Հոկտեմբեր 2013, #10 (20)

Page 1

#10(20) 2013 Հոկտեմբեր

Տարածվում է

անվճար



Առնոս Մարտիրոսյան

Շ

ատ եմ զվարճանում, երբ ասում են, թե Փակ շուկան կռիսանոց/զիբիլանոց էր, դրա համար լավ են անում, ինչ-որ անում են: Որովհետև միանգամից հիշում եմ «Կարգին հաղորդման» հերոսներից մեկին, որը որոշում է փոխել մեքենան, քանի որ լցվել են մոխրամանները: Բայց դա էկրանավորված անեկդոտ էր՝ ծիծաղեցինք, անցանք: Իսկ Փակ շուկան անեկդոտ չէ, այլ ողբերգություն: Որը չենք կարողանա անցնել: Ավելի ճիշտ՝ կանցնենք այնպես, ինչպես անցանք երևանասպանության մյուս դեպքերը: Կյանքը կշարունակվի, բայց առանց մի կարևոր մասնիկի, զգալիորեն ավելի դատարկ: Երևանի դեմքին ևս մի բաց վերք կավելանա, որը չի սպիանա երբևէ: Բայց երևի դրան ենք մենք արժանի: Մենք արժանի ենք նրան, որ ապրենք այնպիսի Երևանում, որտեղ դախլը ավելի կարևոր է, քան մշակութային արժեքը, որտեղ քաղաքապետը, մշակույթի նախարարն ու գլխավոր ճարտարապետը միասին չեն կարողանում մի հարց լուծել, մինչև նախագահը չբացահայտի, որ գեղեցիկ չի, իսկ եթե չբացահայտի, ուրեմն՝ ստացվում է, որ գեղեցիկ է: Մենք ապրում ենք այն Երևանում, որտեղ քաղաքային իշխանություններին պատկանող ֆեյսբուքյան էջերում մի բառ չես տեսնի բոլորի աչքի առաջ ցինիկաբար ոչնչացվող պետության կողմից պահպանվող հուշարձան Փակ շուկան (կան այդպիսի փաստաթղթեր, այո), բայց քսանգհինգ լուսանկար ու երեսուներեք հոդված կշեյրեն այն մասին, որ Գայի պողոտայի վրա տեղադրվել են «գեղարվեստական նոր դեկորներ»՝ նարնջի տեսք ունեցող տաղավարներ՝ լցված ծաղիկներով: Այդպես, բռնաբարված, ոչնչացված հուշարձանով և նարինջ-կրպակներով Երևանը նշում է իր 2793-ամյակը: Ճիշտ ուղու վրա ենք: Շնորհավո՜ր: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

04

Ինչ անել Կենդանի պատկերներ Ո՞ր ֆիլմերին արժե առանձնահատուկ ուշադրություն դարձնել ՌեԱնիմանիա հոբելյանական՝ 5-րդ անիմացիոն փառատոնի ընթացքում:

12

Իմ Երևան Քո մի մասնիկը Մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյանը Մասիվից կենտրոն ոտքով զբոսանքների մասին, և թե ինչի է պատրաստ հանուն Ծածկած շուկայի փրկության:

16

Հավաքածու Քեփին քեփ չի հասնի «Բորուսիայի», «Բավարիայի», «Դենվեր Բրոնկոսի» և այլ մարզական ակումբների պաշտոնական կեպիները՝ 1300 դոլարանոց հավաքածուում:

38

10

Զրից Դեպի Աֆրիկյան միություն Վաստակավոր բրիտանական անսամբլի, քյառթու բոռշի, Մաքսային միությանը միանալու և այլնի մասին պատմում են երևանցի տաքսիստները:

14

Վարպետություն Բոլոր կոշիկները տանում են Գայանեի մոտ Ինչպես կոշկակարի կինը ամուսնու մահից հետո երազած մասնագիտության փոխարեն ինքը սկսեց զբաղվել կոշկակարությամբ:

18

Պրոֆի Հիպոկրատի վկաները Երևանի բժիշկները պատմում են Երևանի ու երևանցիների հիվանդությունների մասին, մասնավորապես` բացատրում «Նարեկի» զորությունն ու մանկաբույժների գաղտնիքը:

ՔԱՂԱՔ

42

Հետազոտություն Քո մասին են իմ բոլոր երգերը Ովքեր, երբվանից և ինչու են երգեր ձոնել ու ձոնում համայն հայության մայրաքաղաքին, հատկապես` Էրեբունի-Երևան տոնախմբությանն ընդառաջ:

46

Փորձադաշտ Աշխարհը մեր ֆոտոխցիկից Ինչ պատահեց, երբ Կոնդի մի քանի երեխաներ վերցրեցին «մեծական» ֆոտոխցիկներ և մի քանի ժամով իրենց պրոֆեսիոնալ լուսանկարիչներ զգացին:

54

Զբոսանք Երբ գալիս է գիշերը Ինչպիսին է մայրաքաղաքը խոր գիշերը, երբ մարդկանց մեծ մասը քնում է՝ թողնելով նրան մենակ:

58

Օրեցօր Հոկտեմբեր Սիրիայի նախագահ Ասադի այցելությունը, աշխարհի ծանրամարտի` այդպես էլ չկայացած առաջնությունը, Երևանի 2750-ամյակը և այլ իրադարձություններ Երևանի պատմությունից:

60

Կադրերի բաժին Ղանթարի շուկա, 1923 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

ՓԱԿ ՇՈՒԿԱ

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Դիզայներ՝ Նոնա Իսաջանյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Արտակ Սարգսյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան

2 3

Հոկտեմբեր 2013

22

Կարծիք Մշակույթի ու դախլի մասին Եվս մեկ անգամ այն մասին, թե ինչու էր Փակ շուկան արժեքավոր և ինչու չարժեր նրա հետ վարվել այնպես, ինչպես վարվեցին:

28

Հուշեր Կիրակնօրյա շուկայական ծեսը Փակ շուկայի՝ թերթից կուլյոկների մեջ վաճառվող ադի-բուդին, հատուկ կտորե պայուսակները, քյաբաբանոցը և հեղինակավոր մսավաճառները լրագրող Տիգրան Լիլոյանի հուշերում:

30

Հեղինակային Հարստություն Գրող, հրապարակախոս Անդրեյ Բիտովի տպավորությունները Փակ շուկայի մասին:

34

Ուղեցույց Փակ հնգյակ 1952-ին բացված Պրոսպեկտի շուկայից հետո քաղաքի տարբեր համայնքներում կառուցվեցին մի քանի այլ փակ շուկաներ:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան, Անի Հակոբյան, Սոնա Խաչատրյան, Լիլիթ Թովմասյան, Սոնա Քոչարյան, Հերմինե Սարգսյան, Արսեն Հայթյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Լիլիթ Թովմասյան, Հայկ Բիանջյան, Գրիգոր Եփրեմյան, Սոնա Քոչարյան, Ida Kar, National Portrait Gallery, Արմենպրես, Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան, PanArmenian Photo-ի, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի, «Հայնախագծի» արխիվներից Պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան

Այնտեղ Օտար ծածկեր Օքսֆորդի, Ֆլորենցիայի, Ստամբուլի և մի քանի այլ քաղաքների պատմական փակ շուկաները, որոնց չի սպառնում սուպերմարկետի վերածվելը:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 25.09.2013

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Տառատեսակ Arek Armenian by Rosetta Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, 0046, Երևան, Մանանդյան փողոց 33/6 Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը: «ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն: 2011-2013 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Ինչ անել

Կենդանի պատկերներ Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Երևանում հինգերորդ անգամ տեղի կունենա «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի փառատոնը: Փառատոնի հիմնադիր և ղեկավար Վրեժ Քասունին պատմում է, թե այդ օրերին հատկապես որ ֆիլմերը ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել և, ընդհանրապես, ինչով է առանձնահատուկ այս տարվա «ՌեԱնիմանիան»:

«Արջուն. զինվոր-արքայազնը», Հնդկաստան, 2012

«Առաքյալը», Իսպանիա, 2012

«Ռիո 2096. սիրո և ցասման պատմություն», Բրազիլիա, 2013

Մանկությունից ու անմեղությունից միանգամից մտնելով խաբեության և դավաճանության գորշ աշխարհը, Արջունը տարիքն առնելով դառնում է իր ժամանակների ամենահզոր մարտիկը, բացահայտելով, թե ինչ ճանապարհ է պետք անցնել հերոս կոչվելու համար:

Բանտից փախուստ կատարած դատապարտյալը գնում է մի հեռավոր գյուղ, որպեսզի վերցնի այնտեղ տարիներ առաջ թաքցրած գողոնը: Բայց այն, ինչ նա գտնում է, արժանացնում է նրան ավելի վատ բախտի: Չարակամ ծեր մարդիկ, տարօրինակ անհայտացումները, հոգիները, տարօրինակ ծխական քահանան և անգամ Սանտիագո դե Կոմպոստելայի ավագ քահանան կհանդիպեն մի պատմությունում՝ լի ահաբեկչությամբ, հումորով և ֆանտազիայով:

Պատմությունը կառուցված է անմահ հերոսի և Ժանայնայի սիրո շուրջ. մի կնոջ՝ ում հերոսը սիրում է 600 տարի: Սյուժեն ընդգրկում է Բրազիլիայի պատմության չորս կարևոր ժամանակահատված. 1500 թվականը, երբ երկիրը հայտնաբերվել է պորտուգալացի ճանապարհորդների կողմից, 1800 թվականը, երբ այնտեղ դեռ ծաղկում էր ստրկատիրությունը, 1970 թվականը, երբ տիրում էր դիկտատորական համակարգը և ենթադրվող 2096-ը, որի ընթացքում երկրում ընթանում է պատերազմ ջրի պաշարներին տիրանալու համար:

Ռեժիսոր՝ Արնաբ Չաուդհուրի

«Տեսել եք բազմաթիվ հնդկական կինոնկարներ, ժամանակն է տեսնել նաև հնդկական անիմացիա: Հետևել եմ ֆիլմի ստեղծման տարբեր փուլերին՝ սկսած մոտավորապես 2009 թվականից, իսկ այս տարի արդեն տեսա այն Աննսիի փառատոնի շրջանակներում: «Արջունը» մասնակցում էր մրցույթում և, ի վերջո, հեռացավ մրցանակով: Շատ հետաքրքիր է ֆիլմի սյուժեն, որը հիմնված է հնդկական էպոսի վրա: Արջունը, փաստորեն, իրենց Սասունցի Դավիթն է: Հսկա աշխատանք է տարվել վիզուալ մասի վրա՝ կերպարները, նրանց բնակության աշխարհը փայլուն մակարդակի վրա են: Հնդիկ անիմատորներին հաջողվել է գրեթե հասնել դիսնեյյան անիմացիայի որակներին, չկորցնելով իրենց հատուկ ազգային նրբությունները: Վստահ եմ, որ «Արջունը» դեռ մեծ բարձունքների կհասնի զանազան փառատոներում: Կարևոր հավելում՝ հնդկական կինոյին հատուկ երգեր ու պարեր այստեղ չկան»:

4 5

Հոկտեմբեր 2013

Ռեժիսոր՝ Ֆերնանդո Կորտիսո

«Տիկնիկային է: Սյուժեն այնքան վարպետորեն է մշակված, որ դիտելու ընթացքում մի պահ մոռանում ես, որ մուլտֆիլմ է, թվում է՝ լուրջ դետեկտիվ կինոնկար ես դիտում` իսկական դերասաններով: Շատ հետաքրքիր է նաև անիմացիայի տեխնիկան՝ Իսպանիան տիկնիկային անի-մացիայի մեծ ավանդույթներ ունի, և «Առաքյալը» դրա ամենավառ ապացույցներից է»:

Ռեժիսոր՝ Լուիս Բոլոնյեզի

«Ճիշտն ասած, ինքս դեռ չեմ դիտել «Ռիոն», բայց կարող եմ ասել, որ այն հետաքրքիր է թեկուզ միայն այն պատճառով, որ վերջին շրջանում մեծ ծաղկում ապրող բրազիլական անիմացիայի առաջին լիամետրաժներից է և այս տարվա Աննսիի գլխավոր մրցանակակիրը: Բացի դրանից էլ, ինչպես կարող է չհետաքրքրել վեց հարյուր տարվա սիրո պատմությունը. միանշանակ պետք է դիտել:»:


Առնոս Մարտիրոսյան

Վրեժ Քասունին` այս տարվա յուրահատկությունների մասին Մեծ ճանապարհ ենք անցել հինգ տարվա ընթացքում: Երբ 2009-ին դիմում էինք լուրջ կազմակերպությունների, փառատոների, ընկերությունների՝ ֆիլմեր բերելու համար, մեզ հետ մեծ կասկածով էին խոսում, քանի որ անհայտ էինք: Այսօր արդեն մեզ հետ հաշվի են նստում, հասկանում են, որ մենք ցուցադրում ենք միայն լավագույն անիմացիոն ֆիլմերը: Ինչ վերաբերում է երևանյան հանդիսատեսին, ապա մի քանի տարի առաջ շատ խորն էր այն կարծրատիպը, թե անիմացիոն ֆիլմը «մուլտիկ» է՝ երեխաների համար: Եղել էին դեպքեր, երբ ծնողները եկել էին երեխաների հետ ֆիլմ դիտելու, պարզվել էր, որ կային էրոտիկ կամ բռնության տեսարաններ: Բայց հինգ տարվա մեջ մենք ձևավորեցինք մեր հանդիսատեսին, որը հասկանում է՝ մենք ցուցադրում ենք լուրջ կինո, որը պարզապես կատարված է անիմացիոն տեխնիկայով և որ «անիմացիա» բնավ չի նշանակում «մանկական»: Սիրահարների այգում կայացող ցուցադրությունները՝ նվիրված մեր անիմացիայի 75-ամյակին, հիանալի են անցնում, ամեն անգամ 200 հարյուրից ավելի մարդ է գալիս, զբաղեցնելով նախատեսված բոլոր հնարավոր տեղերը: Ներկան էլ, իր հերթին, տեղում չի դոփել: Այս տարվա կարևորագույն իրադարձությունները Նաիրա Մուրադյանի «Բալետն» է և Հայկ Սահակյանցի «Քվանտային թռիչքը», որոնք, իհարկե, կցուցադրվեն փառատոնի ընթացքում՝ մի քանի այլ հայաստանյան նոր ֆիլմերի հետ: Մի խոսքով, անիմացիայի սիրահարները կգտնեն ամեն ինչ:

«Մինչ Սբորնիան կբաժանի մեզ», Բրազիլիա, 2013

Ռեժիսոր՝ Օտտո Գերրա, Էննիո Տորրեսան-կրտսեր Ինչ է տեղի ունենում, երբ փոքր երկիր Սբորնիան մնացյալ աշխարհից բաժանող պատը պատահաբար քանդվում է: Հանդարտ և ժամանակում քարացած Սբորնիայի մարդիկ այժմ ենթարկվում են մեծ քաղաքից եկող քամիների հարվածներին: Ուժեղ մշակութային ցնցման արդյունքոմ առաջացած կոնֆլիկտները խառնաշփոթի մեջ են նետում գլխավոր հերոսների՝ Կրաունուսի և Պլետսկայայի՝ երկու հայտնի սբորնիացի երաժիշտների կյանքը: «Եվս մեկ բրազիլական ֆիլմ: Բառացիորեն օրեր առաջ է առաջին անգամ ներկայացվել հայրենիքում և ահա, դրանից հետո միանգամից պրեմիերա Հայաստանում: Ռեժիսոր Օտտո Գերրան Բրազիլիայի ամենամեծ վարպետներից է, ես կասեի՝ բրազիլական Ռոբ Սահակյանցը: Ի դեպ, նա արդեն եղել է «ՌեԱնիմանիայի» հյուրը և ներկայացրել է իր նախորդ ժապավենը՝ «Սեքս, օրեգանո, ռոքնռոլ»: Այս անգամ էլ Օտտոն կլինի Երևանում, և բոլոր հարցերը հնարավոր կլինի տալ իրեն անձամբ»:

«Իմ մայրը Ամերիկայում է և նա հանդիպել է Բուֆալո Բիլին», Ֆրանսիա/Լյուքսեմբուրգ, 2013 Ռեժիսոր՝ Մարկ Բորեալ, Տիբո Շատել

Ժանը նման է ցանկացած վեցամյա տղայի, բացառություն է միայն այն փաստը, որ նա իր մոր հետ կապված ոչ մի հիշողություն չունի: Մի օր նա բացիկ է ստանում: «Աչքերս սրբելով եմ դուրս եկել դահլիճից, վստահեցնում եմ՝ դուք էլ կհուզվեք, երբ դիտեք այն Երևանում: Պատկերապատման էկրանավորում է, հիմնականում դիալոգային է, բացառիկ գեղեցիկ գրաֆիկայով: Ի դեպ, ռեժիսոր Մարկ Բորեալի հետ Աննսիում շփվելիս պարզեցի, որ իր կինը հայ է: Ամենայն հավանականությամբ, նա էլ անձամբ կներկայացնի ֆիլմը մեր հանդիսատեսին»:

«Հաստատված է որդեգրման համար», Ֆրանսիա/Բելգիա, 2012 Ռեժիսոր՝ Լորան Բուալո

Այս ճամփորդությունը ժամանակով կտանի Չանգին՝ որդեգրված կորեացուն, դեպի խաղաղ համակեցության իր ներքին բազմազանությունների միջև: «Սա էլ դեռ չեմ տեսել, բայց մեծ հետաքրքրությամբ սպասում եմ, քանի որ սա վերջին տարիներին անիմացիոն կինոյի նոր, շատ հետաքրքիր մի ենթաժանրի օրինակներից է: Խոսքը, այսպես կոչված՝ վավերագրական անիմացիայի մասին է: Ավելի ճիշտ, պատմականքաղաքական, իրական փաստերի վրա հիմնված անիմացիայի: Այդպիսիք էին, օրինակ, «Պերսեպոլիսը» և «Վալսը Բաշիրի հետ» գործերը, որոնք անցած տարիներին ցուցադրել ենք այստեղ: Թեման՝ որբ երեխաների վաճառքը, ինքնին հետաքրքիր է: Առհասարակ, բաց մի թողեք «Քաղաքական-պատմական ֆիլմեր» ծրագիրը, որն այս տարի առաջին անգամ է լինելու «ՌեԱնիմանիայում»:

Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Տեխնոլոգիաներ

Վարդագույն քաղաքի նարնջագույն օպերատորը

Առնոս Մարտիրոսյան

Orange ընկերությունն արդեն 4 տարի է, ինչ հայ սպառողին մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ: Հայաստանի նման փոքր երկրում երրորդ օպերատորի հայտնվելը սկզբում զարմանք, այնուհետև սպասում ու ակնկալիք առաջացրեց, իսկ Orange-ի առաջին «բարև»-ից սկսած՝ ընկերության մատուցած ծառայություններն ու մրցակցային նորարարությունները նոր շունչ բերեցին հեռահաղորդակցության ոլորտ: Արդեն մեկ տարի է, ինչ Orange Արմենիան ղեկավարում է Ֆրանսիս Ժելիբտերը: Մենք զրուցեցինք եվրոպական բրեդնի հայկական մասնաճյուղի ղեկավարի հետ՝ հասկանալու համար, թե ինչպես է իրեն զգում ֆրանսիական նարնջագույն օպերատորը ծիրանագույն երկրի վարդագույն մայրաքաղաքում:

6 7

Հոկտեմբեր 2013


Մեկ տարի է, ինչ Հայաստանում եք: Դա հեռահաղորդակցության ոլորտի համար բավականին մեծ ժամանակահատված է, այստեղ կյանքն արագ է ընթանում, ու զարգացումներն ամենօրյա են: Ի՞նչ է փոխվել Հայաստանում այս մեկ տարում: — Կարող եմ փաստել, որ ոլորտը բավականին մրցունակ է, ինչն էլ ստիպում է մատուցվող ծառայությունները միշտ կատարելագործել: Հեռահաղորդակցության հայկական շուկան դինամիկ զարգացող ու առողջ մթնոլորտ ունի: Այս մթնոլորտում թե՛ ձայնային, թե՛ ինտերնետի շուկան հավասարապես ընդլայնվում են ինչպես խոշոր քաղաքներում, այնպես էլ մարզերում: Արդյունքում, յուրաքանչյուր բաժանորդ ստանում է որակյալ ծառայություններ: Ձեր կարծիքով որո՞նք են լինելու զարգացման ամենակարևոր միտումները մեր երկրում հեռահաղորդակցության ոլորտի համար մոտակա մեկ-երկու տարվա ընթացքում: — Ամենամեծ փոփոխությունը, որ տեղի կունենա Հայաստանի շարժական հեռախոսակապի ոլորտում, կլինի այն, որ 2014թ.-ից սկսած՝ հայ սպառողները կկարողանան փոխել իրենց օպերատորին՝ առանց ստիպված լինելու փոխել հեռախոսահամարը: Այսինքն՝ վերջիններս կկարողանան ընտրել նոր օպերատորի և պահպանել իրենց նախկին հեռախոսահամարն ամբողջությամբ՝ ներառյալ կոդը: Այս ծառայությունը, որը կոչվում է շարժական կապի համարների տեղափոխելիություն, Արևմտյան Եվրոպայում և այլ երկրներում ներդրվելուց հետո մեծապես բարելավել է շուկան, և մենք շատ ուրախ ենք, որ շուտով հայ սպառողները նույնպես կկարողանան ունենալ ընտրության ազատություն: Orange-ը երկար ժամանակ կողմ է եղել Հայաստանում այս ծառայության ներդրմանը, և մենք գիտենք, որ այս ծառայության մեկնարկից հետո բաժանորդների համար օպերատոր ընտրելու հիմնական չափանիշները լինելու են ծառայության ու սպասարկման որակը: Խոսելով մեր պլաններից՝ վերահաստատեմ, որ Orange-ի համար շատ կարևոր է, որ ամենահեռավոր գյուղի բաժանորդն էլ օգտվի նույնպիսի որակյալ կապից, ինչ քաղաքի բնակիչը: Այդ պատճառով մենք անընդհատ զարգացնում ու կատարելագործում ենք մեր կողմից մատուցվող ծառայությունների որակն ու փորձում հասանելի լինել բոլորին: Ի տարբերություն ձայնային ոլորտի, որտեղ շուկան բավականին հագեցած է, ինտերնետ ծառայությունների

ոլորտում մեզ անընդհատ նոր բաժանորդներ են միանում թե՛ քաղաքներից, թե՛ մարզերից: Բաժանորդների հարմարավետության համար, Orange-ն այսօր առաջարկում է ճկուն սակագնային համակարգ, որը սոցիալական տարբեր խմբերին որոկյալ կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն է տալիս: Orange-ը մեր երկրում ուրախ, նորարար ու երիտասարդական բրենդ է: Միևնույն ժամանակ ընկերությունը զբաղվում է բարեգործությամբ, հովանավորչությամբ, գյուղական համայնքների զարգացման ծրագրերում է ներգրավված և այլն: Ի վերջո, ու՞մ օպերատորն է Orange-ը: — Մենք ազգային օպերատոր ենք: Եվ մենք ձգտում ենք պահպանել այդ կոչումն ու լինել բոլորի օպերատորը՝ անկախ տարիքից, սեռից, զբաղմունքից, բնակության վայրից ու սոցիալական խմբից: Այդ պատճառով էլ մենք արել ենք ամեն ինչ՝ ունենալու առաջարկ բոլորի և յուրաքանչյուրի համար՝ թե՛ ձայնային և թե՛ ինտերնետ կապի ոլորտներում: Արդյո՞ք արդեն Ձեզ համարում եք Երևանի բնակիչ: — Հայաստանում եմ ընտանիքով: Ու երբ արձակուրդից վերադառնում էինք, կինս փաստեց, որ տուն ենք գնում: Մենք մեզ համարում ենք երևանցի: Ո՞րտեղ եք սիրում լինել Երևանում, ինչո՞վ է Երևանը տարբերվում աշխարհի մյուս քաղաքներից, ի՞նչը չեք սիրում այս քաղաքում: — Երևանը շատ կանաչ քաղաք է: Գուցե երևանցիներն ինձ հետ համակարծիք չեն և կուզեին իրենց քաղաքը տեսնել ավելի կանաչ, բայց փարիզեցու համար Երևանն իրոք կանաչ քաղաք է: Երևանի յուրահատկություններից մեկն այն է, որ այստեղ շատ են բացօթյա սրճարանները: Դրանք իհարկե ավելի հատուկ են հարավային երկրներին: Մարդիկ այստեղ շփվում ու ժամանակ են անցկացնում միմյանց հետ, ինչը շատ հաճելի է: Սիրում եմ լինել երևանյան ռեստորաններում: Դրանք բազմազան են ու յուրաքանչյուրն ունի իր հմայքը: Երևանը մյուս քաղաքներից առանձնանանում է նաև նրանով, որ այստեղ մեծ ուշադրություն է դարձվում շախմատին: Իմ որդին դեռ Ֆրանսիայում հաճախում էր շախմատային խմբակ: Այստեղ նրա շախմատի դասերին ավելի մասնագիտորեն են մոտենում և հուսով եմ, որ շուտով այդ ոլորտում մեծ հաջողությունների կհասնի: Փարիզում շատ էի սիրում զբոսնել, օգտվում էի մետրոյից: Երևանում էլ չեմ դադարել զբոսնել:

Որո՞նք են այն հիմնական հատկանիշները, որոնցով առանձնանում են Հայաստանի Ձեր աշխատակիցները, օրինակ՝ Ֆրանսիայի կամ Մոլդովայի աշխատակիցներից: — Orange Արմենիայի անձնակազմի յուրահատկությունը երիտասարդությունն է: Մեզ մոտ աշխատում են երիտասարդ, իրենց գործը լավ իմացող ու եռանդուն մարդիկ: Հաճելի է աշխատել նրանց հետ, քանի որ երիտասարդները պատրաստ են անընդհատ սովորել ու կատարելագործվել: Ես մի սովորություն ունեմ՝ հանդիպում եմ բոլոր աշխատակիցների հետ, զրուցում եմ նրանց հետ, ականջալուր եմ լինում նրանց պահանջներին, կարծիքներին: Նոր աշխատակիցներրին միշտ խնդրում եմ, որ բացեիբաց ասեն մեր բոլոր բացթողումների մասին: Քանի որ միայն թարմ հայացքը կարող է օբյեկտիվ գնահատել ընկերության ներսի աշխատանքը, ու սա հիանալի հնարավորություն է մեր աշխատաոճը կատարելագործելու համար: Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ առիթներ եք ունեցել հայերի հետ շփվելու աշխատանքից դուրս իրավիճակներում: Որո՞նք էին ամենատպավորիչ հանդիպումները: — Այդպիսք շատ են եղել: Այդ հիշողություններն ինձ համար յուրօրինակ հուշանվերներ են Հայաստանից, որոնք ես ինձ հետ անպայման կտանեմ տուն: Թերևս հիշարժան հանդիպումները լինում են հիմնականում մարզերում: Աշխատանքի բերումով հաճախ եմ լինում շրջաններում, որտեղ Orange-ն իրականացնում է մի շարք ծրագրեր: Դրանցից մեկը հեռավոր գյուղերում մարզասրահների վերազինումն ու վերանորոգումն է: Լավ հիշում եմ մի դեպք, փոքր գյուղերից մեկի մարզասրահի բացման ժամանակ ինձ մոտեցավ մի ուսուցիչ ու ասաց, որ տարիներ շարունակ իր երազանքն է եղել նման մարզասրահ ունենալը: Իսկ Լոռու մարզ այցելության ժամանակ մի տարեց մարդ, ով ուներ տեսողական խնդիրներ, մոտեցավ ու ասաց, որ իր մի աչքն արժե 400 դոլար, իսկ մյուսը՝ շնորհիվ Orange-ի ակնաբուժական ծրագրի, անվճար է: Սա միաժամանակ հուզիչ ու զվարճալի խոսք էր: Ի՞նչ ակնկալենք Orange-ից հաջորդ մեկ տարվա համար: — Ես չէի ուզենա բացահայտել բոլոր անակնկալները, սակայն շուտով մեր բաժանորդներին սպասվում են նոր և գրավիչ առաջարկներ: Մենք անդադար շարունակում ենք կատարելագործել մեր կողմից մատուցվող ծառայություններն ի օգուտ բաժանորդների, քանի որ մեզ համար բաժանորդն ամենակարևորն է:

Արսեն Հայթյան / գովազդային


ՔԱՂԱՔԱՄԵՋ Տեխնոլոգիաներ

Ucom. էլ ավելի հասանելի Որքան որակյալ են ծառայությունները, այնքան քմահաճ են բաժանորդները: Այդ պատճառով քաղաքի օպտիկամանրաթելային արյունատար համակարգը մշակած Ucom ընկերությունը կանգ չի առնում, և ի շահ բաժանորդների՝ կատարելագործում է ոչ միայն մատուցվող ծառայությունները, այլև ստեղծում բոլորովին նորերը: Խոսենք քաղաքային նոր կոդի, ինտերնետապատ փողոցների և Ucom-ի՝ հեռահաղորդակցման ոլորտի այլ նորամուծությունների մասին:

Հ

ավատարիմ մնալով իր բաժանորդներին միայն լավագույնը մատուցելու սկզբունքին` Ucom ընկերությունն աշուն է մտնում բոլորովին նոր առաջարկներով: Դրանցից թերևս ամենակարևորը Երևանի ֆիքսված հեռախոսակապի անհատական կոդն է՝ 011-ը: Ընկերությունն իր բաժանորդներին արդեն տրամադրում էր որակյալ հեռախոսակապ 060 կոդի միջոցով, որը տարածվում էր ամբողջ Հայաստանի տարածքում: Այսուհետ Երևանն արդեն կունենա իր ֆիքսված աշխարհագրական կոդը: Բացի ավանդական կապի ծառայություններից, 011 կոդով հեռախոսահամար ունեցող բաժանորդները հնարավորություն են ստանում օգտվելու ֆիքսված կապի դեռևս չբացահայտված բոլոր հնարավորություններից: 011-ով սկսվող հեռախոսահամարով հնարավոր է դառնում օգտվել այնպիսի ֆունկցիաներից, որոնք մինչև օրս թերևս հնարավոր էին միայն բջջային ցանցում: Կարճ հաղորդագրությունների ընդունում և ուղարկում, կոնֆերանս զանգեր, տեսազանգեր, ձայնային փոստարկղի ծառայություն և շատ ու շատ այլ հնարավորություններ: Եթե բաժանորդը տնից հեռու է, նա հնարավորություն ունի զանգահարել տուն ու տեղեկանալ ստացված զանգերի մասին: Հարկ է նշել նաև, որ սակագներն էլ պակաս գայթակղիչ չեն: 011-ից դեպի Ucom-ի ցանցի և մյուս լոկալ օպերատորների հեռախոսահամարներ զանգի մեկ րոպեն արժե ընդամենը 4 դրամ: Դեպի մարզեր՝ 14 դրամ, բջջային ցանց զանգահարելու դեպքում մեկ րոպեի արժեքը կկազմի 24 դրամ՝ անկախ օպերատորից: Այսօր սրանք մայրաքաղաքում գործող ֆիքսված հեռախոսակապի ամենամատչելի սակագներն են: Բաժանորդավճարը կազմում է 600 կամ 1000 դրամ, որի մեջ ներառված է համապատասխանաբար՝ 180 կամ 360 անվճար րոպե թե՛ ներցանցային զանգերի, թե՛ այլ ֆիքսված օպերատորներին զանգահարելու համար: Մշտապես կապի մեջ մնալը և ինֆորմացիոն հոսքից հետ չընկնելը թերևս ժամանակակից մարդու կարևորագույն խնդիրներից է: Այդ պատճառով անհրաժեշտ է դառնում ինտերնետի մշտապես հասանելի լինելը: Քաղաքային անվճար wi-fi գոտիներն այս խնդրի լավագույն լուծումն են: Եթե անլար կապը լիներ տեսանելի, ապա երևանցիները զրկված կլինեին, ասենք, աստղազարդ երկնքով հիանալու հնարավորությունից: Այդուհանդերձ, շատերը կարող են վկայել, որ քաղաքային անվճար wi-fi-ին միանալը գրեթե անհնար է: Անկախության տոնին ընդառաջ, Ucom-ի մասնագետները երևանցիներին մատուցեցին յուրօրինակ նվեր: Այսուհետ Օպերայի հարակից տարածքում, Սարյանի այգում, հետագայում նաև Երևանի ամբողջ կենտրոնում, յուրաքանչյուր ոք կկարողանա միանալ wi-fi ցանցին, ինչը թույլ կտա համատեղել զբոսանքը քաղաքում և վիրտուալ տիրույթում:

8 9

Հոկտեմբեր 2013


Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում զուտ ծառայություններով: Ucom-ն իր հիմնադրման օրվանից որդեգրել է երկրի զարգացմանն ու կայունացմանը նպաստելու սկզբունքը: Ucom-ի սոցիալ-մշակութային գործունեությունից թերևս ամենաընդգծվածը կրթական ոլորտն է: 21-րդ դարի լիարժեք քաղաքացի դառնալու համար դեռ դպրոցական սեղանից պետք է զարգացնել տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները: Ucom-ը գիտակցում ու կարևորում է երևանցի պատանիների ՏՏ կրթությունը. արդեն շուրջ 4 դպրոց, շնորհիվ այս ընկերության, ունեն համակարգչային հարուստ դասասենյակներ: Ակնկալվում է, որ տարեվերջին դրանց կգումարվի ևս երկու դպրոց: Կրթական դպրոցներից զատ ընկերությունը որդեգրել է հայկական վեբ բովանդակությունը խթանելու և զարգացնելու քաղաքականություն: Այդպիսի վառ օրինակ

է աջակցությունը սեպտեմբերին մեկնարկած «Վիքին սիրում է հուշարձաններ-2013» համաշխարհային ֆոտոմրցույթին։ Այս մրցույթն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի գրքում որպես ամենախոշոր լուսանկարչական մրցույթ: Նախորդ տարի մասնակցած լուսանկարների թիվը հատել է 300 հազարի սահմանը: Այս տարի Հայաստանը՝ Արցախի հետ միասին առաջին անգամ է մասնակցում մրցույթին: Ucom-ը՝ լինելով հայկական ընկերություն, միշտ պատրաստ է սատարել հայկական մշակույթի պահպանմանն ու զարգացմանը ուղղված միջոցառումները: Բոլոր ժամանակներում տեղեկատվությունը եղել է ամենաթանկ կապիտալը: Այսօր հայկական շուկայում գործող աննախադեպ ցածր սակագնային պլանները ոչ միայն չեն արժեզրկում տեղեկատվությունը, այլև այն դարձնում են առավել հասանելի հասարակության ցանկացած շերտի համար:

Արսեն Հայթյան / գովազդային


ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից

Դեպի Աֆրիկյան միություն Վաստակավոր բրիտանական անսամբլի, քյառթու բոռշի, մաքսային միությանը միանալու, ֆրանսիական սուրճի, Սևաստոպոլյանի հարուստների ու երևանյան այլ թեմաների մասին են խոսում մայրաքաղաքի տաքսիստները:

10 11

Հոկտեմբեր 2013


Բայց ճիշտ արեցինք, որ որոշեցինք միանանք Ռուսաստանին: Որովհետև հլը էս հասարակությանը նայի՝ մենք Եվրոպայում ի՞նչ գործ ունենք: Ասեմ ավելին, Ռուսաստանն էլ մեզ մի քիչ շատ ա, էսօրվա Հայաստանն ավելի համահունչ կլիներ Աֆրիկայի միությունում, իսկը Սոմալիի ու Դարֆուրի կողքն ա մեր տեղը:

***

Բլուրում մի հատ փողոց կա՝ Սևաստոպոլյան, գիտե՞ս: Ը-հը, հարուստների թաղ ա, սաղ փողոցով իրար կողք երկու-երեք-չորս հարկանի ծիծիկ, թանգանոց ասաբնյակներ են տընգցրել, որ ամեն ֆիքստուլ զարդից երևա՝ ստեղ հարուստ ա ապրում: Ու էդ միլյոնշիկները ալարում են երկու բան անեն՝ նորմալ ասֆալտ փռեն իրանց փողոցի վրա, մեկ էլ իրանց անտեր միլյոննոց մեքենաները կոխեն իրանց միլյոննոց ասաբնյակների գառաժները: Լուրջ, ալարում են գառաժի դուռը բացեն՝ մեքենան քշեն մեքենայի համար նախատեսված գառաժի մեջ: Տենց էլ թողում են՝ փողոցի վրա, դարպասների դեմը: Որտև ալարում են: Հենց ըտենց:

***

Տեսա՞ր Հայաստանս ոնց ընկավ Պուծինի գիրկը: Կարա՞ր չընգներ: Պուծինը զանգի ասի` չլթցնելով պար արի, վազելով կգա, սրա բերանն ի՞նչ ա, որ հակաճառի: Սա փոխանակ մի հատ ժողովրդին հարցներ, ասեր սենց բան կա, սենց մոմենդ ա, դուք ի՞նչ եք մտածում: Չէ հա, մեզ ով ա՞ բանի տեղ դնում, սկի հաշվի էլ չառավ` հելավ ու վազավ:

***

Մարդ այ էդ պահը չի հասկանում, դու էս պռոբկեքը տենու՞մ ես: Լավ, էսքան մաշնա որդու՞ց էս ժողովրդին: Թե ուր են էդքան ավտոն գնում-գալիս, չես հասկանում: Նեռվերս չի հերիքում, չեմ կարում աշխտեմ: Լավ էր էլի, մենք Սովետից լավ կճմտեցինք: Տարին մի անգամ ծով էինք գնում, փող էինք բանկը քցում, տեղը էկած պահին օգնում ենք սրան-նրան: Բայց եթե հիմա մի օր չաշխտեմ, պիտի տնեցիք քյալամը փռթեն ղազանը՝ քյառթու բոռշ դառնա ու տենց յոլա գնան: Իսկ մարդիկ միլիոնատեր են: Չգիտեմ, էս թագավորությունը իմ դուրը չէկավ: Սովետը շատ լավ էր, բայց փչացավ, երբ որ Կոմունիստական կուսակցության մանդաթները սկսեցին ծախել: Էդ ժամանակ արդեն կոմունիստն էլ էն չէր: Մի հատ հեղափոխական կինո կար՝ մի հատ կոմունիստ տղայ ա լինում, ժողովրդին պոյեզով ցորեն ա բերում: Կուլակները բռնում պոյեզի գիծը քանդում են, էդ տղեն մենակ տապոռը վերցնում ա, ծառա կտրում, գիծ ա սարքում, որ էդ պոյեզը կարողանա ցորենը հասցնի տեղ: Կոմունիստը էդ ա եղել: Թե չէ էս վերջի կոմունիստները սաղ դավաճաններ էին: Փող տված, տոմս առած դիրեկտորներ:

***

Մոսկվայում էի 12 տարի, լավ էր գործերս, բայց առողջականս ինձ բերեց հասցրեց Հայաստան ու դառա տաքսու փայ: Լավ քաղաք ա Մոսկվան՝ աշխատանքը կա, փողը կա, աղջիկները լիքը՝ ուրախ-զվարթ, հըլը մի քիչ տխուր ըլնես կգան կասեն` ինչի՞ ես տխուր, ուրախացի, կյանքդ վայելի: Բայց ցուրտ ա, այ էտ չսիրեցի, մեր Երևանի նման

չի: Բայց մյուս կողմից էլ` Երևանում դատարկություն ա, իսկ ընդեղ մոդայ ա` աշխատանքից հետո դավայ կայֆույ, չէ բա ստեղի նման:

***

«Փինք Ֆլոյդ» անսամբլին ծանո՞թ ես: Իմ ամենասիրած անսամբլներից ա՝ համարյա միշտ մաշնիս մեջ էտ եմ լսում: Չնայած ամեն կլիենտ չի հավանում, մեկ-մեկ ստիպված եմ լինում անջատել: Էս դիսկս ամենաշատն եմ սիրում, սաղ երգերի տեղերը անգիր գիտեմ, օրգինալ դիսկ ա, հենց իրանց զապիս արած՝ Վառոնեժից եմ բերել ջահել տարիներիս: Ռադիո «Ջան» էլ եմ լսում, բայց երրորդ երգից հետո կախվելս գալիս ա, դրա համար, եթե կլիենտը էդ ալիքն ա ուզում՝ կապ չունի քաղաքի որ ծերը պիտի իրան հասցնեմ՝ մաքսիմում երեք երգի զազոռում պիտի լինի: Ախր ո՞նց կարելի ա «Փինք Ֆլոյդից» հետո ասել էդ ջանդամը միացրու:

***

Է՜հ, օղորմածիկ կնգաս շատ եմ հիշում՝ հրա՜շք էր, հրա՜շք: Ասում էր՝ խալադելնիկը թող լիքը լինի, դու եթե տուն չես գալիս, զանգի զգուշացրա, մեկ էլ, թե ինձ դավաճանես՝ ինձնից սիրուն լինի: Բա ի՜նչ սեղան էր քցում: Էլ չէր հարցնում՝ ուտում ե՞ս, չես ուտո՞ւմ, չէ բա՝ հիմիկվա դառմայեդների նման՝ սուրճ կխմե՞ս, չես խմի՞: Դե արի հերթով սաղին բացատրի, որ սուրճը ուտելուց հետո են խմում: Թե էդ ֆրանսիական ալկագոլը որտեղից էս հայերի մեջ մոդա ընգավ: Մթամ ֆրանսիական դուխիները մեզ քիչ էին, հիմա էլ կոֆե ենք խաղացնում:

***

Աբարանցիների մասին ինչքան անեկդոտ էին պատմում լուրջ չէի ընդունում, բայց մի հատ բեսամթ պռադվինուտի ու խելքից դուս աբարանցի ընտանիք եմ սպասարկում՝ մարդուն առանձին եմ լեվի տանում, կնգան առանձին: Էրեխեքին էլ՝ ուր ասես, էն օրն էլ պոլիկլինիկա էի տարել՝ բժշկուհին իմացավ բացի իմ երկուսից էլի երկուսն ունեմ: Բա էտ լսել եք չէ՞, որ աբարանցիք Մաշտոցին ծեծել են, որ «Է» տառը առաջինը դնի՝ չի դրել: Իրանք էլ համակերպվել են՝ մեկ ա իրանց ավանակ էլ են ասում:

***

Չեմ ասում Եվրոպան վատ ա, բայց իրա վատ կողմերը հաստատ ունի: Ու էդ վատ բաները աստիճանաբար մտնում են մեր կյանքը: Օրինակ` լավ կլինե՞ր, որ Սուրբ Սարգիսում երկու հոմոսեքսուալ ամուսնանային: Իսկ Փարիզի Նոտր-Դամում արդեն ամուսնանում են: Դա ուղղակի հակասում ա եկեղեցու էությանը: Էնպես որ, դրանց էլ գովերգել չարժի:

***

Էն օրը մեկը նստավ՝ ջան-ջիգյարով խոսացինք դեսիցդենից, մեկ էլ՝ թե բա ձյաձ ջան լավ մարդ ես էրևում, պիտի հելնես մեր տուն՝ իրար հետ կոֆե խմենք: Հասանք տեղ, թե բա՝ մի հատ բարձրանամ զգուշացնեմ ու հելնենք: Գնաց եկավ, ասում ա՝ ձյաձ ջան ներող, չի ստացվի: Ես ասի պրոբլեմ չկա: Հետո քշում եմ, ինձ ու ինձ մտածում՝ թե էդքան դուխ չունես, ո՞ւր ես առանց կնգադ զգուշացնելու մարդ կանչում: Ով գիդի տփոց կերավ խեղճ հարիֆը:

Նե Թադևոսյան, Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Քո մի մասնիկը Մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ Նաիրա Մուրադյանը պատմում է կտուրի վրա գտնվող հայրական տան, Մասիվից կենտրոն ոտքով զբոսանքների, «Հայֆիլմի» հրաշքների աշխարհում հայտնվելու մասին, ինչպես նաև արդարացնում Հյուսիսային պողոտայի գոյությունը և հայտնում, թե ինչի է պատրաստ հանուն Ծածկած շուկայի փրկության:

12 13

Հոկտեմբեր 2013


Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել ու հենց Մարգարյանն է ընդունել ծնունդս: Հետո էլ` շարունակելով ավանդույթները, երեխաներս են ծնվել այդ նույն ծննդատանը: Ամենահետաքրքիրն այն էր, որ «էխոյի» սարքը հենց ծննդաբերելուս օրն էին առաջին անգամ բերել հիվանդանոց:

Ես չեմ առանձնացնում հին ու նոր Երևանները: Իմ հին Երևանը տպված է հիշողությանս մեջ, չեմ ուզում բաց թողնել այդ հիշողությունները: Թումանյան փողոցի վրա էր տատիկիս տունը` սալոնի երկրորդ հարկում: Հիմա այնտեղ այլ մարդիկ են ապրում, բայց իմ հին Երևանը, միևնույն է, այդ երկրորդ հարկում է:

Կյանքիս առաջին հինգ տարին անցել է այժմյան Ֆիրդուսի փողոցում գտնվող մեր տանը, որ կտուրի վրա էր` ընդամենը երկու սենյակ: Իսկ փողոցը, կարծես, դարակներից բաղկացած լիներ`իրար վրա դասավորված փոքրիկ տնակներով: Տարբեր ազգության մարդիկ էին բնակվում այդ փողոցում: Քուրդ մի ընկերուհի ունեի, ում մազերին ինչ ասես չէին քսում, որ գանգուր դառնար` ձվածեղ, «զելյոնկա»: Կոլորիտային փողոց էր` հարևանի ճաշերի հոտերով:

Տատիկիս տանը լսվում էր հարևաններից մեկի նվագը` դաշնամուրով Բաբաջանյան էր նվագում: Ու շատ էին նման տները, պատուհանները բաց էին ու լսվում էր, թե ինչպես են մարդիկ նվագում, հենց իրենք, իրենց ձեռքերով: Այդ ժամանակ ընդունված էր, չէ՞, որ բոլորն իրենց տներում պետք է դաշնամուր ունենային: Հիմա նման բան չեմ լսում:

Երբ կյանքդ փուլերի է բաժանվում ու յուրաքանչյուր հինգ տարին մեկ փոխում ես բնակավայրդ, նախորդ հինգ տարին մխրճվում է գիտակցությանդ մեջ: Ինձ մոտ միշտ հենց այդպես էլ եղել է, դրա համար էլ շատ լավ եմ հիշում մանկությունս` յուրաքանչյուր մանրուքով: Տեղափոխվեցինք Լենինգրադյան փողոցի վրա գտնվող նկարիչների շենք` հինգերորդ հարկում ծնողներիս արվեստանոցն էր: Յուրահատուկ շենքային խաղ ունեինք բակի երեխաներով` մի քանի հոգի մնում էր առաջին հարկում, մյուսները բարձրանում էին վերև: Ներքևից բառեր էինք գոռում ու վերևի հարկում նստողները պետք է լսեին ու գուշակեին բառը: Սկսեցի թիվ 118 դպրոցը հաճախել: Կես տարի սովորելուց հետո տեղափոխվեցինք Մասիվ: Հենց այնտեղ էլ ավարտել եմ թիվ 143 դպրոցը, իսկ տնօրենը` Սեթոն, շատ կրթված մի անձնավորություն, հիմա Երրորդ մասի անցումում գիրք է վաճառում: Իմ կյանքում միշտ այդպես է` կամ կենտրոնում եմ բնակվել, կամ ծայրամասում: Հիմա էլ Ձորաղբյուրում եմ ապրում: Դասերից փախչում էի, 11 համարի տրոլեյբուսով հասնում էի Շրջանային, նստում էի Բժշկական համալսարանի դիմացի շենքի աստիճաններին ու ժամեր շարունակ նայում էի մարդկանց: Հրաշք էր: Ընդունվեցի Թերլեմեզյանի անվան պետական ուսումնարան ու հենց այդ ժամանակ սկսեցի սիրել Երևանը: Միշտ նկարել եմ, բոլոր շարադրություններում գրում էի, որ մուլտիպլիկատոր եմ դառնալու, բայց չէի էլ կասկածում, որ նաև նկարիչ կդառնամ: Ճեպանկարներ էինք անում քաղաքի տարբեր անկյուններում և ցանկացած տեղ ոտքով էինք հասնում: Ասեմ ավելին` հաճախ չէի ալարում` Մասիվից ոտքով էի հասնում Թերլեմեզյան, նույնիսկ ձմռանը: Շատ շուտ էի դուրս գալիս տնից, բայց միշտ ուշանում էի: Տերյան 2 հասցեում ստուդիա էր բացվել` նկարիչների և դերասանական կուրսեր էին անցկացվում: Այնտեղ ասացին, որ Աշտարակի մայրուղի պետք է գնամ: Բացատրեցին, երրորդ համարի երթուղայինով հասա, հարցրեցի` որտեղ է մուլտխումբը ու ներս մտա: Կարծես Ալիսան լինեի, որը հրաշքների աշխարհում է հայտնվել`շախմատանման հատակ, դիմացի պատին էլ մեծ հայելի, սենյակում էլ նստած էին Ռոբը, Վովան, Ստյոպան ու Յուրան, որը հետո իմ ամուսինը դարձավ: Այդպես էլ սկսեցի աշխատել «Հայֆիլմում» ու մինչև հիմա էլ աշխատում եմ: Ռոբ Սահակյանցի կինը` Լյուդմիլան, ֆիլմ էր նկարահանում: Գրաֆիկաս հավանել էր, առաջարկեց ինձ համագործակցել: Ռոբը դեմ էր: Պետք էր մի ձև փոխել իր կարծիքը: Լուծումը գտնվեց` սկսեցի գրաֆիկական մերկ կանանց նկարել: Ռոբը հավանեց ու ընկերացանք: 17 ու կես տարեկան էի, երբ դարձա Սովետական Միությունում ամենաերիտասարդ բեմադրիչներից մեկը:

Ժամանակին քաղաքն ու մարդիկ հիանալի էին` երևանցիները իրոք գեղեցիկ էին: Նստում էի մետրո ու հիանում էի մարդկանց դեմքերով: Հիմա նման դեմքեր շատ քիչ կան: Մարդկանցով կարելի է հասկանալ` ինչ վիճակում է քաղաքը: Երևանը պետք է յուրաքանչյուրիս մեջ լինի: Սիրում եմ Երևանը, շատ եմ սիրում: Չեմ կարող առանձնացնել ու ասել` կոնկրետ ինչն եմ սիրում: Պարզապես սիրում եմ: Փակ շուկայի համար պատրաստ եմ մարդ խեղդել: Ահավոր կատաղում ու ցավում եմ, երբ տեսնում եմ մեր հին շենքերը վատ վիճակում: Զարմանում եմ՝ ինչո՞ւ պետք է այնպես ստացվի, որ քաղաքացին պայքարի իր քաղաքի պահպանման համար: Տարօրինակ է ու սխալ: Այս թեման ինձ լացացնում է, ես չեմ կարող խոսել քաղաքիս մասին առանց արցունքների: Շատ եմ սիրում Կիևյանի կամուրջի հատվածը: Նախ`աշտարակներ հիշեցնող երկու շենքերը. ինձ համար քաղաքը հենց այդտեղից է սկսվում: Այնտեղի շենքերի միատարրությունը չի խանգարում պարզապես ուսումնասիրել, ու հայացքդ սահում է փողոցին, շենքերին, ծառերին: Ի դեպ, յուրաքանչյուր ծառի բունը ինչ-որ կենդանու էի նմանեցնում: Եթե Երևանի մուլտ հերոսը ստեղծեի, ապա այն կլիներ խենթ ու խելառ, բայց նաև պրագմատիկ: Արտաքնապես էկլեկտիկ ոճի կլիներ, օրինակ` ցիլինդրով ու ծիծակ կոշիկներով: Երևանը իր ծնված օրվանից էկլեկտիկ է, հենց դրա համար է, որ ընդունում եմ Հյուսիսային պողոտան. սա ևս մեր քաղաքի էկլեկտիկ տարրն է: Եթե կարողանայի, առաջին հերթին կվերականգնեի բոլոր համարակալած շենքերը: Դրանք սիրուն էին ու իրենց տեղում էին: Ձորաղբյուրի տանս մեկ սենյակը պապայի արվեստանոցն ենք դարձրել: Զգում եմ յուղաներկի հոտն ու հասկանում, որ Երևանի մի մասը մեզ հետ տարել ենք գյուղ: Ամենամեծ ճշմարտությունը, որ սովորեցրել է ինձ այս քաղաքը` ընկերներ ունենալն է, անհնար է ապրել առանց նրանց: Դրա համար արել եմ ամեն ինչ, որ ծնողներս ու երեխաներս էլ դառնան իմ ընկերները: Ես չեմ դառնում մամա, տատիկ, ես դառնում եմ ընկեր, եթե, իհարկե, հավանում եմ այդ մարդուն: Մասիվի բարձունքից տեսնում ես Երևանը վերևից, հրապարակի հարևանությամբ բնակվելով տեսնում ես, ինչպես են պատրաստվում շքերթներին ու հասկանում ես քաղաքի ներքին խոհանոցը: Ու այս քաղաքը դառնում է քոնը, քո մի մասնիկը: Ի՞նչ կլինի այս քաղաքում առանց քեզ: Ի՞նչ տարբերություն… չկա Փարաջանովը, ու չնայած որ երևանցի չէր, իր տուն-թանգարանի այդ հատվածը իրենով է արել: Նույնը կարող եմ ասել Սարյանի մասին: Նա արդեն վաղուց չկա, բայց նա այդ հատվածում է, Սարյանի մոտ ես գնում, ոչ թե այդ փողոց: Երևանն ինձնով անելու հավակնություններ չունեմ, բայց նման մարդիկ քաղաքին պետք են:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Վարպետություն

Բոլոր կոշիկները տանում են Գայանեի մոտ Ինչպես կոշկակարի կինը ամուսնու մահից հետո ինքը երազած մասնագիտության փոխարեն սկսեց զբաղվել կոշկակարությամբ, դառնալով մայրաքաղաքի ամենահարգված վարպետներից մեկը:

14 15

Հոկտեմբեր 2013


Շ

ատ էի լսել կոշկակար Գայանեի մասին: Որոշեցի նաև տեսնել: Ասել էին՝ «հասնես ֆիզիկայի խաչմերուկ, հարցնես կոշկակար Գայանե՝ կասեն տեղը»: Այնտեղ բոլորն են ճանաչում նրան: Հասա ֆիզիկայի խաչմերուկի մոտ ու մի կոշկակարանոց տեսա: Մտածեցի՝ սա է հաստատ: Մտա ներս ու հիասթափված բարեվեցի. Գայանեն չէր: Ամեն դեպքում՝ ծերունուց հարցրեցի իր կին կոլեգայի տեղը: Զարմացավ, ակնոցի վրայից նայեց ինձ. «Կին կոշկակարն ի՞նչ է անում էստեղ, այ բալա»: «Գայանե» ու «կոշկակար» բառերի համադրությունը ծերունու մոտ նույնիսկ ծիծաղ առաջացրեց, իսկ ես դուրս եկա՝ շարունակելու որոնումներս: Երկու մետր այն կողմ սրճարան էր: Կրկին Գայանեի կոշկակարանոցի հասցեն հարցրեցի: Այցելուներից մեկը, ով արդեն վերջացրել էր ճաշը, Գայանեի անունը լսելով ժպտաց. «Ես կուղեկցեմ ձեզ նրա մոտ»: Գևորգը վաղուց էր ճանաչում Գայանեին՝ նրա հավատարիմ հաճախորդներից էր. «Մեզ ընդամենը 1-2 ժամ է թողնում ոտաբոբիկ, բարեխիղճ է»: Գևորգի հետ Գայանեի մասին խոսելով հասանք կոշկակարանոց: Փոքր տաղավարում նստած էր խնամված, ժպտուն ու մտահոգ դեմքով, կոշիկը ձեռքին մի կին: Գայանեն սովորության համաձայն սկզբում նայեց ձեռքիս, կոշիկի տոպրակ չտեսավ, զարմացած նայեց աչքերիս:

***

Գայանեի հայրենիքը Վայոց ձորն է: Դեռ 17 տարեկանից նրա երազանքը բժիշկ դառնալն է եղել: Բայց ճակատագիրն այլ հրահանգ է տվել՝ դպրոցն ավարտելուն պես ամուսնանալ ու գալ Երևան: Ամուսնու հարազատները խոստացել էին՝ հարս կբերենք, կպարապես, ընդունել կտանք ինստիտուտ, բարձրագույն կսովորես: Հիմա, իհարկե, ժպիտով է հիշում այդ բոլոր խոստումները, որոնք թեև մաքուր սրտից էին բխում, բայց այդպես էլ մնացին օդից կախված, որովհետև փոխվեց ժամանակները: Ամուսինը կոշիկի դիզայներ էր: Գայանեն սիրում էր նրան ու գոհ էր իր ընտրությունից, ոչինչ, որ բժիշկ չդարձավ: Բայց երջանիկ օրերն անցան, տեղի տալով հոգսաշատ օրերին: Անկախության դժվար տարիներն էին: Փողը փոխվեց: Կյանքը թեքվեց: Ինչպես շատերի համար, այնպես էլ Պապիկյանների ընտանիքում ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ: Բայց մարդ ու կին չընկճվեցին: Ընտանեկան բիզնես բացեցին՝ կոշիկի վերանորոգման իրենց փոքրիկ տաղավարը: Գայանեն սկսեց ավելի հաճախ լինել ամուսնու մոտ: Օգնում էր նրան կոշիկ կարել՝ տակացու քաշել, սոսնձել ու ամրացնել: Որոշ ժամանակ անց Գայանեն վարպետացավ ամուսնու արհեստում: Կոշիկ վերանորոգելն իրականում տղամարդկային աշխատանք է, բայց այդ նույն աշխատանքը կարող է անցնել կնոջ ձեռքի տակով ու դեռ մի բան էլ ավելի լավ ստացվել: Կնոջ համար սա, իհարկե, դժվար գործ էր, բայց շուտով նա իր սեփական ձեռագիրն ունեցավ: Որպես կին նա նույնիսկ առավելություն ուներ, որովհետև ավելի կոկիկ և նուրբ էր վարվում նույնիսկ ամենակոպիտ ու մաշված կոշիկի հետ: Ամուսիններով առավոտից գալիս էին «բուդկա», աշխատում էին սիրով ու միասին էլ տուն գնում: Արդեն 16 տարի է՝ տունկոշկակարանոց ճանապարհը Գայանեն մենակ է անցնում: Չի սիրում խոսել ամուսնու մահվան մասին: Միայն ասում է, որ իր Լյովան մահացել է ինֆարկտից ու վերջ: Ամուսնու մահից հետո այստեղ գրեթե ոչինչ չի փոխ-

վել, ավելացել է միայն փոշոտ շրթներկի տուփն ու տաղավարի անկյունում նույնքան փոշոտ, արհեստական կարմիր վարդը: Չնայած փոշոտ ու կեղտոտ աշխատանքին՝ Գայանեն սիրում է խնամված տեսք ունենալ: Կարմիր վարդն էլ թոռն է նվիրել. գիտի՝ տատի ամենասիրելի ծաղիկն է:

***

«Սկզբում, երբ վարպետ էին հարցնում, ասում էի՝ ես եմ, զարմանում էին: Մի քիչ կասկածանքով ու անվստահությամբ էին տալիս կոշիկը: Հետո արդեն սովորեցին: Իմ հաճախորդն ունեցա: Կանայք կան, որ մենակ ինձ են տալիս գործերը», — ժպտալով պատմում է Գայանեն: Հիմա արդեն նա է քմահաճ մոտենում հաճախորդին ու նրանց կոշիկներին: Պահանջում է, որ կոշիկը մաքուր բերեն, իսկ եթե մի բան դուրը չի գալիս, պարզապես ասում է, որ վարպետը տեղում չէ: Կինը մնում է կին: Բացատրում է. «Մենք՝ հայերս, սիրում ենք կոշիկ մաշել և երբ արդեն դեն գցելու ժամանակն է, տանում ենք կոշկակարի մոտ ու պահանջում, որ վերանորոգի»: Նրա ամենախստապահանջ հաճախորդները տղամարդիկ են: Գործն ընդունելիս մի քանի անգամ նայում են, ստուգում են կարերն ու արված գործի մաքրությունը: Բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո են միայն հեռանում: «Ասում են՝ ամեն շուն իր տիրոջ նման է: Իսկ ես կոշիկին նայելուց, արդեն կարող եմ ասել, թե տերն ինչ ձևի մարդ է, — պարծենում է Գայանեն, — ամեն կոշիկ իր բնավորությունն ունի: Տիրոջ խասյաթն է փոխանցվում կոշիկին»:

***

Գայանեի կյանքն անցնում է նեղլիկ և անհարմար տաղավարում, որտեղ այնքան շատ հուշեր կան: Մատները սովոր են կնոջ նուրբ մաշկի համար վնասարար սոսնձին, նա վաղուց համակերպվել է ուրիշի մաշված ու կեղտոտ կոշիկների և նրանց քմահաճ տերերի հետ: Նա իրեն պիտանի է զգում «ֆիզիկայի» թաղում: Ավելին՝ մանկության իր երազանքը, բժիշկ դառնալը, կիսով չափ իրականացված է համարում: Իր պատկերացմամբ, այն ինչ պետք է աներ հիվանդասենյակում հիմա մասամբ այստեղ է անում՝ կտրում է, ավելորդ, հիվանդ մասերը հեռացնում, հետո նորից ամրացնում ու «առողջացնում». «Ես էլ կոշիկի բժիշկ եմ», — կատակում է Գայանեն: Օրական 6-10 զույգ կոշիկ է վերանորոգում: Ամռանն իհարկե գործը քիչ է, բայց չի բողոքում:

***

Լավ վերանորոգված կոշիկ ունենալու բոլոր ճանապարհները տանում են Գայանեի մոտ: Բայց ասում են՝ կոշկակարի կոշիկը ծակ է: Գայանեի և նրա մտերիմների կոշիկներին սովորաբար հերթ չի հասնում: Դրանք այնքան են մաշվում, որ «բուժման» ենթակա չեն լինում այլևս: Թվում է, թե Գայանեն այս կոպիտ գործի մեջ ինքն էլ պիտի կոպտանար, բայց ոչ: Տղամարդու համար նախատեսված այս կեղտոտ տաղավարում նա պահպանել է իր կանացիությունը: Ես մի տեսակ խոր ակնածանքով լցված հեռացա այդ ուժեղ կնոջ փոքրիկ տաղավարից: Չնայած իր բարդ աշխատանքին, հայ կնոջը բնորոշ համեստության ուրվագիծը դաջված է նրա աչքերի մեջ: Իսկ այդ խորաթափանց հայացքը ես դեռ երկար կմտապահեմ:

Անի Հակոբյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Քեփին քեփ չի հասնի Մարդիկ ու նրանց նախասիրությունները տարբեր են թե՛ գաղափարապես, թե՛ իրենց դրսևորումներով: Կան մարդիկ, ովքեր հաճույք են ստանում տարբեր իրեր հավաքելուց՝ պատրաստ են անգամ միլիոններ ծախսել իրենց հավաքածուն համալրելու համար: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի բրենդ մենեջեր Սերգեյ Թումանյանի ծախսերը իր գլխարկների հավաքածուի վրա դեռ միլիոնի չեն հասել, բայց հազարի շեմն արդեն հատել են: Դեռ ահագին գլխարկներ պակասում են՝ նոր պետք է գնի:

16 17

Հոկտեմբեր 2013


Ակունքների մասին

Մի քանի տարի առաջ, եթե չեմ սխալվում՝ 2005 թվականին, Ամերիկայում եղածս ժամանակ, որոշեցի գնալ հոկեյ դիտելու մարզադաշտում: Մուտքի մոտ խաղացող թիմերի շապիկներ էին վաճառում. լավ թանկ էին, մտածեցի՝ գլխարկ առնեմ, չնայած դա էլ էժան չէր` 25 դոլար: Գնեցի կեպին ու ինձնից գոհ նստեցի տեղումս: Խաղը վերջացավ 7-6 հաշվով, բայց ընթացքում հետաքրքիր մի բան պատահեց՝ խաղացողներից մեկը 3 գոլ խփեց՝ ինչպես սպորտային աշխարհում են ասում՝ հեթ-թրիկ: Կողքիս նստածները բոլորը կանգնեցին ու իրենց գլխարկները նետեցին դեպի սահադաշտ: Զարմացած նայում եմ, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում, վերջը կողքինիս հարցրի դրա իմաստը: Պարզվեց՝ ես էլ պիտի նետեմ, կարգն է այդպես: Եթե միևնույն խաղացողը նույն խաղի ընթացքում երեք գնդակ է խփում, երկրպագուներն այդպես են վարվում: Իհարկե, զոռով, որովհետև հենց նոր էի 25 դոլար վճարել գլխարկիս համար, բայց ես էլ այն դաշտ գցեցի: Դուրս եկա խաղից ու նորից գնեցի նույն գլխարկից: Էդ պահից էլ հավաքածուն սկսվեց: Սկսեցի տարբեր քաղաքներից գլխարկներ առնել: Նախընտրում եմ սպորտային թիմերի գլխարկներ ձեռք բերել, բայց եթե հանկարծ չեմ կարողանում տվյալ քաղաքում գտնել այդպիսիք, քաղաքի անունով կեպկա եմ վերցնում, օրինակ՝ Փարիզից, Պրահայից:

«Բավարիա» vs «Բորուսիա»

Ընդհանուր առմամբ 74 գլխարկ ունեմ, դրանցից 56-ը Երևանում են, մնացածը՝ դեռ Ամերիկայում: Մեծ մասը բեյսբոլ քեփեր են՝ հայեցի ասած՝ կեպկաներ, երկուսը՝ պած ու շատ հագած կեպկաներս Մյունխենի «Բավարիայինն» ու ԱՄՆ ֆուտբոլի ազգային թիմինն են: Իսկ հավաքածուիս մեջ ամենաշատ ներկայացված քաղաքը Դենվերն է: Ունեմ մեր Հենրիխ Մխիթարյանի «Բորուսիայի» գլխարկը, նրա առաջին խաղի ժամանակ հենց դրանով էի գնացել գործի, չնայած, որ «Բորուսիան» իմ սիրելի «Բավարիայի» համար մեկ մրցակիցն է Գերմանիայում: Ի դեպ, «Բավարիայի» մի քանի գլխարկ ունեմ՝ տարբեր մրցաշրջաններից, իսկ ամենամեծ երազանքս՝ թիմի բոլոր խաղացողների ստորագրությամբ կեպկան է: Այ դա կլինի հավաքածուիս ամենակարևոր նմուշը:

Հոլանդիայի առաջնությունը

Հատկապես զգույշ եմ հավաքածուիս ամենաթանկ գլխարկի հետ՝ այն 60 եվրոյով եմ գնել: Նրան «SOS գլխարկ» եմ կոչում, որովհետև արևային մարտկոցներ ունի ու 3 տեսակի լուսային ազդանշաններ է արձակում: Դրանցից մեկը SOS-ն է, իսկ մյուս երկուսը չգիտեմ: Շատ եմ սիրում նաև Հոլանդիայի նախորդ ֆուտբոլային մրցաշրջանի բոլոր թիմերի լոգոներով գլխարկներս: Փաստորեն, Հոլանդիայի առաջնությունից ունեմ մոտ 20 գլխարկ: Կան գլխարկներ, որ ձեռք եմ բերել, ասենք, «Հայնեկենի» գործարանից՝ էքսկուրսիայի ավարտին բոլորը գարեջուր էին գնում, իսկ ես՝ գլխարկ: Մեկն էլ ունեմ՝ «Տոյոտայի» գործարանից եմ առել:

Ազգայինի պակասը

Միակ գլխարկը, որ չի ստացվում ձեռք բերել, բայց շատ կուզենայի՝ մեր ազգային հավաքականինն է: Որքան տեղյակ եմ, այդպիսին պարզապես չկա էլ, իսկ մեր խաղերին գնալիս միշտ գնում եմ ազգային գույներով ու զինանշանով գլխարկ, բայց ամեն անգամ մոռանում եմ տաքսու մեջ: Այսինքն՝ առաջին անգամ միամիտ մոռացա, մյուս երկու անգամները դիտավորյալ, քանի որ հայերը պարտվել էին: Առհասարակ սպորտում, երբ թիմդ պարտվում է, գլխարկդ թարս ես հագնում, մինչև սկսի հաղթել, ես գլխարկս տաքսում մոռանալով եմ արտահայտում սրտնեղությունս: Որոշել եմ՝ տաքսում կթողնեմ այնքան, մինչև հաղթանակ տանենք: Շատ կուզենայի, որ մեր ազգային հավաքականն էլ ունենար տղաների հագուստները ներկայացնող պաշտոնական խանութ, որտեղից հնարավոր կլիներ ձեռք բերել մեր տարբեր ֆուտբոլիստների հագուստներ, գլխարկներ և այլն: Ի՞նչ վատ կլիներ, եթե երկրպագուները կարողանային գնել «Փյունիկի», «Ալաշկերտի» կամ «Իմպուլսի» բրենդային գլխարկները: Չունենք, էլի, էդ մշակույթը:

1300 դոլարանոց ներդրում

Ես մոլեռանդ կոլեկցիոներ չեմ ու օրերով չեմ նստում ինտերնետում, որ նոր գլխարկ գնեմ, եթե ստացվեց՝ ձեռք եմ բերում: Բոլոր ընկերներս ու հարազատներս, ովքեր արտասահմանում են լինում, արդեն գիտեն, որ ինձ համար պետք է գլխարկ բերեն: Արդյունքում ամեն տարի հավաքածուս ավելանում է: Իհարկե, այսքան գլխարկ պահելը հեշտ չէ: Ունեմ հատուկ պահարան, բայց տեղն արդեն վերջացել է: Պետք է գլխարկներ պահելու համար հատուկ մի բան գտնեմ, դեռ մտածում եմ էդ ուղղությամբ: Գլխարկներս թանգարանային նմուշներ չեն, դրա համար շատ ակտիվ կրում եմ, չնայած կան դեռ այնպիսիք, որ չեմ հասցրել հագնել: Գուցե մի օր մեկին նվիրեմ: Մոտ 1300 դոլար, եթե ոչ ավել, արդեն ծախսել եմ այս հավաքածուի վրա: Ու երբևէ չեմ փոշմանել:

Նե Թադևոսյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Հիպոկրատի վկաները Արտաքին նշանները՝ ռուսախոս, սպիտակ խալաթով և անընթեռնելի ձեռագրով: Նրանք «Հիպոկրատի վկաներն» են, որոնց ձեռքում սուր, կտրող, ծակող բոլոր գործիքները ծառայում են բացառապես բուժական նպատակին:

Գայանե Ստեփանյան

Մանկաբույժ Երեխաների հետ աշխատելն ավելի դժվար է ու պրոֆեսիոնալ մոտեցում է պահանջում: Ի տարբերություն այլ բժիշկների` մանկաբույժները զարգացող անհատականության բժիշկներ են: Ամեն տարիքում փոխվում է երեխայի և՛ սրտի աշխատանքը, և՛ թոքի շնչառությունը, և՛ բնավորությունը: Այսօրվա երեխաները ծնված օրվանից անհատականություններ են` կողմնորոշված, ընդգծված բնավորությամբ և նրանց կարծիքը պետք է հաշվի առնել: Ծնողներին բացատրում ենք, որ չի կարելի ճնշել կամ պարտադրել երեխային հատկապես ճգնաժամային` 3, 6-7, 13-14 տարիքներում, երբ անհատը արդեն բավականին զարգացած է, և տեղի է ունենում բնավորության կանոնավորում: Ցավալիորեն պետք է նշեմ, որ վերջին ժամանակներում երեխաների մոտ վաղ մանկական հասակում շատացել են նևրոտիկ երևույթները: Ընդհանրապես` առողջական խնդիրները հիմնականում ի հայտ են գալիս վաղ մանկական հասակում` կապված վերին շնչուղիների հիվանդությունների հետ: Խոցելի խումբ են համարվում հատկապես 0-5 տարեկան երեխաները: Ցածր իմունիտետի պատճառով նրանք ավելի հաճախ են հիվանդանում: 25 տարվա մանկաբույժ եմ և կարող եմ վստահորեն ասել, որ ժամանակակից մայրիկները, համեմատած 20-25 տարի առաջվա մայրիկների հետ, ավելի գրագետ և տեղեկացված են: Մենք բավականին աշխատանք կատարեցինք մայրիկների հետ, որպեսզի երեխաների աչքերում մեզ «բոբոներ» չսարքեն. երեխան հաց չի ուտում կամ չի քնում, ասում են` հեսա բժիշկը կգա, կսրսկի… Հիմա արդեն մեր խալաթից երեխաները չեն վախենում: Այսօր բավականին խարտյաշ, սպիտակամաշկ, բաց աչքերով գեղեցիկ սերունդ է ծնվում: Ըստ երևույթին, մեր հին, հայկական գենոտիպը սկսել է խոսել: Այսօր նաև երեխայի խնամքն է հեշտացել: Ոչ վաղ անցյալում ո՛չ տակդիրներ կային, ո՛չ էլ այսքան խնամքի պարագաներ, որոնք իսկապես հեշտացնում են երեխայի խնամքը և ավելի գեղեցիկ դարձնում նրան: Մանկաբուժությունը մի մե՜ծ գաղտնիք ունի` մենք ավելի երիտասարդ ենք մնում, քանի որ գործ ունենք կյանքի սկզբի հետ:

Գևորգ Եղիազարյան

Պլաստիկ վիրաբույժ Պլաստիկ վիրաբույժների պահանջարկը մեծացավ, երբ հայերը աշխատելու նպատակով սկսեցին ավելի շատ գնալ եվրոպական երկրներ: Ի տարբերություն Հայաստանի, Եվրոպայում աշխատանքի են ընդունում ոչ թե ծանոթի միջոցով, այլ՝ ըստ գիտելիքի և հարմոնիկ արտաքինի: Պարզ է, որ հայերի քիթը հեռու է հարմոնիկ կոչվելուց: Յուրաքանչյուր ազգ ունի իր բնակլիմայական պայմաններին համապատասխան քիթ: Հայաստանը չոր և սառը օդով լեռնային երկիր է, այդ պատճառով էլ մեր քիթը մեծ է և լայն խոռոչներ ունի, որպեսզի կարողանա սառը օդը տաքացնելով հասցնի շնչուղիներին: Հայերը սիրում են ընկնել ձևի հետևից, որի արդյունքում վնասում են քթային շնչառությունը: Գալիս են աստղերի նկարներով ու ուզում են նրանց քթի նման քիթ ունենալ: Ես ասում եմ, որ մարդը պլաստիլինից չէ, և չի կարելի ցանկացած քթից ցանկացած քիթ ստանալ: Նախ՝ որովհետև այն պետք է սազի տվյալ մարդու դիմագծերին և որ ամենակարևորն է՝ քթի պլաստիկան չպետք է վնասի շնչառությանը: Հիմնականում բոլորի ուզածը առանց «գորբիկի» շա՜տ նեղ քիթն է: Ես չեմ ենթարկվում հիվանդի պահանջներին ու իմ տարբերակն եմ առաջարկում: Փառք Աստծու, վիրահատվածների 99%-ը գոհ է եղել արդյունքից: Հիվանդներիցս մեկը, ի դեպ, ինձ Ֆրունզիկի փոքրիկ արձան նվիրեց՝ որպես մեծ քթի խորհրդանիշ: Միշտ որևէ գործիքային երաժշտության տակ եմ անում վիրահատությունը: Այդպես ավելի հաճելի է աշխատելը: Ես՝ որպես պլաստիկ վիրաբույժ, ոչ մեկին խորհուրդ չեմ տա դիմել վիրահատության, եթե բժշկական տեսակետից դրա անհրաժեշտությունը չկա: Բայց դե, հիմա քթի պլաստիկան հայերի համար մոդայիկ է դարձել:

18 19

Հոկտեմբեր 2013


Վահան Խաչատրյան

Անասնաբույժ Կենդանիներն իրենց առողջականի մասին հասկացնել են տալիս կամ ախորժակի բացակայությամբ կամ էլ վատ տրամադրությամբ: Ընտանի կենդանիները հաճախակի են լինում բժշկի մոտ. որպես կանոն մեղավորը տերն է լինում: Հիվանդներիս մեծ մասը ինձ մոտ են հասնում տիրոջ սխալ կերակրելու պատճառով առաջացած աղեստամոքսային տրակտի խանգարմամբ: Բացի դրանից, կենդանիներին բերում են բժշկի նաև ճիճվաթափության և այլ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պրոֆիլակտիկ պատվաստման համար: Այն կենդանին, որը գոնե մեկ անգամ եղել է անասնաբույժի մոտ, մինչև կյանքի վերջ ատում է մեզ: Նրանց մոտ վախ կա բժշկից, իսկ բոլոր կենդանիներն էլ բնազդով ապրողներ են ու մինչև մահ հիշում են իրեն սրսկած կամ ցավեցրած բժշկին: Տերերն ասում են` «հենց շենքի անկյունից թեքվում ենք, կենդանին սկսում է անհանգստանալ»: Բայց եղել են դեպքեր, երբ գրեթե մահամերձ կենդանուն փրկել ենք, ու նրանք սկսել են լիզել բժշկի ձեռքերը, իսկ հետո ուրախությամբ են եկել մեզ մոտ, նույնիսկ թաթը բարձրացրել, մեկնել են բժշկին, որպեսզի սրսկի: 5-10 տարի առաջ ընտանի կենդանիներ պահելու և խնամելու կուլտուրան բացակայում էր մեզանում, իսկ հիմա այդպես չէ: Ընդունված է ասել, թե կենդանին տիրոջն է նման լինում: Ամենայն պատասխանատվությամբ` հենվելով երկարամյա փորձիս վրա, կարող եմ հայտարարել` այդպես էլ կա: Եթե կենդանին ապրում է հանգիստ, խաղաղ ընտանիքում, նրա վարքագիծն էլ է այդպիսին դառնում, իսկ եթե տերը նյարդային, ագրեսիվ, կռվարար մարդ է, կենդանին էլ է այդպիսին դառնում: Կատուներն անկախ, իսկ շները անշահախնդիր կենդանիներ են: Շան այս բնավորությունն այսօր պակասում է մարդկանց մոտ: Արտասահմանում շատ են շուն պահողները, որովհետև նրանք չոր, առանց էմոցիաների մարդիկ են, իսկ կենդանին լրացնում է այդ բացը: Ճիշտ է, անասնաբույժները Հիպոկրատի երդում չեն տալիս, բայց պրակտիկայի ընթացքում անտարբեր չեն մնում ոչ մի կենդանու ցավի նկատմամբ: Հետո ինչ, որ գործը կենդանու, այլ ոչ թե մարդու հետ է:

Անահիտ Ղուկասյան

Քիթ-կոկորդ-ականջաբան Մենք՝ հայերս, դիմում ենք բժշկի, երբ արդեն «բանը բանից անցած է լինում»: Պրոֆիլակտիկ բուժզննում անցնելու կուլտուրան բացակայում է: Ռուսներն ասում են՝ մենք դիմում ենք բժշկի հիվանդությունից 5 տարի առաջ, դուք՝ հիվանդությունից 5 տարի հետո: Բայց դե, բժիշկը անհնարինը պետք է անի: Բժիշկ ծնվում են, ոչ թե դառնում: Ինձ համար սահմանված աշխատավայր և աշխատաժամ չկա, ես ամենուրեք և միշտ բժիշկ եմ: 40 տարի սպիտակ խալաթ է հագիս, բայց չեմ հասցրել կոփվել. ամեն անգամ վիրահատարան մտնելիս հուզվում եմ, յուրաքանչյուր ծանր դեպք իր հետքը թողնում է վրաս, իսկ երբ տուն եմ գնում, ուշք ու միտքս հիվանդի հետ է: Ծանր աշխատանքային օրվանից հետո լիցքաթափվելու համար դիմում եմ երաժշտությանը՝ դասական, ջազ… Հիպոկրատի երդումն այսօր հնացած է, որովհետև հիմա հիվանդը նախ պետք է վճարում անի, հետո նոր բժշկին մոտենա: Իրականում, բժշկի համար սրանից ավելի մեծ վիրավորանք չկա. բժիշկն արհեստավոր չէ: Բժիշկների ձեռագիրը միշտ անընթեռնելի է, որովհետև մեր մտքերը ձեռքից առաջ են անցնում: Բժշկի ձեռագիրը միայն բժիշկն է հասկանում, սակայն լինում են դեպքեր, երբ բժիշկը սեփական ձեռագիրը չի կարողանում կարդալ: Հայերը տառապում են ոչ միայն քթի մեծությունից, այլ նաև քթի խեցիների, միջնապատի, խոռոչների մի շարք հիվանդություններով և դժվարաշնչությամբ: Իհարկե, բժիշկներն էլ են հիվանդանում, մարդ չե՞ն բժիշկները: Ինչպես բոլորը, այնպես էլ բժիշկները, նախընտրում են դիմել վստահելի, ծանոթ բժշկի, և բժշկական կոչումներն այս դեպքում բացարձակ կարևոր չեն: Բժիշկը կարող է դոցենտի կամ պրոֆեսորի աստիճան չունենալ, բայց հոյակապ մասնագետ լինել:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի

Հովհաննես Հակոբյան

Սեքսապատոլոգ Տղամարդիկ սեռական կյանքին ավելի մեծ ուշադրություն են դարձնում, քան կանայք, ու սեքսապատոլոգին էլ ավելի հաճախ են դիմում: Մարմնի ցանկացած մասի հիվանդությունը կամ ցավը տղամարդը կարող է ականջի հետև գցել և բժշկի չդիմել, բայց հենց հարցը սեռականին է վերաբերում, նույնիսկ աննշան գանգատի դեպքում միանգամից խուճապահար դիմում են սեքսոլոգին` «բժի՜շկ»... Մարդկանց թվում է, թե ոչ ոք սեքսապատոլոգին չի դիմում: Իրականում դիմում են, և շատ-շատերը: Բայց այդ մասին շրջապատի հետ ոչ ոք չի խոսում, դիմելիս նախընտրում են գաղտնի պահել: Այլ կանանց հետ սեռական հարաբերությունների պատճառով տղամարդկանց մոտ հաճախ են հանդիպում սեռավարակային հիվանդությունները: Սեքսապատոլոգը միշտ գործ ունի զույգի հետ ու նման դեպքում, եթե տղամարդն ամուսնացած է, ապա զուգահեռ պետք է բուժվի նաև կինը վարակից պաշտպանվելու համար: Տղամարդիկ խառնվում են իրար, ասում են` «բժիշկ ջան, խնդրում եմ էլի, կնոջս, որ բերեմ, դեղեր կնշանակեք, բայց կասեք` պռոստը բորբոքումներ ա մոտդ»: Իսկ կանանց մոտ հաճախակի է հանդիպում վագինիզմը, որը պայմանավորված է ուշ սեռական հարաբերություններ սկսելու, սեռական փորձի պակասի, վախի, ամաչելու և մի շարք այլ գործոններով: Միանշանակ, Հայաստանում այս ոլորտում դեռ անելիքներ շատ կան: Խնդրի հիմքում ընկած կարևորագույն պատճառն այն է, որ մեզանում գրեթե իսպառ բացակայում են սեռական դաստիարակության կուլտուրան, առողջ սեռական հարաբերությունները և նման այլ հարցեր: Արտասահմանում շատ բնական է, որ 16 տարեկան երեխան իր մոտ պահպանակ ունենա: Բայց պատկերացնո՞ւմ եք հայ մայրերն ինչ կանեն, երբ իրենց 16 տարեկան տղայի մոտ պահպանակ տեսնեն… Կզարմանաք, բայց շատերը կան, որ նույնիսկ սեռական տարրական հիգիենայի կանոնները չգիտեն, չգիտեն անգամ պահպանակը ճիշտ պահել և օգտագործել: Վերջերս Հայաստանի սեքսոլոգների ասոցիացիայի սեմինարի ժամանակ սերտիֆիկատների վրա փոխանակ գրեին «սեքսոլոգների ասոցիացիա», շփոթվել, գրել էին «սեքսուալների ասոցիացիա»…

Արմեն Ներսիսյան

Հոգեթերապևտ-նարեկաբույժ 20 տարի է զբաղվում եմ նարեկաբուժությամբ: «Նարեկն» այն բժշկությունն է, որը բուժում է մարդու մեղսական էությունը: «Նարեկի» առաջին էջում ցուցումներ կան` զղջումի, մեղքի, անտանելի ցավերի, անբուժելի վերքերի ապաքինում: Հիվանդությունները մեղքի արդյունք են, իսկ հուսահատությունը աշխարհի ամենամեծ հիվանդությունն է: «Նարեկը» մեկնության արվեստ է, և ես այն ներկայացնում եմ ժամանակակից գիտական մոտեցմամբ: Ես «Նարեկը» թղթից խոսք եմ դարձրել` կարդալով աղոթքները և ձայնագրելով այն ձայնասկավառակի վրա: Երբ այն կարդում եմ հիվանդի համար, յուրաքանչյուրն ասում է` ես հասկացա, այն հենց իմ մասին է: Այսինքն՝ «Նարեկը» պետք է հասկացվի, հակառակ դեպքում բարձի տակ դրած «Նարեկը» չի կարող բուժել: Ինչպես Նարեկացին էր գրում` սրտի խորքերից խոսք առ Աստված: Մագաղաթը մեռած է, խոսքը` կենդանի (խոսքի կերակուր մը տուր, բառ մը տուր, որ բուժվիմ), բայց երկուսի հիմքում էլ հավատն է: Նարեկացին իր աղոթագիրքը մասերի է բաժանել և դրանք «ԲԱՆ» է կոչել: Սակայն որոշ աշխարհաբար թարգմանություններում այն թարգմանել են գլուխ: Սա կոպիտ սխալ է: Աստվածաշնչում էլ է այդպես ասվում` սկզբում էր ԲԱՆԸ… Այդպես էր ասում նաև Նարեկացին` խոսքի կերակուր տուր, բան մը տուր, որ բժշկվեմ: Իմ բժշկական պրակտիկայում ես «Նարեկով» բուժելու փորձ եմ ունեցել ոչ միայն հայերին, իսկ եթե կարծում եք հային բուժելն ավելի հեշտ է, քան օտարին, սխալվում եք: Օտարն ավելի բաց է ընկալման համար: Բայց միևնույն է, այսօր մարդկությունը և աշխարհը այլասերվում են, իսկ հոգևորը պակասում է: Դրանով է պայմանավորված չարորակ հիվանդությունների երիտասարդացումը և դրանց բուժման անարդյունավետությունը:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

20 21

Հոկտեմբեր 2013



ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք

Մշակույթի ու դախլի մասին Մի քանի ճարտարապետ, արվեստաբան, մշակութաբան և լուսանկարիչ ևս մեկ անգամ բացատրում են, թե ինչու էր Մաշտոցի պողոտայի Փակ շուկան արժեքավոր և ինչու նրա հետ պետք չէր վարվել այնպես, ինչպես վարվեցին:

22 23

Հոկտեմբեր 2013


Արսեն Կարապետյան

Ճարտարապետ Մենք միասին համաձայնության պետք է որ եկած լինեինք, ավելի շուտ՝ պետք է ի սկզբանե համաձայնության մեջ լինեինք արժեքները գնահատելու ու անպայման պահպանելու հարցում։ Ու կարծես թե այդ համաձայնությունը կար, չնայած պարզվեց՝ ընդհանուր չէր։ Կարծես թե մի շարք շենքեր (Օպերան, Փակ շուկան, «Սևան» հյուրանոցը և այլն) միանշանակ արժեքներ էին ամբողջ համայնքի համար (ազգ, ժողովուրդ՝ նման բառեր չեմ ուզում օգտագործել), որոնք անկասկած պետք է ամեն գնով պահպանվեին։ Եվ, փաստորեն, այդ համաձայնությունը բնականորեն ստացավ իր օրենսդրական ձևակերպումը, երբ կազմվեց ՀՀ կառավարության կողմից հաստատված այդ շինությունների ցանկը և համապատասխան օրենք «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին»։ Ես անընդհատ խուսափում եմ բանավեճերի մեջ մտնելուց ու ապացուցելուց, որ այս կամ այն հուշարձանն իրոք արժեքավոր է, եթե այդ հուշարձանը պետական ցուցակի մեջ է, քանի որ ենթադրում եմ, որ այդ բանավեճն արդեն տեղի

է ունեցել և ավարտվել է։ Մյուս կողմից՝ շատ բնական կլիներ, որ քաղաքի համայնքը պատկերացման մեջ ունենար նաև մի վիրտուալ, ոչ նյութական ցուցակ, ոչ թե կոնկրետ շենքերի, այլ տեղերի, անկյունների, հատակի, ներկի, քարի, գույնի, տանիքի, ծառի՝ այն ամենի, ինչը քաղաքը դարձնում է հատուկ ու ճանաչելի։ Այդպիսի մտածողություն ունեն բոլոր «ստացված» քաղաքները։ Ասածս սա է. քաղաքում կան տեղեր, շենքեր, որոնց պահպանությունը պարտադիր է համայնքի գոնե այն հատվածի համար, որն իրեն գիտակցում է որպես այդ տեղի անբաժանելի մաս ու գաղափարի, հիշողության կրող։ Համայնքի մնացած հատվածը պարտավոր է հաշվի առնել ու հարգել այդ անհրաժեշտությունը։ Հակառակ դեպքում ստացվում է, որ քաղաքի ներկայիս բնակչությունը և բնակավայրը տարբեր մտածելակերպ ունեն։ Ու դա նորմալ է։ Օրինակ, ապուշություն կլիներ թուրքերից պահանջել, որ Կոնստանդնուպոլսում ապրեն այդ քաղաքը կառուցած հույների պես, պարզ է, որ թուրքերը բերեցին իրենց ապրելակերպը, ուրիշ արժեքներ, ուրիշ հիշողություններ, ու այստեղ լավի ու վատի հարց չէ, այսպիսի դեպքերում լավը միայն այն դեպքում է,

Խոսքեր Փակ շուկայի շուրջ* «Սեփականատիրոջ ցանկությամբ` նաև ցանկանում էր, որ բազմաբնակարան շենք կառուցի, արգելվեց այդ կառույցը, և ընդհանրապես չի քննարկվել նման նախագիծ, և փորձեցինք այդ աշխատանքները մեր կողմից` քաղաքապետարանի կողմից լիազորված իրականացնել, և երեկվանից սկսվեց ապամոնտաժման աշխատանքները» «Միանշանակ` ովքեր օրենքը խախտեցին, ովքեր փորձեցին մեր Երևան քաղաքի ճարտարապետությունը և դիմագիծը փչացնել, անպայման օրենքի շրջանակներում պատժի կենթարկվեն» — Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, հունիսի 6, 2013թ.

այսօրվա բնակչությունը անվանումով նույնն է, սակայն մենք մշակութային, քաղաքակրթական իմաստով բացարձակ կապ չունենք Անին կամ Երեվանը կառուցողների հետ երբ եկողը բավականին առաջադեմ ու զարգացած է, որ գնահատի նաև օտարի ստեղծածը։ Մեր պարագայում ցավալին այն է, որ այսօրվա բնակչությունը գոնե տիտղոսով, անվանումով նույնն է, սակայն տեսնում ենք, որ մենք այսօր բոլորս մշակութային, քաղաքակրթական իմաստով բացարձակ կապ չունենք ոչ, ասենք, Անին կառուցած հայերի, ոչ նույնիսկ Երևանը կառուցողների հետ։ Ու դա արտահայտվում է ոչ միայն հուշարձանների նկատմամբ վերաբերմունքով, այլև ավելի նուրբ, մանր հարցերում, սկսած փոքր ճարտարապետական ձևերից, վերջացրած պլաստմասսայե թիթեղներով։ Մյուս կողմից՝ եթե պատմության նկատմամբ հարգանքը ու վերաբերմունքը լիներ անվերապահորեն ընդունված ու անկասկած, մենք չէինք դոփի տեղում, ու միայն այդ դեպքում կկարողանայինք ստեղծել այսօրվա, վաղ-

վա ճարտարապետությունը։ Ամենածիծաղելին, երբ ասում են «չէ՞ որ քաղաքը պետք է զարգանա» մարդիկ, որոնք ամեն քայլով փակում են զարգացման ճանապարհը։ Այ երբ շուկան միանշանակ արժեք ընկալվեր, կարելի էր նույնիսկ վերակառուցել, հարմարեցնել այսօրվա պահանջներին, նոր հնչեղություն տալ, ապրեցնել։ Համաշխարհային փորձը ահռելի է, գնացեք նայեք։ Իսկ առնետնե՞րը, որոնց դրոշակ են սարքել շուկայի ոչնչացման պաշտպանները։ Դրանց հարցով էլի ուզում եմ հիշեցնել, որ եթե մենք ի վերջո փորձում ենք ապրել պետության շրջանակներում, ապա պետական մարդկանց ես ահագին փող եմ վճարում, որ իրենք գլուխները ցավացնեն ու կազմակերպեն շենքերի պահպանությունը, ճիշտ, գրագետ, օգտակար օգտագործումը, առնետների ոչնչացումը։


ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք

Գուրգեն Մուշեղյան

1982-1990թթ. Երևանի գլխավոր ճարտարապետ Մաշտոցի պողոտայի շուկան Երևանի առաջին Ծածկած շուկան էր: Շինարարությունն ավարտվեց 1952-ին, երբ ես 10-րդ դասարանում էի. շուկան մեր տան հարեվանությամբ էր կառուցվում: Երևանի համատեքստում նոր ընկալում ստացավ ոչ միայն «շուկա», այլև շուկայի մշակույթ հասկացողությունը: Ծածկած շուկան կարճ ժամանակում դարձավ երևանցիների կողմից սիրված և ընդունված մի վայր, որտեղ մտնել, շրջել և առևտուր անելը մի հանդիսավոր արարողություն էր: Այդ շուկան իսկապես Երևանի այցեքարտն էր. չկար մեկը, ով գար Երևան և չգնար այդ շուկան, և չկար մի երևանցի, ով հյուր ընդուներ արտերկրից և չտաներ այնտեղ: Մինչ այդ Երևանում մի քանի բաց շուկա կար, որոնցից մեկը՝ «Ռոսիա» կինոթատրոնի տեղում, մյուսը՝ Խորենացու փողոցում և այլուր: Չնայած, որ կառույցն իր տեսակի մեջ առաջին Ծածկած շուկան էր Երևանում, դա չի նշանակում, որ այն սիրողական մակարդակով էր արված: Ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանը ամենաբարձր պրոֆեսիոնալությամբ էր մոտեցել գործին և նույն մոտեցմամբ հետագայում կառուցեց մեկ այլ ծածկած շուկա Կոմիտասի պողոտայում և ևս մեկը՝ Գարեգին Նժդեհի փողոցում: Նա ոչ միայն շարունակում էր հայկական ճարտարապետության նոր ձևավորված ավանդույթները, այլև բարձր էր պահում այդ ճարտարապետության արժանապատվությունը: Եվ եթե այսօր Աղաբաբյանի պես մարդիկ գլխավորեին մեր Երևանի ճարտարապետական և քաղաքաշինական գործընթացները, գուցե չունենայինք այն պատկերը, որը տեսնում ենք: Այսօր ընդունված չէ հոգածությամբ մոտենալ մի աշխատանքի, որն ինքդ չես արել: Ուրիշ հարց է, որ վերջին տարիներին կառույցն անմխիթար վիճակում էր, բայց դա չէր նշանակում, որ վերագործարկելու համար նման հիմնարար փոփոխություններ է պետք կատարել: Ամբողջ աշխարհում է ընդունված արժեքավոր հինավուրց կառույցները եթե ոչ պահպանել միայն որպես հուշարձան, ապա առնվազն այն գործող տարածքի վերածել՝ առանց ձեռք տալու ճարտարապետական հորինվածքին և անգամ մանրուքներին: Նույն Լոնդոնի Թեյթ Մոդեռն ժամանակակից արվեստի պատկերասրահը նախկին էլեկտրակայանի շենքում է բացվել՝ առանց շենքը որևէ կապիտալ փոփոխությունների ենթարկելու, իսկ Փարիզի Օրսե թանգարանը համանուն երկաթուղային

կայարանի և դրան կից հյուրանոցի տարածքում է կազմակերպվել նույն սկզբունքով: Իսկ ինչո՞վ ենք մենք պակաս այդ քաղաքներից, չէ՞ որ մեր ճարտարապետությունը միայն միջնադարյան եկեղեցիները չեն, որ պետք է պահպանել: Իսկ հուշարձանի պահպանությունը ոչ թե մեկ-երկու քար, պատ կամ պատուհան պահելն է, այլ կառույցն ամբողջությամբ անփոփոխ թողնելը՝ ապահովելով շենքի կայունությունն ու դիմացկունությունը: Այն լուծումները, որոնք տրվել են Ծածկած շուկային, չափազանց պրիմիտիվ ու աններելի են: Սեփականատիրոջ ցանկալի նպատակին հասնելու համար կարելի էր շատ ավելի մեղմ ու գրագետ լուծումների դիմել՝ առանց խեղաթյուրելու այդ ճարտարապետական և մշակութային հուշարձանի տեսքը: Մինչդեռ այն, ինչ արեցին այդ նշանավոր կառույցի հետ, բացահայտ հանցագործություն է:

Ինձ համար անհասկանալի են նաև շինարարության կողմնակիցների մոտեցումները՝ նոր աշխատատեղերի բացման արդարացմամբ: Բայց չէ՞ որ մի քանի մարդկանց օրվա հացի խնդիրը չի կարելի համեմատել մշակութային հուշարձանի պահպանման խնդրի հետ: Վերջիվերջո, դա նաև ազգային շահ է, պետության դեմքը ցույց տվող մշակույթի մի մասնիկը պահպանելու հարց է, որը ցանկացած դեպքում պետք է վեր լինի մասնավոր շահից: Ես իսկապես հույս ունեմ, որ եթե ոչ հիմա, ապա հետագայում, երբ շուկայի շենքը հայտնվի այնպիսի մարդու տնօրինության ներքո, ով շատ ավելի բարձր կգնահատի մշակութային արժեքներն ու ճարտարապետական հուշարձանի կարևորությունը, այն նույնությամբ կվերականգնվի: Աղաբաբյանի գծագրերն ու նախագծերը հիանալի պահպանվել են, և շուկայի վերականգնումը միանգամայն իրագործելի է: Անհնարին ոչինչ չկա:

«Փակ շուկան` հուշարձանը աղճատված է: Այսինքն՝ բազմաթիվ ջանքերը օգուտ չտվեցին: Հիմա օրակարգում հարցը պետք է մնա, ըստ իս, մինչև փորձենք այլ լուծումներ գտնել: Համենայնդեպս ես չեմ կարծում, որ հարցը պետք է փակված մնա: Քաղաքապետարանը ոչ մի նման նախագիծ չի հաստատել, նման նախագիծ բերվել է, բայց չի համաձայնեցվել և մերժվել է, նաև մերժվել է այլ ատյանների կողմից, իսկ երբ քաղաքապետարանի այլ ծառայությունները ընթացքում շեղումներ են արձանագրել, տուգանել են, բայց այդպես էլ մնացել է: Կամարների կեսը՝ 50%-ը, մնացել է, ոչ մի բան չի փոխվել, մյուս 50% կամարները քանդված են, հարկեր են ավելացել: Ինքը ունեցել էր թույլտվություն հետևի մասում, որտեղ կամարներ չկան, մսի պասաժի մասում հարկեր կառուցելու: Դա համարվել է թույլատրելի, մնացածն անթույլատրելի է», — Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան, օգոստոսի 29, 2013թ.

24 25

Հոկտեմբեր 2013


Այսօր Փակ շուկան վերածվում է մի ֆեոդալական տարածքի, որտեղ միայն մեկ մարդ, որն ունի ուժ եվ ազդեցություն, կառուցում է սուպերմարկետ, որպեսզի շահույթ ստանա Վիգեն Գալստյան

Արվեստաբան, համադրող Փակ շուկան շատ հստակ մի երևույթ էր Երևանում. դա այն վայրն էր, որտեղ քաղաքն ու գյուղը յուրօրինակ կերպով խաչվում էին: Քաղաքացին գյուղի, գյուղացու հետ հաղորդակցվելու տարածք ուներ: Ինձ համար այդ շուկան առավել ևս հատկանշական էր, քանի որ ինքս գյուղում եմ ծնվել և փոքր տարիքում տատիկիս հետ հաճախ էի գալիս այդ շուկան՝ միրգ վաճառելու. Փակ շուկան նաև գյուղից քաղաք գալու և քաղաքային միջավայրի հետ շփվելու մի հարթակ էր, ինչպիսիք այսօր Երևանում գրեթե չկան: Շուկան նաև այն տարածքն էր, որտեղ մեր բազմաշերտ հասարակությունը միմյանց հավասար էր դառնում: Մյուս կողմից՝ այն նաև յուրօրինակ թատերական միջավայր էր, տարածքն այնպես էր կազմակերպված, որ այնքան էլ հատուկ չէր շուկային: Այն ստեղծվում էր մի ժամանակաշրջանում, երբ կրոնն արգելված հասկացություն էր և եկեղեցիների կառուցումը բացառվում էր: Այնպես որ Աղաբաբյանը շուկա կառուցելու հնարավորությունն օգտագործեց ոչ միայն ֆունկցիոնալ կառույց ստեղծելու, այլև լուսավոր, կենդանի, ազատ տարածք կազմակերպելու, դրան հոգևոր արժեքներ հաղորդելու համար: Կարող ենք դա որակել որպես «գյուղատնտեսական տաճար»: Բացի նրանից, որ շուկան հայ ամենանշանավոր ճարտարապետներից մեկի աշխատանքն էր և այսօր ոչնչացվում է՝ լինելով մշակութային հուշարձան, այն շատ հստակ ցույց է տալիս այն փոխակերպումները, որոնք տեղի են ունենում մեր հասարակության մեջ: Մենք օր օրի զրկվում ենք ոչ միայն մշակութային արժեքներից, այլև հանրային տարածքներից, և դա անդառնալի գործընթաց է: Այսօր ճարտարապետական կառույցը կրում է բացառապես ֆունկցիոնալ նշանակություն, այն չի ընկալվում որպես մշակութային հուշարձան, այլ որպես տարածք, որը կարելի է փոխակերպել, վերակառուցել և օգտագործել գործնական նպատակներով: Չկա այն գիտակցությունը, որ ճարտարապետական կառույցը կարելի է ակտիվացնել հենց որպես մշակութային միջավայր: Այսօր Փակ շուկան վերածվում է մի ֆեոդալական տարածքի, որտեղ միայն մեկ մարդ, որն ունի ուժ և ազդեցություն, կառուցում է սուպերմարկետ, որպեսզի շահույթ ստանա: Հանրային տարածքներն աստիճանաբար վերածվում են շահույթ ապահովող տարածքների, որտեղ մարդիկ այլևս ազատ տեղաշարժվելու հնարավորություն չունեն: Այս միտումը կարելի է նկատել ոչ միայն Փակ շուկայի, այլև Երիտասարդականի գետնանցումի կամ «Ռոսիա» կինոթատրոնի և շատ այլ ճարտարապետական կառույցների դեպքում: Իհարկե, ես չեմ ընդունում այն, ինչ կատարվում է մշակութային հուշարձանների հետ, բայց հասկանում եմ, թե որտեղից են գալիս բոլոր այդ խեղաթյուրումները: Շատ կարևոր է, որպեսզի հասարակությունը գիտակցի, թե ինչից է զրկվում և միայն այդ ժամանակ միահամուռ ոտքի կկանգնի ու կպաշտպանի իր արժեքները:

Այսօր հասարակությունը դեռ չի կողմնորոշվում, թե իրեն ինչն է հուզում: Փակ շուկան մարդկանց համար ընդամենը առևտուր անելու վայր էր. ի՞նչ տարբերություն՝ շուկայի՞ց առևտուր կանեն, թե՞ սուպերմարկետից: Զարմանալի չէ, որ Սամվել Ալեքսանյանին հաջողվեց այդքան մարդ հանել ակտիվիստների դեմ, որոնք շատ մեկուսացած են և կշիռ չունեն: Զարմանալի չէ նաև այն, որ մի մարդու, ում հաջողվեց սեփականացնել հանրային և անգամ ողջ Հայաստանի տարածքում կարևոր նշանակություն ունեցող մի տարածք և վերափոխել, ինչպես որ կկամենա, սուպերմարկետի կառուցման օգտին հանդես եկող մարդկանց կողմից հարգանքի է արժանանում: Ճարտարապետական հուշարձանների ոչնչացման այս գործընթացի արդյունքում մենք դառնալու ենք հերթական կապիտալիստական երկիր, որը գրեթե զուրկ է մշակութային արժեքներից: Ամբողջ հարցն այն է, որ այսօր մեզ հայտնի հզոր կապիտալիստական երկրներում արժեքային համակարգի վերափոխման գործընթացը կատարվել է 50-60 տարի առաջ, մինչդեռ մեզ մոտ այն դեռ նոր է սկսվում և թե երբ այն կավարտվի, ու երբ ճարտարապետական, մշակութային արժեքները, հուշարձանները կրկին ուշադրության և հոգածության կենտրոնում կհայտնվեն, դեռ մեծ հարց է:

Լևոն Մարգարյան

Մշակութաբան Փակ շուկայի խնդիրն ինձ համար մի քանի կողմ ունի՝ իրավական, քաղաքական ու մշակութային: Իրավական իմաստով տեսնում ենք, որ գործընթացն այդքան էլ հարթ ու թափանցիկ չընթացավ, ու բավական շատ կասկածելի տեղեր մնացին: Սա խնդրի ամենացավոտ կողմն է, որովհետև, անկախ քաղաքական իրավիճակից, մարդկանց ճաշակներից ու մշակութային նախընտրություններից, հարցի իրավական մասն առաջնային է: Քաղաքական իմաստով, իհարկե, պարզ էր, որ Սամվել Ալեքսանյանի կերպարը հավելյալ դժգոհություն էր հաղորդելու: Բայց պետք է նաև հասկանալ, որ կապիտալիստական համակարգերում կապիտալի դերը առաջնային է, հնարավոր չէ դրան հակադրվել կամ բացառել այն: Խնդիրն ինձ համար ոչ այնքան շուկայի վերակառուցումը կամ պահպանումն էր, որքան ընդհանուր փոխզիջման գալը: Դա, երևի թե, հնարավորություն կտար եթե ոչ ամբողջովին պահպանել հուշարձանը, ապա գոնե հանրության որոշակի հատվածի կարծիքն էլ լսելի դարձնել և, որ ամենակարևորն է, նախադեպ լիներ նման հարցերում իսկապես բազմակողմանի հանրային քննարկումների փորձ ստեղծել: Բայց դա տեղի չունեցավ, և, ինչպես տեսանք, հիմնական դժգոհության ալիքը ոչ այնքան հարցի իրավական կողմի հանդեպ էր, այլ հենց Սամվել Ալեքսանյանի կերպարի: Անկեղծ ասած՝ ինձ արդյունավետ չեն թվում այն էլիտիստական մոտեցումները, որոնք շրջանառվում էին շուկայի վերակառուցման դեմ հնչող տեսակետներում, որովհետև դրանք հարցը իրավական դաշտից ավտոմատ շեղում էին դեպի այնպիսի հասկացություններ, որոնց շուրջ քննարկում անելը շատ դժվար է` բուտկչի, ստրուկ և այլն: Սրանք քննարկումներ են էթիկայի ոլորտից, և դժվար է այդ հարթակում ռացիոնալ լուծումների հանգել, երկխոսության հնարավորությունը սպառվում է: Տեսանք, թե ինչպիսի սուր ու ագրեսիվ արձագանք եղավ ի պատասխան վերջին ակցիաների:

«Իրան իրան քանդվել է, որովհետև 52 թվի կառույց է: Հիմա հանձնաժողով է ստեղծվել, որ նայեն, թե ինչից է քանդվել: Գիշերը տեխնիկա չի մտել: Գիշերը ընդամենը պատին հենվացրել են, որ կարող է վնաս տար, փուլ գար ժողովրդի վրա, ընդամենը ընենց ենք արել, ապահովել ենք, որ ոչ մի բան չլինի» — Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, մայիսի 31, 2012թ. «Մեր քաղաքի ու մեր պետության նկատմամբ միայն բացարձակ անտարբեր մարդը կարող էր անել այնպիսի բան, ինչ որ արվում է: Կապ չունի էդ մարդը՝ սեփականատերը, ո՞վ է: Փակ շուկան բոլոր առումներով գլուխգործոց է: Վաճառելիս պետությունը պիտի մի տողով պահանջեր, որ էս, էս, էս նորմերը պահպանվեն: Հիմա նա ասում է՝ թե արտաքին տեսքը պահպանվելու է: Բայց արտաքին տեսքը գալիս է ներսից: Էն կամարաշարը, որ կար, ինժեներական լուծում էր, բայց շատ ազգային բնույթ էր կրում՝ մեր ազգի մասին էր, մեր մտածելակերպի մասին: Ի՞նչ ասեմ, մեր իրավաբանական լեզվում դա գույք է անվանվում, բայց դա ես գույք չեմ կարող կոչել, դա գլուխգործոց է» — Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյան, դեկտեմբերի 5, 2012թ. «Ի՞նչ ճարտարապետություն, դուք համարում եք դա կոթո՞ղ, մշակույթի արժե՞ք: Ես համարում եմ, որ ըտեղ ընդամենը եմիշ են ծախել ղազախը, ազերբեջանցին: Հիմա իմ համար դա արժեք չի, զրո արժեք ա: Ես որ տեսնում եմ էդ կառույցը, իմ մոտ ասոցացվում ա ղազախի, ազերբեջանցի բնակչի եմիշ ծախելը: Ազերբեջանցիք դեմը կուլյոկ էին ծախում, ադի-բուդի ու եմիշ: Ոչ մի արժեք չկա, սովորական բազառ էր, մնում ա էլի բազառ»: — Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյան, սեպտեմբերի 6, 2013թ. «Կային ճարտարապետներ, ովքեր ի սկզբանե մասնակից են եղել այդ գործընթացներին: Եկեք մենք էս հարցով ոչ թե հասարակությունը պառակտենք, այլ եկեք միավորվենք, որ հարցին լուծում տանք: Ճարտարապետներից կային մարդիկ, ովքեր և նախագծին էին ծանոթ, երբ գործընթացը դեռ չէր հասել պետական մարմիններին: Իսկ մինչ այդ շատ մասնագետներ հնարավորություն ունեին որպես ճարտարապետներ ասելու, որ նմանատիպ լուծումներ այսօր հնարավոր չէ տալ: Այլ ոչ թե ինչ որ չափով մասնակից դառնային գործընթացների, հետո ասեին` էս ինչ ա, ոնց թե»: — ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Մայիս 21, 2013թ.


ՓԱԿ ՇՈՒԿԱ Կարծիք Մշակութային իմաստով ինձ համար իդեալական տարբերակը կլիներ ընդհանուր փոխզիջման ընթացքում ստացված արդյունքը, որի մասին արդեն նշեցի: Այսինքն՝ կապիտալի ու հանրության՝ հուշարձանով մտահոգված հատվածի ռեսուրսները երկխոսության գնային ու հնարավոր լիներ ապահովել թե՛ վերակառուցումը, թե՛ հուշարձանի խորհրդանշական դերի պահպանումը: Սա ընդունված պրակտիկա է, երբ հուշարձանները, որոնք տեխնիկապես ոչ արդյունավետ վիճակում են, օգտագործվում են բիզնես նպատակներով, բայց միաժամանակ ներդրումներ կատարողը հուշարձանի հանդեպ որոշակի պարտավորություններ է ստանձնում: Խնդիրը այստեղ մեկ ընդհանուր ճշմարտության հասնելը չէ. ինչ-որ մեկի համար Փակ շուկան արժեքավոր հուշարձան է, մյուսի համար՝ բնավ այդքան էլ արժեքավոր չէ: Հնարավոր չէ հասնել մի իրավիճակի, երբ այս կամ այն կողմը լիակատար ձևով կդառնա լավ կամ վատ մշակույթ թելադրող: Ասեմ ավելի, ի վերջո` ընդհանրապես լավ կամ վատ մշակույթ գոյություն չունի: Ցավոք, նման առճակատումներում, երբ համաձայնության գալու ու փոխզիջման հնարավորությունները բացառվում են, հաղթում է մեծ կապիտալը, որովհետև վերջինս ավելի շատ քաղաքական ու տնտեսական ռեսուրսներ ունի:

Սրանից հետո անիմաստ է խոսել որեվէ բան պահպանելու մասին: Սրանից ավելի այլանդակ բան չեմ պատկերացնում, գուցե ասենք Սանահինի վրա ինչ-որ մի բան ավելացնեն Հայկ Բիանջյան

«Էդ պատմաշակութային արժեքը ես փրկել եմ, փրկել… զիբիլանոցից, կռիսանոցից: Կանայք էլ, տղամարդիկ էլ, ջահելներն էլ, ուսանողներն էլ, սաղ պաշտպանում են ինձ, վա՞տ ա» — Փակ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյան, սեպտեմբերի 11, 2013թ. «Ինձ իրանց մշակույթը պետք չի, ինձ իմ դախլն ա պետք» — Շուկայի վաճառող, վերակառուցման կողմնակից, սեպտեմբերի 2, 2013թ. *Աղբյուրները. «Առավոտ», «Ազատություն», «168 Ժամ», «Սիվիլնետ», PanArmenian, «Հայկական Ժամանակ»

26 27

Հոկտեմբեր 2013

Լուսանկարիչ Փակ շուկան վերջացավ մոտ մեկ ու կես տարի առաջ, ու հիմա կարծում եմ արդեն ուշ է պայքարել դրա համար, եթե ուզում էինք փրկել պետք է պայքարեինք 2012 հունվարին, երբ էքսկավատորը մտավ շուկա ու սկսեց քանդել՝ նախ առաջին երեք կամարները, ավելի ուշ` ևս վեցը: Դրանից հետո միայն հասկացանք, որ սեփականատերը ուրիշ պլաններ ունի: Չնայած ես մինչև օրս էլ ասում եմ, որ սեփականատիրոջն ամենից քիչ եմ մեղադրում, քանի որ ամենայն հավանականությամբ այդ շենքը նրան հանձնելուց չի բացատրվել, թե դա ինչ կարգավիճակ ունեցող հուշարձան է: Ես ընդունում եմ, որ շուկայում շատ հիգիենիկ վիճակ չէր, խնդիրներ կային, բայց մի՞թե հարցերն այսպես են լուծվում: Գուցե, եթե նույն Ալեքսանյանին բացատրեին, նա համաձայնվեր առանց շատ մեծ ներքին փոփոխությունների իր բիզնեսը անել շուկայում՝ այսքան թուք ու մուր ուտելու փոխարեն: Կարելի էր հետաքրքիր կենտրոն սարքել շուկան, որտեղից զբոսաշրջիկներն առևտուր կանեին: Ես բոլոր տարբերակներին համաձայն եմ` բացի քանդելուց: Հուշարձանի պահպանման գործընթացը պետք է սկսել մինչև այն ինչ-որ մեկին հանձնելը, թե չէ տալիս են ու հետո նոր հասկանում, որ պիտի պաշտպանեին: Այսօր նույնպիսի կարգավիճակում են «Ռոսիա» կինոթատրոնը, Կոմիտասի շուկան: Հավանաբար մի օր էլ դրանց անունն են դնելու առնետանոց ու քանդեն կամ էնպես ձևափոխեն, որ ավելի լավ էր քանդեին: Մի կողմ դնենք Փակ շուկայի հուշարձան լինելու փաստը, այն քաղաքային միջավայրի մի մաս էր՝ իր վաճառողներով, առևտուր անողներով, վաճառվող ապրանքով: 2011-ին՝ նոր տարվա երեկոյան, այն եզակի մարդկանցից էի, որ եղա շուկայում ու ֆիքսեցի շուկայի առևտրի փաստորեն արդեն վերջին կադրերը: Արգենտինացիներ էին եկել ու հիացած առևտուր էին անում, դարձան շուկայի վերջին հաճախորդները: Տուրիստները սիրում են գնալ այնպիսի տեղեր, որտեղ կարելի է ազ-

գային համն ու հոտը զգալ, շուկան դրանց թվում էր: Բայց եղավ այն, ինչ եղավ: Փակ շուկայի հանդեպ վերաբերմունքը կարծես ապտակ լինի Երևանը սիրողներին: Չնայած «Երևանը սիրողներ» արտահայտությունն էլ այսօր կարելի է չակերտների մեջ վերցնել, քանի որ բոլորը երգում են, խոսում են, բայց տեղն եկած պահին գրեթե ոչ ոք չի կանգնում Երևանի կողքին: Շուկան այսօր մեր հասարակության հայելին է՝ մեր դեմքն է: Մի կողմը գոռում է՝ «Ալեքսանյան բարերար», մյուս կողմն էլ փոքրաթիվ ակտիվիստներն են: Ես կարծում եմ, որ այսօր շուկայի համար պետք է տասնյակ հազարավոր մարդիկ կանգնած լինեին: Բա որտե՞ղ է մեր ինտիլիգենցիան, ախր միայն եթերներից խոսելով բան դուրս չի գա: Ամբողջ օրը բողոքներ եմ լսում, որ Երևանը կորավ, լավ բա դուք ո՞ւր եք: Էս քաղաքը 10 տարի է կորցնում ենք, մի գիշերվա մեջ հո չկորա՞վ: Անձամբ ինձ համար շուկան իմ մանկության շատ քաղցր հուշերից էր, որ գողացան: Պապս, հիշում եմ, հատուկ շուկա գնալու պայուսակներ ուներ, ամեն կիրակի գնում էր, միս էր առնում: Ես փոքր ժամանակ խուճուճ շեկ մազեր ունեի, մի անգամ շուկայի վաճառողներից մեկը գլխիս ձեռք տվեց ու ասաց՝ «Արա կյաժո՛, ո՞նց ես»: Իմ տղան չի տեսնի այն Փակ շուկան, որ տեսել եմ ես: Շուկայով կարծես Երևանի վերջին մեխը խփեցին:

Սարհատ Պետրոսյան

Ճարտարապետ Փակ շուկայի մասին խոսելիս մենք երկու փաստի հետ գործ ունենք՝ շուկան որպես քաղաքային մշակույթ, որ մենք կորցնում ենք, և մյուսը շուկայի շենքի արժեքն է: Պատահական չէ, որ այդքան խոսում ենք այդ շենքի մասին: Հիշում եմ մի անգամ Ամերիկայում, Բերքլի քաղաքում մտա մի ռեստորան, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից կային նկարներ: Հայաստանից Փակ շուկայի լուսանկարն էր: Այս շուկայի գեղեցկությունը միանշանակ է: Չկա որևէ տրամաբանություն այն քանդելու մեջ: Ամենատարօրինակը այս ամբողջ պատմության


մեջ այն է, որ անզոր ես պաշտպանել մի շենք, որը պետության կողմից պահպանվող հուշարձանների շարքում է, ընդ որում՝ հանրապետական նշանակության հուշարձանների ցանկում: Սրանից հետո անիմաստ է խոսել որևէ բան պահպանելու մասին: Սրանից ավելի այլանդակ բան չեմ պատկերացնում, գուցե ասենք Սանահինի վրա ինչ-որ մի բան ավելացնեն: Ստեղծված իրավիճակում շատերն իրենց մեղքի բաժինն ունեն: Երբ շենքը սկսեցին քանդել, հանրային մեծ աղմուկ բարձրացավ: Արդյունքում սեփականատիրոջն ասացին, որ քանդելու համար նա պետք է թույլտվություն ստանա: Սկսվեց գործընթաց, որի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ տեղի ունեցան: Դրան մի շարք կողմեր մասնակցեցին՝ Մշակույթի նախարարություն, քաղաքապետարան, սեփականատեր և այլն: Այստեղ տեղի ունեցավ ամենամեծ սխալը՝ որոշ շինարարական աշխատանքների համար Մշակույթի նախարարությունը տվեց թույլտվություն և համաձայնություն: Մինչդեռ ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի՝ հանրապետական նշանակության հուշարձանների փոփոխությունը հնարավոր է միայն կառավարության որոշմամբ: Մշակույթի նախարարությունը, փաստորեն, չունենալով այդ իրավունքը, բայց գործ ունենալով կատարված փաստի հետ, գնաց անօրինական զիջման, ինչի արդյունքում անվերահսկելի դարձավ: Մշակույթի նախարարությունը այդ գործընթացը թափանցիկ չդարձրեց, արդյունքում կանգնեցինք փաստի առաջ: Ես չեմ մեղադրում ու հասկանում եմ այն մարդկանց, ովքեր բողոքում են, որ աղբանոց էր շուկան, առնետներ կային: Գուցե, բայց դա չի նշանակում, որ հարցերն այսպես են լուծվում: Չմոռանանք, որ մարդկանց բարեկարգ ապրելու արդար պահանջը բավարարելը ոչ թե հուշարձանի, այլ պատասխանատու այլ մարմինների խնդիրն է: Թիվ մեկ մեղավորն, իմ կարծիքով, մշակույ-

թի նախարարությունն է: Երբ ասում եմ, ինձնից նեղանում են, բայց պետք է պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, ովքեր տվել են այդ համաձայնությունը: Իհարկե, մեղավոր կողմերը մի քանիսն են՝ Երևանի քաղաքապետարանը, որ չի կասեցրել անօրինկան շինարարությունը, Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության տեսչությունը և, վերջապես, կառուցապատողը, ոչ թե նա, որ այս ամենի հետևում է կանգնած, այլ տրակտորիստը, աշղեկը, ովքեր հենց բուն գործընթացն են իրականացրել: Իսկ սեփականատերը պետք է պատժվի այնքանով, որ գույքը նրանից պետք է հետ վերցվի: «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության» կոնվենցիան, ՀՀ «Հուշարձաների մասին» օրենքն ասում են, որ անգամ եթե օգտագործողի կամքից անկախ նրա գործողությունների ընթացքում տուժում է հուշարձանը, ապա նա զրկվում է օգտագործման իրավունքից: Կարծում եմ, ստեղծված իրավիճակը լուծելի է: Սակայն շատ լավատես չեմ ու միանշանակ չեմ ասում, որ դա կարող է լինել հիմա, գուցե երկար ժամանակ պահանջվի՝ ասենք՝ 25 տարի, բայց միևնույն է, կարող ենք Փակ շուկան բերել իր նախնական տեսքին: Հույս ունեմ, որ այդ փոփոխությունը ես կտեսնեմ: Իսկ հիմա՝ այս փուլում, չգիտեմ, չեմ կարող կանխատեսել, թե ինչ կլինի:

Սաշուր Քալաշյան

Ճարտարապետ Ցանկացած ազգի դիմագիծը ճարտարապետությունն է: Ազգը ներկայանում է ճարտարապետությամբ, որով կամ հիանում ես կամ ոչ: Հենց այդ պատճառով գոյություն ունի պատմամշակութային ժառանգություն, որը պահպանվում է պետության կողմից: Փակ շուկան հանրապետական հուշարձանների ժառանգության ցանկում էր, քանի որ իր կոմպոզիցիոն արժեքի տեսանկյունից տարածաշրջանի ոչ մի երկրում, անգամ Ռուսաստանում նման կառույց գոյություն չունի: Երևանում շատ

շուկաներ կան, բայց դրանք նույնքան արժեքավոր չեն, ինչպես այս հուշարձանը: Փակ շուկան մտած էր բուհական ուսուցման մեջ՝ որպես օրինակ, չափանիշ ու դրա հիման վրա ուսանողը ստանում էր գիտելիքներ, պատկերացումներ ճարտարապետական լուծումների մասին: Չնայած շուկան վաճառել էին, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ նման բարբարոսություն կկատարվի: Բայց արի ու տես, որ շուկան մի գիշերվա մեջ քանդվեց, լուսաբացին նրա կեսն արդեն չկար: Պարզաբանեցին, որ վթարային վիճակում էր՝ ինքնափլուզվեց: Այսօր փաստացի ունենք այլայլված, աղճատված հուշարձան՝ շուկայից մնացել է օբյեկտ, որի մեջ հարկեր սարքվեցին, կողքից ապակիներով հարկ բարձրացավ: Սա համազգային խայտառակություն է: Այն, ինչ կատարվեց, ևս մեկ անգամ ապացույց է, որ այսօրվա կառավարությունը օլիգարխի ցանկության առջև անզոր է: Ես լուծումը տեսնում եմ բացառապես օրենքի ճանապարհով: Վաղ թե ուշ շուկան պետք է վերադարձվի, եթե ոչ այս, գոնե հաջորդ կառավարության օրոք: Եթե չունենամ հուշարձանի վերականգնման հույսը, պիտի մտածեմ, որ մեր ազգը վերանում է: Շուկայի ճարտարապետը իմ ուսուցիչն է եղել: Նա բացի հոյակապ ճարտարապետ լինելուց, հուշարձանների պահպանության գործի նախաձեռնողներից մեկն էր: Շուկայի բազմաթիվ դեկորատիվ տարրերի մեջ, այդ թվում՝ ճակատային վիտրաժը, մեր միջնադարյան ժառանգության դրվագներ կան: Նման թռիչքային ճարտարապետություն մենք Երևանում այլևս չունենք: Հիմա խոսում են այդ օբյեկտի բացման մասին: Իսկ մենք դիմադրող խմբով հարցում ենք ուղարկել պետական ատյաններին՝ այս շենքի բացման համար ավարտական ակտ ինչպե՞ս է գրվելու, եթե շուկան ուներ իր հատակագծային կադաստրային գրանցումը՝ հիմա ինչպե՞ս է գրանցվելու, հուշարձանների ցանկից հանվելո՞ւ է, թե՞ պետք է մնա: Մարդիկ, ովքեր շուկան տեսել են մինչև կերպարանափոխումը, չեն կարողանա այնտեղ մտնել՝ կզարհուրեն:

Անի Սմբատի, Նե Թադևոսյան Հայկ Բիանջյան


ՓԱԿ ՇՈՒԿԱ Հուշեր

Կիրակնօրյա շուկայական ծեսը Լրագրող Տիգրան Լիլոյանը պատմում է իր մանկության Փակ շուկայի մասին, այդ թվում թերթից կուլյոկների մեջ վաճառվող ադի-բուդիի, հատուկ «շուկայական» կտորե պայուսակների, քյաբաբանոցի, թերթի կրպակից ճարվող «Յումանիտեի» և այլ հետաքրքիր մանրուքների մասին, որոնցից բաղկացած էր շուկայի անկրկնելի համն ու հոտը:

Փ

էր, ասենք, կարտոֆիլ (հատկապես Գավառում և Մարտունիում այն իսկապես լավն է), հետաքրքրվում էր կոլտնտեսությունների նախագահներով, դպրոցների տնօրեններով, տեղական ինչ-որ աշխատակիցներով: Ընդ որում, հորս տեղեկացվածությունը չէր վերաբերում միայն Սևանի ավազանին: Շուկայում վաճառողների հետ նրա զրույցները ուղեկցվում էին այս կամ այն շրջան կատարած ուղևորությունների, տեղացի հայտնի դեմքերի հետ շփումների մասին յուրահատուկ հիշողություններով («Ո՞րն էր ձեր գյուղի հին անվանումը», — հետաքրքրվում էր հայրս (70-ականներին մեզ մոտ ամենուրեք հրաժարվեցին հին, թրքաձև տեղանուններից, և հարկավոր էր հասցնել կողմնորոշվել նորերի մեջ): «Ձեր 8-ամյա դպրոցում տնօրեն կար, որտե՞ղ են հիմա նրա որդիները», — կարող էր հարցնել հայրս իր վաղեմի ծանոթի մասին: Հայրս հատկապես ուրախանում էր արտաշատցիներին հանդիպելով, չէ՞ որ Արփենիկ տատս Բաշնալու` ներկայիս Բաղրամյան գյուղից էր): Վաճառողները նման տեղեկացվածությունից զարմանում, շշմում էր, բայց

PanArmenian Photo-ի արխիվ

28 29

Ida Kar, National Portrait Gallery

ակ շուկայի աղմուկն ու դրա կենտրոնական մասում գտնվող շատրվանի խշշոցը մինչև հիմա ականջումս է: Մեր շուկայի գույները, գունային երանգները, հատկապես, ոսկե աշնանը, աչքերիս առաջ են (ձմռանը շուկան շատ էր կորցնում իր գույները, դառնում մի տեսակ տխուր, սև-սպիտակ): Ճիշտ է, շուկայի խայտաբղետ գույները մեկ ակնթարթում մարում էին, երբ դեմ առ դեմ այնտեղ հանդիպում էինք ուսուցիչներից մեկին, ով դասերից ազատ ժամին կամ օրը գալիս էր գնումների՝ նրանք գրեթե բոլորն ապրում էին հարևանությամբ: Երբ մուտք էինք գործում շուկա, աստիճաններից ոչ հեռու աջ կողմից «ադի-բուդի» էին վաճառում: Վաճառողը մտցնում էր կես լիտրանոց «բանկան» հսկայական պարկի մեջ և թերթից պատրաստած «կուլյոկի» մեջ էր լցնում այնքան, որքան պետք է: Այդ «ադի-բուդիի» համը հնարավոր չէ մոռանալ: Այնտեղ էին կանգնում նաև հոլ վաճառողները, որոնք ցույց էին տալիս իրենց ապրանքը հենց այնտեղ` բետոնե հատակին: Այս գործի գիտակները կարծում էին, որ հոլ պետք է գնել ոչ թե այստեղ, այլ Չարխ թաղամասում, որը գտնվում էր «Արմենիա» հյուրանոցի երկրորդ, հետնամասի մասնաշենքի և Զաքյան փողոցի մեջտեղում, ուր, ի դեպ, N1 դեղատան տեղում այն ժամանակ տեղավորված էր «Մանկական աշխարհը»: Այն ժամանակ պլաստիկ փաթեթները, որոնցում վաճառողներն այժմ տեղավորում են մթերքը, չկային: Գնումների գլխավոր «կրողը» ցանցե տոպրակն էր, որը տանից դուրս գալիս, կարող էիք դնել գրպանը կամ պայուսակի մեջ: 70-ականներին ժամանակ առ ժամանակ հայտնվում էին ձեռնարկատեր ցեխավիկների կամ հայրենի տեղարդի` տեղական արդյունաբերության գլուխգործոցները` պլաստիկից պատրաստված ցանցատիպ զամբյուղները: Երբ մարդիկ սկսեցին ավելի հաճախ արտերկիր մեկնել, ի հայտ եկան օտարերկրյա խանութների գունագեղ փաթեթները, որոնք մեզանում օգտագործվում էին բազմիցս, մինչև մաշվելը (հիմա ժամանակները բոլորովին այլ են, մարդիկ սուպերմարկետների այդ ցելոֆանե փաթեթները դեն են նետում, կամ էլ, լավագույն դեպքում օգտագործում են խոհանոցում աղբ հավաքելու համար): Սակայն իսկական գնորդները շուկա էին գնում կտորե կամ արհեստական կաշվից պայուսակներով: Կիրակնօրյա գնումները մեր տանը ծեսի նման մի բան էին: Հայրս սիրում էր իր այդ պարտականությունը, որն ինձ ձանձրալի էր թվում, քանզի ինձ բաժին էր ընկնում շուկայի գնումներով պայուսակները տանող, կրողի դերը: 50-ականների երկրորդ կեսին լինելով Նոր Բայազետի (ավելի ուշ՝ Կամոյի), Մարտունու և Բասարգեչարի (հետագայում՝ Վարդենիսի) շրջաններում «Կոմունիստ» թերթի թղթակից` հայրս` Հենրիկ Լիլոյանը, լավ հիշում էր այնտեղի գործիչներին, և երբ գնում

Հոկտեմբեր 2013


PanArmenian Photo-ի արխիվ

Փակ շուկայի մսավաճառը նախարարից ոչ պակաս կարեվոր պաշտոն էր եվ ավելի պատվաբեր, քան, ասենք, շրջկոմի քարտուղարը:

Երևանի պատմության թանգարան

պետք է խոստովանել, որ դա որևէ կերպ չէր ազդում իրենց ապրանքի դիմաց պահանջած գնի վրա: Ինձ համար դա մարդկանց հետ շփվելու յուրատեսակ դպրոց էր, այն նաև հարստացումն էր հանրապետության աշխարհագրության մասին իմ գիտելիքները: Էլ չեմ խոսում կոլտնտեսությունների ու սովխոզների այն ղեկավարների մասին, ում անունները թնդում էին ամբողջ Հայաստանով և որոնցից շատերը կրում էին Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչումը: Ահա նրանցից մի քանիսը. Նոյեմբերյանի շրջանի «Զեյթուն» սովխոզի տնօրեն Բագրատ Վարդանյան (նրա պատվին է, որ Լամբալուն դարձավ Բագրատաշեն), կոլտնտեսությունների նախագահներ Եղիա Մարգարյան (Էջմիածնի շրջանի Լենինի անվան), Պետիկ Պետրոսյան (Արտաշատի շրջանի Վերին Արտաշատ գյուղ), Զաքար Զաքարյան (Աբովյանի շրջան Կոտայք գյուղ), Էջմիածնի շրջանի Աղավնատուն գյուղի կոլտնտեսության գլխավոր գյուղատնտես Ռոզա Ավագյանը: Շուկան նաև սեփական քյաբաբանոց ուներ: Իհարկե, նրանց արտադրանքը շատ էր տարբերվում քաղաքի լավագույն խորտկարանների արտադրանքնից, սակայն, քյաբաբը բավականին հագեցնում էր այցելուների և շուկայի աշխատակիցների քաղցը: Քյաբաբի հետ «Գետափ» կամ «Հրազդան» էժան գինի էին առաջարկում, կամ էլ ոչ լավագույն տեսակի օղի, ինչպես նաև ծիծակ` թթու դրված կծու բիբար: Հատկանշական է, որ հաճախ այն ծիծակը, որը, նույնիսկ, կծած, մնում էր հաճախորդի ափսեում, կրկին հայտնվում էր ընդհանուր ամանի մեջ` ապակե ցուցափեղկի տակ: Մսի պասաժում, որը շուկայի ամենախորքում էր, առաջարկի մեծ առատություն կար, որին չէր զիջում գնորդային պահանջարկը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ խորհրդային պետական առևտուրը (կար նաև կոոպերատիվ առևտուրը՝ Հայկոոպի (կամ միության մասշտաբով` Ցենտրոսոյուզի) գծով, սակայն այն շատ քիչ էր տարբերվում պետականից), մանավանդ, մսի ոլորտում, ավելի և ավելի մեծ խափանումներ էր տալիս, եթե, իհարկե, այն չանվանենք մեծ, համընդհանուր խափանում: Շուկայի մսի արտադրանքը վերջինիս ամենաբարձր որակն էր համարվում: Օրինակ, երբ Պրոսպեկտի «Ֆիրմային խանութում» մեծ ալյումինե տաշտակների վրա կիլոն 3 ռուբլով լանգետ էին վաճառում, խնայող գնորդներն ասում էին. «Ավելի լավ է, շուկայում գնեմ»: Միսը կոտրում էին հսկայական չափսերի հասնող, ամբողջովին մսային հյութերով և արյունով ներծծված քոթուկների վրա: Մարմարե վաճառասեղանին ամենատարբեր կտորներ էին դասավորվում` փափուկ մսից մինչև լյարդ և փորոտիք, որով կերակրում էին շներին: Փակ շուկայի մսավաճառը նախարարից ոչ պակաս կարևոր պաշտոն էր և ավելի պատվաբեր, քան, ասենք, շրջկոմի քարտուղարը: Հետևաբար, մսավաճառների պահվածքն իրենց սեփական կարևորության համահունչ էր, սակայն գնորդների հանդեպ տարբերակված մոտեցում էին կիրառում` ծանոթին ժպիտ և փափուկ միս, անծանոթներին կարող էին ոսկորներ և քարաճիկ տալ: Սակայն շուկայի խորքերից վերադառնանք դրա ճակատային մասին, դուրս գանք Պրոսպեկտ: Մուտքի աջ կողմում, ինչպես և հիմա, թերթի կրպակ էր, որտեղ թերթերից և ամսագրերից բացի (իր ծանոթներին կրպակավարը կարող էր «Պրամո» (ԳԴՀ-ից` Արևելյան Գերմանիա) կամ «Կոբիետա ի ժիցե» (Լեհաստանից) կանանց համար ամսագիր առանձնացնել, կարելի էր հավաքածուի համար, ասենք, նամականիշ կամ լուցկու պիտակ գնել: Ավելի ուշ, երբ սովորում էինք համալսարանում, ֆրանսերենի

գործնական դասերն անում էինք ֆրանսիացի կոմունիստների «Յումանիտե» թերթով (ուրիշը չկար) և դրա կիրակնօրյա հավելված «Յումանիտե-Դիմանշով» (Վոլտերի լեզվից բավականին հեռու գտնվող կրպակավարներն ասում էին` «Դենաշ»): Մի փոքր հեռու կենդանի հավ և աքլոր էին վաճառում: Խեղճերը թաթերը կապած իրենց դատավճռին էին սպասում: Իսկ տեղափոխման համար նրանց վերցնում էին կապված թաթիկներից՝ գլուխը ներքև դիրքով: Շուկայի տնօրինությունում և հաշվապահությունում հայտնվելու համար հարկավոր էր առաջնամասում բարձրանալ շուկայի ճակատային մասի կողային հատվածներից մեկը, այնտեղից էլ՝ ևս մեկ հարկ (երբեք այնտեղ չեմ եղել, ուստի, հարկերը կարող եմ շփոթել): Իսկ այդ ճակատային մասում աջ և ձախ կողմերում ծաղիկ էին վաճառում: Աստիճաններից ձախ կարկանդակ վաճառող կար, նա նաև պաղպաղակ էր վաճառում: «Մառոժնի՜, մառոժնի՜», — բացականչում էր նա (հետագայում՝ 80-ականներին նա տեղափոխվեց Մարգարյանի ծննդատան մոտ, և այնտեղ կարելի էր լսել իր թնդուն կոչը): Այդ կարկանդակները բավականին կասկածելի միջուկ ունեին, սակայն շատ համեղ էին (կամ էլ մեզ էր այդպես թվում): Վաճառողը կարկանդակը, պաղպաղակը փաթեթավորելու համար օգտագործվող մագաղաթանման թղթի մեջ էր դնում: Սուր զգացողություններն ուժեղացնելու համար կարելի էր խոհարարական արվեստի այդ գլուխգործոցը թաթախել աղի և կարմիր պղպեղի խառնուրդի մեջ, որը թրծած բաժակի մեջ էր (ի դեպ, հիշո՞ւմ եք, նույն բաժակներից կային «Ջրեր և հյութեր» խանութներում, համապատախանաբար, աղով և պղտոր ջրի մեջ ալյումինե գդալով` տոմատի հյութի համար): «Մառոժնիի» կողքին մի ծերուկ էր, ով դանակներ և կենցաղային այլ կտրող գործիքներ էր սրում («Դանակ-մկրատ սրեմ, դանակ-մկրա-ա-ա-ատ», — բացականչում էր նա): Փայտե շրջանակի վրա ամրացված սրելու գործիքը պտտվող շարժման էր բերվում ոտքի պեդալով, դրանից ուրախ, յուրահատուկ ձայնով տարբեր կողմեր էին թռչում վառ կայծերը, և այդ սարքը հեշտությամբ կարող էր կյանքի վերադարձնել, վերակենդանացնել նույնիսկ անհույս հին դանակը (ի դեպ, մինչև վերջերս ինչ շատ էին ջախջախված նացիստական Գերմանիայից մեր պապերի բերված դանակները): Այդ նույն «Դանակ-մկրատ սրեմ»-ները, ինչպես նաև «Հին շոր, հին կոշիկ առնեմ»ները և «Սարի ծամոն»-ները քայլում էին այն տարիների Երևանի բակերով (այնպես, ինչպես հիմա պատուհանների տակից կարելի է լսել «Ժավելի սպի-ի-րտ»-ը): Մի փոքր էլ մեր շուկայի ձայների և հոտերի մասին: Դպրոցից դեպի շուկա գնալու համար երկու ճանապարհ կար: Կամ շենքի դիմացի բասկետբոլի դաշտի կողքի նեղ արանքով, կամ էլ Լենինի 5ա հասցեում գտնվող շենքի կողքի կամարի միջով: Սակայն երկու դեպքում էլ պետք էր անցնել հասարակական զուգարանի կողքով, որը դպրոցի և շուկայի մեջտեղն էր գտնվում: Ընդհանուր օգտագործման պետքարանը քանդեցին 90-ականների սկզբին, սակայն դրա տակի հողը բուրում էր դեռևս շատ երկար ժամանակ: Այդ առումով, դժվար չէ պատկերացնել, թե ինչ անկրկնելի միջավայր էր ստեղծում այդ անհրաժեշտ շինությունը իր գոյության տասնամյակների ընթացքում… 70-ականների վերջին, երբ սկսեցին ստորգետնյա անցում կառուցել, իսկ ապա նաև «Ձկան խանութի» դիմացի թունելը, Պրոսպեկտի այդ հատվածը որոշ ժամանակով փակուղի դարձավ: Սակայն մեր շուկան չտխրեց և երևանցիների համար շարունակեց ձգողական կենտրոն մնալ: …Շուկայի պատմության մեջ շուկայական ժամանակներն ամենալավագույնները չդարձան: Այն փոխվեց, վերափոխվեց, բայց ոչ դեպի լավը: Աստիճանաբար կրճատվեցին առևտրային գոտիները: Ինչպես բացատրում էին տեղի պաշտոնյաները, դա արվում էր հարկեր չվճարելու համար: Խորամանկ վերավաճառողները այստեղից վերջնականապես դուրս մղեցին գյուղացիներին: Դադարեց ծփալ շատրվանը և, հետևաբար, անհետացավ դրա գերող խշշոցը: Սակայն, չնայած այս ամենին, շուկան, մեր մանկության շուկան հարազատ էր և ջերմ:

Մեդիամաքսի` «Երևան. XX դար» հատուկ նախագծից


ՓԱԿ ՇՈՒԿԱ Հեղինակային

Հարստություն 1960-ականներին ռուս գրող, հրապարակախոս Անդրեյ Բիտովը ճամփորդեց Հայաստանով, ինչի արդյունքում ծնվեց «Հայաստանի դասերը» ուղեգրությունը: Հանրահայտ գրքի գլուխներից մեկը կոչվում է «Հարստություն»: Այն նվիրված է մեր՝ այլևս կորսված հարստությանը՝ Ծածկած շուկային: Իսկ 2010-ին լուսանկարիչ Առնոս Մարտիրոսյանը հասցրել է անմահացնել շուկայի առօրյան: Ներկայացնում ենք Բիտովի տեքստը (թարգմանությունը՝ Ռաֆայել Ավագյան, «Հայագիտակ», 2003թ.)` կրճատումներով:

Մ

ի փոքրիկ սև սալոր էր: Ավելի ճիշտ՝ մուգ կապույտ, թանաքի գույնի սալոր: Փոքրիկ՝ ոչ թե այն պատճառով, որ հասած չէր կամ մանր-մունրներից էր, այլ այն, որ պատկանում էր բավականին լայն տարածված ու հայտնի տեսակին, փոքր-ինչ ավելի երկարավուն, չափսով՝ ոչ մեծ, քան խոշոր սալորները, սուր ծայրերով, ոչ այնքան հյութեղ, նույնիսկ՝ չորավուն, բայց շա՜տ ավելի քաղցր: Դա Երևանի խոշորագույն ծածկած շուկաներից մեկն էր, որի նախագիծը, ինչպես և երևանյան ժամանակակից քաղաքաշինության բազմաթիվ շենքեր, պետք է համարել առաջավոր ու հաջողված: Նա ինձ հատկապես դուր եկավ ներսից, որտեղ շատ օրգանական էր թվում, և դերն ու լուծումը ծայրաստիճան համապատասխանում էին իրար, միաձույլ էին: Փողոցի լույսից ու շոգից հետո այստեղ ինչ-որ շատ լուսավոր, զովաշունչ ստվեր կար ու մաքրություն և յուրօրինակ լռություն:

30 31

Հոկտեմբեր 2013


բանեցված աղմուկը այնքան մեղմ էր ու թեթև, որ միանգամից չհասավ գիտակցությանս, ինչպես ծովի աղմուկը և թռչունների շուկայի հեռավոր աղմուկը (բաց շուկայի աղմուկը մոտ է. ասես դու՝ անկոչ հյուրդ, ոտ ես դրել ափին և միանգամից խրտնացրել հազարավոր թևավոր տանտերերի): Ե՛վ բարձր կամարը՝ նրբակերտ ու թեթև, պարաձև սյունաշարին հենված, և՛ ցրված, անհասկանալի է, թե որտեղից եկող լույսը, և՛ այդ փափուկ ու մեղմ գվվոցը ակամայից ներշնչում էին տաճարային մտքեր: Այդ փոքրիկ սալորը բազմած էր ճիշտ այդպիսի սալորներից խնամքով սարքված բուրգի կատարին: Տարեց մի կին՝ մարար հագնված ու հարգարժան տեսքով, սարքել էր այդ բուրգը և այժմ կանգնած էր նրա

Հազարավոր ձայներ՝ անհասկանալի ու ինձ չհասնող, լողալով վեր էին բարձրացել, հասել բարձր կամարների տակ, այնտեղ միաձուլվել

Այստեղ չկար հարավային բաց շուկայի եռուզեռը իր արևով, աղմուկով, հրմշտոցով ու շնաճանճերով հանդերձ: Համեմատությունը ժամանակի մեջ ի՜նչ հանգույցներ է կատարում ինքն իրեն վերադառնալիս: Եթե թռչունների շուկան այդպես է անվանվել մարդկանց շուկայի համեմատությամբ, ապա ամենից առաջ ոչ թե առաջինի և երկրորդի բազմաքանակության պատճառով, այլ միմյանց հետ չհամեմատվող, իրար ձուլված այս ձայների պատճառով, որոնք այնպիսի բացարձակ անկանոնությամբ են ձուլված, որ արդեն ներդաշնակություն են ստեղծում: Եվ եթե թռչունների ժողովը ուրիշ ոչ մի բանի հետ չէր կարելի համեմատել, եթե ոչ շուկայի, ապա շուկան ես չեմ կարող որևէ այլ բանի հետ համեմատել, եթե ոչ թռչունների ժողովի: Հազարավոր ձայներ՝ անհասկանալի ու ինձ չհասնող, լողալով վեր էին բարձրացել, հասել բարձր կամարների տակ, այնտեղ միաձուլվել ու արտացոլվել և ահա դանդաղ հոսում էին ներքև, և այդ

ետևում՝ համեստ ու արժանապատվորեն: Նրա կողքին, ավելորդ, կանգնել էր նրա ոչ գեղեցիկ աղջիկը՝ դեմքին ինչ-որ տխուր ամպիկ: Նրա կողքին՝ կանաչեղեն վաճառող փութեռանդ մի կին: Բայց այդտեղով արդեն ակնհայտորեն անցնում էր սահմանը սալորների ու կանաչեղենի միջև: Գնորդներ չկային: Հարգարժան կինը հենց այդ պահին արագորեն բռնեց գլորվող սալորը և սահուն, փառահեղությունից ոչ զուրկ շարժումով դրեց բուրգի գագաթին, որից հետո չմտածված, բայց շատ զգույշ շարժումներով երկու կողքից բռնեց այդ ամբողջ կառուցվածքը, հետո բաց թողեց, և բուրգը շփման հրաշալի օրենքին ենթակա, քարացավ տեղում: Բարեկամիս հետ մենք քայլում էինք շուկայում և հարավի լիառատությունը, այս արդեն քանիերորդ անգամ, զարմացնում ու հուզում էր իմ հյուսիսային սիրտը: Մրգի գոյության հրաշքը գրեթե գլխապտույտ էր առաջացնում: Մրգերը ծածկված շուկայում ավելի նկատելի են, քան


ՓԱԿ ՇՈՒԿԱ Հեղինակային

լոլիկը ավելի արեվային է, քան վարունգը, տանձը ավելի, քան խնձորը, բայց ամենից արեվայինը, որքան էլ տարօրինակ լինի, ծիրանն է բաց շուկայում: Արևի լույսի բացակայությունը, որը ճնշում է ամենից առաջ բաց շուկայում, մրգերին ասես վերադարձրել էր իրենց սեփական լույսը (այո, լույսը, ոչ՝ գույնը): Նրանք՝ փոքրիկ արևներ, լուսարձակում էին ներսից, վերադարձնելով կուլ տված արևը: Եվ քանի որ առևտրին իմ մասնակցությունը ինձնից անկախ պասիվ էր և ինձ համար պարզ չէր, թե ինչպես էր իմ բարեկամը առևտուր անում իր ցեղակիցների հետ և որն էր նրա ընտրության սկզբունքը, ես ամբողջովին մի աչք ու մի սիրտ դարձած նայում էի ու հիանում: Ես սկսեցի մրգերը դասակարգել «արևայնության» սկզբունքով, լոլիկը ավելի արևային է, քան վարունգը, տանձը ավելի, քան խնձորը, բայց ամենից արևայինը, որքան էլ տարօրինակ լինի, ծիրանն է, — մտածում էի ես... Գնացուցակների բացակայությունը լիովին բացառում էր առևտրին իմ մասնակցելու հնարավորությունը, բայց այդ բացակայությունը ինքնըստինքյան ինձ դուր էր գալիս, ինձ համար նշանավորելով առևտրի ինչ-որ նախածին ու կենդանի սկզբունք, որտեղ գործարք կա, կան նաև ինչ-որ դաշինք, հարաբերություն ու ազգակցություն: Այստեղ ինձ բոլորը ազգակիցներ էին թվում: — Ի՜նչ գեղեցիկ է, — բթորեն ասացի ես, աչք ածելով այդ ամբողջ փառահեղությունը: — Վատ շուկա է, — ամոթխածորեն ասաց բարեկամս, — այ, մի երկու շաբաթ հետո գայիր... Հենց այդ պահին էլ մենք մոտեցանք այն սալորին, և բարեկամս պատրաստվեց գնել: Հարգարժան կինը, երևի, գնորդ չէր սպասում և մեր ներկայությունը հանկարծակիի բերեց նրան: Նա մի ակնթարթ շփոթվեց, բայց հետո, կարծես ի փոխհատուցումն այդ շփոթմունքի, անմիջապես սկսեց չափազանց արագ շարժվել, առանց սակայն իր արժանապատվությունը գցելու: Նրա շեշտակի շարժումից ամենավերին սալորը երերաց և փոքր-ինչ հապաղելով, գլորվեց: Կինը և նրա աղջիկը ինչ-որ բնազդային շարժում կատարեցին սալորը բռնելու, բայց արդեն ուշ էր: Մանավանդ, նրանք երևի հասկացան, որ այդ սալորի պատճառով կարող են խորտակել ամբողջ բուրգը և, բացի այդ, ընդհանրապես անհարմար է... Այդպես էլ նրանք քարացան, կասեցնելով հազիվ նկատելի ու դրսևորված շարժումը և սկսեցին աչքերով հետևել սալորի անկումը: Ես նույնպես քար կտրեցի. ինձ միշտ հիպնոսում է անսպասելի անկումը: Սալորը գլորվեց բուրգից, իր հետ տանելով մեկը ևս, և

32 33

Հոկտեմբեր 2013

նրանք մարմարե վաճառասեղանից ընկան սալահատակին, սկսեցին գլորվել ավելի արագ, աշխատելով ետ չմնալ միմյանցից: Մենք աչքերով հետևեցինք նրանց, մինչև նրանք կանգ կառնեին, և հարգարժան կինը սկսեց սալոր կշռել բարեկամիս համար: Սալորները իրարից ոչ հեռու ընկած էին կեղտոտ սալահատակին, և մարդիկ անցնում էին նրանց վրայով: Կինը արագությամբ և հաջող վերջացնում էր իր գործը, բայց իր կամքից անկախ, թաքուն աչք էր գցում այն երկու որբ սալորներին: Մի փոքրիկ տղա նկատեց սալորները, մենք հուսով լի հայացք ձգեցինք նրա վրա, բայց շուկայում գետնից հավաքող անապաստանների դարը վաղուց անցել էր... Ինչ-որ մեկը քիչ էր մնում կոխ տար սալորը, բայց վերջին վայրկյանին ոտքը անճոռնիաբար փոխելով, շրջանցեց: Մենք թեթևացած շունչ քաշեցինք: Էժանագին տեսակի երկու փոքրիկ սալորներ էին: Ես ինչպե՞ս բացատրեմ, որ մեր այդ բոլոր տվայտանքներում ո՛չ աղքատություն կար, ո՛չ ժլատություն: Պարզապես մեղքներս գալիս էր, որ նրանք ընկել են, որ նրանց կոխ են տալու, որ ոչ ոք դրանք չի ուտելու: Սալորի նկատմամբ այդ խղճմտանքը ազնիվ էր: Դա հարգանք էր նրա հանդեպ: Դրա մեջ հողի արժեքը կար, աշխատանքի արժեքը՝ նրա յուրաքանչյուր կաթիլում: Դրա մեջ ևս կուլտուրա կար: Կուլտուրան ձրի չի տրվում: Եթե բնիկ լենինգրադցիները մինչև այսօր էլ չորացած ու բորբոսնած հացի կտորը աղբանոց չեն նետում, ապա դա բնավ չի խոսում հողին կապված լինելու և հողագործի աշխատանքը հարգելու մասին, այդ ամենը վաղուց արդեն մոռացված է: Բայց, եթե այսօրվա կշտությունից հանենք այդ դեն չնետած, այլ անպայման որևէ ծակուծուկ կոխած հացի չոր կտորը, մնացորդում կստացվի պաշարում: Եվ այդ հեռու-հեռավոր սովը գյուղացիական կուլտուրայի տարր է հաղորդում հողը վաղուց ի վեր մոռացած մարդկանց: Հացի նկատմամբ այդպիսի հարգանքը կուլտուրա է և այդ կուլտուրան անհրաժեշտ է հարգել այնպես, ինչպես հացը: Սնունդը դա սնունդ է: Ոչ միայն կենսական ֆունկցիա է, այլև հասկացություն: Այս գյուտի համար ես գրեթե ամբողջովին պարտական եմ Հայաստանին: Այնտեղ պահպանվել է ուտելու կուլտուրան, որին հասարակական սնունդը դեռ չի կեղեքել: Ես փակում եմ աչքերս և տեսնում ահա այս սեղանը: Ահա լոլիկները՝ այնքա՜ն կլոր, այնքա՜ն կարմիր, այնքա՜ն մեկուսի... Ահա գյուղական պանրի կտորը՝ մենրացանցի հետքերով: Ահա սոխը՝ չճմռթված, երկար


սլաքներ, ջրի կաթիլները վրան: Ահա կանաչին, կանաչ կանաչին, կապույտ կանաչին, կարմիր կանաչին, մի ամբողջ սայլ, մի ամբողջ դեզ: Դա սնունդ չէ, սննդի բյուրեղիկներ է: Դա միացություններ չէ, տարրեր է: Ահա իրոք՝ ինչ որ աստված տվել է... Եվ լավաշի խուրձ: Հինավուրց, հնամենի մատյան: Լավաշը հացի հայրն է, առաջին հացը, նախահացը: Ալյուրն ու ջուրը, ես այսպես եմ հասկանում, հացի բյուրեղներն են: Հավերժական հաց: Ահա բացված է խոնավ փեշկիրը և հառաչում են լավաշի հավերժ թարմ էջերը: Մի մաքուր, մաքուր առավոտ: Նստում է բարեկամս: Նստում եմ և ես: Մենք կտրում ենք մի կտոր լավաշ, մեջը սոխի սլաքներ դնում, կանաչի ցողունիկներ և պանիր: Փաթաթում ենք, կծում և անշտապ ծամում: Մենք չենք շտապում, մենք ժլատություն չենք անում, մենք որկրամոլ չենք, մենք ուտում ենք: Մենք հարգում ենք հացը, հարգում ենք միմյանց, հարգում ենք մեզ: — Լավաշը հաց է, — ասում է բարեկամս, մի կտոր լավաշ կտրելով, — լավաշը ափսե է,- ասում է նա, լավաշի կտորի մեջ կանաչեղեն դնելով, — լավաշը անձեռոցիկ է, — ասում է նա, — բերանը լավաշով սրբելով... Եվ ուտում է անձեռոցիկը: Ես Հայաստանում չեմ տեսել կեղտոտ ափսեներ, լրիվ չկերած, քչփորած ճաշատեսակներ, նման ոչ մի խոզություն, որ իրեն թույլ է տալիս խժռած-կշտացած մարդը: Հայաստանում չեն խժռում, ուտում են: Ուտում են ձեռքով. դա հարգարժան է և գեղեցիկ: Ափսեն սրբում են

լավաշով, որպեսզի համեղ լինի, միշտ համեղ: Եվ ոչ միայն այդ պատճառով: Եթե ինձ առաջարկեին երկու խոսքով սահմանել, թե ինչ բան է կուլտուրան, ոչ թե այն կուլտուրան, որը բարձրագույն կրթություն է և ասպիրանտուրա, քանի որ կրթված մարդը էս մեր ժամանակներում հաճախ ու տառացիորեն գյադա է, այլ այն կուլտուրան, որին կարող է արժանի լինել նաև անգրագետ մարդը, ես այն կսահմանեի որպես հարգանքի ունակություն: Հարգանքի ունակություն ուրիշների նկատմամբ, հարգանքի ունակություն այն բանի նկատմամբ, ինչ չգիտես, հարգանքի ունակությունը հացի նկատմամբ, հողի, բնության, պատմության ու մշակույթի նկատմամբ, հետևապես՝ ինքնահարգանքի, արժանապատվության ունակության: Եվ քանի որ ես բավարարված չէի լինի այս ձևակերպումից, ինձ կթվար, թե այն թերի է, ևս կավելացնեի՝ նաև չխժռելու ունակություն: Խժռում և գերհագենում է միշտ աղքատը, միշտ ստրուկը՝ անկախ իր արտաքին արժանապատվությունից: Խժռում է՝ քեֆ անելիս, խժռում է՝ սիրելիս, խժռում է բարեկամություն անելիս... Շպրտում է հացը, քշում է կնոջը, վանում է ընկերոջը... Կեղտոտությո՜ւն: Կարճ շնչառություն, շնչարգելություն: Այդպիսինը պետք է որ ոչինչ չունենա, սոված լինի, միայն սոված լինելով նա դեռ կարող է պահպանել մարդկային կերպարը, կարեկցանքի և ըմբռնման ունակությունը: Նա ստրուկ է: Հենց որ կշտացավ, զկռտում է, արհամարհում այն բոլորը, ինչ խժռել է և վրեժ առնում այն ամենից, ինչի ծարավը և քաղցը զգացել է: Խժռել է ու լակել: Եվ երբ արդեն կուշտ է՝ մի այսպիսի կեղծ ազատություն երկրային կյանքից, մի այսպիսի՝ իբր թե հոգևոր կյանք... Նայում է պղտոր հայացքով, որպեսզի մի բան էլ վանի, մի բան կոտրի, մի բան էլ կեղտոտի: Նա կշտանալով, սրդեն սպառել է ազատության իր սոված ձգտումը: Եվ այժմ նրա ազատությունը կշտությունից հետո եկող հաջորդ աստիճանն է՝ գյադայությունը: Որովհետև, ագահությամբ վրա պրծնելով, նա կրկին ոչինչ չունի, ոչ մի բանի չի տիրապետում, և այժմ, որպեսզի ինքն իրեն համոզի իր ազատության մեջ, նա պետք է թքի այն ամենի վրա, ինչ այնքան խայտառակորեն չի կարողացել ունենալ՝ ունենալու վրա: Միայն կուլտուրան կարող է հաղթել առատությանը: Անկուլտուրական մարդը չի կարող հարուստ լինել: Հարստությունը կուլտուրա է պահանջում: Անկուլտուրական մարդը կավերվի, հետո կսկսի ավերել:

Առնոս Մարտիրոսյան


ՓԱԿ ՇՈՒԿԱ Ուղեցույց

Փակ հնգյակ

Մաշտոցի պողոտայի շուկայի կառուցմամբ Երևանում սկիզբ դրվեց քաղաքաշինական մի նոր մշակույթի՝ ծածկած շուկաների, որտեղ տարբեր գյուղերից ու ավաններից մարդիկ գալիս, անվճար տաղավար էին զբաղեցնում և վաճառում իրենց միրգը, բանջարեղենը կամ այլ մթերքը: Ժամանակին յուրաքանչյուր վարչական շրջան ուներ այդ նպատակին ծառայող իր ծածկած շուկան, ընդ որում՝ բոլորը համարակալված: Այսօր պահպանվել և շարունակում են գործել (որոշ վերապահումներով) դրանցից հինգը:

Թիվ 5

Արաբկիր Կենտրոնական Ծածկած շուկայի բացումից 5 տարի հետո՝ 1957-ին, Գրիգոր Աղաբաբյանը նախագծեց ևս մեկը Կոմիտասի պողոտա 53 հասցեում: Կառուցվածքային առումով գրեթե կրկնելով կենտրոնական շուկան՝ այս մեկը, այնուամենայնիվ, նույնքան ընդգծված էսթետիկ և դեկորատիվ հարստությամբ չի փայլում: Կոմիտասի շուկան նույնպես իրենից մեկ ընդհանուր դահլիճ է ներկայացնում, որի կենտրոնական հատվածում չորս շարքով դասավորված են վաճառքի տաղավարները: Հետևում նախատեսված է մսի պասաժը, որն այսօր չի գործում, ինչպես նաև չեն գործում շենքի պարագծով տարածվող երկրորդ հարկի տաղավարները: Փոխարենը ծածկած շուկայի հետևում գործում է, այսպես կոչված՝ ամառային շուկան: Կոմիտասի պողոտայում աստիճանավոր պատվանդանի շնորհիվ մայթից վեր գտնվող շուկայի ճակատային մասը, թերևս, ամենից շատ է աչքի զարնում իր հարդարանքով. շքամուտքի կամարին նռան ու խաղողի զարդաքանդակներ են, իսկ կողմնային հատվածներում՝ դասական սյուներ: Ի դեպ, դրանցից մեկի վրա մինչ օրս փակցված է «Ոսկերիչ» գրությունը. չզարմանաք, եթե դրա կողքին դանակ սրող վարպետին տեսնեք:

34 35

Հոկտեմբեր 2013


Թիվ 3

Վերին Շենգավիթ (3-րդ մաս) 1958-ին Աղաբաբյանը հեղինակում է ևս մեկ ծածկած շուկա, այս անգամ՝ այժմյան Գարեգին Նժդեհի փողոց 17 հասցեում: Այն գրեթե ամբողջովին կրկնում է Կոմիտասի շուկան, բացառությամբ իր այսօրվա գործառույթի տարբերության: Եթե Կոմիտասի շուկայում մինչ օրս էլ շարունակում են մթերք վաճառել, ապա 3-րդ մասի շուկան վաղուց արդեն վերածվել է հագուստի վաճառասրահներով լի մի տարածքի, պաշտոնապես` «առևտրի տուն»: Կառույցի շուկա լինելու մասին, թերևս, վկայում են ներսի կողմից մուտքի պատին՝ երկու խորշերում խնամքով պահպանված երկու կանանց բարձրաքանդակները. հայկական տարազով կանանցից մեկն իր ձեռքերում խաղող է բռնել, մյուսը, ըստ երևույթին, այդ խաղողից ստացված գինով լի կժերը: Ճակատային կողմից շուկան զարդարված է մետաղե ռելիեֆով, որը խրախճանքի, երգ ու պարի, տոնախմբության տեսարան է պատկերում:

Թիվ 10

Քանաքեռ-Զեյթուն Տիպային շուկայի օրինակ է նաև Պարույր Սևակ 51 հասցեում գտնվողը, որի հեղինակը Հովհաննես Բաբաջանյանն է: Սակայն Նոր Նորքի շուկայի տրամաբանությամբ կազմակերպված ներքին և արտաքին տարածությամբ այս շուկան աստիճանավոր պատվանդանին է, մինչդեռ Գայի պողոտայից ծածկած շուկան հասնելու համար աստիճաններով ներքև է պետք իջնել: 1975-ից գործող այս շուկան ևս ունի որմնանկար. դա Մարտիրոս Սարյանի հեղինակած Արարատի բնանկարներից մեկի կրկնօրինակն է, ասում են՝ Տիխոն անունով մի ռուս նկարիչ է հեղինակել: Ասում են նաև, որ Զեյթունի շուկայի ապագան էլ շատ երևելի չէ: Առայժմ չհաստատված տեղեկությունների համաձայն, տեղացի վաճառողներին անհայտ մի գործարար պատրաստվում է վերակառուցել այն մեր ժամանակի ոգով, այսինքն՝ վերացնել կառույցի ամենահետաքրքիր մասը հանդիսացող աստիճանավոր պատվանդանը և դրա փոխարեն նոր առևտրական հատված տեղավորել, իսկ բուն շենքի ներսում կտեղադրվեն տաղավարներ:


ՓԱԿ ՇՈՒԿԱ Ուղեցույց

Թիվ 7

Նոր Նորք 1973-ին շահագործման հանձնվեց ևս մեկ ծածկած շուկա՝ Գայի պողոտա 16 հասցեում: Իր կառուցվածքով այն տիպային շուկա է. Խորհրդային Միությունում ցանկացած գործառույթ կատարող շենքերի (հիվանդանոց, բնակելի շենք, կինոթատրոն, շուկա և այլն) կառուցման համար նախագծվում էր տիպային, համընդհանուր ունիվերսալ տարբերակ, որն իր հերթին հարմարեցվում էր յուրաքանչյուր երկրի շինանյութի տեսակների պաշարին և կլիմայական պայմաններին: Այդ իսկ պատճառով Նոր Նորքի շուկայի գլխավոր արժեքը հենց իր գործառույթի կատարման մեջ է: Հատակագծում քառակուսի շենքի ներքին տարածությունն ընդհանուր է. կենտրոնական հատվածում միրգ ու բանջարեղենի տաղավարներն են, հետնամասում՝ մսի պասաժը: Այս շուկայում, սակայն, ուշագրավ է մսավաճառների տաղավարների վերևում՝ հետևի պատի կամարի տակ տեղ գտած որմնանկարը: Ստորագրության համաձայն՝ այն 1973-ին հեղինակել է Զաքար անունով մի նկարիչ, որը, ըստ ամենայնի, սիրողական նկարչությամբ է զբաղվել և ինչ-որ մեկի խնդրանքով համաձայնել է զարդարել շուկայի սրահի պատերից մեկը: Որմնանկարի կենտրոնում խաղողի ու (միաժամանակ) նռան ծառն է, որի ստվերում գինու գավաթով կիսապառկած է Նոյ նահապետը, նրա ձախ կողմում որդիներն են, մեկի ուսին, հավանաբար, մատաղի գառ, իսկ մյուս կողմում՝ հարսները գինու կժերով և թոռները: Մի խոսքով՝ բիբլիական տեսարան՝ ժողովրդական մեկնաբանությամբ: Այս որմնանկարը ուշագրավ է նաև նրանով, որ 2004-ին, երբ շուկան բարեկարգվեց, ոմն Ֆ. Բոուրմանին պատվիրեցին թարմացնել որմնանկարը, ինչը նա սիրով արեց՝ ինքն իրեն անմահացնելով Նոյի դերում: Մսավաճառների պնդմամբ՝ այժմյան Նոյի կերպարը ճիշտ և ճիշտ այդ նկարչինն է՝ նույն մազմորուքով և դիմագծերով: Ինչ վերաբերում է շուկայի ապագային, ապա նույն վաճառողների շրջանում պտտվում են լուրեր, որ այն արժանանալու է Պրոսպեկտի շուկայի ճակատագրին՝ նույն գործարարի թեթև ձեռքով:

36 37

Հոկտեմբեր 2013


Թիվ 2

Կենտրոն (Սիլաչի) Երևանյան ծածկած շուկաներից վերջինը շահագործման է հանձնվել 1980-ականներին: Իսկ կառուցվել է Գրիգոր Աղաբաբյանի որդու՝ Արա Աղաբաբյանի նախագծով: Այս շուկան նախորդներից տարբերվում է իր կառուցվածքային և ֆունկցիոնալ լեզվով, որն ավելի շատ աղերսներ ունի սովետական մոդեռնիզմի հետ: Ամբողջովին մետաղական կառուցվածքներից բաղկացած ծածկը հսկայական տարածք է ընդգրկում, որը պայմանականորեն երկու մասի է բաժանված: Շուկայի երկու կողմերից բացվող մուտքերը տանում են դեպի շրջանաձև դասավորված մրգի, բանջարեղենի, համեմունքների, քաղցրավենիքի, թթվի ու մտքովդ անցած ցանկացած այլ մթերքի տաղավարները, իսկ դրանցից հետո երկու կողմից բարձրացող աստիճանավանդակը տանում է երկրորդ հարկ, որտեղ հագուստի վաճառք է իրականացվում: Երկրորդ հարկի տակ պահեստներն են, իսկ դրանց կողքին՝ շենքի մեջտեղից բացվող մուտքի անմիջապես դիմաց, մսի պասաժները, որոնք շատ տեղ չեն զբաղեցնում: Շուկայի կառուցման ժամանակ միսն այնքան էլ հաճախ հանդիպող և վաճառվող ապրանք չէր, այդ իսկ պատճառով առանձին մեծ տարածք դրա համար չի հատկացվել: Շուկայի երկրորդ հարկն առանձնապես ուշագրավ չէր լինի, եթե աստիճաններին հաջորդող երկու հարթակներից մեկում կանգնեցված չլիներ խաղողի վազերը ձեռքին բռնած հայկական տարազով գեղեցկադեմ կնոջ արձանը: Ասում են՝ այն կանգնեցվել է շուկայի բացումից կարճ ժամանակ անց և մինչ օրս իր բարձր դիրքերից հովանավորում է վաճառականներին:

Անի Սմբատի Գրիգոր Եփրեմյան


ՓԱԿ ՇՈՒԿԱ Այնտեղ

Օտար ծածկեր Երևանի իշխանությունների համար գուցե զարմանալի թվա, բայց աշխարհի տարբեր ծայրերում պահպանվում և հաջողությամբ գործում են բազմաթիվ ծածկած շուկաներ, որոնք ոչ միայն մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն, այլև անգամ վերակառուցումներից հետո գրեթե պահպանել են նախնական տեսքն ու գեղագիտական արժեքը` դառնալով իրենց քաղաքների կարևոր զբոսաշրջային կառույցներից: Դրանցից շատերը նույնիսկ իրենց կայքն ունեն:

Վալենսիական մոդեռնիզմ

Իսպանական Վալենսիա քաղաքում է գտնվում Եվրոպայի ամենահին մթերային շուկաներից մեկը, թեև այսօր գոյություն ունեցող մոդեռնիստական շենքը կառուցվել է 20-րդ դարում և շատ համահունչ է հարևանությամբ գտնվող Սանտոս Խուանես բարոկկո եկեղեցու (17-րդ դար), ուշ գոթական Մետաքսի բորսայի (15-րդ դար) և դրան կից վերածննդյան Հյուպատոսական տաղավարի (16-րդ դար) հետ: Շուկայի մոդեռնիստական շենքը կառուցվել է երկու կատալոնացի ճարտարապետների՝ Ալեքսանդր Սոլեր ի Մարկի և Ֆրանսեսկ Գուարդիա ի Վիալի նախագծով, որոնք շահել էին 1910-ին Վալենսիայի քաղաքապետարանի հայտարարած մրցույթը: Շուկայի բացումը տեղի ունեցավ 1919-ին. այդ ժամանակ այն Իսպանիայի ամենամեծ և Եվրոպայում խոշորագույն շուկաներից մեկն էր: Շուկայի շենքը ավելի քան 8000 քմ տարածք է զբաղեցնում: Հատակագծում ոչ կանոնավոր 14-կողմանի ուղղանկյան տեսք ունի և բաժանված է երկու հիմնական գոտու. առաջինը նախատեսված է գլխավորապես ձկան առևտրի, իսկ երկրորդը՝ մրգի ու բանջարեղենի և այլ ապրանքների համար: Ընդհանուր առմամբ՝ շուկայում 959 առևտրի տաղավար կա, գործում են նաև բազմաթիվ սրճարաններ, ռեստորաններ ու հուշանվերների խանութներ: Այդ հսկայական «առևտրի տաճարի» ներքին և արտաքին հարդարանքը փայլում է կերամիկայի, մետաղի, քարերի ու գունավոր ապակու բազմազանությունից: Հատկապես աչքի են ընկնում վալենսիական դրոշի գույներով վիտրաժները շենքի ճակատամասում: Կառույցը պսակված է 30 մետր բարձրությամբ մեծ գմբեթով, որը շենքի երկու առանցքների հատման մասում՝ «մրգային» տեղում է վեր խոյանում, և մեկ ուրիշ փոքր գմբեթով՝ «ձկնային» գոտում: Երկուսն էլ զարդարված են ձկների ու թութակների տեսքով հողմացույցներով:

38 39

Հոկտեմբեր 2013


Քաղաք՝ քաղաքի մեջ

Ստամբուլի Փակ շուկան կամ Գրանդ բազարը (Կապալի Չարշի) համարվում է աշխարհի ամենամեծ և ամենահին փակ շուկաներից մեկը: Այն գտնվում է Ստամբուլի հին հատվածում և հսկայական տարածք է զբաղեցնում՝ ներառելով ավելի քան 4000 խանութ 58 խաչվող փողոցներում: Խանութների հետ մեկտեղ շուկայում իրենց տեղն ունեն ռեստորաններ, աղբյուրներ, մզկիթներ, բնակելի տարածքներ և անգամ գերեզմանատուն: Վաճառվող ապրանքի բազմազանությունը անսահման է՝ ոսկերչական իրեր, զարդեր, հնաոճ իրեր, գործվածք, գորգեր, հուշանվերներ, խեցեգործական և փայտե իրեր և այլն: Շուկայի շինարարությունը սկսվել է դեռևս Մեհմեդ 2-րդ սուլթանի օրոք՝ 1453-ին, Կոստանդնուպոլիսը գրավելուց անմիջապես հետո՝ բյուզանդական մայրաքաղաքի շուկաների հիման վրա: Սուլթանի կարգադրությամբ կառուցվել է երկու բեդեսթան՝ թուրքական փակ շուկա, որոնց շուրջ էլ սկսվել է ձևավորվել մեծ շուկան: 1461-ին բացվելուց հետո Կապալի Չարշին բազմիցս վերակառուցվել և ընդլայնվել է, իսկ 1894 թվականի երկրաշարժից հետո շուկայի լայնածավալ վերակառուցում է ձեռնարկվել: Մինչև 19-րդ դարի վերջը Կապալի Չարշին նաև ստրկավաճառության կենտրոն է եղել: Շուկան ընդհանուր առմամբ 18 դարպաս ունի, իսկ փողոցները պահպանել են հին անվանումները` Թասակագործների փողոց, Ինքնաեռների փողոց և այլն:

Ֆրանսիայի սրտում

Կարո դու Տամպլը փակ շուկա է Փարիզի 3-րդ թաղամասում: Այն կառուցվել է 1863-ին և վերակառուցվել 1905-ին: Դեռ միջնադարից Տամպլ թաղամասը գործվածքի ու հագուստի վաճառքի վայր է եղել, 1811-ին այդտեղ ժամանակավոր շուկա է կառուցվել փայտից, իսկ 1863-ին այն արդեն աղյուսից և ապակուց էր: Շուկայի շենքն ինքնին գալական կառույց է, որի կամարների ներքո վաճառում են կաշվե իրեր և հագուստ: 2004-ին թաղամասի բնակչությունը պահանջեց, որպեսզի շուկան նորոգվի և թարմացվի՝ որպես բազմապրոֆիլ հանրային տարածք: Փարիզի քաղաքապետարանը ծրագրում է շուկան վերաբացել այս տարվա վերջին՝ հանրությանը ներկայացնելով 250-տեղանոց դահլիճ և այլ հավելյալ կառույցներ: Վերանորոգված շուկան կկարողանա միաժամանակ 2800 հաճախորդ ընդունել:


ՓԱԿ ՇՈՒԿԱ Այնտեղ

Տոսկանական ոճով

Ֆլորենցիայի կենտրոնական շուկան՝ Մերկատո Չենտրալեն, 19-րդ դարի կառույց է, որին կից գործում է նաև Մերկատո դի Սան Լորենցոն: Վերջինս վրանային շուկա է և մշակութային արժեք չի ներկայացնում, մինչդեռ Կենտրոնական երկհարկանի շուկան շուրջ 140 տարվա պատմություն ունի: Այն կառուցվել է 1874-ին և գլխավորապես սննդի վաճառք է իրականացնում: Կառուցման ժամանակ շուկան իր մեջ է ներառել 1872-ից գործող մի սրճարան, որը մինչ օրս ավանդական տոսկանական խոհանոց է մատուցում և այսօր էլ քաղաքի ամենասիրված սննդի կետերից մեկն է հանդիսանում: Շուկայի առաջին հարկում ներկայացված է պանրի, տոսկանական խոհանոցի մսեղենի, գինիների ու հացաբուլկեղենի տեսականին, իսկ երկրորդում` մրգի, բանջարեղենի և ծաղիկների տաղավարներն են: Վերջերս շուկայի երկրորդ հարկը փակվել է մաքրվելու, նորոգվելու և թարմացվելու նպատակով:

Բրիտանական մոտեցում

Օքսֆորդի փակ շուկան պատմական կառույց է քաղաքի կենտրոնում, որը բացվել է 1774-ին և ակտիվորեն գործում է մինչ օրս: Շուկայի կառուցման գլխավոր նպատակը Օքսֆորդի կենտրոնական փողոցները խցանող առևտրի կեղտոտ ու անկանոն տաղավարները մի տեղ հավաքելն էր: Սկզբում քաղաքային իշխանությունները որոշել էին ոչնչացնել այդ շուկան, բայց հետո որոշեցին, որ ավելի նպատակահարմար կլինի այն տեղափոխել ընդհանուր կառույցի մեջ, որը նախագծեց ճարտարապետ Ջոն Գվինը: Նրա նախագծով կառուցված շենքը, որի տեղում սկզբում մսի քսան կրպակ էր տեղակայված, շուտով ներառեց նաև այգեգործության պարագաների, պարենամթերքի ու ձկան վաճառքի տաղավարներ, ինչպես նաև սրճարաններ և հրուշակեղենի խանութներ: Այսօր փակ շուկան շարունակում է մնալ քաղաքի յուրահատուկ առևտրի կենտրոններից մեկը, որի գոյությունը, սակայն, 200 տարի անց վտանգված է: Բանն այն է, որ քաղաքային խորհուրդը որոշել է 50 տոկոսով բարձրացնել շուկայի խանութների վարձակալության գումարը՝ պատճառաբանելով, թե ներկայիս գումարը չափազանց քիչ է քաղաքի կենտրոնում գտնվող շուկայի համար: Արդյունքում շուրջ 50 խանութների սեփականատերեր փաստի առաջ են կանգնած: Իրավիճակը շտկելու համար մի ամբողջ շարժում է սկսվել, սակայն առցանց ստորագրահավաքի ընթացքում հավաքված ավելի քան 11 հազար ստորագրությունները դեռևս չեն երաշխավորում վարձակալության գումարի պահպանումը, մինչդեռ վաճառականներից շատերը գրեթե համոզված են, որ դրա բարձրացումը կարող է ճակատագրական լինել պատմական շուկայի համար:

40 41

Հոկտեմբեր 2013


Ամենահինը` Դամասկոսում

Համիդի շուկան կամ Ալ Համիդիա Սուքը Սիրիայի ամենամեծ և ամենահին շուկաներից մեկն է: Թիթեղյա ծածկով փակ շուկան կառուցվել է 18-րդ դարում և մինչ օրս գրեթե պահպանել է նախնական տեսքը: Շուրջ կես կիլոմետր ձգվող ճանապարհը կառուցվել է դեռևս Հռոմեական կայսրության օրոք, իսկ դրա երկու կողմերով ձգվող շուկան իր վերջնական տեսքը ստացել է 19-րդ դարի վերջում՝ Օսմանյան սուլթան Համիդ 2-րդի օրոք, ումից էլ ստացել է անվանումը: Փակ շուկայի երկու կողմերում շարված են ամենատարբեր ապրանքի տաղավարները՝ սկսած գործվածքից, հնաոճ իրերից մինչև նախշազարդ նարգիլե ու այլ հուշանվերներ: 2002-ին շուկայի հետիոտն ճանապարհը վերակառուցվել և սալիկապատվել է՝ տարածքն ավելի կոկիկ ու մաքուր դարձնելու համար:

Ծովափնյա շուկան

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Հարավային ծովածոցի ափին է գտնվում ճարտարապետ Գուստավ Նիստրյոմի նախագծած ծածկած շուկան` Կաուպպահալին: Կարմիր, դեղին և սպիտակ աղյուսից 1888-ին կառուցված շուկան շատ լավ պահպանվել է և հիմա էլ շարունակում է կատարել իր սկզբնական գործառույթները՝ հաճախորդներին առաջարկելով թարմ, աղապատ և ապխտած ձկնեղենի ու այլ ծովամթերքի, մսամթերքի ու հացաբուլկեղենի լայն տեսականի: Փակ շուկայի ներսում գործում է նաև սուշի-ռեստորան, ինչպես նաև լապլանդական ուտեստների մասնագիտացված խանութ: 1989-ի ամռանը շուկան վերաբացվեց թարմացված տեսքով, իսկ 2013-ի փետրվարին այն փակվել է 14 ամսով՝ վերակառուցվելու նպատակով:


ՔԱՂԱՔ Հետազոտություն

Քո մասին են իմ բոլոր երգերը

Գրեթե ամեն տարի տարբեր տարիքի ու տաղանդի երաժիշտներ անպայման մեկ-երկու նոր երգ են ձոնում քաղաքամայրին կամ նորից ձայնագրում վաղուց փորձվածները: Թվում է, թե Երևանի մասին երգեր միշտ եղել են: Ինչ-որ առումով դա ճիշտ է. Երևանի պատմության թանգարանի գիտաշխատող Հերմինե Սարգսյանը «Երևանը հայ երգարվեստում» աշխատության մեջ ուսումնասիրել է այս բացառիկ ենթաժանրի երկար ու հարուստ պատմությունը: Ներկայացնում ենք գրքի նախաբանը՝ զուգակցելով շոու բիզնեսի ներկայացուցիչների կարծիքները երևանյան երգի մասին:

42 43

Հոկտեմբեր 2013


Սև լուսացավ երկուշաբթին

Երևանին նվիրված գովքեր են գրել աշուղները, գուսանները, երգահանները, ինքնուս ստեղծագործողները: Ուսումնասիրելով հին և նոր ժամանակների բազմաթիվ երգարաններ, հայկական երգ-երաժշտությանը նվիրված գրքեր ու ձեռնարկներ, նորօրյա ձայնագրություններ` հանդիպեցինք հարյուրից ավելի երգերի, որոնք նվիրված են Երևանին, և կամ որոնցում Երևանը հիշատակված է որպես բնակավայր, որպես քաղաք, որպես գիտելիքի կենտրոն և այլն: Ամենավաղ հիշատակումը հանդիպում է դեռ 14-րդ դարում. Երևանը հիշատակվում է Գրիգոր Ծերենցի տաղում, որը գրվել է 1388 թվականին՝ Լենկ թեմուրի արշավանքի և դրա տխուր հետևանքների առնչությամբ. Եւ յԵրևան մեծ աւանին` Արս հինգ հարիւր կոտորեցին: Երևանի մասին ողբ է գրվել նաև 16-րդ դարում` Մուստաֆա Լալա փաշայի կողմից քաղաքի գրավման, ավերման, բնակչության գերեվարման և թալանի հոգեցունց նկարագրությամբ: Ողբի հեղինակը այդ դեպքերի ժամանակակից և ականատես Հովհաննես տաղասացն է: Ողբը գրված է աքրոստիկոսի ձևով. տների գլխատառերը (բացի առաջին քառատողից) կազմում են իր անունը` Յովանեսա: Թիւն հազար քսան և ութին Հավուր աշնան մոտ ձմեռին, Հրոտից ամսուն տասնուերկուսին Սև լուսացավ երկուշաբթին... Վա՛յ տանք երկրին Արարատեան, Մայրաքաղաքն ի յԵրևան, Եւ գերեզման ամենեքեան, Ձեռն այլազգե ացգերի անկան... Երևանայ քաղքեն տարան Շատ սարկաւագ սաղմոսաձայն. Ոմանք պաշտեն ըզչարական, Եւ քահանայք զաւետարան...

Ավարտելով ողբը` հեղինակը խնդրում է երգը կատարողներին, որ որևէ տուն կամ տող չավելացնեն իր գրածին:

Լի է մոծակ, մժիկ, բղոչ

Պատմագրական տեսակետից մեծ արժեք ներկայացնող ծավալուն ողբ է գրել Հովհաննես Մակվեցի տաղասացը: Այստեղ ասվում է, որ «հայոց հազար հիսուներեք թվին, նավասարդ ամսին մոտ» (այսինքն` 1604 թվականի օգոստոսին) պարսից զորքը Շահ Աբասի հրամանատարությամբ պաշարել և յոթ ամիս ու յոթ օր հրանոթներով բերդի պարիսպները քանդելուց հետո գրավել է այն: Այնուհետև հեղինակը մեծ ցավով պատմում է մեր ժողովրդի գլխին եկած դժբախտությունների, արհավիրքների ու բռնագաղթի մասին. Գլուխ զորաց Ապազ Խուտաբանդ որդին, Հազարապետք ընդ նմայ ՅԵրևան քաղաք եկին...: Երևանին նվիրված առաջին երգիծական երգը 17-րդ դարի հայ նկարիչ, բանաստեղծ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանի «Գովասանութիւն Երևանա քաղաքին» երգիծական երգն է. Կամիք գովել` դուք Երևան... Մարդիքն զուլում կերևան, Թուրքերն կու քաշեն բերան Մարդո գլխի կոտրեն գերան... Սափոր և կուժ` ամենն ծակ, Քանի ջուր, կածես` թե դատարկ, Ոչ աղբյուր կա և ոչ վտակ, Թուրքի յահեն դռներըն փակ: Անշուշտ, քաղաքի թերությունները երգիծական բանաստեղծության մեջ խիստ չափազանցված են, սակայն զգացվում է ժամանակի շունչը, կարելի է գաղափար ունենալ երևանյան շուկայի, ապրանքի թանկության, մարդկանց նիստուկացի, ամռան տապի ու անառողջ ջրի մասին. Հավեն վնաս որպես ըզհուր, Ջերմ և կանաչ աղտեղի ջուր... … Կուզեն ելնեն ամենն քոչ, Լի է մոծակ, մժիկ, բղոչ, Ալիշ-վերիշն է խիստ փոչ, Տալո նամարդ, առնելո ղոչ: Այնուհանդերձ, երգից երևում է, որ Նաղաշ Հովնաթանը զարմացած ու հիացած է սառույցով, որ կարելի էր ամռանը գտնել Երևանում.

Առնոս Մարտիրոսյան

Նաղաշն Երևան շատ կացավ, Ջիկարն այրեց, հիւանդացավ, Սպիտակ սառույցին զարմացավ, Խմեց` սրտիկն հովացավ:

Անդունդիցը բղխեց ջուրն Երեւանա

Ռոլանդ Գասպարյան «Ռեինկարնացիա» խմբի վոկալիստ Շատ երգեր են գրվել Երևանի մասին, բայց շատերը ՝ այսօրվա Երևանի հետ որևէ կապ չունեն: Շատ-շատ երգեր էլ կան, որ զուտ գրդոնի համար են գրվել, «ստեղծագործին» փող բերելու նպատակով: Այո, ստեղծագործը՝ ստեղծում է, իսկ սկեղծագործը՝ կեղծում: Այսօր Երևանի մասին երգերը քաղաքական նպատակներ ունեն. մարդկանց աչքերին «թոզ փչելու» և երկու գրոշ վաստակելու համար: Այսօրվա երգերը սուտ են, կեղծավոր, անտաղանդ ու սովետական կաբզոնյան ոճով: Փորձը ցույց ա տվել, որ լավ երգը մնում ա լավ երգ: Եթե լավն ա, մաքուր ա, ճիշտ ա, ուրեմն մեր հոգու նման հազարամյակներ կապրի, որովհետև իսկական ա, նատուրալ ա, օրգանիկ ա:

← Երևանի մասին ավելի քան 100 երգերում ամենից հաճախ օգտագործված բառերը

Արմեն Մանուկյան Երաժշտական քննադատ Այն երգերը, որ գրվել են սովետական տարիներին ու մինչ այսօր էլ սիրելի են, համապատասխանում էին այդ տարիների մթնոլորտին: Դրանք հաճախ էին հնչում, մեծապես այդ պատճառով էլ հիշվել են: Շատերը, իհարկե, մոռացվել են, իսկ իսկական ոգի ունեցողները փոխանցվել են մեզ, ժամանակակից կատարողներն էլ սիրով կատարում են դրանք այսօր: Այս երգերը հիշվում են ու սիրվում իրենց գեղեցկության շնորհիվ, ոչ թե երկրի տնտեսական կամ քաղաքական փոփոխությունների պատճառով: Հարազատ Երևանի մասին երգերը հավերժ թեմա են և մշտապես պահանջված: Բազմաթիվ երգահաններ գրում են այս երգերը մայրաքաղաքի հանդեպ սիրուց դրդված, մյուսները՝ կոմերցիոն նպատակներով: Տասնյակ երգեր են գրվում կոնկրետ տոնախմբությունների շրջանակներում ու թիթեռնիկի կյանք են ունենում՝ այդ օրը հնչում են բեմից ու մոռացվում: Հեղինակին երգի ռիթմը, երաժշտությունը թելադրում են իրավիճակն ու տվյալ թեման, այս դեպքում մայրաքաղաքը: Երգը այնպիսին է, ինչպիսին հենց հեղինակն է: Եթե ես լինեի կոմպոզիտոր, Երևանի մասին լիրիկական երգեր կգրեի, հավանաբար՝ վալսի ռիթմերով: «Հիթ» կոչվածը պայթեցնում է բեմը, բայց, որպես կանոն, նույն արագությամբ էլ մոռացվում է մարդկանց ուղեղներից: Օրինակ` Ֆորշի՝ Երևանի մասին «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը: Ուղիղ մեկ տարի հնչեց ամենուրեք, բայց այսօր՝ ստվերում է: Այն լավ երգ է, բայց նեղ ուղղվածություն ունի: Այս երգը մեր մայրաքաղաքի մասին օտարերկրացուն ոչինչ չի ասում՝ ոչ խոսքերի, ոչ էլ երաժշտության միջոցով, որովհետև չի համապատասխանում երևանյան երաժշտական մթնոլորտին: Ժողովրդական սեր վայելելու համար ցանկացած քաղաքի մասին երգը պետք է առաջին հերթին լինի հնչեղ, ինչպես նաև արտահայտի քաղաքային ոգին: Այդ երգը պետք է լինի այնպիսին, որ առաջին անգամ քաղաք ժամանած հյուրը լսի այն ու թեկուզ առանց խոսքերը հասկանալու, զգա, թե ինչպիսին են այդ քաղաքի բնակիչները: Կարծում եմ «Առաջին սիրո երգը» ֆիլմից Առնո Բաբաջանյանի «Երևանի մասին երգը» հենց այդպիսին է: Նույնը կարող եմ ասել Կոնստանտին Օրբելյանի «Իմ Երևանի» մասին:

Աշուղական գրականության մեջ հեղինակները շատ հաճախ անդրադարձել են իրենց ժամանակներում ապրած նշանավոր դեպքերին. երկրաշարժ, հեղեղ, մորեխ, պատերազմ, սով և այլն: Հայտնի է, որ Երևանում շատ բնական աղետներ են տեղի ունեցել: Սրանցից ահավորը 1679 թվականի երկրաշարժն էր, որն ընդհատումներով տևել է չորս ամիս: Սկզբնական ցնցումներն այնքան ուժեղ էին, որ քանդվել են բոլոր կառույցները, նույնիսկ գետերը փոխել են հունը: Այս ամենը արտացոլվել է Սաֆար-Օղլու «Երեւանա շարժը» երգում: Երգն սկսվում է երկրաշարժի նկարագրությամբ.

Այնուհետև դրան հետևում են երկրաշարժի ավերածությունների մասին տողերը.

Յերկինքը մութն առավ — գետինը թնդաց, Անդունդիցը բղխեց ջուրն Երեւանա, Յերկիրը շարժ ելավ, սար ու քար դողաց, Քանդվեցավ պատն ու դուռն Երեւանա:

Չնաշխարհիկ, շեն ու ապադ

Պլավ բազազխանեն, խանգարվավ շուկան, Ավերվան տուն ու տեղ, քյոշք, սարա, դուքան, Քանդվեցին վանքեր ու տաճար, որքան կան, Աստվածանից եկավ սուրն Երեւանա: Երգի հաջորդ հինգ քառատողերում աշուղը ողբում է երկրաշարժի զոհերին և այդ աղետը որակում որպես երկնային պատուհաս:

1826-1827 թթ. ռուս-պարսկական իրադարձությունների շուրջ, ինչպես վկայում է մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանը, ստեղծվել են բազմաթիվ երգեր. «Հարիր


ՔԱՂԱՔ Հետազոտություն

Ել չկա ցավ, տիֆ ու խոլեր

տեսակ խաղ հայերեն, թուրքերեն Երևանու բաղերն ու ձորերը լսում էին ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր ուրախ վախտը ձեռը բերնին ա դնում ու ասում»: Սակայն այդ բազմաթիվ երգերից մեզ են հասել միայն երկուսը` «Հայ աշուղ Սեֆի-Յուսուֆի ասած երգը Երևանի առման մասին» և «Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան»: Այստեղ հիշատակվում են այդ իրադարձությունների մանրամասները, նշվում պատմական դեմքեր, անուններ` Նիկոլայ Պավլովիչ ցար, Ներսես հայրապետ, Պասկևիչ, Կրասովսկի, Բեկենդորֆ, Եփրեմ կաթողիկոս, Մադաթով, Երևանի սարդար Հուսեին-խանի եղբայր Հասան-խանը և այլք.

Մինչև 19-րդ դարի 60-ական թվականները Երևանը երգերում հիշատակվում է որպես բնակավայր («Բախտս ղարա էր»), որպես հուսալի բանտ ունեցող քաղաք («Դութսաղների խաղը»), նահանգի կենտրոն (Աշուղ Օհան «Հեքիմ»): 20-րդ դարասկզբի` նախախորհրդային ժամանակաշրջանի Երևանին հանդիպում ենք «Մազմանով գրեց Քյամալ-բեկ փաշին», «Ալակազի երգ», իսկ ավելի ուշ` «Պուլեմյոտներ կրակեցին բրանևիկից», «Երևանից վազեվազ» երգերում: Երևանին նվիրված երգերի շարք է ստեղծվել 20-րդ դարի 30-ական թվականներին: Դա մի ժամանակաշրջան էր, որ չէր հանդուրժում երգիծանքը քաղաքի կամ քաղաքական գործիչների նկատմամբ (դա հանդիպում էր կենցաղում կամ ընկերական հարաբերություններում), և երգերը գովաբանում էին «Սովետը», նոր կարգերը և նոր Երևանը: Ըստ գուսան Աթայի «Յերևանու խաղի»`

Նիկոլա Պավլովիչի գահին ու թագին մատաղ, Նրա ամեն թագավորից զորով առած հարկին մատաղ, Ներսես հայրապետի արած օգնության մատաղ. Էջմիածնում աղոթք արեց, նրա սուրբ աջին մատաղ:

Սուրեն Մանվելյան

Ռուս-պարսկական և ռուս-թուրքական պատերազմներից հետո ինչպես Թուրքմենչայի, այնպես էլ Ադրիանապոլսի պայմանագրերում նախատեսվեցին հոդվածներ, որոնցով թույլատրվում էր հայերի գաղթը դեպի Արևելյան Հայաստան և Անդրկովկաս: Այս գաղթը կատարվեց ծանր պայմաններում: Գաղթականները չունեին տեղափոխությանն անհրաժեշտ միջոցներ, բավարար սնունդ ու հագուստ: Ընդ որում, նրանք մեծ զրկանքներ կրեցին ոչ միայն տեղափոխության ընթացքում, այլև դրանից հետո, արդեն նոր բնակավայրերում հաստատվելուց հետո: «Գաղթականություն ի ամի 1828» երգում գուսան Կարապետը ոչ միայն ներկայացնում է գաղթականների թշվառությունն ու կրած տառապանքները, այլև ափսոսում, որ քանդվել է «այվան օթաղը»` Երևանի բերդի սարդարի հայելազարդ դահլիճը.

Ավետ Բարսեղյան Հաղորդավար, երգերի խոսքերի հեղինակ Համաձայն չեմ, որ այսօր Երևանի մասին երգերը հիշելիս անցած դարում գրված երգերն են մտքներիս գալիս: Կարող եմ վստահ ասել, որ արդեն կա սերունդ, ում համար Երևանի մասին երգերը Ֆորշի, Էրեբունի-Երևանի տոնակատարությունների վերջին տարիների համար գրված երգերն են, այլ ոչ թե խորհրդային ժամանակներից մնացածները: Անկախության տարիներին, անխոս, ծնվել են մայրաքաղաքի մասին գրված երգեր, որ հիշվել ու սիրվել են` «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք», «Ավելի լավ Երևան», «Իմ Սրտի Մայրաքաղաք» և այլն: Երևանը նոր զարգացող քաղաք է, բայց, հաուսային ռիթմերով գրված երգ դեռ չունենք: Լավ կլինի, որ մեր դիջեյները միքսեր անեն: Իսկ Երևանի մասին գրված բաբաջանյանական երգերը միշտ էլ հիշվելու ու սիրվելու են, որովհետև այս քաղաքի շնչից ու հոգուց են: Իսկ թե ժամանակակից էստրադային երգերից որոնք են մնալու մարդկանց հիշողության մեջ`ցույց կտա ժամանակը: Բայց այդպիսիք հաստատ կլինեն:

Անիտա Հախվերդյան Հաղորդավարուհի, երգերի խոսքերի հեղինակ Երևանի մասին գրված դեռ անցած դարի երգերը մինչ այսօր էլ հիշում ենք, որովհետև դրանք մխրճված են մեր հիշողության մեջ: Քանի որ դրանցից շատերը Խորհդային Միության տարիներին են գրվել՝ իրենց մեջ գաղափարախոսություն ունեն: Բայց բացի այդ ամենից, եկեք ընդունենք, որ երաժշտական առումով դրանք իրոք լավ երգեր են: Այս երգերից շատերի խոսքերն արդեն չեն համապատասխանում մեր իրականությանը, բայց իրենց մեջ հուշեր են կրում` դա մենք ենք, մեր պատմությունը, մեր ցանկությունները, դրա համար էլ սիրում ու հիշում ենք դրանք: Բայց բոլորովին համաձայն չեմ, որ Երևանի մասին գրված երգերը շատ են: Հավատացեք` Նյու Յորքի մասին ավեի շատ գրված երգեր կան: Այսօր շատ են գրվում երգեր կոմերցիոն դրդապատճառներով: Շատ կատարողներ հարկ են համարում իրենց երգացանկում հայրենասիրական երգեր ունենալ, որպեսզի տոնական համերգների ընթացքում ներկայանալու նյութ ունենան: Եվ այդ երգերի երաժշտությունը, խոսքերը, կատարողական մաներան հաճախ միմյանց հետ ընդհանրապես կապ չունեն: Ես ընդունում եմ, որ Երևանի մասին կարող է ռաբիզ երգ լինել, որովհետև դա ֆոլկլոր է, բայց չեմ ընդունում, երբ այդ երգը շինծու է ու պաթոսով լի: Հիմա մենք լսում ու սիրում ենք Ֆորշի «Հենց այսպես էլ ապրում ենք» երգը, բայց չենք սիրում «Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք»-ը, որովհետև չենք հավատում խոսքերին: Սիրում ենք Ռուբեն Հախվերդյանի «Երևան» երգը, որովհետև կեղծ չէ: Այսինքն՝ խնդիրը հենց դրանում է՝ այսպիսի երգերը պիտի լինեն ազնիվ: Երգը պետք է մտնի հոգուդ մեջ ու խփի, դու պետք է սիրես այդ երգն ու գտնես քեզ երաժշտության ու խոսքերի մեջ: Եթե երևանցին ինքն իրեն չի գտնում երգի մեջ, ուրեմն այն կոպեկի արժեք չունի: Հիթ դարձող երգը անպայման չէ, որ լավն է: Հաճախ հակառակն է լինում: Երևանցուն պետք է, որ իր հետ զրուցեն, ոչ թե պարտադրեն, որ «Հայաստանը դու ես», երբ դա իրականության հետ կապ չունի: Պատվերով երգերը, որ միայն հատուկ միջոցառումներին են հնչում, կանցնեն ու կգնան:

Այրածդ ղամիշ ու յավշան, չի գտնվում հացի նշան, Գերիդ երթա Հինդու Քյաշան, դուն երթաս Թեհրան` Բայազիդ: Տավարն ղրկեցինք արոտ, սարեր ունես անջուր, անխոտ. Մենք մնացինք մածնի կարոտ, կտրեցի մերան: Կարապետն ասեց խոսքի սաղն, չորացավ բաղչան ու բաղն. Քանդեցին այվան օթաղն, ափսոս Երևան` Բայազիդ: Շատ գեղեցիկ է նկարագրել 19-րդ դարի 30-ական թվականների Երևանը Միսկին-Բուրջին «Յերևան» երգում. Ամեն ինչդ լի ու առատ, Յերևան, Պտուղդ ու բարիքդ շատ, Յերևան, Միջիդ մարդն է բազմաշխատ, Յերևան, Շուրջ բոլորդ լեն ու ազատ, Յերևան: Չնաշխարհիկ, շեն ու ապադ, Յերևան: Միսկին-Բուրջին ասավ-հաջողակ, բարի Գործ ու առուտուրդ ամենայն տարի, Հաց ես տալիս հազարավոր օտարի, Մայրաքաղաք Արարատյան աշխարհի, Դու, պատմական ու հարազատ Յերևան:

Հառջի Յերևանն էլ չկար, Որտեղ նայի, — արձան, նկար... Վոնչ մե հիվանդ, վոնչ մե տկար, Ել չկա ցավ, տիֆ ու խոլեր: Դրոշկ, ֆայտոն ենքան չկա, Տրամվայը կերթա, կըգա, Ել առաջվա պես չի հիմա, Քուչեք ֆառշ ա, եմալ պոլեր: Նույն ժամանակաշրջանի Երևանին ձոնված ամենանշանակալի երգերից է աշուղ Հրկեզի «Յերևանը», որտեղ գովերգում են մայրաքաղաքի ազատությունը, երևանցիների բարեկեցիկ կյանքը, քաղաքի շենքերը, աղբյուրներն ու վտակները, հաստատ ու ամուր կամուրջները, պտղաբեր այգիները, ցորենի գեղեցիկ ու գեր հասկերը և քաղաքի հուսալի ապագան: Այս ամենին հեղինակն ավելացնում է. Իհարկե շատերից շատ ունես հիմա Սավառնակ, տրակտոր, ավտո, տրամվա Քո կաուչուկիցդ ոչ մի տեղ չկա, Հրաշալի քաղաք, ազատ Յերևան: Ոգեշնչված ամենայն հայության մայրաքաղաքի հաջողություններով` սփյուռքում երգում էին. «Երևան բաղ եմ առել, Ջան արև, արև աղբերս...» Երևանը չի մոռացվում նաև մանկական երգերում, որտեղ հանդես է գալիս որպես ժողովրդի կյանքում տնտեսական ու քաղաքական նշանակություն ունեցող քաղաք. Հա՜յ դան, հայ դա՜ն, իմ տղեն, Իմ Էրեվանու խան տղեն, Օսկի ջղա խան տղեն, Զոքնչի հմա շան տղեն: Ահա մի պատառիկ Նոր Նախիջևանում ծնված երգերից. Հեքիա՜թ, հեքիա՜թ պապս, Խաշխա քյուրեկը տակս, Էլնիմ էրթամ Երևան, Հավս ուտեմ գիրանամ, Գինին խմիմ, կշտանամ Նորեն ետ գամ Նախշավան: Խորհրդային տարիներին, կապված քաղաքամայր Երևանի տնտեսության, մշակույթի, քաղաքաշինության զարգացման հետ, ստեղծվեցին բազմաթիվ գեղեցիկ երգեր` նվիրված մայրաքաղաքին, և գուսանական երգերին հաջորդեցին դասականները: Երգերի մի անուշաբույր փունջ կազմվեց Երևանի հիմնադրման 2750–ամյակի առթիվ: Ծնունդ առավ նաև Երևանի հիմնը` «Էրեբունի-Երևանը» (խոսք` Պարույր Սևակի, երաժշտություն` Էդվարդ Հովհաննիսյանի): Հետագա տարիներին էլ, նաև անկախացումից հետո, Երևանը շարունակեց մնալ հայկական էստրադային երգի ամենաակտուալ թեմաներից մեկը:

Հերմինե Սարգսյան, Լենա Գևորգյան

44 45

Հոկտեմբեր 2013


Փաբային մշակույթ Վերջին տարիներին Երևանում «բա երեկոյան ու՞ր գնանք» հարցի ամենատարածված պատասխանը դարձել է «փաբը»: Մայրաքաղաքում գործող բազմաթիվ սիրված ու արդեն հայտնի նմանատիպ վայրերի շարքը սեպտեմբերին համալրեց «Փաբ 37»-ը, որը խոստանում է նորովի ներկայացնել մեր քաղաքում փաբային մշակույթը:

Մ

աշտոցի 37 հասցեում իր դռները բացած «Փաբ 37»-ը ստեղծվել է մեկ գլխավոր գաղափարի շուրջ՝ ներկայացնել իսկական փաբային մշակույթը այնպիսին, ինչպիսին այն կա ու եղել է իր ծննդավայր Անգլիայում և Իռլանդիայում: Փաբին հատուկ անմիջական ու ընկերական մթնոլորտն ապահովում են թե՛ ինտերյերը՝ փայտե աթոռներով ու աղյուսաշեն պատերով, թե՛ սպասարկող անձնակազմը՝ ջերմ ու բարեհամբույր: Այստեղ նախատեսել են ամեն մանրուք, որպեսզի այցելուն իրեն զգա, ինչպես իսկական փաբում: Իհարկե, էլ ի՞նչ փաբ առանց յուրահատուկ խմիչքների: «Փաբ 37»-ի սեփականատերերը վստահեցնում են, որ այստեղ կարելի է գտնել գարեջրերի թերևս ամենահագեցած տեսականին Երևանում: Մասնավորապես, միայն այստեղ հնարավոր է պատվիրել հատուկ Իռլանդիայից բերված Murphy’s լցնովի գարեջուր: Հասանելի է նաև London Pride-ը, որը տարածված է Մեծ Բրիտանիայում ու համարվում է պրեմիում կարգի գարեջուր: Փոխարենը, այստեղ ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող 8 այլ տեսակի գարեջրերի շարքում հայկական արտադրության գարեջուր փաբում չի մատուցվում: Սա մի նպատակ ունի՝ կոտրել գարեջրասեր այցելուների կարծրատիպը ու ծանոթացնել նրանց գարեջրի նոր տեսակների հետ: Իհարկե, փաբը փաբ են դարձնում նաև հենց այդ վայրին հատուկ մի շարք խաղերը՝ սեղանի ֆուտբոլ, դարթս և այլն: Անպակաս կլինեն նաև փաբերի հատուկ միջոցառումները: Մասնավորապես նախատեսվում են անակնկալներ ֆուտբոլային հանդիպումների օրերին (օրինակ՝ զեղչեր գոլերի համար): Երևանյան փաբերում հազվադեպ կհանդիպես համեղ խոհանոց, իսկ ահա «Փաբ 37»-ում վստահեցնում են, որ մատուցելու են գարեջրի հետ սազող խորտիկների լավագույն տեսականին: Մնում է միայն անձամբ ստուգել բոլոր խոստումներն ու վայելել փաբային նոր մշակույթը:

Նե Թադևոսյան / գովազդային


ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Աշխարհը մեր ֆոտոխցիկից Կյանքի հայտնի պարադոքսներից է. երեխաներն ուզում են շուտ մեծանալ, իսկ ծերերը երանի են տալիս ջահել օրերին: Որոշեցինք միջամտել կյանքի պարադոքսին: Գոնե մեկ ժամով իրենց մեծ զգալու հնարավորություն տվեցինք Կոնդի փոքրիկներին. ինքներս զինաթափ եղանք ու նրանց հանձնեցինք մեր զենքերը: Իսկական, թանկարժեք, «մեծի» ֆոտոխցիկ նրանց ձեռքում առաջին անգամ էր հայտնվում:

46 47

Հոկտեմբեր 2013


Մարի Հայրապետյան 6 տարեկան

Աղջիկը սիրում է կյանքի բոլոր վառ գույները: Լարում է իր ողջ երևակայությունն ու անշունչ թղթերին կենդանություն տալիս: Արդյունքում նրա հավաքածուն համալրվում է կարմիր արևով, կապույտ տնակով ու ամենատարբեր գույների դաշտային ծաղիկներով: Լուսանկարներում էլ փորձում էր ֆիքսել իրենց բակի ամենագունեղ պատկերները: Մի ժամանակ ուզում էր բժշկուհի դառնալ, հետո՝ երգչուհի, հիմա՝ վարսավիր: Որպեսզի գեղեցիկ կարճ կտրվածքներ անի: Թեև իր երկար մազերը վարսավիրի գործիքին երբեք չի հանձնի:


ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Մհեր Սուքիասյան 3 տարեկան

Զտարյուն կոնդեցի է. հայրն էլ, մայրն էլ այս թաղերից են: Երազում է մեծանալ ու Ձմեռ պապ դառնալ: Իսկ մինչ մեծանալը ինքն էլ է ակնկալում հրաշագործ պապի նվերներից: Այս տարի Մհերն ուզում է դանակ նվեր ստանալ, որ պլաստիլինը կտրատի ու որ բանջարեղենից համեղ աղցան պատրաստի: Չի բացառում, որ կհամատեղի երկու սիրած մասնագիտությունները ու արդյունքում «պովըռ Ձմեռ պապիկ» կդառնա: Ֆոտոխցիկը գործածում էր նույն սառնասրտությամբ, ինչ խոհարարը՝ իր սուր զենքը:

48 49

Հոկտեմբեր 2013


Փիրուզա Սահակյան 4 տարեկան

Նա «մոստ», «շպագատ» ու «ժիմ» անել գիտի: «Թեթելածիկակայով», ասել է թե՝ թեթև աթլետիկայով զբաղվող Փիրուզան բակի ամենաաշխույժ դեմքերից է: Կոնդում նրան բոլորը գիտեն, իսկ նա գիտի բոլորին: Համոզված է, որ ինքը բոլորից լավ է լուսանկարում, տեսնում է բոլոր անտեսանելի կադրերը: Մեր ականջին էլ մեծավարի փսփսում է, թե բակի երեխաներից ում կհաջողվի շատ թե քիչ ճիշտ բռնել ֆոտոխցիկը: Փոքրիկի մեծ երազանքը բժշկուհի դառնալն է: Որոշել է բուժել աշխարհի բոլոր հիվանդ մարդկանց՝ իր ջերմաչափով: Նկատել է, որ մի քանի օր է, ինչ եղբայրը հազում է: Արդեն գործի է անցել:


ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Ռոբերտ Պետրոսյան 7 տարեկան

Ուզում է շուտ մեծանա, որ բանակում ծառայի ու հայրենիքը պաշտպանի: Իսկ սիրելի մարդկանց պաշտպանելու համար որոշել է բռնցքամարտիկ դառնալ: Ասում է, որ երբ իր աչքի առաջ որևէ մեկը նեղացնում է աղջկան, հաստատ անպատիժ չի մնում: Ոչինչ, որ կռիվ սարքելու մասին լուրը տնեցիների ականջին է հասնում՝ անխուսափելի հետևանքներով: Միևնույն է, գնահատում և ընդունում է հոր խրատները: Իսկ «հայր և որդի» զրույցները սովորաբար ավարտվում են շախմատի տախտակի շուրջ. ուժերը չափում են նաև ֆիգուրների միջոցով: Իր թաղամասը շատ սիրող տղան լուսանկարների միջոցով որոշեց ցույց տալ իր բակի ամենահետաքրքիր դռները, պատերն ու ծառերը:

50 51

Հոկտեմբեր 2013


Սուրեն Սարգսյան 9 տարեկան

Երրորդ դասարանում սովորող տղան ազատ ժամանակ քիչ է ունենում. դպրոցում դասերը երկրորդ հերթով են սկսվում, ու տուն հասնելու հետ օրն էլ ճաշ է դառնում: Բայց օրվա ցանկացած ժամի ֆուտբոլ խաղալու հնարավորությունը ձեռքից բաց չի թողնում: Մեծ ֆուտբոլի մեծ երկրպագու է: Դժվար է պատկերացնել, բայց տղան հավասարապես երկրպագում է և՛ «Բարսելոնային», և՛ Մադրիդի «Ռեալին»: Ապագա ֆուտբոլիստը հիմիկվանից ամբողջությամբ նվիրվել է սիրած գործին. բակի տղաների հետ «գնդակ են գլորում» այնքան ժամանակ, մինչև տուն կանչեն: Իսկ լավ լուսանկարներ ստանալը Սուրենի համար գնդակը ցանցում տեսնելուն հավասար նպատակ էր:


ՔԱՂԱՔ Փորձադաշտ

Վիկտորյա Հակոբյան 8 տարեկան

Վարդագույն հագուստ, ոսկեգույն մազեր ու կախարդական փայտիկ. Վիկտորյան երազում է գոնե մեկ օրով բարի փերի դառնալու մասին: Եթե հրաշքը տեղի ունենա, փայտիկի առաջին հարվածով երկրի երեսին խաղաղություն կհաստատի, երկրորդով՝ բոլոր մարդկանց առողջություն կպարգևի, իսկ երրորդ հարվածի իրավունքը կշնորհի իր փոքրիկ եղբորը: Գույները երազկոտ աղջկա կյանքում մի ուրիշ աշխարհ են: Վերցնում է մատիտներն ու խառնում գույները, որ նոր ու բոլորին անծանոթ գույներ հայտնաբերի: Լուսանկարելիս էլ ուշադրություն էր դարձրել, որ ամենագեղեցիկը մայր մտնող արևի լուսավորությունն էր՝ դեղինի ու կարմիրի խառներանգով:

52 53

Հոկտեմբեր 2013

Սոնա Քոչարյան Գրիգոր Եփրեմյան, Սոնա Քոչարյան



ՔԱՂԱՔ Զբոսանք

Երբ գալիս է գիշերը Երբ գալիս է հերթական շաբաթվա վերջը, շուրջն ամեն ինչ անքուն գիշեր է խոստանում: Դեռ լույսով մտնելով մետրո, հասնում եմ «Երիտասարդական» և դուրս գալիս արդեն մութ, բոլորովին այլ քաղաք, որում, չնայած տեսողական անպարզություններին, մեկ է, չեմ կորչի:

Մ

ետրոյից իջնելով՝ հետևում եմ թողնում Պապլավոկը, որում առ այսօր լող են տալիս 90-ականների հիշողություններն ու պատմությունները, Կետիկնոցն ու Կազիրյոկը, որտեղ երեկոյան գարեջրի գավաթն են վայելում քաղաքի վաթսունն անց բնակիչները ու հասնում եմ փաբերի թաղամաս՝ Թումանյան-ՍարյանՊուշկին-Փարպեցի հատվածը` սկսելով Process-ից՝ հիփփիների փաբից: Երևանում, եթե ճանաչում ես առնվազն մի քանի փաբի տերերի կամ բարմենների, ուրեմն, անգամ եթե բոլոր ընկերներդ քեզ լքել են, չես ձանձրանա ու մենակ չես մնա: Բացի այդ, ծանոթների կամ ընկերների փաբ գնալը կարծես հյուր գնալ լինի՝ ամեն ինչ շատ ջերմ է ու «տնական»: Եթե ձեր բախտը բերի, և դուք, ինձ նման, պատահաբար հայտնվեք «Բամբիռի» Արիկի համերգին, ապա, նույնիսկ մեկ ժամից տուն գնալու դեպքում, հաստատ կարող եք օրը ստացված համարել: Փոքրիկ Process-ի գունազարդ պատերում խցկված մի քանի տասնյակ մարդիկ համախմբված են ընդհանուր գաղափարի՝ լավ երաժշտության շուրջ: Քանի դեռ ես վայելում էի Process-ի «աղն ու հացը», մոտենում էր 12-ը ու մարդկանց հոսքը այստեղից, Irish-ից, Calumet-ից, Metro Music-ից և այլ փաբերից կենտրոնանում էր դեպի կեսգիշերից հետո աշխատող «գլխավոր» փաբերը: Թեև տասներկուսից հետո բաց փաբերի թիվը խիստ նվազում է, մեկ է՝ ամեն մեկը իրեն հարմար վայր կգտնի: Կա մի ընդհանրություն՝ դժվար թե գտնես մի փաբ, որտեղ կարող ես հանգիստ նստել ու մի շիշ գարեջուրդ վայելել: Այս ժամերին արտահայտվում են գիշերային Երևանի ամենաակտիվ և նույնիսկ ագրեսիվ կողմերը: Եթե ուզում ես ինտեգրվել ընդհանուր գործողությունների մեջ, ապա քեզ համար կա միայն մեկ ոսկե օրենք` խմել: Առանց դրա շուրջդ կատարվող եռուզեռը քաոսի կվերածվի, գլուխները կորցրած պարող մարդիկ էլ անհեթեթ կթվան: Մի քանի շոթ «ներս անելուց» հետո բարձր երաժշտությունը, ծուխը, նեղվածքը և ուշ ժամը տարօրինակ ձևով շատ հարմոնիկ կթվան և դու կմիանաս «փաբային եղբայրության» շարքերին: Այստեղ համարյա ամեն օր նույն մարդիկ են գալիս, այդ պատճառով էլ բոլորն իրար ճանաչում են և անկախ շաբաթվա օրից՝ երեկոյան հավաքվում երևանյան «ակտիվ հանգստի» ամենաթեժ կետերում՝ UPtown-ում և Music Factory-ում: Եթե ձեզ

54 55

Հոկտեմբեր 2013

Մարդիկ, ովքեր շփվում են գիշերային Երևանի հետ. Վահե Հովհաննիսյանը` գիշերային հեծանվավազքի ժամանակ և Լևոն Մալխասյանը` իր ակումբում


համար կարևոր է լավ օդափոխությունը, նախընտրում եք party-ներն ու խաղերը համերգներին և ավելի ընդարձակ տարածության կարիք եք զգում, ապա ձեր տեղը UPtown-ն է: Իսկ եթե ռոք համերգների սիրահար եք, ձեզ դուր է գալիս արտասահմանցիների և սփյուռքահայերի հետ շփումը և ընդհանրապես՝ անկաշկանդ մթնոլորտը, ուրեմն Music Factory-ն կսիրեք: Այս գիշեր ես նախընտրեցի UP-ը ու հայտնվեցի տժժիկի կիզակետում: Այստեղ՝ մարդաշատ բարում նստած մարդկանց մեջ նկատեցի Վահե Հովհաննիսյանին` էէէն տղային, ով կազմակերպում էր հեծանվով գիշերները: Առիթից օգտվեցի ու հարցուփորձ արեցի իր ու գիշերային Երևանի հարեբերությունների մասին: Վահեն պատմեց, թե ինչպես ամենը ստացվեց՝ «Միշտ սիրել եմ Երևանի գիշերները... Անցած տարի ամռանը ընկերներով որոշեցինք գիշերը` հովին հեծանիվ քշել: Էնքան դուր եկավ, որ որոշեցինք էլի փորձել ու արդեն ավելի մեծ խմբով: Շատ զարմանալի էր, բայց կարճ ժամանակում միջոցառումը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային հեծանվային միջոցառումը: Շատ-շատերը մեր միջոցառումից հետո հեծանիվ գնեցին, ու հիմա ակտիվ հեծանվորդներ են»: Իսկ այն մասին, թե ինչքանով է մեր քաղաքը վտանգավոր գիշերները, Վահեն ասաց՝ «Մարդիկ սկզբում մտածում են, որ գիշերը պիտի որ վտանգավոր լինի, բայց պատկերացրու, որ չէ: Իհարկե, խմած շոֆերներ պատահում են, բայց 250 հոգանոց հեծանվորդների բազմությունը չնկատել հնարավոր չի, միջոցառումների ընթացքում էլ մեզ ոստիկանական մեքենաներն ու շտապ օգնության մեքենան էին ուղեկցում: Էնպես որ՝ ոչ մի վտանգ էլ չկա»: Ժամը երեքին մոտ, երբ կրքերը հանդարտվում են, UPtown-ը համարյա դատարկ է: Երեկոն շարունակելու մտքից հետ չկանգնած մի քանի մարդիկ առաջին անգամ երես առ երես հանդիպում են բարմենին, իսկ դիջեյը, օգտվելով լարման կտրուկ անկումից, լիրիկական անդրադարձ է անում դեպի «ոչ ակումբային երաժշտություն»` 5’nizza, «Լենինգրադ», հետո` Ֆորշ, Միքայել Պողոսյան: Շուտով հնչում է փաբի փակման մասին հայտարարող զանգը, և մենք՝ Ֆորշի «Զբոսանք Երևանով» երգի ներքո, շարունակում ենք մեր զբոսանքը: Հաջորդ կանգառը «Մալխաս» ակումբն է: Այն Երևանի միակ ակումբն է, որում քառասունն անց մարդկանց ներկայությունը անտրամաբանական չի թվում: Ըստ Մալխասի` ակումբը 15-ից 85 տարեկանների


ՔԱՂԱՔ Զբոսանք

UPtown. քաղաքկի ամենաուշ փակվող ակումբներից մեկը

համար է. ջազը տարիք չի ճանաչում: Այստեղ նվագում է յոթ ջազ բենդ` ըստ շաբաթվա օրերի, իսկ կեսգիշերից հետո` դաշնամուրի մոտ Լևոն Մալխասյանն է: «Հիսուն տարի է` ջազ եմ նվագում: Հիսուն տարվա մեջ ինչ միջազգային փառատոնի ասես չեմ մասնակցել, բայց ամենաերկար ժամանակը, որ բացակայել եմ Երևանից, 13 օրն է` ավել չեմ դիմանում»: Մալխասը նաև պատմեց հայկական ջազի 75-ամյակին նվիրված անթոլոգիայի ստեղծման աշխատանքների, իր մասնագիտական փորձի, ակումբի մասին: «Մալխաս» ակումբն աշխատում է մինչև վերջին հաճախորդի հեռանալը: «Գիշերը նվագելը ես չեմ հորինել: Աշխարհի բոլոր ջազ ակումբները գիշերային

ակումբներ են, դա ժամանակին որոշել են այ էս մարդիկ` ջազի մեծերը», — ասում է Մալխասը` մատնացույց անելով պատից կախված աշխարհահռչակ ջազմենների նկարները: Հայկական ջազի մի մեծ չափաբաժին ստանալուց հետո, մենք դուրս եկանք Երևանի ամենաջերմ ակումբից՝ կյանքի նշաններ փնտրելով դրսում: Սիրելի քաղաքը հնարավոր չէ չընկալել որպես կենդանի մարմին: Եվ ինչպես ցանկացած օրգանիզմ` քաղաքը նույնպես քուն մտնելու կարիք ունի: Գիշերը քաղաքի սիրտը հանգիստ` հազիվ նկատելի է զարկում, արյունը փողոց-երակներով հանդարտ է հոսում: Իսկ հատուկենտ պատահարներն ու մարդիկ կարծես գիշե-

րային` խոր քնի երազներ լինեն, որոնք, արթնանալով, երբեք չեն հիշվում: Դրանցից է ամայի փողոցներով հեծանվին նվագարկիչ ամրացրած` բարձր երաժշտություն լսող ու շրջող տղան, ով ամեն օր գիշերային զբոսանքի է դուրս գալիս, ուշ ժամերին Հյուսիսային պողոտայում խաղալիք սինթեզատոր նվագող տիկինը, Օպերայի շրջակայքի նստարանների մշտական բնակիչ թափառաշրջիկը, ով անվերջ թեժ դեբատներ է վարում իր երևակայական զրուցակցի հետ և այլ մարդիկ, առանց որոնց քաղաքը գուցե այն չէր լինի: Երբ համակերպվեցինք այն մտքի հետ, որ քաղաքի խոր քունը ոչնիչ չի կարող խաթարել, որոշեցինք չընկրկել ու, կյանքի նշաններ փնտրելով, ճամփա ընկանք դեպի գիշերային Երևանի ամենահայտնի ու առեղծվածային կետերից մեկը` Կոմայգին: Հասնելով այստեղ՝ հասկացանք, որ այս ժամին քնած են բոլորը՝ անկախ իրենց

56 57

Հոկտեմբեր 2013


սեռական հակումներից և գործի բնույթից: Չորսից հետո Երևանը լիովին դատարկ է: Կյանքի մասին հիշեցնում են միայն խանութների ու սրճարանների վառվող ցուցանակները, հատուկենտ մեքենաներն ու հիշողությունները, որ թելեր են կապում բոլոր փողոցների, այգիների, խաչմերուկների միջև` ճյուղավորվելով ու ստեղծելով սարդոստայն, որը, լայնանալով, ավելի ու ավելի է նմանվում Երևան քաղաքի հատակագծին կամ դառնում է հիշողությունների ուրվագծային քարտեզ: Լույսը բացվելու հետ մեկտեղ սկսվում են քաղաքային առօրյայի նախապատրաստական աշխատանքները: Բացվում են թերթի կրպակները, ծաղկավաճառները դասավորում են օրվա առևտրի պաշարը, տեղադրվում են լոտոյի սեղանիկները, ջրցան մեքենաները թարմացնում են փողոցները: Քաղաքը արթնանում է:

Լիլիթ Թովմասյան


ՔԱՂԱՔ Օրեցօր

Հոկտեմբեր Երևանի բուսաբանական այգու և «7 աղբյուրի» բացումը, Սիրիայի նախագահ Ասադի այցելությունը, ծանրամարտի չկայացած աշխարհի առաջնությունը, Երևանի 2750-ամյակը և հոկտեմբեր ամսվա ընթացքում տեղի ունեցած այլ պատմական իրադարձություններ: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

1883թ., հոտկեմբերի 1

Առաջին անգամ Երևան մուտք գործեց «Զինգեր» մակնիշի կարի մեքենան: Երջանիկ տիրոջ անունը, ցավոք, պատմությունը չի պահպանել:

↓ «Զինգեր» կարի մեքենայի գովազդը Ռուսական կայսրությունում

→ «էրեբունի» թանգարանի բացումը

1890թ., հոկտեմբերի 30

1924թ., հոկտեմբերի 22

Մշտական բնակության համար Երևան ժամանեց կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը: Երկու տարի անց Սպենդիարյանը՝ Ալեքսանդր Թամանյանի առաջարկությամբ մի փոքրիկ սենյակ ստացավ Թումանյան փողոցի վրա գտնվող՝ Նիկողայոս Բունիաթյանի նախագծով կառուցված շենքի կոմունալ բնարականներից մեկում: Այդտեղ տարիներ անց հիմնադրվեց կոմպոզիտորի տուն-թանգարանը:

1940թ., հոկտեմբերի 6

1946թ., հոտկեմբերի 5

Քանաքեռում տեղի ունեցավ Խաչատուր Աբովյանի արձանի հանդիսավոր բացումը` մեծանուն գրողի տուն-թանգարանի դիմաց: Հարկ է նշել, որ դեռ 1908 թվականին Աբովյանի անհետացման 60-ամյակի առիթով Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն և Գևորգ Բաշինջաղյանը որոշել էին գրողի հուշարձանը պատվիրել փարիզաբնակ քանդակագործ Անդրեաս Տեր-Մարուքյանին։ Նպատակին հասնելու համար նրանք նույնիսկ հանգանակություն կազմակերպեցին, որի արդյունքում` 1913 թվականին, հաջողվեց հավաքել հարկավոր գումարը։ Իսկ ահա Երևան քանդակը հասավ ևս քսան տարի անց՝ 1933 թվականին: Նախ այն տեղադրվել է այժմյան Շառլ Ազնավուրի հրապարակում, հետո տեղափոխվել Հրազդանի կիրճ՝ Մանկական երկաթուղու տարածք, 1946-ին էլ վերջապես իր տեղը գտել Քանաքեռում՝ գրողի տուն-թանգարանի մուտքի մոտ։

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի արխիվից

Բացվեց Երևանի բուսաբանական այգին: 1954-ին այգում ստեղծվել է «Հայաստանի բուսական և կենդանական աշխարհ» հատվածը, որում տեղ են գտել մոտ 1000 անուն բույսեր։ 60-70-ական թվականներին բուսաբանական այգում մոտ 5000 անուն բուսատեսակ կար։ Վերջին 10-15 տարիներին, սակայն, վերացել է տեսականու գրեթե կեսը, մասնավորապես՝ այնտեղ այլևս հնարավոր չէ տեսնել արևադարձային բույսեր։

Արմենպրես

Երևանի քաղաքային վարչության որոշմամբ համարակալվեցին քաղաքի փողոցների տներն ու կրպակները: Յուրաքանչյուր փողոցի համարները տարբերվում էին իրարից ձևով. որևէ մակագրություն չէր նշվում համարի կողքին: Ընդհանուր առմամբ համարակալվել էին 22 փողոցների 795 շինություն:

→ Աբովյանի արձանը` «Երևան» հյուրանոցի հարևանությամբ

Ֆոտոլուր

↑ Ալեքսանդր Սպենդիարյանի տունթանգարանն այսօր

58 59

Հոկտեմբեր 2013


«Հայնախագծի» արխիվից

1968թ., հոկտեմբերի 17

Առաջին անգամ նշվեց Էրեբունի-Երևան տոնախմբությունը: Էրեբունի բլրի մոտ սկսվեց Երևանի 2750-ամյակին նվիրված կանոնակարգային առաջին խոշոր միջոցառումներից մեկը՝ Ծաղկի տոնը: Նույն օրը քաղաքում տնկվեց խորհրդանշական 2750 ծառ: Հաջորդ օրը նույն տոնախմբության շրջանակներում «Հաղթանակ» զբոսայգում կայացավ համաքաղաքային երգի տոն՝ 2750 հոգանոց երգչախումբը առաջին անգամ կատարեց Էդգար Հովհաննիսյանի և Պարույր Սևակի «ԷրեբունիԵրևան» երգը, իսկ զբոսայգու շքամուտքը զարդարեցին 2750 ծաղիկներով: Հոկտեմբերի 18-ին Լենինի հրապարակին հարող պուրակում սկսեցին ցայտել 2750 շատրվանները, իսկ ամսի 22-ին իր դռները բացեց «Էրեբունի» արգելոց-թանգարանը:

↓ Հաֆեզ Ասադը (ձախից երկրորդը) Երևանում

↑ Մարզահամերգային համալիրի էսքիզներից մեկը

Լենինի Հրապարակում բացվեց «7 աղբյուր» ցայտաղբյուրհուշարձանը: Երևանի ամենահայտնի պուլպուլակներից մեկի հեղինակը ճարտարապետ Սպարտակ Կնտեղցյանն էր: 1990-ականներին ցայտաղբյուրը զրկվել էր իր յոթ շտուցերներից: Միայն 2009-ին՝ «Երևան» ամսագրի նախաձեռնությամբ դրա վրա տեղադրվեցին նորերը՝ ոսկերիչ Արման «Նուռ» Դավթյանի ձևավորմամբ:

1972թ., հոկտեմբերի 13

«Պրագա» ռեստորանում կազմակերպվեց չեխական խոհանոցի տասնօրյակ:

1979թ., հոկտեմբերի 19

Երևան ժամանեց Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Հաֆեզ Ասադը՝ Բաշար Ասադի հայրը, որը զբաղեցրել է երկրի ղեկավարի պաշտոնը 1971-2000 թվականներին: Երևանյան այցի ժամանակ Ասադը հանդիպում է ունեցել հանրապետության ղեկավարության հետ:

1983թ., հոտկեմբերի 22

Հանդիսավոր կերպով բացվեց Ծիծեռնակաբերդի բլրին կառուցված մարզահամերգային համալիրի մարզադահլիճը: Հոկտեմբերի 22-ից 31-ը Երևանում պետք է անցկացվեր ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Անցկացման վայր էր ընտրված նոր համալիրը, բայց մեկնարկից երկու շաբաթ առաջ պարզվեց, որ այն տեղափոխել են Մոսկվա, «Իզմայլովո» մարզահամալիր: Պաշտոնական վարկածով՝ Երևանում մարզահամերգային համալիրի չավարտվածության պատճառով: Որպես ապացույց, որ համալիրի կառուցումը ճիշտ ժամանակին էր ավարտվել, առաջնության հենց օրերին կազմակերպվել էր ժողովրդի ազատ մուտքն այնտեղ, երևանցիները կարող էին շրջել այս հսկա ու գեղեցիկ շինության ներսում և շուրջբոլորը: Իսկ հուշանվերային ծանրամարտիկները պողպատե պատվանդանի վրա՝ «Երևան 1983» գրությամբ ռարիտետ

Ֆոտոլուր

1968թ., հոկտեմբերի 18

դարձան, ու մինչ օրս շատ երևանցիներ այն պահպանում են որպես չկայացած համաշխարհային առաջնության մասին հիշեցում:

1985թ., հոկտեմբերի 9

Աբովյան, Իսահակյան, Մոսկովյան փողոցների հատույթում ծնունդ առավ եզակի կառույց՝ ստորգետնյա անցում, որը նաև առևտրական-կենցաղային համալիր էր (ճարտարապետներ՝ Էդուարդ և Սուլթանիկ Արևշատյաններ): 180 մ երկարությամբ և 30 մ լայնությամբ տարածքի ընդհանուր ծավալը կազմեց 29 625 մ³, օգտակար մակերեսը՝ 6660 մ², իսկ առևտրային մակերեսը՝ 3010 մ²: Գետնանցումով անցնողները, չշեղվելով իրենց երթուղուց, կարող էին օգտվել ունիվերմագի, ունիվերսամի, բար-սրճարանի ու ծաղկի խանութի ծառայություններից, ներքաղաքային ու միջքաղաքային հեռախոսակապի կետից ու «Աերոֆլոտի» դրամարկղից, ինչպես նաև «Սոյուզպեչատի» կրպակից և հասարակական զուգարանից: Հետագայում գետնանցման այցեքարտերից դարձան գրքավաճառները: 2013 թվականին այստեղ սկսվեցին լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ, որոնք կավարտվեն միայն հաջորդ տարի:

1987թ., հոկտեմբերի 10

Եղբայրանալու մասին պաշտոնական համաձայնագիր ստորագրվեց Երևանի և ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքների միջև: Այսօր Քեմբրիջը Երևանի 18 քույր-քաղաքներից մեկն է:

1991թ., հոտկեմբերի 7

Իր առաջին ունկնդիրներին՝ 90 ուսանողների, ընդունեց Հայաստանի Ամերիկյան համալսարանը:

Արեգ Դավթյան


Քաղաք Կադրերի բաժին

Ֆոտոլուր

Ղանթարի շուկա, 1923 թ.

Նախքան Պրոսպեկտի Ծածկած շուկայի կառուցումը, նախապատերազմայն Երևանի գլխավոր առևտրական վայրը և, ընդհանրապես, ամենաաշխույժ հատվածը Ղանթարի շուկան է եղել (հայտնի է նաև որպես Չարսու բազար): Այն զբաղեցրել է այժմյան Մանկական այգու տարածքը (խորհրդային տարիներին՝ Կիրովի անվան մանկական զբոսայգի)։ Ղանթար բառն արաբերենից թարգմանվում է որպես «շուկայի մեծ կշեռք»։ Բուն կշեռքը, որը քաղաքում ամենամեծն էր (3-4 մետրանոց), պատկանում էր քաղաքի վարչությանը։ Դրանով կատարվում էր մեծածախ առևտուրը։ Հետագայում Ղանթարի տեղում կառուցվեց ծածկած շուկա։ Շինության հայտնվելուց հետո շուկայում գտնվելը սկսեց արտահայտվել «Ղանթարի տակ» եզրով։ XVIII դարի սկզբին շուկա է այցելել իտալացի վանական-ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին: Նրա հուշերն օգագործել է Ակսել Բակունցը իր՝ «Խաչատուր Աբովյան» անավարտ վեպում. «Անտոնիո Ջիովանելլին պատմում է սիրամարգների և դրախտային թռչունների մասին, որոնք ազատ շրջում էին Չարսու բազարի բակում: Նա գրում է, թե շուկայում այնքան ուտելիք կար, որ կբավարարեր քաղաքին հինգ տարի, եթե այդքան ժամանակ քաղաքը պաշարված մնար: Նա գրում է և շատ միամիտ բաներ. նկատելով գորգերով պատած մի ընդարձակ տարածություն, որտեղով անցնում էին ուղտերը, ձիերը և մարդիկ, Ջիովանելլին աննկարագրելի վրդովվում է, որ ասիացիները շռայլությունը հասցրել են խելագարության: Նա այդպես էլ չի համոզվում, որ գորգերը հնացնելու ընդունված ձևն էր այդ՝ փռել արևի և անձրևի տակ, որպեսզի ավելի պայծառանան գույները: Հետաքրքիր է այս անհայտ ճանապարհորդի դիտողությունն այն մասին, որ Չարսու բազարում գողություն չկար, և սինիների մեջ ոսկին թողնում էին խանութում և միայն մի գույնզգույն թել, որ կապում էին որմից որմ, ցույց էր տալիս խանութի տիրոջ բացակայությունը: Իտալացի վանականի նկարագրությունը վերաբերում է 18-րդ դարի առաջին կեսի Երևանին: Ու թեև անցել էր մի դար, այնուամենայնիվ, մնում էին այդ անհուն հարստությունը վկայող բազմաթիվ կիսախարխուլ կրպակներ, որոնց մի մասն իսպառ

60

Հոկտեմբեր 2013

քանդել էին ռուսները և աղյուսներն օգտագործել բերդի նոր զորանոցի համար: Քառասնական թվականներին դեռ շատ բան էր մնում այդ երբեմնի շահաստանից: Ճշմարիտ է, այլևս չէին զարկում շատրվանները, բայց Չարսու բազարի ներսը դեռ երևում էր այն բակը, որտեղ իջևանում էին քարավանները և օտարերկրյա վաճառականները: Այդ բակի ներսում էին նաև առևտրական տների պահեստները, որոնց արտաքինը բոլորովին չէր մատնում գետնահարկ նկուղներում դարսած ահագին հարստությունը: Անփոփոխ էին առևտրի կարգը և առևտրականների սովորությունները: Շարքշարք կրպակները կազմում էին միջանցքների լաբիրինթոս, ծածկված աղյուսների բարձր թաղբանդով, որի կլոր լուսամուտներից արևը կախում էր ոսկե սյուներ: Միջանցքներում լուսավորությունն ավելի չէր, քան ասիական բաղնիսում: Եվ այդ անրջական լույսի մեջ օրորվում էին բարակիրան և դանդաղաքայլ պարսիկները. նրանք քայլում էին օրորալով, գլորում էին ոսկեհատ թազբեհները, կարծես զբոսնում էին մզկիթի բակում: Խանութները ցուցանակ չունեին. ապրանքը կիսով չափ դուրսն էր, և նրանց շողշողուն գույները զվարթացնում էին հին կամարների մռայլությունը: Պատերից կախված էին զառ լաչակներ, վարդագույն աղլուխներ, ղալամքյար և եզերքը հաշյա կերպասներ. ղանավուզի և պարսկական թավիշի թոփերը կազմում էին բարձր սյուներ: Կրպակների մի շարքում ոսկերիչներ էին, մյուսում վաճառում էին արծաթե կոճակներ, արմավե թասեր, ուլունքե քսակներ, պարանոցի մարջան, էբենոսյա սանրեր, յահուդ մատանիներ, սուրմա-դուգմա, կրծքի քորոցներ և օղեր, նաև այն յալդուզ ոսկիները, որով այն ժամանակ գեղեցկուհիները զարդարում էին իրենց լույս ճակատները: Կային խանութներ, որտեղ կարելի էր տեսնել բոլոր տեսակի թրերը և դաշույնները. Դամասկոսի պողպատյա թրից, որի փղոսկրե կոթի վրա փորագրված էին տիրոջ բազուկը զորացնող աղոթքներ, — մինչև ղարափափախ թարաքյամաների ահարկու խանչալը»: Երբ 1906 թվականին Երևանում անցկացվեց ձիաքարշ, Ղանթարը դարձավ նրա կենտրոնը։ Այստեղից մի գիծ գնում էր դեպի կայարան, իսկ մյուսը՝ Պլանի գլուխ։




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.