ԵՐԵՎԱՆ 57 | 2019

Page 1

#6(57) 2019



Առնոս Մարտիրոսյան

Օ

գոստոս էր, Երևանը չորանում էր անռբնազբոսիկ արևի +40-ից։ Ապրելը կապված էր լուրջ դժվարությունների հետ։ Որևէ բանով զբաղվելու ցանկությունը ցնդել էր Զեյթունի Քիմիայի ինստիտուտի ճաքճքած ավազանի նախկին ջրի պես։ Գյումրիում էլ էր շոգ, բայց ոչ անտանելի։ Կարելի էր ապրել։ Երևանում ցնդած ցանկությունը վերադարձել էր նոր աշխարհ բացահայտելու ոգևորության տեսքով։ ԵՐԵՎԱՆի անձնակազմը, ամենավերջին տուրիստների պես ֆոտոխցիկներն ու հեռախոսները աջուձախ տնկելով, ամեն սև տուֆից շենքով հիանալով, քայլում ու քայլում էր, հիանում ու հիանում էր, սելֆի էր, որ անում էր։ Երկրորդ օրը քայլերը մեզ հայտնի վարսավիրանոցի կողքով բերեցին «Սթիլ» պատկերասրահ։ Զանգեցինք բարձր, թափանցիկ դռան կողքին ամրացված կոճակով։ Մեզ դիմավորեց «Սթիլի» հիմնադիր, արվեստի սիրահար ու պարզապես Գյումրին գեղեցկացնող մարդ՝ Արտուշը։ Երկուշաբթի էր, աշխատանքային ժամ չէր ու մեր ներկայությունն արդարացնելու համար միանգամից պարզեցինք մեզ արդարացնող գլխավոր բանը՝ քաղաքի ամսագիրը։ Արտուշը կես վայրկյան հայացք նետելուց հետո ժամանակակից արվեստին նվիրված շապիկին (էն որ «Փող կամ ազատություն», «բուլկի հեղափոխություն» և այլն) ու շատ ուրախ, կես կատակ (բայց ավելի շուտ՝ կես լուրջ), ասաց. «Բա ինչու՞ մի հատ «Գյումրի» ամսագիր չեք անում»։ Մեր հինգ հոգանոց երգչախումբն իրարից անկախ, տարբեր բառերով ու ձայնի տարբեր տատանումներով բացականչեց մոտավորապես հետևյալը. «Բա դրա համա՜ր ենք եկել»։ Հետո կարելի էր ավելացնել՝ կներեք, որ էսքան սպասելուց հետո նոր ենք գալիս՝ վաղուց պիտի էստեղ եկած լինեինք։ Կարելի էր ներողություն խնդրել նաև նրա համար, որ որպես տուրիստ ենք եկել ու գնում, այլ ոչ թե մնում, ապրում, զգում, դառնում քաղաքի մի մասը, հետո նոր գրում։ Կարելի էր ափսոսալ, որ չենք մտել Գյումրու բոլոր բաց դռների միջով (քաղաքը տուրիստից մի քիչ ավելի իմացող ցանկացած մարդ ձեզ կասի, որ Գյումրիում չկան փակ դռներ)։ Նեղվել, որ չհասցրեցինք դրամատիկական թատրոնում ներկայացում դիտել, չնայած ամբողջ քաղաքով գովազդում են: Ահավոր է, որ հնարավորություն չունենք անելու մի առանձին ամսագիր Գյումրվա սպորտի մասին՝ իր բոլոր Օլիմպիական և այլ չեմպիոններով։ Կարող էինք ասել՝ կներեք, հարգելի Արտուշ, բայց էս անգամ չենք գրելու Ֆրունզիկի, ֆռիկի, կլկլացող բաժակի, «Մեր մանկության տանգոյի» բալկոնի, Իսահակյանի, Շիրազի, Պոլոզ Մուկուչի, Վարդանիկի, Լեննագանի հումորի, Լեննագանի ողբերգությունների, Ազնավուրի ու դասական ռոքի հսկաների օգնության մասին։ Կներեք, բայց այս անգամ շրջանցելու ենք բոլորիս վաղուց շատ լավ հայտնին ու գրելու ենք մեզ կարծես զուգահեռ իրականությունում ապրող Գյումրու ու գյումրեցիքի մասին։ Իհարկե, Գյումրին հնարավոր չէ ներկայացնել ամսագրի մեկ թողարկմամբ։ Գյումրին պետք է ունենա իր սեփական քաղաքի ամսագիրը, քանի որ այն անվերջ է, վաթսուն էջի մեջ չի խցկվում, դռները շարունակ բացվում են ու ներս կանչում, ներսում անվերջ մարդիկ ու պատմություններ են, իրականությունը դառնում է միֆ, միֆը ներծծվում է հին ու նոր քարերի մեջ, ու այդպես շարունակ։ Խորհրդավոր Կումայրին, Պոլոզ Մուկուչի Ալեքպոլը, Վարդանիկի Լեննագանը, մեր էսօրվա Գյումրին… Սև պատերով քաղաքը սպասում է մեզ բոլորիս։ Տուժում է չգնացողը, թե չէ քաղաքը ի՞նչ, քաղաքը իր համար ապրում է, դռներն էլ միշտ բաց։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

06

08

14

16

18

Ուղեցույց Անկախության օրը Գյումրիում Ինչ անել սեպտեմբերի 21-ին՝ թանգարաններ, սթրիթ ֆուդ, բազմաժանր երաժշտություն։ Զբոսանք Իդեալական օր Գյումրիում Ինչպես կազմակերպել օրը, եթե առավոտյան հասել եք հայրաքաղաք ու ունեք ժամանակ մինչև երեկո։ Ուսումնասիրություն Ո՞վ է գյումրեցին. առասպելներ և փաստեր Որտեղի՞ց են ծնվել և ինչի վրա են հիմնված գյումրեցիքի մասին միֆերը. գիտական բացատրություն։ Էքսպատ Մուրճ ու մանգաղով ֆլամինգոն և նոր գյումրեցիները Երևանցի աղջկա ու իտալացի տղայի հարսանիքը գնացքում և նոր կյանքը Հայաստանի երկրորդ քաղաքում։ Էքսպատ Հայացքներով փոխանակվել Գյումրու հետ Թողնել ամեն ինչ ու նոր կյանք սկսել Գյումրիում (նույնիսկ եթե տնեցիք կարծում են, որ դա հիմարություն է)։

Շապիկ՝ Հարութ Թումաղյան | COOT

20

Թանգարան Մեն օֆ Սթիլ Հայաստանի առաջին մասնավոր թանգարանի զարմանալի պատմությունն ու հավաքածուն։

24

Արվեստ Քույրերի վերադարձը Հայաստանի ամենահայտնի կին արվեստագետներ Երանուհի և Մարիամ Ասլամազյանների ժառանգությունը և ազդեցությունը:

28

Սոցիալական բիզնես Մեղր, բույսեր և պայծառ ապագա Երբ վերադառնում ես Շվեյցարիայից և բացում քաղաքի ամենահավես սրճարաններից մեկը (և օգնում տեղացի ֆերմերներին): Հյուրընկալություն Բեռլինի պատերը Ինչպես բացվեց Շիրակի առաջին հետխորհրդային հյուրանոցը և ինչու դարձավ արվեստի կենտրոն:

38

Բարեկամություն Գյումրիի ընկերները Ֆրանսահայ գործարարի և իտալացի բժշկի երկարամյա ընկերությունը Գյումրու հետ:

31

Հյուրընկալություն Հին քաղաքի ասպետը 200 տարվա շենքում բացված «Հայ ասպետ» հյուրատունը և տուրիզմի հեռանկարները Գյումրիում։

40

Հայ-թեք Տեխնո Գյումրի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հավաքված ստարտափները և տեղական ՏՏ-ի առաջամարտիկները։

Փողոցային արվեստ Չապլինը, Դալին, Իսահակյանը և մյուսները Ովքեր են սթրիթ արտի միջոցով ստեղծում քաղաքի նոր բնավորությունն ու տրամադրությունը:

44

32

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խմբագիր՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

2 3

#6(57) 2019

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Ֆոտո Ալքիմիկոսը Ինչպես է ավեստագետ Արմեն Տեր-Մկրտչյանը ռեզինիտիպիայի տեխնոլոգիայով անմահացնում իր քաղաքը։

30

ԵՐԵՎԱՆ  #6(57) | 2019

ՀՀ Կառավարություն

36

Իմ Քայլը հիմնադրամ

Հայացք Թու՛յն քաղաք Սերգեյ Մերկուրովի ծոռը վստահ է, որ քաղաքի ապագայի շուրջ պետք է համախմբվել ամբողջ աշխարհով։

Համարի վրա աշխատել են՝ Մարգարիտ Միրզոյան, Կարինե Արոյան, Լուսինե Ոսկանյան, Գոհար Սմոյան, Հասմիկ Բարխուդարյան, Ամալի Խաչատրյան, Արեգ Դավթյան Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մհեր Կարապետյան, Արմեն Տեր-Մկրտչյան, Թումոյի ուսանող Նազելի Հակոբյան, Նարեկ Ալեքսանյան, Արմենպրես, Friends of Gyumri, Թումո, Սերգեյ Մերկուրովի թանգարան, Գուրգեն Մուշեղյանի արխիվ, Gyumri Street Art Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

46

Անդերգրաունդ Ստալկեր Հին դեպոն, ապակու գործարանը և ռազմական բունկեր. տեղացի ստալկերների հետ գնում ենք ընդհատակ։

50

Տժժ Gyumri rocks Ինչեր էին լսում ու նվագում Գյումրիում մինչև «Բամբիռը» ու ինչ է կատարվում տեղական ռոք բեմում այսօր։

54

Քաղաքաշինություն Ապագյումրի Հինգ հետաքրքիր նախագիծ, որոնց իրականացումը է՛լ ավելի լավը կդարձնի ձեր սիրելի քաղաքը։

60

Կադրերի բաժին «Շիրակ» օդակայանը, 1983 թ. Մի դրվագ Լենինականի պատմությունից։

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 10.09.2019

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


evnmag.com

կարդացեք առցանց


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ



ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Ուղեցույց

Անկախության օրը Գյումրիում Ուսումնասիրել ենք սեպտեմբերի 21-ի տոնական միջոցառումների ցանկը և առանձնացրել ամենահետաքրքիր անելիքները. այսքանը մի օրում հազիվ էլ հասցնենք։ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Առավոտվա 9-ից Գյումրու բոլոր գլխավոր թանգարանները բոլորովին անվճար կդիմավորեն բոլոր ցանկացողներին։ Հրաշալի առիթ է ծանոթանալու Ասլամազյան քույրերի բացառիկ հավաքածուին (և գուցե մասնակցել տարածքում իրականացվող կերամիկայի պատրաստման դասերին), հյուրընկալվել Ավետիք Իսահակյանի, Հովհաննես Շիրազի ու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարաններում։ Գլխավոր գյումրեցի Մհեր Մկրտչյանի թանգարանը թեև չունի «տուն» մասնիկը, բայց պակաս հետաքրքիր չէ։ Հաստատ արժե ուսումնասիրել Գյումրու ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանի (ավելի հայտնի որպես Ձիթողցոնց տուն) հավաքածուն, և, իհարկե, մտեք Շիրակի երկրագիտական թանգարան ու Քանդակագործության, Ազգային պարկ-թանգարան։

Շիրազի թանգարան Ինչպես հայտնի է, այս տարի Անկախության օրվա տոնախմբությունները Երևանից տեղափոխելը ոչ պատահական քայլ է. այսպիսով փորձ է արվում համայնքներին ավելի մեծ հանրային ուշադրություն դարձնել և շեշտել Գյումրու՝ լիարժեք մշակութային կենտրոն դառնալու պլանները։ Այս ենթատեքստում հետաքրքիր կլինի մասնակցել հանրային քննարկմանը (կարևոր հավելում՝ գինու ուղեկցությամբ). Համայնքների համաչափ զարգացման տեսլականը, ժամը 15։30-ին։

ԿԻՆՈ

«Հոկտեմբեր» կինոթատրոն Անկախության տոնի օրով կինո գնալը կարող է տարօրինակ զբաղմունք թվալ, բայց մի շտապեք։ Նախ՝ խոսքը «Հոկտեմբերի» մասին է. 1928 թվականին կառուցված կինոթատրոնը Հայաստանի ամենահին գործող կինոթատրոնն է, այսինքն՝ այս այցելությունն ինքնին հետաքրքիր փորձառություն է։ Բացի այդ, սեպտեմբերի 21-ին այնտեղ ժամը 14։00-ից կցուցադրվի նոր հայկական կինո։ Ավելի հստակ՝ գյումրեցի Սոնա Սիմոնյանի «Մեծ սպասելիքներ» վավերագրական դրաման՝ Գյումրիում ապրող ու երազող հետերկրաշարժյան սերնդի մասին։ Եվ սա կլինի քաղաքի մասին պատմող ֆիլմի տեղական պրեմիերան (մինչ այդ ֆիլմը ցուցադրվել էր այս տարվա «Ոսկե ծիրանում»)։

6 7

#6(57) 2019


ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ

Ինչպես մեկ տարի առաջ Երևանում, այս անգամ էլ քաղաքի տարբեր մասերում թեմատիկ բեմեր են տեղակայվելու և ամեն տեսակի ժանրային նախասիրություն ունեցող հանդիսատես կկարողանա գտնել իրեն հետաքրքիր երաժշտությունը։ Փոփ բեմում, օրինակ, ելույթ կունենան 3.33-ը, Funkabout-ը, Նարինե Դովլաթյանը և ուրիշներ։ Ռոքի համար պատասխանատու կլինեն (իհարկե) տեղական հեղինակություններ Բամբիռը, Ջագ Բամբիռը, Արատտա Բենդն ու Գյումրու ռոք դպրոցը, ինչպես նաև վանաձորյան լեգենդար Լավ Էլին, Նեմրան, Կավիճը, Կաթիլը ու Խնձորի Սոկը։ Ջազ բեմի լայնափում ընդգրկված են TmbaTa Orchestra, Fifth Season Band, Goght, Artyom Manukyan Quartet, Vahagn Hayrapetyan Quartet, Karen Grigoryan Trio և New Quintet խմբերը։ Բայց եթե կա հատուկ ցանկություն պարելու ու ցկցկալու, ուրեմն ձեզ պետք են Էլեկտրոնային ու Վինիլ բեմերը։ Այնտեղ կնվագի երաժիշտների միջազգային լայնափ՝ A. Chilla-ից ու Arni Rock-ից մինչև Teom, Alan Smithee, Tommy Finger Jr. և այլն։ Իսկ եթե չուզեք կանգնել տեղում, բայց միևնույն է՝ երաժշտություն լսել, ապա կա այլ տարբերակ. երեկոյան վեցից սկսած կես ժամ հին քաղաքի պատշգամբներից հնչելու է հայ դասական կոմպոզիտորների երաժշտությունը՝ մեկ երաժշտի գործիքային կատարմամբ։ Մի խոսքով, ընտրություն կա։

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ

ՓՈՂՈՑԱՅԻՆ ՍՆՈՒՆԴ

Սայաթ-Նովա հուշարձանի օղակապտույտ 2018 թվականի տոնախմբությանը ներկա եղածները կհիշեն, որ միջոցառման ամենահավես տարրերից մեկը Հանրապետության հրապարակում շարված սննդի տաղավարներն էին։ Կարելի է ընտրել բազմաթիվ ռեստորանների առաջարկած ուտելիքը, նստել բորդյուրին, կամ ուտելով քայլել դեպի ուզածդ բեմը։ Նույն ձևաչափը կլինի նաև այս տարի, բայց նույնիսկ ավելի լավ. Գյումրու լավագույն ռեստորանների տաղավարների կողքին կաշխատեն նաև երևանյան մի շարք ռեստորաններ։

Ասլամազյան քույրերի թանգարան Երկար տարիներ լուսանկարչությանը վերաբերվել են միայն որպես ինֆորմացիայի տարածման ձև, բայց ոչ որպես արվեստի ինքնուրույն ճյուղ, որն իրավունք ունի ցուցադրվելու կերպարվեստի թանգարաններում։ «Անկախության գեղեցկությունը» խորագրով ցուցահանդեսի համադրող Արման Գրիգորյանը վստահ է, որ ժամանակն է փոխելու այդ մոտեցումը։ Ցուցահանդեսում ընդգրկված են շուրջ երկու տասնյակ լուսանկարիչների աշխատանքներ, որոնք ստեղծվել են անկախության 28 տարիների ընթացքում։ Ընդ որում, լուսանկարչության բազմազանությունն ավելի ակնհայտ դարձնելու համար ցուցադրությունը կունենա երկու զուգահեռ գիծ՝ փաստավավերագրական և գեղարվեստական։

ԳԱԼԱ ՀԱՄԵՐԳ

Վարդանանց հրապարակ Տոնական միջոցառումներին պատմական ավարտ ապահովելու համար անհրաժեշտ է հիշարժան համերգ։ Եվ այն տեղի կունենա Վարդանանց հրապարակում երեկոյան 7-ին։ Գալայի հեդլայներներն են հիսուն տոկոսով հայկական արմատներ ունեցող Capital Cities-ը (Սեբուն մի քանի անգամ եղել է Հայաստանում, բայց ոչ ամբողջ խմբով), ինչպես նաև երկու խոշոր էլեկտրոնային նախագիծ՝ Supacooks (Հայաստան) և Dole & Kom (Գերմանիա)։ Պարելու ենք։

Առնոս Մարտիրոսյան, Ռիփսիմե Գարունց


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Զբոսանք

8 9

#6(57) 2019


Իդեալական օր

Գյումրիում

Open Gyumri նախաձեռնության համակարգող և պարզապես Գյումրու մեծ սիրահար Կարինե Արոյանը պատմում է, թե ինչ կարելի է, պետք է կամ պարզապես չէր խանգարի տեսնել, ուտել, խմել, լսել, անել, եթե առավոտյան եկել եք Ալեքպոլ և ունեք ժամանակ մինչև երեկո։

Երբ ամերիակահայ գործընկերս առաջին անգամ հայտնվեց Գյումրիում, սառը նոյեմբեր էր։ Մեղավոր նայում էր շուրջը, հետո ասաց. «Where is the culture? Show me the culture». Ի՞նչ անես, եթե գիտես, որ կա, բայց ցույց տալ չես կարող։ Ամեն մարդ ինքը պիտի գտնի։ Էս տեքստում շատ եմ ասելու «եթե բախտ վիճակվի», «եթե ստացվի», «եթե կարողանաք»։ Որովհետև էդ է Գյումրին. երբեմն ժամանակավոր անհասանելի ու անտեսանելի։ Ամեն դեպքում, գալուց առաջ ստուգեք լուսնային օրը։ Կրնա էղնի, որ էլ երբեք չուզեք հետ գալ, կրնա էղնի, որ չուզեք գնալ։ Առաջին անգամ գնալուց հիացած նայում ես հին շենքերի ռելիեֆներին, փայտե դռներին, էլեգանտ բորբոսներին ու քարաքոսերին, անկուշտ նկարում ես սպիտակ խալաթներով վարսավիրներին, որ 70-ականներից մկրատները ցած չեն դրել, քայլում ես Ձիթողցոնց տան հով սրահներում, Վարդանանց հրապարակում ես պտտվում։ Եթե օրդ երկար լինի՝ Մհեր Մկրտչյանի, Շիրազի կամ Իսահակյանի թանգարանների մոտով կամ միջով կանցնես, Վիլլա Կարսի դարպասից ներս կնայես ու կսողոսկես հրաշք բակ՝ խանգարելով երազկոտ կատուներին… Հնարավոր է՝ պարոն Մոնտալտոն հայտնվի ու նույն րոպեին անհետանա դռներից մեկում։ Շատ եմ լսել, որ Գյումրիում երկրորդ անգամ գնալուց էլ «Բան չկա անելու, ձանձրանում եմ»: է, հենց էդ է, մի՛ արա, ձանձրացի՛։ Ո՞վ է ասել, որ պիտի անընդհատ ինչ-որ բան անես։ Անում է Գյումրին, իսկ դու նայում ես։ Գյումրիում պիտի երբեմն լռել, ձանձրանալ, շնչել, տեսնել հորիզոնը, վայելել՝ առանց սպառելու։

← Կիրովի փողոցի «Կարմիր շենքը»


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Զբոսանք → «Արվեստանոց» արվեստանոցի թռչունները

Թափառել Եթե գնացքով եք գալիս, կամ ուղղակի հայտնվում եք երկաթգծի կայարանի հարևանությամբ, մի ժամ նախատեսեք. քայլեք շենքի արձագանքող սրահներում, նայեք վերև, առաստաղի կենտրոնին, մի քանի կադր արեք, հետո ձախ ու աջ՝ երկու հին որմնանկարներ կան։ Շենքի բակից մտեք աննկատ կաթկթացող ստորգետնյա անցում ու հիշեք պատանեկության պզուկներն ու միայնությունը։ Էս տարածքը շատ են սիրում դպրոցականները, թափառում են, հեծանիվ են քշում, անվերջ խոսում ու նկարվում են։ Քայլեք գծերից էն կողմ, անպայման գնացեք հին դեպոյի շենքերի մոտ։ Կարող եք գծերով էլ անցնել, բայց զգույշ, գնացքները շատանում են։ Փոշոտ ու խաղաղ օգոստոսին արժի գնալ էն բոլոր տեղերով, ուր երբեք ոտքերդ չէին հասել. էս փլատակ մտնենք, էս թուփը ստուգենք, մեկ էլ էն ուրվական կիսակառույցը։ Եթե 58 հասնեք, ուրեմն շարունակեք քայլել մինչև Գյումրի Շալե՝ մի ընտանիքի կյանքի գործ, հյուրատուն-ամեն ինչ. մի տեղ, ուր կա հին քաղաքի շունչը, դարավոր դաշմանուր, արխիվային օրաթերթեր, Ալեքսանդրապոլի հազվագյուտ լուսանկարներ, թավշյա նստատեղերով աթոռներ, արհեստանոց, գամփռեր ու վանակատուներ։ Վերջին տարիներին Գյումրու կենտրոնն ինձ համար տեղափոխվել է Տիգրան Մեծ, դրա համար մի քիչ պատմեմ։ Տիգրան Մեծ, նախկին Ինտերնացիոնալ փողոցը կապում է երկաթգծի կայարանն Անկախության հրապարակի հետ, որտեղ առաջվա Չուլոչնու (գուլպայի գործարան) շենքն է, Գեղարվեստի ակադեմիան, երեք րոպե դեպի ձախ՝ թատրոնը, 5 րոպե դեպի աջ՝ մարզպետարանը։ Փողոցի մի մայթը Կումայրի արգելոցի, այսինքն պատմական կենտրոնի մաս է կազմում, բայց ճարտարապետությունը շատ տարբերվում է քաղաքի մնացած փողոցներից. սպիտակ ու դեղին արևելյան կամարներով երկհարկանիներ են, կառուցվել են 1930-ականներին։ Փողոցը երկու մասի բաժանող լայն խաչմերուկը հայտնի է որպես «Զույգաղբյուր»։ Ինտերնացիոնալը բավական ինտրովերտ փողոց է թվում, քանի որ շատ մարդ չկա, ու նույնիսկ փոքր հացի փռի կասկածամիտ տատիներն «անհատներին լավաշ չեն ծախում», բայց ստեղ կան լիքը դռներ, որոնք պետք է ռիսկով բացել։

«Արվեստանոց» արվեստանոցում, օրինակ, ապրում ու ստեղծագործում են նկարիչներ Մամիկոն ու Կարլեն Վարդերեսյանները, նրանց երկու շունն ու … մոտ 200 թռչունները։ Ստեղ է քաղաքի միակ որսորդական խանութը, հարգված Պեռաժկիանոցը, ուր արժի վառվելով ուտել գոնե մի հատ կրակոտ կարկանդակ՝ 10 րոպե սպասելով պատվերին վաճառողուհու խիստ հայացքի ներքո։ Մի քանի քայլ էն կողմ վերջերս բացվեց Շիրակի ուտելիք-խմելիքների «Գվուգ» գաստրոտունը, ուր կարելի է ոչ միայն համով ուտել, այլև տնեցիքի համար դելիկատեսներ առնել՝ թարմ մեղր կամ կանաչ պանիր։ Գվուգենց հարևան է արխայիկ «Վարձույթը», ուր կան հնամաշ իշոտնուկներ, ծուռ սովետական ափսեներ ու օղու բաժակներ ուրախ ու տխուր առիթների համար։ Ստեղ մի թաս օղի հյուրասիրվելն ավելի հավանական է։ Էս նույն թաղերում, եթե նախապես պայմանավորվեք, կգտնեք Հայաստանում միակ Բոինգ օդանավի սիմուլյատորը և ընդամենը 5000 դրամով 1 ժամ կճախրեք վիրտուալ երկնքում։ Եթե օդը և թռիչք շատ եք սիրում, բաց չթողեք ամենամյա Fly-fest-ը։

→ «Մեր մանկության տանգոյի» հայտնի պատշգամբը

10 11

#6(57) 2019

Գորկու այգու մեքենաների ատրակցիոններից մեկն էրկու տարուց առանց հաջող անելու կգնա, էնքան հին է, փորձեք հասցնել։ Անպայման 15 րոպե նստել պտտվող անիվ՝ դա ամենաէյֆորիկ պահն է անկախ եղանակից ու օրվա ժամից. Գյումրին վերևից արևի կամ մշուշի մեջ միշտ սիրուն է։ Մայր Հայաստանի արձանը դեղին ու կանաչ թավշյա ալիք-բլուրների մեջ, ԹՈՒՄՈ-ի ստրոյկեն ու «վառեմ-մարեմի» կիսաքանդ շենքը (ուր նկարել են «Մեր մանկության տանգոն»), Գորկի սադը, եկեղեցիների գմբեթները, կարմիր ու մոխրագույն կտուրները, ծառերը, սարերը, քաղաքի խաղաղ դզզոցը:


Մարդիկ Շատ ես լսում, որ Գյումրին վարպետների քաղաք է, բայց գալուց տալիս ես էն խեղճ տղու հարցից. «Ու՞ր են վարպետները, ցո՛ւյց տվեք ինձ նրանց»։ Գյումրին իսկապես ճանաչելու համար պիտի գտնես էն մեկին կամ ավելի լավ է՝ մի քանիսին, ով քեզ կպատմի Ալեքպոլի ու Լեննագանի մասին, իսկ հետո կանցկացնի սև-սպիտակ լուսանկարների նոստալգիկ մշուշներից էն կողմ, սովորական ռելսերից էն կողմ, ցույց կտա ներկայի քաղաքը, ժամանակավոր ընդհատակ անցած վարպետներին, ում մուրճերի ձայները չես լսի անզեն ականջով, կտանի քեզ տներ, բակեր, չոլեր, փլատակներ։ Գյումրիում բոլորը խոսում են ֆայտոններից, բայց ստեղ չես տեսնի ֆայտոններ, եթե ինչ-որ տոնական օր չես հայտնվել ստեղ։ Մտածում ես՝ բա ո՞ւր են ֆայտոնները, ցույց տվեք ինձ դրանք, մեկ էլ մի օր Ռուսթավելու հետևի բակերում թափառելուց հայտնվում ես ֆայտոնի վարպետ Սամվելի բակում, որը լեգենդար ֆայտոնի վարպետ Գրիշի թոռն է։ Գյումրին անվերջ փազլ է, բազմաշերտ է ու սկզբի լսածդ վերացական միֆերից ու կլիշեներից անցնում ես մարդկանց ու մարդկանց միջոցով նոր սկսում ես ճանաչել քաղաքը։ Մարդիկ կարևոր են, ու հատկապես էն մարդիկ, ում հետևից կքայլես քաղաքում, ովքեր կընտրեն, թե որ կտորները դնեն ափսեդ։ 5 տարի կլինի, որ կյանքս ու գործս կապված են էս քաղաքի հետ, բայց հաճախ հասկանում եմ, որ բան էլ չգիտեմ։ Գյումրին ինձ համար երկու անգամ հեղափոխվեց, մեկ երբ մեր ուսուցիչը (Նազարեթ Կարոյանը) երեք երևակայական կուրատորներիս՝ ինձ, Լիլիթին ու Թերեզին բերեց Գյումրի առասպելական արվեստային թրիփի արվեստանոցներով, տեղերով, տներով, մարդկանցով ու թանգարաններով։ 2016-ի Rock-Fest-ին, երբ նենց զգացողություն էր, որ դարեր քնած դռակոններ են արթնացել ու երջանկությունից պարում են։ Իմ ներքին ժամացույցով Գյումրու դռները բացվեցին ու էլ չփակվեցին հենց էդ օրը, երբ Rob’s-ում իրարից խլում էինք չաղ ու բախտավոր կարմիր

կատվին ու մի պահ Մանուի հետ իրար նայեցինք ու հասկացանք, որ մյուս տարի մեր «Հարթակ» փառատոնը Գյումրիում է լինելու: Ջահել մեկը կասի, որ երկրաշարժի վախտ Լեննագանը բլավ, Գյումրին մնաց, իսկ հրապարակի ժամագործ պապին ափսոսանքով կթափահարի գլուխն ու կհիշի կոմունիստների վախտվա առատությունն ու կշարունակի փորփրել կանգնած ժամացույցները։ Փորձեք բռնել այսօրվա քաղաքի ներկան, կոնտրաստները, հակասությունները, հանգածն ու վառվողը, «ամենավառ արևից առաջացող ամենասև ստվերը»։

Հետևեք մարդկանց, իրական կյանքում, ֆեյսբուքում, տեսեք ինչով են ապրում, ում հետ են նկարվում, ում զարդերն են կրում, ում սարքած խաղալիքներն են առնում իրենց էրեխեքին։ Ստեղ կա բազմազանություն առանց բթացնող բազմության, ամեն դասախոսությունն իրադարձություն է, ամեն նոր սրճարանը՝ երկար սպասված։ Էսօրվա Գյումրիներն էնքան իրական են, որ ես մեկ-մեկ ինքս ինձ երազ եմ թվում։ Նրանք, որ անցյալը մտքում ներկան են բուժում, չեն հավատում, որ հենց նենց մի օր լավ կլինի: Քիչ են խոսում ու կատաղած գործ են անում, չոր ընդհատում են քեզ, երբ կեղծիք են կասկածում Գյումու մասին ասածդ «պուպուշ» խոսքերի մեջ։ Երևանում թվացող զբաղվածության հետ սուրճի համար միշտ կգտնվի կես ժամ — մի ժամ, երբեմն օրվա մեջ մի քանի անգամ: Գյումրիում, ինչքան էլ ամեն բարևից հետո «կոֆեմը խմե՞նք» հարցն ա հնչում, մատնոցբաժակն էրգու բերան բան է, պարապություն չկա մեջը։


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Զբոսանք

Ուտել / խմել Ասեմ, որ իմ խոհուրդներն իմ բնավորության պես կցկտուր են ու հիմնված են իմ պատահականություններով լի փորձ ու փորձանքի վրա։ Եվ այսպես, ուր ուտել: Լիքը տեղ, իրականում։ Ավանդականներից՝ Ձկան ձոր ու «Պոլոզ Մուկուչ», սրանք այսպես ասած experience-ի տեղերն են։ Օրինակ, «Մուկուչում» պատրաստ եղեք հանձնվել ճակատագրին, որովհետև մենյուն պայմանական է (հայատառ-անգլալեզու), իսկ գնացուցակ չկա։ Կա ծյոծը, որ ասում է՝ «հմի կբերեմ» ու վերադառնում է զակուսկիների սկուտեղով, որն անիմաստ է դարձնում մնացած պատվերը։ Հա, մեկ էլ լցնովի գարեջուր խմեք ստեղ, դա ծեսի մաս է։ Մեղրուբույսը, նույն ինքը՝ Herbs & Honey-ն, էն must go սիրուն տեղն է, ուր ապրում են ամենաանդիմադրելի տորթերն ու Շիրակի ֆանտաստիկ մեղրն ու խոտաբույսերը։ Մենյուն շատ առողջ է ու խելացի, կան դետոքս կոկտեյլներ, իրենց սեփական հացը. երևի քաղաքի ամենահարմար տեղն է բուսակերների համար։ Ստեղ նաև կգտնեք ղայֆա՝ գարուց պատրաստված սուրճի պես մի բան։ Էն զիլ վարսավիրանոցից մի քիչ ներքևը՝ Աբովյան փողովի սկզբում, կա «Արեգակը»՝ Հայաստանի առաջին ներառական սրճարանը։ Երբ տեսնես դրսից, կուզես բոլոր հացերն ու կրուասանները քոնը լինեն։ Իզուր չի, որ Արմեն Սարգսյանը միշտ գալիս է արեգակցիներին հյուր։ Նոր ֆենսի տեղերից վերջերս բացված Ֆլորենսը, որը ներսից ու բակի կողմից նաև շատ Instagrammable է (բայց ճարտարապետները քլնգում են, ասում են՝ շենքի պատմական ֆասադը փչացրել են)։ Գյումրեցիները սիրում են Հացատուն պանդոկը. «Լավ պոչի խաշլամա են տալիս»: Եթե դուխներդ հերիքի, ձմռանը էկեք ուտելու քյալլա՝ փուռը դրած կովի գլուխ։ Եթե ոտի վրա մի հավես բան եք ուզում, մտեք Պոնչիկ-մոնչիկ, հերթերից չվախենաք, արագ են բավականին։ Բարակ խրթրխրթան խմորի ներսում կա լիքը օդ ու մի քիչ կրեմ, շատ չեք չաղանա։

12 13

#6(57) 2019

↑ «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարան

← Ավանդական Գյումրվա քյալլան


Նայել Գալուց առաջ արժի ստուգել՝ կա՞ արդյոք նոր ցուցադրություն Ասլամազյան քույրերի պատկերասրահում (կին արվեստագետների միակ պատկերասրահը Հայաստանում), «Բեռլին» հյուրանոցի ցուցասրահում ու «Սթիլ» թանգարանում։ Եթե կա, ուրեմն թույն, եթե չկա էլ, մեկ է՝ մտե՛ք։ Berlin Art Hotel-ի մոտով անցնելուց միշտ մտնում եմ, որ առնեմ մի երկու բացիկ ու չուղարկեմ: Հյուրանոցի հանգստությունն ու հենց շեմից սկսվող art-ն էլի էն փորձառություններից է, որ քայլում ես միջանցքով ու անգիր գիտես որոշ գործերի տեղերը, նայում ես իրանց, ոնց որ հին ծանոթի ու «բարև» ասում, հետո դեմդ դուրս ա գալիս Գոհար Մարտիրոսյանի մեծ կապույտ օվկիանոս տիեզերքը կամ Հրաչ Վարդանյանի՝ խոնավ հողի նման կտավը։

↑ DeGar տատու-ստուդիան

→ Amigo փաբը

Դե կտեսնվենք Է՞լ։ Ասեմ. Հայորդաց տուն ու Մերկուրովի անվան արվեստի դպրոցը, որը, ասում են, Հարավային Կովկասի ամենահին արվեստի դպրոցն է: Ստեղ էրեխեքի նկարներն ու քանդակներն են, որ դեռ չեն գիտակցել իրենց արվեստ լինելը։ Կպած համոզում էի ինձ զինվորնապաստակի նկարը վաճառեն։ Չստացվեց։ Ստեղ տեղը քիչ է, շատ բան չկա անելու, կարողանում ես կենտրոնանալ ու ստեղծագործել՝ Հայորդացի Արտուշն ասեց մի անգամ: Հետո ասեց, Գյումրիում պետք ա անես, իսկ Երևան տանես ցույց տաս: Եթե սաղ տեսել եք ու հոգնած եք ու էլ ուտելու ուժ չունեք, իսկ խմելու գնալը դեռ շատ շուտ է, ինչ ասեմ, գնացեք DeGar տատու ստուդիա, մարդա մի հատ բրուտալ դաջվածք խփեք ու նոր գնացե՛ք Garage կլուբ (եթե բախտներդ բերի Բամբիռենց կլսեք կամ այլ երկնային մարմինների) կամ Amigo՝ առաջին ու ոնց որ թե միակ փաբը Գյումրիում։

Ճանապարհը հրապարակից կայարան երեկոյան ժամերին միշտ քամոտ ու փոշոտ է։ Աչքի ծայրով հասցնում եմ նկատել ծուռումուռ ոտուձեռով մանեկեններին, տիկնիկներին, ձիուկիշուկներին, ռետինե կոշիկների, գերանդիների ու շինանյութի շարանները, մինչև հասնեմ ավտոկայան, վերջին մարշրուտնին հենց նոր գնաց։ Մի քայլ քայլ էն կողմ կես րոպեն մեկ մոնոտոն դիմում է ոչ մեկին. «տա-ա-աքսով Էրևա՜ն… Է-է-էրևա՜ն տաքսով» ու դու խցկվում ես տաքսի, հաջող ես անում հին գնացքի գծերին, գործարանների ու կոմբինատների կմախքներին, չոլերին։ Գյումրին որ սիրում ես, դա երբեք էն շաքարակալած սերը չի. էնքան եմ կատաղել Գյումրիում, գրկաբացի ու սիրունի կողքին տեսել եմ փակն ու մերժողականը: Բայց ամեն անգամ քաղաք մտնելուց շնչառությունս դառնում է անհամբերություն։ Անհամբերություն ու կարոտ։ Գիտեմ, որ, հավանաբար, նոր բան չեմ տեսնի, կախված տարվա եղանակից սառած կամ շոգած կգնամ երկաթգիծ, կանցնեմ Ինտերնացիոնալով, եթե բախտս բերի, կբարևեմ Համլետին ու Հրաչին, կոշիկներիս մեջ կզգամ անվերջ վերանորոգվող փողոցի ավազը, կգնամ Կիրովի փողոց, կնայեմ էն սիրուն կարմիր շենքին, ուր դեռ «վաճառվում է» իմ [ապագա] բնակարանը, կնկարեմ ծաղկած ծառերը, կնկատեմ, որ իմ սիրած սրճարանն ավելի անթերի է դարձել, իսկ սրճարանի երիտասարդ տիրոջ մազերը՝ ավելի սպիտակ։ Ինչ արած, խնդիրները շատ են։ Բայց դա ոչ մի նշանակություն չունի։ Մեկ է, էդ պահերին շատ ուժեղ ուզում եմ լինել։ Լինել ստեղ, Գյումրիում։

Կարինե Արոյան Առնոս Մարտիրոսյան, Մհեր Կարապետյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Ուսումնասիրություն

Ո ՞Վ Է ԳՅՈՒՄՐԵՑԻՆ. ԱՌԱՍՊԵԼՆԵՐ ԵՎ ՓԱՍՏԵՐ Գյումրեցիների մասին կարծրատիպերն այսօր օգտագործվում են որպես բրենդ՝ շեշտելու և ձևավորելու քաղաքային ինքնությունը: Բայց որքանո՞վ են դրանք համապատասխանում իրականությանը, իսկ որքանով՝ իրենց կյանքով ապրող առասպելներ։ Ազգագրագետ, մարդաբան Գայանե Շագոյանը մեկ առ մեկ ուսումնասիրել է գյումրեցիների մասին ամենահայտնի միֆերը՝ փորձելով գտնել այն սոցիալական բաղադրիչը, որը պատճառ է դարձել դրանց ստեղծման համար:

Ի տարբերություն ապարանցիների կամ արցախցիների մասին ձևավորված ընդհանուր պատկերացման՝ գյումրեցու կերպարը շատ բազմազան է. նրանք և՛ միամիտ են, և՛ սրամիտ, և՛ ժլատ, և՛ առատաձեռն: Այս միտումի պատճառը պետք է տեսնել քաղաքի ստեղծման պատմության հիմքերում, երբ Հայաստանի հյուսիսում հավաքվեց հայաբնակ մի քանի քաղաքների բնակչություն: Խորհրդային շրջանում արդեն տեղի ունեցավ Գյումրիում ապրող տարբեր խմբերի համահարթեցումը՝ նախկին էրզրումցու, կարինցու, մշեցու փոխարեն ձևավորվեց գյումրեցու ընդհանուր կերպարը: Եթե խորհրդային տարիներին բանվորի, տաքսու վարորդի, վարսահարդարի, սափրիչի կերպարներ էին շրջանառվում, այսօր արդեն խոսվում է ավանդապաշտ և սրամիտ կերպարի մասին:

14 15

#6(57) 2019

«ԳՅՈՒՄՐԻՆ ԱՎԱՆԴԱՊԱՇՏՆԵՐԻ ՔԱՂԱՔ Է» Ի՞նչ է նշանակում ավանդապահ քաղաք. մի կողմից նկատի ունենք ավանդույթները պաշտողների քաղաք, իսկ մյուս կողմից՝ քաղաքային ավանդույթներ ունեցող մի բնակավայր: Սրանք իրար հակասող կոնցեպտներ են, որովհետև քաղաքը մի տարածք է, որտեղ ավանդույթները քանդվում են: Քաղաքային ավանդույթներ կարող են վերաբերել զուտ քաղաքային միջավայրին բնորոշ նորաստեղծ երևույթներին, որոնք մեկ-երկու անգամ կրկնվելուց հետո, դառնում են ավանդույթ: «Ավանդապաշտը» 19-րդ դարում հիմնականում գյուղական ընտանիքին, պատրիարխալ հասարակությանը բնորոշ վարքերն ու արժեքային համակարգն է: Իսկ արդյո՞ք Գյումրու բնակչությունը պետք է լիներ ավանդապաշտ և այդ ի՞նչ ավանդույթներ էին, որ այս բնակչությունը պետք է պահպաներ: 19-րդ դարում բնակչությունը սկսել է այստեղ կուտակվել՝ կենտրոնում ունենալով փոքր գյուղական համայնք՝ 70 տուն: Սրանց միանում են Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքների բնակիչներ՝ մեծամասամբ նույն սոցիալական խավի՝ առևտրականներ, արհեստավորներ: Ըստ ռուսական հրովարտակի պահանջի՝ նրանք Գյումրու տարբեր հատվածներում թաղամասեր են ստեղծում ՝ հիմնականում ըստ կրոնական պատկանելիության: Իրենց թաղամասերի ներսում նրանք շատ կոնսերվատիվ էին, ինչպես ցանկացած միգրանտ խումբ, որը գետոյացված է ապրում: Սակայն նրանք նաև քաղաքային բնակչություն էին: Ենթադրվում է, որ փոքր գյուղական խումբը, որպես տեղացի, պետք է ունենար դիրքային առավելություն: Եվ ցանկացած միգրանտ, որպես նորեկ, կախվածություն ուներ տեղացու իմացությունից: Այս իրավիճակում, երբ նորեկները պետք է ցույց տան տեղացի բնակչի հանդեպ իրենց առավելությունը, և միևնույն ժամանակ իրենց լոյալությունն այն արժեքային համակարգին, որ կա, ստեղծվում է հանրահռչակված արժեքների մի համակարգ, որտեղ պետք է իշխեն գյուղական հարաբերությունները: Բայց տոկոսային հարաբերությամբ քաղաքի հենց առաջին տարիներին այդ հարաբերակցությունը կտրուկ փոփոխվում է և մնում է քննարկումը՝ թե ինչն է ճիշտ կամ սխալ, իսկ դրան զուգահեռ մարդիկ շարունակում են ապրել իրենց բերած կենցաղով: Ուրեմն կար կարծրատիպ ստեղծելու մի միջավայր և կարծրատիպին քիչ համապատասխանող իրական կյանք: Համարվում է նաև, որ Գյումրու մշակույթը մասկուլին է, քաղաքը՝ ուժեղ տղամարդկանց տարածք: Սակայն իրականությունն այլ է: Խորհրդային Միության վերջին տարիներին քաղաքի ամբողջ ղեկավարությունը կանանց ձեռքին էր: Հարցազրույցներից մեկի ժամանակ Հասմիկ Կիրակոսյանը հիշում է այն տեսարանը, երբ Քաղկոմի նիստի ժամանակ միայն մեկ բաժնի ղեկավար էր տղամարդ, մնացածը կանայք էին: Ավելին՝ քաղաքի առաջին դեմքը Դոնարա Ասքանազովնա Հարությունյանն էր: Ընտանիքում պատկերը նույնպես միանշանակ չէ: Ընտանիքում կամ կանայք են ղեկավարում, կամ էլ անում են դա տղամարդու հետ հավասար պայմաններում: Մի այլ հարց էլ կա. քաղաքի հարաբերությունները հարակից գյուղերի հետ: Երբ հարս է գալիս Գյումրի, դաժան ծաղրի միջոցով նրան սովորեցնում են իրենց քաղաքային բարքերը: Սա դառնում է հասարակական սանկցիա, որի միջոցով մշակույթը հաստատվում է և տարածվում: Հաղորդակցման առումով այս խիստ տպավորության համար էլ Գյումրին անվանում են ավանդապաշտ՝ նկատի ունենալով, որ այստեղ կանոնի խախտում չի ընդունվում:


«ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ԼՈՊԱԶ Է» Ռուս-թուրքական պատերազմի ընթացքում Գյումրին ձևավորվել էր ռուսական կայազորը սպասարկելու համար: Արհեստավորները պետք է վաճառեին իրենց ունակությունները, իրենց ապրանքը: Քաղաքը, կարելի է ասել, վերածված էր մի մեծ շուկայի: Սոցիալական մի բաղադրիչը՝ մարդկանց մասնագիտությունը, շատ կարևոր է: Այնտեղ ապրում էին հիմնականում առևտրականներն և արհեստավորներ: Քաղաքում անընդհատ հնչում էր գովազդը՝ «էստի համեցեքի» միջոցով: Ապրանքը գովազդելու համար պետք է գտնել սրամիտ, գրավող վառ արտահայտություններով ձևակերպումներ: Սա հասնում է կարծրատիպային գլուխգովանության, որը, կարելի է ասել, ավելի շատ մասնագիտական է գուցե, այլ ոչ թե տեղային: Օրինակ, հիմա ցանկացած համակարգիչ սարքող նույն վարքն է ցույց տալիս. երկու ժամ իր գլուխն է գովում, թե ինքն ինչ կարգի բացառիկ մասնագետ է, հետո՝ գալիս փչացնում է ապրանքն ու հեռանում: Ապրանքը վաճառելու ցանկությունը նպաստում է նման կարծրատիպի ստեղծմանը:

«ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԵՆ ԵՎ ՍՏԵՂԾԱՐԱՐ» Ստեղծարարությունն ավելի բնորոշ է քաղաքներին, քանի որ դրանք ստեղծում են ազատականության, անհատականության տարածք: Քաղաքային տարածքում միշտ կա մրցույթ: Հաշվի առնելով, որ Գյումրիում արդեն կուտակված բնակչությունը քաղաքային էր՝ այստեղ այդ հնարավորությունները ստեղծվում են: Կա ուրիշ կարևոր պատճառ ևս. Ցեղասպանությունից հետո Գյումրիում ստեղծված մանկատները, որտեղ սովորեցնում էին հիմնականում ամերիկացի միսիոներները: Աղջիկներին նրանք սովորեցնում էին իրենց պատկերացմամբ տնային տնտեսուհուն վայել բաներ ասեղնագործություն, մուրաբա եփել և այլ «կանացի արհեստներ»: Մանկատներից դուրս եկած աղջիկը պիտի իմանա կարել, ասեղնագործել և դա դառնում է կարևոր կարողություն և իր սոցիալական դիրքը մյուսի նկատմամբ հաստատելու միջոց: Սա դառնում է քաղաքում ընդունված ստանդարտների գաղափարի յուրացում: Մանկատները ստեղծում են նաև ստեղծարարության տարածք, որովհետև դրա միջով անցած կրթություն ստացած մարդկանց մոտ անցումն արհեստից արվեստ շատ բնականոն է ընթանում: Գեղանկարիչների հարուստ ներկապնակը, որ Գյումրին միշտ ունեցել է, շատ հաճախ կապում են նաև Սերգեյ Մերկուրովի անվան հետ, որը Մոսկվայի գեղարվեստի դպրոցի համար ուղարկում էր անհրաժեշտ պարագաներ: Սակայն պարագաներից զատ, շատ ավելի կարևոր էր այդ կարողությունն ինստիտուցիոնալիզացնելու մասին որոշումը: Արդյունքում Գյումրվա նկարչական դպրոցն իսկապես հնչեղ անուններ տվեց:

«ԳՅՈՒՄՐԵՑԻՆ ՍՐԱՄԻՏ Է» Սրամտությունը չափելու գործիք չկա և ասելը, որ այստեղ սրամիտներն ավելի շատ են, քան կողքի գյուղում, անհնարին է, բայց կարող ենք հասկանալ, թե ինչի հաշվին է այդ կերպարը զարգացել: Քաղաքի ստեղծման տարիներին եկվոր քաղաքացին հումորի, հեգնանքի, ծաղրի միջոցով կարողանում էր ցույց տալ իր վերադաս դիրքը դիմացինի հանդեպ, բայց ոչ թե մի բանով, որ ագրեսիայի կբերեր, այլ կատակի միջոցով: Շատերն են ասում, որ ծիծաղն ու ագրեսիան փոխկապակցված են: Ձևավորվում էր մարդկանց հետ շփվելու միջոցը, որովհետև սա այլևս գյուղական միջավայր չէր, որտեղ մարդիկ հազար տարի իրար հետ ապրել են ու իրար ճանաչում են. չեն կարող ասել՝ սա Մկոյի թոռ Ավոն ա, ու դրա փոխարեն ասում են՝ Լոլոն ա, կամ Երկանն ա, այսինքն՝ անուն են կպցնում հիմնված բացառապես արտաքինի վրա: Սա իրար չճանաչող մարդկանց միջոցն է շփվելու: Այսօր հումորը դարձել է քաղաքային պրակտիկա: Դա գյումրեցիների հաղորդակցության միջոցն է: Նրանք հասկանում են, որ դրա մեջ հումոր կա, բայց խոսելու ուրիշ ձև չունեն, ու ստացվում է, որ գոյություն ունի համընդհանուր ծիծաղող քաղաք:

«ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲՌԻ ԵՆ ԵՎ ԿՈՊԻՏ» Սա էլ իր ուրույն բացատրությունն ունի: Կարնո բարբառը «գ»-երի առատությամբ արդեն իսկ կոպիտ է հնչում: Ընկերուհի ունեի՝ Գյումրվա բարբառն անելու համար դեմքին ջղային արտահայտություն էր տալիս և իրեն թվում էր, թե անցել է Գյումրվա բարբառին: Սա այն կերպարն է, որ մարդկանց մոտ ձևավորվում է բարբառի պատճառով: Բացի դրանից, երբ միգրանտները գալիս են, նրանք քիչ ռեսուրսների պայմաններում կարիք ունեն պայքարելու մեկը մյուսի հետ: Երկրորդ քաղաքներին միշտ բնորոշ է հանցագործությունների մեծ թիվ: Այստեղ չկան կենտրոնական քաղաքի վարչական ռեսուրները, որոնք օգտագործում են կառավարելու համար: Երկրորդ քաղաքները թողնված են տեղական էլիտայի հույսին: 20-րդ դարի սկզբում Գյումրիում մոտ 30 ոստիկան էր աշխատում: Բոլոր հարցերն իրար մեջ լուծում էին արհեստավորների համքարությունները: Թաղերի՝ իրար մեջ թշնամությունը շարունակում էր մնալ բավական երկար ժամանակ: Մյուս կողմից՝ սպորտն էլ է իր դերը խաղում: Քաղաքը, որն ունի քիչ ռեսուրսներ, բայց հաջողություն ունի ուժային մարզաձևերում. սա էլ է իր հերթին ամրագրում է այդ «կոպիտ և բռի քաղաքացու» կերպարը:

Լուսինե Ոսկանյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Էքսպատ

ՄՈՒՐՃ ՈՒ ՄԱՆԳԱՂՈՎ ՖԼԱՄԻՆԳՈՆ ԵՎ ՆՈՐ ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ

Երբ չորս տարի առաջ Մարիամ Զաքարյանին գործուղման ուղարկեցին Գյումրի, նա սարսափած էր: Նրա ուղեղում անընդհատ պտտվում էր հարցը, թե ինչու հենց ձմռանը պետք է հայտնվեր այդտեղ: Ընդամենը երկու շաբաթ անց ամեն ինչ սկսեց փոխվել: Այսօր արդեն Մարիամն իր կյանքը Գյումրուց դուրս չի պատկերացնում: Ավելին՝ իտալացի Մաքս Ֆլորիանիի հետ ամուսնությունն ուներ հստակ պայման. ընտանիքն ապրելու է միայն ու միայն Գյումրիում:

16 17

#6(57) 2019

ՄԱՐԻԱՄ. «Ես գտա ինձ Գյումրիում» Ինձ Գյումրի գործուղման ուղարկեց Թումոն: Շատ վախեցած էի: Սկզբում ինձ ոչ մի բան դուր չէր գալիս: Ցուրտ էր, որից ես զզվում եմ: Բայց ինչ-որ պահից ձուլվեցի անդերգրաունդային մթնոլորտին ու անընդհատ ինչ-որ կայֆ բաներ սկսեցի հայտնաբերել: Դրանից հետո անընդհատ ուզում էի գալ Գյումրի: Իսկ երկու տարի առաջ ծանոթացա Մաքսի հետ: Մեզ կապեց այն, որ երկուսս էլ հաստատ ուզում ենք ապրել Գյումրիում: Առաջին բանը, որ ինքն ասաց՝ իտալական անձնագրի համար չենք հանդիպելու, «որովհետև ես մնում եմ Գյումրիում»: Մեր պլաններում չկար հարսանիքը, բայց որոշեցինք անել: Մեզ շատ էին հարցնում ՝ ինչու ենք գնացել Գյումրի, մանավանդ իմ բարեկամները, ազգականները, համոզում էին հետ վերադառնալ Երևան: Հարսանիքի կոնցեպտը հենց դա էր. մենք պետք է բոլորին պատասխանեինք՝ ինչու Գյումրի: Թումոյի իմ ընկերները որոշեցին, որ մեր լոգոն պետք է սարքեն: Դա նեոնային լույսով պատրաստված Ֆլամինգո է, որի կտուցը և վերջույթը հիշեցնում են մուրճ և մանգաղ: Սա խորհրդանշում է իմ սերը կղզիների հանդեպ, և Մաքսի կապվածությունը սովետական գաղափարներին: Մաքսին շատ դուր էին եկել մեր հարսանեկան ավանդույթները: Մտածում էի՝ քանի որ իտալացի է, գաթա, դանակ, մեղր ու նման բաներ չեն լինելու, բայց ինքը մի օր եկավ ու ասաց՝ գիտեի՞ր, որ հայկական ավանդույթներով նման բաներ են նախատեսվում. անելու ենք, չէ՞: Ու ամեն


նում կարոտել իմ ընտանիքի անդամներին, ընկերներին, քանի որ նրանք հաճախ են մեզ այցելում: Ինձ ամբողջովին քաղաքի մաս եմ զգում: Լավ, էս մի բանն էլ պատմեմ։ Ծանր հիվանդ էի: Հիվանդանոցից նոր էի եկել, շատ բարձր ջերմություն ունեի: Անասելի մրսում էի ու վրաս էի գցել իմ բոլոր ձմեռային հագուստները. պիժամայով էի ու վագրի մորթու վերարկուով: Մազերիս վիճակն ուղղակի աղետալի էր: Մեկ էլ լսում եմ Մաքսի ձայնը.«Կներեք, իմ հայերեն շատ վատ, իմ կնիկ իզ քամինգ»: Ես դուրս եկա ու ինձ թվաց, թե արդեն զառանցում եմ, որովհետև դիմացս վարչապետն էր կանգնած: Հարցրեց՝ կներեք էս բա՞ր ա: Մի քանի րոպե հետո միայն հասկացա, որ դա իրականություն է: Նա իսկապես Նիկոլ Փաշինյանն էր: Բայց ինձ թվում է՝ վարչապետը վախեցավ իմ հագուստից ու շատ արագ հեռացավ։

ինչ կատարվեց հայկական ավանդույթների համաձայն։ Հարսանիքը տևեց երեք օր: Ուզում էինք, որ բոլորը Գյումրին տեսնեն մեր ձևով: Ու որոշել էինք, որ հյուրերը պետք է մնան Գյումրիում: 60 հոգի հյուրերի հետ Երևանից գնացքով եկանք Գյումրի, նրանց թվում ՝ մի քանի ընկերներ ու իտալացիներ: Այս ամենը զուռնա-դհոլի ուղեկցությամբ: Ընդհանուր առմամբ, 300 մարդ մասնակցեց: Ամբողջ աշխարհից հյուրեր ունեինք՝ ԱՄՆ, Թայվան, Եգիպտոս: Հարսանիքը շատ կարևոր էր, որովհետև ուզում էինք դրա միջոցով մարդկանց կապել Գյումրիին: Չէինք ուզում, որ Գյումրին դեպրեսիվ կերպարի հետ ասոցացվեր: Մեր բոլոր ընկերները՝ մոտ 200 հոգի, հետո մնացել են: Մեզ համար դա անսպասելի էր, անկեղծ ասած: Իրականում ես Գյումրիում գտա ինձ: Շատերն ասում էին՝ դժվար է լինելու քաղաքի ռիթմին հարմարվելը, որովհետև ես շատ ակտիվ էի, անընդհատ փաբերում ու սրճարաններում էի ժամանակս անցկացնում: Սակայն պարզվեց՝ դա չէ առաջնայինը: Այդ ակտիվ ռիթմն էլ ինձ պետք չէր: Երկուսս էլ մեզ գտել ենք այստեղ: Մենք հայտնաբերեցինք, որ շատ ենք սիրում ճանաչել մարդկանց: Իհարկե, Թումոյում մենք ունեինք մեր ընկերական շրջապատը, մեր միջավայրը, բայց դա կենտրոնացած էր աշխատանքի շուրջ: Այստեղ մենք ամեն օր հյուրեր ենք ունենում, այնքան, որ տեղ չի մնում նստելու, հատակին են նստում: Հրավիրում ենք ընկերներին և ընկերների ընկերներին: Մենք արդեն մեր գործնական նախագծերն ունենք Գյումրիում: Մաքսը մեկ տարվա մեջ հասցրել է 20 ընկեր ընդունել Հայաստանում և ճամփորդել՝ համագործակցելով երթուղային կազմակերպությունների և ուղեկցորդի հետ: Շատ տուրիստների ենք ամեն օր հանդիպում. նրանք ներս են գալիս, զրուցում ենք, խորհուրդ տալիս, թե որտեղ կարելի ա գնալ: Սա սկսեց մոտիվացնել մեզ: Որոշել ենք համադրել դիզայնը և տուրիզմը: Մենք ստեղծել ենք վերնաշապիկներ, պայուսակներ մեր դիզայնով: Արդեն գաղափարներ ունենք մագնիսների համար, հուշանվերային արտադրանքներ համար: Ուզում ենք հուշանվերների խանութ ունենալ, բայց չենք պատրաստվում սահմանափակել մեզ: Մենք ուղղակի ուզում ենք ցուցադրել այն, ինչ անում ենք. երբ ուզենք մեր նկարազարդած բարձերը ներկայացնենք, երբ ուզենք՝ կերամիկան: Մեր փոքրիկ ցուցափեղկը կունենանք: Բացի դա, եթե մեր ընկերները ցանկանան ինչ-որ բան ցուցադրել, մենք կտրամադրենք նրանց այս տարածքն իբրև հարթակ: Ամեն օր նոր գաղափարներ ենք ունենում, և որոշել ենք պարզապես գնալ այդ մտքերի հոսքի հետևից: Կարելի է ասել՝ ոչինչ չեմ կարոտում Երևանից: Նոր բաները շատ են, անելիքներ շատ կան: Անգամ չեմ հասց-

Մաքս. «Ես արդեն գյումրեցի եմ» Առաջին անգամ Հայաստան այցելեցի ութ տարի առաջ՝ ճանապարհորդելիս: Իմ նպատակն էր տեղափոխվել Եվրոպայից, որովհետև ինձ համար անհարմար էր դարձել Իտալիայում ապրելը: Այնտեղ կյանքը շատ արագ է ընթանում: Միակ կարևոր բանը փողն է, հարաբերությունները մարդկանց միջև կործանված են: Իհարկե, ոչ ամբողջ Եվրոպայում, բայց համակարգն այդպիսին է՝ աշխատել, աշխատել, աշխատել: Երեք տարբերակի մասին էի մտածում. Նեպալ, Չեխիա, Հայաստան: Առաջինն իմ ընտանիքից շատ հեռու էր, իսկ մյուսը՝ շատ մոտ էր Իտալիային: Այդ պատճառով ընտրեցի ոսկե միջինը՝ Հայաստանը: Մի քայլ հեռու Ասիայից, մի քայլ՝ Եվրոպայից: Եվ, իհարկե, ես շատ եմ սիրում Կովկասը: 2017 թվականի փետրվարին եկա ու երկու ամիս անցկացրի Երևանում: Հետո տեղափոխվեցի Գյումրի: Ես եկել էի այստեղ տեսնելու, թե ինչ հնարավորություններ կան հաստատվելու համար: Էստեղ հանդիպումն Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիոյի Մոտալտոյի հետ ճակատագրական էր: Նա ինձ առաջարկեց մնալ Գյումրիում և աշխատել իր Villa Kars հյուրանոցի ռեստորանում: Այդպես էլ արեցի: Գյումրու պատմական կենտրոնը ֆանտաստիկ է: Օրինակ, Վրաստանում ամեն ինչ վերանորոգվել է, ինչի հետևանքով կոլորիտը կորել է: Հուսով եմ ՝ դա Գյումրու հետ չի պատահի: Ես կարոտում եմ իմ քաղաքը՝ Արկոն, ընտանիքիս, բայց նպատակ չունեմ վերադառնալու: Այսուհետ միայն արձակուրդների նպատակով եմ գնալու: Ես ավելի հանգիստ եմ ինձ զգում Գյումրիում: Մարդիկ հրաշալի են այստեղ ու ամեն օր ինձ հունից հանում են՝ մի ծայրահեղությունից մյուսը: Ոչինչ արագ չի կատարվում Հայաստանում, հատկապես Գյումրիում: Բայց իրականում ես այնքան շատ եմ սիրում այս մարդկանց, որ ոչինչ, դա կարևոր չէ: Ես ինքս արդեն գյումրեցի եմ:

Լուսինե Ոսկանյան Մհեր Կարապետյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Էքսպատ

Հայացքներով փոխանակվել Գյումրու հետ Երևանում ծնված-մեծացած Դավիթ Ավետիսյանը որոշել է ու գնում է Գյումրի ապրելու: Տեղափոխման ծրագիրը նա կազմել է ընդամենը մեկ ամսում՝ որտեղ ապրել, ինչպես գումար վաստակել, որտեղ ներդրում կատարել: Նահանջի ծրագրեր ևս կան, բայց դրանցից ոչ մեկը Երևան կամ, առհասարակ, Գյումրուց դուրս չի տանում:

Գյումրին դեմք ունի

Առաջին անգամ Գյումրի գնացի 2015 թվականին, բայց դեռ որպես տուրիստ՝ ուղղակի քաղաքը տեսնելու համար: Շատ էր դուրս եկել։ Նույնիսկ Ֆեյսբուքում գրառում էի արել, թե մարդ աշխատանք ունենար, մնար Գյումրիում: Գյումրին դեմք ունի, որի հետ կարողանում ես հայացքներով փոխանակվել: Երևանի աչքերը փակ են կամ ուղղակի չի տեսնում քեզ: Հետո մի անգամ օդանավակայանում էի ու թռիչքից առաջ իմ ապագայի մասին էի մտածում: Պետք է ամուսնանայի ու արդեն երկար ժամանակ տուն էի փնտրում Երևանում, բայց չէի գտնում բնակարանը, թաղամասը, որտեղ կուզեի ապրել. մի տեղ շոգ ա, մի տեղ տրանսպորտ չկա, մի տեղ աղմուկ ա, մի տեղ հոտ ա գալիս: Ու այսպես շարունակ: Ահավոր տխրել ու մտածում էի, որ կյանքում իմ տեղը

18 19

#6(57) 2019

չեմ գտնի Երևանում. որտե՞ղ պիտի ապրեմ, ի՞նչ պիտի անեմ: Ու հանկարծ այդ օրն օդանավակայանում գաղափարը ծագեց. ինչո՞ւ հենց Գյումրի չտեղափոխվեմ:

Տուն բոլորի համար

Գյումրիում տուն գնելու առավելություններից մեկն այն է, որ դրանք անհամեմատ էժան են, թեև վերջին շրջանում սկսել են թանկանալ, ինչը ևս լավատեսական միտում է. նշանակում է՝ շարժ կա, մարդիկ գալիս են այստեղ ապրելու: Վերադարձիս հենց հաջորդ օրը գնացի Գյումրի: Ընկերս, որը նախապես ուսումնասիրել էր, երեք տարբերակ առաջարկեց: Առաջին իսկ տունը տեսնելուց հետո ասացի՝ ես էդ տունը ուզում եմ, վերջ: Անմիջապես կապվեցի տիրոջ հետ ու մտածեցի, որ պետք է գնեմ ու

սարքեմ հյուրատուն և ինձ տուն: Դա երկհարկանի տուն է նորակառույց Ղորղանյան փողոցում, որը կենտրոնից ընդամենը 2-3 րոպե է հեռու գտնվում: Հյուրատուն և փոքրիկ սրճարանը հաջողության դեպքում պլանավորում եմ վերածել մեծ ռեստորանի: Երկուսն էլ նախատեսված են լինելու բոլորի համար, թիրախային խումբ չկա: Դա կլինի և՛ տուրիստների, և՛ գյումրեցիների համար:

Հո դու հիմա՞ր չես

Ընտանիքիս և ընկերներիս արձագանքն այս նորությանը միշտ նույնն է լինում՝ հո դու հիմա՞ր չես: Մտածում են՝ գժվել եմ։ Երևանը՝ մայրաքաղաքը, որտեղ ամեն ինչ կենտրոնացած է, թողնում եմ ու գնում: Իմ արձագանքը նույնպես չի փոխվում. այո՛, ամեն ինչ այստեղ է, բացի ինձնից:


Երևանը շատ սիրուն քաղաք է եղել, բայց անցյալում: Այն նախատեսված չի եղել այսքան շատ մարդու համար: Երևանը ոնց որ շատ սիրուն արարած լինի, ում ուսերին լիքը մարդիկ են հավաքվել, ինչից նրա մեջքը ծռվել է. նա կռացել է: Շատերը պետք է թռչեն, որ նա կարողանա կանգնել կամ քայլել: Էն մարդիկ, որոնք հնարավորություն ունեն աշխատել Երևանից դուրս, պետք է ուղղակի հեռանան: Կնոջս մոտ էլ էր նույն ռեակցիան: Հետո հենց գծագրերը ցույց տվեցի, սենյակների նկարները, անմիջապես հարցրեց՝ ե՞րբ ենք գնում: Ընկերներս էլ հիմա ասում են՝ երբ ես գնալու, որ գանք քո մոտ: Ես էլ ասում եմ՝ ըհը, անունն էլ կդնեմ՝ «հո դու հիմա՞ր չես»: Գյումրի տեղափոխության միակ բացասական կողմը հավանաբար հենց դա է. Երևանում եմ թողնելու իմ ընկերներին: Բայց քանի որ ունենալու եմ հյուրատուն, ընկերներս կգան ինձ հյուր: Ավելին՝ եթե հիմա ինձ այցելելիս փող չեն տալիս, հաջորդ անգամ կվճարե՜ն: Համ

ԸՆՏԱՆԻՔԻՍ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՄԻՇՏ ՆՈՒՅՆՆ Է ԼԻՆՈՒՄ՝ ՀՈ ԴՈՒ ՀԻՄԱ՞Ր ՉԵՍ: ՄՏԱԾՈՒՄ ԵՆ՝ ԳԺՎԵԼ ԵՄ։ ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ, ՈՐՏԵՂ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ Է, ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՈՒ ԳՆՈՒՄ էլ գործընկերներիցս մեկը նույնպես տեղափոխվել է Գյումրի. շատ ուրախ եմ, որ էնտեղ արդեն ընկեր ունեմ: Լավ համայնք կստեղծենք, կգունավորենք քաղաքը: Դեռ հաշվարկների փուլում եմ, մանր-մունր հարցերն եմ լուծում: Եթե անգամ բիզնեսը չաշխատի, ես ամեն դեպքում շարունակելու եմ ապրել Գյումրիում: Իմ մասնագիտության բնույթն այնպիսին է, որ շատ հանգիստ ֆրիլանս կարող եմ աշխատել: Հավես բանի հետևից թռվռալով՝ գնում եմ ուրախ-ուրախ: Ուզում եմ ոչ մեկ չբրդի, չգցի այդ ճանապարհից:

Գյումրին ինձ կանչում է

Արդեն հասցրել եմ նկատել, որ Գյումրիում կա՛մ ծայրահեղ ավանդապաշտ են, կա՛մ ծայրահեղ առաջադեմ: Նրանք լավ ռոք ավանդույթներ ունեն, մարդիկ կան, որ շատ ըմբոստ են:

Ու սրան զուգահեռ ինձ տան սեփականատերը հորդորում էր հանկարծ հարևաններիս չասել պլաններիս մասին՝ «կնավսեն»: Չգիտեի՝ ինչ պատասխանեմ: Բայց ընդհանրապես ես Գյումրին ու գյումրեցիներին սիրում եմ ու հուսով եմ՝ իրենք էլ ինձ կսիրեն ու կընդունեն: Ես չեմ ուզում, որ Գյումրին ասոցացվի երկրաշարժի հետ: Նախատեսում եմ շատ նախագծեր անել, որը կկոտրի այս կարծրացած պատկերացումը Գյումրու մասին: Եթե ունես միտք, գործի՛ր: Այնպես մի՛ արա, որ հետագայում հետ նայես ու մտածես՝ ունեցել եմ միտք, բայց չեմ իրագործել: Եթե ուզում ես քայլել, քայլի՛: Գյումրի տեղափոխության ծրագիրն արդեն երկու ամիս ապրեցնում է ինձ: Գիտեմ՝ հենց սկսեմ իրագործել, ավելի մեծ ուժ է տալու: Գյումրին պետք է զարգանա: Գյումրին ինձ կանչում է:

Լուսինե Ոսկանյան Առնոս Մարտիրոսյան, Դավիթ Ավետիսյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Թանգարան

Մեն օֆ Սթիլ Գյումրիում պարտադիր այցելության թանգարանների պակաս չկա։ Բայց դրանց մեջ հատկապես առանձնանում է «Սթիլ» գրաֆիկայի թանգարանը՝ իր տեսակի մեջ բացառիկ մի վայր, որը Հայաստանի առաջին և Գյումրիում միակ մասնավոր թանգարանն է։ Մենք այցելեցինք քաղաքի կենտրոնում գտնվող պատկերասրահն այն պահին, երբ դրա հիմնադիր Արտուշ Մկրտչյանը պատրաստվում էր հերթական խոշոր ցուցահանդեսին՝ նվիրված հայկական գրաֆիկային։ Խնդրեցինք նրան պատմել, թե ինչպես են գոյանում հավաքածուները և ինչու է նա իր կյանքը նվիրել «Սթիլին»։

20 21

#6(57) 2019


Կոմունալնիկներից մինչև գրաֆիկա

Շենքը գնել ենք արհմիությունից միակ նպատակով՝ տեղավորել թանգարանը։ Երբեք մտքիս ծայրով անգամ չի անցել դարձնել ռեստորան կամ հյուրանոց, չնայած որ առաջարկներ եղել են։ Շենքը կառուցվել է 1928 թվականին՝ Կոմունալնիկների ակումբն է եղել երկար ժամանակ, չնայած մի հատվածը նախախորհրդային կառույց է։ Հիմա առաջին հարկում ներկայացված է գերմանական գրաֆիկա՝ մի ամսագրից վերցրած ավտոմեքենաների գովազդային էջերը։ Պատահաբար գնեցի Փարիզում ու շատ գոհ եմ։ Ամենաշատը գրավեց այն, որ էս բոլոր մեքենաների դիզայնն արել են կանայք, պատկերացնո՞ւմ եք՝ 1927 թվին։ Դրանից տասը տարի հետո ամսագիրը փակվեց, քանի որ հիմնադիրները հրեաներ էին։

Լավ ներդրում

Ես նկարչություն միշտ սիրել եմ, չնայած մասնագիտությամբ ինժեներ եմ։ Երբեմն-երբեմն ինքս էլ նկարում եմ, բայց մարդու ցույց չեմ տալիս, որ վրաս չխնդան։ Մի պահ եղավ, որ կոպերատիվ ունեինք, լավ էլ եկամուտներ էր տալիս, բայց փողն առանձնապես արժեք չուներ՝ աղբի պես գալիս ու գնում էր։ Ու որպեսզի գումարները մի քիչ ավելի ամուր արժեք ստանան, որոշեցի նկարներ առնել, ըստ էության՝ ներդրում արեցի։ Քիչ-քիչ մեծ հավաքածու առաջացավ, էդ ընթացքում մենք էլ սկսեցինք ավելի լավ հասկանալ՝ որն է լավը, որն է որակյալը։ Ցուցադրություն արեցինք Ձիթողցոնց տանը՝ հիշում եմ, նույնիսկ լույս չկար, դվիժոկ էինք միացնում։ Հետո մի քանի ցուցադրություն կազմակերպեցինք դրսում։ Ի վերջո, հասկացա, որ ուզածս հենց սա է, որ հենց թանգարանով եմ ուզում զբաղվել ու վերջ։ Էդ ժամանակ էլ որոշեցի կենտրոնանալ հենց գրաֆիկայի վրա, որը լիարժեք ինքնուրույն արվեստի ճյուղ է, բայց բավական անտեսված է Հայաստանում։

Եվրոպական կենցաղ

Էս մի դահլիճում ցուցադրվելու է եվրոպական գրավյուրաները, օֆորտները։ Հավաքածուն շատ պատահական ձևավորվեց։ Դժբախտ դեպք էր պատահել ընտանիքումս, բայց պիտի մեկնեի Պրագա։ Մեկնեցի, բայց միտքս խառն էր, ոչինչ չէի կարող անել, գնացի զբոսնելու։ Հանդիպեցի գրավյուրաներով մի քանի թերթ, առանց շատ մտածելու առա։ Մի տասը օր հետո էլ Փարիզում՝ Սենի ափին, ֆրանսիական գրավյուրաներ տեսա։ Դրանք էլ գնեցի։ Ու սկսվեց հավաքածուն, որի մեջ հիմա կա վեց հազար թերթ՝ Հայաստանում ավելի մեծը չկա։ Ամենահինը 17-րդ դարի գործ է, 1852-ի գունավոր նմուշներն ամենանորերն են։ Էս դահլիճում էդ վեց հազարից ընտրված է մի շարք, որով ներկայացվում է 17-19-րդ դարերի եվրոպական կենցաղը։


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Թանգարան

Խորհրդային ապակի

Ցուցադրության ամենահիշարժան հատվածն ապակին է՝ հետպատերազմյան տարիներին հատուկ տեխնոլոգիայով ստեղծված նմուշները։ Լիծյո էին անում ու տալիս էին խանութներ, որովհետև Սովետի եվրոպական մասում ահռելի կարիք կար։ Բացի այդ, սրանց վրա աշխատել են սովետական լավագույն դիզայներները։ Ընդհանրապես, հատկապես մինչև 30-ական թվերը սովետական դիզայնը ֆանտաստիկ մի բան էր։ Սրանք հիմնականում Սվերդլովսկում ու Նովոսիբիրսկում էին պատրաստում։ Շատ կարճ ժամանակ է տևել, քանի որ պետք էր էդ պահին լրացնել պակասը։ Երևում է, որ շտապել են՝ անհարթություններ կան, ապակին լավ թափանցիկ չի։ Բայց նաև դրանով են յուրահատուկ։ Եվ, ինչ մեղքս թաքցնեմ, նոստալգիկ զգացողություններ են առաջացնում նրանց մոտ, ովքեր հիշում են խորհրդային տարիները, ինչպես ես։ Մենք տանը, իհարկե, սրանցից ունեինք։ Մայրիկս մի քիչ դժգոհեց, բայց համաձայնվեց տրամադրել ինձ, էդտեղից էլ ամեն ինչ սկսվեց։ Շատ եմ հպարտանում նաև գավաթների շարքով։ Հիմնականում գինու բաժակներ են, որովհետև ես ինքս գինի եմ նախընտրում։ Ապակիների հավաքածուի մեծ մասը ֆոնդում է՝ մոտ երկու հազար կտոր։ Պահելը շատ դժվար է, փոշոտվում է, դժվար է մաքրվում, բայց դե ինչ արած։ Նկարիչ ընկերներիցս մեկն ասաց՝ ապակու վրայի փոշին ազնիվ փոշի է։ Բայց, մեր մեջ ասած, ազնիվը գինին է, սա փնթիություն է արդեն։

Խորհրդային կինոպլակատներ

Երկրորդ հարկի մի սրահում կլինի սովետական կենցաղին նվիրված ցուցադրություն՝ 30-50-ականների կինոյի պաստառներ ու ապակի։ Մի ամբողջ հսկա պետություն, որը էլ գոյություն չունի, բայց դեռ կարելի է տեսնել նրա արձագանքն էստեղ՝ Գյումրիում։ Շատ բաներ գնում եմ Թիֆլիսից, էնտեղ, ի տարբերություն Հայաստանի, վաղ Սովետի հավաքակչական նմուշներ շատ կան։ Անտիկվարիատի շուկա կա, կոչվում է Սուխոյ մոստ. սովորության համաձայն պտտվում էի, մեկ էլ լսեցի՝ «Բատոնո Արտուշ, պլակատ եմ ծախում, կառնե՞ս»։ Դե ինձ էնտեղ արդեն լավ ճանաչում են։ Բայց ասեցի՝ այ մարդ, էնքան հավաքածու ունեմ, էլ տեղ չունեմ։ Ասեց՝ 500 դոլար տուր, 100 հատ պլակատ տամ։ Ու հետևից գալի՜ս ա Զուրան, հանգիստ չի թողնում։ Էնքան որ պոկ գա, ասեցի՝ 50 դոլար կտամ, ավել չեմ տա։ Ասեց՝ 60-ով կտամ։ Առա, հետո ուրիշները գտա, հիմա մոտ 300 հատ կա։ Սրանք պահելն է շատ դժվար, որովհետև թուղթը մաշվում է, առանց դրա էլ անորակ սովետական նյութ է։ Ամեն պատից կախելը մի պատմություն է դառնում։ Երկար մտածում էինք, հետո որոշեցինք պատից կախել իր հին ձևով՝ հնեցված, Սովետական Միության պես ժանգոտած կնոպկաներով փակցնում ենք պատից, ոնց որ իր ժամանակին էր լինում։

22 23

#6(57) 2019


Նախագահն ու այլ այցելուները

Դրանով հավաքածուն նմանվում է Գալուստ Գյուլբենկյանի հավաքածուին. նա էլ փնտրում էր ոչ թե հանրության տեսանկյունից կարևոր աշխատանքները, այլ նրանք, որ հենց իր դուրն են գալիս։ Ես էլ եմ էդպես անում, հավաքում եմ այն, ինչ իմ սրտով է, թեկուզ շատ մարդկանց կարող է տարօրինակ թվալ։ Բայց փորձը ցույց տվեց, որ էդ մոտեցումը գրավիչ է, իզուր չի, որ նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի անգամ մեզ հյուր է եկել։ Իսկ ընդհանրապես տուրիստներն են շատ գալիս՝ Երևանից, արտերկրից։ Լեննագանցիներն էլ, իհարկե։ Օրինակ՝ վերջերս իտալական արվեստի ցուցահանդեսին մեծ հետաքրքրությամբ գալիս էին տեղացիները։

Հայկական գրաֆիկա

Մի քանի ժամից պիտի էս նկարները սկսենք կախել պատերից, որ ամսի 25-ին ցուցահանդեսը ներկայացնենք։ Էս շարքում ամենահին գործը կնոջս տատիկի նկարն է, ով ստեղծագործել է Եգիպտոսում՝ Ալեքսանդրիայում, անցյալ դարի սկզբին։ Ափսոս, որ ընդամենը երեք աշխատանք է պահպանվել, շատ շնորհքով նկարիչ էր։ Կոջոյան կա, Վռամշապուհ Շաքարյան, ամերիկահայ Ռուբեն Մակյան, որի գործերից շատ քչերը կան Հայաստանում։ Վահագն Համալբաշյանի գործերը կան՝ ինքն է նվիրել, իր հայրիկի գործերն էլ։ Այսինքն՝ հայկական գրաֆիկայի շատ ներկայացուցչական շարք է ստացվել։

Թանգարանի ու քաղաքի ապագան

Թանգարան պահելը թանկ հաճույք է։ Յոլա գնալու համար մեծ ծախսեր են պետք, նյութեր են պետք։ Երբ թանգարանը դադարում է նոր նմուշներ ձեռք բերել, սկսում է մեռնել։ Մեզ շատ են նվիրում նկարիչները, դա նշանակում է, որ պրոֆեսիոնալ հանրությունը մեր աշխատանքը գնահատում է։ Շատ ուրախ եմ, որ հին քաղաքի վերածնունդն է սկսվել։ Լավ կլիներ նկարիչներ գային էստեղ իրենց արվեստանոցներն ունենային, հետն էլ՝ փոքրիկ պատկերասրահներ, գարեջրատներ բացվեին, հայկական երաժշտություն հնչեր։ Միջավայրը շատ կարևոր է։ Մաքուր, սիրուն փողոցում արևածաղիկ չես չրթի ու ծխախոտ չես գցի։ Դրան զուգահեռ մարդիկ պիտի փոխվեն՝ տաքսիստը, մատուցողը, բոլորը։ Գյումրին մենակ շենքերը չեն, իհարկե, բոլորս ենք։

Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան «Սթիլ» գրաֆիկայի թանգարան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Արվեստ

ՔՈՒՅՐԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ Գյումրեցի նկարչուհի, արվեստաբան և էքսկուրսավար Գոհար Սմոյանը պատմում է Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի անասելի կարևորության (նրանց թանգարանը միակն է Հայաստանում, որ նվիրված է բացառապես կին արվեստագետներին), ինչպես նաև 21-րդ դարի Գյումրիում կին արվեստագետ լինելու մասին։

Ինձ միշտ հետաքրքրել է ոչ թե քույրերի բուն արվեստը, այլ կին արվեստագետ լինելու, մնալու և չկորելու փաստը, քանզի հիմա էլ այդ հարցում մենք՝ հայերս, նորից, ցավոք, պատրիարխալ ընկալում ունենք տարբեր ոլորտների մասնագետների նկատմամբ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ ճանապարհ են անցել Մարիամն ու Երանուհին։ Նրանք էլ հայրիշխանական հասարակության զավակներ էին: Ու քույրերը՝ հատկապես Մարիամը, պետք է ձգտեին ապացուցել, որ ավանդապաշտ Ալեքսանդրապոլի կանայք կարող են հաղթահարել ոչ միայն հասարակության, այլև արվեստի մեջ մինչև այսօր գերակա պատրիարխատի միտումը: Սա է դարձել քույրերի արվեստի առանցքներից մեկը:

Դժվար կյանք, վառ արվեստ

Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերը ծնվել են Կարսի նահանգի Բաշ-Շիրակ (ժամանակակից անվանումը՝ Երազգավորս) գյուղում: Ասլամազյան քույրերի հայրը մեծահարուստ ջրաղացպան էր, ճանապարհորդած մարդ, ինչի շնորհիվ առավել առաջադեմ հայացքների կրող էր: Այս փաստը բավական մեծ ազդեցություն է ունեցել Մարիամի և Երանուհու դաստիարակության ու հետագա կարիերայի վրա: Գոհար Սմոյան

24 25

#6(57) 2019


← Երանուհի Ասլամազյան

→ Մարիամ Ասլամազյան

Լինելով արտոնյալ ընտանիքի զավակներ՝ քույրերը հնարավորություն են ունեցել կրթություն ստանալ Ալեքսանդրապոլի նկարչական ստուդիայում, իսկ հետո՝ Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (ներկայիս Փանոս Թերլեմեզյան անվան գեղարվեստի պետական քոլեջում): Հետագայում իրենց կրթությունը հնարավորություն են ունեցել շարունակել Մոսկվայում ու Լենինգրադում: Չնայած նախկին կուլակի աղջիկներ լինելուն, Մարիամն ու Երանուհին արագ ընդունեցին սոցիալիստական գաղափարախոսությունն ու ընդունվեցին ԽՍՀՄ ղեկավարության կողմից: Ասլամազյանների օգտին էր աշխատում նաև իրենց սեռը. հովանավորելով նրանց առաջխաղացումը՝ ԽՍՀՄ-ը կարողանում էր ցույց տալ, թե գենդերային հավասարության իրենց մոդելն աշխատում է: Բարենպաստ քաղաքական ու սոցիալական պայմանները հնարավորություն տվեցին քույրերին պահպանել իրենց արտոնյալ դիրքը: Հետհեղափոխական ռուսական հասարակությունը հայկականից խիստ տարբերվող մտածելակերպ ուներ, հատկապես կանանց հասարակության մեջ դերի ընկալման առումով, ինչն անշուշտ ազդել է Ասլամազյան քույրերի արվեստում կնոջ պատկերման վրա:

Ասլամազյաններն ապրել են շատ բարդ ժամանակ, Ռուսական կայսրության անկում ու Հոկտեմբերյան հեղափոխություն, կուլակաթափություն, Ստալինյան բռնություններ, Երկրորդ համաշխարհային պատերազմ՝ իրադարձություններ, որոնք անճանաչելիորեն փոխել են աշխարհը: Ասլամազյան քույրերի արվեստը մարմնավորում է փոփոխությունը: Եթե առավել վաղ շրջանում նկարչուհիները սոցռեալիզմի տիպիկ ներկայացուցիչներ են, ապա ուշ շրջանում, կարծես որպես բողոք սովետական «երկաթաբետոնե» էսթետիկայի դեմ, սկսում են գերակշռել օրիենտալիզմը, էկզոտիկան ու էթնոգրաֆիկ նորաոճությունը: Հայկական արվեստում այս ուղղության հիմնադիրներից է Մարտիրոս Սարյանը, որի ազդեցությունը զգալի է նաև Ասլամազյանների արվեստի մեջ:


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Արվեստ

Վերադարձ

Ասլամազյան քույրերը թե՛ ստեղծագործելիս, թե՛ ճանապարհորդելիս գրեթե միշտ միասին են եղել: Հաճախ ասվում է, որ նրանք մեկը մյուսին լրացնում են: Իհարկե, Մարիամի արվեստը սովորաբար դոմինանտ է, ու նա Երանուհուն թողնում է ստվերում: Ու, բնականաբար, սա բերել է որոշակի լարվածության քույրերի միջև: Ինչևէ, Երանուհին էլ է եղել ուժեղ անհատականություն ու չի դարձել քրոջ կրկնօրինակը՝ պահպանելով իր ձեռագրային առանձնահատկությունը: Եվ վերջապես, նրանք միասին վերադարձան իրենց հայրենի քաղաք՝ համատեղ թանգարան բացելու համար. 1987 թվականին Ասլամազյան քույրերն այցելել են Լենինական ու քաղաքի ղեկավարության հետ համաձայնության եկել՝ պատկերասրահ բացել ու քաղաքին նվիրաբերել իրենց 620 աշխատանքներ: Ցավոք՝ 1988-ի երկրաշարժի պատճառով պատկերասրահը չի գործել մինչև 2004 թիվը: Արդյոք ո՞րն էր պատճառը, որ քույրերն իրենց բնօրինակ աշխատանքների ամենաամբողջական հավաքածուն նվիրատվություն արեցին Գյումրի քաղաքին, չնայած կարող էին դա անել Մոսկվայում, Լենինգրադում կամ Երևանում. ծննդավա՞յրն էր, թե՞ ուրիշ պատճառներ կային՝ դժվար է ասել: Բայց արդյունքում ավանդապահ Գյումրիում, որտեղ կինը տղամարդու կողմից «օսնավանի» է համարվում մայրական գործառույթների կոնտեքստում հիմնականում, պատկերասրահ բացելը ճիշտ տեղում ճիշտ ռազմավարություն էր: Ասլամազյան քույրերը դիվանագետ կանայք են եղել, իմացել են՝ ինչ, որտեղ, երբ: Իրենց այդ որոշման շնորհիվ հայ կերպարվեստի պատմության մեջ Գյումրին դարձել է միակ քաղաքը, որտեղ պետական մակարդակով ցուցադրվում են միայն կին արվեստագետների աշխատանքներ: Ու չնայած մինչև 2000-ականները Ասլամազյանների արվեստն ընկալվում էր միայն հայրենասիրական-թեմատիկ «տանձ-խնձոր», «գեղեցիկ հայուհի» ու «Հայաստանի սար ու ձոր» կոնտեքստում, մարդիկ սկսել են նկատել, որ «տանձն ու խնձորը» կոդային տողատակեր ունեն: Հատկապես ուշադրություն

→ Թանգարանի կերամիկական հավաքածուից

← Հայրենական պատերազմի ժամանակ ստեղծած պրոպագանդիստական պաստառ

26 27

#6(57) 2019


Մերի Ասատրյան

են դարձնում հայ կնոջ կերպարի ընկալմանը նկարչուհիների կողմից: Աշխատելով Ասլամազյան քույրերի պատկերասրահում՝ ես թե՛ տեխնիկապես, թե՛ բովանդակային առումով վերանայում եմ քույրերի աշխատանքները՝ փորձելով հասկանալ դրանց հետևում կանգնած կնոջ ասելիքը: Ինքս ինձ նույնիսկ պատգամել եմ հատկապես փոքր տարիքի աղջիկ այցելուներին սովորեցնել, թե ինչպես ճիշտ մտածել, ինչպես ճիշտ ընկալել նկարները, ինչպես ոգեշնչվել Մարիամի օրինակով, որպեսզի իրենց մեջ դաստիարակվի ուժ, կամք և ինքնավստահություն: Որպես էքսկուրսավար ինձ հաճախ հարցնում են, արդյոք Ասլամազյանների նկարներում կնոջ մարմնի նկատմամբ վերաբերմունքը՝ ուժեղ, հյութեղ, ջլապինդ կանանց պատկերումը, նշան է, որ քույրերը լեսբի են եղել: Բայց

↓ Երանուհու կերամիկական թեյնիկների շարքը

↓ Կերամիկայի կուրսեր թանգարանում

կնոջ պատկերումը դեռևս չի նշանակում առնական հայացքով զննել կնոջը։ Ես ինքս նկարիչ-արվեստաբան եմ և հասկանում եմ նկարիչների համար, անկախ սեռային պատկանելությունից, ավելի գրավիչ է նկարել կնոջը։ Մարիամի ջլապինդ, ուժեղ կանանց պատկերումը ինչ-որ առումով Մարիամի ընդվզումն է հայրիշխանական հասարակությանը. ուժեղ, բնական կանայք՝ վառ արտահայտված՝ անգամ գրոտեսկին հասնող դիմագծերով ավելի են շեշտում արևելցի կնոջ, հայ կնոջ դերի կարևորությունը։ Իզուր չէ, որ պատկերել է բաշ-ապարանցի հայուհուն, զանգեզուրի հայուհուն՝ այսինքն ուժեղ, մարտնչող կանանց։ Իհարկե լինելով էսթետ, իր ծագումը հաշվի առնելով՝ չէր կարող Խորհրդային Միության ժամանակ ընդունված մուժիկ-կնոջ կերպար պատկերել, ինչը տարածված էր սոցռեալիզմի ժամանակ։

Ես կին եմ և ստեղծագործում եմ

Իմ արվեստը չի բխում մեր իմացած ցարական շրջանի Գյումրու՝ բոլորի կողմից սիրված մեծահարուստների պատվերով իրականաց-

րած ճաշակով, բայց և գլամուր արվեստից։ Ես այդ ոճի կրողն ու շարունակողը չեմ, որքան էլ որ այսօր զբոսաշրջիկին հենց դա է դուր գալիս։ Ինձ համար իմ քաղաքի ու երկրի արվեստի ազգայինն այդ իսկ ժամանակաշրջանի կոլորիտն է՝ խնդիրներով հանդերձ։ Ես 90-ականներից հետոյի միջավայրի արդյունք եմ, ուստի իմ արվեստն էլ այդ ժամանակն է ֆիքսում՝ հետերկրաշարժ, սոցիալ-հոգեբանական բարդույթներ, տնտեսական ճգնաժամ, մարդու իրավունքի և բարոյականության ընկալման խնդիրներ և այլն։ Ֆեմինիզմի մասին չպետք է «պատմել» արվեստում, կամ լացկանություն դրսևորել հասարակության մեջ։ Ես կին եմ, ապրում եմ, ստեղծագործում եմ՝ ուրեմն բարձրաձայնում եմ, որ կամ իմ ապրելակերպով և գործառույթներով և չեմ փորձում համեմատվել տղամարդու հետ. եթե արվեստը թույլ է, դա սեռի խնդիր չէ, այլ պակաս շնորհքի կամ նվիրվածության։ Գյումրին իր պարադոքսներով, հարուստ իրականությամբ արվեստագետի համար «մուրազ» է, ոգեշնչման աղբյուր: Խնդիրները գաղափարապես օգնում են արվեստագետին

զարգացնել ստեղծագործական միտքը: Օգնում են չկոտրվել՝ հաղթահարելով կենցաղավարությունը, քանի որ կին արվեստագետի աշխատանքն ավելի քիչ է արժանանում իրական, լուրջ քաջալերման, քան տղամարդ արվեստագետինը: Վստահ եմ՝ տարիներ առաջ Գյումրին նույն կերպ օգնել է նաև Ասլամազյան քույրերին։

Գոհար Սմոյան Առնոս Մարտիրոսյան Ասլամազյան քույրերի թանգարան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Սոցիալական բիզնես

Մեղր, բույսեր և պայծառ ապագա Մեկ տարի առաջ Գյումրու կենտրոնում բացվեց Herbs and Honey («Բույս ու մեղր») սրճարանը, որն արդեն հասցրել է դառնալ քաղաքի ամենասիրված հանդիպման կետերից մեկը: Մեր թիմն էլ՝ Գյումրի հասնելուն պես, առաջինը գնաց հենց այնտեղ: Բայց ինչպես Գյումրին ավելին է, քան պարզապես քաղաք, սա էլ ավելին է, քան պարզապես հավես սրճարան. Herbs and Honey-ի պատմության և քաղաքում տուրիզմի ապագայի մասին խոսեցինք սրճարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանի հետ: Ոչ միայն տուրիստների համար

35՝ հենց այսքան տեսակի խոտաբույսերի խառնուրդներից պատրաստված թեյեր կարելի է գտնել Herbs and Honey-ում: Բացի թեյերից, սրճարանն ունի շատ առանձնահատուկ խոհանոց: Օրինակ՝ ձմռանն այստեղ կարելի է փորձել շվեյցարական ավանդական ֆոնդյուն և ռակլետը, բայց պատրաստված հայկական պանրով: Մինչ այս նմանատիպ վայր քաղաքում չի եղել: Իր ոճով և մթնոլորտով եվրոպական անկյուն հիշեցնող այս վայրը նոր դինամիկա ստեղծեց քաղաքում: Բայց սրճարանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ սպասքից սկսած և մեղրով վերջացրած ամեն ինչը պատրաստված է Հայաստանում: «Սոցիալական ձեռնարկատիրության գաղափարով եմ առաջնորդվում, ուզում եմ նպաստել փոքր բիզնեսի զարգացմանը՝ աշխատելով փոքր ընկերությունների և անհատների հետ, — պատմում է Արտուշը, — մեղրը մեկից, խոտաբույսերը՝ մյուսից, անգամ սրճարանում օգտագործվող սպասքն իմ դիզայնով Վանաձորից մի ընտանիք է պատրաստում»։ Եվ իրոք, ողջ կահույքը՝ աթոռները, սեղանները, լուսամփոփները, անգամ պատերին նկարված ծաղիկները՝ բոլորը ձեռքի աշխատանքներ են, օրիգինալ գաղափարներ՝ կատարված հայ վարպետների կողմից: Գյումրեցիների կողմից վայրը շատ է սիրվել, սակայն, Արտուշի խոսքով, դեռ կան մարդիկ, ովքեր պատրաստ չեն նման վայրի: Մտածում են՝ թանկ կլինի, բոլորի համար չէ, ինչն իրականության հետ կապ չունի: Երևանից են շատ գալիս, նաև զբոսաշրջիկների են հաճախ հյուրընկալում։ «Ամեն դեպքում, յուրաքանչյուր բիզնեսի համար ամենակարևորը տեղացի սպառողն է, դրա համար շատ պետք է աշխատենք: Սեզոնին տուրիստներ շատ են գնում-գալիս, բայց դիմացը ձմեռ է, չես կարող ասել՝ ինչ կլինի»։

28 29

#6(57) 2019


Հայրենադարձություն

Բոլորը հարցնում են, թե ինչպես Արտուշը, թողնելով իր հանգիստ կյանքը Շվեյցարիայում, որոշեց վերադառնալ Գյումրի։ «Սա իմ առաջին բիզնեսն է, և իրոք կտրուկ փոփոխություններով եմ անցել՝ ՇվեյցարիաԳյումրի, հանգիստ կյանք՝ 9-ից 6-ը գործի գնալով, իսկ այսօր՝ 8-ից գործի, 11-12-ին վերջացնել, բայց այս ամենը անում եմ մեծագույն հաճույքով», — պատմում է նա։ Արտուշը 26 տարեկանում է մեկնել Շվեյցարիա: Այնտեղ մեկ տարի սովորելուց հետո ժամանակավոր աշխատանքի է ընդունվել, բայց այդ ժամանակավորը դարձել է 18 տարի: «Ծնվել, մեծացել եմ Գյումրում, բայց իմ կեսն այնուհանդերձ շվեյցարացի է, ինչով հպարտ եմ, քանի որ դա ինձ հարստացրել է, — պատմում է նա, — հայկական էմոցիոնալ կապը պատմության ու մշակույթի հետ իմ մեջ համադրվել է շվեյցարական կարգապահության հետ»։ Իր համար վերադառնալու առաջին և հիմնական պատճառը սերն էր դեպի Հայաստանը և Գյումրին: Երկրորդ պատճառն այն էր, որ նա արդեն լճացել էր Շվեյցարիայիում, թե՛ հոգեպես, թե՛ ինտելեկտուալ տեսանկյունից սնուցման աղբյուր չէր կարողանում գտնել: «Հայաստանում հակառակն է: Այստեղ ոգեշնչվում եմ, հայրենիքս ինձ համար զարգանալու և ստեղծելու աղբյուր է»։ Հատկապես Շվեյցարիայից հետո նրա աչքին շատ էր ընկնում երկրի հարուստ բնությունը, բայց աղքատության մեջ ապրող բնակիչները: Այդպես, մոտ ութ տարի առաջ սկսեց հետաքրքրվել Հայաստանի բնապահպանական հարցերով: Այդ ժամանակ ընկերների հետ Թեղուտի համար էին պայքարում: «Մի պահ ինչ-որ բան փոխվեց իմ մեջ և հասկացա, որ դա ոչնիչի չի բերում», — հիշում է Արտուշը: Այդպես, դրսի մի քանի ընկերների հետ կապվեցին այստեղ Թեղուտի հարցով պայքարող երիտասարդների հետ, օգնություն առաջարկեցին: Արդեն այդ ժամանակ հասկանում էին, որ պետք է կառուցողական լինել, բողոքելու փոխարեն տեղացիներին այլընտրանք տրամադրել: Ի վերջո, գյուղացիներին առաջարկեցին տանել և վաճառել իրենց մեղրը Երևանում, որ իրենք ստիպված չլինեն հանքում աշխատել: Այդ ամենը արվում էր կամավորական հիմքերով, վաճառում էին իրենց համար, գումարը բերում տալիս հենց իրենց: Սրճարանի անվանման մեղրը հենց այդտեղից է եկել: «Ռոմանտիկ կամավորներ էինք, հետո դե Թեղուտը հանք դառավ, բայց ես չհանձնվեցի», — հիշում է Արտուշը: Այն ժամանակ դեռ արտերկրում էր ապրում և մեկ անգամ, երբ այցելեց Աշոցք, տեսավ այդ գեղեցիկ բնությունը, միանգամից մտքին եկավ, որ կարելի է տեղացիներին ասել, որ խոտաբույսեր հավաքեն, իսկ իրենք փաթեթավորեն, տանեն Շվեյցարիա և համայնքում վաճառեն, գումարն էլ ուղարկեն Հայաստան: Այդպես երկու ընտանիքների հետ սկսեցին աշխատել՝ արտահանելով մեղրն ու խոտաբույսերը դեպի Ժնև: Այստեղից էլ ծնվեց սրճարանի անվանման երկրորդ բառը՝ բույսը: Ի վերջո, Արտուշն ամեն ինչ թողեց ու եկավ Հայաստան, մոտ մեկ տարի աշխատեց սրճարանի նախագծի վրա և 2018-ին բացվեց Herbs and Honey-ն:

Մակրո մտածողություն

Գյումրին շատ մեծ ներուժ ունի, և վերջերս բոլորը սկսել են դա նկատել, բայց Արտուշի համոզմամբ, միևնույն է, պետք է պայմաններ ստեղծվեն: «Տուրիստը ինչքան էլ էկզոտիկա սիրի՝ հարմարավետություն ևս սիրում է: Այսինքն, մենք ունենք ենթակառուցվածքային մեծ խնդիր, — նշում է նա, — օդանավակայան, ավտոկայան, կայարան, երկաթգծեր, պետական մակարդակով այս հարցերը աչքաթող են արվում»։ Այս մասին նա անգամ ասել է վարչապետին, երբ իր Գյումրի այցի ժամանակ նա հյուրընկալվել էր սրճարանում։ Արտուշը վստահ է, որ մեզ պարզապես բիզնես մտածողություն է պակասում: Այսօր, օրինակ, արդեն կարող էր օրը 5-6 անգամ գնացք գնալգալ Գյումրի։ Այլևս ոչ մի արգելք չկա, բայց, միևնույն է, այդ խնդիրները առ այսօր կան: «Պետք է նախ և առաջ երկիրը զարգացնել, քանի որ առանց մակրո միջավայրի լավացման, փոքր բիզնեսները միկրո միջավայրում չեն դիմանա, իսկ դրա համար պետք է մեծ մտածել, մեծ գործել, առավոտից երեկո աշխատել»։

Որտեղի՞ց գիտեիր

Արտուշին ժամանակին շատ էին ասում՝ գնա Երևան, այստեղ աղքատություն է, իսկ նա ասում էր, որ հենց դրա համար է պետք հենց այստեղ գործունեություն ծավալել: «Երևանն արդեն որոշակի կողմից լճացել է, այնտեղ արդեն ամեն ինչ կա, իսկ Գյումրիում ես մեծ պոտենցիալ էի տեսնում, — հիշում է նա, — դեռ տարիներ առաջ, մտածում էի, որ զարգացումն այլընտրանք չունի այստեղ»։ Երբ Ռուսթավելի փողոցը դեռ քարուքանդ էր, իր հին ընկերներից մեկն այնտեղ տուն էր վաճառում: Արտուշն իր մանկության շատ օրեր էր այդ տանն անցկացրել, և մտածում էր, թե ինչ ափսոս է, որ վաճառվի: Այդպես որոշեց այն գնել: «Բոլորը՝ ընտանիքս, նույնիսկ վաճառող ընկերս, ինձ այդ մտքից հետ էին փորձում պահել, բայց մեկ տարի անցավ գնելուցս հետո, Կարեն Կարապետյանը որոշեց այդ փողոցը վերականգնել, և այդ նույն մարդիկ, ովքեր ինձ ասում էին գործ չունես, հիմա ասում էին, որտեղի՞ց գիտեիր։» Այդ տանը մտածում է մի նոր բան սկսել ու հաստատ կսկսի:

Մարգարիտ Միրզոյան Առնոս Մարտիրոսյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Հյուրընկալություն

Բեռլինի պատերը Ինչպե՞ս ցուրտումութ 95 թվականին Բեռլինի բնակչության հանգանակության շնորհիվ բացվեց հետխորհրդային Գյումրու առաջին հյուրանոցը, որը հիմա ավելի շատ արվեստի ցուցասրահ է։ Պատմում է հիմնադիր Ալեքսան Տեր-Մինասյանը։

Առաջին հյուրանոցն ենք եղել հետերկրաշարժյան Գյումրիում, 95 թվականին բացվեցինք։ Ինչո՞ւ «Բեռլին»: Մենք կատակում ենք, որ Բեռլին քաղաքի անունը դրել են մեր հյուրանոցի անունով: Իրականում սա Բեռլինի ազգաբնակչության նվերն է և ի շնորհակալություն նրանց է անվանակոչվել: Շենքը շատ դժվար էր այդ տարիներին պահպանել: Էդ Ժամանակ մենք ընդամենը երկու ժամ էլեկտրաէներգիա ունեինք: Էդ պայմաններում ամենակարևորն էր ստացած նվերը պարզապես պահպանել: Մենք միշտ կատակում էինք, որ հյուրանոց պետք է բացել շենքի այս հատվածում, բայց ցածրաձայն, որովհետև հյուրանոցը սովետական շրջանում լավ անուն չուներ: Հոթելը համեմատվում էր բորդելի հետ՝ համարյա նույն հնչողությունն ուներ: Դրա համար այդ մասին մենք իրար մեջ վախվորած էինք խոսում: Հետո որ ավելի լավ հնչի, անունը դրեցինք «գեսթ հաուզ»:

***

1995 թվականին սկսեցինք հյուրանոցային մահճակալներով, հետո Գերմանիայի Կարմիր խաչը նորից օգնեց, և մենք կահավորեցինք:

1996 թվականին պաշտոնապես գրանցվեցինք որպես հյուրանոց: Շատ երկար ժամանակ մարզում գրանցված միակ հյուրանոցն ենք եղել: Մեր պատմության առաջին մասը շատ դժվար էր, որովհետև հյուրանոցը երկար ժամանակ քաղաքի միակ լուսավոր կետն էր: Բոլոր հարևաններին փորձում էինք աջակցել, ովքեր որ ծնունդ կամ ուրախություն ունեին, մեզ մոտ էին գալիս, ու այդպես հասանք մեր հարաբերական հանդարտ վիճակին: 1996 թվականին գաղափար եղավ հյուրանոցի միջանցքները սարքել պատկերասրահ։ Մինչև հիմա էնտեղ ցուցադրություններ ենք կազմակերպում: Դա շատ կարևոր պահ է, որովհետև Գյումրիում մինչև հիմա շատ քիչ ցուցասրահներ կան, մշակութային համարվող քաղաքին դա ընդհանրապես չի բավարարում։ Մենք փորձել ենք այդ բացն ինչ–որ կերպ լրացնել: Հետո միջանցքները չբավարարեցին, կամաց-կամաց մտանք սենյակներ: Դրանք էլ էնքան քիչ են, որ նույնիսկ առաստաղներն ենք օգտագործել: Հետո դարձավ սկզբունք, որ եթե կա պատ, այն պետք է արվեստի համար լինի: Մենք նկարիչներ ունենք, որ երկրորդ տեղ չեն աշխատում, միայն նկարիչ են, բայց մեր ցուցադրությունների և վաճառքի կազմակերպման շնորհիվ մինչև հիմա մնացել են քաղաքում: Նրանք շատ լավ նկարիչներ են, որոնք պատիվ կբերեն անգամ արվեստի կենտրոն քաղաքներին: Մոտ 20 արվեստագետների հետ ենք աշխատում: Առհասարակ, «Բեռլինը» ոչ թե կտավներով զարդարված հյուրանոց է, այլ հյուրանոց է՝ պատկերասրահի մեջ: Հենց էդպես էլ կա: Մենք ավելի շատ պատկերասրահ ենք, քան հյուրանոց: Ձեռքի հետ հյուրանոց ենք, բայց հիմնական իմաստն արվեստն է։

***

«Բեռլինը» ներդրումների կարիք ունի։ Օրինակ՝ մեր կահույքը 1995 թվականից նույնն է: Փորձում ենք ցուցադրությունների միջոցով այդ բացը լրացնել: Մենք ասում ենք՝ նկարները կախել ենք պատերին, որ ներքև՝ հնամաշ գորգին նայելու ժամանակ չունենաք: Իրականությունն այն է, որ մենք շատ կարճ սեզոն ունենք և Գյումրին մինչև օրս չի դարձել տուրիստական վայր: Ինքը դեռ քարվանսարայի կարգավիճակ ունի: Հատուկ Գյումրին տեսնելու նպատակով եկած տուրիստների քանակն աննշան է: Այս աննշան քանակն էլ ունենում ենք միայն որոշակի սեզոնում՝ մայիսից մինչև հոկտեմբեր: Մի օր, ի վերջո, որոշեցինք ինքներս տուրիզմով զբաղվել։ Մեր սեփական «Շիրակ տուրս» գործակալության միջոցով փորձում ենք նաև ապահովել մարդկանց ներկայությունը հյուրանոցում: Անցյալ տարի, օրինակ, մեզ վերջապես հաջողվեց այնպես անել, որ հյուրանոցը դառնա լիքը: Ուրախալին այն է, որ 90%-ը հայեր էին՝ տեղացիներ: Նշանակում է, որ ճիշտ ուղով ենք գնում։

Լուսինե Ոսկանյան Մհեր Կարապետյան

30 31

#6(57) 2019


Հին քաղաքի ասպետը Վերջին տարիներին տուրիզմի զարգացման հետ մեկտեղ Գյումրիում հայտնվում են գողտրիկ հյուրատներ. զբոսաշրջիկները կարող են մի քանի օրով ապրել հայրաքաղաքի գեղեցիկ սևատուֆ տներից մեկում ու զգալ քաղաքի ողջ հմայքը։ Այդպիսի կացարաններից մեկն է «Հայ Ասպետը»՝ Շիրազի փողոցում։

Շիրազի փողոց։ Երկհարկանի սև ճակատ, հարթ մակերես, լուսամուտներից կախված ծաղկամաններ։ Տիկին Մարինան գնել է այս տունը մոտ 15 տարի առաջ շատ վատ վիճակում: Տունը մինչև այս մի քանի մարդկանց է պատկանել, բայց վերջին 80 տարիներին բնակելի չի եղել: Ամբողջովին փլատակներ չէին իհարկե, ապրել հնարավոր էր: Այս հատվածի տները քաղաքի ամենահին շինություններն են՝ մոտ 200 տարվա պատմություն ունեն: Տան պատմությունը դեռ ամբողջովին պարզ չէ, մեկ նկար են գտել, որտեղ պատկերված են մի խումբ երիտասարդ կանայք և տղամարդիկ: Ենթադրվում է, որ հայտնի գերդաստանի է պատկանել: Հստակ է, որ տունը կառուցվել է 1800-ականների կեսերին, երբ քաղաքը նոր էր ձևավորվում: Տան վերականգնման աշխատանքերի ժամանակ գտել են

հին զենքեր, այդ իսկ պատճառով ենթադրվում է, որ տունը ծառայել է որպես շտաբ, թուրք զինված ուժերի արշավանքների ժամանակ: Գիտակցելով շենքի պատմական լինելը և այն, որ տունը գտնվում է Կումայրի արգելոցում՝ վերականգնելիս փորձել են պահպանել շինության բնական տեսքը՝ ներսի կամարը, ֆասադը, անգամ պատուհանները փայտից են պատվիրել: Հիմնականում տան բոլոր իրերը և կահույքը հենց այդ ժամանակների իրական իրեր են, որոնք հատուկ ձեռք են բերվել։ Իսկ տան հատակը և առաստաղը հին չոր փայտից պետք է լինեին, որպեսզի հնարավոր լիներ տաք հատակ անցկացնել: Շատերն ասում էին, որ չի հաջողվի, բայց տիկին Մարինան ինքնուրույն ուսումնասիրեց և պարզեց, որ այդ տեխնոլոգիան արդեն շատ երկար ժամանակ է, ինչ աշխարհում հաջողությամբ օգտագործվում է: «Հայ Ասպետի» հյուրերի չորս սեգմենտ կա՝ Երևանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Եվրոպայից: Տարիքային առանձնահատկություն չկա, գալիս են նաև ընտանիքներով, քանի որ տան ձևաչափը նման հանգստի համար շատ հարմար է: Տիկին Մարինային ասում են՝ այսքան պատմական իրեր կան տանը, չե՞ս վախենում, որ կփչացնեն, բայց այս հյուրերի անցուդարձի մեջ երբևէ դեպք չի եղել, որ մի բան փչացնեն:

Նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իր հյուրերն իրենց զգան ինչպես տանը: Տուրիստները վերջերս շատ-շատ են Գյումրում, և ոչ ոք անտարբեր չի անցնում «Հայ Ասպետ» հյուրատան մոտով: Օգոստոսի 25-ին՝ քաղաքի օրը, երբ հյուրատան դռները բաց էին բոլորի առջև, նույնիսկ վարչապետը մտավ ու հիացավ։ «Գյումրին թաքնված գանձ է, — վստահ է տիկին Մարինան, — առաջին հայացքից քաղաքը կարող է ձանձրալի թվալ, բայց դա այդպես չէ, մի շղարշ կա Գյումրու վրա, որը բացելու դեպքում էլ չես կարողանա մոռանալ»: Մյուս կողմից էլ՝ կառավարության հետաքրքրությունը դեպի մշակութային մայրաքաղաքը ևս իր դերն է խաղում: Երկար մտածել են ընկերներով, թե ինչ անվանում տալ հյուրատանը, և այդ ժամանակ գտնվեցին զենքերը, ու դա հուշեց զինվորի կերպարը, բայց ոչ թե պարզապես մարտնչող, այլ ասպետի: Բայց խոսքը միայն պատմական ասպետների մասին չէ (որոնք կային դեռ Կիլիկյան Հայաստանում), այլ նաև հոգու ասպետների: «Մարդկանց, ում ազնիվ խոսքը հենց ազնիվ խոսք է: Գրված չէ, ստորագրություն դրված չէ, բայց միևնույն է, արվում է, — ասում է «Հայ Ասպետի» տիրուհին, — Գյումրեցիքի մեջ ասպետական բաներ շատ կան, ես ուզում եմ այդ բնավորությունը կրկին արթնացնել մարդկանց մեջ, հիշեցնել արժեքների մասին»:

Մարգարիտ Միրզոյան Առնոս Մարտիրոսյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Փողոցային արվեստ

Չապլինը, Դալին, Իսահակյանը և մյուսները Ինչպե՞ս Չապլինը ու Դալին հայտնվեցին Գյումրու փողոցներում, և ի՞նչ է իրենից ներկայացնում փողոցային արվեստը Հայաստանի մշակութային կենտրոնում: Հանդիպել ենք տղաների հետ, ովքեր սթրիթ արթի միջոցով ստեղծում են այսօրվա Գյումրու բնավորությունն ու տրամադրությունը:

32 33

#6(57) 2019


Անցնում ենք «Վարպետաց փողոց» ցուցանակի կողքով, հետո ջուր ենք խմում քարակերտ պուլպուլակից, այնտեղից՝ աջ, նեղ բակերով հասնում ենք Գյումրի Սթրիթ Արթ նախաձեռնության արվեստանոց: Տան դարպասի կողքին՝ բետոնե պատին, ափով արևից պաշտպանվելով՝ դեպի հեռուն է նայում կապույտսպիտակ շապիկով աղջիկը. սա, իհարկե, արտ խմբավորման աշխատանքներից մեկն է։ Իսկ արվեստանոցի պատից եկողներին դիմավորում են երեք հսկա փղերը, բոլոր անկյուններում արվեստի աշխատանքներ են ամենատարբեր ոճերով, ծաղիկներով պաստառների վրա էլ՝ կոլաժներ: Նկարիչներ Լևոնը, Տարոնը և Մկրտիչը Գյումրիում սթրիթ արթի առաջամարտիկներից են: «Ընդամենը ութ տարի առաջ գյումրեցիները ծանոթ չէին այդ երևույթին ու մեր համար սա էքսպերիմենտի նման մի բան էր, — պատմում է Լևոնը, — բայց ոգեշնչվելով Banksy-ի, Obey-ի և այլ սթրիթ արտիստների աշխատանքներով՝ միևնույն է, դա արեցինք»։ Այդպես Գյում-

← Կլիմտի մոտիվներով

↓ Առաջին աշխատանքներից մեկը՝ արվեստանոցի պատին

↓ Քաղաքի ամենահայտնի սթրիթ արթը

↑ Մկոն, Լևոնն ու Տարոնը

րու Ինտերնացիոնալ փողոցի վրա հայտնվեց Չարլի Չապլինը: Դա քաղաքի հայտնի կինոյի հատվածն էր, որտեղ էլ որոշեցին պատկերել վարպետին: Հետո այլ փողոցներում հայտնվեցին Դալին, Պիկասոն, Կլիմտը, Հակոբ Հակոբյանը և շատ ուրիշ հարգարժան այրեր: Տղաները նպատակ չունեին պարզապես իրենց հետքը թողնել Գյումրու պատերին, ուզում էին, որ իրենց նախաձեռնությունը նաև բովանդակային լինի և ճանաչողական բնույթ կրի: Գյումրեցիները, կարծես, ջերմորեն ընդունեցին քաղաքի նոր բնակիչներին: Բայց, ինչպես հայտնի է, փողոցային արվեստի համար մեկ հակառակորդը, որպես կանոն, քաղաքային իշխանություններն են լինում։ Գյումրիում, բարեբախտաբար, առանձնապես խնդիրներ չեն եղել։ Միայն թե քննարկման առարկա էր դարձել ու հետո չեղարկվել բաց կրծքով կնոջ պատկերը, իսկ ընդհանրապես՝ չեն խանգարում. նախանձելի իրավիճակ այս ոլորտում աշխատող արվեստագետի համար: «Բոլորս տարբեր տեխնոլոգիաներով և ոճերով ենք նկարում, դրա համար երբեմն ավելի բարդ է իրար մեջ համաձայնվելը, քան քաղաքապետարանի հետ», — ասում են տղաները:


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Փողոցային արվեստ

***

Տարոնի խոսքով, քաղաքն ինքն իրենով բազմերանգ չէ, և Գյումրու ոճին համահունչ լինելը միշտ չէ, որ կարևոր դեր է խաղում: «Հաճախ հակառակն ենք անում՝ քաղաքն ավելի վառ գույներով լցնելու համար: Կոնտրաստ մտցնելով հին շենքերի և պատկերների միջև՝ երկխոսություն ենք ստեղծում»: Բառի բուն իմաստով վառ օրինակ է լքված սև շենքերից մեկի լուսամուտի շուրջ տեղավորված գույնզգույն թիթեռների պարսը: Օգտագործում են տարբեր մեթոդներ, տրաֆարետներ, պրոյեկտոր, տարբեր տեսակների ներկեր և սփրեյեր, իսկ աշխատանքներից գրեթե ոչ մեկն իրար նման չեն, դրա համար դժվար է մեկ ձեռագիր առանձնացնել քաղաքում տիրող սթրիթարթային տրամադրության մեջ: Մոտեցումների բազմազանության պատճառը երեք վառ անհատակությունների առկայությունն է, ինչպես նաև ամեն մեկի փոփոխվող հետաքրքրությունները։ Հիմնական նմանությունը գործերի մեջ այն է, որ բոլորի ներսում տղաները խոր իմաստ են ներդրել, մինչդեռ հաճախ արտիստների մոտ հիմնական շեշտը դրվում է տառերի մեծության և ոճի վրա: Այդ իսկ պատճառով տղաներից ավելի շատ ժամանակ է պահանջվում գործը ծրագրելու, գաղափար ստեղծելու և իրենց մտքերը պատկերելու համար: Կարծում են, որ սթրիթ արթը պիտի բովանդակություն ու զարգացում ունենա, այլապես վերածվում է առաջին դասարանցու սեղանին փորագրածի կամ կենդանու՝ իր տեղը նշելուն:

↑ Չապլինի The Kid ֆիլմի հերոսները

↓ Աշխատանքները կարող են լինել ծայրահեղ տարբեր ոճերի

***

Տղաների խոսքով՝ այդքան էլ հեշտ չէ Գյումրիում արվեստով զբաղվել և անգամ երբեմն մտքեր են լինում տեղափոխվել այլ ոլորտ, բայց ոչ քաղաքից, քանի որ չնայած խոչընդոտներին՝ Գյումրու կյանքի ռիթմը թույլ է տալիս ազատ գրաֆիկով մտածել ու ստեղծագործել, բացի այդ, մնալու վայրի խնդիր ևս չունեն: «Ցավոք, ցուցադրվելու վայրերը շատ չեն՝ հաճախ անհնար է տեղ գտնել կամ էլ երկար հերթի պետք է սպասել, — նշեցին տղաները, — դրա պատճառով էլ, ապագայում պլանավորում ենք տատու-սրահի նման վայր ստեղծել, որտեղ բացի դաջվածքներից, հնարավոր կլինի մեր աշխատանքները գտնել, հուշանվերներ կվաճառենք»: Ժամանակ առ ժամանակ պատվերներ են ունենում: Օրինակ՝ վերջերս պատկերազարդեցին «Շիրակ» ստադիոնի հատվածներից մեկը, իսկ Երևանում Պուշկին փողոցի վրա գտնվող ծաղիկներից մազերով աղջնակը (հաստատ տեսած կլինեք սոցցանցերում՝ Ֆեյսբուքի հիթ էր) ևս տղաների գործն է: Մայրաքաղաքում այլ գործեր ևս ունեն: Ժամանակին Լևոնը քաղաքական կարիկատուրաներ ու իլուստրացիաներ էր անում, և իր էսքիզով Մեդիալաբի հետ համատեղ կանանց իրավունքների և քաղաքացիական ակտիվության վերաբերյալ սթրիթ արթեր արեցին:

34 35

#6(57) 2019


→ Վարդգես Գասպարիի խոսուն պատկերը

Մեկում պատկերված էր ոստիկան՝ մի ձեռքով կնոջն էր բռնել, մյուս կողմից դատավոր էր կանգնած: Հենց հաջորդ օրը դատավոր և ոստիկան գրվածքները ջնջեցին, իսկ պատկերը թողեցին:

↓ Պիկասսոն բաղնիքում

***

Փողոցային արվեստը նաև ակտուալ խնդիրների մասին բարձրաձայնելու միջոց է։ Օրինակ՝ հոտած գետնանցումներին ուշադրություն սևեռելու համար կարելի է պատին հակագազ պատկերել։ Կամ խոսել քաղաքականության մասին՝ Վարդգես Գասպարիի կերպարի օգնությամբ. նրան պատկերել էին քաղաքի սովետական շենքերից մեկի վրա: «Պահակը հարցրեց, թե ինչ եք նկարելու, ասացինք պարզապես գեղեցիկ նկար: Այդպես նկարեցինք հայտնի ակտիվիստին, ձեռքն էլ պաստառ, որի վրա գրված էր «մարդասպան, սրիկա, խուժան, — պատմում է Մկրտիչը, — այստեղ նույնպես պատկերը թողել էին, բայց գրվածքը՝ ջնջել»:

***

Տղաները տարբեր սթրիթ արթ նախաձեռնություններով եղան Իսպանիայում: Լևոնին իր այցն անգամ ոգեշնչեց սկսել աշխատել նաև կոլաժներ ստեղծելու ուղղությամբ: «Այնտեղի փողոցներում ամենուր ճղած-կպցրած ամսագրերի կտորներ և լուսանկարներ են, որոնցից շատ հետաքրքիր ֆորմեր էին ստացվում՝ փողոցային գրաֆիտիների հետ համադրության մեջ, — հիշում է Լևոնը, — տեսա-

ծից ոգեշնչված՝ սկսեցի ֆոտոկոլաժներ պատրաստել դռների վրա»։ Նրա աշխատանքներից մեկին հանդիպեցինք Գյումրու «Սթիլ» գրաֆիկական արվեստի ցուցասրահում: Հետագայում այդ ֆոտոկոլաժային հետաքրքրությունը որոշեցին նաև Գյումրու փողոցների վրա բերել և ներկա պահին տղաներն աշխատում են մի մեծ կոլաժային սթրիթ արթի վրա, որում պատկերված են քաղաքի երկու ամենահայտնի գրողներից մեկը (Իսահակյանը), Ռուբենսի կանանցից մի քանիսը, Գյումրվա փողոցները և այլ հետաքրքիր կերպարներ: Հարցազրույցի պահին, տղաները պրոյեկտորի օգնությամբ արդեն պատի վրա գծանշանով անցկացրել էին ընդհանուր պատկերը: Այնտեղ էլ առայժմ միայն ուրվագծերի ցանցով պատված շենքի մոտ թողնում ենք մի ընդ-

← Թիթեռներով ինստալացիան

հանուր գաղափարով տարված այս երեք շատ տարբեր նկարիչներին։

***

Վերջին տարիներին սթրիթ արթը տարածվել է Գյումրիում՝ նոր արտիստներ են հայտնվել: Հիմնականում ուսանողական տարիքի երիտասարդ նկարիչ-դիզայներներ են: Մայրաքաղաքից նույնպես հյուրեր են ունենում, ովքեր իրենց հետքն են թողում քաղաքում: Իրենց ապագան տղաները պատկերացնում են Գյումրիում սթրիթ արթի մեջ: Առ այսօր, իրենց համար սեփական աշխատանքներից ամենախորհրդանշականը Դալիի պատկերն է: Այն տեխնիկապես շատ բարդ չէ և պարզ աշխատանք է, բայց յուրօրինակ տրամադրություն ունի, որը փոխանցվում է քաղաքին և իր բնակիչներին:

Մարգարիտ Միրզոյան Առնոս Մարտիրոսյան, Gyumri Street Art


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Ֆոտո

Ալքիմիկոսը Արմեն Տեր-Մկրտչյանը Գյումրու ամենայուրատիպ արվեստագետներից է, լուսանկարիչ, որը վերջին տարիներին աշխատում է ռեզինոտիպիայի տեխնիկայով: 19-րդ դարում սկիզբ առած այս եզակի մեթոդով աշխարհում այսօր մի քանի տասնյակ մարդ է աշխատում, Արմենը նրանցից մեկն է: Իր աշխատանքի մասին պատմում է սիրով ու համբերատար, ինչ-որ պահի դիմացդ, կարծես, ալքիմիկոս է հայտնվում: Սա պատահական չէ, քանի որ այս տեխնոլոգիան իրերի հոգին թափանցելու հատկություն ունի:

↑ 02.08.2018_9.03 10.33

← 08.07.2015_11.15 12.15

«Այլ տեխնիկայով նման բան ստանալ չի լինի։ Ինչպես որ երաժշտությունն է. կարող ես կատարել տարբեր գործիքներով, ու բոլորի դեպքում տարբեր հնչողություն կունենա։ Սա էլ ունի իր սպեցիֆիկան։ Եթե ժապավենի դեպքում որոշակի ստանդարտներ կան, ու բնագիրը բազմացնելուց, անկախ քանակից, լուսանկարներն իրարից չէին տարբերվի։ Թվայինի դեպքում նույնն է՝ 1000 հատ էլ կտպի նույնությամբ։ Բայց այս տարբերակում երբեք նույնը չես ստանա։ Կրկնվելու տարբերակ չկա։ Կարող ես պատկերը կրկնել, բայց նույն պոզիտիվից հանած երկու տարբերակ տարբեր կլինեն»։ Լուսանկարչական տարբեր տեխնոլոգիաներ համեմատելով՝ Արմեն Տեր-Մկրտչյանը նշում է, որ թվային սիստեմն արժեքների փոփոխություններ է բերում։ «Նայեք, կենցաղայինի օրինակով ասեմ, 70-80-ականների, կամ նույնիսկ

36 37

#6(57) 2019

90-ականների նկարները։ Խնջույք է, նկարվում են՝ առաջին պլանում մարդիկ են։ Իսկ էսօր նկարում են սեղանը և ուտելիքը։ Թվայինի առավելությունն այն է, որ խորությունն ավելի շատ է, երկու պլանն էլ ֆոկուսի մեջ են. եթե ժապավենի դեպքում առաջին պլանի կերակուրները ֆոկուսից դուրս կմնային։ Հիմա էլ ուտելիքն է։ Տեսեք կորպորատիվները՝ ամենաշատը 3-րդ կադրից հետո ֆուրշետն են ցույց տալիս։ Մարդու ենթագիտակցությունն էլ ավտոմատ ֆիքսում է ուտելիքը»։ Արմենի հետ խոսակցությունը տեղափոխվում է փիլիսոփայության հարթություն. «Այստեղ երևույթի փիլիսոփայության խնդիրն է։ Ժապավենը՝ նյութական է, լավ թե վատ՝ կա։ Հեռախոսինը՝ չկա, նյութական չէ, շոշափելի չէ։ Հեռախոսների ու թվային լուսանկարչության բացասական բանն այն է, որ մարդիկ կորց-

նում են ժամանակի զգացողությունը։ Օրինակ, էն ժամանակ մարդիկ ցանկացած առիթով հավաքվեին, 10 ժապավեն էլ նկարեին, բայց հետո մի քանիսը կտպվեին, կբաժանվեին։ Ինչ-որ ժամանակ, անկախ քեզնից հիշողություն կունենայիր էդ օրվա մասին։ Լուսանկարը կլրացներ բացակայող հիշողությունը, կամրջակ կծառայեր, կապող սիստեմ, հիշղությունը կկապեր լուսանկարի նյութականության հետ»։ Նորից համեմատում ենք հինն ու նորը. «Հիմա շատ են նկարում, բայց նկարը էլ չկա։ Վիրուս ընկավ, կորավ՝ էլ չունես էդ հիշողությունը։ Նկարելուց պետք է պարտադիր տպել։ Հիշողությունը շոշափելի է դառնում, հիմնվում է, ընդմիշտ ամրապնդվում է մեջդ։ Ռեզինոտիպիան, այս իմաստով, շատ ավելի երկարակյաց է, քան ժապավենը կամ թվայինը, որոնք ժամանակի հետ գունաթափվում են»։


Արմենը շատ է նկարում Գյումրին: Մեթոդն ըստ հեղինակի շատ օրգանիկ է Գյումրու համար, ու փոխանցում է քաղաքին բնորոշ ժամանակատարածական բազմաշերտությունը։ Բայց նրան հետաքրքիր չեն ուղղակի շենքերը, նա նկարում և ուսումնասիրում է լույսի կյանքը նրանց վրա։ Քանի որ յուրաքանչյուր նկարի լուսանկարման բուն ընթացքը ժամեր է տևում, նկարում արտացոլվում են լույսի շարժումները, ստվերների թրթիռները, պատահական մարդկանց ու կենդանիների գրեթե աննկատ, բայց ներկա հետքերը։ «Առավոտյան լույսը սահուն է, նուրբ է ազդում մարդու վրա: Լույսի հետ միասին պիտի շարժվես, հետը արթնանաս։ Օրինակ, եթե ուշ արթնանաս, լույսն արդեն ճնշող կլինի, քեզ էլ ճնշված կզգաս», — ասում է Արմենը։ Պատմում է իր նախագծերից մեկի մասին, որի ընթացքում նկարում էր մարդկանց շենքերի կամ հանրային տարածքների ֆոնին, որոնց հետ նրանք էթնիկ կապ ունեին։ «Մարդը ստեղծում է մի բան, շենք, օրինակ, որն իրենից հետո դեռ դարեր է ապրելու, բազմաթիվ մարդկանց կյանքեր է տեսնելու, իր վրա կրելու և պահպանելու է նրանց էներգիան»։ Նա հագնում է սև ձեռնոցներ, զգույշ ու դանդաղ հանում է փոքր պատկերները. յուրաքանչյուրի հետ միասին կա մի պատմություն։ Ահա, Տիգրան Համասյանը դաշնամուրի հետ Գյումրու հայտնի երկաթե շատրվանի մոտ. «Մոտ մի ժամ նկարել եմ։ Ընթացքում նվագում էր, վեր կենում, քայլում»։ Նկարում նշմարվում է միջավայրը, նվագող երաժիշտի սիլուետը։ Իսկ շատրվանի մետաղե «փետուրները» անհավանական մանրամասնությամբ ու սրությամբ են երևում։ «Մի օր մարդիկ կկարողանան բացել նկարները շերտերով, տեսնել՝ որ պահին ինչ է եղել»։ Մեկ այլ նկարում Ազատության հրապարակն է, պարզ երևում է Թումանյանի արձանը, որին հենված է կիսաթափանցիկ մարդու ֆիգուր։ Նրա շուրջ կարծես լուսային հոսքեր լինեն, շարժումների ու ձայների վիբրացիներ, հետքեր։ Սա Գագիկ Ղազարեն է, Թումանյանի մոտ ուզեց նկարվել։ Բոլոր ցույցերին այստեղ է կանգնում, սա քաղաքացու կայացման տեղ է։ Նայում ու հասկանում ես, որ այս տեխնոլոգիան իսկապես թափանցում է ֆիզիկական իրողության շերտերից դուրս գտնվող տիրույթներ, ու նկարում արտացոլում է մարդկանց, շենքերի, միջավայրերի, յուրահատկություններ, որակներ, հարաբերություններ ու հիերարխիաներ, որոնք միանգամայն ընկալում ես, բայց դժվարանում ես արտահայտել։ Գուցե, պետք էլ չի։

↑ 26.06.2018_11.25 12 «Քաղաքային բեկորներ» շարքից

↑ 15.09 2017_17.07 18.17 | Տիգրան Համասյան Անտրոպոտոպիա նախագիծ

← 07.08.2015_09.20 10.20

↑ 14.09.2018_10.52 11.30 «Քաղաքային բեկորներ» շարքից

Ռեզինոտիպիա Ռեզինոտիպիայի տեխնոլոգիայի հեղինակն է Ռոդոլֆո Նամիասը (1867-1938), որը կատարելագործել է արդեն հայտնի փոշի-պիգմենտով տպագրության պրոցեսը: Բայց տեխնոլոգիան շատ կարճ ժամանակ է տարածում վայելել, գրեթե մոռացվել է 2-րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին, երբ դարին բնորոշող «պատկերապաշտությանը» (pictoralism) գալիս էին փոխարինելու բոլորովին այլ էսթետիկ ուղղություններ: 1970-ականների վերջին 1980-ականների սկզբին հնի ու այլընտրանքային տեխնոլոգիաների հանդեպ հետաքրքրության ալիքի վրա ռեզինոտիպիան վերահայտնագործվեց, ժամանակակից լուսանկարիչները, այնուամենայնիվ, տեխնոլոգիան յուրովին վերափոխել են սեփական փորձարկումների և գյուտերի արդյունքում:

Կարինե Արոյան Արմեն Տեր-Մկրտչյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Բարեկամություն

Գյումրիի ընկերները Ֆրանսահայ ձեռներեց և բարերար Մանուկ Փամոկջյանը և իտալացի բժիշկ, Family Care Foundation-ի հիմնադիր Անտոնիո Մոնտալտոն 2009-ին են հանդիպել։ Այդ ժամանակվանից նրանք միասին մի քանի ծավալուն և հավակնոտ ծրագրեր են սկսել՝ նպատակ ունենալով նոր շունչ հաղորդել Գյումրուն։

Մանուկ Փամոկջյանը Հայաստանում 1990-ից էր ակտիվ գործունեություն ծավալում։ Այդ տարիներին նրան հաջողվել է Հայաստանի տարբեր շրջաններում մի շարք ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում։ 2009-ին Փամոկջյանի ջանքերը նոր և ոգևորիչ շարունակություն ստացան՝ մի շատ կարևոր և անսպասելի հանդիպման շնորհիվ։ «Տեղեկացա մի իտալացի բժշկի մասին, որը Հայաստան էր եկել երկրաշարժից հետո ու մնացել այստեղ։ Նրան հաջողվել էր դպրոցներ, հիվանդանոցներ հիմնել, նաև Երևանում այս հիասքանչ հյուրանոցը բացել՝ Villa Delenda-ն», — պատմում է նա։ Մանուկն իր բոլոր կարևոր հանդիպումները և գործընկերների հետ քննարկումները Villa Delenda հյուրանոցում էր անցկացնում։ Մի գեղեցիկ օր հյուրանոցի սեփականատեր Անտոնիո Մոնտալտոն դիմում է Մանուկին և ասում, որ տեղյակ է իր ծրագրերից ու կցանկանար զրուցել հնարավոր համագործակցության մասին։ «Կյանքը մեզ միշտ անծանոթ տեղեր է գցում։ Նման բան պատահել էր ինձ հետ, երբ ես Հայաստան էի եկել 1989-ին», — հիշում է իտալացի

բժիշկը։ Ներկայում Մոնտալտոն Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսն է։ Նա ասում է՝ չնայած երկիրն սկսել էր ճանաչել ողբերգական դեպքի ժամանակ, սակայն դա խթանել էր Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների հետագա ամրապնդումը։ Երկրաշարժից անմիջապես հետո Մոնտալտոն իր ընկերների հետ մի շարք մարդասիրական ծրագրեր էր նախաձեռնել մայրության և մանկական խնամքի գործերում։ Բայց նույնիսկ այդ ժամանակ պարզ էր, որ գաղափարը միայն հիվանդանոցներ կառուցելը չէ։ Անհրաժեշտ էր մասնագետների համար վարպետության դասեր կազմակերպել ու արտասահմանից մասնագետներ հրավիրել։ Իտալացի բժիշկը ցանկանում էր Փամոկջյանի հետ Գյումրու մասին զրուցել։ «Դա յուրահատուկ վայր է և ինձ թվում է՝ այն Հայաստանի համար խորհրդանշական կարևորություն ունի: Սահմանամերձ քաղաք է և դա է եզակի մշակույթի ներթափանցման պատճառը։ Քաղաքը հսկայական ներուժ ունի բարգավաճ զարգացման

38 39

#6(57) 2019


համար, բայց դրան հասնելու համար մարդիկ հնարավոր ամեն ինչ պետք է անեն»։ «Մենք զրուցում ու քննարկում էինք մոտ երեք ժամ, արդյունքում հաստատեցինք մեր առաջին ծրագիրը. մեր նպատակն էր վերականգնել Գյումրու պատմական նշանակություն ունեցող շենքերից մեկը, որպեսզի այդտեղ հիմնենք եվրոպական մշակութային կենտրոն։ Այժմ այս շենքը կոչվում է Villa Alexandrapol, այն ծառայում է որպես Իտալիայի հյուպատոսություն»,-վերհիշում է Փամոկջյանը։ Մոնտալտոն նման ծրագիր արդեն իրականացրել էր Երևանում՝ վերոնշյալ Villa Delenda-ն և Villa Aygedzor-ը։ Հենց այս փաստը հերիք էր, որ Մանուկը համագործակցի նրա հետ։

***

Անտոնիո Մոնտալտոն վերհիշում է, թե ինչպես նա սկսեց Շիրակում և Գյումրիում բժշկության ոլորտ մտնել, հետագայում, սակայն, նա փոխում է ոլորտը և զբաղվում սոցիալական բիզնեսով. «Ժամանակն է զբաղվածություն ապահովել։ Մենք պետք է մարդկանց երկարաժամկետ հնարավորություններ տանք, որ նրանք անեն այն, ինչ սիրում են։ Գյումրիում աշխատատեղերի ստեղծումը հավասար է մարդկանց հույս ներշնչելուն, որ արտագաղթելու փոխարեն նրանք կարող են իրենց ընտանիքների համար ավելի լավ ապագա կառուցել իրենց իսկ հայրենիքում։ Այն հյուրանոց և մշակութային կենտրոն է՝ մեծ դահլիճով։ Մի կողմից այն քաղաքում դարձել է ակտիվ գործող անկյուն, մյուս կողմից, հյուրանոց լինելով, այն կարճաժամկետ եկամուտ է բերում հետագա ծրագրերի համար։ Փորձառու իտալացի ճարտարապետները օգնեցին շի-

նությունը վերականգնելու հարցում։ Ի դեպ, անվանումը Kars է, որովհետև այն Գյումրու սահմանին գտնվող ամենամեծ քաղաքն է, որի ճարտարապետական ոճը և հոգին մշտապես նման են 19-րդ դարի Գյումրուն։

***

Ընկերների կարևորագույն ծրագրերից է կերամիկայի կենտրոնը։ Այստեղ արժի նշել, որ կենտրոնը երկար ժամանակ գործում էր Սպիտակում, ապա տեղափոխվել էր Գյումրի և շուրջը հավաքել երկու տասնյակ աշխատակից։ «Հայերի երակներում է ձեռագործ արվեստի հմտությունները, մեզ մնում է պարզապես

հետ բերել այն», — ասում է Մոնտալտոն։ Իտալիայի պատվո հյուպատոսը կարծում է՝ իրական հայրենասիրությունն աշխարհին օգտակար լինելն է, երբ օգտագործում ես Հայաստանի համար լավագույնը համարվող հմտություններդ։ Սա իրականություն դարձնելու համար Փամոկջյանը և Մոնտալտոն արդեն կապ են հաստատել Երուսաղեմում բնակվող Բալյան ընտանիքի հետ, որը շարունակում է այս ավանդույթները տասնամյակներ շարունակ։ Հաջորդ քայլը Ֆրանսիայում և Եվրոպայում կերամիկայի կոմերցիոն վաճառքով զբաղվելն է։ Լիոնում առաջին ցուցադրությունը բավական հաջող էր անցել։ Ցուցահանդեսին այցելել էին ավելի քան 400 մարդ, իսկ վաճառքից հավաքվել էր 25,000 եվրո: Փարիզը, Ժնևը, Միլանը, Վերոնան և շատ այլ քաղաքներ սպասում են՝ ցուցադրությունը հյուրընկալելու իրենց հերթին:

***

«Գյումրու ընկերներ» հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի համակարգի երկու ընկերների բազմաթիվ ծրագրերը: Այդ ժամանակ համահիմնադիրներին հաջողվեց համագործակցել Գյումրու քաղաքապետարանի հետ և պատմական նշանակության մեկ այլ շենք հիմնադրամին տրվեց հետագա վերականգնման համար: Վերակառուցման աշխատանքներից հետո շենքում կգործեն քաղաքի պատմության փոքրիկ թանգարանը և Գեորգի Գյուրջիևի կենտրոնը։ Ինչպես ասում է Մանուկ Փամոկջյանը, «սա շատ լավ օրինակ է սփյուռքահայերի համար հետևելու և համախմբվելու, աջակցելու և խթանելու մեր գործունեությանը՝ Գյումրու ապագային»:

Արեգ Դավթյան «Գյումրիի ընկերներ» հիմնադրամ


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Հայ-թեք

Տեխնո Գյումրի

Ինչպես հայտնի է, վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է։ Թրենդը նկատելի է նաև Գյումրիում, որտեղ հիմա գործում է մոտ երեք տասնյակ ՏՏ ընկերություն։ Դրանց մի մասը տեղակայված է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (GTC), որը հարմար հարթակ է հատկապես նորաստեղծ ստարտափների համար։ Ուշադրություն դարձրեք, գուցե վաղը օգտվեք (կամ արդեն օգտվում եք) նրանց կողմից մշակված ափերից ու լուծումներից։

40 41

#6(57) 2019


VOLO Վօլօ ընկերությունը հիմնադրվել է 2006-ին. և ներկայումս ունի 7 մասնաճյուղ, որոնցից 4-ը գործում են Հայաստանում (մեկը՝ Գյումրիում), իսկ 3-ը՝ Ուկրաինայի տարբեր քաղաքներում: Վօլօն software աութսորսինգ ապահովող լավագույն ընկերություններից մեկն է Հայաստանում, որն իր հաճախորդներին օգնում է արդյունավետորեն հասնել այնպիսի հաջողությունների, որոնք փոխում են հաճախորդի բիզնեսի և ՏՏ ոլորտի խաղի կանոնները։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է 2014 թվականին՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի, ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի կողմից: Կենտրոնի առաքելությունն է Գյումրին վերածել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային և միջազգային կենտրոնի՝ ստեղծելով հնարավորությունների և ծառայությունների այնպիսի զարգացող միջավայր, որը կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, կաջակցի տաղանդավոր երիտասարդներին և ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը: Կենտրոնը գտնվում է այն շենքում, որտեղ 1919 թվականին մի քանի ամիս գործել է Երևանի պետական համալսարանը։


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Հայ-թեք

POPOK Ստուդիան հիմնվել է 2018-ին և զբաղվում է եռաչափ համակարգչային անիմացիայով։ Popok-ի գլխավոր առաքելությունը նոր մասնագետների ստեղծումն է. այստեղ գործում է անվճար անիմացիայի դպրոց երիտասարդների համար (այս պահին՝ 24 հոգի)։

DIGITAL POMEGRANATE Ծառայություններ մատուցող ընկերության նոր տեսակ է, որ ապահովում է և՛ ծառայությունները և՛ ծրագրային լուծումը: Ի հավելումն ամպային հիմքով լուծումներին՝ Դիջիթըլ Փոմըգրանեթի շուկան տալիս է փոքր բիզնեսներին այն, ինչ նրանց անհրաժեշտ է մատչելի և խելամիտ գնով. դա կարող է լինել տվյալ բիզնեսի կայքի վեբ դիզայնը, գրաֆիկական դիզայնը, վիդեո խմբավորումը, 2D անիմացիան, առցանց մարքեթինգը և այլն:

42 43

#6(57) 2019


IT SPACE 2018 թվականին ստեղծված IT Space-ը մասնագիտացած է web/mobile ծրագրավորման ոլորտում, software evaluation-ում և Project Management-ում։

CHESSIFY Chessify-ում միավորում են նորագույն տեխնոլոգիաները և աշխարհի ամենահայտնի խաղերից մեկը։ Հավելվածը օգտակար է շախմատով հետաքրքրվողների և նույնիսկ պրոֆեսիոնալ զբաղվողների համար՝ տրամադրելով շախմատային վիդեոների ու գրականության հսկայական պաշար, գլխավոր մրցաշարերի ուղիղ ցուցադրում, դժվարության տարբեր մակարդակներ ունեցող համակարգչի հետ փորձնական խաղեր:


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Հայացք

Թո՛ւյն քաղաք

Նախկին մոսկվացի, այժմ լոնդոնաբնակ հայտնի ՏՏ մասնագետ Անտոն Մերկուրովը լեգենդար խորհրդահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովի ծոռն է։ Արդեն մի քանի տարի է՝ նա ակտիվորեն զբաղվում է ապուպապի՝ Գյումրվա տուն-թանգարանի առաջխաղացմամբ, ինչպես նաև մեծ պլաններ է կառուցում քաղաքի զարգացման շուրջ։ Խոսել ենք Անտոնի հետ այն մասին, թե ինչո՞վ կարող է Գյումրին մրցել Երևանի հետ Հայաստանի գլխավոր քաղաքի կոչման համար։

Ինչպե՞ս են սկսվել Գյումրու հետ ձեր անձնական հարաբերությունները։ Առաջին ծանոթությունն ինչի՞ հետ էր կապված։ — Առաջին այցս 2012-ի ամռանն էր, երբ կարողացա շատ լավ հարմարեցնել անձնական ու մասնագիտական առիթները։ Մասնագիտականն այն էր, որ թանգարանային աշխատողներին պատմում էի իրենց գործում ինտերնետի կիրառման կարևորության մասին։ Անձնականն էլ՝ սեմինարներից մեկն անցնում էր հենց այն տանը, որտեղ ծնվել էր պապս՝ Սերգեյ Մերկուրովը։ Այնտեղ հիմա արդեն իր տուն-թանգարանն է։ Մի խոսքով, այդ ամառվանից հետո աշխատում եմ հաճախ երևալ։ Իսկ այն ժամանակ ի՞նչ սպասումներ ունեիք։ — Չունեի, իսկ տպավորություններս ավելի զգացմունքային էին։ Եվ ընդհանրապես, կարևոր է ոչ թե այն, թե ինչ էի սպասում տեսնել, այլ ինչ եմ ուզում անել։ Ի՞նչ է պետք փոխել Գյումրիում։ Դուք կարող եք խոսել այս մասին արդեն որպես ակտիվորեն ներգրավված ու հետաքրքրված մասնագետ… — Չեմ ուզում հերթական անգամ թվարկել ակնհայտ բաները քաղաքի ու տարածաշրջանի մասին։ Կան տնտեսաական խնդիրներ, ինֆրաստրուկտուրային, սոցիալական։ Բայց կարևոր է, որ արդեն ավելի ու ավելի հաճախ կարելի է տեսնել, որ գոյություն ունի պատկերացում, թե ինչպես կարելի է այդ խնդիրների դեմն առնել։ Տեսեք, իմ անձնական զբաղվածությունը թանգարանով լոկալ պատմություն է։ Այդպիսի պատմություններ քաղաքում լիքն են՝ ամեն մեկն իր ձևով է բացում քաղաքը։ Կան երկրի մասշտաբի հարցեր, դա արդեն գլոբալ պատմություն է, որտեղ շատ լուրջ մարդիկ ու լուրջ ինստիտուտներ մեծ գործեր են անում։ Բայց մեջտեղում՝ մեր տան ու մեր երկրի միջև, կա քաղաքը։ Եվ ահա ամենամեծ խնդիրն այն է, որ դեռ չի երևում քաղաքի զարգացման ամբողջական կոնցեպցիա։ Ու եթե հիմա փորձեմ կարճ պատասախանել հարցին, ապա պետք է փոխել խնդրի լուծման մոտեցումը։

← Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի ցուցադրությունը

44 45

#6(57) 2019


Ո՞րն է հատկապես Գյումրու պոտենցիալը։ Կարո՞ղ է այն մրցակցել Երևանի հետ տուրիզմի ու տնտեսության հարցում։ Եվ եթե այո, ինչի՞ց սկսել։ — Մի քանի տարի առաջ ռուս բլոգերների խմբով եկանք Դիլիջանի UWC դպրոցը, որտեղ այդ մեծ ծրագրի հեղինակները մեզ նաև ներկայացրեցին երկրի զարգմացման իրենց մեծ ծրագիրը։ Ամեն ինչ սկսվում էր Երևանից, հետո անցնում Տաթև, հետո՝ Դիլիջան։ Քարտեզի այն կետում, ուր Գյումրին է, գրված էր. «Հետագա պլաններում»։ Դա աչքս ծակեց։ Չէ՞ որ Գյումրին իր պարամետրերով հսկայական պոտենցիալ ունի։ Տուրիզմը, իհարկե, ամենաակնհայտ թեման է։ Այնտեղ կան մնալու տեղեր, կան զբոսնելու տեղեր։ Գյումրին ոչ թե կարող է Երևանի հետ մրցակցել, այլ պարտավոր է։ Բոլոր տեսակի ինքնաթիռներ ընդունելու հնարավորություն ունեցող օդակայանը կա, դեպի Երևան ու դեպի Վանաձոր երկու լավ ճանապարհ կա, մշակութային պոտենցիալի մասին էլ չեմ խոսում։

Հետմահու դիմակների հավաքածու. Մաքսիմ Գորկի, Խրիմյան Հայրիկ, Վլադիմիր Լենին

↓ Անտոն Մերկուրովը Սերգեյ Մերկուրովի թանգարանում վերանորոգումից հետո

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան Լեգենդար խորհրդային քանդակագործ Սերգեյ Մերկուրովը ծնվել և կրթություն է ստացել Գյումրիում: Իր հայրական տանն էլ՝ 1869 թվականին կառուցված շենքում, 1984-ին բացվել է նրա տուն-թանգարանը։ Շենքն ինքնին արժեքավոր հուշարձան է. հյուսիսային ճակատից կարելի է հիանալ մետաղական դարպասով, իսկ արևմտյան ճակատից՝ փայտե բաց պատշգամբով, որը յուրահատուկ է Ալեքսանդրապոլի ճարտարապետական ոճին: Մերկուրովի ամենահայտնի հավաքածուն իր կյանքի ընթացքում մահացած մարդկանց ու համաշխարհային առաջնորդների դիմակներն են: Նրանց թվում են Լենինը, Մաքսիմ Գորկին, Լև Տոլստոյը և շատ ուրիշներ։ Ընդհանուր առմամբ՝ Մերկուրովն ավելի քան 300 դիմակների հեղինակ է: Դրանցից շատերը գտնվում են թանգարանի հավաքածուում։ Մահից առաջ Մերկուրովն իր տունը քաղաքին է տվել որպես նվեր, խնդրանքով, որ այն ծառայի արվեստին: 1988-ի երկրաշարժից տուժելուց հետո, թանգարանը վերականգնվել է «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ 2003-ին:

Միտք չառաջացա՞վ տեղափոխվելու այստեղ։ — Ցավոք, էդպես միանգամից չէր հաջողվի, բայց բավական ամբիցիոզ ծրագիր գծեցինք ընկերներիս հետ։ Ֆեյսբուքում բացեցինք Viva Gyumri! խումբը, որտեղ սկսեցինք հավաքել մասնագետներ ամբողջ աշխարհից։ Պետք էր ուսումնասիրել քաղաքի տնտեսությունը, մարդկանց, սովորությունները, ցանկությունները, գտնել մեզ պես մտածող կազմակերպություններ ու հիմնադրամներ։ Հեռանկարային արդյունքը պետք է լինի քաղաքի զարգացման համակարգային տեսլականը, որը բաղկացած է մանր, ավելի տեսանելի նախագծերից։ Մեր նպատակն է ներգրավել մեծ քանակությամբ մասնագետների, որոնք հետաքրքրված են մասնակցելու այս ամբիցիոզ նախագծում, ու որոնք, անկախ մասնագիտացումից, կկարողանան իրենց տեղը գտնել դրանում։ Բոլորը պետք է տեսնեն, թե ինչ թույն քաղաք է Գյումրին ու որ պետք է միասին այն առաջ տանել։ Քաղաքացիներին պետք են հասկանալի լուծումներ, որոնք կյանքը կհեշտացնեն, բիզնեսին պետք են թափանցիկ ներդրումային ծրագրեր։ Եվ ինչպիսի՞ն է հետաքրքրությունը։ — Վստահ կարող եմ ասել՝ մեզ բոլորն են սատարում։ Պարզապես առարկայական քննարկումների դեռ չենք հասել, ցավոք՝ ինձ մի քիչ խանգարեց խառը իրավիճակը Ռուսաստանում, բայց ամեն դեպքում, պլանները մեծ են։ Գյումրին պետք է դառնա առողջ, կայուն զարգացող քաղաք, իսկ մենք բոլորս պետք է օգնենք։ Համաշխարհային պրակտիկայում շա՞տ են այդպիսի դեպքերը, երբ ամբողջ քաղաքներ կտրուկ զարգացում էին ապրում հստակ գործողությունների արդյունքում։ — Դե, իհարկե, ավելի հեշտ է զրոյից քաղաքներ կառուցելը՝ այդպիսի դեպքերը շատ են։ Իսկ ահա մեր խնդրի պես… Ոչ ոք չէր ասում, որ հեշտ է լինելու։ Բայց Գյումրին թո՛ւյն քաղաք է, պիտի խելքի բերենք։

Արեգ Դավթյան Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Անդերգրաունդ

Ստալկեր Հին դեպոն, ապակու գործարանը և կիսավեր զինվորական բունկերը. գյումրեցի ստալկերները բացահայտում են իրենց քաղաքի անտեսանելի շերտը և նոր շունչ տալիս այդ ուրվական տարածքներին։

46 47

#6(57) 2019


↑ Արմանը՝ ապակու գործարանի 5-րդ հարկում

Ժամանակակից ուրբանիզացված միջավայրում ավելի ու ավելի շատ մարդիկ են փորձում պոկվել իրենց կանխատեսելի առօրյայից՝ փնտրելով սովորական մահկանացուների աչքերից թաքնված վայրեր։ Բավական է մի քանի րոպե ուսումնասիրել համացանցը և կպարզվի, որ Բեռլինի ամենահետաքրքիր վայրը ոչ թե Ռայխսթագն ու Բերգհայնն են, այլ 1936 թվականի Օլիմպիական խաղերի լքված ադմինիստրատիվ շինությունները կամ Շտազիի բունկերները։ Պատմություն ունեցող, բայց ժամանակի ստվերում հայտնված կառույցները խորհրդավոր են, հետաքրքիր ու գրավիչ։ Եվ դրանք շատ են նաև Հայաստանում։ Նաև Գյումրիում, որ խորհրդային տարիներին Հայաստանի արդյունաբերական կենտրոններից էր։ Եվ ահա, արդեն հետխորհրդային շրջանի գյումրեցիները բացահայտում են այդ ծածուկ աշխարհը։ Արմանի հետ կապվում ենք Annihilation ծրագրի կազմակերպիչների միջոցով, հաղորդագրության մեջ մեզ ասում են, որ նա «Գյումրու ամենալավ ստալկերներից է»։ Շրջայցը սկսելուց առաջ Արմանը, որ հիմնական ժամանակն օգտագործում է զբոսաշրջիկների համար բնության գրկում տուրեր կազմակերպելով (իսկ հիմա նաև իր հյուրատունն է ավարտին հասցնում), ներկայացնում է մի ամբողջ ցուցակ՝ շուրջ մեկ տասնյակ լքված շենքեր, թունելներ ու բունկերներ։ Ընտրում ենք երեքն ու անցնում առաջ։ Առաջին կանգառը «Շուշի զավոդն» է, նույն ինքը՝ Գյումրու ապակու գործարանը։ Մուտքի մոտ մեզ դիմավորում է երեք բանվորների՝ արդեն քայքայվող արձանը (վախճանված Սովետի մի դիպուկ այլաբանություն)։ Շրջանցում ենք շենքը, բացում ճռռացող դարպասը ու հայտնվում ներսում։ Երբ երկրորդ հարկում զարմացած նայում ենք գործարանի՝ հավանաբար վերջին արտադրանքին՝ առաքմանն անհույս սպասող հարյուրավոր կլոր ջահերի, որոնց հետևում ՝ պատի վրայից, ժպտում են որմնանկարի հեզաճկուն գյումրեցի աղջիկները, Արմանը պատմում է, թե ինչպես է ծնվել թաքնված շերտեր որոնելու իր սերը։ Ասում է, որ դեռ փոքր ժամանակ հարևանների կամ բարեկամների մոտ գնալիս առաջին հերթին փնտրում էր նրանց նկուղները. «Դե մեր պադվալը արդեն լավ գիտեի։ Հետո սկսեցի թափառել քաղաքով՝ էն ժամանակ լիքը լքված տներ, տարածքներ, գործարաններ կային»։ Մի օր էլ միացավ իր հետաքրքրությունները կիսող նոր ընկերներին։ Խումբը մի քանի հոգուց է բաղկացած, բայց անդամներն աշխատում են շատ չերևալ, սիրում են գաղտնիությունը։ Գործարանի բակում ՝ քամուց ու ժամանակից ծռմռված փայտյա կրպակը ոչ այլ ինչ է, քան բունկերի մուտք։ Արմանի խոսքով նման թաքստոցներ կան գործարաններից շատերի տարածքներում։ Մի քանի սենյակ, թափթփված փաստաթղթեր, հակագազեր, ջահեր՝ թաքստոց-պահեստն արդեն տարիներ շարունակ մոռացության է մատնված։ Բայց այստեղ հիմա էլ տպավորիչ է և զով։ Բայց մեկ է՝ հետաքրքիր է՝ հատկապես ինչո՞վ է թաքնված Գյումրին ավելի գրավիչ երևացողից։ Արմանի կարծիքով, հենց նրանով, որ ոչ բոլորին է տեսանելի, իր խորհրդավորությամբ։ «Մարդ կարող է սաղ կյանքն ապրել մի դռան կողքը, բայց հեչ մտքով չանցնի մի հատ բացել, տեսնել, իսկ էդ դռան հետևում մի ուրիշ աշխարհ է, որ ժամանակին գուցե մեծ նշանակություն ու պատմություն է ունեցել»։

***

Հաճախ պատահում է, որ լքված վայրերն ամբողջությամբ չեն լքված։ Հատկապես գործարանները սեփականատերեր ունեն, որոնց մի մասն էլ իրենց տարածքներում պահակներ է պահում։ Այդ պահակների հետ նրանք պարբերաբար բախվում են։ Արմանն ասում է, որ պարզապես շատ են զարմանում ՝ «Առաջին անգամ են տեսնում, որ իրանցից բացի մեկը ստեղ գա, չեն հասկանում ՝ ինչ կուզեն»։ Մնում է բացատրել, որ ուղղակի եկել ես ուսումնասիրելու, նկարելու և ոչ մի ուրիշ հետին միտք։ Օքեյ, մեկ-մեկ պատահում է, որ ստալկերներն իրենց համար հուշանվերներ են հավաքում ՝ հակագազ, սեղանի ժամացույց, ցուցանակներ՝ խորհրդային ժամանակների կենցաղային իրեր, որոնք տասնամյակներով գցած են եղել փոշոտ ստորգետնյա սենյակներում կամ հսկա գործարանների ուրվական շենքերում։ Փոշի, կիսաջարդ լուսամուտներ, մետաղյա կոնստրուկցիաների ու դատարկ խողովակների մեջ վնգստացող քամի ու անցյալի ուրվականներ. թվում է, թե ավելի քիչ ռոմանտիկ վայր դժվար է գտնել, բայց չէ, հակառակը։ Երբեմն խորհրդավորն ու լքվածն


← Ապակու գործարանի մուտքի կիսաքանդ արձանը

↓ Լքված ռազմական բունկերը

↓ Դեպոյի լեգենդար հին շենքում կարելի է հենց հիմա պոստապոկալիպտիկ հորոր նկարահանել

48 48

#6(57) 2019


ավելի ռոմանտիկ են, քան լպստած նորը։ Արմանը բազմանշանակ ժպտալով հայտնում է, որ այստեղ ժամադրություններ եղել են և դժգոհողներ չեն եղել («Հատկապես, երբ մթության մեջ ճիշտ երաժշտություն ես միացնում»)։ Գլուխը ճոճելով մոտենում է հատակին ընկած հնադարյան կրակմարիչին՝ «Էնքան լավ գիտեմ տարածքը, որ գիտեմ ՝ ընկել է, ուրեմն պետք ա նույն տեղը դնենք»։ Ընդհանրապես, դա ստալկերների գլխավոր օրենքներից է՝ տարածքը թողնել այնպես, ինչպես եղել է, երբ մտնում էիր։

***

Ապակու գործարանից մեքենայով մոտ տասը րոպե հեռավորության վրա Ջաջուռի տարածքում Արմանը գտել է իր առայժմ ամենամեծ գանձը՝ նախկին զինվորական բունկերը։ «Չիդեի ուր կերթայի, ինչքան պիտի երթայի՝ մոտավորապես էի պատկերացնում տեղը, — պատմում է նա, մինչ մեր մեքենան գլվլում է քարքարոտ ճանապարհով, — ու ըդպես միամիտ դուռը գտա»։ Հիմա քայլում ենք։ Մի կողմից ժայռեր են, որոնց վրա տասնյակ գրություններ կան՝ մոտակայքում տեղակայված ստորաբաժանման ծառայողներն իրենց անունները գրել են, երբ լքելու ժամանակն է եկել (մեկը վերադառնում է Սամարղանդ, մյուսը շտապում Լենինգրադ, և այդպես շարունակ՝ 60-ականներից մինչև 80-ականներ)։ Եվ հանկարծ՝ աստիճաններ դեպի ներքև ու տակից փչող սառը օդ։ Զորամասն այլևս չկա, իսկ ստորգետնյա հատվածն այստեղ է։ «Չեմ ասի, որ վախենալու էր, բայց ադրենալինը լավ խաղաց մեջս, որովհետև առաջին անգամ էի մտնում, գաղափար չունեի՝ ուր եմ հասնելու, լուսավորությունս համարյա չէր հերիքում, — հիշում է Արմանը, — իսկ էնտեղ բունկերը սկսվում էր մի 50 մետրանոց միջանցքով, որը կիսաքանդ էր՝ երևի զինվորական չաստը հանելուց հետո փորձել են բլեն, ու հիմա էդ հատվածը բետոնի բլոկերի վրայով ես քայլում։ Հըմի կտեսնեք»։

***

← Ապակու գործարանի բունկերում

Ստալկերներից շատերը խորհրդային ժամանակները չեն հիշում, կամ նույնիսկ աչքի տակով չեն տեսել, քանի որ ծնվել են արդեն անկախ Հայաստանում։ Դրա համար նոստալգիայի զգացողություն չեն զգում, բայց ափսոսանքը, իհարկե, կա. «Որ պատկերացնում ես, թե ինչքան մարդ է էստեղ աշխատել, ինչքան բան է էստեղ ստեղծվել, իսկ հիմա ընդհանրապես ոչ մեկին պետք չէ... Բայց դե էս էլ իրա գեղեցկությունը ունի, ինչ խոսք»։ Իսկապես, անբացատրելի, սարսափեցնող ափսոսանքախառը գեղեցկություն է։ Տուրիստներին, իհարկե, էս վայրերով տուր չես անի. բունկերները վտանգավոր են, գործարանները ո՛չ միայն վտանգավոր են, այլև ունեն սեփականատերեր։ Բայց կան հետաքրքրվողներ, որոնք ծանոթով, միջնորդով դուրս են գալիս ստալկերներից որևէ մեկի վրա ու բացահայտում Գյումրու մութ անկյունները (ինչպես հաջողվեց ԵՐԵՎԱՆի թիմին)։ Որքան էլ զարմանալի թվա, Երևանից հատկապես շատ են գալիս աղջիկները։ Արմանի կարծիքով, մայրաքաղաքցիների հետաքրքրության պատճառն այն է, որ «սաղ կյանք տեսել են իրանց սիրուն սարքած շենքերը, ասֆալտած փողոցները, իսկ կիսաքանդ փլատակներում հեչ չեն եղել»։ Մյուս կողմից՝ հենց հիմա տղաները ծրագիր են մշակում, որով կկարողանան աննախադեպ մի նախագիծ իրականացնել՝ օգտագործելով լքված վայրերն ու ժամանակակից լուսային տեխնիկան։ Նման մի փորձ արդեն արվել է Annihiliation անվան տակ Երևանում, երբ ստալկերը լուսային և ձայնային գործիքներով զինված մի քանի հոգանոց խմբին ուղղորդում է մարդակերտ կամ բնական՝ սովորական հայացքներից թաքնված վայրերում։ Երբ գտնվի ֆինանսավորումը և ձեռք բերվի անհրաժեշտ տեխնիկան, հնարավոր կլինի միջոցառումներն անել կոնկրետ վայրերում ՝ մեկ-երկու անգամյա տուրերի համար կարելի է պայմանավորվել նաև տարածքների տերերի հետ: Երևակայությունը միանգամից ստեղծում է այդ ֆանտաստիկ պատկերը՝ Շուշի զավոդը, Հին դեպոն կամ ռազմական բունկերը զինվել են ժամանակից լուսավորությամբ, չորս կողմից հնչում է երաժշտություն, քամի վզզում է խողովակներից ու ապշած զբոսաշրջիկները հայտնվում են մի զուգահեռ իրականությունում... Գյումրին ինքնին հրաշքների աշխարհ է, իսկ սա այդ աշխարհի ավելի խոր թաքնված մի մասն է։ Լավ է, որ կան մարդիկ, ովքեր գիտեն դրա տեղը։

Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան


GYUMRI ROCKS

Գյումրու ռոքի մասին պատմելիս մինչև վերջերս ասում էիր՝ «դե Բամբիռն ա բնականաբար», ու մի փոքր դժվարությամբ սկսում էի հիշել-թվարկել մյուսներին: Բայց դեռ 70-ականներին այստեղ մի ամբողջ ռոք սերունդ էր ձևավորվել, իսկ այսօր արդեն կան Արատտան, Ռոզեն Տալը, Ֆանքավանը, կան դեռ անհայտ կիթառներով տղաներն ու աղջիկները: Գյումրի վերադառնում է կյանքը, բացվում են ակումբներ և գյումրեցիք ավելի ու ավելի հաճախ են նվագում տանն ու հյուրընկալում արտիստների ամբողջ Հայաստանից։ Քաղաքի երակներում հոսող ռոք երաժշտության անցյալի ու ներկայի մասին խոսեցինք տարբեր սերունդների մարդկանց հետ։

50 51

#6(57) 2019

facebook.com/garageclubgyumri

ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Տժժ

«ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԱՅԴ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ՄՆԱ»

Լյուդա Բիլբիլիդիի մասին իմացա երկու տարի առաջ, երբ լույս տեսավ նրա «Ջազ-ռոքային Գյումրի» հուշերի գիրքը: Անմիջապես friendrequest ուղարկեցի, չընդունեց։ Ինչպես հաճախ է լինում Գյումրու առասպելական և լեգենդար մարդկանց հետ, ճիշտ ժամանակը պիտի գա։ Այն է՝ չերեզներով համար ճարել, նախապես զգուշացնել ու մանրամասն ներկայանալ։ Մասնագիտությամբ բանասեր Բիլբիլիդին Հայաստանի առաջին կին դիջեյներից է, Գյումրու և Հայաստանի ջազ և ռոք երաժշտական մշակույթի գիտակ և մեծ սիրահար։ Երկար տարիներ աշխատել է «ՏՄ» և «Շանթ» ռադիոկայաններում և «Շիրակ» հեռուստաալիքում։ Հանդիպեցինք «Յաղլի հաուս» սրճարանում, որի տեղում կամ հարևանությամբ, ժամանակին մեկ այլ սրճարան կար, մանկական, ուր Լյուդայի դպրոցական տարիներին հավաքվում էր մտածող, կարդացող, խանդավառ երիտասարդությունը: «Ստեղ բլինչիկ էինք գալիս ուտում», — պատմում է Լյուդան՝ զուգահեռաբար պատվիրելով դառը սուրճ։ Մեր հանդիպման նախօրեին Գյումրիում էր վարչաապետ Նիկոլ Փաշինյանը: Այցելել էր Երիտասարդական պալատի Ռոք դպրոց, խոսել էր այնտեղի սաների հետ նրանց խնդիրների, երկար մազերով ու շորտերով քաղաքում շրջելու մարտահրավերների մասին ու խոստացել աջակցել նրանց համերգներին ու կարևոր իրադարձություններին մասնակցելու հարցում: Պատանիներն էլ իրենց հերթին խոսում էին պահպանողական Գյումրիում ռոք-լուսավորչության իրենց առաքելության մասին, ինչը շատ էր ջղայնացրել Լյուդային: «Ինչպե՞ս կարելի է… Այնպես են խոսում, իբր երբեք Գյումրիում ռոք երաժշտություն չի եղել:


Լյուդա Բիլբիլիդիի անձնական արխիվ

← Լյուդան և Տաթևիկ Հովհաննիսյանը, 1985 թ.

← Լյուդա Բիլբիլիդին

Թումոյի ուսանող Նազելի Հակոբյան

Ախր պատմություն կա, շատ երաժիշտներ են եղել, ում անունները անգամ չեն լսել, — խոսում է հուզված ու երկար մտածում է: — Բան չմնաց, շատերը երկրաշարժի ժամանակ մահացան, մնացածը գնացին, էնտեղ մահացան: Գրեթե մարդ չի մնացել»: Լենինականի ռոք շարժման մեջ Լյուդան հայտնվեց դասարանցի Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ, ով 1967-ին դարձավ ամենաառաջին ռոք խմբերից մեկի՝ «Անգին քարերի» անդամ. «Միասին սկսեցինք գնալ համերգների։ «Շիրակ» վոկալ-ինստրումենտալ անսամբլը կար, առաջին բիգ-բենդն էր, նվագում էին Տեքստիլի մշակույթի տանը։ Իրենց համերգներից մեկից հետո է առաջացել «Անգին քարերի» ստեղծման գաղափարը։ 1969-ին խմբին միացավ Բամբիռի ապագա ստեղծող Գագիկ «Ջագ» Բարսեղյանը։ Ոչ մի լուսանկար ու տեսագրություն չի պահպանվել։ 70-ականներն էին։ Բրեժնևի օրոք Բիթլզ նվագելը անհնարին էր։ Բայց Լենինականի խմբերը նվագում էին։ Ռոք էին նվագում, Բիթլզի, Ռոլինգ Սթոունզի ու Հենդրիքսի գործերը, հայկական երգեր, իրենց սեփական երգերն էլ։ Իսկ սեփական երգերը, առանց հաստատման ու թույլտվության, նվագել չէր կարելի»։ Էն ժամանակ, 80-ականներին, Քութայիսյան ու Մանուշյան փողոցներում «նոր եկողների» թաղամասեր էին։ Հայրենադարձ հայերը ԱՄՆ-ից, Եգիպտոսից, Լիբանանից ոչ միայն ջինս էին բերում, այլև սկավառակներ (Լյուդան չի մոռանում շեշտել, որ սարսափելի թանկ էին վաճառում): Միասին թերթում ենք գիրքը. «Նայի դեմքերին։ Ինչ լուսավոր են։ — Ցույց է տալիս գրքի սև-սպիտակ նկարներից մեկ. — ահա, Նատաշան, շատ տաղանդավոր էր։ Ամբողջ ընտանիքով զոհվեցին։ 10 քույր էին, բոլորը տանն էին։ Լրիվ ուրիշ քաղաք էր, ինչ մարդիկ էին»։ Հետո հիշում է, որ ռոք նվագելու համար ստիպված էին ընկերանալ Կոմսոմոլի հետ, որ մի քիչ փող էր տային ու չխանգարեին գործ անել։ «Ես լեգենդ էի հորինել, որ Ջոն Լենոնը սևամորթ է և շատ է հալածվել: Ու հավատում էին հիմարները»։ Անհավատալի է, բայց արդյունքում

ԲՐԵԺՆԵՎԻ ՕՐՈՔ ԲԻԹԼԶ ՆՎԱԳԵԼԸ ԱՆՀՆԱՐԻՆ ԷՐ։ ԲԱՅՑ ԼԵՆԻՆԱԿԱՆԻ ԽՄԲԵՐԸ ՆՎԱԳՈՒՄ ԷԻՆ։ ՌՈՔ ԷԻՆ ՆՎԱԳՈՒՄ, ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԳԵՐ, ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԵՐԳԵՐՆ ԷԼ Սևյանի անվան մշակույթի պալատում տեղական խմբերը օրը երեք համաերգ էին տալիս։ Ես հիշեցնում եմ, որ ակումբը շուտով վերականգնելու են։ «Մինչև վերականգնեն, էլ մարդ չի մնա, — հակադարձում է Լյուդան ու շարունակում հիշել. — Մենք վաճառում էինք ինչ ունենք, տղաները կիթառներ էին առնում, իսկ ես՝ սկավառակներ։ Հանրապետության ամենահարուստ լսադարանը ես ունեի, 1000 սկավառակ։ Մենակ Շուշան Պետրոսյանի մոտ եմ տեսել նման մեծ լսադարան, բայց իմն ավելի լավն էր։ Հետո մի պահ հասկացա, որ կոլեկցիոներ լինելը սարսափելի բան է։ Ու բաժանեցի ամենը ընկերներիս։ Հետո Տաթևիկ Հովհաննիսյանին տեսա, 85-ին կայացավ նրա առաջին հեղինակային երեկոն։ Ես էի վարողը։ Լուսանկար ունեմ»։ «Կարևոր բան եք անում, ձեր շնորհիվ չեն կորչի այս մարդկանց անունները», — ասում եմ։ Լյուդան պատմում է իր երազանքի մասին. «Ուզում եմ, որ այդ բոլոր մարդկանց հիշատակը մնա: Հենց այստեղ, ուր հավաքվում, վիճում, խոսում էինք։ Այ, օրինակ, ոնց կա Լիվերպուլում Բիթլզի արձանը, ստեղ մի արձան լիներ, աբստրակտ՝ կիթառներով տղաներ։ Ամեն

տարի ստեղ հավաքվեինք, փառատոն անեինք, հիշեցինք նրանց, ովքեր էլ չկան։ Ամեն բանի համար արձան կա։ Իսկ երաժիշտները… որ այսպիսի դեր ունեն…»։

«ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԴԻԼԵՏԱՆՏԻԶՄ ՉԿԱՐ»

Հաջորդ օրը նույն սրճարանում հանդիպեցինք Լյուդայի, Վարդան Թոքմաջյանի (Լենինականի առաջին մետալ խումբ «Արեգակից» (1976), Լյուդայի խոսքերով՝ առաջինն էին Գյումրիում երկար մազերով ու կաշվե կոստյումներով բեմ բարձրանում, ու ընդհանրապես Վարդանը կենդանի լեգենդ է) և Անիկո Հովհաննիսյանի հետ։ Երկուսն էլ մեծ սիրով ու խանդավառությամբ պատմում են իրենց ռոք երիտասարդության մասին։ Անիկոն, Անահիտ Հովհաննիսյանը «Արագած» (1970) խմբում էր երգում 1977-ից։ Այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբում է երգում։ Այն օրերի մասին խոսում է նրբությամբ, բայց առանց նոստալգիկ սենտիմենտալության. «Գիտեք ինչն էր ամենակարևորը՝ դիլետանտիզմ չկար։ Շատ էինք աշխատում, կրթվում, ամբողջությամբ ներդրվում էինք։ Տեխնիկան վատն էր, երբեմն մի կերպ էինք լուցկու չոփով,


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Տժժ իզալենտով կպցնում լարերը, բայց դա ոչ մեկ չէր իմանում»։ Երեքը միասին սկսում են խոսել մինչև 80-ականները ստեղծված հանճարեղ ռոք խմբերի յուրահատուկ «ձայնի» մասին, ու այն մասին, որ այսօր շատ խմբեր գրեթե նույն հնչողությունն ունեն։ Անցնելով Հայաստանյան երաժիշտներին, բոլորը ծիծաղելով համաձայնվում են այն մտքի հետ, որ Լյուդան բոլորի միջից ամենախիստն ու անհանդուրժողականն է անորակի հանդեպ։ Նախկին մետալիստ Վարդան Թոքմաջյանի մազերը արդեն կարճ են ու սպիտակ, բայց ձայնն ու աչքերը անբացատրելիորեն երիտասարդ են։ Հիշում է՝ ինչպես էին ձայնագրություններ լսելով սովորում նվագել։ Սեփական երգերից որոշները դեռ հիշում է։ Ասում է, որ տանը, Մոսկվայում ունի որոշ բաներ պահպանված։ Վերջին տարիներին մի քանի ռոք բալլադ է ձայնագրել ռուսաստանյան երաժիշտների հետ, բայց երաժշտությունը նրա հիմնական զբաղմունքը չէ։ «Դե այսպես է դասավորվել, — ասում է ժպտալով, — միշտ էլ կոնտրաստը շատ է եղել կյանքումս։ Հիմա որ հարցնում են ո՞վ ես, ի՞նչ ես, ասում եմ, որ այն ժամանակ, երբ սանտեխնիկ չեմ, ջեռուցման համակարգեր չեմ տեղադրում, երաժիշտությամբ եմ զբաղվում, նվագում եմ ակումբներում։ Ու ցույց եմ տալիս յութուբում եղած ձայնագրությունները»։ Ոչ դառնացած է, ոչ էլ չափազանց լավատես։ Բայց դե, ո՞վ չգիտի, որ երկրաշարժի 40 վայրկյանը փոխեցին ամեն ինչ, նույնիսկ նրանց մոտ, ովքեր ազգական չէին կորցրել։ Երբ ասում եմ, որ իրենք պետք են երիտասարդ սերնդին, ժպտում է ու ասում, որ սիրով կգան, կզբաղվեն, կփոխանցեն իրենց լիցքը ու փորձը, բայց ու՞ր գան ու ինչպե՞ս։ Եթե հարթակ լինի, հրավիրող լինի, մեկը նախաձեռնի՝ բա իհարկե, իհարկե կգան։

↓ Նոր «Բամբիռի» Նարեկն ու Արիկը՝ 2016-ի ռոք փառատոնին

Նարեկ Ալեքսանյան

Լյուդա Բիլբիլիդիի անձնական արխիվ

← Վարդան Թոքմաջյանի «Արեգակը», 1980-ականներ

facebook.com/garageclubgyumri

ԲԱՄԲԻՌԸ 70-ԱԿԱՆՆԵՐԻՑ Է ԱՅՍ ԳՈՐԾԻ ՄԵՋ, ՄԵՆՔ ՄԻՇՏ ՆՎԱԳՈՒՄ ԷԻՆՔ ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷԻՆՔ ԱՆՈՒՄ. ԴԱ ԷՐ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ ՈՒ ԱՊՐՈՒՍՏԸ: ԴԱ Է ՊԱՏՃԱՌԸ, ՈՐ ԱՅՍՕՐ ԿԱՆՔ

← Հին «Բամբիռի» Ջագը՝ Garage ակումբում

«ՄԵՆՔ ՄԻՇՏ ՆՎԱԳՈՒՄ ԷԻՆՔ ԵՎ ՈՒՐԻՇ ԲԱՆ ՉԷԻՆՔ ԱՆՈՒՄ»

Մհեր Կարապետյան

Փաստ. Լենինականի հին խմբերից ոչ մեկը չեն մնացել, միայն «Բամբիռն» է գոյատևել։ Ինչու՞մն է խմբի այս կենսունակությունը։ Խմբի երկրորդ սերնդի անդամ, ֆլեյտահար Արիկ Գրիգորյանի կարծիքով՝ գաղտնիքը երաժշտությանը նվիրված լինելն է։ «Բամբիռը 70-ականներից է այս գործի մեջ, առնչվել է Սովետի բարդությունների հետ, տեսել է փլուզումը, Հայաստանի անկախությունը, արտագաղթը, ներգաղթը, բայց միշտ ստեղծագործել է։ Մենք միշտ նվագում էինք և

52 53

#6(57) 2019

← Ռոք դպրոցը՝ քաղաքի օրը


facebook.com/ArattaMusic

ուրիշ բան չէինք անում. դա էր մեր կյանքն ու ապրուստը: Երևի դա է պատճառը, որ մինչև այսօր կանք, — ասում է երաժիշտը: — «Երիտասարդները, Rozen Tal-ը, Արատտան, չէ՞ որ ոգեշնչվում են այլ խմբերից, այդ թվում Բամբիռից։ Որ չլիներ այս ուժը, չէին ոգեշնչվի, չէին խորանա ֆոլքի, ռոքի մեջ։ Իմ համար էլ ամենամեծ ոգեշնչումը Բամբիռն է եղել, մեծերը: Իրենց ֆոլքը մատուցելու ձևն էր, որ ինձ ոգեշնչեց խորանալ, ուսումնասիրել այդ երաժշտությունը»։ Երբ հարցնում եմ, թե ինչն է առանձնացնում Գյումրու երաժշտությունը, մի փոքր զարմանում է, ու ասում, որ Հայաստանը շատ փոքր է, տարածքով դժվար ինչ-որ բան պայմանավորված լինի, բայց նաև նկատում է, որ այս հին մշակութային կենտրոնի աշխարհագրությունն է այնպիսին, որ շատ է եղել շփումը Վրաստանի, Թուրքիաայի, Պարսկաստանի հետ: «Մեկ էլ դե աղետներն են շատ եղել. մարդկանց ձիրքը, պայքարը ավելի մեծ է, ջանքը շատ է, հետևաբար արդյունքն էլ երևում է»։ Հիշում եմ 2016 թվի ռոք ֆեսթը, երբ Սև բերդը թնդում էր։ Ինձ միշտ թվում էր, որ այդ երեկոն շրջադարձային էր Գյումրու համար՝ թե երաժշտական առումով, թե ինչ-որ ավելի լայն իմաստով՝ զարթոնքի։ Հիմա արդեն շատ են սկսել գալ երաժիշտներ Երևանից, նոր տեղեր են բացվում… Արիկը համաձայնում է և պատմում, թե ինչպես էր ոչ վաղ անցյալում. «Գյումրիում փաբային կամ ակումբային կուլտուրա չի եղել։ Ռեստորաններ են եղել, մարդիկ գնացել են կենդանի երաժշտություն են լսել, ուրախացել են։ Բայց որ գնաս, հանգիստ նստես, գարեջուր խմես ու երաժշտություն լսես, նման մշակույթ չի եղել։ Միշտ համարվել է, որ երեկոյան ակումբ թեթևաբարո կանայք են գնում, և նման հաճույքներ փնտրող տղամարդիկ։ Բայց հիմա տեսնում են, որ լավ բան է՝ գնալ, լավ երաժշտություն լսել։ Իհարկե, պետք է բացվեն նոր ակումբներ, բայց պետք է նաև ներդրումներ արվեն ու աշխատատեղեր ստեղծվեն, որ մարդիկ փող ունենան այնտեղ գնալու»։ Ասում է, որ հիմա նոր կառավարութունը, կարծես, ավելի շատ ուշադություն է դարձնում քաղաքին։ «Վերջերս էլ գնացել էի, տեսա, որ տուրիստներն էին շատ, կաֆեներում տեղ չկար, մարդիկ ժպտում էին, — ասում է Արիկը, — Հուսամ՝ ճանապարհն էլ որ կսարքեն, որ մարդիկ կարողանան ավելի հեշտ գնալ-գալ, նույնիսկ Գյումրիում ապրել ու Երևան գործի գնալ։ Գյումրին Հայաստանի ամենակարևոր կենտրոններից է ու չպիտի այսպես խեղճ ու կրակ լինի։ Պիտի զարգանա, ծաղկի ու նոր տաղանդներ տա»։

եմ զգում, տարեցտարի լավանում է, համերգների գինը 1-2 տարվա մեջ հնգապատիկ աճել է, պրոգրես կա: Նաև մեր դիրքորոշումից է. մի օր ընդհանուր քաղաքի երաժիշտների հետ խոսացինք, ասեցինք էկեք գինը բարձրացնենք, նորմալ չէ, որ երաժիշտը 10,000 ստանա համերգի համար: Ու սկսեցինք չնվագել նման գներով»: Եվ որ ոչ պակաս կարևոր է, աճում է լսարանն ու վերջապես ավելանում են դահլիճները, որտեղ կարելի է ելույթ ունենալ: Եվ իհարկե, ռոք բեմում լսելու շատ բան կա. «Լավ խմբեր կան, որ սիրում եմ. Կաթիլը, Խնձորի սոկը, Rozen Tal-ը լավն են: Ռոքից դուրս էլ շատ տարբեր բաներ եմ լսում, Երևանի ակումբներում լավ էլեկտրոնային երաժշտություն կա, նույնպես հաճախ եմ գնում: Բայց ավելի շատ խմբեր են պետք, ավելի շատ շարժ, որը կբերի աշխատատեղերի, աշխուժացման։ Չնայած, էդ անվերջ փարթիներն էլ չպիտի խանգարեն ստեղծագործելուն։ Ես ստեղ եմ կարողանում ստեղծագործել։ Ճամփորդելիս ներսիս դատարկությունը լրացնում եմ, բայց էդ ամեն ինչը դուրս հանելու, արտահայտելու ամենալավ տեղը Լեննականն է»:

← «Արատտայի» Տարոնը՝ Սև բերդի ռոք փառատոնի ժամանակ

ՍԵՎ ԲԵՐԴԻՑ ՈՒ ՌՈԲՍԻՑ ՀԵՏՈ

2016-ի ռոք ֆեստի ժամանակ հայկական ռոքի գլխավոր շամանները շարժման մեջ բերեցին անտեսանելի անիվներ։ Այդ օրը, կարծես, ոչ միայն ինքը, Գյումրին, թոթափեց ծանր երազը, նաև հոկտեմբերի այդ արևոտ ուիքենդին Գյումրու օրը նշող մարդկանց աչքերում, մտքերում, սրտերում վերածնվեց ուրվական համարվող քաղաքը։ Ամբողջ Երևանն այստեղ էր, ամբողջ Գյումրին էր այստեղ, թե՛ երիտասարդներ, թե՛ պապիկներ ու թոռներ։ Էդ նույն ժամանակ մեկ այլ, ուրիշ տեղից եկող ընդհատակային ցնցումներ էին տեղի ունենում. Գյումրիում արդեն Rob’s կար։ Ոլոր-մոլոր փողոցներում կորած սեփական տան ներսում ու բակում բարձր ծիծաղ էր լսվում, փորձերի ու համերգների էլ ավելի բարձր երաժշտությունը։ Բոլորն այստեղ էին, գալիս էին կողքից նայելու կամ ուրախանալու։ Մի տեղ էր, որը դեպի Գյումրի սկսեց ձգել մեծ ուսապարկերով ճամփորդներին ու Երևանի չորս պատերի մեջ գժվող երիտասարդությանը։ Քիչ գոյատևեց, բայց ոչ մի տեղ չգնաց։ Գյումրին էլ նույնը չէր լինելու։ Ռոքն ապրում է Գյումրիում։

Արատտայի Տարոն Գրիգորյանը արդեն նոր սերնդի գյումռոքցի է։ Երբ հարցնում եմ նախորդ սերունդների ազդեցության մասին, ասում է, որ քանի որ 70-80-ականների ռոք սերնդի ժառանգությունից բան չի մնացել, դժվար կլինի ասել, որ ինչ-որ կերպ ազդել են խմբի վրա, թեպետ «Անգին քարերն» ու «Բամբիռը» առաջնային ոգեշնչման աղբյուր են էղել: «Ոճային առումով, դե Լեննագանի ռոքից զգացվում է էտ սև ու մութ քաղաքի տրամադրությունը, ագրեսիան», — բացատրում է Տարոնը: Ընդհանուր երաժշտական շարժը ո՞նց է Գյումրիում, հարցնում եմ Տարոնին։ Ու՞ր է գնում: Քննարկում ենք, մասնավորապես, տնտեսական մասը. «Պարզ, գրպանս էկող գումարից էլ

facebook.com/garageclubgyumri

«10 ՀԱԶԱՐՈՎ ՆՎԱԳԵԼԸ ՆՈՐՄԱԼ ՉԻ»

Կարինե Արոյան


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Քաղաքաշինություն

Ապա գյում րի

Մի քանի քաղաքային ծրագրեր, որոնք ապագայում կարող են սկզբունքորեն փոխել Գյումրու դեմքը։ Դրանց մի մասն արդեն իրագործվում է, մյուսները դեռ կոնցեպտի մակարդակում են, բայց միևնույն է՝ արժանի են ուշադրության։

54 55

#6(57) 2019


ԹՈՒՄՈ ԿԵՆՏՐՈՆԸ ՈՐՊԵՍ ՆՈՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ Նախաձեռնող՝ Թումո/Բերնար Խուրի Վայրը՝ Գորկու անվան զբոսայգի Կարգավիճակ՝ Շինարարության վերջնական փուլ Ավարտ՝ 2019

Գյումրու Թումո կենտրոնը բացվել է 2015-ին: Այն մինչև օրս ժամանակավորապես տեղակայված է Գյումրու տեխնոպարկում: Գյումրիում կենտրոն հիմնելու գաղափարը նախաձեռնել է «Շանթ» հեռուստաընկերությունը, որի անցկացրած հեռուստամարաթոնի արդյունքում հավաքվեց կենտրոնը մեկնարկելու համար անհրաժեշտ միջոցների մի մասը: Թումո Գյումրին երկու կենտրոններից առաջինն է, որն իրականություն դարձավ Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ համագործակցության շնորհիվ։ Այժմ Գյումրու Թումոյում ուսանում է շուրջ 2200 պատանի: Շուտով կենտրոնը կտեղափոխվի Գյումրու պատմական թատրոնի շենք, որտեղ արդեն կկարողանան ուսանել 4000 հոգի: Գյումրու թատրոնի հին շենքը գտնվում է քաղաքի կենտրոնական այգու սկզբնամասում: 150 տարվա պատմություն ունեցող այս շենքը կառուցվել է բնակիչների ներդրումներով: Ժամանակի ընթացքում այն ծառայել է որպես ժողովրդական տուն և եղել է համերգների, գրական երեկոների, բաց քննարկումների, թատերական ներկայացումների և այլ միջոցառումների անցկացման հիմնական վայր: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան առաջին անգամ ցուցադրվել է հենց այստեղ 1912 թվականին: Երկար տարիներ լքված թատրոնի վերակառուցման նախագծի հեղինակն աշխարհահռչակ ճարտարապետ Բերնար Խուրին է, որը նաև Երևանի, Կողբի ու Մասիսի Թումոյի գալիք կենտրոնների համահեղինակն է: Շենքը մինչև տարվա վերջ կլինի ամբողջովին վերականգնված, պահպանված որմնաքանդակներով, գյումրեցիների աչքին սովոր սպիտակ արտաքին պատերով, որոնց հակառակ կողմում մոդեռնիստ Բեռնար Խուրին ստեղծել է արդիական, Թումոյի կրթական պահանջներին համապատասխան նորարարական միջավայր:

ՆԱԵՎ. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ Բացի այդ, Թումոն նախատեսում է վերակառուցել և վերագործարկել Գյումրու կենտրոնական շուկան: Տարածքի ներուժը լիովին օգտագործելուն ուղղված այս նախաձեռնությունը կխթանի նաև շահույթ չհետապնդող ծրագրերի իրականացումը: Տարածաշրջանի մասշտաբով կարևորություն ունեցող այս նախաձեռնությունը կայուն աշխատանքային միջավայր կապահովի փողոցային առևտրով զբաղվող անձանց համար, ինչպես նաև խթան կհանդիսանա թե՛ քաղաքի ներքին, թե՛ զբոսաշրջային զարգացման համար: Բացի հարմարավետ շուկայից, տարածքում կգործի նաև միջազգային մակարդակի խոհարարության և հյուրընկալման դպրոց: Տարածքն ունենալու է իր ռեստորանը, լինելու է շուկայի առանձնացված հատված, որտեղ ներկայացված են լինելու միմիայն օրգանիկ մթերք, լինելու է խանութ, որտեղ վաճառվելու է փաթեթավորված մթերք: Լինելու է նաև հատուկ թիմ, որը հետևելու է շուկայի և դպրոցի տարածքում սանիտարական կանոնների պահպանմանը: Այս համակողմանի զարգացմանն ուղղված ծրագիրը ոչ միայն խթանելու է մի շարք ոլորտների ակտիվացմանը, այլ նաև, շահույթին ուղղված ծառայություններ մատուցելով` դառնալու է ամբողջովին ինքնաֆինանսավորվող:

Թումոն ձգտում է նոր, երիտասարդ ու ստեղծագործական կյանք դնել ճարտարապետական նշանակություն ունեցող շենքերի մեջ, հատկապես նրանց մեջ, որոնք չեն գործածվում և զրկված են իրենց պոտենցիալից ու նշանակությունից, այն դեպքում, երբ դրանք իրենց մեջ կրում են քաղաքի հիշողությունը: Մյուս կողմից՝ դա նաև ճիշտ վերաբերմունք ու մոտեցում է կրթում այդ շենք մտնող պատանիների մեջ: Նրանք տեսնում են հին, գեղեցիկ շենք, որի վրա մեծ ջանքեր են ներդրվել, նրանք դառնում են ժառանգության պահպանման ու վերագործարկման գաղափարի կրողներն ու ջատագովները: Շենքը լինելու է բազմաֆունկցիոնալ և նորից վերականգնելու է Գյումրու մշակութային կարևոր կենտրոններից մեկի իր երբեմնի համբավը: Բացի Թումոյի ուսանողների համար նախատեսված լինելուց, տարածքը ծառայելու է նաև կինոթատրոն-դահլիճ իր տրանսֆորմացվող բեմով: Բացի այդ, շենքը, գտնվելով հանրային այգում (որը նույնպես փոխանցվել է Թումոյին), իր շուրջը, ստեղծելու է յուրօրինակ մշակութային տարածք, որը մագնիսի պես դեպի իրեն է ձգելու քաղաքացիներին և բազմապիսի միջոցառումների կազմակերպմամբ զբաղվող ընկերություններին:


ԲԱԼԵՏԻ ԴՊՐՈՑ ՍԵՎՅԱՆ ԱԿՈՒՄԲՈՒՄ Նախաձեռնող՝ Բալետ 2021 հիմնադրամ Վայրը՝ Գորկու անվան զբոսայգի Կարգավիճակ՝ Վերջնական փուլ Ավարտ՝ 2021

Գյումրու երկաթուղային կայարանի մոտ գտնվող Սևյան ակումբը, ինչպես այն անվանում են տեղացիները, շուրջ 30 տարի քարուքանդ վիճակում էր, կառավարությունը չէր կարողանում որոշել, թե ինչ անել շենքի հետ։ Մի կողմից այն տարիներով եղել է Գյումրու մշակութային զարգացման կարևոր կենտրոն, մյուս կողմից՝ երկրաշարժից հետո օգտագործման ենթակա չէր։ Շենքի վերածննդի նախագիծը սկսվեց 2017-ին և առ այսօր իրագործվում է «Բալետ 2021» հիմնադրամի կողմից։ Արդեն այս տարի կմեկնարկեն կառուցման աշխատանքները, և ակումբը կգործի ավելի նորարարական և բազմապրոֆիլ ֆորմատով, կկրի աշխարհահռչակ բալերոն և նախագծի հիմնադիր Ռուդոլֆ Խառատյանի անունը։ Շենքից այսօր մնացել են միայն դիմային հատվածն ու ներսի մի քանի կամար, որոնք կպահպանվեն ու կդառնան նորաստեղծ կենտրոնի ճարտարապետության առանցքային էլեմենտներ։ Կենտրոնը կկառուցվի է ՀԲԸՄ և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» «ՔՀ Կամուրջ» ծրագրի շրջանակում»՝ Եվրամիության ֆինանսավորմամբ:

Կենտրոնի հիմքում Ռուդոլֆ Խառատյանի պարային մեթոդաբանությունն ու փիլիսոփայությունն են։ Ինչպես նշեց ինքը՝ վարպետը, կենտրոնը լինելու է ոչ միայն պարարվեստի դպրոց, այլև հայ ինքնության ողջ ներուժի բացահայտման և զարգացման պլատֆորմ։ Կենտրոնը լինելու է բազմաֆունկցիոնալ, այն ունենալու է երկու բեմից կազմված թատրոն, որը կարող է տեղավորել շուրջ 500 մարդ, երեք ստուդիա, հանդերձարաններ, կոնֆերանսի սենյակ, գրադարան, ցուցասրահ, սրճարան-հուշանվերների խանութ, ինչպես նաև այգի։ Շենքի ճարտարապետական համարձակ լուծման հեղինակն է կանադաբնակ հայ ճարտարապետ Ազատ Շիշմյանը կանադական Neuf ճարտարապետական ստուդիոյից: Նախագծման աշխատանքներում մասնակցել է նաև հայաստանյան «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Շենքի դիմային և հետևում ընկած հատվածները կապվելու են ձվի տեսք ունեցող օվալաձև կառույցով, որը, կարելի է ասել, տեղադրվելու է հին կառույցի ներսում՝ հանդիսանալով միացնող օղակ:

56 57

#6(57) 2019


ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊՈՒՐԱԿԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ Հեղինակներ՝ Արինե Քեշիշի, Զարուհի Մարգարյան Վայրը՝ Գյումրու Իսահակյանի անվան պուրակ Կարգավիճակ՝ Կոնցեպտ Ավարտ՝ Անհայտ

Երկու տարի առաջ «Հարթակ» փառատոնի շրջանակում հայտարարվեց մրցույթ` «Վերաիմաստավորելով Գյումրու Իսահակյանի անվան պուրակը» խորագրով: Մրցույթի նպատակն էր նորարարական շունչ հաղորդել այդ երկար տարիների պատմություն ունեցող այգուն: Արինեն և Զարուհին այդ ժամանակ Իտալիայում էին, բայց, միևնույն է, որոշեցին մասնակցել, քանի որ Գյումրին իրենց համար շատ հոգեհարազատ է, և ուզում էին իրենց ներդրումն ունենալ քաղաքի զարգացման մեջ: Իրենց առաջարկված հայեցակարգը գրավեց մրցույթի առաջին մրցանակը, սակայն իրականացման մասին դեռ հստակ տեղեկություններ չկան: Գաղափարը ձևակերպելիս հեղինակների համար շատ կարևոր էր գտնել հենց այդ վայրին համապատասխան լուծում, այլ ոչ թե պարզապես ինովացիոն մոտեցում: Քանի որ պուրակն ինքն իրենով ունի ձգված անանջատ ժապավենաձև հորինվածք, առաջարկեցին մասնատումներով ստեղծել մի քանի գոտիներ, որոնք կլինեն ընդհանուր ժապավենի անբաժան բաղադրիչներ: «Առհասարակ, երկար ձգվող այգիների վերաբերյալ կա մի ընդհանրական մոտեցում, որ այն պետք է լինի շարունակական՝ մի տեղից սկսի և հոսի մեկ այլ տեղ, — ասում է Արինեն, — բայց մեր գաղափարը լրիվ հակառակն էր: Որոշեցինք ուղղահայաց մասնատումներ անել՝ բաժանելով այգին առանձին ֆունկցիաներ ունեցող հատվածների»: Ըստ նշանակության առանձնացրին մշակութային, մարզական, հասարակական, կրթական, հանգստի և մանկական գոտիներ: Կլինեն սրճարանային հատվածներ, ամֆիթատրոն, բեմ, ցուցահանդեսների համար նախատեսված տարածք՝ մի խոսքով ամեն ինչ քաղաքային ակտիվ կյանքը խթանելու համար: Քանի որ մտահաղացումն իրենով հիշեցնում է մի մեծ գորգ, հեղինակները նաև գորգագործության դասընթացների համար հարմարություններ են նախատեսել: «Ամեն մասի ֆունկցիան ընտրված է ըստ

այդ հատվածի հարակից տարածքների նշանակության, — պարզաբանում է Զարուհին,- մասնիկներն իրարից անջատված են որևէ բնական էլեմենտներով՝ բուսական, ջրային և այլն»: Օրինակ՝ բնակելի շենքերի հատվածում ավելորդ աղմուկից խուսափելու համար, այդ հատվածում հանգստյան գոտիներ են նախատեսել, որտեղ զրուցարաններ են տեղադրված: Ողջ հայեցակարգը հիմնական շեշտը հանրային տարածքի գաղափարի շուրջ է կառուցված: Տարածքն ինքն իրենով շատ լցված չէ տարբեր ծավալային էլեմենտներով, որ մարդիկ գան պարզապես դրանցով հիանալու: Այստեղ կարևոր են մարդիկ՝ մարդկանց շարժ լինի, իրենք որոշեն ինչպես օգտագործել այդ տարածքը: Այսինքն՝ առաջարկվում են հարթակներ,ֆունկցիաներ, կանաչ տարածքներ, որոնց ամենակարևոր էլեմենտը՝ «բանալին», մարդն է: Վերջնական արդյունքին նայելիս, հեղինակները նկատեցին մի առանձնահատկություն, այն, որ ընդհանուր պրոեկտը վերևից դիտելիս նման է բարկոդի: Այդտեղից մտածեցին, որ այն կարող է լինել հենց Գյումրու բարկոդը, միայն իրեն բնորոշ, ինքնությունը պահպանող մի տարր: Աղջիկների խոսքով, հանրայինի ներդրումը այդ տարածքում կբարելավի մարդկանց կյանքի որակը, քանի որ հնարավորություն կտա իրենց շփվել: «Հանրային տարածքները քաղաքային կյանքում շատ կարևոր են, — միաձայն ասում են նրանք, — քանի որ ստեղծվում է մի վայր՝ հարթակ, որտեղ դու զգում ես, որ քաղաքը քոնն է, իսկ դու քաղաքինը»:


ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Քաղաքաշինություն

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ ՓՈՂՈՑԸ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ՍՏԵՂԾԱՐԱՐ ԵՎ ԱՅԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ Նախաձեռնող՝ Deem Communications, Open Gyumri նախաձեռնություն Վայրը՝ Տիգրան Մեծ փողոց Կարգավիճակ՝ Նախագծում Ավարտ՝ 2020-21

Deem Communications գործակալությունը 2017-ին նախաձեռնեց և իրականացրեց Գյումրու բրենդավորման ծրագիրը և մշակեց քաղաքի տնտեսական և մշակութային զարգացմանն ուղղված երկու տարվա մարտավարություն: Դրա կարևոր բաղադրիչներից էր նախկին Ինտերնացիոնալ, ներկայիս Տիգրան Մեծ փողոցի վերաիմաստավորումը: Այն կապում է Երկաթգծի կայարանը Անկախության հրապարակին, որի շրջակայքում գտնվում են Գեղարվեստի ակադեմիան, հայտնի Չուլոչնի գործարանի շենքը, Պրոգրես համալսարանը, մարզպետարանը, դրամատիկական թատրոնը: Փողոցը մասամբ գտնվում է Կումայրի պատմական արգելոցի տարածքում, բայց առանձնանում է իր ընդարձակությամբ, մայթերով և յուրահատուկ ճարտարապետությամբ, որը նման չէ Գյումրու պատմական կենտրոնի ոճին:

Նախագծի թիմը համոզված է, որ փողոցն ունի մեծ պոտենցիալ և իր հայտնի ու անհայտ գրավչությունների շնորհիվ կարող է դառնալ յուրօրինակ և աշխույժ ժամանցային կենտրոն տեղացիների և զբոսաշրջիկների համար: Ըստ նրանց տեսլականի՝ ավանդական կենտրոնի հարևանությամբ պետք է տեղ գտնի այլընտրանքային, խելացի (smart) լուծումների կիրառմամբ զարգացող և դեպի ապագան ուղղված մի գոտի։ «Այստեղ պետք է օգտագործվեն խելացի, էկոլոգիական, կայուն տեխնոլոգիաներ և զարգացման մոտեցումներ, համայնքի ակտիվացմանն ուղղված ստեղծագործ մոտեցումներ։ Սա նույնպես մի դաշտ է, ուր տեղ կգտնեն փորձարարական նախագծեր, նոր տեսակի ստեղծարար բիզնեսներ, երիտասարդական նախաձեռնություններ։ Հոկտեմբերին մեկնարկում է 7-ամսյա թրեյնինգային ծրագիրը փոքր և միջին բիզնեսների զարգացման ուղղությամբ, որը հատուկ կշեշտադրի ստեղծարար ձեռներեցությունը: Ծրագրի ավարտին այստեղ կբացվի 5-6 նոր փոքր բիզնես: Օրինակ, մենք շատ ենք ասում, որ Գյումրին վարպետների քաղաք է, սակայն դեռևս քիչ են տեղերը, որտեղից կարելի է գտնել օրիգինալ հուշանվերներ, ձեռագործ աշխատանքներ։ Շատ չեն նաև աութենտիկ հյուրատները», — պատմում է DEEM-ի ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: Ծրագրի կենտրոնական գաղափարներից է գարեջրի արտադրության զարգացումը հենց այս փողոցում: Գարեջրագործությունը, մասնավորապես՝ փոքր գարեջրատները, կարող է դառնալ ընտանեկան բիզնեսի մոդել, որն իր հետ կարող է շատ մեծ փոփոխություններ բերել, լրացնել ժամանցի վայրերի բացը՝ զուգահեռաբար նոր հնարավորություններ ստեղծելով տեղի երաժիշտների և խմբերի համար: Մեկ այլ նախագիծ ուղղված է Գյումրու ամենահայտնի բրենդներից մեկին՝ սպորտի պատմությանը. «Գյումրեցի չեմպիոնների թիվը ֆենոմենալ է, և արդար կլինի, որ Հայաստանի սպորտի թանգարանը լինի այստեղ: Թանգարանի ստեղծման նախագիծը ներկայացվել է հունիսին կայացած Հայ-իտալական բիզնես ֆորումին, ինչպես նաև հուլիսին կայացած ներդրումային ֆորումի ընթացքում։ Արդեն կա հավանական շենք, որը կարող է դառնալ հարմար տարածք թանգարանի համար, և այս պահին քննարկում ենք Բոլոնիայի համալսարանի պատմական ժառանգության ֆակուլտետի հետ համագործակցությունը՝ շենքի վերականգնման աշխատանքներում համագործակցելու ուղղությամբ»: Ծրագրի մենեջեր Կարինե Արոյանն ընդգծում է. «Թանգարանն ինտերակտիվ պիտի լինի, ոչ թե միայն պատմական նշանակության, նոր տեսակի հանրային տարածք, համայնքային կենտրոն, որը նաև կդառնա իրադարձությունների նոր հարթակ Գյումրու համար»:


«ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ» ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՆԱԽԱԳԻԾ Նախաձեռնող՝ IDeA Foundation Վայրը՝ «Բարեկամություն» զբոսայգի Կարգավիճակ՝ Նախագծման փուլում Ավարտ՝ 2021 (նախնական)

2015 թվականին Քոլոլյան ընտանիքի, IDeA հիմնադրամի, ՀԲԸՄ և Հայ օգնության միության աջակցությամբ ստեղծված «Հույս» Գյումրիի շենացման (Gyumri Project Hope) հիմնադրամը նպատակ ուներ իրականացնել քաղաքի տնտեսական և ենթակառուցվածքային հնարավորությունների ուսումնասիրություն և միջազգային փորձի հիման վրա մշակել քաղաքի վերափոխման գործնական ծրագիր: 2016թ.-ին հիմնադրամը հրապարակեց «Գումրիի ռազմավարական զարգացում» հետազոտությունը, որի շոշափելի արդյունքներից մեկը դարձավ «Կումայրի վերածնունդ» ծրագիրը: 2018-ին IDeA-ն հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ վերակառուցելու Գյումրու «Բարեկամություն» զբոսայգին: Սա յուրահատուկ նախագիծ է, որը ներառում է կոմերցիոն, սոցիալական և մարդասիրական բաղադրիչներ՝ հիմնված մասնավոր-հանրային գործընկերության մոդելի վրա: Գյումրիում հենց այս այգու ընտրությունը մի քանի պատճառ ունի։ Նախ՝ հանրային քննարկումների ընթացքում գյումրեցիները ցանկություն են հայտնել վերակառուցված

տեսնել հենց հանրային տարածքները։ Երկրորդ՝ այս այգին պատմական կենտրոնը միացնում է արդյունաբերական տարածքներին և երկրաշարժից հետո ստեղծված թաղամասերը ենթակառուցվածքային առումով կապում քաղաքի կենտրոնին։ Գաղափարային տեսանկյունից նախագիծը կոչված է արտացոլելու տարբեր ժողովուրդների և երկրների բարեկամությունը։ Նպատակ կա վերակառուցված այգում ներկայացնել այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք կյանքի են կոչվել բարեկամության շնորհիվ քաղաքի ողջ պատմության ընթացքում՝ հատկապես երկրաշարժից հետո: Խորհրդանշական է, որ Ազնավուրի ընտանիքը եղել է IDeA-ի առաջին և գլխավոր գործընկերներից այս նախագծում՝ շարունակելով աջակցությունը քաղաքին շանսոնյեի մահից հետո։ Մասնավորապես՝ այգու տարածքի տնակներում բնակվող 22 ընտանիքի համատեղ ջանքերով տրամադրվել են հարմարավետ բնակարաններ։ «Բարեկամություն» զբոսայգու վերակառուցմամբ նոր շունչ կհաղորդվի վերակառուցվող Գյումրիին։


Գուրգեն Մուշեղյանի արխիվ

ԳՈՒԿԱՍ ԳՅՈՒՄՐԻ Կադրերի բաժին

Արմենպրես

«Զվարթնոցից» հետո Հայաստանի երկրորդ ամենամեծ օդակայանը գործում է 1961 թվականից։ 1970-ականների վերջին կառուցվել է նոր շենքը (Ճարտարապետներ՝ Գ. Մուշեղյան Ռ. Հասրաթյան Լ. Քրիստաֆորյան, կոնստրուկտոր՝ Է. Թոսունյան Վ. Թադևոսյան), որը նախատեսված է ժամում մինչև 300 ուղևորի սպասարկման համար։ 1980-ականներին «Շիրակից» կարելի էր ինքնաթիռով մեկնել Երևան, Մոսկվա, Կիև, Լենինգրադ, Բաքու, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Կրասնոդար, Նալչի, Դոնի Ռոստով, Սուխումի և Գորկի։

60

#6(57) 2019

Արմենպրես

«Շիրակ» օդակայան, 1983 թ.




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.