#4(40) 2016 Հոկտեմբեր
Հրանտ Խաչատրյան / Pan Photo
Ք
աղաքը շանսոն է լսում՝ խոպանի մասին երազող հոտած տաքսիներում: Քաղաքը ռաբիզ է լսում՝ ստրատեգիական վայրերում (այնպես, որ ծածկեն ողջ մակերեսը) տեղակայված հսկայական քյաբաբ-չալաղաջային ռեստորաններում, երբեմն էլ՝ Հանրայինի եթերում: Քաղաքը ռոք է լսում՝ նկուղներում: Քաղաքը, ի վերջո, դասական է լսում՝ տարին մի քանի անգամ, բարձրաշխարհիկ համերգասրահներում՝ բարձրաշխարհիկ գներով: Քաղաքը նաև ջազ է լսում: Բայց, որ ավելի կարևոր է, քաղաքը ջազով ապրում է: Ոչ այն իմաստով, որ այստեղ կան տարբեր տարիքի և ենթաժանրերի ներկայացուցիչ բազմաթիվ կատարողներ (ասում են՝ փոքր Հայաստանի համար ահռելի թվով), բարձրորակ ակումբներ, թեմատիկ ռադիոալիքներ և այլն: Այլ այն իմաստով, որ քաղաքը պարզապես ապրում է ջազային ռիթմով: Ի՞նչն է ջազի կարևորագույն առանձնահատկությունը՝ իմպրովիզը: Իսկ Երևանը անվերջ, անդադար իմպրովիզի մեջ է ապրում: Արթնանում ես ու չգիտես՝ ամառվա շո՞գ է լինելու հոկտեմբերի կեսին, թե՞ նոյեմբերյան անձրև՝ սեպտեմբերին: Տրանսպորտի ես սպասում ու հանկարծ հայտնվում է վաղուց մոռացված, թվում էր՝ անվերադարձ մոլորված համարի ավտոբուսը: Երևանյան խորդուբորդ լադոկաշատ ասֆալտի վրայով անցնող ճանապարհը դեպի նշանակակետ ոչ այլ ինչ է, քան շշմեցուցիչ բաս սոլո: Ցերեկն անհամբեր սպասում ես մեղեդու զարգացմանը, բայց գաղափար չունես ինչ կլինի՝ կպարզվի, որ հերթական պատմամշակութային հուշարձա՞նն են քանդել գիշերը, որ ինչ-որ մի՝ ամիսներ ընթացող շինարարություն «սիրուն չի՞», թե՞ որ մի քանի շաբաթ հետո մեզ այցելելու է մի բարի հոլիվուդյան աստղ, թե՞ որ կչեղարկվի ամիսներ առաջ հայտարարված համերգը՝ դրսի լավ երաժիշտներից մեկի ելույթով քիչ հետաքրքրության պատճառով (որովհետ մենք ջա՜զ ենք սիրում): Իսկ գուցե հանկարծ կարիք լինի բոլորով դուրս գալու փողոց՝ երկիրը երկրի ղեկավարներից պաշտպանելու համա՞ր: Վա՞տ ջազ է: Կարգին ջազ է՝ գույնզգույն, կտրուկ ու անսպասելի անցումներով, երկար սոլոներով ու անկանխատեսելի ֆինալով: Օրվա վերջում կարող ես երևանյան ջազից այնքան էլ գոհ չմնալ, երազել նորմալ, համակարգված ռոքի մասին կամ անշառ փոփի, գուցե նույնիսկ համաձայնվես շանսոնի կանոններով ապրել, միայն թե ամեն ինչ կանխատեսելի լինի ու խախանդ: Բայց քաղաքը չի հարցնում, քաղաքը ապրում է ջազով: Ու բացի դրանից էլ, օբյեկտիվորեն, Երևանում կան տարբեր տարիքի և ենթաժանրերի ներկայացուցիչ բազմաթիվ կատարողներ, բարձրորակ ակումբներ, թեմատիկ ռադիոալիքներ և ընդհանրապես՝ ջազ ենք ասում, ջազ լսու՜մ: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
04
08
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նոր նստավայրեր, Նոբելյան մրցանակակրի գիրքը՝ հայերեն և այլն: Առաջարկ Թանգարաններն ավելի մոտ կդառնան Էօն հակասրճարանի և թանգարանների համագործակցությունը:
10
Օլիմպիական խաղեր Ռիո 2016 Հայաստանի մեդալաշատ Օլիմպիական խաղերը՝ Ucom-ի Աշոտ Բարսեղյանի աչքերով:
12
Ընթերցանություն Փոքր, բայց հպարտ Երևանում տեղադրվել են առաջին «Փոքրիկ անվճար գրադարանները»:
14
Փառատոն ՌեԱնիմանիա 2016 Երևանի անիմացիոն ֆիլմերի փառատոնի ամենակարևոր ֆիլմերը:
20
Քարտեզ Ջազաֆիկացման ցանց Որտեղ են Երևանում նվագում, լսում ու վայելում կենդանի ջազը:
24
Ուղեցույց Yerevan Jazz Fest 2016 Այս տարվա մայրաքաղաքային ամենաջազային իրադարձության մեր ուղեցույցը:
26
Պրոցես Ինքն ու դաշնամուրը Մի քանի ակնթարթ՝ այս պահի դրությամբ ամենահայտնի հայ ջազ երաժիշտ Տիգրան Համասյանի նոր ալբոմի ձայնագրության ընթացքից:
34
28
Այլընտրանք Էթնո ջազը՝ մեր թվարկությունում Հայկ Կարապետյանը՝ Հայաստանում մեծ տարածում գտած էթնո-ջազի առանձնահատկությունների մասին:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՔԱՂԱՔ
38
46
Ճարտարապետություն Ինժեներական քաղաք Ջրվեժում նախատեսվող ինժեներական քաղաքի հայեցակարգային մրցույթի երեք լավագույն նախագծերը:
50
Արվեստ Գեղագրաֆիտի Ինչպես հայտնի գրաֆիտիստը Թումոյի հրավերով եկավ Երևան:
52
Կադրերի բաժին Լենինի հրապարակ, 1960 թ. փետրվարի 12 Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:
30
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ
16
Ուղի Երևան ջազ սոլո Երևանի ջազային վայրերով շրջեցինք Լևոն Մալխասյանի հետ, որը վստահ է՝ Երևանի ու ջազի դուետը միանշանակ ստացվել է։
Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան
32
Անձնական փորձ Ջազապատումներ Հինգ պատմություն՝ սովորական երևանցիների և ջազի շփման մասին:
40
Պատմվածք Ջազ Արձակագիր Արամ Պաչյանի պատմվածքը՝ ԵՐԵՎԱՆի այս թողարկման թեմայով (մասամբ):
Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան
2 3
Հոկտեմբեր 2016
Իմ Երևան Բոքսի հայաթի խաղաղ բնակիչը Գոհար Գասպարյանը՝ իր մանկության Երևանի, 11 տարեկանում Տիգրան Համասյանի հետ ունեցած հարցազրույցի և այլնի մասին: Արտ Սարի թաղում մի սիրուն մուլտֆիլմ է ապրում Յոթ թզուկները, Վարդագույն հովազը, Յոսեմիթի Սեմը և այլ անիմացիոն հերոսներ՝ Սարի Թաղում:
Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Գոհար Արամյան, Արմեն Մուրադյան, Էդգար Դավթյան, Արամ Պաչյան, Ռազմիկ Ճրագյան Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Վահան Ստեփանյան, Գրիգոր Եփրեմյան, Գոհար Արամյան, Արթուր Lumen Գևորգյան, Ասատուր Եսայանց, Աշխեն Դավթյան, Հրանտ Խաչատրյան / Pan Photo, Pan Photo Archive, Թումո Պատկերազարդումներ՝ Դավիթ Մարգարյան, Արևիկ Դոր, Եվա Մուրադյան Տառատեսակ Arek Armenian by Rosetta
Ամսագրի գլխավոր գործընկներ
Այնտեղ Քաղաքները ջազ են լսում Կենդանի ջազ տարբեր քաղաքների նկուղներում, ձեղնահարկերում, հանրային տրանսպորտում և ջրի վրա:
«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Աննա Ղասաբյան
Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am
44
Պրոֆի Ավելի հետաքրքիր, քան ուտելը Խոհարար Կարեն Պողոսյանը՝ Քիմ Քարդաշյանի համար պատրաստելու, քաղաքային խոհարարական սովորույթների և այլնի մասին:
© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 04.10.2016
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:
facebook.com/ YerevanCityMagazine
«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:
instagram.com/ YerevanCityMagazine
2011-2016 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից
Ինչ անել Seven/Eight Band
Մահացու ամրագոտիների, ԽՍՀՄ մասին թյուր կարծիքի, նորակառույցի ճակատին պատկերված հսկա խաչի և այլ թեմաների շուրջ բարձրաձայն մտորում են երևանցի տաքսիստները:
Հոկտեմբերի 20, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն Եթե չգիտեիք՝ Seven/Eight Band-ը միջազգային կազմով (թուրք Միսիրիլի Ահմեթ, սիբիրցի Վլադիսվար Նադիշանա, հայ Նորայր Բարսեղյան և այլն) և վառ երաժշտական տարրերով (միջերկրականը՝ միախառնված արևելյանի հետ) մոսկվայաբնակ համույթ է: Խմբի առաջին երևանյան համերգը խոստանում է անմոռանալի երաժշտական տոն դառնալ: Տոմսերի արժեքը՝ 2000-ից 10000 դրամ:
Ես քեզ սենց ասեմ՝ էս ռեմեններից ավելի շատ մարդ ա մեռել, քան ռեմեն չգցելուց: Հարուր տարվա քշող եմ, հավատա:
***
Էն որ չեն ասու՞մ՝ թե բա՝ «Սովետի վախտով նենց լա՜վ էր, նենց թու՜յն էր»: Արա Սովետի վախտով մարդիկ սաղ կյանքը մի հատ շըլվար էին հագնում: Ամիրյան եմ ապրել սաղ կյանքս, շատ լավ գիտեմ, ինչ եմ ասում:
***
Խնդիրը ոչ թե վատ նախագահն ու կառավարությունն ա, այլ մարդիկ են: Ուզում են, որ մեկը գա կախադարկան փեդը վերցնի ու իրանց համար սիրուն կյանք դասավորի, աշխատանք բացի, իրանց տեղը աշխատի ու լիքը փող տա: Տենց չի լինում: Ես, որ սովից չմեռնեմ, 12 տարեկանից ոռահան եմ լինում, կյանքում ոչ մեկի վրա հույսս չեմ դրել, սաղ ինքս եմ արել: Է դուք էլ արեք, իյա:
Հայաստան-Ռումինիա
Հոկտեմբերի 8, Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտ Շատ հնարավոր է, որ դուք արդեն կրկին հիասթափվել եք մեր ֆուտբոլային ընտրանու ելույթներից, բայց միշտ կարելի է նոր շանս տալ: Հատկապես, որ Մխիթարյանը, ըստ ամենայնի, վերջապես կվերադառնա կազմ: Բացի այդ, չնայած Դանիայից կրած պարտությանը, սա դեռ ընդամենը Հայաստանի երկրորդ խաղն է, և ամեն ինչ կարելի է շտկել:
Լավաշի փառատոն
Հոկտեմբերի 15, Խոր Վիրապ Եթե ցանկություն կա պոկվելու Երևանից, ապա հրաշալի առիթ է Լավաշի փառատոնը: Խոր Վիրապում անցկացվող միջոցառման ընթացքում տեղի կունենա լավաշի թխման մրցույթ, թխման ուսուցանում, հանդիպում հացթուխների հետ, քայլարշավ, ազգային երգ, պար, խաղեր և այլ ուրախ բաներ: Արժեքը 3000 դրամ է, որի մեջ ներառված են ուղևորափոխադրում և ուղեկցորդի ծառայությունները:
«Ինֆեռնո»
Հոկտեմբերի 13-ից, կինոթատրոններ Ռոն Հովարդի այս էքշն-թրիլերպատմական-դետեկտիվը պետք է հետաքրքրի բոլոր նրանց, ովքեր կարդացել են Դեն Բրաունի աղմուկ հանած քառապատումը («Ինֆեռնոն» չորրորդ գիրքն է, բայց երրորդ ֆիլմը) կամ հետևում են կրկնակի օսկարակիր Թոմ Հենքսի բոլոր նոր դերերին կամ էլ դիտում են Ֆլորենցիայում նկարահանված բոլոր ֆիլմերը: Մի խոսքով, աշնանային սեզոնի հավանաբար ամենաբլոքբասթերներից մեկն է:
***
Պարույր Սևակի վրայի նորակառույցները կա՞ն: Ես դրանց շինարարության վրա աշխատել եմ: Էն երկրորդ շենքի մեջտեղի մուտքի վերևն էլ որ մի հատ խաչ կա է՞, քարերով հավաքած, այ էդ ես եմ արել:
***
Էն օրը մի հատ աղջիկ էր՝ Բաղրամյանի վրա ծաղիկ էր ուզում առներ: Մի պահ մտածեցի՝ ուզում ա առնի դնի Բաղրամյան 26-ի դեմը, էն էլ չէ՝ ուրիշ առիթ ուներ:
***
Լավ ա, որ մարդիկ ասելիք ունեն ու դուրս են գալիս փողոց, բայց ես վաղուց հասկացել եմ, որ հանրահավաքներով ոչինչ չես փոխի: Պետք ա հանրաքվեների լավ մեխանիզմ մշակվի, որ ցանկացած լուրջ հարցը մարդիկ իրանց ձայնով լուծեն: Ես, օրինակ, շատ եմ մտածել դրա մասին, իմ ծրագիրն եմ մշակել ու ներկայացրել եմ համապատասխան մարմինների: Որ ինձ լսեն՝ մի տարում բոլոր հարցերը կլուծվեն, ու կլուծվեն ժողովրդի կարծիքի համաձայն:
4 5
Հոկտեմբեր 2016
Նոր գիրք Սվետլանա Ալեքսիևիչ «Պատերազմը կնոջ դեմք չունի»
Անցյալ տարվա աղմկահարույց գրական Նոբելյանի դափնեկիր՝ բելառուսցի գրող Սվետլանա Ալեքսիևիչի կարևոր գործերից մեկը արդեն լույս է տեսնում «Անտարեսի» «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարում (ռուսերենից թարգմանեց՝ Հովհաննես Այվազյանը): Սա, առանց չափազանցության, պատերազմի մասին աշխարհում ամենահայտնի գրքերից մեկն է: «Պատերազմը կնոջ դեմք չունի» գիրքը պատերազմի անմարդկային պայմաններում գոյատևող կնոջ հոգևոր աշխարհն ինքնատիպորեն ներթափանցելու փորձ է:
Արմեն Քյուրքչյան «Հայկական դրոշմազարդ կտավ»
Մի քանի տարի առաջ Արմեն Քյուրքչյանը ներկայացրեց ապշեցուցիչ «Հայկական զարդարվեստ» ալբոմը, ապա նաև «Հայկական զարդատառը»: Եվ ահա՝ երրորդ գիրքը՝ «Հայկական դրոշմազարդ կտավ»: Դրոշմազարդերի նմուշների այսօրվա գեղագիտական տեսանկյունից հեղինակային վերաիմաստավորումը դարձնում է այս գիրքը անգնահատելի գործիք ամենատարբեր ոլորտներում աշխատող արվեստագետների և ձևավորողների համար։ Ինչպես նախորդ երկու գրքերում, բոլոր նյութերը թվային տարբերակով կարելի է գտնել նաև կից սկավառակի մեջ:
Արմեն Հայաստանցի «Մայրենիք. դրոշ»
Ժամանակակից հայ արձակի ամենայուրահատուկ հեղինակներից մեկի՝ Արմեն Հայաստանցու երկրորդ գիրքը՝ «Մայրենիք. Դրոշ» վեպը դեռ անցյալ տարի հասանելի էր առցանց տիրույթում, սակայն տպագիր տարբերակով միայն այս սեպտեմբերին է հայտնվել: Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել Անկախության օրվա շեմին և այդ օրը վաճառվել խորհրդանշական 1991 դրամով: Սա հրապարակախոսության, արձակի և կինոսցենարի ձևաչափերի յուրահատուկ միաձուլում է, որտեղ հեղինակը բացահայտում է, ինչպես հուշում է վերնագիրը, ՀՀ դրոշի խորհուրդը: Սա ապագա եռագրության առաջին հատորն է միայն:
Էքստրիմ Յելլ էքսթրիմ Պարկ
Տավուշի մարզի Ենոքավան համայնքում գտնվում է մի խիտ և զով անտառ, որտեղ կարելի է անցկացնել ամառային անմոռանալի և արկածային թեժ օր: Այդ հնարավորությունն ընձեռում է տարածաշրջանում իր տեսակի մեջ եզակի էքստրեմալ նախագիծը՝ «Յելլ էքսթրիմ Պարկը»: Նախագիծը նպատակ ունի Հայաստանում զարգացնել արկածային և էքստրեմալ զբոսաշրջությունը և դառնալ տարածաշրջանի էքստրեմալ զբոսաշրջության խոշոր կենտրոն, սահմանամերձ համայնքներում ստեղծել նոր աշխատատեղեր, աշխուժացնել համայնքային կյանքը և խրախուսել առողջ ապրելակերպը:
Հուշանվեր
Հանգստավայր
«Զանազան» մագնիսների հավաքածու
Hyatt Place Jermuk
«Զանազանը» կազմված է մագնիսական թղթի վրա տպված 330 առանձին գրանշաններից՝ հայերեն այբուբենի տառեր, թվեր, կետադրական նշաններ ու տարբեր պատկերներ: Կանոնները շատ պարզ են. հորինում եք գրությունը, ընտրում նախընտրած Այբն ու Բենը և ձեռքով պոկում մագնիսե թղթից: Այսպիսով, կարելի է զվարճալի գրություններ թողնել՝ փակցնելով դրանք, օրինակ, սառնարանին: Գրությունների լուսանկարներով կարելի է կիսվել Ինստագրամում՝ #zanazan հեշթեգով և միանալ «Զանազանի» համայնքին:
7/5 Շամշյան, Ջերմուկ; +374 60 741234 Հյուրանոցը բաղկացած է 92 տարբեր կարգի համարներից: Այստեղ սովորաբար գալիս են բիզնես ճանապարհորդներ կամ պարզապես հանգստացողներ: Հյուրանոցի Gallery Café-ն իր ժամանակակից, հարմարավետ ինտերյերում առաջարկում է ճաշի և ընթրիքի ընտիր, բարձրորակ ուտեստներ: Բացի այդ, այցելուները հյուրանոցում կարող են օգտվել SPA-կենտրոնից, ջրաբուժարանից, ռեստորանից, լողավազաններից, սպորտային դահլիճներից: Բոլոր սենյակները համալրված են անհրաժեշտ պարագաներով: Ինտերնետ կապը անվճար է հյուրանոցի ամբողջ տարածքում:
9
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Նոր նստավայրեր
Թվաբանություն
1
փողոց և Haldi.co Coffee or Tea, Դեմիրճյան 22
Հրաշալի լուր սրճասերների համար. Երևանի գողտրիկ մի անկյունում, գրեթե աննկատ փոքր տարածքում, թաքնվել է մի ամբողջ սրճային թագավորություն: Ավելի ճիշտ՝ սրճային թագավորության ներկայացուցչություն: Haldi-ում կարելի է փորձել ըմպելիքի համաշխարհային կարևորագույն կենտրոն Կոլումբիայից բերված սուրճերի տասնյակ տեսակներ, այդ թվում և կոլումբիական Արմենիա (այո, կա այդպիսի քաղաք) քաղաքում աճեցվածը: Եվ այդ բոլոր տեսակների մասին նաև անպայման մանրամասն կպատմեն: Կարելի է ըմպել տեղում, վերցնել take away տարբերակով կամ էլ գնել տնական ջազվեի համար նախատեսված սուրճ:
The Coast, Թամանյան 2/2
Նոր ռեստորան՝ Կասկադի շրջակայքում: Մինչև կեսգիշեր աշխատող The Coast-ում, ինչպես հուշում է drink & dine («ըմպիր և ճաշիր») ենթավերնագիրը, կարելի է սնունդ ընտրել բավական լայն ճաշացանկից (սենդվիչներ, բուրգերներ, սթեյքեր, տնական պաստա, ծովամթերք և այլն, ընդհանուր առմամբ՝ եվրոպական խոհանոց է՝ միջերկրական մոտիվներով) և ըմպել զանազան ալկոհոլային ըմպելիքներից մեկը (գինի, կոկտեյլներ): Ինչպես նշում են ռեստորանի հիմնադիրները, այստեղ հատկապես սպասում են «ուրախ ընկերական խմբերի, որոնք գալիս են խմելու, բարձր ծիծաղելու և համեղ սնվելու»: Տեսեք ինչ եք անում:
6 7
Հոկտեմբեր 2016
Menu by Mirzoyan and Crumbs, Մհեր Մկրտչյան 10
Միրզոյան գրադարանում միշտ էլ կարելի էր թեյ կամ սուրճ ըմպել՝ ֆոտոգրականություն ուսումնասիրելուն զուգահեռ, սակայն լիարժեք սրճարանը՝ Menu-ն, բացվել է այստեղ միայն վերջերս: Այն գրադարանի հիմնադիր Կարեն Միրզոյանի և Crumbs փուռ-սրճարանի համատեղ, բացառիկ և լավ մտածված նախագիծն է: Menu by Mirzoyan and Crumbs-ում կարելի է նախաճաշել (օրինակ՝ փենքեյքերով կամ բեյգլներով), կուշտ սնվել (օրինակ՝ պաստայով) և ըմպել՝ թեյ, իսկական արգենտինական մատե, սուրճ, գինի (բազմապիսի խորտիկները նույնպես առկա են) կամ զանազան կոկտեյլներ:
Bulldog, Սպենդիարյան 6
«Մալոկկո» սրճարանների ցանցը ներկայացնում է իր նոր «Բուլդոգ» նախագիծը։ «Բուլդոգ» գաստրո փաբը առաձնանում է իր բոլորովին նոր ինտերիերով, մենյուով և իհարկե ջերմ մթնոլորտով։ «Բուլդոգի» գլխավոր այցեքարտը սեփական արտադրության նրբերշիկներն են, որոնք պատրսատվում են թարմ հումքից և աչքի ընկնում ամենատարբերվող համերով։ Գնային քաղաքականությունը հաճելիորեն կզարմացնի ցանկացած այցելուի։ Այստեղ կարող եք համտեսել հոթ-դոգ-ի լայն տեսականի, սկսած 950 դրամից։
հրապարակ էր փակ (Սարյան, Ամիրյան, Իտալիայի, Բեյրութի, Վազգեն Սարգսյան, Զաքյան, Աբովյան, Նալբանդյան փողոցներ, Տիգրան Մեծ պողոտան, Հանրապետության Հրապարակը) այս տարվա սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվա կապակցությամբ անցկացվող զորահանդեսի պատճառով: Դրա շրջանակներում մայրաքաղաք է բերվել մեծաքանակ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ կայանները:
Ucom, Ericsson, 4G+ Սեպտեմբերի 23-ին Ucom ընկերությունը օլիմպիական հայ մեդալակիրներին մեծարող միջոցառում էր կազմակերպել, որի շրջանակում օլիմպիական չեմպիոն՝ ըմբիշ Արթուր Ալեքսանյանն ազդարարեց 4G+ ցանցի մեկնարկը: ← Հայկ Եսայանը ներկայացնում է 4G+ տեխնոլոգիան
Ucom-ն առաջինն է Հայաստանում, որ ներդրեց Ericsson-ի նորագույն 4G+ տեխնոլոգիան: Ericsson ընկերության՝ նոր Ericsson Radio System ապրանքային դասի Antenna Integrated Radio (AIR)՝ իր տեսակի մեջ լավագույն համակարգերին դասվող գերժամանակակից բազմաչափանիշ ռադիոսարքավորումները վերջապես ներդրվեցին նաև Երևանում: Ucom ընկերության 4G+ կամ ժամանակակից LTE ցանցը նախատեսված է Հայաստանում տվ յալների փոխանցման տրաֆիկի նկատմամբ օրեցօր աճող պահանջարկը բավարարելու, ավելի լավ որակ ու մեծ արագություններ ապահովելու և օգտագործման առավել լայն հնարավորություններ առաջարկելու համար: Այս նորագույն տեխնոլոգիայի ներդրման ծրագրի շրջանակներում նաև նախատեսվում է ներդնել Ericsson Expert Analytics ծրագրային լրակազմը, որը Ucom-ին հնարավորություն կընձեռի բարելավել բաժանորդային փորձառությունը, իրականացնել բաժանորդների գոհունակության վերաբերյալ կանխատեսումներ և անմիջապես ձեռնարկել գոհունակության մակարդակի բարելավմանն ուղղված քայլեր: Այս համապարփակ ծրագրային լրակազմի միջոցով Ucom-ը կարող է իրական ժամանակում ստանալ վերլուծական տվ յալներ, որոնք կարող են կիրառվել բաժանորդների փոփոխվող պահանջները բավարարելու և վերջիններիս գոհունակությունը խթանելու համար: Այս լուծումների շնորհիվ
Ucom-ի 4G+ ցանցը ոչ միայն կլինի ամենաարագ գործող ցանցերից մեկն Անդրկովկասում, այլ նաև կբավարարի վերջնական օգտագործողների աճող ակնկալիքները: Ucom-ի կողմից ներդրված այս առաջատար տեխնոլոգիան գործում է նաև հեռահաղորդակցության այնպիսի զարգացած շուկա ունեցող երկրներում, ինչպիսիք են Հյուսիսային Ամերիկան, Կորեան, Ճապոնիան, Չինաստանի որոշ շրջաններ և, իհարկե, եվրոպական մի շարք երկրներ: «Հպարտ ենք ազդարարել այս մեծապես նորարարական տեխնոլոգիայի մեկնարկը Հայաստանում, որը մեր բաժանորդներին հնարավորություն կտա օգտվել մինչև 250 Մբ/վ արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապից, ինչպես անում են աշխարհի ամենաառաջատար հեռահաղորդակցության շուկաների սպառողները: Հաշվի առնելով մեր բաժանորդների օրեցօր աճող ակնկալիքները՝ այժմ մենք ուրախ ենք, որ կարող ենք առաջարկել է՛լ ավելի լավ փորձառություն և համաքայլ ընթանալ աշխարհի առաջատար ընկերություների հետ», — նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: Ծրագիրը հնարավոր եղավ իրականություն դարձնել Ericsson Nikola Tesla ընկերության աջակցությամբ: «Հպարտ ենք, որ Ucom ընկերության հետ միասին Հայաստան ենք բերում գերժամանակակից LTE տեխնոլոգիան, որը նախկինում
դեռ ներդրված չի եղել տեղական շուկայում: Այս տեխնոլոգիայի ներդրմամբ Ericsson և Ucom ընկերությունները կընդլայնեն շարժական լայնաշերտ ինտերնետ կապի ծածկույթը Հայաստանում և արագ հուսալի ինտերնետ կապի ծառայություններ կմատուցեն ավելի մեծ թվով բաժանորդների: Սա կարևոր քայլ էր մեզ համար Հայաստանում, և մենք ուրախ կլինենք շարունակել աջակցել հայկական շարժական կապի շուկայի հետագա զարգացմանը», — նշեց Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչը: Լինելով LTE ցանցի համաշխարհային առաջատարը՝ Ericsson ընկերությունը Ucom-ի բաժանորդներին առաջարկում է 4G+ ցանցի միջոցով մատուցվող ամենաբարձր որակի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Այսպիսի հնարավորություն Ericsson-ն ընձեռում է շնորհիվ իր փորձագիտական մեծ թիմի և միջազգային լայն փորձի (ավելի քան 200 LTE RAN ծառայությունների մատուցման պայմանագրեր շուրջ 100 երկրներում գործող ավելի քան 500 հազար բազային ռադիոկայաններ): Ericsson-ը ներկա է տրաֆիկի բարձր սպառում ունեցող բոլոր երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ճապոնիայում և Հարավային Կորեայում, և LTE տեխնոլոգիաներ է մատակարարում աշխարհի տասը խոշորագույն բջջային օպերատորներից իննին (CMCC, Verzion, AT&T, CFT China, Softbank, Sprint, T-Mobile, KDDI, SKT):
ՔԱՂԱՔԱՄԵՋ Առաջարկ
Թանգարաններն ավելի մոտ կդառնան Էօն հակասրճարանը նոր զեղչային քարտեր է գործարկել, որոնք հնարավորություն են տալիս մեկ ժամ անցկացնելով հակասրճարանում 20 տոկոս զեղչ ստանալ քաղաքի հինգ թանգարանների մուտքի տոմս գնելիս։
Էօն հակասրճարանում վաղուց արդեն գործում է տուրիստական անկյունը, որտեղ Երևան ժամանած բազմաթիվ զբոսաշրջիկներ կարող են ստանալ քաղաքի վերաբերյալ ամենատարբեր տեղեկատվությունը։ Հակասրճարանի տնօրեն ու համահիմնադիր Մանուշակ Վահրամյանի խոսքերով՝ հենց այս ամենից ոգեշնչվելով ծնվեց հատուկ քարտեր ստեղծելու գաղափարը, որոնց շնորհիվ զբոաշրջիկները, քաղաքի հյուրերն ու հենց երևանցիները կարող են քաղաքի թանգարանների մուտքի տոմս գնել զեղչով։ «Որոշեցինք խթանել թանգարաններ այցելելու մշակույթի զարգացումը։ Քարտի միջոցով խորհուրդ ենք տալիս զբոսաշրջիկներին, թե որ թանգարաններն է պետք անպայման այցելել։ Սա նաև մեզ համար է շատ հետաքրքիր փորձ, ուզում ենք, որ նման թեմաներով հետաքրքրված մարդիկ մեզ ավելի շատ այցելեն։ Այցելուն պարզապես վճարում է հակասրճարանում մեկ ժամ լինելու համար, այսինքն՝ 600 դրամ ցերեկային և 1000 դրամ երեկոյան ժամերին ու ստանում է քարտն անվճար», — պատմում է Մանուշակը։ Էօնն առայժմ համագործակցում է միայն հինգ թանգարանների հետ՝ առաջիկայում ծրագրելով ընդլայնել շարքը ու հանդես գալ տարբեր համատեղ նախաձեռնություններով։ Զեղչային քարտի միջոցով հնարավոր կլինի այցելել Թումանյանի ու Սարյանի տուն-թանգարանները, ժամանակակից արվեստի, Էրեբունի թանգարանները 20 տոկոս զեղչով, նույ-
նիսկ եթե այցելուն ընտրում է էքսկուրսիոն տարբերակը։ Երվանդ Քոչարի թանգարանում քարտի առկայության դեպքում այցելուներին սպասում են հատուկ նվերներ։ Հակասրճարանի տնօրենի խոսքերով՝ համագործակցության գաղափարը թանգարանների տնօրինությունները սիրով են ընդունել։ Մանուշակը պատմում է, որ զեղչային քարտերի գաղափարը վաղուց արդեն նորույթ չէ Հայաստանում, սակայն մշակութային ուղղվածության ոլորտում նման քարտեր առաջարկելու հարցում Էօնն առաջինն է՝ «Կարծում եմ, սա կարող է լավ նախադեպ լինել, որ տարբեր հաստատություններ ևս հետաքրքրվեն նման քոբրենդինգային հնարավորություններով։ Հուսով եմ գաղափարը կսիրվի ու կտարածվի», — ասում է նա։ Ի դեպ, քարտերը էջանիշներ են հիշեցնում, այնպես որ զեղչը ստանալուց հետո էլ դրանք կարելի է օգտագործել գրքեր ընթերցելիս։ «Տարբեր մշակութային ծրագրեր ունենք, սեմինարներ, ֆիլմերի դիտումներ ենք կազմակերպում։ Ուզում ենք շարունակել համագործակցել մշակութային ոլորտի մասնագետների հետ, ներառելով արդեն հենց թանգարանները։ Նախատեսում ենք, որ թանգարաններում ներկայացված տարբեր նմուշների շուրջ քննարկումներ կծավալենք մեզ մոտ», — պատմում է Մանուշակը։ Քարտերն առայժմ կգործեն երկու ամսվա ընթացքում, հետագայում կերկարացվի ժամկետն ու կընդլայնվի համագործակցող թանգարանների ցանկը։
Լենա Գևորգյան
8 9
Հոկտեմբեր 2016
ՔԱՂԱՔԱՄԵՋ Օլիմպիական խաղեր
Ռիո 2016 Այս տարի Հայաստանը Ռիոյի Օլիմպիական խաղերում շահեց չորս մեդալ, այդ թվում՝ քսան տարվա մեջ առաջին ոսկին: Մեր ազգային օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավոր Ucom ընկերության PR-ի և բրենդի զարգացման գծով բաժնի ղեկավար Աշոտ Բարսեղյանն այդ օրերին նույնպես Բրազիլիայում էր և ներսից հետևում էր մեր մարզիկների ելույթներին: ԵՐԵՎԱՆին նա պատմել է այն, ինչ մենք չէինք կարող տեսնել հեռուստահեռարձակումների ժամանակ:
→ Սիմոն Մարտիրոսյանը, Միհրան Հարությունյանը, Աշոտ Բարսեղյանը, Գոռ Մինասյանը և Արթուր Ալեքսանյանը
Ինքնատիպ օլիմպիական մթնոլորտ
Հայաստանը Ռիո-2016-ում Հայաստանի հավաքականում այս տարվա Օլիմպիադային ընդգրկված էր 33 մարզիկ: Մեդալների արժանացան չորսը՝ Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ, ոսկի՝ առաջին հայկական ոսկե մեդալը 1996 թվականից ի վեր), Միհրան Հարությունյանը (ըմբշամարտ, արծաթ), Սիմոն Մարտիրոսյանը (ծանրամարտ, արծաթ) և Գոռ Մինասյանը (ծանրամարտ, արծաթ): Ընդհանուր աղյուսակում Հայաստանն այս ցուցանիշով զբաղեցրեց 42-րդ տեղը (առաջին հորիզոնականում՝ ԱՄՆ):
10 11
Հոկտեմբեր 2016
Օլիմպիական խաղերին մեկնելուց ակնկալում ես տեսնել կարծրատիպ դարձած արժեքներ, բայց իրականում դրանք ոչ միշտ է, որ պահպանվում են, որովհետև մրցակցությունն այնքան սուր է: Շատ հաճախ, ցավոք, օլիմպիական հիմնական սկզբունքները՝ համերաշխությունը, հաշտությունը և այլն, մի կողմ են մղվում: Սակայն մյուս կողմից էլ, սովորական երկրպագուների դեպքում, եթե ժամանել ես տվյալ երկիր՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար ու կրում ես հայրենիքդ խորհրդանշող մարզահագուստը, ցանկացած պահի քեզ կարող են կանգնեցնել այլ երկրների ներկայացուցիչները՝ ծանոթանալ, ջերմորեն զրուցել, լուսանկարվել, փոխանակել մարզահագուստը: Հարավային Ամերիկայի երկրներից մի քանիսի դրոշները հայկականն են հիշեցնում: Հենց տեսնում էին մեզ՝ հարազատի նման էին մոտենում, արդեն գիտեին, որ Հայաստանից ենք: Դա ամենահավես ու սիրուն պահերից էր: Բացի դրանից, մարզադաշտից դուրս, փողոցներում կամ ռեստորաններում մարզազգեստով բոլոր մարդիկ միմյանցից հետաքրքրվում էին՝ ո՞ր երկրի ներկայացուցիչ է,
արդյոք մարզի՞կ է: Այնպես չէ, որ մենք՝ մեր սպորտսմեններին աջակցողներս, շատ աթլետիկ կառուցվածք ունեինք, բայց կարծում էին, ծանրամարտիկներ ենք, մեզ էլ էին հարցուփորձ անում: Ու այդ ամենը յուրահատուկ ջերմություն էր հաղորդում ու ինքնատիպ օլիմպիական մթնոլորտ ստեղծում: Մի օր էլ մտանք ռեստորան ու մեզ մոտեցան նիգերիացի մարզիկները, միանգամից մտերմացանք, սկսեցինք զրուցել: Օլիմպիական օր էր, ու նույնիսկ կեսգիշերն անց, անկախ ազգությունից, դու միանգամից հարազատ էիր գտնում:
Բրազիլացիները՝ Հայաստանի երկրպագուներ
Առանձնահատուկ ձևով ուզում եմ նշել բրազիլացիների մասնակցությունն ամբողջ օլիմպիական տոնին: Բրազիլացիներն այդքան էլ խանդոտ չեն ու մարդկային առումով շատ բարի են: Եթե տեսնում էին, որ հայ մարզիկն ակնհայտ ուժեղ է կամ աջակցության կարիք ունի, միանգամից սկսում էին երկրպագել մեզ՝ գոռալ «Հայաստա՜ն»: Հուզվում էին, մեզ հետ միասին ընդվզում: Մեր Գոռ Մինասյանի ելույթի ժամանակ բրազիլացիները հայերին հավասար անհանգստանում ու գոռում էին, որովհետև
→ Հայաստանի օլիմպիական հավաքականը՝ Ռիո մեկնելիս
նոր ռեկորդներ, արդյունքներ էին ակնկալում: Արթուրի ելույթի ժամանակ էլ բրազիլացիները մեր կողքն էին նստել, համախմբված նրա անունն էին վանկարկում: Ամենատեսարժան ու լեփ-լեցուն դահլիճները բարձր քաշայինում մրցող ծանրամարտիկների ելույթների ժամանակ են լինում: Գոռ Մինասյանի ելույթի ընթացքում դահլիճում պարզապես տեղ չկար: Ի դեպ, դահլիճում նստատեղեր զբաղեցնելու առումով ամեն ինչ շատ լիբերալ էր մտածված: Անկախ պաշտոնից բոլորը համարվում էին օլիմպիական ընտանիքի անդամ, որ եկել էին իրենց հարազատներին երկրպագելու: Նախագահներն ու երկրպագուները միմյանց կողք էին նստած, բոլորը հավասար էին՝ առանց VIP հատվածների: Նույնիսկ երբ տեղ էինք զիջում տարիքով մարդկանց՝ հրաժարվում էին, այդ մթնոլորտն այնքան ջերմ էր, որ բոլորը պարզապես վայելում էին պահը:
Հայ երկրպագուները
Շատ հետաքրքիր էր հետևել երկրպագուների մասնակցությանը: Ռիո դե Ժանեյրոյում շատ հայեր չկան՝ մոտ 300-ն են: Իսկ Սան Պաուլոյում հայերի մեծ համայնք կա, ու շատերն էին եկել մերոնց երկրպագելու: Ի դեպ, հանդիպեցինք հայերի, ովքեր եկել էին մեզ մեդալներ բերած այդ կարևոր երկու օրվա մրցապայքարներին հետևելու Ուրուգվայից: Հիշում եմ Անդրանիկին ու Ռոբերտին, որ Լոս Անջելեսից էին եկել:
Մեր լավ մարդիկ
Մեր մեդալակիրների և մեդալների չարժանացած մարզիկների հետ շփումը շատ հետաքրքիր էր: Ռիո մեկնելուց առաջ ինքս անձամբ նրանց չէի ճանաչում: Առաջին հերթին նրանցից յուրաքանչյուրը լավ մարդ է: Սոցիալական ցանցերում շատ էին գրում՝ «Մեր հերոսները», «Մեր չեմպիոնները»: Ես օրինակ՝ կգրեի «մեր լավ մարդիկ, մեր ընկերները»: Մրցումներից առաջ լարվածությունը մեծ էր, ոչ մեկի հետ չէին շփվում: Հետո տեսնում էինք նրանցից շատերին մրցումներից առաջ կամ հետո Հիսուս Ամենափրկչի հուշարձանի մոտ, ամեն մեկն իր մտքերով ու ցանկություններով: Այդ ամենը շատ հուզիչ էր: Երբեմն նաև զվարճալի: Կարծես թե Գոռն էր՝ էքսկուրսիա-
ներից մեկի ժամանակ նայեց այդ հսկա արձանին ու ասաց՝ «փաստորեն, որ ասում էին Աստված մեծ է, ճիշտ էին ասում»: Մենք ինքներս մեզ ամենասովորական երկրպագուների նման էինք պահում, հուզվում, լացում, ուրախանում էինք: Բնականաբար ամենացավալի պահերից էր Միհրանի ելույթը: Կարեն Շաբոյանի հետ էինք նստած, ու երբ մեդալը Միհրանին չհանձնեցին, Կարենը դեռ կես ժամ բարկացած գոռում էր: Արթուրի ելույթի ընթացքում երկրպագուների սիրտն այնքան լիքն էր, որ էլ չէինք ուզում լսել հիմնը՝ միանգամից արտասվում էինք: Քաթարով էինք վերադառնում: Օդանավակայանում մի խումբ հնդիկներ ճանաչեցին Արթուրին, մոտեցան ու սկսեցին լուսանկարվել՝ «ձեռքից ձեռք» էին խլում:
Ապագա Նեյմարները
Գնացել էինք Բրազիլիա-Հոնդուրաս խաղը դիտելու, որպեսզի Նեյմարին տեսնենք: Ու մեզ համար ընդհանրապես կարևոր չէր, թե ովքեր են նրա թիմակիցները: Բայց, համենայն դեպս, մտապահեցինք մյուս խաղացողների անունները, գուցե մի քանի տարի հետո նրանցից մեկն էլ Նեյմար դառնա:
Մենք չենք տեսել, թե ինչպես է Կարեն Գիլոյանը սափրում գլուխը, որովհետև դահլիճում էինք: Կարենը սպորտով է ապրում, բոլոր ժամանակների Օլիմպիական խաղերի գիտակն է: Իր համար պարզապես մեծ տոն էր, Օլիմպիական խաղերի ավարտից հետո նա դեռ երկար խոսում էր, իսկ խաղերի ընթացքում այնքան էր լարվել, որ վզի մկանները բռնվել էին:
Անձնավորելով մեդալակիրներին
Օլիմպիադայի ընթացքում մի կարևոր բան հասկացա. բացի մի քանի հոգուց իրականում մենք մարզիկներին չենք ճանաչում: Բայց մնացած մարզիկների անունն էլ պիտի աշխարհն իմանա: Օլիմպիադայում մրցապայքարը երկրների միջև է ընթանում և հաճախ մոռացվում են անձերը: Մենք էլ ասում ենք՝ Հայաստանը մեդալի արժանացավ, բայց չէ՞ որ այդ մեդալի հետևում այդ չորս հոգին էին կանգնած: Եթե մի քանի տարի հետո սկսեմ վերհիշել Օլիմպիական խաղերը, անմիջապես կհիշեմ այն պահը, երբ Արթուրը պատվո հարթակի առաջին տեղում էր կանգնած, իսկ շուրջս բոլոր հայերը հուզված էին: Անկառավարելի մթնոլորտ էր, էմոցիաների պայթյուն: Այ այդպիսի պատմական ակնթարթներ էին:
Լենա Գևորգյան Pan Photo
ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցանություն
Փոքր, բայց հպարտ Երևանը նոր գրադարաններ ունի՝ առանց գրադարանավարուհիների, համակարգիչների ու սեղանների առկայության: Ամբողջ աշխարհում մեծ տարածում ունեցող անվճար գրքեր առաջարկող փողոցային «փոքրիկ գրադարանները» հասանելի են Արամի փողոցում և Սիրահարների այգում: Եվս 13 գունավոր գրադարան շուտով կտեղադրվի Երևանի մարդաշատ փողոցներում:
«Փոքրիկ անվճար գրադարան» ծրագրի հայաստանյան մասի հեղինակները սփյուռքահայ աղջիկներ են՝ Նինան և Լորին: Մոտ երեք տարի առաջ միաժամանակ եկան Հայաստան «Դեպի Հայք» կազմակերպության կամավորական ծրագրին մասնակցելու և սեփական արմատներն ուսումնասիրելու համար: Ութ ամսվա ընթացքում այնքան սիրեցին Հայաստանը, որ որոշեցին իրենց կյանքն այստեղ շարունակել: Ավելին՝ նախաձեռնեցին և իրականացրեցին «Փոքրիկ անվճար գրադարան» ծրագիրը:
Գրադարանավարուհու աշխատանքից մինչև սեփական գրադարանի «ղեկավար»
Լորի Ալվանդյանը 28 տարեկան է: Եկել է Նյու Ջերսիից, որտեղ 14 տարեկանից գրադարանավարուհի է աշխատել. «Ես մեծացել եմ գրքերի շրջապատում: Գրադարանը շատ կարևոր դեր ունի իմ կյանքում: Կարծում եմ՝ Հայաստանում ընթերցանությունը շատ անձնական
12 13
Հոկտեմբեր 2016
է, մարդիկ իրենց գրքերը չեն կիսում ուրիշների հետ: Այդ պատճառով էլ անվճար գրադարաններ ստեղծելու գաղափարն անընդհատ խմորվում էր մեր գլխում: Մտածում էինք, որ պետք է անպայման իրականություն դարձնենք, որովհետև գիրք ընթերցելու համար ոչ մեկը ոչ մի խոչընդոտ չպետք է ունենա», — ասում է Լորին: Ծրագրի համահեղինակը պատմում է, որ սկզբնական շրջանում գաղափարը նույնիսկ իր ընկերների համար շատ տարօրինակ է հնչել. «Երբ ասացի, բոլորը հարցրեցին՝ ինչո՞ւ, ինչի՞ համար: Նրանց թվում էր, որ մարդիկ կվերցնեն գրքերն ու չեն վերադարձնի: Ես ասացի՝ թող այդպես լինի: Եթե մարդիկ հավանում են գիրքը, կարող են իրենց մոտ պահել: Ամեն դեպքում մենք հույս ունենք, որ մարդկանց կհետաքրքրի մեր նախաձեռնությունը, նրանք գիրքը կվերցնեն, կընթերցեն, իսկ փոխարենը գրադարանում ուրիշ գիրք կտեղադրեն»: Լորիի նպատակը Հայաստանում ընթերցանության տարածումն է: Ասում է՝ մարդիկ պետք
է ինքնակրթությամբ զբաղվեն. «Երևանի փողոցներում քիչ եմ նկատել գիրք կարդացող մարդկանց: Մինչդեռ կարծում եմ, որ ընթերցանությունը նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը: Նշանակություն չունի՝ ով ես, որտեղից, որքան գումար ես աշխատում, պետք է կրթվելու գործընթացը երբեք չդադարեցնել»: Հայերեն տառերով ու գունավոր պատկերներով զարդարված գրադարանների տեղադրման աշխատանքները մի փոքր բարդ են իրականացել: Պատճառն այն է, որ տարածքների մի մասը մասնավոր սեփականություն է, մյուս մասն էլ քաղաքապետարանի վերահսկողության տակ է: Աղջիկները դիմել են համապատասխան մարդկանց ու կառույցներին և թույլտվություն ստանալուց հետո միայն տեղադրել գրադարանները: «Ինձ համար բոլոր մարդիկ պետք է հնարավորություն ունենան անելու այն, ինչ ցանկանում են: Մենք ցանկանում ենք ամբողջ Հայաստանով գրադարաններ տեղադրել: Երբեմն
Գոհար Արամյան
Little Free Library «Փոքրիկ անվճար գրադարան» նախագիծը մեկնարկել է 2009 թվականին Միացյալ Նահանգներում: Ծրագրի հեղինակները Թոդ Բոլն (Todd Bol) ու Ռիք Բրուքսն (Rick Brooks) են: Այսօր արդեն 80-ից ավելի երկրներում տեղադրված են մոտ 30 հազար անվճար գրադարաններ:
Առաջին երկու փոքրիկ գրադարանները տեղադրվել են Արամի 80 հասցեում և Սիրահարների այգում
ընկերներս ասում են, որ իրենց սիրելի գիրքը գտել են հենց մեր գրադարանում: Դա մեզ շատ է ոգևորում», — ասում է Լորին:
Ընթերցանության հեղափոխության «մեղավորը»
Կես հայ, կես իսպանացի Նինա Ռոմա Աղվանյանը Հայաստան էր եկել իր ինքնությունը բացահայտելու համար. «Հայրս իսպանացի է, մայրս՝ հայ: Ես հիմնականում մեծացել եմ իսպանական մշակույթի ազդեցության տակ: Եկա Հայաստան, որպեսզի պարզեմ, թե որտեղից են գալիս իմ մայրական արմատները»: Նինան այստեղ աշխատում է որպես անգլերենի ուսուցչուհի, նաև «Դեպի Հայք» կազմակերպությունում, որտեղ կամավորներին մատուցում է հոգեբանական և սոցիալական աջակցություն: Միաժամանակ զբաղվում է «Փոքրիկ անվճար գրադարանների» գեղագիտական մասի ապահովմամբ: «Գիտեք՝ այստեղ մարդիկ զարմանում են, երբ տեսնում են, որ երկու աղջիկներ նման
նախաձեռնություն են իրականացնում: Նրանք մեզ չեն հավատում, կարծում են՝ լուրջ չէ մեր կատարած աշխատանքը: Դա մեզ չի անհանգստացնում: Մենք շարունակելու ենք Հայաստանում ընթերցանության հեղափոխություն անել», — ասում է ծրագրի համահեղինակը: Գունավոր գրադարանները Հայաստանում այնքան էլ արագ չեն զարգանում, գրքերը դժվար են հավաքվում: Հիմնականում օտարալեզու գրքեր են տեղադրվում, հայալեզու գրականության պակաս կա. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այստեղ մարդիկ ցանկանում են կարդալ, բայց գիրք չունեն: Մեր գրադարանները տալիս են այդ հնարավորությունը: Հայաստանում մարդիկ դեռ ամբողջովին չեն հասկանում՝ ինչ ենք մենք անում: Ժամանակ է պետք, որպեսզի մարդիկ սովորեն անվճար գրադարանների ներկայությանը»: Նինան վստահ է՝ սովորելու գործընթացը բոլորի համար պետք է ուրախ կազմակեր-
պել. «Ոչ մեկը ստիպողաբար չի կարող կրթվել: Հատկապես երեխաները պետք է ոգևորված լինեն: Մեր գրադարանները հիանալի միջոց են վիզուալ և էսթետիկ տեսքով տարածելու ընթերցանության գաղափարը: Փոքրիկները քայլում են փողոցում և տեսնում գեղեցիկ գրադարան: Կարծում ենք՝ նրանց մոտ գիրք վերցնելու և ընթերցելու ցանկություն կառաջանա»: Լորին և Նինան Հայաստանում իրենց լավ են զգում: Ասում են՝ երկիրը փոքր է, քաղաքը՝ մի բուռ. «Դժվար է ապրել ընտանիքից հեռու, միևնույն ժամանակ հեշտ է, որովհետև այստեղ մարդիկ շատ հյուրընկալ ու ընկերասեր են: Հայաստանում ու Միացյալ Նահանգներում բոլորովին այլ իրականություններ են: Կյանքն այստեղ ավելի հարմար ու հանգիստ է», — վստահեցնում են աղջիկները: «Փոքրիկ անվճար գրադարան» ծրագրի հաջորդ կանգառը Հայաստանի մարզերում է լինելու: Ծրագրի հեղինակները փնտրում են աջակիցներ գրքեր գնելու և նոր գրադարաններ տեղադրելու համար:
Գոհար Արամյան
ՔԱՂԱՔԱՄԵՋ Փառատոն
ՌեԱնիմանիա 2016 Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի 8-րդ ՌեԱնիմանիա անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը: ԵՐԵՎԱՆը, ավանդույթի համաձայն, ներկայացնում է փառատոնի լայնածավալ ծրագրում ընդգրկված բազմաթիվ ֆիլմերից մի քանիսը, որոնք հատկապես չի կարելի բաց թողնել:
Իմ կյանքը՝ որպես Դդմիկի (Ma vie de courgette) Ռեժիսոր՝ Կլոդ Բառա Ֆրանսիա, Շվեյցարիա | 2016
Ինչի մասին է. Դդմիկը տարօրինակ անվան տեր 10 տարեկան մի տղա է: Մոր հանկարծակի մահից հետո նա հայտնվում է որբանոցում, որտեղ հանդիպում է ուրիշ որբերի: Սկզբում պայքարում է այս խորթ միջավայրում իր տեղը գտնելու համար, բայց շատ շուտով նա կսովորի վստահել, կգտնի սեր և, ի վերջո, նոր ընտանիք: Ինչու չարժե բաց թողնել. Դրամատիկ պատմություն և հրաշալի տիկնիկային անիմացիա՝ սա արժե տեսնել մեծ էկրանով: Ավելի մեծ վստահության համար նշենք, որ Դդմիկի մասին ֆիլմը եղել է այս տարվա Կաննի կինոփառատոնի «Ոսկե կինոխցիկ» մրցույթում, իսկ Աննեսիի անիմացիոն ֆիլմերի փառատոնում ստացել երկու մրցանակ:
Ադամա (Adama)
Ռեժիսոր՝ Սիմոն Ռուբի Ֆրանսիա | 2015 Ինչի մասին է. 12-ամյա Ադաման ապրում է Արևմտյան Աֆրիկայի հեռավոր գյուղերից մեկում: Ժայռերից այն կողմ գտնվում է Շունչերի երկիրը, որի բնակիչները վնասվել են պատերազմատենչ ոգիների պատճառով: Երբ հերոսի ավագ եղբայրը հանկարծակի անհետանում է գյուղից, Ադաման որոշում է դուրս գալ որոնումների: Շուտով հուսահատ երեխան հայտնվում է պատերազմող Եվրոպայում, իսկ եղբոր նկատմամբ տածած սերը բերում է ճանապարհորդության անսպասելի ավարտի: Ինչու չարժե բաց թողնել. Հրաշալի գունագեղ գրաֆիկա, որին պարզապես հաճելի է հետևել, դրամատիկ պատմություն քաղաքակրթությունների բախման մասին և, ի վերջո, Ֆրանսիայում մեծ ուշադրության արժանացած աշխատանք՝ մրցանակ Աննեսիում, մասնակցություն Սեզարի (ֆրանսիական Օսկարն է) և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակաբաշխություններին:
Ապրիլի 25 (25 April) Ռեժիսոր Լին Փուլի Նոր Զելանդիա | 2015
Ինչի մասին է. Պատմությունը Նոր Զելանդացիների՝ Գալիպոլիի (Թուրքիա) ճակատամարտում ունեցած փորձի մասին է, որը ներկայացվում է ժամանակակից հասարակությանը վերապատկերված աշխարհի տեսքով: Ինչու չարժե բաց թողնել. Վավերագրական անիմացիան գնալով ավելի ու ավելի տարածում է ստանում, և դա հրաշալի է: Առաջին աշխարհամարտի ամենաարյունալի ճակատամարտերից մեկը և ընդհանրապես պատերազմը ներկայացված են այստեղ վառ և գունեղ գրաֆիկական նովելի ոճով, որը տարբերվում է սովորական սև ու սպիտակ արխիվային պատկերներից: Ինչու՞ վավերագրական: Որովհետև ամբողջ պամտությունը հիմնված է Առաջին համաշխարհայինում ծառայածների օրագրերի վրա:
14 15
Հոկտեմբեր 2016
Կարմիր կրիան (La tortue rouge) Ռեժիսոր՝ Մայքլ Դուդոկ Դե Վիթ Ֆրանսիա, Բելգիա, Ճապոնիա | 2016
Ինչի մասին է. Անմարդաբնակ կղզում հայտնված մի երիտասարդ ամեն կերպ փորձում է փախչել այնտեղից, բայց բոլոր նրա փորձերը կանխում է հսկա կարմիր կրիան: Ինչու չարժե բաց թողնել. Հոլանդացի ռեժիսոր Դե Վիթը ժամանակակից անիմացիայի կարևոր դեմքերից է՝ 2000-ին նա, օրինակ, ստացել է Օսկար, ԲԱՖՏԱ և Աննեսիի գրան-պրի իր կարճամետրաժ ֆիլմի համար: Իսկ այս յուրահատուկ գործը՝ իր դեբյուտային լիամետրաժը, որտեղ չկան դիալոգներ, ստեղծել է լեգենդար ճապոնական Gibli ստուդիայի հետ համատեղ: Այս տարի Կաննում ֆիլմն արժանացել է «Հատուկ հայացք» ծրագրի ժյուրիի մրցանակին և հիմա, առաջին անգամ տարածաշրջանում, ցուցադրվելու է ՌեԱնիմանիայի շրջանակում:
Լուիզի ձմեռը (Louise en hiver)
Լուսամուտի ձիերը (Window Horses)
Ինչի մասին է. Ծովափնյա փոքրիկ քաղաքի կայարանից հեռանում է սեզոնի վերջին գնացքը՝ հետևում թողնելով Լուիզին՝ տարեց մի կնոջ, ով ընդամենը մի քանի վայրկյան էր ուշացել: Լուիզը մնում է քաղաքում մեն-մենակ: Եղանակը կտրուկ վատթարանում է, և մակընթացությունն ավերում է քաղաքը՝ խափանելով էլեկտրականությունը և հաղորդակցության բոլոր միջոցները: Այս փխրուն տարեց կինը Ռոբինզոն Կրուզոն չէ, և գարունը դիմավորելու նրա շանսերը անհավանական են... Ինչու չարժե բաց թողնել. Նախ և առաջ՝ հանուն ռեժիսոր Ժան Ֆրանսուա Լագիոնիի: Նա ֆրանսիական անիմացիոն կինոյի կենդանի դասական է, դեռ 1965-ին Կաննում Ոսկե արմավենի է ստացել լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, ապա նաև նկարահանել մի շարք լիամետրաժներ (օրինակ՝ «Նկարը» մի քանի տարի առաջ ՌեԱնիմանիայի բացման ֆիլմն էր): «Լուիզի ձմեռը» նրա վեցերորդ լիամետրաժ ֆիլմն է, և Լագիոնին այստեղ հանդես է եկել որպես սցենարիստ և ռեժիսոր:
Ինչի մասին է. Ռոզին երիտասարդ կանադացի պոետ է, ով ունի չինական և պարսկական արմատներ: Մի օր նա մեկնում է Իրան՝ պոեզիայի փառատոնի մասնակցելու: Այս փոքրիկ ուղևորությունը վերածվում է ներման և հաշտեցման ճանապարհորդության, իսկ անցյալի հետ առերեսումը նպաստում է հերոսուհու մշակութային ինքնության բացահայտմանը: Ինչու չարժե բաց թողնել. Նախ, սյուժեն ինքնին խիստ հետաքրքիր է: Բացի այդ, ֆիլմի հնչյունավորողների թվում են կանադացի աստղ Էլեն Փեյջը և պարսկական արմատներ ունեցող Շորե Աղդաշլուն՝ շուտով, հավանաբար, մենք կտեսնենք նրան հայ կնոջ դերում՝ ցեղասպանության մասին պատմող «Խոստում» դրամայում Քրիսթիան Բեյլի և Օսկար Այզեքի հետ (իսկ առայժմ գոնե լսենք):
Ռեժիսոր՝ Ժան Ֆրանսուա Լագիոնի Ֆրանսիա, Կանադա | 2016
Ռեժիսոր՝ Անն Մարի Ֆլեմինգ Կանադա | 2016
Վրեժխնդրություն (Revengeance) Ռեժիսորներ՝ Բիլլ Փլիմփթոն, Ջիմ Լուջան ԱՄՆ | 2016
Ինչի մասին է. Ցածրակարգ հանցագործների որսորդ՝ Ռոդ Ռոզը կամ «Մի հոգանոց խումբը», հայտնվում է վտանգավոր իրավիճակում, երբ աշխատանքի պատվեր է ստանում նախկինում ըմբիշ և բայկեր, այժմ «Մահվան դեմք» մականվամբ հայտնի ԱՄՆ սենատորից: Ինչու չարժե բաց թողնել. Ամերիկացի Բիլ Փլիմփթոնը ժամանակակից անիմացիայի կենդանի դասական է, նրա ամեն մի նոր լիամետրաժ գործ պետք է գնալ դիտելու վազելով՝ առանց կանգ առնելու: ՌեԱնիմանիան հետևողականորեն բերում է Երևան Փլիմթոնի (նա, ի դեպ, հասցրել է նաև տեսահոլովակ նկարահանել Քանյե Ուեսթի համար՝ Քանյեն գիտի Փլիմփթոնի մեծությունը) բոլոր նոր աշխատանքները (օրինակ՝ «Ապուշներն ու հրեշտակները»), իսկ անգամ Փլիմփթոնը կլինի փառատոնի աստղային հյուրը՝ պետք է ոչ միայն դիտել «Վրեժխնդրությունը», այլև հանդիպել նրա համահեղինակին:
#SupportReANIMANIA «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն կինոյի և պատկերապատման արվեստի փառատոնը դրամահավաք է սկսել Indiegogo համաֆինանասավորման հարթակում՝ www.igg.me/at/reanimania: Հանրային դրամահավաքը կազմակերպվել է փառատոնը անկախ պահելու և հայ տաղանդավոր մասնագետների համար նոր կրթական և բիզնես հնարավորությունների ստեղծումը շարունակելու նպատակով, ինչպես նաև՝ վերականգնելու «ՄԱՐԱՆԻ» անիմացիոն շուկան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ցուցահանդեսային տաղավարներում ներկայացնել իրենց ընկերությունները, շփվել միջազգային հյուրերի և հազարավոր այցելուների հետ։ Աջակցե՛ք «ՌեԱնիմանիա» փառատոնին ու ստացե՛ք հետաքրքիր նվերներ:
Արեգ Դավթյան
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Ուղի
Երևան ջազ սոլո Ամեն քաղաք ապրում է իր ռիթմով։ Հարավային էքսպրեսիայի ու եվրոպական զսպվածության յուրօրինակ համադրությունը, որը հատուկ է երևանյան ռիթմին, 75 տարի առաջ իր արտահայտությունը գտավ ջազում։ Երևանի ջազային վայրերով շրջեցինք երաժիշտ Լևոն Մալխասյանի հետ, որը վստահ է՝ Երևանի ու ջազի դուետը միանշանակ ստացվել է։
↑ Արտեմի Այվազյանը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը
16 17
Հոկտեմբեր 2016
↑ Լևոն Մալխասյանը, Ալեքսանդր Զաքարյանը, Աքսել Բակունցը և Արմեն «Չիկո» Թութունջյանը
← Արամ Խաչատրյանը, Արտեմի Այվազյանը և Հայաստանի պետական ջազ նվագախումբը
Կինո գնալ՝ ջազ լսելու
Ամեն ինչ սկսվել է հեռավոր 1938 թվականին՝ կոմպոզիտոր և թավջութակահար Արտեմի Այվազյանի և դիրիժոր Ցոլակ Վարդազարյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծումից։ Դա Անդրկովկասում առաջին բիգ բենդն էր։ Եվ դա իսկական ռումբ էր։ Նվագախումբը ֆանտաստիկ ճանաչում ստացավ ԽՍՀՄ-ում։ Երբ Արտեմին հեռացավ կյանքից, էստաֆետն ընդունեց Կոնստանտին Օրբելյանը։ 36 տարվա ընթացքում նա նվագախումբը, ինչպես այսօր կասեին, դարձրեց բրենդ։ Արդյունքում կոլեկտիվը առաջին խորհրդային ջազ համույթներից էր, որը եղավ ԱՄՆ-ում։ Առնո Բաբաջանյան, Մարտին Վարդազարյան, Մելիք Մավիսակալյան, Ստեփան Շաքարյան, Էդուարդ Բաղդասարյան՝ ինչպիսի՛ անուններ։ Հայկական ջազի տիտաններ, որոնք այն լեգենդար դարձրեցին։ Այո, այդ ժամանակ, թերևս, մենակատարը Երևանն էր, որովհետև ԽՍՀՄ քաղաքներից քչերը կարող էին իրենց նման «խուլիգանություն» թույլ տալ՝ «գաղափարապես օտար» երաժշտություն նվագել։ Ջազ այստեղ նվագում էին ցանկացած հարթակում, որտեղ թույլատրում էին, անգամ կինոթատրոններում՝ ցուցադրությունների արանքում։ Ընդ որում, նկատեք, հանդիսատեսներին գրավելու համար։ Մարդիկ կինո էին գնում, որպեսզի ջազ լսեն։ Սկզբում «Մոսկվայում», հետո «Նաիրիում», «Հայրենիքում» ու «Սասունցի Դավիթում»։ Դա բիգ բենդերի ժամանակն էր՝ գրեթե մինչև 60-ականների սկիզբը։
Ջազային «դիսիդենտություն» որպես այդպիսին մեզ մոտ չի եղել։ Ավելին, 1963 թվականին ես ստեղծեցի Երեվանում առաջին փոքր ջազ բենդը
Անդիսիդենտ
Չնայած Սովետում բավական տարածված «Այսօր նա ջազ է լսում, իսկ վաղը Հայրենիքը կծախի» խոսքին, «փորձի էր գնում, ընկավ միլիցայություն» տիպի դեպքեր Երևանում չէին պատահում։ Ջազային «դիսիդենտություն» որպես այդպիսին մեզ մոտ չի եղել։ Ավելին, 1963 թվականին ես Բրյուսովի ինստիտուտում ստեղծեցի Երևանում առաջին փոքր ջազ բենդը՝ «Լևոն Մալխասյանի տրիոն»։ Աշխարհում այդպես էր ընդունված՝ կազմը կոչել դաշնակահարի կամ ղեկավարի անունով։ Մեր կազմում նվագում էին իմ ընկերներն ու համախոհները՝ կոնտրաբասիստ Արթուր Աբրահամյանը, հարվածային Արմեն Թութունջյանը՝ Չիկոն, իսկ շուտով մեզ միացավ փայլուն սաքսոֆոնահար Ալեքսանդր Զախարյանը։ Հիմա նա ապրում և աշխատում է Մոսկվայում։ Կարելի է ասել, որ դա Հայաստանում փոքր բենդերի դարաշրջանի սկիզբն էր։ Այդ ռոմանտիկ ժամանակներում մեզ համար գլխավոր հոնորարը սիրելի երաժշտությունը նվագելու հնարավորությունն էր։
Ջազ, ջազ ամենուր
1968-ին ես կազմակերպեցի առաջին հանրապետական ջազ փառատոնը: Դա իսկապես մեծ իրադարձություն էր, ի դեպ, փառատոնի նախագահը հիանալի գրող և թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանն էր։ Իսկ 1970-ին «Լևոն Մալխասյանի կվարտետն» առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը Կույբիշևում կայացած Համամիութենական ջազ փառատոնում, որտեղ դափնեկիր դարձավ։ Մեր Ալեքսանդր Զախարյանը ճանաչվեց լավագույն սաքսոֆոնահար, իսկ լավագույն դաշնակահարի կոչումը ես կիսեցի օդեսացի Ալեքսանդր Ֆայնբորնի հետ։ Հետո Համամիութենական ջազ փառատոն տեղի ունեցավ Վորոնեժում 1972-ին։ Իսկ հետո արդեն ամեն ինչ ինքնաբերաբար շարունակվեց։ Հանրությունը՝ և՛ երիտասարդությունը, և՛ հասուն մարդիկ, ուղղակի կոտորում էին իրենց, որպեսզի հայտնվեն այն դահլիճներում, որտեղ մենք համերգ էինք տալիս։ Փոքր կազմով ջազմենը հնարավորություն ունի ավելի վառ ցույց տալ իր անհատականությունը, վարպետությունը, գործիքին տիրապետելը, աշխարհայացքը։ Բայց դա նաև պատասխանատվության այլ աստիճան է։ Առնվազն այն պատճառով, որ ոգեշնչումը չպետք է առաջ անցնի պրոֆեսիոնալիզմից։ Հետո՝ 1985 ու 1986 թվականներին Երևանում կազմակերպեցինք երկու համամիութենական փառատոն: Դրանք վառ տոներ էին մեր մայրաքաղաքի երաժշտական կյանքում։ Միայն առաջին փառատոնին ջազ
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Ուղի ↓ Անդրեյ Թովմասյանն ու Օսկար Պիտերսոնը
բենդեր էին ժամանել Միության 23 քաղաքներից։ Երկրորդը չէր զիջում իր հզորությամբ։ Այդ ժամանակ մեզ շատ օգնեցին Մշակույթի նախարարությունն ու Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը։ Հենրիկը շատ բան է արել Երևանում ջազին օժանդակելու համար։ 1983-ին նրա Կենտրոնում մենք ջազ ակումբ բացեցինք, որտեղ դասավանդում և նվագում էին այն ժամանակ Երևանում գտնվող բոլոր ջազմենները։ Հենց դա էլ թույլ տվեց մեզ երկու տարի անց հանդգնություն ունենալ կազմակերպելու Ջազ երաժշտության համամիութենական փառատոնը։ Ի՜նչ անուններ էին այնտեղ հայտագրված՝ Վահագն Հայրապետյան, Արմեն Հյուսնունց, Նիկողայոս Վարդանյան, Հայկ Շաքարյան, Միքայել Զաքարյան և շատ ուրիշներ։
Անդադար ջազային բումի երկիր
Կա թյուր կարծիք, թե ես կանգնած եմ հայկական ջազի ակունքներում: Դե լավ է, որ գոնե չեն ասում, թե սինկոպան էլ եմ ես հնարել... Շոյված եմ, իհարկե, բայց ճշմարտությունն ավելի թանկ է։ Ակունքներում կանգնած էին այն նշանավոր ջազմենները, որոնց մասին խոսում էի սկզբում։ Ես ընդամենը ավանդույթների շարունակողն եմ։ Այնպես որ, երբ լսում եմ, թե «ջազը Երևանում վերջին երկու-երեք տարիներին է ծաղկել», պատասխանում եմ. «Ժողովուրդ, ի՞նչ երկու-երեք տարի։ Ի՞նչ եք խոսում»։ Ես ինձ ինչ հիշում եմ, ջազը Երևանում միշտ սիրված ու պահանջված է եղել։ Հայաստանն ընդհանրապես անդադար ջազային բումի երկիր է։
Ինտերվալ
Մի քանի տարով ամեն ինչ կարծես կանգ առավ՝ ինտերվալ, ինչպես կասեին երաժիշտները: Օբյեկտիվ պատճառներով՝ երկրաշարժ, պատերազմ, շրջափակում, 90-ականների սկզբի էներգաճգնաժամ։ Այդ ժամանակ քաղաքից արդեն շատ ջազմեններ էին հեռացել։ Դավիթ Ազարյանը՝ հիանալի ջազմեն, որը զոհվեց Բոստոնում ավտովթարից, հարվածային Գրիշա Բալագյանը, բաս կիթառահար Գևորգ Գևորգյանը, դաշնակահար Արտաշես Քարթալյանը, երգչուհիներ Տաթևիկ Հովհաննիսյանն
Դոսյե Լևոն Մալխասյանը Երևանի պատվավոր քաղաքացի է։ Հայաստանի լավագույն ջազ դաշնակահարներից մեկը, հանրապետությունում առաջին ջազ տրիոյի հիմնադիրը։ Որպես մենակատար նվագել է Պետական ջազ նվագախմբում, այլ բազմաթիվ կազմերում, հանդես եկել աշխարհի ավելի քան քառասուն երկրներում։ Բազմաթիվ ջեմ սեյշնների մասնակից է մի շարք ականավոր կատարողների՝ Չիկ Կորեայի, Իգոր Բուտմանի և այլոց հետ։ «Մալխաս ջազ ակումբի» հիմնադիր, Երևանում ջազ փառատոները կազմակերպած «Ջազ Արտ» ընկերության նախագահ, Հայաստանում Ջազի տարվա Կազմակերպչական կոմիտեի նախագահ։ Պարգևատրվել է «Մովսես Խորենացի» շքանշանով՝ հայկական մշակույթի զարգացման մեջ ներդրած ավանդի համար (ՀՀ) և Լոմոնոսովի շքանշանով՝ «Համաշխարհային երաժշտական մշակույթում մեծ անձնական ներդրում և արժանիքներ ունենալու համար» ժապավենով (ՌԴ):
→ Ջազ երաժիշտները՝ շքերթի ժամանակ, դիմացից Ցոլակ Վարդազարյանն է
18 19
Հոկտեմբեր 2016
Ես ինձ ինչ հիշում եմ, ջազը Երեվանում միշտ սիրված ու պահանջված է եղել։ Հայաստանն ընդհանրապես անդադար ջազային բումի երկիր է
← Կոնստանտին Օրբելյանն ու Հայաստանի պետական էստրադային նվագախումբը
րողներ Ռուսաստանից, Սլովակիայից, Վրաստանից, Շվեդիայից և անգամ Անտիլյան կղզիներից։ Փառատոնը տեղի ունեցավ Օպերային թատրոնում, որում այդ հինգ օրերին ասեղ գցելու տեղ չկար։ Ափսոս, որ այդ ժամանակ հնարավորություն չկար մեծ էկրան տեղադրելու փողոցում, որպեսզի դիտեին նաև նրանք, ում չէր հաջողվել դահլիճում հայտնվել։ Այդ փառատոնը հզոր լիցք տվեց հայկական ջազին։ Չէ՞ որ ժամանել էին համաշխարհային մեծության աստղեր իրենց պրոդյուսերների հետ։ Նրանք լսեցին մեր ջազմեններին և սկսեցին հրավիրել նրանց մասնակցելու զանազան նախագծերի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում՝ սկավառակների ձայնագրություն, փառատոներ, կոմերցիոն համերգներ, ջեմ սեշններ։ Եվս մեկ հզոր իմպուլս մենք ստացանք՝ կազմակերպելով երկրորդ միջազգային փառատոնը 2000 թվականին։ Չիկ Կորեան էր դրան եկել իր Origin բենդով։ Ոչ ոք չէր հավատում, որ մեզ համաշխարհային աստղ է հյուր գալու։ Ընդ որում, Երևանը նախկին Միության առաջին քաղաքն է, որտեղ ելույթ ունեցավ այդ լեգենդար ջազմենը։ Եկել էին հանրահայտ երգչուհի Քիմ Փրեվոսթը Նոր Օռլեանից, հիանալի ունիվերսալ երաժիշտ Սերգեյ Մանուկյանը, կային համույթներ Չեխիայից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլ երկրներից։ Բայց փառատոների միջակայքում ևս Երևանում ջազային կյանքը եռում էր։ Մեր ջազ երաժիշտները բավականին ինտենսիվ համերգներ էին տալիս քաղաքում ամենուրեք բացվող ռեստորաններում, ակումբներում, սրճարաններում և բարերում։ Իսկ 2006 թվականին իրականացավ իմ երազանքը՝ բացել սեփական ջազ ակումբը։ Հենց «Մալխաս ջազ ակումբի» պատերի ներսում ծնվեց երրորդ միջազգային ջազ փառատոնն անցկացնելու գաղափարը, որն ի կատար ածվեց Երևանում հենց 2006-ին։ Եվ նորից կային մի շարք անվանի բենդեր ու կատարողներ։ Մասնակիցներից մեկը հանրահայտ Earth Wind & Fire experience feat al McKay Allstar-ն էր։
Առանձին աշխարհ
Ջազի մասին «մոդայիկ» չեն ասում, դա շատ լուրջ երաժշտություն է, այն կամ կպնում է մարդուն, կամ ոչ։ Ջազի հանդեպ սերն արհեստականորեն չես կարող ստեղծել։ Դու կամ հերքում ես այն, կամ ընկալում ու սկսում ես սիրել, հատկապես եթե իմպրովիզացիայի բնածին ընդունակություն ունես։ Դա փոփ չի, ոչ էլ ժողովրդական երաժշտություն, նույնիսկ դասական չի։ Դա, այսպես ասենք, առանձին աշխարհ է։ Եվ այդ աշխարհը ընդունակ է մարդուն անմնացորդ կլանել: Այ օրինակ ես՝ ես չունեմ հատուկ երաժշտական կրթություն։ Ես ավարտել եմ Բրյուսովի անվան ինստիտուտը, թեև, պետք է խոստովանել, բանասիրությամբ օր անգամ չեմ զբաղվել։ Մի անգամ ռադիոյով լսեցի մեծն Օսկար Պիտերսոնին ու հիվանդացա այդ երաժշտությամբ։ Բոլոր այն 50 տարիներին, որ ջազի մեջ եմ, հենց նրան եմ համարում իմ միակ ուսուցիչը, որը փոխարինեց թե՛ երաժշտական դպրոցը, թե՛ կոնսերվատորիան։ Ի դեպ, այսօր իմ հավաքածուի մեջ այդ մեծ դաշնակահարի 117 ձայնասկավառակ ունեմ։ ↑ Լևոն Մախլասյանը, Չիկ Կորեան, Արմեն «Չիկո» Թութունջյանը և Արմեն Մարտիրոսյանը, 1998 թ.
ու Էլվինա Մակարյանը... Ցավոք, այս ցուցակը երկար կարելի է շարունակել։ Այդ ժամանակ ես ծանր հոգեկան ճգնաժամ էի ապրում և անգամ մտածում էի. «Վերջ, ջազը Երևանում պրծավ»։ Որովհետև բոլորը ցրվեցին, ոմանք ԽՍՀՄ-ի ուրիշ քաղաքներ գնացին, ոմանք Ամերիկա և այլ երկրներ։ Բայց, ի զարմանս և մեծ ուրախություն ինձ, 90-ականների երկրորդ կեսին շրջափակմամբ ու մթությամբ քայքայված քաղաքում հանկարծ մի շարք հետաքրքիր ջազ երաժիշտներ հայտնվեցին։ Այդ ժամանակ ինձ հրավիրեցին «Պոպլավոկ» սրճարան որպես դաշնակահար։ Միայն ինձ։ Ես դիմացա երկու օր, հետո ասացի. «Մենակ չեմ նվագելու»։ Կանչեցի իմ կազմը, հետո հրավիրեցի երկրորդը, երրորդը, և «Պոպլավոկը» դարձավ մի վայր, որտեղ 7-8 համույթ էր ելույթ ունենում։ Նրանք որակյալ երաժշտություն էին մատուցում։ Այ այդ ժամանակ էլ երևանյան փողոցների օդը կրկին լցվեց ջազի հնչյուններով։
Վերածնունդ
1998-ին մենք հնգօրյա միջազգային ջազ փառատոն կազմակերպեցինք, որին հյուրընկալվեց Ամերիկայի լավագույն կազմերից մեկը՝ New York Voices-ը։ Կային երաժիշտներ ջազի հայրենիքից՝ Նոր Օռլեանից, կատա-
Բնակլիմայական պայմաններ
Դեռևս 70-ականների սկզբից ինձ ժամանակ առ ժամանակ զարմանքով հարցնում են, թե որտեղի՞ց է Հայաստանում բնակչության մեկ շնչին այդքան շատ ջազմեն հասնում։ Շատ բան կախված է ժողովրդի խառնվածքից և անգամ բնական ռելյեֆից։ Մենք շրջապատված ենք լեռներով, մեզ մոտ դարեր ի վեր թմբուկներ կան։ Իսկ թմբուկը ջազի հիմքերից մեկն է։ Հիմա շատ տարածված է ոչ միայն դուդուկը, այլև բլուլը (երկայնակի ֆլեյտայի տարատեսակ — խմբ.), թառը, քամանչան։ Ես կարծում եմ, որ հայկական ժողգործիքներին պետք է զգույշ ու խնամքով վերաբերվել, պատասխանատվության մեծ զգացումով, որովհետև շատ հեշտ է չափն անցնել ու գռեհիկ հնչել։ Բոլորովին պարտադիր չէ ժողովրդական գործիք օգտագործել՝ դրանով ապացուցելով, որ դու հայկական ջազ ես նվագում։ Եթե դու Հայաստանում ես ծնվել, և քո մեջ ազգային մելոս կա, որը լսում ես քո ներսում, ապա դա անխուսափելիորեն արտահայտվելու է քո նվագի մեջ։ Արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ, եթե անգամ ես ամերիկյան ստանդարտ էի կատարում, տասը րոպե անց հանդիսատեսն ասում էր. «Սա արևելյան դաշնակահար է»։ Հիմա շատ տարածված է էթնոջազը, ինչպես ժամանակին լատինոջազն էր տարածվել։ Չէ՞ որ ջազային երաժշտությունը շատ արագ է փոխակերպվում՝ կլանելով ամեն նոր բան։ Ջազը մեր կյանքն է՝ չկրկնվող ու շարունակ փոփոխվող, որովհետև ջազի հոգին ու իմաստն իմպրովիզացիայի մեջ է։
Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում
Ռազմիկ Ճրագյան Pan Photo Archive
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Քարտեզ
Ջազաֆիկացման ցանց
Արթուր Lumen Գևորգյան
Ինչու են մարդիկ ամբողջ աշխարհից գալիս Երևան՝ հատուկ «Մալխաս» ակումբ այցելելու համար, ինչու «Ուլիխանյանում» երիտասարդ ջազմեններից մուտքի գումար չեն վերցնում և, ընդհանրապես, ինչ վիճակում է երևանյան ջազաֆիկացման ցանցը (եթե կարճ՝ կարծես թե բավական լավ):
↑ Երևանի ամենակարևոր ջազ ակումբներից մեկը՝ Malkhas-ը
20 21
Հոկտեմբեր 2016
→ Արամոն և Էլ Ջերոն՝ Malkhas-ում, 2007 թ.
→ Ulikhanyan-ում սովորաբար ելույթ են ունենում երիտասարդ կատարողներ
Ամեն ինչ սկսվեց Չիկից
Երբ փոքր ժամանակ հեռուստացույցով ջազային համերգ էի տեսնում, մտածում էի՝ այս մարդիկ ուրիշ նորմալ բան չեն կարո՞ղ նվագել: Այնպիսի տպավորություն էր, կարծես դաշնակահարն ու հարվածայինները գրազ էին եկել, թե ով ավելի աբսուրդային հնչյուն կստանա իր գործիքից: 17 տարեկանում ինձ համոզեցին, որ ամեն ինչ հակառակն է, տվեցին Չիկ Կորեայի Music Magic ալբոմն ու «գնա մի քանի անգամ ուշադիր լսի, հետո կխոսենք» խրատով ուղարկեցին տուն: Այդպես ես դարձա ջազամոլ: Իսկ ժամանակի ընթացքում պարզվեց, որ Երևանում իմ նմանների պակասը չի զգացվում արդեն երկար տասնամյակներ: Եվ նրանք սիրում են հավաքվել ճիշտ վայրերում:
Ծանոթությունը սկսվում է «Մալխասից»
Մի քանի տարի առաջ ինձ բախտ էր վիճակվել զրուցել հայկական ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի հետ՝ իր Malkhas ջազ ակումբում: Մաեստրոն դառը սուրճ էր ըմպում, իսկ ես ցանկացա ֆիքստուլանալ ու վիսկի պատվիրեցի: Դինամիկներից հնչում էր Օսկար Պիտերսոնը (ում գործերի վրա էլ սովորել էր պարոն Մալխասը), մենք էլ խոսում էինք հայկական ջազի պատմության մասին: «Այ այսքան փոքր էր Համասյանը, երբ առաջին անգամ նրան նվագելուց լսեցի», — պատմում էր նա արդեն ժամանակակից ջազի մասին: Չլինելով մաեստրոյի մեծ երկրպագու, ես այնուամենայնիվ մեծ բավականություն ստացա զրույցից ու շատ բան իմացա հայկական ջազի մասին: Տեխնիկական պատճառներով այդ հարցազրույցն այդպես էլ լույս չտեսավ, բայց դրանից ինձ համար ոչ պակաս կարևոր եղավ տպվածներից:
Արթուր Lumen Գևորգյան
Արմեն Պողոսյան
↓ Երաժիշտ Արման Պեշտմալջյանը
Կեսգիշերից հետո բեմ բարձրացավ մաեստրոն: Նետելով հանդիսատեսին խորամանկ եվ իմաստուն գայլի հայացք, Մալխասը սեղմեց ստեղները, եվ բոլորիս մարմնով սարսուռ անցավ Մի տարի անց Ռուսաստանից ընկերներս էին եկել, և մենք որոշեցինք գնալ Malkhas: Ռուս ընկերներս, կարելի է ասել, ջազի մեջ էին, այն էլ՝ ժամանակակից, էքսպերիմենտալ: Ես զգուշացրեցի, որ շատ մեծ ակնկալիքներ չունենան՝ Մալխասը ավելի դասական-ավանդական ջազ է նվագում: Կեսգիշերից հետո բեմ բարձրացավ մաեստրոն: Նետելով հանդիսատեսին խորամանկ և իմաստուն գայլի հայացք, Մալխասը սեղմեց ստեղները, և բոլորիս մարմնով սարսուռ անցավ: Չոր, մաքուր ու կենդանի իմպրովիզացիան ստիպեց ինձ հետ վերցնել խոսքերս և ներողություն խնդրել ապատեղեկատվության համար: «Ոնց ե՞ս դատում ջազի մասին՝ առանց կենդանի լսելու», — զարմանում էին ընկերներս: Արդեն պարզ է, թե ինչու հենց այստեղից է սկսվում հազարավոր զբոսաշրջիկների ծանոթությունը հանրահայտ հայկական ջազի հետ:
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Քարտեզ
Աշխեն Դավթյան
Աշխեն Դավթյան
→ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում նույնպես հաճախ են ջազ համերգները
← Զեյդ Նասերը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Վարդանի Ulikhanyan-ը
Կյանքիս լավագույն կենդանի ջազը լսել եմ Ulikhanyan Club-ում: Համասյանը խառնել էր ջազը, էլեկտրոնիկան ու ստվերների թատրոնը՝ Shadow Theater ալբոմի շնորհանդեսն էր: Այստեղ ընդհանրապես ամեն ինչ ջազի մասին է՝ ինտերյերը, երաժշտությունը, մարդիկ, զրույցները և իհարկե՝ կենդանի համերգները: Նախկինում «Ուլիխանյանում» նաև ռոքային, էլեկտրոնային և այլ համերգներ կարելի էր լսել: Սակայն այժմ ակումբի հիմնադիր, ջազդաշնակահար Վարդան Ուլիխանյանը անում է ամեն ինչ, որպեսզի ակումբը ջազային թեմայից շատ չշեղվի: Նախ և առաջ բոլոր երիտասարդ երաժիշտները կարող են այցելել տեղի համերգները՝ անվճար: Երկրորդը՝ ակումբում ցանկացած երիտասարդ ջազ նվագախմբեր կարող են փորձեր անել (իհարկե, այն ժանանակ, երբ ակումբը փակ է կողմնակի այցելուների համար): «Լինել ջազմեն Երևանում, այն էլ երիտասարդ՝ արդեն հերոսություն է, — ասում է Վարդանը, — ոչ շատ փող կաշխատես, ոչ էլ մեծ քանակի հանդիսատես կունենաս: Պատկերացնում ե՞ս այդ նույն երիտասարդից, որ գալիս է իր գործընկերոջը լսելու՝ գումար վերցնեմ մուտքի համար: Հակառակը՝ նրանք պետք է գան, լսեն, սովորեն, շփվեն: Օրինակ՝ ջեմ սեշններ ենք կազմակերպում, որոնց ընթացքում սկսնակները հնարավորություն ունեն նվագել փորձառու երաժիշտների հետ»: Վարդանի համոզմամբ, չնայած բոլոր բարդություններին, մեր ջազը ամենաուժեղն է տարածաշրջանում: Դրան բացատրություններ կամ տրամաբանություններ բարդ է տալ, պարզապես այդպես է ու վերջ:
Երբ սիրտդ էլեգանտի է ձգտում
Ջազը ոչ միայն փոթորկային իմպրովիզացիա է, այլև տեղ-տեղ էլեգանտ, էլիտար, նրբաճաշակ երաժշտություն: Այսպիսի ջազի սիրահարներին խորհուրդ եմ տաիս ան-
22 23
Հոկտեմբեր 2016
պայման այցելել Mezzo ջազ քլաբ: Այստեղ կարելի է ունկնդրել թե ավանդական դասական ջազ, թե սոուլ, ֆանք, ֆյուժըն և ջազին մոտ շատ այլ ոճեր: Ի տարբերություն Ulikhanyan-ի, շատերը նախընտրում են այս վայրը տոնակատարության համար, լինի դա ծնունդ, ամուսնության տարեդարձ, ռոմանտիկ երեկո սիրած մարդու հետ: Ի դեպ, «Մեցցոն» հաճախ կազմակերպում է տարբեր ջազային միջոցառումներ, որոնցից մեկն էր, օրինակ, առաջին ջազ փառատոնը Երևանում՝ 2015 թվականի սեպտեմբերին (այս հոկտեմբերին կլինի նաև երկրորդը): Այստեղ է նվագել հանրահայտ ջազ բասիստ Ռիշար Բոնան այս տարվա ապրիլին: Ընդհանրապես, «Մեցցոյում» հաճախ են ելույթ ունենում արդիական արտասահմանցի կատարողները: Ինչպես վստահեցնում է ակումբի և Mezzo Production-ի նախագահ Կամո Մովսեսյանը, քանի որ որակյալ երաժշտության պակաս կա մեր երկրում, առաջանում է մշակութային երկխոսության կարիք: Հենց այդ երկխոսության մասին հիշելով է կատարվում հրավիրվող երաժիշտների ընտրությունը. «Ընտրում ենք ջազ, բլյուզ, ֆոլք, ռոք և այլ ժանրերում հանդես եկող խմբերի կամ երգիչների: Նրանցից շատերը մեծ ճանաչում ունեն ամբողջ աշխարհում»:
Այլ ջազամետ վայրեր
Կան նաև այնպիսի վայրեր, որոնք հստակ ջազային ուղղվածություն չունեն, սակայն պարբերաբար հյուրընկալում են ճաշակով ջազ: Դրանցից է, օրինակ, Process փաբը, որտեղ ֆյուժըն-ֆանկային համերգներ են լինում շաբաթը մեկ կամ, ասենք, Calumet էթնո-փաբը, որը, ամեն ինչից զատ, հայտնի է էթնո-ջազային համերգներով (հաճախակի հյուրերն են՝ թառահար Միքայել Ոսկանյանի բենդը, Goght խումբը և այլն): Ի դեպ, Միքայել Ոսկանյանը, որն անշուշտ վերջին տարիների ոլորտի հայտնությունն է, սիրում է ասել,
Գրիգոր Եփրեմյան
← Միքայել Ոսկանյանը՝ Ulikhanyan-ում
→ Թավիթջան եղբայրները՝ Mezzo-ում
Գրիգոր Եփրեմյան
Գրիգոր Եփրեմյան
↓ Ռիշար Բոնան՝ Mezzo Production-ի հրավերով ելույթ է ունենում Mezzo Classic House ակումբում
որ մենք, հայերս, կարողանում ենք ծանոթացնել և ընկերացնել անհամատեղելի երևույթներ՝ թառը և ջազը, ժողովրդականն ու համաշխարհայինը: Մեծաքանակ ջազ է հնչում Forsh Club-ում՝ շատ յուրօրինակ խմբերի կատարմամբ, գրեթե ամեն շաբաթ այստեղ է համերգում հենց ինքը՝ Ֆորշը: Ջազառատ են նաև Kami music club-ն ու 12 Club-ը, որտեղ հաճախ նվագում են թե փորձառու, թե երիտասարդ խմբեր: Yans Club-ը ունի մեծ բեմ, մեծ սրահ, բարձր սաունդ և որակյալ ակուստիկա: Տարածքը բավական ծավալուն է, կարելի է համադրել ջազը ցանկացած տոն ու առիթի հետ՝ մեծաքանակ հյուրերով, բարձր երաժշտության և պարերի ներքո (ի տարբերություն փաբային տարբերակների, այստեղ կարելի է լավ պարել և չհոգալ կոշիկների երկարակեցության մասին): «Յանսում» կարելի է ունկնդրել հայկական և համաշխարհային ջազի ամենահայտնի դեմքերին՝ Վահագն Հայրապետյանից և Նինո Կատամաձեից մինչև երիտասարդ ջազային խմբեր: Իմ շատ լավ ընկեր ու տաղանդավոր երաժիշտ Արման Պեշտմալջյանի խոսքերով (ով արդեն հասցրել է նվագել շատ ջազ բենդերի հետ՝ ոչ միայն Երևանում), մեր քաղաքի ջազ անդեգրաունդը բավական զարգացած է: Մենք չունենք ոչ ունկնդրի խնդիր, ոչ էլ երաժիշտների կամ ջազային վայրերի: «Ես եղել եմ թե Եվրոպայում, թե ջազի ամենակենտրոն Նյու Յորքում: Կարող եմ վստահորեն ասել, որ մեր ջազային միջավայրը ոչ պակաս զարգացած է: Ուղղակի խնդիրը Երևանի ու, օրինակ, Նյու Յորքի մասշտաբի մեջ է՝ համեմատեք, թե որտեղ է ավելի շատ մարդ բնակվում, որտեղ են ավելի հայտնի ջազմեններ նվագում»: Ի դեպ, Արմանը պատմեց, որ երբ հայտնի ջազ սաքսոֆոնահար Զեյդ Նասերը եկել էր Երևան, նա խոստովանում էր, թե աշխարհում որքան դժվար է գտնել
սաքսոֆոնահար Զեյդ նասերի խոսքերով, երբ Երեվանում ես նվագում, ստանում ես այնպիսի արձագանք ունկնդրից, որը երբեք չես ստանա շատ եվրոպական մայրաքաղաքներում վայր, որտեղ հաճելի կլինի նվագել: Զեյդի խոսքերով, երբ Երևանում ես նվագում, ստանում ես այնպիսի արձագանք ունկնդրից, որը երբեք չես ստանա շատ եվրոպական մայրաքաղաքներում:
Որտե՞ղ են ձեր ականջները
Այնուամենայնիվ, երբ գնում եմ համերգների և տեսնում կիսադատարկ դահլիճներ, ամեն անգամ հիշում եմ ինձ 17 տարեկանում ու ափսոսում, որ մարդիկ չունեն իմ ընկերոջ պես ընկեր, ով կտար նրանց այդ մետաֆորիկ Music Magic ալբոմն ու կհորդորեր մի քանի անգամ լսել, շանս տալ այս երաժշտությանը: Արդյունքը կարող է անսպասելի լինել: Ջազը ոչ միայն ռիթմն ու բարդ ակորդներն են, ջազը, կներեք պաթոսի համար՝ փիլիսոփայություն է, հոգևոր յոգա, տրանսցենդենտալ ճանապարհորդություն: Եվ երբ այցելում ես ջազային վայրեր ու տեսնում քիչ հանդիսատես, մտածում ես՝ ափսոս է, այսպիսի երաժշտությունը անիմաստ չպետք է կորչի, ավելի շատ ականջներ են հարկավոր:
Արմեն Մուրադյան
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Ուղեցույց
Հոկտեմբերի 13-ից 16-ը Երևանում տեղի կունենա հերթական ջազ փառատոնը, որը ներկայացնում են Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը: Չորս օր, երկու համերգասրահ, մեկական ակումբ և բացօթյա հարթակ, մեկ կինոդիտում, տասնյակ երաժիշտներ և ջազային մեղեդիներ ամենուր՝ ուսումնասիրեք մեր փառատոնային ուղեցույցը:
Գլխավոր աստղեր
Dee Dee Bridgwater Հոկտեմբերի 13, 19:00, ՄՀՀ համերգային դահլիճ «Գրեմիի» եռակի դափնեկիր 67-ամյա ջազային դիվան կարյերայի ընթացքում հասցրել է ձայնագրել տասնյակից ավելի ալբոմներ (վերջինը՝ 2010 թվականին), ելույթ ունենալ ժամանակի ջազ հսկաների հետ (օրինակ՝ զուգերգ Ռեյ Չարլզի հետ), ինչպես նաև շատ հաջողակ թատերական կարյերա ստեղծել: Էլվիսի և Ջոնի Քեշի պես Մեմֆիսում ծնված Բրիջուոթերը շարունակում է ակտիվ շրջագայել և ելույթ ունենալ զանազան փառատոներին: Հերթում հաջորդը երևանյանն է:
ՈՒՄ Է ՆՎԻՐՎԱԾ
Ջորջ Ավագյան Հանճարեղ երաժիշտներին՝ անկախ ժանրից, բոլոր ժամանակներում անհրաժեշտ են եղել հանճարեղ պրոդյուսերներ: Ամերիկյան ջազում այդպիսի դեմքերից է ռուսական Արմավիրում ծնված, ապա ԱՄՆ տեղափոխված Ջորջ Ավագյանը: Եվ դա չափազանցություն չէ. սկզբի համար հերիք է թվարկել Ավագյանի հետ աշխատած մարդկանց անունները՝ Դեյվ Բրուբեք, Լուի Արմսթրոնգ, Մայլս Դևիս, Բեննի Գուդմեն, Քիթ Ջարեթ: Այդ և շատ ուրիշների ձայնագրությունները կատարելիս նա կատարել է մի շարք նորարարություններ, օրինակ՝ թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները և Live ձայնագրությունը՝ Գուդմենի համար: 1962-ին Ավագյանը կազմակերպել է վերջինիս հռչակավոր հյուրախաղերը ԽՍՀՄ-ում՝ բացառիկ երևույթ երկաթյա վարագույրով աշխարհից պատսպարված երկրի համար: Բացի այդ, նա հասցրել է ստանալ «Գրեմմի»՝ «լավագույն ալբոմ» անվանակարգում և, վերջապես, 1998-ին լեգենդար պրոդյուսերը եղել է Երևանում՝ տեղի առաջին ջազփառատոնի շրջանակում: 18 տարի անց 97-ամյա Ավագյանին նորից մեծարում են Հայաստանում՝ առավել քան հիմնավորված:
Joss Stone Հոկտեմբերի 16, 19:00, ՄՀՀ համերգային դահլիճ Իսկ Ջոս Սթոունն արդեն նոր սերնդի աստղերից է: 29-ամյա բրիտանուհի սոուլ-աստղն արդեն ձայնագրել է շատ հաջող յոթ ալբոմ, որոնց մեծ մասը հայտնվել է Billboard-ի թոփ տասնյակում, արժանացել զանազան մրցանակների, ինչպես նաև փայլել մեծ և փոքր էկրաններին («Էրագոն» ֆենթըզի-բլոքբասթերում և «Թյուդորներ» հեռուստասերիալում): Նրա ելույթը հաստատ ամենակարևորներից է այս տարվա Yerevan Jazz Fest-ում:
24 25
Հոկտեմբեր 2016
ԾՐԱԳԻՐ Հոկտեմբերի 13 ՄՀՀ համերգային դահլիճ Հայաստանի Պետական Ջազ նվագախումբ (Գեղ. Ղեկավար՝ Արմեն Հյուսնունց) Դի Դի Բրիջուոթեր (վոկալ) Տեո Կրոկեր (շեփոր) Մայքլ Քինգ (դաշնամուր) Էրիկ Ուելեր (բաս կիթառ) Կասա Օվերոլ (հարվածային գործիքներ) Էնթոնի Ուարե (սաքսոֆոն)
ԿԻՆՈԴԻՏՈՒՄ
Miles Ahead, 2015 Հոկտեմբերի 14, 16:00, «Մոսկվա» կինոթատրոն Ջազ երաժիշտների մասին շատ ֆիլմեր են նկարահանվել և դեռ շատերը, հաստատ, կնկարահանվեն: Բայց դժվար է գտնել մի ջազմենի, ում կյանքն ավելի կինեմատոգրաֆիկ լիներ, որքան լեգենդար շեփորահար Մայլս Դևիսինն էր: Անցյալ տարի լույս տեսած ֆիլմում Դևիսին մարմնավորել է դերասան Դոն Չիդլը, որն այս նախագծում կատարել է նաև ռեժիսորի պարտականությունները: Miles Ahead-ը (Դևիսի 1957 թվականի ալբոմի վերնագրից է) պատմում է երաժշտի կյանքի կարևորագույն իրադարձությունները, որոնք, բնականաբար, ուղեկցվում են նրա կատարումներով:
ԱՅԼ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ
Բացի Դի Դի Բրիջուոթերից և Ջոս Սթոունից փառատոնին ելույթ կունենան նաև Tavitjan Brothers-ը, որոնց կնվագակցի աշխարհահռչակ երաժիշտ և պրոդյուսեր Մո Փլեժրը (նա հասցրել է ելույթ ունենալ, օրինակ, Մայլք Ջեքսոնի և Ռեյ Չարլզի հետ), իսկ հանրահայտ շեփորահար Թեո Քրոքերը հանդես կգա Բրիջուոթերի հետ: Փառատոնին կմասնակցեն նաև հայ երաժիշտներ՝ Լևոն Մալխասյանը, Արմեն Թութունջյանը, Ալինա Ենգիբարյանը, Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկ.՝ Արմեն Հյուսնունց) և այլ հրաշալի մարդիկ:
21:30 After party Mezzo Classic House-Club
Հոկտեմբերի 14 Մոսկվա կինոթատրոն, 16:00 Կինոդիտում՝ Miles Ahead Գաֆէսճեան արվեստի կենտրոն 19:00 Բացօթյա համերգ 21:30 After party Mezzo Classic House-Club
Հոկտեմբերի 15 Ա. Խաչատրյանի անվ. համերգասրահ, 19:00 Լևոն Մալխասյան Ջազ Բենդ Չիկո'ս Նյու Տրիո (Գեղ. Ղեկավար՝ Արմեն Թութունջյան) Ալինա Ենգիբարյան (վոկալ) Թավիթջան Եղբայրներ Մորիս Փլեժր (բաս կիթառ)
ՄԵՋԲԵՐՈՒՄ
Կամո Մովսեսյան Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ «Երկրներն ու քաղաքները աշխարհին հայտնի են դառնում առավելապես փառատոների միջոցով, ինչի ուղղությամբ մենք պետք է դեռ երկար աշխատենք՝ թե՛ Երևանում, թե՛ մարզերում կազմակերպելով բազմաբնույթ երաժշտական ու մշակութային ամենամյա փառատոներ: Yerevan Jazz Fest 2015-ը մեծ ձեռքբերում էր այդ կոնտեքստում: Փառատոնային երեք օրերը աշխուժացրեցին Երևանի մշակութային կյանքը: Մարզահամերգային համալիրը բոլոր օրերին մարդաշատ էր, հայ և օտարերկրացի երաժիշտների յուրատեսակ հանդիպում էր, որ շատ դրական արձագանք գտավ: Ասոցիացիայի անունից դիմել էինք աշխարհում ամենահայտնի երաժշտական հեռուստաալիքին՝ Mezzo TV-ին: Օրական մի քանի անգամ հեռուստաալիքը տեղեկացնում էր միջոցառման մասին: Արդյունքում ստացվեց այնպես, որ Yerevan Jazz Fest 2015-ը տարածաշրջանում դարձավ առաջին ջազ-փառատոնը, որը ներկայացրին այդ ալիքով։ Կարևոր է, որպեսզի աշխարհն իմանա, որ կա Երևանի ջազի միջազգային փառատոն։»
21:30 After party Mezzo Classic House-Club
Հոկտեմբերի 16 ՄՀՀ համերգային դահլիճ, 19:00 Մեցցո Բենդ Ջոս Սթոուն (վոկալ) Պիտ Ինակոն (բաս կիթառ) Րիկի Ջորդն (հարվածային գործիքներ) Լեոն Քինգ (կիթառ) 21:30 After party Mezzo Classic House-Club
Արեգ Դավթյան
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Պրոցես
26 27
Հոկտեմբեր 2016
Ինքն ու դաշնամուրը Լուսանկարիչ Վահան Ստեփանյանը մի քանի օր շարունակ հետևել է ընկերոջ՝ դաշնակահար Տիգրան Համասյանի նոր նախագծի պատրաստմանը և վստահ է, որ հաջորդ տարի այդ ձայնագրությունը՝ ինչպես Համասյանի նախորդ մյուս գործերը, կցնցի ջազ հանրությունը:
Թորգոմի եղբոր տղան
Հաջորդ տարի, ամենայն հավանականությամբ մարտին, դուրս կգա Տիկոյի նոր ալբոմը, որտեղ ինքն է ու դաշնամուրը: Իսկ հիմա մի քիչ ավելի հեռվից գամ՝ մանկության, կարելի է ասել, խորքից: Ես Տիկոյին գիտեմ, ավելի շուտ՝ հիշում եմ, այն ժամանակներից, երբ չեմ հիշում մեր տարիքը: Ասենք, երբ ես 8 էի կամ 10: Էն ժամանակ մենք մասնակցում էինք տարբեր բարեգործական համերգների: Ու հիշում եմ, որ մայրիկս ասում էր, որ Թորգոմի եղբոր տղա Տիկոյին 3 տարեկանից ուղղակի նստացնում են դաշնամուրի մոտ, ու ինքը Զեփելին է նվագում ու երգում (հաստատ տեսած կլինեք՝ Յութուբում նման մի տեսարան երեք տարեկան Տիկոյի կյանքից կա տեղադրած): Իսկ Թորգոմն էլ քեռուս մոտիկ ընկերն էր... Մի խոսքով, եթե նույնիսկ ես ու Տիկոն էդ համերգներին չհանդիպեինք, հաստատ ուրիշ տեղ կհանդիպեինք:
Ինչու՞ լուսանկարել երաժշտությունը
Հետո Տիկոն գնաց տարբեր ամերիկաներ ու ֆրանսիաներ, ու մենք նորից հանդիպեցինք արդեն 2009-ին: Ու դրանից հետո, այսինքն A Fable ալբոմից սկսած, ես կողքից, ներսից, ամֆիթատրոնից, հետնաբեմից, դաշնամուրի տակից ու վրայից հետևել եմ ու նկարել Տիկոյի բոլոր ալբոմների ստեղծումները: Ու ամեն անգամ նկարելուց մտածել եմ՝ լավ ինչու՞ է պետք երաժշտությունը փորձել բառերով կամ նույնիսկ լուսանկարներով ցույց տալ մարդուն: Ենթադրենք նկարում եմ, թե ինչպես են Տիկոն ու Նեյթը ու Արենին կանգնած Լեոնի արվարձաններից մեկի դահլիճներից մեկի կիսամութ բեմի վրա, ու Տիկոն ինչ-որ բան է թղթի վրա ցույց տալիս, որի վրա Թումանյանի «Տխուր գիշեր» բանաստեղծությունն է, ու բացատրում, որ էսինչ տակտից հետո մի միլիվայրկյան էլ ա դադար պետք: Ահա նկարում էս էդ նկարը ու գրում՝ «Shadow Theater ալբոմի ստեղծումը»: Բայց ինչն է հետաքրքիր, որ հետո The Poet-ը նվագելիս ամեն համերգին էդ դադարը տարբեր է լինում:
Կոդան էն չի
Հիմա էլ էս նոր ալբոմը: Ալբոմի առաջին գործն է ձայնագրվում Երևանում, մնացածը՝ Փարիզում: Արդեն 3-րդ օրն է ստուդիայում: Թվում է, թե ամեն ինչ արդեն ստացվել է, բայց կոդան (երաժշտական ստեղծագործության վերջնամասը) Տիկոյին դուր չի գալիս: Ու 15 րոպե է՝ 15 վայրկենանոց կոդա ենք գրում-ջնջում, գրում-ջնջում: Ու ես շնաձկան պես պտտվում եմ սեղանի շուրջ՝ փորձելով էդ ամբողջ վայրկյանների լարվածությունը կադրում ցույց տալ: Արդյունքում ստացվում է 12 կադր, ու ես հասկանում եմ, որ առանձին-առանձին էդ կադրերը ոչ ոքի պետք չեն: Դատեք ինքերդ՝ Տիկոն նստած է անհասկանալի փոքր «դաշնամուրի» մոտ, ձեռքը բռունցք արած ու թշին դեմ տված ու նայում է սոլ-ին: Ու ինչպե՞ս նկարագրես էդ կադրը: «Տիգրան Համասյանը նոր սոլո ալբոմի ստեղծման ժամանա՞կ»: Նույնիսկ երբ էդ 12 կադրը կողք կողքի ես շարում, միևնույն է էլի խղճուկ փորձ է ցուցադրելու էդ 15 վայրկյանները… Բայց հիմա ամենահետաքրքիրը: Տիկոն գնում է Փարիզ, ձայնագրում մնացած ալբոմը ու պարզվում է, որ Երևանում ձայնագրած գործը նոր ալբոմում չի հայտնվի, քանի որ «մնացածի հետ չէր բռնում»: Վերադառնալով սկզբին. նոր ալբոմը լույս կտեսնի մյուս տարի, ամենայն հավանականությամբ մարտին, և վստահեցնում եմ՝ ոչ մի լուսանկար չի կարողանալու փոխանցել այն, ինչ լսելու եք Տիկոյի նոր ալբոմում:
Վահան Ստեփանյան
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Այլընտրանք
Էթնո ջազը՝ մեր թվարկությունում Հայկ Կարոյի Կարապետյանի After Our Era ալբոմի առաջին 1000 օրինակները արդեն գրեթե սպառված են: Ալբոմի շապիկի վրա Հայկը վրձինների պես ձեռքերում բռնել է երաժշտական գործիքները՝ նրա համար երաժշտությունը նկարչության պես է՝ անսպառ գույներով: Էթնո ջազ անդեգրաունդի ամենախոստումնալից երաժիշտներից մեկը տիրապետում է գրեթե բոլոր ժողովրդական փողային գործիքներին՝ շվի, դուդուկ, զուռնա, պկու, պարկապզուկ, բլուլ և այլն: ԵՐԵՎԱՆի խնդրանքով Հայկը պատմեց հատկապես վերջերս Հայաստանում մեծ տարածում գտած էթնո ջազի առանձնահատկությունների մասին:
Ամեն ինչ սկսվեց Room 118-ից
Այն ժամանակ սովորում էի Կոնսերվատորիայում, և ամեն անգամ անցնելով 118-րդ սենյակի կողքով, լսում էի այնտեղից երջանիկ աղմուկ, ինչ-որ հետաքրքիր երաժշտություն: Մի օր չդիմացա և ներս մտա: Պարզվեց՝ ջազ խմբի տղաները փորձեր էին անում: Ծանոթացանք, շփվեցինք, և այդպես էլ ծնվեց նոր խումբ, որը անվանեցինք հենց լսարանի անունով՝ Room 118: Շատ համերգներ տվեցինք այդ խմբով, իսկ մի քանի տարի անց եկավ ժամանակը, որպեսզի խումբը վերակազմավորվի՝ որպես Goght: Այժմ նվագում ենք տարբեր երևանյան քլաբերում, համերգասրահներում: Ես չեմ սիրում պիտակավորել երաժշտությունը, ինչ-որ բարդ անվանումներ հորինել, այն ուղղակի երաժշտություն է: Մենք էլ փորձում ենք կատարելագործել այն: Սակայն չենք կարող հերքել, որ մեզ մոտ միանշանակ կան էթնո-ջազային տարրեր: Հիմնականում այն ապահովում է մեր խմբի ջազ պատասխանատու՝ դաշնակահար Արման Պեշտմալջյանը, որը նույնպես բազմաժանրային երաժիշտ է:
Երաժշտությունը՝ մեր թվարկությունից հետո
After Our Era («Մեր թվարկությունից հետո») սոլո ալբոմի 7 գործը ես եմ գրել, մնացածը՝ ժողովրդական գործեր են՝ իմ մտքով նվագած: Թեման կարող էր գալ ցանկացած վայրում՝ մեքենա վարելուց, տանը, ստուդիայում: Քանի որ սա առաջին իմ սոլո ալբոմն էր, շատ մեծ ջանքեր էի դնում, որպեսզի այն անթերի լինի, մոտ մի տարի ծախսեցի ձայնագրման վրա: Արդյունքում ես ստացա ամենամեծ խրախուսանքի խոսքերը ոչ ավելի, ոչ պակաս՝ Վահագն Հայրապետյանից: Զարմանալի է, բայց ալբոմը հիմնականում արտասահմանցիներին է հետաքրքրում: Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց կարծում եմ երաժշտական առումով ալբոմը մի փոքր բարդ է ստացվել հայաստանյան ունկնդրի համար: Ոչ բոլորի, իհարկե:
Հայաստանյան հանդիսատեսի պակաս
Այստեղ հասկացող ունկնդրի պակաս կա: Իհարկե, կան գնահատողներ, որոնք գալիս են հենց երաժշտության համար: Բայց կան նրանք, ում կարող ես տեսնել թե Հերբի Հենքոքի համերգին, թե ինչ-որ ռուսական շանսոն
համերգ գնալիս: Դա հաստատ նորմալ չի: Վստահ եմ, եթե դու սիրում ես լավ երաժշտություն՝ դասական, ջազ, էթնիկ, ապա քեզ էլ դժվար կարող է գայթակղել ռաբիզն ու ռուսական շանսոնը: Մի խոսքով՝ անհասկանալի մի իրավիճակ: Միակ լուծումը՝ լավ համերգներն ու խմբերն են, որոնց քանակը սկսում է շատանալ:
Էթնո ջազը հայկական հողում
Հետաքրքիր բան եմ նկատել. եթե վերցնենք նույնիսկ սովորական ջազ ստանդարտ և կատարենք մեր ազգային գործիքներով, այն արդեն դառնում է էթնո ջազ: Դա մեր ժողովրդական գործիքների տեմբրի, հնչեղության և նույնիսկ բնավորության արդյունքն է: Մեր երաժշտության մեջ ջազը ավելի ոճային դեր է խաղում, իսկ խորությունը, հիմնական էներգիան՝ ժողովրդական է: Մյուս կողմից՝ ջազի ու էթնիկ երաժշտության հիմքը նույնն է՝ թեման, որի շուրջ հնարավոր է անվերջ իմպրովիզացիա անել: Զարմանալի չէ, որ մեր շատ երաժիշտներին աշխարհում ճանաչում են հենց որպես էթնո ջազմեններ՝ Վահագն Հայրապետյանը, Տիգրան Համասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Արտյոմ Մանուկյանը, Վարդան Հովսեփյանը: Ինչ էլ իրենք անեն, ժողովրդական տարրը շատ վառ արտահայտված է:
Էթնո ջազը օտար հողերում
Աշխարհում բավական տարածված է էթնո ջազը: Ամենավառ օրինակներից են ղրղզ երաժիշտ Էլդար Ջանգիրովը, իմ ամենասիրած շեփորահար Իբրահիմ Մաալուֆը, որն իր ազգային, արաբական երաժշտությունը համադրում է ջազի հետ՝ ստացվում է ֆանտաստիկ մի բան: Ընդհանրապես, օգտագործելով ազգային երաժշտությունը տարբեր ժանրերում՝ խոսքը ոչ միայն ջազի մասին է, հարստացվում է թե ազգայինը և թե այդ ոճերը: Նաև հնարավորություն է ստեղծվում տարածել քո երկրի մշակութային արժեքները: Ես ինքս շատ տարբեր ժանրերի երաժիշտների հետ եմ համագործակցում՝ սկսած հիփ-հոփից մինչև էլեկտրոնային երաժշտություն, ինչը միայն դրական արդյունք է տալիս: Օրինակ, շուտով կմեկնարկի իմ ու ստեղնահար Արման Փահլևանյանի (Dorians) միասնական նախագիծը՝ էլեկտրոնային ոճում: Իսկ մոտակա նախագծերից՝ զարգացնել մեր սեփական լեյբլը, որտեղ կարող են հավաքվել համախոհներ, հեռանկարային երաժիշտներ՝ ձայնագրվել, շփվել, համագործակցել:
Արմեն Մուրադյան
28 29
Հոկտեմբեր 2016
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Անձնական փորձ
30 31
Հոկտեմբեր 2016
Ջազապատումներ Ինչպես է ջազը փոխում սովորական երևանցիների կյանքը՝ պատմում են սովորական երևանցիները:
Արմենակ Ֆրունջյան, 58 տ. ինչքան իրեն հիշում է՝ ջազամոլ է
Ինձ ջազ լսել սովորացրել է հայրս՝ Օսկար Պետերսոնի, Մայլս Դեվիսի, Ջոն Քոլթրեյնի և տասնյակ ուրիշ երաժիշտների ձայնագրություններով: Տանը ունեինք դաշնամուր, հայրիկիս հետ իմպրովիզացիաներ էինք անում: Չէի ասի, որ մոտս լավ էր ստացվում, բայց այդ փոքր հմտությունները օգնեցին մեզ չմեռնել ձանձրույթից մութ ու ցուրտ տարիներին, երբ մեր տան միակ երաժշտական աղբյուրը՝ այդ նույն դաշնամուրն էր: Այսօր Երևանում շատ ուժեղ ջազմեններ կան՝ Վահագն Հայրապետյան, Համասյան Տիկոն, Արմեն Հյուսնունցը: Ինչքան էլ բարդ կամ հեշտ լինի Երևանում ապրելը, մի բանով բախտս բերել է՝ այստեղ շատ ջազ կա:
Դավիթ Հովսեփյան, 41 տ. 4 տարվա ջազամոլ
Ջազ սկսել եմ լսել շատ ուշ, մոտ 37 տարեկան էի: Ես ավելի շատ ռոքի սիրահար եմ: Մի օր Մոսկվայում ընկերոջս հետ գնացել էինք ջազ քլաբ, որտեղ հայկական տարրերով ջազ էին նվագում՝ Վալերի Տոլստվի Authentic Light Orchestra-ն էր: Հասկացա, որ մինչ այսօր ուղղակի սխալ ջազ էի լսում: Պարզվեց, որ իմ ջազը՝ ավելի ալտերնատիվ, մի փոքր ուրիշ ժանրերի հետ խառնած ջազն է: Այժմ փոքր քայլերով սկսել եմ ուսումնասիրել նաև ավանդական ջազը, բայց, ոնց հասկանում եմ, դեռ երկար ճանապարհ ունեմ: Կարևորը՝ հասկացա, որ ջազը շատ հարուստ ժանր է և ոչ միշտ ինտելեկտուալ ու էլիտար երաժշտություն: Կան շատ հանգիստ, զգացմունքային ջազմեններ՝ հենց այդպիսի երաժշտություն եմ սիրում:
Մանե Տեր-Հովսեփյան, 29 տ. 6 տարվա ջազամոլ
Մի անգամ ընկերներով գնացել էինք ջազ համերգի: Ջազին շատ լավ եմ վերաբերում, բայց ինչ-որ բան խանգարում էր մեզ էլ ավելի մտերմանալ: Այնտեղ ծանոթացա... այսինքն ոչ թե ծանոթացա, այլ ավելի մտերմացա մի տղայի հետ, ում վաղուց գիտեի, բայց առիթ չէր լինում զրուցել: Սկսեց պատմել ջազի մասին, անծանոթ անուններ թվարկել, համոզել, թե ինչպիսի խոր ու լավ երաժշտություն է ջազը: Մեր զրույցի ավարտին հասկացա, որ սիրահարվեցի... այդ տղային: Այժմ մենք ամուսնացած ենք և ունենք դուստր: Բայց ջազի հետ տենց էլ չստացվեց:
Հակոբ Առաքելյան, 40 տ. 20 տարվա ջազամոլ
Ես հաշվապահ եմ, աշխատում եմ թվերի հետ, հաշվետվություններ եմ կազմում, բյուջե հաշվարկում: Վստահ կարող եմ ասել, որ եթե չլիներ ջազը, բոլոր հաշվարկներս սխալ կանեի: Հենց որ հասկանում եմ, որ կոնցենտրացիայի պակաս ունեմ, ինձ օգնության է գալիս Մայլս Դեվիսի Tutu ալբոմը: Երբ պետք է մի փոքր հանգստանալ, անջատվել ամեն ինչից, լսում եմ Մայքլ Պետրուչիանի կամ Չիկի ու Հերբիի An Evening with Herbie Hancock & Chick Corea ձայնագրությունը: Ընկերներս ծիծաղում են, երբ փորձում եմ համոզել, որ ջազը նույնիսկ գլխացավից կարող է օգնել: Իմ համար ջազը ոչ միայն լավ երաժշտություն է, այլ նաև պրակտիկ մի բան, որը օգտագործում եմ առօրյայում:
Միքայել Մուրդայան, 25 տարեկան 7 տարվա ջազամոլ
Ինչքան էլ տխուր է ընդունել, բայց ինձ թվում ա՝ ժամանակակից երաժշտությունում ջազի դերը անցել է երկրորդական պլան: Ես հավասար սիրում եմ ցանկացած ժանր, ամենաշատը՝ էլեկտրոնային: Բայց նաև այցելում եմ ջազ համերգների, խելագարվում եմ ժամանակակից ջազի համար՝ Ավիշայի Կոհենի, Իբրահիմ Մաալուֆի, Տիգրան Համասյանի, Բրեդ Մելդաուի... Սակայն երբ Youtube-ով դիտում եմ նրանց համերգներն ու հավասարաչափ տաղանդավոր ու հայտնի ռոք կամ էլեկտրոնային արտիստների համերգներ, հանդիսատեսի քանակից հասկանում ես, որ նույնիսկ աշխարհում այդքան էլ շատ չեն ջազի երկրպագուները: Չնայած, ջազը միշտ էլ համարվել է ինտելեկտուալ ու էլիտար երաժշտություն: Երևի անիմաստ տեղն եմ տխրում, բայց դե լավ բանը պետք է շատ մարդ լսի:
Արմեն Մուրադյան Արևիկ Դոր
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Պատմվածք
Ջազ
Արձակագիր Արամ Պաչյանի («Ռոբինզոն և 13 պատմվածք», «Ցտեսություն, Ծիտ», «Օվկիանոս») պատմվածքը՝ ԵՐԵՎԱՆի այս թողարկման թեմայով (մասամբ):
Ն
րանք երակով են սլանում: Պատերը առաձգական են: Մեծ և փոքր շեփորները կիսով չափ ծածկված են կարմիր առվաջրով: Պտույտ-պտույտ: Չկ-չկ, պա, պա: Քանի տարի է ճանապարհին են, բայց մոռացել են աշխարհում ամեն ինչ: Ծարավ: Քաղց: Հանգիստ: Հայր ու որդի շեփորահարներ ոգևորում են մեկը մյուսին: Հայրը վազանցում է տղային, ուրախ ձեռքով անում, բացականչություններ է արձակում: Կիիյահհհա, կիիա: Նրանք քրտնել են: Հայրը կորում է տեսադաշտից: Տղան լարում է հայացքը: Որտե՞ղ ես հայրիկ: Ո՞ր կողմ թեքվեցիր: Երևի մտար մազանոթի մեջ: Հեյ, հեյ: Որտե՞ղ ես: Պուաո, պուաո: Տղայի շեփորը դիպչում է պատին: Նա վայր է ընկնում: Թաթը մտնում է տաք անցքի մեջ: Հոր բերանում մի ատամ է մնացել: Հեյ, Պա: Շեփոր: Գիտակցություն չկա: Պուլս չի շոշափվում: Դու մեռել ես: Դիակ ես: Մենք տանը մենակ ենք: Բոլորը գնացել
32 33
Հոկտեմբեր 2016
են: Բոլորը: Բոլորը ովքե՞ր: Դե բոլորը: Նրանք բոլորն են: Հա: Բոլորը: Ես մնացել եմ: Մնացել եմ, որ սպանեմ: Դու գրու՞մ ես, տղաս: Հա, բա ինչ: Գրում եմ, ապացուցելու քեզ, որ ոչնչություն եմ: Ջա՞զ ես լսում: Դեհ: Բարձրացրու երաժշտության ձայնը: Լցրու բաժակները: Ֆանտաստիկ շեփոր է: Իսկական ռեքվիեմ: Քո սիրելի Դավիսն է, թե Դիզին: Կարևոր չի: Սենյակդ լավ ես կահավորել: Ծղոտե աթոռ: Հովանոց: Թեյի սեղան: Գրքեր: Մանրանկարիչներ: Ջեկ Դենիելս: Գրական թերթեր, ամսագրեր: Ջազ: Սքանչելի է: Մահը խայծի հոտն առել է: Ճանապարհին է: Բարձրացրու երաժշտության ձայնը: Խմենք տղաս: Խմենք: Երբեք չէի լսել այսպիսի կատարում: Հեռվից եկող գնացքը աղեկտուր սուլում է: Չքնաղ մեղեդի: Շեփորը ձիու մնան ծառս է լինում: Հանդարտ: Դանդաղ: Խելառի պես: Տոնայնությունը մակարդում է արյունը: Ելնում է: Իջնում: Վազում է: Կանգնում: Սպասում: Դադար: Ցատկ: Մենք մեռնելու ենք տղաս: Մենք: Մենք:
Ես ու դու: Աստվածները չեն մեռնում, հայրիկ: Հիսուսներն են մեռնում: Մեռնում են: Մեռնում: Աստվածները մեռնում են Հիսուսների օգնությամբ, տղաս: Բարձրացրու երաժշտությունը: Կատարիր իմ վերջին ցանկությունը: Երկու մեղեդի սենյակի մեջտեղում: Ես պարտավոր եմ կատարել հայրիկի վերջին ցանկությունը: Քո բերանում ատա՞մ է մնացել: Բեր աքցանը: Ես քաշում եմ նրա վերջին ատամը: Բամբակ եմ խցկում վերքի մեջ: Դուռը ծեծում են: Մածուն ծախող կինն է, կամ մայրդ: Կարևոր չէ: Շեփորների միջից դուրս են թռչում հազարավոր կատուներ: Մրջյունների չափ կատուներ: Լցվում են սենյակ: Կատուները աչքեր չունեն: Նրանք անցնում են իմ ու հայրիկի վրայով: Գլուխները խփում են պատերին: Ես գիտեմ հիմա ինչ կանենք, Հայրիկ: Պահարանից երկու պինդ ճոպան եմ հանում: Ալպինիստական ճոպաններ են: Որտեղի՞ց: Մայրդ է գնել: Նա պահարանու՞մ է: Հա, ճամպրուկի մեջ նստած ջազ է լսում: Փաստորեն չի հեռացել: Ճոպաններն էլ ձեռքին էին: Բարձրացրու երաժշտության ձայնը, որ պարանոցներս չցավի: Ճոպանները կապում եմ ջահերից: Մի քիչ մոտ բեր միմյանց: Հանգույցը հագցնում եմ հայրիկի վզին: Մյուսը իմ: Աթոռակները հրում ենք: Հոյակապ է: Երկու ճոճվող շեփորներ: Երկու մսային շեփորներ: Երկու ոչինչ: Հայր և որդի: Ինչպե՞ս ես քեզ զգում, հայրիկ, առաստաղից կախ: Հաճու՞յք ես վայելում: Այս դիրքը ամենահարմարն է մտերմիկ զրույցի համար: Արի մի փոքր մերսենք, մարմիններս, որ շուտ հարբենք: Այ, Էդպես: Լցրու բաժակները: Կլ, կլ, կլ, կլ. կլ, կլ: Ապրես, չես մոռացել շիշը հետդ վերցնել: Կույր կատուները գերվել են: Բազմոցների, աթոռների վրա քարացած՝ մեղեդին են վայելում: Քո կենացը: Քո ոչինչ կենացը: Շնորհակալ եմ: Դու հիշու՞մ ես ինձ, տղաս: Հիշում եմ: Ինչպե՞ս: Հիշում եմ, երբ առաջին անգամ հեծանիվ գնեցիր ինձ համար: Հիշում եմ, երբ առաջին ու վերջին անգամ կոնֆետ դրեցիր գրպանս: Հիշում եմ, երբ շալվարս իջեցրիր, որ միզեմ: Հիշում եմ, երբ տատիս ու պապիս մոտ ծեծեցիր ինձ, որ նրանք գոհ մնան: Հիշում եմ, երբ ընդունվեցի համալսարան, գառ մատաղ արեցիր: Հիշում եմ, երբ ինձ հետ ծեծ կերար կողքի բակի լակոտներից, ովքեր նեղացնում էին ինձ: Հիշում եմ, երբ համտեսեցի սիրածիդ պատրաստած լոլիկով ձվածեղը: Հիշում եմ, երբ միասին հիվանդիդ այցելեցինք, ինձ բնական հյութ հյուրասիրեցին ու չամիչ: Հիշում եմ, երբ դագաղից վախեցել էի, թողեցիր մտա ծոցդ: Հիշում եմ, որ խնձորի կճեպի նման կպել էի նեղ կրծքավանդակիդ: Հիշում եմ, որ այդ գիշեր խանգարեցի քեզ և մայրիկին: Հիշում եմ, որ ապտակեցի քեզ, իսկ դու ինձ նման լաց եղար: Պարանը շատ ձիգ է: Դուռը ծեծում են: Պատկերացնու՞մ ես մածուն ծախող կին ներս մտնի ու մեզ տեսնի: Առաստաղից կախված Հայր և որդի ջազի տակ, հիշում են: Լցրու բաժակները: Մանրահատակը պատվում է սիզախոտով: Կանաչ, հյութեղ խոտը բարձրանում է մինչև մեր ծնկները: Կատուներին փոխարինում են գանգրահեր ոչխարները՝ հաստ դմակներով: Բաաա, բաաաա: Արածում են: Բաաա, բա: Իսկ երբ ջահել տղա էիր, մտածու՞մ էիր իմ մասին, հայրիկ: Մտածում էի: Բայց չգիտեի, որ հազարերորդ ժայթքումից կծնվես: Կներես: Իրոք: Հենց ծնվեցիր, մտածեցի դատարկության մասին ու ափսոսացի: Դու իմ բաց թողած օճառի պղպջակն ես: Ես քեզ ծնեցի, որ մեռնես: Խաղի շարունակողը դու ես: Դու էլ քո որդու մասին մտածիր: Պարգևիր նրան ոչինչ: Ես նրան շեփորի դասերի կտանեմ, որ նվագելով մոռանա ինձ: Հոյակապ է: Հիշու՞մ ես, հայրիկ, առաջին անգամ, երբ թոքերիդ մեջ բենզին էիր լցնում: Հետո գազ: Հետո կոշիկի վաքս: Հետո վիսկի: Կոնյակ: Օղի: Ռոմ: Գինի: Թթի, հոնի օղի: Քացախ: Իմ ադեկոլոնը: Հիշու՞մ ես: Հիշում եմ: Մտածում էի, ինչպե՞ս չես մեռնում: Ապշում էի: Աստվածները դանդաղ են մեռնում: Բոլորին տանջելով: Ես թմրել եմ ուզում: Չի ստացվում: Թմրելով մեռնել: Առանց արյան: Չհոգնեցի՞ր ճոպաններից: Երկրից: Ինձնից: Վիրաբուժությունից: Մածուն վաճառող կնոջից: Ամենօրյա աշխատանքից: Երևանի փողոցներից: Սարյան: Թումանյան: Տերյան: Մարքս: Դագաղների փողոց: Կոմիտաս: Բաղրամյան: Անվերջ փողոցները: Անվերջ նույն հիշողությունները: Չհոգնեցի՞ր: Լցրու բաժակները: Սքանչելի ջազ է: Հայրիկ, ոտքերդ կարճանում են: Թզուկ Կոլոլին ես նմանվում: Գլուխդ մանդարինի չափ է դարձել: Ես ոչնչանում եմ: Փոքրանալով: Նվաղելով: Խեղճանալով: Բայց քեզ խնդրանք ունեմ: Վերջին անգամ: Լսում եմ: Մորֆինով լցված ներարկիչը լցրու երակներիս մեջ: Շատ եմ խնդրում: Որտեղի՞ց մորֆին: Քաղցկեղով հիվանդ ունեմ, նրա ցավազրկողն է: Այսօր կմեռնի: Ցավերի մեջ ոռնալով: Որովհետև նրա բաժին թմրադեղը գողացել եմ: Ինձ համար: Քո օգնությամբ ուզում եմ ոչնչանալ: Քո օգնությամբ: Չհոգնեցի՞ր: Առաստաղից կախ: Արի իջնենք ներքև: Արի: Նրանք կտրում են պարանները: Իջնում են: Նստում են շեփորնե-
րին: Շարունակում են ճանապարհը: Ջազի տակ: Երկու Շեփոր: Հայր և որդի: Որոշման ճանապարհին: Հրաժեշտի ճանապարհին: Խեղճության ճանապարհին: Հիվանդանոցի լուսամփոփներն աստղերից պայծառ են: Լսու՞մ ես հիվանդի ոռնոցը, մինչև այստեղ հասնում է: Մեղք է, Հայրիկ: Ինչու՞ ես նրա ցավազրկողը գողացել: Ոչինչ, նա արդեն այս աշխարհում չէ: Իսկ ես չեմ կարողանում մեռնել: Դու պիտի օգնես ինձ: Մորֆինի չափաբաժինը մեծ է: Դու ուզում ես, որ քեզ սպանե՞մ: Ջազի տակ՞: Ես ուզում եմ, որ օգնես ինձ: Լցրու բաժակները: Հիշու՞մ ես, Հայրիկ, ինչ երջանիկ էինք մենք: Ե՞րբ: Երբ մի օր դու սթափ տուն եկար: Դա մեկ անգա՞մ է եղել, տղաս: Մեկ անգամ: Տեսնու՞մ ես: Մենք կյանքում մեկ անգամ երջանիկ ենք եղել: Խմենք մեկ անգամվա կենացը: Բարձրացրու երաժշտությունը: Այն կարծես զգացմունքներս հետ է բերում: Ջազը ստրուկներն են ստեղծել: Ստրուկները: Ովքեր չեն վախեցել դատարկությունից: Ոչնչանալուց: Չեն վախեցել: Դու շատ կլացես, երբ ես չլինեմ: Չէ, ես կհիշեմ: Երաժշտությունը աստվածային է: Նրանք կրակ են վառում: Շեփորները հենում են սենյակի միակ ծառին: Հայրը բժշկական նշտարով անջատում է ոտքերը: Քաշում շամփուրների վրա: Հիմա լավ կխորովեմ, տղաս: Կհամտեսես սեփական հորդ ոտքերը: Կոնյակը հին է: Կպչուն: Հիշու՞մ ես, հայրիկ, երբ պատերազմից եկար, ես քեզ չճանաչեցի: Զզվեցի կեղտոտ ու ճիճվոտ մորուքիցդ: Քո անմարդկային պատմություններից: Հետո ճանաչեցի քեզ, հիշու՞մ ես, երբ հարբեցիր ու մազերդ տնկվեցին, ու երբ ինձ ծնկիդ դրիր: Հիշու՞մ ես: Ծնկիդ կորությունից Ճանաչեցի քեզ: Ինչու՞ այսպես եղավ: Ինչու՞ ես քեզ սպանեցի: Չէի ուզում, անկեղծ: Չէի ուզում: Միսը խորովվել է: Բաց բերանդ: Չէ: Դու գիտես: Հայրիկը նշտարով հանում է գլուխը: Տեղը լոլիկ է դնում: Ծիծաղում ենք: Երբեք չես կորցնում հումորի զգացումդ: Հիվանդի ոռնոցը գնալով խլանում է: Հայրիկը մի կերպ պահում է մարմինը: Նրա ուշքն ու միտքը լոլիկն է: Մի ձեռքով պինդ կառչել է շեփորից, մյուսով բռնել է գլխին փոխարինող լոլիկը: Հիանալի տեսարան: Լցրու բաժակները: Կանայք պոետներին չեն հասկանում, տղաս: Դու պոե՞տ ես, հայրիկ: Պոետ չեմ, բայց պոետին վայել խմող եմ: Ոչ մի տեղդ չի ցավում: Չի ցավում: Դու հիմա տեսնում ես ինձ: Զգում եմ: Զգում ես: Իսկ ցավոտ է: Շատ: Բայց ֆիզիկական ցավի հետ կապ չունի: Երբ զգում ես: Փորդ թուլանում է: Անընդհատ ուզում ես: Սիրտդ խառնում է: Պատուհանի մոտ ես կանգնում: Վախենում ես: Զանգում ես կնոջդ և ինչ-որ անկապ բաներ ես խոսում: Գիշերը հարյուր անգամ անիմաստ մտնում ես զուգարան, դուրս գալիս: Բացում ես սառնարանի դուռը, փակում: Իսկ լոլիկը ինչու ես ձեռքով պահում: Գլխիս փոխարեն մի բան պիտի լինի՞, թե՞ չէ: Ճիշտ է: Պատկերացնում ես: Զարթնելու ես: Ու ես էլ չկամ: Չկան իմ անընդհատ զանգերը: Չկա իմ ատելի դեմքը: Չկա ամոթը: Չկա վիսկին, կոնյակը, Սերտյուների հրաշքը: Չկա գիշերային ոռնոցը: Չկա ծեծը: Չկա իմ հոտը: Չկան իմ հագուստները: Հողաթափերը: Ներքնազգեստները: Չկա իմ ափսեն: Նստատեղիս հետքը: Ես չկամ: Վերջին անգամ ջազի տակ խմենք մեր անցած ճանապարհի համար: Թունդ է: Երկու շեփոր սենյակի մեջտեղում: Պատուհանը բաց է: Ներքևում մարդ չկա: Հայրիկը պատուհանից նետվում է ցած: Սենյակում մնում է նրա աջ թևը: Լցրու բաժակները: Խելացնոր տեմպ է: Նվագողները հանճարներ են: Բացառիկ է կատարումը: Կիրք: Ճարճատյուն: Սպիտակ-դեղնավուն երանգով ասեղանման բյուրեղներ: Փոշի: Թևը ժպտում է: Հիշում ես աջ թևս: Հիշում եմ: Հիշում եմ, երբ աջ թևով ապտակեցիր ինձ: Հիշում եմ, երբ աջ թևով առաջին անգամ սափրվել սովորեցրիր: Հիշում եմ, երբ աջ թևով մաքրեցիր խլնքոտ քիթս: Հիշում եմ, երբ աջ թևով արթնացրիր ինձ, որ դպրոցից չուշանամ: Հիշում եմ, երբ աջ թևով ներարկում էիր ձախ թևդ: Հիշում եմ, երբ աջ թևով շոյում էիր մայրիկի աջ ուսը: Հիշում եմ: Ներքևում շները ուտում են հայրիկի մարմինը: Թևը շոյում է բարակ մազերս: Մի մտածիր, էլ ցավ չեմ զգում: Իսկ շները ոչինչ: Ինձնից թող նրանց էլ բաժին հասնի: Վիրաբույժի միսը համեղ է: Լցրու բաժակները: Ապրես: Թևը գցում է վզովս: Փափուկ, նուրբ թև: Դուռը ծեծում են: Մածուն վաճառող կինն է: Պատկերացնում ես: Ներս մտնի ու տեսնի: Տղան նստած է բազմոցին թևը վզովն ընկած: Ջազի տակ: Ներարկիչը դարակում է: Հանիր: Ջազը աննման երաժշտություն է: Ժգուտ կապիր: Հիմա կատարիր խնդրանքս: Ապրես: Ես թմրում եմ: Դանդաղ: Դանդաղ: Դանդաղ: Մաս-մաս: Ապրես որդիս: Հարազատս: Ողջ ներարկիչը պարպիր: Առանց վախենալու: Հեռացրու ինձ քեզնից: Ոչնչացրու: Թևը ցնցվում է: Սեղմում դաստակս: Երակները ձկնիկների պես սուզվում են: Կապտում է: Փրփրում: Անշնչանում է: Տղան ու թևը: Սենյակի մեջտեղում Ջազ: Ջազ: Առանց քեզ ոնց էին հրաժեշտ տալու Հայրերն ու որդիները: Հայրի՞կ: Վե՞րջ: Գնացի՞ր: Դեռ խմիչք ունես: Գոնե պատուհանի գոգին դրված բաժակդ դատարկիր: Մենա՞կ ես թողնում: Խեղճ հայրիկ: Խեղճ բաժակ:
Արամ Պաչյան Դավիթ Մարգարյան
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Այնտեղ
Քաղաքները ջազ են լսում 1910-ականներին Լուի Արմսթրոնգի հայրենի Նոր Օռլեանում ծնունդ առած ջազը մի քանի տասնամյակում տարածվեց աշխարհով մեկ։ Իմպրովիզացիայի վարպետներն այդ երաժշտության հանդեպ սեր արթնացրեցին բոլոր մայրցամաքներում։ Բայց լայնամասշտաբ համերգների ու փառատոների կողքին ջազը գրեթե առանձին կյանքով էր ապրում ակումբներում, որտեղ երաժիշտները մեծ համերգներից հետո գալիս էին լիցքաթափվելու։ Այսօր ջազ ակումբները ցանկացած ժամանակակից քաղաքի անբաժան մասն են. լեգենդար երաժիշտների ջեմ սեշնների սիրված վայրերը շարունակում են գործել՝ որպես դասական ջազ վայելելու ակումբներ։ Ջազն ամենուրեք է՝ նկուղներում, ձեղնահարկերում, փողոցներում և անգամ ջրի վրա։
Jazzhus Montmartre, Կոպենհագեն
Jazzhus Montmartre-ը դանիական մայրաքաղաքի պատմական ջազ վայրերից մեկն է, որն իր գործունեությունը ծավալել է դեռևս 1959-ին։ Այդ ժամանակ Կոպենհագենի սրտում գտնվող ակումբում՝ մեծ պատուհանների ու ոսկեզօծ պատերի ներսում ելույթ էին ունենում 1960-ականների և 1970-ականների աստղերը, մի շարք հայտնի արվեստագետներ նույնիսկ հատուկ Կոպենհագեն տեղափոխվեցին՝ այդ ջազի օրրանին ավելի մոտ լինելու համար։ Ակումբը վերաբացվեց 2010-ին և շատ արագ գրավեց երբեմնի ջազասերների ուշադրությունն ու դարձավ նրանց մշտական այցելության վայրը։ The New York Times-ը Jazzhus Montmartre-ն ընդգրկեց Կոպենհագենի must-see վայրերի ցուցակում, իսկ ջազի գիտակները սիրում են այն անվանել Եվրոպայի Village Vanguard։
34 35
Հոկտեմբեր 2016
Piano Barge, Բրետոն
Նախքան Ֆրանսիայի արևմտյան ափին գտնվող Բրետոն փոքրիկ քաղաքի մոտ ջազ վայր դառնալը Piano Barge-ը Նիդեռլանդների քաղաքից քաղաք շարժվող նավ էր։ Այն 100 տարուց ավելի՝ 1900-ից մինչև 2008 թվականը պատկանել է Վերդոնկ ընտանիքին, որից հետո նավը երկու տարի շարունակ վերանորոգում էին, ստուգում կայունությունն ու ապահովությունը՝ հետագա շահագործման համար, իսկ 2013-ի ամռանը այն հանգրվանեց Վան նահանգի Բրետոն քաղաքում՝ վերածվելով այդ շրջանի ջազասեր ֆրանսիացիների մշտական այցելության վայրի։ Այսօր Piano Barge-ը շիկ բիստրո է, ռեստորան, բար, ջազ ակումբ, իսկ նավի մի քանի սենյակներ վերածվել են ձայնագրման ստուդիաների, որտեղ տարեկան 20-ից 30 նոր ալբոմ է թողարկվում։
Sunset/Sunside, Փարիզ
1983 թվականին բացված Sunset Sunside ընտանեկան ջազ ակումբը պատկանում է Ժան-Մարկ և Միշել Պորտեներին։ Ակումբի սրահներից մեկը ձևավորված է 1950-ականների Նյու Յորքի ոճով, իսկ մյուսը փարիզյան մետրոն է հիշեցնում։ Սիրո քաղաքի ջազային իրականության այս ճանաչված վայրն ի սկզբանե ամերիկյան ավանդական բար է եղել, որը մի շարք երաժիշտների ու ռեստորանի հաճախորդների համատեղ որոշմամբ և ջանքերով վերածվել է ջազ ակումբի։ Նրանք կարծում էին, որ տարածքն իր կամարակապ նկուղով և ակուստիկայով իդեալական է կամերային, ինտիմ երաժշտություն նվագելու համար։ Ակումբի առաջին հաճախորդներն անգամ հիշում են, թե ինչպես էր իր կարյերայի ամենաթեժ տարիներին վիրտուոզ նվագում հանրահայտ դաշնակահար Միշել Պետրուչիանին։ Իսկ մի գեղեցիկ երեկո ակումբում ելույթ են ունենում Մայլս Դևիսն ու Հերբի Հենքոքը և այնքան հավանում ընկերական ու ջերմ միջավայրը, որ տարիներ շարունակ առիթը բաց չեն թողնում այնտեղ նորից նվագելու համար։ Այսօր չկա իրեն հարգող ամերիկացի երաժիշտ, որը Եվրոպայով շրջագայելիս ելույթ չի ունենա Sunset Sunside-ում։ Տարիների ընթացքում այս վայրը դարձել է մի կողմից՝ ճանաչված երաժիշտներին լսելու, իսկ մյուս կողմից՝ նոր տաղանդներին ու ջազին հարող նոր ուղղությունները բացահայտելու լավագույն վայրերից մեկը։
ՋԱԶ ԵՆՔ ԱՍՈՒՄ, ՋԱԶ ԼՍՈՒՄ Այնտեղ
Village Vanguard, Նյու Յորք
Նյու Յորքը դեռ տասնամյակներ առաջ է վաստակել իր՝ ջազի գլխավոր կենտրոնը կոչվելու իրավունքը։ Ջազ ակումբների թվով այս մեգապոլիսն առաջին հորիզոնականներում է, բայց կան ակումբներ, որտեղ ոչ միայն որակյալ ջազ կարելի է լսել, այլև զգալ այդ ժանրի տիտանների ու հին Նյու Յորքի շունչը։ Դրանցից մեկը Village Vanguard-ն է, որը բացումից ի վեր՝ 1935 թվականից 80 տարի շարունակ գտնվում է նույն հասցեում՝ Մանհեթենի սրտում՝ Գրինվիչ Վիլիջի 178 Յոթերորդ Ավենյու Սաութ։ Ավելին՝ այն մինչ օրս ղեկավարում են նույն մարդիկ, ավելի ճիշտ՝ Լորեյն Գորդոնը՝ ակումբի հիմնադիր և առաջին մենեջեր Մաքս Գորդոնի 93-ամյա այրին։ Ակումբը երբևէ չի դադարել գործել և պահպանվել է նույնությամբ՝ աղոտ լուսավորությամբ նկուղային տարածություն, որի միջավայրն անմիջապես զգացնել է տալիս վայրի պատմականությունն ու կարևորությունը։ Չէ՞ որ այստեղ են նվագել այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են Բիլ Էվանսն ու Սոնի Ռոլինսը, Ջո Լովանոն ու Ջոն Քոլթրեյնը, ում ելույթները 1961 թվականին մեծ համբավ բերեցին Village Vanguard ակումբին։ Ի դեպ, այսօր այդ նույն բեմում հանդես է գալիս նրա որդին՝ Ռավին։
The Loft, Քյոլն
The Loft-ը համարվում է գերմանական 2000-ամյա քաղաքի լավագույն ջազ ակումբը։ Քյոլնը, փաստորեն, տարածաշրջանում իր մշակութային կենտրոնի համբավը փաստում է ոչ միայն շշմելու գոթական ճարտարապետությամբ, այլև ջազային մշակույթով։ Ակումբն արդեն 25 տարվա պատմություն ունի, այն հիմնել է դասական ֆլեյտահար Հանս Մարտին-Մյուլերը, որը երկար ժամանակ նվագախմբում է աշխատել։ Նրա սերը ջազի հանդեպ և այդ ժանրում ներկայացող երաժիշտների հետ ընկերությունը հիմք դարձավ The Loft-ը բացելու համար։ Անունը պատահական չէ, քանի որ առաջին հայացքից աննշմար բնակելի շենքի ձեղնահարկում գտնվող ջազ ակումբը ոչնչով աչքի չընկնող սալոն է հիշեցնում։ Մինչդեռ այստեղ երեկոներն անցնում են երաժիշտների և երաժշտասերների անընդմեջ երկխոսության և հյուրասիրության մթնոլորտում։ Ակումբը նաև աջակցում է երիտասարդ ստեղծագործողներին և հարթակ ծառայում նոր համագործակցությունների ձևավորման համար։
The Crypt, Քեյփթաուն
Ջազն Աֆրիկայում էլ ջազ է, ավելին՝ առանց աֆրիկյան ռիթմերի ոչ մի ջազ էլ չէր ծնվի։ Հարավաֆրիկյան Հանրապետության օրենսդրական մայրաքաղաք և խոշորագույն նավահանգիստներից մեկում՝ Քեյփթաունում մի ջազ ակումբ կա, բայց ոչ սովորական։ The Crypt ակումբը հիմնվել է եկեղեցու նկուղային հարկում՝ Ամստերդամում ծնված ինքնուս դաշնակահար, ջազի մոլի սիրահար Դերք Բլեսեի և Սբ Գևորգ տաճարի ավագ քահանա Մայքլ Ուիդերի կողմից։ Վերջինս համարում է, որ տաճարը «հանրային եկեղեցի» է, և որ ջազի ունիվերսալ լեզուն կօգնի միավորելու համայնքն ու համալրելու հավատացյալների թիվը։ Ջազ ակումբը նաև ռեստորան է, իսկ սրահում աչքի ընկնող սպիտակ դաշնամուրը «ծնվել է» Գերմանիայում և ավելի քան 90 տարեկան է։ 1959-ին Բլեսեն գնել է այն՝ գումարը հատուցելով Ամստերդամում ուսանելու տարիներին իր իսկ հիմնած բենդով ելույթների միջոցով։
36 37
Հոկտեմբեր 2016
Tramjazz, Հռոմ
Շաբաթը երկու անգամ Հռոմի Պորտա Մաջորի հրապարակից երեկոյան իր շրջագայությունն է սկսում Tramjazz-ը՝ հինավուրց քաղաքի փողոցներով ջազ տարածող տրամվայը։ 1947 թվականի վինտաժային էլեկտրական մեքենան նորոգվել և փոխակերպվել է հարմարավետ փոքրիկ ակումբ-ռեստորանի, իսկ մեջտեղի հատվածը հատկացված է փոքրիկ բենդի համար։ Սովորաբար դա դուետ կամ տրիո է, որը դասական ջազային ստեղծագործություններ է նվագում տրամվայի շարժման ընթացքում։ Իսկ ներսում գտնվողները վայելում են գիշերային Հռոմի տեսարաններն ու ջազային իմպրովիզացիաները՝ համադրված Լացիո տարածաշրջանի ավանդական ուտեստներով և խմիչքով ընթրիքի հետ։ Սովորաբար երբ Tramjazz-ը հասնում է Կոլիզեյ, տրամվայում հնչում է ամենադրամատիկ ու հուզիչ երաժշտությունը։ Tramjazz-ը Նունցիա Ֆիորինիի և Աննա Մարիա Շիաննիմանիկոյի համատեղ նախագիծն է՝ ուղղված ժամանակակից իտալական ջազի զարգացմանն ու խրախուսմանը։
Bohemian Caverns, Վաշինգտոն
Միացյալ Նահանգների մայրաքաղաքում գտնվող Bohemian Caverns ջազ ակումբն այս տարի դառնում է 90 տարեկան։ Հեռավոր 1926 թվականին դեղատան նկուղային հարկում բացված Club Caverns-ն այսօր երկրագնդի հնագույն գործող ջազ ակումբներից է և եզակիներից մեկը, որը բացումից մինչ օրս գտնվում է նույն վայրում։ Ակումբի անվանումը պատահական չէ. ստորգետնյա համերգային տարածքն իսկական քարանձավ է հիշեցնում, այն ամբողջովին պատված է արհեստական ժայռերով, ունի մարմարե բար և նույնպիսի ժայռերով ձևավորված բուխարի և փոքրիկ բեմ։ Ավելորդ է ասել, որ այդ բեմն իրենց ներկայությամբ զարդարել են Դյուկ Էլինգտոնը, Քեբ Քելոուեյը, Մայլս Դևիսը և այլք։
Ronnie Scott's Jazz Club, Լոնդոն
Ronnie Scott's-ը բրիտանական ամենահայտնի ջազ ակումբներից մեկն է։ 1959 թվականի հոկտեմբերի 30-ին Լոնդոնի արևմտյան հատվածում սաքսոֆոնահար Ռոնի Սկոտը բացեց այս ակումբը, որպեսզի տեղի երաժիշտները ջեմ սեշններ անելու վայր ունենան։ Այսօր ակումբը գտնվում է Սոհոյում՝ Լոնդոնի կենտրոնի ամենաաշխույժ և ակտիվ թաղամասերից մեկում։ Եթե 60-ականներին ու 70-ականներին ակումբի բեմում փայլում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Էլլա Ֆիցջերալդը, Սառա Վոնը, Մայլս Դևիսն ու Չեթ Բեյքերը, ապա այսօր Ronnie Scott'sում կարելի է տեսնել երիտասարդ, բայց խոստումնալից երաժիշտների և արդեն ճանաչում ստացած նորաթուխ ջազ աստղերի։
Անի Սմբատի
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան
38 39
Հոկտեմբեր 2016
Բոքսի հայաթի խաղաղ բնակիչը Հաղորդավարուհի, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը պատմում է իր մանկության Երևանի, 11 տարեկանում Տիգրան Համասյանի հետ ունեցած հարցազրույցի, «Դալանի» ճակատագրական նշանակության և այլնի մասին:
Կենտրոնում եմ մեծացել՝ Սախարովի հրապարակի հարևանությամբ գտնվող լեգենդար «բոքսի հայաթի» բնակիչ եմ: Մեր շենքը շատ երկար է՝ 11 մուտք ունի, մեր բնակարանը Թումանյանի կողմն է ընկնում: Դրա համար էլ ես միշտ ասում եմ, որ «բոքսի հայաթի» ոչ կռվարար՝ խաղաղ հատվածից եմ: Իսկ շաբաթ-կիրակի օրերը Աջափնյակում գտնվող տատիկիս տանն էինք անցկացնում: Ծայրահեղ կենտրոնամոլ չեմ, ամենակարևորն ինձ շրջապատող մարդիկ են: Հիմա ամեն ինչ այնքան է խառնվել, որ կենտրոնի բազմաթիվ բնակիչները ծայրամասերում են ապրում և հակառակը: Այնքանով եմ կապված կենտրոնի հետ, որ ամեն ինչ ինձ մոտ է եղել՝ դպրոց, համալսարան: Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցն եմ ավարտել, սովորել եմ Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում, ապա Երևանի պետական համալսարանում: Միայն աշխատանքիս վայրը՝ Հանրային հեռուստաընկերությունն է հեռու՝ քաղաքի որ մասում էլ, որ ապրես: Դրա համար էլ սովոր եմ՝ ամեն տեղ միշտ ոտքով եմ քայլել, միայն հեռուստաընկերություն մեքենայով եմ հասնում:
Քաղաքիս հետ ինձ կապող մի քանի օղակ կա՝ ընտանիքս է, որ շատ հայրենասեր է: Մեծացել եմ զինվորականի ընտանիքում, հայրս ծառայել է հայրենիքի համար, մայրս մանկավարժ է, տեսել եմ իրենց աշխատանքն ու վերաբերմունքը՝ այդ ամենն անցնում է քեզ ու հետք թողնում կայացմանդ վրա: Հաջորդ օղակը հեռուստատեսությունն է, որ իմ երկրորդ տունն է: Որևէ պատճառով երբևէ չեմ փորձել փոխել աշխատավայրս՝ գումարի կամ մի քիչ ավելի երևալու համար: Այս տարի լրանում է հեռուստատեսությունում աշխատելու իմ 20 տարին: Արտագաղթի թեման ինձ համար շատ ծանր է, երևի դրանից ծանր երևույթ ինձ համար չկա: Նույնիսկ վատ ճարտարապետությունը կամ այլ խնդիրներն աչքիս չեն երևում, երբ կայացած մարդիկ թողնում ու հեռանում են երկրից: Բայց Երևանն ամեն մեկիս սրտում պիտի լինի, անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում:
Քեռիս, որ այժմ Միացյալ Նահանգներում է բնակվում, ինձ հաճախ տանում էր Կիրովի այգի: Հիշում եմ այնտեղի կարուսելները: Մանկությունից շատ գեղեցիկ հիշողություններ ունեմ, բայց պատանեկությունս շատ ավելի վառ է անցել, որովհետև հեռուստատեսության աշխարհ շուտ մուտք գործեցի:
Ինձ թվում է, եթե երկրի պայմանները գոնե մի փոքր լավանան, ոչ ոք էլ չի գնա, բոլորն էլ սիրով հետ կվերադառնան: Դա զգացել եմ «Եվրատեսիլի» շրջանակում իրականացվող նախագծերի ընթացքում: Այս տարի էլ «Դեպի Եվրատեսիլ» նախագիծն ենք սկսել ու չեք էլ պատկերացնի, թե ինչ կատարողներ են դիմել: Նրանցից շատերն առիթ են փնտրում, որ վերադառնան հայրենիք: Իհարկե, շատ ցավալի է, որ տեսնում ես աշխարհով մեկ սփռված հայերին: Ուզում ես բոլորին ասել՝ վերադարձեք: Երևի թե, լավ կլինի ամեն մեկս մեր մասով աշխատենք այդ ուղղությամբ:
Մի քանի ամիս առաջ, երբ դեռ ամուսնացած չէի, Նարեկի ընտանիքին ցույց էի տալիս մանկությանս լուսանկարները, տեսանյութերը: Ու հենց այդ ժամանակ մի տեսանյութ գտա, որտեղ ես մոտ 11 տարեկան եմ ու հարցազրույց եմ վարում գյումրեցի մի տղայի հետ: Պարզվեց, որ Տիգրան Համասյանն է: Դեռ այն ժամանակ նրա մասին ասում էին, որ ֆենոմենալ է, որովհետև նոտաներ չիմանալով ֆանտաստիկ նվագում էր: Մի օր այդ տեսանյութն անպայման կհրապարակեմ:
Ինչ-որ շրջան կար, երբ քաղաքը՝ ընդհանուր իր տեսքով, դեպի բարելավման էր գնում: Ինձ թվում է, մենք ունենք տեսած, այսինքն արտերկրում սովորած կամ վերապատրաստված մարդկանց կարիք, ովքեր ձևավորված ճաշակ ունեն: Ամեն ինչ իրականում կախված է հենց ճաշակից. մարդը երևույթները գնահատում է իր ճաշակին համապատասխան, կամ շրջապատում է իրեն այնպիսի մարդկանցով, որ լրացնեն այն ոլորտները, որտեղ նա թերանում է:
Ուրախ եմ, որ Աստված ինձ այնպիսի ամուսին է ուղարկել, ով ինձնից ավելի հայրենասեր է: Ես «բոքսի հայաթում» եմ ապրում, նա էլ՝ Տիկնիկային թատրոնի բակում: Մեզ ընդամենը երկու խաչմերուկ է բաժանել, իսկ մենք միմյանց 30 տարի չենք ճանաչել: Մեր հանդիպումը տեղի է ունեցել մեջտեղի խաչմերուկում՝ «Դալան» սրճարանում՝ իր անհատական ցուցահանդեսի ընթացքում: Ճակատագիր էր:
Ես մեր երկիրն եմ սիրում, ինձ համար Հայաստանը Երևանով չի սահմանափակվում: Շատ եմ ճամփորդում հենց երկրի ներսում, հատկապես հեռուստածրագրերի շրջանակներում: Ու չեմ սիրում երբ առանձնացնում ու ասում են՝ երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի: Բոլորս էլ հայ ենք՝ կարևոր չէ ո՞վ է, ի՞նչ է, որտեղի՞ց է: Յուրաքանչյուր տեղ էլ մարդը կարող է ճաշակ ձևավորել ու ձգտումներ ունենալ, հասնել իր ուզածին:
Մինչև 19 տարեկան ինքնաթիռ չեմ նստել: Առաջին անգամ աշխատանքի բերումով եմ ճամփորդել: Ճիշտ է հետո շատ եմ ճամփորդել ու արտերկրում աշխատելու բազմաթիվ առաջարկներ ստացել, բայց միշտ կապված եմ եղել Երևանի հետ:
Տեսնում եմ՝ շատ վառ սերունդ է մեծանում. խիզախ, համարձակ, առաջնորդ: Զարմանում եմ. մենք այդպիսին չենք եղել: Մութ ու ցուրտ տարիներին սովորելով՝ այժմ գնահատում ենք ներկան: Այսօրվա սերունդը նման հիշողություն չունի՝ հայրենասիրությունից դրդված կարող է գնալ ու պայքարել:
Հաճախ են օտար քաղաքների մասին ասում՝ «տեսա՞ր ինչ սիրուն քաղաք է և ինչքան հեռու է Երևանը նրանցից»: Ես ամեն ինչ հասկանում եմ՝ շատ բացթողումներ ունենք, գրեթե հին ճարտարապետությունից բան չպահպանեցինք, ամեն ինչ մեղմ ասած, այնքան էլ լավ չէ: Բայց Երևանը միշտ մնում է իմ հարազատ քաղաքը:
Լինում են հոգով ծեր երիտասարդներ. չխնամված: Երևանը նման է այդպիսի ծեր երիտասարդի, որին անհրաժեշտ է խնամել, հագուստը գրագետ համադրել՝ պահպանելով ինքությունը և ներարկելով նորարարության շունչը:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Արտ
Սարի թաղում մի սիրուն մուլտֆիլմ է ապրում Անիմատոր Եվա Մուրադյանը մեկ տարի առաջ վիզուալ նոր շարք է սկսել, որտեղ զանազան անիմացիոն հերոսներին տեղավորում է երևանյան սև-սպիտակ լուսանկարներում: ԵՐԵՎԱՆի խնդրանքով Եվան ստեղծել է շարքի մի քանի նոր նմուշ, որոնց գործողությունները տեղի են ունենում Սարի Թաղում:
← Ռեդ, «Red Hot Hiding Hood», ԱՄՆ
40 41
Հոկտեմբեր 2016
← Ջեյմս Սալիվան, «Հրեշների կորպորացիա», ԱՄՆ
→ Դնչիկ, «Վինի Թուխը», ԽՍՀՄ
← Կարմիր վիշապ, Ուելսի ազգային խորհրդանիշ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Արտ ← Յոթ թզուկները, «Սպիտակաձյունիկը», ԱՄՆ
→ Վարդագույն Հովազը, «Վարդագույն Հովազը», ԱՄՆ
← Անդեմը, «Ուրվականներից քշվածը», Ճապոնիա
42 43
Հոկտեմբեր 2016
← Ռոբին Հուդ, «Ռոբին Հուդ», ԱՄՆ
→ Չիհիրոն և Հակուն, «Ուրվականներից քշվածը», Ճապոնիա
← Յոսեմիթի Սեմ, «Լունի Թյունզ», ԱՄՆ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի
Ավելի հետաքրքիր, քան ուտելը
Հավանաբար հիշում եք Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի՝ հայաստանյան այցի ընթացքում Երևանի ռեստորաններից մեկի պատին նրանց կողմից արված գրառման լուսանկարը, որ տարածվեց սոցիալական կայքերում: «Շնորհակալություն հիասքանչ ուտեստների համար», — գրել էր Քիմը: Կարենը՝ ավագ-խոհարար Կարեն Պողոսյանն է, ով նոյեմբերի 27-ից 29-ը Մոնակոյի Գրիմալդի ֆորումում կմասնակցի առաջին անգամ անցկացվող շեֆ խոհարարների համաշխարհային գագաթնաժողովին (Chefs World Summit): ԵՐԵՎԱՆին Կարենը պատմել է քաղաքային խոհարարական սովորույթների, երազանքների, հայտնի մարդկանց համար պատրաստելու ու գագաթնաժողովին մասնակցելու մասին:
Գնահատել ուտելիքը
Մեր ընտանիքում, որպես այդպիսին, խոհարարի մասնագիտությամբ որևէ մեկը չի եղել: Համեղ ուտեստներ պատրաստելու հմտություններն ու խոհանոցում ոգեշնչվելու առաջին տպավորությունները ստացել եմ մորիցս: Ուտեստներ պատրաստելու ընթացքը մշտապես տոնի էր վերածվում: Մայրս ու ես հաճախ էինք պատրաստում միասին: Մանկությունից
44 45
Հոկտեմբեր 2016
աննկարագրելի հիշողություններ ունեմ, սակայն խոհարար դառնալու մասին երբևէ չէի մտածել: Խոհարարական ոլորտում առաջին փորձս ձեռք եմ բերել 16 տարեկանում, երբ սկսեցի աշխատել «Հրազդան» հյուրանոցում: Վերջին տարիների ընթացքում, իհարկե, ավելացել են երևանյան ամենահամով վայրերն ու խոհարարական միջոցառումները: Զգացվում է ոլորտի ընդհանուր մակարդակի աճը:
Խոհարարներին սկսել են դիտարկել որպես արտիստներ, իսկ պատրաստման ընթացքն էլ սովորական աշխատանքի փոխարեն արվեստի է վերածվել: Անցած տարի մասնակցում էի «Հարթակ» փորձի փոխանակման, նորարարական փառատոնին ու շատ ուրախ եմ, որ մարդկանց մոտ համեղ կերակուրի հանդեպ մեծ սեր ու հետաքրքրություն կա, գնում են ոչ թե պարզապես ուտելու, այլ գնահատելու, վայելելու համար:
Երևանյան ճաշատեսակների մասին
Չգիտես ինչու շատերը երևանյան ուտելիք ասելիս, առաջինը պատկերացնում են խորովածը: Բայց տարբեր ազգությունների շատ մարդիկ այն պատրաստում են ցանկացած ժամանակ ու առիթներով՝ նույնիսկ իրենց պատշգամբներում, հետևաբար այն չի կարող համարվել զուտ երևանյան: Լինելով ֆրանսիական և իտալական խոհանոցի գիտակ՝ չեմ ուզում ասել, որ այս երկու խոհանոցներում կան ինչ-որ ճաշատեսակներ, որ կարող ենք «երևանացնել», բայց վստահ եմ, որ Եվրոպայից եկող ազդեցությունները միշտ չէ, որ վնասակար են: Եկեք փորձենք նայել դրան, պահենք և կարողանանք երևանյանի հետ ճիշտ համադրել: Շատ լավ է, երբ մի քաղաքի խոհանոցային ավանդույթներն ու սովորույթները պահպանվում են և փոխանցվում սերնդեսերունդ: Ինձ թվում է՝ մեր օրերում յուրաքանչյուր խոհարար ունի իր մոտեցումը: Օրինակ՝ ինձ համար խոհանոցը մի աննկարագրելի վայր է, ուր անընդհատ ինչ-որ բան եռում է, ինքս էլ ներքուստ սովորույթներիս հետ միասին եռում եմ: Համարենք, որ ես եռում եմ իմ կերակուրների հետ ու դրանք փոխանցում երևանյան կոլորիտին, ունեցած ու չունեցած խոհարարական ավանդույթներին ու սովորույթներին:
Ոչ առօրյա հոգս
Չեմ ուզում, որ մարդիկ կերակուր պատրաստելը առօրյա հոգս համարեն: Հիմնականում խոհարարների մասին բոլոր հեքիաթները տատիկների պատմածներն են, որտեղ հիմնականում արդյունքում մի անձեռոցիկ են փռում ծնկներին և սկսում ուտել նախաճաշը, ճաշը կամ ընթրիքը: Բայց իրականում պատրաստելը ավելի հետաքրքիր ընթացք է, քան ուտելը: Եվ հետո, շատ վատ է, որ չունենք այն գեղեցիկ սովորույթը, երբ տղամարդն ու կինը խոհանոցում միասին են պատրաստում: Դրա համար էլ ճաշ պատրաստելը առօրյա հոգսի է վերածվել: Խոհանոցը մի վայր է, ուր միտք է արարվում, իսկ առօրյա հոգսից ազատվելու համար հարկավոր է պատրաստել այն, ինչ սիրում ես կամ, ինչո՞ւ չէ՝ նաև ստեղծագործես, նոր բաներ հորինես և իմպրովիզներ անես:
«Երևան» կոչվող աղցանը
Եթե ինձ խնդրեին «Երևան» կոչվող աղցան պատրաստել, դուրս կգայի այն ֆորմատից, որում հիմա գտնվում է Երևանը: Կպատրաստեի այն, ինչ կզգայի այդ պահին, իմպրովիզ կանեի, չէի նայի արտաքին տեսքին, ուշադրություն կդարձնեի համային երանգներին, կպատրաստեի այն, որի բաղադրատոմսը հնարավոր չէ գտնել այսօր գոյություն ունեցող սովորական հայկական խոհանոցային գրքերում: Բայց մթերքն անպայման կհավաքեի ինչ-որ մի գյուղից, օրինակ՝ Գառգարից կամ Վանքաձորից, որտեղ ամեն ինչ բնական է ու համով:
Նախսգահները, Քիմ Քարդաշյանն ու սովորական հաճախորդը
Նախկինում, երբ նոր էի սկսել աշխատել, ցանկանում էի պատրաստել հայտնի մարդկանց համար, այնուհետև պատրաստեցի Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Բելգիայի և այլ երկրների նախագահների համար: Հատուկ ճաշատեսակներ եմ պատրաստել, օրինակ՝ Շառլ Ազնավուրի, Պլաչիդո Դոմինգոյի, Քիմ Քարդաշյանի ու Քանյե Ուեսթի համար: Քիմ Քարդաշյանին մեզ մոտ խորհուրդ էր տվել գալ հաճախորդնորերիցս մեկը, ով այցի ընթացքում նրանց հետ էր: Առաջին անգամ մեզ մոտ ճաշելուց հետո ինձ շնորհակալություն հայտնեցին: Հետո ինձ ասում էին, որ բավական տպավորված էին գնացել: Առաջին օրը մենյուից ընտրել էին նախուտեստներ, ապուրներ, աղցաններ, տաք ուտեստներ ու դեսերտներ: Այս ամենի հետ հանդերձ որոշեցի հատուկ նրանց համար պատրաստված մի քանի տարբեր կերակուրներ հյուրասիրել: Երկրորդ օրը կրկին վերադարձան ու ասացին, որ նույն շեֆ-խոհարարի ընտրած կերակուրներն են ուզում: Այս օրը ճաշակեցին ֆրանսիական խոհանոցից բազմաթիվ ուտեստներ, դրանց թվում ծխեցրած բադի ֆիլեով աղցանը, դդումով ու տրուֆելով ապուր, բադի կրծքամիսը մոշի սուսով և այլն: Մեկ տարի աշխատել եմ որպես Միխայիլ Սաակաշվիլու անձնական խոհարարը, աշխատանքիս միջոցով փորձեցի արտահայտել համամարդկային զգացումներ: Սակայն այսօր ինձ համար ավելի կարևոր բան չկա, քան սովորական հաճախորդի շնորհակալությունը: Ցանկացած մեկի շնորհակալություն կարող է ոգեշնչել ինձ և նոր միտք տալ:
Խոհարարական երազանքները
Հայաստանում խոհարարական ոլորտում դժվարությունները շատ են: Ինձ համար երկու հիմնական թերություն կա՝ պատշաճ որակի ապրանքների և կանոնավոր մատա-
կարարների բացակայությունը, որը կարող է ապահովել շարունակական արտադրանքի որակը: Երկրորդ խնդիրը կադրերի ընտրությունն է: Իմ թիմը երկար տարիների աշխատանքի և նյարդերի արդյունքում է ձևավորվել: Բայց ես վստահ եմ, որ այս ոլորտում առաջընթաց դեռ սպասվում է: Ճիշտ է, Երևանում կան շատ ու շատ ուսումնարաններ, ավագ դպրոցներ, որոնցից մեկը՝ Շահումյանի համար 6 ավագ դպրոցն էլ ավարտել եմ: Ապագայում ծրագրում եմ Երևանում բացել խոհարարական ակադեմիա, որը տարածաշրջանում կլինի առաջինը: Ամբողջ կյանքում երազել եմ, որ մեր երկրում լինի նման հաստատություն: Կարծում եմ, որ լավագույն կադրեր ունենալու համար առաջին նախապայմանը հենց սա է: Երևանով քայլելիս անընդհատ խորացել, նայել և ուսումնասիրել եմ քաղաքը, փողոցները: Կուզենայի Երևանի փողոցներից մեկում ռեստորան ունենալ, բայց նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե որ հատվածում կլինի: Ինձ թվում է, ռեստորանը կամ սրճարանը պետք է համապատասխանի ու ներդաշնակ լինի տվյալ տարածքին, որպեսզի միջավայր ստեղծի: Իսկ մեր քաղաքում այսօր իմ պատկերացրած այդ միջավայրը բավական խեղաթյուրվել է:
Հայ խոհարարը՝ Մոնակոյի գագաթնաժողովում
Շատ եմ կարևորում Մոնակոյում կայանալիք այս գագաթնաժողովին իմ մասնակցությունը, վստահ եմ, այն մեծ դեր կունենա իմ հետագա կարյերայում, որովհետև այլ ոլորտում ինքս ինձ չեմ պատկերացնում: Միջազգային կոմիտեի ցանկում հայտնվելը մեծ հաջողություն է: Խոհարարական առումով առաջին մեծ միջոցառումն է ինձ համար, իր մասշտաբով նմանը չունեցող գագաթնաժողով է, այդ պատճառով գուցե ինչ-որ տեղ նույնիսկ լարվում եմ: Ակնկալիքներն աննկարագրելի են, անվանի շեֆ խոհարար Պոլ Բոկուզը միանգամից չի ստացել իր աստղերը, երկար աշխատել է, որ արդյունքի հասնի: Ամեն ինչ դեռ առջևում է:
Լենա Գևորգյան Ասատուր Եսայանց
ՔԱՂԱՔ Ճարտարապետություն
Ինժեներական քաղաք
Ջրվեժ թաղամասում շուտով Ինժեներական քաղաք է կառուցվելու: Այս ամռանը ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Նեյշնլ Ինսթրումենթս-Արմենիա» կազմակերպության կողմից կազմակերպվեց Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ: Ներկայացնում ենք լավագույնը ճանաչված երեք նախագծերը:
Մարիամ Դավթյան
ՁԻՀ ծրագրերի ղեկավար Ինժեներական քաղաքը շարունակությունն է ենթակառուցվածքների զարգացման այն շղթայի, որով մեր երկիրը ծանրակշիռ հայտ է ներկայացնում դառնալու տարածաշրջանում ինժեներական գիտահետազոտական բացառիկ կենտրոն: Մասնավորապես, քաղաքը գալիս է լրացնելու Պոլիտեխնիկում հաջողությամբ գործող գերժամանակակից սարքավորումներով հագեցած Հայկական Ազգային Ճարտարագիտական Լաբորատորիաներին (Armenian National Engineering Labs «ANEL») («Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ համատեղ և ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ հիմնադրված): Տարեկան կտրվածքով վերապատրաստվող շուրջ 3000 ուսանողները, գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող գիտնականները, ինժեներները, բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունները պարարտ հող են նախապատրաստում արդեն հաջորդ քայլերի համար: Ինժեներական քաղաքի կյանքի կոչումը, նպատակ ունի կենտրոնացնելու հայաստանյան
46 47
Հոկտեմբեր 2016
ճարտարագիտական ներուժը մեկ վայրում: Քաղաքը իրենից ներկայացնում է ենթակառուցվածք, որտեղ կտեղակայվեն Ինժեներական ռեսուրս կենտրոն, Ինժեներական աքսելերատոր և համատեղ աշխատանքային տարածք, Ինժեներական թանգարան, Գիտության և տիեզերքի թանգարան, ինչպես նաև շուրջ 35 ինժեներական ընկերությունների գրասենյակներ: Ռեսուրսների կենտրոնացումը, համատեղ օգտագործման լաբորատորիաները թույլ կտան, որպեսզի թանկարժեք սարքավորումները հասանելի դառնան ինժեներական փոքր և միջին ընկերությունների համար: Բարձր տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետների և երիտասարդ մասնագետների կոնցենտրացիան մի վայրում, գրավիչ հանգամանք կհանդիսանա ներդրումներ ներգրավելու և վերազգային ընկերությունների հաստատման համար: Գիտելիքի հոսքը, գաղափարների և փորձի փոխանակումը կխթանեն նոր բարձր տեխնոլոգիական կազմակերպությունների ստեղծումը: Հայաստանում այս մոդելը հաջողությամբ աշխատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար: Աշխարհում նման մոտեցումը, քլասթերային
զարգացման մոդելը, ապահովել է տնտեսության առանցքային ճյուղերի բեկումնային աճ: Հայեցակարգերի մրցույթը, այս գաղափարին «ճարտարապետական մարմին» հաղորդելու համար կազմակերպվեց: Գնահատող հանձնաժողովը, որը բաղկացած էր ճարտարապետական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչներից, փնտրում էր գաղափարի լիարժեք արտահայտություններ, ուշադրություն դարձնելով շինությունների արդյունավետ կապին, միջավայրի լուծումներին: Հաշվի են առնվել նաև քաղաքում տեղակայվելիք ընկերությունների միմյանց հետ աշխատելու մոտեցումները և պատկերացումները: Նաև մտածեցինք, որ մեր ճարտարապետական մտքի համար հետաքրքիր նյութ է, կարող են հետաքրքիր հայեցակարգեր ծնվել ու չսխալվեցինք, 16 անչափ հետաքրքիր և բարձրորակ հայեցակարգեր ներկայացվեցին: Շինարարական աշխատանքների կազմակերպման մեկնարկը կտրվի արդեն 2017 թվականին: Աստիճանաբար կկառուցվեն գրասենյակների շենքերը և քաղաքում կտեղակայվեն բարձր տեխնոլոգիական և ինժեներական ընկերություններ:
Երկրորդ տեղ՝ «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոց
ՔԱՂԱՔ Ճարտարապետություն
Երկրորդ տեղ՝ Աննա Հակոբյան և Լիլիթ Մարտիրոսյան
48 49
Հոկտեմբեր 2016
Երրորդ տեղ՝ Հասմիկ Բաբայան
Արեգ Դավթյան
ՔԱՂԱՔ Արվեստ
Գեղագրաֆիտի 16 տարի առաջ լիբանանցի Օմար և Մոհամեդ Քաբբանի երկվորյակ եղբայրները սկսեցին զբաղվել սթրիթ արտով և հիմնեցին «Աշեկման» բրենդը։ Այսօր նրանք ոչ միայն սթրիթ արտիստներ են, այլև ձեռներեցներ. «Աշեկմանը» ներկայացնում է արաբական հիփ-հոփ խումբ, զբաղվում է արաբական գրաֆիտիներով և հագուստ արտադրում։ Հուլիսին «Աշեկմանը» հյուրընկալվեց Երևանում, աշխատարան անցկացրեց Թումոյի սաների հետ և իր հերթական գրաֆիտին նվիրեց մեր մայրաքաղաքին։ Օմարը ԵՐԵՎԱՆ ամսագրին պատմեց, թե ինչու և ինչպես են սկսել գրաֆիտիներ նկարել, և ինչը նրանց գրավեց Երևանում։
50 51
Հոկտեմբեր 2016
→ Թումոցիները Օմար Քաբբանիի գլխավորությամբ զարգացնում են իրենց սթրիթարտային հմտությունները
Ashekman — نامكشأ
«Աշեկման» արաբերենից թարգմանաբար նշանակում է «ավտոմեքենայի արտանետումներ»։ Մենք այդ անունն ընտրեցինք, որովհետև ուզում էինք, որ անվանումն առնչվեր մեր մշակույթի հետ։ Ավտոմեքենայի արտանետումները ներսի թունավոր գազերը դուրս են հանում, նույնը մենք անում ենք մեր երաժշտության ու սթրիթ արտի միջոցով՝ փորձում ենք դուրս հանել մեր մշակույթի ու առօրյայի վատ ու բացասական երևույթները։ Ես շատ հպարտ եմ իմ արաբական մշակույթով և այն ժառանգությամբ, որ ունեմ, իսկ այն ամենը, ինչով հիմա ես զբաղվում եմ, միտված է այդ մշակույթը ներկայացնելուն և տարածելուն։ Այսօրվա եվրոպացիները ծնված օրվանից տեսել են գրաֆիտիներ փողոցներում, շենքերին, մետրոյի վագոնների վրա՝ ամենուր։ Լիբանանը քաղաքացիական պատերազմի տարիներին (1975-1990 թթ. — խմբ.) երկու մասի էր բաժանված, և ես ու եղբայրս շատ ժամանակ մնում էինք ապաստարանում։ Բայց երբ ոտքով դպրոց էինք գնում, ճանապարհին տեսնում էինք զինված մարտիկներին, որոնք պատերին ստենսիլով իրենց լոգոն էին պատկերում՝ յուրօրինակ կերպով նշելով իրենց տարածքը։ Դա առաջին գրաֆիտիներն էին, որոնք մենք տեսել ենք։ Երբ մենք արդեն 18-19 տարեկան էինք, մեզ մոտ ինքնաբուխ ցանկություն առաջացավ գրաֆիտիներ անելու։ Գուցե դրա պատճառն այն էր, որ մենք մեծացել էինք՝ տեսնելով, թե ինչպես են զինյալները իշխում փողոցներում, իսկ մենք մտածեցինք, որ կարող ենք գրաֆիտիներով իշխել կամ տիրել քաղաքին։
Խաղաղության Գրենդայզերը
Մեր գրաֆիտիները հիմնականում ուղղված են խաղաղություն քարոզելուն։ Մենք երբեք պատերազմ չենք ուզել մեր երկրում, ոչ էլ ուզում ենք, որ այն լինի որևէ այլ տեղ։ Նույն Գրենդայզերը, որը շատ տարածված անիմացիոն հերոս է Արևելքում և իմ մանկության հերոսներից է եղել, փրկում է Երկիր մոլորակը վատ հերոսների հարձակումից։ Դրա համար ես շատ եմ սիրում նրան պատկերել տարբեր քաղաք-
ներում՝ որպես խաղաղության և բարու հաղթանակի խորհրդանիշ։ Նախքան Երևան գալը մենք նրան նկարեցինք Բիրմինգեմում, հիմա Գրենդայզերը հայտնվեց հայկական եռագույնի ֆոնին, վաղը նրան կպատկերենք Հորդանանում, Թունիսում և այլուր։ Իրականում մենք տարբեր բաներ ենք նկարում, երբեմն դրանք խաղաղասիրության ուղերձն են կրում, երբեմն ավելի սարկաստիկ ու զավեշտալի են՝ ծաղրելով գերտերությունների ղեկավարներին։ Իսկ երբ Գրենդայզերին էի նկարում Երևանում, մի ոստիկան մոտեցավ և հարցրեց, թե ինչու եմ հայկական դրոշի վրա դև նկարում։ Երևի պատահական չի, որ գրաֆիտին ավարտելուց մի քանի ժամ հետո Գրենդայզերին ջնջեցին, իսկ դրոշը թողեցին։ Ամեն մարդ տարբեր կերպ է ընկալում, և մենք դրա հետ ոչ մի խնդիր չունենք։ Սա հանրային արվեստ է, այն ամենքի ու բոլորի համար է, ես միշտ ասում եմ, որ ուզում եմ «անվճար թանգարան» ստեղծել աշխարհում։ Ոչ ոք ինձ գումար չի վճարում գրաֆիտի նկարելու համար, ես դա անում եմ, որովհետև ուզում եմ անել։
Մշակույթների բախում
Այն, որ Երևանում մեր արած գրաֆիտին մի քանի ժամ հետո փչացրեցին, զարմանալի չէ։ Մեզ հետ դա մի քանի անգամ պատահել է։ Ճիշտ է, մենք ժամանակ ենք ծախսում գրաֆիտին ստեղծելու համար, բայց ես համարում եմ, որ պատն ինձ համար չէ, այն հանրության համար է։ Եթե սթրիթ արտը փչացնում են, ջնջում են, ես կարող եմ տասն անգամ վրայից նոր բան նկարել։ Յուրաքանչյուր երկիր իր մշակույթն ունի, և ես չեմ բացառում, որ իմ ստեղծած գրաֆիտին կարող է շատերին դուր չգալ։ Բայց թող մեկը վերացնեն, ես հարյուր նորը կանեմ, այնքան ժամանակ, քանի դեռ կամ, ու քանի դեռ իմ աշխատանքը գնահատող կա, ես զբաղվելու եմ սթրիթ արտով: Ես գիտեմ ուրիշ հեղինակների, որոնք ծանր են տանում, երբ իրենց գործը փչացնում են, բայց երբ ես ստեղծում եմ պատկերը, ընթացքում վիդեոներ եմ անում, լուսանկարում եմ վերջնական արդյունքը՝ ինձ ուրիշ ոչինչ պետք չէ։
Գեղագրություն + գրաֆիտի
Արաբական տառերն իսկապես շատ գեղեցիկ են և յուրահատուկ, և գրաֆիտիներում մեր այբուբենը օգտագործելով՝ մենք նույնպես մեր մշակութային ժառանգությունն ենք փորձում շեշտել։ Մենք ուսանել ենք որպես գրաֆիկական դիզայներ, ինչը մեզ շատ է օգնել տառերի հետ աշխատելու հարցում, բայց գրաֆիտիի դեպքում մենք ինքնուս ենք։ Հայկական այբուբենը նույնպես յուրօրինակ է, դուք հրաշալի գեղագրություն ունեք։ Ես շատ ուրախ էի, երբ ԹՈՒՄՈ-ի սաները փողոցային արվեստի ու գրաֆիտիի հիմունքներն ուսումնասիրելուց հետո իրենց սեփական գրաֆիտիներում նույնպես գեղագիր հայկական տառեր օգտագործեցին։ Դա սեփական մշակույթը ներկայացնելու հրաշալի միջոց է, անպայման օգտագործեք դա, ձեր տառերը դրա համար լայն հնարավորություններ են տալիս։
Աշխարհի շուրջ
Մենք շատ ենք ճամփորդում, եղել ենք Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Սաուդյան Արաբիայում, Հորդանանում։ Հիմա մեզ հրավիրել են Քուվեյթ՝ մի մեծ 10-հարկանի շենքի ճակատին գրաֆիտի նկարելու համար, հետո գնալու ենք Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ։ Ես շատ կուզեի գնալ Ճապոնիա ու հատկապես Տոկիո։ Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ այդ քաղաքն ուրիշ մոլորակից է։ Ես ուղիղ 10 օր անցկացրեցի Երևանում և պետք է ասեմ, որ ինձ դուր եկավ, թե որքան բաց են մարդիկ փոփոխությունների առաջ։ Նրանք նորույթ են փնտրում, հատկապես երիտասարդները, իմ տարիքի մարդիկ փոփոխությունների են ձգտում և ուզում են բաց լինել աշխարհի առաջ։ Այդպես են ապագան կերտում: Ինձ դուր եկավ Երևանի շինությունների կոնտրաստը՝ նոր ու տգեղ շենքերի հակադրությունը հին ու գեղեցիկ շենքերին։ Ինձ միշտ ավելի հետաքրքիր է լինել այնպիսի քաղաքում, որտեղ կան հին շենքեր, հին մշակույթ, այդ քաղաքներն ավելի գրավիչ են և դրանցում ավելի շատ բան կա բացահայտելու։
Անի Սմբատի Թումո
Քաղաք Կադրերի բաժին
Լենինի հրապարակ, 1960 թ. փետրվարի 12 Գազային ոլորտը հանրապետությունում հիմնվել է 1950-ականների վերջին: 1958-ին սկսեց նախագծվել գազամուղը և պատրաստվել կադրեր: Հաջորդ տարի արդեն սկսվեց Քարադաղ-Թբիլիսի-Երևան և Ղազախ-Երևան գազամուղերի կառուցումը: 1960 թվականի փետրվարի 12-ին Երևանի կենտրոնական հրապարակում հանդիսավորությամբ վառվեց բնական գազի առաջին ջահը: Այդ տարի գազ ստացավ 16 արդյունաբերական հիմնարկ և 1270 բնակարան: Ընդհանուր առմամբ 1960-ին Խորհրդային Հայաստանում օգտագործվեց 112 միլիոն խորանարդ մետր գազ: Այսօր Հայաստանում բնական գազ է օգտագործում 591 բնակավայր, իսկ գազաֆիկացումը հասնում է 95 տոկոսի՝ դա աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկն է:
Pan Photo Archive
52
Հոկտեմբեր 2016