«Անտեսված բռնություն․ Կնասպանությունը Հայաստանում» զեկույցում ներկայացված է Հայաստանում 2018-2021 թվականների կնասպանության դեպքերի վերլուծությունը:
Սա երրորդ զեկույցն է, որ անդրադառնում է կնասպանության հիմնախնդրին Հայաստանում։
2016 թվականին Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ջանքերով մշակվեց Հայաստանում
կնասպանության վերաբերյալ առաջին զեկույցը, որն անդրադարձավ 2010-2015 թվականներին կանանց
սպանություններին ներկա կամ նախկին զուգընկերների կողմից:
2018 թվականի երկրորդ զեկույցն անդրադառնում էր 2016-2017 թվականների կնասպանության դեպքերին,
մասնավորապես՝ գործերի դատավարությանը և արդարադատության հասանելիությանը, ինչպես նաև
կնասպանություն երևույթի համակարգային և խոր արմատացած պատճառներին:
Երրորդ զեկույցն անդրադառնում է 2018-2021 թվականների ընթացքում արձանագրված կնասպանության դեպքերին։