ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
#DEMOCoDesign Lab ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
#DEMOCoDesign Lab-ի ՄԱՍԻՆ.....................................................................................................................4 #DEMOCoDesign Lab-ի ԹԵՄԱՆԵՐԸ...........................................................................................................5 Հաջողված նախագծերի ՕՐԻՆԱԿՆԵՐ..................................................................................................6 Դիմելու ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԿԱՐԳԸ.............................................................................................................7
*** 2
Ի՞նչ է ժողովրդավարական կառավարումն առանց քաղաքացիների մասնակցության: Ժողովրդավարությունն ինքնանպատակ չէ, հատկապես, երբ խոսքը գնում է տեղական ժողովրդավարության մասին: Համայնքի բնականոն զարգացման և սոցիալական միասնության համար ամենակարևորը քաղաքացիների մասնակցությունն է, նրանց որոշումների կայացման մեջ ներգրավելը: Ինչպե՞ս է մեր երկրի օրենսդրությամբ կարգավորվում քաղաքացիների մասնակցությունը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն այսօր խրախուսում է համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը՝ որոշումների կայացման բոլոր փուլերում, ներառյալ պլանավորումը, համայնքային զարգացման ծրագրերի իրականացումը, ինչպես նաև վերաhսկողությունը: Արդյո՞ք քաղաքացիները հետաքրքրված են մասնակցելու համայնքային որոշումների կայացմանը, կամ գիտե՞ն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Պարզվում է՝ ոչ այնքան։ Ունենալով հնարավորություն և ազդեցության հսկայական ներուժ՝ քաղաքացիները հաճախ չեն տեսնում իրենց որպես դերակատարներ, չեն տիրապետում այն գործիքակազմին, որի միջոցով կարող են ապահովել իրենց մասնակցությունը: Այսօր երկրում կարևոր բարեփոխումներ և զարգացումներ են տեղի ունենում: Հնարավո՞ր է այդ կարևոր գործընթացների արդյունավետ, բնակչության շահերից բխող իրականացումը, եթե չլինեն հասարակության ներգրավվածությունը, նրանց համաձայնությունը, նորարար գաղափարների և ալտերնատիվ լուծումների առաջարկությունը, ընթացող նախաձեռնությունների հարցում հանրային վերահսկողությունը և այլն։ Համաձայնեք, որ ոչ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Ժողովրդավարական կառավարման և կանանց իրավազորման բաժինը՝ ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ, շարունակաբար աջակցում է համայնքային մակարդակում մասնակցային կառավարմանը։ Աջակցելով տեղական ինքնակառավարման մարմիններին մասնակցային ձևաչափեր ապահովելու գործում` մենք միաժամանակ խրախուսում ենք քաղաքացիական նախաձեռնությունը։ Այս կապակցությամբ ՄԱԶԾ-ն՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց առաջարկել նոր գաղափարներ և լուծումներ իրավահավասար և մասնակցային կառավարման բարելավման ուղղությամբ, ինչպես նաև մասնակցել #DEMOCoDesign Lab-ին՝ մրցույթով ընտրված գաղափարները քննարկելու և կյանքի կոչելու նպատակով:
3
#DEMOCoDesign Lab-ի ՄԱՍԻՆ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրը 2019թ. հունիսի 23-25-ը կազմակերպում է «#DEMOCoDesign Lab» սոցիալական նորարարության միջոցառումը, որի ընթացքում տարբեր մասնագիտություններ, փորձառություններ ու հմտություններ ունեցող մասնակիցներ կաշխատեն միասին՝ քննարկելու նախապես մրցույթով ընտրված գաղափարները և դրանց հիման վրա մշակելու նորարարական նախագծեր։ Այս միջոցառումն իրականացվում է ՄԱԶԾ-ի՝ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ՝ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համագործակցաբար: Լաբի նպատակն է մշակել նախագծեր տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու համար: Եռօրյա #DEMOCoDesign Lab-ի ընթացքում մրցույթով ընտրված 5-6 գաղափարները կներկայացվեն մասնակիցներին, նրանց օգնությամբ կմշակվեն և կդառնան նորարարական նախագծեր: Հաղթող նախագծերը կստանան փոքր ֆինանսական աջակցություն փորձնական իրականացման համար: Հաղթող նախագծերը պետք է իրականացվեն Հայաստանի ոչ խոշորացված համայնքներում՝ ՏԻՄ-երի հետ համագործակցաբար: Եթե ունեք հետաքրքիր գաղափար առաջարկվող թեմաների վերաբերյալ, իսկ մենք համոզված ենք, որ ունեք (տե՛ս թեմաները հաջորդ էջում), կամ եթե արդեն ունեք որևէ լուծում և աջակցություն եք փնտրում, «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն ուրախ կլինի համագործակցել Ձեզ հետ:
4
«#DEMOCoDesign Lab» -ի մասնակիցները քննարկում են նորարար լուծումներ համայնքների համար (2016)
#DEMOCoDesign Lab-ի ԹԵՄԱՆԵՐԸ #DEMOCoDesign Lab-ի նպատակն է մշակել նորարարական նախագծեր տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցությունը խրախուսելու համար` հետևյալ ուղղություններով. 1. Կանանց ակտիվ խմբերի ստեղծում, հատկապես այն համայնքներում, որտեղ ՏԻՄ-ում կանայք ներկայացված չեն․
Ի՞նչ պարտականություն և աշխատանքի շրջանակ են ունենալու այս խմբերը և ի՞նչպես են աշխատելու՝ բարձրացնելու կանանց հարցերը և ազդելու տեղական որոշումների կայացման վրա։
2. Համայնքային հիմնախնդիրների բացահայտում և ներառում հնգամյա զարգացման ծրագրերում․
Ինչպե՞ս ավելի արդյունավետ կազմակերպել հիմնախնդիրների բացահայտումը, հաշվի առնելով բնակչության տարբեր խմբերը։
Ինչպիսի՞ գործիքների/մեխանիզմների միջոցով կարելի է որոշել հիմնհախնդիրների առաջնայնությունը և ներառել համայնքային հնգամյա զարգացման ծրագրերում։
5
3. Համայնքների ղեկավարման գործընթացներում թափանցիկության խթանում, մասնակցային որոշումների կայացում և համայնքային զարգացման նոր ծրագրերի վերաբերյալ առաջարկությունների հավաքագրում, մշակում և/կամ առկա ծառայությունների և ծրագրերի բարելավում/ լրամշակում․
Ի՞նչ մեխանիզմների միջոցով ՏԻՄ-ը կարող է ներգրավել բնակիչներին (կանանց, երիտասարդներին, ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին) զարգացման ծրագրերի մշակման գործընթացների մեջ։
Ինչպե՞ս բնակիչները կարող են մասնակցել և ազդել համայնքային բյուջեի ձևավորման գործընթացի վրա։
4. Քաղաքականությունների մշակման գործընթացում կանանց ներգրավման մեխանիզմների մշակում
Ի՞նչ մեխանիզմներ մասնակցությունը գործընթացներում։
Ի՞նչ մեխանիզմներով է կարելի ուղղորդել կանանց և երիտասարդների կողմից ներկայացված՝ քաղաքականությունների մշակմանն ուղղված առաջարկությունները տեղականից դեպի ազգային մակարդակ։
կարելի է կիրառել՝ խթանելու կանանց քաղաքականությունների մշակման
5. Համայնքներում սոցիալական միասնության բարելավում․
Ինչպե՞ս ՏԻՄ-ը կարող է բարձրացնել իր գործընթացների վերաբերյալ վստահությունը։
Ի՞նչ մեխանիզմներ կարող են կիրառվել համայնքում միասնությունը և համայնքին պատկանելու զգացողությունը բարձրացնելու ուղղությամբ։
Հաջողված նախագծերի ՕՐԻՆԱԿՆԵՐ «Կանայք քաղաքականության մեջ» ծրագիրն օգնում է բարձրացնել կանանց՝ տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության մակարդակը, ինչպես նաև մշակել լուծումներ ՏԻՄ-քաղաքացի երկկողմանի կապը ամրապնդելու և միասին որոշումներ կայացնելու ուղղությամբ։ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը մինչ օրս քաղաքացիների մասնակցությանն ուղղված տարբեր ծրագրեր է իրականացրել / https://bit.ly/2Wpqv7j/, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք Ձեզ՝ որպես իրականացված և հաջողված նախագծերի օրինակներ:
6
Համայնքային միկրոհարցման գործիքը (SMS-polling) հասարակական կարծիքի ուսումնասիրության, քաղաքացիների դիրքորոշումների գնահատման նորագույն միջոց է: Այն հնարավորություն է տալիս առավել արդյունավետ և արագ կազմակերպել կարճ հարցումներ: SMS հարցումներին մասնակցելը միայն քաղաքացիների ցանկությամբ է: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ նախագծի կայքից՝ http://smspolling.org/, տեսահոլովակից https://www.youtube.com/watch?v=zy41oraZTWI կամ նախագծի համառոտ նկարագրությունից՝ http://smspolling.org/HomeFiles/SMSpolling_presentation.pdf: Համահամայնքային ժողովը համայնքային զարգացման առաջնայնությունների որոշման այլընտրանքային ձև է, որը ներառում է քննարկումներ նախօրոք մշակված սցենարների հիման վրա: Միաժամանակ տարբեր սցենարների շուրջ քննարկումներ անցկացնելով՝ բնակիչները ի վերջո քվեարկության միջոցով որոշում են համայնքի համար լուծում պահանջող ամենակարևոր խնդիրը: Այս ձևաչափը կիրառվել է ՄԱԶԾ-ի կողմից՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։ Մասնակցային տեղական ժողովրդավարության (PLG) մոդելը համայնքային քննարկումների օրինակ է, որի նպատակն է ապահովել համայնքային խնդիրների բարձրաձայնումը և քննարկումը համայնքի բոլոր անդամների, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց հավասար մասնակցությամբ։ Այս մոդելով իրականացված քննարկումների մասին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ http://sevancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=937#.V1rIP6LkI1J http://www.dilijancity.am/Pages/Home/newsdetails.aspx?nID=850#.V1rIP6LkI1J Այս բաժնում նաև կարող եք ծանոթանալ հաջողված միջազգային մի քանի օրինակների հետ։ Care for the city - Քաղաքի համար գործիքը թույլ է տալիս քաղաքացիներին օգնել եւ պահպանել քաղաքի փողոցները և հանրային տարածքները, խրախուսելով անձնական պատասխանատվությունը: Բնակիչները կայքէջի, հավելվածի և դեմ առ դեմ հանդիպումների միջոցով արագ կարող են զեկուցել չաշխատող փողոցային լույսերի կամ վնասված նստարանների մասին: Գործընթացի թափանցիկությունը ապահովելու համար, բոլոր բարձրացված խնդիրները դրվում են առցանց և լուծում ստանալուն պես թարմացվում։ Խիխոն քաղաքը ներկայումս օգտագործում է այս գործիքը: https://sedeelectronica.gijon.es/page/14315cuida-gijon Citizens juries - Քաղաքացիների ժյուրին նոր մոտեցում է ներգրավելու բնակիչներին պետական կառավարման գործընթացներում։ Քաղաքացիների ժյուրիի խումբը պատահականորեն ընտրված համայնքի բնակիչների մի խումբ է, ում առաջարկվում է ինչ-որ խնդրի 7
շուրջ առաջարկություններ ներկայացնել կառավարությանը։ 4-7 օրվա ընթացքում ժյուրին խորհրդակցում է թեմայի հետ առնչվող փորձագետների հետ և մշակում առաջարկություններ `https://www.newdemocracy.com.au/library/what-is-acitizens-jury Local Forums -Տեղական ֆորումներն այն ձևաչափերն են, որոնք հնարավորությոյն են տալիս բնակիչներին և հասարակական կազմակերպություններին հանդիպել, քննարկել և մշակել նախաձեռնություններ՝ քաղաքը ու թաղամասերը բարելավելու նպատակով: Այն նպաստում է քաղաքացու մասնակցությանը և ՀԿ-ների ակտիվ ներգրավվածությանը համայնքային քաղաքականության նախագծման, մշակման և գնահատման գործում։ Նախորդ #DEMOCoDesign Lab-ի մասին պատկերացում կարող եք կազմել դիտելով հետևյալ տեսանյութը՝ http://bit.do/ecNzr։
Դիմելու ՊԱՅՄԱՆՆԵՐԸ և ԿԱՐԳԸ #DEMOCoDesign Lab-ին մասնակցելու համար Դուք կարող եք դիմել որպես գաղափար առաջարկող, կամ որպես մասնակից (փորձագետ): Եթե ցանկանում եք ներկայացնել գաղափար որպես քաղաքացի և առաջարկել նոր գաղափարներ և լուծումներ, գրանցվե՛ք և ներկայացրե՛ք Ձեր գաղափարը մինչև 2019թ. հունիսի 10-ը: Եթե ցանկանում եք գրանցվել որպես մասնակից, ունեք փորձագիտական գիտելիք տեղեկատվական տեխնոլոգիաների, դիզայնի, մարքեթինգի, տեղական ինքնակառավարման, գենդերային հավասարության, մասնակցային գործընթացների ոլորտում, գրանցվե՛ք մինչև 2019թ. հունիսի 10-ը։ Մրցույթի արդյունքները կամփոփվեն վերջնաժամկետից հետո տաս օրվա ընթացքում: Հաղթող գաղափարները և ընտրված մասնակիցները կստանան լրացուցիչ տեղեկություններ եռօրյա միջոցառման անցկացման վայրի և օրակարգի մասին: Կազմակերպիչները կհոգան ճանապարհածախսի և կացության հոգսերը։ Ծրագրի հիմնական ուղղվածություններից է ներառականությունը , հետևաբար հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը խրախուսվում է: Կազմակերպչական խումբը պատրաստ է մոտիվացված և ծրագրի չափանիշներին բավարարող դիմորդներին ցուցաբերել համապատասխան աջակցություն՝ նրանց մասնակցությունն ապահովելու համար: Հարցերի դեպքում գրեք մեզ` undparmwomen@gmail.com էլ. հասցեով կամ ծրագրի 8
ֆեյսբուքյան էջին՝ գործընթացներում»:
«Կանայք
տեղական
ժողովրդավարական
Սպասում ենք Ձեր դիմումներին:
9