ԵՐԵՎԱՆ 56 | 2019

Page 1

#5(56) 2019


Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում

մարքեթինգ

հրատարակչություն

տպագրություն

պրոմո նյութեր


Pan Photo / Տիգրան Մեհրաբյան

↓ 2013 թվականին զայրացած մարդկանց բողոքի շնորհիվ կանխվեց տրանսպորտի գնի թանկացումը

Մ

ենք էնքան ենք սիրում բողոքել, որ բողոքում ենք նույնիսկ բողոքողներից։ Օրինակ, մեկն ասում է, որ գիշերվա միլիոնին հնչող հրավառությունն ու ռեստորանային երգը խանգարում են, մյուսն ասում է՝ «հերի՛ք բողոքեք, թողե՛ք մարդիկ ուրախանան, վա՜յ»։ Կամ ասում ես, թե էս ի՜նչ սարսափելի ձևավորում են բստրել Էրեբունի-Երևանի համար, ինչ-որ մի տեղից (հավանաբար ֆեյսբուքյան մի որևէ գրառման տակ) կասեն՝ «մի՛ բողոքի, կարա՞ս՝ ավելի սիրուն արա»։ Կամ տարակուսում ես, թե ինչու են երթուղայինների վարորդները ծխում ղեկին, կարծես իրենց տան պատշգամբում բազմած լինեն, հաստատ կգա մեկը (կամ մի քանիսը) ու կհուշեն, որ «բողոքելու փոխարեն տեսե՛ք, թե խեղճ մարդիկ ինչ պայմաններում են աշխատում» (ու ոչ ոք չի բացատրի, թե հատկապես ինչո՞վ է ղեկին բքելն օգնում հաղթահարել այդ ահավոր պայմանները)։ Ու հետո էլ կլինեն ընդհանրացված ռեպլիկներ, որոնց մոտավոր իմաստն այն է, թե «էս ի՜նչ բողոքող ազգ ենք, տո՜, մենակ թե սաղովի նստեն բողոքե՛ն»։ Դե, երևի մենք իրոք երբեմն շատ ենք փնթփնթում։ Պատահում է։ Լարված ենք։ Ամեն ինչում միանգամից խարդախություն ենք փնտրում, անհամբեր ենք, միանգամից հարցի լուծում ու արդյունք ենք ուզում։ Բայց դա գալիս է տարիների փորձից։ Հիշու՞մ եք՝ քանի տարի առաջ էին խոստացել երթուղայինները վերացնել, անցնել մեծ, լայն, հաճելի

ավտոբուսների։ Իսկ երբ դրսից եկավ աղբահանող մասնավոր ընկերությունը, ի՜նչ մեծ հույսեր էին կապվում դրա հետ։ Կամ երբ բոլորովին վերջերս մեզ վստահեցնում էին, որ այլևս ոչ մի պատմամշակութային շենք չի քանդվելու, իսկ հետո քանդվեց Փոքրիկ երգիչների գրասենյակի պատը։ Այլ կերպ ասած, մարդկանց գուցե չափազանց զգոնությունը միանգամայն հիմնավորված է։ Այդ կորսված վստահությունը հետ ստանալու համար դեռ երկար պիտի աշխատենք (բոլորով): Եվ ընդհանրապես, եկեք համաձայնենք, որ բողոքը պարզապես միջոց է, ձևաչափ, եթե կցանկանաք, պատասխանատուներին հասցնելու այն խնդիրները, որոնք հուզում են հանրությանը։ Եվ այդ բողոքներին պետք է ոչ թե հակադարձել «հերի՛ք բողոքես»-ով, այլ մարդավարի բացատրել կամ հարցին լուծում տալ։ Բողոքը բանական մարդու համար շատ բնական երևույթ է, առանց ավելի լավի պահանջի մենք կշարունակենք ապրել զիբիլի բուրմունքի ներքո, չենք կարողանա քնել կեսգիշերին ժայթքող հրավառությունների աղմուկից ու երթևեկել կենսագործունեության համար մեծ վտանգ ներկայացնող քառանիվ դագաղներով։ Էնպես որ, վստահորեն բողոքե՛ք, եթե զգում եք դրա կարիքը։

Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Խառը Ամսվա ամփոփում Մանսուրյանական փառատոն, նոր գրքեր և այլն։

08

Բրենդ Ararat Apricot. բերք Հայաստանի Ինչպես «Արարատը» ստեղծեց և ներկայացրեց նոր՝ ծիրանաշատ խմիչքը։

10

12

14

Բողոքում ենք հերթով Երևանում մեզ անհանգստացնող գրեթե ամեն ինչից՝ աղբահանությունից մինչև «ինչո՞ւ չկան նորմալ համերգնե՜ր»։

Սպորտապատում Նա, ով հավատում էր TotoGaming-ի քոփիրայթերի պատմվածքը՝ ֆուտբոլային երազանքով ապրող առաքչի մասին։ Հոգատարություն «Ցանում եմ, չի ցանվում» և այլ շտապ խնդիրներ Ucom-ի զանգերի կենտրոնում Ucom-ի զանգերի կենտրոնում հնչող ամենահիշարժան բողոքները և դրանց տակից դուրս գալու հմտությունները։ Ինտերնետ Բողոքիր, որ փոխես Ձեր քաղաքային բողոքների լուծմանն օգնող հավելվածը։

Շապիկ՝ Էդիկ Պողոսյան ԵՐԵՎԱՆ  #5(56) | 2019

Գլխավոր հովանավոր

2 3

ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

#5(56) 2019

16

Աղմուկ

18

Երթևեկություն

19

Աղբ

20

Շենքասպանություն

22

Կանաչապատում

24

Էլ. գրքեր

26

Լայվ երաժշտություն

ՔԱՂԱՔ

27

Շնասեր սրճարաններ

38

28

Տրանսպորտ

29

Փողոցային շներ

30

Դիզայն

31

Վեգան

32

Երեխաների ժամանց

33

Վատ երաժշտություն

34

Կենտրոնացում

36

Կրկնօրինակված ֆիլմեր

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

40

Իմ Երևան Նորա Արմանի. «Մեկ օր ալ պակասեց» Գիզայում ծնված, Նյու Յորքում աշխատող, բայց Երևանին սիրահարված դերասանուհի, ռեժիսոր Նորա Արմանիի Երևանը: Սթրիթ արտ Երևանյան կյանքն ու ոտքի վրայի «կյանքը» Ինչ է անում արդեն երեք ամիս Հայաստանում մոլդովացի սթրիթ արտիստ BTA-ն։

Համարի վրա աշխատել են՝ Մարգարիտ Միրզոյան, Լուսինե Ոսկանյան, Վիկտորյա Մուրադյան, Անի Յավրենց, Կարինե Ղազարյան, Հասմիկ Բարխուրդարյան, Ռուբեն Վարդազարյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Արթուր Լյումեն Գևորգյան, Բիայնա Մահարի, Եվգենյա Էվոյան, Կարեն Անտաշյան, Հայկ Բիանջյան, Dro Drone, Armenpress, Լուսինե Ղուկասյան, Վահան Ստեփանյան, Ucom, Արարատ Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

44

Հուշեր Հույս ու ժապավեն FairWind ռոք խմբի անդամները պատմում են իրենց մանկության ժապավենային կասետների մասին:

46

Ռեյվ Bassiani Ինչպես Երևանում նշեցին լեգենդար թբիլիսյան ակումբի 5-ամյակը։

48

Կադրերի բաժին «SOS-փրկենք Երևանը» բողոքի ակցիան, 2005 թ. Մի քանի դրվագ երևանյան բողոքների պատմությունից։

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 20.08.2019

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Ինչ անել Լսել Մանսուրյանին

Մանսուրյան ֆեստ, սեպտեմբերի 1-13 Երևան, Գյումրի Այս տարի XX դարի խոշորագույն հայ կոմպոզիտորներից մեկը՝ Տիգրան Մանսուրյանը, նշում է իր 80-ամյակը։ Մենք էլ նշում ենք իր հետ։ Մի քանի հոբելյանական համերգներ արդեն տեղի են ունեցել, բայց գլխավոր միջոցառումները կլինեն սեպտեմբերին՝ Մանսուրյան ֆեստի շրջանակում։ Մի քանի համերգների ընթացքում կհնչեն մանսուրյանական կինոերաժշտություն, դասական ու կամերային ստեղծագործություններ՝ անհատ կատարողների ու երաժշտական խմբերի մատուցմամբ։ Միջոցառումները տեղի կունենան ոչ միայն Երևանում, այլև այլ քաղաքներում, այնպես որ պետք է նախօրոք ուսումնասիրեք ծրագիրը։

Դիտել իտալական ֆիլմի հայկական ռիմեյքը

«Անհայտ բաժանորդ», սեպտեմբերի 5-ից կինոթատրոններում Մի քանի տարի առաջ Իտալիայում նկարահանվեց սենսացիոն մի ֆիլմ, որտեղ ներկայացվում էին բոլորիս վախերը. ինչ կլինի, եթե մեր հեռախոսների մեջի տեղեկությունները հասանելի դառնան սեղանի շուրջ հավաքված բոլոր մարդկանց։ Ամենայն հավանականությամբ տեղի կունենա մի փոքրիկ, լոկալ աշխարհի վերջ։ Ֆիլմն այնքան դիպուկ էր, որ այն սկսեցին հերթով ռիմեյքել տարբեր երկներում։ Հայաստանը յոթերորդն է։ Իրար հեռախոսներին աչք դնող ընկերների մասին լուրջ թեմայով կատակերգությունը նկարահանել է Արշո Հարությունյանը, իսկ դերերում կարելի է տեսնել Խորեն Լևոնյանին, Նազենի Հովհաննիսյանին, Սոս Ջանիբեկյանին և այլոց։

Դասական դաշնամուր լսել

Սըր Անդրաս Շիֆ, Արամ Խաչատրյան համերգասրահ, սեպտեմբերի 15 Yerevan Perspectives միջազգային երաժշտական փառատոնը շարունակում է դասական երաժշտության գլխավոր աստղերին բերել Երևան։ Այս անգամ դաշնամուրային մենահամերգով Հայաստանում հանդես կգա ավստրոբրիտանացի երաժիշտ, Գրեմմիի ու բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր Սըր Անդրաշ Շիֆը: Ծրագրում Բեթհովենի և Շումանի ստեղծագործություններն են։

Ջազոտ կլասիկա լսել

Jazz Versions of Classical Music, սեպտեմբերի 15-ին Ճարտարապետների միության շենքում Հայաստանի պետական ջազ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ կկատարի Բախի, Մոցարտի, Չայկովսկու, Գրիգի, Գերշվինի, Պիացոլայի, Կոմիտասի, Խաչատրյանի և այլ կոմպոզիտորների գործերի ջազային տարբերակները: Ջազն ու դասականը մի հարկի տակ, ինչպե՞ս չփորձել։

Նոր նստավայր Յար | Իսահակյան 44

Կասկադամերձ տարածքը շարունակում է հարստանալ նոր հավես նստավայրերով։ Իսահակյանում բացված «Յարը» իդեալական նստավայր է ամառային երեկոների համար։ Գլխավոր առանձնահատկությունը մեկուսացված ու համարյա վեսանդերսոնական դիզայնով լուծված բակն է։ Իսկ բուն բարը գտնվում է տարածքի ամենագեղեցիկ առանձնատներից մեկում։ Մենյուն ներառում է ամառային կոկտեյլներ ու սովի հարցերը լուծող սթրիթ-ֆուդ։

4 5

#5(56) 2019

Roomz | Պուշկինի 38

Տերյանում Աֆրիկյանների ակումբը վարի տվեցին, բայց հռչակավոր ընտանիքի մյուս շենքը դեռ շնչում է։ Ավելին, բոլորովին վերջերս այստեղ բացվեց Երևանի ամենայուրահատուկ նստավայրերից մեկը։ Յուրահատուկ, քանի որ Roomz-ը ոչ թե մեկ բար կամ սրճարան է, այլ 5-ը 1-ում. մեկ ընդհանուր տարածքում այստեղ միասին ապրում են Malocco Cafe, Enoteca, Bulldog, Eat&Fit և Waveroom նստավայրերը։ Եվ այդ բոլորը 19-րդ դարի՝ հրաշքով վերապրած շենքում, ու պարբերաբար հրավիրված դիջեյների երաժշտական ուղեկցությամբ։


Նոր գիրք

Արիս Ռաֆֆիչ «Եվայի երազը», Անտարես

Արիս Ռաֆֆիչի հեքիաթվիպակն իրականության ու հեքիաթի յուրօրինակ զուգադրում է՝ ուղղված թե՛ մեծերին, թե՛ փոքրերին: Այն հետաքրքիր պատմություն է փոքրիկ աղջկա մասին, որը, հայտնվելով զարմանալի մի աշխարհում, իր կյանքի վերաբերյալ նոր ու կարևոր բացահայտումներ է անում՝ սովորելով խիզախել, ներել ու սիրել: Հեքիաթվիպակի նկարազարդումների հեղինակը Կարինե Մակարտիչանն է:

ՊՐՈՖԻ

Էդգար Կոստանդյան «Միլոշ», ԳրաՏուն

Հայ նկարիչ Ռաֆը մեկնում է Չեխիա՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսին: Պրահայի ծայրամասի գարեջրատներից մեկում Միլոշ անունով փողոցային նկարչի հետ պատահական ծանոթությունն ամբողջովին փոխում է Ռաֆի կյանքն ու ճակատագիրը: Գրող, դրամատուրգ, մեծ աղմուկ հանած «Որբանոց» վեպի հեղինակ Էդգար Կոստանդյանի նոր վեպը նույնպես հայտնվել է հայկական բեսթսելերների թվում։

Աիդա Մելքոնյան. որակյալ գեղեցկություն

Յան Բիրք, «Ցարան և Գզուզը: Քառաթաթ պոնին», Զանգակ

Դասական հեքիաթը լավ բան է, բայց արժե երեխաներին ծանոթացնել նաև այսօրվա մանկական գրքերի հետ։ Օրինակ՝ գերմանացի գրող Յան Բիրքի այս պատմությունը, որի գլխավոր հերոսը նոր թաղամասում միայնությունից ընկճված Ցարան է, որը երազում է մի բանի մասին. պոնի ունենալ։ Կամ գոնե մեկին, որն իրեն կծառայի որպես պոնի…

Տիգրան Պետրոսյան, Գահերի խաղը, newmag

Ինչպես հայտնի է, Հայաստանը խիստ շախմատային երկիր է։ Սա էլ հայ աշխարհի չեմպիոնի մասնագիտական աշխատությունը։ Այս գրքի վրա Տիգրան Պետրոսյանը սկսել է աշխատել 1980-ականներին, բայց այդպես էլ չի ավարտել այն։ Նրա մահից հետո ամփոփ տեսքի է բերել շախմատիստի այրին՝ Ռոնա Պետրոսյանը։ Գիրքը կազմելիս օգտագործվել են Պետրոսյանի դասախոսությունները, ռեպորտաժներ, հեռուստատեսային եւ ռադիոձայնագրություններ, շաբաթաթերթերում հրատարակված հոդվածներ: Իսկ նախաբանը գրել է աշխարհի մեկ այլ չեմպիոն՝ Գարի Կասպարովը։

Թումանյան փողոցի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված է Աիդա Մելքոնյան ստուդիոն: Այստեղ կարելի է գտնել բոլոր հնարավոր ծառայություններն ինքներդ ձեզ լիարժեք և խնամված կին զգալու համար: Դիմահարդարում, վարսահարդարում, մատների խնամք, մերսում և շուտով կգործի նայ դիմային կոսմետոլոգիայի ծառայությունը: Ստուդիոյի հիմնադիր և դիմահարդար Աիդա Մելքոնյանի համար ամեն հաճախորդն առանձին պատմություն ունի: Ցանկացած հաճախորդին գեղեցիկ դարձնելուց առաջ դիմահարդարը փորձում է բացահայտել և առաջին պլան բերել նրա ներքին «ես»-ը՝ ստանալով անկրկնելի կերպար: Փորձում է մաքսիմալ խորքային մոտեցում ցուցաբերել՝ դուրս բերելով ամեն կնոջ մեջ թաքնված ուժն ու գեղեցկությունը, արտահայտելով դա դիմահարդարման մեջ: Այդ հարցում իրեն օգնում է հոգեբանի կրթությունը: Աիդա Մելքոնյանը բարդություններից չի վախենում և գնում է մասնագիտական այն ուղղություններով, որոնք շատ դիմահարդարներ շրջանցում են, օրինակ՝ տարիքային դիմահարդարումը: «Երիտասարդությունն արդեն իսկ գեղեցկություն է, և շատերը կարող են գեղեցկացնել երիտասարդ աղջկա, բայց կնոջը ճիշտ դիմահարդարելն արվեստ է, — համոզված է Աիդան, — մեկ սխալ, և իր դեմքը կարող է վերածվել դիմակի»: Տարիների փորձ ունեցող ցանկացած պահանջված արտիստի գործունեության մեջ գալիս է մի պահ, երբ նա կարիք է զգում ընդլայնվելու, գրավելու նոր միջազգային հարթակներ, դիտարկելու սեփական աշխատանքը մեկ այլ տեսանկյունից: «Նմանատիպ հարթակները կայացած մասնագետներին թույլ են տալիս էլ ավելի լայն մտածել դիմահարդարման աշխարհում, հանդիպել և կապեր հաստատել համաշխարհային բրենդների հետ, բայց որն ավելի կարևոր է՝ ստեղծագործել, փորձել ինքդ քեզ,» նշում է Աիդա Մելքոնյանը, «Կարծում եմ՝ հաջորդ քայլս այդ մակարդակում կլինի:» makeup_aida_melkonyan




ՔԱՂԱՔԱՄԵՋ Բրենդ

Ararat Apricot

բերք Հայաստանի Ինչպես «Արարատը» ստեղծեց, ապա հանրությանը ներկայացրեց նոր՝ ծիրանաշատ խմիչքը

— Արտ, կուզեի՞ր նենց գործ ունենայիր, որ քեզ հանձնարարեին ամառը կենտրոնից փախնես, գնաս ծիրանի ծառի տակ նստած նոր կայֆ խմիչք փորձես։ — Խմբագիր լինելն էլ իր առավելություններն ունի, Կարինե։

8 9

#5(56) 2019

Ոգելից խմիչք հայերը պատրաստում էին դե մի 6000 տարի առաջ, բայց, համաձայնեք, մեր դասականն «Արարատն» է՝ կոնյակ, որը «հայկական» բառի հետ մի տեսակ հոմանիշ է։ Սա էր երևի պատճառը, որ ես մի քիչ զգուշությամբ, բայց մեծ սպասումներով էի գնում Ararat Apricot-ի շնորհանդեսին. շուտով փորձելու էի «Արարատ», որը դասական կոնյակ չէր։ Հուլիսյան մի երեկո մի մեծ, գեղեցիկ ծիրանի այգում հավաքվել էին հայտնի երևանցիներ, «Արարատի» սիրահարներ և Երևանի կոնյակի գործարանում լեգենդար խմիչքի ստեղծման մասնակիցները։ Առիթն առանձնահատուկ էր. «Արարատը» համալրում էր մշտական տեսականին նոր անունով՝ Ararat Apricot։ Ինչպես կարելի է կռահել անվանումից, սա Հայաստանի երկու խորհրդանիշների՝ կոնյակի և ծիրանի միաձուլումից ծնված խմիչք է։


Թունդ՝ 35 աստիճան, ոսկյա նրբերանգներով փայլփլող, աննկարագրելի բույրով. այսպիսի խմիչք առաջին անգամ փորձելուն պետք էր նախապատրաստվել… ու նախապատրաստել, ինչը Երևանի կոնյակի գործարանը հաջողությամբ արել էր։ Շնորհանդեսի երեկոյան կարելի էր տեսնել ամենազարմանալին ու գեղեցիկը։ Օրինակ, արտ-ինստալացիա, որը խորհրդանշում էր բնությունն ու զարթոնքը. «ծիլ», «ծաղիկ», «ծիրան» բառերով զարդարված վառ դեղին «Ծ» տառը չէր կարող չգրավել բոլորի ուշադրությունը։ Մի փոքր այն կողմ ծիրանի կորիզ էին կոտրում, այն ծիրանի, որից հե՜նց այստեղ չիր էին պատրաստում ու թարմ ջեմ եփում։ Դե արի ու մի հիշիր փոքր ժամանակ տատիկին շեղելու և անուշաբույր ջեմից թաքուն մի քիչ թռցնելու նուրբ արվեստը։ Էլ չասեմ, որ հայկական լավագույն ջազի հնչյունները յուրահատուկ էին դարձնում երեկոյի մթնոլորտը։ Կարճ ասած, մենք առավել քան անհամբեր էինք փորձելու Ararat Apricot-ը։ Եվ չնայած Երևանի կոնյակի գործարանը Հայաստանի բարմենների ասոցիացիայի հետ համատեղ արդեն մշակել է Ararat Apricot-ով պատրաստվող ֆանտաստիկ կոկտեյլների մի ամբողջ շարք, առաջին անգամ այս խմիչքը փորձեցինք մաքուր՝ համն ու բույրը լիովին վայելելու համար։ Դե ի՞նչ ասեմ։ Բարդ կլինի այն չհավանել. Ararat Apricot-ի հիմքում վեց տարվա հնեցման բարձրակարգ կոնյակ է։ Փափուկ ու հարուստ համը միանգամից գրավում է. զարմանալի չէ, որ դեռ նոր-նոր ներկայացված խմիչքն արդեն հաջողություն է վայելում՝ մատակարարվում է ութ երկիր, իսկ առջևում տասնյակ նոր շուկաներ են։

— Արտ, խմբագիր լինելու առավելությունն օֆիսում նստած լրագրողներին նախանձելն ա՞։ — Չէ, տեքստիցդ չորս անգամ կրկնվող «աստվածային խմիչք» կլիշեն ջնջելը։

Կարինե Ղազարյան «Արարատ»


ՔԱՂԱՔԱՄԵՋ Սպորտապատում

ՆԱ, ՈՎ ՀԱՎԱՏՈՒՄ ԷՐ ԵՐԵՎԱՆի խնդրանքով TotoGaming-ի քոփիրայթինգի բաժնի աշխատակից Ռուբեն Վարդազարյանը պատմվածք է գրել ֆուտբոլային երազանքով ապրող առաքչի մասին։

Ֆ-ն վեր թռավ անկողնու մեջ։ Նրան արթնացրել էր դոշակի տակից եկող տարօրինակ վիբրացիան։ Դա ճաքած էկրանով Honor-ն էր, որը դռռում էր կարճ ընդհատումներով։ Թե ինչպես էր հեռախոսը հայտնվել դոշակի տակ, Ֆ-ին առանձնապես չէր հետաքրքրում. այդ պահին նրան հուզում էր միայն դռռոցի պատճառը։ Շատ կուզեր, որ զարթուցիչը լիներ, թեև հստակ հիշում էր, որ անկողին մտնելուց առաջ չէր ակտիվացրել ոչ մի զարթուցիչ-մարթուցիչ։ Դե՛, ուրեմն զանգում էին. այլ տարբերակ չկար։ «Յա՛խկ», — կիսաձայն արտասանեց Ֆ-ն՝ ձեռքը տանելով դոշակի տակ։ Եվ իսկապես՝ հեռախոսը զանգում էր։ Էկրանի վրա լատինատառ թարթում էր Kamo անունը։ Ֆ-ն տեսնելով սա՝ կտրուկ ուղղվեց, տրորեց երեսը, մի քանի վայրկյան տարակուսած նայեց էկրանին և վերջապես ինչ-որ ռուսերեն հայհոյանքներ մռթմռթալուց հետո սեղմեց կանաչ կոճակը։ — Ու՞ր ես, արա՛, — թնդաց տղամարդկային ձայնը հեռախոսի մեջ։ — Ըըը… գա-գալիս եմ, շեֆ, — կմկմալով պատասխանեց Ֆ-ն՝ միաժամանակ ձգվելով դեպի գետնին ընկած տաբատը։ — Արա՛, տեսե՞լ ես ժամը քանիսն ա, ա՛յ դալբայոբ։ Ֆ-ն թեքվեց դեպի պատի ժամացույցը. սլաքները ցույց էին տալիս 9։45: — Ութ անց քսան ա, շեֆ։ Հե՛սա… հեսա հասնում եմ։ Հենց հիմա հասնում եմ։ — Արա, ի՞նչ ութ, ի՞նչ ես դուրս տալիս. ժամի տասն ա արդեն։ Էս էլի սաղ գիշեր նստել էշ-էշ ֆուտբոլ ես նայե՞լ, արա։ Թայերդ էրեխեքին են կարատեի ուղարկում, կնանիքին են տփում, Ամերիկայից քիչ քշած Տոյոտա են բերում, իսկ դու քեզ տվել ես էդ անտեր խաղին, ա՛յ խփնված։ — Ըըը… չէ՛, շեֆ… ավելի ճիշտ՝ հա, բայց… ըըը… բայց կարևոր խաղ էր, շատ կարևոր՝ Հայաստանի հավաքականի խաղն էր։ Չէի կարող բաց թողնել, շեֆ ջան, կներես, — Ֆ-ն ստում էր. Հայաստանի հավաքականը խաղալու էր միայն այսօր երեկոյան, իսկ անցած գիշեր, մինչև ժամը չորսը, նա դիտում էր ինչ-որ լատինաամերիկյան հավաքականների անկարևոր խաղ։ Հայաստանի հավաքականն էլ հիշատակեց, որպեսզի փորձի հայրենասիրական նոտաներով մեղմել Kamo-ի ցասումը։ Սակայն ապարդյուն. Kamo-ն թքած ուներ թե՛ Հայաստանի հավաքականի, թե՛ ֆուտբոլի, թե՛ առհասարակ հայրենասիրության վրա. նրան հուզում էին միայն իր տոմատի մածուկները, որոնք պետք է ժամանակին հասնեին մարզային խանութներ։ — Արա՛, ի՞նչ Հայաստանի հավաքական, ի՞նչ ես խոսում։ Հայերը ու՞ր, ֆուտբոլը ու՞ր: Էս ազգը մաքսիմում աղվես բռնելու հավաքական ունենա, դու էլ դառնաս էդ հավաքականի կապիտանը։ Չէ մի չէ՝ ֆուտբոլ։ Մոռացի՛ր, այ ուլ, քո էս դառմայեդ ժողովուրդը ֆուտբոլ չի խաղալու երբեք, լսու՞մ ես, ե՛ր-բե՛ք, — վերջին այդ «երբեք»-ը Kamo-ն կրկնեց այնպիսի հեգնական չարությամբ, որ թվում էր, թե անծայրածիր թշնամանք է տածում մեր հավաքականի, կամ գուցե հենց երկրի նկատմամբ, — շու՛տ արա, 20 րոպեից օֆիսում չէղար՝ դիմումդ գրում ես, — ավարտելով իր ցինիկ մենախոսությունը՝ Kamo–ն անջատեց հեռախոսը։ Ֆ-ն քարացել էր։ Մեկ ոտքը տաբատի մեջ, մյուսը՝ դրսում, նա չէր կարողանում շարժվել։ Kamo-ի վերջին խոսքերն այնպես ազդեցին իր՝ ազգային հավաքականի մոլի երկրպագուի վրա, որ միակ բանը, ինչ ուզում էր անել այդ պահին, լացելն էր՝ խաղալիքը կորցրած մանուկի

10 11

#5(56) 2019

պես արտասվելը։ Ու բանը նույնիսկ այն չէր, որ Kamo-ն, հանդիսանալով Անդրկովկասի ամենալպրծուն արարածներից մեկը, ծաղրում ու վիրավորում էր իրեն: Ո՛չ, իրականում նման անօգնական վիճակի պատճառն այլ էր՝ Kamo-ի այլանդակ կանխատեսումն էր, որը չափազանց իրատեսական թվաց Ֆ-ին։ Տղան զարհուրեց այն մտքից, որ հայերն իսկապես երբեք, ե՛ր-բե՛ք չեն ունենալու որակյալ ֆուտբոլ։ Սա ասես մահապատժի դատավճիռ լիներ՝ անարդար, անտեղի, սխալ դատավճիռ։ Փորձելով ուշքի գալ՝ Ֆ-ն շտապ լվացվեց, երկու կում սուրճ խմեց, մեկ հատ խակ խնձոր գցեց գրպանը ու պոկվեց ներքև՝ բակում կայանած իր Ֆորդ Տրանզիտի մոտ։ Թեև սկզբնական նյարդայնությունն անցել էր, միևնույն է, դեռևս զգացվում էր տագնապի առկայությունը։ Ֆ-ի գլխում անընդհատ պտտվում էր Kamo-ի չարագուշակ կանխատեսումը։ Կրկին ու կրկին փորձում էր վերլուծել, թե ինչու շեֆի ասածն այդքան արժանահավատ թվաց իրեն։ «Մի՞թե մեր ֆուտբոլն իսկապես դատապարտված է, մի՞թե մենք այդքան ապաշնորհ ենք, մի՞թե ոչ մի շանս չունենք»։ Հենց այսպիսի ծանր, հռետորական հարցեր էին ծագում Ֆ-ի ուղեղում, որոնք սովորական մարդուն թերևս ցավ չէին պատճառի, բայց ահա ճշմարիտ ֆանատիկոսի համար ամենասուր դանակի հարվածից էլ սուր էին։ Ֆորդ Տրանզիտն անցնում էր երևանյան բակերի միջով՝ աջից, ձախից հայտնվում էին ժանգոտած ավտոտնակներ, խոշոր տարածքներ զբաղեցնող ապօրինի շինություններ, փոքր, խարխուլ խաղահրապարակներ։ Մի քանի տեղ երևացին դեռահաս տղաներ, որոնք անգամ այսպիսի նեղության մեջ փորձում էին ֆուտբոլով սկսել հունիսյան առավոտը։ Նրանք իսկույն գրավեցին Ֆ-ի ուշադրությունը, բայց հետո կրկին տխրություն իջավ վերջինիս վրա, որովհետև տղաներից ոչ մեկը չէր կրում հայաստանյան թիմերի մարզաշապիկներ։ «Ախր, ինչու՞ պիտի մեր երեխաները երկրպագեն «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենտուսին»՝ փոխարենը գաղափար չունենալով «Փյունիկի», «Լոռիի» ու «Բանանցի» մասին։ Ինչու՞, ինչու՞, ինչու՞»։ Ջղայնությունից Ֆ-ն մի քանի անգամ հարվածեց ղեկին։ Նա զգաց, որ ատելությամբ է լցվում, բայց ինքն էլ չգիտեր, թե հատկապես ում նկատմամբ՝ ֆուտբոլի պատասխանատուների՞, ծնողների՞, երեխաների՞, իսկ գուցե միայն Kamo-ի՞։ Ինչպես ասում են՝ շան անունը տուր, փայտը վերցրու ձեռքդ։ Ահա՛ և Kamo-ն։ Պահեստի մեծ դռների առջև կանգնած՝ նա թափահարում էր ձեռքերը, նյարդային աղմկում, ինչ-որ հրահանգներ տալիս բեռնակիրներին, որոնք ծրագրավորած ռոբոտների պես միևնույն տեմպով ու շարժումներով տոմատով լի արկղերը տեղավորում էին Ֆորդերի մեջ։ Տեսնելով ուշացած առաքչին՝ Kamo-ն մոտ վազեց, բացեց Ֆորդի դուռը ու սկսեց հայհոյել։ Ֆ-ն պարզապես գլխով էր անում։ Ախր, ուրիշ ի՞նչ աներ. ինքն էր մեղավոր՝ ուշացել էր։ Բացի այդ, նրան միշտ հաջողվում էր ճիշտ պահին փոխարինել ատելությունն անտարբերությամբ։ Սա կոչվում է «թքած ունենալու ոչ նուրբ արվեստ»։ Այո, Ֆ-ն ինչպես երբեք թքած ուներ խոզի դեմքով, փոքր խորամանկ աչքերով, յուղոտ մազերով այդ գիրուկի վրա, որը ևս հինգ րոպե կճվճվար, կբողոքեր, հետո կհեռանար իր գործերով։ Այդպես էլ եղավ։


Զզվելի գիրուկի հեռանալուց հետո Ֆ-ն արագ գտավ իր գործընկերոջը՝ բեռնակիր Արբակին։ Նրանք ճշտեցին օրվա պլանն ու սկսեցին միասին տեղավորել արկղերը մեքենայի մեջ։ Երեսունհինգ րոպե անց արդեն ճանապարհին էին։ Ուղևորվում էին Վայք։ Ճանապարհի հենց սկզբից Ֆ-ն շարունակում էր լուռ մտորել հայկական ֆուտբոլի դառը ճակատագրի մասին։ Այնքան էր խորացել, որ հասել էր «Արարատ-73»-ին, հասցրել էր նաև վերլուծել Հենրիխ Մխիթարյանի բացառիկ ֆենոմենը, նույնիսկ համեմատություններ անել մեր և լատինաամերիկյան երկրների միջև, որոնք նույնպես հարուստ չեն, բայց, չգիտես ինչու, ունեն տիեզերական մակարդակի ֆուտբոլ։ Մի խոսքով՝ շատ խառը գաղափարներ էին այցելում Ֆ-ին այդ օրը, միայն թե անպատասխան էր մնում գլխավոր հարցը՝ ինչպե՞ս… ինչպե՞ս շտկել անհուսալի դրությունը։ Ինչպե՞ս վերականգնել հույսը։ — Ջա՛ն, աշխատավարձը նստեց, — անսպասելի բացականչեց բեռնակիր Արբակը, որը Նորագավիթից մինչև Վեդի ծպտուն չէր հանել։ — Ի՞նչ, — մտախոհ արձագանքեց Ֆ-ն։ — Ասում եմ՝ աշխատավարձը տվին, ախպերս։ Ու՜ֆ, էսօր հո՛ չեմ էթալու մերսման սրահ, հո՛ չեմ զոհաբերելու փողերս Արմինկայիս վրա։ Ուտեմ ես դրա մարմելադ բդերը։ «Զոհաբերելու՞», — մտքում դանդաղ կրկնեց Ֆ-ն և, ուշադիր նայելով Արբակի՝ հիացմունքից փայլող դեմքին, գրպանից հանեց Honor-ը։ Բեռնակիրը ճիշտ էր. համաձայն ստացված SMS-ի՝ աշխատավարձը փոխանցվել էր հաշվեհամարին։ Գրողը տանի, ի՞նչ էր սա, եթե ոչ նշան։ Թեև Ֆ-ն սնահավատ չէր, բայց այդ պահին ներքին ձայնը հուշում էր, որ առավոտվանից ի վեր չի եղել դեռևս ոչ մի պատահական բան, և որ ամեն ինչ՝ մարդիկ, դեպքերը, անգամ բառերը կարմիր թելով փոխկապակցված էին և ունեին մեկ ընդհանուր իմաստ ու նշանակություն։ Ֆուտբոլասեր առաքիչը նորից կիտեց ունքերը։ Նա երկար, մտահոգ հայացք նետեց հորիզոնի կողմ։ Մայրուղու ասֆալտը լողում էր գոլորշու նման, հեռվում՝ մշուշի միջից, նշմարվում էր Մասիսի գագաթը, տեղ-տեղ երևում էին դաշտում աշխատող գյուղացիներ։ — Հոպար, բա դու ի՞նչ ես անելու ռոճիկովդ։ Մեկ ա գիտեմ՝ ո՛չ վարկ ունես, ո՛չ էլ կնիգ-էրեխա, — կրկին, ասես ամպրոպը խաղաղ երկնքում, որոտաց բեռնակիր Արբակը։ Նրա ձայնի մեջ մանկական զվարթություն կար։ — Ես էլ եմ զոհաբերելու, — շատ խորհրդավոր պատասխանեց Ֆ-ն։ — Յա՛, լու՞րջ։ Դզե՛ց։ Բա հլը ասա իմանամ՝ դու ինչի՞ վրա ես զոհաբերելու փողերդ, իմ շոֆեր ախպեր։ — Հեսա կիմանաս, — կտրուկ ասաց Ֆ-ն և անսպասելի արգելակեց մեքենան՝ քաշելով այն ճամփեզրին։ Արբակը ոչինչ չհասկացավ. նա պարզապես խուճապահար հետևում էր վարորդի տարօրինակ գործողություններին: — Հոպա՛ր, էս ի՞նչ ես անում, մեռնեմ գլխիդ, էս խի՞ գժվար, խի՞ կանգնար։ Բան չեմ ջոգում։ — Արբակ ջան, լսիր ինձ, — խիստ ուսուցողական տոնով սկսեց Ֆ-ն, — Ուրեմն՝ հին ժամանակներում, պատերազմից կամ երաշտից առաջ, մարդիկ զոհաբերում էին իրենց ունեցվածքը, տո նույնիսկ կյանքը-բանը, զոհաբերում էին հանուն բարեհաջող ելքի։ Հանուն հույսի։ Հասկանու՞մ ես։

* TotoGaming-ը խրախուսում է խաղադրույքների կատարում բացառապես խելամիտ սահմաններում

— Չէ՛, ախպերս, հորս արև չեմ հասկանում, — վախվորած պատասխանեց Արբակը։ Ֆ-ն մի քանի արագ գործողություն արեց Honor-ի վրա ու մեկնեց այն Արբակին: — Տեսնու՞մ ես, ապեր, Հայաստանի հաղթանակի գործակիցն ա… Հունաստանի դեմ… Հունաստանում։ Յոթ ու կես։ — Է՛ հա, Ֆ ջան, ոչ մեկ չի հավատում էդ «թթվի քարերի» հաղթանակին, դրա համար էլ գործակիցը յոթ ու կես ա։ — Ես հավատում եմ, — դողացող ձայնով վրա բերեց Ֆ-ն ու նայելով Արբակի ուղիղ աչքերի մեջ՝ ավելացրեց, — Հերիք չի հավատում եմ, ես հենց հիմա պատրաստվում եմ զոհաբերել իմ ունեցվածքը հանուն տղերքի հաղթանակի՝ հանուն իմ հույսի, որն էսօր քիչ էր մնում մեռներ։ Արբակը զարմանքից կլորացած աչքերով հետևում էր հեռախոսի կոճակներին խելագար ոգևորութամբ սեղմող իր գործընկերոջը: — Հոպար… ըըը… այսինքն… այսինքն՝ որոշե՞լ ես փող դնես Հայաստանի հաղթանակի վրա։ Ճիշտ հասկացա՞։ Ֆ-ն առանց հայացքը բարձրացնելու գլխով արեց, իսկ հետո հպարտ ձայնով հաստատեց՝ «265 000 դրամ՝ էս ամսվա իմ աշխատավարձը»։ — Արա՛, հո դու հիվանդ չե՞ս, մի արա տենց բան, ախպերս, դրանք հաստատ կրվելու են, էդ փեդի կտորները։ Հանկարծ չանես ըտենց բան, մեռնեմ քեզ։ — Արդեն արեցի, — հրճվանքով հայտարարեց Ֆ-ն ու մեկնեց հեռախոսն Արբակին։ Հավելվածի մեջ երևում էր կատարված խաղադրույքի չափը՝ 265 000 դրամ։ Արբակն ապշահար էր. նա մի քանի վայրկյան սևեռվել էր էկրանին, հետո նայեց Ֆ-ի երջանիկ դեմքին, հետո՝ նորից էկրանին և ի վերջո ցածրաձայն խոսեց՝ «Ապեր, հորս արև, էն Kamo-ն ճիշտ ա ասում՝ դու հեքիաթային եզ ես»։ Մինչև Վայք, հետո նաև Վայքից Երևան ընկած ճանապարհին Արբակն անողոքաբար փնովում էր Ֆ-ին՝ մեղադրում նրան անհաշվենկատ, խելառ, նույնիսկ հիմար լինելու մեջ։ Քսան րոպեն մեկ կրկնում էր՝ «Գոնե 5000 դնեիր, տնաշեն, գոնե՝ 8000»։ Բեռնակիր երիտասարդն անկեղծորեն տանջվում էր՝ նա չէր տեղավորվում կատարվածի տրամաբանության մեջ, իսկ ահա Ֆ-ն կարծես վերածնված լիներ։ Առավոտյան ընկճվածությունից հետք անգամ չէր մնացել, դեռ ավելին՝ նրան պարուրել էր մի շատ հաճելի թեթևություն և համոզմունք առ այն, որ ինքը կատարել է աշխարհի ամենաիմաստուն գործողությունը։ Եվ հարցը նույնիսկ փողի՝ հաղթանակի կամ պարտության մեջ չէր, չէ՛։ Նա արեց դա լոկ իր հույսը՝ իր սեփական հավատը վերականգնելու համար։ Իսկ դա կարծես ավելին էր, քան փողը… Երեկոյան՝ անմիջապես խաղից հետո, Արբակը ռմբակոծում էր Ֆ-ի հեռախոսը, բայց Ֆ-ն չէր պատասխանում։ Որովհետև ի վիճակի չէր։ Ֆուտբոլասեր առաքիչն ուշաթափվել էր սուր հուզական նոպայից. նրան տեղափոխում էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Հայերը հաղթեցին հույներին 3։2 հաշվով.

Նվիրվում է բոլոր նրանց, ովքեր չեն դադարում հավատալ իրենց իդեալներին

Ռուբեն Վարդազարյան Լուսինե Ղուկասյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Հոգատարություն

«Ցանում եմ, չի ցանվում»

և այլ շտապ խնդիրներ

-ի զանգերի կենտրոնում

Հարյուրից ավելի հեռախոսավար, հազարավոր զանգեր: Գնացինք Յուքոմի զանգերի կենտրոն, խոսեցինք թիմի հետ, փորձեցինք պարզել ամենահիշարժան բողոքները և դրանց տակից դուրս գալու հմտությունների մասին:

ՄԻ ԲԱԺԱՆՈՐԴ ԷՐ ԶԱՆԳԵԼ, ՊԱՊԻԿ ԷՐ: ՇԱՏ ԴԱՆԴԱՂ ԱՍՈՒՄ Է. «ԲԱԱՐԵԵԵ՜Վ ՁԵԵԵԶ, ԶԱԱԱԱՆԳԵԵԵԼ ԵՄ ԱՍԵՄ, ՈՈՈՐ ԻԻԻՄ ԻՆՏԵՐՆԵԵԵՏԸ ԻՄ ԽՈՍԱԼՈՒ ՊԵՍ Է ԱՇԽԱԱՏՈՒՈՒՈՒՈՒՄ, ԼԱԱԱԱՎ ՉԻ, ՉԷԷԷԷ՞»:

12 13

#5(56) 2019

Ստանդարտ արտահայտություն կա, որ ամեն խոսակցության ավարտին պետք է ասենք՝ «Շնորհակալություն զանգի համար»: Երբեմն այդ արտահայտության տարբեր մոդիֆիկացիաներ են ստացվում, օրինակ՝ «Շնորհակալություն զանգի համար, վանդականիշ»:

Հաճախորդը զանգել, ասում է՝ «Ցանում եմ, չի ցանվում»: Խոսակցության ավարտին պարզ դարձավ, որ odnoklassniki.ru-ով խաղ է խաղում և իր ֆերմայում չի կարողանում բանջարեղեն ցանել:

ՄԵԿԸ ԶԱՆԳԵԼ Է, ԱՌԱՆՑ ԲԱՐԵՎԻ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՍՈՒՄ Է. «ԲԱՀ»։ ԱՍԱՑԻ՝ ԿՆԵՐԵ՞Ք, ԲԱՅՑ ԿՐԿՆԵՑ ՆՈՒՅՆԸ, ԱՍԵՑԻ, ՈՐ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՔԸ, ԱՍԱՑ. «ՆՈՐ ՕԴԻՑ ՓՈՂ ՀԱՂՈՐԴՈՒՄՆ ԷԻ ՆԱՅՈՒՄ, ՃԻՇՏ ԲԱՌԸ ԲԱՀՆ Է, ԶԱՆԳՈՒՄ ԵՄ ԻՐԵՆՑ, ԻՐԵՆՔ ՉԵՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ՁԵԶ ԵՄ ԶԱՆԳԵԼ»:


«ՐՈՊԵ ՉՈՒՆԵՄ, ԿԶԱՆԳԵ՞Ք ԱՍԵՔ, ՈՐ ՀԱՍԵԼ ԵՄ»: ՀԱ, ԼՐԻՎ ԼՈՒՐՋ։

Զանգում, ասում են. «Բարև ձեզ, ես ձեր պացիենտներից եմ»։ Լավ չի, երբ աբոնենտն իրեն զգում է ինչպես պացիենտ։

Ամեն զանգի հիման վրա հայտ է բացվում, և երբ խնդիրը լուծվում է, հետ ենք զանգում, որ տեղեկացնենք: Մի անգամ զանգեցի, հաճախորդն ասաց. «Ես արդեն նապաստակներով տապոչկաները ու պիժաման հագել եմ և պատրաստվում են քնելու»: Տղամարդ էր:

Ինտերնետը խափանվել էր, օգնում էի հաճախորդին համակարգչով կարգավորումներ անի: Ասացի՝ «Պատուհանը փակեք», պատասխանեց՝ «Բայց այս սենյակում պատուհան չկա»:

«ԿՆԱՅԵՔ՞՝ ՊԱՊԱՆ ՇԱՐԺՎՈՒՄ Ա՞»։ ՊԱՐԶՎԵՑ ՊԱՊԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԷՐ, ՏՂԱՆ ԷՐ ԶԱՆԳԵԼ, ՈՒԶՈՒՄ ԷՐ ԻՄԱՆԱՐ՝ ԱԿՏԻՎԱՑԵ՞Լ Ա, ԹԵ ՈՉ: ԶԱՆԳԵՑԻՆՔ ՊԱՊԱՅԻՆ՝ ԲԱՐԵԲԱԽՏԱԲԱՐ ՇԱՐԺՎՈՒՄ ԷՐ:

ՄԻ ՄԱՐԴ ՍԱՀՄԱՆԻՑ ԳԱԼԻՍ ԷՐ ԵՐԵՎԱՆ, ՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԻՆՏԵՐՆԵՏՆ ԷՐ ՓՉԱՑԵԼ, ԹԵ ՆԱՎԻԳԱՏՈՐԸ ՉԷՐ ԱՇԽԱՏՈՒՄ, Ի ՎԵՐՋՈ, ԿԱՊԻ ՄԵՋ ՄՆԱԼՈՎ՝ ՔԱՐՏԵԶՈՎ ԱՅԴ ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍՑՐԵՑԻՆՔ ՏԵՂ:

Այնպես ստացվեց, որ մեր «Հեղափոխական առաջարկի» գովազդը եղավ հեղափոխությունից անմիջապես առաջ: Զանգում ասում էին՝ դուք փաստորեն գիտեիք, հա՞։

ԴԵ ՄԵՆՔ ՏԵՍՆՈՒՄ ԵՆՔ WIFI-Ի ՍԱՐՔԸ ՄԻԱՑԱԾ Է, ԹԵ ՈՉ: ՄԻ ՊԱՊԻԿ ԲԱԺԱՆՈՐԴԻ ՀԵՏ ԽՈՍԵԼԻՍ, ԱՍՈՒՄ ԵՄ՝ «ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ, ՈՐ ՁԵՐ ՍԱՐՔԸ ՄԻԱՑԱԾ Է»: ՊԱՊԻԿԸ ԿՆՈՋՆ ԱՍՈՒՄ Է՝ «ՎՐԱԴ ԲԱՆ ԳՑԻ, ՍՐԱՆՔ ՄԵԶ ՏԵՍՆՈՒՄ ԵՆ»:

Մի մարդ զանգել էր, գոռգոռում էր անդադար: Աշխատակիցը լրիվ հանգիստ ձայնով ասեց. «Այս խնդիրը ներկա պահին անլուծելի է, ջազ սիրու՞մ եք, եկեք ջազից խոսենք»: Ու շարունակեցին խոսել ջազից:

18+ բովանդակությամբ ալիքներ ունենք, գաղտնաբառով: Սպասարկման սրահ մի տատիկ ու պապիկ էին եկել: Տատիկը պնդում էր, որ իրենք չեն օգտվել այդ ալիքից: Վերջում պարզվեց պապիկն էր միացրել: Տատիկը, ամուսնուն հայհոյելով ու բրթբրթելով, դուրս հանեց սրահից: Մի անգամ էլ մի բաժանորդ զանգել դժգոհում էր, որ էդ նույն ալիքներով ձայնը պատկերի հետ չի համապատասխանում:

«Զանգում եմ [այլ հեռախոսակապի օպերատոր]-ի չեն վերցնում, կօգնե՞ք ինտերնետս կարգավորեմ»… Օգնեցինք:

ՄԵԿ ԱՆԳԱՄ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ ԲԱՑԱՏՐՈՒՄ ԷԻ, ԹԵ ԻՆՉ ԱՆԻ, ՈՐ ԻՆՏԵՐՆԵՏԸ ՄԻԱՆԱ, ԱՆԸՆԴՀԱՏ ՊԵՏՔ ԷՐ ԼԻՆՈՒՄ ԱԼԻՔՆԵՐ ՓՈԽԵԼ: ՄԻԱՅՆ ՎԵՐՋՈՒՄ, ԵՐԲ ԶԳԱՑԻ, ՈՐ ՇՈՒՆՉԸ ԿՏՐՎՈՒՄ Է, ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ՄԻ ՀԱՐԿՈՒՄ Է, ԻՍԿ ՏՅՈՒՆԵՐԸ ԵՐԿՈՒ ՀԱՐԿ ՆԵՐՔԵՎ, ԵՎ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԱԼԻՔ ՓՈԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՐԵՔ ՀԱՐԿ ԻՋՆՈՒՄԲԱՐՁՐԱՆՈՒՄ ԷՐ:

ՊԱՏԱՀԱԿԱՆ ԱՍԵԼ ԷԻ՝ «ՄՈՏԵՑԵՔ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԽԶԱՐԵՔ»։

Մարգարիտ Միրզոյան Յուքոմ


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ինտերնետ

ԲՈՂՈՔԻՐ, ՈՐ ՓՈԽԵՍ CityBugs հավելվածն արդեն չորս ամիս է, ինչ առաջարկում է քաղաքի համակարգված մոդել, որտեղ քաղաքացիները կարող են արձանագրել ու լուծել քաղաքում առկա տեսանելի խնդիրներն ու bug-երը։

Բա մենք սրա համար ե՞նք պայքարել

Էս անգամ պարզվեց, որ քաղաքի խնդիրները լուծելու համար էլ փողոց փակել պետք չի, որովհետև 21-րդ դարի ակտիվիզմը լրիվ ուրիշ բանի մասին է։ Վեց հոգանոց թիմ, մաքուր քաղաքում ապրելու գլոբալ գաղափար ու սմարթ (ասել է թե՝ խելացի) հավելված. վառ օրինակ՝ արդեն չորս գործող CityBugs հավելվածը։ Դա գլոբալ նախաձեռնություն է, որը, սկիզբ առնելով Երևանից, տարածվեց Հայաստանի և Արցախի մի քանի այլ քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Ստեփանակերտ, Արմավիր և այլն։ Այժմ CityBugs-ը հնարավոր է կիրառել աշխարհի բոլոր քաղաքներում։

Պատմական ակնարկ

CityBugs հարթակի գաղափարը ձևավորվել է Hackathon Yerevan 2011-ի (Հեքըթոն[ՅԱՆ] Երևան 2011) ընթացքում։ Մասնակցելով այս մրցույթին՝ X-Tech ընկերության թիմը ներկայացրեց գաղափարը, որը հաղթեց Լավագույն սոցիալական startup նախագիծ անվանակարգում։ Իսկ 2012-ին արդեն պաշտոնապես գործարկվեց CityBugs.am կայքը՝ «Internews Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ: 2019 թվականից թողարկվել է հավելվածի երկրորդ տարբերակը՝ նոր դիզայնով ու հնարավորություններով։

Կեղտոտ պաձյեզդներ ամբողջ աշխարհի

Պարզվեց նաև, որ հարևանի հարսը միշտ չի, որ ավելի լավն ա։ CityBugs-ի բիզնեսի զարգացման տնօրեն Գևորգ Հայրապետյանը պատմեց, որ հավելվածն ակտիվորեն օգտագործվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս։ Վերջին տվյալներով Գևորգը հայտնաբերել էր մի քանի bug-եր Լիտվայում։

Խնդիրներ են հրապարակվել նաև Սթոքհոլմում, Ստամբուլում, Անկարայում (այո, այո, թուրքահպատակները հայկական հավելվածի օգնությամբ փորձում են հարցեր լուծել), Լոնդոնում և Ամստերդամում։ Հայաստանից դուրս տարածքների դեպքում CityBugs-ը համակարգում է խնդիրն ըստ գեոլոկացիայի։

← CityBugs-ի թիմը

14 15

#5(56) 2019

Ինչպե՞ս օգտվել CityBugs-ից

CityBugs-ի թիմը կարծում է, որ քաղաքային իշխանությունը կարող է օպերատիվ կերպով արձագանքել խնդիրներին, եթե դրանց մասին տեղեկացնեն բնակիչները։ Դիտարկենք, օրինակ, աղբահանությանը վերաբերող բողոքները (գրանցվող խնդիրների 40% այդ ոլորտից է). A բնակիչն իր բակի կողքին հայտնաբերել է աչքաթող եղած աղբակույտ։ CityBugs-ն առաջարկում է լուսանկարել խնդիրը, հրապարակել այն հավելվածում ու սպասել պատասխանին։ Հավելվածն ունի ընդհանրացված կատեգորիաներ, ըստ որի օգտատերը հնարավորություն ունի ընտրելու, թե որ կատեգորիային է պատկանում տվյալ խնդիրը։ Աղբահանության դեպքում A բնակիչն ընտրում է համապատասխան բաժինը. լուսանկարը հրապարակելուց հետո օգտատերը կստանա ծանուցում՝ խնդրի լուծման աստիճանի մասին։ Չորս ամսվա ընթացքում հավելվածը ձեռք է բերել 2000-ից ավելի օգտատեր, հայտնաբերվել է մոտավորապես 1000 խնդիր ու լուծվել դրանցից 400-ից ավելին։ Թիմը համագործակցում է վարչական շրջանների հետ ու յուրաքանչյուր կատեգորիայի պատասխանատուն տվյալ խնդիրը լուծող մարմինն է։ Փորձեք, տեսեք։


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Երևանյան առօրյայում մեզ շատ բաներ են զայրացնում։ Հաճախ դրանց պատճառով կարող ենք հունից դուրս գալ (կամ որոշ դեպքերում ՝ փողոց դուրս գալ), ըմբոստանալ ու պահանջել շտկում։ Այլ կերպ ասած՝ կարող ենք բողոքել։ Այնպես ստացվեց, որ վերջին ժամանակներում քաղաքային կյանքին վերաբերող մի շարք բողոքներ են կուտակվել՝ մեծ, փոքր, միջին, մասսայական, ոչ այնքան մասսայական, բայց կարևոր։ Ու ամսագրի պարբերականության ռիթմի մեջ հաճախ հնարավոր չէր լինում անդրադառնալ դրանց բոլորին։ Այդպես ծնվեց այս բողոքի գիրքը, որտեղ քաղաքային նշանակություն ունեցող խնդրի մասին բարձրաձայնում է մի կոնկրետ անհանգիստ քաղաքացի, իսկ արձագանքը գալիս է ոլորտի հետ առնչվող մասնագետից կամ պաշտոնատար անձից։


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Աղմուկ

Ինչո՞ւ է աղմկում քաղաքը

Արմենպրես

Անդադար հրառավառություններ, գիշերվա կեսին գազ տվող երջանիկ բայքերներ, ձեռքն ազդանշանի կոճակից չհեռացնող վարորդներ, զլած երաժշտություն սրճարաններից. երևանյան աղմուկն այնքան շատ է ու այնքան անընդհատ, որ մարդկանցից շատերը սովորել են դրա գոյությանը։ Բայց բողոքողները չեն հանձնվում (և մենք նրանց հասկանում ենք)։

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ Երգիծաբան, աղմուկի զոհ Թարգեք հրավառությունը՝ դա ձեն ա բերում։ Վերջերս հարսանիքի էի, որտեղ հյուրեր կային Եվրոպայի տարբեր երկրներից։ Տասին հինգ էր պակաս, մեկ էլ հայտնվեցին ռեստորանի վախեցած ղեկավարները՝ «վայ, հրավառությունը մնաց։ Շտապ սալյուտները խփեք, թե չէ վրեքներս ակտ կգրեն»։ Մարդիկ շտապ ուղղորդվեցին դեպի բակ, որտեղ կողքի ռեստորաններից արդեն ցփնում էին լույսեր դեպի այդ ձանձրալի անմխիթար երկինք։ Խորովածի պարից հետո հայ ընտանիքի համար երկրորդ ամենակարևոր հիմնասյունը՝ հրավառությունը, ավարտվեց համընդհանուր ցնծությամբ։ Բայց մի տարօրինակ բան նկատեցի՝ եվրոպացիները մերոնցից շատ էին ուրախացել։ Պարզվեց իրենց մոտ արգելված ա հրավառությունն ընդհանրապես։ Հետո անգլիացի ու գերմանացի հյուրերը նույնն ասեցին։ Ու ես ինձ զգացի աբորիգեն, որն ապրում ա երկրում, որտեղ հրավառության կուլտն էնքան ուժեղ ա, որ միակ բանը, որ կարողացել ենք հասնել, երեկոյան 11-ով սահմանափակելն ա։ Հիմա ձևակերպեմ խնդիրը՝ հրավառությունը նախ և առաջ աղմուկ է, որը խանգարում է մոտակա բնակիչներին՝ լինի դա 11-ին, 10-ին, թե 8։00-ին, որովհետև միշտ լինում է անսպասելի, արթնացնում է փոքր երեխանե-

րին, որոնք շուտ են քնում կամ նորածիններին, տարիքով մարդկանց ու մարդկանց, որոնք ուղղակի չեն սիրում օրվա ուշ ժամի տրաքոցներ լսեն։ Արդյո՞ք դժվար է պարզապես գլոբալ լուծում տալ քաղաքում աղմուկի հարցին։ Իհարկե հրավառությունը միակ աղմուկը չէ՝ կան նաև թափառող շներ, որոնք գիշերվա 3-4-ին շփվում են բարձր նոտաներով՝ չթողնելով քնել, կան անշնորհք վարորդներ, որոնք ազդանշանում են գիշերվա կեսին ու դե, իհարկե, կան բայկեռներ, որոնց ուշադրություն է պետք։ Խնդիրների մեծ մասը ժամանակի ընթացքում լուծվում է քաղաքակրթության ժամանման հետ՝ շները ստերջացվում են ու ենթադրաբար չեն վերարտադրվում, անշնորհք վարորդները մի երկու գիրք են կարդում ու դադարում են ազդանշանել, իսկ բայկեռները, որպես կանոն, ստաբիլ ենթարկվում են ավտովթարների։ Մնում է ինչ-որ կետից սկսել էդ քաղաքակրթման գործընթացն ու գուցե հենց հրավառությունից։ Որքանով կենսական անհրաժեշտություն ունի հրավառությունը մեր կյանքում։ Արդյոք երեխու կնունքը չի՞ օրհնվի Տիրոջ կողմից, եթե վերջում մի տաս անգամ լուսավոր գմփոց չուղղվի առ Աստված։ Արդյոք հարսանիքը կհարամվի, եթե միայն մեկ միջնադարյան ծես անենք՝ խորովածի պարը։ Մի խոսքով, ազգը, կարծում եմ, կշահի, եթե ուղղակի արգելենք հրավառությունները, ինչպես դա արել են մեծահասակ և հասուն երկրներում։ ↑ Նույնիսկ ամենատոնական հրավառությունը կեսգիշերին դառնում է գլխացավ (բառի բոլոր իմաստներով)

16 17

#5(56) 2019


ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆ Երևան քաղաքի ավագանու անդամ Չնայած որ ես ինքս դեմ եմ հրավառություններին, ամեն դեպքում հարկ եմ համարում նշել, որ գոյություն ունի հստակ օրենք, որը թույլատրելի է համարում հրավառությունները մինչև ժամը 23։00։ Երևանի կենտրոնում քաղաքային աղմուկը նորմալ է, քանի որ կյանքը եռում է, թե համերգների ու երաժշտության տեսքով ու թե ակտիվ անցուդարձով։ Մարդիկ, ովքեր չեն համակերպվում քաղաքային աղմուկի հետ, նախընտրում են ապրել կենտրոնից ավելի հեռու, ինչը, կարծում եմ, նորմալ է զարգացող մայրաքաղաքների համար։ Կուզենայի նշել նաև, որ Ճանապարհային ոստիկանությունը ևս կատարում է աշխատանքներ՝ ուղղված քաղաքային աղմուկի նվազեցմանը։ Գոյություն ունի աղմուկի թույլատրելի սահման նույն բայքերների համար, որը գերազանցելու դեպքում վարորդները տուգանվում են հստակ սահմանված գումարով։ Ինչ վերաբերվում է թափառող կենդանիներին, կարծում եմ, խնդրի լուծմանը կհասնենք երեք փուլով։ 1-ին քայլն արդեն արվել է ու գործում է, թափառող շների մեծ մասը ստերջացվում է։ Բացի դրանից, հետագայում գործելու է տարածք, որը կգործի Գերմանիայի օրինակով։ Քաղաքացիները հնարավորություն կունենան որդեգրել շներին։ Ես ինքս մեծ շնասեր եմ ու կարծում եմ, որ ստերջացման գործընթացը պիտի լինի համապետական։ Հավելեմ նաև, որ այժմ ԱԺ-ում քննարկվում է օրինագիծ՝ կենդանիների հանդեպ դաժանության մասին։


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Երթևեկություն

Դժոխային երթևեկություն

Եվգենյա Էլոյան

Օրական միջինը կես ժամ խցանման մեջ անցկացնելը դարձել է տիպիկ երևանյան ժամանց: Խցանումից դուրս գալուց հետո մեկնարկում է հաջորդ փորձությունը՝ գտնել կայանման վայր։ Ոմանք չեն գտնում ու կայանում են որտեղ պատահի՝ խանգարելով մյուսներին։ Ուրիշները գտնում են, որ հոծ գծերը զուտ ձևականություն են ու կարելի է մտնել հանդիպակաց, շրջադարձել որտեղ հարմար լինի, իսկ խցիկները կամ չեն նկարում, կամ էլ դա քիչ է։ Արդյունքում, տեղից տեղ հասնելը չորս անիվներով գնալով դառնում է ավելի ու ավելի բարդ առաջադրանք։ Ինչո՞ւ։ Մինչև ե՞րբ։

Ռոբերտ Մարկոսյան Վարորդ-ակտիվիստ Խցանումների հարցը շատ տարբեր կողմեր ունի՝ սկսած ասֆալտի որակից, ավարտած հասարակական տրանսպորտի նորմալ սխեմայի բացակայությունից։ Փողոցների քարուքանդ լինելն արդեն խնդիր է, բայց նաև օրը ցերեկով փողոցի մեջտեղում շինարարություն է սկսվում այդ հատվածների վերանորոգման համար, և երթևեկությունն էլ ավելի շատ է տուժում։ Ասում են՝ չեն կարող մարդկանց աշխատացնել գիշերը կամ հանգստյան օրերին, բայց արդյոք ավելի նպատակահարմար չէ՞ ավել վճարել այդ մարդկանց արտաժամյա աշխատանքի համար, քան թե այդքան խնդիրների առջև կանգնել։ Մեկ այլ խնդիր, որ քաղաքում տեղ չկա, իսկ մեքենաների թիվը շատանում է։ Մեքենան կայանելու վայրերը քիչ են, չկան նորմալ ավտոպարկեր։ Հասարակական տրանսպորտի վիճակը նույնպես նպաստում է այս խցանումների շատացմանը։ Անսարք մեքենաներ, գազելներ, որոնք դեռ շարունակում են երթևեկել մեր փողոցներում: Կանգառից դուրս ուղևոր իջեցնել-վերցնելը ևս խնդրահարույց է, քանի որ վարում են՝ ոնց ուզում են ու երթևեկությունը տուժում է։ Հատկապես վերջերս շատացել են հասարակական տրանսպորտի վթարները։ Առհասարակ վարորդների օրինազանց երթևեկության պատճառով ոստիկանությունը ստիպված է ամբողջ օրը պատահարներով զբաղվել, մինչդեռ քաղաքային երթևեկությունը կաթվածահար է լինում։ Առաջարկ եղավ 50-ի իջեցնել երթևեկության արագությունը քաղաքում, բայց եթե վարորդը վատ է երթևեկում, նա այդ արագությամբ նույն խախտումները կանի՝ սխալ վայրից շրջադարձելով, հանդիպակաց ճանապարհ դուրս գալով և սա կնպաստի խցանումների շատացմանը։ Պետք է մարդիկ ավելի իրազեկված դառնան ու եթե անգամ վարորդական իրավունքը պատահական է իրենց ձեռքում հայտնվել, հնարավորություն ունենան այդ կանոններից տեղյակ լինել։

18 19

#5(56) 2019

Սերգեյ Ղահրամանյան Ոստիկանությանը կից Հանրային խորհրդի անդամ Իրոք, այսօր մեր տրանսպորտային համակարգում չկա սինխրոնացում, այսինքն՝ բացակայում է միասնական համակարգ և քաղաքային տրանսպորտի գործողությունները համաձայնեցված չեն միջքաղաքայինի հետ: Բայց նոր տրանսպորտային համակարգն արդեն պատրաստ է, մնում է լուծել միայն ֆինանսավորման հարցը, քանի որ շատ մեծ ներդրում է հարկավոր այն գործարկելու համար: Քաղաքապետն արդեն իսկ այդ հարցով դիմել է վարչապետին: Քարուքանդ ճանապարհների մասով, եթե չեմ սխալվում, Երևան քաղաքի բյուջեն կազմում է մոտ 200 միլիոն դոլար ու եթե անգամ այդ ողջ գումարը տրամադրվի Երևանի փողոցները նորոգելուն, բավարար չի լինի: Փաստացի, ամեն տարի, ըստ ավագանու որոշման, այդ գումարի տասը տոկոսը տրամադրվում է ճանապարհների հարցին, բայց այստեղ կա երկու մաս՝ փոսալցումներ և փողոցի հիմնանորորգումներ, որոնցից մեկը քաղաքապետարանի, մյուսը՝ թաղապետարանների գործառույթն է: Ի վերջո, հաճախ լինում է, որ փողոցը նորոգում են, իսկ փոսալցումներ չեն անում, քանի որ տենդերի հարց կա: Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, այստեղ աշխատանքային օրենսգրքի և գիշերային աղմուկի օրենքի հակասություն կա: Եթե աշխատողները պատրաստ են մեկ գիշեր չքնել և շուտ ավարտել, ապա բնակիչները՝ ոչ: Բացի այդ, նորոգումով զբաղված են կապալառու կազմակերպություններ, որոնք գումարը նախապես են ստանում և իրենց համար գիշերային աշխատանքի ծախսերը կարող են գերազանցել ընդհանուր հիմնանորոգման բյուջեն: Անդրադառնալով կայանատեղիների պակասին՝ ասեմ, որ աշխարհի ոչ մի երկրում այդ հարցը չի լուծվել վերջիններիս ավելացման մեթոդով: Ճիշտ մոտեցումն այս դեպքում քաղաքացու համար այնպիսի պայմաններ ստեղծելն է, որ նա կարիք չունենա անձնական մեքենա ձեռք բերել, այսինքն՝ նորից վերադառնում ենք զարգացած տրանսպորտային համակարգ ունենալուն: Իսկ ինչ վերաբերում է օրինազանց վարորդներին, մի քանի տարի առաջ ներդրվեցին տեսախցիկներ և արագաչափեր, որոնք վերահսկող գործառույթ ունեին, բայց այսօր արդեն անօգուտ են, քանի որ իրենց տեղերը ֆիքսված են և բոլորին հայտնի: Բացի այդ, ղեկին հայտնված շատ մարդիկ վարորդական էթիկա չունեն և տուգանքը արդեն որպես պատժամիջոց չեն ընկալում: Իրավիճակը շտկելու նպատակով շուտով կներդրվի բալային համակարգը, որն արդեն ներկայացվել է Ազգային ժողով: Մեկ տարվա ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը վերածվելու է Պարեկային ծառայության, ինչի հետևանքով կավելանան շրջող կարգախմբերը: Նախաձեռնվել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի քաղաքացիները կկարողանան արձանագրություններ տրամադրել ոստիկանություն: Ներկայիս կառավարությունը դեմ է տեսախցիկների ավելացմանը, քանի որ վարում է օրենքին կողմ քաղաքացիների զարգացման քաղաքականություն: Այսինքն՝ ցանկանում է, որ քաղաքացիները դառնան անհանդուրժող խախտումների նկատմամբ, այլ ոչ թե վախենան խախտել արագաչափի կամ տեսախցիկի պատճառով. Օրինակ՝ վարորդների ամենահայտնի ֆեյսբուքյան խմբին («Մի արեք այսպես») հետևում է անգամ վարչապետը և հնչեցրած ոչ մի հարց իշխանության կողմից անարձագանք չի մնում:


Աղբ ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

Զիբիլ

Արթուր Լյումեն Գևորգյան

Աղբահանությունը երևանցիներին տանջող ամենացավոտ հարցերից մեկն է արդեն երկար ժամանակ: Ու թերևս Արգիշտի 1 հասցեում աղբահանության խնդրի լուծմամբ զբաղվող թիմն էլ փոխվեց, սակայն հարցի լուծումն այդպես էլ նշանակալի առաջընթաց չունեցավ մեկ տարվա ընթացքում: Լուծումներ առաջարկելու և գործն առաջ տանելու փոխարեն, սակայն, քաղաքացիները և պատասխանատու ինստիտուտները զբաղվում են մեղավորներ փնտրելով: Իսկ մինչ այդ ամառային Երևանը բուրում է:

Արեգ Դավթյան Ինժեներ Աղբի հարցը, իհարկե, նոր չի ծագել՝ խնդիրը կար դեռ նախորդ քաղաքապետարանի ժամանակ, դրա համար էլ նոր քաղաքապետն իր նախընտրական խոստումներում հատուկ շեշտում էր, որ կլուծի էդ հարցը։ Հասկանալի ա, որ հեշտ չի, որ հնարավոր չի արագ անել։ Սանիթեքի լկտի պահվածքը բոլորս էլ տեսնում ենք։ Ու բավական զվարճալի ասուլիսը Թիֆլիսից ապացուցեց, որ նախորդ իշխանությունները նենց պայմանագիր են կնքել հետները, որ ինչ ուզում անում են։ Տեսնում ենք, որ քաղաքապետարանը փորձում ա ինչ-որ իր մեքենաները բերել, աղբամաններ ավելացնել, նոր օպերատոր գտնել։ Բայց էդ ամենին զուգահեռ ամենաշոգ ամառներից մեկի ժամանակ մեր փողոցներն ավելի նման են Նեապոլի զիբիլանոց-փողոցների, որտեղ տարիներով հարցը չի լուծվում, որովհետև աղբատարության բիզնեսը տնօրինում ա մաֆիան։ Բա մեր մո՞տ։ Էս վերջերս հերթական անգամ աղբամանում ու աղբամանի շուրջ մոտ հինգ մետր տրամագծով ազատ տեղ չգտա տան աղբը գցելու համար, զայրացած զանգեցի քաղաքապետարան, ասեցի, որ հաջորդ անգամ բերելու եմ իրենց դռան դիմացը գցեմ։ Զանգն ընդունող աղջիկը գրանցեց հասցեն, ասեց, որ կփոխանցի։ Հետո նույնն ասեցի Սանիթեքի ու թաղապետարանի թեժ գծին։ Մի ժամ հետո քաղաքապետարանի աղբատարներն եկան, մաքրեցին։ Բայց ամեն շաբաթ չեմ կարող զանգել ու մուննաթ գալ։ Բացի դրանից, ստացվում ա, որ Սանիթեքը պայմանագրով իր փողերը ստանում ա, բայց քաղաքապետարանը համ էլ հավելյալ գումար ա ծախսում, իր միջոցներով գալիս մաքրում ա, երբ քաղաքացիները սկսում են սպառնալ։ Դա սխալ, փակուղի տանող ճանապարհ ա։ Ամառը շարունակվում ա, հոտը թեժանում ա:

Գրիգոր Երիցյան Երևան քաղաքի ավագանու անդամ Երևանի աղբահանության և սանիտարական մաքրման համակարգը վստահվել էր «Սանիթեք» ընկերությանը, որն արդեն երկու տարի շարունակ ակնհայտորեն ձախողում է աղբահանության գործընթացը, իսկ վերջին ամիսներին գրեթե չի կատարում պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները: Աղբահանության մենաշնորհը վերացնելու և աղբահանությունը պատշաճ կազմակերպելու համար՝ Երևանի ավագանու որոշմամբ ստեղծվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը» և Երևանի քաղաքապետարանը դարձել է Երևանում աղբահանություն իրականացնող 2-րդ օպերատորը: Հիմնարկն արդեն շուրջ 2 ամիս է քաղաքապետարանի կողմից ձեռք բերված 5 մեքե-

նաներով փորձում է թեթևացնել քաղաքի աղբահանության խնդիրը՝ կատարելով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ։ Մինչև օգոստոսի ավարտը նոր մեքենաներ ու աղբարկղեր էլի կգան, որոնք անհամեմատ կթեթևացնեն ներկայիս ծանր վիճակը։ Ընդհանուր թվով ակնկալվում է աղբահանության համար շահագործել 34 ավտոմեքենա, որոնք այս պահին ճանապարհին են և դրանց տեղ հասնելուն պես աղբահանության հարցը կլուծվի։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը պիտի լրացնի այս պահին աղբահանության միակ օպերատորի՝ «Սանիթեքի» բացթողումները, որն արդեն մի քանի անգամ տույժի է ենթարկվել չկատարած աշխատանքի համար: Մոտակա ամիսներին Երևանում աղբահանության իրավիճակն ամբողջությամբ կվերահսկվի։


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Շենքասպանություն

էլ քանդելու շենք չմնաց, բայց մեկ է՝ քանդվում են

Վիգեն Գալստյան Արվեստաբան Ընդամենը երկու տասնամյակի ընթացքում արդեն ոչնչացվել են հիմնային նշանակություն ունեցող բազմաթիվ կառույցներ՝ Երիտասարդական պալատը, «Սևան» հյուրանոցը, «Կռունկ» և «Առագաստ» սրճարանները և այլն։ Խորհրդային շրջանի այլ նշանակային շենքեր ձևափոխվել և այլանդակվել են, կամ միտումնավոր կերպով հասցվել են փլուզման եզրին՝ ինչպես, օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանը, «Դինամո» մարզասրահը կամ Իջևանի հյուրանոցը։ Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքային բնակավայրերի զգալի մասը, և հատկապես Երևանը, իրենց ներկայիս ճարտարապետական դիմագիծը ստացել են հենց խորհրդային տարիներին՝ ապա այդ վտանգը սպառնում է զրկել այդ քաղաքները շուրջ մեկ դարում ձևավորված իրենց յուրահատուկ ինքնություններից։ Թվում էր, թե «Թավշյա հեղափոխությունը» պետք է արմատականորեն նոր արժեհամակարգի ու մոտեցումների մեկնարկ հանդիսանա։ Բայց ընթացիկ իրողությունն ապացուցում է հակառակը. ոչինչ չի փոխվել։ Գոյություն չունի պատմական և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի պահպանության և գործածման համար նախատեսված համալիր պետական հայեցակարգ։ Հուշարձանների պետական ցանկում մինչ օրս ներառված չեն «Ռոսիա» կինոթատրոնը, «Հրազդան» մարզադաշտը կամ նույն «Զվարթնոցը»։ Գրեթե ամեն ամիս մենք շարունակում ենք կորցնել 20-րդ դարի հայկական ճարտարապետության հսկայական արժեք ներկայացնող շենքեր, որոնց պահպանման մասին խոսք անգամ չկա։ Իսկ հուշարձան շենքերի միտումնավոր վնասումն ու խաթարումը գրեթե միշտ անցնում է անպատիժ՝ ինչպես ականատես եղանք Արամի 23 հասցեի դեպքում։ Գոյություն չունի նաև հստակ ձևակերպված և պարտադրված գոտիավորման օրենք, որը կսահմանափակեր կառուցապատողների ոտնձգությունները պատմական կառույցների միջավայրի վրա։ Այնպիսի տպավորություն է, թե ներդնողն ամենակարող է և մասնավոր բիզնեսի շահերն պետության համար մնում են առաջնային։ Խնդիրն օրհասական է նաև այն պատճառով, որ խորհրդային շրջանի կառույցների զգալի մասն այսօր չեն ընկալվում որպես արժեքավոր կառույցներ՝ թե՛ պատկան մարմինների և թե՛ հանրության կողմից։ Հետևաբար, այդ ճարտարապետության պահպանման հարցը դառնում է չափազանց բարդ ու դժվարակամ. շենքերը բավարար «հին» կամ «հայկական» չեն, շատերի հասարակ ձևերը դիտվում են զուտ որպես կիրառարական ու ճարտարապետական արժեք չներկայացնող, իսկ նրանց ծավալներն ու շինարարական տեխնիկան հաճախ առիթ են հանդիսանում «հնարավոր չէ պահպանել» եզրակացությունների։ Այստեղ չի կարելի ապավինվել զուտ պետական հոգատարությանը։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պատմական ճարտարապետության պահպանման ու վերաիմաստավորման հարցում շար-

20 21

#5(56) 2019

Արթուր Լյումեն Գևորգյան

2000-ականներից ի վեր ակտիվ երևանյան հասարակության սիրելի զբաղմունքը մի որևէ վտանգված պատմական շենքի համար պայքար մղելն է (որպես կանոն՝ առանց մեծ հույսերի)։ Հեղափոխությունից հետո, կարծես, հույս առաջացավ, որ դեռ չսպանված շենքերին վտանգ չի սպառնում, բայց ավաղ. Արամի 23-ի շենքի պատը քանդվեց, «Զվարթնոցը» շարունակում է մաշվել, օրենսդրական լուծումներն ուշանում են։

ժիչ ուժ են հանդիսացել հենց հանրային խմբավորումները և դրանց քաղաքացիական պայքարը մասնավոր բիզնես շահերի ու պետական անտարբերության դեմ։ Այսօր պետք է ցավով արձանագրենք, որ Հայաստանում ՝ ի տարբերություն բնապահպանական ակտիվիզմի, չկան գործող հանրային, ոչ-պետական կազմակերպություններ կամ խմբավորումներ, որոնք հետևողականորեն կզբաղվեին ճարտարապետական ժառանգության պահպանման խնդիրներով։ Առանց այդ կարգի խմբերի անհնար կլինի ներազդել պետական և գործարարների որոշումների վրա, անհնար կլինի կրթել հասարակական միտքը կամ փոխել քաղաքաշինության արատավոր ու դեստրուկտիվ ներկա ընթացքը։ Ի վերջո ճարտարապետական անցյալի պահպանման հարցը զուտ բարոյա-էթիկական կամ փիլիսոփայական չէ։ Այն նաև քաղաքական և տնտեսական բնույթ է կրում։ Ինչպե՞ս կարող ենք խոսել որևէ «զարգացումների» մասին, երբ մեզ մոտ պարբերաբար ջնջում են այն կայացած հիմքը, որի վրա այդ ենթադրյալ զարգացումը պետք է տեղի ունենա։ Ոչնչացնելով ժառանգված պատմա-ճարտարապետական ռեսուրսը՝ մենք իրականում սկսում ենք ամեն ինչ նորից, ու սկսում ենք ավելի վատ ու հետադիմական դիրքերից։


↑ Արամի 23-ի պատմական շենքի փլված պատը Արսեն Կարապետյան Ճարտարապետ, Երևան քաղաքի ավագանու անդամ Ցավոք, պետք է համաձայնեմ բողոքում առաջ բերված խնդիրների հետ և արձանագրեմ, որ, իրոք, այսօր մենք ունենք քաղաքական կամք և ցանկություն՝ պահպանել մեր պատմամշակութային կառույցները, բայց օրենսդրական դաշտը դրան դեռ պատրաստ չէ: Ներկա պահին կազմել ենք հուշարձանների լայն ցուցակ, որը քաղաքապետի սեղանին է, հետագա գործողությունների պլանը դեռ հստակ չէ: Բայց պետք է նշեմ, որ այդ ցուցակում ներգրավված լինելը երաշխիք չէ: Խնդիրն այն է, որ քաղաքապետարանը կարող է միայն խնդրանքով դիմել Մշակույթի նախարարությանը, քանի որ իրավասությունը նախորդ տարիներին իրենցն է եղել:

Ավելի երկարաժամկետ լուծումներից. պետք է պայմանագրեր կնքվեն ներկայիս վտանգված շենքերի սեփականատերերի հետ, որոնք իրենց կպարտավորեցնեն խնամել շենքը, սակայն, իմ մտավախությունն այն է, որ դա շատ երկար գործընթաց է, և հնավոր է՝ չհասցնենք, ու մի շարք այլ շենքեր ևս կորցնենք: Լսել եմ, որ պլանավորվում է ստեղծել Հուշարձանների պահպանության կոմիտե, բայց թե երբ և որ քաղաքական կառույցի իրավասության ներքո, պարզ չէ: Բացի այդ, հասարակական պատվերը ևս ամբողջությամբ ձևավորված չէ, չկա հստակ կոնսենսուս այս հարցի վերաբերյալ: Սակայն հասարակական ներգրավվածության տեսանկյունից վերջերս շատ հետաքրքիր նախաձեռնություններ եղան՝ Ֆիրդուսի մասին գիրքը, կամ նույն @kondgallery-ն:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Կանաչապատում

Հատվող ծառեր ու ֆեյք այգիներ Երևանի կանաչապատ տարածքների մասին պատմությունները շարունակում են մնալ որպես խորհրդային շրջանի լեգենդներ: Անկախությունից հետո պարզվեց, որ մայրաքաղաքում ամեն ինչի տեղ կա, բացի ծառերից: Ո ՞ւր փախչել մի քաղաքում, որտեղ ամռանը 40 և ավելի ջերմաստիճան է գրանցվում:

→ Մաշտոց-Սարյան խաչմերուկի պուրակում կարելի է հանդիպել երկու սրճարան և կանաչ կենդանիներ

22 23

#5(56) 2019

Կարեն Անտաշյան

Միքայել Ոսկանյան Ծառին կարոտ երաժիշտ Շատ մտահոգված եմ Երևանի կանաչ տարածքների սակավությունից. եղածն էլ ձևափոխվում է ու այգու անվան տակ, էլի կանաչի հաշվին, քարային շինություններ ենք տեսնում կամ ցայտաղբյուրներ: Եզակի նմուշներ են Սիրահարների այգին՝ շատ փոքր, Թումոյի այգին ու վերջ, իսկ Կենտրոնում այգի չկա որպես էդպիսին: Հա, զբոսայգի ուրիշ ձևաչափով կա, բայց էդ շատ քիչ է: Բոլորը ծանրաբեռնված են ինչ-որ շինություններով կամ անխնամ վիճակում են: Բարդությունն այն է, որ Կենտրոնը շատ խիտ է կառուցապատված, երևի թե տեղ էլ չկա նոր այգիներ ստեղծելու: Միշտ հրապարակումներ եմ տեսնում ՝ էս տեղն այգի է լինելու, մյուս տեղը կանաչապատվելու է, բայց արդյունք դեռևս չեմ տեսնում: Հուսով եմ ՝ կգա մի օր, երբ կգնահատենք ծառը, կանաչն ավելի, քան բետոնապատ տարածքները: Պետք չի միայն սրճարան, միայն ռեստորան կամ այգի սարքենք, որ ռեստորանը լավ աշխատի: Ժողովրդի գիտակցությունը պետք է փոխվի: Ժամանակին, երբ ես դեմ արտահայտվեցի Շահումյանի արձանի դիմացի այգուն, ասացի, որ դա այգի չէ, ծառերը միայն կողքից են, մարդիկ էլ սալիկի վրա են քայլում, շատերը վրդովվեցին՝ թե բա չէ, առաջ բա ի՞նչ էր էդ տեղը և այլն: Հարցն այն չի, թե առաջ ինչ էր, հարցն այն է, թե հիմա ինչ կարող էր դառնալ ու ինչ դարձավ:


Իզաբելլա Աբգարյան Երևանի ավագանու անդամ Երևանում տեղի չի ունեցել քաղաքի ճիշտ պլանավորում: Ուրբանիստ մասնագետ չի աշխատել: Տպավորություն է, թե ով որտեղ, ինչ ուզել, կառուցել է և մարդկանց աջուձախ կառուցապատելու թույլտվություն է տրվել: Ցավոք, դա տեղի է ունեցել նաև կանաչ տարածքների հաշվին: Ժամանակին Երևանն ունեցել է բավական մեծ թվով կանաչ տարածքներ: Այսօր մենք խնդիր ենք դրել վերադարձնել այդ տարածքները և նաև կասեցնել եղած կանաչ տարածքները կառուցապատելու փորձերը: Արաբկիրում համայնքը վերադարձրեց այսպես կոչված «Մոլոկանի այգին» և, բնականաբար, այդ այգում որևէ կառուցապատում չի լինի՝ կլինի միայն կանաչ տարածք: Բացի այդ, նախատեսել ենք նաև մեծ ծավալի ծառատունկ: Սակայն մինչև դրան անցնելը մեր քաղաքացիները պետք է իմանան, որ սխալ է ծառը տնկելը, եթե չունես ոռոգման համակարգ: Դա արվել է տարիներ շարունակ և այդ ծառերը չորացել են: Այսօր էլ մենք ունենք Երևանում ծառեր, որոնք վտանգված են, որովհետև ոռոգման ցանցը դուրս է եկած շարքից: Հատվածներ ունենք, որտեղ ոռոգման ցանցը փոխելու համար կարիք կլինի անգամ փողոց փակել, իսկ փողոցը, օրինակ, դեպի Դավթաշեն տանող հատվածն է, ինչն անհնարին է. կաթվածահար կլինի: Շատ մեծ բարդությունների ենք հանդիպում այդ առումով: Սակայն Երևանի ողջ ցանցի գույքագրումը կատարվում է, որպեսզի տրվի միասնական լուծում. կլինի դա կաթիլային ոռոգում, թե եղած ցանցի արդիականացում, դեռ հայտնի չէ, սակայն միայն դրանից հետո հնարավոր կլինի կանաչ տարածքներն ավելացնելու մասին խոսել:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Էլ. գրքեր

Ինչո՞ւ չեն թողարկվում հայերեն էլեկտրոնային գրքեր Առաջին էլեկտրոնային գիրքն ընթերցողներին հասանելի եղավ 1971 թվականին Գութենբերգ նախագծի ջանքերի շնորհիվ: Մայքլ Հարթի համարձակ տեսլականն էր գրական աշխատանքների էլեկտրոնային տարբերակների ստեղծումը՝ դրանք ամբողջ աշխարհում տարածելու նպատակով: Այսօր էլեկտրոնային գրքերը մեծ պահանջարկ ունեն բոլոր երկրներում, հատկապես այն երկրներում, որտեղ տեխնոլոգիական զարգացումը բարձր մակարդակի վրա է: Հայաստանում մենք հաճախ բողոքում ենք տպագիր գրքերի թանկությունից: Իսկ ինչու՞ ընթերցասեր հայկական շուկան դեռևս չի կարողանում լիովին ինտեգրել ավելի մատչելի էլեկտրոնային գրքերը:

Ալեքսեյ Չալաբյան ՏՏ մասնագետ, ակտիվ ընթերցող Արդեն 12 տարի է, ինչ գրքերը կարդում եմ էլեկտրոնային ֆորմատով՝ հեռախոսից, պլանշետից և էլ. ընթերցիչից (Քինդլ, Նուք և այլն)։ Բացառությունները կարելի է հաշվել մեկ ձեռքի մատների վրա։ Հարմար է ցանկացած պահին, ցանկացած տեղում ձեռքի տակ ունենալ գրադարան և օգտվել էլեկտրոնային ձևաչափի լայն հնարավորություններից։ Ժամանակակից հրատարակված հայերեն գրքերն այդպես էլ մնում են միայն թղթե ֆորմատով։ Գնել եմ տասնյակից քիչ գրքեր՝ մեծ մասը որպես նվեր, մի քանիսը՝ որպես աջակցություն վերջին տարիներին վերսկսված գրականության թարգմանելու աշխատանքներին։ Ժամանակակից ստեղծագործությունների թվայնացմամբ պետք է զբաղվեն հրատարակիչները կամ հենց հեղինակները։ Դա նրանց ապրուստն է, և իրենք պետք է հետաքրքրված լինեն հնարավորինս շատ մարդու հասանելի դարձնել և վաճառել իրենց աշխատանքները։ Եթե խոսքը գնում է հին գրականության մասին, որի հեղինակային իրավունքը սպառվել է, ապա դրանով մե-

24 25

#5(56) 2019

զանում շատ վաղուց զբաղվում են թե՛ էնտուզիաստների բազմաթիվ թիմեր (ArmenianHouse.org, Վիքիդարան, Գրապահարան), թե՛ անհատներ (Յավրուհրատ), թե՛ պետական կառույցներ (Ազգային Գրադարան, Մատենադարան), թե՛ ՀԿ–ներ (Վիքիմեդիա Հայաստան), թե՛ ԲՈՒՀ–եր (digilib.am): Այս տարիների ընթացքում ես հարյուրավոր դոլարներ եմ վճարել Ամազոնին և Գուգլ Փլեյին, որտեղից ձեռք եմ բերել իմ գրքերը։ Տանն ունենք նաև Scribd–ի էլեկտրոնային բաժանորդագրություն։ Իսկ հայ հրատարակիչներն ու հեղինակներն էլեկտրոնային գրքերի համար մեզանից ստացել են զրո լումա։ Ըստ իս, հայկական շուկայում հիմնական թերացողները հրատարակիչներն ու հեղինակներն են, ովքեր միաժամանակ հիմնական տուժողներն են։ Այնպես որ, մի բան հստակ է՝ պահանջարկ կա։ Ավելին, եկեք հիշենք, որ հայերը սփռված են աշխարհով մեկ, իսկ տպագիր հայերեն գիրք գնել հիմնական սփյուռքի օջախներից դուրս սփյուռքահայերի համար չափազանց բարդ է։ Արտերկրում ապրող ծանոթներ ունեմ, որոնք Հայաստան ամառային այցից հետո, իրենց հետ այստեղից կես ճամպրուկ հայերեն գիրք էին տանում, հետո սկան էին անում գրքերը և տեղադրում Վիքիդարանում։


Արքմենիկ Նիկողոսյան «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Նախ՝ ասեմ, որ այժմ շատ մեծ աշխատանքներ են տարվում էլեկտրոնային գրքերի ստեղծման ուղղությամբ, և գլոբալ առումով խոչընդոտներ չկան: Բայց նախկինում եղած որոշ հանգամանքներ դեր խաղացել են: Նախ՝ Amazon-ում հայերեն բովանդակությամբ գրքերի հանդեպ արգելքը: Բացի այդ, նախկինում, հատկապես դրսի հեղինակների հեղինակային իրավունքները ձեռք բերելիս էլեկտրոնային կտորը հաշվի չէինք առնում, և դա հետագայում խոչընդոտներ էր ստեղծում: Հիմա արդեն միաժամանակ ձեռք ենք բերում և՛ տպագիր, և՛ էլեկտրոնային հրատարակման իրավունքներ, և այդ բացն էլ է լրացվում: Ամենակարևոր խոչընդոտը, սակայն, հայ մարդու կամ հայ ընթերցողի վերաբերմունքն է: Նրանք մի տեսակ սովոր են, որ էլեկտրոնային գիրքը պետք է լինի անվճար: Օրինակ՝ Մարատ Յավրումյանն իր «Յավրուհրատ» կայքում տասնյակ էլեկտրոնային գրքեր էր դրել անվճար: Հետո, երբ փորձեց թեկուզև սիմվոլիկ գներով վաճառել դրանք, կարելի է ասել՝ ձախողվեց: Գրքերի թվայնացմամբ պետք է զբաղվեն հրատարակչությունները: Նախևառաջ այն պատճառով, որ իրենց է պատկանում այդ գրքերի հեղինակային իրավունքը: Ցավոք, Հայաստանում հաճախ լինում են դեպքեր, երբ ինչ-որ անհատներ, իբր լավ բան անելու համար, վերցնում են հրատարակչի հրատարակված գիրքը, դարձնում էլեկտրոնային ու անվճար տեղադրում այսուայնտեղ: Դա հանցագործություն է, այսպես ասած՝ ծովահենություն: Եվ հրատարակիչներն էլ հաճախ խուսափում են գրքերն էլեկտրոնային ներկայացնելուց, որովհետև ծովահենության համար լայն դռներ են բացում: Չէի ասի, թե հայ ընթերցողն էլեկտրոնային գրքեր չի կարդում, սակայն մեծ մասը սիրում ու նախընտրում է գրքի դասական ձևը, թեպետ ինչ-որ տեղաշարժ նկատելի է: Տեխնոլոգիաների զարգացման հետ էլ չէի կապի խնդիրը, որովհետև այսօր, եթե բոլորը չունեն քինդլ, ապա շատ-շատերն ունեն հզոր սմարթֆոններ, որոնք ինչ-որ առումով այդ բացը լրացնում են: Հայկական էլեկտրոնային գրքերի շուկայի զարգացման հարցում մի փոքր դեր է խաղում նաև այն փաստը, որ հայ գրականությունն այդքան չի հետաքրքրում հայաստանյան և, առավել ևս, դրսի լսարաններին: Օրինակ, մեր հրատարակչությունը հիմա ձգտում է միաժամանակ թողարկել հայ ժամանակակակից գրականության և՛ էլեկտրոնային, և՛ թղթե տարբերակներ: Էլեկտրոնայինի պահանջարկը, ցավոք, սարսափելի քիչ է. վաճառքներ գրեթե չունենք: Իսկ ընդհանրապես, կուզեի նշել, որ էլեկտրոնային գրքերի շուկան այժմ այդքան ողբերգական չէ, ինչպես նախկինում: Բացի «Յավրուհրատից», այժմ կա VLUME էլեկտրոնային հարթակը, որ ամենամեծ հայալեզու հարթակն է: Քայլեր են արվում, որպեսզի հայերեն տպագրվող յուրաքանչյուր գիրք էլեկտրոնային տեսքով հասանելի լինի այդ հարթակում: Էլ ի՞նչ խնդիր կա: Պարզապես, պետք է վճարել այդ բովանդակությանը տիրապետելու համար:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Լայվ երաժշտություն

Որակյալ համերգներին կարոտ մնացինք

Արմենպրես

Փառփլի ու Սիսթեմի գազան համերգները կարծես արդեն հեռավոր անցյալում են, Երևան ստաբիլ այցելում են միայն Լյուբա Ուսպենսկայան և Ստաս Միխայլովը, իսկ Էլթոն Ջոնին կամ Քրիստինա Ագիլերային տեսնելու-լսելու համար պետք է գնալ հասնել Վրաստան (ինչպես միշտ): Կարծես թե իրենց հունով զարգանում են ջազն ու էլեկտրոնայինը, բայց ինչու՞ են խաղից դուրս մնում այլ ժանրերի սիրահարները։ Հատկապես հարևան երկրի ֆոնին շատ տխրեցնող պատկեր է։ Ինչու՜, ա՜խ ինչու…

↑ 2019 թվականի ամենալուրջ աստղը Հայաստանում Նատալիա Օրեյրոն էր, իսկ 30 Seconds to Mars-ն ու Black Eyed Peas-ենք Վրաստանում էին

Վիկտորյա Մուրադյան Ուսանող, երաժշտասեր Ամեն անգամ սիրելի խմբերի և երաժիշտների շրջագայությունների ժամանակացույցը նայելիս հերթական հիասթափությունն եմ ապրում: Շատերը հասնում են Մոսկվա ու նույնիսկ Վրաստան, բայց նրանց աշխարհագրությունը դրանով կարծես ավարտվում է: Արդյունքում ամռան ամիսներին ստիպված ենք մի քանի անգամ Վրաստան գնալ տեղական փառատոներին և ուղղակի համերգներին մասնակցելու՝ գաղափար չունենալով, թե երբ կհասնի մեր հերթը: Հայաստանում որակյալ երաժշտության մեծ լսարան է ձևավորվել, բայց այդ լսարանի պահանջները մնում են չբավարարված: Վիճակը քիչ ավելի բարվոք է մի քանի ժանրերում: Դասական երաժշտության փառատոները գրեթե միշտ հաջողված են: Վերջին մի քանի տարում ունկնդրեցինք աշխարհռչակ ջազ երաժիշտների: Բայց նրանց դահլիճները միշտ չեն, որ լեփ-լեցուն են: Կարճ ասած՝ միջին վիճակագրական հայաստանցին այդպես էլ կյանքում Աերոսմիթի, Սթինգի, Սթիվի Ուանդերի կամ Մյուզի կենդանի կատարումները չի լսի։

26 27

#5(56) 2019

Անի Սաղոյան Մեցցո Փրադաքշնի և Երևան Ջազզ Ֆեստի տնօրեն «Մենք բոլորս էլ ուզում ենք հնարավորություն ունենալ մեր երկրում ունկնդրել համաշխարհային մեծության աստղերի, այլ ոչ հասնել Մոսկվա կամ Թբիլիսի դրա համար: Պետք է խոստովանեմ, որ համերգների կազմակերպման ոլորտի խնդիրները շատ են: Առաջնային խնդիրներից են ոչ բարեխիղճ ընկերությունները, ովքեր, բավարար փորձ չունենալով և ոլորտից լիովին տեղյակ չլինելով, ստանձնում են պատասխանատվություն և հաճախ տապալվում: Տվյալ իրավիճակն առաջին հերթին գալիս է օրենսդրական բացթողումներից: Օրենսդրության պահանջները բավարար խիստ չեն և չեն կարողանում ֆիլտրել ընկերություններին, ովքեր իրապես վճարունակ են մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու համար: Հենց չեղարկված համերգների և չվճարված հոնորարների արդյունքում է, որ պետությունը հայտնվում է ոլորտի սև ցուցակում: Հանդիսատեսն էլ արդեն չի վստահում կազմակերպիչներին: Երկրորդ մեծ խոչընդոտը տեխնիկական հնարավորությունների բացակայությունն է: Հատկապես ռոք երաժշտության համար անհրաժեշտ է հզոր և նոր տեխնիկա, որը, ցավոք, մենք դեռ չունենք: Մասնավոր ընկերությունները չեն կարող իրենց թույլ տալ նման տեխնիկա ձեռք բերել: Աջակցություն չկա նաև պետության և Մշակույթի նախարարության կողմից: Իրավիճակը տարբերվում է Վրաստանում, որտեղ կառավարությունն աջակցում է նման միջոցառումների կազմակերպմանը՝ դիտարկելով դրանք որպես խթան տուրիզմի զարգացման համար:


Շնասեր սրճարաններ ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

Ինչո՞ւ են հանրային վայրերն այդքան շնատյաց Երևանցիները շարունակում են բարդ հարաբերություններ ունենալ շների հետ։ Ընդ որում, ոչ միայն փողոցային, այլև տուն-տեղ-տեր ունեցողների։ Այնքան բարդ, որ քաղաքում հաշված սրճարաններ, ռեստորաններ ու նույնիսկ այգիներ կան, որտեղ շնատերերը կարող են իրենց կենդանիների հետ այցելել։ Եվ դրանցում էլ կարող են խնդիրներ առաջանալ այլ՝ շնաֆոբ այցելուների հետ։ Ինչու՞ է այդպես։

→ Canvas-ը Երևանի փոքրաթիվ շուն-ֆրենդլի վայրերից է

Էդգար Բարսեղյան Երևանի ավագանու անդամ, շան տեր Մի անգամ մեր փաբի համատերերից մեկի շունը մտավ փաբ ու գնաց դեպի խոհանոց։ Դրանից հետո երկու հաճախորդ բողոքեցին, որ շունը դեպի խոհանոց ա քայլել ու դուրս եկան։ Խնդիրն ավելի խորքային է ու կապված է մեր մենթալիտետի ու վախերի հետ։ Սկսած հայկական ավանդական էխինոկոկի հանդեպ վախից, ինչը, ի դեպ, շատ հազվադեպ է լինում, վերջացրած ծնողների՝ միկպիկծումա մտածելակերպից։ Նույնիսկ այգիներում, երբ շան հետ զբոսնում ես, մարդկանց մեծ մասը կասկածանքով ու անվստահությամբ են նայում ՝ մտածելով, որ շանը մոտենալ չի կարելի։ Իմ անձնական փորձով կարող եմ ասել, որ իմ երեխաները հերիք չի շան հետ են ապրում, մի բան էլ՝ փողոցի շներին սիրում են ու մոտենում են, ինչից հետո, իհարկե, լվացվում են։ Այսինքն՝ կարևոր է ձևավորել կենդանու հետ զբոսնելու, շփվելու և չվախենալու մշակույթը։ Ինչ վերաբերվում ա սրճարաններին. ցավոք, իշխանություններն էս խնդրի հետ մեծ կապ չունեն, որովհետև մասնավոր բիզնեսին ոչինչ չես կարող պարտադրել։ Մեծ հաշվով սրճարանի տերն է որոշում ներսի կանոնները ու բացի այդ էլ, մենք ունենք մտածելակերպի հետ խնդիր։ Ենթադրենք՝ սրճարանի տերը որոշում է, որ սրճարանը pet friendly է, բայց հաճախորդներից էլ կարող է լինել մեկը կամ երկուսը, երեքը, որ ուղղակի չեն սիրում կամ զզվում են շներից, ինչն արդեն բիզնեսին մեծ վնաս կտա։ Ի դեպ, նույն խնդիրը կա նաև այգիների ու հանրային համարյա բոլոր տարածքների դեպքում։ Կարծում եմ ՝ խնդիրը կլուծվի միայն մարդկանց մտածելակերպի փոխվելուց հետո։ Առաջին երկու տարում շանս հետ դուրս գալը մեծ խնդիր էր, մարդկանց անվստահ ու կասկածամիտ դեմքերից շատ էի նեղվում։ Հետո սկսեցի չնկատել դրանք։ Ալտերնատիվ լուծումը, կարծում եմ, բարդ ա, բայց ավելի խելամիտ։ Քաղաքակիրթ երկրներում ամեն շուն ժետոն ա ստանում, որ անցել ա մինիմալ վարժեցման կուրսեր, որ ագրեսիան բացակայում ա, ստուգված ա և այլն։ Հիմա քաղաքապետարանում ակտիվորեն քննարկվում է էս ծրագիրը, բայց համենայնդեպս խնդրի լուծման համար առաջնային կերպով բյուջե է պետք։ Երկրորդը, բացի պետական աջակցությունից, կարևոր է, որ երեխաներն ու, ինչու չէ, նաև մեծերը, ձևավորեն կենդանիների հետ շփվելու էթիկա, մշակույթ ու պատասխանատու լինեն իրենց շների համար։ Խնդիրը կլուծվի երկկողմանի աջակցության դեպքում ՝ հասարակության գիտակցության ձևավորում և պետական նախագիծ, որը կստեղծի հարմար պայմաններ կենդանիների տերերի ու հենց կենդանիների համար։

Բիայնա Մահարի

Նունե Մելքումյան Տուր մենեջեր, շան տեր Շուն ունեցող մարդկանց կյանքն առհասարակ բավական ոչ տրիվիալ է, և փեթ ֆրենդլի կաֆեների սակավությունը այսբերգի վերին մասն են միայն։ Խնդիրն այն է, որ կենդանիների նկատմամբ սոցիումի վերաբերմունքն առ այսօր շատ հակասական է. շներից վախենում ենք, երեխաներին մեծացնում ենք «ձեռք մի տուր, կեղտոտ է» կարգախոսով (լվացվելը միմիայն խրախուսում եմ, պարզապես ավելի հանգիստ վերաբերմունքը չէր խանգարի)։ Նույն կերպ սրճարան ընտրելիս շատ-շատերը չեն այցելի այն վայրը, որը փեթ ֆրենդլի է։ Ու եթե փոքր շների նկատմամբ վերաբերմունքը վերջին տարիներին ինչ-որ դրական փոփոխությունների է ենթարկվել (խաղալիքի պես ենք ընկալում), ապա կողքի սեղանի տակ պառկած գերմանական հովվաշան գաղափարը հեչ չի հրապուրում։ Սա է ստիպում բիզնեսի տերերին արգելել շների մուտքը սրճարան, և իրենց մի փոքր դժվար է մեղադրել։ Առաջարկը պետք է ձևավորվի միմիայն պահանջարկից։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, և խոսքն առաջին հերթին սոցիումի մասին է։ Իմ կարծիքով խնդիրները նաև գալիս են կենդանու հետ շփման տարրական մշակույթի բացակայությունից։ Հազար անգամ լսել եմ, թե ոնց են պատմում, թե ինչպես շունը կծեց։ Հետո պարզվում է, որ շունն իր համար պառկած է եղել, տիրոջից ձեռք տալու թույլտվություն չեն հարցրել, գնացել են շան մոտ, շունն էլ դե կծել է։ Սա հատուկ եմ նշում, քանի որ, երբ ասում ենք շների նկատմամբ ադեկվատ վերաբերմունք, բացարձակ նկատի չունենք ամեն հանդիպած շանը գրկախառնվելը։ Խոսքը գնում է չվնասելու մասին, ինչպես նաև ընկալման փոփոխության՝ շունն a priori կեղտոտ չէ, վատը չէ, չար չէ։ Շունն ապրում է իր կյանքով և բացարձակ չի խանգարի մեզ, երբ նույն կաֆեում մի տեղ իր համար պառկած է։ Հուսամ ՝ շուտով կունենանք փեթ ֆրենդլի կաֆեներ, որտեղ ոչ միայն չեն բողոքի շներից, այլ մի բան էլ մի թաս սառը ջուր կառաջարկեն։


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Տրանսպորտ

Բա տրանսպորտի՞ց ինչ կա

Անուշ Պետրոսյան Ուսանողուհի Ներկայիս հասարակական տրանսպորտը մեծ անարգանք է հանրության նկատմամբ։ Երբ համեմատում եմ, թե ինչպես եմ ինձ զգում որպես քաղաքացի, երբ գալիս եմ աշխատանքի տաքսիով և երբ դուրս եմ գալիս գազելից, երկու լրիվ տարբեր ապրումներ են։ Հարյուր տարվա տրանսպորտով երթևեկում ես, նստում ես և տակիդ նստարանը կոտրված է, սրահից վատ հոտ է գալիս, տհաճ երաժշտություն է, վարորդը վատ վերաբերմունք ունի։ Անընդհատ վախի մեջ ես, որ մեքենան կփչանա։ Վերջերս նման դեպք եղավ. մայրիկիս հետ Դիլիջանից վերադառնում էինք միջքաղաքային հասարակական տրանսպորտով, և ճանապարհին մեքենան երկու անգամ փչացավ, ասացին, որ նոր երթուղային կգա մեր հետևից, բայց որոշեցինք ավտոստոպով հասնել Երևան, քանի որ երբևիցե չես կարող վստահ լինել, որ հետևիցդ եկող մեքենան ևս անսարքություններ չի ունենա։ Բայց կարծում եմ, որ միայն մեքենաները չեն, որ պետք է քննարկվեն, այլ վարորդներին նույնպես։ Միայն 46 գազելի դեպքն արդեն բավարար է խնդիրը հասկանալու համար։ Երբեմն վախենում եմ իրենց խնդրել, որ չծխեն, հեռախոսով չխոսեն ղեկին, երաժշտությունն անջատեն կամ արագությունն իջեցնեն, քանի որ չգիտես՝ ինչքանով խելքին մոտ արձագանք կստանաս: Այլ խնդիր է, թե ինչու չկան տեսախցիկներ, որոնք կօգնեին վերահսկել բոլոր այս խնդիրները։

28 29

#5(56) 2019

Արթուր Լյումեն Գևորգյան

Երևանում երևի գրեթե քաղաքացի չի մնացել, որը հասարակական տրանսպորտի վերաբերյալ ասելիք չունենա։ Հարցը տարիներով եղել է հանրային քննարկումների կիզակետում, բայց դա ոչինչ չի փոխել։ Անգամ այսօր քաղաքացիները երթևեկում են կիսամեռ մարշրուտկաներով և անհայտ գրաֆիկով աշխատող հատուկենտ ավտոբուսներով։ Երբևիցե չես կարող վստահ լինել՝ արդյոք բախտդ կբերի, և լավ վարորդ կհանդիպի, ով չի ծխում ղեկին, չի հայհոյում և չի մտածում, որ մեր օրերի Շումախերն է։

Լեվոն Զաքարյան Երևան քաղաքի ավագանու անդամ Ներկա վիճակը երկար տարիների պատմություն ունի։ Ունեցել ենք և առ այսօր ունենք գծատերեր, ովքեր փորձել են ստանալ գերշահույթ՝ քիչ ծախսեր անելով, իսկ նախկին կառավարությունն էլ դրանով բավարարվել է։ Խոսքը հիմնականում վերաբերում է «գազել» կոչվածներին։ Բայց նշեմ, որ հաջորդ տարվանից այդ գազելներն օգտագործումից դուրս են գալու, քանի որ լրանում է օգտագործման ժամկետը։ Բացի այդ, վերջերս մամուլով ներկայացրինք մեր արդյունքները։ Անգլիական փորձագետ ընկերությունն ավարտին է հասցրել բոլոր աշխատանքները, և արդեն ունենք ճանապարհային քարտեզ, գիտենք, թե որտեղ քանի ավտոբուս է աշխատելու: Խոսքը թվով մոտ 850 փոքր և մեծ ավտոբուսների և միասնական տոմսային համակարգի մասին է։ Այս փուլում քաղաքապետարանը պետք է հասկանա՝ ինչ չափաբաժնով է աշխատելու, որ ընկերությունների հետ է համագործակցելու։ Ինչ վերաբերում է վարորդներին, այո՛, կան օրինազանց վարորդներ, ովքեր շարունակում են ծխել, խոսել հեռախոսով և բարձր երաժշտություն լսել, նաև կա կետ իրենց պայմանագրում, որով այս ամենն արգելվում է։ Դա անգամ արգելվում է ՃՈ-ի օրենքով։ Բայց կարծում եմ, որ այս խնդիրը պետք է բոլոր կողմերից դիտարկել և կարդալ պայմանագրի ոչ թե միայն նշված կետերը, այլ բոլորը։ Այնտեղ կտեսնենք, որ բավականին շատ կետեր կան վարորդների համար, որոնք վերաբերում են աշխատանքային ժամերին, հանգստյան օրերին, որոնք իրենք հաճախ չեն ունենում: Եթե մենք խոսում ենք իրենց ծխելու մասին, ապա պետք է նաև խոսենք իրենց ամենօրյա բժշկական զննման մասին։ «Երևան Տրանսը», որը հիմնականում ավտոբուսներ են, այդ կետն ապահովում է, բայց գազելների դեպքում, որոնք պատկանում են գծատերերին, վերահսկելը մի քիչ բարդ է։ Մենք վարորդների խնդիր ունենք, բոլորը չեն, որ ունեն համապատասխան վարորդական իրավունք ու բոլորը չեն, որ հասարակական տրանսպորտ վարելը համարում են պատվաբեր աշխատանք, հատկապես ցածր վարձատրության դեպքում։ Կարծում եմ ՝ ապագա բարեփոխումները կունենան նաև բրենդինգային կոմպոնենտ այս աշխատանքն ավելի գրավիչ դարձնելու համար։


Փողոցային շներ ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

Ո ՞նց անենք, որ փողոցային շները չտանջվեն ու մարդկանց չվախեցնեն

Մարգարիտ Միրզոյան Լրագրող Ես խնդիր չունեմ փողոցում բնակվող շների հետ, հիմնականում իրենք շատ բարեհամբույր են, իմ խնդիրն այն է, որ մենք իրենց լավ չենք նայում: Կեղտոտ, բոլոր հնարավոր վարակներով, սոված և այդ ամենից ագրեսիվ դարձած՝ խեղճ կենդանիները մարդկանց մեջ վախ են ներշնչում, մինչդեռ շներն առհասարակ այդպիսին չեն: Վատ իրականացվող աղբահանության հետևանքով առաջացած հակասանիտարական վիճակն իրենց առողջության վրա էլ է ազդում: Քանի որ հաճախ փորփրում են այդ կուտակված աղբը, վարակների կրող են դառնում և այն տարածում ողջ քաղաքով: Նրանք նաև տան շների համար են վտանգավոր դառնում նույն վարակ փոխանցելու տեսանկյունից: Բայց վերադառնալով հիմնական խնդրին՝ ինձ համար հարցական է, թե որտեղից շների այդքան մեծ քանակ փողոցներում: Կարծում եմ ՝ հարցն այն է, որ իրավական դաշտը ևս թույլ է այս հարցում: Մարդիկ չեն զգում պատասխանատվություն, ո՚չ բարոյական, ո՚չ օրինական: Մի պահ լուրեր էին պտտվում, որ կլինիկա են պլանավորվում բացել, օրինական դաշտն ուզում են խելքի բերել, բայց այս հարցը գնաց ու կորավ լրահոսում: Վերջերս սկսել եմ նկատել փողոցային շների ականջներին պիտակներ, որը նշանակում է, որ կենդանին ստերջացված է, բայց միևնույն է՝ նրանց թիվը դեռ շատ քիչ է ու վստահաբար չես կարող ասել, թե ինչ որակով է արված: Հանրային իրազեկումն այդ հարցով ևս կաղում է: Հարցին համակարգային լուծում է պետք:

Medialab

Մենք քաղաքում մենակ չենք: Դա հատկապես լավ ես զգում, երբ, երեկոյան ժամի տուն վերադառնալիս, հետևից թաթերի ձայներ ես լսում, պտտվում ես, մեկ էլ՝ մի խումբ փողոցում բնակվող շներ քեզ ուղեկցում են տուն: Եթե ինքդ չվախեցնես, քեզ հանգիստ կհասցնեն տուն ու կգնան իրենց գործերով: Բայց հաճախ, երբ ուզում ես շոյել, իրենց մի կտոր բան տալ, սկսում են լարված գռմռալ՝ մտածելով, որ կարող է իրենց վնասես։ Կամ էլ մի քիչ մոտիկ գալով՝ նկատում ես, թե ինչքան սոված են, ինչ կեղտոտ են, հնարավոր է, որ թաթն էլ վնասված է կամ էլ քթի հատվածում մի տիզ կա։ Ինչու՞ Երևանի շատ կարևոր բնակիչները մնում են առանց ուշադրության և դեռ ինչքա՞ն է այս վիճակը տևելու։ Ասում են՝ ոչ շատ երկար։

Էդգար Բարսեղյան Երևան քաղաքի ավագանու անդամ Իրականում այս հարցը շատ բարդ է, քանի որ բացի որոշակի գիտելիքներ ունենալուց և հարցին լուծում տալուց, այդ ամենին պետք է հումանիստաբար վերաբերվել՝ կենդանիներին վնասը մինիմալի հասցնելու նպատակով: Սպանդն էլ է խնդրի բավական արագ լուծում, բայց հո այդ ճանապարհով չե՞նք գնալու: Ներկա պահին հիմնական լուծումը ստերջացումն է, որն էլ կատարվում է, բայց, ըստ իմ տեղեկությունների՝ զարգացած քաղաքներում, որտեղ առնչվել են այս խնդրին, բոլոր նմանատիպ ստերջացման ծրագրերն ունեցել են 4-5 տարվա առաջարկվող ժամանակացույց: Կարծում եմ ՝ ստերջացումը հենց ամենաճիշտ տարբերակն ա, քաղաքը վայելելու և մարդկային լինելու: Բնականաբար, այս հարցն աղբահանության խնդրի հետ իրոք շատ մեծ կապ ունի և իր հետ կոմպլեքսային կլուծվի: Իրականում այս հարցում իրավասությունն ավելի շատ Ազգային ժողովինն է և մի պահ իրավական դաշտն ուժեղացնելու ուղղությամբ աշխատանքներ էին տարվում: Ամեն դեպքում հիմա ստերջացման մոտեցումն ակտիվ կիրառվում է, և, կարծում եմ, մոտ ապագայում արդյունքները կտեսնենք:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Դիզայն

Քաղաքի տձևավորում Երևան քաղաքում ամեն տոնակատարությունից առաջ սոցցանցերը թնդում են: Պատճառը ոչ այնքան տոնակատարությունն է, որքան դրա հետ եկող քաղաքի ձևավորումը, լոգոները, պաստառները և նույնիսկ Նոր տարվա տոնածառը: Ու կարծես թե ոչ մի ընտրություն, կամ ավելի ճիշտ՝ ընտրության ոչ մի մեխանիզմ, չի բավարարում քմահաճ երևանցիների ճաշակը:

Արմենպրես

Արա Ասլանյան ISTC ընկերության կրեատիվ տնօրեն Երևան քաղաքի դիզայնի և ձևավորման մասին կարելի է մի բան ասել. այն գտնվում է քաոտիկ վիճակում: Չեմ կարծում, որ քաղաքի դիզայնն ուղիղ կապ ունի զբոսաշրջության զարգացման հետ, ինչպես շատերն են պնդում։ Մարդիկ հիմա փնտրում են բազմազանություն և առանց որևէ շինության ու ձևավորման մի գյուղակը Թաիլանդում կարող է նույնքան հետաքրքիր լինել, որքան եվրոպական որևէ հին մայրաքաղաք։ Բոլորս պետք է մի կարևոր բան գիտակցենք. քաղաքի բրենդավորումն աննպատակ չի կարող լինել։ Եթե ցանկանում ենք դիրքավորվել որպես բժշկական տուրիզմի երկիր կամ հեղափոխություն կատարած երկիր, ապա մեր քաղաքային բրենդինգը պետք է համապատասխանի մեր դիրքավորման պատմությանը։ Մինչև այս ձևավորման շատ աշխատանքներ եղել են աննպատակ և առանց թիրախավորման։ Կարծում եմ ՝ դեռ շուտ է գնահատականներ տալ և տարբերություններ դնել հին և նոր քաղաքային իշխանությունների աշխատելաոճերի միջև։ Ամեն դեպքում կարող եմ ասել, որ նոր իշխանություններն ունեն հեռանկարներ հետաքրքիր նախագծեր իրականացնելու համար, իսկ հնից ոչ մի հիշվող ու արժեքավոր աշխատանք չի մնացել։ Վերջում մի բան կցանկանամ շեշտել, որը բավական կարևոր ազդեցություն ունի քաղաքային ընդանուր բրենդինգի վրա։ Մենք հակված ենք մտածելու, որ ամեն նախարարություն և գերատեսչություն պետք է ունենա իր առանձին բրենդինգը, իր տարբերվող լոգոն և ձևավորումը։ Սա ամենամեծ վրիպակներից է, որը մենք կարող ենք թույլ տալ։ Ու այդ սխալը թույլ են տալիս թե՛ հին, թե՛ նոր իշխանությունները։

30 31

#5(56) 2019

Էդուարդ Քանքանյան Դիզայներ, Braind ընկերության համահիմնադիր և արտ-տնօրեն Երևան քաղաքի ընդհանուր ձևավորման հետ կապված ամենաառաջին բացթողումն ընդհանրական մոտեցման բացակայությունն է: Կախված տվյալ պահին որոշում կայացնող մարդկանց ճաշակից՝ մենք ունենում ենք կատարելապես տարբեր դիզայններ՝ լավից մինչև ծայրահեղ վատ: Երկրորդ խնդիրն այն է, որ կա ակնհայտ բացասական կարծիք քաղաքի ձևավորման բյուջեի մասին: Երբ հրապարակվում է քաղաքի կողմից ֆինանսավորված ցանկացած միջոցառման ձևավորման բյուջեն, մենք մտածում ենք, թե այդ ամբողջ գումարը գնում է դիզայներներին: Այնինչ, այդ գումարի մեջ ներառված են տպագրության, տեղափոխության, տեղադրման և շատ այլ ծառայությունների վճարները: Այդ թյուրըմբռնումը և հանրային բողոքները բերում են նրան, որ քաղաքային իշխանությունները խուսափում են մեծ տենդերներից ու փորձառու ընկերություններից և փորձում են կա՛մ կրճատել ձևավորման վրա ծախսվող գումարի չափը, կա՛մ էլ ուղղակի ամեն ինչ անել ինքնուրույն: Իսկ քաղաքի ձևավորման աշխատանքներն ահռելի ռեսուրսներ են պահանջում, և ոչ բոլորը կարող են համապատասխան որակ առաջարկել նախատեսված ժամկետներում: Քաղաքապետարանը նախընտրում է դիմել տպարանային դիզայներներին, ովքեր աշխատում են արագ, տեխնիկապես գրագետ, բայց ոչ միշտ են ստանում գեղեցիկ արդյունք: Երևան քաղաքի ձևավորման նախագծերը կարելի է մեկնաբանել այսպես՝ շտապ արված, ոչ այնքան որակով, բայց մասշտաբային: Երևան քաղաքն այսօր չունի բրենդինգ: Տարածաշրջանի բոլոր մեծ քաղաքներն ունեն հստակ ինքնություն և դիրքավորում զբոսաշրջային շուկայում, իսկ Երևանն այս հարցում շատ է ուշացել: Ընդհանրապես, քաղաքի դիզայն ասելով նկատի ունենք ուղղորդիչ նշանները, զբոսաշրջային քարտեզները և տարբեր միջոցառումների ժամանակ ձևավորումը: Սրանք բոլորը շատ կարևոր են թե՛ տեղացիների, թե՛ զբոսաշրջիկների համար: Կա ևս մեկ գործիք, որը մենք չենք օգտագործում. դա հաղորդակցման լեզուն է: Մեր քաղաքը չի խոսում իր բնակիչների և իր հյուրերի հետ: Օրինակ, շինարարությունը ծածկող պաստառի վրա «Ավելի բարեկարգ Երևան» գրելու փոխարեն կարող էինք ներողություն խնդրել և ցույց տալ անցորդներին, թե ինչ ենք պատրաստվում այդտեղ կառուցել: Ճիշտ հաղորդակցման լեզուն կարող է մեղմել քաղաքացիների զայրույթը: Երկրորդ կարևոր բաղադրիչը միասնական քաղաքային դիզայնի առկայությունն է: Քաղաքի ձևավորման միասնական տրամաբանությունն ապացույցն է այն բանի, որ քաղաքը մտածում է իր բնակիչների և իր հյուրերի հարմարավետության մասին: Այս ամենը չի կարող դրականորեն չանդրադառնալ զբոսաշրջության վրա: Քաղաքապետարանի մոտեցումը քաղաքի ձևավորմանը նախկին և նոր իշխանությունների օրոք շատ չի փոխվել: Եթե նախկին իշխանությունների ժամանակ որոշ ընթացակարգեր արդեն հունի մեջ էին մտել, և կար աշխատանքի հստակ մոդել, ապա հիմա ամեն ինչ սկսում ենք զրոյից: Երկու իշխանություններին, սակայն, միավորում է քաղաքի ձևավորման նկատամամբ ոչ պատշաճ ուշադրությունը: Երկու քաղաքապետարաններն էլ չեն գնահատում քաղաքի պատշաճ ձևավորման ազդեցությունը և տնտեսական հնարավոր օգուտները: Դա գալիս է նաև օրենսդրական բացից, քանի որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մրցույթում հաղթում է այն ընկերությունը, որը տալիս է ավելի ցածր գին: Միշտ էլ գտնվում են ընկերություններ, որոնք տալիս են ցածր գին, իսկ վերջում կա՛մ թերակատարում են աշխատանքը, կա՛մ էլ պարզապես վատ արդյունք են տալիս: Քաղաքապետարանը նաև չունի այս գնման ընթացակարգը կազմակերպելու և դիզայնները օբյեկտիվ գնահատելու մեխանիզմ: Ընտրության մեջ ներգրավված են ոչ պրոֆեսիոնալ մարդիկ, ովքեր չեն կարող ձևավորմանը կամ դիզայնին տալ մասնագիտական գնահատական: Կարող եմ ասել, որ այս ամենը շրջանցելու մի տարբերակ թերևս կա: Պետք չէ սպասել, որպեսզի քաղաքապետարանը որևէ դիզայնի գնման ընթացակարգ սկսի: Եթե կա գաղափար, դիզայներները և ընկերությունները կարող են այն ավարտին հասցնել և ներկայացնել քաղաքապետարանին: Հավանականությունը շատ մեծ է, որ արված լավ աշխատանքի արդյունքում քաղաքապետարանը կցանկանա օգտագործել այդ դիզայնները:


Վեգան ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

Որտե՞ղ սնվեն բուսակերները Հայաստանում բուսակերական զանգվածային մշակույթը դանդաղ, բայց հաստատուն քայլերով զարգանում է: Դրան զուգընթաց մեծանում են պահանջները: Այդպես, բուսակերական կենսակերպ վարողների համար արդիական հարց է՝ սնվե՞լ դրսում, եթե այո, ապա որտեղ:

Yerevan Vegan Fest

Լուսինե Ոսկանյան բուսակեր Ես բուսակեր եմ ու Երևանում ուտում եմ միայն ֆալաֆել կամ ժենգյալով հաց: Ոչ, սա չափազանցություն չէ: Ինձ թվում է՝ եթե իմ մարմնի բաղադրությունը ստուգենք, ապա կեսը կլինի սիսեռ, մյուս կեսը՝ ինչ-որ տարօրինակ խոտաբույսեր: Երևանում սնվելն անվտանգ չէ բուսակերների և վեգանների համար: Խոհարարները կամ սպասարկողներն ուղղակի չեն պատկերացնում, թե ինչքան զզվելի է, երբ 7 տարի միս չես կերել ու դրանից ուղղակի ֆիզիկական զզվանք ունես, մեկ էլ՝ ափսեիցդ մսի համ կամ հոտ ես զգում, որովհետև նրանք որոշել են միսն ու կարտոֆիլը նույն տարայի մեջ պատրաստել: Սուպերմարկետներից աղցաներ գնելու մասին պետք էլ չի մտածել: Բնականաբար, շատ հաճախ սոված եմ մնում կամ գնում տուն՝ պատրաստելու իմ ձանձրալի, ամենօրյա ուտեստները: Գաղափար չունեմ, թե ոնց են գոյատևում վեգանները: Եթե բուսակերները գոնե կարող են իրենց թույլ տալ ընդհանուր ռեստորան-

Դավիթ Մարգարյան «Շանտի» բուսական սննդի ռեստորանի հիմնադիր «Շանտին» ինձ համար ավելի շատ հոբբի էր, քան բիզնեսի տեսակ: Պարզապես ցանկություն կար նման տեղ բացելու: Այն ընդամենը 9 ամիս աշխատեց: Մենք հաճախորդներ, հյուրեր շատ ունեինք և ոչ բոլորն էին բուսակերներ: «Շանտի» ընկերներից էին, օրինակ, Սերժ Թանկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը, որոնք նույնպես բուսակերներ են, էլի շատ արտիստներ ու ազդեցիկ մարդիկ։ Բայց դա բավարար չէր։ Գուցե իմ զբաղվածությունն էր փակվելու պատճառը, քանի որ ռեստորանը մեծ սեր և ուշադրություն էր պահանջում: Մարդիկ ֆինանսապես էլ հնարավորություն չունեն նման տեղեր այցելելու: Մեր գները թանկ չէին, բայց նրանք ֆինանսապես պատրաստ չէին: Առհասարակ, բուսական սննդի ոլորտում մեր հասարակությունը շատ հետաքրքված չէ: Մարդիկ նախընտրում են ավելի շատ մսային ուտեսներ, իսկ բուսակեր մասսան հնարավորություն չունի հաճախ այցելել նման տեղեր, ու ավելի շատ սնվում են տանը: Բայց հնարավորություններ կան գոնե եթե ոչ թե ռեստորանային, ապա ավելի ճաշարանային, էժան սեգմենտի վրա հիմնվելով՝ աշխատեցնել ոլորտը: Ամեն դեպքում նման կետ բացողը պետք է ունենա այդ սերը, նա չպետք է որպես բիզնես ընկալի այդ գործը: Հետագայում հնարավոր է, որ դա դառնա բիզնես:

ներում կամ սննդի կետերում սնվել, չեմ կարծում, թե վեգանների դեպքում դա իրատեսական է: Տարվա ընթացքում միայն մեկ ամիս պատուհան է լինում. Պասի ժամանակահատվածում, երբ բոլոր ռեստորաններում սկսում են ավելացնել հատուկ ճաշացանկ: Բայց այդ ուրախ, առատ 40 օրը շատ արագ են անցնում: Ես ժամանակ առ ժամանակ փնտրում եմ սնվելու ալտերնատիվ տարածքներ, բայց դրանք Երևանում քիչ են, շատ քիչ, կամ էլ մահանում են շատ արագ: Ուրիշ խնդիր էլ կա. երբեմն ես ինքս ստիպված եմ լինում խուսափել բուսակերական սննդի կետերից, որովհետև նման վայրերում գները բավականին թանկ են: Ստիպված գնում եմ էն ռեստորանները, որտեղ միայն ժենգյալով հաց են մատուցում կամ էլ սիրիական ռեստորանները, որտեղ կարելի է գտնել ֆալաֆել կամ հումուս: Սա, իհարկե, լավագույն դեպքում է. եթե ընկերներդ որոշել են բարի լինել ու այցելել քո սիրած ռեստորանները: Հակառակ դեպքում ՝ ֆրի, ֆրի, ֆրի, կարտոֆիլ, կարտոֆիլ, կարտոֆիլ…:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Երեխաների ժամանց

Երեխաների ամենօրյա զբոսանքը՝ վրդովմունք ու մտահոգություն ծնողների համար

Անուշ Ասլիբեկյան Գրող, թատերագետ, ծնող Մեր քաղաքում ոչ միայն խաղահրապարակներ չկան, անգամ շատ թաղամասեր զրկված են սովորական բակից: Օրինակ, մեր բակում, որտեղ ֆուտբոլի դաշտ ու խաղահրապարակ է եղել ժամանակին, հիմա մի ահռելի շենք է վեր խոյանում, հողի մնացած մասն էլ ծածկված է բազմազան ու բազմապիսի ավտոտնակներով: Երեք փոքրիկներիս հետ ամեն օր բախվում եմ այս խնդրին: «Շենքի երեխաների հետ բակ իջնել, խաղալ» հասկացությունը նրանց առհասարակ ծանոթ չէ, իսկ զբոսավայրեր փնտրելու համար ամեն օր գլուխկոտրուկ են լուծում: Թվում է, թե քաղաքի կենտրոնում ենք և այս հարցը հեշտ լուծելի է: Տանն ամենամոտ զբոսայգիները Սարյանի պուրակը, Մաշտոցի պուրակը և Կոնսերվատորիայի դիմացի այգիներն են: Անշուշտ, սրանք միայն կանաչ գոտիներ են, որտեղ մանկական ժամանցի ոչինչ չկա: Փոքրիկիս չեմ համարձակվում իջեցնել սայլակից, քանի որ չկա մեկ սանտիմետր, որն աղբով ծածկված չլինի: Մեծ նկարչի մասին զրույցը կտրուկ վերածվում է աղբի մասին զրույցի. «Մայրիկ, մեր քաղաքի բնակիչները չե՞ն սիրում Երևանը, տե՛ս, ծխախոտի մնացորդներ, թղթեր ու շշեր են թափված»: Հետո վրդովված փորձում ենք որևէ այգի գտնել, որտեղ մանկական ժամանցի հարմարություններ կլինեն և բախվում ենք դրամակորզության ահռելի անվին՝ օպերայի շրջակայքում 5 րոպեն 500-2000 դրամ արժեցող մանկական մեքենաների բազմազանություն, ամեն տեսակ գայթակղություններ սարսափելի գներով: Հենց երեկ նկատեցի, որ օպերայի շրջակայքում գեղեցիկ սղարաններով խաղային անկյուն է բացվել կանաչ տարածքում, երեխաներիս հետ մոտեցանք՝ մուտքը 2000 դրամ: Եվ սա միակը չէ այս շրջանում: Հիմա այս 2000-ր բազմապատկեք երեքի, նկատի ունենանք, որ ամենափոքրիկները նման վայրերում 10-15 րոպե են դիմանում, ստացվում է այս գումարը 10 րոպեի հաճույք էր: Եվ այսպես՝ շաբաթը մի քանի անգամ: Փաստորեն, մեկ-երկու սրճարանից ազատվեցինք, որպեսզի դրանց փոխարեն ծնողներից մանուկների միջոցով գումար կորզելու այլ բիզնեսներ ծաղկեն: Մեր քաղաքին հարկավոր են մաքուր, ընդարձակ, կանաչապատ տարածքներ, որտեղ թթվածինը, սղարանը և բատուտը հասանելի կլինեն բոլոր երեխաներին: Իսկ առայժմ ամենօրյա զբոսանքը վրդովմունք ու մտահոգություն է:

32 33

#5(56) 2019

Բիայնա Մահարի

Երևանի ամենափոքրիկ բնակիչների ժամանցի խնդիրը ծնողների համար լուրջ գլուխկոտրուկ է դարձել: Ազատ տարածքների տեղում նոր շենքեր են կառուցվում, իսկ եղած բակերը վերածվում են ավտոկայանատեղիների: Թեև վերջին տարիների ընթացքում մեծ թվով խաղահրապարակներ են կառուցվել, ծնողները դժգոհ են, քանի որ ամեն անգամ դրանցից օգտվելու համար ստիպված են մեծ գումարներ տրամադրել:

Արևիկ Մանուկյան «Աչաջուր» սրճարանի տնօրեն Սիրահարների այգու այցելուների շարքում մեծ թիվ են կազմում ծնողները երեխաների հետ: Մենք ժամանակին ունեինք փոքրիկ ավազ, որտեղ երեխաները խաղում էին: Սակայն կարիք կար ուրիշ բանի: Ծնողները տարիներ շարունակ հարցնում էին՝ ինչու խաղահրապարակ չունեք: Մենք էլ որոշեցինք այդ պահանջը բավարարել և հատուկ երեխաների համար խաղահրապարակ ստեղծեցինք: Արդյունքում մի քիչ առանձնացան երեխաներն այգու մի հատվածում: Նրանց հատուկ տարածք հատկացվեց սրճարանի ու այգու մնացած հատվածի աղմուկ–աղաղակից հեռու: Դրա շնորհիվ այգու այցելուների հանգիստն ավելի լավ կազմակերպվեց: Դրանից հետո երեխաների հետ այգի եկող ծնողների քանակն էլ ինչ-որ չափով աճեց: Պատճառն այն է, որ խաղահրապարակը բազմաֆունկցիոնալ է ու նաև անվճար: Այլ այգիներում նման հրապարակները վճարովի են: Մենք տասը տարի հետո բացեցինք խաղահրապարակ: Գուցե Երևանի մյուս այգիներն էլ ժամանակի ընթացքում կարիքը կզգան և նման տարածքներ կստեղծեն երեխաների համար:


Վատ երաժշտություն ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ

Ո ՞ւմ համար է հնչում երաժշտությունը Երևանի սրճարաններում Երաժշտության ուղեկցությունը սրճարաններում նույնքան կարևոր է, որքան մատուցվող ճաշատեսակները: Դա գործոն է, որը գրավում է կամ, ընդհակառակը, վանում է մարդկանց: Երևանի շատ վայրերում, սակայն, այսօր հնչում են յութուբյան պատրաստի փլեյլիսթներ՝ լավագույն դեպքում, իսկ վատագույն դեպքում այն տաքսու վարորդի երգացանկը, որով հասել ես այդ վայր: Ինչպե՞ս են այստեղ ընտրում երգացանկը և որտե՞ղ սնվել կամ պարզապես մի բաժակ սուրճ ըմպել առանց գլխացավ ձեռք բերելու վախի:

Աշոտ Գարունց Գրող Երևանում սրճարանա-ռեստորանային ոլորտը բավական լավ զարգանում է, հավես վայրեր են բացվում, գրպանի տարբեր տրամաչափերին հարիր մենյուներ են մշակվում, մարդ արդեն կարող է մի լավ տեղ գտնել հանգիստ սրճելու, արագ լանչելու, գործնական հանդիպում անցկացնելու կամ ընկերների հետ հարբելու համար։ Բայց տարիներ շարունակ չի լինում լուծել երաժշտական ուղեկցության հարցը։ Չեմ ասում ձորի ռեստորանները կենդանի ռաբիզով կամ երեկոյան հատուկ ելույթները։ Այլ ամենասովորական, առօրյա վայրերը։ Ասենք, գնում ես լանչի մի հիփսթերական ինտերիերով ու նորմալ մենյուով տեղ, որտեղ պիտի կես ժամ ուտես, գնաս, իսկ էնտեղ քոքած ա ամենատաղտկալի լատինաամերիկյան ռեգետոնը՝ դուն-տա-դուն-տա, դունտա-դուն-տա գումարած ինչ-որ իսպաներեն ոռնոց։ Մի ուրիշ հրաշալի ճաշարանում էլ տարիներ շարունակ Ռադիո շանսոն էր միացրած. ուտում ես քո պյուրեն ու կոտլետը, իսկ գլխավերևումդ ինչ-որ նստած-հելած ռուս դարդոտած երգում ա բերդային տարիների մասին։ Կամ դրանից հետո գնում ես մի շատ լավ փուռ ունեցող սրճարան գործնական թեյի գավաթի համար, իսկ էնտեղ շատ բարձր դմփում ա ինչ-որ ակումբային տեխնո։ Ինչի՞ համար։ Ու՞մ համար։ Պիտի պարե՞մ ՝ կռուասանը ձեռքիս։ Լինում ա, որ վատ չի սկսվում ամեն ինչ, ասենք, ոչ հավակնոտ ֆորշոտ մի բան ա միացրած, հետո հասկանում ես, որ արդեն մի ժամ ա նույն բանն ա՝ ուղղակի էդ մարդու փլեյլիսթն են միացրել։ Դա էլ ա հոգնացնում։ Այլ կերպ ասած, շատ շատ քչերն ունեն նորմալ մտածած երաժշտական քաղաքականություն, մինչդեռ դա շատ կարևոր ա, որովհետև երբ գրասենյակից կամ տնից կամ փողոցից մտնում ես նստավայր, ուզում ես նաև հանգստանալ։ Իսկ շանսոնն ու դըկցըկ-դըկցըկը դրան չեն նպաստում։ Եվ վերջապես, ինչու՞ պիտի անպայման երաժշտություն միացրած լինի։ Ո ՞վ ասաց, որ դա պարտադիր պայման ա։ Բոլորովին վերջերս Վիեննայում էի ու լիքը սրճարաններում կերել-խմել եմ ՝ բացարձակ ոչ մեկում չկար երաժշտություն։ Նստում էիր 120 տարվա սրճարանում, սրճում էիր, զրուցում էիր, ֆոնային աղմուկը մարդկանց ձայներն ու ընթերցվող թերթերի խշխշոցն էր։ Ու ոչինչ, ոչ մեկ ինֆարկտ չէր ստանում ու ոչ մի սրճարան դրանից չէր դատարկվում։ Մի խոսքով, սիրելի երևանյան նստավայրեր, կամ գաղափարապես արդարացրեք ձեր պատերի ներսում հնչող երաժշտությունը կամ պարզապես անջատեք այն։ Մերսի։

Արամ Մնացականյան «Օգոստոս» սրճարանի գլխավոր մենեջեր Ամեն սրճարան անհատական մոտեցում է ցուցաբերում երաժշտության հարցում: Օրինակ, սրճարաններ կան, որտեղ միշտ ակումբային երաժշտություն է հնչում` կապ չունի առավոտ է, թե՝ երեկո: Ոմանց կարծիքով դա արթնացնում է հաճախորդներին, բայց առավոտյան տասին ակումբային երաժշտությունը ոչ ոքի չի կարող արթնացնել, հակառակը՝ այն նյարդայնացնում է: Ավելին՝ բարձր երաժշտությունն անգամ կարող է նյարդայնացնել: Մեզ մոտ նախապես քննարկվել և ընդհանուր մոտեցում է մշակվել: Հայկական և ռուսական ռաբիս, իհարկե, երգացանկում բացակայում է, ինչպես նաև ակումբայինը: Հիմնականում քավըրային ջազային տարբերակներ ենք նախընտրում: Ավելի շատ հանգիստ, ռելաքսային, երաժշտություն է հնչում ՝ անկախ նրանից, թե օրվա որ ժամն է: Կոկրետ օրվա ժամերի համար երաժշտության տարբերակում չենք անում, որովհետև երեկոյան մարդկանց աղմուկն արդեն բավական շատ է լինում, երաժշտության ձայնը կորում է ու այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է հնչում: Աղմուկին համապատասխան երգի ձայնը ցածրացնում ենք: Այցելուները երբեմն արձագանքում են երաժշտության ընտրությանը: Մի քանի անգամ դրական են արձագանքել, բայց եղել են դեպքեր, երբ խնդրել են ձայնն իջեցնել, որովհետև, կախված երգերի ձևաչափից, դրանք կարող են բարձր կամ ցածր հնչել: Այդ հարցում մեր կիքսն է եղել, որովհետև չէինք հասցրել կարգավորել:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Կենտրոնացում

Ամեն ինչ կենտրոնացած է կենտրոնում

Ջասթին Թոմչիկ Երևանաբնակ անկախ փորձագետ Երբ առաջին անգամ Չիկագոյից տեղափոխվեցի Երևան, պետք է ապրեի Քանաքեռում: Ես բնակվում էի ուսանողական հանրակացարանում և ընտրության հնարավորություն չունեի: Համեմատելով Քանաքեռը այլ թաղամասերի հետ՝ պետք է նշեմ, որ այն շատ հեռու չէ Երևանի կենտրոնից: Խնդիրը ուղղակի այն էր, որ եթե ցանկանում էի գնալ համալսարան կամ որևէ աշխատանքային հանդիպման, դա ինձնից խլում էր մեկ ժամից ավելի: Ամենաանհարմարը, սակայն, այն փաստն էր, որ ես տանն աշխատել չեմ սիրում, իսկ գրադարանները, սննդի կետերը, սրճարանները և աշխատանքային տարածքները փակվում էին շատ շուտ: Հանրային տրանսպորտն էլ ուշ ժամերին չէր աշխատում, և ես անընդհատ ստիպված էի օգտվել տաքսիների ծառայություններից: Ես կարծում եմ, որ ամեն ինչ ավելի բարդ կլիներ, եթե հիմնական աշխատանք ունենայի Երևանում: Արևելյան Եվրոպայի բազմաթիվ քաղաքներ բավարար ապակենտրոնացված են. կարիք չկա որևէ կոնկրետ ծառայության համար հասնել քաղաքի Փոքր Կենտրոն: Այդ պատճառով ինձ համար բավական դժվար էր հարմարվել Երևանի ռիթմին: Երբ պրակտիկայի առաջարկ ստացա, տեղափոխվեցի Երևանի կենտրոնում շատ փոքր բնակարան, որտեղ տոթ էր և անհարմար: Բայց այն փաստը, որ ամեն ինչ՝ խանութները, բանկերը, սրճարանները և նույնիսկ աշխատավայրս տանս մոտ էին գտնվում, մոռացնել էր տալիս բոլոր անհարմարությունները: Կենտրոնի փոքր բնակարանից հետո ևս մեկ անգամ փորձեցի ապրել հեռու՝ այս անգամ Ավանում, որտեղ բնակարանի վարձակալության գումարը համեմատաբար ցածր էր: Ավանում բնակվելը հնարավոր եղավ միայն Լոֆթի շնորհիվ, որտեղ կարող էի աշխատել 24 ժամ: Մոտավորապես յոթ-ութ ամիս Ավանում ապրելուց հետո վերջնականապես տեղափոխվեցի Փոքր Կենտրոն՝ հաշվարկելով, որ տան վարձի տարբերությունը լիովին հավասար է տաքսիների վրա ծախսված գումարին, իսկ ժամանակի խնայողությունը հաճելի առավելություն է:

34 35

#5(56) 2019

Դավիթ Աբրահամյան DroDrone

Նկատե՞լ եք, որ Փոքր Կենտրոնից դուրս սովորական մարդը գրեթե զբաղմունք չունի. ռեստորանների ու սրճարանների ճնշող մեծամասնությունը, ժամանցի վայրերը, նույնիսկ գրասենյակների մեծ մասը կենտրոնացած են այնտեղ, ուր Զեյթունի կամ Դավթաշենի բնակիչը պետք է հասնի կամ երկար ու տանջալից, կամ շոշափելի գումար ծախսելով։ Եվ իրավիճակն առայժմ փոփոխվելու նշաններ չի ցուցաբերում։ «Իջնենք քաղաք» արտահայտությունը, որտեղ քաղաքը Կենտրոնն է, փոխանցվում է սերնդեսերունդ։ Ինչու՞ է այդպես։


Անժելա Իլյինիխ Իթ ընդ Ֆիթ ռեստորանի հիմնադիր Իթ ընդ Ֆիթի հիմնադրման գաղափարը կար վաղուց, բայց ամեն ինչ հստակ դարձավ այն ժամանակ, երբ մենք իմացանք, որ Արամի փողոցի մեզ հարազատ շենքի տարածքը վարձով է տրվում: Եթե անկեղծ լինեմ, երբևէ միտք չենք ունեցել Փոքր Կենտրոնից դուրս բիզնես հիմնադրելու մասին, և դրա պատճառները մի քանիսն են: Նախ, մեր թիրախային լսարանը զբոսաշրջիկներն են և առողջ սնունդ նախընտրող երևանցիները, ովքեր հիմնականում աշխատում են կամ կենտրոնացված են Փոքր Կենտրոնում: Ճաշի ժամին մեզ մոտ ամենաակտիվն է, քանի որ գրեթե բոլոր բիզնեսկենտրոններում աշխատողները նախընտրում են ճաշել աշխատավայրին մոտ: Բացի այդ, նույնիսկ մեզ՝ որպես երևանցիների, հաճելի չէ զբոսնել կենտրոնից դուրս, քանի որ չկան հետաքրքիր ժամանցի վայրեր, չկան գեղեցիկ այգիներ, կանաչ տարածքներ, որոնց համար կցանկանայինք լքել Փոքր Կենտրոնը: Մյուս խնդիրն այն է, որ քաղաքապետարանը ոչ մի տարբերություն չի դնում կենտրոնում կամ արվարձաններում բիզնես անողների

միջև: Չկա ոչ մի տարածքային քաղաքականություն կամ արտոնությունների փաթեթ, որոնք կխթանեին կենտրոնից դուրս բիզնես հիմնադրելը: Իսկ նման արտոնությունների բացակայության դեպքում գործարարը նախընտրում է մոտ լինել իր թիրախային լսարանին և ուղղակի մարդաշատ վայրերին: Թերևս կան մի քանի տեսակի բիզնեսներ, որոնք հասանելի են Փոքր Կենտրոնից դուրս, օրինակ՝ առևտրի կենտրոնները, մարզասրահները և ատրակցիոնները: Խնդիրը, իրականում, երկկողմանի է և նման է փակ շրջանի: Մի կողմից՝ բիզնեսները բացվում են կենտրոնում, որովհետև երևանցիների մեծ մասը ձգտում է դեպի Փոքր Կենտրոն: Մյուս կողմից, երևանցիների մեծ մասը ձգտում է դեպի կենտրոն, որովհետև այլ թաղամասերում անելու գրեթե ոչինչ չկա: Ինչ-որ պահի մեկը պետք է անի առաջին քայլը ու կոտրի շղթան: Քաղաքապետարանն էլ, իր հերթին, պետք է փորձի նպաստավոր պայմաններ ստեղծել դրա համար՝ բարեկարգելով քաղաքի արտաքին տեսքը և աջակցելով բիզնեսների՝ ծայրամասեր տեղափոխվելը: Կարծում եմ, դրան կարող է խթանել նաև այն փաստը, որ, չնայած բիզնեսների խիստ կենտրոնացվածությանը, երևանցիներն աստիճանաբար նախընտրում են բնակվել աղմկոտ և շոգ կենտրոնից հեռու:


ԲՈՂՈՔԻ ԳԻՐՔ Կրկնօրինակված ֆիլմեր

Ինչո՞ւ են քիչ օրիգինալ լեզվով կինոցուցադրությունները

Cinema Star Armenia

2000-ականներին երևանյան կինոթատրոնային շուկան դժվարությամբ վերածնվում էր, և ընդհանրապես մեծ էկրանով ֆիլմ դիտելն արդեն մեծ հաջողություն էր։ Բայց այսօր՝ մի քանի մուլտիպլեքսների գործունեության ժամանակ, կան այլ խնդիրներ։ Ամենատարակուսելին՝ ցուցադրվող կինոնկարների ճնշող մեծամասնությունը ցուցադրվում են ռուսերեն կրկնօրինակմամբ։ Մինչդեռ շատ են մարդիկ, ովքեր ռուսերենին չեն տիրապետում, շատերն էլ պարզապես ցանկանում են տեսնել ֆիլմն այնպիսին, ինչպիսին այն նկարահանվել է՝ դերասանների իսկական ձայներով։

Րաֆֆի Նիզիբլյան Պրոդյուսեր, կինոսեր Արդեն 16 տարի է, ինչ Հայաստանում եմ ու մինչև այս վերջին տարիներն անգլերեն լեզվով ֆիլմերը միայն փառատոնի շրջանակներում եմ կարողանում դիտել։ Անգլերենի դեպքում լեզվի խնդիր չէր լինում, որովհետև սուբտիտրերով հայերենը դրված էր ու դա միջազգային ստանդարտներով ընդունված ֆորմատ է։ Ես ողջունում եմ էդ տարբերակը, որովհետև էդ դեպքում գեղարվեստական շերտը չի կորում, իսկ դուբլյաժի դեպքում լեզվի տոնը փոխվում է ու արվեստի մի շերտը կորում է։ Իսկ քանի որ ինքս էլ ռեժիսոր ու պրոդյուսեր եմ, ես էլ ոչ մի դեպքում չեմ ուզում, որ իմ ստեղծած էմոցիան կրկնօրինակվի, վերափոխվի, այլ ուզում եմ ընկալվի իր օրիգինալ լեզվով։ Ինչ վերաբերվում է ռուսերեն լեզվին՝ դա ինձ համար վիրավորանք է։ Վատագույն դեպքում ֆիլմը պիտի ցուցադրվի սեփական լեզվով թարգմանությամբ, իսկ եթե մենք բյուջեի հետ խնդիր ունենք, ուրեմն ցանկալի է, որ ինքը լինի օրիգինալ ու սուբտիտրերով։ Էդ ընդունված պրակտիկա է ու ձևավորում է կիրթ հանդիսատես։ Վերջին տարիներին օրիգինալ լեզվով ֆիլմերը վերջապես հասնում են մեր կինոթատրոններ, բայց ոչ բոլորը, իսկ ցուցադրությունները հատուկենտ են, ոչ հարմար ժամերին, երբեմն էլ՝ vip-դահլիճներում, որտեղ տոմսի արժեքը կրկնակի բարձր է։

36 37

#5(56) 2019


Թամարա Մովսիսյան Cinema Star կինոթատրոնի կառավարիչ Մեր ցանցում ամսվա մեջ ցուցադրվող ֆիլմերի 40%-ը ներկայացվում է նաև բնօրինակով (որպես կանոն՝ ռուսերեն ենթագրերով)։ Քանի որ ֆիլմերը Հայաստան գալիս են ռուսաստանյան կինոշուկայից, այդ պատճառով ռուսերեն թարգմանությամբ են։ Հայերեն միայն ցուցադրվում են հայկական արտադրության ֆիլմերը. սեփական կրկնօրինակման կամ նույնիսկ ենթագրերի պատրաստման պրակտիկա Հայաստանում պարզապես չկա, իրականությունն է այսպիսին։ Ընտրությունն էլ Սինեմա Սթարում կատարվում է ըստ պահանջի. գլխավոր բլոքբասթերները, Օսկարի հավակնորդները, հաճախ նաև աչքի ընկած փառատոնային ֆիլմեր։ Որպես կանոն, անգլերեն լեզվով ցուցադրությունները մնում են էկրաններին 1-2 շաբաթ, սակայն թիվը կարող է փոփոխվել ըստ այցելությունների քանակի։ Էստեղ արդեն ամեն ինչ հանդիսատեսի ձեռքում է։ Վստահեցնում եմ, որ եթե օրիգինալ լեզվով ցուցադրությունների սիրահարներն ակտիվորեն գան կինո, դրանց թիվը հաստատ կմեծանա։

Մարգարիտ Միրզոյան, Անի Յավրենց, Լուսինե Ոսկանյան, Վիկտորյա Մուրադյան


ՔԱՂԱՔ Իմ Երևան

Նորա Արմանի «Մեկ օր ալ պակասեց»

Եգիպտական Գիզայում ծնված, ապա աշխարհի մի շարք քաղաքներում ապրած և ստեղծագործած թատրոնի և կինոյի դերասանուհի, ռեժիսոր Նորա Արմանին պատմում է տարբեր Երևանների, հայերեն հաչող շների և Երևանում երջանիկ լինելու մասին։

38 39

#5(56) 2019


Առաջին անգամ Երևան որպես դպրոցական-պիոներ եմ եկել: Մենք սփյուռքում էդ հին սովետական տպագրություններն էինք ստանում, որոնք տարօրինակ հոտ ունեին ու սև-սպիտակ նկարներ։ Ես դրանցով մեծացել էի, դրանցով Երևանը ճանաչել: Եկա, և առաջին ռեակցիաս՝ գունավո՜ր է: Որ մտածես՝ ապուշ բան է, էհ, իհարկե պիտի գունավոր լիներ, ապա ինչ՝ սև ու սպիտա՞կ պիտի լիներ, բայց էդ մանկական հայացքն առաջին բանն էր, որ խփեց ինձ: Ղեկավարուհին՝ այդ տիկինը, որ մեր խմբի պատասխանատուն էր, ասաց՝ եթե ինձ պետք ունենաք, իմ անունը ընկեր Վարսիկ է: Մենք առաջին անգամ էինք լսում ընկեր-մընկեր բառերը, և Վարսիկ՝ մարդ է, կին է, չես գիտեր: Բայց երկու րոպե հետո ես արդեն սիրահարված էի Երևանին: Երկար չմնացինք՝ երկու օր հազիվ, հետո տարան մեզ Հանքավան՝ պիոներական ճամբար, և այնտեղ մնացինք մի ամբողջ ամիս: 1991-ի հունվարին ես հրավիրվեցի, որ առաջին անգամ կարևոր լիամետրաժ ֆիլմում նկարահանվեմ: Առաջին իսկական հանդիպումն էր Երևանի հետ՝ արդեն որպես արհեստավարժ, պրոֆեսիոնալ դերասան: Ու սա հանդիսանում էր առաջին ֆիլմը, որ նկարահանվում էր Հայֆիլմ պետական կինոստուդիայի ծիրից դուրս: Եկա այստեղ՝ մութ գիշեր, պարետային ժամ, և այնքան վտանգավոր վիճակ, որ նույնիսկ չհամարձակվեցին ինձ տանել «Հրազդան» հյուրանոցը, որ միակ մարդավարի հյուրանոցն էր: Արայիկ Երնջակյանի տանը մնացի, թախտի վրա քնեցի, մինչև որ առավոտ լույսը բացվեց ու արդեն կարողացան ինձ տանել հյուրանոց: Ես եկած էի չորս շաբաթվա համար, որ ֆիլմը նկարենք, ու գնամ իմ գործին և մնացի երեք ամիս: Որովհետև ուզեցի մնալ: Մարդկանց աչքերի մեջ էդ մութ ու ցուրտ տարիներին մի այսպես փայլ, հույս, նշույլ կար: Իսկ 2007-ին, երբ նորից եկա, մարդիկ արդեն սկսում էին վհատել և ուզել լքել-գնալ: Եվ այդպես այդ դժբախտ վիճակը շարունակվեց և շարունակվեց: Իսկ հիմա որ գալիս ես, արդեն բոլորովին փոխված է: Եվ այդ փոփոխությունը զգացվեց շատ ուժեղ ձևով մեր թավշյա հեղափոխությունից հետո: Իմ բարեկամները կան այստեղ, որ շատ հնուց այստեղ ապրում են՝ մեծ մորս քրոջ աղջիկները, որ գաղթած էին 48 թվականի ներգաղթով: Իրենցից մեծ քույրը դաշնակի պրոֆեսոր էր և աշխատում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայում՝ վաստակավոր ուսուցչուհի Թագուհի Արամյան: Միջակ քույրը՝ Հասմիկ Քոչար, լուսանկարիչ Անդրանիկ Քոչարի կինն է: Իսկ երրորդը, որ Արմինե Թութունջյանն է, պրոֆեսոր, հոգեբան Հովսեփ Թութունջյանի կինը, և ինքն իսկ՝ օպերային երգչուհի: Մեծ մորս չորս քույրերի ընտանիքի այդ ճյուղը ամենեն բարգավաճ եղած է՝ ոչ թե միլիարդատեր, հարստացած իմաստով, այլ երեխաներ, զավակներ, մեծ մասը ուսյալ, երաժիշտ են, լուսանկարիչ, և այլն: Հայրենիքը առիթ տվավ, որ իրենք կարողանան իրենց արվեստով զբաղվել, ընտանիք կազմել և բազմանալ: Իսկ մեր ճյուղը, դժբախտաբար, որ ես ու եղբայրս ենք, մեզանով էլ վերջանում է: Ես զավակ չունեմ, եղբայրս էլ զավակ չունի: Եվ արտասահմանում այդ պայմանների մեջ շատ դժվար է, որ դու բոլորովին նվիրվես ու քո արվեստով զբաղվես, ու իմ պարագայում այդ զոհողությունը եղավ երեխաներիս հաշվին: Շունը, որ ասում է՝ հաչեց, ամա՜ն, հայերեն հաչեց: Մի քիչ այդ մոմենտը կա ապուշանալու, բայց իսկապես շատ ճաշակ կա Երևանում: Գեղարվեստական ճաշակ: Եվ ամեն մեկը, հայ արարածը կամ երևանցին, բռնում է ինչ-որ բան, սրանից սարքում է ինչ-որ գեղեցիկ մի բան, այսինքն՝ զարմանալի մի հատկություն է դա. կործանարար ազգ չենք, ընդհակառակը՝ շինիչ: Քաղաքի ռիթմը և փոքրությունը արտոնում է, որ կարողանաս օրվադ մեջ ամեն ինչ անել, համ էլ հասցնել արվեստովդ զբաղվել: Իսկ Նյու Յորքի պես մի տեղում արդեն երթևեկը հեռու է, ժխոր, արագ-արագ վազք՝ մի օրում հասցնում ես քանի բան անել, բայց վերջում էներգիադ էնքան գնում է, որ այլևս հավես էլ չկա, ուժ էլ չկա, և անցնում ես արդեն մի ուրիշ հրատապ բանի, որ հենց հիմա պիտի անես: Կյանքում կա կարևորը և կա հրատապը: Կարևորը քո արվեստն է, իսկ հրատապն անընդհատ մեջն է մտնում: Իսկ Երևանում դու կարողանում ես այդ հրատապը հանդարտեցնել:

Սկիզբը ես վատ էի զգում, որ կենտրոնում այդ հին տները, որ պատմական արժեք են ներկայացնում, քանդում են: Եվ անցյալ օրը Արամի փողոցի Հայաստանի փոքրիկ երգիչների շենքը տեսա՝ կեսով կտրված, ասում եմ՝ սա պատմական շենք է, մեղք է, պետք չէ կտրել, եթե ուզում եք բարձրահարկ շենք սարքել՝ պահպանեցեք երեսը: Օքեյ, պետք է ընդունել, որ խրճիթներ էլ կային այնտեղը: Պարզ էր, որ այդ տները պիտի գնային: Բայց կան ուրիշ տներ, որոնք ինքնըստինքյան պատմական արժեք էին ներկայացնում, և դժբախտաբար այդ տարիներին, երբ որ մարդ չէր իմանում, թե ինչ է կատարվում, զոհ գնացին: Երբ ժամանակին սոցիալիստական հանրապետություն էինք, գաղափարն այն էր, որ մի մեծ ուժ կա, և մենք բոլորս դրանից ենք կախված: Եվ եթե էստեղ զիբիլ կա, լավ, թող Կրեմլինը գա, հավաքի: Ոչ մեկը չէր ուզում պատասխանատվություն կրել, և եթե համ էլ կարողանում էին մի հատ ֆռռացնել էդ սիստեմը, շատ լավ, բրավո, քաջալերում էինք դա, որ լավ են արել: Բայց էդ մտածելակերպը որոշ մի խավի մեջ մնացել է տակավին: Չեմ ասում երիտասարդների մեջ, որովհետև երիտասարդները յուրացնում են և զգում են, որ սա իրենց պարտավորությունն է. մենք պիտի անենք, եթե մենք չանենք՝ ո՞վ պիտի անի: Ինձ համար Երևանը Հաղթանակի կամուրջից անցնելն է։ Հակառակ որ ավելի կանուխ օդանավակայանեն եկողը Երևան գրված է մեծ գիրերով, բայց երբ արդեն մոտենում ենք նրան, ինձ համար ահա արդեն Երևանը այստեղ է։ Մի քանի վայրեր կա Երևանում, որ ամեն անգամ այցելում եմ: Գրականության և արվեստի թանգարանը՝ այնտեղ իմ մասին էլ արխիվ կա, և ամեն անգամ մի քանի բան եմ բերում: Անպայման ամեն անգամ այցելում եմ այդ վայրը: Դա մեր հարստությունն է՝ մեր ամբողջ գրականության, արվեստի մարդկանց գրությունները, նկարները, նրանց հավաքածուները: Մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են և մեր մշակույթը և արվեստը դարձուցել են այն, ինչ որ է, և այդ հարստությունը մեզ են անց կացրել: Իսկ զվարճալի իմաստով շատ եմ սիրում հրապարակի ջրերը և երաժշտությունը, որ նվագում է, մին էլ այս 2800 աղբյուրները, մյուս շատրվանները: Լավ հիշողություններ արթնացնող մի անկյուն կար, և էլ չկա էդ անկյունը, դժբախտաբար: էդ համալսարանի հանրակացարանն էր: Գիտեք՝ հիմա մեծ ռեմոնտ են անում, բարձր շենք է ելնում: Այնտեղ մնացինք առաջին անգամ, երբ որ մեզ բերեցին պիոներական ճամբարից երեք օրով: Ետևը բակ կար, այնտեղը դպրոց մըն ալ կար կողքերը: Տարիներ վերջ, երբ որ ես եկա, առիթ ստացվեց նորից այնտեղ մնալու, սենց պատուհանից դուրս նայեցի՝ վայ, ես այստեղ եղել էի, և կարծես փոքր Նորան տեսա այնտեղ, էդ բակում: Իրական երևանցին գտնելու համար կենտրոնից դուրս պետք է ելնել։ Ես գնացի, Երրորդ մաս գնացի, ավտոբուս վերցրի, մետրո վերցրի։ Էդ բաներուն մեջ է, որ դու իրական երևանցին հանդիպում ես։ Ըսենք էդ կինը, որ իրա սուպերմարկետից շալակած ապրանքներով պիտի մարդուշկա, ինչ եք ասում, մարշուտկա պիտի նստե, կամ ավտոբուս պիտի նստե, ինձ նա է հետարքրում, նրա մտածելակերպը, առօրյան, ամենօրյան։ Եղել եմ Փարիզ, եղել եմ Լոնդոն, եղել եմ Հռոմ, գեղեցիկ քաղաքներ՝ զարմանում ես, հրաշանում ես, բայց էստեղ ամեն մի բանը ներշնչում է, չգիտեմ, ապրելու իմաստ է տալիս: Այնտեղ՝ այո, շատ զարմանալի, շատ գեղեցիկ, և՛ սովորում ես, և՛ հետաքրքրվում ես, և՛ քեզ հարստություն է տալիս էդ բոլորը, բայց վերջում ասում ես՝ լավ, բայց իմը չէ: Հիմա ես բնակարան եմ ման գալիս և արդեն ծրագրեր ունեմ՝ նայած ինչ թաղում վերջում կգտնեմ, պիտի հավաքեմ թաղու մարդիկը: Ասեմ՝ ախպերներ, եկեք իրար ծանոթանանք, ո՞վ ես դու, իմ հարևան, ես քեզ ինչո՞վ կարամ օգնեմ, դո՞ւ ինձ ինչով կարաս օգնես, ոչ այդպես անծանոթ մարդիկ, որ իրար հետ կապ չունեն: Երբ գալիս էի, և դժվարին տարիներ էին, մի մոմենտ էր գալիս, երբ ասում էի՝ հա, լավ է, շատ լավ է, բայց պիտի գնամ: Իսկ հիմա արդեն ամսի ութն ենք, և ես ինը օրից պետք է գնամ, և ամա՜ն, մեկ օր ալ պակասեց, ամա՜ն, մեկ օր ալ:

Հասմիկ Բարխուդարյան Արթուր Լյումեն Գևորգյան


ՔԱՂԱՔ Սթրիթ արտ

Երևանյան կյանքն ու ոտքի վրայի «կյանքը» «Սա կարող էր լինել կատարյալ երեք ամիս». իր ֆրանսիական բուլդոգ Ռուդիին գրկած՝ Երևանյան սրճարաններից մեկում ասում է մոլդովացի մուրալ արտիստ Դմիտրի Պոտապովը, նույն ինքը՝ BTA-ն: Մեր հարցազրույցից ընդամենը մեկ շաբաթ առաջ գողացել էին նրա այփադը, որտեղ պահված էր արվեստագետի ամբողջ աշխատանքը: Դեռևս չկողմնորոշված, թե ինչ պետք է անի առաջիկայում կամ ինչ միջոցներով պետք է հեռանա երկրից՝ Դիման պատմում է իր գործունեության, Հայաստանում գրաֆիտի արվեստի զարգացման հեռանկարների և այստեղ ունեցած միջադեպերի մասին՝ զվարճալի և ոչ այնքան:

40 41

#5(56) 2019


Հայաստանից առաջ

Ես իմ գործունեությունը, որպես դասական գրաֆիտի նկարիչ, սկսել եմ 15 տարի առաջ: 5-6 տարի առաջ թողեցի աշխատանքն ու որոշեցի, որ այդուհետ միայն արվեստ եմ անելու, պատերն եմ նկարելու: Սկզբում բավականին դժվար էր, անգամ էլեկտրականություն չունեի տանը: Այնուհանդերձ գիտեի, որ եթե վերադառնամ աշխատանքի, չեմ անելու այն, ինչ իսկապես սիրում եմ: Դա արդեն իմ կյանքն է, որովհետև ես սրանով եմ զբաղվում ապրածս տարիների կեսից ավելին: Ես ուրիշ բան չեմ ցանկանում անել. ուզում եմ ճանապարհորդել ու նկարել: Անում եմ և՛ դասական գրաֆիտի արվեստ, և՛ մուրալ արվեստ: Մուրալներ շատ եմ սիրում անել, որովհետև շատ դժվար է, բացի այդ, դրանք ունեն դրական հասարակական ազդեցություն: Սակայն այս գործը շատ է հոգնեցնում, որովհետև ոչ լավագույն մարդկանց կամ վատ կազմակերպիչների հետ եմ ստիպված լինում աշխատել: Այդ է պատճառը, որ ես դասական գրաֆիտի եմ շատ անում. դա կենտրոնանում է մարդկանց վրա, հաճելի ժամանակ ես անցկացնում, շփվում ես մարդկանց հետ՝ ուղղակի փողոցում լինելով: Դա ուրիշ աշխարհ է՝ ավելի ազնիվ: Նկարել եմ Ռումինիայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Իսպանիայում: Մյուս տարի արդեն ծրագրել եմ աշխատել Մարոկկոյում:

Հայաստանում

Ես մի հավատ ունեմ, որ պետք է կատարելագործել սթրիթ արթն ամենուր, փոխանակել տարիների ընթացքում հավաքված գիտելիքը: Իսպանիայում մի նախագծի շրջանակներում Հայաստանից արվեստագետների հանդիպեցի: Ինձ հետաքրքում էր, թե ինչ է կատարվում Հայաստանում սթրիթ արտի ոլորտում, իսկ նրանք ինձ հայտնեցին՝ ոչինչ էլ չի կատարվում, 3-4 մարդ են փորձում մի բան անել, այդքանը: Ես էլ ասացի՝ օքեյ, ուրեմն ես գալիս եմ Հայաստան: Այդպիսով, 3 ամիս առաջ ես հայտնվեցի Հայաստանում: Առաջին ամսվա ընթացքում աշխատում էի Թումոյում՝ երեխաների հետ: Ես մի քանի զիլ երեխա գիտեմ, որ կարող են ինչ-որ բան անել, բայց իրականում, եթե անկեղծ լինենք, Թումոն էդքան էլ չի օգտագործում էն հսկա պոտենցիալը, որն ունի: Ենթադրվում էր, որ ես պետք է մեծ պատեր նկարազարդեի երեխաների հետ Գյումրիում, բայց վերջում ինչ-որ բան չստացվեց, ծրագիրը, ցավոք, կիսատ մնաց։


ՔԱՂԱՔ Սթրիթ արտ

Մեծ փախուստ՝ Երասխից մինչև Խոր Վիրապ

Թումոյից հետո ես ուղղակի ռմբահարում էի Երևանի պատերը: Ես այնքան շատ եմ նկարել Երևանում, որ շատ մարդիկ, ոչ հայեր, Հայաստան գալիս կապ են հաստատում ինձ հետ՝ մտածելով, թե ես տեղացի արտիստ եմ: Այդ ընթացքում բազմաթիվ ընկերներ եմ ձեռք բերել ոչ միայն Հայաստանից, այլև Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Ֆինլանդիայից: Որոշ ժամանակ անց մի հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում 3 մեծ պատ նկարեցի Մեղրաձորում: Մեծ հաճույք ստացա այդ ծրագրից: Հավես էր. շրջում էի տարածքում, լքված պատեր գտնում նկարելու համար: Մի քանի անգամ փորձել եմ գնացքների վրա նկարել, բայց դա այստեղ կարգին դժվար է: Միայն Գյումրիում հաջողվեց: Արդեն հանձնվել եմ, էլ չեմ անի: Հայաստանում անվտանգության համակարգը շատ դժվար է անցնել: Ամենազվարճալի պատմությունը եղավ Երասխ կայարանում, երբ անվտանգության աշխատակիցները շներով հետապնդում էին մեզ: Ես կորցրի կոշիկներս, որովհետև վեց ժամ վազում էինք սահմանին մոտ հատվածում: Շներից փախչելու համար հանեցինք մեր հագուստն ու այդպես մերկ անցանք Արարատյան դաշտի մեծ հատվածը՝ Երասխից մինչև Խոր Վիրապ:

Գրաֆիտին պետք է արվեստագետի կյանքը լինի

Գրաֆիտի կամ մուրալ արվեստ, որպես այդպիսին, Հայաստանում չկա: Իրականում Երևանը մեծ հեռանկարներ ունի: Այստեղ մեծ բացօթյա մակերեսներ կան, որոնց վրա կարելի է նկարել: Իմ քաղաքում դա հնարավոր չի, որովհետև ծառերը շատ են: Իսկ Երևանում կարելի էր մեծ մուրալներ անել՝ ավելի գեղեցկացնելով այն: Հուսով եմ՝ մարդիկ կանեն դա, արտիստներ կհրավիրվեն կամ գրաֆիտիի երևանյան դաշտը կզարգանա: Ներկայում մի յոթ հոգի է այս գործով զբաղվում: Ու անգամ նրանց համար գրաֆիտին կյանքի գործը չէ: Դա ուղղակի մի բան է, որ անում են որպես հոբբի ու պատրաստ չեն ամբողջ ժամանակը տրամադրել: Թե՛ դասական գրաֆիտին, թե՛ մուրալը պետք է լինեն արվեստագետի կյանքը: Արվեստը գնահատված չէ Հայաստանում և մարդիկ, ովքեր արվեստ են անում, գնահատված չեն: Ոչ ոք չի ասում բժշկին՝ օ՜, քո ծառայություններն այնքան թանկ են, անվճար արա: Իսկ կտավ պատվիրելիս միշտ պահանջում են ավելի ցածր գին: Կարծում եմ՝ առաջիկա տարիների ընթացքում այս մտածելակերպը կփոխվի:

42 43

#5(56) 2019


Cascade Art Playground-ի դրամատիկ շրջադարձը

Իմ վերջին գործը Հայաստանում Cascade Art Playground-ի ստեղծումն էր Awesome Foundation-ի ֆինանսավորմամբ: Այն շատ պարզ է: Քանի որ ոլորտը գրեթե գոյություն չունի Հայաստանում, կարելի է սկսել նման մի քիչ պոպուլիստական երանգ ունեցող աշխատանքներից, հետո ավելի արժեքավոր գործեր կլինեն: Նախագծի վրա աշխատելիս նկարել եմ վեց օր շարունակ: Շատ դժվար էր, որովհետև անտանելի շոգ էր, մյուս կողմից էլ՝ ներկերի ահավոր հոտը։ Բարեբախտաբար, ինձ օգնում էր մոսկվացի հայ նկարիչ Էդվարդ Հովսեփյանը։ Մենք աշխատում էինք առավոտյան իննից մինչև գիշերվա տասը, ամեն օր: Հուսով եմ՝ այն լավ է ստացվել թե՛ արվեստի տեսանկյունից, թե՛ խաղացողների համար: Ժամանակը ցույց կտա: Այո՛, Հայաստանում անցկացրած ժամանակս կարող էր կատարյալ լիներ, եթե խաղահրապարակում աշխատելու երրորդ օրն իմ այփադը չգողանային: Ինձ համար խնդիր չէր լինի, եթե դրամապանակս կամ հեռախոսս գողանային, բայց այդ սարքի մեջ իմ ամբողջ աշխատանքն էր: Դրա պատճառով ստիպված եմ լինելու մեկ տարի ևս աշխատել արդեն արված աշխատանքս վերականգնելու համար: Եթե ես աշխատելիս լինեի եվրոպական ինչ-որ երկրում, ես կթողնեի-կգնայի հենց նույն օրը: Բայց շատ ընկերներ ունեմ այստեղ և պատասխանատու եմ ինձ զգում նրանց առաջ: Այդ զգացումը ստիպեց ինձ մնալ: Հիմա ինձ մնում է վճարովի աշխատանք գտնել նոր այփադ և ինքնաթիռի տոմս գնելու համար: Դեռ չգիտեմ ինչ եմ անելու կամ երբ եմ հեռանալու: Այս երկրում ոչինչ նախապես ծրագրել հնարավոր չէ:

Լավագույն հուշանվերը Հայաստանից՝ ձախ ոտքին

Ես միշտ ճանապարհորդում եմ շանս հետ: Մենք իրար հետ ավելի քանի 30 երկրում ենք եղել: Նա է իմ ընտանիքը: Անունը Ռուդի է: Նրան այդպես եմ անվանել, ի դեպ, իմ հայ ընկերոջ պատվին: Ձախ ոտքիս վրա լիքը դաջվածքներ ունեմ: Բոլորն էլ արվել են տարբեր երկրներում տարբեր մարդկանց կողմից: Թքած ունեմ, եթե նրանք դրանից առաջ ոչ մի դաջվածք չեն արել: Սա երևի թե լավագույն ձևն է այդ երկրից կամ մարդկանցից ինչ-որ բան ունենալու, երբ ես ճանապարհորդում եմ: Ոտքիս դաջել եմ «կյանք» բառը, Yerevan Tropics-ն է արել: Ես նրան ուղղակի ասացի՝ դու կարող ես անել էն, ինչ ուզում ես: Կյանքը մեկ անգամ են ապրում:

Լուսինե Ոսկանյան BTA, Արթուր Լյումեն Գևորգյան


ՔԱՂԱՔ Հուշեր

ՀՈՒՅՍ ՈՒ ԺԱՊԱՎԵՆ Այս ամռանը երևանյան FairWind ռոք խումբը շատ երևանյան մի ալբոմ ձայնագրեց՝ անվանելով այն պարզապես «Մյուզիք»։ Դրա գլխավոր առանձնահատկություններից մեկը, թերևս, ձևաչափն էր. ալբոմը թողարկվեց ժապավենային ձայներիզներով՝ հին ու բարի կասետներով։ ԵՐԵՎԱՆը խնդրել է խմբի անդամներին և շապիկի ձևավորող Վահան Ստեփանյանին հիշել կյանքի ամենակարևոր կասետները։

ՎԱՐԴԳԵՍ ՀՈՎԵՅԱՆ

Վոկալ, կիթառ Բնականաբար, առաջին կասետներն իմ սեփականը չէին, էն ժամանակ հիմնականում մեծերի՝ պապայի, քեռիների ձայնադարանից էի օգտվում: Մեջս հատկապես տպավորվել ա, թե ոնց մի անգամ պապան իրա ընկերներից մեկի հետ խոսում էր Բիթլզի մյուզիքից՝ լսելով Help ալբոմը մագնիտոֆոնով։ Էդ կասետից սկսվեց իմ աննորմալ հետաքրքրվածությունը բրիտանական ռոքով ու գնաաա՜ց՝ Բիթլզ, Զեփ, Փառփլ: Երկու կասետանի մագնիտոֆոն ունեինք տանն ու TDK կասետներ, սաղ օրը բզբզում էի ու սովորեցի ռադիոյից ձայնագրել, ընդ որում, ինչ ասես գրում էի՝ էն ապուշ ռուսական երգերով, բանով: Էդ ինչ-որ մեջիք էր էն ժամանակ իմ համար: Հիշում եմ ՝ հետո ձև գտա, որ ինքս ինձ ձայնագրեմ ու տենց մի Նոր տարի քրոջս հետ մերոնց համար կասետ էինք ձայնագրել: Կարելի ա ասել՝ առաջին ալբոմը թողարկել եմ 9 տարեկանում ՝ քրոջս հետ։ Առնում էինք որտեղից պատահեր, հենց փող էր ընկնում ձեռս, անպայման կասետ էի առնում ու փորձում բացահայտել ինչ-որ նոր մյուզիք, ու քանի որ դեռ որոնումների մեջ էի, կարող ա, ասենք, պատահաբար առնեի Յուռայ Հիփ, Մետալիկա ու Ագիլեռա. ինչքան ավելի անծանոթ, էդքան ավելի հետաքրքիր: Մկոյի հետ մի բակից էինք, շուտ-շուտ ինչ-որ բաներ էինք ճարում, իրար տալիս լսելու։ Էն ժամանակ մենք մեր համար նաև հայտնաբերեցինք Ակվարիում, Կինո, ԴԴՏ խմբերը, դե բացի էդ էլ մի ինչ-որ պահ եսիմ ոնց Էմթիվի ունեինք, տենց էլ հայտնվեցին արդեն Նիրվանա, Օազիս, Օֆֆսփրինգ, Սամ41-ենք: Իսկ մեր Բենոյի հետ դասերից հետո, Բարեկամության պադզեմկան էինք փորփրում, կողքը լիքը զապիսնոց կար, էլի ինչ-որ նոր մյուզիք գնելու նպատակով: Մեր Ալիկը՝ առաջին բասիստը, աննորմալ քանակի կասետներ ուներ. տենց սկսեցինք մեր համար ջազռոքն ու բլյուզը բացահայտելը: Էն ժամանակ փողը քիչ էր, իսկ լսելիքն ու էնտուզիազմը չափազանց ավել, ամեն նոր կասետ, նոր մյուզիք մեծ հաղթանակ էր: Ցավոք, հիմա մագ չունեմ, վինիլ եմ լսում հիմնականում ու դե աուդիոբենքերից, բայց ծնողներիս տանը դեռ են հիիի՜ն մագերից ու մուզիկալնի ցենտրներից կա, նենց որ «Մյուզիքը» լսվումա ու լսվելու ա:

44 45

#5(56) 2019

ԲԵՆ ՖՐՈՒՆՋՅԱՆ

Ռիթմ կիթառ, վոկալ Կասետները հիմնականում առնում էի Բարեկամության անցումի տակից։ Հենց պապան ինչ-որ ավել գումար էր տալիս, անպայման գնում էի, որ մի նոր կասետ առնեմ։ Առաջին գնածս կասետը, ինչքան էլ զարմանալու թվա, ռոքի հետ ընդհանրապես կապ չուներ. էդ ժամանակ ընկերներով հիմնականում ռեփ էինք լսում, ու առաջին կասետս Էմինեմի Marshall Matters LP-ն էր։ Իհարկե, ռադիոյից ձայնագրություններ էի անում։ Նույնիսկ տանն արդեն իսկ կային կասետներ, որտեղ տարբեր հայտնի և ոչ հայտնի երգեր կային, էդ կասետների վրա ոչ միայն ռադիոյից էի երգեր ձայնագրում, այլ նաև իմ սիրած երգերի վրայից երգում էի։ Հիշում եմ նաև, որ դեռ ես FairWind-ում չէի, տղեքը իրանց առաջին ինտերվյուն էին տալիս ռադիոյով, որը կասետի վրա ձայնագրել էի, ու մինչև հիմա էդ կասետը կա։ Կասետները հաճախ տալիս էի բակի ընկերներին ու դասարանցիներին։ Ամենաանպարտաճանաչը բակի ընկերներն էին, տանում կորցնում էին կամ էլ փչացնում, հետո ահագին ժամանակ տանջվում էի, որ ուշքի բերեի։ Ամենաչելենջինգը էն էր, որ լենտը փաթաթվում էր, ու հետո ժամեր էի ծախսում, որ կարանայի ուղղեի ու չփչացնեի կասետը։ Ամեն լավ ծալված տեղն արդեն գիտեի, որ նշանակում ա՝ էդ մասը կամ չի լսվելու, կամ որակն ընկնելու ա։ Իմ տանը մագ չունեմ, բայց մերոնց տանը մինչև հիմա կա ու նորմալ աշխատում ա։ «Մյուիզքն» էլ շատ որակով լսվում ա։


ԱՐՏԱՎԱԶԴ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՄԿՐՏԻՉ ՔԱԼԱՋՅԱՆ

Սոլո կիթառ Առաջին կասետս Queen-ի հավաքածուն էր։ Հին ու բարի կասետային քոփի-փաստ։ Այդ կասետը մինչ հիմա կա, աշխատում է և իրեն լսում եմ մեկ-մեկ: Հետո Կոմիտասի շուկայի մոտից մի քանի բան գնեցի, բայց դա երկար չտևեց։ Ռադիոյից ձայնագրելու կարիք էլ չի եղել, քանի որ բավականին շուտ ունեցա համակարգիչ, և երգերի նոր հոսքն ապահովում էին սկավառակները։ Բայց կարիք լինում էր հենց համակարգչից կասետ ձայնագրել, քանի որ սկավառակները դեռ լավ տարածված չէին։ Այդ հմտությունները լավ օգնեցին ալբոմի ձայնագրման գործում։ Եղել են ցավալի կորուստներ, հա։ Երկու հիանալի կասետ ունեի, որոնք տենց էլ չհիշեցի՝ ում եմ տվել։ Nine Inch Nails-ի The Fragile ալբոմով կասետն էր, որը նվեր էի ստացել, մեկ էլ Depeche Mode-ի հավաքածու, որն ինքս էի ձայնագրել կասետի վրա եղբորս երգադարանից։ Էդ նույն սկավառակների պատճառով նաև շատ չեմ հասցրել կասետների էն ռոմանտիկ լայֆհաքերն օգտագործել՝ մատիտով կծկել, մանիկյուրով կպցնել պոկված լենտը, և այլն։ Բայց, եթե Queen-ի կասետին մի բան լինի՝ հաստատ մանիկյուրը գործի կդնեմ։ Հա, ու մագ ամեն դեպքում դեռ ունեմ, ու Queen-ն ու «Մյուզիքն» եմ լսում դրանով։

Բաս կիթառ Ամենահին կասետը, որ հիշում եմ, մեծ ախպորս կասետներից էր՝ խառը թույն երգեր էին ձայնագրած. Զեփ, Յուրայա Հիփ ու մի քանի ընտիր գործ Մետալիկայից։ Ռադիո լսող չկար, քանի որ մեծ ախպերս ժամանակին ծիծիկ կասետներ էր ձայնագրել, էլ չեմ ասում տակից առած վինիլները։ Եթե նոր բան էի ուզում առնել, հիմնականում հանրակացարանից ամեն ինչ ճարում էի դրսից էկած ուսանողներից։ Ընկերների հետ փոխանակում անում էի, իհարկե, բայց միայն ժամանակավոր։ Հետ չվերադարձնել չկա… ղումարից բեթար ա էդ: Դզում էր, որ շենքի կռիշից ջարդած կասետի բաբինան շպռտում էիր՝ լենթի ծերից բռնած… կարողա ապուշություն թվա, բայց դե համ լենթի երկարությունն էր հետաքրքիր, համ էլ էդ որ ֆթֆթալեն թռնում էր։ Մագ մինչև հիմա ունեմ, բայց մյուս տղեքին չասես։

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հարվածային գործիքներ Առաջին կասետը նվեր եմ ստացել հորիցս։ Սթիվիի ալբոմն էր։ Ընդհանրապես հիմնականում կասետներս նվեր էի ստանում հորիցս, հորեղբորիցս. բավական մելոման մարդիկ են։ Էն ժամանակ ո՞վ փող ուներ, որ մի հատ էլ նոր կասետ առներ, էն էլ դատարկ։ Դրա համար արդեն բավականաչափ լսած կասետի վրա գրում էի նորը։ Իսկ Սթիվիի ալբոմը տվեցի մեր բակի Գոգային, որ լսի, էն էլ թռան Ռուսաստան, մինչև հիմա մոտն ա։ Բոլոր հնարավոր ֆինտերը կասետների հետ արել եմ ՝ մատիտով, պլյոնկան մանիկյուրով կպցնելով և այլն։ Ու էդ բոլոր կենսական լայֆհաքերը կան ու կարելի ա իրագործել «Մյուզիքով». մի՛ ալարի, ձե՛ռք բեր ու տժժա՛, մյուզիք լսի։ Ես ինքս լսում եմ երկկասետանոց հավատարիմ Սոնիով, իրա Պիոներ ուսիլոկով։

ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուսանկարիչ Առաջին կասետները, որ հիշում եմ, երևի պապայի ձայնագրածներն էին ռադիոյից։ Առաջին իմ անձնական կասետը, որ տվեցին լսեմ ու հետո էլ մենակով կասետից կասետ ձայնագրեցի, Ջեֆն էր տվել՝ Քինգ Քրիմսոնի առաջին ալբոմն էր, ես էլ 7-րդ դասարան։ Քրիմսնից հետո սենց մի հատ ռոք շրջան սկսեց, հետո Ջեթրո Թալը սահուն անցավ դասական երաժշտության, հետո էկան դիսկերը։ Ռադիոյից ձայնագրելուն բանը չհասավ։ Հիշում եմ, որ եթե պետք էր մի բան առնել, հստակ ու միանշանակ Երիտասարդական մետրոյի մոտ մի քանի կետ կար։ Գլխավորներից մեկը մի մարդ էր Իսահակյանի մոտ, ամեն ինչ ուներ։ Հետո, երբ արդեն ձայնագրած կասետները էլ ակտուալ չէին ու մի քանի մեծ դիսկի խանութներ բացվեցին, էդ մարդը, իր ողջ հավաքածուով հանդերձ, տաքսի էր քշում, ու առանց մտածելու հաճախորդն ուզում ա թե չէ, ռոք էր լսցնում։ Մի անգամ ես բռնացրեցի, նստեցի,

բարձր միացրած ա, ասում եմ ՝ էս Դեֆ Լեփըրդ ա՞։ Համարյա մեքենան խփում էր, զարմանքով նայեց վրաս, ասեց՝ ես էլ մտածեցի պիտի ասես ձենն իջացրու։ Կասետների վերևի մասում սենց փոքր չռթիկ կար, որը խանութայիններում ջարդում էին, որ չկարողանաս վրան ուրիշ բան ձայնագրել։ Դու էլ ձեռիդ տակ էղած ցանկացած համարյա բան դնում էիր մեջը ու յալլա։ Հիմա դաչայում մագ ունենք, որ մյուս անգամ գնամ էնտեղ՝ լսելու եմ «Մյուզիքը»։ Իսկ 2000-ականների սկզբին մեր տանը կային Սիսթեմի ու Սլիփքնոթի դեմո կասետներ։ Ամեն մեկի վրա մի քանի երգ էր ընդամենը, ու մեծ բուկլետներ, համարյա գրքեր էին՝ չտեսնված բան էր էն ժամանակների համար։ 95 թե 96 թվին պապայի խնդրանքով արեցի իմ առաջին համակարգչային դիզայնը՝ իրա կասետներից մի քանիսի ձևավորումը:

Արեգ Դավթյան Վահան Ստեփանյան


ՔԱՂԱՔ Ռեյվ

BASSIANI 2014-ին Թբիլիսիի «Դինամո» ստադիոնի տարածքում բացված Բասսիանի ակումբը հիմա համարվում է ոչ թե տարածաշրջանի, այլ աշխարհի գլխավոր տեխնո-ակումբներից մեկը։ Ակումբի 1500-հոգանոց դահլիճում տեղի են ունենում էպիկական ռեյվեր ինչպես վրացի, այնպես էլ արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ։ Այս ամռանը նման մի գիշեր էլ տեղի ունեցավ Երևանում՝ ակումբի 5-ամյակի կապակցությամբ անցկացվող համաշխարհային տուրի շրջանակում։

46 47

#5(56) 2019


«MOCT» պրոմո ընկերություն


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

«SOS-փրկենք Երևանը» բողոքի ակցիան, 2005 թ. 2000-ականներին Երևանում սկսվեց լայնածավալ շինարարություն։ Գործարարների շրջանում հատկապես մեծ սեր էր վայելում քաղաքի կենտրոնը, որի կառուցապատմանը, սակայն, խանգարում էին հին Երևանից մնացած շինությունները (և դրանց բնակիչները)։ Այդպես, մեկը մյուսի հետևից, այսպես կոչված՝ պետական գերակա շահի զոհ դարձան տասնյակ պատմամշակութային կառույցներ։ Դրանց ոչնչացման դեմ բարձրացավ բողոքի ալիք։ «SOS-փրկենք Երևանը» ակցիաների մասնակիցների թվում կային շատ ակտիվիստներ, որոնք հետագա տարիներին էլ փորձում էին փրկել այս կամ պատմական շինությունը։ Ակցիաներից մեկի շրջանակում Բուզանդի 11 հասցեում գտնվող շենքում տեղի ունեցավ ֆոտոցուցահանդես, որտեղ ներկայացվեցին լայնածավալ կառուցապատման համար արդեն վերացված մյուս շենքերը։ Բողոքի պատճառ դարձած շենքերի մեծամասնությունն արդյունքում վերացվեց, բայց այս ակցիաները օգնեցին ձևավորելու քաղաքի ճակատագրով անհանգիստ հասարակություն, որը հետագայում կարողացավ փրկել, օրինակ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը և Մաշտոցի պուրակը։

Հայկ Բիանջյան

48

#5(56) 2019


80 | @eatfityerevan



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.