Այս հետազոտության նպատակն է բացահայտել Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից դրսևորված ատելության խոսքի դրսևորումները՝ պայմանավորված անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքերով։ Հետազոտության ենթակա ժամանակահատվածն ընդգրկում է 2004-ից 2018թթ., ժամանակահատված, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ և վավերացրեց Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիան։