափերից, Գոռալ եմ ուզում, բոթից ու գույժից, Հերի՜ք է աստված, կանգ առ, դադարիր, Մարդուն մարդկանցից կարոտ մի պահիր: 30. դեկ. 2014թ. ք. Գյումրի

61


ՄՈՒՍԱՅԻՍ Կրկին դու եկար, Իմ հի՜ն բարեկամ, Իմ կյանքի՛ ընկեր, Բայց... Նորից, Այս անգամ էլ. Գիշերվա կեսին, Գիտե՜մ. Գնալու ես քիչ հետո... Բայց. Քիչ էլ սպասիր. Համբերիր քիչ էլ, Նստի՛ր իմ կողքին, Հիմա երկուսով, Դուրս կգնանք մենք, Դեպի բակ, փողոց, Գիշերային անսահման, Գիրկը լռության։ Կշրջենք, Հանգիստ ու հանդարտ, Գիշերվա մթությունից Սեւացած, Մայթերի ու փողոցների Վրայով։ Դու ինձ կպատմես, Քո անցած կյանքի, Ուրախ եւ տխուր Պահերը մեկ-մեկ, Իսկ ես. քեզ կլսեմ

62


Լու՜ռ կլսեմ... Եվ... Գրի կառնեմ, Քո ուրախ կյանքի, Օրերը տխուր։ Դե ի՞նչ. Եկ շտապենք, Գնանք... Քիչ հետո, Դու Գնալու ես, ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ ես Երկինք, Ցնդելու ես Օդում։ ............................................. ............................................. Քանի դեռ ուշ չէ, Ե՛կ. Շտապենք, Գնանք. Դու Պատմիր, Իսկ Ես. Ես էլ Կարտագրեմ քեզ... ք. Գյումրի 25. փետրվար 1993թ.

63


ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ Երբ քանդակեցի արձանդ կավե, Մատներս դանդաղ իրանդ գրկեց, Երբ քանդակեցի արձանդ կավե, Շուրթերս՝ սառած շուրթերիդ հպվեց։ Ու ծնկի իջա կավե արձանիդ, Եվ համբուրեցի ոտքերդ կավե, Կավե մարմինդ, ձեռքերդ կավե… Աչքերս կավե հայացքդ փնտրեց, Ու հայացքիդ մեջ տխու՜ր լռություն… Չէ՛, ես այս չէի կամենում… Ինձ կյանք է հարկավոր… Խոսի՛ր սիրելի՜ս… Մի վերջին անգամ լու՜ռ տնտղեցի արձանդ կավե, Վե՜ր ու վար արի մուրճս երկաթե, Ու ահա՛ եւ վերջ… Կանգնած ես հիմա, աչքերիս առաջ… Վե՜հ ու տիրական… Երբ ավարտեցի քանդակդ կավե, Տաք ձեռքս դրի պաղ սրտիդ հողե, Ու կյանք տվեցի, խնդրեցի խոսել, Ներում խնդրեցի, խնդրեցի ներել… Տու՛ր ինձ թողություն մեղքերիս համակ, Ու ապրիր իմ մեջ, ինձ հետ համարձակ։ Խոստանում եմ քեզ, որ գիրկս կառնեմ… Հոգուս երկնքի աստղավառ ճամփովՏիեզերքը կանցնեմ… Օ՜, վարդամատն Աստղիկ տիրուհիս, Քեզ միշտ կաղոթեմ։ Միայն թե խոսիր, միայն թե ժպտա, Միայն թե ներիր։

64


ԳԻՇԵՐԱՅԻՆ ԽՐԱԽՃԱՆՔ կամ ՌԵՔՎԻԵՄ Աշուն, տերեւաթափ, Քանդված քաղաք, Փոշոտ ու մռայլ փողոցներ Ու մահվան տեսիլ։ Հոծ բազմություն… Ափսոսանքից ծամածռված Տխուր դեմքեր, Լացող աչքեր… Վշտից գունատ Հոգնած հայացքներ, Ու անվերջ ծխող, կնճռոտված մանուկներ… Ծաղիկների ծփանք, Ու կիսափուլ մի տուն, Ու սգո սենյակ… Քամուց ծեծված Բաց պատուհան, Ու դռնից հորդացող Ողբաձայն ճիչեր։ Սգի մեջ երգող Սառած շրթունքներ… Կուրծք ծեծող հարազատ, Ու բարուրի մեջ Մի փոքրամարմին Ժպտադեմ պառավ… Մի դատարկ սեղան… Պարապ աթոռներ… Մահե՜ր, մահե՜ր, մահե՜ր… Նրա դեմքին էր ծիծաղը միակ։

65


Միայն նա էր ժպտում, Ապրելու միակ նշույլը Հենց նրա դեմքին է… Իսկ ապրողները Գունատ են կանգնած, Լլկված դեմքով Գլուխը կորցրած, Անճար մարդու պես… Սենյակի առաստաղի Պարանից ճոճվող, Թրթռացող, հոգնա՜ծ լուսատու, Հազիվ նշմարվող, Արցունքոտ աչքեր… ………………………………………… Կարոտել էին արդեն հեռացող, Տատիկի դալուկ Ժպիտին ապրող… Երա՜զ… Երա՜զ… Երա՜զ… Ադամամութի Մի տխու՜ր պատում… Ու ես արթնացա Ձեռքս ճակատիս։

66


ԻՄ ՍՐՏԻ ՉԱՓՈՎ Իմ սրտի չափով քեզ սեր տվեցի, Պարզվեց քիչ էր... Ավելին էիր ուզում ինձանից, Բայց ես տվեցի իմ ունեցածը, Ոչ գողացածը, ոչ հավելյալը, Այլ ունեցածս, Որն ավելին էր բոլոր ինչքերից... Բայց էլի քիչ էր, Ու ես բացեցի հոգուս աշխարհի Դռները մեկ-մեկ, Սիրո տաճարդ մարմարե սպիտակ Քարով շարեցի: Բայց էլի քիչ էր... քիչ էր ու քիչ էր... Ես Ծիր Կաթինի աստղավառ ճամփով, Տիեզերքի պայծառ աստղերը հատ-հատ, Որպես ուխտավոր, Ճերմակ տաճարիդ Ընծա բերեցի... Պարզվեց քիչ էր... Պատարագեցի բագինիդ առաջ, Եվ ատրուշանիդ կրակը բորբ Սիրավառ հոգուս լույսով վառեցի: Թույլ տուր մեղավոր ձեռքերս կոպիտ Հպեմ բրոնզաձույլ նուրբ արձանիկիդ Ու ներում առնեմ, եւ աղոթք կարդամ Անսուրբ բերանով... -Մաքրիր ինձ ներսից, ու դրսից մաքրիր, Թույլ տուր մեղավոր շուրթերս գունատ,

67


Սրբալու՜յս, մեղրածոր քո շուրթից խոնավ, Գորշ մթության մեջ համբույրդ առնեն, Ու լու՜ռ մեղանչեն... Սրտառուչ աղոթքի արդյունքը քաղեն... Իմ աստվածուհի, Հավատիս ակունք, Իմ Վարդածղի, Աստղիկ դիցուհի...

ՏՈՒՐ ՁԵՌՔԴ, ՍԵՐ ԻՄ... Տուր ձեռքդ բռնեմ, ու կրծքիս սեղմեմ, Որ զգաս բաբախը կարոտած սրտիս, Տուր ձեռքդ բռնեմ, ու շուրթիս հպեմ, Որ զգաս թրթիրռը գունատ երազիս: Տուր ձեռքդ բռնեմ, հպեմ աչքերիս, Որ արցունքիս ցողը սրբես այտերից, Տուր ձեռքդ առնեմ ձեռքիս մեջ հիվանդ, Որ ջերմությունդ ինձ կյանք փոխանցի: Տուր ձեռքդ, սեր իմ... Ապրել եմ ուզում...

68


ԴԵՊԻ ԱՐԵՎՆԵՐԸ Դե հանիր գամերդ. ու ցած իջիր խաչից, Դու ոչ աստվածն ես, ոչ նրա որդին, Պոկիր գամերդ, շու՜տ... Իջի՛ր խաչից... Ու մի ձեւացրու, թե արժանի ես Վեհագույն պատժին: Ժամանակ չկա, դե իջի՛ր արագ, Մահը փախչում է գլուխը բռնած, Փութով պիտ հասնենք նրա ետեւից. Ու քշենք տանենք յոթ սարերից անդին: Տե՞ս, արդեն հասանք, հասնում ենք շուտով, Իսկ նա փախչում է քամիներն առած, Մենք արեւներն ենք շալակած տանում, Բայց նա մահն է գրկին բարուրած: Մենք արեւն հանինք սեգ ժայռի ուսին, Իսկ նա գլովեց քամուն փաթաթված, Արեւը հաղթեց Վիյին սեւաստված, Ու լուսաբացը խինդով պսակեց: Թագադրության ժամն է պանծալի, Աստված ենք ընտրում նոր օրվա համար, Աստվածներն հոգնած երկինք գնացին, Ու մեզ թողեցին երկիրն անաստված: Բիբերիս մեջ խոնավ սառել է ահա, Տատիս յոթներազ աղոթքն արցունքոտ, Հիմա նա չկա, բայց աղոթքն իր հոգու, Կարոտի տեսքով շուրթիս է սեղմած, Վրեժ երգելով մեր ոսոխների մահն է գուժում Անվրդով... -Որդի՜ս, բազուկդ ընդմիշտ զորավոր լինի...

69


ԿԱՐՈՏԻ ԹԵՎԻՆ... Այսօր փորփրեցի դարակներն հոգուս, Եվ գզրոցներից փոշոտ ու խոնավ, Դուրս քաշեցի գիրքն իմ անցյալի: Մի ողջ պատմություն ապրած օրերի, Գրված մեր մասին, իմ սիրո մասին... Թերթեցի էջերն ու ահա վերջինը, Իմ ապրած սիրո վերջին էջն ահա... Այնտեղ մենակ էինք, երկուսով միայն, Ես էի, դու էիր, ու կարոտն ապրած: Հոգիս հալվեց տաքության ջերմից, Ու կաթ-կաթ լցրեց սրտիս մեջ դատարկ... Հիմա մի ամբողջ ենք, Ես, Կարոտը, Դու եւ Սիրտն իմ լցված... Երբ ազդարարվի վախճանն աշխարհի, Ու երկինքները փլվեն երկրի հողե ցուրտ շերտին, Ես քեզ կգրկեմ հոգուս մեջ ամուր, Ու կբարձրանամ կատարն աշխարհի: Այդպես ավելի մոտ ենք լինելու, Ամպերի տակից շողացող լույսին... Երբ մտրակելով, գունատ կարոտիդ... Կհանեն դեպի լեռն հիշողության, Ուր կյանքիդ անցած երբեմնի սիրողԴեմքերն են կանգնած տխուր ու վտիտ, Լու՜ռ սպասելով մահվանդ ժամին: Ու երբ Կարոտդ գամում են խաչին, Եվ ստիպում վառել փայտն այդ խաչաձեւ, Սիրտդ նվվում է ցավից կուչ եկած,

70


-Երբ հիշում ես, թե, ինչ լավ էր երեկ... Իմ կյանքի վերջին էջն եմ ես թերթում.. Ուր մենակ էինք մենք՝ ես եւ դու Լքված մի սրտում...

ՍԻՐՈ ՔԱՆԴԱԿԸ (արձակ բանաստեղծություն)

Հոգուդ եւ մարմնիդ շաղախից սեր եմ քանդակում։ Մատներս դանդաղ վեր ու վար անելով մարմարե սլացիկ մարմնիդ վրա, փորձում եմ շունչ տալ, կենդանացնել ու ապրեցնել դարերի համար։ Ահա պատրաստ է հիասքանչ քանդակը, որ ՍԵՐ կոչեցի։ Մի վերջին անգամ գաղտնի հայացքով տնտղեցի աննշան թերությունը ծածկելու համար։ Մոտեցա քանդակիդ… Զգույշ ու վախվորած դիպա մարմնիդ, փորձեցի խոսել աչքերիդ մեջ նայելով, ասել թե. -Ես եմ, որ եկել եմ քեզ ապրեցնելու։ Տաք շուրթերս դողդողալով մոտեցրի պաղ շրթունքիդ ու մարմինդ վառվեց... Ու....Սերդ արթնացավ։ Հրաբոց աչքերի ցոլքից արեւը խամրեց, ու Սերը ապրեց։ Ես ձեռքդ բռնեցի ու քեզ հոգուս ջերմությամբ լցրի։ Ես քեզ կոչեցի ԴԱՐԻ ՍԵՐԸ՝ սիրող սրտերի վառ օրինակը... Ու ՍԵՐԸ ԱՊՐԵՑ…

71


ԽՈՍՏՈՒՄ Աստված իմ, սա՞ էր վախճանը սիրուս... Վերջ...

Երբ դու հեռանաս, Մի բան խնդրեմ, հա՞, Կթողնե՞ս սիրտդ, Որ ինձ մոտ մնա, Խոստանում եմ քեզ, Ու աստվածներին… Աստղիկը վկա, Վահագնի նման կառնեմ սրտիս մեջ Ամուր կպահեմ, Թաքուն կպահեմ, Մահվան աչքերից Հեռու կտանեմ։ Հոգուս մեջ կառնեմ, Կտանեմ երազիս ճամփեքով մթար, Որպես միակս, Վերջինս որպես, Ամենասիրելի Ինչքս ունեցած։ Երբ այդ չարագույժ Մահն ինձ մոտենա, Թույլ չեմ տա նրան Ձեռք տա քեզանից մնացած Միակ մասունքին Հավիտյան ապրող: Ու երբ կնայի աչքիս մեջ խոժոռ, Ու մենամարտի ձեռնոցը նետի

72


Ես կպայքարեմ իմ վերջին շնչում Մեկ ժամ ավելին Սիրտդ ունենալ Իմ սրտի ներսում Իմ մահվան ժամին Երբ սիրտս կանգնի Քո սիրտն ինձ հավերժ Կյանք կպարգեւի։ Խնդրում եմ չմերժես, Հոգիս կվշտանա Չեմ ուզում նրան Խեղճացած զգամ, Խոստացի՛ր, որ կթողնես, Ու ես այն սիրով կպատեմ միայն։ Կթագադրեմ հոգուս պալատում, Որպես թագուհիս, Որպես իմ վերջին Տիրուհին կյանքիս Ու կծառայեմ պալատիդ Խոնարհ... Միայն խոստացիր սիրտդ վստահել:

73


ՈՎ ՔԵԶ ԱՐԱՐԵՑ Ուզեցի ճչալ մեր սիրո մասին, Ուզեցի պատմել համայն աշխարհին, Ուզեցի ասել, սերն էլ այսպես է ծնվում հոգու մեջ, Ինչպես ցորենի հասկը, իր սերմից՝ սիրած հողի մեջ: Բայց չէ՜ սիրելիս, Նրանք այդպես էլ չեն հասկանալու, Ու զուր կլինի խոսել այդ մասին… Ինչպես որ զուր է Նկարի համար պատի մեջ խրված այն դատարկ մեխը, Որ չի ծառայում իր նպատակին... ..................................................................................... ..................................................................................... ..................................................................................... ..................................................................................... Ով քեզ արարեց իմ սրտի ներսում, Որ այսքան մաքուր ու սուրբ ես այսքան, Որ մի կատարյալ մարմին ես հոգուս մեջ, Որ ապրում ես խաղաղ, անխռով, անխախտ, Որ եւ կարոտ ես ու միեւնույն պահին անհագ երազանք... Այսօր խեղդեցի կարոտն հոգուս մեջ... Այսօր խեղդեցի կարոտս քո մեջ...

74


ՀՈՐԻՆԵՑԻ ԵՍ ՔԵԶ ԻՄ ՄԵՋ Հորինեցի ես քեզ իմ մեջ, Այնպես մաքուր ու այնպես ջինջ, Որ երազիս թեւին առած, Քեզ հանեցի երկինքը բիլ: Հոգուս խոնավ կտավին մառ, Վրձնեցի պատկերդ միֆ, Գույներիդ մեջ սեր դրեցի, Սրտիս թեւով քեզ գրկեցի: Հորինեցի ես քեզ իմ մեջ, Այնպես նման իմ Աստղիկին, Ով Վահագնին սեր էր երգում, Ու աստղավառ պսակ կապում: Համբուրեցի շուրթդ վառման, Ու բույրն առա ջերմ մարմնիդ, Ուզեցի քեզ ապրել անվերջ, Ու վերջանալ կարոտիդ մեջ: Հորինեցի ես քեզ իմ մեջ, Ու ապրեցի լոկ քեզ համար, Ու ապրեցի երազիս մեջ, Մաքուր որպես սերը արդար...

75


ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, ԺՊՏԱ Տխուր ե՞ս, հոգիս… Թե՞ ես եմ այնպես մի տեսակ նեղված… Դու մի տխրիր, հա՞… Ես ինձ չեմ ների… Խնդրում եմ ժպտա, Ու մի տխրիր հա՞․․․ Գիտե՞ս, մի տեսակ Մենք հեռացել ենք Իրարից նեղված։ Բայց դու մի տխրիր, հա՞․․․ Թույլ տուր ապրեմ քեզ, Քո ողջ էությամբ։ Խնդրում եմ ժպտա… Ժպտա, որ ասեմ՝ Քո մեջ ինջ գտա...

76


ԺՊՏԱԴԵՄ ՏԱՂ Սկիզբ

Ասում ես՝ ժպտա… Ի՞նչ էլ, որ լինի, Ժպտա սրտառատ։ Ժպտա՛, ամեն մի Վայրկյանդ ապրած… Ցավի մեջ ժպտա, Վերքի մեջ ժպտա, Տխուր աչքերիդ Կոպերի տակից, Ժպտա՛ սիրառատ։ Ժպտա ուրախության Ժամին հոգեթով… Ժպտա՛… Թող նեռը, թախիծդ չզգա, Թող հոգուդ ցավը չզգա… Նենգաբար… ………………………………… ……………………................ ………………………………… ………………………………… Արցունքի միջից, Ժպտալ իմացա, Բայց ասեմ. Կեղծ է, Ի՞նչ էլ ուզում ես Ասա՛ սրտացավ, Մեկ է... Ժպիտը անկեղծ,

77


Հոգուց է լինում… Հոգուց է ծնվում Ժպիտը զնգուն։ Իսկ իմ ժպիտը, Ա՜խ այն ժպիտը, Որ քո պատճառով Բացվում էր թախծոտ Հայացքիս տակից, Ամեն առավոտ, Ու խնդում ինչպես Արեւն է ժպտում Իրենով ապրող Փայլող աչքերին, Հիմա այլեւս Այն չէ, ինչ վաղ էր… ………………………………… ………………………………… ………………………………… ………………………………… Ժպտալու համար, Սիրտ է հարկավոր, Իսկ սիրտս, սիրտս, Նեղված է, խռո՜վ… Նա ժպտում է, երբ Լեցուն է սիրով...

78


ԺՊՏԱԴԵՄ ՏԱՂ Վերջաբան ………………………………… ………………………………… ………………………………… …………………………………

Սիրտս… Որ շարունակ Ապրում էր լույսը, Այն հրճվանքը, Հիմա դատարկ է… Տնքում է ցավից… Լսու՞մ ես ժպիտիս Խու՜լ հառաչանքը, Նվվում է, լալիս, Իսկ դու ասում ես՝ Ժպտա լուսառատ։ Ժպիտիս ձայնը Լսու՞մ ես հիմա, Հիշու՞մ ես, առաջ Ի՜նչ ծիծաղ ուներ, Որ միշտ զնգում էր Հոգուս պատերին Խոլ շռնդալով... Հիմա այլեւս այն չէ Ինչ վաղ էր, Երբ կարող էի Ժպտալ ամենին, Ինչ կա աշխարհում...

79


Ժպիտիս միակ Պատճառը դու ես… Դե ժպտա՛ հոգուս, Որ ժպտա՛ հոգիս:

ԱՐԻ՜... Տխրությունդ թող դրսում ու ներս արի... Այստեղ միայն ժպիտն է հորդում, Այստեղ միայն գինին է ծով ու հացն առատ: Այստեղ չկա կեղծիք ու սուտ... Այստեղ միայն զգացումն է լռի՜ն սիրո... Այստեղ գարու՜ն, ու ծաղկու՜նք է, Դժոխքն այստեղ խեղճանում է ու քչանում: Դե՛, շուտ արա... Տխրությունդ դու թող դրսում ու ներս արի... Այստեղ խինդ է, ու ծիծաղն է այստեղ ծփում... Տխրությունդ տուր մեռածին... Ու շուտ արի ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ...

80


ՊԱՀԵ՞Լ ԵՍ ԱՐԴՅՈՔ Արդյոք քեզ մո՞տ է, պահե՞լ ես արդյոք, Այն արեւը բորբ, որ սիրո ժամին, Հոգուս կապույտից ներքեւ բերեցի, Ու քո ձեռքերի սառը ափի մեջ ծածուկ պահ տվի։ Արդյոք քեզ մո՞տ է, պահե՞լ ես արդյոք, Թախծոտ լուսինը, որ մեր ապրումի վկան էր միակ։ Քեզ մո՞տ է արդյոք այն սերս ապրած, Որ մի օր Բագինիդ ընծա բերեցի։ Ասա՛, պահե՞լ ես, քեզ մո՞տ են արդյոք, Աստղերով լեցուն, Ու Ծիր Կաթինի ճամփեքով անցած Խուրջինն իմ ուսի, Որ շալակեցի, ոտքերիդ առաջ Պայծառ աստղերը ցանելու համար։ …………………………………………………………….. …………………………………………………………….. Ասա՛, քեզ մո՞տ է, պահե՞լ ես արդյոք, Սիրտս սիրառատ, Որ կյանքի համար Քո մեջ ապրելու ու արարելու, Քոնը լինելու համար բաբախեց։ Իմ երգի հնչյուն… Ասա, դեռ ապրու՞մ եմ հոգուդ երկնքի ճամփեքում մթար, Որպես մեղեդին սիրո ապրումիս: ……………………………………. ……………………………………. Արդյոք քեզ ե՞րբ եմ նորից ապրելու...

81


ԵՐԵԿՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ... Ինչ լավ էր երեկ Կողքիս էիր դու, Ու ես քո մեջ էի... Ինչքան արեւ կար։ Ինչ լավ էր երեկ, Երեկն եմ ապրում, Իսկ այսօրը ես Թողնում եմ վաղվան։ Վաղվան եմ թողնում Ու վաղը նորից վաղվան կթողնեմ... Չեմ ուզում ապրել Օրը տխրահամ, Ուզում եմ ապրել Անցածի նման։ Երկինքս շանթեց Ու բամբ որոտով Խո՜լ շառաչեց, Տնքաց ու փլվեց Տաճարիդ լույսը Սեւ քամին փչեց... Ես կրակն առած Վազում եմ դեպ քեզ, Որ ճամփիդ մութը ինձ սեւագնա Խավար չթվա:

82


Լուսավառ արեւ Քեզ ընծա բերեմ, Որ աստվածուհուդ Կյանքը նորոգեմ: Մթնասույզ հոգուդ Երկինքը վառեմ...

ԱՐՏԱՑՈԼԱՆՔ... Հայելուց այս կողմ… Զույգ աչքեր են մեռնում կարոտով։ Հայելուց այն կողմ… Երազ ու սեր է թեւածում երգով։ Հայելուց այն կողմ անցնել չեն թողնում... Երանի ես էլ լինեի հայելու Հենց այն նույն կողմում… Այն, անհաս ու անեզը ծիրում...

83


ՄՏԱՊԱՏԿԵՐ… Ես հաճախ եմ նայում լուսնին, Քո պատկերն եմ գծագրում, Քո հայացքը, որ հավիտյան, Աչքերիս մեջ է ապրում։ Ես հաճախ եմ նայում երկինք, Այնտեղ քեզ եմ թաքցրել, Ուզում եմ, որ մաքուր մնաս, Որպես հոգուս միակ Աստղիկ։ Հարդագողի ճամփաներով, Կայցելեմ քեզ ամեն գիշեր, Ամեն մութին լույս երգելով, Սեր կվառեմ հուրհրալով։ Արեւներից կրակ կառնեմ, Ու կընծայեմ տաճարիդ… Որպես նվեր աստվածուհուդ, Որպես սիրո հավերժ դաշինք։ Սահման չունի հոգուս սերը, Ինչպես տիեզերքն անսահման, Ես կապույտն եմ ուզում ապրել… Եվ քո Սերը սրբազան։ Ես հաճախ եմ նայում լուսնին, Ու երկնքին աստղավառ, Ծիր Կաթինով կգամ այցի, Սիրո երգով կենարար։

84


Ես հաճախ եմ նայում լուսնին, Քո պատկերն եմ գծագրում, Քո հայացքը, որ շատ հաճախ, Աչքերիս մեջ է ապրում։

ԱՊՐԵԼ... Ապրել... Նշանակում է լինել, Ապրել... Նշանակում է գործել, Երազել եւ սպասել, Սիրած աղջկան, Կամ ՈՒՐՎԱԿԱՆԻՆ... Թե երբ մի օր, Ցերեկ կամ գիշեր, Սիրո համբույրով, Խոսքերով սիրո, Խոսք կտան իրար. ԱՊՐԵԼ ԵՐՋԱՆԻԿ... Ե՞վ... Չլքել ՍԵՐԸ, իրար ու միմյանց: ..................................... ..................................... ..................................... Սիրե՜լ... Նշանակում է ապրել, Հավիտյան եւ ընդմիշտ: ք. Գյումրի 25 փետրվար 1993թ

85


ԻՄ ԱՐԵՎԻՆ… Երբ առավոտը քեզ ինձ մոտ բերի, Գիշերվաս անցած երազը կապրեմ։ Երբ արեւն իր ողջ փայլով հուրհրա, Քեզ գիրկս կառնեմ… Աչքերիդ մեջ սիրո կրակ կվառեմ, Լու՜ռ կմրմնջամ. Ես քեզ չեմ լքի… Եվ շուրթիս կառնեմ ճակատդ վսեմ, Ու թույլ չեմ տա, որ նեռը հաղթի։ Մենակ չեմ թողնի, ամու՜ր կգրկեմ, Հոգուս կսեղմեմ, որ միշտ ջերմանաս… Ու իմ երազի կապույտ լազուրում, Որ հավերժ մնաս… Օ՜, ո՛չ… Թույլ չեմ տա, որ մութը հաղթի։

86


ԳԻՆԱՐԲՈՒՔ… ԵՐԲ ՄԵՆԱԿ ԵՍ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ…

Գիշերային գինետուն, Գինարբուքի ծով երեկո, Քամուց ծեծվող պատուհաններ, Դարը ապրած դռան ճռինչ… Թանձր ծխով պատված սենյակ, Սյունից ճոճվող, ծխում կորած, Տխուր լապտեր… Ու ծռմռված դեմքեր հարբած, Դատարկ շշեր, Ու աթոռներ շուռ եկած… Հոգու խռովք, Եվ գինու մեջ քամած թախիծ, Ժպիտ մաքուր, Հոգեւարքի թեւին առած՝ Եթերային կարոտ կապույտ… Հայացք մթար։ ……………………………………………… ……………………………………………… ……………………………………………… Եվ գավաթներ գլխից վերեւ, Թանկ կենացներ, Ու խոստումներ, Պարապ խոսքեր, Երգեր ասող, Իրար գրկած խռպոտ ձայներ, Հուշի թեւին ճախրող մտքեր, Ու գավի մեջ դարդը պարպած Հոգնած աչքեր… Խռով հոգի,

87


Լքված սրտեր, Սպասումի հեւքը սրտին Խառը մտքեր, Ապրումների դառը հորձանք, Լույսի թեւով երկինք ճախրող, Երազ անեղծ… ……………………………………………… ……………………………………………… Գինարբուքի երեկոյին Սիրուց հարբած, Քեզ տվեցի սերս արբած, Քեզ տվեցի արեւներին, Ինձ տվեցի գիշերներին, Ինձ թողեցի երազներին, Նվիրելով քեզ իմ երգին… Գինարբուքի երեկոյին, Մտքերիս հետ, առանձնացա, Ու գգվելով կարոտ հոգուս, Արեւորդուս եկած ճամփով, Հիշողության ճամփան ընկա…

88


ԻՄԱՍՏՆՈՒԹՅՈՒՆ… Կնճիռները հայտնվում են նրանց դեմքին, Ովքեր կյանքը ճանաչում են, Ու մահվանը գիտեն դեմքով… Ովքեր ապրել ու վայելել, Զգացել են ցավը հոգով… Շատերն իրոք հանդիպել են, Նստել քարին ու զրուցել, Դեսից - դենից բամբասել են Ու աշխարհից գանգատվել։ Շատերն իրոք ընկերացել, Բողոքել են կյանքն ապրելուց, Մահվան հետ են դաշինք կապել, Կյանքին դեմ են գնացել։ Բայց երբ մահն է ուզել տանել, Շատերն իրոք պայքարել են, Բարձրացել են, ընկել, կանգնել, Կռիվ տալով… Մեկ ժամ ավել ապրել ուզել, Մահն իրենցից հեռու վանել։ Կնճիռները հայտնվում են նրանց դեմքին, Ովքեր թեկուզ մի պահ կյանքում Մերժվել են, դավաճանվել, Հոգնել տեսքից ավելորդի, Ու շարունակել արարելով, Ապրել կյանքը, հանուն որի՝ Արժեր մեռնել… Հավերժ ապրել…

89


Կնճիռները հայտնվում են նրանց դեմքին, Ովքեր կյանքին ճանաչում են, Ու մահվանը գիտեն դեմքով…

ԵՍ ՈՒԶԵՑԻ… Ես ուզեցի քեզ մոտ մնալ, Սիրտս հանել ու քո սրտի, Քո աշխարհի մեջ ամրանալ։ Ես ուզեցի քեզ սիրել այնպես, Ինչպես մատները տավիղի լարին, Որպես գունաբաշխ վրձինը՝ Անգու՜յն, խոնավ կտավին… Ես ուզեցի սիրել քեզ այսպես, …Ու սիրեցի՜… Ինչպես աշխարհում մարդը, Որ միայն արեւն է տենչում Անհագ կարոտով… Ես ուզեցի, որ դու, Որ դու միայն իմը լինես…

90


ԱՐԻ ԱՐԱՅԻՍ… Հարության օրը կգամ քեզ այցի, Մարմինդ անշուշտ այնտեղ չեմ գտնի, Բայց կփաթաթվեմ լուսե պատանքիդ, Եվ լու՛ռ կաղոթեմ, որ սերը գթա։ Հարության օրը քեզ այցի կգամ, Ու ծնկի կիջնեմ հավատիդ առաջ, Եվ նվիրումի խունկը կծխեմ, Լու՜ռ կշշնջամ. յոթնիցս ներիր… Հարության օրը կգամ քեզ այցի, Նուարդիդ լուսե ճակատին վսեմ, Միհրից փոխ առած արեւներ կայրենք, Որ միշտ հուրհրա երկնից վերեւ։ Ու Արեւորդու Սենյակ կմտնենք, Մի լավ կարբենանք Աստղիկի սիրով, Տիր աստծո մեկնած, տաղը վայելենք, Եվ ոգի հագած կելնենք պայքարի... Դուրս կգանք ամեհի դեւին ընդառաջ, Ու երդում կտանք՝ ետ գալ վահանով, (այլ ո՛չ՝ վահանին) Ես քո բազուկի մի զարկն ավելին, Կբանտենք չարը մեր ժեռ լեռներին։ Քաջքերն ահազդու մահով սեւագնա, Կխլեն ուլունքը վավաշոտ թագուհու,

91


Կնետեն Վանա ալիքների մեջ, Որ կախարդանքը իսպառ վերանա։ Հարության օրը կգամ քեզ այցի, Ու կթափառենք մինչեւ համբարձում, Համբարձման ծեսին երկինք կհառնենք, Որպես Հարդագող, ու որպես Արքա։ Ծիր Կաթինի ճամփեքով կանցնենք, Եվ թագիդ առաջ լուռ ու վեդմաքայտ2, Կխոնարհվի ողջ լեռնապարը քեզ, Ամենաշքեղ կոթողն աշխարհի…

2

հնազանդ

92


ԴՈՒ ԿԳԱՍ, ԳԻՏԵ՛Մ… Ես չեմ մեռնելու, Քանի չեմ տեսել Աչքերդ բիլ… Կապրեմ մինչեւ գաս, Մինչեւ քեզ տեսնեմ Իմ բաց աչքերով, Մինչեւ՝ կարոտս Քեզ փաթաթվելուց, Թեւեր չունենա... Ես չեմ մեռնելու, Ես լու՜ռ կսպասեմ, Քանի չես եկել, Ես պիտի ապրեմ… Դու կգաս, գիտե՛մ, Ամպերով կգաս, Թե հողին հպված, Միեւնույնն է, կգա՛ս։ Կգաս, որ մութս Լույսով պարուրես, Ցրես խավարս, Ու արեւ ծագես։ Կգաս անշշու՜կ, Կգաս համրաքայլ, Կգաս, որ ներսիս, Դատարկը լցնես… Դու կգաս, Գիտեմ, Կգաս… Որ երգս կիսատ չմնա։

93


Երկիս հետ կգաս, Թե մտքիս թեւով, Միեւնույնն է Կգա՛ս… Ես չեմ մեռնելու, Կսպասեմ մինչ գաս…

94


ԱՀԱ ԵՎ ՎԵՐՋ… Վարդապետի աղջկան սիրելը մեղք է հիրավի:

Ես խաչագող չե՛մ, Չէ՛, մարդի՛կ, Արեւորդի եմ Արայից սերված։ Ես գող չե՛մ, մարդի՛կ, Ես միայն գամերն եմ Տարել խաչյալի, Որ ոչ մի զոհ Էլ չմատուցվի Խաչերին փտած, Որ դատարկ մնան Բաժակներն հուշի, Որ փրկիչները Աշխարհ գան ուրախ, Ու առանց վախի, Որ եւ աշխարհում, Էլ ոչ մի սիրած, Իր բաժին թույնը Հանկարծ չխմի… Եվ սերը ապրի։ Ես խաչագող չե՛մ, Ես որդին եմ Արայի՝ սիրված։ Լսու՞մ եք, մարդի՛կ, Ես գող չե՛մ, Սակայն… Գամերը տարա Առանց շշուկի, Որ խաչափայտն էլ

95


Չտնքա երբեք, Խո՜լ տառապանքից Հյուծված ու մեռնող Արյունաքամ մարմնի Ծանրությունից։ Ես գողացա գամերը խաչյալի, Ու ինքս ինձ համար, Մի խաչ կռեցի, Ամրացա նրան… Որ ոչ ոք կյանքում, Չճոճորվի եւ ոչ մի փայտի։ …………………………………………… …………………………………………… …………………………………………… …………………………………………… Ու երբ ապրում էի, Ես սեր երգեցի, Ինչպես այն խոնարհ Խաչյալն աստծո։ Երգեցի կարո՜տ… Ժամանակակիցը Դարձա ձեր կյանքի։ Ոմանք սիրեցին, Ապրեցին լույսով, Իսկ նրանք Ովքեր մեջքով էին կանգնել, Նրանց էլ ահա Ինքս տրվեցի։ …………………………………………… …………………………………………… ……………………………………………

96


Ես ոչ աստված եմ, Ոչ էլ մարգարե… Երեկ հայտնվեցի, Ու հիմա գնում եմ… Մարդի՛կ, Չտխրե՛ք, Հիշե՛ք, որ ձեր մեջ Ապրել եմ խինդով, Անքուն գիշերներ Փարատել լույսով, Ապրել եմ ամեն Երազ ու հույզեր․․․ …………………………………………… …………………………………………… Չտխրե՛ք մարդիկ, Ես կգամ շուտով, Սեր դառած կգամ, Ու կապրեմ երգով։ ……………………………………………

97


ԴՈՒ… Դու, եւ կաս, եւ չկաս, Չէ՛, ցնորք չես, ոչ էլ երազ, Իրական ես դու, Բայց նույն պահին՝ Միֆ ես, հեքիաթ… Դու… Դու, եւ կաս, եւ չկաս, Իսկ եթե կաս, Ապա ինչպե՞ս է, Որ ես չեմ ապրում Ներկայությունդ Շուրթերիս վրա… Ձեռքերիս մեջ, Ու մատներիս տակ։ Որ առաջվա պես Աչքս չի տեսնում… Իմ լույս երազի Մութ պատերի տակ Քեզ չեմ նկատում։ Դու… Դու եւ կաս, Եվ չկաս… Ցնո՞րք ես արդյոք… Պատրա՞նք… Չէ՜, դու չկաս, Հեռու ես, անհաս, Եվ ոչ էլ Միֆ ես, ու ոչ էլ երազ, Դու…

98


Դու չկաս… Այդ ես էի թաքուն, Բոլորից գաղտնի, Հորինել քեզ, Որ այդպես մի քիչ Կյանքն ապրել լիներ… ………………………………………… ………………………………………… ………………………………………… Հիմա հասկացա… Լեգենդն ավարտվեց Առանց այն սպիտակ, Ձիավոր տղի Ժայռի ծերպերին Հայտնի լինելով, Ուր շղթայված էր Դուստրն արքայի, Որ յոթնագլուխ Հրեշն էր տարել… ………………………………………… ………………………………………… ………………………………………… Լեգենդն ավարտվեց… Ավարտվեց Առանց վիշապի Գահավիժումով։ Վերջացավ հեքիաթը, Կիսատ ավարտվեց, Տխուր ավարտվեց, Ու մութ երկնքից, Երեք խնձորներն

99


Այդպես էլ չընկան… Եվ ոչ պատմողին Խնձորը հասավ, Ոչ երկար բարակ Գրող ասողին։ Ու մինչեւ անգամ, Երկին ուշք դրած, Լսող խենթերին։ Հեքիաթն ավարտվեց, Իսկ դու դեռ չկաս… ………………………………………… ………………………………………… ………………………………………… Ահա վառել եմ Հոգուս լույսերը, Դուռ ու լուսամուտ Բացել հավատով, Ու վերադարձիդ Հույսով եմ լցվել։ Գուցե եւ մի օր, Հանկարծ հայտնվես, Դալկացած հոգիս Մեռած չգտնես։

100


ԱՆԱՎԱՐՏ ՎԵՐՋԱԼՈՒՅՍ… ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․

…Ինչքան երազ մնաց կիսատ, Ինչքան չասված սիրո խոսքեր, Ինչքան կարոտ մնաց սառած, Ինչքան չապրած հոգու պահեր… Ինչքան Ինչքան Ինչքան Ինչքան

սերեր մնաց մեռած, համբույր անդավաճան, գրկեր մնաց դատարկ, վարսեր շոյող մատներ։

Ինչքան երկինք մնաց դատարկ, Ինչքան աստղեր մարան հեռվում, Ինչքան ժպիտ մնաց կիսատ, Դեռ չդարձած ծիծաղ՝ մեռան… Քանի լապտեր լույս չտեսած, Մութ գիշերին, վառման հույսով, Օրորվեցին քամուց անգույն, Կախված սյունից փողոցների։ Քանի սրտեր անդյութական, Որպես բերդեր անառիկ, Պաշարվեցին ու քանդվեցին, Սուտ խոստումով դավաճանի։

101


Ինչքան հեքիաթ մնաց կիսատ, Քանի դեւեր չսպանվեցին, Կախարդների նզովքներից, Քանի սրտեր բաժանվեցին… Ես չուզեցի ոչինչ կիսատ, Որոշեցի, որ ավարտեմ, Թե կտավը անգույն կյանքիս, Թե հեքիաթս՝ անավարտ։

102


ԱՅՍՕՐ ՔԵԶ ԵՄ ՆՎԻՐՎԵԼՈՒ… Բաց է այսօր երկինքն հոգուս, Արեւն է այնտեղ ժպտում սիրավառ, Այսօր քեզ գտա տիեզերքի ծիրում, Որպես մի փայլող աստղիկ լուսավառ։ Բաց է այսօր սիրտս խռով, Այնտեղ՝ դու ես տիրուհին, Այնտեղ՝ սրտիս հեռուներում, Քո տաճարն է, ու բագինը հոգեթով։ Բաց է այսօր տիեզերքն հոգուս, Աստվածներն են զվարճանում, Նավասա՞րդ է, թե՞ Վարդավառ… Մեկ է, քեզ են գովերգում։ Իմ Աստղիկն ես, իմ պաշտելին, Ես՝ Վահագնը քո երազի, Ես՝ տարփածուն քո բոցավառ, Իսկ դու՝ հոգուս լույսը անմար… Քեզ գրկեցի խանդավառ, Ու ճախրեցինք տիեզերքով, Քո հմայքից աստղերը վառ, Լու՜ռ խամրեցին տնքալով։ Այսօր գիշեր՝ դու ես աստղիկն իմ հոգու, Այսօր գիշեր՝ քեզնով երկինքս եմ լցնելու, Այսօր գիշեր՝ բաց է հոգուս երկինքը մով… Այսօր՝ քեզ եմ նվիրվելու…

103


ԿԱՐՈՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ… Ես քո գրկի մեջ… Նրբագեղ իմ սուրբ, Ինչպես երկինքը արեւն է գրկել, Ինչպես երազն է փաթաթվում նիրհին, Ինչպես կոպերը անրջող նինջին… Անքնությունը՝ լուռ գիշերվան… Ես քո գրկի մեջ, քեզ գիրկս առած, Երազում եմ քեզ… …………………………………………………… …………………………………………………… …………………………………………………… Ես քո գրկի մեջ… Իմ կապույտ համբույր, Ծիածանազարդ երազ իմ մաքուր, Ես քո գրկի մեջ, քեզանից թաքուն, Խանդում եմ քեզ… …………………………………………………… …………………………………………………… …………………………………………………… …………………………………………………… Ես քո գրկի մեջ, քեզանից գաղտնի Կարոտում եմ քեզ… …………………………………………………… ……………………………………………………

104


ՂՈՂԱՆՋ ՆՎԻՐՈՒՄԻ Այսօր ուխտի եմ ելել բոկոտն, Հեռավոր մեղքից զարհուրած հոգով, Գիշերվա միջով, Աստղավառ ճամփով, Արյունոտ, հյուծված, Սրբավայր հասա, Ու ալեխռով ծունկս ծալեցի, Տաճարիդ առաջ սիրտս բացեցի Ու մեկիկ-մեկիկ, մի տաք համբույրով, Քարերդ մամռած, շուրթիս սեղմեցի․․․ Տաճարիդ առաջ… ………………………………………………… ………………………………………………… ………………………………………………… Տաճարիդ առաջ, Լու՜ռ ու անխռով Պատարագվեցի… ………………………………………………… ………………………………………………… ………………………………………………… …Թույլ տուր շուրթերս Վսեմ աղոթքիս, Արդյունքը քաղեն, Ու լուռ մեղանչեն, Ներումդ առնեն։ Ի՜մ աստվածուհի, Երկնային լույսի, Սիրո՜… Հավատի…

105


Իմ Վարդածղի… Հեռավո՜ր իմ սուրբ… Ներիր գործածս մեղքերը Համակ… Թողություն արա Թույլ տուր, որ ապրեմ։ Ես մեղանչեցի հանուն քո սիրո, Կարոտավառ մեր լույս երեկվա, Ու մեր ապրվող սիրառատ վաղվա, Եկ ու վերստին ապրիր դու իմ մեջ, Ես քո կարիքը ունեմ, հավատա…

106


ԹՂԹԵ ԵՐԿԻՆՔ… Ես պատռեցի հոգուս թղթե երկինքը բիլ, Որտեղ միայն սուգ էր, ավեր, Այնտեղ արեւն արդեն մաշվել, Ու խամրել էր ցոլքը լույսի։ Ես պատռեցի հոգուս թղթե երկինքը մութ, Որտեղ լուսինն արդեն պոկվել, Որպես մի լաթ կախ էր ընկել… Ու կաթում էր՝ կաթ-կաթ… Էլ չեմ կարող նայել երկինք, դու այնտեղ չես, Հեռու ես դու, առաջվա պես մոտ չես արդեն, Երազանքի համար ընկնող Ասուպն արդեն միֆ է դարձել։ Թղթե երկինք… Որտեղ արեւն արդեն մեռել, Իսկ լուսինը դուրս չի գալիս, Հեռու ես դու՝ անդառնալի… Քեզ պոկեցին սրտիս միջից, Ուրիշ երկինք տարան անհաս, Դու մնացիր իմ երկնքում, Որպես սիրո հավերժահարս։ Ես պատռեցի հոգուս թղթե երկինքը մով, Մի նոր երկինք վրձնեցի, Որտեղ դու էիր, ու ես էի այնտեղ միայն, Ու տիեզերքը մեր անսահման։

107


ՑՆՑՈՒՄ… Դողում եմ… Դողում են ձեռքերս… Չեմ կարող գրկել իրանդ մարմար։ Դողում են ոտքերս… Քեզ գիրկս առած Էլ չենք անցնելու մենք Ծիր Կաթինը՝ Գիշերով ապրած։ Դողում է հոգիս… Տաճարդ է փլվում տագնապի վախից։ Ես վերջանում եմ… Խաբված է հոգիս… Կգնամ հեռու՜… Կլինեմ օտար… Միայն թե չզգամ ցավը մոլագար։ Կգնամ հեռու՜… Կլինեմ օտար… Միայն աչքերդ չլինեն մթար։ Միայն թե սիրտդ խաղաղ բաբախի Փույթ չէ, թե հոգիս խաբված կմաշի։ Ինչ որ բան մի տեղ այնպես չի լինում, Ինչ-որ բան այնտեղ, կիսատ է մնում․․․ Եկ ու վերստին ապրիր իմ ներսում Ես վերջանում եմ… Պարպում է ներսս… Խաբված է հոգիս… Դու հեռանում ես… Իսկ ես՝ փշրվում…

108


ՄՆԱ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ… Ամեն օր մթին՝ մենք մահանում ենք, Եվ ցայգալույսին հառնում վերստին, Ամեն օր մթին՝ մենք ավարտվում ենք, Կրկին սկսվում վաղորդայն լույսին, Ամեն օր, մթին… Մեռնում է ողջ բնությունն համայն, Ու բացվող օրվա հետ հառնում է նորից, Նորից է մեռնում, ու հառնում նորից… Երեկն է մեռնում, առանց հարության Իր տեղը զիջում անգույն այսօրին, Որ վաղն էլ նորից այսօրը մեռնի երեկվա նման, Հարության վերջին հույսը կորցրած։ Ամեն օր մթին սերեր են մեռնում, Ու նորից ծնվում կապույտ հոգու մեջ, Ես կապույտն եմ ուզում հիրավի, Ձեռքեր եմ ուզում, Որ ամուր գրկեմ, Ոտքեր եմ ուզում, Որ աստղազարդ գիշերը անցնեմ Անտրտունջ, անձայն… Ուզում եմ աչքեր, Որ լուսնադեմ հայացքդ ապրեմ, Ականջ եմ ուզում, Որ զանգերգակ ձայնդ վայելեմ, Եվ ու վերջապես շուրթեր եմ ուզում, Որ հեգ համբույրով մեղքերս քավեմ… Հարության ժամին ոչինչ չեմ ուզում… Մնա՛ հոգուս մեջ մի կապույտ երկինք, Ես քեզ եմ տենչում եւ ուրիշ ոչինչ։ Ու թե առավոտ հարություն չառնեմ, Մնա հոգուս մեջ, որ սերդ ապրեմ։

109


ԴԵ ԽՈՍԻՐ... ԼՌՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ԿԱԽԱՂԱՆԻՑ ՃՈՃՎՈՒՄ Է ԱՆՀՈԳ

Շուրթս խոնավ է բառի հպումից, Ամու՜ր գրկել են խելառ կարոտով, Ուզում են խոսե՜լ, պատմե՜լ ու կիսվե՜լ, Խռովքը հոգուս քամուն ընծայել, Բայց լռություն է մտքիս անձավում: Թե լռությունս խոսել իմանար, Գուցե հոգուս մեջ տագնապ չմնար։ Գուցե խավարը լույսի մեջ բանտեր։ Ինչե՜ր կպատմեր, Կեղծը իրավից ինչպե՞ս կզատեր, Կմաքրեր ներսս, կազատեր հոգիս, Երբ լռությունս խոսել իմանար… Ահա կախվել է բառը շուրթերից, Ճոճվում է մանկան անհոգ ճոճորքով, Բայց օրորվում է լռության սյունից, Սպառնում կաթել, ցրիվ գալ, պարպել… Թե լռությունս խոսել գիտենար, Ինչե՜ր կպատմեր… Նվաղող հոգուս խո՜լ ապրումներից, Ինչպե՜ս կգոռար… Չի՛ խոսում, լու՛ռ է, որպես մի համր, Երանի՜ թե, այս նենգ դավաճանը, Խոսել իմանար… վստահ եմ գիտի, Բայց վախենում է դառնահամ ճշտից… Բայց մի վախեցիր ճիշտը ասելուց, Դրանից միայն սուտը կծնկի…

110


ՍԵՎ-ՍՊԻՏԱԿ Գիշերից առաջ գիշեր չի լինում, Ինչպես չի լինում գիշերից հետո, Գիշերից առաջ լույս է ու արեւ, Ինչպես գիշերից հետո է փայլում... Գիշերից առաջ սեւը չի փայլում Բայց միշտ սեւի մեջ է լույսը երեւում, Երբ համբույր կառնեն երկու խենթ արեւ... Ու կջերմանան մինչեւ որ իսպառ մութը նահանջի: Լույսը՝ միշտ մթան մեջ է երեւում, Թե չէ որտեղի՞ց կիմանայինք լույսին...

111


ԵՐԿՈՒՆՔ… Օրը դանդա՜ղ գնաց մեռնելու, Մութը իր սեւը լցրեց լույսի մեջ, Ու մենք մնացինք ճամփաբաժնում… Օրը դանդաղ մեռավ մթի մեջ։ Քեզ իմ գիրկն առա, վեհ ու տիրական, Որպես մութ ճամփի փարոս լուսավոր, Ու երկինքն անցանք անխախտ անվրդով, Ես քո մեջ լցված, իսկ դու իմ գրկին։ Աստղերը հատ-հատ մարեցին խռով, Ու ձայն տվեցին իրարու վախով, Թե հե՜յ, նոր աստղ է սուրում երկնքով, Թե որ իրենցից պայծառ է շողում։ Մենք ճամփա ընկանք որպես ոգիներ, Որպես հին սիրո մի նոր վկաներ, Որպես նոր Աստղիկ, ու մի նոր Հրդեհ, Ու մեզ խոնարհվեց ողջ տիեզերքն անծեր… Դու իմ գրկի մեջ, իմ հոգուն սեղմած, Որպես նոր արեւ, մի նոր լուսաշող, Հաղթեցինք սեւ-մութ գիշերին մարող, Դու լույս, ես՝ հրդեհ, ու թուխպը պարտվեց… Երբ շուրթս դանդաղ, քո շուրթին դիպավ, Այդ սուրբ համբույրից նոր արեւ ծնավ, Ու տիեզերքն անծիր լցվեց ջերմությամբ, Եւ ահա մութը տնքալով մեռավ…

112


ՀՈԳՆԵԼ ԵՄ ՃՇՏԻՑ... Թույլ կտա՞ք ձեր գրիչը մի պահ վերցնեմ, Շտկումներ ունեմ ճակատիս վրա։ Օ՜, սինյորիտա, Ուզում էի ջնջել ճակատագիրս, Բայց ձեզ տեսնելու՞ց մի բան հասկացա, Որ արժե ապրել, Ապրել է հարկավոր... Թեկուզ… Հենց նրա համար, Որ ձեզ... Որ լույսը զգամ կոպերիս տակին, Որ վայելեմ գեղեցկությունը, Ձեր դեմքից թափվող, Ո՜չ, սինյորիտա... Վերցրեք ձեր գրիչը, Այն ավելին կանի, քան, Որ ես ուզեցի անել հիմնովին։ Պետք չէ՛ այլեւս... Թող ապրեմ այնպես, Ինչպես գրված է ճակատիս փոքրուց: Մի օր բոլորս էլ ճանապարհ կընկնենք, Դեպի այն հեռուն, որտեղից միայն Ձայներ ենք լսում, Որն էլ դրախտ ենք կոչում հիացած: Այնտեղ սերերը մեռնում են խռով, Այստեղ է ապրում հիշողությունը, Կարոտը հոգնած. Սրտի թրթիռն ու սպասումը... Սիրո համբույրը

113


Տաք շուրթից վառվող, Սրբազան երգը, Որ ամեն գիշեր Լիալուսնի տեսքով հմայված, Լայնեզր գլխարկով, շփոթված, խոնարհ, Տխուր աչքերով, միամիտ պատանին, Ձեռքի աղեղով, դնչի տակ սեղմած, Ջութակի լարերն է մեղեդի կերտում, Ու լուռ կախարդում էր իր սրտի գանձին, Աղջկան օտար... Ո՜չ, սինյորիտա, Չեմ ուզում շտկել, ուղղել կամ ջնջել, Ճակատիս գրված եւ ոչ մի տողը: Այն ինձ հետ ծնվեց, Ինձ հետ էլ թաքուն կիջնի գերեզման: Ձեր աչքերը ինձ, Ապրել խոստացան, Ուզում եմ լողալ ձեր մութ բիբերի Ջրերում լազուր, Օ՜, սինյորիտա Թույլ տվեք համբուրել Ձեր կրակ շուրթերը Թեկուզ հենց վաղվա ապրելու տենչով:

114


ԲԱՐՈՎ ՄՆԱՔ կամ ԳՐՈՂԻ ԾՈՑԸ ԳՆԱՔ… Բարո՛վ մնաք, իմ անիծված, մենակ օրեր… Ես թաղեցի ձեր մեջ տխուր հուշերը իմ, Ու արթնացա պաղ գիշերվա նիրհից հոգնած, Եվ ապրեցի գոլ արեւի լույսը պայծառ։ Գրողի ծոցն անցան տխուր, օրերս կեղծ, Ու դատարկս խինդով լցվեց, Ես մոռացա հին ու տխուր օրերս եղծ, Եվ քայլ առա, դեպի պայծառ օրերս վես։ Բարով մնաս, իմ հուշերի մաքուր երազ, Գրողի ծոցն անցնեք լքված իմ գոռ օրեր, Նոր օրվա հետ նոր ապրումներ պիտի երգեմ, Ու հին սերը՝ նոր ապրվող սիրո լաթով կարկատեմ։ Քե՛զ պիտ ձոնեմ նոր երգերս, Գինին ցմրուր պիտի պարպեմ վառ երազիդ, Սուտ հուշերս քո մեջ պարպեմ, Ու բագինիդ խինդով փարվեմ։ Բարո՜վ մնաք իմ անիծված, մենակ օրեր… Բարո՜վ գաս դու, ի՜մ խնդություն, Գրկիս առած, որպես կերոն, Կելնեմ ազատ մութ երկինքներ…

115


ՎԵՐՋԱԿԵՏԻ ՓՈԽԱՐԵՆ Եթե սիրո համբույրը կա, Եկ համբուրեմ հենց այդ սիրով, Եթե սիրող սիրտը դեռ կա, Եկ քեզ սիրեմ հենց այդ սիրով: Եթե հոգին տենչում է սեր, Ես կպատեմ նրան սիրով, Եթե սերը սիրում է դեռ, Ես կսիրեմ հենց այդ սիրով:

116


ՑԱՆԿ Առաջաբան ......................................................................... 3 Արարում .............................................................................. 7 Եթե միայն ........................................................................... 8 Կարոտի երազ ..................................................................... 9 Խնդրում եմ, արի ................................................................ 11 Երկինքներից վեր ............................................................... 12 Твой храм Перевод с армянского ......................................... 14 Բագինիդ առաջ .................................................................. 15 Ընծայում աստվածուհուս բագինին ...................................... 17 Երբ չես կարող ապրել......................................................... 18 Թույլ տուր .......................................................................... 19 Կենացդ, սիրելիս ................................................................ 20 Սրտիս թրթիռ ..................................................................... 21 Коль спросят у меня ............................................................ 22 Ես քեզ չեմ սիրում ............................................................... 23 Դեպի տաճարը սիրո .......................................................... 24 Ձեռքդ թափ կտաս, կանցնես կգնաս ................................... 25 Սահմանից այն կողմ կամ ոգու երազ ................................... 29 Տեսիլ.................................................................................. 31 Հառարանք ........................................................................ 32 Հոգու մեղեդի ..................................................................... 33 Էլ ոչ մեկից ......................................................................... 34 Երկխոսություն իմ եւ իմ միջեւ ............................................. 35 Նկարեցի եւ ապրեցի .......................................................... 36 Դեպի լյառն սիրո ................................................................ 37 Նանեին ............................................................................. 40 Թույլ տուր Վահագնդ լինեմ այս գիշեր ................................ 42 Խմում եմ ............................................................................ 43 Ապրել, լինել, սիրել ............................................................. 44 Հեքիաթ ............................................................................. 45 Մի օր ես նորից կծնվեմ ծածուկ ........................................... 46 Էքսպրոմտ .......................................................................... 47

117


Ու ես ապրեցի..................................................................... 48 Կապույտ աղջիկ ................................................................. 49 Հիշու՞մ ես հոգի՜ս ............................................................... 50 Տագնապ ............................................................................ 52 Երբ այսօր կյանքիս վերջին օրը լինի ................................... 53 Գիշերվա գաղտնիքները ..................................................... 54 Իսկ եթե չգամ ..................................................................... 55 Ապրել ուզեցի ..................................................................... 56 Թափառող երազների աշխարհում ...................................... 57 Սիրո աստվածուհուն ........................................................... 59 Մուսայիս ............................................................................ 61 Թռչել եմ ուզում .................................................................. 62 Երկրպագություն................................................................. 64 Գիշերային խրախճանք կամ ռեքվիեմ.................................. 65 Իմ սրտի չափով .................................................................. 67 Տուր ձեռքդ, սեր իմ ............................................................. 68 Դեպի արեւները.................................................................. 69 Կարոտի թեւին ................................................................... 70 Սիրո քանդակը ................................................................... 71 Խոստում ............................................................................ 72 Ով քեզ արարեց .................................................................. 74 Հորինեցի ես քեզ իմ մեջ ..................................................... 75 Խնդրում եմ, ժպտա ............................................................ 76 Ժպտադեմ տաղ - սկիզբ ..................................................... 77 Ժպտադեմ տաղ - վերջաբան .............................................. 79 Արի՜ ................................................................................... 80 Պահե՞լ ես արդյոք .............................................................. 81 Երեկն եմ ուզում .................................................................. 82 Արտացոլանք...................................................................... 83 Մտապատկեր .................................................................... 84 Ապրել ................................................................................ 85 Իմ արեւին .......................................................................... 86 Գինարբուք ......................................................................... 87 Իմաստնություն................................................................... 89 Ես ուզեցի ........................................................................... 90

118


Արի Արայիս ........................................................................ 91 Դու կգաս, գիտե՛մ ............................................................... 93 Ահա եւ վերջ ....................................................................... 95 Դու ..................................................................................... 98 Անավարտ վերջալույս ........................................................ 101 Այսօր քեզ եմ նվիրվելու ...................................................... 103 Կարոտում եմ քեզ .............................................................. 104 Ղողանջ նվիրումի .............................................................. 105 Թղթե երկինք .................................................................... 107 Ցնցում .............................................................................. 108 Մնա հոգուս մեջ ................................................................ 109 Դե խոսիր .......................................................................... 110 Սեւ-սպիտակ ...................................................................... 111 Երկունք ..............................................................................112 Հոգնել եմ ճշտից ............................................................... 113 Բարով մնաք կամ գրողի ծոցը գնաք .................................. 115 Վերջակետի փոխարեն ...................................................... 116

119


ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ

ՄՆԱ ՀՈԳՈՒՍ ՄԵՋ...

Խմբագիր՝ Արա Արթյան Ձևավորող՝ Գևորգ Շառոյան

êïáñ³·ñí³Í ¿ ïå³·ñáõÃÛ³Ý 15.02. 2020£ â³÷ëÁª 60x84 1/16: ÂáõÕÃÁ` ûýë»Ã£ îå³·ñáõÃÛáõÝÁª ûýë»Ã£ 7.5 ïå. Ù³ÙáõÉ£

§¶ºìàð¶ - Ðð²Úð¦ êäÀ Ðñ³ï³ñ³ÏãáõÃÛáõÝ ºñ¨³Ý, ¶ñÇ·áñ Èáõë³íáñãÇ 6: лé.ª 011-52.79.74

¾É. ÷áëï lusakn@rambler.ru 120


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.