#4(50) 2018
Երևանից՝ Երևանին
քաղաքի հոբելյանն ու լեգենդար կոնյակը
Տե՛ս նոր Երևանը
Բիայնա Մահարի
Մ
ի քանի ամիս առաջ արտասահմանից հյուրեր ունեի: Ինչպես հաճախ պատահում է, մինչև չգան արտասահմանից հյուրերը, չես բաշարի ուսումնասիրել այն հրաշալի բաները, որոնք ամբողջ կյանքդ քթիդ տակ են: Այդպես կյանքիս մեջ առաջին անգամ եղա Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանում (և շփոթված թեման փոխեցի, երբ հիացած հյուրս հարցրեց՝ «երևի էստեղ հաճախ եք գալիս, չէ՞»): Հիմա իմաստ չունի պատմելու, թե ինչ հրաշքներ տեսանք այնտեղ (իզուր չեն թանգարանն այստեղ անվանում գանձարան), միայն կնշեմ ամենամոգական տարրը՝ գոլորշացող սպիրտի բուրմունքը՝ «հրեշտակների բաժինը»: Բարի հրեշտակները ավելին չեն ուզում, փոխարենը մեզ թողնում են հայկական կոնյակի ամբողջ պատմական հարստությունը և ապագայի գանձերը: Դրանից հետո նորից առիթ եղավ գնալու գործարան: Այս անգամ՝ է՛լ ավելի անսպասելի: Լուրջ, երբեք մտքովս չէր անցնի, որ ԵԿԳ-ի պատմական սրահներում, կոնյակի բույրի ներքո և հավես մարդկանցով շրջապատված՝ կկարողանամ լսել, հետո նաև մի քանի բառ փոխանակելու Ջոն Մալկովիչի հետ: Ոչ մի արտասովոր բան՝ ԱՐԱՐԱՏ-ի Զրույցի երեկոյի հերթական թողարկումն էր:
Դեռ չէի հասցրել հետ գալ այդ հանդիպումից, երբ ուրբաթ-երեկոյի շրջանակում երևանյան մի հրաշալի բար կատարած ոչ պաշտոնական այցի ժամանակ պատվիրեցի Yerevan Mule կոկտեյլը՝ պետք էր մի քիչ խելքի գալ բուռն աշխատանքային շաբաթվա վերջում: Եվ ի՞նչ: Հերիք չի հրաշալի կոկտեյլ եմ ըմպում, դեռ մի բան էլ նվեր եմ ստանում՝ ԵԿԳ-ի շենքի պատկերով մի փին: Իսկ հետո եկավ Երևանի 2800-ամյակը նշելու ժամանակը: Բայց ի՞նչ նվիրես մի քաղաքին, որ իր կյանքում տեսել է գրեթե ամեն ինչ: Երևանի կոնյակի գործարանը միացավ տոնին իր յուրահատուկ ոճով. վերակենդանացրեց տասնամյակներ առաջ ստեղծված, բայց որոշ ժամանակով ստվեր անցած «Երևան» կոնյակը: «Երևանն» ամենաթունդն է ԱՐԱՐԱՏ կոնյակների շարքում՝ 57 տոկոս, նրանով իրենց սառած օրգանիզմներն են տաքացրել Հյուսիսային Բևեռում աշխատող գիտնականները: Պատկերացրեք, թե որքան հաճելի պետք է լիներ այս սառնամանիքին զգալ արևոտ Երևանի ջերմությունը: Լավ է, որ քաղաքի հոբելյանն արեց այնպես, որպեսզի այդ ջերմությունը նորից լինի մեզ հետ: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ
04
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, նոր գրքեր, վինիլների խանութ և այլն։
10
06
Իրադարձություն ՌեԱնիմանիա 2018 Անիմացիոն ֆիլմերի հոբելյանական 10-րդ փառատոնի լավագույն ֆիլմերը։
Պատմություն Համտեսի ասպետը Ինչպես Մարգար Սեդրակյանի ստեղծած ըմպելիքները համաշխարհային համբավ բերեցին Երևանի կոնյակի գործարանին։
13
Ինֆոգրաֆիկա Երևան կոնյակ Վերածնված կոնյակի մասին հակիրճ. միայն թվեր ու փաստեր։
14
Թանգարան Երևանի կոնյակի գանձարան Բազմաթիվ զարմանալի իրեր ԱՐԱՐԱՏ թանգարանի բացառիկ հավաքածուում:
08
Անվտանգություն #UcomRoaming Ucom ընկերության սոցցանցային ֆոտոմրցույթի արդյունքները:
Շապիկ՝ Նարեկ Վան
Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Հասմիկ Պապիկյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան
18
Էկոլոգիա Աննախադեպ կանաչապատում ԵԿԳ-ի աշխատակիցների՝ Համընդհանուր պատասխանատվության տոնական օրը Բուսաբանական այգում:
32
Իմ Երևան Վահան Ստեփանյան Ինչպես Rambalkoshe Modern Art Museum-ում լուսանկարիչ Վահանի Ստեփանյանի համար կենտրոնացավ ամբողջ Երևանը:
20
Հանդիպում Ջերմ զրույցներ Ջոն Մալկովիչն ու այլ հետաքրքիր խոսնակներ, որոք եղել են Երևանում ԱՐԱՐԱՏ Զրույցի երեկոների շրջանակում։
34
Բար Երևանը վայելելու համար Մեր լրագրողը փորձել է ARARAT կոնյակների հիման վրա ստեղծված կոկտեյլները (և չի փոշմանել)։
24
Դիզայն Թույն տպեր թույն տպերից, մաս III Թույն տպերը վերադառնո՜ւմ են։
36
27
Մոբայլ Լրացված 2800-ամյակ Arloopa-ի և Երևանի կոնյակի գործարանի համատեղ՝ ARARAT Yerevan հավելվածը։
Ֆոտոնախագիծ Yerevan Stories ARARAT-ը և Pan Photo գործակալությունը ներկայացրել են Երևանը պատկերող մի քանի ֆոտոպատմություն, մենք ընտրել ենք դրանցից չորսը։
44
Այնտեղ Աշխարհասփյուռ Արարատ Կինո, թատրոն, օպերա՝ լեգենդար ARARAT կոնյակների աջակցությունը միջազգային մշակութային նախագծերին։
48
Կադրերի բաժին Երևանի կոնյակի գործարանի շենքը, 1940-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից։
28
Քարտեզ Թաքնված Երևան Մայրաքաղաքի թաքնված անկյունները՝ նոր ուղեցույցում։
30
Իմ Երևան Կարին Մադելրիո Ինչի շնորհիվ է ԵԿԳ վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն իրեն Երևանում զգում ինչպես տանը:
Համարի վրա աշխատել են՝ Կարինե Ղազարյան, Էլեն Բաբալյան, Ամալի Խաչատրյան, Արեգ Դավթյան, Աշոտ Գարունց Լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Սահակ Մուրադյան, Բիայնա Մահարի, Pan Photo, ԵԿԳ Տառատեսակ Arek Armenian by Rosetta
«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան
Հայաստանի Հանրապետություն, 0014, Երևան, Պարույր Սևակ 8 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com
© 2011-2018 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 07.09.2018
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ
Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine Գլխավոր հովանավոր
2 3
#4(50) 2018
Թողարկման գործընկեր
Համարը լույս է տեսել ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ
instagram.com/ evnmag
Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: « ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից
Նոր նստավայր
Հայաստանի վերացման, աղջիկներին ոչ հարիր աշխատանքի և այլնի մասին բարձրաձայն մտորում են տաքսիստները:
Սիմփլ պիցցա բար, Մաշտոցի 37/1
***
Նիկոլը երեք օրով վարչապետություն տար ինձ՝ սաղ հարցերը կլուծեի, էլի կվերադարձնեի աթոռը: Դե, սկզբի համար երկրից կվտարեի բոլոր էն անասուններին, որոնք ավտո քշել չգիտեն, բայց սաղ օրը մեր կյանքը վտանգի տակ են դնում իրանց անգրագիտությամբ: Բա որ քշել չգիտեն, հերիք չի, մի հատ էլ աջ ռուլ են նստում…
***
Էս ամեն ինչ մի հատ մեծ պլանի մաս ա, ոչ մի բան էլ չի փոխվել: Պլանն էլ շատ պարզ ա՝ Հայաստանը թափ տալ, մարդաթափել ու վերացնել, որովհետև մենք խանգարում ենք շատ մեծ ուժերին: Ինչ ա, չի երևու՞մ, որ լրիվ դեպի դա ա գնում: Դե կտեսնես:
Ինչպես երևում է անվանումից սա պարզապես պիցցայանոց է՝ պարզ ու հասարակ մոտեցմամբ: Մենյուն ներառում է 12 տեսակի պիցցաներ (այդ թվում՝ առանց մսամթերքի, գները՝ 1800-2800 դրամ), աղցաններ, նախուտեստ, չրթելիք, գարեջուր և զովացուցիչ ըմպելիքներ: Այդ ամենը կարելի է նաև պատվիրել տանելու համար:
2րդ հարկ, Աբովյան 3/1
Աբովյանի ամենագեղեցիկ շենքերից մեկի (ԱՕԿՍ-ի) երկրորդ հարկում տեղակայված «2րդ հարկը» իրականում եռամիասնության փայլուն օրինակ է: Սա միաժամանակ բար է (կոկտեյլներ, հայկական և դրսային գինիներ), ռեստորան (եվրոպական ֆյուժն ուտեստներ՝ հայկական թարմ սննդամթերքից) և Երևանում միակ (եթե չհաշվենք Վերնիսաժը) վինիլային սկավառակների խանութը: Ընդ որում անընդհատ թարմացվող վինիլադարանը ներառում ինչպես ռետրո սկավառակներ, որպիսիք կարող եք գտնել երաժշտասեր մեծ հորեղբոր տանը կամ Վերնիսաժում, այլև նոր հրատարակություններ. վինիլային մշակույթն այսօր աշխարհում վերածնունդ է ապրում և շատ երաժիշտներ նոր ալբոմները թողարկում են նաև այդ ձևաչափով:
Բակ75, Կողբացի 75
***
Կողբացու փողոցում (հասցեն ուղղակի ազդել է անվան վրա) բացված այս նոր փաբը ծնվել է արտասահմանում ապրող, բայց հայրենադարձվելու մասին երազող Րաֆֆի և Հարութի ընկերությունից: 2018 թվականին նրանց սերը դեպի Հայաստանը, երաժշտությունը և լավ ժամանցը հանգեցրին Երևան տեղափոխվելուն և հավես տժժալու տեղ բացելուն: Այդպես ծնվեց Բակ75-ը, որի պաշտոնական բացման օրը ելույթ ունեցավ Ռուբեն Հախվերդյանը, և որտեղ ընդհանրապես կենդանի երաժշտությունն անպակաս է:
Չեմ հասկանում՝ աղջիկը ո՞նց կարա նստի մոտո ու ուտելիք առաքի: Ես որ լինեի իրա տեղը, սկի մտքովս տենց բան չէր անցնի: Պատկերացրա՝ ինչքան են հետևից շվցնում ու ռեպլիկներ թողնում:
***
Մենակ գնդակահարությունները կփրկեն էս երգիրը: Հեղափոխությունը հեղափոխություն, բայց իրոք կարգին վենդետա ա պետք, որ մի բան փոխվի:
***
Մենակ անցյալ ամիս մի հարյուր հոգի մարդ են բռնել՝ առանց համարների քշող: Լավ են արել բռնել են, պիտի մի հատ լավ հետևները փեդ կոխեն: Առանց փեդ կոխելու դրանք ոչինչ չեն հասկանում:
4 5
#4(50) 2018
Միջոցառում Նախաճաշ Երևանի կոնյակի գործարանում
Հուլիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանում տեղի ունեցավ հանդիպում-նախաճաշ ընկերության ղեկավարության և լրատվամիջոցների ներկայացուցիչների միջև: Հանդիպման թեման մայրաքաղաքի 2800-րդ հոբելյանի տարում հատուկ գործարկվող «ԱՐԱՐԱՏ Երևան» նախագիծն էր և դրա շրջանակում նախատեսվող մի շարք նախաձեռնությունները, օրինակ՝ «ԱՐԱՐԱՏ Երևան» հավելվածը և «Երևանի պատմություններ» Ֆոտոնախագիծը: Բայց քննարկման գլխավոր թեման, իհարկե, լեգենդար Երևան կոնյակի վերածնունդն էր: Այն կհանձնվի հանրության դատին սեպտեմբերին և կհամալրի ԱՐԱՐԱՏ կոնյակների հազվագյուտ հավաքածուն:
Ինչ անել Unsound Dislocation՝ Երևան
Սեպտեմբերի 20-22, Nine, Unsound-ը միջազգային էլեկտրոնային և փորձարարական երաժշտության փառատոն է, որը տեղի է ունենում աշխարհով մեկ, ներառյալ նրա ծննդավայր Կրակովը, Նյու Յորքը, Տորոնտոն և Լոնդոնը: Անցած երեք տարիների ընթացքում Unsound Dislocation նախագիծը անցկացրեց փառատոներ Ուկրաինայում և Բելառուսում, Ռուսաստանում, Կենտրոնական Ասիայում և Կովկասում: Ներկայացվելով Գյոթեի անվան ինստիտուտի կողմից՝ Dislocation-ի շրջագայության վերջնական կանգառը Երևանն է: Նախատեսվում են համերգ, ակումբային երեկո և աֆթերփարթի միջազգային արտիստների լայնափով: Մուտքն ազատ է լինելու:
Nino Katamadze & Insight
Արամ Խաչատրյան համերգասրահ, սեպտեմբերի 29 Հայ-վրացական դարավոր բարեկամության ամենավառ ապացույցներից մեկը՝ վրացական ջազի թագուհի Նինո Կատամաձեն, իր Insight խմբի հետ Երևանում լինում է գրեթե ամեն տարի: Եվ դա հրաշալի է: Հերթական համերգի տոմսերի արժեքն է 5000-25000 դրամ:
Թեյի ու սուրճի երկրորդ միջազգային փառատոն
Սեպտեմբերի 28-29, Կարապի լիճ Հայաստանյան թեմատիկ փառատոների շարքն անցյալ տարի հարստացավ ևս մեկով՝ իրենց արժանի տեղ ստացան թեյն ու սուրճը: Եվ ահա, երկրորդ անգամ Կարապի լճի տարածքում կարելի է վայելել սուրճ և թեյ՝ համեղ աղանդերով, մասնակցել համտեսին ու գնել սուրճ ու թեյ՝ մեծածախ գներով: Փառատոնի գլխավոր միջոցառումը կդառնա սուրճի, թեյի ու համապատասխան պարագաների ցուցահանդես-վաճառքը: Փառատոնի մեկնարկի օրը կանցկացվի Հայ բարիստաների առաջնություն (մասնակիցը պետք է 15 րոպեների ընթացքում հասցնի ներկայացնել իրեն և իր պատրաստած սուրճը և պատրաստի սուրճի մի քանի տեսակ):
Նոր գիրք
Քրիստիան Բատիկեան «Մետաղէ երազներ», Ինքնագիր գրական ակումբ
Ժամանակակից երիտասարդ հայ արձակի ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ արևմտահայ գրող Քրիստիան Բատիկեանի առաջին գիրքը՝ «Սուփըր հերսները կը մեռնին ամրան» ժողովածուն լույս է տեսել 2016, իսկ այս տարի հեղափոխությունից հետո լույս տեսավ նրա երկրորդ գիրքը՝ «Մետաղէ երազներ» վեպը: Երբեմն բարձրաձայն ծիծաղ հարուցող, բայց նաև նուրբ ու դրամատիկ գիրքը պատմում է Փարիզում բնակվող երեք ուսանող ընկերների մասին, որոնց երազները, ինչպես հեղինակն է պնդում, մետաղյա են:
Առաքել Սեմիրջյան «Հետողորմյա», Անտարես
Հիշո՞ւմ եք, երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին խորհուրդ էր տալիս կարդալ արդի հայ արձակ և թվարկում հեղինակներին: Առաքել Սեմիրջյանը նրանց թվում էր: Գրողի նոր՝ «Հետողորմյա» ժողովածուն Հայաստանի մասին է՝ անկախության երկու կողմի մասին: Հերոսները ժամանակակից են: Ողբերգական կերպարներ (թեև հումորվ գրված գիրք է), որոնց հետ մեզ հարստացնում է գրքի լեզուն: Այս գիրքը զգացողությունների հրավառություն է: Ընթերցողն այդ հրավառության սպառողը չէ, այլ շարունակողը:
Ուիլյամ Սարոյան «Հայրիկ, դու խենթ ես», Անտարես
Այս տարի լրացել էր Ուիլյամ Սարոյանի 110-ամյակը: Մենք շարունակում ենք սիրել ու հպարտանալ նրանով, բայց Սարոյանի որակյալ հայերեն թարգմանությունները մինչ օրս հազվադեպ երևույթ են: Եվ ահա, «Անտարեսն» ու թարգմանիչ Զավեն Բոյաջյանը փորձում են շտկել իրավիճակը՝ ներկայացնելով գրողի ուշ շրջանի ամենակարևոր գործերից մեկը՝ «Հայրիկ, դու խենթ ես» վեպը, որտեղ հեղինակն իր 10-ամյա որդու հետ իրենց Մալիբուի տանը պարզապես խոսում է կյանքից և աշխարհից: Մոտ ապագայում հրատարակչությունը խոստանում է առանձին գրքերով տպագրել սարոյանական այլ ստեղծագործություններ:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն
ՌեԱնիմանիա
2018
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երևանում կանցկացվի հոբելյանական, 10-րդ ՌեԱնիմանիա փառատոնը։ Այդ օրերին, ինչպես ամեն տարի, անիմացիոն կինոյի սիրահարները կարող են մեծ էկրանին դիտել տարվա ամենակարևոր նմուշները։ Ներկայացնում ենք հոբելյանական փառատոնի ամենադիտարժան ֆիլմերը։
«Ֆունան» (Funan)
Ռեժիսոր՝ Դենի Դո Բելգիա, Կամբոջիա, Ֆրանսիա, Լյուքսեմբուրգ | 2018 Եվ նորից անիմացիոն ֆիլմ՝ անցյալի սարսափների մասին։ Այս անգամ հեղինակներն առաջարկում են ուղևորվել 1970-ականների Կամբոջիա, որտեղ Կարմիր Քհմերները՝ դիկտատոր Պոլ Պոտի ղեկավարությամբ բացել էին դժոխքի դռները։ Գլխավոր հերոսուհին միայնակ մայր է, որը պետք է ուժ գտնի իր մեջ դիմակայելու Քհմերների ռեժիմին և գտնի որդուն, որին առևանգել են ընտանիքի տարհանման ժամանակ։ Ֆիլմի վերնագիրը Կամբոջիայի և հարակից մի քանի այլ երկրների կազմում գտնվող տարածաշրջանի անվանումն է։
«Փեսախ՝ մազոխիզմ» (Seder-Masochism)
Ռեժիսոր՝ Նինա Փեյլի ԱՄՆ Ամերիկուհի անիմատոր Նինա Փեյլիի առաջին լիամետրաժը՝ 2008 թվականին լույս տեսած «Սիտան բլյուզ է երգում» ֆիլմը հիմնված էր Ռամայանայի վրա։ Տասը տարի անց նրա հաջորդ ֆիլմը կրկին գործ ունի կրոնական տեքստի հետ, այս անգամ Հին Կտակարանի «Ելքի»։ Բնականաբար, սա ոչ թե բառացի էկրանավորում է, այլ գրքի մոտիվներով պատում։ Փեյլիի ֆիրմաին հումորն (փնտրեք This Land is Mine կարճամետրաժը, որպեսզի պատկերացնեք) ու գրավիչ անիմացիոն ոճը երաշխավորում են անմոռանալի 88 րոպե մեծ էկրանի մոտ։
«Մարդը սպանված է» (Un homme est mort)
Ռեժիսոր՝ Օլիվյե Կոսու Ֆրանսիա Վավերագրական անիմացիան շարունակում է մեծ քայլելով գրավել կինոաշխարհը։ Հատկապես ակտիվ են այս ոլորտում ֆրանսիացիները։ «Մարդը սպանված է» վավերագրական դրաման հիմնված է Էթյեն Դավոդոյի 2006 թվականի համանուն գրաֆիկական նովելի վրա, որն էլ, իր հերթին, ոգեշնչված է այժմ կորսված վավերագրական ֆիլմի վրա։ Ուշադրության կենտրոնում 1950 թվականին ֆրանսիական Բրեստ քաղաքում բանվորների ցույցերն են և դրանց հետևանքով բանվոր Էդուարդի սպանությունը։
«Շվեյցարացի Քրիսը» (Chris the Swiss)
Ռեժիսոր՝ Անյա Քոֆմել Շվեյցարիա Եվս մեկ վավերագրական անիմացիա (թեև իրական նկարահանումների խառնուրդով), բայց այս անգամ շատ ավելի անձնական։ Շվեյցարուհի Անյա Քոմֆելը մի կողմից ներկայացնում է 1990-ականների սարսափելի պատերազմը Բալկաններում, մյուս կողմից ուսումնասիրում իր եղբոր՝ լրագրող Քրիսի խորհրդավոր և այդպես էլ չբացահայտված սպանությունն այդ պատերազմում։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի Կաննի կինոփառատոնի զուգահեռ ծրագրերից մեկում։
Արեգ Դավթյան
6 7
#4(50) 2018
evnmag.com
կարդացեք առցանց
ՔԱՂԱՔԱՄԵՋ Անվտանգություն
#UcomRoaming
Ucom ընկերության սոցցանցային ֆոտոմրցույթի արդյունքները: Ամսվա սկզբին ամփոփվեցին 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Instagram-ում կայացած #UcomRoaming առցանց մրցույթի արդյունքները: Մասնակիցները պետք է աշխատավայրում, հանգստի ժամանակ կամ ցանկացած վայրում գրեին «Ucom» արտահայտությունը որևէ կերպ, օրինակ՝ ավազի վրա, մրգերով, մատիտներով և այլն, այնուհետև հրապարակեին լուսանկարն՝ Instagram-ի առցանց մրցույթի կանոնների համաձայն: Ընտրվեցին ամենահետաքրքիր, ամենաստեղծագործ 3 լուսանկարները, որոնք հեղինակների կողմից տեղադրվել են Instagram-ի իրենց բաց էջերում, ստացել են նվազագույնը 50 հավանում, տարածվել են օգտատերերի Story-ներում՝ նշելով @ucom_official էջը, իսկ մրցութային նկարի նկարագրական մասում կիրառվել են #UcomArmenia և #UcomRoaming հեշթեգերը։ Գլխավոր մրցանակը՝ 64 ԳԲ ներքին հիշողությամբ iPhone 8-ն, ստացավ Լևոն Համբարձումյանը Վանաձորից, ով քարերի հսկայածավալ համադրությամբ սարի վրա հավաքել է որոշակի բարձրությունից տեսանելի Ucom բառը՝ կադրում ցուցադրելով հայաստանյան բնության ներդաշնակ տեսարաններից մեկը։
Ընկերությունն ակտիվ է ոչ միայն Instagram-ում, այլև մնացած բոլոր կարևոր սոցցանցերում: Պատմում ենք, թե որտեղ ինչեր կարելի է գտնել Ucom-ի պաշտոնական էջերում հայտնվելիս: Facebook.com/UcomArmenia Ընկերության պաշտոնական էջը գլխավոր սոցցանցում ունի ավելի քան 90 հազար հետևորդ: Այստեղ կարելի է տեղեկանալ Ucom-ին վերաբերող բոլոր գլխավոր նորություններին՝ նոր սակագներից ու նորաբաց մասնաճյուղերից մինչև ընկերության աջակցությամբ իրագործված նախագծերը: Էջի պատասխանատուները շփման մեջ հոգատար են, երբեմն կատակասեր ու «1800 հոգով գրկելու» սովորություն ունեն։ Ճիշտ այդքան են Ucom-ի աշխատակիցները։ Twitter.com/UcomArmenia Կրկին ֆիրմային լրահոսը, բայց ավելի ճկուն և ավելի միկրո ձևաչափի բլոգինգի սիրահարների համար: Twitter.com/hayk_yesayan_ Ընկերության տնօրեն Հայկ Եսայանի անձնական միկրոբլոգը նույնպես հետաքրքիր է: Հայկն այստեղ պատմում է իր դասախոսությունների մասին, հետաքրքիր ինֆոներ է կիսում հետևորդների հետ ապագայի ցանցի մասին, մեկնաբանում տեխնոլոգիաների զարգացումները: Էջի պատասխանատուները շփման մեջ հոգատար են, երբեմն կատակասեր ու «1800 հոգով գրկելու» սովորություն ունեն։ Ճիշտ այդքան են Ucom-ի աշխատակիցները։ Լinkedin.com/company/Ucom-llc Պրոֆեսիոնալ ծանոթությունների համար նախատեսված այս հսկա պլատֆորմում Ucom-ի պաշտոնական էջն առաջարկում է ծանոթանալ ընկերությունում առկա բոլոր հաստիքներին: Youtube.com/UcomChannel Ընկերությանը վերաբերող ամենազանազան տեսահոլովակների հավաքածու՝ գովազդայիններից մինչև լրատվական (ԴիջիԹեքի հովանավորության կամ Discovery Channel-ի հետ համագործակցության մասին):
8 9
#4(50) 2018
Երկրորդ տեղի մրցանակակիր Ջուլիետա ՀարությունյաննԱրտաշատից ստացավ 150 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ Իսկ երրորդ տեղում է Լորետա Մանուկյանը Երևանից, ով ստացավ 50 ԳԲ ինտերնետ 6 ամիս վավերականության ժամկետով։ «Ընդհանուր առմամբ մրցույթի ընթացքում #UcomRoaming հեշթեգը կիրառել են Instagram-ի 541 օգտատերեր: Թեև մրցույթի պայմաններով նախատեսված չէր, մենք որոշեցինք 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթ նվիրել բոլոր մասնակիցներին: Իսկ այն մասնակիցներն, ովքեր Ucom-ի բաժանորդ չեն, կստանան հեռախոսահամար՝ Հայաստանի ամենաարագ շարժական 4G+ ցանցում 10 ԳԲ շարժական ինտերնետի փաթեթը վայելելու համար», — նշեց Ucom ընկերության մարկետինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանը։
Ucom
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Պատմություն
Համտեսի ասպետը Ինչպես եղբայրական խորհրդից սկիզբ առավ հայկական կոնյակագործությունը և ինչպես Եղեռն տեսած, բայց կենսուրախ մասնագետը ճանաչելի դարձրեց Երևանի կոնյակի գործարանն ամբողջ աշխարհին:
Բիզնես խորհուրդ եղբորից
Հայկական կոնյակի պատմությունը սկսվել է եղբայրական խորհրդից: 19-րդ դարի վերջին քառորդն էր, երբ Ռուսական կայսրության հայտնի գինեգործներից մեկը՝ Վասիլի Թաիրովը, խորհուրդ տվեց եղբորը՝ առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանցին, Էրիվանում հիմնել կոնյակի արտադրություն: Ռուսական կայսրի խորհրդական խաղողագործության և գինեգործության գծով Վասիլին շատ լավ գիտակցում էր, թե որքան արդյունավետ կարելի է օգտագործել հայկական հողն ու արևը: 1887-ին Թաիրյանցը արեց այն, ինչ խորհուրդ էր տվել փորձառու բարեկամը: Առաջին հայկական այսպես կոչված դասական կոնյակի ծնունդը, որ ստանում են շարանտական՝ կրկնակի թորման ձևով, նշվեց 1887-ին: Ներսես Թաիրյանցն իր գործարանում սկսեց կիրառել սպիրտի թորման դասական ֆրանսիական տեխնոլոգիան՝ տեղադրելով շարանտական տիպի թորման երկու սարք, որոնք ավանդաբար օգտագործվում
10 11
#4(50) 2018
էին ֆրանսիական կոնյակի արտադրությունում: Հենց այս պահն է համարվում Հայաստանում կոնյակի արտադրության սկիզբը: 1899-ին, սակայն, Թաիրյանցը վաճառեց ձեռնարկությունը «Շուստով և որդիներ» ընկերությանը, որը վերակառուցեց գործարանը՝ ներմուծելով տեխնիկական վերջին նվաճումները:
Կույր հաղթանակ
Շուստովի օրոք գործարանում իր գլուխգործոց ըմպելիքներն էր ստեղծում իր սերնդի ամենաբարձրակարգ կոնյակագործներից մեկը՝ Մկրտիչ Մուսինյանցը, որն իր հմտությունները բարձունքի էր հասցրել ֆրանսիական Մոնպելյեում՝ կոնյակագործական համաշխարհային կենտրոնում: 1902-ին նա լույս ընծայեց առաջին հայկական տեսակավոր «Ֆին շամպայն ընտիրը», որը մի քանի մրցանակի արժանացավ կոնյակի հայրենիք Ֆրանսիայում՝ կույր համտեսի արդյունքում:
Հայատանի ժամանակը դեռ կգա
Գործարանի հաջորդ մեծ աստղը՝ մարդը, ում օրոք կոնյակագործությունն ապրեց անհավանական բարձունք, Մարգար Սեդրակյանն էր: Ցեղասպանության ժամանակ ընտանիքը կորցրած Սեդրակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց կոնյակագործությանը և իր անունն անմահացրեց լեգենդար հայկական կոնյակի լավագույն նմուշների օգնությամբ: «Դվինը», «Հայաստանը», «Երևանը» Երևանի կոնյակի գործարանի համբավը տարածեցին ամբողջ աշխարհով մեկ: Սեդրակյանն իր, նաև Խորհրդային Միության առաջին տեսակավոր կոնյակը ստեղծել է 1937 թվականին: Դա 10 տարվա «Հոբելյանականն» էր: Վարպետ Սեդրակյանը երկար տարիներ մտերիմ էր հայ գրականության վարպետ Ավետիք Իսահակյանի հետ: Երբ առաջին կոնյակն արդեն պատրաստ էր, բայց դեռ փաթեթավորված չէր, ընկերոջ հետ մի զրույցի ժամանակ Սեդրակյանն ասել է, որ երևի ճիշտ կլիներ այն կոչել «Հայաստան»: Իսահակյանը կարևոր խորհուրդ է տալիս Սեդրակյանին՝ նշելով, որ այդ ժամանակ ամեն անվանում հաստատելու համար բազմաթիվ օղակներ էր անհրաժեշտ անցնել: Մինչդեռ 1937-ին երկրում տոնում էին հեղափոխության 20-ամյակը: Այդպես ծնվեց լեգենդար կոնյակի անվանումը: Բայց այն զրույցի ժամանակ Իսահակյանն ասել էր նաև. «Գիտես, Մարգար, ես ավելի քան վստահ եմ, որ Հայաստանի ժամանակը դեռ կգա»: Շատ շուտով այդ ժամանակն իսկապես եկավ. մի քանի տարի անց ստեղծվեց կրկին 10 տարվա «Հայաստանը», իսկ 1945-ին՝ Յալթայի կոնֆերանսի ժամանակ, թնդաց բացառիկ թնդություն ունեցող «Դվինի» անունը:
↑ Մարգար Սեդրակյանն անձամբ շրջայց է կազմակերպում բարձրաստիճան հյուրերի համար
← Վալենտինա Տերեշկովան՝ Երևանի կոնյակի գործարանում
Դիվանագիտական «Դվինը»
Այստեղ հետաքրքիր է, թե ինչպես գործարանը հասցրեց բարձրաստիճան (ավելի բարձրաստիճան պարզապես չի լինում) հյուրերին կոնյակը, երբ կուպաժը կար, բայց դեռ պատրաստված չէին պիտակները: Ըստ ավանդության, Հակոբ Կոջոյանը մի գիշերվա մեջ ձևավորեց պիտակները և հյուրերին հասավ լեգենդար կոնյակ լեգենդար ձևավորմամբ՝ պարզ, հրաշալի, փոխանցող կոնյակի բացառիկությունն ու հայկականությունը: Այդ շշերից մի քանիսը, ի դեպ, այժմ էլ կարելի է տեսնել ԱՐԱՐԱՏ թանգարանի գանձարանում: Շուտով «Դվինը» ստացավ «դիվանագիտական» ոչ պաշտոնական կոչումը, իսկ Մարգար Սեդրակյանը գրանցեց ևս մեկ անհավանական ցուցանիշ. մինչ այդ կոնյակների թնդությունը չէր գերազանցում 45 աստիճանը, բայց Ռուզվելտի և Չերչիլի սրտերը գերած «Դվինն» արդեն 50 աստիճան էր:
← Սեդրակյանն ու գործարանի հյուրերը
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Պատմություն
↑ Աշխարհահռչակ խմիչքի փաթեթավորումը
← Գործարանի շենքը՝ կառուցումից մի քանի տարի անց
Երևանի կոնյակի գործարանի արտադրության տնօրեն Համլետ Անտոնյանը «Երևան» կոնյակի վերածննդի մասին Վերջերս մի հոդվածում հանդիպեցի. «անգամ ԱՐԱՐԱՏ-ը չի տալիս բոլոր հարցերի պատասխանները, բայց պարգևում է մի հուշում՝ սերը»: Կարծում եմ՝ ոչ միայն գեղեցիկ է ասված, այլև ճշմարիտ: ԱՐԱՐԱՏ-ի հիմքում իսկապես սերն է: Մարգար Սեդրակյանի անվերապահ սերը իր աշխատանքի, հայրենիքի, կյանքի և, իհարկե, կնոջ հանդեպ սերն ու ոգեշնչանքը առ այսօր պարգևում է եզակի հնարավորություն ստեղծագործել հարյուրավոր երանգների ներքո՝ վերաստեղծելով թե´ Վարպետի հանրահայտ կուպաժները, թե´ բոլորովին նոր կոնյակներ: Նորի մասին, կարծում եմ, դեռ առիթներ կլինեն խոսելու, իսկ Երևանի տարեդարձի նախաշեմին, ասեմ, որ լեգենդար և համաշխարհային կոնյակագործության պատմության մեջ ամենաթունդ կոնյակը, դեռևս 1947 թվականին Մարգար Սեդրակյանի կողմից ստեղծված, Երևան կոնյակը, վերաթողարկելը որքանով գայթակղիչ էր, այդքանով էլ պատասխանատու: Ավելի քան կես տարի տևած մանրակրկիտ աշխատանքներից հետո վերջապես հաջողվեց ստանալ երբեմնի լեգենդար խմիչքը իրեն բնորոշ սերուցքային կարամելի, լորենու մեղրի, ծխեցված սալորաչրի ու շաքարած մրգերի ինտենսիվ և համեմունքային բույրով և իհարկե նարնջի կեղևի երանգավորմամբ: Այս կոնյակը իսկապես Երևան քաղաքի նման մարմնեղ, աշխույժ, ինտենսիվ, հին և երիտասարդ, դրական էներգիայով լի է: Երևանը ջերմություն է, մեր հիշողություններն են, մեր հույզերը, բայց առաջին հերթին Երևանը դա սեր է:
↑ Մարգար Սեդրակյան
Ցրտի դեմ պայքար
Թվում էր, թե այդ ցուցանիշը երբեք չի գերազանցվի, բայց Սեդրակյանը չէր լինի Սեդրակյան, եթե ինքն իրեն մարտահրավեր չնետեր: «Դվինից» շատ չանցած նա ստեղծում է «Երևանը»՝ 57 աստիճան թնդությամբ գլուխգործոցը: Ասում են, որ այս կոնյակի ստեղծման պատճառը Հյուսիսային Բևեռում աշխատող խորհրդային գիտնականներն էին: Ավանդության համաձայն՝ նրանք իրենց հետ տարել էին ԵԿԳ-ի ավելի վաղ խմիչքներից մի քանիսը, ապա հեռագրել Սեդրակյանին մոտավորապես այսպիսի բովանդակությամբ հաղորդագրություն. «Վարպետ Սեդրակյան՝ ձեր կոնյակները համեղ են, բայց մեզ չեն տաքացնում»: «Երևանն» արդեն գոհացրեց բոլորին, իսկ Հյուսիսային Բևեռում նույնիսկ երբեմն օգտագործվել է որոշ օրգանիզմներին կոնսերվացման նպատակով:
Անգերազանցելի վարպետը ← Համլետ Անտոնյան
Ի դեպ, Մարգարյանը բազմիցս հնարավորություն է ունեցել ստանձնելու գործարանի տնօրենի պաշտոնը, բայց սկզբունքորեն հրաժարվել է այդ գաղափարից, քանի որ վստահ է եղել, որ իր անելիքը կուպաժների ստեղծումն է, այլ ոչ թե ադմինիստրատիվ ղեկավարումը: Երկրի ղեկավարությունը, իհարկե, գնահատում էր Սեդրակյանին: Բավական է նշել, որ նա ալկոհոլային ոլորտի եզակի ներկայացուցիչներից էր, որ երբևէ արժանացել է Սոցաշխատանքի հերոսի կոչման: Իսկ Ֆրանսիայի նրա կոլեգաներն արժանացրել էին Սեդրակյանին «Համտեսի ասպետ» մեդալի՝ ոլորտի բարձրագույն պարգևի: Դա կարող է զարմանալի թվալ, բայց չէ՞ որ հենց Սեդրակյանն էր, որ, ինչպես մի անգամ նշել էր իր ժամանակիցներից մեկը, ստիպել էր աշխարհին հավատալ, որ կոնյակը խոսում է հայերեն: Ի դեպ, ԵԿԳ-ի ամենաբարձրաստիճան հյուրերի համար էքսկուրսիաներն անձամբ անցկացնում էր հենց վարպետ Սեդրակյանը:
Արեգ Դավթյան ԵԿԳ արխիվ
12 13
#4(50) 2018
Երեվան կոնյակ
Երևանի 2800-ամյակի կապակցությամբ Երևանի կոնյակի գործարանը վերսկսում է «Երևան» կոնյակի արտադրությունը՝ կոնյակագործ Մարգար Սեդրակյանի գլուխգործոցներից մեկը: Այդ կապակցությամբ ներկայացնում ենք այն ամենը, ինչ պետք է իմանալ այս ռեկորդակիր կոնյակի մասին:
Ստեղծվել է
1947
թվականին
10 Հնեցումը՝
տարի Գույնը՝ մուգ ոսկեգույն «Երևանի» թնդությունը կազմում է
57%
մինչդեռ երկար տարիներ թնդության շեմ էր համարվում 50-ը (և այդ ռեկորդը Սեդրակյանի մեկ այլ գլուխգործոց «Դվինին» էր պատկանում)
«Երևանը» հատուկ տեղ է զբաղեցրել դեպի Հյուսիսային բևեռ կատարված էքսպեդիցիաների ժամանակ: Սեդրակյանի մտահղացմամբ այն ստեղծվել էր, որպեսզի
«հայկական արևը ջերմացնի բևեռագնացներին անգամ ամենասաստիկ ցրտի պայմաններում»
Նախորդ ռեկորդակիրը «Դվինն» էր՝
50% 57%
թնդություն ունեցող Երևան կոնյակն աննախադեպ էր և ապացուցեց, որ նման թնդությունը ոչ միայն չի խաթարում կոնյակի վավերացված արժանիքները, այլև առավել ցայտուն ընդգծում է կոնյակի բազմաշերտ բույրը և աշխույժ համը
Համամիութենական և միջազգային մրցույթներում ու համտեսներում «Երևանին» շնորհվել է
10-ից ավելի մեդալներ
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Թանգարան
Երևանի կոնյակի գանձարան
Նախորդ դարասկզբի հայկական կոնյակի բացառիկ նմուշներ, Սիլվա Կապուտիկյանի նամակը Մարտիրաս Սարյանին, Խաղաղության տակառ, որ կբացվի Ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման օրը և բազմաթիվ այլ զարմանալի իրեր ԱՐԱՐԱՏ թանգարանի հավաքածուում:
↓ Կոնյակի շշերի անհավանական հավաքածուն
14 15
#4(50) 2018
↑ Մարտիրոս Սարյանի աշխատանքը
1940-ականներին Հրազդան գետից ոչ հեռու գտնվող բլրի վրա մեծ գեոդեզիական արշավ էր՝ որոշվում էր Երևանի կոնյակի գործարանի վայրը: Տեղը պատահական չէր ընտրված՝ եկեղեցու դիմաց, բարձրության վրա, քաղաքի կենտրոնի արևելյան մուտքի մոտ, և որ ամենակարևորն է՝ կոնյակի արտադրության համար իդեալական միկրոկլիմայով: Հետագայում այս բլրի վրա կառուցված շենքը դարձավ քաղաքի, իսկ այստեղ արտադրվող կոնյակը՝ երկրի խորհրդանիշներից մեկը: Նույն շենքում բացվեց թանգարան, որտեղ ներկայացված են լեգենդար հայկական ARARAT կոնյակի հարուստ պատմությունը և տասնամյակների ընթացքում հավաքված հրաշալի արխիվը: Այս արխիվն ուսումնասիրելով կարելի է շատ նոր բան իմանալ ոչ միայն կոնյակի, այլև Հայաստանի նորագույն պատմության մասին:
***
ԱՐԱՐԱՏ թանգարանում օդը սովորականից զովաշունչ է, կոնյակի բույրն էլ՝ ամենուր: Աշխատողները կատակում են, որ օրվա վերջում միշտ բարձր տրամադրություն ունեն: Սովորական այցելուի համար, սակայն, այս բույրը ստեղծում է հատուկ մթնոլորտ ու ստիպում անհամբեր սպասել շրջայցի վերջում մատուցվող համտեսին: Թանգարանի մի պատին հնեցման տարբեր աստիճան, և, հետևաբար, ոսկեգույնի տարբեր երանգներ ունեցող կոնյակներով հավաքված է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնի» մեղեդին: Մի ուրիշ անկյունում Սիլվա Կապուտիկյանի նամակն է Մարտիրոս Սարյանին, որում բանաստեղծուհին գրում է, որ Հայաստանի հարստությունը Սարյանի նկարներն ու ARARAT կոնյակն են: Ի դեպ, նամակի կողքին կարելի է տեսնել նաև Սարյանի ճեպանկարներից մեկը: Մի քիչ ներքևում էլ ARARAT-ի մրցանակների մեծ հավաքածուն է, այդ թվում՝ հեղինակավոր San Francisco World Spirits Competition-ի ոսկե մեդալը: Ի դեպ, 2016-ին Հայաստանը առաջին անգամ էր մասնակցում մրցույթին, և հենց առաջին տարում Երևանի կոնյակի գործարանը նվաճեց գլխավոր մրցանակը:
Թանգարանում մի ամբողջ Նախագահական սրահ կա, որտեղ պահվում են տարբեր երկրների առաջնորդների անվանական տակառները ***
Թանգարան այցելում են Հայաստանի Հանրապետության ամենաբարձրաստիճան հյուրերը: Թանգարանում նույնիսկ մի ամբողջ Նախագահական սրահ կա, որտեղ պահվում են տարբեր երկրների առաջնորդների անվանական տակառները: Դիվանագիտական հատվածն այսքանով չի սահմանափակվում. թանգարանի ամենահետաքրքիր նմուշներից է «Խաղաղության տակառը»: Տակառը, դրա պատվանդանը, կողքի պատերը մինչև առաստաղ ծածկված են այցելուների թողած սիրո, խաղաղության ու համերաշխության գրություններով: Տակառը բացվելու է Ղարաբաղյան հակամարտւթյան խաղաղ հանգուցալուծման օրը:
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Թանգարան
***
Աշխարհի հայտնիները նոր չեն գալիս կոնյակի գործարան. խորհրդային տարիներին այցելում էին Հայաստան ժամանող ամենահայտնի քաղաքական, արվեստի ու գիտության գործիչները: Միայն մի մարդ իրավունք ուներ շրջայց վարել այդ հյուրերի համար՝ գլխավոր կոնյակագործ և ARARAT-ի ամենահայտնի կուպաժների հեղինակ Մարգար Սեդրակյանը: Նա վերապրել էր ցեղասպանությունը՝ փոքր ժամանակ ականատես լինելով ոճրագործության սարսափներին: Չնայած դրան՝ նա ճակատագրին պատասխանեց տաղանդով և կենսուրախությամբ: Մի քանի տարի առաջ թանգարանի աշխատակիցները Մարգար Սեդրակյանի որդու հետ ընտանեկան արխիվում գտել են նրա օրագրերը: Այս տետրերում նա կազմում էր առօրյա գործերի ցուցակ և վարում անձնական ծախսերի հաշիվը: Տան, ուտելիքի, նոր կոշիկների և այլ ընթացիկ ծախսերի հետ մեկտեղ ամեն ամիս, տարիներ շարունակ նա առանձին տողով մի զգալի գումար հատկացնում էր երեխաների խաղալիքներին՝տարածելով հայտնի ֆրանսիացու պատգամը և չմոռանալով, թե որտեղից ենք մենք ծնունդով: Թանգարանի պատերին փակցված սև ու սպիտակ լուսանկարների մեջ Մարգար Սեդրակյանը ամենաշատն է երևում: Զարմանալի չէ՝ նրա կերպարից իր հայաստանյան այցերի ժամանակ ոգեշնչվել է նույնիսկ ֆոտոռեպորտաժի մեծագույն վարպետ, Magnum Photo գործակալության հիմադիր Անրի Կարտիե-Բրեսոնը:
← Մաղթանքների պատը
↓ Տակառներն անասելի կարևորություն ունեն կոնյակագործության մեջ
Ծանր մետաղյա ղեկանիվը ճանապարհ է բացում միայն պետության ղեկավարների կամ ԵՐԵՎԱՆի ստեղծագործական խմբի այցերի ժամանակ
16 17
#4(50) 2018
→ Թանգարանում այցելուներին սպասում են անմոռանալի պահեր
↑ Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնի» մեղեդին՝ ARARAT կոնյակներով
↗ San Francisco World Spirits Competition-ի ոսկե մեդալը
→ ԱՐԱՐԱՏ-ը Թանգարանային գիշերվա ակտիվ մասնակիցներից է
***
ԱՐԱՐԱՏ թանգարանում հանգիստ կարելի է լրտեսների մասին ֆիլմ նկարահանել. թանգարանից դեպի պահոց տանող դռան պես դռներ միայն ջեյմսբոնդոտ կինոներում են լինում: Ծանր մետաղյա ղեկանիվը պտտվում ու ճանապարհ է բացում միայն պետության ղեկավարների կամ ԵՐԵՎԱՆի ստեղծագործական խմբի այցերի ժամանակ: Այստեղ են պահվում շշալցված կոնյակների օրինակները, որոնցից ամենահինը 1902 թվականի է: Ամեն նոր անուն արտադրանքից մի քանի շիշ ուղարկվում է պահոց պատմական կատալոգի համար: Պահոցում կա նաև հին սպիրտերի մի ամբողջ սրահ: Ամեն տարայի վրա նշված է տարեթիվը՝ 1902, 1917, 1941... Հենց դրանցից են պատրաստվում հատուկ՝ սահմանափակ քանակով թողարկվող կոնյակները:
***
Հնեցման սրահներում բնական միկրոկլիմա է: Այստեղ չկան օդորակիչներ, և ջերմաստիճանը տատանվում է իհարկե կոնյակագործության համար թույլատրելի ամպլիտուդով: Ի դեպ, հնեցման սրահները կարելի է տեսնել հենց թանգարանից. գրեթե ամբողջ տարածքով մեկ ձգվող թափանցիկ ապակու ետևում մթության մեջ երևում են բուրգերով իրար վրա շարված տակառները: Զուգահեռ պատին պտտվում է 3D ֆիլմ, որտեղ մանրակրկիտ ցուցադրվում է տակառի պատրաստման ընթացքը: Այնպես որ ԱՐԱՐԱՏ թանգարան այցելելուց հետո բացահայտում ես պատրաստման տեխնոլոգիայի նրբություններից մինչև պատմությունն ու համտեսի կանոնները ու սկսում ես կոնյակը խմել այլ կերպ՝ իսկական գիտակի պես վայելելով:
Կարինե Ղազարյան ԵԿԳ, Բիայնա Մահարի
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Էկոլոգիա
Աննախադեպ կանաչապատում Հունիսի 7-ին Երևանի կոնյակի գործարանի շուրջ 400 աշխատակից հավաքվել էին Բուսաբանական այգում՝ տոնելու Համընդանուր պատասխանատվության օրը՝ Responsib’All Day և նոր շունչ հաղորդելու քաղաքի ամենականաչ գոտուն:
Գ
իտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտի այգին Երևանի ամենամեծ կանաչ տարածքներից է: Այստեղ աճում են 5000-ից ավել բույսերի տեսակներ Հյուսիսային Ամերիկայից, Եվրոպայից, Արևելյան Ասիայից և Կովկասի տարածաշրջանից: Այսպիսի մեծ ծավալը այգին դարձնում է չափազանց հետաքրքիր և շատ դժվար խնամվող: Երևանի կոնյակի գործարանի աշխատակիցները սա իմանալով առաջարկեցին այս տարի Բուսաբանականը ընդգրկել Pernod Ricard-ի Համընդանուր պատասխանատվության նախագծի մեջ: Համընդանուր պատասխանատվության օրը ամեն տարի տոնում են «Պեռնո Ռիկար» միջազգային խմբի բոլոր ընկերությունները՝ շուրջ 18500 աշխատակից մոլորակի տարբեր երկրներում: Նախաձեռնությունը մեկնարկել է 2011-ին և միտված է շրջակա միջավայրի պահպանմանն ու կայուն զարգացմանը նպաստող
18 19
#4(50) 2018
Առաջին անգամն է այգու 80-ամյա պատմության մեջ, որ այսքան մարդ միանգամից աշխատի դրա բարելավման վրա: Մեր մշտական խնամողները ընդամենը 10-15 հոգի են տարատեսակ ծրագրեր իրականացնելուն: 2017-ին, օրինակ, ԵԿԳ-ի թիմը բարեկարգել է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանը, իսկ 2018-ին ամբողջ ուժով՝ միանգամից մոտ 400 հոգով, անցել Բուսաբանականը կարգի բերելուն: «Մեզ համար սա աննախադեպ է, — ասում է Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Ժիրայր Վարդանյանը: — Առաջին անգամն է այգու 80-ամյա պատմության մեջ, որ այսքան մարդ միանգամից աշխատի դրա բարելավման վրա: Մեր մշտական խնամողները ընդամենը 10-15 հոգի են և մեծ դժվարությամբ են հասցնում այգու կարիքները հոգալ»: Տարվող աշխատանքների ծավալը իսկապես տպավորիչ էր՝ մի աշխատանքային խումբ ներկում էր 1000 մ պարագիծ ունեցող արտաքին ցանկապատը, մյուսը ավելի քան 1800 ծաղկաբույսերի, այդ թվում հազվագյուտ և էնդեմիկ տեսակների սածիլներ էր տնկում, մեկ ուրիշ խումբ էլ նստարաններ ու աղբամաններ տեղադրում, որոնց
պակասից այգու այցելուները շատ են բողոքում: Միաժամանակ բույսերի մոտ տեղադրվում էին դրանց անվանումը և ծագումնաբանությունը նշող ցուցանակներ: Ժիրայր Վարդանյանի խոսքով Բուսաբանականի՝ որպես գիտական հաստատության համար սա շատ կարևոր է: Իհարկե այգում մեծ քանակով նոր ծառեր տնկվեցին՝ 100-ից ավել սոճիներ, որոնց տնկիները գիտաշխատողները ARARAT-ի աջակցությամբ բերել էին Կոտայքի մարզից: «Երկու տարի առաջ ամռանը սարսափելի շոգ էր և այգում հրդեհ բռնկվեց, — պատմում է Ժիրայր Վարդանյանը: — Բարեբախտաբար մեծ կորուստներ չկրեցինք, բայց հենց կովկասյան սոճու պուրակը շատ էր տուժել: Իսկ այսօր մենք ունեցանք 100 նոր ծառ, ինչը զգալի ներդրում է այդ կորուստը վերականգնելու գործում»: ԵԿԳ-ի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Անդրեյ Պանովը իր հերթին նշում է, որ այս ամենամյա ծրագրերը
բավականին բարդ են ոչ այնքան իրականացնելու, ինչքան ստացված արդյունքը պահպանելու իմաստով:«Կարելի է մի անգամ գալ, տարածքը լավ մաքրել ու հեռանալ: Բայց եթե մի շաբաթ հետո նորից նույն վիճակն է լինելու, այդ աշխատանքը իմաստ չունի՝ ուղղակի ցուցադրական ակցիա է: Հենց այդ պատճառով էլ մեզ համար շատ կարևոր է, որ Բուսաբանականում կա մշտական անձնակազմ, որ մասնագիտորեն խնամում է այգին ու կկարողանա պահպանել և զարգացնել այն ներդրումը, որ ԵԿԳ-ն կատարում է», — ասում է Պանովը: Ի դեպ, ծրագրի նախապատրաստական աշխատանքները մեկուկես ամիս են տևել. գործարանի թիմը ամբողջ նախագիծը պլանավորել է՝ կապ պահպանելով և խորհրդակցելով Բուսաբանական ինստիտուտի գիտաշխատողների հետ, որպեսզի այս յուրահատուկ այգու բարեկարգմանը մասնագիտական մոտեցում ցուցաբերվի և ընդհանուր ֆլորային ոչ մի վնաս չհասցվի:
Կարինե Ղազարյան ԵԿԳ
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Հանդիպում
Ջերմ զրույցներ
Ջոն Մալկովիչը և ուրիշները. ովքեր են եղել Ararat Speakers Night-ի չորս թողարկումների հյուրերը և ինչի մասին են խոսել։ «ԱՐԱՐԱՏ Զրույցի Երեկոն» բացառիկ arttainment նախագիծ է, որն անց է կացվում հանրային քննարկում (public talk) ձևաչափով: Այն հատուկ բանախոսությունքննարկումների շարք է, մտավոր հարթակ, ուր հանդիպում են ամենատարբեր ոլորտների պրոֆեսիոնալներն ու գործի վարպետները, այդ թվում՝ արվեստագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ ու ժամանակակից մշակույթի ներկայացուցիչներ կենդանի զրույցի տեսքով արդի և պրոֆիլային հարցերի վերաբերյալ իրենց տեսակետը ներկայացնելու համար:
«Թանգարաններն այսօր» / Մարտի 11, 2017
Հյուրեր՝ Զելֆիրա Տրեգուլովա, Դանիլո Էկկեր Հանդիպման վայր՝ Արարատ թանգարան Վարող՝ Արա Թադևոսյան Քանի որ միջոցառման կազմակերպիչը ԱՐԱՐԱՏ թանգարանն էր, թերևս տրամաբանական է, որ զրույցի թեման էր թանգարանների դերը ժամանակակից աշխարհում։ Երեկոյի հյուրերն էլ այն մարդիկ էին, ովքեր բոլորից լավ գիտեն, թե ինչ է կատարվում ոլորտում։ Զելֆիրա Տրեգուլովան Տրետյակովյան պատկերասրահի տնօրենն է, ում ջանքերով վերջին տարիներին հանրահայտ արվեստի կենտրոնը մի քանի շլացուցիչ միջոցառումներ իրականացրեց և պատկերասրահ գնալը նորից մոդայիկ դարձրեց մոսկվացիների համար։ Իսկ իտալացի Դանիլո Էկկերը ժամանակակից արվեստի տեսաբան է և իտալական արվեստի ամենահեղինակավոր մարդկանցից մեկը։ Երկուսն էլ թանգարանների ապագայի մասին խոսելիս մեծ տեղ էին տալիս նորագույն տեխնոլոգիաների և ավանդական մեթոդների համատեղմանը՝ հատուկ նշելով, որ թանգարանային ժամանակակից այցելուն արդեն այն չէ, ինչ նախկինում էր և պետք է նրա հետ զուգընթաց առաջ գնալ։ Մասնավորապես, զարմանալի չէ, որ բազմաթիվ թանգարաններ այլևս չեն նեղվում, երբ այցելուները սելֆիներ են իրականացնում արվեստի գործերի հետ, քանի որ այդպես ուժեղանում է այցելութանգարան կապը։ 21-րդ դարն է, ինչ արած։
20 21
#4(50) 2018
Դանիլո Էկկեր «Թանգարանը կենդանի օրգանիզմ է: Դա մեծ, երբեմն գեր կենդանի է, որն ունի իր կյանքը, շատ կամ քիչ է ուտում, հոգնում է, քնում է, արթանանում է: Եվ ինչպես կենդանին է փոխվում իր կյանքի ընթացքում, այնպես էլ թանգարանը շրջապատող աշխարհն է փոխվում: Մենք պետք է հասկանանք, որ ամեն կենդանի մեծանալու և զարգանալու համար ունի իր ուրույն միջավայրը: Այն, ինչը լավ աշխատող մեխանիզմ է Մոսկվայի թանգարանի համար, չի կարող գործել Թուրինի թանգարանում: Անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրն ապրի և շնչի իր միջավայրով»:
Զելֆիրա Տրեգուլովա «Ինտերակտիվությունը պետք է չսահմանափակվի ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դու պետք է այցելուին եզրակացություններ անելու, արտահայտվելու հնարավորություն տաս: Նա ուզում է մասնակցել գործընթացին, և եթե դու դա հաջողես, վերջ՝ հաղթել ես: Քեզ մոտ կգան այցելուներ, հովանավորներ, պետությունը քեզ կաջակցի: Բայց դրան հասնելը շատ դժվար է. պահել այցելուի հետ շփման, զրույցի բարձր նշաձող, միևնույն ժամանակ գլուխ չտանել»։
«Թատրոնի նոր եզրերը» / Հոկտեմբերի 10, 2017
Հյուր՝ Ջոն Մալկովիչ Հանդիպման վայր՝ Արարատ թանգարան Վարող՝ Աննա Ավանեսյան Երկրորդ միջոցառումը մի քիչ սենսացիոն ստացվեց, քանի որ հազվադեպ է պատահում, երբ կինոյի գրեթե լեգենդար մարդիկ Երևանում են ոչ կինոփառատոնային շրջանակներում։ Եվ ահա, Արարատ թանգարանի սրահում բազկաթոռին նստած է ոչ այլ ոք, քան Ջոն Մալկովիչը։ Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնի շրջանակում ելույթ ունեցավ Սերգեյ Սմբատյանի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ընթերցելով արգենտինացի Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» վեպից հատված՝ Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ, ինչպես նաև հատվածներ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» երկից։ Իսկ ԱՐԱՐԱՏ Զրույցի երեկոյի ժամանակ խոսեց ժամանակակից թատրոնի մարտահրավերների, կինոյից խիստ տարբերվելու և իր պատկերացրած իրական արվեստի մասին։
Ջոն Մալկովիչ «Բեմում ելույթ ունենալը նման է սերֆինգի։ Դու թեքվում ես մեջքով դեպի քամին, այսինքն՝ հանդիսատեսը, և սպասում, որ այն փչի։ Դու չես ստեղծում ալիքը, դու միայն հեծնում ես այն։ Դու պետք է պատրաստ լինես այդ պահին և իմանաս՝ ինչպես անել և պետք է պատրաստ լինես անկումներին և խեղդվելուն։ Եթե ունես լավ նյութ և լավ հանդիսատես, ապա անմոռանալի սերֆինգ կունենաս։ Հատկապես թատրոնում հանդիսատեսը սրա ամենակարևոր և հիմնարար բաղադրիչն է։ Կինոն տարբերվում է այս առումով, քանի որ ֆիլմերը չեն ապրում։ Ժապավենը, որ տեսել ես քսան տարի առաջ, հիմա էլ նույնն է, երբեք չի փոխվի։ Իսկ թատրոնն անէական օրգանական երևույթ է, անշոշափելի, բայց կենդանի օրգանիզմ։ Եվ այն գոյություն չունի առանց հանդիսատեսի»։
«Կինոն այսօր» / Փետրվարի 8, 2018
Հյուր՝ Ինգեբորգա Դապկունայտե Հանդիպման վայրը՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոն Վարող՝ Արտակ Ալեքսանյան Լիտվացի դերասանուհու այցով Զրույցների երեկոն ներկայացավ նորացված և ավելի լայն ձևաչափով։ Նախ՝ հանդիպումը կայացավ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում, որտեղից հոյակապ տեսարան է բացվում Երևանի կենտրոնի վրա, և երկրորդ՝ բուն զրույցով երեկոն չավարտվեց. կինոյում և հեռուստատեսությունում ունեցած իր մեծ փորձի (դերեր Նիկիտա Միխալկովի, Ալեքսեյ Բալաբանովի և Վալերի Տոդորովսկու ֆիլմերում, ինչպես նաև որպես ժյուրի մասնակցություն Բեռլինի, Կաննի և Վենետիկի կինոփառատոներում) մասին խոսելուց հետո Դապկունայտեն մի ամբողջ համերգ տվեց՝ հավաքվածների համար բեմից ընթերցելով մոսկվացի արձակագիր Ալեքսանդր Ցիպկինի պատմվածքները։
Ինգեբորգա Դապկունայտե «Միջազգային կարիերայի համար անհրաժեշտ է լեզուներ իմանալ: Տեսեք, եթե ես ցանկանայի խաղալ Հայաստանում, ապա չէի կարողանա մարմնավորել հայուհու: Ես չգիտեմ լեզուն: Ինձ ստիպված կլինեին հնչյունավորել, իսկ ես այն այդքան էլ չեմ ընկալում, ի վերջո ձայնն ու մարմինը մեկ ամբողջություն են: Երբ դերասանին հնչյունավորում են, ապա արդեն հասկանալի չէ, թե ով է խաղում՝ կադրում երևացո՞ղը, թե՞ կադրում լսվողը: Թեպետ ոչ Հայաստանում, բայց հայ ռեժիսորի հետ ես համագործակցում եմ՝ արդեն երեք անգամ նկարահանվել եմ Աննա Մելիքյանի նախագծերում»:
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Հանդիպում
«Դովլաթով» / Հունիսի 21, 2018
Հյուր՝ Ալեքսեյ Գերման-կրտսեր Հանդիպման վայրը՝ Մատենադարան Վարող՝ Մարկ Գրիգորյան Ալեքսեյ Գերման-կրտսերը ժամանակակից ռուսական կինոյի ամենահեղինակավոր ռեժիսորներից է, իսկ Սերգեյ Դովլաթովը՝ XX դարավերջի ռուսական գրականության հսկաներից։ Եվ, դե, կիսով չափ հայ։ Այնպես որ հետաքրքրությունը Գերմանի «Դովլաթովի» հանդեպ Հայաստանում միանգամայն բացատրելի էր։ Եվ այսպես, Արարատ զրույցի երեկոյի հրավերով ռեժիսորը՝ կնոջ՝ ֆիլմի նկարիչ Ելենա Օկոպնայայի և գլխավոր դերակատար Միլան Մարիչի ուղեկցությամբ Երևանում էր։ Ֆիլմի հեղինակը խոսեց 70-ականների Լենինգրադի յուրահատուկ մշակութային միջավայրի մասին, Դովլաթովի դերի մասին այդ միջավայրում (ժամանակին ռեժիսորն ասել էր, որ իր հանդիսատեսն այն մարդիկ են, ովքեր կարդացել են Դովլաթովի չորսհատորյակը), ինչպես նաև այն մասին, թե ինչպես է գրողը բոլորիս համար ստեղծել իր սեփական անձի լիրիկական կերպարը և որ իրական Դովլաթովին արդեն ոչ ոք չգիտի։ Իսկ երեկոյի վերջում Մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դալիճում մեծ էկրանին ցուցադրվեց զրույցի առարկան՝ «Դովլաթով» կինոնկարը, որի պրեմիերան տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին Բեռլինի կինոփառատոնում։
Ալեքսեյ Գերման-կրտսեր «Մենք երբեք չենք ցանկացանել նկարահանել վավերագրական ֆիլմ, այնպես որ այս կինոնկարն ինչ-որ չափով հորինվածք է: Ինձ համար ամեկարևորը Դովլաթովի մեջ նրա բացառիկ պարադոքսալ ճակատագիրն էր: Այն էլ՝ ողբերգական պարադոքսալ: Լինելով մտավորականների ընտանիքից՝ նա չավարտեց բուհը, հետո հայտնվեց բանտում՝ բոլորդ գիտեք, որ նա այնտեղ հսկիչ էր: Դովլաթովը սիրված էր կանանց կողմից, սակայն դրա հետ մեկ տեղ նա, կարծում եմ, աներևակայելի նուրբ և զգայուն մարդ էր: Եվ նրա համար, ինչպես իր սերնդակիցներից շատերի համար, արվեստը բնավ գումար վաստակելու միջոց չէր, այլ ապրելակերպ, և նրանց համար ամենակարևորը ստեղծագործական պրոցեսն էր: Դովլաթովն այդպես էլ չտեսավ իր գրքերի հաջողությունը հայրենիքում: Մարդ, ում ճակատագիրը կանխորոշված էր: Ես չեմ կարող այլ ճանապարհ պատկերացնել նրա համար: Նա չպետք է հանձնվեր, պետք է մեկներ, հայտնի դառնար արևմուտքում և մահանար արդեն այն ժամանակ, երբ նախկին Խորհրդային Միությունում սկսում էին տարածվել իր ստեղծագործությունները»:
Աշոտ Գարունց ԵԿԳ
22 23
#4(50) 2018
Թույն տպեր
թույն տպերից Մաս III ԵՐԵՎԱՆն ու թողարկման գործընկեր՝ ARARAT լեգենդար հայկական կոնյակները, հավաքել են երևանյան թույն տպերի նոր ժողովածու՜: Շարունակեք սիրել Երևանը և մեր սթիքերները:
ԹույՆ ՏՊԵՐ ԹույՆ ՏՊԵՐԻՑ մԱս III 8 18
7
13
4
2
1
5
3
12
9
15
10
3
11
3 6 1
16
17
14
1
Վիլյամ Կարապետյան
10
Կարեն Միրզոյան
2
Վահրամ Սահակյան
11
Աստղիկ Առաքելյան
3
Էդուարդ Քանքանյան
12
Նվարդ Երկանյան
4
Սևակ Ներկարարյանց
13
Դավիթ Մարգարյան
5
Հարություն Թումաղյան
14
Սարգիս Անտոնյան
6
Կոլյա Գևորգյան
15
Գեղամ Վարդանյան
7
@yerevantropics
16
Օվսաննա Սիմոնյան
8
Արեգ Առուստամյան
17
Էլեն Ազիզյան
9
Նարե Բշտիկյան
18
Գայանե Երկանյան
Լրացված
2800 -ամյակ
Երևանի 2800-ամյակին նվիրված ARARAT լեգենդար հայկական կոնյակն ու ARLOOPA-ն համատեղ ստեղծել են ARARAT Yerevan հավելվածը: Ներբեռնելով հավելվածը՝ կարելի է շրջել Երևանի քարտեզով ու գտնել անցյալի Երևանը, համեմատել պատմություն ունեցող հին ու նոր վայրերն ու շենքերը և օգտվել իրականությունը լրացնելու բացառիկ հնարավորությունից:
ARARAT Yerevan-ը բնորոշելիս ստեղծողներն այն անվանում են «ժամանակի մեջ ճամփորդելու հավելված»: Ինչպե՞ս տասնամյակներ հետ գնալ ու շրջել հին Երևանում. ներբեռնենք նոր հավելվածը, նշենք տարիքը (18-ից բարձր, քանի որ ալկոհոլը մեծերի համար է...), անցնենք քարտեզի բաժինն ու քայլենք կետերով։ Ահա նշանակետերից մեկի լույսը մգացավ, նշանակում է մոտ ենք տարածքին, մատդ դիր scan-ին ու vualá… Հիմա նոստալգիկ հայացք կամ անսահման զարմանք. փաստորեն «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց առաջ շատրվաններ չկային, իսկ տեղում էլ Աբովյանի արձանն էր (շատ հավես ֆոտո են ընտրել՝ բալիկները շարքով քայլում են ու տեսախցիկին նայում. պահպանեցինք նկարը ): Շրջվենք՝ «Երևան» հյուրանոցի անցյալն է, մի քիչ էլ վեր գնանք՝ Թումանյան-Աբովյան խաչմերուկը սքան կանենք. այսքանը դեռ միայն Աբովյան փողոցից, նույն ձևով ամբողջ փոքր կենտրոնը կարելի է սև ու սպիտակի մեջ համեմատել ու ճանաչել:
Հին ժամանակները մեր օրեր լրացված իրականությամբ (augmented reality) վերադարձնելու նախաձեռնությունը Երևանի կոնյակի գործարանի գաղափարն էր՝ ուզում էին և՛ տեղացիներին, և՛ հատկապես զբոսաշրջիկներին հնարավորություն տալ համեմատելու անցյալի ու ներկայի մայրաքաղաքը: «Մեզ շատ դուր եկավ, որ ARARAT-ը ստեղծում էր այս ծրագիրը ոչ թե իր բրենդը գովազդելու, այլ քաղաքը և դրա մշակութային արժեքը ներկայացնելու համար: Նման նախաձեռնությունից մենք այնքան ոգևորվեցինք, որ մենք մեր կողմից էլ հետաքրքիր հավելյալ լուծումներ առաջարկեցինք: Օրինակ, գործարանի տարածքում սպորտային մեքենայի նկարը 3D լուծումներով ենք ստեղծել»,- ասում է ARLOOPA ընկերության տնօրեն Արման Աթոյանը: Յուրահատուկ լուծում է տրվել ևս մեկ վայրի. Երևանի կոնյակի գործարանում կա ԱՐԱՐԱՏ Թանգարանի Գանձարան, որը սովորաբար փակ է սովորական այցելուների համար, բայց որն այժմ կարելի է տեսնել առանց որևէ դժվարության. լրացված իրականությունը թույլ կտա տեսնել, թե ինչ տեսք ունի պահպանվող սենյակը ու որքան շատ կոնյակի շշեր կան ներսում՝ խնամքով կողք կողքի դասավորած: Արման Աթոյանը պատմում է՝ չնայած հավելվածն արդեն թողարկվել է, ավելանալու է նոր գործառույթ՝ ARARAT-ի կողմից թողարկված Hidden Yerevan քարտեզը: Այն պարունակելու է տեղեկություն այն շենքերի ու արձանների մասին, որոնք հասարակությանը քիչ հայտնի են: Ի տարբերություն այս մեկի՝ Hidden Yerevan-ի դեպքում պարտադիր չէ տեղանքը քարտեզով փնտրելուց հետո անպայման գնալ դրա հետևից. նշաններն արդեն մգեցված են լինելու, տեղեկությունն էլ անմիջապես է երևալու:
Ամալի Խաչատրյան
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Քարտեզ
Թաքնված
Լենին պապիի գլուխը, անցուցանակ տուն-ռեստորանը, հնադարից մնացած դամբարանը և խորհրդային քանդակագործության գլուխգործոցը. ARARAT լեգենդար կոնյակներն օգնում են երևանցիներին բացահայտել իրենց կողքին ու ոտքի տակ ապրող, բայց լավ թաքնված Երևանը: Քանի՞ անգամ եք Թումանյանով քայլել ու մտածել՝ ո՞րտեղ նստել մի կտոր հաց ուտելու, բայց որ յուրահատուկ լինի: Կամ գիտեի՞ք, որ աստղադիտակով տիեզերքին աչքով անելու համար հեչ պարտադիր չէ հասնել Բյուրական: Իսկ գիտեի՞ք, որ վերջերս բացված մոլում բացի շոփինգից կարելի է նաև հնագիտական էքսկուրսիա անցնել: Լավ, գոնե խորհրդային տարիների կենդանի անկյան գոյության մասին տեղյա՞կ էիք: Թումանյանում կգտնեիք Երևանի ամենայուրահատուկ ռեստորաններից մեկը (Գայանե Արևշատյանի տունռեստորանը, որից տպավորվել էր նույնիսկ երջանկահիշատակ Էնթոնի Բուրդենը), կիմանայիք Երևանի կենտրոնում գտնվող աստղադիտարանի և այլ թաքնված վայրերի մասին, եթե ունենայիք վստահելի ուղեկցորդ: Այդպիսին արդեն կա: Եվ դուք ունեք այդ ուղեկցորդին, եթե վերջերս երևանյան բարերում պատվիրել եք երկու գավաթ ARARAT-ի կամ ARARAT-ի հիման վրա պատրաստած կոկտեյլ և հետը նվեր ստացել: Այն էլ երկուսը: Դուք, իհարկե, միանգամից ուրախացել եք՝ տեսնելով Թամանյանի, Օպերայի, Կայարանի կամ Կոնյակի գործարանի շենքի պատկերով փիներից մեկը, բայց ոչ պակաս արժեքավոր է պտտեցրած հնաոճ թուղթը՝ Թաքնված Երևանի քարտեզը: Երևանի կոնյակի գործարանում այս նախաձեռնությունը բացատրում են շատ պարզ ցանկությամբ՝ հնարավորություն ունենալ նայելու Երևանին ոչ թե որպես զբոսաշրջային քաղաքի, այլ դրա ավելի կենդանի, շնչող, խորհրդավոր տարբերակը։ Եվ որ ամենակարևորն է, այդ ամենը տեսնելու հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին։ Թաքնված Երևանի գանձերը բացահայտելու համար նախաձեռնողներն իրար գլուխ հավաքեցին մի քանի մասնագետների՝ լուսանկարիչներ, լրագրողներ, ճարտարապետներ, պարզապես Երևանի գիտակներ, որոնք առաջարկեցին իրենց կարծիքով ամենայուրահատուկ, բայց անարդարացիորեն քիչ հայտնի վայրերը։ Մի քանի անգամ մաղվելուց հետո (օրինակ՝ բացառվում էին այն տեղերը, որոնց այցելությունը կարող էր վտանգավոր լինել) կազմվեց 20 կետից բաղկացած ցուցակը։ Սակայն մի՞թե այս վայրերի հմայքի մի զգալի մասը հենց նրանց թաքնված լինելու մեջ չէ։ Եվ գուցե ավելորդ ուշադրությունը կփչացներ այդ ամենը։ Գործարանում վստահ են՝ ոչ։ Պարզապես Բիձու գյոլի բիձեքը մարքեթինգի և առաջխաղացման ժամանակ չունեն, որպեսզի իրենց հրաշալի «առողջարանի» մասին պատմեն բոլորին, իսկ Պուշկինի փողոցի արվեստանոցի նկարիչները զբաղված են իրենց ստեղծագործական աշխատանքով։ Եվ ահա այս նախագծի շնորհիվ կհաղթեն բոլոր կողմերը՝ թաքնված, բայց ուշադրության արժանի վայրերը նոր շունչ ու կյանք կստանան, որոշ դեպքերում գուցե նույնիսկ լուրջ ներդրումներ (դա հաստատ չէր խանգարի, օրինակ, Բուսաբանական այգու լքված, բայց հսկայական պոտենցիալ ունեցող ֆուտուրիստական ջերմոցին), իսկ դրանք բացահայտողները՝ նոր տպավորություններ։
28 29
#4(50) 2018
Թաքնված Երևան, մի քանի բացահայտված վայր Լացող Ջոկոնդա, հասցե՝ Աբովյան 13 Սերգեյ Փարաջանովի «Լացող Ջոկոնդա» կոլաժի հիման վրա դիզայներ-ոճաբան Արամ Նիկոլյանի ստեղծած աշխատանքը հարգանքի տուրք է մեծ արվեստագետին ու նվեր սիրելի քաղաքին: «Մուսա. Փարաջանով» նախագծի շրջանակում արված ստեղծագործությունն այսուհետև կզարդարի Երևանի կենտրոնական փողոցներից մեկը։ Բուսաբանական այգի, հասցե՝ Աճառյան 1 1935-ին հիմնադրված Երևանի բուսաբանական այգին զբաղեցնում է 80 հա տարածք, ներառում 1 100 բուսատեսակ: Այգում ներկայացված են մոտ 400 էնդեմիկ բույսերի տեսակներ՝ բնորոշ միայն Հայաստանին: Այգու կազմի մեջ մտնում է 4 դենդրարիում: Գայանեի տուն-ռեստորան, հասցե՝ Թումանյան 35 Գայանե Արևշատյանի տուն-ռեստորանի պատմությունը սկսվել է 20 տարի առաջ՝ 1990-ականներին: Ի սկզբանե իր սեփական տունը ռեստորան դարձնելու գաղափարն ընդամենը հավելյալ գումար վաստակելու միջոց էր։ Տուն-ռեստորանի այցելուները փաստում են, որ այստեղ զգում են իրենց ինչպես հարազատ տատիկի տանը: Վայրն ավելի հմայիչ է դառնում, երբ տանտիրուհին դաշնամուր է նվագում: Երևանի աստղադիտարան, հասցե՝ Աբովյան 43 Ալեքսանդր Թամանյանը 1921-ին նախագծեց Երևանի աստղադիտարանի շենքը, որը մոտ տասը տարի անց՝ 1933-ին, հանձնվեց շահագործման։ Շենքի գմբեթը շարժական է, գլանաձև։ Առաջին հարկում տեղակայված է ընդարձակ լսարան և մի քանի աշխատասենյակ, երկրորդում՝ դիտման համար անհրաժեշտ սարքերով հագեցած հարթակ։ Կիբեռնետիկայի մուսան, հասցե՝ Հ. Հակոբյան 3 «Կիբեռնետիկայի մուսան» պատսպարվել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի՝ Մերգելյանի տարածքում։ Այն տեղադրվել է 1972-ին, հեղինակը քանդակագործ Երևանդ Քոչարն է։ Կիսաերևակայական մուսան հենված է շատ կոնկրետ իրի՝ հայկական կարասի վրա, որից պետք է մեղմ շիթով ջուր հոսեր։ Սակայն այսօր քանդակը ջրազրկված է։ CIAO USSR, հասցե՝ Իսահակյան 38 1930-ականներից մինչև 90-ականների սկիզբը բնորոշող տարբեր հին և պատմական իրեր մեկտեղել է լուսանկարիչ Հայկ Բիանջյանը՝ նպատակ ունենալով բացել խորհրդային հին իրերի ինտերակտիվ թանգարան։ Տրամվայի տոմսերից մինչև դեղին տաքսիներ՝ «Չաո, ԽՍՀՄ» ցուցադրությունն առայժմ ներկայացված է «Վեգա» Էլեկտրոնիկայի խանութում, քանի դեռ պատշաճ տարածք չի գտնվել։ Մոր և մանկան, հասցե՝ Մաշտոցի 22 «Մայրություն» արձանաշարը գտնվում է Արամի փողոցում, Պարթև Մարգարյանի անվան ծննդատան դիմաց։ Արձանաշարը տեղադրվել է 1982-ին, հեղինակը քանդակագործ Յուրի Մինասյանն է։ Մայրության թեման ներկայացնող չորս քանդակները բրոնզից են, միջին բարձրությունը՝ 2 մ։ 80-ականներին տանիքի վերանորոգման ժամանակ բանվորների անփութության արդյունքում կարմիր գույնի ներկը ծորել է ներքև՝ արձանների վրա, արյունոտ տեսք հաղորդելով նրանց։ Պուշկին փողոցի արվեստանոցներ, հասցե՝ Պուշկինի 4 Պուշկին փողոցի կիսաքանդ, գողտրիկ դալանից ներս մտնելով՝ անսպասելիորեն հայտնվում ես Նոր արվեստանոցում։ Այն փոքր տուն է, որտեղ հավաքվում ու մտքեր են փոխանակում երիտասարդ արվեստագետները։ Ցուցադրվելու կարիք ու ցանկություն ունեցող սկսնակների համար սա լավ հարթակ է ներկայանալու համար։
. . .
.
.
.
.
. .
.
1 Լացող Ջոկոնդա 2 Բիայնական դամբարան 3 Բուսաբանական այգի 4 Գայանեի տուն-ռեստորան 5 Երկաթյա տղամարդ 6 Երևանի աստղադիտարան 7 Անավարտ փորագրություն 8 Կիբեռնետիկայի մուսան 9 Միրզոյան գրադարան 10 Օբսիդիանե սիրտ
11 Պարսից հյուպատոսի նստավայր 12 Հռիփսիմյան իգական գիմնազիա 13 Լենինի գլուխ 14 CIAO USSR թանգարան 15 Թաքնված արձան 16 Պուշկին փողոցի արվեստանոցներ 17 Խաչքարագործի արհեստանոց 18 Բիձու գյոլ 19 «Թումո ստուդիաներ» 20 ԱՕԿՍ-ի շենք
Արեգ Դավթյան
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Իմ Երևան
30 31
#4(50) 2018
Կարին Մադելրիո.
«Չէի համեմատի Երևանն այլ քաղաքների հետ» Ինչու է Երևանի կոնյակի գործարանի վաճառքների և շուկայավարության տնօրեն Կարին Մադելրիոն զգում Երևանում իրեն ինչպես տանը և որտեղ է սիրում անցկացնել ժամանակը:
Երևան առաջին այցս 12 տարի առաջ աշխատանքային էր: Դա առաջին անգամն էր, որ ես հայտնվեցի կովկասյան երկրում և գաղափար չունեի, թե ինչ սպասեմ: Բայց հստակ հիշում եմ ամենաառաջին տպավորությունս՝ արև և անսահման ջերմություն: Ընդ որում ոչ միայն եղանակը նկատի ունեմ, այլև մարդկանց, որոնք այդքան բարյացակամ էին և ամենից շատ երազում էին ինձ ներկայացնել իրենց հայրենի հողը: Ընտանիքս մի փոքր հիասթափված էր, քանի որ ես չէի վերադառնում տուն՝ Ֆրանսիա, այլ Ռուսաստանից մի նոր երկիր մեկնում: Բայց հանգստացան, երբ հասկացան, որ տեղափոխվում եմ մի արևոտ երկիր, որն ունի առողջ սնունդ և որտեղ արդեն ունեմ ընկերներ: Հուսով եմ, որ շուտով ընտանիքիս անդամները կայցելեն Երևան և սեփական աչքերով կբացահայտեն ԱՐԱՐԱՏ-ի երկիրը: Պաշտում եմ Կոնյակի գործարանի շենքը: Ճարտարապետությունը, տուֆը, տպավորիչ աշխարհագրական դիրքը… Մինչև հիմա առաջին անգամվա պես տպավորվում եմ, երբ առավոտյան գալիս եմ աշխատանքի: Այնպիսի հաճույք ու պատիվ է այդ դարպասով ներս մտնելը: Այս շինությունը մի ամբողջ քաղաք է քաղաքի մեջ: Չէի համեմատի Երևանն այլ քաղաքների հետ: Այս քաղաքն ունի իր ուրույն պատմությունը, բնավորությունը և մթնոլորտը: Երևանի ամենամեծ յուրահատկությունը մարդիկ են՝ ջերմ ու ընկերասեր: Երբեք այստեղ քեզ օտար չես զգում: Հատկապես երբ անունդ այդքան հայեցի է հնչո՜ւմ: Կասկադում զգում եմ, թե ինչ է կյանքի արվեստը: Այնքան գեղեցիկ է, հատկապես ամռանը: Ամենաերևանյան փորձություններից մեկն ինձ համար շուկաներ կատարվող պարբերական այցերս են, երբ համեղագույն մթերքը գյուղացուց գնելիս կապս Հայաստանի հետ մի տեսակ ավելի է ամրանում: Այս տարի ԱՐԱՐԱՏ-ը միանում է Երևանի 2800-ամյա հոբելյանի տոնահանդիսություններին: Որոշեցինք գնալ ոչ սովորական ճանապարհով և
ոչ թե հերթական անգամ ուշադրություն գրավենք դեպի քաղաքի հայտնի վայրերը, այլ հակառակը՝ Hidden Yerevan ծրագրի օգնությամբ բացահայտել քիչ տեսանելի, բայց շատ հետաքրքիր անկյունները: Ծրագրի վրա աշխատելիս ինքս էլ բացահայտեցի ինձ համար թաքնված Երևանը: Երևանյան ժամանակիս մեծ մասն անցնում է Երևանի կոնյակի գործարանում, բայց փորձում եմ ժամանակ գտնել քաղաքի այլ մասերում զբոսնելու համար: Երբ արտերկրից ընկերներս գալիս են ինձ հյուր, առաջին հերթին զբոսանք եմ կազմակերպում քաղաքի կենտրոնում, որպեսզի զգան Երևանի ջերմությունը: Հետո գնում ենք ավանդական խոհանոց ունեցող մի որևէ ռեստորան, այնուհետև, որպես կանոն, ջազ երեկո մի գավաթ Արարատի ուղեկցությա՜մբ: Երևանում հիմա ավելի ու ավելի շատ են տեղի ունենում հաճելի մշակութային իրադարձություններ, բայց եթե անկեղծ լինենք, ես վստահ եմ, որ քաղաքի ու երևանցիների պոտենցիալի կեսն էլ չի իրագործվում: Վատի մասին էլ կարելի է խոսել: Նեղվում եմ, որ Երևանում այդքան քիչ են պատմական հատվածները: Ցանկացած նոր վայրում ես առաջին հերթին այցելում եմ հին թաղամասերը, իսկ Երևանո՞ւմ ուր գնալ… Նաև մեզ անհրաժեշտ են ավելի շատ կանաչ տարածքներ, որտեղ կարելի է ընտանիքներով պարզապես հանգստանալ: Երևանի հետ ծանոթության տասներկու տարիների ընթացքում քաղաքը շատ է փոխվել: Համենայն դեպս վստահորեն կարող եմ ասել, որ այն մարդկային ջերմությունը, որը քաղաքի իրական սիրտն է, մնացել է նույնը: Եթե հնարավորություն ունենայի Երևանի հետ մի քանի բառ փոխանակելու, ապա անպայման կցանկանայի նրան, որպեսզի իր ջերմ, արևոտ ոգին տարածվի ամբողջ աշխարհով: Կհորդորեի շարժվել առաջ՝ հարստացնելով սեփական մշակույթը, տարածել այգիներն ու հոգ տանել պատմական անցյալի մասին: Այդպես, իմ սիրելի Երևան:
Աշոտ Գարունց ԵԿԳ
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Իմ Երևան
32 33
#4(50) 2018
Վահան Ստեփանյան.
«Ստեղծել ենք Երևանում մեր Երևանը» Լուսանկարիչ, PAN Photo գործակալության համահիմնադիր Վահան Ստեփանյանը պատմում է իր Երևանի մասին, որն այս պահին հիմնականում կենտրոնացած է Rambalkoshe Modern Art Museum-ում:
Իմ մանկության բակը թեք էր, ու չնայած դրան՝ մենք ինչ-որ հրաշքով հաջողացնում էինք բակային խաղեր խաղալ։ Օրինակ՝ հեծանիվով վերևից իջնում էինք ուղիղ դիմացի պատի վրա, ու հաղթում էր նա, ով չէր մեռնում։
ոչ միայն Փարաջանովի, այլև Երևան ու Հայաստան այցի մասին պատմող իր, որն էլ էմոցիոնալ առումով նրանց կկապի մեր երկրին։ Մատենադարանը, իհարկե, անհավանական ժառանգություն ունի, որը, սակայն, ոչ մի կերպ չենք կարողանում հետաքրքիր մատուցել։
Ես մեծացել եմ Աշտարակի մեր ամառանոցում՝ 70-հոգանոց խաշի սեղանի շուրջ զրույցների, մարդկային, շատ մարդկային ու իրական շփումների միջավայրում։ Դրանք ձևավորել են ինձ այսպիսին, ինչպիսին եմ հիմա։ Հատկապես, որ դաստիարակության այդ ձևը չի եղել պարտադրաբար։ Հայրս իր կուտակած փորձն ու գիտելիքներն անվերապահորեն փոխանցել է ու այդ ամենամեծ նվերով էլ արդեն ինչ-որ կետից ես շարունակել եմ։
Գաֆէսճեանը փրկում է քաղաքի դեմքը։ Բայց այստեղ էլ խնդիր կա. այն կիսավարտ է, վերևի դիտարան հասնելու համար ստիպված ես անցնել անհասկանալի բետոնից աստիճանների, փոշու, հողի միջով։ Ու չեմ հավատում, որ այսքան տարիների ընթացքում պետությունը չէր կարող լուծել Կասկադի շինարարության հարցը։
Գրեթե 23 տարի մայրս առավոտից երեկո զբաղված էր մեզ պահելով։ Ընդ որում, դա նրա ընտրությունն էր, ոչ մի պարտադրանք։ Երբ մենք դարձանք համեմատաբար ինքնուրույն, նա սկսեց զբաղվել իր կյանքով։ Հիմա նա շատ ճանապարհորդում է, ստեղծել է սեփական նախագիծը, սովորել հինգից ավելի օտար լեզուներ։ Բայց մինչև հիմա էլ ինչ-որ հրաշքով հաջողացնում է կազմակերպել ընտանեկան ընթրիքներ։ Նա անդադար նոր է, անընդհատ հետաքրքիր, անվերջ բարի։ Հիմա ինձ զգում եմ 29-30 տարեկան, մի քանի տարի առաջ զգում էի էլի 4-5 տարի ավելի փոքր։ Տպավորություն է, որ ես անընդհատ հետ եմ իմ տարիքից։ Այն ինչ-որ տեղ առջևում է, բայց ես չեմ էլ պատրաստվում վազել նրա հետևից։ Երբ սկսում ես իրար կապել կյանքում տեղի ունեցող բոլոր, նույնիսկ անկարևոր երևույթները, վրա է հասնում սեփական կյանքը ծավալի մեջ տեսնելու կարողությունը։ Ու էլ կարիք չկա տեղավորվելու երեկայսօր-վաղը գծային սահմանափակումների մեջ։ Նախկինում, երբ ինչ-որ բան պլանավորում էի, ու շղթան ինչ-որ մեկի պատճառով քանդվում էր, փորձում էի այդ մարդուն իմ մեջ արդարացնել՝ չգիտակցելով, որ դա ցավոտ ինքնախաբեություն է։ Հիմա նույն իրավիճակին այլ հայացքով եմ նայում՝ ուղղակի նկատի ունենալով, որ կարող է նաև այդպես լինել։ Երևանի նույնիսկ լավագույն թանգարանները խնդիրներ ունեն. ամենավառ էքսպոնատներով «Փարաջանովում» չկա հուշանվերների նորմալ վաճառասրահ, որտեղից այցելուները կգնեն ու իրենց հետ կտանեն
Անթույլատրելի համարձակություն կլինի հայտարարել, որ ես հոգնում եմ մարդկանցից։ Ես ու իմ ընկերները ստեղծել ենք Երևանում մեր Երևանը, անունը Rambalkoshe։ Ուրիշ ոչինչ մեզ պետք չէ։ Սա այն վայրն է, որտեղ կամայական որևէ մեկի հետ կարող ես տևական ժամանակ առանց խոսքերի ունենալ կոմֆորտի զգացողություն։ Միգուցե մենք բոլորս միշտ մենակ ենք ու մեզ բոլորիս պետք էր մի վայր, որտեղ այդ միայնության մեջ մեզ կզգանք հարմարավետ։ Rambalkoshe-ի վայրն ընտրել ենք կտրուկ ու միանգամից, հենց առաջին հայտարարությամբ, որը բացեցինք կայքում, մոտավոր իմանալով, որ դա Կոմիտասներում է, մի փողոցում, որի անունը նույնիսկ չէին լսել։ Արոյի (դիզայներ Արա Ասլանյանի — խմբ.) հետ երկու ժամում հորինեցինք անվանումը, լոգոն էլ նկարեցինք 5 րոպեում: Ու, բնականաբար, եթե մեկը մեզ՝ էդ րոպեին կիսացուրտ սենյակում նստածներիս, ասեր, որ տարիուկես հետո մենք նույն սենյակում մարդկությանը ներկայացնելու ենք Տիգրան Համասյանի ու Վիկենի Արմանի համատեղ լայվը, այնուամենայնիվ, մենք դժվար հավատայինք: Երևանում կան կետեր, որոնց հետ կապված եմ անտեսանելի թելերով։ Օրինակ՝ այն կտուրը, որտեղ եղա վերջերս, որը մեզ էր սպասում, որը ստեղծվել էր հանուն այն ութ ժամվա, որոնց համար արժեր նույնիսկ մեռնել։ Ես հիմա ապրում եմ կյանքիս այն եզակի շրջանը, երբ կարող եմ ինքս ինձ նվիրել բավարար ժամանակ ուղղակի մտածելու, ընկերների հետ տարբեր, հաճախ անկարևոր, անտրամաբանական հարցեր քննարկելու։ Եվ դա երջանկություն է։
Էլեն Բաբալյան Առնոս Մարտիրոսյան
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Բար
Երևանը վայելելու համար
Հայկական կոնյակը հաճելի է ըմպել ոչ միայն այնպես, ինչպես որ կա, այլև, օրինակ, կոկտեյլների մեջ: ARARAT «Հինգ աստղ», «Անի» և այլ տեսակների հիման վրա ստեղծված նմուշները կարելի է հանդիպել Երևանի ամենատարբեր վայրերում: Դրանցից մեկում կոնյակահեն կոկտեյլները համտեսելու էր գնացել ԵՐԵՎԱՆի թղթակիցը արտասահմանցի ընկերների ուղեկցությամբ:
***
Մետաղյա հաստափոր բաժակից անուշաբույր թարմություն էր փչում: Ձեռքերով գրկեցի սառույցով լի բաժակը ու կում անելով փորձեցի գտնել կոնյակի ծանոթ համը: Ինքն էր, որ կար: Չնայած որ միանգամից ճանաչեցի ARARAT-ը, այն քիմքիս անսովոր նոր երանգ ուներ: Կոկտեյլի մեջ կոնյակը կոտրում էր իր տասնամյակներով ձևավորված դասական, լուրջ, գերտերությունների առաջնորդների սիրելի խմիչքի կերպարը: Yerevan Mule-ում կոնյակը խիստ էր, բայց շատ թեթև. քաղաքից եկող շոգի հետ հակադրության մեջ մտնելով՝ կոկտեյլը խմվում էր անսպասելիորեն հեշտ: Միգուցե դրան նպաստում էր, ինչպես հետո պարզեցի, տանձի լիկյորի, կոճապղպեղի օշարակի ու լայմի հյութի առկայությունը:
Հյուրանոցի տանիքի բացօթյա սրճարանում սպասվածից հով էր: Երկար զբոսանքից նույնքան տպավորված էինք, որքան հոգնած, այնպես որ լայն ու փափուկ բազմոցները տեսնելուն պես ընկանք դրանց գիրկը: Հոգնածությունը, սակայն, մեր անդադար խոսելու ու կուտակված պատմություններով կիսվելու կարողության վրա ոչ մի կերպ չէր անդրադարձել, ու անծայրածիր համբերություն ունեցող մատուցողը ստիպված սպասում էր մինչև քննարկենք մեր տարիների ընթացքում փոխված նախասիրությունները: Բազմալեզու ու քաոտիկ խոսակցությունը մի կերպ ընդհատելով՝ մատուցողին ասացի, որ հատուկ նպատակով ենք եկել՝ փորձել հայկական կոնյակով կոկտեյլ: Նախ՝ ես, երևանցիս, ARARAT-ով կոկտեյլ երբեք չէի փորձել և դա անթույլատրելի բացթողում էր, երկրորդ՝ էլ ի՞նչ պետք է առաջին հերթին խմեին օտարերկրացի ընկերներս Հայաստանում, եթե ոչ լեգենդար հայկական կոնյակ: Մատուցողը առաջարկեց միաժամանակ շատ միջազգային, շատ հայկական ու շատ զովացնող Yerevan Mule-ը: Ի տարբերություն գրեթե բոլորիս ծանոթ դասական Moscow Mule-ի՝ այս կոկտեյլի հիմքում ARARAT կոնյակն է:
34 35
#4(50) 2018
***
Yerevan Mule-ի հետ ծանոթությանս առաջին կումից պարզ դարձավ, որ մեզ մոտ դեռ ամեն ինչ առջևում է: Ինչքան էլ որ ընկերներիս կարոտած լինեի, չէի կարող չգնալ կոկտեյլի հեղինակի հետ ծանոթանալու ու հարցուփորձ անելու: Բարմենի անունը Ստեփան էր: Նրանից իմացա, որ հավանածս կոնյակով կոկտեյլը բոլորովին միակը չէ՝ Երևանի շատ բարերում արդեն մի քանի տարի է մատուցում են հայկական կոնյակի հիմքով խմիչքներ: «Չի կարելի լինել բարմեն ու չաշխատել տեղի բաղադրիչների, բրենդերի հետ, էն էլ ARARAT-ի պես հայտնի բրենդի: Չես կարող, ասենք, իտալացի հյուրին զարմացնել նրանով, ինչ ինքը ամբողջ կյանքում խմել է, իսկ տեղական բաղադրիչներով զարմացնելը շատ հեշտ է, ու նրան էլ հենց դա է հետաքրքիր»: Ստեփանը ճիշտ էր ասում, ու հեռվից լսվող ընկերներիս ոգևորված խոսակցությունը դրա ապացույց էր: Շուտով պարզեցի, որ նա սրճարանի բարի մենեջերն է, տարիների փորձ ունի, ու Havana Club Cocktail Grand Prix հեղինակավոր մրցույթի արծաթե մեդալակիր է: Այնպես որ, երբ ինձ առաջարկեց ARARAT-ով ևս մի կոկտեյլ փորձել, առանց վարանելու համաձայնվեցի: «Առհասարակ, մինչև «Ընտիրը» կոկտեյլի մեջ օգտագործում ենք, — շեյքերի մեջ ինչ-որ բան մոգոնելով բացատրում էր Ստեփանը: — Բայց արդեն դրանից հնեցված կոնյակը ձեռքս չի գնում որևէ բանի հետ խառնել, հատկապես որ վեց տարեկան «Անին», իմ կարծիքով, ուղղակի իդեալական է կոկտեյլների մեջ»: Շեյքերի մեջ հերթով հայտնվեցին լիմոնի հյութը, վարդի օշարակը, ազնվամորու խյուսը: «Այս մեկը կոչվում է Armenian Beauty: Հաճախորդների հետ իմ ծանոթանալու կոկտեյն է, երբ պետք է նոր ճանաչեմ հյուրին, չգիտեմ իր նախասիրությունները, միշտ Armenian Beauty եմ առաջարկում՝ տասից ինը հավանում են»: Ստեփանը թանձր վարդագույն խմիչքը լցրեց բարձր բաժակի մեջ, հանեց չորացրած թեյի վարդերով ապակե տարան ու մի քանի փոքրիկ կոկոն դրեց կոկտեյլի վրա: Դե ո՞նց ասեմ, թե ինչքան ճիշտ էր ընտրված կոկտեյլի անվանումը:
***
Մի քիչ ձգձգում էի առաջին կումը: Ես թթու ու թեթև խմիչքներ եմ սիրում, ու վախենում էի Armenian Beauty-ն քաղցր լիներ ու դուրս չգար: Ու իսկապես, կոկտեյլը քաղցրություն էլ ուներ, համային խտություն էլ: Բայց անքան նուրբ էր ու պարուրող, որ միանգամից ակտիվ տրամադրությունս փոխեց՝ դանդաղ ու հանգիստ մթնոլորտ էր ստեղծում: Ստեփանին շնորհակալություն հայտնեցի, բաժակս վերցրեցի ու դուրս եկա ընկերներիս մոտ: Արդեն մութ էր, քաղաքի լույսերը վառվել էին. իսկը ժամանակն էր բոլորին ներկայացնելու տանիքից բացվող երեկոյան Երևանի տեսարանը, վայելելու մեր ըմպելիքը:
Կարինե Ղազարյան Սահակ Մուրադյան
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Ֆոտոնախագիծ
ARARAT լեգենդար կոնյակների և PAN Photo գործակալության համատեղ նախագիծը 10 առանձին և միևնույն ժամանակ փոխկապակցված լուսանկարների շարք է, որի միջոցով բացահայտվում են 2800-ամյա Երևանի նոր եզրերը։ ԵՐԵՎԱՆն առանձնացրել է դրանցից չորսը, մնացածը կարելի է տեսնել instagram.com/yerevanstories հասցեում։
«Երևանը՝ կտուրից» Կարո Սահակյան Երևանն այն քաղաքն է, որտեղ բարձրահարկերն ու ցածրահարկերը սոցիալական հավասար դիրքերում են, իսկ հին շենքերը ներողամիտ են վերաբերվում նորակառույցների հասունացման շրջանի խնդիրներին։ Երևանն այն քաղաքն է, որի կտուրներից բացվող տեսարանը մեկընդմիշտ դաջվում է հիշողության մեջ։ Ինչե՞ր են տեսել այս տանիքները՝ հայտնի է միայն նրանց: Ու այդ գաղտնիքը մասամբ գիտի նաև լուսանկարիչ Կարո Սահակյանը, իսկ նրա ֆոտոշարքը գաղտնազերծման մի փորձ է։
Հրաչյա Քոչարի «Նահապետը» վիպակը, որի համար հեղինակն արժանացավ ԽՍՀՄ գերագույն մրցանակի, ավարտվում է Հայոց Ցեղասպանության ողջ դաժանությունը տեսած, ընտանիքը կորցրած, բայց Արևելյան Հայաստանում նորից վերապրած հերոսի խոսքով։ Նահապետը, իր նոր տան այգու խնձորների բույրն առնելով, ասում է իր վերջին խոսքերը. «Երկրի հոտ կառնե՜մ…»։ Ճիշտ նույն կերպ էլ երկրի հոտ ստացավ Արևմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքի պատվին անվանակոչված Երևանի Արաբկիր թաղամասը։ Քոչարի փողոցը, որը գտնվում է Արաբկիր թաղամասում, աչքի է ընկնում բնակելի շենքերի առատությամբ։ Ու այս կտուրից բացվող տեսարանից պարզ է դառնում, որ հին Արաբկիրը, Նահապետի պես, վերապրեց նոր վայրում։
36 37
#4(50) 2018
40 տարի առաջ Կապանում ուժեղ երկրաշարժ եղավ: Բազմաթիվ անօթևան ընտանիքներ տեղափոխվեցին Երևան: Հատուկ նրանց համար Մալաթիա թաղամասում շենքեր կառուցեցին: Հարևաններն այդ տարածքն անվանեցին Բանգլադեշ, քանի որ այդ նույն օրերին Բանգլադեշն առանձնացել էր Պակիստանից՝ անկախություն հռչակելով: Ու այդ անունն ասոցացվում էր պետության ներսում անկախացած տարածքի հետ։ Ճիշտ նույն կերպ էլ կապանցիները թելադրեցին իրենց օրենքներն ու թաղամասը ստացավ երկրորդ՝ ոչ պաշտոնական, բայց առավել տարածված անվանում՝ Բանգլադեշ։ Ու նայելով այս ավարտուն շենքերի տանիքների վրա դեռ կառուցվող նոր տներին՝ պարզ է դառնում, որ Մալաթիայի գրավման գործընթացը դեռ չի ավարտվել։
Երևանյան հյուրանոցներից մեկի կտուրից բացվում է կանաչ տեսարան դեպի ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրող Երևանի կոնյակի գործարան։ Սա եզակի վայր է Երևանում, որը տասնամյակներ ի վեր պահպանել է ոչ միայն իր արտաքին տեսքը, այլ նաև իր շունչը։ Թերևս, գաղտնիքը գործարանում պահվող կոնյակների կախարդական բույրն է։ Չէ որ «ավելի հեշտ է բարձրանալ Արարատի գագաթը, քան դուրս գալ «Արարատի» նկուղներից»:
Անհաշիվ բարձրահարկերի կտուրներից բացվող տեսարանի անգրկելիությամբ միանշանակ առաջատար Նոր Նորք թաղամասը Երևանի ամենաերիտասարդ օրգանն է։ Հենց այստեղ՝ Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից բլուրի վրա է գտնվում քաղաքի ամենաբարձրադիր կետը՝ ծովի մակարդակից 1 370 մ բարձրությամբ։ 1966-ին հիմնադրվելով՝ Նոր Նորքն այսօր քաղաքում հայտնի է իր մաքուր օդով, համեղ ջրով, անսրճարան այգիներով, առասպելական հերոսների արձաններով: Ու միայն եզակի արկածախնդիր-ռոմանտիկներ են բացահայտել, որ «մասիվի» «ֆիշկան» տանիքներից բացվող մայրամուտն է։
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Ֆոտոնախագիծ
«Երևանի մեծերը» Վահան Ստեփանյան Նրանցից ոմանց անունները հայտնի են այնքան, որ բրենդ են, ոմանք էլ ապրել ու սեր են արտադրել ստվերում` կաթիլ-կաթիլ ավելացնելով Երևանի հյուսվածքների մեջ։ Նրանք քաղաքի մեծերն են` այն վառ անհատականությունները, բացառիկ հեղինակություն ու մեծ կենսափորձ ձեռք բերած մարդիկ, ում խոսքը կշիռ ունի: Ու իրենց ապրած տարիների, վաստակած համբավի ու բնածին արժանապատվության մասին հստակ պատկերացում ունեցող այս մարդիկ իրենց հավերժացնելու պատասխանատվությունը վստահել են լուսանկարիչ Վահան Ստեփանյանին:
Վարդան Հարությունյան
կոնյակագործ Հիմա հին Երևանի շունչը զգում եմ քաղաքի մի քանի կետերում միայն։ Դա Սարյանի պուրակն է՝ հարակից շենքերով։ Կան նաև նոր, բայց գրագետ կառուցված վայրեր՝ Սարյան, Պուշկին փողոցները։ Երևանյան հոգի ունեցող համեմատաբար նոր տարածքներից է, օրինակ, Կասկադը։ Ընդհանրապես, քաղաքի հետ խաղալ չի կարելի, տրամադրությունը կկորչի, իսկ դա անվերադարձ ճանապարհ է։ Քաղաքին պետք է մոտենալ զգուշորեն, ինչպես, օրինակ, դա արել են ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրող Երևանի կոնյակի գործարանում, որտեղ ոտք եմ դրել 1984-ի հոկտեմբերի 10-ին ու մինչև հիմա աշխատում եմ։ Պուրակը, շենքերը, քանդակները մինչև օրս էլ խնամքով պահպանվել են, դրա համար էլ շունչ ու հոգի ունեն։
Հովհաննես Չեքիջյան
դիրիժոր Ստամբուլում մեծացած, հետո Մոսկվայում հայտնված հայի համար Երևան գալը երազանք էր, որն այդ օրերի համար գրեթե անհնար էր։ Բայց ռուսները երևի համոզվեցին, որ շատ եմ ուզում, ու եկա։ Կյանքում շատ նվաճումներ եմ ունեցել, բայց ամենամեծը, կարծում եմ, որ ինձ գնահատել են որպես քաղաքացի, մարդ: Մինչև այստեղ գալս դրսում շատ եմ եղել, բայց Հայաստան գալուց հետո ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում ապրել։ Մենք ենք կերտում մեր կյանքը. օր կա՝ ինքնաթիռների մեջ, օր կա՝ հիվանդ, օր կա՝ հյուր ես ընդունում, օր՝ ինքդ ես հյուր: Առանց երաժշտության օր էլ կա, այո՛: Բայց ինձ համար այդ օրերը մթնեցնելը տառապանք է։
38 39
#4(50) 2018
Տիգրան Մանսուրյան
կոմպոզիտոր Երևանն ունի իր ձայնը, միայն իրեն բնորոշ մեղեդին. դա խոսել սովորող հայ մանուկի արտաբերած հայերեն առաջին բառերն են։ Թոթովախոս հայերենը, որն ես լսում եմ քաղաքի փողոցներով զբոսնելիս, ինձ ապրելու, արարելու նոր ուժ է տալիս։ Ու չկա ավելի հաճելի ձայն իմ ականջների համար, քան երբ Հայաստանում մեծացող հայ մանուկը խոսում է հայերեն։ Չէ որ մենք այն ենք, ինչ լսում ենք։
Ալբերտ Ազարյան
մարմնամարզիկ Աշխարհում որտեղ եղել եմ, բոլորին վարակել եմ Երևան գալու ցանկությամբ։ Ինքս երբեք չեմ էլ մտածել հեռանալու մասին, թեև դժվար ժամանակներ շատ են եղել։ Երևանն իմ ծննդավայրը չի, բայց իմ սերն է առաջին հայացքից։ Երբ Կիրովականից եկա այստեղ՝ տեխնիկումում սովորելու, հիշում եմ՝ ինչ տպավորված էի մարդկանցով։ Հենց մարդկանցով, որոնք իրար նկատմամբ այնքան սիրալիր էին ու հարգալից։ Չէի պնդի, որ Երևանը սպորտային քաղաք է. սովետի տարիներին գործող 180-ից ավելի մարզադպրոցներից մնացել են 3-ը։ Հիմա արդեն ուրախանում եմ, երբ տեսնում եմ բակային խաղեր. գոնե դա դեռ ունենք։
Լևոն Մալխասյան
ջազմեն Ցանկացած ճաշակով երաժշտություն Երևանն ընդունում է։ Մյուս կողմից քմահաճ կնոջ պես է՝ պիտի սիրտը շահես։ Բայց մեկ անգամ որ զգաս նրան, իմ պես մեկընդմիշտ կսիրահարվես։ Ես եղել եմ աշխարհի հիսունից ավելի երկրներում, բայց միշտ տասներորդ օրը հետ եմ եկել։ Առանց Երևան տասն օրից ավելի չեմ շնչում։ Երեխայիս պես է, չեմ փնտրում նրա մեջ թերություններ, հակառակը՝ միշտ խրախուսում եմ թեկուզև փոքր հաջողությունները։ Համոզված եմ՝ անընդհատ վատը տեսնողներն ուղղակի չեն սիրում քաղաքը։ Մինչդեռ Երևանը փոփոխությունների քաղաք է, ժամ առ ժամ է փոխվում, ու լավագույն տարիները դեռ առջևում են։
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Ֆոտոնախագիծ
«Երևանի վարպետները» Դավիթ Հակոբյան Արհեստավորները հայերի շրջանում միշտ էլ հարգանք են վայելել: Դրա վառ դրսևորումն է թեկուզև այն, որ արհեստը հաճախ ազգանուն է դարձել ամբողջ գերդաստանի համար, օրինակ` Ղազանչյան, Բրուտյան, Դարբինյան։ Ու քանի դեռ գիտության ու տեխնիկայի զարգացումը չի հանգեցրել նաև այս արհեստների անհետացմանը, ինչպես դա եղավ մեքենագրուհիների, հեռագրային օպերատորների, կառապանների, սուրհանդակների և ուրիշ շատ-շատերի հետ, լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը անմահացրեց Երևանի վարպետներին։
Ալբերտ Զաքարյան
լարային գործիքների վարպետ 70-ականներին առաջին անգամ ծանոթացա թառ գործիքի հետ ու մինչև այսօր թառ եմ սարքում: Ասում են՝ միակն եմ, չգիտեմ՝ որքանով է այդպես, բայց բոլոր թառ նվագողների ձեռքին իմ գործիքն է: Նյուանսներ կան, իմ գործը կճանաչեմ հազարի մեջ էլ: Թեև գործիքը ամենքի համար նույնն եմ սարքում, նույն հզորության, նույն որակի, որ հանկարծ կոլեգաների մեջ կռիվ չընկնի: Մի բռաչափ ասպարեզ է, բոլորը բոլորին գիտեն: Ընդհանրապես, հայերը քիչ են, բայց դե աշխարհում ոչ մի լավ բան էլ շատ չի լինում: Ու ես հիմա երազանք ունեմ. թվով քիչ, բայց շնորքով շատ մեր հայերի մեջ նորմալ, խելքը գլխին աշակերտ գտնել, որ իմ ձեռք բերած փորձը, կուտակած գիտելիքերը փոխանցեմ:
Արտակ Ոսկանյան
կոնյակագործ Չկա աշխատանք, որը չզարգանա, եթե մեջը հոգի դնես։ Ոչ թե աշխատասիրություն, ֆինանսներ, այլ հենց հոգի։ Սրտից դուրս եկածը սրտին էլ կհասնի։ Գրեթե ամբողջ կյանքում ունեցել եմ մեկ աշխատավայր, բայց լավագույնը։ Անհիշելի ժամանակներից այստեղ եմ՝ ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրող Երևանի կոնյակի գործարանում։ Երևանի հոտն իմ ընկալմամբ «Ընտիր» կոնյակն է. այն բավականաչափ երիտասարդ է, արիստոկրատ, խելառ, բայց ոչ երբեք սանձարձակ։
40 41
#4(50) 2018
Սեդրակ Մամուլյան
խոհարար Տեխնոլոգիաների հաղթանակն աշխարհում, միևնույն է, չի կարողանա մի շարք արհեստներ մղել հետին պլան։ Ավելին, ես կարծում եմ, որ հիմա ձեռքի աշխատանքի գնահատման տենդենց է նկատվում։ Բացի այդ, որքան էլ ռոբոտները զարգանան, չեն կարողանա կատարել այն աշխատանքը, որտեղ հոգի է դրված։ «Խոհանոց» բառի հիմքում «խոհ» բառն է, իսկ մեխանիզմը խորհել չի կարող։ Այնպես որ վարպետների համար ես հանգիստ եմ՝ նրանք միշտ էլ պահանջարկ կունենան։ Հատկապես Երևանում, չէ որ այս քաղաքը մշտապես եղել է վարպետաց կենտրոններից։
Մարտին Շահբազյան
լուսանկարիչ 50 տարուց ավելի է ինչ ժուռնալիստիկայով եմ զբաղվում: Այսքան ժամանակ մի բան եմ ֆիքսել. ոչ ոք չի ուզում ճշմարտությունն իմանալ: Մարդ արարածի համար քաղցր սուտն ավելի թանկ է: Ինքս միայն մի հարցում եմ գերադասում մի քիչ շեղվել իրականությունից. երբեք չեմ սիրել փնթի, կեղտոտ կադր նկարել, կարող եմ ժամերով սպասել, մինչև կադրս մաքրվի: Բայց դե հիմա ամեն ինչ այլ է. իսկական լուսանկարչության վրա գերեզմանաքար դրեց թվային ժապավենը: Շատ բան է փոխվել, իմ քաղաքն էլ է փոխվել: Բայց ամենից շատ զարմանում եմ, երբ տեսնում եմ, որ թութը վաճառում են: Ախր դրա ամբողջ հաճույքը ծառից քաղելուտելն է:
Յուրա Համբարձումյան
տաքսու վարորդ Ինչ ինձ հիշում եմ՝ ղեկը ձեռքիս է։ Սկզբում հորս մեքենան էի քշում, հետո առաջին աշխատածս փողերով գնեցի սեփականը։ Այդ օրից չափչփում եմ Երևանի փողոցները։ Անգիր գիտեմ բոլոր նրբանցքները, գիտեմ՝ որ թաղում ինչ ելումուտեր կան, որտեղ են ագրեսիվ մարդիկ ապրում, որտեղ՝ խաղաղասեր։ Թեև հանուն արդարության ասեմ, որ մեր Երևանը աշխարհի ամենաանվտանգ ու հանգիստ քաղաքներից է։ Այսքան տարի վարում եմ, հարբած մարդիկ էլ են եղել, կրկնահանցագործներ էլ են հանդիպել, որոնց հենց բերդից ես եմ տուն տարել, բայց ոչ մի անգամ խնդիր չի առաջացել։ Երևանը մեղմ ու հոգատար մոր պես է՝ սիրում ու խնամում է բոլորին։
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Ֆոտոնախագիծ
«Երևանը կառուցողները» Արեգ Բալայան Երևանը շատ ճարտարապետներ տեսավ. եղան և՛ նրան անմնացորդ սիրահարվածներ, որոնք պահպանեցին քաղաքի ոգին, նրբորեն շոյեցին հազարամյա քարերը, բայց եղան և՛ չերևանցիներ, որոնք չհասկացան քաղաքի արժեքն ու արդյունքում արժանացան հավիտենական անեծքի։ Լուսանկարիչ Արեգ Բալայանը խնամքով առանձնացրեց Երևանը կառուցողներին կամ նրանց ժառանգներին։
Մանե Թամանյան
վարչարար Քաղաքում սիրածս վայրը քանդեցին վերջերս. ուռենիների պուրակի ծառերը, շատրվանները և այգու՝ մինչ այդ գրեթե չփոփոխված միջավայրն այլևս չկա: Մեզ անդադար սովորեցնում են կորցնել, մոռանալ անցյալը: Վնասը, որը վերջին ժամանակներում հասցվեց Թամանյանի տեսած արևի քաղաքին, անդառնալի է: Ես դժվար եմ պատկերացնում՝ ինչպես կարելի է վերականգնել այն բոլոր կորուստները, որ ունեցավ Երևանը: Ես մեծացել եմ Թամանյանի որդու՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանի նախագծած շենքում՝ շրջապատված Թամանյանի գծագրերով և անձնական իրերով: Հիշում եմ՝ մի օր այն բոլոր իրերը, որոնք իմ մանկության մասն էին, հայտնվեցին նորաբաց թանգարանի ապակիների հետևում:
Արսեն Շուռ Կարապետյան
ճարտարապետ Երևանի ճարտարապետական հույսի դրսևորումը Տպագրիչների փողոցն է։ Հարյուր տարի առաջ արտ բումից հետո հայ ճարտարապետներն ի վերջո աշխատեցին պրոֆեսիոնալ և համարձակ, ու մինչև հիմա այդ փողոցն արտահայտում է մեր կապն աշխարհի հետ։ Երևանում շատ կան էներգետիկ ուժեղ կետեր, որոնք դժվար է փչացնել, որքան էլ ջանան։ Բարեբախտաբար կենտրոնում մարդիկ չեն ապրում այն ծավալով, ինչ կառուցել ենք, քանի որ բնակելի տներին չի համապատասխանում կայանատեղիների, խանութների քանակը։ Երևանն ինտերնացիոնալ քաղաք է, պարզապես տարբեր ազգեր տեղավորվում են մեկ «հայ» բնորոշման մեջ։ Նույնիսկ իտալացին ու ֆրանսիացին այդքան չեն տարբերվում իրարից, որքան ռոստովահայն ու սիրիահայը, որոնք բնակվում են կողք-կողքի, նույն Երևանում։
42 43
#4(50) 2018
Մարկ Գրիգորյան
ժուռնալիստ Ամբողջ մանկության ընթացքում տեսել եմ՝ ինչպես է պապս ժամերով, օրերով տքնել ծնկներին դրած իր գծագրական տախտակի վրա, մտածել-քննարկել՝ ինչպես ներդաշնակ դարձնի իր կառույցը շրջակայքի հետ։ Հիշում եմ` ինչ երկար էր աշխատում Պատկերասրահի, ՍԴ, ԱԺ շենքի նախագծերի վրա, Խաչիկյանի հետ վերլուծում անգամ Մատենադարանի շուրջ խաղողի թառի չափսերը։ Իրականում ամեն մանրուք, դետալ կարևոր է գրագետ ու մնայուն արժեք ստեղծելու գործում։ Ինձ բնավ դուր չի գալիս վերջին տարիներին կառուցած Երևանը։ Իմ Երևանում գոյություն չունի, օրինակ, Հյուսիսային պողոտան, հակառակը՝ սիրում եմ մոդեռնիստական Զեյթունը։ Երևանին ուշադրությունն է պակասում՝ սկսած պարզ սիրո դրսևորումներից՝ ծխախոտի գլանակը փողոցում չգցելը, վերջացրած մի խումբ մարդկանց անհոդաբաշխ արձանաշինությամբ։
Սաշուր Քալաշյան
ճարտարապետ Համեմատաբար նոր Երևանում սիրում եմ Թամանյանի ու Սասունցի Դավթի արձանները, Կոմիտասի թանգարանի շենքը։ Ցավոք, մենք չունենք մեծամասշտաբ մոնումենտալ կոթողներ։ Նման մեծ թեմա էլ չկա այս փոքր երկրում։ Վերջին համախմբող գաղափարը Հայոց Ցեղասպանությունն էր, այդ պատճառով էլ նման հզոր ստացվեց համանուն Հուշարձանը։ Ես համոզված եմ, որ մեր քաղաքի ամենաակտիվ էներգետիկ վայրը հենց դա է։ Ամեն ինչ մտածված է, ընդհուպ մինչև հրաշք տեսարանը, որը բացվում է հուշարձանի բարձունքից։
Աննա Մարգարյան
ճարտարապետ Որպես ճարտարապետական ընտանիքում մեծացած մարդ՝ կարող եմ վստահորեն ասել, որ այս ասպարեզում մանրուքներ չկան։ Օրինակ, երբ պապիկս նախագծում էր ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրող Երևանի կոնյակի գործարանի շենքը, որոշել էր, որ շենքի գույնը պետք է մոտ լինի կոնյակի գույնին: Երբ նկատել էր, որ շինարարները, չհասկանալով նրա մտահղացումը, տեղ-տեղ սեւ քարեր են շարում, վերցրել էր բահն ու անձամբ սկսել փշրել դրանք: Բծախնդրությունն այն է, ինչ հիմա պակասում է մեր Երևանին:
Էլեն Բաբալյան PAN Photo
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Այնտեղ
Աշխարհասփյուռ Արարատ Լեգենդար ARARAT կոնյակներն արվեստի և մշակույթի գործընկերն են ոչ միայն Հայաստանոււմ. հայկական ամենահայտնի բրենդներից մեկն ակտիվորեն աջակցում է արտասահմանում զանազան մշակութային միջոցառումներին։ Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։
Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգ
Մոնտե-Կառլո, 2018 Արամ Խաչատրյանը պատմության մեջ ամենահայտնի հայերից մեկն է և հայկական մշակույթի հսկան: Հասմիկ Պապյանը մեր ժամանակների լեգենդ է՝ համաշխարհային բեմի առաջատար սոպրանոներից մեկը: Լեգենդար ԱՐԱՐԱՏ կոնյակը Հայաստանի խորհրդանիշներից մեկն է: Եվ ահա այս երեքը միասին մեկ երեկոյի ընթացքում ներկայացել են եվրոպական հանդիսատեսին Մոնտե-Կառլոյի օպերային թատրոնում սեպտեմբերի 2-ին կայացած համերգի ընթացքում (Հասմիկ Պապյանին նվագակցում էր աշխարհի լավագույն դաշնակահարների ցանկում ընդգրկված Նարե Արղամանյանը): Օպերա դե Մոնտե-Կառլոն, ի դեպ, բացի նրանից, որ աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններից մեկն է, յուրահատուկ է նրանով, որ դրա հեղինակը ֆրանսիացի Շառլ Գարնյեն է՝ Փարիզի Գրանդ-օպերայի ճարտարապետը: Բայց վերադառնանք հայտնի հայերին. Խաչատրյանի 115-ին նվիրված համերգից բացի մասնակիցները ներկա գտնվեցին մեծ կոմպոզիտորի լուսանկարների ցուցահանդեսին, հայտնի մշակութային ու քաղաքական գործիչների և գործարարների մասնակցությամբ գալա-ընթրիքին, ԱՐԱՐԱՏ լեգենդար կոնյակների համտեսին և հայ դիզայներների նորաձևության ցուցադրությանը: Եվ որ ամենակարևորն է՝ այս ամենը բարեգործական հիմունքներով՝ «Օգնեմ» և «100Ֆոնդ» հիմնադրամներին աջակցելու նպատակով:
44 45
#4(50) 2018
«Ոսկե դիմակ» մրցանակաբաշխություն
Մոսկվա, 2014 թվականից Ռուսական թատրոնը պատմականորեն աշխարհում առաջատարներից է, իսկ «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխությունը ոչ այլ ինչ է, քան թատերական «Օսկար»: Համենայն դեպս հաղթողների և հանդիսատեսի համար ոչ պակաս կարևոր: ԱՐԱՐԱՏ կոնյակն աջակցում է միջոցառմանը 2014 թվականից: Սակայն միջոցառում ասելով նկատի չունենք պարզապես մրցանակների հանձնման երեկոն. մրցանակաբաշխության արարողությունը եզրափակում է երեք ամիս տևող փառատոնը, որը մոսկովյան թատերական հաթակներում համախմբում է ներկայացումներ ամբողջ Ռուսաստանից: Այս տարի հաղթողներին մրցանակներ հանձնեցին Մեծ թատրոնի Նոր բեմում, որը Եվրոպայի ամենաժամանակակից թատերական համալիրներից մեկն է: Ժյուրիի որոշման համաձայն՝ լավագույն դրամատիկական դերասան ճանաչվեց Վյաչեսլավ Կովալյովը («Վտարում», Մայակովսկու անվան թատրոն, Մոսկվա), լավագույն դրամատիկական դերասանուհի՝ Ալլա Դեմիդովան («Ախմատովա: Պոեմ առանց հերոսի», «Գոգոլ կենտրոն», Մոսկվա), օպերայի լավագույն ռեժիսոր՝ Կիրիլ Սերեբրյաննիկովը («Չաադսկի», «Գելիկոն օպերա» թատրոն, Մոսկվա), բալետում դիրիժորի լավագույն աշխատանք՝ Թեոդոր Կուրենտզիսը («Մոխրոտիկ», Պերմի Չայկովսկու անվան օպերայի և բալետի թատրոն) և այլոք: Ժյուրիի անդամները փառատոնի ընթացքում թատերական արվեստի բոլոր ժանրերից ավելի քան 60 ներկայացում դիտեցին: Հյուրերն այդ որոշումների արդյունքները քննարկեցին հյուրասիրության ընթացքում «Ոսկե դիմակ» կոկտեյլի շուրջ, որը ստեղծվել էր հատուկ մրցանակաբաշխության արարողության համար փառատոնի գործընկերոջ՝ ԱՐԱՐԱՏ-ի կողմից: Ոգեշնչում ստանալով արվեստից՝ ԱՐԱՐԱՏ-ը ստեղծում է բացառիկ կոկտեյլներ, որոնք ներկայացնում է հավատարիմ թատերասերների, գեղեցիկը գնահատողների ուշադրությանը ոչ ֆորմալ զրույցի՝ մրցանակաբաշխությունից տպավորություններով կիսվելու և հաղթողներին շնորհավորելու ընթացքում:
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Այնտեղ
Օդեսայի միջազգային կինոփառատոն
Օդեսա, 2017 թվականից Տասնամյակներ շարունակ ուկրաինական Օդեսան կինոյով հետաքրքրվողներին հայտնի էր որպես Սերգեյ Էյզենշտեյնի լեգենդար «Զրահանավ Պոտյոմկին» ֆիլմի Պոտյոմկինյան աստիճանի շնորհիվ: 2010 թվականից այս ծովափնյա քաղաքը մեկ այլ առիթով փայլեց կինոյի համաշխարհային քարտեզում միջազգային կինոփառատոնի շնորհիվ, որը հեռանկարում հավակնում է դառնալ «Արևելյան Եվրոպայի Կաննը»: Եվ նախադրյալներ այդ հավակնոտ արդյունքի համար կան. կինոփառատոնը տարածաշրջանի ամենամասշտաբային կինոփառատոներից է, այն ընդգրկում է բացառիկ պրեմիերաներ, աշխարհահռչակ առաջատար կինոգործիչների վարպետության դասեր և անկրկնելի մթնոլորտ:
2017 և 2018 թվականներին Օդեսայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական բացումը ուղեկցվեց ԱՐԱՐԱՏ-ի հյուրասիրությամբ, որտեղ մասնակիցներին բացառիկ հնարավորություն ընձեռվեց բացահայտելու հայկական ստեղծագործ արվեստի իրական վարպետությունը և համտեսելու կոկտեյլներ պատրաստված «Անի» կոնյակի հիման վրա:
46 47
#4(50) 2018
«Բրոդսկի/Բարիշնիկով» թատերական ներկայացում
Չիկագո, փետրվար 2018 Իոսիֆ Բրոդսկին քսաներորդ դարի մեծագույն բանաստեղծներից էր, նրա կրտսեր ընկեր Միխայիլ Բարիշնիկովը՝ լավագույն պարողներից մեկը։ Երկուսին միավորող մյուս բնորոշումը աքսորն էր։ Այս տարվա փետրվարին «Բալենու այգի» արվեստների միջազգային փառատոնի շրջանակում Չիկագոյի «Հարրիս» երաժշտության և պարի թատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Ալվիս Հերմանիսի «Բրոդսկի/Բարիշնիկով» մոնոներկայացումը, որտեղ Բարիշնիկովը կարդում է Նոբելյան մրցանակակիր Իոսիֆ Բրոդսկու բանաստեղծություններն ու արձակը: Բեմի վրա հայտնվելով այն ճամպրուկով, որով, հնարավոր է, Բրոդսկին լքել էր հայրենիքը՝ Բարիշնիկովի հերոսը ճամպրուկի միջից հանում է գիրքը, դնում ակնոցը և սուզվում ընթերցանության, հիշողությունների, հույզերի մեջ: Ներկայացման ավարտին ԱՐԱՐԱՏ-ի անունից, որի գաղափարախոսության հիմքում վարպետության նոր արտահայտումների որոնումն է, տեղի ունեցավ հատուկ հյուրասիրություն, որտեղ հյուրերը մի գավաթ կոնյակի շուրջ հնարավորություն ունեցան կիսվել տպավորություններով: «Բրոդսկի/Բարիշնիկով»-ը այժմ շարունակում է իր հաղթական ընթացքն աշխարհի բեմերով. երկու հանճարների միասնականությունը անկրկնելի մշակութային հանդիսություն է։
Աշոտ Գարունց ԵԿԳ
ԵՐԵՎԱՆ ԿՈՆՅԱԿ Կադրերի բաժին
Երևանի կոնյակի գործարանի շենքը, 1940-ականներ 1940-ականների սկզբին, դեռ պատերազմի ժամանակ, պետական որոշում կայացվեց այն մասին, որ կոնյակի արտադրությունը պետք է առանձնացնել գինուց: Բուն շենքի նախագծման աշխատանքները սկսվել են 1948 թվականին։ Դրա հեղինակը ճարտարապետ Հովհաննես Մարգարյանն էր (նրա մյուս հայտնի աշխատանքներից են ռադիոյի և մամուլի շենքերը, Երևանի ճոպանուղին)։ Այժմ արդեն քաղաքի այցեքարտերից մեկը դարձած շենքը մի քանի առանձնահատկություն ուներ։ Նախ, այն կառուցվում էր բլրի վրա՝ Հրազդանի կիրճի ու ժայռերի հետ միասնական անսամբլ ստեղծելով: Պատահական չէր նաև ընտրված քարի գույնը. ծիրանագույն քարերն առավել մոտ էին կոնյակի գույնին։ Ասում են, որ շինարարության ժամանակ տեսնելով անփութորեն տեղադրված սև քարեր՝ Մարգարյանն անձամբ վերցրել է բահը և փշրել մտահղացումը փչացնող տարրերը։ Շենքի այցեքարտերից դարձան նաև քանդակագործ Արտաշես Հովսեփյանի որմնաքանդակները՝ արված Վարդան Այգեկցու և Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա:
ԵԿԳ
48
#4(50) 2018
BRANDING I VISUAL IDENTITY I CREATIVE CONSULTING PRINT ADVERTISING I WEB I RESPONSIVE I E-COMMERCE MOBILE APPS I SOCIAL MEDIA SPELL.AM I +374 55 387887