Կոնֆետների անձրև

Page 1

Կոնֆետների անձրև Մեդիաընթերցարան


Մի օր անանուխի կոնֆետ կերա, այդ օրն էլ անձրև էր գալիս: Հենց կոնֆետը բերանս տարա, հանկարծ դրսում գունավոր կոնֆետներ և շոկոլադներ հայտնվեցին: Պատուհանից նայեցի, տեսա, որ կոնֆետների անձրև է: Բոլոր երեխաները դուրս եկան և թռան կոնֆետների վրա: Այդ օրվանից, երբ ես կոնֆետ եմ ուտում, կոնֆետաշատ անձրև է գալիս: Ամալյա Ազատյան


Մի անգամ, չէ, այս անգամ, լավ, թող լինի այս անգամ, իմ սիրած կոնֆետների անձրևը տեղաց: Բոլորս շտապեցինք դույլեր և շատ ավելի մեծ իրեր բերել: Անկողնուս վերմակը վերցրի և վազեցի: Տեղացող անձրևի կոնֆետները թափվեցին վերմակիս վրա: Անձրևը վերջացավ և կոնֆետներս տուն տարա: Բոլորը հավաքվեցին մեր տանը: Ամեն մեկին երկու-երկու բուռ կոնֆետ բաժանեցի, հյուրասիրեցի նաև անցորդներին: Այդ օրը լավ եմ հիշում, սպասում եմ, որ այդ անձրևը նորից տեղա: Երանի՜: Վերոնիկա Խաչատրյան


Ղուկասավանում կոնֆետների ամպից կոնֆետների անձրև եկավ` գույնզգույն և հետաքրքիր: Այդ օրվանից ոչ ոք հանգիստ չէր քնում, բոլորը նորից սպասում էին կոնֆետների անձրևին: Բայց եկավ ձմերուկների ամպը և հասած-կարմիր ձմերուկները անձրևի պես շպրտեց ցած: Գոռ Ստեփանյան


Մի օր Պյոմբինոյում հրաշք կատարվեց . փոքրիկ ամպն անվերջ-անդադար կոնֆետներ էր թափում երկնքից՝ ֆոլամյոնո, բրալիո , գրիաբաիա: Դրանք երեխաների ամենասիրած կոնֆետներն էին: Բայց մի օր անձրևը դադարեց: Երեխաները տխրել էին, մեծերը՝ նույնպես: Նրանց բախտը երես թեքեց . սկսեց տեղալ պիցցայի անձրև: Քրիստինա Գասպարյան


Մի անգամ մաստակների անձրև եկավ, հեռու տեղերից գալիս էին, որ ծամեին, բայց երեխաները սովորական չէին ծամում, այլ բերանները բացում էին, մաստակներն էլ թափվում էին իրենց բերանը: Իսկ գիտեք, որ անձրևը խոսում է, որովհետև մաստակները հենց թափվեցին, հանկարծ մաստակների անձրևը կտրվեց: Բոլորը տխրեցին: Ծնողներն էլ տխրեցին , որովհետև երեխաները ծնողներից մաստակ էին ուզում: Ջուլիետա Փաշիկյան


Գեղարվեստի կրտսեր դպրոց 3.1 դասարանցիներ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.