Ի՞նչ է հոմոֆոբիան:
Հոմոֆոբիան (Հունարեն όμοιος / հոմիոս – նույն, φοβία / ֆոբիա – վախ) երկյուղն է, վախը, ատելությունն ու զզվանքը նույնասեռական կամ որպես նույնասեռական ընկալվող մարդկանց և նույնասեռականության նկատմամբ: Հոմոֆոբիայի տարբեր տեսակներ կան: Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատն իրոք ֆիզիկական զզվանք և/կամ երկյուղ է տածում նույնասեռականների կամ իր կողմից որպես նույնասեռական ընկալվող անձանց նկատմամբ, որն ինքը կառավարել չի կարողանում: Երբեմն դա կարող է ուղեկցվել հալածախտով (պարանոյա): Կլինիկական հոմոֆոբիայի դեպքում անհատի մոտ երբեմն կարող են նկատվել որոշակի ռեֆլեքսներ (gag reflex), բիբերի լայնացում, տղամարդկանց դեպքում` առնանդամի չափսի փոքրացում մերկ տղամարդ տեսնելիս: Այս ամենը գիտականորեն չափորոշվել է եզակի գիտափորձական հետազոտությունների ժամանակ, հայտնում է Ռիկտոր Նորտոնը: Ինտերնալ հոմոֆոբիան նույնասեռական անհատի վախն է սեփական նույնասեռականության նկատմամբ: Ոմանք համամիտ չեն այս սահմանման հետ` նշելով, որ անհատին պետք չէ համարել նույնասեական, եթե ինքը չի ցանկանում որպես նույնասեռական դիտարկվել: Այնուամենայնիվ, ինտերնալ հոմոֆոբիան առկա է այն անձանց մոտ, ովքեր ունեն ուժեղ նույնասեռ սեռական և էմոցիոնալ ցանկություններ կամ կրքեր: Ինտերնալ հոմոֆոբիայի դեպքում անհատի մոտ նկատվում է հոմոսեքսուալ ցանկությունների ուժեղ ճնշում, որը պայմանավորված է սեփական կրքերի, ցանկությունների, ֆանտազիաների և կրոնական կամ սոցիալական հավատալիքների միջև եղող հակասությամբ, որի պատճառով անհատի մոտ տեղի է ունենում ներքին պայքար: Ներքին այդ պայքարը կարող է հանգեցնել կլինիկական դեպրեսիայի: Նույնասեռ պատանիների շրջանում ինքնասպանության ավելի բարձր ցուցանիշը, քան իրենց հետերոսեքսուալ հասակակիցների մոտ բացատրվում է հենց այս երևույթով: Ինստիտուցիոնալ հոմոֆոբիան որոշակի հաստատությունների կամ (հաճախ պետական կամ կրոնական)
ինստիտուտների
նույնասեռականության
կողմից
հոմոֆոբիայի
քրեականացում
և
կիրառումն
տուգանում,
է:
Սա
պաշտոնյաների
ներառում կամ
է
տվյալ
հաստատությանը պատկանող խոսնակների կամ անդամների կողմից ատելության կոչերի գործածում
և
նույնասեռական
անձանց
նկատմամբ
հետապնդումների,
բռնության
և
խտրականության այլ դրսևորումներ: Հոմոֆոբիան նաև դիտարկվում է այլ բացասական կարծրատիպերի և նախապաշարմունքների ենթատեքստում, որպես դրա առանձին մի ճյուղ. երբեմն հոմոֆոբիան դիտարկում են 1