Դեկտեմբեր 2014, #12 (30)

Page 1

Տարածվում է անվճար



Ե

րեք ու կես տարի առաջ սկսեցինք աշխատել քաղաքի ամսագրի անդրանիկ համարի վրա (Սասունցի Դավթի արձանի պատկերով զարդարված շապիկով): Գիտեինք ինչ ենք ուզում ստանալ, բայց չգիտեինք որքանով կստացվի: Ու ուր կհասնենք: Բայց կարևորը Երևանի հետ լինելն էր, Երևանից չկտրվելը, Երևանի հետ ցավերն ու ուրախությունները կիսելը: Ամսագրի գոյության ընթացքում այդպիսի պահերը Երևանի կյանքում շատ էին: Ինչոր բաներ լուսաբանում էինք հաճույքով, այլ բաներ՝ ցավով, մյուսների հետևից պարզապես չէինք հասցնում: Բաներ կային, որոնց անդրադարձել ենք մի քանի անգամ, մյուսներին՝ այդպես էլ չգտանք ճիշտ ձևաչափ և տեսանկյուն: Մի մասը անդառնալի ազդեցություն (լավ, թե վատ՝ այլ խոսակցություն է) ունեցան քաղաքի վրա, մյուսները գուցե շուտով մոռացվեն: Բայց այսօր հետ նայելիս Երևանի ժամանակագրության երևակայական գծին, հենց դրանք ենք մենք տեսնում որպես այս երեք ու կես տարիների հաստ, աչքի ընկնող, շեշտված կետեր: Մի խոսքով, այսպես եկանք հասանք նրան, որ հետևում ունենք արդեն երեսուն թողարկում ու տոնում ենք ամսագրի պայմանական «երեսունքը»: Այստեղ իմաստ ունի հատուկ նշելու, որ սրանք առաջին երեսուն թողարկումներն են. առջևում դեռ մի քանի այսքան էլ կլինի: Որովհետև թեմաները, որոնց մենք ուզում ենք ու պետք է անդրադառնալ, անսպառ են: Ինչպես անսպառ է այս հակասական («հին, բայց միշտ երիտասարդ», ինչպես սիրում էին ասել դեռ խորհրդային տարիներին, «քարուքանդ, բայց միևնույն է՝ գեղեցիկ», ինչպես արձանագրում ենք մենք գրեթե ամեն օր), բայց հարազատ քաղաքը: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, մի նորաբաց նստավայր և այլն:

06

Նստավայր Բարձրակարգ լանչ Արիեսից Օրվա ամենահամեղ հատվածը՝ Արիես Լանչի հետ:

07

Նստավայր Louis Charden Քաղաքի ամենասիրված սրճարաններից մեկը նաև Թումանյանի վրա:

08

Իրադարձություն Նոր Տարին Ucom-ի հետ Ucom ընկերությունը հրավիրում է բոլորին Ամանորի տոնավաճառին:

Շապիկ՝ Սերգեյ Նավասարդյան (Sereg Magic)

09

Իրադարձություն Նավթի գները և մենք Ինչպես է նավթի գնի անկումն ազդում մեր վրա:

10

Իրադարձություն 2014-ը Երևանի կյանքում Քաղաքապետարանն ամփոփում է տարին:

12

Իրադարձություն Կրթությունը ձեր ձեռքերում է, օգտվեք Զրուցել ենք մասսայական բաց առցանց դասընթացների (MOOC) հեղինակ Սթիվեն Դաունսի հետ:

13

Իրադարձություն Գրագետ բուժվելու արվեստը Գրագետ բուժում Իզմիրլյան բժշկական կենտրոնում:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

Երեսունք

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

14

44

Իմ Երևան Նվերներ Երևանին Արթուր Իսպիրյանը ՍայաթՆովայի վրայի նախկին սկավառակների խանութի կարևորության, Երևանի փողոցներում Սարյանին ու Շիրազին հանդիպելու և այլնի մասին:

46

Գրողը տանի Ձմեռ պապի կենացը Ամանորին ընդառաջ հրապարակում ենք Հովհաննես Իշխանյանի թեմատիկ պատմվածքը՝ «Ուվալնյատի օրը» ժողովածուից:

Խոշոր պլան 30 կարևոր իրադարձություն Քանի որ ԵՐԵՎԱՆ ամսագիրը տպարանից դուրս է գալիս ու դեպի ընթերցողները շտապում արդեն 30-րդ անգամ, մենք որոշեցինք սովորական թեմատիկ թողարկման փոխարեն վերհիշել այն կարևորագույն իրադարձությունները՝ ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երանգներով, որոնք տեղի են ունեցել մեր բազմաչարչար քաղաքի կյանքում. Փակ շուկայի ու Աֆրիկյանների ակումբի ոչնչացումից մինչև Հերբի Հենքոքի համերգն ու Միրզոյան գրադարանի բացումը:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Հովհաննես Իշխանյան, Արեգ Դավթյան, Էմմա Հարությունյան, Անդրեյ Իվանով Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Գրիգոր Եփրեմյան, Նազիկ Արմենակյան, Արամ Կիրակոսյան, Անդրեյ Իվանով, Ապավեն Ստեփանյան, Արթուր Հարությունյան, Էմին Արիստակեսյան / Mediamax; Վահան Ստեփանյան, Վարազդատ Ռաֆայելյան, Տիգրան Մեհրաբյան, Հրատն Խաչատրյան / PAN Photo

«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am

Դեկտեմբեր 2014

48

Հայացք Ուերևան. էտյուդներ տեղի ոգու մասին Հատվածներ ռուս ճարտարապետ Անդրեյ Իվանովի՝ Երևանին նվիրված գրքից, որը լույս է տեսել այս ամիս:

52

Պատմություն Մետաքսի ճանապարհը Շարունակում ենք պատմել Երևանի նախկին գործարանների մասին, այս անգամ ուշադրության կենտրոնում մետաքսի կոմբինատն է:

56

Կադրերի բաժին Տոնածառը Լենինի հրապարակում, 1962 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 01.12.2014

Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48

Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

2 3

ՔԱՂԱՔ

facebook.com/ YerevanCityMagazine

«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:

instagram.com/ YerevanCityMagazine

2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Yerevan. Gevorg Chaush str.50 | +374 91 22 13 82, + 347 98 44 99 77, +374 60 80 20 00 | www.vahakni.com |

/ Vahakni ResidentialCommunity


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից Համեստ հարուստների, հարբած կոլեգաների, անիմաստ նեոնային լուսավորության, ռուսական պրոպագանդիստական ռադիոեթերի և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները:

***

Բլուրում մի հատ տուն կա, տերը «ռոլսռոյսով» ա գնում գործի, տեսել եմ մի քանի անգամ: Բայց որ տան վրա նայես, չես էլ ջոկի, որ էդ կարգի հարուստ ա: Սիրում եմ, որ իրանց հարստությունը ի ցույց չեն հանում, համեստ մարդ ա այսինքն: Չնայած, «ռոլսռոյս» ա քշում:

***

Ո՞նց կարա նորմալ շոֆեռը իրա մեքենայի կռիլոներին ինչ-որ լուսավորվող եսիմինչեր կպցնի, նեոն ա, ինչ ա: Էդ նույնն ա, ոնց որ ոռիդ ակնոց դնես: Իմաստ ունի՞: Չէ, չունի:

***

Մի անգամ էլ եսիմ ոնց եղավ՝ գոտին չէի գցել, դե ծեր մարդ եմ արդեն, միշտ չի, որ հիշում եմ: Կանգնացրեց գաիշնիկը, ներվայնացրեց ահագին՝ թե բա գրելու եմ: Գրեց էդ իրա կտրոնը, մեկ էլ պահի տակ գլուխս քոր եկավ՝ առանց գլխարկը հանելու քորեցի: Էս ապուշն էլ որոշեց մթամ վրես հումոր անի, ասում ա՝ բա որ խելք ունենայիր, գլխարկդ կհանեիր, նոր կքորեիր: Ասեցի՝ տո այ ապուշ, ոռդ որ քոր ա գալիս, շալվարդ իջացնում ես, նոր ես քորու՞մ:

***

Էն ձեր հարևան Պետոյին գիտե՞ս, գիտե՞ս ինչ հարբեցող ա: Սերվիսի մեքենան որ նայես՝ սաղ օրը պադյեզդի դեմը կանգնած ա, վրան

փող ա ֆռում, որտև սերվիսը հենց ընենց չի իրան էդ մեքենան տվել, ինքն էլ տանը հարբած ընգած ա: Ասա՝ գնացել հասել էիր Բելգիա, գոնե մի բան ընդեղ անեիր: Հաստատ դեպորտ են արել:

***

Տարօրինակ անոմալյա ա էս տարի Երևանում՝ ցերեկն ու գիշերը քանի օր ա նույն ջերմաստիճանն ա համարյա, չնայած սովորաբար մի տաս-տասնհինգ աստիճան տարբերվում ա: Դե բայց աննորմալ քաղաքում եղանակն էլ աննորմալ կլինի, էդ հեչ:

***

Նենց տպավորություն ա, որ Երևանում մենակ երկուշաբթի են մարդիկ ժամանակին գնում գործի ու դասի: Երկուշաբթի դուրս ես գալիս՝ պռոբկաներ, ապպաներ, նեռվային վիճակ, տեղաշարժվել չի լինում… Մյուս օրը նույն ժամին դուրս ես գալիս՝ ոնց որ շաբաթ լինի:

***

Դե ես չեմ սիրում ընդհանրապես երաժշտությում լսեմ մեքենայի մեջ, իմը չի: Ես սիրում եմ, որ լուրեր են լինում: Այ էս նոր ռուսական ռադիոն ա, «Սպուտնիկը», մի ժամ էլ օրվա մեջ հայերեն ա լինում: Հետաքրքիր ա, նենց բաներ են ասում, որ Ամերիկային ձեռնտու չի:

***

Գիտես պատահաբար ա՞, որ Երևանում տների գները սենց հելնում ու հելնում են: Էդ նրանից ա, որ Վանգանը մի ժամանակին ասել ա, որ մի քանի տարի հետո աշխարհի վերջն ա գալու, բայց սաղ աշխարհը չի վարի գնալու,

Նոր նստավայրեր

այլ ջուրը կհելնի, բայց քանի որ Հայաստանը բարձր ա, սարերում ա, մեզ էդ ջուրը չի հասնելու: Ու աշխարհում դրա մասին գիտեն, դրա համար սաղ հարուստ արտասահմանցիք Երևանում տուն են առնում: Ու հլը գները պիտի հելնեն, հարուր հազար դոլար մի մետրի համար:

Ինչ անել

Forsh Club, Տերյան 3

Դիտել «Անահիտ» անիմացիոն ֆիլմը

Մինչև հիմա ունեինք մեկ ակումբ, կոչված «տան տիրոջ» անունով (խոսքը իհարկե Լևոն Մալխասյանի հանրահայտ «Մալխաս» ակումբի մասին է), հիմա ունենք նաև երկրորդը՝ Forsh Club: Բնականաբար, սա ոչ թե սովորական բար է, որտեղ կարելի է մի քիչ խմել ու շփվել ընկերների հետ, այլև երաժշտական ակումբ: Հերիք է նշել, որ բացման օրը ակումբում ելույթ ունեցան ինքը Ֆորշը՝ Re-minor խմբի հետ, Ոստան Հայոցը, Քրիստ Մանարյանը և Շուշան Պետրոսյանը:

Լսել հայկական կինոյի սաունդթրեքները

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, դեկտեմբերի 26 Ինչպես հայտնի է, լավ ֆիլմերից հիշվում են ոչ միայն լավ դերասանական խաղը կամ այս կամ այն տեսարանը, այլև երաժշտությունը: Բացառություն չեն և սիրված հայկական ժապավենները: Այդ է պատճառը, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը Non-Stop շարքի շրջանակում կնվագի սիրված մեղեդիներ տարբեր տարիների սիրված հայկական ֆիլմերից՝ դրանցից հատվածների ցուցադրմամբ: Տոմսերի արժեքը՝ 3000-10000 դրամ:

4 5

Դեկտեմբեր 2014

***

Էն որ բողոքում են, մթամ տաքսիստները լավ չեն ապրում, փող չեն անում, սոված են՝ սուտ ա: Օրը քսան հազար կպնում ա, եթե քո վրա էլ դրա կեսը չծախսես, մի տասը հազարի էլ տուգանք չմուծես, ամեն ինչ թույն ա:

Բոլոր կինոթատրոններում, դեկտեմբերին Առաջին անգամ Ռոբերտ Սահակյանցի հիմնած անիմացիոն ֆիլմերի ստուդիայում այս նախագծի մասին խոսեցին դեռ մի քանի տարի առաջ: 2014-ին վերջապես բոլոր աշխատանքներն ավարտված են և հայ փոքրիկներին և մեծիկներին սպասում է անկախ Հայաստանի պատմության երկրորդ լիամետրաժ անիմացիոն ֆիլմը (առաջինը Արման Մանարյանի «Սասունցի Դավիթն» էր): Ռեժիսորը Դավիթ Սահակյանցն է, հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և այլ հայտնի դեմքեր:


Ինչ անել

Դիտել «Հոբիթի» եզրափակիչ մասը

«Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում, դեկտեմբերի 26-ից Պիտեր Ջեքսոնը առաջին անգամ մեծ էկրաններին ներկայացրեց առասպելական Միջերկիրը տասներեք տարի առաջ, երբ լույս տեսավ «Մատանիների տիրակալը» եռապատման առաջին մասը: Այս տարվա դեկտեմբերին նորզելանդացի ռեժիսորի երկար ճամփորդությունն ավարտվում է արդեն «Հոբիթի» երրորդ ֆիլմով: Երիտասարդ Բիլբո Բեգգինսը հասել է այնտեղ, ուր չէր էլ կարող երբևէ մտածել, մնում է այնտեղից վերադառնալ: Թրեյլերները խոստանում են էպիկական մարտեր (իզուր չէ ֆիլմը կոչվում «Հոբիթ. հինգ բանակների ճակատամարտը») և դրամատիկ շրջադարձեր՝ դիտողներին և հարյուրավոր միլիոններ՝ ստեղծողներին: Այս ամենին չմասնակցելը կլինի տարօրինակ:

Նոր գիրք

Արամ Պաչյան, «Օվկիանոս», «Անտարես»

Ամենասիրված արդի հայ արձակագիրներից մեկի չորրորդ գիրքը պատմվածքների և էսսեների ժողովածու է: Գիրքը պետք է հետաքրքիր լինի բոլոր նրանց, ովքեր հետաքրքվում են ժամանակակից հայ գրականությամբ և առավել ևս, ովքեր ծանոթ են Պաչյանի նախորդ պատմվածքներին և «Ծիտը» վեպին: Ի դեպ, հպարտությամբ նշում ենք, որ ժողովածուում ընդգրկված աշխատանքների թվում է ԵՐԵՎԱՆ ամսագրի համար գրված և առաջին անգամ դրա էջերին լույս տեսած «Լյուկի սերը» պատմվածքը:

Օրհան Փամուք, «Իմ անունը Կարմիր է», «Անտարես»

Օրհան Փամուքը ոչ միայն թուրք գրող է, որը խնդիրներ է ունեցել թուրքական պետության հետ՝ հայերի ցեղասպանության մասին թեթևակի խոսելու պատճառով: Օրհան Փամուքը նաև լավագույն ժամանակակից գրողներից է և իր Նոբելյանը ստացել է հենց այդ պատճառով: Իսկ «Իմ անունը Կարմիր է» վեպը Փամուքի առաջին մեծ միջազգային հաջողությունն է. այն առաջին անգամ լույս է տեսել 1998-ին, իսկ 16 տարի անց թարգմանվել և հրատարակվում է նաև հայերեն (թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան):


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Բարձրակարգ լանչ Արիեսից Ժամանակակից աշխարհում, երբ աշխատավայրը մարդկանց համար երկրորդ տուն է դարձել, շատ կարևոր է ճիշտ և ժամանակին սնվելը: Եվ Հայաստանում այս ոլորտի առաջատարներից է Արիես Լանչ ընկերությունը:

Արիեսը ժամանակակից, ինքնասպասարկմամբ գործող ճաշարան է, որտեղ համաձայն կարգախոսի՝ Tasty part of your day, կարելի է կտրվել լարված աշխատանքային մթնոլորտից, զանգերից ու թղթաբանությունից և վայելել օրվա ամենահամեղ հատվածը: Այստեղ այցելուները կգտնեն թարմ և բարձրակարգ սնունդ (ազգային և կոնտինենտալ խոհանոցներ), ընդհանուր առմամբ՝ ավելի քան 400 ճաշատեսակ: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Արիեսի ժամանակակից ճաշարանները տեղակայված են քաղաքի կենտրոնում՝ Հանրապետության Հրապարակի մոտ և Ալեք Մանուկյան փողոցի Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում: Գումարենք սրան մատչելի գները, հաճելի միջավայրն ու պրոֆեսիոնալ անձնակազմի ջերմությունն ու բարյացկամությունը և վստահորեն կարող ենք ասել, որ Արիեսի ճաշարանները պարզապես անփոխարինելի են բիզնես ընդմիջումների համար:

Հասցե՝ Ալեք Մանուկյան 9, Վազդեն Սարգսյան 10 Հեռ. 220140 Աշխատանքային ժամեր՝ 10:00-18:00, երկուշաբթիից շաբաթ

Գովազդային Գրիգոր Եփրեմյան

6 7

Դեկտեմբեր 2014


Շուրջ մեկ տարի է անցել այն պահից, երբ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցի վրա, հայտնվեց և միանգամից երևանցիների սրտերն իր անուշահամ բույրերով գրավեց Louis Charden փուռ-սրճարանը: Մոտ օրերս Թումանյան փողոցի վրա կբացվի երկար սպասված երկրորդ սրճարանը:

↑ Louis Charden երկրորդ սրճարանը իր հյուրընկալ դռները բացել է Թումանյան 38 հասցեում

Այսօր դժվար է պատկերացնել, բայց Լուի Շարդենը հնարավոր է երբևէ չդառնար հացթուխ, իսկ Երևանը չունենար այս հրաշալի սրճարանը: Հարցազրույցներից մեկում Լուին պատմում էր. «Իմ կյանքը չէր լինի այն, ինչ կա, առանց կրուասանների: Նույնիսկ մտերիմ ընկերների էի ձեռք բերում դրանց շնորհիվ: Իսկ այն օրը, երբ մայրս ինձ սովորեցրեց պատրաստել իր հայտնի կրուասանները, ինչպիսի՜ մեծ ու անուշ պատասխանատվություն էի զգում… Ճիշտ է, մի քանի տարի անց, երբ պետք է ինքնուրույն կյանք սկսեի մեծ քաղաքում, մայրիկս ասում էր, որ հացթուխությունը լուրջ մասնագիտություն չէ, և ես պետք է մտածեմ ավելի լուրջ մասնագիտության և ապահով ապագայի մասին: Նա ինձ խորհուրդ էր տալիս իրավաբան դառնալ: Ստիպված սովորեցի»: Բարեբախտաբար, ուսումը չխանգարեց Լուիին կատարել իր կյանքի ամենակարևոր որոշումը՝ դառնալ հացթուխ: Դժվար է հաստատ ասել, թե հատկապես ինչն է Louis Charden փուռ-սրճարանի հաջո-

ղության գրավականը. տնական, աննկարագրելի համեղ կրուասաննե՞րը, բոլորի աչքերի առաջ բաց խոհանոցում պատրաստվող հրուշակեղենի և ուտեստների տեսականի՞ն, լավագույն ֆրանսիական ավանդույթները հիշեցնող ինտերյե՞րը, թե՞ ջերմ միջավայրը: Երևի թե այս ամենի միաժամանակյա առկայությունն է, որ դարձրել է Louis Charden-ը մի յուրահատուկ ու անկրկնելի վայր: Սրճարանին բարձր գնահատական, ի դեպ, տալիս են ոչ միայն երևանցիները, այլև քաղաքի հյուրերը. «Լրիվ տնական միջավայր էր, անձնակազմը՝ սուպեր սիրալիր, բոլոր ուտելիքները՝ հրաշալի՜», «Կրուասանները հսկայական են, սուրճն էլ չհիասթափեցրեց», «Հաճելի սրճարան է, չքնաղ հրուշակեղենով ու սուրճով», «Շատ լավ տեղ է ընկերների կամ ընտանիքի հետ այցելելու համար՝ շատ հաճելի ֆրանսիական մթնոլորտով, փռով ու համեղ ուտեստներով»: Այսպիսին են համացանցում Louis Charden-ի վերաբերյալ՝ արտասահմանցի հյուրերի թողած կարծիքները: Եվ զարմանալի չէ, որ ֆրանսիացի հացթուխ

Լուիին ընդամենը մեկ տարի անհրաժեշտ եղավ երևանցիների շրջանում այնքան մեծ սիրո արժանանալու համար, որ երկրորդ սրճարանի բացումը, թերևս, անհրաժեշտություն դարձավ: Չէ՞ որ ֆրանսիացի հացթուխի հիմնական սկզբունքն է՝ երբեք չբավարարվել մեկ հաջողությամբ, այլ միշտ ձգտել նոր զգացումների, նոր գաղափարների, նոր ծրագրերի, նոր բույրերի, նոր բարձունքների: Այդպես էլ աշխատում են ու կաշխատեն նրա ներկա և ապագա փռերը, որոնք ոչ ոքի թույլ չեն տալիս բաց թողնել կյանքի ամենագեղեցիկ վայրկյանները: Ինչպես սիրում է ասել Լուի Շարդենը՝ «երջանիկ լինելու համար հարկավոր են քեզ հասկացող ընկերներ, հաճելի միջավայր և թարմ թխվածքի բույր»: Այնպես որ, վերցրեք ձեր ընկերներին և եկեք Louis Charden, որտեղ ձեզ սպասում են հաճելի միջավայրն ու թարմ թխվածքի բույրը: Ի դեպ, Լուին վստահեցնում է, որ երկու սրճարանով գործը չի սահմանափակվի. շատ շուտով պետք է ակնկալել սիրված ցուցանակով զարդարված նոր սրճարաններ:

Գովազդային


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Նոր Տարին Ucom-ի հետ Ucom ընկերությունը այս տարվա դեկտեմբերին բոլորին հրավիրում է Ամանորի տոնավաճառին: Արդեն սիրված և ավանդույթի վերածված այս միջոցառման ընթացքում Հյուսիսային պողոտան լցվում է Ամանորի ու Սուրբ ծննդյան պարագաներով, նվերներով, ուտեստներով, խմիչք վաճառող տաղավարներով: Այստեղ ամեն ոք կգտնի բնակարանն ու տոնական սեղանները զարդարելու համար նախատեսված պարագաներ, գումարած՝ հեքիաթային ու տոնական տրամադրությունը, երբ ամեն տաղավար յուրովի է ընդունում իր հաճախորդին, իսկ յուրաքանչյուր անկյունից լսվում են տոնական երգեր:

Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանի սրտում կազմակերպվում է ամանորի տոնավաճառը, որը երևանցիներին պարգևում են Ucom-ը և «Պասկալ և Դիոդատո» ընկերությունը: Տոնավաճառին սպասում են բոլորին, չէ՞ որ Նոր տարվա շեմին ամեն մեկը փորձում է իր օջախ տանել տոնական հրաշքից մի կտոր: Օգնության են հասնում հայ արտադրողները՝ իրենց բազմազան տեսականիով: Եթե ինչոր անհասկանալի պատճառներով նախորդ երկու տարիներին չեք տեսել այս ամենը սեփական աչքերով, ապա բաց մի թողեք հնարավորությունը դա անելու այս տարի և տեսեք, թե ինչպես սովորական առևտրային պատմությունը կարող է վերածվել իսկական Ամանորի ու Սուրբ Ծննդյան հրաշքի: Նախատոնական նման միջոցառումները Եվրոպայում հարյուրավոր տարիների պատմություն ունեն: Հայաստանում առաջին ան-

գամ ծրագիրն իրականացվել է Աշտարակ քաղաքում, այնուհետև արդեն մայրաքաղաքում: Առաջին տարվա փորձը կազմակերպիչներին ցույց տվեց, որ երևանցիները կարևորում են նախատոնական գնումները: Դեկտեմբերի 5-ից մինչև հունվարի 6-ը տևող տոնավաճառի ընթացքում քաղաքացիներին և քաղաքի հյուրերին են սպասում համերգային ծրագրեր, Ձմեռ Պապի ու տոնական այլ հերոսների ընկերակցություն: Կազմակերպիչները խոստանում են, որ Հյուսիսայինում տեղադրված տոնածառի տակ պահված երազանքներն անպայման իրականություն կդառնան: Իսկ կենտրոնի բեմահարթակում մշտապես կհնչեն տոնական երաժշտական կատարումներ: Կարելի է վստահ լինել, որ տոնավաճառն իր ջերմ մթնոլորտով Հյուսիսային պողոտան կվերածի Հարավայինի: Տեղական արտադրող-

ներն էլ կկարողանան սպառողին ներկայացնել իրենց տոնական տեսականին՝ այսպիսով կխթանվի հայրենական արտադրությունը: Մեկ այլ յուրահատուկ ավանդույթ է դառնում թեյի անվճար հյուրասիրությունը: Տոնավաճառի մի քանի տասնյակ տաղավարներն այցելելու ընթացքում դեկտեմբերյան ցրտից սառածներին արդեն երկրորդ տարին անընդմեջ թեյի կհրավիրի Ucom-ը: Ի դեպ, ընկերության այս գեղեցիկ նախաձեռնությունը անցյալ տարվա սաստիկ ցրտերի ընթացքում առավել քան տեղին էր. շուրջ 15 հազար անցորդներ հաճույքով հյուրասիրվում ու տաքանում էին դրա շնորհիվ: Իհարկե, այս տարի էլ ջերմացնող ըմպելիքը կհասնի բոլոր ցանկացողներին: Իսկ եթե այսպիսի հաճելի ու ջերմ միջավայրում ավարտենք տարին, ապա գալիք տարին էլ մի փոքր ավելի ջերմ կանցնի: Համենայն դեպս, Ucom-ը դրա համար ջանք ու եռանդ չի խնայի:

Գովազդային Արթուր Հարությունյան

8 9

Դեկտեմբեր 2014


Նավթի գները և մենք Այսօր արդեն գրեթե անհնար է հերքել այն փաստը, որ բորսաներն անմիջական ազդեցություն ունեն մեր կյանքի վրա: Օվկիանոսի այն կողմում էժանացած նավթը կարող է ազդել սովորական քաղաքացու եկամուտների վրա: Փորձենք հասկանալ, թե ինչպես:

Առաջին հայացքից՝ ոչ մի ազդեցություն էլ չկա: Մեզ մոտ բենզինի գինն ընկնում է դանդաղ և դժկամությամբ, այդ իսկ պատճառով նավթի գնի անկման էֆեկտը մեր դրամապանակների վրա միանգամից չենք զգում, և տարբերությունն էլ այնքան մեծ չէ: Բայց երբ ցանկանում ենք Ռուսաստանում բնակվող բարեկամներից ստացած ռուբլին փոխանակել դրամի, հանդիպում ենք նրան, որ ռուբլու փոխարժեքը, որը անմիջականորեն կախված է նավթի գնից, նկատելիորեն իջել է: Եվ եթե շտապ չէ, մենք նախընտրում ենք սպասել, համբերել փոխարժեքի սովորական մակարդակին վերադառնալուն: Բայց ժամանակն անցնում է, իսկ ռուբլին դրամի համեմատ ընկնում է ավելի ու ավելի ցածր: Վերջիվերջո, երբ այլևս հնարավոր չէ սպասել, մենք սրտներս սեղմելով և մտքում վնասները հաշվելով՝ գնում ենք փոխանակման կետ և վաճառում ռուբլին՝ չնայած ներկայիս փոխարժեքին: Իսկ հաջորդ օրը փոխարժեքը սկսում է բարձրանալ, կարծես թե սպասում էր հենց մեր գործարքին, որպեսզի փոխի իր ուղղությունը: Համոզված եմ, որ մեզանից շատերն են հանդիպել այս իրավիճակին: Եվ միշտ թվում է, որ եթե մենք ամեն ինչ նախօրոք իմանայինք, ապա ակնհայտորեն այլ կերպ՝ խելացի կվարվեինք: Կվաճառեինք թանկ գնով, այնուհետև կգնեինք էժան, իսկ դրանից հետո, երբ գինը նորից կբարձրանար, նորից կվաճառեինք: Իսկ հնարավոր է արդյոք ամեն ինչ նախապես իմանալ: Ստացվում է, որ հնարավոր է: Չիմանալ, չենթադրել՝ կանխատեսել: Ուսումնասիրելով այս կամ այն ապրանքի գնի վարքը, կարելի է ժամանակին նկատել նրա ուղղության փոփոխության նախանշանները: Բացի այդ, իմանալով գնի փոփոխության պատմությունը, մենք նաև կարող ենք գնահատել, թե մինչև որ մակարդակները այն կարող է հասնել: Գոյություն ունի մի ամբողջ գիտություն՝ տեխնիկական վերլուծություն, որը, ուսումնասի-

րելով ապրանքների գների փոփոխության օրինաչափությունները, թույլ է տալիս բարձր հավանականությամբ կանխատեսել, թե ինչ տեղի կունենա ապագայում: Տեխնիկական վերլուծության հիմնական նշանաբանն է՝ «պատմությունը միշտ կրկնվում է»: Իսկապես, ուսումնասիրելով տարատեսակ բորսայական ապրանքների գների գրաֆիկները մեծ ժամանակահատվածի ընթացքում, հաճախ տեսնում ենք, որ նրանք նկարում են շատ նմանատիպ նկարներ, այսպես կոչված՝ տեխնիկական վերլուծության պատկերներ: Երբ բորսայի վերլուծաբանը գնի գրաֆիկի վրա տեսնում է իրեն արդեն ծանոթ տեխնիկական վերլուծության պատկեր, նա արդեն կարող է ենթադրել, թե այնուհետև ուր կգնա գինը: Իսկ օգտագործելով հատուկ մաթեմատիկական հաշվիչներ՝ ինդիկատորներ, բորսայի վերլուծաբանը կարող է համոզվել իր ենթադրությունների իրավացիության մեջ կամ ընդհակառակը՝ հասկանալ, որ ենթադրությունները սխալ են և անհրաժեշտ է նորից վերլուծել բորսաներում տիրող ընթացիկ իրավիճակը: Բայց որքանո՞վ կարելի է վերլուծել գինը բորսաներում: Այն գիտություն է ընտրյալների համա՞ր, թե՞ հասու է յուրաքանչյուրին: Այսօրվա դրությամբ, բորսայական գների վերլուծության ոչ այնքան փոքր մասնաբաժին իրենց վրա են վերցնում հատուկ ծրագրերը, որոնք օգտագործողին են տրամադրում վերլուծական ինդիկատորների և այլ միջոցների լայն հավաքածու: Եվ ցանկացած մարդ, ով կսովորի օգտվել այդ գործիքներով և կյուրացնի տեխնիկական վերլուծության տեսությունը, կարող է պրոֆեսիոնալ բորսայի վերլուծաբանի հետ հավասար կանխատեսել բորսայում գները և արտարժույթների փոխարժեքները: Եվ այդպիսի մարդը արդեն չի փոխի իր կուտակումները ոչ շահեկան փոխարժեքով: Բացի այդ, իմանալով, թե մոտ ապագայում ինչպես կփոփոխվի արտարժույթի փոխարժեքը, նա կարող է նույնիսկ օգտվել դրանից:

Իրինա Սիմոնյան, Forex Club-ի վերլուծաբան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

2014-ը Երևանի կյանքում Երևանի քաղաքապետարանը 2014 թվականի ընթացքում հետևողականորեն շարունակել է կյանքի կոչել մայրաքաղաքի համաչափ զարգացմանն ուղղված իր բոլոր ծրագրերը: Թվարկենք միայն մի քանիսը: 2014 թվականի կարևորագույն իրադարձություններից մեկը, թերևս, Լենինգրադյան փողոցն Իսակովի պողոտային կապող ճանապարհային հանգույցի բացումն էր, որը զգալիորեն բեռնաթափեց մայրաքաղաքի փոքր կենտրոնի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Ամբողջ տարվա ընթացքում շարունակվել են բակային տարածքների բարեկարգման և կահավորման աշխատանքները: Արդյունքում նոր տեսք են ստացել շուրջ 600 բակային տարածքներ։ Այսքանով, իհարկե, անակնկալները երեխաներին չեն սահմանափակվել: Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք։ Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում իրականացվել են նաև պանելային շենքերի արտաքին դեկորատիվ գունազարդումներ: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Բացվել է 5 շախմատային դպրոց՝ Արաբկիրում, Մալաթիա–Սեբաստիայում, Էրեբունիում, Նոր Նորքում, Կենտրոնում: Բացի այդ, ամառվա ամիսների ընթացքում մարզաառողջարանային ճամբարներում հանգստացել է երևանաբնակ 1175 երեխա: Ամռան ամիսներին երևանցիներին ուրախացնում էր «Երևան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը Երևանում, որի շրջանակում կազմակերպվեցին Երևանի Գարեջրի փառատոնը, գրքերի տոնավաճառ, «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի առաջին փառատոնը, Երևանյան բարդ, ավտո–մոտո շոու և այլն։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ և քանդակագործ, արձանի հեղինակ Յուրի Պետրոսյանի անմիջական մասնակցությամբ վերականգնվել է Հովհաննես Այվազովսկու արձանից գողացված վրձինը։ Բացի այդ, Երևանում բացվեցին ՀՀ ազգային հերոս Մովսես Գորգիսյանի հուշարձանը, Մանկական զբոսայգում տեղադրվեց «Խաղաղության քար» հուշաքարը, Հայաստանի վաստակավոր ճարտարապետ Գևորգ Մուշեղ յանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը: Իսկ Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում բացվեց մեծանուն գիտնականի թանգարանն ու Սուրբ Աստվածածին եկեղեցիհուշահամալիրը։ 2014 թվականին Ավանում բացվել է Հայաստանի ջերմաարդիականացված առաջին շենքը։ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի շրջանակում Ավանի Դ. Վարուժան թաղամասի թիվ 6

10 11

Դեկտեմբեր 2014

հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում իրականացվել են էներգախնայողության բարձրացման միջոցառումներ: Տարվա ընթացքում իրականացվել են 727 բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները, վերանորոգվել են բազմաբնակարան բնակելի շուրջ 1440 շենքերի տանիքներ: 2014 թվականի ընթացքում Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հետ համատեղ Երևանում իրականացվել են մի շարք սոցիալական ծրագրեր՝ «Գթության խոհանոց», «Տնային խնամք» սոցիալական ծրագրերը, որոնք շարունակական են լինելու նաև 2015թ.: Մայրաքաղաքում գործում են 16 բարեգործական ճաշարաններ, որոնցից օգտվում են շուրջ 2500 շահառուներ: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Ինչպես միշտ շատ կարևոր իրադարձություն էր քաղաքի ավանդական տոնը, որի ընթացքում Երևանը նշում էր հիմնադրման 2796-րդ տարեդարձը: Մասնավորապես, «Էրեբունի– Երևան 2796» տոնին ընդառաջ Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ անցկացվեց «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանը, որի ժամանակ ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման առաջիկա 10 տարիների տեսլականը: Այլ միջոցառումների (համերգներ, ցուցահանդեսներ, ներկայացումներ և այլն) հետ զուգահեռ, այս տարի առաջին անգամ «Էրեբունի–Երևան» տոնակատարության միջոցառումների շրջանակում նվերներ բաժանվեցին քաղաքի կողմից 2796 սոցիալապես խոցելի տարբեր ընտանիքների։ Դեկտեմբերից մեկնարկեցին Երևանի աղբահանության և սանմաքրման ոլորտի բարեփոխումները։ Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած ընկերություններից մեկի աշխատանքները մեկնարկեցին Կենտրոն վարչական շրջանում։ 2015 թվականին քաղաքապետարանը շարունակելու է իր որդեգրած ակտիվ գործունեությունը՝ քաղաքային տնտեսության զարգացման նպատակով բազմաբնույթ ծրագրերի իրագործման ուղղությամբ, որոնք կնպաստեն քաղաքի համաչափ զարգացմանը, միջավայրի բարելավմանը։



ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

Կրթությունը ձեր ձեռքերում է, օգտվեք «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կազմակերպած Կրթության «անսահմանացում» ֆորումի շրջանակներում Երևանում էր մասսայական բաց առցանց դասընթացների (Massive Open Online Course՝ MOOC) հեղինակ Սթիվեն Դաունսը, ով ներկայացրեց «Սահմաններից դուրս. գլոբալ ուսուցում ցանցային աշխարհում» թեման։ «Երևանը» հանդիպել ու զրուցել է Դաունսի հետ կրթական հարթակների, ուսուցման նոր հեռանկարների, փիլիսոփայության, MOOC և համացանցի առավելությունների ու մտավախությունների մասին։

Բավական խոր ուսումնասիրել եք փիլիսոփայությունը, որքանո՞վ է այն օգնել ձեզ նոր մեդիայի, օնլայն կրթության ոլորտներում, մասսայական բաց առցանց դասընթացների հիմնադրման հարցում: — Ինձ հետաքրքիր էր՝ որտեղից է ծագել գիտելիքը, ինչպիսի կայացման փուլեր է անցել ու ինչպես ենք մենք այն այսօր կիրառում: Սա մեծագույն առեղծվածներից է ինձ համար: Փիլիսոփայության ուսումնասիրությունը անփոխարինելի փորձ էր, որ կարողանայի սկսել անել այն, ինչ անում եմ այսօր: Իսկ այսօր լրիվ այլ հայեցակետով եմ նայում կրթական պրոցեսին, տարբեր գաղափարների իրականացմանը: Հիմա, երբ պրակտիկայում որևէ բան եմ տեսնում, որևէ երևույթի եմ առնչվում, միանգամից հասկանում եմ դրանց էությունը: Իսկ կյանքի հանդեպ և՞ս փիլիսոփայական մոտեցում ունեք: — Եվ այո, և ոչ: Հաճախ մարդիկ ասում են՝ կարծես փիլիսոփա լինես, սահմանված սկզբունքներ ունես ու դրանցով ես առաջնորդվում: Բայց իրականում որևէ սկզբունքի չեմ հավատում, դա կյանքին նայելու լավագույն ձևն է: Ինձ համար կարևոր է ներդաշնակությունը, հավասարակշռությունը, բալանսը: Եկել եմ կարևորագույն մի եզրակացության՝ չպետք է ընդհանուր հոսանքին համընթաց քայլել, երբեմն ես ինքս եմ վերածվում հոսանքի: Երկար պայքարել եմ դրան հասնելու համար: Կարևոր է իրական ու լուրջ պատճառներ ունենալ՝ որպեսզի կարողանաս իսկապես ապրել և ոչ թե գոյատևել, որովհետև գոյատևել ամեն մեկն էլ կարող է: Բայց արդյոք դա պե՞տք է: Սա է ապրելու արվեստը: Ասացիք, որ երբեմն ինքներդ եք վերածվում հոսանքի: Արդյոք դա հատուկ մտածված քա՞յլ է, երբ որևէ նորամուծություն եք անում,

12 13

Դեկտեմբեր 2014

որպեսզի դառնաք այդ հոսանքը, թե՞ ճակատագիր է, ինքն իրեն ստացվող մի բան: — Միանգամից ասեմ, որ ճակատագրին չեմ հավատում: Ինձ բախտ է վիճակվել բազմաթիվ արտոնություններ, առանձնաշնորհներ ունենալ կյանքում: Ես ոչ թե շատ հարուստ եմ, այլ, օրինակ՝ ծնվել եմ Կանադայում, լավ դաստիարակություն եմ ստացել, չափազանց շատ դասական գրականություն եմ կարդացել, նորմալ սնվել ու մարզվել եմ: Կարողացել եմ իրականացնել այն, ինչ ցանկացել եմ՝ գրել եմ, ստեղծագործել եմ, մեծ փորձ եմ կուտակել ու այս ամենի շնորհիվ հասկացել եմ՝ ամեն մեկն էլ կյանքի իմաստն է փնտրում, ես էլ ունենալով այս արտոնությունները՝ պիտի դրանք իմաստավորեմ: Չեմ կարող չստեղծագործել, մեծերից մեկից գողանալով այս միտքը հասկացա՝ նույնն էլ գիտության հարցում է, չեմ կարող չգիտենալ: Հենց այսպես էլ, բնական ձևով, ստեղծվում է սեփական հոսանքդ: Դուք մասսայական բաց առցանց դասընթացների հեղինակն եք: Ո՞րն էր նման մեծ ու մասշտաբային ծրագրի սկիզբը: Ինչպե՞ս ծնվեց ու զարգացում ստացավ գաղափարը: — Ես ու Ջորջ Սիմենսը երկար տարիներ մշակել ենք շարակցական կրթություն ստեղծելու գաղափարը: Ամենասկզբում ես այն ուսուցողական ցանց էի անվանում, իսկ Ջորջը՝ կոնեկտիվիզմ: 2007 թվականին Ջորջը սեմինար էր անցկացնում հենց այս թեմայով, ինձ էլ հրավիրեց, որ մասնակցեմ: Հաջորդ տարի էլ առաջարկեց, որ միասին դասընթաց պատրաստենք այս թեմայով ու դասախոսենք համալսարանում: Չնայած, որ MOOC-ը առցանց դասընթաց է, չի ապահովում ակադեմիական ճանաչում, այսինքն՝ արդյունքում դիպլոմներ ոչ ոք չի ստանում, բայց ի սկզբանե այն ավանդական ձևով ներկայացվեց հանրությանը: Այսպիսով, նախ մոտ 25 հոգու առջև կայացավ ծրագրի շնորհանդեսը, այնուհետև յուրաքանչյուր ոք կարող էր առցանց գրանցվել ու մասնակցել MOOC-ի դասընթացին: Ի դեպ, նշեմ՝ դասընթացները անվճար են ու հասանելի յուրաքանչյուրի համար: Իսկ մտավախություն չկա՞, որ դասական կրթությունը մի օր իր տեղը կզիջի բոլորի համար հասանելի անվճար առցանց դասընթացներին: — Այս երևույթը կարող եմ համեմատել երաժշտության հետ: Այսօր համացանցում հասանելի է ամեն ինչ՝ ցանկացած ոճի և ուղղվածության երաժշտություն: Այն պահին, երբ մի նոր երգիչ է հայտնվում ասպարեզում, մենք միանգամից իմանում ենք նրա մասին ու կարող ենք գնահատել ալբոմը: Ու նույն հարցն այստեղ է ծագում՝ կենդանի երաժշտությունը իր տեղը կզիջի առցանց համերգին: Բայց հենց հասանելիությունն է դարձնում կենդանի համերգը ցանկալի ու սպասելի մի բան: Բոլորը գիտեն Հարվարդի համալսարանն ու երազում են կրթություն ստանալ այնտեղ: Բայց ընդունեք, որ աշխարհագրական դիրքը կամ ֆինանսական հնարավորությունները թույլ չեն տալիս յուրաքանչյուրին սովորել այդ հեղինակավոր ուսումնական հաստատությու-


Գրագետ բուժվելու արվեստը Իզմիրլյան բժշկական կենտրոնը վառ օրինակն է այն բանի, թե ինչպես կարելի է ստանալ գրագետ և ճիշտ բուժում, հետազոտվել ժամանակակից սարքավորումներով, ստանալ օգտակար խորհրդատվություն:

նում: Իսկ այսօր կա ընտրության հնարավորություն, հիմա կրթությունը բաց է բոլորի համար: Սա իսկական ոսկե դար է, բոլոր ցանկացողները կարող են գտնել ցանկացած դասընթաց ու ձեռք բերել բարձրորակ գիտելիքներ: Այս ամենը հիասքանչ է, բայց դուք նկարագրում եք համացանցի միայն դրական կողմերը: Ինչպե՞ս է պետք անել, որ նոութբուքի առջև նստողը չշեղվի համացանցում տեղադրված հազարավոր անպետք ու անիմաստ նյութերով, այլ օգտակար ժամանակ անցկացնի, օգտվի դասընթացներից: Գուցե կա ինչ-որ ձև մարդկանց ուղղորդել ճիշտ հոսանքի մեջ, որի մասին քիչ առաջ էինք զրուցում: — Ուսումնասիրելով համաշխարհային պատմությունը կարող եմ միանշանակ ասել՝ որևէ մեկին ուղղորդելը երբևէ արդյունք չի ունեցել: Մեզ միշտ թվում է, որ պետք է հատուկ ծրագիր մշակենք, խորհուրդ տանք, ուղղորդենք, բայց անիմաստ է, հավատացեք: Իրականում լուծումն ավելի պարզ է՝ մարդկանց պետք է հնարավորություններ, ընտրություններ, տարբերակներ առաջարկել: Կառուցվածքային ազատություն՝ այ սա է լուծումը: Ի դեպ, այս արտահայտությունը հենց նոր մտքիս եկավ, կսպասե՞ք թվիթերում գրանցեմ այն: Իհարկե: — Հասկանում եք, հենց սրա համար եմ սիրում ճանապարհորդել, զրուցել: Որովհետև հենց իսկապես ապրելիս են մտքեր ու գաղափարներ ծնվում... Միամիտ կլիներ ասել, որ այս ամենը իրենից վտանգ չի ներկայացնում: Իհարկե, շատերը գերադասում են առցանց խաղեր խաղալ, բայց մենք ընտրություն ենք առաջարկում: Բայց վախենալու է չէ՞, մի օր մարդը այլևս տնից դուրս չի գա, կնստի էկրանի առջև ու այլևս չի շարժվի՝ գիտելիքը, ընկերները համակարգչում են: — Հիմա մենք նստած ենք սրճարանում, դուք ձայնագրում եք մեր զրույցը, ես ընթացքում թվիթերում գրառումներ եմ կատարում, բայց լավ կողմից նայեք այս երևույթին, չէ՞ որ ինտերնետը մարդկային ամենահզոր հայտնագործությունն է, որ գրելու գյուտից էլ մեծ ուժ ունի: Մարդիկ հիմա մի նոր դարաշրջանում են ապրում, որ կոչվում է կոմունիկացիա: Պարզապես պետք է ադապտացվել այս ամենին, ինչն էլ ժամանակի խնդիր է: Հիշո՞ւմ եք, զրույցի սկզբում ասացի՝ ցանկացած հարցում ինձ համար կարևոր է ներդաշնակությունը, հավասարակշռությունը, բալանսը: Վերադառնալով մասսայական բաց առցանց դասընթացներին՝ ի՞նչ եք կարծում, կարող է այն լայն տարածում ստանալ մեր երկրում: — Այնքան շատ եմ քայլել ձեր քաղաքում, գիտե՞ք միանգամից ինչ եմ նկատել՝ այստեղ ամեն քայլափոխի անվճար wifi կա, իսկ այնտեղ, որտեղ կա wifi, կա նաև կրթություն: Նայեք մեր շուրջը նստած մարդկանց՝ բոլորը հեռախոսներ, պլանշետներ ունեն, այսինքն՝ կրթությունն արդեն նրանց ձեռքերում է, նրանց պարզապես մնում է օգտվել:

1982 թվականին հիմնադրված կենտրոնն այսօր միակ բժշկական հաստատությունն է, որը պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Այն Առաքելական եկեղեցուն նվիրատվություն է կատարել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (AGBU)՝ վերանորոգելով և վերականգնելով կենտրոնը: Նոր անվանումն էլ դրվել է ի պատիվ բարերարի, ով իր մեծ լուման է ներդրել կենտրոնի վերածննդի մեջ: Կենտրոնում կա 134 մահճակալ, իսկ տարեկան այստեղ կատարվում է 5000 վիրահատություն, կոնսերվատիվ ախտորոշիչ բուժում են ստանում ավելի քան 15 000 հիվանդ: Բուժման սպեկտրը մեծ է՝ սկսած անասթեզիոլոգիայից և վերակենդանացումից մինչև ուռոլոգիա և քիթկոկորդ-ականջի հիվանդություններ, օրթոպեդիայից և վնասվածքաբանությունից մինչև կոլոպրոկտոլոգիա, ընդհանուր պրոկտոլոգիա և թոքաբանություն: Այստեղ են կատարվում հանրապետության բարդագույն վիրահատություններից շատերը: Օրինակ, Իզմիրլ յանում են կատարվում ուռոլոգիական լազերային քարափշրում, կոկորդի և ըմպանի քաղցկեղի բարդագույն պլաստիկ վիրահատությունները և այլն: Իզմիրլ յան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչ յանի խոսքերով՝ բացի ժամանակակից վերանորոգումից և արդի սարքավորումներից, կենտրոնը տարբերվում է մասնագետների նվիրվածությամբ և հիվանդանոցում տիրող մթնոլորտով: «Մեր բոլոր բժիշկները անխտիր հետևում են այն սկզբունքին, որ առաջնայինը հիվանդն է: Այստեղ չկան «շնորհակալություններ» գումարի տեսքով: Մեզ մոտ գործում է «ճերմակ դրամարկղ» սկզբունքը, բոլոր վճարումները կատարվում են ըստ ստացված ծառայության», — ասում է տնօրենը և վստահեցնում. Իզմիրլ յան բժշկական կենտրոնում ամեն ինչ արվում է, որպեսզի հիվանդը դուրս գա անպայման ապաքինված, առողջ՝ դրանում է գրագետ բուժելու գլխավոր իմաստության արվեստը:

Լենա Գևորգյան Հրանտ Խաչատրյան / PAN Photo

Գովազդային


Երեսունք Խոշոր պլան

կարեվոր իրադարձություն

Քանի որ ԵՐԵՎԱՆ ամսագիրը տպարանից դուրս է գալիս ու դեպի ընթերցողները շտապում արդեն 30-րդ անգամ, մենք որոշեցինք սովորական թեմատիկ թողարկման փոխարեն վերհիշել այն կարևորագույն իրադարձությունները՝ ինչպես դրական, այնպես էլ խիստ բացասական երանգներով, որոնք տեղի են ունեցել մեր բազմաչարչար քաղաքի կյանքում. Փակ շուկայի ու Աֆրիկյանների ակումբի ոչնչացումից մինչև Հերբի Հենքոքի համերգը ու Միրզոյան գրադարանի բացումը:

14 15

Դեկտեմբեր 2014


Վահան Ստեփանյան / PAN Photo


Երեսունք Խոշոր պլան

Սասունցի Դավթի արձանի վերանորոգումը

Վերանորոգման աշխատանքների ղեկավար Արթուր Ամիրխանյանը այն մասին, թե ինչու չշարունակվեց արձանամերձ տարածքի բարեկարգումը «Մեր ընտրությունը կանգնեց հենց Սասունցի Դավթի արձանի վրա, որովհետև բացի նրանից, որ այն Երևանի խորհրդանիշներից մեկն է, նաև շատ անմխիթար վիճակում էր: Ես անձամբ համարում եմ այն Երվանդ Քոչարի գլուխգործոցը: Բացի դրանից, արձանը գտնվում է Կայարանում, իսկ ինչպես գիտենք, առաջին կարծիքը քաղաքի մասին ձևավորվում է հենց Կայարանում: Մի խոսքով, շատ մեծ պատասխանատվություն էր: Աշխատանքների ընթացքում ամբողջովին վերականգվել է ար-

ձանը շրջապատող ավազանը, արձանի մոտակայքում տեղադրվել են նոր նստարաններ ու աղբամաններ, անցկացվել է լուսավորում, մաքրվել պատվանդանը, կարգի բերվել բուսականությունը: Երվանդ Քոչարի նախագծերի վրա հիմնվելով, նորից է ձուլվել պղնձե գավաթը, որը ժամանակին գողացել էին: Նախագծի հեղինակներն ու նախաձեռնողներն էին Գոռ Նահապետյանը և այն ժամանակվա քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Միտք կար նաև վերանորոգել մոտակա անշուք և անհասկանալի տոնավաճառը կամ տեղափոխել այն, սակայն երբ փոխվեց քաղաքապետը, այդ գաղափարն էլ շարունակություն չստացավ»:

Վահան Ստեփանյան / PAN Photo

Խորհրդային Միության փլուզումից հետո Սասունցի Դավթի արձանը գրեթե չէր խնամվում: Ավելին՝ 90-ականներին արձանի պղնձե գավաթը գողացել էին, իսկ ավազանը, ինչպես նաև պատվանդանը անմխիթար վիճակում էին: «ԵՐԵՎԱՆ» ամսագրի նախաձեռնությամբ արձանի հարակից տարածքում կատարվեցին բարեկարգման ու վերականգնման աշխատանքներ: Աշխատանքների վրա ծախսվեց շուրջ 60 հազար դոլար: Նորոգված Սասունցի Դավիթն ու նրան շրջապատող այգին (ինչպես նաև հարակից տարածքում գտնվող ցայտաղբյուրը, որի վրա փորագրվեց մեր ամսագրի տարբերանշանը) երևանցիներին ներկայացավ 2011 թվականի սեպտեմբերին:

Սուրեն Մանվելյան

Ոլորտը Քաղաքաշինություն Երբ 2011 թվական

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացումը

Ոլորտը Կրթություն Երբ 2011 թվական

16 17

Դեկտեմբեր 2014

Թումո տեխնոլոգիական կենտրոնի բացումը մեծ իրադարձություն էր՝ միլիոնավոր դոլարներ սփյուռքից, հսկայական շենք և հարակից տարածքներ, գրեթե անվճար ուսուցում, վերջապես՝ Սերժ Թանկյանի բացօթյա ելույթը: Երեք տարվա ընթացքում Թումոյով հազարավոր երեխաներ են անցել, որոնց համար ստեղծվել էին Հայաստանի համար թերևս աննախադեպ պայմաններ բարձր տեխնոլոգիաներին առնչվելու, դրանց բոլոր հնարավոր ճյուղերի մասնագետների հետ շփվելու և, ի վերջո, լուրջ ապագա կերտելու համար:

Թումոյի աշխատակից Շուշանիկ Դրոշակիրյանը ազատության բացարձակ ընկալման մասին «Երբ առաջին անգամ մտա Թումո, նայեցի շուրջս, հասկացա, որ այստեղ անհավանական բաներ կարող են լինել: Ինչ-որ դատարկ տարածության գործոն կար, որն էլ գուցե շատերին մոլորեցնում է, սակայն ինձ՝ ոգևորում: Ինձ համար խիստ արժեքավոր է աշխատել մի վայրում, որտեղ երեխաներին տրված է մեծ հնարավորություն ստեղծելու գեղարվեստական նոր իրականություն: Այս մի քանի տարվա մեջ նաև Թումոյի շնորհիվ պարզվեց, որ Հայաստանի պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել: Ցավոք, ծնողների մեծամասնությունը թերագնահատում է սեփական երեխաների հնարավորություններն այսօր: Սակայն միևնույն ժամանակ նրանք ունեն վստահության մեծ զգացում, որն անխոս պատասխանատվության համարժեք զգացում է ներշնչում Թումոյի աշխատակիցներից յուրաքանչյուրին: Թումոյում գործող յուրաքանչյուր նախագիծ իրենից ներկայացնում է ստեղծագործական ճանապարհ, որտեղ երեխաներից յուրաքանչյուրն ինքն է ընտրում իր դերը: Իմ՝ որպես ղեկավարի, և նրանց միջև գործող միակ համաչափությունը ընկերական գեղեցիկ հարաբերությունն է, որի հիմքում ընկած է ազատության բացարձակ ընկալումը, առանց որի անհնար է ստեղծագործել»:


Առնոս Մարտիրոսյան

«Զվարթնոց» օդանավակայանի նոր տերմինալի բացումը Ոլորտը Ճարտարապետություն Երբ 2011 թվականի սեպտեմբերի 16

Նոր տերմինալի բացմանը Երևանում սպասում էին տարիներ: 34 հազար քառակուսի մետր մակերեսով շինությունը, որի բացման արարարողությանը ներկա էին բոլոր հնարավոր բարձրաստիճան դեմքերը (նախագահ, կաթողիկոս և այլն), կառավարական և վիպ սրահներ ունի, ավտոկանգառ՝ 20 հազար քառակուսի մետր տարածքով (կայանատեղերի խնդիրը կարևորագույններից էր նախորդ շենքում): Ընդհանուր ներդրումների ծավալը կազմել է 160 միլիոն դոլար: Իսկ նախագիծն իրագործելու համար արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը հրավիրել էր արգենտինացի ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոյին:

Ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոն այն մասին, թե ինչ բարդություններ էին առաջանում նոր տերմինալի շինարարության ընթացքում «Առաջին անգամ Հայաստան եկա 2005 թվականին: Երկու տարի աշխատել էի տերմինալի նախագծի վրա Բուենոս Այրեսում, ինչից հետո ինձ հրավիրեցին հետևելու շինարարության ընթացքին: Կապը, որ ստեղծվեց իմ ու Երևանի միջև, շատ յուրահատուկ էր: Մի կողմից, լրիվ նոր էր ինձ համար, մյուս կողմից էլ նախագծման ժամանակ այնքան շատ էի ուսումնասիրություններ կատարել, որ տպավորություն էր, թե արդեն եղել եմ այստեղ: Ինչ վերաբերում է բուն շինարարությանը, ապա որոշ դժվարություններ կային առաջին մեկ տարվա ընթացքում: Բանն այն է, որ վերաբերմունքը որոշ երևույթների նկատմամբ բոլորովին այլ էր, քան ես սովոր էի: Օրինակ, մի որևէ առաջադրանք մի որևէ աշխատող կարող էր բոլորովին այլ կերպ կատարել, պարզապես որովհետև գտնում էր, որ ճիշտը իր տարբերակն է, և դեռ չէր էլ հասկանում, թե ինչու ես չեմ ընդունում դա: Եվ անում էր դա հոգու խորքից, անկեղծորեն վստահ լինելով, որ ճիշտ է: Մյուս բարդ պահը ժամկետներին հետևելն էր: Դեդլայնը, ինչպես պարզվեց, այստեղ այդքան էլ մեծ հեղինակություն չունի… Ինձ համար այս աշխատանքը շատ կարևոր էր ոչ միայն մեծ փորձի տեսանկյունից, այլև այն պատճառով, որ ես տեսնում էի, թե ինչ հսկայական նշանակություն այն ունի հայերի համար: Հիշում եմ, սկզբում հատուկ ուսումնասիրում էի նոր տերմինալ առաջին անգամ մտնող մարդկանց դեմքերը: Ոչ թե հավանում էին, այլ հպարտանում էին»:


Երեսունք Խոշոր պլան

Մատենադարանի նոր մասնաշենքի բացումը

Ոլորտը Ճարտարապետություն Երբ 2011 սեպտեմբերի 20

Սուրեն Մանվելյան

Մատենադարանի նոր մասնաշենքը նախագծվել էր դեռ 1980-ականներին «Հայնախագծում»: Սակայն 1987-ին սկսված շինարարական աշխատանքները կիսատ մնացին Սպիտակի երկրաշարժի պատճառով: Երկու տասնամյակ անց, 2009-ին, աշխատանքները վերսկսվեցին: Այդ ժամանակ դրանից մի քանի տարի առաջ արդեն Հայաստան վերադարձած Արթուր Մեսչյանը ստանձնեց սեփական նախագիծը ըստ ժամանակի պահանջների վերափոխելու գործը: 2011-ի սեպտեմբերի 20-ին Մատենադարանի գիտական նոր համալիրը շահագործման հանձնվեց։ Մինչ այս Մատենադարանի բոլոր բաժինները՝ ցուցասրահը, ընթերցասրահը, գրապահոցները զբաղեցնում էին ընդամենը 3300 քառակուսի մետր տարածք՝ կոթողային շենքում, այստեղ էին աշխատում նաև գիտական բաժիններն ու խմբերը։ Նոր մասնաշենքը մոտ չորս անգամ մեծ է հին շենքից (12000 քառակուսի մետր) և կառուցված է նույն քարից, ինչ Մատենադարանի կոթողային շենքը՝ Սիսիանի մոխրագույն բազալտից։ Ինչպես բազմիցս նշել էր Մեսչյանը, իր գլխավոր նպատակներից է եղել անել այնպես, որպեսզի նոր մասնաշենքը հնարավորինս քիչ երևա՝ Մաշտոցի պողոտայի կողմից տեսադաշտում շարունակում է գերիշխող լինել Մատենադարանի հիմնական գործող շենքը։ Այդպես էլ եղավ: Գիտական համալիրի առաջին հարկում է գտնվում գրադարանը, երկրորդում՝ ձեռագրապահոցն է՝ առանձին ընթերցասրահով, վերականգնողական բաժինը, մանրանկարիչների աշխատասենյակները և համակարգչային բաժինը, երրորդ հարկում ավելի քան 200 տեղանոց դահլիճն է, արխիվը, ինչպես նաև վարչական կառավարման բաժինը և նոր համալիրը հին՝ կոթողային շենքին կապող մասնահատվածը։

«Այբ» ավագ դպրոցի Բացումը

«Այբ» ավագ դպրոցը բացեց իր դռները 2011 թվականի հոկտեմբերին և առաջին օրերից աչքի ընկավ ոչ միայն իր հարմարավետ և Հայաստանի համար շատ յուրահատուկ դիզայներական լուծումներով (շնորհիվ նախագիծն իրականացնող Storaket ճարտարապետական ստուդիայի աշխատանքի), այլև կրթական մոտեցումով: Ուսումը դպրոցում ոչ այդքան ավանդական է: Այստեղ ամեն մի աշակերտ, ելնելով իր կարողություններից և նախընտրություններից, ինքն է ընտրում առարկաների ցանկը, որը պետք է խորացված անցնի: Բացի այդ, դպրոցում առկա են համալսարանային մոտեցումներ՝ սեմինարների և դասախոսությունների հաջորդականություններով: Աշակերտները ինքնուրույն պատրաստում են զեկույցներ ըստ թեմաների և նույնիսկ անցկացնում են վարպետության դասեր: Դպրոցի հիմնադիրներն են հայտնի գործարարներ, բանկիրներ, ֆինանսիստներ, ծրագրավորողներ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Ռուսաստանից, որոնք ցանկանալով օգտակար լինել հայրենիքին, ներդրում են կատարել

18 19

Դեկտեմբեր 2014

«Այբ» դպրոցի արխիվից

Ոլորտը Կրթություն Երբ 2011 թվական

կրթության զարգացման մեջ: Հայտնի ABBYY ընկերության հիմնադիր, Lingvo բառարանի հեղինակ Դավիթ Յանի խոսքերով, «Այբ» դպրոցի շնորհիվ Հայաստանում կարող են շատ բարձրակարգ մասնագետներ ձևավորվել, որոնք ոչ միայն կբարձրացնեն տեղական կադրերի մակարդակը, այլև կնպաստեն համաշխարհային առաջատար ընկերությունների մասնաճյուղերի ստեղծումը երկրում:

Չնայած որ ուսումը դպրոցում վճարովի է, սակայն երբ առաջին տարում ընտրում էին ամենատաղանդավոր և ընդունակ երեխաներին, պարզվեց, որ նրանց մոտ 70 տոկոսի ծնողները չեն կարող իրենց թույլ տալ այդպիսի վճարներ: Արդյունքում ստեղծվեց «Ծիրանի այգի» նախագիծը՝ հիմնադրամ, որի միջոցներով վճարվում էին ընդունակ, բայց ոչ վճարունակ աշակերտների վարձերը:


Սթիվ Վոզնյակի այցը

Ոլորտը Տեղեկատվական տեխնոլոգիաներ Երբ 2011 թվական Սթիվ Ջոբսի խորթ մայրը հայուհի է եղել, բայց նա երբեք չի արժանացել Սերժ Սարգսյանի մրցանակի՝ ՏՏ զարգացման գործում մեծ ավանդի համար (թեպետ այդ ավանդն անշուշտ ունեցել է): Փոխարենը, այդ պատվին արժանացել է Apple-ի մյուս հիմնադիր Սթիվը՝ Վոզնյակը: 2011-ին նա երկու օրով Երևանում էր՝ վերոնշյալ մրցանակը ստանալու և ուսանողների ու Synopsys Armenia-ի աշխատողների հետ շփվելու համար: Ոտքի վրա էր ողջ տեխնոլոգիասեր հանրությունը: Ով ուներ «այֆոն» կամ «այփեդ»՝ ամեն կերպ փորձում էր դրանց վրա ունենալ լեգենդար ինժեների ստորագրությունը: Woz-ը գրեթե ոչ ոքի չէր մերժում և ընդհանրապես շատ գոհ էր ամեն ինչից:

Վահան Ստեփանյան, Սեդրակ Մկրտչյան / PAN Photo

մենք մեր պլակատով եվ կրծած խնձորի նկարով iPad-ներով ահագին ուշադրություն գրավեցինք ու զգացինք, որ մեր անակնկալը գնահատվեց Woz-ի կողմից

Տեխնոլոգիաների սիրահար Արփինե Գրիգորյանը՝ Apple-ի համահիմնադրին օդակայանում դիմավորելու մասին «Երբ իմացանք, որ Woz-ը պիտի Երևան գա, մի քանի ընկերներով կատակով քննարկեցինք, որ պետք է նման մարդուն արժի տեղը տեղին՝ iPadներով ու «Welcome to Armenia» պլակատներով դիմավորել: Հետո կատակը վերածվեց լուրջ պլանի, ու մենք պայմանավորվեցինք, որ ուշ երեկոյան պիտի գնանք օդանավակայան: Ամենահետաքրքիրն այն է, որ ես ինքս Apple-ի ֆանատ չեմ ու դեռ ավելին՝ ոչ մի iՍարք չեմ գնել ու չեմ պատրաստվում: Ինձ Woz-ը ավելի հետաքրքրում էր որպես համակարգչային տեխնոլոգիաների զարգացման ակունքներում եղած մարդ և հանճարեղ նորարար: Բացի այդ, հայտնի է, որ Ջոբսը ուղղակի հիանալի մարքեթոլոգ էր, իսկ Apple-ի ողջ

տեխնոլոգիական հանճարը Woz-ից էր գալիս: Հենց նա էր ամբողջովին նախագծել ու ստեղծել Apple I համակարգիչը 1976 թվականին: Որպես գիք (geek՝ տեխնոլոգիաների սիրահար — խմբ.)՝ չէի կարող բաց թողնել նման մարդուն մոտիկից տեսնելու և շփվելու հնարավորությունը: Ընկերներս, ում հետ գնացել էի՝ իմ պես գիքեր են, ովքեր նաև iOS համակարգի համար ծրագրեր են գրում և ընդհանուր Apple-ի պրոդուկտների սիրահար են: Նրանք նաև բերել էին իրենց բոլոր iՍարքերը՝ Woz-ի թանկարժեք ստորագրությունը դրանց վրա ունենալու համար: Ճիշտն ասած՝ հենց օդանավակայանում իր հետ առանձնապես շփվել չհաջողվեց: Այլ, ավելի պաշտոնավոր դիմավորողներ կային: Չնայած մենք մեր պլակատով և կրծած խնձորի նկարով iPad-ներով ահագին ուշադրություն գրավեցինք ու զգացինք,

որ մեր անակնկալը գնահատվեց Woz-ի կողմից: Նա ուրախությամբ լուսանկարվեց մեզ հետ ու մի քանի սարքեր ստորագրեց: Վոզնյակի հետ շվելու մեկ այլ հնարավորություն եղավ՝ երբ նա հանդիպել էր Synopsys-ի ուսանողների և աշխատակիցների հետ: Բավական անմիջական, շփվող մարդ էր՝ չնայած իր հայտնիությանը: Ցավոք, շատ երևանցիներ այդպես էլ չիմացան այս իրադարձության մասին, բայց այդ նեղ շրջանակի համար բավական ոգևորիչ էր հանդիպել մարդու, ով եղել է 20-րդ դարի վերջի տեխնոլոգիական զարգացման ակունքներում ու այդքան շատ ներդրում է ունեցել այն ամենի ստեղծման գործում, ինչ հիմա շատ շատերը օգտագործում են ամեն օր: Երևանն էլ, այդ մի քանի օրը լցվեց բազմաթիվ «ստորագրված» iPad-ներով ու iPhone-ներով ու Apple-ի սիրահարների թիվը հաստատ ավելացավ»:


Երեսունք Խոշոր պլան

«Ունիվերմագ» արտ սալոնի բացումն ու փակումը Ոլորտը Մշակույթ Երբ 2011-2012 թվականներ

«Ունիվերմագը» Նալբանդյան փողոցի վրա գտնվող արտ սալոն էր, որտեղ վաճառվում էին ցանկացած ձեռագործ իրեր, գրքեր (հիմնականում կինոյի և արվեստի վերաբերյալ), արվեստի գործեր, կտավներ, նույնիսկ կոշիկներ, բարձեր, դոշակներ՝ յուրաքանչյուրը եզակի օրինակով: 2011-ի ձմռանը բացված «Ունիվերմագը» բազմաթիվ հենդմեյդերների բացահայտեց ու հայտնի դառնալու հնարավորություն տվեց. արտ սալոնում պարբերաբար անցկացվում էին ցուցահանդեսներ՝ շաբաթը մեկ օր հատկաց-

«Ունիվերմագի» համահիմնադիր Մելիք Կարապետյանը այն մասին, թե ինչու արտ սալոնը երկար չապրեց «Շրջապատում շատ էին ձեռքի շնորհք ունեցող մարդիկ, իմաստն այն էր, որ ցանկանում էինք միավորել բոլորին մեկ հարկի տակ ու ներկայացնել նրանց աշխատանքները: Փոքր տարածք էր, վերագործման՝ recycling-ի հասկացությունն օգտագործելով հենց մեր ուժերով հնից ստեղծեցինք նորը: Ընկերների նկուղներից հանեցինք հին հեռուստացույցը, ռադիոն ու իրականացրեցինք ինտերյերը: Մենք մեծ ուշադրություն էինք դարձնում վաճառվող ապրանքների ընտրությանը: Յուրաքանչյուր օր մի քանի հենդմեյդեր գալիս էին մեզ մոտ՝ ներկայացնելու աշխատանքները: Բարձր չափանիշ էինք սահմանել ու դրա համաձայն ընտրում էինք խանութում վաճառվող տեսականին: Մի օր մի իտալուհի եկավ մեզ մոտ, նշեց, որ մի քանի օր է զբոսնում է քաղաքով՝ «Էսպիսի խանութներ էի փնտրում ու չկար»: Շատ ուրախացա: Չեմ ուզում բարձր խոսքեր ասել, բայց կարծում եմ «Ունիվերմագը» Երևանում ճաշակի ու ձևաչափի մի նոր ուղղություն առաջարկեց: Այստեղ որևէ ճոխություն, շքեղություն չկար ու հենց դրանով էլ յուրահատուկ էր: Գաղափարը, վստահ եմ, լավն էր, բայց ժամանակ էր հարկավոր, որ նման արտ սալոնն իր տեղը գտներ ու կարողանար գոյատևել: Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ մինիմալ վարձակալության դեպքում, խանութն աշխատացնելը անհնար է: Երբեմն կարոտում եմ «Ունիվերմագը» ու շատ ափսոսում, որ այլևս չկա: Հիմա հասկանում եմ, որ եթե այդ ժամանակ ես կողմնակի գործ ունենայի, ապա այն ավելի երկար կաշխատեր: Իդեալական կլիներ, եթե նույն թիմով մի գեղեցիկ օր կարողանայինք կրկին հավաքվել ու վերաբացել «Ունիվերմագը», այս անգամ, իհարկե ավելի մտածված գործելով»:

Բիայնա Մահար

20 21

վում էր խանութում ներկայացվող աշխատանքների հեղինակներից յուրաքանչյուրին, այսպիսով նախ՝ առանձին մեծ սեղանի վրա ցուցադրվում էին նրա աշխատանքները, իսկ այցելուները հնարավորություն էին ստանում հանդիպելու և զրուցելու տվյալ հենդմեյդերի հետ: Մի խոսքով, ստեղծագործ հանրության համար հրաշալի գողտրիկ մի վայր էր: Բայց 2012 թվականի հունվարի 31-ին «Ունիվերմագը» փակվեց՝ շուկայական հարաբերություններն իրենց զգացնել տվեցին:

Դեկտեմբեր 2014


Երեվանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

Ոլորտը Մշակույթ Երբ 2012-2013 թվականներ

2011 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն ճանաչեց Երևանը 2012 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք: Ինչպես նշվում էր կազմակերպության հաղորդագրության մեջ, Երևանը ընտրվել էր ներկայացված ծրագրի բազմաշերտության շնորհիվ, որտեղ կարևորվում էր խոսքի ազատության քարոզումը և երեխաներին՝ որպես վաղվա ընթերցողներ ու հեղինակներ դիտարկումը: Տարին հիշվեց ինչպես զանազան միջոցառումներով, այնպես էլ վեճերով այն մասին, թե արդյոք պե՞տք էր այս կոչումը մի քաղաքի, որտեղ գրախանութների տեղը բանկեր են բացվում, իսկ նոր գրքերը տպվում են 400 տպաքանակով:

Վարազդատ Ռաֆայելյան / PAN Photo

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ձեվավորվեց գրական գործակալի ինստիտուտ

→ Քանդակագործ Դավիթ Մինասյանը աշխարհի գործող 19 այբուբենների տառերից բաղկացած «Ամրագրիր քո ապագան» քանդակի ստեղծման ընթացքում

«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը ընթերցողների նկատմամբ վերաբերմունքի փոփոխության մասին «Սկսած 2012 թվականից, երբ Երևանը մեկ տարով ճանաչվեց գրքի համաշխարհային մայրաքաղաք, նկատվեցին շատ փոփոխություններ: Ստեղծվեց Հայ գրականության հիմնադրամը՝ որը հասցրել է իրականացնել մի քանի միջազգային նախագծեր, գրավելով թե ասիական, թե եվրոպական կամ ռուսական գործընկերների ուշադրությունը իր թափանցիկությամբ: Շատ կարևորում եմ հենց գրքի մայրաքաղաք հռչակվելու տարվա ընթացքում ստեղծված դպրոցական ընթերցանության օլիմպիադան Հայաստանում: Եթե հիշում եք, իրավիճակը այնպիսին էր, որ սովորող կամ ընթերցող աշակերտը հեգնանքի առարկա էր դառնում: Այժմ մենք կարողացանք հասնել նրան, որ իրավիճակը կտրականապես փոխվեց: Այժմ օլիմպիադայի հաղթողը ստանում է, ասենք, տան, իր ծնողի մեքենայի կամ առողջության ապահովագրություն

«Ռեսո» գործակալության կողմից: Պաշտպանության նախարարությունը նույնպես միացավ նախաձեռնությանը և օլիմպիադայի հաղթող երեխաների դպրոցների ռազմագիտության կաբինետները կվերանորոգի իր հաշվին: Միացյալ Նահանգների դեսպանատունը հաղթող երեխաների դպրոցներին նվիրեց Kindle-ներ: Հաղթողներից մեկը իր ծնողների հետ մեկնել է Փարիզ: Տեսնու՞մ եք, ինչպես է փոխվում իրավիճակը. ընթերցող երեխան վերանորոգում է իր դպրոցը, օգնում է իր ծնողներին ապահովագրության հարցում, նոր սարքավորումներ է բերում իր դպրոց, համալրում է դպրոցական գրադարանը նոր գրքերով: Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվեց գրական գործակալի ինստիտուտ՝ շատ հայաստանցի գրողներ, նկարիչներ, ձևավորողներ աշխարհին են ներկայացվում գործակալների միջոցով: Սա շատ կարևոր էր մեր մշակույթը աշխարհում ռեալ ներկայացնելու համար: Արմեն Օհանյանի, Հրաչ Սարիբեկյանի կամ Արամ Պաչյանի անունները արդեն շատերին են ծանոթ»:


Երեսունք Խոշոր պլան

Մաշտոցի պուրակի պայքարը

Ոլորտը Ակտիվիզմ Երբ 2012 թվական

2012 թվականի հունվարին Երևանի քաղաքապետի որոշմամբ սկսվեց Մաշտոցի պուրակում առևտրային տաղավարների տեղադրումը: Սպառնալիք առաջացավ, որ կենտրոնական վերջին այգիներից մեկը շուտով կվերածվի առևտրային վայրի: Հենց այդ ժամանակ Մաշտոցի պուրակում սկիզբ առավ քաղաքացիական մեծ շարժում: Երիտասարդների մի մեծ խումբ նստացույց հայտարարեց՝ չթողնելով, որպեսզի շինարարությունը շարունակվի և պահանջելով, որ արդեն տեղադրված տաղավարներն ապամոնտաժվեն: Մի քանի ամիս տևողությամբ նստացույցի ժամանակ տեղի ունեցան տասնյակ բախումներ ոստիկանների հետ, շինարարությունը վերսկսվում էր և ամեն անգամ երիտասարդ ակտիվիստների ջանքերով կանգ առնում: 2012 թվականի մայիսի 1-ին ամեն ինչ վերջացավ այգի այցելած ՀՀ նախագահի հայտնի խոսքերով՝ «Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես՝ սիրուն չի»: Տարածքը վերանորոգվեց և վերադարձվեց հանրությանը (իսկ 2014-ին վերանվանվեց Միսաք Մանուշյանի անվամբ):

Ակտիվիստ Բայանդուր Պողոսյանը այն մասին, թե ինչպես անհատները հաղթեցին համակարգին «Ես միացա քաղաքացիական ակտիվիստների շարժմանը նստացույցը սկսվելուց չորս օր անց: Հիմնական դրդապատճառս այն էր, որ այգում տեղադրվող տաղավարները, իմ կարծիքով, իշխանություններին կապացուցեին իրենց անպատժելիությունն ու ամենակարողությունը: Պատկերացնու՞մ եք, եթե որոշում է ընդունվում քանդել կենտրոնական այգիներից մեկը, որը գտնվում է ծննդատան հարևանությամբ, ու ոչ մեկը դեմ չի արտահայտվում, ուրեմն դրանից հետո իշխանությունները կարող են ամեն ինչ անել, հաշվի չնստելով քաղաքացիների հետ: Հետդարձի ճանապարհ չկար: Էլ չեմ խոսում նրա մասին, որ շինարարական աշխատանքները հիմնված չէին որևէ օրինական փաստաթղթի վրա: Փետրվարի 21-ին ութօրյա հացադուլ հայտարարեցի, պահանջելով, որ կանգնեցնեն շինարարությունը: 5 ժամ անց ինձ հայտնեցին, որ աշխատանքները կանգնեցված են: Այդ ժամանակ մեր նախաձեռնությանը շատ մարդիկ էին սկսում միանալ, ստորագրահավաքին 10 000 մարդ արձագանքեց և հայտնեց իր բացասական կարծիքը տաղավարների տեղադրման վերաբերյալ, և դա միայն Կենտրոն շրջանում: Այո, ոստիկանների և շինարարարների կողմից տարբեր տիպի սադրանքներ էին լինում: Շատ ուժեղ ձյուն էր գալիս, իսկ մեր վրանը ուղղակի պոկեցին ու տարան, մտածելով, որ մենք շուտ կցրվենք: Բայց դա ունեցավ հակառակ էֆեկտ. մեզ սկսեցին միանալ է՛լ ավելի շատ երիտասարդներ: Ով ինչով կարող էր՝ օգնում էր: Նույնիսկ իրավաբանական օգնություն էին ցուցաբերում: Տարբեր կուսակցություններ էլ էին օգնում, սակայն ընդունելով իրենց օգնությունը, ամեն ինչ անում էինք, որպեսզի չքաղաքականացնենք այս պայքարը: Կուսակցությունները ձգտում են ավելի մեծ խնդիրներ լուծել, ունեն իրենց նպատակներն ու շահերը: Իսկ ես կարծում եմ, որ այսպիսի փոքր խնդիրները լուծելով, մեծ խնդիրները ինքնըստինքյան կլուծվեն: Հաղթանակի գաղտնիքն այն էր, որ նստացույցի գրեթե բոլոր մասնակիցները շատ վառ անհատներ էին, բոլորին շատ լավ հիշում եմ, և եթե ինչ-որ մեկը չլիներ, հնարավոր է, որ ուրիշ ավարտ ունենար այս պատմությունը: Սա ամբոխի պայքար չէր, սա իրենց ուժերին հավատացող և իրենց իրավունքների տեր անհատների պայքար էր»:

22 23

Դեկտեմբեր 2014


Վահան Ստեփանյան / PAN Photo

Փետրվարի 21-ին ութօրյա հացադուլ հայտարարեցի, պահանջելով, որ կանգնեցնեն շինարարությունը: 5 ժամ անց ինձ հայտնեցին, որ աշխատանքները կանգնեցված են


Երեսունք Խոշոր պլան

Հարձակում DIY ակումբի վրա

Մայիսի 8-ի վաղ առավոտյան երկու երիտասարդ, անցնելով Փարպեցի փողոցի 14/11 շենքի կողքով, որտեղ գտնվում էր DIY ակումբը, կոտրելով ակումբի պատուհանի ապակին, բենզինով լի շիշ էին նետել ներս, ինչից տարածքում հրդեհ էր բռնկվել: Ըստ շատերի կարծիքի, ակումբը համարվում էր միասեռականների հավաքատեղի, իսկ ակումբի տնօրեն Արմինե Օգանեզովան, ով հայտնի է Ծոմակ մականունով, լեսբուհի է: Հետաքննության արդյունքում պարզվել էր, որ ակումբի հրկիզման նախաձեռնողներն էին երկու եղբայր՝ 20-ամյա Արամեն ու 19-ամյա Համբիկը: Լրատվամիջոցներն ու հասարակությունը բաժանվեցին երկու մասի: Ոմանք երիտասարդների արարքը անվանում էին հայրենասիրության վառ դրսևորում (Դաշնակցությունը, օրինակ, տրամադրեց նրանց փաստաբան և վճարեց մեղադրյալների համար սահմանված 1 միլիոն դրամ գրավը), ոմանք էլ՝ նեոֆաշիստական արարք և նույնիսկ ահաբեկչություն, քանի որ շենքը, որտեղ գտնվում էր ակումբը, բնակելի էր: Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ ակումբը եղել է միասեռականների հավաքատեղի (դա պնդում էին նրանք, ովքեր ակումբ երբևէ ոտք չէին դրել), ապա Ծոմակը մի քանի անգամ տարբեր լրատվամիջոցների հայտնել էր, որ մուտքը ազատ է եղել ցանկացած այցելուի համար, և երբեք չի հետաքրքրվել նրանց սեռական կողմնորոշմամբ: Ու

Նազիկ Արմենակյան

Ոլորտը Հասարակություն Երբ 2012 թվականի մայիսի 8

ստացվեց այնպես, որ քաղաքի կենտրոնում հնարավոր է պայթեցնել ուրիշի սեփականություն միայն այն պատճառով, որ քո աշխարհայացքը չի համապատասխանում ուրիշ մարդու ապրելաոճին, ու քո մեջքին դեռ կկանգնեն: Մի խոսքով, միջադեպի մասին շուտով դադարեցին խոսել, DIY-ը փակվեց, իսկ Ծոմակը արտագաղթեց:

Նոր նստարանների տեղադրումը փողոցներում

Ոլորտը Ուրբանիստիկա Երբ 2012 թվական

Էմին Արիստակեսյան / Mediamax

2012 թվականի գարնանը երևանցիները հնարավորություն ստացան նստել փողոցում: Ոչ թե բորդյուրին կամ բացօթյա սրճարանում, այլ սովորական, հանրային նստարանին: Ճիշտ է, մինչ այդ էլ կային հատուկենտները, իսկ խորհրդային տարիներին՝ գրեթե ամեն տեղ, բայց 2010-ականների դրությամբ, հարմարավետ փայտյա նստարանների մասսայական տեղադրումը ամբողջ քաղաքով՝ նորություն էր: Երկու տարվա ընթացքում տեղադրված նստարանների թիվը անցավ հազարը: Կարևոր է, ի դեպ, որ դրանք պատրաստվում են Երևանում՝ «Նիկոլ Դուման» արտադրական կոոպերատիվում, իսկ մեկ հատի արժեքը 165 հազար դրամ է (իսկ ո՞վ էր ասում, որ էժան կլինի):

24 25

Դեկտեմբեր 2014


Վարազդատ Ռաֆայելյան / PAN Photo

Կրկեսի պայթեցումը

Ոլորտը Ճարտարապետություն Երբ 2012 թվական Չի կարելի ասել, թե Երևանի կրկեսը քաղաքի ամենաայցելվող վայրերից էր, իսկ նրա շենքը՝ ամենագեղեցիկներից: Բայց չափազանց մեծ ուշադրություն այն գրավեց, երբ հայտնի դարձավ, որ առաջին անգամ քաղաքի պատմության մեջ, շենքի ապամոնտաժման համար այն պետք է պայթեցնեն: Պայթեցումը նույնիսկ կարելի էր դիտել ուղիղ հեռարձակմամբ համացանցում: Շենքը պայթեցվեց, կարծես թե ամեն ինչ նորմալ էր: Միայն թե շատերը այդպես էլ չհասկացան, թե ինչ իմաստ ուներ ոչնչացնել հին շենքը, դրա տեղում գրեթե նույնությամբ (թեպետ նստատեղերի քանակը 700-ից պետք է դառնա 1700) վերակառուցելու համար: Եվ է՛լ ավելի տարօրինակ է այն, որ հայտարարված էր, թե նոր շենքը պատրաստ կլինի 2013-ի վերջում, մինչդեռ ավարտվում է 2014-ը, իսկ շինարարությունը դեռ չի էլ մեկնարկել:


Երեսունք Խոշոր պլան

Տիգրան Մեհրաբյան / PAN Photo

այդ մարդիկ շատ անպատասխանատու էին մոտեցել իրենց գործին, որի արդյունքում ոչ միայն վնաս էին պատճառել հանրահավաքին ներկա գտնվողներին, այլ նաեվ խուճապի ալիք բարձրացրել սովորական փուչիկ գնողների մոտ

26 27

Դեկտեմբեր 2014


Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունը

Ոլորտը Հասարակություն Երբ 2012 թվականի մայիսի 4

Մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում Հանրապետական կուսակցության նախընտրական արշավի եզրափակիչ միջոցառումն էր: Բավական մարդաշատ էր, քանի որ բացի քաղաքական գործիչներից նաև մի քանի կատարողներ էին ելույթ ունենալու: Ավելի տոնական մթնոլորտ ստեղծելու համար կազմակերպիչները մեծ քանակությամբ փուչիկներ էին տեղադրվել հրապարակում՝ բեմի դիմաց կանգնած երիտասարդների գլխավերևում: Հանրահավաքի սկսվելուց մոտ քառասուն րոպե անց փուչիկներից մեկը բռնկվեց, և կրակը տարածվեց ուրիշ փուչիկների վրա: Արդյունքում մի քանի տասնյակ մասնակից ստացան տարբեր աստիճանի այրվածքներ ու մարմնական այլ վնասվածքներ: Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ, իսկ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդագիր ներկայացրեց վարչապետին և Երևանի քաղաքապետին: Հետաքննության արդյունքում պարզվեց, որ փուչիկները մասնավոր անձ էր լցրել՝ սովորական գազի բալոնից, որը սովորաբար կիրառվում է գազալցակայաններում: Իսկ փուչիկների այրման պատճառն է եղել սովորական կրակայրիչը:

Meri Puchikner կազմակերպության տնօրեն Մերի Ղուլյանը փուչիկների պայթյունի հոգեբանական հետևանքների մասին «Այդ իրադարձությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեց ոչ միայն հասարակությունում, այլ նաև սովորական փուչիկներ գնող մարդկանց մոտ: Կարծիք առաջացավ, որ բոլոր գազալցված փուչիկները կարող են վտանգավոր լինել: Շատերը հարցնում էին. «Եթե փուչիկը երեխայի սենյակում պայթի, ի՞նչ կլինի»: Ստիպված էինք ամեն մի հաճախորդի հետ առանձին բացատրական զրույցներ տանել, հասկացնել, որ Հրապարակում այրված փուչիկները լիցքավորված էին մեթան գազով, իսկ մեզ մոտ հելիումով է լիցքավորվում, որը եթե առողջարար չէ, ապա հաստատ վտանգավոր չէ: Ինչ վերաբերում է Հրապարակի իրադարձություններին, ապա այն մարդիկ, ովքեր պատասխանատու էին փուչիկների լիցքավորման համար, նախընտրել էին ամենաէժան տարբերակը: Բացի նրանից, որ հելիումը ավելի թանկ է, այն ներմուծվում է Հայաստան միայն երկու կազմակերպությունների կողմից, և շատ բարդ է այն գտնել, եթե նախնական պայմանավորվածություն չունես: Մի խոսքով, այդ մարդիկ շատ անպատասխանատու էին մոտեցել իրենց գործին, որի արդյունքում ոչ միայն վնաս էին պատճառել հանրահավաքին ներկա գտնվողներին, այլ նաև խուճապի ալիք բարձրացրել սովորական փուչիկ գնողների մոտ: Բարեբախտաբար, հասարակությունը իրազեկվեց այդ սխալի մասին, հուսով եմ՝ այդպիսի անփութություն էլ երբեք չի կրկնվի»:


Երեսունք Խոշոր պլան

Բոտեռոյի «Ծխող կնոջ» տեղադրումը

Ոլորտը Արվեստ Երբ 2012 թվական

facebook.com/cafesjiancentercascade

Դեռ երբեք Երևանում այդքան վեճեր չէին բարձրացել արվեստի գործի շուրջ: Կոլումբիացի քանդակագործ, ի միջի այլոց՝ կենդանի դասական, Ֆերնանդո Բոտեռոյի «Ծխող կնոջ» կրկնօրինակներից մեկի տեղադրումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների պուրակում իսկական իրարանցում բարձրացրեց: Գտնվեցին մարդիկ, ովքեր զայրույթով պիտակավորեցին արվեստի գործը որպես «պոռնիկի արձան» և «այլանդակություն»: Հիշեցին նաև, որ բոլորովին չեն սիրում նաև նույն պուրակում տեղադրված քանդակագործի մյուս գործերը՝ «Հռոմեացի զինվորին» (այլանդակը մե՛րկ է) և «Սև կատվին» (նման չէ իրականի՜ն): Ամիսների ընթացքում կրքերը, այդուհանդերձ, հանդարտվեցին, կինը շարունակում է հանգիստ պառկած ծխել, զբոսաշրջիկները (հատկապես՝ պարսկաստանցի)՝ լուսանկարվել նրա ֆոնին:

← Սկանդալային «Ծխող կնոջ» տեղադրումը Քանդակների պուրակում

Կոմիտասի թանգարանինստիտուտի կառուցումը

Հաշվի առնելով Կոմիտասի հսկայական ժառանգությունն ու կարևորությունը բոլորիս համար, բավական զարմանալի էր, որ վարդապետին նվիրված որևէ թանգարան դեռ չկար: Այդ պատճառով առավել կարևոր էր, որ նման նախագիծ ի վերջո սկսեց իրագործվել: Նախագծի իրականացումն էլ ստանձնեց Արթուր Մեսչյանը, որն այդ ժամանակ նոր էր ավարտին հասցրել Մատենադարանի նոր մասնաճյուղի շինարարությունը: Նրա խոսքերով, սա «հուշարձան է, որի մեջ կա գաղափար, նպատակ և կարևորն այն է, թե ինչպես այն կծառայի ավարտից հետո՝ որպես մշակութային կենտրոն»: Կոմիտասի այգուն կից գտնվող Խորեն Հակոբյանի նախագծած նախկին կուլտուրայի պալատի շենքի հիման վրա և դրա հետնամասի տարածքում կառուցված թանգարանինստիտուտի բացումը նախատեսվում է մոտ ապագայում: Դա իհարկե հրաշալի է, բայց մնում է ափսոսալ, որ այս նախագծի պատճառով Մեսչյանը հերթական անգամ հետաձգեց երաժշտական գործունեությունը և նոր ալբոմի ձայնագրումը:

28 29

Դեկտեմբեր 2014

facebook.com/Komitasmuseum

Ոլորտը Մշակույթ Երբ 2012 թվական


Արթուր Հարությունյան

Երեվանի տարբերանշանի մրցույթ

Ոլորտը Մշակույթ Երբ 2012 թվական

2012 թվականի հոկտեմբերին Popok գովազդի միջազգային փառատոնի ընթացքում հայտարարվեց, որ նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը քաղաքապետարանը բաց ստեղծագործական մրցույթ կհայտարարի՝ «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» թեմայով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը մի քանի անգամ հետաձգվեց, ի վերջո ստացվեց 66 աշխատանք, որոնցից շատերը, նույնիսկ անզեն աչքով, բոլորովին անիմաստ և ծիծաղելի տպավորություն էին թողնում: Ինչպես և կարելի էր ենթադրել, «լայքերի» վրա հիմնված քվեարկությունը բերեց այնպիսի արդյունքների, որոնցով դժվար թե հնարավոր լիներ ներկայացնել քաղաքը: Փոխարենը, դիզայներական և առցանց հանրությունը ի սկզբանե որպես ֆավորիտ ճանաչեց Արարատ Մկրտչյանի ստեղծած տարբերանշանը: Այսպես կոչված Ye-logo-ն դարձավ Ֆեյսբուքի շատ օգտատերերի անձնական էջի նկարը, ստեղծվեց նույնիսկ մի առանձին մոբայլ-հավելված՝ լոգոն օգտատերի նկարի հետ ինտեգրելու համար, դիզայներին աջակցեց նաև Awesome Foundation հիմնադրամը: Հետո կրքերը հանդարտվեցին, ու ամեն ինչ կարծես թե մոռացվեց: Անցել է երկու տարի, Երևանն այդպես էլ պաշտոնական զբոսաշրջային տարբերանշան չունի:

↑ Ֆոտոնկարահանում Ե-լոգոյով, «թագադրվածը» տարբերանշանի հեղինակ Արարատ Մկրտչյանն է

Ե-լոգոյի հեղինակ Արարատ Մկրտչյանը երևանցիների մի քիչ թագավոր զգալու մասին «Երբ իմացա մրցույթի մասին, վերջնաժամկետին բավական քիչ ժամանակ էր մնացել: Բայց մի օր հավաքվեցինք Angry Designers մեր խմբով ու որոշեցինք, որ ամեն դեպքում պետք է մասնակցել: Ու բոլորս մեկական տարբերակ առաջարկեցինք, իմը՝ թագն էր: Հետո դեդլայնը մի քանի անգամ հետաձգեցին, հետո սկսվեց հայտնի լայքահավաքությունը: Ես հիմա էլ կարծում եմ, էն ժամանակ էլ ասել եմ, որ էս էն թեման չի, որ լայքերով պիտի որոշվի: Նման կարևորության մրցույթի հաղթողը պիտի միայն պրոֆեսիոնալ ժյուրիով որոշվի: Հետո պարզվեց, որ հաղթող չկա՝ պարզապես բոլոր մասնակիցները կարող են մասնակցել Երևանի բրենդի մշակման գործընթացին: Ես միացա, նույնիսկ արտ խորհրդի անդամ դարձա, բավական շատ հանդիպեցինք, քննարկեցինք (օրինակ՝ մարկետինգային անալիզներ անցկացվեցին ու պարզվեց, որ մարդկանց մտքում չկա Երևանի մի ընդհանուր սիմվոլ), բայց հետո գործը, կարծես թե մնաց անավարտ ու սառեց: Շատ ուրախ եմ, իհարկե, որ իմ Ե-լոգոն էդքան սիրվեց: Կարծում եմ՝ նրանից է, որ պարզ է, բոլորին հասկանալի ու գրավիչ: Բացի նրանից, որ քաղաքի զինանշանի առյուծի թագն է՝ Yerevan-ի Y-ով, իմ կարծիքով՝ Երևանի ցանկացած բնակիչ իրան անհատ ու մի քիչ թագավոր է զգում: Բացի դրանից, Երևանը թագի իրավունք ունի, որպես հայերի գլխավոր քաղաք: Մի խոսքով, լոգոն իր կյանքով ապրում է, չնայած ոչ ինտերնետային մասսան առանձնապես ծանոթ չի: Կարծում եմ, որ ներդրումների, նախաձեռնելու դեպքում հանգիստ կդառնա լրիվ մասսայական: Իսկ մինչ այդ իմ գծած լոգոն անվճար է բոլորի համար, եթե, իհարկե, կոմերցիոն նպատակների համար չի: Բայց էդ դեպքում էլ կարելի է քննարկել»:


Երեսունք Խոշոր պլան

Հեծանվային ուղու եվ կայանների բացում

Հրանտ Խաչատրյան / PAN Photo

Ոլորտը Հասարակություն Երբ 2012-2014 թվականներ

«Գիշերը հեծանվով» միջոցառման համակազմակերպիչներից Վահե Հովհաննիսյանը հեծանվորդների պակասի մասին «Առայժմ իմաստ չկա դիմել քաղաքապետարան, որպեսզի նրանք կառուցեն արդեն եղածներից ավելի երկար հեծանվային ճանապարհներ: Իմ կարծիքով, այդպիսի պահանջներ կարելի է ներկայացնել քաղաքային իշխանություններին, երբ քաղաքում հայտնվեն շատ հեծանվորդներ: Հիմա էլ այդքան բարդ չէ վարել հեծանիվ մեր փողոցներով: Շատ մարդ եմ

ճանաչում, ով գործի կամ դասի է գնում հեծանվով: Իրականում, ավելի կարևոր խնդիր է մեծ կազմակերպություններում կամ ուսումնական հաստատություններում հեծանվակայանների բացակայությունը: Այդ պատճառով շատերի մտքով նույնիսկ չի անցնում ձեռք բերել հեծանիվ, որպեսզի չուշանա աշխատանքից կամ դասից՝ տրաֆիկի պատճառով: Դրա համար շատ ողջունելի է, որ անցյալ տարի քաղաքի տարբեր հատվածներում սկսեցին հայտնվել առաջին կայանատեղերը: Կարծեմ մոտ 20-ն են, մինչդեռ մի քանի տարի առաջ ոչ մի հատ չկար»:

Քաղաքային տրանսպորտը վերջին տարիներին էլ ավելի ծանրաբեռնված է դառնում, իսկ 2013-ի ամռանը քիչ էր մնում թանկանար հիսուն տոկոսով: Հենց այդ ժամանակ հայտնվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր ուղղակի որոշեցին վերջ տալ առավոտյան սթրեսին և խնայել իրենց գումարը: Տրանսպորտի վճարը բարեբախտաբար չաճեց, սակայն շատերը այդպես էլ չթողեցին հեծանիվը: Դեռ 2012-ի հոկտեմբերի 10-ին բացվել էր առաջին հեծանվուղին մայրաքաղաքի կենտրոնում՝ 2,5 կմ երկարությամբ: Այն ձգվում է Օղակաձև այգու երկայնքով, «Պոպլավոկից» մինչև Զորավար Անդրանիկի արձանը: Այդ ուրախալի փաստի միակ վատ կողմը թերևս նրա երկարությունն էր: Սակայն կազմակերպիչները և քաղաքապետարանի ներկայացուցիչները բացման ժամանակ խոստացան ընդլայնել այն մոտ ապագայում: Խոստումը իրականացավ 2014-ին, երբ «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության նախօրեին բացվեց նոր հեծանվուղին, որը ձգվեց Մատենադարանից մինչև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան: 2012-ին մի խումբ երիտասարդներ որոշեցին չսահմանափակվել հեծանվուղիով, և փորձեցին զգալ փողոցի անծայրածիր ազատությունը: Նրանք ստեղծեցին «Գիշերը հեծանվով» խումբը, որպեսզի չխանգարեն ցերեկային տրաֆիկին: Մինչև այսօր տեղի է ունեցել 10 նմանատիպ գիշերային մարաթոն, և ամեն անգամ մասնակիցների թիվը շատանում է: 2014-ին նրանց թիվը գերազանցեց 200-ը:

Dalma Garden Mall-ի եվ Yerevan Mall-ի բացումը

Մինչև վերջերս մոլերի մասին միայն լսել էինք կամ տեսել՝ արտասահմանյան այցելությունների ժամանակ (Դուբայի մոլերի մասին լեգենդներ են պտտվում, Թբիլիսին ունի մոլ երկաթուղային կայարանում): Եվ ահա, իրար հետևից Երևանում բացվեցին երկուսը: Դրական կողմերը՝ ի վերջո, Երևանում կարելի է գտնել բոլոր հիմնական հագուստի բրենդների արտադրանք, մարդիկ վերջապես առիթ ունեն ժամանակ անցկացնելու ոչ թե Կենտրոնում, այլ ծայրամասերում (Աջափնյակ և Շենգավիթ), կինո «Մոսկվան» վերջապես միակ կինոթատրոնը չէ, քանի որ Dalma Garden-ում բացվեց Cinema Star-ը («Նիմֆոմանուհու» պատմությունը աշխատում ենք չհիշել), իսկ Yerevan Mall-ում՝ ֆրանսիական Carrefour հիպերմարկետը կբացվի արդեն 2015 թվականի հունվարին (համենայն դեպս, այդպես խոստացել են):

30 31

Դեկտեմբեր 2014

Տիգրան Մեհրաբյան / PAN Photo

Ոլորտը Առեվտուր Երբ 2012, 2013 թվականներ


#չենքվճարելու150դրամ ակցիա Ոլորտը Ակտիվիզմ Երբ 2013, հուլիսի 25

իրենց անձնական մեքենաներով: Ստեղծվեց Freecar.am կայքը, որտեղ մեքենայատեր երևանցիները նշում էին, թե երբ և որտեղից կարող են անվճար ուղևորներ տեղափոխել, ասենք, առավոտյան գործի գնալուց կամ վերադառնալուց: Մի խոսքով, երիտասարդությունն ու ավագ սերունդը առաջին անգամ ցուցաբերեցին այսպիսի աննախադեպ ամուր համախմբվածություն, անսահման հնարամտություն ու նվիրվածություն: Եվ այս ջանքերը բերեցին հաղթանակ. հուլիսի 25-ի երեկոյան քաղաքապետը հայտարարեց, որ ժամանակավոր չեղյալ է հայտարարում թանկացումը, որպեսզի ապագայում կատարվի հարցի ավելի խոր հետազոտում: Մեկ ու կես տարի անց վճարը դեռ 100 դրամ է (իսկ երթուղայինները դեռ ամբողջությամբ չեն փոխարինվել ավտոբուսներով):

Վարազդատ Ռաֆայելյան / PAN Photo

2013 թվականի հուլիսի սկզբին Երևանի բոլոր երթուղայինների և ավտոբուսների վճարը 100 դրամից բարձրացավ 150 (չնայած կար քաղաքապետի խոստումը, որ թանկացում չի լինելու): Լուրը, մեղմ ասած, այդքան էլ դուր չեկավ երևանցիներին, ովքեր՝ չհավատալով, որ վճարի բարձրացումը կապված է քաղաքային տրանսպորտի որակի բարձրացման հետ, դուրս եկան ցույցերի: Դրանց հաջորդեցին «հատուկ ջոկատների» կազմավորումները, ովքեր սկսեցին քարոզել վճարի աճի անհիմն և նույնիսկ անօրինական լինելը՝ կանգառներում և երթուղայիններում: Երիտասարդությանը միացան երևանյան հայտնի դերասաններն ու երգիչները, ովքեր #չենքվճարելու150դրամ ակցիայի շրջանակում անվճար տեղափոխում էին քաղաքացիներին

Վերջը արդեն ես էի ինձ անհարմար զգում, ինքս չէի վերցնում 150: Ինչի՞ պետք ա մեկը հարյուր տա, մյուսը 150

Երթուղայինի վարորդ Հրանտը այն մասին, թե ինչու է հալալ՝ ակցիայի մասնակից աղջիկներին «Շատ լարված վիճակ էր ստեղծվել: Մերոնցից շատերը չգիտեին, ինչ անեին, մեզ ասել էին՝ արդեն 150 դրամ ա ուղեվարձը: Մենք ի՞նչ անեինք: Ստիպված 150 դրամ էինք պահանջում: Հիշում եմ, որ տարիքով մարդիկ էին հիմնականում տալիս, իսկ ջահելությունը ոչ մի ձև չէր ուզում տալ, ձեռի հետ էլ բոլորին համոզում էր, որ չվճարեն: Մի պահ ով ուզում 100 էր տալիս, ով ուզում՝ 150: Կային ակտիվիստ-աղջիկներ, որ առանց վճարելու էին իջնում: Ասում էին, որ իրանք են որոշողը, ինչքան պետք ա վճարեն, թե՝ գնացեք ձեր շեֆերին տենց էլ ասեք: Իրանց թվում էր, որ ես անմիջական կապ ունեմ քաղաքապետարանի հետ: Կանգառներում պաստառներով կանգնած էին «Եթե չես վճարել 150, արի գրկեմ»: Բա էդքանից հետո տղերքը գի՞ժ են ինչ են, 150 տան: Էն ժամանակ տենց բաների վրա ջղայնանում էի, բայց հիմա հասկանում եմ, որ հալալա էդ աղջիկներին: Տղերքը տենց համարձակ չէին: Վերջը արդեն ես էի ինձ անհարմար զգում, ինքս չէի վերցնում 150: Ինչի՞ պետք ա մեկը հարյուր տա, մյուսը 150: Օրական մի 20-30 թերթիկներ էինք պոկում սալոնի մեջից: Սենց ասեմ, երբ իմացա, որ էդ 150-ի պատմությունը չեղյալ ա համարվում, մի մեծ քար ուսերիցս ընկավ: Այսինքն՝ բոլոր վարորդների մոտ էլ տենց զգացողություն էր»:


Երեսունք Խոշոր պլան

CornPop Cinema-ի բացումը

Ոլորտը Ժամանց Երբ 2014 թվականի հունիսի 1-ից Որոշ ժամանակ կինոթատրոնը գործեց Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում՝ բլրի լանջին: Բայց հուլիսի 30-ին CornPop Cinema-ին արգելեցին գործել համալիրի տարածքում, քանի որ այն գտնվում էր ԴԱՀԿ մարմինների կալանքի տակ: Որոշ ժամանակ անց միայն կինոթատրոնի հիմնադիրները կարողացան հետ վերադարձնել իրենց պատկանող գույքն ու վերսկսել աշխատանքն արդեն նոր հասցեում: CornPop-ը տեղափոխվեց Ռայկոմ, «Երազ» թաղամասի լամպերի լճին հարակից այգի, որտեղ գործեց մինչև այս տարվա հոկտեմբեր: Կինոթատրոնի հիմնադիրներ Տաթև Մխիթարյանն ու Գևորգ Մարգարյանը նախատեսում են վերսկսել ցուցադրությունները հաջորդ տարվա մայիսին:

Ապավեն Ստեփանյան

Բացօթյա կինոթատրոններ Երևանում եղել են դեռ խորհրդային տարիներին, անկախության ժամանակ նույնպես մի քանի փորձ արվել էր, բայց ապարդյուն: Այնպես որ CornPop-ի բացումը և հաջողակ կյանքը կարելի է մեծ իրադարձություն համարել: CornPop Cinema-ում ցուցադրում են թեմատիկ, դասական, հին ու նոր ֆիլմեր, մուլտֆիլմեր, ինչպես նաև օտար լեզուներով ֆիլմեր: Տոմսի արժեքը՝ 1000 դրամ: Հարկ է նշել, որ այցելուներն իրենք են ընտրում ֆիլմը կինոթատրոնի ֆեյսբուքյան էջի հարցման արդյունքում, իսկ տեղում էլ դեռ ստանում են անվճար բարձեր և ծածկոցներ, երբեմն էլ՝ հատուկ զով երեկոներին, թեյ ու փոփքորն:

Տաթև Մխիթարյանը այն մասին, թե ինչպես կարելի է մինիմալ հնարավորություններով իրականացնել ցանկացած գաղափար «Ֆիլմեր դիտել շատ ենք սիրում ու հաճախ ենք կինոթատրոններ այցելում: Հերթական կինոթատրոնից դուրս գալուց միտք ծագեց՝ իսկ ինչու՞ չբացել մեր կինոթատրոնը, բայց բացօթյա: Գաղափարը վաղուց կար, բայց միայն այս տարի որոշեցինք լրջորեն զբաղվել այդ հարցով: Մինիմալ հաշվարկներ արեցինք ու բացեցինք ՍՊԸ-ն: Մի օր նստած սուրճ էինք ըմպում ու քննարկում էինք մեր կինոթատրոնի անվան հնարավոր տարբերակները: Դիտարկվեցին նաև «Ժանկլոդվանդամ» ու «Բրյուսլի» անվանումները, երբ Գևորգը առաջարկեց CornPop տարբերակը: Հետո, երբ զանգահարում էին տոմսի գները կամ ֆիլմացանկը ճշտելու, հաճախ ասում էինք՝ PornCop կամ PopCorn: Եղել են դեպքեր, երբ զանգահարել ու հարցրել են՝ «Սա համալիրի կինոթատրոնն ա՞»: Մինչև մայիս ամիսը զբաղվում էինք կազմակերպչական աշխատանք-

32 33

Դեկտեմբեր 2014

ներով, ամենաբարդը տարածքի ընտրությունն էր: Ի սկզբանե չէինք մտածել, որ կինոթատրոնը կբացվի Համալիրի տարածքում, լրիվ ուրիշ տեղ էինք ընտրել, պայմանագիրը ստորագրել էինք ու արդեն սկսում էինք կանաչապատման աշխատանքները, երբ վերջին պահին պարզ դարձավ, որ երկարաժամկետ վարձակալությունը անհնար է: Բարդ էր նաև շարժական տաղավար գտնելու հարցը, որտեղ պետք է ուտելիք և խմիչք վաճառվեր: Մի օր Արարատ (քաղաք, ոչ թե լեռ) գնալու ճանապարհին մի «ԵրԱԶ» տեսանք: Գտանք տիրոջը ու 20 հազար դրամով գնեցինք: Վերանորոգեցինք ու կռունկով բերեցինք Երևան՝ որպես տաղավար: Մեզ մոտ եկել են կինո նայելու ամենատարբեր խավի ու ճաշակի մարդիկ՝ շատ հարուստներ, որ VIP սրահներ են պահանջել, բայքերներ, երեխաներ, ամբողջ ընտանիքներ: Ամենահաճելին այն է, երբ կինոդիտումից հետո մեզ մոտենում ու ասում էին՝ շնորհակալություն: Այդ խոսքերից հետո արդեն մոռանում էինք բոլոր այն դժվարությունները, որոնց միջով անցել ենք CornPop-ը բացելու և պահպանելու ընթացքում»:


Արա Գյուլերի այցը

Ոլորտը Մշակույթ Երբ 2013թ. հունիսի 4

Վահան Ստեփանյան / PAN Photo

Սա XX դարի ամենանշանավոր լուսանկարիչներից մեկի՝ ստամբուլահայ Արա Գյուլերի առաջին այցելությունը չէր Հայաստան. դեռ խորհրդային տարիներին նա մի քանի անգամ եղել էր այստեղ ու նկարահանել Հայաստանի տարբեր ծայրերը: Այդուհանդերձ, անկախ Հայաստանի օրոք որևէ լուրջ միջոցառում նրա մասնակցությամբ դեռ չէր եղել, չնայած, որ մի քանի տարի առաջ Ճարտարապետության թանգարանում բավական խոշոր ցուցահանդես տեղի էր ունեցել: Խոսում էին նույնիսկ, որ Գյուլերը նեղացած էր պետությունից, քանի որ ուզում է այստեղ թանգարան ունենալ, որտեղ կտեղափոխի իր ողջ արխիվը, բայց նրան չեն ընդառաջում: Եվ այդ ֆոնին շատ ուրախալի էր, իհարկե, կենդանի լեգենդին Երևանում տեսնելը: Թեպետ նման իրարանցում դժվար էր պատկերացնել. Ազգային պատկերասրահում այնքան մարդ էր լցվել լուսանկարչին անձամբ տեսնելու համար, որ Գյուլերը հանգիստ կարող էր զգալ իրեն ինչպես ռոք աստղ: Միայն ստորագրությունների բաժանումը և սելֆիների իրականացումը Պատկերասրահի պատշգամբում (85-ամյա լուսանկարչին մաքուր օդ էր հարկավոր) շուրջ մեկ ժամ տևեց:

Վահան Ստեփանյանը աշխարհի մեծագույն լուսանկարիչներից մեկին լուսանկարելու մասին «Գյուլերի այցի մասին վաղուց էի լսել և, իհարկե, պատրաստվում էի նկարահանել նրան «Մենք» շարքիս համար: Բայց կոնկրետ օրերը ոչ ոքի հայտնի չէին, իսկ երբ հայտնի դարձան, պարզվեց, որ մոտավորապես նույն օրերին Pan-ը ամբողջ անձնակազմով պետք է մեկնի Թբիլիսի՝ ֆոտոփառատոնին մասնակցելու: Միանգամից կապվեցի կազմակերպիչների հետ, քննարկեցինք ու հաշվարկեցինք, որ եթե Թբիլիսիից ճիշտ ժամանակին վերադառնանք, ապա կբռնացնենք Գյուլերին ցուցահանդեսի բացումից առաջ (այսինքն, երբ դեռ հոգնած ու հյուծված չի լինի), ու ամեն ինչ լավ կանցնի: Հաստատ հասնելու համար, վերադարձից ես ու կինս ոչ թե Pan-ի դանդաղաշարժ մինի-վենն ենք նստում, այլ մեր ընկերներից մեկի արագաշարժ «նիվան»: Թբիլիսիից քսան կիլոմետր անց ֆսսոց ենք լսում՝ բալոնը գազ էր թողնում: Մի ժամ սպասում ենք, որ ֆսսոցը անցնի, մի կերպ փակում ենք կլապանը, բենզին ենք լցնում ու շարունակում ենք: Դեռ ամեն ինչ նորմալ է՝ երեկոյան կհասնենք ու կնկարենք: Բայց հենց հասնում ենք սահման, ահավոր փոթորիկ է սկսվում, ու էլեկտրականությունը անջատվում է: Մոտ քառասուն րոպե կորում է էդտեղ: Լույսը տալիս են, ճռցնում ենք: Մոտ հարյուր կիլոմետր հետո բենզինը վերջանում է: Հնարավորինս ամենաչոլ չոլում: Զանգում ենք մինի-վենի ժողովրդին, ասում ենք՝ բենզին առեք, ինչ-որ մեկի հետ ուղարկեք: Մի քիչ հետո գալիս ա փրկիչ կարմիր «ջորին», բենզինը լցնում ենք ու գնում ենք: Էլի մի քիչ հետո բենզինի հոտ

ենք զգում՝ պարզվում ա, որ էնքան ենք շտապել, որ բենզաբակը թողել ենք բաց ու գնացել ենք: Մի ժամ էլ կորցնում ենք, մինչև մոտակա գյուղերից մեկում ինչ-որ մեկից «նիվայի» բենզաբակի կափարիչ ենք առնում: Էդ ընթացքում զանգում եմ Երևան՝ կազմակերպիչներին, որ բացատրեմ, թե ինչ հիմար վիճակ ա ստացվել: Ինձ խոստանում են, որ ցուցահանդեսի հաջորդ օրը ինչ-որ միջոցառման պիտի գնա Գյուլերը, ու նախարարը խոստացել ա, որ էդ ընթացքում մի քանի րոպե կգտնեն, որ նկարենք: Հանգիստ սրտով հասնում ենք Երևան, հաջորդ օրը ցուցահանդեսն ա բացվում, որից հետո զարմանալի ա, որ խեղճ մարդը հիվանդանոցում չի հայտնվում, բայց երբ ես զանգում եմ, որ հաստատեմ հաջորդ օրվա նկարահանումը, ինձ ասում են, որ չի ստացվի՝ լավ չի, ու համ էլ պիտի մեկնի արդեն: Խառնվում եմ իրար, բայց մի հատ էլ փորձում եմ ճշտել էն մարդու հետ, որը Գյուլերին ուղեկցում էր Ստամբուլից: Նա էլ ասում ա, որ կարող եմ տասը րոպեով գալ «Մարիոթ»: Հենց էդ ժամանակ «Մարիոթում» նոր սրճարանն էին ձևավորում ու պատից կախում էին դատարկ շրջանակները, որոնց ֆոնին շատ խորհրդանշական ստացվեց: Սենց մարդկանց լուսանկարելը սյուռ ա, իհարկե, բայց չէի ասի, որ ինչ-որ բան ուրիշ էր, մենակ էն պատճառով, որ ինքը լեգենդար լուսանկարիչ է: Էստեղ կարևորը մարդու մասշտաբն ա, ոչ թե մասնագիտությունը: Նույն զգացողությունները ես ունեի Մանսուրյանին կամ Ազնավուրին նկարելուց, օրինակ: Ի դեպ, Գյուլերի դուրը շատ եկավ, որ ժապավենի վրա ենք նկարում: Ինձ էլ արդյունքը շատ դուր եկավ հետո»:


Երեսունք Խոշոր պլան

DDT-ի համերգը

Ոլորտը Մշակույթ Երբ 2013 թվականի հունիսի 16

Տիգրան Մեհրաբյան / PAN Photo

Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում միայն մեկ ռուսական ռոքի ներկայացուցիչ էր Երևանում համերգ տվել՝ Բորիս Գրենենշչիկովը 2010-ին: Անդրեյ Մակարևիչն էլ եկել էր հատուկ «Կիլիկիա» առագաստանավի մոտ մարդկանց հետ շփվելու 2008-ին, ինչից հետո խոստացել էր, որ «Մաշինա Վրեմենին» շատ շուտով ամբողջ կազմով կգա Երևան: Չեկավ: Զեմֆիրային լսելու համար հարյուրավոր երևանցիներ գնում էին Թբիլիսի (2012-ին), իսկ DDT-ի համերգը արդեն լրիվ անիրական էր թվում: Բայց որտեղից որտեղ, բախտը ժպտաց նաև մեզ. «Բոլորը գնում են Երևան» նախագծի շրջանակներում և Mezzo Productions-ի ջանքերով Յուրի Շևչուկն ու իր խումբը հասան Երևան ու երկու ժամանոց անմոռանալի համերգ տվեցին Մարզահամերգային համալիրում: Չնայած որ բոլորը գոհ մնացին, դահլիճում կային ազատ տեղեր և ֆինանսական տեսանկյունից համերգը, կարծես թե, առանձնապես արդյունավետ չեղավ: Այնպես որ հայտնի չէ, թե էլ երբ մեզ մոտ կընդունենք ռուսական ռոքի ներկայացուցիչներին (հեչ, կգնանք Թբիլիսիո):

«Կարմիր գծեր» DDT-ի բազմամյա երկրպագու Արտեմ Գրիգորյանը Յուրի Շևչուկի և բարության մասին «Դեռ մի տասը տարի առաջ, երբ DDT-ի հարվածայինը Դոցան էր, ես ինչ-որ տեղից գտա իր էլեկտրոնային փոստի հասցեն ու հուզված ֆանատական նամակ գրեցի, թե բա՝ ի՞նչ կլինի, եկեք Երևանում էլ նվագեք, դուք ստեղ լիքը ֆանատներ ունեք, շատ լավ կանցնի: Գրեց՝ հարց չկա, մեծ հաճույքով, բայց իրականում հարցը մենակ երկրպագուները չեն, համերգն ա պետք նորմալ կազմակերպել, եթե ամեն ինչ ճիշտ լինի՝ կգանք իհարկե: Ու ես մտածում էի, որ մի օր վերջապես էդ մեկը, որ ճիշտ կկազմակերպի, կգտնվի: Ու էդ օրը եկավ: Համերգից առաջ գնացի նաև մամուլի ասուլիսը լսելու, վերջում էլ միտք ունեի նկարվելու Շևչուկի հետ, բայց որ տեսա, թե ինչքան մարդ ա նույն բանը անում, ամաչեցի: Բայց փոխարենը իրա բանաստեղծությունների գիրքը ստորագրել տվեցի: Մեջը գրել էր՝ «Добра»: Ընդհանրապես, բարությունը DDT-ի երաժշտության կարևորագույն տարրերից ա: Ու էդ երեկոն էլ շատ բարի, եղբայրական մթնոլորտի մեջ անցավ: Երբ ամենասկզբում Շևչուկը՝ տեսնելով, որ թանկ հատվածում ազատ տեղեր կան, վերևում նստածներին ասեց, որ գան առաջ՝ միասին ուրախանանք, էլի դրա արտացոլումն էր: Ու ոչինչ, որ դահլիճում մնացել էին ազատ տեղեր: Ինձ համար շատ ավելի կարևոր էր այն, որ ուր նայում էի՝ աջ, ձախ, վերև, ներքև՝ կամ ընկերներս էին, կամ պարզապես ծանոթներ, կամ էլ գաղափարակիցներ»:

Ոլորտը Հասարակություն Երբ 2013 թվականի հուլիսի 1-ից

Երևան քաղաքի վճարովի ավտոկայանատեղերը իրականություն ներխուժեցին 2013-ին, երբ քաղաքացիները նոր-նոր հաղթահարեցին հասարակական տրանսպորտի թանկացման վտանգը: Առաջին կարմիր գծերը հայտնվեցին Մաշտոցի պողոտայում և Ամիրյան փողոցում: Այսօր բոլոր կենտրոնական փողոցներում առկա են կարմիր գծեր: Բացի կարմիր գծանշանից, վճարովի ավտոկայանատեղերը առանձնացվեցին երթևեկության համապատասխան նշաններով, իսկ տարածքը սկսեց հսկվել հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը: Այս նորամուծության գլխավոր նպատակն էր կարգավորել քաղաքի կայանատեղերը, ավելի հարմարավետ դարձնել մեքենայի կայանման խնդիրը: Ավտոկայանատեղի տուրքն էլ պետք է վճարել անկանխիկ՝ Telcell տերմինալների, բանկային փոխանցումների և SMS-ների միջոցով: Այո, ինչպես բոլորս գիտենք, բարձրակարգ ծառայությունների դիմաց պետք է վճարել: Սակայն այդ բարձրակարգ ծառայությունը շատերի մոտ կասկած առաջացրեց առաջին իսկ օրերից, որին հետևեցին դժգոհության մեծ ալիքներ: Պատճառներից միայն մեկը՝ եկամտի ճնշող մասը գնում էր մասնավոր կազմակերպությանը (կայանատեղերը շահարկում և սպասարկում է «Փարկինգ Սիթի Սերվիսը»), ոչ թե պետությանը:

Երևանցի վարորդները կայանատեղերի անտրամաբանության մասին «Այս կայանատեղերը զուրկ են տրամաբանությունից՝ ինչու՞ այն չի գործում շատ երևանյան փողոցներում: Պատասխանը երևի նրանում է, որ կան փողաբեր և ոչ փողաբեր փողոցներ: Կենտրոնական փողոցները, ըստ տրամաբանության, ավելի փողաբեր են: Կամ ո՞նց կարելի ա պատկերացնել, որ մարդը իրա ձեռքով և գումարներով տուն սարքի ու դրանում բնակվելու համար հարևանին վարձ վճարի: Մենք, վարորդներս, վճարում ենք հարկ, իսկ փողոցները վերջիվերջո կառուցվել են ժողովրդի գումարներով, իսկ այժմ ինչ-որ կազմակերպություն ուղղակի փող է վաստակում»: *** «Ասում են, որ կայանատեղերը օժտված են տեսագրման սարքավորումներով: Բայց իմ ընկերոջ մեքենան, որը նա կանգնեցրել էր վճարովի կայանատեղում, կողոպտել էին, իսկ հանցագործներին այդպես էլ չկարողացան հայտնաբերել»:

Առնոս Մարտիրոսյան

*** «Ես ծեր մարդ եմ, չեմ կարող օգտվել ոչ SMS-ներից կամ տերմինալ ու բանկերից: Ստիպված եմ չօգտվել կայանատեղերից: Եվ շատ ուրախ եմ՝ ավելորդ անհիմն գումար չեմ վճարում»:

34 35

Դեկտեմբեր 2014


Տիգրան Մեհրաբյան / PAN Photo

ԱրմԹաբ պլանշետների շնորհանդեսը

Ոլորտը Տեղեկատվական տեխնոլոգիաներ Երբ 2013 թվական Մոտ մեկ տարի առաջ համացանցի հայատառ հատվածում քննարկումներ ծավալվեցին այն լուրի շուրջ, թե շուտով բոլորս կունենանք հայկական արտադրության պլանշետներ: Պտտվում էին նույնիսկ նախատիպի լուսանկարները՝ «Դիջիթեք էքսպոյից», ապա՝ վարչապետի ձեռքում: Շատերը թերահավատ էին, մյուսները միանգամից հպարտացան: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ նախագիծն իրոք գոյություն ունի, նախատիպն էլ կա, իսկ 2014 թվականի վերջում պետք է արդեն սկսվեր ԱրմԹաբի զանգվածային արտադրությունը: Պլանշետի համար պատասխանատու՝ Սանտա Բարբարայում և Երևանում գործող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» (Թի-Էս-Դի) ընկերությունն առաջարկեց բարձր արդյունավետությամբ ու մատչելի գնով տեխնոլոգիաներ, որոնց հավաքումը, որակի վերահսկումը, փաթեթավորումը, մատակարարումն ու սպասարկումը կատարվում է Հայաստանում: Շատ շուտով արդեն կկարողանանք ձեռք տալ ու գիտակցել, որ Երևանում արտադրվում է մի բան, որ կարող է փոխարինել մեզ համար այփեդը:

«Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վահան Շաքարյանը Հայաստանում տեխնոլոգիական արտադրության կարևորության մասին «Երկակի զգացողություն ունեի, երբ առաջին ԱրմԹաբը նեկայացնում էինք «Դիջիթեք» ցուցահանդեսին: Առաջինը, Հայաստանում դյուրակիր համակարգիչների և այլ տեխնոլոգիաների արտադրությունն իրականություն դարձնելու մեր հավակնությունները պահանջում էին ծանր ու երկարատև աշխատանք: Մյուս կողմից էլ կա մեծ պատասխանատվություն, որպեսզի բոլոր սպասումները կարողանանք ժամանակին և պատշաճ կերպով բավարարել: Բացի դրանից, իսկ ինչո՞ւ ոչ Հայաստանում, երբ արդեն ունեինք աշխարհի մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հոնգկոնգի, Թայվանի հետ աշխատելու մեծ փորձ: Ահա այս ամենից ելնելով՝ որոշեցինք արտադրությունը Չինաստանից տեղափոխել Հայաստան, որտեղ ունենք առաջին հերթին՝ ինժեներական մեծ ներուժ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում զարգացման մի քանի փուլ է անցել: Առաջինը պայմանականորեն կարելի է անվանել սկզբնավորման փուլ, երբ 5-7 ձեռնարկություններ փորձում էին համակարգչային տեխնիկայի վաճառքին զուգահեռ առաջարկել նաև տեխնոլո-

գիական լուծումներ տեղական շուկայում: Հաջորդը կապերի, գործընկերների ձեռքբերման ու հաստատման, պատվերների կատարման փուլն էր: Երրորդ՝ արտապատվիրման փուլում ստեղծվեցին ավելի շատ ընկերություններ, որոնց արտապատվիրումների ու գործունեության որակների հիման վրա էլ ձևավորվեց ՏՏ համայնքը: Այս ամենին հաջորդեց ծառայությունների մատուցման մեծածավալ գործընթացը, երբ Հայաստանը հետաքրքիր դարձավ անդրազգային կորպորացիաների համար ու հյուրընկալեց խոշոր ընկերությունների ներկայացուցչությունների ու գիտահետազոտական կենտրոնների: Անլար տեխնոլոգիաների գերակշռությանը զուգընթաց տեղական ընկերություններն արդեն առաջարկեցին ՏՏ արտադրանք ու ծրագրային հավելվածներ նույն անլար սարքերի համար: Ներկայացվեցին ինժեներական առաջին լուծումները, պրոտոտիպերը, ռոբոտներն ու թռչող սարքերը: Եվ այս ամենի հիման վրա վստահորեն կարելի է ասել, որ հասունացել է պահը, որ Հայաստանն անցում կատարի դեպի տեխնոլոգիական արդյունաբերության ավանդույթների վերականգնմանը, ինչը նշված ամբողջ համակարգի պակասող օղակն է: Ինչպես արդեն նշեցի, դրա համար կա համապատասխան աշխատուժ ու բավարար ներուժ: Սա հեծանիվ հորինելու փորձ չէ, այլ նոր ու կարևոր շարժիչ ուժ՝ տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման համար»:


Հրանտ Խաչատրյան / PAN Photo

Երեսունք Խոշոր պլան

36 37

Դեկտեմբեր 2014


Փակ շուկայի աղճատումը

Ոլորտը Ճարտարապետություն Երբ 2013 թվական Անցյալ տարվա ու երևի այս երեք տարիների ամենացավալի կորուստն էր Երևանի համար: Ճիշտ է, կարծիք կա, թե այժմյան տեսքով էլ ամեն ինչ հրաշալի է և պլպլան սուպերմարկետն ավելի լավ է, քան պատմություն ունեցող, բայց ոչ այնքան բարվոք վիճակում գտնվող շուկան, որը նաև պետության կողմից պաշտպանվող ճարտարապետական կառույց էր: Բայց մենք դրա հետ կտրականապես համաձայն չենք: Ու այն օրը (2013 թվականի ապրիլի 30), երբ ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանի նախագծած հրաշալի շենքի կամարների մի մասը «իրան իրան փլվան», արդեն ամեն ինչ պարզ էր: Երևանը զրկվեց, հավանաբար անվերադարձ, իր գլխավոր զարդերից մեկից (իսկ գյուղացիները կորցրեցին քաղաքում իրենց ապրանքը առանց միջնորդի վաճառելու ևս մի վայրից):


Երեսունք Խոշոր պլան

↓ Քանի արձանը դեռ չկա, Միկոյանի երկրպագուները կարող են այսպիսի հնություններ գնել համացանցից

Միկոյանի արձանի պատրաստումը

Ոլորտը Մշակույթ Երբ 2014 թվական

Շատ տարօրինակ որոշումներ են կայացվում Երևանի ղեկավարության կողմից, բայց նույնիսկ նրանց համար էր չափից դուրս սյուրռեալիստական՝ խորհրդային քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանի տեղադրման մասին որոշումը: Ինչու հենց նա, ինչու հենց հիմա՝ միակ պատասխանը, որ տալիս էին նախաձեռնության հեղինակներն ու կողմնակիցները այն էր, որ Միկոյանը հայ էր: Մի քիչ ավելի երկար մտածող մարդիկ հակադրում էին դրան այն, որ Միկոյանը հայ էր, որը եղել է 1930-ականների ստալինյան ռեպրեսիաների և գնդակահարումների եթե ոչ կազմակերպիչներից, ապա առնվազն մասնակիցներից մեկը և որպես այդպիսին Հայաստանի համար որևէ յուրահատուկ բան չի արել: Իսկ հետո «Ազատություն» ռադիոկայանը տեսագրեց այն արվեստանոցը, որտեղ արդեն պատրաստել էին բրոնզե Միկոյանին: Պարզվեց, որ արձանը նրա մոսկովյան գերեզմանաքարի կրկնօրինակն է: Հետո արվեստանոցի դռները պինդ փակվեցին, արձանը դուրս չբերվեց և հայտարարվեց, որ առայժմ դրա տեղադրումը հետաձգվում է: Բայց, կարծես թե, անխուսափելի:

38 39

Դեկտեմբեր 2014


Վարազդատ Ռաֆայելյան / PAN Photo

«Զվարթնոցի» հին շենքի անհասկանալի վիճակը

Ոլորտը Ճարտարապետություն Երբ 2013 թվական

Դեռ չէինք հասցրել համակերպվել Փակ շուկայի կորստի հետ ու արդեն սկսել էինք հավաքվել Աֆրիկյանների ակումբի մոտ՝ այն փրկելու միամիտ հույսերով, երբ խոսակցություններ սկսվեցին «Զվարթնոց» օդակայանի հին՝ լեգենդար շենքի մշուշոտ ապագայի շուրջ: Այն է՝ քանի որ արդեն կա նոր տերմինալը, իսկ հին շենքը պարզապես պահելը շատ թանկ հաճույք է, պետք է այն քանդել: Ամբողջ տարվա ընթացքում հնչում էին կարծիքներ, բարձրաձայնվում որոշումներ. սեփականատերը ասում էր՝ պետք է քանդել (հարցազրույցներից մեկում Էդուարդո Էռնեկյանն այդպես էլ ասել էր՝ «Եթե ինձ մնա՝ վաղն էլ կքանդեմ: Պիտի քանդեմ, որովհետեւ արժեք չունի»), Հանրային խորհուրդը ասում էր, որ չի կարելի, ճարտարապետները նույնպես, բայց մյուս կողմը բերում է ծախսերի փաստարկը և այդպես շարունակ: Քննարկումները դեռ շարունակվում են, իսկ լքված շենքը այս ընթացքում դրանից ավելի ամուր չի դառնում: Երբ 2014 թվականի հոկտեմբերին մասամբ փլուզվեցին կլոր շենքի էստակադայի եզրաքարերը, բոլորը հիշեցին Փակ շուկայի կամարների գիշերային «ինքնափլուզումը»: Մի խոսքով, ժամանակը «տեիզերական օղակաբլիթի» օգտին չէ:


Երեսունք Խոշոր պլան

Պայքար Աֆրիկյանների ակումբի համար

Ոլորտը Ակտիվիզմ Երբ 2014 թվական

Տերյան 11 հասցեում գտնվող Աֆրիկյանների ակումբը հանրապետական նշանակություն ունեցող պատմական շինություն էր, որ կառուցվել էր 19-րդ դարի վերջին Աֆրիկյան եղբայրների կողմից: Աֆրիկյանների ակումբում են հավաքվել քաղաքի նշանավոր մարդիկ և վերնախավի ներկայացուցիչները, ովքեր սուրճի շուրջ քննարկում էին քաղաքական, հասարակական և այլ խնդիրներ։ 1926 թվականին ակումբը պետականացվել է խորհրդային իշխանությունների կողմից և տրամադրվել Ազգային անվտանգության ծառայությանը։ Իսկ 2000-ականներին շենքին վիճակված էր դառնալ քաղաքացիների և քաղաքային իշխանությունների վեճի հերթական առարկան. առաջինները ամեն կերպ փորձում էին փրկել այն երկրորդներից: Բայց ավելի ուժեղ գտնվեցին իշխանությունները և նրանց կողքին կանգնած բիզնեսը: Հայաստանի կառավարության 2008 թվականի N 108-Ն որոշմամբ շենքը ճանաչվեց բացառիկ գերակա հանրային շահ և 2014 թվականին ապամոնտաժվեց: Ըստ պաշտոնական վարկածի, ակումբը պետք է նույնությամբ վերակառուցվի այսպես կոչված «Հին Երևան» նախագծի մեջ: Նախագծի մասին խոսվում է դեռ 2007 թվականից, սակայն առայժմ դրա համար ապամոնտաժված որևէ շենք չի վերականգնվել:

Աֆրիկյանների ակումբը յուրահատուկ ու հետաքրքիր էր իր միջավայրով՝ բակով, որ իր մեջ էր ամփոփում հին երեվանյան կոլորիտը

Նարեկ Վան Աշուղաթոյանը այն մասին, թե ինչու ակումբի պահպանությունը միայն օգուտ կտար սեփականատիրոջը «Դեռևս 2011 թվականից ընկերներիս հետ միասին զբաղվում ենք Աֆրիկյանների ակումբի պահպանության հարցով: Տարբեր միջոցառումներ ենք կազմակերպել, ֆիլմեր, տեսահոլովակներ ենք նկարահանել, ասուլիսներ ենք հրավիրել, մի խոսքով՝ քաղաքակիրթ պայքարին բնորոշ բոլոր միջոցներով փորձել ենք պահպանել այդ շենքը: Մի քանի կարևոր պատճառներ կան, որոնց համաձայն Աֆրիկյանների ակումբը չպետք է քանդվեր: Նախ՝ սա հուշարձան էր, որ ենթակա չէր ոչնչացման կամ նույնիսկ տեղափոխության, ինչպես որ նախապես նշված էր որպես պատճառաբանություն: Սա արհեստական նախաձեռնություն էր, որ չէր կարող փրկել հուշարձանը: Աֆրիկյանների ակումբը յուրահատուկ

40 41

Դեկտեմբեր 2014

ու հետաքրքիր էր իր միջավայրով՝ բակով, որ իր մեջ էր ամփոփում հին երևանյան կոլորիտը: Ցավում եմ, որ հուշարձան ասելով մարդիկ հասկանում են միայն շենքի ֆասադը: Բացի այս ամենից, կա նաև խնդրի բարոյական ու հոգևոր տեսակետը, որ շենքը կառուցել էին այս քաղաքի համար մեծ ներդրում ունեցող մարդիկ: Հիշատակի պահպանման տեսակետից ճիշտ չէ նման կերպ վարվել: Մի շարք երիտասարդ քաղաքներ կերազեին ունենալ քաղաքի հետ ասոցացվող անուններ, որոնց հաշվին կկարողանային է՛լ ավելի լավ ներկայացնել քաղաքի կոլորիտը: Իսկ մենք, ունենալով այդ ամենը, փաստորեն արհեստական ոչնչացնում ենք դրանք: Նախ և առաջ, կառուցապատողը պիտի գիտակցեր, որ շատ մեծ արժեք ուներ և օգտագործեր այն ի շահ բիզնեսի զարգացման: Ցավոք, արժեքների այս գնահատումը տեղի չունեցավ: Ֆունկցիոնալ առումով, այն, ինչ նախատեսվում է իրականացնել այսօր, ակումբի տեղում կառուցվող բարձրահարկ շենքի առա-


Վարազդատ Ռաֆայելյան / PAN Photo

ջին, երկրորդ հարկերում, կարելի էր իրականացնել նաև ակումբում՝ ունենալով նաև տարբերվող շինություն: Պարզապես պետք էր համախմբել կողմերի շահերը: Իսկ կառուցապատողը վստահորեն կշահեր, որովհետև իր շենքը կառանձնանար միայն այն պատճառով, որ հուշարձան է: Շատ մարդիկ առավելագույն ներդրում ունեցան այս հուշարձանի պահպանության հարցում՝ հավատով ու ակնկալիքով, որ դրական փոփոխություն կլինի, մանավանդ, որ իրավական տեսակետից բոլոր հիմքերը կային: Ցավոք, որ այս ամենը ապարդյուն էր, բայց հավատացեք, այս բողոքները, ընդդիմությունները՝ արտահայտումն է ընդհանուր վերաբերմունքի նկատմամբ, ու բոլորը իմացան, որ անկախ կառուցապատողից, հուշարձանի վայրից, հանրապետական թե տեղական նշանակությունից մարդիկ պատրաստ են պայքարել պահպանության համար ու տեր կանգնել արժեքներին: Վստահ եմ, որ ապագայում էլ, այս նույն մարդիկ կանգնելու ու պայքարելու են»:


Երեսունք Խոշոր պլան

Միրզոյան գրադարանի բացումը

Ոլորտը Մշակույթ Երբ 2014 թվական

Երբ Հայաստանի լավագույն լուսանկարիչներից մեկը Երևանի լավագույն տարածքներից մեկում բացում է գրադարանցուցասրահ՝ ամբողջությամբ նվիրված լուսանկարչությանը, դա չի կարող չհիացնել: Կարեն Միրզոյանի համար, որը համագործակցել է Time Magazine-ի, The New Yorker-ի, Rolling Stone-ի, Playboy-ի, Newsweek-ի, Spiegel-ի ու Esquire-ի հետ (երբեմն նաև ԵՐԵՎԱՆի բախտն է բերում), սա շատ կարևոր և անձնական նախագիծ է, որի գլխավոր նպատակը ոչ թե գումար վաստակելն է, այլ Երևանում լուսանկարչության կենտրոն ստեղծելը: Այստեղ կարելի է ցուցահանդեսներ անցկացնել կամ դիտել, բազմաթիվ ֆոտո գրքեր կարդալ, թեյ կամ սուրճ կամ գինի ըմպել և շփվել լավ մարդանց հետ: Գրադարանը իսկապես յուրահատուկ և Երևանի համար արդեն շատ կարևոր տեղ է դարձել:

Կարեն Միրզոյան

հենց սովորական մարդիկ իմանում են գրադարանի մասին, մտածում են, որ եթե էսպիսի տեղում «օբեկտ» եմ բացել, ուրեմն սփյուռքահայ միլիոնատեր եմ կամ տեղացի եմ, բայց ունեմ միլիոնատեր պապա

Կարեն Միրզոյանը այն մասին, թե ինչու է շատերին թվում, որ ինքը սփյուռքահայ միլիոնատեր է «Ժամանակին ես մի քիչ սխալ էի ներկայացնում աշխատանքներս այն իմաստով, որ ֆոտոշարքերի պատվերներ չեմ վերցնում, անում եմ միայն սեփական նախագծերս, հանրային տիրույթում առանձնապես չեմ երևում, մրցույթների արդեն մի քանի տարի է չեմ մասնակցում, գիրք նույնիսկ ոչ մի հատ չունեմ դեռ: Ու առանց այս ամենի ստացվում է այնպես, որ մարդիկ, չհաշված մասնագիտական հանրությանը, քեզ չգիտեն: Ու հենց դրա պատճառով է, որ հենց սովորական մարդիկ իմանում են գրադարանի մասին, մտածում են (ու հետո շատ վստահ դրա մասին խոսում), որ ես ուղղակի ինչ-որ ֆոտո սիրող մարդ եմ, որը, եթե էսպիսի տեղում ինչ-որ «օբեկտ» է բացել, ուրեմն սփյուռքահայ միլիոնատեր է կամ տեղացի է, բայց ունի միլիոնատեր

42 43

Դեկտեմբեր 2014

պապա, իսկ եթե հանկարծ իմանում են, որ ժամանակին աշխատել եմ տարբեր նախագծերի վրա նախագահականի ու Վատիկանում Հայաստանի դեսպանատան հետ, վերջնականապես կապում են իմ գործը համապատասխան մարդկանց հետ: Էդ ամեն ինչը, իհարկե, աբսուրդ է: Իմ միակ նպատակը Հայաստանում ֆոտոյի նկատմամբ մի քիչ ավելի հետաքրքրություն առաջացնելն է: Ու ես ուզում եմ, որ ոչ թե կայացած լուսանկարիչները գան (չնայած ուրախ եմ, իհարկե, բոլորին), որովհետև նրանք այստեղ նոր բան դժվար թե սովորեն, այլ նրանք, որ պիտի նոր բացահայտեն իրանց համար, թե ինչ է ֆոտոարվեստը: Դրա համար են գրքերը՝ հիմա մոտ 150 հատ կա, ու ամեն ամիս մոտ 20 հատով հույս ունեմ ավելացնել, ու դրա համար են տարածքում անցկացվելու դասընթացներ, որովհետև ֆոտոկրթությունը հիմա մեզ մոտ լրիվ զրոյական մակարդակի վրա է»:


Վահան Ստեփանյան / PAN Photo

Հերբի Հենքոքի համերգը

Ոլորտը Մշակույթ Երբ 2014 թվական 2008-ին, երբ տոնվում էր հայկական ջազի 70-ամյակը, Երևանում մեկը մյուսի հետևից անցյալի ու ներկայի ջազի աստղեր էին գալիս ու գնում: Կազմակերպիչները խոստանում էին, որ այդ ամենի գագաթնակետը կլինեն երկու համերգ՝ Էլ Ջերոյի և Հերբի Հենքոքի: Ջերոն եկավ, Հենքոքը՝ ոչ: Բայց Լևոն Մալխասյանը չհանձնվեց, շարունակեց բանակցել, հովանավորների հետ պայմանավորվել և, ի վերջո, 2014 թվականի հոկտեմբերին պաշտոնապես հայտարարվեց, որ 74-ամյա լեգենդը կնվագի Երևանում: Ճիշտ է, հանրության շրջանում ուրախության խոսքերի հետ զուգահեռ արտահայտվում էր նաև խոր տարակուսանք տոմսերի գների վերաբերյալ՝ 20 հազարից մինչև 70 հազար դրամ (համեմատության համար՝ նույն տուրի շրջանակներում սերբական Բելգրադի համերգի տոմսերի գները ուղիղ երկու անգամ ավելի էժան էին): Ամեն դեպքում, համերգի օրը դահլիճը լիքն էր, ձայնը՝ որակյալ, հանդիսատեսը՝ ուրախ, Հենքոքը՝ բարձրության վրա:

Ջազի սիրահար Արմեն Եսայանցը Հերբի Հենքոքի հետ շփվելու մասին «Կան իրավիճակներ, որոնց մասին կարող ես միայն երազել, ու հանկարծ մի օր այդ անհավանական ու անհասանելի թվացող, վաղուց արդեն ուղեղի խորքերում նիրհած երազանքը քո համար անակնկալ ձևով իրականություն է դառնում: Դու քեզ մի պահ նայում ես կողքից ու տեսնում ես մի տղայի, որ նստած է, կանգնած է, պարում է Օպերայի դահլիճում՝ աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկից մի քանի մետր հեռավորության վրա, վայելում է իրա խելառ երաժշտությունը էլ ավելի խելացնոր կատարմամբ, լրիվ նոր ու երբեմն տարօրինակ փաթեթավորմամբ… Նախանձում ես էդ տղային, հետո հասկանում ես, որ էդ դու ես, ինքդ քեզ ես նախանձում: Ու այս ամենը կատարվում ա ոչ թե հեռավոր Նյու Յորքում, այլ քո հարազատ քաղաքում, որտեղ դու ծնվել ես, որտեղ մանկուց լսել ես Watermelon Man-ը, Chameleon-ը կամ Cantaloupe Island-ը ու պատկերացնել չէիր կարող ժամանակին, որ եսիմքանիերորդ անգամ լսելիս կվայելես հենց իր՝ Հերբի Հենքոքի կատարմամբ. այո, ինքը իրա եվրոպական շրջագայությունը սկսում է Երևանից, ա՜յ քեզ հրաշք: Բերանդ բաց լսում ես իրա հումորային մեկնաբանությունները՝ իր տարիքի, Երևան ուշ գալու մասին, ու պահի տակ հասկանում ես, որ չէ՜ էլի, դու քո երաժշտության նման ջահել ես, Հերբի ջա՛ն: Դե բեմն էլ մոտիկ ա, էլ երբեք էդ հնարավորությունը չես ունենա իր հետ գոնե սենց խոսելու, ու պարզապես գոռում ես՝ you are always young!.. Ինքն էլ աչքի տակով քեզ ա նայում, ժպտում ա, ու երևի համաձայնվում ա: Հետո թոռներիս կարող եմ պատմել. «Հերբին բողոքում էր, ասում էր ծեր եմ էլի, ես էլ ասեցի՝ ինչ ես խոսում, դու էն նույն խելառ ջահելն ես հավես գանգուր մազերով ու էդ մազերի նման խուճուճ երաժշտությամբ»:

Լենա Գևորգյան, Արմեն Մուրադյան, Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան

Նվերներ Երևանին

Երաժիշտ Արթուր Իսպիրյանը պատմում է Սայաթ-Նովայի վրայի նախկին սկավառակների խանութի կարևորության, Սարյանին ու Շիրազին հանդիպելու, Լենինի նկարները «բիթլներով» փոխարինելու և այլնի մասին:

44 45

Դեկտեմբեր 2014


Մարգարյանի անվան ծննդատանն եմ ծնվել ու մեծացել եմ Փակ շուկայի տարածքում: Հետո տեղափոխվեցինք կոմպոզիտորի տան կողքի բարձրահարկ շենքերից մեկը: Մոտ տասը տարի Սարյանի փոստի մոտով գնում էի Չարենցի անվան թիվ 67 դպրոց: Այն եզակի երջանիկներից եմ եղել, որ ամեն օր Շիրազին էի հանդիպում դպրոցիս ճանապարհին: Ամիրյանի վրա էր ապրում, դիմացի մայթում գինետուն կար, միշտ դիմացը կանգնած էր, մարդիկ էլ հավաքվում էին նրա շուրջն ու լսում էին իրեն: Երբեք չեմ մոռանա Վիլյամ Սարոյանի հետ հանդիպումը. Չարենցի դպրոց էր եկել, ես էլ նրա համար անգլերեն երգ երգեցի: Ափսոս, որ ոչ մի լուսանկար չունեմ այդ օրվանից: Ազատ ժամանակս անցնում էր «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ: Այնտեղի սրճարանում էին նստում մեր մեծերը, այնքա՜ն էի ոգեշնչվում նրանց նայելիս: Իմանում էինք, թե նրանք ինչ վայրեր էին հաճախում ու գնում էինք նրանց հետևից: Այնպիսի հզոր ուժ ու էներգիա ունեին, որ պարզապես նրանց կողքով անցնելիս մի երկու բառ էինք լսում ու դա հավերժ մնում էր մեր սրտերում: Կուզենայի, որ մեր երիտասարդներն էլ այսօր նման կուռքեր ունենային քաղաքում, բայց ոչ սերիալային: Կոմպոզիտորների տան աստիճաններից իջնում և աջ էի գնում ու միշտ հանդիպում էի Մարտիրոս Սարյանին: Երկու մեծ գերմանական հովվաշուն ուներ, այնքան մեծ էին, որ Սարյանը նրանց կողքին շատ փոքրամարմին էր երևում: Անկախության տարիներին մեր քաղաքի կոլորիտը կորավ, հզոր մտքով մարդիկ խեղճացան ու դարձան չքավոր: Նրանց փոխարեն եկան մարդիկ, ովքեր չեն մեծացել Երևանում ու չեն ճանաչում քաղաքը: Ամեն ինչ փոխվեց. նախ՝ սերն ու հայացքը դեպի Երևանը, այստեղ որևէ բան անելը դարձավ հեշտ ու հանգիստ: Այսօր էլ նույն բանն է կատարվում: Մանկուց երաժշտություն եմ սիրել: Սայաթ-Նովա փողոցի վրա, այժմյան Zigzag խանութի տեղում սկավառակների խանութ կար: Ինձ համար դրախտ էր, անհամբեր սպասում էի, թե երբ պիտի նոր սկավառակ ստանան, որ գնեմ: Սկավառակների հավաքածուն կարծես հոգիների հավաքածու լինի՝ ամեն ձայն իր հոգին ու պատմությունն ունի: Այսօր էլ ձայնասկավառակների մեծ հավաքածու ունեմ: Երևանի պետական պոլիտեխնիկական ինստիտուտն եմ ընդունվել՝ էներգետիկայի ֆակուլտետը: Այն ժամանակ շատ բան երեխայի կամքից անկախ էր լինում: Դպրոցից հետո գնում էի Չայկովսկու անվան դպրոց, հոգիս կանչում էր, բոլոր ընկերներս այնտեղից էին: Ինստիտուտից հետո էլ կոնսերվատորիա էի գնում: Մասիսի շրջանում գործարաններից մեկի կոմսոմոլի քարտուղարն էի: Միայն կանայք էին աշխատում՝ 400 կին: Ընդունված էր, որ նստարանիդ հետևում պիտի Լենինի նկարը լիներ, իսկ իմ սեղանի ապակու տակ Beatles-ի նկարներն էին: Ռայկոմի քարտուղարից նկատողություն ստացա: Երբ ստուգումների էր եկել, տեսավ սեղանս ու զարմացավ՝ «Էս ի՞նչ արտասահմանցիների նկարներ են»: Երաժշտությունը միշտ ինձ հետ է եղել՝ ընկերներիս հետ ձայնագրվում էինք, երգում էինք: Մի օր, երբ ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ, ամեն ինչ փոխվեց: Սկսեցի ելույթ ունենալ այն ժամանակ Երևանում միակ երաժշտական ակումբում, որտեղ բացի ինձանից երգում էին Էռնա Յուզբաշյանը, Տաթևիկ Հովհաննիսյանը և ուրիշներ: Մթնոլորտը այնտեղ այնքան յուրահատուկ ու պրոֆեսիոնալ էր, որ այցելուները նույնիսկ մոռանում էին որևէ բան պատվիրել, կլանված լսում էին մեր ելույթները: Այդ ժամանակ նաև կյանքի կոչվեց Արթուր Գրիգորյանի «Այո» շոուն, որ հեռուստատեսությամբ էր ցուցադրվում: Սա մի խթան էր երիտասարդների համար, շատերը սկսեցին ստեղծագործել, երգել ու երազել բեմ դուրս գալու մասին: Մոտ 10 տարի բացակայեցի Հայաստանից՝ Միացյալ Նահանգներում էի: Իմ աչքերն էին այնտեղ, բայց հոգեպես այստեղ եմ եղել, ապրել եմ Երևանով: Իմ մտածմունքը, հոգիս, սերը, հիշողությունները Երևանում էին, դրա համար էլ վերադարձա: Այսպիսի երգ կա՝ «Երևանը քար ու շենք չէ, Երևանը մենք ենք»: Ուզում եմ ասել՝ Երևանը նաև քար ու շենք է, եկեք չմոռանանք դրա մասին: Այդպես էինք ասում, որ Երևանը մենք ենք, ու դրա համար էլ ամեն ինչ

քանդվեց: Երբ այս երգի խոսքերը փոխվեն՝ «Երևանը քար ու շենք է, Երևանը մենք ենք», այդ ժամանակ շատ բան կփոխվի: Մենք գնալու ենք, իսկ քար ու շենքը մնալու է: 90-ականներից հետո որևէ երգ չեմ լսել, որ ասեմ՝ այսօրվա Երևանի մասին է: Ինչ գրել է, Քրիստ Մանարյանն է գրել, նա թեթև ձեռք ու մաքուր հոգի ունի, և իսկական երևանցի է, դա էլ հորից է ժառանգել: Երվանդ Մանարյանը մեր ազնվագույն երևանցիներից է, նա էլ մեր մեծերից է, առանց որոնց քաղաքը պատկերացնել չի լինի: Երջանիկ եմ, որ դուետ ունեմ ձայնագրած Խորեն Աբրահամյանի հետ: Նա ինձ համար կուռք էր, հերոս: Մինչև այսօր էլ աչքիս առաջ է: Ինչքա՜ն Երևան կար նրա հայացքում, ինչքա՜ն Հայաստան կար նրա խոսքում: Այսօր էլ նրա թոռնիկների հետ եմ ընկերություն անում: Պահվածքով, հայացքով իրենց պապիկի նույն ջրի կաթիլն են: Ամեն օր թափառում եմ Երևանի փողոցներով, բայց կարոտս չեմ հանում: Ինչքան էլ քայլես, միևնույն է, նոր բաներ կգտնես, նոր հոտ ու ջերմություն կզգաս: Մի քանի տարի առաջ ավելի շատ ծանոթներ էի հանդիպում փողոցում: Մի քանի մետրի վրա հարյուր անգամ կանգ էի առնում, ողջունում, ժպտում, զրուցում: Բայց այսօր բարև ու ժպիտ եմ ուզում ու չեմ ստանում: Երևանին մի քանի նվեր եմ մատուցել: «Խոսում է Երևանը» ձայնասկավառակում տեղ են գտել 50-60-ական թվականների Երևանը գովերգող երգերը: Հաջորդ ձայնասկավառակս, որ Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի օգնությամբ ձայնագրվեց, ներառել է 30-ականներին ձայնագրված երգերը: Մարտին Վարդազարյանը այսօր ավելի շատ բան գիտի հայ էստրադայի մասին, քան արխիվում կարող ենք գտնել: Այն երգերի հեղինակներին, որ չէինք կարողանում արխիվում գտնել, նա ոչ միայն ճանաչում էր, այլ նաև ինքը նվագել էր այդ երգերը: Վարդազարյանի նման մարդկանց հետ կարելի է ժամերով, անդադար զրուցել, նրանք Երևանի զարգացման կենդանի վկաներն են ու նրանց ծերանալով, ինձ համար ծերանում է նաև Երևանը: Չեմ սիրում պաշտոն, բայց երբեմն քաղաքապետ դառնալու այնպիսի մեծ ցանկություն եմ ունենում: Ուզում եմ լավ թիմ ստեղծել, ոչ մեկին չլսել ու Երևանը բուժել: Արամի փողոցի տներից շատերը, իհարկե, կարծես փլատակներ լինեին, բայց պետք է դրանք վերականգնվեին, որպեսզի պահպանվեր կոլորիտը, և ոչ թե փոխարինվեին բարձրահարկերով: Թուֆենկյանը Երևանում չի ծնվել, բայց ամենամեծ երևանցիներից է, նույնը կարող եմ ասել Գաֆէսճեանի մասին, որ այստեղ մեկ անգամ է եղել, բայց իսկական երևանցի է: Իսկ նրա հրաշալի արվեստի կենտրոնից մի քանի քայլ այն կողմ՝ Մոսկովյանի վրա գտնվող «Սանտա Ֆե» սրճարանի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում: Փորձեցի խառնվել ու փորձել կանխել այդ ամենը: Աղմուկ բարձրացավ, աշխատանքները կանգնեցվել են, բայց ստորգետնյա տարածքում դեռևս ինչ-որ բան է պլանավորվում: Երևանում «գետին մտնելու» համար ևս պիտի պատիվ ունենաս: Երևանի ամենամեծ խնդիրներից է աղբահանումը, որ որևէ կերպ համակարգված չէ: Միացյալ Նահանգներում, եթե տանդ առաջ դրված աղբամանը ծուռ դնես, աշխատողը քո աղբը չի տանի, որովհետև կմտածի, թե չես հարգում իր աշխատանքը: Երբ Սովետաշենում այրում են աղբը, այդ թունավոր օդը նստում է քաղաքի վրա: Հայաստանում բոլորը առաջին հերթին խմում են երեխաների կենացը, բայց երեխաների մասին ոչ մեկը չի մտածում: Այսքան շատ մեքենա Երևանում դեռ չի եղել: Այսօր ժամը 17:00-ից սկսած քաղաքում վարելը անհնար է դառնում, օդի աղտոտվածության մասին էլ չեմ խոսում: Մեր ժամանակ տրոլեյբուս, տրամվայներ կային ու մի քանի տաքսիներ, վարորդներին անուններով գիտեինք: Երբեմն վաղ առավոտյան ուզում եմ ընկերոջս՝ Երևանի հետ մենակ մնալ: Երևանը հատուկ հոտ ունի, որ միայն առավոտ շուտ կարող ես զգալ: Շատ եմ սիրում Երևանը, երբ բոլորը քնած են, որովհետև երբեմն խանդում եմ:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ձմեռ պապի կենացը

Նոր տարվա տոներին ընդառաջ հրապարակում ենք Հովհաննես Իշխանյանի պատմվածքը՝ 2011 թվականին լույս տեսած և բավական սկանդալային համբավ ձեռք բերած «Ուվալնյատի օրը» ժողովածուից:

Է

ն ամենալավ պահին, երբ արդեն իրա կենացն են խմում ու որ պիտի ասեն, թե ինչքան կարևոր է ինքը մարդկության համար, զանգում են ձեռքի հեռախոսին: Նոր պատվեր ունի, պիտի գնա, համ էլ ժամանակը լրացել է էդ ընտանիքի: Հեռախոսն անջատում է: — Ժողովուրդ ջա՛ն, կներեք, բայց ես արդեն պիտի գնամ: Բայց մտածում է. «մեկ էլ տեսար, ասեն՝ սպասի կենացդ խմենք նոր կգնաս»: — Դե՛ էրեխեք ջան, գնացե՛ք ճանապարհեք Ձմեռ Պապիկին, — ասում ա տան տիրուհին: Շարժվում են դեպի դուռը, էրեխեքը թռչում են Ձմեռ Պապիկի շալակը հաջող ասում, տան տերը Ձմեռ Պապի հետ դռնից դուրս է գալիս, շշուկով փողը հաշվում, տալիս, թփթփացնում ա մեջքին ասում է. «Ապրե՛ս»: Ձմեռ Պապն իջնում է շենքից, բակերով գնում է ու հանդիպում հարբած ջահել տղերքի. — Ձյաձ ջա՛ն, որ մի հատ խնդրենք՝ կասես, «հո հո հո»: — Չէ՛, ապեր, ձյաձին պիտի տանենք մեր տուն, փոքր քրոջս նվեր տա: Չէ՞ ձյաձ ջան, դու բարի ձյաձ ես, կգաս չէ՞: — էս մեր հոպարը Լապլանդիայի քուչեքն ա մնո՞ւմ: Հոպար, կարո՞ղ ա սանտակլոսին ճանըչես:

46 47

Դեկտեմբեր 2014

— Ասենք, Ձմեռ Պապ ջա՛ն, քեզ չի ասվե՞լ, որ Ձյունանուշիկին էլ չմոտենաս: Ձմեռ Պապը էլ չի սպասում, որ մի բան էլ ասեն, շարժվում է առաջ: Հետևից ծիծաղում են. — Ձյաձը չդիմացավ ճնշման, փախավ: Դուրս է գալիս փողոց, տաքսի կանգնեցնում: Նստում է տաքսին, հասցեն ասում ու գնում են: Ձմեռ պապը լուռ դիմացն է նայում: — Մեր գործերն իրար նման են, ախպե՛րս: Գիտե՞ս ինչով: Ոչ ես եմ տանը նոր տարին դիմավորում, ոչ դու, — խոսում է տաքսու վարորդն ու ծիծաղում: Ձմեռ պապը խոսքի վրա շրջվում լսում է վարորդին ու նորից շրջվում դիմացը նայում: — Բայց մի հատ տարբերություն կա: Դու ֆորմով ես, ես ֆորմով չեմ, — ասում է նորից տաքսու վարորդը ու շարունակում ծիծաղել, — այ ցավդ տանեմ, ախր եքա մարդ ես, ինչ ես էդ ծաղրածուի շորերը հագել, ընգել տներով կլյաուզնիկություն անում ու հետո էլ կասես գործ ես անում, արի՛ հըլը տաքսի քշի, տենամ կարաս դիմանաս ռեժիմին: Կես ժամ ժամանակ էլ չունենք, որ մի հատ հաց ուտենք: Դիսպետչերին խաբում ասում ենք գնում ենք լիցքավորվելու, բայց մտնում ենք տուն, որ հաց ուտենք: Ձմեռ Պապը շարունակում է դիմացը նայել: Վարորդը դադար տալուց հետո շարունակում է.

— Իսկ ձեզ ինչ կա, մտնում եք տներով, հետները ուտում-խմում, պարում, փողը ստանում, անցնում մյուս տուն: Ես զարմանում եմ էդքան ոնց եք ուտում: Էրեխեքին էլ խաբում եք յանմ Ձմեռ Պապ կա: Տո էրեխեն ծնված օրվանից պտի իմանա, որ Ձմեռ Պապ չկա, որ հետո մեծանա ամեն մի չինովնիկի չհավատա: Տաքսու վարորդը կտրուկ ղեկը թեքում է: Քիչ էր մնում դիմացի ավտոյին խփեին: Սկսում է ազդանշանները բաց թողել, գլուխը հանում է պատուհանից ու սկսում գոռգոռալ: Հետո թեքվում Ձմեռ Պապի կողմը. — Արա՛, էս ջիպ քշողները, լրիվ իրանց կորցրել են: Գիտեն, թե մեծ մաշնա են քշում ինչ ուզեն կարան անեն: Տաքսու վրա էլ ոնց ուզում գազ են անում, էլ չեն մտածում, որ էս մարդն էլ կարող ա լավ շրջապատ ունենա, լավ ընկերություն: Բայց որ մտածում ես էդ մաշնեն տոկոսով են վերցրել ու հիմա տոկոսի տակ ճռռում են: — Այ էս շենքն ա, ստեղ պահի: Ինչքան պիտի տամ: — 2000 դրամ: Ձմեռ Պապը մի ակնթարթ զարմացած նայեց վարորդին, հետո փողը տվեց, շնորհավորեց վարորդի նոր տարին ու իջավ տաքսուց: «Մինիմալ քշեց, 2000 դրամ փող ուզեց, նոր տարի ա, ոնց կարում գռփում են», — մտածելով մտավ շենք: Մոտեցավ վերելակին, կոճակը սեղմելու վրա շենքի բնակիչներից մեկը աստի-


ճաններով իջնելուց ասաց. «Չի աշխատում լիֆտը»: «Ո՞նց թե չի աշխատում», — մտածեց, հոգոց հանեց: Ու սկսեց աստիճաններով բարձրանալ մինչև 13-րդ հարկ: Մի քիչ բարձրացավ ու դադար տվեց, որ հանգստանա, սպիտակ երկար մորուքը մտնում էր բերանը, կպել էր քրտնած դեմքին, տհաճ էր: Հանեց մորուքը, գլխարկն էլ հանեց: Շարունակեց բարձրանալ: 7-րդ հարկում դմփոց լսեց ու գոռգոռոցներ տեղացին. — Հարամ արի՛ր նոր տարին, — կնոջ ձայն էր: — Տո, այ լիրբ, քեզ նոր տարի էլ չի հասնում, — հետևեց տղամարդու ձայնը ու ապտակի ճտտոցը: Հետո լաց, հետո երեխաների լաց: Թեքվեց դեպի այդ դուռը, մոտեցավ, որ զանգը տա. «լավ է, ի՞նչ գործ ունեմ», — մտածեց ու շարունակեց ճամփան՝ կնոջ ու երեխաներին խղճալով: Մյուս հարկում արդեն մոռացավ եղածը. դռան հետևից լսվում էին ուրախության ձայներ, հետո հիշեց ու մտածեց. «նոր տարին բոլորի համար հավասար չի»: Մի կերպ հասավ իր պատվիրատուի բնակարանի մոտ: Զանգը տվեց, ձեռքը հենեց պատին, որ շունչ քաշի: Դռան հետևից լսվեց երեխայի ձայն. — Ձմեռ Պապին ա, Ձմեռ Պապին ա: — Հա՛, ազիզ ջա՛ն, սպասի բացենք ներս գա հա՞ Ձմեռ Պապին, — պատասխանեց մի կնոջ ձայն: Դուռը բացվեց: Փոքրիկ աղջիկը լաց լինելով փախավ: Իսկ կինը ջղային հայացքով նայում էր Ձմեռ Պապին: Ձմեռ Պապը զարմացած էր. — Հերիք չի ուշացել եք, մի բան էլ մորուքը չեք դրել, — ասաց կինը: Նոր հասկացավ Ձմեռ Պապը, թե ինչ է կատարվում, ու մորուքը շտապ դրեց: — Լա՛վ, ներս էկեք: Ներս մտավ, գնաց լացող երեխայի մոտ, գրկեց նրան. — Անունդ ի՞նչ ա, — հարցրեց Ձմեռ Պապը: Երեխան չպատասխանեց ու տրորում էր աչքերը: — Գիտես ազիզ ջան, տենց լինում ա, որ Ձմեռ Պապերը շատ հոգնելուց մորուքը հանում են: Բայց ես հիմա հանգստացել եմ ու կարամ քեզ նվերներ տամ: Աղջիկը պոկվեց Ձմեռ Պապի ձեռքերից ու փախավ: — Դե լա՛վ, էկեք նստենք սեղան մի էրկու կտոր բան ուտենք, — ասաց տղամարդը: Նստեցին սեղան, բաժակները լցվեցին: — Ուրախ տարի լինի, բոլորիս համար, ինչ չվերջացրած գործ կար, էս տարի վերջացնենք, — ասաց տղամարդը ու բաժակները չխկացրին: — Դե՛ լավ ախպեր ջան, շատ դարդ մի արա, մեկ ա պիտի իմանար մի օր, որ Ձմեռ Պապ չկա,- ասաց տղամարդը խմելուց հետո: — Դե հա: — Էրեխեքը տենց են, իրանց, որ խաբում են սկսում են լացել, էդ մենք ենք, որ կաշիներս հաստացել ա, ինչքան խաբվում ենք, սուտը մաշկներիս մեջ լուծվում էթում ա:

— Հա բա: Բայց ես երևի արդեն գնամ: — Ո՞ւր ես գնում: Մնա նորմալ մի բան կեր, կգնաս էլի: — Չէ՛, էլի տեղեր ունեմ մտնելու: — Դու գիտես: Ու ճանապարհեց տղամարդը Ձմեռ Պապին դեպի դուռը: — Դե, ձեր Նոր տարին շնորհավոր, — ասաց Ձմեռ Պապը: — Քոնն էլ ախպեր ջան: Ու շարժվեց: 7-րդ հարկում դուռը բացվեց, մի հարբած տղամարդ դուրս էկավ Ձմեռ Պապի դեմը. — Էս գյոթ տարուն դու էիր մնացել պակաս, — ասաց Ձմեռ Պապուն ու իջավ արագարագ: Իսկ տնից լսվում էին հեկեկոցներ: Մեկ մտքով անցավ մտնի էս տուն մի քիչ ուրախացնի, հետո մտածեց. «Լավ, ի՞նչ գործ ունեմ, է»: Հասավ առաջին հարկ, վերելակն էին սարքում: Տաքսի վերցրեց: Բայց նստելուց առաջ որոշեց հարցնի գինը: Ասաց՝ 600 դրամ: «Ստեղից տուն ավելի հեռու ա, քան էն տնից ստեղ ու 600 ա ուզում: Չնայած եթե չհարցնեի, կարող ա տեղ հասցներ մի 5000 էլ էս ուզեր»: Նայեց ժամին՝ 2 րոպեից Նոր տարի էր: 2 րոպեն անցավ, վարորդին ասաց. — Շնորհավոր Նոր տարիդ: Վարորդը պատասխանեց՝ քոնն էլ: Հասավ տուն, մտավ ներս ու գնաց միանգամից լվացարան, շորերը հենց էնտեղ էլ հանեց: Դեմքը մի լավ լվաց: Լվացարանից վերջացրեց, գնաց պահարանից պարան հանեց: Պարանը գցեց ջահից, աթոռ բերեց, կանգնեց վրան, պարանը վզովը գցեց ու աթոռը ոտքով դեն հրեց: Կախվեց ու ընկավ, ջահը կոտրվեց: Պարանը վզից հանեց: Գնաց պառկեց անկողնում, աչքերը միանգամից փակվեցին, քունը վրա հասավ: Ու լսվեց զանգ: Աչքերը թեթև բացեց, ձեռքը մի կերպ հասցրեց հեռախոսին ու քնած ձայնով ասաց. — Ալո: — Վա՛յ, Անդո ջա՛ն, քնա՞ծ էիր: Բա էս ազիզ օրով մարդ կքնի: Նոր տարիդ շնորհավոր, ախպերս: — Քոնն էլ, Գարո ջան: — Արա՛, զարթնի արա՛, գալիս ենք հետևիցդ: Քնես, քնած կանցկացնես նոր տարիդ, այ տղա: — Էղավ, սպասում եմ: — Դե մի ժամից ըտեղ կլինենք: Ատբոյ ու էլի քնեց: Ու նորից զանգ: Այս անգամ առանց աչքերը բացելու հասավ հեռախոսին. — Ալո: — Անդ ջա՞ն, քնա՞ծ էիր: Նոր տարիդ շնորհավոր: — Մերսի՛, քոնն էլ: — Անդ ջա՞ն, վաղը տենց էրկուսի կողմերը կարաս գաս մեր յան Ձմեռ Պապ խաղա՞ս: Էրեխեքը լավ կուրախանան: — Էղավ կգամ: — Դե դավայ ախպերս: — Դավայ: Ատբոյ, ու էլի քնեց:

Հովհաննես Իշխանյան


ՔԱՂԱՔ Հայացք

Ուերևան. էտյուդներ տեղի ոգու մասին Դեկտեմբերին Mediapolis ընկերությունը լույս է ընծայելու ռուս ճարտարապետ-քաղաքաշինարար Անդրեյ Իվանովի «Ուերևան. էտյուդներ տեղի ոգու մասին» գիրքը: Հրապարակում ենք հատվածներ գրքից:

48 49

Դեկտեմբեր 2014


Սկիզբ: Ինչու Երևանը

Փոքրիկ Հայաստանը՝ չիմանալով, հապշտապ տեսանելի է թվում: Մոսկվայից հետո նրա կոմպակտ և տեղ-տեղ հարմարավետ մայրաքաղաքը՝ հասկանալի: Բայց բավական է հպվել, մտնել դալաններ ու չծածկած դռներ, ուշադիր հայացքով կարդալ պատահական, իսկ հետո արդեն դիտմամբ գտած տեքստերը՝ և տեսանելի քարե թաղանթի («կեղևի») տակից կսկսի բացվել միջուկը՝ իմաստների անթիվ շերտեր: Ճարտաապետական ու պատմական… Եղջերացման աստիճան կոպիտ ու թափանցիկության աստիճան նուրբ… Քնած ու ներքին կյանքով առկայծվող… Մոռացված ու հորինված նորից… Հայտնվում է աշխարհը, որի բազմաշերտ, ծակոտկեն ու միակտոր տարածական կերպարը բացել, զատել է մի հիանալի հայ նկարիչ, ում մասին դեռ կխոսվի այս գրքում: Եվ պարզվում է, որ Հայաստանի՝ տեսքից ամուր քարե ծածկը խոցելի, լավաշի պես բարակ է: Իսկ տակից՝ էլի ու էլի ծածկեր: Երևանը բարակ մաշկ ունի: Սոխ չէ՝ «նապոլեոն»՝ բաց, անպաշտպան կողերով: «Մերկ» տորթ… Հայաստանի «մարմնի» այս խորության մասին գրում էր Գեորգի Գաչևը. …Երկինքն ու արևը ու օդը, նռան կեղևի տակ գերի ընկած, սկսեցին հողի մաշկը ներսից բացեցնել, որտեղից էլ եկավ հայկական տուֆի ու Սարյանի կտավների վարդագույնը… Այսպես կոչված՝ «այժմեականության նշանները»՝ քաղաքը, ասֆալտը, տները, հագուստը, մեքենաները՝ <…> միջանցիկ են: Կարևորը, որ նրանց տակից նրանց թաղանթում նույն հինավուրց սիբիլյան մարմինն է, ինչպես այ

Ռուս ճարտարապետ Անդրեյ Իվանովը Երևանին սիրահարվել է դեռ 1980-ականներին, իսկ այս տարի լույս է տեսնում նրա գիրքը Երևանի մասին

այն փոքրիկ կառքից ժպտացող պառավը, որ երկար տատանվում ու ժպտում է գարնանը, լուսավորված երիտասարդ ու արևոտ… Քաղաքից չի կարելի հանել վերջին ծածկը, ինչպես կնոջից երջանկության րոպեներին՝ մերկացնելով, թեկուզ մի պահ, նրա էությունը, նրա հոգին: Քաղաքի հոգին միշտ թաքցված է ինչ-որ տեղ: Բայց քիչ նայել, քիչ բացել՝ որտեղ մի «թերթիկ», որտեղ մի քանիսը, որտեղ պատահական ռեզոնանսով, որտեղ մտքի ճիգով, որտեղ ներըմբռնմամբ… մեկ-մեկ ստացվում է: Բա որ բախտդ բերի՞: Ինչու՞ Երևանը: Ինչպե՞ս հնարավոր դարձավ սկզբի այս նախածանցը: Դա իմ տառերն են, իմ չափսը, իմ հարավը (ես մելիտոպոլիտացի եմ, ու ինձ դուր է գալիս այստեղ գտնել հարազատ քաղաքի նշանները: Ինչ է, պրենատալ հիշողությու՞ն): Ծիլ՝ բողբոջեց այստեղ, թաքուն հետևում եմ՝ կարծես ընտելանում, շոգին ու ցրտին, քարերի ու կավի արանքում:

Քաղաքից չի կարելի հանել վերջին ծածկը, ինչպես կնոջից երջանկության րոպեներին՝ մերկացնելով, թեկուզ մի պահ, նրա էությունը, նրա հոգին

Ավելի գեղեցիկ ու հայտնի, ավելի ամբողջական ու կազմակերպված, ավելի աշխույժ ու մթնոլորտային քաղաքներ կան ինձ հարազատների շարքում: Դրանցում հաճելի է հանգստանալ ու համարյա ոչինչ չկա անելու: Իսկ այստեղ, հնարավոր է, կհաջողվի եթե ոչ անել, ապա գոնե ասել ինչ-որ բան, որ միայն քեզ չէ պետք: Չէ՞ որ Երևանը, բացի այն վայրերից, որտեղ կարելի է հոգին թեթևացնել, պարգևում է նաև մտքի տարածություն: Սա ժամանակակից վերնակուլյարի ազատ տարերք է՝ գոյացած բնական կերպով քաղաքի բնավայրերում (Կոնդ), քաղաքաշինական ազգային գաղափարի իրականացման արդյունքում անսպասելիորեն հարած աֆերայի ու գլամուրի գլոբալիզացված կոկտեյլ է (Հյուսիսային պողոտա), քաղաքի մոռացված անցյալի սառած մնացուկ է (Կապույտ մզկիթ, Կարմիր կամուրջ), քաղաքի կյանքի առաջվա կիզակետերի ներկայիս իմաստային դատարկություն (Ղանթարի շուկա/Շահումյանի հրապարակ): Փորձել մտնել, թափանցել նրանց մեջ, գոնե մի քիչ հասկանալ, բռնել նյարդը, փոխանցել իմաստը՝ մի՞թե մարտահրավեր չէ քաղաքաբանի համար: Իսկ արդեն շուրջդ՝ որպես բոնուս՝ անծայրածիր Հայաստանն է: Երկիր, որտեղ ասես ի վերուստ է պատվիրած հինավուրց, անկեղծ, ջերմ քարերին «հպվել՝ կարծես հասարակ թվերի» (Ալեքսանդր Երեմենկո): Մենք ասում ենք՝ «քաղաքի ոգի»՝ խոսելով քաղաքի հանճարների մասին, ավելի հաճախ՝ ստեղծագործ անձանց՝ հենց այսպես է մեկնաբանում «քաղաքի ոգին» Պետր Վայլը նույնանուն գրքում («Արվեստագետի և այն վայրի, ուր նա ապրել ու ստեղծագործել է, բնահատուկ խաչման գծերում ծագում է նոր, անցյալում անհայտ իրականություն…»). բայց գոյություն ունի նաև մարդու genius loci-ն, երբ, հակառակը՝ հենց ինքը վայրը՝ կիսվելով, պարգևում է նրան իր ոգու մասնիկները: Դա չէ՞ տեղի ունենում ինձ հետ Երևանում: Եվ միգուցե այս քաղա՞քն է իմ ոգու տեղը: Ինձ պետք են շպարի ու իմիտացիաների տակից երևացող նրա ամբողջականությունն ու ցրվածությունը, նրա վաղեմությունն ու իսկությունը: Չնայած, սա փոխադարձ փորձություն է, ինքնատիպ թեստ նաև Երևանի համար. հրապուրելը՝ հրապուրել եմ, բայց արդյոք կընդունի՞ նա ուրիշին, ինձ: Չէ՞ որ իսկական քաղաքը բաց քաղաքն է: Ու-քաղաքը:


ՔԱՂԱՔ Հայացք

Տորթ առանց կրեմի

Երևանը բացվում է աստիճանաբար, քայլ առ քայլ: Նրան «ամբողջովին», կեղևն ու միջուկը միասին տեսնելը բոլորովին հեշտ չէ: Առաջին բացահայտումը՝ անակնհայտ բազմաշերտությունն է: Ժամանակակից հայ ճարտարապետության հետազոտող Կարեն Բալյանը Երևանը Մոսկվայի հետ համեմատելիս ընդգծում է հայկական մայրաքաղաքի կերպարի միատարրությունը. Մոսկվան <…> բազմաթիվ պատմական շերտերն են, որ իրար են խառնել մեկ-երկու հարկանի կառույցներն ու հսկա շենքերը, հինը՝ ի դեմս Կրեմլի գլուխգործոցների, ու ժամանակակիցը՝ ի դեմս կոնստրուկտիվիզմի գլուխգործոցների: <…> Բոլորովին ուրիշ քաղաք է Երևանը: Երևանը՝ այն ինչ սահմանում է նրա կերպարը, այսինքն՝ քաղաքը մինչև 1980-ականներ՝ շենքերի ճակատների փխրուն մակերեսն է՝ հավասար քիվերով, խիստ պորտալներով, նրբագեղ զարդաքիվերով,որոնց դիպչելը ամեն անգամ զգուշություն ու նրբազգացություն է պահանջում: Անվերջ զարդարում,

↑ Իվանովի «Ուերևանը» հրատարակում է Mediapolis հրատարակչությունը

50 51

Դեկտեմբեր 2014

համատարած հիշեցում գեղեցկության մասին: Երևանյան ֆասադներից ջերմություն, հանգստություն, իմաստություն էր փչում: 1930–50-ական թվականների ճարտարապետության զգալի դերը երևանյան կենտրոնի այսօրվա կերպարի մեջ, իսկապես, ակնհայտ է, բայց այս շերտը միակը չէ: Երևանը ուրբանիստորեն տարասեռ, բազմաձայն է: Հին ու նոր քաղաքի «նապոլեոնը» բաղկացած է ճարտարապետական խմորի մի քանի շերտերից, որոնցից ամեն մեկը իր համն ունի: Ճիշտ է, մեկ-մեկ թվում է, թե այդ բլիթներին կրեմ չեն քսել, ու նրանց առանձին «ձայները» երգչախումբ չեն դառնում: Ուրարտական շերտ: Սրա մասին մենք ավելի շատ լսել, քան գիտենք ու տեսնում ենք: Խորքի հազվագյուտ տեսանելի ճեղքվածքները՝ Արգիշտի արքայի մ. թ. ա. 782 թվականի արձանագրությունը, Էրեբունի ամրոցի/քաղաքի մնացորդները և Արին-Բերդ բլրի վրայի համանուն թանգարանը, Կարմիր բլրի Թեյշեբաինի միջնաբերդի ավերակները: Բայց այս ֆրագմենտների հնությունն ու ուժը, մանուկ ժամանակ այդքան հրապուրիչ թվացող «Ուրարտու» բառի կախարդանքը քավում են նրանց տարածքային փոքրությունը:

Միջնադարյան հայկական շերտ: Քաղաքի կենտրոնում դրա գրեթե միակ տեսանելի ներկայացուցիչը Երևանի փոքրիկ մարգարիտը՝ XII-XIII դ. Կաթողիկե եկեղեցին է Աբովյան փողոցի վրա: Բայց կան նաև տաճարներ, հիշատակի սյուներ, խաչքարեր Ավանում, Նորագավիթում, Պտղնիում, Առինջում, Քանաքեռում… Քաղաքի մի քանի եկեղեցիներ, որ վերականգնվել են 1679 թվականի երկրաշարժից հետո, նույնպես վկայում են այդ ժամանակաշրջանի մասին: Հայտնի է նաև Հանրապետության Հրապարակի տակ ժամանակավորապես բաց արված ու միանգամից հետ թաղված միջնադարյան շինությունների հիմքերի ու նկուղների մասին: Օսմանյան-պարսկական շերտ: Այստեղ էլ՝ միայն ցրված ֆրագմենտներ: Մաշտոցի պողոտայի Կապույտ մզկիթը, նետաձև կամարներով մի քանի տուն և Կոնդի պարսկական մզկիթի մնացորդները, Էրիվանի բերդի տարածքում գտնվող մզկիթի միակ կանգուն մնացած պիլոնը, Հրազդանի Կարմիր կամուրջը, Գետառի փոքրիկ կամուրջը Նորքում, թուրքմենական դամբարանը Արգավանդում… Շերտը շարունակում է հալվել՝ բոլորովին վերջերս, արդեն 1990-ականներին, Երևանում քանդվել է մի քանի փոքր մզկիթ: Ռուս-կայսերական շերտ: XIX –XX դարի սկզբի Էրիվանի պատմական կենտրոնի պահպանված շենքերը՝ սև, կարմիր, նարնջագույն տուֆից տներ, որոնց ոճը երբեմն անվանում են «կովկասյան ամպիր»: Այս տների ճարտարապետական արժեքը տեսնելով՝ ծիծաղելի է կարդալ ու լսել Էրիվանի նահանգի կենտրոնի խոր գավառականության, ճարտարապետաքաղաքաշինական խղճուկության մասին: Տարբեր ժամանակների ինքնաշեն, վերնակուլյար կառուցապատման շերտ: Տուֆի շենքերի ճակատներից այն կողմ թաքնված երևանյան կենտրոնի առանձին բակերը թաղամասերի պարագծային կառուցապատման ժամանակ պահպանված քաղաքամիջյան աշխարհներ են: 1856 թվականի կանոնավոր հատակագիծը, ինչպես նաև 1924-ի Ալեքսանդր Թամանյանի գլխավոր հատակագիծը, իրացվում էին ռուսական քաղաքների եկատերինյան հատակագծերի նման՝ արտապլանային շենքերը միանգամից չէին քանդվում՝ թողնվում էին անտեր, հասցվում աստիճանական ոչնչացման: Իսկ այստեղ


կյանքը ինչ-որ չուզեց անհետանալ: Ու շարունակվում է մինչև այսօր… Դա մեկ էլ այն միջավայրն է, որ կա Կոնդում, Հին Նորքում, Քանաքեռում, Նորագյուղում, Սարի թաղում՝ բլուրների ու լանջերի վրա կանգնած վերնակուլյար թաղամասերում, որ վեր են խոյանում քաղաքի կենտրոնի վրա: 1920–50-ական թվականների շերտ: Կոնստրուկտիվիզմի շինությունները (դրանք շատ չեն, բայց ակնհայտ ընդգծում են ժամանակայնորեն հարևան շերտերը, չնայած որոշները հասել են գրեթե վերնակուլյար վիճակի՝ ինչպես ճարտարապետներ Կ. Հալաբյանի և Մ. Մազմանյանի «շախմատաձև» տունը) և Թամանյանի ու նրա հետնորդների հորինած քանակապես դոմինանտ հայկական նեոդասականությունը («նեոհայկական ոճ»): Կառավարության տունն ու Օպերան, Մաշտոցի ու Բաղրամյանի պողոտաների, Օղակաձև զբոսայգու, Կիևյան փողոցի կառույցները դրա լավագույն նմուշներն են: «Սովետական մոդեռնիզմի» շերտ (1960–80ական թվականների կառույցներ): ՍայաթՆովա փողոցը, Ցեղասպանության զոհերի հուշարձանը, Աբովյան փողոցի լայն «կանաչ» մայթերը, մետրոյի կենտրոնական կայանների ելքերը, «Ռոսիա» կինոթատրոնը, Մարզահամերգային համալիրը… Այս շրջանի որոշ լավագույն շենքեր ոչնչացվել են (Երիտասարդական պալատ), շատերը վտանգի տակ են («Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը, որ քանդելուց փրկեցին 2010-ին, «Զվարթնոց» օդանավակայանի կլոր տերմինալը, որ փրկում են 2014-ին): Դրան գումարած՝ բետոնից ու տուֆից տիպային բարձրահարկ շենքերը, որոնց ճնշող առատությունը այնքան էլ տեսանելի չէ գետնից, բայց ակնհայտ է վերին դիտակետերից: Հետխորհրդային շերտ: «Գլոբալիստական» կամ պսևդոկլասիցիստական շենքեր՝ վառ գավառական խառնվածքի, սեփական դեմք չունեցող (չնայած և երբեմն պարզեցված «ազգային» զարդանախշերով), հաճախ copy/ paste մեթոդով նախագծված, որ հալյուցինոգեն սնկերի պես աճում են հին կառույցների տեղում: «Արագ փողի», ֆինանսական ներդրումների ու սպառման, ներքևում՝ գլամուրի, վերևում՝ չլուսավորվող պատուհանների միջավայր:

ամեն նոր շերտ ձգտում է փոխարինել նախորդը: Քաղաքի պատմության նկարը ստիպված ես ինքդ վերակառուցել, դրա շերտերը կարծես սոսնձված չեն Եվ այսպես, առնվազն ութ միայն ամենաակնհայտ շերտ, որ արտացոլում է այս վայրի համարյա երեք հազարամյակի պատմությունը: Քիչ չէ: Բայց առաջին երեքը գրեթե եթերային են: Վերջին երեքը գերակշռում են՝ «քանակապես», ընդհանուր շինարարական ֆոնդի մեջ այդ շրջանի կառուցապատման հարաբերական մասնաբաժնով, Երևանը իսկապես նոր քաղաք է: Իսկ չորրորդն ու հինգերորդը՝ Երևանի ուրբանիստական տորթի մեջտեղի շերտերը, որոնք պիտի դառնային պատմական ժառանգորդության պահպանման ինտեգրատոր, անուշադրության մատնված՝ բարակում, քայքայվում են աչքի առաջ, ու երևանցիների մեծ մասի համար չունեն էսթետիկական արժեք կամ պատմական կարևորություն: Երևանի մասին խոսելիս դժվար թե կարելի է օգտագործել այնպիսի տերմիններ, ինչպիսիք են պատմական միջավայրի վերակենդանացումը կամ ռեգեներացիան, որոնք արտացոլում են ուրիշ՝ նույնքան հին քաղաքների այսօրվա կյանքը (Երուսաղեմ, Հռոմ, Ստամբուլ, Բուխարա և այլն), որտեղ պատմամշակութային շերտերի գումարման արդյունքում ծնվում է սիներջի՝ ճարտարապետապատմական, ֆունկցիոնալ, սիմվոլիկ արժեքների փոխադարձ զորացում, որը իմաստների խորության և յուրահատուկ խտության զգացողություն է տալիս: Այստեղ՝ հանման հաղթանակ. ամեն նոր շերտ ձգտում է փոխարինել նախորդը: Քաղաքի պատմության նկարը ստիպված ես ինքդ վերակառուցել, դրա շերտերը կարծես սոսնձված չեն, որոշների գոյությանը սկզբում ստիպված ես միայն հավատալ: Երևանը կարելի է անվանել «գծային և սեկուլյար ժամանակի առաջընթացի» քաղաք: Հատ-

ընդհատ, անկայուն: Հինը ջնջվում է նորով: Նախորդ սերունդների գործը՝ անտեսվում: Մարաթոնյան վազք սեփական պատմությունից: Երևանը այ այսպիսի դարավոր մոդեռնիստական մշակույթի քաղաք է: …Այստեղ ընդունված շինարարական պրակտիկան միշտ ուղղված է եղել քաղաքի պատմության պահպանման դեմ, այնպես որ հին կառուցվածքների մեծ մասը, որպես կանոն, հիմնովին վերափոխվում է: <…> Նույնիսկ Ալեքսանդր Թամանյանը, որ ժամանակակից Երևանի սկիզբն է դրել, քանդեց միջնադարյան մատուռը, որպեսզի կառուցի իր հայտնի Օպերայի և բալետի թատրոնը: Ճիշտ է, նա արեց դա ոչ թե հակակրոնական արշավով բռնկված, այլ կոնստրուկտիվիստական ու միստիկ գաղափարներով առաջնորդվելով, բայց արդյունքում ունենք նույն (այս դեպքում՝ առավել ավերիչ) վերաշինումը: (Դմիտրի Գորին) Ամենը այդպես է: Եվ միայն հետո, վայրին ընտելանալու ու ընտելացնելու հետ միասին, սկսվում է վերաբացահայտումը՝ հայացքը դառնում է բաղադրյալ, ավելանում են քաղաքի պատմության իմացությունը և միջավայրի հետ կապված սեփական, անձնական հույզերը, ու այս անցյալի նյութական մնացորդների ժամանակի ընթացքում ծեծված «տափակ» խճանկարի հետ մեկտեղ սկսում ես տեսնել «ամբողջը»՝ իմաստն իմաստի միջով, խորհրդանիշը խորհրդանիշի միջով, կյանքը կյանքի միջով… Բայց միևնույն է, այստեղ դու ավելի հաճախ Իոսիֆ Բրոդսկու հերոսն ես՝ «մեկից էլ քիչ». «…եթե տղան կանգնած էր աջ ափին, ձախ ափը նման էր հսկա կակղամորթի դրոշմի, որ կոչվում է քաղաքակրթություն և դադարել է գոյություն ունենալ»: Բայց և այնպես այս շերտերը, ափերը ինչ-որ բան կապում է: Ի՞նչ:

Անդրեյ Իվանով


ՔԱՂԱՔ Պատմություն

Մետաքսի ճանապարհը Շարունակում ենք ուսումնասիրել Երևանի նախկինում խոշոր, իսկ այսօր ամբողջությամբ կամ մասամբ լքված գործարանները: Այս անգամ ուշադրության կենտրոնում մետաքսի գործարանն է:

Մեծ մետաքսե ճանապարհից հետո

Երևանի Լենինի անվան մետաքսի կոմբինատը գտնվել է Սեբաստիա 37 հասցեում: Նախկին փառքից բան չի մնացել, միայն լքված տարածքներ: «Կիա մոթորս» ընկերությունը և մի քանի շինարարական կազմակերպություն վարձով են վերցնում մասնավոր սեփականություն դարձած հսկայական կոմբինատի մի մասը, իսկ ավելի մեծ մասը ուղղակի մատնված է դատարկության՝ պատուհանները ջարդված են, դռներ չկան, իսկ հաստոցները և մեծ քանակի տեխնիկան արդեն վաղուց վաճառվել են: Լուսանկար անել չի թույլատրվում. նոր սեփականատերերը զգուշանում էին՝ յուրաքանչյուրի մեջ տեսնելով ԱՄՆ քաղաքացի և լրտես: Շուրջ վեց տասնամյակ առաջ իրավիճակն այստեղ բոլորովին այլ էր: Լենինի անվան մետաքսի գործարանը ստեղծվել է 1955 թվականի հունվարի 1-ին՝ Շահումյանի և Երևանի մետաքսագործական ֆաբրիկաների հիմքի վրա: Հաջորդ տարի մեծացրել է ծավալները

52 53

Դեկտեմբեր 2014

և մեխանիկորեն դարձել կոմբինատ: Այս կոմբինատին զուգահեռ աշխատում էին նաև Մետաքսաթելի գործարանը, Կարի ֆաբրիկան: Կոմբինատը ուներ բնական և արհեստական մետաքսաթելի, ոլորման, գործվածքի ներկման, վերամշակման արտադրամասեր: Մինչև 1996 թվականի սնանկացումն ու փակումը այստեղ աշխատել են մոտ 100 հազար ջուլհակուհիներ, կտոր ներկողներ, նկարիչներ, հաստոցների տեխնիկներ և այլն և այլն: Նրանց աշխատանքի արդյունքն ապահովում էր ողջ Հայաստանը:

Բարեկամներ դարձած մեքենան, բոժոժը և Սիրուշը

Ավելի լավ հասկանալու համար ժամանակները, որոնցում գործում էր Մետաքսի կոմբինատը, պետք է պեղումներ կատարել Երևանի ազգային արխիվում: Գործարանի բաժնի գտածոները չեն հիասթափեցնի: Այստեղ արձանագրված է «աշխատավոր» Խորհրդային

Հայաստանի կյանքի ամեն վայրկյան: Նշվում էր ամեն օրվա արված աշխատանքը, այն էլ այնպիսի գեղարվեստականությամբ, որ կարդալիս մեկ-մեկ մոռանում ես, որ գրողի ուշադրության թիրախը մետաքսագործական հաստոցն է: Իսկ պլանը գերակատարելու մասին արձանագրվում էր էպիկական պաթոսով, անթաքույց հրճվանքով և հպարտությամբ: Պարզապես մեջբերենք կոմբինատի աշխատակից Սիրանույշ Վարդանյանի նկարագրականից. «Որքան էլ ուշադիր դիտես, ոչ մի թերություն չես գտնի շնորհալի ավտոմատավարուհու աշխատանքում: 1947 թվականից են բարեկամներ դարձել մեքենան, բոժոժը և Սիրուշը: Նա կտրվածքները վերացնում էր շատ արագ՝ 20 վայրկյանում, իսկ մյուսները՝ 25-30-ում, ուստի նրա արտադրողականությունը շատ բարձր էր, իսկ պարապուրդի ժամանակը՝ աննշան»: Կամ ահա մեկ այլ բնութագիր, որի վերնագիրը հանգիստ կարելի է դնել «Տաղ գովերգման Գյուլվարդ Խաչատրյանի».


«Նա, որպես պայման, աշխատանքի գալով 15-20 րոպե շուտ, այն օգտագործում է նպատակային ձևով՝ ստուգում է տեղի մաքրությունը, հումքի տարաները և օգնում հերթափոխին»: Կոմբինատի աշխատակիցների մեծամասնություն կազմող կանայք, անգամ զեկուցելիս, չէին մոռանում հուզականության և զգայականության մասին: Բավական է տեսնել թեկուզ հոդվածների վերնագրերը՝ «Որ լավ աշխատեն վաղվա մեր փոխարինողները», «Որ ապրի մեր համերաշխ կոլեկտիվը» կամ այսպես՝ «Նա սպիտակ, ոսկեգույն մետաքս էր մանում»:

ոչ մի թերություն չես գտնի շնորհալի ավտոմատավարուհու աշխատանքում: 1947 թվականից են բարեկամներ դարձել մեքենան, բոժոժը եվ Սիրուշը

Մրցակցություն և ընկերություն կոլեկտիվի ներսում

Կանոնները և չգրված օրենքները ենթադրում էին, որ աշխատակազմի յուրաքանչյուր անդամ պետք է աշխատանքը դնի առաջին տեղում, իր գոյը չպատկերացնի առանց աշխատանքի և միևնույն ժամանակ մնա ընկերական, փոխզիջող և միշտ ձեռք մեկնի իրեն դիմող գործընկերոջը: Մրցակցային ոգին սնելու համար կազմակերպվում էին «Բանվորական վարպետության» մասսայական ստուգատեսմրցույթներ: Առաջին տեղը զբաղեցրած երջանիկները պարգևատրվում էին գումարով (25-30 ռուբլի բրիգադի յուրաքանչյուր անդամ),

հուշանվերներով, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրաված բրիգադներին հանձնում էին ալբոմներ: Այո, ալբոմներ…

Առանց ռեկլամացիայի

— Դրական, պայծառ կոլեկտիվ էր մերը, մեծ հաճույքով էինք գնում գործի, իսկ կոմբինատի տարածքը փոքրիկ «գոռոդոկ էր», որտեղ ամեն ինչ կար՝ խանութներ, ճաշարան, բաղնիք, վարսավիրանոց: Ընդմիջմանը հարդարում էինք մազերը, մատները, գեղեցկանում, գոհ և ուրախ ետ գալիս աշխատանքի, — երա-

զային թվացող աշխատանքային պայմանների մասին նոստալգիայով պատմում է 1983 թվականից կոմբինատում արխիվի վարիչի պաշտոնը զբաղեցրած Նազելի Պետրոսյանը: Դրական հուշեր ունի նաև 30 տարի կոմբինատում չափի հսկիչ աշխատած Աննա Եգոյանը. — Ոչ մի անգամ ռեկլամացիա (աշխատանքի վերաբերյալ դժգոհություն — խմբ.) չի եկել, անգամ եթե անզգուշության պատճառով մի հինգ մետր պակաս էի ուղարկում, ղեկավարությունը առանց ինձ ասելու լուծում էր խնդիրը, — պատմում է նա: Տիկին Եգոյանը հիշում է, որ


ՔԱՂԱՔ Պատմություն

Արամ Կիրակոսյան

աշխատողների թիվը ամեն տարի ավելանում էր. «Երիտասարդ մանկավարժներն ու, բժիշկներն անգամ գալիս էին մեզ մոտ աշխատելու, որովհետև լավ էին վարձատրում. 300 ռուբլին քիչ գումար չէր: Ափսոս էր, շատ ափսոս, լավ էինք աշխատում»: Բայց կային և այլ աշխատանքային երևույթներ: Տիկին Աննան սկսեց պատմել, թե ինչպես էին կոմբինատի որոշ աշխատակիցներ պահեստից թաքուն մետաքս վերցնում և տուն տանում. «Լավ էլ գողանում էինք, պահեստներում

Աննա Եգոյանի արխիվից

↑ 30 տարի կոմբինատում չափի հսկիչ աշխատած Աննա Եգոյանը

Աննա Եգոյանի արխիվից

↑ Մետաքսի կոմբինատը աշխատակիցները

54 55

Դեկտեմբեր 2014


Մետաքսի կոմբինատը, 1960-ականներ

Լավ էլ գողանում էինք, պահեստներում շատ-շատ կտոր կար, օր էր լինում երեք օտրեզ տանում էինք, բայց վերջ չկար կտորներին, ոչ մեկ էլ չէր նկատում շատ-շատ կտոր կար, օր էր լինում երեք օտրեզ (երեք մետրանոց կտորներ — խմբ.) տանում էինք, բայց վերջ չկար կտորներին, ոչ մեկ էլ չէր նկատում»:

Զինվորական համազգեստ՝ մետաքսի փոխարեն

Մինչև 1996 թվականի չարաբաստիկ սնանկացումը պահեստները լի էին, աշխատակիցները լավ վարձատրվում էին, կոմբինատը աշխատում և մեծ պատվերներ էր ստանում, իսկ աղետների ժամանակ վերակազմավորվում է և իր ներուժը օգտագործում ժողովրդի կարիքները հոգալու համար: Սպիտակի երկրաշարժից հետո կոմբինատը հսկայածավալ օգնություն էր ուղարկել աղետի գոտի, իսկ Ղարաբաղյան պատերազմի տարիներին՝ կանգնեցրել բարձրորակ մետաքսի արտադրությունը և սկսել բանակի հա-

մար զինվորական համազգեստներ կարել: Հարյուրավոր ջուլհակուհիներ ու դերձակներ գիշերցերեկ աշխատում էին կոմբինատում՝ ոչ մի վարձատրություն չակնկալելով: Կոմբինատի ղեկավարությունը բազմիցս փորձել է չթուլանալ դժվարություններից և շարունակել աշխատանքը, սակայն հսկայածավալ և անգամ փոքր արտադրությունը անհնարին էր հարևան երկրների առավել մատչելի գործվածքների առկայության, էլեկտրաէներգիայի, ջեռուցման բարձր գների, չթարմացվող հին հաստոցների պատճառով: Հիմնարկը պատրաստ չէր նոր ժամանակներին ու խաղի նոր կանոններին: Կոմբինատը փակվեց, վաճառվեց մասնավոր անձանց, իսկ պահեստներում մնացած մեծաքանակ կտորեղենը բաժանվեց մանկապարտեզներին: Այդպիսին էր մետաքսի կարճ, բայց փառավոր ճանապարհը Երևանում:

Էմմա Հարությունյան «Մետաքսագործ» թերթից


Քաղաք Կադրերի բաժին

Տոնածառը Լենինի հրապարակում, 1962 թ. Խորհրդային Միության գոյության առաջին տարիներին տոնածառն արգելված էր, քանի որ դիտարկվում էր որպես բուրժուական, եկեղեցական և, ընդհանրապես, հակասովետական երևույթ: Այդուհանդերձ, 30-ականներին որոշում կայացվեց տոնական եղևնին օգտագործել Նոր տարվա օրերին՝ տարանջատելով այն Սուրբ ծննդյան, այսինքն՝ կրոնական ավանդույթներից: 1937-ի հունվարի 1-ին Մոսկվայում տեղադրվեց առաջին մեծ տոնածառը, իսկ մեկ տարի անց զարդարված եղևնին կանգնած էր նաև Երևանի գլխավոր հրապարակում:

56

Դեկտեմբեր 2014




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.