Նոյեմբեր 2012, #11 (11)

Page 1

#11(11) 2012 Նոյեմբեր

նրանց բախտը

Տարածվում է

անվճար

շների կյանքն ու անհավանական արկածները Երևանում



Ճ

իշտն ասած, երբեք առանձնապես կենդանասեր չեմ եղել, չեմ երազել տանը շուն պահել, շուն պահող ծանոթներիս չեմ նախանձել, իսկ մարդկանց առնչվող խնդիրները միշտ ավելի կարևոր եմ համարել, քան նրանք, որ ծառացած են մեր քաղաքում բնակվող չորքոտանիների կյանքում: Միակ համեմատաբար մոտ շփումը մեր կրտսեր բարեկամների հետ իմ կյանքում եղել է 90-ականների ցուրտումութին, այն էլ բակային ձևաչափով: Գուձին մեր բակի բոլոր երեխաների ընկերն էր, չկար մեկը, որ չսիրեր այդ խեղճուկրակ շանը, ինքն էլ նույն կերպ էր պատասխանում: Մի օր, երբ Գուձին անզգույշ փողոցն էր անցնում, նրան վրաերթի ենթարկեցին: Վարորդը նույնիսկ կանգ չառավ, ուղղակի քշեց գնաց: Երևի թե բոլորիս համար դա անարդարության և մարդկային դաժանության դրսևորման հետ առաջին լուրջ հանդիպումն էր: Տղերքից ոմանք տեսել էին պատահարը սեփական աչքերով, հիշել էին մեքենայի համարը և թաղման արարողության ժամանակ երդվել, որ վրեժ կլուծեն (թե ինչպես՝ դեռ չէր որոշվել): Այդպես, մի անտեր, անտուն չորքոտանի դարձավ մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշ, որի հատկանիշները գոնե ինձ համար մարդկանց ջերմությունն ու համախմբվածությունն էին ծայրահեղ ցուրտ ու ծանր պայմաններում: Բայց եթե ընդունենք անտուն շներին որպես ժամանակի չափանիշ, ապա ի՞նչ են խորհրդանշում այսօրվա, XXI դարի, երրորդ հազարամյակի Երևանում՝ չեմ ասում ծայրամասերում, կենտրոնական փողոցներում ապրող անտեր մնացած շները: Ենթադրում եմ, որ ինչպես ամեն տնավորված շունը արտացոլում է իր տիրոջ տանը տիրող վիճակը, այնպես էլ քաղաքի փողոցներում տուն գտածներն արտացոլում են մեր հասարակության վիճակը: Չէ՞ որ նույնիսկ մի քանի սերունդ փողոցում մեծացած շների նախնիները եղել են մարդու կողքին, հետո միայն դուրս շպրտվել: Եվ նրանց հաջորդները անտեր շան կյանքով ապրելուց չարանում են՝ մարդու բարեկամը վերածվում է դառնացած գազանի, որը սկսում է ընդունել մեզ որպես թշնամու, եթե ժամանակին օգնության ձեռք չմեկնենք: Իսկ ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք՝ ամենաբարձր մակարդակով, թքած ունենք այդ ամենի վրա, ինչպես այն վարորդը, որն ավտոյի տակ գցեց Գուձիին ու նույնիսկ հետ չնայեց: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԹԵՄԱ

04

Ինչ անել Նոյեմբերին Երևանում Կինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդեսներ և այլ հետաքրքիր ժամանց քաղաքում:

24

34

06

Անցուդարձ Երևան 2794 Մայրաքաղաքը մտավ 2795-ի մեջ:

07

Անցուդարձ «Հրազդանի» ճակատամարտը Հայկական ֆուտբոլի բարոյական հաղթանակը:

08

Անցուդարձ Հրապարակավ էքստրիմ Հանրապետության հրապարակի երկնքում ճախրող բայքերները:

10

Իրադարձություն Հավատանք, որ փոխենք TEDxYerevan 2012-ը՝ «Փոփոխությանն ընդառաջ» :

12

Իրադարձություն Եռախնձոր Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում «Երկնքից երեք խնձոր ընկավ»:

32

Պրոֆի Սուրոյենց կտուր Ոտքերի տակ՝ տանիքներ, ձեռքերին՝ խոզանակ, ճոպան ու տաբուրետկա. ծխնելույզ մաքրողներն են: Գրողը տանի Երևանի ժամանակով Բանաստեղծ Կարեն Անտաշյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին:

38

40

Տեսակետ Անտեր շուն Փողոցային շների խնդրի տարբեր կողմերի մասին պատմում են նրանց հետ առնչվող կազմակերպությունների ներկայացուցիչները: Հարաբերություններ Մենք ենք, մեր շները Ո՞րն է շուն պահելու հաճույքը և ի՞նչ դժվարություններ են սպասում դրանց տերերին: Հեղ ինակային Մեր բակի շիկահեր տիրուհին Մի պատմություն երևանյան բակում բնակվող անտուն շան մասին:

41

Հեղ ինակային Մասիվի շները Մասիվցու և փողոցային շների բարդ հարաբերությունների մասին:

42

Խոշոր պլան Հին ընկեր Ժամանակակից գամփռներն ու նրանց երևանցի տերերը:

46

Այնտեղ Ուրիշ մոտեցում Ինչպես են անտուն շների հարցը լուծում տարբեր երկներում:

48

Այնտեղ Ա-լա ֆրանկի Ֆրանսիական Կոլմար քաղաքի շներն ու նրանց տերերը:

ՔԱՂԱՔ

14

Նստավայր Թեյ, նկարներ և շնիկ Ronefeldt թեյարանի կյանքում նոր փուլ է սկսվել՝ արվեստից անբաժան:

20

Թատրոն Ես տանձ ասեմ, դու գանձ լսի Թատերաշրջանի կոմեդիաները:

22

Զրից Սերիալի նյութ Ոչ շատ բարոյական հայ կանանց, նիհարելու հեշտ ձևի և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները

Շապիկ՝ Վիլյամ Կարապետյան

2 3

26

Իմ Երևանը Երևան բլ յուզ Ոտքից գլուխ բլ յուզով լցված Սուրեն Առուստամյանին հաճախ կարելի է հանդիպել կիթառը ուսին փողոցում զբոսնելիս

Նոյեմբեր 2012

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արմեն Յոլյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արմեն Յոլյան

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Կարինա Ղազարյան, Սեդա Պապոյան, Սոնա Խաչատրյան, Սերգեյ Սարգսյան, Վարդան Ղազարյան, Էլեոնորա Մալխասյան, Ռուզան Խաչատրյան, Միքայել Բաղրամյան, Տիգրան Մարտիրոսյան, Կարեն Անտաշյան Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Նորայր Չիլինգարյան, Արթուր Lumen Գևորգյան, «Ֆոտոլուր», PanArmenian PHOTO, Bravo.am, «Հայնախագծի» արխիվից Պատկերազարդումներ՝ Վլադ Գերասիմով, Անի Կարամանուկյան

50

Նածագիծ Կոմիտասի թանգարանինստիտուտ Երևանում կկառուցվի Կոմիտասի թանգարան-ինստիտուտը:

52

Փորձ Մշակութային խառնարանում Գերմանացի ճարտարապետը պատմում է Երևանի մասին:

53

Փորձ Վարպետն ու գդակը Վարպետ Ժիրայրը 60 տարի տղամարդու գլխարկներ է կարում:

54

Արտասովոր Տիեզերանավը լեռան վրա Երևանի ամենանշանակալի կառույցներից մեկի պատմությունը:

60

Կադրերի բաժին Կինոլոգիական ցուցահանդես Մոնումենտում, 1988 թ. Ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 01.11.2012

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Տառատեսակ Arek Armenian by Rosetta Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:



քաղաքամեջ Ինչ անել

Նոյեմբերին Երևանում 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Դիտել լավագույն մուլտֆիլմերը

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

Գնահատել Պոնչիի արվեստը

4 5

Նոյեմբեր 2012

27

28

29

30

31

Նոյեմբերի 22-ից «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10 Մի քանի տարի առաջ երևանյան սակավաթիվ էկրաններին բարձրացավ տասնամյակների ընթացքում առաջին քաղաքային կատակերգությունը՝ ամերիկաբնակ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմությունը փոքր քաղաքում»: Ֆիլմի հաջողությունից հետո Կիրակոսյանը հայտարարեց, որ հաջորդ նախագիծը միջազգային է լինելու: Եվ ահա, «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվում է նրա նոր կատակերգությունը՝ հայ-ամերիկյան արտադրություն և դերասանական կազմ ունեցող «Կորած մոլորվածը Հայաստանում» ժապավենը: Գլխավոր հերոսը ամերիկացի տուրիստ է, որը Թուրքիայում հանգստանալիս պատահաբար հայտնվում է հայաստանյան սահմանամերձ մի գյուղում:

Բացի այդ, կինո «Մոսկվան» նոյեմբերին ցուցադրելու է. • Աշխարհահռչակ 007 գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող 23-րդ ֆիլմը՝ «Սքայֆոլլը» (նոյեմբերի 1-ից) • Խուզարկուի և հմուտ մարդասպանի պայքարի մասին պատմող «Ես Ալեքս Քրոսն եմ» քրեական թրիլերը (նոյեմբերի 2-ից) • Էնդի և Լանա Վաչովսկիների և Թոմ Թիկվերի բազմամիլիոնանոց «Ամպային ատլաս» կինոկտավը՝ Թեմ Հենքսի և Հալի Բերիի գլխավոր դերակատարությամբ (նոյեմբերի 9-ից) • «Մթնշաղը» վամպիրային սագայի, փառք Աստծո, վերջին մասը՝ «Լուսաբացը. մաս 2-րդ» (նոյեմբերի 22-ից) • Ամերիկյան քննադատների խիստ դրական գնահատականին արժանացած՝ Դևիդ Օ. Ռասսելի հեղինակային «Իմ ընկերը գիժ է» կատակերգական դրաման (նոյեմբերի 23-ից)

Նոյեմբերի 21-ից Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., հեռ.՝ 56 06 45 ՀՀ մշակույթի նախարարության, Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության միացյալ ուժերով կազմակերպվող՝ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնն այս տարի նվիրված է Տիգրան Չուխաջյանի 175-ամյակին: Փառատոնը կնվիրվի նաև Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության 85-ամյակին: Յուրաքանչյուր գնված տոմսի արժեքի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրի՛ր կյանք» բարեգործական հիմնադրամին:

26

Հետևել ամերիկացու հայաստանյան արկածներին

Նոյեմբերի 3-9 Արգիշտի 7/6, հեռ.՝ 060 44 29 90 Արդեն 4-րդ անգամ ReAnimania անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակում Երևան է ժամանելու ավելի քան 400 մուլտֆիլմ աշխարհի 42 երկրներից: Անիմացիոն արվեստի սիրահարները հնարավորություն ունեն վայելել մի շարք պրեմիերաներ: Մասնավորապես, կցուցադրվեն այս տարվա Աննեսիի անիմացիոն ֆիլմերի փառատոնի լավագույն ժապավենները: Մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերից կորոշվեն լավագույնները՝ լիամետրաժ, կարճամետրաժ, հեռուստատեսային, դիպլոմային և գովազդային անվանակարգերում:

Տոնել Չուխաջյանի հոբելյանը

25

Նոյեմբերի 2-12 «Դալան» ցուցասրահ, Աբովյան 12, հեռ.՝ 099 55 33 07 Երևանի դալանները վերջերս դարձել են նկարչական փոքրիկ անկյուններ: Իսկ դրանցից մեկը՝ «Դալան» ցուցասրահը, պարբերաբար հյուրընկալում է տարբեր նկարիչների ցուցահանդեսներ: Դրանցից հերթականը գեղանկարիչ Արմեն Պրոյանի՝ ավելի հայտնի Պոնչի կեղծանունով, անհատական ցուցահանդեսն է:


Հրաժեշտ տալ հավաքականի ավագին Նոյեմբերի 14 Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը ոչ միայն լավ հնարավորություն է մեր ֆուտբոլիստների համար հաղթանակ տանելու երկու պարտություններից հետո: Սա ազգային հավաքականի լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի վերջին ելույթն է պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Հավաքականում 20 տարի հանդես եկած և 131 հանդիպում անցկացրած Հովսեփյանը արժանի է խաղից հեռանալու հաղթանակով և լեփլեցուն մարզադաշտի ծափողջույններով:

Լավ ներկայացում դիտել Նոյեմբերի 19 Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն, Վարդանանց 18, Կինոտուն, հեռ.՝ 54 02 96 Աղասի Այվազյանի հինգ պատմվածքների («Ծեր Եփրակսիան և նրա տարեց որդին», «Կռվարարները», «Ցեղի Ֆիզիոլոգիան», «Երաժշտական զանգը հին ինտիլիգենտի տանը», «Կիրակոս») վրա հիմնված «Ցեղի Ֆիզիոլոգիա» տրագիկոմեդիան բեմադրվել է դեռ 2004 թվականին Նարինե Մալյանի կողմից: Ներկայացումը դարձավ թատրոնի այցեքարտերից մեկը, արժանանալով «Արտավազդ» թատերական մրցանակի, ինչպես նաև մասնակացելով մի շարք միջազգային փառատոների:

Դիտել ճապոնական ֆիլմեր Նոյեմբեր 2 «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 093 32 01 90 ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ՝ ծագող արևի երկրի ֆիլմերն ու տրամադրությունը մի քանի օր կշրջեն «Մոսկվա» կինոթատրոնում: Երևանում ճապոնական ֆիլմերի շաբաթվա բացման արարողության ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն առաջին անգամ Հայաստանում կկատարի ճապոնացի կոմպոզիտոր Սատոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակներ» ստեղծագործությունը: Երևանից հետո ճապոնական ֆիլմերի հաջորդ հանգրվանը Գյումրին է լինելու:

Լսել դասական երաժշտություն Նոյեմբերի 9 Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., 46 շենք, հեռ.՝ 56 06 45 Դասական երաժշտության սիրահարների համար աշնան վերջին ամիսն իսկական մշակութային շոկի ամիս է: «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երևանում նվագելու է Նիդերլանդների Թագավորական Կոնցերտգեբաու նվագախումբը, որը հիմնադրվել է 1888 թվականին և համարվում է աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը: Համերգի ընթացքում բեմում լինելու են 120 սոլիստներ՝ լեգենդար դիրիժոր Լորին Մաազելի ղեկավարությամբ:


քաղաքամեջ Անցուդարձ

Երևան 2794 Հոկտեմբերի 14-ին Երևանի տարբեր ծայրերում մայրաքաղաքն իր ծնդդյան օրն էր նշում: Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրված շուրջ 26 բեմերից անդադար շնորհավորանքներ էին հնչում: Քաղաքացիների սերը պատկերող ու խորհրդանշող կարմիր սրտերով պաստառները ողողել էին Երևանի անգամ մոռացված անկյունները:

Տիգրան Մելքոնյան, Սեդրակ Մկրտչյան, Հրանտ Խաչատրյան, Վարո Ռաֆայելյան

6 7

Նոյեմբեր 2012


«Հրազդանի» ճակատամարտը Հոկտեմբերի 19-ին՝ երևանցիները թմբուկներով ու դրոշներով, եռագույն ներկված դեռ վաղ առավոտից շրջում էին քաղաքով ու անկեղծ հավատում էին աշխարհի քառակի չեմպիոն Իտալիայի հանդեպ մեր հաղթանակին: Ու չնայած խաղը չավարտվեց մեր հաղթանակով, հայ երկրպագուները բնավ դժգոհ չէին տղաների խաղից:

Տիգրան Մեհրաբյան, Վահան Ստեփանյան Արթուր Lumen Գևորգյան


քաղաքամեջ Անցուդարձ

Հրապարակավ էքստրիմ Սեպտեմբերի 29-ին Հանրապետության հրապարակի վրայով մոտոցիկլետներ էին թռչում: Երևանում Red Bull X-Fighters Jams շոուն էր: Աշխարհի լավագույն ռայդերների ցուցադրական ելույթները անցկացվում են մոտոֆրիսթայլի աշխարհի ամենահեղինակավոր մրցաշարի՝ Red Bull X-Fighters-ի շրջանակում:

Ե

րևանում նմանատիպ շոու առաջին անգամ էր անցկացվում: Այն վաղուց պլանավորվում էր, դժվարությամբ կազմակերպվում, սակայն, վերջերս էքստրիմի երևանցի սիրահարները կարողացան վայելել բայքերների գլխապտույտ հնարքներն ու պարային երաժշտությունը, որ էքստրեմալ սպորտի տեսակների անբաժան մասն է: Հանրապետության հրապարակը լեփլեցուն էր: Երեխաները, բառացիորեն, քայլում էին ծնողների գլուխների վրայով՝ «Վայ, պապ, սենց բան տեսել էի՞ր, տեսա՞ր՝ ոնց թռավ: — Տղաս, տեսնողը մենակ դու ես, — հիացած տղայի տակից խոսեց հոր գլուխը»: Առավել հնարամիտ հանդիսատեսները փորձում էին բարձրանալ կիսաշրջանով կանգնած հրշեջ մեքենաների և շտապ օգնության մեքենաների վրա, Mariott հյուրանոցի հետաքրքրված հյուրերը նույնպես շենքի բոլոր պատշգամբներից հետևում էին հրապարակում տեղի ունեցող խենթություններին: Իրենց վարպետությունը ցույց տալու նպատակով Երևան էր եկել ռայդերների հանրահայտ քառյակ՝ ռուսներ Ալեքսեյ Կոլեսնիկովը, Կիրիլ Գավրիլովը, Ալեքսեյ Այսինը և շվեդ Դանիել Բոդինը: Միջոցառումը երեք բաժնով անցկացվեց: Ռայդերները իրենց 100 կիլոգրամանոց մեքենաներով թեթևորեն ու ճարպկորեն սալտոներ արեցին, թռան՝ ոտքերով ղեկից բռնված կամ էլ ուղղակի բայքը հետևի նստատեղից բռնած և կատարեցին ևս մի տասնյակ ամենաանհավանական հնարքներ՝ հրապարակից ու հանդիսատեսից 10 մետր բարձրության վրա: Մի բան է մոտոֆրիսթայլի մրցումները տանը՝ հեռուստացույցով դիտելը, բոլորովին այլ բան է սեփական աչքերով տեսնել: Հատկապես

8 9

Նոյեմբեր 2012

բարդ հնարքները հանդիսատեսը դիմավորում էր հավանության ճիչերով: Անհավանական գեղեցիկ էին համատեղ համարները, երբ բոլոր չորս մոտոցիկլավարները ակնթարթորեն թռչում էին մեկը մյուսը հետևից: Շոուի երաժշտական ուղեկցությունը առանձին խոսքի է արժանի: Ռոքը, պանկն ու հիփ-հոփը վաղուց արդեն համարվում են արագ ավտոմեքենաների ու մոտոցիկլետների անբաժան ուղեկիցները: Հատկապես հաճելի անակնկալ էր Dogma ռոք խմբի կենդանի ելույթը: Հայ ռոքերները ելույթ ունեցան ոչ միայն սեթերի միջև եղած ընդմիջումներին, այլև կենդանի ուղեկցություն տրամադրեցին հնարքների վերջին՝ երրորդ բաժնի ժամանակ: Ադրենալինի այսպիսի արտահոսքից ապշած հանդիսատեսները փորձում էին հասկանալ՝ «ինչպե՞ս են նրանք սա անում» և բջջայիններով ու ֆոտոխցիկներով նկարահանում օդային անհավանական հնարքների յուրաքանչյուր վայրկյանը: «Կարևորն այն է, որ բոլոր երեք սեթերի ընթացքում էլ հանդիսատեսը մեզ սատարում էր: Մենք առաջին անգամ ենք Հայաստանում ու այստեղ մեզ շատ է դուր եկել: Հուսով եմ՝ նորի՛ց կգանք», — շոուից հետո լրագրողներին ասաց Ալեքսեյ Կոլեսնիկովը: Իսկ Դանիել Բոդինը դիտողներից ոչ պակաս էր ոգևորվել՝ «Ահավոր թույն լսարան էր: Սա, երևի, ամենամեծ բեմն է, որի վրա մենք երբևէ հանդես ենք եկել: Մթնոլորտը գժակա՛ն էր»: Անպատասխան մնաց միայն մի հարց՝ արդյոք Ալեքսեյ Կոլեսնիկովի սաղավարտը զինված էր խցիկով, ինչպես ինքը սիրում է անել: Եթե այո, ապա շուտով համացանցում կկարողանանք տեսնել երևանյան խելահեղ շոուն մոտոցիկլավարի աչքերով:


Վարդան Ղազարյան Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան


քաղաքամեջ Իրադարձություն

Եռախնձոր

Արդեն իններորդ անգամ անընդմեջ Հայաստանում անցան Եվրոպական ժառանգության օրերը, այս անգամ ՝ «Ճանապարհ» խորագրի ներքո: Երկրի բոլոր մարզերում 50-ից ավելի թանգարաններ շուրջ 120 միջոցառումներով ներկայացան հանրությանը: Մայրաքաղաքում, մասնավորապես, այդ օրերի շրջանակներում անցավ «Երկնքից երեք խնձոր ընկավ» հեքիաթասացության և բարբառների պահպանության մրցույթ-փառատոնը: «ԵՐԵՎԱՆը» երեք երեկո լսեց մասնակիցների պատմած հեքիաթները, որոնք հնչեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում:

Ե

րեք օր ու գիշեր Թումանյանի տուն-թանգարանում ազգային տարազներով հեքիաթասացները իրենց հմտություններն էին ցուցադրում: Ազատ ու անկաշկանդ մթնոլորտում հեքիաթներ էին պատմում 8-ից 80 տարեկան մեծերն ու փոքրերը, հարևաններն ու հյուրերը: Միակ նախապայմանը՝ բարբառները կճուճից հանելն ու ոչ թե հայտնի, այլ բերանացի փոխանցված ժողովրդական հեքիաթները հենց այդ բարբառով պատմելն էր: Մինչ հեքիաթասացը մոտենում էր կճուճին՝ վերևից հնչող ձայնն ասում էր՝ «Եթե կա նորը, որ կրողն է հիմա, թող գա ու բարձրաձայնի, եթե ոչ՝ հիշենք ու չմոռանանք»: Թեպետ ներկաներից շատերը չէին հասկանում բարբառը, հեքիաթասացները կարողանում էին մնալ հանդիսատեսի ուշադրության կենտրոնում: Այս տարի առաջին անգամ Հայաստանի տարբեր տարածաշրջանների բարբառները ներկայացնող 18 հեքիաթասացների հետ իրենց հեքիաթները պատմեցին ազգային փոքրամասնությունների 7 ներկայացուցիչները: Ի դեպ, Երևանի արարատյան բարբառը ներկայացնող մասնակից փառատոնը երբևիցե չի ունեցել: Մինչ մայրաքաղաք ժամանելը բարբառներին տիրապետող հեքիաթասացները նախ մասնակցել էին Արագածոտնի,

Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզկենտրոններում կայացած երկու նախընտրական փուլերին: «Ամեն տարի զգում ենք, թե որքան է մեծանում հետաքրքրությունը փառատոնի հանդեպ մարզերում ու Երևանում: Սկզբում մասնակիցների թվում գերակշռում էին տատիկներն ու պապիկները, այժմ շատ են երեխաները, իսկ մեր նպատակը հենց դա է՝ փոխանցել այս ոչ նյութական հարստությունը սերնդեսերունդ», — նշում է Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Կազմակերպիչների նպատակներից է փառատոնը մի օր միջտարածաշրջանային կամ միջազգային դարձած տեսնել: Փառատոնի երրորդ օրը ժյուրին պարգևատրեց լավագույն հեքիաթասացներին: Հյուրերի համար սահմանված էր «հարևանի հարս կամ փեսա» մրցանակը, իսկ հայաստանյան հեքիաթասացները ստացան «թագավորի մեծ, միջնեկ ու փոքր տղա» մրցանակները՝ քսակով ոսկիները: Ժյուրիի անդամները հանձնեցին նաև բանագետներ Գարեգին Սրվանսյանի և Արամ Ղանալարյանի անվան հատուկ մրցանակներ: Վերջում երկնքից երեք խնձոր ընկավ՝ մեկը ասողին, մեկը լսողին, մեկն էլ համայն աշխարհին:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

12 13

Նոյեմբեր 2012



քաղաքամեջ Նստավայր

Թեյ, նկարներ և շնիկ

Աբովյան փողոցում Ronnefeldt թեյի սրահը թվում է՝ միշտ եղել է: Սակայն վերջերս այստեղ էական փոփոխություններ են տեղի ունեցել: Առաջինը՝ ցուցափեղկի գերմանական բյուրգերի կիտչային արձանիկը փոխարինվել է փոքր-ինչ հեգնական և շատ գեղեցիկ հրեշտակով, իսկ երկրորդը՝ սրճարանը միացվել է հարևան «Դալան» հուշանվերների խանութի հետ: Այժմ այստեղ ոչ միայն կարելի է թեյ ըմպել, այլև տեսնել վերևի պատկերասրահի հիանալի նկարները և գնել ձեռագործ զարդեր ու հուշանվերներ. պարզապես անհրաժեշտ է անցնել թաքնված փայտյա դռնով:

Ե

թե մատուցողին հարցնենք՝ այդ ի՞նչ այգի է բակում, նա կպատասխանի, որ այդ վերանդան չի աշխատում: Իսկ եթե մատուցողին չհավատանք՝ կհայտնվենք «Դալան» խանութի հետնաբակում: Այստեղ դրված են փայտե սեղաններ ու աթոռներ: Ինչպես նաև կարելի է տեսնել նկարներ, արձանիկներ, քանդակներ, զարդեր և մի հրաշալի շուն՝ Աչոնը՝ կարմիր ժապավենը վզին: Աչոնը պաշտում է կեդեր, այնպես որ՝ ավելի լավ է դրանցով այստեղ չգալ: Շունը չի կծում և, երևում է, կեդերից բացի նաև շատ է սիրում գեղանկարչություն, քանի որ ձեզ հետ միասին անպայման բարձրանում է երկրորդ հարկ, որտեղ ցուցահանդեսներ են անցկացվում: Ժամանակավոր ցուցադրությունները հիմնականում ներկայացնում են ժամանակակից հայ նկարիչների աշխատանքները, որոնք ոչ միայն կարելի է ուսումնասիրել, այլև՝ գնել: Սակայն, եթե նկարներով տարվենք, պատվիրված թեյը կսառչի: Ուստի հիմա՝ թեյերի ու թեյարանի մասին: Ronnefeldt-ում կա թեյի 31 տեսակ: Գները շատ տարբեր են՝ 600-ից մինչև 1500 դրամ: Այս բոլոր տեսակները միավորում է միևնույն հանրաճանաչ ընկերությանը պատկանելը: Յոհան Թոբիաս Ռոնեֆելդը 1823 թվականին հիմնել է թեյի՝ իր անունը կրող ընկերությունը: Այն ժամանակ բոլոր ավանդական գերմանական մատակարարները թեյ էին ներմուծում Համբուրգ կամ Բրեմեն, սակայն, լինելով հազվագյուտ ճարպիկ առևտրական, Ռոնենֆելդը որոշում է, որ իր՝ «թեյերի բոլոր տեսակների ու արևելահնդկական արդյունաբերական

ապրանքների» խանութի հիմնադրման վայրը կլինի Մայնի Ֆրանկֆուրտը: Նա չվրիպեց՝ քաղաքի հաջող աշխարհագրական դիրքի շնորհիվ վաճառականը կարողացավ ընդլայնել իր գործը և շուտով սկսեց թեյ արտահանել Իսպանիա, Ֆրանսիա, ԱվստրոՀունգարիա, Ռուսաստան և այլ երկրներ: Ronnefeldt-ի բոլոր հնարավոր տեսակներից Երևանում ես ընտրությունս կանգնեցրի «Տոպաս» անվանումով թեյի վրա: Նախ՝ քանի որ այն հատապտուղներով է (ազնվամորի, հաղարջ, մոշ և հապալաս): Երկրորդը՝ այն «սպիրտային թուրմով է» (դժվար էր պատկերացնել՝ ինչու): Ընդհանուր առմամբ՝ եզրակացությունը մեկն էր՝ ես թեյերից ընդհանրապես գլուխ չեմ հանում: Ոչ մի հաղարջ ու մոշ, ոչ մի սպիրտ. նույնիսկ բերանում մնացող համը բացի ավանդական կանաչ թեյից, էլ ոչինչ չէր հիշեցնում: Ի դեպ, ալկոհոլային թեյերն այստեղ մի քանիսն են: Ինչպես, օրինակ, ջագերը՝ սպիտակ գինով, ռոմով և մրգային օղիով սև թեյ: Այստեղ կան նաև բավական հետաքրքիր թեյային կոկտեյլներ, օրինակ Ronnefeldt ֆիրմային կոկտեյլը, որը պատրաստվում է թարմ մրգերից, գինուց ու շամպայնից: Այս հրաշքը արժե 8000 դր.: Սուրճի տեսականին սահմանափակվում է մի քանի տեսակով՝ բոլորը միջինից մի փոքր բարձր գին ունեն: Օրինակ՝ սովորական արևելյանը 400 դրամ է, իսկ փաթեթով «3-ը մեկում» սուրճը, որին ժողովուրդը «մակկոֆե» անվանումն է տվել (հենց այդպես էլ գրված է մենյուում)՝ 600 դր.:

Չնայած Ronnefeldt-ը վերից վար թեյարան է՝ մենյուում կա առաջին կերակրաատեսակների մի ողջ բանակ: Ապուրների երեք տեսակ՝ հավով, սնկով և սպաս, որոնք արժեն 800 դր., տոլմա (8 հատ)՝ 2000 դր., նույնքան արժե բաստուրմայով և սուջուխով պատրաստվող «Էրեբունի» պիցան, իշլի-քյուֆթայով սիրիական սպասը՝ 1000 դր.: Աղցանների մենյուն բավական սովորական է: Նշեմ միայն ամառային նրբաճաշակ աղցանը, որն այստեղ, ինչպես Երևանի բոլոր գաստրոնոմիկ վայրերում, արժե 1000-1200դր., և իրենից ներկայացնում է կտրատված վարունգի և լոլիկի անսովոր համակցություն: Բայց տեղական խոհանոցի բարձրակետը աղանդերն է: Պոպոքով և մեղրով տապակած բանանն արժի 1200 դր., իսկ դարչինով արքայախնձորը՝ 1300: Տաք շոկոլադի, բանանի և պոպոքի հայտնի համակցությունը կարելի է փորձել կրեպեդի Պեսկարա բլիթով (1200 դր.), մի փոքր ավելի էկզոտիկ տարբերակ է պաղպաղակով, նարնջով ու իրենց անփոփոխ ուղեկից քուանտրո լիկյորով Սյուզետ կրեպը (1400 դր.): Կան նաև անսովոր աղանդեր: Ինչպես, օրինակ, մեղրով և բանանով օմլետը (1200 դր.), կամ էլ՝ երկու հատ Ռաֆայելլո (400 դր.): Երաժշտությունն այստեղ շատ տարբեր է՝ սկսած արաբական մեղեդիներից մինչև Մայքլ Ջեքսոն: Գուցե այնքան վեհ չէ, որքան սյուզետ կրեպը, բայց նկարների ընտրության հարցում նուրբ ճաշակը, հանդարտ, քիչ խամրած լույսը և յուրաքանչյուր սեղանին դրված թարմ վարդերը ամեն ինչի տեղը հանում են:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

14 15

Նոյեմբեր 2012



Խնայողական մոտեցում Այսօր ողջ աշխարհում, տնտեսության տարբեր ոլորտներում փորձեր են արվում հատուկ ծրագրերի միջոցով մարդկանց բացատրել և ուղղորդել, որպեսզի իրենց գիտակից կենսակերպով նպաստեն էներգաարդյունավետությանն ու բնության պահպանությանը: Այս ուղղությամբ գործունեություն ծավալվում է նաև Հայաստանում, հիմա արդեն՝ բանկային ոլորտում: «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության և IFC-ի (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա) համագործակցությամբ նախաձեռնվել է հիփոթեքային և բնակարանային վարկավորման մի նոր ծրագիր, որի նպատակն է նպաստել Հայաստանում էներգիայի խնայողությանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: ԵՐԵՎԱՆ-ի զրուցակիցներն են «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության Սպառողական գործառնությունների վարչության պետ Հարություն Բուլդուկյանը և IFC-ի «Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» ղեկավար Տիգրան Փարվանյանը: Ինչպե՞ս կայացավ IFC-ի և «Բիբլոս» բանկի համագործակցությունը: Հ. Բուլդուկյան. «Բիբլոս Բանկ» խմբի և IFC-ի համագործակցությունը սկիզբ է առել դեռ մի քանի տարի առաջ, երբ վերջինս մեծածավալ ներդրումներ կատարեց՝ ուղղված «Բիբլոս Բանկ Լիբանանի» ռազմավարական նպատակների իրականացմանը: Շարունակելով արդյունավետ համագործակցությունը՝ 2012թ-ի մարտին IFC-ն համագործակցության եզրեր հաստատեց նաև «Բիբլոս Բանկ Արմենիա» ընկերության հետ՝ հիփոթեքային վարկավորման ընդլայնման և բնակարանային էներգաարդյունավետության ծրագրի շրջանակներում: Տ. Փարվանյան. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում IFC-ի հիմնական նպատակն է ինտեգրված ներդրումային և խորհրդատվական հարթակի միջոցով պայքարել կլիմայի փոփոխության դեմ: «Բիբլոս Բանկ Արմենիայի» հետ համագործակցությունը այս ոլորտում IFC-ի գործունեության օրինակներից մեկն է, որի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները երկրում և օգնել նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգետիկ պաշարներից. «Հայաստանում Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի» շրջանակներում IFC-ն աջակցում է էներգաարդյունավետության նպատակային ֆինանսավորմանը և վերականգնվող էներգիայի զարգացմանը երկրում: Ծրագիրը քննարկում էր համագործակցության հնարավորությունները Բիբլոս բանկի հետ, և քանի որ վերջինս ցուցաբերեց իր հետաքրքրությունը բնակարանային էներգաարդյունավետության ֆինանսավորման հարցում, IFC-ն տրամադրեց վարկ՝ բանկի հաճախորդներին առաջարկելով մատչելի հիփոթեքային ֆինանսավորում և առաջին բնակարանային էներգաարդյունավետության վարկային փաթեթը Հայաստանում:

Ի՞նչ սպասել այդ համագործակցության արդյունքում: Հ. Բուլդուկյան. IFC-ի հետ համագործակցության շրջանակներում «Բիբլոս Բանկ Արմենիան» ակնկալում է ընդլայնել իր հիփոթեքային վարկավորման պորտֆելն ու խթանել բնակարանային էներգաարդյունավետությունը Հայաստանում՝ առաջարկելով վերանորոգման վարկեր առավել հարմարավետ պայմաններով: «Բիբլոս Բանկ Արմենիան» համոզված է, որ մակրո մակարդակում այսօրինակ ծրագրերը կարող են նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը և էներգիայի սպառումը նվազեցնելու արդյունքում՝ նաև բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Ի՞ նչ է իրենից ներկայացնում բնակարանային էներգաարդյունավետության վարկային փաթեթը: Ովքե՞ր կարող են օգտվել դրանից, ինչպիսի՞ պայմաններով, երբվանի՞ց: Հ. Բուլդուկյան. Բնակարանային էներգաարդյունավետության վարկային փաթեթը նախատեսված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, ով ցանկանում է վերանորոգել բնակարանը և միևնույն ժամանակ խնայել միջոցները՝ էներգիայի սպառման նվազեցման հաշվին: Վերանորոգման վարկերը տրամադրվում են մինչև 15 տարի մարման ժամկետով, աննախադեպ ցածր տոկոսադրույքով: Քաղաքացին կարող է դիմել Բիբլոս բանկ՝ ստանալու վերանորոգման վարկ սկսած սույն թվականի հոկտեմբերի 1-ից: Լինելով առաջին նման նախաձեռնությունը Հայաստանում, ի՞ նչ ընթացք ու հետաքրքրություն եք ակնկալում: Հ. Բուլդուկյան. Ռեսուրսների արդյունավետ օգտագործումը 21-րդ դարում գերխնդիր է հասարակության յուրաքանչյուր անդամի համար: Ուստի կարծում ենք, որ այսօրինակ ծրագիրը պետք է ընդունվի առավելագույն ոգևորությամբ: Էներգաարդյունավետ բնակարանը հեռագնա խնայողություն

կարելի է համարել, քանի որ ամսական խնայած մի քանի հազար դրամը տարիների հաշվարկով բավական մեծ խնայողություն է կազմում: Անշուշտ, այսօրինակ վերանորոգումը նպաստում է բնակարանի հարմարավետությանը, ինչպես նաև շուկայական արժեքի բարձրացմանը: Տ. Փարվանյան. Յուրաքանչյուր մարդ հասկանում է, որ էներգախնայողությանը ուղղված միջոցառումներ իրականացնելով ոչ միայն օգնում է բնության պահպանությանը, այլ նաև տնտեսում է սեփական գումարները: Պարզապես անհրաժեշտ է հայաստանցիներին բացատրել էներգախնայողության շատ տրամաբանական ու հասկանալի գործողությունների համակարգը, որն այս կամ այն չափով կիրառվում է ցանկացած վերանորոգման ընթացքում: Էներգաարդյունավետությունը՝ որպես աշխարհի առաջնային մարտահրավերներից մեկը, ի՞ նչ կարևորություն ունի Հայաստանում ու արդյոք՞ դրա էությունը հասկանալի ու մատչելի է մեզ համար: Հ. Բուլդուկյան. Կարծում ենք, որ էներգաարդյունավետությանն ուղղ-

ված այս ծրագիրը կարող է էական զարգացում ապահովել մի երկրի համար, որը հիմնականում ապավինում է ներկրվող էներգակիրներին, ուստի ՀՀ տնտեսության համար ծրագիրը կարող է ունենալ ռազմավարական նշանակություն՝ նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական աճին: Տ. Փարվանյան. Կլիմայի փոփոխության դեմ պայքարը լուրջ խնդիր է ողջ աշխարհում. 2010 թվականի Համաշխարհային զարգացման զեկույցի համաձայն՝ այդ ուղղությամբ ներդրումների մոտ 80%-ը պետք է կատարվի մասնավոր հատվածի կողմից: Իսկ Հայաստանը մի երկիր է, որը էներգիայի բարձր գնի պատճառով էներգախնայողության մեծ պահանջարկ ունի: Բացի այդ, որպես գերակա ուղղություն՝ IFCին ձգտում է խթանել էներգետիկ արդյունավետությունը Հայաստանում՝ բարձրացնելու համար տեղական ընկերությունների մրցունակությունը և մեղմելու կլիմայի փոփոխությունը: Դրանից կշահեն բոլորը և´ մենք, և´ բնությունը:

Գովազդային նյութ

16 17

Նոյեմբեր 2012


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am Հատուկ հայ նշանավոր գրող Րաֆֆու սիրահարների և լավ հրատարակությունները գնահատողների համար. վաճառում եմ 1898 թվականին Վիաննայի Մխիթարեան միաբանության տպարանում լույս տեսած հրատարակության «Սամվելը»: Վեպի ընդամենը երկրորդ հրատարակությունն է, շատ քիչ տպաքանակով: Գինը՝ 2000 ԱՄՆ դոլար: Վահրամ, 077 01 95 56

Վաճառում եմ 2003 թվականի Peugeout 307, 2 լիտրանոց դիզելային շարժիչով, մեխանիկական տուփով: Գույնը՝ բալագույն մետալիկ, բա սալոնի գու՜յնը՝ կարմիր: Գտնվում է բավական լավ վիճակում: Արտակ, 091 23 11 33

Yerevan Productions-ը փնտրում է ոչ միայն տաղանդավոր և պրոֆեսիոնալ ձևավորողների, այլև բարի համաքաղաքացիների, ովքեր պատրաստ են ազատվել տանը մնացած հին տեխնիկայից, սակայն պատրաստ չեն դրանք պարզապես աղբարկղը նետել: Մեր ընկերությունը պատրաստ է ընդունել բոլոր անպետք՝ հնարավորինս հին սարքավորումները, օրինակ՝ հայրական հեռուստացույցը, պապական ռադիոընդունիչը, տատիկի սիրելի մագնիտոֆոնը (կամ նույնիսկ պատեֆոնը): Էդուարդ, 091 11 88 00


Orange-ը երեք տարեկան է Հայաստանում հեռախոսակապ ու ինտերնետ ծառայություններ մատուցող «Orange Արմենիան» նոյեմբերի 5-ին դարձավ երեք տարեկան: Այս ընթացքում ընկերությունը հասցրել է դառնալ մեծ ընտանիք. շուրջ 800 մարդ ուղղակի կամ անուղղակի կերպով աշխատում է Orange-ի գործունեության տարբեր ոլորտներում: Իրենց աշխատանքի մասին պատմում են «նարնջագույն» օպերատորի հին ու նոր աշխատակիցները:

Սեմյոն Հովհաննիսյան

Մարքեթինգի բաժին Մարքեթինգի բաժնում աշխատում եմ որպես ինտերնետ ծրագրերի մասնագետ, այսինքն՝ զբաղվում եմ ինտերնետի շուկայի ուսումնասիրությամբ և նոր առաջարկներ եմ մտածում մեր բաժանորդների համար: Orange-ում աշխատում եմ 2009-ի սեպտեմբերի 7-ից, այդ օրը հիշարժան է մինչև հիմա. այդ օրը գործի ընդունված անձնակազմով ամեն տարի հավաքվում և նշում ենք: Պաշտոնական բացումից՝ նոյեմբերի 5-ից, Հյուսիսային պողոտայի խանութում հաճախորդներին եմ դիմավորել, այնուհետև տեղափոխվել եմ վաճառքի բաժին՝ որպես աշխատակիցներին վերապատրաստող, իսկ հետո տեղափոխվեցի մարքեթինգի բաժին: Դա շատ է օգնում, քանի որ մոտիկից գիտեմ հաճախորդին, նրա սպասումներն ու պահանջները: Ներկայիս պաշտոնում արդեն ունեմ հնարավորություն՝ առաջարկել այնպիսի ծառայություններ, որոնք ինձնից ժամանակին պահանջել են հաճախորդները, երբ ես դեռ վաճառքի բաժնում էի: Ինձ համար Orange-ի 3-րդ տարեդարձը մի փոքր այլ նշանակություն ունի, քան նախորդ երկուսը: Նախորդ երկու տարիներին պատրաստվում էի, թե ինչպես մեր հաճախորդներին պետք է ներակայացնեմ Orange-ի ծննդյան առթիվ առաջարկվող նորությունները: Այս տարի ինքս պետք է մտածեմ տոնական առաջարկներ երեքամյակի կապակցությամբ:

18 19

Նոյեմբեր 2012

Կարեն Կալպակչյան

Բաժանորդների հեռախոսային սպասարկման կենտրոն Բաժանորդների սպասարկման կենտրոնում եմ, այսինքն՝ հեռախոսով օգնում եմ բաժանորդներին: Մինչ «Orange Արմենիայում» աշխատանքի ընդունվելն արդեն Orange-ի բաժանորդն էի: Orange-ի բացման օրը դասի չեմ նստել, հերթի մեջ կանգնել եմ, որ ստանամ առաջին քարտս, որն օն-լայն պատվիրել էի նախօրոք: Հետո արդեն աշխատանքի ընդունվեցի այստեղ, ինչի համար շատ ուրախ եմ: Ես երևի այն թիմում եմ, որն ամենաշատն է շփվում բաժանորդների հետ: Մարդիկ շատ տարբեր են, շատ տարբեր ու երբեմն տարօրինակ խնդիրներով են զանգում, դե մենք էլ փորձում ենք ամեն բան անել, որ հասկանանք ու կարողանանք օգնել բաժանորդին: Իհարկե, տարբեր մարդկանց հետ շփվելը իր առանձնահատկությունն ունի՝ շատ են պատահում հետաքրքիր դեպքեր: Հաճախորդների սպասարկումը մեզ մոտ 24-ժամյա է: Մի անգամ գիշերային հերթափոխի ժամանակ մի տղամարդ զանգահարեց, ասաց, որ իր հեռախոսի մեջ գումար չկա, տուն է հասել, դուռը ծեծում է, իսկ կինը չի բացում և խնդրեց, որ ես զանգահարեմ կնոջն ու արթնացնեմ, որ դուռը բացի: Իմ անձնական համարից զանգահարեցի ու տիկնոջն արթնացրի: Աշխատանքային ամենաէական ձեռքբերումներից հավանաբար եղել է այն, որ այս տարի ճանաչվեցի որպես բաժանորդների սպասարկման լավագույն խորհրդատուներից մեկը: Սա մի ծրագիր է, երբ գնահատում են աշխատակցի տարեկան աշխատանքը, որից հետո ամենաբարձր միավորներ ստացող աշխատակիցները դառնում են հաղթող ու մեկնում են որևէ երկիր ճամփորդության: Այս տարի ուղղությունը դեպի Մարոկկո էր: Ես էլ մեկնեցի, այնտեղ մասնակցեցինք կոնֆերանսի 24 Orange երկրների ներկայացուցիչների հետ:

Ջուլիետա Քոչինյան

Վաճառքի բաժին Ես «Orange Արմեիայում» աշխատում եմ դեռ այն ժամանակվանից, երբ այն պաշտոնապես չէր բացվել: Orange-ի մասին շատ էի լսել, ու երբ ինձ զանգահարեցին ու կանչեցին աշխատանքի, շատ էի ոգևորվել: Երկար ու խիտ թրեյնինգների փուլ անցանք: Մենք էինք այն առաջին օղակը, որ պետք է շփվեր այցելուների հետ: Հետաքրքիր է, որ Orange-ն իմ առաջին աշխատատեղը չէ, բայց հուսով եմ, որ վերջինն է, քանի որ ինձ համար մի տեսակ ընտանիքի նման է՝ չեմ ցանկանում այստեղից հեռանալ: Ես նույնպես ժամանակին ճանաչվել եմ «վաճառքի լավագույն խորհրդատու», ու այդ գնահատականն ինձ համար իրոք շատ մեծ նշանակություն ունեցավ: Ի դեպ, Orange-ի այս տարվա առաջնային նպատակը դրված է սպասարկման որակի բարձրացման վրա, ինչը, անշուշտ, էլ ավելի մեծ պատասխանատվություն է դնում մեզ վրա: Սրան զուգահեռ շատ են ձեռքբերումները՝ նախ այս 3 տարիների ընթացքում շատ եմ հմտացել մարդկանց հետ շփման մեջ, բացի այդ՝ կրթությամբ լեզվաբան լինելով՝ սովորել եմ աշխատել ծրագրերի հետ, որոնց հետ նախկինում չէի շփվել, բայց պարզվեց, որ դա ինձ մոտ բավական լավ է ստացվում: Իսկ խանութ գալիս են ամենատարբեր բնավորության ու խառնվածքի տեր հաճախորդներ: Մի օր մեզ այցելեց մի պապիկ, սրտնեղած էր: Պարզվեց նրա հեռախոսը PUK կոդ էր պահանջում, իսկ նա չէր հասկանում, թե ինչ պետք է անի: Մեկ վարկյանում լուծվող խնդիր էր, բայց նա այնքան ոգևորվեց, երբ օգնեցի իրեն՝ ինձ նվիրեց իր պատրաստած թևնոցը: Նույնիսկ մի տեսակ անհարմար զգացի. ախր համարյա ոչինչ չէի արել նրա համար: Թևնոցը մինչև հիմա էլ պահում եմ:


Դիանա Մովսիսյան

Իրավաբանական բաժին Աշխատանքս Orange-ում սկսել եմ 2009 թվականի մայիսից, երբ դեռ մոտ 7 ամիս կար մինչև պաշտոնական բացումը: Վստահ կարող եմ ասել, որ այն աշխատակիցներից եմ, ով իր աչքերով է տեսել, թե ինչպես է ստեղծվել, աճել ու մեծացել կազմակերպությունն այս 3 տարիների ընթացքում: Հետաքրքիր է այն, որ մինչ այստեղ գալը ես գիտեի, որ իրավաբան եմ, բայց չգիտեի, որ կարող եմ լայն գիտելիքներ ձեռք բերել ռադիոհաճախության, բջջային ալեհավաքների ոլորտում: Այժմ կարող եմ մարդկանց բացատրել, թե ինչպես է աշխատում յուրաքանչյուր զանգի տեխնիկական մասը: Բջջային ալեհավաքը մարդիկ տեսնում ու ընկալում են հենց այնպես, ինչպիսին այն կա, բայց ինձ համար այդ ալեհավաքը 50-60 էջանոց պայմանագիր է, ուրեմն ես պետք է իմանամ, թե ինչ է այդ ալեհավաքն իրականում իրենից ներկայացնում: Արդյունքում, երբ տանը տեխնիկային առնչվող մի սարք փչանում է, արդեն գիտեմ, ինչպես դրան մոտենալ: Իհարկե, որպես նման կազմակերպության իրավաբան՝ իմ հիմնական խնդիրն է ապահովել Orange-ի ու դրա աշխատակիցների և բաժանորդների ապահովությունը օրենքի տեսանկյունից: Չնայած վաճառքի աշխատակիցների նման շատ չեմ շփվում հաճախորդների հետ, բայց թեկուզ քիչ շփումներն էլ հիշելու բան թողնում են: Բայց ամենազավեշտալին այն է, որ ցանկացած տեղում, եթե իմանում են, որ Orange-ում եմ աշխատում, անպայման խնդրում են կա՛մ իրենց ռոմինգն ակտիվացնել, կա՛մ որևէ այլ ծառայություն մատուցել:

Վրույր Մարկոսյան

Տեխնիկական բաժին Կայանների շինարարության և շահագործման բաժնում եմ աշխատում: «Orange Արմենիայի» ամենաառաջին աշխատակիցներից եմ՝ ընդունվել եմ դեռ 2009 թվականի հունվարից: Մենք Orange-ի այն օղակն ենք, ով ապահովում է կայանների տեղի, դիրքի որոշումը, դրանց տեղակայման շինարարական աշխատանքները: Այս աշխատանքի ամենամեծ առանձնահատկությունն էքստրիմի մեջ է, քանի որ հիմնական աշխատանքը կատարվում է բարձրության վրա և շատ բարդ պայմաններում: Մեր ամբողջ թիմը ալպինիզմի թրեյնինգների է գնացել, բոլորս ունենք բարձրության վրա աշխատելու սերտիֆիկատներ: Կարելի է ասել, որ բոլորս պոտենցիալ ալպինիստներ ենք: Բառեր չկան այս 3 տարիների զգացողությունները նկարագրելու համար: Հետաքրքիր է, որ նոր ստեղծվող ընկերության մի մասն ես ու մասնակցում ես ստեղծման գործընթացին: Ամենաառաջին զանգը Orange-ի ցանցում ես եմ կատարել 2009-ի հունիսի 30-ին. զանգահարեցի իմ ղեկավարին: Այդ ժամանակ դեռ միացված էր ընդամենը երկու կայան: Իմ աշխատանքում ամենատպավորիչը աշխարհին վերևից նայելն է: Զավեշտալի դեպքերի պակաս էլ չենք զգում: Ֆրանսիայից մի ղեկավար ունեինք, որ շատ մեծ ուշադրություն էր դարձնում մեր աշխատանքների ապահովությանը: Միշտ մեզ հորդորում էր լինել համապատասխան հանդերձանքով, պաշտպանիչ սաղավարտներով: Այնքան էր ասել՝ պաշտպանիչ գլխարկները չմոռանաք, որ նրան տեսնելիս ակամայից գլխարկ էինք հիշում: Երբ Գեղարքունիքի մարզում՝ փոքր քաղաքներից մեկում, կայան էինք տեղադրում, մարդիկ հավաքվեցին մեր շուրջ, բոլորին հետաքրքիր էր, թե ինչու ենք այդ օրը այդպես զուգվել-զարդարվել մեր սաղավարտներով: Ասացինք, որ մեր ֆրանսիացի ղեկավարն է գալու, ու քիչ հետո լսեցինք, որ լուրը տարածվել է քաղաքով. այսօր Ժակ Շիրակն է գալու:

Աստղիկ Գրիգորյան

IT բաժին Orange-ի երեքամյակը նաև այստեղ իմ աշխատելու երեքամյակն է: Երեք թիվն այս պարագայում ինձ համար նշանակալից է նրանով, որ սովորաբար երբեք ոչ մի տեղ երեք տարուց ավելի չեմ աշխատում, փաստորեն՝ Orange-ը դարձավ բացառություն: Իմ աշխատանքի առանձնահատկությունը նրանում է, որ շատ նոր բաներ եմ սովորում շատ կարճ ժամանակահատվածում, քանի որ IT ոլորտում ամեն ինչ շատ արագ է զարգանում, այն էլ միջազգային կապի բնագավառում՝ անընդհատ նոր ծառայություններ են ի հայտ գալիս: Պետք է անընդհատ նորարությունների կենտրոնում լինես, որպեսզի ապահովես կազմակերպության մրցունակությունը: Իմ աշխատանքը կարելի է ասել կուլիսային է, ոչ ոք չի տեսնում, բայց բոլորը ճաշակում են արդյունքը: Օրինակ՝ աշխատում եմ որևէ այլ երկրի հետ ռոմինգ ունենալու նոր պարամետրերի վրա: Ինձ հաճախ են հարցնում՝ հե՞շտ է կնոջ համար աշխատել IT-ում, քանի որ սա ավանդաբար տղամարդու մասնագիտություն է: Ես այս հարցին այսպես ասած՝ «անլուրջ» եմ վերաբերում, քանի որ վաղուց սովորել եմ. ֆակուլտետում միակ աղջիկն էի, ընկերներս բոլորը տղաներ էին, հետագայում բոլոր աշխատավայրերում աշխատել եմ տեխնիկական թիմերում, կրկին տղաների հետ: Ի դեպ, հիմա մեզ մոտ, կարելի է ասել, բացառություն է. իմ պրակտիկայում առաջին անգամ թիմում բավականին շատ են իգական սեռի ներկայացուցիչները:

Գովազդային նյութ


քաղաքամեջ Թատրոն

Ես տանձ ասեմ, դու գանձ հասկացիր Աշունը տարվա առավել ակտիվ թատերաշրջաններից է: Երևանյան թատերական իրարանցումն այնպիսի համընդհանուր զբաղվածություն է առաջացնում, որ անգամ նոր ներկայացումների համար ազատ բեմատարածք գտնելն է դժվար գործ դառնում: Փաստն ինքնին ուրախալի է, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ այդ զարգացումների շարժիչ ուժը մեծամասամբ երիտասարդներն են: Այլ խնդիր է, թե վերջիններս ինչպիսի նկրտումներով են լծվում ներկայացում ստեղծելու գործին: Ցավոք, այսօր ոմանք թատրոնը դարձնում են զվարճանքի վայր: Թատերագետ Տիգրան Մարտիրոսյանը ուսումնասիրեց, թե ինչպես են փորձում այսօր բավարարել բեմարվեստի ամենաբարդ ժանրերից մեկի՝ կատակերգության պահանջները:

Վ «Արարատ 73»

20 21

Նոյեմբեր 2012

երջերս ոչ ապաշնորհ ռեժիսոր Դավիթ Հարությունյանը Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի բեմում «Արարատ 73» անտրեպրիզային ներկայացումը հեղինակեց: Քաղքենիական դրամայի և բարքերի կոմեդիայի հատկանիշների խառնուրդ, որը, չգիտես ինչու, ներկայացվում է որպես տրագիկոմեդիա: Թաղման արարողակարգը, ինչ խոսք, ուրախալի դեպք չէ, բայց այն դեռ տրագիզմի երաշխիք էլ չէ, սակայն ամեն ծիծաղելին կատակերգական չէ: Մանավանդ՝ գործի թեմատիկ առանձնահատկությունը պահանջում է զավեշտալի իրադրությունների կառուցման նախանձելի նրբանկատություն, որ չխոցվեն հանդիսատեսի զգացմունքները: Իսկ ստեղծագործական խումբն իր գեղագիտական ստորագրությունն է դարձրել գրոտեսկի և սատիրայի միջակայքում ընկած ծաղրականի ու ֆարսային արտաքին կոմիզմի հանրագումարը: Հետևապես, ծիծաղի փոխարեն զայրույթդ են հարուցում չարդարացված

գռեհկությունները: Հանգուցյալի թոռը չի խորշում արտասահմանից հոր թաղմանը մասնակցելու եկած հորաքրոջը հետնամասից հետին մտքով գրկելուց: Ռեժիսորն էլ՝ Անահիտ Մութաֆյանի բարեմասնության ծավալատարածական հնարավորություններն է խաղարկում: Մյուս կողմից՝ դերասանները հիմնականում հեռու էին բացարձակ ձախողումից: Հատկապես Արաքս Մելիքյանն ու Անահիտ Մութաֆյանը, ովքեր իրենց կերպարներով խաղային նոր որակներով են ներկայանում հանդիսատեսի դատին:

***

Ժանրի զգացողության պակասի պատճառով կոմեդիայի առջև հաջորդ մեղանչողը ևս շնորհալի բեմադրիչ Սուրեն Սաֆարյանն է: Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում երիտասարդ ռեժիսորի բեմադրած կատակերգությունը նույնպես անտրեպրիզային է, այն է՝ կոմերցիոն: «Սիրահարված տաքսիստը» դրությունների կոմեդիան միաժամանակ երկու կին ունեցող տաքսու վարորդի մասին է, ով իր իսկ սահմանած ժամանակացույցով նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին կյանք է վարում: Սակայն դեպքերի ստիպմունքով երկսիրության հետևորդի անհավատարմության գաղտնիքը քողազերծման վտանգի առջև է կանգնում, և նա, ստի վրա սուտ կառուցելով, անընդմեջ արդարացումներ է հորինում, որպեսզի ստեղծված տհաճ իրավիճակից չոր դուրս գա: Այսինքն՝ զավեշտահարույց դրությունների բավական դինամիկ հաջորդականություն ունեցող սյուժե, որում առկա թյուրիմացությունների ու դիտավորյալ պատահականությունների բարդ համակցությունը կոմիկական խաղի առանձնակի վարպետություն է պահանջում: Պարզվում է՝ Սուրեն Սաֆարյանի գեղարվեստաէսթետիկական պահանջներն այլ են. գրողի ծոցն ուղարկելով ժանրային անհրաժեշտությունները՝ նախընտրել հակաէսթետիկ հեռուստասերիալների գործիչների հանրահռչակության փայլով կաշառել հանդիսատեսի հումորի զգացումը: Դերերը վստահել է այնպիսի խառնվածքի տեր մարդկանց, որ գլխավորապես անհաղորդ են քմահաճ կոմեդիայի կամայականություններին: Այս ամենին էլ գումարվում են բեմադրական տեսանկյունից չհասունացող գործողությունները, և մոտ 80 րոպե տևողություն ունեցող ներկայացման ընթացքում ընդամենը մեկ անգամ ես ծիծաղում: Ուշագրավն այն է, որ բեմադրիչը երկու գործողություններից բաղկացած ստեղծագործությունը առանց ընդմիջման ընթացող ներկայացման է վերածել: Հավանաբար, մտավախություններ ուներ, որ ներկայացման ընդմիջումից հետո հանդիսատեսի ստվար զանգվածը գուցեև դահլիճ չվերադառնա:


«Սիրահարված տաքսիստը»

***

Այս տեսանկյունից կարելի է ասել՝ մտահոգվելու առիթ չունի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Զգուշացեք՝ կանայք են» կատակերգությունը բեմադրած Հենրի Քոչարյանը: Օժտված լինելով մասնագիտական հոտառությամբ՝ բեմադրիչը պահպանել է երկու գործողության սկզբունքը, թեև, երբեմն անհարկի, երբեմն էլ՝ անհրաժեշտաբար, տեքստային որոշակի կրճատումներ է կատարել: Ավելին, չբավարարվելով եղածով, նա նույնիսկ մի քանի շտրիխային հավելումներ է կատարել, ինչն էլ ավելի է սրում ճաշակավոր երաժշտական ձևավորում ունեցող ներկայացման կատակերգական անկյունները: Բայց երիտասարդ ռեժիսորը բանականության նժարով ծանրութեթև չի արել թատերարվեստի ներքին օրենքներից մեկը. կոմիկականի սրմանը նպաստող կոպտությունն էլ իր չափն ու յուրահատուկ տեղն ունի: Ահա թե ինչու է նա բեմում տիրող ֆրանսիական մթնոլորտում Սոնա Մուրադյանին թույլ տալիս Ժակլինի հախուռն, կրքոտ ու առերևույթ կոպիտ կերպարը կերտելիս՝ հայկականացնել այդ հատկությունները: Դերասանուհին խոսքի այնպիսի հնչերանգ է մատուցում, որ թվում է՝ Ժակլինը ոչ թե սպասարկման ոլորտում աշխատող կիսագռեհիկ ֆրանսուհի է, այլ Շենգավիթ համայնքի թաղային հանցագործ հեղինակություններից մեկի արժանավոր դուստրը: Սա խոսում է բեմադրիչի գեղագիտական դաստիարակության չհղկվածության մասին: Ի վերջո պետք է հասկանալ, որ ներկայացման բովանդակային արժեքը ցածրակարգ հումորին զոհելն անթույլատրելի է, քանի որ այսօրվա էսթետիկան վաղվա էթիկան է՝ ապագա սերնդի արժեհամակարգային կողմնացույցը:

«Զգուշացեք՝ կանայք են»

Տիգրան Մարտիրոսյան bravo.am


քաղաքամեջ Զրից

Սերիալի նյութ Ոչ շատ բարոյական հայ կանանց, նիհարելու հեշտ ձևի, Դևիդ Գիլմորի և Ռոջերս Ուոթերսի միջև ընտրություն կատարելու, հմուտ աճպարարների և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

Էս շեֆերին հազար եմ ասել, ավտոյիս մեջ մի հատ կամեռա դրեք, էն որ թաքնված են՝ չեն երևում: Ափսոս ա, էդքան պատմություն, որ էս տաքսու հետևի նստարանի վրա ա պատահում: Վաղը մյուս օր կարան ծախեն որպես սերիալի մատերիալ՝ մի հազար անգամ ավելի հետաքրքիր, քան որ սաղ օրը տելեվիզրից հրամցնում են ազգիս: Տարիքս էլ էն չի, չեմ կարում սաղ հիշեմ:

Չաղ աղջիկներին խորհուրդ եմ տալիս տաքսի քշեն: Չորս ամիս ա քշում եմ՝ 11 կիլո նիհարել եմ: Թե չէ ընկնում են էս կողմ էն կողմ՝ դիետաշմիետա, եսիմ ինչ սպորտզալ են գնում:

22 23

Նոյեմբեր 2012

Էն օրը մի հատ աղջիկ նստել ա: Շան աղջիկը տկլոր, մի նոռմալ լաթի կտոր վրեն չկա: Երկու մետր քշեցի, մի հատ տղա կանգնացնում ա ավտոս, էս աջիկը, թե բա՝ հոպար քշի հանկարծ չկանգնես: Վերջը, էս աղջկան տարա Ավան, իջավ մի քանի տղամարդու հետ խոսաց հետ էկավ՝ հետ քշի: Ճամփին ասում ա՝ սիրածներս էին, էկել էի փողերս վերցնեմ: Ասում եմ՝ բա էն տղեն ո՞վ էր, ասում ա՝ մարդս: Էշացա: Ասում եմ՝ ա՜յ աղջի, մարդդ գիտի՞ ինչերի մեջ ես: Թե բա՝ հա, ինչի՞ չգիտի: Վերջը, սումկից յուբկա հանեց, մի հատ էլ վադալազկա՝ դե նենց վիզ միզ փակող, հենց հետևի նստարանիս հագավ ու դառավ սալիդնի աղջիկ, իջավ գնաց: Ասի դա՜, վախտին ռսներն էին սենց բաներ անում, ո՞ւր հասանք, հայեր ջան:

Չգիտեմ ուրիշ ազգերի մոտ ոնց, բայց մեր մոտ՝ մենակ թե մի բան թողնես մարդիկ ջարդեն: Այ օրինակ, էդ խեղճ Ֆրունզիկի արձանը ի՞նչ էր արել մարդկանց, որ երկու անգամ տվին ցխին: Չնայած, ասում են, որ արձանը վատ էր սարքած, դրանից էր, բայց դե: Երեկ էլ լսեցի, որ Կասկադի էն տկլոր զինվորի էն բանն են սղոցել տարել: Բայց ոնց որ էդ էլ հորինել էին, չգիտեմ:

83 թվից էս գործին եմ ու աչքիս դեմը մարդիկ փոխվում են: Հիմա գործ տվողները շատ են: Ձև չի էլի, որ սաղ օրը քշես ու խախտում չանես, հաստատ ձև չի: Տռասի վրա սաղ շոֆեռները կարելի ա ասել կոլեգա են, պիտի իրար պադեռժկա անեն: Սովետի ժամանակ, որ մեկը խախտում էր անում, ամեն ձև փորձում էինք օգնենք, որ շուտ ավարտի էտ խախտումը, բայց հիմա չէ, որ տեսան խախտում ես անում, ձեռները դնում են սիգնալին, ոնց որ կլյաուզնիկ լինեն: Բայց ախր ինքն էլ հաջորդ պահին էդ նույն խախտումից անելու ա:


Մի օր հո անձրև չի գալիս: Մի հատ տատի վեշերով կանգառում կանգնած ա: Սիրտս չտվեց, տատիին նստցրի, տարա ներքին Չարբախ: Իջավ գնաց, մեկ էլ ֆռամ տեսնեմ՝ տոպրակ ա թողել: Ասի՝ վա՜յ տատի: Հիմի էդ տոպրակը ձեռս, իջել եմ ավտոյից էդ անձրևին, որ տատիին ճարեմ: Հազիվ գտա, մեկ էլ ասում ա՝ բալա ջան, էտի քո համար եմ թողել, խի՞ ես հետ բերել: Տատի՜ դու տատի, տոպրակ՝ մեջը երկու հատ գյազար, որպես շնորհակալություն ինձ էր թողել:

Էն օրը մի հատ աղջիկ նստեց, հարցրեց՝ քանի տարեկան եմ: Ասում եմ՝ աղջիկ ջան, պապուդ թայ կլինեմ հաստատ: Ասում ա՝ հոպար ձեր տարիքում էն բան-մանից ոնց են անում, ստացվում ա՞: Այ մարդ, հիմի չգիտեմ ինչ ասեմ, թոռանս թայ աղջիկ ա: Ասում եմ՝ ա՛յ բալիկ ջան, լավ չես հասկանո՞ւմ՝ պապուդ թայ եմ, բա ամոթ չես անո՞ւմ, ինչեր ես հարցնում:

Էս կրկեսի շենքը նենց են քանդել, ամեն անցնելուց փշաքաղվում եմ: Էն օրը հենց ստեղից մի հատ մարդ նստեց: Էնքան գլուխ գովաց, որ թույն ֆոկուսներ ա կարում անի, որ իրա նմանը չկա: Ասի՝ ա՜յ ախպեր, հաստատ չես կարա նենց ֆոկուս անես չջոգեմ, հերիք գլուխ գովաս, էսի թե՝ հաստատ կանեմ: Աջ քաշի կանգնեցի, ասի՝ դե արա: Էս՝ թե բա ավտոյից իջի: Իջանք, մի հինգ րոպե նայեց աչքերիս մեջ, թե բա՝ հոպար ջան, ճիշտ ես, չկարացա: Ասի՝ տեսա՞ր այ գյադա, բա որ ասում է՞ի: Էս տղուն տեղ հասցրի, հեռախոսիս համարը ուզեց, որ էլի զանգի իրան տանեմ: Մի կես ժամ անցավ, մեկ էլ զանգեց, ասում ա՝ հոպար ջան, մի հատ ժամը կասե՞ս: Մեկ էլ նայեմ՝ ժամս չկա, բայց հաստատ առավոտ կապել էի, առանց ժամ տնից դուրս չեմ գալիս: Գյադեն իրա ֆոկուսներով ժամս տարել էր: Իհարկե, բերեց տվեց, բայց տենց էլ չջոգեցի ոնց էր արել:

Միշտ ասել եմ ու կասեմ՝ ամենաթույն ծտերը ռուսներն են: Իզուր չի, որ արդեն տենց թևավոր խոսք կա՝ «ռսի պառավը ո՞րն ա»: Էն էլ, դու մի ասա, հայերը որ գնում են Ամերիկա, ծռվում են սևականների վրա: Նոր մոդա ա: Ստեղից գնում են, ճաշակն էլ են թողնում ստեղ:

Մի հատ մարդ էր, նստեց՝ ափալ-թափալ, ասեց՝ քշի «Զվարթնոց», ուշանում եմ: Ինչքան կարողացա՝ գազ տվեցի, եկանք հասանք տեղ, մեկ էլ տեսնեմ՝ սփրթնեց, ասեց՝ կանգնի: Անձնագիր, տոմս, փաստաթղթեր՝ սաղ մոռացել էր: Հետ գնացինք, բայց դե արդեն ձև չուներ հասցներ: Այստեղից հետևություն՝ ուշադիր ա պետք լինել:

Մարդ կա Գիլմորին ավելի շատ սիրում, բայց իմ համար Փինք Ֆլոյդը՝ Ուոթերսն ա: Սաղ սոլնիկները ունեմ, հլը սպասի էս համերգը դնեմ՝ լսենք: Կակ ռազ մինչև Մասիվ կհասցնենք, դրանց երգերը ահավոր երկար են, չէ՞:

Նե Թադևոսյան Սուրեն Մանվելյան


քաղաքացիներ Իմ Երևանը

24 25

Նոյեմբեր 2012


Երևան բլյուզ Երևանում մի ժպտերես երիտասարդ է ապրում, ով ոտքից գլուխ լցված է բլյուզով: Նրան հաճախ կարելի է հանդիպել կաշվե բաճկոնով ու ջինսե տաբատով, կիթառը ուսին փողոցում զբոսնելիս: Շատերն են հիշում նրա առաջին ելույթները՝ «Սուպեր Սթար» նախագծի շրջանակներում, այժմ էլ շարունակում են հպարտանալ ավելի լուրջ մրցույթների մասնակցությամբ: Ընկերների համար նա «մեր Սուրոն» է, մնացածի համար՝ երաժիշտ Սուրեն Առուստամյանը, ով կարողանում է հենց Երևանում գտնել իր ոգեշնչումն ու ստեղծագործել:

Պլանի գլխի ծննդատանն եմ ծնվել՝ մեծ դժվարությամբ: Ի դեպ, ծնունդս մայիսի 28-ին է՝ անկախության օրը: Ավետ Ավետիսյան փողոցի վրա է գտնվում տատիկիս տունը: Այնտեղ է անցել մանկությունս: Մինչև հիմա էլ հաճախ եմ գնում այնտեղ: Երրորդ մասում սեփական տուն ունենք: Երկու հարկանի է ու շատ հարմար: Իմ սենյակը փոքրիկ ստուդիայի եմ վերածել, ամեն ինչ ունեմ երաժշտությունով զբաղվելու համար՝ հարվածային գործիքներ, կիթառ, դաշնամուր: Առաջին երգս հենց սենյակումս եմ գրել, այժմ էլ փորձերը հաճախ այստեղ ենք անում: Հարևանները սովոր են, արդեն չեն բողոքում: Տատիկիս բակից ընկերներ չունեմ, մեր տան բակից են: Հանգիստ երեխա եմ եղել, չեմ ծխել, խմել, բայց շատ տղայական կռիվների եմ մասնակցել: Մեր տան հարևանությամբ թիվ 69 դպրոցն է, կողքը՝ ֆուտբոլի դաշտ կար: Հավաքվում էինք ու ֆուտբոլ խաղում, դրանից հետո անպայման մորթոցի էր գնում: Հիմա այդ դաշտը չկա, հաճախ նայում եմ, այդ տարիներն եմ հիշում, կարոտում:

Երևանը իմ հարազատն է: Երբ շրջագայությունների եմ մեկնում, այնքան սուր եմ զգում կարոտը քաղաքիս հանդեպ: Զգում եմ ամեն փողոցի, ամեն անկյան պակասը: Քաղաքի կենտրոնը, տատիկիս ու մեր տունը միշտ սրտումս են: 23 տարի է Երևանում եմ ապրում, ինչպե՞ս կարող է հարազատ չլինել ինձ համար: Երևանը ինձ համար գեղեցիկ է ամեն ինչով՝ շենքերով, փողոցներով, մարդկանցով: Երևանում ամեն ինչ ուրիշ է: Երևանը ակտիվ մասնակցել է իմ առաջին տեսահոլովակի նկարահանումներին: Կասկադը, Թումանյան փողոցը, «ԵրԱԶ» գործարանը իմ տեսահոլովակի հերոսներից են: Երևանի մասին գրված երգ չունեմ: Քաղաքը ինձ ոգեշնչում է, որպեսզի երգեր գրեմ, բայց ոչ թե իր մասին, այլ ուրիշ զգացմունքների: Քայլում եմ փողոցով ու որևէ հատված ռոմանտիկ, սիրային դրվագ է հիշեցնում, դրանից, անպայման, երգ է ծնվում: Միանշանակ կարող եմ ասել՝ քաղաքը տրամադրում է ինձ, որ ստեղծագործեմ: Երևանում կայացող բացօթյա համերգների սիրահար եմ: Ելույթներս որպես գործ չեմ ընկալում, դա իմ հոգեվիճակն է:

Չեխովի անվան դպրոց եմ հաճախել, բայց ավարտել եմ Պուշկինի անվան դպրոցը: Մանկապարտեզ չեմ գնացել, ու դպրոցը ինձ համար այնքան անսովոր էր, որ առաջին օրը նույնիսկ հուզվեցի: Չէի կարող հասկանալ, թե ինչի պետք է մի քանի ժամ այնտեղ մնայինք:

Հաճախ է պատահել, ընկերներով քայլել ենք փողոցով ու սկսել ենք երգել: Պատահել է, որ անծանոթ աղջիկ է անցել փողոցով, կանգնել ու երգել եմ նրա համար:

Բռնցքամարտով եմ զբաղվել շատ լրջորեն՝ տասը տարուց ավելի: Մուհամեդ Ալին կուռքս էր: Բայց 14 տարեկանում սիրահարվեցի բլյուզին:

Երևանում, շատ զարգացած քաղաքների համեմատ ավելի ապահով է: Կուզենամ, որ այս զգացումը երբեք չվերանա: Այն վատը, որ կա մեր քաղաքում, փոփոխության ենթակա է: Ինքս էլ, եթե տեսնում եմ մի բան, որ կարող եմ փոխել, անպայման միջամտում եմ:

Կիթառի դասերի էի հաճախում Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում: Չէի կարողանում կողմնորոշվել, որ տարերքս ընտրեմ՝ սպորտը, թե երաժշտությունը: Բայց երաժշտությունը ավելի հոգեհարազատ դարձավ ինձ ու հասկացա, թե ինչ եմ անելու ապագայում: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա ընդունվեցի 2006 թվականին՝ ջազ ֆակուլտետի կիթառի բաժինը: Դիպլոմս դեռ չեմ վերցրել, դիպլոմայինին չէի գնացել, բայց պատճառը հարգելի էր՝ Deep Purple-ի համերգն էր՝ իմ մասնակցությամբ: Համալիրում էր՝ 2010 թվականի մայիսի 25-ին: Անմոռանալի էր ու անհավատալի, որ նույն բեմի վրա եմ լեգենդար երաժիշտների հետ: Միասին համերգի վերջին երգը կատարեցինք՝ Smoke on the Water-ը: Սթիվ Մորսի հետ էլ կիթառային սոլո ներկայացրեցինք:

Երևանը շատ փոքր է, կուզենայի որ ավելի մեծ լիներ, Հայաստանն էլ՝ ծովից ծով: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, քաղաքը չի սահմանափակում իմ ազատությունը: Եթե քաղաքում մեծամասնության կարծիքը հակասում է իմ մտածելակերպին, երբեք չեմ մտափոխվում: Քաղաքում ցանկացած վայր կարելի է բլյուզային դարձնել, կարևորը՝ ներաշխարհն է, զգացողությունը: Երևանում կուզենայի երկու բան բացել՝ McDonald’s ու ակումբ, որը հասանելի կլիներ բոլորի համար: Այդ ակումբը երկու հարկանի կլիներ, փայտից աթոռներ ու սեղաններ և միայն լավ, կենդանի երաժշտություն:

18 տարեկան էի, երբ «12» ակումբում կայացավ իմ առաջին ելույթը: Շատ լավ եմ հիշում այդ օրը՝ 2007 թվականի օգոստոսի 15-ն էր: Բենդի անդամները մեծ սերնդի ներկայացուցիչներ էին՝ Կոնստանտին Օրբելյանի նվագախմբի երաժիշտներից էին:

Երևանը ինձ համար բազմերանգ է՝ կանաչ, կարմիր, դեղին, սև ու սպիտակ, մուգ կապույտը՝ դա ամենաբլյուզային վայրերն են:

«Ուլիխանյան» ակումբը ամենահարազատ վայրերից է Երևանում՝ իմ երկրորդ տունն է դարձել: Այստեղ ընկերներով հավաքվում ենք համարյա ամեն օր, անկախ ելույթներից:

Սիրում եմ դիմավորել երևանյան լուսաբացները: Արթնանում եմ առավոտյան շատ շուտ ու, մանավանդ, եթե գիշերը անձրև է եղել, զգում եմ այդ հոտը, քայլում եմ մինչև կենտրոն, ինքս ինձ հետ, իմ մտքերով:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


քաղաքացիներ Պրոֆի

Սուրոյենց կտուր Ոտքերի տակ տանիքներ, ձեռքներին՝ խոզանակ, ճոպան ու տաբուրետկա. ծխնելույզ մաքրողներն են՝ միշտ վերևում, բայց ոչ երբեք՝ օդերով: Երևանցի ծխնելույզ մաքրող խմբի ղեկավար Գևորգ Ավագյանը պատմում է, որ Մերձբալթիկայում եթե առավոտյան ծխնելույզ մաքրողի ես պատահական հանդիպում, ասում են՝ ուրեմն օրդ հաջող է լինելու՝ այ այդքան հարգի աշխատանք է ծխնելուզագործի աշխատանքը: Իր աշխատողների մասին ասում է. «Էստեղ բոլորը 100 տարվա վարպետներ են, իրենց գործի գիտակներ: Երբեմն կատակով հարցնում եմ՝ տղերք դրսում սիրուն կանանց, աղջիկների եք նայո՞ւմ, թե՞ տանիքներին: Բոլորի պատասխանը նույնն է՝ տանիքներին»:

26 27

Նոյեմբեր 2012


Վարդան Մարգարյան

Տանիքում աշխատանքը շատ ռիսկային ա. էղել ա՝ մի մազ ա մնացել, որ ընգնենք: Տանիքները շատ անմխիթար վիճակում են էսօր: Շիֆերները ջարդվում են, չես կարողանում քայլես, էլ ուր մնաց էդ գործիքներով կարողանաս աշխատես: Բայց դե որ վերևում 2 հոգով ենք լինում, արխային ենք լինում, գոտիով կապված ենք լինում, ուշադիր ենք լինում: Կառլսոնի պես ենք, միշտ կռիշների վրա ենք: Կառլսոնը մուրաբայով էր լիցքավորվում, մենք՝ մրով, մեր հազով ու տնօրենի խորհուրդներով: Երևանի կռիշները ոնց որ սարդի բներ լինեն՝ անտենաներ, հոսանքի լարեր, ղշի բներ… Մի շենք բարձրացա մի օր, 12-րդ հարկի բնակիչը կռիշում խոզ էր պահում: Հավ-մավ տեսել էի որ տանիքի վրա, բայց խոզ՝ առաջին անգամ էի տեսնում: Մասիվում մի հատ բարձրահարկ կա, կարող ա տեսած լինեք՝ կռիշում ծառ ա աճում: Բայց որ ճիշտն ասեմ, էնքան սիրում եմ էդ կտուրը: Վերջի հարկի բնակիչն ա էդ ծառերը աճացնում: Հարմարություն ա սարքել,

ջրահեռացում ա ապահովել ու վաննաների մեջ ծառեր ա աճացնում: Էդ էլ ասեմ, որ տանիքին ոչ մի վնաս չի տալիս էնքան լավ ա անում էդ ամեն ինչը: Երևի տեսած կլինեք ֆիլմերում, թե ինչքան սիրուն ա արտասահմանում շենքերի կռիշները՝ սաղ մի գույնի ներկած, ծխնելույզի մոտ էլ փոքրիկ աստիճան ա սարքած լինում՝ ծխնելույզ մաքրողի համար ա նախատեսված, որ ինքը հեշտ բարձրանա, մաքրի: Իսկ մեր մոտ էդպիսի բաներ չկան. մենք մեր հետ տաբուրետկա ենք վերև հանում, որ կարողանանք աշխատենք: Սկզբում մարդիկ չեմ ու չում են անում, չեն համաձայնվում, որ մաքրենք իրանց ծխնելույզը: Բայց որ մեր գործն անում-պրծնում ենք, մեկ էլ իրանք են իրանց հարևանին ձեն տալիս, թե՝ ախչի ո՞ւր ես, արի, թող քո ծխնելույզն էլ մաքրեն, մերը մաքրեցին, տենաս ինչքա՜ն մուր ու կեղտ թափավ: Ֆորշն ա լավ երգ երգում մեր մասին՝ «մենք քիչ ենք, բայց դե մեզ բան ասող չկա»:


քաղաքացիներ Պրոֆի

Նիկոլայ Թորոսյան

Մեկ-մեկ էնպիսի սիրուն տեսարան ա բացվում կտուրից, որ էլ չես ուզում իջնես ներքև: Բայց մեկ-մեկ էլ՝ հակառակը՝ էնքան քանդուքարափ, էնքան ավերակ ա, որ ախ ես անում, թե երբ իջնես: Լինում ա, որ բնակիչն իրա ուժերով ա փորձում մաքրի տանիքը, իբր թե մեզ չի վստահում, կարող ա բարձրանանք ու շիֆռները ջարդենք: Բայց գործի կեսից մեկ էլ զանգում, կանչում են՝ թե ախպեր հլը էկեք տեսեք էս ի՞նչ եղավ: Գնում, տենում ենք ի՞նչ՝ լոմ ա մնացել մեջը: Դե կռիսն ու կատուն արդեն սովորական բան են մեր համար դարձել: Մի անգամ էլ, թե՝ էկեք, ծխնելույզի մեջ կատու ա մտել: Տնօրենն ասեց՝ հաց տվեք ուտի, մինչև տղաները գան, մեղք ա կատուն: Եթե տանտիկինը մաքրասեր կին ա լինում, մենք էլ իրա ծխնելույզն ենք տեղը-տեղին մաքրում: Բայց լինում ա, որ տունը ծխնելույզից էլ կեղտոտ

28 29

Նոյեմբեր 2012

ու փնթի ա լինում. Դե մաքրելդ էլ չի գալիս ըտենց դեպքերում: Մարդկանց դուռը ծեծում ես, թե՝ բացեք, էկել ենք ձեր ծխնելույզները մաքրենք, ասում են՝ ասֆալտից պրծանք, հիմա էլ ծխնելույզներին կպա՞ք: Բնավորություն ա դառել արդեն տանիքներին նայելը, գիտե՞ս: Փողոցով քայլելիս ես ավելի շատ վերև՝ տանիքներին եմ նայում, քան ոտիս տակ: Նույնիսկ երբ հեռուստացույց եմ նայում, միշտ արտասահմանի շենքերի տանիքներին ու ծխնելույզներին եմ նայում. էդ ինչ սիրուն են, էդ ինչ ապահով են սարքած, այ մարդ, մնում ես զարմացած: Տանիքից իջնում ենք, մրոտ արտահագուստը հանում ենք, լվացվում, մեր մաքուր շորերն ենք հագնում ու վերջ: Մարդ կա, թողնում ա իրա տանը լվացվենք-մաքրվենք, մարդ էլ կա ասում ա՝ ձեր մրերն առեք գնացեք: Ի՞նչ անես…


Արամայիս Զաքարյան

Ընկերս էս գործին էր: 1-2 անգամ հետը հելա-իջա ու արդեն 14 տարի ա տանիքում եմ: Սրտանց, քրտնաջան, մրոտ ու փոխարենը անշնորհակալ աշխատանք ա ծխնելույզ մաքրողների աշխատանքը: Բայց դե, վերևում իրոք շատ հետաքրքիր ա: Մի տեսակ փրկարարի աշխատանք ա, համ էլ՝ բնակչի անվտանգության մասին ենք մտածում: Որ ճիշտն ասեմ, մենք իրանց մասին ավելի շատ ենք մտածում, քան՝ իրանք իրանց մասին: Մայրաքաղաքում ամենահին ծխատարները Կոմիտաս 53, 69 ու, ընդհանրապես, Լամբադա մոստի մոտի շենքերինն են՝ կավից են սրանց ծխնելույզներն ու բավական անորակ: Երևանում շատ են էն շենքերը, որոնց ծխատարները կավից կամ աղյուսից են սարքած ու շատ անմխիթար վիճակում են էսօր: Երբեմն ծխնելույզներն էնքան մաշված են լինում, որ

տանիքին են հավասարված լինում: Դե արի ու գործ արա էդպիսի պայմաններում: Բացի մաքրման աշխատանքներից մենք նաև բնակիչներին ասում ենք՝ ժողովուրդ, ձեր տանիքում էսպես-էնպես բան ա կատարվում, վտանգավոր ա, ամրացման աշխատանքներ ա պետք անել: Ամերիկյան կինոներում ծխնելույզի մեջ Սանտա Կլաուսին են հանդիպում, իսկ մենք Երևանում ծխնելույզների մեջ ինչեր ասես չենք տեսնում՝ ղուշ, կատու, դոշակ, քար… Թե ինչի՞ են մարդիկ իրանց զիբիլը թափելու փոխարեն կռիշ հանում՝ էդ էլ մենակ իրանք գիտեն: Տուն-տուն ստուգում ենք, հարյուր ձևի չափ ու ձև ենք անում, գիր ենք կախում, մինչև համոզվում ենք, որ ամեն ինչ կարգին ա: Քարից, աղյուսից, կավից ծխնելույզները տարին 2 անգամ պետք ա մաքրվեն, իսկ բետոնիցները՝ ոչ քիչ, քան տարին մեկ անգամ:


քաղաքացիներ Պրոֆի

Անդրանիկ Զաքարյան

Ծխնելույզագործի աշխատանքի մասին պատմելը շատ դժվար ա: Մեր արած աշխատանքը պետք ա աչքովդ տեսնես, որ պատկերացնես: Մարդիկ կան՝ սիրում են պարաններով աշխատել, բարձր տեղերից չեն վախենում, սիրում են տանիքները բարձրանալ… Ես ուսուցիչ ունեի, 16 տարի առաջ ինձ սովորեցրեց էս գործը: Սիրեցի ու մինչև հիմա էլ սիրում եմ իմ աշխատանքը: Ծխնելույզ մաքրելու պրոցեսը արվում ա խմբով: Խումբը կազմված ա 3 հոգուց, որոնցից 2-ը բարձրանում են տանիք ծխատարի մաքրման համար, իսկ մեկը մնում ա ներքևում՝ բնակչի տանը: Վերևում մեկը մյուսի անվտանգության համար պատասխանատու ա: Աշխատանքները կատարվում են պարանով, որին ամրացված ա ծանրոցը և մետաղյա խոզանակը: Ծխատարի մաքրումը համարվում ա լիարժեք, եթե ծանրոցը կռիշից մտնում ա բնակչի տուն: Մի անգամ վերևում էի, մեկ էլ ներքևից ճվոց լսեցի. լվացք փռելու ժամանակ ռոլիկը պոկվել ա, ու խեղճ կինը ուգոլնիկից կախված ա մնացել, ճվում, գոռում, օգնություն ա կանչում: Մի տասը տղամարդ կա ներքևում, բայց ոչ մեկը դուխ

չի անում բարձրանա, օգնի: Ես կռիշից պարանով իջա, էս կնոջը քաշեցի մեջքիս ու բարձրացրի վերև՝ դեպի իրա տան պատուհանը: Ամուսինն ուրախացավ, գումար առաջարկեց ինձ, որ իրա կնոջ կյանքը փրկել եմ, բայց դե ի՞ նչ գումար, ի՞ նչ բան. բա հո չէի՞ թողնի խեղճ կնոջն անօգնական: Փոխարենը մեզ մի հատ հավեսով հյուրասիրեցին: Էնքա՜ն վտանգավոր դեպքեր են պատահել վերևում որ… հոսանքի բաց լարեր են գնում կռիշում. էղել ա, որ տոկն ա խփել: Շատ դժվար ա բնակիչների հետ աշխատելը: Մինչև շենքի լիազորին բացատրում ենք, որ կռիշի բանալին տա, բարձրանանք մեր գործն անենք, ա՜յ ըստեղներս ա հասնում: Մարդիկ չեն հասկանում, որ էս ամենը իրանց անվտանգության համար ենք անում, որ ծխատարներն ու օդատարները մաքուր լինեն, շմոլ գազից չթունավորվեն: Բարձրանում ենք ծխատարները մաքրելու, բայց ալյուրի մեշոկով լի՜ քը, ինչ զիբիլ ասես չենք հանում կռիշի տակից: Մարդկանց էլ ձեռի հետ ինստրուկտաժ ենք անում, որ չի կարելի, ձեր կյանքն եք վտանգում, բայց դե, հե՜չ…

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

30 31

Նոյեմբեր 2012



քաղաքացիներ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Կարեն Անտաշյան Հեղինակի բանաստեղծությունները կարելի է կարդալ գրական մամուլում («Գրական թերթ», «Գրեթերթ», «Գրանիշ» և այլն), ինչպես նաև «Վերջից հետո, Սկզբից առաջ» (2004) և «Անտաշատ» (2011) բանաստեղծությունների ժողովածուներում:

Երևանի ժամանակով Ես լեռնային հովիվի գեներ ունեմ, ըստ որոնց նախատեսված եմ նոսր բնակեցված և հիմնականում լռին ու բարձրադիր միջավայրում բնակության համար: Ես նախատեսված եմ առավելապես ձիերի, այծերի, մեղուների, շների և առավել նվազ՝ մարդկանց հետ շփման համար: Քաղաքն ավիրում է իմ զգայունակ հյուսվածքներն ու խարխլում ինքնությունը. աղմկոտ, անճոռնի, կեղտոտ, պարտադրված համակեցության և մարդասիրության միջավայր… քաղաքը հոգնեցուցիչ կռիվ է ինձ համար՝ առաջադեմ, գեղատեսիլ, սեռականորեն «տեսած», գաղափարապես հասած և փիլիսոփայորեն զգոն լինելու շարունակական պահանջ, անընդմեջ ու անտանելի դիմադրություն, որը հաղթահարելու անզորությունից երբեմն ուզում եմ փախչել հորիզոնում երևացող սարերից մեկի լանջերն ու արածել անխնա և անհագ… Սա գեղարվեստական ձևակերպմամբ, իսկ առավել պարզ ասած՝ ինչ էլ պատմեմ Երևանի մասին, դա ոչ թե սիրո պատմություն է լինելու, այլ դիմակայության և հաղթահարման միջադեպ: Երբ առաջին անգամ Վանաձորից Երևան եկանք, ծխախոտով մետրո նստելու համար ոստիկանները որսացին ինձ ու Ծյուշին, մի քանի ժամ պահեցին ոստիկանական բաժանմունքում, ինչի արդյունքում մենք ուշացանք մագիստրատուրայի ընդունելության քննություններից, վատ հանձնեցինք քննությունները և ընդունվեցինք վճարովի: Դու Լոսից հետ եկողը չես, արա, գիտեմ, որ իզուր եմ հաչում: Արտաշես, լսի, ինչի՞ գնացիր… Էրևան սեքս չկա, ապո… բայց փոխարենը վառ երևակայություն և հնարամտությունդ զարգացնելու առիթներ, համ էլ քո ինչ սեքսի տարիքն է՝ ավելի լավ է ամուսնանալու մասին մտածիր — մարդ չկա, ապո, իմ համար Երևանում էր դժվար, ուր մնաց ստեղ… Երևան տեղափոխվելուց հետո, մեզ դիմավորեց Մլեհ կասկածելի անունով և Ճուտ ակնհայտ մականունով մեր ընկերոջ ծանոթը՝ խուճուճ-միրուքավոր, հիպիական հագնված մի վանաձորցի տղա, միակ մարդը, ով համաձայնվել էր ստանձնել այդ պարտականությունը:

32 33

Նոյեմբեր 2012

Առաջին իսկ անսովոր-շոգ երեկոն, որ օթեցինք նրա Արարատյան մասիվի տկլոր պատերով տանը, գարեջրվեց՝ նշանավորելով Երևանում Վանաձորի սփյուռքի ձևավորման և կազմակերպման հիշարժան այդ օրը: Ճուտն այն ժամանակ «քար քցող» էր աշխատում ոսկու շուկայի ակնեղեն ծախող ու տեղադրող արհեստանոցում, նրա կյանքում բազմաթիվ կիսատ մնացած գլուխներ կային՝ առաջինը, որն այն ժամանակ խորհրդավորություն էր հաղորդում նրա կերպարին, երկրորդ տարվա կեսից սոցիոլոգիականի մագիստրատուրան կիսատ թողնելն ու ոսկերչությամբ զբաղվելն էր: Ճտի օգնությամբ յուրացվող Երևանն ավելի զարհուրելի-մեծ էր ու ավելի անհաղթահարելի-ծանր: Նա, որ վաղուց էր երևանաբնակ, փաստացի տանուլ էր տվել այն կռիվը, որը մենք եկել էինք հաղթելու առլեցուն մեր գավառական երազկոտությամբ ու ծանրակշիռ աշխարհակալ ստրատեգիաներով: Նա փոքր էր, խեղճ, շարունակ աճող պարտքերի տակ ճկռած ու նրանից զզվելի թութունահոտ էր փչում, չնայած, որ անխոնջ ոգևորությամբ ու սատանայական կրակով միշտ աջ ու ձախ էին խլվլում արկածափնտիր կլորիկ աչքերը: Իրեն անվերջ դարանակալող փակուղիներից հնարամիտ Ճուտը միշտ ելքը գտնում էր… այսինքն՝ թե ինչպես վարկի կամ պարտքի նոր աղբյուր գտնի՝ հինը մարելու ու մի բան էլ ընթացիկ ծախսերը հոգալու համար: Ապո, ինչ կա բա, մի տարի ա ձենդ լսել չեմ, էլ շաբաթ-կիրակի վերնիսաժ չե՞ս գալիս: Էկած-չեկած մի հաշիվ ա, էն ա գալիս չեմ — ձեռդ գործ կա գոնե — օրվա հետ էլի, ապո — էրեխեն ոնց ա — լավ կըլի էլի… Մեր նոր մեծ քաղաքում, ծնողների, ծանոթների ու հարազատների աչքից հեռու Արտաշեսը շուտով բացահայտեց իր իրական դերն ու նշանակությունը՝ դա սեռական բնույթի արկածներ հրահրելն էր. փոքր ու մեծ, տխուր, հավեսով և դժբախտ, անվերջանալի, հաջորդական և զուգահեռ, միմյանցից բխող և միմյանց հղվող

պատմություններ, որոնց հավաքածուն ստեղծելու մոլուցքով տարված մարդը կամ սեքսուալ մոլագար պիտի լիներ կամ մեծ գրող: Ծյուշը ոչ մեկն էր, ոչ էլ մյուսը, և դա իր առեղծվածն է, որ չբացահայտված է մնում մինչ այժմ ոչ միայն իմ, այլև նրա անթիվ ընկերուհիների, սիրածների, աչոնների, ծտերի, նանարների, մորքուրների ու սեքսուալ ստրկուհիների համար: Նրա հերթական լկտի խաղերից մեկն այն էր, որ հունիսի մեկից մինչ սեպտեմբերի մեկը մեզնից ով ում հետ քնի՝ պետք է անպայման նկարվի նրա լիֆով, ամենից շատ նկարներ հավաքողը դառնում է «սեզոնի տղեն», մրցանակը, ինչպես միշտ՝ երեք շիշ գարեջուր, խորովածի համով պաքսիմատի հետ: Բնականաբար՝ այս խաղն ավելի շատ իրեն էր պետք, քան մեզ: Նրան սեքսուալ ազարտի նոր աղբյուր էր անհրաժեշտ: Ծյուշ, քո պատճառով խայտառակ եղա էն օրը, կինս փորփրում էր կոմպս ու էն լիֆչիկով նկարներից գտավ — հահահհա, ո՞ր մեկինս — այ անասուն… լավ, է, քոնն էր… Բարում աշխատանքի ընդունվելուս հենց նույն օրը հերթափոխի Սամվելն ինձ սովորեցրեց կողմնակի եկամուտի բոլոր մեթոդները, որոնք ես ոչ միայն կարող էի, այլ նաև պարտավոր էի կիրառել, որպեսզի իմ և նրա հերթափոխներին դրամարկղում եկամտի տարբերությունը չզգացվեր: Ուսանողի համար աշխատանքային պայմաններից ամեն ինչ հրաշալի էր, բացի հաստատության տնօրենի դեռահաս տղան, սկսնակ հարստահարիչ Արտաչոկը, ով ամեն առավոտ գալիս էր նախորդ օրվա եկամուտը տանելու ու անպայման իր պարտքն էր համարում լոռեցիների վրա արվող «անձրև ա գալիս, — դրսումը՞» ամենատափակ հումորներից մեկի կրկնությունը. հիմա Պռոսպեկտ-Կորյուն անցման անկյունում պուլպուլակ կա նրա հիշատակին… Ի դեմս նրա, առողջ, ազատ, դուխով մի ամբողջ սերունդ նիվայի տակ մնաց: Չէ, խաբեցի, մի անգամ ուզեցել եմ բանաստեղծություն գրել Երևանի մասին, կիսատ է մնացել՝ «ոչ մի ծով չի ողողում քո ափերը՝ թռիչքի

տարածություն բացելու համար, քո միջով ոչ մի գետ չի հոսում, որին հնարավոր կլիներ պատմել իմ վատ և լավ երազները» — Օվկիանոսն ինչպիսին է, Ծյուշ, հաճա՞խ ես գնում — չէ, ապեր, ժամանակ չի լինում: Ես աշխատում եմ բարում, Ծյուշը զանգում է, ասում՝ Սիկո, փուչիկ հասցրու Ուլտրա, ես ազգային գրադարանում գիրք եմ կրծում, Ծյուշը մեսիջ է գրում՝ Ջենթլմեն բարում եմ, քո արև, չնախատեսված ստացվեց՝ մտի դեղատուն ու շուտ հասի շրջանային, ես հանրահավաքի եմ, քաղաքական աղմուկի մեջ հազիվ լսում եմ հեռախոսի դողդողը՝ Կար, փող չկար մոտս, բայց պետք էր մի տեղ մտցնեի սրան՝ երկու ժամից փող հասցրա Դուետ… Ես ժամադրության եմ, Ծյուշը զանգում է՝ նշանածն ընգերների հետ հարամեց ինձ. ոտքս ու կողերս ջարդված՝ օրթոպեդիկում եմ… Ես գրասենյակային աշխատող եմ, Ծյուշը Կիևից սքայփով զանգում է՝ «Ազիզ, Տանյուշա պերեդայոտ ծեբե պռիվետ…» Ես տուն եմ առնում Երևանում… Ծյուշը գրին քարտ է շահում, ես երկրորդ գրքիս շնորհանդեսն եմ կազմակերպում՝ Ծյուշը գիշերային հերթափոխով սենդվիչներ է լիցքավորում Գլենդեյլի հիվանդանոցների ավտոմատները… և թքած ունի հայ գրականության վրա: Էն օրը Մարգոյին տեսա… երազու՞մ… չէ, այ շաշ՝ Վերնիսաժում… լու՞րջ… հա, բայց փորիկով էր… ի՞նչ ես ասում… հետը մարդ կար. ինձ չտենալու տվեց… չէ, հաստատ էլի աչքիդ ա երևացել… կարո՞ղ ա դրա համար Վերնիսաժ չես գալիս էլ… Տնագոմը, որ ես ու Ծյուշը վարձում էինք Անտառային փողոցի վրա, մի տեսակ վերջին ապաստանն էր վանաձորյան արմատներով բոլոր անօթի դրսեկների և անապաստան սիրեցյալների համար. ես ու Ծյուշն արդեն սովորել էինք այս իրադրությանը և առաջինների դեպքում անկողիններս ու ընթրիքներս էինք զիջում, իսկ երկրորդների դեպքում՝ տունն ամբողջությամբ, նախապես չմոռանալով թաքցնել կեղտոտ ամանների բլրակն ու հատակի փոշեգնդերը: Մի անգամ առավոտյան,


բոլորովին անսպասելի մեզ քնից հանեց Ճուտն ու մեր քնակոլոլ-զարմացած հայացքների ներքո ներս մտավ մի աղջկա հետ, որի խոշոր կանաչ պսպղուն աչքերն ու երկար խուճուճիկ մազերը ինչ-որ ծովային գեղեցկություն էին հաղորդում նրան: Մենք սուսուփուս հագնվեցինք ու բանալիները նրան թողնելով՝ հեռացանք: Մեկ օր անց բաց կանաչ աչքերով Մարգոն դարձավ Ճտի կյանքում հաջորդ կարևոր կիսատ մնացած գլուխը: Առավոտյան 6-ին ինտերնետանոցից տուն գնալիս նա փողոցում հանդիպել էր այս աղջկան մենակ թափառելիս, ծանոթացել էին, քայլելով հասել մինչ մեր որջը, մի ամբողջ օր ու գիշեր անցկացրել այնտեղ, անխնա սիրել իրար, ընթացքում նաև ոչնչացնելով մեր բրնձի ու խտացրած կաթի ողջ պաշարները, առավոտյան շուտ Ճուտը տարել էր նրան ճանապարհելու Մեծամորի ավտոբուսով՝ այդ ամբողջ ընթացքում մոռանալով հարցնել անունը և հեռախոսահամարը… եթե մեր տանը եղած չլիներ այդ դեպքը՝ մենք նրան չէինք հավատա, բայց կասկածելի անծանոթուհու հետ Ճտի առաջին և վերջին այդ օրը՝ դարձել էր ճակատագրական նշան, ցմահ անհասանելի երազ, որ մի քիչ նաև իմն ու Ծյուշինն էր համարվում: Արտաշես, ինչու՞ հենց Մարգո որոշեցիր կնքել Ճտի էն աղջկա անունը, ես Լյուսի կդնեի, չէ՞ որ առավտոյան լույսի հետ էր եկել — ավելի ճիշտ Լուսիկ՝ Երևանյան կոլորիտով — արա էդ ինչ իռոնիա յա, չե՞ս կարոտում Երևանը — չէ՛, ատում եմ փոքր քաղաքներն ու մեծ գյուղերը… Երևանի գրեթե բոլոր կորած-մոլորած ծակերը գիտեմ, որովհետև Ճուտը երկուերեք ամիսը մեկ նոր վարձով տուն էր տեղափոխվում, և մենք գնում էինք նրա իրերը տեղափոխելու: Միայնակ վարձով ապրող մարդու համար նախատեսված իրերի նվազագույնից նա հարյուրապատիկ անգամ շատ ուներ: Բնականաբար, ինքն անկարող էր տեղափոխել դրանք, որովհետև կշռում էր սովորաբար 46, իսկ զինակոչի նախօրեներին՝ 42 կիլոգրամ: Բանակից

ազատվելու համար խանգարող կիլոգրամները նա համառորեն մաշեցնում էր մեկ շաբաթ անընդմեջ ծանր ուսապարկով Կայարանից մինչ Դավիթաշեն քայլարշավներով: Մի օր էրևաններում սեփական գործ սկսելու նրա նպատակը իրականանում էր միայն այստեղից-այնտեղից ցրած, էժանով առած ու կուտակած ոսկերչական հաստոցներով ու գործիքներով, որոնք ըստ երևույթին կամ չաշխատող էին, կամ բարոյապես մաշված… Կար, հիմա գիտես էն «քար ծեծողին» ինչ են ասում Կիրովական — ի՞նչ — «գույն բռնող»՝ գույն բռնող ճուտ — հա՞, չգիտեի, ինչի՞ — դզող-փչողի մոտ օգնական է ընդունվել՝ ասում են վարպետորեն ստանում է խփած ավտոների գունային երանգը — չէ, չգիտեի, մի տարի կլինի հետը չեմ խոսել՝ Վանաձոր հետ գնալուց հետո հազարից մեկ ենք շփվում — նույն անջիգյարն ես. փաստորն մեջներիս էրևանցին դու դուրս եկար… Ծյուշը հավանաբար չգիտի, որ վերջերս Ճտից հեռացել է կինը՝ նորածին երեխային իր հետ տանելով Ռուսաստան, ծնողների մոտ, հոգնելով նրա շարունակական անհաջողություններից ու վանաձորյան կիսախարխուլ տանը սպառվող չստացվող կյանքից… բան չեմ ասում Արտաշեսին, որովհետև գիտեմ՝ անիմաստ տխրելու է… PS Չնայած արդեն տասը տարի է երևանաբնակ եմ՝ անընդհատ ձգձգում եմ երևանյան գրանցումս, որովհետև այսպես ես ինձ առավել տիրական եմ զգում… Նա խժռեց իմ գեղցի ընկերներից շատերի կյանքը, հատկապես նրանց, ովքեր այդպես էլ չհանդգնեցին իր հետ բախտները փորձել, իսկ ես, չնայած սերտաճեցի, բայց այդպես էլ սիրել չկարողացա… ու երևի չեմ էլ կարողանա երբևէ, որովհետև Երևանն ինձ համար ոչ թե սիրելու տարածություն է, այլ դիմակայելու նախապայման, տան պատրանք, ինչպես աշխարհի բոլոր մեծացող ու աղմկոտ քաղաքները՝ լավ կյանք գտնելու հույսով լեռներից իջածներիս համար:


թեմա Տեսակետ

Անտեր շուն Հայերենն այն եզակի լեզուներից է, որտեղ «շան կյանք», «շան օրն ընկնել», «անտեր շուն» արտահայտությունները որպես ածական նկարագրում են, մեղմ ասած, վատ օրն ընկած մարդու կյանքը: Սա կարելի է դիտարկել թե՛ որպես լեզվական փոխառություն, թե՛ որպես երևանցի շների կյանքի իրական նկարագիր: Այս խնդրի տարբեր կողմերի մասին պատմում են մեր քաղաքի անտուն շների հարցի հետ առնչվող մարդիկ:

Նարե Արամյան

«Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականի հայաստանյան ներկայացուցիչ Ամեն ինչ սկսվում է քաղաքային միջավայրից: Ինչպիսին քաղաքային միջավայրն է, այդպիսին էլ կենդանիների կյանքն է տվյալ քաղաքում: Այս միջավայրից զերծ չեն մնում ո՛չ ընտանի, ո՛չ թափառող շները: Այդուհանդերձ, եթե մենք խնդիր ունենք կյանքի որակի, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, սա ամենևին չի նշանակում, որ հնարավոր չէ թափառող ու ընտանի կենդանիների խնդիրը լուծել քաղաքակիրթ ձևով և ունենալ քիչ թե շատ կայուն վիճակ այս բնագավառում: Ելնելով ներկայիս իրավիճակից՝ կարող եմ ասել, որ 2006 թվականից թափառող կենդանիների խնդիրը մեզ մոտ լուծվում է բացարձակ ապաշնորհ՝ գիտական ու սանիտարահիգիենիկ նորմերին անհամապատասխան: Սա մասնագետների պակասի ու միջազգային կազմակերպությունների փորձը չընդօրինակելու արդյունք է: Մեզ մոտ չկա վիճակագրության ուսումնասիրում, քարտեզագրում, չկա հայեցակարգ, ռազմավարություն, չկա ծրագիր, որը ողջ հանրապետության տարածքով, մասնավորապես՝ մայրաքաղաքի մասշտաբով, վերջնական ու քաղաքակիրթ լուծում կառաջարկի թափառող կենդանիների հիմնախնդրին: Հետխորհրդային գրեթե բոլոր երկրները կամ վավերացրել են ընտանի կենդանիների պաշտպանության կոնվենցիան, կամ ընդունել են կենդանիների նկատմամբ դաժանությունն արգելող օրենսդրություն: Մենք չունենք երկուսից և ոչ մեկը: Ոլորտը կարգավորվում է միայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածով: Այս դրույթը, իմ տվյալներով, վերջին տարիներին առհասարակ չի կիրառվել: Փոխարենը տարիներ առաջ մեզ մոտ ընտանի կենդանի պահելու համար հարկ մտցրին: Չնայած՝ նախ պետք է լինեն ընտանի կենդանիներին պահելու քաղաքային պայմաններ, սկսած նրանց արտաթորանքը փողոցից հավաքելուց

34 35

Նոյեմբեր 2012

մինչև ապահով բնակության վայր տրամադրելը: Թափառող կենդանիների խնդիրը մեծ մասամբ առաջանում է հենց ընտանի կենդանիների սերունդը փողոց շպրտելուց: Շատ կան կենդանապահներ, ովքեր իրենց կենդանիներին դաժանաբար են վերաբերում, պահում են պարզ չէ ինչ պայմաններում, շների սերունդը փողոց են շպրտում: Ուրեմն նախ պետք է սահմանել՝ ովքեր կարող են կենդանի պահել ու որդեգրել՝ ինչ բարոյական, սոցիալական նկարագիր պետք է ունենան տվյալ անձինք, հետո նոր հարկերից խոսել: 2006-ից ի վեր մենք ունենք մանրամասն վերլուծություններ, որ պետբյուջեից տարեկան գրեթե կես միլիոն դոլարին համարժեք դրամ է հատկացվում այս խնդիրը լուծելու ու վերահսկելու համար և արդեն 8-րդ տարին է այս խնդիրը չի լուծվում, ուրեմն սկսում ես մտածել, որ կամ ինչ-որ մի բան չի աշխատում, կամ ինչ-որ մի բան սխալ է արվում: Արդեն մի քանի տարի շարունակ այս խնդրով զբաղվելու տենդերը շահում է «Յունիգրա Իքս» ՍՊԸ-ն՝ դրանով պարտավորվելով վերահսկել թափառող շների գլխաքանակը: Ընկերությունում պնդում են, որ վերջին 7 տարիների ընթացքում նրանք վնասազերծել են 100 000-150 000 և ստերջացրել են 30 000-50 000 շուն: Սրանք ֆիզիկապես անհնար թվեր են. ոչ միայն Երևանում, անգամ Դելիում շների այսպիսի քանակ չկա: Երևան քաղաքի բոլոր օբյեկտիվ տվյալները՝ սկսած աշխարհագրական դիրքից, բնակլիմայական պայմաններից, կենդանիների համար սննդի աղբյուրներից և այլն, փաստում են, որ այդ քանակությամբ շուն չի կարող լինել 29 քմ տարածքի վրա: Եթե «Յունիգրաֆ Իքսը» փաստում է, որ վերացնում է 10 000 և ստերջացնում է 30 000 շուն տարեկան, ապա փողոցում մենք ընդհանրապես պետք է շուն չտեսնենք: Ինչ վերաբերում է անտուն կենդանիների խնդրի լուծման համար կիրառվող մեթոդներին, նախ ասեմ, որ սխալ է այն կարծիքը, թե կենդանասերները միշտ դեմ են կենդանիների քնեցմանը՝ ամենևին: Այն կենդանիները, որոնք կատաղած են, վտագավոր են, հիվանդ


են, պետք է քնեցվեն բարեխիղճ մեթոդներով: Մյուս կողմից՝ վնասազերծման պարագայում մենք ունենք այնպիսի կադրեր, որտեղ բացարձակ բաց, առանց ցանկապատի Նուբարաշենի գերեզմանոցում, որը հատկացված է շների գերեզմանի համար՝ տարբեր սուր գործիքներով վնասված շների դիակներ են, բաց վիճակում, ընդամենը թեթև սպիտակ փոշի վրաները լցրած: Այստեղ արդեն միայն շների խնդիրը չէ, սա լուրջ վտանգ է հանրային առողջապահությանը: Այս բոլոր խնդիրները շղթայի օղակներն են, որոնք եթե չլուծվեն, գլոբալ խնդիրը չի լուծվի: Մենք բազմիցս առաջարկել ենք մեր աջակցությունը քաղաքապետարանին, վերջին 4 քաղաքապետներից միայն Տարոն Մարգարյանը արձագանքեց: Նա համաձայնեց մեզ հետ համատեղ կառավարություն ներկայացնել միջնորդագիր ընտանի կենդանիների պաշտպանության եվրոպական կոնվենցիան Ազգային Ժողովի վավերացմանը ներկայացնելու համար: Եթե կառավարությունը նման խնդիր առաջ քաշի, և ԱԺ-ն վավերացնի, պատկան մարմինները ստիպված կլինեն հանրապետությունով մեկ այս խնդիրը լուծելու: Արդեն և՛ պատվիրող, և՛ կատարող կազմակերպությունները ստիպված կլինեն որոշակի նորմերի ենթարկվել: Կից հանդես ենք գալու նաև պետիցիայով, որով հորդորելու ենք կենդանիների խնդիրը մարդկային կերպով լուծել: Չեմ կարծում, որ ընտրություններից առաջ հեշտ ու արագ կխուսափեն այս խնդրի լուծումից: Ամենաթագավորական կյանքը շների համար Միացյալ թագավորությունում է: Անշուշտ, սա միակ պետությունը չէ, պարզապես այն իդեալն է, որին կարելի է ձգտել: Այնպես չէ, որ մենք ամենվայրենի երկիրն ենք, բոլորն էլ անցել են այս ճանապարհով: Պարզապես մենք հիմա ունենք մեր աչքի առաջ բազում լավ օրինակներ, միջազգային արդեն իրեն արդարացրած փորձ և կարող ենք օգտվել դրանից: Ես համոզված եմ, որ Հայաստանը կարող է տարածաշրջանում լինել լավագույն օրինակը թափառող կենդանիների հիմնախնդրի լուծման առումով:

Լիլիթ Գրիգորյան

«Յունիգրաֆ Իքս» ընկերության լրատվության պատասխանատու «Յունիգրաֆ Իքսը» մասնագիտացված կառույց է, որ զբաղվում է թափառող կենդանիների դեմ պայքարով: Մենք 2006-ից կատարում ենք թափառող կենդանիների ստերիլիզացում, 2008-ից նաև՝ վնասազերծում: Մենք առաջին հերթին կոչված ենք պահպանելու մարդկանց անվտանգությունը: Ամբողջ աշխարհն է պայքարում թափառող կենդանիների դեմ, բնականաբար՝ Երևանում էլ այդ ծրագրերն իրականացվում են: Ինչպես ողջ աշխարհում, մեզ մոտ էլ պայքարն իրականացվում է երկու եղանակով՝ վնասազերծում և ստերջացում: Մենք որսալով կենդանիներին տանում ենք մեր կլինիկա, որտեղ կենդանիները ոչ միայն ստերիլիզացվում են, այլ նաև պատվաստվում են մի շարք հիվանդությունների դեմ, որպեսզի ազատ արձակվելուց հետո առավելագույնս անվտանգ լինեն: Մեթոդները որոշում է քաղաքապետարանը, հայտարարում է մրցույթ և շահող

Թափառող կենդանիների հանդեպ հետեվողական պայքար իրականացվում է միայն Երեվան քաղաքում, մարզերում նույն պայքարը չի իրականացվում

կազմակերպությունը այդ որոշված մեթոդների հիման վրա, ըստ պայմանագրի, իրականացնում է իր գործունեությունը: Մի քանի տարի շարունակ մրցույթը շահում է «Յունիգրաֆ Իքսը»: Որևէ այլ դիմող կազմակերպություն չկա, սակայն մենք այդ պատճառով չէ, որ շահում ենք մրցույթը: Ընկերությունը բավական մեծ ներդրումներ է արել այս ոլորտում, ունի կազմակերպված աշխատանք, տարիների փորձ և անընդհատ բարելավվող նյութատեխնիկական բազա ու մեթոդներ: Մեր հեռախոսահամարը գիտի քաղաքացիների մեծ մասը: Բացի այդ, մենք համագործակցում ենք քաղաքապետարանի, վարչական շրջանների հետ՝ նրանցից հասցեներ ենք ստանում: Իհարկե, ունենք նաև մեր պլանային այցերը. գիտենք, որ տվյալ հատվածում վաղուց չենք եղել, անցնում ենք, ստուգում: Մարդիկ բողոքում են, որ ուզում են զերծ մնալ թափառող կենդանիներից, մենք էլ իրականացնում ենք այդ պահանջը: 2012 թվականի 3-րդ եռամսյակում մենք ստերիլիզացրել ենք մոտ 3000 թափառող կենդանի և վնասազերծել ենք մոտ 10000-ին: Թվերը շատ չեն, նախ՝ քանի որ շները ծննդաբերում են տարին երկու անգամ, ամեն անգամ միջինում ունենում են 5 ձագ: Գրականության մեջ կան տվյալներ, որ մեկ թափառող կենդանին իր սերունդների միջոցով 6 տարվա մեջ մինչև 50000 սերունդ է տալիս: Մեր աշխատանքը միտված է նաև կանխել նրանց հետագա բազմացումը: Բացի այդ, թափառող կենդանիների հանդեպ հետևողական պայքար իրականացվում է միայն Երևան քաղաքում, մարզերում նույն պայքարը չի իրականացվում, ու երբեմն կենդանիները տեղաշարժվում են դեպի մայրաքաղաք: Ես արդեն կենդանասերների հայտարարությունների դեմ իմունիտետ ունեմ, նրանք ամեն անգամ մի հետաքրքիր հակափաստարկ են ներկայացնում մեր դեմ, մենք քննադատությանը վերաբերում ենք շատ նորմալ: Իհարկե, քննադատությունների մեծ մասի հետ մենք համաձայն չենք: Այդ քննադատությունները երբեմն մեզ նաև օգնում են ավելի կատարելագործվել ու զգոն լինել: Մենք սովոր ենք նրանց բողոքներին, բայց ուզում ենք, որ մեր բնակչությունն ավելի քիչ բողոքի:


թեմա Տեսակետ Հաշվի առնելով իմ ներկայացրած թվերը, կարող եմ ասել, որ այս խնդրի առումով վիճակը Երևանում կայուն է: Սա ակնհայտ է հենց թեկուզ իմ բակի տվյալներով: Մեր աշխատանքի շնորհիվ է, որ թափառող կենդանիների հսկայական աճ տեղի չի ունենում, ու կա օպտիմալ քանակ: Թող ոչ ոք չասի՝ Երանում չի կարող լինել այսքան կենդանի, իսկ ո՞վ ասաց, որ չի կարող լինել, դուք հաշվե՞լ եք: Ինչ վերաբերում է կենդանիների վնասազերծմանը, ապա քնեցվում են տարիքով մեծ, ագրեսիվ, հիվանդ շները: Անկեղծ ասած, ես չգիտեմ՝ ինչ դեղորայքով են վնասազերծում, չեմ հետաքրքրվել, բայց հավատացնում եմ, որ «Յունիգրաֆ Իքսը» աշխատում է բոլոր չափանիշներին համապատասխան: Քնեցված կենդանիները տեղափոխվում են քաղաքապետարանի՝ «Յունիգրաֆ Իքսին» տրամադրված հատուկ տարածք, որտեղ նրանք թաղվում են համապատասխան մշակում անցնելով: Տարածքը մոտ 5000 քառակուսի մետր է՝ Նուբարաշենում: Ինչո՞ւ է կենդանասերներին թվում, որ մեր ընկերությունում սադիստներ են աշխատում, ես ինքս ինձ համարում եմ կենդանասեր, պարզապես համապատասխան պայմաններ չունեմ տանը շուն պահելու համար: Մենք ունենք մեր պայմանագրային պարտավորությունները, որտեղ հստակ գրված է, թե մենք ինչ պիտի անենք և մենք շարժվում ենք դրանով: Չեմ ասում, որ մեր աշխատանքը 100 տոկոսանոց է, ամեն դեպքում 70-80 տոկոսանոց արդյունք մենք ունենք:

«Դինգո» կազմակերպության գլխավոր սկզբունքը նրանում էր, որ տարբերություն չկա՝ ցեղական շան նման շատ հանգիստ կարելի է պահել անգամ փողոցից վերցրածին

Օվսաննա Հովսեփյան

«Դինգո» քաղաքացիական նախաձեռնության կամավոր Ավելի քան երկու տարի առաջ հիմնադրեցի կամավորների թիմ, ովքեր օգնում էին փողոցային կենդանիներին: Նախորդ տարի մեր այդ խմբին տվեցինք պաշտոնական անուն՝ «Դինգո», իմ շան պատվին, որը ոչ ցեղական էր, բայց լավ պայմաններում ապրելուց հետո նրան դժվար էր տարբերել ցեղական շնից: Ամբողջ իմաստը նրանում էր, որ տարբերություն չկա՝ ցեղական շան նման կարելի է պահել անգամ փողոցից վերցրածին: Արդյունքում «Դինգոն» սկսեց զբաղվել թափառող կենդանիների բուժմամբ և որդեգրմամբ: Մեր անդամները կենդանասեր քաղաքացիներ են, ովքեր անտարբեր չեն կենդանիների ճակատագրի հանդեպ և իրենց առօրյայից ժամանակ են հատկացնում կամավոր հիմունքներով կենդանիներին օգնելու համար: Այս հարցում մեզ շատ է օգնում Ֆեյսբուքը: Ֆեյսբուքյան մեր էջը՝ «Adopt a pet / Որդեգրիր կենդանի», ես բացեցի կամավորների թիմ հավաքելուն զուգահեռ: Դրանից ավելի առաջ, երբ ո՛չ կամավորները կային, ո՛չ մեր ֆեյսբուքյան էջը, ես փողոցում գտնում էի շան ձագեր, բուժում էի և իմ անձնական էջում առանձին ֆոտոալբոմում ներկայացնում նրանց ու սպասում արձագանքի: Ալբոմը, իհարկե, գործում էր միայն իմ ընկերների շրջանակում, արդյունքում սկսեցի ինտենսիվ կերպով ընկերներիս թվին ավելացնել կենդանասերների: Շուտով դա տվեց իր արդյունքը՝ տարբեր մարդիկ խնդրում էին, որ այնտեղ տեղադրեմ իրենց գտած կենդանու նկարը: Այդպես առաջ եկավ

36 37

Նոյեմբեր 2012


այս գործի համար առանձին էջ ստեղծելու գաղափարը: Այստեղ արդեն բոլոր ցանկացողները կարող են տեղադրել որդեգրման ենթակա կենդանու նկար կամ կարող են ընտրել մեկին, ում կցանկանան որդեգրել: Մեզ մոտ ամեն ինչ կամավոր սկզբունքով է արվում: Երբ զանգ է լինում, որ որևէ տեղ վնասվածք ստացած կենդանի կա, մենք այդ մասին գրում ենք խմբում: Կամավորներից տվյալ պահին ում հարմար է լինում՝ գնում է զանգի հետքերով: Ցավոք, բոլոր զանգերին չէ, որ կարողանում ենք արձագանքել, քանի որ կամավորների թիվը խիստ սահմանափակ է: Իսկ կենդանիների բուժման գումարն ամբողջությամբ կամավորների նվիրատվությունից է գոյանում: Մենք ունենք կենդանիների շտապ օգնության ֆոնդ, որին նվիրատուները գումար են փոխանցում՝ սկսած 500 դրամից: Բուժումից հետո մենք կենդանուն պահել ենք տալիս օրավարձով, քանի որ տարածք չունենք: Էջի միջոցով գտնում ենք շնով հետաքրքրվող մեկին: Կենդանի վերցնելու համար պարտադիր է լինել չափահաս, թողնել անձնագրի պատճեն, հասցե և հեռախոսահամար, որպեսզի մենք հետագայում կարողանանք ճշտել շունն ինչպես է ապրում: Եթե համեմատեմ երկու տարի առաջվա հետ, հիմա բավականին ինտեսիվ են շներ որդեգրում: Հիմնականում հաջող է լինում, բայց եղել են դեպքեր, երբ գնացել տեսել ենք մեզնից որդեգրած շունը շատ վատ վիճակում է՝ նիհարած, հյուծված, ու հետ ենք վերցրել: Չեմ կարող ասել, որ բոլոր շներն ապրում են իդեալական պայմաններում, բայց հաստատ կարող եմ ասել, որ ապրում են ավելի լավ, քան փողոցում: Երբեք չենք տալիս շուն՝ կապելու նպատակով: Մեկ տարվա ընթացքում 600-ից ավելի կենդանիների համար տուն ենք գտել, դրանց մոտ 90 տոկոսը բավական հաջող: Որդեգրողները հիմնականում Երևանից են, սակայն երբեմն երևանցի շները տեղափոխվում են, օրինակ՝ Դիլիջան: Այնտեղ կամավոր ունենք, ով շներ է պահում իր բակում և նրանց համար տերեր գտնում:

Նունե Մեհրաբյան

«Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Վիցինը, Սեռին, Սևը, Շուշանը, Դեկանը բոլորը նույն կացարանից են, իրար կողք կողքի ապրող հարևաններ: Գելը կացարանի «նայողն» է՝ պահապանը: Սևոն դերասան է՝ ֆիլմերում է նկարահանվել: Շուրջ 10 տարի է անցել, երբ առաջին անգամ մտածեցի շների համար կացարան ստեղծելու մասին: Կացարանը գոյություն ունի 2003 թվականից, նպատակն էր գոնե շների մի փոքր զանգված փրկել: Վերցրել էի այս տարածքն ու մտածեցի, որ այն կարելի է օգտագործել շներին փրկելու համար: Բայց շինարարությունը տևեց երկար՝ մոտ 9 ամիս, քանի որ գումար չկար, որ միանգամից ամեն ինչ անեինք: Բարեգործների շնորհիվ է այս ամենը իրականացվել: Ես ուշ հասկացա, որ տենդերներ չեն շահում, որ քաղաքապետարանը չի աջակցում: Այս պահին 215 շուն ապրում է 3600 քմ տարածքի վրա: Ամեն բնում մի քանի շուն է ապրում, որոշներում միայն մեկը՝ ըստ բնավորության: Շները շատ են, չեն կարող բոլորն իրար սիրել: Այստեղ հայտնված յուրաքանչյուր շուն իր պատմությունն ունի ու, որպես կանոն, այդ պատմությունը ամենաքաղցրներից չէ: Այստեղ են հայտնվում կրակված, տարբեր սուր գործիքներով վնասված, հալածված կենդանիներ:

Մի պահ մտածեցինք միայն բուժել շներին, հետո վերադարձնել նրանց բնական միջավայր, բայց մի քանի ամիս կենդանուն պահելուց, խնամելուց հետո, չես կարողանում նրան կրկին թողնել մի միջավայր, որտեղ գուցե նրան ոչնչացնեն: Այդ պատճառով քանակը մեր կացարանում երբեք չի նվազում, քանակն իսկապես գերազանցված է, բների թիվն այդքան էլ շատ չէ, կենդանիների հետ աշխատող մարդկային ռեսուրսներն էլ շատ չեն: Ստիպված այլևս նոր շուն չենք ընդունում մեր ընտանիք: 2007-ին Հերման Հինթի անձնական նվիրատվությունների շնորհիվ 2 վիրահատարան ունեցանք: Հաշված երկրներ կան, որ չունեն այս ոլորտը կարգավորող օրենսդրություն: Սա բազմաթիվ կամայականությունների առիթ է հանդիսանում: Օրինակ՝ ամիսներ առաջ մեծ աղմուկ բարձրացավ Նուբարաշենում՝ բաց փոսերի մեջ նետված շներ էին գտել: Դա անմարդկային վերաբերմունք է: Մյուս կողմից՝ կենդանիների համար կացարանային պայմաններն էլ ես շատ ծանր եմ տանում: Գուցե նաև դա է պատճառներից մեկը, որ չեմ ցանկանում կացարանը շարունակի ընդունել նոր կենդանիներ: Սա գաղութի նման է կենդանիների համար: Թեպետ կենդանիներն էլ մարդկանց նման տարբեր են: Շուն կա՝ հաճույքով իր համար նախատեսված ժամանակահատվածում զբոսնում է և միանգամից վերադառնում իր բույնը: Յուրաքանչյուր կենդանի էլ ունի այդ «բուն» ասվածի կարիքը, այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ միայն մարդը իրավունք ունի ազատ ապրելու: Յուրաքանչյուր բնության մասնիկ պետք է ազատության մեջ ապրի: Կացարանը շների համար, կարծում եմ, լավագույն տարբերակը չէր: Լավագույն տարբերակը կլիներ, եթե լավ աշխատեր որդեգրման ծրագիրը, և շները միայն ժամանակավոր այստեղ գտնվեին: Մարդիկ հաճախ խուսափում են ոչ ցեղական շներից: Մինչդեռ, ես շատ եմ շփվել ու հասկացել եմ, որ ամենամաքուր, ամենաազնիվ, ամենահավատարիմ տեսակը փողոցային շներն են: Նրանց վրա անգամ երբ բարկանում ես, նրանք չեն ուրանում: Ամեն դեպքում, որդեգրման պարագայում մեզ պետք է մտածելակերպի փոփոխություն: Օրինակ՝ օրեր առաջ մի երիտասարդ զույգ որդեգրեց մեր շներից մեկին: 10 տարվա ընթացքում մոտ 40-50 շուն են որդեգրել: Ամեն անգամ ասում եմ՝ վերջ, որդեգրվածների փոխարեն նորերին չեմ վերցնելու, բայց ինչ-որ դժբախտ պատմություն, և կրկին մեկը հայտնվում է այստեղ: Այստեղ գտնվող յուրաքանչյուր կենդանու կյանք շատ թանկ է ինձ համար: Սա ինձ համար աշխատանք չէ, այլ բարեգործություն: Փառք Աստծո, կան լավ մարդիկ, շրջապատ, ովքեր աջակցում են այս կացարանի գոյատևմանը՝ հասկանալով, որ սա մի հոգու բեռ չէ: Ամենից շատ սիրում եմ շների չուրանալու հատկությունը, այն, ինչ շատ մարդկանց մեջ չեմ տեսնում: Այստեղ շներ կան, որ ընտանիք են դարձել: Շենքում ապրող շների խումբ ունենք՝ Դավիթը, Սիրուշիկը, նրանք կացարանի մաֆիան են, ամեն ինչ անում են ընտանիքով ու իրար պաշտպանում են:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան


թեմա Հարաբերություններ

Մենք ենք, մեր շները «ԵՐԵՎԱՆի» թղթակիցը շփվել է քաղաքի շնասեր հասարակության ներկայացուցիչների հետ, փորձելով հասկանալ շուն պահելու հաճույքը, ինչպես նաև պարզել, թե ինչպես են այդ կենդանիները հայտնվում երևանյան բնակարաններում և ինչ դժվարություններ են սպասում դրանց տերերին:

Կ

րիա, բադ, ոզնի, ճագար պահել եմ, շուն չեմ ունեցել, բայց միշտ շրջապատված եմ եղել շուն պահողներով: Մեր հին տան հարևանները մեծ, արծաթագույն դոգ ունեին՝ Ֆորսը, նոր տան հարևան Էլյա ծյոծյան մեկի փոխարեն երկու պեկինես էր պահում՝ Գոբին ու Գոբի կրտսերը, վերևի հարևան Ժենյան կոլի ուներ՝ Լինդան, Ազատ տատն ու Նշան պապը փողոցային շուն էին պահում՝ Նոնչը, ով ամեն անգամ հարձակվում ու հաչում էր մեզ վրա: Շուն ունեին հորաքույրս ու քեռիս, ում շունը՝ Դինգոն, իմ հարազատն էր դարձել: Ընկերուհուս նախկին տան տարածքում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ, մի տղա էր ապրում. երկարոտ մազերով, ճղված ջինսերով, վանդակավոր կամ հետաքրքիր պրինտով վերնաշապիկներով: Նորայրն էր, ով իր երկու՝ Բոնդ ու Ռոլլի անուններով գերմանական հովվաշների հետ ամեն օր պարտաճանաչ զբոսնում էր մոտակայքում: Շատ վաղուց՝ 90-ականներին, Նորիկին տեսանք կինոթատրոնի կողքի խանութում գոյացած կտրոնով հացի հերթում: Նորիկի շունը հացի տոպրակը բերանում մոտենում էր վաճառողուհուն, վերջինս էլ տոպրակից հանում էր գումարն ու «վաճառում» հացը: Հերթում կանգնած մարդկանց այդ տեսարանը շատ ծանոթ էր, բայց յուրաքանչյուրը հարկ էր համարում ևս մեկ անգամ բողոքել՝ «որտե՞ղ է գրված, որ շներին առանց հերթի են սպասարկում»: Հետո Նորայրն ու տոպրակով շունը Աբովյանով վերև էին բարձրանում, մենք էլ մտածում էինք, որ շան փսլինքները հացի վրա են թափվում: Նորայրին հաստատ տեսած կլինեիք Օպերայի հարևանությամբ, արդեն հինգից ավելի շների հետ զբոսնելիս:

38 39

Նոյեմբեր 2012

Էդիկ անունով շների վարժեցնող էր ապրում Երևանում, վրացահայ էր: Նորայրն էլ շների խմբեր էր հավաքում ու Էդիկի մոտ տանում «դաստիարակելու», բայց միևնույն ժամանակ պնդում էր՝ «Վարժեցումը սխալ բառ է: Մեզ ռոբոտներ պետք չեն, նրանց էլ՝ բոսեր»: Հետո Նորիկը նոր շուն ունեցավ՝ կրկին գերմանական հովվաշուն: Օտտոյին համարձակորեն կարելի էր պոլիգլոտ անվանել՝ հասկանում էր գերմաներեն, հայերեն ու ռուսերեն հրամաններ: Նորայրը մի տետր ուներ, որտեղ գրել էր այն 300 բառերն ու բառակապակցությունները, որոնց շունը արձագանքում էր: Օրինակ՝ եթե ծանոթ մարդ էին հանդիպում փողոցում, Օտտոն համբերատար պառկում էր Նորայրի ոտքերի մոտ ու վեր էր ելնում միայն, երբ լսում էր՝ «դե լավ» բառակապակցությունը: Օտտոն չափազանց քաղաքակիրթ էր, փողոցում երբեք չէր հարձակվում այլ շների վրա ու սովոր չէր, երբ իր վրա հաչում էին: Նորայրը պատմում էր՝ «Պիտբուլներից չեմ վախենում, այլ նրանց տերերից, որովհետև փչացնում են իրենց շներին՝ կռվեցնելով: Ես դա չեմ հասկանում, դու հանգիստ զբոսնում ես, ու դիմացինդ չի կարողանում հասկանալ, թե ինչու չես համաձայնվում կռվացնել շանդ: Ես ու շունս մի օր արյունլվիկ տուն վերադարձանք, միմյանց էինք պաշտպանում»: Օտտոն ազնվական էր: Հիշո՞ւմ եք 90-ականներին հայտնի «Կոմիսար Ռեքս» սերիալը, Նորայրը պարզել էր, որ տոհմագրի համաձայն՝ Ռեքսը Օտտոյի հորեղբայրն էր: Փողոցում Օտտոյին տեսնող երեխաները առանց իմանալու բացականչում էին՝ «Վա՜յ, Ռեքսն ա» ու «աստղի» հետ լուսանկարվելու առիթը երբեք բաց չէին թողնում:

Անցան տարիներ, ընկերուհուս տունը վաճառվեց ու Նորիկին էլ չտեսանք: Վերջերս նորից հանդիպեցի նրան, շատ չէր փոխվել, պարզապես սափրված չէր: Խոսեցինք, ասաց, որ Օտտոն երկու տարի առաջ ծանր հիվանդացել ու սատկել է: Համարյա 14 տարեկան էր: Նորայրը հրաժարվել էր հավատարիմ ընկերոջը քնեցնել: Ուղիղ մեկ ամիս ձեռքերի վրա էր տեղաշարժել շանը: «Շները այդքան չեն ապրում: Ի դեպ՝ գերմանական հովվաշների դիզայնի բագն է, գերմանացիները դեռ չեն լուծել այն», — ասաց ծրագրավորող Նորիկը: Նրա հետ երկար զրուցեցինք, ու բողոքեցի, որ միշտ երազել եմ շուն ունենալ, բայց երբեք չի ստացվել: Նորայրը շտապեց ինձ համոզել, որ պետք էլ չի՝ «Շները երեխաներ են, որոնք երբեք չեն մեծանում: Առաջիկա 10 տարիների ընթացքում չգիտես ուր ես գնալու: Արձակուրդ չես կարող գնալ, որովհետև չգիտես , թե ծնողներդ ինչպես կհետևեն նրան, քանի որ միայն դու գիտես նրա ամեն շարժումը»: Նորայրը շատ է ճանապարհորդել, Օտտոյին էլ հետն է տարել, ինչը մեծ դժվարություններ է առաջացրել: Օրինակ՝ մեկ կիլոգրամի համար 50 ԱՄՆ դոլար է հարկավոր վճարել օդանավակայանում. Օտտոն 40 կիլոգրամ էր կշռում, գումարած շան համար նախատեսված կոնտեյները, որ մոտ 20 կիլոգրամ էր: Արտասահմանում տան վարձակալության հետ կապված ևս խնդիրներ են լինում. եթե շան հետ ես, տուն գտնելու հավանականությունը փոքրանում է: Ինձ թվում է, Նորայրը շուտով կրկին շուն կունենա, չնայած ինքը հակառակը պնդեց՝ «Մոտ ապագայում շուն չեմ պահի, շատ եմ հոգնել… շատ-շատ: Արդեն առանձին էի ապրում ծնողներիցս ու երկար ժամանակ


ինձ միայնակ հայր էի զգում: Բայց եթե որոշեմ, ապա փողոցի շուն եմ պահելու»: Նունեն՝ կոլեգաս և իմ կյանքում հանդիպած շների ամենամեծ սիրահարը բոլորովին վերջերս: Փողոցային մի շուն էր փրկել՝ ավտոյի տակ ընկած կենդանուն խնամել, խելքի է բերել և «տեղավորել» ընկերոջ մոտ: Ընդհանրապես, Երևանում շուն գտնելու երեք հիմնական ձև կա՝ գտնել փողոցից, գնել Վերնիսաժից կամ էլ ծանոթ անասնաբույժից իմանալ, թե իր հաճախորդներից ով է ձագ վաճառում: Նունեի ընտանիքը, օրինակ, միշտ շուն է ունեցել, բայց երբեք չեն գնել, այլ գտել ու, կարելի է ասել, փրկել են փոքրիկ քոթոթների: Նունեն նորածին էր, երբ ծնվեցին իրենց փոքրիկ սև պուդելի՝ Չիկայի ձագերը: Նրա ձագերից մեկը անշունչ էր ծնվել: Չիկան ատամներով վերցրել էր ձագի վզից, շպրտել գետնին, լիզել էր կրծքավանդակը: Որոշ ժամանակ անց ձագը կենդանացել էր: Չիկան իր ձագերի հետ հավասար հոգ էր տանում նաև Նունեի մասին՝ պաշտպանելով բժիշկներից կամ անկոչ հյուրերից: Արդեն 8 տարի է Նունեենց տանը Վիլին է ապրում: Նա շան պես զգում է, երբ են տան անդամները երկար ժամանակով մեկնելու ու պահում է ճամպրուկները մահճակալի տակ: Տնից թեկուզ մեկ վայրկյանով դուրս եկողին Վիլին այնպես է դիմավորում, կարծես հարյուր տարի չեն տեսնվել, ու Նունեն ամեն անգամ խոստովանում է, որ «դրանից հաճելի զգացողություն չկա»: Պիտբուլների ու նրանց տերերի հարցում Նունեն համախոհ է Նորայրի հետ՝ ցավոտ թեմա է. «Փոքրիկ շների հետ անվտանգ չէ զբոսնել Երևանում: Մեզ վրա մի քանի անգամ հարձակվել են: Մենք նույնիսկ պայմանավորվում էինք այգում զբոսնող մյուս շների

տերերի հետ ու ժամ էինք նշանակում, որպեսզի հանկարծ չհանդիպեինք: Ես դեպքեր գիտեմ, որ փոքրիկ շներին մինչև ոսկորները կրծել են»: Սակայն, ի տարբերություն Նորայրի, Նունեն հեշտ լուծելի է համարում նաև ճանապարհորդության խնդիրը՝ իր բացակայության ընթացքում Վիլին մնում է բարեկամների մոտ կամ Միկա անունով անասնաբույժի՝ շների համար նախատեսված հյուրանոցում: Նունեի համար մի ցավոտ թեմա էլ կա՝ «Դժվար է ընկալել այն փաստը, որ շների կյանքը այդքան կարճ է: Չեմ էլ ուզում մտածել, որ մեկ օր Վիլին չի լինի: Առանց շների կյանքս չեմ պատկերացնում: Շունը կարող է փոխարինել քեզ այն ընկերոջը, ում տարիներով փնտրում, բայց չես գտնում: Եթե շունը ընդունում է քեզ որպես ընկեր, մինչև վերջին օրը հավատարիմ կմնա»: Նա ասում է, որ շնապահները լինում են երկու տեսակի՝ ովքեր առաջին շան մահից հետո այլևս երբեք շուն չեն պահում, որպեսզի կրկին չապրեն նրա կորստի ցավը և ովքեր գիտակցելով այդ ցավը, միևնույն է, պատրաստ են դրան, միայն թե նոր շան հետ շփման հաճույքը զգան: Մեր մյուս կոլեգան՝ Տոման էլ շուն ունի: Լյալյան յորքշիրյան տերիեր տեսակի աղջիկ է: Նրա առաջին անասնաբույժը մոտ 120 կիլոգրամանոց, դաջվածքներով երիտասարդ էր, ով ահավոր վախենում էր այն ժամանակ դեռ 2 կիլոգրամանոց Լյալյայից: Նա անգիր գիտի բոլոր դարակների դռների ձայները՝ մասնավորապես՝ քաղցրավենիքներինը: Խանդոտ է, եթե Տոման 15 րոպեից ավելի խոսում է տան հեռախոսով, Լյալյան անջատում է լարը: Անձնական կյանքում Լյալյան դժբախտ է, դեռ չի գտել իր երկրորդ կեսին: Ընտանիք կազմելու ու ձագեր ունենալու

առաջին փորձը տապալվել էր՝ «փեսացուն» չէր հավանել իրեն, թաքնվել էր պահարանում: Երկրորդ անգամ էլ արդեն նա չէր հավանել «ընտրյալին»: Երրորդ փորձը ևս անհաջող էր ավարտվել. հանդիպման ժամանակ «փեսացուն» ուշաթափվել էր: Արդյունքում 6-ամյա Լյալյան տանն է մնացել: Ամեն անգամ, երբ մեջս շուն պահելու մեծ ցանկություն է առաջանում, մեր Դինգոյին եմ հիշում: Քեռիս բանկում է աշխատում: Մի անգամ երեք ամսական սև պուդելն անվտանգության աշխատակիցների կողքով աննկատ ներս էր մտել ու հայտնվել քեռուս աշխատասեղանի տակ: Երկար փնտրտուքներից հետո տերերը չէին հայտնվել. շան պոչը կտրած չէր, ուրեմն տնային չէր: Քեռիս էլ նրան տուն էր տարել՝ չնայած երկու սենյականոց բնակարանում չորս հոգով էին ապրում՝ կնոջ ու երեխաների հետ: Այսպիսով Դինգոն քեռուս 10 ամսական որդու փոքրիկ եղբայրը դարձավ: Քեռակինս՝ Էլլան, երկուսի համար էր ապուրներ եփում: Ամռանը բոլորս միասին ամառանոց էինք մեկնում ու երեք ամիս ապրում միասին: Դինգոն շատ խելացի էր, բազմոցին ու մահճակալին առանց թույլտվության չէր բարձրանում, սեղանից ոչինչ չէր ուտում: Նրա շնորհակալ հայացքը երբեք չեմ մոռանա: Մոտ վեց տարի Դինգոն ապրեց քեռուս տանը, հետո զբոսնելուց փախավ ու չվերադարձավ: Ավելի ուշ պարզեցինք, որ գողացել էին: Քեռակինս մինչև հիմա նրան երազում է տեսնում... Զեմֆիրան իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ «Չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվել, որ շները դեռևս չեն հիասթափվել մարդկանցից»: Որոշված է՝ շուն եմ ուզում ունենալ: Նրան «Երջանկություն» կանվանեմ, որ տուն գամ ու դռան մոտ ինձ դիմավորի իմ Երջանկությունը:

Լենա Գևորգյան Սուրեն Մանվելյան


թեմա Հեղ ինակային

Մեր բակի շիկահեր տիրուհին «ԵՐԵՎԱՆի» խմբագիր Նե Թադևոսյանը հիշում է իրենց բակի շանը՝ Լեդիին, որի պատմությունն այնքան նման է երևանյան բակերում բնակվող մյուս անտուն շների կյանքին:

Շ

ների փողոցային կյանքի, բարքերի ու օրենքների մասին առաջին անգամ լսեցի ու սկսեցի մտածել, երբ ինձ նվիրեցին «Թաթիկ շնիկի արկածները» պատմվածքը: Դպրոցում նոր էինք ավարտել այբբենարանը, բայց, որպես գերազանցիկ, որոշեցի, որ ճիշտ ժամանակն է սկսել գիրք կարդալ: Տառերը դանդաղ, բայց սահուն իրար կապելով խորասուզվեցի Թաթիկի կյանքի էջերի մեջ: Թաթիկը դարչնագույն, սպիտակ դնչիկով շնիկ էր, որ ծնվել էր 15-րդ հարկի բնակիչ Գագիկենց տանը: Շան բախտը Թաթիկին փափուկ ու տնային կյանքից մի օր գցել էր փողոց, որտեղի վայրի կարգերն ու նոր ընկերները միամիտ ու երազկոտ շնիկին դարձրին օրենքով փողոցի շուն… Փողոցում շրջող յուրաքանչյուր շան մեջ աստիճանաբար սկսեցի Թաթիկին տեսնել: Հետո բակում քարոզներ սկսեցի, որ պետք չէ շներին քարերով լարել, ու երբ նրանք հաչում են՝ ոչ թե բարկանում են, այլ պարզապես հաղորդակցվում են միմյանց հետ: Երբ արդեն ավարտում էի պատմվածքը, որոշեցի, որ պետք է մի հաստափոր տետր վերցնեմ ու սկսեմ վերծանել շների խոսակցությունները՝ մեր բակի Տիկոյին ապացուցելու համար, որ շների պոչերն ու ականջները չարժե կտրել: Իրավիճակը բոլորովին փոխվեց, երբ մեր բակում հայտվեց Լեդին: Սովորականի նման բակ իջա, բայց անսովոր լռությունն ինձ տարօրինակ թվաց: Մեկ էլ տեսնեմ, որ բոլորը հավաքվել են ավտո դզող-փչող Հենդո ձյաձյայի գառաժի մոտ ու մեկը մյուսին հերթ չտալով, հրմշտելով փորձում են դիպչել շեկ, փափուկ ու պստիկ մեկին: Լեդի՝ այդպես մենք կոչեցինք մեր բակի պահապան տիրուհուն, որ բնավ սովորական շուն չէր, սակայն այդ ժամանակ մենք դեռ չէինք էլ կասկածում, որ նա դառնալու է բոլորիս պարծանքը, մեր բակի խորհրդանիշը, մեզ նեղացնող՝ շենքի հետևի չարաճճի տղաների հետույքը կծողը: Շատ շներ էին անցել մեր բակով, մի քանի օր մնացել ու լքել էին մեզ, բայց Լեդին ուրիշ էր: Մի խոսքով, բակի մեծերի գլխավորությամբ որոշեցինք Լեդիին մեր հայաթի շունը դարձնել: Գրաֆիկ գրեցինք, սոսկա առանք ու հերթով սկսեցինք կերակրել նրան: Լեդին դարձավ Թաթիկի գրքից սովորած իմ հմտությունները կիրառելու լավագույն դաշտը: Քույրս փոքր էր ու հաճախ նրա բաժին կաթից էի թռցնում, որ կերակրենք Լեդիին: Ի դեպ, բակի տիրուհու անունը Լեդի կնքեցինք, քանի որ նա իսկական լեդիին հատուկ քայլվածք, կեցվածք, մազերի գույն, երկար թարթիչների տակից փայլող ու հմայիչ հայացք ուներ: Լեդին արագ էր մեծանում, ու շուտով մեր ինքնաշեն տնակը նրա համար արդեն փոքր էր, և նա տեղափոխվեց թթի ծառի տակ՝ Տիկոյենց բախչա: Առավոտյան այնտեղ հավաքվող մուտքի կանայք մի բաժակ սուրճի շուրջ պարբերաբար Լեդիի մազերի գույնն էին քննարկում ու թե ինչպես անեն, որ այդ գույնն իրենց գլխի վրա ստանան: Բակով էինք հոգ տանում Լեդիի համար, նրա շաբաթվա մենյուն բազմազան էր՝ կախված, թե ում տանն ինչ կավելանար: Այդ տարիներին գիշերները բակերում կրակոցներ էին լսվում, հերթով թաղերով շրջում ու վերացնում էին անտեր շներին: Բայց Լեդին

տեր ուներ, մեր բակն էր նրա տերը: Մեծերը որոշեցին գիշերները Լեդիին մուտքում քնելու կացարան տալ, որ մեկի անխնա փամփուշտը մեր բակի տիրուհուն չտանի: Լեդին առաջին ծեծը կերավ, երբ կծեց քրոջս, բայց խեղճն իրականում մեղավոր չէր: Քնած էր եղել, քույրս էլ որոշել էր, որ նրա բեղերը շատ են ու երկար, սկսել էր էպիլիացիա անել: Լեդին էլ քնից արթնացել ու բռնել էր քրոջս որովայնից: Սակայն շիկահեր գեղեցկուհին իր վատ արարքների մասին ստիպում էր շուտ մոռանալ: Մեր բակը անծանոթները շրջանցում էին, թաղի տղերքը էլ մինչև ուշ գիշեր բակում չէին աղմկում իրենց բլոտային վեճերով՝ Լեդին թույլ չէր տալիս, ստիպված հարևան բակ էին գնում: Բակի տիրուհին մեկ մարդու նման գիտեր ու հիշում էր մեր մուտքի բոլոր բնակիչներին, իսկ մեր մուտքն ուներ 10 բնակարան, յուրաքանչյուրում ապրում էր միջինը հինգ հոգի: Բակում հարևաններից որևէ մեկի խորոված անելու օրերը Լեդիի օրացույցում կարմիրով էին նշվում: Երբեք այդքան ուրախ շուն չեմ տեսել, որքան Լեդին, երբ սկսում էին ցախ կոտրել խորովածի համար, որից նա միշտ ուներ իր բաժինը: Ենթադրում եմ, որ կողքի թաղերում համաշնային աղմուկ էր բարձրացել, որ կա մի բակ, որտեղ շիկահեր գեղեցկուհի է ապրում: Ու շուտով կասկածելի տղա շներ սկսեցին այցելել մեր բակ, Լեդին երկար չընդդիմացավ՝ սեթևեթելով սկսեց ընդունել ու ճանապարհել նրանց: Մի անգամ էլ պապս ասաց. «է՜հ, անբարոյականի մեկն ա, հղի ա արդեն»: Ես երկար մտածեցի այդ խոսքերի շուրջ, բայց ամեն ինչ հասկացա, երբ մի անգամ առավոտյան բակում աղմուկ ընկավ՝ Լեդիի ձագերն են ծնվել: Ով էր հայրը՝ չիմացանք, բայց մեր մուտքի նկուղը դարձավ Լեդիի ու իր նորածին հինգ ձագերի կացարանը: Մինչ մենք մտածում էինք ինչպես վարվել Լեդիի ձագերի հետ,

իմացանք, որ ինքն իր բերանով տարել է պստիկներին՝ ինչո՞ւ, որտե՞ղ, ե՞րբ՝ այդպես էլ մութ մնաց բոլորիս համար: Բայց դրանից հետո Լեդին մի տեսակ փոխվեց, ավելի թախծոտ դարձավ: Էլ չէր թռվռում, թթենու տակ չէր դարանակալում կատուներին, հաճախ տխուր ու անհավես պառկում էր մուտքի երկրորդ հարկում, հյուրերի էլ շատ չէր ընդունում: Գարնան հետ Լեդիի տրամադրությունն էլ համեմատաբար բարձրացավ ու աշխուժացավ: Հետո Լեդիի բարի համբավը փոքրինչ աղավաղվեց, նրա մոտ սկսեցին ավելի ու ավելի հաճախ անծանոթ արուներ գալ: Լույս աշխարհ եկած բոլոր ձագերի հետ Լեդին նույն կերպ էր վարվում: Անցան տարիներ, ու Լեդին ծերացավ, արդեն ծանր էր քայլում, չէր արձագանքում ո՛չ ծանոթներին, ո՛չ անծանոթներին: Այն գեղեցկուհուց բան չէր մնացել՝ էլ ոչ կազմվածքն էր տեղը, ոչ մազերն ու թարթիչները: Ասում են՝ Լեդին նկուղում է մահացել, ու մեծահասակները նրան թաղել են: Բայց մեզ ոչ գերեզմանի տեղն ասացին, ոչ էլ մահվան մանրամասները: Մենք նրա մահից հետո դեռ մի քանի ամիս գումար էինք հավաքում, որ թթենու տակ՝ նրա սիրելի բախչայում, ցայտաղբյուր կառուցենք ու վրան գրենք՝ «Մեր Լեդիին», բայց այդպես էլ չստացվեց: Հարևաններից ոմանք տեղափոխվեցին, ոմանք ընկան առօրյա խնդիրների գիրկն ու մոռացան Լեդիի մասին: Երրորդ հարկի Ցոլակն էլ բակում ավտոտնակ կառուցեց, ինչը փոխեց թե՛ մեր բակը, թե՛ դրա տրամադրությունն ու մթնոլորտը: Մի խոսքով, Լեդին իր հետ շատ բան տարավ, մինչև հիմա երբ մոտենում եմ մեր մուտքին, ինձ թվում է հիմա նկուղից դուրս կցատկի ու պոչը թափահարելով, դունչը տնկած ու թարթիչների տակից մի համեղ պատառի սպասող հայացքով վրաս կնայի:

Վլադ Գերասիմով

40 41

Նոյեմբեր 2012


Մասիվի շները «ԱրմՔոմեդի» հեռուստանախգծի հիսուն տոկոս, Նոր Նորքի վարչական շրջանի հպարտ բնակիչ Սերգեյ Սարգսյանը պատմում է իր և թաղակից փողոցային շների բարդ հարաբերությունների մասին:

Է

նքան անհարմար եմ զգում, որ էս հարցին եմ անդրադառնում, դրա համար ստիպված եմ ամենասկզբից մի քանի բան ասել: Այն է՝ ես շատ շնասեր եմ, պահել եմ պուդել «մակնիշի» շուն, փոքր ժամանակ բակում կռվել եմ նրանց հետ, ովքեր փորձում էին նեղացնել շներին, օգնել եմ հարևաններիս իրենց շանը խնամել և հարմար առիթների դեպքում նույնիսկ անձամբ սիրով շնացել եմ: Հիմա անհարմար պահը. ապրելով Մասիվում՝ դժվար է չնկատել փողոցային շների անվերահսկելի բազմությունը: Հայաստանի ժողովրդագրական վատ վիճակի ֆոնին է՛լ ավելի սուր է զգացվում նրանց ափռցփռ բազմանալն ու տարածվելը: Իհարկե, այս խնդիրը ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանին է վերաբերում, բայց ես կարող եմ խոսել միայն իմ շրջանի մասին: Եվ այսպես, ձևակերպեմ խնդիրը: Մասիվում կան փողոցային շներ: Շատ փողոցային շներ: Նրանք ամեն տեղ են, ամեն տեսակի ու չափսերի: Իհարկե, նրանց մեջ կան համով ու «վո՜ւյ, մռութիկ» ֆորմատի շներ, որոնց սիրիկ են անում բնակիչները, և կան շներ, որոնք այդքան հրապուրիչ չեն: Բայց հիմա հարցը դրանում չէ: Հարցը նրանում է, որ այդ շները մի քանի խնդիր են առաջացնում աշխատասեր մասիվցիներիս համար: Հաչալու խնդիր: Նրանք գրեթե ամեն օր լցնում են մասիվյան գիշերները իրենց անբռնազբոսիկ հաչոցներով: Գուցե դա մեծ խնդիր չթվա առաջին հայացքից, բայց երբ գործից հոգնած վերադառնում ես տուն, փորձում ես քնել կամ արդեն քնած ես ու մեկ էլ վեր ես թռչում այդ աղմուկից (ու բավական ագրեսիվ աղմուկից), դա այլևս դադարում է լինել թեթև անհանգստություն: Մեկ այլ խնդիր: Մի անգամ որոշեցի առավոտները վազել: Նոր էի տեղափոխվել առաջին Մասիվ և ուզում էի առավելագույնը քաղել մեր հրաշք այգուց: Առավոտը հավեսով պատրաստվեցի, հագա առավոտները քաղաքում վազողի բոլոր պիտույքներն ու ուրախ իջա այգի: Հազիվ մի քանի մետր էի վազել, երբ ծառերի հետևից դուրս եկան մի քանի անտրամադիր շուն: Այդ պահին ավարտվեց իմ վազորդական կարյերան: Մյուս խնդիրը հասարակ վախն է: Ինչքան էլ ինձ համոզեն, որ «դե մեծ մասը հանգիստ շներ են, մի վախեցի, ադրենալին մի արտադրի ու ոչ մեկը քեզ բան չի անի», միևնույն է, վախը կառավարելի չէ ու ամեն անգամ մթով փողոցներով քայլելիս ու շուն տեսնելիս ինձ

զգում եմ շատ անպաշտպան ու անտեր: Իսկ անպաշտպան ու անտեր զգալը ահագին տհաճ զգացում է: Հիմա գալիս է ինձ համար ամենաանհասկանալի պահը: Հենց սկսում եմ բարձրացնել խնդիրը, ազգի որոշ զանգվածներ սկսում են անձնվեր թռնել իմ՝ շներով մտահոգ դեմքին ու պաշտպանել այդ փողոցային շներին իմ սրիկա բողոքներից: Շատերի մոտ միանգամից տպավորություն է ստեղծվում, որ երբ ասում եմ «ժո՜ղ ջան, փողոցային շների խնդիր ունենք», նկատի ունեմ «բռնենք, փռթենք, մորթենք, բայց մինչև էդ մի քիչ էլ տանջենք բոլոր փողոցային շներին»: Բայց ախր չէ՛: Ես բացարձակ դեմ եմ բռնությանը շների հանդեպ, դեմ եմ նրանց տանջանքներին ու այլ անմարդկային վերաբերմունքին: Ես ընդամենը ուզում եմ գիշերը քնել: Հարցը փորձեցի բարձրացնել մեր վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի վրա՝ խնդրելով հաշվի առնել թափառող շների խնդիրը, բացատրել՝ ինչ է արվում կամ հնարավոր անել այս հարցում, երբ՝ տա-դա-դա-դամ, սկսվեց գրոհը իմ անմարդկային հարցադրման վրա: Հայտնվեցին օրիորդներ, որոնք կոչ արեցին իշխանություններին չկպչել շներին, ինձ սադիստ հանեցին, սկսեցին բացատրել շների համով, լավ ու ընկերասեր լինելը… Վարչական շրջանը լղոզված արձագանքեց, որ «Յունիգրաֆ» ընկերություն կա, որը զբաղվում է այդ հարցով: Շների պաշտպանները ինձ մի լավ տեղը դրեցին՝ «ո՞նց կարելի ա շների դեմ բռնության կոչեր անել» և այլն: Արդյունքում՝ ես հիմա նստած գրում եմ այս հոդվածը գիշերվա 1-ին անքնությունից տառապող մի քանի անասուն տուզիկների հաչոցների ներքո… Հա, գուցե ես վաղը էլի կիսաֆունկցիոնալ լինեմ գործի տեղը, բայց զատո Նոր Նորքի թափառող շների իրավունքները պաշտպանվեցին հելսինկյան չափանիշներով: Ի դեպ, Հելսինկին, որքանով գիտեմ, ի տարբերություն Նոր Նորքի, թափառող շներ չունի: Բայց Հելսինկիում մի քանի տարի առաջ կար թափառող նապաստակների խնդիր և կռահեք՝ ինչ արեցին ֆինները նրանց հետ: Հեռացրեցին փողոցներից՝ չնայած նրանք նույնիսկ ավելի «համով մռութ» էին, քան շները: Նախկին աշխատավայրերիցս մեկի տնօրենը (կանադացի) ասում էր՝ «ի՞նչ եք ակնկալում ձեր քաղաքապետարանից, եթե նույնիսկ իրենց բազային ֆունկցիան՝ շներին փողոցներից հեռու պահելը, չեն իրականացնում»:

Անի Կարամանուկյան


թեմա Խոշոր պլան

Հին ընկեր 2011 թվականին Միջազգային կինոլոգիական միության ցեղային կոմիտեն ընդունեց հայկական գելխեղդի՝ գամփռի չափանիշը, տալով դրան Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ: Գամփռներին կարելի է հանդիպել ժայռապատկերներում, հին լեգենդներում, Ուրարտուի ժամանակաշրջանում նրանց նույնիսկ թաղում էին կյանքից հեռացած տերերի հետ: Իսկ ինչպիսի՞ն են ժամանակակից գամփռները և դրանց երևանցի տերերը:

Արջուկ/Լևոն Արջուկը շատ բարի է մարդկանց նկատմամբ, երբեմն նույնիսկ՝ չափից դուրս: Իսկ ահա շներին ու գայլերին միշտ ագրեսիվ է վերաբերվում:

42 43

Նոյեմբեր 2012


Պանդա/Արմեն Ինչու Պանդա՞: Որովհետև իմ գամփռը քնքուշ ու բարի էակ է:

Գոնչ/Ալիկ Գոնչն իր ուժը հազվադեպ է կիրառում, չնայած որ իսկապես զորեղ է: Եթե մարդիկ նրանից վախենում են, նա սկսում է խաղալ պոչով, այդպիսով ցույց տալով, որ նա ընկեր է:


թեմա Խոշոր պլան

Ասլան/Արթուր Ասլանը ամբողջովին նվիրված է տիրոջը, բայց մյուս կողմից՝ շատ անկախ բնավորություն ունի: Կարծում եմ, որ դա շատ նման է հայկական մենթալիտետին:

Վուլկան/Ռաֆո Խելացի շուն է, իր գործից գլուխ է հանում շատ մարդկանցից ավելի լավ: Եվ մի նայեք, որ անունը Վուլկան է. նա երբեք չի պայթի ու լավ մարդկանց ոչ մի անհանգստություն չի պատճառի:

44 45

Նոյեմբեր 2012


Ադա/Սաքո Ադան իր ցեղակիցների պես լավ ընկեր է, խելացի է, հանգիստ, սիրում է մարդկանց: Ավել բան պետք էլ չի:

Արջուկ/Կարեն Արջուկը ծնվել է Մոսկվայում, դրա համար նրան կարելի է համարել գամփռյան սփյուռքի ներկայացուցիչ: Բայց իր հայ-գամփռյան բնավորության վրա դա ոչ մի կերպ չի ազդել:

PanArmenian Photo


թեմա Այնտեղ

Ուրիշ մոտեցում Թափառական կենդանիներ՝ առաջին հերթին շներ, եղել են աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում: Որոշ երկրներում այդ հարցի լուծումն սկսել են փնտրել դեռ տասնամյակներ առաջ, որոշները, ինչպես Հայաստանը, դեռ ուղիներ են փնտրում: ԵՐԵՎԱՆը ուսումնասիրեց, թե որտեղ, ինչպես և ինչ հաջողությամբ են փորձում լուծել փողոցային շների հարցը: Շվեդիա

XIX դարավերջին Շվեդիայում սկսեցին գործել մի շարք խիստ կարանտինային օրենքներ, որոնք, մասնավորապես, պարտադրում էին գրանցել տնային շներին և լիցենզիա ստանալ: «Կենդանիների պաշտպանության» օրենքը արգելում է կենդանիների նկատմամբ բռնությունը, ինչպես նաև փողոց նետումը: Բայց ահա կացարանները պետական օրենքով չեն կարգավորվում, ոչ էլ ստանում են պետական ֆինանսավորում՝ ապահովվելով միայն ոչ պետական կազմակերպությունների շնորհիվ: Թափառող շների թիվը երկրում շատ փոքր է: Փողոցում առանց տիրոջ հայտնված շանը տեղափոխում են քաղաքացիները, ոստիկանությունը կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվող կամավորները: Որպես կանոն, գրանցված կենդանուն (գրանցումը շատ հաճախ ուղեկցվում

Ավստրալիա

Ավստրալիայում չկա փողոցային կենդանիներին վերաբերող պետական ծրագիր, բոլոր կազմակերպություններն ու կացարանները, որոնք զբաղվում են այս հարցերով, գործում են հանրության նվիրաբերումների հաշվին: Այդուհանդերձ, երկրում կա անտեր կենդանիների հարցի լուծման ձևավորված մշակույթ: Փողոցում հայտնված շունը կամ կատուն չեն հասցնում դառնալ թափառող, քանի որ բնակիչները շատ շուտ հայտնում են հանդիպած կենդանու մասին կացարաններին, որտեղից կենդանու հետևից գալիս են կամավորները: Շների առաջին կացարանն Ավստրալիայում հիմնվել է 1910 թվականին: Այսօր The Dogs’ Home-ը երկրում ամենախոշորն է: Տարեկան այստեղ ժամանակավոր կացարան են գտնում ավելի քան քսանմեկ հազար կորած կամ լքված շներ և կատուներ: Կազմակերպության կարևորագույն գործառույթներն են կենդանիների խնամքը և նոր ընտանիք գտնելը: Կենդանուն նոր տիրոջը հանձնելուց առաջ կացարանի ներկայացուցիչները պետք է համոզվեն, որ նա կարող է հոգ տանել շան կամ կատվի համար: Մասնավորապես՝ դրական է համարվում ունեցած փորձը, ինչպես նաև ցանկալի է, բայց ոչ պարտադիր, այսպես կոչված Pet License-ի առկայությունը. համապատասխան լիցենզավորում ստանալու համար հարկավոր է 25 կետից բաղկացած առցանց թեստ լրացնել: Մասնավորապես՝ շատ կարևոր է, որ շուն փնտրող քաղաքացին վստահեցնի, որ իր նոր կրտսեր ընկերոջը կվարժեցնի առանց ցավ պատճառելու և տանջելու, կապահովի բուժօգնություն, ինչպես նաև շան շփումը այլ շների և մարդկանց հետ:

46 47

Նոյեմբեր 2012

է նաև միկրոչիպի տեղադրմամբ) վերադարձնում են տիրոջը ժամերի ընթացքում, հակառակ դեպքում՝ մինչև յոթ օր կարող են պահել կացարանում: Հետագայում տերը պարտավորվում է վճարել կենդանուն պահելու ծախսերը: Եթե շնից որոշում են ազատվել, ապա բերում են կացարան, որոնց թիվը երկրում անցնում է երկու հարյուրը: Պարզապես դուրս շպրտելու դեպքերը խիստ հազվադեպ են, քանի որ շունը Շվեդիայում ունի շատ բարձր կարգավիճակ, այդ կենդանիներին տերերը վերաբերում են գրեթե որպես ընտանիքի անդամի: Հստակ օրենսդրությունը, կարգապահությունը և հատուկ վերաբերմունքը բերել են նրան, որ թափառող շների՝ շվեդական քաղաքներում գործնականում հանդիպել հնարավոր չէ:


Մեծ Բրիտանիա

1906 թվականին ընդունված «Շների մասին օրենքը» թույլ էր տալիս ոստիկանությանը որսալ անտուն շներին և որոշել նրանց ճակատագիրը: Կորած կենդանու տերն ուներ մեկ շաբաթ նրան հետ վերցնելու համար, հակառակ դեպքում՝ շունը պետք է տրվեր նոր տերերին կամ քնեցվեր: XX դարի կեսերից, սակայն, խնդրին հիմնականում հետևում էին Կենդանիների հետ դաժան վերաբերմունքի կանխման թագավորական միության (RSPCA) ներկայացուցիչները: Ի վերջո, պետության մասնակցությունը հասցվեց նվազագույնի, անտուն կենդանիներին պահելը, նոր տեր գտնելը կամ քնեցումը ամբողջովին դրված էր ոչ պետական կազմակերպությունների վրա: Մառախլապատ Ալբիոնում թափառական կենդանիների քանակի կարգավորումը սկսել է համակարգվել դեռ XIX դարում: 1822 թվականին ընդունվել է կենդանիների պաշտպանության օրենքը, իսկ Լոնդոնի Բաթերսի շրջանում գտնվող «Շների և կատուների տուն» կացարանը (Battersea Dogs and Cats Home) հիմնվել է 1860-ին: Չնայած որ գրեթե նույն տարիներին կացարանն արժանացավ թագավորական հովանավորությանը, այսօր կացարանի եկամտի միակ աղբյուրը նվիրատվություններն են, որոնք ապահովում են ավելի քան 12 միլիոն ֆունտ ստեռլինգ բյուջե ամեն տարի: Տարեկան կացարանը հոգ է տանում շուրջ 9 հազար շների և կատուների մասին, որոնց մեծ մասը հետագայում նոր ընտանիքներ են գտնում: Մինչ օրս Մեծ Բրիտանիայում չկա համընդհանուր ռազմավարություն փողոցային կենդանիների հարցի շուրջ: Պատասխանատվությունը կրում են հավասարաչափ ոչ պետական կազմակերպություններն ու տեղական իշխանությունները: Բայց դա էլ տալիս է իր արդյունքը. վերջին տարիներին անցկացվող տնային կենդանիների զանգվածային ստերիլիզացումը և չիպավորումը խիստ նվազեցրել են փողոցում հայտնված շների և կատուների քանակը:

Թուրքիա

Թուրքիայում կենդանիների պաշտպանության մասին օրենքը ընդունվել է միայն 2006 թվականին: Դրանով որոշվեց ստերիլիզացնել փողոցային շներին և չիպավորել տնայիններին: Մինչ այդ՝ տասնամյակներ շարունակ փողոցային շների քանակի կարգավորման միակ միջոցը եղել է դրանց զանգվածային սպանդը կամ տեղահանումը, ինչպես դա տեղի ունեցավ 1910 թվականին երիտթուրքերի իշխանության օրոք, երբ հազարավոր շներ տեղահանվեցին Կոստանդնուպոլսի մոտակայքում գտնվող անմարդաբնակ կղզի, որտեղ շները՝ չունենալով ջուր և

ուտելիք, շուտով սատկեցին (այդ պատմությունը ընկած է Սերժ Ավետիքյանի «Շների կղզի» անիմացիոն ֆիլմի սյուժեի հիմքում): 1934 և 1935 թվականներին քաղաքի իշխանությունները, ձգտելով վերջնականապես մաքրել փողոցները շներից և Ստամբուլն ավելի եվրոպական դարձնել, գազով թունավորեցին շուրջ հինգ հազար շուն: Այդ մոտեցումը շարունակվեց նաև հաջորդ տասնամյակներում: Խնդիրը մինչ օրս ամբողջությամբ լուծված չէ, թեպետ շների թիվը զգալիորեն պակասել է և Ստամբուլում այսօր շատ ավելի հաճախ կարելի է հանդիպել կատուների:


թեմա Այնտեղ

Ա-լա ֆրանկի Հայաստանում «շան կյանք» արտահայտությունը արդարացիորեն կրում է բացասական երանգ: Իսկ ահա ֆրանսիական Կոլմար քաղաքի շների կյանքը բոլորովին այլ է: Նրանց՝ տերերի հետ միասին փողոցում զբոսնելիս նկարահանել է լուսանկարիչ Սուրեն Մանվելյանը:

48 49

Նոյեմբեր 2012


Սուրեն Մանվելյան


Քաղաք Նախագիծ

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Կոմիտաս Վարդապետին, անկասկած, կարելի է համարել հայ մշակույթի պատմության ամենակարևոր դեմքերից մեկը: Եվ հենց այդ պատճառով տարակուսանք էր հարուցում այն, որ մինչ օրս նրա կյանքին և գործունեությանը նվիրված թեկուզ փոքր մի թանգարան չկա մայրաքաղաքում (թեպետ համացանցում արդեն մի քանի տարի է, ինչ գործում է նրա վիրտուալ թանգարան-կայքը): Վերջապես, սեպտեմբերին ներկայացվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտի նախագիծը:

Կ

ոմիտասի թանգարան-ինստիտուտը նախատեսվում է կառուցել Կոմիտասի այգուն կից գտնվող Խորեն Հակոբյանի նախագծած նախկին կուլտուրայի պալատի շենքի հիման վրա և դրա հետնամասի տարածքում: Շենքն ու հարակից տարածքը վաղուց լքված են և ամայի, ծառեր չկան, այնպես որ դրանց հատման վտանգն էլ չկա՝ դրա վրա հեղինակները հատուկ ուշադրություն են դարձրել: Երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 3000 քմ: Համալիրը կունենա գիտահետազոտական կենտրոն, համերգային դահլիճ, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն:

50 51

Նոյեմբեր 2012

Կառուցապատման ծախսերը հոգում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամը՝ սիրիահայ բարերար Գաբրիել Ջամբարջյանի աջակցությամբ: Նախագծի հեղինակը ճարտարապետ Արթուր Մեսչյանն է: Նրա խոսքերով, սա «հուշարձան է, որի մեջ կա գաղափար, նպատակ, և կարևորն այն է, թե ինչպես այն կծառայի ավարտից հետո՝ որպես մշակութային կենտրոն»: Կենտրոնական դերը համալիրում լինելու է թանգարանինը: Նախատեսվում է մոտ տասը ամիս անց ավարտին հասցվող շենքում ներկայացնել աշխարհով մեկ ցրված Կոմիտասի իրերն ու ստեղծագործությունները, որոնք էլ կծառայեն Հայաստանի մշակույթի զարգացմանը:


Թանգարան-ինստիտուտի տարածքն այսօր

Արթուր Մեսչյանի արխիվից


Քաղաք Փորձ

Մշակույթների խառնարանում «ՈւրբանԼաբ Երևան» կազմակերպության Ճարտարապետական հանդիպումների շարքում մայրաքաղաքում դասախոսությամբ ելույթ ունեցավ գերմանացի ճարտարապետ Վերենա ֆոն Բեքերաթը: ԵՐԵՎԱՆին նա պատմեց ժամանակակից ճարտարապետության գլխավոր սկզբունքների և Հայաստանի մայրաքաղաքից իր տպավորությունների մասին: Ճարտարապետության մասին

Որևէ նախագիծ իրականացնելու բարդությունը ոչ թե կարողանալու, այլ իր մեջ պարունակող ծավալուն բաղադրիչների, մանրուքների մեջ է: Յուրաքանչյուր նախագծի վրա աշխատելուց բացահայտում ես ճարտարապետության անսահման աշխարհը՝ պետք է դառնաս խորհրդատու ու շփվես մարդկանց հետ, պետք է կարողանաս տնտեսող լինել, հանդես գալ որպես դիզայներ և այլն, ու շատ հաճախ միայնակ ես զբաղվում այդ ամենով: Այսպիսով՝ դիտարկում ենք նախագիծը բոլոր ասպեկտներից ու հենց դրանում է աշխատանքային բարդությունը: Ամենից շատ սիրում եմ տներ կառուցել՝ բնակելի, ամառային, հասարակական: Սիրում եմ աշխատել այն նախագծերի վրա, որոնք անմիջական կապ ունեն մարդկանց կյանքի, կենսակերպի հետ: Չէ՞ որ պարզապես ճարտարապետությունը առանց մարդկանց անիմաստ է:

Տարբերության մասին

Այսօր մեր գործում անհրաժեշտ է անպայման հաշվի առնել էկոլոգիական, մշակութային և սոցիալական խնդիրները: Օրինակ՝ կարծում եմ, որ նախորդ սերունդները հաշվի չեն առել վերոհիշյալ խնդիրները՝ ներկայացնելով ճարտարապետությունը միայն որպես արվեստ: Բայց ճարտարապետը այլ մասնագիտություն է, պետք չէ նույնացնել այն նկարչի, արվեստագետի հետ: Նկարիչը բացարձակ անկախություն ունի, պետք է լինի օրիգինալ ու կարող է տեսնել ու ընկալել հասարակությունը այնպես, ինչպես ինքն է ուզում: Իսկ ճարտարապետը կախված է հաճախորդի պահանջից, բայց պետք է սովորի նկարչից պահպանել անկախությունը, որովհետև հաճախորդը կգնա, իսկ ստեղծված ճարտարապետական նմուշը մնայուն է:

Առաջին անգամ եմ Հայաստանում: Շատ տպավորիչ էր Մեծամորը՝ կարծես սովետական շրջանի քաղաք լիներ: Ամենից տպավորիչն այն էր, որ մարդիկ փորձել էին իրենցով անել շրջակայքը: Օրինակ՝ ուզում էի լուսանկարել մի ավտոտնակ, որը վարդագույն էր: Մոտակայքում աշխատող մի մարդ թույլ չտվեց լուսանկարել: Մենք պարզեցինք, որ ավտոտնակը անօրինական է կառուցվել: Բայց ինձ միայն գույնն էր հետաքրքրում:

Երևանի աղմուկը յուրահատուկ է: Իմ բնակարանի պատուհանները փողոցին են նայում: Ամեն օր, մինչև կեսգիշեր պատուհաններիս տակից բարձր երաժշտություն է հնչում, ու այդ երգերն արդեն ականջներիս մեջ են: Ինձ դուր եկավ, թե որքան յուրահատուկ կերպով են մարդիկ օգտվում հասարակական վայրերից: Առանց չափազանցնելու կարող եմ ասել, որ նման բան այլ քաղաքում չեմ տեսել: Փողոցը այնքան կենդանի է՝ մարդիկ ուտում են, խոսում են, ուրախանում են սրճարաններում ու այնպիսի տպավորություն է, որ այդ հասարակական վայրը հենց իրենց է պատկանում: Մի կարևոր բան էլ՝ երիտասարդներն ու մեծերը միասին են օգտվում այդ վայրերից: Ի տարբերություն փողոցների, մարդիկ շերտերի չեն բաժանվում:

Երկրորդ շատ կարևոր միջավայրը ինձ համար Կոնդն է: Պետք չէ ընկալել քաղաքի այս հատվածը պարզապես որպես փոքրիկ տարածք: Այն կարծես փոքրիկ, առանձին քաղաք լինի Երևանում: Կարծում եմ՝ սա հսկա մշակութային ժառանգություն ունեցող մի անկյուն է, որը յուրահատուկ գույն է տալիս Երևանին: Կոնդը պետք է պահպանվի, բայց վերափոխվի: Նաև ուզում եմ անդրադառնալ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճին: Սա մի ինքնատիպ մթնոլորտ ունեցող վայր է, ուզում եմ, որ շարունակի իր կյանքը և ակտիվ հավաքատեղի դառնա մարդկանց համար: Այս տարածքը, անպայման, պետք է սկսի գործել ու համալրի երևանյան հասարակական վայրերի շարքերը: Չէ՞ որ այդքան ջանք ու եռանդ թափվեց այն փրկելու համար:

Երևանի շերտավորման մասին

ՆՓԱԿի, Կոնդի ու Ամառայինի մասին

Անհայտ վաղվա մասին

Մասնավոր սեփականության մասին

Ես միանգամից նկատեցի, որ Երևանը մի քանի շերտերից է բաղկացած: Օրինակ՝ եթե համեմատենք Կոնդն ու Հյուսիսային պողոտան՝ երկու այդքան տարբեր և հակասական շերտեր մի քանի րոպե հեռավորության վրա: Շատ կուզենայի հնարավորություն ունենալ ավելի մոտիկից ուսումնասիրելու այդ շերտերը:

ՆՓԱԿ-ը հատուկ տեղ ունի Երևանի հասարակական կյանքում: Տարածքը շատ հետաքրքիր է և ոգեշնչում է ինձ, միանգամից այնքան գաղափարներ են մտքիս գալիս: Մյուս կողմից՝ հսկա տարածք է, բայց այնպիսի տպավորություն է, որ դեռևս որոշված չէ, թե ինչի համար է այն նախատեսված: Կարծում եմ՝ պետք է վերամոդելավորել այն:

Երևանը կարծես մշակույթների խառնարան լինի: Այստեղ չգիտես, թե ինչ կլինի վաղը, քեզ անդադար անակնկալներ են սպասում, ու դա ինձ դուր է գալից: Նաև շատ կուզենայի որևէ կերպ ներգրավվել այստեղ տեղի ունեցող աշխատանքներին ու իմ լուման ներդնել Երևանի զարգացման հարցում: Տեսնեմ, թե ինչ առաջարկներ կլինեն:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան

52 53

Նոյեմբեր 2012


Վարպետն ու գդակը Իր թել ու ասեղին 60-ամյա հավատարմությամբ՝ Ժիրայր Չիթչյանը կամ վարպետ Ժիրայրը, գլխարկներ է կարում տղամարդկանց համար: Պատվով, առանց գլխարկը գետնին տալու է անում իր գործը: Չէ՞ որ գործ ունի տղամարդու թասիբպատիվ խորհրդանշող գլխարկի հետ:

Ա

րդեն 57 տարի ա՝ նույն արհեստանոցում գլխարկներ եմ կարում: Էս փողոցի անունները հա՜ փոխվեցին՝ Հոկտեմբերի 7, Միկոյան պրոսպեկտ, հիմա էլ՝ Տիգրան Մեծ, բայց ես միշտ մնացի նույն անունով՝ վարպետ Ժիրայր, ու մնացի իմ նույն տեղում՝ հեսա էստեղ: 1942 թվին իմ հարևան Սուրենն ա ինձ էս արհեստը սովորացրել, իրա տղաներն իմ բակի ընկերներն էին: «Կարի 1-ին ֆաբրիկա», «Նոր տարազ» ու շատ ուրիշ հիմնարկներում եմ աշխատել որպես գլխարկագործ: Անկախությունից հետո պետությունը որոշեց, որ 75 տարեկանից բարձր մարդիկ, ովքեր կարողանում են աշխատել, թող ինչքան ուզում են աշխատեն՝ առանց հարկեր վճարելու: Դե ես էլ մինչև էսօր ուզում եմ ու աշխատում եմ: Համարյա 60 տարվա ընթացքում էնքա՜ ն գլխարկներ եմ կարել, որ թիվ ու հաշիվ չկա: Երևի Երևանի տղամարդկանց կեսից շատի համար ես եմ գլխարկ կարել: Սերո Խանզադյանը միշտ իմ հավատարիմ հաճախորդն ա եղել: Իրա գլխարկները ինքը մենակ իմ մոտ էր պատվիրում: Մինչև անգամ իրա դաչայում՝ Նորքում, կերել-խմել ենք իրար հետ: Վալտեր Արամյանի համար եմ գլխարկներ կարել: Մի քանի տարի առաջ ռեստորան էին բացում, մեջը Ֆրունզիկի արձանը դրեցին: Էդ արձանի համար էլ եմ ես գլխարկ կարել: Առաջ ով գլխարկ չուներ,

պատիվ էլ չուներ, բոլոր տղամարդիկ գլխարկ էին կրում, գլխարկը տղամարդու պատիվն ու թասիբն էր: Էսօր հիմնականում 50-ից բարձր տղամարդիկ են մենակ գլխարկ կրում: Բայց հատկապես ամռանը սպիտակ գլխարկ պետք ա միշտ կրեն, դա արևից լավ պաշտպանում ա: Էս քաղաքում բոլորն իմ տեղն էլ գիտեն, ինձ էլ գիտեն: Էնքա՜ն պարի անսամբլների համար եմ գլխարկներ կարում: Հովհաննես Թումանյանի «շունն» էլ գիտեմ, «կատուն» էլ գիտեմ, էն էլ չէ՞ գլխարկ կարող էր իմ նման… Մեկ-մեկ ես էլ եմ հայտնվել վատ դրության մեջ: Էղել ա, որ կինը էկել մարդու համար գլխարկ ա պատվիրել, ես էլ կարել եմ: Մարդն էկել, չի հավանել… Չգիտեմ, չեմ կարա ասեմ՝ որն ա գլխարկ կարելու բարդությունն ու նրբությունը: Էս իմ համար սովորական բան ա դարձել. մարդն էկավ, գլխարկ ա ուզում: Իմ մոտ էղած կտորի տեսակներն եմ ցույց տալիս: Հավանեց՝ հավանեց, չհավանեց, ասում եմ՝ գնա կողքի կտորի խանութից քո ուզած կտորն առ, բեր: Բերում ա, գլխի չափսերը վերցնում եմ, իմ վարձն առնում եմ ու մի 2 ժամում գլխարկը կարում եմ: Մի ժամանակ գլխարկ կարողներս շատ էինք, ամենքն իրա բուդկայում նստած գործ էր անում: Հիմա Երևանում ուրիշ տեղ գլխարկ կարողի իզուր ման չգաս: Էլ ոչ մեկը չկա, մենակ ես եմ մնացել:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


Քաղաք Արտասովոր

54 55

Նոյեմբեր 2012


Տիեզերանավը լեռան վրա 1980-ականները հեղափոխական էին հայկական ճարտարապետության համար: Մեկը մյուսի հետևից կառուցվել էին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, Երիտասարդական պալատը, Մարզահամերգային համալիրը: Ու բնավ նախագծերի թիվն ու ծավալները չէին ամենակարևորը: Դրանցից յուրաքանչյուրը նոր խոսք էր, որը կոտրում էր կարծրատիպերը: Բայց վերոնշյալի համասփյուռն, անշուշտ, Մարզահամերգային համալիրն էր՝ XX դարի վերջի Երևանի ամենանշանակալի կառույցը:

Համալիր խնդիրներ

Թե երբ է Երևանում սկսվել մարզահամերգային համալիրի կառուցումը, արդեն չեն էլ հիշում: Բոլորը մոռացել են, թե ինչպես էին ուսանողներին ու ավագ դասարանցիներին հարկադիր շաբաթօրյակների ուղարկում շինարարական աղբով լցված տարածքը մաքրելու համար: Քաղաքացիների վեճերն այն մասին, որ Եղեռնի զոհերի հուշահամալիրի կողքին համերգների ու տարատեսակ զվարճալի միջոցառումների անցկացման համար շենք կառուցելը տգեղ է ու անհարգալից անցյալի հանդեպ, հիմա գրեթե չեն հիշում: Բոլորի հիշողության մեջ միայն ՄՀՀ բացման առիթով բուռն զգացմունքներն են՝ դա իսկական իրադարձություն էր Երևանի համար: Ճիշտ է, համալիրը պատկանում էր երկար կառուցվող օբյեկտների շարքին, բայց դրանում հատուկ ինտրիգ կար: Մայրաքաղաքի բնակիչները մի քանի տարի գուշակում էին, թե ինչ է լինելու այնտեղ, բլրի վրա: Նույնիսկ ասում էին, որ Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր այցելել շինհրապարակ և անձամբ էր վերահսկում ճարտարապետների ու շինարարների աշխատանքը: Եվ իսկապես, հանրապետության առաջին դեմքը լինում էր այնտեղ, բայց ոչ վերահսկողության նպատակով: Նա կիսում էր ճարտարապետների ու շինարարների ոգևորությունը, օգնում հաղթահարել բազմաթիվ դժվարություններ, խրախուսում շինարարներին, անընդհատ կրկնելով. «Պետք է անել ամեն ինչ, որ սա լավագույն շենքը լինի: ՄՀՀ-ն պետք է ուրիշը լինի, նման բան մենք չենք ունեցել»:

Ու սրանք դատարկ խոսքեր չէին: Մարզահամալիրում տեղադրվում էր այն ժամանակների լավագույն տեխնիկան, լավագույն սարքավորումները. մարզական ցուցատախտակները, սառցակայանքները սառցադաշտի համար, լույսն ու ձայնը բեմերի համար: Վերելակներն ու շարժասանդուղքները տեղադրում էին Ճապոնիայից ժամանած մասնագետները: Նորագույն տեխնիկայի տեղադրման ընթացքում նրանք հասցնում էին հիանալ քաղաքի շքեղ համայնապատկերով, որը բացվում էր Ծիծեռնակաբերդի բլրից: Արարատը համեմատում էին Ֆուձիյամայի հետ ու փոքր-ինչ նախանձով նայում նրան. «Մեր սիրելի Ֆուձին մեկն է, իսկ այստեղ նրանք երկուսն են»: Ճապոնացիները հիացած էին հայկական ծիրանով ու ջրով. երկուսն էլ նրանք սպառում էին անհավանական քանակներով, ընդ

ասում էին, որ Կարեն Դեմիրճյանն էր այցելել շինհրապարակ եվ անձամբ էր վերահսկում ճարտարապետների ու շինարարների աշխատանքը


Քաղաք Արտասովոր

որում՝ միաժամանակ: Փաստը մնում է փաստ. ամբողջ բրիգադով հիվանդանոցում հայտնվեցին, իսկ հայ կոլեգաներն այցելում էին ու շտապեցնում բժիշկներին, որ նրանք հնարավորինս շուտ բուժեն թանկ հյուրերին. համալիրի հանձնումը մոտենում էր օր օրի: Իսկ ինչո՞ւ էր Հայաստանի ղեկավարությունը շտապում բացման հարցում: Բանն այն է, որ 1983 թվականի հոկտեմբերի 22-31-ը Երևանում պետք է անցկացվեր ծանր ատլետիկայի աշխարհի առաջնությունը: Խորհրդային Միությունում համաշխարհային մակարդակի ցանկացած խոշոր մրցում միայն Մոսկվայում էր անցկացվում: Այս անգամ առաջնության անցկացման վայր էր ընտրվել Երևանը: Քաղաքը միայն դրա մասին էր խոսում. չէ՞ որ սրա մասին մինչ այդ կարելի էր միայն երազել: Առաջնությունը պետք է նոր համալիրում կայանար, դրա համար էլ արվում էր ամեն ինչ ճիշտ ժամկետին հասցնելու համար: Փաստորեն, առաջնությունը պետք է դառնար համալիրի հանդիսավոր բացումը: Բայց տոնը չստացվեց: Առաջնության մեկնարկից երկու շաբաթ առաջ պարզվեց, որ այն տեղափոխել են Մոսկվա, «Իզմայլովո» մարզահամալիր: Պաշտոնական վարկածով՝ Երևանում մարզահամերգային համալիրի չավարտվածության պատճառով: Երևանցիների տոնական տրամադրությունն անմիջապես հիասթափությամբ փոխարինվեց: Որպես ապացույց, որ համալիրի կառուցումը ճիշտ ժամանակին էր ավարտվել, առաջնության հենց օրերին կազմակերպվել էր ժողովրդի ազատ մուտքն այնտեղ, երևանցիները կարող էին շրջել այս հսկա ու գեղեցիկ շինության ներսում և շուրջբոլորը: Իսկ հայ ծանրամարտիկները տեղի ունեցածին սեփական վերաբերմունքը ավելի քան համոզիչ արտահայտեցին. ԽՍՀՄ հավաքականի կազմում Հայաստանից երեք

56 57

Նոյեմբեր 2012

մարզիկ՝ Յուրի Վարդանյանը, Յուրի Սարգսյանն ու Օգսեն Միրզոյանն այն ժամանակ դարձան աշխարհի չեմպիոններ: Իսկ հուշանվերային ծանրամարտիկները պողպատե պատվանդանի վրա «Երևան 1983» գրությամբ ռարիտետ դարձան, ու մինչ օրս շատ երևանցիներ այն պահպանում են որպես չկայացած համաշխարհային առաջնության մասին հիշեցում:

Օդապարիկ կառույց

Իրենց ողջ կամեցողությամբ հանդերձ, երևանցիները որոշակի հարցերում ահավոր պահպանողական են: Քաղաքում յուրաքանչյուր նոր շենքի կառուցումը բոլոր ժամանակներում էլ դժվարությամբ ու դժգոհություններով էր ընդունվում. «Ախր էս ինչ է կատարվում, քաղաքն ուզում են զրկել ինքնատիպությունից», ու նման խոսքեր: Բայց այս անգամ աննախադեպ մի բան եղավ. նոր կառույցն ընդունեցին շատ դրական ու միանգամից սիրեցին: Առաջին հայացքից թիթեռի պես թեթև , բայց հսկա կառույցը կարճ ժամանակում ընդգրկվեց քաղաքի ընդհանուր պատկերում: Ծիծեռնակաբերդի բլրում կառուցված համալիրը կարծես թևածում էր քաղաքի վրա՝ բացելով թևերը, ու երևում էր տարբեր շրջաններից: Ընդ որում, թռիչքի զգացողություն էին ստեղծում ոչ միայն շենքի արտաքին ուրվագծերը, այլ նաև ներքին հարդարանքը: Առաջինը, ինչ զգում էին մարզահամերգային համալիր մտնելով, ազատությունն էր, հսկայական, ոչնչով չսահմանափակված տարածություն, շքամուտքից բարձր գտնվող դահլիճներ: Դե իսկ հետո սկսվում են հրաշքներ: Ահռելի մեծ պտտվող տրիբուն, նորագույն անձայն շարժասանդուղքներ, հսկայական սրահներ՝ 5000 և 1300 տեղ տարողունակությամբ, հիանալի բեմական լույս ու ձայն:

Աստված իմ, բա ճաշասրահը: ԽՍՀՄ-ում ժողովուրդը որակյալ սննդակարգով չէր կարող հպարտանալ: «Ներեցեք, իսկ դուք եղե՞լ եք նոր համալիրում: — Եղել ենք: — Ու ի՞նչ տպավորություններ ունեք: — Շշմելու է, բուֆետում ձկնկիթով, երշիկով ու ապխտած մսով բուտերբրոդներ են տալիս...» Եվ իհարկե, ՄՀՀ-ն անմիջապես փոխեց Երևանի համերգային կյանքը: Արդյոք ընդամենը մի քանի տարի առաջ կարելի էր ենթադրել, որ քաղաքում մեկը մյուսի հետևից անցկացվելու են լենինգրադյան մյուզիք-հոլի, սառույցի վրա բալետի, սովետական էստրադայի ու արտերկրյա երաժշտության աստղերի համերգները: Ու մի ոչ թե «եսիմ որտեղ», այլ շքեղ ու գեղեցիկ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող սրահում: Երաժիշտները կարծում էին, որ մարզահամալիրը հայկական երաժշտական կյանքի նոր էջն է: Այստեղ տեղադրված սարքերը երազում էին ունենալ բազմաթիվ եղբայրական խորհրդային հանրապետություններում: Մարզահամալիրի հնչյունային ռեժիսոր Վազգեն Ասատրյանը բացել էր քաղաքում առաջին ձայնագրության ստուդիաներից մեկը, որի շեմն առաջինը հատել էին կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն ու ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը: Մարզահամալիրում համերգին հայտնվելը հատուկ մի պատմություն էր, դա հեղինակության հարց էր, քանի որ տոմսերը հատուկ ծանոթությունների շնորհիվ էին ձեռք բերվում: Բացի տոմսարկղերից, որոնք զբաղվում էին տոմսերի վաճառքով, կային նաև այլ սողանցքներ: Դե օրինակ, ասենք՝ այն ժամանակ կար հեղինակավոր գեղեցկության սրահ, կոչվում էր «Զեփյուռ», որտեղից հեշտ կարելի էր ճարել Ալլա Պուգաչովայի կամ Վալերի Լեոնտևի համերգի տոմսեր: Հիշում են, թե ինչպես էին մեկը մյուսին հարցնում. «Դու եղե՞լ ես այնտեղ:


Առաջին հայացքից թիթեռի պես թեթեվ, բայց հսկա կառույցը կարճ ժամանակում ընդգրկվեց քաղաքի ընդհանուր պատկերում — Չէ, բայց տեսել եմ, թե ոնց էր հորեղբորս տղան տոմս առնում ընկերուհուն հրավիրելու համար»: Հնարավոր է, որ առաջին շոկը հոսանքի ու հետևաբար՝ ձայնագրության անջատումից, քաղաքի բազմաթիվ բնակիչներ հենց այստեղ են ապրել, երբ էստրադային աստղը սառեց բեմին՝ կիսատ մնացած երգը բերանին: Ու դրանից հետո հաջորդ օրը Երևանում, երևի լարումից կտրվեցին բոլոր հեռախոսագծերը: Ու նույնիսկ համերգի չգնացածները պատմում էին այս նորությունն առաջին դեմքով. «Պարզվում է, նա միայն բերանն էր բացուխուփ անում երաժշտության տակ...»

Բուբլիկն ու կուկուռուզը

Համալիրի թիմին ճանաչողները պատմում են, որ նրանց միջև յուրահատուկ համախոհություն էր տիրում: Միգուցե դրա համար էլ նրանց կառուցած շենքն այդպես համահունչ էր Երևանի հետ: Բարձրակարգ պրոֆեսիոնալներ, իրենց գործի վարպետներ՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Սպարտակ Խաչիկյանը, Հրաչյա Պողոսյանը, Գուրգեն Մուշեղյանը, ոչ թե ուղղակի գծագրում էին թղթի վրա, այլ նաև պայքարում յուրաքանչյուր խազի համար հնարավոր բոլոր ատյաններում, պահանջում և հասնում նրան, ինչ ուզում էին, օր ու գիշեր անցկացնում շինհրապարակներում: Ճարտարապետ Հրաչյա Պողոսյանի խոսքով՝ մարզահամալիրի նախագծի վրա աշխատելու օրերը լավագույններից էին իր կյանքում, իսկ հումորն ուղեկցում էր նրանց ողջ աշխատանքի ընթացքում: Այս խմբում ամենասրամիտը Արթուր Թարխանյանն էր: Երբ քաղաքում ստեղծվեց քաղաքի համար երեք նշանակալի շինություն, դրանց բոլորին մականուն կպցրեցին. Երիտասարդական պալատը ժողովուրդն անվանում էր


Քաղաք Արտասովոր

«կրծած կուկուռուզ», «Զվարթնոց» օդանավակայանը՝ «բուբլիկ»: Իսկ ահա ՄՀՀ-ի դեպքում ժողովրդի կարծիքները տարբեր էին: Ոմանք պատկերացնում էին կաղամբ, մյուսները՝ պոպքորն, ուրիշներն էլ՝ թռչող ափսե: Ճարտարապետները դա հումորով էին ընդունում: Ավելին՝ այդպիսի կատակները ծնվում էին հենց արհեստանոցում, իսկ միգուցե և խոհանոցում: Մանրախնդիր մարդիկ պնդում էին, որ այս կառույցներից յուրաքնաչյուրն իր նախատիպն ունի համաշխարհային ճարտարապետության մեջ: Այսպես, Երիտասարդության պալատը նման է մայաների կրոնապաշտական կառույցին, «Զվարթնոցը»՝ Օռլի օդանավակայանի նմանակն է, իսկ մարզահամալիրը՝ Սիդնեյի օպերային թատրոնի: Բայց դա մանրախնդիրներն էին: Իսկ իրականում ոչ մի ընդհանուր բան դրանք չունեին: Մարզահամալիրի առաջին նախագիծը մրցույթի էր ներկայացվել դեռևս 1970-ականների սկզբում, բայց այդպես էլ թղթի վրա մնացել: Տարիներ անց Արթուր Թարխանյանի, Սպարտակ Խաչիկյանի, Հրաչյա Պողոսյանի ու Գուրգեն Մուշեղյանի ներկայացրած նոր նախագիծը հաղթեց: Դա ճեղքումային առաջխաղացում էր: Բոլորը միաձայն ընդունեցին, որ մարզահամերգային համալիրը նոր խոսք է հայկական ճարտարապետության մեջ, որը կոնստրուկտորական տեսանկյունից կարող էր դառնալ այդ տեսակ կառույցների համար օրինակելի: Ավելին՝ նման շենք չկար ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլ նաև աշխարհում: Այստեղ ներդրվել էին հայկական ճարտարապետության տարրեր՝ ավանդական զարդանախշերով ու հարթաքանդակով, պահպանվել էին այն

սկզբունքները, որոնք բնորոշ էին հայկական միջնադարյան ճարտարապետությանը: Ճարտարապետության դոկտոր Վարազդատ Հարությունյանի բնութագրմամբ՝ Մարզահամերգային համալիրը մեծագույն ձեռքբերումն էր հայկական ճարտարապետության ու շինարարության համար:

Թռիչքներ երազում ու արթմնի

Ինչպես և ամեն նոր բան, ՄՀՀ-ի շուրջ նույնպես սկսեցին հյուսվել պատմություններ ու լեգենդներ: Դրանցից մեկը հատկապես սիրվեց երևանցիների կողմից: Ասում էին, որ ՄՀՀ շինարարներից մեկն այլ մոլորակներում է եղել: Այս պատմությունը նա պատմել էր Արթուր Թարխանյանին: Բայց ինչո՞ւ հենց նրան: Թերևս, որովհետև նա շատ էր տարված ֆանտաստիկայով: Գիտե՞ր արդյոք բանվորն այդ մասին, թե ոչ, արդյոք սթա՞փ էր, թե ոչ, հայտնի չէ, բայց նրա պատմածը սենսացիա էր: Մի օր գիշերով մեքենա քշելուց նրա ճանապարհը կտրել է թռչող ափսե: Թե ինչպես հետո հայտնվեց դրանում, չէր հիշում, մի վայրկյանից ափսեն կտրուկ հեռացավ, իսկ հետո նա մի այլ մոլորակում հայտնվեց, տեսավ տիեզերքը, նոր աշխարհներ, այլ մարդկանց ու արեգակնային համակարգեր: Նրան ասացին, որ այն շենքում, որի շինարարությանը նա մասնակցում է, հզոր էներգետիկ դաշտ կա ու հնարավոր է՝ այն տիեզերքից է գալիս: Երբ այս պատմությունը ողջ Երևանով մեկ տարածվեց, տարբեր մեկնաբանություններ սկսվեցին: Ոմանք ասում էին, որ ոչ մի դեպքում չի կարելի խառնել գարեջուրը օղու հետ, մյուսները համոզված էին, որ

սպիրտը սխալ համաչափությամբ էր լուծվել, այլոք խորհուրդ էին տալիս բուժվել: Անահիտ Թարխանյանը պատմում է. «Հայրիկը շատ զարմացած էր: Դա խելագարի զառանցանք չէր, բանվորը հիշատակում էր մոլորակների, համաստեղությունների անուններ, խոսում այնպիսի բաների մասին, որը կարելի է իմանալ միայն գիտաֆանտաստիկ գրականությունից, իսկ հայրիկն էլ ժամանակին երազում էր դառնալ տիեզերանավեր նախագծող ինժեներ: Երբ կառուցում էին մարզահամալիրի առաջին հորիզոնական հարթակը, որի վրա միայն ցցված մետաղաձողերով բետոնե սյուներ էին վեր խոյանում, հայրիկն ինձ այնտեղ տարավ: Ես նոր էի ավարտել տասներորդ դասարանը: Մենք նստած էինք այդ կիսակառույց աստիճաններին, ու մեր վերևում աստղային երկինքն էր: Հիմա դժվար է պատմել այն զգացողությունների մասին, բայց դա ֆանտաստիկ գեղեցիկ էր: Իսկ հայրս նստած երազում էր, թե ինչպես է կառուցվելու շենքը: Նա մեկ մի, մեկ մյուս կողմն էր ցույց տալիս ու ասում, թե ինչ տեսք է այս ամենը ստանալու: Հիշում եմ, որ նա շատ տարվեց, իսկ ես ասացի, որ դեռ ոչինչ չեմ տեսնում՝ միայն աստղային երկինքը: Հայրիկը նայեց ինձ, հետո՝ վերև ու երազկոտ ձայնով ասաց. «Շատ շուտով այստեղ ամեն ինչ է պատված լինելու աստղերով»: Հնարավոր է՝ նրա տարվածությունն աստղերով իր հետքը թողեց աշխատանքների վրա: ՄՀՀ-ն նրա երազանքի մարմնավորումն էր քարով ու բետոնով: Բայց ինչու միայն նրա. նրա կոլեգաները, հիանալի ճարտարապետները, նույնպես թռչել գիտեին իրենց երազանքներում ու դրանք մարմնավորում էին քարով»:

Կարեն Դեմիրճյանը շինհրապարակում

Մարզահամերգային համալիրի հանդիսավոր բացումը

58 59

Նոյեմբեր 2012


Համալիրի շուրջ սկսվեցին հյուսվել լեգենդներ: Ասում էին, որ ՄՀՀ շինարարներից մեկն այլ մոլորակներում է եղել Հրդեհ

1985 թվականի փետրվարի 15-ին Երևանի տարբեր կետերից մարդիկ սարսափելի մի տեսարանի ականատես եղան. Ծիծեռնակաբերդի բլուրը պատված էր սև ծխով: Մի քանի րոպե անց հրդեհված շենքի մոտ հավաքվեց ոչ միայն համալիրի, այլ նաև հանրապետության ղեկավարությունը. Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը, Նախարարների խորհրդի նախագահ Ֆադեյ Սարգսյանն ու այլ բարձրաստիճան չինովնիկներ: Ասում են, որ այդ պահին Դեմիրճյանի աչքերը լցվեցին: Այդ օրը նրա աշխատանքային օրագրում մի հակիրճ գրություն արվեց. «Հրդեհ ՄՀՀ-ում»: Հաջորդ գրությունը միայն հինգ օր անց էր արվել: Ծխակույտ տեսնելով Ծիծեռնակաբերդի վրա՝ քաղաքի բոլոր ծայրերից դեպի համալիր սկսեցին վազել մարդիկ: Առաջիններից մեկը շենքի մոտ հայտնվեց Շավարշ Կարապետյանը: Այն օրվանից, երբ Շավարշը 20 մարդ էր փրկել Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսից, ինը տարի էր անցել: Նախագծային բյուրոն, որտեղ նա աշխատում էր, գտնվում էր համալիրից ոչ հեռու: Այն օրը նա պետք է գործնական հանդիպում ունենար կուսակցության շրջկոմում ու աշխատանքի էր եկել կոստյումով, ձյունաճերմակ շապիկով ու փողկապով: Երբ սենյակ ներս վազեց քարտուղարուհին ու գոռաց՝ «Մեր համա-

լիրն ա վառվո՜ւմ», նա առանց մտածելու վազեց դեպի հրդեհվող շենքը: Հասնելով տեղ, Շավարշը հրշեջ պոմպով վազեց ամենաթեժ կրակի մեջ, հասավ դահլիճի կենտրոն ու սկսեց ջրել առաստաղը, որ կրակը չտարածվի կտուր: Հաղթահարելով կրակը դահլիճում, նա սկսեց բարձրանալ աստիճաններով, բայց այդ պահին ինչ-որ բան պայթեց ու նա կորցրեց գիտակցությունը: Շենքից նրան դուրս էին բերել երկրորդ հերթափոխի հրշեջները, որոնք օգնության էին հասել առաջինին: Տարիներ անց Շավարշը հիշում էր, որ պիջակի ներքին գրպանում էին դրված անձնագիրը, կուսակցական տոմսն ու վարորդական վկայականը: «Ու հետաքրքիրն այն էր, որ այն հրդեհում ես փչացրի կոստյումը, շապիկն ու կոշիկները, բայց բոլոր փաստաթղթերը անվնաս մնացին, նույնիսկ պոլիէթիլենային փաթեթը չձուլվեց»: Հրդեհն արագորեն տարածվեց համալիրի շենքով, բայց էլ ավելի արագ էին տարածվում դրա հնարավոր պատճառի մասին ասեկոսեները: Երկու ամիս անց Խորհրդային Հայաստանում պետք է նշեին Եղեռնի 70-ամյակը: Բազմաթիվ վարկածներից մեկի համաձայն՝ ինչ-որ մեկին դուր չէր եկել, որ հանրապետության ղեկավարությունը որոշել է սգո արարողություն անցկացնել հենց Մարզահամերգային համալիրում, որը գտնվում էր Եղեռնի զոհերի հուշահամալիրի հարևանությամբ: Հրդեհից երեք օր առաջ՝ 1985 թվականի փետրվարի 12-ին Մոսկվայում Խորհրդային Միության կոմկուսի քարտուղարությունը որոշում էր կայացրել նշել այդ տարեթիվը, ու Հայաստանից որոշ առաջարկներ փոխանցվել էին քաղբյուրոյի քննարկմանը: Իր աշխատանքային օրագրում Կարեն Դեմիրճյանը գրել էր. «Արդյոք քննարկվելո՞ւ է ՄՀՀ-ում սգո արարողության անցկացման հարցը, դեռ պարզ չէ...»: Համալիրում հրդեհի մասին թերթերը երկար ժամանակ ոչինչ չէին գրում, արևմտյան մամուլը նույնպես լռում էր: Իսկ ահա հեռուստատեսությունն ու մամուլը ողողված էին ձյան մասին տեղեկություններով, որը վերջին տասնամյակում ամենաառատն էր Հայաստանում: Ձյան առատ տեղումների պատճառով փակվել էին

բոլոր ճանապարհներրը, կաթվածահար էին եղել էներգամատակարարումն ու հեռախոսակապը: Դեպքից հետո հինգերորդ օրը ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության հրշեջ վարչության գեներալ-մայոր Անատոլի Միկեևը զեկուցեց Կարեն Դեմիրճյանին, որ ամենայն հավանականությամբ, հրդեհը սկսվել էր լամպից: Չնայած նրան, որ վարկածները շատ էին ու դրանցից մեկն էլ ահաբեկչությունն էր, հենց առաջին վարկածով էլ շարունակվեց դատաքննությունը: Համալիրի աշխատակիցները փորձաքննություն էին անցկացրել. միացրած լամպը ոչ մեծ բարձրությունից գցեցին գորգի վրա: Այն միայն թեթևակի ձուլվեց, բայց չբռնկվեց: Մարզահամալիրի ղեկավարությանը տարբեր հոդվածներով մեղադրանք առաջադրեցին. պետական սեփականության յուրացում, սպեկուլյացիա, և ի վերջո՝ հայրենիքի դավաճանություն: Մեղավոր չգտնելով՝ մեղքը գցեցին լամպի վրա: Հրդեհից վեց օր անց Կարեն Դեմիրճյանի աշխատանքային օրագրում նոր գրառումներ արվեցին. «Ընկեր Գորբաչովի մոտ. օգնություն ՄՀՀ վերականգնելու համար: Ընկեր Լիգաչովի մոտ. ՄՀՀ վերականգնման հարցում ժողովրդի օգնության մասին»: Կարեն Դեմիրճյանը խոստացել էր կարճ ժամկետում վերականգնել կառույցը: Հրդեհից արդեն երեք ամիս անց այստեղ հանդիսավոր նիստ կայացավ, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 40-ամյակին: Սակայն շենքը լիովին վերականգնվեց միայն 1987-ին: Մարզահամալիրը վերականգնելու համար Հայաստանի բնակիչները սեփական նախաձեռնությամբ միջոցներ էին հավաքում՝ միայն թե համալիրը նորից կենդանանա: Այն վերականգնում էին Կարեն Դեմիրճյանի անձնական վերահսկողության ներքո, հատուկ համառությամբ ու ջանասիրությամբ, կարծես մարտահրավեր նետելով անհաջողությունների շարքին: Արդյունքում վերականգնեցին ու էլ ավելի շատ սիրեցին համալիրը: Ու հիմա արդեն, վերաձևակերպելով հայերի նոր բարդույթի մասին խոսքերը, սկսեցին ավելացնել, որ այն լավագույնն է ողջ աշխարհում:

Էլեոնորա Մալխասյան, Ռուզան Խաչատրյան «Հայնախագծի» արխիվից


քաղաք Կադրերի բաժին

Կինոլոգիական ցուցահանդես Մոնումենտում, 1988թ.

Իննսունականների շուն պահողների մեծամասնությունը Անդրեյ Կուրբետին լավ է ճանաչում՝ տաղանդավոր անասնաբույժ, հիանալի կինոլոգ էր: Իր տեսակի մեջ միակը Հայաստանում: Անդրեյը հետաքրքիր մարդ էր՝ ամեն ինչի համար ժամանակ էր գտնում: Հատկապես կարևորում էր ցեղատեսակի մաքրության համար տարվող աշխատանքները, ԽՍՀՄ կինոլոգիական կազմակերպության համանախագահն էր: Որոշ ժամանակ Պետական կինոլոգիական ակումբի անասնաբույժն էր (հենց նրանք էին կազմակերպում ցուցահանդեսները Մոնումենտում), բայց ասում էր, թե պետք է մեր ակումբը ստեղծենք, դրանք գործից բան չեն հասկանում: Այդպես ստեղծվեց «Արալեզ» ակումբը: Ակումբը անցկացնում էր բազմաթիվ ցուցահանդեսներ, որտեղ արտաքին ցուցանիշներով ընտրում էին ցեղատեսակների լավագույն ներկայացուցիչների: Իհարկե, բոլոր տերերի մասնակցության իմաստը իրենց շանը հաղթող ճանաչելն էր, բայց Անդրեյի նպատակը մի փոքր այլ էր. ցուցահանդեսների շնորհիվ քարտարան էր ստեղծվում՝ բոլոր շների ցուցանիշներով ու բնութագրերով: Հենց այդ քարտարանի շնորհիվ հասկանալի էր դառնում թե ինչպես ճիշտ կատարել սելեկցիոն աշխատանքը, որ հետագայում ցեղատեսակը լավացնելու համար: Նույն այդ տեղեկությունների համար Անդրեյը նաև հավաքում տարբեր տարիների «երևանցի» շների արխիվային լուսանկարներ: Մասշտաբային ցուցահանդեսներ էին կազմակերպվում Կրկեսի շենքում, մարզադահլիճներում, Կենսաբանական այգում:

Միքայել Բաղրամյան Նորայր Չիլինգարյանի արխիվից

60

Նոյեմբեր 2012




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.