Ամենից ամենա

Page 1


Աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում է գտնվում աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը ` Արքայադստեր աշտարակը :


Այն ունի 107 հարկ, որից 7-ը ստորգետնյա (նախատեսված ավտոկայանատեղիի համար ), իսկ 100-ը վերգետնյա: «Փրինցես Թաուերում» տեղակայված են 763 շքեղ դասի բնակարաններ՝ 1-4 ննջարաններով, և փենթհաուսներ, իսկ ընդհանուր բնակարանների քանակը հասնում է 3100-ի: Աղբյուրը`այստեղ


Աշխարհի ամենամեծ շունը Աշխարհի ամենամեծ շունը Գերմանական Դոգ ցեղատեսակի Ջորջ մականունով շունն է: Ջորջը իր տերերի հետ ապրում է Արիզոնա նահանգի Տուկսոն քաղաքում: Ջորջի հասակը 112սմ է, քաշը՝ 110 կգ: Պոչից մինչ դունչը երկարությունը 221սմ է: Շան տերերը վկայում են, որ շունը ամսական ուտում է 50 կգ կեր:


• Շան տերերը վկայում են, որ շունը ամսական ուտում է 50 կգ կեր: • Տեսանյութը`այստեղ • Աղբյուրը`այստեղ


Ա շխարհի ամենամեծ խնձորը Ճապոնիայի Հիրոսակի քաղաքում աճել է աշխարհի ամենամեծ խնձորը : 35-ամյա Չիսատո Իվասակին արդեն 10 տարի խնձորի այգի է մշակում , որը նրան բավական եկամուտներ է բերում :


Չիսատոն բավական երկար ժամանակ նպատակ էր դրել աճեցնել աշխարհի ամենամեծ խնձորը, որը նրան, ի վերջո, հաջողվեց: Մի քանի տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքում, այգեգործի երազանքը կատարվել է: Նա աճեցրել է 1849 գրամանոց խնձոր: Ականատեսներ վկայությամբ, այն ոչ միայն ամենամեծն է, այլ նաեւ ամենահամեղը: Աղբյուրը`այստեղ


Նյութը պատրաստեց Արտյոմ Ստեփանյանը

Գեղարվեստի կրտսեր դպրոց 4-րդ դասարան 2014


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.