Տոնական սեղանի իմ ամենասիրած ուտելիքը
Իմ ամենասիրելի ուտելիքը մանդարինն է, թուրինջը, խնձորը, նարինջը, արքայախնձորը, բանանը, աղցաններն ու չիրը: Գայանե Համբարձումյան
Իմ սիրելի ուտելիքն արքայախնձորն է, նարինջը, մանդարինը, բանանը, պանիրը, աղցաններն ու խնձորը: Գոհար Ստեփանյան
Իմ սիրած ուտեստներն աղցաններն են: Քույրիկիս սիրած կերակուրը մսով աղցանն է: Հայրիկիս և մայրիկիս սիրած ուտելիքը ձուկն է: Դավիթ Արտենյան
Խմիչքներ՝ գինի, տարբեր հյութեր, շամպայն: Մրգեր՝ մանդարին, նարինջ, կոկոս, բանան, կիվի, անանաս, խնձոր, տանձ, նուռ, խաղող, արքայանարինջ, մանգո: Ավանդական տոնական ուտեստներ՝ տոլմա, պասուց տոլմա, ավելուկ, կանաչեղեն: Չրեր՝ չամիչ, բանանի չիր, սեխի չիր, ձմերուկի չիր, խնձորի չիր, ծիրանի չիր: Լինդա Մելիքյան
Իմ սիրելի կերակուրը աղցանն է: Իմ եղբորը դուր են գալիս աղցաններ: Հայրիկս և մայրիկս ձուկ են սիրում: Լուիզա Արտենյան
Իմ ամենասիրելի ուտեստն ավելուկն է, նուռը, չիրը, տոլման և թթուն: Հայկ Արշակյան
Ամանորին սիրում եմ ուտել տոլմա, մրգեր, պասուց տոլմա, իշլի քյուֆթա և թթու: Սիրում եմ ըմպել քաղցր գինի, շամպայն և բնական հյութ: Մայրիկս սիրում է տոլմա, պասուց տոլմա, քյուֆթա, իշլի քյուֆթա, մրգեր: Սիրում է ըմպել, կոնյակ, շամպայն, գինի, բնական հյութ: Հայրիկս սիրում է ուտել քյուֆթա, իշլի քյուֆթա, տոլմա, պասուց տոլմա: Սիրում է ըմպել գինի, կոնյակ, շամպայն և հյութեր: Լինդա Մելիքյան
Իմ սիրելի ուտելիքը իշլի քյուֆթան է: Ընտանիքիս սիրած ուտելիքը կոտլետն է և պասուց տոլման: Սամվել Մարտիրոսյան
Տոլմաներ համով - համով, կոտլետներ համով - հոտով, մրգեր համով – հոտով - քաղցր, աղցաններ տեսակ-տեսակ, բնական հյութեր: Մերի Երեմյան
Սիրում եմ աղցաններ, մրգեր: Եղբայրս սիրում է միս, բանջարեղեն և տոլմա: Մայրիկս սիրում է տոլմա, թթու և բանջարեղեններ: Հայրիկս սիրում է միրգ և տոլմա: Նարեկ Մանուկյան
Նոր տարվա ուտեստներից սիրում եմ հավ և ձուկ: Սիրում եմ աղցաններ և շոկոլադ: Մեր ընտանիքի սիրելի ուտեստները չրերն են և ավելուկը: Սեդա Սահակյան
Ամենաշատը սիրում եմ տոլմա և հյութեր: Վիկտոր Լազյան
Գեղարվեստի կրտսեր դպրոց 3-րդ դասարան