Մեկ ամիս շարունակ մենք նախապատրաստվում էինք «Նոր Լույս»-ի հնգամյակին Շուրջ մեկ ամիս «Նոր Լույս»-ի ողջ անձնակազմը, մենթորներն ու մենթիները նախապատրաստվում էին «Նոր Լույս»-ի հնգամյակի մեծ միջոցառմանը: Քանի, որ միջոցառման օրը համընկնում էր բնապահպանության միջազգային օրվա հետ, միջոցառման գույնը ընտրվեց կանաչը:
Ընտրվում էին երաժշտություններ, սովորում էին երգեր, պարերի բեմադրություն: Միջոցառման համար հատուկ գրվեց նաև «Նոր Լույս»-ի կյանքը բնութագրող երգ-հիմն:
Միջոցառմանը իրենց անվանական գեղեցիկ հագուստը ունենալու համար պատրաստվեցին վերնաշապիկներ:
Միջոցառման ընթացք Հունիսի 7-ին «Նոր Լույս» Մենթորինգ Կենտրոն Երիտասարդների համար ՀԿ-ն նշեց իր հնգամյակը: Միջոցառմանը ներկա էին հասարակական, քաղաքական, մշակութային ոլորտի հայտնի ներկայացուցիչներ, ինչպիսիք են` Սամվել Գրիգորյանը, Լենդրուշ Մանուկյանը, Անահիտ Կարապետյանը, Ամալյա Ադամյանը, Կարինե Սահակյանը, Արթուր Նաջարյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Աստղիկ Վարդանյանը, Կարեն Ստեփանյանը, Աշոտ Միրզոյանը, Սեյրան Մարտիրոսյանը և այլոք:
Մասնակիցներին ներկայացվեց Նոր Լույսի գործունեությունը արտացոլող «5 տարին 5 րոպեում» տեսահոլովակը: Վերջինս կարող եք դիտել այս հղումով: (ENGLISH https://www.youtube.com/watch?v=u1sTK5F6A94) Այնուհետև Նոր Լույսի գործադիր տնօրեն Շողիկ Միքայելյանը իր երախտիքի խոսքը ասաց համագործակցող 8 կառույցներին և հանձնեց շնորհակալագրեր` 1. Սեյրան Մարտիրոսյան` Ա.Դ. Սախարովի անվան մարդու իրավունքների կենտրոն 2. Կարինե Սահակյան` ԳՊՄԻ հոգեբանության ամբիոնի վարիչ 3. Ամալյա Ադամյան` Գյումրու տարածքային զբաղվածության կենտրոն 4. Անահիտ Կարապետյան` Ֆ. Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի տնօրեն 5. Սոնյա Սիմոնյան` Թռչունյաց տուն գիշերօթիկ դպրոցի տնօրեն 6. Կարեն Ստեփանյան` 30 դպրոցի տնօրեն 7. Գայանե Բիչախչյան` 29 դպրոցի տնօրեն 8. Արամ Ավետիսյան, Արտյոմ հակոբյան՝ Հորիզոն ստուդիա
«Նոր Լույս»-ը գնահատում է ցանկացած աշխատանք և հատկապես կամավորական: Նոր Լույս ՀԿ-ն հանձնեց 7 վկայականներ իր 2014-2015թթ մենթիների հետ աշխատած 7 մենթորներին, իսկ նրանցից երկուսը` Լիլիթ Շահնազարյանը և Լարիսա Ժամակոչյանը, արժանացան լավագույն մենթոր կոչմանը՝ իրենց կատարած բազմազան, բովանդակալից, ուսուցողական, ինչու չէ նաև հետաքրքիր ժամանցային հանդիպումների համար:
Նոր Լույս ՀԿ-ում ավանդական են դարձել անցկացնել ինտելեկտուալ խաղ – մրցույթներ: Այս տարի ևս նմանատիպ մրցույթի արդյունքում հայտնի դարձավ 2014-2015թթ ամենագիտակ մենթին` Մարիամ Իսրայելյանը, ով ստացավ որպես նվեր «Գիտելիքների շտեմարան» գիրքը :
Հյուրերին իրենց համարները ավարտուն տեսքով ներկայացրեցին մեր մենթիները
Այսպես Աննա Ունուսյանը և Ֆլորա Մկրտչյանը ներկայացրեցին գեղեցիկ հայկական զուգապար: Կարող եք դիտել պարը այս հղումով:
Մենթոր Լենա Ղազարյանը և մենթի Սեդա Մկրտչյանը միասին ներկայացրեցին հյուրերին կիթառի կենդանի հնչյուններ և երգ: Կարող եք վայելել կատարումը այս հղումով:
Մենթիներ
Լիանա
Ունուսյանը և Հասմիկ Նահապետյանը միասին ներկայացրեցին ինքնատիպ և հետաքրքիր համար` նվագելով ջազ երաժշտություն հայկական երաժշտական գործիքով`քանոնով: Նվագը զարմացրեց և հիացրեց բոլոր ներկաներին, իսկ Սեյրան Մարտիրոսյանը խոստացավ երեխաներին հրավիրել ինտելեկտուալ խաղ -մրցույթի երաժշտական ընդմիջմանը նվագելու համար: Վայելեք կատարումը այս հղումով:
Մենթի Գոհար Գալոյանը մասնակիցներին ներկայացրեց գեղեցիկ դաշանամուրային համար` վալս, որի հեղինակն էր Վարլամովը: Դիտեք համարը այս հղումով:
«Նոր Լույս»-ի սաները շնորհիվ իրենց աշխատասիրության կարողացան մեկ ամսվա ընթացքում սովորել գեղեցիկ հայկական պար: Այդ պարը բեմադրել էին մենթիներ Աննա Ունուսյանը և Ֆլորա Մկրտչյանը: Դիտեք պարը այս հղումով:
Նոր Լույս-ի հնգամյակին նվիրված միջոցառումը եզրափակվեց «Նոր Լույս»-ի հիմնով: Երգի խոսքերի հեղինակն է «Նոր Լույս»-ի լավագույն կամավորներից մեկը, երիտասարդ գրող Անի Ավետիսյանը: Վայելեք կատարումը այս հղումով:
Շնորհավորանքներ գինու ուղեկցությամբ Միջոցառման ավարտից հետո ներկաները հրավիրվեցին հյուրասիրության, որտեղ մասնակիցները շնորհավորեցին «Նոր Լույս»-ին և մաղթեցին շարունակել սկսած բարի գործը: Ավարտին մասնակիցները կտրեցին անվանական տոնական տորթը և ուրախացան:
Շնորհավոր առաջին, բայց ոչ վերջին գործունեության հնգամյակդ մեր սիրելի «Նոր Լույս»:
§Նոր Լույս¦ Մենթորիգ Կենտրոն Երիտասարդների համար Հասցե՝ Գյումրի, Ղորղանյան 238 Հեռ.՝ 055 01 72 19
nluyce@gmail.com www.norluyce.com