Ժանտախտը ..Ա. Քամյու

Page 1

Ժանտախտը Ժանտախտը

հեղինակ՝ Ալբեր Քամյու թարգմանիչ՝ Գրիգոր Քեշիշյան

Բովանդակություն 

1I

2 II

3 III

4 IV

5V

I Եթե հնարավոր է բանտարկության մի տեսակը հասկանալի դարձնել մեկ ուրիշի նկարագրությունով, ուրեմն հնարավոր է նաև իրապես գոյություն ունեցող մի վիճակ հասկանալի դարձնել գոյություն չունեցողով: Դանիել Դեֆո Այն հետաքրքրական դեպքերը, որոնք այս ժամանակագրության նյութն են կազմել, տեղի են ունեցել 194... թվականին՝ Օրանում: Ընդհանուրի կարծիքով ոչ սովորական բնույթի այդ դեպքերի համար ճիշտ քաղաքը չէր ընտրված: Առաջին հայացքից, իսկապես, Օրանը մի սովորական քաղաք է, ոչ ավելին, քան ֆրանսիական մի պրեֆեկտուրայի կենտրոն՝ ալժիրյան ծովափին: Քաղաքն ինքը, պետք է խոստովանել, տգեղ է: Նա ունի խաղաղ տեսք և որոշ ժամանակ է պետք նկատելու համար, թե ինչն է նրան տարբեր դարձնում երկրագնդի նույն լայնության բոլոր աստիճանների վրա գտնվող այնքան ուրիշ առևտրական քաղաքներից: Օրինակ, ինչպես պատկերացնել մի քաղաք առանց աղավնիների, առանց ծառերի, առանց այգիների, որտեղ չես լսում ոչ թևաբախյուն, ոչ տերևների շրշյուն: Կարճ ասած, բոլորովին բացասական մի վայր: Եղանակների փոփոխությունը այնտեղ կարելի է իմանալ միայն երկնքից: Գարունն իր գալուստը ազդարարում է օդի որակով կամ ծաղիկների զամբյուղներով, որ մանրավաճառները բերում են արվարձաններից և շուկաներում գարուն են ծախում: Ամռանը արևը հրդեհում է շատ չոր շենքերը և նրանց պատերը


Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.
Ժանտախտը ..Ա. Քամյու by Sona Hakobyan - Issuu