ԼԳԲՏ շարժման պատմությունից. մի քանի դեմք, տարեթիվ և իրադարձություն
ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդիկ միշտ էլ գոյություն են ունեցել` հնագույն ժամանակներից ցայսօր: Ամենայնիվ, ԼԳԲՏ քաղաքացիական շարժումը միշտ չէ, որ տարվել է: Ինչպես ստրկուկները, կանայք, աշխատավորները, գիտնականները, աթեիստները, այլախոհները, այնպես էլ ԼԳԲՏ մարդիկ երկար դարեր հալածվել են, խոշտանգվել, սպանվել, աքսորվել և արժանացել անմարդկային վերաբերմունքի: Ամենայնիվ, աշխարհը զարգանում էր, առաջ էր գնում, զարթնում էր հումանիզմը, մարդիկ թոթափվում էին միջնադարյան մոլի կրոնական թեոկրատիաներից, զարգանում էր գիտությունը, մարդկային միտքը: Եվ ճնշված ամբոխները վեր ելան` պահանջելու ազատություն, հավասարություն և եղբայրություն: ԼԳԲՏ մարդիկ նույնպես ոտքի ելան` պահանջելով նույնը: Ուստի, պետք է մտապահել, որ այստեղ խոսք է գնում ոչ թե ԼԳԲՏ մարդկանց «առաջացման» մասին, այլ` ԼԳԲՏ քաղաքացիական շարժման ծննդի մասին: