«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ Հեղինակներ. • Հակոբյան Մարատ Վարուժանի • Մելքոնյան Հերիքնազ Գագիկի • Բանդիկյան Գոռ Լևոնի • Սարգսյան Արամ Արմենի
Թեմա՝ «Կանաչ-ջերմոց լաբորատորիա» Մասնագիտություն՝ Պարտիզապուրակային շինարարություն Ղեկավար՝ Շողիկ Պողոսյան, դասավանդող
Երևան 2015թ.
Բովանդակություն •
Ներածություն
•
Կալանխոե բույսի սերմերից աճելու ունակություններն ու հնարավորությունները
•
Բույսերի բազմացումը տերևներով
•
Թանձրատերևուկի բազմացման եղանակները
•
Տերևի արմատակալումը՝ ա. Հողի վրա բ. Հողի մեջ գ. Ջրի մեջ
6. Սենյակային բույսերի բուժիչ և օգտակար հատկությունները
Ծաղիկները գեղագիտական բավականություն են պատճառում ու ոչ միայն: Բույսերի համար շատ կարևոր է մարդու սերը: Դրանք երախտապարտ են նրան, ով սիրում ու հոգ է տանում իրենց մասին, դրա փոխարեն առողջություն են պարգևում, մաքրում էներգետիկան բացասական ազդեցությունից, երկարացնում կյանքն ու նույնիսկ իրենք են մեռնում` իրենց փոքրիկ հնարավորությունն ու ուժերը տալով մարդուն հիվանդությունից ազատելու համար: Բույսերը թթվածին են արտադրում և կլանում ածխաթթուն, մաքրում օդը մանրէներից ու փոշուց, կատարում են ֆոտոսինթեզ: Բացի այդ, սենյակային բույսերի արձակած զվարթացնող հոտը լավացնում է մեր ինքնազգացողությունը և պաշտպանական ուժերը: Սենյակային բույսերի անհրաժեշտ և ճիշտ խնամքի համար առաջնայինը ծաղիկների ճիշտ ջրումն է: Դրանք պետք է ջրել ըստ պահանջի: Նախ պետք է պարզել, թե այդ ծաղիկը որ դասին է պատկանում՝ այսինքն սիրում է ջուր, թե ոչ: պետք է ապահովվել նրա համար համապատասխան լուսավորություն: Սենյակային բույսերի ճիշտ խնամքի համար կարևոր է նաև ապահովել համապատասխան խոնավությունը: Պետք է համապատասխան եղանակին՝ գարնանը և աշնանը, կատարվի պարարտացում: Ծաղիկների նկատմամբ պետք է շատ հոգատար լինել, քանի որ նրանք զգում են շրջակա էներգետիկ դաշտը, և կան շատ ծաղիկներ, որոնք չեն աճում, խռովում են, եթե երկար տարիներ մի անձը խնամելուց հետո նվիրում, տալիս է մեկ ուրիշին: Սենյակային բույսերը ճիշտ խնամելու համար պետք է ծանոթ լինել նրանց <<քմահաճույքներին>> և ստեղծել նրանց համար համապատասխան միջավայր: Ասում են` եթե սենյակում հանկարծ ծաղիկը հիվանդանում ու մահանում է, կնշանակի պետք է պատճառը փնտրել. կա՛մ տան անդամներից ինչ-որ մեկը հիվանդացել է ու հիվանդությունը դեռևս չի արտահայտվում, կա՛մ էլ տանը բացասական էներգետիկա կա, որն այդ տան բնակիչներին վնասում է: Բույսերի աուրան բարդ է ու բազմաշերտ: Գիտե՞նք, որ լավ տրամադրությունն ու ինքնազգացողությունը շատ բանով պայմանավորված է սենյակային բույսերի ազդեցությամբ,
քանի որ դրանք բարելավում են տարածքի միկրոկլիման, նպաստում օդի զտմանը, փոշու նստեցմանը, բարձրացնում օդի խոնավության մակարդակը, նվազեցնում նրանում առկա ածխաթթու գազի պարունակությունը, «դուրս բերում» վտանգավոր խառնուրդները, նպաստում սթրեսից ազատվելուն: Ավելին, բույսերն իրենց էներգետիկան ունեն, դրական ու մաքրող: Կենսաֆիզիկոսները, կենսաբանները, նրանք, ովքեր բույսերի վրա փորձեր են կատարում, չեն դադարում զարմանալուց, թե որքան դրական ներուժ ունեն սենյակային ծաղիկները:
Կանաչ ջերմոց- լաբորատորիա Մխիթար
Սեբաստացի
կրթահամալիրի
քոլեջ,
արհեստների
դպրոցում 4-րդ տարին է, ինչ գործում է ջերմոց-լաբորատորիան: Սկզբում գոյություն ունեին մի քանի բույսեր, բայց երբ այն վերանորոգվեց, բույսերի տեսականին համալրվեց, և հիմա նրանց քանակը գերազանցում է հարյուրից: Այսքան բույսեր գոյացել են ի շնորհիվ «Գարդենիա» ծաղկի սրահի, որտեղից լաբորատորիա են բերվել թ՛ե թաղարով բույսեր, թ՛ե կտրոններ: Ջերմոցը հյուրընկալել է հազարավոր սովորողների և հյուրերի, և ոչ մի բուսասեր առանց իր հավանած բույսի կամ բույսի կտրոնի չի հեռացել այստեղից : Դիպլոմային աշխատանքները գրելիս փորձեցի համացանցից գտնել նման կառույցներ, բայց որքան հասկացա՝ նմանը գոյություն չունի: Իհարկե կան, որտեղ աճեցնում են մեկ, կամ մի քանի տեսակներ, բայց այսքան բազմազանություն, և որ այս աշխատանքներին մասնակցել
են
սովորողներ
(մասնավորապես
«Գարդենիա»
ակումբի անդամները) այսպիսի նախադեպը չկա: Ծավալուն աշխատանքներ կատարվեցին այս տարի ձմռանը, երբ որոշվեց, որ աճեցնել ոչ միայն սենյակային բույսեր, այլ ցանել նաև դրսում
աճող
մեկամյա
և
բազմամյա
բույսեր:
Սերմերը
հիմնականում հավաքվել էին շրջակա տարածքներից, ինչպես նաև տարբեր մարզերից: Սերմեր ձեռք են բերվել խանութներից, ինչպես նաև նվիրել են անհատները:
Նկարում պատկերված է, թե ինչպես 5-րդ դասարանի սովորողները ջանասիրաբար և հմտորեն հավաքում են ծաղկի սերմեր: Հետաքրքիրն այն է, որ կատարվում են նաև հետազոտական աշխատանքներ: Այ՛, վերցնենք, ուսումնասիրենք. • Կալանխոե բույսի սերմերից աճելու ունակություններն ու հնարավորությունները: Մենք գիտենք, որ սովորոկան բուժիչ կալանխոեն շատ հեշտ է բազմանում տերևների վրա աճող սերմերից, որոնք ընկնելով հողի վրա, արձակում են արմատներ և շատ կարճ ժամանակում դառնում են մայր բույսեր, որոնք ևս կարող են արձակել իրենց սերմերը: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բույսից պոկված տերևը ավելի արագ և առատ սերմեր է արձակում: Այս (գոնե մեզ համար)
հայտնագործությունը
բացահայտվել
է
պատահականորեն, երբ բույսի կողքին, հողի վրա ինչ-ինչ պատճառով տերևն ընկել է ներքև և շատ կարճ ժամանակում արձակել
է
իր
սերմերը:
Նկարում պատկերված է հողի վրա հերթականությամբ տեղադրված կալանխոեի տերևներ: Հետևենք, թ՞ե ինչ կլինի մեկ ամիս անց:
Այստեղ արդեն պարզ երևում են և՛ մեծացած, և՛ նոր ծլած սերմեր, իսկ որոշ ծիլեր արդեն արմատներ են արձակել: Տերևից բույսեր աճեցնելը
շատ
հետաքրքիր
է:
Ուսումնասիրությունների
արդյունքում պարզ դարձավ, որ տերևներից աճեցրած բույսերից, ի տարբերություն սերմերի, կարող են ստացվել տասնյակ սերունդներ:
2.Կատարվում են մի շարք հետաքրքիր հետազոտություններ՝ կապված «Բույսերի բազմացումը տերևներով» թեմայի շուրջ: Փորձերը արվում են բոլոր բույսերի հետ: Արդյունքում բացահայտվել է, որ ոչ բոլոր բույսերն են ունակ բազմանալ տերևներով, առավել ևս այս եղանակով: Դեռևս հայտնաբերվել են կալանխոե բույսի մի քանի տեսակներ: Մյուս դեպքում տերևները բազմանում են տերևի կոթունի մասից արձակելով մանր բույսեր՝
հիմնականում 2 և ավելի: Այս դեպքում կարելի է նկատել
տերևներ, որ սերմեր են արձակում հողի վրա և տերևներ, որնք սերմեր են արձակոմ և հողի մեջ խրում արմատները:
•
Վերը
նշված
եղանակները
դրանք
թանձրատերևուկներին
(сукулент) բնորոշ հատկանիշներ են, երբ տերևը ընկնելով հողի վրա՝ կոթունի ծայրից արձակում է նոր բույսեր, որոնք ևս լինում են երկուսից ավելին: Սակայն իրենց ընտանիքին բնորոշ ոչ շատ դիմացկուն տերևներից բոլորը չեն որ դիմանում են մայր բույսից կտրելուց հետո և շուտ փչանում են:
Այս դեպքում բույսերի առողջ տերևները
(չնայած նրան, որ
փորձերի համար օգտագործվում են նաև ոչ առողջ տերևները և երբեմն առողջ սերունդ է ստացվում նաև նրանցից ) դնում ենք ջրի մեջ, և մի քանի օրը մեկ փոխելով ջուրը, սպասում մինչև 2-3 սմ երկարությամբ արմատներ արձակեն: Դե, իսկ տերևով ամենատարածված բազմացնելու եղանակը դա ջրի մեջ արմատակալեցնելու եղանակն է: Օրինակները բերվում են մանուշակի տերևի օրինակով, որովհետև ամենահաջողված բազմացումը տերևով՝ հենց մանուշակինն է:
Արմատակալած տերևները դնում ենք հողով փոքր թաղարների մեջ: Մոտ մեկ ամիս հետո հողի տակից դուրս են գալիս նորածիլ բույսերը: Սպասելով ևս մեկ, երկու ամիս արդեն բավականին մեծացած բույսերը վերատնկում ենք փոքր թաղարների մեջ՝ առանձնացնելով իրարից և մայր տերևից: Արդեն մի քանի անգամ նշվեց փոքր թաղարի մեջ արտահայտությունը, և դա իզուր չէր, ահա մի կարգախոս, որը ծնվել է լաբորատորիայի գործունեության ընթացքում. «Բույսի ամենամեծ թշնամին մեծ ծաղկամանն է»: Փորձերը ցույց են տվել, որ բույսերը ավելի շատ փչանում են մեծ ծաղկամանում, քան՝ փոքրերի մեջ: Փորձերի արդյունքում պարզ է դարձել, որ տերևն արմատակալեցնելու ամենահարմար ժամանակը գարուն և աշուն ժամանակահատվածն է, քանզի ո՛չ շոգը, ո՛չ ցուրտը նպաստավոր պայմաններն չեն արմատակալման համար:
5.Հաջորդ եղանակի դեպքում բույսի տերևը դնում ենք անմիջապես հողի մեջ: Հողը պետք է լինի ոչ շատ խոնավ: Ավելի նպաստավոր պայմաններ են ստացվում, ստեղծելով փոքրիկ ջերմոցային պայմաններ, այն է, որ տերևի վրա դնում ենք պոլիէթիլենային կտրած շշերի գլխամասը, , կարելի է դնել նաև ապակե կամ պոլիէթիլենային տարայի մեջ:
Մինչև վերջին ժամանակները ժողովրդական բժշկության մեջ բուժիչ համարվում էին դաշտային բույսերի մի մասը: Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրեթե բոլոր սենյակային բույսերը ունեն բուժիչ և օգտակար հատկություններ:
Սկսնակ բույս խնամողների համար Բամբասամք – традесканция tradeskancia
Տեսակը Ընտանիքը Հայրենիքը Լուսավորություն Օդի խոնավություն Ջերմաստիճան Բազամացում Սնուցում ՝ պարարտացում Ջրել
Տեղեկատվություն
300-ից ավելի Շուշանազգի Մադագասկար կղզի Պայծառ՝ ցվրված լույս Չափավոր՝ ցողել պետք չի Ցածր՝17°C, բարձր՝30°C Դուստր բույսերից, սերմերից, կտրոններից Գարուն , ամառ, երկու շաբաթը մեկ անգամ Նորմալ
Առաջին
հերթին
բժշկելու
բացահայտենք
հնարավորությունները:
տրադեսկանցիա
Տրադեսկանցիան
ծաղկի
(բամբասանք
)
ամենատարածված սենյակային բույսերից է: Ժամանակին շատերի տներում կարելի էր հանդիպել այս տեսակին, իսկ հիմա՝ հազվադեպ: Քոլեջ, արհեստների դպրոցի ջերմոց լաբորատորիայում աճեցնում և բազմացնում ենք «Զեբրինա» տեսակը, որի տերևների դեկորացիան աչք շոյող գեղեցիկ է՝ թանաքագույն երանգավորված: Մեր տատիկների տներում
եղել
է
կանաչ
տեսակը:
Տրադեսկանցիայի
հայրենիքը
համարվում է հյուսիսային Ամերիկան: Գոյություն ունի այս ծաղկի մոտ 100 տեսակ: Այն ոչ շատ քմահաճ, ցածրահասակ, մանր, նուրբ, հյութեղ, սրածայր տերևներով բույս է: Տերևների գույները կարող են լինել բազմազան: ԽՆԱՄՔԸ – Տրադեսկանցիան նախընտրում է վառ ցվրված լույս, չնայած կարող է հանդուրժել նաև արևի անմիջական ճառագայթները: Իրենց լավ են զգում արևմտյան և արևելյան պատուհանագոգերին: Խայտաբղետ տերևներով բույսերին լույս ավելի շատ է անհրաժեշտ՝
հակառակ
դեպքում գույները կխամրեն: ՕԴԻ
ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ –
Ամռանը
նախընտրելի
է
մինչև
25˚C տաքություն, իսկ ձմռանը 8˚-13˚C տաքություն: ՕԴԻ ԽՈՆԱՎՈՒԹՅՈՒՆԸ – Առանձնակի դեր չի կատարում: ՋՐԵԼԸ – Գարնանը և ամռանը հարկավոր է ջրել առատ, բայց ոչ այնքան, որ թաղարի տակ ջուր կուտակվի: Ջրելու միջև ընկած հատվածում պետք է հողի վերին շերտը չորանա: Ձմռանը ջրել ավելի ուշ-ուշ: Հարկավոր է ջրել
2-3
օր
թողնված
սենյակային
ջերմաստիճանի
ջրով:
Տրադեսկանցիան կարող է դիմանալ երկար չջրվելուն, սակայն այս դեպքում ցողունը և տերևը կդառնան ավելի նվազ: ՍՆՈՒՑՈՒՄԸ - Հարկավոր է սնուցել ամիսը երկու անգամ հանքային պարարտանյութերով: Բազմերանգ տերևներով բույսերը չի կարելի սնուցել օրգանական ծագում ունեցող պարարտանյութերով՝
նրանք
կկորցնեն իրենց բնական գույնը: Աշնանը և ձմռանը այս բույսերին չեն սնուցում: ՀՈՂԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ – Հարկավոր է 2 մաս տերև հողին խառնել մի մաս տորֆ, հումուս և մի քիչ ավազ: Թաղարի հատակին պետք է դրենաժի փոքր կտորներ լցնել: ԲԱԶՄԱՑՈՒՄԸ –
Տրադեսկանցիան
բազմացնում
են
սերմերով,
կտրոններով, անջատումով՝ բույսը հողից հանելով բաժանել մի քանի մասերի: Սերմերով ավելի ճիշտ է բազմացնել` ցանելով գարնան սկզբին, փոքրիկ ջերմոցներում:
Տորֆի և ավազի խառնուրդի մեջ՝ 1/1 ի
հարաբերությամբ, 20˚C պայմաններում: Անհրաժեշտ է հաճախակի օդափոխել և ցողել: 5-10 սմ մեծանալուց հետո տեղափոխել թաղարների մեջ: Շատ ավելի հարմար և հեշտ է բազմացնել կտրոններով՝ 10-15սմ երկարությամբ 5-6 կտրոն դնել հողով լցված թաղարի մեջ՝ 3-4 սմ հողի մեջ: Մի քանի օրից հետո կտրոնները արմատակալում են: Բազմացումը անջատումով կարելի է կատարել գարնան սկզբին՝ մայր բույսը բաժանելով մի քանի մասերի: ՎՆԱՍԱՏՈՒՆԵՐ և ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ – Եթե ցողունները երկարած են, իսկ տերևները սակավ են՝ կարող է լինել ջրի, լույսի, սնուցման ոչ բավարար լինելու արդյունք:
Տերևների եզրերը շագանակագույն լինելու դեպքում – հնարավոր է օդի խոնավության
խիստ
պակաս:
Տերևները
շրջել
և
համոզվել՝ չկա՞արդյոք ոստայն կարմիր տզերով: Վնասված տերևները հեռացնել և հաճախակի ցողել տերևները: ՈՍՏԱՅՆԱՏԻԶԸ ապրում է բույսի տերևների հակառակ մասում, իսկ կարմիր
ոստայնատիզը՝
նաև
երեսի
մասում:
Բուժելու
համար
օգտագործել 1 : 40 հարաբերությամբ ջրի մեջ լուծված կալցիումի պոլիսուլֆատ: Կարելի է օգտագործել նաև թունդ օճառաջուր (սև, տնտեսական օճառ ): ՏՐԻՊՍԸ – նեղ, երկարավուն, տափակ, սև, կարմրագորշ փորիկով թռչող միջատ է: Այն ծծելով տերևների հյութը գունազրկում է դրանց, որոնք շուտ տերևաթափ են լինում: Թրթուրները դեղին են: Բույսերին այս հիվանդությունից բուժելու համար կարելի է օգտագործել նույն միջոցը՝ ինչ ոստայնատիզինը:
Սովորոկան տրադեսկանցիա, պարտեզային տրադեսկանցիա, Զեբրինա: Այս բույսը ընդունակ է մաքրել շրջապատող օդը փոշուց, ծխախոտի ծխից և սենյակում գտնվող շինարարական նյութերի ու կահավորանքի կողմից արտադրվող թունավոր էլեմենտներից: Այս բույսին ծանոթ ենք գրեթե բոլորս, բայց ոչ բոլորս գիտենք, որ այն համարվում է արյունահոսությունը
դադարեցնող,
ամենակարևորը՝
շաքարային
Տրադեսկանցիայի
օգտակար
դիաբետը
հակաբորբոքային կանխարգելող
հատկությունները
զգում
և միջոց:
են
նաև
կատուները, որոնք մեծ հաճույքով ուտում են այս բույսը: Դրա համար մի
պատժեք, այլ հետևեք նրանց օրինակին և կլինեք շատ ավելի առողջ: Ստորև ներկայացնում ենք մի քանի դեղամիջոցային բաղադրատոմսեր՝ չափաբաժիններով: 1.1 ՎԵՐՔԵՐԸ ԲՈՒԺԵԼՈՒ ՀԱՄԱՐ- հարկավոր է տրադեսկանցիայի տերևները լավ լվանալ, դնել վնասված մասին և վիրակապել: 1.2 Տրադեսկանցիայի նոր քաղած տերևները լավ լվանալ, մսաղացով անցկացնել, ավելացնել մանկական կրեմի երրորդ մասը և շատ լավ խառնել: Լցնել
ապակե
ամանի
մեջ, բերանը
փակել
և
թողնել
սառնարանում մեկ շաբաթ: 2. ԻՆՖԵԿՑԻՈՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԼՈՒԾԻ ԴԵՊՔՈՒՄ տրադեսկանցիայի տերևները ցողունների հետ միասին (20
սմ
երկարություն ունեցող) կտրատել, լցնել 200 գրամ եռացրած տաք ջրի մեջ և թողնել հանգստանա 2 ժամ, հետո քամել: Օգտագործման եղանակը –Թուրմը օգտագործել երկու անգամ՝ ուտելուց հետո որպես հակաբակտերիալ միջոց: 3. ԱՆԳԻՆԱՅԻ ԴԵՊՔՈՒՄ – Մի քանի ցողունի հյութը լցնել 200 գրամ եռացրած տաք ջրի մեջ: Օգտագործման եղանակը – Ստացված հեղուկով ողողել կոկորդը օրը երեք անգամ: 4. ԳՐԻՊԻ՝ քթանցքերից հեղուկի հոսքի դեպքում – Տրադեսկանցիայի ցողունների հյութը քամել և կաթեցնել քթանցքներին օրը 3 անգամ:
5.ՄԵՏԵՐՈԻԶՄԻ
(աղիներում
գազերի
առկայություն
)
դեպքում –
Տրադեսկանցիայի ցողունը տերևների հետ միասին (20 սմ երկարությամբ ) մանրացնել և վրան ավելացնել 200 գրամ եռացրած տաք ջուր: Թողնել 2 ժամ թրմվի, դրանից հետո քամել: Օգտագործել օրը 3 անգամ 30 րոպե ուտելուց առաջ՝կես բաժակ: Ոչ մի դեպքում չավելացնել քաղցր և ցանկալի
է
բուժման
ընթացքում
պակասեցնել
քաղցրի
օգտագործումը, ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չօգտագործել: 6.ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՊՔՈՒՄ – 5 հատ 20 սմ- ոց ցողուն տերևներով մանրացնել, վրան ավելացնել 500 միլիգրամ օղի և թրմել 3 շաբաթ: Այնուհետև քամել: 1 թեյի գդալ թուրմին ավելացնել 50 մգ ջուր, խմել օրը 3 անգամ ուտելուց առաջ: Մեկ ամիս օգտագործելուց հետո ընդմիջել 2 շաբաթ և նորից կրկնել մեկ ամիս: Շաքարը ստուգելուց հետո որոշել կրկնել, թե ոչ: 7. ՊԱՐԱԴԱՆՏՈԶԻ (ԼՆԴԵՐԻ ԲՈՐԲՈՔՈՒՄ) ԴԵՊՔՈՒՄ – – Օրը երեք անգամ ուտել տրադեսկանցիայի մի քանի տերև: 8. Ռեվմատոիդ արթրիտ–Վերցնել 10 մլ եռացրած և սենյակային ջերմաստիճանի հասցրած ջուր, 50 մլ 30% ոց տրադեսկանցիայի թուրմ: Խմել օրը երեք անգամ բաժակի 1/3 չափով, ճաշից առաջ: ԹՈՒՐՄ՝ բաժակը 1/3 չափով լցնել տրադեսկանցիայի մանրացրած տերևներ, վրան ավելացնել օղի և թրմել ապակյա մուգ տարայի մեջ, պահել սառնարանում 12 օր՝ ամուր փակված բերանով: Քամել, հեռացնել մնացորդները: Օգտագործել մեկ տարի: 9. ԹՈՔԱԲՈՐԲԻ ԴԵՊՔՈՒՄ – Տրադեսկանցիայի 50գր ճզմած տերևների ( ցողունների հետ միասին) վրա ավելացնել 50գր մեղր, լավ խառնել, ավելացնել 100 գր կագոր և 20գր պերգի, նորից լավ խառնել: Լցնել ապակե մուգ տարայի մեջ և թողնել սառնարանում: Երկու շաբաթից հետո պատրաստ է: Ստացվածը կոչվում է բայլզամ: Այն կարելի է պահել
սառնարանում 3 ամիս: Ուտել մեկ ամիս շարունակ՝ օրը 4 անգամ՝ ճաշի գդալով: Երկու շաբաթ ընդմիջելուց հետո նորից օգտագործել:
ԴՐԱՄԱԿԱՆ ԾԱՌ խնամքը որևէ խնդիր չի ներկայացնում Ծառանման թանձրատերևուկը, որը հիշեցնում է փոքրիկ ամուր կաղնի, մեծ ճանաչում ունի սիրող-ծաղկաբույծների մոտ։ Այն կայուն է ջերմաստիճանի տատանումների հանդեպ, կարող է երկար դիմանալ առանց ջրի և հեշտությամբ գոյատևում է ոչ բավարար լուսավորության պայմաններում։ Ծառանման թանձրատերևուկի հայրենիքը Հարավային Աֆրիկան է։ Միգուցե հենց դա է պատճառը, որ այս բույսն այդքան լավ է պահում իր մեջ խոնավությունը։ Դրան են նպաստում նաև հաստ, մսոտ տերևները, բույսը պատող մոմի շերտը և տերևների վրայի հերձանցքը, որը բացվում է միայն գիշերը։ Գիշերվա ընթացքում թանձրատերևուկը կուտակում է ածխաթթու գազ, որը կլանում է օդից։ Հետագայում այն վերածվում է խնձորաթթվի, և ջուրը գրեթե չի գոլորշիանում, իսկ խնձորաթթուն վերածվում է շաքարի։ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ Թանձրատերևուկի տերևները, որոնք հիշեցնում են թեփիկներ և մի քանի սանտիմետրի հասնող երկարություն ունեն, կարող են լինել ամենազանազան ձևերի` կլորավուն, ոսպնյակաձև, նեղ և մախաթանման, լայն տերևային վահանիկով և տերևակոթով։ Գույնը կարող է տատանվել մոխրագույնից ընդհուպ մինչև կարմիր։ Ցողունի վրա տերևները դասավորվում են հերթականությամբ կամ միմյանց հանդիպակաց։ Առավել տարածված է ծառանման թանձրատերևուկը (C. arborescens (Mill.) Willd.)` ձվաձև, 2-3 սմ լայնությամբ, հաճախ կարմրավուն եզրագիծ ունեցող տերևներով, որոնց մուգ կանաչ փայլուն մակերևույթը պատված է կետիկներով։ Հազվադեպ հանդիպում է դեղնատերև տեսակը (Hummel’s Sunset)։ Համարվում է, որ այս բույսը նպաստում է լավ տրամադրությանը և ծառանման ցողունի ու կլորավուն տերևների շնորհիվ օժտված է դրական էներգետիկայով։ թանձրատերևուկի տերևների շուրջը «որպես թիթեռնիկների ուրախ խումբ պարում են էներգիայի փոքրիկ պարուրագծիկներ», այս բույսը տան մթնոլորտին հաղորդում է
հանգստություն, կայունություն և խաղաղություն, քանի որ պատկանում է հիմնական, այսինքն` հաստատուն համաստեղություն համարվող նշանին` Այծեղջյուրին։ Թանձրատերևուկը մարդու մոտ մշակում և զարգացնում է աշխատասիրություն և համառություն, բարերար կերպով ազդում մարմնի մասերի և օրգանների վրա՝ ոսկրամկանային համակարգը և մաշկը, որոնց համար, համաձայն բժշկական աստղագուշակության, մեծ դեր ունի Այծեղջյուրը։ ԻՆՉՊԵ՞Ս ԽՆԱՄԵԼ ԹԱՆՁՐԱՏԵՐԵՎՈՒԿԻՆ Ջրումը. չնայած նրան, որ բույսը հարմարեցված է չորայնությանը, այն ավելի լավ է աճում գոլ ջրով առատորեն ջրելու դեպքում։ Սակայն ուշադիր պետք է լինել, որպեսզի ջուրը չկուտակվի ծաղկամանի ստորին մասում դրված ամանի մեջ։ Մինչև հաջորդ ջրելը հողագունդը պետք է միայն թեթևակի չորացած լինի։ Աշնանը ջրելն աստիճանաբար քչացնում են, իսկ ձըմռանը սահմանափակում են ամիսը 2-3 անգամ, սակայն խորհուրդ չի տրվում հասցնել մինչև հողի չորանալը։ Գերխոնավացումը նույնպես կարող է բույսի վրա կործանարար ազդեցություն ունենալ։ Լուսավորությունը. թանձրատերևուկը լուսասեր բույս է։ Անգամ ձմռանը նրան անհըրաժեշտ է լավ լուսավորում։ Ամռանը բույսը կարելի է տընկել բաց բնահողի, օրինակ` ալպիական բլուրի հարավային մասում։ Եթե նման հնարավորություն չկա, ապա դո՛ւրս հանեք այն պատըշգամբ։ Սակայն չմոռանանք ձմռանը՝ մինչ ցրտերն ընկնելը, բույսը տուն տեղափոխել։ Հողը և պարարտացումը. բնահողը պետք է պարունակի տերևային, ճիմե հող և ավազ (1։1։1 հարաբերակցությամբ)։ Կարելի է օգտագործել նաև փխրուն, ոչ այնքան բերրի հողային հիմք։ Կակտուսների համեմատ թանձրատերևուկը դրական է արձագանքում ազոտական հանքային պարարտանյութերի ներմուծմանը։ Պարարտացումն անցկացնում են գարնանից մինչև օգոստոսի կեսը, հակառակ դեպքում բույսը չի հասցնի պատրաստվել «ձմեռային հանգստին»։