Մայիս 2013, #5 (16)

Page 1

գազան համար

անասուն վիճակ



Մ

ի անգամ` շատ վաղ մանկության տարիներին, բակի ընկերներով իջել էինք Հրազդանի կիրճ: Ամառ էր, թթի սեզոնն էր բացվել, և ընդհանրապես՝ ձորում ամեն ինչ շատ հետաքրքիր էր, իսկ զանազան ռեստորաններն ու բորդելները այն ժամանակ դեռ չէին օկուպացրել «նաբերեժնին»: Մի լավ զվռնեցինք, ծառեր մագլցեցինք, թութ կերանք, մարդա մեկական դույլ էլ հավաքեցինք, որ տանենք վերև՝ բակում ուտենք: Ու արդեն հասել էինք Կիևյան կամուրջի կողքով դեպի վեր գնացող աստիճաններին, երբ մոտակայքի թփերում ինչ-որ շրշյուն լսվեց: Բոլորով զգաստ կանգնեցինք՝ սպասելով շարունակությանը: Ակնթարթ հետո մեր կողքով սլացավ մի օձ ու նույնքան արագ կորավ քարերի ու թփերի մեջ: Այդ ակնթարթը մեզ դեռ մի քանի օրվա խոսելու նյութ տվեց: Բոլորիս համար դա առաջին հանդիպումն էր վայրի բնության հետ: Ինձ համար երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մի քանի տարի անց, երբ ընտանիքով այցելեցինք Երևանի կենդանաբանական այգի (այն սրճարանը, որի տարածքում նիհար արջով, խաբված աղվեսով ու ամեն ինչից զզված կապիկով վանդակներ էին դրված՝ հաշիվ չէ): Ես սպասում էի, որ կտեսնեմ գեղեցիկ, գույնզգույն թռչունների, ուրախզվարթ-երկարավիզ ընձուղտների, Կիպլինգի ջունգլիներից դուրս եկած վեհ փղերին, Թումանյանի «Գելի» առեղծվածային գայլերին և վերջապես զորեղ, արքայավայել մռնչաշատ առյուծին: Որովհետև այդպիսին էին իմ տեսած կենդանիները խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերում և Ջերալդ Դարելի գրքերում: Բայց պարզվեց, որ կենդանաբանական այգին ավելի նման էր կենդանաբանտականի: Ու բնության հետ շփման հաճույքի փոխարեն միայն սթրես ու ընկճախտ էր առաջացնում: Հատկապես ցավալի էր սարսափելի փոքր վանդակի մեջ փակված, ֆիզիկապես կենդանի, բայց անկենդան աչքերով նախկին առյուծ արքան: Դա իմ վերջին այցելությունն էր գազանանոց: Երբ կլինի հաջորդը՝ չգիտեմ: Բայց կուզեմ, որ այդ հաջորդ անգամ կենդանիների աչքերը նույնպես կենդանի լինեն: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


Բովանդակություն

ՔԱՂԱՔԱՄԵՋ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ

04

Ինչ անել Մայիսին Երևանում Կինո, երաժշտություն, թատրոն և այլ հետաքրքիր միջոցառումներ:

16

26

Զբոսանք Կենդանի կենդանիների այգի Կենդանաբանական այգու այսօրվա ձեռքբերումներն ու խնդիրները:

06

Համացանց Հին, բայց վիրտուալ Մայրաքաղաքի առցանց լուսանկարչական ալբոմը:

Իմ Երևանը Ոչ կինոգենիկ Ռեժիսոր ու երաժիշտ Միքայել Վաթինյանի կարծիքով Երևանն այդքան էլ կինոգենիկ չէ:

18

32

Զբոսանք Կայարանի տապանը Մոդիլյանին, Ռամզեսը և այլ կենդանիներ «Էկզոտարիումում»:

08

Նստավայր Հաճելի բոնուս Ինչպես, որքան և որտեղ է պետք թողնել թեյավճար:

Մասնագիտություն Ոսկե բանալի Բանալիներ կրկնօրինակելու 50 տարվա փորձ ունեցող վարպետ Լավրենտին:

34

Հուշեր Վերջին հայ կոնդորը Պաբլո Ներուդան և նրա՝ հայացած հայրենակից թռչունը:

10

Ժամանց Խաղ ու պար Չորս խաղ, որոնք կարելի է խաղալ քաղաքի փաբերում:

12

Շոփինգ Փչի թող գնա Երևանում կարելի է գտնել երգող, ժպտացող և այլ տիպի փուչիկներ:

14

Զրից Հարևանի ջիպը Հայ ազգին հատուկ բնավորության գծերի և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

Շապիկ՝ Սարգիս Անտոնյան

2 3

Մայիս 2013

20

24

25

Հավաքածու Հավաքաձու Սարյանի, Մինասի և այլոց կողմից ձևավորված փայտյա ձվերի բացառիկ հավաքածուն մի բնակարանում: Գրողը տանի Երևանն իմ կյանքն է, որին չեմ դիմանում Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում է Երևան քաղաքի մասին: Մրցույթ Մենք ենք, մեր բակերը Մեր երկրորդ՝ բակային ֆոտո մրցույթի արդյունքները:

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ Այանյան Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Արսեն Կիրակոսյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Դիզայներ՝ Անի Կարամանուկյան Խմբագիր՝ նե Թադեվոսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ Մարիաննա Իսկանդարյան Ֆոտոխմբագիր՝ Մարիամ Լորեցյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան, Արմինե Գեսիյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան

36

Խոշոր պլան Կենդանիների քաղաքում Մայրաքաղաքի վայրի բնակչությունը:

37

Խոշոր պլան Ի՜նչ ծտեր են Ինչո՞ւ են թռչունները մեր երկնքից տեղափոխվում Կարմիր գիրք:

38

40

Պատմություն Փախուստ Վովա փղի դրամատիկ փախուստը Երևանի կենդանաբանական այգուց:

44

Այնտեղ Նրանց գազանները Ինչպես են անազատության մեջ ապրում վայրի կենդանիները Լոնդոնի, Նյու Յորքի և այլ քաղաքների գազանանոցներում:

ՔԱՂԱՔ

48

Կարծիք Կես դար հետո Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի մտքերը Երևանի ապագայի մասին և ինչ տեղի ունեցավ իրականում հինգ տասնամյակների ընթացքում:

52

Կարծիք Տարբեր նշաններ Երևանի զբոսաշրջային տարբերանշանի բաց մրցույթին ներկայացված ամենավառ տարբերակներն ու մասնագետների կարծիքները:

56

Փողոց Լուսավոր կետեր Հայացք երեկոյան քաղաքի լուսամուտներին:

58

Օրեցօր Մայիս Քեֆ-ուրախություն ռուսաց թագավորի պատվին, շեքսպիրյան փառատոն և այլ իրադարձություններ քաղաքի պատմությունից:

60

Կադրերի բաժին Երևանի կենդանաբանական այգի, 1958թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:

Այլընտրանք Տուն, տեղ, կենդանի Շինշիլա, ծովախոզուկ, թութակ, իգուանա և կարիճ՝ երևանյան բնակարաններում:

Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Կարինա Ղազարյան, Գոհար Արամյան, Սոնա Խաչատրյան, Արեգ Դավթյան, Էլեն Բաբալյան, Լիլիթ Թովմասյան, Էլեոնորա Մալխասյան, Աշոտ Գաբրիելյան, Արամ Արարատյան, Թագուհի Ասլանյան, Արամ Պաչյան

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2013 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Լուսանկարներ՝ Մարիամ Լորեցյան, Առնոս Մարտիրոսյան, Սուրեն Մանվելյան, Բիայնա Մահարի, Գոռ Էլչյան, Գոհար Արամյան, Կարեն Հովհաննիսյան, Երևանի պատմության թանգարանի արխիվ, Ֆոտոլուր, Bravo.am

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com

Պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան, Վիլյամ Կարապետյան, Գեղամ Վարդանյան, Ռաֆայել Իսրայելյանի արխիվ Տառատեսակ Arek Armenian by Rosetta

Բրենդ մենեջեր՝ Սերգեյ Թումանյան

Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 23.04.2013

Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Փնտրե՛ք մեզ Ֆեյսբուքում

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1 Հեռ.՝ +7 (495) 926 38 66 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:



ՔԱՂԱՔԱՄԵՋ Ինչ անել

Մայիսին Երևանում 1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

Վերանայել դասական օպերան

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Հիանալ երկաթե երկերով Մինչև մայիսի 26-ը Գաֆեսճէան արվեստի կենտրոն, Կասկադ, հեռ.՝ 54 19 32 20-րդ դարի ամենանշանավոր հայ նկարիչներից մեկը՝ Հակոբ Հակոբյանը, կյանքից հեռացավ այս տարի, իր հերթական ցուցահանդեսի բացումից հաշված օրեր առաջ: Վարպետն առաջին անգամ պետք է ներկայանար հանրությանը իր քանդակներով, որոնցով սկսել էր զբաղվել 1980-ականներից, երբ ուներ վրձնով աշխատելու շուրջ քառասուն տարվա փորձ: «Հակոբ Հակոբյան. երկաթե երկեր» ցուցադրությունն ընդգրկում է 62 քանդակներ ստեղծագործական բոլոր շարքերից. մարդակերպ և կենդանակերպ ֆիգուրներ, թեմատիկ աշխատանքներ: Մարտի 27-ին բացված բացառիկ ցուցադրության մուտքն ազատ է:

Մայիսի 3, 4 Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, Գր. Լուսավորչի 6, հեռ.` 52 76 70 Հովհաննես Թումանյանի դասական պոեմի հիման վրա ստեղծված՝ Արմեն Տիգրանյանի նույնքան դասական օպերան այս անգամ ներկայանում է հայ հանդիսատեսին ֆրանսիական «Նանտեռի Ամանդյե» թատրոնի կողմից: Բեմադրություն և լիբրետոյի ադապտացիայի հեղինակը ֆրանսիաբնակ ռեժիսոր և դերասան Սերժ Ավեդիկյանն է, երաժշտությունը վերամշակել է կոմպոզիտոր Անահիտ Սիմոնյանը, բեմի ձևավորման, հագուստների և խորեոգրաֆիայի համար պատասխանատու է Նիկոլա Մյուզեն: Ինչպես հայտնում են հեղինակները, «Անուշը» բավական փոփոխություններ է կրել, բայց մնացել է հավատարիմ Թումանյանի հռչակավոր պոեմին:

Ջազ լսել

Լեոյի մասնակցությամբ կինո դիտել Մայիսի 3, 4 Yans Club, Տերյան 74, հեռ.՝ 70 00 00 Լի Ռայթնաուրը ժամանակակից ջազզի ամենաականավոր կիթառահարներից մեկն է: Նա արդեն ձայնագրել է 42 ալբոմ և մասնակցել երեք հազարից ավելի սեշնների: Դրանցից հերթական երկուսը կանցկացվեն Հայաստանի մայրաքաղաքում: Կիթառահարին կնվագակցեն ոչ պակաս հարգելի և վաստակավոր երաժիշտներ՝ բաս կիթառահար Մելվին Լի Դևիսը, հարվածային Ռոջեր Բիվանդուն և ստեղնաշարային Ջոն Բիսլին:

4 5

Մայիս 2013

Մայիսի 18-ից «Մոսկվա» կինոթատրոն, Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10 Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, երբ հայ աղջիկների կեսը խելագարվում էր սիրունատես Լեո Դի Կապրիոյի համար: Հիմա նա լուրջ դերասան է, որի հետ երազում են աշխատել Հոլիվուդի ամենալուրջ ռեժիսորները: Օրինակ՝ ավստրալացի Բեզ Լուրմանը, որի թեթև ձեռքով, դեռ «Տիտանիկից» առաջ, Դի Կապրիոն մարմնավորել էր համաշխարհային գրականության ամենաողբերգական հերոսներից մեկին` շեքսպիրյան Ռոմեոյին: Այս անգամ նա գլխավոր դերում է Լուրմանի՝ Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբիի» թանկարժեք էկրանավորման մեջ, որը, ի դեպ, մայիսի 15-ին բացելու է Կաննի 66-րդ կինոփառատոնը:


Հոլիվուդյան երաժշտություն ունկնդրել Մայիսի 15, 16 Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., 46 շենք, հեռ.՝ 54 57 42 Մեկ տարի առաջ Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Պետական երիտասարդական նվագախումբը ներկայացրեց Hollywood Non-Stop ծրագիրը, ուր ընդգրկվեցին սաունդթրեքներ «Գլադիատոր», «Խիզախ սիրտը» և այլ հայտնի ֆիլմերից: Այս անգամ ծրագիրը մի փոքր փոխվել է, ընդ որում՝ դրա կազմավորման մեջ քվեարկությամբ մասնակցել են Ֆեյսբուքի օգտատերերը: Մասնավորապես, կավելանան Ջեյմս Բոնդի մասին վերջին ֆիլմի՝ «Սքայֆոլի», Կոպպոլայի հռչակավոր «Կնքահոր», «Ռեքվիեմ երազանքի համար» դրամայի սաունդթրեքները:

Հետևել Դոն Ժուաններին Մարսելում Մայիսի 28, 29 Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, Աբովյան 7, հեռ.՝ 56 91 99 Ովքեր հասցրել էին անցյալ տարի դիտել Նարեկ Դուրյանի «Դոն Ժուան Ավիա» կատակերգությունը, որում մասնակցում էր նաև Հրանտ Թոխատյանը, հիմա կարող են ծիծաղել ներկայացման շարունակությունը դիտելիս: «Դոն Ժուանները Մարսելում» կատակերգությունը, ի դեպ, ստեղծվել է Մարկ Կամոլետտիի «Խավարտ՝ ֆրանսիական ձևով» պիեսի հիման վրա: Բեմադրության և ադապտացման հեղինակը կրկին Նարեկ Դուրյանն է:

Ունկնդրել XX դարը Մայիսի 17 Արամ Խաչատրյան համերգասրահ, Մաշտոցի պող., 46 շենք, հեռ.՝ 54 57 42 Դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ, առաջարկում են դասական երաժշտության գնահատողներին ծանոթանալ «20-րդ դարի երաժշտություն» համերգին: Ծրագրում են նախորդ դարի չորս ականավոր կոմպոզիտորների ստեղծագործություններ. Ալֆրեդ Շնիտկեի համերգը դաշնամուրի և նվագախմբի համար, Ջորջ Գերշվինի «Ամերիկացին Փարիզում» և Ջիվան Տեր-Թադևոսյանի «Պագանինի» սիմֆոնիա համար 5-ը:


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Հին, բայց վիրտուալ Մերօրյա Երևանում դժվար է շրջել հին քաղաքի փողոցներով, շոշափել հին քարերն ու շնչել անցյալի հոտը: Անկախության սերնդից քչերը գիտեն, թե ինչպիսի տեսք է ունեցել Օղակաձև զբոսայգին կամ Մաշտոցի պողոտան: Քչերը կիմանան, որ նախկինում «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եղել է Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցին… HinYerevan.com կայքը, ուր օգտատերերը միահամուռ ուժերով վերբեռնում են մայրաքաղաքի տարբեր շրջանների լուսանկարներ, հնարավորություն է ընձեռում մի քանի վայրկյանով տեղափոխվել հին Երևան և զգալ տվյալ շրջանի Երևանի համն ու հոտը: Մեծ հետաքրքրությունը, որ առաջացրեց նախագիծը, վկայում է, որ մենք ուզում ենք ճանաչել արդեն անցած Երևանը:

Ա

ռաջին լուսանկարը` Սպանդարյան հրապարակի շատրվանները 1974 թվականին, կայքում տեղադրվել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին: Այսօր դրանց թիվն արդեն անցել է հազարը և շարունակում է օրեցօր աճել: Նախագծի հիմնադիրները հասցրել էին համաշխարհային սարդոստայնում ուսումնասիրել նմանատիպ երկու ռուսաստանյան կայքեր՝ Oldmos.ru և Oldsp.ru, նվիրված Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի անցյալին, բայց նշում են, որ բավական առաջ են անցել ռուս կոլեգաներից: Մասնավորապես, եթե Oldmos.ru կայքն իր էջերում

6 7

Մայիս 2013

տեղադրում է 1835 թվականից մինչ 2000 թվականը ընկած ժամանակահատվածի լուսանկարներ, ապա HinYerevan.com–ում լուսանկարների տարեգրությունը սկսվում է 1826 թվականից: Կայքում տեղ գտած յուրաքանչյուր լուսանկար անմիջապես հայտնվում է Google Map Maker-ի քարտեզագրաֆիկական ծառայության կողմից ստեղծված քարտեզի վրա և կայքի յուրաքանչյուր այցելու կարող է տեղեկանալ արված լուսանկարի տեղանքին: Ի դեպ, լուսանկար կարող է տեղադրել յուրաքանչյուր օգտատեր, պետք է միայն գրանցվել կայքում: Լուսանկարների մեջ նաև կան այնպիսիները` հարյուրից

ավելի, որոնք տրամադրել է Երևանի պատմության թանգարանը, ինչպես նաև «Էրեբունի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Այդուհանդերձ, առավել մեծ աղբյուր են հին ալբոմները. ԽՍՀՄ-ի օրոք ամեն տարի լուսանկարների ալբոմներ էին թողարկվում, որտեղ ներկայացվում էր տվյալ տարվա Հայկական ՍՍՀ-ի առաջընթացը: Այդ հրատարակությունները, իհարկե, շատերի տներում են պահպանվել, իրենք էլ չեն զլանում, ավելացնում են դրանք կայքում: Կայքի ղեկավարությունը բոլոր դեպքերում պատրաստ է պաշտպանել լուսանկարների հեղինակային իրավունքները:


Կայքում տեղ գտած լուսանկարներից ամենահետաքրքիրների շարքում է 1796 թվականի՝ արճիճային տպագրությամբ արված պատկերը, որում անմահացրած է Երևանի բերդը: Այս կադրը գլխավորում է ամենից շատ մեկնաբանություններ ունեցողների ցուցակը: Շատ են մեկնաբանում նաև Կարմիր կամուրջի լուսանկարը: Ամենաշատ դիտված լուսանկարը Փակ շուկայի լուսանկարն է: Շատ են դիտում նաև տրամվայի լուսանկարները, երևի որովհետև այդ փոխադրամիջոցը հասցրել է դառնալ Երևանի ռետրո խորհրդանիշներից մեկը: «Կայքի նպատակը հին Երևանի լուսանկարների համակարգված պահոց ստեղծելն է: Մինչ այս չկար մի կայք, որը համակարգված կներկայացներ հին Երևանի լուսանկարները: Սա, ըստ իս, պետք է աներ Երևանի պատմության թանգարանը, որն ունի կայք և հարուստ ֆոտոդարան: Այսօրվա սերունդը ցանկանում է լուսանկարներ և փաստավավերագրական նկարահանված տեսանյութեր դիտել: Նման կայքի

↓ Կայքի առաջին լուսանկարը` Սպանդարյան հրապարակը 1974-ին

↑ Կայքում արդեն կա 1000-ից ավելի նկար

↓ Քարտեզի վրա նշվում են ավելացվող կադրերը

կարիք կար, և սա կարծես յուրօրինակ հիշեցում էր քաղաքային իշխանություններին, որ հին Երևանը ժամանակին համահունչ է զարգացել: Մենք մեր հնությունը չենք սիրում, կորցնում ենք, նոր հետո ափսոսում կորցրածի համար: Էրեբունի ամրոցը մի կողմ դնելով, կարող ենք փաստել, որ այսօր Երևանում կանգուն մնացած ամենահին շենքը Կապույտ մզկիթն է, ապա ԱՕԿՍ-ի շենքը, ինչպես նաև Հանրապետություն փողոցի մի քանի պատմական շենքեր: Իսկ Հին Երևանը թաղեցինք էլիտար շինարարության տակ», — ասում է HinYerevan.com-ի համակարգող Գալուստ Նանյանը և ավելացնում. «Շուտով Երևան քաղաքը կնշի իր 2800-ամյակը, բայց չունենք մի վայր, որտեղ կարող ենք հին Երևանը հիշել: Ասում ենք Հռոմից մեծ ենք, բայց ո՞ւր է, չկա»: Կայքը կոմերցիոն բնույթ չի կրում, բայց հետագայում կա գաղափար դուրս գալ վիրտուալ տարածքից և կուտակված նյութերի հիման վրա հրատարակել «Հին Երևան» օրացույցներ, վերնաշապիկներ և այլն: Թվում է՝ այն օգտատերերը, ովքեր հաճույքով ուսումնասիրում են լուսանկարները, միայն ուրախ կլինեն, իսկ քաղաքի անցյալն էլ մի փոքր ավելի հասանելի կդառնա:

Գոհար Արամյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Նստավայր

Հաճելի բոնուս Ասում են՝ աշխարհում երբևէ թողնված ամենամեծ թեյավճարը կազմել է 16 հազար դոլար։ Այսպիսի շնորհակալություն Մանհեթենի ռեստորաններից մեկում իրեն սպասարկող մատուցողին հայտնել է մի անգլիացի գործարար։ Հայաստանցի մատուցողների հետ այդպիսի թեյավճար դեռ չի պատահել, բայց ընդհանուր վիճակն այդքան էլ սարսափելի չէ։ Երևանում աշխատող մատուցողներից, բարմեններից և մենեջերներից մենք փորձեցինք պարզել, թե քաղաքում ինչպես, որքան և որտեղ է պետք թողնել թեյավճար։

Դրական էներգիայի համար

Calumet փաբի սրահի մենեջեր Էլիզա Նազարեթյանը կարծում է, որ մատուցողը պետք է աշխատի հաճախորդին դրական էմոցիաներ փոխանցել. «Երբ մարդը զգում ա քո էներգետիկան, թե ոնց ես իրեն մոտենում, ոնց ես շփվում, կատակում, ինքը քեզ ավելի հարազատ ընկալելով՝ քեզ ավելի շատ թիփ ա թողնում», — վստահ է նա։ Սակայն կան շատ մարդիկ, որ ուղղակի այս սովորությունը չունեն։ Էլիզան պատմում է, որ, եվրոպացիներն իրենց փաբում նույնիսկ երբ խմբով են գալիս, ամեն մեկն իր հաշիվն է փակում բարի մոտ ու շատ ժամանակ թեյավճար չի թողնում։ Հայաստանցիները նույնպես սովոր չեն ավել գումար թողնելուն։ Իսկ ամենաշատ թեյավճար թողնում են ամերիկացիները՝ նրանց մոտ սա ընդունված է։ «Calumet-ում չկա տոկոս, ուզում ես՝ թող, ուզում ես՝ ոչ։ Ինձ թվում ա, սա ավելի ճիշտ տարբերակ ա, որովհետև շատ-շատ տեղերում հաշվի մեջ ներառված 10%-ից մատուցողին բան չի հասնում», — բացատրում է Էլիզան, կարծիք հայտնելով, որ թեյավճարի ֆիքսված չափ լինել չի կարող. «Ընդհանրապես չեմ սիրում էդ ճիշտ, քառակուսի բաները, ես ուղղակի իմ հաճույքի համար էս գործը անում եմ, ու եթե հաճախորդիս էլ ա հաճելի՝ նա ինչ-որ բան կթողնի։ Դե, պարզ ա, իհարկե, որ 20 հազար դրամ հաշվի մեջ 200 դրամ չես թողնի, բայց սա էլ կանոն չի»։ Calumet-ում բարի սեղանին դրված է թեյավճարի առանձին բաժակ։ Սա նախատեսված է բարմենին թեյավճար թողնելու համար՝ մատուցողներինը միայն այն է, ինչ հաճախորդը թողնում է հաշվի հետ։ «Ամենամեծ թիփերը ինձ Գագիկ Բեգլարյանն է թողել, — պատմում է Էլիզան։ — Մի օր ընկերների հետ եկավ Calumet, սպասարկելուց հարցրեցի, թե ինչ են տոնում։ Ասեցին՝ իրենցից մեկի ծննդյան օրը, ես էլ տենց ասեցի՝ վաղն էլ իմ ծնունդ ա։ Էդպես ծննդյանս օրը Գագիկ Բեգլարյանը ինձ 100 դոլար թեյավճար թողեց։ Սրա մասին բոլորը գիտեին, հետո կողքի փաբերից գալիս հարցնում էին՝ էդ ճիշտ ա՞ որ Գագիկ Բեգլարյանը քեզ 100 դոլար թիփ ա թողել։ Պատմություն էր դարձել»։

Չպարտադրված շնորհակալություն

Ai Leoni-ն համարվում է քաղաքի բարձրակարգ և թանկ ռեստորաններից մեկը։ Այս պատճառով շատ զարմացա, երբ մենեջեր Արամ Եղիազարյանն ասաց, որ այստեղ ֆիքսված թեյավճար չի գանձվում։ Նրա կարծիքով՝ թեյավճարը պետք է լինի հաճախորդի շնորհակալությունը լավ սպասարկման համար, և ոչ մի դեպքում չպետք է պարտադրվի։ «Միշտ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ մեծ հաշվի դեպքում պարտադրված 10%-ը կարող է բավականին մեծ գումար կազմել։ Օրինակ՝ եթե մարդը փակում է 70 հազար դրամ հաշիվ, նա լիովին իրավունք ունի չուզենալ կամ,

8 9

Մայիս 2013

մի գուցե, չկարողանալ թողնել 7000 դրամ թեյավճար։ 10%-ի տեսքով պարտադրանքը այս դեպքում միայն ավելորդ բացասական էմոցիաներ կառաջացնի», — ասում է Արամը։ Նա նշում է, որ Եվրոպայում թեյավճարի իդեալական չափը կազմում է 5-8%-ը և գրեթե բոլորը այն թողնում են։ Բայց միևնույն է, ամենակարևորը մնում է հաճախորդին լավ սպասարկելը. «Վերջիվերջո, եթե մատուցողը նրան լավ չի սպասարկել, ինչո՞ւ նա պիտի թեյավճար թողնի։ Իսկ եթե մատուցողը իսկապես լավ սպասարկի, հավատացեք, հաճախորդն ինքը իր շնորհակալությունը կհայտնի և՛ 10%, և՛ 20%, և՛ 30% կազմող թեյավճարով»։ Արամի խոսքով՝ Ai Leoni-ն ունի իր մշտական հաճախորդները, որոնք էլ ունեն իրենց մշտական մատուցողները. «Գալիս, հենց «իրենց» մատուցողին են խնդրում, որ սպասարկի, այդպես նրանց ավելի հարմար ու հաճելի է։ Եվ միշտ էլ այդ մատուցողին թեյավճար են թողնում։ Իսկ եթե օրերից մի օր չթողնեն, մենք խնդիրը առաջին հերթին պետք է մեր մեջ փնտրենք»։

Խաբուսիկ տասը տոկոս

«Մարդիկ կարծում են, որ էն 10%-ը, որ նշված է իրենց հաշվի մեջ մատուցողի թեյավճարն է։ Իրականում, եթե այդ 10%-ից 5-ը քեզ է հասնում՝ պիտի գոհ լինես», — ասում է Gemini սրճարանի մատուցողուհի Օլգա Մկրտչյանը: Նա հատկապես կարևորում է թեյավճարի առկայությունը, քանի որ մայրաքաղաքի բազմաթիվ մարդաշատ սրճարաններ և ռեստորաններ իրենց մատուցողներին ֆիքսված աշխատավարձ չեն տալիս՝ գիտեն, որ թեյավճարով դուրս կգա։ Սակայն, այս բնագավառում աշխատելու 10 տարվա ընթացքում մի անգամ չէ, որ դատարկ ձեռքերով է տուն գնացել։ Օլգան կարծում է՝ սա նրանից է, որ Հայաստանում ով ինչպես ցանկանում, այնպես էլ թողնում է թեյավճար, իսկ ցանկության դեպքում ոչ էլ թողնում է ։ «Եթե հաճախորդը թեյավճար չի թողել, մատուցողը երբեք չի արտահայտի իր դժգոհությունը, բայց հաջորդ անգամ հաստատ էդքան հաճույքով չի սպասարկի նրան, իսկ երբ մարդուն չուզենալով ես սպասարկում, ինչքան էլ թաքցնես, դա երևում է»։


→ Irish 26-ում հաշվի մեջ նշված 10% թեյավճարից 5-ը բարմենինն է

Բարերի բարի հաճախորդները

Բարմեններին թեյավճար թողնելը մի քիչ դժվար է։ Գալիս ես, խառնաշփոթի մեջ մի բան առնում, մանրդ վերցնում՝ գնում։ Բայց մարդիկ, որ բարի մոտ են նստում, գրեթե միշտ էլ թեյավճար են թողնում։ Irish 26-ի բարմեն Դավիթ Օհանյանը պատմում է. «Օրինակ, ինձ էս վերջերս մեկը 6000 դրամ թիփ ա թողել: Բարեբախտաբար, ամեն փաբ ունի մշտական հաճախորդներ, որոնք միայն բարի մոտ են նստում, ու իրանք սովորաբար ամենաառատաձեռնն են»։ Irish 26-ում հաշվի մեջ նշված 10% թեյավճարից 5-ը բարմենինն է, իսկ հավելյալ թեյավճարից փաբին ոչինչ չի մնում՝ այն ամբողջովին անձնակազմինն է։ «Փաբերում հազվադեպ են տիեզերական հաշիվներ լինում, էնպես որ դրանց 10%-ը հաստատ շատ մեծ գումար չի կազմի», — նշում է Դավիթը։

Աշխատանքի գնահատական

Եթե ռեստորաններում և սրճարաններում թեյավճար հաճախ են թողնում, ապա fast food-վայրերում սա բոլորովին էլ սովորական երևույթ չէ։ Երևանյան Factory-

ում, ինչպես նաև արագ սննդի շատ ուրիշ ռեստորաններում, թեյավճար միշտ չէ, որ թողնում են, իսկ մեծ թեյավճար՝ գրեթե երբեք։ «Սա ամբողջովին հաճախորդի հայեցողության վրա է, — ասում է Factory-ի խոհարար Շիրազ Արմուջյանը։ — Իհարկե, սպասարկող անձնակազմին միշտ էլ հաճելի է թեյավճար ստանալ, բայց ֆասթ ֆուդում դա առանձնապես ընդունված չէ: Ի դեպ, խոհարարը նույնպես թեյավճարի իր մասն ունի։ Օրինակ՝ ինձ հասնում է ընդհանուր գումարի 10%-ը»։ Հավելյալ տոկոս հաշվի մեջ Factory-ում չեն ներառում, քանի որ կարծում են, որ սա ստիպելու ու պարտադրելու մի ձև է։ «Մենք առաջին հերթին ուրախանում ենք, որ մարդիկ գալիս են, չէ՞ որ սա նշանակում է, որ նրանց դուր է գալիս մեր աշխատանքը։ Իսկ թեյավճարը ուղղակի հաճելի բոնուս է՝ առանց դրա էլ հանգիստ կարելի է ապրել»։ Այնպես որ, ամեն անգամ բարում, սրճարանում կամ ռեստորանում մի լավ խմելուց, սրճելուց կամ ճաշելուց հետո մտածեք սպասարկող անձնակազմին հաճելի բոնուս մատուցելու մասին:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Խաղ ու պար

Ի՞նչ է մեր կյանքը: Մի խելացի մարդ ասել է՝ խաղ: Հիշելով այդ կարգախոսը և խաղալու մեծ ցանկություն ունենալով, «ԵՐԵՎԱՆԸ» փորձել է շրջել քաղաքով, պարզելու համար, թե քաղաքի որ փաբերում ու ակումբներում ու ի՞նչ տեսակի խաղեր կարելի է գտնել:

«Ուշադրություն, սև արկղ…»

Հինգշաբթի, ժամը՝ 21:30: Irish pub-ում ասեղ գցելու տեղ չկա: Այսօր մարդիկ այստեղ հավաքվել են ոչ միայն բարձր երաժշտություն լսելու կամ իռլանդական գարեջուր խմելու համար: Փաբում անսովոր լռություն է տիրում: Այցելուները շշուկով փորձում են հասկանալ, թե ի՞նչ հնարքի է դիմել 1940 թվականին մի լուսանկարիչ, որպեսզի սըր Ուինսթոն Չերչիլը դեմքի լուրջ արտահայտություն ընդունի: Առաջին հայացքից անսովոր այս տեսարանն արդեն մի քանի տարի է ինչ կրկնվում է ամեն շաբաթ՝ երիտասարդները եկել են հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղին մասնակցելու համար: Խաղի անփոփոխ վարող Ստեփան Սմբատյանը հիշում է, որ 4 տարի առաջ, երբ Irish-ը նոր էր բացվել, ընկերների հետ այստեղ էր եկել ու մասնակցել մի անգլերեն quiz-ի: Տպավորությունն առավել քան թույլ էր: «Մոտավորապես այսպիսի հարցեր էին տալիս՝ «ո՞րն է Հյուսիսային Աֆրիկայի ամենամեծ նավթարդյունաբերական ընկերությունը» կամ «քանի՞ տարեկան հասակում է մահացել Աուգուստո Պինոչետը»: Վարդգեսին՝ Irish Pub-ի տիրոջը, ասացի, որ կարող եմ ավելի հետաքրքիր խաղեր կազմակերպել, բայց ռուսերեն լեզվով: Շուտով կլինի արդեն չորս տարի, ինչ մենք ամեն հինգշաբթի այստեղ անցկացնում ենք «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը: Սկզբում վարում էինք ընկերոջս հետ, հետո՝ նրա ժամանակի պակասի պատճառով, ես մնացի միակ վարողը»,— պատմում է Ստեփանը: Irish-ում անցկացվող խաղը, բնականաբար, տարբերվում է դասական հեռուստատեսայինից: Այստեղ այն ավելի նման է հանրաճանաչ խաղի սպորտային տարբերակին, քանի որ մրցում է ոչ թե մեկ թիմ հեռուստադիտողների հետ, այլ մի քանի թիմեր միմյանց հետ: Մեկ այլ տարբերություն՝ պատասխանները ոչ թե միանգամից են տրվում, այլ խաղի վերջում: «Մեզ մոտ բաժանվում են թերթիկներ, որոնք համարակալված են 1-ից 20-ը և որոնց վրա գրված է թիմի անունը: Թիմերը լրացնում են այն ըստ հարցերի ու վերջում հանձնում են ինձ: Ես ստուգում եմ պատասխանները ու հայտարարում հաղթողին՝ այն թիմին, որն ամենաշատ միավորներ է հավաքել», — պարզաբանում է Ստեփանը:

10 11

Մայիս 2013

Ինչո՞ւ ռուսերեն: Ստեփանը, նախ և առաջ, նշում է, որ դասական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ը ռուսալեզու խաղ է: Բացի այդ, հարցերի ձևավորման տեսակետից, ռուսերենը շատ ավելի հեշտ է: «Մի քանի անգամ վարել եմ խաղը հայերեն: Այդ դեպքում, բոլոր հարցերը պետք է կա՛մ ինքս կազմեմ, կա՛մ եղածները թարգմանեմ: Հարցերի մի մասը ես եմ գրում, մյուսները՝ փոխանակում եմ խաղի տարբեր հեղինակների հետ, որոնք կան գրեթե ողջ հետխորհրդային տարածքում: Հաճախ 20 հարցը փոխանակում եմ նույն քանակությամբ այլ հարցերի դիմաց: Այդ պարագայում ես կարող եմ միանգամից փոխանակված 20 հարցերն օգտագործել և խաղին պատրաստվելը խլում է ինձնից մոտ 2-3 ժամ: Իսկ եթե նաև թարգմանեմ, ապա արդեն կգնա 5-6 ժամ», — ասում է Ստեփանը: Շողիկ Վարդանյանը հայկական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի «գիտակներից» մեկն է: Նա խաղի «մեջ է» արդեն 8 տարի: «Մեզ մոտ` Սլավոնական համալսարանում, գործում էր «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի խմբակ: Սկսեցի հաճախել այնտեղ և հենց առաջին կուրսում ընդգրկվեցի համալսարանի հավաքականում», — պատմում է նա: Շողիկը սկսեց հաճախել իր թիմով Irish մոտ մեկ տարի առաջ, չնայած մինչ այդ էլ տարբեր ընկերների հետ գալիս էին խաղալու հաճույքի համար: «Ի տարբերություն պրոֆեսիոնալ ակումբների, այստեղ պարզապես խաղալ ցանկացող մարդիկ կարող են ուժերը փորձել «գիտակների» հետ: Անկեղծ ասած, փաբում շատ ավելի հաճույքով եմ խաղում, քան սպորտային «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի ակումբում կամ առաջնությունների ժամանակ. մթնոլորտն ավելի հանգիստ է ու անմիջական», — անկեղծանում է Շողիկը: Հեռուստատեսային խաղի մասնակցելու բավականին մեծ փորձ ունենալով, Շողիկը կարծում է, որ Irishում հարցերը միշտ հետաքրքիր են և համեմատաբար թեթև, և դա լավ է, քանի որ այնտեղ բոլորն էլ գալիս են հանգստանալու համար: Ի դեպ, սըր Ուինսթոնի մասին հարցը. լուսանկարիչը՝ հայազգի Յուսուֆ Քարշը, վարչապետի ձեռքից վերցրել էր նրա սիրելի սիգարը, ինչն էլ, բնականաբար, առաջացրել էր Չերչիլի զայրույթը:

Կինո, կինո, կինո

Irish-ում խաղում են ոչ միայն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»: Ամեն կիրակի այստեղ անցնում է նաև «Կինոման» խաղը, որտեղ իրենց ուժերը կարող են փորձել համաշխարհային կինոյի սիրահարները: Ի տարբերություն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի, «Կինոմանը» չունի այդպիսի երկար պատմություն: «Կինոմանի» հաղորդավար Արա Չարչյանը պատմում է, թե ինչպես ծնվեց գաղափարը. «Ժամանակին Երևանի ակումբներից մեկում կինոների quiz էր անցկացվում, բայց մի տեսակ էն չէր: Ճիշտ պատասխան գտնելու համար մրցույթի մասնակիցները պետք է կինոների մեջ այնպիսի մանրուքներ նկատած լինեին, որոնց սովորական դիտողը դժվար թե ուշադրություն դարձներ: Ես փորձեցի հեշտացնել մրցույթը, ավելացնել հարցերի քանակը»: «Կինոմանը» բաղկացած է 4 փուլից: Առաջինը՝ մեջբերումների ստանդարտ հավաքածուն է: Երկրորդը՝ տարբեր տեսակի հարցեր են, որոնք կազմվում են «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի տրամաբանությամբ, սակայն միայն կինոյին են վերաբերում: Երրորդը՝ սաունդթրեքներն են: Այստեղ մի պայման կա՝ չպետք է լինի որևէ գործիքային հնչյուն, միայն՝ երգը, քանի որ հակառակ պարագայում, գուշակելը շատ ավելի հեշտ է դառնում: Եվ վերջապես՝

կադրեր ֆիլմից՝ սքրինշոթներ: Դրանք, Արայի համոզմամբ, դուր են գալիս բոլորին անխտիր. «Անգամ եթե թիմը չի պատասխանել որևէ հարցի, այս փուլում միանգամից լսվում են ուրախ ճիչեր՝ «ես գիտեմ սա ինչ է», «ես երեկ սա դիտել եմ»: «Ամենադժվարը սաունթրեքների ընտրությունն է: Դա վերաբերում է հատկապես ժամանակակից ֆիլմերին. մի երգը ամեն երկրորդ ֆիլմում կրկնվում է: Ես փորձում եմ անել այնպես, որ մրցույթի ժամանակ նման օրինակներ չլինեն», — բացատրում է հաղորդավարը: Մի անգամ էլ Արան որոշեց փորձ անել և կինոների փոխարեն անցկացնել վիկտորինա ամերիկյան և լատինաամերիկյան սերիալների վերաբերյալ. «Զարմանալի է, բայց տեսա, որ դրանք շատ ու շատ ավելի ճանաչված են: Երբ, օրինակ, միացրեցի Նատալիա Օրեյրոյի «Վայրի հրեշտակի» սաունդթրեքը, մի աննկարագրելի աղմուկ ու ուրախություն առաջացավ, քանի որ բոլորը հիշեցին իրենց մանկությունը: Մոտ ժամանակներս անպայման կրկին նմանատիպ էքսպերիմենտ կիրականացնեմ: Կմիացնեմ «Ստրկուհի Իզաուրայի», «Կասանդրայի» սաունդթրեքները, թող նստեն, վերհիշեն…»:


Մելոմանյակները

Beer Academy-ի անունն ինքը խոսում է իր մասին: Բայց ամեն հինգշաբթի այստեղ կարելի է ոչ միայն գարեջուր խմել, այլև «Մելոման» խաղալ: Այդ օրերին գրեթե բոլոր սեղանները զբաղված են լինում, իսկ մարդկանց հայացքները դեպի «բեմ» են ուղղված, որտեղից խաղը վարում է Էդուարդ Փեշտմալջյանը: «2011 թվականի սեպտեմբերից մեկ այլ ակումբում արտ-մենեջեր էի աշխատում: Գաղափարների կարիք կար, ուզում էի մի բան ստեղծել, ինչն ամեն շաբաթ կարելի էր օգտագործել: Քանի որ ինքս էլ եմ երաժիշտ, միշտ ցանկացել եմ իրագործել ռուսական «Կռահիր մեղեդին» հեռուստավիկտորինայի պես մի բան: Ընկերներով հաճախ խաղում էինք ու որոշեցինք ընդլայնել ձևաչափը՝ տեղափոխվելով փաբ ու ներգրավելով այլ մարդկանց: Այդպես, 2011-ից վարում եմ այս խաղը, Beer Academy տեղափոխվեցինք անցած տարվա դեկտեմբերից», — ասում է Էդուարդը: Կանոնները հետևյալն են. սեղանին նստած խմբերը լսում են երգի մի հատված, փորձում են կռահել կատարողին ու երգը և վաստակում են միավորներ: Ընդհանուր առմամբ, լինում է 2 փուլ և 24 երգ: Առավելագույն միավորներ հավաքած երեք թիմերը ստանում են մրցանակներ: Բացի այդ, ամեն խաղի օրը ֆեյսբուքում անցկացվում է օնլայն բլից-մրցույթ, որտեղ մասնակիցներից պահանջվում է կռահել օրվա երգը և առաջինը տալ ճիշտ պատասխանը. հաղթողները ստանում են բոնուսային գարեջուր և չիփսեր Beer Academy-ից: «Մեր խաղը բավական հանգիստ է անցնում, — բացատրում է Էդուարդը, — փորձում ենք ոչ թե «ճնշել» երաժշտությունով, այլ ավելի շատ «ֆոն» լինել, բայց միևնույն ժամանակ՝ այնպես անել, որ մարդիկ ներգրավված լինեն խաղի մեջ»: Խաղի ընթացքում մարդիկ կարող են շփվել, գարեջուր խմել, բայց զուգահեռ նաև փորձում են գուշակել հնչող մեղեդիները: Արդեն ձևավորվել են «մելոմանյակ» թիմեր, որոնք ամեն շաբաթ պարտաճանաչ գալիս են և շաբաթվա լավագույններին որոշելու համար:

«Ես փորձում եմ այնպես անել, որ տարբեր երաժշտական ժանրերի ու ժամանակաշրջանների միջև հավասարակշռություն պահպանվի, և խաղն ուղղված լինի մարդկանց հնարավորինս լայն շրջանակի: Ժանրն էլ բոլորովին կապ չունի` միացնում եմ և՛ ժամանակակից հիթեր, և՛ փոփ, և՛ սոուլ, և՛ բլյուզ, և՛ ռոք: Նաև լինում են հատուկ թեմատիկ խաղեր` «90-ականներ», «սաունդթրեքներ» և այլն», — պատմում է Էդուարդ Փեշտմալջյանը: Եվ իսկապես, Էդուարդի փլեյլիսթում կարելի է գտնել գրեթե ամեն ինչ՝ սկսած Metallica-ից ու Rolling Stones-ից, վերջացրած Ռոբի Վիլյամսով ու Moby-ով:

Մտնելով բար, մի փոքր խորքում կարելի է հայտնաբերել հատուկ սրահ, հարմարեցված հենց «մաֆիայի» համար: Սեղանի շուրջ մոտ 9-10 հոգի են նստած և փորձում եմ կռահել, թե ո՞վ է իրենցից «կարմիր», իսկ ով՝ «սև»: Եվս 5-6 հոգի հետևում են իրադարձությունների զարգացմանը, անհամբեր սպասելով իրենց հերթին… Ամեն ինչ լուրջ է՝ գիշերը

Կարո՞ղ է արդյոք ցանկացած մարդ ակումբ գալ և «մաֆիա» խաղալ: Արմինեն ասում է, որ ցանկացած մարդ կարող է գալ և, վճարելով 1000 դրամ մուտքի գումար, խաղալ ամբողջ երեկոյի ընթացքում՝ 7-ից մինչև առավոտվա 3-ը: «Իհարկե, եթե գալիս է մարդ, որն ընդհանրապես տեղյակ չէ խաղից և կանոններից, ես նստում եմ նրա կողքին, որպեսզի նա հետևի մի քանի խաղի և սովորի: Դրանից հետո թույլտվություն եմ հարցնում խաղի մասնակիցներից՝ իրենք դեմ չե՞ն, որպեսզի այդ մարդը միանա խաղին, և նա մուտք է գործում անմիջական խաղ»: Hinchada-ում, սակայն, արդեն վաղուց ձևավորվել է «մաֆիայի» սիրահարների բավականին մեծ ակումբ, և գրեթե բոլորը միմյանց ճանաչում են: Արմինեն պատմում է, որ դասական «մաֆիայի» ժամանակ սեղանի շուրջ կարող են նստել 10 հոգուց ոչ ավելի: Բայց այստեղ գոյություն ունի նաև «մեծ խաղ» հասկացողությունը: Դրա ժամանակ կան ոչ միայն ավանդական «կարմիրներ» ու «սևեր», այլ նաև «բժիշկներ», «մանյակներ», «սերժանտներ» և այլն: Այդ պարագայում մրցում են արդեն ոչ թե 10, այլ 18 հոգի, և խաղը կարող է տևել մինչև 3-4 ժամ: Իմիջիայլոց, Hinchada-ում

«Բոլորը փակում են աչքերը»

Ժամանակին Երևանում բավականին մեծ թվով մաֆակումբներ բացվեցին` վայրեր, որտեղ կարելի էր ընկերներով հավաքվել և «մաֆիա» խաղալ: Բայց, կարծես թե, որքան շուտ բացվեցին, այդքան էլ շուտ փակվեցին: Սակայն խաղի սիրահարներին չարժե հուսահատվել. «կարմիրներով» «սևերի» հետ մրցելու մի քանի վայր, այնուամենայնիվ, քաղաքում հնարավոր է գտնել: Դրանցից մեկը մի քանի ամիս առաջ բացված Hinchada Sport բարն է:

խաղացողները դիմակներ են հագնում, և բարձր երաժշտություն է հնչում, որպեսզի խլացնի «մաֆիայի» շարժումներն ու աղմուկը: Hinchada-ի մենեջեր Արմինե Դավթյանը «մաֆիայի» գրեթե բոլոր խաղերի անմիջական մասնակիցն է: Քիչ առաջ նա լքեց խաղասեղանը, խոստովանելով, որ ինքը «դոնն» էր: «Խաղը սկսեցինք անցկացնել մեզ մոտ անցյալ տարվա նոյեմբերից՝ մեր բացումից 2-3 շաբաթ անց, — պատմում է Արմինեն, — Ես անձամբ շատ եմ սիրում այդ խաղը և ունեմ բազմաթիվ «մաֆիա» սիրող ու խաղացող ընկերներ: Մենք խաղալու տեղ չունեինք: Այո, Երևանում կան մի քանի մաֆակումբներ, սակայն դրանք չէին բավարարում մեր պահանջներին: Այդպես որոշեցինք շաբաթը մեկ անգամ՝ հիմնականում ուրբաթ օրերին, այստեղ հավաքվել և վայելել մեր սիրած խաղը»:

խաղի ժամանակ մարդիկ կարող են հանգիստ և՛ սուրճ կամ գարեջուր խմել, և՛ ծխել, և՛ սենդվիչ ուտել: Ինչպես ասում են՝ մեկը մյուսին չի խանգարում:

PS

Եվ այսպես, ի՞նչ կարող ենք փաստել: Quiz-երի ու զանազան խաղերի սիրահարները հիմնականում կարող են ընտրություն կատարել վերոհիշյալ ցանկից: Կարծես թե ընտրությունը այդքան էլ մեծ չէ: Բայց, ինչպես տեսնում ենք, բոլոր խաղերի նախաձեռնողները մեզ պես երիտասարդներ են, որոնց միակ առավելությունը եղել է իրենց ցանկությունն ու կրեատիվ մոտեցումը: Այնպես որ, ամեն ինչ մեր ձեռքերում է, և եթե մի հետաքրքիր գաղափար կա, պետք է անպայման փորձել այն կյանքի կոչել: Ի վերջո, չմոռանանք, որ մեր ողջ կյանքը մի մեծ և հետաքրքիր խաղ է:

Արամ Արարատյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Շոփինգ

Փչի թող գնա 1824 թվականին Մայքլ Ֆարադեյն իր ջրածնային փորձերի համար հայտնագործեց փուչիկը: Այսօր գիտական հետազոտությունների այդ առարկան վաղուց արդեն մեր առօրյայի անբաժան մասն է: Այս ընթացքում շատ բան է փոխվել. պայթուցիկ ջրածնին փոխարինելու է եկել հելիումը, որի օգնությամբ փուչիկներն անվտանգ սավառնում են օդում, մարդիկ սովորել են փուչիկներից պատրաստել գրեթե ամեն ինչ, իսկ փուչիկներն իրենց հերթին սովորել են նաև քայլել, լողալ, խոսել ու նույնիսկ երգել: Ոչ բոլորը գիտեն, որ Ֆարադեյի հայտնագործության գրեթե բոլոր այդ տարատեսակները կարելի է գտնել երևանյան մի շարք խանութներում:

Ե

րևանում գործում է փուչիկների երեք մասնագիտացված խանութ և մի քանի նվերների խանութներ, որոնց ընտրանիները գրեթե ոչնչով չեն զիջում մասնագիտացվածներին: Օրինակ՝ հատուկ սարքերով զինված փուչիկները կձայնագրեն և ձեր փոխարեն կփոխանցեն մաղթանքները հասցեատիրոջը, երաժշտականները կերգեն, իսկ հելիումով լի և փոքրիկ բեռով փուչիկները ամենաթույլ քամուց շարժվելով քայլելու տպավորություն կթողնեն: Այդպիսի օրորվող պինգվինների, հարս ու փեսաների, ձկների և Միկի Մաուսների կարելի է գտնել բոլոր խանութներում, որոնց մասին կխոսենք, վճարելով մոտ 8-15 հազար դրամով (ներառյալ հելիումի գինը)՝ կախված փուչիկի չափսից: Բարեբախտաբար, բոլոր խանութներում գնված փուչիկները կարելի է հենց տեղում հելիումով լիցքավորել: Սովորական 30 սանտիմետր տրամագծով փուչիկի լիցքավորումը կարժենա 650-800 դրամ:

Օդում սավառնող տնակը

Մաշտոցի պողոտայի Party City խանութը տարբերվում է փուչիկների մեծ ընտրանիով: Մասնավորապես, այստեղ արդեն կարելի է գտնել փուչիկների ինդուստրիայի նորույթ՝ այսպես կոչված՝ bubble balloon-ներ: Դրանք ավելի նման են գնդակի, քան փուչիկի, կարերի կողքին չունեն ճմրթվածություններ, ինչպես ֆոլգայից փուչիկները, և, ի տարբերություն սովորականների, շատ դժվարությամբ են պայթում: Ի դեպ, Party City-ն գործում է արդեն 7 տարի: Ինչպես վկայում են վաճառողները, այդ ընթացքում ինչ ասես որ չի պատահել. — Մի օր մի աղջիկ էր եկել, խնդրում էր, որ իրեն փուչիկներով փաթեթավորենք: Ուզում էր ինքն իրեն նշանածի ծնունդին նվիրել: Իսկ վերջերս մի տղա եկավ ու շատ լուրջ դեմքով հարցրեց. «Փուչիկներով տուն կկարողանա՞ք բարձրացնել»: Վերջապես հասկացանք, որ տղան ի նկատի ուներ խաղալիք տնակ: Ուզում էր այն օդ բարձրացներ, ինչպես Pixar ստուդիայի «Դեպի վեր» մուլտֆիլմում: Եվս մեկ զվարճալի պատվեր, թեպետ ոչ այնքան ռոմանտիկ, ինչպես թռչող տնակը, պատմեցին Բաղրամյանի Gift Shop-ում. — Կենդանի ճագար բերեցին: Տեսել էին մեր մոտ փուչիկներ՝ մեջը փափուկ խաղալիքներով, ու հարցնում էին՝ արդյոք կկարողանա՞նք ճագարին փուչիկի մեջ դնել: Իհարկե հրաժարվեցինք: Բացի փափուկ արջուկներով փուչիկներից այստեղ կարելի է գնել նաև լուսավորվող փուչիկներ և փչվող թագեր, թեպետ ընդհանուր առմամբ ընտրանին բավական սուղ է:

12 13

Մայիս 2013

Փչովի ժպիտներ

Փուչիկի մեջ դրված փափուկ խաղալիքներին հանդիպեցինք նաև Կոմիտաս 38 հասցեում գտնվող՝ համեմատաբար նոր «Բալլունս» խանութում: Չորս ամիս աշխատող խանութը դժվար է չնկատել, չէ՞ որ նույնիսկ շենքի քարերին տարբեր գույնի մեծ փուչիկներ են նկարված, իսկ մուտքի մոտ փակցված է խանութի կարգախոսը. «Դարձրու երազանքդ իրականություն»: Խանութի տերը, որը շուրջ տասը տարի է, ինչ փուչիկների ոլորտում է աշխատում, կարծես թե ամեն ինչ գիտի դրանց մասին: «Բալլունսը» մյուս խանութներից հատկապես տարբերվում է իր՝ հայերենով գրվածքներով փուչիկներով: Հենց տեղում գործում է փոքր արհեստանոց, որտեղ փուչիկների վրա տպում են գրություններ կամ նկարներ: Այստեղ վստահեցնում են, որ «Բալլունսը» պատրաստ է ի կատար ածել հաճախորդի ցանկացած միտք, միայն թե այն լինի նոր և հետաքրքիր: Վերջերս

Սուրբ Վալենտինի տոնին կամ Մարտի 8-ին քաղաքի տարբեր հատվածներում հայտնվում են փուչիկներով հավաքած սիրո խոստովանություններ, բայց առաջին նման գրությունը արվել էր հենց «Բալլունսի» կողմից մի քանի տարի առաջ Սայաթ-Նովա պողոտայի վրա: Այս տարի սիրահարների համաշխարհային օրը՝ փետրվարի 14-ին Նալբանդյան 43 հասցեում բացվել է հերթական փուչիկային խանութը՝ «Մուսի Պուսին»: Այստեղ ամբողջ հատակը փուչիկներով է ծածկված, իսկ պահարաններում բնակվում են տարբեր մուլտֆիլմերի հերոսներով փուչիկներ: Սմայլիկներին առանձին պահարան է հատկացված, և դա պատահական չէ, քանի որ խանութի տերերի պնդմամբ հենց դրանք են գլխավորում ամենավաճառվող փուչիկների ցանկը: Հարկ է նշել, որ փուչիկները նույնպես ունեն իրենց տենդենցները և նորաձևությունը: Այդպես, օրինակ՝


ֆոլգայից փուչիկները փորձում են կյանքից հետ չմնալ, և ավելի գրավիչ դառնալու համար ստանում, ասենք, Angry Birds խաղի հերոսներից մեկի կերպարանքը, կամ փչովի «համմեր» ավտոմեքենայի ձևը: «Մուսի Պուսիում» կան նաև փուչիկներից ծաղկեփնջեր: Լուրջ, իսկական ծաղկեփնջեր՝ փաթեթավորված գեղեցիկ թղթով բնավ ոչ բնական, բայց և այնպես, ոչ պակաս ուրախացնող փչովի ծաղիկներով: Փչովի են այստեղ ոչ միայն ծաղիկները, այլ նաև ատամները, մանկական սայլակները, տիկնիկները և բազմաթիվ այլ իրեր:

Գտնել ճիշտը

Մասնագիտացված խանութներից ամենահինը` «Փուչիկների աշխարհը», գտնվում է Կոմիտաս 1 հասցեում, և գործում է արդեն մոտ 4 տարի: Չնայած նրան, որ առաջին հայացքից այն դատարկ է թվում, խանութի

ընտրանին բավականին մեծ է: Բոլոր հետաքրքիր իրերը հատուկ ամաններում կամ պատի վրա կախված սուս-փուս սպասում են իրենց գնվելու հերթին: Թաքնված փուչիկների օրենքը գործում է բոլոր նման խանութներում: Ամենահետաքրքիր նմուշները միշտ թաքնված են, ոչ թե փչված սպասում են ամենաերևացող տեղում: Շատ կարևոր է չվերցնել առաջին պատահածը: Անպայման ուսումնասիրեք պատը, փորփրեք ամանները, հարցեր տվեք վաճառողներին, որպեսզի գտնեք հենց այն, ինչ ձեզ պետք է: Եվ ընդհանրապես, նվիրեք փուչիկներ, և, երբ այն ստացող մարդն ի սրտե կուրախանա, ինչ-որ տեղ, հեռավոր անցյալում անպայման կժպտա սովորաբար խոժոռ ֆիզիկոս Ֆարադեյը, հասկանալով, որ ինչ-որ մեկին իր հայտնագործությունը այսօր մի քիչ ավելի երջանիկ դարձրեց:

և

Բիայնա Մահարի


ՔԱՂԱՔԱՄԵՋ Զրից

Հարևանի ջիպը Հայ ազգին հատուկ բնավորության գծերի, Մարտի ութի, նշանավոր թուրք երգչի, անգլերենին չտիրապետելու վնասների և այլ բաների մասին խոսում են երևանցի տաքսիստները:

14 15

Մայիս 2013


Ինչ ուզում ես ասա, ազգի ասացվածքներով ու անեկդոտներով կարաս էդ ազգի բնավորության մասին ահագին բան իմանաս: Ու իզուր չի հաստատ, որ մեր մոտ էդքան սիրում են ասել՝ «միթոմ ամեն ինչ լավ էր, հարևանն էլ ջիպ առավ»: Նախանձ ենք, նախանձ: Բայց, ինչը ճիշտ ա՝ ճիշտ ա, մենակ մենք չենք ըտենցը: Գերմանիայում ապրած տարիներին ռումինացիների ընտանիք էր մեր կողքը ապրում: Երկու ախպեր էին՝ իրանց ընտանիքներով: Մի օր, ուրեմն, էս ախպերներից մեկը մեքենա առավ: Գնացի սրանց մոտ, շնորհավորում եմ, երևում էր՝ ինքն էլ ահագին ուրախացել էր, տենց թեթև նշում էինք: Մեկ էլ էս տղեն մոտեցավ ինձ ու ասում ա. «Այ նայի, մենք հազիվ իրար ծանոթ, տարբեր ազգերից, բայց դու եկել ես ու իմ համար սրտանց ուրախանում ես, իսկ հարազատ ախպերս մռութները կախած նստել ա, մի բառ չի շնորհավորել, հլը մի բան էլ, ոնց որ ես իրան պարտք լինեմ»: Նայեցի՝ ա՜յ մարդ, սրա ախպերը իսկականից նենց դեմքով էր նստած, ոնց որ մարդ մեռած լիներ: Նենց որ նախանձը շատ ազգերին ա բնորոշ, մենակ մերը չի:

***

Սաղ կյանքումս մի բանից եմ ամաչել՝ որ տենց էլ ֆուտբոլը չսիրեցի: Որ նայում ես, ոչ մի խնդիր չկա, հիմա ամեն մարդ իրա ճաշակը ունի: Ախր բայց իմ հերը ֆուտբոլիստ էր, է՜: Բայց ինչքան ինձ տարավ իրա խաղերին՝ հլը Սովետի ժամանակ, ինչքան փորձեց սերը փոխանցի՝ չստացվեց: Ինչ արած, էդ էլ ես եմ:

***

Նենց եմ ափսոսում, որ անգլերեն տենց էլ չսովորեցի: Հատկապես մի անգամ էր ահավոր պետք: Երկու ամերիկացի աղջիկ նստեցին, սկսեցին իրանց լեզվով բացատրել, թե ուր են ուզում գնալ: Բան չհասկացա, բայց արդեն շարժվել էի: Մեկ էլ այֆոնը հանեցին, քարտեզը բացեցին, տվին, որ տեսնեմ: Մի պահ ճանապարհից շեղվեցի, հոծ գիծը խախտեցի, դե, բնականաբար, կանգնացրին, հինգ հազարի ակտը գրեցին, հետ ուղարկեցին: Ջղայնացած նստեցի մեքենան, էս աղջիկները զարմացած սկսեցին հարցնել, թե ինչ եղավ: Ձեռով-ոտով, մի կերպ բացատրեցի, տեսա, որ նեղվել են: Բայց դե հիմա ինչ, պատահում ա: Էն էլ դուրս գալուց նայեցին հաշվիչին, փողը տվեցին, հինգ հազար էլ վրայից, իբր, որ էն ակտը իրանց պատճառով էր: Հիմա էլ սկսեցի բացատրել, որ պետք չի, «նո՜, նո՜» եմ ասում, բայց թողեցին գնացին: Հիմա որ անգլերեն իմանայի, գոնե մարդավարի շնորհակալություն կհայտնեի:

***

Էս մեր հայերը բայց ոնց են սիրում իրար հետևից խոսան: Չէ լուրջ, ուրիշ տեղ տենց բան տեսել ե՞ս: Վատն ես անում՝ վատն են խոսում, լավն ես անում՝ էլի՛ վատն են խոսում: Ոնց որ փնովելուց հատուկ կայֆ ստանան, ա՜յ մարդ: Էն օրը չորս հոգով կանգնած հաճախորդ ենք սպասում, էդ ընթացքում փողոցում գալիս են ծառերը կտրում են: Չեն կտրում էլի, էտում են, որ ճիշտ աճի: Ու էս մեր չորսի երեքով սկսում են

բողոքել՝ թե բա սենց չեն կտրում, նենց չեն կտրում, վարի են տալիս ծառը, աշխատել չգիտեն, տո եսիմ ինչ: Չդիմացա, ասեցի՝ տղեք, ձեզանից ստեղ ո՞ր մեկն ա ծառի էտման մասնագետ: Ոչ մե՞կ, դե սուս մնացեք, թող էն մարդիկ իրանց գործը անեն:

***

Էս մի քանի տարին, որ երկրի վիճակը ավելի ահավոր դարձավ, հոպարս հա ինձ ասում ա, որ ես ու ախպերս պիտի երկիրը կառավարենք: Ասում ա. «Մասիս ջան, դու պիտի պրեզիդենտ դառնաս, Արթուրիկն էլ վարչապետ: Որովհետև դուք փոքր վախտվանից ամեն հարցում նենց եք արել, որ լավ լինի»:

***

Հիմիկվա Մարտի ութը ոչ թե տոն ա, այլ պատիժ՝ կնգադ մի բուկետ ծաղիկ առնում ես, կես ամսվա աշխատավարձ ես վարի տալիս: Իսկ Սովետի ժամանակ ի՜նչ ասես կարելի էր անել: Ես մի անգամ դասավորեցի կնգաս հետ գնացինք կրուգլասվետնի՝ Մոսկվա, Վոլգագրադ, Լենինգրադ հավեսով ֆռֆռացինք եկանք մեր Երևանը:

***

Ո՞նց, Իբրահիմին չես լսե՞լ: Էսի Թուրքիայի ամենաթույն երգիչն ա, ամենամեծագույնն ա: Էնքան դեմք ա եղել վախտին, որ պարսիկ թագավորը լսել ա, ուզեցել ա անպայման տանի իրան Պարսկաստան: Գնացել ա թուրք թագավորին ասել ա՝ քել մի հատ կշեռք վերցնենք, Իբրահիմին դնենք վրեն ու ինչ թիվ եղավ՝ քեզ այ էդքան ոսկի եմ տալիս: Չտվեց:

***

Ես գիտեի, որ մեր թիմը էս տարի խայտառակ ա լինելու: Որովհետև երբ որ ամեն ինչ շատ լավ ա սկսում գնալ, մենք չենք կարողանում դրան դիմանանք: Ուրախությունից մեզ կորցնում ենք ու մեզ թվում ա, որ էդ ա, սրանից հետո սաղ թույն ա լինելու: Բայց էդ անտեր գոլերը հո իրանք իրանց չե՞ն խփվելու, չէ՞: Ու մեկը պիտի լինի, որ տղեքին էդքան բանը հասկացնի: Թե չէ զվյոզդը տանում ա, իրանց թմերում էլ գործերը կարգին գնում են՝ հեն ա Հենոյին հեսա «Բարսելոնան» ա առնում, էլ հավաքականի վրա ուշադրություն չեն դարձնում:

***

Պատկերացրա՝ իմ համար մեքենայի մեջ նստած եմ, հանգստանում եմ: Մեկ էլ մի հատ, հըմ, ջահել աղջիկ՝ համարյա առանց յուբկի ափալ-թափալ նստում ա դեմի նստարանին ու շնչակտուր ասում ա՝ վռազ քշի, մամաս առանց զանգելու գյուղից եկել ա, պիտի հինգ րոպեից հասնեմ: Դե, խոդի եմ տալիս մեքենան, սա էլ՝ թե բա չէ, ավելի արագ: Ասում եմ՝ աղջիկ ջան, բա որ կանգնացնե՞ն: Ասում ա՝ եթե կանգնացնեն, ես փողը կտամ, դու քշի: Ու ջեբս հինգ հազարանոց դրեց: Երկու րոպե հետո կանգնացրին: Դուրս եկա, էդ հինգ հազարը տվի, ու սկսեցի բացատրել, որ ծանոթ մարդ ա, դեպք ա պատահել, շտապում ենք, բան: Մի ձև համոզեցի: Մի խոսքով` տեղ հասցրի, բայց դե հետո էդ աղջկա մերը ինչ ռեակցիա տվեց՝ չիմացա:

Արեգ Դավթյան Գոռ Էլչյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևանը

Ոչ կինոգենիկ «Ժաննան և ձայները» ֆիլմի և «Բոժոն» մուլտֆիլմի ռեժիսոր, The Deenjes վիրտուալ երաժշտական նախագծի համահիմնադիր Միքայել Վաթինյանը նաև դերասան է, զգեստների նկարիչ, ձայնասկավառակների ձևավորող: Բայց, նախ և առաջ, Միկան հետաքրքիր զրուցակից է, ով իր լռությամբ ավելի իմաստուն է, քան շատերը` խոսքերով: Սիգարետի ծուխն ու երաժշտությունը ոգեշնչում են նրան գտնել իր Երևանն ու կրկին սիրահարվել նրան:

16 17

Մայիս 2013


Ծնվել եմ Պլանի գլխի ծննդատան 4-րդ հարկում՝ առավոտյան ժամը վեցին: Դժվար եմ ծնվել, որովհետև մամաս շատ նիհարիկ էր, իսկ ես երեք կիլոգրամից ավելի էի կշռում:

ժամանակն էր: Ինձ համար գեղեցիկ էին նույնիսկ մութ ու ցուրտ անլույս տարիները: Կախվում էինք տրոլեյբուսների հետևից… ինչ-որ ազատություն կար օդում:

Մինչև 19 տարեկան ապրել եմ Հալաբյան փողոցում՝ մարզահամերգային համալիրի դիմացի շենքերից մեկում: Ակադեմիկների շենքն էր՝ յոթ քար խաղալուց մտավորական մթնոլորտ էր տիրում:

Երևանը մի մեծ տոնավաճառի է նման՝ անդադար առևտուր անող մարդիկ ու միմյանց հետ կապ չունեցող օբյեկտների շարան: Օրինակ՝ կինո «Ռոսիայի» տոնավաճառը ոնց որ փոքրիկ Երևանը լինի:

Մանկապարտեզը մեր տան կողքն էր: Այնտեղ երբեք չէի քնում, զոռով քնեցնում էին: Հետագայում հասա նպատակիս. կարծես թագավոր լինեի՝ բացի ինձնից բոլորը քնած էին: Հետո մեր մանկապարտեզում նոր աղջիկ հայտնվեց… ու վերջ, որովհետև մանկապարտեզ էր:

Պռոշյան փողոցն եմ կարոտում` խորովածով ու քյաբաբներով, երբ երկրում չեմ:

122 դպրոցն եմ ավարտել՝ էլի մեր տան հարևանությամբ էր: Առանձնապես չարաճճի չեմ եղել, բայց դասերից փախնում ու Թումանյանի այգի էինք գնում, իջնում էինք ձոր, բարձրանում էինք «Եղեռն» (էդպես էինք անվանում ցեղասպանության հուշահամալիրի տարածքը): Հիշում եմ, երբ համալիրը հրդեհվեց, փախանք դասերից ու վազեցինք նայելու՝ մե՜ծ իրադարձություն էր: Հայրս օպերատոր է, մայրս՝ մոնտաժող, ես էլ ընդունվեցի թատերական ինստիտուտ՝ ռեժիսուրայի բաժին: Այնպես որ գիտակցությանս մեջ կինոաշխարհն էր՝ ողջ մանկությունս դա եմ տեսել: Աբովյան-Պուշկին փողոցի խաչմերուկում Ռուբեն Թումանյանի թատրոնն էր, որպես դերասան այնտեղ էի աշխատում: Բուլգակովի «Շան սիրտն» էինք բեմադրել: Իսկ Փոսի թատրոնում Սերգեյ Դանիելյանի հետ «Իո» ներկայացումը բեմադրեցինք: Երևանի շենքերից մեկի համար 105 բնակարանում ծնվեց The Deenjes-ը: «Ժաննան և ձայները» ֆիլմի վրա աշխատում էի օպերատոր Թամամ Համզայի հետ… Էս պատմությունը հազար անգամ պատմել եմ, լավ, խոզություն չանեմ ու մի անգամ էլ պատմեմ: Մոնտաժային աշխատանքները շատ երկարեցին, մենք էլ մի օր որոշեցինք երգ ձայնագրել: Հումորով ասում էինք դնջեր-դնջեր, արդյունքում խմբի անունը այդպես էլ մնաց: Իսկ տեսահոլովակները բնակարանիս զուգարանում են նկարահանվել: Երևանում ամենասիրելի վայրը կինոթատրոնների դահլիճներն էին՝ «Հրազդանը», «Պիոները», «Նաիրիի» տակի «Բուրատինոն», կինո «Երևանը»: Շատ էի սիրում փոքրիկ կինոթատրոնների փայտից աթոռները: Համ էլ կինոթատրոններում կարելի էր թաքուն ծխել, իսկ երբ ֆիլմի ժապավենը պատռվում էր, պրոյեկտորների լույսի մեջ թղթիկներ էինք նետում, սուլում էինք: Երևի մի 15 անգամ դիտել եմ «Զիմնյայա վիշնյա» ֆիլմը՝ գլխավոր հերոսուհուն էի հավանել: Շարժման տարիներին քաղաքը շատ գեղեցիկ էր՝ շեփորի ձայնը, մարդկանց երգելը, հանրահավաքները: Այդ տարիներին քաղաքը մերն էր: Երևի կյանքիս ամենառոմանտիկ

Երևանը կինոգենիկ չէ: Կարծում եմ՝ հենց դա է պատճառը, որ այդքան քիչ են նկարահանվում ֆիլմեր, որոնց գործողությունները հենց Երևանում կկատարվեն: Խոսքը գլամուրային կամ հորինված Երևանի մասին չէ: Այսօրվա դրությամբ քաղաքը պատկերային առումով կորցրել է իր կառուցվածքը: Համարյա անհնար է կադրային մաքուր hամադրություն ստեղծել, որ այլ էլեմենտներ չխանգարեն: Կուզենայի քաղաքային ֆիլմ նկարել Երևանում, բայց վերոհիշյալ պատճառներով չեմ զգում քաղաքը, գյուղերը ավելի շատ են ոգեշնչում ինձ: Ժամանակին քաղաքը ունեցել է որոշակի տրամաբանություն: Եթե նորակառույց աղբը հանենք, կարծում եմ, կերևա մայրաքաղաքի գեղեցիկ ճարտարապետությունը: Մարդկանց մի խումբ մեկնեց քաղաքից, իրենց տեղը զիջելով մյուս խմբին, որը միշտ էլ գոյություն է ունեցել, իսկ այսօր մեծամասնություն է կազմում: Չենք ռաբիզացել կամ անճաշակացել, այդ երևույթները միշտ էլ եղել են: Երևի մայրաքաղաքի այսօրվա բնակիչը հենց այնպիսին է, ինչպիսին եղել էր՝ իր բնական վիճակով: Ես չեմ զգում ու չեմ էլ հասկանում, ի՞նչ է նշանակում երևանցի կամ էրևանցի: Երևանի մասին խոսելիս մարդկանց եմ պատկերացնում: Կուզեի, որ մեր բնակչությունը բազմաշերտ լիներ: Թե չէ մարդիկ կարծես մի երկու-երեք կլանի բաժանված լինեն՝ հիմնականում միատեսակ են: Գուցե սա փոքր քաղաք լինելու խնդիրն է: Չգիտեմ, ի՞նքս եմ ինձ սահմանափակում, թե՞ քաղաքը: Ես չեմ ասում, որ ամեն ինչ վատ է: Բայց ինձ մտահոգում է այն, որ անտարբեր եմ, իսկ ես ուզում եմ սիրել Երևանը: Փնտրում եմ՝ ինչո՞ւ է այդպես: Գուցե քաղաքը շունչ չունի: Երևանում հնարավորությունների հոտ չկա, ու դա կոտրում է: Անցնում են տարիներ ու հանդիպում ես ծանոթիդ, ով դեռ նույն տեղում նստած է: Երևանում աճում են միայն շենքերը: Առաջ Երևանը մոխրագույն էր, այսօր` բազմագույն է: Երբեմն, նման ճաշատեսակ եմ պատրաստում` տանը ինչ կա լցնում եմ «կաստրյուլյայի» մեջ: Երևի շատ կսիրեի Երևանը այն տարիներին, երբ նոր էի ծնվել: Իսկ այսօր հետը ոչինչ չունեմ խոսելու: Եթե նման հնարավորություն ունենայի, կլռեի:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Մասնագիտություն

Ոսկե բանալի

Գրեթե 50 տարի վարպետ Լավրենտին բանալիներ է «քոփի-փասթ» անում: Ցանկացած բանալի նրա հաստոցի տակ մի ակնթարթում իր նմանակն է ունենում: Նմանակներ չի պատրաստում միայն գաղտնիք պահող բանալիների համար` սա է վարպետի միակ տաբուն:

Ծ

նվել եմ 38 թվին, 65 թվից բանալիներ սարքող վարպետ եմ: Էն ժամանակ «Կենցաղ սպասարկում» էր կոչվում, որ կարգերը փոխվեցին, դառավ ՍՊԸ: Առավոտյան ժամը 9-ից մինչև երեկոյան ժամը 6-ը բանալիներ են ձեռքիս: Մարդիկ բանալին բերում են, դրանից քանի հատ ուզում են, կրկնօրինակ եմ հանում, տալիս եմ իրանց, վերցնում-գնում են: Կամ զամոկը կա, բանալին չկա: Զամոկը հանում-բերում են, մենք նոր բանալիներ ենք պատրաստում: Ամենադժվարը բանալին ճանաչելն ա: Պետք ա հասկանաս` ինչ նյութից ա, որ բանալին զամոկին «ճիշտ լինի»: Բանալիները տարբեր նյութերից են լինում` լատուն, երկաթ… Լատունի հետ աշխատելը հեշտ ա` լավ ա տաշվում: Տարբեր բանալիների համար տարբեր հաստոցներ կան: Մի բան սխալ արեցիր, բանալին կողպեքի մեջ չի մտնի: Աշխատելուց ռադիո եմ լսում, քթիս տակ երգում եմ… Բայց դե ես երգող չեմ, ես լավ պարող եմ: Դրա համար էլ ցանկացած բանալի պարելով կարամ սարքեմ: Պլյուս` սեր, ջերմություն, հարգանք հաճախորդի նկատմամբ: Սովորական բանալի սարքելը մաքսիմում 5 րոպե ա տևում: Գործս սառը մետաղի հետ ա, բայց ես կյանքում ո՛չ մետաղ եմ, ո՛չ կրակ: Ավելի ճիշտ, էրկուսից

18 19

Մայիս 2013

էլ մեջս կա: Կյանքը, պայմանները ցույց են տալիս, երբ պիտի սառես, երբ պիտի տաքանաս: Էն էլ ասեմ, որ մետաղի հետ հարյուր անգամ ավելի հեշտ ա, քան մարդկանց հետ: Մետաղը ոնց ուզես, ընենց քեզ կհարմարվի: Մետաղն արդեն սովորել ա իմ ձեռքին: Իսկ էսօրվա վիճակով հեշտ չի ժողովրդի հետ շփվելը՝ ներվայնացած են մարդիկ: Պատճառը ֆինանսն ա: Մարդկանց «ձեռը չկա»: Փող ունեցար` մարդ ես, փող չունեցար` ո՞վ ես: Ցանկացած դուռ «ֆինանսական բանալին» կարա բացի: Մեկ-մեկ ներվերս չի հերիքում: Տարիներ առաջ մայիս ամսին մի կնոջ համար 3 հատ բանալի սարքեցի, սեպտեմբերին բերեց հետ վերադարձրեց: Ասում ա` ես տնվոր էի, հիմա գնում եմ, հո բանալիները չե՞մ տալու տանտիրոջը: Վերցրու ու իմ մի ռուբլին հետ տուր: Էս վերջերս էլ մի հատ ջահել տղա էկավ, թե` քո սարքած բանալին տաք էր, բացելուց ջարդվեց զամոկի մեջ: Ասում եմ` տղա ջան, բանալին սարքեցիր-պրծար, մի րոպե հետո սառում ա, էտի հո լավաշ չի՞ փռից հանես ձեռներդ վառի… Մեկ էլ նայեմ, տենամ` օրիգինալն ա ջարդվել, ոչ թե իմ սարքածը: 72 թվին մի հատ ֆրանսիացի էկավ մոտս: Ինքը իրա տան դարպասին ֆրանսիական հին ամրոցի զամոկ էր դրել: Էկավ էդ


↓ Վարպետ Լավրենտին և այդպես էլ ֆիլմում չնկարահանված հին բանալին

զամոկի բանալիից 3 հատ կոպիա արեց ու օրիգինալը, որպես հիշատակ, նվիրեց ինձ: Շատ հին բանալի ա, հաստատ 20-րդ դարի բան չի, ավելի հին ա, էնքան հին ա, որ երկաթը չի էլ տաշվում: Ես էս բանալին ուզում էի տայի «Խաչագողի հիշատակարանի» ռեժիսորին, որ ֆիլմում օգտագործեր, էն էլ չստացվեց: Մի հատ էլ հազվագյուտ բանալի ունեմ՝ սաղ-սաղ երկու հատ ա ձուլվել: Մեկը, ասում են` Գյումրիում ա, չգիտեմ: Մի խոսքով, էս բանալիները 1979 թվին նվիրել են Գյումրու «Տեքստիլի» երկու լավագույն ջուլհակներին: Էս հսկան անվանական բանալի ա, վրան ինչ-որ անուններ կան փորագրված: Երկուսից մի հատը իմ մոտ ա հայտնվել, շատ պատահական: Էն վատ տարիներին ինչ-որ մեկը որպես գունավոր մետաղ հանձնել ա ընկերոջս, ինքն էլ ինձ ա նվիրել: Գաղտնիք պահող բանալին չի կարելի կոպիա անել: Իմ սարքած բանալիները շատ դռներ են բացում, բայց իմ ընտանիքի գաղտնիքի դուռը ոչ մի բանալի չի կարա բացի: Էդ դռան բանալին մենակ մեր ընտանիքի ձեռում ա, կոպիա էլ չի՛ արվում: Էս տարի, լրացել ա իմ գտած «սրտի բանալիի» 50 տարին: Չնայած գործի բերումով իմ ձեռքի տակով շա՜տ բանալիներ են անցնում, բայց իմ սրտի բանալին մի հոգու ձեռքում ա` կնոջս ձեռքում:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

Հավաքաձու Հավաքորդները տարօրինակ մարդիկ են, նրանց ասես չեն բավարարում իրական աշխարհի գույները, այդ պատճառով էլ ձգտում են ստեղծել իրենցը, շրջապատվել իրերով, որոնց մեջ հոգի կա և որոնք անփոխարինելի են: Այդպես էր նաև այս անգամ, երբ փոքր Հայաստանի վարդագույն քաղաքի Էստոնական փողոցի նեղլիկ մուտքի կիսախավար միջանցքներն ու կես ոտնաչափ լայնության աստիճանները պսակվում են մեկ երրորդի չափով բացվող մի անշուք դռնով, որը, սակայն, իր հերթին բացում է հսկա, ահռելի, անգրկելի թագավորության դռները:

Տ

անտերը Յակով Զարգարյանն է՝ ութսունն անց փոքրամարմին տղամարդ՝ սովոր թե՛ հյուրերին, թե՛ նրանց հիացական բացականչություններին: Սովորական խրուշչովյան բնակարանը տանտիրոջ ջանքերով վերածվել է թանգարանի: Է՛լ պատից կախված տարբեր ոճերի ու կշռի նկարներ, է՛լ արձանիկներ, ստենդներ՝ թեմատիկ հուշանվերներով, արխայիկ իրեր, պատմական լուրջ արժեք ունեցող կարասներ ու զանազան պեղածոներ. մի խոսքով, դրախտ լրագրողի համար: Ամեն նմուշն արժանի է իր մասին պատմելու, բայց որոշել էինք նախօրոք. չենք գայթակղվելու ու չենք շեղվելու ճշմարիտ ուղուց: Մենք եկել էինք Յակով Զարգարյանի նվիրական հավաքածուն մանրամասն ակնդետ ուսումնասիրելու: Գույնզգույն ձվերի մասին լեգենդը մեր ականջին էլ էր հասել:

Տիեզերանավ, Արարատ, բարդիներ

Ասում են՝ ամեն ինչ սկսվեց Մարտիրոս Սարյանից, բայց այս պարտավորեցնող փաստն իրականում պատահականություն էր: «Մեր շենքի առաջին հարկում օսվոյենցներ էին ապրում, ինը մարդ՝ մեկսենյակա-

20 21

Մայիս 2013

նոց բնակարանում: Հրաշք երեխաներ ունեին, որոնց հետ ես արագ ընկերացա: Մի անգամ Զատիկի օրը աշխատանքի շտապելիս նրանցից մեկը դեմս դուրս եկավ ու առաջարկեց ձվերով մենամարտել: Հայացքս գրավեց նրա ձեռքի ձուն. տղան ստեղծագործել էր՝ է՛լ այն տարիներին ակտուալ տիեզերագնաց, է՛լ Արարատ, է՛լ բարդիներ: Մի մեծ պատմություն՝ ընդամենը երեք գույնով՝ կարմիր, սև ու սպիտակ: Ամեն ինչից զատ մի նյուանս էլ կար. նա չէր համբերել, որ ձուն չորանար, ու արդյունքում փոքր-ինչ խառնվել էին իրար պատկերները, բայց դրանից ձուն միայն շահել էր: Մի շշմելու բան էր: Խնդրեցի, որ նվիրի ինձ այդ ձուն, ասեց՝ յա, առավոտից տասը հատ ձու է ջարդել: Չտվեց»: Բայց փոխարենը տվեց գաղափար, ինչն ավելին է: Ու քանի որ օրն աշխատանքային էր, տրամադրությունը՝ զատկային, մտքերն էլ ըստ այդմ ծնվեցին: «Գործի ժամանակ անընդհատ մտածում էի՝ ինչ կլիներ, որ մեր կառավարությունը ի վերջո քարը փեշից թափեր ու թույլատրեր նշել Զատիկը, տաղանդավոր նկարիչներ ունենք, ինչ սիրուն գործեր կանեին սովորական ձվերի վրա: Այ օրինակ, Մինասը, Կոջոյանը...»


← Հավաքածուի առաջնեկները

↓ Հավաքածուի առաջին նմուշը հեղինակեց Մարտիրոս Սարյանը

Կյանքն ըստ Սարյանի

Անցան ամիսներ: Մի օր մտավ ատաղձագործի արհեստանոց՝ տղայի համար հոլ պատվիրելու: Ու մինչև վարպետը կտաշեր, հարթեցներ հոլը, արհեստանոցի տարբեր փայտե ֆիգուրները Յակով Զարգարյանին նորից հիշեցրեցին իր գաղափարի մասին: Այնտեղից նա դուրս եկավ երջանկացած՝ ձեռք էր բերել ոչ միայն հոլը, այլև երեք հատ փայտե ձու: Երջանիկ մարդկանց՝ երջանիկ պատահականություններ: Նույն օրը բախտը նրան հասցրեց Մարտիրոս Սարյանի բնակարան: Վերջինս, իհարկե, միանգամից գլխի չընկավ, թե ինչ նախագծի ակունքներում է կանգնած, նույնիսկ շփոթվեց ի պատասխան ձվի վրա որևէ բան նկարելու խնդրանքին: «Ինձ չեն սովորեցրել ձվի վրա նկարել», — ընդդիմացավ Վարպետը, բայց տեղի տվեց, երբ Յակով Զարգարյանը խնդրեց պատկերել այդ փոքր մակերեսի վրա կյանքը՝ նրա պատկերացմամբ: «Ես կնկարեմ Հայաստանը, քանի որ ինձ համար կյանք ասվածը հենց Հայաստանն է»: Հենց Հայաստանից էլ ծնունդ առավ Յակով Զարգարյանի անգնահատելի հավաքածուն: Մյուս կողմից, այն առավել քան գնահատելի է: Վերջին տեղեկությունների համաձայն` կոլեկցիոներները պատրաստ են դրա դիմաց վճարել առավել քան հիսուն հազար ԱՄՆ դոլար:

Ու դարից երկար ձգվում է օրը

Երբ պատրաստ էր անդրանիկ ձուն, նման թվերի մասին նա չէր էլ մտածում, ընդհանրապես թվերից այլ ակնկալիքներ ուներ: Հիմա արդեն, երբ հավաքածուն ընդգրկում է վեց հարյուր հիսունից ավելի ձու, Յակով Զարգարյանը փաստում է. «Մեկ ձուն նկարազարդելու համար հեղինակից պահանջվել է մեկ օրից մինչև քառասունվեց տարի՝ Պերճ Ակնունու ձեռքի աշխատանքն ինձ հասավ հենց այդքան տարի անց: Ուշացումով ինձ հասավ նաև Հովհաննես Զարդարյանի օրինակը, պահանջվեց 38 տարի: Նրա մահից հետո կինն արհեստանոցում գտել էր գունագեղ ձուն ու անմիջապես զանգել ինձ: Հարցրեց՝ քո՞նն է, ասացի՝ բա էլ ո՞ւմը: Այդպես ձուն հասավ տուն»: Տան անդամների հաշիվը չկորցնելու, յուրաքանչյուրի մասին անհատական տեղեկություններ ֆիքսելու համար Յակով Զարգարյանն իր մեթոդն ունի: Նա ստեղծել է տվյալների բազա, որտեղ ամեն

Վերջին տեղեկությունների համաձայն կոլեկցիոներները պատրաստ են հավաքածուի դիմաց վճարել առավել քան հիսուն հազար ԱՄՆ դոլար

ինչ համարակալված է, ձվերը դասակարգված են ըստ ծննդյան տարեթվի, ամեն ինչ՝ գերմանական ճշգրտությամբ: Սարյանն այս յուրահատուկ հավաքածուի հիմքը գցելով չսահմանափակվեց սակայն: Ու պատահեց դա, ինչպես միշտ, պատահական: Մի ձու հասել էր նկարիչ Հենրիկ Սիրավյանին, ու նա մեկ ամիս շարունակ ժամանակ չէր գտնում նկարել դրա վրա: Սիրավյանն ու Սարյանը միասին ներգրավված էին Սունդուկյանի թատրոնի վարագույրի նկարազարդման գործում: Յակով Զարգարյանը հուշեց նրան ձուն արվեստանոցից տանել թատրոն, որպեսզի ազատ րոպեներին նկարի: Այդպես էլ վարվեց, երբ մի օր էլ, ճաշից վերադառնալիս տեսավ, որ իր բաժին ձուն Սարյանի ձեռքում է: Վերջինս չէր դիմացել գայթակղությանն ու սկսել էր նկարել: Կիսով չափ նկարազարդած ձուն Սարյանը պարզել է Սիրավյանին ասելով՝ մյուս կեսն էլ քոնն է: Վերջում այդպես էլ գրեցին՝ Հենրիկ Սիրավյանից ու Մարտիրոս Սարյանից՝ կես-կես:

Դատարկ սարդոստայն ↓ Էդուարդ Ղազարյանի աշխատանքը

Համեմատաբար նորաբնակ է 2011-ի շախմատի աշխարհի չեմպիոնների՝ Լևոն Արոնյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Սերգեյ Մովսիսյանի ինքնագիրներով ձուն:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Հավաքածու

↓ Արա Ալեքյանի մոնումենտալ աշխատանքը

Մեկ այլ շարքում հնաբնակների դասից հեռվից հեռու աչքի ընկավ, ինչն ի դեպ բավականին դժվար է նման բազմազանության մեջ, Մուշեղ Մխիթարյանի ձեռքի գործը: Նա գրեթե ոչինչ չէր թողել ձվի նախնական տեսքից՝ վերածելով այն իր հերթական կոլաժի: Մուշեղն, ինչ խոսք, իրանով էր արել ձուն: Քանդակագործ Աշոտ Բաղդասարյանը փորձել է չզիջել նրան՝ փայտե ձվի վրա տեղադրելով խաղաղության աղավնու և դափնեպսակի քանդակները: Փայտե ձուն մինչև օրս կքած է 3D անիմացիայի ծանրության ներքո: Իսկ քանդակագործ Արա Ալեքյանը հաջողացրել է իր բաժին ձուն շարժման մեջ դնել: Նրա մոնումենտալ աշխատանքը ստանդարտից դուրս է, այն աստիճանի, որ նույնիսկ ձվերի համար նախատեսված հատուկ դարակներում չտեղավորվեց: Ալեքյանից առավել համեստ գտնվեց արձակագիր Աղասի Այվազյանը, նա պարզապես իր ինքնանկարն է թողել ի հիշատակ: Որոշ նմուշներ այս հավաքածուում հայտնվել են ծանոթի միջոցով: Օրինակ՝ ամբողջովին հուլունքապատ մի ձու, անզեն աչքով էլ պարզ է՝ կնոջ ձեռքի աշխատանք: «Մի օր ինձ զանգեց ընկերներիցս մեկն ու ասաց, որ Մոսկվայից ժամանել է նրա պրոֆեսորը, ուր ասես տարել է՝ էլ Մատենադարան, Գառնի, Գեղարդ, թանգարաններ, ու հիմա էլ ուզում է իմ տուն բերել»: Պրոֆեսոր Լյուդմիլա Լյուբամուդրովան, իհարկե, կամեցավ մասնակցել այս խնջույքին ու հիմա իր պատվավոր տեղն ունի հավաքածուի մեջ: Լրագրող Հարություն Զուլումյանը հուլունքներից շատ չէր հեռացել, նա ամբողջովին ավազապատել էր ձուն՝ հավանաբար ակնարկելով, որ ավազից ոչ թե դղյակներ է պետք պատրաստել, այլ ձվեր, դա մնայուն արժեք է: Քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը որոշել էր խոսել իսկապես մնայուն արժեքներից ու պատկերել Հիսուս Քրիստոսին, այն էլ՝ խաչված: Այս տարօրինակ ու զարմանալի հավաքածուի միակ տերը՝ Յակով Զարգարյանը, նույնպես ջրից չոր դուրս չեկավ: Վարակելով բոլորին իր կրքոտ գաղափարով՝ օրերից մի օր նա էլ ուզեց իր անհատական քարտն ունենալ հավաքածուի քարտադարանում: Առիթը կար, հերոսը դարձավ սիրելի, բայց ուտելու հարցում անտանելի կամակոր թոռը: Նրա անընդհատ չէ-երը, մերժումներն ու կերակրին մոտ չգալը ծնեցին Յակով Զարգարյանի ութլեզվանի Ոչ-ը՝ ձվի վրա: Այնուհետև նա սարքեց իր բանակի ընկերներին նվիրված մի հավաքածու՝ տեղադրելով նրանց դիմանկարները փոքրիկ ձվի վրա, ավելին՝ վերցնելով ամեն մի նկարն առանձին շրջանակի մեջ: Դե, հավաքածու ստեղծելը Յակով Զարգարյանի արյան մեջ է՝ խորը մի տեղ արմատներ ձգած: Ի դեպ, նա իր հավաքածուի մեջ ներդրել է սեփական ձեռքի յոթ աշխատանք, որոնց մեջ կա նաև անավարտ մի ձու: Մետաղյա սարդոստայնապատ ձուն ունի մի մեծ խնդիր. նա չունի սարդ: Բանն այն է, որ գաղափարի համաձայն այդտեղ պետք է տեղադրվի իսկական սարդ, ոչ մետաղական, իսկ բնությունն այնպես է ստեղծել այդ միջատներին, որ մահից հետո կուչ են գալիս, դառնում անճանաչելի, ու կարևորը՝ գրեթե հնարավոր չի նրանց օգտագործել որպես մահարձան: Ու հիմա Յակով Զարգարյանը մտածում է՝ ինչպես լուծել այդ ռեբուսը: Կարևորը՝ ամենաերկար ստեղծվող ձվի քառասունվեցամյա ռեկորդը չանցնի:

22 23

Մայիս 2013

↓ Յակով Զարգարյանի սեփական ստեղծագործությունը

Ձվի գողը գող չէ

↓ Հավաքածուի քարտադարանը

Ինչքան էլ տևի նրա աշխատանքը, մինևնույն է՝ Յակով Զարգարյանն արդեն անուն հանած հավաքորդ է, այն էլ՝ ձվերի: Ու նրա բոլոր ծանոթները, նրա մասին գեթ մեկ անգամ լսածները, նույնիսկ նրան անձամբ չճանաչողները աշխարհի որ անկյունում էլ լինեն, եթե աչքներով ձու է ընկնում, առնում-բերում-հասցնում են նրան: Հենց այսպես էլ ստեղծվել է ալտերնատիվ հավաքածուն՝ ներառող հուշանվերներ ամբողջ աշխարհից: Այստեղ է նաև Գոհար Գասպարյանի թռցրած նմուշը: Հյուրախաղերից մեկի ժամանակ դիմահարդարման սենյակում նա պատուհանագոգին նկատեց հուշանվեր-ձու և առաջին բանը, ինչ անցավ մտքովը, պայուսակի մեջ գցել ու այն


← Հավաքածուն` հատուկ ցուցափեղկերի մեջ

քանդակագործ Արա Ալեքյանը հաջողացրել է իր բաժին ձուն շարժման մեջ դնել` ստեղծելով ստանդարտից դուրս աշխատանք Յակովին հասցնելն էր: Ու չնայած Յակով Զարգարյանը նման ձվեր չի հավաքում, բայց ընդհանրապես հրաժարվել ձվից նա անկարող է, այն էլ՝ նման թանկ գնով ձեռք բերած: Ձվից հրաժարվելու դեպքեր, իսկապես, չեն եղել, նույնիսկ այն ժամանակ, երբ դա առավել քան արդարացված էր: «Եղել է, որ նկատել եմ, որ, շմեղմ ասած, գլխառադ են արել, որպես այդպիսին չեն չարչարվել, բայց ինչ արած, իրենց մեղքն՝ իրենց վիզը: Իրականում ինձ թվաքանակ հարկավոր չէ, ինձ հոգի է պետք՝ ձվի մեջ դրած: Բայց ես գիտեմ՝ ոնց կգամ նմանների հախից: Շուտով ալբոմ եմ տպելու, որտեղ ամեն մի ձվի մասին առանձին պատմություն կլինի: Այ հենց այնտեղ էլ բոլորն ամեն ինչ կտեսնեն»:

Գաղտնիքների բնակարան

Ամեն ինչ դեռ առջևում է հավաքածուի նորաթուխ անդամների համար: Առանձին սենյակում իրենց հերթին լուռ ու համբերատար սպասում են «թարմ» ձվերը: Նրանք դեռ պետք է անցնեն ժամանակի փորձությունը, ծանոթանան հարուստ անցյալ ունեցող հարևանների հետ: Յակով Զարգարյանը խնամքով մշակում է ամեն մեկը, ամրացնում պատվանդանին, տեղադրում այլոց կողքին, փորձում օտարի աչքով նայել՝ հո չի վնասում կողքիններին, ընդհանուր էսթետիկան հո չի

↑ Գրապահոցի վերածված դաշնամուրը

խախտվում: Ու համոզվելով, որ ամեն ինչ տեղին է, ամրացնում է ցուցափեղկը, տեղադրում մնացածների կողքին. ևս տասը՝ քարտադարանում, բայց անթիվ՝ նրա հոգու մեջ: Ի դեպ, թվերի մասին: Հավաքածուներն ընդհանրապես յուրօրինակ առանձնահատկություն ունեն տարիներին զուգահեռ թանկանալու: Յակով Զարգարյանի հավաքածուն շարքից դուրս չէ: Ու չնայած խոստումնալից զրոներին՝ ձվերի թագավորության միապետը մտքի ծայրով էլ չի անցկացնում գահն ուրիշին հանձնելու հեռանկարը: Նրա փոքրիկ բնակարանում այս մեծ ու ծավալուն հավաքածուն հաջողացրել է այնպես տարրալուծվել, ասես պաստառ լինի՝ գույնզգույն, տեղ-տեղ՝ հուշեր արթնացնող, առանձին վայրերում՝ հույժ գաղտնի տեղեկություններ իր մեջ կրող: Իսկ Յակով Զարգարյանը գաղտնիքներ սիրում է, նրա բնակարանի ամեն մի քառակուսին լի է խորհրդավորությամբ ու անակնկալի բերող իրերով ու գաղտնանցումներով: Հրաշքով պատուհանից ցած չնետված ու աշխատանքային սեղանի, գրապահոցի ու պատվանդանի վերածված դաշնամուրը համոզվեց դրանում սեփական օրինակի վրա: Բայց կարծես չենք դիմանում գայթակղությանն ու շեղվում ենք բնակարանի այլ իրերի վրա: Ձվերի ականջից հեռու...

Էլեն Բաբալյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի

Ժամանակակից հայ գրողները «ԵՐԵՎԱՆ» ամսագրի խնդրանքով գրում են Երևան քաղաքի մասին:

Աշոտ Գաբրիելյան Բանաստեղծի ստեղծագործությունները և կատարած թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում («Գրանիշ», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Նարցիս» և այլն) և անթոլոգիաներում, ինչպես նաև առանձին գրքերով, որոնցից վերջինը՝ «Գրպանի բանաստեղծություններ», լույս է տեսել 2012 թվականին «Անտարես» հրատարակչությունում:

Երևանն իմ կյանքն է, որին չեմ դիմանում Երևանն իմ հիվանդությունն է, կյանքը, որին չեմ դիմանում: Հորս ու մորս երազանքն էր, որ այդպես էլ չառարկայացավ: Ծնվել-մեծացել եմ Արարատի Սուրենավան գյուղում, որն անտերուդուրս նախագահի թեկնածուներ է «թրծում» ու անտերուդուրս մարմաջ կա բոլորի մեջ` Երևան անունով: Սա լավի ու լավագույնի ձգտումն է, երբեմն անտրամաբանական, երբեմն ինքդ քեզ հաստատելու, կայացածությունդ ի ցույց դնելու ու ինքդ քեզ հաղթանակած լինելու հանգստությունն է: Մնացածը Երևանի կյանքն է, որը իմ հիվանդությունն է և որին չեմ դիմանում: Ամենասկզբում Երևանն ինձ համար մայիսմեկյան շքերթն ու շատրվաններն էին: Հորս ձեռքը բռնած գալիս էինք ամեն շքերթի և այդ տոնախմբություններից հետո մի կտոր Երևան էի տանում ինձ հետ: Վարդագո՞ւյն. չէ՛. կարմիր-կարմիր փողփողէջ դրոշներով, որոնց վրա հատած գլուխներով առաջնորդներն էին: Հետո Երևանը վերածվեց ուխտատեղիի: Ազատության հրապարակ: Հորեղբայրս մութուլուսին տանից դուրս էր գալիս ու ոտքով հասնում Ազատության հրապարակ: Սպասում էինք: Եվ նա իր հետ միասնական Հայաստան ու Արցախ էր բերում Երևանից: Դժվար, ցուրտ ու մութ տարիներ էին: Ես` դպրոցական, եղբայրս` արդեն ուսանող: Երևանը եղբայրս էր բերում` սառած, կիսաքաղց ու տառապած` հուսահատության աստիճան: Բայց Երևանն

այդ տարիներին ինձ համար գիրք էր: Մինչև հիմա էլ հաճախ եմ հիշում 1991-ի ծննդյանս տարեդարձին եղբորս նվիրած նկարազարդ ու այն տարիների համար չափազանց բարձրորակ, եռալեզու «Երևան» գիրքը: Վարդագույն Երևան ես միայն այդ գրքում եմ տեսել: Եվ հետո էլի գրքեր` Քամյու, Կաֆկա, Ֆոլքներ, Ռեմբո, Պերս: Սպասում էի Երևանից եկող եղբորս, որպեսզի ինձ գրքեր բերի: Մեծերը կարդում ու քննարկում էին այս գրքերը և նրանց խոսակցությունից հասկանում էի, որ սրանք իրենց համար նոր հեղինակներ էին, որոնց նախկինում առիթ չի եղել ծանոթանալու: Երևանն ինձ համար մի մեծ գիրք էր դարձել, որի ընթերցումն իմ ամենամեծ բաղձանքն էր: Հիշում եմ, երբ տեղափոխվել էի Երևան ուսանելու, հենց առաջին օրն այնքան գիրք գնեցի, որ այդ շաբաթ մի կերպ հասա Սուրենավան: Երևանն իմ կարիքների ու զրկանքների քաղաքն էր. ոչ մի կերպ չէի կարողանում ուսանողական կյանքս կազմակերպել: Գայթակղություններն ինձ համար բավական շատ էին, կամ ես էի շուտ տրվում գայթակղությունների: Երևի` երկրորդը: Դրան գումարվում էր նաև երկաթե վարագույրի խորտակումը և որոշ երևույթների նոր-նոր թափանցումները մեր կյանք: Երևանը կամաց-կամաց վերածվում էր բացօթյա մեծ շուկայի: Մշակույթի օջախները դանդաղորեն կորցնում էին իրենց շուքը նոր կառուցված բանկերի,

սուպերմարկետների, կազինոների ու գիշերային ակումբների շողշողուն, ապակեպատ շինությունների կողքին: Քաղաքի բնակչությունը կորցրեց առաջին հարկը` դրանք դարձան գրասենյակներ, ֆիրմային խանութներ, խորտկարաններ` քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա, քյաբաբ, շաուրմա և այսպես շարունակ: 1990-ականների սկզբի կիսաքաղցությունից քաղաքը վրեժ էր լուծում, ամենուր «հաց ուտելու տեղեր» էին: Վարդագույն կոչված քաղաքը վերածվում էր ապակեպատ, բազմագույն ու տձև մի զանգվածի: Բնակելի ու հին շենքերը խամրում էին: Վարդագույն տուֆը գորշացել էր անձրևից ու արևահարությունից: Նրանց երբեմնի փայլն ու փառքը խամրել էր: Հետո նվաճվեցին անգամ կանաչ զբոսայգիները. հատած ծառերի վրա սնկաձև կարմիր հովանոցներ էին բուսնում, որոնք պատսպարում էին բացօթյա սրճարանի հաճախորդներին: Ամեն սանտիմետրը դարձավ դրամ կորզելու վայր: Այդպես էր, թե ինձ էր այդպես թվում, որ տեսնում էի բազմաթիվ երևանցիների, որոնք այլևս ծննդավայր չունեին: Օտար մի բան կար քաղաքում` վանող ու դժվար հարազատացող: Եվ կյանքի արագացող ռիթմն էր, որ թույլ չէր տալիս շատ բաներ նկատել: Խորհելու ժամանակ չէր մնում: Եվ այս ռիթմի մեջ երբեմն-երբեմն նորից դինջ նարդի խաղացողներ, պարապ ու անբովանդակ

նորացող ու այլակերպված ջահել ռաբիսություն, արևելքից եվրոպական խաղաղություն ու անկաշկանդություն փնտրող թխամորթ զբոսաշրջիկներ, որոնք անպատիժ վայելքներ էին որոնում: Էլ վաղուց այստեղ չի գործում «Մի օրի չենք, մի հալի ենք» կիսաարևելյան երբեմնի շատ գործածական ու առօրյա ասացվածքը: Երբեմն-երբեմն քաղաքի երթևեկությունը խանգարող սևաշքերթ հաստավիզների ավտոմեքենաների սլացքը սեպ է խրել մարդկանց մի ժամանակ եղած ու բաղձալի ընդհանրականության ու հարազատության մեջ: Եվ Երևանն այնքան տարբեր ու խայտաբղետ է յուրաքանչյուրի համար, որ ամեն պատասխան սոցիալական սանդղակ է մատնանշում: Հիմա նորից Երևանում եմ: Այս անգամ զավակներիս հետ: Եվ չգիտեմ` ո՞րն է իմ Երևանը և ո՞րն է լինելու զավակներինս: Ես սիրում եմ իմ կարոտների, իմ սերերի, իմ հույսերի ու հիասթափությունների Երևանը: Ես սիրում եմ իմ ամեն վայրկյանը, որ ապրել եմ այս քաղաքում: Այն իմ կյանքի ամենակարևոր հանգրվանն է ու վերջնական մարտահրավերը` նետված կյանքին: Սա իմ քաղաքն է, որին հաճախ չեմ դիմանում, սակայն, երբ երեխաներիս աչքերով եմ նայում նրան, հավատում եմ, որ քաղաքն ապրում է իր բնականոն հունով, և զավակներս ապրելու են այն Երևանում, որն այսքան բամբասանք չի ունենա:

Կարեն Անտաշյան

24 25

Մայիս 2013


Մենք ենք, մեր բակերը Հերթակա՛ն ֆոտո մրցույթը մեր ամսագրից: Այս անգամ մենք առաջարկել էինք ընթերցողներին վերցնել բջջայինները կամ թվային խցիկները (կարևորագույն պայմանները՝ ոչ պրոֆեսիոնալ տեխնիկայի կիրառումը և լուսանկարների հնարավորինս «հում», չմշակած լինելը) և անմահացնել երևանյան բակերում իրենց հանդիպած որևէ դրվագ: Մենք ստացանք մի քանի տասնյակ լուսանկարներ, որոնցում այս կամ այն կերպ արտացոլվում էր այն ամենը, ինչի համար բակերը այդքան մեծ տեղ են զբաղեցնում Երևանի կյանքում: Երկար քննարկումներից հետո մեր խմբագրական կազմն ընտրեց իր կարծիքով երեք լավագույն լուսանկարները: Հաղթողները կստանան իրենց մրցանակները, իսկ ընթերցողները կարող են իրենց գնահատականը տալ մրցույթին հայտավորված բոլոր լուսանկարներին մեր ֆեյսբուքյան էջում:

↑ Նարինե Ազարյան, առաջին տեղ

↓ Եվա Իսկանդարյան, երկրորդ տեղ

↓ Արեգ Շահնազարյան, երրորդ տեզ


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Զբոսանք

26 27

Մայիս 2013


Կենդանի կենդանիների այգի Ավելի քան 70 տարվա պատմություն ունեցող Երևանի կենդանաբանական այգում գոնե մեկ անգամ եղել է մեզանից յուրաքանչյուրը: Դե, հետո էլ կլինի, երբ տանի իր բալիկներին, հետո էլ՝ թոռներին: Համենայն դեպս, երբ ես երեխա էի, այդպես էր ընդունված. Կենդանաբանական այգին պարտադիր այցելելու հաստատություն էր: Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ այսօր: Որոշեցինք գնալ ու տեսնել:


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Զբոսանք

↓ 2012-ին կրիաներն առաջին անգամ էին ձվադրել վերջին 20 տարվա ընթացքում

28 29

Մայիս 2013

Ա

ռավոտյան կենդանաբանական այգում ինձ դիմավորեց երիտասարդ տնօրենը՝ Ռուբեն Խաչատրյանը, որը մոտ 2 տարի է, ինչ ստանձնել է այդ պաշտոնը: Զբոսնելով հասանք հայկական միջերկրածովյան կրիային: Դա մեր էնդեմիկներից մեկն է, որի համար նոր ձևաչափով ազատավանդակ էր պատրաստվել՝ ապակուց և քարերից: Դրա շնորհիվ անցյալ տարի կրիաներն առաջին անգամ էին ձվադրել վերջին 20 տարվա ընթացքում, իսկ ձմեռը անցկացրել էին գետնի տակ: Հիմա էլ կիզող արևից էին թաքնվում՝ իրենց բնորոշ դանդաղությամբ հաղթահարելով հողի շերտերը: Քիչ վերև ակվատեռարիումն էր, որտեղ հանգրվանել են օձերի, մողեսների, ձկների բազմաթիվ տեսակներ, ինչպես նաև հայկական միջերկրածովյան կրիայի ձագուկները: Կասկավելլան կամ շառաչող օձը, թույն նետող կարմիր կոբրան, մեհենագրային պիթոնը, ինչպես նաև հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, որ ամենաթունավոր օձերից են, դիտողից առանձնացված են հրակայուն ապակու շերտով: Բայց դա դեռ բավական չէ, քանի որ նրանց խնամելիս վտանգվում է աշխատակիցների կյանքը: Պարոն Խաչատրյանը ափսոսանքով նշեց, որ մոտ ժամանակներս նախատեսվում է այդ թունավոր օձերին տեղափոխել արտասահման` գործընկերների կենդանաբանական այգիներ: Պատճառը, թերևս, հասկանալի է. «Եթե մենք չունենք հակաթույնը, իրավունք չունենք այդ թունավոր օձին այստեղ պահելու», — պարզաբանում է տնօրենը: Սիրամարգերի ազատավանդակում (այդպես է կոչվում այն տարածքը, որը թեև մեկուսացված է, բայց որտեղ կենդանիները տեղաշարժվելու, իրենց դրսևորելու ազատություն ունեն) զույգ թռչունների հետ միասին կեսօրյա հանգիստն էին վայելում նաև տասնյակ արտույտներ: Պատկերը լրացնում էին թռչունների մոտ հյուրընկալված կենսուրախ սկյուռիկները: «Հիմա փորձում ենք սկյուռիկներին վարժեցնել, ընտելացնել մարդկանց, որպեսզի առաջիկայում այցելուները կարողանան կերակրել նաև նրանց», — նշում է տնօրենը՝ հավելելով, որ, առհասարակ, կենդանիներին կերակրել թույլատրվում է, պարզապես դրա համար պետք է օգտագործել միայն և միայն այգում վաճառվող հատուկ կերը:

Բնությունն առանց ճաղերի

Արջերը ուրախ շփվում էին այցելուների հետ: Կարծես թե գոհ էին ինչպես երեխաները, այնպես էլ նրանց զվարճացնող կենդանիները: Այդուհանդերձ, այստեղ էլ դեռ շատ անելիքներ կան: Մոտ ապագայում արջերի ազատավանդակը մեծացվելու է, որպեսզի կենդանիներն իրենց ավելի լավ զգան: Պարոն Խաչատրյանը նշում է, որ Երևանի կենդանաբանական այգու ղեկավարությունն այժմ ձգտում է փոխակերպել այդ հաստատությունը մի այնպիսի վայրի, որտեղ վայրի բնության հետ շփվելու մարդկանց ցանկությունը չի ոտնահարի կենդանիների՝ բնական միջավայրում արժանապատիվ և առողջ ապրելու իրավունքը: «Մենք պետք է ընդունենք, որ սա, անկախ ամեն ինչից, կենդանիների համար բանտ է, և մեր պարտքն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նրանք իրենց առավելագույնս ազատ կզգան», — վստահ է նա: Այդ է վկայում նաև այգու կարգախոսը՝ «Բնությունն առանց ճաղերի»: Կենդանաբանական այգու տարածքում նախատեսվում է նաև կառուցել մանկական այգի՝ կամուրջով, կղզյակով, խաղահրապարակով, որտեղ երեխաները ազատորեն կկարողանան շփվել, հաղորդակցվել անվտանգ, խաղաղ ու ոչ գիշատիչ կենդանիների հետ, այդ թվում` անվնաս օձերի հետ, որոնց վիշապիկ են կոչում: «Սա նաև անիմաթերապիայի ուղղությամբ մեր ծրագիրն է, որովհետև կենդանիների հետ շփումն իսկապես շատ կարևոր նշանակություն կարող է ունենալ զանազան հիվանդություններ ունեցող երեխաների համար», — նշում է Խաչատրյանը՝ ընդգծելով, որ պետք է մարդկանց միջից հանել այգու հանդեպ վերաբերմունքը որպես «գազանանոցի». այն ոչ միայն կենդանիներին ցուցադրելու, այլև պահպանելու, բազմացնելու, ուսումնասիրելու և մարդկանց ուսուցանելու առաքելություն ունի: Սև անգղների ազատավանդակի դիմաց լրացուցիչ պատնեշներ էին դրված. նրանք առաջին անգամ էին ձվադրել կենդանաբանական այգու պատմության մեջ, և այցելուներին խստիվ արգելվում էր խանգարել թռչուններին: Կողքի ազատավանդակում ևս մի զույգ անգղներ էին, որոնք դեռ զուգավորման նախերգանքն էին կատարում՝ կծմծելով իրար ու խաղալով միմյանց հետ:


պետք է վերացնել այգու հանդեպ վերաբերմունքը որպես «գազանանոցի». այն ոչ միայն կենդանիներին ցուցադրելու, այլեվ պահպանելու, բազմացնելու, ուսումնասիրելու առաքելություն ունի Զբաղեցնել գետաձիուն

Եղնիկների ազատավանդակի կենտրոնում մեծ քանակությամբ ճյուղեր էին շարված, որոնք, տնօրենի խոսքով, կենդանիներին զբաղեցնելու համար են: «Նրանք հաճույքով կրծում, առանձնացնում են կեղևը ճյուղերից, իսկ պարանից զանազան պարկեր են կախվում սննդով, այդպես զբաղեցնում ենք, որպեսզի կենդանիները չձանձրանան: Դրա համար հատուկ 3-4 նոր աշխատակիցներ ունենք, որոնք կենդանիների զբաղվածությունն են ապահովում. առանց դրա կենդանիները ձանձրանում են, աննպատակ հետ ու առաջ են քայլում, այդպես չպետք է լինի», — գտնում է նա: Կենդանիների զբաղվածությունն ապահովող Արփինեն ու Անժելան պատմում են, որ յուրաքանչյուր կենդանի անհատական մոտեցում է պահանջում: «Փորձում ենք խաղի վերածել թե՛ կերակրելու գործընթացը, թե՛ պարզապես նրանց անցկացրած ժամանակը վանդակում: Սնունդը դժվարամատչելի վայրերում ենք դնում, որպեսզի կենդանին փնտրի, գտնի, ցատկի, մարզի մկանները, շատերի մոտ մկաններն անգործությունից թուլացել են: Ամեն ինչ անում ենք, որպեսզի ավելի ակտիվ դարձնենք նրանց կյանքը, օրինակ՝ գետաձիու մոտ ջրի մեջ գնդակ ենք նետում, բայց երկար չենք թողնում, որպեսզի չսովորի ու ամեն անգամ նետելուց ոգևորվի, խաղա: Շատերի աչքերին նայում ես, հասկանում ես, թե որքան ձանձրալի է նրանց համար կյանքն այստեղ», —

ցավով նշում են աղջիկները, իսկ անդրադառնալով իրենց մասնագիտությանը՝ ժպիտով նշում, որ այն բոլորովին կապ չունի իրենց գործի հետ. «Մենք պարզապես շատ ենք սիրում կենդանիներ, սիրելով ենք եկել աշխատելու: Եթե չսիրես, այստեղ երկար չես մնա»: Կենդանաբանական այգով շրջելիս անընդհատ հիշում էի ավելի քան 10 տարի առաջ կատարած այցելությունս, երբ այստեղ այնպիսի անտանելի հոտ էր, որ ինքս ինձ խոսք էի տվել այլևս երբեք չգալ: Հիմա այդ խնդիրը չկա. պատճառը հնացած կոյուղին էր, որն ամբողջովին հիմնանորոգվել է և ապահովել ջրային համակարգի նորմալ աշխատանքը: Հայր և որդի գետաձիերի մոտ ճաշի ժամ էր. արհամարհելով մեր ներկայությունը՝ նրանք լուռումունջ որոճում էին իրենց բաժին ընկած խոտը: Քիչ այն կողմ ձանձրացած ուղտերն էին. արևի տակ իրենց լավ էին զգում՝ երևի պատկերացնելով, թե անապատում են, մեկումեջ էլ քթներն էին քորում՝ քսելով ճաղերին:

Վահագ պապի երգն ու միայնակ փիղը

Շոտլանդական պոնիների տարածքում տքնաջան աշխատում էր Վահագ պապին: «Նա մեր այգու ամենատարեց աշխատակիցներից մեկն է: Գործի ժամանակ էլ քթի տակ երգում է», — ասաց տնօրենը, իսկ իմ հարցը, թե ինչ է երգում, ուղղեց նրան.

Թվեր Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականի նոյեմբերի 24-ին: Այստեղ պահվում են շուրջ 350 տեսակի թռչուններ (այդ թվում՝ գառնանգղ, գաճաճ արծիվ, ալեձև թութակ, նեպալյան փասիան), 21 տեսակ սմբակավորներ (եղնիկ, հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, ուղտ, ինչպես նաև ամենամեծ սմբակավորը՝ փիղը), 33 տեսակ գիշատիչ (անդրկովկասյան լուսան, ընձառյուծ, ամուրյան վագր, աֆրիկյան առյուծ և այլն) և օձերի, մողեսների, կրիաների, ձկների լայն տեսականի ակվատեռարիումում: Առաջիկայում Կենդանաբանական այգին մտադիր է ձեռք բերել ջայլամ, բենգալյան վագր, զեբրեր, մերձարևադարձային թիթեռներ, մողեսներ և մրջնակերներ: Այստեղ անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ և այլ սողուններ: Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված է Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում: Երևանի կենդանաբանական այգին բաց է տարվա բոլոր եղանակներին:


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Զբոսանք ← Առյուծների բնակատեղին ապագայում այսպիսին կլինի

Լուսավոր ապագա Երևանի կենդանաբանական այգու նոր հատակագծի նախագծմամբ զբաղվում է «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը: Նախագծման աշխատանքներին, որոնք սկսվել են դեռ 2011 թվականին, «Ստորակետի» ճարտարապետների հետ միասին մասնակցել են նաև մասնագետներ Հոլանդիայից, Ավստրալիայից, Ամերիկայից և այլ երկրներից: Ինչպես նշում են արվեստանոցում, այս թիմի համար կարևոր էր հաշվի առնել այսօր աշխարհում գոյություն ունեցող միտումները: Մասնավորապես, ցանկապատների փոխարեն այլ տարբեր սահմանազատող մեխանիզմներ են մշակված, որպեսզի կենդանին իրեն ցանկապատված կամ այլ կերպ ասած՝ բանտարկված չզգա: Արվեստանոցի ճարտարապետը Սոնա Մանուկյանը նշում է, որ արտասահմանյան մասնագետների հետ «Ստորակետն» աշխատել է գլխավոր հատակագծի վրա:

30 31

Մայիս 2013

1. Գայլ և արջ 2. Թռչուններ 3. Լամա 4. Գետաձի 5. Պոնի 6. Լեմուր 7. Փիղ

↓ Այստեղից ավտոբուսները տանելու են դեպի կենդանաբանական այգի

8. Եղջերու 9. Հայկական քարայծ 10. Էմու, ուղտ 11. Տերարիում 12. Բորենի 13. Վագր 14. Առյուծ 15. Պոնիների շրջան


— Վահա՛գ պապի, ի՞նչ ես երգում գործ անելուց: — Դե խառը էլի: — Բա մի բան երգի լսենք: — Չէ՛, սենց չեմ կարա: Էտ պետք ա գործ անելուց լինեմ, մտքերով ընգնեմ, որ երգեմ... Վահագ պապիի երգելն այդպես էլ չլսեցինք, բայց հեռվից արդեն ականջ էինք դնում Գրանդ փղի բարձրացրած աղմուկին: Նա նյարդայնացած գնում-գալիս էր իր տարածքով, հետո մտնում ձմեռանոցն ու ուժգին հարվածում ներսի պատերին: «Հիմա գարուն է, Գրանդն էլ ընկերուհի չունի: Այդպես ամբողջ օրը վրդովվում է, արդեն մի ամիս է՝ հրաժարվում է կերից», — պարզաբանում է Խաչատրյանը:

Գահընկեց արքաները

Հեռվում բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի և այլ սմբակավորների ազատավանդակներն էին, սակայն կենդանիներին այդպես էլ չտեսանք. կիզիչ արևից նրանք պատսպարվել էին իրենց բներում: Գայլազգիների վանդակների շարքում ուշադրություն էին գրավում զույգ շնագայլերը: Երբ փորձեցինք գուրգուրել նրանցից մեկին, մյուսը խանդի տեսարան սարքեց՝ սպառնագին

գրեթե բոլոր կենդանիների ազատավանդակները, որոնք ճաղերով են առանձնացված մարդկանցից, փոխվելու են, տեղադրվելու են հրակայուն ու դիմացկուն ապակիներ կամ փայտե պատնեշներ գռմռալով: Տնօրենը նշեց, որ գրեթե բոլոր կենդանիների ազատավանդակները, որոնք ճաղերով են առանձնացված մարդկանցից, փոխվելու են, տեղադրվելու են հրակայուն ու դիմացկուն ապակիներ կամ փայտե պատնեշներ: Ամենատխուր վանդակը առյուծներինն էր: Ընդամենը մի քանի մետր երկարությամբ միջանցքն այն ամբողջ տարածքն էր, որտեղ կարող էին տեղաշարժվել կենդանական աշխարհի արքաները: Ցերեկվա շոգին նրանցից ամեն մեկը մի զով անկյուն էր գտել, իսկ «տան տղամարդը» հպարտ մենության մեջ էր նստած՝ երբեմն փոխելով իր դիրքը, իբր, թույլ տալով լուսանկարել իրեն՝ ամենից ամենային: Տնօրենը վստահեցնում է, որ առյուծների համար մի գեղեցիկ տարածք են ընտրել, որը շուտով բնությանը շատ մոտ մի վայրի կվերածվի: «Առանձին ազատավանդակ են ունենալու նաև վագրերը, որոնցից վերջինը Հայաստանում սպանվել է դեռ 1956-ին: Ընդ որում՝ նրանց տարածքը կլինի ավելի մեծ, քան որևէ մեկը եվրոպական կենդանաբանական այգիներում: Վագրերի համար հատուկ լիճ է կառուցվելու, որտեղ ձկներ կբուծենք, և գիշատիչները հնարավորություն կունենան որսալու», — նշում է նա՝ հավելելով, որ առյուծների ներկայիս վանդակը կօգտագործվի այլ կենդանիների ցուցադրության համար և հիմնովին կձևափոխվի: Առյուծների վանդակի կողքին պտավոր բորենիների նորակառույց ազատավանդակն էր, որի բնակիչները դեռևս «բնակարանամուտ» չէին արել:

Ազատագրական շարժում

«Կենդանաբանական այգին 34 հեկտար տարածք ունի, բայց միայն 8-ն ենք օգտագործում: Իսկ չօգտագործվող տարածքներում անգամ արտաքին պարիսպ չունենք, դրա համար էլ ապօրինի զավթումներ են անում: Ամբողջ այգու բարեկարգման ծրագիր ունենք, բայց միայն պատկան մարմինների օգնությամբ կկարողանանք հետ վերցնել մեզ իրավամբ պատկանող տարածքն ու օգտագործել այն բուն նպատակով», — նշում է տնօրենը: Կենդանաբանական այգու առաջիկա ծրագրերում է նաև մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի դիմացի մայթին հատուկ կանգառի կառուցումը, որտեղ կվաճառվեն այգու մուտքի տոմսեր, ու կլինի հատուկ ավտոբուս, որով մարդիկ անվճար կբարձրանան կենդանաբանական այգի և կվերադառնան, ինչպես արվում է այլ երկրներում:

Բնազդային գիտելիքներ

Ճանապարհին հանդիպեցինք Կենդանաբանական այգու անասնաբույժ Հարութին: Նա պատմում է, որ կենդանիները հիմնականում վնասվածքներ են շատ ունենում: «Միմյանց հետ խաղալուց, կռվելուց, հատկապես զուգավորման շրջանում շատ են վնասվածքներ, կոտրվածքներ ստանում: Իհարկե, կան նաև կենդանիներ, որոնք խրոնիկ հիվանդություններ ունեն կամ ինչ-որ հիվանդությամբ են վարակվում, բայց հետևողական աշխատանքների շնորհիվ նման դեպքերը նվազագույնի են հասել», — ասում է նա: Անդրադառնալով ծննդաբերության գործընթացին՝ անասնաբույժը նշում է, որ միջամտում է, երբ ինչ-որ խնդիր կամ բարդացում է առաջանում. «Կենդանիները մարդկանց պես չեն: Այդ մենք ենք, որ ծննդաբերության ժամանակ օգնության կարիք ունենք, իսկ կենդանիները բնազդաբար գիտեն, թե ինչ անեն»: Ի դեպ՝ այգում նախատեսվում է նաև առանձին բուժկենտրոնի կառուցում:

↑ Երևանցի անգղները

Մուտք Աշխատանքային ժամերը` Ամառային՝ 09:00-21:00 Աշնանային՝ 10:00-18:00 Ձմեռային՝ 10:00-17:00 Գարնանային՝ 09:00-19:00 Տոմսի արժեքը`500 ՀՀ դրամ (16-ից բարձր տարիքի անձանց համար), 300 ՀՀ դրամ (երեխաների համար): Մինչև 3 տարեկան երեխաների համար մուտքն անվճար է:

Կենդանի կենդանիներ

Այգու վերին հատվածում թռչունների վանդակներն էին: Դրսում վայրի թռչնատեսակներն են՝ դարձյալ անգղներ, սիրամարգեր, արծիվներ, իսկ քիչ այն կողմ մի առեղծվածային աշտարակ է: «Այս բազմաչարչար շենքը մի քանի անգամ հրդեհվել է, բայց մինչ օրս կանգուն է», — պատմում է պարոն Խաչատրյանը: Աշտարակից ներս մտնելով՝ թվաց, թե գժանոցում ենք հայտնվել. ամենուրեք կչկչացող հավազգիներ ու աղմկող գունագեղ թութակներ էին: Այնպիսի ժխոր էր, որին երկար չես դիմանա, այնպես որ՝ արագ զննեցինք բոլորին ու դուրս եկանք: Հեռանալիս աշտարակի վերին հարթակից մեզ հաչոցներով ճանապարհեցին թռչունների պահապան շները՝ Ինգան և Դոդոն: Արդեն հեռանում էինք այգուց, երբ մտաբերեցի մի լուսանկար, որտեղ ես էի՝ 3 տարեկան, և 2 տարեկան եղբայրս՝ վախվորած աչքերով կանգնած վագրի ու այլ կենդանիների խրտվիլակների առջև: Հետաքրքրվեցի, թե ուր ենք դրանք: Պարոն Խաչատրյանը պատմեց, որ տնօրեն նշանակվելուց հետո կարգադրել է վերացնել դրանք. «Խրտվիլակները էսթետիկապես տգեղ են: Միգուցե բնության թանգարանում դրանք կարող են լինել, հատկապես երբ վերացած տեսակների մասին է խոսքը, բայց սա կենդանի կենդանիների այգի է, և մարդիկ պետք է գան ու շարժվող, աղմկող, սնվող ու խաղացող կենդանիներ տեսնեն»:

Անի Սմբատի Մարիամ Լորեցյան


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Զբոսանք

Կայարանի տապանը

Արվեստասեր կապտադեղին արա թութակ Մոդիլյանիին ու նրա ընկերուհի Կեշային, 60-ամյա կրիային, գորշ կոկորդիլոսանման կայման Ռամզեսին, կապտադեմ և կարմրապոչ կապիկներ Չիչիին, Պեպիին, Ջոնիին, Մռիկին ու շատ ուրիշ էկզոտիկ կենդանիների կարելի է տեսնել Սասունցի Դավթի արձանի հարևանությամբ գտնվող մշակույթի պալատ տեղափոխված երևանյան «Էկզոտարիումում»:

Ա

յցելուների համար էկզոտարիումի դռները բացվում են առավոտյան ժամը 10:00-ին, փակվում՝ 18:00-ին: Իսկ աշխատակիցները տուն են գնում կեսգիշերից հետո` առավոտյան 08:00-ին, կրկին շտապելով կենդանիների մոտ: Նրանց օրը սկսվում է յուրաքանչյուր վանդակի մոտ կատարվող շրջայցից, որին հաջորդում են մաքրման աշխատանքներն ու նախաճաշը: Մուտքի դռներից այն կողմ տեղի ունեցողը հանգիստ կարելի է զոո-թատրոն անվանել. Կուսկո անունով չորս ամսական լաման զբոսնում ու խաղում է այցելուների հետ, կակադուներն ու արաները թռչում են գլխիդ վրայով` չմոռանալով ողջունել` «բարև» ու կրկնօրինակել յուրաքանչյուր խոսքդ: 27 տարի Երևանում բնակվող թութակ Կուկունյան զարմացնում է իր երգերով ու պարերով: Ի դեպ, վերջինս ընկերուհու` սպիտակ կակադու Կոկոյի հետ դերասանուհիներ են` վեց ֆիլմում են նկարահանվել: Սև ագռավ Պլատոնը տեղի

32 33

Մայիս 2013

փիլիսոփան է, սիրում է կոպեկներ հավաքել ու պահել թաքստոցում: Մի անգամ աշխատակիցները մի քանի հազար դրամի համարժեք կոպեկներ էին գտել թաքստոցից, բայց Պլատոնը չի սիրում, երբ դիպչում են իր «կարողությանը»: Վագրանախշ պիտոնը ձվադրության խնդիրներ է ունեցել: Նարկոզով վիրահատվելուց հետո 10 տարուց ավելի է՝ առողջ ապրում է: Իր բարդությամբ եզակի այս վիրահատության պատմությունը մինչև CNN հեռուստաալիք էր հասել... «Էկզոտարիում» ընկերությունը բացվել է 2005 թվականին: Կենդանիները, որ ԱՊՀ երկրներում ամենահայտնի և յուրահատուկներից են, «Էկզոտարիումի» տնօրեն Կարեն Մարտիրոսյանի` 29 տարվա պատմություն ունեցող անհատական հավաքածուն են: Կարենի` պատանեկան տարիքի հոբին ժամանակի ընթացքում կենսակերպի վերածվեց: Կենսաբանը հիշում է` յոթ տարեկան էր, երբ կազմակերպվեց իր առաջին ցուցահանդեսը: Մնացածի մասին՝ Կարենի խոսքերով:

«Սողունների զարմանահրաշ աշխարհում»

Մանկուց բակից բռնած մողեսներ, մորեխներ, տզրուկներ, գորտեր էի պահում: Հավաքածու բառը կենդանիների դեպքում այնքան էլ ճիշտ չէ`ընտանիքիս անդամներն էին: Երբ կենդանիներ էի տեսնում, աչքիս էլ ոչ մի բան չէր երևում: Որևէ խաղալիք կամ զբաղմունք չէր կարող փոխարինել կենդանիների հետ շփումը: Տանը դեմ էին, մանավանդ երբ 19 տարեկանում թունավոր օձ բերեցի: Մայրս ասաց, որ նույնիսկ կհամաձայնվի փոխարենը գետաձի պահել: Արվեստագետների ընտանիքում եմ ծնվել, Կոջոյանի անվան դպրոցն եմ ավարտել, բայց սերը կենդանիների ուսումնասիրության հանդեպ ավելի ուժեղ գտնվեց, քան նկարչությունը: Կենդանիներիս հավաքածուն շատ արագ մեծանում էր: Այն ժամանակ դեռ Խորհրդային Միության տարբեր ծայրամասերում ընկերներ ունեի, նամակագրական կապի մեջ էինք, կենդանիներ էինք փոխանակում, ուսումնասիրություններ կատարում: 1996 թվականին


«Մոսկվա» կինոթատրոնում բացվեց այժմյան «Էկզոտարիումի» նախատիպը: Քանի որ կաթնասունները ցուցադրված չէին, ցուցահանդեսը վերնագրել էի «Սողունների զարմանահրաշ աշխարհը»: Չէի սպասում, որ մեր քաղաքացիները սողունների հանդեպ մեծ հետաքրքրություն կցուցաբերեն, բայց պարզվեց, որ Երևանում դրանց սիրահարները քիչ չեն: Ցուցահանդեսի հաջողությունը մեծ խթան էր ինձ համար, արդեն սկսեցի համագործակցել արտասահմանյան կազմակերպությունների հետ

Գենոֆոնդի պահպանումը

Կարելի է ասել «էկզոտարիումը» մի մեծ համալիր է` բացի էկզոտիկ կենդանիների ցուցադրությունից, նաև ուսուցողական, անասնաբուժական և կենդանիների հետ կապված այլ ծառայություններ է մատուցում: Մանկավարժական ինստիտուտի հետ ենք համագործակցում, այստեղ դասընթացներ են անցկացվում: Հաճախ ենք հյուրընկալում նաև տարբեր դպրոցների աշակերտներին: Արդեն հասցրել ենք մտերմանալ մեր այցելուներից շատերի հետ: Նրանք նույնիսկ մուտքի գումար չեն վճարում: Կան երեխաներ, որ առանց մեզ այցելելու չեն քնում: «Էկզոտարիումում» այժմ հարյուրից ավելի կենդանիներ կան, մյուս մասը բնակվում է մեր բազայում, այդ թվում նաև Կուսկոյի մայրիկը: «Էկզոտարիումի»

առանձնահատկությունն առաջին հերթին այն եզակի տեսակներնն են, որ բազմանում են մեզ մոտ: Կենդանիներ ունենք, որ նույնիսկ Մոսկվայի կամ Թբիլիսիի կենդանաբանական այգիներում չկան: Տարբեր կենդանաբանական այգիներ են կապ հաստատում մեզ հետ, որպեսզի գնեն կենդանիներին, բայց մենք չենք վաճառում: Մեր առաջնագույն նպատակն է կենդանիների գենոֆոնդի պահպանումը:

նման գումարներ հատկացնել: Թեպետ բազմաթիվ բարձրաստիճան այրեր, պետական գործիչներ, հաճախ իրենց թոռնիկների հետ այցելում են մեզ: Նրանցից շատերը հարցնում են՝ «Ինչպե՞ս ենք պահում այսքան կենդանիներին»: Հավատացնում եմ, եթե պետական կարգավիճակ ունենայինք, ապա մուտքն անվճար կդառնար: Այսօր մուտքի տոմսի արժեքը կազմում է 1000 դրամ մեծերի և 600 դրամ մանուկների համար:

Կարգավիճակ

«Էկզոտարիումը» Ստեփանակերտում

Խնդիրներ, բնականաբար, շատ ունենք: Բայց դրանցից ամենամեծն այն է, որ չնայած առանց չափազանցնելու ամբողջ աշխարհում համբավ ենք ձեռք բերել, հարազատ Երևանում մինչև հիմա` այսքան տարի անց, սեփական տարածք չունենք: Իհարկե, կուզենայինք պետական կարգավիճակ ստանալ: Նման առաջարկ դեռ չենք ունեցել: «Էկզոտարիումը» մեծ ծախսեր ունի հոգալու, չեմ կարծում, որ պետությունը այժմ պատրաստ է մեզ

Մեր երազանքն էր էկզոտիկ կենդանիների հավաքածուն ցուցադրել Լեռնային Ղարաբաղում: Երկու տարի առաջ մեծ ցուցադրություն կազմակերպեցինք Ստեփանակերտում: Մանուկները մեկ ու կես ամսվա ընթացքում խաղացին Կուկունյայի, Կեշայի, Մոդիլյանիի հետ: Արտասահմանից ցուցադրություններ կազմակերպելու առաջարկներ ենք ստանում, բայց մեծ ծախսերի հետ է կապված, դեռևս չենք կարող համաձայնվել:

Անազատության օգուտը

Շատերն ասում են, թե՝ կենդանիները մեղք են, անազատ պայմաններում են ապրում: Բայց չեն հասկանում, թե ինչպիսի խնամք և մանրամասն ուսումնասիրություն է տարվում: Անհնար է փոխարինել բնությունը, սակայն կենդանիները հիմնականում, ավելի կարճ են ապրում ազատ պայմաններում: Ամենից երկարակյաց կենդանիները ապրում են կրկեսում` դա վաղուց հայտնի փաստ է: Մեկ կյանքը բավարար չէ կենդանիներին ճանաչելու համար, միևնույն է`ամեն օր նոր բնավորության գծեր ենք բացահայտում: Սա իմ կենսակերպն է, առանց կենդանիներիս կյանքս չեմ պատկերացնում: Խելագարվելու աստիճան սիրում եմ նրանց: Մի վայրկյան չեմ ափսոսում, որ կյանքս նրանց եմ նվիրել: Ինձ անսահման երջանիկ մարդ եմ համարում, քանի որ սիրած մասնագիտություն ու աշխատանք ունեմ: Համոզված եղեք`ավելի շատ ստանում եմ նրանցից, քան տալիս եմ:

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Հուշեր

Վերջին հայ կոնդորը Արամ Պաչյանը պատմում է տարիներ առաջ Պաբլո Ներուդայի՝ Երևանի կենդանաբանական այգի կատարած այցի և վեհ կոնդորի հետ հանդիպման մասին:

Մ

եծ Հայքի տարածքով շատ ու շատ հրոսակախմբեր են անցել, հնձաններում կույսեր են նահատակվել, արմավենու թփերով պատված անապատականներ են ճգնել, ու տոթ եղանակին ճանապարհորդներ են քայլել: Անցյալում, և գուցե ներկայում, մեծ պոետի համբավ վայելող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, չիլիացի Պաբլո Ներուդայի «Խոստովանում եմ` ես ապրել եմ» գրքում «Հայաստան» վերնագրով ակնարկ կա, ուր, պարզվում է` նրա քսենոֆոնյան սանդալի հետքը ժամանակին ևս դրոշմվել է մեր հայոց հինավուրց աշխարհի մաշկին և դրոշմվել է մի շատ յուրատիպ ձևով: «Հայաստան» բաբախուն բառն արդեն շատ բաների մասին խոսող ու ամեն ինչ ասող տաքարյուն չիլիացու ոդիսականի սկիզբն է կանխորոշում: «Մենք ժամանեցինք Հայաստան, լեգենդար աշխատասեր Հայաստան», — կոմունիստի եղբայրական կարևորությամբ է իր ակնարկը սկսում Ներուդան: Ակնարկի ոճը, որով առաջնորդվում է Ներուդան, նման է ռայկոմի կին քարտուղարի կոստյումի` առանց ավելորդ ասեղնակարերի ու գրպանների: Սովետական Հայաստանին և հայերին ուղղված գովաբանությունների ու մեծարանքների տարափն ասես պլենումի հերթական նիստերից մեկում հնչած ուղերձ լինի: Ներուդան չի մոռանում թուրքերին, որոնք դարերի ընթացքում չեն զլացել տանջել ու քրքրել հայ ազգի միսն ու հոգին: Այնուհետև սկսվում է տեսարժան ու սրբազան վայրերի այցելությունը և դրանց սիմետրիկ նկարագրությունը: Մանվածագործության ֆաբրիկայում տքնող հազարավոր հայ աշխատավորները ալեկոծում են պոետի երևակայությունը: Շուտով նա հպանցիկ վկայում է, որ եղել է հայկական բազմաթիվ քաղաքներում ու գյուղերում, հետո վերադառնում է պայծառ ներկայությանը: Հաջորդ կանգառը Սևանի հիդրոէլեկտրակայանն է: Տագնապով նա խորհում է Սևանի ջրերի ապագայից և ընդմիջմանը թերևս կիտրոնի բարակ շերտիկներով համտեսում Գեղամա ծովի իշխանը: Լրագրողների այն հարցին, թե որ եկեղեցին է ամենաշատը տպավորվել, Ներուդան կատակում է. «Սևանի հիդրոէլեկտրակայանը»:

Եվ վերջապես պատվիրակությունը հասնում է Երևան ու կենդանիների նկատմամբ թուլություն ունեցող բանաստեղծին ուղեկցում մեր հռչակավոր գազանանոց: Ներուդան միանգամից փնտրում ու գտնում է իր համերկրացուն` հարավամերիկյան Անդերի տերուտիրական կոնդորին: Կոնդորը, վանդակի մի անկյունում հորանջելով` սկեպտիկ մի հայացք է նետում պոետի ուղղությամբ, հուսահատեցնելով երկար ճամփա անցած ու հեռավոր մի տարածությունում հայրենակցին հանդիպած մարդուն: Նա մտածում է, որ կոնդորն անհույս կարոտախտի մեջ է դեպի հայրենի լեռներն ու ջրերը: Բայց Պաբլոյի մտքով անգամ չի անցնում, որ իր աչքերին դինջ հայացք նետող կոնդորը պարզապես հայ է դարձել ու աշխարհին ճաղերի հետևից հայի աչքերով է նայում: Մտածեցի` տեսնես հիմա մեր գազանանոցում կոնդոր կա: Զանգ տվեցի: — Բարև ձեզ: — Բարև: — Գազանանոցի՞ց է: — Այո: — Կոնդոր ունեք: — Ի՞նչ ... — Կոնդոր: — Էդ ի՞նչ ա ... — Թռչուն ա... — Մի րոպե… Չէ, չունենք: Վազգեն Սարգսյանի ակնարկներից թե պատմվածքներից մեկում մի հրաշալի կտոր կա, որտեղ խոսվում է արտասահմանցի կովերի մասին, որոնք Հայաստան տեղափոխվելուց ու մի քանի ամիս ապրելուց հետո լրիվ հայ են դառնում. ղռերում խելառի պես անկանոն տռճիկ են տալիս, քարերի արանքներից դուրս պրծած մացառ արածում, ժամերով սիգում են արևի տակ, վերջում էլ ինֆարկտից մեռնում են: Եվ ուրեմն, Ներուդայի տեսած թռչունը ոչ թե Հայաստանի գազանանոցում ապրած վերջին կոնդորն էր, այլ վերջին հայ կոնդորը: Մի կերպ իր մեջ հաղթահարելով ականատեսի թախիծը` Ներուդան մոտենում է ամազոնյան գետակինճի վանդակին: Ի զարմանս Ներուդայի` քնած գետակինճը հանկարծ արթնանում է (համաձայնեք, որ դժվար թե աղմուկի տակ քնելը մեկին, թեկուզև անազատության մեջ ապրող խեղճ ու կրակ կենդանու համար հաճելի լինի): Գազանանոցի տնօրենը նրան հարցնում է` արդյոք

չի՞ ուզենա վայելել գետակինճի լողը: «Իհարկե», — համաձայնվում է բանաստեղծը: Խեղճ կենդանուն երկարամյա ազատազրկումից հետո հնարավորություն է ընձեռվում հովանալու ու լող տալու արհեստական լճակում: Վերջում գազանանոցի տնօրենը խոնավ աչքերով հավաստիացնում է Ներուդային, որ գետակինճին ոչ մի անգամ այսքան ուրախ չի տեսել: Հետագայում էլ չտեսավ. Պաբլո Ներուդայի այցը երևանյան գազանանոց ամազոնյան գետակինճի կյանքի միակ երջանիկ ակնթարթն էր. նա այլևս երբեք չլողացավ:

«Հայաստան» ակնարկի կուլմինացիան բանաստեղծի պատվին Հայաստանի գրողների միությունում տրված ճաշն է: Պատվավոր ճաշի ընթացքում Նոբելյան մրցանակակիրը պատմում է գազանանոցում իր անցկացրած հրաշալի ակնթարթների մասին, որին Գրողների միության նախագահը պատասխանում է. «Պետք էր միանգամից Գրողների միություն ժամանել, այստեղ կգտնեիք ինչ ուզում եք` առյուծներ ու վագրեր, աղվեսներ ու փոկեր, արծիվներ ու օձեր, ուղտեր ու թութակներ»: Քրքջում են բոլորը:

Արամ Պաչյան Սարգիս Անտոնյան

34 35

Մայիս 2013


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am Վաճառում եմ երկու սենյականոց 57 մ2 բնակարան Գյուլբենկյան 39ա հասցեում, 6 հարկանի քարի պես ամուր շենքի 5-րդ հարկում: Ջուրը մշտական է, բնակարանի առողջությունը՝ բնակելի, արևկող է ու ժպտերես: Մոտակայքում են Կոմիտասի և Մերգելյանի շուկաները, «Բարեկամություն» մետրոն, Մերգելյանի մանկապարտեզը և դպրոցը: Գինը` 50000 ամերիկյան արտադրության կանաչ: Աիդա, 055 22 19 34, 010 22 19 34

Վաճառվում է երեք սենյականոց բնակարան նորակառույց շենքում (2008 թվական) Ֆուչիկի փողոցում: Գտնվում է երրորդ հարկի հարավային կողմում, ունի երեք պատշգամբ: Առավոտը կարելի է դիմավորել Արարատի վրա բացվող հիանալի տեսարանով: Վաճառքը հնարավոր է կահույքի հետ միասին: Նախնական գինը՝ 85 հազար դոլար: Գեղամ, 098 584 914

Վաճառվում է շվեդական Husqvarna Emerald 118 մոդելի էլեկտրամեխանիկական կարի մեքենա: Աշխատում է սահուն, առանց վիբրացիայի, հեշտությամբ աշխատում է հաստ կտորների հետ, ունի 18 տեսակի կարի հնարավորություն: Լավ վիճակում է: Գեղամ, 098 584 914

Այս տարի ՌեԱնիմանիա միջազգային անիմացիոն կինոփառատոնը նշում է իր 5-ամյակը, որը զուգադիպում է հայկական անիմացիայի 75-ամյակին: ՌեԱնիմանիան կոչ է անում բոլոր հայ անիմացիոն ստուդիաներին` հոբելյանի առթիվ աջակցել և մասնակցություն ունենալ փառատոնին: ՌեԱնիմանիայի մրցութային ծրագրերին դիմելու վերջնաժամկետներն են. կարճամետրաժ, ավարտական, հեռուստատեսային, պատվիրված, երաժշտական ֆիլմեր` օգոստոսի 15, 2013, Երկարամետրաժ ֆիմեր` օգոստոսի 29, 2013: applications@reanimania.com, 060 442 990


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Խոշոր պլան

Կենդանիների քաղաքում Մեզ հետ նույն քաղաքում ապրում և «երևանցու» անունը կրում են բազմաթիվ կենդանիներ: Դրանցից ոմանց մենք ամեն օր տեսնում ենք, իսկ մյուսներն այնպես են խուսափում մարդկանցից, որ դժվար է անգամ կռահել, որ մենք ունենք նման համաքաղաքացիներ:

Շ

ներն ու կատուները յուրաքանչյուր երևանյան բակի մշտական բնակիչներից են։ Նրանց ոչ միայն հաջողվում է իրենց տարածքն ու օթևանը գտնել մեր բակերում, այլև վայելել շատերի համակրանքը: Բացի այդ, ժամանակ առ ժամանակ մենք բախվում ենք առնետների հետ, որոնք իրենց մշտական ներկայությունն են ապահովում մեր դիտակետից դուրս, սակայն միշտ մեր մոտակայքում` հետնախորշերում, աղբանոցներում ու նկուղներում: Այդուհանդերձ, պաշտոնական տեղեկատվություն Երևանի կենդանական աշխարհի բնակչության մասին գտնելն անհնար է: Նմանատիպ հաշվառումներ չի անցկացրել ո՛չ Բնապահպանության նախարարությունը, ո՛չ Երևանի քաղաքապետարանը: Սակայն հայտնի է, որ մայրաքաղաքի թաքնված բնակիչների թվում կան աղվեսներ, շնագայլեր, կզաքիսներ, աքիսներ, ոզնիներ, սկյուռներ, քնամկներ ու չղջիկներ: Վերջինները, ճիշտ է, նախընտրում են լքել իրենց բները գիշերները և չեն հանդիպում կենտրոնում: Նրանց հիմնական բնակության վայրերից են Մասիվը, Բուսաբանական այգին, Ջրվեժի այգին: Երևանցի սողուններին՝ օձեր, տարատեսակ մողեսներ, լորտուներ, կարելի

է հանդիպել Հրազդանի ձորում։ Վախենալու կարիք չկա՝ մեր քաղաքում թունավոր սողուններ չեն բնակվում։ Թռչուններից հատկապես տարածված են որորները, ծովածիծառները, ագռավները, անտառային և սովորական կաչաղակները: Մեզ ծանոթ աղավնիներից բացի, կան նաև անտառային և ժայռային աղավնիներ (քաղաքի կենտրոնում), մանգաղաթև, ծիծեռնակ, սև կեռնեխ։ Այս բոլոր թռչուններից ձմռանը մնում են միայն ճնճղուկները, սոխակների, երաշտահավերի տեսակներ, սովորական և վարդագույն սարյակներ (հայտնի է որպես թթի ղուշ), փայտփորներ, հոպոպներ, ոսկեգույն մեղվակեր, ճնճղուկներ և այլն, որոնց հիմնականում կարելի է հանդիպել Հրազդանի ձորում, Երևանյան լճի շրջակայքում: Կան նաև գիշատիչ թռչուններ՝ փոքրիկ բազեներ, որ բներ են դնում բարձրահարկ շենքերի կտուրների վրա և սնվում հիմնականում մկներով: Հարց է ծագում՝ ի՞նչն է վայրի կենդանիներին բերում Երևան, ինչո՞ւ են նրանք քաղաքային ասֆալտն ու փոշոտ օդը գերադասում վայրի բնությունից։ Պարզվում է՝ մենք ինքներս ենք նրանց հրավիրում կիսելու մեր հացը, իսկ ավելի կոնկրետ՝ մեր աղբը։ Բնակելի տարածքներին մոտ գտնվելու ձգտման գլխավոր պատ-

ճառը աղբի կույտերն են։ Մեր նետած աղբի մեծ մասը սնունդ է, որով էլ աղվեսները, շնագայլերը և շատ այլ կեդանիներ ու թռչուններ սնվում են։ Եթե մեզ համար քաղաքային լճերը աղտոտված ջուր են, ապա կենդանիների համար դա կարևոր ռեսուրս է: Վայրի կենդանիների ցանկությունը՝ գտնվել քաղաքային տարածքներին մոտ, նաև պայմանավորված է այն փաստով, որ մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը մշտապես մի քանի աստիճանով ավելի բարձր է, քան քաղաքամերձ տարածքներում: Իսկ որքանո՞վ է նրանց ներկայությունը ձեռնտու քաղաքին: Արդյոք քաղաքի վրա լա՞վ կազդի վայրի կենդանիների տարածումը: Փաստորեն՝ այո: Քաղաքային էկոհամակարգը, ի տարբերություն բնական էկոհամակարգերի, ի վիճակի չէ ոչնչացնել իր կողմից գոյացրած թափոնները, իսկ վայրի կենդանիները կարող են իրականացնել այդ աշխատանքը, որի համար քաղաքային ծառայությունները փող և էներգիա են ծախսում (կամ ավելի ճիշտ՝ պետք է որ փող ու էներգիա ծախսեն): Այսքանից հետո մի փոքր անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա չեն կատարվում լուրջ հետազոտություններ, չէ՞ որ մեզ հետ քաղաքը կիսող էակներին ավելի լավ ճանաչելը միայն օգտակար կլինի:

Լիլիթ Թովմասյան Վիլյամ Կարապետյան

36 37

Մայիս 2013


Ի՜նչ ծտեր են

1987 թվականին լույս տեսած Հայաստանի Կարմիր գրքում գրանցված է հանրապետության 351 տեսակի թռչուններից 65-ը: Կարմիր գրքի 2010-ի հրատարակության մեջ վտանգված թռչունների թիվն արդեն հասնում է 96-ի: Որոշներն իսպառ անհետացման շեմին են, մյուսներն էլ կամովի գաղթել են «տաք երկրներ»:

Թ

ռչնասերների կենտրոնի նախագահ Սիլվա Ադամյանը նշում է, որ Կարմիր գրքում թռչունների քանակի ավելացման պատճառները շատ են. օրինակ` լանդշաֆտի փոփոխությունները, անտառահատումները, հանքարդյունաբերության խիստ զարգացումը: Վայրերում, որտեղ հանք է պայթեցվում, թռչունները չեն կարող մնալ: Փոքր ձկնկուլը, սև արագիլը, մոխրագույն սագը, կարմիր բադը, գիշանգղը, տափաստանային մկնաճուռակը, տափաստանային հողմավար բազեն, սուլթանահավը` այս բոլոր թռչունները չկային նախորդ Կարմիր գրքում, բայց ներառվել են նորում: Ջրային թռչունների շատ տեսակներ են գրանցված Կարմիր գրքում, չնայած նրանց վիճակը վերջին տարիներին համեմատաբար բարվոք է` կապված Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման և ջրաճահճային տարածքների ավելացման հետ: Լճի ավազանում շատ ջրաճահճային թռչուններ ավելացել են: Գիշատիչ թռչունների խնդիրը մեզ մոտ ավելի լուրջ է, հատկապես՝ անգղներինը: Լոռու մարզում անգղների մեծ գաղութ ունեինք, որտեղ մոտ քսան սպիտակագլուխ անգղներ կային, բայց, ցավոք, այդ գաղութն այլևս չկա: Ընդհանրապես՝ գիշատիչ թռչունները սնվում են լեշերով, և եթե կեր չկա, ապա նրանք այդ տարածքից հեռանում են: Սև անգղն էլ իր հերթին գրանցված է միջազգային Կարմիր գրքում: Այս թռչունը հիմնականում բնակվում է Խոսրովի արգելոցում: Թռչունների պահպանության միության կողմից կատարվել են ուսումնասիրություններ և ըստ նրանց վերջին տվյալների՝ 5-8 թռչուն է մնացել: «Ինչ վերաբերում է Երևանին, ապա վերջերս անընդհատ ահազանգեր ենք ստանում, թե ինչու են այսքան մեծ քանակությամբ կաչաղակներ ու ագռավներ քաղաք լցվել, — ասում է տիկին Ադամյանը, — Սա կապված է կանաչ գոտիների վերացման և աղբի շատացման հետ: Թռչունների այս տեսակը աղբակեր ու գիշատիչ է: Հետևաբար՝ նրանք գնում են այնտեղ, որտեղ սնունդ կա: Միևնույն ժամանակ մենք չենք կարող իսպառ վերացնել կաչաղակներին և ագռավներին, քանի որ արդյունքում կունենանք մանր կենդանիների, կրծողների շատացում»: Ըստ թռչնասերների կենտրոնի նախագահի՝ այս հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը քաղաքի կանաչապատումն է: Դրանով Երևանը ավելի գրավիչ կդառնա այլ թռչունների համար: Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ եթե այս տեմպերով վերացնենք մեր կանաչ գոտիները և անցնենք քաղաքակրթության այն ոլորտը, որտեղ բնության և մարդու պահանջները հաշվի չեն առնվում, կկորցնենք շատ ու շատ թռչուններ:

Երևանն արդեն կորցրել է երգեցիկ թռչունների մի ստվար զանգված: Վառ օրինակներից մեկը, թերևս, այգու շահարիկներն են, որոնք ոչ վաղ անցյալում շատ տարածված էին մայրաքաղաքի այգիներում և պուրակներում: Ադամյանը շարունակում է ցուցակը. «Ունեինք նաև սոխակների տարբեր տեսակներ, որոնց, ցավոք, նույնպես հիմա հնարավոր չէ հանդիպել քաղաքում զբոսնելիս: Փոխարենը, այդ թռչուններին դեռ կարելի է տեսնել քաղաքամերձ տարածքներում կամ սեփական տների բակերում, որոնք շրջապատված են շատ ծառերով: Այս պահի դրությամբ մեզ մոտ մեծ մասամբ մեծ և փոքր երաշտահավերն են մնացել, որոնք բնակվում են փչակներում»: Դեռ 2000 թվականին քաղաքի այգիներում, մասնավորապես Օղակաձև զբոսայգում և Սիրահարների այգում, Թռչնասերների կենտրոնը քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի հետ մի շարք ծրագրեր է իրականացրել: Տեղադրվում էին թռչնաբներ, քաղաք էին բերվում երգեցիկ ձայնով թռչուններ և այլն: Բայց ծրագրերի արդյունքները ջուրը նետվեցին, երբ ոչնչացվեցին Օղակաձև այգու ծառերը, իրենց հետ տանելով թռչնաբներն ու երգեցիկ թռչունները: Բացի կաչաղակներից, ագռավներից, մեծ ու փոքր երաշտահավերից, երևանաբնակ են նաև տատրակները, որոնք, ի դեպ, մարդկանցից չեն վախենում: Մանգաղաթևերի նույնպես կարող ենք տեսնել փողոցում քայլելիս՝ նրանք հիմնականում բնակվում են շենքերի անցքերում: Քաղաքը լի է ճնճղուկներով, որոնք նստակյաց թռչուններ են: Նրանց բարգավաճման համար լավ պայմաններ ունենք: Ճնճղուկներն ինչ-որ առումով քաղաքը մաքրում են: Նկատվում է նաև հոպոպ, բայց ոչ քաղաքի կենտրոնում: Նրանք սնվում են միջատներով, ու հանդիպում են քաղաքի համեմատաբար կանաչ գոտիներում, ինչպես նաև քաղաքամերձ տարածքներում: Քիչ քանակությամբ կարելի է հանդիպել բվերի, որոնք գիշատիչ թռչուններ են և մեծ դեր ունեն քաղաքը կրծողներից մաքրելու գործում: «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ նրանք վերադառնան քաղաք և քաղաքամերձ տարածքներ», — ասում է տիկին Ադամյանը: Երբեմն կարելի է հանդիպել նաև փայտփորների` հիմնականում սեփական տներում: Նկատվում են նաև կեռնեխներ և խատատնիկներ: Խոսելով ապագայի մասին, թռչնասերների կենտրոնի նախագահն ասում է. «Թռչունների քանակի նվազումը տարիներ հետո ավելի սուր կզգանք և կնկատենք: Մենք չենք ցանկանա, որ մեր երկիրը լինի բետոնի կույտ և հանքափոսերի շարան, որտեղ կա ոսկի, սակայն մարդիկ ապրում են առանց բնական միջավայրի և թռչունների ծլվլոցի: Բայց կարող է արդեն ուշ լինել»:

Գոհար Արամյան Գեղամ Վարդանյան


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Այլընտրանք

Տուն, տեղ, կենդանի Եթե տարիներ առաջ մարդիկ բնակարանում պահում և խնամում էին միայն շուն, կատու, դեղձանիկ կամ ձուկ, ապա այսօր երևանցիների բնակարաններում տնային կենդանու կարգավիճակով կարելի է հանդիպել կարիճ, օձ, շինշիլա, ծովախոզուկ, ոզնի և հսկայական խոսող թութակ:

Մ

արդկանց մեծամասնությունը կարիճ տեսնելիս ձեռքը կգցեր առաջին պատահած կոշտ առարկային՝ նրան սատկացնելու համար, իսկ Կարեն Ավետիսյանը ոչ թե կսատկացներ, այլ կբռներ նրան և կխնամեր: Շուրջ տասը ամիս Կարենը պահել է վտանգավոր այս կենդանուն, որի թույնը կարող է մարդու կյանք խլել: «Կարիճին գտա աշխատանքի վայրում, բոլորը վախեցան, իսկ ես նրան բռնեցի, տեղափոխեցի ապակյա տարայի մեջ ու սկսեցի պահել: Ճիշտն ասած, կարիճս անուն չուներ, շատ էր սիրում ուտել տարբեր մանր-մունր միջատներ` ճանճ, խավարասեր, մրջյուն և այլն: Ընդհանրապես` կարիճներն ունեն մեծ համբերության խորհուրդ: Շատ քիչ բան է հարկավոր նրանց պահելու համար: Կարող են օրերով ոչինչ չուտել և դիմանալ», — պատմում է Կարենը և հավելում, որ տասը ամիս պահելուց հետո, այնուամենայնիվ, որոշել է կարիճին բնության գրկում բաց թողնել. «Ապակյա տարան նրա տեղը չէր»:

38 39

Մայիս 2013

***

Զիզի անունով խոսող՝ Կարմիր գրքում գրանցված ժակո ցեղատեսակին պատկանող թութակը դեռ նորածին էր, երբ Աֆրիկայից եկավ-հասավ Երևան և միացավ Անահիտ Եսայանի ընտանիքին: Այսօր նա հասուն «մարդ» է, տասը տարեկան է և խոսել գիտի. «Կարող եմ վստահորեն ասել, որ եթե իմ թութակի հետ միասին մենակ մնաս, ապա հաստատ չես ձանձրանա», — ասում է Անահիտն ու ընդգծում, որ իր թութակի մյուս յուրահատկությունը մեծ բառապաշարն է. նա շատ հաճախ պատասխանում է իրեն ուղղված հարցերին. «Զիզին բավականին բծախնդիր կենդանի է թե´ ուտելիքի առումով, թե´ այն մարդկանց, ում հետ նա ապրում է: Նրան կարող ենք կերակրել բազմաթիվ մթերքներով, իհարկե, բնական ծագում ունեցող, որոնք օգտագործում են նաև մարդիկ: Բայց ամենից շատ սիրում է ընկույզ, լոլիկ, մրգեր: Դրանից բացի ունի նաև իրեն հատուկ կերակրացանկ, որը նախատեսված է խոշոր թութակների համար»: Զիզիին պահելու հետ կապված առանձնապես խնդիրներ չեն առաջանում:

Կարևորագույն պայմանը մաքրության ապահովումն է: Ժամանակ առ ժամանակ էլ անհրաժեշտ է նրան լողացնել, ինչպես նաև շատ հաճախ մաքրել վանդակը: Անահիտի խոսքով` Զիզին շատ ընդունակ է, հարկավոր չէ նրան ինչ-որ բան սովորեցնել, քանի որ նրան ինչ հաճելի է, նա լսում է և արտաբերում. «Մենք իրեն գրեթե ոչինչ չենք սովորեցրել, բոլոր երաժշտական կատարումներն ու խոսքերն ինքն իր նախաձեռնությամբ է սովորել` Բարև անուշ ախպեր... Գնացեք քնեք... Գևորիկը ի՞նչ ա ստացել»: Զիզին իր ընտանիքի անդամների հետ շատ կապված է, սակայն անծանոթներին այնքան էլ չի վստահում. «Մի օր, երբ մեր տուն էր եկել կենսաթոշակ բաժանող մարդը, հանկարծ լսեց, որ ինչ-որ մեկն իրեն դիմելով ասում է` «բարև իմ անուշ ախպեր»: Զարմացած նայեց այս ու այն կողմ, մինչև ասեցինք, որ թութակն է: Այդ օրվանից հետո ամեն ամիս տատիկիս թոշակի համար նոր աշխատակից է գալիս, որպեսզի տեսնի մեր թութակին և խոսի նրա հետ»:


Գնային Բոլոր այս կենդանիներին կարելի է ձեռք բերել Երևանի կենդանիներ վաճառող խանութներից հետևյալ գներով. կարիճ` 4000-5000 դրամ, խոսող թութակ, կախված ցեղատեսակից, 1000-5000 ԱՄՆ դոլար (ամենաթանկը կակադուն է), ծովախոզուկ` 3000-5000 դրամ, շինշիլա` 30 000-70 000 դրամ և իգուանա` ձագերը 60-70 հազար դրամ, մեծերը` 2-3 հազար ԱՄՆ դոլար:

***

Փափուկ մորթիով ծովախոզուկը, որը ոչ մի կապ չունի ոչ ծովի, ոչ էլ խոզի հետ, դեռ երկու ամիս էլ չկա, ինչ բնակվում է Դիանա Մելքումյանի ընտանիքում: Նրա անունը Բուբու է, նա հինգ ամսական է. «Մեր Բուբուն անգորական ցեղատեսակի է, որը հայտնի է իր յուրահատուկ մազածածկույթով՝ սովորական ծովախոզուկների մորթին շատ ավելի կարճ է և հավասարաչափ տեղաբաշխված: Ընդհանրապես ծովախոզուկները ծովային կենդանիներ չեն: Ասեմ ավելին, նրանք առհասարակ աշխատում են հեռու մնալ ջրից: Այդուամենայնիվ, կարծում եմ, որ խոզերի նույնպես այդքան էլ նման չեն: Իրենց անվանման «խոզուկ» մասն իրենք ստացել են իրենց արձակած յուրահատուկ ձայների պատճառով, իսկ ծովային կոչվել են, քանի որ մեր տարածաշրջան բերվել են օվկիանոսից այն կողմ գտնվող երկրներից: Հաշվի առնելով ծովախոզուկների կյանքի միջին տևողությունը (5-7 տարի)` մեր Բուբուն արդեն բավականաչափ հասուն աղջնակ է», — ասում է Դիանան: Բուբուն ունի հատուկ իր համար նախատեսված տարբեր մանր հատիկներից կազմված չոր ուտեստ, որից նախընտրում է գարու հատիկները. «Բայց նույնիսկ դրանք չեն համեմատվի հազարաթերթիկի հետ, որը տեսնելիս Բուբուի աչքերում տարօրինակ խանդավառություն է առաջանում: Բացի այդ, շատ է սիրում կրծոտել ձմերուկի կեղև, խնձոր, չոր խոտ, վարունգ, ինչպես նաև փայտի կեղև, գորգից կախված թելիկներ, թուղթ, պատի պաստառներ, էլեկտրական լարեր և կրծոտելու ենթակա այլ իրեր, որոնք հանդիպում է իր ճանապարհին: Ուտելուց հետո էլ կանգնում է հետևի ոտքերի վրա և թաթիկներով մաքրում երեսը և մարմինը», — մանրամասնում է Դիանան: Ծովախոզուկներին պահելը համեմատաբար հեշտ է: Նրանց հետ պետք չէ զբոսնել այգում, լողացնել, ճանկերը կտրել պետք է ընդամենը տարեկան մեկերկու անգամ, բայց. «Հավաստիացնում եմ, Բուբուն կեղտոտելու իր կարողությամբ կարող է մրցել բազմաթիվ կենդանիների հետ: Ամեն առավոտ վանդակը մաքրելիս գտնում ենք 70-80 կեղտի հատիկներ: Բարեբախտաբար, դրանք հեչ էլ զզվելի չեն: Թեև ծովախոզուկներին ջուր տալը հակացուցված է, երբեմն զարմանում ենք, թե այդ փոքրիկ մարմնում որտեղից է տեղ գտնվել այդքան մեծ ստամոքսի և միզապարկի համար», — պատմում է ծովախոզուկի տերը: Բուբուն սիրում է հանգիստ, մութ անկյուններ, վախկոտ է, ինչպես մյուս ծովախոզուկները: Նրանք հարձակվում և կծում են շատ հազվադեպ և միայն այն դեպքում, երբ զուրկ են լինում փախչելու և որևէ մութ տեղում թաքնվելու հնարավորությունից: Անհրաժեշտության դեպքում տեղից ցատկում են շատ մեծ բարձրության վրա. «Մի անգամ Բուբուն այնպես վախեցավ ավելից, որ դուրս ցատկեց 40 սմ բարձրություն ունեցող վանդակից: Եվ դա այն դեպքում, երբ նրա հասակը գետնից անգամ 10 սմ չի կազմում, իսկ մարմնի երկարությունն ընդամենը 20 սմ է»:

Ծովախոզուկներին լողացնում են տարին մեկ-երկու անգամ, քանի որ նրանք շատ մաքրասեր են և ինքնուրույն շատ մանրակրկտորեն հետևում են իրենց հիգիենային: Նրանք շատ արագաշարժ են, և եթե չցանկանան հայտնվել ձեր ձեռքերում, պատրաստ եղեք ժամերով վազվզել սենյակով իրենց հետևից: Ժամանակի հետ սովորում են նաև իրենց անունը և յուրահատուկ շվշվոցով դիմավորում են տիրոջը: Երբ սոված են լինում, յուրահատուկ շվշվացնող ձայն են հանում և հիշեցնում իրենց գոյության մասին: Դիանան աշխատում է ավելի զգույշ և քնքուշ լինել նրա նկատմամբ. «Բայց լինում է, որ չենք դիմանում իր հմայքին ու չենք կարողանում զսպել նրան գզգզելու ցանկությունը: Ախր շա՜տ փամփլիկն է...»:

***

Դուք երբևէ մտածե՞լ եք, որ տանը կարելի է շինշիլաներ պահել: Իսկ Լիլիթ Փարադյանը ոչ միայն մտածել է, այլև պահում է, այն էլ շինշիլաների մի ամբողջ ընտանիք՝ արդեն երեք տարի: «Կերակրում եմ հատուկ իրենց համար նախատեսված կերով, վարսակով, խնձորով, գազարով, հազարաթերթիկով և այլն: Նրանք մաքուր կենդանիներ են, հոտ չունեն, միայն սեզոնին կարող են մազ թողնել»: Շինշիլաներից ամեն մեկն ունի իր անունը` Միկա, Լիլի, Մստո. «Եթե նրանց հետ հաճախ խոսում ես և անունները հնչեցնում, ապա հասկանում են, որ իրենց հետ ես խոսում»:

***

Իգուանա կոչվող էկզոտիկ կենդանին հիմնականում բնակվում է Կոլումբիայի և Բրազիլիայի անտառներում, թեպետ որոշ նմուշներ ժամանում են նաև Երևան: Շերվինը երեք իգուանա է պահել: Վերջինը՝ Դրակոնը սիրում էր ուտել հազարաթերթիկ, միս, ոլոռ, գազար և վիտամիններ: Բնակվում էր ակվարիումում կամ բարձրանում էր վարագույրի վրայով՝ դա նրա ամենասիրելի տեղն էր: Պարոն Դրակոնը սիրում էր լողանալ, ինչպես նաև զմայլվել ակվարիումային ձկնիկներով: Շերվինի կարծիքով` որձ իգուանաներն ավելի բարի և հանգիստ են, քան էգերը: Նրա փորձը ցույց է տվել, որ էգ իգուանաները մարդու ձեռքին ավելի ուշ են սովորում, քան որձերը. «Եթե մարդու մոտ են մեծանում, վտանգավոր չեն, իսկ եթե անտառում` փոքր-ինչ վտանգավոր են: Իգուանայի թույնը գրեթե անվնաս է, միայն կարող է կծած տեղը մի փոքր մրմռալ: Իգուանաները ճանաչում են իրենց տիրոջը և ոչ մի վնաս չեն հասցնում, իսկ եթե ուրիշը նրան դիպչի, հնարավոր է կծեն», — ասում է Շերվինը: Իգուանաներն ունեն երեք աչք, չնայած մենք տեսնում են միայն երկուսը. «Եթե ուշադիր նայենք, գլխավերևում թեփուկներ կան. դա նրա երրորդ աչքն է: Դրանով նա տեսնում է միայն վերևի հատվածը, տարբերում է լույսն ու ստվերը: Այդ աչքն առաջացել է անտառներում ապրելու ժամանակ, երբ ցանկանում էին թռչուններից պաշտպանվել»:

և

Գոհար Արամյան


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Պատմություն

Փախուստ

1970 թվականի հունիսի 28-ին Երևանի կենդանաբանական այգում մեծ իրարանցում էր: Այցելուների ամբոխը հետաքրքրությամբ հետևում էր, թե ինչպես մի խումբ աշխատակիցներ փորձում են վանդակ վերադարձնել ազատության մեջ հայտնված Վովա փղին: Սկզբում կատարվողը կրկեսային համար էր հիշեցնում, և ոչինչ չէր խոսում սպասվող փորձանքի մասին: Անգամ այսօր՝ շատ տարիներ անց, հստակ հայտնի չէ, թե այն ժամանակ իրականում ինչ պատահեց բարեհոգի Վովային և ինչը դարձավ դրամայի պատճառ:

40 41

Մայիս 2013


← Մտերիմ ընկերները` Վովան և Իվանը

Վ

ովա փղի հայրենիքը Հնդկաստանն էր: Երբ նա դարձավ մեկ տարեկան, նրան տեղափոխեցին Խորհրդային Միություն: Սկզբում փղիկը ժամանակավոր ապաստան գտավ Ռուսաստանում, հետո՝ Ուկրաինայի կենդանաբանական այգիներից մեկում: Նրա վերջին օթևանը նմանատիպ այլ հաստատություններից տարբերվում էր նրանով, որ իր տարածքում կրկեսային ներկայացումներ էին կազմակերպում, և Վովան դրանց անփոփոխ մասնակիցն էր դարձել: Սակայն առանձնահատուկ արտիստական տվյալներով նա օժտված չէր, և որքան էլ նրա հետ ջանասիրաբար պարապեր վարժեցնող Իվան Շչերբանը, նա սովորեց կատարել միայն ամենատարրական վարժությունները: Բայց այդ ընթացքում Իվանն այնպես կապվեց կենդանու հետ, որ մշտապես իր հետ հյուրախաղերի էր տանում և փորձում համոզել կենդանաբանական այգու ղեկավարությանը, որ ավելի լավ կրկեսային արտիստ անհնար է գտնել: Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը, կենդանաբանական այգուն առընթեր կրկեսը դադարեց գործել, իսկ կենդանիներին շտապ բաշխեցին Խորհրդային Միության տարբեր քաղաքներով: Ուկրաինայում մնաց միայն Վովան. մեծ չափերի պատճառով նրան չհաջողվեց ժամանակին տեղափոխել: Նման հսկայի տեղափոխման համար մեծ բեռնատարության տրանսպորտային միջոց էր պահանջվում, որը սկսված պատերազմի պայմաններում դժվար էր գտնել: Փղերի ժամանակը չէր: Բայց Ուկրաինան պետք էր շտապ լքել, և Իվանն իր սանի հետ ոտքով շարժվեց դեպի հարավ: Նրանք միասին երկար ճանապարհ անցան, բազում ցուրտ ու սոված օրեր, անքուն գիշերներ ապրեցին: Կայաններից մեկում այդ տարօրինակ ճամփորդներն ընկան «Մեսերշմիտների» գնդակոծության տակ: Փիղը զգուշորեն, որպեսզի

երեք տասնամյակների ընթացքում Վովան մեծացավ, մեծացան նաեվ նրա սննդի պահանջները, բայց այդպես էլ չփոխվեցին կենդանիներին պահելու նորմերը. փղի ե՛վ վանդակը, ե՛վ սննդի օրակարգը մնացին նույնը

չճզմի Իվանին, ծածկեց նրան իր զանգվածեղ մարմնով: Միգուցե այդ ժամանակ Իվանն առաջին անգամ իրեն պաշտպանված զգաց իր ընկերոջ կողքին: Տարիներ անց նա պատմեց այդ դեպքի մասին ռուս արձակագիրներից մեկին, և նա իր հուշերում ընդգրկեց այդ զարմանալի բարեկամության հուզիչ պատմությունը:

Բանվորների օգնականը

1941-ի աշնանը վարժեցնողն ու փիղը հասան Երևան: Վովային բնակեցրին այն ժամանակ դեռ կառուցվող կենդանաբանական այգում: Շուտով Իվանին ուղարկեցին ռազմաճակատ, բայց նա դեռ չէր հասցրել Ռոստով հասնել, երբ շտապ հաղորդագրություն ստացավ: Դրանում ասվում էր, որ նա պետք է անհապաղ վերադառնա Երևան, որովհետև փիղը կտրականապես հրաժարվում է ենթարկվել որևէ այլ մարդու: Իվանը ստիպված եղավ վերադառնալ, և այդ ժամանակից ի վեր նրանք այլևս չբաժանվեցին: Փիղն ամենուրեք շրջում էր տիրոջ հետ և շատ նյարդայնանում էր, երբ վերջինս անհետանում էր իր տեսադաշտից: Նա օգնում էր Իվանին տնտեսության մեջ, հսկում պահեստները, իսկ երբ կառուցեցին նրա նոր վանդակը, Վովան օգնում էր բանվորներին շինանյութեր տեղափոխել: Նա դայակի պես հետևում էր Իվանի երկու դուստրերին, իսկ շրջակայքի երեխաներին նստեցնում էր մեջքին և զբոսանքի տանում կենդանաբանական այգով: Բայց երբ պատերազմն ավարտվեց, փղին փակեցին վանդակում, քանի որ կենդանաբանական այգին արդեն բացել էր իր դռներն այցելուների համար: Ազատ կյանքը վերջացավ: Այժմ մեծահոգի հսկան ժամերով կանգնում էր իր փոքրիկ «բնակարանում», որպեսզի այցելուները նայեին նրան, ուրախանային ու հիանային նրանով:

Առաջին փախուստը

30 տարի փիղը ապրեց Երևանի կենդանաբանական այգում՝ զվարճացնելով մեծերին ու փոքրերին: Այդ ընթացքում Վովան մեծացավ, մեծացան նաև նրա սննդի պահանջները, բայց չփոխվեցին կենդանիներին պահելու նորմերը. փղի և՛ վանդակը, և՛ սննդի օրակարգը մնացին նույնը: ԽՍՀՄ-ում կենդանաբանական այգիներում կենդանիներին պահում էին այցելուներին զվարճացնելու համար, այլ ոչ թե տեսակը անազատության մեջ պահպանելու համար: Անգամ կրկեսներում նրանց կյանքն ավելի գերադասելի էր. նրանք ավելի շատ էին շարժվում, և նրանց ավելի շատ էին կերակրում: Վովան ստիպված էր լինում ինքնուրույն սնունդ հայթայթել իր համար: Նրա վանդակի դիմաց շատ բուսականություն կար, և նա պոկում ուտում էր ամեն ինչ՝ ձգված կնճիթի հեռավորության վրա մաքրելով տարածքը կանաչից:


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Պատմություն Նրա առաջին փախուստն անսպասելի էր: Փիղը քանդեց վանդակի պատերից մեկը և դուրս պրծնելով գերությունից՝ սկսեց բարձրանալ լեռան լանջով՝ ագահորեն խժռելով խոտը: Այդ պատահարը յուրօրինակ ազդանշան դարձավ. այգու աշխատակիցները հասկացան, որ նա կիսասոված է ապրում: Սակայն սնունդն ավելացնելու ոչ մի ճար չկար. Երևանի կենդանաբանական այգուն խիստ սահմանափակ քանակությամբ մթերք էին մատակարարում: Եվ այդ ժամանակ դրությունից միանգամայն յուրահատուկ ելք գտնվեց: Գաղտնի համաձայնությամբ վանդակի պատը որոշվեց չվերականգնել, որպեսզի կենդանին կարողանա մեկ-մեկ ազատություն ստանալ: Երեկոյան Իվանը գնում էր դեպի լեռան ստորոտը, որտեղից ինքն ու Վովան հանգիստ ու խաղաղ վերադառնում էին այգի: Փղի «անօրինական» ելումուտերի ընթացքում ոչ մի արտակարգ պատահար չարձանագրվեց: Մինչև 1970 թվականի հունիսի 28-ը: Այդ օրը Վովան, ինչպես միշտ, բարձրացավ լեռը՝ համտեսելու թարմ խոտը: Բայց Իվանը սովորական ժամին չեկավ նրա հետևից. այգու աշխատակիցներն այդ օրը ինչ-որ իրադարձություն էին նշում և փղի մասին հիշեցին, երբ արդեն մթնել էր: Իվանը գլխակորույս շտապեց Վովայի մոտ, սակայն նրանք վերադարձան ոչ թե ծանոթ ճանապարհով, այլ մեկ ուրիշով, որը լուսավորվում էր էլեկտրական լամպերով: Փիղը մեկումեջ բախվում էր լապտերասյուներին: Ավելի ուշ վարկած առաջարկվեց, թե, հնարավոր է, նա թեթև էլեկտրական հարված էր ստացել, բայց այդ ժամանակ ոչ մեկի մտքով նման բան չէր կարող անցնել: Փղին վանդակում փակելուց հետո Իվանը վերադարձավ ընկերների մոտ, և միայն առավոտյան պարզ դարձավ, որ Վովան կրկին դուրս է պրծել և այլևս ոչ մեկին չի ենթարկվում: Երբ աշխատակիցները փորձեցին փղին վանդակը մտցնել ջրկիր մեքենայի օգնությամբ, նա պոկեց ոտքին ամրացված ծանր շղթան և ամբողջ ուժով սկսեց կնճիթով հարվածել վանդակներին ու պատնեշներին: Այդպես, ճանապարհին ավերելով ամեն ինչ, նա գնում էր դեպի այգու ելքը: Աշխատակիցները որոշեցին, որ ծայրահեղ միջոցներ պետք չէ կիրառել, որովհետև վստահ էին՝ Վովան վտանգավոր չէ և շուտով կհանդարտվի:

Փիղն ընդդեմ տրոլեյբուսի

Երբ Վովային դեռ թույլատրում էին ազատորեն շրջել կենդանաբանական այգով, նա սիրելի զբաղմունք էր գտել: Մայրուղով երթևեկող մեքենաները հաճախ էին կանգ առնում այգու մոտ. մեկը չէր կարողանում հաղթահարել զառիթափը, մյուսի բենզինն էր վերջանում: Ուղևորները ստիպված էին լինում դուրս գալ ավտոմեքենայից ու հրել այն: Վովան սովորել էր օգնել նրանց: Դա արդեն ոչ մեկին չէր զարմացնում: Թվում էր, թե սովորական բան է. ի՞նչ կա որ, փիղն օգնության է գալիս: Երբեմն նա տարվում էր և ամբողջ օրը ճակատով հրում «Վիլիսներն» ու «Ստուդեբեկերները», անկախ այն բանից՝ դրա կարիքը կա՞ր, թե ոչ: Ահա և այդ օրը, դուրս գալով այգուց և հայտնվելով երթևեկելի հատվածում, նա սկսեց վազել դեպի մեքենաները, ինչը շատերին, բնականաբար, խուճապի մատնեց: Հետո փիղը նկատեց անցնող տրոլեյբուսը: Ճակատով հպվեց հետնամասին ու այնտեղ փոս առաջացրեց: Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրեցին սրահում նստած մարդիկ: Տրոլեյբուսի վարորդը, արագություն հավաքելով, կտրուկ շարժվեց տեղից: Ուղևորներից ոչ մեկը չտուժեց, իսկ ահա Վովան վրդովմունքից բախվեց մի մարդատարի ու վնասեց ժանիքը: Հավաքված ամբոխից ոչ ոք չգիտեր, որ կոտրված ժանիքով փիղը անտանելի ցավ է զգում և անկառավարելի ու ագրեսիվ է դառնում…

↑ Զայրացած փղին չէր վախեցնում նույնիսկ զրահամեքենան

Արտակարգ միջոցներ

Կենդանաբանական այգուց փախուստի դիմած փղի մասին լուրը հասավ Երևանի Քաղաքային խորհուրդ: Որոշվեց արտակարգ միջոցներ ձեռնարկել, առավել ևս, որ մոխրագույն հսկան շարժվում էր դեպի երկաթուղային կամուրջը, այսինքն՝ մոտենում էր քաղաքի

փիղը Ճակատով հպվեց անցնող տրոլեյբուսի հետնամասին: վարորդը, արագություն հավաքելով, կտրուկ շարժվեց տեղից: Ուղեվորները չտուժեցին, իսկ Վովան վրդովմունքից բախվեց մի մարդատարի ու վնասեց ժանիքը

42 43

Մայիս 2013

ամենակենտրոնական հատվածին: Միակ բանը, որի մասին այդ ժամանակ մտածում էին քաղաքային իշխանությունները, որքան հնարավոր է արագ վերադարձնել կենդանուն այգի, որպեսզի նա ոչ մեկին վնաս չտա: Անվտանգության նկատառումներով բեռնատար ավտոմեքենաներով փակվեցին դեպի քաղաքի կենտրոն և Նոր Նորք ու Ավան բնակելի թաղամասեր տանող բոլոր ճանապարհները: Կատաղած փիղը ամբոխի ուղեկցությամբ Մյասնիկյանի պողոտայով շարժվեց ներքև: Վտանգավոր մոտեցման դեպքում մարդիկ փորձում էին հետ մղել փախստականին՝ քարեր նետելով նրա վրա: Իրավիճակը դուրս էր գալիս հսկողությունից. պետք էր միմյանցից փրկել փղին ու մարդկանց: Իրավապահ մարմինների՝ ամբոխը ցրելու փորձերն ապարդյուն էին: Երկաթուղային կամրջի մոտ իշխանությունների հրամանով արդեն տեղակայվել էին զինվորները, որոնք սպասում էին մինչև թիրախին դիպչելը կրակելու հրամանին: Բայց երևանյան իշխանությունները երկար ժամանակ չէին վճռում ծայրահեղ միջոցների դիմել: Նախ՝ խղճում էին բոլորի կողմից սիրված կենդանուն, երկրորդը՝ Վովան Խորհրդային Միության տարածքում մեծությամբ երկրորդ փիղն էր: Բայց կատարվածի մասին լուրերը հաշված րոպեներում հասան Մոսկվայի համապատասխան մարմիններ: Եվ այնտեղ ընդունվեց որոշում՝ կանգնեցնել ըմբոստացած կենդանուն բոլոր միջոցներով: Դա դատավճիռ էր: Բայց այգու աշխատակիցները ամեն կերպ հետ էին պահում զինվորներին կրակելուց ու փորձում ամեն գնով վանդակ վերադարձնել Վովային: Սակայն վերջինս արդեն չէր ենթարկվում նույնիսկ Իվանին, որը կատարյալ մոլորության մեջ էր. թվում էր, որ նա այնքան էլ չի հասկանում, չի հավատում, թե ինչ է կատարվում: Հավատարիմ ընկերոջը մահացու վտանգ էր սպառնում, իսկ ինքն ի զորու չէր օգնել նրան… Զինվորները նորից կրակելու հրաման ստացան, ինքնաձիգների ոտքերը քաշեցին: Փամփուշտները բախվում էին ժայռերին և անդրադարձ թռիչքով կարող էին դիպչել մարդկանց, ուստի հրաձգությունը գրեթե անմիջապես դադարեցրեցին: Բայց մի քանի փամփուշտ դիպավ փղի գլխին: Ծանր վիրավորված կենդանին է՛լ ավելի գազազեց ու սկսեց մի կողմից մյուսը նետվել:


↑ Վովայի փախուստին հետևում էր հետաքրքրասերների հսկայական ամբոխը

Հսկայի անկումը

Նույն այդ օրը Գերմանիայից Երևան վերադարձավ Կենդանաբանական այգու տնօրեն Թադևոս Եգանյանը: Ճակատագրի հեգնանքով նրան այնտեղ յուրահատուկ նվեր՝ ներարկիչ-ատրճանակ էին ուզում մատուցել, որի օգնությամբ անհրաժեշտության դեպքում կարելի էր կենդանիներին քնաբեր ներարկել և այդպիսով ժամանակավորապես վնասազերծել նրանց: Բայց տնօրենը հրաժարվեց. կամ համոզված էր, որ դա իրենց պետք չի գա, կամ էլ նվերը չափազանց թանկ էր: Իմանալով կատարվածի մասին՝ նա հասկացավ, թե որքան մեծ սխալ է գործել. այժմ Վովային կարելի էր գազանանոց վերադարձնել միայն քարշակի օգնությամբ: Հսկայական թրթուրավոր մեքենան

շարժվեց դեպի խեղճ կենդանին: Տեսնելով մոտեցող քարշակը՝ փիղը վազեց այգու կողմը: Թվաց, թե շանս կա, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի, բայց հասնելով դարպասի մոտ՝ փիղը հրաժարվեց ներս մտնել: Վիրավոր կենդանուն փորձում էին քարշակով ներս հրել, բայց նա տեղից չշարժվեց: Սկսվեց փղի ու մեքենայի իսկական մենամարտ: Բայց ոտքերին մի քանի հարված ստանալուց հետո վիրավոր Վովայի ուժերը սպառվեցին, և նա շունչը փչեց… Երբ փիղը տապալվեց գետնին, նրա կողքին գիտակցությունը կորցրած վայր ընկավ նաև Իվանը: Նա հետո դեռ երկար ժամանակ հիվանդանոցում պառկած մնաց. կատարվածը նրա համար ծանր փորձություն էր: Այնուհետև՝ մեկ տարի անց, նա կենդանաբանական այգու համար Բրեստից անձամբ նոր փիղ բերեց Երևան: Բայց արդյոք նա կարո՞ղ էր փոխարինել վարժեցնողի ընկերոջը: Այդպես առաջին ողբերգությանը հաջորդեց երկրորդը. նկարագրած դեպքերից մի քանի տարի անց Իվանը զոհվեց նոր փղի վանդակում, երբ վերջինս հարձակվեց նրա վրա ցասումի պոռթկման ժամանակ:

Վարկածներ

↓ Չօգնեցին նույնիսկ կրակոցները

Վովայի կատաղության իրական պատճառների մասին վեճերը շարունակվում են մինչ օրս: Ասում են, թե հերձման ժամանակ պարզվեց, որ փղի երիկամներում քարեր կային, որոնք այդ օրը շարժվել էին՝ սարսափելի ցավ պատճառելով նրան: Մեկ այլ վարկածի համաձայն՝ փղի տարօրինակ պահվածքի պատճառը կարող էր էգի բացակայությունը լինել: 1953-ին Գերմանիայից նրա համար ընկերուհի էին բերել՝ Տիկիին: Բայց 15 տարվա համատեղ կյանքից հետո Տիկին հիվանդացավ ու սատկեց: Մի խոսքով՝ նկարագրված դեպքերի ժամանակ Վովան միայնակ էր: Սակայն անասնաբույժների մեծ մասը, այնուամենայնիվ, փղի կատաղությունը չի կապում նրա միայնության հետ և հիմնական պատճառը համարում է վնասված ժանիքը: Ընդ որում, գրեթե բոլորը համամիտ են, որ ողբերգության հանգեցրեցին մի շարք ճակատագրական սխալներ, որոնք թույլատրվեցին ըմբոստ կենդանուն վանդակը վերադարձնելու գործողության ժամանակ:

Քաղաքային լեգենդ

Չնայած, որ մեծ թվով մարդիկ դարձան Վովայի մահվան վկաները, պատահարի հաջորդ օրը կենտրոնական թերթերը հաղորդեցին, որ «կենդանաբանական այգուց փախած փղին բարեհաջող վերադարձրել են, և ներկա պահին նա իր վանդակում է»: ԽՍՀՄ-ում անհնար էր խոստովանել, որ խորհրդային բանակը սպանում է բոլոր երեխաների սիրելի կենդանուն՝ թեկուզ կատաղած ու անկառավարելի… Մամուլում հրապարակումների բացակայության պատճառով այդ պատմությունը, որը Երևանի լեգենդներից մեկն է դարձել, մայրաքաղաքի բնակիչները տասնյակ տարիներ պատմել են միմյանց, ամեն մեկը՝ իր ձևով: Եվ ամեն անգամ այն նոր մանրամասներ է ձեռք բերել: Բայց այդ պատմություններում անփոփոխ է եղել և մնում մի բան՝ փղի հանդեպ սերն ու երևանցիներին չլքած մեղքի զգացումը հենց իրենց քաղաքում նման բան պատահելու համար:

Թագուհի Ասլանյան, Էլեոնորա Մալխասյան «Ֆոտոլուր», Երևանի կենդանաբանական այգու արխիվից


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Այնտեղ

Նրանց գազանները Կենդանաբանական այգիներ կան աշխարհի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում: Մի մասը ձևավորվել է ժամանակին արքայական ընտանիքներին նվիրված կենդանիների հավաքածուի հիման վրա, մյուսը՝ էնդեմիկներին պահպանելու նպատակով: Դրանցից շատերը կարևոր առաքելություն են կատարում՝ բազմացնելով վերացող կենդանիների, թռչունների, միջատների և բույսերի տեսակներ:

Լոնդոն

Աշխարհի հնագույն կենդանաբանական այգին գտնվում է Մառախլապատ Ալբիոնի սրտում: Այն սովորական այցելուների համար բացվել է 1847-ին: Մինչ այդ՝ 1828-ից հաստատությունը գործում էր որպես գիտահետազոտական կենտրոն և հասանելի էր միայն գիտնականներին: Այժմ Լոնդոնի կենդանաբանական այգու հավաքածուն աշխարհում ամենախոշորներից է. ավելի քան 750 կենդանատեսակ, իսկ առանձնյակների ընդհանուր թիվը գերազանցում է 16 հազարը: Այստեղ կան նաև մեծ սերպենտարիում, ինսեկտարիում, մանկական այգի, ինչպես նաև մոլորակի առաջին ստացիոնար ակվարիումը. հայտնվելով այստեղ, այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու կենդանական աշխարհի գրեթե ողջ բազմազանությանը:

44 45

Մայիս 2013


Բեռլին

Այստեղ այցելուներին թույլատրվում է կերակրել բնակիչներին, բայց ոչ թե ինչով պատահի, այլ հատուկ կերով, որը վաճառվում է յուրաքանչյուր վանդակի մոտ: Իսկ երեխաների համար հատուկ մինի-քաղաք կա՝ զանազան մանկական զվարճանքներով: Այստեղ ապշեցնում է կենդանիների բազմազանությունը. դրանց տեսակների թիվը հասնում է 1500-ի: Սա Եվրոպայի ամենից շատ այցելվող կենդանաբանական այգին է, որտեղ կենդանիներից ու թռչուններից բացի բնակվում են նաև ձկների, երկկենցաղների, սողունների ու անողնաշարավորների բազմաթիվ տեսակներ: Ցուցադրությունն այստեղ բաց է տարվա բոլոր եղանակներին:

Պրահա

Միակ կենդանաբանական այգին, որտեղ պահպանվել է Պրժևալսկու ձին, Պրահայինն է: Բացի այդ, այստեղ կարելի է տեսնել 320 հազվագյուտ և անգամ բացառիկ բուսատեսակներ ու ծառատեսակներ: Ընդ որում, սա միակ այգին է, որտեղ հաջողվել է ապրելու պայմաններ ստեղծել գալապագոսյան կրիաների, ինչպես նաև ամենամեծ՝ Սեյշելյան կղզիների փղանման կրիաների համար: Այգու այցելուների զվարճանքներից մեկը կապված է օրանգուտանգների հետ: Երբ կապիկներից մեկի ծննդյան օրն է նշվում, վանդակի դռները բացում են այն այցելուի համար, ով ամենից շատ նմանությունն ունի հոբելյարի հետ: 2002-ին այգին վերջին 500 տարվա ընթացքում ամենախոշոր ու աղետալի ջրհեղեղի զոհերից մեկը դարձավ: Աղետի ժամանակ տարածքի կեսը ծածկվել էր ջրով և մոտ 100 կենդանի սատկեց: Այսօր այգում շրջելիս կարելի է նկատել 2002-ին ջրի հասած մակարդակի նշումներ:


ԳԱԶԱՆ ՀԱՄԱՐ Այնտեղ

Բալի

Բալի կղզու կենդանաբանական այգում էկզոտիկ կենդանիների ամենաբացառիկ հավաքածուներից մեկն է գտնվում: Այստեղ են բնակվում մոլորակի ամենափոքր՝ սումատրյան վագրերն ու կապուտաչյա սպիտակ վագրերը, որոնց ընդհանուր թիվն այսօր աշխարհում ընդամենը 130 է, ինչպես նաև հսկայական թռչուն կազուարներն ու մողեսների ամենամեծ տարատեսակը՝ կոմոդո վարանները: Այս կենդանաբանական այգու գլխավոր սկզբունքը մարդու և բնության միասնությունն է: Բնությամբ խաղաղ կենդանիները հնարավորինս մոտ ու հասանելի են այցելուներին: Բացի այդ, այս գազանանոցը բաց է նաև գիշերային ժամերին, երբ կարելի է հետևել կենդանիների վարքին երեկոյան ու լսել գիշերային վայրի բնության արտասովոր ձայները:

Երուսաղեմ

Ջրվեժների սեփական համակարգով և երկու մակարդակներով Երուսաղեմի կենդանաբանական այգին 25 հեկտար կանաչ տարածք է զբաղեցնում: Այգու ամենատեսարժան վայրը «Բիբլիական բնության անկյունն» է, ինչի համար երբեմն այն անվանում են նաև «Բիբլիական գազանանոց»: Այստեղ շատ մանրակրկիտ վերարտադրված են հնագույն Պաղեստինի բնանկարները, թեև ցուցադրվում են ոչ միայն Աստվածաշնչում հիշատակվող կենդանատեսակները, այլ շուրջ 200 տեսակ: Այգում կան բազմաթիվ խոտածածկ բացատներ, մեծ լիճ, ինչպես նաև հետիոտն արահետներ առանց աստիճանների, ինչը հասանելի է դարձնում զբոսանքը նաև հաշմանդամների ու մանկական սայլակների համար: Այցելուները գնացքով կարող են շրջել այգու ողջ տարածքով, տեսնել բոլոր կենդանիներին, ինչպես նաև կանգ առնել Նոյան տապանի մոտ, որը այգու խորհրդանիշն է և պատկերված է տարբերանշանի վրա:

46 47

Մայիս 2013


Դուբայ

Եթե կենդանաբանական այգիներում ցուցադրվում են հիմնականում կենդանիների, թռչունների, երկկենցաղների տեսակներ, ապա օկեանարիումներում տեղ է գտնում ջրային կենդանատեսակների ողջ բազմազանությունը: Աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնում՝ Dubai Mall-ում, 2008-ին բացվեց ամենադիտարժան օկեանարիումներից մեկը: Եռահարկ տան բարձրությամբ և 50 մետր երկարությամբ այդ ակվարիումում բնակվում են 85 տեսակի ավելի քան 33 հազար ծովային կենդանիներ: Հսկայական թափանցիկ ակրիլե ցուցափեղկը Գինեսի ռեկորդների գրքում է հայտնվել իր չափսերի համար (32,88x8,3 մետր մակերես և 7,5 մետր հաստություն) և ջրի հազարավոր տոննաներ է պահում՝ թույլ տալով հիանալ ջրային բնության ողջ գեղեցկությամբ: Բացի այդ, ակվարիումի կենտրոնով՝ ողջ երկայնքով ձգվում է թափանցիկ թունելը, որը ձախից աջ 270 աստիճան բացվածքով տեսարան է ապահովում դեպի ջրային աշխարհը:

Նյու Յորք

Բրոնքս թաղամասում տեղակայված գազանանոցն ինքն իրեն անվանում է «նորագույն, ամենահին» կենդանաբանական այգի: Այն բացվել է 1889ին և հայտնի է նրանով, որ կենդանիները պահվում են իրենց բնական միջավայրին առավելագույնս մոտ պայմաններում: Սա նաև աշխարհի ամենամեծ գազանանոցն է. այն հսկայական՝ ավելի քան 100 հեկտար տարածք է զբաղեցնում: Այգու բոլոր տեսարժան վայրերը դիտելու համար մոտ 2 շաբաթ է պահանջվում, այդ իսկ պատճառով այգու տարածքում հատուկ ճանապարհ է կառուցված տրանսպորտի համար: Զարմանալի չէ, որ այս կենդանաբանական այգին ամենաշատ այցելուներ ունեցողներից մեկն է: Վերջին տարիներին գազանանոցի ճանաչման համար քիչ դեր չխաղաց նաև «Մադագասկար» անիմացիոն եռապատումը, որի գլխավոր հերոսները Նյու Յորքի կենդանաբանական այգու բնակիչներն են:


ՔԱՂԱՔ Կարծիք

Կես դար հետո

«Արարատ» տրեստի գինու մառանների, «Չարենցի կամարի», «Հաղթանակ» զբոսայգու մուտքի կամարի և բազմաթիվ այլ կարևոր շինությունների հեղինակ, ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը ժամանակին մի շարք գրառումներ է կատարել Հայաստանի և, մասնավորապես, Երևանի վերաբերյալ: Նա անդրադարձել է ոչ միայն քաղաքի ճարտարապետական ու պլանավորման խնդիրներին, ինչը բնական էր, այլև մայրաքաղաքի բնությանը, ազգային ու մշակութային հարցերին: «ԵՐԵՎԱՆԸ» խնդրեց տարբեր ոլորտի մասնագետների մեկնաբանել այդ դիտարկումներից մի քանիսը, մոտ կես դար հեռավորությունից: Նյութի ձևավորման համար օգտագործվել են Իսրայելյանի էսքիզները «Քաղաքաշինական տեսլականներ» շարքից:

48 49

Մայիս 2013


«Երևանի ճարտարապետական կերպարի մասին», 1957թ.

«Մեր շենքերը կառուցվում են քարից: Բայց, դժբախտաբար, մեր շատ ճարտարապետներ, մտածելով, թե մենք Եվրոպայից հետ ենք մնում, որովհետև այնտեղ քար չեն գործածում, սկսում են մեր քարի կոնստրուկցիաներին տալ իրեն ոչ հարազատ ձևեր: Շատերը կարծում են, թե իրենք նորարարություն են անում քարը թաքցնելով, մինչդեռ այդ բանը, որ հիմա համարվում է ժամանակակից ճարտարապետություն, հայտնի էր դեռ 30-ական թվականներին և այն ժամանակ «մոդեռնի» փոխարեն կոչում էին «կոնստրուկտիվիզմ»… …Մենք տուրք ենք տալիս երկաթբետոնին, ընդ որում՝ անում ենք վատորակ, լցնում ապակիով և ասում՝ «ժամանակակից է», երբ ապակու այդքան մեծ քանակը անհարմար է լինում, նույնիսկ՝ վնասակար: Մենք շատ հաճախ ժամանակակից ասելով մեծ մասամբ պատկերացնում ենք երկաթբետոնե կմախք՝ ապակիով ծածկված»: Ճարտարապետ Արսեն Կարապետյանը միանշանակ համաձայն չէ Ռաֆայել Իսրայելյանի դիտարկման հետ, բայց նշում է, թե պարադոքսն այն է, որ նրա ասածը, կարծես, Երևանի ճարտարապետության դեմ շուռ եկած լինի: «Իհարկե, այն միտքը, որ յուրաքանչյուր օգտագործված նյութ պետք է պահպանի իրեն հատուկ տեսքը, միանշանակ է. քարից շենքը պետք է քարից շենքի տեսք ունենա, երկաթբետոնից շենքը՝ երկաթբետոնի և այլն: Բայց դրա հետ մեկտեղ չի կարելի տարբերակել՝ սա ազգային ճարտարապետություն է, սա՝ ոչ:

Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում, կեղծ ճարտարապետություն է. նորակառույց շենքերը փորձում են նմանվել քարե ճարտարապետությանը, թեև այդպիսին չեն: Երբ երկաթբետոնե կառույցը, կոպիտ ասած, փաթաթում են քարի շերտով և ինչ-որ դեկորացիաներ ավելացնում, դրանք ներդաշնակ չեն նայվում ու տեկտոնիկ չեն», — գտնում է Արսեն Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած փորձառու ճարտարապետ կնկատի, որ դրանց մեջ կեղծավորություն կա: Ինչ վերաբերում է ժամանակակից ճարտարապետության վերաբերյալ Իսրայելյանի նշած թյուր պատկերացումներին, ապա դրանք, ըստ Կարապետյանի, կան նաև այսօր: «Նույն հաջողությամբ կա տարածված կարծիք, թե կամարը՝ որպես ճարտարապետական տարր, հայկական է: Եվ եթե շենքն ունի կամար, ուրեմն հայկական է, իսկ ապակեպատ շենքը հայկական չէ: Ընդհանրապես, հայկական է այն շենքը, որը կառուցվել է Հայաստանում, հայ ճարտարապետի նախագծով և բավարարում է տեղային պահանջներին: Այն կարող է լինել և' քարից, և' ապակուց, և' երկաթբետոնից, և' փայտից: Հարցադրումն ինքնին արդեն սխալ է. ժամանակակից է այն շենքը, որի փիլիսոփայությունն է ժամանակակից, ոչ թե նյութը: Խնդիրը մտածելակերպի մեջ է»: Ըստ Արսեն Կարապետյանի, առհասարակ, հայերն ազգային ճարտարապետության մեջ ինչ-որ ֆոլկլյորային իմաստ են դնում, որը հենց Իսրայելյանից է եկել: «Իհարկե, Ռաֆայել Իսրայելյանն իսկապես տաղանդավոր ճարտարապետ էր, և իր մտքին դրածը

կարողանում էր հմտորեն կյանքի կոչել, բայց նրա ճանապարհը շարունակելը շատ վտանգավոր է: Նույն Ճապոնիայում կառուցվում են ապակե բազմահարկեր, որոնք բոլորովին կապ չունեն նրանց ազգային խորհրդանշանների ու մշակույթի հետ, բայց հմուտ աչքը միանշանակ կասի, որ դրանք Ճապոնիայում են կառուցվել: Նույնը մեզ մոտ պետք է լինի, բայց դա մեծ հմտություն ու ջանքեր է պահանջում: Հայկական ազգային ճարտարապետությունը իրար կողքի երեք հատ խաղող քանդակելը չէ, ազգայինը քիչ արտահայտչամիջոցներով շատ բան ասելն է», — նշում է ճարտարապետը՝ համարելով, որ հայկական ազգային ճարտարապետությունը, իր կարծիքով, լակոնիկ է, մինիմալիստական, բայց բովանդակալից:

«Մտքեր Երևանի կառուցապատման մասին», 1960թ.

«Դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի: Նրանք հայտնի են որպես մի ամբողջություն: Հայտնի է և այն, որ Արարատի ամենագեղեցիկ դիրքը երևում է հատկապես Երևանից և նրա շրջապատից: Սակայն մեր քաղաքում չկա մի հատուկ ճարտարապետական միջավայր, որն ուղղակի նվիրված կլիներ Արարատ լեռանը: Ճիշտ է, քաղաքի Հոկտեմբերյան (այժմ՝ Տիգրան Մեծի) և Օրջոնիկիձեի (այժմ՝ Արշակունյաց) պողոտաներից կարելի է դիտել Արարատը, բայց այդ փողոցների առանձին հատվածներից է, որ երևում է լեռը և այն էլ չի ընկալվում իր ողջ վեհ պատկերով»:


ՔԱՂԱՔ Կարծիք

Ճարտարապետ Կարեն Բալյանը նշում է, որ Երևանի քաղաքաշինական կոմպոզիցիայում Արարատի առկայությունը Ալեքսանդր Թամանյանի համար մայրաքաղաքի հատակագծի հիմնահարցերից մեկն էր: «Ողջ քաղաքն իր հիմնական ճարտարապետական անսամբլներով ուղղված էր դեպի այդ լեռն ու դրա հետ միասին մեկ ամբողջություն էր կազմում: Թամանյանի մահից հետո՝ սկսած 1937-ից Հայաստանում վերջնականապես սկսեց գերակշռել ստալինյան ճարտարապետությունը, քաղաքը տոտալիտար ձևով սկսեց վերակառուցվել: Այդ վերակառուցման հիմնախնդիրը ազգային գաղափարների վերացումն էր, այդ թվում Երևանի գլխավոր պլանը այնպես վերաիմաստավորվեց, որ դեպի Մասիս բացվող բոլոր հեռանկարները փակվեցին կամ վերացվեցին», — պատմում է նա: Բալյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր Արարատի պատկերն այլևս չէր մասնակցում քաղաքի տարածական հորինվածքին, և Ռաֆայել Իսրայելյանը լավատեղյակ էր այդ ամենին: «Նա առաջինն էր, ով կառուցեց հատուկ դիտակետեր՝ ուղղված դեպի բիբլիական սարը: Առաջինը «Չարենցի կամար» հուշակոթողն էր 1957-ին, ապա՝ «Արագիլ» ռեստորանը Մոնումենտում, որտեղից տեսարան էր բացվում Արարատի և նրա առջև փռված Երևանի վրա: 1967-ին Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գյուրզադյանը կառուցեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակի հուշարձանը՝ հատուկ հարթակով, որտեղից հնարավոր եղավ դիտել Արարատն իր ողջ վեհությամբ: Բալյանը գտնում է, որ

50 51

Մայիս 2013

դա լավագույն դիտակետն է, մասնավորապես՝ այն առումով, որ համընկնում է Թամանյանի նախագծած Հյուսիսային առանցքի հետ: Ավելի ուշ այդ գաղափարն իր զարգացումը ստացավ Կասկադի համալիրի լուծման մեջ, որի վերաբերյալ ծրագրեր ուներ նաև Թամանյանը»: Կարեն Բալյանը ցավով է նշում, որ վերջին 15 տարիների ընթացքում Երևանի կառուցապատումը կրկին անտեսում է ազգային գաղափարների կարևորումը: «Խնդիրը մեկ-երկու դիտակետերի ստեղծումը չէ, — վստահ է նա, — դա Երևանի և Արարատի զանգվածների միասնության խնդիրն է: Արարատը Երևանի գլխավոր դոմինանտն է, և մայրաքաղաքը պետք է զարգանա՝ հաշվի առնելով նրա առկայությունը: Երևանն իր ամբողջությամբ նայում է Արարատի վրա և ճարտարապետության գլխավոր խնդիրն է ապահովել, եթե կարելի է ասել, այդ գլոբալ դիտակետը»:

«Երևանը բազմահարկ», 1962թ.

«Առաջարկություն կա քաղաքում կառուցել բազմահարկ բնակելի շենքեր՝ 10-15 հարկանի: Այդ շենքերի բնակիչների համար միևնույն է՝ վերելակով տասներորդ, թե քսաներորդ հարկ բարձրանալ, ուստի ինձ թվում է, որ մեկ-մեկ էլ արժե կառուցել 20-25 հարկանի տներ: Կան կարծիքներ, որ նման շենքեր կկանգնեցվեն քաղաքի բարձր մասերում՝ Նորքում, Կոնդում: Դա լավ պետք է ստուգվի: Ինձ թվում է, որ պետք է կառուցել ավելի շուտ քաղաքի ցածր մասերում, որպեսզի նրա հարթ, միապաղաղ տեսարանը խախտվի այդ սլացիկ, աշտարակաձև կառույցներով: Բացի այդ, նրանք ավելի շեշ-

տակի կլինեն՝ դուրս պրծնելով իրենց շրջապատող ցածր միջավայրից: Իսկ ինչ վերաբերում է Կոնդին, ապա ծրագրված է նրա մի բնորոշ թաղը պահպանել՝ որպես հին քաղաքի նմուշ, ինչպես որ պահպանել են շատ ուրիշ մեծ ու հին քաղաքներում»: «Երևանում 1960-ականներին արդեն տեղի է ունեցել սխալ, երբ կենտրոնական հատվածում կառուցվել են բազմահարկեր, — գտնում է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։ — Այս պահին Երևանի կենտրոնական հատվածում առհասարակ պետք է դադարեցնել ոչ միայն նոր բազմահարկերի կառուցումը, այլև ցանկացած կառուցապատում։ Մայրաքաղաքի փոքր կենտրոնից դուրս բազմաթիվ տարածքներում կարելի է կառուցել բազմահարկեր, որոնցից յուրաքանչյուրի համար պետք է կատարվի առանձին վերլուծություն, որպեսզի այն չլինի ի հաշիվ ինչ-որ մեկի տեսադաշտի, արևահարման և, առհասարակ, որակյալ միջավայրի»: Ըստ ճարտարապետի՝ Իսրայելյանի խոսքերին հաջորդած ժամանակաշրջանում Երևանի զարգացումներն ընթացել են այնպես, որ այսօր բազմահարկեր կարելի է կառուցել տարբեր վայրերում, այդ թվում և բարձրադիր հատվածներում։ «Բայց թե՛ Կոնդում, թե՛ Նորքում բազմահարկ շենքերի կառուցումը անթույլատրելի է, քանի որ երկուսն էլ Երևանի եզակի պահպանված պատմականորեն ձևավորված հնագույն քաղաքային միջավայրերից են», — նշում է նա: «Ընդհանրապես՝ բազմահարկերի կառուցման առավելությունները նրանում են, որ քաղաքի խելամիտ


խտացումը բերում է բնապահպանական մի շարք խնդիրների լուծման, մասնավորապես՝ ավտոմեքենաների շարժի նվազման, հողի թանկացման, որն էլ իր հերթին թանկ ենթակառուցվածքների իրացվելիության է բերում և այլն։ Իսկ թերությունները պատմական քաղաքային միջավայրի աղճատման և քաղաքի տարածական ընկալման փոփոխման մեջ են, որը ցանկալի չէ Երևանի նման հստակ ճարտարապետական տարածական լուծում ունեցող քաղաքի դեպքում», — շեշտում է Սարհատ Պետրոսյանը:

«Երևանը բնության մեջ և բնությունը Երևանում», 1962թ.

«Մեծ, ժամանակակից քաղաք՝ իր հոյակապ, քարակոփ շենքերով, լայն փողոցներով, ու հանկարծ նրա մեջ իր վայրի բնությունը պահպանած Հրազդանի ձորը: Ավանի ձորը: Իհարկե, բնությունը մտել է քաղաքի մեջ: Հրազդանի ձորն այժմ արդեն քաղաքի մասն է դարձել՝ նրա ամենագեղեցիկ զբոսավայրը: Եվ եթե կարողանանք լավ հսկել, ապա շրջապատի անտառները կմեծանան ու կգրկեն քաղաքը, անգամ կարելի է կենդանիներ պահել՝ եղնիկներ ու այծյամներ, թռչուններ, բայց, իհարկե, առանց որսորդների: Ու կբազմանան կենդանիներն այդ անտառներում՝ կենդանություն մտցնելով նրանց մեջ: Ի՜նչ հիանալի պատկեր կլինի»: «Այդպիսի Երևան մենք ունեցել ենք: Հրազդանի ձորն էլ, Ավանի ձորն էլ իրենց վայրի բնությամբ գրկել են քաղաքը, — նշում է բնապահպան Եղիա Ներսեսյանը: —

Ես ճարտարապետ չեմ, որպեսզի գնահատական տամ Իսրայելյանի խոսքերին, բայց ունեմ մի շատ լավ ճարտարապետ ընկեր, ով ինձ շատ է պատմել այն մասին, որ Երևանը՝ իր կանաչ գոտիներով ու ջրային համակարգով, իսկապես բնության գրկում ապրող քաղաք է եղել: Երևանում ապահովված էր թե' խոնավության, թե' մաքուր օդի քանակությունը: Որտեղ էլ ապրեիր, մինչև մոտակա այգին ամենաշատը 10 րոպե քայլելու ճանապարհ էր: Բայց այսօր այդ ամենը չկա», — ափսոսանքով նշում է նա՝ համարելով, որ այդ վիճակին վերադառնալը ճարտարապետական շատ լուրջ մոտեցումներ է պահանջում: «Ես՝ որպես բնապահպան, կարող եմ ասել, որ Երևանում բետոնն ու քարն են իշխում, և ստեղծել կամ վերականգնել մի միջավայր, որում կզգաս, որ մայրաքաղաքդ կանաչ է ու կտրված չէ բնությունից, շատ բարդ կլինի», — ասում է նա՝ գտնելով, որ անգամ ավելի տրամաբանական կլինի մայրաքաղաքն ուրիշ վայր տեղափոխել, քան փորձել լուծում տալ այդ հարցին:

«Երևանի երգը, որ դեռ պիտի երգենք», 1962թ.

«Եվ ինչպե՞ս մեր երաժիշտները, կոմպոզիտորները ի վերջո (թող չզայրանան հանդգնությանս վրա) չկարողացան իսկապես մի սրտաբուխ, իսկապես սրտից եկած և լավ հայերեն մի երգ հորինել մեր հարազատ Երևանի համար: Եղածները, նորից եմ հանդգնում, արժանի չեն մեր Երևանին: Կարծում եմ, որ ուղղակի չի ստացվել մինչև այժմ, իսկ սա կնշանակի, որ պետք է համբերել և կստացվի, կերգվի այդ երգն ու կերգեն և՛ փոքրերը, և՛ մեծերը, և՛ միասին՝ խմբով,

և՛ բեմից, և՛ Հրազդանի ալիքներին մասնակից դարձնելով, և՛ գնացքում, և՛ լեռներում, որտեղից կերևան գիշերային լույսերը Երևանի»: «Մինչև 1962 թվականը Երևանի մասին երգեր, իհարկե, կային, — նշում է մշակութաբան Ռուբեն Արևշատյանը: — Ուրիշ հարց էր, թե դրանք որքանով էին հայկական, հայաշունչ, մանավանդ, որ մեծ մասը ռուսերեն տեքստերի հիման վրա էր ստեղծվել: Դա կարևոր հանգամանք էր, և Ռաֆայել Իսրայելյանի պահանջը նախ և առաջ ուղղված էր ոչ թե պարզապես Երևանին նվիրված երգին, այլ հայերեն տեքստով ու հայ մարդուն հարազատ խոսքերով երգին, որը չպետք է լիներ, կոպիտ ասած, սովետական»: Ըստ Արևշատյանի՝ սովետականը սահմանելու պարագայում նույնպես կարիք կա որոշակի տարանջատում կատարելու. խորհրդային կարգերը 1953-ին Ստալինի մահից հետո չդադարեցին, բայց լուրջ փոփոխությունների ենթարկվեցին, և 1962-ին, երբ Իսրայելյանը գրում է Երևանի երգի մասին, խորհրդային երկրները նոր կոնտեքստի մեջ էին ներքաշվում, որը տարբեր էր ստալինիզմից: «Պատահական չէ, որ 1968-ին Էրեբունու հիմնադրման 2750-ամյակի առթիվ գրվեց Երևանին նվիրված ամենանշանավոր ու սիրված երգերից մեկը՝ «Էրեբունի-Երևանը», — ասում է մշակութաբանը՝ շեշտելով, որ Իսրայելյանի բողոքը և քննադատությունը ուղղված էր ոչ միայն ստալինյան խորհրդային երգի, այլև ողջ խորհրդային միջավայրի, մշակույթի մեջ հայկականության բացակայությանը:

Անի Սմբատի Ռաֆայել Իսրայելյան


ՔԱՂԱՔ Կարծիք

Տարբեր նշաններ Տարեցտարի աշխարհում ավելի շատ քաղաքներ են սկսում մտածել սեփական բրենդի մասին: Դրա կարևորագույն մասնիկներից մեկը տուրիստական տարբերանշանն է: Շուտով այդպիսին կունենա նաև Երևանը:

Ա

նցյալ տարվա հոկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանում Popok գովազդի միջազգային փառատոնը բացվեց «Մեծ քաղաքների գովազդ» կլոր սեղանով: Դրա ընթացքում քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 15-ից փետրվարի 1-ը քաղաքապետարանը բաց ստեղծագործական մրցույթ կհայտարարի` «Երևան քաղաքի զբոսաշրջային տարբերանշանի մշակում» թեմայով: Այդ ընթացքում ներկայացված հայտերը կքննարկվեն մինչև մարտի 15-ը, և կընտրվի Երևանի հետագա զարգացման և որպես տուրիստական կենտրոն ներկայացնելու լավագույն տարբերակը: Գուցե հայտերի պակասությունից էր, իսկ գուցե նաև այլ պատճառ կար, համենայն դեպս, հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ փետրվարի 1-ը, տեղափոխվեց մարտի 15, հետո՝ մարտի 25, իսկ հանձնաժողովի կողմից հայտերի քննարկման և վերջնական որոշման ժամկետ՝ մայիսի 10-ը: Հատուկ նշվում էր, որ մրցույթի կարևորագույն նպատակներից մեկը հասարակության մասնակցությունն է քաղաքի տարբերանշանի ստեղծման գործընթացում: Աշխատանքները պետք է լինեին ինքնատիպ և նորարար, ինչպես նաև պարզ ու գրավիչ «ինչպես ՀՀ քաղաքացիների, այնպես էլ սփյուռքի և օտարերկրացիների համար»: Մրցույթի հաղթողներին խոստացվեցին Երևանի քաղաքապետի կողմից ստորագրված պատվոգրեր և խրախուսական մրցանակներ, ինչպես նաև տարբերանշանի տեղայնացման աշխատանքների իրականացման հնարավորություն Երևանում` վճարովի հիմունքներով:

«Թխած» լոգո

Սահմանված ժամկետում մրցույթին ներկայացվեց 66 աշխատանք: Սակայն այդ աշխատանքներից շատերը դեռ քվեարկությունից առաջ արդեն հասցրել էին Ֆեյսբուքի շնորհիվ լայն քննարկման առարկա դառնալ օգտատերերի՝ պրոֆեսիոնալների և պարզապես հետաքրքրված մարդկանց շրջանակում: Այդ քննարկումների արդյունքը եղավ նաև այն, որ նախքան հայտերի ընդունման ժամկետի ավարտը մեծ աղմուկ բարձրացավ Braind ընկերության ներկայացրած Smiling City of Yerevan կարգախոսով տարբերանշանի շուրջ: Այն, ըստ շատերի, «թխած էր», ընդ որում՝ ոչ ավելի, ոչ պակաս հարևան Բաքվի զբոսաշրջային տարբերանշանից (ավելի ճիշտ, դրա ոչ պաշտոնական տարբերակներից մեկից), որը հրապարակվել էր համացանցում մի քանի ամիս ավելի վաղ, քան հայաստանյան ստուդիայի տարբերակը: Քննադատվում էր նաև այն փաստը, որ տարբերանշանի «ժպիտում» ներառված էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կոթողը: Braind-ի արձագանքը շատ չուշացավ. իր ֆեյսբուքյան էջում ընկերությունը հրապարակեց բազմաթիվ նմանատիպ տարբերանշանների դիզայններ և հետևյալ տեքստը. «Դիզայնի բնագավառում շատ հաճախ են պատահում նման դեպքեր, որոնք զարմանք են առաջացնում և տարաբնույթ խոսակցությունների պատճառ

52 53

Մայիս 2013

← Վաձ Ղազարյան

← Ռուբեն Բաղդասարյան

↓ Վահան Բալասանյան

դառնում: Քաղաքի տարբերանշանի գաղափարը վերցրել ենք նախկին աշխատանքներից, որոնք հիմնված են եղել մարքեթինգային հետազոտությունների և դիտարկումների վրա: Մտածել, թե այն վերցված է Ադրբեջանի տարբերանշանի հայեցակարգից, չափից ավելի անլուրջ է և մեկնաբանման կարիք չունի: Ուղղակի իրոք տհաճ զուգադիպություն է: Ավելի հիմնավոր փաստարկներ բերել չենք կարող, որովհետև նմանություններն իսկապես ակնհայտ են: Ենթադրությունները թողնում ենք ձեզ: Մնացածը վստահության հարց է»: Ընկերությանը, այդուհանդերձ, չվստահեցին, և Braind-ի ժպտացող տարբերակը հավակնորդների թվում չհայտնվեց:

Ջղային դիզայներների ակումբը

Մարտի 25-ին բոլոր աշխատանքներն արդեն վերբեռնվել էին iYerevan կայք: Մեկնարկեց առցանց քվեարկությունը: Չկար Braind-ի առաջարկած տարբերանշանը, ինչպես նաև BB Media ընկերության առաջարկած այն տարբերակը, որը որոշ դեպքերում արդեն կիրառվել է Երևանում՝ կանգառներում և զբոսաշրջային ավտոբուսների վրա: Բացակայում էին նաև Վաձ Ղազարյանի և մի քանի այլ դիզայներների առաջարկներ, որոնք բոլոր պայմաններին համապատասխան էին և ավելի ուշ, այնուամենայնիվ, վերբեռնվեցին կայք:

«Երբ ես և իմ գործընկեր մի քանի դիզայներներ տեղեկացանք, որ Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթ է հայտարարվել, բնականաբար, սկզբում մի քիչ անտարբեր էինք, կասկածամտությամբ էինք վերաբերվում այդ ամենին, որովհետև կարծում էինք, թե Երևանում և, առհասարակ, Հայաստանում դեռ պատրաստ չեն նման լուրջ մրցույթ անցկացնել և արդար ու անաչառ ընտրություն կատարել, — պատմում է Վաձը: — Բայց Վահան Բալասանյանը առաջարկեց, որպեսզի փնովելու փոխարեն ամեն մեկս մի աշխատանք ներկայացնենք և այդ դեպքում գոնե տեղ ունենանք խոսելու, քննադատելու: Բոլորս համաձայնեցինք: Այդպես ստեղծվեց «Ջղային դիզայներների ակումբը», որի անդամներից հինգը՝ Վահան Բալասանյանը, Ռուբեն Բաղդասարյանը, Արարատ Մկրտչյանը, Տիգրան Հովսեփյանը և ես ներկայացրեցինք մեր առաջարկները: Մենք ջղային ենք ոչ թե ինչ-որ ուրիշ մեկի, այլ առաջին հերթին, երևի, մեզ վրա, որ ակտիվորեն չենք մասնակցում մեր քաղաքի դիզայնի հետ կապված աշխատանքներին, այլ միայն վատաբանում ենք այն, ինչ արվում Է: Այնպես որ, այս նախաձեռնությունն առաջին հերթին նպատակ ունի օգնել Երևանին, այն դարձնել ավելի ճաշակով ու գունեղ, որպեսզի և՛ մեր աչքին հաճելի լինի, և՛ օտարի:


← Արարատ Մկրտչյան

↓ Աստղիկ Գևորգյան ↓ Երազիկ Դալլաքյան

↓ Տիգրան Չոբանյան և Ալբերտ Չոբանյան

↓ Տիգրան Հովսեփյան

↓ Արմեն Գասպարյանի առաջարկած 28 տարբերակներից մեկը

Ուզում ենք, որ զբոսաշրջիկը նույն հաջողությամբ ուզենա գալ Երևան, ինչպես ուզում է գնալ Փարիզ, Լոնդոն, Նյու Յորք և այլն: Հուսով եմ՝ կհաղթի հենց այն լոգոն, որն իսկապես մեծամասնության կարծիքով լավը կլինի և արժանի կլինի մեր Երևանին»:

Անփորձության հետևանքները

Անդրադառնալով մրցույթի կազմակերպմանը՝ դիզայները նշում է, որ այն ակնհայտորեն ոչ պրոֆեսիոնալ մակարդակով է կազմակերպված, և դրա հիմնական պատճառներից մեկը հավանաբար այն է, որ նման բան առաջին անգամ է տեղի ունենում Հայաստանում: «Ամեն դեպքում, ես ողջունում եմ, որ նման մրցույթ է հայտարարվել Երևանում, դա ևս մեկ քայլ է՝ ուղղված աշխարհի հետ հարաբերվելու ձևաչափերի կայացմանը: Պետք է նշեմ, որ լրատվամիջոցներով և տեղեկատվության այլ աղբյուրներով այս մրցույթի մասին շատ քիչ է խոսվել, այսինքն՝ եթե ես չլինեի Ֆեյսբուքի ակտիվ օգտատեր, դժվար էլ իմանայի մրցույթի մասին ու առավել ևս՝ մասնակցեի: Եվ վստահաբար կան բազմաթիվ այդպիսի դիզայներներ, որոնք կարող է շատ տաղանդավոր ու ստեղծարար են, բայց սոցիալական ցանցերում ակտիվ չեն և անտեղյակության պատճառով չեն մասնակցել: Բացի այդ, խնդիրներ կային նաև

↑ Օվսաննա Շեկոյան

ֆայլերը կայքում վերբեռնելու հետ և այլն: Այդ ամենը կարելի էր նախքան մրցույթը հայտարարելը փորձարկել, տեսնել՝ արդյոք ֆայլերը նորմալ հասնո՞ւմ են, թե ոչ, որովհետև իմ առաջարկած տարբերանշանը կայքում չէր հայտնվել հենց այդ պատճառով: Քաղաքապետարանի պարզաբանմամբ, իմ վիճակում էին հայտնվել նաև շատ ուրիշները, ինչի պատճառով էլ սահմանված ժամկետները երկարաձգվել են», — ասում է նա: Վաձ Ղազարյանը դեմ է նաև նախնական ընտրության փուլի անցկացմանը ֆեյսբուքյան «լայքերով»՝ համարելով, որ դա շատ սուբյեկտիվ ընտրություն է, որը կարող է հանգեցնել նրան, որ «ինչոր մեկի անորակ լոգոն խնամի-ծանոթ-բարեկամներին իրար խառնելով կարող է ամենաշատ «լայքեր» հավաքել և հանկարծակի դառնալ մայրաքաղաքի տարբերանշանը»: «Մի խոսքով՝ շատ ու շատ խնդիրներ կային, որոնք գալիս են անփորձությունից և նման պարագայում միջազգային փորձը չկիրառելուց: Կարևոր է, որ հանձնաժողովում ընդգրկվել են օտարազգի փորձագետներ, բայց լավ կլիներ նաև, որպեսզի հայազգի փորձագետների թվում լինեին PR-ի, մարքեթինգի գծով մասնագետներ, քանդակագործներ, որոնք կդիտարկեին այս կամ այն լոգոյի հնարավորությունները՝

վերածվելու եռաչափ քանդակի, և այլ մասնագետներ, ովքեր կօգնեին հասկանալու, թե ինչպես կարելի է հետագայում խաղարկել և կիրառել լոգոն: Բացի այդ, շատ լավ խթան կլիներ, եթե մասնակիցների մեջ էլ օտարերկրացիներ լինեին. դա մի կողմից կնպաստեր, որպեսզի հայ դիզայներներն ավելի սթափ ու պատասխանատու մոտենային գործին, իսկ մյուս կողմից ավելի բարձր որակ և մրցակցություն կապահովեր», — գտնում է նա:

Քանակ՝ առանց որակի

Դիզայներ Վահան Բալասանյանն իր հերթին փաստում է, որ ներկայացված աշխատանքների մեծամասնության միջինից ցածր որակը պայմանավորված է առաջին հերթին հայտարարության՝ բրիֆի թերի ձևակերպումներով: «Եթե պայմանները լինեին պրոֆեսիոնալ տարբերանշանին հարիր, ապա սիրողական դիզայները տասն անգամ կմտածեր նախքան մրցույթին հայտ ներկայացնելը: Իսկ երբ պայմանները թույլ են տալիս անսահմանափակ քանակությամբ տարբերակներ առաջարկել, ապա զարմանալի չէ, որ մեկ դիզայներն ավելի քան 20 աշխատանք է ներկայացնում՝ ապահովելով քանակ, բայց թե դրանցից քանիսն ունեն որակ և քանիսն են պիտանի մայրաքաղաքի


ՔԱՂԱՔ Կարծիք Մրցույթի պաշտոնական հայտարարությունից, կետ 11 Երևանի տարբերանիշի նպատակներն ու խնդիրները. * Երևանը երիտասարդ քաղաք է, որը ապրում է աշխարհի զարկերակով: Ստեղծագործ քաղաք է, արվեստների ու փառատոների կենտրոն, անհատների քաղաք է և այս ամենի հետ մեկտեղ ունի ավելի քան 2794 տարվա կենդանի պատմություն: * Բրենդավորման նպատակը՝ քաղաքի կարգավիճակի և գրավչության բարձրացումը ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար երկու հարթություններում` տնտեսական և հաղորդակցման: * Քաղաքը ապրում է և զարգանում, միևնույն ժամանակ պահպանում է իր սովորույթներն ու անհատականությունը: Պետք է կենտրոնացնել ուշադրությունը տեղի ունեցող փոփոխություններին, կիսվել դրական զգացողություններով, ընդլայնել Երևանի մասին ունեցած տպավորության սահմանները, դարձնել այդ սահմանները ճկուն, փոփոխվող, առաջացնել հետաքրքրություն և դրական ընկալում և, ինչու ոչ, անակնկալի բերել, զարմացնել, փոխել վերաբերմունքը քաղաքի նկատմամբ: * Երևանի տարբերանշանը, շնորհիվ իր ուղերձի և բովանդակության, պետք է որակապես փոխի Երևանի առկա պատկերը, արտացոլի ժամանակակից քաղաքի զարգացման ռազմավարությունը, խրախուսի և ամրապնդի քաղաքի բարելավման գործընթացները: Դա պետք է լինի «անձրևանոցային» տարբերանշան՝ միավորող տարբեր խնդիրների որոշումներ ռազմավարության սահմաններում (դարձնել քաղաքը այնպիսին, ինչպիսին մենք ցանկանում ենք այն տեսնել՝ «քաղաք կյանքի համար»):

→ Braind ընկերության ներկայացրած Smiling City of Yerevan կարգախոսով տարբերանշանը, ըստ շատերի, «թխած էր», ընդ որում՝ ոչ ավելի, ոչ պակաս հարևան Բաքվի զբոսաշրջային տարբերանշանի ոչ պաշտոնական տարբերակներից մեկից, որը հրապարակվել էր համացանցում մի քանի ամիս ավելի ավելի վաղ, քան հայաստանյան ստուդիայի տարբերակը

← Նանե Զեյնալյան

↓ Ցոլինե Չամասրյան

→ Բագրատ Գրիգորյան

← Դիանա Սմբատյան, «ԹՈՒՄՈ»

↓ Հրանտ Գրիգորյան, «ԹՈՒՄՈ»

↓ Կրիստինա Սարգսյան, «ԹՈՒՄՈ»

զբոսաշրջային տարբերանշան դառնալու համար, դժվար է ասել», — գտնում է նա: Անդրադառնալով «Ջղային դիզայներների ակումբին»՝ Բալասանյանը նշում է, որ իրենցից յուրաքանչյուրը, թեև կարճ ժամանակամիջոցում, բայց արել է առավելագույնը իր հնարավորությունների սահմանում: «Մենք չունենք միմյանց հետ մրցելու կամ անձնական շահ հետապնդելու խնդիր: Մենք դա արել ենք՝ սիրելով մեր քաղաքը, լինելով հայրենասեր ու ցանկանալով ինչ-որ լավ բան անել Երևանի համար: Եվ եթե այնպես ստացվի, որ մեզանից մեկի առաջարկած տարբերանշանը հաղթող ճանաչվի, ապա բոլորս միահամուռ ուժերով կանենք ամեն ինչ, որպեսզի այն վերջնական մշակման արդյունքում Երևանին հարիր, այն ըստ արժանվույն ներկայացնող և գեղեցիկ մի բանի վերածվի: Ընդ որում՝ անելու ենք դա անվճար, ոչ մի գումար չենք վերցնելու, որովհետև համարում ենք, որ դա մեր քաղաքի համար ենք անում և ավելորդ կլինի դրա համար գումար վերցնել», — համոզված է դիզայները:

Հավակնոտ ստեղծարարները

Հանձնաժողով Վերջնական ընտրությունը կկատարի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից ձևավորված հանձնաժողովը, որում ներառվելու են. Արամ Սուքիասյան՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, մշակութային ոլորտի պատասխանատու Գագա Ամատունի՝ Երևանի քաղաքապետի խորհրդական, գլխավոր դիզայներ Արազ Բաղդասարյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արմեն Հարությունյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Կամո Մովսիսյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Մարիա Բարաղամյան՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Ժյուրիի կազմում ընդգրկվելու են մասնագետներ Ռուսաստանից և Իտալիայից, ինչպես նաև Հայաստանի նկարիչների միությունից և Գեղարվեստի պետական ակադեմիայից:

54 55

Մայիս 2013

Աշխատանքներից հինգը ներկայացրել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաները: Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Արամ Գյումիշյանի խոսքով՝ մրցույթին մասնակցելու որոշումը կայացվել է կենտրոնի ողջ թիմով: «Թումոյում մենք ունենք նախագծերի կոմիտե, որը որոշում է, թե մեր սաներն ինչ նախագծերի մեջ պետք է ներգրավվեն: Մասնակցությունը մրցույթներին նրանց կրթության կարևոր մասն է կազմում, և քննարկումների արդյունքում որոշեցինք, որ մեր սաները պետք է մասնակցեն այնպիսի լուրջ մրցույթի, ինչպիսին Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթն է», — նշում է նա: «Սկզբում բոլորի մոտ միայն ոգևորություն կար, բայց գիտելիքների պաշարը շատ քիչ էր, այսինքն շատ բաներ նրանք սովորել են հենց


Միջազգային փորձից Սիրել Նյու Յորքը Քաղաքի բրենդի աշխարհի ամենահաջողված օրինակներից մեկը I Love NY տարբերանշանն է, որը ստեղծել է 1977-ին դիզայներ Միլթոն Գլեյզերը: Երեք սև տառերն ու կարմիր սիրտը Նյու Յորք նահանգի գովազդային արշավի մասն էին: Արշավի նախագիծը մշակվել էր Well Rich Greene գործակալության կողմից նահանգի Կոմերցիայի դեպարտամենտի պատվերով: Հետաքրքիր է, որ Գլեյզերը, որը ներգրավվել էր այդ նախագծի շուրջ աշխատանքի մեջ, վստահ էր, որ արշավն ընդամենը մի քանի ամիս կտևի, և տարբերանշանն անվճար էր մշակել, ուստի առանձնապես չէր էլ ճգնել: Բայց արի ու տես, որ այդ պարզունակ լոգոն դարձավ Նյու Յորքի գրաֆիկական կերպարը, մշակույթի մասն ու միանգամայն եկամտաբեր մի բիզնես: Միլթոն Գլեյզերն այդպես էլ գումար չստացավ այդ աշխատանքի համար, քանի որ ի սկզբանե համաձայնել էր անվճար ստեղծել տարբերանշանը:

Բյուրեղյա Մելբուրն Ավստրալիայի Մելբուրն քաղաքի իշխանությունները 2009-ին որոշեցին թարմացնել իրենց տարբերանշանը: Նոր խորհրդանիշը, որի մշակումն արժեցավ 240 հազար դոլար, ներկայացնում է բյուրեղ հիշեցնող անգլերեն M տառը: Տարբերանշանը մշակել է Landor գործակալությունը: Մելբուրնի նոր խորհրդանիշն աստիճանաբար փոխարինում է 50 զանազան լոգոները, որոնք ժամանակին կիրառում էին քաղաքի իշխանությունները:

համար, և այդ նշանի մեջ պետք է տեղավորվեր այն ամենը, ինչ կարող է ասել քաղաքը միջազգային հանրությանն իր մասին: PeopleGroup-ի տարբերանշանը ընտրվեց 30 դիզայներական ընկերությունների առաջարկներից: Հետաքրքիր է, որ եզրափակչում հայտնված հինգ մասնակիցներից երեքը OPEN-ով բառախաղ էին առաջարկում: Հաղթող ճանաչվեց այն տարբերանշանը, որն առավել հեշտ և լայն կիրառություն էր ենթադրում գովազդային արշավներում:

Բաց Կոպենհագեն Դանիայի մայրաքաղաքի տարբերանշանը մշակել է դանիական PeopleGroup ստուդիան: Դիզայներները Կոպենհագենը ներկայացրել են որպես բոլոր առումներով բաց քաղաք և այն վերարտադրել OPEN կոճակի տեսքով, որը քաղաքի անվանման մասն է կազմում, ինչպես և I am-ը Ամստերդամի դեպքում: Նոր տարբերանշանը Կոպենհագենին հարկավոր էր ավելի մեծ թվով զբոսաշրջիկների, ներդրումների, բիզնեսների ներգրավման

Ժպտերես Դյուսելդորֆ BBDO դյուսելդորֆյան գովազդային գործակալության կողմից մշակված տարբերանշանը կրում է «Դյուսելդորֆն ավելին է, քան հաջողակ զարգացումն ու պճնամոլների քաղաքը» կարգախոսը: Տարբերանշանը խորհրդանշում է կենսուրախություն, մշակույթ, ստեղծարարություն և սոցիալական ներգրավվածություն: Սոցցանցերում տարածված սմայլիկ հիշեցնող կարմիր տարբերանշանի մշակումը պայմանավորված է նրանով,

լոգոն պատրաստելու ընթացքում, ինչը նրանց համար շատ ավելի էր դժվարացնում խնդիրը, — պատմում է Գյումիշյանը, — բայց կարևոր է, որ նրանք աշխատել են ստեղծել հենց այնպիսի լոգո, որը կարող է հաղթել: 14 երեխաներից հինգի աշխատանքները ներկայացվել են մրցույթին, և եթե մենք ակնկալում էինք, որ այդ աշխատանքները մյուսների կողքին մակարդակով և որակով կլինեն միջին կամ ցածր, ապա հիմա, երբ նայում եմ ներկայացված աշխատանքների ողջ ցանկին, Թումոյի սաների տարբերակները բարձր և անգամ պրոֆեսիոնալ մակարդակի են հավակնում»: Արամ Գյումիշյանը նշում է, որ կենտրոնն իր ռեսուրսները չի գործադրել «լայքեր» հավաքելու համար, մինչդեռ ունի այդ ներուժը: «Բայց եթե այնպես ստացվի, որ հենց մեր երեխաներից մեկի մշակած տարբերակն ընտրվի, իսկ դա շատ հնարավոր է, քանի որ հանձնաժողովն այդ կերպ կարող է ակնարկել, որ մի շարք պրոֆեսիոնալ դիզայներներ դեռ աշխատելու տեղ ունեն, ապա ես հուսով եմ, որ նրանք կունենան այդ ազնվությունը, որպեսզի ոչ միայն ճանաչեն նրա հաղթանակը, այլև իրենց օգնությունն առաջարկեն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք մշակել և լավագույն տարբերակը ստանալ մայրաքաղաքը ներկայացնելու համար», — գտնում է նա:

Չմասնակցեցին, որովհետև…

Yerevan Productions ընկերության դիզայներ Սարգիս Անտոնյանը մրցույթին մասնակցելու կամ չմասնակցելու հարցը շատ է կարևորում իր համար: «Ես ունեի պատրաստած տարբերակ, բայց ժամանակս շատ քիչ էր այն բավականաչափ մշակելու համար, և ես գտա, որ այն իր որակով բավարար չէ նման լուրջ մրցույթին ներկայացնելու համար: Չնայած մյուս տարբերակների հրապարակումից հետո թվաց, որ գուցե և դրանց կողքին իմն էլ կարող էր լինել, որակի ու մակարդակի նիշը ինքս ինձ համար էի դրել: Ու ինքս համարեցի, որ աշխատանքս այդ նիշին համապատասխան չէ», —

ասում է նա: Դիզայների կարծիքով՝ որակի չափանիշները սահմանելիս միջազգային փորձը հաշվի չէին առել, մինչդեռ նման մասշտաբի դիզայնի ոլորտում առաջին քայլերն անող մեր երկրի պարագայում դա շատ ճիշտ մոտեցում կլիներ: «Բացի այդ, այնպիսի տպավորություն է, որ թարս ծայրից ենք սկսել. երբ խոսում ենք քաղաքը ներկայացնելու մասին, ապա նախ պետք է ճանաչելի դարձնել այդ քաղաքի խորհրդանիշները, որպեսզի հետո դրանց միջոցով պայմանական տարբերանշան մշակվի, որը մարդկանց գիտակցության մեջ անմիջապես հենց մեր քաղաքի հետ կասոցացվի: Իսկ մենք հիմա ընտրում ենք տարբերանշան, որում պատկերված խորհրդանիշները ոչ մեկին ծանոթ չեն, բացի մեզնից»: Երևանի զբոսաշրջային տարբերանշանի մրցույթին չի մասնակցում նաև դիզայներ, ԱՄՆ-ում լույս տեսնող Yerevan ամսագրի արտ-տնօրեն Գեղամ Վարդանյանը: «Ես սկզբունքորեն չեմ մասնակցում մրցույթներին, որովհետև գտնում եմ, որ եթե մարդիկ ուզում են որակյալ աշխատանք, ապա պետք է դիմեն համապատասխան մասնագետին, որն այդ ամենը կանի: Իսկ հայտարարել մրցույթ, որին մասնակցում են մասնագետներ ու չմասնագետներ, և հետո այդ խառնաշփոթից փորձել գտնել մի բան, որն իսկապես որակով կլինի, ավելորդ գլխացավանք է և լրացուցիչ ժամանակ, գումար ու ռեսուրսներ է պահանջում», — նշում է նա՝ համարելով, որ մայրաքաղաքի զբոսաշրջային տարբերանշանը շատ մեծ մասշտաբի և կարևորության խնդիր է, որը մրցույթի միջոցով լուծելը անլրջություն է: «Ամբողջ աշխարհում է ընդունված այդ փորձը, երբ լուրջ մարդիկ լուրջ աշխատանք են ուզում և դրա համար լուրջ մասնագետի են դիմում: Այսօր մենք ունենք բազմաթիվ դիզայներական ստուդիաներ և անհատ դիզայներներ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր պորտֆոլիոն, ըստ որի կարելի է դատել՝ արդյոք նա կարո՞ղ է անել այն, ինչ պահանջվում է: Շատ ավելի հեշտ է ընտրել մասնագետին, ով կանի այդ

որ Գերմանիայում կատարված հարցումների համաձայն՝ քաղաքը շատ լավ վարկ ուներ, բայց մարդիկ այն չէին սիրում: Այդ տարբերանշանի մշակման համար 160 հազար եվրո է ծախսվել: Քեզ սիրող Թբիլիսի Մեր հարևան երկրի մայրաքաղաքը զբոսաշրջային տարբերանշանի համար փակ մրցույթ էր հայտարարել, որին մասնակցում էին մի քանի միջազգային գործակալություններ: Հաղթող ճանաչվեց Brandflight AB շվեդական գործակալությունը, որը հիմնել է ռեբրենդինգի հանրահայտ մասնագետ Թոմաս Գեդը: Տեղական գործընկերը վրացական Branding.ge գործակալությունն էր: Տարբերանշանի մշակման վրա ծախսված գումարը չի հրապարակվել, բայց որոշ աղբյուրներ պնդում են, որ դրա վրա մի քանի միլիոն դոլար է ծախսվել: Այժմ Թբիլիսին ունի ոչ միայն տարբերանշան, այլև կարգախոս` The city that loves you: Քաղաքում շրջելիս կարելի է միանալ Tbilisi loves you անունով Wi-Fi կապին:

աշխատանքը, քան ընտրել մի քանի տասնյակ մասնագետների մի քանի տասնյակ աշխատանքներից», — վստահ է դիզայները:

Անհայտ խորհրդանիշներ

Մշակութաբան Հրաչ Բայադյանը, անդրադառնալով Երևան քաղաքի կերպարին, նշում է, որ այն դեռևս խորհրդային տարիներից է ձևավորվել՝ հին քաղաք՝ Էրեբունի-Երևան: «Մայրաքաղաքի հետ անմիջականորեն առնչվում է նաև Արարատը, բայց, ցավոք, այդ գաղափարական հասկացությունները նյութականորեն անհասանելի են. Արարատը փաստացի այստեղ չի, իսկ քաղաքի հնության մասին վկայող նշաններ գրեթե չկան: Երևանի՝ հին քաղաք լինելը առասպել է», — կարծում է նա՝ մտավախություն հայտնելով, որ նման առասպելական խորհրդանիշների կիրառությունը քաղաքի տարբերանշանում չի կարող արդարացնել դրա միջազգային նշանակությունը: «Օրինակ՝ Օպերայի շենքը իսկապես շատ հետաքրքիր կառույց է, բոլորիս քաջածանոթ է, բայց Հայաստանից դուրս դրա մասին ոչ ոք չգիտի, որովհետև դա Սիդնեյի օպերային թատրոնը կամ Մետրոպոլիտեն օպերան չի: Մենք չունենք որևէ բան, որը ճանաչելի է օտարին. երբ ասում են Հռոմ, ապա բոլորը գիտեն, թե որ քաղաքն է դա, բոլորը գիտեն Փարիզի Էյֆելյան աշտարակը կամ մոսկովյան Կրեմլը և այլն: Եթե մենք չունենք խորհրդանիշներ, որոնք կխոսեն մեր քաղաքի մասին, ապա պետք է ստեղծենք դրանք և միայն հետո փորձենք դրանց հիման վրա տարբերանշան կառուցել», — գտնում է մշակութաբանը: Ամեն դեպքում, պետք է նկատենք, որ զբոսաշրջային տարբերանշանի ճիշտ ընտրությունն իսկապես կարող է մեծ դեր խաղալ մեր մայրաքաղաքի՝ միջազգային հարթակում ներկայանալու գործում: Այլ հարց է, թե արդյոք ունե՞նք այդ ընտրությունն ընդհանրապես: Եվ եթե ոչ՝ ինչո՞ւ պետք է շտապենք և ինչպես շատ այլ դեպքերում բավարարվենք «դե մեջներից էս էր» պատճառաբանությամբ:

Անի Սմբատի iyerevan.am


ՔԱՂԱՔ Փողոց

Լուսավոր կետեր Եթե երեկոյան նայենք հեռվից, ապա դրանք պարզապես գույնզգույն լուսավոր կետեր են մթության մեջ: Բայց իրականում, ամեն մի պատուհանի հետևում մի ամբողջ աշխարհ է թաքնված՝ իր հույզերով, խնդիրներով և բնակիչներով: Այդ աշխարհները փակ են, այնտեղ չես կարողանա մուտք գործել, եթե չունես հրավեր: Իսկ թեթևակի աչք դնե՞լ՝ ինչու ոչ:

56 57

Մայիս 2013


Կարեն Հովհաննիսյան


ՔԱՂԱՔ Օրեցօր

Մայիս Քեֆ-ուրախություն ռուսաց թագավորի պատվին, ջրհեղեղ, ստադիոնի բացում, Առաջին հանրապետության հռչակում և այլ՝ տարբեր կարգի կարևորության իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել մայրաքաղաքում տարբեր տարիների մայիս ամիսներին: Խորագիրը պատրաստվում է Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ:

Մայիսի 2, 1903

Երևանի քաղաքային վարչությունը, հենվելով դումայի 1901 թվականի հոկտեմբերի 4-ի և դեկտեմբերի 13-ի, 1902 թվականի ապրիլի 8-ի որոշումների վրա, հանձնարարեց ներքին գործերի նախարարությանը վերահսկել Երանում ձիաքարշ անցկացնելու գործընթացը: Նույն տարվա ապրիլի 10-ին նահանգապետի հանձնարարությամբ ինժեներ Արշակ Բաբովը (Բաբայան) կազմել էր նախահաշիվ և նախագիծ: Ըստ պայմանագրի, մայիսի 2-ին որոշված էր անցկացնել երկու գիծ՝ Ղանթարի շուկայից կայարան և Ղանթարի շուկայից Աստաֆևսկայա փողոցի ուղղությամբ: Պայմանագրում նշված էր, որ հարկ եղած դեպքում պետք է առգրավել բնակիչներին պատկանող հողեր: Փաստաթղթում նկարագրված էին նաև վագոնների ձևն ու քանակը: Այդուհանդերձ, վերջնական նախագիծը ստեղծեց ինժեներ Վասիլի Միրզոյանը, որի գաղափարի համաձայն` ձիաքարշը պետք է ունենար չորս գիծ: Դրանցից առաջինը՝ Աստաֆյան փողոցինը, հանձնվեց 1906-ին: Ձիաքարշն աշխատեց մինչ 1918 թվականը, հետագայում իր տեղը զիջելով տրամվային:

Մայիսի 3, 1890

Երևանում Հակոբյան եղբայրների միջոցներով բացվեց դեղատան ապրանքների պահեստ՝ առաջին վաճառատունը իր տեսակի մեջ: Դեղատունը ղեկավարում էր Մոսկվայում կրթություն ստացած և դեղագործի իրավունք ունեցող Ա. Հակոբյանը: Նշվում է նաև, որ դեղերը վաճառվում էին «բարեխիղճ գներով»:

Մայիսի 6, 1975

Տերյան փողոցում՝ Կարապի լճի դիմաց սկսվեց Խնկո-Ապոր անվան հանրապետական գրադարանի նոր շենքի կառուցումը (ճարտարապետներ` Լևոն Ղուլումյան և Ռուզան Ալավերդյան): Գրադարանը բացվել էր դեռ 1933 թվականին` Ազգային գրադարանի մանկական գրականության ֆոնդի հիման վրա, 1935-ից կրում է մանկագիր Խնկո-Ապոր անունը: Սկզբնական շրջանում գրադարանը գտնվում էր Թումանյան փողոցի վրա, ուներ 2000 գիրք, 800 ընթերցող և 30 հոգու համար նախատեսված ընթերցասրահ: Նոր շենքի բացումը տեղի ունեցավ 1980 թվականին: Այսօր գրադարանն ունի մոտ կես միլիոն միավորից բաղկացած հավաքածու` գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության միջոցներ, ինչպես նաև մոտ 500 միավոր հնատիպ գիրք:

Մայիսի 12, 1913

Սկսեց գործել Երևանի քաղաքային հեռախոսային կայանը Նազարևսկայա փողոցի թիվ 6 տան երկհարկանի շենքում: Կայանն ուներ 80 բաժանորդ:

Մայիսի 14, 1896

Կայացավ Ռուսաստանի կայսր Նիկոլայ 2-րդի թագադրությունը: Այդ կապակցությամբ մայիսի 13-ին Երևանում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ. բոլոր եկեղեցիներում սրբազան պատարագ և աղոթք մատուցվեց

58 59

Մայիս 2013

↑ Երևանյան ձիաքարշի գծերից մեկը

↓ Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ը

↓ Առաջին հանրապետության կառավարության շենքը


կայսեր համար, քաղաքացիները պարտավորվեցին զարդարել իրենց տները, բակերը և փողոցները: Թագադրության օրը և հաջորդ երկու օրերին նրանց թույլատրվեց համաժողովրդական տոնակատարություն, պարեր, երգեր կազմակերպել: Ի պատիվ կայսեր թագադրության՝ քաղաքային դումայի որոշմամբ բացվեց նաև գրադարան-ընթերցասրահ:

Մայիսի 14, 1938

Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու քահանա Խորեն Շուշանյանը հրաժարվեց քահանայությունից: Պաշտոնական պատճառաբանությունը կրոնական համայնքի բացակայությունն էր: Եկեղեցու բանալիները քահանան հանձնեց հուշարձանների պահպանության կոմիտեին: Մեկ տարի անց՝ 1939 թվականին իր դռները բացած եկեղեցին Երքաղխորհրդի որոշմամբ իր գույքով հանձնվեց Լուսժողկոմատին կից հակակրոնական թանգարանին: Այդուհանդերձ, որոշ ժամանակ անց Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին վերադարձվեց հավատացյալներին, 1970ականներին հիմնանորոգվել է:

Մայիսի 19, 1916

Ջրհեղեղի հետևանքով ավերվեց Չոլմակչիի (Նորքի) կամուրջը: Մի քանի օր անց հեղեղը կրկին ողողեց Երևանի փողոցները, այս անգամ առավել տուժեցին Գուբերնսկայա փողոցը և հարակից թաղերը: ↑ Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցին

↓ «Հրազդանի» առաջին խաղը

Մայիսի 19, 1971

«Հրազդան» մարզադաշտում (ճարտարապետներ` Կ. Հակոբյան, Գ.Մուշեղյան) կայացավ առաջին ֆուտբոլային հանդիպումը: Երևանի «Արարատը» Ալմա-Աթայի «Կայրաթին» հաղթեց 3:0 հաշվով: Սփյուռքահայ մեծահարուստ Գալուստ Գյուլբենկյանի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված ստադիոնը տեղավորում էր ավելի քան 70 հազար հանդիսական (վերանորոգումից հետո՝ 53 հազար) և խոշորագույններից էր Խորհրդային Միությունում: Մոտավոր հաշվարկներով, բացումից ի վեր «Հրազդան» գրեթե 15 մլն մարդ է այցելել:

Մայիսի 21, 1957

Երևան ժամանեց նշանավոր չիլիացի բանաստեղծ և հասարակական գործիչ Պաբլո Ներուդան: Հայաստանյան այցի ընթացքում Ներուդան կնոջ հետ ճամփորդեց դեպի Սևան, իսկ Երևանում խնդրեց ուղեկցել իրեն կենդանաբանական այգի: Տարիներ անց բանաստեղծն իր հուշերում նկարագրել է նաև Խորհրդային Հայաստան կատարած իր այցը:

Մայիսի 22, 1916

Թիֆլիսի հայ դերասանական ընկերակցության նախաձեռնությամբ Երևանում՝ Հովհաննես Աբելյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Շեքսպիրի մահվան 300-ամյակին նվիրված երեկո: Պ. Հարությունյանը բանախոսեց Շեքսպիրի կյանքի և գրական գործունեության մասին, ներկայացվեցին տարբեր տեսարաններ «Լիր արքայից» և «Համլետից»:

Մայիսի 28, 1899

Երևանի քաղաքային վարչությունը և քաղաքագլուխ ՄելիքԱղամալովը հաստատեցին «Օրիենտ» հյուրանոցի կառուցման նախագիծը:

Մայիսի 28, 1918

Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո, Սարդարապատի հերոսամարտից երկու օր անց «Հայկական ազգային խորհրդի» կողմից Թիֆլիսում հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը: Մայիսի 29-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան և Արևելյան Բյուրոյի նիստը նշանակեց Հովհաննես Քաջազնունուն անկախ Հայաստանի առաջին վարչապետ, մայրաքաղաքը դարձավ Երևանը: Սակայն Առաջին հանրապետությունը գոյություն ունեցավ ընդամենը երկու տարի, մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան մտան 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, և հանրապետությունը խորհրդայնացվեց: 1991-ին Հայկական ԽՍՀ-ն անկախություն հռչակեց, և խորհրդարանը մայիսի 28-ը սահմանեց որպես ոչ աշխատանքային օր:

Արեգ Դավթյան Ֆոտոլուր, Երևանի պատմության թանգարան


քաղաք Կադրերի բաժին

Երևանի կենդանաբանական այգի, 1958թ.

1950-ականների վերջին Երևանի կենդանաբանականում ապրում էին 6 առյուծներ՝ Սիմբա էգի և Լեո արուի ընտանիքի անդամները: Սիմբան ծնվել էր գազանանոցում 1947-ին: Հայտնի է, որ էգ առյուծի մայրը՝ Մուրկան, Սիմբային չէր կերակրել կաթ չունենալու պատճառով: Արդյունքում որոշվել էր ձագին անջատել մորից և «գցել շան տակ»: Սիմբային (աֆրիկական բարբառներից մեկով նրա անունը նշանակում է «առյուծ») մայրություն արեց Լեդի անունով որսորդական շունը, որը հաջողությամբ կերակրեց և մեծացրեց առյուծի ձագին: Այդ պատճառով Սիմբան մեծացավ տնային պայմաններում, ինչից հետո միայն տեղափոխվեց վանդակ և շուտով ընտանիք կազմեց Լեոյի հետ: Նրանց ձագերի մի մասը ուղարկվել են Չինաստան և Հոլանդիա և ցուցադրվել են այդ երկրների կենդանաբանական այգիներում, մեկն էլ հանձվել էր կրկեսային միավորմանը՝ ատրակցիոններում ելույթներ ունենալու համար: Այս տարիներին այգու բնակիչների գլխաքանակն արդեն անցնում էր հազարը, իսկ ներկայացված կենդանիների տեսակները 146-ն էին: Ինչպես նշվում է պաշտոնական ուղեցույցում, այն դարձել էր մայրաքաղաքի կարևոր «կուլտուրլուսավորական հիմնարկներից» մեկը: Բնականաբար, հատուկ ուշադրություն էր դարձվում այցելու երեխաների ժամանցին: Մասնավորապես, կարելի էր կենդանիների պտտվող մակետներով կարուսել նստել կամ զբոսնել տարածքում շոտլանդական պոնիներով լծված փոքրիկ սայլակով:

60

Մայիս 2013

«Երևանի կենդանաբանական այգին» ուղեցույցից




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.