#7(58) 2019
Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում
մարքեթինգ
հրատարակչություն
տպագրություն
պրոմո նյութեր
Մ
ի սովորական ամառային օր որոշեցի մտնել «Գրեթերթի» խմբագրություն՝ Գուրգեն Խանջյանից նոր համարը և ինչ-որ գրքեր տանելու նպատակով։ Գրական արտադրանքը դրեցի պայուսակիս մեջ, ոտքի վրա մի քանի բառ խոսեցինք, արդեն համարյա դուրս էի գալիս, մեկ էլ տեսնեմ՝ գրապահարանից ինձ ծանոթ հայացք է նայում: Ուշադիր նայեցի, տեսնեմ՝ հարգարժան պարոն Լեոնարդ Քոենի խորաթափանց կանաչ աչքերն են՝ մի հրաշալի նկարազարդում: Ասացի՝ վա՜յ, պարոն Խանջյան ջան, էս ի՜նչ լավ է, որ էսպիսի լավ մարդիկ կան «Գրեթերթում»: Ասաց՝ ուզում ե՞ս, վերցրու: Ես էլ թե՝ հա, հրաշալի կլինի, Քոենի նկարը տանեմ տուն, թող ինձ նայի: Մին էլ հանկարծ հարց հնչեց՝ բայց վինիլի ձայնարկիչ ունե՞ս: Ու էդ պահին նոր հասկացա, որ պարոն Քոենն ինձ նայում էր ոչ թե նկարից, այլ վինիլային սկավառակի ծրարից: Է՛լ ավելի ոգեշնչված ձեռքս վերցրեցի սկավառակը, ուսումնասիրեցի, ասացի՝ չունեմ, բայց կառնեմ մոտ ժամանակներս: Շրջեցի ծրարը, տեսնեմ՝ էս օրինակը վաճառքի ենթակա չի, հատուկ գրված է՝ sale is unlawful։ Լավ չեմ հասկանում, թե էդ ինչու էդպես, ու էստեղ Խանջյանն էսպես իմիջիայլոց ասաց՝ դե Ռաֆի օրինակն ա, քեռուս՝ Քոենի հետ մի քանի տարի նվագել ա: Աչքերս չռում եմ, դունչս հարմարեցնում եմ հատակին, ասում եմ՝ ոոոո՞նց, ասեց՝ յա՜, բա «Պստլոյի» մեջ չես հիշու՞մ, կա իրա մասին: Եվ իրոք, հիշեցի «Ձեռք տուր, պստլո» վեպում խոսվում է ջութակահար քեռի Րաֆֆի Հակոբյանի մասին, որը ժամանակին բարեհաջող արտագաղթել էր Սովետից, Ամերիկայում նվագել ու մի օր հայտնվել Լեոնարդ Քոենի խմբում, այդ թվում՝ ձայնագրվել մի քանի ալբոմներում: Մասնավորապես՝ The Recent Songs-ում, որի շապիկից ինձ այդ ամառային օրը նայեցին պարոն Քոենի կանաչ աչքերը: Ու որպես խմբի անդամ՝ Րաֆֆին ստացել էր էդ ալբոմից իր սեփական օրինակները, որոնք էլ նախատեսված չէին վաճառքի համար։ Իսկ քանի որ սկավառակն ուղարկվել էր քրոջորդի Գուրգենին ԱՄՆ-ից, իր աշխատանքով շատ հպարտ Րաֆֆին ծրարի հետևում գրիչով նշել էր այն երգերը, որոնց ձայնագրությունում ինքը մասնակցել է։ Այս ֆանտաստիկ պնակով սկսվեց իմ համեստ վինիլային հավաքածուն։ Ձայնարկիչը եկավ մի քանի շաբաթից, Քոենի սկավառակին միացան այլ պնակներ (սովետական արտադրության Բիթլզ, Վարշավայից բերված լեհական ֆանք, Վիեննայում պեղված գերմանական տեխնո, Garage-ից գնված Դևիդ Բոուի, և այլն), դրան զուգահեռ Երևանում զարմանալի աշխուժություն սկսվեց վինիլների հետ կապված, Խանջյանի հետ էլ հասցրեցինք խոսել խորհրդային տարիների վինիլահավաքների մասին, հետո Խնկո-Ապոր գրադարանում վերաբացվեց հարուստ ձայնադարանը… Այլ խոսքով՝ վինիլը վերադառնում է, երաժշտությունը նորից շոշափելի է դառնում։ Րաֆֆին մահացել է մի քանի տարի առաջ, ափսոս, չհասցրեցինք ծանոթանալ ու խոսել Քոենի հետ աշխատանքի մասին։ Քոենն էլ չկա, բայց նոյեմբերին նրա հետմահու ալբոմն է թողարկվելու։ Արդեն հերթագրվել եմ վինիլային տարբերակի համար, որ կարողանամ երաժշտությունը ձեռքումս բռնել։ Հ. Գ. Վինիլով լսելու հնարավորությունը չունեք (այո, ջիջիլ եմ գցում), բայց Յութուբ հո ունեք. փնտրեք Leonard Cohen Performs Gypsy's Wife Featuring Raffi Hakopian On Violin ու վայելեք, անմարդկային գեղեցկություն է։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱՄԵՋ
03
Հայ-թեք ԴիջիԹեք 2019 Ինչ պրոդուկտներով 15-րդ ԴիջիԹեքին ներկայացավ միջոցառման պլատինե հովանավոր Ucom-ը:
14
04
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բոցերը, Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի նոր հրատարակությունը և այլն։
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
06
08
12
Իրադարձություն WCIT 2019 Քիմ Քարդաշյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը, Ռիչարդ Քվեսթը և այլ կարևոր դեմքեր։
Հայ-թեք Ինչո՞ւ են բոլորն անցնում Իդրամ անհպում վճարումների 21-րդ դարում դրամը կարող է լինել անկախնիկ և ամբողջությամբ տեղավորվել հեռախոսում։
Շապիկ՝ Նարե Բշտիկյան ԵՐԵՎԱՆ #7(58) | 2019
16
Ուղեցույց Ասեղը դնում ես ու վայելում Ինչից սկսել, եթե նոր եք սկսում օգտվել վինիլային պնակներից։
18
Շոփինգ Երկրորդ հարկի Գարաժը Ինչպես և ում համար Աբովյանում բացվեց Garage Vinyl Store-ը և ինչեր կարելի է այնտեղ գտնել:
22
Միացյալ ուժերով Համահայկական ցանց Ինչ կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ #Մարաթոն2019-ի նախօրեին:
Սպորտապատում Նարդին, Նարդիադան ու ես TotoGaming-ի քոփիրայթերի նոր պատմվածքը՝ նարդու սիրահարի արկածների մասին։
30
Դիզայն Աչքով չտալ Ինչպես Երևանում մշակվեց ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիգեն Արմանի վինիլային ալբոմի արտաքին տեսքը:
Պեղումներ Ձայնապնակներ դեպի յոթերորդ երկինք Հարդ ռոք, էստրադա, ջազ, դուդուկ, Կոմիտաս՝ նախորդ տասնամյակներում թողարկված ամենայուրահատուկ հայկական վինիլները:
25
Այլընտրանք Երբ աշխարհի վերջը գա, կարող ես վինիլ լսել Ինչու են հայ երաժիշտները 21-րդ դարում իրենց երաժշտությունը թողարկում վինիլով:
32
Հավաքածու Սահուն ու խորը Հինգ հոգի, հարյուրավոր սկավառակներ՝ Երևանի ամենահարուստ վինիլային հավաքածուները:
28
Երեխաների համար Գրադարանի ձայնադարանը Խնկո-Ապոր գրադարանի ձայնապնակների բացառիկ հավաքածուն նորից հասանելի է:
38
Հուշեր Դա որս էր Գրող Գուրգեն Խանջյանը պատմում է խորհրդային տարիներին վինիլային պնակների հավաքման մասին:
Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ
Համարի վրա աշխատել են՝ Մարգարիտ Միրզոյան, Ամալի Խաչատրյան, Լուսինե Ոսկանյան, Վիկտորյա Մուրադյան, Հասմիկ Բարխուդարյան, Ռուբեն Վարդազարյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Դավիթ Գալստյան, Բիայնա Մահարի, Վահան Ստեփանյան, Արմեն Անտոնյան, Լուսինե Գրիգորյան, Նարեկ Ալեքսանյան, Kolektiv Design Room, Garage Vniyl Store, Իդրամ, Ucom, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամ, Խնկո-Ապոր գրադարան Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան
Գլխավոր հովանավոր
4 3
#7(58) 2019
«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան
Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com
42
Այնտեղ Մի աշխարհ վինիլ Անցյալ տարի աշխարհում վաճառվել է 10 միլիոն վինիլային պնակ. ահա աշխարհի ամենահավես խանութները։
ՔԱՂԱՔ
46
Իմ Երևան Արտո Թունջբոյաջյան. «Քաղաքի գաղափարն ավելի հետաքրքիր է, քան շենքերը» Ստամբուլում ծնված, Նյու Յորքում ապրած Արտոն բացատրում է իր հարաբերությունները Երևանի հետ:
48
Կադրերի բաժին Խնկո-Ապոր գրադարանի ձայնադարանը, 1980-ականներ Մի դրվագ Երևանի նորագույն պատմությունից։
© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 05.11.2019
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ
Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine
instagram.com/ evnmag
Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: « ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ԴիջիԹեք 2019 Այս տարի Երևանյան աշունը տեխնոլոգիական շունչ ուներ: Մեկ համաժողովից կամ էքսպոյից վազելով դեպի երկրորդը, իսկ հետո երրորդը և այդպես շարունակ: Ամենակարևոր միջոցառումներից էր ԴիջիԹեք 2019-ը: Հոբելյանական 15-րդ անգամ միջոցառման շրջանակներում ՏՏ ոլորտի հսկաներն ու ստարտափերը ներկայացրին իրենց գաղափարներն ու արդեն իսկ ստեղծված լուծումները:
Ապագայից եկած գաղափարներ, թե՛ նոր, թե՛ հին, բայց ոչ մոռացված դեմքեր, շատ ու շատ նորույթներ: ԴիջիԹեք 2019-ն անցկացվեց հոկտեմբերի 6-9-ը WCIT 2019-ի հետ զուգահեռ՝ միավորելով 70 երկրներից ժամանած շուրջ 2000 մասնակիցների: Երկու միջոցառումների հովանավորների շարքում էր Ucom-ը: WCIT 2019-ի դեպքում տեխնիկական, իսկ ԴիգիԹեքի՝ պլատինե կարգավիճակում: Ընկերությունն էքսպոյի շրջանակում ցուցադրեց միանգամից մի քանի նորարարական թվային պրոդուկտ: Օրինակ՝ uDoctor հեռաբժշկության հավելվածը, որի օգնությամբ կարելի է առցանց բժշկական խորհրդատվություն անցնել: Ծնողներին հատկապես հետաքրքրեց uKid խելացի ժամացույցը, որն ապահովում է ծնողի և երեխայի միջև անխափան կապ: Ներկայացվածների շարքից uFleet ավտոպարկի կառավարման լուծումը շատ օգտակար գործիք է բիզնես ոլորտի անձանց համար: Մեկ այլ թվային նորարարություն՝ uMediaroom-ը, որը փաստացի գրպանային հեռուստացույց է։ Ucom-ի վառ և ինտերակտիվ տաղավարում ներկայացվեց նաև Ucom հավելվածի նորացված տարբերակը և ընկերության աշխատանքի կարևորագույն արդյունքներից uPay վիրտուալ դրամապանակը, որը թույլ է տալիս կատարել բոլոր վճարումները մեկ տեղում: Նաև առաջին անգամ հանրությանը ներկայացվեց 4K բարձրագույն որակի հեռուստատեսային պորտալը և Calix Gigacenter սարքավորման պրեմիում WiFi առավելությունները:
Մարգարիտ Միրզոյան Ucom
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից
Ինչ անել Ավիշայ Քոենը՝ Մալխասի 75-ամյակին
Երևանցի տաքսիստների բարձրաձայն մտորումների հերթական բաժինը։ Նոր ռադիոյով ասեցին՝ մարզերից մեկում մի 26 տարեկան տղա 13 տարեկան աղջիկ ա փախցրել։ Եթե չդատեն, տոշնի պապուս ու տատուս պատմությունն ա։ Ես, քուրիկ ջան, ապահով եմ քշում, ընտանիքներ եմ տեղափոխում։ Բայց դեպքը բոլորի հետ էլ կարա պատահի։ Օրինակ մերս… Մի քանի տարի ցավերի մեջ էր։ Մի օր եկա տուն, տեսա՝ մեջքի վրա ընգած ա, բերանը՝ բաց… Իսկ Նատաշան լրիվ ժուռնալի աղջիկ էր, չես պատկերացնի։ Բայց ինքն էլ մահացավ։ Կնիկ էլ եմ ունեցել, մահացավ 2018… չէ, 2019 թվին մահացավ։ Ուզում եմ ասեմ՝ փորձանքը սաղի հետ էլ կարա պատահի։ Մի անգամ մի հատ ինծիլիգենտ տղա նստեց, խոսացինք դեսիցդենից, սկսեցի Նիկոլին գովել, ինքն էլ համաձայն էր, բան, հետո էլ ասեցի՝ բայց թիմը էն չի, լավ մասնագետների չի կարում հավաքի, Ազգային ժողովն էլ սաղ մսուր-մանկապարտեզի երեխեք են։ Մեկ էլ պարզվեց, որ էդ տղեն դեպուտատ էր։ Մի հատ թեթև քսեցի ստոլբին, մինչև գույնը բռնեցինք, դզեցինք, փչեցինք, մի 25 հազար վրես նստեց։ Բա դեպուտատի շոֆեր չլինեի՞՝ մի 600 հազար ստանայի, հանգիստ իմ համար ապրեի։ Չնայած, ասենք, էդ երևի հին վախտերով էր տենց, հիմա դեպուտատներն են էդքան ստանում, կողից էլ Նիկոլը չի թողնում, որ փող առնեն, շոֆերներին էլ լավ նայեն։ Չգիտեմ սրա վերջը ինչ ա լինելու։
Կարեն Խաչատուրովի անհատական ցուցահանդես
ՀայԱրթ մշակութային կենտրոն, նոյեմբերի 15-22 Հայաստանյան ժամանակակից արվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ լուսանկարիչ Կարեն Խաչատուրովը, վերադառնում է Երևան նոր ցուցահանդեսվ։ «Մեր հուսահատ հասարակությունը» խոսուն խորագրի ներքո կներկայացվեն հեղինակի սյուրռեալիստական աշխատանքները, որոնցում ներկայացված հերոսների մեծ մասի դեմքն անտեսանելի է, բայց փոխարենը այդպես ներկայացվում է մեր օրերի հասարակության երեսը։
Գրքի երևանյան փառատոն 2019
Մելիք-Ադամյան 2/2 (ՀԲԸՄ գրասենյակ), նոյեմբերի 22-24 Գրքի երևանյան 3-րդ փառատոնը բաղկացած է հիմնական մի քանի բաղադրիչներից։ Գրքի տոնավաճառին մասնակցում են ավելի քան երեք տասնյակ հրատարակչություններ, որոնց գրքերը հնարավոր կլինի գնել 20-40% զեղչով։ Կլինեն նաև նոր հրատարակությունների և նախագծերի շնորհանդեսներ։ Նկարազարդողների, մարքեթինգի, վաճառքի մասնագետների համար, նոր ու հաջողակ հրատարակչություն հիմնելու, մանկական գրականության արդի խնդիրների մասին կկազմակերպվեն աշխատարաններ։ Այնուհետև կարելի է մասնակցել գրքային մի քանի զրույցների ու քննարկումների։ Եվ վերջապես, փառատոնի փակման արարողության ժամանակ կհայտարարվեն «արձակ», «դրամատուրգիա» և «պոեզիա» անվանակարգերում հայտարարված մրցույթի մրցանակակիրների անունները։
Երաժշտություն Treepolar, Հրազդանի կիրճ 4/2
Սա ոչ սովորական նստավայր է մի քանի պատճառներով։ Նախ, Treepolar-ում հասկացել են, որ Երևանը չի սահմանափակվում Փոքր Կենտրոնով և որ մեր ձեռքի տակ կա մի այնպիսի հրաշալի վայր, ինչպիսին Հրազդանի կիրճն է՝ բնություն քաղաքի մեջ։ Իսկ նախագիծն ինքը առաջ է տանում մոլորակը փրկելու գաղափարը երաժշտության օգնությամբ։ Ցերեկներն այստեղ քո-վորքինգ է, պարբերաբար անցկացվում են վարպետության դասեր, իսկ երեկոյան սկսվում է էլեկտրոնային երաժշտությունն ու այլ ուրախալի միջոցառումները։
6 5
#7(58) 2019
Մարզահամերգային համալիր, դեկտեմբերի 8 Հայաստանի ջազի լեգենդ Լևոն Մալխասյանի 75-րդ տարեդարձին նվիրված երևանյան մի քանի համերգներից գուցե ամենասպասվածը։ Հանրահայտ բասիստ և երգահան, իսրայելցի Ավիշայ Քոենն այսօրվա ջազային ամենավառ աստղերից մեկն է։ Սա նրա երկրորդ հայաստանյան ելույթն է, և այս անգամ Քոենը ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Վահագն Հայրապետյանի հետ համատեղ։
Նոր նստավայր EVN Diner | Սպենդիարյան 6
Նոր բուրգերանոց վարդագույն քաղաքում։ EVN Diner-ը, որը բացվել է այս փոքր, բայց նստավայրաշատ փողոցում բարի տեղում, առաջարկում է բուրգերների լուրջ տեսականի (մեկ տասնյակից ավելի)։ Ընդ որում, 2000-ից 3000 դրամի միջև ընկած գնապիտակով բուրգերային մենյուն ներառում է այդ թվում բուսակերական տարբերակ՝ կարևոր առավելություն մեր դարում։ Չնայած իր շատ ամերիկյան ձևաչափին (diner հասկացությունը նույնիսկ հայերեն համարժեքը չունի)՝ EVN Diner-ն առաջարկում է մի նոր համով ու բույրով ճանաչել Հայաստանի մայրաքաղաքը։
HOUL | Խորենացի 28
Թույն նստավայրեր բացվում են ոչ միայն Կասկադում, Սարյանում ու Աբովյանում։ Նման մի առաջադեմ բար կարելի է գտնել կինո «Ռոսիայի» հարևանությամբ։ HOUL-ի բացարձակ հաղթաթուղթը մինչ այդ Հայաստանում չտեսնված ըմպելիքների զարմանալի տեսականին է. իտալական ու բելգիական գարեջրեր, ջին, ռոմ, գինիներ և այլն, և այլն։ Այս ամենը կարելի է ըմպել տեղում, ինչպես նաև՝ առնել ու տանել տուն։ HOUL-ը հապավում է՝ Hall Of the soUL՝ «Հոգու դահլիճ»։
Kong | Աբովյան 3/1
Հին Երևանի ամենագողտրիկ շենքերից մեկում տեղակայված այս նորաբաց բարի գլխավոր առանձնահատկությունը գունեղ, արևադարձային մթնոլորտն է ու, իհարկե, կոկտեյլների ընտրանին։ Kong-ն առավոտ շուտ նախաճաշելու վայր չէ (բացվում է 11։00-ից), փոխարենն այստեղ կարելի է կտրվել երևանյան աղմուկից մինչև ուշ գիշեր։
Նոր գիրք
«Արվեստում», Դիլիմ
Ինչպես հայտնի է, հայկական գրահրատարակչական ոլորտում ամենաբազմազանը մանկականն է։ Ահավասիկ, ևս մի վառ օրինակ՝ «Արվեստում» մանկական մատենաշարը, որն իդեալական է աշխարհը նոր բացահայտող մանուկների համար և թույլ է տալիս միանգամից ծանոթացնելու երեխաներին արվեստի հետ։ Սկզբունքը շատ պարզ է. առաջին բառերը, գույները, թվերն ու կենդանիները կարելի է ներկայացնել երեխային կերպարվեստի գլուխգործոցների միջոցով։ Կարևոր հավելում. լույս տեսած առաջին չորս հատորներում ներառված բոլոր նկարների հեղինակային իրավունքները ձեռք են բերվել օրինական ճանապարհով։ Հաջորդ տարի սպասվում են մատենաշարի նոր գրքերը։
Վարդգես Պետրոսյան «Վերջին ուսուցիչը», Darak
Բոլորովին վերջերս Առաջին ալիքով կարծես թե բավական մեծ հաջողությամբ ցուցադրվեց Վարդգես Պետրոսյանի «Վերջին ուսուցիչը» վիպակի ժամանակակից բազմասերիանոց էկրանավորումը (ռեժիսոր՝ Հայկ Կբեյան)։ 20-րդ դարի երկրորդ կեսի կարևորագույն հայ արձակագիրներից մեկի ստեղծագործությունն այդպիսով նորից ակտուալ դարձավ և շատ հարմար պահին Darak հրատարակչությունը վերատպեց Պետրոսյանի ամենահայտնի աշխատանքներից մեկը։ «Վերջին ուսուցչի» սյուժեի կենտրոնում ավարտական մի դասարանի աշակերտներն են ու նրանց նոր դասղեկը, որը եկել է փոխարինելու հանկարծամահ եղած նախորդ ուսուցչին։
Մարիո Վարգաս Լյոսա «Խուլիա մորաքույրը և գրչակը», Անտարես
2010 թվականի Նոբելյան մրցանակակիր Մարիո Վարգաս Լյոսայի հերթական հայալեզու հրատարակությունն Անտարեսի «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարում։ «Խուլիա մորաքույրը և գրչակը» գրվել է դեռ 1977 թվականին և պատմում է էժանագին ռադիոնովելների սցենարներով հացի գումար վաստակող գրողի մասնագիտական և անձնական կյանքերի (որոնք կապված են միմյանց) մասին։ Սա Լյոսայի ամենաանձնական աշխատանքներից մեկն է. պատմության հիմքում իր առաջին ամուսնության փորձառությունն է (գրողի կնոջ անունը նույնպես Խուլիա էր): Իսպաներենից թարգմանել է Կառա Չոբանյանը:
Սթիվեն Քինգ «Փայլատակում», Զանգակ
Կենդանի դասական, սարսափի գրականության առաջամարտիկ և ռահվիրա, Հոլիվուդի սիրելի հեղինակ Սթիվեն Քինգը վաղուց իր ընթերցողն ունի նաև Հայաստանում։ Բայց ահա, 2019-ին նոր լույս է տեսնում նրա գրվածքը հայերեն թարգմանությամբ։ Հայալեզու Քինգի սկիզբը միանգամից հաղթաթղթով՝ «Փայլատակումը» Քինգի առաջին խոշոր բեսթսելերն է, որով նա 70-ականների վերջին դարձավ Ամերիկայի ամենակարդացվող հեղինակներից մեկը և որի էկրանավորումը մի քանի տարի անց այդքան վարպետորեն իրականացրեց Սթենլի Կուբրիկը։ Գրքի գլխավոր հերոսը սկսնակ գրող Ջեք Թորանսը՝ կնոջ և 5 տարեկան որդու՝ Դենիի հետ, պետք է մի ամբողջ ձմեռ անցկացնի Կոլորադոյի լեռներում գտնվող «Օվերլուք» հյուրանոցում։ Հյուրանոցը, սակայն, ունի իր արյունոտ գաղտնիքները, իսկ Դենին բացահայտում է իր գերբնական ունակությունը՝ փայլատակումը։
ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն
WCIT 2019. ԵԿԱՆՔ, ՏԵՍԱՆՔ, ՉՓՈՇՄԱՆԵՑԻՆՔ
Հայաստանի ՏՏ և մեդիա ոլորտները երեք օրով տեղափոխվել էին Մարզահամերգային համալիր։ WCIT 2019 համաժողովին, որի տեխնիկական հովանավորն էր Ucom ընկերությունը, կարելի էր լսել ոչ միայն Քիմ Քարդաշյանին ու Սերժ Թանկյանին (ինչպես կարող էր թվալ լրահոսից), այլև տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային հսկաներին։
Ucom-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Intel-ի փոխտնօրեն Քերոլայն Սյուարդի և պրոդուկտների ինժեներ Դիեգո Բրետոնի հետ
8 7
#7(58) 2019
WCIT 2020-ը կկայանա Մալայզիայում
Ucom-ի համահիմնադիր, WCIT 2019 կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը
Քիմ Քարդաշյանը WCIT 2019-ի ամենաքննարկվող մասնակիցներից մեկն էր
«Տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից հիմնադրված WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպվել է «Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության» կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։
Մոտ կես տարի առաջ Երևանի գրեթե բոլոր փողոցների ցուցանակներին հայտնվեցին երկրաչափական մարմիններ՝ քառակուսի, շրջան, եռանկյուն և վեցանկյուն։ Սովորականներից առանձնանում էին ներսում պատկերված գումարման նշաններով։ Մի որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ քաղաքում աննախադեպ միջոցառում է սպասվում, բայց թե ի՞նչ և ինչպե՞ս, դեռ ոչ ոք վերջնականապես չգիտեր։ Շատ ժամանակ չպահանջվեց, որպեսզի ողջ քաղաքը լցվեր հոկտեմբերին Երևանում կայանալիք խոշորագույն ՏՏ միջոցառման մասին խոսակցություններով։ Միջոցառման կարգախոսն էլ ավելի մեծ հետաքրքրության առիթ դարձավ։ Վերջինս պարզ էր, բայց տրամադրող՝ «ապակենտրոնացման ուժը»։ Մեծ համերգ, և միջոցառումը մեկնարկեց։ Բացումը վստահված էր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած WCIT նվագախումբին (100 երաժիշտ, որոնցից 30-ը՝ Հայաստանից), որը կատարեց ոչ այլ ինչ, քան արհեստական բանականության կողմից գրված երաժշտություն։ Համերգից հետո բեմ բարձրացավ աշխարհահռչակ DJ Արմին Վան Բյուրենը և, ինչպես ասում են՝ իսկ մնացածը դարձավ պատմություն։ Միջոցառման տեխնիկական հովանավոր Ucom ընկերությունը տրամադրեց 10 Գիգաբիթ/վրկ թողունակությամբ ինտերնետային ցանց, որն ապահովում էր 13,500 միաժամանակ միացում։ Թե՛ համերգի, թե՛ բուն համաժողովի ընթացքում հզորացվել էր բջջային ռադիո-ցանցի ծածկույթը։ Հավատարիմ մնալով կարգախոսին՝ միջոցառման խոսնակների ընտրությունը ևս ապակենտրոնացված էր։ Ներգրավվել էին մասնագետներ և հանրային դեմքեր ամենատարբեր ոլորտներից։ Ներկա էին հանրահայտ թվային մեդիայի հսկա Հարի Վայներչուկը, Reddit հարթակի համահիմնադիր և հայկական կոնյակի սիրահար Ալեքսիս Օհանյանը։ Շատերի համար նորություն էր, որ Pixar անիմացիոն ստուդիոյի փոխնախագահը հայուհի Քեթրին Սարաֆյանն է, և, այո, նա նույնպես մասնակցում էր համաժողովին։ Քննարկումներից մի քանիսն էլ վարում էր CNN-ի հանրաճանաչ հաղորդավար Ռիչարդ Քվեստը։ Առօրյա «թվային» կյանքում բոլորս էլ պարբերաբար մեր մտքերն արտահայտում ենք գիֆերի օգնությամբ՝ չկռահելով դրանց ավելի խոր իմաստը։ Պարզվեց, որ հարթակի նպատակը երկու մարդկանց նամակագրությունն ավելի գունեղ դարձնելը չէ միայն։ Հիմնադրի խոսքով (և այո, կայքի հիմնադիր Ալեքս Չանգը նույնպես եկել էր)՝ առաջնային գաղափարն էր շփման մեջ օգնել այն մարդկանց, որոնք խոսում են տարբեր լեզուներով։ Հիմնադիրի ոգեշնչման աղբյուրը հենց իր մայրիկն էր, որն ԱՄՆ-ում ապրելիս լեզվային պատնեշների հանդիպեց։ Համաժողովի հիմնական հյուրերից էր մեդիա աստղ Քիմ Քարդաշյանը, որն առաջին հայացքից կապ չուներ տեղի ունեցող միջոցառման հետ, բայց այդ թվում և իր շնորհիվ, ողջ համացանցի ու միջազգային լրատվամիջոցների վերնագրերում Հայաստանն էր։ Քիմը պատմեց իր և հայրենիքի կապի, իր՝ հայկական եկեղեցում մկրտված երեխաների՝ արդեն Աշխենի, Վարդանի և Գրիգորի մասին։ Դահլիճը, իհարկե, իր զրույցի ժամանակ էր ամենամարդաշատը, իսկ մի երիտասարդ, չկարողանալով իրեն զսպել, գոռաց. «Քիմ, ես քեզ սիրում եմ»։ Սերժ Թանկյանը մասնակցեց ժողովրդավարություն և ՏՏ ոլորտի կապին վերաբերող պանելային զրույցին։ Մեջբերում ենք. «Այսօր, երբ ցանկացած տեղեկատվություն մեկ վայրկյանում հասանելի է դառնում, ինֆորմացիան վերածվել է ֆասթ ֆուդի»։ Զրույցի վերջում Թանկյանին սպասում էին ստրագրությունների համար. մարդկանց ձեռքերի տակ միայն բեյջերն էին, այդտեղ էլ ստորագրեց։ Բոլոր զրույցների հիմնական գաղափարն այն էր, որ, այո, արհեստական բանականությունը և այլ տեխնոլոգիական առաջխաղացումներն ամբողջովին փոխելու են մարդկության կյանքը, բայց թե որ ուղղությամբ, որոշում է միմիայն մարդը։ Խոսնակներից մեկը՝ Ռիչարդ Կլարքը, որն ԱՄՆ երեք նախագահների խորհրդականն է եղել, իր խոսքում շատ դիպուկ նկատեց, որ կան նրանք, ովքեր օգտագործում են այն մարդկանց կյանքեր փրկելու համար, և կան այնպիսինները, որոնք նախընտրում են գործածել այդ զարգացումն ի վնաս մարդկությանը։ Այդ իսկ պատճառով ոչ մի ինովացիոն տեխնոլոգիա չի կարող գոյատևել առանց մարդու։
Մարգարիտ Միրզոյան Բիայնա Մահարի, Ucom
ՔԱՂԱՔԱՄԵՋ Միացյալ ուժերով
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը Երրորդ Հանրապետության տարեկիցն է։ Միասին անցել են բարդ ճանապարհ, միասին փոխվել ու մտել նոր ժամանակներ։ Այդ ժամանակներին համահունչ լինելով՝ այսօրվա հիմնադրամն առաջարկում է միասին մի գավաթ սուրճ խմել, չմոռանալ հեշթեգները (#TelethonArmenia2019 և #Մարաթոն2019) ու մասնակցել համահայկական մեծ նախագծին՝ 21-րդ դարին համապատասխան: Եվ այսպես, ի՞նչ է փոխվել և ի՞նչ է սպասվում հիմնադրամում նոյեմբերյան հեռուստամարաթոնի նախօրեին։
Հիմնադրամի նոր տնօրեն Հայկակ Արշամյանը
→ Մարաթոն 2018-ի արդյունքները
Համայն հայության ուժերի համախմբում
Թվում է՝ մեզ հետ չի պատահել. 90-ականներ՝ անկախություն, պատերազմ, ճգնաժամ, արտագաղթ, նշանակում է նաև սփյուռքի նոր շերտի ձևավորում։ Բայց այս ամենը մեր ոչ վաղ անցյալն է, բոլորիս ընդհանուր սկիզբը։ Այդ ժամանակ էր, երբ ակնհայտ դարձավ՝ պետք է միասնական ուժերով ոտքի հանել երկիրը ստեղծված ծանր ու դժվարին իրավիճակից և օժանդակել Հայաստանի և Արցախի գոյատևմանը։ Համախմբել հայությանը՝ օգտագործելով այդ ներուժը՝ օգնելու նորաստեղծ պետությանը պահպանել անկախ պետականությունը։ «Հայկական պետականության կայացման և զորացման գործին համայն հայության ուժերի և կարողությունների համախումբ գործադրման նպատակով որոշում եմ...», հայտարարեց Երրորդ Հանրապետության առաջին նախագահը և 1992 թվականին հիմնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամը։ Շատերը հիմնադրամի մասին հիշում են հեռուստամարաթոնից հեռուստամարաթոն (հատկապես, երբ եթերում հնչում են «Բարի արագիլի» պես ժողովրդական հիթեր, այն էլ՝
Սերժ Թանկյանի կատարմամբ), բայց հիմնադրամը ստեղծման օրվանից ի վեր անդադար աշխատում է։ Այդ տարիների աշխատանքը պատկերավոր ներկայացնում է նորաստեղծ կայքը: Կարող եք մտնել և տեսնել Հայաստանի քարտեզը, որը գրեթե ամբողջությամբ պատված է կարմիր կետերով: Դրանցից յուրաքանչյուրը ներկայացնում է այն 1300 խոշոր նախագծերը Հայաստանում և Արցախում, որոնք ունեցել են 700 հազար շահառու և իրագործվել աշխարհի բոլոր ծայրերից միավորված 750 հազար նվիրատուների շնորհիվ։ Սկիզբը, իհարկե, համեստ էր։ Քարտուղարության պետ Աիդա Խաչիկյանի խոսքով, ով աշխատում է հիմնադրամում 1997-ից, այն տարիներին հիմնադրամն Ազգային ժողովի շենքում մեկ սենյակ ուներ, իսկ հետո՝ երկու սեղան Բաղրամյան 26-ում, բայց արդեն այդ ժամանակ լավագույն տեխնիկան և մասնագետները հենց իրենց մոտ էին։ Այսօր հիմնադրամը կրկին նախագահական նստավայրում է, բայց հիմա արդեն զբաղեցնում է զգալի հատված, որտեղ էլ տեղի ունեցավ մեր հանդիպումը։ Զրուցեցինք թիմի թե՛ նոր, թե՛ տարիներով այնտեղ աշխատած մարդկանց հետ։ Հետևությունը միանշանակ է. հիմնադրամում փոփոխության քամի է պտտվում։ Թավշյա հեղափոխությունն իր հետ բերեց նոր փուլի պահանջ նաև հիմնադրամում։ Իր ստեղծումից գրեթե երեք տասնամյակ անց կառույցը վերաիմաստավորել է իր գործունեությունն
← Հեռուստամարաթոնի զանգերի կենտրոնում
10 9
#7(58) 2019
ու տեսլականը։ Այսօր ՀՀՀ-ի առաքելությունն ուղղված է մեծ համահայկական ցանցային համակարգ ձևավորելու՝ ապահովելով հայկական համայնքների, Հայաստանի և Արցախի փոխկապակցված զարգացումը։ Մեծ անցում է կատարվել գոյատևման հայեցակարգից դեպի զարգացում: Թիմի անդամները ներկայիս հիմնադրամը նմանեցնում են մեղվաբնի, իսկ աշխարհով մեկ սփռված հայերը մեղուների նման կաթիլ առ կաթիլ փոփոխություններ են բերում իրենց հայրենիք։ Գործադիր տնօրենի խոսքով՝ միայն բարեգործությամբ հիմնադրամն այլևս առաջ շարժվել չի կարող, բոլոր իրականացվող ծրագրերը պետք է հարատև լինեն և տանեն դեպի զարգացում: «Եթե կառուցում ենք դպրոց, պետք է բովանդակություն նույնպես ներդնենք: Եթե ճանապարհ ենք կառուցում, իր շուրջ պետք է համայնքային կյանք զարգացնենք», — ասում է Հայկակ Արշամյանը:
Սուրճ ու գիտելիքներ
2018 թվականն իր հետ բերեց տեսանելի փոփոխություն ոչ միայն քաղաքական կյանքում (կհիշեք երևի Թավշյա հեղափոխությունը). փոխվեց հիմնադրամի ղեկավարությունը, տարիներով հիմնադրամում աշխատած մարդկանց միացան նոր երիտասարդ կադրեր։ Մշակեցին ռազմավարություն, որի ստեղծմանը նախորդել են երկարատև և բազմակողմ քննարկումներ մոտ վաթսուն մարդկանց հետ Հայաստանից և սփյուռքից, ովքեր ներկայացնում են պետական
↗ Ջրային ռեսուրսերն ու այլընտրանքային էներգիան՝ հիմնադրամի ուշադրության կենտրոնում
մարմինները, հասարակական կազմակերպությունները, կրթական հաստատությունները և մասնավոր սեկտորը, մարդկանց հետ, ովքեր ծանոթ էին հիմնադրամի տարիների աշխատանքին և ովքեր երբևիցե չէին լսել ՀՀՀ-ի մասին: Ի վերջո, ձևակերպվեց նոր մոտեցումների մի ամբողջություն, որի հիմքում համահայկական ցանց ստեղծելու գաղափարն է: «Նախկինում հիմնադրամն առաջնորդվել է միայն իր կանոնադրությամբ և որպես այդպիսին չի ունեցել հստակ գրված ռազամավարություն, — ասում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, — կրեատիվ խաղ կոչվող մեթոդով հրավիրեցինք տարբեր ոլորտների ներկայացուցիչներ և 4 օրվա մտագրոհի արդյունքում ստացանք մեր ներկայիս ռազմավարությունը, որի միջով կարմիր թելով անցնում է ցանցային աշխատանքի գաղափարը»: Նոր Հայաստանը պահանջում է նաև նոր ծրագրեր։ Այդպես, ավանդական ծրագրերի հետ զուգահեռ այսօր արդեն իրականացվում են նոր պիլոտային նախագծեր։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանի և Արցախի տարածքում, այլև՝ ուղղված հայկական համայնքներին աշխարհի տարբեր երկրներում։ Յուրահատուկ ուշադրություն են դարձնելու ֆինանսական գործընթացների բարեփոխումներին՝ մոբիլիզացնելով ռեսուրսների ողջ ծավալը, որը նախկինում միգուցե պատշաճ ուշադրություն չի ստացել: Հատկապես կարևորվելու է ֆինանսահաստատման գործընթացը, որն իրականացվելու է ժամանակակից, արդյունավետ և, ամենակարևորը, թափանցիկ գործիքակազմով: Այդ ուղղությամբ կատարված կարևոր քայլերից է հիմնադրամի նոր ինտերակտիվ կայքի ստեղծումը, որի հիմնական գործառույթն է ապահովել կազմակերպության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ դառնալով հանրային վերահսկողության հիմնարար գործիք։ Կայքի միջոցով հնարավոր է նվիրատվություն կատարել հիմնադրամի ցանկացած նախագծի, հետևել, թե որքան գումար է հավաքագրվում, որքան է պակասում նշանակետին հասնելու համար, և ինչ նպատակներով են օգտագործվելու տվյալ միջոցները։ Այսինքն՝ խրախուսվում է crowdfunding-ի՝ դրամահավաք արշավների գաղափարը: Հստակ ժամկետով տեղադրվում է ծրագիր, որը միգուցե հրատապ է կամ ան-
ԵՐԲ ԱՌԱՎՈՏԸ ԿԱՄ ՃԱՇԻՑ ՀԵՏՈ ՆՍՏՈՒՄ ԵՔ ՍՈՒՐՃ ԽՄԵԼՈՒ, ԵՐԿՐՈՐԴ ԳԱՎԱԹԻ ԳՈՒՄԱՐՆ ԷԼ (ՆՈՄԻՆԱԼ՝ 500 ԴՐԱՄ) ՓՈԽԱՆՑԵՔ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ հրաժեշտ ոլորտի զարգացման համար, և կայքի միջոցով հնարավորություն է ստեղծվում կարճ ժամկետներում հավաքագրել այդ գումարը՝ չսպասելով հերթական հեռուստամարաթոնին: «Հույս ունենք, որ հետագայում մեր կայքը կդառնա մեծ համահայկական crowdfunding-ի պլատֆորմ», ասում է պրն. Արշամյանը: Բոլոր գործընթացները կայքում շատ պարզ են, հասանելի յուրաքանչյուրին, իսկ կայքի նվիրատվության ծրագրային ապահովումը հատուկ պատրաստված է հասանելիության սկզբունքով՝ բարձր աստիճանի ապահովությամբ։ Բայց ամենակարևորն այս ամենում այն է, որ պարտադիր չէ նվիրաբերել մեծ գումարներ, ինչպես մտածում են շատերը։ Հիմնադրամի նոր ռազմավարության կենտրոնական գաղափարներից են մասնակցայնությունն ու ներգրավվածությունը: «Կարծում ենք, որ եթե այսօր կարողանանք ներգրավել 500 հազար, 700 հազար կամ մեկ միլիոն հայ ամբողջ աշխարհում, ապա մենք մեր նպատակին հասած կլինենք», վստահ է պրն. Արշամյանը: Այդ նույն գաղափարախոսության մեջ հիմնադրամը խրախուսում է «Օրական մեկ գավաթ սուրճ մեզ հետ» ձևաչափը։ Սկզբունքը պարզ է. երբ առավոտը կամ ճաշից հետո նստում եք սուրճ խմելու (սև, ամերիկանո, էսպրեսո՝ կապ չունի), երկրորդ գավաթի գումարն էլ (նոմինալ՝ 1 դոլար, կամ եվրո, կամ 500 դրամ) փոխանցեք հիմնադրամի ձեր ցանկացած
նախագծին։ Հիմնադրամում վստահեցնում են, որ յուրաքանչյուր «մեկ գավաթը» կարևոր է: Եվ վերջապես, միայն փողը չէ մեր հարստությունը։ Դա քաջ գիտակցելով՝ հիմնադրամի նոր կայքում ակտիվացել է ոչ դրամական նվիրատվության տարբերակը, այսպես կոչված՝ in kind donation-ը։ Այն ենթադրում է, որ մարդիկ, ովքեր ունեն որոշակի գիտելիք, փորձ, ծանոթության շրջանակ, որոնք կարող են որևիցե կերպ աջակցել նախագծերից մեկի իրականացմանը, կարող են ներգրավվել այդ եղանակով։
Դիմապատումներ
Մինչ հիմնադրամն անցնում էր բարեփոխումների փուլով, մոտենում էր ամենամյա հաշվետվության ժամանակը։ Որոշվեց վերջինիս ձևաչափը փոխել, որպեսզի այն դառնա ավելի պատկերավոր և հասանելի հանրությանը։ Եթե նախկինում հաշվետությունը հիմնված էր միայն վիճակագրական տեղեկատվության վրա, ապա այս անգամ որոշեցին այն դարձնել ավելի բովանդակալից, ցույց տալ, թե ինչ կա այդ պատմությունների խորքերում։ Երկու հեղինակ՝ ամերիկահայ լրագրող Փոլ Չաթերջյանը և հայաստանցի հեղինակ Լուսինե Խառատյանը, մեկնեցին Հայաստանի և Արցախի տարբեր շրջաններ, որտեղ իրականացվել էին հիմնադրամի ծրագրերը։ Նրանք խոսեցին շահառուների հետ, գրի առան պատմություններ՝ Փոլը անգլերեն, Լուսինեն՝ հայերեն։ Տեքստերը դիտավորյալ չթարգմանեցին, որպեսզի նույն պատմությունը
հնարավոր լինի դիտարկել միանգամից երկու տեսանկյունից։ Փոլի տեքստերն ավելի լրագրողական ոճի մեջ էին ստացվել և ներկայացնում էին պատմությունները գլոբալ համատեքստում: Լուսինեն գրել էր՝ պահպանելով իր հերոսների խոսելաոճը, նույնիսկ բարբառային էլեմենտները։ «Շատ կարևոր է, երբ քո ծրագիրն այլ մարդիկ և փորձագետներ են դիտարկում, — ձևաչափի ընտրությունը բացատրում է տնօրեն Հայկակ Արշամյանը, — Հեղինակների ընկալումները բավական տարբեր էին, քանի որ մեկն ամերիկյան միջավայրում ծնված մեծացած անձնավորություն էր, իսկ մյուսը՝ հայաստանցի»: Լուսանկարիչ Արեգ Բալայանն էլ իր կադրերով այս պատմություններին ավելացրեց ևս մի տեսանկյուն։ Վերջնական արդյունքը ստացվեց շատ ջերմ ու բազմերանգ։ Բավական է միայն տեսնել իրականացված ծրագրերի քանակն ու բազմազանությունը. կրթական ծրագիր երեխաների համար Բերդում, բժշկական առաքելություն Նոյեմբերյանում, նոր մարզահամալիր Դիտավանում, իսկ Արցախի Քարին Տակ գյուղում, 1994-ի հրադադարից անմիջապես հետո, հիմնադրամի օգնությամբ կառուցվել էր նոր էլեկտրական ցանց և ջրամատակարարման գծեր, անցյալ տարի էլ տեղադրվեցին արևային պանելներ։ Պատմությունները շատ-շատ են, և այս նոր ձևաչափի շնորհիվ պարզապես կատարված աշխատանքից բացի ի հայտ են եկել մարդկային պատմություններ։ Երբեմն թվերի և չոր փաստերի մեջ դժվար է նկատել մարդուն, այդ իսկ պատճառով հասարակությանն այս պատմությունները հաճախ հարազատ չեն թվում, բայց նոր ձևաչափը լրացնում է շահառուի և ընթերցողի «իրականությունների» միջև եղած բացը։
#Մարաթոն2019
Հիմնադրամի մոտակա առաքելությունն արևային էներգիային և ջրամատակարարման ծրագրի իրականացումն է։ Այս նախագծի ֆինասնավորումն ապահովելու համար
→ Հիմնադրամի աջակցությամբ կառուցված մանկապարտեզն Իջևանում
ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ 22-ՐԴ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԱԹՈՆԸ: ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՅՆ ԿՍԿՍՎԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ նոյեմբերի 28-ին կանցկացվի հիմնադրամի 22-րդ համազգային դրամահավաք-հեռուստամարաթոնը: Առաջին անգամ այն կսկսվի Հայաստանում, իսկ չորսժամյա հեռարձակումից հետո եթերը կտեղափոխվի ԱՄՆ։ Սա ևս մեկ վերադարձ էր հիմնադրամի նոր առաքելությանը՝ ստեղծել համահայկական ցանց: Տեղում նաև կապ կհաստատվի հիմնադրամի տարբեր կառույցների հետ՝ Ավստրալիայից մինչև Նյու Յորք, Ֆրանսիայից մինչև Բուենոս Այրես: «Կարծում եմ՝ արդեն ժամանակն է, որ համահայկական ուղերձները հղվեն Հայաստանից, քանի որ գտնվելով հայրենիքում՝ ավելի լավ ենք տեսնում այստեղի առաջնահերթություններն ու հիմնախնդիրները, — ասում է պարոն Արշամյանը, — այսպես կփորձենք սինխրոնիզացնել Հայաստանի և սփյուռքի գործունեությունը»: Սպասելիքները մեծ են, քանի որ հանգանակությունների հավաքագրման այս մեթոդը տարիներով արդարացրել է իրեն։ Օրինակ՝ 2018-ի «Արարենք միասին» խորագրով մարաթոնի օրը միայն հանգանակվել է շուրջ 11 միլիոն ԱՄՆ դոլար: Այս տարվա մարաթոնի թեման է «Ես իմ անուշ Հայաստանի… կենարար ջուր և արև համայնքներին»։ Ինչպես կարելի է կռահել, այս տարվա ոգեշնչման աղբյուրը Եղիշե Չարենցն է: Իր բանաստեղծությունից վերցված այս խոսքերի հիման վրա պատրաստվում է երգ՝ նվիրված այս տարվա հեռուստամարաթոնին: Թեմաների ընտրությունը պատահական չէ։ Բավական երկար ժամանակ է, ինչ հիմնադրամն իրականացնում է ջրամատակարարմանը վերաբերող ծրագրեր Արցախի տարբեր բնակավայրերում։ Այդուհանդերձ,
դեռ կան համայնքներ, որտեղ չկա խմելու ջուր կամ ջրի որակը բարելավման կարիք ունի։ Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Արցախի շատ համայնքներում ջուրը դեռ հասանելի է օրական երկու ժամով, այն էլ ոչ հստակ ժամանակացույցով։ Հայաստանում ևս կան համայնքներ, որտեղ ջրատար համակարգը լուրջ վերանորոգման կարիք ունի։ Ինչ վերաբերում է արևային էներգիային՝ վերջին երկու տարում հիմնադրամը սկսել է իրականացնել վերականգնվող էներգիայի ապահովման ծրագրեր Հայաստանի և Արցախի տարբեր հատվածներում։ Հայաստանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ վերականգնվող էներգիայի գործածման լուրջ ներուժ ունի և հաջողության դեպքում այն հնարավորություն կտա, օրինակ, խնայված գումարներն ուղղել համայնքների կայուն և համաչափ զարգացմանը։ Նախկինում հեռուստամարաթոններն ամբողջությամբ վերաբերել են Արցախին, բայց այս տարի որոշեցին պիլոտային նախագծեր իրականացնել նաև Հայաստանի մի քանի մարզերում: Պլանավորվում է իրականացնել արևային ռեսուրսների օգտագործմանն ուղղված նախագծեր Հայաստանի Տավուշ, Շիրակ, Լոռի մարզերում և Արցախում։ Դպրոցների, մանկապարտեզների, հիվանդանոցների, համայնքային կենտրոնների և այլ հանրային նշանակություն ունեցող շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ, ինչը կապահովի շենքի անվճար ջեռուցումն ու էլետրաէներգիայի հասանելիությունը։ Միայն թե այս ամենին պետք է աջակցենք բոլոր հայերով, որպեսզի անցում կատարենք հայրենիքի զարգացմանն ուղղված հարատև ու հավելյալ արժեք ստեղծող մեծ նախագծերին:
Մարգարիտ Միրզոյան «Հայաստան» համահայկական հիմնադրամ
12 11
#7(58) 2019
himnadram.org #TelethonArmenia2019 #Մարաթոն2019
ՔԱՂԱՔԱՄԵՋ Հայ-թեք
Ինչո՞ւ են բոլորն անցնում անհպում վճարումների Հոգ չէ, եթե տնից դուրս եք վազել՝ մոռանալով դրամապանակը. 21-րդ դարում դրամը կարող է լինել անկախնիկ և ամբողջությամբ տեղավորվել ձեր հեռախոսում։ Ավելի կոնկրետ՝ Իդրամ հավելվածում։ Բարեբախտաբար այն ընդգրկում է 1200-ից ավելի վաճառքի կետ և ահա մի քանի օրինակ, թե ինչպես Իդրամ հավելվածը կհեշտացնի ձեր կյանքը։ Շվեդիայում գործարքների ավելի քան 80 տոկոսը կատարվում է անկանխիկ։ Շատերն ամբողջությամբ հրաժարվել են շոշափելի փողից և օգտագործում են բանկային քարտեր ու մոբայլ հավելվածներ։ Չինաստանում կան մուրացկաններ, ովքեր փողոցում իրենց դիմաց QR-կոդով ցուցանակ են տեղադրում, որպեսզի խղճահարությամբ լցված անցորդներն անհպում փոխանցում անեն… Թղթադրամները սրընթաց գնում են դեպի անցյալ, բանկային քարտերը դեռ այստեղ են, բայց ոչ շատ հեռու ապագայում բոլորս հայտնվելու ենք անկանխիկ հասարակությունում։ Հայաստանում արդեն արվում են առաջին քայլերը։ Իդրամն այս շարժման առաջամարտիկներից է։
Արագություն ու հարմարավետություն
Եթե տաքսիստն ունի Իդրամ, քննարկելու բան ընդհանրապես չկա՝ մի քանի քլիք, ու ամեն ինչ արված է։ Եթե Իդրամ չունի, բայց ունի ցանկացած բանկային քարտ, ապա ուղղակի խնդրում եք տաքսիստի քարտի համարը, բացում ձեր Իդրամ հավելվածն ու դրան կցված ձեր բանկային քարտից կամ հենց Իդրամ հաշվից կատարում փոխանցումը (մի 200 դրամ էլ կարող եք թեյավճար թողնել, որ լավ զգա)։ Կամ պատկերացրեք իրավիճակ, երբ պիտի գնում կատարեք խանութում, հերթի մեջ եք, հասել եք դրամարկղին ու գնա՜ց. դրամապանակը հանել, գտնել քարտը, քարտը պարզել, սպասել սարքի պատասխանին, մուտքագրել փինը, էլի սպասել, ստորագրել։ Կանխիկի դեպքում՝ դեռ սպասել դրամարկղի բացվելուն, մանրը հաշվելուն, դրամապանակի մեջ երկարբարակ լցնելուն… Իսկ Իդրամով պահում եք հեռախոսը QR-ի կամ NFC-ի վրա ու հաշված վայրկյանների ընթացքում կատարում վճարումը։ Ի դեպ, թեյավճարի մասին. համակարգը հաշվարկված է այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կրկին անկանխիկ ձևով առանձին թեյավճար թողել։ Ոչինչ, եթե մանր չունենք։
Քեշբեք
Հիշու՞մ եք 2019-ի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը։ Ահա այնտեղ, օրինակ, շատ կինոսերներ կարողացան առաջին անգամ փորձարկել Իդրամի ամենակարևոր առավելություններից մեկը՝ քեշբեքը։ Հաճախորդի համար սա պարզապես նվեր է, իսկ ռեստորանի կամ խանութի համար՝ հաճախորդների համար գրավիչ պայմաններ ստեղծելու միջոց, որը, միևնույն ժամանակ, ավելի հեշտ իրագործվող է, քան, ասենք, զեղչերը։ Հենց այդ պատճառով է, որ Իդրամով քեշբեք տրամադրող գործընկերների թիվը դինամիկորեն աճում է։
Rocket Visa Card
Տոմսերի օնլայն վաճառք
Միջոցառումներ
Անվտանգություն
Հավելվածի օգնությամբ կարելի է հեշտ ու արագ համակարգել ինչպես այլ բանկերում ունեցած քարտային հաշիվները, այնպես էլ Idram Rocket Visa Card պատվիրել։ Այն նախատեսված է անկանխիկ վճարումների համար, տրամադրվում է անվճար, չունի տարեկան սպասարկման արժեք, ունի անկանխիկ գնումներից քեշբեք, որին գումարվում են նաև մյուս քեշբեքները։
Ովքե՞ր են Իդրամից օգտվողները։ Երիտասարդները, որոնց համար հեռախոսի օգնությամբ սեփակայն կյանքի հեշտացումը շատ սովորական ու բնական երևույթ է։ Իսկ ի՞նչ են սիրում անել ջահելները։ Այո՛,՛ ցկցկալ։ Այնպես որ վերջին ամիսներին մի շարք թույն միջոցառումներին Իդրամը նույնպես աջակցել ու մասնակցել է։ Դիցուք՝ Dzen-ը, Պատի հենքը, Triangulum-ը և այլն։ Դրանց շրջանակում, օրինակ, կարելի էր օգտվել բարից ու ստանալ քեշբեք։
Իդրամը ոչ միայն փորձում է մասնակցել բոլոր կարևորագույն միջոցառումներին, այլև օգնում է հաճախորդներին ցանկացած պահի Իդրամ հավելվածով գնել տոմսերը։ Համերգներ, փարթիներ, տուրեր և այլն։ Մնում է միայն ընտրել միջոցառումն ու կատարել վճարումը։ Միակ հարցը, որ կտա հավելվածը՝ ո՞ր էլփոստին ուղարկել էլեկտրոնային տոմսը։
Դեռ ոչ մի վճարային համակարգ ավելի անվտանգ չի եղել։ Լուրջ։ Նույնիսկ եթե կորցրել եք հեռախոսը, ոչ ոք չի կարողանա ձեր փոխարեն վճարել, եթե չիմանա փինը, իսկ նոր սերնդի հեռախոսների դեպքում ընդհանրապես անհրաժեշտ է դեմքի կամ մատնահետքի ճանաչում։ Ձեր ոչ կանխիկ հարստություններին ոչինչ չի սպառնում, թեկուզ քսան անգամ կորցնեք հեռախոսը։ Այո, անկանխիկ ապագան արդեն այստեղ է։
Արեգ Դավթյան Իդրամ
14 13
#7(58) 2019
ՔԱՂԱՔԱՄԵՋ Սպորտապատում
ՆԱՐԴԻՆ, ՆԱՐԴԻԱԴԱՆ ՈՒ ԵՍ ԵՐԵՎԱՆի խնդրանքով TotoGaming-ի քոփիրայթինգի բաժնի աշխատակից Ռուբեն Վարդազարյանը (լայն զանգվածներին հայտնի որպես Կարմիր Ռուբենիկ) պատմվածք է գրել Նարդիադային մասնակցող նարդիստի մասին։
Ի
նձ ոչ ոք չի սովորեցրել սիրել նարդի խաղը, ինչպես ոչ ոք չի սովորեցրել սիրել կնոջս։ Երկու դեպքում էլ սերը գոյացավ, ինչպես ասում են՝ ինքնաբուխ։ Բարև ձեզ, ես Տ-ն եմ՝ 38 տարեկան, մի փոքր տձև փորով, տեղ-տեղ՝ ճաղատ գլխամաշկով միջին վիճակագրական երևանցի տղամարդ։ Առանձնապես բարետես չեմ, բայց ասում են՝ խարիզմատիկ եմ։ Ունեմ նաև կարևոր առանձնահատկություն՝ ես խելագարվում եմ նարդու համար։ Այո։ Թվարկե՛ք նյարդերը հանգստացնելու հազար եղանակ ու մի այդքան էլ դեղորայք, միևնույն է, ես կպնդեմ, որ նարդուց լավ միջոց չկա։ Ինչու՞ հիշատակեցի նյարդերը։ Բանն այն է, որ գործի բերումով ես հաճախ ուզում եմ սպանել որևէ մեկին։ Ախր, շատ նյարդային եմ՝ չափից դուրս։ Ծխելը թողնելուց հետո ընդհանրապես դարձա մի անկառավարելի երիտթուրք։ Չէ՛, ճիշտ հասկացեք՝ ես չար չեմ, ենթադրում եմ նույնիսկ, որ բավական կամեցող մեկն եմ։ Շրջապատիս մարդիկ, կամ գոնե նրանց մեծամասնությունը, գնահատում են ինձ, որոշներն անգամ սիրում են։ Ուղղակի… ուղղակի ներվերից թույլ եմ։ Դե՛, ո՞վ է մեզնից կատարյալ։ Եվ ահա նարդին։ Ի՞նչ կապ ունի նարդին իմ խարխուլ նյարդային համակարգի հետ։ Ունի՝ այն էլ ինչպես ունի։ Ընկերներ, ես բուժվում եմ նարդիով։ Լուրջ եմ ասում։ Օրինակ՝ քույրս, որը նույնպես չի փայլում հավասարակշռված խառնվածքով, զայրույթի իր պոռթկումները կառավարելու նպատակով հաճախում է յոգայի։ Արդեն քանի ամիս է՝ վճարում է ամսական եսիմ քանի հազար դրամ ու գնում է յոգայի։ Ինձ նույնպես կանչում է հետը։ Բայց ես չեմ գնա, ու պատճառն այն չէ, որ զտարյուն քյարթ եմ, այլ որովհետև ես ունեմ իմ ձևը՝ հոգեկան անդորրի հասնելու իմ սեփական ուղին, և այն կոչվում է «նարդի»։
Գործից հետո գալիս եմ տուն, զանգում եմ Ֆ-ին՝ հարևանիս, որն առաքիչ տղա է՝ մի ընտիր անձնավորություն, և մենք առնվազն երկու ժամով կտրվում ենք աշխարհից՝ զառ ենք գցում։ Արդեն խաղի ավարտին, անկախ հաշվից, ես զգում եմ ինձ վերածնված։ Տեր Աստված, մեկ-մեկ ինձ թվում է նույնիսկ, որ նարդին սիրում եմ սեքսից ավելին։ Թեև՝ դժվար…
***
Նախանցած ուրբաթ օրը Ֆ-ն կրկին մեր տանն էր։ Արդեն սկսել էինք առաջին թայլան, երբ հանկարծ հարևանս հայտնեց ինձ մի կայֆոտ նորություն։ Ասաց. — Տոտոն Նարդիադա է կազմակերպում,չմասնակցե՞նք։ — Նարդիադա՞, — զարմացած հարցրեցի ես, — Նարդիադան ի՞նչ է, Ֆը։ — Դե՛, օլիմպիադայի պես մի բան է, ուղղակի մասնակիցները նարդի են խզարում։ — Ա յ՜ քեզ բան։ Շատ հետաքրքիր է հնչում։ Ասում ես՝ Տոտոն է՞ կազմակերպում։ — Հա՛, — հիացական պատասխանեց Ֆ-ն, որը TotoGaming ընկերությունը սիրելու իր պատճառներն ուներ. ընդամենը մեկ ամիս առաջ նա համարյա 5000 դոլար փող էր շահել՝ կատարելով անհավանական, բայց հաղթող խաղադրույք Հունաստան–Հայաստան խաղի վրա։ — Լա՛վ, բա հիմա ո՞նց գրանցվենք Նարդիադային։ Դու դա էլ կիմանաս։ Ֆ-ն խորամանկ ժպտաց, հաղթական փռվեց բազկաթոռի մեջ, վառեց էլեկտրոնային սիգարետը, խոր ներս քաշեց ծուխը և հպարտությամբ պատասխանեց. — Ես արդեն գրանցել եմ, բարեկամս, եկող կիրակի խաղում ենք։ — Ո՞նց, — վեր թռա ես, — լու՞րջ ես ասում։ Վայ քո ցավը տանեմ, Ֆ ջան։ Դզե՛ց։
* TotoGaming-ը խրախուսում է խաղադրույքների կատարում բացառապես խելամիտ սահմաններում
16 15
#7(58) 2019
Տեսնել Նարդիադայի իրական պատմությունը
— Բա՛, բա՛։ Դե՛, գցի՛ր…գցի՛ր զառը՝ տեսնենք, ինչ ա լինում մեր վերջը. մինչև կիրակի դեռ մի քսան թայլա ունենք, — ասաց Ֆըն՝ կրկին ընդունելով մարտական դիրք։
***
Կիրակին շուտ եկավ։ Շատ հուզված էի։ Զգացմունքային մարդ եմ, ոչինչ չես փոխի։ Գումարած դրան՝ վաղուց չէի մասնակցել որևէ տեսակի մրցումների, ինչն ավելի էր սաստկացնում հուզմունքս։ Նույնիսկ սկսեցի նախանձել Ֆ-ին, որը Նարդիադա տանող ողջ ճանապարհին խոսում, կատակում, զվարճանում էր։ Ի տարբերություն ինձ՝ նա շատ ինքնավստահ էր այդ օրը։ Հասանք «Օպերա Սուիթ Հոթել», որը Բաղրամյան պողոտայում է։ Լավ հյուրանոց էր՝ լուսավոր. միանգամից հավանեցի։ Մրցաշարը նախատեսված էր հենց այնտեղ։ Վստահ չեմ՝ պատճառը տրամադրող լուսավորությունն էր, թե՞ գուցե ժպտերես մարդկանց բազմությունը, բայց հյուրանոց մտնելուն պես հուզմունքս նկատելի նահանջեց։ Անկախ ինձանից սկսեցի ուսումնասիրել շրջապատս։ Տոտոն շատ ճոխ պատրաստություն էր տեսել, ինչպես կասեին ռեպերները՝ վիզ էր դրել։ Բարձր առաստաղով սրահը ձևավորված էր օլիմպիական շնչով և գույներով։ Գերակայում էր բաց կապտավունը։ Շատ եմ սիրում այդ գույնը։ Նկատեցի նաև, որ կազմակերպիչները ձևափոխել էին հինգ օղակներով օլիմպիական խորհրդանիշը՝ օղակների փոխարեն օգտագործելով նարդու քարեր։ Ինչ խոսք, օրիգինալ գաղափար էր։ Իսկ ահա էլեկտրոնային երաժշտության սիրահար Ֆ-ի ուշադրությունը գրավել էր դիջեյը և նրա դիմաց դրած վինիլային սկավառակների շքեղ հավաքածուն։ Վաղուց չէի տեսել նման բան։ Մոտեցանք այդ ռետրո գանձերին։ Շատ տպավորիչ էր։ Նույնիսկ սելֆի արեցի Փինք Ֆլոյդի Wish You Were Here սկավառակի հետ։
* Բոլոր կերպարները հորինված են, ցանկացած համընկնում պատահական է
— Լա՛վ, լա՛վ, հերիք եղավ թիթիզանաս։ Արի՛, շուտ գնանք, «ներկա» ստանանք ու հասկանանք, թե ինչից ենք սկսում, — ընդհատելով իմ վինիլային երջանկությունը՝ Ֆ-ն թփթփացրեց ուսիս։ — Եկա, ապեր, եկա…
***
Ավելորդ անգամ գլուխներդ չցավացնելով՝ տեղեկացնեմ, որ ֆանտաստիկ, պարզապես էպիկ մրցաշար ստացվեց, համենայն դեպս իմ ու Ֆ-ի համար դա իսկապես այդպես էր։ Առաջին երկու խաղերը բարեհաջող հաղթեցինք։ Կոնկրետ իմ հակառակորդներն էջմիածինցի տղերք էին։ Բան չունեմ ասելու՝ վատ չէին խաղում, ուղղակի զառը չէր բերում։ Դե ի՞նչ արած, պատահում է։ Ֆ-ի մոտ նույնպես ամեն բան լավ էր. հարևանս ընտիր մարզավիճակում էր։ Եվ ահա երկուսով հայտնվեցինք քառորդ եզրափակչում։ Կրկին զգացի, որ հուզմունքս սկսում է գլուխ բարձրացնել։ Իսկ երբ լսեցի հաջորդ մրցակցիս անունը՝ ծնկներս մի պահ դողացին։ Հայրապետյան Ֆ Պետրոսի։ Ա յ՜ քեզ բան։ Ա յ՜ քեզ ճակատագիր։ Ես պետք է խաղայի հազար տարվա խաղընկերոջս հետ։ Սա շատ վատ էր։ Ես պատրաստ չէի սրան։ Արդյունքում չկարողացա հավուր պատշաճի կենտրոնանալ ու՛… պարտվեցի։ Բայց ոչինչ։ Գրամ անգամ չեմ տխրում. Ֆ-ն հաստատ ավելի արժանի էր հաղթանակի։ Նա հասավ կիսաեզրափակիչ և ծանր պայքարում պարտվելով ապագա չեմպիոնին՝ ստացավ արժեքավոր նվերներ և մրցանակային 200,000 դրամ։ Ա՛խ այդ 200,000 դրամը... Հենց հիմա ես ու Ֆ-ն, վերջինիս Ֆորդ Տրանզիտով, ուղևորվում ենք Ծաղկաձոր՝ «ցխելու» մրցանակը։ «Միասին սկսել ենք, միասին էլ պետք է ավարտենք»։ Ֆ-ն այդպես է որոշել…
Ռուբեն Վարդազարյան Լուսինե Ղուկասյան
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Ուղեցույց
ԱՍԵՂԸ ԴՆՈՒՄ ԵՍ ՈՒ ՎԱՅԵԼՈՒՄ Վինիլային ձայնապնակները սովորական առօրյայի մասն էին մի քանի տասնամյակ առաջ և զարմանալի չէ, որ այսօր՝ թվային ամեն ինչի դարում, դրանցից օգտվելը կարող է մի քիչ բարդ թվալ։ Բայց քանի որ վինիլը վերադառնում է, մենք կհիշեցնենք ամենակարևորը՝ ինչով ու ինչպես լսել պնակները, ու ինչի վրա ուշադրություն դարձնել դրանք գնելիս:
Նվագարկիչը
Ցանկացած սկսնակ վինիլիստի առաջին քայլը ճիշտ turntable՝ ձայնարկիչ ունենալն է: Դրանց տասնյակ տեսակներ կան, բայց միևնույն է, անգամ տեխնոլոգիական առաջընթացի դարում, ամենալավը համարվում է հինը, ցանկալի է՝ պապիկից մնացածը: Բնականաբար, գոյություն ունեն նաև պրոֆեսիոնալ ձայնարկիչներ, բայց սկզբնական շրջանում սիրողական turntable-ը ձեզ լիովին բավարար է: Սիրողական մակարդակում լավ նվագարկիչներ են համարվում Crosley, Victrola, Ortofon ընկերությունների վինիլային նվագարկիչները (համացանցում կարելի է գտնել ընդունելի տարբերակներ 60 ԱՄՆ դոլարից սկսած, մինչդեռ պրոֆեսիոնալ սարքերը կարող են անցնել հազարը): Շատ հաճախ դրանք ունենում են վինտաժային ոճի դիզայն՝ հին, մի քիչ մաշված ճամպրուկի մեջ են վաճառվում, որպեսզի փոխանցեն այն տարիների տրամադրությունն ու վինիլ լսելու ընթացքի յուրահատկությունը: Պարզապես հանում, դնում ես վինիլը, ասեղն իջեցնում վրան և արդեն պատրաստ է: Ձայնարկիչի հիմնական խափանումը գալիս է ասեղից՝ վինիլն առաջինը վնասող և ամենաշուտը փչացող դետալն է: Դրա համար գնելիս պետք է հատուկ ուշադրություն դարձնել հենց ասեղին: Խորհուրդ են տալիս վերցնել Schur կամ Ortophone ընկերությունների ասեղները:
18 17
#7(58) 2019
Պնակը
Առհասարակ վինիլն ինքն իրենով շատ փխրուն չէ, բայց ամեն դեպքում զգուշությունը չի խանգարի: Այստեղ տրամաբանությունը բավական պարզ է՝ որքան շատ են վրայի խազերը, այդքան ավելի վնասված է պնակի ձայնագրությունը: Բնականաբար, խազերի հարցն ունի մեկ այլ կողմ, մասնավորապես այն, որ հին վինիլները չեն կարող խազեր չունենալ (եթե, իհարկե, տարիներով տուփի մեջ չեն մնացել). դրանք պնակին որոշակի ազնվականություն են հաղորդում, բայց միևնույն է, պետք է խնամքով վերաբերվել: Դրա համար մասնագետները խորհուրդ են տալիս ծայրերից պահել՝ մատների բարձիկներով, քանի որ մատնահետքերը ևս կարող են ազդել ձայնագրության որակի վրա: Սկավառակները պարտադիր է պահել արևից և խոնավությունից հեռու, քանի որ դրանք տաքությունից դեֆորմացվում են, դառնում ավելի հեշտ ճկվող, հետևաբար ձայնի և հենց պլաստիկի որակը փչանում է: Վինիլներն առհասարակ շուտ փոշոտվելու հատկություն ունեն: Մատնահետքեր, փոշի, լաքաներ, քերծվածքներ. բոլորն աղմուկ են ստեղծում, փչացնում ձայնի որակը: Բայց եթե ժամանակ առ ժամանակ խնամվեն, հնարավոր է խուսափել վաղաժամ փչանալուց: Անգամ կարելի է ամեն նվագելուց առաջ և հետո հատուկ խոզանակով կամ չոր շորով անցնել վրայով: Չի կարելի նաև պնակները պահել հորիզոնական դիրքում: Ի տարբերություն մի շարք այլ կրիչների, վինիլները բավական ծանր են՝ մինչև 220 գրամ, այդ պատճառով էլ վինիլները չի կարելի շարել իրար վրա ու այդպես երկար պահել, քանի որ ամենաներքևում գտնվող պնակները կարող են վնասվել և կրկին ճկվել: Ի դեպ, ամենալավ վինիլները համարվում են 180 գրամանոցները:
Արտադրող
Խորհուրդ են տալիս լեյբլին ևս մեծ ուշադրություն դարձնել վինիլ գնելիս: Վերցրե՜ք Colombia, Polydor, Blue Note կամ Motown. դրանք տասնամյակներով ապացուցված տեխնիկական և բովանդակային որակ ունեն: Դե իսկ սովետականից, բնականաբար, «Մելոդիա», ուրիշը չի էլ եղել, թեպետ այդ նույն ընկերությունն ունեցել է տարբեր գործարաններ՝ Միության տարբեր քաղաքներում: Ամենաորակյալը մոսկովյան «Գրամզապիսն» էր, հատուկ համբավ ուներ Ռիգայի գործարանը, որտեղ օգտագործվում էին եվրոպական սարքավորումներ։ Մյուս կողմից՝ խորհուրդ է տրվում ամեն գնով խուսափել Թբիլիսիի և Տաշքենդի գործարանների արտադրանքից։ Հիմա նաև տարածում են գտել գունավոր վինիլները, բայց արդարության համար ասենք, որ գույնից բացի ոչնչով չեն տարբերվում հասարակ պնակից: Պարզապես ձեր սիրելի երաժշտությունը նաև ավելի գունեղ տեսք կունենա ձայնարկչի վրա պտտվելիս, ուրիշ ոչ մի բան։
Քայլ առ քայլ
Մինչ հատուկ հեղուկով մաքրելը, սկզբից պետք է պնակների համար նախատեսված խոզանակով մաքրել փոշին: Հետո լավ ուսումնասիրել պնակը, նայել ինչ հետքեր են վրան մնացել, քանի որ հաճախ, հատկապես երբ գնում ենք արդեն օգտագործված վինիլ, շատ կարևոր է այդ հատվածները ճիշտ մաքրել, որ երկար ծառայեն: Մնացած լաքաների վրա մի քիչ հեղուկ/սփրեյ ենք ավելացնում և փափուկ կտորով (միկրոֆիբրա կամ բամբակ) շրջանաձև շարժումներով մաքրում մնացած մատնահետքերն ու այլ լաքաները: Լեյբլի հատվածին հեղուկ չպիտի դիպչի, քանի որ շուտ է գույնը գցում: Միացնում ենք փլեյ կոճակը, ասեղը շատ զգույշ, առանց կտրուկ շարժումների տեղադրում ենք սկավառակի վրա, որպեսզի խազեր չառաջանան, հարմարվում ենք ու վայելում ջերմ վինիլային ելևէջները:
Մարգարիտ Միրզոյան Դավիթ Գալստյան
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Շոփինգ
Երկրորդ հարկի Գառաժը Ոմանք նոր քաղաքներում փնտրում են հուշանվերներ, ոմանք՝ վինիլային ձայնապնակներ։ Ամենահաճելի պահը նեղլիկ փողոցներից մեկի անկյունում հատուկ այդ կլոր, տափակ երաժշտակիրների խանութ տեսնելն է: Հետո ընտրյալ պնակը զգուշորեն տուն հասցնելը, քսան տարվա ձայնարկչի վրա լսելը: Այս ամենն անում են նաև Երևան այցելող ճամփորդները, երբ գտնում են Աբովյան-Պուշկին խաչմերուկի հին երևանյան շենքում տեղակայված Garage Vinyl Store-ը։
20 19
#7(58) 2019
Դեպի երկրորդ հարկ
Երեքշաբթի, կեսօր, արագ քայլելով իջնում եմ Աբովյան փողոցով, անցնում Աոքսի շենքը և մտնում մեկ այլ սևատուֆ շենք՝ Աբովյան 3/1: Եթե Երևանի այլ պատմամշակութային արժեք հանդիսացող շենքերի վիճակը, մեղմ ասած, տխուր է, ապա այստեղ վերջին տարիների քաղաքաշինական թրենդերի ձեռքերը չեն հասել: Արդեն ներսում առաջին բանը, որ տեսնում եմ, աստիճանների վերևում կախված Vinyl Store-ի նեոնային ցուցանակն է: Հետո արդեն սկսում եմ նկատել շենքի մնացած դետալները՝ սև ու սպիտակ սալիկապատ հատակը, հին պատուհաններն ու աստիճանները: Բարձրանում եմ երկրորդ հարկ՝ դիմացս գորգերի խանութ է, մի քիչ ավելի խորքում՝ Second Floor սրճարանի մուտքը, այնուհետև հայտնվում եմ տիպիկ հին երևանյան պատշգամբում, ու այս ամենը՝ բարձրախոսներից հոսող երաժշտության ուղեկցությամբ: Մարդկանց, աթոռները և սեղանները շրջանցելով՝ հայտնվում եմ Garage Vinyl Store-ում: Ամենուրեք վինիլներ են, դրանցից մեկը պտտվում է ձայնարկչի վրա ու արտաբերում քիչ առաջ լսածս երաժշտությունը: Սենյակի լուսավորության հետ միասին ձայները ստեղծում են այդ անկրկնելի ֆանքային տրամադրությունը: Քիչ անց հանդիպում եմ խանութի համահիմնադիր Վահագն Մարտիրոսյանին: Սրճարան, մեկ այլ պատշգամբ՝ արդեն ավելի փոքր: Այստեղ էլ զրուցեցինք, պատմեց Երևանի և վինիլի հարաբերությունների և այն մասին, թե ինչպես բացվեց մեր օրերի միակ երևանյան Vinyl Store-ը:
Մարդկանց, աթոռները և սեղանները շրջանցելով՝ հայտնվում եմ Garage Vinyl Store-ում: Ամենուրեք վինիլներ են, դրանցից մեկը պտտվում է ձայնարկչի վրա
Մեր մանկության վինիլները
Հայաստանում դեռ սովետական տարիներին կար պլաստիկի գործարան, որտեղ վինիլային սկավառակներ էին արտադրվում, կային արտիստներ, ովքեր վինիլի վրա ձայնագրում էին իրենց երաժշտությունը: Պնակներով արտերկրից և ԽՍՀՄ գրեթե բոլոր հանրապետություններից Հայաստան էր հասնում այդ ժամանակվա լավագույն երաժշտությունը: Վինիլը Հայաստանում էլ է զարգացում ունեցել, միայն Կոմիտասի ձայնը վինիլով վայելելու հնարավորությունը կամ Տաթևիկ Հովհաննիսյանի «Դռներ» սկավառակն ինչե՜ր արժեն: Վինիլը միավորում էր սերունդներ. երեխաները պնակներով հեքիաթներ էին լսում, երիտասարդները՝ ռոք, մեծահասակները՝ դասական: Գրեթե բոլորի տներում կային «պլաստինկաներ»: Ինչ-որ պահի գործարանը փակվեց, վինիլին փոխարինելու եկան լազերային դիսկերն ու կասետները, իսկ նվագարկչին՝ այփոդներն ու հեռախոսները: Վինիլի մշակույթը պահպանվեց որոշ մարդկանց տներում։ Գուցե դարակի խորքում ու մի քիչ փոշոտված, բայց պահպանվեց: 2018-ին, երբ Second Floor սրճարանին կից բացվեց Garage Vinyl Store-ը, վինիլասեր հասարակությունն արթնացավ և կրկին ասեղը դրեց սկավառակի վրա:
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Շոփինգ
Ֆիզգոռոդոկից Վինիլ Սթոր
«Մոտ 2010-ից քաղաքի տարբեր վայրերում վինիլ ենք քարոզել, նվագել, տարածել, բայց ամեն ինչը սկսվել է ֆիզգոռոդոկի մոտակայքում գտնվող մի հասարակ գառաժում, — պատմում է Վահագնը, — վինիլով էլեկտրոնային երաժշտություն էինք նվագում, մեր Youtube-ի ալիքով լայվսթրիմինգ էինք անում, իսկ մեր ընկերներից մի քանիսն էլ էդ ընթացքում հայկական էլեկտրո երաժշտության վինիլային ձայնագրություններ են հաջողացրել անել»: Եկավ մի պահ, երբ պարզապես վինիլ սիրելը, ընկերներով լսելն այլևս բավարար չէր: Ցանկություն առաջացավ անել մի ավելի մեծ բան, օրինակ՝ ունենալ հենց վինիլի խանութ: Հայաստանում նման բան չկար, ստիպված դրսից էին պատվիրում, իսկ մինչև այդ վինիլը գալիս էր, հասնում հասցեատիրոջը, վինիլային մշակույթը Հայաստանում ազատ անկման մեջ էր: Մոտ երկու տարի առաջ, երբ Աբովյան 3/1 հասցեում բացվում էր Second Floor-ը, սրճարանի հիմնադիրներից Սոս Ջանիբեկյանն իրենց առաջարկեց բացել վինիլների խանութ: Garage Vinyl Store-ը վերջերս տոնեց իր մեկամյակը: Սթորում հավաքել են տարբեր տեսակի երաժշտության վինիլներ՝ ֆանքից ու հիփ-հոփից մինչև հայկական ժողովրդական: Խանութի տեսականու մի մասը հենց թիմի կողմից տարիներով հավաքած հավաքածուներից են հանված: Երեքչորս հազար ցուցադրվածից 2000-ը խորհրդային ժամանակ պատրաստված վինիլներ են՝ «Մելոդիայի» տարբեր գործարաններում արտադրված: Եվ տեսականին միշտ թարմացվում է։ Ու եթե հայտնի ու տարածված շատ ձայնագրություններ կարելի է գտնել տարբեր ձևաչափերով ու կրիչներով, ապա որոշ հատկապես էլեկտրոնային ալբոմներ, ինչպես վստահեցնում է Վահագնը, հնարավոր չէ գտնել նույնիսկ Յութուբում՝ վինիլը նրանց միակ հանգրվանն է։ Բուն սկավառակներից բացի, այստեղ կա ամեն ինչ վինիլ լսելու և պահելու համար՝ նվագարկիչներ, ուժեղացուցիչներ, խնամքի պարագաներ և այլ ատրիբուտներ: «Սկզբում ամեն ինչը սիրողական մակարդակի էր, իսկ հետո պահանջարկ զգացինք ու սկսեցինք զարգացնել՝ ավելի պրոֆեսիոնալ turntable-ներ, դինամիկներ և այլն», — հիշում է Վահագնը:
↑ Garage-ի հիմնադիրները. Արամ Սամուելյան, Վահագն Մարտիրոսյան, Տիգրան Խալաֆյանց, Ցոլակ Տոնոյան, Սոս Ջանիբեկյան, Գրիգոր Վահրամյան
22 21
#7(58) 2019
↓ Վահագն Մարտիրոսյանը
Բա հետո՞
Գնորդներ ունեն, որոնց հետ այնքան են ընկերացել, որ գալիս են երկար իրենց մոտ նստում, զրուցում, անգամ փոխանակումներ են անում
Garage Records-ը շարունակում է ստեղծագործել, վերջերս հայկական ջազային երաժշտության վինիլ ներկայացրեցին: Առաջին անգամն էր, որ հայկական լեյբլը հենց հայկական ջազ ձայնագրի: «Սահմանափակ քանակությամբ էինք արել, ընդամենը 41 օրինակ, բայց ուզում ենք շարունակել, — ասում է Վահագնը, — այսօրվա արտիստներից ունեցել ենք Տիգրան Համասյան, Մալխաս, Արտյոմ Մանուկյան, ովքեր ջազային վինիլներ են ձայնագրել, բայց լեյբլը երբևիցե հայկական չի եղել»: Շարունակվում է վինիլային համահայկական քարոզը՝ ամռանը Garage-ի աջակցությամբ վերաբացվեց Խնկո-Ապոր գրադարանի ձայնապնակների սրահը, հետո տղաները մասնակցեցին Urvakan փառատոնին, որտեղ նվագում ու վաճառում էին իրենց պնակները, իսկ Անկախության օրվա տոնահանդիսություններին Գյումրիում հատուկ ելույթ էին պատրաստել զբոսայգիներից մեկում: Բայց, ի վերջո, ի՞նչն է այդքան ուրիշ այս ամենում։ «Վինիլային երաժշտությունն ավելի մաքուր է՝ բնական: Վինիլը մենակ երաժշտությունը լսելը չի, այլ ձեռքիդ մեջ բռնելը, շապիկի նկարազարդումն ուսումնասիրելը, — ասում է Վահագնը, — չեմ կարող բացատրել այդ զգացողությունը, երբ տուփը բացում ես, վինիլը հանում, փոշին վրայից սրբում, և ասեղը դնում վրան… Ոչ մի թվային ձայնի հետ փոխելու չի»: Այստեղ էլ թողնում եմ Վահագնին՝ Երևանի ամենահին շենքերից մեկի պատշգամբում՝ անցնելով նույն ճանապարհը դեպի դուրս, արդեն ավելի վինիլային տրամադրությամբ (ձայնարկիչով արդեն ուրիշ սկավառակ էր պտտվում): Իջնելով աստիճաններով՝ նորից աչքիս է ընկնում լուսարձակող Vnyl Store ցուցանակը:
Էն թվերի դիփ հաուսը
Վահագնի խոսքով՝ վինիլի սիրահարները շատացել են, քանի որ պնակով վատ երաժշտություն չես լսի: Ասում է՝ վինիլը մեկ տարվա մեջ նորից քուլ է դարձել։ Պահանջարկն աչքի առաջ աճում է: Քաղաքում շատացել են վայրերը, որտեղ երաժշտությունը վինիլի վրա են նվագում՝ բնականաբար 2nd Floor-ը, հետո՝ Simona, Process, Mirzoyan և այլն, և այլն: Երևանցիներն ամենաշատը ռոք են վերցնում: «Երբ Pink Floyd-ի The Wall կամ Dark Side of the Moon ալբոմները գալիս են ու երկու օրվա մեջ վերջանում են», պատմում է Վահագնը: Բացի այդ, խանութի այցելուները հիփ-հոփ, ֆանք ու ջազ էլ են սիրում: Մեծամասնությունը միջին տարիքի են, երիտասարդները երևի այցելուների 30% են կազմում: Շատ են տուրիստ գնորդները, որոնք հիմնականում հայկական ժողովրդականի, ֆանքի ու ջազի սիրահարներ են: Հասկանալի է, որ փնտրում են այնպիսի ձայնագրություններ, որոնք դժվար թե գտնեն իրենց երկրներում՝ ցանկացած հուշանվերից արժեքավոր հուշ է։ Վահագնն ասում է. «Գալիս են, ուզում են իրենց հետ զուռնա դհոլ դուդուկով վինիլներ տանեն։ Ես էլ միշտ ասում եմ, որ դուդուկն էն թվերի դիփ հաուսն ա»: Գնորդներ ունեն, որոնց հետ այնքան են ընկերացել, որ գալիս են երկար իրենց մոտ նստում, զրուցում, անգամ փոխանակումներ են անում՝ մի բան իրենք են բերում, դրա փոխարեն խանութից մի լավ պնակ վերցնում: Garage Vinyl Store-ն ուղղակի երազանք չէր, ընկերներով հստակ նպատակ ունեին տարածել ու մարդկանց մատուցել վինիլի կուլտուրան և պատմել՝ ինչ է իրենից ներկայացնում այն: Առ այսօր կան մարդիկ, ովքեր մտածում են, որ վինիլը ժանր է, մինչդեռ արտասահմանում, առհասարակ, արտիստները, երբ ալբոմ են թողարկում, միշտ վինիլային տարբերակ էլ են ներկայացնում սահմանափակ քանակությամբ, իհարկե, առանց որևիցե շահ հետապնդելու, քանի որ այսօր վինիլի դեպքում շահ ակնկալելը մի քիչ անհեռանկարային է, պիտի հաճույքի համար անես: Ինչպես անում են Garage Vinyl Store-ում։
Մարգարիտ Միրզոյան Garage Vinyl Store
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Դիզայն
Աչքով չտալ Աշխարհի գեղեցիկ շապիկներով վինիլային սկավառակների կողքին վերջերս ավելացել է ֆրանսահայ էլեկտրոնային երաժիշտ Վիգեն Արմանի Willow ալբոմը։ Աչք, հազարավոր շատ խառը պատկերներ, կապույտ վինիլ. հերիք է մի անգամ ալբոմն աչքովդ ընկնի, ու այս երեք հատկանիշները մտքիցդ դուրս չեն գա։ Երկար-բարակ պատմություններ ու շատ հաճելի օրեր են ընկած այս ձայնապնակի ձևավորման աշխատանքների հետևում, որի մասին ԵՐԵՎԱՆին մանրամասն պատմել են նախագծի արտ-տնօրեն Վահան Ստեփանյանը և նկարիչ Դավիթ Յուխանյանը։
Ամենասկզբից
Վահան. Ուղիղ երեք տարի առաջ ընկերներիցս մեկն ինձ ուղարկում է Վիգեն Արմանի սեթն ու ասում՝ նայի, ինչ լավ հայ տղա է։ «Փլեյ» եմ տալիս ու հասկանում, որ հիմա լսում եմ մի բան, որ մինչև այս չեմ լսել։ Մի ժամանոց սեթ էր, վերջացնում եմ լսելն ու մի րոպե հետո գրում եմ Վիգենին զգացմունքներիս մասին։ Հետագայում Վիգենն ինձ պատմել է, որ երբ ստացել էր նամակս, պրոֆիլս էր բացել, տեսնի՝ ով եմ, որովհետև հետաքրքրել էր «յանով» վերջացող ազգանունս։ Հենց տեսնում է նկարս, հասկանում է, որ ինձ ճանաչում է, միշտ հետևել է, զարմանում է, որ իրեն գրել է այն տղան, որը նկարել է Տիգրան Համասյանի ալբոմի շապիկը։ Շատ հաջող սկիզբ էր ծանոթության համար։ Ալբոմի շապիկը նկարելու միտքն արդեն կար, երբ մի օր էլ Վիգենն ասաց՝ իլյուստրատիվ մի բան է պատկերացնում, շատ պատկերներ իրար մեջ՝ ինչպես Դավիթ Յուխանյանն է նկարում։ Ասացի, որ գիտեմ Դավիթին, իմ ընկերն է։ Այդ պահին Վիգենի մոտ նույն «վաո՜ւ» արձագանքը եղավ, որովհետև նա Դավիթին նույնպես վաղուց ճանաչել է, հետևել է ու մտածել՝ նա մի վերացական կերպար է։
Ճակատագիր էր
Վահան. Վիգենի հետ դեռ նոր էինք ծանոթ, երբ նա ինձ Նոր տարուց առաջ գրեց, որ ուզում է առաջին անգամ գալ Հայաստան։ Այդ ժամանակ Rambalkoshe-ն դեռ մի դատարկ տուն էր, առաջարկեցի մնալ այդտեղ։ Մի ամբողջ Նոր տարի մնաց ու դեկտեմբերի 31-ին ասաց՝ ուզում է նվագել այդ տանը։ Անհավատալի էր մեզ համար։ Այդ խառը օրով երկու դինամիկ մի կերպ գտանք, ու Վիգենն ամբողջ գիշեր՝ ութ ժամ, նվագեց մեզ համար, լրիվ հեքիաթ էր։ Երևի տրամաբանական է, որ հետագայում այս վինիլի շապիկի բոլոր քննարկումները նույնպես Rambalkoshe-ում են անցկացվել։
24 23
#7(58) 2019
Վինիլը՝ միշտ սրտում
Դավիթ. Ես առհասարակ մեծ սեր ունեմ վինիլների նկատմամբ։ Ինքս հավաքում եմ, լավ շապիկներով վինիլներ ունեմ։ Այն ժամանակ Hipgnosis ընկերություն կար, որի դիզայների՝ Ստորմ Թորգերսոնի գործերն եմ շատ սիրում՝ Pink Floyd-ի 90% ալբոմների շապիկների հեղինակն է, նաև Led Zeppelin-ի, Black Sabbath-ի համար է շապիկներ արել։ Սկզբնական էսքիզների ժամանակ Վիգենն ասում էր՝ զգում է, որ ես շատ ազդված եմ պրոգրեսիվ ռոքից ու դրա շապիկներից։ Աչքի գաղափարն իմ մտքում միշտ ասոցացվում է իմ սիրած King Crimson-ի In the Court of the Crimson King ալբոմի դիզայնի հետ, բայց, իհարկե, մեր նախագծի աչքն այս ալբոմից չի եկել։ Մի անգամ էլ մի զվարճալի էսքիզ էի արել, աչքի բիբը ներքև էի նկարել՝ այս ալբոմի նման, ու հարցնում էի՝ արդյոք նմանեցնում են որևէ ալբոմի։
↑ Դավիթ Յուխանյանը, Վիգեն Արմանը, Վահան Ստեփանյանը
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Դիզայն
Հա՜ նայես, նայվում ա
Դավիթ. Սկզբում անվերջ սևագրություններ էին, մի ամիս երկար քննարկումների շրջանն էր, բայց հենց որոշեցինք՝ ինչ նկարել, արդեն ամեն ինչ արագ իր հունով գնաց։ Ես անգամ ամեն սանտիմետր քառակուսին հաշվել էի, թե քանի րոպեում եմ նկարում յուրաքանչյուր պատկերն ու հաշվարկել էինք, թե երբ ենք վերջացնելու գործը։ Վահան. Այս վինիլի ամենահավես պահն այն է, որ դու և՛ լսում ես, և՛ նայում. շատ մեծ գաղափար է, որը փորձում ենք աճեցնել։ Այսինքն՝ տեխնիկապես կարող ես շապիկին անընդհատ նայել, պարզապես ֆոտո չի, ամեն կերպարին առանձին-առանձին ուսումնասիրելու համար ժամանակ է պահանջվելու։ Եթե իսկապես շապիկը քեզ հետաքրքրիր է, ուրեմն ինչքան տևում է ալբոմը, այդքան էլ կարող ես նայել կերպարներին։
Ներքին խոհանոցը
Դավիթ. Աչքը, ասես, մի ամբողջ տիեզերք է, որի մեջ ինչ հնարավոր է, կա։ Պարզապես այն, ինչ տեղի է ունենում աչքի ներսում, աչքից դուրս ենք պատկերել։ Ալբոմում նախատեսված էր 5 գործ, ըստ դրա նախատեսել էինք, որ շապիկը կիսված լինի 5 տրամաբանական հատվածների, բայց վերջում հայտնվեց 6-րդ գործը, ու հասկացանք՝ պետք է պարզապես նկարենք՝ առանց հատվածների բաժանելու։ Հետագայում այս ալբոմի ամեն մի գործը շաբաթը մեկ է ներկայացվել՝ նկարի մեկ ֆրագմենտով։ Մոտ 20 օրում ենք նկարը վերջացրել։ Դժվար էր իրարից հեռու լինելը. Վիգենի հետ ամեն անգամ համացանցով կապ էինք հաստատում, որ իրար հետ կարծիքները կիսենք, որովհետև ուզում էինք, որ բոլորիս հավասար դուր գա։
Լրիվ ընկերական
Դավիթ. Այս նախագիծն այն միակ դեպքն է, երբ ես այն չեմ ընկալել որպես աշխատանք, հատուկ ժամանակ գործի համար չեմ առանձնացրել, այլ այս ամբողջ շրջանն ապրել եմ։ Չեմ էլ հասկացել, թե ինչպես եմ կյանքի փոքր հատվածում այդ քանակի, այդ մակերեսի վրա, այդքան պատկեր կարողացել անել։ Շատ կարևոր շրջան էր մեր կյանքում։ Վահան. Այսպիսի օրերը քեզ երջանիկ են սարքում։ Ամբողջ ճանապարհն անցել ենք իրար լսելով, իրար հասկանալով։ Որպեսզի պատկերացնեք՝ վինիլի հակառակ կողմը դատարկ կապույտ է, վերևում շատ փոքր գրված են թրեքերի անունները, ու ավելի մեծ գրված են իմ, Դավիթի անունները և Rambalkoshe։ Այս ամեն ինչը կարևոր է բոլորիս համար. ոչ ոք պատվիրատուի դերում չէր, դեռ հարց է՝ ով էր ավելի շատ վինիլին սպասում։ Ի դեպ, մենք ուզում էինք սպիտակ անել, իսկ Վիգենն ասում էր՝ աչքի մեջ գոնե մի թեթև կապույտ լինի, ինչը կապված էր իր գործերի հետ (Cosmic In Blue գործ ունի), բայց որպեսզի Վիգենը մեր սիրտը շահի, հենց վինիլը կապույտ արեց. ավելի թանկ վճարեց, որ ոչ թե սև, այլ կապույտ լինի։ Աշխարհում արդեն շուխուռ է ընկել, որ Հայաստանում կան երկու հոգի, որոնք կարող են այսպիսի գործեր անել։ Լիքը մարդ մեզ գրել է, մի շարք հայտնի դիջեյներ են Instagram-ում սկսել հետևել մեզ, կապ հաստատել, Վիգենին էլ են գրում, որ ուզում են համագործակցել մեզ հետ։
Ամալի Խաչատրյան Վահան Ստեփանյան
26 25
#7(58) 2019
Այլընտրանք ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Երբ աշխարհի վերջը գա, կարող ես վինիլ լսել Դինոզավրները վերադառնում են: Երաժիշտներին և երաժշտության ամենամոլի ֆաներին նորից սկսել են հետաքրքրել վինիլային սկավառակները: Հայաստանում տխուր ավանդույթի համաձայն՝ այդ միտումն ավելի դանդաղ է զարգանում։ Բայց զարգանու՜մ է։ Ավելին, հայ արտիստներից ոմանք նույնպես իրենց ձայնագրությունները հրատարակում են վինիլային պնակներով:
Ինչպես բազմաթիվ մոլի ընթերցասերներ չեն հարմարվում էկրանից գիրք կարդալուն, այնպես էլ որոշ երաժիշտների կարծիքով թվային ձևաչափում երաժշտության հնչողությունը կորցնում է հոգին և կենդանությունը: Մասնագետները հիմնականում նշում են ձայնի որակի տարբերությունը, միջին դիապազոնի առկայությունը, որ ավելի կենդանի է դարձնում հնչողությունը: Հետաքրքիր է, որ վինիլ թողարկում են ոչ միայն անդերգրաունդային երաժշտության դեմքերը, այլև ժամանակակից փոփ և ռոք երաժիշտները: Երաժշտության պատմության ամենահայտնի գործիչներն այսօր CD-ների ու թվային ձևաչափից բացի, իրենց ալբոմները թողարկում են նաև վինիլով: Էլթոն Ջոնը, Նիք Քեյվը, Փոլ Մաքքարթնին շարունակում են թողարկել ու հազարավոր օրինակներ վաճառել: Դևիդ Բոուի վերջին ալբոմը՝ 2016 թվականին լույս տեսած Blackstar–ը, միայն առաջին տարում, տարբեր տվյալների համաձայն, վաճառվեց 448 հազար օրինակով: Ընդհանրապես, Բոուի ալբոմների շնորհիվ այդ տարի վինիլների վաճառքը վերջին 25 տարվա ընթացքում հասավ ամենաբարձր կետին՝ պաշտոնապես հաստատելով այս տեսակի արտադրանքի վերածնունդը:
Ջազն ու էլեկտրոնայինը՝ Գառաժում
Քավըրի ընտրությունը շատ կարևոր է նաև Garage Records Label-ի համար: 2018-ին 2-րդ հարկում ձայնագրվեց Հայկ Շաքարյանի կվարտետը և գործը կոչվեց «Garage Jazz Volume 1»: Քավըրը ստեղծել է Գոռ Սահակյանցը: Garage-ի տղաները հիշում են, որ գործի ընտրությունը շատ դժվար է եղել ու կարևոր, քանի որ վինիլի համար ձևավորումը գրեթե նույնքան կարևոր է, որքան ձայնագրությունը: Ինչ վերաբերում է վերջինիս, ապա այն իր մեջ ներառում է ստանդարտներ, որոնք պահանջվում են Հայաստանում վինիլի մշակույթը վերածնելու համար: Garage Jazz Volume 1-ը տպագրվել է 41 օրինակով, որոնք բոլորն արդեն սպառվել են: Գնորդները հիմնականում արտասահմանցի տուրիստներ են, որոնք վինիլը Հայաստանից տարել են որպես հուշանվեր: Այն ջազ ավանդույթների կրող է, բայց մաքուր հայկական արտադրանք է: Volume-ը շարունակական է լինելու: Գաղափար կա մեկ սկավառակում հավաքել ամենահետաքրքիր հայ ջազ երաժիշտներին: Ընդհանրապես, արդեն մեկ տասնամյակ գործող Garage-ը վինիլի ավանդույթների տարածման մեծ ակտիվիստն է: Այն մինչև այժմ էլ միակ վինիլ խանութն է Հայաստանում և հենց այստեղ ստեղծվեց «Վերսկսենք վինիլ լսել» նախաձեռնության գաղափարը: Վինիլ լսելն առանձին մշակույթ է, որը չի կարող լինել դիսկի կամ MP3 տարբերակներում: Այդ է պատճառը, որ լազերային դիսկն, օրինակ, երկար կյանք չունեցավ, իսկ վինիլը պահեց իր դիրքը. «Վինիլի սիրահարները մի քիչ տարբերվում են: Դրա մեջ մտնում է քավըրի կուլտուրան բացելու, հանելու, մաքրելու, դնելու: Այս ամենի մեջ արարողակարգային պահ կա: Երբ վինիլով ես երաժշտություն լսում, դու ավելի ուրիշ էմոցիաներ ես ստանում. վինիլի խզոցը, ասեղի ու պնակի հպումը, արձակած հնչյունները… դա բառերով հնարավոր չէ բացատրել: Երբ աշխարհի վերջը գա, մեկ ա՝ կարող ես վինիլ նվագել, երգ լսել. եթե հեռախոս, համակարգիչ, ինտերնետ չլինի, դու կարող ես վինիլ լսել: Այն մնայուն արժեք է»,- նշում է Garage-ի համահիմնադիր Վահագն Մարտիրոսյանը և ավելացնում, որ մոտ ապագայում լեյբլը կներկայացնի իր նոր վինիլը:
← MVF-ի ապագա վինիլի շապիկը
Վինիլի խշշոցը Գյումրիով մեկ
↓ Nightology-ի ձայնագրությունը S.Temple ստուդիայում
Երաժշտութան վերադարձը երաժշտասերներին
Հայաստանում հարյուր հազարավոր օրինակների մասին խոսելը դեռևս ֆանտաստիկ հավակնություն է թվում: Մարդիկ այստեղ զանգվածային կերպով երաժշտությունը ներբեռնում են Spotify-անման ռեսուրսներից կամ պարզապես լսում YouTube-ով: Սակայն կան երաժիշտներ, որոնք սահմանափակ քանակով արտադրում են վինիլներ: Տիգրան Համասյանի գրեթե բոլոր ալբոմներն ունեն վինիլ տարբերակներ: Հայաստանի ներսում վինիլի թողարկումը դժվարանում է, քանի որ արտադրող սարքեր չկան: Այդպես թառահար Միքայել Ոսկանյանի MVF BAND-ն իր առաջին վինիլը Nightology («Գիշերաբանություն») ստեղծելու է տարեվերջին Ֆրանսիայում, հարյուր օրինակով: Ձայնապնակով ալբոմը թողարկելու միտքն առաջացել է Կանադայում և ԱՄՆ-ում հյուրախաղերի ժամանակ, երբ խմբի շատ երկրպագուներ հարցուփորձ էին անում՝ արդյոք խումբն ունի՞ վինիլ, թե՝ ոչ: Խմբի մենեջեր Լուսին Ոսկանյանը նշում է, որ վինիլ ստեղծելու գաղափարը շատ է ոգևորում խմբին. «Պատճառն այն չէ, որ ռետրոն ու վինտաժը թրենդային են դարձել, այլ որովհետև վինիլի ժամանակաշրջանում երաժշտության, ալբոմի արժեքն ուրիշ էր: Վինիլը երաժշտության հանդեպ հարգանքի, սիրո արտահայտություն է, ոչ թե մարքեթինգային գործիք: Ալբոմի ստեղծումը շատ մեծ աշխատանք է: Երաժիշտն իր ամեն մասնիկն է ներդնում, որ առավելագույնս ներկայացնի այն, ինչ ինքն անում է ու, որ հետո դա չսահմանափակվի Spotify-ում սքիփ անելով: Ինչ-որ շոշափելիք պետք է լինի»: Այս ալբոմից հետո հաջողության դեպքում խմբի անդամները պատրաստվում են ամեն անգամ սահմանափակ քանակով վինիլներ թողարկել: Տղաների համար վինիլի թողարկումը նաև վերադարձ է մանկական այն տարիներին, երբ նրանք ծնողների վինիլներով էին երաժշտություն լսում: Թվում է, թե ասեղի խշշոցը պետք է խանգարի, բայց ընդհակառակը: Դա տալիս է այն կարոտախտային երանգը, որն այլ ձևում գտնել հնարավոր չէ: «Ալբոմը երաժիշտների աշխատանքն է, իրենց դիմագիծն է, թե ինչ տեսակ են իրենք, իրենց կոնցեպտը, ինչ են ապրել էդ ընթացքում, — բացատրում է Լուսինը, — Վինիլն ապահովում է երաժշտութան վերադարձը երաժշտասերներին»: Շատ կարևոր էր նաև ալբոմի շապիկի ձևավորումը, չէ՞ որ վինիլի դեպքում այն շատ ավելի մեծ ու տեսանելի է: Ի վերջո, ԵՐԵՎԱՆ ամսագրի հետ համագործակցությամբ հայտարարվեց մրցույթ՝ պարզելու, թե տարբեր արտիստներ ինչպես են պատկերացնում «Գիշերաբանությունը»: «Ընտրությունը շատ դժվար էր, քանի որ շատ տաղանդավոր արվեստագետներ էին մասնակցել: Փակվեցինք ստուդիայում, միացրինք երաժշտությունը ու փորձում էինք հասկանալ, թե որ նկարի հետ է այն ավելի ներդաշնակ: Այդպես տղաները միաձայն ընտրեցին Արեգի Բալայանի՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ նկարված աստղազարդ երկինքը»:
28 27
#7(58) 2019
Garage-ի առաջիկա թողարկումը, սակայն, կլինի ոչ թե ջազային, այլ էլեկտրոնային։ Այդ ժանրում հավաքածուի թողարկումը պատահականություն չէ, քանի որ էլեկտրո արտիստներն ընդհանրապես հատուկ վերաբերմունք ունեն վինիլի նկատմամբ։ Դիջեյ, պրոդյուսեր Tommy Finger Jr.-ի (նույն ինքը՝ Թովմաս Ժամագործյան) առաջին՝ Deeptroit անունով դիփ հաուս վինիլը թողարկել է 2012 թվականին Գերմանիայում: Դրանից հետո նա տարբեր երաժիշտների հետ համագործակցությամբ նոր վինիլներ է թողարկել: Նա նշում է, որ հետաքրքրությունը վինիլի նկատմամբ սիրո արդյունք է, ոչ թե թրենդերի ու նորաձևության: «Մանկուց սեր պետք ա ունենալ, — վստահեցնում է Թոմին, — Օրինակ, երբ ես փոքր էի, մեր տանը լիքը վինիլներ կային, որոնք ինձ ահավոր հետաքրքիր էին թվում: Հետո 2011-ից անդերգրաունդ մյուզիքում սկսվեց պրոգրեսը դեպի վինիլ մշակույթը: Էդ ժամանակ արտիստների հետ ծանոթացա, որոնց հետ վինիլներ ստեղծեցինք: Շատ կայֆ էր. համատեղվեց և՛ սերը վինիլների նկատմամբ, և՛ երաժշտությունը»: Թոմիի խոսքով՝ միայն վարպետացած դիջեյներն են կարողանում վինիլով նվագել: «Հիմա հեշտացել է դիջեյություն անելը, իսկ վինիլով ավելի դժվար է միքսել: Դրա համար, երբ վինիլներով են նվագում, մի քիչ ուրիշ է: Դա առանձնահատուկ է դարձնում երաժշտությունը, որովհետև պետք ա BPM-ները բռնցնել, երկար միքսել: Ձայնային որակը միանշանակ ավելի լավն ա»։ Արտիստի համար առանձնահատուկ փորձառություն էր Անկախության օրը Գյումրիի կենտրոնական այգում համերգին մասնակցելը, որը կազմակերպել է Garage Vinyl Store-ը: «Միայն վինիլ էինք նվագում, առավոտը տասնմեկից մինչև ինը: Պահի տակ, երբ երգն ավարտվում էր, վինիլի ձայնն ամբողջ Գյումրիով մեկ տարածվում էր: Դա շատ հաճելի էմոցիաներ էր տալիս»:
Թանկ ու որակով
↑ Supacooks-ը Պատի հենքում
Էլեկտրոնային երաժիշտ Gregor Yan-ը (Գրիգոր Վահրամյան) միանշանակ համաձայն չէ Լևոնի հետ: Նրա խոսքով՝ վինիլը, որպես ձայնի ամենաորակյալ ձևաչափ, դեռ երկար տարիներ կմնա երաժիշտների ուշադրության կենտրոնում: «Ինչպես տարբեր բնագավառներում և մշակույթներում, հինը նորից ակտուալ դարձավ: Ամբողջ աշխարհում սկսել են նորից վինիլ լսել: Կարծում եմ՝այն ընդմիշտ է վերադարձել: Բացի որակից, վինիլն ունի նաև մշակութային ավանդույթներ: Վինիլ լսողները ոչ միայն երաժշտասերներ են, այլև կոլեկցիոներներ»: Gregor–ն իր առաջին ջազ/էլեկտրոնային ալբոմը՝ Jazz City-ն, թողարկել է իսպանական Deep Explorer լեյբլի հետ համատեղ 2016 թվականին: Այդպես տարեվերջին իսպանական նույն լեյբլի հետ Gregor-ը կթողարկի նոր ալբոմը կրկին էլեկտրոնային ժանրում: Երաժիշտը նաև դիջեյություն է անում վինիլներով, ինչը, խոստովանում է, այնքան էլ հեշտ գործ չէ: Ըստ նրա՝ վինիլով երաժշտություն մատուցելը խոսում է դիջեյի ավելի լուրջ, պատրաստված և պրոֆեսիոնալ լինելու մասին. «Վերջին շրջանում վինիլային պնակի տեխնոլոգիան զարգացել է, այնպես, ինչպես դիջեյների նվագելու տեխնիկան: Հայաստանում շատ քիչ դիջեյներ կան, որոնք երաժշտությունը մատուցում են վինիլներով: Դա շատ թանկ հաճույք է, քանի որ մեկ վինիլային ալբոմի արժեքը տատանվում է երեսունից երեք հազար դոլարի սահմաններում: Հասկանալի է այն մարդկանց մոտեցումը, որոնք նախընտրում են առանց վինիլի նվագել»: Բայց քիչ չի նշանակում վատ։ Կարևորը որակն է։ Վինիլային որակը նորից Հայաստանում է։
Ինտերնետային հիթից մինչև ֆիզիկական կրիչ
Ըստ դիջեյի՝ վինիլը Հայաստանում զարգանալու հեռանկար ունի, թեև հետաքրքրությունը տարիների ընթացքում տատանվում է: Այնուամենայնիվ, կա սիրահարների կայուն խումբ, լինում են փարթիներ, մարդիկ հավաքվում են ու ուղղակի նվագում: Պրոգրեսիվ հաուս ժանրում հանդես եկող Supacooks-ի անդամ Լևոն Դավթյանի համար վինիլն առանձնանում է այլ ֆորմատներից ոչ միայն իր այսպես ասած «տաք» հնչողությամբ, այլև փիլիսոփայական մասնիկով։ Այն է՝ «ֆիզիկական հպումը, վինիլը նվագարկչում տեղադրելու ու այն ձեռքում զգալու պահը, երբ կարծես հենց երաժշտությունն ես մաշկիդ վրա զգում»: Supacooks-ն առայժմ վինիլով թողարկվել է մեկ անգամ՝ Aftermath ալբոմը, որը լույս տեսավ 2017 թվականին գերմանական Parquet Recordings լեյբլով։ Բայց դրան նախորդել էր երկար թվային կյանքը. ձայնագրությունը հասել էր Beatport էլեկտրոնային ու պարային երաժշտության պորտալի՝ Progressive house բաժնի հիթ-շքերթի 3-րդ հորիզոնական, մի քանի ամիս մնացել թոփ 10-ի մեջ, ճանաչվել 2017 թվականի բեսթսելերներից մեկը և այնուհետև թողարկվել նաև վինիլ տարբերակով: «Շատ կենտրոնացած չենք վինիլների վրա, բայց ապագայում կլինեն մի քանիսը: Ինչպես նաև ունենք մեր սեփական record label-ը (Kitchen Recordings), որով թողարկում ենք թե՛ հայ, թե՛ արտասահմանյան երաժիշտների գործեր ու չի բացառվում, որ լեյբլի շրջանակներում էլ վինիլներ կթողարկվեն»: Լևոնը կարծում է, որ վինիլի նկատմամբ հետաքրքրության աճը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ. «Իսկապես, վինիլն այսօր շատ ակտուալ է և թրենդային, ու շատերն ասում են, որ սա վինիլային արդյունաբերության երկրորդ ծնունդն է: Սակայն կարծում ենք, որ սա ժամանակավոր բնույթ կարող է կրել, քանի որ հիմնված է թրենդի վրա: Շատերը ժամանակի ընթացքում կհոգնեն այդ պրոցեսից ու մեծ գումարներ ծախսելուց, իսկ վինիլի հավատարիմ օգտագործողներն այսպես թե այնպես կշարունակեն գնել կամ հավաքել վինիլներ»։
Լուսինե Ոսկանյան
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Երեխաների համար
Գրադարանի ձայնադարանը
Երևանում՝ Տերյան 42/1 հասցեում գտնվող Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երաժշտության ունկնդրման ենթաբաժնում, արդեն շուրջ 40 տարի է, ինչ կարելի է վինիլ լսել։ Այստեղ երաժշտությամբ կրթվել է մի ամբողջ սերունդ։ Մի օր, երբ դեռ փոքր էի, խազ թողեցի Սթիվ Վայի վինիլային սկավառակի վրա։ Եղբայրս մինչ օրս հիշեցնում է։ 90-ականներին, երբ բոլորն արդեն կասետով էին երաժշտություն լսում, մեր ընտանիքում չէին պատրաստվում հրաժարվել հին նվագարկչից ու վինիլների հավաքածուից։ Այդպես, այլ աղբյուրներից օգտվելու կարիք չունեի, ու Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երաժշտադարանը դուրս էր մնացել իմ առօրյայից։ Ավելի ուշ իմացա, որ դեռևս 80-ականներից երեխաների ամենասիրելի զբաղմունքն այնտեղ պնակներ լսելն է եղել։ Պարզվում է՝ այն այսօր էլ բավական հայտնի է երեխաների շրջանում։ 1980 թվականին բացվեց գրադարանը, մեկ տարի անց՝ երաժշտադարանը։ Բացումից ի վեր այն գրադարանի, թերևս, ամենագրավիչ սրահն է։ Այժմ այստեղ պահվում են 8500-ից ավելի բազմաժանր ձայնապնակներ՝ էստրադա, ժողովրդական կատարումներ, օպերա, բալետ, օպերետ, սիմֆոնիկ ստեղծագործություններ, դասական գործիքային կատարումներ, վոկալ, ջազ, հեքիաթներ և այլն։ Այս բաժինը նորույթ էր Հայաստանի համար։ Զարմանալիորեն դպրոցից հետո այստեղ եկող երեխաները ձգտում էին դեպի գրադարանի այս ենթաբաժին և այն հաջողությամբ կատարում էր իր առաքելությունը՝ դպրոցահասակ երեխաները ծանոթանում էին երաժշտական տարբեր ժանրերի հետ, լսում հայկական ժողովրդական հեքիաթներ՝ հայ արտիստների ընթերցմամբ։
Գրադարանի ձայնադարանում կա շուրջ 8500 ձայնապնակ
Մաշված են, ուրեմն լսել են
Երաժշտադարանի ամենափորձառու աշխատակցուհիներից մեկը՝ տիկին Ջեմման, պատմում է, որ մուտքի մոտ գոյացած հերթերը փոքր-ինչ մեղմելու համար հաճախ ստիպված էր լինում երեխաներին խնդրել 3-4 երգ լսելուց հետո տեղը զիջել մյուսներին։ Նույնիսկ դպրոցից հետո տուն չգնացած երեխաներին ծնողները միշտ գիտեին, թե որտեղ կարելի է փնտրել և չէին սխալվում։ Երեխաների համար նոր ու հետաքրքիր էր ամեն ինչ՝ նվագարկիչները, ականջակալները և նույնիսկ առանձին խցիկում նստելու, երաժշտություն լսելու վիճակը։
Ասում է՝ տնօրինությունից կարգադրություն կար երեխաներին ուղղորդել դեպի դասական երաժշտությունը։ Այդպես էլ անում էին, սկսում ավելի պարզ գործերից, օրինակ՝ Բեթհովենի սոնատներից և, ի զարմանս իրենց, երեխաներին դա դուր էր գալիս։ Սակայն միևնույն է, ամենից արագ մաշվեցին փոփ պնակները. Ալլա Պուգաչովա, Վլադիմիր Վիսոցկի, Բիթլզ, Բիջիս, Բոնի Էմ այնքան էին լսել, որ մաշվածությունից ասեղն արդեն սահում էր սկավառակի վրայով։ Շուտ էին մաշվում
30 29
#7(58) 2019
նաև հեքիաթներն ու ֆիլմերի, մուլտֆիլմերի երաժշտությունների սկավառակները՝ «Բուրատինոն», «Էլեկտրոնիկի արկածները», «Կարմիր գլխարկը» և այլն։ Ասում է՝ ամեն մաշված սկավառակ մեզ ուրախություն էր պարգևում՝ եթե մաշված են, ուրեմն լսել են։ Երաժշտադարանի հավաքածուն, ինչպես և նվագարկիչները, Մշակույթի նախարարությունն էր տրամադրում։ Բայց չնայած դրան՝ գրադարանավարուհիները ջանք չէին խնայում համալրելու հավաքածուն։ Լավ իմանալով, թե
ընթերցողն (այսպես են անվանում նույնիսկ երաժշտադարանի այցելուին) ինչ է ցանկանում, հաճախ գնումներ էին կատարում Պրոսպեկտի «Մելոդիա» խանութից։
Ջազմենն ու խուլիգանները
«Հրաշալի երեխաներ էին գալիս, լավ տարիներ էին։ Այն ժամանակ ամեն բան հրաշք էր թվում, ամեն մանրուք զարմացնում էր։ Հիմա ամենքի հեռախոսի մեջ երաժշտություն կա։ Առաջ ուրիշ էր», — ասում է տիկին Ջեմման, ու հիշում երեխաներից հատկապես մեկին՝ 2-3-րդ դասարանցի ապագա ջազ երաժիշտ Վահագն Հայրապետյանին։ Պատմում է, թե ինչպես աշխատանքային օրվա ավարտին սրահը փակելուց հանկարծ նկատեց, որ երկրորդ խցիկում երեխա կա։ Պարզվեց՝ ջազով տարված Վահագնն էր, որ մոռացել էր ժամանակի մասին։ Սակայն երեխաները միայն իրենց կամքով չէ, որ գալիս էին ձայնադարան։ Վատ վարք
ցուցաբերած և ոստիկանությունում հաշվառված երեխաներին պարտադրում էին այցելել գրադարան՝ յուրաքանչյուրին կցելով գրադարանի որևէ աշխատակցուհու։ Վերջում էլ՝ հաշվետվություն՝ ինչ է լսել, ինչ ընթերցել։ Եվ իսկապես լսում էին ու ընթերցում։ Առհասարակ հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ դժվար էր ոչ թե երեխաներին բերել ձայնադարան, այլ օրվա ավարտին նրանց խնդրել, որ լքեն սրահը։
↑ Նոր ձայնարիկչները տրամադրել են Garage Vinyl Store-ից
Ասեղ չկար
Այս ակտիվությունը սկսեց նվազել արդեն 80-ականների վերջին և 90-ականների սկզբին՝ տեխնիկայի զարգացմանը համընթաց։ Առաջ եկավ երաժշտություն լսելու այլ տեխնիկա, որն ավելի հասանելի էր յուրաքանչյուրին։ Մյուս կողմից՝ նվագարկիչների ֆիզիկական մաշվածության պատճառով ավելի ու ավելի դժվար էր սպասարկել այցելուներին։ Հատկապես բարդ էր նվագարկչի ասեղը նորով փոխարինել։ Ենթաբաժնի վարիչ տիկին Կարինեն պատմում է, որ հաճախ անձամբ շրջում էր տարատեսակ շուկաներում, Վերնիսաժում՝ հույս ունենալով գտնել այդ ասեղներից։
Վինիլի վերադարձը
Այցելությունների ակտիվությունը վերականգնվեց այս տարվա գարնանը, երբ գրադարանի նախկին ընթերցողների հիմնած Garage Vinyl Store-ը ձայնադարանին նվիրեց վինիլային սկավառակների բազմաֆունկցիոնալ նոր նվագարկիչներ։ Այժմ ավելացել է ընթերցողների թիվը։ Կան թե՛ անհատ այցելուներ և թե՛ խմբեր, դասարաններ։ Անց են կացվում էքսկուրսիաներ, որոնց ընթացքում գրադարանավարները երեխաներին ներկայացնում են նվագարկիչների, վինիլային սկավառակների պատմությունն ու երաժշտադարանի հարուստ հավաքածուն։ Սրահի ամենաերիտասարդ աշխատակցուհի Տաթևն էլ զարմանքով է պատմում, թե ինչպես էր վերջերս մի կին աշխատանքը մեկ ժամ շուտ ավարտել, եկել գրադարան երաժշտություն լսելու։ Ասում է՝ վինիլն ուրիշ է։ Ի տարբերություն թվային տեխնիկայի անթերի հնչողության՝ վինիլային սկավառակների հնչողությու-
նը համեմված է տարատեսակ խշշոցներով ու տաքությունից այրվող փոշու ճտտոցների ջերմությամբ։ Մեր օրերում անհավանական է թվում, որ այն կարող է գրավել ժամանակակից երեխաներին։ Բայց հատկապես նրանց համար այս նվագարկիչներն ու ձայնապնակները հետաքրքիր են ոչ միայն երաժշտության, այլև ողջ արարողակարգի տեսանկյունից։ Հետաքրիր է նվագարկիչը միացնելը, սկավառակն ու ականջակալները դնելը։ Մեկը մյուսի հետևից հնչում են հարցեր՝ ի՞նչ գծեր են, ինչի՞ համար են, ինչպե՞ս է սա աշխատում, իսկ ասեղն ինչի՞ համար է։ Եվ սա երաժշտադարանի աշխատակցուհիների առօրյայի մի մասն է միայն։ Այստեղ հաճախ են անցկացվում միջոցառումներ ու հանդիպումներ, բաց դասեր ու ցուցահանդեսներ։ Կա շատ կարևոր մի աշխատանք ևս՝ յուրաքանչյուր ձայնապնակ պետք է խնամքով մաքրել, թե՛ հնչեցնելուց առաջ և թե հետո՝ դարակում տեղավորելիս։ Գրադարանավարուհիները գիտեն ողջ հավաքածուն, գիտեն յուրաքանչյուր ձայնապնակի խազերն ու մաշվածությունը։ Նրանք միշտ պատրաստ են բազմաթիվ դարակներից գտնել և հնչեցնել ուզածդ սկավառակը։
Հասմիկ Բարխուդարյան Բիայնա Մահարի
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Պեղումներ
Ձայնապնակներ դեպի յոթերորդ երկինք Ժամանակին Երևանը վինիլի վրա էր հնչում: Ռոք, ջազ, ֆանք, ֆոլք երաժշտությունը ողողում էր քաղաքը սև շրջանաձև պնակների վրա: Ուսումնասիրել ենք Garage Vinyl Store-ի հավաքածուն և գտել ամենափախած հայկական սկավառակները։
Արտաշես Քարթալյանի ջազ տրիո | Կամերային թատրոնի ջազային եռյակ Ա. Քարթալյանի ղեկավարությամբ | 1987
Արտաշես Քարթալյանն այդքան հայտնի չի եղել, ինչպես Դավիթ Ազարյանը կամ Կոնստանտին Օրբելյանը, բայց իր երաժշտության մեջ մի յուրահատուկ ուժ կա, որը հատկապես լսելի է այս ալբոմում: Պնակը տպագրվել է մոսկովյան «Գրամզապիս» գործարանում՝ ամենաբարձր որակով։ Սա եռյակի միակ ձայնագրությունն է Խորհրդային Միությունում. հետագայում Քարթալյանն իր երաժշտական գործունեությունը հաջողությամբ ծավալեց արդեն Ամերիկայում։
Ասպարեզ | Anathema | 1991
1980-ականների ամենածանր հայոց ռոք խմբերից մեկը՝ «Ասպարեզը», առաջինն ու միակն է եղել, որ դեռ ԽՍՀՄ գոյության օրերին հասցրել է իր ալբոմը թողարկել վինիլով՝ խորհրդային մոնոպոլիստ «Մելոդիա» ընկերությունում: Թեպետ բուն ձայնագրությունը տեղի է ունեցել Ֆրանսիայում, 1988-ին: Փլեյլիսթը ներառում է այնպիսի խոսուն անվանումներով թրեքեր, ինչպիսիք են՝ «Վիշտ», «Խելագար տարիք», «Կեղծ խաղ» և այլն։ Պատին մեխված արյունոտ բռունցքը շապիկի վրա նույնպես օգնում է տրամադրությանը։ Anathema-ն լույս է տեսել ընդամենը 2000 օրինակով, և հիմա վաճառվում է 75 հազար դրամով, քանի որ չճարվող ու խորհրդավոր նմուշ է։
Կոնստանտին Օրբելյան | Կոնստանտին Օրբելյանը և իր նվագախումբը | 1990
Խորհրդային Հայաստանի ամենաբեղմնավոր էստրադային ու ջազային կոմպոզիտորներից մեկը՝ Կոնստանտին Օրբելյանը, հայտնի էր ինչպես ողջ Միությունում, այնպես էլ դրանից դուրս։ Հենց այդ պատճառով էլ այս կրկնակի ալբոմի շապիկին վերնագիրը նշված է և՛ ռուսերեն, և՛ անգլերեն։ Իսկ հավաքածուում ներառված են նրա գլխավոր հիթերը՝ Տաթևիկ Հովհաննիսյանի, Ալլա Պուգաչովայի, Արտաշես Ավետյանի, Վախթանգ Կիկաբիձեի և այլ խորհրդային աստղերի կատարմամբ (հիմնականում՝ 1970-80-ականների ձայնագրություններից)։
Ռոբերտ Ամիրխանյան | Երգեր | 1980
Օրբելյանը միակ հռչակավոր էստրադային կոմպոզիտորը չէր, դիցուք՝ Ռոբերտ Ամիրխանյանը: Ինչպես միշտ «Մելոդիայի» կողմից թողարկված նրա այս պնակում հավաքված են հեղինակի երգերը՝ Տաթևիկ Հովհաննիսյանի, Գեորգի Մինասյանի, Զառա Տոնիկյանի և Ռաիսա Մկրտչյանի կատարմամբ: Երաժշտությունը կատարում է անզուգական Հայաստանի հեռուստաընկերության և ռադիոյի նվագախումբը՝ իրար միացնելով ֆոլկային ելևէջները և ֆանքային տրամադրությունը: Հետաքրքիր փաստ. սկավառակը լույս է տեսել նույն տարում երկու տարբեր ձևավորմամբ՝ հայերեն ու ռուսերեն վերնագրով և բարի փերիի պատկերով, մյուսը՝ միայն ռուսերեն, ծաղիկների լուսանկարով։ Բայց, իհարկե, կարևորը բովանդակությունն է։
32 31
#7(58) 2019
Դավիթ Ազարյան Տրիո | Աստիճաններ դեպի յոթերորդ երկինք | 1987
«Աստիճաններ դեպի յոթերորդ երկինք» պնակը լեգենդար ձայնագրություն է, և այդ լեգենդարությանը նպաստում է նաև համեմատաբար փոքր տպաքանակը՝ ընդամենը 2000 օրինակ։ Դավիթ Ազարյանն աներևակայելի տաղանդավոր հայ ջազ դաշնակահար է և առաջին հայկական պրոֆեսիոնալ ջազային տրիոյի հիմնադիրը: Ազարյանով միջազգային հանդիսատեսը ճանաչել է հայկական ջազը, հատկապես սիրված է եղել Միացյալ Նահանգներում, որտեղ էլ ապրել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Իր ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում նա շատ խոր ուսումնասիրել է ֆոլկ երաժշտությունը, և դրա մոտիվներն արտացոլվել են իր տարբեր ժամանակների աշխատանքներում. այս պնակը բացառություն չէ:
Տաթևիկ Հովհաննիսյան | Դռներ | 1989
Երբ թողարկվեց «Դռները», Տաթևիկ Հովհաննիսյանի փափուկ և հարուստ տեմբրն արդեն նրան դարձրել էր հայկական ջազի դիվա, իսկ Արևմուտքում բերել «Լեդի ջազ», «Ջազի թագուհի» և «Երևանյան Էլլա» (Էլլա Ֆիցջերալդի պատվին) ոչ պաշտոնական կոչումները: Եվ ահա, Տաթևիկի երկրորդ ալբոմը (առաջինը ջազային ստանդարտներից բաղկացած Day Dream-ն էր)՝ էստրադային։ Այս պնակի անվանումը պատահական չեն ընտրել: Շապիկին պատկերված են Երևանի տարբեր դռներ, ինչն էլ դարձնում է այն ամբողջովին երևանյան մի փորձառություն: Վինիլը թողարկվել է «Մելոդիայի» Ապրելևկայի գործարանում (ընկերության հնագույն և խոշորագույն արտադրամասերից մեկը) 8000 օրինակով: Ձայնասկավառակի վրա կա 8 երգ, որոնց բոլորի հեղինակն Արթուր Գրիգորյանն է, որը պատկերված է շապիկի Տաթևիկի հետ միասին: Ալբոմն իսկական իրադարձություն էր, և հիմա դժվար է պատկերացնել 80-ականների երևանյան կյանքն առանց այս երգերի:
Կոմիտաս | Կոմիտասի երգերը, կատարում է հեղինակը | 1968 Այս սկավառակը տպագրվել է 1968 թվականին (երբ նշվում էր Վարդապետի 100-ամյա հոբելյանը), բայց այստեղ հավաքված են հենց իր կատարումները, որոնք ձայնագրվել են 1912-ին Փարիզում: Յութ դյույմանոց սկավառակի վրա (սովորականից փոքր, սովորաբար նախատեսված սինգլների, այլ ոչ թե ալբոմների համար) տեղավորվել է չորս երգ՝ «Մոկաց Միրզա», «Արորն ու տատրակը», «Գութանի երգ», «Հով արեք»։ Դրանք, իհարկե, վաղուց հասանելի են նաև առցանց, բայց շատ ավելի տպավորիչ է լսել նույնպիսի կրիչով, որով ձայնագրությունը տեսել է Կոմիտասը։ Նույն 1968-ին «Մելոդիայում» նաև տպագրվել էին մի քանի հավաքածուներ, որտեղ Կոմիտասի մշակումները կատարում է Արմենակ Շահմուրադյանը, ինչպես նաև բազմաթիվ այլ սկավառակներ, որտեղ օգտագործվել է նրա աշխատանքը։ Բայց հենց իր կատարումներն այդքան էլ շատ չեն։ Դրանցից մեկը՝ 1969-ին Komitas Sings-ը,նույն երգերից կազմված վինիլն է, որը լույս է տեսել ամերիկյան T&T Records լեյբլում, իսկ 1995-ի The Voice of Komitas Vardapet հավաքածուն լույս է տեսել միայն CD-ներով։
Ջիվան Գասպարյան | Հայ ժողովրդական մեղեդիներ | 1983
Հայաստանի ամենահայտնի դուդուկահարը 2000-ականներին գրավեց աշխարհը, երբ նրա նվագն օգտագործվեց Հանս Ցիմմերի՝ «Գլադիատորի» սաունդթրեքում (խոստովանենք՝ դա նպաստեց նաև Հայաստանում նրան ավելի շատ սիրելհարգելուն)։ Բայց Գասպարյանը դեռ խորհրդային տարիներից էր ընդգրկված արտահանվող երաժշտության շարքերի մեջ։ Վառ օրինակ է 1983 թվականի այս ձայնագրությունը («Մելոդիա», 3000 օրինակ, ռուսերեն ու անգլերեն վերնագրերով՝ հատուկ զբոսաշրջիկների համար), որտեղ ներկայացված են երաժշտի լավագույն կատարումները («Աշխարհումս ախ չիմ քաշի», «Դլե յաման» և այլն): Կարելի է վստահ լինել, որ այսօր էլ այս պնակը հրաշալի կընդունվի դրսից ժամանած երաժշտասերների կողմից։
Մարգարիտ Միրզոյան Garage Vinyl Store
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հավաքածու
Սահուն ու խորը Նրանք կարող էին լսել երաժշտությունը թվային աշխարհի առաջարկած զանազան ֆորմատներով, ծրագրերով ու շարժական կրիչներով, բայց գիտակցաբար ընտրել են վինիլը։ Ովքե՞ր են այսօրվա երևանյան կոլեկցիոներները և ի՞նչ նրանց հավաքածուներում։
34 33
#7(58) 2019
ԴԱՎԻԹ Դավիթը լուսանկարիչ է։ Վինիլների հանդեպ սերն ընկերներից է եկել։ Սկզբում պարզապես միասին հավաքվում, լսում էին, իսկ վերջին հինգ տարվա ընթացքում ստեղծել է սեփական հավաքածուն՝ գրեթե 500 նմուշ։ Որոշները նվեր են, մյուսներն ինքն է ձեռք բերել։ Հիմնականում ֆանք կամ հիփ-հոփ է։ Երբ այսօր էլ ընկերներով հավաքվում են, վինիլ լսում, հայկականի էլ է գործը հասնում, այն էլ լրիվ լուրջ՝ Ավետ Տերտերյան։ Սեփական հավաքածուից Դավիթի ամենասիրած արտիստը ֆանք լեգենդ Ռոյ Այերսն է։ Նրանից մոտ 10-15 պնակ ունի։ Ասում է՝ վինիլի շնորհիվ մաքսիմալ մոտենում ես ձայնագրության անալոգին՝ «անցումներն ավելի սահուն ու խորն են, այն, ինչ չես կարող զգալ թվային տարբերակից»։
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հավաքածու
ՄՀԵՐ Մհերը երաժշտություն միշտ է սիրել, բայց հենց վինիլի սիրահար դարձել է մոտ տասը տարի առաջ։ Այդ պահից սկսել է սեփական հավաքածուն ստեղծել, որտեղ այսօր ունի գրեթե 400 պնակ։ Վերջին շրջանում հիմնականում minimal deep house է լսում և նվագում, բայց դրանից բացի իր հավաքածուում կարելի է նաև գտնել ջազ և ռեպ։ Դասական չի հավաքում, ասում է՝ «դեռ այդքան ծեր չեմ»։ Ամենասիրած նմուշի հարցին երկար չէր ուզում պատասխանել, ասում է՝ մնացած վինիլները կնեղանան։ Ի վերջո, մի անուն նշեց, բայց խոսք տվեցինք չասել։
36 35
#7(58) 2019
ԱՐԱՄ Արամը փոքրուց է ծանոթ վինիլային մշակույթին։ Դեռ այն ժամանակ տանն ամենուր տարբեր ժանրերի պնակներ էին։ Մեծանալով այդ մթնոլորտում` արդեն ավելի ուշ սկսել է ինքը պնակներ հավաքել և այսօր արդեն մոտ 200 հատ ունի իր հավաքածուում։ Հիմնականում լսում և նվագում է էլեկտրոնային երաժշտություն, բայց, ինչպես ինքն ասաց՝ «առանց դասական անհնար է»։ Հավաքածուի մեջ իր համար ամենաուշագրավը դիփհաուսի ամերիկացի լեգենդ Լարի Հըրդի՝ 1996-ին թողարկված Alien վինիլն է։
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հավաքածու
ՆԱՐԵԿ Նարեկը գեղանկարիչ է։ Մի անգամ, երբ 8-րդ դասարանում էր, նկարչության ուսուցիչը Ռեյ Չարլզի վինիլային ձայնագրություններից մեկը դրեց։ Նարեկն ասում է՝ պարզ հիշում է, հենց այդ պահից իր կյանքը փոխվեց։ Իր անձնական հավաքածուն մեծ է՝ մոտ 1200 պնակ. ջազ, ռոք, դասական և շատ այլ ժանրերի։ Տարիներով հավաքած նմուշներից յուրաքանչյուրը չափազանց կարևոր է, բայց հատուկ առանձնացրեց Մայլզ Դևիսի 1986-ին թողարկված Tutu ալբոմը։ Նաև շատ է սիրում ժամանակ առ ժամանակ լսել Radiohead ու Բեթհովեն։
38 37
#7(58) 2019
ՏԻԳՐԱՆ Տիգրանը մասնագիտությամբ օպերատոր է, համատեղությամբ Garage Vinyl Store-ի հիմնադիրը։ Մոտ 2009-ից, երբ նաև ստեղծվում էր լեյբլը, սկսեց սեփական հավաքածուն ստեղծել։ Վինիլների հանդեպ սերն իր հայրիկից է եկել, որն ուներ հարուստ հավաքածու։ Այսօր Տիգրանի անձնական վինիլների թիվը հասնում է 250-ի։ Կան վինիլներ, որոնք ոչ մեկի չի տալիս, բայց կան, որոնք փոխանակում է այլ վինիլասերների հետ, երբ հոգնում է։ Առհասարակ երաժշտություն շատ է սիրում, հավաքածուի ժանրերն էլ բավական տարբեր են։ Հայկական դասականներից, օրինակ՝ Կոմիտաս, Լուսինե Զաքարյան։ Հետո գալիս են էլեկտրոնային կատարումներ, դասական ռոք և այլն։ Ամենասիրած պնակը Portishead-ի նյու յորքյան համերգի վինիլային տարբերակն է։
Դավիթ Գալստյան, Լուսինե Գրիգորյան, Նարեկ Ալեքսանյան
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հուշեր
ՎԻՆԻԼԸ ՍՈՎԵՏՈՒՄ. «ԴԱ ՈՐՍ ԷՐ» Արձակագիր Գուրգեն Խանջյանը խորհրդային Երևանի ամենաականավոր վինիլի կոլեկցիոներներից էր։ Հատուկ այս համարի համար խնդրել ենք նրան պատմել, թե երբ ժապավենից անցավ վինիլի, ինչպես էին այն ժամանակ պեղում ֆիրմային պնակներ և ինչու էին կոլեկցիոներներից ոմանք փչացնում մյուսների սկավառակները։
40 39
#7(58) 2019
Սկիզբը
Սկզբում երաժշտությունը լսում էինք մագնիտոֆոնային ժապավեններից, դա պարզապես ավելի մատչելի էր։ Սկավառակ ունեցողներից ձայնագրում էինք բաբինաների վրա, դնում էինք մեր սովետական մագնիտոֆոնի մեջ՝ «Յաուզա» կամ նման մի բան։ Խփում էիր գլխին ու նորմալ աշխատում էր։ Բայց դրանց որակն իհարկե համեմատելի չէր։ Հետո ժապավենը հաճախ փչանում, պոկվում էր՝ ստիպված ացետոնով հալեցնում կպցնում էինք իրար։ Մի խոսքով, բարդ էր, երաժշտությունն էլ հարամ էր լինում։ Պետք էր անցնել վինիլի։ 1960-ականներն էին, մարդիկ իմ շուրջը կամ ջազ էին լսում կամ ռոք, որը հիմնականում Բիթլզն էր, մեկ էլ ավելի թեթև բաներ՝ Չաք Բերի, Սիլվի Վարդան, և այլն։ Ես ավելի հակված էի ջազին, որովհետև քեռիս՝ Ռաֆը, ջազ էր նվագում։ Ու հենց իր շնորհիվ մոտս հայտնվեց առաջին ֆիրմային ջազային ձայնագրությունը՝ Տոմի Ֆրուչելլա, լավ շեփորահար էր։ Էդ դիսկով դեռ Թիֆլիսում ջազը մտավ մեջս։
Ձայնարկիչ
Առաջին ձայնարկիչներն ուղղակի դիսկ փչացնող էին։ Ոչ քաշն էր հսկվում, ոչ բան։ Տապոռներ էին։ Իմ առաջինն էդպիսի մի հրեշ էր, ու առանձին չէր, ռադիոյի գլխին համ էլ ձայնարկիչ էր։ Ասեղներն էլ կորունդային էին, սարսափելի բան էր։ Էդ ասեղից տուժած դիսկը երբ դնում էր ալմաստի ասեղի տակ, անմիջապես խշշոցը լսվում էր, որովհետև առուները դրել լոճել էր։ Հետո առաջին լավ ձայնարկիչները մերձբալթյան «Ակորդներն» էին, դե դա մեր Եվրոպան էր, շատ ավելի լավ էին սարքում։ 60 ռուբլի արժեր, բայց էլի հեշտ ճարվող բան չէր։ Ես Էմիլից եմ առել, թե ո՜նց էր ճարում ինքը։ Հետո ավելի «Արկտուր» առա, էլի մերձբալթյան։ Հիմա կուզեի դրանից ունենայի, թե չէ հիմա մոտս եղած «Էլեկտրոնիկան»։ Դրսից էլ էին բերում, փող ունեցող տղեքը Sony, Pioneer ու Philips էին առնում։ Էդպիսի բաները հատուկ տրամադրվում, գնում էինք ընկերների մոտ վայելելու, դելիկատեսի պես։ Արամն ուներ, հիշում եմ։
հայ երաժիշտներ էին ներգրավված լինում։ Դավիթ Ազարյանն էր շատ զիլ դաշնակահար, Քարթալյան Արտաշեսի քառյակը լավ պնակ ուներ, Տաթևիկ Հովհաննիսյանը երկու դիսկ ձայնագրեց՝ փոփ ու ջազ, ու երկուսն էլ լավն են, Վագիֆ Մուսթաֆազադեի եռյակում հայ թմբկահար Դադաշյանը կար։ Ես դրանցից շատ ունեի, բայց երբ սկսեցի հավաքել ֆիրմա պնակները, չգիտեմ ինչի որոշեցի սրանցից ազատվել։ Հիմա ափսոսում եմ, որովհետև իրոք լավ երաժշտություն էր։
Կոլեկցիոներների համայնք
Թիֆլիսի բարեկամ Արտաշեսի միջոցով դուրս եկավ էնտեղ ապրող հայ Էմիլի վրա։ Էմիլը հավաքում էր, համ էլ գործ էր անում՝ ճարում էր, վերավաճառում էր։ Դրսում մարդ ուներ։ 60-ականների վերջն էր։ Ներսում էլ ունեինք լավ կոլեկցիոներներ, որոնցից մի քանիսը կոնկրետ ջազային մասնագիտացում ունեին։ Մալխասը, օրինակ, Օսկեր Պետերսոն էր հավաքում՝ հարյուրներով ուներ։ Աշոտը Թելոնիոս Մոնք էր հավաքում։ Երաժիշտ Բորյան շատ լավ կոլեկցիա ուներ։ Սաքսաֆոնահար Պտուկը՝ ցավոք, մենակ մականունն եմ հիշում, որը հետո Հունգարիա գնաց։ Շատ դիսկեր ուներ, բայց էկլեկտիկ, ճարտարապետ Արամ Ներսիսյանը, որի հայրը Երևանի քաղկոմի նախագահ էր, էնպես որ ինքն ուներ հնարավորություններ։ Քանակով իրենից շատ ոչ ոք չուներ։ Գիտեինք, ով ինչ ունի, հետևում էինք։ Տիգրանը Սիրավյան ուժեղ հավաքող էր, հիմա կարծեմ ռադիոյում հաղորդում ունի։ Լինում էր, որ մարդ դժվար ֆինանսական պայմաններում էր հայտնվում ու ստիպված վաճառքի էր հանում, պետք էր բռնացնել։ Գիշատչային բան կար դրա մեջ, դա որս էր, մենք էլ որսորդներ էինք։ Սերգեյ «Բաբյուրը» հավաքում էր սկզբում ավանգարդ ջազ, հետո անցավ տրադիցիոն ջազի։ Այ էդ ժամանակ ես իրենից կարողացա մի քանի լավ ավանգարդ Կոլտրեյն առնել, բայց իրան էլ զիջեցի Ահմադ Ջամալ ու Էռոլ Գարներ։ Ես էլ կոլտրեյնիստ էի, հավաքում էի Կոլտրեյն ու ընդհանուր առմամբ ավանգարդ ջազ։ Էնքան, որ ցուցակ էի կազմել Կոլտրեյնի բոլոր հնարավոր ձայնագրությունների՝ ոչ միայն հենց իր սեփական ալբոմների կամ համերգային ձայնագրությունների, այլև լիքը էնպիսի դիսկեր, որտեղ ինքն ուրիշ երաժիշտների հետ ա նվագել։ Հարյուրից անցնում էր։ Դրանցից քառասուն քանիսը գտնվեցին։ Մնացածը հետո արդեն ինտերնետից գտա, բայց դա էն չի, իհարկե։ Կար նաև մրցակցության պահ, իհարկե։ Մի օր ցեխավիկ Լյութոն ստիպված եղավ կոլեկցիան ծախի։ Գնացինք նայելու, իմ փողը քիչ էր, մի բան կարողացա առնեմ։ Իսկ Արամն ընտրեց նենց դիսկեր, որոնց վրա իմ աչքը մնաց՝ Էրիկ Դոլֆի, Ալբերտ Այլեր, մի չորս հատ։ Ես մի հատ Կոլտրեյն կարողացա փրկել։ Բայց դե օգնում էինք էլ իրար, եղել ա ես Թիֆլիսից զանգել եմ, ասել եմ՝ էս-էս կա, բերե՞մ։ 80-ականներին էլ հոգնեցի ջազ-ռոքից ու մոտս կուտակված ահագին բան՝ Հերբի Հանքոք, Բենսոն, Մքլաֆլին, Մայլզի էդ շրջանը երբ որ ուզեցին, մի մասը փոխանակեցի կամ նվիրեցի։
ԼԻՆՈՒՄ ԷՐ, ՈՐ ՄԱՐԴ ԴԺՎԱՐ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԷՐ ՀԱՅՏՆՎՈՒՄ ՈՒ ՍՏԻՊՎԱԾ ՎԱՃԱՌՔԻ ԷՐ ՀԱՆՈՒՄ, ՊԵՏՔ ԷՐ ԲՌՆԱՑՆԵԼ։ ԳԻՇԱՏՉԱՅԻՆ ԲԱՆ ԿԱՐ ԴՐԱ ՄԵՋ, ԴԱ ՈՐՍ ԷՐ
Խանութներ
Ամենամեծ խանութը Սայաթ-Նովայում էր, մեծ հանրախանութներով դիսկերի բաժիններ կային։ Բայց նորմալ բան առնելու համար պետք էր ծանոթ ունենալ։ Թաղի տղերք էիր խառնում, ծանոթ էիր գտնում։ Հարգված տղու հետ գնում էիր խանութ, վաճառողին ասվում էր՝ «ախպեր, էս մեր ախպերն ա, իրան ինչ պետք ա, պդի տաս»։ Մտնում ես, հարցնում ես՝ ի՞նչ նոր բան ունես։ Ասում ա՝ հիմա չունեմ, տասը օրից արի։ Ինքն էլ կոնկրետ չգիտի, թե ինչ են բերելու։ Գալիս էիր, մտնում էիր հետը պահեստային մաս, մարդկանցից հեռու, ասում էր՝ էս ա, նայում էիր, գուցե մի լավ բան ճարվեր։ Արևմտյան բաներ իհարկե չկային, բայց էդպես կարելի էր գոնե գտնել սոցերկրներից հետաքրքիր բաներ՝ չեխական, բուլղարական և այլն։ Բացի դրանից, էդ երկրներում պարբերաբար թողարկվում էին ամերիկյան երաժիշտների գործեր՝ Արմսթրոգ, Ֆիցջերալդ։ Կարող էինք 2 ռուբլու փոխարեն 5-ով առնել։ Ու դրանք, իհարկե, տակից էին մենակ տալիս։ Դրան զուգահեռ սովետական ջազային դիսկեր սկսեցին թողարկվել, ու շատ հաճելի էր, որ դրանցում շատ հաճախ
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Հուշեր
Որս
Թանկ էին։ Մայլզի փակ դիսկն արժեր 60 ռուբլի։ Դա Սովետում միջին աշխատավարձի ուղիղ կեսն էր։ Մի քիչ խզածը կարելի էր 30-ով առնել։ Ես բոլոր գնային կատեգորիայի ունեմ մոտս։ Երբ քեռիս գնաց Ամերիկա, իրեն մի ցուցակ գրեցի, բոլորը ուղարկեց։ Ծանրոցով ստացա, սրտի դողով բացեցի… Ինքն էնտեղ Լեոնարդ Կոենի հետ էր նվագում, շրջագայության էր գնում, իրանց դիսկերից էլ էր ուղարկում, բայց էդ երաժշտությունն իմը չէր, իմ համար դա ուղղակի Ռաֆի ներկայության համար էր կարևոր։ Կոլտրեյնի մի դիսկ էսպես եմ գտել. Թիֆլիսից զանգ եկավ, ասեցին՝ մի դերասան կա, Կոլտրեյն էր հավաքում, մահացել ա, իրա կինը Կոլտրեյն չի լսում, լսում ա Բիլ Էվանս, եթե Բիլ Էվանսի էս-էս ձայնապնակները կճարես, ինքը դրանք կփոխանակի Կոլտրեյնի հետ։ Ստեղ ճարել եմ իրա ուզածը, տարել եմ Թիֆլիս, փոխանակել եմ, մի բան էլ տեղում թերթել եմ վաղամեռիկ դերասանի կոլեկցիան ու էլի լավ ավանգարդ բաներ եմ գտել, դրանք էլ եմ առել։ Արդեն Խորհրդային Միությունը չկար, վինիլները քիչ-քիչ դուրս էին գալիս շրջանառությունից։ Ես էլ էի սկսել սիդիներ առնել, էդպես մի օր մտա Աբովյանի վրայի խանութը։ Մեկ էլ տեսնեմ մեկն իրա վինիլների կոլեկցիան հանել ա վաճառքի։ Որ չտեսա՜ մեջն իմ՝ տարիներով երազած դիսկը, որ փնտրել եմ սաղ կյանքս, դրսի արտադրանք, լավ
42 41
#7(58) 2019
վիճակո՜ւմ։ Ասում եմ՝ ինչքա՞ն։ Մեկ էլ ասում ա՝ 1500 դրամ։ Ասում եմ՝ ախպե՜րս, գոնե 5000 ասա, ամոթ ա՜ ես 1500 տամ։ Ասեց չէ, էդքան ա։ Հորաս Սիլվերի 6 Pieces of Silver-ն էր, 56 թվի դիսկ էր։ Զտարյուն, մաքուր սևական ջազ։
Ֆիրմայինի կայֆը
Դրսի դիսկերի հետևից ընկնելն ինքնանպատակ չէր։ Որակի հարց էր։ Եթե պնակն արտադրվել էր Impulse-ում, Blue Note-ում, կամ Columbia-ում, որտեղ, օրինակ՝ Մայլզ Դևիսն էր գրվում, ուրեմն ամեն ինչով որակյալ էր։ Թե կարտոնի որակով, թե ցելոֆանի որակով՝ հա, էդքան հեռվից եմ գալիս։ Սովետականի ցելոֆանն էնքան վատն էր, որ իրար մեջ ասում էի՝ «դիսկը փդցնում ա»։ Սովետական դիսկեր էլ ունեմ, Մայլզի մի դիսկ էր լույս տեսել, օրինակ։ Բայց նաև մի տարօրինակ բան կար՝ դրսի ալբոմները «Մելոդիայում» միշտ ինչ-որ պակաս-պռատ էին տպվում՝ կատարումներն էին քիչ, կամ խառնած։ Հետո դրանք լույս էին տեսնում տարիներ հետո, իսկ իսկապես գնահատվում էին ալբոմի առաջին տարվա առաջին հրատարակության նմուշները, ոչ թե վերահրատարակումները։ Ես էդպես մի քանի հատ ունեմ ընդամենը՝ երեք հատ Կոլտրեյնից։ Իսկ սովետական դիսկերը բարակ էին, շուտ էին փչանում, սաունդը էն չէր՝ առաջին հնչյունից զգում ես, որ սովետ ա, օրիգինալ չի։
Չնայած չեմ բացառում, որ հոգեբանական պահ էլ կա դրա մեջ, որ դե չի կարող սովետականը լավը լինել։ Երբ որ ձեռդ բռնում ես օրիգինալ, ֆիրմային ծրարը, լրիվ ուրիշ կշիռ ես զգում։ Ու դու էլ ուրիշ կշիռ ես ստանում մյուս կոլեկցիոներների աչքում, որոնց շրջանը կարող էր տարածվել մինչև Թիֆլիս, Բաքու ու Մոսկվա։
թե ինքը հասկանում ա ու սկսեց պարել դրա տակ։ Շատ անհեթեթ բան ստացվեց, ինքն էլ սպասում էր, որ մենք պիտի բարձր գնահատենք։ Ասեցի ընկերոջս՝ «Սուրո ջան, խնդրում եմ սրանից հետո անկապ մարդ չբերես ջազ լսելու, լոմկում են»։ Էդպիսի բաներն իմացող մարդկանց հետ էր պետք միշտ անել։
Ռիտուալ
Ցավալի կորուստներ
Դարակին մոտեցար։ Ուզածդ դիսկի մոտավոր տեղը գիտես՝ հետ ես տալիս դարսվածքը, դիսկը հանում ես մեջից։ Ծայրից բռնում ես ցելոֆանի հետ, շատ զգույշ։ Մյուս ձեռքով բռնում ես դիսկի ամենածայրից, որպեսզի շատ մատնահետք չմնա, եթե մատդ յուղոտ եղավ՝ լավ չի լինի։ Հանում ես, հետո երկու ձեռքով ես բռնում՝ ծայրերից, շատ նուրբ։ Թափ ես տալիս, զգում ես պնակի էդ միստիկ թռռոցը՝ չգիտեմ դա ինչի եմ անում, բայց վաղուց արդեն արարողության մասն ա։ Հետո փչում ես, որովհետև ինչքան էլ փակի տակ պահես, մեկ ա՝ մի քիչ փոշի նստում ա։ Դնում ես ձայնարկիչի վրա, պտտում ես, թավշյա գործվածքով զգուշորեն մի հատ էլ փոշին սրբում, ասեղն իջեցնում ես ու հենց էն ֆսսոցը եկավ, վերջ, դու արդեն կայֆի մեջ ես։ Նստում ես, աչքերդ փակում ես ու լսում ես։ Սպասում ես էն քեզ հայտնի կտոցներին ու խշշոցներին։ Մի քիչ կարող ա լոմկվես, եթե նոր տեղերում հայտնվեն ձայներ, որովհետև ուրեմն լավ չես սրբել, փոշին առվակի մեջ գնդվել ա։ Դա կսրբես, իսկ եթե խփած ա՝ էլ վերջ։ Բայց դա էլ քիչ-քիչ դառնում ա քո դիսկի մի մասը։
Վինիլի միստիկ կողմը
ՄԱՐԴ ԳԻՏԵՄ՝ ԱՆՈՒՆԸ ՉԵՄ ՏԱ, ՈՐ ԷՆՔԱՆ ԹՈՒՅՆ ԿԱՐ ՄԵՋԸ, ՈՐ ԵԹԵ ԻՆՔԸ ՄԻ ԲԱՆ ՇԱՏ ԷՐ ՍԻՐՈՒՄ, ԻՍԿ ՄԵԿ ՈՒՐԻՇՆ ԷԼ ՈՒՆԵՐ ԷԴ ԴԻՍԿԻՑ, ԽԱՆԴՈՒՄ ԷՐ
Օրը մի քանի ժամ լսում էի, պարտադիր։ Հիմա ավելի շատ թվային եմ լսում, որովհետև ձայնարկիչս լավ վիճակում չի, բայց դե էն չի, խորությունը չկա։ Պատահական չի, որ նորից սկսել են դրսում վինիլներ տպել ու նոր ձայնարկիչներ արտադրել։ Դիսկը երբեմն պետք էր լվալ, որ արանքների կեղտը մաքրվի։ Պատահում էր, իհարկե, որ պատահաբար կպնում էիր, լավ չէիր դնում ու ինչ-որ կտտոցխշշոց էր ավելանում։ Բայց դա դեֆեկտ չէր, դա ավելանում էր երաժշտությանը ու դառնում էր քոնը։ Հիմա եթե լսում եմ նույն ձայնագրությունը մաքուր, առանց ինձ ծանոթ խշշոցների, նեղվում եմ, էն չի։ Դրանք են դարձնում էդ դիսկը հարազատ։ Թաքուն բան կար դրա մեջ նաև։ Սովետի ժամանակ, լսում ես ջազ, էն էլ ավանգարդ ջազ, որն էստեղ չի ճարվում, գաղտնիություն կար, որը միստիկություն էր ավելացնում երաժշտությանը։ Գուցե, եթե հեշտ հասանելի լիներ, էդքան խորհրդավոր չլիներ, չգիտեմ։ Համենայն դեպս, ամեն դիսկի վրա էդքան չէինք դողա։
Լսումներ
Մայլզի՝ Ֆիլմորի համերգի կրկնակի ալբոմը շատ էի փնտրում։ Դա էն փուլն էր, երբ Մայլզն ավանգարդից դուրս եկավ ու մտավ ջազ-ռոք շրջան, բայց դեռ լրիվ չէր մտել, դրա համար էս ձայնագրության մեջ նաև ավանգարդի սկզբունքներ կային։ Ու նենց երաժիշտներ էին հետը նվագում՝ Քիթ Ջերեթը, Չիք Կորեան, շատ գազան դեմքեր, որոնք էն ժամանակ դեռ ջահել էին ու էդ ջահելական ոգևորությունն ամբողջությամբ տվեցին Մայլզին, հետո էլ սկսվեց արդեն իրանց աստղային շրջանը։ Տարիներով փնտրում էի, վերջը քեռուս խնդրեցի, Ամերիկայից գտավ, ուղարկեց, ստացա, լսեցի։ Մի անգամ խմած լսեցի, հետո ձեռքիցս ընկավ, կռացա, որ վերցնեմ՝ ոտքով կանգնեցի վրան, դիսկը ծռվեց, խազվեց, զոհվեց… Պատկերացրեք իմ ողբերգությունը։ Աներեսություն չարեցի, Ռաֆին նորից չխնդրեցի, որ ուղարկի, ու հիմա էդպես երկու դիսկերից մեկը վախճանված վիճակում ա։ Բայց հիմա թվային տարբերակն ունեմ էդ համերգի՝ միացնում եմ դա, իսկ ձեռքս բռնում եմ վինիլի ծրարը։ Կոլտրեյնի դիսկերին, փառք Աստծո, էսպիսի ահավոր բաներ չեն եղել։ Շատ զգույշ եմ եղել, դողալով եմ վերցրել, միացրել, տեղը դրել։ Բայց ուրիշ ահավոր բաներ էին լինում։ Մարդ գիտեմ՝ անունը չեմ տա, որ էնքան թույն կար մեջը, որ եթե ինքը մի բան շատ էր սիրում, իսկ մեկ ուրիշն էլ ուներ էդ դիսկից, խանդում էր։ Ասում էր՝ էս մարդը չպիտի՛ լսի էդ գործը։ Մենակ ինքն էր արժանի դրան։ Կարող ա գնար էդ մարդու մոտ, համոզեր, խնդրեր, տաներ դիսկը ու իրա սիրած գործի վրա մեխը դներ ու կամաց կտացներ։ Մի անգամ ես էլ եմ դրա զոհը դարձել։ Կոլտրեյնի մի հատ փոքր, մեղեդային գործի վրա։ Թափ-թազա պնակ էր, ոչ մի խազ վրան չկար, տանում-բերում ա՝ վրան երկու կետ, որ ամեն ինչ փչացրել են։ Բայց քանի որ ես Կոլտրեյնի ավանգարդն եմ սիրում, իսկ ինքը տարված ա սրանով, վերջը ներեցի իրան, մտածեցի, եթե ինքն էդքան սիրում ա էդ գործը, որ հասել ա սրան, թող ներվի։ Ինքը, իհարկե, էդպես էլ չխոստովանեց, բայց դա միակ դեպքը չէր։ Ավելի քիչ ողբերգական, բայց մանրախնդիր բաներ էլ էին անում ոմանք: Ասենք, տանում էին ֆիրմա դիսկդ, վերադարձնում էին, տեսնում էիր՝ իսկական ցելոֆանը փոխել, ինչ-որ հիմար, սովետական բան ա դրել։ Մյուսները պարզապես անփույթ էին։ Թանկ դիսկն առել, բերել ա, բայց կարող ա քացով դնի ձայնարկիչի մեջ, ոնց որ ամեն օր առնում է էդ դիսկերից։ Համայնքում թարս էին նայում էդպիսի մարդկանց վրա, բայց ինքն էլ մեզ էր թարս նայում։ Ասում էր՝ արա դե կարտոնի գերի՜ն եք դառել, դիսկ ա էլի՜ եղածը, նենց ես դողում վրան։ Ես էլ իրոք դողում էի, որտև էդ դիսկերն արդեն ուղղակի վինիլի կտոր չէին, իմ ընկերներն են, իմ հարյուր տարվա ախպերներն են։ Ամեն մեկի հետ կապված իր պատմությունը կա, հուշը կա, կյանքիս մի կտորը կա։ Բա ո՞նց չդողայի։
Լինում էր, որ հավաքվում էինք տղեքից մեկի նոր դիսկը լսելու։ Հատկապես կարևոր էր, եթե մեզ անծանոթ ձայնագրություն էր։ Երեք-չորս հոգով էինք լինում, ոչ ավելի։ Եթե մեկն ու մեկն էլ հաշիշ ուներ, լսածի էֆեկտն է՛լ ավելի տպավորիչ էր լինում։ Խմիչքը դե կար։ Մի անգամ էդպիսի մի լսում իմ մոտ արեցինք։ Նկարիչ ընկերս հետը Փոսի թատրոնից մի դերասանուհի բերեց, ասեց՝ էս աղջիկը շատ ա սիրում ջազ, ուզում ա լսի։ Մի հատ նոր ավանգարդ դիսկ ունեի՝ ռիթմը՝ ազատ, հարմոնիան՝ ազատ, իրա իմացած ջազը չէր։ Բայց էդ աղջկան թվաց,
Արտավազդ Եղիազարյան Kolektiv Design Room
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Այնտեղ
Մի աշխարհ վինիլ 2018 թվականին վինիլային սկավառակների վաճառքն աշխարհում աճել է 12%-ով՝ հասնելով մոտ 10 միլիոնի: Պնակները հիմա կարելի է գնել ամենուր։ Բայց մենք կներկայացնենք աշխարհի ամենահետաքրքիր երաժշտական խանութները, որոնք վաճառում են ոչ միայն վինիլներ, այլև պատմություններ և զգացողություններ։
Amoeba Music, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Հարցրեք ցանկացած երաժշտասերի, թե որն է վինիլների աշխարհի լավագույն խանութը, և բոլորը միաձայն կպատասխանեն՝ Amoeba Music-ը։ Amoeba-ն զբաղեցնում է մոտ 2300 քմ տարածք և երաժշտասերներին ներկայացնում է 100 հազարից ավելի ձայնասկավառակների, վինիլների, DVD-ների հավաքածու՝ պատվով կրելով աշխարհի ամենամեծ սկավառակների խանութի տիտղոսը։ Եկող տարի խանութը կտոնի իր 30-ամյակը։ Խանութի համահիմնադիր Մարկ Վայնշտայնը սկսել է աշխատել երաժշտական խանութում, երբ դեռ պատանի էր։ Ըստ նրա՝ ինքն այդպես էլ չցանկացավ լուրջ աշխատանքով զբաղվել, դրա համար էլ իր կյանքը նվիրեց երաժշտությանը և սկավառակներին։ Մարկն ասում է, որ խանութի անվան ընտրությունը կատարվել է պատահաբար, բայց խելացի և փսիխոդելիկ տրամադրություն ստանալու միտումով։ Amoeba Music-ն ունի երեք վաճառակետ Կալիֆոռնիա նահանգում՝ Բերկլիում, Սան Ֆրանցիսկոյում և Լոս Անջելեսում։ Վայնշտայնը կարծում է, որ թվային հարթակների գերազանցության դարաշրջանում խանութի հաջողության գրավականն իր գիտակ աշխատողներն են։ Ըստ նրա՝ նրանք երբեք չեն հետևել երաժշտական միտումներին և մտածել են միայն հաճախորդների մասին՝ մեծապես ուշադրություն դարձնելով այլընտրանքային երաժշտության ժանրին։
44 43
#7(58) 2019
Spacehall / Hard Wax, Բեռլին, Գերմանիա
Spacehall-ի և Hard Wax-ի միջև ընտրություն կատարելը գրեթե անհնար է։ Բեռլինի երկու ամենասիրելի երաժշտական խանութներն իրար չեն զիջում՝ չնայած որ առաջարկում են միանգամայն տարբեր ոճերի երաժշտություն։ Spacehall-ը գտնվում է Բեռլինի Կրոյցբերգ թաղամասում և զբաղեցնում է երեք տարբեր սրահ։ Առաջին սրահում կգտնեք սոուլ և ջազ վինիլների մեծ տեսականի։ Երկրորդ սրահի հավաքածուն կենտրոնացած է ռոք, ինդասթրիալ և փանկ ժանրերի վրա։ Երրորդ սրահն ամբողջովին նվիրված է էլեկտրոնային երաժշտության սիրահարներին։ Hard Wax-ը հիմնադրվել է 1989 թվականին։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ովքեր են այցելում Hard Wax, ապա պատկերացրեք բեռլինյան ամենահայտնի Բերգհայն ակումբի մշտական հաճախորդներին՝ ոտքից գլուխ սևի մեջ և դեմքի լուրջ արտահայտությամբ։ Hard Wax այցելում են բացառապես տեխնո և հաուս ժանրերի սիրահարները։ Տեսականին ժանրային շատ հստակ տարբերակվածություն ունի և դրանով էլ իսկ տարբերվում է վինիլների մի շարք խանութներից։
Rough Trade, Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Ջեֆ Թրեվիսը հիմնել է Rough Trade-ը 1978-ին՝ հորից պարտքով վերցրած 4,000 ֆունտ ստեռլինգ գումարով։ 1982 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով Թրեվիսը ստիպված եղավ 7,000 ֆունտ ստեռլինգով վաճառել իր ողջ հավաքածուն։ Ի սկզբանե կենտրոնացած լինելով փանքի վրա՝ այսօր Rough Trade-ն ունի ինդի երաժշտության լավագույն հավաքածուներից մեկը և համարվում է ժանրի հենասյուներից մեկը Մեծ Բրիտանիայում։ Լոնդոնն ունի ոչ թե մեկ, այլ երկու Rough Trade՝ արևելյան և արևմտյան (East & West): Արևելյան Լոնդոնի խանութն առաջարկում է վինիլների, ձայնասկավառակների, գրքերի մեծ տեսականի։ Այստեղի բեմը հասցրել է հյուրընկալել Blur և Queens Of The Stone Age խմբերի երաժիշտներին։ Արևմտյան Լոնդոնի խանութը նույնպես մեծ չէ, բայց առաջարկում է վինտաժային վինիլների նշանակալի հավաքածու։
ՎԻՆԻԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Այնտեղ
12 Tonar, Ռեյկյավիկ, Իսլանդիա
12 Tonar-ը Ռեյկյավիկի ամենասիրելի ժամանցային վայրերից է։ Այն միաժամանակ երաժշտական խանութ է և ինդի ժանրի ձայնագրման ստուդիա, որն իր տանիքի տակ առաջարկում է սուրճ, մասնագիտական գրականություն, համերգներ և շփում այլ երաժշտասերների հետ։ Անցյալ տարի 12 Tonar-ը տոնեց իր հիմնադրման 20-ամյակը, ճանաչվեց աշխարհի լավագույն երաժշտական խանութն ըստ ոլորտի հեղինակավոր փորձագետ Մարկուս Բարնսի (նա ցուցակը ներկայացրել է Around the World in 80 Record Stores գրքում)։ Այս խանութ-ստուդիան թողարկել է մոտ 70 երաժիշտների ստեղծագործություններ։ Խանութի համասեփականատեր Լարուս Յոհաննեսսոնը պնդում է, որ ցանկացած խանութի հաջողության գրավականը նրա «հոգին» է։ Յոհաննես Ագուստսոնի հետ նրանք փորձել են ստեղծել միջավայր, որտեղ իրենց հաճախորդները կզգան երաժշտության շունչը։
The Spillers Records, Քարդիֆ, Մեծ Բրիտանիա
Քարդիֆում գտնվող The Spillers Records-ն աշխարհում ամենամեծ երաժշտական խանութի տիտղոսով չի կարող հպարտանալ, բայց այն ամենահինն է։ 125-ամյա պատմություն ունեցող խանութում կարելի է գտնել վինիլներ երաժշտություն բոլոր ժանրերի սիրահարների համար։ Բացի սկավառակներ վաճառելուց, The Spillers Records-ը նաև հյուրընկալում է բազմաթիվ հետաքրքիր երաժշտական միջոցառումներ և համերգներ։ 2010 թվականին խանութի ներկայիս սեփականատեր Էշլի Թոդը գնել է այն իր հայրիկից, որն այն ղեկավարում էր 1970-ականներից։ Ըստ Էշլիի՝ իրենց հաճախորդները ցանկանում են անձամբ գալ խանութ օնլայն գնելու փոխարեն, քանի որ նրանք կարևորում են մարդկային շփումը։ 2006-ին, երբ խանութը դժվարություններ ուներ և գրեթե փակվելու եզրին էր, ամերիկյան առընդբի երգչուհի Բեյոնսեն անձամբ իր մասնակցությամբ նպաստեց «փրկենք Spillers-ը» արշավի հաջողությանը։
46 45
#7(58) 2019
Tower Records, Տոկիո, Ճապոնիա
1960 թվականին հիմնադրված կալիֆոռնիական Tower Records լեյբլը 2006-ից հետո փակեց իր երկու հարյուր խանութներից շատերը ողջ աշխարհում, բայց ոչ Ճապոնիայում, քանի որ ճապոնական մասնաճյուղն արդեն հասցրել է ֆինանսապես անկախանալ դրանից մի քանի տարի առաջ։ 2015-ին Tower Records-ը Ճապոնիայում գործարկում էր արդեն 88 երաժշտական խանութ: Tower Records-ի հսկայական խանութը, որը գտնվում է Շիբուայում, համարվում է աշխարհում ձայնասկավառակների խոշորագույն մանրածախ առևտրի խանութներից մեկը: Խանութի տասը հարկերը՝ 9 խանութները և համերգային բեմը, զբաղեցնում են 5,000 քմ տարածք։ Շենքի ամեն հարկը ներկայացնում է մի ժանրի ստեղծագործություններ՝ դասականից մինչև J-pop (ճապոնական փոփ)։ Այս տարվա մարտին Տոկիոյի Tower Records-ի հարկերից մեկում բացվեց միայն վինիլ սկավառակների խանութ, որը ներկայացնում է 70,000 նոր և օգտագորված սկավառակների հավաքածու։
Rockers International, Քինգստոն, Ջամայկա
Եթե փնտրում եք ռեգգի, դաբ, դենսհոլ և սկա ժանրերի վինիլներ, ապա պետք է այցելեք Աուգուստուս Պաբլոյի հիմնադրած Rockers International խանութը Քինգստոնում։ Նարնջագույն փողոցը (Orange Street), որտեղ գտնվում է խանութը, ջամայկացի երաժիշտների և արվեստագետների հավաքատեղին է եղել։ Սակայն վերջին տասնամյակներում փողոցը դատարկվել է, և երաժշտական բոլոր ստուդիաները և խանութները փակվել են։ Միայն երկու խանութ՝ Rockers International-ը և Randy’s-ն են կարողացել հաղթահարել դժվարությունները և դառնալ ողջ Ճամայկայում ռեգգիի ոսկե դարաշրջանի վերջին հանգրվանը։ Խանութի ներկայիս տնօրենը՝ Միթչի Ուիլյամսը, ասում է, որ երաժշտությունն է, ամենից առաջ, Ճամայկայի արտահանման ամենակարևոր ապրանքը, և Rockers International-ը կփորձի պահպանել Բոբ Մարլիի ժամանակների Նարնջագույն փողոցի ոգին։
Վիկտորյա Մուրադյան
ՔԱՂԱՔ Իմ Երևան
Արտո Թունջբոյաջյան
«Քաղաքի գաղափարն ավելի հետաքրքիր է, քան շենքերը» Ստամբուլում ծնված-մեծացած, Նյու Յորքում բնակություն հաստատած երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը կրկին երկար ժամանակով Երևանում է։ Նա պատմել է, թե երբ է առաջին անգամ Երևան եկել, ինչից է ամեն անգամ տպավորվում կամ սրտնեղում, և ինչպես են անցնում ամեն ուրբաթ կայացող Kamarama իվենթները։
48 47
#7(58) 2019
Օգոստոս 4, 1998. առաջին անգամ այդ օրն եմ Երևան եկել։ Իմ ծննդյան օրն է, հատուկ էի ընտրել, որ չմոռանամ գալուս օրը, ասես մի տեղից կիսված նոր շարունակություն լիներ։ Անշուշտ, չգիտեի Երևանն ինչպիսինն է, չէի պատկերացնում, թե շենքերը, մարդիկ ինչպիսին են լինելու։ Հայաստանի երաժշտությունը լսելիս մի քիչ ակնկալում էի, որ արվեստին մոտիկ մի տեղ պետք է լինի, գիտեի, որ ուրիշ երկրների պես արդյունաբերության մեջ շատ խորացած քաղաք չի լինելու։ Պատկերացումներս 70%-ով իրականացան, բայց մեկ-մեկ նույնիսկ 1%-ը ամեն ինչ փոխում է… Նյու Յորքից հետո Երևան գալը մեծ փոփոխություն չէր ինձ համար, որովհետև որտեղ ծնվել և ոնց ապրել եմ, ավելի վատ էր, քան թե այստեղ։ Երևանում եղած ցուրտը, հոսանքների հետ կապված խնդիրն ինձ համար նորմալ մի բան էր, այդպես էլ մեծացել եմ Թուրքիայում։ Կարոտում եմ այն ժամանակների շուկաները. այսօրվա շուկաներում ամեն մարդ մտածում է՝ ինչպես շուտ ձևով փող վերցնի։ Բնական ուտելիքներն եմ կարոտում. 90-ականներին ապրանքներն ավելի մաքուր էին։ Չեմ հասկանում, երբ հողամասերի՝ մարդուն առաջարկած անհրաժեշտ մթերքի որակը վատանում է։ Հիմա կանաչիներն առնում ես, ձկան հոտ է գալիս. է հա՜, դա Նյու Յորքից գիտեինք, գոնե այստեղ այդպես չլիներ։ Աշխարհի շուկաների համակարգն են սովորել. չեն ուզում մտածել, չեն ուզում շուտ արթնանալ, շատ գործ անել, սրսկում են մթերքը, որ թարմ մնա, բայց այն արդեն նավթալին է։ Երևանում ամեն 5 րոպեից այլ տրամադրության մեջ ես հայտնվում, նման քաղաքներ շատ քիչ կան։ Օրինակ, Ստամբուլում ժամերով պետք է գնաս, որ փոփոխություն զգաս, Ստամբուլ քաղաքը ոչ թե մեծացրել, այլ չաղացրել են. ամբողջը ցեմենտ է դարձել։ Իսկ Երևանում կենտրոնից դուրս ես գալիս, այլ տրամադրություն է սկսվում։ Եթե մի քաղաքում սարերը տեսնում ես, հատկապես, եթե քո ապրած տեղից են սարերը երևում, տակավին, այն բնությունից բաժանված քաղաք չէ։ Սիրում եմ քաղաքի անկեղծ ու մաքուր վայրերը. Պռոշյանը, որտեղ խորովածների ու խաշերի տեղ է, Վերնիսաժը՝ ծիրան, դուդուկ, կոնյակ… Կարոտում եմ այն ժամանակվա Երևանի փողոցների հանգստությունը։ Այսօր քաղաքում մարդկանցից ավելի շատ ավտո կա. այս ձևի փոքր քաղաքի համար սա ամոթ է։ Անշուշտ, սա քաղաքապետերի հետ կապ ունի, նոր մի համակարգ պետք է բերեն, որ գոնե քաղաքի կենտրոնը հանգիստ պահեն։ Երևանի նման փոքր քաղաքին այդքան ավտո պետք չէ։ Օրինակ, կենտրոնում կարող են սահման գծել, որտեղ միայն հեծանիվներով թույլ կտան տեղաշարժվել։ Հազարավոր հեծանիվներ կարող են ավելանալ քաղաքում, մարդիկ հեծանիվներ վարձով կվերցնեն ։ Երևանը շատ հետաքրքիր քաղաք է. համ փոքր է, համ խորը։ Պետք է ուղղակի քաղաքի ճիշտ ձևը հասկանալ, թե ինչ ճիշտ միտք տաս քաղաքին, որ աշխատի։ Եթե անընդհատ «Մերսեդես» բերես, քաղաքը կխեղդվի։ Հակառակը՝ ամենալավ տրանսպորտը պետք է բերես, որ քաղաքում ապրողներն ուր ուզեն, հեշտությամբ գնան։ Որտեղ ապրել եմ, կենտրոնից այդքան հեռու չի եղել ու ամեն տեղ ոտքով եմ գնացել։ Հիմա Արաբկիրում եմ ապրում, ոտքով եմ գալիս կենտրոն, մեկ-մեկ, երբ հոգնած եմ լինում, ավտո նստում եմ, բայց ավտոյով էլ այնքան ես ֆռում քաղաքով, որ եթե ուղիղ ճանապարհդ քայլես, ավելի շուտ կհասնես։ Մեր մարմինը նստելու համար չէ։ Մի խնդալու բան պատմեմ. երկրորդ թոռնիկս պետք է այստեղ ծնվեր, աղջկաս հետ գնում ենք հիվանդանոց, մեծ թոռնիկս (9 տարեկան էր) մեզ հետ գալիս է: Հիվանդանոցում շուրջբոլորն է նայում ու հարցնում է ինձ. «Հայաստանում տղամարդիկ նույնպես հղի՞ են»։ Որքան ճիշտ բան է ասում, որովհետև նկատում է, որ բոլոր հղի կանանց ամուսինները կանանցից ավելի մեծ փորով են, որովհետև չեն քայլում։ Մարդիկ այստեղ իրենց քաղաքի արժեքը չեն հասկանում։ Երբ արժեքը հասկանան, ավելի ուշադիր կդառնան, ի վերջո, Երևանը մեր ազգային հյուրասենյակն է։
Երևանում ապրողները հնարավորություններ չեն տեսնում, այլ շատերի էգոն են տեսնում ու այն խառնում են իրենց վստահության հետ, այդ պատճառով էլ անընդհատ վախենում են Երևանի փոփոխվելուց։ Պիտի քաղաքը փոխվի, դու քո 5 տարեկանի կամ 5 տարի առաջվա նկարում նույնը չե՞ս, այդպես էլ քաղաքը պետք է նույնը չլինի, բայց առողջ ձևով պետք է փոխվի։ Փոխվելու դեպքում, ոչ թե պակասում, այլ ավելանում է. փոխվելու ժամանակ, բան չի կորում։ Քաղաքին առողջ ու նոր գաղափար է պետք։ Գաղափարի համար պետք է հավաքվենք, զրուցենք, ես ուզում եմ այսօրվա երիտասարդներն իրենց պատկերացումների մեջ վստահություն ունենան։ Ինձ համար քաղաքի գաղափարն ավելի հետաքրքիր է, քան շենքերը։ Մեծ փողեր չունենք, բայց միտքը փող պետք չունի, երբ միտքը գա, ինքն իր բյուջեն կբերի։ Երևանը մարդկանց համար լավագույն քաղաք կարող է դառնալ։ Պետք են միայն մաքուր մտքեր, մաքուր բնություն, մաքուր ստեղծագործելու հնարավորություն։ Մի սերունդ կա, անընդհատ ուզում է հետ գնալ, 300 տարի առաջ ոնց եղել է, ուզում են այդպես լինի։ Նրանք ինտելեկտուալ նավթալիններ են, որ ուզում են երիտասարդները տարիքով դառնան, ես էլ ասում եմ՝ թողեք մենք երիտասարդ դառնանք։ Մարդիկ ուզում են, որ նոր սերունդն իրենց մտքերից կախվի, իսկ ես հակառակը, ուզում եմ՝ նոր սերնդին օգնել, որ իրենց միտքն ունենան, որ նոր մի բան ստեղծագործեն, որ ես էլ նոր մի բան ասեմ ու հաճույք զգամ դրանից։ Անընդհատ անցյալով հպարտանում ենք, այդ պատճառով էլ երիտասարդը նեղվում է և ուզում է գնալ, որ իր մտքերն ուրիշ տեղ կատարի։ Հիմա լայվ կատարումները կորել են Երևանից, չնայած ընդհանուր աշխարհում է կորած։ Տարիներ առաջ Երևանի ժուռնալիստների տանն Ավանգարդ Ֆոլք Ակումբ ունեինք. ժողովրդի սենյակն էր այդ տեղը, նվագում էինք մարդկանց աչքի առջև՝ այդ պահին էինք ստեղծագործում։ Մարդիկ ասում էին՝ գնանք ակումբ, տեսնենք՝ էս գժերը ինչ նոր բաներ են անում։ Իսկ հիմա երիտասարդ սերունդը կատարումներ շատ քիչ է տեսնում. առաջ Մայլս Դևիսը նվագում էր, քո աչքի առջև էր, տեսնում էիր, հիմա Էմինեմը ռեպ է կարդում, հետևում երկու հոգի մի բան սեղմում են, չես իմանում՝ ինչ է։ Ուզում եմ հետ բերել բեմի վրա կատարում անելու գաղափարը. ինչ ձայներով ուզում ես արի, մենակ թե պիտի մարդը տեսնի քո կատարումը։ Ավանգարդ Ֆոլք Ակումբը չենք կարող հետ բերել, բայց հիմա Poligraf-ում ենք ամեն ուրբաթ մարդկանց աչքի առջև նվագում։ Սիրում եմ այստեղ նվագել, այս մտքով, այս ձևով հիմա մեկ այլ տեղ չկա, կամաց-կամաց համբերում եմ, որ ավելանան։ Իվենթը Kamarama ենք անվանել, այն իմ և Hopdop-ի նախագիծն է, DJ Դավիթ Սուքիասյանի հետ բեմում լայվ կատարումներ ենք անում։ Ամեն ուրբաթ Kamarama-ն ասելիք ունի. անընդհատ անելու ենք, որ մարդիկ դա հասկանան։ 4-5 տարի է դիջեյներին հետևում էի, մտածում էի՝ գալիս են, կնոպկեն սեղմում են, հեդֆոնները դնում են ականջներին ու ձայներ են հանում։ Ուզում էի հասկանալ՝ DJ-ն ինչ է անում ինձնից ավել, որ ես չեմ կարող անել՝ երաժիշտ լինելով։ Չէի հասկանում, թե ինքն ինչ կատարում է անում, կարա կնոպկեն սեղմի, գնա տուն, երեք ժամ հետո գա. է՜, դա ես էլ կարող եմ անել։ Մի քանի ամիս առաջ այստեղ համերգ ունեինք, մեր երգերի արանքները դիջեյները կարճ կատարումներ էին ունենում, միտք առաջացավ մոտս՝ նույն էտապներով բեմի վրա լայվ կատարումներ անել DJ-ի հետ։ Այդ համերգից մի քանի շաբաթ հետո միտքս առաջարկեցի Դավիթին ու որոշեցինք այպիսի մի բան անել, որ քաղաքին նոր գաղափար տանք։ Երևանը Նյու Յորքից տարբեր չէ, միակ տարբերությունը մտածելու ձևն է։ Շենքերո՞վ պետք է ոգևորվես, այն ոգևորության ընդամենը 10%-ն է։ Մտքեր հավաքելու համար մի տեղ պետք է պլատֆորմ ձևավորվի, որ երիտասարդները գան, խոսեն, չվախենան իրենց մտքերը կիսել։ Kamarama-ն հենց դրա համար է, որ մարդիկ տարբեր անկյուններից հավաքվեն մի կենտրոնում ու մտքերով կիսվեն։ Ես ուզում եմ Երևանում ամեն օր միջոցառումներ լինեն երիտասարդների համար՝ ցերեկները՝ տարբեր, երեկոները՝ տարբեր։ Ակտիվ կյանք է պետք Երևանին, այնքան ակտիվ պետք է լինի, որ հաջորդ սերունդը ոգևորվի։
Ամալի Խաչատրյան Բիայնա Մահարի
ՔԱՂԱՔ Կադրերի բաժին
Խնկո-Ապոր գրադարանի ձայնադարանը, 1980-ականներ
Ամենահայտնի երևանյան մանկական գրադարանի ձայնադարանը բացվել է 1981 թվականին։ Մոտ տասը տարվա ընթացքում ձայնադարանի վինիլային հավաքածուն հասավ 8500 անվանման։ Չնայած հարուստ երաժշտական հավաքածուին՝ ձայնադարանի գլխավոր գրավականը բազմազան աուդիոգրքերն էին։ Որպես կանոն, հենց դրանք լսելու համար էին այստեղ գալիս դասարաններով, կամ հենց այնպես, սեփական կամքով՝ Խնկո-Ապոր գրադարանն 80-ականներին հատկապես Կենտրոնում բնակվող դեռահասների սիրելի ժամանցի վայրերից մեկն էր։ Այն տարբերվում էր մյուս գրադարաններից նրանով, որ այստեղից ոչ թե պարզապես գրքերը տանում-բերում էին, այլ մնում էին ժամերով։
Խնկո-Ապոր գրադարանի արխիվ
50
#7(58) 2019