Հարօ Մհերեան, Գրաբարի Ձեռնարկ
Գրաբարի Գրային Համակարգը
ԳՐԱԲԱՐԻ ԳՐԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 1.
Ըստ այսօրուայ ընդունուած տուեալներին, գրաբարի, այսինքն՝ 5-րդ դարի գրական հայերէնի,
գրութեան համակարգը՝ Մաշտոցեան այբուբենն է։ Մեզ հասած պատմական վկայութիւնների շնորհիւ, Մաշտոցեան այբուբենի մասին ունենք հետևեալ տեղեկութիւնները՝ 1.1.
Այբուբենը բաղկացած է 36 տառերից, որոնք են՝ Ա, Բ, Գ, Ե, Զ, Է, Ը, Թ, Ժ, Ի, Լ, Խ, Ծ, Կ, Հ, Ձ, Ղ, Ճ, Մ, Յ, Ն, Շ, Ո, Չ, Պ, Ջ, Ռ, Ս, Վ, Տ, Ր, Ց, Ւ, Փ, Ք։
1.2.
Ճշգրտուած է այբուբենի նշանների հերթականութիւնը և տառացի անունները (տե՛ս Աղիւսակ 1)։
1.3.
Յայտնի է նաև այն որ՝ տառերը բացի հնչիւնական արժէքներից ունեն թուանշանային արժէքներ (տե՛ս Աղիւսակ 1)։ Ա (ԱՅԲ) 1
Ժ
(ԺԷ)
10
Ճ
(ՃԷ)
100
Ռ
(ՌԱՅ)
1000
Բ
2
Ի
(ԻՆ)
20
Մ
(ՄԵՆ) 200
Ս
(ՍԷ)
2000
Գ (ԳԻՄ) 3
Լ
(ԼԻՒՆ) 30
Յ
(ՅԻ)
300
Վ
(ՎԵՒ)
3000
Դ (ԴԱՅ) 4
Խ
(ԽԷ)
40
Ն
(ՆՈՒ) 400
Տ
(ՏԻՒՆ) 4000
Ե
(ԵՉ)
5
Ծ
(ԾԱՅ) 50
Շ
(ՇԱՅ) 500
Ր
(ՐԷ)
5000
Զ
(ԶԱՅ) 6
Կ
(ԿԵՆ) 60
Ո
(Ո)
600
Ց
(ՑՈՅ)
6000
Է
(Է)
7
Հ
(ՀՈՅ)
70
Չ
(ՉԱՅ) 700
Ւ
(ՒԻՒՆ) 7000
Ը
(ԸԹ)
8
Ձ
(ՁԱՅ) 80
Պ
(ՊԷ)
800
Փ
(ՓԻՒՐ) 8000
Թ (ԹՈՅ) 9
Ղ
(ՂԱՏ) 90
Ջ
(ՋԷ)
900
Ք
(ՔԷ)
(ԲԵՆ)
9000
Աղիւսակ 1 - Այբուբենի տառերի հերթականութիւնը, անունները և թուանշանային արժէքները
1.4.
Համոզիչ պատմական վկայութիւններ ունենք Մաշտոցեան այբուբենի մասին իբրև գրաբարի (յատկապէս 5-րդ դարի Արարատեան բարբառի) կատարեալ հնչիւնային համակարգ, այն իմաստով որ՝ իւրաքանչիւր բարբառային հնչիւն ճշգրիտ կերպով համապատասխանում է մէկ տառի, և այբուբենը ամբողջութեամբ լրացնում է այդ ժամանակուայ բարբառային բոլոր հնչիւնները։
1.5.
Մեր Կարծիքով, տարակարծութիւններ կամ թերութիւններ կան հետևեալ տառերի ճշգրիտ հնչիւնների մասին՝ Ե, Է, Ո, Ւ, Յ, ինչպէս նաև Հ։
1.6.
Անորոշ է նաև թէ՝ ինչու Մեսրոպ Մաշտոցը տառերը անուանել է միավանկ ձևով, երբ մեզ յայտնի այդ ժամանակաշրջանի բոլոր այբուբենները չունեն այս ձևակերպումը։
1.7.
Անորոշութիւններ կան նաև Ւ տառի անուան և ձայնաւոր/բաղաձայն լինելու հանգամանքի մասին, և թէ ինչու Մեսրոպ Մաշտոցը «ու»-հնչիւնը չէ նշանակած մէկ տառի, երբ համոզիչ պատմական փաստեր կան որ հին հայերէնը պէտք է որ ունենար յստակ «ու» հնչիւն (այսինքն՝ IPA հնչիւնների ʉ կամ u հնչոյթը, IPA-ի ճշգրիտ հնչոյթները կարելի է ունկնդրել օրինակ՝ հետևեալ կայքում ipa/vowels)։
1.8.
Ըստ աւանդոյթի շեշտւում է նաև այն որ՝ Ե և Ը ձայնաւորները բառավերջում հանդէս չեն գալիս, իսկ Ա և Ո ձայնաւորները այդ դիրքում հանդիպում են շատ քիչ դէպքերում, և ընդհանրապէս որպէս կանոն լրացւում են Յ տառով (տե՛ս §2 «Գրաբարի Ձեռնարկ», Ա. Աբրահամեան, Երևան 1976)։
1.9.
Վերջերս պարզուել է նաև որ Մաշտոցեան տառերի ձայնաւորները թուով 8 հատ են ի հակասութիւն աւանդական ընդունուած կարծիքին։ Այս ուղղութեամբ դիտէ՛ք Սամուէլ Գրիգորեանի անվիճելի և ճշգրիտ վերլուծումը՝ «Հայերէնի Մաշտոցեան Այբուբենը Մաս Ա»։
2016 © hyspell.com
1