Արևն ու լուսինը h

Page 1

Ինչպես էին Արևը և Լուսինը հյուր գնում միմյանց (ալբանական հեքիաթ)

1


Մի անգամ Լուսինը Արևից՝ լույսի արքայից , ստացավ հրավեր ՝ իրեն հյուր գնալու : Նա երկար մտածեց , թե ինչ նվիրի Արևին , և վերջապես որոշեց …

2


Հավաքեց մի քանի ամենապայծառ և ամենագեղեցիկ աստղ , դրեց արծաթե սկուտեղի վրա և գնաց հյուր :

3


4


Լույսի արքան շատ ուրախացավ այդ նվերի համար : Նրանք նստեցին , համեղ ուտեստներ ճաշակեցին և լավ զրուցեցին … Հետո Լուսինը հրավիրեց Արևին իրեն հյուր գնալ :

5


Երկար մտածեց էր լույսի արքան , թե ինչով ուրախացնի Լուսնին : Վերջապես որոշեց : Կանչեց իր մոտ ամենալավ դերձակին և ասաց . <<Ես պատրաստվում եմ Լուսնին հյուր գնալ . և որոշել եմ նրան նվիրել ամպերից զգեստ : Խնդում եմ , կարիր որքան հնարավոր է գեղեցիկ մի զգեստ : Եվ որ չափսով ճիշտ լինի, որ Լուսնի վրա հարմար և լավ նստի:>>

6


Իսկ դերձակն ասաց . <<Ո՛չ լույսի արքա , չե՛մ անի ես այդ աշխատանքը : Եվ ոչ ոք չի անի … Լուսինը ամեն օր փոխվում է : Այսօր նա կլոր է , ինչպես փուչիկը , իսկ վաղը մի կողքից սկսում է նիհարել , իսկ երկու շաբաթից լրիվ նիհարիկ է դառնում , հետն էլ մանգաղի նման կռանում է : Ի՞նչ չափով կարեմ , ինքդ դատիր :>> 7


Վշտացավ լույսի արքան , բայց դե ինչ կարող էր անել : Ստիպված էր դատարկ ձեռքերով հյուր գնալ : Լուսինը հյուրասիրություն էր պատրաստել , նրանք նստեցին , կերան , զրուցեցին … Բայց երբ լույսի արքան վեր կացավ , որ գնա , և Լուսինը տեսավ , որ նվեր չկա , նա տխրեց :

8


Բայց երբ լույսի արքան վեր կացավ , որ գնա , և Լուսինը տեսավ , որ նվեր չկա , նա տխրեց : << Մի բարկացիր Լուսին – ասաց Լույսի արքան , - Ես երկար մտածեցի թե քեզ ինչ նվիրեմ : Որոշեցի, որ ամենալավ նվերը դա ամպերից զգեստն է: Բայց ամենահմուտ դերձակը հրաժարվեց կատարել իմ խնդրանքը : . Բայց ես այս օրվանից թույլ եմ տալիս քեզ հավաքել իմ շողերը և կարել դրանցով ցանկացած զգեստ քեզ համար : Կտեսնես, թե ինչպիսի՜ գեղեցկուհի դու կլինես >>: Եվ Լուսինը մտածեց, որ դա շատ էլ լավ նվեր է : 9


Այդ օրվանից Լուսինը գեղեցկանում է գիշերվա երկնքում՝ պայծառ և փայլուն , Արևի շողերով և նրա արտացոլված լույսով զարդարված :

10


Հարցեր 1. Ինչի ՞մասին էր մտածում Լուսինը : 2. Ի՞նչ նվիրեց Լուսինը Արևին : 3. Նրանք ինչպե՞ս ժամանակ անցկացրեցին : 4. Ի՞նչ որոշեց նվիրել Լուսնին Արևը : 5. Ինչու ՞ Արևը չկարողացավ նվիրել Լուսնին ամպերից զգեստ : 6. Ինչու՞ դերձակը հրաժարվեց կարել զգեստ Լուսնի համար : 7. Ի՞նչ նվիրեց Արևը Լուսնին : 8. Ինչպե՞ս է այս հեքիաթը արտացոլվում իրական բնության մեջ : Համեմատեք հեքիաթի իրադարձությունները իրական բնական երևույթների հետ : (ինչպե՞ս է փոխվում լուսինը , որտեղի՞ց է այն ստանում իր լույսը ):

11


Isuu

Թարգմանեց Սուկոյան Մարիան 4-2 դասարան <<Մխիթար Սեբաստացի >> կրթահամալիր 2014 թ .

12


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.