ԵՐԵՎԱՆ 54 | 2019

Page 1


Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն վայել մոտեցում

մարքեթինգ

հրատարակչություն

տպագրություն

պրոմո նյութեր


Տեսարան «Իշխան Նարեկ» պատկերապատումից, 1991թ.

Տ

իգրան Մեծի փառավոր Հայաստանի ժամանակներն էին։ Հռոմի ու Պարթևստանի հետ անդադար պայքար էր մղվում։ Իշխան Նարեկը հերոսաբար պաշտպանում էր հայրենիքը, և թշնամին միայն խաբեությամբ քաջարի հայորդուն գերեվարեց։ Բայց նույնիսկ գերությունը նրան չընկճեց։ Հռոմեացի ինքնավստահ, բարձրաստիճան պաշտոնյաները բերանները բացած նայում էին, թե ինչպես է գլադիատորի վերածված Նարեկն արենայի ավազների մեջ հերթով ծալում թշնամիներին ու կատաղած գազաններին։ Իսկ իշխանուհի Անահիտն այդ ժամանակ ղեկավարում էր ամրոցի պաշտպանությունը Հայաստանում… Սա իմ ու, հավանաբար, հազարավոր այլ հայերի տեսած առաջին կոմիքսն էր։ 91 թվականին, դեռ Սովետում լույս տեսած այս բարակ, բայց էպիկական պատումը գերում էր վառ գույներով, զորեղ հերոսներով ու կինոյական հերոսություններով։ Իսկը էպո՜ս… Կամ կոմիքս։ Ինչպես պարզվեց դեռ այն ժամանակ, այս ձևաչափը լավ էլ հարմարվում է հայկական նյութին՝ մնացածը պատմող/նկարողից է գալիս։ Դե, մի քիչ էլ ընթերցողից, իհարկե։ Բանն այն է, որ մեզանում վիզուալպատմողական այս արվեստը դեռ բազմաթիվ նախապաշարմունքներ պիտի հաղթահարի։ Միանգամից պատասխանենք դրանց: Ոչ, կոմիքսը տրիկոյով մկանուտ տղամարդկանց անվերջ պայքարը չէ արդարության համար։ Սուպերհերոսների մասին ենթաժանրը շատ զարգացած ու մասսայական է, բայց այն բնավ միակը չէ և, բացի այդ, դրանում էլ կան լուրջ, կարևոր աշխատանքներ։

Ոչ, կոմիքսը զուտ ամերիկյան մշակույթ չէ։ Ֆրանկոֆոն կոմիքսն ունի դարուկեսի պատմություն, ասիականն ապրում է իր առանձին կյանքով, ամերիկյանն էլ, բնականաբար, միայն մի տեսակի չի լինում։ Ոչ, կոմիքսը կարդալ չսիրողների համար չէ և, ոչ, կոմիքսները չեն դեբիլացնում։ Արևմուտքում պատկերապատումները կարդում են սովորական գրականության հետ զուգահեռ, բնավ պարտադիր չէ մեկը մյուսով փոխարինել։ Բացի այդ, լուրջ պատմությունը կարելի է պատմել պատկերների և տեքստի օգնությամբ, իսկ անբովանդակ շիլաշփոթը կարելի է քողարկել երկար բառերով։ Այո, կոմիքսներ Հայաստանում կան, քիչ, բայց կան։ Որովհետև կան նկարների օգնությամբ պատմություններ պատմելու ցանկությամբ ապրող մարդիկ։ Նրանք փնտրում են իրենց ոճը, մշակում են ձեռագիրը, կերտում են հերոսներ ու իրավիճակներ։ Տարիներ առաջ իշխան Նարեկի մասին դրամատիկ բլոքբասթերը կիսատ մնաց. երկրորդ հատորն այդպես էլ լույս չտեսավ, իմ նման հազարավոր երեխաներ չիմացան՝ ինչպես նրան հաջողվեց տուն հասնել (և հաջողվե՞ց ընդհանրապես)։ Նոր երկիր դարձանք, լույսն անջատվեց, խառնաշփոթ սկսվեց՝ էդքան էլ կոմիքսների ժամանակը չէր։ Հիմա ժամանակները փոխվել են, այլևս ոչինչ չի խանգարում, և նոր իշխան Նարեկները, հուսամ, կգտնեն իրենց պատկերապատողներին և իրենց ընթերցողներին։ Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ԿՈՄԻՔՍ

ՔԱՂԱՔ

04

Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների մտքի փայլատակումները, նոր նստավայրեր և այլն։

12

Ուսումնասիրություն Իններորդ արվեստը Հայաստանում Ովքեր են նկարում, գրում ու կարդում կոմիքսներ։

48

08

Ճամփորդություն Շարջա Ինչու արժե հանգիստն անցկացնել Շարջա էմիրությունում։

17

10

Երեխաների համար U!կոմիքս Ինչպես Ucom-ը որոշեց մանկական ամսագիր հրատարակել և դրանում ընդգրկել պատկերապատում:

Արվեստանոց Երևանյան պատկերապատումներ ԵՐԵՎԱՆի խնդրանքով 13 հեղինակներ կոմիքսներ են նկարել Երևանի մասին:

Իմ Երևան Նարեկ Մարգարյան. «Երևանը նման է Սուպերմենի Մետրոպոլիսին» Ինչ նմանություններ ունի ԱրմՔոմեդիի համահեղինակի Երևանն իր սիրելի կոմիքսների, մասնավորապես Սուպերմենի հարազատ քաղաքի հետ:

50

Գրողը տանի Կակաչների երգը Հատված Արփի Մաղաքյանի` տպագրության պատրաստվող երևանյան հեքիաթներից՝ Կարմիր Բլուրի մասին:

Շապիկ՝ Շամիրամ Խաչատրյան

44

Այնտեղ Լուրջ նկարներ Կարևոր կոմիքսներ, որտեղ չկան սուպերհերոսներ՝ իրանական հեղափոխության, Հոլոքոսթի և այլնի մասին:

Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Հասմիկ Պապիկյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ  #3(54) | 2019

Գլխավոր հովանավոր

2 3

#3(54) 2019

Համարը լույս է տեսել ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ

Համարի վրա աշխատել են՝ Լուսինե Ոսկանյան, Լենա Գևորգյան, Անի Յավրենց, Ամալի Խաչատրյան, Արփի Մաղաքյան, Արեգ Դավթյան, Կարինե Գրիգորյա Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Ուրվական, Ռեանիամանի, Յուքոմ, Մերի Մուն Նկարազարդումներ և կոմիքսներ՝ Հարություն Թումաղյան, Ռոման Մուրադով, Պանիկոմիկ Լաբ, Վրեժ Քասունի, Տիգրան Մանգասարյան, Տիգրան Առաքելայն, Էդգար Բաղդասարյան, Barc The Dog, Մարան Հրաչյան, Խորեն Մաթևոսյան, Ագատա Բադալյան, Շամիրամ Խաչատրյան, Սառա-Մարի Շաբոյան, Լևոն Գյուլխասյան, Յելինգ անիմացիոն ստուդիա Տառատեսակ Arek Armenian by Rosetta, Montserrat Arm հեղինակներ՝ Ջուլիետտա Ուլանովսկի, Վահան Հովհաննիսյան

«Քաղաքի ամսագիր» ՍՊԸ Տնօրեն՝ Արտավազդ Եղիազարյան

Հայաստանի Հանրապետություն, 0019, Երևան, Բաղրամյան 49/2 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com Առցանց՝ evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (44) 377 887 Էլ. փոստ՝ evnmag@gmail.com

51

Գրողը տանի «Զակո. խակ պտուղ» Ինչի մասին է նկարիչ, Հայաստանում պատկերապատման ժանրի առաջամարտիկ Տիգրան Մանգասարյանի նոր ստեղծագործությունը։

52

Արվեստ Ուրվական. օրագրային Երեք օր, ութսունից ավելի արտիստ, գրաֆիտիներ ու էլեկտրոնային երաժշտություն Մանկական երկաթուղում ու այլուր։

56

Արվեստ Քաղաք, արվեստ, ֆեստ Ինչպես անցավ և ինչեր իրենից հետո թողեց քաղաքին Երևանի առաջին ուրբան արտ ֆեստը։

60

Կադրերի բաժին (Գուցե) առաջին հայալեզու կոմիքսը, 1946 Մի քանի դրվագ հայալեզու կոմիքսների պատմությունից` Պոլսի հայ համայնքի անհավանական արխիվներից։

© 2011-2019 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: «ԵՐԵՎԱՆ» ապրանքային նշանի իրավատեր է հանդիսանում Արտավազդ Եղիազարյանը: Համարը տպագրության է հանձնվել՝ 07.05.2019

Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1

Տպաքանակ՝ 4000 օրինակ

Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: facebook.com/ YerevanCityMagazine

instagram.com/ evnmag

Ամսագրի նյութերը վերատպվում են միան իրավատիրոջ գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: «​ ԵՐԵՎԱՆ» ամսագրի ստեղծման գաղափարը պատկանում է «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:


Felix // Between Cycles

The Works of Felix Eghiazarian The Unseen/Posthumous Unseen/Posthumous Works of Felix Eghiazarian nd rd

June June 22nd,, 2019-June 2019-June 23 23rd,, 2019 2019 Saryan Saryan Museum, Museum,nd33 Martiros Martiros Saryan Saryan Street, Street, 4th 4th Floor Floor Opening, 2019 6pm-8pm 6pm-8pm Opening, June June 22nd,, 2019 Performance Performance by by Alex Alex Baboian Baboian & & Armen Armen Hyusnunts Hyusnunts Never-before seen works by renown artist Felix Eghiazarian will Never-before worksMuseum. by renown Felixand Eghiazarian be on exhibit seen at Saryan Seeartist abstract figurativewill be on exhibit at Saryan Museum. See abstract and figurative works that explore themes of reunion, loss, sexuality and the space works that explore themes of reunion, loss, sexuality the space between life and death in an exhibition displaying theand artist’s latest between life to and exhibition displaying the artist’s works prior hisdeath deathininan2014. Five years later, this exhibitlatest works hisfinal death in 2014. this exhibit brings prior to lifetothe works of an Five artistyears who later, committed his life to bringsatotrue lifeart theworker. final works of an artist committed his life to being His works often who breached the boundaries being true mode art worker. Hisoften workstaking oftenon breached of the ausual of style, themesthe thatboundaries recur years of theand usual mode ofthem style,over often takingwithout on themes years apart revisiting decades the that senserecur of having andbut revisiting them over decades without the sense or of an having aapart period, more of a developed thought, an epiphany aunderstanding. period, but more of a developed thought, an epiphany or an understanding.

This rare art show is complimented by a series of Felix This rare art show complimented byreflect a serieshisofmastery Felix and Eghiazarian’s mixedis media works that Eghiazarian’sin mixed worksmedia that reflect mastery authenticity craft. media His mixed pieces,hismade withand a authenticity in craft. His mixed media pieces, made with a pinwheel printing press and traditional color mediums, take pinwheel printing pressthat andoffers traditional color mediums, the still life to a height a living universal depthtake and a the still life to a height that offers a living universal depth and a magnitude with the immediacy and ephemerality of experiments magnitude with the immediacygraphic and ephemerality of combinations. experiments incorporating screen-printing, and painting incorporating screen-printing, graphic painting combinations. Enter this exhibition and experience theand push and pull between Enter this exhibition and experience the push and pull between the cycles of art and time. the cycles of art and time.


ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը

Զրից

Նոր նստավայր

Հին բիզնեսների, հեղափոխության, սրճարանի կապիկի և այլնի մասին պատմում են երևանցի տաքսիստները։

Hugo | Պուշկինի 3/1

Նոր ռեստորանի այցեքարտը Երևանի համար չտեսնված սթիմ-փանքոտ ինտերիերն է: Բայց դե խոհանոցին էլ այստեղ լուրջ են վերաբերվում: Ռուսաստանցի շեֆ-խոհարարը մի քանի տարի աշխատել է Հոնկոնգում և հիմա Երևանում առաջարկում է ամենատարբեր ոճերի էկլեկտին խոհանոց: Ընտրությունը, համենայն դեպս, մեծ է: Hugo-ն հարմար է նաև խմելու համար, երբեմն լինում է կենդանի երաժշտություն և այլ միջոցառումներ (օրինակ՝ վարպետաց դաս բարմենների համար):

***

Դե, ինչ ճիշտ ա՝ ճիշտ ա. սաղ կյանքս հաստատ տաքսի չեմ քշել: Կիևյանում ավտոմասերի խանութ ունեի։ 90-ականներից սկսած էդ բիզնեսն էի անում, ու ամեն ինչ շատ էլ լավ էր, մինչև 2008 թիվը։ Էդ ժամանակ ջղայնացա՝ փակեցի սաղ։ Մի անգամ 95 թվին մի հատ գենեռալ եկավ, ասեց՝ զապչաստ ա պետք։ Ասում եմ՝ ի՞նչ մեքենայի համար, ասում ա՝ տո եսի՜մ, սև ջիպ ա։

***

Մոստի մոտ էն թվերին Զանգու ռեստորան կար, կհիշե՞ս, կենդանիներ բաներ կային մեջը, լավ տեղ էր։ Էդ կապիկներից մեկին ես եմ Դուբայից բերել իրանց համար։ Գիտե՞ս ինչ պատմությո՜ւն էր, էդ ի՜նչ համերգներ էր տալիս ինքնաթիռում, հազիվ մի կերպ բերեցի։ Մեկ էլ հոտն էր ահավոր՝ հենց հասանք Երևան, իրա վանդակով տարա մի հատ մոյկա, շլանգով լավ լվացի, թե չէ անտանելի էր։

Indian Mehak Restaurant & Bar | Կորյունի 10

Եթե Երևանում մեծանում է հնդկական համայնքը, ապա պետք է շատանան նաև հնդկական նստավայրերը: Ահավասիկ, Indian Mehak-ը, որը ձևափոխվել ու վերաբացվել է այս տարի: Ավանդական հնդկական խոհանոցի սիրահարները կգտնեն իրենց հետաքրքրող ամեն բան, այդ թվում՝ լանչ մենյու: Հաշվի առնելով հնդկական խոհանոցի յուրահատկությունները (մասնավորապես, շատ կծու լինելը)՝ ռեստորանում պատրաստ են փոփոխելու համեմունքների քանակը՝ ըստ պահանջի:

Rooby Cafe Cascade | Թամանյան 6

***

Կյանքումս մատուցող չէի աշխատի, չեմ կարա իմ վրա էդ պատկերացնեմ։ Մի տեսակ ա, էլի։

Կասկադի նորաբաց սրճարանն առաջարկում է եվրոպական խոհանոց, ինչպես նաև հատկապես աչքի է ընկնում կոկտեյլների լայն տեսականիով. թեթև, ամառային, զովացուցիչ, այդ թվում թե՛ դասական կոկտեյլների թվիսթեր՝ օրինակ վարդի, կոկոսի և նռան մոխիտոներ, և թե՛ հեղինակային։ Իր համով և տեսքով առանձնանում է Rooby Spritz-ը՝ զարդարված քաղցր բամբակով։ Մենյուի մյուս առանձնահատկությունը շամպայնի մեծ տեսականին է, այդ թվում Rooby ապրանքանիշով 3 շամպայն՝ չոր, կիսաչոր և վարդագույն։

***

Ամեն ինչ նորմալ ա, ու եթե հեղափոխություն անողների մեջ մարդ կա, որ կաշառքի համար գործ են բացում, շատ էլ լավ ա, վատ կլիներ, եթե ինքը կաշառք վերցներ, բայց գործ չբացեին, ոնց որ սրանից առաջ էր։

***

Հա, լավ ա, որ հեղափոխությունը եղավ, բայց մարդկանց գլուխները փոխվա՞ն որ էս մի տարում: Իմ աչքին՝ էդքան էլ չէ։ Մինչև գլուխները չհեղափոխվեն, էս հեղափոխությունը տեղ չի հասնի, խոսքս հիշի։ Բայց դե ո՞վ էր խոստացել, որ հեշտ ա լինելու։ Օ՜ֆֆ

4 5

#3(54) 2019

Kond House. Ուրիշ տեղ | Լեո 46

Դե այս տարի ավելի մեծ բաց խոհանոց, երբ միսը կշռում են ու տալիս են ըստ քո ցանկության։ Նոր հատակներ, տանիքներ, թարմացված լույսեր, թարմացված պատի նկարներ, որը street art փառատոնի, մի խոսքով Սիրյոգի yerevan tropicsi գործերն են։


Ինչ անել Charles Aznavour 95

Մայիսի 26, Մարզահամերգային համալիր Աշխարհի ամենաՇառլը հեռացավ մեզանից անցյալ տարի, բայց մեզ մնացին իր հարյուրավոր երգերը: Այս տարի՝ առաջին անգամ շանսոնյեի մահից հետո, նրա երգերը կկատարվեն իր հիշատակին: Ազնավուրի 95-ամյակին նվիրված համերգին ելույթ կունենան հայ և ֆրանսիացի կատարողներ, նրանց թվում Պատրիկ Ֆիորին ու Էլեն Սեգարան: Լսե՛նք, հիշե՛նք, կարոտե՛նք:

Հայաստան-Լիխտենշտեյն

Հունիսի 8, Հանրապետական մարզադաշտ Քանի որ Լիխտենշտեյնը աշխարհի ամենափոքր պետություններից է և աշխարհի ամենաթույլ ֆուտբոլային հավաքականներից մեկի հայրենիքը, մենք վերջապես ռեալ շանսեր ունենք տեսնելու, թե ինչպես են հայ ֆուտբոլիստները քերում գոնե այս երեք միավորը (թեև Եվրո-2020-ի եզրափակիչ փուլ անցնելու հնարավորություններն արդեն շատ փոքր են)։ Մխիթարյանն ու մյուսները պետք է որ ջանք ու եռանդ չխնայեն։

Armenia Art Fair

Հունիսի 1-3, Yerevan Expo կենտրոն Մեկ տարի առաջ մեկնարկած խոշորագույն հայկական արտ-տոնավաճառը վերադառնում է։ Երեք օր տևող բացառիկ միջոցառումը նորից կկայանա Yerevan Expo կենտրոնում, որտեղ մի հարկի տակ կհավաքի մի քանի տասնյակ արվեստագետների և ցուցասրահների լավագույն աշխատանքները մի շարք երկրներից։ Գումարած դրան՝ քննարկումներ, դասախոսություններ և այլ միջոցառումներ։

Նոր գիրք Վարդան Գրիգորյան «Մանյա այրք», Անտարես

«Անտարեսը» շարունակում է վերատպել կարևոր հայկական պատմավեպերը: Այս անգամ հերթը հասել է Վարդան Գրիգորյանի «Մանյա այրք» գրքին, որն առաջին անգամ լույս է տեսել 1988 թվականին և դարձել պատմավիպասանի վերջին գործը: Հայոց պատմության բախտորոշ շրջաններից մեկի՝ քրիստոնեության ընդունման ժամանակաշրջանի վերաբերյալ առասպելների, սրբերի վկայությունների ու վարքերի տեսքով պահպանված սուղ նյութի հիման վրա գրողը փորձել է ստեղծել ժամանակի իրական պատկերը:

ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ «ՉԻՆԱԿԱՆ ՊԱՏ», Ակտուալ արվեստ

Նոր արձակագիր, որի մասին դեռ շատ կխոսեն գրական (և ոչ միայն) շրջանակներում։ Նորայրի դեբյուտային գրքում հավաքված են պատմվածքներ, որտեղ գլխավոր հերոսն ինքն ու իր շրջապատն են՝ ֆուտբոլ խաղացող ընկերները, գարեջուրն ու սուրճը մշտապես ծխախոտով զուգակցող ջահելները, Դինջեր ու Մեսչյան լսողները, Պաչյանի շնորհանդեսներին գնացողները ու Մաթևոսյանի հետ (երազներում) ծխողները։ Հատկապես Ներկած քուչի մասին վիպակը երկար կհիշեք (ու գուցե երազեք, որ մի օր ձեր թաղն անմահացնող մի գրող էլ ծնվի վերջապես):

Սյունե Սևադա «Կախվածություն», Էջ

Հայկական Ֆեյսբուքի ամենակարդացվող ու լայքվող մարդկանցից մեկը՝ լրագրող Սյունե Սևադան, նորաստեղծ «Էջ» հրատարակչության օգնությամբ ներկայացրել է իր առաջին գիրքը։ «Կախվածությունը» պատմվածքների ժողովածու է: Ինչպես պատմում է հեղինակը իր էջում, դրանք ընտրվել են գրված 194 աշխատանքից և թվով (24) հավասար են գրողի տարիքին։ Սևադայի հերոսները սովորաբար մեզ շրջապատող սովորական մարդիկ են՝ իրենց անսովոր, պայծառ պատմություններով։ Դրանցից շատերը, ի դեպ, կարելի էր կարդալ գրքից դուրս՝ «Գրանիշում» և այլ գրական տեղերում։

ԱՐՓԻ ՄԱՂԱՔՅԱՆ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ»,

Ինչպե՞ս պատմել երեխաներին Երևանի մասին: Կարելի է բացել Վիքիպեդիան, կարելի է զբոսնել ու զբոսավարի պես ներկայացնել, կարելի է սկսել «Երևանյան հեքիաթներից»: Լրագրող, ռեժիսոր Արփի Մաղաքյանի գրքում զետեղված է ութ հեքիաթ, որոնց հիմքում իրական պատմություններ են (թեպետ որոշ կերպարներ և իրադարձություններ մտացածին են)։ Գիրքը, սակայն, խիստ տարիքային սահմանափակում չունի և նախատեսված է բոլոր այն մարդկանց համար, որոնք հուշեր ունեն Երևան քաղաքի հետ կապված, սիրում են Երևանը կամ ուզում են ավելի լավ ճանաչել այն։

Աննա Իսաբեկյան «Փիսոն վատ երազ է տեսնում»

Նկարչուհի Աննա Իսաբեկյանի մանկական շարքի առաջին գրքի (նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար) հերոսը՝ Փիսոն, կանցնի տարբեր արկածների և իրավիճակների միջով, կսովորի վարել առողջ ապրելակերպ, լինել ինքնուրույն, խելամիտ և բարի: Ժամանակ առ ժամանակ գրքում հայտնվելու են այլ կերպարներ ևս՝ նպաստելով Փիսոյի ընտանեկան կյանքի և առօրյայի նկարագրմանը։




ՔԱՂԱՔԱՄԵՋ Ճամփորդություն

Շարջա

Որտե՞ղ անցկացնել հանգիստը, եթե ուզում ես ծով ու արև, բայց նաև նոր տպավորություններ: Հայաստանում նոր գրավիչ տարբերակ է ի հայտ եկել՝ Շարջա, որտեղ կարելի է հասնել ուղիղ՝ Air Arabia ավիաընկերության չվերթով: Պատմում ենք ԱՄԷ-ի այս էմիրության առանձնահատկությունների մասին:

→ Al Bait հյուրանոցը

Որտեղ է Շարջան և ինչպես այնտեղ հասնել

Արաբական Միացյալ Էմիրությունները կազմող յոթ էմիրություններից մեկը (տարածքով երրորդը Դուբայից և Աբու-Դաբիից հետո) գտնվում է երկրի հյուսիս-արևմուտքում: Շարջան միակ էմիրությունն է, որ մուտք ունի ինչպես Պարսից, այնպես էլ Օմանի ծոց: Երևանից Շարջա կարելի է հասնել ուղիղ չվերթներով, որոնք կազմակերպում է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ ավիափոխադրող «էյր Արաբիան»:

Հյուրանոցներ

Ծովային հանգիստը կարելի է անցկացնել էմիրության երկու հակառակ կողմերում՝ դրա համար կան բոլոր հարմարությունները: Օմանի ծոցի ափին, օրինակ, ուշադրության է արժանի Oceanic Khorfakkan Resort & Spa հյուրանոցը, որն ունի ուղիղ ելք դեպի ծով, լողավազաններ, սպա և մնացած ամեն ինչ: Այդ ամենը, բայց ավելի մեծ ծավալներով, հասանելի է Sheraton Beach Sharjah Hotel and Spa-ն՝ Պարսից ծոցի ափին: Մեկ այլ յուրահատուկ բարձրորակ հյուրանոց է Kalba Fisher Resort-ը. պահպանվող կղզյակում տեղակայված luxury վրանները, որտեղ կարելի է համատեղել հանգիստը և վայրի բնության հետ շփումը:

↑ Լույսի ամենամյա փառատոնը

8 9

#3(54) 2019


Luxury դասի սիրահարների համար իդեալական կլինի Շարջայի հին քաղաքի պատմական շենքերից մեկում տեղակայված Al Bait հյուրանոցը, որն ինքնին թանգարանային տարածք է հիշեցնում: Հյուրանոցի տարածքում գտնվում է, օրինակ, բացառիկ «օդափոխման» աշտարակը, որի օգնությամբ նախորդ դարերում արաբները հովացնում էին իրենց շոգ կացարանները:

Արվեստ և պատմություն

Al Bait-ը գտնվում է էմիրության համանուն մայրաքաղաքի պատմական թաղամասում (Շարջայի սիրտը)՝ վեր սլացող երկնաքերների մեջ մի սպիտակապատ ցածրահարկ, նեղ փողոցներով կտոր, որտեղ ժամանակը կարծես կանգ է առել: Այստեղ, օրինակ, կարելի է տեսնել Շարջայի ամենահին հրապարակ-շուկան և այցելել տեղի պատմության թանգարանը: Հին քաղաքի վերականգնման աշխատանքները դեռ շարունակվում են և սպասվում է, որ մոտ ապագայում այն կընդգրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող հուշարձանների ցանկում: Քաղաքում ամենագրավիչ իրադարձություններից է Լույսի ամենամյա փառատոնը, որի ընթացքում Շարջայի գլխավոր շինությունները (համալսարանը, Ալ Նուռ մզկիթը և այլն) թվային մափինգի օգնությամբ պատվում են պայծառ լույսերով: Իսկ ժամանակակից արվեստի սիրահարների պարտադիր այցերի ցուցակում ներառված է The Rain Room նախագիծը: Հատուկ այս ինստալացիայի համար կառուցված շենքում հանդիսատեսը հայտնվում է մեծ կիսամութ տարածքում, որտեղ տանիքից… անձրև է թափվում: Մինչ ջրի տակ խուլ, դմբրացնող երաժշտության ներքո պարում են հատուկ պարողները, հանդիսատեսը դանդաղ քայլելով մտնում է ջրի տակ և չի թրջվում. The Rain Room-ը պերֆորմանսի, պարի և նորագույն տեխնոլոգիաների անմոռանալի խառնուրդ է:

↑ Երեկոյան ժամանց անապատում

→ Շարջայի պատմական կենտրոնը

↓ Էմիրության բազմաթիվ թանգարաններից մեկում

Էքստրիմ

Մլեյհա անապատում մեկ օրվա ընթացքում կարելի է ուսումնասիրել հնագիտական պեղումները և դրանց շուրջ կառուցված հատուկ կենտրոնը, սաֆարի անցկացնել անապատի գեղեցկագույն ավազներում, երեկոյան ճաշել բեդվինների ավանդույթներով, ապա նաև նայել աստղերին հատուկ բերված աստղադիտակներով: Կա նաև հնարավորություն գիշերելու վրաններում: Անապատը, պարզվում է, կարող է լինել հյուրընկալ:

Երեխաների համար

Շարջայում կան բազմաթիվ տարբերակներ երեխաներին զբաղեցնելու համար: Ամենայուրահատուկը, թերևս, Թռչունների շոուն է: Հին պորտուգալական ամրոցի հարևանությամբ գործող այս կենտրոնում ոչ միայն պահպանում ու խնամում են տարատեսակ փոքր և մեծ թռչուններին (բվեր, բազեներ, արծիվներ), այլև շաբաթը մի քանի անգամ շոուներ կազմակերպում հանդիսատեսի համար: Տեղական կենդանաբանական այգին չափերով չի զարմացնում, փոխարենը գրավում է կազմակերպմամբ և եղած կենդանիներին (դրանց մեջ գլխավոր աստղն անկասկած արաբական հովազն է) ու սողուններին մոտիկից տեսնելու հնարավորությամբ: Իսկ ահա քաղաքի կենտրոնում գտնվող Խալիդ լճի մի կղզյակում կարելի է մոտիկից տեսնել զանազան գույնզգույն թիթեռների. այս կենտրոնը լճի զարդերից մեկն է նաև ճարտարապետական տեսանկյունից:

Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Երեխաների համար

U!կոմիքս

2018 թվականին ԵՐԵՎԱՆի թիմն ու Ucom-ը, որոնք ջերմորեն համագործակցում են 2013 թվականից, որոշեցին բոլորովին մի նոր նախագիծ իրագործել: Արդյունքում ծնվեց U!հու՜ մանկական հանդեսը: Նորաստեղծ հրատարակության առանձնահատկություններից մեկը շարունակական պատկերապատումն է:

U!հո՜ւն գերում է առաջին հայացքից: Այն ուզում ես բռնել ձեռքում, ուսումնասիրել շապիկի ամեն մի միլիմետրը, հետո նույնն անել բոլոր էջերի հետ, նույնիսկ եթե չես մտնում թիրախային խմբի մեջ (7-12 տարեկան երեխաներ): Նայեք այս ժպտերես Աղվեսին և նրա ընկեր Ռոբոտին՝ ինչպե՞ս կարելի է չհալվել: Այս երկու կերպարները կուղեկցեն պատանի ընթերցողին մեզ շրջապատող աշխարհի ամենահավես վայրերով: Մի տեղ կարելի է տեսնել, թե ինչպիսին է տիեզերքը, ու հրթիռ կտրելպատրաստել, մյուս էջում տեսնում ես, թե ինչպես է պատրաստվում ավտոմեքենան, հետո ծանոթանում ճարտարապետի ու կենդանաբույժի մասնագիտություններին, զա-

10 11

#3(54) 2019

ռով խաղ խաղում Երևանի նկարազարդ փողոցներում, և այլն, և այլն: U!հո՜ւի ստեղծման մեջ ներգրավվել են, չենք չափազանցնի, Հայոց լեռնաշխարհում աշխատող ամենաթույն մանկական նկարազարդողները: Թերթում ես և ուզում ես բացականչել՝ «Յուհո՜ւ...»: Եվ որպես այս ամբողջ հրաշքի եզրափակում՝ U!հո՜ւն առաջարկում է իր ընթերցողներին ոչ այլ ինչ, քան պատկերապատում: Կարող է թվալ, թե երեք բացվածքը մեծ բան չէ, բայց կոմիքսները միշտ չեն լույս տեսնում հատորներով, պատմականորեն դրանք եղել են շարունակական սերիալներ՝ թեմատիկ ամսագրերում: Ահա այդպես նաև «Արմաթի» պատմությունն առաջին համարում միայն թափ է հավաքում:


***

Պատմության գլխավոր հերոսները երկրորդ դասարանցի ընկերներ են՝ Նարեկը, Անին ու Վահագը: Նարեկի ավագ եղբայրն էլ աշխատում է դպրոցի Արմաթ լաբորատորիայում: Եվ ահա, Անիի վրա տպավորություն գործելու համար, Նարեկը մի օր ընկերուհուն հրավիրում է եղբոր լաբորատորիա: Նրանց միանում են Վահագն ու դպրոցի բակում ապրող սև շնիկը: Խառնաշփոթի մեջ ընկերները պատահաբար միացնում են լաբորատորիայում տեղադրված սարքերից մեկը և շնիկն անհետանում է: Ինչպես պարզվում է՝ դա փորձարարական ժամանակի մեքենա էր և հիմա շնիկին գտնելու համար ընկերները պետք է ուղևորվեն դեպի մեր թվարկությունից առաջ ութերորդ դար, երբ Երևանի տեղում կառուցվում էր Էրեբունի ամրոցը… Շարունակությունը կբացահայտվի հաջորդ թողարկումներով: Թե ուր կհասնեն պատանի հերոսները, դեռ հեղինակներն էլ չգիտեն, բայց հաստատ կլանող պատմություն կլինի:

***

Կոմիքսի նկարզարդողն ու համահեղինակը Շամիրամ Խաչատրյանն է՝ նոր սերնդի պատկերապատողների մեջ ամենաակտիվներից մեկը: Նա հասցրել է դասավանդել Թումոյում, սովորել կոմիքսագրության սրբավայր Անգուլեմում և վերադարձից հետո բացել պատկերապատման սեփական ստուդիան Երևանում: Ավելին, Շամիրամի հետ U!հո՜ւի կոմիքսի քննարկումների ժամանակ ծնվեց թեմատիկ ԵՐԵՎԱՆի տպագրության գաղափարը: Իսկ ահա Ucom-ի համար մանկական հանդեսում պատկերապատում ներառելն ուներ մի քանի նպատակ: Նախ, հայաստանյան շուկայի համար նորարար U!հո՜ւի էջերին արդեն իսկ տրամաբանական էր այս ձևաչափի օգտագործումը: Բացի այդ, «Արմաթը» ոչ միայն պարզապես զվարճալի պատմություն է, այլ զվարճալի լեզվով կարևոր բաների մասին խոսելու հնարավորություն: Դա էլ U!հո՜ւին հատուկ տարր է՝ երեխաներին հասկանալի լեզվով

խոսել կարևորի մասին: Այդպես, հասկանալի է դառնում, որ գիտությունը հավես է՝ գլխավոր հերոսի համար հեղինակություն հանդիսացող եղբայրը կարծես մի ուրիշ աշխարհից լինի և սիրելի աղջկան զարմացնելու համար Նարեկը կանչում է նրան լաբորատորիա: Բայց ահա տեսնում ենք, որ գիտությունը, ինչպես ամեն բան կյանքում, պահանջում է պատասխանատու վերաբերմունք: Ճիշտ է, եթե բոլորը լինեին զգոն և պատասխանատու, չէին լինի արկածները…

***

Մի խոսքով, նախանձեք ձեր երեխաներին՝ նրանք ունեն սեփական ֆանտաստիկ հանդեսը և այդ հանդեսում՝ սեփական ֆանտաստիկ (բառի տարբեր իմաստներով) արկածային կոմիքսը: Եվ մի մոռացեք, որ երկրորդ համարը (և «Արմաթի» երկրորդ մասը) լույս կտեսնի ամռանը:

Արեգ Դավթյան U!հու՜


ԿՈՄԻՔՍ Ուսումնասիրություն

ԻՆՆԵՐՈՐԴ ԱՐՎԵՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Երբ 90-ականներին Տիգրան Մանգասարյանը և Վարդան Զաքարյանը ստեղծում էին առաջին կոմիքսները, դժվար էր հավատալ արվեստի այդ ճյուղի հաջողությանը Հայաստանում: Այսօր գործում են տասնյակ արտիստներ, Drink and Draw-ի 172-րդ հավաքն է անցկացվում, իսկ Անգուլեմի հեղինակավոր փառատոնը տարիներ շարունակ առանց հայաստանցի մասնակցի չի անցնում: Ու թեև հանրապետությունում պատկերապատման ոսկե դարաշրջանը դեռևս առջևում է, արվեստագետների և ֆաների մի կայուն զանգված աշխատում է 9-րդ արվեստն իր արժանի կարգավիճակին հասցնելու համար:

ՀԱՅՈՑ պատկերապատումների համառոտ պատմություն Առաջին հայկական ամբողջական կոմիքսը՝ Վարդան Զաքարյանի «Իշխան Նարեկը», լույս տեսավ 1991 թվականին: Հայ արվեստագետների առաջին կոմիքսներն այսօր շատերը կհամարեն պարզունակ, սակայն լրագրող և կոմիքսի սցենարիստ Հայկ Վարդանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ այն ժամանակ ոչ ոք նրանց համար վարպետության դասեր չէր անցկացնում և արտիստները ստիպված նկարում էին բնազդով՝ առանց որևէ փորձի: Այնուհանդերձ, չնայած երիտասարդ պատմությանը՝ հայկական պատկերապատումն ունի առանձնահատկություններ, այդ թվում՝ եզրաբանությունը, իլյուստրատիվ դպրոցի ազդեցությունը և այլն: Շատ հարցեր դեռ շտկման կարիք ունեն. «Հայկական կոմիքսների թերություններից է լեթըրինգը, այսինքն՝ տառատեսակի մշակումը, ինչը շատ կարևոր է նկարված պատմություններում։ Դրանք պետք է ներդաշնակ լինեն պատկերի հետ, բայց այստեղ հաճախ դա անտեսվում է»: Ավելի լուրջ խնդիրներից է տարրական ֆինանսավորման և մարքեթինգի բացակայությունը: Բացի այդ, Հայաստանում պաշտոնապես ընդամենը մեկ հրատարակչություն՝ HYPictures-ն է կոմիքսներ տպագրում:

12 13

#3(54) 2019


Հայ սուպերհերոսը թռչում է Երգիծաբան Նարեկ Մարգարյանը կոմիքսներով սկսվել է հետաքրքրվել մանկուց, երբ ընտանիքի հետ ճամփորդում էր Լեհաստանում։ Ասում է, որ իրեն առաջին հերթին գրավեցին տպավորիչ նկարազարդումները։ «Մինչև էդ կոմիքսին ամենամոտ բանը, որ տեսել էի, «Մուրզիլկա» ամսագիրն էր, իսկ սրանք արդեն պատմություններ էին սուպերհերոսների մասին՝ Բեթմեն, Սպայդերմեն, որոնց մասին չէի էլ լսել»։ Ժամանակին Նարեկը զբաղվել է նաև կոմիքսների ներմուծմամբ. «Դա ինձ համար էքսպերիմենտ էր՝ արդյոք հնարավոր կլինի՞ Հայաստանում հենց կոմիքս-սթոր բացել. համոզվեցի, որ չէ։ Ամբողջ աշխարհում է դա մահացող բիզնես»: Նարեկը իր պատկերացումներն ունի հայկական սուպերհերոսի մասին: Նա համոզված է՝ եթե լուրջ մոտեցում ցուցաբերվի, ի վերջո, կստեղծվի մի սուպերհերոս, որ Հայաստանինը լինի, այլ ոչ թե ամերիկյան կերպարների նմանակումը. «Հայ սուպերհերոսը պետք է լինի Սասունցի Դավթի նման ուժեղ: Նա պետք է անարդարության դեմ պայքարի. դա բոլորիս մոտ ճիշտ հույզերի վրա կխաղա, որովհետև ամենքս էլ բախվել ենք անարդարության: Շատ հարմար կլինի հերոսի համար, եթե թռչի ու մեր փողոցների խցանումներում չհայտնվի հանկարծ: Հայ հերոսը Բրյուս Ուեյնի կամ Թոնի Սթարքի նման շքեղ կյանք վարող միլիոնատեր չի լինի. նա պետք է ժողովրդից լինի, էլի», — ասում է Նարեկը:

→ «Ալեքս. հարձակում վերևից» ↓ Հայկական թեմայով մի շարք կոմիքսներից մեկը՝ Նեմեսիս օպերացիայի մասին

↓ Հայազգի եգիպտացի Ալեքսանդր Սարուխանի աշխատանքներից մեկը


ԿՈՄԻՔՍ Ուսումնասիրություն

Հայերին սուպերհերոսներ պետք չեն Հայկական պատկերապատումների արվեստի առաջամարտիկներից մեկը՝ նկարիչ Տիգրան Մանգասարյանը, հավատացած է, որ սուպերհերոսների պատմությունները կշարունակեն գերել մարդկանց. «Սրանք ոչ միայն մտածող հերոսներ են, այլև հանուն արդարության պայքարող մարտիկներ: Նրանք ամենամեծ ժողովրդականությունն են վայելում: Սակայն չեմ կարծում, թե հայկական սուպերհերոս կլինի: Մենք ունենք մեկ սուպերհերոս՝ Սասունցի Դավիթը: Եղել են Տորք Անգեղը, Մեծ Մհերը, բայց շատ վաղուց: Անցնելով ծանր պատմության միջով՝ մենք մեր մեջ չենք ստեղծել սուպերհերոս: Հայերը շատ աբստրակտ մտածելակերպ ունեն: Ամերիկյան մտածողությունը չէ: Մենք ցինիկ ենք. մեզ այդ սուպերհերոսները պետք չեն: Սուպերհերոսները մեզ համար ծիծաղելի են»: Հետաքրքրությունը կոմիքսների նկատմամբ Մանգասարյանի մոտ առաջացավ 90-ականների սկզբին, երբ նվեր ստացավ ֆրանսիական «Սպիղո» ամսագրի օրինակ, որտեղ առաջին անգամ տեսավ լուրջ, մեծահասակների համար նախատեսված կոմիքսներ: «Ես ու ընկերս որոշեցինք դրա մեջ խորանալ: Մի 16 էջանոց թերթ ստեղծեցինք, կոչվում էր «Սև-սպիտակ»: Լույս տեսավ 4 համար՝ ահագին շատ, որպեսզի համոզվեինք, որ շուկա այստեղ չկա», — հիշում է նկարիչը: Մանգասարյանը, այնուամենայնիվ, որոշեց մնալ ոլորտում: 90-ականների ճգնաժամային տարիների կոմիքսների գլխավոր գործատուն արտասահմանյան իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններն էին, որոնք իրենց ծրագրերը գովազդելու համար կոմիքսներ էին պատվիրում: Քրիստոնության ընդունման 1700-ամյա տարեդարձին ընդառաջ ստեղծվեց առաջին խոշոր գիրքը՝ Գարեգին Առաջին կաթողիկոսի պատվերով: Գրիգոր Լուսավորչի կյանքի մասին պատմող կոմիքսը տպվեց 5000 օրինակով, ինչն այն տարիների համար աննախադեպ էր: Հետագայում Մանգասարյանը պատմություններ նվիրեց Հայոց ցեղասպանության 90-ամյակին և Ավրորա Մարդիգանյանի կյանքին: Մանգասարյանի և Ֆրանսիացի արվեստագետների համագործակցությամբ 2008 թվականին Հայաստանում ստեղծվեց պատկերապատումների առաջին փառատոնը: Այն ապրեց մինչև 2012 թվականը: Ներկայումս կոմիքսները փառատոնային ձևաչափով ներկայացնում են միայն «ՌեԱնիմանիայի» շրջանակներում:

Անիմացիան և պատկերապատումները քայլում են միասին Հայկական պատկերապատումն ավելի մատչելի ներկայացնելու հարցում առանձնահատուկ դեր ունի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման միջազգային փառատոնը: Փառատոնի տնօրեն Վրեժ Քասունու դիտարկմամբ՝ անիմացիան և կոմիքսները փոխլրացնում են իրար ու համարում է, որ իրար հետ գործելը ճիշտ է. «Եթե պատկերապատման արտիստների հետաքրքրությունը չլիներ և փառատոնի դադարեցումը չլիներ, «Ռեանիմանիան» էդպիսի քայլի չէր դիմի: Ես տեսնում էի աշխուժություն ոլորտում, և դա ինձ հետաքրքրում էր: Այո՛, իրենք կարող էին ցուցահանդեսներ անել, բայց միջազգային մասնագետների ուշադրությունը հրավիրելու համար հարկ համարեցի, որ փառատոնի շրջանակներում լինի, մինչև որ պատկերապատումների արտիստները, հեղինակները ցանկանան էլի առանձին ներկայանալ՝ անիմացիայից հեռու: Բայց դեռևս կարծում եմ, որ պետք է միանանք, որովհետև շուկան այնքան էլ մեծ չէ, հանդիսատեսը և հենց արվեստի ուղղություններն անմիջական առումով կապված են»: Այս չորս տարվա ընթացքում ավելի մեծ թվով արվեստագետներ են ներգրավվում փառատոնի այդ հատվածում և պահանջարկն էլ ակնհայտորեն աճել է: Սրա ապացույցը, ըստ Քասունու, այն ստուդիաներն են, որոնք գործում են ոչ թե փառատոնից փառատոն, այլ հստակ նպատակներ են իրենց առջև դրել:

← Տիգրան Մանգասարյանը մակագրում է իր «Լռություն» պատկերապատումը

14 15

#3(54) 2019


↑ Հայազգի Կառա Ֆիլիպի աշխատանքներից ↓ Եղեռնը վերապրած հայ վրիժառուի մասին հորինված պատկերապատում Ֆրանսիայից

Հայաստանում կոմիքսները 20-րդ դարի վերջում են ստեղծվել, բայց հայկական թեման շատ վաղուց է գոյություն ունեցել: Օրինակ, լրագրող, կոմիքսի սցենարիստ Հայկ Վարդանյանը գտել է 1931 թվականին New York Journal-լում Բենջամին Տուկի Ալենի մեկ էջանոց կոմիքսն Անդրանիկ Զորավարի մասին։ Իսկ առաջին հայերեն կոմիքսը Քրիստ Կարապետյանի «Սասնա տունն» էր, որը լույս է տեսել Թեհրանում 1982 թվականին: Հայկական հետքն առկա է նաև կոմիքսի գերտերություններում՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում: Այդպես, ժամանակակից կոմիքսի հսկաներից մեկը՝ Drink and Draw-ի հիմնադիրը, Marvel, DC-ի հետ համագործակցող Դեն Փանոսյանը, ազգությամբ հայ է: Ֆրանսիայում կոմիքսների զարգացման հարցում ահռելի ներդրում ունեն հայեր Շառլ Բերբերյանը, Ֆարիդ Բուջելալը, Լորան Մելիքյանը:

↑ «Սասնա տուն», 1980-ականներ

Ամերիկայում աշխատող Դեն Փանոսյանի աշխատանքներից


ԿՈՄԻՔՍ Ուսումնասիրություն

↓ Պատկերապատման փառատոն Թումոյում, 2012

↑ Պանիկոմիկ ստուդիայի արտիստները

↑ Բադաբադայի «կոմիքսների շղթան» Թումոյում

Անդերգրաունդը գրոհում է Այն, ինչ արտերկրում համարվում է անդերգրաունդային պատկերապատում, Հայաստանում լայն թափով զարգանում է: Ալտերնատիվ կոմիքսների ստեղծմամբ է զբաղվում Թումոյում արդեն մի քանի ամիս գործող Պանիկոմիկ լաբորատորիան: «Ստուդիան ալտերնատիվ, փորձարարական պատմություններ արտադրելու ձև է: Այստեղ ստեղծվելու են նոր ուղղություններ, պատմելու նոր ձևեր», — պատմում է ստուդիայի հիմնադիրը՝ Շամիրամ Խաչատրյանը: Շամիրամը կոմիքս արտիստների այն սերնդից է, որոնք Կոմիքսների փառատոնի շրջանակներում մասնակցեցին ֆրանսիացի հեղինակավոր արվեստագետների ուորքշոփերին մոտ 10 տարի առաջ: Ի դեպ, այդ վարպետության դասերը հսկայական ազդեցություն են ունեցել կոմիքսային միջավայրի վրա: Դրանց մասնակիցների թվում էին այսօր Հայաստանում գործող ամենաակտիվ գործիչները, այդ թվում՝ Ագատա Բադալյանը, Լևոն Գյուլխասյանը, Տիգրան Առաքելյանը և այլք: Շամիրամի խոսքով՝ այսօր կոմիքսներով հետաքրքրվողների թիվը շատ ավելի մեծ է, քան այն տարիներին, երբ նա նոր էր ոտք դնում ոլորտ: Ավելին՝ կոմիքսները շատ հեշտ կարող են տարածում գտնել. տարրական մարքեթինգն է պակասում: Թումոն կոմիքսների կարևորությունը հասկացող քիչ կենտրոններից է, և հավատում է, որ շուտով այս առումով բում կարող է լինել: «Իրականում կոմիքսները նըրդերի արվեստն է։ Առհասարակ, այն ամենը, ինչ կապ ունի կարդալու հետ, արդեն նըրդական է: Բայց եթե 100 հազարավոր մարդիկ ներգրավվեն, էդ արդեն կարող է քուլ նայվի: Եթե կարողանանք կոմիքսները զարգացնել, շատ բան կարող ենք փոխել տարածաշրջանում»: Շամիրամը նաև կոմիքս համայնքի ամենակարևոր իրադարձություններից մեկի ակտիվ մասնակիցներից է: Խոսքը, իհարկե, Drink and Draw-ի մասին է: «Դրինքն՝ Դրո-ն ինդի, ալտերնատիվ կոմիքսներով զբաղվող մարդկանց հավաքատեղի է, որովհետև անում ենք փախած վարժություններ, որոնք ավանդական կոմիքսով զբաղվողների համար անհարմար վիճակ է ստեղծում։ Մեզ համար հավես է դիսկոմֆորտի մեջ հայտնվելը: Չի դադարել երբեք, քանի որ միշտ դրա կարիքը զգացվել է: Բոլոր մասնակիցները չէ, որ նկարիչ են: Կարևորը պատմություններ պատմելու ցանկությունն է, կոմիքսները սիրելը»:

Լուսինե Ոսկանյան

16 17

#3(54) 2019


ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊԱՏԿԵՐԱՊԱՏՈՒՄՆԵՐ ՀԱՏՈՒԿ ՆԱԽԱԳԻԾ ԵՐԵՎԱՆի խնդրանքով Երևանի (ու ոչ միայն) ամենահավես պատկերապատողները կոմիքսներ են նկարել Երևանի մասին։ Մենք չէինք դրել ոչ մի պայման ու ոչ մի սահմանափակում, բացի նրանից, որ պատումները պետք է կապված լինեն Երևանի հետ:

18 20 22 24 26 28 30 32 34 36 38 40 42

Վրեժ Քասունի Ռոման Մուրադով Պանիկոմիկ Լաբ Տիգրան Մանգասարյան Տիգրան Առաքելյան / Էդգար Բաղդասարյան Մարան Հրաչյան Barc The Dog Խորեն Մաթևոսյան Ագատա Բադալյան Յելինգ անիմացիոն ստուդիա Լևոն Գյուլխասյան Սառա-Մարի Շաբոյան Շամիրամ Խաչատրյան


ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

18 19

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ

20 21

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

22 23

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

24 25

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

28 29

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

30 31

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

32 33

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

34 35

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

36 37

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

38 39

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

40 41

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Արվեստանոց

42 43

#3(54) 2019



ԿՈՄԻՔՍ Այնտեղ

Լուրջ նկարներ Կոմիքսները բնավ միայն Սուպերմենն ու Սպայդերմենը չեն: Որպես ապացույց՝ ներկայացնում ենք մի քանի գրաֆիկական վեպ (որոշ դեպքերում՝ վիպաշար), որոնք ժամանակին արդարացիորեն տեղ են գրավել լուրջ գրականության շարքերում և որոնցից վստահորեն կարելի է սկսել ծանոթությունը ժանրի հետ:

«Մաուս» (Maus)

Հեղինակ՝ Արտ Շպիգելման ԱՄՆ, 1980-1991 Մենք ապրում ենք ժամանակներում, երբ Հոլոքոսթի մասին հանրաճանաչ ֆիլմերն ու գրքերը մի ամբողջ առանձին ժանրի են վերածվել: Մինչդեռ ընդամենը երեսուն տարի առաջ հրեաների ցեղասպանության մասին խոսվում էր միայն գիտական շրջանակում: Եվ դեռ մինչև «Շինդլերի ցուցակի» աղմուկը, նյույորքցի հրեա գրաֆիկ նովելիստ Արտ Շպիգելմանն էր, որ բոլորովին անսպասելի մեդիումի՝ կոմիքսի օգնությամբ առաջին անգամ փոփ մշակույթի լեզվով պատմեց Հոլոքոսթի մասին: «Մաուսը» հեղինակի և իր հոր երկխոսությունն է ընտանիքի անցյալի մասին՝ լեհական հրեական համայնք, բիզնես, ընտանիք, Երկրորդ համաշխարհային, գերություն, նացիստների մահվան ճամբարներ… Ամբողջությամբ սև-սպիտակ այս աշխատանքում հրեաները ներկայացված են մկների տեսքով, նացիստները կատուներ են, լեհերը՝ խոզեր, ամերիկացիները՝ շներ: Բնականաբար, «Մաուսը» ոչ միանշանակ ընդունվեց, օրինակ, Լեհաստանում, բայց դա չի խանգարում Շպիգելմանի խիստ անձնական, փոքր, բայց միաժամանակ էպիկական պատմությանը դասվել գրաֆիկական վեպերի գլուխգործոցների շարքում: Հատկանշական է, որ չնայած հսկայական հաջողությանը՝ Շպիգելմանը չդավաճանեց իր անդերգրաունդյան դիրքին, հրաժարվեց կոմիքսի էկրանավորման առաջարկներից, իսկ սեպտեմբերի 11-ի հարձակման մասին իր (իհարկե, ոչ ստանդարտ) նովելն Ամերիկայում տպագրելու միջոցներ չգտավ: Եթե դեռ կարծում եք, որ կոմիքսները թեթևսոլիկություն են, ապա պարզապես թերթեք «Մաուսը» (ու երևի այդպես էլ պոկ չեք գա):

44 45

#3(54) 2019


«Պահապանները» (The Watchmen)

«Պերսեպոլիս» (Persepolis)

Հեղինակ՝ Մարժան Սատրապի Ֆրանսիա, 2003-2004 «Մաուսը» բացեց դռները գրաֆիկական գրականության մեջ սոցիալ-քաղաքական պատումների համար: 2000-ականներին Ֆրանսիայում փայլատակեց Իրանից արտագաղթած նկարչուհի Մարժան Սատրապին: Նրա «Պերսեպոլիսը» նույնպես ինքնակենսագրական սրտաճմլիկ պատմություն է մի աղջնակի մասին, ում մանկությունն ու պատանեկությունը համընկան Պարսկաստանի նորագույն պատմության ամենադրամատիկ փուլի հետ՝ շահի ռեժիմի բռնություններ, պայքար, հեղափոխություն, իսլամիստների իշխանություն: Ինչպես իր հերոսուհին՝ հեղինակն էլ ստիպված եղավ ինչ-որ մի պահ տեղափոխվել Եվրոպա ու արդեն այնտեղ հրատարակել այս աշխատանքը՝ հանդես գալով և՛ որպես նկարիչ, և՛ որպես գրող: Գիրքը հատկապես մեծ ճանաչում ստացավ համանուն անիմացիոն ֆիլմի էկրանավորման օգնությամբ (ռեժիսորական պարտականությունները կրկին կատարեց Սատրապին): «Պերսեպոլիսից» հետո Սատրապին հրատարակեց ևս մի քանի հաջողված նովել, ինչպես նաև շարունակեց նկարահանել ֆիլմեր:

Հեղինակ՝ Ալան Մուր, Դեյվ Գիբբոնս (նկարիչ) ԱՄՆ, 1986-1987 Ալան Մուրը լեգենդար անձ է կոմիքսների աշխարհում, նրան նույնքան ճանաչում, հարգում ու սիրում են ինչպես մեյնսթրիմով հետաքրքրվողները, այնպես էլ հեղինակային կոմիքսների սիրահարները: 1980-ականներին Մուրն աշխատել է DC Comics-ում Սուպերմենի և Բեթմենի մասին սերիաներում, իսկ 86-ին հրատարակել է իր ամենահայտնի աշխատանքներից մեկը՝ The Watchmen-ը («Պահապանները» թարգմանությունն ամբողջությամբ չի փոխանցում վերնագրի միտքը), որտեղ սուպերհերոսների մասին պատմության համար զարմանալի լրջությամբ ու մռայլությամբ մի կողմից փոխանցում է իր ժամանակի աշխարհի վախերը (Սառը պատերազմ, աջ ուժերի ակտիվացում, հուսալքություն), մյուս կողմից՝ անսպասելիորեն շրջում ու կազմաքանդում սուպերհերոսների մասին պատկերացումները: Այլընտրանքային 1986 թվականին պատկերապատման մեջ սովորական մարդիկ ատում են սուպերհերոսներին, քանի որ նրանք դուրս են օրենքից: Սուպերհերոսներն իրենց հերթին չեն փայլում իդեալականությամբ, այլ մեզ պես անկատար մարդիկ են, որոնք կարող են լինել հարբեցող, դժբախտ կամ չարագործ, իսկ սուպեր ունակություններ ունեցողը միայն մեկն է (նա էլ վաղուց կորցրել է հավատն առ մարդկությունը): Բայց երբ անհայտ մեկը հերթով սպանում է նախկին հերոսներին, «Պահապանները» միավորման անդամները նորից հագնում են իրենց զվարճալի կոստյումները, որպեսզի պարզեն, թե ով է կանգնած այդ ամենի հետևում: 2009-ի համանուն էկրանավորումը միանշանակ լավագույն կոմիքս-ֆիլմերից մեկն է (Մուրը կարող է հազար անգամ հակառակը պնդել):


ԿՈՄԻՔՍ Այնտեղ

«Մեղքերի քաղաք» (Sin City)

Հեղինակ՝ Ֆրենկ Միլլեր ԱՄՆ, 1991-2000 Եվս մեկ ամերիկյան պատկերապատում, որը ձեր իմացած սուպերհերոսների մասին չէ (այլ բոլորովին հակառակը): Միլլերը ճանաչում է ձեռք բերել 1980-ականներին՝ աշխատելով Marvel-ի և DC-ի ավանդական հերոսների պատումների վրա, որոնցում աչքի է ընկել նուար ոճի էլեմենտների ակտիվ օգտագործմամբ: 1991-ից լույս տեսած «Մեղքերի քաղաքն» էլ նուարի նկատմամբ սիրո ամենացայտուն արտահայտումն է: Այստեղ կա այն ամենը, ինչից բաղկացած է 20-րդ դարակեսի ամերիկյան կինոյի և գրականության սիրելի ժանրը՝ կրքեր, դավաճանություն, սպանություններ, մռայլ ու միայնակ հերոսներ, ծախված ոստիկաններ, մահացու գեղեցկություն, արտակադրային տեքստ հերոսներից մեկի անունից: Ու գրեթե չկա գույն: Ամեն ինչ սև է, ինչպես Մեղքերի քաղաքը բնակեցնող մարդկանց մեծամասնության հոգիները: «Մեղքերի քաղաքի» յոթ հատորները, փաստացի, իրար հետ պարբերաբար, բայց ոչ միշտ խաչվող կարճ պատմություններ են, որոնք բոլորը միասին տալիս են վերնագրի մեջ նշվող քաղաքի (իրականում՝ մարդկային արատների) դիմանկարը: 2005 թվականին Ռոբերտ Ռոդրիգեսը ֆանտաստիկ կերպով կարողացավ կոմիքսի էջերը տեղափոխել կինոէկրանին:

«Աստերիքս» (Astérix le Gaulois)

Հեղինակներ՝ Ռընո Գոսինի, Ալբեր Ուդերցո, Ժան-Իվ Ֆերի Ֆրանսիա, 1959-ից սկսած Եթե մեզ համար Աստերիքսը (և իր մշտական գործընկեր Օբելիքսը) նախևառաջ հայտնի են որպես տափակության տարբեր աստիճանի հումորով լեցուն խաղարկային և անիմացիոն ֆիլմերով, ապա ֆրանկոֆոն աշխարհում նա արդեն կես դար է, ինչ սիրված կոմիքսի հերոս է: Եվ այսպես, կիսապատմական միջավայրում (մ.թ.ա. առաջին դար, Եվրոպա, ամեն ինչ գրավելու ցանկությամբ լցված հռոմեացիներ) տեղի են ունենում հեքիաթային իրադարձություններ: Ֆրանսիայի տարածքում գտնվող գալլերի անանուն գյուղակում ապրում է քաջարի Աստերիքսը: Ամեն անգամ, երբ հռոմեացիները փորձում են գրավել գյուղակը, նա համագյուղացիների հետ միասին տեղացի դրուիդներից մեկի պատրաստած կախարդական ըմպելիքն է ընդունում և ժամանակավորապես դառնալով գերուժեղ՝ վռնդում հակառակորդին: Աստերիքսի անփոխարինելի ընկերներն են հսկայական Օբելիքսը (մանուկ հասակում ընկել է կախարդական ըմպելիքով կաթսայի մեջ) և սպիտակ շնիկ Դոգմատիքսը: Կոմիքսի այցեքարտերից է եվրոպական ազգերին (առաջին հերթին, իհարկե, հենց ֆրանսիացիներին) վերաբերող կարծրատիպերի շահարկումը: Պատկերացնելու համար, թե որքան մեծ կարևորություն ունեն այս կոմիքսային գալլերը, հերիք է միայն իմանալ, որ 1965-ին տիեզերք ուղարկված ֆրանսիական առաջին արհեստական արբանյակը կոչվել է Astérix-1:

46 47

#3(54) 2019


«Ավազե մարդը» (The Sandman)

Հեղինակ՝ Նիլ Գեյման ԱՄՆ, 1989-ից սկսած Նիլ Գեյմանը մեր ժամանակների կարևորագույն գրողներից է (հենց այդպես): Ընդ որում, 58-ամյա անգլիացին իր գրվածքները փոխանցում է ամենատարբեր մեդիումներով՝ վեպեր («Ամերիկյան աստվածներ»), մանկական նկարզարդ գրքեր («Քորալայն»), կոմիքսներ («Ավազե մարդը»), սցենարներ («Բեովուլֆ») և այլն, և այլն: Դրանցից ամենահայտնին առայժմ մնում է «Ավազե մարդը» պատկերապատումը՝ էպիկական ֆենթըզին, որ 1990-ականներին շատերի կողմից ընկալվեց որպես «ինտելեկտուալների կոմիքս»: Մինչ օրս շարունակվող շարքի գլխավոր հերոսը Երազն է (նույն ինքը՝ Մորփեոսը), որը կոմիքսի առաջին մասում ազատվում է տասնամյակների բանտարկումից և հայտնաբերում մեր օրերի աշխարհը: Նա վերաիմաստավորում է իր կյանքը, փորձում քավել նախկին մեղքերը և կառուցել սեփական թագավորությունը: Հաստ կազմով «լուրջ» գրքերի սիրահարների համար «Ավազե մարդը» տպագրվում է նաև մեծ հատորներով (The Absolute Sandman), մինչդեռ նոր պատումները, այդ թվում կոմիքսում հանդիպած այլ հերոսների մասին առանձին հորինվածքները, շարունակում են լույս տեսնել ամսագրային ֆորմատով:

«Տենտենի արկածները» (Les Aventures de Tintin)

Հեղինակ՝ Էրժե Բելգիա, 1929-1976 Ֆրանկոֆոն պատկերապատումները պատմականորեն հզորագույն ավանդույթներ ունեն: Այստեղ կան սեփական անմահ շարքերը, հերոսները և կուռք-հեղինակները: Դրանցից ամենահայտնին, թերևս, բելգիացի Էրժեն է: Էրժեի ամենահայտնի հերոսն էլ շիկահեր Տենտենն է՝ պատանի հետաքննող լրագրողը, ով Ինդիանան Ջոնսի կամ Ջեյմս Բոնդի պես պտտվում է ամբողջ աշխարհով և բացահայտում անբացահայտելին: Ընդ որում, չնայած կոմիքսային, անիրական արկածներին, որոնցում դետեկտիվը, սլեփսթիքը, սատիրան, քաղաքական թրիլերը և դրաման հաջորդում են մեկը մյուսին, կարելի է գտնել իր ժամանակները հմտորեն արտացոլող բազմաթիվ տարրեր: Էրժեն լրջորեն ուսումնասիրում է աշխարհաքաղաքական և սոցիալական իրավիճակները, նախքան իր հերոսին հերթական ուղևորության ուղարկելը: Ի դեպ, բրյուսելցի լրագրողի առաջին արտասահմանյան այցերից մեկը տեղի է ունեցել ԽՍՀՄ. 1930-ին լույս տեսած «Տենտենը և Սովետների երկիրը» պատումում գլխավոր հերոսը որոշում է լուսաբանել ստալինյան իշխանությունների գործունեությունը և արդյունքում հազիվ փրկվում ԿԳԲ-ի հետապնդումից: Քաջ լրագրողի արկածները բելգիական մամուլում հայտնվեցին 1929-ին և առաջին մեծ հաջողությունից հետո տեղափոխվեցին սեփական կոմիքս ամսագրի էջերին: Ընդհանուր առմամբ՝ Տենտենի կոմիքսները թարգմանվել են 70 լեզուներով և վաճառվել 200 միլիոն օրինակով: Իսկ ամենաթարմ ադապտացումը Սթիվեն Սփիլբերգի 2013 թվականի անիմացիոն ֆիլմն է:


ՔԱՂԱՔ Իմ Երևան

Նարեկ Մարգարյան.

«Երևանը նման է Սուպերմենի Մետրոպոլիսին» «Արմքոմեդի» քաղաքական-երգիծական հաղորդման համահեղինակ Նարեկ Մարգարյանը պատմում է Երևանի ու Simpson-ների նմանության, DC-ի ու Marvel-ի քաղաքների հետ ունեցած ընդհանրությունների ու երևանյան ճշմարտությունների մասին:

48 49

#3(54) 2019


Ծնվել ու մեծացել եմ Երևանում: Տասը տարեկան էի, երբ տեղափոխվեցինք Մոսկվա: 18 տարեկանում վերադարձա Երևան: Այդ ընթացքում ամեն տարի գալիս էինք այստեղ: Բայց ամենաակնհայտ տարբերությունը 90-ականներից հետո քաղաքից վերացած կտրված ծառերն ու թալանված նստարաններն էին: Ոչ սովորական արտաքինով էի՝ բակենբարդներ ունեի, ինչն այն ժամանակ բավականին համարձակ էր համարվում: Երևանում տարօրինակ հայացքներն ավելի շատ էին: Մնացած բոլոր առումներով ինտեգրումը նորմալ էր: Անկախ նրանից, թե ընթերցողներից ով ինչ կմտածի՝ Երրորդ մասում գտնվող տատիկիս բակն ամենալավն էր: Ամենաֆանտաստիկ խաղերն էինք խաղում: Մի ամառ դետեկտիվներ էինք. Երրորդ մասի շուկայի դիմացը կրպակ էին թալանել, մենք էլ գնացել ու փորձում էինք բացահայտել դեպքը: Մյուս ամառ Նինջա կրիաներն էինք: Թիմ էինք, ես Միքելանջելոն էի, սեփական թշնամի՝ Շրեդեր, ունեինք ու պայքարում էինք իր հետ: Դասական բակ էր՝ բեսեդկայով, պուլպուլակով, «աղմկո՜ւմ եք» գոռացող մարդով, գարաժ սարքողին խանգարող հարևաններով, խաղի ամենահետաքրքիր պահերին տուն կանչելով: Այստեղ ամեն մեկն իր Երևանն ունի՝ սեփական ծանոթների շրջանակի հաշվին: Քաղաքն ավելի շատ իրենք են, քան բուն Երևանը: Ու երբ քեզ համար ծանոթության ճիշտ շրջանակն ես գտնում, սկսում ես ապրել քո ուզած Երևանում: Կա խարեբների, փաբերի ու քյաբաբնոցների Երևանը ու նրանք միմյանցից ռադիկալ տարբեր են: Ու ինձ թվում է՝ պուլպուլակներն են միավորում այդ Երևանները, որպես յուրահատուկ պորտալներ՝ ունիվերսալ ու բոլորի կողմից սիրված բարիքներ: Երևանը Simpson-ների մեջի Սփրինգֆիլդի որակն ունի. մի անգամ շատ վաղ առավոտյան իջնում էի կենտրոն ու սենց նայեցի շուրջս՝ Թումանյան փողոցն էր, մեկ էլ էն փող հավաքող, մի քիչ լիքոտ տղեն դուրս եկավ, կովբոյի շորերով մի ձյաձ կա, ինքն անցավ: Ու ես հասկացա՝ կերպարներ կան, որ միշտ քաղաքում են, իրենց կարող է մի քանի էպիզոդ ցույց չտան սերիալում, բայց առանց իրենց՝ անհնար է: Ու այդ կերպարներից մեկն էլ ես էի: Ամեն ինչ այս կյանքում կարող է կոմիքսի թեմա դառնալ, եթե հետաքրքիր շարմ ունի: Իսկ Երևանը յուրահատուկ շարմով քաղաք է, հետևաբար իր մասին կոմիքսային պատմություններ կարելի է և պետք է պատմել: DC-ի կոմիքսներում կա մռայլ ու մութ Գոթըմ քաղաքը, որտեղ Բեթմենն է, ու կա պայծառ Մետրոպոլիս քաղաքը, որտեղ Սուպերմենն է: Երևանն ավելի շատ նման է Մետրոպոլիսին, մենք արևոտ քաղաք ենք: Դրամայի տեսանկյունից ավելի հետաքրքիր է, երբ արևոտ քաղաքին ինչ-որ վտանգ է սպառնում, որովհետև մթում սարսափն ակնհայտ է: Կոմիքսում Երևանին կարող են սպառնալ օրինակ այլմոլորակայինները: Խնդրում եմ, հերիք է Երևանի մասին երգեր գրեք: Որովհետև շատ է արդեն, քըմո՜ն, ու որովհետև նոր ասելիք չկա: Բայց գրվում են երգեր, որովհետև Լոս-Անջելեսում լավ են վաճառվում: Վերջին 20 տարիների ընթացքում, երևի, միայն Ֆորշի «Երևանն է» եղել, որ ինչ-որ նոր բան է ասել:

Երևանը երիտասարդ է, թաքցնում է իր տարիքը, որովհետև իրականում Հռոմից մեծ է: Քաղաքի տարբեր հատվածներ տրամադրություն են ստեղծում: Ի դեպ, այդ տարածքներից չէ ինձ համար այլևս Կասկադը, որովհետև ավելի զբոսաշրջիկային է դարձել: Տերյանը հստակ տրամադրություն է: Երևանը մարդիկ են, ում ամեն քայլափոխի բարևում ես ու կարծես՝ ամբողջ քաղաքին գիտես: Կարծում եմ՝ մեկ էլ Գլենդելում է տենց: Սերգեյի հետ Բրյուսովում ընկերացանք, իսկ առաջին մեր ելույթը Stop ակումբում էր: Ի դեպ, էն ժամանակ մեր հավաքատեղիներից մեկը Wild West-ն էր: Մեր ամենասիրելի վայրերից էր նաև Կոնսի բակը: Բայց ամենակարևոր տեղը, արդեն 20 տարուց ավել, Սարյանի արձանն է: Երբ ասում ենք՝ «իջնենք քաղաք», նշանակում է, որ ընկերներով հենց Սարյանի արձանի մոտ ենք հանդիպելու: «Ուգլ» պահելու գաղտնիքն ենք բացահայտել վերջերս: Հիշում եք, չէ՞, որ Երևանում «ուգլավիկներ» կային, որ առավոտյան 8-ից մինչև ուշ գիշեր նույն տեղում կանգնած մարդկանց էին նայում: Այսպիսով՝ ԹումանյանՊրոսպեկտ խաչմերուկում նստարան դրեցին: Սկսեցինք այնտեղ նստել ու «ուգլ» պահել: Այդտեղ իսկական դրամա կամ կատակերգություն է ծավալվում՝ իրական երևանյան կինո: Անպայման կհայտնվի մի աղջիկ, ում մի տղա է սիրահետում, իսկ նա «չի ուզում»: Իսկական Երևանը բակերում է, պիտի ներս մտնես, որ բացահայտես քաղաքը: Ժամանակին ինձ սահմանափակում էր այն, որ Երևանում մարդիկ շատ ավելի ծանր էին իրենց պահում, քան իրականում կային: Հիմա էլ, դեռ փողոցում հաճախ կարելի է հանդիպել ջղային, առանց ժպիտի, ունքերը կիտած անցորդների, բայց հաստատ ցենտր անձնավորություն է: Բայց դե մեզ մոտ մարդիկ պիտի ծանր պահեն իրենց: Արտասահմանում թեթևություն կա. փողոցում երաժիշտ է նվագում, կարող ես կանգնել, պարել, ու ոչ ոք քեզ չի նայի, անծանոթի հետ կանգնես, խոսես: Իսկ մեզ մոտ պիտի սպասես ծանոթդ անցնի, նոր պարես: Բայց մեծ փոփոխություն եմ նկատում, դրական դինամիկա կա: Մեքենա լավ վարել էստեղ եմ սովորել: Երևանում վարել կարողացողն իսկական վարպետ է ցանկացած այլ քաղաքում: Երևանյան ճշմարտություններ կան, որ հենց բակային կյանքից են գալիս՝ տարիքով մարդկանց պետք է օգնել, աղջիկներին՝ պաշտպանել: Տարրական ճշմարտություններ են, որ մանկուց են եկել: Ու այսօր, երբ այդքան շատ են քննարկում գենդերային հավասարությունը, մտածում ես՝ իհարկե կա ողջամիտ սահման՝ այո՛, սեռերը հավասար են, բայց կա նաև հակառակ հիպերուռճացված կողմը, որ չի կարելի կնոջ առջև դուռ բացել, որովհետև դա իրեն վիրավորում է: Մեզ մոտ այս ուռճացված վիճակը չկա, բայց կան բոլոր նախադրյալները: Դրա համար մարդիկ պիտի միմյանց հետ ավելի շատ շփվեն՝ ոչ թե ֆեյսբուքում, մանիֆեստների լեզվով, այլ իրականում: Երևանն ինձ ոգեշնչում է, անսահման նյութ է ինձ համար: Հիմա, օրինակ, երգիծական գիրք եմ գրում Հայաստանի մասին, բայց 90%-ը վերաբերվում է Երևանին, քաղաքն ամեն էջում է:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Գրողը տանի

Հատված Արփի Մաղաքյանի հեքիաթից, որը լույս է տեսել «Երևանյան հեքիաթներ» ժողովածուում:

Ձ

այնը մեկ հեռանում էր, մեկ՝ մոտենում, մեկ էլ թվում էր, թե հազարավոր ձայներ են իրար խառնվել… Բայց չէ, ոնց որ թե մեկն է ընդամենը երգում, և այդ ձայնն ասես թավիշ լինի՝ Թեյշեբաինի՜-Թեյշեբաինի՜… Կարոն մի պահ վախեցավ, բայց հենց արևի առաջին շողերը դանդաղ լուսավորեցին շուրջբոլորը, վեր կացավ, ոտքերը մտցրեց հնամաշ հողաթափերի մեջ ու գնաց ձայնի հետևից՝ Թեյշեբաինի՛… Իրենց հողամասից կիսաբաց աչքերով շրջվեց ձախ, մագլցեց հարևան Վասակենց քարքարոտ պատը, անցավ քնած աղունիկների կտուրով, թռավ փսլնքոտ Ռոստոմիկենց վարունգի մարգի մեջ, մի հողաթափը կորցրեց, փորձեց գտնել, բայց, ավաղ, չգտավ։ Կարոն բռնեց ընկուզենու հաստ ճյուղից ու թռչելով ցանկապատի վրայով՝ վազեց ձայնի հետևից, որն ավելի ու ավելի հստակ էր լսվում՝ Թեյշեբաինի… Վերջապես հասավ Կարմիր բլուր, որն ասես կախարդված լիներ: Ամենուր այդ նույն երգն էր՝ նույն տարօրինակ բառով՝ Թեյշեբաինի՛… Ծագող արևի շողերն ընկնում էին կարմիր կակաչների թերթերին, ու թվում էր՝ ծաղիկները խորամանկ ժպտում էին տղային: Կարոն շա՜տ հոգնած էր… Ինքն էլ չհասկացավ՝ ինչպես հայտնվեց կարմիր կակաչների մեջ, ու անքնությունից ծանրացած աչքերը փակվեցին… Եթե ինչ-որ մեկը հեռվից դիտեր այս տեսարանը, կտեսներ, որ հրաշքներով լի Կարմիր բլուրի կախարդական կակաչները հավաքվեցին տղայի շուրջն ու իրենց քնքուշ գլխիկները խոնարհեցին նրա վրա: Ապա իրենց նուրբ թերթերով սրբեցին Կարոյի քրտինքը, ծածկեցին անասելի հոգնած մարմինն ու մի նուրբ մեղեդի երգեցին ականջին… Մի քանի ժամ անց, երբ արևն արդեն երկնքի կենտրոնում կանգնած շողարձակում էր, Կարոն բացեց աչքերը… Արդեն շատ առույգ էր. հոգնածությունից նշույլ անգամ չէր մնացել: Իսկ ամենակարևորը՝ տղան իմացել էր Կարմիր բլուրի բոլոր գաղտնիքները: Հենց պառկած վիճակում մատները խրեց հողի մեջ, զգաց՝ ինչպես կարմիր կակաչը շարժվեց տեղից, ժպտաց կակաչին, ապա հողի տակ ինչ-որ

պինդ բան շոշափեց… Հանեց, ու ի՜նչ… փոքրիկ ոսկե ականջօղ էր: Ոչ ոք չի հավատա, որ ականջօղն ավելի քան երկու հազար տարի անթեղված էր այդ բլրում: Այդ մասին միայն կակաչները գիտեին: Եվ արդեն գիտեր նաև Կարոն: Նա զգուշորեն սրբեց հողը ոսկե նախշազարդ ականջողի վրայից, մոտեցրեց շուրթերին ու համբուրեց: Հետո հանկարծ վեր թռավ ու սկսեց վազել Կարմիր բլուրով: Կողքից տեսնողին կթվար, թե խելագար է, քանի որ ցատկոտում էր, ծիծաղում և բացականչում. — Այս կողմում մեծ պաշտպանական պարիսպ է եղել, իսկ ահա այստեղ՝ հասարակ մարդկանց տներով փողոցներ: Տան կենտրոնում օջախ է եղել՝ վառվող կրակով։ Այստեղ հսկա ամրոցն էր՝ արքայի հանգրվանը։ Ախ ՜ , կակաչնե՜ր, որքա՜ն բան ունեք պատմելու մարդկանց… — Թեյշեբաինի՜…,— գոռում էր տղան ու վազում մեկ հողաթափով՝ չզգալով բոբիկ ոտքի ցավը։ Երբ հասավ բլրի հյուսիսարևմտյան կողմը, հանկարծ ծնկեց, ու տեսավ, որ այստեղ կակաչներ չկան: Աչքերից արցունքներ հոսեցին, ասաց. — Այստեղից են հարձակվել քեզ վրա, իմ բերդաքաղա՜ք, ու կործանել քեզ, այստեղ հողի տակ բազում նետեր կան, թշնամո՛ւ նետեր ու մոխիր… Տարիներ անցան, Կարոն մեծացավ ու դարձավ հնագետ: Ընկերների հետ պեղումներ կատարեց Կարմիր բլուրում՝ հինավուրց ուրարտական բերդաքաղաքում: Նա մարդկանց հայտնեց, որ Թեյշեբաինին ուրարտական ռազմի և ամպրոպի աստվածն էր: Պեղումների ժամանակ Կարո Ղաֆադարյանը գտավ այն բոլոր փողոցները, ամրոցի հիմքը, կաթսաները, սափորները, ականջօղերը, նետերը, որոնց մասին այդ տարօրինակ արևածագին երգել էին նրա համար կարմիր կակաչները: Այսօր Թեյշեբաինի բերդաքաղաքի պեղումներից գտնված գանձերը կարելի տեսնել Երևանի պատմության թանգարանում: Հիշո՞ւմ եք այն փոքրիկ ոսկե ականջօղը, որը Կարոն գտավ կարմիր կակաչի արմատի տակ: Դա նույնպես այնտեղ է:

Արփի Մաղաքյան Արարատ Մինասյան

50 51

#3(54) 2019


«Զակո. խակ պտուղ» Բացառիկ իրադարձություն հայկական գրահրատարակչության ոլորտում. լույս է տեսնում հայալեզու պատկերապատում: Տիգրան Մանգասարյանի «Զակո. խակ պտուղ» պատկերապատումը, որի ստեղծումը 17 տարի է տևել, հեղինակի հոր՝ նկարիչ Սարգիս Մանգասարյանի՝ Երկրորդ աշխարհամարտի ոդիսականն է: «Զակոյի» մասին պատմել է պատկերապատողը:

Զակոյի գաղափարը ծագեց այն ժամանակ, երբ ես հայրիկին խնդրում էի պատմել, և նա դժվարանում էր: Մարդիկ, որոնք ցեղասպանություն կամ պատերազմ են ապրել, սովորաբար քչախոս են: Երբ նա սկսեց պատմել, ինձ մոտ հարց ծագեց նրա գրի չառնված հիշողությունների և պատերազմական օրագրի մասին: 2002-ին ինքս սկսեցի գրել գրքի սցենարը և ծախսեցի 2 տարի, որովհետև հնարավոր չէ հիմնվել մարդու կյանքի դրվագների վրա և ստեղծել գեղարվեստական գիրք: Ուզում էի հրատարակել հայրիկի օրագիրը, բայց հասկացա, որ այն ինքնին հետաքրքիր չէ: Այն պետք է դիտարկել որպես նյութ գեղարվեստական գրքի համար: Իսկ ո՞րն էր գաղափարը: Հայրիկս, ապրելով ստալինյան շրջանում, իր ողջ երիտասարդությունն ու հասուն տարիքի մի մասը փաստորեն զոհեց այդ ժամանակվա քաղաքական էլիտային: Ժամանակի նկարիչները, բացարձակապես չգիտակցելով և լինելով անկեղծ, կատարում էին պետական, քաղաքական պատվեր: Նկարիչները ոչ մի գաղափար չունեին, թե ինչ են անում դրսում: Արվեստը Խորհրդային Միությունում մաքուր սոցռեալիզմ էր: Ամեն դեպքում, նրա կյանքն անօգուտ չանցավ: Մի կողմ դնենք, որ նա 30 մարդ փրկեց սովամահությունից համակենտրոնացման ճամբարներում հենց այդ ակադեմիական ոճով նկարելու շնորհիվ: Երևի իր առաքելությունն էլ հենց դա էր: Իր ծայրահեղ ակադեմիական ոճը, որը նա յուրացրել էր Ռուսաստանում, շատ տարօրինակ ձևով իր գերության մեջ մեծ դեր խաղաց: Ինքը լուսանկարի մակարդակով անում էր դիմանկարներ, դրա դիմաց ստանում էր թութուն, որը փոխանակում էր հացի հետ և բաժանում սովամահ լինող ընկերներին: Այդպես ստացվեց, որ գիրքն ի վերջո մի քանի կարևոր, միմյանց լրացնող շերտերից է բաղկացած։ Ճամբարը ոչ թե Գուլագն է, այլ սովետական գյուղը: Տերը պետությունն է, ծառան՝ գյուղացին: Իսկ պատերազմից տուժում են բոլոր կողմերը, միշտ։ Այս դեպքում գերմանացին նույնպես զոհ է։ Նրա գիտակցությունը թունավորված է: Իսկ պատերազմի գերին, գիտակցելով ամբողջ վտանգը, այդուհանդերձ որոշում է հայրենիք վերադառնալ, որովհետև հեռանալ նշանակում էր մեկընդմիշտ լքել մանկությունն ու հարազատներին:

Կարինե Գրիգորյան Տիգրան Մանգասարյան


ՔԱՂԱՔ Արվեստ

urvakan օրագրային

Ինչ պատահեց, երբ Մանկական երկաթուղին վերածվեց ժամանակակից արվեստի ու էլեկտրոնային երաժշտության բոցաշունչ բեմահարթակի։ Հիշում ենք աննախադեպ լայնածավալ «Ուրվական» փառատոնը։

Օ ր

1

Փառատոնը սկսվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում` Սերգեյ Լետովի, Միքայել Ոսկանյանի, Լուիզա ՂազարյանԹոփչյանի և Վարդան Հարությունյանի՝ Ռուսաստանից HMOT-ի Topography Of Phantom Cities 25 րոպեանոց կատարումով, որին հաջորդեց խելահեղ պարսկական ելևէջներով էթնոֆոլկ-էլեկտրո կատարում ՝ Արաշ Բոլուրին ու ԲԵհրուզ Պաշաին նվագում էին, Թարիկ Բարին կախարդում էր մեծ էկրանին։ Այո՛, «Արամ Խաչատրյան» համերգասրահում էլեկտրոնային երաժշտություն էր։ Բացման արարողությունից հետո ունեինք մի ժամ ժամանակ հասնելու համար մեզ հայտնի ամենախաղաղ Միրզոյան գրադարան, բայց «Ուրվականը» նույնիսկ էնտեղ էր ամեն ինչ փոխել։ Մեկ աստիճան վերև ու ներքև՝ պատկերասրահի բեմ ու ընդհատակ, որ տարբերվում էին ոչ միայն երաժշտական ֆորմատով, այլ նաև գույներով։ Առաջին իսկ օրը ծանոթացանք արտիստների հետ՝ լոկալ ու ոչ միայն, որ ստիպեցին մարդկանց խոսել ընդհատակի լեզվով՝ Lucia, Anais Paws, Manfredas, Miracle Libido, Lapti LIVE և այլն։

Բացումից հետո բոլորը սլացան Միրզոյան գրադարան

52 53

#3(54) 2019


Առաջին իսկ օրը ծանոթացանք արտիստների հետ՝ լոկալ ու ոչ միայն, որ ստիպեցին մարդկանց խոսել ընդհատակի լեզվով

Մանկական երկաթուղում միաժամանակ գործում էր չորս բեմ

Օ ր

2

Բացումից հետո բոլորը խոսում էին «Ուրվականի» լեզվով, կյանքի ու կենցաղի ձևաչափն էլ հարմարվել էր փառատոնին. Քնել լուսաբացին։ Արթնանալ ցերեկը։ Գնալ երկաթուղի։ Գնալ Միրզոյան։ Քնել լուսաբացին: — Սենց ե՞նք մտնում։ — Դե հա, մենք որ պստիկ էինք, երկաթուղու մուտքը ստեղից էր։ — — — —

Ու՞ր ես։ Թունել։ Արի Դամբարան։ Հեսա Վագոնը ստուգեմ, գամ։

— Ժող. Տելեգրամի առանձին ալիք ենք բացում, ստեղ կլնեն մեր ու Ուրվականի հայտարարությունները, ուշադիր եղեք։ — Ո ՞վ կա։ — Թոմմի Քեշ, ԽԱՆ, Լեյ Ֆար, Ջրիմուռմուռներ։

Երկրորդ օրը հագեցած էր, բոլորս գնում էինք երկաթուղի, բայց մեզնից շատ քչերը գիտեին, թե ինչ է մեզ սպասվում։ Մանկական երկաթուղին բաժանվել էր չորս կողմերի՝ Դամբարան, Վագոն, Կայարան, Թունել՝ Էքսպերիմենտալ երաժշտությունն ու էլեկտրոնիկան՝ անպակաս։ Չնայած որ սարսափելի անձրև սկսվեց, մարդիկ հանեցին տոպրակներն ու անձրևանոցները, պինդ կապեցին կոշիկներն ու սկսեցին պարել։ «Ուրվականը» ստիպեց քաղաքին չքնել ու շարժվել, զգալ երաժշտությունն ու ապրել այն։


ՔԱՂԱՔ Արվեստ Կեսգիշերից հետո Միրզոյանում գործող երկու տարածքներից մեկում

«Ուրվականը» ստիպեց քաղաքին չքնել ու շարժվել, զգալ երաժշտությունն ու ապրել այն

Կոնդի թունելում փառատոնի ընթացքում լուսային իստալացիա էր գործում

54 55

#3(54) 2019


Օ ր

Ուրվականը սիրեցին և՛ հանդիսատեսը, և՛ արտիստները

3 Էքսպերիմենտալ երաժշտությունը Մանկական երկաթուղու կայարանում` թվում էր՝ ուտոպիստական, անհասանելի և անիրատեսական գաղափար, բայց ապացուցվեց հակառակը

Առավոտը դիմավորել Միրզոյան գրադարանում։ Սուրճ խմել։ Գնալ Մանկական երկաթուղի։ — Վերջին օրն ա, ոտքեր խնայել չկա։ — Ու՞մ ունենք էսօր բաց չթողելու։ — Wolfram, Mujuice, Mamba, mveq, Garage Records, Hov LIVE։ — Ծանր ա լինելու։ Վերջին օրն էր, արև էր, ու Մանկական երկաթուղին ավելի խաղաղ ու բարի տեսք երբեք չէր ունեցել։ Մարդիկ Ուրվականներ էին, նույնիսկ երբ փառատոնին չէին։ Քաղաքի կենտրոնում ձեռքներին սպիտակ ժապավեններ կապած Ուրվականներ, որ սպասում էին արտիստներին ու շարժվում երաժշտության հետ։ «Ուրվականն առաջին ու իմ համար ամենակարևոր բանը, որ բերեց Հայաստան, բազմազանությունն ու դեմոկրատիկ մտածողությունն ա։ Ժամանակակից արվեստի տարբեր ճյուղեր ու ժանրեր իրար կողքի էին ու հենց էդ էր ազատություն տալիս մարդկանց՝ ապրել ու զգալ էդ աշխարհները մի հարթակում։ Դրա պատճառով ա, որ ձևավորվում ա էսթետիկ մտածողություն ու հարուստ ճաշակ։ Բացի դրանից էքսպերիմենտալ երաժշտությունն առաջին անգամ ա, որ մասսայական ելույթ ա ունենում կոմերցիոն ֆորմատով։ Մարդիկ տոմսեր են գնում, որ նորություն լսեն ու էդ շատ մեծ հույս ա տալիս ավանգարդ արվեստին, ու ես շատ հուսով եմ, որ փառատոնից հետո էքսպերիմենտալ արվեստի դաշտում զարգացումներ կլինեն»։ Արաշ Ազադի «Էքսպերիմենտալ երաժշտությունը Մանկական երկաթուղու կայարանում ՝ թվում էր՝ ուտոպիստական, անհասանելի և անիրատեսական գաղափար, բայց ապացուցվեց հակառակը: Կարծում եմ ՝ փառատոնի տոմսերի գնային քաղաքականությունը հարմարեցված չէր տեղացի հանդիսատեսի կարողությանը և շատերը բաց թողեցին հնարավորությունը մասնակից լինելու փառատոնի միջոցառումներին, բայց միևնույն ժամանակ որակական և բովանդակային առումով հիմք դրվեց վերանայելու վերաբերմունքը և այսուհետ պատրաստ լինել վճարելու 10000 դրամ և ավելի գումար նման միջոցառումներին մասնակցելու, քանի որ նման միջոցառումները խթանում են ունկնդրի իմացության խորացման և գաղափարական ընդլայման, փոխհարաբերման հնարավություն լոկալ և միջազգային արտիստների միջև»: Cast Coverts Անի Յավրենց Բիայնա Մահարի, Միքայել Նազարենկո, Աննա Մկրտչյան, Գևորգ Հովհաննիսյան, Կիրա Կաչալինա, Դանիալ Հադավի, Ավ Ներսիսյան


ՔԱՂԱՔ Արվեստ

Քաղաք, արվեստ, ֆեստ Ինչպես Երևան Ուրբան Արթ փառատոնի շնորհիվ Երևանի տարբեր անկյուններում մի քանի օրում նոր գրաֆիտիներ հայտնվեցին, ու էլ ինչ տեղի ունեցավ փառատոնի շրջանակում: Փառատոնի կազմակերպիչ, արվեստագետ Մերի Մունը պատմում է նախագծի ստեղծման, հյուրերի ու մասնակիցների ներգրավվածության, ինչպես նաև արված ու չարված գրաֆիտիների մասին։

56 57

#3(54) 2019


Փառատոնի ծնվելը՝ ամենասկզբից

2018-ի մայիսին մետաքսագրության ծրագիր էինք իրականացրել, նաև նկարիչների շենքում հիմնել էինք մեր մետաքսագրության արվեստանոցը։ Համագործակցում էինք Գյոթե և Համբուրգի Gängeviertel արվեստի կենտրոնների հետ։ Գաղափարն իմն էր. ես Գերմանիայում մետաքսագրություն եմ սովորել, այստեղ պարզապես ուզում էի իմ փորձով կիսվել։ Մի քանի օրվա դասընթացներ կազմակերպելու համար դիմեցի Գյոթե կենտրոնին. քանի որ նաև կապեր ունեի Գերմանիայում, մտածեցինք՝ ինչո՞ւ այնտեղից էլ արվեստագետների չհրավիրենք դասընթացներ վարելու համար: Երկու հոգու դրսից հրավիրեցինք, մի քանիսն էլ տեղացիներից միացան։ Բաց մրցույթ էինք հայտարարել. ընտրվել էին 12 մասնակից, բայց դիմողները շատ-շատ էին, ուղղակի արվեստանոցը փոքր էր, ինչ արած: Մեկ ամսում գրեթե ամեն օր վորքշոփ ենք կազմակերպել: Դա մեկ տարվա կուրս էր. ուզում էինք՝ մասնակիցները որքան հնարավոր է շատ գիտելիք ստանային ու հմտանային։ Այս տարի մետաքսագրությանն ավելացրինք երեք նոր տեխնիկաներ՝ գրաֆիտի, տրաֆարետային արվեստ, վիդեո պրոեկտում։ Անցած տարվա մասնակիցներին ընդգրկեցինք մեր՝ Visual Gap Gallery-ի թիմում ու այս տարվա փառատոնն արդեն միասին իրականացրինք։

↓ Փառատոնի հյուրերը

← Ապագա սթրիտ արտի պատրաստությունները

Բուն փառատոնը

Անցած տարվա փորձից ելնելով՝ այս անգամ որոշեցինք այդ ամենը լայնացնել ու գերմանացի արվեստագետների հետ պայմանավորվեցինք՝ փառատոնային մասշտաբով նախագիծ կազմակերպել: Մասնակցության համար կրկին բաց մրցույթ հայտարարեցինք: Կրթական հատվածը սկսվեց մարտի 1-ից ու տևեց մոտ 2 շաբաթ, որի ընթացքում տեղացի և արտասահմանցի մասնագետները կիսվեցին իրենց փորձով ու մասնակիցներին օգնեցին ինքնուրույն գործեր ստեղծել, ինչին հաջորդեց փառատոնը, որն արդեն բոլորի համար էր։ Վարպետության դասերին մասնակցությունն անվճար էր: Շա՜տ մարդ էր դիմել, ստիպված էինք միայն 40 հոգու ընդգրկել։ Խնդրել էինք դիմելիս ընտրել չորս թեմաներից մեկը, որին նախընտրում են մասնակցել, շատերը 4-ն էլ նշել էին ու իսկապես նրանք բոլոր դասերին էլ ուզում էին մասնակցել, խմբում մարդիկ կային, որ հասցնում էին գրեթե բոլորին գնալ։


ՔԱՂԱՔ Արվեստ

Հաճելի՜, հաճելի՜

Կարծում եմ ՝ այս նախագիծը մասնագիտություն ձեռք բերելու տոն էր, մասնակիցները մաքսիմում գիտելիք են ստացել։ Սրանք պարզապես վարպետության դասեր չէին, որ թեթև հպվես ու անցնես, յուրաքանչյուրը մեծ գործ է արել, մշտապես ներգրավված են եղել ծրագրերում, տնային աշխատանքներ են արել։ 11 հյուր ունեինք դրսից՝ 9 հոգին Գերմանիայից էին՝ Համբուրգի Gängeviertel արվեստի կենտրոնից, մեկը Չեխիայից, մյուսը Կանարյան կղզիներից։ Ի դեպ, վերջինս՝ Ֆրան Ֆեոն, դիմել էր մեզ որպես մասնակից, բայց երբ գործերը տեսանք, նրան որպես դասընթացավար հրավիրեցինք։ Մեծ շենքերի վրա է աշխատում, սթրիտ արտիստ է, ավելի ճիշտ՝ որմնանկարիչ (mural artist)։ Ցավոք, եղանակի փոփոխության պատճառով երեք օր վատառողջ էր ու չհասցրեց նախատեսածի չափ գործ անել։ Ապագայում կրկին համագործակցելու առանձին պայմանավորվածություն ունենք։

Բա մերո՞նք

↑ Փառատոնի շրջանակում անցած քննարկումներից մեկի ժամանակ

58 59

#3(54) 2019

Մեր նախագիծը ֆինանսավորում էին դրսի երեք կազմակերպություններ՝ Գերմանիայի դեսպանատունը, Գյոթե կենտրոնը և Համբուրգի մշակույթի վարչությունը։ Ցավոք Հայաստանում ոչ ոք չարձագանքեց մեր նախաձեռնությանը. դիմել էինք մի շարք տեղական խոշոր ընկերությունների, խնդրել էինք նաև Երևանի քաղաքապետարանին մեզ տրամադրել տարածքներ և մեքենաներ՝ բարձր պատերի վրա նկարելու համար։ Քաղաքապետարանը միայն տարածքն էր տրամադրել՝ փառատոնի համար նախատեսված միջոցառումներն իրականացնելու համար: Մարտի 14-17-ը այդտեղ կազմակերպել էինք վարպետության դասեր, ցուցահանդեսներ արդեն բոլորի համար։ Սակայն մինչ օրս քաղաքապետարանը չի արձագանքել այն նամակներին, թե որտեղ կարող ենք նկարել։ Չնայած մի քանի անգամ հանդիպումներ ենք ունեցել ներկայացուցիչների հետ, մեզնից պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք, բայց առ այսօր թույլտվություն չենք ստացել մեր նախատեսած պատերին նկարելու համար։ Բոլոր արվեստագետները պրոֆեսիոնալ սուպեր տպեր էին, երեք գրաֆիտի արտիստներ կային, որոնք կարող էին լավ գործեր թողնել մեր քաղաքում։ Նախկինում պայմանավորվածություն ունեինք Ժամանակակից արվեստի թանգարանի հետ, որի հարակից տարածքը կարողացանք օգտագործել մեր գործերի համար։ Եթե գնում ես մի տեղ գրաֆիտի անելու, պետք է քո պատրաստ պատն ունենաս, իսկ մենք պատրաստ չէինք այդ պատերը հյուրերին տրամադրելու համար։ Մեկ ու կես ամիս առաջ էինք դիմել քաղաքապետարանին, շատ ժամանակ կար թույլտվությունը տալու համար։ Դավթաշենի կամուրջի երկու մեծ պատերի վրա էինք ուզում սթրիթ արտ անել, դիմել էինք նաև Թերլեմեզյան քոլեջի հարակից պատի՝ Սևանի փողոցում գտնվող տարածքի համար։ Տերյանում մի բնակելի շենքից էին նաև մեզ դիմել ֆասադին նկարելու համար: Կարիբյան կղզիներից մեր հյուրը պետք է աներ, բայց վատառողջ էր, դե նաև թույլտվություն էր պետք։ Էսքիզն արել է, հուսանք ապագայում կշարունակենք։


Բռնվեցինք

Մի դեպք եղավ, որ ոստիկանների հետ հանդիպում ունեցանք, որովհետև անթույլատրելի վայրում էինք աշխատում։ Դավթաշենի կամուրջի տակ մի խուլ պատի վրա նկարում էինք, երբ ոստիկանությունը եկավ ու բռնեց մեզ, սպասեցինք թաղապետին։ Ոչ ոք կոպիտ չէր խոսում մեզ հետ, իրավիճակն ընդհանրապես ավելի շատ զվարճալի էր՝ թաղապետի հետ հանդիպում Դավթաշենի կամուրջի տակ… Իրականում մենք շատ զզվելի պատի վրա էինք նկարում, թույլտվություն ստացանք շարունակելու, իսկ հետագայի համար պայմանավորվեցինք համագործակցել։ Արվեստագետները նաև քաղաքից դուրս էին գնացել ու հին վագոններ էին գտել, որոնց վրա հետաքրքիր գործեր են թողել։ Մեր չեխ սթրիթ արտիստը՝ Թոմաս Յունկերը, Շինարարների փողոցում մի վագոնի վրա է գրաֆիտի արել, որը, կարծում եմ, ամեն մեկը պետք է սիրի։ Վագոնը հասարակական տարածքում տարիներ շարունակ ժանգոտած դրված էր, իսկ հիմա, պատկերացրեք, մեկը գրաֆիտի է արել վրան. միանգամից մթնոլորտը, պատկերը փոխվել է։ Մի գործ էլ Կոնդում են թողել՝ մի հին, ժանգոտած դարպասի վրա։ Մտածում ենք նաև՝ սթրիթ արտի քարտեզ սարքենք, որ մեր արած գործերը մարդիկ հեշտ գտնեն՝ հատկապես զբոսաշրջիկները։

← Վիդեո ինստալացիա Կոնսերվատորիայի դիմաց

→ Բաղրամյան պողոտայի դատարկ վահանակներից մեկը բովանդակություն է ստանում

Ինչ անում ենք, երիտասարդների համար ենք անում

Չէինք պատկերացնում, որ այս նախագիծը նման չափերի կհասնի, որովհետև, իրականում, մեր բյուջեն այդքան մեծ չէր։ Գերմանացիները համաձայնվեցին գալ՝ հոնորարներն իրար մեջ կիսելով, շատ անգամներ սեփական նյութերն օգտագործեցին ու անձնական ներդրումն ունեցան մեր փառատոնում։ Ի դեպ, ովքեր կարծում են՝ ինչ-որ հարցում թերի ենք աշխատում, մենք բաց ենք համագործակցության համար։ Եկե՛ք, վարպետության դասեր արե՛ք, խոսե՛ք թեմայի մասին, թող երիտասարդները սովորեն, իմանան՝ ինչ է գրաֆիտին, մետաքսագրությունը, տրաֆարետային արվեստը, վիդեո պրոեկտումը։ Արդյունքներից մեր թիմը շատ գոհ է։ Փառատոնը մեծ սկիզբ էր, հույս ունենք, որ մյուս տարիներին էլ կշարունակվի ու կդառնա միջազգային փառատոն, որին արդեն ավելի շատ երկրներից արվեստագետներ կհրավիրենք, ու կմասնակցեն նաև մեր հարևան պետությունները։

Ամալի Խաչատրյան Մերի Մունի արխիվից


Քաղաք Կադրերի բաժին

(Գուցե) առաջին հայալեզու կոմիքսը, 1946 1946-50 և 1958-62 թվականներին Ստամբուլում լույս տեսնող «Պարտէզ» մանկապատանեկան շաբաթաթերթում տպագրվում էին պատմվածքներ, դասականների տեքստեր, ուսուցողական հոդվածներ, խաչբառեր ու հանելուկներ։ Բայց հրատարակության առանձնահատկություններից մեկը պատկերապատումներն էին։ Դրանք շատ էին հատկապես առաջին թողարկումներում. արդեն գունավոր շապիկից ընթերցողին դիմավորում էին 24-ամյա պոլսահայ նկարիչ Ժակ Իխմալյանի ստեղծած կոմիքսները, օրինակ՝ Պօպի շնիկի մասին։ «Պարտէզի» այլ կոմիքսային հերոսներից էին, օրինակ, Տորք Հսկան, որը զբաղեցնում էր շապիկի վերջին էջը, և Լոլիկ-Եղիան ու Մժեղ-Արան, որոնց արկածները սակայն ներսի էջերում էին ու սև-սպիտակ էին։

tert.nla.am

60

#3(54) 2019


www.instagram.com/mtigranuhi



Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.