ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ
ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ
Ձեռնարկի մշակման համակարգող և կազմող` Անահիտ Ոսկանյան Խմբագիր` Լուսինե Հայրապետյան Գաղափարի հեղինակ` Անահիտ Ղազանչյան
Այս հրապարակումը միտված է զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների, շահագրգիռ կազմակերպությունների և ան ձանց ուշադրությանը ներկայացնել ներկայումս մեծ արդիականու թյուն վայելող գյուղական զբոսաշրջության կարևորությունը: Ձեռնարկում ներկայացված են գյուղական զբոսաշրջության կազ մակերպման առանձնահատկությունները, կապը մի շարք զբո սաշրջության տեսակների հետ, գյուղական զբոսաշրջության մեջ ներգրավված անհրաժեշտ ռեսուրսներն ու ենթակառուցվածքները, հանգստի այս տեսակի հետ զուգորդվող տարատեսակ զբաղմունք ները, սպասարկող անձնակազմին ներկայացվող պահանջները և այլն: Ձեռնարկը մշակվել է զբոսաշրջության ոլորտում առկա միջազգային նոր մերին և սկզբունքներին համահունչ, գոյություն ունեցող ժա մանակակից օտարալեզու գրականության ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման հիման վրա՝ հաշվի առնելով վերջին ժամանակներում ոլորտում տեղի ունեցող առաջընթացն ու փոփո խությունները: Ձեռնարկը նախատեսված է զբոսաշրջության ոլորտի կրթական հաստատությունների, ոլորտում ուսումնասիրություններ և նորարա րական ծրագրեր մշակողների համար: Այն կարող է կիրառելի լինեն գյուղական համայնքների, զբոսաշրջային կազմակերպությունների, հյուրատների աշխատողների և ոլորտում գործունեություն ծավալող այլ անձանց համար:
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Ս
ույն ձեռնարկը միտված է գյուղական զբոսաշրջության` ներկա յումս մեծ արդիականություն վայելող տեսակի կազմակերպման առանձնահատկությունների բացահայտմանը և մեթոդաբանական հիմքերի հանրայնացմանը։ Զբոսաշրջության ոլորտն էական դերակատարություն ունի նոր տարա Չնայած զբոսաշրջության ծաշրջանների տընտեսական յուրաց ոլորտի աննախադեպ զարման գոր ծում և նման գոր ծա ռույթն գացումներին այս ոլորտում էլ ուղղորդելով դեպի գյուղական մի տեսական մշակումները ջավայր` արդյունավետ կերպով հնա շարունակաբար ետ են րավոր է զարկ տալ այդ տարածքնե մնում հասարակական րում զբոսաշրջության հետ առնչվող գործունեության զարգացման տնտեսության մի շարք ոլորտների տեմպերից: առաջընթացին։ Հարկ է նշել, որ այսօր
զբոսաշրջության ոլորտը աշխարհի ամենախոշոր և մրցունակ ծառայություններ մատուցող ոլորտներից մեկն է համարվում։ Զբոսաշրջության վերաբերյալ տեղեկատվության նկատմամբ պահանջարկն առկա է ոչ միայն կրթական հաստատություններում, այլև տնտեսության այն առանձին հատվածներում, որոնք որոշ չա փով առնչվում են հյուրընկալման ոլորտի հետ։ Նման շահագրգիռ 3
հատվածները կարիք ունեն այնպիսի տեղեկատվության, որը վերա բերում է հատկապես զբոսաշրջության առանձին ուղղությունների որոշակի շրջանակներին։ Գյուղական զբոսաշրջության վերաբերյալ հայերենով ամբողջա կան և համապարփակ տեղեկատվություն ունենալու պահանջարկը հանգեցրեց այս ձեռնակի ստեղծմանը, որը կարող է օգտագործ վել թե՛ տեսական ուսումնասիրություններ կատարելու համար, թե՛ պրակտիկ- կառավարչական, ձեռնարկատիրական և այլ նպատակ ներով։ Ուղեցույցի վերնագիրն է «Գյուղական զբոսաշրջություն»։ Գրքում ներկայացված է գյուղական զբոսաշրջության էությունը, առանձնա հատկությունները, կապը մի շարք զբոսաշրջության տեսակների հետ, գյուղական զբոսաշրջության մեջ ներգրավված անհրաժեշտ ռեսուրսներն ու ենթակառուցվածքները, հանգստի այս տեսակի հետ զուգորդվող տարատեսակ զբաղմունքները, սպասարկող ան ձնակազմին ներկայացվող պահանջները և այլն։ Ձեռնարկում կարևորվել է նաև գյուղական զբոսաշրջությունը որպես` • կայուն զբոսաշրջության բաղադրիչ, • միջմշակութային համագործակցության միջոց, • տարածաշրջանային տուրերի (շրջայցեր) մրցունակության բար ձրացման գործոն։
Զբոսաշրջության ոլորտի ժամանակակից զարգացումների մեջ պետք է կարևորել «գյուղ»-ը, քանի որ այն եզակի արտադրանք առաջարկելու զգալի ներուժ ունի. շնորհիվ իր բնական միջավայրի, առանձնահատուկ խոհանոցի և տեղանքին բնորոշ տարատեսակ զբաղմունքների:
4
ԲԱԺԻՆ 1
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
1.1 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Արդեն երկու հարյուրամյակ զբոսաշրջությունը համարվում է հա մաշխարհային տնտեսության արագընթաց զարգացող ճյուղերից մեկը։ Զբոսաշրջության շարունակական զարգացումն էականորեն խթանում է ոչ միայն ծառայությունների ոլորտի զարգացմանը, այլև պայմաններ է ստեղծում նորանոր աշխատատեղերի առաջացման և բնակչության զբաղվածության առավել բարձր մակարդակ ապահո վելու համար։ Բազմաթիվ երկրների տնտեսության կառուցվածքում զբոսաշրջությունը համարվում է ամենաեկամտաբեր ճյուղը և նշա նակալի տեղ է զբաղեցնում որոշ երկրների համախառն ներքին ար դյունքի ձևավորման մեջ։ Հասարակության կողմից հանգստի հանդեպ ցուցաբերվող տա րատեսակ հետաքրքրությունների հետևանքով առաջանում է զբո սաշրջության տեսակների բազմազանություն։ Յուրաքանչյուր մարդ յուրովի ընկալելով իր միջավայրը` տարբեր ակնկալիքներ է ունենում հանգստից։ Սակայն զբոսաշրջության ոլոր տը, բացի հանգստի կազմակերպումից, մի շարք առաքելություններ էլ ունի։ Ոլորտը մեծ ազդեցություն է ունենում ազգային ավանդույթ ների վերականգնման գործում, բազմաթիվ ասպեկտներով նպաս տում է բնական ռեսուրսների պահպանմանն ու արդյունավետ օգ տագործմանը։ Պետության սոցիալական համատեքստում զբոսաշրջությունը տարբեր միջոցներով նպաստում է գյուղական համայնքների և տն տեսապես անբարենպաստ տարածաշրջաններում սոցիալական աշխուժության ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների` ճանապարհների, հանգստի համար նախատեսված համալիրների, առողջապահության, տրանսպորտի զարգացմանը։ Այս ամենի ար դյունքում քաղաքամերձ շրջաններում բարձրանում է բնակչության կենսամակարդակը և բարելավվում է ապրելակերպը։ Զբոսաշրջության ոլորտի սոցիալական նշանակությունը բավա կանին մեծ է, քանի որ ոլորտի աճը զուգորդվում է հասարակության բարեկեցությամբ. զբոսաշրջության զարգացման միտումների հետ անմիջականորեն կապվում են բնակչության եկամուտները և տնտե սական ընդհանուր զարգացումները։ Բնակչության կենսամակար դակի և տեխնոլոգիաների զարգացման, ճանապարհորդելու ցան
6
կության աճին զուգընթաց՝ ի հայտ են գալիս զբոսաշրջության նոր ուղղություններ` ակտիվացնելով մրցակցությունն այլ ուղղություննե րի միջև։ Դրանցից է ներկայումս մեծ հետաքրքրություն վայելող գյու ղական զբոսաշրջությունը։ Հարկ է նշել, որ զբոսաշրջությունը ճանաչողական, հանգստի, առողջարարական, մարզական, կրոնական, ազգականներին այցե լության, մասնագիտական, գործնական և այլ նպատակներով բնա կության մշտական վայրից (երկրից) այլ վայր (երկիր) առավելագույ նը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականացնող քաղաքացիների գործունեություն է։1 Այլ կերպ՝ զբոսաշրջությունը գործունեության տեսակ է, որը կար ևոր նշանակություն ունի ժողովուրդների կյանքում, հզոր տնտեսա կան միջոց է, արվեստ, գործարարություն մարդկանց զվարճացնելու և սպասարկելու համար,2 որը միաժամանակ նպաստում է երկրի մի ջազգային ճանաչմանը` պատմամշակութային և տեղանքին բնորոշ առանձնահատկությունների հիման վրա։
1.2 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Զբոսաշրջության հիմքում ճանապարհորդությունն է, առաջարկի և պահանջարկի փոխազդեցությունից ձևավորված իրական զբո սաշրջային արդյունքը, որն իր վրա է կրում տնտեսական և սոցիա լական մի շարք նախապայմանների ներգործությունը։ Լավագույն հանգիստը միջավայրի փոփոխությունն է, որի միջոցով հնարավոր է կտրվել առօրյա հոգսերից ու խնդիրներից։ Ուղևորության նպատա կային զբաղմունքից կախված՝ տարանջատվում են հանգստի կազ մակերպման ձևերը, ակնկալիքների, տպավորությունների և գրավ չությունների բազմազանությունը։ Հանգստի տարբեր ձևերն ընդլայնում են մարդու մտահորիզո նը, ապահովում են մասնակիցների հոգեկան և ֆիզիկական ուժերի 1 «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք, ըն դունված 2003թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀՊՏ 2004/6 (305) 29.01.04, Հոդված 2. Օրեն քի հիմնական հասկացությունները 2 Ոսկանյան Ա.Զ., Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում ինովացիոն գործունեության կառավարման հիմնախնդիրները, Ատենախոսու թյուն, Երևան, 2014, էջ 32-48
7
վերականգնումը, գեղագիտական բավականությունը։ Քաղաքնե րում մարդիկ անխուսափելիորեն գտնվում են ակտիվ, անհանգիստ, աղմկոտ միջավայրում։ Քաղաքային թոհուբոհից հեռանալն ու բնու թյան, գյուղական անդորրի մեջ հանգիստ կազմակերպելն այսօր բազմաթիվ երկրներում մեծ արդիականություն է վայելում։ Գյուղա կան զբոսաշրջությունն էլ հանդիսանում է նմանատիպ հանգստի վառ օրինակ։ Տարբեր տեսական մշակումներում, մեթոդաբանական աղբյուր ներում գյուղական զբոսաշրջությանը տրվում են բազմաթիվ սահմա նումներ, որոնք ընդհանրացնելով, ստորև ներկայացվում են գյուղա կան զբոսաշրջության հիմնական առանձնահատկությունները։ Գյուղական զբոսաշրջությունը գյուղական միջավայրում հանգսը տի կազմակերպման, գործարար և այլ նպատակներով (ճանապար հորդության հիմնական նպատակը ժամանման վայրում վճարովի աշխատանքային գործունեությունը չէ), առավելագույնը մինչև մեկ տարի անընդմեջ ժամկետով ճանապարհորդություն իրականաց նող քաղաքացիների գործունեություն է։3 Համաձայն Ժ. Ու. Քլոսի գյուղական զբոսաշրջությունը հասկացու թյուն է, որն իր մեջ ներառում է այն ողջ զբոսաշրջային գործունեու թյունը, որն իրականացվում է զարգացող գյուղական միջավայրում։4 Ավանդական զբոսաշրջության ձևերի կողքին դիտարկելով գյու ղական զբոսաշրջությունը՝ կարելի է նկատել, որ այն նոր երևույթ է, և որպես զբոսաշրջության տարատեսակ՝ իր զարգացման պատմու թյունը սկսել է Արևմտյան Եվրոպայում նախորդ դարի 60-70-ական թվականներին։ Տարածաշրջանային առումով այդ երևույթը կենտրոնացած էր գե րազանցապես Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի գյուղատնտե սական տարածաշրջաններում։5 Այս տեսակի զբոսաշրջության հիմնական նպատակը համարվում էր գյուղական համայնքներում կազմակերպված գործունեության միջոցով պահպանել, վերակեն
3 Eurostat. 1998. Community Methodology on Tourism Statistics. European Com mission. Luxembourg. 4 Department for food and rural affairs. Tourism statistic. [էլեկտրոնային աղբյուր] URL: http://www.gov.uk/government/collections/rural-economy, 5 French agency for tourism development (AFIT), [էլեկտրոնային աղբյուր], URL: http://www.afit-tourisme.fr
8
դանացնել տեղական սովորույթները, արհեստները և զարկ տալ ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը։6 Գյուղական զբոսաշրջությունը բաղկացած է հանգստի կազմա կերպման մի շարք տեսակներից. • ագրոզբոսաշրջություն, • համայնքային էկոզբոսաշրջություն, • էթնոզբոսաշրջություն, • սպորտային զբոսաշրջություն, • գաստրոնոմիկ զբոսաշրջություն • և ուղղակի հյուրընկալության կազմակերպում գյուղական միջա վայրում։7 Գյուղական զբոսաշրջություն ասելով հասկանում ենք մաքուր օդ, առողջ քուն, ֆիզիկական ակտիվություն, բազմաթիվ տպավորու թյուններ, նոր ծանոթություններ, ինչպես նաև մի նոր աշխարհ բա ցահայտելու և բոլորովին այլ կյանքով ապրելու հնարավորություն։ Գյուղացու սրտաբաց և ջերմ ընդունելությունը, անհատական մոտե ցումը, հոգատարությունը, էկոլոգիապես մաքուր սնունդն ու ապահո վության զգացումն երաշխավորում են անվրդով հանգիստ։ Գյուղական զբոսաշրջությունն ընտանեկան բիզնես է, որտեղ հա ջողությունը կախված է ընտանիքում ապրող բոլոր անդամների հա մակարգված աշխատանքից։ Զբոսաշրջության այս տեսակի առաքելությունը կայանում է նրա նում, որ գյուղական միջավայրում հյուրընկալության կազմակերպ ման համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ուղղորդվում են դեպի այցելուների հանգիստ հոգեվիճակի ապահովմանն ու յուրովի ապ րելակերպի հետ ծանոթանալու հետաքրքրությունների բավարար մանը։ Հարկ է նշել, որ Եվրոպական միության (ԵՄ) 27 անդամ երկրների բնակչության 56%-ն ապրում են գյուղական համայնքներում, դրանք զբաղեցնում են ամբողջ ԵՄ տարածաշրջանի 91%-ը։8 Սա հիմք է տա 6 «Наше общее будущее»: Доклад Международной комиссии по окружающей среде и развитию (МКОСР)": Пер. с англ/Под ред. и с послесл. С. А. Евтеева и Р. А. Перелета/– М.: Прогресс, 1989 World Travel and Tourism Council. New Levels of Innovation in Sustainable Tourism, [էլեկտրոնային աղբյուր], URL: http://www.wttc.org 7 URL: http://en.wikipedia.org/wiki/Rural_tourism 8 URL: http://ec.europa.eu/agriculture/rurdev/index_en.htm
9
լիս ենթադրելու, որ գյուղական տարածաշրջանների զարգացման քաղաքականության մշակումներն առավել քան կարևոր են։ Հատ կապես անհրաժեշտություն է առաջանում ուշադրությունը սևեռել գյուղական և քաղաքային բնակավայրերի համաչափ զարգաց մանը։9 Ներկայումս մեծ ուշադրության են արժանանում նաև բնական մի ջավայրի ճիշտ կառավարման և օգտագործման խնդիրները, որոնց լուծումները գյուղական համայնքներում առաջացնում են ժամանա կի հրամայական հանդիսացող տնտեսական դիվերսիֆիկացիաներ։ Նմանատիպ գործընթացների հիման վրա էլ գյուղական զբոսա շրջությունը տարբեր միջոցներով ազդեցություն է ունենում գյուղա կան միջավայրի զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա։ Ոլորտում ստեղծված աշխատատեղերը և դրանց արդյունքում ձևավորված եկամուտները հանդիսանում են տեղի բնակչության կողմից գյուղական համայնքները չլքելու շարժառիթ։ Գյուղական համայնքներում զբոսաշրջության զարգացման բազմաթիվ նախադրյալներ կան, և դրանք իրենց առանձնահատ կություններով կարող են օգտագործվել զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարային նախագծերում։ Դրանք նպաստում են գյուղական համայնքներում՝ • նոր աշխատատեղերի ստեղծմանը, • զբոսաշրջության ոլորտում գործարար միջավայրի ակտիվաց մանը, • ներդրումային դաշտի ձևավորմանը, • բնակչության կենսամակարդակի աճի ապահովմանը, • մշակութային գործունեության ակտիվացմանը, • տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը` կապված զբոսաշըր ջային ծառայությունների ստեղծման և մատուցման հետ։
1.3
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՆԱՉ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Զբոսաշրջոթյունը տնտեսության այն ոլորտներից է, որում կանաչ մի ջավայրի պահպանման և օգտագործման հիմնահարցերը առավել քան արդիական են համարվում։ Ըստ ՄԱԿ-ի «Կանաչ տնտեսություն» 9 Rural development policy 2007-2013, [էլեկտրոնային աղբյուր], URL:http://ec.europaeu/agriculture/mrdev/index_en.htm
10
զեկույցի՝ զբոսաշրջության ոլորտը կանաչ միջավայրի բարելավ ման գործում զգալի ներդրումներ ունի։ Դրանք կապված են էներգի այի արդյունավետ օգտագործման, ջրախնայողության, կոյուղիների կարգավորման և այլ կենցաղային-տնտեսական գործոնների հետ, որոնք նպաստում են համեմատաբար աղքատ համայնքային բնակ չության կենսամակարդակի բարձրացման ու աշխատատեղերի ստեղծման գործընթացներին և դրական ազդեցություն են ունենում զբոսաշրջության հետ առնչվող տնտեսության հարակից ճյուղերի վրա։10 Տարեցտարի զբոսաշրջային ժամանումներն ավելանում են, իսկ ոլորտն իր ազդեցությունն է ունենում Երկիր մոլորակի վրա։ Կլիմա յական փոփոխությունները, բնական միջավայրի և մթնոլորտի աղ տոտվածությունը ավելացնում են դեպի կանաչ, մաքուր միջավայր նախընտրողների պահանջարկը։ Դա նպաստում է շրջակա միջա վայրի կայունության, կենսաբազմազանության պահպանության, ջրամատակարարման և թափոնների կառավարման գործընթացնե րի բարելավման հանդեպ ուշադրության մեծացմանը։ Զբոսաշրջու թյունը և էկոլոգիական կայունությունն արագորեն դառնում են հա մագործակիցներ։11 Կանաչ զբոսաշրջությունը, որը սահմանվում է նաև որպես էկո զբոսաշրջության բաղադրիչ, զբոսաշրջության ամենաարագ զար գացող ուղղություններից է։ Կանաչ զբոսաշրջության համար որպես գրավչության օբյեկտ՝ հանդիսանում է Երկրի լանդշաֆտը, մաքուր միջավայրը, կենդանական ու բուսական աշխարհի բազմազանու թյունը և այլն։ «Կանաչ զբոսաշրջությունը» ենթադրում է զբոսաշրջային ար դյունաբերության մեջ էկոլոգիական մեթոդների և տեխնոլոգիա ների կիրառում՝ չնայած որ զբոսաշրջության բնագավառում «կա նաչ» ձևակերպումը սակավ է օգտագործվում։ Գյուղական կանաչ զբոսշրջությունն առավել տարածված է ԱՄ Ն-ում և Արևմտյան Եվրո պայի երկրներում։ Եվրոպացիների համար վաղուց հայտնի է, որոր գյուղում հանգստի կազմակերպումը, եթե նույնիսկ այդքան շահու 10 World Tourism Organization – UNWTO, «Tourism in the Green Economy», UNWTO Sus tainable Development of Tourism Programme, [էլեկտրոնային աղբյուր], December 2011, URL: http://www.sdt.unwto.org 11 Jürgen Ringbeck, Amira El-Adawi, Amit Gautam, «Green Tourism. A Road Map for Transformation», 2010 Booz & Company Inc. [էլեկտրոնային աղբյուր], URL: http://www.strategyand.pwc.com/media/file/Green_Tourism.pdf
11
թաբեր չէ, որքան հայտնի ծովային և լեռնադահուկային բուժավայ րերում (կուրորտներում), ապա, ամեն դեպքում կայուն եկամուտ կա րող է ապահովել։ Գյուղական կանաչ զբոսաշրջությունը բազմակողմանի երևույթ է։ Այն պետք է դիտարկել որպես գյուղական բնակչության եկամուտ ների աղբյուրների դիվերսիֆիկացիայի միջոց և որպես գյուղական տարածքների ու գյուղական ենթակառուցվածքի համալիր զար գացման բաղադրամաս, ինչպես նաև՝ գյուղական համայնքներում աղքատության վերացման ռազմավարության գործոն։ Այդ պատ ճառով զարգացող երկրներում գյուղական կանաչ զբոսաշրջությու նը պետության կողմից ամեն կերպ աջակցվում և խրախուսվում է։ Այս բնագավառում պարզեցված են սուբյեկտների հնարավոր բո լոր առավելությունները, կիրառվում են նաև հարկային արտոնու թյուններ։ Կանաչ զբոսաշրջությունն առաջարկում է վստահելի, անկախ ձեռներեցություն՝ առաջնորդվելով կայունության պահպանման սկզբունքներով։12 Ապրուստի միջոցների հայթհայթման հնարավո րությունները գյուղական միջավայրում սահմանափակ են, և զբո սաշրջության այս տեսակի զարգացումը դառնում է տնտեսական և սոցիալական խնդիրների թեթևացման միջոցներից մեկը։ Այս ձեռնե րեցությամբ զբաղվողներին ավելի քիչ ներդրումներ են հարկավոր։ Ներկայիս պայմաններում, երբ ամբողջ աշխարհը սկսել է պայքա րել գենետիկորեն աճեցված, ոչ մաքուր, այսպես կոչված՝ «բնությու նից կտրված» սննդի դեմ, գյուղական զբոսաշրջությունը հնարավո րություն է տալիս որոշ ժամանակ զերծ մնալ այդպիսի վնասակար ազդեցություններից։13 Զբոսաշրջության մի քանի ուղղություններ գրեթե նույն նպատակն են հետապնդում, միևնույն առաքելությանը միտված ծրագրեր են իրականացնում։ Այդպիսի համանման ուղղություններ են կանաչ զբոսաշրջությունը, էկոտուրիզմը, կայուն զբոսաշրջությունը և էլի մի շարք տեսակներ (վայրի բնության զբոսաշրջություն և այլն)։ Այս ուղ ղություններն որոշ տարբերակիչներով կիրառվում են մասնագիտա
12 URL: http://www.green-tourism.com/ 13 Աղաջանյան Ա.Ս., Զբոսաշրջության ռազմավարական կառավարման ար դյու նա վետության բարձրացման հիմնախնդիրները (ՀՀ նյութերով), Տնտես. գիտ. ատենախոսություն (08.00.02), Երևան, 2013, էջ 97-105
12
կան ասպարեզում։. Հարկ է նշել, որ պատմականորեն դրանց սկըզբ նաղբյուրը համարվում է կանաչ զբոսաշրջությունը։14 Գյուղական զարգացող կանաչ զբոսաշրջությունը տարածում է իր ազդեցությունը ամբողջ աշխարհում՝ պահպանելով շրջակա մի ջավայրը գալիք սերունդների ժառանգման համար։
1.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՀԵՏ Գյուղական զբոսաշրջության կապն ագրոտուրիզմի և էկոտուրիզմի հետ ներկայացնելու համար անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ են իրենցից ներկայացնում ագրոտուրիզմը և էկոտուրիզմը։ Եվրոպական հանձնաժողովը գյուղական զբոսաշրջության սահ մանումը տալիս է ըստ ներքոնշյալ երկու կարևոր հատկանիշների՝ • եկամուտների հոսք, որը վաստակում է տեղի բնակչությունը զբո սաշրջիկների այցերի ժամանակ, • գյուղական մշակույթ, որը կազմում է զբոսաշրջային արդյունքի հիմնական բաղադրիչը։15 Երկրորդ հատկանիշն առավել կարևորելով՝ կարող ենք համարել, որ զբոսաշրջային արդյունքի բաղադրիչների առանձնահատկություն ներից կախված՝ զբոսաշրջության տվյալ տեսակը կարող է տրոհվել ագրո-, էկո-, ֆերմերային զբոսաշրջության։ Ագրոտուրիզմը գործունեության տեսակ է, որը կազմակերպվում է գյուղական միջավայրում։ Այն նախատեսում է համալիր ծառայություն ների կազմակերպում և մատուցում՝ ներառելով կացության, հանգս տի, սննդով ապահովման, էքսկուրսիաների կազմակերպման, ձկնոր սության և որսորդության հարցեր, որոնց ընթացքում ձեռք են բերվում որոշակի գիտելիքներ ու միաժամանակ հնարավորություններ են ըն ձեռվում զբոսաշրջության ակտիվ ձևերով զբաղվելու համար։16 14 «Natural Capital Limited», The Green Tourism Agenda, Edinburgh, EH3 8JB, September 2002, [էլեկտրոնային աղբյուր], URL: http://fama2.us.es:8080/turismo/ turismonet1/economia%20del%20turismo/turismo%20y% 20medio%20ambiente/ green_tourism_agenda.pdf 15 Baltic County Holidays. Professional information [էլեկտրոնային աղբյուր] URL: http://www.celotajs.lv/en/news/list/p?3&lang=en 16 Определение агротуризма. Ассоциация развития агротуризма [Էլեկտրոնա
13
Զբոսաշրջության այս ձևը հիանալի հանգստի միջոց է այն մարդ կանց համար, ովքեր մշտապես բնակվում են մեծ քաղաքներում։ Այցելուները նման հանգստի պայմաններում ակնկալում են վայելել բնությունը և ծանոթանալ գյուղական տարածքներին, ապրելակեր պին, ավանդույթներին ու ծեսերին։ Ագրոտուրիզմը հիմնականում հնարավորություններ է ստեղծում շեշտադրելու գյուղատնտեսական բիզնեսի առանձնահատուկ ճյու ղերը՝ գինեգործություն, կաթի վերամշակում, պանրի արտադրու թյուն, այգեգործություն, բնական միջավայրում այլ գործունեու թյուններ։ Գյուղական զբոսաշրջությունն անխուսափելիորեն կապված է ագրոտուրիզմի հետ։ Զբոսաշրջիկների ակնկալիքները հանգստի այս տեսակներից շատ բազմազան են։ Նրանց սպասելիքների պատ շաճ ձևով բավարարումը շարժառիթներ է ստեղծում տվյալ տարա ծաշրջանի զբոսաշրջային գրավչության բարձրացման ուղղությամբ։ Ագրոտուրիզմի և գյուղական զբոսաշրջության միջոցով այցելու ները զգացմունքային պատկերացումների հենքի վրա հիմնավորում են իրենց իմացական դաշտը տվյալ սոցիալական խմբի ապրելակեր պի մասին, որոնց արդյունքում ձևավորվում է այդ պետության հավա քական կերպարը։ Տարբեր երկրներում ագրոտուրիզմի զարգացման հիմնական խնդիրներն ուսումնասիրելով՝ կարելի է առանձնացնել առավել ընդ հանուրները։ Դրանք են՝ • իրավական բազայի թույլ զարգացվածություն, • սեփական բիզնես սկսելու նկատմամբ ցածր պատասխանատվու թյուն, • այդպիսի գործունեությամբ զբաղվելու համար գիտելիքների բա ցակայություն, • ապրուստի պայմանների, տրանսպորտային և այլ ենթակառուց վածքների ցածր մակարդակ։17
յին աղբյուր], URL: http://www.agritourism.ru, http://5p.ru/?p=308 17 Барановский Н.А., Агротуризм как форма стимулирования развития сель ских территорий Украинского полеся, Это-и агротуризм: перспективи развития на локальных территориях: тезисы докл. II междунар.науч.-практ. конф., Барано вич 2010, стр.13
14
Բազմաթիվ խնդիրներ առկա են նաև էկոտուրիզմի դաշտում։ Եվ այդ ամենն իր նշանակալի ազդեցությունն է ունենում գյուղական զբոսաշրջության զարգացման վրա։ Հարկ է նշել, որ գյուղական զբո սաշրջությունը երբեմն համարում են նաև էկոզբոսաշրջության բաղ կացուցիչ մաս։ Էկոտուրիզմը զբոսաշրջության տեսակ է, որը նպաստում է բնա կան և մշակութային ժառանգության ճանաչմանն ու հասկանալուն, և բերում է տեղի բնակչությանն անհրաժեշտ չափով շահույթ, որ պեսզի մարդիկ որպես եկամտի աղբյուր գնահատեն և պահպանեն շրջակա միջավայրը։18 Էկոտուրիզմի հիմնական նպատակներն են բնական և մշակութային ժառանգության պահպանությունը, բնա պահպանական իրազեկությունը և կրթությունը, տեղի բնաչության բարեկեցության բարձրացումը։ Էկոզբոսաշրջությունը ճանապարհորդություն է դեպի այն վայ րեր, որտեղ քիչ թե շատ պահպանված են կուսական բնությունը։ Այս հանգստի տեսակը չի խախտում էկոհամակարգերի ամբողջակա նությունը և նպատակ է հետապնդում երևան հանել տվյալ վայրի բնական և էթնո-մշակութային առանձնահատկությունները։ Միա ժամանակ՝ էկոզբոսաշրջությունը տվյալ վայրի բնակիչների համար բնության պահպանությանն ուղղված միջոցները հավելելու ձև է։ Այլ կերպ՝ էկոզբոսաշրջությունը զբոսաշրջության մի տեսակ է` ուղղված դեպի բնությանն ու դրա վերականգնմանը։ Շատ հաճախ էկոզբո սաշրջությունը զուգորդվում է ակտիվ հանգստի կազմակերպմամբ, հատկապես կարող է ընդգրկել մշակութային, ինչպես նաև արկա ծային զբոսաշրջության բաղադրիչներ, որոնք էլ ավելի գրավիչ են դարձնում այս ուղղությունը։ Ագրոտուրիզմի և էկոտուրիզմի զարգացումն ուղղակիորեն կապ ված է ուրբանիզացման գործընթացների հետ։ Այսինքն` քաղա քային բնակավայրերի և բնակչության ավելացումը, որպես կանոն, ուղեկցվում է էկոհամակարգի, գյուղական բնակավայրերի կրճա տումով։ Այս ամենը քաղաքային բնակչության համար առաջացնում է բնության և գյուղական կենցաղի հետ հաղորդակցվելու սահմա նափակումներ։ Հետևաբար՝ առողջ ապրելակերպի համար բնական միջավայրից և օրգանական սննդամթերքից օգտվելու կարիքն էկո 18 Գալյան Ժաննա, Էկոտուրիզմը բնության հատուկ պահպանվող տարածք ներում, Երևան, «Լուսակն» հրատ., 2007թ., էջեր 8-12
15
տուրիզմի և ագրոտուրիզմի նկատմամբ հարաճուն պահանջարկ է առաջացնում։ Սակայն էկոզբոսաշրջությունը, գյուղական զբոսաշրջությունը և ագրտուրիզմը ավելին են, քան ճանապարհորդությունը, հանգիս տը։ Այս տեսակների միաժամանակյա գործունեությունը նպաստում է գյուղական համայնքների համաչափ զարգացմանը։ Սրանք յու րաքանչյուր գյուղաբնակին հնարավորություն են ընձեռնում իրենց գործարարությունը դարձնելու առավել պահանջված և բազմազան։
1.5 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ Գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամանակ հաճախ հարկ է լինում այն զուգորդել զբոսաշրջության այլ ձևերի հետ։ Գյուղական զբոսաշրջային փաթեթ նախագծելիս կազմակերպիչ ները գերադասում են համադրել զբոսաշրջության մի քանի ձևեր, օրինակ` գաստրոնոմիկ, պատմամշակութային, ճանաչողական, արկածային, սպորտային, իրադարձային զբոսաշրջություն և այլն։ Զբոսաշրջության տեսակների բազմազանությունը պայմանա վորված է մարդուն ճամփորդության մղող շահադրդման ներքին որոշ գործոններով։ Հարկ է նշել, որ զբոսաշրջության ձևերը տարան ջատվում են ըստ արտաքին պատճառների կամ ազդեցությունների։ Ըստ արտաքին չափորոշիչների՝ գոյություն ունեն զբոսաշրջության ձևերը դասակարգելու բազմաթիվ տարբերակներ, մասնավորապես` • ըստ սեզոնայնության, • ըստ կազմակերպման ձևի, • ըստ զբոսաշրջիկի տարիքի, • ըստ տրանսպորտային միջոցի, • ըստ զբոսաշրջիկի ծագման, • և այլն։ յուղական զբոսաշրջության հիմնական նպատակներից է համար Գ վում տվյալ տարածաշրջանում կազմակերպվող զբոսաշրջային գոր ծունեության խսիտ սեզոնայնության սահմանների ընդարձակումը։ Կախված սեզոնայնությունից` ընդգծված տարանջատվում են ձմե ռային և ամառային զբոսաշրջային գործունեությունները։ Այսպիսի
16
տարանջատումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել զբո սաշրջության պահանջարկի դինամիկան ըստ եղանակների։ Տարվա այն եղանակը, որին բաժին է ընկնում իրականացված ճանապարհոր դությունների գերակշիռ մասը, անվանում են զբոսաշրջային սեզոն։ Կախված զբոսաշրջության կազմակերպման ձևի չափորոշիչից՝ տարբերակում են խմբային և անհատական զբոսաշրջության ձևերը։ Խմբային զբոսաշրջությունը ենթադրում է, որ այն ստանդարտաց ված է. ձևավորված են զբոսաշրջային ծառայությունների ժամկետ ները, համալիրը, երթուղին, զբոսաշրջային կենտրոնները և այլն։ Անհատական զբոսաշրջության դեպքում զբոսաշրջիկն այն կազմա կերպում և իրականացնում է ինքնուրույն։ Գյուղական զբոսաշրջու թյան կազմակերպման ժամանակ մեծ խմբային այցելությունները մասսայականություն չեն վայելում։ Այն հիմնականում ընտանեկան հանգստի համար է և կազմակերպվում է հնարավորինս ինքնուրույն` առանց միջնորդ օղակների։ Զբոսաշրջային շուկայում ըստ ճանապարհորդողների տարի քային սանդղակի, տարանջատում են զբոսաշրջիկների հետևյալ խմբերը՝ • ծնողների հետ ճանապարհորդող երեխաներ, • երիտասարդներ (15-24 տարեկան), • տնտեսապես ակտիվ և երիտասարդ մարդիկ (25-44 տարեկան), • միջին տարիքի տնտեսապես ակտիվ մարդիկ (45-64 տարեկան), • թոշակառուներ (65 տարեկան և բարձր)։ Գյուղական զբոսաշրջության կազմակերպման մեջ հարկավոր է կա րևորել այս չափորոշիչը, քանի որ գյուղական հանգստի փաթեթ ձևավորելիս դրանով է պայմանավորում զբոսաշրջության այլ տե սակների հետ համատեղելիությունը։ Ըստ տրանսպորտային միջոցի՝ գյուղական զբոսաշրջության մեջ առավել տարբերակվում են իրենց կամ վարձակալված մեքենայով և հանրային տրանսպորտով ճանապարհորդող զբոսաշրջիկներ։ Ըստ զբոսաշրջիկների ծագման չափորոշիչի՝ տարբերակում են, ներքին, արտագնա և ներգնա զբոսաշրջություն։19 Այս դեպքում «ծագում» բառը նշանակում է ոչ թե անձի բնօրրան, այլև ճանապար հորդի մշտական բնակության վայր։ Ըստ այդմ՝ որոշակի տարածա 19 Дурович А.П., Организация туризма. Издание третье, стереотипное. Минск, ООО «Новое знание», 2006, стр. 30
17
շրջանի առանձնահատկությունները հաշվի առնելով` տարբերա կում են զբոսաշրջության հետևյալ տեսակները.20 • ներքին զբոսաշրջություն (որևէ երկրում բնակվող քաղաքացինե րի իրականացրած ճանապարհորդությունն է, իրենց երկրի սահ մաններում (բազմաթիվ երկրներում գյուղական զբոսաշրջությու նը զարգանում է ներքին զբոսաշրջության հաշվին), • արտագնա զբոսաշրջություն (որևէ երկրում բնակվող քաղաքացի ների ճանապարհորդությունն է դեպի մեկ այլ երկիր (գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամանակ որպես արտագնա ուղղություն նախընտրելի են հարևան երկրները, որով էլ զարկ են տրվում տարածաշրջանային այցելությունների զարգացմանը), • ներգնա զբոսաշրջություն (այլ երկրի քաղաքացիների համար ըն դունող երկրում հանգիստ կազմակերպելու տեսակն է (անկախ զբոսաշրջության կազմակերպման ձևից՝ սա համարվում է ամե նաեկամտաբեր տեսակը զբոսաշրջիկ ընդունող երկրի համար)։ Պարզորոշ տեսանելի է, որ գյուղական զբոսաշրջության կազմա կերպումը զբոսաշրջության ձևերի դասակարգման մեջ ունի իրեն բնորոշ առանձնահատկություններ։ Գյուղական զբոսաշրջության պահանջարկն արտահայտվում է քաղաքամերձ շրջաններում զբոսաշրջային ծառայությունների քանակության տեսքով։ Իսկ գյուղական զբոսաշրջության արտա դրանքը տեղանքին բնորոշ այն զբոսաշրջային ծառայությունների ամբողջությունն է, որը տվյալ գնի դեպքում պատրաստ են վաճառել զբոսաշրջային արտադրանք թողարկողները։ Գյուղական զբոսաշրջության շուկյում գործող առաջարկի և պա հանջարկի դրսևորմամբ է պայմանավորված այս դասակարգիչների առկայությունը, քանի որ յուրաքանչյուր խումբ իր պահանջմունքնե րը բավարարելու հատուկ վերաբերմունք է ակնկալում, որոնց դիմաց նրանք ունակ են և պատրաստ են վճարել։
20 Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին ՀՀ օրենք, ընդունված 2003թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀՊՏ 2004/6 (305) 29.01.04, Գլուխ 1, Ընդհանուր դրույթներ, Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները
18
1.5.1 ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՆՈՒՆ Պատմամշակութային զբոսաշրջությունը, առհասարակ, զբոսաշըր ջության ամենագրավիչ տեսակն է։ Այս ուղղության կազմակերպման հիմքը կազմում է երկրի պատմամշակութային ներուժը, որը ներա ռում է սոցիալ-մշակութային միջավայրը` նյութական և ոչ նյութական արժեքների հետ համատեղ։ Պատմամշակութային զբոսաշրջության համար ռեսուրսներ են համարվում պատմաճարտարապետական կառույցները, կրո նական, պաշտանմունքային կոթողները, հնագիտական այլ հու շարձանները, գյուղական բնակավայրերը, պատմական բնակա տեղիները, կամուրջները, աղբյուրները, մահարձան-կոթողները, խաչքարները ու աշխարհիկ կամ կենցաղային այլ շինությունները, թանգարանները, տարաբնույթ ցուցասրահները, թատրոնները և այլ սոցիալական, տնտեսական ու մշակութային կարևորություն ներկա յացնող պատկամշակութային ռեսուրսները։ Երկրի պատմության ընթացքում պահպանված պատմական, մշակութային հիշարժան կոթողները և էթնոմշակութային եզակիու թյուն ներկայացնող ռեսուրսները միայն բավարար չեն պատմամը շակութային զբոսաշրջություն իրականացնելու համար։ Հարկավոր է ներգրավել նաև զբոսաշրջության արդյունաբերության մեջ մեծ կարևորություն ներկայացնող հարակից այլ ռեսուրսներ, որի պա րագայում էլ հնարավոր կլինի իրականացնել պատմամշակութային զբոսաշրջությունը։ Պատմաճարտարապետական հուշարձանները ներկայացնում են երկրի մշակութային գործունեության հիմքեր հնագույն ժամա նակներից մինչև մեր օրերը։ Գալով դարերի խորքից` դրանք սե րունդներին են ներկայացնում ժողովրդի բազմադարյան նյութական մշակույթի ակնառու նվաճումները։ Այդ հուշարձանները տվյալ երկ րում իրենց ունեցած դերով, քանակով, բազմազանությամբ ու ար ժեքայնությամբ առանձնահատուկ տեղ են գրավում զբոսաշրջային արդյունաբերության մեջ և անընդհատ օգտագործվում են տարբեր տեսակի տուրփաթեթներում, այդ թվում նաև՝ զուգորդվում են գյու ղական զբոսաշրջության հետ։ Զբոսաշրջության ոլորտը նպաստում է հասարակության կողմից պատմամշակութային արժեքների պահպանման և ճանաչման ձըգ տումներին։
19
1.5.2 ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ Ճանաչողական զբոսաշրջությունը միտված է ժողովրդի մշակույթի, ապրելակերպի և սովորույթների ներկայացնելուն։ Ճանաչողական զբոսաշրջությունը բավականին ընդգրկուն է, և զբոսաշրջիկների սեգմենտավորումը այդքան էլ խիստ չի դիտարկվում։ Ճանաչողական տուրերի (շրջայցերի) առավել տարածված ուղ ղություն է այցելությունները տեսարժան վայրեր՝ քաղաքներ, զբո սաշրջային կենտրոններ և այլն, որոնք իրենց մեջ կարող են ընդգըր կել թանգարանների, թատրոնների, այցելած երկրի ավանդույթների հետ ծանոթացման նպատակով ճամփորդություններ։ Զբոսաշրջության այս ուղղությունն իր մեջ ներառում է նաև ճա նաչողական և ռեկրեացիոն (վերականգնողական) նպատակներ։ Այս ուղղության համար օգտագործվող տարածքները պետք է լինեն բա րեկարգ, ունենան տեղանքին համահունչ հանգստի տաղավարներ, համապատասխան դիտակետեր և այլ անհրաժեշտ ռեսուրսներ, նաև պետք է պարբերաբար իրականացնել աղբահանումներ։ Ճանաչողական տուրերն ունեն թեմատիկ ուղղվածություն՝ պատ մական, մշակութային, էկոլոգիական, ազգագրական, թատերական և այլն։ Այս ձևերի կազմակերպման ժամանակ երբեմն ներկայացվում են տվյալ ուղղության թեմատիկայով միջոցառումներ։ Նման էքս կուրսիաները ուղեկցվում են փորձառու գիդ-ուղեկցորդների կողմից, որոնք ցանկալի է, որ խոսեն զբոսաշրջիկների համար հասկանալի լեզվով առանց թարգմանիչի։ Բնության հատուկ պահպանվող տարածքներում էլ են կազմա կերպվում ճանաչողական ուղևորություններ։ Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ճանաչո ղական ճամփորդությունների ծրագրման մեջ պետք է ժամանակ տրամադրել քաղաքում շրջելու և գնումներ կատարելու համար։ Գյուղական զբոսաշրջության կազմակերպման մեջ ներգրավվե լով ճանաչողաման բնույթի ռեսուրսներ՝ նպաստում են զբոսաշրջիկ ների համար օտար երկրի ճանաչված, բացահայտված լինելուն։
20
1.5.3 ԳԱՍՏՐՈՆՈՄԻԿ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ Գաստրոնոմիկ զբոսաշրջությունը հիմնված է որևէ տեղանքին բնո րոշ ուտեստների և ըմպելիքների ցուցադրման, վաճառքի և վաճառ քի վայրում նրանց պատրաստմանն ու օգտագործմանը միտված գործընթացների կազմակերպման վրա։ Ընդ որում՝ այդ ամենն ու ղեկցվում է հյուրընկալման ոլորտում իրականացվող տարբեր ծա ռայություններով` ապահովելով հանգստի և ժամանցի հետաքրքիր ընթացքը։ Զբոսաշրջության այս տեսակն իր մեջ ներառում է նաև այն փառատոններ և իրադարձություններ, որոնք նվիրված են խմիչք ներին կամ ուտեստներին (օրինակ` Մյունհենի «Օկտոբերֆեստը», Արենիի «Գինու» փառատոնը և այլն)։ Տոնի վերածված նման իրադար ձությունները բազմաբնույթ են դարձնում տուրերը և հանգեցնում են տվյալ ուղղության մրցակցային առավելությունների մեծացմանը։ Գյուղական զբոսաշրջության կազմակերպման մեջ ավելի քան կիրառվում են գաստրոնոմիկ զբոսաշրջությանը բնորոշ տարրեր։ Գաստրոնոմիկ զբոսաշրջությունը բացահայտում և տարածում է տվյալ երկրի, ժողովրդի խոհանոցային արվեստը, ավանդական ու տեստների և խմիչքների պատրաստման գործընթացները։ Ազգային խոհանոցը ձևավորվում է դարերի ընթացքում և համար վում է ազգային նկարագրի վառ օրինակ։ Բազմաթիվ զբոսաշրջիկ ներ ճանապարհորդության ընթացքում կարևորում են համեղ սնվե լը, և, իհարկե, ազգային խոհանոցի առանձնահատկություններով համեմում են իրենց հիշողությունները։ Բազմաթիվ երկրներում ազ գային խոհանոցը գյուղական համայնքներում տարբեր դրսևորում ներ ունի, որոնք էլ գաստրոնոմիկ զբոսաշրջության կազմակերպման մեջ մեծ հետաքրքրություն են առաջացնում։ Հատկանշական է, որ գյուղական զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ գյուղատնտեսների տներում ստեղծվում են համապա տասխան պայմաններ` ուտեստների պատրաստման գործընթացը պատշաճ ձևով ցուցադրելու և ցանկության դեպքում զբոսաշրջիկ ներին այդ ամենի մասնակիցը դարձնելու համար։
21
1.5.4 ԱՐԿԱԾԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ Արկածային զբոսաշրջությունը ակտիվ հանգստի կազմակերպման տեսակ է, որն իրականացնելու համար անհրաժեշտ է ֆիզիկական պատրաստվածության որոշակի մակարդակ, մշակութային փոխ ներգործություն և բնական միջավայր` արդյունքում ակնկալելով ան կրկնելի, սուր և անկանխատեսելի տպավորություններ։ Սա կենսաձև է, մտածելակերպ, հոգու անըմբռնելի ազատության բացահայտման և ադրենալինի ձեռքբերման հնարավորություն։ Հո գեբանական պատրաստվածությունն անչափ կարևոր է զբոսաշըր ջության այս տեսակով զբաղվող անձի համար։ Հակառակ դեպքում` հետևանքները կարող են անդառնալի լինել։ Այդ պատճառով էլ առա վելագույնս կարևորվում է անվտանգության նորմերի պահպանումը` հատուկ հանդերձանքի և այլ պարագաների օգտագործմամբ։ Ար կածային զբոսաշրջության մեջ առավելապես կիրառվում են գլոբալ տեղայնացման համակարգեր (GPS), էլեկտրոնային քարտեզներ։ Արկածային զբոսաշրջությունը բաժանվում է երկու տեսակի` թեթև և դժվարին արկածային ճամփորդությունների։ • Թեթև ձևերը հատուկ փորձառություն չեն պահանջում, շատ ռիս կային չեն և գրեթե առանց դժվարությունների կարող են իրա կանացվել ֆիզիկական որևէ պատրաստվածություն չունեցող ճանապարհորդի կողմից։ Դրանց շարքին են դասվում հետևյալ տեսակները՝ քեմփինգ, հեծանվաարշավ, սաֆարի, քայլարշավ, ձիավարություն, թռչնադիտում և այլն։ Որոշ շրջաններում ճանա պարհորդությունների ժամանակ զբոսաշրջիկները կարող են ծա նոթանալ տարբեր ազգերի մշակույթների հետ և հաճելի ժամա նակ անցկացնել շրջակա միջավայրում։ • Դժվարին ձևերը իրականացնելու համար հարկավոր է ունենալ փորձ, քա նի որ դրանք ռիս կայ նու թյան բարձր մա կար դակ են պարունակում, օրինակ` լեռնագնացություն, ռաֆթինգ, լեռնային հեծանվաարշավ, ջրասուզում և այլն։ Դժվարին ձևերի մեջ են դա սակարգվում էքստրեմալ զբոսաշրջության տարատեսակները։ Սրանց սիրահարները նախընտրում են խելահեղ պահեր ապրել չբացահայտված քարանձավներում, վտնագավոր բարձրություն ներում և հետաքրքիր այլ վայրերում։ Նմանատիպ տուրերի երթու ղիներում հաղթահարվում են բազմաթիվ խոչնդոտներ։
22
Գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամանակ ավելի կի րառելի են արկածային զբոսաշրջության թեթև տեսակները, քանի որ դրանց մեջ գրեթե առանց դժվարության կարողանում են ներգրավ վել տարբեր սեգմենտի զբոսաշրջիկների և որոնք ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածություն չեն պահանջում, նվազեցված է ճամփորդու թյան ռիսկայնության մակարդակը, կարճաժամկետ և ցածրարժեք են։ Այս տուրերը հաճախ են լրացվում էթնոզբոսաշրջությամբ (մշա կութային առանձնահատուկ տարրերով)։ Արկածային զբոսաշրջությունն արագ զարգացող տեսակ է, որը հիմնականում պահանջում է փորձառություն և հնարավոր է համադ րել բազմաթիվ նպատակներով իրականացվող ճանապարհորդու թյունների հետ։ Զբոսաշրջության այս տեսակը, իհարկե, հնարավո րություն է տալիս մարդուն հասկանալ, իմաստավորել իր անձը և փորձել սեփական ուժերը։
1.5.5 ԻՐԱԴԱՐՁԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ Իրադարձային զբոսաշրջությունը համեմատաբար երիտասարդ, տպավորիչ և հետաքրքիր ուղղվածություն է։ Այն տուրերը, որոնք իրենց մեջ համակցում են ավանդական հանգիստը և երկրագնդի ամենաառանձնահատուկ միջոցառումներին մասնակցությունը, աս տիճանաբար մեծ ճանաչում են ձեռք բերում։ Իրադարձային զբո սաշրջությունն անսպառ բովանդակություն ունի և հիմնականում ենթադրում է տոնի միջավայր։ Այն դասակարգվում է ըստ ազգային կամ միջազգային մակարդակների։ Նման իրադարձությունները հիմ նականում գրավում են մասնագետների և պարզապես հետաքրքրա սեր զբոսաշրջիկների։ «Իրադարձային զբոսաշրջություն» ասելով նկատի ունենք զբո սաշրջային գործունեություն` կապված կարևոր նշանակալի հան րային իրադարձությունների, հազվադեպ, յուրահատուկ և էկզոտիկ բնական երևույթների հետ, որոնք իրենց անկրկնելիությամբ գրա վում են ոչ միայն տեղացիներին, այլև օտարերկրացիներին։ Իրադարձային զբոսաշրջության մաս են կազմում մշակութային, ազգագրական, գաստրոնոմիկ փառատոնները, ցուցահանդեսները, կինոփառատոները, կառնավալներն ու ժողովրդական տոները, մի
23
ջազգային սպորտային մրցակցությունները (օրինակ` Օլիմպիական խաղեր, ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավեր) և այլն։ Իրադարձային զբոսաշրջության առանձնահատկությունն այն է, որ ամեն տարի այն համալրվում է իրադարձային նոր տուրերով, որոնք աստիճանաբար դառնում են կանոնավոր։ Իրադարձային տուրերի անցկացման ընթացքում տվյալ տարածաշրջանում ակ տիվանում է զբոսաշրջության ենթահամակարգերի բոլոր օղակների գործունեությունը։ Նկատվում է տեղի մշակութային ավանդույթների, սովորույթների, ժողովրդական արվետի վերածնունդ։ Գյուղական համայնքներում կազմակերպվող իրադարձություն ները, փառատոններն ու տոնակատարությունները տնտեսական մեծ նշանակություն ունեն։ Դրանք գրավում են տարբեր նախասի րություններ ունեցող զբոսաշրջիկներին և նպաստում են միջազ գային շուկայում տվյալ երկրի գրավիչ նկարագրի ձևավորմանը։ Իսկ ամենահատկանշականն այն է, որ դրանք նպաստում են զբոսաշըր ջային սեզոնի երկարաձգմանը, համայնքներում զբոսաշրջության զարգացմանը։ Բազմաթիվ երկրներում պետականորեն ուշադրության է ար ժանանում իրադարձային զբոuաշրջությունը, որի զարգացումը մեծ խթան է հյուրընկալման ոլորտում ապակենտրոնացման, այդ թվում` տարածքային, uոցիալ-տնտեuական խնդիրների լուծման ու զարգացման համար (մաuնավորապեu, Հայաստանում կարելի է առանձնացնել գաստրոնոմիական իրադարձությունները՝ խորովա ծի փառատոն Ախթալայում, դոլմայի փառատոն Սարդարապատում, հարիսայի օր Մուսա լեռում, գինու փառատոն Արենիում, մեղրի փա ռատոն Բերդ քաղաքում, բերքի փառատոներ տարբեր մարզերում և այլն)։
1.5.6 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՏԵՍԱԿՆԵՐ Զբոսաշրջության գրեթե բոլոր տեսակները համադրելի են որևէ տե սակի, այդ թվում՝ գյուղական զբոսաշրջության հետ` կախված տա րածաշրջանից, ռելիեֆից, շրջապատող բուսական և կենդանական աշխարհից, ազգային առանձնահատկություններից։ Վերը նկա րագրված զբոսաշրջության տեսակները բազմիցս օգտագործվում են գյուղական զբոսաշրջային փաթեթներ կազմելու մեջ, սակայն
24
այդ գործընթացում չեն բացառվում նաև հետևյալները՝ կրոնական, սպորտային, էքստրեմալ, մանկապատանեական, հնէաբանական և այլն։ Զբոսաշրջային գործարարության մեջ հարկ է ուշադրությունը սևեռել գյուղական միջավայրի առանձնահատկություններին, ըստ որի էլ իրականացնել հանգստի մի քանի տեսակի համադրությու նը։ Նման փաթեթները իրենց բազմազանությամբ կարող են միջազ գային զբոսաշրջային շուկայում երկրի համար առաջատարություն ապահովել։ Սակայն զբոսաշրջության որոշ տեսակներ պահանջում են անվտանգություն, առողջապահություն, հիգիենայի և սանիտա րական պայմանների բարձր մակարդակ, որոնց որակի համապա տասխանությունը գյուղական ենթակառուցվածքներում երբեմն չեն համապատասխանում պահանջվող չափանիշներին։ Նման փաթեթ ներ կազմակերպելիս պետք է նաև սևեռուն ուշադրություն դարձնել այդ հանգամանքներին։ Պարզապես պետք է ճիշտ գնահատել գյու ղական համայնքի զբոսաշրջային ներուժը` ստեղծելով շուկայական հարաբերությունների բնույթին համապատասխանող նորարարա կան տուրփաթեթներ։
25
26
27
28
ԲԱԺԻՆ 2
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ
2.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ Ներկայումս ամբողջ աշխարհում զբոսաշրջային ենթակառուցվածք ների այլընտրանքային տեսակների մեջ մեծ պահանջարկ են վայե լում այնպիսի հաստատություններ, որոնք գտնվում են քաղաքային աղմուկից հեռու։ Ժամանակակից մարդու ապրելակերպի անհան գիստ առօրյան, լարվածությունը հանգեցնում են քաղաքամերձ շըր ջաններում հանգստի համար նախատեսված ենթակառուցվածք ների հանդեպ հետաքրքրության աճին։ Բարեկարգ սպասարկման ենթհամակարգերով գյուղական միջավայրը հոգեկան բավարարվա ծություն է ստեղծում մարդկանց մոտ և օգնում հաղթահարել դժվա րությունները` կոփելով մարդու օրգանիզմը, ֆիզիկապես ու հոգեպես հանգստի վիճակ ապահովելով։ Գյուղական զբոսաշրջություն նախընտրողները գյուղական հա մայնքների սպասարկման ենթահամակարգերում չեն պահանջում ամենաբարձր մակարդակով իրականացվող սպասարկում, սակայն որոշ նորմեր հարկավոր է պահպանել։ Թեև վերջին տասնամյակում զբոսաշրջության այս տեսակի հանդեպ ցուցաբերվող մեծ ուշադրու թյունը հանգեցրել է վերոնշյալ հաստատությունների որակական փոփոխությունների առաջընթացին։ Զբոսաշրջության ժամանակակից արդյունաբերությունը կազմա կերպական առումով իր գործունեության մեջ ներառում է մի շարք տնտեսվարող սուբյեկտների, որոնք անփոխարինելի դեր ունեն նաև գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամանակ։ Դրաք են՝ • զբոսաշրջային կազմակերպությունները (տուրօպերատորներ և տուրգործակալներ), որոնք զբաղվում են զբոսաշրջային արտա դրանքի մշակմամբ և իրացմամբ, • տեղաբաշխման ծառայություններ մատուցող կազմակերպու թյունները (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, զբո սաշրջային տներ, մոթելներ, քեմփինգներ և այլն), • սննդի մասնագիտացված կազմակերպությունները (ռեստորան ներ, սրճարաններ և այլն), • տրանսպորտային մասնագիտացված կազմակերպությունները (ավիաընկերություններ, երկաթուղային, ավտոմոբիլային և ծո վային տրանսպորտի կազմակերպություններ),
30
• գնումների համար նախատեսված առևտրային կազմակերպու թյունները (հուշանվերների խանութներ, շուկաներ և այլն), • հանգստի և զվարճանքի կազմակերպությունները (կինոթատրոն ներ, լողավազաններ, զվարճանքի վայրեր և այլն), • զբոսաշրջության ոլորտում գործող պետական կազմակերպու թյունները, • և այլն։ Գյուղական զբոսաշրջության տուրերը հաճախ զուգորդվում են տե ղանքին առանձնահատուկ զբաղմունքներով։ Այդ գործունեությունն իրակացնող տնտեսություններին կից ստեղծվում են վերոնշյալ են թահամակարգերի տարրերից, և ամենակարևորը, որ դրանցում ստեղծում են իրենց տեղանքին բնորոշ կոլորիտ, ինչն էլ ավելի է մե ծացնում գյուղական զբոսաշրջության գրավչությունը։ Եվրոպական որոշ երկրներում գյուղական զբոսաշրջությունը դարձել է գյուղական ենթակառուցվածքների դինամիկ զարգացման, ֆերմերների զբաղվածության ապահովման և ֆինանսավորման լուրջ աղբյուր, էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրման ու մատուցման գրավական։ Գյուղական համայնքներում սպասարկ ման ենթահամակարգերը ճամփորդությունների կազմակերպման ծառայություններ մատուցելով` գյուղացու եկամտի կարևոր աղ բյուրներից են հանդիսանում, օրինակ՝ գյուղական բնակավայրերում առկա արհեստանոցներում, հուշարձաններին կից վաճառակետե րում, տեղական արհեստների նմուշների վաճառքը նպաստում է հուշանվերների և զբոսաշրջային նշանակության այլ ապրանքների արտադրությամբ զբաղվող ենթաճյուղերի մասնագիտացմանը։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս գյուղերում առևտրային կազմակերպությունների ակտիվացմանը, գյուղական ընտանիքին ֆինանսական աջակցմանը։ Գյուղական միջավայրում գործող սպասարկման ռեսուրսներին հարկավոր է համապատասխան պետական հոգածություն, օրինակ՝ վերահսկման մեխանիզմների և տարաբնույթ կազմակերպություն ների գործունեության կոորդինացում, զբոսաշրջության ոլորտի համար բարենպաստ պայմանների ստեղծում, գյուղական ենթակա ռուցվածքների և շրջապատող միջավայրի հանդեպ հասարակա կան հայացքների ձևավորում և այլն։ Սակայն գյուղական զբոսաշրջության տեսանկյունից երկրի մա
31
սին ձևավորված ընդհանուր պատկերը պետք է ամրապնդված լինի նաև այլ գործոններով, ինչպիսիք են՝ տվյալ երկրի գյուղական զբո սաշրջային ռեսուրսների համապատասխանությունը միջազգային զբոսաշրջային շուկայի պահանջներին, գյուղական բնակավայրե րում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներին սպասարկե լու կարողությունները, սպասարկման ենթակառուցվածքների ընդ լայնումը և բարելավումը, արդյունավետ գովազդը և այլն։
2.1.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ Գյուղական զբոսաշրջության իրականացման համար անհրաժեշտ գիշերակաց ապահովող կառույցները չեն առանձնանում իրենց բազ մազանությամբ, սակայն իրենց յուրօրինակ գործունեությամբ, հար դարանքով ու գտնվելու վայրով ապահովում են եզակիություն ու ան կրկնելի գրավչություն։ Հյուրանոցային տնտեսության օբյեկտների տասնյակ տեսակներ գոյություն ունեն, սակայն զբոսաշրջության այս տեսակի գործունե ության մեջ նախընտրության են արժանանում մի քանիսը։ Զբոսաշրջային տունը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ մեկ շենքի կամ բնակարանի տարածքում տրամադրվում է գիշերակացի ծառայություն, ինչպես նաև կազմակերպվում և մա տուցվում են սննդի ծառայություններ։21 Այս տեսակի մեջ մտնում են. • Հացուկաց, կամ մահճակալ և նախաճաշ - B&B (bed and breakfast), • Հոսթել – hostel։ Զբոսաշրջիկի համար B&B-ն ամենալավ ճանապարհն է ծանոթանա լու տեղական ավանդույթներին, կենցաղային առանձնահատկու թյուններին, քանի որ մեկ հարկի տակ ապրելու է տանտիրոջ հետ։ B&B-ներն ուժեղ մրցակից են համարվում գյուղական տարածքնե րին կից այլ հյուրանոցատիպ հանգրվանների համար։ Գյուղական հանգիստ նախընտրողների համար B&B-ներում մրցակցային այդ առավելությունները հատկապես ապահովում են ջերմ մթնոլորտը 21 «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք, ընդունված 2003թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀՊՏ 2004/6 (305) 29.01.04, Հոդված 9. Հյուրանոցային տնտեսության օբյեկտները
32
և հյուրընկալ վերաբերմունքը։ B&B-ներում մի քանի սենյակ կարող է ունենալ մեկ լոգարան և մեկ սանհանգույց, թեև երբեմն սենյակներն առանձին իրենցն են ունենում (մինչև վեց մահճակալ տրամադրող B&B-ներում մեկ լոգարանը թույլատրելի է)։ Հոսթելը էժանագին, կարճաժամկետ բնակության համար նախա տեսված, հիմնականում երիտասարդական հյուրանոց-հանգրվան է։ Հոսթելի սենյակները նախատեսված են համատեղ բնակեցման հա մար (մինչև 8 հոգի) և այստեղ բացակայում են լրացուցիչ ծառայու թյունները։ Հյուրանոցատիպ հանգրվանը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություններում եւ ունեն առնվազն 5 սենյակ։ Քոթեջը բնակելի տուն է հարակից պարտեզով՝ ինչպես քաղաքի սահմաններում, այնպես էլ դրանից դուրս։ Նախատեսված է մշտա կան և ժամանակավոր բնակության համար։ Կախված հարկերից՝ առաջին հարկում սովորաբար տեղաբաշխվում է խոհանոցը, սան հանգույցը, իսկ վերին հարկում՝ ննջարանները ։ Բունգալոն ոչ մեծ քոթեջ է, որը կառուցված է բնության գրկում։ Այն հիմնականում նախատեսված է ընտանեկան հանգստի համար։ Կա րող է ունենալ ընդարձակ պատշգամբ և մի քանի հարկ։ Մոթելը հյուրանոցային տնտեսության այն օբյեկտն է, որը գտնը վում է ճանապարհների հարևանությամբ, որտեղ մատուցվում են հյուրանոցային ծառայություններ մեկ կամ մի քանի շինություննե րում։ Մոթելում մատուցվում են նաև ավտոմեքենաների կայանման և տեխնիկական սպասարկման ծառայություններ։ Քեմփինգը հիմնականում ավտո-, մոտո- և հեծանվային զբոսա շրջիկների համար նախատեսված ճամբար է։ Այն սովորաբար տե ղաբաշխվում է քաղաքից դուրս, երբեմն մոթելների հարևանությամբ։ Այստեղ զբոսաշրջիկներին տրամադրվում են գիշերակացի տեղեր վրաններում կամ ամառային տնակներում, որոնք ունեն առաջին ան հրաժեշտության հարմարություններ, ինչպես նաև խոհանոց` սննդի անհատական պատրաստման համար։ Քաղաքամերձ շրջաններում հանդիպում են նաև հյուրանոցներ, առողջարաններ, հանգստյան տներ, ճամբարային բնակատեղիներ և հյուրանոցային տնտեսության այլ օբյեկտներ։ Գյուղական զբոսաշրջության մեջ կիրառվող հյուրանոցային տըն տեսության օբյեկտներին ներկայացվում են մի շարք պահանջներ,
33
որոնք երբեմն ուշադրության չեն արժանանում գիշարակաց տրա մադրող գյուղացու կողմից։ Դրանք են՝ • հաստատությունը պետք է շինարարական առումով ճիշտ պլա նավորված և համապատասխանեցված լինի հյուր ընդունելուն. հյուրի սենյակը տան տիրոջ սենյակներից առանձին պետք է լինի, • ցանկալի է, որ հաստատությունը, հյուրերի համար ունենա առան ձին լոգարան/զուգարան, • լոգարանում յուրաքանչյուր մարդու համար պետք է լինի նվազա գույնը երկու սրբիչ (լողանալու ու երեսը սրբելու), որոնք պետք է փոխվեն երկու օրը մեկ անգամ, • հաստատությունը պետք է հրդեհաանվտանգ լինի, • կիրառվող էլեկտրա- և գազա- սարքերը պետք է լինեն սարքին, ստուգված և անվտանգ, • շտապ օգնությունը, հակահրդեհային, գազի վթարային ծառայու թյունները պետք է հյուրի համար հասանելի լինեն, • սենյակում ու լոգասենյակում գտնվող բոլոր սարքերը պետք է աշ խատող լինեն` վարդակներ, տաքացուցիչ, լամպ, ցնցուղ, ծորակ, արդուկ և այլն, • անհրաժեշտության դեպքում սենյակը հյուրի պահանջով պետք է տաքացվելու հնարավորություն ունենա, • կահույքը պետք է նվազագույնս ապահովված լինի ՝ մահճակալ, աթոռ, սեղան, պահարան, հայելի, • կահույքը պետք է պատշաճ վիճակում լինի, դրա բոլոր կտորները պետք է ծառայեն իրենց անմիջական նպատակին, • հյուրի սենյակի դռնից դուրս տարածքը/շրջակայքը պետք է մա քուր և աչքին հաճո լինի, • քնելու պարագաները պետք է շատ մաքուր լինեն, • նախաճաշը կարելի է մատուցել հյուրի սենյակում, ճաշասենյա կում կամ տանտիրոջ խոհանոցում, • նախաճաշը պետք է պատրաստված լինի էկոլոգիապես մաքուր տեղական մթերքից, • սննդի պատրաստումը պետք է համապատասխանի սանիտարա կան բոլոր նորմերին, • սենյակը մաքրելու ժամանակ հյուրը նստելու, սպասելու այլ տեղ պետք է ունենա, • սենյակը պետք է փակվի բանալիով, • և այլն։ 34
Գյուղերում երբեմն հյուրընկալության տները արտաքին և ներքին հարդարանքում պահպանում են հին կառուցվածքային ոճը, հնամե նի կահույքն ու ազգային կիրառական իրերը։ Դրանով հետաքրքիր ցուցադրավայրեր են դառնում զբոսաշրջիկների համար և գյուղացու առատաձեռն, հյուրասեր ընտանիքը անմոռանալի հուշեր է թողնում ճամփորդի հիշողություններում։
2.1.2 ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ Գյուղական միջավայրն իր տարածքում գործող սննդի սպասարկման օբյեկտների առանձնահատկություններից ելնելով՝ ունի լայն հնարա վորություն ազգային խոհանոցը ներկայացնելու և զարգացնելու դրա արդյունավետությունը՝ ուղղված երկրի, ժողովրդի ճանաչմանը։ Հանրային սննդի սպասարկման օբյեկտների տեսակները բազմա զան են՝ ռեստորանների տարբեր տեսակներ, սրճարաններ, բարեր, բուֆետներ, արագ սննդի սպասարկման օբյեկտներ, պիցցերյաներ, խորտկարաններ, խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ։ Սակայն քաղաքամերձ շրջաններում դրանց մեծ մասը պահանջարկ չի վայելում։ Այն հանրային սննդի սպասարկման օբյեկտները, որոնք գործում են գյուղական համայնքներում, հիմնականում մատուցում են ազ գային ուտեստներ։ Ազգային խոհանոցը ձևավորվում է դարերի ըն թացքում և համարվում է ազգային նկարագրի վառ օրինակ։ Բազմա թիվ զբոսաշրջիկներ ճանապարհորդության ընթացքում կարևորում են համեղ սնվելը, և, իհարկե, տվյալ ազգային խոհանոցի ակունքնե րին ծանոթանալը։ Քաղաքամերձ շրջաններում գտնվող սննդի սպասարկման հաս տատությունները, հատկապես էկո-ռեստորաններն առաջարկում են էկոլոգիապես մաքուր սնունդ, հաճախ տնական պայմաններում պատրաստված ոգելից և զովացուցիչ ըմպելիքներ, որոնց պատ րաստման հումքի հիմնական մասն արտադրվում և աճեցվում է շըր ջակայքում։ Գյուղական սննդի օբյեկտներն երբեմն ունենում են ցուցադրա կան տաղավարներ, որտեղ զբոսաշրջիկները տեսնում են (հնարա
35
վորության դեպքում նաև մասնակցում են) կիսապատրաստվածքնե րի մշակման և կերակրատեսակների պատրաստման գործընթացը։ Հարկ է նշել, որ համայնքային ռեստորաններում ուտեստների տե սականու բազմազանություն այնքան էլ չկա, ինչպես օրինակ՝ քաղա քային մեծ ռեստորաններում, սակայն նրանք առաջարկում են տե ղանքին բնորոշ այնպիսի առանձնահատուկ կերակրատեսակներ, որոնք անզուգական են համարվում, եթե մատուցվում են հենց այդ տեղանքում։ Քաղաքամերձ շրջաններում անհրաժեշտ են նաև սննդի այլ սպա սարկման հաստատություններ՝ սրճարաններ, բարեր, գինետներ, որոնք, որպես զվարճանքի և ազատ ժամանցի հաստատություններ, բազմիցս օգտագործվում են գուղական զբոսաշրջության կազմա կերպման ժամանակ։ Ուտեստների և ըմպելիքների տեսականին այդ հաստատություններում չպետք է սահմանափակել միայն ավանդա կան և տեղանքին բնորոշ տարրերով, քանի որ օտարի համար մեծ մասսայականություն վայելող սնունդն ավելի հաճախ է օգտագործ վում, քան՝ ազգայինը։
2.1.3 ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ՎԱՃԱՌԱԿԵՏԵՐ Օտար երկրում հանգստի նպատակով անցկացրած ժամանակը մարդիկ ցանկանում են իրենց հիշողություններում ամրագրել հու շանվերների միջոցով։ Զբոսաշրջիկների համար նախատեսված ապ րանքների և հուշանվերների իրացման վաճառակետերն իրենց կար ևորությունն ունեն զբոսաշրջային արդյունաբերության մեջ։ Հուշանվերների վաճառակետերը որոշ չափով զարկ են տալիս ազգային արհեստների, արվեստների վերածնմանը և մասսայակա նացմանը։ Խեցեգործները, ուլունքագործները, գորգագործները, նկարիչները և այլոք իրենց կարողություններն են արտահայտում կենցաղային, ամենօրյա օգտագործման այն իրերի վրա, որոնք հե տաքրքրում են օտարերկրյա զբոսաշրջիկին։ Գյուղական շրջաններում, քաղաքամերձ հուշարձանների տա րածքներում հուշանվերների վաճառակետերի առկայությունը նպաստում է՝ • տվյալ տարածաշրջանին և համայնքին բնորոշ խորհրդանիշնե րի, յուրօրինակ արժեքների ի հայտ գալուն,
36
• տեղանքի ինքնատիպ արտադրատեսակների արտադրության խթանմանը։ Հուշանվերների վաճառակետերը արտադրող վարպետների հետ պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ՝ տեղա կան, ձեռքի աշխատանք հանդիսացող հուշանվերների պահանջար կը մեծացնելու ուղղությամբ, օրինակ՝ • հուշանվերները բարձրորակ փաթեթավորելը (անհրաժեշտու թյան դեպքում), • կիրառելի հուշանվերներ պատրաստելը (որպես տարածաշրջա նի անուղղակի գովազդ), • և այլն։ Հուշանվերների վրա դաջված տեղանունները, պատկերները պետք է ոչ միայն ներկայացնեն ամբողջ երկիրը, այլ կոնկրետ տվյալ տարա ծաշրջանը, տեղանքը կամ գյուղը։ Որքան զարգացած է տվյալ երկ րում զբոսաշրջության ոլորտը, այնքան այդ երկրի բոլոր շրջանների խորհրդանիշները ներկայացված են հուշանվերներում։ Գյուղական միջավայրում հուշանվերի վաճառակետը տնտեսա պես շատ արդյունավետ է աշխատում։ Այն գյուղացու համար թե՛ աշ խատատեղի երաշխիք է, թե՛ զբոսաշրջիկներից եկամուտ ստանալու աղբյուր։
2.1.4 ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ Զբոսաշրջային կազմակերպությունները միջնորդ են հանդիսա նում զբոսաշրջիկի և զբոսաշրջային ապրանքներ ու ծառայություն ներ արդատադրողի միջև։ Զբոսաշրջային կազմակերպությունները, կախված իրենց գործունեության առանձնահատկություններից և նպատակներից, ունեն մի շարք խնդիրներ՝ • զբոսաշրջիկների պահանջմունքներին համապատասխան՝ զբո սաշրջային գրավիչ առաջարկ թողարկելը, • զբոսաշրջային արտադրանքի մրցունակության պահպանումը, • զբոսաշրջիկների համար որակյալ սպասարկում կազմակերպելը, • մշտական հաճախորդների ցանցի ստեղծումը, • ֆինանսական կայունության ապահովումը։
37
Զբոսաշրջային շուկայում ձեռնարկատիրական գործունեության իրականացման տեսանկյունից այս կազմակերպությունները տա րանջատվում են երկու խմբի՝ տուրօպերատորներ և տուրգործա կալներ։ Տուրօպերատորը զբաղվում է զբոսաշրջային արտադրանքի (փաթեթի) ձևավորմամբ, ամբողջականացմամբ և փաթեթի (տուրի) վաճառքով։ Իսկ տուրգործակալն իրացնում է զբոսաշրջային ար տադրանքը հաճախորդին՝ ծառայությունների համալիր կամ ազատ ընտրության տեսքով։ Տուրօպերատորներն առաջնորդող դերակատարում ունեն, քա նի որ նրանց կողմից ձևավորված փաթեթներն են ուղղորդում զբո սաշրջիկներին դեպի տվյալ տարածաշրջան կամ հյուրընկալման ձեռնարկություն։ Ըստ գործունեության վայրի՝ տարբերում են ար տագնա, ներգնա և ներքին տուրօպերատորներ։ Ներքին և ներգնա տուրօպերատորների համակարգված աշխատանքի արդյունքում կարելի է միայն ձևավորել երկրի զբոսաշրջային վարկանիշը։ Գյուղական զբոսաշրջային տուրերի կազմակերպման տեսան կյունից դիտարկելով՝ ներքին և ներգնա տուրօպերատորները պետք է ակտիվորեն աշխատեն դեպի «նոր տարածաշրջան» հետաքրքիր տուր փաթեթներ ձևավորելու ուղղությամբ, քանի որ գյուղական մի ջավայրում հանգստի նկատմամբ պահանջարկը օրեցօր մեծանում է։ Ներկայումս գյուղական զբոսաշրջությունը դարձել է զբոսաշըր ջության արդյունաբերության առաջատար ճյուղերից մեկը, և զբո սաշրջային կազմակերպությունների կողմից համապարփակ ուշա դրության են արժանանում սպասարկման այն ենթահամակարգերը, որոնք ներգրավվում են հանգստի այս տեսակի մեջ։ Թեև առանձին գյուղական համայնքների բնական և մարդածին ռեկրեացիոն ռե սուրսները համեմատաբար քիչ չափով են օգտագործվում զբո սաշրջային շուկայում (գյուղական զբոսաշրջությունը, օրինակ, ծո վափնյա և լեռնադահուկային զբոսաշրջության նման եկամտաբեր չէ, սակայն կարող է կայուն եկամուտ ապահովել)։ Գյուղական տարածաշրջաններում առկա զբոսաշրջային ենթա կառուցվածքները համապատասխան գովազդային գործունեու թյուն չեն ծավալում, որպեսզի արժանանան տուրօպերատորների ուշադրությանը։ Էլեկտրոնային միջավայրում էլ է բավականին թույլ նրանց ներկայացվածությունը։ Այս ամենը հաշվի առնելով՝ շահա գրգիռ կազմակերպությունների կողմից տուրօպերատորների հա մար կազմվում են տեղեկատվական-գովազդային նյութեր, քարտեզ
38
ներ, իրականացվում են ճանաչողական տուրեր դեպի գյուղական համայնքներ։ Այդ տուրերն ընդգրկում են այնպիսի տարրեր, որոնք ամբողջովին ներկայացնում են տվյալ տարածաշրջանին բնորոշ առանձնահատկությունները, հյուրընկալման հաստատությունները և այն բոլոր տարբերակված ծառայությունները, որոնք տուրփաթե թի բովանդակությունն ու գրավչությունը դարձնում են անզուգական։
2.1.5 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԻՐԱՌՎՈՂ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ Զբոսաշրջային գործունեությունը ենթադրում է մարդկանց տեղափո խումը մի վայրից մյուսը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահ մաններից դուրս։ Տրանսպորտային ծառայությունները համարվում են զբոսաշրջիկներին մատուցվող հիմնական ծառայություններից մեկը (հարկ է նշել տուրփաթեթի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ տրանսֆերը, որը զբոսաշրջիկի փոխադրումն է օդանավակա յանից, կայարանից հյուրանոց, և հակառակ ուղղությամբ՝ հետ վերա դառնալիս)։ Գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամանակ փո խադրումները լինում են հիմնական և օժանդակ։ Դրանք կատարվում են տրանսպորտային ծառայությունների միջոցով, որոնք կարող են ներառված լինել տուրի կազմի մեջ կամ որոշակի գումարի դիմաց տեղում առաջարկվել։ Զբոսաշրջիկը կարող է նաև ինքնուրույն ձեռք բերել տրանսպորտային միջոցը։ Գյուղական զբոսաշրջություն իրականացնող ընտանիքնե րը նախընտրում են ավտոմոբիլային տրանսպորտ. եթե նույնիսկ օդային տրանսպորտով են ժամանել տվյալ երկիր, վարձակալում են մեքենաներ և ինքնուրույն տեղաշարժվում։ Քայլարշավորդները, ովքեր նախընտրում են հանգրվանել գյուղա կան միջավայրում, օգտվում են հանրային, միջքաղաքային տրանս պորտից, պատահական մեքենաներից։ Գյուղական զբոսաշրջության մեջ ավտոբուսի, ավտոմեքենայի, հեծանվի օգտագործումը կախված է տվյալ տարածաշրջանի ճա նապարհային ծածկույթի որակից (վիճակից) և հարակից ենթակա ռուցվածքներից (ավտոտեխզննման հանգույցներ, ճանապարհային սննդի սպասարկման հաստատություններ և այլն)։ Այստեղ կարևոր
39
վում է նաև այն հանգամանքը, թե տվյալ ճանապարհը ինչ նշանա կության է՝ միջազգային, հանրապետական նշանակության, վճարո վի ավտոուղիներ և այլն։ Զբոսաշրջության այս տեսակի կազմակերպման ժամանակ եր կաթուղին, ծովային և գետային տրանսպորտն էլ է համարվում և՛ հիմնական, և՛ օժանդակ փոխադրման միջոց։ Այն երկրները, որոնք ունեն ելք դեպի ծով, զբոսաշրջության համար նպաստավոր աշխար հագրական դիրք են զբաղեցնում։ Օվկիանոսի, ծովի, լճի և գետի ափամերձ շրջաններում փոքրաչափ նավերի վարձույթի հնարավո րություններն ավելի են բարձրացնում այդ տեղանքի զբոսաշրջային գրավչությունը։ Գյուղական զբոսաշրջության մեջ որպես փոխադրամիջոցներ կի րառվում են նաև կենդանիներ - փղեր, ուղտեր, ձիեր, ավանակներ, շներ և այլ տեսակներ։ Թերևս միայն կենդանիների առկայությունը չի ենթադրում, որ նրանց կարելի է համարել «փոխադրամիջոց»։ Դրա համար անհրաժեշտ են, որ, օրինակ, ձիերը լինեն խնամված, ունե նան հարմարավետ թամբեր, փղերը ունենան համապատասխան նստատեղեր և այլն։ Այսպիսով, տարբեր տեսակի ճանապարհորդությունները՝ կախ ված երթուղու տեսակից, ճամփորդության տևողությունից, սեզոնայ նությունից, մասնակիցների քանակից, օգտագործում են վերոնշյալ տրանսպերտի տեսակները՝ կարևորելով անվտանգությունը, գինը, հարմարավետությունը, արագությունը և այլ գործոններ։
2.2 ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԴԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ Մշակութային, պատմական և բնական հուշարձանները տվյալ երկրի ազգային սեփականությունն են համարվում։ Ուստի տարածքի յու րացումը հանգստի նպատակով պահանջում է համապատասխան վերաբերմունք և հոգածություն։ Քանի որ գյուղական զբոսաշրջությունը հնարավորություն ունի միաժամանակ համադրել մի շարք զբոսաշրջության տեսակներ, դրանցում բնական ու պատմամշակութային ռեսուրսների արդյու նավետ օգտագործմանն ու պահպանմանը հարկավոր է հանգամա
40
նալից ուշադրություն դարձնել։ Սևեռուն հոգածության պարագա յում միայն դրանք կարող են առևտրայնացվել։ Քաղաքամերձ շրջաններն իրենց բնորոշ բնական ռեսուրսներով՝ կենսաբազմազանությամբ, անտառածածկույթով, ռելիեֆի խայ տաբղետությամբ, ջրային ռեսուրսներով, մշակովի այգիներով և տե սարժան վայրերով մեծ դեր են խաղում գյուղական զբոսաշրջության կազմակերպման մեջ։ Բնության հատուկ պահպանվող տարածքները ներառելով գյու ղական զբոսաշրջային արդյունքում՝ իրենց ռեժիմների համապա տասխան, ավելի բովանդակալից են դարձնում այդ տուրփաթեթնե րը։ Հարկ է նշել, որ բնական ժառանգության օբյեկտների շարքին են դասվում՝ • բնական հուշարձանները, որոնք ստեղծվել են ֆիզիկական և կեն սաբանական գոյացումներից կամ այդ գոյացումների խմբերից, ունեն եզակի, առանձնահատուկ արժեքներ գիտության և գեղա գիտական տեսանկյունից, • երկրաբանական գոյացումները և խիստ սահմանափակված տա րածաշրջանները, որոնք կենդանիների և բույսերի անհետացող տեսակների տարածքներ են և ունեն առանձնահատուկ արժեք ներ գիտության և բնության յուրահատկությունների պահպան ման տեսանկյունից, • բնության տեսարժան վայրերը և խիստ սահմանափակված գո տիները, որոնք ունեն յուրահատուկ արժեքներ գիտության և բնու թյան գեղեցկության պահպանման տեսանկյունից։ Համաշխարհային բնական և մշակութային ժառանգության պահ պանման մասին կոնվենցիան ընդունվել է 1972թ. նոյեմբերի 16-ին Միավորված ազգերի կազմակերպության՝ գիտության, կրթության և մշակույթի (ՅՈՒՆԵՍԿՕ - The United Nations Educational, Scientific and Cultural Organization)22 հարցերով Գլխավոր վեհաժողովի 27-րդ նըս տաշրջանում։ Տվյալ կոնվենցիայի ընդունման անհրաժեշտությունը կապված էր մարդու բնակեցման միջավայրի գլոբալ փոփոխություն ների հետ, որոնք ի հայտ եկան 20-րդ դարի երկրորդ կեսին։ Այդ իրա վիճակում ակնհայտ դարձավ շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը, որտեղ մարդը պահպանում է նախորդ սերունդնե 22 URL: http://en.unesco.org/
41
րից ժառանգած բնական և մշակութային օբյեկտները։ Ենթադրվում է, որ բնական և մշակութային ցանկացած օբյեկտ եզակի է, և ցանկա ցած նմանատիպ օբյեկտի անհետացում բերում է անփոխարինելի կորստի, ուստի նաև՝ այդ ժառանգության պաշարի սակավացման։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցուցակում ներգրավվում են ողջ մարդկության սեփականությունը կազմող բնական և մշակութային այն օբյեկտները, որոնք արժանի են հատուկ վերաբերմունքի, պահ պանության և համաշխարհային համագործակցության ուշադրու թյան։ Ներկայումս այդ ցուցակում մոտ 150 բնական օբյեկտ է։ Գյուղական զբոսաշրջության զարգացման արդյունքում բացա հայտվում են բնության, պատմամշակութային նոր արժեքներ, որոնց մի մասը որոշ հիմնավորումներով հայտարարվում է զբոսաշրջային ռեսուրս և դիտարկվում որպես նոր գրավչություններ։ Դրանց հիման վրա մշակվում են նոր, գրավիչ, մրցունակ գյուղական զբոսաշրջային երթուղիներ։ Զբոսաշրջավայրերի, բնության հատուկ պահպանվող տարածք ների արդյունավետ օգտագործումն ապահովող ենթակառուցվածք ները քաղաքամերձ շրջաններում ծառայությունների որակի, էկո լոգիական ներկայանալի մակարդակ են ապահովում։ Իսկ բնական ռեսուրսներին կից և տեսարժան վայրերում կազմակերպվող ձիա վարությունը, զբոսանքը, հեծանվային արշավները, կենդանական ու բուսական հարստության ուսումնասիրումը համայնքային հանգիս տը ավելի բովանդակալից են դարձնում։ Զբոսաշրջության յուրաքանչյուր ձև ունի իր յուրահատկությունը, հետաքրքրությունների իր սահմանը, կազմակերպման ու անցկաց ման առանձնահատկություններն ու դժվարությունները, ինչը պար տավորեցնում է մասնակցին ունենալ ոչ միայն լավ պատկերացում և գործնական ունակություններ, այլև բավարար գիտելիքներ՝ երթու ղու տվյալ հատվածի, նրա անցյալի և ներկայի մասին։ Ելնելով այդ ամենից՝ կարելի է ասել, որ գյուղական զբոսաշրջությունը հանդիսա նում է զբոսաշրջության այնպիսի գործունեության տեսակ, որը տեղի է ունենում բնության և միջավայրի բազմազանության հետ անմիջա կան շփման ընթացքում։ Չնայած զբոսաշրջության առանձին ձևերի յուրահատկություններին՝ դրանք բոլորն էլ միևնույն նպատակին են ծառայում և լրացնում են միմյանց։ Հանգստի միասնական, եզակի ձև պարտադրել մարդկանց հնարավոր չէ, սակայն գյուղական զբո սաշրջությունն իր համադրելիության շնորհիվ, բազմաբովանդակ
42
հանգստի կազմակերպման հնարավորություններով անսպառ տե սականի կարող է առաջարկել զբոսաշրջիկներին։
2.3 ՏԱՐԱՏԵՍԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ
2.3.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԶԲԱՂՄՈՒՆՔՆԵՐ Գյուղատնտեսությունը գյուղի պահպանման և զարգացման առումով միշտ դիտարկվել է որպես գյուղական զբոսաշրջության զարգաց ման հիմնական բաղադրիչ։ Գյուղաբնիկի համար սովորական դարձած ամենօրյա աշխա տանքները զբոսաշրջիկների կողմից ընդունում են որպես առանձ նահտուկ հանգստի միջոցներ։ Գյուղերում ավելի շատ են պահ պանվում ազգին առանձնահատկությունները, ծիսակարգերը, արարողությունները և զբոսաշրջության այս տեսակի լայնածավալ կազմակերպումն ավելի է մեծացնում դրանց վերականգնելու և մաս սայականություն վայելելու հնարավորությունները։ Գյուղական զբոսաշրջության մեջ ընդգրկվող յուրատեսակ զբաղ մունքներն են՝ • տեղում աճեցված պտուղների բերքահավաքը, • գյուղմթերքի վերամշակումը, • ոգելից խմիչքների պատրաստումը, • մեղրաքամը, • կաթնամթերքից ուտեստների յուրօրինակ տեսականու պատ րաստումը, • ալ յուրից ուսեստների տեսականու պատրաստումը, • կենդանիների խնամքը, • ձիավարությունը, • ձկնորսությունը, • հողագործությունը, • ավանդական արհեստագործությունը, • այլ զբաղմունքներ։
43
Բացի վերոնշյալից՝ գյուղական զբոսաշրջության այն մասնակիցնե րը, ովքեր ցանկանում են ակտիվ հանգիստ անցկացնել, առաջարկ վում է գյուղական աշխատանքի տարբեր տեսակներ, օրինակ` փո րել մարգերը, քաղհանել բանջարանոցը, լցնել կարտոֆիլի բուկը, խնամել պտղատու հատապտուղների թփերը, ինչպես նաև գյուղա կան այլ հետաքրքրություններ։ Իսկ ով ցանկանում է ավելի մոտիկից շփվել կենդանների հետ, կարող է հոգ տանել կենդանիների մասին. առաջարկվում է կերակրել խոզերին, հավերին, բադերին, ճագարնե րին և այլ կենդանիների, արածեցնել ոչխարներին, այծերին, հորթե րին։ Այն զբոսաշրջիկները, ովքեր ձիերի մեծ սիրահար են, հնարավո րություն ունեն հանգստի ժամանակ ձի խնամել և ձի հեծնած՝ շրջել տարածքով։ Ավելի խաղաղ և հանդարտ հանգիստ նախընտրողների համար առաջարկվում է ձկնորսություն և սեփական որսից ձկնապուր պատ րաստելու հնարավորություն։ Այս ամենը հնարավորություն է ընձեռնում՝ • գյուղական համայնքներում կյանքի ակտիվացման, • առանց մեծ ներդրումների լրացուցիչ եկամտի ապահովման, • զբոսաշրջային սեզոնայնության երկարացման, • տեղի գաստրոնոմիական առանձնահատկությունների պահպան ման, • ավանդական արհեստագործության վերակենդանացման։ Իսկ այս գործընթացում հնարավոր առաջացող խոչընդոտներն են՝ • մատուցվող ծառայությունների ցածր որակ, • տեղի բնակչության օտար լեզվի չիմացություն, • ներկայացվող ապրանքների ոչ պատշաճ փաթեթավորում, • գյուղական միջավայրում ազգային կոլորիտի ուրբանացում։
2.3.2 ԱԶԳԱՅԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴԳՐԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ Օրեցօր ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր իրենց ուշադրու թյունը սևեռում են դեպի զբոսաշրջության ոլորտի ընձեռած հնարա վորությունների բազմազանությանը։ Տարբեր մշակույթի, կենցաղի
44
յուրահատկությունների հանդեպ ցուցաբերվող հետաքրքրություն ները հնարավոր է բավարարել գյուղական զբոսաշրջության միջո ցով։ Զբոսաշրջության այս տեսակի մասնակիցները ցանկանում են անմիջապես հաղորդակից լինել տարբեր ժողովուրդների ազգային առանձնահատկություններին, ավանդույթներին և ապրելակերպի այլ դրսևորումներին։ Գյուղական զբոսաշրջության մեջ ազգային սովորույթների, տո նակատարությունների ցուցադրումը պահանջում է մանրակրկիտ ծրագրում, մանրուքների նկատմամբ մեծ ուշադրության ցուցաբե րում և այլն։ Ճիշտ ընտրված ժամանակահատվածը տոնակատա րության կարևոր նախապայմանն է, որին նաև զբոսաշրջիկներն են ցանկանում անմիջական մասնակցություն ունենալ, այդ իսկ պատ ճառով էլ հարկավոր է պատրաստ լինել նաև նման իրադրություն ներին։ Գյուղական համայնքներում կազմակերպված իրադարձություն ները բավականին մեծ ակտիվություն են ստեղծում տվյալ հա մայնքում։ Դրանք ուղեկցվում են մի շարք կազմակերպչական գոր ծընթացներով, որոնցից է, օրինակ, գովազդատեղեկատվական արշավների կազմակերպումը, հուշանվերների կամ ուտեստների վաճառակետերով տաղավարների գործունեության կազմակերպու մը, աղբահանումը, սնունդ սպասարկող ժամանակավոր տաղավար ների ապահովումը, մշակութային խմբերի ներկայացումների համար հարմարավետության ստեղծումը և այլն։ Նույնիսկ հարկ է առաջա նում առանձնացնել համապատասխան տարածքներ ավտոկայա նատեղիների համար, որոնք նույնպես վճարովի են լինում և տեղա ցու համար դարձյալ հանդիսանում են որպես եկամտի աղբյուր։ Տեղացիներն այս իրադարձություններից բավականին շահույթ են ստանում և առաջիկա ամբողջ տարվա ընթացքում նախապատ րաստվում են հաջորդ իրադարձությանը։ Վերջին շրջանում իրադարձային զբոսաշրջությունը մեծ ծավա լում է գտել ամբողջ աշխարհում, և գյուղական համայնքները իրենց ավանդական տոնակատարություններով համապատասխան գո վազդատեղեկատվական գործունեություն ծավալելու դեպքում, կա րող են շատ հետաքրքիր այցելավայր համարվել զբոսաշրջության այդ ուղղությունը նախընտրողների համար։ Նման միջոցառումները նպաստում են նաև ներքին զբոսաշրջության զարգացմանը։
45
2.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ Գյուղական զբոսաշրջության մեջ ներգրավված ենթակառուցվածք ներում մարդկային ռեսուրսները հիմնականում իրենց ցուցաբերած սպասարկման մակարդակով լիարժեք չեն բավարարում ժամանա կակից պահանջներին։ Քանի որ համայնքներում զբոսաշրջության ոլորտը դիտարկվում է որպես գործարար միջավայրի աշխուժաց ման հիանալի միջոց, բազմաթից երկրներ գյուղական զբոսաշրջային կենտրոններում մարդկային ռեսուրսների համար իրականացնում են կրթական, վերապատրաստման ծրագրեր։ Գյուղերի հյուրընկալման ոլորտում որակյալ կադրեր ունենալու համար անհարժեշտ է՝ • առկա աշխատուժի համար մշակել վերապատրաստման ծրագը րեր, • շուկայի պահանջարկին համապատասխան՝ ապահովել գյուղա կան տարածքներում գործող սպասարկման ոլորտի կրթական հաստատությունների, գործատուների և շահագրգիռ մարմիննե րի արդյունավետ համագործակցություն, • բարելավել հյուրընկալման ոլորտում աշխատողների օտար լեզու ների իմացությունն ու գործածության կարողությունները, • խրախուսել երիտասարդների ընդգրկվածությունը համայնքային սպասարկման հաստատություններում։ Հյուրընկալության ոլորտում զբոսաշրջիկների հանդեպ ցուցաբերվող ուշադրությունը և էթիկայի նորմերի պահպանումը առավելագույնս պետք է կարևորել։ Հատկապես գյուղական զբոսաշրջության ուղղությամբ գործու նեություն ծավալելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք նորմեր, որոնք կնպաստեն տվյալ տարածաշրջանի զբոսաշրջային վարկա նիշի բարձրացմանը։ Ստորև ներկայացվում են որոշ վարվելակերպի վարքականոններ, որոնք պետք է պահպանել գյուղական միջավայրում զբոսաշրջու թյան ոլորտում ներգրավված աշխատակազմի կողմից։ • Զբոսաշրջիկները, որոնք հանգրվանելու են գյուղական միջա վայրում, տներում, և որոշ չափով ընդհանուր կենցաղ են վարելու
46
տանտերերի հետ, պետք է զգան, որ իրենց անկեղծ ուրախ են այդ տեղ տեսնել։ • Գյուղատնտես-հյուրընկալի կողմից ստեղծված գործնական վար քագիծը պետք է համակցել բայրացակամ հայացքով և բարի վար վելակերպով, ինչն էլ ստեղծում է ընկերական մթնոլորտ ու ավելի դյուրին է դառնում սպասարկումը։ • Հյուրին պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա։ Մի քանի րոպե շփումից հետո հարկավոր չէ նրան փորձել փոխել։ Քաղա քավարության սահմանը պետք չէ անցնել, որպեսզի քծնանքի չվերածվի։ Քաղաքավարությունը տարբեր ազգային պատկանե լություն, տարիք, բնավորություն ունեցող մարդկանց հետ շփման հարցում ամենահիմնական միջոցն է։ • Տանտերերը, այգեգործները, ֆերմերները պետք է աշխատեն ֆի զիկական ծանրաբեռնվածությունն օրվա ընթացքում այնպես բաշխել, որ հյուրերի ժամանման հիմնական ժամերին կարողա նան նրանց առավելագույն ուշադրություն դարձնել։ • Տանտերերի ուշադիր լինելը գյուղական այդ միջավայրում բարո յա-հոգեբանական մթնոլորտի ստեղծման հիմնական պայմանն է։ Անուշադրությունը այցելուների հանդեպ դրական փոխհարաբե րությունների պահպանման ամենամեծ թշնամին է։ • Գյուղատնտես-հյուրընկալը պետք է գիտակցի, որ զբոսաշրջիկի համար ամեն ինչ նոր է տվյալ միջավայրում, ու զբոսաշրջիկի կող մից ամենաանկանխատեսելի վարքականոնի դրսևորման ժամա նակ էլ արհամարհական կամ ագրեսիվ վերաբերմունք չդրսևորի։ • Զբոսաշրջիկի հետ ստեղծված ցանկացած անախորժ պահերի ժամանակ պետք է կարողանալ տիրապետել իրավիճակին և խու սափել չափից ավելի բորբոքվելուց։ • Գյուղացու անմիջականությանը բնորոշ անտեղի նկատողություն ներ հարկավոր չէ անել գյուղական զբաղմունքների մեջ ներգրավ ված զբոսաշրջիկին, պետք է բավարարվել թեթև խրատներով, ճիշտ գործելու ձևերը ցուցադրելով, և խուսափել համեմատա կաններ անցկացնել զբոսաշրջիկի երկրի նմանատիպ գործունե ությունների հետ։ • Գյուղական միջավայրի հյուրընկալության ենթակառուցվածքնե րում ոչ պատշաճ մաքրության հանգամանքը երբեմն զբոսաշըր ջիկի կողմից բացասական արձագանքների է հանգեցնում, նման
47
նկատված կոպտություններին հարկավոր է պատասխանել զուսպ և քաղաքավարի։ • Զբոսաշրջիկի կողմից կատարված դիտողություններն ու առա ջարկությունները երբեք չպետք է թողնել առանց ուշադրության։ • Գիշերակաց ապահովող տներում, որտեղ գյուղական զբոսաշըր ջիկները ավելի անմիջական վերաբերմունքի են արժանանում, երբեմն իրենց թույլ են տալիս նկատողություններ անել կենցաղ վարության որևէ հարցում։ Հարկավոր է անկեղծ և ժամանակին ներողություն խնդրել, դա նվաստացում չէ, այլ ուղերձ` ուղղված սպասարկման մակարդակը հնարավորինս բարելավելուն։ • Գյուղատնտեսի ամեն արարք պետք է հիմնավորված լինի, որ պեսզի զբոսաշրջիկի մոտ դրանց արդարացի, ճիշտ լինելու վերա բերյալ կասկած չառաջանա։ • Պետք է գյուղական միջավայրում յուրաքանչյուր գործ կազմա կերպել այնպես, որ բարձր պահվի գյուղատնտեսի, գյուղի, երկրի գրավչությունն ու վարկանիշը։ Հաճախ գյուղական հյուրընկալող տներում դժվարություններ են առաջանում՝ կապված ազգային առանձնահատկությունների հետ։ Զբոսաշրջիկների պահելաձևը բնորոշում է նրանց հայացքները նորը ընկալելու հանդեպ և հյուրերի պահելաձևի վրա ազդեցություն է ու նենում ոչ միայն նրանց բնավորության տեսակը, այլև՝ պահի ազդե ցությունը։ Սովորաբար զբոսաշրջիկները գյուղական տներում ունենում են անհասկանալի պահելաձև։ Այն իրենից ենթադրում է փոխադարձ շփման ժամանակ կենցաղում առաջացած տվյալ երևույթին տված այլ ձևաչափի գնահատական, որը տանտերերի արժեքային համա կարգին այնքալ էլ չի համապատասխանում։ Սակայն այս ամենը չի նշանակում, որ պետք է ամեն ինչի հետ հա մաձայնել, եթե նույնիսկ այցելուն սխալ է։ Նման դեպքերում առանց առարկության գործը չի ստացվում, բայց պետք է խելամիտ վարվել ու համապատսխան բառեր օգտագործել, օրինակ` “իհարկե, շատ բաներում դուք ճիշտ եք, բայց …”։ Կոպտությունը, նույնիսկ արդա րության և խլամտության ժամանակ, ամենավնասաբերն է։ Վերջա պես պետք է գիտակցել, որ շփումը խոսքի և արտահայտիչ շար ժուձևի միջոցով, մտքերի ու զգացմունքների փոխանակման հիման վրա ստեղծված փոխհարաբերություն է։
48
Վերոնշյալ դրույթները գյուղական զբո սաշրջության մեջ ներգըրավված աշ խատակազմի համար պետք է դառնա Անհրաժեշտ է հնարավորինս համոզմունք, քանի որ նրանք մուտք են հասկանալի դարձնել այն գործում զբոսաշրջության ոլորտ, որն միջավայրը, որտեղ զբոսա շըրջիկնը անց է կացնելու իրենից ամբողջությամբ ենթադրում է ընդամենը մի քանի օր: սպասարկում և ծառայությունների մա տուցում, ինչի արդյունքում որոշ չա փով բարելավվում է տվյալ գյուղական միջավայրի, տարածաշրջանի ապրելակերպը։
49
50
51
52
ԲԱԺԻՆ 3
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Որպես յուրահատուկ տուրապրանք` գյուղական զբոսաշրջությունը մասսայականություն է սկսել վայելել Արևմտյան Եվրոպայում։ Ֆրան սիան, Իսպանիան, Ավստրան և մի շարք այլ արևմտաեվրոպական երկր ներ գյուղական զբոսաշրջության ոլոր Գյուղական զբոսաշրջությունը տում իրենց ծավալած գործունեու տարբեր միջոցներով կարող է թյամբ հիմնավորեցին այն փաստը, որ ազդեցություն ունենալ գյուղական բնակավայրերում գումար համայնքների զարգացման և վաստակելու համար, բացի գյուղատն բնակչության կենսամակար դակի բարձրացման վրա: տեսական մշակաբույսեր աճեցնելուց Ոլորտում ստեղծված աշխա և անասնապահությամբ զբաղվելուց, տատեղերը և դրանց արդյուն կարելի է նաև մասնագիտորեն զբաղ քում ձևավորված եկամուտ վել հյուրընկալությամբ։ ները հանդիսանում են տեղի բնակչության կողմից Ստորև ներկայացված են մի շարք գյուղական համայնքները երկրներում գյուղական զբոսաշրջու չլքելու շարժառիթ: թյան զարգացման վարկածները։
3.1
Ֆրանսիա
Ֆրանսիայում 1950-ական թվականներին նկատվում էր ոչ հեռանկա րային գյուղական շրջաններից բնակչության արագընթաց արտա հոսք դեպի խոշոր քաղաքներ։ Երկրում մի կարճ ժամանակահատ ված կտրուկ նվազեցին ֆրանսիացիների համար մեծ հպարտություն համարվող գինու և պանրի արտադրման ծավալները։ Այս ամենը լուրջ մտահոգության ալիք բարձրացրեց պետական կառավարման հարթակներում։ Պետության կողմից նախագծված մի շարք ծրագրե րի իրականացման արդյունքում վերականգնվեցին տասնյակ տնտե սություններ` ագարակներ, պանրագործարաններ, գինեգործական տնտեսություններ։ Նոր կազմավորվող տնտեսությունների տերեր ընտրվեցին երիտասարդ ամուսիններ, որոնք էլ իրենց գործունեու թյան մեջ ավելի ճկուն կառավարչական գործելակերպ դրսևորելով` մեծ մասն արագորեն ինտեգրվեցին գյուղական զբոսաշրջության գործառույթների մեջ` առավել շահավետ ձեռնարկատիրական գոր ծունեություն ունենալու համար։
54
3.2
Իտալիա
Իտալիայում գյուղական զբոսաշրջությունը սկսել է զարգանալ 1970-ական թվականներին։ Ենթադրվում էր, որ զբոսաշրջային ձեռ ներեցությունն ագարակատերերի համար ոչ մասնագիտական գոր ծունեություն է, ու հնարավորություն կընձեռեր առանց մեծածավալ ներդրումներ կատարելու բարեփոխել ֆինանսական վիճակը։ Գյուղական զբոսաշրջությունն իր առաջացման սկզբնական շըր ջանում բավականին մատչելի հանգիստ էր առաջարկում, սակայն միաժամանակ որպես հանգստի ոչ ավանդական տարբերակ՝ չէր վայելում մեծ հեղինակություն։ Հետագայում իրավիճակը սկսեց փո փոխվել։ Ներկայումս Իտալիայի ինքնավար մարզերի շրջանում ագրոֆեր մաների մեջ գլխավորող դերակատարում ունի Տոսկանան` ամբողջ ագրոտնտեսության 34%, Ումբրիան` 14%, Սիցիլիան` 7%։ Մեծ է Իտա լիայի գյուղատնտեսների կողմից առաջարկվող ծառայությունների բազմազանությունը։ Գյուղական միջավայրում հանգիստը հատ կապես համադրում են զբոսաշրջության մի շարք տեսակներով. ազգային գաստրոնոմիա, բնություն և կազդուրում, հեծանվային սպորտ, ձիերով զբոսանք և այլն։ Իտալիայում յուրաքանչյուր ագրոֆերմա ունի իր նեղ մասնագի տական առանձնահատկությունը և արտադրում է մթերքների այն տե սականին, որոնք բնորոշ են հատկապես տվյալ տարածաշրջանին։ Իտալիայի գյուղական զբոսաշրջությանը նպաստող գործոննե րից են դիտարկվում ներքոնշյալ գործընթացները. • աշխարհում մեծանում է հետաքրքրությունն էկոլոգիական զբո սաշրջության հանդեպ` որպես բնության գրկում հանգստի կազ մակերպման տեսակ, իսկ գյուղական զբոսաշրջությունը հիանալի կերպով ներգրավվել է էկոզբոսաշրջության մեջ` որպես ժամանա կակից հետաքրքրություն վայելող ուղղություն, • արևմտյան Եվրոպայի զարգացած զբոսաշրջային շուկաներում հետաքրքրությունը նվազեց հանգստի ավանդական տեսակների նկատմամբ և նոր տուապրանքի պահանջարկ առաջացավ, • գյուղական զբոսաշրջության զարգացմանը նպաստել են նաև սո ցիալական գործոններ, օրինակ, որպես հանգստի մատչելի տար բերակ, շատ հարմար էր բազմազավակ ընտանիքների և երիտա սարդների համար։
55
3.3
Գերմանիա
Գերմանիայում գյուղական զբոսաշրջության զարգացման մեկնարկը կապված էր երկրի ծայրամասերում հանգստի այդ տեսակի նկատ մամբ ցուցաբերած հետաքրքրասիրությամբ։ Դրա արդյունքում գերմանական գյուղական զբոսաշրջության շուկայում այսօր ներ կայացվում են բնության գրկում հանգստի էժանագին առաջարկներ՝ առանց թանկարժեք ենթակառուցվածքների օգտագործման։ Ինչպես Գերմանիայում, այնպես էլ եվրոպական մի շարք երկրնե րում գյուղական զբոսաշրջության զարգացման նախապայմաննե րից է գյուղատնտեսական ճգնաժամը։ Հետաքրքրական է Բավարիայի ագարակներից մեկի օրինակը։ Ըստ այդմ՝ բավարիացի մի գյուղատնտես, ունենալով ընդամենը 30հա հողատարածք, իր հողատնտեսական աշխատանքներով չէր կարողանում դիմակայել տարածաշրջանում գոյություն ունեցող մրցակցությանը։ Նա ամբողջովին բարեկարգում և վերափոխում է իր ագարակը` դարձնելով գյուղական զբոսաշրջության այցելավայր։ Ագարակում գործող սրճարանի տարածքում նա տեղադրում է ջրա ղաց, ցախանոցում հավաքում հնաոճ գյուղական սարքավորումների բավականին հարուստ տեսականի, կառուցում արհեստական լճակ, որտեղ սկսում է աճեցնել տեղանքի ֆլորային և ֆաունային բնորոշ բավականին մեծ տեսականի։ Կարճ ժամանակում քիչ եկամտաբեր ագարակը վերածվեց ծաղկող գյուղական զբոսաշրջային տնտեսու թյան, որտեղ զբոսաշրջիկներին առաջարկում էին բնության գրկում հանգիստ և էկոլոգիապես մաքուր սնունդ։
3.4
Չեխիա
Չեխիայում գյուղական զբոսաշրջությունը գնալով ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում։ Երկրում, որպես գյուղական զբոսաշրջու թյան ռեսուրս, մեծ հռչակ են վայելում Ավստրիայի և Գերմանիայի սահմանակից շրջանների ագարակները։ Տարածաշրջանային այցե լությունների հիման վրա այդ տարածաշրջաններում գյուղատնտես ները մեծածավալ աշխատանքներ են իրականացրել գյուղական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ։ Չեխիայում գյուղական զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտ է հանդիսացել առաջ
56
նահերթ ներդրումների համար ֆինանսական միջոցների պակասու թյունը։ Թերևս բացառություն է կազմել Մորավսկո-Սիլեզսկայա շրջա նը, որտեղ ֆինանսական դոտացիաների միջոցով օժանդակել են գյուղական զբոսաշրջային ռեսուրսներին. տեղի իշխանություններն ակնկալում են, որ գյուղական զբոսաշրջության զարգացման հետ մեկտեղ կնվազի գործազրկությունը։ Որոշ հետազոտողների կար ծիքով՝ Չեխիայում գյուղական տնտեսվարողների մոտ գյուղական զբոսաշրջությունը դեռևս օժանդակ աղբյուր է և ոչ թե՝ հիմնական եկամուտ ։
3.5
Սլովենիա
Սլովենիայում գյուղական զբոսաշրջության զարգացման համար առավել քան նկատելի է պետության աջակցությունը։ Այսպիսով, Սլո վենիայում Գյուղտնտեսության և անտառային տնտեսության նա խարարության մասնակցությամբ, 1997 թ.-ին ստեղծվել է Սլովենիայի զբոսաշրջային ագարակների միությունը, որը հանդիսանում է ոչ կա ռավարական և ոչ կոմերցիոն կազմակերպություն։ Սույն միության ստեղծման նպատակը հետևյալն է. • բարձացնել գյուղական զբոսաշրջության կողմից առաջարկվող տուրապրանքի որակը, • բարելավել գյուղական բնակավայրերի պայմանները, • ապահովել զբոսաշրջիկների հոսք դեպի գյուղական բնակավայ րեր, • նպաստել գյուղական շրջանների զարգացմանը և պահպանել գյուղացու եզակի արհեստներն ու ժողովրդական սովորույթները։ Միությանը մասնագիտական օգնություն են ցուցաբերում գիտա հետազոտական ինստիտուտները, հատկապես Ցելե քաղաքի Գյու ղատնտեսական և անտառտնտեսության ինստիտուտը, որտեղ և գտնվում է Միության ղեկավարման կենտրոնը։ Միջինում Սլովենիայի զբոսաշրջության մեջ ներգրավված ագրո ֆերմաների ծանրաբեռնումը կազմում է տարեկան 75 օր։ Դրա հետ մեկտեղ, այն ագրոֆերմաները, որոնք գտնվում են զբոսաշրջային կենտրոնների, բուժառողջարանների և լեռնադահուկային կենտ
57
րոնների անմիջական հարևանությամբ` զբաղված են տարեկան ավելի քան 150 օր։ Սլովենիայի գյուղական զբոսաշրջության գործարարության մեջ ընդունված է ծառայությունների որակը գնահատելու պարտադիր վկայական։ Որակավորման միջոցառումն անցկացվում է երեք տա րին մեկ անգամ։ Վկայականի տվյալներով ագրոֆերմային տրվում է որակավորման մեկից չորս կարգ, որը նշվում է «խնձորներով»23։ Դրա համատեքստում գնահատվում է ագրոֆերմաների ներքին հար մարավետության որակը, ինչպես նաև հյուրերի ազատ ժամանակը կազմակերպելու հնարավորությունները, նրանց սնունդը և այլն։ Այս երկրում գյուղական զբոսաշրջությունը զարգանում է նաև ներքին զբոսաշրջության հաշվին։ Իսկ Սլովենիայում այլ երկրներից զբոսաշրջության այդ ուղղությունը նախընտրում են գերմանացինե րը, իտալացիները և խորվաթները։
3.6
Կիպրոս
Կիպրոսն առաջատար տեղ է զբաղեցնում հանգստի մասսայական ուղղությունների շարքում, սակայն այստեղ էլ գյուղական զբոսաշըր ջությունը ցուցաբերել է զարգացման աննախադեպ տեմպեր։ Գյուղա կան զբոսաշրջության զարգացման հայեցակարգի հիմքում խնդիր էին դրել զբոսաշրջային գերծանրաբեռնված շրջանները թեթևաց նել՝ ուղղորդելով այդ հոսքերը դեպի գյուղական միջավայրում կազ մակերպվող հանգիստը։ Կիպրոսում գյուղական զբոսաշրջության զարգացումը կապվում է հետևյալ հանգամանքների հետ՝ • կղզու հեռավոր լեռնոտ շրջաններում ստեղծվել են բարձրակարգ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, • զբոսշրջության սեզոնայնությունը երկարաձգվել է, քանի որ գյու ղական զբոսաշրջությունը նպաստում է այդ հիմնախնդրի որոշ չափով դրական լուծմանը, • զբոսաշրջային մեծ հոսքերի հաշվին գյուղերում առաջանում էին նոր աշխատատեղեր։
23 URL: http://social-culture.ru/index.php?request=full&id=196
58
Գյուղական զբոսաշրջության զարգացումը նպաստեց կիպրոսյան գյուղի ազգային կերպարի, մշակութային ժառանգության պահպա նությանը և բարենպաստ ազդեցություն ունեցավ շրջակա միջավայ րի պահպաման գործում։ Գյուղական զբոսաշրջության զարացումը կատարվում է ոչ միայն Եվրոպայում և հանգստի համար մասսայակություն վայելող երկըր ներում, այլև այնպիսի երկրներում, որոնք չունեն հաստատուն գյու ղատնտեսական մասնագիտացում. օրինակ՝ Սինգապուր, Մալա զիա, Շրի-Լանկա և այլ երկրներ։
3.7
Մալազիա
Մալազիայում գյուղական զբոսաշրջության զարգացումը առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսական պարկերի ստեղծ մամբ, որոնք հիմնականում պետական կազմակերպություններ են։ Դրանց նպատակն է ներկայացնել ազգային գյուղատնտեսությունը, և թե ինչպես է հնարավոր դրանք զբոսաշրջության գործածարու թյան մեջ ներառել ու լրացուցիչ եկամտի աղբյուր ստեղծել։ Մալազիական առաջին պետական գյուղատնտեսական պար կը հիմնադրվել է 1986թ.-ին Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ` որպես զբոսաշրջա-ցուցադրավայր։ Այն նաև հետազոտական կենտրոն էր, որը նպատակ էր հետապնդում զար գացնել և հանրամատչելի դարձնել երկրի գյուղատնտեսությունը։ Ներկայումս ամբողջ երկրով տարածված են նման պարկերը, որոնք համարվում են պետության սեփականությունը (այդ պար կերից շատ քչերն են գտնվում ագարակատերերի միությունների սեփականության ներքո)։ Այդ տարածաշրջանները զբոսաշրջիկնե րին առաջարկում են բնակություն ավանդական գյուղական կացա րաններում` հյուրատուն, շալե կամ հյուրանոցատիպ հանգրվաններ, որոնք շրջապատված են ջունգլիներով կամ տեղական մշակաբույ սերի պլանտացիաներով, առաջարկում են նաև ազգային խոհանոցի համտեսում, գյուղատնտեսական աշխատանքներին մասնակցելու հնարավորություն ու տարբեր տեսակի զվարճանքներ` զբոսանք ձի երով կամ պոնիներով, նավակներով թիավարություն, ինչպես նաև ձկնորսություն։ Գյուղատնտեսական պարկերի տուրերի մեջ ներա
59
ռում են նաև այցելություններ կաթնամթերքի խոշոր գործարաններ և 19-րդ դարի սկզբին հիմնադրված պատմական գյուղեր։
3.8
Հայաստան
Հայաստանում գյուղական զբոսաշրջության զարգացումը դեռ սկըզ բանակ փուլում է գտնվում։ Սակայն իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրենց շոշափելի ներդրումն են ունենում զբոսաշըր ջության այս տեսակի առաջխաղացման մեջ։ Նման ծրագրերում կարևորվում է համայնքների երիտասարդների ներգրավվածու թյունը, քանի որ դա նպաստում է ոչ քաղաքային բնակավայրերում երիտասարդության զբաղվածության ապահովմանը, որոշ չափով աղքատության հաղթահարմանը և արտագաղթի խոչընդոտմանը։ Հայաստանի գեղատեսիլ բնությունը, պատմամշակութային հարուտ ժառանգությունը, հայկական խոհանոցի առանձնահատկություննե րը և հյուրընկալման ջերմությունը կարևոր դեր են խաղում գյուղա կան զբոսաշրջության զարգացման համար։ Ներկայումս գյուղական համայնքներում գործում են բազմաթիվ հյուրընկալող և գիշերակաց ապահովող հանգրվաններ, էկոլոգիա կան գյուղատեղիներ, գինեգործներ, կաթ վերամշակողներ, որոնք իրենց գործունեության մեջ չեն բացառում հյուընկալումը` գիտակ ցելով դրա կարևորությունը երկրի համաչափ զարգացման գործում։ Թեև վերոնշյալ երկրների համեմատությամբ Հայաստանը չի կա րող մրցակցության դաշտում դիմակայել գյուղական զբոսաշըր ջության առաջատարների կողքին, այդուհանդերձ, ներգրավվելով տարածաշրջանային տուրփաթեթների մեջ՝ հնարավարություններ կունենա մեծացնել երկրի գյուղական զբոսաշրջային արտադրան քի գրավչությունը։
60
61
62
63
64
ԲԱԺԻՆ 4
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
4.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ Ըստ Առևտրի համաշխարհային կազմակերպության (WTO - World Trade Organization)24 կողմից տրված սահմանման՝ կայուն զբոսաշըր ջության նպատակը հանդիսանում է զբոսաշրջության զարգացման հետևանքով առաջացող տնտեսական և սոցիալական առավելու թյունների պահպանումը՝ միաժամանակ նվազեցնելով կամ մեղմելով անցանկալի հետևանքները բնական, մշակութային, պատմական և սոցիալական միջավայրի վրա։ Կայուն զբոսաշրջության հայեցակարգի հիմքում ընկած է թո ղունակության հասկացությունը։ Դա որևէ զբոսաշրջային օբյեկտի առավելագույն ծանրաբեռնվածությունն է, որը վնաս չի հասցնում տեղական ռեսուրսներին, բացասաբար չի անդրադառնում զբո սաշրջիկների տպավորությունների վրա, չի առաջացնում սոցիալտնտեսական խնդիրներ տեղի բնակչության հետ: Թողունակությունը սովորաբար լինում է երեք տեսակի՝ • զբոսաշրջային սոցիալական թողունակություն - դեստինացիայի այցելությունների որոշակի քանակ է, որի գերազանցումը հանգեց նում է զբոսաշրջային տպավորությունների անկման, • տեղային սոցիալական թողունակություն - այցելությունների որո շակի քանակ է, որի գերազանցումը բացասաբար հետևանքներ է ունենում տեղի մշակույթի վրա, և բարդեցնում է տեղի բնակչու թյան և զբոսաշրջիկների հարաբերությունները, • էկոլոգիական թողունակություն– դեստինացիայի այցելություննե րի որոշակի քանակ է, որի գերազանցումը հանգեցնում է անընդու նելի էկոլոգիական հետևանքների, ինչը կարող է տեղի ունենալ զբոսաշրջիկների գործողությունների կամ զբոսաշրջային ենթա կառուցվածքների գործունեության արդյունքում։ 24 Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (URL: www.unwto.org) ՀՀ-ն անդամակցում է WTO-ին 2003թ.՝ լիիրավ անդամի կարգավիճակով։ ԱՀԿ կանոնները կարգավորում են միայն առևտրատնտեսական հարաբերու թյունները։ ԱՀԿ-ի խնդիրն է ոչ միայն միասնական կանոնների մշակումը, այլև վերահսկողության իրականացումն անդամ երկրների կողմից ստանձնած պար տա վորությունների կատարման նկատմամբ հատուկ ստեղծված մե խանիզմի և ԱՀԿ-ի շրջանակներում գործող վեճերի կարգավորման մարմնի միջոցով։
66
Վերոնշյալ խնդիրները հանգեցրին նրան, որ 1997թ. UNWTO-ն (United Nations World Tourism Organization)25 առաջարկեց տալ զբոսաշրջու թյան տարողունակության սահմանում։ Ըստ դրա՝ զբոսաշրջության տարողունակությունն այն մարդկանց քանակությունն է, որը կարող է միաժամանակ այցելել նպատակակետ՝ չհանգեցնելով շրջակա միջավայրը ֆիզիկական, տնտեսական և սոցիալ-մշակութային քայ քայման, ինչպես նաև՝ այցելուների բավարարվածության աստի ճանի անկման։ Գյուղական զբոսաշրջությունը ներգրավում է երկրի բնական, պատմամշակութային և սոցիալական ժառանգության ռե սուրսները։ Զբոսաշրջության հետևանքով դրանց վրա առաջացած ցանկացած բացասական ազդեցություն բացասաբար է անդրա դառնում նաև երկրի զբոսաշրջային արդյունաբերության վրա։ Տըն տեսական, սոցիալական ոլորտներում և շրջակա միջավայրի պահ պանության երկարաժամկետ գործընթացները պետք է գերակայեն այնպիսի կարճաժամկետ նվաճումներից, որոնք կարող են բացասա բար անդրադառնալ որևէ երկարաժամկետ զարգացումներին։ Զարգացող գյուղական զբոսաշրջային գործունեությունը հարկա վոր է ուղղորդել դեպի բնության, շրջական միջավայրի, պատմամշա կութային և սոցիալական ժառանգության պահպանությանը, վերար տադրությանն ու զարգացմանը։ Ըստ Լոնդոնի Ipsos MORI սոցիալական հետազոտությունների ինստիտուտի՝ 2008թ.-ի հարցման արդյունքների համաձայն՝ եվրո պացիները, պլանավորելով իրենց հերթական արձակուրդը, կարևո րում են մի շարք էկոլոգիական գործոններ՝ ըստ հետևյալ հերթակա նության՝ • մաքուր լողափ և ջուր, • հանգստի գոտում և շրջակա տարածքներում աղբի բացակայու թյուն, • գյուղական վայրերում ուրբանիզացման դրսևորումների բացա կայություն,
25 ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությանը՝ UNWTO (UNWTO - United Nations World Tourism Organization), URL: www.unwto.org ՀՀ-ն անդամակցում է UNWTO-ին 1997թ.-ին՝ լիիրավ անդամի կարգավիճակով։ ՀՀ անդամակցության մասին որոշումը կայացվել է 1997թ. Ստամբուլում տեղի ունեցած ԶՀԿ 12-րդ Գլխավոր Ասամբլեայում։ UNWTO-ի գործունեության հիմ նական նպատակը համաշխարհային զբոսաշրջության բնագավառի քաղա քականության և զարգացման ուղղությունների մշակումն է։
67
• հանգստի գոտում բնապահպանական ծառայության առկայու թյուն, • բացարձակ անաղմուկ միջավայր, • էկոլոգիապես մաքուր սնունդ, • հանգստի գոտում հարմարավետ և քիչ քանակությամբ տրանս պորտային միջոցների առկայություն, • նպատակակետին ավտոբուսով կամ գնացքով հասնելու հնարա վորություն, էկոլոգիապես մաքուր կացարան։ Կայուն զբոսաշրջության գլխավոր տնտեսական ներգործություն ներց մեկն այն է, որ պետության բյուջեում կայուն պարբերականու թյամբ ավելանան արտարժույթի հոսքերը, ինչն էլ կնպաստի երկրում գործարար հնարավորությունների ընդլայնմանը և զբաղվածության մակարդակի բարձրացմանը։ Գյուղական զբոսաշրջությունը սերտորեն կապված է տեղի բնակ չությանը տեղական զբաղվածության ապահովման հնարավորու թյուններով։ Կայուն զբոսաշրջությունը կարող է նպաստել «զգայուն շրջակա միջավայրի» (sensible environment) պահպանմանը։ Ընդունող երկիրը, կիրառելով զբոսայգիների, ազգային պարկերի և այլ պահպանվող տարածքների այցելավճարներ, ինչպես նաև՝ վաճառելով հատուկ հավատարմագրեր սեզոնային որսով և ձկնորսությամբ զբաղվելու համար, ստանում է ուղղակի ֆինանսական մուտքեր երկրի բնա պահպանական խնդիրների լուծման համար։ Կայուն զբոսաշրջությունը կարող է խթանել երկրում ենթակա ռուցվածքների բարելավմանը՝ ջրամատակարարման, կոյուղու, ճանապարհների, էլեկտրացանցերի, հեռախոսային ցանցերի, հան րային տրանսպորտի համակարգի աշխատանքներին։ Սրանք և՛ զբոսաշրջային նպատակների համար են ծառայում, և՛ տեղի բնակ չության (հատկապես գյուղական համայնքներում) կենսամակար դակի ամենավառ ցուցանիշն են հանդիսանում։
68
4.2 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ Գյուղական տարածքներում զբոսաշրջության կազմակերպման համար բնական ռեսուրսների մեծածավալ շահագործումը, հյուր ընկալության համար անհրաժեշտ շինությունների կառուցումը և զբոսաշրջության հետ կապված այլ գործունեությունների կազմա կերպումը որոշ չափով բացասական ազդեցություն են ունենում շըր ջակա միջավայրի վրա։ Այդպիսի ազդեցության աստիճանը կախված է զբոսաշրջիկների քանակից և կազմակերպիչների վարպետությու նից, որոնք, հանգստի կազմակերպմանը զուգահեռ, հոգածություն պետք է դրսևորեն շրջակա միջավայրի հանդեպ։ Գյուղական զբոսաշրջություն իրականացնելու ժամանակ ան հրաժեշտ է հետևողական ուշադրություն դարձնել բնական ռեսուրս ներին և հնարավորինս նվազեցնել նրաց վրա ոչ ցանկալի ազդեցու թյունը։ Զբոսաշրջության այս տեսակը գյուղական համայնքներում եկամտաբերության լրացուցիչ աղբյուր է համարվում, և ճիշտ կազ մակերպման պարագայում՝ հրաշալի միջոց է գյուղական համայնք ների կայուն զարգացման համար։ Ոչ մասնագիտական մոտեցման արդյունքում առաջանում են շրջակա միջավայրի շահագործման հետ կապված մի շարք խնդիրներ, որոնցից ավելի ակնառու են ներ քոնշյալ գործընթացները։ Գյուղական զբոսաշրջությունն այլ ձևերի հետ զուգորդելու ժամա նակ հաճախ տեղի է ունենում խոտածածկ տարածքների դեգրադա ցիա։ Զբոսաշրջային գործունեություն իրականացնելու հետևանքով առաջացած հողային կոշտացումից փոխվում է ֆլորայի և ֆաունայի կազմը և այլն։ Այս ամենի պատճառ են դառնում նաև այցելուների ոչ ճիշտ պահելաձևը, օրինակ՝ այցելուներն երթուղու նպատակակե տին հասնելու համար շատ հաճախ շեղվում են հիմնական ճանա պարհից և իրենց համար փնտրում ավելի մատչելի ուղիներ։ Հարկ է նշել, որ չի խրախուսվում զբոսաշրջային ծառայություններ մա տուցող հաստատությունների կառուցումը կուսական բուսականու թյամբ հարուստ շրջաններում։ Ոչ ցանկալի ազդեցությունը վայրի բնության վրա առաջանում է որսի և ձկնորսության հետևանքով, որը կրճատում է կենդանիների և ձկների որոշ տեսակների պոպուլիացիան։ Ձկնորսության և որսոր դության կազմակերպման համար անհրաժեշտ է ընտրել միայն թույ
69
լատրելի ժամանակահատվածներ։ Հաճախ կենդանիներին ան հանգս տու թյուն են պատ ճա ռում ոչ թե մար դիկ, այլ այն սարքավորումները, որոնք նրանք օգտագործում են հանգստի ժա մանակ, օրինակ՝ կենդանիներին խիստ անհանգստացնում է ռադի ոընդունիչների և ավտոմոբիլային շարժիչների աղմուկը։ Զբոսաշրջային գործունեության հետևանքով վերգետնյա ջրային ռե Բնության մեջ աղբի վնասա սուրսներն աղտոտվում են այն շրջան կար ազդեցությունից խուսա ներում, որտեղ տեղակայվում են հյու փելու միակ արդյունավետ րընկալության և հանգստյան տները, միջոցը դրա կուտակմանը քեմփինգները և այլ հյուրանոցատիպ չնպաստելն է: հանգրվանները։ Այդ իսկ պատճառով համայնքներին կից հանգստավայրե րում, որտեղ կան լճեր, գետեր և այլ ջրային զանգվածներ հարկավոր է տարածքի մաքըրման հետևողական աշխատանքներ իրականաց նել և զբոսաշրջային գործունեություն ծավալելիս դրսևորել աղբա հանման ճիշտ վարքագիծ ։ Գյուղական տարարածքի սանիտարական կարգավիճակի վրա ազդեցությունը անխուսափելի է։ Զբոսաշրջիկների կողմից թափված աղբն ու թափոններն առաջացնում են սանիտարական մեծ խըն դիրներ։ Առաջանում են օրգանական և անօրգանական թափոններ։ Օրգանական թափոնները հնարավոր է վերամշակել և գյուղական տարածքներում օգտագործել որպես պարարտանյութ, իսկ անօր գանական թափոնների դեպքում խնդիրն այլ է։ Անհրաժեշտ է զբո սաշրջիկներին արգելել բնության մեջ աղբ թափելը (գարեջրի շշեր, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենային տոպրակներ, կապրոնե շշեր, սննդի մնացորդներ և այլն)։ Գյուղական տարածքներում գտնվում են հնէաբանական, պատ մական և բնական ծագման բազմաթիվ հուշարձաններ։ Շատ հա ճախ այս օբյեկտները լրացնում են բնական էկոհամակարգերը։ Բազ մաթիվ hողատարածքներ, որոնք դեռևս ձևավորվել են հնագույն ժամանակներից, մեծ հետաքրքրություն են ներկայացնում և անընդ հատ ուսումնասիրվում են հնէաբանների, երկրաբանների կողմից։ Դրանց միջոցով տեղեկություններ են հավաքվում տվյալ տարած քին բնորոշ ֆլորայի և ֆաունայի փոփոխության, հողային ծածկույ թի կազմի փոփոխության վերաբերյալ։ Գյուղական զբոսաշրջության ժամանակ դրանց օգտագործումն անխուսափելի է։ Շատ խրախու 70
սելի է, որ տուրերի կազմակերպիչները դրանք ընդգրկում են գյուղա կան զբոսաշրջության փաթեթների մեջ, բայց նաև նրանք աչալուրջ հետևողականությամբ պետք է դրանց շրջակայքում հանգիստը կազմակերպեն, քանի որ ոչ գրագետ վերաբերմունքը կարող է հան գեցնել անդառնալի հետևանքների։ Այսպիսով, գյուղական զբոսաշրջության կազմակերպման ժամա նակ գյուղական տարածքների ոչ պատշաճ շահագործումը կարող է շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունենալ։ Դրանից խուսափելու համար՝ անհրաժեշտություն է առաջանում հանգիստ կազմակերպելուն զուգընթաց ձեռնարկել նաև ծրագրեր, որոնք, միաժամանակ, ուղղված կլինեն շրջակա միջավայրի պահ պանմանն ու չաղտոտմանը։
4.3 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ Շրջապատող աշխարհի մշակութային բազմազանության հետ հա ղորդակից լինելը, նոր արժեքների ձեռք բերման, պահպանման ու փոխանցման անհագ ձգտումը մարդուն դրդում է լինել միջմշակու թային հաղորդակցման կիզակետում։ Միջէթնիկ շփումների և հարա բերությունների հարաճուն գործընթացը անխուսափելիորեն բերում է համայնքային, գյուղական և ավելի էթնիկ-կոլորիտային տեղանքնե րի հանդեպ հետաքրքրվածության ավելացմանը։ Ակնհայտ է, որ հասարակությունը զարգանում է տարբեր ժողո վուրդների և նրանց մշակույթների փոխադարձ կապերի ու փոխ կապվածության ընդլայնման ճանապարհով։ Այս գործընթացն իր վրա է կրում բոլոր երկրների հասարակական կյանքի տարբեր ոլորտները, այդ թվում նաև՝ զբոսաշրջության ոլորտը։ Ներկայումս անհնար է գտնել այնպիսի էթնիկ հասարակություն ներ, որոնք իրենց վրա չեն կրում ուրիշ ժողովուրդների մշակույթի ազդեցությունը։ Մշակույթների փոխազդեցության գործընթացն ուղղված է նրանց միասնականացմանը։ Ազգերի մոտ անհրաժեշ տություն է առաջանում սեփական մշակութային արժեքների պահ պանման, ինչն ավելի արտահայտված է գյուղական միջավայրում։ Գյուղական զբոսաշրջության զարգացման համար առիթ է հան դիսանում «օտար» կենցաղի, մշակույթի, սովորույթների հետ մեր
71
ձենալու ձգտումները։ Ընդհանուր կենցաղավարության ժամանակ առավել ակնհայտ են դառնում մշակութային առանձնահատկու թյունները։ Առօրեական շփման մեջ այդ առանձնահատկություննե րը դառնում են ակնհայտ, և օտարերկրացիները, զբոսաշրջիկները սկսում են հասկանալ, որ գոյություն ունեն վարքագծի, ապրելակեր պի, մտածելակերպի այլ ձևեր, որոնք էապես տարբերվում են իրենց սովորականից։ Առանձնահատուկ ազգային կոլորիտ ունեցող գյուղական բնակա տեղիում բազմազան տպավորությունները մարդու գիտակցության մեջ փոխակերպվում են սպասումների, որոնք դառնում են հասարա կության մեջ նրա վարքագծի կարգավորիչները։ Զբոսաշրջության ոլորտի գործընթացներում՝ միջմշակութային շփման ժամանակ զբո սաշրջիկները միմյանց մասին որոշակի պատկերացումներ են կազ մում, փոխադարձաբար կանխատեսում զրուցակցի վարքագիծը, ինչը հեշտացնում է օտարների շփումը՝ լեզուների, խոհանոցի, հա գուստի, հասարակական վարվելաձևի կանոնների ծանոթացման և յուրացման ցանկության առաջացումը։ Այս ամենի արդյունքում՝ յուրաքանչյուր աշխարհագրական թի րախային շուկայի համար ներկայացվում են պահանջարկին համա պատասխանող զբոսաշրջային ուղղություններ՝ գերակշռելով գյու ղական միջավայրում կազմակերպվող հանգիստ և մշակութային իրադարձությունների մասնակցություն։ Վերջիններիս նպատակն է ներկայացնել երկրի մշակութային ինքնատիպության առանձնա հատկությունները, որոնց շնորհիվ պահպանվում է հետաքրքրվա ծությունն ու իրազեկվածությունը զբոսաշրջային նոր ուղղություննե րի հանդեպ և մեծանում է այցելության հավանականությունը։
4.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ Գլոբալիզացիայի դարաշրջանի ներկա փուլում օրինաչափ է դառ նում տարածաշրջանային համագործակցության միտումների ուժե ղացումը։ Ի հայտ է գալիս մի գործընթաց, որը թելադրում է տրանս սահմանային նյութական, ֆինանսական և մարդկային հոսքերի ծավալների մեծացում, պետական սահմանների «պատնեշի» դերի
72
թուլացում, ոչ ֆորմալ և ֆորմալ համագործակցության ցանցի ձևա վորում հարևան սահմանամերձ տարածաշրջանների սուբյեկտների միջև։ Զբոսաշրջության ոլորտում տա րածաշրջանային համագործակցու Տարածաշրջանային երթու թյունը խթանելու համար մշակվում են ղիների հիմնախնդիրներն ռազմավարական ծրագրեր՝ հիմնված այսօր շատ արդիական են, համատեղ գործողությունների վրա։ քանի որ համաշխարհային Ոլորտում գործող բազմաթիվ փորձա զբոսաշրջային շուկայում գետներ արդեն իսկ եկել են այն հա զբոսաշրջային արդյունքի մոզման, որ այսօր անխուսափելի են խոշորագույն սպառողները միջտարածաշրջանային համագոր նախընտրում են տարածա ծակցության զարգացումները։ շըրջանային զբոսաշրջային Հարկ է նշել, որ բազմաթիվ պետու փաթեթներ: Տարածաշրջա թյունների ղեկավարների կողմից մեծ նային երթուղիները համար հետաքրքրության է արժանացել զբո վում են գյուղական զբոսա սաշրջության սրընթաց զարգացումը, շըրջության կազմակերպման և միջազգային ատյաններում ավելի ամենահեռանկարային հաճախ են բարձրաձայնվում ոլորտին գործելակերպերից : վերաբերող հիմնահարցերը։
Զբոսաշրջությունը որպես տնտե սության ճյուղ ոչ միայն կրում է տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների ազդեցությունը, այլև ունենում է էական դերակա տարություն ինչպես երկրների, այնպես էլ առանձին տարածաշր ջանների տնտեսության զարգացման վրա։ Ներկայումս զբոսաշրջու թյան ոլորտում առկա են՝ • ոլորտում մատուցվող ծառայությունների ծավալի աճ, • մրցակցության նպատակային ուղղվածություն, • զբոսաշրջության վրա տնտեսական, սոցիալ-մշակութային գոր ծոնների, ինչպես նաև՝ շրջակա միջավայրի պահպանության աճ, • զբոսաշրջային ապրանքի և ընտրված ծառայությունների նկատ մամբ պահանջարկի աճ, ինչը հանգեցնում է ոլորտում նորարա րությունների ներդրման անհրաժեշտությանը` ապահովելով ոլոր տի ընդհանուր զարգացումը։26 26 Ոսկանյան Ա.Զ., Զբոսաշրջությունը որպես տարածաշրջանային տնտեսու թյան զարգացմանը նպաստող ոլորտ, գիրք – Տնտեսության համաչափ զար գացման հիմնախնդիրները ՀՀ-ում (գիտաժողովի նյութեր), Եղեգնաձոր, 2013,
73
Որպես նորարարական տուրապրանք տարածաշրջանային տուր փաթեթները շեշտադրելով՝ բազմաթիվ երկրներ զբոսաշրջության ոլորտում իրենց պետական քաղաքականության նպատակներից են սահմանել համաշխարհային շուկայից ավելի մեծ թվով ժամանում ների և ավելի շատ եկամուտների ներգրավումը։ Հատկապես եթե այդ տարածաշրջաններում թիրախում են գյուղական համայնքների համաչափ զարգացումը՝ գյուղական զբոսաշրջության կիրառման գործոնն էլ է դառնում ժամանակի հրամայական։ Այն երկրները, որոնք աշխարհագրորեն սահմանակից են, ու նեն փոխկապակցված պատմական զարգացում և մոտ ազգային առանձնահատկություններ, գրեթե առանց բարդույթների ձևավո րում են տարածաշրջանային փաթեթներ։ Նմանատիպ փաթեթները հիմնականում ընդգրկում են երկրի ծայրամասերի այցելավայրերը, փոքր քաղաքներն ու մերձքաղաքային համայնքները, ինչն էլ գյու ղական զբոսաշրջության զարգացման հիմնական գրավականն է։ Տարածաշրջանային տուրերի կազմակերպման հետ կապված սահմանամերձ շրջաններում ի հայտ են գալիս մի շարք խոչընդոտ ներ, օրինակ՝ սահմանային անցակետերի սակավությունը, թույլ զբո սաշրջային ենթակառուցվածքները և այլն։ Իսկ տարածաշրջանային տուրերի առավելություններից են հան դիսանում համեմատաբար փոքր տարածքների վրա գոյություն ունեցող մշակութային, նյութական, ոչ նյութական և բնական ռե սուրսների էական տարբերությունները՝ ցուցադրավայրերի բազմա զանությունը և այլն։ Տարածաշրջանային զբոսաշրջության կազմակերպման մեջ հա ջողությունների հասնելու համար անհրաժեշտ է առաջնայնացնել թիրախային շուկաները` շարունակաբար ուսումնասիրելով դրանց զարգացման միտումները։ Տարածաշրջանային փաթեթներ ձևավորելիս պետք է նաև հաշվի առնել պետության դերակատարումը հարևանների փոխհարաբե րություններում։ Երբ խոսքը վերաբերում է զբոսաշրջության ոլորտի պետական կարգավորման տնտեսական մեխանիզմներին, հիմնա կանում ելնում են այն դիտարկումներից, որ զբոսաշրջությունը, որ պես բազմաոլորտային համակարգ, ավելի կարիք ունի կոորդինաց ման և կարգավորման, քան այլ ոլորտներ։ էջ 79-82
74
Տարածաշրջանային տուրփաթեթները ներկայումս մեծ մասսա յականություն չեն վայելում և նրանց իրագործման համար անհրա ժեշտ է մեծ հետևողականություն։ Բնակչության կարգավիճակը, ազգային օրենսդրությունը, երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաև միջպետական համաձայնագը րերն ազդում են զբոսաշրջության ոլորտում նորարարություննե րի ներդրման գործընթացին։ Զբոսաշրջային գործունեության մեջ դրանց ի հայտ գալու պատճառները յուրաքանչյուր երկրի համար լինում է տարբեր։ Սակայն ընդհանրացրած տեսքով զբոսաշրջու թյան ոլորտում նորարարական գործընթացների կառավարման առանձնահատկությունները հիմնվում են հետևյալ արժեքների վրա` • ծրագրավորում. զբոսաշրջության ոլորտի զարգացման բոլոր ծրագրերը պետք է համապատասխանեն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման չափանիշների պահանջներին և չգերազանցեն կոնկրետ տարածքների համար սահմանված սո ցիալական սահմանները, • համագործակցություն. պետք է ձևավորել տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթներ և հավել յալ արդյունքներ, ծավալել աշ խատանքներ զբոսաշրջային կազմակերպությունների հետ, • յուրօրինակություն. գործունեության մեջ պետք է ընդգծել յուրօ րինակ, տարբերվող և եզակի ավանդույթներ, զբոսաշրջային ար դյունքներ, գրավչություններ և այլն, • մասնակցություն. նախատեսում է զբոսաշրջային արդյունաբերու թյան ներկայացուցիչների և շահագրգիռ կողմերի ակտիվ մաս նակցություն և ներգրավում, • անվտանգություն. պետք է ապահովել անվտանգ երթևեկություն և կեցություն, առողջության պահպանում, • ծախսերի չափ. զբոսաշրջիկները պետք է ստանան վճարված գումարին համապատասխան ծառայություններ, • հարգանք. պետք է անհատական մոտեցում ցուցաբերել զբո սաշրջիկների կարիքներին և ակնկալիքներին համապատաս խան։27
27 Ոսկանյան Ա.Զ., Ինովացիաների ներդրումը զբոսաշրջության ոլորտում, գիրք – Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, Գիտական հոդ վածների ժողովածու, Երևան, 2010-1, էջ 75-82
75
Տարածաշրջանային տուրփաթեթների մրցունակության բարձրաց ման համար գյուղական զբոսաշրջությունը մեծ դերակատարու թյուն կարող է ունենալ, քանի որ այն առանձնահատկությունները, որ տվյալ գյուղական տեղանքն է ընձեռում, նույնիսկ նույն երկրի հա րակից շրջանի գյուղը չի կարող առաջարկել։ Այստեղ հանգում ենք անսպառ և տարաբնույթ զբոսաշրջային ռեսուրսների առկայությա նը, որը շատ է գնահատվում զբոսաշրջիկի կողմից և բարձրացնում փաթեթի մրցունակությունը։ Մրցունակության բարձրացումը պայմանավորված է նաև սեզո նայնությամբ, ինչը գյուղական զբոսաշրջությունը հնարավորինս երկարաձգում է իրեն բնորոշ գործընթացներով, ավանդույթների և իրադարձությունների կազմակերպումով։ Գյուղական զբոսաշրջու թյան մեջ առավել քան կարևորվում է ազգային կոլորիտը և ազգի արժեհամակարգը, ինչին հաղորդակից դառնալու ամենահավաստի ճանապարհը գյուղական զբոսաշրջիկ լինելն է։ Տարածաշրջանային փաթեթներում կարևորելով գյուղական զբո սաշրջության դերը և դրան միտված հեռանկարային զարգացման ծրագրերը՝ հարկավոր է իրականացնել շուկաների պարբերաբար հետազոտություններ բազմազան տվյալների հավաքմամբ, վերլուծ մամբ, իսկ դրանց իրականացման գործընթացում ներգրավել տըն տեսական և քաղաքական բազմաթիվ հատվածներ։
76
77
78
79
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ • «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենք, ընդունված 2003թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀՊՏ 2004/6 (305) 29.01.04 • «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենք, ընդունված 2004թ. նոյեմբերի 24-ին, ՀՕ-134-Ն • «Զբոսաշրջության զարգացման հայեցակարգից» բխող 2008-2012թթ. միջոցա ռումների ծրագիր` հաստատված 2008թ. հոկտեմբերի 16-ի կառավարության նիստի N 1822-Ն արձանագրային որոշմամբ, բաժին III – Հայաստանում զբոսաշր ջության զարգացման խոչընդոտները և մարտահրավերները • Հայաստանի Հանրապետության 2012-2025թթ. հեռանկարային զարգացման ռազ մավարական ծրագիր, Երևան, 2012, 180 էջ • «Հյուրանոցային ծառայությունների մատուցելու կարգն ու պայմանները սահմա նելու, հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում, 10 հունիսի 2004 թվականի N 946-Ն, ՀՀՊՏ 2004.07.21/39(338), Հոդ. 909 • Գալյան Ժաննա, Էկոտուրիզմը բնության հատուկ պահպանվող տարածքներում, Երևան, «Լուսակն» հրատ., 2007թ. • Ոսկանյան Ա.Զ., Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում ինո վացիոն գործունեության կառավարման հիմնախնդիրները, Ատենախոսություն, Երևան, 2014, 203 էջ • Աղաջանյան Ա.Ս., Զբոսաշրջության ռազմավարական կառավարման արդյունա վետության բարձրացման հիմնախնդիրները (ՀՀ նյութերով), Ատենախոսություն, Երևան, 2013, 133 էջ • Ոսկանյան Ա.Զ., Զբոսաշրջության ոլորտում ինովացիոն գործունեության պետա կան աջակցությունը, գիրք – ԵԿՏԱ-ի գիտական հոդվածների ժողովածու 2 (01), Երևան, 2013, էջ 202 - 210 • Ոսկանյան Ա.Զ., Զբոսաշրջությունը որպես տարածաշրջանային տնտեսության զարգացմանը նպաստող ոլորտ, գիրք - Տնտեսության համաչափ զարգացման հիմնախնդիրները ՀՀ-ում (գիտաժողովի նյութեր), Եղեգնաձոր, 2013, էջ 79 - 83 • Ոսկանյան Ա.Զ., Ինովացիաների ներդրումը զբոսաշրջության ոլորտում, գիրք - Տեղեկատվական տեխնոլոգիաներ և կառավարում, Գիտական հոդվածների ժողովածու, Երևան, 2010-1, էջ 75-82 • Балабанова А.О., Основные особенности агротуризма в Германии, European researcher = Европейский исследователь. 2011 - № 1. • Балабанова А.О. К вопросу о разработке общеобразовательных программ для развития сельского туризма. Известия Сочинского государственного университета. 2013. № 1-2 (24) • Барановский Н.А., Агротуризм как форма стимулирования развития сельских территорий Украинского полеся, Это- и агротуризм։ перспективи развития на локальных территориях։ тезисы докл. II междунар.науч.-практ. конф., Баранович 2010 • Биржаков М.Б., Введение в туризм. Издание седьмое, переработанное и дополненное, Москва_Санкт-Петербург, Герда, 2009 • Вавилова Е.В., Основы международного туризма, Учебное пособие, Москва, Гардарики, 2005.
80
• Воскресенский В.Ю., Международный туризм, Инновационные стратегии развития, Москва, ЮНИТИ, 2007, 159 с. • Гойхман О.Я., Организация и проведения мероприятий, Учебное пособие, Москва, ИНФРА-М, 2008, 119 с. • Дурович А.П., Организация туризма. Издание третье, стереотипное. Минск, ООО «Новое знание», 2006. • Зорин И.В., Квартальнов В.А., Энциклопедия туризма. Москва, Финансы и статистика, 2004. • Кравченко А.И., Культурология։ Учебное пособие для вузов. -3-е изд., Москва, «Академический проект», 2001 • Сенин В.С., Организация международного туризма. Издание второе, Переработанное и дополненное. Москва, Финансы и статистика, 2004. • Десятова Н.Н. Организация сельского туризма Калининград։ Изд-во КГУ, 2011. • Нуриахметова А.Ф., Устойчивое развитие агропромышленного комплекса. Экономика и менеджмент инновационных технологий. 2013 - № 6. • Нуриахметова А.Ф., Важность качества обслуживания в курортных городах. Экономика и менеджмент инновационных технологий. 2013 - № 2. • Камилова З., Агротуризм – альтернативный путь развития сельских территорий // АПК։ экономика, управление. – 2009 -No4 • Барановский Н.А., Агротуризм как форма стимулирования развития сельских территорий Украинского полеся, Это-и агротуризм։ перспективи развития на локальных территориях։ тезисы докл. II междунар.науч.-практ. конф., Баранович 2010 • Балабанова А.О., Спрос на сельский туризм и отдельные его составляющие, Сочинский государственный университет, http։//ekonomika.snauka.ru/2013/12/3334 • Chloe Lau, Tourism and Hospitality Studies - Meetings, Incentives, Conventions and Exhibitions (MICE), Hong Kong։ Education Bureau, 2009. • Handszuh Henryk, UNWTO, Meeting on the Development Implications of Tourism Services for Developing Countries։ UNCTAD XII pre-event, Geneva, 19-20 November 2007. • Voskanyan A., «Rural tourism as a means of improving the competitiveness of a country», ATA (American-Turkish-Armenian) Fellows. A Multilateral University Consortium to Strengthen Tourism Education, Research and Industry Outreach, Sustainable Tourism Issues, Conference of Tourism & Hospitality (97 pages), The Highway to Sustainable Regional Development, (only summaries are printed),Yerevan, 2013.
81
Էլեկտրոնային աղբյուրներ • http։//dtxtq4w60xqpw.cloudfront.net/sites/all/files/pdf/unwto_barom13_01_jan_ excerpt_0.pdf • http։//www.moi.aov.cv/tph/rural-tourism • http։//www.visitcyprus.com • http։//www.europeanrtcongress.org/en/index.php • Eurostat. 1998. Community Methodology on Tourism Statistics. European Commission. Luxembourg. • Department for food and rural affairs. Tourism statistic. http։//www.gov.uk/government/collections/rural-economy, • French agency for tourism development (AFIT). http։//www.afit-tourisme.fr • «Наше общее будущее»։ Доклад Международной комиссии по окружающей среде и развитию (МКОСР)"։ Пер. с англ/Под ред. и с послесл. С. А. Евтеева и Р. А. Перелета/-М.։ Прогресс, 1989 World Travel and Tourism Council. New Levels of Innovation in Sustainable Tourism, http։//www.wttc.org • http։//ec.europa.eu/agriculture/rurdev/index_en.htm • Rural development policy 2007-2013. http։//ec.europaeu/agriculture/mrdev/index_en.htm • World Tourism Organization – UNWTO, «Tourism in the Green Economy», UNWTO Sustainable Development of Tourism Programme. December 2011. http։//www.sdt.unwto.org • Jürgen Ringbeck, Amira El-Adawi, Amit Gautam, «Green Tourism. A Road Map for Transformation», 2010 Booz & Company Inc. http։//www.strategyand.pwc.com/media/file/Green_Tourism.pdf • http։//www.green-tourism.com/ • «Natural Capital Limited», The Green Tourism Agenda, Edinburgh, EH3 8JB, September 2002, http։//fama2.us.es։8080/turismo/turismonet1/economia%20del%20turismo/ turismo%20y% 20medio%20ambiente/green_tourism_agenda.pdf • Baltic County Holidays. Professional information [էլեկտրոնային աղբյուր] URL։ http։//www.celotajs.lv/en/news/list/p?3&lang=en • Определение агротуризма. Ассоциация развития агротуризма [Էլեկտրոնային աղբյուր], URL։ http։//www.agritourism.ru, http։//5p.ru/?p=308 • http։//en.unesco.org/ • http։//social-culture.ru/index.php?request=full&id=196 • http։//www.unwto.org • http։//www.unwto.org
82
Բովանդակություն ԲԱԺԻՆ 1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ.................................................................5 1.1 ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ..........6 1.2 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ................................7 1.3 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԿԱՆԱՉ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ...............................................10 1.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱՊՆ ԱԳՐՈՏՈՒՐԻԶՄԻ ԵՎ ԷԿՈՏՈՒՐԻԶՄԻ ՀԵՏ.....13 1.5 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԵՋ............................................................................................................................16 ԲԱԺԻՆ 2 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ.........................29 2.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՆԹԱՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ........................................................................30 2.2 ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ԴԵՐԸ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ...............................................................40 2.3 ՏԱՐԱՏԵՍԱԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՋ...............................................................................................43 2.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ............................................................................................................46 ԲԱԺԻՆ 3 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁԸ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ......53 3.1 Ֆրանսիա..................................................................................................................54 3.2 Իտալիա......................................................................................................................55 3.3 Գերմանիա................................................................................................................56 3.4 Չեխիա......................................................................................................................56 3.5 Սլովենիա.................................................................................................................57 3.6 Կիպրոս....................................................................................................................58 3.7 Մալազիա...................................................................................................................59 3.8 Հայաստան.................................................................................................................60 ԲԱԺԻՆ 4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ.....................................................................................................65 4.1 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԿԱՅՈՒՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲԱՂԱԴՐԻՉ................................................................................................................66 4.2 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ.......69 4.3 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ.................................................................................71 4.4 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՏԱՐԱԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԻ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՆ..............................................................72 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ................................................80 Էլեկտրոնային աղբյուրներ...........................................................................................82
83
ԳՅՈՒՂԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ Ձեռնարկի մշակման համակարգող և կազմող` Անահիտ Ոսկանյան Խմբագիր` Լուսինե Հայրապետյան Գաղափարի հեղինակ` Անահիտ Ղազանչյան
Ձևավորումը՝ Վարդան Դալլաքյանի, «Մերտուն» ՍՊԸ Տպագրված է «Գասպրինտ» տպագրատանը Երևան • 2015