Ապուշը...Ֆ.Դոստաևսկի

Page 1

Ապուշը հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի թարգմանիչ՝ Արփիկ Վարդապետյան Առաջին մաս[խմբագրել] I[խմբագրել] Նոյեմբերի վերջին, մի տաք օր, առավոտյան ժամը իննին մոտ Պետերբուրգ— Վարշավյան երկաթուղու գնացքը ամենայն արագությամբ մոտենում էր Պետերբուրգին։ Այնպես խոնավ ու մառախլապատ էր, որ հազիվհազ լուսացավ, աջ ու ձախ՝ ճանապարհից տասը քայլ այն կողմ, դժվար էր գեթ որևէ բան նշմարել վագոնի լուսամուտներից։ Ուղևորների մեջ կային նաև արտասահմանից վերադարձողներ, բայց ավելի շատ լցված էին երրորդ կարգի բաժանմունքները, և բոլորը մանր ու գործարար մարդկանցով, որոնք գալիս էին ոչ այնքան հեռվից։ Ինչպես սովորաբար, բոլորը հոգնել էին, գիշերվա ընթացքում բոլորի աչքերը ծանրացել էին, բոլորը սառել էին, բոլորի դեմքերը դալկադեղին էին, ինչպես մառախուղի գույնն էր։ Երրորդ կարգի վագոններից մեկում, հենց լուսամուտի մոտ, լուսաբացից իրար դեմ հանդիման հայտնվեցին երկու ուղևոր՝ երկուսն էլ երիտասարդ, երկուսն էլ գրեթե առանց բեռի, երկուսն էլ ոչ պճնագեղ հագնված, երկուսն էլ բավականին աչքի ընկնող դիմագծերով և, վերջապես, երկուսն էլ ցանկացան խոսակցության բռնվել իրար հետ։ Եթե երկուսն էլ միմյանց մասին իմանային, թե նրանք այդ րոպեին հատկապես ինչով են նշանավոր, ապա, իհարկե, կզարմանային, որ դիպվածը այդպես տարօրինակ կերպով նրանց նստեցրել է դեմառդեմ, Պետերբուրգ— Վարշավյան գնացքի երրորդ կարգի վագոնում։ Նրանցից մեկը ցածրահասակ էր, մոտ քսանյոթ տարեկան, գանգուր ու գրեթե սև մազերով, գորշ, փոքրիկ, բայց հրացայտ աչքերով։ Նրա քիթը լայն էր ու ճապաղ, դեմքը՝ դուրս ցցված այտոսկրներով. բարակ շրթունքներին շարունակ խաղում էր մի ինչ֊որ անպատկառ, ծաղրական և նույնիսկ չար ժպիտ, բայց ճակատը բարձր էր ու լավ ձևավորված և աննկատելի էր դարձնում դեմքի անազնիվ զարգացած ստորին մասը։ Այդ դեմքի վրա առանձնապես ուշագրավ էր մահացու դալկությունը, որը չնայած բավական ամուր կազմվածքին, երիտասարդի ամբողջ կերպարանքին տալիս էր տանջահար տեսք, և միաժամանակ տառապանքի աստիճանի հասնող ինչ֊որ կրքոտ բան, որը չէր ներդաշնակում անպատկառ ու կոպիտ ժպիտին և սուր, ինքնագոհ հայացքին։ Նա տաք էր հագել, գառնենի լայն սև աստառած քուրքով էր և գիշերը չէր մրսում, մինչդեռ նրա հարևանը հարկադրված էր իր սառած մեջքի վրա զգալ քաղցրությունը ռուսական խոնավ նոյեմբերյան գիշերվա, որին, ակներևաբար, նախապատրաստված չէր։ Նրա հագին մի բավական լայն ու հաստ թիկնոց էր առանց թևքերի և հսկայական կնգուղով, ճիշտ և ճիշտ, այնպես, ինչպիսին հաճախ ձմեռները գործածում են ճամփորդները, հեռու, որևէ տեղ արտասահմանում, Շվեյցարիայում կամ, օրինակ, Հյուսիսային Իտալիայում, ըստ որում, իհարկե, նկատի չունենալով նաև այնպիսի երկար ճանապարհ, ինչպես էյդկունենից մինչև Պետերբուրգ։ Բայց այն, ինչ պիտանի էր և միանգամայն բավարարում էր Իտալիայում, այնքան էլ


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.