ԵՐԵՎԱՆ 49 | 2018

Page 1

#3(49) 2018

Ինչպես Երևանը և ողջ Հայաստանը պատվեցին թավիշով, սիրով և համերաշխությամբ



Pan Photo

Ա

պրիլի 23-ի ցերեկը մեր թիմը մի քանի ընկերների հետ գնաց ճաշի: Այնպես չէ, որ դա աշխատանքային ընդմիջում էր, ավելի ճիշտ՝ երթային էր այդ ընդմիջումը: Մինչ այդ արդեն հասցրել էինք քայլել տարբեր ուղղություններով՝ մի քիչ Պրոսպեկտով, մի քիչ Բաղրամյանով, Պուշկին-Թումանյան և այլն: Եվ ուրեմն, լանչի ժամին քննարկում ենք մեր կարծիքով շարժման հաղթանակի հավանականությունը: Սեղանի մոտ նստած ամենատարիքովը, հենվելով իր կյանքի փորձի վրա, ենթադրեց, որ 30 տոկոսը 70-ի դիմաց հաղթանակ չի լինի: Մի փոքր ավելի երիտասարդը՝ քաղաքագետը, հույս ուներ գոնե 50/50-ի: Ամենաերիտասարդը, որը չէր հիշում 88-ից հետո եկած հիասթափությունը, իսկ 2008-ին դեռ այդքան ներգրավված չէր սոցիալական-քաղաքական կյանքի մեջ, ուրախ-ուրախ հայտնեց, որ 80 տոկոսով կհաղթենք: Մոտավորապես երկու ժամ անց պարզվեց, որ մենք սխալվեցինք՝ Մարիամը ճիշտ էր: Եվս երկու ժամ անց Երևան քաղաքն ապրում էր իր նորագույն պատմության մեջ ամենամեծ, ամենավառ, ամենաերջանիկ երեկոն: Դա դեռ թավշյա հեղափոխության ավարտը չէր (և դեռ հայտնի չէ, թե երբ կլինի այդ ավարտը), բայց գոնե հուզական առումով՝ կիզակետը: Այս գարնանը տեղի ունեցած անհավանական իրադարձությունը բազմաթիվ բնորոշումներ ստացավ (բոլորը դրական)՝ թավշյա, խաղաղ, անարյուն, սիրո և համերաշխության, դուխով: Ինձ համար առաջին բանը, որ գալիս էր մտքիս, գեղեցկությունն էր: Երբեք Երևանը այդքան գեղեցիկ չէր եղել, որքան շարժման ընթացքում: Հանրապետության

հրապարակը այդքան գեղեցիկ տեսե՞լ էիք, ես՝ չէ (դե, գուցե երեք տարի առաջ Սիսթեմի համերգի ժամանակ, օք): Իսկ մի՞թե ամենագեղեցիկ փողոցը մեքենաների համար փակված հետիոտն դարձած Պրոսպեկտը չէր: Վուվուզելնե՜րը (հայեցի ասած՝ շչակները) պատմության մեջ ամենագեղեցիկ ձայնն էին հանում: Դրանց հաղթական աղաղակների հետ գեղեցկությամբ կարող էր մրցել երևի թե միայն փշաքաղեցուցիչ վիկինգյան ամպրոպածափը: Մետրո՜ն, մետրոն որքան սքանչելի էր այդ օրերին: Հիշու՞մ եք Հրապարակ եկող ու այնտեղից գնացողների ողջույնները և ծափահարությունները: Բոլորը գիտեին՝ ուր է պետք գնալ և ինչ է պետք անել՝ տաքսիստները, ուսանողները, հիփսթերները, քյարթերը, մեծերը, փոքրերը: Այդ միասնականությունը գեղեցկագույն: Այդ յոթ տոկոսի անհավանական միասնականությունը… Ժամանակն այնքան արագ է հոսում, այնքան բան է փոխվում մի ակնթարթում, որ Թավշյա հեղափոխությունն արդեն կարծես տարիներ առաջ եղած լինի: Դեռ կլինեն խնդիրներ, կլինեն պահանջներ ու պառակտումներ, ինչպես միշտ կլինեն «բա որ ասում էի՜»-ներ ու փոշմանողներ: Բայց այդ օրերին անխտիր բոլոր մարդկանց միասին լինելու գեղեցկությունը մեզանից ոչ ոք չի խլի: Դա արդեն եղել է և դա արդեն մնալու է մեզ հետ՝ աշխարհի ամենագեղեցիկ «յոթ տոկոսի» ամենագեղեցիկ սիրո և համերաշխության հեղափոխությունը: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

04

Խառը Ամսվա ամփոփում Նոր նստավայրեր, նոր գրքեր և այլն։

12

Թավշյա դրվագներ Հաղթանակած շարժման ամենակարևոր ակնթարթները՝ դիտում ենք, վերհիշում, հուզվում:

06

Իրադարձություն Epice Eye. բա՛ց միտքդ, զգա՛ ռիթմը Օգոստոսի 17–19-ը Ծաղկաձորում կանցկացվի EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնը

20

Ռոդեննոց և Հանրապետության հրապարակ

22

Յոթ տոկոս

24

Փողոց փակողները

Ընթերցասրահ Նիկոլի գիրն ու քաղաքացու վերջնագիրը Արձակագիր Արմեն Հայաստանցին՝ վարչապետ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպի մասին:

26

Դասադուլ

28

Սերժ Թանգյան

29

Զբոսաշրջիկներ

30

Մետրո

32

Վուվուզել

34

Ամպրոպածափ

36

Ինտերնետ

38

Լայվ

40

Ֆոտո

42

Պաստառներ

ՔԱՂԱՔ

44

Դուխով

52

45

Շամպայն

46

Ձյուն

08

10

Փողոցի ձայնը Զրից Զրույցներ՝ հեղափոխական փողոցներից:

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

48

Հուշեր Գուդբայ փարթի Մեր զրուցակիցները պատմում են, թե որտեղ էին նրանք ապրիլի 23-ին, այն պահին, երբ Թավշյա հեղափոխությունը հասավ իր առաջին խորհրդանշական հաղթանակին:

Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Կարեն Միրզոյան, Բիայնա Մահարի, Արեգ Բալայան, Անահիտ Հայրապետյան, Pan Photo Պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Արմինե Շահբազյան, Պետո Պողոսյան, Եվա Մուրադյան, Դավիթ Յուխանյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

2 3

#3(49) 2018

Համարը լույս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ

Հատուկ շնորհակալություն Grand Hotel Yerevan հյուրանոցին

56

Կադրերի բաժին Քաղաքական պաստառներ, 1988 թ. Մի քանի ֆոտո դրվագ Երևանի պատմությունից։

© 2011-2018 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 01.08.2018

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

Գլխավոր հովանավոր

Պատումներ Հայաստանից Ըսիգ իննովացիա՜ է Նոր տեքստ՝ «Պատումներ Հայաստանից» շարքից։

Իմ Երևան Աննա Հակոբյան. «Հրապարակները ինձ համար մնացին նույնը» Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ յուրահատուկ Երևանը։

Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Ամալի Խաչատրյան, Արտյոմ Բաբայան, Արեգ Դավթյան, Տաթևիկ Ստեփանյան

Տառատեսակ Arek Armenian by Rosetta

54

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Նկարազարդումը՝ Եվա Մուրադյանի

evnmag.com

կարդացեք առցանց


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Նոր տեղեր

Compote

Զարոբյան 38/1 Compote-ի կողքով պատահաբար անցնելը բարդ կլինի՝ այն գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ գողտրիկ Զարոբյան փողոցում։ Փոխարենը այստեղ կարելի է հանգիստ թաքնվել աղմուկից և վայելել բազմազան խոհանոցը։ Երկուշաբթի օրերին, օրինակ, Compote-ում տոլմայի օր է հռչակված, երեքշաբթի օրերին ձեզ կառաջարկեն չիլիով պատրաստած ուտեստներ և այլն։ Իհարկե սրճարանի գլխավոր մեխը տնական կոմպոտների հավաքածուն է։

Yard

Իսահակյան 24/1 Եվս մեկ «թաքնված» բակային նստավայր այս անգամ Իսահակյան փողոցում՝ 1930-ականներին Թամանյանի նախագծած հացի փռի շենքում (տարիներ շարունակ այս բակում է գործել Երևանի կենտրոնական ամենամեծ ու ամենասիրված սննդի շուկաներից մեկը)։ Եվրոպական խոհանոցի մենյուն ներառում է պիցցաներ, բրուսկետաներ, շեֆ-խոհարարի հատուկ առաջարկներ և, իհարկե, գինիներ։

Shanti

Կոմիտաս 48 Այս խանութ-թեյարանն արդեն իսկ յուրահատուկ է միայն Կենտրոնից դուրս լինելու փաստով. այժմ առողջ բուսական սնունդ և համեղ թեյեր կարելի է փորձել Կոմիտասի պողոտայում։ Shanti-ի գլխավոր խաղաթուղթը, իհարկե, թեյերի հսկայական տեսականին է, որը, ի դեպ, մատուցում են թեյական արարողությունների մասնագետները։ Թեյարանի ողջ հմայքը ի թիվս այլոց հասցրել է գնահատել Սերժ Թանգյանը. նա այցելել էր Shanti իր հունիսյան այցի ընթացքում։

4 5

#3(49) 2018


Ինչ անել «Լորիկ»

EPIC EYE Music & Arts Festival

Օգոստոսի 17, 18, 19, Ծաղկաձոր Ամռան վերջին ամսին Ծաղկաձորը հյուրընկալելու է EPIC EYE երաժշտության և արվեստի բացօթյա առաջին փառատոնը։ Բա՛ց միտքդ, զգա՛ ռիթմը, որովհետև շատ էպիկ օրեր են լինելու: Փառատոնի հեդլայներն են ժամանակակից էլեկտրոնային և ռոք երաժշտության ամենաակտուալ դեմքերը՝ գերմանացի Paji-ին, նորվեգական Leprous-ը, անգլիական Antimatter-ը, հունական Poem-ը, գերմանական Tube & Berger-ը և այլն։ Փառատոնի մասին ավելի մանրամասն կարդացիք հաջորդ էջում:

Հուլիսի 17-ից կինոթատրոններում Հայտնի դերասան Միքայել Պողոսյանը վերադառնում է մեծ էկրան «Լորիկ» տրագիկոմեդիայով, որտեղ ոչ միայն կատարել է գլխավոր դերը, այլև հանդես եկել իբրև համասցենարիստ և գաղափարի հեղինակ։ Գլխավոր հերոսը շնորհալի, բայց և տարօրինակություններով լի դերասան Լորիկն է։ Մերժելով նոր ժամանակներն ու նոր հասարակությունը՝ նա սկսում է տեղափոխվել այլ մարդկանց մարմիններ այնպես, ինչպես սիրելի հերոսների կերպարանքն էր ընդունում: Մեկ նա հայտնվում է հարբեցող հարևանի մարմնում, մեկ էլ վերածվում նախագահի թեկնածուի, մերթ նա գեղեցիկ կին է, մերթ էլ մահվան շեմին հասած երեխա… Ֆիլմի ռեժիսորը ռուսաստանցի Ալեքսեյ Զլոբինն է, դերերում հանդես են եկել նաև Եվգենիա Դմիտրիևան, Իռեն Այվազյանը և Ֆորշը։

Նոր գիրք

«Ուտոպիա և փլուզում. Վերանայելով հայկական ատոմային քաղաք Մեծամորը», Պարկ Բուքս

Որակյալ և ինֆորմատիվ պատկերագրքեր Հայաստանում հաճախ չեն լույս տեսնում։ Հատուկ ատոմակայանի սպասարկման համար կառուցված Մեծամոր քաղաքին նվիրված «Ուտոպիան և փլուզումը» դրանցից մեկն է։ Ալբոմի կարևորության մասին խոսում է թեկուզ միայն այն, որ Հայաստանում հայկական մոդեռնիզմի վերաբերյալ պատրաստված առաջին այս աշխատությունը հրատարակվել է աշխարհահռչակ ճարտապետական հրատարակիչ Պարկ Բուքսի կողմից։ Այն մշակվել է ուրբանլաբի նախաձեռնած «Վերանայելով Մեծամորը» ծրագրի շրջանակում Կատարինա Ռոթերսի և Սարհատ Պետրոսյանի խմբագրմամբ, ինչպես նաև մի շարք այլ հեղինակների մասնակցությամբ։

Էդիկ Պողոսյան «°C. արդի իրանական պոեզիա»

Մի քանի տարի առաջ նկարիչ և թարգմանիչ Էդիկ Պողոսյանը ստիպեց հայերին սիրահարվել արդի իրանական պոեզիային. իր թարգմանություններից կազմված «Սպասող մարդու օրագիրը» իսկական բեսթսելեր էր դարձել։ Այժմ լույս է տեսնում ևս մեկ ժողովածու, որտեղ հարևան երկրի պոեզիան կրկին ներկայացված է Պողոսյանի թարգմանությամբ (և ձևավորմամբ). մոտ 3 տասնյակ ժամանակակից հեղինակների 200-ից ավելի բանաստեղծություն, որոնք ընդգրկված են 36 թեմատիկ բաժիններում։

Մարկ Մենսոն «Թքած ունենալու նուրբ արվեստը», Newmag

Ավելի քիչ, քան պատկերագրքերը, Հայաստանում տպագրվում են նոն-ֆիքշն գրքեր։ Այս մեկը՝ ամերիկացի բլոգեր Մարկ Մենսոնի երկրորդ աշխատանքը, աշխարհում արդեն վաճառվել է երկու միլիոն օրինակով։ «Թքած ունենալու նուրբ արվեստում» Մենսոնը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես ուտել այն։ Հայալեզու ընթերցողի համար այդ ամենը թարգմանել են ԱրմՔոմեդիի Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, իսկ հրատարակիչը շուկայի նորեկ Newmag-ն է։

Եղիշե Չարենց, «Երկիր Նայիրի», Անտարես

Չարենցի միակ վեպը և 20-րդ դարի հայ արձակի կարևորագույն նմուշներից մեկը, որքան էլ զարմանալի թվա, վերջին անգամ հրատարակվել էր տասնամյակներ առաջ՝ որպես հեղինակի լիակատար ժողովածուի մաս։ Եվ ահա, գրեթե հարյուր տարի անց, «Անտարեսը» տպագրում է «Երկիր Նայիրին» առանձին գրքով «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարում։ Այս պոեմանման (Չարենցի իսկ բնորոշմամբ) վեպում հեղինակը իր հարազատ Կարսի օրինակով ներկայացնում է Հայաստանում տիրող պատմաքաղաքական իրավիճակի նկարագրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։


Epic Eye

ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն

բա՛ց միտքդ, զգա՛ ռիթմը Օգոստոսի 17-19-ը Ծաղկաձորում կանցկացվի EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնը, որը հուշում է՝ անջատի՛ր բոլոր զգայարաններդ, միայն աչքերդ բա՛ց պահիր, որովհետև ժամանակն է, որ տեսնես երաժշտության իսկական ուժը, որը կստիպի քեզ դուրս գալ նոր հարթություն: Պատմում ենք, թե ինչու չի կարելի բաց թողնել այս միջոցառումը։

ԻՆՉ Է ՍԱ 2017 թվականին EPIC նախագծի թիմը կազմակերպեց իր առաջին բացօթյա երաժշտական փառատոնը: Անցյալ տարի ուշադրության կենտրոնում ռոքն էր, այդ պատճառով էլ փառատոնը ստացավ EPIC Rock Camp անվանումը: Երկօրյա միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ռոք խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, իսկ մասնակիցների թիվը գերազանցեց երկու հազարը: Արդյունքում EPIC Rock Camp-ը ներառվեց ԱՊՀ տարածքում կայանալիք լավագույն

ՈՐՆ Է ՆՊԱՏԱԿԸ 5 երաժշտական փառատոնների ցանկում: Առաջին հաջողությունից ստացված ոգևորությունը բերեց նրան, որ կազմակերպիչները որոշեցին փառատոնը դարձնել ամենամյա, ընդլայնել և վերաիմաստավորել այն: Այս տարի ստեղծվեց EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնը, որի համար ընդարձակվեց երաժշտական ծրագիրը՝ ռոքին կցվեցին էլեկտրոնային, ալտերնատիվ ռոք/փոփ ժանրերը, ինչպես նաև փառատոնի կարևոր բաղադրիչ դարձավ արվեստը:

EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնի կազմակերպիչները ցանկանում են Հայաստանում ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան մի փառատոն, որը հնարավորություն կտա յուրաքանչյուրին լսելու էլեկտրոնային և ռոք երաժշտության ամենաէպիկ գործերն ու շփվելու արվեստի հետ, ինչպես նաև կզարգացնի փառատոնային մշակույթը Հայաստանում: Բացի այդ փառատոնի կազմակերպիչները ցանկանում են զարգացնել մշակութային զբոսաշրջությունն ու ստեղծել որակյալ երաժշտության ու արվեստի հարթակ, որը կմիավորի համաշխարհային ու տեղի լավագույն արտիստներին և արվեստագետներին: LINE UP EPIC EYE երաժշտության և արվեստի փառատոնին ելույթ են ունենալու արտերկրից և Հայաստանից հրավիրված երաժիշտներ: Գերմանացի Paji-ն հայտնի է էլեկտրոնային երաժշտության և դասական գործիքների համադրությամբ։ Լիտվացի Ten Walls-ը ժամանականակից եվրոպական էլեկտրոնային երաժշտության հայտնի դիջեյներից է։ Իսկ Tube & Berger գերմանական դուետը դիփ հաուսի և տեխնոյի ամենաթույն դեմքերից է։ Շա՞տ եղավ էլետրոնային, ուրեմն դիմավորեք՝ նորվեգական ամենաակտուալ պրոգրեսիվ ռոք/մետալ բենդերից մեկը՝ Leprous, իսկ նրանցից ավելի ծանր ռիթմեր կփոխանցի

6 7

#3(49) 2018


Հետադարձ կապ Հասցե՝ Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 15 Հեռ.՝ +374 11 54 55 56, +374 44 54 55 56 www.epiceyefestival.com www.facebook.com/EpicEyeFestival/ www.instagram.com/epiceyefestival/

հոլանդական Vuur-ը։ Հետո պրոգրեսիվ ռոքի ներկայացուցիչ Ֆրանսիայից՝ Pierre Edel (հայտնի է ֆրանսիական The Voice-ից), հունական ալտերնատիվ/պրոգրեսիվ մետալ՝ Poem, ու վրացական ալտերնատիվ ռոք՝ Lady Heroine: Նրանց հետ միասին փառատոնի երեք օրերին ելույթ են ունենալու նաև լավագույն հայ արտիստներն ու բենդերը, ինչպիսիք են Supacooks, Dogma, Vordan Karmir, Nemra, Lelocity և այլք: ԱՐՎԵՍՏ ԵՎ ԺԱՄԱՆՑ EPIC EYE-ը նաև արվեստի փառատոն է: Այստեղ կտեսնեք ժամանակակից արտիստների էպիկ արվեստի գործեր ու տարբեր արտ դեկորացիաներ: Փառատոնի ժամանցի մասը կկազմեն նաև բազմաթիվ սպորտային ակտիվություններ՝ յոգա, ֆուտբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ, բատուտ, զիփլայն, զումբա և այլն: ԳՈՐԾՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սկսենք մնալու տարբերակներից։ Քեմփինգը նոր մարդկանց հանդիպելու, զվարճանալու և իրադարձությունների էպիկենտրոնում լինելու լավագույն միջոցն է: Ծաղկաձորն ամառային հիանալի հանգստավայր է, մնում է չմոռանալ և տանը չթողնել վրանն ու քնապարկը: Իսկ չունենալու դեպքում վարձակալել փառատոնի բազմաթիվ վրաններից մեկը։ Բայց սրան էլ

ՏՈՄՍԵՐ այլընտրանքային տարբերակ կա՝ փառատոնի գործընկեր հյուրանոցներից որևէ մեկը փառատոնի տոմսի առկայության դեպքում զեղչային տարբերակներ կառաջարկի: Փառատոնի շրջանակում գործող Food Court-ը լի է լինելու տարատեսակ ուտելիքներով ու խմիչքներով թե՛ մսի սիրահարների, թե՛ բուսակերների ու վեգանների համար:

EPIC EYE-ի տոմսերը փառատոնի 3 օրերի համար են և արժեն 10.000 դրամ: Տոմսերի ձեռքբերման, ինչպես նաև հավելյալ ծառայությունների մասին ամբողջական տեղեկատվությունը կարող եք գտնել փառատոնի պաշտոնական կայքում՝ www.epiceyefestival.com:

MAROG Creative Agency / Սահակ Մուրադյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցասրահ

8 9

#3(49) 2018


Նիկոլի գիրն ու

քաղաքացու վերջնագիրը Թավշյա հեղափոխության ժամանակ պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն լրագրող է, այլև բանասատեղծ։ Համենայն դեպս նրա հեղինակած «Քայլում եմ»-ը և դրա հիման վրա գրված երգը դարձան շարժման գրեթե պաշտոնական օրհներգը։ Հետո եկավ ժամանակը հիշելու, որ նոր վարչապետը նաև արձակագիր է. «Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց Փաշինյանի՝ տարիներ առաջ ընդհատակում գրված և «Հայկական ժամանակ» թերթում մաս-մաս տպագրված «Երկրի հակառակ կողմը» վեպը։ Գրող Արմեն Հայաստանցին պատմում է, թե ինչպես էր այդ գրքի խորհուրդը փորձում բացատրել իր ամերիկահայ գրչակից ընկեր Քրիս Բոհջալյանին։

Ա

մերիկահայ վիպասան Քրիս Բոհջալյանին պատմում եմ, որ վարչապետ Փաշինյանի՝ ընդհատակում գրած վեպն է գրքով լույս տեսել։ Քրիսը հայերեն չի խոսում, թավշյա հեղափոխությունը նրան էլ է ոգևորել, երկրի հակառակ կողմից բերել հասցրել Երևան։ Հարցակոխ է անում՝ «Fiction or non-fiction?»։ Քրիս ջան, երևակայական ճամփորդություն է, բայց ժամանակին իր թերթում տպվել է իբրև վավերագրական գործ, որ ոստիկանությանը մոլորեցնի։ Քրիսը գլխի չի ընկնում, որ կարող է նման ժանր լինել՝ «հետախուզախույս»։ Ասում է՝ միայն ոստիկանների համար չի գրել, չէ՞։ Մտածում եմ՝ լավ չեմ ներկայացնում, ստացվում է՝ Նիկոլը մեզ էլ է ձեռքի հետ խաբել։ Չէ՜, ի՞նչ ես ասում, ոնց որ ընդհատակից նամակներ լինեին, բոլորս կլանված կարդում էինք։ Ոստիկանությանը գժվացնում էր, իսկ իր համար անհանգիստ համախոհներին հանգստացնում, որովհետև համոզված էինք՝ բռնեն՝ կսպանեն։ Գրելու դրդապատճառը գեղարվեստական արժեքի հետ կապ չունի։ Կտորներ կան, ոնց որ առանձին մանրապատումներ լինեն՝ խոհական լիցքով, քնարական շնչով, տեղ-տեղ սպանիչ հումորով։ Իր քաղաքացիական գաղափարներն է նաև գեղարվեստական փաթեթավորմամբ մատուցել, ինչ-որ իմաստով հրապարակախոսական վեպ է… Ու էս կետում լեզուս կծում եմ՝ հիշելով, որ «հրապարակախոսություն» ասվածը ամերիկյան գրական միջավայրում հայհոյանք է։ Էլի չի ջոկում։ Ո՞նց բացատրեմ։ Տե՛ս, Քրի՛ս ջան, եթե ճամփորդությունն իրական լիներ, Նիկոլ Փաշինյանը կդառնար մեր Հանթեր Թոմփսոնը՝ հեղինակելով առաջին գոնզո լրագրողական հայկական վեպը, բայց քանի որ հորինվածք է, ստացվել է՝ կեղծ գոնզո

լրագրողական։ Դե, լրագրողական վեպեր ունենք, հայկական գոնզո չունենք։ Զգում եմ, որ ես էլ եմ խճճվում։ Թեման փոխում եմ՝ է՛լ ընդհատակյա, է՛լ աքսորական հայ գրականություն, է՛լ վտարանդի գրողներ, մի խոսքով հայի բախտ, ու դարդով ջրում եմ Նիկոլի վեպը, բայց Քրիսը համառ է՝ հիմա էլ վերնագրից է հարցնում։ Բառացի՝ «The Other Side of the Earth», նկատի ունի երկրագունդը, որ պտտվես, նորից կգաս քո երկիրը՝ Հայաստան, արդեն հակառակ կողմից։ «Երկիրը» երկիմաստ է՝ և՛ երկրագունդն է, և՛ մեր երկիրը։ Ախր ո՞նց ասեմ։ — «էրգի՛ր», լսած կլինես ձեր տան մեծերից… — «Yeah, I know gir, girk»… Չէ, չէ եր-կիր, էր-գիր, ու սկսում եմ հուսահատ երգել՝ «Քելե, լաո, քելե, էրթանք մըր էրգիր»։ Քրիսը մանրից հուզվում է, ես՝ ավելի ոգևորվում, գրոհում ու հաղթական վերջին հարվածն եմ հասցնում։ Գիտե՞ս, Քրիս, Նիկոլը նաև պոետ է։ Նա Մարտի 1-ից հետո «Ձոն գարնանամուտի» բանաստեղծությունը գրեց, որը երգ դարձավ ու մենք մեր չփարատված ցավն էդ խրոխտ երգով էինք բարձրաձայնում, որ չկոտրվենք։ Հեղափոխության հիմնը դարձած «Քայլ արա»-ի խոսքերն էլ են իրենը, ժողովուրդն անգիր է արել։ Էստեղ արդեն դրդապատճառը մոլորեցնելը չէր, այլ հակառակը՝ ճիշտ ուղու բերել բոլորիս՝ ներառյալ ոստիկանին։ Պատկերացնո՞ւմ ես՝ մի քայլող պոետ, որին իր թիմակիցներից բացի, ճանապարհին միայն Քայլո անունով մի անտուն շուն է միացել, կարողացավ իր հուսահատ ժողովրդին ոտքի հանել՝ ձեռքերը վեր հանձնվողի, պարտվածի դիրքը դարձրեց հաղթանակի պանծալի նշան։ Սա քաղաքացիական պոեզիայի ցնծության ժամն էր։ Քաղաքական հարթակը բեմի վերածվեց, որտեղից քաղաքական խոսք առանձնապես չէր էլ լսվում։ Գիտե՞ս ինչու, որովհետև

երկրի ամենաբարձր քաղաքական ամբիոններից անընդհատ ու լկտիաբար ստում էին։ Կրկեսի վերածելու հայրենիք չունեին, բայց գավառական թատրոնի վերածելու Ազգային ժողով ունեին, դրա համար էլ վատ բեմադրությունը տապալվեց ստեղծագործ ուժով… Էս արդեն ինքս ինձ եմ խոհածում Քրիսի վերջին հարցի շուրջ, որին դժվարացա պատասխանել։ Հարցրեց՝ Նիկոլի ո՞ր գործն ես ամենաշատը հավանում։ Էդ պահին պատասխան չունեի, տակից դուրս եկա՝ ասելով, որ տաղանդավոր մարդն ամեն ինչում է տաղանդավոր, իսկ նրա գլուխգործոցը, ինչ խոսք, թավշյա հեղափոխությունն է: Հետո, երբ Քրիսն արդեն վերադարձել էր Ամերիկա, հիշեցի մի գրքույկի պատմություն։ Քոչի թիվն էր։ Քիչ էինք, չէինք քոչել։ Առաջինը լինելու մոլուցքը փոխարինել էինք վերջինը լինելու պատրաստակամությամբ։ Նիկոլը մեզնից մեկն էր՝ մի գրքույկի համահեղինակ, որ դարձավ շատերիս համար քաղաքացու ավետարանը։ Քաղաքական դաշտի նորելուկ ու հնաբնակ՝ մատների վրա հաշված 1+1+1…, «Արմատի» նկուղում խոնավությունից թե ոգևորությունից ծլում էինք։ Մենք՝ 88-ին դեռ մանուկ ու պատանի, արդեն մեծացել ու նրանց՝ ավագների հետ հավասար մտմտում էինք, ելք որոնում. արմատախիլ մի բնի վրա բուսնած կոճղասնկերի էինք նման՝ գլուխներս կախ, ոգիներս՝ անկոտրում։ Վերջը համատեղ երկնեցինք մի «Նոր տետրակ, որ կոչի» ոչ թե «հորդորակ», այլ «այլընտրանք»։ Վիթխարի խորհուրդ կար էդ բարալիկ գրքույկում ու չափազանց թանկ մի սկզբունք՝ համահեղինակություն։ Մենք էլի ենք վարչապետ գրող ունեցել՝ Վազգենը, որ այդպես էլ մեծ վեպ չգրեց, բայց որ ամենացավալին է՝ չընթերցվեց, որովհետև Հայաստանի հպարտ քաղաքացիները չդարձան նրա բռնած գործի համահեղինակները։ Եվ ուրեմն «Երկրի շիտակ կողմը» պիտի գրենք բոլոր-բոլորով…

Արմեն Հայաստանցի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Փողոցի ձայնը

Զրից Բաղրամյան պողոտա. — Էսի շումավոյ ա։ Էն անգջի պռոբկեքից հելնենք վերնենք։

Մի քանի շաբաթ Երևանի (ինչպես և մյուս բնակավայրերի) փողոցներում դժվար էր գտնել հեղափոխությունից բացի քննարկման այլ թեմա: Ճանապարհորդ, լրագրող Արտյոմ Բաբայանը ուշադիր ականջ է դրել հեղափոխական զրույցներին։

Մաշտոցի պողոտա. — Մենք ենք տերը մեր երկրի։ — Մենք ենք տերը մեր երկիր։ — Մենք եկել ենք մեր երկիր։

Մաշտոցի պողոտա. — Քայլ արա, մերժիր Սեռժին։ — Քայլ արա Սեռժի պոշկին։ — Քայլ արա Սեռժի մեջքին։ — Արա այ ախպեր, լոգոպեդ ա պետք սրա համար, ախր հեչ հարմար չի ասելու համար։

10 11

#3(49) 2018

Մաշտոցի պողոտա. — Ախպերս, ճամփեն փագ ա։ — Ապեր, ստե պտի խանութ մտնեմ, բացեք անցնեմ։ — Ավտոն թող ստե, դու գնա խանութ արի, մենք տիրություն կանենք, բռատ։ «Մերսեդեսի» վարորդն իջնում է մեքենայից, դուռը փակում ու գնում իր գործերով։

Իսահակյան փողոց։ Աղբամանների մոտ շենքի բնակիչներ են հավաքվել, աղբն են մաքրում։ Մի 60-ն անց պապի. — Ճամփեգը որ փագ ա, զիբիլի մաշնեն չի կարըմ գա ստե, ընգե զիբիլ ենք մաքրըմ։ Մենք էլ սենց ենք պայքարում, ի՞նչ անենք։


«Երիտասարդական» մետրոյի մոտ: Սրճարանի հավաքարարը՝ ոստիկանին. — Ձերոնց ասա՝ ստե վերևը ուզում են փագեն։ Նստարաններ էին շալկած տանում։

Տատիկն ու թոռը. — Բա որ միլիցեքն էկա՞ն։ — Բալես, ժողովուրդը մլիցեքից շատ ա։

Մաշտոցի պողոտայում. — Էս որ սենց վըըըմ վըըըմ եք անում, մոտոն չի փչանու՞մ դրանից, — բեյջիկով կինը՝ հեռախոսի լույսով մոտոյի շարժիչը զննող երիտասարդին։

Ֆրանսիայի հրապարակ, արևածաղիկ վաճառող տատիկ. — Ի՞նչ հրապարակ։ Հազիվ եմ եկել ստեղ տեղավորվել, հիմա էլ պիտի հրապարակ գնա՞մ։ Կեսդ էլ էկեք ստե արեք միտինգ։

Գերեզմանի ճամփին իրար վաղուց չտեսած երկու գյուղացի են հանդիպում։ Ավանդական բարևինչ-կա-չկայից հետո. — Ռափի՛կ, տու խելքը կլխին մարդ ես։ Հըլը մի ասա՝ բա սրա վերջը ի՞նչ ա լինելու։ Խոսելու հետ մեծ սեր ունեցող շամախեցի ձյաձ Ռաֆիկը խոր շունչ է քաշում, մի ձեռքով հենվում հաստաբուն ուռենուն, նայում հարցը տված պապիկին (ում բերանում ատամների խիստ պակաս էր զգացվում, դրա համար էլ ձյաձ Ռաֆիկին «Ռափիկ» էր ասում). — Դե վեր տու ինձ հըրցընումըս, մտիկ տո ասիմ։ Հատե ասումըմ քեզ, լյավա վեր էտ ժուլիկին տյուս ըրեցեն։ Բայց ես քեզ ասումըմ,

Խաչփարցի գյուղացի. — Ու՞մ ա պետք էդ բունտերը։ Մեկ ա՝ մի բանի էլ հասնող չեն։ Հեսա Սերժը կնգանը կհավքի կեթա, բա ոնց։ Հավայի մենակ էթում մլիցու փայ են դառնում մեր էրեխեքը։

35 համարի ավտոբուսի մեջ. — Տահանք միլիցա չըն էէէ, ագառոդնի չուչելըն։ Մինը մինան ստռաշնի։ Սիփյատնին յեշումըս, ատ ստռախա օզումս թա պանոս ինգինիս։ Վարորդը հռհռալուց քիչ էր մնում առուն մտներ ավտոբուսի հետ միասին։

կարաս մին բումաժկին յիրա կիրիս, ատ կյեշիս կասիս Ռաֆիկը լյա դյուզ էլ ասալա. մեր Հայաստանը մին 20 տարի հետ քինաց։ — Խէ՞։ — Պեն չըմ ասում, լյավա ինելու։ Բայս էս նորերը մինչև երգիրը ղեկավարել սովորեն, մին 20 տարի անց կկենա։ — Տե հա, միանգամից չի էլ կարա փոխվի։ — Պա հունց։ Ինձ սկաց, ամի։ Էս ժուլիկնեն էսքան տարի վեր լեփյալըն։ Ասի, արա, պա տու հունցըս ասում, վեր վեշ մինիմ օզում չըս թակիս։ Պա տի պեն կինի՞։ Հալյա կլօխը գործ չի անում նարմալնի։ Երկուսով լռում են: Պապիկը նայում է գերեզմանոցի շիրմաքա-

րերին, հետո ձյաձ Ռաֆիկին, հետո ինձ։ Նոր է հասկանում, որ ինձ չի ճանաչում. — Պա էս ո՞վ ա։ — Ձյաձ Կոլին թոռնա, էէ։ Ինձ մին հըրևվան կար, ձյաձ Կոլյան։ — Հաաա։ Ռուսերեն ա՞ խոսում։ Ես էդ ընթացքում ընդհանրապես մի բառ չէի ասել։ Որոշեցի էլի բան չասեմ, չխառնվեմ։ — Չէ, խի՞։ Հայերեն ա խոսում, — պատասխանումա ձյաձ Ռաֆիկը։ Պապիկն ուշադիր նայումա ինձ ու ասում ա. — Էն հունցա՞ ասում։ Խառաշո ժիծ խառաշո՞։ Ա ժիծ խառաշո յեշո լուչշե։ Խնդում ենք։ Մի փոքր դադարից հետո, պապիկը շարունակում է.

Կասկադ. — Պաաապ, ո՞րն ա ճիշտ. միտի՞նգ, թե՞ միծինգ։ — Ճիշտը հանրահավաքն ա, բալես:

Բաղրամյանի վրա, պապիկ. — Այ հիմաաաա... սրանից հետոոոո... ով էլ գա իրանից հետոոո... նորմալ ու խելոք կառավարելույա երկիրը... որովհետև գիտիիիի... որ ոռը փեդ ենք կոոոոխեեեելուուուու։

— Մեկա, եթե լյավ էլ լինի, մենք տա տեսնողը չենք։ Հասե մեր տեղը էնա ստեղ։ Պռոստը ափսոս վեր մեր խոխերքը տա արեցին։ Մունք բիդյար արած ինինք։ Բայց էլ վսյո։ — Տու քեզ լյավ յեշի հաաա։ Պա էն կովերտ շտեղը՞ն։ — Անդար մնա կովը։ Պա կարում ե՞մ։ Հինչ վերըմ ընգյալ, ծունկս խարաբա, էլ կարում չեմ թա մին պեն անիմ։ — Պահոոո։ — Ռափիկ, պա մեր թոշակը կարողա՞ տան վեչ։ Մհենգ լոխ փողերը յերըն կալյալ փախչումըն վըխեցաց։ — Կարողա։ Ժուլիկներըն պա տահանք։ — Դե դյուզըն լի ասում, տու խելքը կլխին պալիծիկըս։

Արտյոմ Բաբայան Պետո Պողոսյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

12 13

#3(49) 2018


ԹԱՎՇՅԱ ԴՐՎԱԳՆԵՐ Երեք ամիս առաջ Հայաստանն ապրում էր թավշյա հեղափոխությամբ: Կերպարանափոխվել էր ողջ երկիրը, կերպարանափոխվել էր Երևանը: Սիրո և համերաշխության հեղափոխությունը նոր տեսք ու բովանդակություն տվեց մեզ և մեր միջավայրին: Եվ ուրեմն, վերհիշում ենք այն, ինչ տեղի ունեցավ. գլխավոր կադրերը, գլխավոր երևույթները և անմիջական մասնակիցների (մեր բոլորի) հուշերը:


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Ապրիլի 13. Քայլարշավի երևանյան հատվածի սկիզբը Ազատության հրապարակում։

Ապրիլի 14. Դուրս գալով Ազատության հրապարակից, ցուցարարները հաստատվում են Ֆրանսիայի հրապարակում՝ «Ռոդեննոցում»։

Ապրիլի 14. Երեկոն «Ռոդեննոցում». ցուցարարները պարում են։


Ապրիլի 16. Ցուցարարները փորձում են կաթվածահար անել մետրոպոլիտենի աշխատանքը։

Ապրիլի 17. Երևանը սկսում է սովորական թվալ առանց երթևեկության։


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Ապրիլի 18. Ցուցարարները ԵՊՀ գլխավոր մուտքի մոտ։

Ապրիլի 17. Առաջին մեծ ցույցը Հանրապետության հրապարակում։

16 17

#3(49) 2018


Ապրիլի 20. Օրվա ամփոփիչ հանրահավաքը տեղի է ունենում Հանրապետության հրապարակում։


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Ապրիլի 22. Արդեն լեգենդար դարձած մի քանի րոպեանոց բանակցությունները «Մարիոթ» հյուրանոցում։

Ապրիլի 22. Ցուցարարները Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ, որտեղ գտնվում էին շարժման առաջնորդներից մի քանիսը։

Ապրիլի 24. Ապաքաղաքականացված երթ դեպի Ծիծեռնակաբերդ։

Մայիսի 2. Անհնազանդության հավանաբար ամենամարդաշատ ակցիաներին միացած «կամազները»։

18 19

#3(49) 2018


Ապրիլի 25. Տիգրան Մեծի թագի թղթե կրկնօրինակներով ցուցարարները Հանրապետության հրապարակում։

Մայիսի 8. Նիկոլ Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում, Հանրապետության հրապարակը նշում է սպիտակ հագուստով։

Pan Photo / Արամ Կիրակոսյան, Հրանտ Խաչատրյան, Կարո Սահակյան, Դավիթ Աբրահամյան, Վահան Ստեփանյան, Տիգրան Մեհրաբյան, Արեգ Բալայան, Նարեկ Ալեքսանյան, Գրիգոր Եփրեմյան, Լիլիան Գալստյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Ռոդեննոցն ու Հանրապետության Հրապարակը Փողոցային շարժումների երևանյան քարտեզը հարստացավ երկու կարևոր և, ինչպես ցույց տվեցին զարգացումները, շատ առումներով որոշիչ վայրերով՝ Ֆրանսիայի և Հանրապետության հրապարակներով։ 1988-ին ցույցերի հիմնական վայրերն էին Մատենադարանը, Թատերական հրապարակը և Բաղրամյան պողոտան: 2008-ի ցույցերի կենտրոնը կրկին Օպերայի (այդ ժամանակ արդեն Ազատության) հրապարակն էր, իսկ Էլեկտրիկ Երևանը կենտրոնացած էր Բաղրամյան պողոտայում։ Ապրիլի 13-ին Գյումրիից քայլելով Երևան հասած Նիկոլ Փաշինյանը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը անցկացրեցին առաջին համատեղ երևանյան հանրահավաքը։ Մի քանի հազար հավաքվածները կենտրոնացան Ֆրանսիայի հրապարակում, իսկ ուշ երեկոյան սկսեցին փակել հրապարակ մտնող փողոցները. մի քանի օր անց Երևանը պետք է գրեթե ամբողջությամբ կաթվածահար լիներ։ Օգյուստ Ռոդենի հեղինակած նկարիչ Ժյուլ Բաստիեն Լըպաժի արձանը դարձավ այդ օրերի խորհրդանիշներից մեկը։ Իսկ հրապարակը խոսակցական լեզվում վերածվեց «Ռոդեննոցի» (շատերը մինչ օրս վստահ են, որ արձանը հենց Ռոդենին էլ պատկերում է)։ Ռոդեննոցում Փաշինյանը պատմում էր առաջիկա ծրագրերի մասին, գիշերում էին, ֆուտբոլ խաղում և այլն։ Ապրիլի 17-ին որոշում կայացվեց երեկոյան հանրահավաքները տեղափոխել Հանրապետության հրապարակ։ Մի քանի օր անց մոտ 150 հազար մարդ այդ հրապարակում սկսեց տոնել հեղափոխության հաղթանակը։

Սարհատ Պետրոսյան

Ճարտարապետ, քաղաքաշինարար Թավշյա հեղափոխության առանձնահատկություններից և ուժեղ կողմերից մեկը նախորդների սխալներից խուսափումն էր։ Ազատության հրապարակը դեռ ասոցացվում է մարտի 1-ի արյունալի դեպքերի մեկնարկի հետ, Բաղրամյան պողոտան Էլեկտրիկ Երևանի համար փակուղի եղավ, երբ պարզապես դեմ առավ փշալարերին և ոստիկանական պատնեշին։ Ֆրանսիայի հրապարակը՝ Ռոդեննոցը, նորություն էր և մասնավորապես շատ հարմար էր պրակտիկ իմաստով, քանի որ դա քաղաքի կարևոր արտերիաներից մեկն է. վերջին տարիներին բազմաթիվ սխալ որոշումների պատճառով տաքսիներով ու մեքենաներով տեղաշարժվող մարդկանց թիվն այնքան է աճել, որ այս հրապարակի գրավումը մեծ ազդեցություն ունեցավ քաղաքի պարալիզացման գործում։ Սիմվոլիկ առումով այս տարածքը ավելացված արժեք չունի, չկան պատմական հղումներ, բայց շատ պրագմատիկ, փայլուն որոշում էր։ Յուրահատուկ խորհրդանիշ դարձավ Ռոդենի կերտած արձանը, որը, նորից վերադառնանք սխալ որոշումներին, ընդհանրապես իրավունք չունի գտնվելու այդ տարածքում, քանի որ քանդակի բնույթն այնպիսին է, որ այն պետք է դիտել մոտիկից։ Եվ ահա, հեղափոխության շնորհիվ մարդիկ կարողացան դա անել։ Լավ կլինի, որ ի վերջո արձանը տեղափոխվի մի որևէ հետիոտն տարածք և դրվի շատ ավելի ցածր պատվանդանին։ Հանրապետության հրապարակը շատ ավելի ռիսկային տարբերակ էր։ Խոստովանեմ, երբ առաջին

անգամ լսեցի, որ հավաքն այնտեղ է կազմակերպվում, մտածեցի՝ խելքները թռցրել են, քանի որ զուտ չափերի առումով անհավատալի էր թվում, որ այն կհաջողվի զբաղեցնել ամբողջությամբ։ Մի քանի օր պետք եղավ հասկանալու, որ այդ որոշումն էլ միանգամայն հիմնավորված էր։ Հերթական անգամ երևաց, թե ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Եթե չեմ սխալվում, նախկինում միայն մեկ անգամ է հրապարակն օգտագործվել քաղաքական միջոցառման նպատակով՝ 2008-ին Սերժ Սարգսյանի հետընտրական հաղթանակի հանրահավաքի համար։ Հիշում եք այն հայտնի դեպքը, երբ մարդիկ թողնում գնում էին Ազատության հրապարակի ընդդիմադիր ցույցին։ Եվս մի հետաքրքիր փաստ արձանագրենք՝ օբյեկտիվ պատճառներով Հրապարակը վերջին տարիներին դուրս էր մնացել քաղաքացիների հետիոտնային երթուղիներից, և այդ մի քանի շաբաթները կարծես վերադարձրեցին այն՝ պետության գլխավոր հրապարակը դարձավ այդ համակարգի մի մասը։ Այս գաղափարական վերաիմաստավորումը կարող է օգնել դրան։ Հանրապետության հրապարակի օգտագործումը շարժման ընթացքում կարծես ամրապնդեց Հայաստանի Հանրապետության սուվերենությունը։ Եթե պայմանականորեն հակադրենք այս տարածքը Ազատության հրապարակին, ապա կտեսնենք, որ այն շատ ավելի ազդեցիկ է ճարտարապետական առումով, քանի որ Օպերայի դեպքում ունենք մի շենք ու սրճարաններ, ապա մյուսում՝ Երևանի մի քանի խորհրդանիշշենքերով շրջապատված տարածություն։ Թեպետ այդ խորհրդանիշների մի մասը, ի դեպ, նախորդ իշխանությունների ջանքերով վաճառվել են։ Եվ, ամենակարևորը, Հանրապետության հրապարակը, վերջապես, շատ ավելի մեծ քանակությամբ ցուցարար կարողացավ ընդունել՝ տարբեր հաշվարկներով մինչև 250 հազար հոգի (հարակից տարածքները ներառյալ, իհարկե)։

Աշոտ Գարունց Արմինե Շահբազյան

20 21

#3(49) 2018



ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Գուցե հեռախոսիդ մարտկոցի 7%-ը չձգի ու րոպեներ կամ վայրկյաններ հետո բջջայինդ անջատվի, բայց զզված ժողովուրդը ոչ թե կանջատվի, այլ կեռապատկվի ու կքառապատկվի, միայն թե նրան 7% անվանիր:

Չհասցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանը մի կլոր շաբաթ հանգիստ վայելել վարչապետի պաշտոնը, երբ իր հրաժարականից մի օր առաջ հանդիպեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին ու ասաց. «Ժողովրդի անունից 7-8 % տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը»: Բանակցությունների տապալումից առաջ էլ Սերժ Սարգսյանը միայն «պարոնայք լրագրողներին» դիմեց ու հեռացավ: Մշտապես մեծամասնություն կազմող տիկնայք լրագրողները չհասցրին այդքան ուժեղ վիրավորվել, ինչքան վիրավորվեց մի ամբողջ ազգ. «յա՞, ո՞նց թե 7%» ու թասիբը խոսեց, բոլորը դուրս՝ հրապարակ: Էլ հումոր չմնաց, որ 7%-ով չհորինեն, պաստառների շարքերն էլ 7%-ները համալրեցին, իսկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը որոշեց 7%-ը ոչ թե պաստառի վրա, այլ հավերժ թևին դաջել: Բոլորն էին ուզում ձգել ու չքնել, որ պատմական ապրիլի 23-ը ուշ ավարտվի, ամեն մեկն իր ձևով նշեց առաջին ու ամենակարևոր ժողովրդի հաղթանակը, իսկ Զառան նշելուց բացի 23-ի երեկոյան 7%-ով դաջվածք ունեցավ: Երբեք չփոշմանելու ու տարիներով տատուի հարցում չկողմնորոշվելու, բայց մեկ օրում որոշելու և անմիջապես դաջելու մասին ԵՐԵՎԱՆԻՆ պատմում է Զառա Բուդաղյանը:

22 23

#3(49) 2018


Զառա Բուդաղյան

7%-ից մեկը Բոլորը հարցնում են՝ էս ի՞նչ 7% ա, էս Նիկոլի՞ 7%-ն ա, հետո ավելացնում՝ կփոշմանես: Ես ոչ մի վայրկյան չեմ ափսոսում, որովհետև այս 7%-ը «Ելք» խմբակցության մասին չէ, նույնիսկ Նիկոլի մասին չէ ու նույնիսկ հրաժարականի մասին չէ, այլ այդ օրերի մասին է ու այն մարդկանց, որոնց շնորհիվ ամեն ինչ փոխվեց: Երբ մեզ ասացին, թե այդ 7%-ը չե՞ք, մենք ցույց տվեցինք լիքը հրապարակ. դա մեր սկզբունքայնությունն էր, դա մեր թասիբն էր, դա մեր իրար համար կանգնելու օրն էր: Ինձ համար դա այն օրն է, որ չպետք է մոռանանք: Այդ օրը փողոց դուրս եկան մարդիկ, որոնք երբևէ դուրս չէին եկել. դա պատվի հարց էր. «յա՞, ո՞նց թե 7 %», ես հենց այդ «յա ոնց թե»-ն ուզում եմ չմոռանալ: Ցույցերի ժամանակ ես պաստառների վրա գյուղերի անուններ տեսա, որոնց գոյության մասին չգիտեի: Ամաչում եմ, որ, լինելով ՀՀ քաղաքացի, անգիր չգիտեմ երկրի գյուղերի անունները, բայց ես ու այդ գյուղի բնակիչը նույնն ենք, ու մեր «յա ոնց թե»-ն նույն առոգանությամբ է հնչում՝ անկախ մեր ապրելակերպի ու տեսակետների տարբերությունից: Իմ 7% տատուն հաղթանակի մասին էլ չէ, որովհետև եթե նույնիսկ այդ օրը մենք վերջնական մեր ուզածին չհասնեինք, ես կհամարեի, որ մենք հաղթել ենք: Ես նույնիսկ մտածում էի, որ մենք հաղթել ենք դրանից էլ շուտ, երբ տեսա՝ ինչքան երիտասարդություն կա փողոցում: Ինձ համար դա շատ կարևոր էր, որովհետև ես միշտ վախեցել եմ ու մտածել, որ մտադրված է մեր ամբողջ հաղորդակցության՝ մեդիաների, ֆիլմերի, սերիալների որակն այդքան ցածր, որ չթողնի երիտասարդությանը զարգանալ, քանի որ, բնականաբար, ոչ զարգացած զանգվածներին ավելի հեշտ է կառավարել: Երբ տեսա՝ ինչքան երիտասարդ կա դուրսը, հասկացա՝ եթե նույնիսկ իշխանափոխությունն անմիջապես չլինի, մեկ է՝ մի օր լինելու է: Երբ մենք կանգնում ենք 100 հազար հոգու մեջ, անխուսափելիորեն հրում իրար, բայց ասում ենք՝ կներես, այդ ժամանակ ենք հիշում, որ մենք միասնական ենք, մյուս անգամներն ասում ենք՝ սա հիփի է, նա ռաբիս է, էս մեկը քյարթու, էն մեկը ռոքեր: Չգիտեմ, թե ինչո՞ւ, բայց սիրում ենք տարանջատել՝ կենտրոնցի, գեղցի, երևանցի, գլամուռնի… Մենք շատ սիրում ենք բաժանվել ու չգիտես ինչու մեզ միշտ մի թշնամի է պետք, որ կարողանանք միանալ: Մենք չենք միանում հանուն ինչ-որ մի բանի, սովորաբար միանում ենք ինչ-որ մի բանի դեմ: Ու ես չեմ ուզում մոռանալ միասին լինելու այդ զգացողությունը 7%-ի օրը, երբ մենք կարողացանք իրար համար նեղանալ, նեղվել ու իրար պաշտպանել: Ես ունեմ դեռ ընդամենը 2 հատ տատու, չնայած վաղուց էի ուզում: Շատ երկար ժամանակ հնարում էի՝ ինչ պետք է լինի, ընկերներիս խնդրում էի, որ մի բան նկարեն ինձ համար ու միշտ չէր ստացվում: Վերջապես այս տարվա մարտի վերջին հանկարծակի հիշեցի Արարատ Մկրտչյանի Երևանի լոգոյի հայտնի ստիլիզացիան ու հասկացա՝ էդ ա: Առաջին ու երկրորդ տատուներիս պատմությունն իրար հետ շատ կապակցված է: Առաջինի համար գտա մասնագետին՝ Կարեն Շուռին, տատուն արեցինք ու միանգամից շատ մտերմացանք, քանի որ ունեինք ընդհանուր շատ ընկերներ: Երբ սկսվեց ամեն ինչը, ինձ արդեն Շուռի ու մեր ընդհանուր ընկերների հետ էինք ամբողջ օրը փողոցում, միասին էինք պայքարում: Հրաժարականի երեկոյան նշում էինք միասին ու ասացի՝ հենց հիմա արի 7%-ն անենք: Տենց տարիներով սպասված առաջին տատուին մեկ ամիս անց միացավ երկրորդը: Երբ 24-ի առավոտյան արթնացա ու ինձ թվաց՝ ինչ կատարվել էր նախորդ օրը, ամեն ինչ երազ էր, ձեռքիս նայեցի, որ համոզվեմ՝ իրական էր:

Ամալի Խաչատրյան Զառա Բուդաղյանի արխիվից


Փակ փողոցները

ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Երևանը ցույց անելու հարուստ փորձ ունի՝ Ազատության հրապարակի հանրահավաքները արվեստի գործեր ու գիտական աշխատություններ են ոգեշնչել: Եվ բոլոր ցույցերը միշտ ուղեկցվել են փողոց փակելով պետության բնականոն աշխատանքը խանգարելու և քաղաքի կյանքի վրա իշխանություն ունեցող պետական գործիչների ձեռքից այդ իշխանությունը խլելու համար: Բայց 2018-ի ապրիլին ցուցերը բոլորովին նոր բնույթ ստացան՝ փակ էր ոչ թե Երևանի մի կարևոր հատված, այլ քաղաքը ամբողջովին: Տնից դուրս գալուց երևանցին, լիներ դպրոցի ուսուցիչ թե Ազգային ժողովի պատգամավոր, հաստատ գիտեր, որ փակ ճանապարհի է հանդիպելու, բայց թե որտեղ, չէր կարող կանխատեսել: Ցուցարարները փոքր ու մեծ խմբերով փակում էին և՛ իրենց տան մոտակա խաչմերուկները, և՛ քաղաքի գլխավոր պողոտաները: Այդ իսկ պատճառով ցույցերը ոչ թե մի քիչ անհարմար դարձրին քաղաքի կյանքը, այլ փոխեցին դրա ամբողջ ռիթմ ու ընթացքը՝ ենթարկելով դրանք իրենց կանոններին:

24 25

#3(49) 2018


Մարիամ Չաքարյան

Արշակ Թովմասյան

գործարար Ես և կինս՝ Մարիամը, երբեք առաջինը փողոց չենք փակել, բայց միշտ մասնակցել ենք կարևոր շարժումներին թեկուզ և միայն քանակ ապահովելու համար և անկախ նրանից՝ կհաջողվի հասնել մեր ուզածին, թե ոչ: Ինձ թվում է՝ շատ-շատերս փողոց դուրս գալու համար կայծի ենք սպասում, որը գրեթե միշտ իշխանություններն են ապահովում՝ մեկ ջրցաններ են բերում ցուցարարների մոտ, մեկ բռնություն կիրառում ակտիվիստների դեմ և այլն: Թավշյա հեղափոխության ժամանակ այդ կայծի կարիքը չկար՝ ամենասկզբից պարզ էր շարժման գլոբալ կարևորությունը, չնայած և շատ քիչ հույս կար, որ այն հաջողություն կունենա: Բեկումնային պահը, երևի, Նիկոլ Փաշինյանի վիրավորվելու և ցուցարարների ու ոստիկանների բախման օրն էր: Այդ ժամանակ հազիվ կարողացանք Պրոսպեկտ-Ֆրանսիայի հրապարակ հատվածը փակ պահել: Բայց ինձ համար անձնապես ամենակարևորը ապրիլի 22-ն էր. Հայաստան վերադառնալուցս հետո դա միակ օրն էր, երբ ես մտածեցի արտագաղթելու մասին: Բարեբախտաբար այդ տվայտանքս միայն մի օր տևեց: Մեր հաղթանակի գրավականը, իհարկե, այս շարժման ծայրահեղ ապակենտրոնացված լինելն էր: Մի օրինակ բերեմ: Մարիամի հետ անցնում էինք Եվրամիության պատվիրակության շենքի մոտով, դիմացը կանգնած մեքենաներից հասկացանք, որ շատ դեսպաններ այդ պահին շենքում էին, հետևաբար դա ցույց անելու հիանալի վայր էր: Սարյանով քայլող մի 200 հոգանոց խմբի հանդիպեցինք, փորձեցինք գտնել դրա առաջնորդներին, որ համոզենք գալ մեզ հետ պատվիրակության շենքի մոտ: Պարզվեց՝ այդ խումբը, ինչպես և բազմաթիվ այլ խմբեր, պարզապես չուներ ոչ մի առաջնորդ: Հենց այդ ժամանակ հասկացա, որ շարժումը հնարավոր չէր ճնշել. ոստիկանները տեսականորեն ո՞ւմ կարող էին ձերբակալել, երբ չկային առաջնորդներ: Բոլոր ցուցարարների՞ն: Ինչքան էլ մենք ամենաոստիկանացված պետություններից ենք, ինչքան էլ ոստիկանների քանակը երեք անգամ պահանջվածից շատ է, միևնույն է՝ բոլորին չես ձերբակալի:

մարկետոլոգ 2015-ին Բաղրամյանի ժամանակ ես և ամուսինս տունը վերանորոգում էինք՝ առաջնորդվելով մեր ակտիվիզմի ժամանակացույցով՝ առավոտյան գնում էինք գործի, հետո գալիս տանը մի քիչ աշխատում, գիշերը անցկացնում Բաղրամյանում, իսկ առավոտյան վերադառնում տուն, փոխվում ու նորից գնում գործի: Հերթական անգամ մտա գրասենյակ, մեկ էլ հանկարծ բոլորը ոտքի կանգնեցին ու սկսեցին ծափահարել: Ինձ ու Արշակին լուսանկարել էին առավոտ շուտ Գրողների միության դիմացի բորդյուրին քնած, ու նկարը ֆեյսբուքում լայն տարածվել էր՝ քսան հազարից ավելի լայք ուներ: Թավշյա հեղափոխության ժամանակ էլ պարզվեց, որ ֆեյսբուքը առհասարակ մեր ընտանիքին սիրում է. երբ մայիսի 2-ին ամբողջ քաղաքը փողոց էր փակում, մեր մեկ տարեկան տղան իր խաղալիք մեքենաներով տան միջանցքի մուտքն էր փակել, մենք էլ լուսանկարեցինք նրան, դրեցինք ֆեյսբուք, որտեղ 7000 մարդ այդ նկարով կիսվեց: Իհարկե հեղափոխության օրերին երեխան մեզ շատ քիչ էր տեսնում. ցերեկը նրան դայակն էր պահում, իսկ երեկոյան հերթափոխով էինք իր հետ մնում՝ մի օր մեկս, հաջորդ օրը մյուսս: Առավոտյան սովորական էր դարձել ոտքով իջնել կենտրոն, փակել փողոցը այնտեղ, որտեղ քիչ մարդ կար: Ապրիլի 22-ին ամենամեծ հանրահավաքն էր: Ոստիկանները փակել էին հրապարակ տանող փողոցները: Ես ու Արշակը Ռոսիա կինոթատրոնի մոտ էինք, մտածում էինք՝ գնանք ցուցարարներին ասենք, որ ոստիկանները հրապարակի մուտքերը փակում են, որ տարբեր կողմերից մոտենանք, ճնշում գործադրենք և այլն: Մեկ էլ աչքներս ընկավ դեպի հրապարակ եկող բազմությանը՝ Արշակունյաց պողոտայից, Տիգրան Մեծից, Խանջյանից՝ բոլոր կողմերից մարդկանց հոսքի ծայրը չէր երևում: Պարզ դարձավ, որ այդքան շատ մարդուն կանգնեցնելը հնարավոր չէր: Եվ, իսկապես, երբ հրապարակ հասանք, ոստիկանները արդեն մի կողմ էին քաշվել ու ճանապարհը ցուցարարների առջև բացել:

Կարինե Ղազարյան Էդգար Հարությունյան Պետո Պողոսյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Դասադուլ Թավշյան շատերն են անձնական հաղթանակ համարում. չէ՞ որ այն վերևից ֆիքսած դրոնով նկարների մեջ հազարավոր կետերից մեկն էլ դու ես, նա ու մենք՝ բոլորս: Դուրս եկանք տնից, քայլեցինք, պայքարեցինք, սիգնալեցինք, վիրավորվեցինք, բղավեցինք, փակեցինք, արձանագրեցինք… Ստացվեց, որ բոլորի հավասար հաղթանակն էր: Իսկ հիմա խիղճը գտեք ու ձեռքը դրեք վրան և խոստովանեք՝ մինչև բոլորիս հաղթանակը Թավշյան երիտասարդների ու հատկապես դասադուլ անող ուսանողի պայքարի արդյունքն էր: Ձեռքը դեռ խղճի՞ն է, ուրեմն մի քիչ ավելի ամուր սեղմեք ու ասեք, որ ազատ, անկախ ուսանողին լայվերում հետևելով՝ մեծերը ոգևորվեցին ու դուրս եկան պայքարի: Նրանք փոխում էին անհավատ մեծերի անտարբերությունն ու պայքարում դարերով եկած մշտական հանդուրժողականության դեմ: Թվում էր՝ կայֆ է, դաս չկա, առանց

26 27

#3(49) 2018

քննության ու դասախոսների, բայց կայֆը կողքից էր. ցույցերում յուրաքանչյուր ուսանողի ապագան էր որոշվում: Որոշվեց ու արձանագրվեց Թավշյան՝ իր ամենահիմքում պահելով դասադուլցի ուսանողների պայքարը:

Հայարփի Բաղդասարյան

ԵՊՀ ուսանող Բոլոր օրերին դասադուլել եմ. առաջին օրն անգամ նախաձեռնողներից էի, կարծեմ, երբ Փաշինյանենք չէին էլ հասել Երևան: Անձրև էր, մի տասը հոգի էինք, թրջվելով, ճփճփալով «դասադուլ-միացիր-քայլ արա, մերժիր Սերժին» էինք գոռում։ Իհարկե չէին միանում՝ տաք լսարանն ավելի հարմար էր, բայց մի տեղ լսել էի, որ հույսին ու շանը սատկել չկա: Առաջին անգամը չէր, որ դասադուլ էի անում. մոտ մի տարի առաջ Հաց բերողի ազատու-

թյան համար ցույցերին էի գնում՝ կուրսից երկուերեք հոգով էինք, բայց դե դասադուլ էր, չնայած այդ ժամանակ մեկ-մեկ մտնում էի համալսարան, զուտ որովհետև ցրտին չէի դիմանում՝ փետրվարն էր: Ընդհանրապես «-դուլ»-ը մեթոդ է, որը ցանկացած պարագայում պետք է փորձել, եթե դա ուղղակիորեն չի վնասում այլ անձանց: Դասադուլը, բնականաբար, անում են աշակերտներն ու ուսանողները, իսկ մեծերը պետությունը մեզ են հանձնում տարիների ընթացքում, հետևաբար փոփոխություն անողը մենք ենք: Շատ կարևոր էր, որ բոլորը դա հասկանային, և հասկացան: Ուսանողական դրայվ արթնացավ, որն այսքան տարի քնած էր: Հեղափոխության ժամանակ ուսանողներն ամենամեծ ուժն էին, ամենահզոր: Մենք ենք մեզնից մեծերին փողոց հանել ու հուզել: Ու ապրեն այն մեծերը, որոնք մեզ արթուն են պահել:


Եթե ոչ տասը, ապա ութ տարի երազել եմ հեղափոխության մասին: Չեմ վախենա ասել, որ վերջին մի քանի տարում սա իմ միակ երազանքն է եղել: Ծննդյան տորթի մոմ փչելիս, Ամանորի գիշերը և այլ օրերին ես երազել եմ խաղաղ հեղափոխություն սկսելու մասին: Ու մենք սկսեցինք հեղափոխությունը: Իրականում, գուցե այն ավելի վաղուց էր սկսվել, բայց ընդհատակից, իսկ հիմա շարունակելու ենք: Ես ինձ սովորականից ավելի երջանիկ եմ զգում, ես առատ շնչում եմ պետության օդը՝ ինձ քաղաքացի զգալով: Հեղափոխությունը վերջապես բերեց, կապեց իրար պետությանն ու քաղաքացուն ու պոկեց ճորտին իշխանությունից: Բա հիասքանչ չէ, ի՞նչ է… Հիմա Գրիգոր Լուսավորիչ փողոցով, Մյասնիկյանի արձանի ու Փակ շուկայի տարածքով ու գետնանցումով տասը տարի առաջվանից եկող կրակոցների ձայները ավելի են թուլացել, թեև ես դրանք իրականում չեմ էլ լսել… Եթե ուսանողի արյան մեջ դասադուլը կա, ուրեմն հայաստանյան Թավշյա հեղափոխության համար դասադուլ Կիևից էլ կանի: Շատերն այդ օրերին ափալ-թափալ ցույցի անուն լսեցին ու թռան Հայաստան. Կիևում սովորող Գոհարիկ Տիգրանյանը շատերից մեկն էր, իր դեպքում պարզապես դասադուլն էլ գումարվեց: Հերիք էր լսեր ցույցերի ազդարարումն ու թռավ-հասավ իր տարիներով դասադուլային պայքարը շարունակելու:

Գոհարիկ Տիգրանյան

Տարաս Շևեչենկոյի անվան Կիևի ազգային համալսարանի ուսանող Քայլարշավի սկսելու օրվանից ամեն առավոտ ընկերներիս հետ հավաքվում էինք մեր հանրակացարանի սենյակում ու լսում էինք «Լավ Էլիի» «Գարուն է եկել» երգը, հուզվում էինք: Ապրիլի 13-ն էր, Կիևում ժամը 19.50 էր: Միացրեցի օնլայն հեռարձակումը ու ավտո-

ՄԻԱՑՐԵՑԻ ՕՆԼԱՅՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՒ ԲԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԸՆԿԵՐՆԵՐԻՑՍ ՄԵԿԻՆ ՏԵՍԱ՝ ՄՈՐ ՀԵՏ: ԶԱՆԳԵՑԻ, ԱՍԱՑԻ՝ ՏՈՄՍ ԵՄ ԳՆՈՒՄ, ԳԱԼԻՍ ԵՄ, ԱՌԱՆՑ ԻՆՁ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ԱՆԵԼՈՒ մեքենաների բազմության մեջ ընկերներիցս մեկին տեսա՝ մոր հետ: Զանգեցի, ասացի՝ տոմս եմ գնում, գալիս եմ, առանց ինձ հեղափոխություն չեք անելու: Գնացի մտերիմ ընկերուհուս՝ Մարիի սենյակ, դուռն ուժեղ բացեցի, նայեցի դեմքին ու ասացի՝ գնում եմ, տոմսն առել եմ: Գրկեցինք իրար, հաջորդ առավոտյան օդանավակայանում նրան ու մյուս ընկերուհուս ասացի՝ պատրաստվեք՝ կամ կոտրված կգամ ու կլսեք նվնվոցս, կամ կգամ, կտոնենք հեղափոխությունը ու մի լավ կխմենք: Ամսի 19-ին հետ վերադարձի տոմս ունեի, բայց հետ տվեցի, ու ամսի 23-ին Սերժի հրաժարականը տոնեցի: Փաստորեն դասադուլ էի անում Հայաստանում, բայց Կիևի դասերին: Հաճելի էր, երբ ԵՊՀ-ի բակում տեսա մեր ծրագրի կոորդինատորին, որն ինձ ժպտալով բարևեց: Հետո Կիևում բաց թողածս յուրաքանչյուր քննություն շատ հաջող հանձնեցի և նաև ոչ մի բացակա չէի ստացել: Թավշյա հեղափոխությունը վեց տարի անընդհատ տնկվող ու մշակվող հույսիս ծառի պտուղն էր: Նաև տատիկիս աչքերի մեջ հպարտորեն նայելու առիթ էր, քանի որ դեռ փոքր ժամանակ միշտ լսում էի նրանից 88-ի մասին: Անկեղծ ասեմ՝ շատ էի նախանձում. նրա դեմքը միշտ ավելի սիրուն էր դառնում, երբ այդ օրերից էր խոսում:

Ամալի Խաչատրյան Դավիթ Յուխանյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

ՍԵՐԺ ԹԱՆԳՅԱՆ Երբ շարժման երեկոյան հավաքատեղին տեղափոխվեց Ֆրանսիայի հրապարակից Հանրապետության հրապարակ (և այդ օրերին շատերի համար զարմանալիորեն հաջողությամբ լցրեց այն ցուցարարներով), մարդիկ հիշեցին, որ նախորդ անգամ նման հոծ բազմություն, սեր, էներգիա և հույս այս տարածքում եղել է 2015 թվականի ապրիլի 23-ին System of a Down-ի պատմական բացօթյա համերգի ժամանակ։ SOAD-ի մեներգիչ Սերժ Թանգյանը վերջին տարիներին շատ ակտիվ արձագանքել է, որոշ դեպքերում անձամբ մասնակցել Հայաստանում ամենատարբեր հասարակական և քաղաքական գործընթացներին՝ Թեղուտի խնդիր, նախագահական ընտրություններ (հիշենք երկու Սերժերի՝ երաժշտի և նախագահի, սրտաճմլիկ բաց նամակագրությունը 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո), խորհրդարանական ընտրություններ (Թանգյանը Ատոմ Էգոյանի, Արսինե Խանջյանի և Էրիկ Նազարյանի հետ եկել էին Հայաստան՝ որպես անկախ դիտորդներ) և այլն։ Այնպես որ շատերը սպասում էին նրան նաև Թավշյա հեղափոխության օրերին։ Երաժիշտը առանց վարանելու աջակցություն հայտնեց շարժմանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով (որը

իր հերթին թույլ տվեց կատարվողի մասին տեղեկատվությունը տարածել իր տասնյակ հազարավոր ընթերցողների շրջանում), ապա հանդես եկավ տեսահաղորդագրությամբ։ Այնտեղ նա ներողություն խնդրեց, որ առայժմ Հայաստանում չէ, քանի որ լավ առողջական վիճակում չէ, բայց ԶԼՄ-ներում արդեն տարածվում էին լուրեր այն մասին, որ Թանգյանը «արդեն ինքնաթիռում է» և «շուտով կլինի Երևանում», ինչպես նաև «համերգ կտա Հանրապետության հրապարակում»։ Ի վերջո չմերժված Սերժը հասավ Երևան մայիսի 7-ին՝ ԱԺ նիստի նախօրեին։ Նրան դիմավորելու գնաց Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց ուղեկցությամբ և, իհարկե, հանդիպման զգալի մասը լուսաբանեց ուղիղ եթերով՝ այդ թվում ռոքերի I’m fuckin excited to be here! անկեղծ խոստովանությունը։ Թանգյանը մնաց Նոր Հայաստանում մեկ շաբաթ, նշեց հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վարչապետացումը և մեկնեց։ Մենք դեռ հույս ունենք, որ հաջորդ այցը նորից կլինի SOAD-ի հետ՝ համերգով։ Ի դեպ, հատկանշական է, որ հեղափոխության սիմվոլիկ հաղթանակը՝ վարչապետի հրաժարականը և դրան հաջորդած համազգային տոնախմբությունը, նույնպես տեղի ունեցան ապրիլի 23-ին։

Արեգ Դավթյան Բիայնա Մահարի

28 29

#3(49) 2018


Զբոսաշրջիկներ

Անահիտ Հայրապետյան

Շարժման առաջին իսկ օրերից (իսկ թափ հավաքելուց հետո՝ առավել ևս) իշխանությունները հանրությանը ցույցերի վնասակարության երկու հիմնական պատճառ էին բերում՝ սահմանների անվտանգությունը և զբոսաշրջությանը հասցրած վնասները։ Պատմում էին մասսայաբար հայաստանյան այցերը չեղարկող արտասահմանցիների մասին, նույնիսկ «Զվարթնոցում» վայրէջք կատարած և հաջորդ իսկ չվերթով այն լքած մի խմբի մասին։ Բացատրում էին, որ աշխարհի համար Հայաստանը այս ամենի պատճառով դիտվում է որպես այցելության համար վտանգավոր վայր, որ տնտեսությունն այդ պատճառով ահռելի վնասներ է կրում և այլն, և այլն։ Ինչպես ցույց տվեց Հայաստանում զբոսաշրջության

ոլորտում ներգրավված մասնագետների փորձը, թեպետ չեղարկումներ և որոշակի անհարմարություններ իսկապես կային, բայց տարիներ շարունակ Հայաստանում տուրիզմի զարգացման համար շատ ավելի վտանգավոր էին (և դեռ են) սարսափելի վիճակում գտնվող ճանապարհները, չվերթների թանկ գները և վատ գովազդը։ Իսկ հեղափոխության օրերին շատ զբոսաշրջիկներ ոչ միայն հետաքրքրությամբ հետևում էի կատարվողին, այլև երբեմն հաճույքով միանում ցուցարարներին։ Ամենահայտնի դեպքը փողոց փակող չինացի զբոսաշրջիկներն էին։ Ոչ պակաս ակտիվ էին ռուսաստանցիները, որոնց հետ այդ օրերին աշխատում էր «Բարև» գործակալության տնօրեն Կարեն Անտաշյանը։

↓ Չինացի զբոսաշրջիկները փակում են Երևանի փողոցները

Կարեն Անտաշյան

Տուր-գործակալության տնօրեն Անշուշտ կորուստներ եղան, բայց ամեն ինչ իր գինն ունի և մենք պատրաստ էինք վճարել այդ գինը։ Չնայած պետք է ասել, որ իշխանական թևի կողմից շրջանառվող ահռելի կորուստների մասին լուրերը չափազանցված էին։ Հիշում եմ, որ այդ օրերին երեք ֆրոնտով էի ապրում՝ առաջինը՝ դե ինչպես բոլոր շարքային հեղափոխականները, փողոցներում, հրապարակներում, երթերի ու ցույցերի մեջ։ Երկրորդը՝ գրասենյակում՝ փորձում էի ուրախ և լավատեսական ձայնով հանգստացնել զբոսաշրջիկներին, որ հանկարծ հետ չտան տոմսերը, կամ խորիմաստ աշխարհաքաղաքական վերլուծություններ էի գրում՝ փորձելով էլի ամեն ինչ հանգեցել լավատեսական սցենարի։ Երրորդը՝ շրջափակման մեջ հայտնված զբոսաշրջիկների կոնյակով բեռնված ճամպրուկներն էինք ձեռքով տարհանում, որ ճանապարհենք օդանավակայան՝ ընթացքում պատմելով հայկական հեղափոխությունների էթնիկ առանձնահատկությունների մասին։ Եղան չեղարկումներ, բայց տանելի-հավանականից շատ ավելի քիչ, ինչն իրոք զարմանալի էր։ Մեր թիմն ամեն օր հետևում էր փակ փողոցների վիճակագրությանը, որ նախապես պլանավորված տուրիստական ծրագրերը օպերատիվ կարգով վերադասավորենք։ Երբ բանը հասավ նրան, որ ընդհանրապես տեղաշարժվելն անհնար էր, մենք կամ հեղափոխական քայլարշավներ էինք անում Երևանի կենտրոնում, կամ ուղղակի առավոտյան 7-ին դուրս գալիս լեռներ. մի անգամ տարեց տատիկ-պապիկների ամառային հագնված մի խմբի այդպես արտահաստիքային վերադասավորման արդյունքում հանեցինք Արագածի գագաթ՝ Քարի լճի մոտ. իրենք ուղղակի երջանիկ էին։ Քանի որ մեր զբոսավարներից մեկն իր խմբին սովորեցրել էր հեղափոխության մի քանի կանչեր, օրինակ՝ «Նիկոլ՝ Վարչապետ», «Սերժիկ, հեռացի՜ր», «Միացո՜ւմ» և այլն, մի անգամ, երբ խումբն Աշտարակի մոտ հայտնվում

է փակուղու առաջ, զբոսավարի գլխավորությամբ խումբը դուրս է գալիս, կատարում «հո՜ւ-հո՜ւ» կանչը և վանկարկում Сьер-жик хера-цир, ինչից հետո գյուղացիները բացում են ճանապարհը հատուկ խմբի համար, գաթա, մրգեր հյուրասիրում ու ճանապարհում։ Անշուշտ ունեցանք խմբեր, որոնք անպայման ուզում էին մասնակցել նաև հրապարակի մեծ միտինգներին։ Ռուսների շրջանում կարծիքները հակասական էին՝ ոմանք հայ ժողովրդի խիզախությամբ հիացած, մյուսները՝ ռուսական զլմների ազդեցության տակ հորդորում էին տուրք չտալ իբրև թե արևմտյան քաղտեխնոլոգիաներով հրահրված շարժմանը։ Եվ, իհարկե, այդ օրերին ամենաշատը շրջանառվող կատակն այն էր, որ Հայկական ռադիոյին հարցնում են, թե արդյոք հնարավո՞ր է Ռուսաստանում նույնպես դուրս գալ, փակել փողոցները ու փոխել իշխանությունը, պատասխանը՝ ոչ, որովհետև Ռուսաստանում այդքան հայ չկա»:

Արեգ Դավթյան


ՄԵՏՐՈ

ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Հեղափոխության առաջխաղացման հետ գնալով շատանում էին փակվող փողոցները։ Մարդիկ ստիպված անում էին իրենց քայլը մի վայրից մյուսը հասնելու համար։ Շատերը բացահայտեցին, որ Երևանն իրականում փոքր է, իսկ ամենօրյա գործի գնալու ճանապարհը՝ պատկերացրածից շատ ավելի կարճ, միայն թե մշտական խցանումները ու կանգառից դուրս կանգնող մարշրուտկաները երկարացնում էին ճանապարհը: Այսպես վերևներում էր, իսկ մետրոն գետնի տակ մշտապես ամենաճիշտն աշխատեց, բացի այդ էլ ակտիվությունը կրկնապատկեց: Երբևէ մետրոյից չօգտվող մարդիկ էլ մետրո նստեցին, իսկ մետրոյասերներին վերևների փակ փողոցները չհուզեցին՝ միևնույն է մետրոյով էին ճամփորդելու: Չնայած փակող ցուցարարները մետրոյի մենաշնորհի դեմն էլ առան. պառկեցին դռների արանքն ու կանգնեցրին աշխատանքը, իսկ ամենաուժեղ գործադուլի օրը (մայիսի 2-ին, երբ մեքենաների շարժիչի ձայն լսելը գրեթե անհնար էր) մետրոն նույնպես ժամեր շարունակ կանգնեցրեց բնականոն աշխատանքը: Երեկոյան ժամերին բոլորը սուլում էին ու գոռալով դուրս գալիս Հանրապետության հրապարակի կայարան, «զգուշացեք դռները փակվելուց» հետո դուռը րոպեներով բաց էր մնում ու մետրոն դատարկվում էր, իսկ շարժասանդուղքներին գոռոցներն էլ ավելի էին ուժեղանում: Թե ինչ հաճախականությամբ մետրոն աշխատեց հաղթանակի ապրիլ-մայիսին ու ինչքան մեծ էր ժողովրդի ոգևորությունը, պատմում են Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները:

30 31

#3(49) 2018


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿ ՄԵՏՐՈՅԻ ԿԱՅԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀ Մետրոն այդ օրերին ավելի մեծ հաճախականությամբ էր աշխատում՝ շատ կարճ ինտերվալով, մարդկանց արագ տեղափոխելով, լրացուցիչ գնացք ավելացնելով… Բոլոր ժամերը նույնն էին, առավոտ ժամը 7-ից մինչև 23:00-ն մետրոն մարդաշատ էր, 3 վագոնով գնացքն ամբողջ այդ ընթացքում աշխատել է: Այդքան մարդաշատ մետրոն մեկ էլ 1988-ի շարժման ժամանակ էր եղել, բայց այս օրերին լրիվ ուրիշ ձև էր՝ այս անգամ ժողովուրդը ավելի ոգևորված էր… Մարդկանց ոգևորությանը չափ ու սահման չկար, իսկ 1988-ի ժամանակ մարդիկ այնքան ագրեսիվ էին, ինձ գծերն էին գցում, ասում էին՝ գնում ենք, անկախություն ենք ուզում, իսկ դու այստեղ ես կանգնած… Սովորական համերգների օրերին նույնպես հրապարակի մետրոն միշտ մարդաշատ է լինում, բայց համերգներին երիտասարդները հիմնականում չարաճճիություններ են անում, միշտ ղըժը-բըժը վիճակ է: Իսկ Թավշյա հեղափոխության օրերին մարդիկ շատ լուռ էին ու համեստ, իսկապես, գիտե՞ք, այդքան շատ մարդ կար ու այդքան համեստ ժողովուրդ: Բոլորն իրար սիրում էին ու հարգում: Եթե անգամ համեմատեմ սովորական օրերի հետ, մեկ է՝ ուրիշ էր հեղափոխության ժամանակ: Սովորաբար, եթե հանկարծ ուղևորին մի նկատողություն անես, ագրեսիվանում են ու վիրավորում, հենց երեկ էլ մի աղջիկ նման կերպ վարվեց: Իսկ հեղափոխության օրերին երբեք նման բան չի պատահել, գուցե մյուսների հերթափոխությանը եղել են դեպքեր, չգիտեմ, բայց իմ հերթափոխությանը՝ երբեք, իսկ ես արձակուրդ էլ չեմ գնացել, արդեն 35 տարի է միշտ հրապարակի մետրոյում եմ աշխատում՝ սա իմ տեղն է, իմ տունը:

ՆԱԻՐԱ ԲԱՂՐԱՄՅԱՆ, ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ՄԵՏՐՈՅԻ ՀՍԿԻՉ Աշխատողներով մի ժամ շուտ էինք գնում գործի, որ իրար օգնենք: Երբ ժետոնները գցում էին սարքի մեջ ու լավ չէր ընկնում, օգնում էինք, որ հերթեր չլինեն: Ղեկավարությունից նույնպես իջնում, միանում էին աշխատողներիս ու օգնում էին: «Բարեկամության» մետրոյում մի դրամարկղ ավելացրել էինք, երկրորդ շարժասանդուղքն էինք միացրել, հետո մարդիկ լավ էին սովորել, ասում են՝ ինչո՞ւ միշտ չեք միացնում: Ամենամարդաշատ օրը ապրիլի 23-ին էր, այդ օրը 160 հազար ուղևոր է եղել: Իսկ երբ Նիկոլ Փաշինյանին բռնել էին, ժողովուրդն այնքան տխուր էր, մարդիկ շատ հուսահատված էին գնում ցույցին, այդ օրը ես նույնիսկ բուդկայի մեջ լաց եմ եղել, երբ տեսնում էի՝ այդքան մարդ է գալիս մետրո ու բոլորը հուսահատված էին:

Մյուս բոլոր օրերին մետրոն շատ ուրախ էր: Երբ օրը վերջանում էր ու մետրոն անջատում էինք, որ գնայինք տուն, ժողովրդի սուլոցն ու ձայները ականջներիս մեջ էին մնում: «Զգուշացիր ավտոմեքենայից» ֆիլմի հերոսի նման, երբ ներկայացումը վերջանում է, հերոսը հիացած ժամերով մնում է, ինձ մոտ միշտ նման վիճակ էր: Հաճախ վախենում էի, որ հանկարծ մետրոյում ընդհարումներ չլինեն: Երբ մետրոն որոշ ժամանակ չէր աշխատում, լինում էր՝ մարդիկ ագրեսիվանում էին. բոլորն իրար նման չեն, բոլորը չէ, որ պայքարում էին: Բողոքող մարդիկ էլ կային, իհարկե, բայց շատ չէին: Մարդիկ նույնիսկ իրենց 100 դրամներն էին հետ պահանջում. դե կարելի էր չէ՞ հասկանալ՝ ինչի համար մետրոն չէր աշխատում, հիմա ոչինչ, առել էիր ժետոնը, թող մնար...

Ամալի Խաչատրյան Pan Photo


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

ՎՈՒ ՎՈՒ ԶԵԼ

Մինչ հեղափոխությունը վուվուզել փչում էին միայն ֆուտբոլի երկրպագուները: Ո՞վ գիտեր, որ այդ հասարակ պզիկին վուվուզել կասեն: Ֆուտբոլից հեռու մարդկանց համար էլ դրանք պարզապես նյարդերի վրա ազդող շվիկներ էին, որ երեխաները, մայրիկներին ստիպելով ու լացելով, առնել էին տալիս: Վուվուզելն էլ հեղափոխություն ապրեց, նյարդերի վրա ազդող պզիկից դարձավ Թավշյա հեղափոխության ձայնը: Վուվուզելիստներն օր օրի էին շատանում. երեխա, ուսանող, տատիկ, պապիկ, ջահել-ահել, այլևս կապ չուներ, վուվուզելն արդեն համատարած մոդա էր: Դրանք շատացան հատկապես սիգնալ-ակցիայի դադարից հետո: Վուվուզելն աֆրիկյան ծագում ունի, գյուղերում հավաքների ժամանակ էին օգտագործում, աշխարհով մեկ հայտնի է դարձել 2010-ի Ֆուտբոլի Աշխարհի առաջնության ժամանակ: Հայաստան վուվուզելները «բիրիքով» բերվել էին Չինաստանից, իսկ կենտրոնում վաճառողների սկզբնաղբյուրը «Փեթակ» և «Սուրմալու» առևտրի կենտրոններն էին: Ֆուտբոլի համար, բայց ոչ փեթակսուրմալուներից վուվուզել ուներ նաև գրող Արամ Պաչյանը: Նա վուվուզելիստների շրջանում հայտնի էր դարձել իր տարբերվող շչակով՝ նրա վուվուզելյի ձայնը թավ էր ու զորեղ: Արամ Պաչյանը ԵՐԵՎԱՆԻՆ պատմել է, թե ինչպե՞ս էր իր վուվուզելն 15 տարի դարակում լռել, ինչպե՞ս էին մի խումբ ցուցարարներ ուզում այն գողանալ, և ինչո՞ւ է այն շչակ, այլ ոչ թե ձեր իմացած վուվուզելը:

32 33

#3(49) 2018


Արամ Պաչյան,

գրող-վուվուզելահար Մոտ 15 տարի է՝ ունեմ այս վուվուզելը, այդ ընթացքում երկու անգամ եմ միայն օգտագործել: Եղբայրս էր Ուկրաինայից ինձ նվեր բերել ֆուտբոլի խաղերի համար. երկուսս էլ ֆուտբոլի երկրպագու ենք: Ինչքան հիշում եմ՝ առաջին անգամ Հայաստան-Իսպանիա խաղի ժամանակ եմ միայն օգտագործել: Մեկ էլ ինչ-որ տարօրինակ լռության րոպեներին հանում էի ու նվագում էի մեր տնամերձ բակում. իմ տունը Քանաքեռ ՀԷԿ լճի մոտ է, մի անգամ ձկնորսներ կային նստած, այնքան բարձր սուլեցի, որ բարկացան ու ասացին՝ եղբայր ջան, մեր ձկներին մի վախցրա: Համ ծիծաղս եկավ, համ ներողություն խնդրեցի ու պահեցի շչակս: Երբ երկրորդ անգամ հանեցի, որ սուլեմ, զգացի, որ սրա ձայնը շատ ավելի ուժեղ է, քան սովորական վուվուզելինը: Ի դեպ, իրականում իմը վուվուզել չէ, այլ շչակ է՝ դուդկա: Ասես շոգեքարշի ձայն լինի, շատ բարձր է ու շատ թավ, վուվուզելն ոնց-որ ավելի նյարդերի վրա ազդող ձայն ունենա, ավելի աֆրիկյան է ու տաք երկրից եկած, իսկ շչակը ավելի հյուսիսային է՝ կոպիտ է ու շատ բարձր: Գրասեղանիս դարակներից մեկում պահել էի շչակս, ոնց-որ շատ երկար լռության մեջ լիներ: Գրեթե մոռացել էի իրան, որովհետև

շատ տխուր լռության մեջ էր, անգամ կարևոր ֆուտբոլի խաղերին գնալիս չէի տանում հետս: Ասես ավելի հզոր մի բանի համար էր, որովհետև ինքն ուրախ շչակ է, ուրախության, հզորության ու պայքարի համար է: Ինքն ինձ ստիպեց գնալ իր հետևից: Երբ շարժումը սկսվեց ու նկատեցի, որ վուվուզելները բերեցին, ոգևորվեցի ու մտածեցի, որ եկավ այդ շչակի ժամանակը: Շարժման օրերին իմ ամենահարազատ ու մտերիմ ընկերը եղել է իմ շչակը: Ես քայլերթներին հիմնականում մենակ էի գնում. մի տեսակ այդ մենակության կարիքն ունեի, որ կարողանամ բոլորի հետ լինել, չնայած ընկերներիս հետ տեսնվում էինք ժամը 4-5-ի կողմերը: Շչակս բոլոր օրերին ինձ հետ էր, միայն երբ ինձ բերման ենթարկեցին, չէի վերցրել հետս. մի տեսակ ոնց որ սիրտս վկայեր, որ չվերցնեմ, հիմա մտածում եմ՝ եթե հետս լիներ, ձեռքիցս կվերցնեին, հետ չէին տա, կկորեր… Մի անգամ շատ բացահայտ փորձում էին կողոպտել ինձ, հետևիցս մի խումբ տղաներ սկսեցին գալ ու ասում էին՝ դե ձեռից կվերցնենք ու կգնանք, լսում եմ, ծիծաղում ու մտածում՝ իմ դիակի վրայով սրանք իմ շչակը կտանեն:

Պտտվեցի ու ասացի՝ տղեք, մի խոսքով չեմ տալու, ինչ ուզում եք արեք, սա իմն է: Բոլորը շատ էին ուզում ձեռք տալ ու միշտ ասում էին՝ տուր մենք էլ փչենք, էս ինչ բա՜րձր է ձայնը: Անկեղծ ասեմ, ոչ մեկին չեմ վստահել, միայն երեխաներին եմ տվել, այն էլ մի երկու անգամ՝ չէի կարող նրանց մերժել: Բոլորին ասում էի՝ կներեք, չեմ կարող տալ, սա իմ ձայնն է, դուք գոռացեք ձեր վուվուզելով, իսկ սա թող իմ ձայնը մնա: Հետաքրքիր էր՝ միայն մի անգամ մի տղայի տվեցի, երթը կանգնել էր, հոգնած նստած շոկոլադ էի ուտում ու զգացի՝ տեսադաշտիցս կորավ շչակս: Գիտե՞ք ոնց եմ գտել՝ իր ձայնով: Ինձ էլ էին արդեն մարդիկ շչակովս գտնում: Այլեւս դարակներում չեմ թաքցնում իրան՝ միշտ դարակիս վրա է դրված, ամեն օր, անընդհատ ուզում եմ տեսնել: Հանգիստ եմ, որ երեւում է, որովհետեւ ես ահռելի շատ, խեղճանալու աստիճան կարոտում եմ փողոցը: Կարող եմ անկեղծ ասել՝ 35 տարվա ընթացքում իմ կյանքի ամենաերջանիկ օրերն եմ ապրել: Մի տեսակ շատ անբնական ու հրաշքի նման բարեբախտություն էր, որ գոնե իմ սերունդը, որն արդեն 30-ն անց է, այս ամեն ինչն ապրեց: Մեզ համար ասես մի եզրափակիչ բան էր պետք, որն արձանագրվեց Թավշյա հեղափոխությամբ:

Ամալի Խաչատրյան Կարեն Միրզոյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

34 35

#3(49) 2018


ԱՄՊՐՈՊԱԾԱՓ Ֆուտբոլային մարզադաշտային մշակույթից Թավշյա հեղափոխություն ներմուծվեցին ոչ միայն աղմկահարույց (բառացիորեն) վուվուզելները, այլև շարժման ամենատպավորիչ տարրերից մեկը՝ ծափերով ու հնարավորության դեպքում թմբկահարությամբ ուղեկցվող վիկինգյան մարտական վանկարկումը, նույն ինքը՝ ամպրոպածափը։ Հայ երկրպագուները, ինչպես և աշխարհի մեծ մասը, առաջին անգամ այդ տպավորիչ երևույթին ականատես եղան 2016 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ Իսլանդիայի հավաքականը ոչ միայն անակնկալ լավ ելույթներ ունեցավ խաղադաշտում, այլև ցնցեց ֆուտբոլիստների

և երկրպագուների միասնականությամբ։ 11 ֆուտբոլիստները և մարզադաշտ եկած հազարավոր իսլանդացիները (ի դեպ, այդ թվում երկրի նախագահը, որը հրաժարվել էր VIP-նստատեղից և միացել իր ժողովրդին) ամեն խաղից առաջ և հետո, անկախ արդյունքից, միասին կատարում էին վիկինգյան պատմության խորքերից եկած «հու՜-հու՜» վանկարկումը։ Թեև պատմական արմատների գիտական ապացույցներ իրականում չկան, վանկարկումը շատ արագ տարածվեց ամբողջ աշխարհով և շարունակեց ասոցացվել բրուտալ վիկինգաիսլանդական թեմայի հետ։ Թավշյա հեղափոխության օրերին ամպրո-

պածափը կարելի էր լսել Հանրապետության հրապարակում, որտեղ «յոթ տոկոսի» համար ռիթմը խփում էին թմբկահարները, մետրոյում, որտեղ թմբուկներ չկային, բայց ծափերն էլ լրիվ հերիք էին, և ընդհանրապես ամենուր, ուր մարդիկ խմբերով պայքարում էին ընդհանուր գործի համար։ Եվ ինչպես Եվրո-2016-ի ժամանակ վանկարկումը խորհրդանշում էր իսլանդական փոքր, բայց հպարտ ազգի միասնությունը և նվիրվածությունը պայքարին, այնպես էլ հայաստանյան հեղափոխության համար այն ունեցավ նույն խորհրդանիշը։ Եվ «հայաֆիկացվեց», ինչպես հայաֆիկացվեց ռուսական արմատ ունեցող «դուխով» բառը։

Արեգ Դավթյան Կարեն Միրզոյան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Ինտերնետ. առցանց հրապարակ

Գ

արնանն ամբողջ աշխարհը հետևում էր Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այստեղից հեռարձակվող տեսաբովանդակության պահանջարկը մի քանի անգամ աճեց, ինչն առաջինը զգացին կապի օպերատորները. ամբողջ ընթացքում Ucom ընկերությունը աշխատում էր գերբեռնված ռեժիմով: Ապրիլի կեսին ինտերնետ տրաֆիկի սպառման ծավալներն աճել էին միանգամից 300%-ով: Ucom-ի հեռանկարային ռազմավարությունը, սակայն, օգնեց դիմակայել արտակարգ իրավիճակին և ապահովել ինտերնետ կապ առանց մեծաթիվ լուրջ խափանումների:

***

Մի քանի տարի առաջ Ucom-ը հետազոտություն էր իրականացրել ոլորտի համաշխար-

36 37

#3(49) 2018

Հեղափոխության օրերին Հայաստանի բնակչությունը բաժանվել էր երկու թևի՝ փողոց դուրս եկած ցուցարարներ և էկրաններից չկտրվող սրտացավ քաղաքացիներ: Վերջիններիս միանում էին նաև աշխարհասփյուռ հայության մի քանի միլիոն ներկայացուցիչները: Արդյունքում Հայաստանում փոխվեց կառավարություն, իսկ Ucom ընկերությունում արձանագրվեց ֆուտուրիստական ապագայի ներկա դառնալը:

հային թրենդները վերհանելու և հետագա ռազմավարությունը մշակելու նպատակով: «Ցանցի և կապուղիների նախագծման ժամանակ մեր միջազգային գործընկերները, ելնելով իրենց համաշխարհային փորձից, մեզ խորհուրդ էին տալիս, որ պլանավորումը պետք է կատարել տրաֆիկի օրինաչափ առավելագույն ծավալներից մոտ 20-30% ավելի ռեզերվային թողունակություն ապահովելու հաշվարկով, — ասում է Ucom-ի համահիմնադիր գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: — Սովորաբար ծանրաբեռնված ժամերին մեր ցանցում տրաֆիկի սպառման ծավալը չի գերազանցում 80-90 Գբ/վայրկյանը, այնպես որ 120 Գբ/վայրկյանն, ըստ միջազգային փորձագետների, պետք է որ լիովին բավականացներ բավարարելու համար հայաստանյան շուկայի պահանջարկը»: Բայց Ucom-ում հասկանում էին, որ ինտերնետը զարգանում է հսկայական

քայլերով ու գրավում է ժամանակին բովանդակության առաքման մնացած կոմունիկացիոն մեթոդներին պատկանող տարածքը: Երկար քննարկումներից հետո որոշվեց որպես ուղենիշ վերցնել ոչ թե 120, 130 կամ 160, այլ կառուցել ֆիքսված ցանց, որի միջուկը պատրաստ կլինի սպասարկելու միանգամից 260 Գբ/վայրկյան թողունակություն, իսկ շարժական կապի ոլորտում ներդնել նորագույն 4G+ տեխնոլոգիան: «Ցանցի նախագծման և հիմնադրման ժամանակ հետևել ենք աշխարհում, մասնավորապես Հարավային Կորեայում, ոլորտի գիգանտների ցանցերի զարգացման միտումներին, համեմատել ենք մեր հաշվարկները և նրանց ցուցանիշները տեխնոլոգիական նորարարության տեսանկյունից։ Ըստ մեր պատկերացումների՝ սպառման պլանավորված առավելագույն ծավալների պետք է հասնեինք գուցե 2026-2030 թթ: Իսկ հասանք


2018-ի ապրիլի 22-ին և 23-ին», — նշում է Հայկ Եսայանը: Ցանցի ռեսուրսների նկատմամբ աննախադեպ պահանջարկին դիմագրավել օգնեցին նաև ժամանակին Ucom-ի տվյալների կենտրոններում տեղադրված Google-ի, Facebook-ի և Youtube-ի շտեմարանները (cache): Դրանց շնորհիվ հաջողվեց Հայաստանից գեներացվող տեսաբովանդակության նկատմամբ հսկայածավալ պահանջարկը բավարարել ավելի արագ ու որակյալ կերպով։ Մի բան է, երբ շտեմարանները օվկիանոսից այն կողմ են գտնվում և բովանդակության ներբեռնումը կատարվում է միջազգային կապուղիների միջոցով՝ արդյունքում երկարացնելով տվյալների ներբեռնումը, և այլ բան է, երբ կարևորագույն ռեսուրսները հենց Հայաստանում են։ Ucom-ում մենք մշտապես ուշադրություն ենք դարձրել ոչ միայն տեխնիկական հնարավորությունների հզորացմանը, այլև անվտանգությանը։ Երկու տարի առաջ Երևանում փոխանցումը Cloudflare-ը՝ իր պաշտպանվածությամբ հայտնի կայքերի բովանդակության քեշավորման համաշխարհային համակարգը։ Հայաստանում Ucom-ի ինտերնետ-օգտատերերի համար Cloudflare-ի շտեմարանի շնորհիվ այդ ցանցի ռեսուրսներից բովանդակության սպասարկման սպասման ժամանակը նվազեց վեց անգամ:

***

2017-ի դեկտեմբերին Ucom-ը «հեղափոխական առաջարկ» արեց: Դերասան Սոս Ջանիբեկյանի մասնակցությամբ այս՝ բոլոր իմաստներով խորհրդանշական գովազդային արշավի կարգախոսի հետ գարնանային իրադարձությունների զուգակցումը անակընկալ դարձավ նաև ընկերության ստեղծագործ թիմի համար: «Նպատակը ֆիքսված կապի բաժանորդներին տեղեկացնել էր Ucom Ունիվերսալ հետվճարային ծառայության առավելությունների մասին, որը հնարավորություն էր ընձեռում փաթեթում ներառված րոպեներով զանգել ոչ միայն Ucom-ի ցանցի ներսում, այլև տեղական բոլոր ցանցեր, Արցախ, ԱՄՆ և Կանադա և դրանով իսկ իսկապես հեղափոխական էր տեղական շուկայի համար, — պատմում է Ucom-ի մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը: — Գովազդային արշավը մշակելիս մտածում էինք՝ ինչպե՞ս օգտատերերի ուշադրությունը գրավել, ինչպես ավելացնել բաժանորդների թիվը: Մեր խորհրդատու գործընկերներից մեկը՝ Եգոր Գլումովը, ասաց, թե

ԿԱՊԻ ՈՐԱԿԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀԻ ՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԲԱԶԱՅԻՆ ԿԱՅԱՆԻ ՎՐԱ ՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ ԱՎԵԼԱՑՎԵՑԻՆ պետք է Ucom-ին միանալու մի մեծ շարժում սկսել: Այդ «շարժում» բառն ակամայից հեղափոխության հետ ասոցացվեց ու ձմեռային գովազդների հիմնական բառը դարձավ: Երևի թե հիշում եք #հենոդուխով ֆեյսբուքյան ֆլեշմոբը, որին մենք էլ միացանք՝ օգտագործելով մեր «Հեղափոխական առաջարկի» գովազդային կադրերը։ Պետք է նշեմ, որ մեր աշխատակիցների միջին տարիքը 31 է, բոլորս երիտասարդ ենք, հետևաբար օդում թևածող փոփոխությունների նախանշանները գուցե վեցերորդ զգայարանով ենք զգացել։ Ամեն դեպքում իրական շարժումը մի քանի ամիս անց սկսվեց, ինչը բոլորիս համար էր անակնկալ»:

***

Ընկերությունում բոլորը գիտակցում էին, որ կապի միջոցները շարժման օրերին պետք է

անխափան գործեն: Ucom-ի տեխնիկական սպասարկման մասնագետներն ամեն օր աշխատում էին արտահերթ գրաֆիկով: Ամենածանր աշխատանքը, իհարկե, Հանրապետության հրապարակում էր ընթանում: Կապի համապատասխան որակը ապահովելու համար Ազգային պատկերասրահի շենքի տանիքին տեղադրված բազային կայանի վրա հաղորդիչներ ավելացվեցին: Երբ պարզ դարձավ, որ սա էլ բավական չէ, մարդկանց կուտակումների աճին զուգընթաց դեպի Հրապարակ թեքվեցին հարևան տարածքները սպասարկող մի քանի կայանների անտենաներ, ինչն էապես լավացրեց ցանցի թողունակությունը։ Ավելին՝ Հանրապետության հրապարակ նույնիսկ շարժական կայան բերվեց: Արդյունքում կապը այստեղ մի քանի անգամ սովորականից ավելի հզոր էր, իսկ լայվ հեռարձակումների խոչընդոտները՝ վերացված:

Կարինե Ղազարյան Ucom


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Լայվ

Գ

յումրուց մեկնարկած քայլարշավին Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ ուղիղ եթեր մտավ ֆեյսբուքյան իր էջից: Իսկ ընդամենը երկու շաբաթ հետո լայվը (ոչ մի դեպքում ոչ «լայֆ», այլ հենց վ-ով) արդեն Թավշյա հեղափոխության գլխավոր մեդիա-գործիքն էր: Եթե նախկինում ուղիղ եթերներ էին տալիս լրատվամիջոցները, ապա այս շարժման ընթացքում մի քիչ լրագրող էին Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ: Կարևոր դեպքերը տեսագրելով, իսկ հետագայում և տեսագրածը մեկնաբանություններով ուղեկցելով՝ սոցիալական ցանցերի օգտատերերը աստիճանաբար մասնագիտացան և սկսեցին իրենց փոքր ու մեծ լսարաններին տեղեկությունները մատուցել Գագիկ Շամշյանից էլ ավելի օպերատիվ: Առանց «Նիկոլի լայվի» մարդկանց օրը այդքան էլ օր չէր («էս տարվա ամենալավ սերիա՜լը» և «Առանց լայվի չեմ գնա քնելու» տեսակի կատակները հեղեղեցին

38 39

#3(49) 2018


Ֆեյսբուքը)։ Պասիվ հայաստանյան հեռուստացույցը այդ օրերին կորցրեց ավագ սերնդին. վերջին լուրերը իմանալու համար այլևս ոչ ոք չէր սպասում լրատվական հաղորդումների եթերին։ Համացանցային ուղիղ եթերների շնորհիվ հանրությունը տեղյակ էր լինում Երևանի և այլ քաղաքների ամենակարևոր հեղափոխական իրադարձություններին, ինչպես նաև կերտում նոր, ոչ ակնհայտ հերոսներ, օրինակ՝ «Իռայի մարդուն» և (ինչպես հետագայում պարզվեց՝ միֆական) Աշոտին։ Այդպես նոր տեխնոլոգիաները օգնեցին հեղափոխության ոչ միայն անաչառ ու մանրազնին լուսաբանմանը, այլև թավշյա ֆոլկլորի ստեղծմանը։

Գեղամ Վարդանյան

Media.am կայքի գլխավոր խմբագիր Երեք տեսակի լայվ կար: Առաջինը լրատվական կայքերն էին: Այս հարթակներում լայվը նոր երևույթ չէր՝ առցանց մեդիաները ուղիղ եթերով հեռարձակում էին դեռ 2013-ի նախագահական ընտրությունները: Թավշյա հեղափոխության ժամանակ լրատվամիջոցները այս ֆորմատով մեծ լսարաններ էին գրավում. մարդիկ տանը հեռուստացույց միացնելու փոխարեն կայքերի եթերներն էին դիտում: Երկրորդ տեսակը Նիկոլ Փաշինյանի հեռարձակումներն էին: Սա ինքն իրենով հետաքրքիր երևույթ էր, բացի այդ երբ շարժման առաջնորդը անընդհատ օգտագործում է մի գործիք, նա այսպես թե այնպես հանրայնացնում է այդ գործիքը: Եվ վերջապես, առանձին տեսակ էր քաղաքացի-լրագրողների լայվը: Մարդիկ ոչ միայն ակտիվորեն մասնակցում էին շարժմանը, այլև ուզում էին դրա մասին տեղեկացնել իրենց լսարանին ու կարևոր չէ այդ լսարանը 10, 100,

թե 1000 հոգուց էր բաղկացած: Ի դեպ, մի քանի տարի առաջ մտավախություն կար, որ այ հիմա լրատվամիջոցները ուղիղ եթեր կտան, մարդիկ տանը նստած կնայեն ու էլ դուրս չեն գա փողոց: Բայց լայվը իրականում հակառակ էֆեկտն ունեցավ՝ այն օգնում էր շարժման մասը դառնալ: Տանը կամ աշխատավայրում ուղիղ եթերը դիտելով՝ մարդիկ ուզում էին իրենք էլ օգտակար լինեն, իրենք էլ փողոց փակեն, ուտելիք տանեն ցուցարարներին և այլն: Լայվը նրանց կանչում էր դուրս: Այսինքն այն, որպես մեդիա տեսակ, մարդկանց միավորելու միջոց դարձավ: Շատ կարևոր դեր էին խաղում տեխնոլոգիաները: Առաջ եթե մարդ համակարգիչը տանն էր թողնում, կտրվում էր լրահոսից: Իսկ հիմա բջջային սարքերի և հասանելի, մատչելի ինտերնետի շնորհիվ կարելի էր միշտ ուղիղ հեռարձակմանը հետևել: Իհարկե, չափազանց բարդանում էր լրագրողների աշխատանքը: Հեղափոխության օրերին

Երևանում միաժամանակ երեք-չորս տեղում կարևոր իրադարձություններ էին կատարվում, սրան գումարվում էին մեծ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, տեղի ունեցող զարգացումները: Հաճախ լրագրողներն իրենք էին դիտում օգտատերերի լայվ հեռարձակումները, որ երևացող շենքերից հասկանան, թե ուր է պետք հասնել: Զարմանալի է, բայց երբ հեռուստաընկերությունները որոշակի ազատություն ստացան լուսաբանելու հեղափոխությունը, պարզվեց, որ նրանք տեխնիկապես այդքան էլ լավ պատրաստ չէին: «Շանթը», օրինակ, Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի հանդիպումը ցուցադրում էր ոչ թե սեփական լայվով, այլ օգտվելով 1in.am-ի կամ «Ազատության» ուղիղ հեռարձակումներից: Առհասարակ հեռուստաընկերությունները չհասցրեցին միանալ այս ալիքին և մեծ լսարան կորցրեցին: Կարելի է ասել՝ գոնե որոշ ժամանակահատվածում հեռուստատեսությունը Հայաստանում պարտվեց ինտերնետին:

Կարինե Ղազարյան Արեգ Բալայան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

ՖՈՏՈ Հայաստանը հաճախ չի հայտնվում միջազգային լրահոսում։ Որպես կանոն՝ դա տեղի է ունենում արտակարգ իրավիճակներում՝ Էլեկտրիկ Երևան, Սասնա Ծռեր և այլն։ Եվ այդ իրադարձությունների ժամանակ է, երբ մեծ պահանջարկ են ստանում տեղացի լուսանկարիչների աշխատանքները։ Թավշյա հեղափոխությունը, բնականաբար, բացառություն չէր։ Ավելին, այսպիսի լայնածավալ լուսաբանում բոլոր հնարավոր միջնորդների օգնությամբ Հայաստանի պատմության մեջ հավանաբար, դեռ չէր եղել։ Մանրակրկիտ վավերագրվել է «Քայլ արա»-ի ամեն քայլը՝ Գյումրիից փոքրաթիվ խմբով քայլերթի սկզբից մինչև «Մարիոթի» բանակցությունները և քաղաքի տարբեր ծայրերում փակվող փողոցները։ Պրոֆեսիոնալներին միացան տասնյակ հազարավոր քաղաքացիները իրենց սմարթֆոնների տեսաձայնագրող գործիքներով։ Այդուհանդերձ հենց պրոֆեսիոնալ լուսանկարիչների անելիքը հատկապես մեծ ու կարևոր եղավ։ Նրանցից շատերի կադրերը ոչ միայն հազարներով շեյրի էին ենթարկվում սոցցանցերի հայաստանյան հատվածներում, այլև ուղեկցում արտասահմանյան մամուլի հրապարակումները հեղափոխության մասին։ Իրենց փորձի մասին պատմում են 4Plus ֆոտոմիավորման անդամ Անահիտ Հայրապետյանը, ով հատուկ հեղափոխությունը լուսանկարելու համար մի քանի օրով վերադարձել էր Գերմանիայից, և Արեգ Բալայանը, ով խցիկը ձեռքին դուրս էր գալիս փողոց անձնական պատճառներով։

40 41

#3(49) 2018

Անահիտ Հայրապետյան

Երբ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն առաջին անգամ օնլայն հարցազրույց էին տալիս «Ազատությանը», արդեն գիտեի, որ մի բան տեղի է ունենալու։ Երբ ընկերներիս օնլայն հարցնում էի՝ ինչ են կարծում, շատերը ասում էին, որ բան էլ չի լինի, սպասիր։ Ես էլ լսեցի ու սպասեցի, չնայած տեղում նստելն ու հետևելը բարդ է ավելի։ Սա իմ առաջին փորձառությունն էր՝ երկու շաբաթ օնլայն հետևել հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, մակագրել լուսանկարները, որ ընկերներս էին ուղարկում մեր կայքի՝ 4plus.org-ի համար։ Երեխաներիս համար երկու շաբաթ ուտելիք չպատրաստեցի, երկու շաբաթ անընդմեջ տանը վիճաբանություններ էին, բայց, միևնույն է, ես համակարգչից պոկվել չկարողացա։ Միայն ես չէի էսպես, ընկերներս նույնպես տուն-գործ մոռացել, իրադարձություններին էին հետևում։ Ընկերներիցս մեկը պատմում է, որ երբ հաջողացնում էր տնից դուրս գալ, զարմանում էր, որ քայլում է ոչ թե Երևանում, այլ Ֆրանկֆուրտում։ Ապրիլի 23-ից հետո լացեցինք Ֆրանկֆուրտի հայերով, իրար շնորհավորեցինք, մի լավ կերանք-խմեցինքքեֆ արեցինք։ Երբ դրանից հետո երկրորդ փուլով սկսեցին շարունակվել իրադարձությունները, արդեն էլ դիմանալու չէր։ Երեխային մանկապարտեզից

վերցրի, օդանավակայանից տոմս առա, նույն օրն արդեն Երևանում էի։ Լավ էր՝ այդ օրը փողոցները բաց էին, ու ես տղայիս տատիկի մոտ տանել կարողացա։ Դրանից հետո արդեն հորեղբորս թոռան՝ Մերիի հետ, ով ուսանող է ու պայքարում էր առաջին օրվանից, ես էլ միացա ցուցարարներին։ Տարօրինակ զգացողություն է, երբ արդեն քրոջդ աղջկա հետ ես մասնակցում իրադարձություններին։ Ցուցարարների շարքերում շատ ծանոթ դեմքեր կային, աբովյանցիները, մեր թաղի երեխաները նույնպես շարքերում էին։ Նրանցից մեկը՝ Արտավազդը, երեք երեխաների հայր է, ուսանող է, ցուցարար էր։ Ես ցույցեր նկարելու ահագին փորձ ունեմ կուտակած, հիասթափվելու ահագին փորձ ունեմ կուտակած, բայց ամեն անգամ, երբ մարդիկ ոտքի էին կանգնում, ես վստահ էի, հավատում էի, որ այ էս անգամ անպայման ստացվելու է։ Հետո արդեն Ազգային Ժողովում էի, հետևում էի ընտրություններին։ Գիտեմ, որ պրոֆեսիոնալ չի, բայց ես սինխրոն հակադարձում էի ՀՀԿ-ական պատգամավորների ելույթներին, ձեռս ճար լիներ ինքս էլ ելույթ կունենայի։ Միջանցքներում լարված մթնոլորտ էր։ Այդ օրը հիասթափված դուրս եկա Հրապարակ, մարդկանց շատ սիրեցի, երբ տեսա, որ խաղաղ հեռանում են, հուսահատված չէին, չարացած չէին, ուղղակի հաստատակամ հեռանում էին վաղը գործողությունները վերսկսելու նպատակով։ Իսկ ես արդեն պիտի հեռանայի։ Մի շաբաթով էի Երևանում։ Առավոտը յոթին տասնհինգ պակաս օդանավակայանում էի, բայց արդեն ճանապարհը փակող առաջին մեքենաները տեղում էին։ Մինչև Երևանը լքելը լուսանկարեցի ոտքով օդանավակայան եկողներին ու դեպի Երևան քայլողներին էլ բարի գալուստ մաղթելով՝ արդեն հայտնվեցինք մեզ հայրենիքից հեռացնող Աստանա-Երևան-Ֆրանկֆուրտ օդանավի մեջ, որտեղ մեզ ժպտում էր նախագահի դիմանկարը՝ բարեբախտաբար ոչ ՀՀ նախագահի։ Հիմա շատ չեմ հետևում իրադարձություններին, հոգնեցի միայն տղամարդկանց պաշտոններում տեսնելուց։ Հուսամ՝ սա էլ մի օր կփոխվի։ Մինչ հաջորդ անգամ:


Արեգ Բալայան

Ապրիլյան պատերազմից հետո մի քիչ նեղացած էի ժողովրդից, որովհետև էն, ինչ ես տեսա իմ աչքերով էդ օրերին, ու էն, ինչ բոլորի համար ակնհայտ դարձավ, պիտի դրդեր մարդկանց առանց վարանելու անել էն, ինչ եղավ էս տարի։ Բայց չեղավ։ Ես էլ վերջին երկու տարին հուսահատ էի։ Համոզվել էի, որ մեր ըմբոստությունը ավարտվում ա լատտեն ֆռթացնելով, տաքուկ օֆիսից ֆեյսբուքում ջղային պոստ գրելով։ Ձեռքերս լվացել էի։ Էս շարժումն էլ երբ սկսվեց, ծուլորեն հետևում էի տնից, բայց ոչ մի ակնկալիք չունեի, ոչ էլ լուսանկարելու հավես։ Բայց ղդիկ եկա էն պահին, երբ Բաղրամյանում իրավիճակը սրվեց՝ փշալարեր, բախումներ, լարվածություն։ Կարծեմ ապրիլի 17-ն էր։ Վերցրեցի խցիկս ու այդուհանդերձ դուրս եկա փողոց։ Էս դեպքում ֆոտոն ու քաղաքացիական դիրքորոշումս շատ սերտ կապված էին։ Ես որևէ պատվեր, խմբագրական հանձնարարություն չունեի ու լուսանկարել եմ զուտ իմ համար։ Ու քանի որ իմ համար էր, պիտի իմ մեջ հասունանար նաև փողոցին միանալու ցանկությունը։ Մյուս որոշիչ պահը եղավ, երբ ախպորս ճանապարհում էի օդակայանում։ Սպասասրահում նստած էի, երբ տեսա «Մարիոթի» բանակցությունները։ Ու երբ հնչեց մարտի մեկի կրկնության լկտի, անթաքույց սպառնալիքը, կափարիչս թռավ։ Եկա տուն, հագա վերջին անգամ «Եղնիկներում» հագած բածինկեքս՝ ապրիլյան պատերազմի կեղտը դեռ վրան, վերցրեցի սամակատը՝ շատ հարմար էր փակ փողոցներով տեղաշարժվելու համար, ու գնացի կռվելու։ Դա իրոք կռիվ էր։ Ես ոչ թե չեզոք լուսանկարիչ էի, այլ դա նաև իմ անձնական կռիվն էր։ Փուքսս թողեց հրաժարականի օրը։ Էդ պահից լուսանկարիչը իմ մեջ ավելի շատ տեղ ստացավ, քան պատերազմողը։ Օրեր կային, որ շատ շատ էի նկարում, լինում էր՝ ավելի քիչ։ Շատ տպավորիչ էր էն օրը, երբ Նիկոլին արդեն բռնել էին, ու շարժումը սկսեց ձնագնդի պես մարդ հավաքել։ Մի քանի հոգով

դուրս եկանք հրապարակից, հանդիպեցինք Աբովյանից իջնող մոտ հարյուր հոգանոց խմբի, հետո քաղաքապետարան, Իսահակյան, Ալեք Մանուկյան, Արշակունյաց ու էդտեղ… էնքան մարդ կար, որ մի ծայրը «Փեթակի» մոտ էր, մյուս ծայրը՝ գումի շուկայի։ Հասանք կինո «Հայրենիք»։ Հետո մտանք կես ժամ սրճելու՝ քամված վիճակում էինք։ Կես ժամ հետո դուրս եկանք ու միացանք քայլող ամբոխին, որը դեռ քայլում էր՝ դուրս չէինք մնացել։ Որոշ ժամանակ հետո հրապարակի մեջտեղն էինք, մարդկանց մեջ։ Արցունքներս սկսեցին չռալ։ Նաև ներողությունս կար դրա մեջ ժողովրդի հանդեպ թերահավատության համար։ Ֆան-

տաստիկ, աննկարագրելի պահ էր։ Դա ամենասիրուն տեսարանն էր, ու էդ պահին արեցի ամենահուզիչ կադրերս։ Խցիկը, որով նկարում էի, չունի օբյեկտիվ փոխելու հնարավորություն և դրանով ստիպում ա, որ ավելի շատ վազես, որովհետև նորմալ զում նույնիսկ չկա, մարդ նկարելու համար պիտի բարևի հեռավորության վրա գաս։ Որ մոտենում ես, մնացած բոլոր զգայարններն էլ են միանում՝ հոտառություն, լսողություն և այլն։ Ֆոտոն դրա հաշվին ուրիշ ա ստացվում, քան եթե ծելեվիկով չխկացնեի հարյուր մետրից։ Իսկ էդպես համ էլ լիքը մարդու հետ շփվեցի՝ խոսացինք, ընկերացանք։ Կայֆ էր, որ ազատ էի, որ ինչ ուզում, անում էի։ Նկարում էի, գնում էի սրճելու, սրճարանն էի նկարում, էնտեղի մարդկանց հետ էի շփվում։ Էդ իմաստով բավական հեռու էի ֆոտոլրագրողների սովորական ուղիներից։ Օրինակ հրապարակի հարթակին ոչ մի անգամ չեմ մոտեցել, խոսողներին մոտիկից չեմ նկարել։ Էդքան էլ հետաքրքիր չէր լուսանկարելու համար, իսկ լսել կարող էի հետո տանը՝ յութուբով։ Էն օրերին, երբ տանն էի մնում (հիվանդ էի մի քանի օր), բայց կարևոր բան էր տեղի ունենում, լուսանկարում էի համակարգչիս էկրանից յութուբի լայվսթրիմը, այսինքն ֆիքսում էի իմ հայացքը հեղափոխության վրա։ Հիմա, որ հիշում եմ… Որպես ազգ՝ մեր արժանապատվությունը վերականգնեցինք։ Դա ամենամեծ հաղթանակն է, ինչ էլ լինի, դա մեզանից երբեք չեն խլի այլևս»:

Արեգ Դավթյան Անահիտ Հայրապետյան Արեգ Բալայան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Պաստառներ Պաստառները տասնամյակներ առաջ են դարձել ամենազանազան շարժումների անբաժանելի մասը։ Դրանց միջոցով ակցիաների մասնակիցները իրենց ասելիքն ավելի տեսանելի են դարձնում, ընդ որում ոչ միայն բուն ականատեսների համար, այլև այն մարդկանց, ովքեր տեսնելու են դրանք թերթերում տպագրվող լուսանկարներում կամ հեռուստատեսությամբ։ Իրենց պահանջները հակիրճ ու ցայտուն կերպով թղթին փոխանցված պաստառներով դուրս էին գալիս 20-րդ դարասկզբին սուֆրաժիստուհիները, Սև հովազները, Փարիզում մայիսյան ցույցերի դուրս եկածները, 88-ի շարժման հարյուր հազարավոր մասնակիցները և այլն, և այլն։ Բնականաբար չէր կարող առանց պլակատային ուղեկցության անցնել և Թավշյա հեղափոխությունը։ Ցուցարարները փողոց էին դուրս գալիս Հայաստանի դրոշներով, ինքնաշեն ձեռագիր պաստառներով, լուսանկարներով ու Չեբուռաշկայի խաղալիքներով։ Շատերի ձեռքերում նկարիչ Ռուբեն Մալայանի պաստառներն էին։ Ընդհանուր առմամբ նա շարժման օրերին ստեղծել է երեք տասնյակից ավելի պլակատ։

42 41

#3(49) 2018


Ռուբեն Մալայան.

«Սկսեցի նկարել, երբ սկսվեցին փակվել Երևանի փողոցները: Միշտ սիրել եմ պլակատի արվեստը, համարել եմ շատ բարդ։ Պաստառը պետք է նաև լինի լակոնիկ, հասկացվող և ունենա հստակ արտահայտված սուր միտք: Եվ, իհարկե, գեղեցիկ: Համոզված եմ, որ պլակատների գեղեցկությունը ստեղծում էր էմոցիոնալ կապ մարդկանց հետ և հենց այդ պատճառով դրանք ավելի ազդեցիկ էին: Այն փաստը, որ բոլոր բաժանած պլակատները մարդիկ տարան տուն, դրա ապացույցն է: Երբ փողոցում քայլելիս, կամ լուսանկարներում ու լայվսթրիմերում պլակատներս տեսնում էի մարդկանց ձեռքերին, պարզապես հպարտանում էի: Հասկանում էի, որ երևի մի կարևոր բան ես էլ արեցի։ Պլակատի արվեստը մեծ ուժ է, երբ դուրս է գալիս փողոց: Շատ կարևոր էր արձագանքել իրադարձություններին և անել դա արագ: Առաջին պլակատը ասել է բոլորիս համար ամենապարզը՝ «Սերժիկ, հեռացիր»: Պատրաստ պաստառներն ուղղակի բաժանում էի ցուցարարներին, վերադառնում տուն ու շարունակում

նորերը գրել: Իսկ մի դեպքում նաև ինքս էլ եմ պահել, երբ Սարյան-Թումանյան խաչմերուկը փակեցինք: Այդ օրերին արված բոլոր պաստառներս էլ սիրում եմ. ոնց որ իմ երեխաները լինեն: Այդքան շատ էմոցիա ապրեցինք, շատ բան փոխվեց այս մի քանի շաբաթվա ընթացքում, բայց կարևորը երևի ներքին փոփոխությունն է։ Դա էլ պրոցես է ու տևելու է երկար ժամանակ: Բայց երևի իմ ամենասիրած պլակատը կոչվում է «Հակահեղափոխություն» և բոլորովին նոր բան է ինձ համար. առաջին անգամ իմ կյանքում ես ստեղծեցի լիարժեք աբստրակտ գործ՝ հիմնվելով միայն ինտուիցիայի ու էմոցիայի վրա»:

Արեգ Դավթյան Ռուբեն Մալայան


ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

ԿԵՊԿԱՆԵՐ Եթե Թավշյա հեղափոխությունն ունի ֆիզիկական խորհրդանիշեր, ապա դրանց թվում հաստատ առաջնային տեղերից մեկը գրավում է «Դուխով» կեպին։ Դիզայներ Արա Ասլանյանի ֆեյսբուքին հետևողները այժմ արդեն նշանավոր դարձած տարբերանշանգրությունը նկատած կլինեին հեղափոխության դեռ առաջին երևանյան օրերին։ Խորհրդավոր, սուր անկյուններով բառը շատ համահունչ էր փողոցում կատարվողի հետ։ Հետո «Դուխո՜վ» վանկարկումը սկսեց հնչել շարժման առաջնորդներից։ Քիչ անց նույն ֆեյսբուքում Ասլանյանը ներկայացրեց գլխարկի առաջին փորձնական նմուշը։ Երբ Նիկոլ Փաշինյանը բազմահազար հանրությանը ներկայացավ հենց այդ առաջին գլխարկը գլխին, «Դուխովը» սկսեց տարածվել կայծակնային արագությամբ։ Ասլանյանն ու Vivaro-ն (որը շուտով պետք է գործածի նույնանուն սպորտային հավելվածը) սկսեցին կեպիների մասսայական արտադրությունը, հայտարարեցին այլ «Դուխով» ապրանքների ապագա ծնունդը (գուլպաներից մինչև գինի), մանր բիզնեսները չկորցրեցին պահը և իրենք սկսեցին նույն կամ նմանատիպ գրվածքով կեպկաներ արտադրել («Երիտասարդականի» գետնանցումում կարելի էր գտնել 1700 դրամով), տասնյակ ու հարյուրավոր մեքենաներին փակցվեցին «Դուխով» սթիքերներ, վանկարկումը վերջապես անմահացավ Հրագի «Հայեր ջա՜ն, դուխո՜վ» տողի մեջ և այլն, և այլն։ Ու չնայած հետո սկսեցին հնչել զգույշ կարծիքներ այն մասին, որ «Դուխով» բառը այդքան էլ հայերեն չէ և լավ կլիներ դրա ավելի գրական համարժեքը գործածել՝ գործն արդեն արված էր, կիսառուսական բառը (թեև հայ մասնագետները բավական դժվարին ժամանակներ են ունեցել բացատրելու համար ռուսալեզու լրատվամիջոցներին բառի իմաստը, քանի որ չնայած ռուսերեն «դուխ» արմատի՝ նման տեսքով այն այդ լեզվում երբևէ չի գործածվել) իր տեղը ամրագրեց հեղափոխական բառարանում և դժվար թե մոտ ապագայում մոռացվի։

Արա Ասլանյան

Մարքետոլոգ Էական չի բառը հայերեն ա, թե հայերեն չի, կարևորն էն ա, որ վաղուց հայերենացել ու ինտեգրվել ա մեր լեզվում ու էն էլ հեղափոխությունից շատ առաջ։ Երբ հավելվածի համար անվանում էինք հորինում, ունեինք նաև ուրիշ տարբերակներ, բայց կանգ առանք սրա վրա, որովհետև մեր կարծիքով ամենադիպուկն էր ու ամենաշատ երանգներ ունեցողը։ Դեռ էն ժամանակ «դուխովի» հետ մարդիկ ամենատարբեր դրական ասոցիացիաներն էին ունենում, հիմա՝ առավել ևս։ Նախագծի վրա բավական երկար էինք աշխատում, ու մեր բրենդի առաջխաղացման արշավի սկիզբը լավ զուգադիպեց շարժման հետ, այսինքն մեկը մյուսի հետևանքը չէր, ուղղակի կրակի վրա ճիշտ ժամանակին ճիշտ փայտ լցրեցինք ու հավեսով վառեցինք՝ փորձելով «Դուխով» բառը մաքսիմալ թրենդային դարձնել։ Գլխարկը փոխանցեցինք Նիկոլին, ու երբ հենց առաջին անգամ դուրս եկավ մարդկանց առաջ կեպկան գլխին, կարծես էդ էֆեկտը ստացանք։ Էդ պահին, ճիշտն ասած, ապրումներս մոտավոր հետևյալն էին. «Ինչո՞ւ էսօր, այլ ոչ թե երկու օր առաջ, ի՜»։ Չէ, իրականում շատ կայֆ էր, հաճելի էր։ Բայց դե մեր համար դա միայն սկիզբն էր, էդ պահից սկսեցինք բրենդի իրական առաջխաղացումը։ Էդ ժամանակ սկսվեցին տասնյակ կիսատ-պռատ կրկնօրինակների լցոնումը։ Մենք զբաղված էինք ու հավես չունեինք գնալ մետրոյի տակ ու կռիվ անել պլագիատի դեմ։ Մյուս կողմից էլ մտածեցինք՝ թող անեն, ինչքան շատ, էնքան լավ, որովհետև բառն ու լոգոն մեկ ա մերն էին, ու էլի ստացվում էր, որ առաջխաղացման համար շատ օգտակար էր։ Ու հիմա ուրախ ենք ամեն ինչի համար՝ հեղափոխությունը հաղթեց, մարդիկ սիրուն կեպկաներ են հագնում, մեր բրենդը ճանաչելի ա դարձել։

Արեգ Դավթյան Արա Ասլանյան

44 45

#3(49) 2018


Շամպայն

Բիայնա Մահարի Բիայնա Մահարի

Բիայնա Մահարի

Բիայնա Մահարի Բիայնա Մահարի

Բիայնա Մահարի

Ապրիլի 23-ին Հայաստանում ամենասիրված խմիչքը ոչ թե օղին կամ գինին էր, այլ շամպայնը: Ընդ որում, շամպայնի քանակը ուղիղ համեմատական էր տոնախմբության առիթի կարևորությանը. ամենուր կարելի էր տեսնել կանաչ շշերով լի արկղերը, որոնց պաշարները վերջերս թարմացրած խանութները միանգամից երկու հաջողություն էին նշում: Շաբաթներով արևի տակ փողոց փակելուց և հանրահավաքներին անթիվանհամար անգամ «մերժիր Սերժին» գոռալուց հետո հպարտ քաղաքացիները սպիտակ փրփուրով սալյուտ արեցին ու խմեցին հարևանությամբ կանգնած բոլորովին անծանոթ, բայց նույնքան հպարտ ցուցարաների հետ:


Ձյուն

ԹԱՎՇՅԱԳԻՏԱՐԱՆ

Մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում ինչ ասես, որ չէր կատարվում, եղանակն էլ շատ փոփոխական էր՝ մեկ անձրև, մեկ արև, մեկ էլ… ձյուն: Չնայած վերջինս Հանրապետության հրապարակ էր եկել անսովոր կերպով՝ ուղիղ Արագած լեռան լանջերից: Այն Երևան էին բերել բյուրականցի ակտիվ հեղափոխականները, որոնք մինչ այդ քաղաքում հայտնի դարձան բեռնատար «կամազներով» շրջելու համար: «Կամազները» առհասարակ հեղափոխության կարևոր փոխադրամիջոցներից էին դարձել. դրանք մարզերից մայրաքաղաք էին տեղափոխում մեծաքանակ խմբեր ու հայտնվում տարբեր միջազգային լրատվականների գլխավոր էջերին: Հենց «կամազով» քաղաք հասավ հաղթական ձյունը: Մայիսյան շոգին հրապարակի մեջտեղում ձյան բուրգը տեսնելով՝ ցուցարարները չշփոթվեցին ու սկսեցին ձնագնդիկ խաղալ, ոմանք էլ եզրակացրեցին, որ սա խորհրդանշական է՝ ուրեմն «սառույցը հալվեց»:

46 47

#3(49) 2018


Իշխան Գևորգյան

Առևստային վարկերի գծով գլխավոր մասնագետ Ես ապրում եմ Բյուրականում: Ամեն օր աշխատանքի եմ գալիս Երևան: Մայիսի 2-ին, երբ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի չընտրվելուն երթևեկությունը գրեթե ամբողջ երկրում կաթվածահար էր արվել, մենք բյուրականցի ընկերներով փակել էինք Աշտարակից մայրաքաղաք տանող ճանապարհը՝ գաիի պոստի հատվածը: Մեկ էլ գյուղից «կամազ» եկավ՝ մեջը լիքը մարդ՝ դրոշակներով ու թույն տրամադրությամբ: Այդ պահին որոշեցինք, որ եթե հեղափոխությունը հաղթի, պիտի անպայման մի չկրկնվող հետաքրքիր բան անենք: Մեր հայկական թավշյան առանց այդ էլ շատ տարբերվում էր աշխարհի ուրիշ հեղափոխություններից: Մենք էլ որոշեցինք մի առանձնահատուկ բան էլ դրան ավելացնել: Մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ: Դե խոստացել էինք՝ պիտի անեինք:

Մեր բյուրականցիների մոտ սովորություն կա՝ ամռանը գոնե մի քանի անգամ բարձրանալ մոտակա Արագած լեռ, որտեղ տարվա ցանկացած եղանակին ձյուն է նստած: Այս անգամ էլ որոշեցինք հենց այդ մաքուր ձյունը բերել արևոտ ու շոգ Երևան. դրանից էլ լավ խորհրդանի՞շ անարյուն հեղափոխության համար: Մերոնցից մեկը բարձելու տեխնիկա ուներ, դե «կամազն» էլ Բյուրականում կար: Գործի տեղն էի, երբ ընկերներս զանգեցին ու ասացին, որ ձյունը գալիս է Երևան: Արագ-արագ գնացի հրապարակ, ծանոթներիցս մի քանիսին պատմեցի անակնկալի մասին: Սկզբից ոստիկանները թույլ չէին տալիս, որ «կամազը» հրապարակ մտնի: Երբ ձնով բեռնատարը վերջապես հասավ ցուցարարների մոտ, մարդիկ շատ զարմացան, բայց վայրկյաններ անց կողմնորոշվեցին ու, իհարկե, սկսեցին ձնագնդիկ խաղալ:

Կարինե Ղազարյան Բիայնա Մահարի


Գուդբայ փարթի

ԹԵՄԱ Հուշեր

Թավշյա հեղափոխությունը դեռ չի ավարտվել, բայց մենք արդեն հաղթել ենք։ Իսկ հաղթանակի ամենախորհրդանշական պահը, անշուշտ, ապրիլի 23-ն էր՝ հրաժարականը և դրան հաջորդած համահայկական հարսանիքը։ Հարցրել ենք մի քանի հոգու, թե որտեղ և ինչ պայմաններում են նրանք դիմավորել միաժամանակ անսպասելի ու շատ սպասված լուրը:

48 49

#3(49) 2018


Ճանապարհին

Կարինե Ղազարյան լրագրող

Հրապարակում

Միքայել Զոլյան քաղաքական վերլուծաբան Առաջին անգամ լսեցի հրաժարականի մասին մի փոքր ավելի շուտ, քան մարդկանց մեծ մասը՝ մոտավորապես 14:30-ի կողմերը: Այդ պահին նորից լափթոփով սրճարանում գործ էի անում, ընկերներս էլ սպասում էին, որ վերջացնեմ՝ գնանք հրապարակ: Այդ առավոտյան ես մի հայտարարության տեքստ էի առաջարկել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով այսպես ասած՝ երիտասարդ մտավորականների անունից և ֆեյսբուքում չաթով քննարկում էինք տեքստը: Մեկ էլ չաթում մեկը գրեց. «Ժողովո՛ւրդ, թարգեք էս քննարկումը, արդեն հրաժարական ա տվել»: Բնականաբար պատիս միանգամից ստատուս դրեցի, որ ըստ չճշտված լուրերի՝ Սերժը հրաժարական է տվել: Որոշեցինք շտապ գնալ հրապարակ, որ տեսնենք ճիշտ է, թե չէ: Ճանապարհին ծանոթ տեսանք, էդպես արդեն մի յոթ հոգով մտանք հրապարակ: Ես ամբողջ ժամանակ փորձում էի մտնել ինտերնետ, հասկանալ՝ ի վերջո հրաժարական տվե՞լ է, թե չէ: Մեր շրջապատի մարդիկ էլ մեզ նման ոչինչ հաստատ չգիտեին: Ինտերնետն էլ բնականաբար չէր աշխատում, բայց մեկ էլ մի պահ միացավ: Ու հենց էդ պահին տեսա, որ հաղորդագրություն ունեմ Ալ-Ջազիրայի աշխատակցից, որին նախորդ օրը հարցազրույց էի տվել: Ուղարկել էր ինձ մի հղում, գրում էր. «Այստեղ հայերեն գրված է ինչ-որ կարևոր բան, ես չեմ կարողանում կարդալ, կօգնե՞ք ինձ կարդամ»: Ես բացում եմ այդ լինքը և չեմ հավատում աչքերիս. Արմենպրեսի կայքում Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստն էր: Թե ինչ եղավ հետո, ես արդեն մի քիչ աղոտ եմ հիշում: Կարծեմ գոռացի՝ ժողովո՜ւրդ, հարյուր տոկոս հրաժարական ա տվել, ու սկսեցի բարձրաձայն կարդալ տեքստը: Մեր շուրջը մարդիկ մի տեսակ կասկածով էին նայում: Տեսա մի ծանոթի, որին միշտ ընդդիմադիր ակցիաների էի տեսնում, ասում էր, որ սիրտը հեսա կվատանա երջանկությունից, գրկախառնվեցինք: Հետո արդեն հարթակից հայտարարեցին, էդ պահին ով կար մեր շուրջը, սկսեցին գոռալ, գրկախառնվել և այլն: Չգիտեմ՝ ոնց նկարագրեմ էդ պահի զգացողություններս: Ամբողջ հրապարակն էր երջանիկ, ծանոթ-անծանոթ իրար գրկում էին, շնորհավորում էին: Երևի նման զգացմունք ունենում են մարդիկ թեքնո ակումբներում, երբ ամբողջ ակումբը դեղի տակ է լինում: Բայց ի տարբերություն թմրամիջոցների՝ այս դեպքում ամեն ինչ իսկական էր, ոչ թե պարզապես ինչ-որ քիմիական ռեակցիա մեր ուղեղում:

Մի քանի օր ցույցերին չէինք մասնակցել, որովհետև ընկերուհուս հետ Կապան էինք մեկնել, հետո՝ Գորիս: Այնտեղ մի երեկո լուր եկավ, որ հանրահավաք է, ոգևորված վազեցինք, պարզվեց՝ երկու երիտասարդ, երեք ոստիկան անտարբեր թրջվում էին գորիսյան մշտական անձրևի տակ: Դրա համար շատ անհամբեր էինք՝ երբ ենք հասնելու Հանրապետության հրապարակ: Հետ գալու ճանապարհին հեռախոսիս մարտկոցը համարյա նստել էր, լայվ չէի նայում, 15 րոպեն մեկ մտնում էի տարբեր լրատվամիջոցներ՝ պարզեմ՝ ինչ նորություն կա: Հերթական անգամ բացեցի ռուսական Meduza-ն, տեսնեմ՝ էջի վերևում շտապ նորությունների շրջանակի մեջ գրված է, որ Հայաստանի վարչապետը հրաժարական տվեց: Շունչս կտրվեց, խոսել չէի կարողանում, ձեռքով նշան արեցի ընկերուհուս, որ մեքենան կանգնեցնի՝ դուրս գամ մաքուր օդի ու մի հատ էլ կարդամ՝ համոզվելու, որ օպտիկական խաբկանք չէր: Մի հատ էլ կարդացի, ստուգեցի ուրիշ աղբյուրներում ու ամայի մայրուղու վրա մեզնից բացի միակ մարդուն՝ իր «կամազը» լվացող մի ձյաձյայի, ուրախ-ուրախ գոռացի լավ լուրը: Ինքն էլ ջրի շլանգը օդ բարձրացրեց՝ մեզ ողջունելու: Հետո արդեն ամբողջ ճանապարհին վարորդները իրար ազդանշան էին տալիս, շնորհավորանքներ գոռում: Այնքան տարված էինք, որ չնկատեցինք՝ ոնց մտանք բնակելի տարածք ու արագությունը գերազանցելու համար նկարվեցինք: Դրանից հետո արդեն խելոք, հանդարտ քշելով հասանք Երևան, մեքենան թողեցինք Կայարանում և մետրոյով գնացինք հրապարակ՝ հաղթանակը տոնելու:


ԹԵՄԱ Հուշեր

Գործի տեղը

Դիանա Զոհրաբյան, Հրանտ Թրթրյան Avtobus շարժական սրճարանի աշխատակիցներ

Գործից տուն

Թեհմինե Գասպարյան քիմիկ-անալիտիկ Հեղափոխությանը հետևում էի աշխատավայրի պատուհանից: Երբ մարդկանց շքերթը մեր շենքի մոտով էր անցնում, ձեռքերներս հանում էինք ողջունելու, Նիկոլն էլ ասում էր՝ ապա տեսեք պատշգամբներից ինչքան մարդ է մեզ նայում: Դրանից էլ ավելի էինք ոգևորվում, սկսում գոռալ ու ծափահարել: Այդ օրը ընկերուհուս հետ քայլելով իջնում էի Մաշտոցի պողոտայով: Մեկումեջ բացականչություններ էին լսվում, ինչից հասկանում էինք, որ մի բան պատահել է: Ինչքան մոտենում էինք Ամիրյան փողոցին, այնքան ուրախ մարդկանց քանակը շատանում էր: Տոնախմբության հոտ էր գալիս, անցորդները իրար հարցնում էին՝ հրաժարական ա՞ տվել ու պատասխանում՝ դե կարծես թե, ասում են, և այլն: Մեկ էլ վստահ վանկարկումների մի ալիք եկավ՝ հաստատվեց՝ հրաժարական էր տվել: Ես ու ընկերուհիս միաժամանակ իրար նայեցինք ու գոռացինք՝ չեմ հավատո՜ւմ: Ամիրյանի խաչմերուկում կիզակետն էր: Մարդիկ գրկախառնվում էին, համբուրվում, մի քանի րոպեից տասնյակներով շամպայնի շշեր բացվեցին, տղաները սկսեցին մեզ ծաղիկներ նվիրել, ամեն տեղ պար էր ու ցնծություն: Հրավառություն էլ սկսեց օրը ցերեկով, որը չտեսանք, բայց լսեցինք: Երթուղայինի մեջ տոնախմբությունը պակաս թեժ չէր: Մարդիկ իրար աչքալուսանք էին տալիս, սովորականից ավելի շատ էին տեղ զիջում, կիսվում իրենց անձնական հեղափոխական պատմություններով… Մեր կանգառում որ իջա, բոլորը ինձ ջերմորեն ցտեսություն ասեցին, ես էլ իրենց հաջողություն մաղթեցի, մի քայլ առաջ արեցի ու հո չընկա՜ ոչ բարյացկամ ասֆալտին: Ծաղիկս կոտրվեց, մնաց միայն գլխիկը, բայց դե տրամադրությունս նույնիսկ այդպիսի ցավոտ միջադեպը չէր կարող փչացնել: Արագ գնացի տուն, որտեղ էլի «Ազատության» ուղիղ եթերն էր, ու ընտանիքս, որը հրաժարվում էր հավատալ, որ իմ կապտուկները հետհեղափոխական են: Այդ ժամանակ մտածում էի՝ մարդ պիտի երջանիկ լինի, որ կյանքում այսպիսի մի օր է ապրել:

50 51

#3(49) 2018

Մենք հենց հրապարակի մոտ ենք, դրա համար ամբողջ ընթացքում տեղ ու դադար չկար: Հիմնականում սառը սուրճ ու թեյ էին պատվիրում, ու պատվերների քանակը հազարների էր հասնում: Մի օր էլ այնքան շատ էին հաճախորդները, որ արդեն օրվա առաջին կեսին ջուրը վերջացել էր, կողքի պուլպուլակից էինք բերում: Հազիվ էինք հասցնում ու շատ հոգնում, բայց ապրիլի 23-ի լուրը որ լսեցինք, այդ ամբողջ հոգնածությունը աչքներիս չէր էլ երևում: Հրաժարականի մասին միանգամից չիմացանք: Զբաղվածության պատճառով չէինք կարող ուղիղ եթերները նայել, լուրերը հաճախորդներից էինք իմանում: Թեժ աշխատանքային ռիթմի մեջ մեկ էլ նկատեցինք, որ մարդիկ սովորականից ավելի ուժգին են ծափահարում, վանկարկում, իսկ երբ տեսանք, որ ցուցարարները գրկախառնվում են ոստիկանների հետ, հասկացանք՝ հաղթել ենք: Այստեղ ուղղակի գժանոց էր, մարդիկ սկսեցին իրար շնորհավորել, շամպայն էին բերել, բոլորին հյուրասիրում էին: Փողոցի մի մայթից ռաբիս երաժշտություն էր հնչում, մյուս մայթից՝ ռոք, մեզ էլ հրավիրում էին միանալ ամենուրեք պարող ցուցարարներին: Զգացողությունները խեղդում էին, շատերս ուրախությունից արտասվում էինք: Աննկարագրելի տրամադրություն էր տիրում հրապարակում:


ՁԵՌՔԵՐՆԵՐՍ ՀԱՆՈՒՄ ԷԻՆՔ ՈՂՋՈՒՆԵԼՈՒ, ՆԻԿՈԼՆ ԷԼ ԱՍՈՒՄ ԷՐ՝ ԱՊԱ ՏԵՍԵՔ ՊԱՏՇԳԱՄԲՆԵՐԻՑ ԻՆՉՔԱՆ ՄԱՐԴ Է ՄԵԶ ՆԱՅՈՒՄ: ԴՐԱՆԻՑ ԷԼ ԱՎԵԼԻ ԷԻՆՔ ՈԳԵՎՈՐՎՈՒՄ, ՍԿՍՈՒՄ ԳՈՌԱԼ ՈՒ ԾԱՓԱՀԱՐԵԼ

Արտերկրում

Մարինա Բալասանյան գրաֆիկ դիզայներ Ես ֆրիլանսեր եմ, տնից եմ աշխատում ու կարող էի Հայաստանից եկող նորությունները օրվա մեջ կարդալ: Սկզբում շատ կպած չէի հետևում, հետո նորությունների հոսքը ձնագնդիկի պես սկսեց աճել: Հասկացա, որ ինչ-որ լուրջ բան է կատարվում, ընտանիքիս հետ կիսվեցի, նրանց էլ վարակեցի: Արդեն ամբողջ օրը ուղիղ միացումներ էինք նայում, ամուսինս գործից զանգում էր՝ իմանալու՝ ինչ է կատարվում, նրան թարմացումներով sms-ներ էինք ուղարկում. կարճ ասած՝ մեր տունը փոքրիկ հեղափոխական շտաբի էր վերածվել: Բոլորովին չէի կարողանում աշխատել ու դրանից էլ ավելի էի հպարտանում երևանցի դիզայներ ընկերներովս, որոնք ստեղծեցին «դուխովը» ու շարժման մյուս խորհրդանիշները: Միշտ կապի մեջ էինք Եվրոպայում ապրող հայրենակիցների հետ. Բեռլինի ընկերներիցս շատերը այդ օրերին չդիմացան, մեկնեցին Երևան: Ճիշտն ասած՝ շատ էինք անհանգստանում, վախենում, բայց նաև հասկանում էինք՝ այլընտրանք չկա: Ապրիլի 23-ին եկավ հրաժարականի լուրը: Որ լսեցի, տեղում քարացել էի: Հետո սկսեցի գիտակցել, հուզմունքից արտասվեցի: Իհարկե, բոլորս ակնկալում էինք այս պայքարի պատասխանը, բայց, փաստորեն, պատրաստ չէինք, հավատներս չէր գալիս: Այդ օրը երեկոյան մեր ընտանիքում տոն էր՝ բնականաբար հայկական կոնյակով:

Լանչին

Ժոզէֆ Տոլմաճեան գրաֆիկ դիզայներ Ընտանիքս դեմ էր, որ ես հանրահավաքների գնամ: Մերոնք Սիրիայի պատերազմն են տեսել, տեսել են՝ այնտեղ գարունը ինչպես եկավ ու շատ էին վախենում: Հրաժարականից մի երկու օր առաջ նույնիսկ ուժեղ վիճեցի նրանց հետ ու տուն չէի գալիս մինչև չէին քնում: Ապրիլի 23-ի առավոտյան եկանք գործի, մի քանի հոգով ձեռքներս վիրակապեցինք Նիկոլի պես ու իջանք հրապարակ: Շուտով լուր եկավ, որ նրան ազատել են, ու մենք էլ քայլեցինք դիմավորելու: Ինչպես և շատերը՝ հետևեցինք Նիկոլի հորդորին՝ գնացինք լանչ անենք ու մի քիչ հանգստանանք: Մի ութ հոգով նստած էինք ռեստորանում: Հաց էի ուտում ու ֆեյսբուքն էի թերթում, մեկ էլ աչքովս ընկավ «Արմենպրեսի» հրապարակումը: Սկսեցի բարձր կարդալ հրաժարականի լուրը, բայց մարդիկ միանգամից չհավատացին, ասում էին՝ այսքան հեշտ չէր հանձնվի: Իսկ ես արդեն հոգեպես պատրաստ էի, կանխազգում էի, որ կարևոր հաղթանակ ենք ունենալու: Ռեստորանով մեկ ծավալված թեժ քննարկումների ու փողոցից լսվող վանկարկումների մեջ հեռախոսս զանգեց՝ մաման էր, ասում էր՝ աչքդ լույս լինի, դե հիմա նորմալ տուն կգաս:

Կարինե Ղազարյան Արմինե Շահբազյան


ՔԱՂԱՔ Իմ Երևան

52 53

#3(49) 2018


Աննա Հակոբյան.

«Հրապարակները ինձ համար մնացին նույնը» Հին «Պոպլավոկ», մետրոյով «Շենգավիթից» «Երիտասարդական» ու երկար զբոսանքներ երեխաների հետ. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատմում է իր յուրահատուկ Երևանի մասին։

Ամեն օր դասի էի գալիս կենտրոն ու միշտ մետրոյով. փոքր ժամանակ մեր տունը Շենգավիթում էր, բայց ես սովորում էի 119-րդ դպրոցում ու Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում: Դասերից հետո սիրում էի զբոսնել քաղաքի հին ու նեղլիկ փողոցներով: Ստացվում էր, որ օրվա մեծ մասը փոքր կենտրոնում էր անցնում: Երևի դրա համար է, որ ես կապված եմ Երևանի, հատկապես իր սրտի հետ: Եվ քաղաքի ու իմ այդ կապը շատ ամուր է: Ուսանողական կյանք ես չեմ ունեցել՝ դրա տարածված դասական իմաստով: Դեռ նոր-նոր էի ընդունվել Երևանի պետական համալսարան, երբ հանդիպեցի ապագա ամուսնուս: Սկսեցինք ընկերություն անել, ու մեր ամբողջ ազատ ժամանակը իրար հետ էինք անցկացնում:

ընկերների, առաջին հերթին նրանց թանգարաններ ենք տանում, հատկապես՝ Մատենադարան և, իհարկե, Կասկադ: Էլ չեմ ասում այն փոքրիկ գողտրիկ վայրերի մասին, ուր կարելի է ուղղակի մի բաժակ գարեջուր վայելել ու հաճելի զրուցել: Երևանի գիշերների մասին շատ է խոսվում: Եվ իսկապես, քաղաքը երեկոյան սքանչելի է ու նաև շատ անվտանգ: Կենտրոնի փաբերն ու կենդանի երաժշտությամբ տեղերն էլ ապահովում են յուրակատուկ ակտիվ մթնոլորտ: Երևանը ոչ միայն գեղեցիկ է, այլև ունի իր ուրույն կոլորիտը, շունչը, որը պահմանվել է անկախ այն ամեն ինչից, որ տեղի է ունեցել այս տարիներին մեր քաղաքի հետ:

Հիմա դժվարանում եմ հիշել այն թեյարաններն ու սրճարանները, ուր ամուսնուս հետ ժամադրության էինք գնում՝ քաղաքը շատ է փոխվել: Բայց իմ անձնական ամենասիրած վայրը «Առագաստ» սրճարանն էր՝ «Պոպլավոկը»: Դպրոցի վերջին տարիներին շատ էի գնում այնտեղ, նստում, կարդում էի: «Պոպլավոկում» միշտ արվեստի մարդիկ էին լինում, ու այդ առանձնահատուկ մթնոլորտը չափազանց գրավիչ էր ինձ համար: Հետագայում էլի գնում էինք այդ սրճարան, բայց ինչպես գիտեք՝ այն շատ փոխվեց: Հին «Պոպլավոկը» այլևս չկա:

Ինձ խորը ցավ է պատճառում այն, ինչի վերածվեց Օղակաձև այգին տարիների ընթացքում: Մինչև հիմա չեմ կարողանում անտարբեր անցնել այդ տարածքով, չեմ կարողանում չնկատել այդ բոլոր շինությունները, կանաչ գոտիների վերանալը և ընդհանուր փնթի տեսքը: Շատ-շատ կուզեի այն իր նախկին տեսքով լիներ այսօրվա Երևանում: Այս բոլոր փոփոխությունների հետ կուզեի փոքր կենտրոնի շուրջ ունենայինք այդ կանաչը: Դա ինձ շատ է պակասում ու դա մի բան է, որի հետ չեմ կարողանում համակերպվել:

Երեխաների հետ մեր ամենասիրելի ժամանցի տարբերակը մի ամբողջ օր քաղաքի տարբեր վայրերով ու փողոցներով շրջելն է: Օրինակ, դուրս գալ շաբաթ կամ կիրակի, գնալ փոքրիկ կենդանաբանական այգի, սրճարան՝ մի բան ուտելու, իսկ երեկոյան անպայման շատրվանների մոտ: Հիմա, իհարկե, այնքան էլ չի ստացվում ժամանակ գտնել այդպիսի երկար զբոսանքների համար:

Վերջին տարիներին մի քիչ հեռացել եմ քաղաքի եռուզեռից՝ անընդհատ երեխաներով եմ զբաղված ու շատ քիչ ժամանակ եմ ունենում քաղաքի հետ կապս սերտացնելու: Դրա համար էլ երևանցու կերպարի մասին իմ պատկերացումները մի քիչ հնացել են: Չնայած այսօրվա քաղաքը ինձ մոտ ավելի ու ավելի է ասոցացվում գեղեցիկ ու կրթված երիտասարդների հետ, երիտասարդ զույգերի, ընտանիքների հետ, նրանց շփման, նրանց աչքերի պայծառության, նույնիսկ հագնվելու յուրահատուկ ոճի հետ: Ժամանակակից Երևանը ես զգում եմ այն ազատության հետ, որ կա երիտասարդների մեջ:

Երևանը ուրիշ քաղաքներից մի պարզ տարբերություն ունի՝ այն իմ քաղաքն է: Աշխարհում չկա ուրիշ մի քաղաք, որ իմը լինի: Հենց այդ պատճառով էլ ես չեմ կարող Երևանը օբյեկտիվորեն գնահատել, համեմատել մոլորակի մյուս քաղաքների հետ: Բայց ես նաև տեսնում եմ, որ օտերերկրացիներն են հավանում ու սիրում Երևանը: Երևանում բազմաթիվ են այն վայրերը, ուր կարելի է հյուրերին պատվով տանել: Երբ ընտանիքով հյուրընկալում ենք արտասահմանցի

Ոչ մի յուրահատուկ զգացողություն չեմ ունենում, երբ անցնում եմ Հանրապետության, Ֆրանսիայի կամ Ազատության հրապարակով: Հեղափոխությունը եկավ այնտեղ ու դուրս եկավ այնտեղից: Իսկ հրապարակները ինձ համար մնացին նույնը, ինչ եղել են ամբողջ կյանքիս ընթացքում:

Կարինե Ղազարյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔ Պատումներ Հայաստանից

Ըսիգ իննովացիա՜ է Ներկայացնում ենք «Պատումներ Հայաստանից» շարքի հերթական պատումը: Շարքին կարելի է հետևել ամսագրի թողարկումներում և medium.com/storiesfromarmenia բլոգում:

Արմինեն գիտեր, որ բոլոր հնարավոր չափանիշներով իր հարաբերությունները Հակոբյանի հետ անտրամաբանական են և անհեռանկար։ Որ իրենց սիրավեպը (եթե այդպես կարելի է կոչել երեք շաբաթ շարունակվող պարբերական հանդիպումները երեկոյան՝ աշխատանքից հետո) ընկերուհիների համար կդիտվի նույնքան անհավանական ու, մեղմ ասած, տարօրինակ, որքան երկու ամսվա վաղեմության՝ Անահիտի որոշումը՝ թողնել լավ աշխատանքը Երևանում ու մեկնել Գավառ՝ կանանց իրավունքների հարցերով զբաղվելու նպատակով։ Եվ ահա, նա Գյումրիում է, եկել է երեխաներին մեդիա-գրագիտություն սովորեցնելու, իսկ երեկոյան՝ բոլորից թաքուն, Հակոբյան Գրիշայի հետ դուրս է գալիս զբոսնելու հին քաղաքի հին փողոցներով։ Երբեմն գնում կոստյումով գործի գնացող Հակոբյանի տուն։ Երբեմն հրավիրում իր ժամանակավոր կացարան՝ թեյ խմելու։ Եվ դա շատ տարօրինակ է, քանի որ նրանք այնքան տարբեր աշխարհներից են, այնքան տարբեր շրջապատ ու այնքան տարբեր անցած ուղիներ ունեն, որ իրենց կապող ոչինչ չպետք է լիներ։ Այս ամենի մասին Արմինեն հասցրեց մտածել այն հինգ վայրկյանների ընթացքում, երբ թափ էր հավաքում նրանց համբույրը՝ բազմաբնակարանի կիսամութ շքամուտքում։ Արմինեն հենված էր պատին, ու եթե ճիշտ է ինչ-որ եվրոպացի փիլիսոփայի այն խոսքը, թե հոգիները հանդիպում են համբույրի ժամանակ սիրահարների շուրթերին, ապա իր և Հակոբյանի հոգիները ոչ միայն հանդիպել էին, այլև իրենք էին կրքոտ համբուրվում։ Արմինեն նորից մոռացավ ամեն բան, գլուխը ետ տարավ ու զգաց, թե ինչպես կոստյումավոր տղամարդու համբույրները տեղափոխվեցին պարանոցին, այնտեղ, ուր 19-րդ դարի հնաոճ օդապարիկի դաջվածքն էր։ Մատները սահեցրեց Հակոբյանի կարճ կտրած, զգալիորեն սպիտակած մազերի միջով։ «Գրողը տանի, էս ի՞նչ եմ ես անում»։ Հոգիների հանդիպումն ավարտվեց շատ կտրուկ։ Չեղարկման նախաձեռնողը Արմինեն էր։ — Լիքը գործ ունեմ, — ձեռքերով մեղմ հրելով հայտնեց Արմինեն, — քսանվեց հատ աշխատանք պիտի կարդամ մինչև առավոտ։ — Ամեն ինչ երեխեքի համա՜ր, հը բը ե՞ս, — կեղծ նեղված ձայնով բողոքեց Հակոբյանը։ — Բայց ես քովս գինի ունեմ, գիշերն էլ ահագին երկար ա… — Չես կաշառի, — ժպտաց Արմինեն, թեև դեմ չէր լինի գինով շարունակել երեկոն։ — Պա՜հ, չկաշառվող մարդ չկա, հավատա, — իմացող տոնով հակաճառեց Հակոբյանը։ — Ես կպայքարեմ քո կաշառքների հետ կոռուպցիայի դեմ լայնածավալ պայքարի շրջանակում, — պայուսակից դռան բանալին հանելով հայտնեց Արմինեն։ — Կոռուպցիայի դեմ պայքարը միֆ ա, որտև մարդու բնության դեմ հեչ չես կռնա պայքարես։ — Դուք չարաչար սխալվում եք, պարոն Հակոբյան, — տղամարդուն արագ համբուրելով ասաց Արմինեն, ապա մոտեցավ դռանը, — Վաղը կգրեմ։

***

Երբ օդապարիկի դաջվածքով զարմանալի երևանցի կինը կորավ դռան ետևում, Հակոբյան Գրիշան հոգոց հանեց ու կպցրեց ծխախոտը։ Գինու շիշը ցցված էր ուսից կախված պայուսակից։ Հակոբյանը նայեց փակված դռանը, հետո շշի ծայրին ու արձանագրեց. «Ափսոս»։ Ու այդպես, ծխելով դուրս եկավ շքամուտքից։ Մի քանի քայլ այն կողմ մեքենան էր կայանած։ Բայց մի քանի քայլ իրականացնել չհաջողվեց՝ մթության միջից հանկարծ հայտնված ամուր ձեռքերը անսպասելիորեն բռնեցին նրա պիջակի օձիքից ու դեմ տվեցին (եթե ոչ ծեփեցին) շենքի պատին։ Մինչ Հակոբյանը կհասցներ հարցեր տալ, երրորդ ձեռքը՝ բռունցքի տեսքով, վայրէջք կատարեց նրա 43-ամյա այտին։ Ծխախոտը ընկավ գետնին ու մթության մեջ վերջին անգամ երևաց կարմիր բոցը։ Աչքերի դիմաց մթնեց, Հակոբյանը փորձեց շարժվել, ազատվել անծանոթներից, հասկանալ, թե ինչ է վերջապես կատարվում, բայց փոխարենը լսեց կոտրվող ապակու շրխկոցը, ապա, երբ բացեց աչքերը, կոկորդին զգաց իր իսկ պայուսակից հանված գինու շշի՝ սուր, կտրող ծայրերով կոտրված մնացորդը։ Լսեց. — Ընկերներդ ուզում են հիշացնեն, որ իրանք իրանց մասը վաղուց կատարել են, իսկ դու ինչ-որ շատ երկար ես ձգձգում ու շատ հաճախ ես անհասանելի լինում, երբ որ զանգում են։ Պըդի քիչըմ օյղամիշ էղնիս։ — Ծո՜ թողեք ու նորմալ բացատրեք… — Հակոբյանը փորձեց վստահ ու զայրացած հնչել, բայց ստացվեց վախեցած ու անվստահ։ — Բացատրում ենք՝ քո ընկերներին քցել չի կարելի։ Թե չէ մյուս անգամ չենք սպասի, որ էն էրևանցի դասախոս ընգերուհուդ տուն ճամփես, նոր մոտենանք։ Կամ կարող ա միանգամից քրոջդ տուն մտնենք։ Հակոբյանը կատաղեց, փորձեց շարժվել։ Անհայտ ձեռքերը թողեցին նրան, ու արդեն մի քանի քայլ հեռվից լսվեց. — Մի շաբաթվա մեջ պայմանագրերը էղնին սեղանին։ Կամ մինչև վերջին կոպեկը հետ կուդաս։ Հեռացող քայլերի քստքստոցի ներքո Հակոբյանը նստեց մայթեզրին ու երկու ձեռքով բռնեց գլուխը։

Զարթուցիչը սկսեց աղաղակել ժամը յոթն անց երեք րոպեին՝ ինչպես ամեն աշխատանքային օր։ Լուսինեն արդեն արթուն էր՝ նախքան զարթուցչի աղաղակելը

54 55

#3(49) 2018

***

Զարթուցիչը սկսեց աղաղակել ժամը յոթն անց երեք րոպեին՝ ինչպես ամեն աշխատանքային օր։ Ինչպես ամեն աշխատանքային օր՝ Լուսինեն արդեն արթուն էր՝ նախքան զարթուցչի աղաղակելը։ Նախ՝ նա աչքերը փախցրեց հին փայտյա շրջանակով լուսամուտի և թափանցիկ վարագույրի միջով սողոսկած արևից, հետո ափով ճակատից հեռացրեց կարճ սև մազերի փունջը, ապա նույն ձեռքի արդեն ավտոմատացված շարժումով անջատեց հեռախոսի ձայնը։ Հոգոց հանեց, իջավ անկողնու դեր կատարող հյուրասենյակի բազմոցից ու գնաց լվացվելու։ Տասը րոպե անց, երբ սուրճը արդեն եռում էր հին գազօջախի վրա դրված ժեշտից սրճեփի մեջ, կանչեց տղային, որը քնած էր տան միակ ննջարանում։ Պատասխան չստացավ։ Փորձեց կրկին. — Դավո՜, ոտքի՜։ Դպրոցից կուշանաս։ Դա՞վ։


Պատումներ Հայաստանից Հայաստանը լի է հետաքրքիր պատումներով և արկածներով: Medium.com/StoriesFromArmenia բլոգը կփորձի ներկայացնել մի թաղամասի միահյուսված պատմություններ այն մասին, թե ինչպես է մեր ազգը ներդնում նորարարությունն ու միաժամանակ պահպանում սովորույթներն ու ավանդույթները՝ գլոբալացված աշխարհում վերասահմանելով իր ինքնությունը: Պատմությունների հեղինակն Արտավազդ Եղիազարյանն է: Նա ոգեշնչվում է Երևանում և ընդհանրապես Հայաստանում գոյացող ամեն պատմության հանդեպ անսպառ հետաքրքրությունից: Այստեղ նա գրում է մարդկային վարքագծի ու արժեհամակարգի նրբությունների մասին՝ մեր և հարևանության երկրների համատեքստում։ Նազարեթ Սեֆերյանը բլոգի հայերենից անգլերեն թարգմանիչն է, ում աշխատանքի շնորհիվ աշխարհի բնակչության ավելի մեծ մասը կարող է ծանոթանալ Հայաստանից այս պատմություններին: Նկարազարդումների հեղինակն էլ նկարիչ Վիլյամ Կարապետյանն է:

Կես ժամ անց նախաճաշում էին 34 տարեկան Լուսինեն ու 13 տարեկան Դավիթը։ Վերջինս երկու ձվով ձվածեղը շտապելով ուտում էր միանգամից թավայից՝ ժամանակ չկար։ Լուսինեն դանդաղ ֆռթացնում էր սև սուրճը՝ դառը («կյանքիս նման»՝ սիրում էր ասել), լավ եռացրած, առանց սերի։ Այս տեսարանը կրկնվում էր ամեն օր արդեն չորս տարի։ Չորս տարի առաջ Տոլյատիում Լուսինեի ամուսնուն սպանեցին վերջինիս կիսաքրեական գործընկերները («ասում էի՝ դրանց հետ ի՜նչ գործ ունես»)՝ այդպիսով վերջ դնելով ռուսաստանյան խոպանում նրա կյանքի տարօրինակ էջին։ Վերցրեց Դավոյին ու առանց երկար մտածելու վերադարձավ Գյումրի, որտեղ չէր եղել տասը տարի։ Լավ էր՝ եղբայրն այստեղ էր, պաշտոն ուներ, սկզբի ժամանակներում օգնեց, որ ոտքի կանգնեն։ Այդ ընթացքում մահացել էր Լուսինեի մայրը հորից մի քանի տարի անց։ Եվ ահա, հայրական տունը՝ 88-ին հրաշքով չվնասված, դարձավ նոր կյանքի նոր էջի գործողության վայր։ Երկրի մոլորակի երեսին երրորդ տասնամյակը բոլորելուն պես Լուսինեն որոշեց, որ ինքնախղճահարությամբ զբաղվելու ժամանակ չկա։ Մի գիշեր գրեթե միայնակ, տխուր ու անհույս երեսունքից հետո, երբ Դավոն արդեն քնել էր, Լուսինեն դարդոտած նստեց խոհանոցում՝ վաղուց սառած սուրճից կում-կում խմելով։ Հետո տեսավ սեփական արտացոլանքը պողպատյա թեյնիկի փայլուն մարմնին ու խոստացավ այդ արտացոլանքին, որ այս պահից դադարում է խղճալ ինքն իրեն ու սկսում է ուղղակի ապրել՝ ոնց կստացվի։ «Բոլորը կռնան, դու չե՞ս կռնա», բավական մուննաթով լի ասաց նա արտացո-

*** Շարունակությունը կարդացեք

Medium.com/StoriesFromArmenia բլոգում

լանքին։ Զայրացած թափեց անհամ սուրճը, գնաց քնելու, հաջորդ օրը արթնացավ առանց սեփական անձի նկատմամբ խղճահարության։ — Մամ, էսօր ուշ կուգամ, Թումո ունեմ, — պայուսակը վերցնելով ու դեռ հացով ձվածեղը ծամելով՝ հայտնեց Դավոն։ — Լավ։ Եթե Արմիշին տեսնես, ասա, որ ընդմիջմանը սուրճով սպասի ինձ ներքևը։ Արդեն փակվող դռան արանքից լսվեց Դավոյի «լա՜վ»-ը։ Հինգ րոպեից տնից դուրս եկավ նաև Լուսինեն՝ 9-ին վարսավիրանոցում արդեն պայմանավորվածություն ուներ։ Ուշանալու դեպքում տհաճ զրույցներ էին սպասվելու. գեղեցկության սրահի տեր (նույնիսկ տիրակալ) Զուռնաչյանը արդեն վաղուց թարս էր նայում Լուսինեին։ Ճանապարհին զանգ ստացավ եղբորից։ Գրիշայի ձայնը կասկածելի լարված էր՝ սովորաբար նրանից կենսուրախ ու ինքնավստահ մարդ շատ դժվար է գտնել։ Նա ինչ-որ բաներ էր խոսում այն մասին, որ լավ կլինի Լուսինեն Դավոյի հետ որոշ ժամանակով գնա Երևան, որ նա իրենց համար ամեն ինչ կկազմակերպի, նույնիսկ ծանոթ վարսավիրանոցում տեղ կարող է ապահովել աշխատանքի համար։ Բայց Լուսինեն ասաց, որ հիմա խոսել չի կարող, ավելի լավ է երեկոյան հանգիստ նստեն։ Հեռախոսն անջատելուց հետո նորից զարմացավ եղբոր տարօրինակ պահվածքի վրա և մտքում նշեց, որ «էդ էր մնում, ինքը Գյումրուց գնա, այ քեզ բան»։ Աչքի ծայրով իրենց փողոցում՝ մուտքից ոչ հեռու, նկատեց կասկածելի հայացքով երկու տղամարդու, բայց առանձնապես ուշադրություն չդարձրեց։ ***

Նախագծին աջակցում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում:

Արտավազդ Եղիազարյան Վիլյամ Կարապետյան


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Քաղաքական պաստառներ, 1988 թ. Թավշյա հեղափոխությունից մի քանի շաբաթ անց Հանրապետության հրապարակում գտնվող Արտաքին գործերի նախարարության նախկին շենքում բացվեց քաղաքական պաստառների ցուցահանդես: Կազմակերպիչները՝ հայաստանյան HAYP Pop Up Gallery-ն և Ցյուրիխի դիզայնի թանգարանը, հավաքել էին տարբեր տարիների հայկական ու շվեյցարական պաստառներ, որոնց մեջ կային ինչպես պարզապես ակտիվիստ քաղաքացիների, այնպես էլ ճանաչված նկարիչների ստեղծագործություններ: Հայկական հատվածի մեխը 1988-ի ցույցերի քաղաքական պաստառներն էին, առանց որոնց դժվար է պատկերցնել 30 տարի առաջվա համաժողովրդական շարժումը։

56

#3(49) 2018


BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.