ԵՐԵՎԱՆ 59 | 2019

Page 1

#8(59) 2019


Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում

մարքեթինգ

հրատարակչություն

տպագրություն

պրոմո նյութեր


Դ

եկտեմբերը Երևանում այս տարի առանձնապես ցրտաշունչ չէ, ձյան նշույլներ առայժմ չկան, Սուրենյանն էլ դեռ չի սպառնացել սառնամանիքի մոտալուտ գալուստով։ Բայց այսպես երկար չի շարունակվի, վաղ թե ուշ ցրտերը կընկնեն, և մենք ավելի ու ավելի պակաս հավեսով ոտքը դուրս կդնենք ու, ընդհանրապես, ամեն ինչ կանենք, որպեսզի մնանք տանը։ Տանը կա վերմակ, փափուկ բազկաթոռ, ջերմություն ու տաք թեյ։ Ու ի՞նչն է ամենահաճելին այդ ամենի հետ համատեղվում։ Լավ, Նեֆթլիքսի նոր սերիալներից բացի։ Այո, ամենահաճելին գիրքն ա։ Մի քիչ ավելի լայն իմաստով՝ գրականությունը։ Եվ ահա, այստեղ ձեր խոնարհ ծառան (այսինքն՝ սույն ամսագրի գլխավոր խմբագիրը) հանկարծ հիշում է իր հետխորհրդային մանկությունը։ Մեր տան միջանցքում՝ գրապահարաններից ազատ մի հատուկենտ անկյունում, տարիներ առաջ փակցված էր չգիտեմ որտեղից մեզ հասած մի պաստառ. Միկի Մաուսը հարմարավետ նստած է բազկաթոռում բուխարու մոտ, մի ձեռքով շոյում է հատակին փռված Պլուտոյին, իսկ ուշքումտքով մյուս ձեռքում բռնած գրքի մեջ է։ Ներքևում հաստ կարմիր տառերով գրված է՝ Read։ Ու այնքան գերող էր այս տեսարանը, այնքան վարակիչ, որ մարդ ուզում էր վերցնել առաջին պատահած գիրքը և փորձել հասնել պաստառի մեջի Միկի Մաուսի վայելքի աստիճանին։ Հենց նոր, այս տողերը գրելիս, քրքրվեցի համացանցում ու պարզեցի, որ դա 1970-ականների վերջին Ամերիկյան գրադարանների ասոցիացիայի արշավի մի մասն էր, որն ուղղված էր երիտասարդներին դեպի գիրքը բերելուն։ Հուսով եմ՝ հաջողվել է։ Ինչ էի ասում… Հա, բնավ չեմ ուզում խելոք դեմքով գրքի քարոզ կարդալ (առավել ևս, որ այս վերջին օրերին այդ քարոզն անում են Գրքի երևանյան փառատոնը, Անտարեսի գրատոնը, 10-ամյակը նշող սիրելի Գրանիշը, մարզերում գրադարաններ վերակառուցող Գրադարակը և ոլորտի մնացած նվիրյալները), բայց հաճույքով կհիշեցնեմ, թե ինչ կայֆ է կարդալը։ Ու որպեսզի այս ամենն օդի մեջ չլինի, ԵՐԵՎԱՆը պատրաստել է մի ամբողջ կարդալու համար։ Սա, եթե կուզեք, պատմվածքների ժողովածու է. թարմ-թարմ, անտիպ (օք, որոշ դեպքերում՝ գրեթե անտիպ), բազմազան, հաճելի ու հետաքրքրաշարժ։ Ճիշտ ձմեռվա ցրտին տանը նստելու և հերթով կարդալու։ Իսկ հենց վերջ տաք ամսագրին, չընկճվեք, լավ գրականություն շատ կա՝ ոչ միայն ձմեռվա, կլոր տարվա կբավականացնի։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

Տոներն են մոտենում Ձեռագործ Նոր տարի Ձեռագործ նվերներ տոներին ընդառաջ հայ վարպետներից:

06

Ճամփորդություն Ucom-ն ու պատանիները. զագրեբյան տեսլականը Ինչպես «Ամենախելացին» նախագծի հաղթող 16-ամյա Աննան հայտնվեց Նիկոլա Տեսլայի հայրենիքում։

08

Ընթերցասրահ Գրադարակ Ճարտարապետ Հայկ Զալիբեկյանը բացատրում է, թե ինչու են մարզերում անհրաժեշտ ժամանակակից գրադարանները։

12

Սպորտապատում Սթիքեր Love TotoGaming-ի քոփիրայթերը շարունակում է պատմել խորհրդավոր Ֆ-ի արկածների մասին:

ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ

14

Արձակ Նառա Վարդանյան «Տաքսիստ Արուսը»

17

Արձակ Աննա Դավթյան «Konjelazia», Գրքի երևանյան փառատոն 2019-ի հաղթող աշխատանքներից մեկը

20

Պոեզիա Կարեն Անտաշյան Բանաստեղծությունների ընտրանի՝ հատուկ ԵՐԵՎԱՆի համար

22

Արձակ Հովհաննես Երանյան «Դերասանը»

25

Արձակ Հովիկ Աֆյան «Շամպայն Երևան»

26

Արձակ Գրիշ Սարդարյան «Ա՛յ էրևանցի՞»

30

Արձակ Հովհաննես Հովակիմյան «Անուշը»

32

Արձակ Լուսինե Հովհաննիսյան «Երևա, երևա, Երևան»

36

Արձակ Նորայր Սարգսյան «Պոնտացի Պիղատոսը կամ Սկիզբը»

38

Շապիկ՝ Դավիթ Մարգարյան ԵՐԵՎԱՆ  #8(59) | 2019

Գլխավոր հովանավոր

2 3

#8(59) 2019

Գլխավոր խմբագիր՝ ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ Արտ-տնօրեն՝ ՆՈՆԱ ԻՍԱՋԱՆՅԱՆ Թողարկող խմբագիր՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ Գրական խորհրդատու (և պարզապես բոյով մարդ)՝ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ Սրբագրիչ՝ ՀԱՍՄԻԿ ՊԱՊԻԿՅԱՆ Ֆոտոմշակում՝ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ Էջադրում՝ ԱՐՏԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակ Արտավազդ Եղիազարյան «Երեսունք»

Տեքստեր՝ Հովհաննես Երանյան, Աննա Դավթյան, Շամիրամ Խաչատրյան, Գրիշ Աարդարյան, Ռուբեն Վարդազարյան, Նառա Վարդանյան, Հասմիկ Սիմոնյան, Հովիկ Աֆյան, Նորայր Սարգսյան, Մհեր Արշակյան, Կարեն Անտաշյան, Մհեր Արշակյան, Լուսինե Հովհաննիսյան, Մարգարիտ Միրզոյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com

Էսսե Մհեր Արշակյան «Կենտրոնախույս վերքերի քաղաքը»

43

Նոն-ֆիքշն Հասմիկ Սիմոնյան «Ֆլորա-Զաբել Մանգասարյան» (հատված «50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գրքից)

44

Կոմիքս Շամիրամ Խաչատրյան «Իմ օրը»

46

Թարգմանություն Խավիեր Մարիաս «Սիրահարություններ» (հատված վեպից՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ)

ՔԱՂԱՔ

48

Կադրերի բաժին Ազգային գրադարանի ընթերցասրահները, 1960-ականներ

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 19.12.2019

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Լուսանկարներ և պատկերազարդումներ՝ Բիայնա Մահարի, Արթուր Գևորգյան, Քրիստինա Արուտյունովա, Ucom, My Armenia, TotoGaming, Նոնա Իսաջանյան, Հայաստանի ազգային գրադարան Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան

42

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


@TheMainDesignStore TheMain.am Պուշկինի 28 (Roomz) / Մհեր Մկրտչյան 10


ՔԱՂԱՔԱՄԵՋ Տոներն են մոտենում

ՁԵՌԱԳՈՐԾ ՆՈՐ ՏԱՐԻ Նվերները լինում են տարբեր, բայց ամենահիշվող նվերները լինում են ձեռագործ: Ահա մի քանի ինքնատիպ տարբերակ հայ վարպետներից՝ ամանորյա ջերմությունը և ուրախությունը բազմապատկելու համար:

Gohar

Երբ կատարյալ լռության մեջ մտնում ես Gohar-ի արվեստանոց, կարելի է պատկերացնել, որ այնտեղ հրեշտակների երգչախումբ է երգում: Կավից պատրաստված այս փոքրիկ հրաշքները Ամանորի և Սուրբ Ծննդյան իրական խորհրդանիշեր են: Կան նաև հայկական զարդանախշերով մարդուկներ: Ամանորի թեմատիկայով առաջարկվում են նաև կավից պատրաստված փոքրիկ տոնածառեր, որոնք այնքան բնական տեսք ունեն, որ թվում է, թե դիպչես ճյուղերին՝ վրայի ձյունը կթափվի: Այս ամենը Գոհարն անում է Շիրակի մարզի Հացիկ գյուղի իր տանը կից արհեստանոցում: Նա նաև գյուղի երեխաներին է սովորեցնում նման խաղալիքներ պատրաստել: Զբոսաշրջիկները ևս կարող են այցելել Գոհարի արհեստանոց և մասնակցել վարպետաց դասերին:

Goris Crochet

Goris Crochet-ն ստեղծում է հելունագործ փոքրիկ կենդանիներ, մրգեր և բանջարեղեն: Այս փոքրիկները երեխայի համար լավագույն նվերն են, քանի որ առաջին իսկ հայացքից բարություն են հաղորդում և, բացի այդ, պատրաստված են բացառապես բնական հումքից: Goris Crochet-ն Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի ծրագրերից է: Այն աշխատանքով է ապահովում գործազուրկ կանանց, և այսօր շուրջ 50-ից ավել կին գումար են վաստակում՝ պատրաստելով այսպիսի ինքնատիպ էակներ՝ ամանորյա գլխարկով փափուկ գառնուկներ, պինգվիններ ու պանդաներ, այս տարվա խորհրդանիշ մուկիկներ, կրիաներ և ծովային աստղեր:

4 5

#8(59) 2019


Dandelion Handmade

Dandelion-ի ստեղծած հրաշք մարդուկները համահունչ են ցանկացած տրամադրության: Օրինակ՝ տնային շորերով Ձմեռ պապիկը ընտանեկան ջերմություն է հաղորդում, իսկ ծաղրածուները հումորային մթնոլորտ են ստեղծում, կարմրահեր հրեշտակը և մնացած մարդուկները՝ երազկոտ տրամադրություն: Բոլոր կերպարները Dandelion-ի հիմնադիր, նկարչուհի Ռիմա Գյոդակյանը ստեղծում է պապյե-մաշե եղանակով՝ նրբորեն ընդգծելով ամեն մի դետալ: Դրանք կարող են ծառայել որպես տոնածառի և տան զարդարանք կամ հրաշալի նվեր լինել փոքրիկների համար, ովքեր սիրում են ստեղծել իրենց սեփական հեքիաթային աշխարհը և այնտեղ ընկերների կարիք ունեն: Այս ամենում Ռիմայի համար ամենակարևորը սիրո, բարության և հումորի շունչ հաղորդելն է, ինչպես նաև՝ ստեղծել ամանորյա տրամադրություն:

AMEL

AMEL-ի զարդարանքներն ու մոմակալներն ամենուր հեքիաթային տրամադրություն են ստեղծում: Ամանորյա հավաքածուում տեղ են գտել փայտյա սալիկի վրա պատկերված Ձմեռ պապիկը, միմյանց ջերմացնող ձնոտված թռչնակները, ձնեմարդը և շատ-շատ այլ կերպարներ: Իսկ յուրօրինակ մոմերի վրա AMEL-ի հիմնադիր, նկարչուհի Լուսինեն հաճախ պատկերում է իր սիրելի քաղաք Գյումրին՝ բերելով իր ծննդավայրի մի մասնիկն ամեն մեկի տուն: AMEL-ը մի ստեղծարար ընտանիքի պատմություն է, և զարմանալի չէ, որ առաջին վայրկյանից, երբ ձեռքդ ես վերցնում իրենց պատրաստած նվերները, առանձնահատուկ ջերմություն ես զգում. չէ՞ որ դրանք պատրաստում են ամբողջ ընտանիքով։

GSG handmade

GSG handmade-ը ստեղծում է գույնզգույն խաղալիքներ, հեքիաթների տարբեր կերպարներ և այդ բոլորը՝ ջերմ երանգներով՝ երբեմն օգտագործելով հայկական տարազների տարրեր: Հիմնադիր Նոնան նկարչուհի է և ինքնուս հելունագործ, թաղիքագործ: Ժամանակին խանդավառվելով երեխաների համար խաղալիքներ պատրաստելու գաղափարով՝ Նոնան որոշել է սեփական ապրանքանիշը ստեղծել: Իսկ այսօր երեխաները, օգտագործելով իրենց անսպառ երևակայությունը, կարող են GSG-ի հավաքածուից տարբեր կերպարներ, կենդանիներ ընտրել և ամանորյա պատմություն հորինել՝ ստեղծելով իրենց սեփական հեքիաթը:

Naro Dolls

Naro Dolls-ի ամանորյա ամենախորհրդանշական կերպարն Իմաստուն Եղջերուն է: Կան նաև Փիսիկ Շարլոտան, Գառնուկ Պեպեն, Թիթիզ Ֆիլիպան, Աքլոր Կոկոն և շատ այլ կերպարներ: Այս բոլոր հրաշք տիկնիկները ստեղծում է Նարինեն, ով, չնայած նրան, որ տարիներով աշխատել է այլ ոլորտում, մանկուց սիրել է կարուձևը և միշտ երազել է կյանքի կոչել իր սիրելի կերպարներին: Այդպես, 2016-ին վերածելով իր տան անկյուններից մեկը արհեստանոցի՝ Նարինեն ստեղծեց Naro Dolls-ը, և աշխարհ եկան այս հրաշք էակները, որոնցից յուրաքանչյուրն իր առանձնահատկությունն ունի: Բացի այդ, բոլոր ձեռագործ խաղալիքները և տիկնիկները կարվում են հատընտիր գունագեղ կտորներից՝ ապահովելով տիկնիկների որակը:

Mosh Studio

Երբ Mosh Studio-ի հիմնադիր Արմինեն փոքր էր, իրեն ասել էին, որ այս տիկնիկները կարող են երազանքներ իրականացնել: Երբ նա մեծացավ և ստեղծեց իր ստուդիոն, իր սիրելի տիկնիկներն այստեղ նույնպես գտան իրենց տեղը: Ամանորյա տարբերակով դրանք դառնում են հրեշտակներ՝ պահպանելով իրենց ֆիրմային շրջազգեստը: Եղեգնաձորում գտնվող Mosh Studio-ում տիկնիկներից բացի կարելի է գտնել Արմինեի նկարազարդած զգեստները, շարֆերը և այլ աքսեսուարներ: Նա իր աշխատանքներում համատեղել է մեծ սերը դեպի նորաձևությունը, ճարտարապետությունը և Վայոց ձորի գեղեցիկ բնությունը:

Մարգարիտ Միրզոյան «Իմ Հայաստան» ծրագիր


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ճամփորդություն

Ucom-ն ու պատանիները.

զագրեբյան տեսլականը Ինչպես 16-ամյա Աննան հայտնվեց լեգենդար Նիկոլա Տեսլայի հայրենիքում, և ինչ դեր ունեն այդ ամենում Ucom-ը և «Ամենախելացին» հեռուստախաղը։

Պատմամշակութային շրջայց

Արդեն շուրջ 6 տարի «Արմենիա» հեռուստաալիքով անցկացվում է «Ամենախելացին» հեռուստախաղը (SONY Pictures-ի ամերիկյան Brainiest նախագծի հայկական տարբերակը)։ Այս տարի բոլոր նախորդող 5 եթերաշրջանների 96 լավագույն խաղացողներ մրցեցին Ոսկե Լիգայում և «ամենախելացին» ճանաչվեց 16-ամյա Աննա Թովմասյանը: Ucom-ը հաղթանակած մասնակցի համար ուներ իր մրցանակը՝ ճանապարհորդություն դեպի խորվաթական Զագրեբ՝ տեսնելու այդ հրաշք քաղաքը և այցելելու Ucom-ի երկար տարիների գործընկեր Ericsson Nikola Tesla ընկերության ինժեներական լաբորատորիաները: Այդպես, աշնանային մի օր Աննան և Ucom-ում PR և հաղորդակցման նախագծերի ղեկավար Դիանա Մնացականյանը հայտնվեցին Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Քաղաքով պտտվելիս այնպիսի զգացողություն էր, որ հայտնվել են անցյալի և ապագայի խաչմերուկում: Շրջեցին տարբեր պատմամշակութային վայրերով: Հայտնաբերեցին քաղաքի ամենահին դեղատներից մեկը: Պարզվեց՝ դեղատան հիմնադիրը «Աստվածային կատակերգության» հեղինակ Դանտե Ալիգիերիի ծոռն է եղել: Այնուհետև, Ստորին Քաղաքից բարձրացան Վերին Քաղաք, որտեղ հայտնաբերեցին Զագրեբի Մայր Տաճարը և Սբ. Մարկոսի եկեղեցին՝ իր գույնզգույն սալիկապատ տանիքով:

Առաջադեմ լուծումներ և ավարտված հարաբերություններ Չնայած տիրող պատմական-զբոսաշրջային տրամադրությանը՝ քաղաքը հագեցած է բազմաթիվ առաջադեմ լուծումներով, որոնցից շատերը տրամադրել հենց Ericsson Nikola Tesla-ն: Նորամուծություններից մեկն է «կանաչ ալիք» լուծումը, որի շնորհիվ եթե մեքենան երթևեկում է 47 կմ/ժ, բոլոր լուսացույցները պահպանում են կանաչ գույնը, ինչն ապահովում է մեքենաների անընդհատ հոսք քաղաքի մի շարք փողոցներում: Նշենք, որ այս նորարարական լուծումն ընկերությունը քաղաքում ներդրել է ոչ թե երեկ, այլ դեռ 50 տարի առաջ:

6 7

#8(59) 2019


Բացի այդ չմոռանանք, որ Խորվաթիան հայտնի գյուտարար Նիկոլա Տեսլայի ծննդավայրն է, ով իր ժամանակի առաջադեմ մտածողներից է եղել։ Այնպես որ այցը նրա տեխնիկական թանգարան զագրեբյան ճանապարհորդության մշակութային հատվածի առաջին կետերից էր։ Այնտեղ իրական փորձերի միջոցով կարելի էր տեսնել ինժեներական լուծումներ և անգամ մասնակցել այդ փորձերին, ուսումնասիրել, թե ինչպես էր Տեսլան մշակում իր գաղափարները և փորձարկել դարեր առաջ ստեղծված սարքավորումների պրոտոտիպերը։ Այնուհետև այցելեց տրամվայների թանգարանը, նաև պատահաբար հայտնվեցին «Ավարտված հարաբերություններին» նվիրված թանգարանում, որտեղ ցուցադրված էին բաժանված զույգերի պատկանող իրեր: Կարևոր կետերից էր նաև այցը Զագրեբի լավագույն բնագիտական ուղղվածություն ունեցող գիմնազիաներից մեկը: Այնտեղ ողջ ուսումնական պրոցեսը հիմնված էր փորձերի վրա և անգամ 5-րդ դասարանից լատիներեն էին ուսումնասիրում։ Շփվեցին երեխաների հետ, Աննան պատմեց Հայաստանից, նրանք պատմեցին Խորվաթիայի մասին: Այդտեղի հուշերից էր կենսաբանության ուսուցչուհին, ով վազում էր միջանցքներով և փնտրում իր սառնարանից անհետացած մարդկային թոքերը, որոնք օգտագործում են կենսաբանության դասերին՝ երեխաներին մարդու կառուցվածքը բացատրելու համար։

↓ Նիկլա Տեսլայի անվան տեխնիկայի թանգարանում

Ինչպես դրսում

Վերջապես հասան Ericsson Nikola Tesla-ի ինժեներական լաբորատորիաներ, շփվեցին թիմի անդամների հետ, ովքեր կանգնած են ընկերության առաջադեմ լուծումների հետևում, ծանոթացան սմարթ քաղաք նախագծի և մի շարք այլ նախագծերի պրոեկտների հետ, որոնցից շատերը դեռ գաղտնի են։ Հայաստանցի հյուրերին ցուցադրեցին 5G տեխնոլոգիայով աշխատող ռոբոտներ, որոնք ներկայումս որպես պիլոտային նախագիծ տրամադրվել են մի շարք ընկերությունների։ Դրանցից մեկն է շվեդական ընկերությունը, որն ամբողջությամբ ավտոմատացրել է պահեստավորման աշխատանքները։ Պիլոտային նախագծերի հաջողության դեպքում դրանք կկիրառվեն տարբեր երկրների առաջատար ընկերություններում: Այսօր Ucom ընկերության աջակցությամբ հիմնադրվող «ԱՐՄԱԹ» ինժեներական լաբորատորիաներում երեխաները նույնպես նախագծում են ռոբոտներ և տարբեր կառույցներ այն նույն 3D տպիչներով, որոնցով աշխատում են Ericsson Nikola Tesla լաբորատորիայի աշխատակիցները, և Աննայի համար ակներև էր, որ Հայաստանի մարզերում երեխաների առաջարկած լուծումները, մտածելակերպը, զարգացման ուղղությունները միանգամայն համահունչ են համաշխարհային միտումներին։

ԱՅՍՕՐ UCOM-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԻՄՆԱԴՐՎՈՂ «ԱՐՄԱԹ» ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՆ ՌՈԲՈՏՆԵՐ Վաստակել եմ

Շրջայց Նիկոլա Տեսլայի հայրենի քաղաքում

Այցը Զագրեբ դեռ երկար կմնա Աննայի հիշողություններում, դեռ շատ կպատմի այնտեղ ունեցած իր օրերի մասին։ Այցի ավարտին, երբ հարցրին՝ ի՞նչ ես զգում ածուխի հանք, ինժեներական լաբորատորիաներ, տեխնիկական թանգարան, հնագիտական և տրանսպորտի թանգարաններ այցելելուց հետո, ո՞ր հույզն է ամենազորեղն այս պահին, նա ուրախ ասաց. «Վաստակել եմ»։ Իրոք, ճանաչվել «ամենախելացին» այդքան մեծ մրցակցության ներքո միանշանակ կարող է համարվել վաստակած հաղթանակ, հաջողության փոքրիկ չափաբաժնով: Աննան, լինելով ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների մեծ սիրահար և ուսումն ստանալով այդ ոլորտում, ևս մեկ անգամ տեսավ, որ իր ձեռք բերած գիտելիքը կիրառելի է և որ խելացի լինելը նախ և առաջ առավելություն է: Իսկ Ucom-ը շարունակում է խրախուսել Աննայի նման պատանիների՝ հավատարիմ մնալով իր առաքելությանը, այն է՝ մեծացնել խելացի սերունդ, որը ոչ թե կլինի սպառողների հասարակության շարունակություն, այլ սեփական ուժերով, խելքով ու ջանասիրությամբ կստեղծի նորն ու առաջատարը, կլինի արարող ու սեփական վառ ապագան կերտող:

Մարգարիտ Միրզոյան Ucom


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցասրահ

Գրադարակ

Քրիստինա Արուտյունովա

Գիրք կարդալը ոչ միայն ժամանակավրեպ չէ, այլև շատ էլ առաջադեմ է։ Իսկ գրադարանները ոչ միայն անիմաստ չեն, այլև անհրաժեշտ են ինչպես երբեք։ Առավել ևս Հայաստանում։ Առավել ևս մարզերում։ Վերջին երկու տարվա ընթացքում «Գրադարակ» ՀԿ-ն վերաիմաստավորել է չորս դպրոցական գրադարաններ Լոռու մարզի Ամրակից, Գեղարքունիքի Դրախտիկ և Տավուշի Չորաթան և Մովսես գյուղերում։ ՀԿ-ի համահիմնադիր Հայկ Զալիբեկյանը պատմում է, թե ինչպես ծնվեց մարզային «գրադարակներ» ստեղծելու գաղափարը, և, առհասարակ, ինչու՞ են գրադարաններն այդքան կարևոր՝ հատկապես գյուղերի բնակիչների համար։

Արթուր Գևորգյան

Սկիզբ և սեր

8 9

#8(59) 2019

2017 թվականին Արուսիկ Զեյնալյանը Teach For Armenia ծրագրով մեկնում է Ամրակից գյուղ անգլերեն դասավանդելու: Այդ ժամանակ մենք ընդհանուր ծանոթներ ունեինք, բայց անձնապես ծանոթ չէինք: Մոտ հոկտեմբերի կեսերին իրենից նամակ ստացա, որ գաղափար ունի այդտեղի դպրոցի գրադարանը նորոգելու, մի քիչ վերափոխելու: Հարցնում էր, արդյոք այդ փոքրիկ նախագծով կուզեմ համագործակցել որպես ճարտարապետ: Ես համաձայնեցի, բայց միայն այն պայմանով, որ դա չի լինի փոքր նախագիծ, այլ կանենք մեծ փոփոխություն, անկախ նրանից, թե ինչ ֆինանսական ներդրումներ դա կպահանջի: Կոնցեպտը կմշակենք, կհասկանանք՝ ինչպես ենք դրան համապատասխան գումար հայթայթում: Այդպես առաջին «գրադարակի» համար նախատեսվող 10,000 ԱՄՆ դոլարի փոխարեն հավաքվեց 17,000-ը: Մայիսին, երբ արդեն բացմանը հաշված օրեր էին մնացել, և երկրում հեղափոխական տրամադրություն էր, որոշեցինք նախագիծն ավելի գլոբալ դարձնել՝ ամեն մարզում ունենալ գոնե մեկ «գրադարակ»: Այդ ժամանակ մեզ արդեն միացել էր իմ ընկեր Սամվել Չոբանյանը, քիչ անց նաև մեր թիմում ընդգրկվեց Դավիթ Դադալյանը։ Այսօր մենք չորս հոգանոց թիմ ենք և աշխատում ենք մեր


Շ. Մկրտչյան Բիայնա Մահարի

Քրիստինա Արուտյունովա

արդեն հինգերորդ գրադարանի վրա, որը կլինի Արագածոտնում։ Դիմորդները շատ են, բայց կառուցում ենք միայն այնտեղ, որտեղ զգում ենք, որ իրական հետաքրքրություն կա նախագիծն իրականացնելու և նորաստեղծ գրադարանի մասին հոգ տանելու։ Մեկ այլ նախապայման է, որ դիմորդ դպրոցում լինի Teach for Armenia-ի ուսուցիչ, քանի որ ծրագրին հիմնականում մասնակցում են երիտասարդ մասնագետներ, ովքեր մոտիվացվում են նման նախագծերով և պատրաստ են հետևել, աջակցել մեր «գրադարակներին»:

Տեղացի երիտասարդների էլ ենք ներգրավում՝ որպես գրադարանավարներ, և մենք էլ այսպես կամ այնպես մնում ենք ամեն մի գրադարանի հետ։ Հատկապես սկզբնական շրջանում՝ քանի դեռ երեխաները չունեն ձևավորված սեփականության զգացում և պատրաստ չեն միայնակ հոգ տանել իրենց նոր գրադարանի մասին։ Երբեմն փորձում ենք այնտեղ տարբեր միջոցառումներ կազմակերպել, իսկ երբեմն դրա կարիքն էլ չի լինում։ Օրինակ՝ Դրախտիկում շատ ակտիվ երիտասարդություն է և գրեթե օր չկա, որ այնտեղ մի հետաքրքիր միջոցառում չկազմակերպվի՝ սկսած մեծերի համար սեմինարներից, ավարտած երեխաների

համար կինոդիտումներից և վարպետաց դասերից: Այնտեղ անընդհատ կյանք կա, մենք էլ ֆեյսբուքյան էջով հետևում ենք և ուրախանում։ Ամրակիցում, որտեղ կառուցվել է առաջին «գրադարակը», մինչև վերջին րոպեները երեխաները չէին հավատում, որ իրենց գրադարանն իրոք նոր կյանք է ունենալու, բայց այս վերջին մեկ ու կես տարվա ընթացքում այնքան են սիրել այդ վայրը, որ թույլ չեն տա՝ մի բան վնասվի: Հենց այս պահին եթե մտնեք մեր ինստագրամյան էջը՝ կտեսնեք, որ գրադարանում հավաքվել, ամանորյա խաղալիքներ են պատրաստում, որպեսզի ստացված գումարը գնա Արագածավանի ապագա գրադարանի կառուցմանը:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ընթերցասրահ

Կոնցեպտը և Կենաց ծառը

Ստալինն ու Հարի Փոթերը

Բիայնա Մահարի

Բիայնա Մահարի

Լիլիթ Մուրադյան

Գյուղերի դպրոցներում բնականաբար կան գրքեր, բայց դրանք հին են, մաշված և սովորաբար երեխաները չեն կարդում այդ գրքերը։ Երբ ընտրում ենք վայրը, նախ անցնում ենք

Արուսիկ Զեյնալյան

Ընդհանուր կոնցեպտով բոլոր գրադարանները նման են, և կան պարտադիր էլեմենտներ, որոնք միշտ ներառում ենք, օրինակ՝ մոտիվացիոն ծառը: Ծառի ճյուղերից կախված են ընթերցանության քարտեր. ինչքան երեխաները շատ են կարդում, այդքան ավելի բարձր ճյուղի վրա են հայտնվում, ինչն իրենց մոտիվացնում է շարունակել ակտիվ կարդալ: Բացի այդ, բոլոր գրադարաններում պարտադիր կան սեղաններ, որոնց շուրջ բոլորը հավաքվում են: Առաջին հինգ գրադարանների դիզայնը ես կամ իմ ճարտարապետական ստուդիոյի երեխեքն են մշակել, բայց հաջորդների համար պայմանավորվածություններ ենք ձեռք բերել քաղաքի լավագույն ճարտարապետական բյուրոների հետ, և իրենք հերթով կանեն հաջորդ գրադարանների դիզայնները: Այդպես հա՛մ ավելի հետաքրքիր կլինի, հա՛մ էլ իրենց ներդրումը կունենան լավ գործում։

10 11

#8(59) 2019


Արթուր Գևորգյան

եղած գրքերով և մեջներից հանում ենք, օրինակ, Ստալինի կամ Լենինի կյանքին վերաբերող քաղաքական ենթատեքստով գրքերը։ Նաև պահանջ-խնդրանքով դիմում ենք տվյալ դպրոցին, որ բոլոր հին գրքերը որոշ ժամանակով պահվեն: Այնուհետև մոտ 300-500 թարմ-թարմ գրքեր ենք բերում շարում՝ նոր հրապարակված, գեղեցիկ շապիկներով։ Օրինակ՝ «Հարի Փոթեր» և նման այլ գրքեր, որոնք դպրոցականներին հետաքրքիր կլինեն ընթերցել: Երեխաները սկսում են ոգևորված կարդալ այդ գրքերը, ինչի արդյունքում ընթերցանությունը կամացկամաց դառնում է ձևավորված սովորություն։ Այդ պահից սկսում ենք վերադարձնել հին՝ ավելի բարդ ընթերցվող գրքերը: Ամրակիցի մեր երեխաները նոր գրքեր գնելու համար գրադարանում թատրոններ են կազմակերպում և տոմսերի վաճառքից ստացված գումարով մեզ խնդրում են նոր գրքեր ձեռք բերել իրենց համար։ Գրադարաններն այս երեխաների կյանքում շատ բան են փոխում, այդպես շատ պատմություններ կարող եմ պատմել: Ունենք երեխաներ, որոնք նախկինում անգամ մեկ գիրք կարդացած չկային, իսկ հիմա ակտիվ ընթերցում են և իրենցից փոքրերին սովորեցնում:

Երազում ենք

Այսօր գրադարանների դերն աշխարհում մեծ փոփոխություններով է անցնում։ Ինչ-որ պահից վերափոխվել են բազմաֆունկցիոնալ հանրային տարածքների այլևս պարզապես վայրեր չեն, որտեղ գնում ես գրքի հետևից։ Մեր օրինակով հենց, Դրախտիկի բնակիչների համար մեր գրադարանը դարձել է համայնքային կենտրոն՝ ողջ գյուղը հավաքվում է այնտեղ՝ թե՛ մեծերը, թե՛ փոքրերը: Իրականում գրքերն այստեղ երկրորդական դեր ունեն, ավելի կարևոր է, որ երեխաները հավաքվում են իրար գլխի, շփվում, ընկերանում, խաղում, ու ձանձրանալն անգամ միասին են անում։ Մեր նպատակը հենց այդ փորձը ներդնելն է։ Երազում ենք ամեն մարզում գոնե մեկ գրադարան վերանորոգել՝ ամեն հինգ գյուղն առնվազն մեկ գրադարան ունենա, որ բոլորի համար ընթերցելը և այս մթնոլորտը հասանելի լինի։ Ամրակիցի դպրոցում կա մոտ վաթսուն աշակերտ, բայց 130-ից ավել ընթերցող: Ստեփանավանից են գալիս, գրքեր վերցնում, հետո վերադարձնում, կամ գալիս պարզապես լավ ժամանակ անցկացնում: Մեր գալիք գրադարանն Արագածավանում բավականին մասշտաբային նախագիծ է։ Տարածքը երկու սենյակ ունի, բյուջեն էլ համապատասխանաբար ավելի մեծ է։ Բայց նախագիծը մեծ լսարանի ներուժ ունի, քանի որ գյուղում կա երկու դպրոց, մեկում 500 աշակերտ, մյուսում էլ մոտ այդքան: Եթե հաշվենք նաև կողքի գյուղից եկող այցելուներին, ապա այդ գրադարանը կարող է սպասարկել հազարից ավելի ընթերցողի: Երազում ենք մի պահի այնքան շատ «գրադարակներ» ունենալ, որ կարողանանք մեր այս բոլոր ընթերցողներին կապել իրար, ցանց ստեղծել, որ երեխաները կարողանան շփվել, գրքեր քննարկել, միասին ծրագրեր նախաձեռնել և իրականացնել:

Մարգարիտ Միրզոյան Գրադարակ ՀԿ


Love

ՔԱՂԱՔԱՄԵՋ Սպորտապատում

ՍԹԻՔԵՐ

Ֆ-ի մոտ նորություններ կային։ Ու կրկին լավ նորություններ։ Մարզական և մերձմարզական հաջողություններից զատ վերջին ամիսների ընթացքում տեղի էին ունեցել որոշ շրջադարձեր, որոնց արդյունքում նա զգում էր իրեն առավել ինքնավստահ, քան երբևէ։ Առաջին հերթին՝ աշխատանքը. արդեն մոտավորապես երկու ամիս էր, ինչ Ֆ-ն դադարեցրել էր առաքիչի փակուղային կարիերան։ Այժմ նա ծրագրավորող էր։ Այո՛, մոտավորապես կես տարի տևած քրտնաջան դասընթացների և ակտիվ ինքնակրթության շնորհիվ, Ֆ-ին հաջողվեց ներխուժել լրիվ նոր, բայց այդքան խոստումնալից ոլորտ։ Բարդագույն հարցազրույցներից հետո նախկին առաքչին հրավիրեցին քաղաքի խոշորագույն ընկերություններից մեկը։ Ընդ որում, նրա մոտ ստացվել էր այն աստիճան տպավորել գործատուին, որ հենց սկզբից առաջարկեցին բավականին բարձր աշխատավարձ՝ 415,000 դրամ։ Ինչ խոսք, մեծ առաջընթացի հիմքում ընկած էին բնածին խելքն ու աշխատասիրությունը, բայց, այդուհանդերձ, չի կարելի անտեսել նաև Ֆ-ի կյանքում գրանցված թերևս ամենամեծ հրաշքը՝ Հունաստան — Հայաստան խաղը, իսկ ավելի կոնկրետ՝ խաղի արդյունքում շահած 5000 դոլարը։ Գումարն այդ, ինչպես երբեք, տեղին էր։ Դա հենց այն դեպքերից էր, երբ մի քանի լավ բան համընկնում են ոսկերչական ճշգրտությամբ։ Ֆ-ն շատ խելամիտ վարվեց շահումի հետ։ Հաջորդ իսկ օրը լքելով տոմատի արտադրամասը՝ շտապ գրանցվեց ծրագրավորման դասընթացի։ Օրական 8-10 ժամ սերտում, քրքրում էր «C++» և «Java» լեզուների հիմքերը։ Եվ այդպես վեց ամիս։ Ծրագրավորում էր ու դիտում ֆուտբոլ, դիտում էր ֆուտբոլ ու ծրագրավորում՝ ուրիշ ոչինչ։ Հազարից մեկ էլ նարդի էր գցում հարևանի՝ Տ-ի հետ։

***

Առաջին աշխատանքային օրը դարձավ մի իսկական մարտահրավեր ամաչկոտ երիտասարդի համար, ով երբեք չէր առնչվել ՏՏ ոլորտին հատուկ առաջադեմ, հիփստերական մթնոլորտին։ Քյարթ բանվորներից ու առաքիչներից հետո սա լրիվ ուրիշ աշխարհ էր։ Ուրիշ էին մարդիկ, նրանց արտաքինը, շփման ոճը, նույնիսկ բառապաշարն այլ էր։ Հաճախ Ֆ–ի ականջին հասնում էին անգլալեզու արտահայտություններ, որոնցից շատերն անծանոթ էին իրեն, թեև վերջին ամիսների ընթացքում հասցրել էր բարելավել անգլերենի իմացությունը ևս։ Իսկ ահա գլխավոր տարբերությունը, որը միանգամից աչք ծակեց նոր աշխատավայրում, հարաբերությունների ձևաչափն էր։ Այստեղ չկար այն ծանրաշունչ, չգրված օրենքներով լի կենցաղը, որը տեղ ունի ավանդական կովկասյան կոլեկտիվներում։ Փոխարենը՝ բոլորը մի տեսակ զվարթ էին ու շատ ընկերասեր։ Մի կողմից սա ուրախացնում էր Ֆ-ին, մյուս կողմից՝ կաշկանդում, որովհետև չէր կողմնորոշվում, թե ինչպես պահի իրեն նոր միջավայրում։ Ի վերջո որոշեց պարզապես լռել ու լուռ աշխատել։ Սակայն դա երկար չտևեց. սրահը մեծ էր, առանց միջնապատերի։ Մոտավորապես 40 հոգի, կողքկողքի նստած, թխկթխկացնում էին անհամար ստեղնաշարերի վրա, իսկ հաճախակի դադարների ընթացքում զրուցում, կատակում, աղմկում էին։ Նման պայմաններում բացառվում էր լուռ աշխատելը։

ԵՐԵՎԱՆի խնդրանքով TotoGaming-ի քոփիրայթինգի բաժնի աշխատակից Ռուբեն Վարդազարյանը (նույն ինքը՝ Կարմիր Ռուբենիկը) շարունակում է խորհրդավոր Ֆ-ի մասին իր պատմվածաշարը։

Երեք ժամ անընդմեջ կոդ գրելուց հետո Ֆ–ն զգաց, որ կոպերի վրա ծանրություն է իջնում՝ անհապաղ սրճել էր պետք։ Քայլեց սուրճի ապարատի մոտ։ Բոլորը գովում էին տեղի սուրճը՝ հարկավոր էր փորձել։ Շաքարավազի չափը՝ մինիմալի վրա, դե՛, իսկ սուրճն էլ թող լինի… թող լինի ամերիկանո։ «Ի՞նչ տարբերություն», — մտածեց Ֆ–ն ու սեղմեց կոճակը։ Քանի դեռ ապարատն աղմկելով պատրաստում էր ամերիկանոն, նորաթուխ ծրագրավորողը մտքերով ընկավ. աշխատանքային առաջադրանքները մի պահ անլուծելի բարդ թվացին։ «Լավ դե, ոչինչ, բան չկա», — գոտեպնդելով ինքն իրեն՝ մեկնեց ձեռքը դեպի գավաթը։ Նա այնքան էր տարված մտքերով, որ նույնիսկ չնկատեց՝ սուրճի հերթում ինքը մենակ չէ։ Երբ շրջվեց ու նկատեց՝ սիրտը թուլացավ։ Ախ ՜ , տեր Աստված, ի՞նչ էր սա։ Ավելի ճիշտ՝ ո՞վ էր նա։ Ֆ-ի դիմաց բացվել էր տիեզերքի ամենագեղեցիկ տեսարանը։ «Տեսարանն» այնքան հմայիչ էր, որ Ֆ-ն քարացավ։ Երկար խարտյաշ վարսեր, սուրուլիկ դեմք, չվիրահատված պուճուրիկ քիթ ու մեեե՜ծ տխուր աչքեր։ Աչքերը նայում էին արձան կտրած Ֆ-ին. — Ըըը… կներեք, վերջացրեցի՞ք, — խոսեց տիեզերքի ամենագեղեցիկ «տեսարանը», այնուհետև, նկատելով, որ դիմացը կանգնած երիտասարդը կորցրել է խոսելու ունակությունը, թեթև ժպտալով ավելացրեց. «Թույլ կտա՞ք սուրճ վերցնել»։ Առանց որևէ բառ ասելու Ֆ-ն պարզապես մի կողմ քաշվեց։ Նա շանթահար էր։ Դեռևս երբեք կանացի գեղեցկությունը չէր խոցել իրեն այսպիսի ուժով և այսպիսի խորությամբ։ Այո, հենց խոցել։ Հարվածն այնքան ուժգին էր, որ գլուխը սկսեց պտտվել։ Արագ քայլերով վերադարձավ սեղանի մոտ։ Չգիտես թե ինչպես՝ ընդամենը չորս կումով դատարկեց տաք ամերիկանոն, իսկ հետո դանդաղ, շատ զգուշավոր, կարծես պատրաստվում էր նայել մահվան աչքերի մեջ, թեքեց վիզը դեպի միջանցք, որտեղ կոֆե-ապարատն էր։ Գրողը տանի, նա դեռ այնտեղ էր։ Հեռախոսը ձեռքի մեջ բռնած՝ սպասում էր սուրճի պատրաստվելուն։ Ա խ ՜ , ինչ մարմին ուներ այդ օրիորդը։ Ֆ-ի բիբերը լայնացան։ Ո՞նց կարող էր մարդկային կառուցվածքը լինել այսքա՜ն համաչափ ու սլացիկ։ Կլորությունների մի խումբն ավարտվում էր ու սկսվում էր կլորությունների մյուս խումբը։ Իսկ արանքում բարա՜լիկ, բարա՜լիկ իրանը։ Ֆ-ն զգաց, որ շոգում է՝ շրջվեց, որպեսզի մի քանի անձեռոցիկ վերցնի սեղանից։ Արագ սրբեց ճակատը ու կրկին պտտվեց դեպի միջանցք, սակայն… սակայն նա արդեն այնտեղ չէր։ Տխրության մի հզոր ալիք իջավ երիտասարդի վրա։ Չէր անցել նույնիսկ 5 րոպե, ինչ տեսել էր այդ աղջկան, բայց այնպես տխրեց, ասես ողջ կյանքը միասին էին, իսկ հիմա նա ընդմիշտ հեռացավ։ Ա՛յ քեզ բան։ Նման զգացմունքային փոթորիկ դեռ երբեք չէր պատահել Ֆ-ին, ով բավականին լավ կառավարել գիտեր սեփական կրքերը։ Եվս մի քանի մշուշոտ ակնթարթներից հետո տղան փորձեց վերադառնալ աշխատանքին, բայց մտքի մեջ անընդհատ պտտվում էր անծանոթուհու ծիծաղկոտ ձայնը։ «Թույլ կտա՞ք սուրճ վերցնել»՝ կրկնում էր Ֆ–ն, իսկ հետո ինքն իրեն պատասխանում՝ թույլ կտամ, իհարկե, կտամ։

***

Տուն վերադարձի ճանապարհին՝ խցանման մեջ, հետո նաև տանը՝ ցնցուղի տակ, կրկին ու կրկին միևնույն տեսարանն էր, միևնույն դեմքը, միևնույն ձայնը։ Ֆ-ն գլուխը դրել բարձին, երազում էր, թե երբ պիտի գա վաղվա օրը, որպեսզի կրկին վայելի տիեզերքի ամենագեղեցիկ տեսարանը։ Ավաղ, սուրճի դրվագից հետո նորից հանդիպել աղջկան չհաջողվեց։ Անընդհատ վերկենում, գնում էր միջանցք, թափառում էր կոֆեապարատի մոտ, բայց նա չկար ու չկար։

* TotoGaming-ը խրախուսում է խաղադրույքների կատարում բացառապես խելամիտ սահմաններում

12 13

#8(59) 2019


«Վա՛ղը… վաղը կտեսնեմ, հաստատ կտեսնեմ», — վճռեց տղան ու քնեց։ Հաջորդ օրը հագավ իր ամենաթանկարժեք և համեմատաբար ժամանակակից սվիտերը ու պոկվեց գրասենյակ։ Աշխատանքային առաջադրանքներն ու դրանց հետ կապված բոլոր մտահոգությունները չեզոքացել էին գլխից. Ֆ-ի մտքում միայն նա էր՝ այդ ատոմային գեղեցկուհին։ Պետք էր անհապաղ տեսնել նրան, նույնիսկ եթե ստիպված լիներ շուռ տալ ողջ շենքը։ Տառացիորեն երկու րոպեն մեկ պտտվում էր միջանցքի կողմ, մտահոգ նայում կոֆե-ապարատին։ Կողքի նստածները նկատեցին դա, չդիմացան, հետաքրքրվեցին՝ արդյո՞ք լավ է ամեն բան։ «Լավ է, լավ է», — պատասխանում էր Ֆ-ն՝ կրկին շրջվելով։ Ինչ-որ պահից սկսեց նույնիսկ նյարդայնանալ, որովհետև աղջիկը համառորեն չկար։ Սա նման էր թմրադեղի բացակայությունից տառապող մորֆինիստի ապրումներին: «Ո՞ւր ես, ու՞ր ես, ու՞ր ես», — ատամները կրճտացնելով՝ կրկնում էր Ֆ-ն։ Ցրվել էր պետք. այսպես չէր կարող շարունակվել։ «Գնամ, լվացվեմ», — ասաց ու կտրուկ վեր թռավ տեղից։ Լվացարանում՝ հայելու դիմաց, հանկարծ զգաց, որ անտանելի ցանկանում է ծխել, թեև արդեն չորրրորդ տարին էր, ինչ թողել էր ծխելը։ Լարվածությունն էր պատճառը՝ միայն դա։ «Հավաքի՛ր քեզ, դեբիլ գյադա, ամոթ է», — շփելով ջուրը երեսին՝ փորձում էր խրատել ինքն իրեն, և կարծես թե որոշ չափով դա հաջողվեց։ Մտքերը փոքր-ինչ պարզվեցին, նույնիսկ մտաբերեց առաջադրանքը՝ դրա հիմքում ընկած բարդ ալգորիթմը։ Հենց բարդ ալգորիթմի մասին մտածելով էլ Ֆ-ն դուրս եկավ լոգասենյակից, երբ ուղիղ դիմացը տեսավ նրան։ Հինգ ոտնաչափ հեռավորության վրա էր՝ կրկին կոֆե-ապարատի մոտ։ Անսպասելիությունից տղայի գլուխը պտտվեց։ Սիրտը սկսեց միլիարդի տակ խփել։ Նա էր, նա էր, նա էր, հաստատ նա էր։ Կարճ սև կիսաշրջազգեստով, մուգ զուգագուլպաներով, իրանը ընդգծող կիպ շապիկով։ Ֆ-ն վատ էր։ Այնքան վատ, որ նույնիսկ չէր ցանկանում նայել։ Ախր բայց նախորդ 20-30 ժամերի ընթացքում երազում էր միայն ու միայն դրա մասին, իսկ հիմա սկսեց չուզե՞լ։ Ի՞նչ էր սա։ Ի՞նչու էր սա։ Գլուխն ավելի ուժեղ պտտվեց։ Շտապ քայլերով ու մի տեսակ շատ արհեստական գլուխը թեքած՝ անցավ կոֆե-ապարատի կողքով, գնաց աշխատասեղանի մոտ։ Աղջիկը նույնիսկ չնկատեց իր գաղտնի երկրպագուին։ Դրությունը սարսափելիին մոտ էր։ Տղան հասկացավ, որ կորցնում է վերահսկողությունը սեփական զգացմունքների վրա։ Նա թունդ սիրահարվել էր։ Ու դա շատ, շատ վատ էր։ «Ախր, խի՞։ Ախր, ինչի՞ս է պետք։ Ախր, հիմա հեչ դրա ժամանակը չէ», — ջղայնացած համոզում էր ինքն իրեն, տրորում երեսը ու ողջ նյարդային համակարգով դիմադրում, որ ևս մեկ անգամ չշրջվի։ Բայց չդիմացավ՝ շրջվեց։ Գեղեցկուհին դեռ այնտեղ էր՝ զրուցում էր ինչ-որ կնոջ հետ։ Ա՛խ, մամա ջան, որքա՜ն սիրուն էր նա, որքա՜ն նուրբ։ «Գոնե անունդ իմանայի», — մատները բռունցք անելով՝ ցածր մռնչաց մինչև ականջների ծայրը սիրահարված Ֆ-ն։ Ընդամենը մեկ օր։ Մեկ օր հետո իմացավ անունը, ազգանունը, մասնագիտությունը և նույնիսկ ծննդյան օրը։ Իզաբելան մարքեթինգի բաժնից էր՝ 25 տարեկան, համաստեղությամբ կույս։ Այսքանը։ Չէ, այսքանը չէր։ Հետո իմացավ ևս մեկ լավ լուր՝ Իզայի ինսթագրամյան էջը, այն բաց էր։ Նկարները շատ չէին, բայց մեկը մյուսից ճաշակով։ Ֆ-ն անգիր էր արել դրանցից յուրաքանչյուրը։ Աղջիկը հաճախ էր լինում Եվրոպայում, մասնավորապես՝ Մադրիդում։ Ակնհայտ էր, որ նա «Ռեալ» մոլի երկրպագուն է։ Դրա մասին վկայում էր թիմին նվիրված ֆան-արտը և «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում արված լուսանկարները։ Սակայն ամենադրական փաստն այն էր, որ նկարներից ոչ մեկում Իզան տղայի հետ չէր։ Սկզբում սա շատ ուրախացրեց Ֆ-ին, բայց հետո ուրախությունը մարեց, քանի որ անկախ ամեն ինչից նա ոչ մի կերպ չէր խիզախում նույնիսկ մոտենալ, ֆիզիկապես մոտենալ աղջկան, բարևել նրան։ Օրերն անցնում էին, դառնում շաբաթներ, ամբողջ մի ամիս մոլագարի պես հետևում էր Իզաբելային, նրա ինտերնետային ակտիվություններին, բոլոր ծանոթ-անծանոթներին, սակայն որևէ քայլ անելու քաջություն չէր գտնում։ Ֆ-ն տանջվում էր։ Ինքն իր նյարդերի վրա ազդում էր։ Ցածր ինքնագնահատականն է՛լ ավելի էր իջել։ Մի խոսքով՝ եթե այս իրավիճակին շուտափույթ լուծում չտրվեր, հեռու չէր սուր ընկճախտը։ Բայց ինչպե՞ս։ Ի՞նչ եղանակով հաղթահարեր հիվանդագին ամաչկոտությունը, որը դեռ մանկուց հետապնդում էր իրեն։ Ախր բնավ տգեղ չէր, ուներ հումոր, խոսում էր կիրթ, կարող էր զրույց վարել՝ ոչ մի խնդիր: Այդուհանդերձ, գործը հենց հասնում էր սիրային հարաբերություններին, ամեն բան տապալվում էր. Ֆ-ն դառնում էր անզոր դպրոցական։ Բարդույթներն էին մեղավոր ու խճճված հարաբերությունները ծնողների հետ։ Ինչևէ, հիմա դա հեչ կարևոր չէր։ Կարևոր էր միայն այն, որ հարկավոր էր անհապաղ քայլ անել դեպի Իզան։ Հակառակ դեպքում կարող էր ուշ լինել։

Քառասունից հիսուն անգամ շարադրել էր տարբեր տեքստեր, տարբեր բովանդակությամբ, տարբեր էմոջիներով կամ առանց էմոջիների։ Գրում էր, կետադրում, սղագրում. մնում էր միայն սեղմել անիծյալ կոճակը և ուղարկել հաղորդագրությունը, բայց չէր ուղարկում, ջնջում էր։ Այսպես ամեն օր։ Մի անգամ նույնսիկ այնպես կատաղեց, որ հեռախոսը շպրտեց գետնին։ Լավ է ճաշասենյակի հատակին հաստ գորգ կար։ Աբսուրդ։ Այս ամենն իսկապես դառնում էր անտանելի։

***

Հերթական շաբաթ երեկոն էր։ Ֆ-ն, դատարկության զգացումով համակված, պառկել էր թախտին։ Անտարբեր թերթում էր ինչ-որ ինտերնետային կայքեր, հետո ցանկացավ ևս մեկ անգամ անցնել Իզայի ինստագրամով, սակայն զսպեց իրեն, փոխարենը մտավ TotoGaming-ի ֆեյսբուքյան էջ։ «Ավելի լավ է տեսնեմ Տոտոենք ինչ նորություններ ունեն՝ մի քիչ խաղամ, ներվերս հանգստացնեմ», — մտածեց տղան ու սկսեց իջնել ընկերության ֆեյսբուքյան պատով։ Հետաքրքիր առաջարկներ կային, սակայն Ֆ-ի ուշադրությունը միանգամից գրավեց «Մարզական սթիքերներ» վերնագրով գրառումը։ Հմմմ… սթիքերնե՞ր, այն էլ մարզակա՞ն։ Նա մանկուց սիրում էր նման բաներ։ Մտավ, սկսեց կարդալ։ Պարզվում է՝ TotoGaming-ը պատրաստել էր հայատառ սթիքերների մեծ խմբաքանակ հատուկ սոցիալական ցանցերի համար։ Զվարճալի, սրամիտ անիմացիաներ էին, որոնք տարբեր առիթներով կարող էիր ուղարկել զրուցակցիդ։ Ահա՛ «Բարսելոնայի» թեմատիկայով սթիքերներ, ահա՛ ամանորյա թիթիզիկ բաներ, ահա՛ մեծ թենիսը, ահա՛ և… «Ռեալը»։ «Ռեալը՞»։ Հանկարծ Ֆ-ն վեր թռավ տեղից։ Այնպիսի տպավորություն էր, որ ինչ-որ մարգարեական պայծառեցում էր իջել գլխին՝ դեմքը բացվեց, աչքերը սկսեցին փայլել, մատները արագ-արագ շարժվում էին սմարթֆոնի էկրանին։ «Գրողը տանի, սա հենց այն է, ինչ պետք է ինձ, … հարյուր տոկոսանոց վստահությամբ հայտարարեց Ֆ-ն՝ ընտրելով «Ռեալին» նվիրված մի շատ զվարճալի սթիքեր, — Բացառվում է, որ ուղարկեմ սա Իզային ու նա չպատասխանի ինձ։ Բացառվում է։ Հլը մի րոպե… համ էլ էսօր «Ռեալը» խաղ ունի։ Արա, հա էլի։ Հաստատ խաղ ունի», — վրա հասած ոգևորությունից Ֆ-ն չգիտեր՝ որ կողմ նետեր իր սիրահարված մարմինը։ Կանգնել ճաշասենյակի մեջտեղում, տրորում էր դեմքը ու պլանավորում, թե ինչ հերթականությամբ պետք է կատարի ճակատագրական գործողությունները։ «Սկզբի համար խմել է պետք», — որոշեց նա ու պահարանից հանեց կոնյակը։ Երկու գավաթ դատարկելուց հետո խիզախությունը կրկնապատկվեց։ «Հենց խաղը սկսվեց՝ ուղարկում եմ։ Ախպեր, հաստատ ուղարկում եմ։ Մնաց 1 ժամ էլ համբերեմ ու էդ ընթացքում հիմարություններ չանեմ»։ Մեկ ժամը գլորվեց այնքան դանդաղ, որ թվում էր, թե մի ամբողջ կյանք անցավ։ Իսկ հետո մեկնարկեց հանդիպումը։ «Ռեալ» Մադրիդ – «Սևիլյա» խաղն էր։ Եվս մեկ գավաթը չէր խանգարի։ Գնաց։ Արդեն գինովցած Ֆ-ն ընդունեց հարմար դիրք, արտասանեց ինչ-որ աղոթքանման տեքստ և որոշեց հաշվել մինչև երեքը ու՛… մեկ, երկուս, երեք… չէ… նորից՝ մեկ, երկուս… SEND! Խեղճ խեղճ սիրտ, հեսա ուր որ է տեղից դուրս կցատկի։ Այդ ինչ էր կատարվում տղայի հետ։ Կարմրել էր, հևում էր, առանց թարթելու, խելագարի պես, նայում էր ուղիղ սմարթֆոնի էկրանին։ Քիչ անց հաղորդագրության կարգավիճակը փոխվեց Seen-ի։ Իզաբելան տեսավ այն։ Ֆ-ն զգաց, որ ականջների մեջ ուժեղ զնգում է։ Պատճառը զարկերակային ճնշումն էր՝ հուզմունքից բարձրացել էր։ «Գրի՛ր էլի, խնդրում եմ, աղաչում եմ, իմ սեր, մի բան գրի՛ր, կապ չունի, թե ինչ, մենակ թե գրի՛ր», — մահվան շեմին հայտնվածի դիմախաղով պաղատում էր տղան՝ ինքն էլ չգիտեր, թե ում։ Հանկարծ հաղորդագրությունների պատուհանը շարժվեց, Ֆ-ն դադարեց շնչել։ «Wow, էս ինչ սուպեր սթիքեր ա: O՜»՝ հայտնվեց էկրանին։ Իզան պատասխանել էր։ Տղայի մարմնով սարսուռ անցավ՝ հաճելի, ապրեցնող դող։ Նա վերև նայեց, ողջ թոքերով ներս քաշեց օդը ու ընկավ՝ տերևի թեթևությամբ ընկավ թախտին։ Գլուխը բարձին, մանկական ժպիտը դեմքին՝ նա նայում էր առաստաղին ու վայելում իր կյանքի ամենաերջանիկ պահը։ «Մերսի քեզ, Տոտո, դու նորից փրկեցիր ինձ», — ասաց Ֆ-ն, և արցունքի կաթիլը գլորվեց ցած։

* Բոլոր կերպարները հորինված են, ցանկացած համընկնում պատահական է

Ռուբեն Վարդազարյան TotoGaming


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

ՆԱՌԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՏԱՔՍԻՍՏ ԱՐՈՒՍԸ

Մի իրիկուն Մարտին Սկորսեզեի «Տաքսիստը» նայելուց հետո որոշեցի առավոտը՝ լույսը բացվի, նստեմ սև օպել աստրայիս ղեկին ու տաքսի քշեմ: Փորփրեցի ինտերնետը, Յանդեքսի պայմաններին ծանոթացա. ոչ մի պարտավորություն չունեի, պիտի լիցքավորեի հաշիվս, պիտի նկարեի ավտոս դեմից, հետևից, կողքից ու նստեմ ղեկին: Հեռախոսիս մեջ քաշեցի ծրագիրը: Քնեցի: Լույսը բացվեց, հայելու առաջ կախեցի արծաթից ականջօղերս, միջնամատիս դրեցի գալարված մողեսով արծաթե մատանին ու դուրս եկա: Մտա Դավթաշենի մոտակա գազալցակայանը: Առաջիններից էի, մի բիձուկ էր գազ լցնողը. — Հազարի գազ լցրեք: Սա մոտեցավ, ականջիս, համարյա շշուկով ասաց. — էս դու հեր, ախպեր, մարդ չունե՞ս, որ դու ես էկել զապրավկա, ազիզ ջան: Սկսվեեե՜ց: «Ազիզ ջանն» էլ լոզերը գնալու նման ասեց: Այ սեքսիստ բիձուկ, քեզ ի՞նչ, քեզանից հասնում ա գազը լցնել, լցրու էլի, մարդ ունեմ, հեր ունեմ... բա որ սա իմանա՝ հեսա գնալու եմ տաքսի քշեմ, ինֆարկտ կստանա: — Իհարկե ունեմ, հարգելի (ուզում էի ասեմ քյաֆթառ) պապի ջան, բայց տանից փախել եմ, գողացել եմ ավտոն, չգիտեն, որ եկել եմ քաղաք: — Բա որտեղի՞ց ես որ: — Ֆանտանից: — Ի՞նչ կա Երևան: — Սիրած ունեմ, եկել եմ տեսնեմ, գնամ: — Որտե՞ղ ա ապրում, որ: Հըըըմ, մտածի, մտածի Արուս, ասա Դավթաշեն, եսիմ, Կոմիտաս, Կոնդ: — Կոնդում, — ասացի: — Յա, էդ Կոնդում հլը ջահել տղա էլ կա՞: — Կա, ես հանդիպել եմ: — Բա ինչի՞ ես Դավթաշեն հասել: Հոպ, բիձեն ուզում էր ինձ ստուգի: — Դե, մտածեցի Հրազդանի ձորով դուրս գամ Պռոշյան, վարորդական վկայական չունեմ: — Բայց լավ ստայանկա արեցիր: — Դե քշել գիտեմ, կանգնացնել էլ ստացվում ա: — Հը՞:

— Բա որտեղի՞ց ես որ: — Ֆանտանից: — Ի՞նչ կա Երևան: — Սիրած ունեմ, եկել եմ տեսնեմ, գնամ: — Որտե՞ղ ա ապրում որ: Հըըըմ, մտածի, մտածի Արուս, ասա Դավթաշեն, եսիմ, Կոմիտաս, Կոնդ: — Կոնդում, — ասացի:

14 15

#8(59) 2019

— Հա, գիտեմ վարել: — Աղջիկ ջան, զգույշ կլինես, առանց վկայական քշում ես, կբռնեն, կտուգանեն, համ էլ Երևանում շատ են ֆռցնում, ընենց կխաբեն, խաբար չես ըլնի: — Շատ լավ, ուշադիր կլինեմ, շնորհակալ եմ, որ զգուշացրեցիք: Գլխիս որդերն իրար են գալիս, պետք էր պատժել բիձուկին: Հենց ավարտեց ու գազի փականը դրեց տեղը, անակնկալ թռա, պինդ փաթաթվեցի, ոսկորները թևերիս մեջ խշրտացին, թուշը պաչեցի, սա անակնկալի եկավ: — Ի՜, էս ի՞նչ ես անում: — Դուք կարծես հայրս լինեք, էնքան բարի եք, էնքան հոգատար, խորհուրդներ եք տալիս: — Լավ, լավ, մի չափազանցրու, ուշադիր քշի գնա: — Լավ օր ձեզ, կրկին շնորհակալ եմ: Բիձուկս հետ քաշվեց, վախեցած խուսափեց անակնալ գրկախառնությունից: Նստելու ընթացքում զգում եմ՝ ուշադիր զննում ա, շրջվեցի, աչքով արեցի: Միացնում եմ ծրագիրը, միացնում եմ նավիգատորը ու գնացի: Քշում եմ Հալաբյանով, չի ծլնգում, էս ո՞նց ա սրա պատվերը, չեմ հասկանում, ոչ մեկ չի ուզում տաքսի նստի, որի ղեկին կին է, այ քեզ բան: Ծլընգ, հոպ, եղավ, սպասի: Նավիգատորը ցույց ա տալիս Հանրապետական հիվանդանոց: Հա, իհարկե, իմ կյանքի առաջին պատվերը հիվանդ պետք ա լինի, մտածում եմ ու էս մտքերով փորձում եմ մոտենալ նշած տեղը: Ի՜, հրաժարվեցին: Հա, լավ, երևի լավն էլ էս ա: Ծլընգ... Պատվեր երկու: Մոտենում եմ. կին, տղամարդ, երեխու հետ. — Բարև ձեզ, վայ էս կի՞ն ա ղեկին: Սկսվեեե՜ց: — Այո, խոստանում եմ բարեհաջող տեղ հասցնել: Տղամարդը նստում ա առջևը, կինն ու երեխան հետևում: — Դե հիմա կանայք ավելի լավ են մեքենա վարում, — կինը փորձում ա լարված ամուսնուն թուլացնել: — Հա, դուք հանգիստ եղեք, ես յոթ տարի է մեքենա եմ վարում: — Շատ լավ է: — Մենք հանգիստ ենք, — տղամարդն էր, — թող ուրիշ վարորդները մտածեն: Պահ, սրա հումորը, ինքը: Լռեցինք բոլորս: Իջնում եմ Սեբաստիայով, երևի երեխուն պոլիկլինիկա են տանում: Վերջնակետը նշել էին: Երեխեն հետևում անհանգիստ էր: Հիշեցի, որ մեքենայում պահած շոկոլադ ունեմ, հանեցի, փորձեցի փոխանցել փոքրիկին: Հայելու մեջ նայում եմ: Կլոր թուշիկներով, նարնջագույն մազերով տղա էր, ձգվեց դեպի ինձ, վերցրեց շոկոլադը ու թուղթը ճռճռացնելով բացեց: Մի թուշն ավելի ուռեց, շոկոլադն ամբողջ պարունակությամբ թուշի տակ էր տեղավորել ու հայելու միջից ինձ էր ժպտում: Հասանք, սեղմեցի «ավարտ» կոճակին, ուղեվարձը կազմել էր վեց հարյուր դրամ: Հայրը գրպանում կոպեկներն էր շխկացնում, հաշվե՜ց, հաշվե՜ց, վեց հարյուր դրամ տվեց, շնորհակալություն, ցտեսություն, քցի՛բ: Տաքսիստիս առաջին աշխատավարձը...



ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

— Կներեք, կարո՞ղ ա ծամոն ունենաք: — Այո, խնդրեմ, վերցրեք: — Երեկ շատ եմ խմել, կներեք վիճակիս համար: — Հանգիստ եղեք, նորմալ է: — Մեր ճանապարհը մի քիչ երկար է լինելու: Հիմա գնում ենք Կիևյան, դեղատուն պետք ա մտնենք, հետո իջնենք Կենտրոն:

Ծըլընգ... Այս անգամ ուղևորս միջին տարիքի գիրուկ տղամարդ է: Մի կաշեպատ նոթատետր թևի տակին, հազիվ տեղավորվում է նստարանին: Ճանապարհային քարտեզը նշել է ծրագրում՝ Կիևյան-Կենտրոն: — Վայ, կներեք երևի սխալվել եմ: — Ինչո՞ւ: — Ես տաքսի էի պատվիրել: — Չեք սխալվել, մի իջեք: — Ինչ լավ անակնկալ էր, կին է վարորդը, ինձ էլ թվաց սխալ եմ նստել: — Չէ: Տղամարդուց բուրում էր սպիրտի հոտը: — Կներեք, կարո՞ղ ա ծամոն ունենաք: — Այո, խնդրեմ, վերցրեք: — Երեկ շատ եմ խմել, կներեք վիճակիս համար: — Հանգիստ եղեք, նորմալ է: — Մեր ճանապարհը մի քիչ երկար է լինելու: Հիմա գնում ենք Կիևյան, դեղատուն պետք ա մտնենք, հետո իջնենք Կենտրոն: — Ինչպես կասեք, դուք եք ուղևորը: — Հա, կինս հիվանդ ա, քաղցկեղ ունի, դեղերը պատվիրել եմ, բերել են, մորֆի ա, վերցնենք, հետո շարունակենք: Կողքից նայում եմ դեմքին, հեռախոսով կնոջ հետ է խոսում: Պարզվում է՝ տանը չի գիշերել: — Հա դե Հակոբենց տանն էինք Նանար ջան..., — հետո Նանարն ինչ-որ բան է ասում, — չէ, լավ եմ... հա... շատ էինք խմել... չէ... հա... գնամ վերցնեմ, զանգեմ... իջնելու եմ Էրոյից փող վերցնեմ... հա, կունենա... հա խոսացել եմ... դե չէ, երեկ... լավ, կապի մեջ: Հեռախոսն անջատեց ու բխկաց: Զգուշորեն պատուհանս իջեցնում եմ: Այ քեզ փորձանք: Բայց դե Արուս ջան, դու ուզում էիր չէ՞ մարդկանց հետ շփվել, դու ուզում էիր չէ՞, տեսնել, ինչպես են ապրում քաղաքիդ մարդիկ, բա Արուս ջան, հո հեշտ չէ՞ր լինելու: Արուս ջան, դիմանալու ես հոտին էլ, մունաթին էլ, բա դու դուրս ես եկել կարծարտիպեր կոտրելու, չէ՞ Արուս ջան, մի բխկոցի ու հազար շիշ խմածի հոտն ինչ ա, որ չդիմանաս, դիմացի, դիմացի Արուս ջան, դեմդ նայի, զգույշ քշի: — Հասանք, էստեղ մի րոպե պահեք, հիմա կգամ: Տղամարդն իջավ Կիևյանի վրայի երկար լիմուզիների կողքին, մտավ մի ոչ այնքան էլ դեղատուն հիշեցնող դռնով, հետո դուրս եկավ, ձեռքին երևի դեղերի կապոցն էր: Հետևից երկու խոշորամարմին սափրած գլխով տղամարդիկ դուրս եկան: Սկսեցին զրուցել, սկսեցին բարձր զրուցել, հետո տեսնում եմ, որ գոռգոռում են ու էն մեկն ուղիղ ուղևորիս աչքին մի հատ հասցրեց: Բա, Արուս ջան, բա, տաքսիստ ջան, հիմա ի՞նչ ես անելու, գնա՞ս, թե՞ մնաս, սպասի տեսնենք՝ վերջն ինչ ա լինում, կորոշենք: Էն մյուսն էլ ուսից բռնեց, քաշքշում են ուղևորիս, սա հազիվ գլուխն ազատեց ու վազում ա դեպի մեքենաս, ես արագ կողմորոշվում եմ, միացնում եմ շարժիչը, ուղևորս հևալով պինդ սեղմած ձեռքի կապոցը, հազիվ իրեն գցում ա նստարանին ու գոռում՝ քշի՜, քշի՜: Բայց էդ վազելու ընթացքը շատ խնդալու էր: Լավ, ինչևէ, չշեղվենք:

16 17

#8(59) 2019

Ես քշում եմ, սա նրանց հայհոյում ա: Պոկվելուց առաջ նկատեցի, որ էն սափրած գլխովները վազեցին դեպի իրենց մեքենան: Հետապնդելու են մեզ: Վա՜խ, Արուս ջան, հիշի էն Փարիզի, Մարսելի տաքսիստին, հիշի, ոնց էր գոնկեք անում քաղաքում: Փրկի՛ր քո հաստլիկ ալկաշ ուղևորի կյանքը, ինչո՞ւ չէ, նաև քո: — Անձեռոցիկ ունե՞ք, — ուղևորիս աչքի տակը բացել էին, արյունը չռռում էր: Ես, դե ինչ խոսք, մի քիչ շփոթված էի, ասեցի չէ, բայց էդտեղ դռան վրա կտոր կա, վերցրեք: Վերցրեց, արյունը մաքրեց, հետո հիշեցի, որ դրանով շարժիչի յուղն եմ ստուգել, ձողի ծայրի յուղը մաքրել էի ու մի քանի անգամ: Մի խոսքով յուղաարնախառն դեմքով կողքիս հևում էր ուղևորս: Դեմքը շատ խնդալու էր, բայց դե դրա ժամանակը չի: Ես սլանում եմ՝ Օրբելի, Բաղրամյան, Պռոշյան, կարմիր-կանաչ չեմ նայում, նկատում եմ, սև մերսեդեսով մեզ հետևում են: Պարոնյանով, հետո՞, Արուս: Դե քշի էլի, ի՞նչ իմանամ: Սուրբ Սարգսի կողքով դուրս եմ գալիս, աջը կանաչ ա, մեքենաները քիչ, ուղևորս ցավից հայհոյում ա: Ես լավ չեմ հասկանում՝ ինչ էր կատարվել, էդ ի՞նչ մորֆի էր, էդ ի՞նչ Նանար էր, էդ ի՞նչ սափրագլուխներ էին, քշում եմ ինքնամոռաց: Կանաչ լուսացույցի տակով դուրս եկա Ծովակալ Իսակով, նրանք մնացին մեքենաների մեջ: Նավիգատորը ճղճղում ա՝ դուք շեղվել եք ճանապարհից, դուք շեղվել եք ճանապարհից: Ուզում եմ հասկանամ՝ էս նավիգատորն ինչ ակնարկներ ա անում: Անջատեցի, լռի՛ր, հիմար սարք, բա Արուսը ճանապարհից շեղվո՞ղ աղջիկ ա: — Քուրս, ներող կլնես, քեզ անհարմար վիճակի մեջ դրեցի: — Դե, ոչինչ, սաղիս հետ էլ պատահում ա: Այ Արուս, քեզ հետ ե՞րբ ա պատահել, որ սափրած գլխով տղամարդիկ ուզենան ծեծեն, որ սաղիդ հետ էլ պատահում ա: Դե լավ խոսք էր, ասեցի էլի: — Բայց լավ ես քշում, ի՜նչ խոսք: — Հա՞, մերսի: Չէ, Արո՛ւս, լավ կլինի ասես մեղղղսի, չէ՞ որ դու էն ֆրանսիացի տաքսիստն ես, ի՜նչ Սկորսեզե, ի՜նչ Ռոբերտ Դե Նիրո: Կիլիկիա ավտոկայանի մոտ ուղևորս խնդրեց կանգնեմ: — Ես էստեղ իջնեմ, հա՞, քուրս, դու գնա, հետևիցդ չգան, ներող կլնես, փողերս վերցրին ձեռիցս, կոպեկ չունեմ մոտս, համարդ տուր, զանգեմ, վաղը հանդիպենք, կբերեմ: Իա՜, Արուսը գժվե՞լ ա՝ քեզ համար տա, ա՛յ ախմախ հաստլիկ: — Լավ, կարիք չկա, ոչինչ, մի ուրիշ անգամ, եթե բախտի բերմամբ հանդիպենք, կտաք, խնդիր չի: — Ապրես քուրս, կյանքս փրկեցիր, շնորհակալ եմ շատ: — Խնդրեմ, խնդրեմ: Շնորհակալություն, ցտեսություն: Ուղևորս իջավ, անմիջապես վերցրի հեռախոսս, տաքսու ծրագիր, նավիգատոր ջնջեցի, քարտս հանեցի, շպրտեցի ու ուղիղ տուն: Հոգնած էի: Հասա մուտքի մոտ, իջնելիս մեքենայի ներսը զննեցի, շեկլիկ երեխան շոկոլադի թուղթը գետնին էր գցել, հետո էլ տեսա, որ հաստլիկ ուղևորս ձեռքի կապոցը թողել էր մեքենայում, դիմապակու մոտ դրած, չի նկատել, մոռացավ: Վերցրեցի, բացեցի, դեղեր էին՝ մորֆի, օմնոպոն, պրոմեդոլ: Գրկեցի դեղերն ու տուն բարձրացա: Վաղը կմտածեմ:


ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ KONJELAZIA

սկսեցին ժամանել հայտարարության ձևով: Կռահումները խոսքի վերածվեցին ու բարձրացան աթարներն ի վեր: Տղայի հարցերը գնալով ճյուղավորվեցին, ու դասատուն սկսեց փայլատակել, ինքն իր վրա քեֆ-քեֆ անել: Ոգևորված էր ինքն իրենով: Կյանքի վկա էր գտել, որին շշմեցրել էր, որն առանց այդ էլ կարիքի մեջ էր: Տղայի ճակատը բացվել ու մազերը հետ էին գնացել: Մտքերը խռնվել էին ճակատի լույսի հետևում: Հետո ասաց. — Երբ առաջին անգամ մտա դասարան, տեսա Ձեզ, անտանելի վատ տպավորություն գործեցիք՝ Ձեր կանաչ կաշվե շալվարով ու մանուշակագույն անգորա սվիտրով: Մազերն էլ թափված էին, ես այդպիսի մազեր չեմ սիրում:

— Ընկեր Դասատու, կարո՞ղ եք ինձ սիրել: Թեև պատմվածքը Էլվինա Մակարյանի մասին էր, բայց դասատուն հասկացավ ասելիքը, գովասանական խոսքեր գրեց տղային, կարծես ինչ-որ բաներ էլ խոստացավ, հիշեց նրա պայծառ, մաքուր խարտյաշությունը, ժպիտից բացվող, հետ գնացող ականջները, խորամուխ հարցերը, հետո շեղվեց, ընկավ մյուս աշակերտներով, մոռացավ: Հետո նամակ ստացավ. — Ընկեր Դասատու, կարո՞ղ ենք հանդիպել: Օրերով ձգձգեց, հանդիպման օրը դես-դեն արեց, հոգնած էր, ուժ չուներ: Ուժ չուներ դիմանալու նրանց՝ ճշմարտություն փնտրող դեռահասությանը: Օրերը անցան, հանդիպումը սկսեց տանելի թվալ, ու հանդիպեցին Ակումբ ակումբում՝ աթարներով արվեստի գործի ու հին պաստառների արանքում: Դասատուն մարած էր հոգնածությունից, անպատրաստ ու գեղեցիկ այդ օրը: Չգիտեր՝ ինչ էին խոսելու, ինչ են ծամծմում աշակերտի հետ, որ հանդիպումը համարվի կայացած: Սուրճ պատվիրեց, զգեստը քաշեց ծնկներին, որ վագրանախշ սև զուգագուլպան շատ բաց չլինի, նախապես ձանձրացավ սպասվող խոսակցությունից, ծխեց: Տղան սկսեց ասել, որ Վիոլետի «Քաղաքը» անգիր գիտի ու եղել է Երևանի բոլոր հիսունվեց, թե հիսուներեք թանգարաններում: Դասատուն չխնայեց՝ ասելով, որ դա առանձնապես գլուխ գովալու բան չի, որ անգիր անելու ու թանգարաններ այցելելու մեջ ընդհանրապես պետք է կոռեկտ լինել: — Երբ Դուք իմ տարիքին էիք, ի՞նչ էիք երազում: — Չգիտեմ, չեմ հիշում: Երբ խոսքը գնաց գրքերից, տղային հանձնարարեց քիչ կարդալ: Նա չէր փորձում խելացի երևալ, պարզապես անկեղծորեն հետաքրքրված էր ու հարցեր ուներ, որոնց պատասխանները դասատուն փորձում էր կարճ կապել: — Գրքերը ասեղի ծակով հետդ չեն անցնելու, — ասաց: Հետո նայեց նրա ճերմակ, սիրուն վերնաշապիկին, գնահատեց այն ջանքը, որ թափված էր դրա կոկիկության վրա: Ինչ-որ պահի դասատուն ինքն իր մեջ ընկավ, պատասխանները սկսեցին հնչել այնտեղից, իր սեփական փորձից ու ձախողումներից, ու տղան կարծես դրանք ավելի լավ հասկացավ, աչքերից սկսեց թափվել մտածելու ճիգը: Հետո խոսակցությունը սկսեց հետաքրքրանալ, որովհետև ծավալվեց այնպես, որ տղան թողեց իր նախապես պատրաստած հարցերն ու հետաքրքրվեց բաներով, որոնց հասու չէր եղել: Դասատուն դարձավ անկոտրում: Ներսը դուրս արեց: Եռանդ լցվեց խոսքի մեջ: Բաներն

Տղան սկսեց ասել, որ Վիոլետի «Քաղաքը» անգիր գիտի ու եղել է Երևանի բոլոր հիսունվեց, թե հիսուներեք թանգարաններում: Դասատուն չխնայեց՝ ասելով, որ դա առանձնապես գլուխ գովալու բան չի Դասատուն անակնկալի եկավ, ու թեև բացատրում էր՝ ռաբիզին վերադարձած ճաշակը դրա վերաիմաստավորումն է, բայց փորձում էր հիշել, թե երբվանից սկսեց մազերը հավաքել: — Բայց մի անգամ՝ երրորդ կամ չորրորդ դասին, հագել էիք կարմիր շալվար ու մոխրագույն բրդոտ սվիտր, որը բարձր կանգնած էր վզի վրա: Մազերը հավաքել էիք ու կոպերին քսել էիք կարմիր ստվերաներկ՝ համադրված մուգ վարդագույն շրթներկի հետ: Եկաք, կռացաք համակարգչիս վրա, կարդացիք պատմվածքս, հետո ներքև՝ էկրանին հակված աչքերը բաձրացրիք, ու քանի որ լույսի մեջ էիք կանգնած, կարմիր կոպերի տակից վառվեցին Ձեր աչքերը՝ կանաչ-կանաչ, մի քիչ ներքև վարդա գույն շրթներկը: Ես փակեցի աչքերս ու հոտ քաշեցի: Օծանելիքի տակից գալիս էր թարմ շամպունի հոտը, որը ես այնքան սիրում եմ: Ուղղորդումներ տվեցիք, գնացիք: Դասատուն ձեռքը տարավ վզին: Այդ պահին չէ, բայց հետո մտածելու էր, թե ինչ էր նշանակում այս ամենը: — Ես մայր չունեմ, — ասաց տղան, — ես ընկերուհուս ասեցի, որ գտել եմ իմ մորը: Դասատուն ապշած նայեց: — Կարո՞ղ եք ինձ սիրել: Հապճեպորեն ասաց՝ հա: Ժամանակ չունեցավ խոսքերին հետևելու, երբ նկատեց, որ արդեն փորփրում է նրա կյանքի մանրամասները: Ուշքի եկավ այն պահին, երբ տղան պատմում էր, որ մոր մահից հետո, երբ հայրն էլ արդեն լքել էր իրենց ու գնացել երկրից, եղբայրներով ապրում էին Չարբախի մի խրճիթում, որտեղ սկեսուրը կացինով սպանել էր իր հարսին: Պատերից թափվող ծեփոնների տակից, երբ փորում էր մանր մատներով, բացվում էին արյան բծերը: Դասատուն, երբ անդրադարձավ ինքն իրեն, նստել էր՝ ձախ ձեռքով բերանը բռնած, աջով մոխրամանի մեջ էր ճզմում արդեն տափակած գլանակը: Հետո տղան ցույց էր տալիս


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ Մտքի բոլոր ալիքներով տնտղում է Գյումրիի հեռու թաղամասերը, երբ Մարիամի տան լույսի մեջ նստած զրուցում են գործընկերներով: Ինչ-որ տեղ, ինչ-որ մի տեղ կամ բզզում է, կամ արդեն քնած է զորանոցը, որտեղ իրեն հասանելիք անկողնում քնած է տղան: Զորամասը տեղադրում է քաղաքի տարբեր ծայրերում՝ ինչպես համակարգչային մարտավարական խաղերում: Հետո տեղը տարրալուծվում է, ու պարզապես զգում է տղայի ներկայությունը՝ ցրված քաղաքում, առանց կոնկրետացող կետի: Անդրադառնում է իրեն, կարծես Մաքսի սարքած գոյականի նման ավերակ լինի՝ միաժամանակ սառած ու ժայթքուն: Երբ գործից հետո Գյումրի գործուղման եկած կոլեգաներով հերթական անգամ մտնում են Մարիամենց տուն՝ երեկոն անցկացնելու, երկու անծանոթ տղամարդիկ են նստած՝ մեկը բավականին առաջացած տարիքի: Մարիամը իր բուխ ձևով ներկայացնում է նրանց, ու Մաքսը սկսում է սենյակներից աթոռներ կրել, որ բոլորը տեղավորվեն: — Թենք յու, Մաքս: — Խնդրեմ: Տղամարդկանցից ավելի տարեցը Կումայրի արգելոցի ինչ-որ պաշտոնյա է, որ քար առ քար գիտի Գյումրու բոլոր շինությունները: Ինչ Մարիամենք Երևանից տեղափոխվել են Գյումրի, նրանց տան այցելուն է: Այնպիսի մարդ է, որ ոչ փողոցի պատի տակ կկանգներ զրույցի, ոչ փաբ ու բար կգնար, իսկ տանն էլ կինը մահացել է, այնպես որ հավանաբար սփոփանք է նրա համար դուռը բաց այս տունը: Խոսում է Գյումրվա գլխով անցած ինչ-որ պատմություններից, տարեթվեր է ասում, որոնք Անդոն արագ գուգլում է ու տղամարդու գնալուց հետո զարմացած կասի, որ բոլոր տարեթվերը ճշգրիտ էր ասում: Մարիամի արհեստական բեգոնիաների, ժանյակների, կայծկլտուն փայլիկների, մոմերի ու լույսերի արանքում տղամարդը խոսում է օջախից, ու կամաց-կամաց խոսքը գնում է դեպի կնոջ դերը, կնոջ տեղը, կնոջ անելիքն այնպես, ինչպես միշտ իմացել են տղամարդիկ: Ընկեր դասատուն չդիմանալով հեռանում է դեպի տան խորքերում ծվարած փոքրիկ

նվաղած պատկերներ մորից. ոնց էր շալը ճանապարհին ընկել, ու նա շաքարից չաղության պատճառով չէր կարողացել վերցնել, թողել էր այդպես մայթին ընկած, ու տղան էր գտել դպրոցից տուն դառնալու ճանապարհին: Հետո մատը դրեց նրա ճեփ-ճերմակ, օձիքը ձիգ վերնաշապիկին, ու տղան ասաց՝ ես եմ արդուկել: Գրպանից հանեց զինկոմ ներկայանալու ծանուցագիրը: — Բանակ եմ գնում: Դասատուի սիրտը ճմլվեց: Աչքերը փակեց, գլուխը հետ գցեց ու միանգամից ասաց. — Էլ ինձ ընկեր չասես ու դուքով չխոսես: — Լավ: — Հայհոյել գիտե՞ս: — Էն էլ ոնց: Ախպերներս ամեն օր ծծցնում են իմ էփած փլավը: Դասատուն վատ զգաց նրա հայհոյանքից, կուզեր լսած չլինել, թեև այնքան սազում էր նրա մաքուր, բարձր ճակատին: Երբ մեքենայի մոտ գրկեց, սիրտը խառն էր, զգաց նրա՝ գրկելուն վարժ թևերը: Չիմացավ՝ ինչպես է դա սովորել առանց մոր գգվանքների: — Դուռ-լուսամուտ բաց կքնես, ես պոստի եմ: Գրկի մեջ ավելի սեղմեց նրան: Գնաց տուն հուսահատված ու մոլոր:

***

Մարիամենց շեմից ներս կարմիր նայում է նեոնե ֆլամինգոն, ու տունն այնքան տարօրինակ է, որ ամեն անցորդ ներս է մտնում՝ տեսնելով դռան կողքի ցուցանակը, որի վրա գրված է՝ KONJELAZIA: Կոնջելար՝ իտալերեն սառեցնելն է, ու Մաքսը՝ Մարիամի ամուսինը, փորձելով ռուսացնել բառը՝ կոլեգաներին հասկացնելու համար, ավելացրել է ռուսերեն գոյականակերտ ածանցը ու սարքել konjelazia. բառը դարձել է ընտանեկան, հետո կպնելով տան բաց դռների հղացքին՝ դառել է դրա անունը՝ հղացքի նման որսալի ու անորսալի: Բացվում են երկու ավերակ դռները մի այնպիսի միջանցքի վրա, որը լցված է մոմերով, տուրիստներին վաճառվելիք իրերով, գրքերով, հին ձայնապնակով, որտեղ Մաքսը դուդուկի հին ձայներիզներ է դնում: Երբ նստած են լինում սրճելով, միշտ էլ դռան կողքով անցնող մեկը վիզը երկարացրած փորձում է գուշակություններ անել, թե ինչ տեղ է, ու Մարիամը հազար բարևով ներս է կանչում անցնողին այնպես, որ ընկեր դասատուն ուզում է Մարիամին ասել՝ you are too nice to people. Չգիտես ինչու՝ ուզում է անգլերեն հանդիմանել նրան: Հետո մտածում է, որ դա նրա ապրելու ձևն է, որ պետք չէ խաթարել մարդու գտած ձևը, ու լռում է:

18 19

#8(59) 2019

Կոնջելար՝ իտալերեն սառեցնելն է, ու Մաքսը՝ Մարիամի ամուսինը, փորձելով ռուսացնել բառը՝ կոլեգաներին հասկացնելու համար, ավելացրել է ռուսերեն գոյականակերտ ածանցը ու սարքել konjelazia. բառը դարձել է ընտանեկան զուգարանը, որ ստիպված չլինի խառնվել խոսակցությանը: Երբ հետ է գալիս, խոսակցությունը դեռ շարունակվում է, ու նա դիտմամբ ծխախոտ է վառում ու հայացքը գցում է դռան վանդակաճաղ լուսամուտի մեջ խորացող մայրամուտին: Գործընկեր տղամարդիկ հարցական նայում են նրա դեմքին, ու Դավիթը վրա է բերում. — Բա ինչո՞ւ չես խոսում, քո թեմաներն են, թե՞ ուժդ մենակ մեր վրա ա պատում: Մայրամուտից հետ է գալիս, հավաքում է հեռվում թափառող մտքերը: — Դավիթ, երբեմն պետք է հաշվի առնել տարիքը, տարիքի հետ եկող եզրակացությունները… Ընկեր դասատուն փորձում է խոսքեր գտնել, փորձում է ներսից հավաքել, ի մի բերել մտքերը, երբ տարեց տղամարդն ասում է. — Այսինքն դուրս է գալիս՝ ես հետամնա՞ց եմ: Խոսքն այնքան հակառակին հավատալով է ասում, որ ընկեր դասատուն միանգամից վրա է բերում. — Մի քիչ: Մի ակնթարթի չափ լռություն է տիրում, Մարիամը, կողքին նստած, սառում է, ու ընկեր դասատուն շարունակում է՝ ասելով, որ չի ուզում մայր լինել միայն իրենից ծնված երեխայի համար, որ իր տղան բանակում է: Բոլորը ծիծաղում են: Մաքսն ասում է՝ never fight with my hopar again. Հետո զրույցը թեքվում է ու թեժանում, խոսքը գնում է նոր հեղափոխության ու այլ բաների մասին, ու ընկեր դասատուն կամաց-կամաց ընկղմվում է իր մեջ: Կարծես ջրե վարագույրի հետևից տեսնում է դիմացը նստած փխրուն տղամարդուն՝ մեծ, կեռ քթով ու ծանրացած, մաշված ուսերով, հագին կոկիկ, մաքուր վերնաշապիկ, ու անտանելի ափսոսում է իր սրության համար, իր կնությունն իրեն չթողնող նրա վարմունքի համար: Մտածում է՝ գոնե երբ ասաց հետամնաց, կարող էր միանգամից չասել՝ մի քիչ, կարող էր ասել ես կասեի ոչ թե հետամնաց, այլ հետադեմ,


ինչ-որ ձևով թիավարել խոսակցության միջով, որ համ իր ասելիքը տեղ հասցներ, համ նրան չխոցեր: Այդպես էր միշտ. կատաղում էր, վրա էր տալիս, հետո խղճում էր ու հետ քաշվում: Չէր սիրում կոպիտ լինել: Ամբողջ գիշեր ամեն զարթնելիս Գյումրվա մթություններում հածող մտքի մեջ մեկ էլ զնգում էր իր ասած խոսքը՝ մի քիչ, ու տեսնում էր նրա ծերացող, հեռացող մարմինը՝ ծնկին փաթաթված ինչ-որ անկողնու լաթերի մեջ: Հետո միտքը գնում էր ջահելությանը, ծեր ծածկոցների տակ փաթաթված մատղաշ հույսին, զորամասի երեկոյան անվանականչին, ուր հնչում էր տղայի անունը: Հաջորդ օրը՝ երեկոյան, Մարիամը հաղորդագրություն գրեց՝ estegh Erku axchik En, ari, uzum em gas: Ընկեր դասատուն փորձում էր գլուխ հանել գործընկերոջ նկարած երկու մատ քարտեզից, որը ցույց էր տալիս տղայի զորամասի տեղը: Հիմա մոտավոր պատկերացնում էր դրա տեղադրությունը՝ ավտոկայանից այն կողմ, նրա հերթապահ գիշերը: Ժամը ուշ էր, բայց Մարիամենց տունը շատ մոտ էր, երկու քայլի վրա: Վերցրեց նրա համար գնած գազարագույն էլեկտրական թեյնիկն ու գնաց: Հենց հայտնվեց շեմին, երկու անծանոթ աղջիկներն ուրախության ճիչեր արձակեցին ու ծափ տվեցին: Մարիամը, հավանաբար, հասցրել էր նրանց գլուխը լցնել եկողի մասին պատմություններով: Մեկը հայ էր՝ Նոնան, մյուսը՝ գերմանացի՝ Միլան: Մարիամը ձեռքներն էր տվել թաթար բորակու ափսեները, ու նրանք համով-համով ուտում էին: Հավանաբար շատ փոքր էին, տասնինը-քսան տարեկան: Նոնան անմիջապես հիշեց, որ տեսել է ընկեր դասատուին դաս տալիս: Հիշեց, որ հիացած պատմել է Միլային այդ մասին և ուզել է գրկել ընկեր դասատուին ու շնորհակալություն հայտնել: Ինչ-որ թեմաներ էր ասում, որ ընկեր դասատուն չէր հիշում, թե երբ է խոսել: Երբ զրույցը ծավալվեց ու խոսակցությունն առաջ գնաց, ակնհայտ դարձավ աղջիկների՝ հոգով ու մարմնով անդադար իրար փարվելը: Նոնան՝ դեղին, նուրբ, կարճ մազերով, այնպիսի աչքերով էր նայում Միլային, նրա՝ զրույցի ընթացքում անընդհատ ծափ զարկող ու ափերն իրար քսող ուրախությանը, որ ընկեր դասատուն մտքերի մեջ ընկավ, կարկամեց նրանց որոշումի հաստատակամության վրա, որով խոսեցնում էին իրենց սերը, իրենց պատմությունները, իրենց կարոտը՝ երկրե երկիր: Չորս հովերուն ցրվիլ, սպասել, սպասել, վախենալ ու սիրել, սիրել: Այս ամենը մտքում՝ տասնյակներով նախադասություն կապեց, ասաց, որ տղա կա: Պատմեց ու ասաց, որ տխրել է երեկվա տղամարդու համար: Մարիամն իր սուրճի բաժակը շուռ էր տվել, ու Նոնան պատկերներից հոգեբանություն ու ապագա հանող բաներ գուշակեց, Մարիամին պտտեց Գյումրվա փողոցներով, ու Մարիամն այնքան հավատաց նրա ասածներին, որ ընկեր դասատուին էլ սուրճ խմել տվեց: Նոնան աստծո պատկերը տեսավ նրա բաժակում, հարցրեց, ու ընկեր դասատուն ասաց, որ այնքան չի մտածում աստծո հարցի շուրջ, որ չի կարող անգամ ասել, որ աթեիստ է: Ընկեր դասատուն ոչ մի ճանապարհ չուներ գնալու, թեև Նոնան անընդհատ ճանապարհ էր տեսնում նրա բաժակում, հետո մտածեց, որ գուցե տղայի մոտ գնալու ճանապարհն է, որ թեև կարճ է, բայց անցնում է իր սրտի կենտրոնով:

***

Երբ գրկեց նրան, ոտքը դեռ արգելակող ոտնակի վրա էր, մեքենան դրված չէր կանգի ռեժիմ, ու գիրկն այնքան երկար տևեց, որ վախենում էր, որ մեքենան կփախնի տեղից, եթե ոտքը մի փոքր թուլացնի: Շրթներկ էր քսել ու համբուրեց նրա այտերը, ձեռքերը, թևերը: Հետո լռեցին ու նայեցին իրար: Չգիտեին՝ իրար ինչ են գալիս: Նորից գրկեցին, ընկեր դասատուն ձեռքը տարավ նրա զինվորական գլխարկին, հանեց ու շոյեց սափրած գլուխը: Հետո, ավելի ուշ, երբ տանն էր արդեն, մտածեց, որ գուցե լավ չէր գլխարկը հանելը, կարծես նրա զինվորությունը, նրա այդ պահի կյանքը զանց առնել լիներ: Ինչ-որ բան էր հասունացել ժամանակի մեջ: Հոգու ինչ-որ մոտիվ զգացնել էր տալիս ինքն իրեն, որը չէին ուզում սահմանել: Շատ արագ քշեց մինչև քաղաքի հրապարակ՝ տանելով իր թանկ բեռը: Մեքենայի ռադիոյով իննսունականների դիսկո ոճով ինչ-որ երգ էր հնչում: Մայա, մայա նեզեմնայա, կակ տի մենյա նաշլա: Տղան լսում էր ու նայում կողքի՝ լուսամուտից դուրս տարածվող հում եղանակին: Այդ նեզեմնայան ընկեր դասատուին տարավ անհողեղեն բառին, մտաբերեց հողը՝ մարդկանց վրա քաշված, քաշված հին ու նոր մեռելների վրա, տղայի մոր վրա, ու ինքն էլ իրեն զգաց հողի տակ ու հողի տակից դուրս եկած նրան նորից ծնողը, նրան իր մարմնից բաժին հանողը, նրան հռչակողը: Երբ նստեցին բալագույն բարի կաշվե աթոռներին, ընկեր դասատուն խնդրեց նրան մոտ նստել: Ու նա իր հրեղեն աթոռը գռգռալեն մոտ քաշեց ու պատվիրված ամերիկանոյից կում արեց: Զինվորական

գլխարկը թարս դրված էր սեղանին՝ մեջը ընկեր դասատուի՝ տղայի մոտ գնալու քարտեզը, որ երկու անճարակ գիծ էր պարունակում: Տղան ուզեց քարտեզի քառանկյուն թերթիկը վերցնել հետը, ու ընկեր դասատուն հապաղելով տվեց, որովհետև ուզում էր իրեն պահել: Կարծես ռազմական մեծ օպերացիայի ծրագիր լիներ: Չգիտեին ինչից խոսել: Լռում էին, ոչինչ չունեին իրար ասելու: Նայում էին իրենց դիմաց դրված բաժակներին ու ժպտում: — Ուզում եմ քեզ կուլ տալ, վերացնել, — ասաց դասատուն: Ձեռքը տարավ տղայի ենթաօձիքին, որ ինքնապատրաստման ժամին ինքն էր կարել իր ձեռքով ու զարմացավ, որ օձիքը մարմնագույն էր, ոչ սպիտակ: Հիշում էր՝ ինչպես էին քրոջ հետ լվանում մորաքրոջ տղայի զինվորական համազգեստն ու օձիքները, մի ժամանակ դրանք ճեփ-ճերմակ գույն ունեին: Տղան ասաց, որ համազգեստը փոխվել է: Մթան մեջ այդ սպիտակ ենթաօձիքը հեշտ թիրախ էր, մի քիչ վերև ու գլխին: Ընկեր դասատուն ձեռքը տարավ նրա ճակատին՝ փամփուշտի տեղը, ճակատը ողորկ էր ու անթերի: Հետո տղան սկսեց պատմել իր զինվորական առօրյայից, որից գոհ էր մարդկայնորեն, երիտասարդորեն: Կարծել էին, որ դրսից է եկել, այնքան որ խարտյաշ ու տարօրինակ էր: Ամեն ինչից էր նրա սիրտը լցվում ու թռնում, ասում էր, թեև դասի ժամին արցունքները կարող էին հոսել տետրի վրա, ու զինվորական սպան կարող էր հարցնել՝ Պետրոսյա՛ն, լացում ե՞ս: — Հա՛: Բայց կային Գյումրվա լավ քամիները, ասում էր: Նայում էր ընկեր դասատուին ու երազում էր, դժվար էր ասել, թե ինչ: Միևնույն է, չէր մոռացել Վիոլետի «Քաղաքը» ու մի օր արտասանել էր տղաների համար, որ շշկռված լսել էին ու անունը դրել Զվյոզդ: Բանակը շատ սեր ա տալիս մարդուն, ասում էր, բայց ընկեր դասատուն գիտեր, որ դա բանակից չէ: Բոլորի մոտ, ասում էր, ընկալումն այն է, որ իր ճակատին իբր գրված է՝ ընծայեք ինձ ձեր կյանքի պատմությունը: Ու լսում էր բոլորին: Երբ դուրս էին գալիս զինվորական հրապարակը մաքրելու, մաքրելու բան էլ չկար, ամեն օր էին ավլում, ինքը մի երկու-երեք տերև էր գտնում, ավելով տշտշում էր մի մասից մյուսը, խաղում էր հետները, կյանք տալիս, քշում, հետ էր բերում, հետո՝ վերջ հրամանին, վերցնում էր այդ երկուսին, երեքին ու տանում, գցում էր աղբարկղը: Ոնց էլ լինի, տերև միշտ գտնվում էր: Ընկեր դասատուն նայում էր նրա արձակման թերթիկին, երբ ասաց՝ արի քայլենք: Դուրս եկան, բացեցին անձրևանոցը, քայլեցին Կիրով փողոցով: Տղան չէր մրսում, բայց դողում էր: Ընկեր դասատուն հետևից մի ձեռքով գրկեց նրա ամբողջ թիկունքը, սեղմվեց ու նայեց նրան, տղան հաստատեց, որ դողում է: Միլիոնավոր սալարկված փողոցներ անցան, միլիոնավոր սև ու հին տների կողքով տարան իրենց դողացող ներկայությունը, համարյա բան չխոսեցին, անձրևանոցից անձրևը կաթաց նրա զինվորական փայլեցրած սապոգներին ու փշրվեց: Ժամանակը սպառվեց, արձակման թերթիկը ջուր դառավ: Մեքենայի մեջ նստած հաշվում էին վերջին վայրկյանները միասին, երբ պատուհանի ապակուց կիսով չափ ներս խցկվեց մի մարդ ու սկսեց գորովանքով քաշքշել տղայի այտերը, համբույրներ տեղալ ու բարեմաղթանքներ ասել: Ափով խփեց դոշին, տնտղեց թևերը, հազարումի խոսքեր թափեց, հետո նայեց ընկեր դասատուին: — Տղեդ է՞: — Հա, — ասաց նա, ու չգիտես՝ որսա՞ց, թե՞ չորսաց տղայի արձագանքը: Չկողմնորոշվեց, չիմացավ: Տղամարդն այդ ընթացքում հանել էր ինչ-որ դեղատոմս ու բաներ էր ցույց տալիս, ընկեր դասատուի ձեռքն ակամա գնացել էր դրամապանակին, որտեղից հազար դրամ հանեց ու մեկնեց տղամարդուն: Նա ասաց՝ քիչ է: Զարմացավ, չուզեց տալ, բայց մի հազար էլ տվեց: Տղամարդը վերջին համբույրները տեղաց ու հեռացավ: Արդեն մեքենան գործի էր գցված, երբ նրա երկու բարակ, բայց խոշոր ձեռքերը տղայի պատուհանից ներս խցկեցին մի անհավանական գզգզված աղավնի, որից տղան սարսափելի վեր թռավ: — Տար հետդ, մեռնիմ ջանիդ: Մորդ խաթեր կուդամ: Հրաժարվելու ու զորամասում դրա անթույլատրելիության մասին պնդելու արանքում՝ ընկեր դասատուն արդեն հետ էր տալիս մեքենան, նոր տղամարդը դուրս քաշեց խեղճ, բարակ, փետրաթափ կենդանուն ու մնաց հետևում գլխահակ կանգնած կաթացող անձրևի տակ: Մեքենայի մեջ գրկեց տղային կապեպեի մոտ, համարյա լացում էր: Երկար մնացին, հետո տղան ասաց՝ շամպունդ չես փոխել: Նրա այտի վրայից մաքրեց շրթներկից մնացած հետքը, որից մի հատը կար նաև ձեռքի երեսին: Տղան չթողեց այդ մեկը մաքրել: Հետո դուրս եկավ մեքենայից ու գնաց: Հայելու միջից երկար նայեց նրա դեպի պատերազմներ ու մեծ հույսեր հեռացող կերպարանքին: Երբ հետ էր քշում՝ թուլացած ու դատարկ, Աստծու առաջ մտովի մորթեց այն խեղճ, բզկտված աղունիկին, շրջանցեց փոսերն ու պատեց նրա ճանապարհը դրա փետուրներով ու արյունով:


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Պոեզիա

ԿԱՐԵՆ ԱՆՏԱՇՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆԻ ԵՐԵՎԱՆ ԱՄՍԱԳՐԻ ՀԱՄԱՐ

ԾՈՒՂԱԿ

ԿԱՐՈՏ Քո կարոտից անհասցե ծնվածների մի սեզոն նայեցի, լահմաջո կերա երիտասարդականում, մինիմալը հազարով՝ ծխած օպել նստեցի, հարցազրույցի գնացի առաջին էյեմ — հա, հեչ ինձ չեմ խնայում։ Քո կարոտից նոր մաշկած վարդագույն պամելոյի կեղևե թասակը դրեցի գլխիս ու ով նարե-նարեն շվշվեցի, էն կանաչ շորով աղջիկը ժպտաց մեջքանց — բայց, ասա, որ դու էլ ես իրան սիրում։ Քո կարոտից տունը մաքրտելու պերֆորմանս արեցի — ապրվող սուպերսիմետրիայիդ փոխարեն ստացվեց սև խոռոչների ծածկադմփոց, արդուկը, ի դեպ, լրիվ ավելորդ է կենցաղային տիեզերակարգում։ Քո կարոտից մուննաթ դեմքով կանաչ սերինոսները գիշեր ու զօր չռթում են կապույտ գիհին, ագռավները չորահաց է, որ կրում են, տատրակները դախ-դախ գնում-գալիս, ճնճղուկները բզկտում են իրար նախաճաշից քերած գրեչկայի համար. չգիտեն, որ բան չմնաց, էս ա գալիս ես, կկերակրես բոլորիս մարդավարի։ Քո կարոտից Երևանը թմրել է տարկովսկիոտ մշուշում ու ցրտերը մոտենում են տոտիկ-տոտիկ, բոլորի տուն շտապելը միանգամից բռնում ու խցում են ճամփեքը հեռու մոտիկ — հարևաններն էլ ընդե՝ տոնածառը դրին, իսկ մենք դեռ կոֆեի շուրջ չենք վերլուծել օրացույցային տոների ունայնությունը, կյանքը՝ մեյդ ին չայնա — ինչ-որ բանի նման է, բայց դե էն չի քո կարոտից։

20 21

#8(59) 2019

Կյանքի զգացողությունը չէր հերիքում, մտածեցի՝ պետք է հեռանամ ինքս ինձնից — իմ հարմարավետության տարածքներից, ուր ինձնից կոմունալ են գանձում, գույքահարկ և կենսաթոշակային, ուր հետևում են հագուկապիս, սննդակարգիս, սպառողական վարքիս և տաղանդիս անսպառ, ինստագրամիս են հետևում ի վերջո (լինքը քոմենթներում կթողնեմ), ուր թվային հետք են կորզում ինձնից, տեղական վիքիպեդիայից պահանջում են կենսագրական նշանակալի փաստեր, ուր ինձ ճանաչում են դեմքով, դեմքեր, որ ես տեղը չեմ բերում՝ ծառայակից են, գործակից, թե ֆան, և անգամ չտեսնելու տվողներ կան, ուր բոլոր նորաբաց կաֆեներում պարտավոր են ունենալ իմ սիրելի սուրճը և բրդուճը՝ անսոխ ու անմայոնեզ, ուր լեգենդներ կան պատմված և հանգամանքներ՝ նեղ կռուգում հայտնի, սիրունների ու դախերի ընտրանք հայրենի, և կա արդեն մարսված կոնտեքստ, որ իրեն հարգող սնոբը պիտի՛ իմանա։ Փորձեցի չապրված տարածքներ գուգլել ճգնակեցության համար և պարզվեց՝ քարանձավներում արդեն բռնում է 3G, անապատներում կազինո են կառուցել, անդունդների եզրին՝ ազատ տնտեսական գոտի, լեռներում զարգացնում են արկածային տուրիզմը, խուլ գյուղերում՝ էկո կյանքն են բռենդավորում, դեպի հեռավոր անմարդկային հյուսիս գործում են նախատոնական զեղչեր, աղի հանքերում անդրաշխարհի՝ թերապիաներ կան վերականգնողական, իսկ երկնային արքայությունը, փաստորեն Իլոն Մասկն է մոնետիզացնում, կան չարտերային թռիչքներ Երուսաղեմ, իսկ Տիբեթին հաղորդակցվելու համար անվճար օնլայն կուրսեր կան վաղուց, փորձեցի խորամուխ լինել ի ներս, ներսումս էլ ամեն քայլափոխի՝ բաթս՝ գովաղդս, գոյատևման խորամանկ լայֆհաքեր ու էն տասը աննախադեպ փաստերից։ Բա ո՞ւր գնամ ես, ի՞նչ անեմ հիմա կյանքի աղբյուրը վերագտնելու համար, բացելու իրականության նոր չափում իրավիճակներում անհարմար… … ուզում եք լսել աստվածային եղանակ՝ ազդանշանից հետո սեղմեք վեց, ու էլի, հոգևոր փորձառության փոխանակ մի թավուր բանաստեղծություն ստացվեց հատուկ՝ Երևան ամսագիր • evnmag-ի համար։

ՏՈՆԱԿԱՆ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի և շնորհավորանքների համար… գրառումից տեղեկանում ենք, որ մարդը երեկ բազմաթիվ ջերմ խոսքեր և սրտալի շնորհավորանքներ է ստացել ծննդյան տարեդարձի առթիվ մարդկանցից, ում չի ճանաչում նորմալ, կամ առհասարակ, մարդկանցից ովքեր չեն ճանաչում իրեն, կամ ճանաչում են ռետուշ նկարներով։ Գրության անկեղծությունից տեղեկանում ենք, որ անանձնական սերը և հոգատարությունը հարյուրներով երեկ թևածել են եթերում, որ անծանոթների հեղած քնքշանքը՝ ջիֆկաների և պատճենված կենացների տեսքով արձակվելով ներքին Չարբախից օվկիանոսի տակով հասել է Սան Ֆրանցիսկո ու մի պահ անգամ ծանրաբեռնել սերվերները՝ արձանագրելով սիրո և հոգատարության գլոբալ վիճակագրության կտրուկ աճ, հետո հետ եկել ռանդոմ Ակունք գյուղ, որից կա Հայոց աշխարհի գրեթե ամեն մարզում, քանզի մեզ համար կարևոր է լինել ակունքներում — ռուսական ուրանի ճեղքված ատոմները, պատերազմով էժանացածված իրաքյան նավթը, Իլինոյսի քարածուխը, ո՛չ իզուր չեն այրվել ընկերներ, իզուր չի արտացպնվել ածխաթթուն. ի վերջո մի քանի կիլո ավել-պակաս, կարևորը, որ մարդը ստացել է իրեն հասանելիք սիրո և հոգատարության ֆերոմոնները, կարևոր լինելու նշանները տիեզերական — ինչ-որ մեկի Մայրը, Հայրը, Սերը կյանքի, սրտալից Ընկերը, համայնքի Անդամը հարգարժան, ի վերջո գեղեցկուհին դեռ աննվաճ… …կներես ջանիկ, ուշացումով շնորհավորում եմ, ցանկանում քաջառողջություն, հաջողություն և երկար տարիների կյանք, սիրունս, քանզի դու արժանի ես լավագույնին։


ԱՌԱՎՈՏ. ԳՈՐԾԵՐՈՎ Շրջայցերի ու գլխավորից բամբասելու արանքում կեսաչք քնած բուժանձնակազմը առողջ ժպտում է՝ բոլոր տնքտնաքցող հիվանդներին լսցնելով, որ ակնհայտորեն չափազանցված են նրանց անմարդկային տառապանքները, — - 50 մգ նապրոկսեն միջմկանային սրան։ Տաքսիստը ճմլկոտելով առաջին կանչին է ելնում՝ մտքի մեջ ծխախոտը, որ պետք է ներքաշի պատվերների արանքում երևանյան մշուշի հետ միջին դասին գործերով ցրելու միջակայքերում և խցանումներից մի հանգի բողոքելուն զուգահեռ։ Վաճառողը հորանջելով սիրունացնում է տաք օրերից խնայված ընդեղենի բուրգերը՝ տիեզերքի վեց քառակուսիանոց սեգմենտը՝ վստահված իր խոնարհ հոգածությանը։ Երկրի բոլոր գիշերային պահակները օդափոխում են ճենջահոտն իրենց խցերի և զգոնություն ձևացնող դեմքով էժանանոց սուրճի մրուրը ֆռթցնում քանի դեռ չի նշմարվել շեֆի ավտոն։ Անկողնու տաքը դեռ մաշկի տակ՝ սերունդներին կրթելուց առաջ սիրունանում են վաստակավոր ուսուցչուհիները։ Ստատուսչին պարտավոր է փաստել չապրվող երկուշաբթիների անկապությունը՝ համեմելով քոչարյանի ու ձմռան մասին արդեն ձանձրացնող հումորներով։ Երիտասարդ ընդդիմադիր քաղգործիչը նոր պարզված փաստերն է համադրում ցնցող հայտարարության համար և մի քիչ հարմարացնում չհամադրվողները, որովհետև ճշմարտության բարձրաձայնումը ժողովրդին զվարճացնելու մի կերպ է, անայլընտրանք գործ է, որը պետք է արվի։ Սեղմագիր տերունական աղոթքից և երեցկնոջը թաքուն օդային պաչիկից հետո տեր հայրը ձեռագիր ծոցատետրից կնունքների ու հարսանիքների գրաֆիկն է անց կացնում գուգլ կալենդար ու արանքում պատուհաններ աչքադրում հոգեհանգստյան արարողություն խցկելու, որ ցավոք նախապես չես պլանավորի։ Իսկ ե՞ս ինչ անեմ հանրային բարիք արտադրելու համար երթամ ձեզի համար թիթեռ նկարեմ, գարնան սպասումից փորիկում խլվլացող գույնզգույն թիթեռնիկներ — հա, պոեզիան, ինքը, հիմնականում սենց ղզիկ գործ ա։

ORHNYAL.AM Ով հայ օգտատեր, ես քեզ օրհնում եմ, որ ունենա՛ս։ Ունենաս հաց և միս, ունենաս ծխախոտ ու թմրախոտ մեկ-մեկ, ունենաս երկար կյանք և քաջառողջություն, ունենաս տուն, լավ գոնե հիպոտեկ, ունենաս լուսամուտ Արարատի վրա, լավ գոնե՝ Արագածով, ունենաս ավտո, թեկուզ օպել աստրա ջի, ունենաս չուլան և լավ հարևաններ, ունենաս մանղալ և հեռուստացույց, ունենաս ինետերնետ անսահմանափակ, սուրճ ունենաս հանապազօրյա, ունենաս սիրելի հավատարիմ ամուսին, և խելոք, ասծու պահած երեխաներ, ունենաս թաքուն սիրած, թեկուզ՝ երեքը, ունենաս անհատնում օրգազմներ, ունենաս կայուն մասնագիտական աշխատանք, թեկուզ պետական, թեկուզ օրգանում, ունենաս խմելու ընկերներ և մարդամեջի, ունենաս քո թայֆան, տուսովկեն, կռուգը, ունենաս դիպլոմ, թեկուզ պոլիտեխնիկի, ունենաս երկիր հնամենի, սիրուն, թեկուզ պուճուր, բայց կայուն-սեփական, որ ֆորբսի ցուցակներից տուն չգա, ունենաս իմաստուն և խիզախ վարչապետ, կոմպլեկտում զիլ ԱԺ ունենաս, ունենաս թույն ֆուտբոլ և շախմատ և ձյուդո (ձյուդոիստ բարեկամ ունեմ ուղղակի), ունենաս խաղաղություն սահմաններիդ, և ճամփեքիդ փորձառու վարորդներ (ոչ մի հոծ գծից պռոծիվ մտնող անասուն չունենաս), ունենաս շենգեն մուլտիվիզա անշուշտ, և ԱՄՆ մուտքի արտոնագիր մի տաս տարով ունենաս արձակուրդի իրավունք և փող, ախ, փող, ունենաս, ունենաս, ունենաս դե գոնե լավ հարևանիցդ շատ այ ծով չեմ կարող խոստանալ, բայց ունենաս ծովափնյա ամառանոց, խնդրեմ՝ լեռներիդ քաչալ լանջերին ունենաս նորատունկ ծառեր ու լեդով խաչեր, թոշակ ունենաս արևմտաեվրոպական, և խաղաղությամբ առհավետ հանգչելու 4 քառակուսի հայրենի հող ունենաս… … բարի վերադարձ orhnyal.am-ի ելային աշխարհ, այս զանգը ձայնագրվում է ձեր համբերությունը չարաշահելու նկատառումներով, եթե դուք լսում եք այս հրահանգը, ուրեմն ձեր կենաց հաշիվը սպառվել է, խնդրում ենք լիցքավորել մոտակա սպասարկման կենտրոնում և շարունակել խաղը, հիշեցնում ենք, որ նախորդում տառապանքի չափազանց մեծ չափաբաժնով համակարգը ծանրաբեռնելու համար հաջորդ խաղում դուք կարող եք ծնվել միայն իբրև զվարճացուցիչ կամ հաճույքի խթանիչ իր որևէ արևադարձային երկրում՝ շեփոր, մանդարին, ընկույզջարդիչ, թթվի քար կամ մտրակ՝ թայլանդական մերսման սրահում։

ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԽՆԴՐԱՆՔՈՎ Առաջին անգամ էդ բանը տեսա անանուն նրբանցքներից մեկում՝ Բաղրամյանով ինձուինձ գլորվելիս — մի ջահել զույգ այնպիսի ձևերով էր պաչպչվում՝ ասես սերիալ կամ կլիպ էին նկարում՝ գունավոր տերևները վեր թռցնելով շոյում էին իրար, գրկում, ճոճում, ճկում, հաստատ կլիպ կամ սերիալ են նկարում մտածեցի ես ու սկսեցի շուրջս խլշկոտել՝ ոչ մի դարանակալած օպերատոր, ախր էսքան կամերայահաճո, կարծրատիպային — ցուցադիր ու իրո՞ք ոչ մի թեկուզ ինքնուս ֆոտոգռաֆի՞, ընթացքում աղջիկն ու տղան հեռացան ու չորս մետրից իրար ընդառաջ վազելով՝ նորից նույն կերպ սկսեցին լպստվել, ձև՛ չի կամերա չլնի, նեռվայնացա ես, երկրորդ դուբլի թիթիզություն չունի էս կյանքը՝ ավելի լավ տնտղելով թփուտներն ու բալկոնները, իրոք, ոչ մի, անգամ՝ անվտանգության խցիկ։ Հետո գազի վարչությունից մի մարդ գծերը ստուգելուց հետո պաշտոնական ասավ՝ մենք բոլորս հյուր ենք կյանքում մեր ծննդյան փուչ օրից ու ինչ-որ թղթեր տվեց ստորագրելու, որ ծանոթացել ենք հրահանգին, Սաքոն պատմեց գողացած դագաղով խումար փակելու իր տեսած դեպքի մասին, ես էլ հիշեցի իմ հետ եղածը՝ հերոս Անդրանիկի բեղերով տաքսիստին, որ ինձ տվեց իր քաշած մասուրի գինին ու խորամանկ ասեց՝ ամեն լիտրը ավելացնում է տղամարդու կյանքին ևս 500-600 կաչայիտ — ձև չի, ձև չի, ձև չի — լոմել են ուղեղս։ էդ ամենից հետո արդեն որերորդ անգամ դատարկ փողոցում անգամ մենակ քայլ անելիս ինձ բռնացնում եմ էնպիսին, ինչպես անհիմն կենսախինդ քաղգործիչն է ընտրությունների նախաշեմին՝ իբր խրոխտ ու լուսավոր ապագայով ոգեշնչված, անգամ տանը՝ կոմպի մոտ, հաց ուտելիս լոգանք ընդունելիս, զուգարանում, քնած՝ նավսյակի կեցվածքով փորձում եմ ի ցույց դնել պահի հանդիսավորությունը, կոֆեն ու ձվածեղը սարքում եմ տեսարժան՝ ա լյա ինստագրամ, լեզվիս ծայրին տասնյակ բլից հարցերի պատասխաններն եմ միշտ պտտում՝ ձեր սրտի նախարարը, չսիրած եղանակը, նախընտրած գործը դեբյուսիից, պիջակիս գրպանում ատրճանակի պես ձեռքս պահած մտա շենքի տակի խանութը ու սպառնալից ասեցի՝ վերցրեք այս սևակները ու ինձ համարժեք չարենցներ տվեք, աշխատում եմ կորամեջքս ուղիղ քայլել ու, ճիշտն ասած, մի քիչ ամաչում մասնակի քաչալիս համար — կադրում ահավոր են նայվում երկուսն էլ. իրոք, ինձ թվում է… ինձ անընդհատ թվում է, որ մեզ բուծել ու նկարում են՝ զուտ գեղարվեստական նկատառումներով:


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

22 23

#8(59) 2019


ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵՐԱՆՅԱՆ ԴԵՐԱՍԱՆԸ

Երկու օր առաջ փոխարինող դերասանին սուլել էին: Թատրոնի տնօրենը Տիգրանի առաջ վերջնագիր դրեց. «Կամ միայն դու կխաղաս էդ դերը, կամ ներկայացումը խաղացանկից կհանեմ, քեզ՝ թատրոնից»: Երկդռնանի «Հոնդան» ամենևին հարմար չէր, հազվադեպ էին ուղևորները համաձայնում ծալել առջևի նստատեղն ու տեղավորվել հետնամասում: Նույնիսկ միայնակները գերադասում էին չորս դուռ ունեցող մեքենաները: Միայն երիտասարդ համարձակ աղջիկները, եթե մենակ են, իր երկդռնանին են նախընտրում՝ որպես էկզոտիկ մի բան: Դեպի թատրոն ճանապարհվելուց առաջ հանեց տաքսու նշանը, անփութորեն նետեց մեքենայի դարակի վրա, հաշվեց օրվա վաստակն ու նյարդայնացած գրպանը խոթեց: Նա չէր հավատում տնօրենի խոսքերին, թե իրեն տեսնելու համար են մարդիկ թատրոն գալիս: Հակառակ դեպքում մեծ ու մուգ ապակիներով ակնոցը, որը հատկապես գիշերային երթևեկությունը խիստ անհարմար ու վտանգավոր էր դարձնում, չէր փրկի և իրեն ճանաչողներ կլինեին: Միայն մեկուկես տարի առաջ մի տիկին նայեց, զննեց ու ասաց, — Ձեզ չե՞ն ասել, որ շատ նման եք դերասան Տիգրան Խանումյանին: — Ասել են, — գռմռաց քթի տակ՝ սեփական ձայնը կեղծելով, — որոշել եմ մի օր թատրոն գնամ, տեսնեմ նրան: — Բայց նա ձեզանից ահագին բոյով է, — տնտղումն ավարտեց տիկինն ու վարորդի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած՝ պատուհանից դուրս նայեց: Տիգրանը գիտեր, որ բեմի վրա ինքը հաղթանդամ է երևում, բայց մտածեց, որ այս կինն իրեն հավանաբար Սասունցի Դավթի դերում է տեսել: Դեռևս երկու ժամ կար մինչ ներկայացումը, բայց Տիգրանը սիրում էր մուտքից շատ առաջ պատրաստ լինել՝ հագնված ու դիմահարդարված: Մտածել, ծանրութեթև անել հարյուր անգամ խաղացած կերպարի կենսագրությունը, թոթափել բոլոր այն հաճելի կամ տհաճ խոսքերի բեռը, որ լսել էր օրվա ընթացքում ուղևորներից: Դա նման էր մեդիտացիայի, որի ընթացքում, տրվելով հոգեկան անուրջների, ազատվում ես ֆիզիկական ցավից: Ամեն անգամ ներկայացումից առաջ նա կյանքը զրոյից սկսելու զգացողություն էր ունենում, իսկ վարագույրի փակվելուց հետո ասես ավարտվում էր ոչ միայն երկու ժամ առաջ սկսված կյանքը, պայմանականը, այլ նաև՝ իրականը: Դժվարությամբ էր բեմից դեպի գրիմանոց գնում: Չէր ուզում դուրս գալ տիեզերքի այս կետից ու մեկ այլ տարածության մեջ հայտնվել: Այնտեղ ամեն ինչ այնքան ունայն ու անմիտ էր, այնքան արհեստական, շինծու, որ բեմականն առավել ազնիվ ու ճշմարիտ էր թվում, եթե նույնիսկ ստոր կրքեր ու մեծ ողբերգություն էր նյութը: Արդեն տեղ էր հասնում, էլի մի խաչմերուկի լուսացույցի տակ պիտի կանգներ ու անցնելով թեքվեր դեպի թատրոնի կայանատեղին, սակայն հեռախոսը շեղեց սովորական ուղուց: Հասկացավ, որ կինը հոգու խռովքն ու տագնապը թաքցնելու անհաջող փորձ է անում: — Պարզ ասա՝ ինչ ա պատահել, — գոռաց հեռախոսի մեջ: Հիվանդանոցի մուտքի մոտ հարևանին տեսավ ու հարազատ եղբորը: Սարսափած մտածեց, որ եթե նա էլ այստեղ է, ուրեմն որդու վիճակն ավելի բարդ է, քան կինը ներկայացրեց: Երկուսն էլ փորձում էին հան-

Տիգրանը սիրում էր մուտքից շատ առաջ պատրաստ լինել՝ հագնված ու դիմահարդարված: Մտածել, ծանրութեթև անել հարյուր անգամ խաղացած կերպարի կենսագրությունը, թոթափել բոլոր այն հաճելի կամ տհաճ խոսքերի բեռը, որ լսել էր օրվա ընթացքում ուղևորներից

գստացնել, մեղմել հուզմունքը, բայց Տիգրանը նրանց չէր լսում, վայրկյան առաջ ուզում էր զավակին իր աչքերով տեսնել: Նրան թույլ չտվեցին մտնել վերակենդանացման բաժին: Ինքը՝ բժիշկը, դուրս եկավ: Հնգամյա Միքայելին անհնար էր հետ պահել արկածից: Քայլել սովորելուց հետո անշարժ էր միայն քնած ժամանակ: Անգամ քնի մեջ էր հոլի պես պտտվում: Քայլել կարողանալուց հետո երկու անգամ աջ ձեռքի դաստակն էր կոտրել, կես տարի առաջ՝ կողոսկրը: Ավելի թեթև՝ գլխի պատռվածք, ոտքը մեխ մտնել ու նման այլ վնասվածքները դժվար էր հաշվել, իսկ կոմպոտի երեք լիտրանոց կոտրված բանկայի թողած փոքրիկ սպին այդպես էլ չանցավ աջ այտից: Ներքին էներգիան արկածի էր մղում, որն անվարժության հետևանքով փորձանքի էր վերածվում: Այս անգամ ամեն ինչ ավելի լուրջ էր: Երեխան գլորվել էր աստիճաններից ու գլուխը հարվածելով դրանցից մի քանիսին՝ կոմայի մեջ հայտնվել: Բժիշկը դեռ չգիտեր՝ կա՞ կոտրվածք նաև ողնաշարի վրա: Դա կարող էին ստուգել ուղեղի վրայի արյան կաթիլը մաքրելուց կամ չորացնելուց և կոմայից դուրս բերելուց շաբաթներ անց: Տիգրանի սիրտը քարացել էր, միտքը սրված էր, նյարդերն ասես պղնձալարի էին վերածվել: Անիմանալի մի ուժ նրան վերածել էր անհույզ ու իր էությունից հեռու գործնական մի արարածի, որը որդու փրկության մաթեմատիկական բանաձևեր էր մտմտում: Բացի այդ, հարկ կար նաև կնոջը մխիթարել, որովհետև նա էլ, ինչպես ամուսինը, նոր էր բժշկից իմանում որդու վիճակի ամբողջ ծանրությունը: Բժիշկն իր հետևից դուռը փակեց թե չէ, կրկին Գարի Քյոսայանի «Ծիրանի ծառ»-ի ջազ մեղեդին լսվեց, և Տիգրանը, հեռախոսը գրպանից հանելով, թատրոնի տնօրենի ազգանունը կարդաց: Մի պահ վարանեց՝ պատասխանել զանգին, թե ոչ, հետո հասկացավ, որ դեռ ի վիճակի չէ բառերով փաստել որդու վիճակը ոչ նրա համար, ոչ էլ մեկ ուրիշի առաջ: Անջատեց հեռախոսն ու եղբոր հետ առանձնացավ: Նրան պետք էր իմանալ, թե ինչքան պարտք կարող է տալ եղբայրը: Հասկանում էր, որ հիմա ինքն իր երկդռնանի «Հոնդայի» շտապ վաճառքով էլ չի կարող բուժման ծախսը փակել: — Էդ մասին մի մտածիր, — հուսադրեց Լևոնը, — հոգս մի դարձրու, իմը չհերիքի՝ ուրիշից կճարեմ: Բժիշկը վերադարձավ ու թեև համոզված էր, որ իր հորդորին չեն անսա, բայց որպես պարտականություն ասաց, թե կարող են տուն գնալ, թե մինչ վաղը հաստատ ոչինչ չի փոխվի ու ոչինչ չի կատարվի: Նույնը Լևոնն ու հարևանը պնդեցին, ու Տիգրանն էլ, միանալով նրանց, սկսեց համոզել կնոջը: Նունեն թեև մտքով անհնար էր համարում որդուց մեկ քայլ հեռու լինելը, սակայն սիրտը դստերն էր ուզում: Նա տենչում էր մեկ տարեկան իր աղջկան գրկել՝ ասես հարևանուհու մոտ նրան էլ ինչ-որ վտանգ էր սպառնում: Ի վերջո զիջեց պայմանով, որ ամուսինը հիվանդանոցում կմնա ողջ գիշեր: Առանց Լևոնի օգնության չկարողացավ երեք չորս աստիճանը իջնել՝ ոտքերն անուժ էին և մարմնի բոլոր մասերը տնքում էին անհայտ ցավից: Երբ Տիգրանը մենակ մնաց, միացրեց հեռախոսն ու տեսավ, որ տնօրենն էլի չորս անգամ զանգել է, կես ժամ էր մնում մինչ ներկայացման սկիզբը: Այլ դեպքում արդեն պիտի պատրաստ սպասելիս լիներ իր մուտքին: Ինքը զանգ տվեց ղեկավարին ու հայտնեց միայն, թե այսօր էլ չի կարող թատրոն գնալ: Այդ դերում փոխարինող էլ չուներ: Եթե տնօրենը չգոռգոռար, Տիգրանը գուցե ուժ գտներ նրան ասելու, թե որտեղ է ինքը և ինչի համար: Երկու-երեք անգամ միջանցքի մի ծայրից մյուսը ջղաձիգ քայլերով գնալ-գալուց հետո հանկարծ անսպասելի վճիռ կայացրեց, կրկին զանգեց ու ասաց, թե գալիս է: Ճանապարհին նա հիշեց եղբոր հետ զրուցն ու հուզվեց նրա հարազատական սրտացավությունից: Ընդամենը մեկ տարի առաջ ընդհարվեցին ու մի քանի ամիս իրար մասին լսել չէին ուզում: Թեհրանից ազգականներ էին հյուր եկել, ստիպված էր էլի եղբոր օգնությանը դիմել: Երբ Լևոնին հեռախոսով ասաց, թե տանը հյուրասիրելու համար ուտելիք, իսկ գրպանում փող չկա, ավագ եղբայրը պատասխանեց.«Որովհետև մեծամիտ էշի մեկն ես, հազար անգամ եմ ասել թող էդ դերասանությունը, տղամարդու կարգին գործ գտիր: Դե հիմա դիպլոմդ խաշիր, տուր ուտեն, մինչև կհասնեմ»:


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ Տիգրանը ոչինչ չպատասխանեց տնօրենի ու բեմադրիչի հարցերին, թափով գրիմանոց մտավ, հապշտապ փոխեց հագուստը, կեղծամը գլխին քաշեց, ինքն իր ձեռքով մի քանի կնճիռ նկարեց դեմքին ու նայեց ժամացույցին: Տասը րոպե էր, ինչ ներկայացումն սկսվել էր, բայց մինչ իր առաջին մուտքը դեռ հինգ րոպե կար: Վերցրեց վիսկիի երկու շշերն ու դեպի բեմը քայլեց: Դրանց մեջ պիտի թեյ լցված լիներ, բայց Տիգրանը չնկատեց անգամ, որ դատարկ են: Վառեց ծխախոտն ու սպասեց իր մուտքի ծանոթ ռեպլիկին: Սկսեց երգել.«Եր-կու կանաչ, լիքը-լիքը շիշ» և արմունկով վարագույրը մի կողմ տանելով՝ բեմ մտավ: «Այսօր երջանիկ օր է ինձ համար, ով կխմի ինձ հետ» — լսեց Տիգրանի ձայնը կուլիսներում կանգնած ռեժիսորն ու թեթևացած շունչ քաշեց: Սովորական երկխոսությունից, դատարկ շշից վիսկին բաժակների մեջ լցնելուց ու շուրթերին տանելուց հետո, երբ խաղընկերը հարցրեց. «Էսօր ի՞նչ առիթով ենք խմում, Ջո՛», Տիգրանը բավականին անհույզ պատասխանեց. — Տղաս տուն է գալիս, Բի՛լ: Իմ Հենրին համալսարանից արձակուրդ է գալիս: Այնուհետև նա ոտքի ելավ, դանդաղ մի քանի քայլ արեց դեպի բեմեզր ու շարունակեց. — Նյու Յորքից Սան Ֆրանցիսկո, գիտե՞ս, թե ինչքան հեռու է Նյու Յորքը և ինչքան երկար է ճանապարհը մինչև Սան Ֆրանցիսկո: Գալիս է, իմ որդին տուն է գալիս, Բիլի: Դերասանի աչքերի մեջ հանդիսատեսը տեսավ այդ երկար ճանապարհը՝ քաղաքներ ու ռանչոներ, փարթամ անտառներ ու ավազոտ տափաստաններ: Եվ իհարկե, օվկիանոսը, փիրուզագույն անսահմանությունը: Առաջին շարքերում նստածներին թվաց նույնիսկ, թե լսեցին ափերը լիզող ալիքների ձայնը: — Բայց եթե այդ երկար ճանապարհին իմ որդուն մի բան պատահի, Բիլի, ես կդադարեմ հավատալ թե Աստծուն ու թե մարդուն: Ես էլ երբեք չեմ մտածի, որ Երկիր մոլորակի վրա հնարավոր է, որ մարդը երջանիկ լինի: Խմենք Բիլի, խմենք: Եր-կու կանաչ, լիքը-լիքը շիշ: Թեև դահլիճում մութ էր, բայց Սարոյանի տողերն արտասանելու պահին Տիգրանը զգում էր, թե ինչպես է փոթորկում հանդիսատեսի հոգին: Սակայն երբ շրջվեց, խաղընկերների աչքերին էլ արցունք տեսավ: Իսկ նրանք, ովքեր այդ պահին բեմում չէին, կուլիսներից հուզված ծիկրակելով իրեն էին հետևում: Մի փոքր շփոթվեց, բայց արագ վերգտավ հանգստությունն ու մտածելով, թե արտակարգ է խաղացել՝ մտքի ծայրով իսկ չանցկացրեց, որ կինը որդուց լուր առնելու համար փորձել է կապվել ու պատասխան չստանալով՝ կռահել է ամեն ինչ ու զանգել թատրոն: Թատրոնի աստիճանները ցատկերով հաղթահարեց ու արագ քայլելով դեպի մեքենան գնաց: Զգաց, որ ինչ-որ մեկը գալիս է իր հետևից ու կարծեց, թե երկրպագու է, որ շփվել է ուզում, կամ իր տպավորության մասին խոսել: Խուսափելով հետապնդումից՝ գրեթե վազեց մինչև մեքենան, բացեց դուռը, առանց գիտակցելու, թե ինչ է անում, տաքսու նշանը մեքենայի տանիքին դրեց և շտապ փողոց ելավ: Մեկն անմիջապես ձեռքը տնկեց ու Տիգրանը մեքենան կանգնեցրեց նրա առջև: Քառասունի մոտ տղամարդ էր, նստելուն պես շշնջաց. «Աջափնյակ, Շինարարների փողոց»: Պատվերը թեև հիվանդանոցի ուղղությամբ չէր, բայց և քաղաքի հակառակ կողմում էլ չէր: Ավելի ստույգ՝ հենց հիվանդանոցի շրջակայքում էր: Ինչպես վարորդը, այնպես էլ ուղևորը զրուցի հակված չէին, թեև երբ վերջինս երկու անգամ երկար զննում էր,Տիգրանն զգաց, որ իր համար կարևոր բան է ուզում ասել: Վերջապես, երբ բան չէր մնացել տեղ հասնեն, տղամարդը խոսեց. — Եկել էի թատրոն, որ հետդ խոսեմ: Նախ ասացին, թե չես գալու, իսկ ներկայացումից հետո այնպես փախար, որ հետևիցդ չհասա: — Շփոթել եք, ինձ էն դերասան Խանումյանի հետ եք խառնել, գիտեմ, որ նման եմ, էլի են ասել:

Դերասանի աչքերի մեջ հանդիսատեսը տեսավ այդ երկար ճանապարհը՝ քաղաքներ ու ռանչոներ, փարթամ անտառներ ու ավազոտ տափաստաններ: Եվ իհարկե, օվկիանոսը, փիրուզագույն անսահմանությունը: Առաջին շարքերում նստածներին թվաց, թե լսեցին ափերը լիզող ալիքների ձայնը

24 25

#8(59) 2019

— Ինձ նայիր, դեմքս ծանոթ չէ՞: Ես հանրայինի կինոարտադրության գլխավոր պրոդյուսեր Գրիգորյանն եմ՝ Արման Գրիգորյանը: — Շատ ուրախ եմ, որ Գրիգորյանն ես, բայց ես Խանումյանը չեմ: — Ափսոս, ես ուզում էի քեզ գործնական առաջարկ անել, դրա համար էլ ներկայացումը մինչև վերջ նայեցի: Գիտեմ, որ երդվել ես ոչ մի սերիալում չնկարվել, բայց մերը սերիալ չի, այլ տասնվեց մասանոց ֆիլմ: Սցենարն էլ քո երկու ընկերներն են գրում: —Չե՞ս լսում, ասում եմ ես դերասան չեմ, ոնց ուզում ես գտիր քո Խանումյանին: — Ինչ էլ հիշում ես ազգանունը: Դե լավ...չէ, ուրեմն՝ չէ: Կանգնեցրու, հասանք: Տղամարդը մեկնեց տաքսիստին քսան հազարանոցը, իսկ Տիգրանը, թեև գիտեր, որ չի կարող մանրը տալ, բայց ձևի համար ձեռքը գրպանը տարավ, այնտեղ կատարյալ դատարկության հանդիպելով՝ հասկացավ, որ բեմական հագուստով է և անգամ կեղծամը չի հանել գլխից: — Հիմա էն խանութում մանրեմ, բերեմ, — քրթմնջաց; —Մանր պետք չի, — ասաց պրոդյուսերը, — համարիր կանխավճար, եթե համաձայնես խաղալ: Էս էլ հեռախոսիս համարները, լավ մտածիր: Մինչ Աջափնյակ հասնելը հեռախոսը երկու անգամ ջազ էր նվագել, բայց Տիգրանը նույնիսկ ուշադրության չէր արժանացրել, քանի որ ոչինչ չուներ կնոջն ասելու: Երրորդ անգամ ուղղակի փորձեց խաբել նրան. — Որտե՞ղ ես, — հարցրեց Նունեն: — Էլ որտեղ պիտի լինեմ քո կարծիքով, իհարկե հիվանդանոցում: — Դու հիվանդանոցո՞ւմ ես: Իսկ ե՞ս ուր եմ, ի՞նչ ես կարծում: — Դու է՞լ ես էստեղ, ե՞րբ ես եկել: Ես խանութ իջա, ծխախոտս վերջացել էր, —իր սուտը զարգացրեց ամուսինը: — Լսիր, Տիգրան, եթե տղայիս մի բան պատահի, ես քեզ հետ չեմ ապրի: — Գիտե՞ս, թե ինչքան հեռու է Սան-Ֆրանցիսկոն Նյու-Յորքից, Նունե, երկու կանաչ լիքը, լիքը շիշ: Եթե այդ ճանապարհին իմ որդուն մի բան պատահի… Գիշերային հերթապահության ոստիկանները սկսեցին հետապնդել սրընթաց առաջ անցած Հոնդային: — Եր-կու կանաչ լիքը, լիքը շիշ,- բարձրաձայն երգում էր Տիգրանը: Արագության ցուցիչը մեքենայի հնարավոր բարձր արագության թվերի վրա էր պար գալիս: Ոստիկանները թեև չէին դադարեցրել հետապնդումը, բայց երկու մեքենաների միջև տարածությունը գնալով մեծանում էր: — Գլուխներս չենք ուտելու էդ ինքնասպանի պատճառով, — ասաց կապիտանը վարորդ սերժանտին, — և վերջինը գցեց արագությունը մինչև կամրջին հասնելը: — Եթե իմ որդուն ճանապարհին մի բան պատահի, — գոռում էր դերասանը: Նա զգում էր, որ բժիշկը կամ սխալվել է, կամ՝ խաբել: Չէր կարող այս գիշեր ոչինչ չկատարվել: Մեքենան թռավ կամրջից, բայց Տիգրանը թողել էր ղեկն ու կծկված, գլուխն ափերի մեջ սպասում էր ազատ անկման ավարտին: Սպասում էր ձորի ժեռուտ քարերին մեքենայի բախման դրմփոցին, գուցե պայթյունին ու հրդեհին: Բայց թռիչքը երկարում էր ու երկարում: Նա մոտալուտ, անխուսափելի մահվանից չէր վախենում, ուստի հասցրեց միայն մի բան խնդրել վերերկրային զորություններին. տղաս, իմ բալիկը թող ապրի: Հետո ինչ-որ բանի երկար սպասելուց զարմացած ափերը դեն տարավ, բացեց սեղմած կոպերն ու տեսավ չկա ոչ մի ձոր ու կամուրջ, չկա մեքենա, չկա ոչինչ: Ինքն անկշիռ էր, անմարմին: Քաղաքի լույսերի տեղ հեռվից միայն ճերմակ երերացող մի լույս էր երևում, ասես ձեռքին լապտեր բռնած մեկը մոտենում էր: Ինքն էլ ընդառաջ գնաց լույսին: Քիչ անց տեսավ, որ իսկապես մեկը մոտենում է, բայց ոչ թե լապտեր կար ձեռքին, այլ հենց ինքն էր շողը: Լուսե մի մանուկ ճոճվելով դեպի իրեն էր գալիս: Մի քիչ էլ ու նա ճանաչեց տղային: — Եկա՞ր, որդիս: Ուրեմն ես հավատում եմ Աստծուն ու մարդկանց, հավատում եմ, որ այս մոլորակի վրա մարդը կարող է երջանիկ լինել: Լուսե երեխան մոտեցավ, բռնեց Տիգրանի ձեռքն ու ասաց. — Արի ինձ հետ, ես քեզ կտանեմ աստղառատ քաղաքների ու շքեղ ռանչոների ճանապարհով: Կանցնենք փարթամ անտառներով ու փոշոտ տափաստաններով: Կտեսնենք օվկիանոսի փիրուզե անվերջությունը: Կլսենք ալիքների ափերի փշրվելու ողբն ու տուն կգնանք: Արի, հայրիկ, մի վախեցիր: Նա բացեց աչքերը, փորձեց նստել՝ չկարողացավ, ձեռքերն ու ոտքերը չշարժվեցին: Դրանք իրար էին կապված, իսկ մարմինը՝ մահճակալին: Վարագույրի մյուս կողմում թեյ խմող բուժքույրը լսեց մահճակալի ճռռոցն ու վեր թռավ տեղից: — Մի շարժվիր, չի կարելի, քեզ շարժվել չի կարելի, հիմա բժշկին կկանչեմ: — Մամ, մամա, — միջանցքի բազմոցին եղբոր ու մոր հետ կծկված Նունեն լսեց երեխայի լացի ձայնը: — Պապա, բա ու՞ր ա մաման, — հարցնում էր արդեն այս աշխարհ վերադարձած, բայց ոչ մի կերպ հոր ձեռքը բաց թողնել չցանկացող տղան:


ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ ԵՐԵՒԱՆՅԱՆ ՇԱՄՊԱՅՆ

Քաղաքները լինում են երկու տեսակի՝ այնտեղ, որտեղ կարելի է խմել և այնտեղ, որտեղ դա անհնարին է: Հյուսիսն ու հարավը կապ չունեն, որովհետև կարող ես խմել ինչպես Կոպենհագենի ջրահարսի արձանից աչքդ չկտրելով, որ ցրտից չմեռնես, այնպես էլ օվկիանոսի բրազիլական ափին մոտ կենարար ջրերից դուրս գալիս, այնտեղ, որտեղ մինչև օրս ծովն են մտնում Բայայի որդիները՝ հարբած անշուշտ: Քաղաքներում, որտեղ խմում են, կապ չունի պատճառը: Ցավից էլ, ուրախությունից էլ օղու հոտ է գալիս, երբեմն՝ գինու, պատահում է՝ վիսկիի, բայց կարևորը դա չէ, այլ այն, որ մարդիկ սիրում են այն վայրերը, որտեղ խմել են, թեկուզ գարեջուր: Երևանում խմել հնարավոր է: Կապ չունի՝ հայաստանցի ես ու դարդից ծանրացած աչքերդ փակելու առիթ ես փնտրում, թե սփյուռքահայ ես ու Լոսից հոս ես եկել, որովհետև անհայրենիք չես կարողանում ապրել՝ նույնիսկ Ֆրեզնոյի սպիտակ տանդ՝ սևամորթ գեղեցկուհի կնոջդ հետ: Նշանակություն չունի հոլանդացի թոշակառու ես, որ ձմեռնամուտի Երևանում շրջում ես շորտով, թե պարսկուհի ես ու հագուստը ծածկում է մեր մարմինը՝ բացելով հոգին սկզբունքով շրջում ես քաղաքում, որը քո սուբյեկտիվ կարծիքով խիստ անհոգի է: Կապ չունի երրորդ նորածին որդուդ համար բնակարան գնեցիր քիչ առաջ, որ արխային մեծանա, թե մինուճարիդ անունով տունը վաճառեցիր, որ կարողանա մեծանալ,… Երևանում հոգիդ խմել է ուզում: Իսկ սա անդիմադրելի պատերազմ է. հոգին մարմին չէ, մարմինը մեռնում է, հոգին՝ ոչ. եկեղեցին է ասում, Քրիստոսն է ասել, եթե չեմ սխալվում՝ Մուհամեդը նույնպես: Կոշկակար Ստեփանն ամեն երեկո՝ գործից հետո, խմում է Քրիստոսի և Մուհամեդի կենացը: Մի անգամ հարցրեցին՝ ինչի՞, ասաց, որ աշխարհում խաղաղություն լինի: Ծիծաղեցին ու ասացին. — Տնաշե՛ն, դե հենա միանգամից աշխարհի խաղաղության կենացը խմիր, էլի: Ստեփանը նույնպես ծիծաղեց ու ասաց. — Էդ ժամանակ մի հատ կխմեմ: Ստեփանը չի սիրում մենակ խմել: Ամենադիմացկունը Կարոն է: Կարոն ցախավելով փողոցներն է ավլում: Գլխարկի պատճառով ասում են՝ Պեչկին: Երբեք չէր հասկանում, թե ինչի է աշնանն ավլում փողոցը տերևներից: Երբեք չհասկացավ, թե ինչի հերն իր ձեռքը բռնեց ու իրենց գյուղից Երևան բերեց, թե ինչի տղան ընտանիքն առավ և գնաց Ռուսաստան, կինը հիվանդացավ ու գնաց… Ստեփանն առավոտ շուտ, երբ բացում է կոշկակարի կրպակը, դիմացը մի աթոռ է դնում: Կարոն փողոցն ավլելով հասնում է կրպակին ու նստում աթոռին: — Բարի լույս, — ասում է Կարոն: — Բարի լույս, — լսվում է կրպակից: — Կոֆեն դիր: — Դրած է: — Հիշում ես, չէ,՞՝ ես սերով եմ սիրում: — Արի-արի, սիրահա՜ր: Ու Կարոն ներս է մտնում: Ում հետ ողջ գիշերը խմել ես, առավոտյան սուրճ վայելելը կրկնակի հաճույք է դառնում: Կարոն գիտի՝ Երևանի ամենափնթի շենքը որն է, Ստեփանը գիտի՝ Երևանում ում ոտքերից է հոտ գալիս: Բայց Կարոն ու Ստեփանը խոսում են մաքրությունից: Կարոն պնդում էր, որ եթե թողնեն, ինքն իր ցախավելով մի օրում ամբողջ քաղաքը կմաքրի: Ստեփանը քմծիծաղ է տալիս ու խնդրում, որ Կարոն գործի գնալիս, հետը կոշիկի սոսինձ վերցնի: — Ինչի՞, ա՛յ տղա: — Որ փողոցներն ավլես ու շաղ տաս… Որ ոչ մեկը չգնա, մնան կպած էս քաղաքին: Կարոն քմծիծաղ է տալիս: — Ռոմանտի՜կ, — ծիծաղում է Կարոն: Ստեփանը հոգոց է հանում: Երբ աղջիկը Հունաստանից զանգեց ու ասաց, որ ամուսնանում է հույնի հետ, Ստեփանը նույնպես հոգոց հանեց, երբ կինը տան դուռը, իրեն անհույս համոզելուց հոգնած, փակեց հետևից ու գնաց աղջկա մոտ, Ստեփանը ևս հոգոց հանեց: Որ ամեն երեկո Քրիստոսի ու Մուհամմեդի կենացն է խմում, Ստեփանն էլի հոգոց է հանում: …Մինչև կրպակը բացելը Ստեփանը գնում է հաց առնելու: Շենքից քիչ հեռու՝ դպրոցի մոտի խանութում, հա՛մ հացն է տաք, հա՛մ էլ վաճառողուհին է… Սուսանի աղջիկը: Սուսանը գանգուր մազեր ուներ ու կավագույն աչքեր: Դասարանում ամենալավն էր սովորում, Ստեփանն էլ ամենաչարաճճին էր: Հետո մեծացան ու Սուսանը Երևան եկավ: Ստեփանը Երևան է եկել՝ Սուսանի հետևից, բայց Սուսանը միակն էր, որի կոշիկի հոտը Ստեփանը չիմացավ: Ամուսինը նրա համար թան-

կարժեք կոշիկներ էր առնում, իսկ թանկարժեք կոշիկները կոշկակարների մոտ չեն տանում: Ստեփանը երբեք չի հարցնում հացի վաճառողուհուն մորից: Գուցե էլ ողջ չի, չի ուզում իմանա, թերևս ողջ է, դա էլ չի ուզում իմանա: Վաճառողուհին աչքերով մորն է քաշել: Տենաս հարուստի աղջիկն ինչի՞ է դարձել հաց ծախող, — մեկ-մեկ մտածում է Ստեփանը, բայց երբեք չիմացավ՝ ինչու: Զգում է, որ ճշմարտությունը կարող է ցավեցնել, իսկ ցավն իր տարիքում կյանքից ուժեղ է: Հացը տանում էր տուն: Մեկ-մեկ մտածում էր՝ ո՞ւմ համար: Հետո, բայց, մի կտոր պանիր էր դնում տաք հացի մեջ, ուտում ու տնից դուրս գալիս: …Սուրճից հետո Կարոն ու Ստեփանը դուրս են գալիս՝ մաքուր օդին ծխելու: — Էս անտեր քաղաքը շատ է սիրուն էլի, — ասում է Կարոն: — Անտերը դու ես: Բա սիրուն բանը անտեր կլինի՞, — ասում է Ստեփանը: Երկուսն էլ լռում են: Քաղաքը սկսում է աղմկել: Երեխաները չեն ուզում մանկապարտեզ-դպրոց գնալ, մեծերը չեն ուզում այդքան աշխատավարձով աշխատել, իսկ ոմանք էլ՝ առհասարակ աշխատել, շները վերջին հաչոցներն են բարձրաձայնում՝ քնելուց առաջ, մեքենաներն արդեն տաքացել են ու սկսում են շարժվել, երթուղայինների կանգառներում մարդկանց կուտակումներ են ու տրանսպորտ չկա, որովհետև ավտոբուսի վարորդը գիշերը որոշեց սիրել կնոջը ու լուսադեմին աչքը կպել է… Կարոն հենց այդպես լուռ էլ հեռանում է: Վերցնում է դրսի աթոռին հենած ցախավելն ու ավլելով հեռանում: Ստեփանը միշտ նայում է ընկերոջ հետևից և միշտ հոգոց է հանում: Շամպայնն իսկական երևանյան էր: Հաճախորդներից մեկը եկավ կոշիկի հետևից ու տեսավ, որ փողը տանն է մոռացել: Նայեց տոպրակի մեջ, հետո Ստեփանի աչքերին ու ժպտաց. — Կներե՛ք, — ասաց հաճախորդը, — տարօրինակ բան եմ առաջարկում, կլինի՞ փողի դիմաց շամպայն տամ: —Կլինի, — ասաց Ստեփանը, — շատ ավելի լավ կլինի: Երեկոյան, երբ Կարոն քաղաքի իր մասն ավլել-վերջացրել էր ու տուն էր գնում, Ստեփանը կրպակի դիմաց կանգնած սպասում էր ընկերոջը: Կարոն զարմացավ. վերջին անգամ կինն էր տան դիմաց իրեն սպասում… Ստեփանը կոշկակարի գոգնոցի տակից ցույց տվեց շամպայնը ու աչքով արեց Կարոյին: Կարոն ժպտաց ու քանի որ փողոցն աղմկոտ էր, չկանգնեց ընկերոջ կողքին, որ միասին լռեն: … Երևանում գիշերը խմելու ամենալավ տեղը կամուրջի տակն է. վերևում քաղաքը քնելուց առաջ եռում է ու դու թքած ունես եռալու վրա էլ, քնելու վրա էլ ու չնայած կամուրջի տակ ես, բայց պաշտում ես կյանքը: Շամպայնի շիշը կիսվել էր. —Աթոռը կրպակի դիմաց սոսնձել եմ, — ասաց Ստեփանը: — Որ չգողանա՞ն, — ասաց Կարոն: — Չէ՜… էդ աթոռն ո՞վ պիտի տանի, ա՛յ տղա: Սոսնձել եմ, որ ամեն մեկն իմանա, որ էս քաղաքում ինքը նստելու տեղ ունի: Լռեցին: Միայն բաժակներում լցվող երևանյան շամպայնի ձայնն էր խախտում լռությունը: Վերևում էլ քաղաքն էր սկսել քնել: — Ստեփա՛ն, քաղաքում մարդի՞կ ենք շատ, թե՞ շենքերը: — Քաղաքում շենքեր չեն լինում: — Հը՞: — Քաղաքը մարդիկ են: Երևանը ես ու դու ենք… — Բա էն շուկայում պեռաշկի ծախող Մանո՞ւշը…, — Կարոն ժպտաց, — Ամեն անգամ մի պեռաշկի է տալիս, մսով գիտե՞ս… — Մանուշն էլ… Ես, դու ու Մանուշը: — Բա մեր էրեխեքը: — Իրենք ուրիշ քաղաք են: — Այ տղա, էդ միթիքյա բուդկում մեծ իմաստուն ե՞րբ դարձար… — Է՜հ, ախպեր… Իմաստունը դու ես, որ մաքրում ես քաղաքը, իմաստունը Մանուշն է, որ չի սիրում, երբ կողքին սոված մարդ է լինում… — Դու էլ ես իմաստուն, ախպե՛ր… Հենա քաղաքի մեջ աթոռ ես կպցրել, մարդկանց բոբիկ չես թողնում… — Հենց վատն էլ դա ա… Հարազատ քաղաքում մարդը պիտի բոբիկ քայլի… Բեր բաժակդ: Շամպայնը պրծավ: Ողջ գիշեր Ստեփանին ու Կարոյին ոչ մեկը չփնտրեց և ուրեմն՝ չգտավ: Միայն ոստիկանները լուսադեմին Երևանի անթիվ կամուրջներից մեկի տակ հայտնաբերեցին երկու տարեց տղամարդու: Ու չնայած նրանց խեղճ հագուստին, ոչ մեկը չեզրակացրեց, որ անօթևանհարբեցող են, քանի որ նրանց կողքին ոստիկանները գտան ոչ թե օղու, այլ շամպայնի շիշ:


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

26 27

#8(59) 2019


ԳՐԻՇ ՍԱՐԴԱՐՅԱՆ Ա ՛Յ ԷՐԵՎԱՆՑԻ՞

Ուրբաթ. — Ա՛յ էրեվանցի՞, — ժպիտը դեմքին, ինձ դիմավորում է Մրոտը, — հիմա քեզ մենակ շաբաթվա վերջ պիտի տենա՞նք։ — Երբ ուզեք, ախպերս, — ես ծիծաղում եմ։ — Ջինսը հլը նայի, եղածը մեջը տեղ չի անում։ — Ղզիկ էրեվանցի ես դարձել մի խոսքով, — խնդում է Խոտը, — արա, տղերքն ասում են... խը-խըխ... արդեն... «մորս արև» ես երդվո՞ւմ... խըխ-խըխ։ — Այ գավառամիտ, — ծիծաղում եմ։ — Մազերդ, լսի հլը, լսի, ասում եմ՝ հեպրիկով չխուզե՞նք, ա՛յ էրեվանցի, չես ուզո՞ւմ, — Մականուններով Մրոտը։ դիմելաձևերը — Կալանավորի կտրվածք դպրոցից են գալիս, պիտի լինի, չէ՞, պարտադի՛ր։ — Լավ, արի բաղը փորի, որ երբ կարիք առաջամաշես մի քիչ, որ ջինսիդ մեջ ցավ վերափոխելու տեղավորվես գոնե։ — Ա՛յ Խոտ, դու ի՞նչ ես ծխել։ իրականությումը։ — Ոչ մի բան, ախպերս։ Մեկն ասենք աղ— Չեմ հավատում։ ջիկ էր հավանել, — Չէ, պապայի արև, օյաղ եմ։ — Ստեղ ժամը 6-ից հետո քո աղջիկը, բնակատարիքայինները կայֆ են, ի՞նձ նաբար, ուրիշ ես համոզում։ — Պա՜հ, թե չէ Էրեվան վեցից մեկին էր թաքուն հետո կայֆ չեն։ համակրում կամ — Չէ՛, բան չի արել Խոտը, վախենում էր բայց հեսա իրան ենք ծխելու, — ասում է Մրոտը։ էկրաններից — Արա, եկեք ձեզ կիրակի դուրս իրական տանեմ հետս, հա բա, կգաք մինչև երեքշաբթի կմնաք, տղա հավանել կամ՝ ոնց ուզեք, — ասում եմ: — Ես հնար չունեմ, սրան տար թող քաղաքը տեսնի, — պատասխանում է Խոտը։ — Ա՛յ Խոտ, առաջինը՝ քաղաքը պետքիս չի, երկրորդն էլ՝ ես եմ պոլիտեխնիկում սովորում, ոչ թե դու։ — Ի՞նչ կապ ունի, — ասում է չոփով ատամները փորփրող Խոտը, — Մրոտը պոլիտեխնիկում էլ է մրոտ մնում։ — Խոտն էլ մենակ գյուղում է չէ՞ մնում։ Ծիծաղում ենք։ Մականուններով դիմելաձևերը դպրոցից են գալիս, երբ կարիք առաջացավ վերափոխելու իրականությումը։ Մեկն ասենք աղջիկ էր հավանել, աղջիկը, բնականաբար, ուրիշ մեկին էր թաքուն համակրում կամ վախենում էր էկրաններից դուրս իրական տղա հավանել։ Քարի քերող բութ մասի պես սերը տանջում էր մերժված տղերքին, որովհետև հարյուրից մեկի դեպքում էր անհնարինը հնարավոր դառնում, մյուսներին, անգամ նրանց, ովքեր երբեք չէին արտահայտվում, խանգարում էր զոքանչը, քենին, փողը, կրթությունը, իմաստափոխության ենթակա ամեն բան։ Ու առաջին մականուն դնողը սիրուց մերժված տղա էր, նրա համար ամեն ինչ իրականում ուրիշ էր, բացի երկու բանից՝ այն աղջիկը և բնական գործընթացների հավասարակշռությամբ վերադարձող, իր թերի կողմն իրեն պարզող սեփական մականունը, այդ երկուսն անարդարացիորեն ամենքինն էին՝ երբեք իրենը չէին։ Մենակ լուռ, երբեք առանձնապես չարտահայտվող տղերքն էին մերժված տարիքից սկսում հավատալ սիրո և մականունի հեքիաթին, իբր երկուսն էլ իրենց հագով էր կարված։

Շաբաթ. Գնում ենք Մրոտի ժիգուլիով։ — Հեսա «ՃՈ»-ն բռնելու է ու գլխիդ մուր քսի, — հետևում քրքջում է Խոտը։ — Կասենք խոտ ենք տանում, համ էլ, եթե բռնեց, դժվար մեր գյուղական գլուխներով տարվի, հա՜-հա՜, — Մրոտը։ Զոդի Բանավանի կողմից գյուղ մտնող երթուղու «Արարատ Арарат» ցուցանակի վրա սևորակ, հետին մտքերով իքս են փչել։ — Էլի անանուն գրիչներն են ջնջե՞լ, հի՜-հի, — Ես եմ բզում։ — Վառված, — Մրոտը։ — Վառվածները սեփական մուրն են քսել, չեն սիրում մեր գյուղը, — Խոտը։ — Հա, բայց մեր գյուղն էլ անպատճառ իրենց չի սիրում։ Մտնում ենք գյուղ։ Պտտվում ենք գյուղամեջով, քշում կողքի գյուղ, վերադառնում մեր սիրելի գյուղ... Կիրակի երեկոյան քաղաք ենք գալիս, ես եմ ու Մրոտը, բայց տունն առանց մեզ դատարկ չի մնացել՝ Նիհարը կեսօրին էր եկել ու արդեն երևանցի բարեկամիս՝ Ճուտի հետ թղթախաղի վրա են. — Գեղցի ,նստի, — Ճուտն ինձ է ասում։ — Ճիշտ է ասում, գյուղից եք եկել, հոգնած կլինեք, — Նիհարը։ — Դու գյուղից չես եկե՞լ,- հարցնում եմ։ — Ես էստեղ գեղցին չեմ ախպերս, իսկ դու... — Բա ո՞վ ես։ — Օրդինատորն ա, — Մրոտը խոհանոցից։ — Բա գյուղում ո՞վ ես։ — Գյուղում բոլորս էլ էրեվանցի ենք, հերեվընցի, — Նիհարը խաղաքարտը գցելով։ — Գյուղում բոլոր գեղցիներով էրեվանցի եք։ — Այ ճո՛ւտ, — ասում է հյուրասենյակ մտնող Մրոտը։ — Արի, նստի մրոտ ջան, — Ճուտը։ — Քձիբ մարդ ես, կարգին խմիչք չկա՞ր բերեիր, — ալյումինե կափարիչը բացելով՝ տեղավորվում է բազմոցին։ — Չէ ոռբա՛ց ջան։ Մենակ էդ էր, հեսա երկու անգամ էլ է հարցնելու, — Ճուտը՝ ինձ ու Նիհարին նայելով։ — Քձի՛բ։ — Ոռբաց։ — Լավ, պրծեք, — ասում է Նիհարը, — դու մանրախնդիրն ես, դու էլ... չաղ, ոռբացը կուլտուրական ո՞նց կլինի։ — Անհաշվենկատ։ — Ապրես, դու մանրախնդիրն ես, դու էլ՝ անհաշվենկատը։ Ճուտը, աթոռից թեքված, դեմքը ծամածռելով, ինձ է նայում։ — Ի՞նչ, ա՛յ լոտոսի դիրք, ճտի մեկ, էդ դիրքով աթոռակին էլ կնստես։ — Էստեղ աթոռակ ես տեսել, այ սալ... — Դրա վրա մարդ կնստի՞։ — Լավ, Ճուտ, էդ բոյով ո՞նց ես կլուբնիկին բռթում,- ասում է Մրոտը։ — Կլուբնիկ չի, ա՛յ աբորիգեն, այլ՝ կլուբնիչկա։ — Ինչ ուզում ես ասա, չեմ հավատում, որ էս մանուկը դրան մի բան արած լինի, — շարունակում է Մրոտը։ — Ախպերս, էդ կողքիդ տրակտորի հռնդոցն անջատի էլի, — Ճուտը՝ Նիհարին։ — Ասենք, ես չեմ՝ դու ես, Նիհար ջան, ինքը նրա որտեղի՞ց կլինի..., — Նիհարի ականջին մոտ, բայց բոլորի համար լսելի ասում է Մրոտը։ Զանգը տալիս են։ Գնում եմ բացելու, հարևանն է։ Երկար խոսում է։ Ջեռուցման համակարգով է հետաքրքրվում։ Տուն ժամանող մյուս հարևանի հետ է խոսում։ — Ինչ աղմկոտ է, շա՞տ եք,- հարցնում է ինձ։ — Խանգարու՞մ էինք, կներե՛ք, հեսա ասեմ...


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ — Չէ-չէ, տղամարդիկ կարող են և աղմկել մի քիչ։ Տղամարդը պիտի դուրս Քանի որ մենք սովորելու նպատակով էինք խուժել Երևան՝ գիտության հետ թափի եղածը՝ ազատելով բոլոր իմպուլսները, — իր դուռը գնալով։ շարժվելով, գիտության հետ ոտք-ոտքի գալով, առաջանցում ենք անում. Վերջապես ժպտում ենք փոխադարձ։ Երկուշաբթի երեկոյան Մրոտը հեռացավ։ — Ես կփոխանցեմ իրենց։ Երեքշաբթի Նիհարը տուն չեկավ, իսկ ես ու Ճուտը Չեմպիոնների Լիգա — Դու էլ, դու էլ, քեզ հատկապես չէր խանգարի, չխոսկա՛ն, — ծիծաղեէինք նայում։ լով, դռները կամաց փակվում են։ Չորեքշաբթի Նիհարը հոգնած վիրակապում էր Ճուտի կտրված մատն ու Միջանցքից ժպտալով խոհանոց եմ շեղվում, մի երկու կում ջուր կուլ դժգոհում, որ երկու օր է ինքն արյունի մեջ է, որ Ճուտի մատն իր արյուտալիս. նոտված անդամին է նման, փոքրացրած իհարկե, և այլն... — Տղե՜րք, կոֆե՞։ Հինգշաբթի մուտքի մոտից Սոնյա Միխայիլովնային օգնեցինք, որ իր — Ինձ չդնես, չեմ ուզում։ գնումները վերև բարձրանան, հետո Ճուտն ամբողջ օրը նորահայտ — Երկու հատ, — ասում է Մրոտը։ Կլուբնիչկային էր գրում, ես «Կյորես»-ն էի կարդում։ Մեր սուրճի բաժակները տարողունակ են ու վեց նմուշով էլ առավեՈւրբաթ. համալսարանում առաջին անգամ ֆիզկուլտուրայի դաս էի նալապաշտորեն, ամբողջովին պահպանվել են՝ կլոր ու հաստլիկ, քառայում, ըմբշամարտ էր։ Սյունեցի ջլուտ Առոն հանգիստ զգետնեց ինչ-որ կուսի կանթերով, մուգ մանուշակագույնին առնող սպիտակ նախշերով մեկին։ Կեսօրին գարեջրի շշերն էինք հավաքում, որ Նիհարն իջնելուց և երկու թուշ կարմիր սրտիկ երկու երեսներին։ Վարձակալված բնաաղբանոցը գցեր, ես առնետներից վախենում էի։ Իսկ երեկոյան հորս հետ կարանի ինչքով մեկ խորհրդային օրերը հյուծող, գեղեցիկ, փարթամ տուն էի դառնում Պեժոյով։ ու ճոխ վերջին տարիներից են խոսում։ Գրվելու համար հարմար բաՇաբաթ. ժակներ են, ծորակից հոսող ջրի տակ ունակ են դանդաղ, անցայտ Տղերքով Արարատ քաղաքի բացօթյա սրճարանում ենք։ լցվել։ Ու մեր գալուց հետո, իրենց կարմիր ափսեիկից անկախ, ավելի — Մեզ կոֆե բե՛ր, մեկ էլ օղի, ի՞նչ կա ուտելու, դե քյաբաբ բեր, երեք հատ շատ սառն են գործածվում։ լիմոնադ, հաց, պանիր, կանաչի։ — Յա։ — Ես տեղական գարեջուր չեմ ուզում, ռուսական կամ ավելի ցիվիլ մի — Հա՞։ բան բերեք։ Հա թեկուզ դրանից, — ասում եմ։ — Էդ ու՞մ հետ էիր զրուցում, — հարցնում է Նիհարը։ — Ա՛յ էրեվանցի՞, էս արդեն կուլտուրական՝ բերե՜ք, ցիվի՜լ, կարո՞ղ ա հաշիվը — Հարևանուհի Սոնիկի։ տալուց էլ գլխավոր էրեվանցի Ճուտի պես ցվրվես, — կչկչում է Մրոտը։ — Սոնյայի՞, — քաշում է աթոռը, թեքում է դեպի լուսամուտն ու նստում, — Նախ, ցիվիլը գրական հայերեն չի, հետո էլ ե՞րբ եմ ես էսքան ժամանակ սիգարետը վառելուց հետո ինձ է մեկնում՝ խնդրանդու-ով դիմել մատուցողուհուն։ քիս համաձայն, — ես հեսա մեկն էլ կվառեմ, այս Բոլորը ծիծաղում են սենց ախպերս...ի՞նչ էր բա ասում։ Խոտն ասում է. — Խոսում էր էլի, ջեռուցման համակարգով էր հե— Շատ ղզիկ էրեվանցի ես դարձել, բերե՛ք, պատառաքա՜ղ... տաքրքրվում։ Ցրելու բոլոր հնարավոր տարբերակ— Դե ասա՝ ես ե՞րբ եմ դու-ով դիմել մատուցողուհուն կամ պատառաները օգտագործեցի, որովհետև գիտեմ մտքինն ինչ քաղի տեղ ուրիշ բառ օգտագործե՞լ, ա՛յ խոտ։ էր՝ ներս գալ։ Չեմ հավատում, որ իսկականից հե— Մատուցողուհո՜ւն... տաքրքրված էր խողովակներով ու սեկցիաներով, Մեր ընկեր Մուշը ծիծաղից ընկնում է կողքի Մրոտի վրա։ ուզում էր գյուղից եկած ուսանողներին ուսումնա— Բա չէ՛, չանգյա՛լ, տառելկա՛. բառապաշարներդ 300 բառ ա ներասիրել, հետո՝ Մրոտի հետ մուտքի մոտ տեսած կլիռում, որից 180-ը ռուսերեն-թուրքերեն՝ իմաստային ու արտասանանի, երևի վստահություն չի ներշնչել։ Ասում է՝ «շա՞տ կան աղճատումներով ինչ-որ ելևեջումներ, 120-ը՝ քուչի արտահայտուեք», փորձում էր ինձ առարկությունով հրավեր թյուններ... պարտադրել կամ մի երկու բառ ավել կորզել ներ— Ռոք ա լսում, ախպեր, ի՞նչ էր, Չյոռնոե կոֆե։ Չյոռնի՛, չյոռնի, հա՛, ախսի խոսակցությունից, ինչքան հնարավոր պեր, էդ վերջավորությունը խառնում եմ, — ուշքի է էր՝ հետը տանել գոնե։ Է՜հ, Սոնյա մորքուր գալիս Խոտը։ ջան... — Է, որ դու մինչև հիմա Անգինա ես լսում... դրա համար Կեսօրին գարեջրի — Լսի, էդ Սոնյա Միխայլովնան չբավաէլ էխոլալիա էր սկսվել մոտդ։ Գիտեմ էլի ռուս աղջիկշշերն էինք րարված ցանկություններ չի՞ ունենա։ ներին ինտերնետով ոնց ես գրում. «պրիվետ մի՛լայա»։ — Կուզեի՞ր, որ տենց դժբախտ կին լիներ — Յա, Խո՞տ։ հավաքում, որ ինքը։ Հայացքները թեքվում են։ Նիհարն իջնելուց — Կարելի էր, մի ութը տարի առաջ իհար— Ուրիշների նամակներն ես նայում, էլի։ կե, ինչ վատ կլիներ, կպահեր տանը, կար— Ես չեմ նայում, թքած ունեմ, ժամանակին աղբանոցը գցեր, գին ուտելիքներով, փողո՜վ։ Երևանում էջդ բաց էիր թողել, նայողը նայել էր։ ես առնետներից — Ամենակարևո՛րը, հա-հա։ — Մի կարմրի, լավ, լավ... վախենում էի։ — Ամենակարևորը, թե ո՞նց պիտի արժա— Լավ, էրեվանցի ջան, մի հատ գրական կենաց ասա՝ նանայինք դրան։ Բա որ մի երկու ավել խմենք, — կիսալրջանում Խոտը։ Իսկ երեկոյան պահանջ ներկայացնե՞ր։ Ես ասում եմ՝ ափսոս մարդաշատ տեղում ենք, Մրոտը հորս հետ տուն էի — Լավ, այրի կին ա, — բաժակները ձեռքվերջին նորության վրա է հռհռում, Մուշը օղին գլուխը ներիս, ուրախանալով վերադառնում ենք։ քաշելու գործն է սկսում։ դառնում Պեժոյով — Էդ ո՞վ էր այրի կին, — հարցնում է բազԺամը մեկին հարբած տուն ենք վերադառնում, Մռդոմոցից բարձրացող Մրոտը, Ճուտը ծամայի մեքենայով. ծռվում է ի պատասխան. — Մռդո, հլը էն ֆանդն արա՛, — ասում է Մրոտը։ — Ասեք թող էս անբավարարվածն իմանա։ — Վեց հոգով ենք, հազիվ խցկված գնում ենք, գի՞ժ ես։ Մրոտին, երկար խոսելուց ու իրար վրա ծիծաղելուց հետո, հայտնում — Կամացացրու հլը, կամացացրո՛ւ, — հռհռոցի մեջ գոռում է ձախը ղեենք անունը, ինքն իր ասելիքն է ասում, դե բոլորիս պես, որ վատ չէր կին գցած Մրոտը, — Խոտ, հլը հել վրիցս, մի վայրկան, այ սե՛նց, մալնին լինի, բայց դե տարեց կին է արդեն, այ ժամանակին՝ ուտելիք է, փող-մող, քաշի, դե գնա, մի՛ ծիծաղի, լուրջ եմ ասում, — բոլորի հռհռոցի մեջ մեչէր խանգարի։ Լա՛վ, հերիք է, մեզ արդեն չի վայելում էս խոսակցությունակ Մրոտն է լուրջ։ Սովետական 06-ը գցում է արագությունը, Մռդոն նը։ Այ, ուրիշ բան՝ էն բարեկամուհին, որ իր տուն էր եկել, բայց նրանից դուռը բացում է ու ծիծաղելով նայում ներքև, հետո՝ Մրոտին. էլ ենք ձեռք քաշում, որովհետև մեզ լուռ լսող Ճուտը հենց բարեկամու— Չուստերով եմ արա, ա՛յ մրոտ, դու ինձ վերջն էն աշխարհ կուղարհու վրա աշխուժանում է, ասում է, որ մի երկու տարի առաջ իրենից կես, հի՜-հի՜... պոկ չէր գալիս՝ սիրահարվել էր, բայց հիմա իր ընկերներից մեկի ընկե— Արագ, արագ։ րուհին է, ու ավելացնում, որ կարգին աղջիկ է։ Մրոտը ժպտալով հարց— Քեզ տեսնենք, Մռդո՜։ նում է՝ «հիմա՞», «միշտ, ախպերս»՝ լուրջ դեմքով պատասխանում է Ճու— Գլուխներս չուտես, այ ոչխա՛ր, — գոռում է Խոտը։ տը ու Մրոտի քրքջոցի տակ սկսում ենք անկողինները պատրաստել։ Մռդոն մի ձեռքը զգուշորեն դնում է բաց դռանը, մարմինը հանում, ու, Քնելուց Ճուտն ասում է. ղեկը թողած, աջով մի պահ բռնվում է կախիչից, կանգնում է, գլուխը — Էն սենյակի անձեռոցիկներն աչքիս Մրոտին չհերիքի։ տնկվում է մեքենայի կտուրից վեր, ներքևում՝ հենց ոտքերը գետնին են — Քնեք, ա՛յ տղա։ Թե չէ ոչ մեկիդ չի հերիքի, — սաստում է Նիհարը։ կպնում հազիվհազ պահում է իրեն...

28 29

#8(59) 2019


Երկուշաբթի — Չմեռնե՜ս... ավելի մեռած է, ու մենք Արարատի Քրքիջը բոլորիս է բռնում, մեքենայի սրահը ղժժում է, կյանքն ենք համեմատում Կապանհամալսարանում Մռդոն, ղեկը՝ աջով, դուռը՝ ձախով բռնած, վազելով, դրսից Գորիսի հետ, ծխում ենք, հնարավոր միջադեպի եմ ներկա է ղժում։ տարբերակներից Արցախ չենք հաս— Լավ, լավ, հետ արի... նում, Անի չենք հասնում, հասկանալինում. ես վերևում Կիրակի Քնածին եմ հանդիպում։ Խոսում ենք։ Ասում է, որ լիորեն պոկվում ենք մոտակա Նախիերկու ընկերոջ հետ մեզանից հեռու չի մնում։ Պայմանավորվում ենք երեքշաբջևան, ևն, ևն։ կանգնած եմ, երկու թի «ԳՈՒՄ»-ից խեցգետին առնել ու գնալ մեր տուն։ Քնածը Պայմանը պայման է. երեքշաբթի խեցխոստանում է, որ պատրաստելն իր վրա է։ գետին ենք ուտում։ Ես եմ, կոմիտասհարկեր իրար Երեկոյան ութի կողմերը Ճըվը ինձ ու Նիհարին մեքենացի կուրսեցիս, Քնածը, Ճըվը, Նիհարն կապող աստիճայով բերում է քաղաք, մեր հետ կմնա մինչև չորեքշաբթի, ու Ճուտը։ գործեր ունի։ — Դրա ձենն անջատի, արի՛,- Նիհարը նահարթակին մի Նիհարն անընդհատ ինձ աշխուժացնելու փորձեր է անում, գոռում է Ճըվին։ քանիսը իրար հետ ես ընկճախտային անկեղծ էությունս եմ նախընտրում, ոչ — Մականունավոր պատգամավորշփվում են։ Մեր թե ջանադիր, ժամանակավոր անլրջությունս։ ներիդ ելույթներն են, ախպերս, ես Գիշերը գրիլ ենք հայթայթում ու ուտում։ ի՞նչ մեղք ունեմ, հա՜-հա՜, — պնդում է կուրսեցիներից Երկուշաբթի համալսարանում միջադեպի եմ ներկա լիՃըվը։ սյունեցի Առաքելն է նում. ես վերևում երկու ընկերոջ հետ կանգնած եմ, երկու — Հա էլի, ինչո՞վ ենք պակաս որ դրանբարձրանում հարկեր իրար կապող աստիճանա-հարթակին մի քանիսը ցից... իրար հետ շփվում են։ Մեր կուրսեցիներից սյունեցի Առա— Որ իրենք երկիր են թալանում, մենք քելն է բարձրանում. էլ կիլոյով խեցգետին ենք ուտում, չէ՞, — — Կայծա՛կ, կայծա՛կ, քըխ-ըխ-խը... կվկվում է Քնածը։ Առոն ինչ-որ բան է թեքվելով կամաց ասում... — Ճուտ, էդ դիմացի բալկոնում քանի՞ աղջիկ կա, — հարց— Հլը կանգնի արա՛, ցած իջա՛ր։ նում է Նիհարը։ — Ի՞նչ ես ասում, — Առոն իջնում է։ — Երեքն էին, բայց ոնց որ մեկն էլ եկավ, էն շորտիկովը — Ի՞նչ ասիր։ պառկեց ոնց որ։ — Դու էիր ասում։ — Դե էդ շորտիկով պառկածին ու էն երեքին թող՝ արի Օձիքից բռնում է, մյուսներն ուզում են բաժանել, Առաքելը հետ է հրում, սեղանի մոտ։ նորից են բռնվում ու հիմա ապտակ է հնչում, ճտոցը մենք էլ ենք լսում։ Քնածը Ճուտի վրա է սկսում ծիծաղել, Ճուտը Քնածին է Առոն ճնշվում է, բայց իր կռվին է նայում, մի երկու անգամ էլ է ուտում կպնում, հետո Ճուտի ընկերն է գալիս՝ սիլաչեցի Ֆինտը։ նույն ուսանողից, վերջում իր թևերը ոլորող-բաժանողների միջից քա— Ախպերս, օգտվի, ձեր մոտ սենց բաներ ուտու՞մ են, — ցով ուղիղ կրծքավանդակին է ստանում ու հետ ընկնում... ասում է Նիհարը։ — Գնա՛ ապե, ի՞նչ ես ուզում, — ասում է արդեն բաժանածներից մեկը։ — Դե մեռնեմ քեզ, հեսա ուտում են էլի, — պատասխաՄյուսը՝ բոյովը՝ Առոյի թևից բռնած, բարձրացնում է մի քանի նում է։ աստիճան ու լրջացնում։ — Հա վայ, մենք ենք չէ՞ էստեղ, — Ճվը հռհռալով։ — Շինականի կերպարանքդ քունե՛մ, — լսվում է ներքևից։ Հետո կուրսեցիս գինու հետ կապված ինչ-որ բան է հիշում, Եղեգնաձորը Առաքելն իրեն մեր առաջ թափ է տալիս, կոշիկի տակացուի տեղն խառնում է Արարատի հետ և այլն։ ուղիղ կրծքավանդակին է դրոշմված, չնկատելով հեռանում է։ Չորեքշաբթի Ճըվը գործերն ավարտում ու գնում է Էջմիածին իր աշխա— Ինձ արա ա ասում, — գոռում է գորգի պարտությունը չներած հատանքին։ կառակորդը։ Գիշերը Նիհարը պոռնո է միացնում ու սկսում մեկնաբանել։ Ճուտը հե— Լավ դե, ի՞նչ ես ուզում էս գեղցուց։ Փռթկում են, մենք էլ ենք ժպտում։ ռուստացույցով ֆուտբոլ նայելով՝ բանի տեղ չի դնում, ես «Կյորես»-ն եմ Մենք ժպտում ենք։ արդեն ավարտում։ Նիհարն ավելի է ձայնը բարձրացնում ու հենց այդ — Բուշլատի թևին տես... ժամանակ 3,5 բալանոց երկրաշարժ է սկսում։ Շենքը դղրդում է, խորհրդաԳառնոն իր գյումրեցու բարբառով ասում է, որ հիմա վերնաշապիկի յին կահույքը՝ ցնցվում, մանրահատակը ճռռում է, մենք մուտքի աստիայդ հետքով լսարան է մտնելու, նայե՛ք։ Ու մտնում է։ ճաններին ենք ուշքի գալիս, վե՛րջ, շենքում ոչ մի դուռ չի բացվում, լռուՏանը Նիհարն ինձ բռնացնում է. թյուն։ Տուն ենք վերադառնում։ — Անտրամադիր ես, ախպեր։ — Էստեղ ամեն օր էս ա, նորմալ էր էլի, — բազկաթոռին նստելուց հետո — Էրևանցիք բուշլատ տեսե՞լ են։ ասում է Ճուտը։ — Նայած էրևանցի, ախպերս, — ժպտալով պատասխանում է։ — Արա՛, ի՞նչ ես չկայացած էրեվանցու պես ծամածռվում, պատերը Մկնիկն է կտկտացնում. ճանկռելով էիր փախնում, — ջղայնանում է Նիհարը։ — Էդ «Այրիշ փաբ» ո՞նց գնանք մի հատ։ — Ո՞վ, ախպերս, չգիտեմ՝ ձեր գեղում ո՞նց, բայց ստեղ էս նորմալ էր, — — Դուբլինում կգնանք... ժպտում է Ճուտը, — ավելի ահավոր ցնցումներ են լինում։ — Գիտես ինձ ինչ ա թվում, ախպերս, — տեղից ցատկելով անցնում է — Տո՛ այ Ճուտ, դիմացից Քամակն էր թռնում, իրա հետևից դու էիր պահումորայինի Նիհարը, — դու պիտի տրանսֆորմացվես էս արանքում, տերը ճանկռում ու վերջում՝ ես, ի՞նչ ես խոսում, արա, հիմա ուզում ես գյուղում էրեվանցի չլինես ասենք, Երևանում էլ գեղցի հանկարծ չլինես, ասես՝ մենք վախեցանք, դու՝ չէ՞։ բա ճիշտ եմ ասում, այ ախպեր, — նստում է բազկաթոռին։ — Բա նենց հելաք վազեցիք՝ ես ասեցի ինչ եղավ։ Չես տեսնո՞ւմ՝ ոչ մեկի — Հենց գյուղաքաղաքային սահմանակետում, չէ՞։ պետքը չի։ — Հա՛, բա ոնց։ — Քնած են, ի՛նչ են, արա... Ծիծաղում ենք։ — Ախպերս, ոչ մեկ քնած չի, էդ դուք եք սարսափահար եղել,— ասում է — Ես կուզեի Գորիսը տեսնել։ Մի հատ համալսարան լիներ, մի հատ Ճուտը։ տուն... Պառկելուց Նիհարը մեկ էլ ասում է՝ դե արի սրանից հետո քնի, ես էլ — Հա, ու մի կենտ հատիկ ուսանող... էդ կողմերում մասնաճյուղ չկա՞։ պատասխանում եմ, որ ուրբաթ դաս չունենք, ես վաղը կթռնեմ գյուղ՝ — Չգիտեմ։ Պապան ասում էր՝ սիրուն, ցածր տներ են։ Մենք Գոնչի բարձրահարկ շենքերից հեռու... երդվելու արարողությանը գնալուց անցել ենք Գորիսով։ Բարձրից տենց — Վա՜յ, երանի քեզ, — ասում է Նիհարը, — հլը էդ ծաղրածուին նայի՝ իբր սիրուն կտուրներ տեսել եմ։ քնել ա էլի ինքը... — Որտե՞ղ էր ծառայում։ Առավոտյան աքլորի կանչից ենք արթնանում։ Ես ու Նիհարը մի կերպ — Մեղրի։ աչքներս ենք ճմռում. շորերով ենք քնել՝ ժամը 4-ին, 5-ին երևի. «Ես մտաՆիհարը Կապանից է պատմում, բնակավայրերի նախապաշարմունքծեցի՝ գեղին ենք, արա» ասում է Նիհարը։ Ճուտի հեռախոսի զարթուցիչն ների թեման ենք հիշում, բնակավայրերով նախապաշարվողներին մի է, աքլորականչը շարունակվում է։ քիչ խղճում։ Նիհարն ու զուգարանից փոխանով վերադարձող Ճուտը միջանցքում են Հետո Նիհարն էլի իր իռլանդական փաբին է անցնում, ասում է, որ իրար հանդիպում, իմ ականջին հասնում է Նիհարի ձայնը. էն կողմերը լավ է, բայց կյանք չկա, սառն են, չնայած Արարատում — Ծռթավարի՛կ...


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱՆՈՒՇԸ

30 31

#8(59) 2019


Անուշի կոշիկները մաշված են։ Ինքը, երևի, ունի երեք զույգ դրանցից։ Մաշված են երեքն էլ։ Շագանակագույն կոշիկներ՝ շագանակագույն քուղերով։ Քուղերը երկար են։ Անուշը դրանք խցկում է կոշիկների ու իր ոտքերի արանքը։ Դրանք մեկ-մեկ դուրս են պրծնում, ընկնում ոտատակ, իսկ ինքն ամեն անգամ ոտքը մի բարձր տեղ է դնում, մատներով հրում ներս, հրում է խորը, հրում է հույսով, որ կկորցնի դրանք իր ոտքերի տակ՝ կոշիկի ու ոտքի արանքում։ Կոշիկները բացել են իրենց բերանն արդեն, փողոցներից հավաքում են լիքը փոշի, լիքը ավազ։ Անուշի ոտքերը խլպլտում են կոշիկի մեջ ու ինքն էլ չգիտի՝ կոշիկ հագնում է ոտքերը թաքցնելու՞, թե՞ չկեղտոտելու համար։ Ամեն օր տուն մտնելիս, երևի, թափ է տալիս դրանք։ Ամեն անգամ Անուշի քրոջը տեսնելիս ես մոլորվում եմ. էդ կոշիկները Անուշի՞նն են, թե՞ քրոջինը։ Բայց չէ։ Անուշը, երևի, ունի երեք զույգ դրանցից։ Նա պետք չունի քրոջ կոշիկները հագնելու։ Անուշի քրոջ կոշիկներն ավելի շագանակագույն են, քան Անուշինը, ավելի մաշված են, քան Անուշինը։ Ուրեմն էլ ի՞նչ կարիք կա քրոջինը հագնելու։ Անուշն ինձ հարց է տալիս՝ գնա՞նք զբոսնելու։ Ես լռում եմ։ Մենք զբոսնում ենք։ Անուշը մի ոտքը թեք է դնում, համարյա՝ կողքի։ Կոշիկի մեջ քար է մտել։ Անուշն ամաչում է ինձնից ու մատները չի մխրճում կոշիկի մեջ։ Ես չեմ խոսում։ Անուշի համբուրվելը նման է ծովի քամուն՝ աղի է ու դառը։ Նա էդ պահերին լաց է լինում։ Արցունքներն իջնում են դեմքի ակոսներով ու հասնում շուրթերին։ Փակ դռներ է սիրում, փակ տարածքներ։ Նեղվում եմ փակ տարածքներից։ Քույրն ինձ գաղտնիք է բացում, թե դպրոցի ուսուցիչն Անուշին փորձել է բռնաբարել, որովհետև Անուշը դպրոցական տարիքում տարբերվել է բոլորից. շուտ է հասունացել, ու բոլոր տղաները գժվել են նրա պրկված մարմնի համար։ Ուսուցիչը դպրոցի մութ անկյուններից մեկում բռնել ու բաց չի թողել։ Ձեռքերով ձեռքերը սեղմել է պատին, մարմինը դեմ արել մարմնին ու սկսել է լիզել նրա վիզը։ Հարալեզ։ Անուշն ինձ սիրում է ոնց որ։ Ես իրեն՝ չէ։ Բայց մենք համբուրվում ենք մեկ-մեկ։ Պատշգամբում։ Համալսարանի կողքի բակը։ Ծառերը փակում են պատշգամբը, որն իրար է կապում շենքի երկու մուտքերը։ Նստում ենք պատշգամբի աստիճաններին։ Անուշն ակնոց է դնում։ Դա ինձ գժվեցնում է։ Պատերի վրա տղերքից մեկը սիրո խոստովանություն է արել Սյուզիին։ Չգիտեմ՝ Սյուզին ով է, բայց երևի սիրուն աղջիկ է. գոնե տղերքից մեկի համար նա սիրուն է։ Սիրուն Սյուզի։ Նրա անունն ինձ դուր չի գալիս, որովհետև ես էդ անունով մեկին ճանաչում եմ, ու նա լավը չի։ Վատ Սյուզի։ Մենք նստած ենք, ուրեմն, պատշգամբի աստիճաններին։ Անուշն ինձ սնիկերս է տալիս։ Կծում եմ, հետո նա է կծում։ Խմում եմ Անուշի բերած սուրճը՝ գունավոր թերմոսից, հետո Անուշն ինձնից վերցնում է թերմոսը։ Դնում բերանին։ Խմում է իմ խմած կողմով։ Մոտեցնում է իմ բերանին։ Թերմոսի շուրթը թաց է ու համ ունի՝ աղի ու դառը։ Թունդ է։ Քաղցրն ու դառն իրար են խառնվում։ Անուշն ինձ է նայում ակնոցի մյուս կողմից։ Գլուխը մոտ է բերում։ Շուրթերով հպվում եմ իրեն։ Ինքը սարսռում է։ Դող է անցնում մարմնով։ Կարծում եմ՝ հաճույքից է։ Շարունակում եմ համբուրել։ Առնում եմ աղի ու դառնության համը, որ ծովի քամուն է նման։ Հետ եմ քաշվում։ Անուշի ակնոցը քրտնել է։ Հանում է այն։ Մտնում է թևս ու գլուխը դնում ուսիս։ Ես հանում եմ հեռախոսս։ Սկսում եմ կարդալ իմ պատմվածքներից մեկը։ Ուշադրությամբ լսում է։ Ուշադիր Անուշ։ Հետո հարցեր է տալիս։ Փորձում եմ խելացի պատասխաններ տալ։ Նա էլ հարց չի տալիս։ Նայում է պատի փորագրածին։ Մենք խոսում ենք Սյուզիի մասին, ով հաստատ մերժում է էդ տղուն։ Մենք խղճում ենք էդ տղուն։ Խեղճ տղա։ Անուշի ձեռքերն ինձ դուր չեն գալիս։ Եղունգները խորն են կտրած, իսկ մատները կրծոտած են։ Մտածում եմ՝ Անուշը հոգեկան խնդիրներ ունի։ Բայց Անուշը հաճելի է. համ ունի՝ աղի ու դառը։ Անուշը ոտքի է կանգնում։ Ես էլ եմ կանգնում։ Ինձ քաշում է դեպի իրեն։ Մենք դիպչում ենք պատին։ Բռնում եմ նրա ձեռքերը ու սեղմում պատին։ Կծում եմ Անուշին։ Սկսում է հեկեկալ։ Ձայնով լաց է լինում։ Հիշում եմ Անուշի ու իր ուսուցչի պատմությունը։ Արագ բաց եմ թողնում իրեն։ Անուշը փախչում է պատշգամբից։ Իր պայուսակը թողնում է ինձ մոտ։ Ես նստում ու խմում եմ իր սուճը։ Դառն է։ Պայուսակից սնիկերսի մի կծած կտոր եմ գտնում։ Ուտում եմ։ Բերանս քաղցրանում է։ Անուշը հետ է գալիս։ Ես նստած եմ, նա՝ կանգնած։ Ուղիղ դիմացս է կանգնում։ Աչքերիս առաջ Անուշի ոտքերն են միայն։ Ձեռքով խաղում է մազերիս հետ։ Միշտ դրանից փշաքաղվում եմ։ Ոտքի եմ կանգնում։ Անուշը ձգվում է՝ համբուրելու ինձ։ Նա ինձնից կախվածություն ունի։ Ես իրենից խույս եմ տալիս։ Բռնում եմ ձեռքը։ Մատերի ծայրերը խոնավ են։ Բաց եմ թողնում։ Կարծում եմ՝ քրտնած է։ Անուշն ինձ կներես է ասում։ Գլխով եմ անում։ Դուրս եմ քայլում պատշգամբից։ Լուռ ինձ է նայում։ Չի գալիս։ Մնում է։ Պատշգամբում։ Սյուզիի հետ։ Անուշն ու Սյուզին։ Չռած աչքերով։ Քրտնել են ակնոցները։ Հեռու եմ արդեն պաշտգամբից։ Վերջապես կծխեմ։ Դնում եմ բերանիս։ Հանում եմ կրակայրիչս, որ վառեմ։ Ձեռքերս եմ

տեսնում։ Արյունոտ են։ Չեմ վախենում։ Նրա ձեռքերը քրտնած չէին։ Նա նորից կրծել է մատները։ Իմ պատճառով։ Կամ ուսուցչի։ Կամ մեր նմանության։ Մատս մոտեցնում եմ բերանիս։ Լեզու քսում։ Ծովի քամու համն ունի. աղի է ու դառը։ Բայց չէ։ Անուշն ինձ մենակ չի թողնում։ Նա վազում է իմ հետևից։ Արդեն մթնում է։ Հասնում ենք Անուշենց շենքի մոտ։ Զգույշ անցնում ենք փողոցը։ Ինքն ինձ վերև է կանչում։ Ասում է, որ դրսում ցուրտ է, որ ինքը թեյ ունի, համեղ թեյ, որ էդ թեյով ուզում է ինձ հյուրասիրել։ Ձայն չեմ հանում։ Մենք դանդաղ բարձրանում ենք իր բնակարան։ Մտնում ենք ներս։ Հայացքով խուզարկում եմ տունը՝ գտնելու մնացած կոշիկները։ Թեյնիկը արդեն խռխռում է ներս ու դրսից։ Անուշը ձեռքերով փշրում է թեյի չորացած տերևները, լցնում բաժակի մեջ, ջուր է լցնում վրան։ Ես լուռ ծխում եմ՝ նայելով նրա ձեռքերին՝ անմշակ, չորացած, երակները՝ ցից։ Թեյը դնում է դիմացս, ինքը գնում իր սենյակ՝ զգեստափոխվելու։ Ներսից լսվում է իր ու քրոջ խոսակցությունը, բայց ես բառերն ամբողջությամբ չեմ որսում։ Խունացած գդալով խառնում եմ թեյը։ Հետո գդալը տանում եմ բերանս. մետաղահամ։ Անուշը հետ է գալիս, հագին շրջազգեստ է՝ ծնկից մեկ թիզաչափ վերև։ Նա ուղիղ ոտքեր ունի, հարթ մաշկ։ Ինձ դուր է գալիս նրա շրջազգեստը՝ կարմիր՝ սպիտակ պուտերով։ Փորձում եմ հիշել՝ սովետական ո՞ր ֆիլմում եմ տեսել էդ շրջազգեստից։ Չեմ մտաբերում։ Թեյս գույն չունի։ Իր ընտիր թեյն իմ բաժակում չի գունավորվում։ Նա նստում է իմ կողքին ու նայում ձեռքերիս։ Մտածում եմ՝ հենց աչքերը բարձրացնի, կհամբուրի ինձ։ Աչքերը չի բարձրացնում։ Չեմ ուզում բարձրացնի։ Փորձում եմ խմել չստացված թեյը։ Անհամություն... Զզվում եմ։ Մտածում եմ, եթե չխմեմ՝ կնեղանա։ Չեմ ուզում նեղանա։ Ամուր սեղմում եմ տաք բաժակը։ Ձեռքերս վառվում են ջերմությունից։ Չեմ թողնում։ Մի քանի կում եմ անում։ Խմածս հետ է գալիս կոկորդովս, բայց ես նորից կուլ եմ տալիս։ Նայում է ինձ, բայց չի համբուրում։ Հուսահատություն չեմ ապրում, երևի. մեկ է՝ չէի ուզում՝ համբուրի, բայց ազդրերը նստած դիրքում ավելի տեսանելի են։ Անուշն ինձ հարց է տալիս՝ տու՞ն եմ գնալու։ Լուռ գլխով եմ անում։ Հարցնում է՝ ոտքո՞վ։ Ասում եմ՝ հա։ Մենք փող չունենք։ Ո՛չ ես, ո՛չ ինքը փող չունենք։ Փորս ինձ ձայն է տալիս, որ սոված եմ։ Ես խլացել ու չեմ լսում էդ ձայնը, որովհետև ես փող չունեմ, Անուշն էլ չունի։ Մենք էդպես լռում ու լռում ենք... Զզվելով անում եմ վերջին կումը։ Ինքը խորը հոգոց է հանում։ Դուրս եմ գալիս իր բնակարանից՝ դուռը թողնելով կիսաբաց։ Անուշը կանգնած է դռան արանքում, բոբիկ ոտքերը իրար է քսում, որ տաքացնի։ Վախենում եմ նայել իր ոտքերին. չեմ ուզում, որ ոտքերը ձեռքերի նման անխնամ լինեն։ Շրջվում ու գնում եմ։ Անուշն ինձ ձայն է տալիս, ես չեմ շրջվում. չգիտեմ ինչի՝ չեմ շրջվում։ Դուրս եմ գալիս շենքից։ Անցնում եմ փողոցը։ Անուշը կարծես ինձ է հետևում ու նորից է ձայն տալիս։ Չեմ շրջվում, որ չտեսնեմ իրեն։ Ես փողոցն անցել եմ։ Ինքը վազում է իմ հետևից՝ անունս տալով։ Ձայնը ավելի է մոտենում ինձ։ Հինգ մետր մնաց. էդպես եմ զգում։ Ուժեղ դմփոց եմ լսում։ Մարմինս փշաքաղվում է։ Ստիպում եմ ինձ չշրջվել. չեմ կարողանում։ Շրջվում եմ։ Մեքենան արդեն դեմ է առել էլեկտրասյանը։ Փողոցի մեջտեղում երևում է Անուշի կարմիր զգեստը՝ սպիտակ պուտերով։ Զգեստի մեջ հանգիստ քուն է մտել Անուշը՝ հագին՝ շագանակագույն կոշիկները՝ շագանակագույն քուղերով, որոնք իմ դուրս գալուց հետո է հագել երևի։ Կարմիր զգեստը կամաց-կամաց կորցնում է իր սպիտակ պուտերը. դրանք կարմրում են... Շենքի մուտքից դեպի փողոց է վազում Անուշի քույրը՝ սփրթնած դեմքով։ Նա բոբիկ է։ Մենք սպասում ենք շտապօգնության մեքենային։ Անուշը չի շնչում, նրան դնում են մեքենան։ Քույրը հանում է նրա կոշիկները, համբուրում ոտքերը։ Ես չեմ նայում նրա ոտքերին։ Մեքենան գնում է։ Անուշի քույրը հագնում է քրոջ կոշիկները։ Կոշիկները դառնում են ավելի շագանակագույն ու ավելի մաշված... Վազում եմ Անուշի քրոջ հետևից։ Նրա պատկերը լղոզվում է մթության մեջ։ Շունչս կտրվում է։ Հրում եմ Անուշենց տան դուռը։ Ներս եմ մտնում։ Անուշը վախեցած դեմքով նայում է աչքերիս մեջ։ Գրկում եմ իրեն։ Սկսում եմ հեկեկալ։ Անուշն ինձ հանգստացնում է։ Նստեցնում փայտե աթոռին։ Վերցնում է բաժակս, որ դեռ տաք էր նախորդ թեյից։ Նայում եմ Անուշի ոտքերին։ Նրա ոտքերը անմշակ չեն, հարթ են ու սպիտակ։ Անուշը դիմացս է դնում նույն անգույն թեյը։ Կում եմ անում։ Բռնում է ձեռքս։ Համբուրում է ինձ... Չեմ ուզում... Փախչում եմ Անուշենց բնակարանից... Անցնում եմ փողոցը... Հետ հայացք եմ գցում... մուտքի մոտ նշմարում եմ պուտավոր զգեստը... Նորից եմ վազում... Նորից հետ եմ նայում... Զգեստը չի երևում...


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

ԼՈՒՍԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՐԵՎԱ, ԵՐԵՎԱ, ԵՐԵՎԱՆ

Քառասուն և մի քանի տարի առաջ ես առաջին անգամ հասկացա, որ Երևանում եմ ապրում։ Դրանից առաջ ես ուղղակի ապրում էի։ Մեր տանն էի ապրում։ Իսկ այդ օրը, երբ հայրս ինձ իր հետ տարավ կայարան տատիս դիմավորելու, Երևանի կայարանի վրա կարդացի «Երևան» բառն ու հասկացա, որ Երևանը մի տեղ է, որտեղ ես ապրում եմ։ «Ե» տառը հենց այդ տառատեսակով՝ լայն բացված, ոչ թե գեր, այլ տարածք զբաղեցնող, երկաթյա հին ջահի նման, 1975 թվականի մարտից հետո ամեն տեղ ու միշտ առաջին հերթին Երևանն էր։ Երևանում ես որոշ ժամանակ ծով եմ փնտրել։ Մինչև հինգ տարեկան պատկառելի տարիքս հիմնականում ապրել եմ տատիս տանը՝ ծովափնյա քաղաքում, ու տատիս պատշգամբից ամեն առավոտ տեսել եմ մեծ նավերը, ամեն օր քայլել եմ ծովափով, որովհետև ըստ տատիս պատվիրանների՝ ծովի օդը պարտադիր էր շնչել ոչ թե պատշգամբից, այլ հենց ծովի ափից։ Ես գիտեի, թե ծովը քաղաքի պարտադիր մաս է ու համբերատար Երևանում ծով էի փնտրում՝ վստահ լինելով, որ մի օր քայլելիս ծովը բացվելու է։ Այնքան վստահ էի, որ նույնիսկ չէի հարցնում՝ բա, ծովն ուր է։ Մի օր Կոմիտասի պողոտայի զբոսայգում՝ «Պրահա» հյուրանոցի հատվածում, հեռվից գտա ծովի մոխրագույն գիծը։ Հասմիկ տատիս ասացի՝ ծովը, ինքը ժպտաց, ես ժպիտը չհասկացա ու բաց թողեցի տատիս պինդ ձեռքը ու կարոտած, հրճվանքից խեղդվելով վազեցի։ Երբ ահագին մոտեցա, պարզվեց ասֆալտի նեղ գիծ է՝ այգու երկու հատվածների միջև ընկած ասֆալտի նեղ ճանապարհ։ Կարճատեսությունս հավանաբար սկսվել էր հինգ տարեկանից։ Առաջին հատվածում զբոսայգի էր, երկրորդում՝ կարուսելներ, կարծեմ։ Հեռվից ասֆալտի նեղ գիծը նմանեցրել էի ծովի հորիզոնական ջրագույն բացվածքին։ Վազելս հիշում եմ ու հիշում եմ, որ երբ տեղ հասա, ամոթից կերա կարմիր ժակետիս կոճակը, այն ժակետիս, որի եզրերը կապույտ ու սպիտակ էին, ու մյուս՝ հորական տատս, հորաքրոջս բազմաթիվ լավ հատկանիշների թվում միշտ նշում էր նաև այդ գերմանական ժակետը, որ ինքն էր ինձ նվիրել։ Այդ օրը հարցրեցի՝ բա ծովն ուր է։ Ասացին՝ ծով չկա։ Սկզբում հարցրի տատիս, հետո, մտածեցի, երևի նա ծովի տեղը չգիտի, հարցրեցի ծնողներիս, ու երբ հայրս ասաց՝ ծով չկա Երևանում, իմացա, որ Երևանում ծով չկա։ Երևանում ծով չկար, բայց շատ ձյուն կար։ Յոթանասունականների ձյունը ոչ թե գալիս էր քաղաքի վրա, այլ քաղաքն էր մտնում ձյան տակ՝ կզակը մտցնում ձյան մեջ ու նայում անցուդարձին։ Ձմռանը Երևանում, երբ ձյունը շատ գալիս էր ու նստում, փոխվում էր քաղաքի ձայնը, ցնդելու հաճելի խլություն էր մտնում քաղաքի ձայնի մեջ՝ ընտանեկան ակուստիկա։ «Դիքերն» էին շատ բակերում։ Բակերի թեք հատվածները ձմռանը երջանկություն էին գեներացնում։ «Դիքերից» իջնող սահնակների վրա սովորաբար չորս գույնի նեղ փայտեր էին լինում՝ վառ կարմիր, վառ դեղին, վառ կանաչ, վառ կապույտ։ Ու եթե մեկի սահնակի փայտերի գույնը տարբեր էր՝ անպայման նկատում էինք։ Մենք գիտեինք որը ում սահնակն է, թեև դրանք իրարից տարբերելը շատ դժվար էր, բայց մենք գիտեինք միմյանց սահնակների գունավոր փայտերի գույների հերթագայությունը։ Մեր շարֆերը դիմացից դեպի հետ էին կապում՝ բերանները ներառելով բրդյա ծակող կտորի մեջ։ Բոլորիս ձեռնոցները մի մատով էին, իսկ ով հինգ մատանի ձեռնոց ուներ՝ նա հատուկ էր։ Մեր վերարկուները կոճկում էին մինչև վերջին կոճակը ու դեռ մի փոքրիկ կոճակ էլ օձիքի վրա կար, որը մտնում էր թելով բարակ ճարմանդի մեջ։ Մեզ խեղդում էին, որ չմրսենք, իսկ մեզ ձմռանը երջանկությունը գժվեցնում էր։

32 33

#8(59) 2019

Երևանում ծով չկար, բայց շատ ձյուն կար։ Յոթանասունականների ձյունը ոչ թե գալիս էր քաղաքի վրա, այլ քաղաքն էր մտնում ձյան տակ՝ կզակը մտցնում ձյան մեջ ու նայում անցուդարձին։ Ձմռանը Երևանում, երբ ձյունը շատ գալիս էր ու նստում, փոխվում էր քաղաքի ձայնը, ցնդելու հաճելի խլություն էր մտնում քաղաքի ձայնի մեջ՝ ընտանեկան ակուստիկա Մեր բակը երկու կողմ ուներ՝ բակ ու «շենքի հետև»։ Երևանի բոլոր բակերում մեզ բոլոր տարիքներում ասում էին «շենքի հետև չգնաս»։ Ու շենքի հետևը ձեռք էր բերում մի ուրիշ ձգողականություն։ Մեր շենքի հետևը հսկայական այգի էր՝ նեղ արահետներով, ծաղիկներով ու ծառերով. դաշտային ծաղիկների հոտից շշմում էինք։ Չեմ խաբում, ես ընդհանրապես գրեթե չեմ խաբում։ Ու չեմ չափազանցնում, միշտ պատմում եմ վավերագրական ճշտությամբ։ Մեր շենքի հետևի այգում աճում էին «խնձորիկ» կոչվող, կամ էլ մենք էինք այդպես ասում, դաշտային բաց յասամանագույն ծաղիկներ ու «շնիկ» կոչվող, կամ էլի մենք էինք այդպես ասում, դեղին, գլուխները կախ ծաղիկներ։ Ու այգին լիքն էր դրանցով, մեկ էլ դեղնագլուխ այն ծաղիկները, որ պոչից կաթ էր գալիս, խատուտիկը՝ խակ վիճակում։ Ու մենք ասում էինք՝ թունավոր է։ Մեր շենքի հետևում մի հիմնարկ կար՝ «Ընդերքի պետական վարչության կենտրոնական լաբորատորիա», կարմիր քարից շենք էր։ Հին ցուցանակի վրա անունը նոր եմ կարդացել, փոքր ժամանակ ասում էինք «լաբորատորիա»՝ չիմանալով դա ինչ է։ Հավանաբար հիմնարկի համար էր այս հսկայական կանաչ տարածքը՝ ծաղիկների ու ծառերի մեջ կորած։ Մեր շենքի հետևը դուրս էր գալիս Կոմիտասի պողոտա, ու ավարտվում էր այգին երկու մեծ, բաց լողավազանով, որոնց ներսն ամեն գարնան ներկվում էր վառ երկնագույն յուղաներկով։ Մենք հսկում էինք, որ թաց յուղաներկի վրա աղբ չլցվի։ Հետո ամռանը ջուր էին լցնում ու լողանում


էինք, տղաները՝ մի լողավազանում, աղջիկները՝մյուս։ Հիմնարկը պահակ ուներ՝ հադրութեցի Հակոբ դային։ Նա ինչքան հիմնարկն էր հսկում, դրա կրկնակի էլ՝ մեզ։ Ջղայնանում էր, զգուշացնում էր, կանչում կոնֆետ էր տալիս, հարցուփորձ էր անում։ Հիմա, Կոմիտասի մեր շենքի հետևի դրախտի տեղում՝ մեր բետոնի տակ անցած լողավազանների տեղում, վեր են խոյանում «KFC» հավային ասորտին ու մի առևտրի կենտրոն։ Յոթանասունականներին քաղաքում քաղցր բամբակ կար։ Այդ բամբակի կարևոր ու ամենագայթակղիչ բաղկացուցիչը սպիտակ, մանկական վաննաներն էին, փողոցում սպիտակ, քաղցր բամբակը վաճառվում էր մանկական, սպիտակ էմալով պատված, կլոր եզրերով վաննաների մեջ։ Ես շատ ուշ էի հասկացել, որ դրանք երեխա լողացնելու սովորական վաննաներ են, ինձ թվում էր բամբակը հենց դրանց մեջ է լինում միշտ և ամեն տեղ։ Իսկ հասկացել էի, երբ մի օր կանգառում մորս ձեռքը քաշելով տարա դեպի սպիտակ վաննան ու ապացուցեցի, որ ճիշտ էի ասում՝ բամբակ են վաճառում։ Վաննան դատարկ էր, որովհետև կանգառում կանգնած տղամարդը ուղղակի իր տան համար գնած մանկական վաննան տանում էր տուն։ Աննշան բաներ կան, որ մեծ հիասթափություն են։ Դրանցից մեկը քաղցր բամբակի ու սպիտակ վաննայի իրար հետ ի սկզբանե կապ չունենալու բացահայտումն էր։ Փոքր ժամանակ Երևանի փողոցներում ինչ կարդալ չէր ստացվում, ես դասավորում էի մի կերպ՝ երեք այբուբեն իրար խառնելով, իսկ այբուբենները ես սովորել էի չորս տարեկանում, ինքնուրույն՝ հնարավորություն տալով հարազատներիս ամեն տեղ արտասովոր ընդունակություններիս մասին պատմություն պատմելու, որոնք հետո կորան, մի խոսքով, ես միացնում էի բոլոր այբուբենների տառերը, որ բառը ստացվի։ Այդ բառերից մեկը կարմիր տուրիստական «Իկարուսների» վրա գրված լատիներեն «Ikarus» բառն էր, որի տառատեսակը կանոնավոր չէր ու ես կարդում էի «Սկապիմ», որովհետև տպագիր «I» մեծատառը ռուսերեն թարս «С»-ի էր նման ,ձեռագիր լատիներեն «r»-ն՝ ռուսերեն ձեռագիր «п»-ի, իսկ վերջին տառը ես հնարում էի, որ բառը ավարտուն դառա։ Դրանցից էր նաև Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Optika-ն։ Ես հարց տալ չէի սիրում, ինքս էի որոշում ու որոշել էի, որ ուղղակի մարդիկ սխալ են գրել, պիտի գրեին «ապտեկա», գրել են «օպտիկա»։ Հարցը փակված էր։ Իսկ առաջին «վերծանումս» եղել է «օռըսըկըզը» բառը, «Օռսկ 3» սառնարանի վրա։ Կոմիտասի պողոտայի վրա, թե՝ փողոցի, մեր ժամանակ այն փողոց էր, դեղատուն կար մեծ։ Դեղավաճառի կարմիր մազերը խաղաքարտի «ղառի» ձև ունեցող սանրվածքի մեջ էր հավաքած, այդպիսի սանրվածք միայն այդ սիրուն կինն ուներ ու ես նրան հիշել եմ, որովհետև մի օր մեր մեծ բակի պատշգամբներից մեկում հայտնաբերեցի իրեն՝ ինքը նույն դեղատան շենքում էր ապրում, ես նրան տեսել էի պատշգամբում։ Յոթանասունականներին քաղաքում շատ կոշիկի արտելներ կային ու այդ տարիներին կանայք հատկապես շատ էին պատվիրում հայ վարպետների կարած սև, լաքապատ (լակիրովաննի) երկարաճիտ կոշիկներ՝ հաստ պլատֆորմով։ Երեկոյան, երբ աշունն արդեն սառեցնում էր բեժ անձրևանոցների տակ թաքնվող երևանցիներին, ես ու մայրս գնում էինք արտելում պատվիրած իր լաքապատ կաշվից երկարաճիտ կոշիկը փորձելու։ Իսկ մեր պատշգամբից երեկոյան ուշ երևում էր բարձրահարկ շենքի վրա ռուսերեն «Իզվեստիյա» թերթի գովազդը՝ շատ մեծ ու լուսավորվող տառերով։ Բակում ապրում էր իմ ընկերուհի ռուս Իռան, որը մեզ սովորեցնում էր, որ չի կարելի ասել «պեռվա, վտառո», այլ պիտի ասվի՝ «պեռվայա, վտառայա»։ Հո չէինք գժվել՝ գոռայինք «պեռվայա»։ Բակում էլի շատ

հետաքրքիր մարդիկ կային, օրինակ տատիկիս զրույցի ընկերուհի Խանումը, որը գալիս էր տատիկիս օգնելու, որ վերմակը կարեն։ Ինքը նստում էր աթոռին, տատս, գետնին կռացած, կարում էր փռած վերմակը։ Խանումը պատմություններ էր պատմում ու դրանով երևի օգնում էր իմ բարձրահասակ տատին՝ ոտքերը երկար, գետնին նստած, ակնոցը խիստ դեմքին։ Բայց Խանումը խոսում էր Խոյի թեժ բարբառով, տատիկս փայլուն գրական հայերեն գիտեր, Ղարաբաղի բարբառը ու ռուսերենի իր վերսիան, որը որոշ տարբերություններ ուներ ընդունված ռուսերենից ու նա վստահաբար չէր հասկանում Խանումի պատմածների կեսից ավելին, բայց իրենք օրվա կեսը միասին էին անցկացնում։ Երբ առաջին դասարանում սեպտեմբերի մեկին դասագրքերը բերեցի տուն ու երաժշտության դասագրքում կարդացի Կարա-Մուրզա ու ծիծաղեցի, տատս սկսեց բաներ պատմել Կարա-Մուրզայի մասին ու ես ծիծաղեցի տատիկիս «չիմացության» վրա, թե Կարա-Մուրզան ոնց կարող է հայ լինել, եթե ազգանունը «յանով» չի վերջանում, սկսեցի ծաղրել տատիս «չիմացությունը» ու երբ համը հանեցի, տատս կանչեց Խանումին, որը կողքի տանն էր ապրում, իսկ ավելի ճիշտ մենք էինք իրենց կողքի տանն ապրում։ Ես Խանումից վախենում էի։ Խանումը ձեռքի փայտը բարձրացրեց ու ընկավ հետևիցս, տատս բռնեց Խանումի ձեռնափայտն ու ասաց՝ «խելագար ե՞ս»։ Մեր բակում մի հայրենդարձ ընտանիք կար, իրենց աղջիկը մեր հասակակիցն էր ու բակից, երբ բոլորը «տատիկ» էին կանչում, ինքը գոռում էր «մեծ մայրիկ»։ Մենք քրքջում էինք, ինքը նեղվում էր ու տատիկին մի բան ասելու համար բարձրանում էր տուն՝ էլ չէր կանչում։ Լավն էր «մեծ մայրիկ» կանչող Արմիկը, մենք էլ էինք լավը, ուղղակի ուրիշի վրա քրքջալը մանկության դրաման էր, ես ինքս տատիս «Հասմիկ մամա» էի ասում, որովհետև ինքն էր ինձ պահել, ես իրեն էի «մամա» ասել ու հետո, երբ սրբագրում են մտցրել, որովհետև մամա ունեի, ես նրան դարձրել էի «Հասմիկ մամա», ու ես էլ բակից նրան բարձր չէի կանչում, որովհետև վախենում էի ընկերներս ծիծաղեն, ու երբ Արմիկը կանչում էր «մեծ մայրիկ» ու բոլորի հետ ես էլ էի ծիծաղում, իբր իմ հիշողության անթիվ գալարների մեջ այս դրվագը տեղավորվեց ու մնաց։ Ամեն տուն քաղաքին կապող գլխավոր տրանսպորտ ունի։ Կոմիտասում մեր տունը քաղաքին կապող գլխավոր տրանսպորտը տրամվայն էր։ Կարմիր կոնքերը օրորելով իջնում էր լայն փողոցով՝ ապահով իր երկաթգծերի բաց արահետով։ Համ փողոցի մեջտեղում էր, համ ոչ մի մեքենայի հետ կապ չուներ ինքը՝ կարմիր, նեղ կոնքերով տրամվայը։ Մեր տունը քաղաքին կապող երկու տրամվայ կար. մեկը բերում էր դպրոց, ու մեր վերջին կանգառը «Նաիրի» կինոթատրոնի մոտ էր՝ Լենինի պողոտայի վրա, որտեղ պողոտայի կենտոնում մի «բարձրավանդակ» կար՝ տրամվայի սպասողների կանգառը։ Իսկ մյուսը յոթ համարի տրամվայն էր, որն ամենաերկար, ամենասիրելի տուն բերող տրամվայն էր ամբողջ կյանքում։ Տրամվայն արտասովոր սիրուն էր ձմեռվա վաղ առավոտներին, երբ գնում էինք դասի ու մեկ էլ շատ ուշ ժամերին, որովհետև երբ քաղաքը մթնում էր կամ դեռ մութ էր, ու հատկապես երբ ձյուն էր, մթության մեջ, ու առատ թափվող փաթիլների տակ տրամվայն իջնում էր ներսի լույսերը վառած։ Երբ տրամվայի ներսի լույսերը վառվում էին՝ ինչ-որ անդերսենյան բան կար դեռ չբացված օրվա մթության մեջ կամ արդեն մայր մտնող օրվա աղջամուղջում, ձյան տակ, ներսի լույսերը վառած տրամվայի ներսում։ Իսկ եթե ներսում երկու ազատ տեղ էր լինում, որտեղ դու կարող էիր նստել պատուհանի մոտ, իսկ մայրդ կողքիդ ու բռնում էիր նրա ամենակարևոր ձեռքը ու նայում դուրս տրամվայի մեծ պատուհանից՝ կյանքը մի շշմեցնող հաճույք էր, մանավանդ եթե դասից տուն ճանապարհն էր, ոչ թե հակառակը։


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ Մայրս մի անգամ իր հետ տարավ ատամնաբույժի։ Մասնավոր ատամնաբուժարան էր՝ Տերյանի վրայի ներկայիս «Էդելվեյս» հյուրանոցի հետևի շենքի կիսանկուղային հարկում։ Ատամնաբուժարանն իմ հիշողության մեջ մնացել է մեկ բանի շնորհիվ. ատամնաբույժը մորս ու մյուս հիվանդներին, երբ նրանք մի բան էին հարցնում, ասում էր՝ «համմեեե՞»։ Այդ բառն առաջին անգամ էի լսում՝ ինչպես կարող էի չհիշել։ Երբ ռուսախոս մայրիկիս հարցրեցի «համեն» ինչ է, ասաց՝ «ու պապի սպռոսիշ»։ Այդ օրն իմացա՝ ինչու էր ատամնաբույժն ասում «համե» ու էլի շատ բաներ իմացա։ Նաև այն, որ մեր բակի Արմիկի «մեծ մամա»-ն ու «համեն» իրար հետ կապ ունեն։ Յոթ համարի տրամվայը մեզ Կոմիտասից տեղափոխեց ՊարոնյանԼեո խաչմերուկ, որտեղ պիտի ապրեինք արդեն մինչև մեր հայրական տունը թողնելու օրը։ Յոթ համարի տրամվայը մեզ բերեց նոր տուն, իսկ հին տանը մնաց իմ բարձրահասակ Հասմիկ տատի հուշը։ Նրա գնալով Երևանում ես առաջին անգամ ուժեղ ու սարսափելի տխրեցի։ Լեո-Պարոնյան խաչմերուկի մեր նոր ու մեծ տան հասցեն Իսրայելյան փողոց էր։ Այդ հասցեն չգիտեր ոչ ոք բնակիչներից ու ԺԷԿ-ի աշխատողներից բացի։ Իսրայելյան փողոցն ըստ էության մեր բակն էր, շենքի հետևը, որտեղ հիմա Փարաջանովի տուն-թանգարանն է։ Մեր փողոցը երբեք ցուցանակ չունեցավ, միայն անկախությունից շատ հետո փակցվեց «Իսրաելյան» ուղղագրական սխալով ցուցանակը։ Երբ առաջին անգամ մերոնք տարան Սարդարապատ ու բացատրեցին, որ հեղինակն այն նույն Ռաֆայել Իսրայելյանն է, հարցրեցի, թե ինչու է ճանաչված մարդու անունով կոչվում մեր «հայաթը»։ Իսրայելյան փողոց, իրոք, գոյություն չուներ, բայց մեր հասցեն քառասուներեք էր, որից տրամաբանորեն հետևում էր, որ պետք է լիներ Իսրայելյան մեկ, երկու, երեք ու մինչև գոնե քառասուներեք։ Բայց այդ փողոցը մեր բակի երեք շենքերն էին ու կողքի Կենտրոն ոստիկանության, իսկ այն ժամանակ՝ Սպանդարյան միլիցիայի շենքն ու դատարանը։ Մեր նոր տան պատուհանից տեսած իմ առաջին հիշարժան ու ամբողջ կյանքում անբաժանելի մաս դարձած պատկերը դատարանի դռանը շատ մոտ կանգնող մեծ, փակ թափքով մեքենան էր, որի մեջ արագ խցկում էին դատարանի շենքից դուրս եկած դատապարտյալներին։ Անմիջապես լսվում էր հեծկլտացող կանանց ձայնը ու ես կարող էի մի ամբողջ օր մտածել նրանց մասին։ Կոմիտասի փողոցի բակում ավելի ուրախ էր, ինչ խոսք, բայց սա կենտրոն էր, մեծ տուն, մշտական ջուր։ Երբ տանն ասում էին՝ մշտական ջուր, մտածում էի՝ ինչ հիմարություն, իսկ տուն կա՞, որտեղ ջուր չլինի։ Երբ բարեկամների, ծանոթների ու ընկերներիս տանը տեսնում էի լողասենյակներում ջրով լցված վաննաները՝ շատ երևանյան պատկեր, շատ էր ինձ դուր գալիս գույնը, տեսքը ու մորս խնդրում էի, որ մենք էլ վաննան միշտ ջրով լցված պահենք։ «Մենք մշտական ջուր ունենք, ինչի՞ համար»։ Իսկ ինձ դուր էին գալիս մաքուր ջրով լցված վաննաներ ունեցող տները։ Լեո-Պարոնյան խաչմերուկ մեզ հետ տեղափոխված միակ հարազատ բանը յոթ համարի տրամվայն էր։ Տրամվայը վերևներից գալիս, Կոմիտասով իջնում հասնում էր Պարոնյան փողոց՝ զնգոցով ու աղմուկով։ Հետո, շատ հետո, երբ պատերազմ էր, Երևանի իմ միակ հաճելի բանը մնացել էր յոթ համարի տրամվայը, ու երբ նույնիսկ հոսանքազրկվում էր ու կանգնում, մարդիկ չէին իջնում, նստած սպասում էին՝ դուրսը ցուրտ էր ու շարժվելու տրամադրություն չկար։ Բայց Լեո-Պարոնյան խաչմերուկի մեր տունը քաղաքի հետ կապող գլխավոր տրանսպորտն այլևս տրամվայը չէր։ Մենք ամեն օր իջնում էինք Փակ շուկայի դիմացի կանգառ ու սպասում 24, 51, 17 համարի ավտոբուսներին ու 1 համարի տրոլեյբուսին։ Սրանք ուղիղ գծով հասնում էին Սայաթ-Նովայի արձանի կանգառ, որտեղ իջնում էինք ու վազեվազ հասնում Կրուպսկայայի դպրոց։ Առաջին համարի տրոլեյբուսը շքեղորեն պտտվում էր Մոսկովյանով ու կանգնում Պուշկինի դպրոցի մոտ, որտեղից առանց փողոց անցնելու թեքվում էինք Տերյան ու հասնում դպրոց։ Բայց տրոլեյբուսները դանդաղ էին գնում ու մենք որոշել էինք, որ դա տատիկների տրանսպորտ է, ամաչում էինք նստել։ Ես վստահ եմ, որ կլաուստրոֆոբիան որպես երևույթ առաջացել է սովետական տրանսպորտում, մասնավորապես 24, 51, 17 համարի ավտոբուսներում։ Ամեն օրը հաղթանակ էր, եթե կարողանում էի ճիշտ կանգառում իջնել ու իջեցնել չորս տարի փոքր եղբորս։ Այդ ժամանակ տրանսպորտում տոմսը դակում էին, կախովի, փոքր դակիչներ կային, ու ավտոբուսներում ամենատարածված ու հաճախ լսվող երկու արտահայտություններն էին. «առաջացեք մի քիչ կամ՝ մի հատ էս կդակե՞ք»։ Նոր էինք տեղափոխվել ու ես փոքր էի, բայց արդեն ինքուրույն էի գնում դպրոց, արդեն կարճատեսություն ունեի, բայց սկզբունքորեն ակնոց չէի դնում, առաջին դասարանցի եղբորս հարցրի՝ որ համարն է, ասաց՝ 24։ Նստեցինք, ու երբ Լենինի պողոտայով ուղիղ գնալու փոխարեն դեղին Իկարուսը թեքվեց Ամիրյան փողոցով ու սլացավ

34 35

#8(59) 2019

մինչև հրապարակ՝ հասկացա, որ չորրորդ համարի ավտոբուսն էր, մեզ զգուշացրել էին, որ չշփոթենք։ Ինձ թվաց էլ չենք գտնվի ու հիմա հայտնվելու ենք օտար մարդկանց մեջ, օտար քաղաքում ու էլ տան ճանապարհը չի գտնվելու։ Վախից սիրտս թպրտում էր աշակերտական գոգնոցի թևի տակ, բայց ուղեղս աշխատեց, որ ընթացքում պիտի հիշվող ցուցանակները կարդամ, որ հետ գամ ոտքով։ Միակ հիշվող ցուցանակը «Լիլիթ» սրճարանն էր Ամիրյանի սկզբում։ Երբ մի կերպ «Արմենիա» հյուրանոցի մոտ իջանք ու դավին անտեղյակ, ցավին անտարբեր առաջին դասարանցի եղբորս ասացի կորել ենք, բայց կգտնենք, ինքը ամուր բռնեց ձեռքս ու մենք գտանք «Լիլիթ» սրճարանը», այդպես միայն հեքիաթի երեխաներն են ուրախանում, գտանք «Լիլիթ» սրճարանը, գտանք Լենինի պողոտան, անցանք Ամիրյանը ու տրամաբանորեն արդեն պիտի մեր ավտոբուսներից մեկը գար այդ հաջորդ կանգառը։ Նստեցինք ու մոտավորապես դասի կեսին հասանք դպրոց։ Կրուպսկայայի դպրոցի բակում չորս մարմարյա ցայտաղբյուր կար, մեծ ու փոքր, երկուսը հին մասնաշենքի մոտ, երկուսը՝ նոր։ Հիմա անջուր ցայտաղբյուրների գլխին կավե կճուճներ են ու մեջը մշտադալար բույս, որն այդ օրը դալար չէր։ Երբ մենք նոր էինք դպրոց գնում, դպրոցում մի տխուր պատմություն էր պտտվում այն մասին, որ ամռանը դպրոցի կաթսայատունը պայթել է, ու զոհեր են եղել, մեկը մեր ուսուցիչներից մեկի ամուսինն էր։ Այդ ուսուցչուհին ամբողջ կյանքում տխուր ու ջղային էր։ Չնայած մեր դպրոցում շատերն էին ջղային, բայց չգիտեմ ինչու հենց ինքն ինչ-որ կարեկցանք ու ըմբռնում էր առաջացնում, երևի որովհետև տխուր էր։ Տասներորդ դասարանի ավարտական քննության ազատ թեմայով շարադրությունս ինքն էր ստուգել հենց իմ ներկայությամբ։ Մինչև արյունս սառում ու նորից տաքանում էր տասնյոթ տարեկան երակներիս մեջ, ինքը՝ այդ միշտ ջղային ու տխուր կինը, սկսեց լաց լինել։ Անկեղծ ասած չէի հասկանում ինչու, որովհետև ես տխուր բան չէի գրել։ Թեման կարծեմ այդ տարի «Բարև, մարդ աստծո էր», ես լավ չէի հասկացել դա ինչ է նշանակում, բայց քանի որ միայն ազատ թեմայով կարող էի գրել, ես ընդհանրապես չէի հասկանում այն ժամանակ ինչ է նշանակում վեպի գաղափարական բովանդակություն ու նմանատիպ բաներ, մի քանի րոպե մտածելուց հասկացա, որ սա այն վերնագիրն է, որ ինչ ուզես կարող ես գրել։ Հիշեցի, որ ոտքով քննության գալիս Մարգարյան ծննդատան մոտով անցնելիս նոր ծնված երեխայի ձայն լսվեց առավոտվա լռության մեջ, ու գրեցի այդ երեխայի մասին։ Պարզվեց՝ գրավորս ստուգող մեր ոսուցչուհու հարսն այդ օրը տեղափոխվել էր ծննդատուն ու ինքը սպասում էր լուրի։ Այդպես ես ստացա իմ շքեղ հինգն ավարտական քննության շարադրությունից։ Երևանի լուրջ դրվագներից մեկը՝ իր փոքր դետալներով հիշողության մեջ շատ ամրացած, դպրոցների ութերորդ դասարանի քննություններն էին։ Դրանք ավարտական չէին, բայց առաջին քննություններն էին, իսկ նրանց համար, ովքեր գնալու էին արհեստ սովորելու, ավարտական էին։ Առաջին անգամ այդ քննությամբ սովետական աշակերտներս պատկերավոր ու տեսանելի առնչվում էինք պետության հետ։ Դասասենյակում, որտեղ մինչ այդ երբեք դաս չէինք արել, մի քանի ուսուցչից հանձնաժողով էին կազմել, գարնան վերջն էր, պատուհանը բաց էր ու ծաղկած ծառի ճյուղը մտնում էր Տերյան փողոցի վրայի Կրուպսկայայի դպրոցի հին մասնաշենքի պատուհանից ներս, ուսուցչի սեղանին սպիտակ սփռոց կար, որը մինչ այդ չէր լինում, մեկ էլ ռադիոընդունիչ կար, որով պետք է հայտնեին հանրահաշվի քննության վարժությունների, խնդիրների համարները։ Ամեն ինչը, մի խոսքով, ուրիշ էր։ Ռադիոյով պետք է հայտնեին մեր վարժությունների ու խնդիրների համարները։ Սա պետական գործ էր, փաստորեն, ու մենք շատ կարևոր էինք։ Երբ ծանոթ հաղորդավարուհու ձայնը պաշտոնական ձայնով ու հատ-հատ սկսեց հաղորդել հենց մեզ՝ ամեն մեկիս առանձին ու բոլորիս միասին վերաբերող հաղորդագրությունը, մենք շշմել էինք մեր կարևորությունից։ Հաղորդավարուհին ավարտեց, ու մենք արդեն մոտավորապես գիտեինք, որ խնդիրներն են դրանք ու հանդարտվել էինք, մեր ծնողները դա լսել էին իրենց հիմնարկների ռադիոընդունիչներից, բայց այն ժամանակ ընդունված չէր, որ ծնողները տեղյակ լինեին մեր դասագրքերի խնդիրների ու վարժությունների համարներից, նրանք ընդամենը լսել էին մեր քննական համարները ու ուզել, որ լավ լինի։ Այդ կարևոր ու հանրային պահից հետո ռադիոն արդեն անցել էր իր մյուս հաղորդմանը ու արդեն երաժշտություն էր հնչում։ Մեր դասարանի հանճարեղ միմոսներից մեկը, որն իրոք արտասովոր ընդունակություններ ուներ ու միայն երկուսներ էր ստանում, ասաց՝ «թողեք թող մնա, ընկեր Սահակյան, երգ ա , խի եք անջատում, մարդ կա պարապ ա ըլնելու մի ժամ»։ Երևանում կաղնիներն էին շատ ու ծառերի տակ թափված կաղինները։ Դա այն ժամանակ էր, երբ կաղնիներ կային, իսկ կաղնիներ կային ներկայիս Santa Fe սրաճարանի տեղում՝ Մաշտոցի պողոտայի վրա, ՍայաթՆովայի արձանի դիմացի մայթին։ Այդ կաղնիներն ահավոր խիտ էին,


մեծ։ Ես այդ կանգառից էի տուն գնում, եթե ոտքով չէի գնում։ Մենք ամենասիրելի բաներից մեկն էր։ Տան պատուհանը կիսով չափ էր այդ այգին չէինք մտնում, դա համբուրվողների այգին էր, մենք դեռ փողոց դուրս գալիս, ու ներսից երևում էին անցորդների ոտքերը։ Իսկ փոքր էինք։ Հետո երբ մեծացանք, ցույց ու պատերազմ էր, իսկ հետո անցորդները տեսնում էին տների ներսի դասավորության մի մասը, կաղնիները հատվեցին։ Ամռան ամենաշոգ օրն այդ այգուց հով էր փչում, մարդկանց, եթե վարագույրը քաշած չէր լինում դեռ։ Նկուղային հարներսում մութ էր, կաղնիների տերևները ճառագայթի տեղ չէին թողկերը շատ փափկեցնում էին շենքերը։ Տունն ինչքան բնակելի հատված նում։ Այդպիսինն էր նաև օպերայի ծառուղին, բայց դա համբուրվողնեունենա՝ այնքան տուն է։ Հետո, բնակելի հատված նկուղային հարկերը րինը չէր՝ դոմինո, շախմատ խաղացող ցիլինդրավոր պապիկներինն էր։ սկսեցին վերանալ։ Կոմերցիան գնեց նկուղային հարկերը, իսկ բնակիչԵրևանի բացվող օրվա համայնապատկերում անպայման իր լիարժեք ները գնացին չգիտենք ուր։ դրույքն ունեին կարի արտելները։ Արտելները միշտ մեծ պատուհաններ Երևանն ուներ հասարակական զուգարաններ, ու ինչպես սովետական ունեին, որովհետև տարածքը հենց սկզբից նախատեսվում էր արտեբոլոր քաղաքներում, հասարակական զուգարաններից ամոնիակի հոտը լի համար ու տրամաբանական է, որ դերձակներն առատ լույս պիտի փռվում էր մեծ շառավղով։ Այդ զուգարանները մեր քաղաքի անուրաունենային։ Արտելների պատուհանների կենդանի ցուցափեղկերի նալի բաղկացուցիչն էին։ Այդպիսի չորս հուժկու զուգարան եմ հիշում՝ նման էին։ Անցորդները տեսնում էին, իսկ տարիքով փոքր անցորդներն մեկը՝ Օպերայի հրապարակից դեպի Սայաթ-Նովա դուրս եկող հատվաուշադիր նայում դերձակների աշխատանքը։ Մեր քաղաքի դերձակնեծում, որտեղ հետո երկու անհասկանալի շների արձաններով սրճարան, րը հիմնականում տղամարդիկ էին առաջ։ Շատերը՝ հայրենադարձ։ թե գիշերային ակումբ էր, մյուսը Իսահակյան փողոցի վրա, ԱրմենպրեԻնչ համով էին խոսում, ինչ սիրուն հնչերանգ ուներ իրենց խոսքը։ Արսի շենքի դիմաց էր։ Շինությունը շատ հետաքրքիր էր, ես այն տեսել եմ տելները Երևանի մեծ կինոյի մեջ թատերական ներկայացման հատմիայն դրսից, քանզի ամոնիակի մեծ շառավղով փռվող հոտը մոտենալ վածն էին՝ սանտիմետրն ուսերին գցած, սև ժիլետով, քորոցները շուրչէր թողնի։ Երրորդ այդ կարգի մասշատաբային զուգարաններից մեկը թերի մեջ պահած աշխատող դերձակները ներկայացման նման էին, մեր Ն.Կ. Կրուպսկայայի անվան դպրոցի նոր շենքի առաջին հարկում էր, բայց իրենց խոսքն ապակու հետևից չէր լսվում, ուղղակի, որովհետև որտեղ քլորն ու ամոնիակը շատ համերաշխ սպանում էին մեր մանուկ փողոցի աղմուկը՝ օրինակ Լենինի պողոտայով զրնգոցով իջնող տրամբրոնխները։ Մանկության ամոնիակի մյուս տարածքը կրկեսի շենքում էր։ վայը խանգարում էր, որ լսվի։ Կրկես մտնելու առաջին պահից այդ քիմիական հոտը փռվում էր դեմքիդ, Արտելներից մեկը Սայաթ-Նովա -Բայրոնի բայց դա ոչ մի կերպ չէր կարող խանգարել մեզ, ոչ մի փողոցի անկյունում էր՝ փակվեց։ Մյուս արկերպ, մենք միևնույն է անտրակտին փնտրելու էինք տելը Տերյանի վրա էր՝ Խնկո-Ապոր գրավաֆլե ձողիկները, որոնց մեջ անթույլատրելի կրեմ կար։ դարանի մոտ, կարծեմ հիմա ծաղկի թանկ Իսկ Երևանի կրկեսում, Նոր տարվա գիշերը ելույթ էր խանութ է։ Վարպետ Մամիկոնի մոտ հայրս ունենում հանրահայտ Էմիլ Կիոն։ Հետո ուշ գիշերով, շալվարներ էր կարում։ երբ Նոր տարուն մնում էր երկու ժամ, կրկեսից ոտքով, Առավոտյան վաղ ժամերին դեռ փակ մթեկոշիկ չկպած ձյուների միջով գալիս էինք տուն, տաք րային խանութների դիմաց կաթնամթերք տուն՝ տոնածառով ու սեղանով։ Իսկ գիշերը, երբ նշված տեղափոխող մեծ բեռնատար մեքենանեէր լինում հերթական նոր տարին ու տունը քնում էր, րի վարորդները շարում էին մետաղական մեծ բացված աչքերով նայում էինք վերևի հարևանի արկղերի մեջ դասավորած մածունն ու կաթը։ բաց թողած ջրով պատկերներ ունեցող առաստաղին Ոչ մեկի մտքով չէր անցնում անվճար վերցու հարցնում՝ բայց ոնց էր Կիոն կիսում էդ աղջկան։ նել խանութի դիմաց շարված կաթն ու մաԴրա պատասխանը ոչ ոք չգիտեր այն ժամանակ, դրա ծունը, պատահում էր՝ գումարը թողնում էին պատասխանը հետո համացանցից իմացանք։ արկղի վրա ու վերցնում։ Այդ Երևանում և Սովետական միության մյուս երևանՔաղաքը լվացվում էր մեծ երկնագույն ջրցան ներում, ամեն օր տասն անց երեսունին, երբ ավարտմեքենաներով։ Ջրցանները բարի դեմք ունեվում է «Վրեմյա» լրատվական ծրագիրը, ու Երևանն ին իրենց մեծ, կլոր լուսարձակների շնորհիվ։ ու մյուս երևանները հրաժեշտ էին տալիս երկրի առաջԵզդիներն իրենց Քաղաքը լոգանքի ժամեր ուներ։ Նաիրի կինորդներ Սուսլովի, Կոսիգինի, Գրիշինի տեքստերին, նոթատրոնի մոտից երկնագույն մեքենան, Բուրկինա Ֆասոյի ու Կոտ դ’Իվուարի տարազներով տարազով էին, մի բարի աչքերը բացած ու դնչից ջուրը երկու դեսպաններին, հիմնականում սև ու սպիտակ էկրանքանի շերտ վառ կակողմերի վրա ուժեղ շիթով տարածելով, իջներից հնչում էր ուրիշ իրականության մասին պատպույտ, վառ կարմիր, նում էր Լենինի պողոտայով ներքև ու մայմող «եղանակի տեսության մեղեդին»։ Դա Երևանի թերին մարդիկ, ամեն մեկն իր տրամադրումի երանգն էր, որովհետև Երևանում այդ պահին, երբ վառ կանաչ դարսեթյան սահմաններում, մի բան ճվալով քաշամառ էր, բոլոր բաց պատուհաններից «եղանակի րով փեշեր ու ոսկե վում էին պատերի տակ, մինչև ջրցանն անցնի։ տեսության մեղեդին» դուրս էր գալիս, հանդիպում Քաղաքն ուներ իր մոլոկանները, գնչուները, մյուս պատուհանագոգերին նստած «եղանակի տեգնդեր ականջներին, քրդերն ու եզդիները։ Մոլոկաններն ամենասության մեղեդիներին», միասին պտտվում էին բապարանոցներին սիրունն էին։ Քաղաքային տրանսպորտում կերում, իջնում բակերի «բեսեդկաների» տանիքներին, գունավոր քարերով ես ուսումնասիրում էի իրենց շորերը, որովհետո էլի, խառնվելով նոր կտրած ձմերուկի հոտին, հետև այն ժամանակ մոլոկաններն իրենց ազներս մտնում՝ օրորելով սպիտակ «տյուլից» վարագույրվզնոցներ։ Իրենք գային հագուստով էին՝ սպիտակ, շատ սպիների փեշերը, ու չտեսնված խաղաղություն էր իջնում մաքրում էին փողոցտակ բամբակե կտորից ասեղնագործ գոգբակերում, որովհետև ամեն օր, նույն ժամին, միշտ նոցներ, սպիտակ շորի վրայից սպիտակ հնչող մեղեդին հուշում է, որ ամեն ինչ կարգին է։ Եղաները առավոտ շուտ ասեղնագործ գլխաշոր, բոլորը ձիգ ու երկար, նակի տեսության ժամանակ էկրաններին հայտնվում վարդագույն մաշկով ու բաց մազերով։ Մոլոէին Սվերդլովսկի ձյուները, Արխանգելսկի վրա հանկանները Փակ շուկայում թթու կաղամբ ու վարունգ էին վաճառում, կարծ փայլած արևը, Պետերբուրգի և Էստոնիայի անձրևները։ Բայց այդ Փակ շուկայի կենտրոնում իրենց շարքն էր։ բոլորը մենք տեսնում էինք Երևանից, դեպի ամեն ինչ հայացքը ԵրևաԵզդիներն իրենց տարազով էին, մի քանի շերտ վառ կապույտ, վառ նից էր։ Ու երբ եղանակի տեսությամբ Երևանը բաց էին թողնում կամ կարմիր, վառ կանաչ դարսերով փեշեր ու ոսկե գնդեր ականջներին, լղոզում «Զակավկազյե» անորոշ բառի տակ, լսվում էր հորս չարախինդ պարանոցներին գունավոր քարերով վզնոցներ։ Իրենք մաքրում էին ու վիրավորված հարցը, որ պատասխան չէր ուզում երբեք՝ վրդովմունք փողոցներն առավոտ շուտ։ Իրենցից մեկն ապրում էր Սայաթ-Նովաէր, «եղանակի տեսության» հրաշալի պահը վերածվում էր քաղաքական Տերյան անկյունի շենքի բակում, երբ այնտեղ սեփական փոքր տներ ընդվզման. «չասեց, չէ՞, չասեց Երևան, դրանք չեն ասում Երևան»։ Եվ իրոք, կային։ Իրենցից մեկը սովորում էր մեր դպրոցում ու իր մայրը մեր հաճախ չէին ասում, ասում էին Բաքու, Թիֆլիս կամ «Զակավկազյե» ու Տերյան փողոցի մաքրության երաշխավորն էր։ այդ օրը «եղանակի տեսության» մելոդիկ հնչյունները փչանում էին։ Երբ Գնչուներից ասում էին զգույշ եղեք։ Ես երբեք Երևանում չտեսա ինչ-որ եղանակի տեսության վերջում հնչում էր «Վ երեվանե»՝ հայրս արդեն բան գողացող գնչուի։ Մենք սիրում էինք կանգնել ու գուշակություններ սենյակում չէր լինում, ու մենք գոռում էինք. «ասեց, պապ»։ լսել աշակերտ ժամանակ։ Եղանակի տեսության մեղեդին երևանյան մեղեդի էր արդեն, միայն հետո Այն ժամանակ քաղաքն ուներ նկուղային հարկեր, որտեղ սովորական համացանցից պարզվեց, որ ֆրանսերեն «Մանչեստր և Լիվերպուլ» երգն երևանցիներ էին ապրում։ Նկուղային հարկերը փոքր ժամանակ իմ է՝ Մարի Լաֆորեի կատարմամբ։


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ՊՈՆՏԱՑԻ ՊԻՂԱՏՈՍԸ ԿԱՄ ՍԿԻԶԲԸ

Ռոմարիոյի մայկեն հագած, կապույտ շորտերով, ֆուտբոլիստի դանդաղ ու ծանր քայլքով, առավոտ բարլուսով ամառային ամիս հունիսին՝ արձակուրդների 14-րդ օրը, առաջին մուտքից գոլերի միջով դաշտ դուրս եկավ Ներկած քուչի ամենաուժեղ ու հաջողակ ղումար խաղացողը՝ համալիրցի Նավապետը։ Նավապետն ամենաշատը զզվում էր տարվա էս շրջանից, երբ իր մոտ ուժեղ ալերգիա էր սկսվում, բայց մյուս կողմից էլ սա գրազի ամենաթեժ ժամանակն էր։ Չիպսին ու Զեյթունին կրածները միասին համարյա հասնում էին հարյուր հազար դրամի, բայց նոր թիրախ էր հայտնվել՝ Ցեցը։ — Ի՞նչ ենք խաղում, — բասկետբոլի շիթի մոտ կանգնած էին Ցեցն ու Պուհայը։ — Շիթ չքցե՞նք, ախպե՛րս։ — Քցենք, Ցեցո՛։ Ամեն ինչ սկսվեց առավոտ բարլուսով ընդամենը 5000 դրամից: Արդեն ժամը մեկին, երբ արևը վառում էր ամբողջ դաշտի երկայնքով, իսկ Նավապետը երկու վայրկյանը մեկ փռշտում էր, թիվը տատանվում էր քառասունից հիսուն հազարի միջև։ Բայց Նավապետը դեռ իր զինանոցում ուներ գլխավոր հաղթաթուղթը՝ իր հորինած խաղը՝ շիշը։ Երբ հասկացավ, որ արդեն թիվը պակասում է, առաջարկեց շարունակել շշով։ Շիշը դրվում էր գոլերի պլանկայի աջ մասում, և խաղացողները մոտ 10 մետրից հերթով հարվածում էին։ Պետք է հողով լցված շիշն ընկներ գետնին։ Նավապետն այս խաղը հորինել էր այն ժամանակ, երբ Չիպսի հետ արդեն հասել էին ուղղակի հինգհարյուրանոց կոպեկով ղուշ-գիր խաղալուն կամ, օրինակ, քարով մի քանի մետրից ծառին խփելուն։ Նավապետը շշով ավելի շատ փող էր աշխատել, քան շատերիս ծնողները։ Զեյթունը Ներկած քուչում ֆիզիկա էր պարապում, մենք բոլորս գիտեինք նրա վարձի տալու օրը, որովհետև էդ օրը Նավապետին թավանները փակվելու ժամանակն էր։ Փողի վրա խաղալն արդեն անհետաքրքիր էր դառնում, ու Նավապետը նրան կրում էր, ասենք, խանութի բոլոր պաղպաղակները: Մենք հոգնում էինք ուտելուց, կանչում էինք մեր քուչի երեխեքին, հետո կողքի բակերին էին հասնում այդ լուրերը, և նոր միայն պաղպաղակներն ավարտվում էին։ Մի խոսքով՝ Զեյթունի ֆիզիկայի պարապմունքի փողը հասնում էր բոլորին՝ բացի նրա ֆիզիկայի դասատուից։ Չիպսը ևս դրամական կայուն մուտքեր ուներ. նա դպրոցում ամեն հինգի համար հինգ հազար դրամ էր ստանում հորից։ Իսկ Ցեցի պատմությունը լրիվ ուրիշ էր, Ցեցը չուներ այդ փողերը, որոնք հաճախ պարտվում էր, այսինքն՝ շատ մեծ էր հավանականությունը ֆուֆլու մնալու։

Նավապետն ու ղումարը

Նավապետը համարյա երբեք չէր պարտվում, նա իսկական սպորտսմենի հոգեբանություն ուներ, խաղում էր այնքան, որ միշտ հաղթող դուրս գա։ Մի անգամ Պուհայը 60000 դրամ հաղթել էր առավոտվա շիթով ու ցերեկվա նարդով, հետո գնացել էր տուն։ Առավոտը՝ շիթ խաղալու ժամանակ, Սնիժոկը չգիտեմ կոնկրետ ինչ էր ասել Նավապետին, բայց նա գժվել էր ու իր հայտնի բացովի դանակը ջղայնացած շպրտել էր Սնիժոկի ուղղությամբ, կիսաբացված դանակը ճանապարհին լրիվ բացվել էր ու տնկվել նրա ոտքին։ Պուհայը ուզել էր գնալ ու օգնել, բայց հետո տեսել էր Նավապետի սպասողական ու ջղային հայացքը ու կանգ առել: — Խաղա՛, ապե՛: Նավապետի այս խոսքերից հետո էլ շարունակել էր խաղալ։ Էդ օրը Նավապետի բախտն ընդհանրապես չէր բերել։ Գիշերը 12-ն անց էր արդեն, երբ նա կազմակերպեց բեսեդկում լույս քաշելը: Դրել էր նարդին ու սպասում էր, մինչև Պուհային կկանչեն։ Պուհայը վախեցած եկավ, արագ հետ կրվեց 60000, մի բան էլ՝ վրայից, Նավապետը ջրեց Պուհայի պարտքը ու գնաց տուն։

36 37

#8(59) 2019

Շարունակություն

Եվ ուրեմն հունիսի 14-րդ օրն ամեն ինչ լավ էր գնում՝ չհաշված ալերգիան։ Մենք կանգնած նայում էինք, թե ինչպես է շիշը մեկը մյուսից հետո ընկնում գետնին Նավապետի թեթև, բայց նպատակային հարվածներից։ Թիվն արդեն գերազանցում էր հարյուր հազարը, ու Ցեցն ազարտի ընկած ավելի ու ավելի էր մեծացնում խաղացվող փողը՝ հույս ունենալով միանգամից հետ բերել գումարը։ Փողը խոսացված էր հաջորդ օրվա վրա, այսինքն՝ Ցեցի ուղեղում չէր կարող անընդհատ չֆռալ ֆուֆլու բառը։ Նա մի կերպ համոզեց նորից հետ գնալ բասկետբոլի շթի վրա, բայց այստեղ էլ արդեն ոչինչ չէր հաջողվում նրան, ընդհանուր առմամբ՝ 180,000 դրամ։ Ցեցը պանիկայի մեջ էր։ Եկավ այդ վախենալու հաջորդ օրը: Մենք նստած էինք Շալախենց պատուհանների դիմաց ու սպասում էինք Ցեցին, խաբար արեցին, որ փողը դեռ չկա։ Իհարկե, առաջ եկավ մանկապարտեզի բակ գնալու անհրաժեշտությունը։ Ներկած քուչեն խառն էր, Ցեցի ընկերներից մի քանիսը դեռ հույսները չէին կորցրել ու, այս ու այն կողմ ընկած, փող էին հայթայթում։ Անգամ դիմել էին Հողոտ քուչի երկվորյակներին, որոնք հարուստ էին իհարկե, բայց դեռ երբեք ոչ մեկին պարտքով փող չէին տվել։

Մանկապարտեզի բակը

Շատ տարօրինակ էր ու ծիծաղելի, բայց մանկապարտեզի բակն իրիկունները շատ վտանգավոր տեղ էր։ Այստեղ տղերքն ուռում էին, աղջիկ տանում, բազառ անում: Մենք էլ, չնայած փոքր էինք, բայց թաքուն բաներ ունեինք անելու, ծխում էինք, խմում, վերջապես հոգում էինք մեր բնական կարիքները։ Մի Նոր տարի Մրջյունը խմած ժամանակ ջարդել էր մի քանի պատուհան՝ իր հերթական չստացված սիրուն ու նրա ծնողներին հիշատակելով ոչ այնքան լավ լույսի ներքո։ Դե էդ ժամանակ ընդունված էր ինչ-որ աղջկա անհույս ուզելը, ես էլ էի ուզում։ Ուզելը հատուկ հոգեվիճակ էր, ապրելակերպ, այն ոչ մի կապ չուներ սիրո կամ նման ղզիկ բաների հետ։ Ուզել հաճախ նշանակում էր ուղղակի հետևել աղջկա բոլոր քայլերին, հանդիպել ու ստոպ տալ մյուս ուզողներին, համաձայնեցնել աղջկան մոտենալու ժամանակացույցը, ծեծել ախպերներին, օգնել աղջկա տանեցիներին բարձրացնել ծանր տոպրակները։ Հաճախ աղջկա հետ նորմալ խոսելուն բանը չէր էլ հասնում։ Օրինակ՝ ես այդպես դիմացի Բոշեքի քուչից մի աղջկա էի ուզում, նրան տեսել էի ընդամենը երկու անգամ՝ տատի հետ ման գալիս։ Արագ կազմակերպեցի ինֆորմացիոն արշավը, ճշտեցի ամեն ինչ ու տեղ հասցրի բոլոր շահագրգիռ կողմերին, որ այդ աղջիկը ուզվում է իմ կողմից։ Հետո ճարեցի գունավոր կավիճներ: Մի քանի ժամում իմ սիրուն նկարող դասա-


րանցիները՝ Միկան ու Էդմոնը, գրեցին աղջկա պատուհանի դիմացի պատին, որ ես սիրում եմ նրան, բայց թե ես կոնկրետ ով եմ ու կոնկրետ ում եմ ուզում, պարզ չէր այդ գրաֆիտիից։ Մի շաբաթ չանցած՝ ես աղջկա հայացքից հասկացա, որ էլ չեմ ուզում նրան, խմեցի իմ չորս շիշ գարեջուրը, գիշերով հինգերորդը ձեռքիս՝ եկա-կանգնեցի նորաթուխ գրաֆիտիի առաջ։ Հինգերորդ շիշը ջարդեցի պատին, հետո ավելի նվաստացնող բան արեցի, էն բանից արեցի գրաֆիտիի վրա, և այն համարյա մաքրվեց։ Ինձնից գոհ, սիրուց խոցված հոգովս ես հարբում էի դեռ մի երկու օր ու նայում էի աղջկա պատուհաններին։ Այդ աղջիկը երևի այդպես էլ չհասկացավ իմ «անկումների սարսափիցը», ու ես էդ վախտ մի պոետ, ու իմ անունը՝ Նորո, դեռ քայլում էի դեպի մնգո ու խմում կարմիր գինին։ Գինու շիշն էլ ջղայնացած խփում էի գետնին վերջում, իբր ավերեմ պիտի ձեր քաղաքները լուսնահար: Իբր ես սիրահարված, դժբախտ ու հիվանդ տղա եմ, և չարձակած ո՛չ մի նետ անկումների սարսափից՝ ես փախչում եմ ահա ետ, ես նահանջում եմ նորից: Հիմա, երբ հիշում եմ էս ամենը, «ես» գրելը մի տեսակ արհեստական ու սխալ է թվում, ավելի ճիշտ կլիներ գրել «մեր դասարանի Սարգսյան Նորոն» կամ օրինակ՝ «Ներկած Քուչի Նոնը»։

Շարունակություն

Մանկապարտեզի բակում կանգնած ենք, տղերքը ծխում են։ Ցեցը դեռ չկա, գալիս են Աղվանն ու Պուհայը՝ ասելու, որ փողի մեծ մասը չկա, ընդամենը 60000 է հավաքվել։ Նավապետը խրատական տոնով հասկացնում է նրանց, որ սա այնքան էլ խաղ ու պար չէ, ու նրանք հենց հիմա ընկեր են կորցնում, խորհուրդ է տալիս ավելի լավ ման գալ։ Աղվանը խնդրում է. — Ախպե՛ր, գոնե մի քիչ ժամանակ տուր էլի, չենք կարում ճարենք։ — Խաղալուց ձեր ընգերը չէր մտածում էդքանը, լավ, մինչև գիշերը 12-ը փողերս մոտս լինի, թե չէ էսքան մարդու մոտ ասում եմ` ֆուֆլու կթողեմ, ես ձեռներս լվանում եմ։ Ցեցն ընդհանրապես չի երևում, երևի իր չգալով ուզում է ժամանակ ձգել: Հիմա, իհարկե, նրա չերևալը ճիշտ քաղաքական քայլ է։ Արդեն իրիկունը Նավապետը իմաց է տալիս, որ ուզում է խոսել Ցեցի հետ։ Առանձին խոսակցությունից հետո մենք միայն իմանում ենք, որ Ցեցը տվել է ցերեկվա հավաքած 60000-ը, և մնացածի ու հենց Ցեցի ճակատագիրը մնում է անորոշ։ Մի շաբաթ անց Ցեցը սկսեց աշխատել մոյկայում, պարզվեց՝ Նավապետն է միջնորդել մոյկի տեր Հակոբին, որ ընդունի նրան գործի։ Մոյկի տեր Հակոբի հետ կապված մի ուրիշ պատմություն եմ հիշում, որ սրա հետ կապ չունի, բայց դե պատմեմ։

Ո՞ր Հակոբը

Քուչի աղջիկները մեզ որոշել էին ճիշտ ուղու վրա դնել։ Իմ քույրը, Սայի քույրն ու Դոկտորի ընկերուհին ամեն կիրակի մեզ ստիպելով տանում էին եկեղեցի։ Պատարագներին մենք, հիմնականում հանգիստ կանգնած, նայում էինք։ Հետևում էինք աղջիկներին, որ ճիշտ ժամանակին խաչա-

կնքվենք ու մյուս գործողությունները ճիշտ անենք։ Ամեն ինչ ընթանում էր աղջիկների նախանշած պլանով։ Քուչի ընդհանուր բյուջեում որոշվեց պահուստային ֆոնդ բացել կամ նորմալ լեզվով ասված՝ կաս։ Երեքլիտրանոց բանկան Համոն զակատեց, մեջտեղը ծակ բացեց ու ղումարի փողի մի մասը և ըստ ցանկության հավաքվող ինչ-որ փողեր լցվում էին այնտեղ։ Նպատակը քրիստոնեական էր. Կա՛մ եկեղեցուն կտանք, կա՛մ ինչ-որ կարիքավոր ընտանիքի կօգնենք։ Կիրակիներին մեզ արդեն ստիպել պետք չէր, համոզելը հերիք էր. ավանդույթի ուժը շատ մեծ բան է։ Հետո երևի բոլորին դուր էր գալիս, որ մենք իբր ընտրություն ունենք, ու մեզ իբր ուզում են լավ ուղու վրա դնել։ Բայց ամեն ինչ հարամ արեց Պուհայը։ Հերթական պատարագի ժամանակ, երբ քահանան սկսեց իրենց լեզվով ինչ-որ բաներ խոսել, Դոկտորը հարցրեց։ — Էս ո՞ր քահանան ա, առաջին անգամ եմ տեսնում։ — Տեր Հակոբն ա, — միանգամից պատասխանեց քույրս, որը վաղուց էր եկեղեցի գնում ու բոլոր քահանաներին գիտեր։ — Ո՞ր տեր Հակոբը, մոյկի՞ տեր Հակոբը։ Ոչ ոք չկարողացավ զսպել ծիծաղը, անգամ մեր հավատացյալ աղջիկները։ Դրանից հետո չեմ հիշում մենք եկեղեցի էլի գնացի՞նք, թե՞ չէ, ու չեմ էլ հիշում՝ ինչ արեցինք էդ կասի հետ, բայց մեր հավատը խարխլվեց Պուհայի սրամտության անժամանակ պոռթկման պատճառով։

Բա վե՞րջը

— Թող աշխատի, բերի, փողս տա, — պատմում էր Համոյին Նավապետը։ Համոն քուչի երկրորդ մարդն էր, ուժային բլոկը կարելի է ասել։ Նա միակ մարդն էր, որ թե՛ բարոյական իրավունք, թե՛ բավարար խիզախություն ուներ Նավապետի հետ վիճելու։ Բարոյական իրավունք, որովհետև փոքրուց աշխատում էր ու, ի տարբերություն շատերիս, գիտեր՝ ինչ բան է փողը, իսկ դուխ, որովհետև ուղղակի ուներ, էդ անտերը չի բացվում։ — Արա՛, դե թարգի էլի էդ ղումարը, մի օր դու ես կրվելու, ո՞ւրդուց ես ճարելու։ Ինձ, օրինակ, խփեն, չեմ խաղա, դաժը մի հատիկ լուցկու վրա չեմ խաղա։ — Հա, բայց դու յանի ի՞նչ պիտի խաղաս, ո՛չ կարտ ես լավ խաղում, ո՛չ նարդի, ո՛չ էլ ֆուտբոլ։ — Ապե՛, լավ բան չի էդ ղումարը, թարգի, ուրիշի աշխատած փողը կրելը լավ բան չի։ Ցեցը սկսեց չերևալ քուչում, էլ ընդհանրապես ղումար չէր խաղում, նրան մի անգամվա էդ մեծ վախը հերիք եղավ։ Հետագայում Ցեցն աշխատեց որտեղ ասես՝ է՛լ դարբինի օգնական, է՛լ չինական ռեստորանի խոհարար, է՛լ մատուցող, է՛լ առաքիչ։ Ցեցի կյանքը կտրուկ փոխվեց։ Ու միայն էս վերջերս իմացանք, որ երբ նա բերել էր Նավապետի փողը, Նավապետը չէր վերցրել։


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

38 39

#8(59) 2019


ԱՐՏԱՎԱԶԴ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ 30ք

Արդեն մի քանի ամիս էր, ինչ ուզում էի գետինը մտնել: Բայց պատնակ վստահ էի, որ շատ ուրիշն եմ, հետո հասկացա, որ չէ): Ու ամեն անճառը բնավ ամոթը չէր, ինչպես սովորաբար պատահում է գետինը գամ համալսարան գնալուց ու էնտեղից դուրս գալուց ես ականջներիս մտնողների հետ: Պատճառը երևանյան գաղջ կյանքի ժանգոտ, բայց մեջ ռոք էի քոքում, որով ինքս ինձ համար ևս մեկ անգամ շեշտում էի իմ դեռ իրարից պոկ չեկած երկաթգծերի վրայով անողոքաբար սլացող ուրիշությունը: Փլեյերը գնել էի էսօրվա համար անհավանական գնով՝ հսկա շոգեքարշն էր՝ ահասարսուռ երեսնամյակս: Անխուսափելի երե70 քանի հազար, մի տարի փող հավաքելուց հետո: Ու մեջը լցրել էի ինչ սունքս: Տոմսս դեպի կյանքի կեսն անկապ բրնձած բիձեքի ակումբը, ասես (ավելի ճիշտ՝ որքան տեղավորվել էր)՝ ռուսներից ու Մեսչյանից որտեղից ելք չկա: Շոգեքարշը պատրաստվում էր գալ ու քշել վրայովս, սկսած, մինչև Զեփ ու Ֆլոյդ: Բայց էդ քանի օրը բացահայտել էի ինձ հալղել ինձ երկաթուղուն ու նույնիսկ խուտուտ չգալ: մար Ռեդ Հոթ Չիլի Փեփերներին: Խոսքերի մեջ շատ չէի խորանում, բայց, Եվ ահա, այդ օրը եկավ, և ես վերջապես մտա գետինը, բառացիորեն: օ՜ աստվածներ, էդ ի՜նչ դրայվ ունեն դրանք: Էլ ուրիշ ոչինչ պետք չէր: Մետրո նստեցի: Ինչպես հաճախ պատահում էր մենակ եղածս ժաԵվ, ուրեմն, իմ ոչ շատ ուրախ ծննդյան օրվա ցերեկոյան պիկ ժամին մանակ, սկսեցի ներսից ինքս ինձ ուտել: Ինքս ինձ բողոքել կյանքիցս, դուրս եմ պրծնում համալսարանից և մտնում մետրո: Շարժասանդուղինքս ինձ հիշեցնել բաց թողած հնարավորություններս, քի վրա տեղավորվում եմ ամբոխի ինքս սեփական աչքս մտցնել սխալ որոշումներս ու մեջ ու ականջակալիս մեջ միացջահել ժամանակ որդեգրած, բայց երեսունին հասած նում Ռեդ Հոթների նախա2000 թվականին այդքան ու դավաճանված երազանքներս: Եվ այդ ամենն ընդավերջին ալբոմը: Շուրջս մենը «Բարեկամության» շարժասանդուղքի կեսին էլ թարս հայացքներ են գովազդած և սրտատչհասած: Վարի կգնայի, եթե մի կերպ չշեղեի ինքնակուտակվում, քանի որ րոփ սպասված աշխարկեր մտքերս: գժական ռոքը դուրս է հի վերջը խաբեց ու Հիշեցի, որ տնից դուրս գալուց հետս վերցրել էի նաթափվում ականջակախորդ գիշեր գրասեղանի դարակից պատահականոլիցս և հասնում մի քանի չեկավ, փոխարենը րեն պեղված հին, շատ հին կես գիգնոց մպ3-ձայնարմետր շառավղով կանգբարդ, բայց աշխույժ կիչը: Պեղել գցել էի ծոցագրպանս: Ոչ էլ ստուգել էի՝ նած մոխրագույններին: վրան ինչ կա, բայց լիցքավորումը կհերիքեր մի երկու «Բա մի քիչ նորմալ մյուու վառ 90-ականներից երգ լսել՝ հենց էնքան, ինչքան պետք էր Սիրահարնեզիք լսեք», — մտքումս հետո Հայոց լեռնաշրի այգի հասնելու համար: Ականջներումս տեղավոասում եմ ես ու ձայնը խարհում տիրեց լոքշը: րեցի ականջակալը, գտա ճիշտ կոճակը: Հետաքրքիր հասցնում վերջին խաէր՝ որքա՞ն էի ամաչելու ուսանողական թվերի փլեյզին: Այո՛, սկսվում էր լոքշի լիսթիցս: Սեղմեցի… Ինչ-որ անհարմար, ժամանակի Արդեն գնացքում եմ: հազարամյակը: Դա հետ մեռած էշություն, արագ ֆորվարդ արեցի: Հմմմ… «Հաջորդ կայարանը՝ Էդքան էլ ահավոր չի, բայց չէ: Մի հատ էլ առաջ… Օ, Հանրապետության հրաայն ժամանակն էր, երբ աստվածնե՜ր, հին ու նո՜ր: Փշաքաղվեցի: Որովհետև պարակ», — երևի ժանամենուր ու ամեն տեղ սիրած երգերն արդեն գոյություն ունեցող ժամանագոտ սովետական բարձմոխրագույնի բոլոր կի մեքենաներն են, որոնք հետո, որքան էլ անցնի, տարախոսից ասում էր դրանելու են լսողին էն օրերը, երբ ինքը կպած հենց դա նից մի քսան տարի հնարավոր երանգներն էր լսում: Լարեցի հիշողությունս՝ որքա՞ն էր անցել: առաջ ձայնագրած կնոջ էին, զանգվածները ոչ Ահ, գրողը տանի, հենց էդքան՝ տասներեք տարի: Տասձայնը, բայց ես այդ պասև էին, ոչ կանաչ, ոչ նյոթ տարեկան էի դառնում: Էդ օրը: Ու էդ երգն հին բոլորովին այլ ձայէր, որ… աաա: ներ եմ լսում: Այնքան եմ կարմիր՝ մոխրագույն, խրվել, որ չեմ կարողանում ուղղամոխրագույն, մոխրագույն *** կի կանգնած լսել ու ձև անել, թե 2000 թվականին այդքան գովազդած և սրտատրոփ հետս ոչինչ չի կատարվում: Ու ինքսպասված աշխարհի վերջը խաբեց ու չեկավ, փոխարենը նաբերաբար սկսում եմ օդային կիբարդ, բայց աշխույժ ու վառ 90-ականներից հետո Հայոց լեռնաշխարթառ նվագել: Իսկ քանի որ ես մի տարուց ավել էր, ինչ գնում էի կիթահում տիրեց լոքշը: Այո՛, սկսվում էր լոքշի հազարամյակը: Դա այն ժամառի դասերի, ապա նույնիսկ Երևանի մետրոպոլիտենի վագոնում պիկ նակն էր, երբ ամենուր ու ամեն տեղ մոխրագույնի բոլոր հնարավոր ժամին կանգնած փորձում էի օդային կիթառը նվագել լրիվ օրենքներով: երանգներն էին, զանգվածները ոչ սև էին, ոչ կանաչ, ոչ կարմիր՝ մոխՏըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմ-տԸդըմ, տըդը-դԸմ-տըդը-դըդը-դԸմ… րագույն, մոխրագույն, մոխրագույն: Մոխրագույնը սպիտակ նիվեքով Զգում եմ ինձ Վուդսթոքում՝ հազարավոր թույն դեմքերի համար ռոքնշրջում էր քաղաքի մոխրագույն ասֆալտի վրա, քոքում էր մոխրագույն ռոլ խզարելիս: Մեկ էլ պատահաբար աչքերս բացեմ, տեսնեմ դիմացի ռաբիզ, ոտքերի կարմիր չարոխներով ավելի ընդգծում իր մոխրագույն ձողին հենված էդ աղջիկը՝ երկար սև մազերով ու Լենոնի կլոր սև ակնոէությունը, կլանում վարդագույն քաղաքի մնացած բոլոր գույները: Հացը աչքերին: Նայում է ինձ: Ու նույնպես նվագում է: Նույնպես օդային: մենայնդեպս, ընկճախտոտ ջահելիս ամեն ինչ էդպես էր երևում: ՀամոզԲայց հարվածայիններ: Բերանս ինքնաբերաբար ճռռալով բացվում է, ված էի, որ ամբողջ աշխարհն իմ դեմ է ելել: Որ մոխրագույններն իրենց իսկ ձեռքերս շարունակում են նվագել երևակայական օդային կիթառը: երանգներով խորտակում էին իմ նման ուրիշներին (իսկ ես այն ժամաԻսկ ինքը՝ հարվածել: Հետո սկսում է անգիր երգել՝ էլի օդային, միայն


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Արձակ

շուրթերով: Ես, առանց այդ էլ ցխկված, ավելի եմ ապշում՝ Հայաստաթյունները մարդկանցից ամենաարժանին: Հազարամյակներ սպասենում Ամերիկայի վիզա ստանալուց հետո աշխարհի ամենադժվար լուց հետո նա վերջապես տեսնում է Դևիդ Գիլմորին: Ու փոխանցում բանը միաժամանակ հարվածային նվագելն ու երգելն է: Choose not է նրան իր ուժը: Ու հիմա ամեն անգամ, երբ Դևիդը կատարում է High the life of imitation… Հիպնոսացած միանում եմ երկվոկալին՝ չմոռաHopes-ի սոլոն, ինչ-որ տեղ, հեռու դատարկություններում նոր բիգ-բենգ նալով նվագել: Music the great communicator use two sticks to make it in է տեղի ունենում ու նոր տիեզերք ծնվում: the nature… Լենոնի ակնոցը բարձր գնահատական է տալիս իմ երևակայությանը, միՀավատս չի գալիս… Ever wonder if it’s all for you… Որ համատարած այն նշում, որ իրեն ավելի տիեզերածին է թվում Գիլմորի սոլոն Time-ում, լոքշի էդ թագավորությունում ես իմ բարձր միացրած Ռեդ Հոթներով որից հետո էսպես մի տեսակ ոնց որ իմիջիայլոց, ասում, որ երբ լսում հայտնվեցի մետրոյի էն վագոնում, որտեղ երթևեկում էր նաև հարվաէ Ֆրուսչանտեի նվագը, ուզում է հայտնվել վերջինիս կիթառի տեղում: ծային հարվածող էդ հրաշքը: Նույնիսկ առաջին համբույրիս ժամանակ Ես կուլ եմ տալիս ու մտքումս ինքս ինձ խոստանում կրկնապատկել կիմիասնության նման զգացողություն չէի ունեցել: թառի պարապմունքներս: Բայց էնքան եմ խառնվում իրար, որ մի պահ շփոթում եմ խոսքերն ու կիթառովս ֆալշ եմ անում: Էդ պահին գնացքը կանգնում է ու հիասթափված հարվածուհին հազիվ նկատելի ճոճում է գլուխը ու դուրս գալիս: Ես չեմ հասցնում ոչինչ անել, դռները փակվում են, գնացքը գնում է գրողի ծոցը: Ծեփվում եմ դռներին, բայց արդեն ուշ է՝ Լենոնի ակնոցը հայացքով ճանապարհում է ինձ: Նյարդայնացած սպասում եմ, երբ կհասնի հաջորդ կայարանին: Հենց այն դեպքն է, երբ երկու րոպեն տևում են երկու անվերջություն: Վերադառնում եմ Մարդկանց աջուձախ հրելով՝ դուրս եմ վազում: Հանրապետության Նստում եմ դիմացի գծով եկող գնացքը: Վերադառհրապարակ: Լենոնի նում եմ Հանրապետության հրապարակ: Լենոնի ակնոցն այնտեղ է, սպասում է: Յեա՜հ: Հազիվ տեսանեակնոցը այնտեղ է, լի ժպտում է: Համարյա չի ժպտում: Բայց էն մի քիչ սպասում է: Յեա՜հ: ժպիտը կարծես ասի՝ «Լավ ա եկար»: Շնչակտուր մոՀազիվ տեսանելի տենում եմ: Բայց չեմ ուզում շատ մոտիկ գալ, որ չչքվի ու ցնդի, վախենում եմ: Բայց ճար չունեմ՝ պիժպտում է: Համարյա տի էնքան մոտիկ լինեմ, որ ականջակալիս միջից չի ժպտում: Բայց էն լսի երգը ու նվագակցի: Կանգնում եմ մի քանի քայլ հեռավորության վրա: Նրա կազմվածքը հաճելիորեն մի քիչ ժպիտը կարծես ընդգծող բարակ սև շապիկի վրայից ինձ թախծոտ ասի՝ «Լավ ա եկար»: հայացքով նայում է դրանից մի քանի տարի առաջ Շնչակտուր մոտենում սեփական ուղեղը մի կրակոցով ցխած Քըրթ Քոբեյնը և կարծես ասում՝ «Հույս չունենաս, կյանքը եմ: Բայց չեմ ուզում ցավ է»: Բայց չեմ հանձնվում: Նայում եմ ակնոցի շատ մոտիկ գալ, կլոր, սև, անթափանց ապակիներին, ինքը՝ ակնոցի տակից՝ իմ շփոթված դեմքին ու գզգզված խուճուճոր չչքվի ու ցնդի, ներիս: Ձեռքս տանում եմ գրպանս և սեղմում «փլեյ. վախենում եմ: Բայց երբ նախորդ կայարանում բաժանվեցինք, ես «պաճար չունեմ ՝ պիտի ուզա» էի արել, որովհետև չէի կարող լսել առանց նրա: Ten more reasons why I need somebody new just էնքան մոտիկ լինեմ, որ like you… Վերցնում եմ կիթառս ու նվագում էն գժաականջակալիս միջից կան սոլոն, որի ժամանակ հոլովակում Քիդիսը ՖրուսՀետո 100 դրամանոց շատ վատ որակի չանտեի վրա վարդագույն պենոպլաստ է լցնում: լսի երգը ու նվագակցի սառը սուրճ ենք խմում բորդյուրին Խը-զա-րում եմ: Ակնոցի տակ ժպիտը դառնում է ավենստած ու խոսում Լենոնենց մասին: լի լայն՝ գոհ է: Բայց հոպ, ինչու՞ չի նվագում: Սկսում Ի՞նքն էր ավելի կարևոր, թե՞ Փոլը (իրաեմ անհանգստանալ: Բարեբախտաբար, վայրկյան անց նա պարզում կանում՝ Ջորջը), Սինտիա՞ն էր լավը, թե՞ Յոկոն, բան, էս կողմ էն կողմ: է հիպիական կտորե ապարանջաններով զարդարված ձեռքը, նուրբ Ասում եմ, որ էս վերջերս կարծիքս փոխել եմ Յոկոյի մասին: Դրանից մատներով աջ ականջս ազատում ականջակալից և տեղադրում այն առաջ ես, բոլորի պես, վստահ էի, որ բիթլները ցրվեցին այդ՝ ավանդաիր՝ երեք օղով զարդարված ձախ ականջի (մի հրաշալի՜ ականջ) մեջ: Ու կան տեսանկյունից ոչ շատ գեղեցիկ ճապոնուհու պատճառով, որ նա սկսում օդային հարվածներ հասցնել: խաբել է աշխարհի մեծագույն երաժիշտներից մեկին, իրենով արել ՋոԿողքից երևի լրիվ դեբիլների տպավորություն էինք թողնում՝ երկու նին, խլել նրան խեղճ Սինտիայից՝ փառքի սեփական կտորը վաստաջագի ուսանող մի ականջակալով երգ են լսում ու իրանց ռոք-խմբի տեղ կելու համար: Բայց ահա մի երկու օր առաջ՝ Լենոնի ետբիթլզյան ձայդնում, բայց, հե՜յ, մե՞զ ինչ: նագրությունները լսելիս հանկարծ հասկացել էի, որ Ջոնը մեծ մարդ էր Կես ժամ հետո քայլում ենք Վերնիսաժով, հավես հին վինիլներ փնտրում ու երևի մի բան գիտեր, երբ կյանքը կապում էր այդ կնոջ հետ: Ու եթե (չնայած ոչ մեկս փող չունի, իհարկե, բոմժ մեռնում ենք), ու ես ոգևորդու պաշտում ես Ջոնին, բարի եղիր հարգել նրա ընտրությունը՝ ասեցի ված պատմում եմ իմ տեսությունը Տիեզերքի ստեղծման մասին, որը այն ժամանակ ինքս ինձ: Ու վերջապես, կարելի է արդեն հասկանալ, որ վաղուց էի մշակել, բայց լսող չունեի: Տեսությունը հետևյալն է. մի օր էդ անտեր սերը չի հարցնում ոչ տարիք, ոչ սեռ, ոչ ազգություն: Հիմա Աստված լոքշ լռված է լինում իր ամպերի մեջ ու ձանձրույթը հաղթաենթադրում եմ, որ էդ մտքի հետ էլ մեծացա ու միանգամից փոխվեցի: հարելու համար ստեղծում է առաջին էլեկտրակիթառը: Հետո վերցնում Մոտավորապես էդ բառերով էլ ասեցի: Լենոնի ակնոցը մի քիչ հեգնաու աստվածային սոլո է խզարում: Որից տեղի է ունենում բիգ-բենգը կան ժպտալով նկատեց, թե բա՝ լավ ա ֆայմեցիր վերջապես: Կարծես ու ոչնչից պայթում գոյանում է մեր տիեզերքը: Ու քանի որ Աստված ճանաչում էր ինձ ամբողջ կյանքս, ուղղակի սպասում էր՝ երբ էի մեծապապիկը բարի էր, որոշում է փոխանցել իր աստվածային ունակունալու, որ հետս օդային ռոք համերգ տա:

40 41

#8(59) 2019


Ասեց՝ գնա՞նք «Ջինսնոց»: Բա գնա՜նք: «Ջինսնոցում» կիսադատարկ էր, ծխած էր ու կարգին երաժշտություն: Մեկական գարեջուր վերցրեցինք: Գարեջուր շատ չէի սիրում էդ ժամանակ, բայց պետք էր խմել: Գովեց կիթառային հմտություններս: Ասացի, որ ուզում եմ խումբ հավաքել, ակնարկեցի, որ լավ կլիներ լավ հարվածային ունենալը: Ասեց՝ «շատ երազանքների գիրկը մի ընկի»: Բացատրեց, որ հարվածային նվագելը սովորել է ձեռի հետ հավեսի համար ու չի պատրաստվում երաժիշտ դառնալ: Էլի ինչ-որ բաներ խոսեցինք, գարեջրի կեսից բարմենից երկու հատ սիգարետ մուֆթեցինք ու ծխեցինք: Պատմեցի, որ էսօր ծնունդս է: Ուրախացավ, ժպտաց, սեղանի մյուս կողմից իր ձեռքով գրկեց իմ ձեռքը, ինչ-որ լավ բառեր ասաց: Երբ հնչեց Սիսթեմի ամենալավ երգը՝ ինքնաարդարացված ինքնասպանության մասին (հենց այն է, ինչ ուզում ես լսել տասնյոթամյակիդ օրը, իհարկե), ասաց, որ Ամերիկայում ծանոթներ ունեցող ծանոթներից լսել է, որ էս ամառ պատրաստվում են գալ Երևան, բայց եթե գոնե հազար հոգի հանդիսատես հավաքվի: Ասեցի՝ հա բա ոնց, չէ մի չէ՝ «Մետալիկայի» ձեռը բռնած: Երբ «Ջինսնոցի» ծուխն արդեն անտանելի դարձավ, քայլեցինք դեպի Ժուռնալիստների տուն, որտեղ ինչ-որ լավ տեղական համերգ էր սպասվում, ոնց որ թե «Ոստան Հայոցի» կիթառահարը վերադարձել էր խոպանից ու մի քանի տարի ընդմիջումից հետո նորից հին կազմով էին ելույթ ունենալու: Բայց Ժուռնալիստների տան բուրգի մոտ հավաքված էին ոչ միայն Հայաստանի ականավոր ջագիները: Այնտեղ էր լռված նաև Լենոնի

Երբ «Ջինսնոցի» ծուխն արդեն անտանելի դարձավ, քայլեցինք դեպի Ժուռնալիստների տուն, որտեղ ինչ-որ լավ տեղական համերգ էր սպասվում, ոնց որ թե «Ոստան Հայոցի» կիթառահարը վերադարձել էր խոպանից ու մի քանի տարի ընդմիջումից հետո նորից հին կազմով էին ելույթ ունենալու: Բայց Ժուռնալիստների տան բուրգի մոտ հավաքված էին ոչ միայն Հայաստանի ականավոր ջագիները ակնոցի մեծ եղբայրը մի քանի ընկերների հետ՝ բոլորը քյարթ համայնքի կարկառուն ներկայացուցիչներ: Եվ իմ հեքիաթային ծննդյան օրն ավարտվեց աշխարհի ամենաչքնաղ օդային հարվածայինի անտանելի պարզունակ ընտանեկան դրամայով: Մունաթ, ձեռքից բռնել քաշել, գոռգոռոցներ, քֆուր քյաֆար, ջագիների նկատմամբ ատելության կոչեր, իմ խառնվել (իսկ ես երբեք մեծ խիզախությամբ աչքի չեմ ընկել), խփոցի, ճիչեր: Իդեալական աշխարհում ես հերոսաբար մի երկու հարված կհասցնեի մեծ ախպորը, մյուս ջագիները կվնասազերծեին ախպոր ընկերներին ու մենք՝ Լենոնի ակնոցի հետ՝ ադրենալինով լիցքավորված, կփախչեինք գրողի ծոցը ու մեր հագեցած համատեղ երեկոն կվերածվեր նման մի գիշերվա: Քանի որ գիշերները հիմնականում ստեղծված

են նրա համար, որպեսզի մենք ասենք այն, ինչ չենք կարող ասել ցերեկները: Բայց ոչ, ամեն ինչ վերջացավ հենց էդտեղ, Ժուռնալիստների տան բուրգի ստորոտում: Քոբեյնը նրա շապիկի վրայից հայացքով ասում էր՝ «Բա որ ասում էի՞»: Ես նոկաուտված ընկած եմ գետնին, իսկ Լենոնի ակնոցը եղբոր սպիտակ «Նիվայով» սլանում է հեռուներ: «Դե ծնունդդ շնորհավոր, լուզեռ», — մտքումս շնորհավորում եմ ինքս ինձ:

***

— Բա հետո՞, էլ բան չեղա՞վ, — զարմանքով հարցրեց Միկան, երբ Սիրահարների այգու «Աչաջուրի» փայտե սեղանի մոտ կաթով ամերիկանո էինք խմում: Առաջին անգամ էս տասներեք տարվա մեջ որոշեցի պատմել այդ օրվա մասին որևէ մեկին: Զոհը Միկան էր, որը դրանից առաջ համաձայնվել էր հետս ծննդյան օրվա լանչ կիսել: Հիմա հասել էինք հետլանչային սրճախմությանը: Ես ճնշված պատասխանեցի, որ հետո չեղավ ընդհանրապես ոչ մի բան՝ ոչ Լենոնի ակնոցին նորից տեսա, ոչ ռոք խումբ հավաքեցի, ոչ նորմալ մասնագիտություն ունեցա, ոչ գործ ճարեցի, ոչ էլ կյանքից մի բան հասկացա: Ես նույն անանուն աղյուսն եմ՝ նույն պատի մեջ: Իսկ կյանքի կեսը հենց էսօր եկավ ու անցավ, դրա մաման: Ճիշտ է, երկրորդկեսը դեռ առջևում է, բայց չեմ կարողանում ազատվել այն մտքից, որ մարդավարի չեմ օգտագործել ամենակարևոր տարիները, որ ոչ ոք ինձ չասեց, որ արդեն վազելու ժամանակն է, ու ես բաց եմ թողել մրցավազքի սկիզբը ու մնացել տեղումս: Միկան որոշեց դուխ տալ: — Ապե, նախ, ահագին բան քո կյանքում ֆսյոժե արել ես, — պնդեց նա, — երկրորդն էլ՝ սաղս էլ մի օր դառնում ենք երեսուն տարեկան: Եթե դու, իհարկե, Ջիմի Հենդրիքսը կամ Ջենիս Ջոփլինը կամ Քոբեյնը կամ գոնե Էմի Ոայնհաուսը չես, որը դու միանշանակ չես: Եվ, վերջապես, երրորդը՝ ես, որպես հինգերորդ տասնամյակից ոչ շատ հեռու գտնվող երևանաբնակ տղամարդ, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կյանքը երեսունից հետո նոր սկսվում ա: Եթե իմ օրինակը դուրդ չի գալիս, նայի Տիկոյին: Տիկոն քառասունմեկ էր, առույգ էր, կայտառ, երջանիկ, ուշադրություն չէր դարձնում իր կիսաճաղատության վրա ու մնացած մազերը երկարացնում մինչև պոչիկ, նորմալ գործ ուներ, գինի էր խմում և ամբողջ, առանց չափազանցության, ամբողջ ազատ ժամանակը նվիրում աղջիկ կապելուն: Եվ մշտապես ցուցաբերում էր նախանձելի բարձր և ստաբիլ արդյունքներ: — Չնայած չէ, Տիկոյին մի նայի, ինքը դուրս ա ժամանակից ու տարածությունից ու մեր համար սովորական չափման միավորներով չի չափվում, — ավելացրեց Միկան մի փոքր ընդմիջումից հետո: — Դե, բայց մեկ ա, մի հուսահատվի: Մի քիչ սպասի ու տես՝ ոնց ա կյանքդ թևակոխում նոր վիճակ: Ես նկատեցի, որ կյանքը ոչ թե թևակոխում ա, այլ կոնկրետ կոխած ա պահում: Ծիծաղեցինք, սուրճով չխկացրեցինք՝ ևս մեկ անգամ երեսունքս շնորհավորելու նպատակով, ուրիշ լավ մարդիկ միացան (ոմանք նույնպես երեսունից ահագին անցած, բայց ոչինչ, շնչող-արտաշնչող): Լանչս սովորական մի ժամի փոխարեն տևեց երկուս ու կեսը: Բավական ուրախացած ու համարյա համակերպված նորից քայլեցի դեպի մետրոն, որ հասնեմ իմ գրասենյակային պլանկտոնությանը: Էլի միացրեցի հուշածին ձայնարկիչը: Դեռ չէր նստել: Էլի սկսվեց՝ Տըդըմ-տըդըմ-տըդըմ-տըդըմտըդըմ-տԸդըմ, Ֆրուսչանտեն կիթառի հետ անում է այն, ինչ ժամանակից ու տարածությունից դուրս Տիկոն պատրաստվում է էսօր անել էն արգենտինահայ կամավորուհու հետ: Նախանձում եմ Տիկոյի հավեսին ու ինքս ինձ ժպտում: Իդեալական աշխարհում (կամ շատ վատ ֆիլմում) հենց ժպտալուս պահին մետրոյի մուտքի մոտ կտեսնեի Լենոնի ակնոցին: Երևի ահագին փոխված, գուցե նույնիսկ առանց ակնոցի, բայց հենց ինքը կլիներ ու ես իրան կճանաչեի նույնիսկ տասներեք տարի հետո: Բայց չէ, ոչ մի էդպիսի բան չեղավ: Ես անցա առաջ ու շարունակեցի ընկճվել անիմաստ անցկացրած երեք տասնամյակների համար: Գուցե գնամ հայրական տան խորդանոցից պեղեմ հանեմ փոշու մեջ կորած կիթա՞ռս: Ամեն ինչ թողնեմ ու խու՞մբ հավաքեմ: Կամ վերսկսեմ գրե՞լ, ուսանող ժամանակ պատմվածքներ… Մե՜հ… Վաղը առավոտը պիտի հաշվետվություն հանձնեմ:

Նվիրվում է 2000-ականների լոքշը վերապրածներին


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Էսսե

ՄՀԵՐ ԱՐՇԱԿՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՎԵՐՔԵՐԻ ՔԱՂԱՔԸ

Երևանը կամ մանկությունն է, կամ քո առաջին սերը: Մնացած բոլոր դեպքերում Երևանը պատասխանատու է սիրելի լինելու համար: Ինձ այնքան դժվար է տրվել այդ սերը: Երևանը իմ բոլոր իրական սերերի արանքում է, թեպետ նրանցից յուրաքանչյուրի մեջ ինքը կա: Ես, օրինակ, երազել եմ աղջկա ձեռքը բռնել Մանումենտի այգում: Դա ինձ տրվեց շատ դժվար, բայց հետո գրեթե ամեն ինչ տեղի ունեցավ հենց այնտեղ: Բոլորը չէ, որ այնտեղ կուզեին լինել քոնը: Իմ Երևանն աղքատ է, այնտեղ ես կուտակել եմ միայն պատրանքներ: Երբ երեխա էի և ապրում էի Գավառում, երազում էի գոնե մեկ օր արթնանալ Երևանում: Երևանը հեքիաթ էր: Երբ եկա Երևան, գտա այն անհրապույր, առանց մանկության հեքիաթների տեղանշանների: Երբ ես մտա Երևան, քաղաքն արդեն չկար: Չափազանց ուշ հասկացա, որ քաղաքը երբեք միակողմանի չի լինում: Նա լինում է քո միջոցով: Այդպես ես սկսեցի «կառուցել» Երևանն իմ մեջ: Այդպես ես սկսեցի «հիմնադրել» Երևանը: Ի՞նչ էր պետք դրա համար: Նրանց, որոնք ունեն իրենց քաղաքը, հարազատի գերեզմանն էլ է հերիք քաղաքը «մարդացնելու» համար: Հարազատներ չունենալու պատճառով այն իմ տարբերակը չէր: Ինձ

Երևանն այսօր համակրանք չի փնտրում։ Երևանն ինքնաբավ է թափուր սիրո մեջ։ Երևանը չի պահանջում կենտրոնանալ իր վրա, քանի որ այն կենտրոնախույս վերքերի քաղաք է։ Այս քաղաքում ազնիվ չէ նորը

42 43

#8(59) 2019

պետք էր սեր: Երևանը շռայլ չէ սիրո համար, որովհետև քաղաքը փուստ է անցնում սիրո մեջ, այս քաղաքում առանձնանալ հնարավոր չէ, նույնիսկ ծառերը «մատնացույց» են անում քո տեղը, նրանք այնպես չեն շարված այգիներում, որպեսզի ձեզ «կորցնեք» նրանց մեջ: Հետևաբար ինձ համար հասկանալի էր, որ Երևանն ինձ չի թաքցնի ոչ մեկի աչքից, որովհետև թաքցնելիս ես կդադարեմ լինել նրա պատմության մասնիկը: Երևանը մի քաղաք էր, որը դեռ պետք է ուշքի գար իմը լինելու համար: Չհասցրեց: Ինչ-որ մեկի ձեռքը այն ապականեց: Այն դարձրեց իմ վրա ծանրացող քաղաք: Մինչ այդ Երևանն անավարտ հորիզոնների քաղաք էր, որտեղ քաղաքի մի ծայրից մյուսը կարելի էր տեսնել սիրելի մեկի դեմքը: Սա դիմադրողականություն չունեցող քաղաք է, ցանկացածը կարող է ապականել այն։ Երևանը հնարավոր է ապականել նախ քաղաքում քո մանկության անկյունը չունենալով։ Երևանը հնարավոր է ապականել որպես բարդույթների գերեզմանոց։ Երևանը բացարձակապես չի դիմադրի։ Այստեղ հավատ չես ստեղծի ոչնչից։ Ես չգիտեմ, թե ինչու է Երևանը միլիոնավոր հայորդիների երազանքների քաղաքը։ Այստեղ ավելի հեշտ է կորցնել, քան՝ գտնել։ Երևանի ճարտարապետությունը հանձնվեց քաղքենու երևակայությանը և ամենքը տեսան, թե ինչ շռայլ անզորություն ունի քաղաքը սեփական արժանապատվությունը պնդելու համար։ Երևանը ծպտուն անգամ չհանեց։ Այս քաղաքի խոնարհությունն ասես Աստծուց էր։ Այստեղ ոչ ոք մատը մատին չխփեց սեփական տեսադաշտի համար։ Այդ պահից այս քաղաքը դարձավ անանուն կամ յուրաքանչյուրն այս քաղաքը կարող էր անվանել մտքովն անցած բառով։ Երևանն այլևս աշխարհի մնացած քաղաքների նման կանգնած չէ երկու ոտքի վրա։ Այս քաղաքի մոտ այդ պահից սրվեց բարդույթն ավելի պատմական և հին երևալու։ Մինչդեռ հարյուր տարեկան աշխարհիկ ոչ մի շինություն չմնաց։ Այս քաղաքը մի տեսակ դարձավ ինքնախնամակալության օջախ, որը քաղաքային կյանքի ոչ մի սկզբունք չի կրում կոյուղու ցանցից բացի։ Եվ նույնիսկ այդտեղ քաղաքը մսխում էր գետառի բնապահպանական փիլիսոփայությունը։ Երևանը չուներ ընտրություն լինել Էրեբունի, որովհետև Էրեբունին չկա, Երևանը չուներ ընտրություն լինել մայաների ոչնչացված մայրաքաղաք Չիչեն Իցա, որովհետև նույնիսկ ավերակները գոյություն ունենալու իրենց ձայնը ունեն։ Երևանն այդ ձայնը չուներ, որովհետև նրա հանդեպ նույնիսկ շողոքորթ չեղավ հրոսակը։ Եվ քաղաքի վրա վեր խոյացան անհասկանալի կառուցիկության ավերակներ, որոնց մեջ սպանված է պատմություն լինելու իրավունքը։ Դիակներ են, ոչ թե շենքեր, որոնք առանց դագաղի ծանրացած են նույնիսկ քաղաքի հյուրի վրա։ Աչքը չի իմանալու, թե ուր փախչի ամեն քայլափոխի դարանակալած անճոռնի շենքերից։ Երևանն այսօր համակրանք չի փնտրում։ Երևանն ինքնաբավ է թափուր սիրո մեջ։ Երևանը չի պահանջում կենտրոնանալ իր վրա, քանի որ այն կենտրոնախույս վերքերի քաղաք է։ Այս քաղաքում ազնիվ չէ նորը։ Որովհետև ամենայն նորի մեջ արյուն կա, սա փակված էջերի քաղաք է, որտեղ պատմությունը գրվում է իրենից հեռացող ամեն իշխանության դարակներում։ Երևանը կարող էր թվալ մեծահոգի, եթե իր բովանդակությունը իրեն ապականողից ժամանակավոր չլիներ։ Բայց Երևանը մի առավելություն ունի՝ լինել լավագույնն առանց համեմատության։ Նրանք, ովքեր ժամանակին տեր եղան այս քաղաքում, Երևանին հասցրեցին հարվածներից ամենածանրը՝ դարձնել մայրաքաղաքի այնպիսի մուտանտ, որին նմանվելուց կխուսափեն որևէ արժանիք չունեցող այլ քաղաքները։ Իսկ արժանիք ունեցողները գիտեն, որ իրենց ապականման վահանը հենց Երևանն է։ Երևանը մյուսների դիմադրողականությունն է։ Այո, ինքը Հայաստանի առաջին քաղաքն է առանց երկրորդը, երրորդը կամ չորրորդն ունենալու։ Ինքը այն մասին է, թե ինչից պետք է փրկել Հայաստանը։ Քաղաք չէ, այլ Հուդայի սինդրոմ՝ իր վրա վերցնել ամենավատը լինելու «առաքինությունը»։ Եթե վաղը Երևանը կործանվի, մենք չունենք հաջորդ մայրաքաղաքի թեկնածուն։ Եվ դա՝ շնորհիվ այս Երևանի։ Որովհետև մայրաքաղաքը ոսոխի ձգողականությունն է, որով շռայլորեն օժտված է Երևանը։


ՀԱՍՄԻԿ ՍԻՄՈՆՅԱՆ ՖԼՈՐԱ-ԶԱԲԵԼ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ (ՀԱՏՎԱԾ «50 ԿԱՆԱՅՔ, ՈՐ ՓՈԽԵՑԻՆ ԱՇԽԱՐՀԸ» ԳՐՔԻՑ)

Մանգասարյանները Կոստանդնուպոլսի ամենահարգված ու սիրված մորեն մերժում են առաջարկը և փորձում հորաքույրներին հանգստացնել: ընտանիքն էին: Ընտանիքի հայրը՝ պարոն Մանգասար ՄանգասարՊարբերաբար լուրեր էին հասնում հայերի մասսայական կոտորածնեյանը, քահանա էր ու գիտնական, կրթություն էր առել Ամերիկայում րի մասին: Պարոն Մանգասարն իր դասախոսություններից մեկի ժաև ուներ մի շարք գրքեր՝ պատմական ու աստվածաբանական մանակ (իսկ նրա ելույթների ժամանակ լսարանը միշտ մարդաշատ էր) խնդիրներին անդրադարձող: Տիկին Ագապի Ալթունյանը կոպտորեն քննադատում է թուրքական իշխանությանը: 1900-ականնեխելացի ու բանիմաց կին էր, ամեն կերպ աջակցում էր րի սկզբին նա ծպտված մեկնում է Պոլիս: Սափրել էր բեղմորուամուսնուն և մեծացնում իրենց փոքրիկ դստերը՝ քը, որպեսզի Ստամբուլում անճանաչելի լինի: Սակայն թուրՖլորա-Զաբելին՝ սովորեցնելով լինել խիզախ ու քական իշխանությունները ձերբակալում են նրան ու երազանքներից չվախեցող: բանտարկում: Ամերիկյան կազմակերպությունները փորՕսմանյան Կայսրությունում խաղաղ չէին ձում են ամեն կերպ ազատել նրան, բայց ապարդյուն: ժամանակները հայերի համար: Համիդյան Ֆլորա-Զաբելն աշխատում էր օր ու գիշեր, որպեսբռնաճնշումները պարբերաբար կրկնվում զի բավարար գումար աշխատի՝ փաստաբաննեէին, ու հայերի ջարդերի մասին լուրերը րին վճարելու համար: Երեք տարի անց միայն պտտվում էին օդում: Ոմանք վստահ էին, հայրն ազատվում է բանտից: որ կոտորածն իրենց չի հասնի. մտերիմ Լրատվամիջոցները խենթանում էին արևելէին կառավարության հետ ու պաշտոնյա քից եկած խիզախ աղջկա ու նրա հոր պատշրջանակի: Մանգասարյանների ընտամությամբ, ամբողջական հոդվածներ էին նիքը որոշում է տուրք չտալ պատեհագրվում՝ «Սուֆրաժիստների հետ պայքարող պաշտությանն ու հեռանալ երկրից: աղջիկը…», «Այս մեծ երկրում Ֆլորա-Զաբելից Ամերիկան հարազատ տարածք էր: ավելի լավ ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ Ընտանիքը մեկնում է Չիկագո: է էմանսիպացիան», «Նա կոնվենցիաներն ու Ֆլորան 19 տարեկան էր և ուզում էր հին սովորույթները քամուն տալու խորհրդադառնալ երևելի ու հայտնի դերասանիշ է …», «Նա ջարդել է ավանդույթի տիկնուհի: Հումանիտար կրթություն էր նիկը, թիթեռնիկի պես չքնաղորեն բացել իր ստանում. սովորում էր Բոսթոնի Ուոլսլիի փխրուն թևերն ու թռչում է դեպի ազատումասնավոր քոլեջում՝ նախատեսված միթյուն՝ գոռալով՝ էմանսիպացիա»: այն աղջիկների համար: Ծնողների համաԻ տարբերություն ֆեմինիստների՝ Զաբելը հրաձայնությունը ստանալով՝ մեկնում է Նյու Յորք պարակային ելույթներ չէր ունենում, նա ապմեկ նպատակով՝ գրավելու կինոյի ու թատրոնի րում էր որպես ֆեմինիստ: Հոդվածներից մեկում՝ աշխարհը: Ֆլորա-Զաբելը համարձակ աղջիկ «Ես ուզում եմ հասկացված լինել», Զաբելը պատէր, բայց թատերական ոչ մի գործակալություն մում էր, որ երբ ընտանիքում աղջիկ էին ունեցել ու չի համաձայնվում համագործակցել անփորձ ծնվել էր ինքը, բարեկամները շտապել էին ցավակցել օրիորդի հետ: պարոն Մանգասարին, դե նա արու զավակի էր արԱյս նույն օրերին հայտնի բեմադրիչ Հենրի ժանի: Զաբելը մեծացել էր կանանցով շրջաՍեյվիջը կազմակերպում էր «Մեծ Օպերան՝ պատված, տատիկներն ու հորաքույրները ամրոցում»: Զաբելը մոտենում է նրան ցանկարդում էին ֆրանսիական սիրավեպեր, Միսս Մանգասարյանը կացած աշխատանք գտնելու փոքրիկ հույքաղցրավենիք ուտում, նվագում մանդոլիբծախնդիր է, շնորհալի, սով: Սեյվիջը փորձում է նրա ձայնը: Այն լանի վրա ու զվարճանում: Զաբելը սիրում էր երաժշտական, վիկն էր: Զաբելն ընդգրկվում է երգչախմբում: նրանց բոլորին, բայց հասկացել էր, որ ինքն Նա անչափ աշխատասեր էր, և շուտով այլ բան է ուզում: տիրապետում է խոսքի հայտնվում է Բրոդվեյում: Նկարահանվում Այդ հոդվածից հետո Զաբելի մասին խոսվում արվեստին: Բրոդվեյում, է շուրջ 14 մյուզիքլում ու կատակերգական էր ամենուր: Նյու Յորքում կամ տանը մի քանի համր ֆիլմերում: Թերթերում նրա Հայտնի կատակերգու, վոդևիլի աստղ Ռեյմասին գրում էին. «Միսս Մանգասարյանը մոնդ Հիչքոքը սիրահարվում է Ֆլորա-Զաբելին ձեզ կթվա՝ հանդիպել բծախնդիր է, շնորհալի, երաժշտական, տիմինչև ականջների ծայրը: Աղջիկն էլ անտարեք լավ կրթություն րապետում է խոսքի արվեստին: Բրոդվեյում, բեր չէր: Զույգն ամուսնանում է ու մշտաստացած ամերիկացի Նյու Յորքում կամ տանը ձեզ կթվա՝ հանդիպես գտնվում ուշադրության կենտրոնում: պել եք լավ կրթություն ստացած ամերիկաԱմուսնական զույգը ոչ միայն հաջողությամբ աղջկա, բայց ցի աղջկա, բայց նրա արմատները հայկախաղում էր թատրոնում ու կինոյում, այլև նրա արմատները կան են… Նա հանդես է գալիս փոքրիկ դեբեմադրում: հայկական են… րերով նյույորքյան թատրոնում ու Ամրոցի Ֆլորա-Զաբել Մանգասարյան-Հիչքոքը հաօպերայում, բայց քննադատները հասցրել մարվում է ամերիկյան համր կինոյի առաեն նկատել թարմ, ուժեղ, ավյունով լի երիջին կին աստղերից, նաև հայ առաջին բրոդտասարդ ձայնը՝ առանձնացող նոտաներով՝ այնքան նման ֆլեյտային»: վեյյան կինոդերասանուհին: Նա ապրում է երկար ու երջանիկ, ամուսնու Իսկ այս ընթացքում ընտանիքը Օսմանյան կայսրությունից նամակներ մահից հետո գրեթե չի նկարահանվում, փոխարենը որոշում է զբաղվել էր ստանում. Ֆլորա-Զաբելի հորաքույրները խիստ անհանգստանում հագուստի ձևավորմամբ: Նա մշտապես խորհուրդ էր տալիս չլճանալ, էին զարմուհու ապագայի համար և հորդորում ծնողներին արգելել նրան անընդհատ շարժման մեջ լինել: հանդես գալ թատրոնում: Գրում էին, որ ոչ ոք չի ցանկանա ամուսնա— Ընկճվել կարող են բոլոր, — ասում էր նա, — բայց դրանից հետո մինալ նրա հետ, որ ժամանակն է ընտանիք կազմելու մասին մտածի և որ այն ուժեղներն են կարող առավել մեծ ցանկությամբ նետվել առաջ՝ հասընտիր փեսացու են գտել, թող Ֆլորան գա Պոլիս: Հայրն ու դուստրը մեղնելու իրենց նպատակին:


ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Կոմիքս

44 45

#8(59) 2019



ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ Թարգմանություն

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՀԱՏՎԱԾ ՎԵՊԻՑ)

ԻՍՊԱՆԵՐԵՆԻՑ ԹԱՐԳՄԱՆԵՑ ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

Վերջին անգամ, երբ տեսա Միգել Դեսվերնին կամ Դևերնեին, վերջին անգամ նրան տեսավ նաև կինը՝ Լուիսան՝ մի բան, որ տարօրինակ էր և, թերևս, անարդար, չէ՞ որ Լուիսան նրա կինն էր, իսկ ես պարզապես անծանոթ մեկը, որը նրա հետ երբևէ բառ փոխանակած չկար: Ես նույնիսկ նրա անունը չգիտեի, իմացա, երբ արդեն ուշ էր, երբ նրա լուսանկարը հայտնվեց թերթում՝ դանակահարված, պատռված վերնաշապիկով, մահամերձ. նա մահացավ՝ այդպես էլ գիտակցության չգալով, վերջին բանը, որ պիտի գլխի ընկած լիներ, այն էր, որ իրեն դանակահարել էին սխալմամբ և առանց պատճառի, այսինքն՝ հիմարաբար, և բացի այդ, հարվածել էին իրար հետևից՝ թողնելով առանց փրկության հույսի, կարծես ցանկացել էին ջնջել նրան աշխարհի երեսից, նրա հետքը չթողնելու համար երկրի վրա՝ տեղում և հավիտյան: «Ո՞ւշ, ինչի՞ համար», — հարց եմ տալիս ինձ: Ճիշտն ասած՝ ինքս էլ չգիտեմ: Բայց երբ մեկը մեռնում է, մտածում ենք, որ այլևս ուշ է ցանկացած բանի համար, ամեն ինչի համար, և շատ ավելի ուշ՝ նրան սպասելու համար, և պարզապես ջնջում ենք նրան ցուցակից: Նույնը վերաբերում է նաև մեր մերձավորներին. որքան էլ ցավենք և սգանք նրանց համար, որքան էլ նրանց պատկերն ուղեկցի մեզ մեր մտքում, երբ քայլում ենք փողոցներում և տանը, որքան էլ երկար ժամանակ կարծենք, թե չենք համակերպվի կորստի հետ: Չնայած դեռ սկզբից՝ այն պահից, երբ գիտենք, որ մահացել են, գիտենք նաև, որ այլևս չկան ո՛չ մեզ, ո՛չ իրենց համար, մինչևիսկ ամենասովորական զանգի կամ հիմար հարցի համար («Այստե՞ղ եմ թողել մեքենայի բանալիները»։ «Այսօր քանիսի՞ն էին դուրս գալու երեխաները»). այլևս ոչնչի համար: Ոչինչը ոչինչ է: Իրականում անհասկանալի է, թե ինչու է այդպես լինում, գուցե դա բխում է մեր բնույթից. հասկանալ, որ նա այլևս չի գալու, այլևս ոչինչ չի ասելու, այլևս երբեք քայլ չի անելու ո՛չ մեզ մոտենալու, ո՛չ հեռանալու, ո՛չ մեզ նայելու, ո՛չ հայացքը հեռացնելու համար: Չգիտեմ՝ ինչպես ենք համակերպվում դրա հետ, ոտքի կանգնում դրանից հետո: Չգիտեմ՝ ինչպես ենք երբեմն մոռանում նրանց, երբ ժամանակն անցնում է՝ հեռացնելով մեզ նրանցից՝ մեր հանգուցյալներից: Սակայն բազում առավոտներ ես տեսել էի նրան, տեսել էի խոսելիս ու ծիծաղելիս տարիներ շարունակ, գրեթե ամեն օր, ոչ շատ կանուխ առավոտյան, ճիշտն ասած՝ սովորաբար փոքր-ինչ ուշանում էի աշխատանքից, որպեսզի հնարավորություն ունենամ մի քիչ ժամանակ անցկացնելու այդ զույգի կողքին, ոչ նրա տղամարդու, ինձ սխալ չհասկանաք, այլ երկուսի, նրանք խաղաղեցնում էին ինձ, գոհություն պարգևում աշխատանքային օրը սկսելուց առաջ: Նրանց տեսնելն ինձ համար վերածվել էր պարտականության: Ո՛չ, հնարավոր չէ բառերով արտահայտել այն, ինչը մեզ հաճույք և անդորր է պարգևում: Գուցե սնահավատություն էր, չնայած այնպես չէր՝ իբր հավատում էի, թե օրս վատ էր դասավորվելու, եթե նրանց հետ չկիսեի նախաճաշը, այսինքն՝ հեռավորության վրա, այլ այն, որ հաստատ գիտեի, որ փոքր-ինչ տխուր կամ պակաս լավատեսությամբ պիտի սկսեի օրը, եթե ամեն օր չտեսնեի նրանց. նրանց տեսնելն աշխարհը կանոնակարգելու կամ, եթե կուզեք, ներդաշնակության մեջ պահելն էր: Այլ կերպ ասած՝ այն աշխարհի փոքրիկ մասը, որը քչերս ենք տեսնում, ինչպես ցանկացած դրվագի կամ կյանքի դեպքում, երբ այն նույնիսկ ամենահանրայնացվածն է կամ ի ցույց դրվածը: Ինձ դուր չէր գալիս գնալ աշխատանքի և ժամեր շարունակ փակված մնալ աշխատավայրում առանց նրանց տեսնելու կամ հետևելու՝ ոչ թաքուն, այլ խոհեմաբար ամենաքիչը, որ ուզում էի՝ նրանց անհարմարություն պատճառելը կամ խանգարելն էր: Եվ աններելի կլիներ վախեցնել նրանց, ինչպես նաև ի վնաս ինձ: Ինձ բավական էր շնչել նույն օդը կամ ամեն առավոտ նրանց հետ նույն բնանկարի մի մասնիկը դառնալ՝ աներևույթ բնանկար, մինչև որ կբաժանվեին մինչև հաջորդ ճաշի ժամը, ամենայն հավանականությամբ՝ մինչև ընթրիքի ժամը, ինչպես բոլոր օրերին: Վերջին օրը, երբ ես և նրա կինը տեսանք նրան, այլևս չընթրեցին միասին: Նույնիսկ չճաշեցին:

46 47

#8(59) 2019

Կինը, ռեստորանի սեղանՄիշտ կոստյումով էր, ներից մեկի շուրջը նստած, ճիշտ համադրված զարմացած, սակայն առանց վերնաշապիկով, երկյուղի, սպասեց նրան քսան րոպե, մինչև զնգաց զուսպ գույների մեջ հեռախոսը, և աշխարհը թանկարժեք փողփուլ եկավ. նա այլևս երբեք կապներով, թաշկիչսպասեց ամուսնուն: Առաջին իսկ օրը, երբ տեսա նակով, որը եզրանրանց, հասկացա, որ ամուգծվում էր կոստյուսիններ են. տղամարդը հիմի գրպանից, սուն տարեկան կլիներ, կոշկակապերով կինը՝ մի քանի տարի փոքր, քառասուն տարեկան էլ չէր լինի: Նրանց մեջ ամենաուրախալին այն էր, որ շատ լավ էին զգում միասին: Այն ժամին, երբ ոչնչի հավես չունես, առավել ևս՝ տոնախմբությունների ու ծիծաղի, նրանք շարունակ խոսում, զվարճանում և ոգեշնչում էին իրար, կարծես հենց նոր էին հանդիպել, մինչևիսկ ծանոթացել, այլ ոչ թե միասին դուրս էին եկել տնից, երեխաներին քոլեջ տարել, իրենց կարգի բերել միաժամանակ, գուցե նույն լողասենյակում և արթնացել նույն անկողնում, կարծես առաջին բանը, որ նրանցից յուրաքանչյուրը տեսել էր, ամուսնու կամ կնոջ ոչ կատարյալ մարմինը չէր եղել, և այդպես ամեն օր, երկար ու ձիգ տարիներ, քանզի երեխաներ ունեին, որոնց երբեմն տեսնում էի ծնողների հետ, աղջիկը հավանաբար ութ տարեկան էր, որդին՝ չորս, ու շատ նման էր հորը: Տղամարդը փոքր-ինչ հնաոճ էր հագնվում, սակայն ոչ մի դեպքում՝ ծիծաղելի կամ ժամանակավրեպ: Ուզում եմ ասել՝ միշտ կոստյումով էր, ճիշտ համադրված վերնաշապիկով, զուսպ գույների մեջ թանկարժեք փողկապներով, թաշկինակով, որը եզրագծվում էր կոստյումի գրպանից, կոշկակապերով. սև թաշվակաշվե կոշիկները բաց գույնի կոստյումի հետ կրում էր միայն գարնան վերջին, իսկ ձեռքերը խնամված էին: Չնայած այդ ամենին՝ նա նման չէր ոչ մեծամիտ ղեկավարի, ոչ էլ հաստատակամ պիժոնի: Ավելի շատ մեկի, որի դաստիարակությունը թույլ չէր տալիս այլ կերպ հագնված դուրս գալ փողոց գոնե ոչ աշխատանքային օրերին, նրա դեպքում բնական էր թվում հագուկապի այդ ձևը, կարծես հայրը սովորեցրել էր, որ որոշակի տարիքից սկսած՝ պետք է այդպես հագնվել՝ անկախ նորաձևությունից, որն անընդհատ փոխվում է, ուշադրություն չդարձնել արդի սանձարձակ ժամանակներին, որոնք չպետք է որևէ կերպ ազդեին նրա վրա: Այնքան դասական էր, որ վրան էքստրավագանտ ոչինչ չէի տեսել, նա չէր ձգտում առանձնանալ՝ մի բան, որը չէր ստացվում համենայնդեպս այն սրճարանում, որտեղ միշտ տեսնում էի նրան, և ընդհանրապես մեր անտարբեր քաղաքում: Անշուշտ, նա բնական էր թվում նաև իր ջերմ ու ծիծաղկոտ բնավորության համար, նրա նմանների մասին ասում են «անմիջական» (բայց, օրինակ, մատուցողներին միշտ դիմում էր Դուք-ով և անսովոր սիրալիրությամբ՝ առանց քամահրանքի). իրականում ուշադրություն էր գրավում իր հաճախակի սկանդալային ծիծաղով, բայց որը ոչ մի կերպ չէր խանգարում հավաքվածներին: Նա գիտեր բարձր ծիծաղել, բայց դա անում էր անկեղծ ու համակրելի, սակայն ոչ երբեք քծնելու կամ դուր գալու համար, այլ ասես շնորհակալություն էր հայտնում պարգևած հաճույքների համար, որոնք շատ էին. վեհանձն տղամարդ էր՝ պատրաստ գնահատելու պահի հումորը և ծափահարել ու լավ կատակներին, և դա անում էր նաև խոսքով: Գուցե կի՞նն էր կատակողը. կան մարդիկ, որոնք, իրենք էլ չնկատելով, ստիպում են մեզ ծիծաղել, դա նրանց հաջողվում է հատկապես այն պատճառով, որ գոհացնում են զուտ իրենց ներկայությամբ, այնպես որ, մեզ քիչ բան է պետք լինում ծիծաղելու համար, միայն թե տեսնենք նրանց, ընկերակցենք, լսենք, նույնիսկ եթե յուրահատուկ ոչինչ չեն


պատմում այն մյուս աշխարհից, կամ նույնիսկ եթե նրանց խոսքում ավելի շատ հիմարություն կա, քան մտածված կատակ, միևնույն է, դա մեզ դուր է գալիս: Այդ երկուսը հենց այդպիսին էին թվում, և չնայած պարզ էր, որ ամուսիններ էին, բայց և այնպես նրանց մեջ այդպես էլ չտեսա քաղցրաբարո կամ շինծու և ոչ մի նոտա, մինչևիսկ անգիր արած ժեստ, ինչպես որոշ ամուսինների դեպքում, որոնք, տարիներ շարունակ միասին ապրելով, փորձում են ցույց տալ, թե իբր դեռ սիրահարված են իրար, կարծես դա արժանիք է, որը նրանց վերարժևորում է, կամ զարդ, որ զուգում է: Ավելի ճիշտ՝ այդ երկուսը կարծես ուզում էին դուր գալ իրար, կարծես դեռ նոր պիտի սիրաշահեին միմյանց, մտերմանային, իսկ գուցե այդպիսի գնահատանք և սեր եղել էր դեռ նրանց ամուսնությունից կամ նույնիսկ մտերմությունից առա՞ջ՝ ցույց տալով, որ ցանկացած հանգամանքում ակամա կընտրեին իրար՝ որպես դասընկեր կամ ուղեկից, ընկեր, զրուցակից կամ մեղսակից՝ ելնելով ոչ թե ամուսնությունից, հարմարությունից կամ սովորույթից, այլ սոսկ հավատարմությունից, վստահությունից, որ ինչ էլ լինի, ինչ էլ պատահի կամ պատմվի, ինչ էլ ասվի կամ լսվի, մեկ ուրիշի հետ միշտ պակաս հետաքրքիր և զվարճալի կլիներ: Ուրիշ ոչ մեկի, միայն իրար հետ: Նրանք ընկերներ էին և հատկապես՝ միմյանց վստահող ընկերներ:

***

Միգել Դեսվերնը կամ Դևերնեն շատ հաճելի դիմագծեր ուներ, առնական ու հաճելի դեմք, որն անմիջապես գրավում էր հեռվից. ինձ բռնացրի այն մտքի վրա, որ դժվար էր դիմադրել նրա հմայքին: Հավանաբար առաջին հերթին նրան էի նկատել, հետո՝ Լուիսային, կամ հենց նա էր ստիպել ինձ նկատել կնոջը, քանզի եթե կնոջը հաճախ տեսել էի առանց ամուսնու, որը միշտ ավելի շուտ էր դուրս գալիս սրճարանից, ապա կինը մի քանի րոպե մնում էր՝ գրեթե միշտ մենակ, ծխում էր կամ երբեմն զրուցում մեկ-երկու գործընկերուհիների, կամ աշակերտների մայրերի, կամ ընկերուհիների հետ, պատահում էր՝ հավաքվում էին վերջին րոպեին, երբ ամուսինն արդեն հրաժեշտ էր տալիս, սակայն ամուսնուն այդպես էլ մենակ չտեսա: Ես չեմ կարող նրան մենակ պատկերացնել՝ առանց կնոջ (պատճառներից մեկը դա էր, որ թերթի լուսանկարում անմիջապես չճանաչեցի նրան. Լուիսան այնտեղ չէր): Սակայն ինձ սկսեցին հետաքրքրել անմիջապես երկուսը, եթե կարելի է այդպես ասել: Դեսվերնի մազերը կարճ էին, թավ և շատ մուգ՝ միայն քունքերի մոտ ճերմակ մազերով, որոնք ավելի գանգուր էին, քան մնացածը (եթե թողներ ծայրերն աճեին, կնմանվեին խոշոր լոքոների): Կենդանի հայացք ուներ, անվրդով և ուրախ՝ միամտության կամ անմեղության փայլով, լսելիս նմանվում էր մեկի, որի համար կյանքն առհասարակ զվարճանք է, կամ մեկի, որը մտադիր չէ բաց թողնել հաճելի պահերից և ոչ մեկը, որոնք իր մեջ ամփոփում է կյանքը՝ չնայած դժվարություններին ու դժբախտություններին: Թեև չեմ կարծում, թե շատ տառապած լիներ, թեթև ճակատագիր շատերին է բաժին հասնում, հավանաբար հենց դա էլ օգնում էր նրան պահպանել այդ վստահելի և ժպտուն աչքերը: Աչքերը մոխրագույն էին, թվում էր՝ նկատում էին ամեն բան, ասես զննում էին ցանկացած նորը, նույնիսկ ամեն օր կրկնվող ցանկացած մանրուք՝ Պրինցիպե դե Վերգարայում գտնվող սրճարանն ու նրա մատուցողներին, իմ լուռ կեցվածքը: Նրա կզակին փոսիկ կար: Ինձ հիշեցնում էր մի ֆիլմի դրվագ, երբ դերասանուհին, ցուցամատով դիպչելով Ռոբերտ Միտչեմի կամ Գարի Գրանտի, կամ Քըրք Դուգլասի կզակին, լավ չեմ հիշում, բայց կարծեմ հարցնում էր, թե ինչպես էր նրանց հաջողվում այդպես մաքուր սափրել կզակի այդ մասը: Ես նույնպես ամեն առավոտ ուզում էի վեր կենալ իմ սեղանից, մոտենալ Դևերնեին ու նույն բանը հարցնել և իմ հերթին բթամատով կամ ցուցամատով թեթևակի դիպչել նրա կզակին: Նա միշտ մաքուր սափրված էր՝ ներառյալ կզակի փոսիկը: Նրանք ինձ շատ ավելի քիչ էին ուշադրություն դարձնում, քան ես՝ իրենց, անսահման քիչ, քան ես: Նախաճաշը պատվիրում էին ոտքի վրա, պատվերը ստանալուն պես տանում էին փողոցին նայող մեծ պատուհանի մոտ գտնվող իրենց սեղանը, մինչդեռ ես նստում էի ավելի խորքում: Գարնանն ու ամռանը բոլորս նստում էինք բաց պատշգամբում, իսկ մատուցողները պատվերները փոխանցում էին բաց պատուհանից, ահա թե ինչու այցելուները ստիպված էին լինում մի քանի անգամ վեր կենալ տեղից, անցնել սեղանների միջով և հետևաբար հաճախ հայտնվել իրար աչքի առաջ. այլ տարբերակ չկար: Թե՛ Դեսվերնը, թե՛ Լուիսան մեկ անգամ չէ, որ հայացքով հանդիպել են ինձ՝ զուտ հետաքրքրասիրությունից դրդված, առանց որևէ մտադրության և ոչ երբեք տևական: Նա երբեք ինձ չի նայել հետաքրքրված, պատժող հայացքով կամ մեծամտորեն, այլապես հակակրանք կառաջացներ, և կինը երբեք չի նայել ինձ կասկածանքով, ինքնամեծարանքով կամ քամահրանքով, դա պարզապես տհաճ կլիներ ինձ համար: Երկուսն էլ

ինձ դուր էին գալիս, բայց միասին: Ես նրանց նախանձով չէի նայում, բնավ, այլ թեթևացած, նայելիս համոզվում էի, որ իրական կյանքում կարող էր գոյություն ունենալ այն, ինչը, ըստ իս, կարելի էր անվանել կատարյալ զույգ: Ինձ հատկապես դուր էր գալիս, որ ոճի ու հագուկապի հարցում Լուիսան ամենևին նման չէր Դևերնեին: Այդքան կոկիկ հագնված տղամարդու կողքին ակնկալում էիր տեսնել նույնպիսի կնոջ՝ դասական ու էլեգանտ, չնայած պարտադիր չէր գրեթե միշտ տեսնել նրան կիսաշրջազգեստով ու բարձրակրունկներով, օրինակ՝ Սելինի հագուստով կամ աչքի զարնող, սակայն բարձրաճաշակ ականջօղերով ու ժամացույցներով: Փոխարենը հագնվում էր սպորտային կամ ինչ-որ անհասկանալի ոճով, որը մոդայիկ չէր, ինչ-որ անհասկանալի, ոչ առանձնահատուկ բան էր: Ամուսնու պես բարձրահասակ էր, թուխ, շատ մուգ շագանակագույն, գրեթե սև, կիսակարճ մազերով և շատ քիչ շպարով: Երբ տաբատ էր հագնում (երբեմն ջինս), ապա համադրում էր որևէ բաճկոնի, ցածրակրունկ կոշիկների կամ կեդերի հետ, իսկ կիսաշրջազգեստի դեպքում՝ միջին չափի բարձրակրունկների հետ առանց զիզի-բիզի բաների, գրեթե նրանցից, որոնցից կրում էին հիսունականների կանայք, իսկ ամռանը թեթև սանդալներ՝ ի ցույց դնելով հասակին համապատասխան ոտքերի փոքրիկ ու նուրբ մատները: Ես նրա վրա այդպես էլ զարդեղեն չտեսա, պայուսակները երկար կախված էին վրայից: Ամուսնու նման համակրելի ու զվարթ էր, և չնայած ծիծաղը պակաս հնչեղ էր, բայց և այնպես նույնքան թեթև էր ու թերևս ավելի ջերմ՝ ճերմակաթույր ատամներով, որոնք նրան մի տեսակ աղջկական տեսք էին հաղորդում. հավանաբար այդպես ծիծաղել էր չորս տարեկանից և այդպես ժպտում էր մինչ հիմա, կամ գուցե պատճառը կլոր թշիկներն էին: Թվում էր՝ այդ երկուսը սովորություն ունեին մինչև աշխատանքի գնալը փոքր երեխաներ ունեցող մյուս ընտանիքների պես առավոտյան վազքից հետո փոքր-ինչ հանգստանալ, մի պահ միայն իրենց համար, որպեսզի առօրյա տաղտուկը չկտրեր իրարից և ոգևորված շատախոսելուց: Ինքս ինձ հարց էի տալիս՝ ինչի՞ց էին խոսում կամ ի՞նչ էին պատմում իրար, այդքան ի՞նչ ունեին պատմելու, եթե քնում և արթնանում էին միասին, երբ գիտեին, թե իրենցից յուրաքանչյուրը ինչ է մտածում, ուր է գնում, նրանց զրույցից ինձ հասնում էին պատառիկներ կամ կցկտուր բառեր: Մի անգամ լսեցի, թե ինչպես կնոջն արքայադուստր անվանեց: Մի խոսքով, ես նրանց մաղթում էի լավագույնը, ինչպես պատմվածքի կամ ֆիլմի հերոսներին, որոնց մի մասնիկն ես դառնում հենց սկզբից՝ իմանալով, որ ինչ-որ վատ բան է պատահելու և լիովին փոխելու է նրանց կյանքը, այլապես ո՛չ վեպն էր լինելու, ո՛չ ֆիլմը: Իրական կյանքում, այնուամենայնիվ, պատճառ չունեի այդպես մտածելու և հուսով էի՝ ամեն առավոտ տեսնել նրանց այնպիսին, ինչպիսին կային, հուսով էի, որ երբևէ չէր գալու մի օր, երբ այլևս իրար ասելու ոչինչ չէին ունենալու, երբ նրանցից մեկի կամ երկուսի ձայնի մեջ հանդիմանություն և զայրույթ էր հնչելու, իսկ աչքերում՝ անտարբերություն, երբ մարելու էին իրար հանդեպ հետաքրքրությունն ու ուրախությունը և որ շտապելու էին բաժանվել իրարից: Կարճ ու համեստ ներկայացում, որը բարձրացնում էր տրամադրությունս մինչև խմբագրատուն մտնելս, որպեսզի նորից սկսեի ինքնամեծարման մոլուցքից տառապող ղեկավարիս և ձանձրալի հեղինակների դեմ իմ պայքարը: Երբ Լուիսան ու Դեսվերնը մի քանի օր բացակայում էին, կարոտում էի նրանց, և աշխատանքային օրս տխուր էր սկսվում: Որոշ չափով նրանց պարտական էի զգում, որովհետև իրենք էլ չիմանալով ու չձգտելով՝ ամեն օր օգնում էին ինձ՝ թույլ տալով երևակայել, թե ինչպիսին է նրանց կյանքը, որն ինձ այնպես անամպ էր թվում. ուրախ էի, որ չէի կարող մոտենալ և որևէ բան ճշտել՝ իրականում այդպե՞ս էր, թե՞ ոչ՝ չփշրելով վաղանցիկ հիացումս (ես իմ կյանքն ունեի, որն ամենևին էլ անամպ չէր, իրականում սրճարանից դուրս գալուն պես մոռանում էի նրանց մասին մինչև հաջորդ առավոտ, երբ ավտոբուսի մեջ անիծում էի աշխատանքս, որի պատճառով ստիպված էի լինում շուտ արթնանալ. դա սպանում էր ինձ): Հավանաբար կցանկանայի այդ ամենի դիմաց ինքս նման մի բան առաջարկել նրանց, բայց առիթ չստեղծվեց: Նրանք իմ կարիքը չունեին, հավանաբար ոչ մեկի կարիքը չունեին, ես գրեթե անտեսանելի մեկն էի, նրանց բախտավորության հետ կապ չունեցող մեկը: Միայն մի քանի անգամ հեռանալիս և կնոջը հրաժեշտի համբույր տալիս (Լուիսան երբեք նստած չէր պատասխանում նրա համբույրին, այլ ոտքի կանգնած) գլխով թեթև ողջունեց ինձ, ինչպես վիզը կձգեր և թեթևակի վեր բարձրացրած ձեռքով հրաժեշտ կտար մատուցողներին, կարծես ես նրանցից մեկն էի, միայն թե՝ կին մատուցող: Նրա ուշադիր կինը նույնպիսի ժեստ արեց, երբ ես էի դուրս գալիս (ինչպես միշտ, երբ ամուսինը գնում էր, իսկ կինը դեռ չէր գնացել), այն նույն երկու անգամը, երբ ամուսնու հետ էր: Սակայն երբ ցանկացա գլխի ավելի թեթև շարժումով պատասխանել նրանց, արդեն հասցրել էին հեռացնել հայացքները և չտեսան ինձ: Այնքան արագ եղավ այդ անցումը կամ այնպես սահուն:


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Ազգային գրադարանի ընթերցասրահները, 1960-ականներ Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել է 1919 թվականին՝ Երևանի Արական գիմնազիայի գրադարանի հիմքի վրա (այն, իր հերթին, բացվել էր 1832-ին): Խորհրդային տարիներին գրադարանը ընթերցանության կարևորագույն կենտրոններից մեկն էր։ Տարբեր տարիներին գրադարանի ընթերցողներ են եղել Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Պարույր Սևակը, Նաիրի Զարյանը, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Սերգեյ Մերգելյանը, Ջոն Կիրակոսյանը, Էդուարդ Ջրբաշյանը և շատ ուրիշներ: Այսօր օրական այցելուների թիվն անցնում է 900-ը, իսկ տարվա ընթացքում օգտվողներին տրվում է 1,5 մլն միավոր գրականություն:

Հայաստանի ազգային գրադարանի արխիվ

48

#8(59) 2019




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.