ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (հուշագրություն)
Հիշողությունն ավելի զորեղ է, հավերժական, անջնջելի, քան գիրը... Հիշողությունն անպարտելի զենք է, որ միշտ ինձ հետ է... Ա. ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
ԵՐԵՎԱՆ ԱՐՏԱԳԵՐՍ 2016
1
ԼԻԲԱՆԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ Գիրքը նվիրվում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990թթ.) հայկական թաղամասերի պաշտպանության կռիվներին ընկած նահատակներին եւ նվիրյալներին
Գրքում ներկայացված է հեղինակի հուշերը՝ (2014 թվականի մարտի 15-ից 22-ը) Լիբանանյան շրջագայության օրերին։ Ուշագրավ է, որ հեղինակը ներկայացնում է յուրաքանչյուր օրվա խորհրդավոր և ուսանելի հանդիպումները տեղի հայ համայնքի հետ։ Ուխտագնացությունը Մեծաց Պանթեոն և անհատական լուռ զրույցները ազգային ու հեղափոխական գործիչների շիրիմների հետ, ընթերցողին ստիպում է հիշելով ապրել նրանց կողքին։ Գիրքը հիշատակի ալբոմ է, որ առանձնանում է իր բնույթով և էությամբ:
© ՆԱԽՇՔԱՐՅԱՆ Ա. Մ.
2
ԳՐՔԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆ ՄԵԿԵՆԱՍՆԵՐ՝ Ռոման Պետրոսյան Արմինե Կարապետյան Արա Կիրակոսեան Գօգօ Սարգիսեան Կիրօ Գարակէօզեան Համբիկ Պիլալեան Պետիկ Ծառուկեան Սերոբ Եագուպեան Վազգէն Յակոբեան Ամալյա Մկրտչյան եւ ընտանիք Արամ Պիլէզիկճեան Ազատ Տիշոյեան Սարհատ Գարակէօզեան Իշխան Շահինեան Շանթ Ղազարյան Սաթենիկ Գեւորգյան Հրաչ Ճապրայեան Այնճարի Ազգային Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան վարժարանի տասներորդցիներ Յակոբ Այնթէպլեան Յովհաննէս Խօշեան Այնճարի ՀՅԴ «ԿԱՐՄԻՐ ԼԵՌ» կոմիտէ 3
4
«ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ» - այսպես է վերնագրված Արա Նախշքարյանի ուխտագնացություն-էսսեն, հուշագրությունը, ուղեգրությունը՝
լիբանանյան
յոթ
օրերի
անմոռանալի
պատ-
մություններով: Գրքում ճառագում է հեղինակի ստեղծագործ ոգու խոյանքը. այն գրված է կարոտից սեղմվող սրտով, այն կարոտների կարոտի մասին է, ուր սերը, գթասրտությունը, հզոր ներշնչանքի ուժը, շողարձակող հույսը, բարի հավատը միահյուսվելով դառնում են անպարագիծ թախիծ, կենաց լույս եւ խոր հավատ: Հուշագրության վերնագիրը՝ «մեկ օրը հարյուր տարի», շատ տարողունակ է՝ հիշեցնելով այթմատովյան հանճարեղ «եւ դարից երկար ձգվում է օրըե խտացված կենսափիլիսոփայությանը: Հուշագրությունը Ա. Նախշքարյանի հեղինակած «Լիզբոնի իմ ընկերները» գրքույկի տրամաբանական շարունակությունն է, ուր ազնիվ հայորդու երկփեղկված հոգին տառապում է մեծ տառապանքով, թեւաբախում է սերը, ուր մտքի եւ զգացմունքի հաճախակի վեճը ավարտվում է խոր լավատեսությամբ, պայծառ լույսով: Ա. Նախշքարյանը Լիբանան էր մեկնել իր «ամենանվիրական երեք
երազանքներով.
այն
է՝
խոնարհվել
Լիզբոնի
տղերքի
պանթեոնին, այցելել Այնճար ու հանդիպել Արամ Վեհափառին»: Վերելքներով ու վայրէջքներով լի այդ յոթ օրերի ընթացքում կատարվում են հեղինակի երազանքները. ազգային բնազդով, արյան պարտադրանքով Արան իր ուխտագնացությունը սկսում եւ ավարտում է ազգային գերեզմանատանը, խնկարկում հայոց մեծերի շիրիմներին, պատմության դաժան հրդեհների մեջ չմոխրացող լիզբոնյան նահատակների իմացյալ մահին, մահ, որը հաստատեց
ապրողների
անմահությունը
եւ
արդարության
հաղթանակը: Սրբասուրբ խաչքարերը, իմաստուն քարե մատյանները՝ որպես ոգեղեն գանձեր ուղեկցեցինհեղինակին լիզբոնյան ողջակեզների հարազատներին, ազգային դպրոցի սաներին, օտար, բայց բարե-
5
կամական երկրում հայության ոգին անմար պահող հայորդիներին հանդիպելիս: Ա. Նախշքարյանը զարմանալով զարմացավ եւ խոնարհվեց այս խենթ հայորդիների հարստացած առաքինի ներդաշնակությանը, նրանց ամբարած իմաստությանը, ժողովրդի ապրելու հարատեւությանը: Յուրաքանչյուր հանդիպում, այցելություն Արայի հոգին լցնում են խանդաղատանքով, ազնիվ հպարտությամբ, արարման ոգու խոյանքով: Հուշագրությունը շարադրված է սրտի արյունով: Այստեղ բառերը փայլում են ծիածանի գույների պայծառությամբ: Հեղինակը Լիբանանից հեռացավ՝ իր հետ տանելով տխուր հիշողություններ, հիշողություններ, որոնք իր ներսում են՝ հունցված լուսե շաղախով: Գիրքը հեղինակը գրել է իր ժառանգների, ժառանգների ժառանգների համար: Այն խնկելի հիշատակ է, ուր ազնիվ հայորդին գալիք սերունդներին է կտակում հայրենիքի եւ հարազատ հողի պաշտամունք, պատմության գալիքի նկատմամբ խոր հավատ: Հերոսների առաքելությունը շարունակվում է նրանց ոգեղեն մահից հետո: Թող խաղաղ լինեն ճանապարհները հայոց, եւ թող գիրքը իր տաք շնչով ապրի եւ ապրեցնի նորաբողբոջ հայորդիներին, ջերմացնի իր ընթերցողներին: ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ Բանասեր
6
Հայր Անտոնի հեռախոսազանգն ինձ անակնկալի բերեց. -Բարեւ՛, Արա՛, ինչպե՞ս ես... -Աստված օգնական, Հա՛յր Սուրբ... -Գիտե՞ս, որ դուն «լոտո» ես շահել: -Հա՛յր Սուրբ, ես երբեք «լոտո» չեմ խաղացել: -Օ՜... դու թերեւս չգիտես, դուն Լիբանան մեկնելու օդանավի տոմս ես շահել... Աչքերս փայլեցին, միտքս պայծառացավ, հոգիս մի պահ երանությամբ լցվեց... Ես տեսնելու էի Նրանց... Ես «ապրելու» էի նրանց կողքին... Ես փափագս պիտի իրականություն դարձնեի: Տարիներ շարունակ հոգուս հեռուներում փայփայում էի նրանց հիշատակը... հիշատակ, որ պիտի հետո միայն փոխանցեմ ժառանգներիս: Սիրելի՛ ընթերցող, որպեսզի միտքս հասկանալի լինի, ասեմ, որ խոսքս շա՜տ տարիներ առաջ Պորտուգալիայի թուրքական դեսպանատան մեջ իրենց կյանքը զոհաբերած հինգ տղաների մասին է, հիշողներիս մեջ «ԼԻԶԲՈՆ 83», կամ «ԼԻԶԲՈՆ 5» նահատակ ողջակեզների մասին: 2014 թվականի մարտի 15-ին /օրը նաեւ իր խորքի մեջ խորհրդանշական էր, որպես մի ուրախության ու ոգեւորության օր... Սողոմոն Թեհլերյանի փառահեղ գործի հետ կապված.../
7
օդանավս, որ մեկ ժամ ու կես անցնում էր Էրգրի օդային տարածքով, ու այդ ամբողջ ընթացքում ես ապրում էի Հայկական ամբողջ լեռնաշղթայով, վայրէջք կատարեց Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի օդանավակայանում: Ընկերոջս՝ Կիրակոսի կամ ինչպես հայտնի է ընկերական շրջապատում Կիրօյի հետ նախապես պայմանավորվել էի, որ, երբ ոտքս առաջին անգամ դնեմ Լիբանանի հողի վրա ու փորձեմ վայելել արաբական այդ զարմանալի երկիրը, պիտի նախ այցելեմ ազգային գերեզմանատուն եւ որտեղից հաղորդակցվելով մեր հի՜ն ու նոր նահատակ սրբերի հետ՝ օրհնություն ստանամ ու շարունակեմ ուխտագնացությունս:
Հայկական լեռնաշխարհը երկնքից
8
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր առաջին/ Բարեւ՛, տղե՜րք... Ես եկա... Եկա, ու մենք վերջապես հանդիպեցինք: Ահա կանգնած եմ Ձեր առջեւ ու... ու լռում եմ: Շիրմաքարի մոտ ցավն ավելի է սեղմում կոկորդս ու խեղդում ասելիքս: Շիրմաքարի մոտ խոսքն այլեւս ավելորդ է: Այստեղ բառերը դառնում են արցունք ու սպառնում աչքերիդ: Շիրմաքարի մոտ հուզմունքն ավելորդ է... Կանգնելով այստեղ՝ մի պահ հերոսանում ես, հպարտանում, որ Հայի այս տեսակի ժառանգորդն ես: Որ ամեն օր ապրում ես՝ ապրեցնելու համար Հայի ա՛յս տեսակին: Այստեղ աղոթքդ դառնում է երդում... Այստե՛ղ... Փա՛ռք Ձեզ, տղե՛րք, հաղագս ամենայնի փա՛ռք Ձեզ: ...Մոմի դադարող կրակի ու խունկի տարածվող անուշաբույր ծխի մեջ ավարտեցի լու՜ռ զրույցս: Հեռացա մանր քայլերով ու դանդաղ մոտեցա Մեծաց Պանթեոնին: Մինչ ես ձեռքս դրել էի շիրիմ-դամբարանին, որ նոր լիցքեր ստանամ, հանկարծ անակնկալ կերպով ինձ մոտեցավ իմ անծանոթ, բայց եւ շատ հարազատ ընկերը՝ Վակոն: Խումբը, որ արդեն ունեի շուրջս հավաքված, ընդլայնվեց ընկերուհի Մարալի ընտանիքով: Ընկեր Հակոբը, ինչպես եւ ընկերուհի Մարալը (ծանոթացել էի հայրենիքում) պարզապես ինձ ոգեւորում էին, ներշնչում: Ես այդ պատկառելի անհատների մոտ առանձնահատուկ ձեւավորում զգացի: Ու ասեմ, որ, իսկապես, ես շնորհակալ եմ իմ բախտից, որ ինձ նման մարդկանց հետ կապեց:
9
ՀՅԴ Պանթեոնի դիմաց
*** ...Մի փոքր խոսք ու զրույցից հետո բաժանվեցինք, մոտ օրերին նորից հանդիպելու ակնկալիքով: Ապա նստեցի ընկերոջս մեքենան, եւ սլացանք Բեյրութի նեղ ու խիտ փողոցներով: Փողոցներ, որ ինձ տանում էր դեպի տուն, այն տունը, ուր ես պիտի ապրեի լիբանանյան իմ յոթ հավերժական օրերը: Ընկերս՝ Կիրօն, նախապես պայմանավորվել էր մեր մյուս ընկերներից մեկի՝ Գօգօյի հետ, որ կարողանանք հյուրընկալվել Բեյրութից մետ 50 կմ հեռավորության վրա գտնվող Ասիա գյուղի իր ամառանոցը, որը ծովի մակերեւույթից բարձր է մոտ 950 մետր: Օրը Երեկոյացավ... Ընկեր Հակոբ Աբրահամեանի մեքենայով ընկանք Ճանապարհ: Ամբողջ ճանապարհին չէի դադարում հիանալ լիբանանյան միջավայրով, կերպով ու բնությամբ: Տեղ հասնելուն պես մեզ դիմավորեց ժպտադեմ, բայց եւ իր ներսում շա՜տ խոր թախիծ ունեցող սիրելի ընկերը՝ Գօգօն: Ճաշեցինք, կիսվեցինք, զվարճացանք ու մութն ընկնելուն պես վերադարձանք Բեյրութ: Հաջորդ օրը խոստանում էր ինձ ավելի հետաքրքիր ու հավերժական թվացող պահեր:
10
Գօգօ Սարգիսեանի և Յակոբ Աբրահամեանի հետ
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր երկրորդ/ Առավոտյան մեղմ զեփյուռը ընկերոջս բնակարանի պատըշգամբից շոյում էր քնաթաթախ դեմքս: Գիշերային քնից արթնացող Բեյրութը ողողված էր ինչ-որ տեղ շտապող ավտոմեքենաներով: Մենք էլ անմասն չմնացինք ու հետեւելով նրանց օրինակին՝ շարժվեցինք դեպի Սբ. Վարդան Զորավար եկեղեցի, որտեղ եւ պիտի կատարվեր տիկին Մարի Աբրահամյանի /Սարգիս Աբրահամյանի մայրը/ մահվան երկրորդ տարելիցին տրվելիք հոգեհանգստյան արարողությունը:
11
Առավոտյան Բեյրութը
Այդ
ընթացքում
այցելեցի
նաեւ
թաղական
գրասենյակ:
Ծանոթանալով ընկերներին՝ ծանոթացա նաեւ համայնքային աշխատանքներին: Քառորդ ժամ թաղական գրասենյակում էի ու հիացմունքով էի նայում այն մարդկանց, ովքեր պատրաստակամ մոտենում էին գանձապետին ու համայնքի զարգացման համար նվիրաբերում իրենց տասանորդը: Արարողության ավարտից հետո, դուրս գալով եկեղեցուց, հյուրընկալվեցի Աբրահամյան
Վանտա գերդաստանի
Աբրահամեանին: մոտ
ու
Այստեղ
հեռավոր
էին
ազգական-
բարեկամները: Խոսեցինք դեսից ու դենից, կիսվեցինք մտքերով, տարվեցինք հիշողություններով: Հաճելի ու գրավիչ զրույցը մոտեցավ իր ավարտին, ու ընկեր Կիրօյի հետ դուրս եկանք ճանաչողական
12
Սբ. Վարդան Զօրավար եկեղեցու մուտքը
ավտոպտույտի: Մայրաքաղաքի խիտ փողոցներով անցնելով՝ դուրս եկանք ծովափ: Հրապուրիչ տեսարանը, որ
հազիվ
էր
նշմարում մարող հորիզոնը, մի խաղաղ հանգիստ ու ժպիտ փոխանցեց մեզ: Զմայլվեցինք մայրամուտի վերջալույսով: Այցելեցինք Հ.Մ.Ը.Մ. «Ն. Աղբալյան» մարզամշակութային համալիր, որը գտնվում էր՝ Մըզհէր Անթիլյասի մեջ, ապա նույն թաղամասի մեջ գտնվող «Մելանքթոն եւ Հայկ Ասլանեան» ճեմարան: Օրվա վերջում այցելեցինք ՀՅԴ «Շուշի» կոմիտե, ուր եւ ծանոթացա
ընկերներ
Պետիկ
Հակոբեանի հետ:
13
Ծառուկեանի
ու
Վազգէն
Ընկերներն
ինձ
ծանոթացրին
իրենց
կոմիտեության
աշխատանքներին: Նկարագրեցին ունեցած ներկա վիճակն ու իրենց անկոտրում հավաքական ոգին:
Սարգիս Աբրահամեանի հարազատների հետ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս առաջին անգամ տեսա մի հրաշք բան, որն ազգային դաստիարակության ամենակարեւոր բաղադրիչն եմ համարում: Կոմիտեի շենքից ներս՝ պատին, փակցված էր մի գրություն, որի կողքից անտարբեր պարզապես չես կարող անցնել. «ԹՐՔԵՐԷՆ ԽՕՍԻԼԸ ԱՐԳԻԼՈՒԱԾ Է ԱԿՈՒՄԲԷՆ ՆԵՐՍ»: Ահա այս գրությունն էր, որ պարտավորեցնում է գալիք սերունդին մշտապես ուշադրություն դարձնել իրենց խոսքի ու մտքի ձեւակերպմանը:
14
Միջերկրականի ճամփին և ապա ափին
...Բաժանվեցինք ընկերներից ու հագեցած օրը ամփոփեցինք բավականաչափ լիցքավորված: Հաջորդ օրը մեկնելու եմ Այնճար, ուր եւ պիտի շարունակեմ իմ մեջ պահել զարմանքս ու հիացմունքս:
Նիկոլ Աղբալյան կենտրոնում
15
Ակումբի պատին
16
Կիրօ Գարակէօզեանի և Արա Կիրակոսեանի հետ
Պետիկ Ծառուկեանի և Վազգեն Յակոբեանի հետ
17
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր երրորդ/ 17-ը մարտի: Երկուշաբթի: Կեսօրին մեկնեցի Այնճար: Մինչ մեկնելս Պուրճ-Համուտի նեղլիկ փողոցներով անցնելիս անակնկալ հանդիպում էի մարդկանց, ում արդեն ճանաչում էի համացանցից: Շատերին նույնիսկ չէի հիշում, բայց ինչպես ասաց ընկերներիցս մեկը. «Ես մեկն եմ, իրենք շատ», -մի լավ ծիծաղեցինք/: Առավոտյան Կիրակոսի /Կիրօյի/ աշխատավայրում հանդիպեցի ինձ համար թանկ ընկերներիցս մեկին՝ Սերոբ Յակուբեանին: Աշխատավայրում նաեւ պիտի ծանոթանայի Համբիկ Պիլալեանին ու հոգումս գեղեցիկ հուշեր տանեի նրանից:
18
Համբիկ Պիլալեան
19
Կիրակոս (Կիրօ) Գարակէօզեան
20
Սերոբ Եագուպեանի (Յակուպեան) հետ
21
Մարդ, ում հայաշունչ խոսքը ես մի քանի անգամ արդեն տեղադրել էի իմ կայքում: Ինձ համար անհատականություն դարձած այս մարդիկ պիտի ոգեւորության աղբյուր դառնային: Նրանց մեջ ես Հայրենիք տեսա: Նրանց աչքերում տեսա կարոտ ու փափագ, բայց միեւնույն ժամանակ վճռականություն ու սկզբունք: Հեղափոխական երգերի մեկնաբան Մհեր Սարգսեանին շատ կուզեի հանդիպել: Ժողովրդի մեջ մի խոսք կա, որ ասում է. «Եթե մի բանը շատ ես ուզում, ուրեմն կստանաս»: Ահա փողոցում հանկարծ մեկը, կողքիս կանգնած, բացականչեց. -Արա՞: Արա՜: Սիրելի՛ ընկերս: «Անակնկալները շարունակվում են», մտածեցի ես ու շրջվեցի:
Երգիչ Մհեր Սարգիսեանի հետ
22
Մհերն էր: Իմ սիրելի ընկերը, որի հետ բախտ եմ ունեցել շփվելու նորագույն տեխնիկայի միջոցով /SKYPE-ով/: -Սիրելի՛ Արա, վերջապես հանդիպեցինք,- ասաց նա,- ու մենք գրկախառնվեցինք: Այնքան մոտ էի զգում ընկերոջս, որը հարազատի նման գրկել էր մեջքս ու ամուր սեղմում էր: Ի՞նչ էր սա, կարո՞տ, հարգա՞նք, որ տածում էինք միմյանց հանդեպ, թե՞ պարզապես քաղաքավարության դրսեւորման սկզբունք: Ամեն դեպքում ես զգացի, որ նա էլ անակնկալի էր եկել ու չէր սպասում: Չէր սպասում, որ մի օր ինձ կհանդիպի Պուրճ-Համուտի մարդաշատ փողոցներում: Ընկերս ինձ հրավերք արեց, սակայն ես պիտի չկարողանայի ընդունել այն, որովհետեւ րոպեներ անց պիտի մեկնեյի Այնճար:
Այնճար: Հին քաղաքի ավերակները
23
Այնճար: Հին քաղաքի ավերակները
*** Այնճա՜ր... Գեղեցիկ, մաքուր, պարզ ու հայաշունչ այս գյուղաքաղաքը ինձ զարմացրեց իր ազգային կոլորիտով: Այստեղ ամեն ինչ հայկական էր: ...Մեքենան կանգնեց Յովհաննէս Խօշեանի տան դիմաց: Ամեն ինչ այնքա՜ն հարազատ էր, կարծես 100 տարի եւ ավելին արդեն
ճանաչում
էի
թե՛
տեղավայրը,
թե՛
հյուրընկալող
բարեկամներիս: «Յառաջ Գալուստ Կիւլպէնկեան» վարժարանի պատմություն առարկայի այս համեստ վարժապետը, կամ ինչպես ասում էին նրան՝ պարոնը, ինձ ընդունելով, հրավիրեց ներս: Այստեղ այնքա՜ն հարազատ ու ազատ էի, որ մի պահ ինձ թվաց, թե իմ ազգականներից մեկի տանն եմ:
24
Խոսք ու զրույցից, հյուրասիրությունից հետո միասին դուրս եկանք եւ մի փոքր էքսկուրս անելով գյուղաքաղաքի «թագավորության» տարածքով՝ գնացինք Այնճարում պեղումների արդյունքում հայտնաբերված բերդաքաղաք: Դարերի խորքից մեզ հասած այս հոյակերտ քաղաքը իր ճարտարապետական ոճի մեջ,
իր
լուծումներով
զարմացրեց
ու
միեւնույն
ժամանակ
հիացրեց ինձ: Գիդը /էքսկուրսավար/, որ այնճարցի մի համեստ երիտասարդ էր, շշմելու աստիճան ինձ հիացրեց իր բարձր իմացությամբ:
Մանրամասն
ներկայացրեց
ու
նկարագրեց
քաղաքը այնպես, որ ես մի պահ կորցրի իմ ժամանակի ու տեւողության զգացումը: Մեծ բավականություն ստացա այդ կարճ, բայց եւ բովանդակալից այցելությունից:
Յովհաննէս Խօշեան
25
Ժակ Տաղլեանի հետ
Ահա մեքենան կանգնեց Ժակ Տաղլեանի խանութի դիմաց: Վերջապես հանդիպեցի մի մարդու, ով քիչ թե շատ պատմեց Լիզբոնի Վաչէի կյանքի ու գործի մասին: Մարդ, ով մի ամբողջ հավերժություն կողք կողքի ապրել էր Վաչէի հետ ու կիսել նրա ամեն մի մտայնությունն ու իմացությունը, կիսել հացի վերջին պատառը, խաղացել ու կռվել... *** ...Այս զրույցի ընթացքում ես ինձ համար շատ ու շատ հարցերի սպառիչ պատասխաններ ստացա: Միայն ցավում եմ, որ չպիտի կարողանամ զրույցը ներկայացնել մանրամասնորեն՝ որոշ նկատառումներից ելնելով: Ինչեւէ...
26
Պետիկ Ինճէեանի դամբարանի առջև
Պարոն Յովհաննէսի հետ մեկնեցինք Այնճարի ազգային գերեզմանատուն, ուր ես կանգնեցի հայ նորագույն ազատագրական պայքարի առաջին փամփուշտներն արձակող հայորդիներից մեկի՝ Պետիկ Ինճէեանի շիրմաքարի դեմ դիմաց ու...
27
Հպարտ էի կանգնած, բայց միեւնույն ժամանակ ամաչում էի: Ամաչում էի, որ ես միայն վերջին շրջանում էի իմացել այս ժողովրդային հերոսի մասին: Նոր-նոր էի ծանոթացել նրա գործին ու սխրանքին: -Բարե՛ւ, Պետի՛կ, ներողություն եմ խնդրում իմ ու հարյուրավոր հայրենակիցներիդ անունից, որ քեզ չէինք կարողացել «կարդալ...»: Սիրելի՛ ընկերս, խոստանում եմ այսուհետ քեզ իմ մեջ պահել: Պատմել քո մասին: Խոսել ու նկարագրել քեզ: Ների՛ր, ընկե՛ր, ների՛ր, որ քեզ ծաղիկներ չեմ բերել, չնայած նրան, որ դու այսուհետ թարմ ես մնալու հիշողությանս մեջ... Ձեռքս հպելով շիրմաքարին՝ մտքումս եւ ապա շշնջալով կարողացա արտաբերել միայն այս մեկ-երկու նախադասությունը: Ես հպարտ էի, հպարտ էի, որ գոնե տարիներ հետո միայն կարողացա տեսնել ազգիս վրիժառու բազուկի շարունակողին: Տեսա ու... *** ...Երեկոյացավ: Մեքենան կանգնեց «Ժողովրդային տան» դիմաց: Շենքի ներսում հավաքվել էին գյուղաքաղաքի հիմնականում տարեց բնակիչներն ու խմբերի բաժանված՝ խոսում, կիսվում առօրյա հոգսերով ու միայն թեթեւանում սեղանի տարբեր խաղերի շուրջ: Ընկեր Յովհաննէսի հետ բարձրացանք երկրորդ հարկ, ուր իրենց առանձնասենյակում էին հավաքվել «Կարմիր Լեռ» կոմիտեի քարոզադաստիարակչական հանձնախումբը: Սենյակում տեսա նաեւ Հայրենիքում, Լիզբոնի գործողության 30-ամյակի շրջանակներում, Սասնաշեն գյուղում անցկացրած միջոցառմանը ներկա ընկեր Յակոբ Այնթէպլեանին: Կարոտս խեղդելու համար ամուր գրկեցի ընկերոջս, ու աչքերս փայլեցին:
28
«Կարմիր լեռ» կոմիտեում
Այս ի՞նչ է, Աստվա՜ծ իմ, այսքան մոտիկ ու հարազատ զգացու՞մ: Ինչու՞ մարդիկ երբեք չեն կարողանում մոռանալ միմյանց... Ընկերների հետ խոսեցինք, զրուցեցինք, կիսվեցինք մտքերով, քննարկեցինք անցած ու գալիք միջոցառումների ծրագրերի ու անելիքների շուրջ: Պայմանավորվեցինք օգտակար լինել միմյանց, որ կարողանանք ազգային դաստիարակության գետնի վրա որոշակի հաջողություններ արձանագրել: Հանձնախմբի ընկերներն ինձ համար ցանկալի նվերներ էին պատրաստել: Գրքե՜ր, գրքե՜ր, որոնք պատմում էին Էրգրի, պատմական Կիլիկիայի, Այնճարի ու Մուսա լեռան մասին:
29
...Այդ երեկո ես նաեւ ձեռքիս մեջ պիտի առնեի Լիզբոնի իմ ընկերներից մեկի՝ Սիմոնի անձնական զենքը, որի համար շնորհակալ եմ սիրելի ընկերոջս՝ այս իրը՝ որպես սրբալույս մասունք, սիրելու եւ պահպանելու համար: ...Շնորհակալ եմ, Աստվա՜ծ իմ, որ ինձ ամեն օրս մոտեցնում ես
ազգային
դաստիարակությանը,
նրա
մեջ
կոփվելու
եւ
ամրանալու համար:
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր չորորդ/ ...Առավոտյան Յակոբ Այնթէպլեանի եւ Յովհաննէս Խօշեանի ուղեկցությամբ այցելեցի Հայ Ավետարանական եկեղեցուն կից դպրոց: Դպրոցի տարածքում փոքրիկ էքսկուրս անցնելուց հետո բակում ծանոթացա մի խումբ աշխատակիցների ու տնօրենի հետ:
30
Սիմոն Եահնիեանի ատրճանակը
Այստեղ, պիտի ասեմ, որ առաջին հայացքից ինձ գրավեցին նրանք իրենց աշխատասիրությամբ, հավատքով ու նվիրվածությամբ: Բնության այս խաղաղ անկյունում մի պահ, ուր վերանում ես ամեն տեսակի մեղքի զգացումից, հանկարծ ամեն ինչ խախտվեց, երբ դասի ընթացքն ավարտելու զանգի հրամանը հնչեց: Աշակերտները մի մարդու նման հայտնվեցին բակում: Ապշած նայում էի, թե ինչ ոգեւորվածությամբ էին խմբվել ու քննարկում անցած դասի թեման: Ի՞նչ սովորեցին ու ի՞նչ են տանում իրենց հետ: Դպրոցականի՝ ուրիշներից տարբերվող հագուստը նկատեցի բոլոր դպրոցներում, ուր ես եղա, ինձ միանգամից 30 տարի հետ տարավ՝ հիշելու համար իմ երբեմնի մանկությունը:
31
Հայ Ավետարանական եկեղեցուն կից դպրոցի բակում
...Հիշեցի: Հիշեցի, որ մենք էլ, ես էլ մի ժամանակ նման կերպ էի հագնվում, ու, որ դա էր իմ՝ աշակերտիս պատիվն ու հպարտությունը, հարգանքն ու պարտավորվածությունը այլոց նկատմամբ: Մի բուռ նախանձ գողանալով կրոնական այս համայնքի կրթական հիմնարկից, նստելով մեքենան՝ հեռացանք մայրուղով: Մինչ մեքենան հեռանում էր ճանապարհով, ես ակնապիշ նայում էի կամաց-կամաց հեռացող դպրոցին ու աշակերտներին: Չէի կարողանում կտրվել հետաքրքիր ու սիրառատ բնության այդ գողտրիկ անկյունից՝ անվերջ մտաբերելով ու հիշելով իմ պատանեկան դպրոցահասակ տարիները: ...Քաղաքապետարանի շենքի ճիշտ հետնամասից մի քանի մետր հեռավորության վրա էր գտնվում Խաչէր Եահնիեանի արդեն թանգարան դարձած տունը:
32
Սիմոն Եահնիեանի հայրական տունը
*** Խաչէր Եահնիեան: Մարդ, որ լույս աշխարհ բերեց Սիմոն անունով մանկանը, որը հետո պիտի իր արյան կանչի ձայնով գնար դեպի Լիզբոն ու... պիտի իր պայթյունով ցնցեր ողջ հայությանն ու աշխարհին: Տան դուռը փակ էր: Բանալին ընտանիքի բարեկամներից մեկի՝ Եսայի Աբրահամեանի մոտ էր: Ընկեր Յակոբը սեղմեց պարոն Եսայի Աբրահամեանի տան դռան զանգի կոճակը: Դուռը բացվեց: Դռների արանքում կանգնած էր մի սեւամորթ եթովպուհի՝ ժպտադեմ պարմանուհի: -Եսային տա՞նն է, -հարցրին ընկերներս գրեթե միաբերան ու ավելացրեցին. -կանչի՛ր, գա:
33
Եսայի /Եսուկ/ Աբրահամեանի, Յակոբ Այնթէպլեանի հետ
Աղջիկը, որն արդեն տեւական ժամանակ ապրում էր այս տանն ու ընտելացել էր շրջապատին, հանկարծ հայերենով ձայն տվեց. -Հայրի՜կ... կանչում են...: Մի պահ ես շշմեցի: «Հայրի՞կ», մտածեցի ես: Չգիտեի, թե ով էր այս աղջնակը, եւ արդյոք իր հայրն էլ է սեւամորթ... Ճիշտն ասած, հայերենի վրա չզարմացա, ու գիտե՞ք ինչու... Այնճարը լիբանանյան այն միակ գյուղաքաղաքն է, որտեղ արաբին հանդիպելիս տեղացիները կատակով ասում են. «Դրսից ներմուծված է»: Էլ ու՞ր մնաց, թե եթովպացին հայերեն չխոսեր: Մի խոսքով, ահա դեպի մեզ մոտեցավ թավշյա բեղերով գեղեցկադեմ մի հայորդի: Տեսնելով ընկերներիս՝ միանգամից արձագանքեց, թե ինչ բան է, որ հիշել են իրեն: Ընկերներս,
մատնացույց
անելով
ինձ,
ասացին,
որ
Հայաստանից հյուր կա եւ շատ է ուզում Սիմոնի ապրած տունը տեսնել: Եսային, կամ ինչպես ասում էին մտերիմները, Եսուկը
34
հանկարծ շրջվեց դեպի ինձ ու մի պահ քարացավ: Ապա աջ ձեռքի ցուցամատն ուղղելով իմ կողմը՝ ասաց. -Արա Նախշքարյա՞ն... Դու Արա՞ն ես: Վա՜յ, ընկեր ջան, հարազատ մարդ:
Սիմոն Եահնիեանի հայրական տունը
Ողջագուրվեցինք... անքաղաքավարություն
Նե՛րս է,
մտեք:
երբ
Համեցե՛ք:
արդեն
Չնայած
բարեկամդ
որ
դարձած
անծանոթն առաջին անգամ քեզ հրավիրում է իր տուն, ու դու մերժում ես, բայց այլ ընտրանք չունեինք չմերժելու ընկերոջ հրավերը, քանզի շատ կարճ ժամանակ էր մնում այցելելու Այնճարի քաղաքապետին: Ու այդ ընթացքում նախ պիտի հասցնեինք հնարավորինս ամեն ինչ: Արագ քայլերով շտապեցինք դեպի հավերժության ճանապարհին ընկած, բայց եւ անմահացած Լիզբոնի իմ ընկեր Սիմոնենց տուն: Նեղ Ներսում
աստիճանաշարքով
բարձրացանք
երկրորդ
հարկ:
տիրում էր խորհրդավոր լռություն: Ներկաներս էլ
շշուկով էինք խոսում: Ոչ մի կերպ տառս բառ չէր դառնում: Ոչինչ չէի կարող արտասանել: Շրջեցի սենյակներով՝ խոհանոց, հյուրասենյակ, ննջարաններ:
35
միջանցք,
Սիմոն Եահնիեանի հայրական տան դիմաց
-Ահա այստեղ է քնել Սիմոնը՝ ցույց տալով մահճակալի խնամքով հարդարված անկողինը, -խոսեց Եսային, որ քաջ ծանոթ ու մտերիմ էր թե՛ Սիմոնին, թե՛ ընտանիքին: Հյուրասենյակում դրված հին, բայց խնամքով պահպանված բազմոցին նստեցի: -Սա էլ Սիմոնի սուրճի բաժակն է, -ավելացրեց Եսային: Ձեռքիս մեջ սուրճի այդ փոքրիկ գավը դարձավ կրակ ու այրեց հոգիս: Թախծի ու ափսոսանքի հետ իրար բախվեցին հպարտությունն ու ազգային ոգին: Մի կողմից տխրում ու ափսոսում էի, որ Սիմոնի պես տղին չհասցրի, չկարողացա ճանաչել, բայց մյուս կողմից հպարտ էի, որ նրա ազգային ոգու շնորհիվ կատարած գործի գնահատողն էի: -Սիրելի՜ ընկեր... ահա ես քո տանն եմ, ձե՛ր տանն եմ: Ականջներիս չեմ հավատում... տե՜ր Աստված, դու խոսում ես...
36
Սիմոն Եահնիեանի անկողինը
Քո վերջին բառերն են ականջներիս մեջ. «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ...»: Լսում եմ ձայնդ, Սիմո՜ն, ի՜մ ընկեր... Դու այստե՞ղ ես, Սիմո՛ն: Նստել ես կողքիս ու... Ո՛չ, ո՛չ... սպասի՛ր, Սիմոն... մի՛ գնա... Բարի՜ ճանապարհ, ընկե՛ր... Քեզ կկարոտեմ:
37
-Գնացի՞նք...: Ընկերոջս ձայնն ինձ սթափեցրեց: -Շտապենք այցելել քաղաքապետին...
Այնճարի քաղաքապետարանում
Այնճարի քաղաքապետ Կարօ Փամբուկեանի հետ
38
*** Քաղաքապետարանում, ինչպես հայրենի գողտրիկ մի անկյունում, ամեն ինչ հայկական էր: Էրգիրը հիշեցնող նկարները, որ փակցված էին շենքի բոլոր պատերին, ինձ ապշեցրեց: Աշխարհի ոչ մի հայկական քաղաքի պետական շենքերում այսքան, հայրենիք հիշեցնող նկարներ դեռ չեմ տեսել: Այս մտածումով ներս մտանք քաղաքապետ պարոն Կարօ Փամբուկեանի աշխատասենյակ: Քաղաքապետն ինձ սիրով ընդունեց: Որպես հուշ նրան նվիրեցի ազգային երգերի ձայնասկավառակ ու հեղինակածս «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկը, որ 2013 թվականին համայն հայության օժանդակությամբ կարողացա տպագրել 3000 օրինակ ու աշխարհի մոտ 30 պետություններում գոնե մեկական օրինակ տարածել: Քաղաքապետի հետ կիսվեցի արված ու արվելիք ծրագրերի, գործերի ու գաղափարների մասին: Սուրճի սեղանի շուրջ շատ մտքեր առաջ եկան, նոր գաղափարներ ու մտահղացումներ:
Յակոբ Այնթէպլեանի և Կարօ Փամբուկեանի հետ
39
Այսչափ
մտերմիկ
զրույցը
ավարտելով՝
դուրս
եկանք:
Ժամանակը «սպառնում» էր ինձ: Այս կարճ ընթացքում հագեցած էր օրս: Հաջորդ առավոտ նորից պիտի մեկնեի Բեյրութ: Աշխարհի ոչ մի քաղաքապետ իր աշխատանքային ժամերին չէր թողնի գրասեղանն ու ինձ մինչեւ բակը ճանապարհեր: Պարոն Փամբուկեանը, հակառակն ապացուցելով, մինչեւ մեր մեքենան ուղեկցեց:
Այնճարի «Յառաջ Գալուստ Կիւլպենկեան» վարժարան
Շտապում էինք: Դպրոց պիտի այցելեի: Այնճարի ազգային «Յառաջ Գալուստ Կիւլպէնկեան» վարժարան, որտեղ իր դասի հերթական մասը պիտի անցկացներ իմ ընկերը՝ Պարոն Յովհաննէս Խօշեանը:
40
Հայ Առաքելական Սբ. Պողոս եկեղեցու բակում
Ճանապարհին այցելեցինք Հայ Առաքելական Սբ. Պօղոս եկեղեցի: Խոստովանեմ, որ ներս չմտանք, չստացվեց, չկարողացանք: Ներսում թե՛ բարեկարգման, թե՛ մաքրման ինչ-որ աշխատանքներ էին տարվում: Փոխարենը, մոտեցանք եկեղեցու բակում տեղադրված Մովսես Տեր-Գայուստեանի եւ Պատվելի Անդրիասեանի շիրիմներին, խաչքարերին ու Մուսա լեռան հերոսամարտի զոհերի հուշարձան-համալիրին, որտեղ եւ հարգանքի իմ տուրքը մատուցեցի այդ հերոսամարտում ընկածների հիշատակին ու լուռ հեռացա համալիրից՝ ինձ հետ տանելով զոհվածների վրեժի ձայնը:
Մ. Տեր-Գալուստեանի և պատվելի Անդրիասեանի շիրիմների մոտ
41
*** Դպրոցի բակում աշակերտական եռուզեռ էր: Ներս մտա: Հապշտակող հայացքով նայում էի շուրջս: Կարծես թե մտել էի այնպիսի մի տեղ, որտեղ հրամայականը միայն «ԴԵՊԻ ԷՐԳԻՐ» էր:
Այնճարի «Յառաջ Գալուստ Կիւլպենկեան» վարժարանի գրադարանում
Մինչ կհանդիպեի դպրոցի տնօրեն Արմեն Թաշճեանին, հերթով շրջեցի դպրոցի սենյակներով: Ծանոթացա ուսուցչանոցին, դասասենյակներին ու գրադարանին: Գրադարանը թեպետ եւ աղքատիկ չէր, բայց եւ այնպես նոր գրքերով համալրելու կարիք կար: Գրքի հանդեպ ազգային սերն ու նվիրվածությունը, որն հայրենիքում այլեւս պակասել է, աշակերտներին ստիպում էր աշխուժորեն օգտվել գրադարանից:
42
Տնօրենի աշխատասենյակում առաջին անգամ հանդիպեցի ընկեր Աբրահամ Մալգճեանին: Մտերմիկ զրույցից հետո թույլտվություն վերցրեցինք տնօրենից, որ կարողանամ ներկա գտնվել պարոն Յովհաննէսի դասի ընթացքին:
Այնճարի «Յառաջ Գալուստ Կիւլպենկեան» վարժարանի տնօրեն Արմեն Թաշճեանի և Աբրահամ Մագլճեանի հետ
Դասամիջոցն ավարտված է: Զանգի ձայնն ազդարարեց դասի սկիզբը: Մինչ դասի սկսվելն արդեն աշակերտները դասարանում էին, եւ ուշացում չպիտի լիներ: Պարոնն ինձ ներկայացրեց իր աշակերտներին: Ծիծաղկոտ աչքերով, ժպտադեմ ինձ էին նայում պատանիներն ու պարմանիները: Նրանք այդ օրը իրենց թեմայից շեղվել էին ու ներկայացնում էին թե՛ Գյումրին եւ թե՛ Ջավախքը: Ի դեպ, նշեմ, որ այս երկու թեմաներն էլ առանձին առանձին արծարծվեցին երկու տարբեր դասարաններում:
43
Հայոց պատմության դասաժամին
Աշակերտներին ինձ ներկայացնելուց հետո խոսեցի ես: Խոսեցի շատ պատկերավոր, ըմբռնելի, խորհրդավոր: Ուզեցի, որ աշակերտների մեջ Հայրենիք ձգտելու անմար կրակը մշտապես լուսավորի իրենց «ԴԷՊԻ ԷՐԳԻՐԸ»: Աշակերտների ուշադիր հայացքները ինձ պարտադրում էին ավելի զգուշանալ ու ճիշտ կառուցել միտքս՝ իմաստավորելով խոսքս: Երկու 45 րոպեներ... կարճ, բայց միեւնույն ժամանակ գոնե ինձ համար հավերժություն դարձած ընթացք...
44
Գէորգ Քերքեզեանի, Թիւճար Պապուկի, Յովհաննէս Թասլաքեանի, Յակոբ Այնթէպլեանի և Րաֆֆի Շաննագեանի հետ
Դասերն ավարտված են: Բոլորն շտապում են տուն՝ հանգըստանալու եւ պատրաստվելու հաջորդ օրվան: Մենք էլ, անմասն չմնալով, հետեւեցինք աշակերտների օրինակին, բայց ոչ թե տուն, այլ գյուղաքաղաք մտնող ջրի ակունքի մոտ գտնվող հոլիկ, ուր եւ պիտի ծանոթանայի Այնճարի տարեց բնակիչ, ինչպես իր այցեքարտում էր նշված, «Կաղամբի Թագաւոր» Թիւճար Պապուկի հետ: 81-ամյա զարմանալի այս պապիկը՝ Սարգիս Այնթէպլեանը, ծնվել է 1933 թվականի ապրիլի 27ին, Մուսալեռում: Պիտի խոստովանեմ, որ հենց առաջին հայացքից տարվեցի նրանով: Մտածում էի, որ դժվար թե այս համեստ ու պատկառելի դիմագծերով պապիկը միայն սահմանափակված լինի իր առաքինի կերպարի մեջ:
45
Թիւճար Պապուկ
Համեստ խնջույք
Հետո սեղանի շուրջ մտածումս պիտի հաստատվեր, երբ Սարգիս պապուկ Այնթէպլեանը սկսեց երգել: Հավաքույթին ներկա էին ինձ համար արդեն հարազատ դարձած ընկերներս՝ Գէորգ Քէրքէզեանը, Յովհաննէս Թասլաքեանը, Յակոբ Այնթէպլեանը, Րաֆֆի Շաննագեանն ու Յովհաննէս Խօշեանը: Ընկերս՝ Րաֆֆին, մի երգիչ-գուսան, թառի սիրահար: Անվերջ երգում էր ու մեծ բավականություն պարգեւում ներկաներիս: Րաֆֆին իմ հիշողության մեջ կշարունակի մնալ՝ որպես սիրո երգիչ: Հավաքույթի ընթացքում Յովհաննէս Խօշեանին զանգահարեց բեյրութցի ընկերս՝ Կիրօն, ու հայտնեց, որ մարտի 20-ին, այսինքն՝ իմ այցելության հինգերորդ օրը, նախապես պայմանավորված այցելությունս պիտի կայանա ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառի հետ: Ասեմ, որ
46
այս հարցում ինձ օգնեցին ընկերնես՝ Յակոբ Աբրահամեանն ու Գօգօ Սարգիսեանը: Առաջին իսկ օրը, երբ պատմեցի ցանկությանս մասին, նրանք առանց ժամանակ կորցնելու հեռախոսով կապվեցին Մայրավանքի դիվանապետ պարոն Խաչիկին ու խոսեցին հարցի կարգավորման շուրջ: Ես երբեք այսքան չէի ուրախացել ուրախությունից: Հպարտություն, ոգու ուժ ու սեր ստացա ընկերներից:
Հավաքույթից հետո՝ օրվա վերջում, հրավիրվեցի իմ երբեմնի ամենատարեց ընկերոջս՝ «Թիւճար Պապուկի» ու իր որդի Յակոբի տուն: Ես այնտեղ եւս պիտի շարունակեի զարմանք ապրել, երբ իր իսկ ձեռքով գրված բանաստեղծությունների տետրը հանկարծ սկսեցի թերթել: Պապուկին խնդրեցի, որ ինքն իր բանաս-
47
տեղծություններից արտասանի: Պապուկը առանց երկմտելու սկսեց կարդալ: Եկեք սովորենք մեծերից, միեւնույն ժամանակ լինել մեծ ու հենց մեծ լինելու պահին այնքա՜ն փոքրիկ: Քեզ երկա՜ր ու առողջ կյանք, սիրելի՛ Թիւճար պապուկ... *** ...Խնջույքն ավարտվեց: Բայց դեռ շարունակվում էին այցելություններս ընտանիքներին ու ՀՅԴ «Կարմիր Լեռ» Կոմիտե: Իսկ հիմա հերթով: «Կարմիր Լեռ» Կոմիտեի աշխատասենյակում էին հավաքվել կոմիտեի ընկերներն ու հանձնախմբերի պատասխանատուները:
ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէ
48
ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտե
49
Այնճար: «Ժողովրդային տան» բակում Յովհաննէս Խօշեանի հետ
Ծավալված մտքերի փոխանակության ընթացքում ընկերներն ինձ մանրակրկիտ ներկայացրին Լիբանանի, Այնճարի եւ հայության վիճակի ու պատրաստակամության, վճռականության մասին: Ես էլ քիչ թե շատ, ինչքան կարողացա, պատմեցի հայրենիքից, հայրենի ժողովրդից, իշխանություններից...: Այսինքն՝ այն ամենը, ինչ հետաքրքրում էր ընկերներիս: Հանդիպումն ավարտվեց, բայց ես դեռ այնքա՜ն բան ունեմ անելու... Պիտի այցելեմ ընկեր Յակոբին ու Թիւճար Պապուկին: Հրավերք էի ստացել նաեւ իմ նոր ընկեր Եսայի Աբրահամեանից եւ որ անպայման պիտի այցելեմ նրան, եթե ոչ, ապա այդ հպարտ մարդուն նեղացրած կլինեմ:
50
Յակոբ Այնթէպլեանի հետ
Քանի որ մի քիչ շտապել էի ու արդեն պատմեցի ձեզ Թիւճար Պապուկից ու իր գեղեցիկ ընտանիքից, որտեղ եւ Յակոբ Այնթէպլեանից ստացա ընդհանրապես բոլոր դաշնակցականների համար ընդունելի եւ սիրելի Ռուբէնի «Հայ յեղափոխականի մը յիշատակարանը» գրքերի ամբողջական հատորները, տպագըրված՝ 1979-ից մինչեւ 2004 թվականներին Բեյրությում: Սիրով ընդունեցի այս գանձը, ու հիմա այն հարստացնում է իմ գրադարակը: Խնայելով ընթերցողիս՝ միանգամից ասեմ, որ Եսուկի տունն ու ընտանիքն էլ, ինչպես բոլոր այն ընտանիքներում, ուր ես եղա, շատ հոգեհարազատ եւ ուրախ միջավայր եղավ ինձ համար: Այստեղ ավելի շատ ես ինձ զգում էի ապահով ու պաշտպանված:
51
Եսայի Աբրահամեանի տանը
Ժամանակն
անխնա
ծախսում
էր
օրվա
տեւողությունը:
Բավականին ուշ էր, բայց դեռ չէինք կարողանում բաժանվել միմյանցից: Քննարկման թեմաներն այնքան հարազատ էին, որ կիսատ թողնել, նշանակում էր սպանել միտքը: ...Առավոտյան պիտի մեկնեմ Բեյրութ, որտեղ ինձ նորից սպասվում էին անակնկալներով լի օրերս...
52
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր հինգերորդ/ ...Առավոտ էր, Անյճարի թախծոտ առավոտներից մեկը: Արթնացա ու կամաց-կամաց պատրաստվեցի նորից Բեյրութ մեկնելուն: Մեքենան, կանգնելով Յովհաննէս Խօշեանի տան դիմաց, ազդանշան տվեց: Մեքենայի ազդանշանի հետ ես մի կերպ կարողացա թաքցնել հուզնմունքս, որ լցվել էր այս երկու կարճ ու հավերժական օրերին: Ընկերս՝ Յովհաննէսը, հայտնեց, որ մեքենան արդեն սպասում է, եւ ես կարող եմ շարժվել: Գրկախառնվեցինք: Ես տխուր էի... Կարծես հայրական օջախից էի բաժանվում: Իմ ամենամտերիմ հարազատից էի կտրվում: Կարծես... -Հաջողություն եւ շնորհակալություն՝ ինձ հյուր ընդունելու եւ անմոռանալի երկու օր նվիրելու համար, սիրելի՛ ընկեր Յովհաննէս: -Մինչ տեսություն, ընկե՛րս... Ակնթարթ էր այս ամենը, բայց մեկ ակնթարթն ինձ բավական էր՝ հավիտյան հիշելու համար: Ակնթարթները հավերժանում են, երբ սրտիդ ցանկությամբ են հայտնվում: Ակնթարթն ամենասարսափելին է ժամանակի մեջ... ամենավտանգավորն է չափի ու տարածության մեջ... *** ...Մեքենան սլանում էր Այնճար-Բեյրութ մայրուղով: Ամբողջ ճամապարհին մտաբերում էի հավերժություն դարձած ակնթարթները՝ բերդաքաղաքը, «Ժողովրդային տունը», Ազգային գերեզմանոցը, քաղաքապետարանը, Վաչէի իրական դեմքն ու Սիմոնի հայրական տունը, Թիւճար Պապուկին:
53
«Աստված իմ... -մտածեցի ես, -ինչքա՜ն բան ունեմ ինձ հետ Հայրենիք տանելու: Այսքան հիշողություն մեկ մարմնու՞մ...»:
*** Հեռվում Բեյրութն էր... Բարձրահարկ շենքերն ու ցամաքից այն կողմ կապու՜յտկապու՜յտ ծովը: Ահա եւ Պուրճ-Համուտը: Թաղամասի նեղլիկ ու մարդաշատ փողոցներով անցնելով՝ մեքենան մի կերպ հասավ իր վերջին կանգառին, ուր եւ ինձ էր սպասում ընկերս՝ Կիրօն: Ոտքով բարձրանում էինք «Շաղզոյեան» կենտրոն, ընկերոջս հեռախոսի զանգը անակնկալ փոխեց մեր ուղղությունը: Սուրբ Մարկոսի անվան Պուրճ-Համուտի ախտորոշման /դիագնոստիկ/ կենտրոնի բուժքույր Հուրի Գալայճեանն էր:
Բեյրութ
54
Հուրի Գալայճեանի հետ
Ընկերոջս խնդրեց, որ եթե ազատ ժամանակ ունենանք, ապա անպայման այցելենք իրեն, քանի որ խիստ զբաղված լինելու պատճառով ինքը չի կարողանում թողնել աշխատավայրը ու շատ է ցանկանում հանդիպել ինձ: Ընկերս փոխանցեց ինձ Հուրիի խնդրանքն: Ես միանգամից հավանություն տվեցի, եւ շարժվեցինք դեպի ընկերուհու աշխատավայր: Հուրիի հետ հանդիպումս չնայած միակն ու վերջին անգամն էր, բայց անչափ ուրախ էի, որ այս ժպտերես հայուհուն կարողացա ինչ-որ կերպ ուրախացնել իմ ներկայությամբ: Ճիշտն ասած, ես չափից շատ էի սկսել զարմանալ ու մտածել, թե ինչու են մարդիկ այսքան շատ հետաքրքրված ինձանով: Արդյոք կա մեկ ընդհանուր բան, որ հարազատորեն կապում է մեզ ամուր կապերով:
55
Հուրիին ծանոթ էի սոցիալական ցանցերից, մասնավորապես FACEBOOK-ից, բայց ինձ համար մշտապես դժվար է եղել հիշել մարդկանց, առավել եւս, որ շատերին պարզապես համացանցից եմ
ճանաչել,
եւ
ոչ
մի
կենդանի
շփում
չի
կարողացել
հավերժացնել ծանոթությունը: Բայց մի ընդհանուր բան կար, որ մարդուս դարձնում է ավելի մտերմիկ ու հարազատ... Վարդգես Պետրոսյանն իր ստեղծագործություններից մեկում՝ «ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԲԱԶՄԱԹԻՎ ԱՆՀԱՅՏՆԵՐՈՎ» գրքում, այսպես է ընդգծում ծանոթության վերաբերյալ բանաձեւը. «...Ծանոթության նվազագույն չափը կոչվում է ԲԱՐԵՎ...»: Ահա այս բանաձեւը անընդհատ ուղեղիս մեջ էր այս ամբողջ ընթացքում. ուր որ հանդիպում էի մի անծանոթի եւ արժանանում նրա բարեւին, հասկանում էի, որ այլեւս մենք ծանոթներ ենք, ու դժվար թե անծանոթին հենց այնպես բարեւես ու սկսես մտերմիկ զրուցել...
56
Շահան Գանտահարեանի հետ
Այս գիտակցությամբ էլ մտել էի Հուրիի աշխատասենյակ ու հյուրասիրության սեղանի շուրջ մտերմիկ զրուցում էինք: «Մարդ Աստծո,- մտածում էի ես, -այս աղջկան կարծես թե 100 տարի է՝ գիտեմ: Այս ի՞նչ է: Ինչու՞ են մարդիկ ինձ այսքան հարազատ: Ինչու՞ են շատերն ինձ այսքան մտերիմ»: Մտածում էի ու պատասխանները միայն ստանում էի հրաժեշտի կամ բաժանման պահերին, երբ ընդհանուր ափսոսանք էի նկատում... -Վստահ եմ՝ նորից հանդիպելու ենք, սիրելի՛ ընկերուհի,ասացի, ու մենք քայլեցինք դեպի դուռը: -Հաջողություն, ընկե՛րս, -ավելացրեց Հուրին, ու մենք դուրս եկանք:
57
...Ահա եւ «Շաղզոյեան» կենտրոնը... Այստեղ են տեղակայված «ԱԶԴԱԿ» օրաթերթի խմբագրատունն ու տպարանը, «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» գրատունը, «ՀԱՄԱԶԳԱՅԻՆ» ցուցասրահը, «ՎԱՆԱ ՁԱՅՆ»
ռադիոխմբագրությունը: Այստեղ
ես
ինձ
իմ
տանն
զգացի: Այստեղ փոքրիկ Հայաստանն էր: Այստեղ...
Շահան Գանտահարեանի և Չեմպերեճեանի հետ
Փողոցի մյուս կողմից շտապող քայլերով մեզ էր մոտենում «ԱԶԴԱԿ» օրաթերթի խմբագրապետ Շահան Գանտահարեանը: Բարեւեցինք ու մի կարճ զրույցի բռնվեցինք: Ապա զրույցը շարունակվեց արդեն իր աշխատասենյակում, ուր եւ մեզ միացավ նաեւ ազգային բարերար պարոն Չեմպերեճեանը: Խոհեմ ու կշռադատող այս խելացի խմբագիրը՝ Շահանը, իմ մեջ տպա-
58
վորվեց, որպես մի անհատականություն: Ընկեր Շահանին շատ առիթներ էի ունեցել լսելու եւ դիտելու հայկական հեռուստաալիքներից, իսկ բոլորովին վերջերս նաեւ ընկերներ էինք սոցիալական ցանցում, սակայն երբեք առիթ չէի ունեցել այսքան մոտիկից լսելու եւ շփվելու: Հայրենասեր այս անհատականությունը իր մեջ դարեր էր տանում: Այնքան հոգեհարազատ զրույցը ավարտեցինք մեկ երկու օրից կրկին հանդիպելու պայմանով:
59
Սիմոն Եահնիեանի դիմանկարը
60
*** ...Հյուրընկալվեցի ընկեր Համբիկ Խաչատուրին: Վերջինս Մարալ Եահնիեանի ամուսինն է: Մարալը՝ Սիմոնի քույրը, ինձ ուրախությամբ դիմավորեց տան դռան արանքում ու հրավիրեց ներս:
Դեռ
չէի
սթափվել
Այնճարի
իրենց
ապրած
տան
հիշողությունից, ու հանկարծ նորից այստեղ ամեն ինչ ինձ վերադարձրեց Այնճար: Պատից կախված գծանկարից ինձ էր նայում Սիմոնը: Անվեջ ու հեռուն գնացող հայացքի հետ ես նորից ապրեցի հիշողության այդ հպարտ վայրկյանները: Սեղանին դրված ընտանեկան լուսանկարն ավելի էր մոտեցնում ինձ այս ընտանիքին:
Փոքրիկ
Նարոտիկը,
որ
ընկեր
Համբիկի
ու
ընկերուհի Մարալի միակ աղջնակն է, անընդհատ փորձում էր ինձ հետ զրույցի բռնվել, ուզում էր ու կարողացավ ինձ ավելի մտերիմ դառնալ: Ես սիրեցի այդ փոքրիկ հրաշքին, ինչպես կսիրեի իմ երեխաներին:
Մարալ Եահնիեանի հետ
61
Սարգիս Աբրահամեանի հարազատների հետ
Մարալն ինձ բերեց իրենց ընտանեկան ալբոմները. Սիմոնի, Զարեհի ու իր մանկությունը հիշեցնող լուսանկարներում ես կարոտ ու սեր էի ապրում: Ի դեպ, Զարեհի հետ ծանոթացա Գյումրիում՝ իր աշխատանքի վայրում, ու մինչեւ օրս ընկերներ ենք: Այդ համեստ տղան իր մեջ հայրենիի ոգին ունի ու խիստ վճռական է՝ չնայած հանդարտ բնավորությանը: Չի սիրում, երբ իր սեփական պատմությունը ոտնատակ են անում: Չի ներում նրանց, ովքեր ազգային արժեքները փոխում են որեւէ օտարածին աղբի հետ: Այս բանը հստակ էր նաեւ Լիբանանում ապրող հայերի մոտ: Իսկ հայրենիքու՞մ... Հայրենիքում հայրենասիրությունը առեւտրային հոգեբանությունից այն կողմ չի անցնում:
62
*** ...Երեկոյացավ: Հակոբ Աբրահամեանին պիտի հանդիպեի, ու ընկեր Կիրօի հետ գնացիք պայմանավորված վայրը: Երկու բարեկամ ընտանիքների հյուրը լինելու պատիվն ունեցա ռեստորանում, ուր եւ անընդհատ միտքս դեպի Սաքոն էր տանում: Խոսում էի, զրուցում, կիսվում, ուրախանում, բայց միտքս ծանրացել էր... ...-Սիրելի Սաքո, ահա ես հարազատներիդ մեջ եմ, եղբորդ կողքին, մի քանի օր առաջ նաեւ քրոջդ՝ Վանտայի տանն էի: Այնտեղ էլ, ինչպես ամենուր, դու ապրում էիր: Բացակայությունդ ներկայի տպավորության պես էր, ապագայի նման էր... Գիտե՞ս, ինձ համար դժվար է: Առաջին հայացքից ինձ ու ընդհանրապես մարդկանց նայող հարազատներիդ աչքերը ժպտում են, բայց ես նրանց մեջ թախիծ ու կարոտ եմ նշմարում: Ընկե՛րս, Սաքո՜, երանի կարողանայի քեզ հետ էլ կիսել հացի այս պատառը: Մի քանի օր առաջ մինչեւ Լիզբոն գնալուդ օրվա մանկությանդ ալբոմներն էի թերթում, ու հավատա՛, ընկեր, քեզ կարոտում էի... Ոչ մի կերպ չեմ կարողանում թաքցնել հուզմունքս, որ խեղդում է հոգիս... Սաքո՜, իմ ազնիվ ընկեր... Վերադարձիդ պիտի անպայման հանդիպեմ քեզ... Քեզ չճանաչել, նշանակում է թքել գեղեցիկի աչքերին... Սաքո՛, իմ ընկեր, իմ խե՛նթ ընկեր... Դու կանչեցիր ինձ, ու ես եկա... Հիշու՞մ ես, երբ վերջին անգամ ինձ պատգամ թողեցիր, որ գամ ու միանամ քեզ... Ես եկա, ընկե՛ր, իմ խենթ ու խելառ ընկեր: Հայրենիքի կարոտ, իմ բարի՛ ընկեր: Երբ լուսանկարիդ հետեւում կարդում էի գրություններդ, մարմինս դողում էր: Քեզ կարդալու անվերջ ցանկությունն ինձ անընդհատ սպառնում էր: Սաքո՜, իմ ընկեր, ես քեզ ապրեցի իմ մեջ ու հիմա քո ամենամոտ հարազատի կողքին ես ինձ ապահով եմ զգում: Քո փոխարեն հիմա ես եմ նստած նրա կողքին եմ ու հարգանքի քո սերն եմ տածում... Սաքո՜...
63
*** ...Ուշ երեկո էր, զեփյուռը մե՜ղմ դողոցքով հպվում էր դեմքիս: Հրաժեշտ տվեցինք միմյանց ու ընկերոջս՝ Կիրօյի եւ ընկերուհի Նորայի հետ գնացինք տուն: Առավոտյան, ըստ պայմանավորվածության, պիտի մեկնեի Անթիլիաս, ուր եւ պիտի բախտ ունենայի այցելել Մայրավանք ու հանդիպեի ինձ համար գերագույն արժեք ունեցող Արամ Ա Վեհափառին:
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր վեցերորդ/ ...Օրը բացվեց: Բոլորը, ինչպես միշտ, շտապում են... Մենք էլ դուրս եկանք տնից ու ընկերուհի Նորային ուղեկցեցինք աշխատավայր: Ապա շտապեցինք Մայրավանք: 09:15 րոպեին պիտի լինեինք տեղում, ուր եւ հանդիպում պիտի ունենայի ինձ համար երբեմնի ամենատաք մարդկանցից մեկին՝ Արամ Ա Վեհափառին:
Անթիլիաս
64
*** ...Ճանապարհին՝ Մար Մխայէլ շրջանի մեջ, ուր նաեւ գտնվում էր ՀՅԴ «Տիգրան Ծամհուր» ակումբը, ընկերս մեքենան կայանեց մի խանութի դիմաց, ծխախոտ առնելու պատրվակով: Այդ միջոցին մեզ մոտեցան երկու երիտասարդ՝ Հայկ եւ Սերոբ Թապագեանները, ու բարեւելուց անմիջապես հետո բռնվեցինք ջերմ զրույցի: Պարզվեց, որ երիտասարդները եղբայրներ են եւ համացանցային տիրույթում հետաքրքրությամբ են հետեւում իմ աշխատանքներին
ու
գոհունակ
դեմքով
շնորհակալություն
հայտնեցին կատարածս գործի համար: Որպես կանոն, ես էլ նրանց խնդրեցի, որ պետք չէ շնորհակալ լինել ինձ, այլ այն ազգին ու ժողովրդին, ովքեր այդ պատմության կերտողներն են:
Մեծի Տանն Կիլիկիո երջանկահիշատակ Հայրապետների պանթեոնում
65
*** Անթիլիաս... Ըստ էության Բեյրութի արվարձանն է, մոտավորապես 5 կմ հեռավորության վրա է, դեպի հյուսիս, Միջերկրական ծովի ափին։ Բարձրությունը ծովի մակարդակից 10 մետր է։ Բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, հույն կաթողիկե եւ հույն ուղղափառ եկեղեցիների հետեւորդներ։
Մայրավանքին կից Կիլիկիա թանգարանի դիմաց (Ծովի մակարդակից՝ 10 մետր է, բնակիչները հիմնականում քրիստոնյաներ են՝ հայեր, մարոնիտներ, հույն կաթողիկե և հույն ուղղափառ եկեղեցիների հետևորդներ)
66
Վեհարանի դիմաց
Անթիլիասում է տեղակայված Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետական աթոռներից մեկը՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը։ Ահա եւ Մայրավանքի գմբեթները հեռվից նշմարվեցին... Ներս մտնելուն պես մեքենան կայանեցինք ու քանի որ դեռ որոշակի ժամանակ ունեինք, ապա մի քիչ պտույտ կատարեցինք Մայրավանքի տարածքում: Գլխավոր տաճարից մտանք ներս: Լուռ զրույց ունեցա ինքս իմ մեջ ու... ու դուրս եկանք: Տաճարի անմիջապես կողքին էր «Սրբոց Նահատակաց» մատուռը, ուր եւ Դեր Զորի անապատներից հավաքված ու խնամքով պահվում էին պապերիս ոսկոր-մասունքները: «Կիլիկիա թանգարան»: Ահա այստեղ ցուցադրության են ներկայացված ազգային ամեն տեսակի արժեք, որ մշակույթ ու հիշողություն են համարվում:
67
Բակում՝ վրանի տակ, կաթողիկոսարանի կողմից կազմակերպված, Վեհափառի Բարձր հովանու ներքո անցկացվող ամենամյա «ԳՐՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔՆ» էր, որտեղ ներկայացված էին հարյուրավոր մեծարժեք գրքեր՝ ստեղծագործություններ, ինչպես հայ, այնպես էլ օտարազգի հեղինակներից: Շրջեցինք, ծանոթացանք նոր հրատարակություններին... *** Կաթողիկոսարանի ընդունարանում ծանոթացա դիվանապետ Խաչիկ Տէտէյեանի հետ: Վերջինս ընկերներիս խնդրանքով կազմակերպել էր իմ եւ Վեհափառի հանդիպումը, որին սպասում էի եւ արդեն հաշվում էի այդ բաղձալի րոպեները: Քարտուղարությունում տեղեկացրին, որ արդեն կարող եմ հանդիպել Վեհափառին, բայց միայն 5 րոպեով: Պատասխանեցի, որ 5 րոպեն ինձ համար բավական է՝ միայն գիրք նվիրելու եւ օրհնություն ստանալու համար: Սրտիս զարկերն արագացան, տրամադրությունս փոխվեց: Արդեն հասկանում էի, որ պիտի հանդիպեմ մեկին, ով իր պատկառելի կեցվածքով ինձ համար մշտապես ոգեւորության աղբյուր է հանդիսացել: Սարկավագի ուղեկցությամբ բարձրացանք երկրորդ հարկ ու մոտեցանք Վեհափառի աշխատասենյակի դռանը: Դուռը թակելուց հետո ներս մտավ սարկավագն ու հայտնեց, որ ես արդեն այստեղ եմ ու արդյոք կարող եմ ներս մտնել: Հավանություն ստանալուց հետո սարկավագը հաղորդեց, որ Վեհափառը սպասում է Ձեզ... -Աստված օգնական, Վեհափա՛ռ, -ասացի ես ու մոտեցա Վեհափառին՝ խոնարհվելու համար այդ Մեծության օծյալ Աջին: -Աստված պահապան: -Հետեւեց Վեհափառի պատասխանը: -Ուրկե՞ գուկաս... շարունակեց նա:
68
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ի հետ
69
-Հայաստանից եմ, Վեհափառ, Գյումրիից, այլ կերպ ասած՝ Կումայրի: Ես անցած տարի համայն հայության օժանդակությամբ կազմակերպեցի Լիզբոնի տղաների նահատակության 30-ամյակին նվիրված «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքույկի լույսընծայումը: Եւ որը տպագրվեց 3000 օրինակով /մեկ տարի անց Հրաչ Ճապրաեանի մեկենասությամբ վերահրատարակվեց եւ ընդհանուր թվով 4500 օրինակ կազմեց/ ու տարածվեց աշխարհի մոտ 30 երկրներում: Հիմա գրքույկից մեկ օրինակ բերել եմ: Բերել եմ, որ անձամբ նվիրեմ Ձեզ, ստանամ Հայրական օրհնությունն ու հեռանամ, Վեհափա՛ռ,- գիրքը մեկնելով Վեհափառին՝ խոսեցի ես: Գրքի հետ Վեհափառին նվիրեցի նաեւ գուսան Հայկազունու երգերի ձայնասկավառակն ու Սահակ Սահակյանի «ԼՈՒՍԱԿՆ» ամսագրի վերջին համարը: Վեհափառը վերցրեց գիրքը, սկսեց աջ ու ձախ պտտել: Թերթեց: Նայեց լուսանկերներն ու նյութը: Ապա, հայացքը կտրելով գրքից, հարցրեց. -Ասոնք քո ընկերնե՞րն են: Դեմքի խորհրդավոր հայացքի տակ ես հասկացա, որ Վեհափառը հենց այնպես չհարցրեց: Ինչ-որ բան ուզում էր ճշտել: Ուզում էր հասկանալ, թե ես ինչքան եմ տիրապետում ինձ համար արդեն վաղու՜ց հարազատ դարձած ընկերներիս: -Այո՛, Վեհափառ, իմ ընկերներն են: Ասեմ ավելին, նրանք իմ հարազատներն են, ու ես մշտապես կարոտում եմ նրանց, թեպետ երբեք չեմ տեսել: Փոքր էի, պատանի, հիշում եմ, որ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի այս պայծառ տղաների մասին: Ծանոթացա գործին ու հավանեցի, սիրեցի, տարվեցի նրանցով ու այդ օրից սկսած՝ ես ամեն տարի իրենց հիշատակման օրը ինչ-որ նախաձեռնությամբ էի ներկայանում: Այս հոբելյանական տարում որոշեցի, որ պիտի առաջարկեմ համայն հայության սեղանին դնել հայոց նորագույն ազատագրական պայքարի այս
70
հրաշք քրմերի մասին պատմող գրքույկը՝ այն համարելով հայոց Աստվածաշնչի մի գտնված գլուխը: Վեհափառը, որ մինչ այդ դեռ քրքրում էր գրքույկը, հանկարծ նայեց աչքերիս: -Դու ո՞վ ես... -Արա Նախշքարյան, մի շատ սովորական հայ երիտասարդ, որ ամեն օր ապրում է հայրենիքով: -Ի՞նչ զբաղմունք ունիս: -Աշխատում եմ դպրոցում, Վեհափա՛ռ: Ունեմ նաեւ իմ սեփական կայքէջը, ավելի ճիշտ համացանցային օրագիրը, որտեղից ամեն օր մատուցում եմ ազգայինը, իմ կարծիքով, ուսուցողական ու ճանաչողական ազգային դիմագիծ ունեցող նյութեր: Վեհափառը միացրեց իր ձեռքի համակարգիչն ու խնդրեց, որ հասցեն ասեմ: -nakhshkaryan.blogspot.com: -Հավանաբար դժվարացավ հասցեն հավաքելու մեջ ու համակարգիչը մոտեցրեց ինձ, որ ես փորձեմ: Մատի դանդաղ հպումով թերթում էր կայքիս նյութերը: Վեր ու վար անում էջը, մտնում բաժիններ ու արագ ծանոթանալով վերնագրերին՝ թերթում էր մեկ այլ բաժինը դիտելու համար: -Ինձանից նյութեր կա՞ն կայքում... -Այո՛, Վեհափա՛ռ, բայց միայն ազգային ոգի ներշնչող Ձեր պատգամ-քարոզները: Քրիստոնեական բաժնին չեմ անդրադարձել կամ շատ հպանցիկ եմ ներկայացրել... -Ի՞նչ ընտանիք ունիս... -Հայրս 88-ի երկրաշարժին զոհվեց, ունեմ մայր ու եղբայր: Ամուսնացած եմ եւ ունեմ երկու զավակ՝ տղա ու աղջիկ: Ապրում ենք հայի շատ սովորական կյանքով: Ընտանիքում մեծ տեղ եմ հատկացրել ազգային դաստիարակությանը: Չնայած սպառնացող դրությանը՝ չեմ ուզում, որ երեխաներս աշխարհաքաղաքացիներ ձեւավորվեն:
71
Զրույցը տաքացել էր, ու չհասկացանք, թե ինչպես անցան ինձ համար այդ 40 հավերժական րոպեները: Վեհափառն ուրիշ հանդիպումներ էլ ուներ, ու ես արդեն պիտի դուրս գայի՝ չխանգարելու այդ Վեհ Մարդուն աշխատելիս: -Երկու օրից մեկնում եմ Հայաստան: Այսինքն՝ վերադառնում եմ հայրենիք, Վեհափա՛ռ, ինձ հետ տանելով իմ ամենանվիրական երեք երազանքները: Ձեզ տեսնելուց հետո այլեւս կարող եմ ասել, որ երեք փափագներս էլ կատարված են: Այն էր՝ խոնարհվել Լիզբոնի տղերքի պանթեոնին, այցելել Այնճար ու հանդիպել Վեհափառին: Այս լսելուն պես Վեհափառը ժպտաց: -Աստված պահապան, զավա՛կս: Գնա՛ խաղաղությամբ: Դուրս գալուց վայրկյաններ առաջ մտքումս արտաբերեցի Հովհ. Թումանյանի «Երկու Հայր» պատմվածքն ու նայելով Վեհափառի աչքերին, որ արդեն մոտեցել էր աշխատասենյակի դռներին ու հայացքով ճանապարհում էր ինձ ու Հայրական օրհնանքն էր փոխանցում, ասացի այդ մասին եւ ժպտացող հայացքով նայեցի պայծառ դեմքին: Վերհիշենք պատմվածքը. Հովհաննես Թումանյան ԵՐԿՈՒ ՀԱՅՐ 1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մեջն էր և Ա. գյուղի ծերունի տեր Սարգիսր: -Հայրիկի աջը կուզեմ համբուրել,— խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին: -Բարով, տեր հայր,— աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկավ, կանգնեց դահլիճի մեջտեղը հոգնած, խորտակված: -Որտեղի՞ց կուգաս:
72
-Սասունի կողմերեն. ես Ա.-ի տեր Սարգիսն եմ... -Ա.-ի տեր Սարգի՞սը... -Այո, Հայրիկ: -Է՞... -Ես քսան հոգուց գերդաստան ունեի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպես... -Է հիմի... -Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպես, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում... Ու Հայրիկի առջև կանգնած էր մարդը, որ ամեն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին: -Քանի՞ որդի կորցրիր, տեր Սարգիս,— գլուխը վեր քաշեց կաթողիկոսը: -Ամենքը միասին քսան, Հայրիկ: -Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,— պատասխանեց Հայրիկը,— այդ էլ քսան` եղավ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տեր Սարգիս... Քահանան ցնցվեց ու լուռ կանգնած էր: -Ո՞ւմ վիշտն է մեծ, տեր Սարգիս: -Հայրիկինը... -Դե ե՛կ, տեր Սարգիս, մոտ եկ, աջդ դիր գլխիս, աղոթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ: Ասավ ու գլուխը խոնարհեց: Քահանան շտապեց առաջ, աջը գրավ իր Հայրապետի գլխին, սկսավ աղոթք մրմնջալ ու աչքերը լցվեցին արտասուքով... Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին... Նրա առջև խոնարհած էր հայոց Հայրիկը... 1907թ.
73
-Միայն մի տարբերությամբ, Վեհափա՛ռ: Մեր պարագայում Դուք՝ Վեհափառ, ես՝ հասարակ երիտասարդ: Շնորհակալ եմ, Վեհափա՛ռ, որ հնարավորություն տվեցիք ինձ՝ հանդիպելու համար իմ ամենատաք Մարդուն: Մոտենալով աստիճաններին, մի վերջին հայացք գցելով այդ խոհեմ Մարդու դեմքին՝ շտապեցի ուրախությունս կիսել ընկերոջս հետ, որ բակում սպասում էր ինձ: Մայրավանքի բակում ծանոթացա Թորոս Հելվաճեանին, ում հետ հետո պիտի մտերմանայի նորագույն տեխնիկայի շնորհիվ: *** ...Պուրճ-Համուտի սալապատ ու նեղ փողոցներով հասանք Հայկազուն Զէյթլեանի խանութ: Ժպտերես այս մարդը դաշնակցության նորագույն շրջանի նահատակ ռահվիրաներից մեկի՝ Սարգիս Զէյթլեանի եղբայրն էր:
Հայկազուն Զէյթլեանի հետ
74
Ուրախ ժպիտով դիմավորելով մեզ՝ նստեցինք մի համով զրույցի: Ընկեր Հայկազունը խոսում էր, ու ես ոչ մի կերպ հայացքս չէի կտրում նրա ոգեւորությունից, կնճռոտված դեմքից: Պատմում էր համայնքից, հայրենիքից, ընկեր Սարգսից... Ժամանակի սղության պատճառով ոչ մի կերպ չէի կարողանում լիարժեք վայելել ընկերներիս: Ընկեր Հայկազունն ինձ փոխանցեց մի քանի ձայնագրություններ Սարգիս Զէյթլեանից խտասկավառակի տեսքով: Խոստացա նրան, որ այս հայրենաշունչ պատգամները համացանցի միջոցով կտարածեմ, որ նոր սերունդը գաղափարի հողի մեջ սերմեր ցանի ու ծառ, եւ պտուղ ունենանք հետագայում ազգային դաստիարակություն ստանալու եւ լիարժեք քաղաքացիներ ձեւավորվելու ճանապարհին:
Քանդակագործ Վարդան Ավեսեանի հետ իր արվեստանոցում
75
*** ...Ընկեր Կիրօյի նախաձեռնությամբ ծանոթացա Հայաստանից տարիներ առաջ Լիբանան փոխադրված մի արտակարգ քանդակագործի՝ Վարդան Ավեսեանի հետ: Արվեստանոցում մի քանի քանդակներ կային, որոնք խոսում էին, պատմում: Լու՜ռ զրույցի էի բռնվել Հայոց Մեծերի քանդակների հետ... Կոնյակի բաժակները զնգացին օդում: Խմեցինք ծանոթության, նոր բարեկամության, գործի ու գաղափարի եւ նպատակի համար: Մաղթելով քաջառողջություն վարպետին՝ դուրս եկանք արվեստանոցից: Պիտի հանդիպեի նախապես պայմանավորվածություն ձեռք բերված Քույր Անաիսին:
Հայ Կաթողիկե Սբ. Ագնես վարժարանի դիմաց
76
Հայ Կաթողիկե Սբ. Ագնես վարժարանի տեսչուհի քույր Անաիսի աշխատասենյակում
77
*** ...Բարի դեմքով այս Քույրը Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդարանին կից «Սբ. Ագնես» դպրոցի տեսչուհին էր, տեսչապետը: Չգիտեի, զարմանայի՞, թե՞ արդեն զարմանալու հատկությունս պիտի կորցրած լինեի, այսքան ազգային ոգիների հետ շփվելուց: Քյուր Անաիսից, որ տեսա, առաջին ու վերջին անգամ մի բան հաստատ սովորեցի: Դա ազգային գաղափարի նվիրվածությունն ու վճռականությունն էր: Ամեն բան անում էր, որ հայ պատանին կամ պարմանուհին իր դպրոցում դաստիարակվի միայն ու միայն որպես Հայ: Հայի կատարյալ տեսակ: Ազգային մշակույթի կրող ու տարածող սերմնացան...
Ոստիկան Իշխան Շահինեանի հետ
78
*** ...Կրկին Պուրճ-Համուտ, նորից սալապատ ու մարդաշատ փողոցներ, ամենուր խանութներ ու կրպակներ: Փողոցում պատահաբար
հանդիպեցի
արդեն
համացանցից
հարազատ դարձած
ընկերոջս՝ Սաքո Գրաճեանին: Այս սիրելի ընկերն ինձ ծանոթ էր, եւ ինքն էլ իր համեստ մասնակցությունն էր ունեցել արդեն տպագրված, իմ կողմից հեղինակած գրքույկի լույսընծայման գործին:
Սիմոն Սիմոնեանի և Յակոբ Հանտեանի հետ
*** ...Յակոբ Հանտեանի համակարգչային խանութում հանդիպեցի հայ ոստիկան Իշխան Շահինեանին, որն ինչպես հետո պարզվեց, իմ սիրելի ընկերներից մեկի՝ Սիմոն Գաֆալեանի մանկության ընկերն էր: Կատակելու համար, երբ իմացավ, որ ճանաչում եմ ընկեր Սիմոնին, ասաց. -Որ հանդիպես, ասա, թե Պուրճ-
79
Համուտում մի հայ ոստիկան էր ինձ ձերբակալել, ու ցու՛յց տուր նկարս: Ծիծաղեցինք, ու ընկերը սկսեց պատմել իր մանկության հուշերից...
Նարոտ Խաչատուրի հետ
...Խոսք ու զրույցից հետո շտապեցի Համբիկ Խաչատուրի հետ հանդիպմանը: Վերջինիս ընտանիքի հետ դուրս եկանք շրջապըտույտի եւ մեկնեցինք Հարիսա կոչվող մարոնիտների սրբավայր: Աստվածամոր այդ նրբագեղ արձանը գրեթե ճանապարհի ամբողջ ընթացքում երեւում էր: Այս արձանը հայտնի է նաև Our Lady of Lebanon կամ Notre Dame du Liban անուններով: Արձանի ներքեւի մասում՝ պատվանդանի տակ, մոմավառության համար նախատեսված մատուռ կա: Անմիջապես կողքին՝ ահռելի չափերի հասնող մի եկեղեցի, որը նաեւ ուխտատեղի էր: Տեսարժան այս գեղատեսիլ վայրը զբոսաշրջության համար ամենագայթակղիչն
80
էր: Այդ բարձունքից բացվող տեսարանն ամբողջովին թույլ էր տալիս պատկերացում կազմելու Լիբանանի ու այդ երկրի մշակույթի մասին: *** ...Վերադարձին ընկերուհի Մարալին խնդրեցի, որ զանգի Հեղինե մայրիկին ու պայմանավորվի իրեն այցելելու ցանկությանս մասին: Հեղինե մայրիկը, որ Լիզբոնի իմ ընկերներից՝ Արայի մայրն էր, ցավոք, ի վիճակի չեղավ ինձ ընդունելու, որովհետեւ երկու օր էր, ինչ դուրս էր գրվել հիվանդանոցից, վիրահատական միջամտության էր ենթարկվել ու դեռ թույլ էր: Եվ միայն խնդրել էր, որ եթե հնարավոր է, մի քանի օրից միայն հանդիպեմ: Սակայն ես պիտի չկարողանայի իրականացնել Հեղինե մայրիկի խնդրանքը, որովհետեւ ինձ մնում էր միայն մեկ օր մնալ այս երկրում ու իմ տեսակի կողքին: Մտքով խոսեցի Հեղինե մայրիկի հետ. «Ի՜նչ լավ էիր ասել որդուդ նահատակության օրը, ինչ ոգեւորիչ էիր խոսել, մայրի՛կ: Հիշում ես չէ՞, որ ասացիր, թե «անկարելի է բացատրել մօր մը ցաւն ու զգացումները, երբ ան կը կորսնցնէ իր զաւակը…. ինծի համար մխիթարութիւնը այն է, որ իմ զաւակս պարզ մահով չմեռաւ. ան իր գարուն կեանքը զոհեց ու նահատակուեցաւ իր ընկերներուն հետ, իր ազգին ու հայրենիքին ազատութեան ճամբուն վրայ …ես հպարտ եմ, որ առանց իգիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած՝ ուրիշ զինուորներ ալ տրամադրելու ազգիս համար»։ Շնորհակալություն, մայրի՛կ... Նրան մտովի միայն առողջություն ու արագ ապաքինում ցանկացա, հաջորդ անգամվա այցելությանս անպայման հանդիպելու տեսլականով...
81
Նարոտ և Համբիկ Խաչատուրների հետ Հարիսայի պատվանդանին
82
Մարալ Եահնիեանի, Նարոտ և Համբիկ Խաչատուրների հետ
*** ...Երեկոյան ՀՅԴ «Շուշի» Կոմիտեի սրահում կազմակերպված էր ընկերային հավաք: Հանդիպմանը պիտի խոսեի ես: Ներկայացնեի իմ գործունեությունը: Պատասխանեի ընկերներին հետաքրքրող հարցերին: Ընկերները ոգեւորված ու հափշտակող հայացքներով ունկնդրում էին: Փորձում էի, ինչքան հնարավոր է, խոսել պարզ ու հստակ՝ ավելորդ անգամ ընկերների մեջ անպատասխան հարցեր չթողնելու համար: Հանդիպումն ավարտվեց: Ընկերները գոհունակ հեռանում էին սրահից... Ուշ գիշերին հյուրընկալվեցի արդեն հարազատ ընկերոջս՝ Գօգօ Սարգիսեանին: Այս աշխույժ, ժպտերես ու հայրենասեր հայորդին իր մասնակցությունն էր բերել նաեւ Արցախյան ազատամարտին... Ընտանիքի անդամների հետ, ուր նաեւ հրավիրված էր հարեւանը՝ «ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ» «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի տնօրեն Արմէն Քէչէկը, հյուրասենյակում՝ հյուրասիրության սեղանի շուրջ, բռնվեցինք զրույցի: Կիսվեցի ստացած տպավորություններս: Պատմեցինք ուրախ ու զվարճալի պատմություններ: Ես սիրեցի այդ ընտանիքը:
83
Մարոնիտների սրբավայր եկեղեցին Հարիսայի բարձունքին
84
Կիրօ Գարակէօզեանի հետ ՀՅԴ «Շուշի» կոմիտեությունում
Կեսգիշերն անց, հրաժեշտ տալով այս ուրախ, համեստ ու հայրենասեր ընտանիքին, ընկերոջս՝ Կիրօյի ու իր կնոջ՝ Նորայի հետ վերադարձանք տուն: ...Բացվող առավոտն իր հետ բերում էր անցած օրերիս հիշողությունները: Մի տեսակ վերլուծական պտույտ էի կատարում հիշողությանս ճամփաներով: Այս ամբողջ ընթացքում շարունակ մտածում էի, թե հանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Բայց ինչպես հետո, պիտի հիշեի, շատ բան կար, որ այդպես էլ չկարողացա հասցնել, կամ խիստ զբաղվածությանս պատճառով հետաձգվեց ու մնաց անկատար: Սակայն հաջորդ անգամ նորից այստեղ լինելու եւ ապա շարունակելու կիսատ թողածը ինձ ամրացնում էր:
85
Գօգօ Սարգիսեանի տանը
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ /օր յոթերորդ/ «Այսօր, շրջագայությանս վերջին օրը, պիտի հանդիպեմ տղերքին,- մտածեցի ես,- մի վերջին զրույցի նստենք, ու մի վերջին անգամ նրանց հետ ապրեմ ու ապրելով պահեմ հոգուս հեռուներում»: Ընկերոջս՝ Կիրօյի հետ դուրս եկանք տնից ու մեքենա նստելով՝ շտապեցինք Ֆըրն Շըպպէքի ազգային հին գերեզմանատուն, որտեղ պիտի հանդիպեի յուրաքանչյուր հայի համար մեծագույն արժեք ներկայացնող Մեծերին՝ Լեւոն Շանթին, Նիկոլ Աղբալյանին, խմբապետ Մուշեղին, Սարգիս Տխրունուն, Բարսեղ Կանաչյանին, Հրաչ Փափազյանին, Վարդան Շահբազին, Արշակ Հովհաննիսյանին եւ այլոց...
86
ՀՅԴ գործիչներ Հրաչ Փափազեանի և Վարդան Շահպազի շիրիմներին
Հպարտությունից փայլում էի: Յուրաքանչյուրի շիրմաքարին պարտադիր ձեռքս դնում էի, բարեւում ու նոր լիցքեր ստանում: Ամեն մի շիրմաքարի մոտենալիս մարմնովս դողոցք էր անցնում: Անընդհատ մտածում էի. «Արդյոք արժանի եմ այս Մեծերի թեկուզ շիրմաքարի կողքին կանգնելու համար»: -Մեր պապե՛ր, ահա ես կանգնած եմ Ձեր մեջ ու բոլորի փոխարեն: Ես եկել ու ինձ հետ Ձեր ժողովրդի տաք համբույրներն եմ բերել: Փա՜ռք Ձեզ... Փառք Ձեր անմահ հիշատակին: Մեկ առ մեկ մոտենում էի շիրիմներին, մեկ առ մեկ համբուրում ու լիցքավորվում: Մեկ առ մեկ մտաբերում էի ամեն մեկի աշխատանքը, արված գործը: Հիշում ու ափսոսում էի, որ նոր սերնդի համար գրեթե անհասանելի են դարձել... Ինչու՞... ինչպե՞ս կարելի էր փոխարինել Մեծը փոքրով, ինչպե՞ս կարելի է ջնջել հիշողությունը... Շանթին փոխարինել Արթյուր Ռեմբոյով, Կանաչյանին՝ Շակիրայով կամ Մայքլ Ջեկսոնով... Ինչպե՞ս կարելի է փոխարինել խմբապետ Մուշեղին՝ Նիկոյով ու...
87
Հնչակյան գործիչ Սարգիս Տխրունու գերեզմանը
88
Պանթեոն: Խոնարհում Լևոն Շանթին և Նիկոլ Աղբալեանին
Աստվա՜ծ իմ, էս ի՞նչ արեցիր ազգիս հետ: Ինչու՞ դեռ չսովորեցինք, որ փոքր ազգերը ինքնապահպանման կարիք ունեն: -Խմբապե՛տ,- մոտենալով Մուշեղի տաք շիրիմին՝ դիմեցի նրան: -Ես եկել եմ, խմբապե՛տ, եկել եմ՝ միանալու քո խմբին: Քո բազկի մի ավելորդ զարկը դառնալու համար եմ եկել... Ընդունի՛ր ինձ, խմբապե՛տ... Ամոթի խաչով չեմ եկել, խմբապե՛տ... Վահագնի կանչով եմ եկել... Եկել եմ... Եկել եմ՝ ասեմ... ընդունի՛ր ինձ, խմբապե՛տ... Դանդա՜ղ քայլերով հեռանում էի Մեծերից ու ավելի՛ մեծանում, հասունանում: Գերեզմանատան դարպասներից ներս մի հպարտ հայացք նետեցի բաժանվող շիրիմներին ու հեռացա... Մի վերջին այցի պիտի գնայի Պուրճ-Համուտի Ազգային գերեզմանատանն ամփոփված, նորագույն ազատագրական պայքարի ընթացքում նահատակ հսկաներին...
89
Պանթեոն: Խոնարհում խմբապետ Մուշեղին և Արշակ Յովհաննէսեանին
...Նահատակությունիցդ 38 տարի անց ահա ես կանգնած եմ կողքիդ, ընկե՛ր... Նահատակությունիցդ 38 տարի հետո ես միայն պիտի կարողանայի քեզանից օրհնություն ստանալ... իմ սիրելի ընկե՛ր, Սերժ Թովմասեան: Նահատակությունիցդ 22 տարի հետո պիտի միայն երգեր ձոնվեին անմահ հիշատակիդ. Մտաբերելով ազգային հայրենասիրական երգերի հեղինակ եւ կատարող
Ներսիկ
Իսպիրյանի
«Լիբանան
երկիր»
նվիրված ընկեր Սերժին՝ քթիս տակ ցածրաձայն երգեցի. ...-Կեցցեք հավերժ դուք ընդմիշտ, Լիբանանցի հայ քաջեր, Սերժ Թովմասյանի նման, Հերոս նահատակ ընկեր...
90
երգը՝
Բարսեղ Կանաչեանի շիրիմի մոտ
91
Պուրճ-Համուտի Հայ ազգային գերեզմանատան մուտքի մոտ Գերեզմանատունը հիմնվել է 1953 թ.
92
Յուրաքանչյուր հերոսի շիրմից հեռանալով՝ մոտենում էի մեկ այլ հերոսի: Այս ի՞նչ է, Աստվա՜ծ իմ... արդյոք թանգարան է հերոսական, թե՞ մի շատ սովորական գերեզմանատուն... Հեռվից պատվանդանի վրա նշմարեցի ինձ համար հայտնի մեկ այլ հերոսի. Եղիկ Գայայեանն էր... Այս նահատակ սուրբը լիբանանյան կռիվների մեջ թրծված ու գաղափարի ջահակիրը դարձած հերոսներից էր: Նրան ավելի խոր ու տպավորիչ իր հիշողությունների մեջ նկարագրում է ընկերներից մեկը՝ Համբիկ Պիլալեանը, ում հետ բախտ ունեցա ծանոթանալու իր աշխատա-
93
վայրում. «Այսօր, եթէ երբեք մենք մեզի հարց տանք, թէ ի՞նչ մնաց մեզի Եղիկ Գայայեանէն, անվարան պիտի հաստատենք, որ մենք` հաւաքաբար, կարօտը ունինք անոր բարի ժպիտին, սրամիտ եւ խոհուն խօսքերուն, համակ եռանդին ու նուիրումի պատրաստակամութեան, անկրկնելի ընկերասիրութեան, անօրինակ քաջութեան, մանկունակ ներաշխարհին, ազնիւ հոգիին, կամքի տոկունութեան, ճակատագրորոշ պահերու անոր չընկրկելու կեցուածքին, վարակիչ Արարատասիրութեան, ազգային արժէքներու ցուցաբերած պաշտամունքին, բայց մանաւանդ` դաշնակցական աւանդի եւ ապրումներու հաւատամքին ու հաւատարմութեան»: Ահա այսպես կնկարագրեի այս պանծալի հերոսին, եթե միայն ես էլ ճանաչեի նույնքան, որքան, որ ընկերը՝ Համբիկ Պիլալեանը:
Եղիկ Գայայեանի դամբարանի մոտ
94
*** ...Նորից
հանդիպեցիք,
տղե՛րք,
-կանգնելով
Նահատակ
Քրմերի շիրիմի մոտ՝ խոսեցի ես: -Սարգի՛ս, այս ամբողջ ընթացքում հարազատներիդ հետ էի, եղբորդ կողքին... միայն... ափսո՜ս, ընկե՛ր... Փառք քեզ, ընկե՛ր... ...Սիմո՜ն... իմ... իմ բուրվառի ծուխ... իմ ընկեր-բարեկամ... Այնճարում մի քանի րոպե ապրեցի քո տանը, քո հայրական հարազատ օջախում... Գիտե՞ս, Սիմոն, քո անկողնուն նստեցի, հյուրասրահում էի, երբ եկար... հիշու՞մ ես, ընկեր... Ձեր տան մեջ ամեն ինչ այլ էր... Դու ամենուր էիր, ընկե՛ր... Փառք քեզ, Սիմոն, իմ հավատի կոթող...
Խոնարհում Լիզբոնի նահատակների պանթեոնին
95
Խոնարհում Լիզբոնի նահատակների պանթեոնին
...Անմահ իմ ընկեր, Արա՛, սիրելի... Հեղինե մայրիկդ քեզանով շատ է հպարտանում: Ամեն անգամ անունդ տալիս աղջկաս դեմքին թեթե՜ւ ժպիտ է իջնում... Հիմա, երբ կանգնած եմ այստեղ, հանկարծ հիշեցի երեքամյա դստերս՝ Նանեին. ամեն անգամ թոթովախոս իր լեզվով խոսելիս ինչպես էր կնճռոտվում ճակատը, երբ հարցնում էր. «-Պա՜պ, Սեդակին կլակել ե՞ն... հա՞..., ըբը ո՞վ կլակեց Սիմոնին, պա՜պ, Սագոն մելել է՞, հա՞... ո՞վ կլակեց, թուլքելը՞... Վաչեին էլ են կլակե՞լ... հա՞ պապա... ա՜խ թուլքել, թուլքել, ձել տիյու մեյը... Ալաին չեն կլակել չէ՞, պապա... Ալան դու ե՞ս, հա՞, պապա...»: Դե արի ու էս թոթովախոս մանկանը բացատրիր, որ ես Արան եմ բայց ո՛չ դու, ընկե՛ր... Դե արի ու էս մանկանն ասա, որ ես միայն քեզ հիշողն եմ... Արա՜...
96
...Կներես, եղբա՛յր, չհասցրեցի, չնայած արդարացում չէ, բայց չհասցրեցի նայել վարպետ Օննիկի աչքերին, հաջորդ անգամին առաջին գործս դա է լինելու: Հաջորդ անգամները միշտ սարսափելի են... Երանի՜ հաջորդ անգամը վարպետ Օննիկին գոնե ինձ տեսնելու համար պահպանած լինի... Երանի հաջորդ անգամը իր մեջ խեղդած լինի ցավ ու ափսոսանք հիշողությունը...
Լիզբոնի նահատակները
...Իմ Երգեհո՛ն, ընկե՛ր, եղբորդ հետ մի քանի օր առաջ քո մասին էինք խոսում: Եղբորդ՝ Ժակի հոգին խռովված էր, գիտե՞ս: Նրա աչքերում անընդհատ կարոտ էի կարդում, Վաչէ՛... Անվանդ հետ կապվող ամեն մանրուքը գոնե ինձ համար բացվող չակերտ-
97
ների նման պատմեց եղբայրդ... Սրտի լեզվով էր խոսում... կարոտի ցավով էր պատմում... Դատարկվում էր, գիտե՞ս... ուզում էր ասել ու ասում էր: Ուզում էր, որ... Վաչէ՜, իմ ընկե՛ր, օրվա վերջում հանդիպելու եմ հարազատներիդ: Նախապես պայմանավորվել եմ, ու հիմա նրանք սպասում են ինձ... Ես գնում եմ, տղե՛րք... մի օր... մի օր կհանդիպենք ու մի տաք զրույցի կբռնվենք, կհիշենք անցածն ու ապագայի նոր ծրագրերի գաղափարով կվառվենք... մի օր ես Ձեզ պիտի ոգեւորեմ՝ նոր սերնդի վճռական կերպարի մասին պատմելով... Դեռ ամեն ինչ կորած չէ՛, տղե՛րք, Ձեր ցանած սերմերի ծիլերը դեռ հասկեր պիտի դառնան ու... ու ջաղացի երկանքի քարերին քսվելով՝ պիտի ալյուրանան եւ... հաց դառնան, տղե՛րք... Ես դեռ գալու եմ... Գալու եմ՝ ասեմ, որ փոքրիկ Սիմոնն արդեն հասուն տղամարդ է, գալու եմ՝ ասեմ, որ պատանի Սաքոն ու Վաչէն ձեր հիշատակի կրողն ու գործի շարունակողն են, տղե՛րք... իմ սպիտակափայլ տաճարի ադամանդափայլ ոգիներ... Ձեզ բարի՜ երթ, տղե՛րք... Ես կմեկնեմ, բայց մենք դեռ շա՜տ երկար կմնանք իրար հետ: Ես դեռ ձեզ պիտի պատմեմ զավակիս, աշակերտիս, փողոցում մանկական խաղի հետ կռիվ տվող պատանուն, համալսարանականին ու իշխանավորին... Ես դեռ կկարդամ Հայոց ռազմական Աստվածաշնչի Ձեզ պատմող էջն ու կվառվեմ, կայրվեմ... ի տեսություն, տղե՛րք... դեռ կհանդիպենք... Լու՜ռ զրույցս տակն ու վրա եղավ, երբ սկսեցի դանդաղ հեռանալ ու... արդեն կարոտում էի...
98
*** ...«ՎԱՆԱ ՁԱՅՆ» ռադիոկայանում էի, խմբագիր՝ Աւօ Կիտանեանի մոտ: Զրուցեցինք ընդհանուր թեմաների շուրջ ու մտածեցինք, որ մի հարցազրույց կազմակերպենք ռադիոյի եթերից՝ հնարավորություն տալով ինձ շփվելու սիրելի հայրենակիցներիս հետ: Հարցազրույցի տաղավարում Հուրի Փափազեան-Էմմիյեանի հյուրն էի: Խոսում էի ոգեւորված, պատմում, կիսվում, պատասխանում հարցերին: Ամբողջ հաղորդման ընթացքում մտածում էի՝ մի բան բաց չթողնեմ: Հնարավորինս արտահայտվեմ ու փոխանցեմ հոգեկան բավարարվածությունս, որ ունեցա այս մի քանի կարճ ու այնքա՜ն երկար օրերի ընթացքում...
«Վանա ձայն» ռադիոկայանում Հուրի Փափազեան-Էմմիյեանի հետ հարցազրույցի ավարտին
99
*** Յակոբ Հանտեանի խանութի մեջ պատահական հանդիպեսի սոցցանցերից արդեն երկար ժամանակ հարազատ դարձած ընկերոջս՝ Սիմոն Սիմոնեանին: Ընկերոջ հետ ընդհանուր շատ բաներ ունեի խոսելու, սակայն ժամանակի մեջ չէի կարողանում տեղավորվել: Ինչպես անցած օրերին էի դժգոհում այդպես արագահոս պարպող ժամերից, այնպես էլ հիմա:
Ռիթա Լաքիսեանի և դստեր՝ Նաիրիի հետ
100
*** Նախնական պայմանավորվածություն ունեի ընկեր Համբիկ Խաչատուրի հետ, որ պիտի հանդիպեինք, ու ինքը ինձ պիտի ուղեկցեր Վաչէ Տաղլեանի ընտանիքի հետ հանդիպմանը: Երբ մտա ընկեր Համբիկենց տուն, այնտեղ էր Այնճարից արդեն ինձ ծանոթ ընկերուհի Ռիթա Լաքիսեանը իր դստեր՝ Նաիրիի հետ: Ընկերուհի Ռիթան՝ «Կարմիր Լեռ» Կոմիտեի քարոզչական հանձնախմբի անդամներից է: Շատ մտերմիկ միջավայրում շատ հարազատ զրույցի բռնվեցինք, ու ժամանակը, ինչպես միշտ, իր դավաճանական գործին էր լծված: Ընկերուհին պիտի արդեն գնար, ու որովհետեւ բավականին ուշ էր Այնճար վերադառնալու համար: *** Անակնկալ հեռախոսազանգը պիտի ինձ սպասեցնել տար... Ընկերուհի Մարալը վերցրեց լսափողն ու բարեւելուց անմիջապես հետո ասաց. -Այո, այստեղ է, դու Բեյրու՞թ ես, գալի՞ս ես... այո՛, դեռ ժամանակ ունի: Լսափողը դնելուց հետո Մարալն ինձ փոխանցեց, որ այստեղ է շտապում ինձ արդեն Այնճարից ծանոթ ու հարազատ դարձած Եսուկը՝ Եսայի Աբրահամեանը: Վերջինս եկել էր Բեյրութ իր գործի բերումով եւ մի վերջին անգամ ցանկացել էր հանդիպել ինձ ու հաջողություն մաղթել... Ընկերոջիցս բաժանվեցի գրկախառնվելով ու ապագայում նորից տեսնելու մտածումով:
101
Վաչէ Տաղլեանի ընտանիքի՝ քույրերի, մայրիկի և զարմուհու՝ Կարինի հետ
*** ...Ընկեր Համբիկը սեղմեց Վաչէ Տաղլեանենց բնակարանի դռան զանգի կոճակը: Վայրկյաններ անց դուռը բացվեց, ու... իմ դիմաց ընկերուհի Մարոն եւ Սոնիկն էին: -Համեցեք ներս, ընկե՛ր Արա, -գրեթե միաբերան արտասանեցին քույրերն ու ձեռքով ցույց տվեցին հյուրասենյակի կողմը: Դռների արանքում դեմ հանդիման դուրս եկավ ինձ համար այնքա՜ն ցանկալի Լուսինե մայրիկը... Մայր, ով ինձ ու իմ ժողովրդին է պարգեւել մի բոցավառ
ջահ՝
անունը
Վաչէ:
Համբուրեցի
մայրիկին
ու
տեղավորվեցի հյուրասրահի անկյունում դրված բազկաթոռի վրա: Մայրիկը, որ դեռ ուզում էր հասկանալ իմ ով լինելը, որը ես կարդում էի նրա հայացքում, անընդհատ զննում էր ինձ:
102
«Այսքան երջանիկ պահեր ունենալու համար մի ամբողջ կյանք պիտի ապրես», -մտածում էի ես ու հասկանում, որ ես հիմա այնտեղ եմ, այն մարդկանց կողքին, ով ծնել ու սնել է իմ փառավոր ընկերոջը, որ ես այնտեղ եմ, նրանց կողքին, ովքեր պատանեկան տարիներին սիրել ու կռվել են իմ փառավոր ընկերոջ հետ... ...Վաչէ՜, իմ ընկե՛ր, Քո տան բոլոր անկյուններում քեզ հիշեցնող մասունքներ են... Ընտանեկան մեծադիր լուսանկարը որ փակցված էր հյուասրահի պատից, նկարված է 1970ականներին: Ի՜նչ հետաքրքիր է, աստված իմ... -Այս նկարը պատերազմի ժամանակ ենք նկարվել, -խոսեց Լուսինե մայրիկն ու հիշողության գիրկն ընկավ. -լիբանանյան այդ եղբայրասպան պատերազմի տարիներին, երբ ամեն ինչ շուռ եկավ, ամեն կողմում ավերվածություն, սով, կռիվ... ու քանի որ մեր տունն էլ անմասն չմնաց նկարագրածս վիճակներից, ու մի ռումբ պայթեց հենց մեր տան պատի կողքին, ու քանդվեց պատը, որոշեցինք՝ քանի դեռ բոլորս միասին ենք, ու դեռ վտանգը ամեն վայրկյան սպառնում է, հավաքվենք իրար ու մի լուսանկար
103
թողնենք հետգայում հիշելու համար: Մեկ էլ տեսար մի օր... Այդ պահին ես անկուշտ հայացքով ուշադիր նայում էի մայրիկի աչքերին՝ ինչ-որ բան «գողանալու» նպատակով... Այնքան բան տեսած այս պատկառելի, հանդարտ դիմագծերով կինը մերթ լցվում, մերթ դատարկվում էր... Փորձում էր Վաչէին հիշել, խոսում էր, պատմում... Չէի ուզում... չէի ուզում, որ այս հերոս մայրիկը իր հոգին տարիներ հետո նորից տակն ու վրա աներ, բայց մի բան հասկանում էի, դատարկվել էր պետք ինչ-որ մեկին, ինչ-որ բան ասելու եւ պատմելու կարիք ուներ: Վաչէ՜... Նազար հայրդ, որ քո ոգու դաստիարակն էր, պիտի խոսեր, պիտի գրեր մի օր, քեզանից հետո, ու որպես պատգամ գալիք հայրերին պիտի ասեր.
104
Յակոբ Աբրահամեանի հետ
«...Տակաւին շատ բաներ կուզեմ ըսել, բայց ձեռքս ալ չը երթար գրելու: Հպարտ եմ Վաչէին հայրը ըլլալուս, հպա՛րտ եմ, որ այդպիսի ընկերներ զոհուեցաւ...»:
ունէր
սիրելի
Վաչէս
եւ
անոնց
հետ
Մարոն ու Սոնիկը մանկացել էին, հիշում ու պատմում էին ոգեւորված, այնպես էին խոսում, կարծես երեկ էր... կարծես դեռ պիտի տուն գար Վաչէն, ու իրենք նորից պիտի խաղային ու կռվեին, սիրեին ու ապրեին... Բազմոցին թիկնած աղջնակը՝ Կարինը, Վաչէի քրոջ՝ Մարոյի աղջիկն էր... ուշադիր նայում ու լուռ խոսում էր... նա երբեք չէր տեսել իմ Վաչէին, իմ գաղափարի մարտիկ ընկերոջը: Նա էլ ինձ պես որոշ բաներ առաջին անգամ էր լսում...
105
-Մայրի՛կ, ես վաղն արդեն պիտի մեկնեմ... հույս ունեմ, ո՛չ, վստահ եմ՝ մի օր նորից կհանդիպենք... Մայրի՛կ, դու քեզ լավ նայի՛ր... Քեզ պահպանի՛ր, գոնե մեզ համար... ...Աշխարհի ոչ մի մայր այսքան ցավի մեջ չպիտի կարողանար դիմանալ, բայց արի ու տես, որ ցավն անզոր է գալիքի պայծառ ապրումների, հույսի ու վստահության առաջ: ...Աստված քեզ երկա՜ր կյանք տա, մայրի՛կ... Հաջորդ անգամ անպայման կհանդիպենք ու ավելի երկար կզրուցենք: -Մնա՜ք բարով... -ասացի ես, ու դուրս եկանք... ...Հակոբ Աբրահամեանը սպասում էր մեզ... Պիտի հանդիպեինք ու հրաժեշտի փոքրիկ երեկո անցկացնեինք: Շնորհակալության ու երախտագիտության խոսքեր եւ՛ չէի ասում, եւ՛ չէի կարող չասել, ինձ համար ամենակարճ, բայց հավերժական օրեր անցկացնելու համար... Շնորհակալ եմ Ձեզ, մարդի՛կ, ես ինձ այսքան սիրված ու ընդունված դեռ չէի զգացել...
Առավոտյան Բեյրութը տունդարձիս ճանապարհին
106
*** ...Առավոտյան ընկեր Կիրօյի հետ շտապեցի օդանավակայան: Սիրալիր ընդունելության ու շնորհակալությանս հետ խառնվեցին հաջողությունն ու մինչ հանդիպումը: Բաժանումը մի տեսակ տխրեցնում է, դատարկում ներսդ՝ կարոտի համար բավականաչափ տեղ ազատելու նպատակով: Լուռ հեռացա ընկերոջիցս եւ արագ անցա բոլոր անցակետերն ու սպասասրահում հանկարծ հանդիպեցի իմ լավագույն ընկերներից մեկին՝ Մարտիկ Չոքաքլեանին, ում հետ ծանոթացել էի Գյումրիում՝ «ԼԻԶԲՈՆԻ ԻՄ ԸՆԿԵՐՆԵՐԸ» գրքի շնորհանդեսի եւ նահատակության ժամանակ: Միասին
30-րդ
նստեցինք
տարելիցին օդանավ
ու
նվիրված միջոցառման վայրէջք
կատարեցինք
«Զվարթնոց» օդանավակայանում, ուր եւ դիմավորելու էին եկել բարեկամ-հարազատներս: Ամփոփելով մտքերս, շատ բան հիշելով ու շատ բան էլ մոռանալով՝ ավելացնեմ, որ այստեղ ամենամեծ հարգանքի ու սիրո տեղն ունի Հայ Կաթողիկե եկեղեցու վարդապետ Հայր Անտոնը, որն ինձ պարզապես նվիրեց իմ այս 7 հավերժական օրերս, ամեն օրս 100 տարի ապրելու տեսիլքով...
107
108
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐԵԱՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ
ՓՈԽԱԴՐՈՒՄԸ՝ Անի Փեհլիվանեան-Սարգիսեան
109
ԼԻԲԱՆԱՆԻ ԵՒ ՀԱՅՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ Գիրքը նուիրւում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի (1975-1990 թթ.) հայկական թաղամասերի պաշտպանութեան կռիւներին ընկած նահատակներին եւ նուիրեալներին
110
Հայր Անտոնի հեռախօսազանգն ինձ անակնկալի բերեց. - Բարեւ Արա, ինչպէ՞ս ես... - Աստուած օգնական հայր սուրբ... - Գիտե՞ս, որ դուն «լոթօ» ես շահել: - Հայր սուրբ ես երբեք «լոթօ» չեմ խաղացել: - Օ՜... դու թերեւս չգիտես, դուն Լիբանան մեկնելու օդանաւի տոմս ես շահել... Աչքերս փայլեցին, միտքս պայծառացաւ, հոգիս մի պահ երանութեամբ լցուեց... Ես տեսնելու էի Նրանց... Ես «ապրելու» էի նրանց կողքին... Ես փափաքս պիտի իրականութիւն դարձնէի: Տարիներ շարունակ հոգուս հեռուներում փայփայում էի նրանց յիշատակը... յիշատակ, որ պիտի յետոյ միայն փոխանցեմ ժառանգներիս: Սիրելի՛ ընթերցող, որպէսզի միտքս հասկանալի լինի, ասեմ, որ շա՜տ տարիներ առաջ Փորտուգալի թրքական դեսպանատան մէջ իրենց կեանքը զոհաբերած հինգ տղաների մասին է: Յիշողներիս մէջ «Լիզպոն 83», կամ «Լիզպոն 5» նահատակ ողջակէզների մասին:
Եփրատ գետ
111
2014 թուականի մարտի 15-ին (օրը նաեւ իր խորքի մէջ խորհրդանշական էր, որպէս մի ուրախութեան ու ոգեւորութեան օր... Սողոմոն Թեհլիրեանի փառահեղ գործի հետ կապուած...) օդանաւս, որ մէկ ժամ ու կէս անցնում էր Էրկրի օդային տարածքով ու այդ ամբողջ ընթացքում ես ապրում էի հայկական ամբողջ լեռնաշղ-թայով, վայրէջք կատարեց Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի օդակայանում: Ընկերոջս` Կիրակոսի կամ ինչպէս յայտնի է ընկերական շրջապատում Կիրոյի հետ նախապէս պայմանաւորուել էի, որ, երբ ոտքս առաջին անգամ դնեմ Լիբանանի հողին վրայ ու փորձեմ վայելել արաբական այդ զարմանալի երկիրը, պիտի նախ այցելեմ ազգային գերեզմանատուն եւ որտեղից հաղորդակցուելով մեր հի՜ն ու նոր նահատակ սրբերի հետ` օրհնութիւն ստանամ ու շարունակեմ ուխտագնացութիւնս:
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր առաջին) Բարե՛ւ
տղե՜րք... Ես եկայ... Եկայ ու
մենք վերջապէս
հանդիպեցինք: Ահա կանգնած եմ ձեր առջեւ ու... ու լռում եմ: Շիրմաքարի մօտ ցաւն աւելի է սեղմում կոկորդս ու խեղդում ասելիքս: Շիրմաքարի մօտ խօսքն այլեւս աւելորդ է: Այստեղ բառերը դառնում են արցունք ու սպառնում աչքերիդ: Շիրմաքարի մօտ յուզմունքն աւելորդ է... Կանգնելով այստեղ` մի պահ հերոսանում ես, հպարտանում, որ հայի այս տեսակի ժառանգորդն ես: Որ ամէն օր ապրում ես ապրեցնելու համար հայի ա՛յս տեսակին: Այստեղ աղօթքդ դառնում է երդում... Այստե՛ղ... Փա՛ռք Ձեզ, տղե՛րք, յաղագս յամենայնի փա՛ռք Ձեզ:
112
...Մոմի դադարող կրակի ու խունկի տարածուող անուշաբոյր ծխի մէջ աւարտեցի լո՜ւռ զրոյցս: Հեռացայ մանր քայլերով ու դանդաղ մօտեցայ Մեծաց Պանթէոնին: Մինչ ես ձեռքս դրել էի շիրիմ-դամբարանին,
որ
նոր
լիցքեր
ստանամ,
յանկարծ
անակնկալ կերպով ինձ մօտեցաւ իմ անծանօթ, բայց եւ շատ հարազատ ընկերը` Վագոն:
Յակոբ Աբրահամեանի հետ
Խումբը, որ արդէն ունէի շուրջս հաւաքուած, ընդլայնուեց ընկերուհի Մարալի ընտանիքով: Ընկեր Յակոբը, ինչպէս եւ ընկերուհի Մարալը (ծանօթացել էի հայրենիքում) պարզապէս ինձ ոգեւորում էին, ներշընչում: Ես այդ պատկառելի անհատների մօտ առանձնայատուկ ձեւաւորում զգացի: Ու ասեմ, որ, իսկապէս, ես շնորհակալ եմ իմ բախտից, որ ինձ նման մարդկանց հետ կապեց:
113
Խոնարհում Լիզպոնի նահատակների շիրիմին
*** ...Մի փոքր խօսք ու զրոյցից յետոյ բաժանուեցինք, մօտ օրերին նորից հանդիպելու ակնկալիքով: Ապա նստեցի ընկերոջս մեքենան, եւ սլացանք Պէյրութի նեղ ու խիտ փողոցներով: Փողոցներ, որ ինձ տանում էր դէպի տուն: Այն տունը, ուր ես պիտի ապրէի լիբանանեան իմ եօթ յաւերժական օրերը: Ընկերս` Կիրոն, նախապէս պայմանաւորուել էր մեր միւս ընկերներից մէկի` Գօգոյի հետ, որպէսզի կարողանանք հիւրընկալուել Պէյրութից մօտ 50 քմ. հեռաւորութեան վրայ գտնուող Ասիա գիւղի իր ամառանոց, որը ծովի մակերեւոյթից բարձր է մօտ 950 մեթր: Օրը Երեկոյացաւ...
114
Ընկեր Յակոբ Աբրահամեանի մեքենայով ընկանք ճանապարհ: Ամբողջ ճանապարհին չէի դադարում հիանալ լիբանանեան միջավայրով, կերպով ու բնութեամբ: Տեղ հասնելուն պէս մեզ դիմաւորեց ժպտադէմ, բայց եւ իր ներսում շա՜տ խոր թախիծ ունեցող սիրելի ընկերը` Գօգոն: Ճաշեցինք, կիսուեցինք, զուարճացանք ու մութն ընկնելուն պէս վերադարձանք Պէյրութ: Յաջորդ օրը խոստանում էր ինձ աւելի հետաքրքիր ու յաւերժական թուացող պահէր:
Գօգօ Սարգիսեան և Յակոբ Աբրահամեան
115
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր երկրորդ) Առաւօտեան մեղմ զեփիւռը ընկերոջս բնակարանի պատշգամբից շոյում էր քնաթաթախ դէմքս: Գիշերային քնից արթնացող Պէյրութը ողողուած էր ինչ-որ տեղ շտապող աւտոմեքենաներով: Մենք էլ անմասն չմնացինք ու հետեւելով նրանց օրինակին` շարժուեցինք դէպի Սբ. Վարդան Զօրավար եկեղեցի, որտեղ եւ պիտի կատարուէր տիկին Մարի Աբրահամեանի (Սարգիս Աբրահամեանի մայրը) մահուան երկրորդ տարելիցին տրուելիք հոգեհանգստեան արարողութիւնը: Այդ ընթացքում այցելեցի նաեւ թաղական գրասենեակ: Ծանօթանալով ընկերներին, ծանօթացայ նաեւ համայնքային աշխատանքներին:
Առաւօտեան Պէյրութը
116
Սարգիս, Յակոբ, Վանտա Աբրահամեանների հետ
117
Նորա Պաղտասարեան-Գարակէօզեան եւ տիկին Հայկանուշ Պաղտասարեան
118
Քառորդ ժամ թաղական գրասենեակում էի ու հիացմունքով էի նայում այն մարդկանց, ովքեր պատրաստակամ մօտենում էին գանձապետին ու համայնքի զարգացման համար նուիրաբերում իրենց տասանորդը: Արարողութեան աւարտից յետոյ, դուրս գալով եկեղեցուց, հիւրընկալուեցի Վանտա Աբրահամեանին: Այստեղ էին Աբրահամեան գերդաստանի մօտ ու հեռաւոր ազգական-բարեկամները: Խօսեցինք դէսից ու դէնից, կիսուեցինք մտքերով, տարուեցինք յիշողութիւններով: Հաճելի ու գրաւիչ զրոյցը մօտեցաւ իր աւարտին ու ընկեր Կիրոյի հետ դուրս եկանք ճանաչողական աւտոպտոյտի: Մայրաքաղաքի խիտ փողոցներով անցնելով` դուրս եկանք ծովափ: Հրապուրիչ տեսարանը, որ հազիւ էր նշմարում մարող հորիզոնը, մի խաղաղ հանգիստ ու ժպիտ փոխանցեց մեզ: Զմայլուեցինք մայրամուտի վերջալոյսով: Այցելեցինք «Հ.Մ.Ը.Մ. -Աղբալեան» մարզամշակութային համալիր, որը գտնւում էր` Մըզհէր, Անթիլիասի մէջ: Ապա նոյն թաղամասի մէջ գտնուող «Մելանքթոն եւ Հայկ Ասլանեան» ճեմարան: Օրուայ վերջում այցելեցինք Հ.Յ.Դ. «Շուշի» կոմիտէ, ուր եւ ծանօթացայ ընկեր Պետիկ Ծառուկեանին ու Վազգէն Յակոբեանին հետ:
119
Ընկերներն ինձ ծանօթացրին իրենց կոմիտէութեան աշխատանքներին: Նկարագրեցին ունեցած ներկայ վիճակն ու իրենց անկոտրում հաւաքական ոգին: Պիտի խոստովանեմ, որ կեանքումս առաջին անգամ տեսայ մի հրաշք բան, որն ազգային դաստիարակութեան ամենակարեւոր բաղադրիչն եմ համարում: Կոմիտէի շէնքից ներս` պատին, փակցուած էր մի գրութիւն, որի կողքից անտարբեր պարզապէս չես կարող անցնել. «Թրքերէն ԽՕՍԻԼԸ ԱՐԳԻԼՈՒԱԾ Է ԱԿՈՒՄԲԷՆ Ներս»: Ահա այս գրութիւնն էր, որ պարտաւորեցնում է գալիք սերունդին մշտապէս ուշադրութիւն դարձնել իրենց խօսքի ու մտքի ձեւակերպման վրայ: ...Բաժանուեցինք ընկերներից ու յագեցած օրը ամփոփեցինք բաւականաչափ լիցքաւորուած: Յաջորդ օրը մեկնելու եմ Այնճար, ուր եւ պիտի շարունակեմ իմ մէջ պահել զարմանքս ու հիացմունքս:
120
Պետիկ Ծառուկեանի հետ
121
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր երրորդ) 17-ը մարտի: Երկուշաբթի: Կէսօրին մեկնեցի Այնճար: Մինչ մեկնելս Պուրճ Համուտի նեղլիկ փողոցներով անցնելիս անակնկալ հանդիպում էի մարդկանց, ում արդէն ճանաչում էի համացանցից: Շատերին նոյնիսկ չէի յիշում, բայց ինչպէս ասաց ընկերներիցս մէկը. «Ես մէկն եմ, իրենք շատ», (մի լաւ ծիծաղեցինք): Առաւօտեան Կիրակոսի (Կիրոյի) աշխատավայրում հանդիպեցի ինձ համար թանկ ընկերներիցս մէկին` Սերոբ Եագուպեանին: Աշխատավայրում նաեւ պիտի ծանօթանայի Համբիկ Պիլալեանին ու հոգումս գեղեցիկ յուշեր տանէի նրանից: Մարդ, ում հայաշունչ խօսքը ես մի քանի անգամ արդէն տեղադրել էի իմ կայքում: Ինձ համար անհատականութիւն դարձած այս մարդիկ պիտի ոգեւորութեան աղբիւր դառնային: Նրանց մէջ ես հայրենիք տեսայ: Նրանց աչքերում տեսայ կարօտ ու փափաք, բայց միեւնոյն ժամանակ վճռականութիւն ու սկզբունք: Յեղափոխական երգերի մեկնաբան Մհեր Սարգիսեանին շատ կ'ուզէի հանդիպել: Ժողովրդի մէջ մի խօսք կայ, որ ասում է. «Եթէ մի բանը շատ ես ուզում, ուրեմն կը ստանաս»: Ահա, փողոցում, յանկարծ մէկը կողքիս կանգնած բացականչեց. «Արա՞: Արա՜: Սիրելի՛ ընկերս», անակնկալները շարունակւում են, մտածեցի ես, ու շրջուեցի:
122
Կիրակոս (Կիրօ) Գարակէօզեան
Մհերն էր: Իմ սիրելի ընկերը, որի հետ բախտ եմ ունեցել շփուելու նորագոյն արհեստագիտութեան միջոցով (SKYPE–ով): –Սիրելի՛ Արա, վերջապէս հանդիպեցինք, ասաց նա ու մենք գրկախառնուեցինք: Այնքան մօտ էի զգում ընկերոջս, որը հարազատի նման գրկել էր մէջքս ու ամուր սեղմում էր: Ի՞նչ էր սա, կարօ՞տ, յարգա՞նք, որ տածում էինք միմեանց հանդէպ, թէ՞ պարզապէս քաղաքավարութեան դրսեւորման սկզբունք: Ամէն դէպքում ես զգացի, որ նա էլ անակնկալի էր եկել ու չէր սպասում: Չէր սպասում, որ մի օր ինձ կը հանդիպի Պուրճ Համուտի մարդաշատ փողոցներում: Ընկերս ինձ հրաւէրք արեց, սակայն ես պիտի չկարողանայի ընդունել այն, որովհետեւ րոպէներ անց պիտի մեկնէի Այնճար:
123
*** Այնճա՜ր... Գեղեցիկ, մաքուր, պարզ ու հայաշունչ այս գիւղաքաղաքը ինձ զարմացրեց իր ազգային դիմագիծով: Այստեղ ամէն ինչ հայկական էր: ...Մեքենան կանգնեց Յովհաննէս Խօշեանի տան դիմաց: Ամէն ինչ այնքա՜ն հարազատ էր, կարծես 100 տարի եւ աւելին արդէն ճանաչում էի թէ՛ տեղավայրը, թէ՛ հիւրընկալող բարեկամներիս:
Այնճարում
«Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան» վարժարանի պատմութիւն առարկայի այս համեստ վարժապետը, կամ ինչպէս ասում էին նրան` պարոնը, ինձ ընդունելով հրաւիրեց ներս: Այստեղ այնքա՜ն հարազատ ու ազատ էի, որ մի պահ ինձ թուաց, թէ իմ ազգականներից մէկի տանն եմ: Խօսք ու զրոյցից, հիւրասիրութիւնից յետոյ միասին դուրս եկանք եւ մի փոքր պտոյտ անելով գիւղաքաղաքի պատմական «թագաւորութեան» տարածքով` գնացինք Այնճարում պեղումների արդիւնքում յայտնաբերուած բերդաքաղաք: Դարերի խորքից մեզ հասած այս հոյակերտ քաղաքը իր ճարտարապետական ոճի մէջ, իր լուծումներով զարմացրեց ու միեւնոյն ժամանակ հիացրեց ինձ:
124
Կիտը, (առաջնորդ) որ այնճարցի մի համեստ երիտասարդ էր, շշմելու աստիճան ինձ հիացրեց իր բարձր իմացութեամբ: Մանրամասն ներկայացրեց ու նկարագրեց քաղաքը այնպէս, որ ես մի պահ կորցրի իմ ժամանակի ու տեւողութեան զգացումը: Մեծ բաւականութիւն ստացայ այդ կարճ, բայց եւ բովանդակալից այցելութիւնից: Ահա մեքենան կանգնեց Ժաք Տաղլեանի խանութի դիմաց: Վերջապէս հանդիպեցի մի մարդու, ով քիչ թէ շատ պատմեց Լիզպոնի Վաչէի կեանքի ու գործի մասին: Մարդ, ով մի ամբողջ յաւերժութիւն կողք կողքի ապրել էր Վաչէի հետ ու կիսել նրա ամէն մի մտայնութիւնն ու իմացութիւնը, կիսել հացի վերջին պատառը, խաղացել ու կռուել...
125
*** ...Այս զրոյցի ընթացքում ես ինձ համար շատ ու շատ հարցերի սպառիչ պատասխաններ ստացայ: Միայն ցաւում եմ, որ պիտի չկարողանամ զրոյցը ներկայացնել մանրամասնօրէն, որոշ նկատառումներից ելնելով: Ինչեւէ... Պարոն Յովհաննէսի հետ մեկնեցինք Այնճարի գերեզմանատուն, ուր ես կանգնեցի հայ նորագոյն ազատագրական պայքարի առաջին փամփուշտներն արձակող հայորդիներից մէկի` Պետիկ Ինճէեանի շիրմաքարի դէմ դիմաց ու... Հպարտ էի կանգնած, բայց միեւնոյն ժամանակ ամաչում էի: Ամաչում էի, որ ես միայն վերջին շրջանում էի իմացել այս ժողովրդային հերոսի մասին: Նոր նոր էի ծանօթացել նրա գործին ու սխրանքին: –Բարե՛ւ Պետիկ, ներողութիւն եմ խնդրում իմ ու հարիւրաւոր հայրենակիցներիդ անունից, որ քեզ չէինք կարողացել «կարդալ...»: Սիրելի ընկերս, խոստանում եմ, այսուհետ քեզ իմ մէջ պահել: Պատմել քո մասին: Խօսել ու նկարագրել քեզ: Ների՛ր, ընկեր, ների՛ր, որ քեզ ծաղիկներ չեմ բերել: Չնայած նրան, որ դու այսույետ թարմ ես մնալու յիշողութեանս մէջ...
126
Ձեռքս հպելով շիրմաքարին` մտքումս, եւ ապա շշնջալով կարողացայ արտաբերել միայն այս մէկ-երկու նախադասութիւնը: Ես հպարտ էի, հպարտ էի, որ գոնէ տարիներ յետոյ միայն կարողացայ տեսնել ազգիս վրիժառու բազուկի շարունակողին: Տեսայ ու... *** ...Երեկոյացաւ: Մեքենան կանգնեց «Ս. Զէյթլեան» ժողովրդային տան դիմաց: Շէնքի ներսում հաւաքուել էին գիւղաքաղաքի հիմնականում տարեց բնակիչներն ու խմբերի բաժանուած խօսում, կիսւում առօրեայ հոգսերով ու միայն թեթեւանում սեղանի տարբեր խաղերի շուրջ:
Ժաք Տաղլեանի խանութում
127
Ընկեր Յովհաննէսի հետ բարձրացանք երկրորդ յարկ, ուր իրենց առանձնասենեակում էին հաւաքուել «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական յանձնախումբը: Սենեակում տեսայ նաեւ հայրենիքում, Լիզպոնի գործողութեան 30-ամեակի շրջանակներում,
Սասնաշէն
գիւղում
անցկացրած
միջոցառմանը
ներկայ ընկեր Յակոբ Այնթապլեանին: Կարօտս խեղդելու համար ամուր գրկեցի ընկերոջս, ու աչքերս փայլեցին: Այս ի՞նչ է, Աստուած իմ, այսքան մօտիկ ու հարազատ զգացո՞ւմ: Ինչո՞ւ մարդիկ երբեք չեն կարողանում մոռանալ միմեանց...
Յովհաննէս Խօշեան, Կարօ Փիլավճեան, Եսայի Հաւաթեան
Ընկերների հետ խօսեցինք, զրուցեցինք, կիսուեցինք մտքերով, քննարկեցինք անցած ու գալիք միջոցառումների ծրագրերի ու անելիքների շուրջ: Պայմանաւորուեցինք օգտակար լինել
128
միմեանց, որ կարողանանք ազգային դաստիարակութեան գետնի վրայ որոշակի յաջողութիւններ արձանագրել: Յանձնախմբի ընկերներն ինձ համար ցանկալի նուէրներ էին պատրաստել: Գրքե՜ր, գրքե՜ր, որոնք պատմում էին Էրկրի, պատմական Կիլիկիայի, Այնճարի ու Մուսա լերան մասին:
...Այդ երեկոյ ես նաեւ ձեռքիս մէջ պիտի առնէի Լիզպոնի իմ ընկերներից մէկի` Սիմոնի անձնական զէնքը, որի համար շնորհակալ եմ սիրելի ընկերոջս այս իրը` որպէս սրբալոյս մասունք, սիրելու եւ պահպանելու համար: ...Շնորհակալ եմ Աստուած իմ, որ ինձ ամէն օրս մօտեցնում ես ազգային դաստիարակութեանը: Նրա մէջ կոփուելու եւ ամրանալու համար:
129
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր չորորդ) ...Առաւօտեան, Յակոբ Այնթէպլեանի եւ Յովհաննէս Խօշեանի ուղեկցութեամբ այցելեցի Հայ Աւետարանական եկեղեցուն կից` դպրոց: Դպրոցի տարածքում փոքրիկ պտոյտ անցնելուց յետոյ, բակում ծանօթացայ մի խումբ աշխատակիցների ու տնօրէնի հետ: Այստեղ, պիտի ասեմ, որ առաջին հայեացքից ինձ գրաւեցին նրանք իրենց աշխատասիրութեամբ, հաւատքով ու նուիրուածութեամբ: Բնութեան այս խաղաղ անկիւնում, մի պահ ուր վերանում ես ամէն տեսակի մեղքի զգացումից, յանկարծ ամէն ինչ խախտուեց, երբ դասի ընթացքն աւարտելու զանգ հրամանը հնչեց:
Հայ Ավետարանական եկեղեցուն կից դպրոցի բակում
130
Սիմոն Եահնիեանի հայրական տունը
Աշակերտները մի մարդու նման յայտնուեցին բակում: Ապշած նայում էի, թէ ինչ ոգեւորուածութեամբ էին խմբուել ու քննարկում անցած դասի թեման: Ի՞նչ սովորեցին ու ի՞նչ են տանում իրենց հետ: Դպրոցականի` ուրիշներից տարբերուող հագուստը, նկատեցի բոլոր դպրոցներում, ուր ես եղայ, ինձ միանգամից 30 տարի յետ տարաւ, յիշելու համար իմ երբեմնի մանկութիւնս: ...Յիշեցի: Յիշեցի, որ մենք էլ, ես էլ, մի ժամանակ նման կերպ էի հագնւում, ու, որ դա էր իմ` աշակերտիս պատիւն ու հպարտութիւնը, յարգանքն ու պարտաւորուածութիւնը այլոց նկատմամբ: Մի բուռ նախանձ գողանալով կրօնական այս համայնքի կրթական հիմնարկից, նստելով մեքենան` հեռացանք մայրուղով:
131
Մինչ մեքենան հեռանում էր ճանապարհով, ես
ակնապիշ
նայում էի կամաց-կամաց հեռացող դպրոցին ու աշակերտներին: Չէի կարողանում կտրուել հետաքրքիր ու սիրառատ բնութեան այդ գողտրիկ անկիւնից` անվերջ մտաբերելով ու յիշելով իմ պատանեկան դպրոցահասակ տարիները: ...Քաղաքապետարանի շէնքի ճիշդ յետնամասից մի քանի մեթր հեռաւորութեան վրայ էր գտնւում Խաչեր Եահնիեանի արդէն թանգարան դարձած տունը:
Սիմոն Եահնիեանի հայրական տանը
132
*** Խաչեր Եահնիեան: Մարդ, որ լոյս աշխարհ բերեց Սիմոն անունով մանկանը, որն յետոյ պիտի իր արեան կանչի ձայնով գնար դէպի Լիզպոն ու... պիտի իր պայթունով ցնցէր ողջ հայութեանն ու աշխարհին: Տան դուռը փակ էր: Բանալին ընտանիքի բարեկամներից մէկի` Եսայի Աբրահամեանի մօտ էր: Ընկեր Յակոբը սեղմեց պարոն Եսայի Աբրահամեանի տան դռան զանգի կոճակը: Դուռը բացուեց: Դռների արանքում կանգնած էր մի սեւամորթ եթովպուհի` ժպտադէմ պարմանուհի: –Եսային տա՞նն է,- հարցրին ընկերներս գրեթէ միաբերան ու աւելացրեցին,- կանչի՛ր գայ:
Եսայի Աբրահամեանի տանը
133
Աղջիկը, որն արդէն տեւական ժամանակ ապրում էր այս տանն ու ընտելացել էր շրջապատին, յանկարծ հայերէնով ձայն տուեց.– հայրի՜կ... կանչում են...: Մի պահ ես շշմեցի: – հայրի՞կ,– մտածեցի ես: Չգիտէի թէ ով էր այս աղջնակը եւ արդեօ՞ք իր հա՞յրն էլ է սեւամորթ... Ճիշդն ասած հայերէնի վրայ չզարմացայ ու գիտէ՞ք ինչու... Այնճարը լիբանանեան այն միակ գիւղաքաղաքն է, որտեղ արաբին հանդիպելիս տեղացիները կատակով ասում են. «Դրսից ներմուծուած է»: Էլ ու՞ր մնաց, թէ եթովպացին հայերէն չխօսէր: Մի խօսքով` ահա դէպի մեզ մօտեցաւ թաւշեայ բեղերով գեղեցկադէմ մի հայորդի: Տեսնելով ընկերներիս` միանգամից արձագանգեց, թէ ինչ բան է, որ յիշել են իրեն:
Կարօ Փամբուկեանի հետ
134
Ընկերներս, մատնացոյց անելով ինձ, ասացին, որ Հայաստանից հիւր կայ եւ շատ է ուզում Սիմոնի ապրած տունը տեսնի: Եսային կամ ինչպէս ասում էին մտերիմները` Եսուկը, յանկարծ շրջուեց դէպի ինձ ու մի պահ քարացաւ: Ապա աջ ձեռքի ցուցամատն ուղղելով իմ կողմը` ասաց.– Արա Նախշքարեա՞ն... Դու Արա՞ն ես: Վա՜յ, ընկեր ջան, հարազատ մարդ:
Ողջագուրուեցինք... Նե՛րս մտէք: Համեցէ՛ք: Չնայած որ անքաղաքավարութիւն է, երբ արդէն բարեկամդ դարձած անծանօթն առաջին անգամ քեզ հրաւիրում է իր տուն, ու դու մերժում ես, բայց այլ ընտրանք չունէինք չմերժելու ընկերոջ հրաւէրը, քանզի շատ կարճ ժամանակ էր մնում այցելելու Այնճարի քաղաքապետին: Ու այդ ընթացքում նախ` պիտի հասցնէինք հնարաւորինս ամէն ինչ:
135
Դերծովակալ Տարթիժ տիւ Ֆուրնէի աճյունի մոտ
136
Արագ քայլերով շտապեցինք դէպի յաւերժութեան ճանապարհին ընկած, բայց եւ անմահացած Լիզպոնի իմ ընկեր Սիմոնենց տուն: Նեղ աստիճանաշարքով բարձրացանք երկրորդ յարկ: Ներսում տիրում էր խորհրդաւոր լռութիւն: Ներկաներս էլ շշուկով էինք խօսում: Ոչ մի կերպ տառս բառ չէր դառնում: Ոչինչ չէի կարող արտասանել: Շրջեցի սենեակներով` միջանցք, խոհանոց, հիւրասենեակ, ննջարաններ: –Ահա այստեղ է քնել Սիմոնը: Ցոյց տալով մահճակալի խնամքով յարդարուած անկողինը, խօսեց Եսային, որ քաջ ծանօթ ու մտերիմ էր թէ՛ Սիմոնին, թէ՛ ընտանիքին: Հիւրասենեակում դրուած հին, բայց խնամքով պահպանուած բազմոցին նստեցի: – Սա էլ Սիմոնի սուրճի բաժակն է,– աւելացրեց Եսային: Ձեռքիս մէջ սուրճի այդ փոքրիկ գաւաթը դարձաւ կրակ ու այրեց հոգիս: Թախծի ու ափսոսանքի հետ իրար բախուեցին հպարտութիւնն ու ազգային ոգին: Մի կողմից տխրում ու ափսոսում էի, որ Սիմոնի պէս տղին չհասցրի, չկարողացայ ճանաչել, բայց միւս կողմից հպարտ էի, որ նրա ազգային ոգու շնորհիւ կատարած գործի գնահատողն էի: –Սիրելի՜ ընկեր... ահա ես քո տանն եմ, ձե՛ր տանն եմ: Ականջներիս չեմ հաւատում... տէ՜ր Աստուած, դու խօսում ես... Քո վերջին բառերն են ականջներիս մէջ. «Շատ հպարտ եմ, որ հայ ծնած եմ, որովհետեւ հայ պիտի մեռնիմ...»: Լսում եմ ձայնդ, Սիմո՜ն, ի՜մ ընկեր... Դու այստե՞ղ ես, Սիմո՛ն: Նստել ես կողքիս ու... Ո՛չ, ո՛չ... սպասի՛ր, Սիմոն... մի՛ գնա... Բարի՜ ճանապարհ, ընկե՛ր... Քեզ կը կարօտեմ: –Գնացի՞նք...: Ընկերոջս ձայնն ինձ սթափեցրեց: Շտապենք այցելել քաղաքապետին...
137
Այնճար, Մուսալեռան հերոսամարտի հուշահամալիրում
138
*** Քաղաքապետարանում, ինչպէս հայրենի գողտրիկ մի անկիւնում... Ամէն ինչ հայկական էր: Էրկիրը յիշեցնող նկարները, որ փակցուած էին շէնքի բոլոր պատերին, ինձ ապշեցրեց: Աշխարհի ոչ մի հայկական քաղաքի պետական շէնքերում այսքան, հայրենիք յիշեցնող նկարներ դեռ չեմ տեսել: Այս մտածումով ներս մտանք քաղաքապետ պարոն Կարօ Փամպուքեանի աշխատասենեակ: Քաղաքապետն ինձ սիրով ընդունեց: Որպէս յուշ նրան նուիրեցի ազգային երգերի ձայնասկաւառակ ու հեղինակածս «Լիզպոնի իմ ընկերները» գրքոյկը, որ 2013 թուականին համայն հայութեան օժանդակութեամբ կարողացայ տպագրել 3000 օրինակ ու աշխարհի մօտ 30 պետութիւններում գոնէ մէկական օրինակ տարածել: Քաղաքապետի հետ կիսուեցի արուած ու արուելիք ծրագրերի, գործերի ու գաղափարների մասին: Սուրճի սեղանի շուրջ շատ մտքեր առաջ եկան, նոր գաղափարներ ու մտայղացումներ: Այսչափ մտերմիկ զրոյցը աւարտելով դուրս եկանք: Ժամանակը «սպառնում» էր ինձ: Այս կարճ ընթացքում յագեցած էր օրս: Յաջորդ առաւօտ նորից պիտի մեկնէի Պէյրութ: Աշխարհի ոչ մի քաղաքապետ իր աշխատանքային ժամերին չէր թողնի գրասեղանն ու ինձ մինչեւ բակը ճանապարհէր: Պարոն Փամպուքեանը, հակառակն ապացուցելով, մինչեւ մեր մեքենան ուղեկցեց: Շտապում էինք: Դպրոց պիտի այցելէի: Այնճարի ազգային Ազգային Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան վարժարան, որտեղ իր դասի հերթական մասը պիտի անցկացնէր իմ ընկեր «պարոնը»` Յովհաննէս Խօշեանը:
139
Ճանապարհին այցելեցինք Հայ Առաքելական Սբ. Պօղոս եկեղեցի: Խոստովանեմ, որ ներս չմտանք, չստացուեց, չկարողացանք: Ներսում թէ՛ բարեկարգման, թէ՛ մաքրման ինչ-որ աշխատանքներ էին տարւում: Փոխարէնը, մօտեցանք եկեղեցու բակում տեղադրուած Մովսէս Տէր Գալուստեանի եւ Պատուելի Անդրիասեանի շիրիմներին, խաչքարերին ու Մուսա
լերան հերոսա-
մարտի զոհերի յուշարձան-համալիրին, որտեղ եւ յարգանքի իմ տուրքը մատուցեցի այդ հերոսամարտում ընկածների յիշատակին ու լուռ հեռացայ համալիրից` ինձ հետ տանելով զոհուածների վրէժի ձայնը:
140
*** Դպրոցի բակում աշակերտական եռուզեռ էր: Ներս մտայ: Յափշտակող հայեացքով նայում էի շուրջս: Կարծես թէ մտել էի այնպիսի մի տեղ, որտեղ հրամայականը միայն «դէպի Էրկիր» էր: Մինչ կը հանդիպէի դպրոցի տնօրէն Արմէն Թաշճեանի հետ, հերթով շրջեցի դպրոցի սենեակներով: Ծանօթացայ ուսուցչանոցի, դասասենեակների ու գրադարանի հետ: Գրադարանը թէպէտ եւ աղքատիկ չէր, բայց եւ այնպէս նոր գրքերով համալրելու կարիք կար: Գրքի հանդէպ ազգային սէրն ու նուիրուածութիւնը, որն հայրենիքում այլեւս պակասել է, աշակերտներին ստիպում էր աշխուժօրէն օգտուել գրադարանից:
Աբրահամ Մալգճեան, Սեպուհ Բաբիսեան
141
Տնօրէնի աշխատասենեակում առաջին անգամ հանդիպեցի ընկեր Աբրահամ Մալգճեանին: Մտերմիկ զրոյցից յետոյ թոյլտուութիւն վերցրեցինք տնօրէնից, որ կարողանամ ներկայ գտնուել պարոն Յովհաննէսի դասի ընթացքին: Դասամիջոցն աւարտուած է: Զանգի ձայնն ազդարարեց դասի սկիզբը: Մինչ դասի սկսուելն արդէն աշակերտները դասարանում էին, եւ ուշացում պիտի չլինէր: Պարոնն ինձ ներկայացրեց իր աշակերտներին: Ծիծաղկոտ աչքերով, ժպտադէմ ինձ էին նայում պատանիներն ու պարմանիները: Նրանք այդ օրը իրենց թեմայից շեղուել էին ու ներկայացնում էին թէ՛ Գիւմրին եւ թէ՛ Ջաւախքը: Ի դէպ, նշեմ, որ այս երկու թեմաներն էլ առանձին-առանձին արծարծուեցին երկու տարբեր դասարաններում: Աշակերտներին ինձ ներկայացնելուց յետոյ խօսեցի ես: Խօսեցի շատ պատկերաւոր, ըմբռնելի, խորհրդաւոր: Ուզեցի, որ աշակերտների մէջ հայրենիք ձգտելու անմար կրակը մշտապէս լուսաւորի իրենց «Դէպի Էրկիրը»: Աշակերտների ուշադիր հայեացքները ինձ պարտադրում էին աւելի զգուշանալ ու ճիշդ կառուցել միտքս, իմաստաւորելով խօսքս:
142
Երկու 45 րոպէներ... կարճ, բայց միեւնոյն ժամանակ գոնէ ինձ համար յաւերժութիւն դարձած ընթացք... Դասերն
աւարտուած
են:
Բոլորն
շտապում
են
տուն`
հանգստանալու եւ պատրաստուելու յաջորդ օրուան: Մենք
էլ,
անմասն
չմնալով,
հետեւեցինք
աշակերտների
օրինակին, բայց ոչ թէ տուն, այլ գիւղաքաղաք մտնող ջրի ակունքի մօտ գտնուող գիւղական մի փոքրիկ տնակում: Ուր եւ պիտի ծանօթանայի Այնճարի տարեց բնակիչ, ինչպէս իր այցեքարտում էր նշուած, «կաղամբի թագաւոր» թիւճար պապուկի հետ: 81-ամեայ զարմանալի այս պապիկը` Սարգիս Այնթէպլեանը, ծնուել է 1933 թուականի ապրիլի 27-ին, Մուսա լեռում:
143
Պիտի խոստովանեմ, որ հէնց առաջին հայեացքից տարուեցի նրանով: Մտածում էի, որ դժուար թէ այս համեստ ու պատկառելի դիմագծով պապիկը միայն սահմանափակուած լինի իր առաքինի կերպարի մէջ: Յետոյ, սեղանի շուրջ մտածումս պիտի հաստատուէր, երբ Սարգիս պապուկ Այնթէպլեանը սկսեց երգել: Հաւաքոյթին ներկայ էին ինձ համար արդէն հարազատ դարձած ընկերներս` Գէորգ Քէրքէզեանը, Յովհաննէս Թասլաքեանը, Յակոբ Այնթէպլեանը, Րաֆֆի Շաննագեանն ու Յովհաննէս Խօշեանը: Ընկերս` Րաֆֆին, մի երգիչ-գուսան, թառի սիրահար: Անվերջ երգում էր ու մեծ բաւականութիւն պարգեւում ներկաներիս: Րաֆֆին իմ յիշողութեան կը շարունակի մնալ, որպէս սիրոյ երգիչ:
144
Հաւաքոյթի ընթացքում Յովհաննէս Խօշեանին զանգահարեց պէյրութցի ընկերս` Կիրոն, ու յայտնեց, որ Մարտի 20-ին, այսինքն իմ այցելութեան հինգերորդ օրը, նախապէս պայմանաւորուած այցելութիւնս պիտի կայանայ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառի հետ: Ասեմ, որ այս հարցում ինձ օգնեցին ընկերներս` Յակոբ Աբրահամեանն ու Գօգօ Սարգիսեանը: Առաջին իսկ օրը, երբ պատմեցի ցանկութեանս մասին, նրանք առանց ժամանակ կորցնելու հեռախօսով կապուեցին Մայրավանքի դիւանապետ պարոն Խաչիկին ու խօսեցին հարցի կարգաւորման շուրջ: Ես երբեք այսքան չէի ուրախացել ուրախութիւնից: Հպարտութիւն, ոգու ուժ, ու սէր ստացայ ընկերներից:
Յովհաննէս Թասլաքեանի հետ
145
Հաւաքոյթից յետոյ` օրուայ վերջում, հրաւիրուեցի իմ երբեմնի ամենատարեց ընկերոջս` «թիւճար պապուկի» ու իր որդի Յակոբի տուն: Ես այնտեղ եւս պիտի շարունակէի զարմանք ապրել, երբ իր իսկ ձեռքով գրուած բանաստեղծութիւնների տետրը յանկարծ սկսեցի թերթել: Պապուկէն խնդրեցի, որ ինքն իր բանաստեղծութիւններից արտասանի: Պապուկը առանց երկմտելու սկսեց կարդալ: Եկէք սովորենք մեծերից, միեւնոյն ժամանակ լինել մեծ ու հէնց մեծ լինելու պահին այնքա՜ն փոքրիկ: Քեզ երկա՜ր ու առողջ կեանք, սիրելի՛ թիւճար պապուկ...
Գէորգ Քէրքէզեան, Յովհաննէս Թասլաքեան, Յակոբ Այնթէպլեան, Րաֆֆի Շաննագեան, Սարգիս Այնթեպլեան
146
Րաֆֆի Շաննագեան
*** ...Խնճոյքն աւարտուեց: Բայց դեռ շարունակւում էին այցելութիւններս ընտանիքներին ու Հ.Յ.Դ. «Կարմիր
Լեռ» կոմիտէ:
Իսկ հիմա հերթով: «Կարմիր Լեռ» կոմիտէի աշխատասենեակում էին հաւաքուել կոմիտէի ընկերներն ու յանձնախմբերի պատասխանատուները: Ծաւալուած մտքերի փոխանակութեան ընթացքում ընկերներն ինձ մանրակրկիտ ներկայացրին Լիբանանի, Այնճարի եւ հայութեան վիճակի ու պատրաստակամութեան, վճռականութեան մասին: Ես էլ քիչ թէ շատ, ինչքան կարողացայ պատմեցի հայրենիքից, հայրենի ժողովրդից, իշխանութիւններից...: Այսինքն` այն ամէնը, ինչ հետաքրքրում էր ընկերներիս: Հանդիպումն աւարտուեց, բայց ես դեռ այնքա՜ն բան ունեմ անելու... Պիտի այցելեմ ընկեր Յակոբին ու թիւճար պապուկին:
147
Հրաւէր էի ստացել նաեւ իմ նոր ընկեր Եսայի Աբրահամեանից եւ որ անպայման պիտի այցելեմ նրան, եթէ ոչ, ապա այդ հպարտ մարդուն նեղացրած կը լինեմ:
«Կարմիր Լեռ» կոմիտէում
Քանի որ մի քիչ շտապել էի ու արդէն պատմեցի ձեզ թիւճար պապուկից ու իր գեղեցիկ ընտանիքից, որտեղ եւ Յակոբ Այնթէպլեանից ստացայ ընդհանրապէս բոլոր դաշնակցականների համար ընդունելի եւ սիրելի` Ռուբէնի «Հայ յեղափոխականի մը յիշատակարանը» գրքերի ամբողջական հատորները, տպագրուած` 1979-ից մինչեւ 2004 թուականներին, Պէյրութում: Սիրով ընդունեցի այս գանձն, ու հիմա այն հարստացնում է իմ գրադարակը:
148
Խնայելով ընթերցողիս` միանգամից ասեմ, որ Եսուկի տունն ու ընտանիքն էլ, ինչպէս բոլոր այն ընտանիքներում, ուր ես եղայ, շատ հոգեհարազատ եւ ուրախ միջավայր եղաւ ինձ համար: Այստեղ աւելի շատ ես ինձ զգում էի ապահով ու պաշտպանուած: Ժամանակն անխնայ ծախսում էր օրուայ տեւողութիւնը: Բաւականին ուշ էր, բայց դեռ չէինք կարողանում բաժանուել միմեանցից: Քննարկման թեմաներն այնքան հարազատ էին, որ կիսատ թողնել, նշանակում էր սպաննել միտքը: ...Առաւօտեան պիտի մեկնեմ Պէյրութ, որտեղ ինձ նորից սպասւում էին անակնկալներով լի օրերս...
149
Այնթէպլեան ընտանիքի հետ
150
Եսայի Աբրահամեանի տանը
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր հինգերորդ) ...Առաւօտ էր, Այնճարի թախծոտ առաւօտներից մէկը: Արթնացայ ու կամաց-կամաց պատրաստուեցի նորից Պէյրութ մեկնելուն: Մեքենան, կանգնելով Յովհաննէս Խօշեանի տան դիմաց, ազդանշան տուեց: Մեքենայի ազդանշանի հետ ես մի կերպ կարողացայ թաքցնել յուզմունքս, որ լցուել էր այս երկու կարճ ու յաւերժական օրերին: Ընկերս` Յովհաննէսը, յայտնեց, որ մեքենան արդէն սպասում է, եւ ես կարող եմ շարժուել: Գրկախառնուեցինք: Ես, տխուր էի...
151
Կարծես հայրական օճախից էի բաժանւում: Իմ ամենամտերիմ հարազատից էի կտրւում: Կարծես... – Յաջողութիւն եւ շնորհակալութիւն` ինձ հիւր ընդունելու եւ անմոռանալի երկու օր նուիրելու համար, սիրելի՛ ընկեր Յովհաննէս: – Մինչ տեսութիւն ընկե՛րս... Ակնթարթ էր այս ամէնը, բայց մէկ ակնթարթն ինձ բաւական էր յաւիտեան յիշելու համար: ակնթարթներն յաւերժանում են, երբ սրտիդ ցանկութեամբ են յայտնւում: ակնթարթն ամենասարսափելին է ժամանակի մէջ... ամենավտանգաւորն է չափի ու տարածութեան մէջ... *** ...Մեքենան սլանում էր Այնճար-Պէյրութ մայրուղով: Ամբողջ ճանապարհին մտաբերում էի յաւերժութիւն դարձած ակնթարթները` բերդաքաղաք, «Սարգիս Զէյթլեան» ժողովրդային տունը, Ազգային գերեզմանոցը, քաղաքապետարանը, Վաչէի իրական դէմքն ու Սիմոնի հայրական տունը, թիւճար պապուկին: –Աստուած իմ...,– մտածեցի ես,– ինչքա՜ն բան ունեմ ինձ հետ հայրենիք տանելու: Այսքան յիշողութիւն մէկ մարմնո՞ւմ... *** Հեռւում Պէյրութն էր... Բարձրայարկ շէնքերն ու ցամաքից այն կողմ կապոյտ-կապո՜յտ ծովը: Ահա եւ Պուրճ Համուտը: Թաղամասի նեղլիկ ու մարդաշատ փողոցներով անցնելով` մեքենան մի կերպ հասաւ իր վերջին կանգառին, ուր եւ ինձ էր սպասում ընկերս` Կիրոն: Ոտքով բարձրանում էինք «Շաղզոյեան» կեդրոն, ընկերոջս հեռախօսի զանգը անակնկալ փոխեց մեր ուղղութիւնը:
152
Սուրբ Մարկոսի անուան Պուրճ Համուտի Սեն Մարք ախտաճանաչման կենդրոնի բուժքոյր Հուրի Գալայճեանն էր: Ընկերոջմէս խնդրեց, որ եթէ ազատ ժամանակ ունենանք, ապա անպայման այցելենք իրեն, քանի որ խիստ զբաղուած լինելու պատճառով ինքը չի կարողանում թողնել աշխատավայրը, ու շատ է ցանկանում հանդիպել ինձ: Ընկերս փոխանցեց ինձ Հուրիի խնդրանքը: Ես միանգամից հաւանութիւն տուեցի, եւ շարժուեցինք դէպի ընկերուհու աշխատավայր: Հուրիի հետ հանդիպումս չնայած միակն ու վերջին անգամն էր, բայց անչափ ուրախ էի, որ այս ժպտերես հայուհուն կարողացայ ինչ-որ կերպ ուրախացնել իմ ներկայութեամբ: Ճիշդն ասած, ես չափից շատ էի սկսել զարմանալն ու մտածելը, թէ ինչու են մարդիկ այսքան շատ հետաքրքրուած ինձանով: Արդեօք կայ մէկ ընդհանուր բան, որ հարազատօրէն կապում է մեզ ամուր կապերով:
Հուրի Գալայճեանի հետ
153
Հուրիին ծանօթ էի ընկերական ցանցերից, մասնաւորապէս FACEBOOK-ից, բայց ինձ համար մշտապէս դժուար է եղել յիշել մարդկանց, առաւել եւս, որ շատերին պարզապէս համացանցից եմ ճանաչել, եւ ոչ մի կենդանի շփում չի կարողացել յաւերժացնել ծանօթութիւնը: բայց մի ընդհանուր բան կար, որ մարդուս դարձնում է աւելի մտերմիկ ու հարազատ... Վարդգէս Պետրոսեանն իր ստեղծագործութիւններից մէկում` «Հաւասարում բազմաթիւ անյայտներով» գրքում, այսպէս է ընդգծում ծանօթութեան վերաբերեալ բանաձեւը. «...Ծանօթութեան
նուազագոյն
չափը կոչւում է
ԲԱՐԵՒ...»: Ահա այս
բանաձեւը անընդհատ ուղեղիս մէջ էր այս ամբողջ ընթացքում. ուր որ հանդիպում էի մի անծանօթի եւ արժանանում նրա բարեւին, հասկանում էի, որ այլեւս մենք ծանօթներ ենք, ու դժուար թէ անծանօթին հէնց այնպէս բարեւես ու սկսես մտերմիկ զրուցել... Այս գիտակցութեամբ էլ մտել էի Հուրիի աշխատասենեակ ու հիւրասիրութեան սեղանի շուրջ մտերմիկ զրուցում էինք: «Մարդ Աստծոյ,- մտածում էի ես, այս աղջկան կարծես թէ 100 տարի է գիտեմ: Այս ի՞նչ է: Ինչո՞ւ են մարդիկ ինձ այսքան հարազատ: Ինչո՞ւ են շատերն ինձ այսքան մտերիմ»: Մտածում էի ու պատասխանները միայն ստանում էի հրաժեշտի կամ բաժանման պահերին, երբ ընդհանուր ափսոսանք էի նկատում... –Վստահ եմ` նորից հանդիպելու ենք, սիրելի՛ ընկերուհի,– ասացի, ու մենք քայլեցինք դէպի դուռը: –Յաջողութիւն, ընկե՛րս,– աւելացրեց Հուրին ու մենք դուրս եկանք: ...Ահա եւ «Շաղզոյեան» կեդրոնը... Այստեղ են տեղակայուած «Ազդակ» օրաթերթի խմբագրատունն ու տպարանը, Համազգայինի գրատունը, Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցու-
154
ցասրահը, «Վանայ Ձայն» ռատիոկայանը: Այստեղ ես ինձ իմ տանն զգացի: Այստեղ փոքրիկ Հայաստանն էր: Այստեղ... Փողոցի միւս կողմից շտապող քայլերով մեզ էր մօտենում «Ազդակ» օրաթերթի խմբագրապետ Շահան Գանտահարեանը: Բարեւեցինք ու մի կարճ զրոյցի բռնուեցինք: Ապա զրոյցը շարունակուեց արդէն իր աշխատասենեակում, ուր եւ մեզ միացաւ նաեւ ազգային բարերար պարոն Չեմպերճեանը: Խոհեմ ու կշռադատող այս խելացի խմբագիրը` Շահանը, իմ մէջ տպաւորուեց, որպէս մի անհատականութիւն: Ընկեր Շահանին շատ առիթներ էի ունեցել լսելու եւ դիտելու հայկական հեռուստաալիքներից, իսկ բոլորովին վերջերս նաեւ ընկերներ էինք համացանցի միջոցաւ, սակայն երբեք առիթ չէի ունեցել այսքան մօտիկից լսելու եւ շփուելու: Հայրենասէր այս անհատականութիւնը իր մէջ դարեր էր տանում: Այնքան հոգեհարազատ զրոյցը աւարտեցինք մէկ երկու օրից կրկին հանդիպելու պայմանով: *** ...Հիւրընկալուեցի ընկեր Համբիկ Խաչատուրին: Վերջինս Մարալ Եահնիեանի ամուսինն է: Մարալը` Սիմոնի քոյրը, ինձ ուրախութեամբ դիմաւորեց տան դրան արանքում ու հրաւիրեց ներս: Դեռ չէի սթափուել Այնճարի իրենց ապրած տան յիշողութիւնից, ու յանկարծ նորից այստեղ ամէն ինչ ինձ վերադարձրեց Այնճար: Պատից կախուած գծանկարից ինձ էր նայում Սիմոնը: Անվերջ ու հեռուն գնացող հայեացքի հետ ես նորից ապրեցի յիշողութեան այդ հպարտ վայրկեանները: Սեղանին դրուած ընտանեկան լուսանկարն աւելի էր մօտեցնում ինձ այս ընտանիքին: Փոքրիկ Նարօտիկը, որ ընկեր Համբիկի ու ընկերուհի Մարալի միակ աղջնակն է, անընդհատ փորձում էր ինձ հետ զրոյցի բռնուել, ուզում էր ու կարողացաւ ինձ աւելի մտերիմ
155
դառնալ: Ես սիրեցի այդ փոքրիկ հրաշքին, ինչպէս կը սիրէի իմ երեխաներին: Մարալն ինձ բերեց իրենց ընտանեկան ալպոմները. Սիմոնի, Զարեհի ու իր մանկութիւնն յիշեցնող լուսանկարներում ես կարօտ ու սէր էի ապրում: Ի դէպ` Զարեհի հետ ծանօթացայ Գիւմրիում` իր աշխատանքի վայրում, ու մինչեւ օրս ընկերներ ենք: Այդ համեստ տղան իր մէջ հայրենիի ոգին ունի ու խիստ վճռական է` չնայած հանդարտ բնաւորութեանը: Չի սիրում, երբ իր սեփական պատմութիւնը ոտնատակ են անում: Չի ներում նրանց, ովքեր ազգային արժէքները փոխում են որեւէ օտարածին աղբի հետ: Այս բանը յստակ էր նաեւ Լիբանանում ապրող հայերի մօտ: Իսկ հայրենիքո՞ւմ... Հայրենիքում հայրենասիրութիւնը առեւտրային հոգեբանութիւնից այն կողմ չի անցնում: *** ...Երեկոյացաւ: Յակոբ Աբրահամեանին պիտի հանդիպէի, ու ընկեր Կիրոյի հետ գնացիք պայմանաւորուած վայրը: Երկու բարեկամ
ընտանիքների
հիւրը
լինելու
պատիւն
ունեցայ
ճաշարանում, ուր եւ անընդհատ միտքս դէպի Սագոն էր տանում: Խօսում էի, զրուցում, կիսւում, ուրախանում, բայց միտքս ծանրացել էր... –Սիրելի Սագօ, ահա ես հարազատներիդ մէջ եմ, եղբօրդ կողքին, մի քանի օր առաջ նաեւ քրոջդ` Վանտայի տանն էի: Այնտեղ էլ, ինչպէս ամէնուր, դու ապրում էիր: Բացակայութիւնդ, ներկայի տպաւորութեան պէս էր, ապագայի նման էր... Գիտե՞ս, ինձ համար դժուար է: Առաջին հայեացքից ինձ ու ընդհանրապէս մարդկանց նայող հարազատներիդ աչքերը ժպտում են, բայց ես նրանց մէջ թախիծ ու կարօտ եմ նշմարում: Ընկե՛րս, Սագօ՜,
156
երանի կարողանայի քեզ հետ էլ կիսել հացի այս պատառը: Մի քանի օր առաջ մինչեւ Լիզպոն գնալուդ օրուայ մանկութեանդ ալպոմներն էի թերթում, ու հաւատա՛, ընկեր, քեզ կարօտում էի... Ոչ մի կերպ չեմ կարողանում թաքցնել յուզմունքս, որ խեղդում է հոգիս... Սագօ՜, իմ ազնիւ ընկեր... Վերադարձիդ պիտի անպայման հանդիպեմ քեզ... Քեզ չճանաչել, նշանակում է թքել գեղեցիկի աչքերին... Սագօ՛, իմ ընկեր, իմ խե՛նթ ընկեր... Դու կանչեցիր ինձ, ու ես եկայ... Յիշո՞ւմ ես, երբ վերջին անգամ ինձ պատգամ թողեցիր, որ գամ ու միանամ քեզ... Ես եկայ, ընկե՛ր, իմ խենթ ու խելառ ընկեր: Հայրենիքի կարօտ, իմ բարի՛ ընկեր: Երբ լուսանկարիդ հետեւում կարդում էի գրութիւններդ, մարմինս դողում էր: Քեզ կարդալու անվերջ ցանկութիւնն ինձ անընդհատ սպառնում էր: Սագօ՜, իմ ընկեր, ես քեզ ապրեցի իմ մէջ ու հիմա քո ամենամօտ հարազատի կողքին ես ինձ ապահով եմ զգում: Քո փոխարէն հիմա ես եմ նստած նրա կողքին եմ ու յարգանքի քո սէրն եմ տածում... Սագօ՜... *** ...Ուշ երեկոյ էր, զեփիւռը մե՜ղմ դողոցքով հպւում էր դէմքիս: Հրաժեշտ տուեցինք միմեանց ու ընկերոջս` Կիրոյի եւ ընկերուհի Նորայի հետ գնացինք տուն: Առաւօտեան, ըստ պայմանաւորուածութեան, պիտի մեկնէի Անթիլիաս, ուր եւ պիտի բախտ ունենայի այցելել Մայրավանք ու հանդիպէի ինձ համար գերագոյն արժէք ունեցող Արամ Ա. Վեհափառին:
157
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր վեցերորդ) ...Օրը բացուեց: Բոլորը, ինչպէս միշտ, շտապում են... Մենք էլ դուրս եկանք տնից ու ընկերուհի Նորային ուղեկցեցինք աշխատավայր: Ապա, շտապեցինք Մայրավանք: 09:15 րոպէ պիտի լինէինք տեղում, ուր եւ հանդիպում պիտի ունենայի ինձ համար երբեմնի ամենատաք մարդկանցից մէկի` Արամ Ա. Վեհափառի հետ: *** ...Ճանապարհին Մար Մխայէլ շրջանի մէջ, ուր նաեւ գտնւում էր Հ.Յ.Դ. «Տիգրան Ծամհուր» ակումբը, ընկերս մեքենան կանգնեց մի խանութի դիմաց, ծխախոտ առնելու պատրուակով: Այդ միջոցին մեզ մօտեցան երկու երիտասարդ` Հայկ եւ Սերոբ Թապագեանները, ու բարեւելուց անմիջապէս յետոյ բռնուեցինք ջերմ զրոյցի: Պարզուեց, որ երիտասարդները եղբայրներ են եւ համացանցային տիրոյթում հետաքրքրութեամբ են հետեւում իմ աշխատանքներին ու գոհունակ դէմքով շնորհակալութիւն յայտնեցին կատարածս գործի համար: Որպէս կանոն, ես էլ նրանց խնդրեցի, որ պէտք չէ շնորհակալ լինել ինձ, այլ այն ազգին ու ժողովրդին, ովքեր այդ պատմութեան կերտողներն են: *** Անթիլիաս... Ըստ էութեան Պէյրութի արուարձանն է, մօտաւորապէս 5 քմ. հեռաւորութեան վրայ է, դէպի հիւսիս, Միջերկրական ծովի ափին: Բարձրութիւնը ծովի մակարդակից 10 մեթր է: Բնակիչները
158
հիմնականում քրիստոնեաներ են` հայեր, մարոնիտներ, յոյն կաթողիկէ եւ յոյն ուղղափառ եկեղեցիների հետեւորդներ: Անթիլիասում է տեղակայուած Հայ Առաքելական եկեղեցու չորս նուիրապետական աթոռներից մէկը` Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Ահա եւ Մայրավանքի գմբէթներն հեռուից նշմարուեցին... Ներս մտնելուն պէս մեքենան կանգնեցրինք ու քանի որ դեռ որոշակի ժամանակ ունէինք, ապա մի քիչ պտոյտ կատարեցինք Մայրավանքի տարածքում: գլխաւոր տաճարից մտանք ներս: Լուռ զրոյց ունեցայ ինքս իմ մէջ ու... ու դուրս եկանք: Տաճարի անմիջապէս կողքին էր «Սրբոց Նահատակաց» մատուռը, ուր եւ Տէր Զօրի անապատներից հաւաքուած ու խնամքով պահւում էին պապերիս ոսկոր-մասունքները: «Կիլիկիա թանգարան»: Ահա այստեղ ցուցադրութեան են ներկայացուած ազգային ամէն տեսակի արժէք, որ մշակոյթ ու յիշողութիւն են համարւում: Բակում` վրանի տակ, կաթողիկոսարանի կողմից կազմակերպուած, վեհափառի բարձր հովանու ներքոյ անցկացուող ամենամեայ «Գիրքի ցուցահանդէս-վաճառքն» էր, որտեղ ներկայացուած էին հարիւրաւոր մեծարժէք գիրքեր` ստեղծագործութիւններ, ինչպէս հայ, այնպէս էլ օտարազգի հեղինակներից: Շրջեցինք, ծանօթացանք նոր հրատարակութիւնների հետ...
159
Արամ Ա-ի հետ
*** Կաթողիկոսարանի ընդունարանում ծանօթացայ դիւանապետ Խաչիկ Տէտէեանի: Վերջինս ընկերներիս խնդրանքով կազմակերպել էր իմ եւ վեհափառի հանդիպումը, որին սպասում էի եւ արդէն հաշւում էի այդ բաղձալի րոպէները: Քարտուղարութիւնում տեղեկացրին, որ արդէն կարող եմ հանդիպել վեհափառին, բայց միայն 5 րոպէով: Պատասխանեցի, որ 5 րոպէն ինձ համար բաւական է միայն գիրք նուիրելու եւ օրհնութիւն ստանալու համար: Սրտիս զարկերն արագացան, տրամադրութիւնս փոխուեց: Արդէն հասկանում էի, որ պիտի հանդիպեմ մէկին, ով իր պատկառելի կեցուածքով ինձ համար մշտապէս ոգեւորութեան աղբիւր է հանդիսացել:
160
Սարկաւագի ուղեկցութեամբ բարձրացանք երկրորդ յարկ ու մօտեցանք վեհափառի աշխատասենեակի դրանը: Դուռը թակելուց յետոյ ներս մտաւ սարկաւագն ու յայտնեց, որ ես արդէն այստեղ եմ ու արդեօք կարող եմ ներս մտնել: Հաւանութիւն ստանալուց յետոյ, սարկաւագն հաղորդեց, որ վեհափառը սպասում է ձեզ... –Աստուած օգնական, վեհափառ, ասացի ես ու մօտեցայ վեհափառին` խոնարհուելու համար այդ մեծութեան օծեալ աջին: –Աստուած պահապան: Հետեւեց վեհափառի պատասխանը: –Ուրկէ՞ կու գաս... շարունակեց նա: –Հայաստանից եմ, վեհափառ, Գիւմրիից, այլ կերպ ասած` Կումայրի: Ես անցած տարի համայն հայութեան օժանդակութեամբ կազմակերպեցի Լիզպոնի տղաների նահատակութեան 30-ամեակին նուիրուած «Լիզպոնի իմ ընկերները» գրքոյկի լոյս ընծայումը: Եւ որը տպագրուեց 3000 օրինակով (մէկ տարի անց Հրաչ Ճապրայեանի մեկենասութեամբ վերահրատարակուեց եւ ընդհանուր թուով 4,500 օրինակ կազմեց) ու տարածուեց աշխարհի մօտ 30 երկրներում: Հիմա գրքոյկից մէկ օրինակ բերել եմ: Բերել եմ, որ անձամբ նուիրեմ ձեզ, ստանամ հայրական օրհնութիւնն ու հեռանամ, վեհափառ: Գիրքը մեկնելով վեհափառին` խօսեցի ես: Գրքի հետ վեհափառին նուիրեցի նաեւ գուսան Հայկազունու երգերի ձայնասկաւառակն ու Սահակ Սահակեանի «Լուսակն» ամսագրի վերջին համարը: Վեհափառը վերցրեց գիրքը, սկսեց աջ ու ձախ պտտել: Թերթեց: Նայեց լուսանկարներն ու նիւթը: Ապա, հայեացքը կտրելով գրքից, հարցրեց. –Ասոնք քո ընկերնե՞րն են: Դէմքի խորհրդաւոր հայեացքի տակ ես հասկացայ, որ վեհափառը հէնց այնպէս չհարցրեց: Ինչ-որ բան ուզում էր ճշդել:
161
Ուզում էր հասկանալ թէ ես ինչքան եմ տիրապետում ինձ համար արդէն վաղո՜ւց հարազատ դարձած ընկերներիս: –Այո՛, վեհափառ, իմ ընկերներն են: Ասեմ աւելին, նրանք իմ հարազատներն են, ու ես մշտապէս կարօտում եմ նրանց, թէպէտ երբեք չեմ տեսել: Փոքր էի, պատանի, յիշում եմ, որ առաջին անգամ «Գարուն» ամսագրում կարդացի այս պայծառ տղաների մասին: Ծանօթացայ գործին ու հաւանեցի, սիրեցի, տարուեցի նրանցով ու այդ օրից սկսած` ես ամէն տարի իրենց յիշատակման օրը ինչ-որ նախաձեռնութեամբ էի ներկայանում: Այս յոբելեանական տարում որոշեցի, որ պիտի առաջարկեմ համայն հայութեան սեղանին դնել հայոց նորագոյն ազատագրական պայքարի այս հրաշք քրմերի մասին պատմող գրքոյկը` այն համարելով հայոց Աստուածաշնչի մի գտնուած գլուխը: Վեհափառը, որ մինչ այդ դեռ քրքրում էր գրքոյկը, յանկարծ նայեց աչքերիս: –Դու ո՞վ ես... –Արա Նախշքարեան, մի շատ սովորական հայ երիտասարդ, որ ամէն օր ապրում է հայրենիքով: –Ի՞նչ զբաղմունք ունիս: –Աշխատում եմ դպրոցում, վեհափառ: Ունեմ նաեւ իմ սեփական կայքէջը, աւելի ճիշդ համացանցային օրագիրը, որտեղից ամէն օր մատուցում եմ ազգայինը, իմ կարծիքով, ուսուցողական ու ճանաչողական ազգային դիմագիծ ունեցող նիւթեր: Վեհափառը միացրեց իր ձեռքի համակարգիչն ու խնդրեց, որ հասցէն ասեմ: –nakhshkaryan.blogspot.com: Հաւանաբար դժուարացաւ հասցէն հաւաքելու մէջ ու համակարգիչը մօտեցրեց ինձ, որ ես փորձեմ:
162
Մատի դանդաղ հպումով թերթում էր կայքիս նիւթերը: Վեր ու վար անում էջը, մտնում բաժիններ ու արագ ծանօթանալով վերնագրերին` թերթում էր մէկ այլ բաժինը դիտելու համար: –Ինձանից նիւթեր կա՞ն կայքում... –Այո՛, վեհափառ, բայց միայն ազգային ոգի ներշընչող ձեր պատգամ-քարոզները: Քրիստոնէական բաժնին չեմ անդրադարձել կամ շատ հպանցիկ եմ ներկայացրել... –Ի՞նչ ընտանիք ունիս... –Հայրս 88-ի երկրաշարժին զոհուեց, ունեմ մայր ու եղբայր: Ամուսնացած եմ եւ ունեմ երկու զաւակ` տղայ ու աղջիկ: Ապրում ենք հայի շատ սովորական կեանքով: Ընտանիքում մեծ տեղ եմ յատկացրել ազգային դաստիարակութեանը: Չնայած սպառնացող դրութեանը` չեմ ուզում, որ երեխաներս աշխարհաքաղաքացիներ ձեւաւորուեն: Զրոյցը տաքացել էր, ու չհասկացանք թէ ինչպէս անցաւ ինձ համար այդ 40 յաւերժական րոպէները: Վեհափառն ուրիշ հանդիպումներ էլ ունէր, ու ես արդէն պիտի դուրս գայի` չխանգարելու այդ վեհ մարդուն աշխատելիս: –Երկու օրից մեկնում եմ Հայաստան: Այսինքն` վերադառնում եմ հայրենիք, վեհափառ, ինձ հետ տանելով իմ ամենանուիրական երեք երազանքները: Ձեզ տեսնելուց յետոյ այլեւս կարող եմ ասել, որ երեք փափաքներս էլ կատարուած են: Այն էր` խոնարհուել Լիզպոնի տղերքի պանթէոնին, այցելել Այնճար ու հանդիպել վեհափառին: Այս լսելուն պէս վեհափառը ժպտաց: –Աստուած պահապան, զաւակս: Գնա՛ խաղաղութեամբ: Դուրս գալուց վայրկեաններ առաջ մտքումս արտաբերեցի Յովհաննէս Թումանեանի «Երկու հայր» պատմուածքն ու նայելով վեհափառի աչքերին, որ արդէն մօտեցել էր աշխատասենեակի
163
դռներին ու հայեացքով ճանապարհում էր ինձ ու հայրական օրհնանքն էր փոխանցում, ասացի այդ մասին եւ ժպտացող հայեացքով նայեցի պայծառ դէմքին: Վերյիշենք պատմուածքը. Յովհաննէս Թումանեան ԵՐԿՈՒ ՀԱՅՐ 1896-ի կոտորածի ձմեռն էր: Մի խումբ փախստականներ Սասունի կողմերից հասան Էջմիածին: Նրանց մէջն էր եւ Ա. գիւղի ծերունի տէր Սարգիսը: – Հայրիկի աջը կþուզեմ համբուրել,– խնդրեց նա վեհարանում, ու ներս թողին: – Բարով, տէր հայր,– աջը մեկնեց Հայրիկը. քահանան համբուրեց ու ետ եկաւ, կանգնեց դահլիճի մէջտեղը յոգնած, խորտակուած: – Որտեղի՞ց կու գաս: – Սասունի կողմերէն. ես Ա.-ի տէր Սարգիսն եմ... – Ա.-ի տէր Սարգի՞սը... – Այո, Հայրիկ: – Է՞... – Ես քսան հոգուց գերդաստան ունէի, Հայրիկ. տղաներս կոտորեցին, հարսներս տարան, թոռներս կորան, տունս թալանեցին, վառեցին, մնացի այսպէս... – Է հիմի... – Ես ոչինչ չեմ ուզում, Հայրիկ, ես... այնպէս, եկել եմ... եկել եմ... Հայրիկին ասեմ... էլ ոչինչ չեմ ուզում... Ու Հայրիկի առջեւ կանգնած էր մարդը, որ ամէն ինչ կորցրել էր ու ոչինչ չէր ուզում: Երկուսն էլ լուռ էին: – Քանի՞ որդի կորցրիր, տէր Սարգիս,– գլուխը վեր քաշեց կաթողիկոսը:
164
– Ամէնքը միասին քսան, Հայրիկ: – Դու քսան որդի ես կորցրել, իսկ ես քսան հազար,– պատասխանեց Հայրիկը,– այդ էլ քսան` եղաւ քսան հազար ու քսան... Ո՞ւմն է շատ, տէր Սարգիս... Քահանան ցնցուեց ու լուռ կանգնած էր: – Ո՞ւմ վիշտն է մեծ, տէր Սարգիս: – Հայրիկինը... – Դէ ե՛կ, տէր Սարգիս, մօտ եկ, աջդ դիր գլխիս, աղօթիր, օրհնիր, որ այս վշտին դիմանամ: Ասաւ ու գլուխը խոնարհեց: Քահանան շտապեց առաջ, աջը գրաւ իր հայրապետի գլխին, սկսաւ աղօթք մրմնջալ ու աչքերը լցուեցին արտասուքով... Նա օրհնում էր հայոց կաթողիկոսին... Նրա առջեւ խոնարհած էր հայոց Հայրիկը... 1907թ. – Միայն մի տարբերութեամբ, վեհափառ: Մեր պարագայում դուք` վեհափառ, ես` հասարակ երիտասարդ: Շնորհակալ եմ վեհափառ, որ հնարաւորութիւն տուեցիք ինձ հանդիպելու համար իմ ամենատաք մարդուն: Մօտենալով աստիճաններին, մի վերջին հայեացք գցելով այդ խոհեմ մարդու դէմքին` շտապեցի ուրախութիւնս կիսելու ընկերոջս հետ, որ բակում սպասում էր ինձ: Մայրավանքի բակում ծանօթացայ Թորոս Հելվաճեանին, ում հետ յետոյ պիտի մտերմանայի նորագոյն արհեստագիտութեան շնորհիւ:
165
*** ...Պուրճ Համուտի սալապատ ու նեղ փողոցներով հասանք Հայկազուն Զէյթլեանի խանութը: Ժպտերես այս մարդը դաշնակցութեան նորագոյն շրջանի նահատակ ռահվիրաներից մէկի` Սարգիս Զէյթլեանի եղբայրն էր: Ուրախ ժպիտով դիմաւորելով մեզ` նստեցինք մի համով զրոյցի: Ընկեր Հայկազունը խօսում էր, ու ես ոչ մի կերպ հայեացքս չէի կտրում նրա ոգեւորութիւնից, կնճռոտուած դէմքից: Պատմում էր համայնքից, հայրենիքից, ընկեր Սարգսից...
Հայկազուն Զէյթլեանի խանութում
Ժամանակի սղութեան պատճառով ոչ մի կերպ չէի կարողանում լիարժէք վայելել ընկերներիս: Ընկեր Հայկազունն ինձ փոխանցեց մի քանի ձայնագրութիւններ Սարգիս Զէյթլեանից խտասկաւառակի տեսքով: Խոստացայ
166
նրան, որ այս հայրենաչունչ պատգամները համացանցի միջոցով կը տարածեմ, որ նոր սերունդը գաղափարի հողի մէջ սերմեր ցանի ու ծառ, եւ պտուղ ունենանք հետագայում ազգային դաստիարակութիւն ստանալու եւ լիարժէք քաղաքացիներ ձեւաւորուելու ճանապարհին: *** ...Ընկեր Կիրոյի նախաձեռնութեամբ ծանօթացայ Հայաստանից տարիներ առաջ Լիբանան փոխադըրուած մի արտակարգ քանդակագործի` Վարդան Աւեսեանի հետ: Արուեստանոցում մի քանի քանդակներ կային, որոնք խօսում էին, պատմում: Լո՜ւռ զրոյցի էի բռնուել հայոց մեծերի քանդակների հետ...
Վարդան Աւեսեանի աշխատանքները
167
Քոնեակի բաժակները զնգացին օդում: Խմեցինք ծանօթութեան, նոր բարեկամութեան, գործի ու գաղափարի եւ նպատակի համար: Մաղթելով քաջառողջութիւն վարպետին` դուրս եկանք արուեստանոցից: Պիտի հանդիպէի նախապէս պայմանաւորուածութիւն ձեռք բերուած քոյր Անայիսին: ...Բարի դէմքով այս քոյրը Հայ
Կաթողիկէ
եկեղեցու
առաջնորդարանին կից Սբ. Ագնէս դպրոցի տեսչուհին էր, տեսչապետը: Չգիտէի, զարմանայի՞, թէ՞ արդէն զարմանալու յատկութիւնս պիտի կորցրած լինէի, այսքան ազգային ոգիների հետ շփուելուց: Քոյր Անայիսից, որ տեսայ, առաջին ու վերջին անգամ մի բան հաստատ սովորեցի: Դա ազգային գաղափարի նուիրուածութիւնն ու վճռականութիւնն էր: Ամէն բան անում էր, որ հայ պատանին կամ պարմանուհին իր դպրոցում դաստիարակուի միայն ու միայն որպէս հայ: Հայի կատարեալ տեսակ: Ազգային մշակոյթի կրող ու տարածող սերմնացան... *** ...Կրկին Պուրճ Համուտ, նորից սալապատ ու մարդաշատ փողոցներ, ամէնուր խանութներ ու կրպակներ: Փողոցում պատահաբար հանդիպեցի արդէն համացանցից հարազատ դարձած ընկերոջս` Սագօ Գրաճեանին: Այս սիրելի ընկերն ինձ ծանօթ էր, եւ ինքն էլ իր համեստ մասնակցութիւնն էր ունեցել արդէն տպագրուած, իմ կողմից հեղինակած գրքոյկի լոյսընծայման գործին: *** ...Յակոբ Հանտեանի համակարգչային խանութում հանդիպեցի հայ ոստիկան Իշխան Շահինեանին, որն ինչպէս յետոյ պարզուեց, իմ սիրելի ընկերներից մէկի` Սիմոն Գաֆալեանի մանկութեան ընկերն էր: Կատակելու համար, երբ իմացաւ, որ ճանաչում եմ ընկեր Սիմոնին, ասաց. «Որ հանդիպես, ասա թէ Պուրճ
168
Համուտում մի հայ ոստիկան էր ինձ ձերբակալել, ու ցոյց տուր նկարս: Ծիծաղեցինք, ու ընկերը սկսեց պատմել իր մանկութեան յուշերից... ...Խօսք ու զրոյցից յետոյ շտապեցի Համբիկ Խաչատուրի հետ հանդիպմանը: Վերջինիս ընտանիքի հետ դուրս եկանք շրջապտոյտի եւ մեկնեցինք Հարիսա կոչ-ուող, մարոնիթների սրբավայր: Աստուածամօր այդ նրբագեղ արձանը գրեթէ ճանապարհի ամբողջ ընթացքում երեւում էր: Այս արձանը յայտնի է նաեւ Our Lady of Lebanon կամ Notre Dame du Liban անուններով: Արձանի ներքեւի մասում, պատուանդանի տակ մոմավառութեան համար նախատեսուած մատուռ կայ: Անմիջապէս կողքին, ահռելի չափերի հասնող մի եկեղեցի, որը նաեւ ուխտատեղի էր: Տեսարժան այս գեղատեսիլ վայրը զբօսաշրջութեան համար ամենագայթակղիչն էր: Այդ բարձունքից բացուող տեսարանն ամբողջովին թոյլ էր տալիս պատկերացում կազմելու համար Լիբանանի ու այդ երկրի մշակոյթի մասին: *** ...Վերադարձին ընկերուհի Մարալէն խնդրեցի, որ զանգի Հեղինէ մայրիկին ու պայմանաւորուի իրեն այցելելու ցանկութեանս մասին: Հեղինէ մայրիկը, որ Լիզպոնի իմ ընկերներից` Արայի մայրն էր, ցաւօք ի վիճակի չեղաւ ինձ ընդունելու, որովհետեւ երկու օր էր, ինչ դուրս էր եկել հիւանդանոցից, վիրահատական միջամտութեան էր ենթարկուել ու դեռ թոյլ էր: Եւ միայն խնդրել էր, որ եթէ հնարաւոր է, մի քանի օրից միայն հանդիպեմ: Սակայն ես պիտի չկարողանայի իրականացնել Հեղինէ մայրիկի խնդրանքը, որովհետեւ ինձ մնում էր միայն մէկ օր մնալ այս երկրում ու իմ տեսակի կողքին: Մտքով խօսեցի Հեղինէ մայրիկի հետ. «Ի՜նչ լաւ էիր ասել որդուդ նահատակութեան օրը, ինչ ոգեւորիչ էիր խօսել, մայրի՛կ: Յիշում ես չէ՞, որ ասացիր, թէ «Անկարելի է բացատրել մօր մը ցաւն ու զգացումները, երբ
169
ան կը կորսնցնէ իր զաւակը... ինծի համար մխիթարութիւնը այն է, որ իմ զաւակս պարզ մահով չմեռաւ. ան իր գարուն կեանքը զոհեց ու նահատակուեցաւ իր ընկերներուն հետ, իր ազգին ու հայրենիքին ազատութէան ճամբուն վրայ ...ես հպարտ եմ, որ առանց գիտնալու հերոս մը մեծցուցի, բայց կը ցաւիմ, որ շատ զաւակներ չեմ ունեցած` ուրիշ զինուորներ ալ տրամադրելու ազգիս համար»: Շնորհակալութիւն, մայրի՛կ...» Նրան մտովի միայն առողջութիւն ու արագ ապաքինում ցանկացայ, յաջորդ անգամուայ այցելութեանս անպայման հանդիպելու տեսլականով...
Հարիսայի բարձունքում
*** ...Երեկոյեան Հ.Յ.Դ. «Շուշի» կոմիտէի սրահում կազմակերպուած էր ընկերային հաւաք: Հանդիպմանը պիտի խօսէի ես: Ներկայացնէի իմ գործունէութիւնը: Պատասխանէի ընկերներին հետաքրքրող հարցերին: Ընկերները ոգեւորուած ու յափշտակող հայեացքներով ունկնդրում էին: Փորձում էի, ինչքան հնարաւոր է, խօսել պարզ ու յստակ` աւելորդ անգամ ընկերների մէջ անպատասխան հարցեր չթողնելու համար: Հանդիպումն աւարտուեց: Ընկերները գոհունակ հեռանում էին սրահից...
170
Ուշ գիշերին հիւրընկալուեցի արդէն հարազատ ընկերոջս` Գօգօ Սարգիսեանին: Այս աշխոյժ, ժպտերես ու հայրենասէր հայորդին իր մասնակցութիւնն էր բերել նաեւ Արցախեան ազատամարտին... Ընտանիքի անդամների հետ, ուր նաեւ հրաւիրուած էր հարեւանը` Համազգայինիէ «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցի տնօրէն Արմէն Քեչեկը, հիւրասենեակում, հիւրասիրութեան սեղանի շուրջ
բռնուեցինք զրոյցի: Կիսուեցի ստացած տպաւո-
րութիւններս: Պատմեցինք ուրախ ու զուարճալի պատմութիւններ: Ես սիրեցի այդ ընտանիքը: Կէս գիշերն անց, հրաժեշտ տալով այս ուրախ, համեստ ու հայրենասէր ընտանիքին, ընկերոջս` Կիրոյի ու իր կնոջ` Նորայի հետ վերադարձանք տուն:
171
Համբիկ Խաչատուր, Մարալ Եահնիեան, Նարոտ Խաչատուր
172
«Շուշի» կոմիտէում
...Բացուող առաւօտն իր հետ բերում էր անցած օրերիս յիշողութիւնները: Մի տեսակ վերլուծական պտոյտ էի կատարում յիշողութեանս ճամբաներով: Այս ամբողջ ընթացքում շարունակ մտածում էի, թէ յանկարծ ոչինչ բաց չթողնեմ: Բայց ինչպէս յետոյ, պիտի յիշէի, շատ բան կար, որ այդպէս էլ չկարողացայ հասցնել կամ խիստ զբաղուածութեանս պատճառով յետաձգուեց ու մնաց անկատար: Սակայն յաջորդ անգամ նորից այստեղ լինելու եւ ապա շարունակելու կիսատ թողածը ինձ ամրացնում էր:
173
Գօգօ Սարգիսեանի տանը
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԷԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (Օր եօթերորդ) – Այսօր, շրջագայութեանս վերջին օրը, պիտի հանդիպեմ տղերքին,– մտածեցի ես,– մի վերջին զրոյցի նստենք ու մի վերջին անգամ նրանց հետ ապրեմ ու ապրելով պահեմ հոգուս հեռուներում: Ընկերոջս` Կիրոյի հետ դուրս եկանք տնից ու մեքենայ նստելով շտապեցինք Ֆըրն Շըպպէքի ազգային հին գերեզմանատուն: Որտեղ պիտի հանդիպէի իւրաքանչիւր հայի համար մեծագոյն արժէք ներկայացնող մեծերին` Լեւոն Շանթին, Նիկոլ Աղբալեանին, խմբապետ Մուշեղին, Սարգիս Տխրունուն, Բարսեղ Կա-
174
նաչեանին, Հրաչ Փափազեանին, Վարդան Շահպազին, Արշակ Յովհաննիսեանին եւ այլոց... Հպարտութիւնից փայլում էի: Իւրաքանչիւրի շիրմաքարին պարտադիր ձեռքս դնում էի, բարեւում ու նոր լիցքեր ստանում: Ամէն մի շիրմաքարի մօտենալիս մարմնովս դողոցք էր անցնում: Անընդհատ մտածում էի. «Արդեօք արժանի՞ եմ այս մեծերի թէկուզ շիրմաքարի կողքին կանգնելու համար»: –Մե՜ր պապեր, ահա ես կանգնած եմ ձեր մէջ ու բոլորի փոխարէն: Ես եկել ու ինձ հետ ձեր ժողովրդի տաք համբոյրներն եմ բերել: Փա՜ռք ձեզ... Փառք ձեր անմահ յիշատակին: Մէկ առ մէկ մօտենում էի շիրիմներին, մէկ առ մէկ համբուրում ու լիցքաւորւում: Մէկ առ մէկ մտաբերում էի ամէն մէկի աշխատանքը, արուած գործը: Յիշում ու ափսոսում էի, որ նոր սերնդի համար գրեթէ անհասանելի են դարձել... Ինչո՞ւ... ինչպէ՞ս կարելի էր փոխարինել Մեծը փոքրով, ինչպէ՞ս կարելի է ջնջել յիշողութիւնը... Շանթին փոխարինել` Արթիւր Ռեմպոյով, Կանաչեանին` Շաքիրայով կամ Մայքլ Ճեքսընով... Ինչպէ՞ս կարելի է փոխարինել խմբապետ Մուշեղին` Նիկոյով ու... ...Աստուած իմ, էս ի՞նչ արեցիր ազգիս հետ: Ինչո՞ւ դեռ չսովորեցինք, որ փոքր ազգերը ինքնապահպանման կարիք ունեն: –Խմբապե՛տ,– մօտենալով Մուշեղի տաք շիրիմին դիմեցի նրան: – Ես եկել եմ, խմբապետ, եկել եմ միանալու քո խմբին: Քո բազկի մի աւելորդ զարկը դառնալու համար եմ եկել... Ընդունի՛ր ինձ, խմբապետ... Ամօթի խաչով չեմ եկել, խմբապետ... Վահագնի կանչով եմ եկել... Եկել եմ... Եկել եմ` ասեմ... ընդունի՛ր ինձ, խմբապետ... Դանդա՜ղ քայլերով հեռանում էի մեծերից ու աւելի՛ մեծանում, հասունանում:
175
Գերեզմանատան դարպասներից ներս մի հպարտ հայեացք նետեցի բաժանուող շիրիմներին ու հեռացայ... մի վերջին այցի պիտի գնայի Պուրճ Համուտի Ազգային գերեզմանատանն ամփոփուած, նորագոյն ազատագրական պայքարի ընթացքում նահատակ հսկաներին... ...Նահատակութիւնիցդ 38 տարի անց, ահա ես կանգնած եմ կողքիդ, ընկե՛ր... Նահատակութիւնիցդ 38 տարի յետոյ ես միայն պիտի կարողանայի քեզանից օրհնութիւն ստանալ... իմ սիրելի ընկեր` Սերժ Թովմասեան: Նահատակութիւնիցդ 22 տարի յետոյ պիտի միայն երգեր ձօնուէին անմահ յիշատակիդ։ Մտաբերելով ազգային հայրենասիրական երգերի հեղինակ եւ կատարող Ներսիկ Իսպիրեանի «Լիբանան երկիր» երգը` նուիրուած ընկեր Սերժին` քթիս տակ ցածրաձայն երգեցի. Կեցցէք յաւերժ դուք ընդմիշտ, Լիբանացի հայ քաջեր, Սերժ Թովմասեանի նման, Հերոս նահատակ ընկեր... Իւրաքանչիւր հերոսի շիրմից հեռանալով` մօտենում էի մէկ այլ հերոսի: Այս ի՞նչ է` Աստուած իմ... արդեօք թանգարա՞ն է հերոսական, թէ՞ մի շատ սովորական գերեզմանատուն... Հեռուից պատուանդանի վրայ նշմարեցի ինձ համար յայտնի մէկ այլ հերոսի` Եղիկ Գայայեանն էր... այս նահատակ սուրբը լիբանանեան կռիւների մէջ թրծուած ու գաղափարի ջահակիրը դարձած հերոսներից էր: Նրան, աւելի խոր ու տպաւորիչ իր յիշողութիւնների մէջ նկարագրում է ընկերներից մէկը` Համբիկ Պիլալեանը, ում հետ բախտ ունեցայ ծանօթանալու իր աշխատա-
176
վայրում. «Այսօր, եթէ երբեք մենք ի՞նչ
մեզի
հարց
տանք,
թէ
մնաց մեզի Եղիկ Գայայեանէն, անվարան պիտի հաստա-
տենք, որ մենք` հաւաքաբար, կարօտը ունինք անոր բարի ժպիտին, սրամիտ եւ խոհուն խօսքերուն, համակ եռանդին ու նուիրումի պատրաստակամութեան, անկրկնելի ընկերասիրութեան, անօրինակ քաջութեան, մանկունակ ներաշխարհին, ազնիւ հոգիին, կամքի տոկունութեան, ճակատագրորոշ պահերու անոր չընկրկելու կեցուածքին, վարակիչ Արարատասիրութեան, ազգային արժէքներու ցուցաբերած պաշտամունքին, բայց մանաւանդ` դաշնակցական աւանդի եւ ապրումներու հաւատամքին ու հաւատարմութեան»: Ահա այսպէս կը նկարագրէին այս պանծալի հերոսին, եթէ միայն ես էլ ճանաչէի նոյնքան, որքան, որ ընկերը` Համբիկ Պիլալեանը: *** ...Նորից հանդիպեցիք տղե՛րք, կանգնելով նահատակ քրմերի շիրիմի մօտ խօսեցի ես: Սարգի՛ս, այս ամբողջ ընթացքում հարազատներիդ հետ էի, եղբօրդ կողքին... միայն... ափսո՜ս, ընկե՛ր... Փառք քեզ, ընկե՛ր... ...Սիմո՜ն... իմ... իմ բուրվառի ծուխ... իմ ընկեր-բարեկամ... Այնճարում մի քանի րոպէ ապրեցի քո տանը, քո հայրական հարազատ օճախում... Գիտե՞ս, Սիմոն, քո անկողնուն նստեցի, հիւրասրահում էի, երբ եկար... յիշո՞ւմ ես ընկեր... Ձեր տան մէջ ամէն ինչ այլ էր... Դու ամէնուր էիր, ընկե՛ր... Փառք քեզ, Սիմոն, իմ հաւատի կոթող... ...Անմահ իմ ընկեր, Արա սիրելի... Հեղինէ մայրիկդ քեզանով շատ է հպարտանում: Ամէն անգամ անունդ տալիս աղջկաս դէմքին թեթեւ՜ ժպիտ է իջնում... Հիմա, երբ կանգնած եմ այստեղ, յանկարծ յիշեցի երեքամեայ դստերս` Նանէին. ամէն անգամ
177
թոթովախօս
իր
լեզ-ուով
խօսելիս
ինչպէս
էր
կնճռոտւում
ճակատը, երբ հարցնում էր. «Պա՜պ, Սեդակին կլակել ե՞ն... հա՞..., ըբը ո՞վ կլակեց Սիմոնին, պա՜պ, Սագոն մելել է՞, հա՞... ո՞վ կլակեց, թուլքելը՞... Վաչէին էլ են կլակե՞լ... հա՞ պապա... ա՜խ թուլքել, թուլքել ձել տիյու մեյը... Ալաին չեն կլակել չէ՞ պապա... Ալան դու ե՞ս, հա՞, պապա...»: Դէ արի ու ես թոթովախօս մանկանը բացատրիր, որ ես Արան եմ բայց ո՛չ դու, ընկեր... Դէ արի ու էս մանկանն ասա, որ ես միայն քեզ յիշողն եմ... Արա՜... ...Կը ներես, եղբայր, չհասցրեցի, չնայած արդարացում չէ, բայց չհասցրեցի նայել վարպետ յաջորդ անգամին առաջին գործս դա է լինելու: Յաջորդ անգամները միշտ սարսափելի են... Երանի՜ յաջորդ անգամը վարպետ Օննիկին գոնէ ինձ տեսնելու համար պահպանած լինի... Երանի յաջորդ անգամը իր մէջ խեղդած լինի ցաւ ու ափսոսանք յիշողութիւնը... ...Իմ երգեհո՛ն, ընկեր, եղբօրդ հետ մի քանի օր առաջ, քո մասին էինք խօսում: Եղբօրդ` Ժաքի հոգին խռովուած էր, գիտե՞ս: Նրա աչքերում անընդհատ կարօտ էի կարդում, Վաչէ՛... Անուանդ հետ կապուող ամէն մանրուքը գոնէ ինձ համար բացուող չակերտների նման պատմեց եղբայրդ... Սրտի լեզուով էր խօսում... կարօտի ցաւով էր պատմում... Դատարկւում էր, գիտե՞ս... ուզում էր ասել ու ասում էր: Ուզում էր, որ... Վաչէ՜, իմ ընկեր, օրուայ վերջում հանդիպելու եմ հարազատներիդ: Նախապէս պայմանաւորուել եմ, ու հիմա նրանք սպասում են ինձ... Ես գնում եմ, տղե՛րք... մի օր... մի օր կը հանդիպենք ու մի տաք զրոյցի կը բռնուենք, կը յիշենք անցածն ու ապագայի նոր ծրագրերի գաղափարով կը վառուենք... մի օր ես ձեզ պիտի ոգեւորեմ նոր սերնդի վճռական կերպարի մասին պատմելով... Դեռ ամէն ինչ կորած չէ՛, տղերք, ձեր ցանած սերմերի ծիլերը դեռ
178
հասկեր պիտի դառնան ու... ու ջաղացի երկունքի քարերին քսուելով` պիտի ալիւրանան եւ... հաց դառնան, տղե՛րք... Ես դեռ գալու եմ... Գալու եմ` ասեմ, որ փոքրիկ Սիմոնն արդէն հասուն տղամարդ է, գալու եմ` ասեմ, որ պատանի Սագոն ու Վաչէն ձեր յիշատակի կրողն ու գործի շարունակողն են, տղե՛րք... իմ սպիտակափայլ տաճարի ադամանդափայլ ոգիներ... Ձեզ բարի՜ երթ, տղե՛րք... Ես կը մեկնեմ, բայց մենք դեռ շա՜տ երկար կը մնանք իրար հետ: Ես դեռ ձեզ պիտի պատմեմ զաւակիս, աշակերտիս, փողոցում մանկական խաղի հետ կռիւ տուող պատանուն, համալսարանականին ու իշխանաւորին... Ես դեռ կը կարդամ հայոց ռազմական Աստուածաշնչի ձեզ պատմող էջն ու կը վառուեմ, կþայրուեմ... ի տեսութիւն, տղե՛րք... դեռ կը հանդիպենք... Լո՜ւռ զրոյցս տակն ու վրայ եղաւ, երբ սկսեցի դանդաղ հեռանալն ու... արդէն կարօտում էի... *** ...«Վանայ Ձայն» ռատիոկայանում էի, տնօրէն` Աւօ Կիտանեանի մօտ: Զրուցեցինք ընդհանուր թեմաների շուրջ ու մտածեցինք, որ մի հարցազրոյց կազմակերպենք ռատիոյի եթերից` հնարաւորութիւն տալով ինձ շփուելու սիրելի հայրենակիցներիս հետ: Հարցազրոյցի տաղաւարում Հուրի Փափազեան-էմմիեանի հիւրն էի: խօսում էի ոգեւորուած, պատմում, կիսւում պատասխանում հարցերին: Ամբողջ հաղորդման ընթացքում մտածում էի` մի բան բաց չթողնեմ: Հնարաւորինս արտայայտուեմ ու փոխանցեմ հոգեկան բաւարարուածութիւնս, որ ունեցայ այս մի քանի կարճ ու այնքա՜ն երկար օրերի ընթացքում... ***
179
Յակոբ Հանտեանի խանութի մէջ պատահական հանդիպեցի ընկերային ցանցերից արդէն երկար ժամանակ հարազատ դարձած ընկերոջս` Սիմոն Սիմոն-եանին: Ընկերոջ հետ ընդհանուր շատ բաներ ունէի խօսելու, սակայն ժամանակի մէջ չէի կարողանում տեղաւորուել: Ինչպէս անցած օրերին էի դժգոհում այդպէս արագահոս պարպող ժամերից, այնպէս էլ հիմա: *** Նախնական պայմանաւորուածութիւն ունէի ընկեր Համբիկ Խաչատուրի հետ, որ պիտի հանդիպէինք ու ինքը ինձ պիտի ուղեկցէր Վաչէ Տաղլեանի ընտանիքի հետ հանդիպմանը: Երբ մտայ ընկեր Համբիկենց տուն, այնտեղ էր Այնճարից արդէն ինձ ծանօթ ընկերուհի Ռիթա Լաքիսեանը իր դստեր` Նայիրիի հետ: Ընկերուհի Ռիթան` «Կարմիր լեռ» կոմիտէի քարոզչական յանձնախմբի անդամներից է: Շատ մտերմիկ միջավայրում շատ հարազատ զրոյցի բռնուեցինք, ու ժամանակը, ինչպէս միշտ, իր դաւաճանական գործին էր լծուած: Ընկերուհին պիտի արդէն գնար, որովհետեւ բաւականին ուշ էր Այնճար վերադառնալու համար: *** Անակնկալ հեռախօսազանգը պիտի ինձ սպասեցնել տար... Ընկերուհի Մարալը վերցրեց լսափողն ու բարեւելուց անմիջապէս յետոյ ասաց. «Այո, այստեղ է, դու Պէյրութ ե՞ս, գալիս ե՞ս... այո դեռ ժամանակ ունի: Լսափողը դնելուց յետոյ Մարալն ինձ փոխանցեց, որ այստեղ է շտապում ինձ արդէն Այնճարից ծանօթ ու հարազատ դարձած Եսուկը` Եսայի Աբրահամեանը: Վերջինս
180
եկել էր Պէյրութ իր գործի բերումով եւ մի վերջին անգամ ցանկացել էր հանդիպել ինձ ու յաջողութիւն մաղթել... Ընկերոջիցս բաժանուեցի գրկախառնուելով ու ապագայում նորից տեսնելու մտածումով: *** ...Ընկեր Համբիկը սեղմեց Վաչէ Տաղլեանենց բնակարանի դրան զանգի կոճակը: Վայրկեաններ անց դուռը բացուեց, ու... իմ դիմաց ընկերուհի Մարոն եւ Սոնիկն էին: «Համեցէք ներս, ընկեր Արա»,– գրեթէ միաբերան արտասանեցին քոյրերն ու ձեռքով ցոյց տուեցին հիւրասենեակի կողմը: Դռների արանքում դէմ յանդիման դուրս եկաւ ինձ համար այնքա՜ն ցանկալի Լուսինէ մայրիկը... Մայր, ով ինձ ու իմ ժողովրդին է պարգեւել մի բոցավառ ջահ` անունը Վաչէ: Համբուրեցի մայրիկին ու տեղաւորուեցի հիւրասրահի անկիւնում դրուած բազկաթոռի վրայ: Մայրիկը, որ դեռ ուզում էր հասկանալ իմ ով լինելը, որը ես կարդում էի նրա հայեացքում, անընդհատ զննում էր ինձ: –Այսքան երջանիկ պահէր ունենալու համար մի ամբողջ կեանք պիտի ապրես...– մտածում էի ես ու հասկանում, որ ես հիմա այնտեղ եմ, այն մարդկանց կողքին, ով ծնել ու սնել է իմ փառաւոր ընկերոջը, որ ես այնտեղ եմ, նրանց կողքին, ովքեր պատանեկան տարիներին սիրել ու կռուել են իմ փառաւոր ընկերոջ հետ... ...Վաչէ՜, իմ ընկեր, քո տան բոլոր անկիւններում քեզ յիշեցնող մասունքներ են... ընտանեկան մեծադիր լուսանկարը, որ փակցուած էր հիւրասրահի պատից, նկարուած է 1970-ականներին: Ի՜նչ հետաքրքիր է, Աստուած իմ... –Այս նկարը պատերազմի ժամանակ ենք նկարուել,– խօսեց Լուսինէ մայրիկն ու յիշողութեան գիրկն ընկաւ,– լիբանանեան
181
այդ եղբայրասպան պատերազմի տարիներին, երբ ամէն ինչ շուռ եկաւ, ամէն կողմում աւերուածութիւն, սով, կռիւ... ու քանի որ մեր տունն էլ անմասն չմնաց նկարագրածս վիճակներից, ու մի ռումբ պայթեց հէնց մեր տան պատի կողքին ու քանդուեց պատը, որոշեցինք, քանի դեռ բոլորս միասին ենք ու դեռ վտանգը ամէն վայրկեան սպառնում է, հաւաքուենք իրար ու մի լուսանկար թողնենք հետագայում յիշելու համար: Մէկ էլ տեսար մի օր... Այդ պահին ես անկուշտ հայեացքով ուշադիր նայում էի մայրիկի աչքերին, ինչ-որ բան «գողանալու» նպատակով... Այնքան բան տեսած այս պատկառելի, հանդարտ դիմագծերով կինը մերթ լցւում, մերթ դատարկւում էր... փորձում էր Վաչէին յիշել, խօսում էր, պատմում... Չէի ուզում... չէի ուզում, որ այս հերոս մայրիկը իր հոգին տարիներ յետոյ նորից տակն ու վրայ անէր, բայց մի բան հասկանում էի, դատարկուել էր պէտք ինչ-որ մէկին, ինչ-որ բան ասելու եւ պատմելու կարիք ունէր: Վաչէ՜... Նազար հայրդ, որ քո ոգու դաստիարակն էր, պիտի խօսէր, պիտի գրէր մի օր, քեզանից յետոյ, ու որպէս պատգամ գալիք հայրերին պիտի ասէր. «...Տակաւին շատ բաներ կþուզեմ ըսել, բայց ձեռքս ալ չերթար գրելու: Հպարտ եմ Վաչէին հայրը ըլլալուս, հպա՛րտ եմ, որ այդպիսի
ընկերներ
ունէր
սիրելի
Վաչէս
եւ
անոնց
հետ
զոհուեցաւ...»: Մարոն ու Սոնիկը մանկացել էին, յիշում ու պատմում էին ոգեւորուած, այնպէս էին խօսում կարծես երէկ էր... կարծես դեռ պիտի տուն գար Վաչէն, ու իրենք նորից պիտի խաղային ու կռուէին, սիրէին ու ապրէին... Բազմոցին թիկնած աղջնակը` Կարինը, Վաչէի քրոջ` Մարոյի աղջիկն էր... ուշադիր նայում ու լուռ խօսում էր... նա երբեք չէր
182
տեսել իմ Վաչէին, իմ գաղափարի մարտիկ ընկերոջը: Նա էլ ինձ պէս որոշ բաներ առաջին անգամ էր լսում... –Մայրիկ, ես վաղն արդէն պիտի մեկնեմ... յոյս ունեմ, ո՛չ, վստահ եմ, մի օր նորից կը հանդիպենք... Մայրիկ, դու քեզ լաւ նայի՛ր... Քեզ պահպանի՛ր, գոնէ մեզ համար... ...Աշխարհի ոչ մի մայր այսքան ցաւի մէջ պիտի չկարողանար դիմանալ, բայց արի ու տես, որ ցաւն անզօր է գալիքի պայծառ ապրումների, յոյսի ու վստահութեան առաջ: ...Աստուած քեզ երկա՜ր կեանք տայ, մայրիկ... Յաջորդ անգամ անպայման կը հանդիպենք ու աւելի երկար կը զրուցենք: – Մնաք բարով...– ասացի ես, ու դուրս եկանք... ...Յակոբ Աբրահամեանը սպասում էր մեզ... Պիտի հանդիպէինք ու հրաժեշտի փոքրիկ երեկոյ անցկացնէինք: Շնորհակալութեան ու երախտագիտութեան խօսքեր ե՛ւ չէի ասում, ե՛ւ չէի կարող չասել, ինձ համար ամենակարճ, բայց յաւերժական օրեր անցկացնելու համար... Շնորհակալ եմ ձեզ, մարդի՛կ, ես ինձ այսքան սիրուած ու ընդունուած դեռ չէի զգացել...
183
Կիրակոս (Կիրօ) Գարակէօզեան
184
*** ...Առաւօտեան ընկեր Կիրոյի հետ շտապեցի օդակայան: Սիրալիր ընդունելութեան ու շնորհակալութեանս հետ խառնուեցին յաջողութիւնն ու մինչ հանդիպումը: Բաժանումը մի տեսակ տխրեցնում է, դատարկում ներսդ` կարօտի համար բաւականաչափ տեղ ազատելու նպատակով: Լուռ հեռացայ ընկերոջիցս եւ արագ անցայ բոլոր անցակէտերն ու սպասասրահում յանկարծ հանդիպեցի իմ լաւագոյն ընկերներից մէկին` Մարտիկ Չոքաքլեանին, ում հետ ծանօթացել էի Գիւմրիում` «Լիզպոնի իմ ընկերները» գրքի շնորհանդէսի եւ նահատակութեան 30-րդ տարելիցին նուիրուած միջոցառման ժամանակ: Միասին
նստեցինք
օդանաւ
ու
վայրէջք
կատարեցինք
«Զուարթնոց» օդակայանում, ուր եւ դիմաւորելու էին եկել բարեկամ-հարազատներս: Ամփոփելով մտքերս, շատ բան յիշելով ու շատ բան էլ մոռանալով` աւելացնեմ, որ այստեղ ամենամեծ յարգանքի ու սիրոյ, տեղն ունի Հայ Կաթողիկէ եկեղեցու վարդապետ հայր Անտոնը, որն ինձ պարզապէս նուիրեց իմ այս 7 յաւերժական օրերս, ամէն օրս 100 տարի ապրելու տեսիլքով...
185
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԱՐԵՎԵԼԱՀԱՅԵՐԵՆ ԲԱԺԻՆ օր օր օր օր օր օր օր
առաջին ....................................................................................9 երկրորդ ...................................................................................11 երրորդ ....................................................................................18 չորրորդ ..................................................................................30 հինգերորդ ..............................................................................53 վեցերորդ ................................................................................64 յոթերորդ ................................................................................86 ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆ ԲԱԺԻՆ
օր օր օր օր օր օր օր
առաջին .................................................................................112 երկրորդ .................................................................................116 երրորդ ..................................................................................122 չորրորդ .................................................................................130 հինգերորդ .............................................................................151 վեցերորդ ..............................................................................158 յոթերորդ ...............................................................................174
186
187
ԱՐԱ ՆԱԽՇՔԱՐՅԱՆ
ԼԻԲԱՆԱՆԻ ՄԵԿ ՕՐՍ 100 ՏԱՐԻ (հուշագրություն)
Հրատարակիչ, տնօրեն՝ ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Խմբագիր՝ Տեխ. խմբագիր՝ Գրքի ձևավորումը՝ Սրբագրիչ՝
ԳՈՀԱՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՀՐԱՄ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆԻ ԱՐԱՄԱՅԻՍ ՇԻՐԱԶՈՒՆԻ
êïáñ³·ñí³Í ¿ ïå³·ñáõÃÛ³Ý 25.03.2016Ã.: ÂáõÕÃ` ûýë»Ã 80: îå³·ñáõÃÛáõÝ` ûýë»Ã: ¶ñ³ã³÷Á` 70x100, 1/16: îå³·ñ³Ï³Ý Ù³ÙáõÉ` 12: î³é³ï»ë³ÏÁª GHEA Grapalat: Տպաքանակ՝ 500
§²ՐՏԱԳԵՐՍ¦ Ññ³ï³ñ³ÏãáõÃÛáõÝ ù. ºñ¨³Ý, Æë³Ñ³ÏÛ³Ý 28 Հեռ.՝ (+37499) 14-27-97, (+37498) 14-27-97 ¾É. ÷áëïª artagers.hrat@mail.ru artagershrat@rambler.ru
188