2020թ. 1-ին կիսամյակում՝ հունվարից հունիս ամիսների ընթացքում, արձանագրվել է անձանց նույնասեռական սեռական կողմնորոշման կամ տրանս գենդերային ինքնության նկատմամբ խտրականությամբ զուգորդված իրավախախտումների 27 դեպք: Արձանագրված դեպքերով տուժածները ենթարկվել են ոչ միայն ուղղակի, այլ նաև ասոցացված խտրականության: