#11(29) 2014 Նոյեմբեր
մեր էն հին տները (ինչպես նաև նոր ու ապագա)
Տարածվում է
անվճար
Մարիամ Դավթյան
Ա
յս տարի Էրեբունի-Երևանի ժամանակ մեզ նորից հիշեցրեցին, որ Երևանը մեր տունն է: Դա, իհարկե, լավ է, բայց ոչ մի տոն չի կարող նորմալ հաճույք պատճառել, քանի դեռ չես լուծել քեզ համար սեփական բնակելի տարածքի հարցը: Ու այսպես թե այնպես այդ հարցալուծման ընթացքի միջով կյանքի մի ինչ-որ փուլում անցնում ենք բոլորս: Որպես կանոն՝ այդ գործընթացը ներառում է նյարդային մտքեր («հիմա կարո՞ղ ենք մեզ թույլ տալ տուն գնել, թե դեռ վարձով յոլա գնանք»), երկար որոնումներ (կենտրոն-չկենտրոն, նոր շենք, թե «խրուշչովկա», բրոկերի հետ տասնյակ բնակարանների ուսումնասիրություն և այլն), գումարային մեխանիզմի ընտրություն, որը, որպես կանոն, ավարտվում է հիփոթեքի ընտրությամբ (սրան հաջորդում է լացուկոծ այն թեմայով, թե ինչու են նորմալ հարուստ երկրներում տոկոսադրույքներն այդքան ցածր, իսկ աղքատ Հայաստանում՝ այդքան բարձր): Հետո բանկի հետ շփման երկար ու տաղտկալի ամիսներ, փաստաթղթերի հանձնում ու վերահանձնում («գիտեք, էս թղթի ժամկետն արդեն անցել ա, պիտի նորից բերեք»), հետո վճարումներ, վճարումներ, վճարումներ… Լավ տարբերակի դեպքում վճարումների սկզբի հետ զուգահեռ մարդիկ արդեն հայտնվում են իրենց սեփական տանը: Ավելի բարդ դեպքերում՝ դեռ մի քանի ամիս էլ պիտի վարձով ապրեն, որպեսզի զուգահեռաբար վերանորոգեն նոր բնակարանը, ինչը ենթադրում է շփումներ զանազան վարպետների հետ, կռիվներ սխալ ընտրված գույնի, ծուռ խփած պարկետի ու էլի ինչ-որ բաների համար: Բայց այդ ժամանակ արդեն գիտակցում ես, որ մի քիչ էլ համբերություն, ու վերջնականապես կունենաս քո տունը, հանգիստ կքնես քո տան մեջ, մի օր էլ դուրս կգաս քո տնից ու հանգիստ սրտով կնշես քաղաքի ու մնացած բոլոր տոները: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ
04
10
06
08
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նորաբաց նստավայրերը և մի քանի հետաքրքիր գալիք միջոցառում: Իրադարձություն Ucom. որակյալ շփում Ucom-ի նոր սպասարկման կենտրոնը Ամիրյանի վրա ու յուրահատուկ ակցիան՝ Ազնավուրի հրապարակում: Իրադարձություն Էրեբունի-Երևան 2796 Ինչպես մայրաքաղաքը տոնեց իր 2796-ամյակը:
16
Խոշոր պլան Բնակարանային հարց Ո՞վ է պատասխանատու բազմաբնակարան շենքերի վիճակի համար, ինչպե՞ս կարելի է ավելի քիչ գումար ծախսել ջեռուցման վրա և ավելի լավ պաշտպանված լինել երկրաշարժից և այլ կարևոր հարցեր: Պրոֆի Տնաշեններ Բրոկերը, ճարտարապետը, շինարարը և ինտերյերի դիզայները պատմում են երևանցիների բնակարանային նախասիրությունների մասին:
20
Պրոֆի Քոչար 13 4,5 մետրանոց առաստաղ, 35 քմ մակերես, մեկ նախագիծ. ինչպես են ապորում և աշխատում Քոչար 13-ի հայտնի շենքում:
41
28
Անձնական փորձ Բանը բանկից անցավ Հիփոթեքի միջով անցած հաղորդավարի հուշերը և խորհուրդները:
44
29
Անձնական փորձ Խորհուրդներ Ինչ անել, եթե պատրաստվում եք բնակարան գնել Երևանում:
Իմ Երևան Մի երթուղային երևանցիներ Գրիշա Աղախանյանը պատմում է բակի ու մանկապարտեզի, միջբակային թունդ կռիվների և այլնի մասին:
46
Գրողը տանի Այնտեղ, ուր Լենինի հրապարակն է… Գ. Մահարու էսսեն, որտեղ հայտնի գրողը վերհիշում է իր երիտասարդության Երևանի կենտրոնը:
47
Գրողը տանի Լեղի 25 տարեկան՝ ոսկրոտ, բարակիրան, տանջված ու բանող մարդու անճարությամբ Աննան, որը ժավել է վաճառում:
30
34
36
Շապիկ՝ Ռուբեն Մալայան
Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան
Իրավիճակ Ճաքած առաստաղի տակ Ինչ պայմաններում են ապրում տարիներ առաջ Ադրբեջանից Երևան տեղափոխված փախստականները: Պատմություն Էն հին տները Միջին և բարձր դասի երևանյան բնակարանների ինտերյերը՝ ըստ Երևանի պատմության թանգարանի նմուշների: Այնտեղ Նոր տները Աշխարհի տարբեր քաղաքներում բնակություն հաստատած երևանցիները պատմում են իրենց նոր բնակարանային փորձի մասին:
Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Իրինա Մերդինյան, Արեգ Դավթյան, Նե Թադևոսյան, Վահան Ստեփանյան, Նարեկ Մարգարյան, Անահիտ Ղազարյան, Էմմա Հարությունյան, Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net Լուսանկարներ՝ Անահիտ Հայրապետյան, Մարիամ Լորեցյան, Գրիգոր Եփրեմյան, Վարո Ռաֆայելյան և Հրանտ Խաչատրյան / PAN Photo Agency, Երևանի պատմության թանգարան Պատկերազարդումներ՝ Սարգիս Անտոնյան
«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Էդուարդ Այանյան
Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.imyerevan.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am
Տառատեսակ Arek Armenian by Rosetta
2 3
Նոյեմբեր 2014
Այնտեղ Մարդաբույն Սինգապուրի, Ամստերդամի և այլ քաղաքների յուրահատուկ բազմաբնակարան շենքերը:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ՔԱՂԱՔ
48
Արդյունաբերություն Փխրուն ու անկոտրում Ինչպիսին էր Երևանի հախճապակու գործարանը:
52
Կադրերի բաժին Երևանյան բնակարան, 1914 թ. Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:
© 2011-2014 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 24.10.2014
Տպագրված է «Անտենոր» տպարանում, 0010, Երևան, Վարդանանց փողոց 16-48
Տպաքանակ՝ 6000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:
facebook.com/ YerevanCityMagazine
«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:
instagram.com/ YerevanCityMagazine
2011-2014 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
Ուշադրություն Ամենաերևանյան «ԵՐԵՎԱՆ» ամսագիրն ու ամենահայկական Ucom հեռահաղորդակցական ընկերությունը առաջարկում են երևանցիներին հրաշալի հնարավորություն՝ ավելի շատ որակյալ կինո դիտելու՜: Ucom-ի հեռուստատեսային ծառայության տեսավարձույթը առաջարկում է հարյուրավոր ֆիլմեր՝ դասականներից մինչև ամենանոր բլոքբասթերները (այդ թվում՝ 3D), հեղինակայինից մինչև նոր հայկական: Եվ հիմա դուք ունեք հնարավորություն դիտելու դրանցից 10-ը բոլորովին անվճար: Եթե Դուք հանդիսանում եք Ucom-ի կողմից տրամադրվող հեռուստատեսային ծառայությունների բաժանորդ, ապա ընձեռած հնարավորությունից օգտվելու համար միայն անհրաժեշտ է «ԵՐԵՎԱՆ» ամսագրում գտնվող հատուկ կտրոնը ներկայացնել Ucom-ի ցանկացած գրասենյակ:*: *Եթե առայժմ չեք օգտվում Ucom-ի կողմից տրամարդվող հեռուստատեսային ծառայություններից, ապա լավ առիթ է բաժանորդագրվելու հեռուստատեսային ծառայություններին և ստանալու 15 անվճար ֆիլմ դիտելու հնարավորություն: Առաջարկը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց 1 ID-ի համար կարելի է ակտիվացնել 1 կտրոն Կտրոնները կարելի է ակտիվացնել և դիտել ֆիլմերը մինչև 31.12.2014թ.
ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐ, ԵԹԵ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ԵՔ UCOM-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՐԴ, ՆԵՐԿԱՅԱՑՐԵՔ ԿՏՐՈՆԸ UCOM-Ի ՑԱՆԿԱՑԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԵՎ ՍՏԱՑԵՔ UCOM-Ի ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԵՍԱՎԱՐՁՈՒԹՅԻՑ 10 ՖԻԼՄ ԱՆՎՃԱՐ ԴԻՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: ԵԹԵ ԱՌԱՅԺՄ ՉԵՔ ՕԳՏՎՈՒՄ UCOM-Ի ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱՐԴՎՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԱՊԱ ԼԱՎ ԱՌԻԹ Է ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈՒ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՍՏԱՆԱԼՈՒ 15 ԱՆՎՃԱՐ ՖԻԼՄ ԴԻՏԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ: ԱՌԱՋԱՐԿԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ 1 ID-Ի ՀԱՄԱՐ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ 1 ԿՏՐՈՆ ԿՏՐՈՆՆԵՐԸ ԿԱՐԵԼԻ Է ԱԿՏԻՎԱՑՆԵԼ ԵՎ ԴԻՏԵԼ ՖԻԼՄԵՐԸ ՄԻՆՉԵՎ 31.12.2014Թ.
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Զրից Հայաստանյան բիզնեսի եկամտաբեր ճյուղերի, կորեացիների ողբի, Կանադայի վարչապետի ուշացումների և այլնի մասին խոսում են երևանցի տաքսիստները (իսկ մենք ուշադիր լսում ենք):
***
Էսօր Հայաստանում երեք փողաբեր բիզնեսություն կա՝ խմիչքը, սիգարետը ու վանքը:
***
Էս վերջերս, որ ուզում էին Միկոյանի արձանը դնեին, էս մեր հայերը ասին՝ չէ, մերսի, չենք ուզում, չէ՞: Բայց Հյուսիսային Կորեայում, դու մի ասա, եքա ողբ են դրել, որ Երևանում Միկոյանի արձանը չեն դնում: Ասա՝ տո ձե՞ր ինչ գործն ա մենք ստեղ ում ենք արձան դնում, ում չենք դնում: Տելեվիզրով ցուց տվին՝ դահլիճում մարդիկ նստած են, մեկ էլ հայտարարում են, թե բա՝ Երևանում Անաստաս Միկոյանի արձանը չեն դնելու, ու սրանք սկսում են ողբա՜լ: Բայց ո՜նց էին լացում, ո՜նց էին մղկտում:
***
Մի երկու տարի առաջ թերթում եմ կարդացել. ուրեմն, էս Կանադայի վարչապետը մի օր գործից քառասուն րոպե ուշանում ա, ինչ-որ կարևոր հանդիպում ա եղած լինում: Գալիս
ա, ասում ա՝ «Կներեք ինձ, պռոբկայի մեջ էի»: Տարբերությունը զգում ե՞ս՝ իրենց վարչապետը սովորական մարդկանց նման կարող ա պռոբկայի մեջ ընկնի, իսկ մեր մոտ պռոբկաները առաջանում են նրանից, որ մեր դեպուտատեղենը իր շատ շտապ գործերից ոչ մի վայրկյան չի ուզում ուշանա:
***
Հետաքրքիր բան եմ նկատել. էս երևանցի շոֆերները ահավոր նեղվում են, եթե հանկարծ տաքսուց հետ են մնում: Լուրջ, լիքը անգամ նկատել եմ՝ հարյուրի տակ էլ քշեմ իմ համար, պիտի անպայման գան աբգոն անեն: Յուրահատուկ կոմպլեքս ունեն խեղճերը:
***
Հլը նայի՜, ասա՝ գոնե իրանց դեբիլությունը ցուց չտան սաղ աշխարհին: Տե՛ս, ռուսերեն գրել են «մոյկա», էն էլ «ի»-ի վրա եսիմինչ չռթիկ են դրել: Սաղ են անգրագետ, իմ արև:
***
Սաղ աշխարհում ոնց ա՝ մասնավոր ընկերությունը գալիս ա, քաղաքում արագաչափ, կամեռա, բան, տեղադրում ա, հետո մարդկանց տուգանքները գնում լցվում են բյուջե, էդ մաս-
Փարթի
Նոր նստավայրեր
«Տարրական մասնիկների» շնորհանդեսը Էօնում
Pub Fiction, Մաշտոցի 37
Եվրոպայի հիպիական շարժումը ներկայացնող ֆրանսիացի գրող Միշել Ուելբեքի «Տարրական մասնիկները» գրքի հայերեն թարգմանությունն առիթ դարձավ շատ արվեստագետների ու ճանաչված մարդկանց ստիպելու հանել խոր պահարաններում թաքցրած ֆոտոալբոմները, հիշելու ջահելությունը: Ժամանակն էր հավաքույթ կազմակերպել ու տարիքն առած հիպիներին հիշեցնել խենթ երիտասարդության տարիները: Սեպտեմբերի 26-ին երևանյան հիպիներն ու այս մշակույթով հետաքրքրվողները հավաքվեցին «Էօն» հակասրճարանում: Միջոցառման կազմակերպիչներն էին imyerevan.com պորտալը, «Անտարես» հրատարակչությունը և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը:
նավորն էլ իրա տաս տոկոսը ստանում ա՝ որպես վարձատրություն պետությանը մատուցած ծառայության համար: Բյուջե լցված փողերով էլ ճանապարհ են սարքում, տրանսպորտն են շատացնում: Իսկ մեր մոտ մասնավորը գալիս ա, կլպում ա խեղճ վարորդներին՝ տենց ծակ չմնաց Երևանում, որ արագաչափ դրած չլինեն, վերջում պետությանը խեղճ ու կրակ երեսուն տոկոս ա հասնում, ոնց որ պետությունը մասնավորից ծառայության համար վարձատրվի:
Pub Fiction գինետան անվանումը վերցված է Քվենտին Տարանտինոյի հռչակավոր Pulp Fiction-ից: Բացումը, ի դեպ, համընկավ ֆիլմի համաշխարհային պրեմիերայի 20-ամյա հոբելյանի հետ: Ինտերյերում ամեն ինչ հիշեցնում է կինոյի մասին (պաստառներ, լուսանկարներ և այլ), մենյուի մեջ կարելի է գտնել կոկտեյլներ ֆիլմերից (օրինակ՝ Star Trek-ից կամ Sex and the City-ից), նաև պարբերաբար կինոցուցադրություններ են կազմակերպվելու:
Pasta & Wine, Փարպեցի 26
Երևանի ամենափաբաշատ փողոցում բացված Pasta & Wine-ում, ինչպես վստահեցնում են հիմնադիրները, պատրաստում են ամենահամեղ պաստան քաղաքում, ինչպես նաև առաջարկում են աշխարհի տարբեր երկրների գինիների լայն տեսականի: Ինչը նույնպես շատ կարևոր է, այցելուները կարող են վայելել ճաշն ու ընթրիքը ջերմ և անծուխ միջավայրում: Միջավայրը հարմար է ինչպես ամենօրյա, այնպես էլ հատուկ երեկոների համար:
Ինչ անել Հերբի Հենքոքին լսել
Օպերա, նոյեմբերի 20 Հռչակավոր ջազ դաշնակահար Հերբի Հենքոքի այցի մասին խոսում էին դեռ 2008 թվականին, երբ Երևանում նշում էին հայկական ջազի 70-ամյակը: Լավ է ուշ, քան երբեք. 74-ամյա երաժիշտը, որը ունի մեկ Օսկար, 14 Գրեմմի և մի քանի տասնյակ ձայնագրություն, համերգով հանդես կգա այս տարվա նոյեմբերի 20-ին՝ համաշխարհային շրջագայության շրջանակում:
4 5
Նոյեմբեր 2014
Ինչ անել Քրիսթոֆեր Նոլանի նոր բլոքբասթերը դիտել
«Մոսկվա» և Cinema Star կինոթատրոններում, նոյեմբերի 6-ից Քրիսթոֆեր Նոլանն այն հզոր ռեժիսորներից է, ով կարողանում է համադրել 200 միլիոնանոց բյուջեին համարժեք զվարճանքն ու միտքը (վառ օրինակներ՝ «Խավարի ասպետն» ու «Սկիզբը»): Այդ պատճառով էլ նրա հերթական ժապավենը՝ տիեզերքում մարդկության համար նոր ապաստան որոնողների մասին «Միջաստեղային» (Interstellar) բլոքբասթերը, միանշանակ այս տարվա ամենասպասված ֆիլմերից մեկն է: Մեծ սպասումներին, ի դեպ, նպաստում է ոչ միայն ռեժիսորի անունը, այլև դերասանական կազմը՝ Մեթյու Մըքքոնահի, Էնն Հեթըուեյ, Ջեսիք Չեսթեյն, Մայքլ Քեյն:
Նոր գիրք
«Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ», Յունաս Յունասսոն, «Զանգակ»
Պատկերացրեք մի մարդ, որ 100 տարեկան է, ու դեռ քիչ չէ, որ 100 տարեկան է, այսինքն՝ մեր կարդացած, դիտած, լսած պատմությունը ինքը, այսպես ասած՝ «ապրած ունի», մի բան էլ՝ տարբեր հանգամանքների բերումով անձամբ այս կամ այն կերպ մասնակցել է այդ բոլոր բախտորոշ իրադարձություններին, գրեթե բոլոր նշանավորներին (Ֆրանկո, Չերչիլ, Ստալին, Հիտլեր...) անձամբ հանդիպել է ու առնվազն մի քանի ժամ շփվել: Մի խոսքով՝ տեղեկատվություն հենց առաջին ձեռքից: Բայց հենց սկսեք պատկերացնել, միանգամից հիշեք, որ պատկերացնելու կարիք չկա, շվեդ գրող Յունաս Յունասսոնի «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին և անհետացավ» վեպի հերոսը՝ Ալան Կառլսոնը, հենց այդ մարդն է:
«Մանդիլիոն», Վահան Հովհաննիսյան, «Անտարես»
Մեր պատասխանը «Դա Վինչիի ծածկագրին»՝ ՀՅԴ անդամ, Ռուսաստանում հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանից: Նրա «Մանդիլիոն» վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով, հայ ժողովրդի ու Արևելյան Միջերկրականի պատմության փուլերը համադրվելով քրիստոնեության պատմության և այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին՝ զարգանում են իբրև ֆոն մեր ժամանակակիցների դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր և արկածալի գործողությունների համար: Հետաքրքիր է, որ «Մանդիլիոնը» նախ գրվել և հրատարակվել էր ռուսերեն, և հիմա նոր լույս է տեսնում հայերեն (թարգմանիչ՝ Կարինե Աշուղյան):
«Սթիվ Ջոբս», Ուոլթեր Այզեքսոն, «Անտարես»
Մի քանի տարի առաջ՝ Ջոբսի մահից հետո միլիոններով վաճառված ինքնակենսագրական բեսթսելլերը (միակը, որին հավանություն էր տվել ինքը՝ Apple-ի լեգենդար հիմնադիրը) այս տարվա սկզբին տպագրվել էր նաև հայերեն (անգլերենից թարգմանել են Դավիթ Պ. Վարդազարյանը և Աստղիկ Աթաբեկյանը): Սակայն եթե առաջին տպաքանակը վաճառքի չէր հանվել, երկրորդը հասանելի է բոլոր ցանկացողներին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն
Ucom. որակյալ շփում «Յուքոմ» ընկերությունը շարունակում է ուրախացնել իր հաճախորդներին. հոկտեմբերի 21-ին ընկերության տնօրեն Հայկ Եսայանն ու Ericsson ընկերության՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Շարլոտտա Սանդը պաշտոնապես բացեցին «Յուքոմ» ընկերության «Ամիրյան» սպասարկման կենտրոնը:
Ինչպես բացման արարողության ընթացքում նշեց Հայկ Եսայանը, ընկերության համար այս սպասարկման կենտրոնի բացումը կարևոր նշանակություն ունի, քանի որ կորպորատիվ բաժանորդների սպասարկումն այսուհետ կիրականացվի նոր ու հարմարավետ պայմաններում (դրանում արդեն համոզվել են կենտրոնի առաջին այցելուները): Շարլոտտա Սանդն իր հերթին շնորհակալություն հայտնեց սպասարկման կենտրոնի բացման պատիվն իրեն հանձնելու համար՝ նշելով, որ իրենք ուրախ են համագործակցել «Յուքոմ» ընկերության հետ, որն առաջատար տեղ է զբաղեցնում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու տարածման գործում: Նորաբաց սպասարկման կենտրոնում, որը գործում է Ամիրյան 4/7 հասցեում (երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-20:00, կիրակի՝ 10:00-20:00), հնարավոր է բաժանորդագրվել «Յուքոմ» ընկերության ծառայություններին, կատարել վճարումներն ու ստանալ խորհրդատվություն: Կենտրոնի առանձնահատկություններից է 2-րդ հարկում գործող հատուկ առանձնացված ընդարձակ ու հարմարավետ սրահը, որը նախատեսված է իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդների սպասարկումն ավելի քաղաքակիրթ ու հաճելի պայմաններում կազմակերպելու համար:
սպասարկման կենտրոնի շնորհիվ «Յուքոմի» կորպորատիվ բաժանորդների սպասարկումն այսուհետ կիրականացվի նոր ու հարմարավետ պայմաններում Հայկ Եսայանն ու Շարլոտտա Սանդը՝ սպասարկման կենտրոնի բացմանը
6 7
Նոյեմբեր 2014
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ
Մարիամ Լորեցյան
Մարիամ Լորեցյան
«Միքայելյան վիրաբուժության ինստիտուտը» հիմնադրվել է 1974 թ.՝ կարճ ժամանակում դառնալով Հայաստանի առաջատար բուժհաստատություններից մեկը: Այսօր այն միակն է Հայաստանում և Անդրկովկասում, որ առաջարկում է սրտային հիվանդությունների բուժման բոլորովին նոր մեթոդ՝ Ուժեղացված արտաքին կոնտրպուլսացիա:
Բացի այդ, սպասարկման կենտրոնում գործում է նաև U!pay վճարային համակարգը, որի միջոցով կարելի է կատարել ինչպես Ucom ծառայությունների, այնպես էլ բոլոր կոմունալ վճարումները: Սրանով, սակայն, «Յուքոմի» անակնկալները չեն ավարտվել. հոկտեմբերին ընկերության տարբերանշանով հեռախոսի տաղավար էր հայտնվել Շառլ Ազնավուրի հրապարակում: Թվում է թե բջջայինների դարում անիմաստ սարքավորում է, բայց ոչ այս մեկը. «Յուքոմի» հեռախոսից բոլոր ցանկացողները կարող են բոլորովին անվճար զանգահարել Հայաստանի բոլոր ֆիքսված հեռախոսային օպերատորների համարներին, ԱՄՆ և Կանադայի համարներին և հայկական բջջային հեռախոսահամարներին: Ճիշտ է, կան որոշ սահմանափակումներ՝ նույն համարին 24 ժամվա ընթացքում կարելի է զանգահարել 1 անգամ, իսկ մեկ հեռախոսային զանգի տևողությունն է 3 րոպե: Բայց շփման մեջ կարևորը ժամանակը չէ, այլ որակը: Եվ որակի համար, «Յուքոմի» պարագայում, անհանագստանալու որևէ պատճառ, ինչպես միշտ, չկա:
Գովազդային
Ուժեղացված արտաքին կոնտրպուլսացիան (ՈւԱԿՊ) ոչ ինվազիվ, անվտանգ և ոչ տրավմատիկ մեթոդ է, որը թույլ է տալիս լավացնել սրտի սնուցող զարկերակներում (պսակաձև անոթներում) արյան շրջանառությունը սրտի աշխատանքի թուլանալու փուլում: Այդ նպատակով պացիենտի ոտքերին տեղադրվում են մանժետներ, որոնցում՝ սրտի ռիթմի հետ զուգընթաց բարձր արագությամբ սրունքից դեպի ազդրի ներքևի, ապա վերևի հատված օդ է հրվում: Դա հանգեցնում է մեծ անոթներում ճնշման մեծացմանը, որն էլ իր հերթին բերում է պսակաձև անոթներում արյան շրջանառության ավելացմանը և սրտամկանի արնասնուցման ուժեղացմանը: Մանժետներից օդի ակնթարթային հեռացումը ցածրացնում է անոթային դիմադրությունը և, այդպիսով, հեշտացնում է սրտի աշխատանքը: Մեկ կամ մի քանի սնուցող զարկերակների զգալի նեղացման ժամանակ գրանցվում է արյան ճնշման տարբերություն սրտամկանի հատվածներում, որոնք արյուն են ստանում տարբեր զարկերակներով: Սրտի հանգստի պահին արյան ճնշման մեծացումը հանգեցնում է մանր զարկերակների առաջացմանը և արնասնուցման բարելավմանը այն հատվածներում, որոնք մատակարարվում են նեղացված պսակաձև անոթով: Ինչպես նշում է «Միքայել յան վիրաբուժության ինստիտուտի» սրտաբանական բաժանմունքի ղեկավար Տիգրան Աստվածատրյանը, սա այլընտրանք է վիրաբուժական միջամտությանը: Նա առանձնացնում է հիվանդների երեք հիմնական խումբ, որոնց համար ՈւԱԿՊ-ն անփոխարինելի կարող է լինել. նրանց, ովքեր արդեն ունեցել են վիրահատություն, բայց այն բավարար արդյունք չի տվել, մարդկանց՝ ում մոտ վիրահատումը հնարավոր է արդյունավետ չլինի (օրինակ՝ երկարատև շաքարային դիաբետի դեպքում) և ֆինանսական խնդիրներ ունեցողներին (վիրահատումը հաճախ շատ թանկ է): Նաև այս մեթոդը օգտակար կարող է լինել մարզիկներին, քանի որ կարող է բարձրացնել մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածության դիմացկունությունը: Եթե չկան համապատասխան հակացուցումներ, ապա արդյունք ստանալու համար անհրաժեշտ է անցնել միջինը 14-ից 35 պրոցեդուրա՝ յուրաքանչ յուրը մինչև երկու ժամ տևողությամբ և 5000-ից 7000 դրամ արժողությամբ: Ստացված էֆեկտը պահպանվում է առնվազն երեք տարի, որից հետո հնարավոր է նորից անցնել պրոցեդուրան՝ արդյունքն ամրապնդելու համար:
Գովազդային
ՔԱՂԱՔԱՄԵՋ Իրադարձություն
Էրեբունի-Երևան 2796 #erebuniEVN
Հոկտեմբերի 11–ին և 12–ին Երևան քաղաքը տոնում էր հիմնադրման 2796 տարեդարձը։ Սեպտեմբերի 30–ից սկսած մայրաքաղաքը լի էր սոցիալական, մշակութային, միջազգային միջոցառումներով։
2796 նվեր տոնին ընդառաջ Այս տարվա միջոցառումներն անցկացվում էին «Երևան՝ իմ տուն» կարգախոսի ներքո։ Շատ կարևոր է, որ առաջին անգամ տոնին ընդառաջ անցկացվեց «Երևան՝ իմ տուն» սոցիալական ակցիան, որի շրջանակում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Երևանի քաղաքապետարանը կենցաղային տեխնիկայի տեսքով նվերներ մատուցեց քաղաքի 2796 սոցիալապես խոցելի և հասարակական տարբեր խմբերի (միաժամանակ՝ 2 զինծառայող ունեցող ընտանիքներ, բազմազավակ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայեր, երիտասարդ ընտանիքներ և այլն)։ Երևանի ծննդյան հյուրերը Այս տարի քաղաքի ծնունդին Երևան ժամանեց պաշտոնական շուրջ 40 պատվիրակություն, որոնց կազմում էին 8 քաղաքապետ՝ ռուսական Կրասնոդարից, Նովոսիբիրսկից, Պսկովից, Խանտի–Մանսիյսկից, իրանական Ղազվինից, Ստեփանակերտից, իտալական Պեզարոյից, ֆրանսիական Վիենից։ Տոնին ընդառաջ Երևանը հասցրեց եղբայրանալ Նովոսիբիրսկ քաղաքի հետ, ստորագրել համաձայնագրեր Կրասնոդար և Ղազվին քաղաքների հետ։ «Երևան 2025» միջազգային համաժողով Հոկտեմբերի 10–ին Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ անցկացվեց «Հին քաղաք, նոր հեռանկարներ» խորագրով «Երևան 2025» միջազգային կոնֆերանսը, որի ժամանակ ներկայացվեց մայրաքաղաքի զարգացման առաջիկա 10 տարիների տեսլականը: Երևանի նվերները համաքաղաքացիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ հանձնեց
Էրեբունի-Երևան տոնախմբության ավանդական տոնական երթը քաղաքի փողոցներում
պատվավոր քաղաքացիներ Վարդուհի Վարդերեսյանին, Երվանդ Ղազանչյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Էվելինա Շահիրյանին, հերոսուհի մայրեր Հասմիկ Մկրտչյանի և Գայանե Գրիգորյանի ընտանիքներին, Գարեգին Նժդեհի թոռանը՝ Էսֆիրա Տրդատյանին, ինչպես նաև 1-ին խմբի անժամկետ հաշմանդամ, ազատամարտիկ Վալեր Արզումանյանի և մարտական պահակակետում զոհված Կարեն Մովսեսյանի ընտանիքներին: Այլ միջոցառումներ Հոկտեմբերի 4–ին Երևանում գործարկվեց առաջին ամենաերկար հեծանվուղին՝ Մատենադարանից մինչև Էրեբունի արգելոց– թանգարան: Հոկտեմբերի 12-ին «Էրեբունի-
Երևան 2796» միջոցառումների շրջանակում Նոր Նորք վարչական շրջանի Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգում տեղի ունեցավ Նանսենի թանգարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցի-հուշահամալիրի բացմանը հանդիսավոր արարողությունը: Նույն օրը շահագործման հանձնվեց Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած բարեկարգված այգին։ Հոկտեմբերի 12–ին Երևանի քաղաքապետը հանդիսավոր պայմաններում Երևանի պատվավոր քաղաքացու կոչումները հանձնեց շախմատիստ Լևոն Արոնյանին, ջութակահար Էդուարդ Թադևոսյանին, բնապահպան Կարինե Դանիել յանին և գրող Մերուժան Տեր-Գուլանյանին։
Լուսինե Ներսիսյան Երևանի քաղաքապետարան
8 9
Նոյեմբեր 2014
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Խոշոր պլան
10 11
Նոյեմբեր 2014
Բնակարանային հարց Ո՞վ է պատասխանատու բազմաբնակարան շենքերի վիճակի համար, ինչպե՞ս կարելի է ավելի քիչ գումար ծախսել ջեռուցման վրա և ավելի լավ պաշտպանված լինել երկրաշարժից, ինչու՞ են մարդիկ զրկվում իրենց տներից՝ չստանալով պատշաճ փոխհատուցում. ուսումնասիրում ենք Երևանի բնակֆոնդը և փորձում պատասխաններ գտնել բնակարանային հարցերին Անձնական պատասխանատվություն
Երևանի տարբեր հատվածներում մեկը մյուսի հետևից էլիտարության տարբեր աստիճանի բազմաբնակարան շենքեր են կառուցվում: Բայց մայրաքաղաքում գոյություն ունեցող 4754 շենքերի ճնշող մեծամասնությունն արդեն վաղուց է կանգուն: Ու դրանցից շատերը բավական տխուր վիճակում են (վթարայիններին կանդրադառնանք առանձին): Եթե ավելի հստակ, ապա վերանորոգման կարիք ունի Երևանի ամեն երրորդ բնակարան: Ու՞մ խնդիրն է սա: Պարզվում է՝ բնակիչների: Պարզապես ոչ բոլորն են դա գիտակցում: Գուցե դեռ վառ են հուշերը խորհրդային անցյալից, երբ բազմաբնակարանների հետ կապված բոլոր հոգսերը պետությունն էր հոգում: Բայց 1991-ին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, շենքերը մասնավորեցվեցին: Այդ պահից ի վեր ոչ միայն բուն բնակարաններն են պատկանում բնակիչներին, այլև ընդհանուր տարածքները: Համատիրությունն էլ այն մարմինն է, որ պետք է հետևի այդ ընդհանուր տարածքներին, զբաղվի վերականգնողական աշխատանքներով, կոմունալ հարցերով և այլն: «Մարդիկ պետք է հասկանան, որ պատասխանատու են այդ ամենի համար և երբ ամսական գումարներ են վճարում համատիրությանը, պետք է հետևողական լինեն, թե ինչպես, ինչի վրա է ծախսվում հավաքված գումարը, — բացատրում է «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի Ռեսուրսների զարգացման ղեկավար Սեդա Արզումանյանը: — Համատիրությունն էլ իր հերթին պարտավոր է հաշվետվություններ ներկայացնել և հնարավորինս տեղեկացված պահել բնակիչներին»: Սակայն այն գումարները, որ մարդիկ հավաքում են համատիրությունների համար, այսօր լուրջ հարցեր լուծել չեն կարող: Նույնիսկ բանկերից վարկ վերցնելն է գրեթե անհնար մի պարզ պատճառով. համատիրությունը, որպես այդպիսին, որևէ գույք չունի գրավ դնելու համար: «Հաբիթաթ Արմենիան», որը գործում է Հայաստանում 2000 թվականից և որի առաքելությունը ցածր եկամուտ ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումն է, այս պահին վարկային ծրագիր է իրականացնում «Ինեկոբանկի» հետ՝ երաշխավորությունների հիման վրա: Այսինքն՝ շենքի բնակիչների առնվազն 75 տոկոսը պետք է իր համաձայնությունը տա, որպեսզի համատիրությունը դիմի վարկին: Կազմակերպությունն էլ բանկի և համատիրության միջև որպես միջնորդ է հանդես գալիս: «Երկարատև աշխատանք է, պետք է բոլորի հետ հանդիպել, խոսել, բացատրել առավելությունները, ծրագրի բնակիչների համար շահավետ կողմերը», — բացատրում է Արզումանյանը։
Գրիգոր Եփրեմյան
Դրսի փորձ
Արզումանյանի կարծիքով՝ բարեփոխումների կարիք ունի համատիրությունների օրենսդրական դաշտը: Դրա համար նախ և առաջ արժե ուսումնասիրել այլ երկրների հաջող փորձերը: Այդ նպատակով էր սեպտեմբերին «Հաբիթաթ Արմենիան» կազմակերպել տարածաշրջանային համաժողով, որին մասնակցում էին փորձագետներ Սլովակիայից, Չեխիայից,
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Խոշոր պլան Հունգարիայից, Լեհաստանից և Ուկրաինայից: Մասնակիցները խոսեցին այն մասին, թե ինչի շնորհիվ է իրենց երկրներում համատիրությունների դաշտը բարելավվել: Նախ՝ շատ են գրանտային ծրագրերը, երբ համատիրությունները կարող են ստանալ սուբսիդավորում այս կամ այն խնդիրը լուծելու համար: Հարմար մեխանիզմ է քվորումը, որը թղթի վրա կա նաև մեզ մոտ, բայց իրականում չի իրականացվում: Իսկ էությունը շատ պարզ է. եթե առկա են մի քանի խնդիրներ, բայց միջոցները սահմանափակ են, մարդիկ հավաքվում են ու քվեարկում, թե որ խնդիրը պետք է լուծել այս պահին: Այն երկրներում, որտեղ մեզ պես համատիրությունը ներառում է մի քանի շենք, կա նաև այսպիսի տարբերակ՝ շենքերից մեկի կարիքը հոգալու համար հնարավոր է ծախսել մյուս շենքերի ֆոնդում եղած միջոցները՝ հետագայում վերականգնելու պայմանով, իհարկե: Մյուս, ավելի պարզ տարբերակն այն է, որ համատիրությունները ստեղծում են ֆոնդ, որտեղ բնակիչները պարզապես ավելի շատ գումար են հավաքում: Այսինքն՝ կատարվում են հաշվարկներ, որոշվում է ամսական վճարման գումարը, այդ ամենը կուտակվում է ֆոնդում, որից էլ կարելի է օգտվել այն ժամանակ, երբ խնդիր է ծագում:
Շենքերի ջերմային պաշտպանությունը
Մեկ այլ կարևորագույն խնդիր է բնակելի շենքերի ջերմաարդիականացումը: Երևանում և ընդհանրապես ողջ հանրապետությունում գոյություն ունեցող բազմաբնակարան շենքերի մեծ մասը բոլորովին չի համապատասխանում էներգախնայողության միջազգային չափանիշներին: Հայաստանը 70 տոկոսով կախված է ներկրվող վառելիքից՝ գազն ու ատոմակայանի համար անհրաժեշտ հումքը ներկրվում է: Բարձրացնելով բնակելի շենքերի ջերմային պաշտպանությունը՝ կարելի է վառելիք խնայել, այդպիսով ոչ միայն ավելի քիչ գումար վճարել, այլև պակասեցնել կախվածությունը արտաքին աշխարհից: Դրան գումարվում է էկոլոգիական գործոնը՝ որքան քիչ վառելիք օգտագործվի, այնքան քիչ կաղտոտվի շրջակա միջավայրը: Սովորական բնակչի համար էլ զգալիորեն կպակասի ձմեռային ամիսներին ջեռուցման համար օգտագործվող գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների չափը: Իսկ գազի գները, ինչպես գիտենք, ժամանակ առ ժամանակ բարձրանալու սովորություն ունեն:
բնակարան ընտրելիս երեվանցիները չեն հետաքրքրվում շենքի էներգաարդյունավետության պարամետրերով: Լավագույն դեպքում՝ քարի՞ շենք է, թե՞ պանելային
12 13
Նոյեմբեր 2014
Այդուհանդերձ, բնակարան ընտրելիս երևանցիները գրեթե չեն հետաքրքրվում շենքի էներգաարդյունավետության պարամետրերով: Լավագույն դեպքում՝ քարի՞ շենք է, թե՞ պանելային: Եվ դեռ հայտնի չէ՝ որն է ավելի լավ, հաշվի առնելով ժամանակակից տեխնոլոգիաների զարգացումը: Հենց այս պատճառով է, որ չափազանց կարևոր է մարդկանց իրազեկման հարցը: «ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի» (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը Գլոբալ էկոլոգիական ֆոնդի ֆինանսավորմամբ 2010-ից իրականացնում է «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիրը (2010-2015թթ.): Ծրագիրն ունի «Շենքերի ինտեգրված նախագծման վերաբերյալ իրազեկում, ուսուցում և կրթական ծրագրերի կազմակերպում» առանձին բաղադրիչ, որի շրջանակում մշակվել են տարբեր ձեռնարկներ և կատալոգներ նախագծային և շինարարական կազմակերպությունների համար, անցկացվել և անցկացվում են ուսուցման ծրագրեր նախագծողների, շինարարների, ինչպես նաև ուսանողների և աշակերտների համար և այլն: Բայց ծրագրի կարևորագույն մասը շենքի ջերմաարդիականացման հաջողված նախադեպի ստեղծումն էր: Այս տարվա սեպտեմբերին Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում ներկայացվեց երկրում առաջին ջերմաարդիականացված շենքը: Աշխատանքները ֆինանսավորվել էին ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի շրջանակում և համաֆինանսավորվել Երևանի քաղաքապետարանի կողմից: ՄԱԶԾ-ԳԷՖ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանի խոսքերով՝ նման նախագիծ առաջին անգամ էր իրականացվում Հայաստանում, այդ պատճառով էլ ամբողջությամբ կատարվել է դրամաշնորհային հիմունքներով՝ 90 տոկոսը ծածկեց ՄԱԶԾ-ն, իսկ մնացած 10-ը՝ Երևանի քաղաքապետարանը. «Մեզ համար կարևոր էր ցույց տալ կենդանի, վառ օրինակի վրա, թե ինչ կարող է սա տալ բնակիչներին»: Ջերմաարդիականացումից առաջ և հետո շենքի ցուցանիշները համեմատելու համար ջեռուցման սեզոնների ընթացքում բոլոր բնակարաններում հատուկ սարքավորումներ են դրվել, որոնց միջոցով ստացվել է ճշգրիտ տեղեկություն: Նախնական տվյալներով՝ էներգախնայողությունը 58 տոկոսի է հասել, իսկ դրամային արտահայտությամբ՝ շուրջ 6 միլիոն դրամի: Եվ սա առանց բնակարանների լուսամուտների փոփոխության, ինչը է՛լ ավելի կբարձրացներ շենքի ջերմային պաշտպանության մակարդակը: Պատահական չէր նաև Դանիել Վարուժան թաղամասի թիվ 6 շենքի ընտրությունը: Ա1-451-ԿՊ սերիայի կամ ժողովրդական լեզվով՝ «Երևանյան
ԴՍԿ» շենքերը ամենատարածված տեսակներից են Հայաստանում (շուրջ 2500 հատ): Խոշորապանել, կրող պանելներով շենքեր են, որոնք այն եզակի շենքերից էին, որ կանգուն են մնացել 1988-ի երկրաշարժից հետո: Ինչ-որ տեղ նաև դա է պատճառը, որ ԴՍԿ-ները շարունակվում են կառուցվել մինչ օրս: Մասնավորապես՝ այս տեսակի շենքերն այսօր կառուցվում են Երևանի քաղաքապետարանի կողմից՝ քանդվող վթարային շենքերի փոխարեն: ՄԱԶԾ-ի նախորդ ծրագրի աջակցությամբ Ավանում արդեն ներդրվել էր կենտրոնացված ջեռուցման համակարգ, որը մատակարարում է շուրջ 39 բազմաբնակարան շենք (ևս 38-ը միացման փուլում են): Որոշվեց ջերմաարդիականացումն էլ իրագործել այդ շենքերից մեկում, որպեսզի ավելի հեշտ և ճշգրիտ իրականացվի մոնիթորինգը՝ թե որքան էներգիա է ծախսվել հենց ջեռուցման վրա: Շենքերի համեմատության և Ավան վարչական շրջանի հետ համատեղ քննարկման արդյունքում ընտրվեց թիվ 6 շենքը: Նախագծումից և մի քանի ամիս տևած շինարարական աշխատանքներից հետո ջերմաարդիականացված շենքը հանձնվեց բնակիչներին: Վահրամ Ջալալյանի կարծիքով, սակայն, դրամաշնորհային տարբերակով ծրագրի շարունակելը այնքան էլ ճիշտ չէ. «Մի ծրագիր՝ տեսանելիության, օգուտների ցուցադրման համար լավ է, սակայն եթե նույն սկզբունքով արվի երկրորդը, երրորդը, ապա արդեն «շուկան կփչացնենք»: Մարդը չպետք է նստի սպասի, երբ իր փոխարեն կգան ու ամեն ինչ կանեն: Հարկավոր է մշակել և ներդնել շենքերի էներգաարդյունավետության բարձրացման հայաստանյան պայմաններում աշխատունակ ֆինանսակազմակերպչական մոդել: «Հաբիթաթ Արմենիան» արդեն սկսել է աշխատել շենքերի ջերմաարդիականացման վերաբերյալ նախագծի վրա: Դրա արդյունքում նախատեսվում է ջեռուցման ծախսերի շուրջ հիսուն տոկոսով կրճատում: «Այլ հարց է, որ սկզբնական շրջանում անհրաժեշտ կլինի այդ պայմանական 40 հազարից տնտեսված 20 հազարը վճարել վարկին՝ շենքի ամբողջական էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար, այսինքն՝ պետք է կատարվեն արտաքին պատերի տերմոիզոլյացիա, տանիքի, դռների, պատուհանների վերանորոգում, ջերմամեկուսացում, — ասում է Սեդա Արզումանյանը, — մարդկանց գաղափարը, իհարկե, դուր է գալիս, բայց այժմեական վճարումները, միևնույն է՝ շատ քչերը կարող են անել, նույնիսկ քաղաքապետարանի սուբսիդավորման դեպքում»: Մյուս, ավելի խնայողական տարբերակը աշ-
14 15
Նոյեմբեր 2014
Մի ծրագիր՝ տեսանելիության, օգուտների ցուցադրման համար լավ է, սակայն եթե նույն սկզբունքով արվի երկրորդը, երրորդը, ապա արդեն «շուկան կփչացնենք» խատանքների աստիճանաբար կատարումն է՝ սկզբում տանիք, հետո պատերը, լուսամուտները և այլն: Ի դեպ, էներգախնայողության համար մեկ այլ տարբերակ է արևային էներգիայի օգտագործումը՝ ջուրը տաքացնելու համար, անվճար՝ միայն տանիքին պանելների տեղադրման օգնությամբ: Նախատեսվում է ամբողջ Հայաստանում, այդ թվում և Երևանում, թեպետ առայժմ միայն առանձնատներում է կիրառելի: «Հաշվի առնելով Հայաստանում արևային օրերի քանակը, պետք է լուրջ համակարգային ներդրումներ անել այս ուղղությամբ կառավարության ակտիվ ներգրավմամբ: Այստեղ կարևոր կողմն է համագործակցել էլէկտրացանցերի հետ արևային պանելները լայնամասշտապ տարածելու և կիրառելու նպատակով։ Բանն այն է, որ ամռանը արևային մարտկոցներով մարդ կարող է ստանալ ավելի շատ էներգիա, քան ծախսել և լավ կլիներ որևէ կերպ այդ չօգտագործված էներգիան հանձնել էլեկտրացանցերին և ապա հետ ստանալ այն ավելի ցուրտ ամիսներին»:
Տնաքանդություն
Լուրջ խնդիր է նաև բազմաբնակարանների սեյսմակայությունը: ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գնահատմամբ՝ Երևանի շուրջ 4800 բազմաբնակարան շենքերի 20%-ը սեյսմակայունության տեսակետից ընդհանրապես շահագործման պիտանի չէ: Մոտ 60%-ն էլ սեյսմազինվածության բարձրացման և ամրակայման կարիք ունի: Այսպիսով, բազմաբնակարանների միայն 20%-ը ուժեղ երկրաշարժի
Գրիգոր Եփրեմյան
Պետական կարիքներն ու մարդկանց տները
2000-ականներին մի շարք աղմկահարույց դեպքեր եղան, երբ կենտրոնում բնակվող մարդկանց տները, այսպես կոչված՝ «պետական կարիքների» համար քանդվում էին, իսկ այնտեղ ապրող մարդկանց առաջարկվում էր երբեմն ծիծաղելի փոխհատուցում: «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանն այն մարդկանցից է, ով 2005 թվականին զրկվեց իր տնից, որը գտնվում էր այն վայրում, որտեղ այսօր Հյուսիսային պողոտան է: Տունը նրա պապն էր գնել հեռավոր 1940 թվականին: «Բերեցին մեքենա, ֆայլա բազառից՝ բանվոր, որ մեր իրերը դատարկեն: Իհարկե, կային մարդիկ, ովքեր համաձայնվել էին նրանց առաջարկած գրոշներին: Տեղական բոլոր դատական ատյաններն անցնելուց հետո ես դիմեցի Եվրադատարան: 2011-ին Եվրադատարանը կայացրել է որոշում, համաձայն որի՝ ՀՀ-ն պարտավորվում է ինձ տրամադրել բնակարան իմ նախկին տան տեղում կառուցված բազմաբնակարան շենքում»: Բայց պարզվեց, որ այդ բնակարանը վաճառված է դեռ 2009 թվականից և ունի ուրիշ սեփականատեր: Սեդրակը ստիպված նորից դիմեց դատարան, որ գործը կրկին վերցնեն վարույթ: Վերջը դեռ չի երևում: Կարինա Վոլկովայի բախտը ավելի շատ է բերել: 1977 թվականից նա ապրել է Տերյան 7 հասցեում գտնվող առանձնատանը: Դեռ խորհրդային տարիներին կային խնդիրներ, քանի որ շենքը վթարային էր. «Տարիներ շարունակ պլանավորում էին, որ հիմա կքանդեն, մեզ առաջար-
Գրիգոր Եփրեմյան
դեպքում չի փլուզվի: Այդ դեպքում զոհերի թիվը մայրաքաղաքում կարող է հասնել 100 հազարի: Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Զավեն Խլղաթյանի խոսքերով՝ Երևանի առավել վտանգավոր թաղամասը Կենտրոն համայնքն է, որը կառուցապատված է հիմնականում հին, սեյսմակայունության նորմերին չհամապատասխանող շենքերով: Սեյսմիկ նորմերի հետ խնդիր ունեցող շենքերի թվի մասին վերջերս խոսել է նաև «Հայնախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանը: Նրա կարծիքով՝ հնարավոր է ոչ մեծ ծախսերով և առանց բնակիչների տարհանման բարձրացնել գոյություն ունեցող շենքերի սեյսմակայունությունը. «Ուժեղացման բազմաթիվ նախագծեր կան: Օրինակ՝ բարձրահարկ շենքերի (6 հարկից բարձր) վերևում կառուցվում է մեկ հարկ՝ դրվելով ռետինամետաղական բարձիկների վրա: Երկրաշարժի ժամանակ այդ հարկը տատանվում է շենքի տատանումներին հակառակ և գրեթե կրկնակի պակասեցնում սեյսմիկ ուժի ազդեցությունը շենքի վրա»:
կում էին բնակարան նոր թաղամասերում՝ 8-րդ մասիվ, Դավթաշեն և այլն, մենք էլ չէինք համաձայնվում, հույս ունեինք, որ այդուհանդերձ ավելի լավ տարբերակ կլինի»: Ավելի լավ տարբերակ իսկապես եղավ. 1995-96 թվականներին վերջապես սկսեցին վթարային շենքերի քանդումը և դրանց տեղում նորերի կառուցումը: Կարինեի ընտանիքը նորից չհամաձայնվեց գնալ. «Շատ հարևաններ վախենում էին, որ տները կքանդեն, իսկ խոստացված բազմաբնակարանը չեն սարքի և ռիսկի չդիմելու համար վերցրեցին գումարը: Մենք սպասեցինք, ու չնայած մի քիչ վախ կար, բայց երկու տարի հետո ստացանք բնակարան նորակառույց վեց հարկանի շենքում»: Ցավոք, այսպիսի դեպքեր, երբ շահում են բոլոր կողմերը, հազվադեպ են հանդիպում: Նույնիսկ Տերյանի վրայի՝ Կարինեենց հարևան տարածքներում ապրողները հետագայում չստացան նման պայմաններ ու ստիպված եղան համաձայնվել շատ ավելի փոքր փոխհատուցումների ու տեղափոխվեցին այլ թաղամասեր: Կառուցապատումների համար օտարված բնակտարածքների հետ կապված հաճախ են խնդիրներ առաջանում: Ժամանակ առ ժամանակ լուրեր են գալիս այն մասին, որ այս կամ այն շենքը տարիներ շարունակ չի կառուցվում, բնակիչները չեն ստանում խոստացված բնակարանները և այլն: Այս խնդրի վերաբերյալ մեր հարցմանը Երևանի քաղաքապետարանից պատասխանեցին, որ վերաբնակեցման ենթակա ընտանիքներին քանդված, ապամոնտաժված շենքի տեղում բնակարան հատկացնելու հնարավորությունը կարող է ընձեռվել, եթե ընտանիքը ցանկություն հայտնի վթարային շենքի բնակարանն ազատելու և ժամանակավոր այլ կացարան իր միջոցներով վարձակալելու՝ մինչև տեղում կառուցվող շենքի շինարարության ավարտը: Սակայն վերջին 3 տարիների ընթացքում այդ տարբերակից օգտվելու առաջարկություններ գրեթե չեն ներկայացվել: Փոխարենը, որպես բնակիչների տեղափոխման հաջող օրինակ, բերվում են 2013 թ-ին շահագործման հանձնված Սիսակյան 22 և Մարգարյան 37 հասցեների շենքերը, որոնք կառուցվել էին նախկին վթարային շենքերի տեղում, իսկ բնակարանների մի մասը ստացել են Աջափնյակի, Էրեբունու ու Շենգավիթի մի քանի հանրակացարանային շենքերից վերաբնակեցված 134 ընտանիքները:
***
Երևանում շարունակում են տներ կառուցվել ու քանդվել, վերականգնվել ու կցակառույցներով հարստանալ: Եվ որոշ հարցեր ստանում են իրենց պատասխանները, մյուսները մնում են բաց: Գրիգոր Եփրեմյան
Գրիգոր Եփրեմյան
Վթարային 2014 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ Երևանում հաշվառված են երկրորդ, երրորդ և չորրորդ աստիճանի վնասվածություններ ունեցող թվով 127 բնակելի շենքեր, որից 10-ը՝ չորրորդ աստիճանի վթարայնության բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքեր, որոնցում փաստացի բնակվում են թվով շուրջ 500 ընտանիք: Չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բազմաբնակարան և հանրակացարանային բնակելի շենքերը քանդվում են բնակիչներին բնակարաններ հատկացնելու աշխատանքների ավարտից հետո մեկից եռամսյա ժամկետում՝ մրցութային հիմունքներով ընտրված կազմակերպության կողմից: Բնակիչների վերաբնակեցման և շենքերի քանդման աշխատանքների կատարման ժամանակահատվածը կարող է որոշվել միայն պետական կամ համայնքային բյուջեներից՝ այդ նպատակների համար համապատասխան հատկացումներ նախատեսելիս:
Կարեն Աթանեսյան
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Տնաշեններ
Երևանցիների բնակարանային նախասիրությունների մասին ավելի խոր կարծիք կազմելու համար խոսեցինք այն մարդկանց հետ, ովքեր նախագծում, կառուցում, ձևավորում և վաճառում են մեր տները:
Անի Սահակյան
Ճարտարապետ Որքան մարդ, այնքան էլ բնավորություն, խառնվածք, ճաշակ: Բայց որքան էլ որ ոճային տարբերությունները շատ են, նոր բնակարան գնելուց կամ հինը՝ նորացնելուց, յուրաքանչյուր մարդ փորձում է իրականացնել տան հետ կապված բոլոր երազանքները: Պատվիրատուները, հիմնականում, չեն կարողանում իսկապես բացատրել ու փոխանցել այն, ինչ ուզում են, շատերը նույնիսկ էսքիզներ են նկարում: Այսպիսով, պատվիրատուները դիմում են մասնագետներին, որպեսզի իրականացնեն վաղեմի երազանքները: Մասնագետների առաքելությունն է ճիշտ ուղղորդել, կողմնորոշել պատվիրատուին: Հաճախ այն, ինչ պատվիրատուն ցանկանում է, ֆունկցիոնալ չէ: Երազանքի տունը կարող է շուտ հոգնեցնել, եթե այն ֆունկցիոնալ չէ: Երևանում ու արտերկրում բնակվող հայերի ցանկությունները, հիմնականում, տարբերվում են: Բայց նման մասնագի-
16 17
Նոյեմբեր 2014
տություններ ունեցող մարդիկ միշտ նույն տիպի պատվերներ ունեն: Երևանաբնակ հայերը ավելի շատ շքեղություն են ցանկանում: Ի տարբերություն նրանց, արտասահմանում բնակվող հայերը մինիմալիստական ոճի և հարմարավետության կողմնակիցներն են: Երևանի բնակչությունը հիմնականում բաժանվում է երկու տեսակի՝ դասական ոճի և փայլերի, ոսկեղենի սիրահարների: Մենք կիսով չափ նաև հոգեբաններ ենք: Շատ եմ սիրում աշխատանքս, այն լի է դժվարություններով, բայց շատ հետաքրքիր է: Մարդիկ հիմնականում ֆիքսվում են իրենց ցանկությունների վրա, հետաքրքիր է խորանալ ու հասկանալ նրանց հոգեբանական վիճակը, ցանկությունները, երբեմն նաև փոխել նրանց կարծիքն ու ճիշտ ուղղորդել: Տունն ամենակարևոր վայրն է մարդու համար, որտեղ պետք է դրական մթնոլորտ լինի: Մարդը պիտի միշտ ուզենա հաճույքով տուն վերադառնալ և շատ ժամանակ անցկացնել այնտեղ:
Գագիկ Մկրտչյան Բրոկեր Մութ ու ցուրտ տարիներին աշխատանք չլինելու պատճառով սկսեցի աշխատել որպես բրոկեր: Առաջ բրոկեր դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր էր, առանձին կուրսեր էլ կային՝ սովորում էինք ռիելթորություն ու անշարժ գույքի գնահատում: Այնուհետև համապատասխան լիցենզավորումից հետո նոր կարող էինք աշխատել: Բրոկեր լինելու համար պետք է կարողանալ շփվել մարդկանց հետ, կիսով չափ հոգեբան լինել: Մի հաճախորդ կար, ում ամեն օր տարբեր տներ էի ցուցադրում, հետո հասկացա, որ առնող չի, հարցրեցի, թե ինչու է բնակարաններ փնտրում, պատասխանեց՝ «Բա ինչ անեմ, տանը մենակ եմ, գոնե ձեզ հետ եմ շփվում»: Բրոկերը անպայման պիտի լավատես լինի ու հավատա, որ անպայման մի բնակարան վաճառելու է: Պատվիրատուները հիմնականում մի քանի բրոկերների հետ են աշխատում: Դու կարող ես նրան 50 բնակարան ցույց տալ, մյուս բրոկերը միայն մեկը, բայց նրան հենց դա էլ դուր գա: Ճակատագրի պահերը շատ են մեր աշխատանքում: Պատվիրատուն նախապես ասում է, թե ինչ է ցանկանում, դու էլ կոնկրետացնում ես ցանկությունները, որովհետև շատ ժամանակ նրանք էլ չգիտեն, թե ինչ են ուզում: Ճշտում ենք ֆինանսական հնարավորությունները ու սկսում ենք փնտրել:
Կան հաճախորդներ, որոնք ուզում են աչքի ընկնող շենքում տուն գնել, որ իր ընկերները կողքով անցնեն ու ասեն՝ «էս էլ մեր ախպոր տունն ա»: Մի հաճախորդ ունեի, որ մեկ ամսվա ընթացքում երկու օրը մեկ անհանգստացնում էր տան վաճառքի պահով: Վերջապես գնորդներ գտնվեցին: Պայմանավորվեցի իր հետ, որ գնորդներին ցույց տամ բնակարանը: Տան մոտ իրեն հանդիպեցինք, ասաց, որ շտապ գործ ունի, բայց կինը տանն է, ու կարող ենք հանգիստ գնալ: Գնորդները հավանեցին բնակարանը, խնդրեցին, որ վերջնական գինը ճշտենք: Այդ պահին կինը զայրացավ՝ «Բայց ո՞վ է ասել, որ մենք բնակարան ենք վաճառում»: Ասացի, որ ամուսինն է խնդրել բնակարանը վաճառել: Պոլի փեդը վերցրեց ու մեզ տնից դուրս լարեց: Հին շենքերում շքամուտքերի խնդիր կա, դրա համար հիմա գերադասում եմ նորակառույց շենքերում բնակարաններ ցուցադրել հաճախորդներին: Թամանյանական շենքերը շատ լավ լուծումներ ունեն, իսկ «խրուշչովկաներում» ավելի քիչ եմ բնակարաններ ցուցադրում: Մարդիկ կան, որ շատ հեշտ են ազդեցության տակ ընկնում, ու կարող ես նրանց ցանկացած բան համոզել: Սովորաբար մարդիկ դիմում են ծանոթ բրոկերների, նրանց, ում գոնե մեկի միջոցով ճանաչում են: Պարզապես յուրաքանչյուր բրոկեր պետք է հասկանա, որ մարդը ամբողջ կյանքի ընթացքում հավաքած գումարն է ծախսում և չափազանց մեծ պատասխանատվությամբ մոտենա աշխատանքին:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Իրինա Մերդինյան
Ինտերյերի դիզայներ Օրեցօր վերանորոգվող ու վերակառուցվող Երևանում երևի ամեն տասներորդը ունի բնակարանային խնդիր: Իսկ այդ խնդրի լուծման տարբերակներին տիրապետում են հենց իմ մասնագիտության տեր մարդիկ. ինչպես անել, որ գորշ բետոնային միջավայրը դառնա ապրելու ենթակա հարմարավետ ու գեղեցիկ բնակարան: Փորձս ցույց տվեց, թե որքան հարաբերական է մեզանում հարմարավետ ու գեղեցիկ ածականների ընկալումը: Ոմանց համար հարմարավետ կարող է դառնալ ֆունկցիոնալ ու գունային ճիշտ լուծված, ստալինյան շենքերում տատիկից ժառանգած 60 քմ մակերես ունեցող բնակարանը, ոմանք էլ նորակառույցի վերջին հարկում գտնվող, շքեղ քաղաքային համայնապատկեր ունեցող 400 քմ-ի մեջ չհարմարվեն: Երբեմն եռանդով ու ջանասիրությամբ եմ նվիրվում գործին, կարծես սեփական բնակարանի ձևավորմամբ եմ զբաղվում՝ իրականացնելով վաղուց ի վեր մտապահած կերպար ու միջավայր ստեղծող մեծ ու փոքր հնարքները: Բայց լինում են դեպքեր, երբ գործն առաջ չի գնում ոչ այն պատճառով, որ ստեղծագործելու համար քեզ տվել են 400 քմ տարածք: Տարածքի չափերը կապ չունեն, ամբողջ խնդիրը քո ու պատվիրատուի էսթետիկ տարբեր ընկալումներն են: Տանջվում եմ այնպես, կարծես գետի ընթացքին հակառակ լողամ: Այս տեսակ բնակարաններում չեմ կարողանում համակերպվել բնակարանի կենտրոնում բավական լուրջ չափեր ունեցող ակվարիումի անհրաժեշտությանը, բայց փոխարենը այդքան տարածքի մեջ այդպես էլ տեղ չգտած ու ընդհանուր օգտագործման մուտքի հաշվին առաջացած բանտախուց հիշեցնող մի սենյակի գոյացման հետ, որը նախատեսված է (հավանաբար) Ֆիլիպիններից եկած տնային տնտեսուհու համար: Իհարկե, նման դեպքերում երկար բանակցում ես պատվիրատուի հետ, բայց շատ անգամ ճարահատյալ հանձնվում ես ու փորձում կոմպրոմիսի գնալ, բայց ոչ ի վնաս ֆիլիպինցու, իհարկե: Լինում են ավելի քիչ զարհուրելի, բայց միևնույն է՝ անհասկանալի, եթե չասեմ՝ տարօրինակ ցանկություններ: Չէի՞ք զարմանա, եթե պատվիրատու մի կին հրաժարվեր հյուրասենյակում սեղան ունենալուց, քանի որ իր մոտ հյուրեր չեն լինում,
18 19
Նոյեմբեր 2014
իսկ Նոր տարուն նա ընտանիքի հետ միշտ արտասահմանում է անցկացնում: Իսկ խոհանոցում ցանկանար տեսնել միայն փոքրիկ սեղանիկ, որը կհերիքեր միայն սուրճ խմելուն, չնայած որ խոհանոցում դրված է միկրոալիքային վառարան, հսկայական սառնարան, որն ինքն է սառույց արտադրում և ամանները լվացող մեքենա: Ժամանակակից Երևանում, ցավոք, կա մարդկանց մի ստվար զանգված, որն առհասարակ տեղեկացված չի տարիներ շարունակ մշակվող ու արդեն է՛լ ավելի երկար կիրառվող բնակարանաշինության նորմերին, չունի չափի զգացողություն, ծանոթ չի էսթետիկային (գուցե նաև այդ բառից տեղյակ չի) ու ընդհանրապես հետաքրքրված չէ համաշխարհային նորամուծությունների լայն հնարավորություններին: Մեղմ ասած՝ կլորիկ գումար են ծախսում, գնում են քաղաքի կենտրոնում ծայրահեղ անհարմար բնակարան՝ առանց միջանցիկ օդափոխության, անհրաժեշտ ինսոլացիայի, փոխարենը ցածր առաստաղներով ու ավելի ցածր հեծաններով, ու պահանջում են մի քանի ննջասենյակ, երկու սանհանգույց, խորդանոց, հանդերձասենյակ ու լայն խոհանոց: Փորձում ես բացատրել, որ այդ սենյակներից առնվազն մեկը լուսամուտ չի կարող ունենալ, սանհանգույցներից մեկում էլ ջուր չի լինի, իսկ ընդարձակ խոհանոցի մասին անգամ խոսել չարժի: Պատվիրատուն զարմանում ու զայրանում է, թե բա էլ ինչի՞ համար եմ այդքան գումար ծախսել այս բնակարանի վրա, եթե միևնույն է չեմ ստանալու այն, ինչ ուզում եմ: Դանդաղ, բայց հաստատուն քայլերով համոզում ես նրան՝ կրճատելով ննջարանների թիվը ու խոհանոցն էլ միացնել ընդհանուր սենյակին: Հենց սկսում է թվալ, թե հաղթահարեցինք հիմնական դժվարությունները, հենց այդ ժամանակ սկսվում է պայքարը պատվիրատուի կողմից նախընտրելի հարդարման ու ձևավորման միջոցների դեմ: Հազարավոր քիվեր, հախճապակյա ջահ, ոսկյա ներդիրներով դռներ` այնպիսի տպավորություն է, որ Լյուդովիկոս 15-րդի պալատը պիտի խցկենք երևանյան բնակարանի մեջ: Սրտովս չի, բայց փորձում եմ հարցին մոտենալ այլ կողմից. չէ՞ որ ես չեմ ապրելու այդ ամենի մեջ: Անում եմ գործս՝ կարծես մաթեմատիկական բարդ խնդիր լուծեմ: Եվ ուրախանում եմ, երբ գտնում եմ հերթական անհայտը:
Արտակ Մարտիրոսյան
Շինարար Մոտ 10 տարի աշխատում եմ որպես տեխնիկական վերահսկիչ, բազմաբնույթ շինարարական կառույցներ ենք շահագործման հանձնել: Մեր պատվիրատուների շարքերում շատ են արտերկրում բնակվող հայերը, ովքեր անպայման ուզում են Երևանում տուն ունենալ: Որպես կանոն՝ նրանք ուզում են բնակարան ձեռք բերել կենտրոնում կառուցված նորակառույց շենքերում: Ընդհանուր առմամբ՝ պատվիրատուների պահանջները նույնն են. նրանք ձգտում են, որ շենքը լինի լուսավոր ու ընդարձակ, շատ կարևոր է բնակարանից բացվող տեսարանը: Ցանկալի է, որ բնակարանն ունենա պատշգամբ, տնտեսական նպատակներով ծառայող հավելյալ տարածք, բակում լինի խաղահրապարակ, ավտոտնակ: Կան փարիզյան պատշգամբներ, նյույորքյան կտուրներ, իսկ երևանյան խորհրդանիշով կարող ենք միայն առանձնացնել բնակարանից բացվող Արարատով տեսարանը: Պատվիրատուների ճաշակը որքան էլ տարբեր լինի, նման տեսարանով բնակարանի հանդեպ որևէ մեկը անտարբեր չի մնա: Մենք հաճախ ոգեշնչվում և փորձում ենք մոտիկ լինել թամանյանական լուծումներին, ուսումնասիրում ենք հայկական ճարտարապետությունը, որն էլ հիմք է ծառայում, օրինակ, շենքի ֆասադային տեսքի համար: Շենքի երեսապատման ու կոնստրուկտիվ լուծումները, ցանկալի է, որ հայկական մոտիվներով լինեն: Իրեն հարգող որևէ շինարար երբեք չի միջամտում արդեն ընդունված ու հաստատված հատակագծին: Մեր մտքերը մեզ հետ են մնում, մենք իրականացնում ենք նախապես հաստատված գաղափարը: Շինարարի մասնագիտության մեջ ամենակարևոր կետերից է անվտանգությունը: Մեծ պատասխանատվություն ենք զգում աշխատելիս, հոգեպես նվիրվում ենք մեր աշխատանքին, պատվիրատուի անվտանգությունն ու ապահովությունը առաջնային է: Շենքի իրականացման ժամանակահատվածը, հիմնականում, կախված է ֆինանսական վիճակից: Ի դեպ, շենքի կառուցումը կապված է նաև տարածքի բնակլիմայական պայմաններից: Եթե ցրտաշունչ ձմեռ է սպասվում, իսկ շինարարությունը սկսվել է գարնանը, պետք է հաշվարկել, արդյոք կարելի՞ է հասցնել: Միջին հաշվարկով, Հայաստանում, օրինակ, 5 հարկանի շենքը ներքին հարդարմամբ ու կոմունալ հարմարավետություններով կարելի է շահագործման հանձնել մոտ 2 տարի շինարարություն իրականացնելուց հետո:
Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Քոչար 13
Այսպիսի շենք Երևանում մի հատ է: Եվ այն բնակելի չէ, ավելի շուտ՝ պլանավորված էր որպես ոչ բնակելի, իսկ ավելի կոնկրետ՝ որպես արվեստանոց: Իսկ հիմա այնտեղ ապրում են, ավելի շուտ՝ ապրում և ստաղծագործում կամ ստեղծագործում ու ապրում: Նմանատիպ «բնակարաններում», նույն 4.5 մետրանոց առաստաղով ~35քմ-ում: Բայց ամեն մեկի համար այդ տարածքը մի ամբողջ կյանքն է՝ լի պատմություններով, հիասթափություններով և ուրախություններով: #PANphoto-ն լուսանկարել է Հրաչյա Քոչար 13 շենքի բնակիչներին և փորձել պարզել, թե ինչու է այդ տեղը նրանց համար այդքան թանկ:
Վահագն Համալբաշյան, նկարիչ
Տարածքն օգտագործվում է որպես արվեստանոց: Մոտ մեկ տարի է՝ այս տարածքում է, որովհետև հարմար է: Ամբողջ գիտակից կյանքը կապված է այս շենքի հետ: Որևէ կոնկրետ հիշողություն դժվարանում է մտաբերել, բայց սա հենց այն տարածքն է, որի մասին կարելի է անընդհատ խոսել ու անընդհատ ինչ-որ բաներ հիշել:
20 21
Նոյեմբեր 2014
Գարեգին Եղոյան, Արսեն Կարապետյան, ճարտարապետներ
Յուրահատուկ վերաբերմունք ունեն տարածքում գտնվող արվեստանոցին: Այն մեծ պատուհան ունի, որից հետաքրքիր տեսարան է բացվում: Այստեղ շատ լավ է ստացվում մտածելը, ինչն արվեստագետի համար շատ կարևոր հանգամանք է: 1994-ից այստեղ են, ու երբ նոր էին տեղափոխվել, պատուհանին նույնիսկ ապակի չկար, ցելոֆանապատ էր: Հիշողությունները շատ են, ասում են՝ ինչ ստեղծել են, այս արվեստանոցում են ստեղծել:
Եվա Խաչատրյան, համադրող («Արտ Լաբորատորիա»)
Մոտ մեկ տարի է՝ տարածքը բաց հարթակ է, որտեղ տարբեր նախագծեր են իրականացվում, միաժամանակ նաև ստուդիա է: Մինչև այստեղ տեղափոխվելն այս շենքում եղել է 90-ականներին. «Գերմանիայից հյուրեր ունեինք, որոնք այս շենքում բնակարան էին վարձում»:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Հասմիկ Ավետիսյան, նկարչուհի
Տարածքը մայրիկից է մնացել, որը 7 տարի առաջ այստեղ նկարում էր: Կարծում է՝ նկարչության համար շատ հարմար է, դժվարանում է «նման լավ ստուդիաներ» Երևանում մտաբերել. «Այստեղ միայն լավ բաներ են կատարվում, միայն հետաքրքիր մարդիկ են գալիս՝ դեսպաններից սկսած, արվեստագետներով վերջացրած: Շուրջբոլորը հիշողություն է, այս տարածքի դուռը բացում ես ու ամեն ինչ հրաշքի է վերածվում, իսկական ճակատագրի նվեր է»:
Արմինե Հարությունյան, Սվետլանա Սարգսյան, Խաչատուր Ազիզյան, նկարիչներ
Տարածքը թե՛ արվեստանոց է, թե՛ բնակարան, թե՛ հավաքույթների տեղ: Ինչո՞ւ այստեղ. շենքի ամենաառաջին բնակիչներից են, Արմինեն ասում է՝ «ահավոր թույն շենք է, բոլորն արվեստագետներ են, արվեստի շունչ կա, ինչը մեծ նշանակություն ունի»: Ապա հիշում է՝ «Երբ փոքր էի, մեր այս արվեստանոցում էին Արշիլ Գորկու մասին ֆիլմը նկարահանում: Այդ մթնոլորտը շատ ոգևորիչ էր՝ ռեժիսորը, սցենարիստը, բոլորն այստեղ էին, պապս էլ Գորկու դերն էր խաղում»:
22 23
Նոյեմբեր 2014
Արմեն Աթայան, նկարիչ
Նկարչի արվեստանոցն է: Ասում է՝ ինչ-որ տեղ պետք է արվեստանոց ունենար, իսկ շենքը տանը մոտ է: Սենյակը ստացել է, երբ շենքը շահագործման հանձնեցին, նշում է, որ ամբողջն իրենց անձնական գումարով են կառուցել: Իսկ պատմելու ոչ մի պատմություն չունի՝ գալիս, աշխատում է:
Սահակ Պողոսյան, արվեստագետ
Տարածքը արվեստի միջոցառումների կենտրոն է՝ թե՛ ստեղծագործական, թե՛ ցուցադրական: 1989 թվականին, երբ տեղափոխվեց, ամբողջ շենքը նախատեսված էր արվեստագետների համար՝ արվեստագետների կոոպերատիվ էր, մի շենքում բոլորին հավաքելու լավ առիթ էր: Այս շենքի ամենամեծ հիշողությունները հենց այս արվեստանոցի հետ է կապում, որովհետև հենց այստեղ է ծնվել Երևանում առաջին ցուցասրահի գաղափարը. «Բայց դա ընկերների նախաձեռնությունն էր, որովհետև արվեստանոցս բարեգործական հիմունքներով որոշ ժամանակով տրամադրել էր նրանց»:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Հրայր Լազյան, Աստղիկ Սարգսյան, ճարտարապետներ
Տարածքը բնակարան-ճարտարապետական ստուդիա է: Երկու ամիս է, ինչ այստեղ են՝ մթնոլորտի, միջավայրի համար: Այս ընթացքում մի դեպք է եղել՝ դուռը չէին կարողանում բացել, դրսում էին մնացել: Երկուսն էլ բանալի ունեին, բայց Հրայրն իրենը ճանապարհին կորցրել էր, Աստղիկինով էլ դուռը չէր բացվում: Ստիպված 911 են զանգել, փրկարարները եկել, դուռը կոտրել են, որ ներս մտնեն:
Աշոտ ու Արմինե Սնխչյաններ, ճարտարապետներ
Բնակարան-արվեստանոց է: Աշոտն ուսանող ժամանակ շենքում գտնվող Եղոյանի արվեստանոցում էր աշխատում, շրջապատը հավանել է, հետո այնպես ստացվեց, որ գնեցին արվեստանոցն ու արդեն 1,5 տարի այստեղ են ապրում: Հիշում են, որ վերանորոգման ժամանակ շինարարների խմբի ղեկավարը տրապը երկրորդ հարկի ամենաբարձր տեղում էր դրել, ջուրը որ լցնում էր, բուրգի պես իջնում էր, ինչը շատ տպավորիչ էր:
24 25
Նոյեմբեր 2014
Վահագն Ավետիսյան, նկարիչ
Այստեղ ապրում է, մի փոքր հատվածն էլ նկարելու համար օգտագործում: 80-ականների վերջին, երբ դիպլոմայինի վրա էր աշխատում, որ գնալ-գալու վրա ժամանակը զուր չվատնի, տեղավորվեց այստեղ, հետո ամուսնացավ ու կնոջ հետ սկսեցին այստեղ ապրել: Սենյակի պատուհանի շրջանակը սարքելիս, երբ ապակին ամրացնում էր, մեխելիս թխկթխկացնում էր, հարևան Գարիկը, պարբերաբար հարցնում էր, թե երբ է վերջացնելու, ինչին պատասխանում էր՝ «հեսա, Գարիկ ջան, էս 100 հատն էլ մեխեմ, ու վերջացնում եմ»... «հարևանություն էինք անում»:
Արա Հովհաննիսյան, գեղանկարիչ
Տարածքն օգտագործում է որպես բնակարան-արվեստանոց: Շենքում բնակարան-արվեստանոց կառուցելու մտահղացումը դեռ վաղուց է ունեցել, նախորդ տարի մեծ ջանք գործադրելուց հետո կարողացել է կյանքի կոչել այն: Սկզբում մի փոքր անսովոր էր, որովհետև ամբողջովին արվեստանոցային միջավայր է, բայց ժամանակի ընթացքում համակերպվել է: Սիրում է աշխատել ընտանիքի ներկայությամբ, որ տուն գնալգալու խնդիր չլինի: Ամենից շատը կարևորում է շենքում տիրող արվեստի մթնոլորտը, երբ ընկերներով հավաքվում, ինչ-որ թեմաներ են քննարկում:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պրոֆի
Գետիկ Բաղդասարյան, քանդակագործ
Տարածքը քանդակագործական արվեստանոց է: 1982-ին որպես կոոպերատիվ արվեստանոց է ստացել, ասում է՝ առաջին հարկն աշխատելու համար հարմար է: Հիշում է՝ այստեղ մի մեծ քար է բերել, որից Համո Սահյանի քանդակն է տաշել, հետո տարել, տեղադրել է:
Անի ու Էմմա Հարությունյաններ, արվեստաբաններ
Ցուցասրահ է: Ասում են՝ «սիրտներս կպավ, ուզում էինք, հենց այստեղ գալ, որ այնպիսի տեղ լինի, որտեղ նաև արվեստանոց կունենանք»: Հիշում են, որ երբ երկու ամիս առաջ նոր էին տեղափոխվում, 10-15 հոգով ամբողջ գիշեր չեն քնել ու կարգի են բերել տարածքը:
26 27
Նոյեմբեր 2014
Ստեփան Եղիազարյան, ճարտարապետ
Ճարտարապետական արվեստանոց է: 2012-ից այստեղ է, տեղը հարմար է: Դժվարանում է միանգամից ինչ-որ կոնկրետ արտառոց դեպք մտաբերել:
Սարգիս Համալբաշյան, գեղանկարիչ
Տարածքն օգտագործում է որպես արվեստանոց: Հարցին, թե ինչու է այստեղ, պատասխանում է՝ «այսքանը կարողացա, ավելին կարողանայի, ավելին կանեի»: Շենքում արդեն 26 տարի է, բայց հիշողությունները ջնջված են:
Վարո Ռաֆայելյան, Հրանտ Խաչատրյան / PAN Photo Agency Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Անձնական փորձ
Բանը բանկից անցավ «ԱրմՔոմեդի» երգիծական դուետի հալալ հիսուն տոկոսը կազմող Նարեկ Մարգարյանը վերհիշում է հիփոթեքի միջով անցնելու իր դառը (բայց կարևոր ու նույնիսկ անհրաժեշտ) փորձը և խորհուրդներ տալիս նրանց, ում դա դեռ սպասվում է:
Ե
թե դուք էլ եք որոշել գնել բնակարան, բայց չունեք բավականաչափ գումար, ուրեմն երևի արդեն մտածել եք հիփոթեքային վարկի մասին: Ձեր արշավը վարկի հետևից գուցե մի փոքր այլ ճանապարհով անցնի, բայց, հուսով եմ, իմ պատմությունը գոնե ինչ-որ բանով օգտակար կլինի: Միանգամից նշեմ, որ ես չեմ դիմել երիտասարդ ընտանիքների համար նախատեսված պայմաններով հիփոթեք ձևակերպելու, որովհետև այդպես բավականաչափ գումար չէի ստանա: Չեմ դիմել նաև մնացած էժան տարբերակներին, որովհետև ծանոթների գործոնը չափից դուրս մեծ էր:
***
Դե ամեն ինչ սկսվում է նրանից, որ գնում եք տարբեր բանկեր պայմաններին ծանոթանալու: Հայաստանում սա մի փոքր հիշեցնում ա կամ բանավար քննություն, կամ աշխատանքի հարցազրույց: Այո, ինչ-որ պահի բանկը ձեզ գումարի դիմաց սպասարկող կառույցից դառնում ա ձեզ ու ձեր կյանքի նվաճումները գնահատող կառույց: Իմ փորձը Հայաստանում մասնաճյուղ ունեցող միջազգային բանկի հետ տխուր էր, չնայած ես «Նոյի թվից» իրենց հաճախորդն էի: Աշխատակիցը բառի բուն իմաստով սխալ ինֆորմացիա տվեց, ինչի արդյունքում ես գնացի մեկ այլ բանկ, իսկ այն, որ ինֆորմացիան սխալ էր, իմացա բոլորովին այլ առիթով զրույցի մեջ: Դրա համար դուք էլ մի փոքր գնահատող աչքով նայեք բանկի ներկայացուցչին, եթե կմկմում է ու անվստահ է, մի ամաչեք ուրիշին կանչել՝ ավելի կարևոր գործարք բանկում դժվար թե երբևէ կատարեք: Ես ամաչեցի, դրա համար արդեն ուրիշ, հայաստանյան բանկում 1% ավելի բարձր տոկոսադրույքով դիմեցի ու սկսեցի հավաքել թղթերը: Այս բանկի աշխատակազմը շատ ավելի հոգատար, անմիջական ու պրոֆեսիոնալ էր: Հա, պրոֆեսիոնալիզմը պետք չի խառնել ռոբոտային պահվածքի հետ: Սկսվեց թղթերի հետևից վազվզոց Հայաստանի տարբեր հիմնարկություններով: Կադաստրը այդքան դաժան չէր, որքան ես ինձ տրամադրել էի՝ բավական լուրջ մոդեռնիզացիա անցած հիմնարկ է, որի հետ գործերը շատ արագ ավարտվեցին:
***
Ամենակոլորիտային միջոցառումը, որին պետք է մասնակցեք՝ տուն գնահատելն է: Ձեզ ուղարկում են անշարժ գույք գնահատող ինչ-որ գրասենյակ, որը գործուղում է իրենց առաջատար փորձագետ-մասնագետին ձեր ընտրած բնակարան: Այստեղ ձեր առաքելությունն է արագ ամեն ինչ ավարտել, իսկ նրա առաքելությունն է ձեր բնակարանը գնահատել 1997 թվականի Աբովյան քաղաքի գնացուցակներով: Ամբողջ գիտահետազոտական գործընթացը տևեց 3 րոպե, լավ՝ խաբում եմ, մի 7 վայրկյան էլ բակից նայեց պատշգամբին, մի քանի մթնշաղ լուսանկար արեց ու հետո հեռացավ: Եթե փորձագետը «իքս» գումարից ցածր գնահատի բնակարանը, բանկը նույնպես պետք է ավելի քիչ գումար ձեզ տրամադրի, դրա համար դուք պետք է անեք ամեն ինչ, որ գնահատվի բարձր: Մի քանի օր անց փորձագետը ինձ տվեց գնահատման արդյունքները՝ 20-30 էջանոց փաստաթուղթ, որտեղ զարմանալիորեն հաշվարկված էր ամեն հնարավոր մանրուք ու չափագրում: Գնահատողս կամ Շերլոք Հոլմսն
էր, կամ, դե մի հատ շաբլոն ուներ ու copy/paste էր արել: Դե իհարկե ավելի պակաս էր գնահատել, քան պետք էր, ու այստեղ չգիտեմ ինչ խորհուրդ տամ՝ իմ դեպքում հարցը լուծվեց ծանոթի զանգով:
***
Երբ ամեն ինչ պատրաստ էր, բնակարանի տիրոջ ու բանկի ներկայացուցչի հետ պետք է գնայինք նոտարի մոտ առք ու վաճառքի պայմանագիր ստորագրելու: Բոլոր ընկերներս ինձ զգուշացրել էին, որ դրա նախորդ օրը, ավանդաբար, այն օրն է, երբ վաճառողը սկսում է խաղացնել մարմնի այն մասը, որը մեջքից ավելի հարավ է գտնվում: Եվ իրոք, ոչինչ չի խանգարում նրան վերջին պահին ասել, որ հորքուրի վիրահատության համար լրացուցիչ 1000-2000 դոլար է հարկավոր: Հա, դուք նրան բեհ եք տվել (դա այն գումարն է՝ սովորաբար 500 դոլարի չափ, որ տալիս եք վաճառողին, որպեսզի պահի քո համար բնակարանը, չգնելու դեպքում գումարը մնում է նրան), որը նա կարող է և վերադարձնել, ինչից հետո պետք է գտնեք նոր բնակարան, նորից գնահատել այն... և այլն: Ընկերներիս չոր լինելու խորհուրդները մտապահելով զանգահարեցի, որ պայմանավորվեմ, պարզվեց վաճառողը նորմալ մարդ էր: Ամեն ինչ ստորագրվեց, հենց բանկում փոխանցեցի գումարն ու արդեն դարձա բնակարանի սեփականատեր: Այստեղ սկսվում է քաղցր, քաղցր grace period կոչեցյալը, երբ դուք մեկ ամիս վճարում չեք կատարում: Ցավում եմ, բայց էդ մեկ ամիսը շատ արագ կանցնի, էնպես որ հիփոթեքը ստանձնելուց առաջ լավ մտածեք: Պատկերացրեք, որ ձեր աշխատավարձը իջեցրել են ամսական վճարումների չափով: Լավ պատկերացրեք:
***
Այլ բաներ, որ, կարծում եմ, հարկ է նշել՝ երբեք մի վերցրեք հիփոթեքը դոլարով: Այո, ձեզ կգայթակղեն ավելի լավ պայմաններով, բայց մի համաձայնվեք: Անգամ եթե Կենտրոնական բանկում ամենահիասքանչ ծանոթը ունեք, ով հույժ գաղտնի տեղեկություններ ունի դոլարի կուրսի ապագա տատանումների մասին, մի համաձայնվեք: Հիփոթեքը երկար տարիներ է տևելու, այդ ընթացքում դոլարի կուրսը այնքան կընկնի ու կբարձրանա, որքան ձեր Կենտրոնական բանկի ծանոթի պաշտոնը: Հարց ու փորձ արեք այն բանկի մասին, որին դիմելու եք: Հայաստանում մարդկանց իրական փորձը ավելի կարևոր է, քան բանկի մասնաճյուղի ճոխությունը: Կան բանկեր, ու ես հիմա չեմ ճոխացնում, որ վճարման մի քանի օրվա ուշացման հարցերը լուծում են «գողականով», տփելով, սպառնալով: Համոզվեք, որ ձեր ընտրածը այդ շարքից չի: Հարցրեք՝ ինչպիսին են վաղաժամ մարման պայմանները. որոշ բանկեր կարող են դժվարացնել 5 տարուց վաղ մարումը: Հաշվի առեք, որ 10 տարիների ընթացքում բանկին վճարելու եք մոտավորապես կրկնակի այն գումարը, որը վերցրել եք (գիտեմ 12-17%՝ տարեկան տոկոսադրույքը, բայց դա տարեկան: Էս պահը բոլորը չեն լավ պատկերացնում: Ուսումնասիրեք մարումների գրաֆիկը): Մեկ անգամ էլ մտածեք վարձով ապրելու, ծնողների հետ ապրելու ու գումար կուտակելու տարբերակները: Բայց եթե որոշումը վերջնական է, ձեզ մաղթում եմ ամուր ներվեր, իսկ այնուհետ՝ բարի ու երջանիկ նորամուտ:
Նարեկ Մարգարյան Սարգիս Անտոնյան
28 29
Նոյեմբեր 2014
Խորհուրդներ Մի քանի տարի առաջ լուսանկարիչ Վահան Ստեփանյանը կնոջ հետ սկսեց բնակարան փնտրել. «Մեր կյանքի կես տարին անհետ կորավ բրոկերների, կադաստրների ու տուֆակերտ շենքերի հորձանուտում»: «ԵՐԵՎԱՆի» խնդրանքով նա կփորձի այդ ամիսների ընթացքում ձեռք բերած փորձի հիման վրա խորհուրդներ տալ նրանց, ովքեր դեռ պետք է անցնեն դրա միջով։
Ե
րևանը անվերջ կառուցում են, հինը քանդում, նորը սարքում: Կառուցում են ամենուրեք, Աֆրիկյանների շենքի փոխարեն, 50-ականների շենքերի բակերում, դարասկզբի շենքերի վրա, և թվում է, թե այդ կառուցապատման մեջ դու կկարողանաս գտնել քո բնակարանը, քո անկյունը «մեեեր սիրաաաաած քաղաքու՜մ»: Բայց արի ու տես, որ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ. կա՛մ պլանավորած գումարը ոչ մի կերպ չի հերիքում, կա՛մ աղմուկ է, կա՛մ էլ ննջարանի պատուհանից մինչև դիմացի շենքի պատը 30 սանտիմետր է։
Առանձնապես մի վստահեք նորակառույցներին
Այո, ամեն ինչ սկսվում է բրոկերից։ Իհարկե, կարելի է համացանցը փորել, թերթերի հայտարարությունները անգիր անել, ծանոթ-բարեկամ խառնել, և չի բացառվում, որ շատ լավ տարբերակ գտնեք, բայց դա կամ կլինի, երբ «Արարատը» հաջորդ անգամ դառնա ԽՍՀՄ չեմպիոն, կամ էլ ձեր երեխայի անունը կարող եք դնել «ղուրբան լինեմ իմ բախտի աստղին»։ Մի խոսքով, շանսերը քիչ են։ Այնպես որ բնակարան փնտրելուց առաջ փնտրեք լավ բրոկեր, որը 1) կhասկանա խնդիրը և ձեզ անիմաստ բաներ չի առաջարկի, 2) լավ հարաբերությունների մեջ կլինի շենքերի սեփականատերերի հետ, 3) անձամբ կիմանա մարդկանց, ում բնակարանը ձեզ կառաջարկի։ Եվ հիշեք, բրոկերի վարձն է գործարքի 1.5-ից 2%-ը։
Մենք, մեծանալով «ստալինկեքում», լավ բնակարանը միշտ ասոցացնում ենք տուֆից 5 հարկանի առանց վերելակի շենքերի հետ: Եվ բնազդաբար առաջինը փնտրում ենք այդպիսի տարբերակներ: Իհարկե, համեմատած այսօրվա նորակառույցների մեծամասնության հետ, միանշանակ ճիշտ կանենք, բայց պետք է հիշել, որ այդ շենքերի էլեկտրականության և ջրի կոմունիկացիաները հին են, և չկա վերելակ. թերևս երկու թերություն, որ մեկ-մեկ դրդում են մտածելու նաև նորակառույցների ուղղությամբ: Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով նորակառույցների ճնշող մեծամասնությունը՝ մոտավորապես 90%-ը, թափելիք է: Դա պայմանավորված է թե՛ կառուցման անօրինականությամբ, թե՛ տեղով, թե՛ ճարտարապետների անգրագիտությամբ: Հենց այդ պատճառով նորակառույցում տուն նայելիս միշտ խորացեք, ճշտեք, թե ում է պատկանում շենքը, և ինչ ուրիշ շենքեր ունի պորտֆոլիոյում կառուցապատողը: Փորձեք գտնել ծանոթների, ովքեր այդ շենքերից մեկում են ապրում, հարցուփորձ արեք՝ ինչ բողոքներ ունեն: Մնացած 10%-ը, որոնք քննարկելի են, էլի ունեն ճշտելու բաներ, օրինակ՝ որքան է կազմում ամսավճարը բոլոր ծառայությունների համար (մի զարմացեք, շենքեր կան, որտեղ այն հասնում է մինչև 80,000 դրամի, ու դա դեռ չհաշված կոմունալ ծախսերը): Եվ առհասարակ, որտեղ էլ պլանավորեք գնել տունը, չի խանգարի որ ճշտեք, թե ինչ հարևաններ ունեք:
Լրջորեն ուսումնասիրեք տեղանքը
Ընտրեք շատ լուսավոր բնակարան
Գտեք շատ լավ բրոկեր
Երբ գտնում եք բրոկեր, նույնիսկ մինչև նրան գտնելը, կողմնորոշվեք թե ինչ գումար ունեք: Երբ հաշվարկեք, արդեն ըստ դրա կհասկանաք, թե քաղաքի որ մասում եք ուզում: Ուզելն էլ մի շարք բաներից է բաղկացած: Նախ օ՜, իմ կենտրոնամոլ ազգ, հիշի՛ր, որ կենտրոնում գնալով պակասում է կանաչը և ավելանում աղմուկը, դրա համար մի քանի «դրախտային» տեղեր են մնացել: Օրինակ՝ Տպագրիչների փողոցը կամ Մաշտոցի այգու ներս ընկած մասը դեպի Սարյան, չնայած այնտեղ էլ շենքերը արդեն այնքան շատ են, որ համարյա բոլոր պատուհանների տեսարանները մյուս պատուհաններն են: Եվ խնդրում եմ, միանգամից անտեսեք Հյուսիսային պողոտան: Կենտրոնից դուրս տարբերակներ ավելի հետաքրքիր և բազմապրոֆիլ են դառնում: Նախ սկսենք 3-5 հարկանի նորակառույցներից՝ Մոնումենտի նոր ճանապարհին, վատ տարբերակ չի, եթե՝ 1) վերևի հարկեր են և «լավ տեսարան» ունեք, լավ, Աստված տեսարանի հետ, սենյակ լույս է մտնում, քանի որ այնտեղ շենքերը այնքան խիտ են, որ սուպեր էլիտար նորակառույցի առաջին երեք հարկերի պատուհանները նայում են դիմացի շենքի պատին ու արևի լույս չեն տեսնում: Չեմ հասկանում, թե ինչու հայերը (և՛ կառուցողները, և՛ գնորդները) չեն հասկանում, որ եթե խոսքը էլիտար ու թանկ թաղամասի մասին է, ապա լավ կլիներ, որ այգիներ էլ լինեին: Կենտրոնամոտիկ մնացած տեղերից են Բաղրամյանի ու Կոմիտաս փողոցների ներս ընկած տարածքները: Դավթաշենում արդեն հետաքրքիր տարբերակներ կան, և, իհարկե, միշտ էլ մրցակցությունից դուրս է «ֆիզգոռոդոկը»:
Ինձ համար ցանկացած բնակարանում կա երկու կարևոր կետ՝ լուսավորություն և պատշգամբ: Կառուցողները փորձում են օգտագործել ամեն միլիմետրը, իսկ ճարտարապետներն էլ նախագծում՝ ըստ նրանց պատվերների, այդ պատճառով լիքը շենքեր կան, որտեղ, ասենք, 100 քմ բնակարանը ունի մեկ կիսատ-պռատ պատուհան: Բայց քանի պատուհան էլ ունենա տունը, հասկացեք, թե որտեղից է արևը դուրս գալիս և որտեղից մայր մտնում: Հետո հիշեք, որ դուք երեխաներ ունեք, կամ կունենաք, և լավ կլիներ, որ նրանք փլեյսթեյշնի փոխարեն ունենային բակ, գոնե մի քիչ, որ գործագործ խաղան, թե չէ այսօր շենքերի մեծամասնությունը կառուցվում է մյուս շենքի հաշվին: Եթե ունեք մեքենա, ու շենքը հնարավորություն չունի ներսի ավտոհրապարակի, հասկացեք, թե որտեղ եք այն կայանելու: Նայեք շենքի շրջակա տարածքին, եթե նոր թաղամասում է, դա նշանակում է, որ այնտեղ անընդհատ կամ նոր շենք են կառուցելու կամ բնակարան վերանորոգելու, և այդ դեպքում ոչ մի աղմուկ հեռացնող պատուհան ձեզ չի փրկի: Եվ ո՜վ, իմ նորակառույց երևանցիներ, հիշեք, որ որտեղ էլ գնեք բնակարանը, լավ կլինի, եթե կողքին գոնե մի երկու ծառ նշմարվի:
Կառուցեք սեփական տուն
Ցանկալի է, որ վերանորոգված տուն չլինի, որովհետև արտաքինը միշտ խաբուսիկ է լինում, և համ էլ այնպիսի զգացում է, որ ուրիշի տանն ես ապրում, առաջին հարկն էլ միշտ «ցուցասրահ» է: Եվ ամեն դեպքում մի մոռացեք, որ միշտ տարբերակ կա գնել հող և կառուցել տուն, թեկուզ շատ փոքր, բայց ձերը... Եվ փաստ չի, որ տարբերությունը շատ մեծ կլինի:
Վահան Ստեփանյան Սարգիս Անտոնյան
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Իրավիճակ
Ճաքած առաստաղի տակ
Լուսանկարիչ Անահիտ Հայրապետյանը լուսանկարել է «ՏԷՑի կռուգում» ու Արցախի պողոտայի վրա գտնվող երկու բազմաբանակարան շենքերն ու դրանց բնակիչներին: Երկու տասնամյակ առաջ այդ մարդիկ փախչել էին Ադրբեջանից Հայաստան՝ նոր կյանք ու նոր տուն գտնելու ակնկալիքով:
← «Այս գծերը տարել եմ առանց քանոնի», ասում է ինքնուս նկարիչ Լյոիդմիլա Աբրահամյանը՝ փախստական Բաքվից
→ Վթարային շենքի բնակիչներից մեկի տոհմածառը
30 31
Նոյեմբեր 2014
← Փախստական Էմմա Աբրահամյանի՝ ղարաբաղյան պատերազմի զոհ դարձած որդու նկարը
↑ Արցախի պողոտայի նախկին հանրակացարաններից մեկը այժմ բնակարան է բազում ընտանիքների համար
→ Ընդհանուր օգտագործման սանհանգույցը՝ իր գորշ գույներով: «Սումգայիթից դեպքերից հետո ես եկա Երևան: Այդ ժամանակ հղի էի, ամուսնուս դին չեմ տեսել, շատ ման եկա, բայց չգտանք:»
← Գրեթե բոլոր բնակարանները նույն անմխիթար վիճակում են գտնվում
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Իրավիճակ → Տեսարան Էմմա Աբրահամյանի պատուհանից
↑ Պատուհանագոգը ծառայում է որպես սառնարան
↓ Վթարային այս շենքում բնակվում են բազում ընտանիքներ
→ Ինքնուս նկարիչ Լյուդմիլան իր յուղանկարով
32 33
Նոյեմբեր 2014
↓ Էմմա Միրզոյանը ցույց է տալիս վթարային շենքի ճաք տված առաստաղը: Նրա ընտանիքը լքել է Բաքուն 1988-ին. «Մենք մի քանի անգամ ավտոբուս էինք փոխում անվտանգ տուն հասնելու համար: Մեր որդին այդ ժամանակ բանակում էր: Նրան գրեցինք, որ ուղղիղ գա Հայաստան»:
↑ Դոնիկ Աբրահամյանը, որը նախկինում նավթային արդյունաբերությունում է աշխատել, և Էմմա Միրզոյանը փախստականներ են Բաքվից
↑ Էմմա Աբրահամյանը Բաքվից նախ տեղափոխվել էր Գյումրի, ապա՝ երկրաշարժից հետո եկել է Երևան: Այժմ բնակվում է միայնակ: Նա կորցրել է որդիներից մեկին պատերազմի ժամանակ, իսկ մյուսը արտագնա աշխատանքով մեկնել է Ռուսաստան:
Անահիտ Հայրապետյան
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Պատմություն
Էն հին տները Ինչու էին երևացող տեղ դրվում պնղձե ամանները, ինչպես էին համադրվում արևմտյանն ու արևելյանը, ինչու էր պետք ի ցույց դնել պղնձե սպասքը. ուսումնասիրում ենք նախախորհրդային Երևանի ունևոր բնակիչների տների ինտերյերի բաղադրիչները:
Պ
արսկական տիրապետության տարիներին Երևանում տները կառուցված են եղել ընդարձակ ծաղկանոցներով և շատրվաններով զարդարված բակերի մեջ. գրեթե բոլորն իրենց տների առջև կամ շուրջը պարտեզներ ունեին՝ դարավոր ընկուզենիներով ու թթենիներով: Հայտնի է նաև, որ տները կառուցված էին այնպես, որ փողոցից ուշադրություն չգրավեն, իսկ առավել մեծ արժեք ունեին քաղաքի կենտրոնից հնարավորինս հեռու գտնվողները՝ պարսիկների աչքը ավելորդ անգամ չգրգռելու համար: Նույն պատճառով տներն իրենց ճակատով հիմնականում
Դեկորատիվ ափսեներ XX դարասկզբին ընդունված էր հյուրասենյակի պատերին լուսանկարներ կախել: Երբեմն տան բնակիչների դիմանկարները նաև այլ կերպ էին ցուցադրվում, օրինակ՝ դեկորատիվ ափսեների վրա դաջված: Այս ափսեները հայտնի կոնդեցի մեծահարուստ Աղամալովների ընտանիքի հավաքածուից են, պատկերված է Աղամալովի մայրը:
34 35
Նոյեմբեր 2014
նայում էին դեպի բակն ու պարտեզը և փողոցների վրա արտաքուստ լուսամուտներ բոլորովին չունեին կամ շատ քիչ, այն էլ՝ նեղ ու փոքր: Սենյակները գլխավորապես լուսավորվում էին մեծ, կամարաձև լուսամուտներով՝ վեր ու վար քաշվող գույնզգույն ապակիներով, զարդարված փեղկերով, որոնք զբաղեցնում էին տան համարյա ամբողջ ճակատի մասը: XIX դարում իրավիճակը մի փոքր փոխվեց, հարուստները սկսեցին տեղափոխվել քաղաքի կենտրոնական փողոցները: Երևանի պատմության թանգարանում վերականգնված են ունևոր երևանցիների տներին բնորոշ սենյակներ:
Սեղան, աթոռներ Պահածոների գործարանի հիմնադիր, գործարար Էսապովի տան կահույքից:
Ինքնաեռ Բնականաբար, հին Երևանում չէր կարող չզգացվել նաև ռուսական ազդեցությունը. մինչ սուրճի ներխուժումը երևանցիների կյանքը (այդ ըմպելիքի մասսայականացումը տեղի ունեցավ միայն XX դարի կեսերից) քաղաքում ավելի շատ թեյ էին խմում, և ռուսական ինքնաեռները սովորական տարր էին գրեթե բոլորի տներում:
Բազմոց Պատկանել է հայտնի գինեգործ Մուսինյանցին:
«Զինգեր» կարի մեքենա Նախահեղափոխական Երևանի բոլոր ունևոր տներում կարելի էր հանդիպել հանրահայտ գերմանական կարի մեքենաները: Բրենդն այնքան տարածված էր, որ գոյություն ուներ անգամ օգտագործման ձեռնարկ՝ հայերեն լեզվով:
Լվացարան 19-րդ դարավերջի, 20-րդի սկզբի թանկարժեք ֆրանսիական լվացարանհայելի ոչ բոլորը կարող էին իրենց թույլ տալ:
Շիրմա Եղած սենյակների թիվը շատացնելու հարցը Երևանում միշտ սուր է դրված եղել: Շատ տներում կային շիրմաներ, որոնց միջոցով հյուրասենյակում, օրինակ, կարելի էր տեղ առանձնացնել ու վերածել այն հավելյալ ննջասենյակի:
Պղնձե սպասք Հատուկ կարևորություն էր տրվում պղնձե, զարդանախշերով հարուստ սպասքին, այնպես, ինչպես խորհրդային տարիներին, այսպես կոչված՝ «սերվիսներն» էին դրվում ամենաերևացող տեղում:
Գորգ Չնայած ընդհանուր եվրոպականացման, ոչ մի երևանյան տուն իր վերջնական տեսքը չէր ստանում առանց ավանդական գորգի, որը կարող էր փռվել հատակին կամ կախվել պատից:
«Ողբացող Մայր Հայաստան» Նկարիչ Ջանիկ Արամյանի «Ողբացող Մայր Հայաստան» կամ «Հայաստանի փլատակները» գրավյուրայի (1861թ.) հիման վրա արված գոբելեններ կարելի էր հանդիպել շատ երևանյան տներում: Այս ստեղծագործությունը, ի դեպ, հիշատակվում է նաև Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպում՝ Հովհաննես Աղայի տան նկարագրության մեջ (վեպի գործողությունները, հիշեցնենք, ընթանում են Վանում):
Կահույք Մինչև եվրոպական կահույքի տարածումը Անդրկովկասում, այդ թվում նաև Երևանում, իշխողը ժողովրդական կահկարասին էր: Պահպանելով իր ազգային առանձնահատկությունները, Երևանի կահույքագործությունը 19-րդ դարի կեսին որոշակի առաջընթաց էր ապրել և հարմարեցվել ժողովրդի կենցաղին: Սակայն Եվրոպայում արդեն աշխարհահռչակ վարպետների նախագծերով ստեղծված կահկարասին 19-րդ դարի վերջերին ներթափանցում է Անդրկովկասի քաղաքները: Երևանի կահույքագործները անմիջապես արձագանքել են այս իրադարձությանը և սկսել ոչ միայն մեծ վարպետությամբ վերարտադրել ներմուծված կահույքի նմուշները, այլև դրանցում ժամանակ առ ժամանակ ավելացնել հայկական զանազան տարրեր ու զարդանախշեր:
Արեգ Դավթյան Գրիգոր Եփրեմյան
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ
Նոր տները
Աշխարհի տարբեր քաղաքներում ժամանակավոր (կամ անժամկետ) բնակություն հաստատած երևանցիները պատմում են իրենց նոր բնակարանային փորձի մասին՝ զուգահեռներ տանելով Երևանի հետ:
Նե Թադևոսյան
Լրագրող, Լոս Անջելես, ԱՄՆ Ամերիկայում բազմաբնակարան շենքերը, ի տարբերություն Երևանի, չեն պիտակվում որևէ մեկի անունով, ինչպես, օրինակ՝ ստալինյան կամ խրուշչովյան: Ընտրությունը Լոսում հիմնականում տատանվում է՝ բնակարան կամ առանձնատուն: Դրանք էլ իրենց հերթին ունեն տարբեր դրսևորումներ, ինչպես, օրինակ՝ թրիփլեքս, թաունհաուս, քոնդոմինիում կամ սովորական բնակարան բազմաբնակարան շենքում: Այստեղ բնակարանների արժեքները որոշվում են ըստ հնության, իհարկե, որքան հին, այնքան՝ մատչելի: Սակայն հին շենքերում ապրելն, ինչ խոսք, փորձություն է, քանի որ դրանք ունեն յուրահատուկ հոտ, որը ոչ մի կերպ բնակարանից չի անցնում: Հոտի պատճառը օգտագործված շինանյութն է. Լոսում գերակշռում են փայտե տները, քարից գրեթե չես գտնի: Երևանյան իմ տնից ամենաշատը կարոտում եմ միջանցքը, որտեղ հյուրերիս ճանապարհելիս ամենաքիչը 10 րոպե ոտքի վրա զրուցում էինք: Լոսի տներում մեծ մասամբ միջանցքը բացակայում է և դրսի դռնից միանգամից հայտնվում ես հյուրասենյակում: Իհարկե, միջանցքի բացակայությունը ոչինչ է սեփական բնակարանում լվացքի մեքենայի բացակայության համեմատ: Այստեղ միջին կարգի գրեթե բոլոր բազմաբնակարան շենքերում լվացքատունն ընդհանուր է բոլոր հարևանների համար և վճարովի: Այսինքն՝ բնակարանում չկան հարմարություններ լվացքի մեքենա տեղադրելու համար և լվացք անելիս տանը միշտ պետք է մանր գումար պահես՝ ամեն լվացքը մոտ 1 դոլար 50 ցենտ է, չհաշված չորանոցի գումարը, քանի որ լվացքի պարաններ այստeղ չկան: Փոխարենը զարգացած է նամակագրության մշակույթը՝ չնայած այն տեսությանը, որ այսօր թղթային նամակագրությունը մեռնում է: Ես ամեն օր ստանում եմ նամակների կապոց՝ խանութներից, բանկերից և կոմունալ ծառայություններից (ի դեպ, վարորդական վկայականն անգամ այստեղ փոստով են ուղարկում): Բոլոր բնակարանները պարտադիր ունեն իրենց փոստարկղը, որտեղ փոստատարն ամեն օր պարտաճանաչ թողնում է օրվա նամակները:
36 37
Նոյեմբեր 2014
Էլ չեմ ասում Ebay-ից, Amazon-ից և օնլայն այլ խանութներից ստացվող ծանրոցները: Ի դեպ, ամերիկյան բնակարանային մեկ այլ առանձնահատկությունը, որն առաջին իսկ օրվանից սիրել եմ, ամենակուլ աղացն է՝ խոհանոցի լվացարանի մեջ: Ընդ որում՝ այդպիսի աղաց ունեն բոլոր բնակարանների ու տների խոհանոցների լվացարանները՝ անկախ բնակարանի թանկությունից, դիրքից ու պարունակությունից: Գաղափար չունեմ ինչու և ինչպես է որոշվել այդ աղացն օգտագործել, բայց այն շատ հարմար է կերակուրի մնացորդներից առաջացող խցանումներից խուսափելու համար: Առհասարակ Լոսի տներում կան մի շարք առանձնահատկություններ, որ կհանդիպես միայն այստեղ: Օրինակ՝ մի քիչ հին բնակարանների հյուրասենյակներում չկան առաստաղից կախված լուսամփոփներ, և ենթադրվում է, որ լուսավորությունը պետք է ստանաս մեկ կամ մի քանի գետնին դրվող լամպերով: Իսկ բնակարանի չափն այստեղ հաշվում են միայն ննջարանների քանակով: Այսինքն՝ Երևանի 3 սենյականոց բնակարանը Լոսում 2 է: Յուրահատուկ են նաև լուսամուտները, դրանք կամ դեպի կողք են բացվում կամ
դեպի վեր, ու երևանյան լայն փեղկով բացվող լուսամուտներից հետո մի տեսակ փոքր են: Առանձին մշակույթ է նաև աղբ թափելը: Պետք է անպայման իմանաս բակի կանաչ, կապույտ ու սև դույլերի նշանակությունը և թե որտեղ, ինչ աղբ թափես: Ամեն շաբաթ նույն օրը աղբի դույլերը պետք է հանել ու շարել փողոցի վրա: Վաղ առավոտյան մեքենաները հերթով գալիս ու ըստ գույների դատարկում են դույլերը: Իսկ հարևաններին սովորաբար հանդիպում ես ավտոկայանատեղում, քանի որ գրեթե ոչ մի շենք չունի այնպիսի բակ, ինչպիսին դա պատկերացնում ենք մենք՝ երևանցիներս (դրա համար հարևանական շփում էլ, փաստորեն, առանձնապես չկա): Մինչդեռ բոլոր շենքերն ունեն ավտոկայանատեղ, ընդ որում՝ յուրաքանչյուր բնակարան ունի առնվազն երկու մեքենա կայանելու իր տարածքը: Բնակարանային մշակույթի տարբերություններով հանդերձ՝ իմ բնակարանում ժամանակը մի տեսակ երևանյան է անցնում: Դրան նպաստում են, նախ՝ պատից կախված երևանյան թեմաներով ժամացույցը, սեղանին դրված ԵՐԵՎԱՆ անունով շոկոլադներն ու, իհարկե, իմ սիրելի ԵՐԵՎԱՆ ամսագրի համարները:
Անի Կարամանուկյան
Դիզայներ, Թուրին, Իտալիա Իտալիայում արդեն երրորդ տարին եմ ապրում՝ մի տարի Ֆլորենցիայում էի, հիմա՝ Թուրինում: Հայաստանից շատ բան ունեմ բերված, բայց այդ հայկական բնակարանային տարրերից ամենակարևորները գրքերն են ու պատից փակցվող մեծ լուսանկարչական կախիչ-շրջանակը: Այն բնակարանիս ամենաերևացող տեղում է կախված, վրայի նկարներն էլ ժամանակ առ ժամանակ փոխում, թարմացնում եմ:
Թուրինի բնակարանը վարձակալում եմ: Տան տերերը շատ լավ մարդիկ են, գոնե ամիսը մեկ հարցնում են՝ ինչ խնդիր կա տան հետ կապված, գալիս են լուսամփոփն են փոխում կամ մեխ խփում: Բայց արտասահմանում մենակ ապրելը յուրահատուկ փորձ է: Երբեք չէի պատկերացնի, որ ես ոչ միայն կիմանամ, թե որտեղ են գտնվում գործիքները (մուրճ, պտուտակահան, մեխեր և այլն), այլև ինչից քանի հատ ունեմ, ինչ տեսակի և այլն, ու դեռ երբեմն դրանցով գործ կանեմ: Իտալական կոմունալ համակարգին առնչվելուց հետո սկսեցի հատուկ ջերմությամբ հիշել մեր երևանյանը: Այստեղ էլեկտրաէներգիայի ու գազի հաշիվները գալիս են ոչ թե ամիսը մեկ, այլ երկու ամիսը մեկ անգամ: Երբեմն անհայտ պատճառներով նույնիսկ ավելի ուշ: Ու է՛լ ավելի է նյարդայնացնում այն, որ տեղի լույսի ու գազի մարդիկ քիչ են ու ժամանակ
Սերգեյ Magic Նավասարդյան
Դիզայներ, Ստոկհոլմ, Շվեդիա Ինչպես բոլոր նորմալ ուսանողները, ապրում եմ համասենյակակիցների հետ: Արդեն մի քանի ամիս է՝ էստեղ եմ ու կարծես թե սովորել եմ բնակարանային կյանքի բոլոր տեղական յուրահատկություններին: Նախ՝ մի բան, որ ուղիղ ազդեց իմ կյանքի բնականոն ընթացքի վրա՝ Շվեդիայում տանը չեն ծխում: Տանն էլ չէ՝ չորս պատ ունեցող որևէ տարածքում չեն ծխում: Եթե տունը քոնն է, իհարկե, ոչ ոք չի արգելի, որ այնտեղ անես ինչ ուզում ես, բայց քանի որ հասարակության մեջ դա ընդունված չէ, ապա մի տեսակ չես անի ու վերջ: Մի ընկեր ունեմ, որ բավական լավ, թանկանոց թաղամասում (համարյա մեր Հյուսիսային պողոտայի նման) բնակարան է գնել ու, մեծ հաշվով, ինչ կուզի կանի, բայց ինքն էլ միայն մի անկյուն ունի խոհանոցում, որտեղ ժամանակ առ ժամանակ՝ պարտադիր բաց լուսամուտի պայմանով, կարող է ծխել: Բայց էդպես արդեն ծխելու ողջ հմայքն է կորում, որը հասանելի է երևանցիներին: Մյուս յուրահատկությունը բնակարան մտնելիս կոշիկները հանելն է: Ինչպես չծխելն է լռակյաց, առանց քննարկելու ընդունված բոլորի մոտ, այնպես էլ սա. նույնիսկ եթե մի հինգ րոպեյով ինչ-որ կարճ հարցով մտնում ես ընկերոջդ տուն, պիտի կոշիկներդ հանես: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ ի տարբերություն Երևանի կամ, ասենք, Մոսկվայի, Ստոկհոլմը հեչ փոշոտ-ցեխոտ չի: Այսինքն՝ էս ավանդույթի պատճառը բնավ բնակարանը ավելի մաքուր պահելը չի: Ավելին, երևի, հոգեբանական պահ է: Կա շենքի լիազոր, որը ունի մեծ լիազորություններ: Օրինակ, եթե շատ հետը թարսվես, կարող է հասցնի նրան, որ շենքից քեզ հանեն: Այսինքն՝ հեչ ձևական չի, ի տարբերություն Երևանի: Համարյա բոլոր շվեդական տներում կարելի է հանդիպել ապրանքներ «Իկեայից», որովհետ շվեդական է ու տեղացիների համար շատ մատչելի: Մնացած առումներով ամեն ինչ շատ տարբեր է՝ կախված ճաշակից ու հնարավորություններից: Իմ բնակարանի ինտերյերը մի քիչ ինձ ավելի հոգեհարազատ դարձնելու համար հետս բերել եմ Հայաստանի մեծ դրոշը, որը ժամանակին գողացել էի քաղաքապետարանի շենքից: Մեկ էլ շատ երևանյան երանգներ ստացավ բնակարանը, երբ հայտնաբերեցի, որ էստեղ էլ են ծորակից ջուր խմում: Լավ էլ զուլալ ջուր է, ի դեպ:
չունեն հստակ ամեն ինչ ստուգելու, դրա համար համակարգիչն ամեն անգամ մոտավոր գումար է հաշվում, ելնելով բնակարանի մակերեսից ու, այսպես կոչված՝ էներգետիկ կարգից: Որպես կանոն՝ թիվը իրականից մեծ է ստացվում (թե չէ երևի չէի նյարդայնանա): Բակային մշակույթը բավական մոտ է նրան, ինչ Երևանում է: Բնակելի շենքերի մեծ մասը կառուցված է փոքր բակի շուրջ, այնպես, որ հարևաններից շատերը իրար հետ շփվում են պատշգամբից պաշտգամբ կամ էլ իջնում են բակ ծխելու: Բոլորը վճարում են ամսական որոշակի գումար՝ շենքի ու բակի մաքրությունը պահպանելու համար: Իմ շենքի բակը մի ծեր կին է մաքրում, գալիս է ամեն օր, բացի կիրակիներից: Երբ վերադառնամ Երևան, հետս կբերեմ ընկերներիս բազմաթիվ նվերները, որոնք հիմա զարդարում են բնակարանի պատերի զգալի մասը՝ զանազան պլակատներ, աֆիշներ ու նկարներ:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ
Լավինյա Կարապետյան
Ֆրանսերենի դասախոս, Սիդնեյ, Ավստրալիա Մոտ չորս տարի է, ինչ այստեղ եմ: Շատ հայերի պես հետս այստեղ եմ բերել մի շարք իրեր՝ թեյնիկ, հուշանվերներ, որոնք հիշեցնում են երևանյան մեր տունը: Սիդնեյյան բնակարան տեղափոխվելուց հետո ամենամեծ զարմանքս այսպես կոչված door snake-ի հետ էր կապված: Դա երկար, օձի տեսքով կտոր է՝ լցված ավազով: Դնում են դռան տակ՝ քամու ճանապարհը փակելու համար: Այս յուրահատուկ ավանդույթը կապված է նրա հետ, որ Ավստրալիայում, չգիտես ինչու, դռան ու գետնի միջև մոտավորապես 5-8 սանտիմետր տարածք կա: Եվ դա այն դեպքում, երբ
այստեղ ապրում են աշխարհի ամենավտանգավոր միջատները: Ջերմամեկուսացում տեղական տներում պարզապես չկա՝ ինչպես դրսում է օդի ջերմաստիճանը, այնպիսին էլ ներսում է: Ինչ վերաբերում է բակերին, ապա շատ մաքուր են ու կանաչ, իհարկե կախված նաև թաղամասից: Բայց, որպես կանոն, ոչ ոք ոչինչ չի փչացնում, աղբը ժամանակին տարվում է և, որ ամենակարևորն է, վերամշակվում: Այդ պատճառով էլ տարբեր գույների կափարիչներ ունեն աղբադույլերը՝ կապույտը միայն թղթի համար է, կանաչը՝ տերևների և այլն: Ժամանակ առ ժամանակ շենքի բակում աղբամանները
Անի Աբրահամյան
լվացվում, մանրէազերծվում են: Ամեն անգամ դա տեսնելիս հիշում եմ Երևանի աղբամանները: Ընկերություններ կան, որոնք զբաղվում են շենքերի ընդհանուր տեսքի, մաքրման, վերանորոգման հարցերով: Բնակիչներից ոչ ոք իրավունք չունի շենքի ներսում կամ դրսում որևէ փոփոխություն անել: Օրինակ՝ բոլոր դռներն ու լուսամուտները նույնը պիտի լինեն: Բնակարան կամ տուն վարձելիս վարձակալները երբեք չեն հանդիպում տան տերերին: Դրա համար կան բրոկերներ, ովքեր միջնորդ են հանդիսանում տանտիրոջ և վարձակալների միջև: Մինչև հիմա չեմ հասկանում ինչի հետ է կապված այդ գաղտնիությունը:
Լրագրող, Դար Էս Սալամ, Տանզանիա Տեղափոխվելիս հետս միայն մի քանի անձնական իր եմ վերցրել երևանյան տնից ու վերջ՝ նռան տեսքով մի մոմակալ և սառնարանի մագնիս, որի վրա գրված է Armenia: Իսկ երբ արդեն Դար Էս Սալամում էինք, բացահայտեցինք, որ բազմաթիվ բաներ են հարկավոր, որոնց մասին Երևանում ոչ էլ մտածում էինք: Օրինակ՝ ցանց մոծակների դեմ մահճակալի վրա: Դրանք այստեղ կլոր տարի ակտիվ են ու կարող են մալարիայի պատճառ դառնալ: Առողջության համար ոչ պակաս վտանգավոր են նաև տեղացի կողոպտիչները, որոնց կարծիքով բոլոր սպիտակները միլիոնատեր են, դրա համար ստիպված տան մոտ 24-ժամյա պահակային ծառայություն է պետք ունենալ: Մյուս տարբերությունները (արդեն ոչ այդքան վտանգավոր)՝ հեռուստատեսությունը, նույնիսկ տեղական ալիքները, ամբողջությամբ վճարովի է, տան գազը լցնովի է՝ բալոններով, չնայած, որ Տանզանիան բավական հարուստ է բնական գազով, էլեկտրաէներգիան էլ ավտոնոմ է բոլորի համար՝ ամեն տուն իր սեփական հոսանքի մեքենան ունի: Ընդ որում՝ նախօրոք պետք է վճարել, գնել վատտերի կոնկրետ քանակ, իսկ հետո տանը հատուկ սարքի վրա տեսնել, թե ինչքան է ծախսվել, ինչքան մնացել: Սա, կարծում եմ, շատ ավելի հարմար ու արդար է, քան երևանյան հաշվիչներն ու անվերջ կռիվները դրանց ցուցմունքների շուրջ: Ինչ վերաբերում է բակերին, ապա էստեղի կարևոր յուրահատկությունը կանաչի նկատմամբ ուշադրությունն է: Երկիրն ընդհանրապես շատ փարթամ բուսականություն ունի, դրա համար ամեն տեղ, այդ թվում և՝ բազմաբնակարան ու մասնավոր տներին կից, միշտ աշխատում են այգեպաններ, որոնց մասնագիտությունը հատուկ սիրված ու հարգված է:
38 39
Նոյեմբեր 2014
Արտակ Արզումանյան
ՏՏ-խորհրդատու, Տորոնտո, Կանադա Տորոնտոյում ժամանակավոր ապրելու համար դու ունես երկու հիմնական տարբերակ՝ վարձել տուն (կամ տան մի մասը, հարկը, սենյակը) կամ վարձել բնակարան: Եվ եթե վարձով տան դեպքում ամեն ինչ քիչ թե շատ պարզ է, ապա վարձով բնակարանները իրենց հերթին լինում են երկու տեսակ՝ սեփական (համատիրություն՝ կոնդոմինիում) կամ վարձով: Կանադայում կան շենքեր, որոնց բնակարանները նախատեսված են միայն վարձով տրվելու համար: Չեն վաճառվում: Շենքը պատկանում է ինչ-որ մեկին, շենքի կառավարմամբ զբաղվում է ինչ-որ կազմակերպություն, շենքը համապատասխանում է ինչ-ինչ ստանդարտների և այդ շենքի բնակարանները չեն վաճառվում, այլ միայն վարձով տրվելու համար են: Երևի ամենամոտ համեմատությունը կլինի սովետական հանրակացարանը, որտեղ մարդիկ նույնպես տեսականորեն բնակվում էին ժամանակավոր, բայց այս դեպքում դու ոչ մի հարմարություն հարևաններիդ հետ չես կիսում: Լրիվ առանձին բնակարան բոլոր մինիմալ հարմարություններով: Եվ կան բնակարաններ, որոնք դու պետք է վարձես հենց բնակարանի տիրոջից: Այս տեսակ շենքերին անվանում են կոնդոմինիումներ: Կարծեմ, Երևանում էլ էտ անվանումով ինչ-որ երևույթ կա: Տարբերությունը շքեղության աստիճանի մեջ է: Եթե վարձով շենքը կարելի է համեմատել շատ լավ հանրակացարանի կամ համեստ հյուրանոցի հետ, ապա կոնդոն արդեն առնվազն չորս աստղանի հյուրանոց է՝ շվեյցարով, շքեղ հարդարանքով ու ինչու չէ՝ նաև ֆոյեյում փոքրիկ շատրվանով: Մնացած ամեն ինչում այս երկու բնակարանները գրեթե նույնն են: Շենքի մուտքը՝ միայն հատուկ բանալիով կամ կոդով: Առաջին հարկում տեղակայված է անվտանգության ծառայությունը: Վերելակով բարձրանում ես քո հարկ ու հանկարծ նկատում ես, որ 13-րդ հարկի կոճակը բացակայում է: Հետո նույնը նկատում ես կողքի շենքում, հետո մեկ այլ, արդեն օֆիսային շենքում ու հասկանում ես, որ այստեղ շենքերում 13 հարկ ընդհանրապես չկա: 12, հետո միանգամից գալիս է 14-ը: Սնահավատ են երևի, չգիտեմ: Ընդհանրապես, կանադական ամեն ինչը հիշեցնում է հին բարի սովետական ամեն ինչը: Ուղղակի այն տարբերությամբ, որ սովետում դա այդպես պիտի լիներ, իսկ այստեղ դա այդպես է որ կա: Կենտրոնական ջեռուցում, տաք ջուր: Մարզասրահ առաջին հարկում: Շենքի ադմինիստրատորներ (ԺԷԿ), որոնք ամբողջ օրը զբաղված են ընթացիկ պրոբլեմներ լուծելով ու շենքի ընդհանուր բարեկարգմամբ:
Փոստարկղներ, ուր գալիս է քո փոստը: Ամեն բնակարան ունի ծուխ հայտնաբերելու սարքեր և մոտակա հրշեջ կայանին միացված տեղեկատվական համակարգ: Հրդեհի կամ ծխագոյացման ժամանակ բնակիչները օպերատիվ կերպով տեղեկացվում են իրենց անելիքների մասին: Իսկ համակարգը պարտադիր ստուգվում է մեկ-երկու ամիսը մեկ: Բնակարանի դռները գոյություն ունեն զուտ բնակարանը միջանցքից առանձնացնելու համար: Բարակ, առանց որևէ բարդ կողպեքի: Ուսով հրես՝ կբացվի: Ուղղակի այստեղ ուսով ոչ ոք չի հրում: Երևի դա էլ նրանից է, որ միջին վիճակագրական կանադացին տանը արժեքավոր իրեր ու գումար չի պահում: Իմ երևանյան բնակարանի դռան նման դռներ այստեղ երևի բանկերի պահոցներում են կիրառում:
Աղմուկի հարցը դրված է օրենքի մակարդակի վրա: Ժամը 23-ից հետո բարձր երաժշտություն լսելիս միշտ պետք է հիշել, որ հեսա-հեսա ոստիկանները կգան: Մարդիկ շատ լուրջ են վերաբերում իրենց հանգստին ու չեն հանդուրժում, որ ինչ-որ մեկն այն խանգարում է: Ու ամենակարևորը: Բնակարանի վարձը չի կարող թանկանալ հենց այնպես: Տարեկան մեկ անգամ և ոչ ավելի, քան երկու տոկոսով: Դրանից ավելի ցանկացած թանկացում պետք է հիմնավորվի ու հաստատվի քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովում: Դրա համար սեփականատերերը կամ սուսուփուս, անկախ ամեն ինչից տարեկան երկու տոկոսով թանկացնում են, կամ մի մեծ վերանորոգում են իրականացնում ու ընկնում հանձնաժողովների դռները՝ թանկացումը հիմնավորելու համար:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ
Կարմեն Սոֆյա Հովհաննիսյան
ՏՏ մենեջեր, Դուբայ Սկսենք նրանից, որ իմ բնակարանում կա օդորակիչ, առանց որի կյանքը Դուբայում պատկերացնելը, մեղմ ասած, դժվար է: Շատ տարբեր են համեմատած Երևանի հետ, նաև կենսական պայմանները: Գրեթե բոլորն այստեղ ունեն տնային տնտեսուհի, բեյբի-սիթեր և վարորդ: Տան գործ առանձնապես երբեք չես անում՝ դրա համար կան ծառայողներ: Ու քանի որ Դուբայում կան տասնյակ հազարավոր աշխատողներ զարգացող երկրներից, օրինակ՝ Ֆիլիպիններից և Հնդկաստանից, միշտ կարելի է գտնել որևէ մեկին: Դուբայում նույնիսկ խանութ գնալու մասին կարելի է մոռանալ՝ տուն կառաքեն ամեն ինչ, նույնիսկ ծխախոտի մի տուփ գիշերվա 4-ին: Այս ամենը, սակայն, ունի հակառակ կողմը՝ դառնում ես ավելի ծույլ, իսկ հետո նաև հասկանում ես, որ միջին ու բարձր դասի այս հանգիստ վիճակի համար քրտնաջան աշխատում են մնացածը: Հարևանների մասին պատկերացում չունեմ: Բանն այն է, որ այստեղ մարդկանց մեծ մասը ինձ պես էքսպատներ են՝ գալիս են ու գնում են, չես էլ հասցնում ծանոթանալ: Այնպես որ երևանյան հարևանական մշակույթը՝ մեկի տանը մի գավաթ սուրճ խմելը կամ բակում
կես բերան զրուցելը, չկան: Փոխարենը ես բնակարանիս լուսամուտից ունեմ մի այնպիսի հրաշալի տեսարան, որի համար միայն արժեր այստեղ տեղափոխվել. ծով, արև... Այնքան եմ սիրում այդ ջերմությունը, որ նույնիսկ վարագույր չեմ կախել: Բացի դրանից, շատ եմ
սիրում բնակարանիս փայլուն արծաթագույն պաստառը, որը հենց այնպիսին է, ինչպես Փարիզի հռչակավոր Budha Bar-ում: Բնակարանի նախորդ տերը այնքան էր հավանել այն, երբ Փարիզում էր, որ հատուկ նույնից բերել էր Դուբայ՝ տան համար: Ես էլ հիմա շատ գոհ եմ դրանից:
Ժիրայր Թերզյան
Բուսաբույծ, Բեռլին, Գերմանիա Բեռլինում բնակարան գտնելը բավական դժվար է: Պատճառը՝ մեծ թվով արտասահմանցի խոպանչիներն են, որոնք աշխարհի տարբեր ծայրերից գալիս են այստեղ գործ դնելու, հետո հայրենիք վերադառնելու, տաքսի քշելու և պատմելու բան ունենալու համար: Բնակարանային խնդիրը շատերին ստիպում է բռնել արտագաղթի ճանապարհը, սակայն որոշ համառներ ճանապարհներ են գտնում և համակերպվում են իրականության հետ ու բնակարան են վարձում ընկերներով կամ անծանոթ մարդկանց հետ: Այլ կերպ ասած՝ համակեցություն են սկսում: Այս ֆենոմենը կոչվում է Wohngemeinschaft (եթե դժվարանում եք արտասանել «վոնգեմայնշաֆթ», կարելի է կարճ ասել WG` արտասանվում է «վեգե»): Վեգեները բավական տարածված են Գերմանիայում, մասնավորապես ուսանողների շրջանում, քանի որ համակեցությունը հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել կացարանի ծախսերը և նոր ծանոթներ կամ ոխերիմ թշնամիներ ձեռք բերել: Ինձ բախտ է վիճակվել երկու անգամ ապրել վեգեում. առաջին անգամ անծանոթ գերմանացիների հետ, իսկ երկրորդ անգամ՝ ընկերներիս (ոչ գերմանացի): Սկզբում դժվար էր ընտելանալ նոր իրականությանը, և քանի որ ես ծույլ եմ ու ծեր, այդպես էլ չընտելացա դրան, ինչի արդյունքում հիմա ապրում եմ միայնակ: Իսկ ընտելանալու գործընթացը կարող է ամիսներ տևել, մանավանդ մեկի համար, ով օտար է և երբեք մինչ այդ անծանոթների հետ չի ապրել: Անծանոթների հետ ապրելու իմ միակ փորձը մինչ այդ եղել է ՀՀ զինված ուժերում: Բնականաբար, սա ամենակիրառելի փորձը չէ այս պարագայում: Ըստ օրենքի՝ նոր տուն տեղափոխվելիս, անձը պարտավոր է գրանցվել տեղի թաղապետարանում: Այստեղ դու ծանոթանում ես գերմանական բյուրոկրատիային. անվերջ հերթեր, 3 լրացնելու ձևաթուղթ, և դու կստանաս քո գրանցումը: Հաջորդ քայլը (եթե նոր բնակարան ես վարձել) էլեկտրաէներգիայի, ինտերնետի և հեռախոսի պայմանագրերն են, առանց որոնց դու դեռ 19-րդ դարում ես: Այս փաստաթղթերը կարող են երկար ժամանակ պահանջել, և կարևոր է զինվել համբերությամբ ու գերմաներենի իմացությամբ, այլապես գուցե այդպես էլ այդ թղթերը չստանաս: Ինքնին բնակարան գտնելու և վարձելու գործընթացը բավական երկարատև և ժամանակատար գործընթաց է: Հարկավոր է գնալ բոլոր բնակարանները դիտել, համոզել, որ հենց դու ես լավագույն թեկնածուն բնակարանի համար, ներկայացնել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ դու կարող ես վճարել բնակարանի համար և այլն: Այս գործընթացը նաև բավական մրցակցային է, քանի որ բնակարանները քիչ են, իսկ խոպանչիները շատ: Բացի խոպանչիներից նաև մրցակցում ես ուսանողների ու մյուս տեղացիների հետ: Ավելորդ է նշել, որ եթե դու մրցակցում ես տեղացիների հետ, այլ հավասար պայմանների դեպքում, քո շանսերը զրոյական են:
Արեգ Դավթյան
40 41
Նոյեմբեր 2014
Մարդաբույն Մենք սովոր ենք, որ բնակելի զանգվածները տիպային են, գորշ ու անհետաքրքիր: Բայց կան բազմաթիվ օրինակներ, որոնք հակառակն են ապացուցում: Ու եթե երևանյանը՝ 16-րդ թաղամասը, այդպես էլ իր վերջնական տեսքը չստացավ, աշխարհի այլ քաղաքներում այդպիսիք քիչ չեն: Ուսումնասիրում ենք Սինգապուրի, Ամստերդամի, Լոնդոնի և այլ քաղաքների փորձերը: Սինգապուր
Interlace Հսկայական բնակելի համալիրը, որի շինարարությունն ավարտվել է 2014 թվականին, զբաղեցնում է 8 հա տարածք Սինգապուրի ՍութՌիջես թաղամասում: Կազմված է 31 մոդուլային բլոկից, որոնցից յուրաքանչյուրն ունի 70 մ երկարություն և 6 հարկ: Բնակարանների թիվն անցնում է 1000-ը: Ընտրությունը մեծ է՝ 2, 3 և 4 հարկանի բնակարաններ, պենտհաուսներ ու դուպլեքսներ՝ կտուրում գտնվող պարտեզներով: Բացի այդ, բնակիչների համար գործում են 4 լողավազան, թատրոն, զվարճանքի սրահներ, սպա, խաղահրապարակներ և այլն:
Սան Պաուլու, Բրազիլիա
360° Building Սան Պաուլուն Բրազիլիայի ամենաբազմամարդ քաղաքն է, այստեղ ապրում է շուրջ 10 միլիոն մարդ: Միևնույն ժամանակ, բնակության պայմանները այդ մարդկանց համար, որպես կանոն, հեռու են հարմարավետությունից: Սովորաբար տեղացիներն ապրում են տիպային, միջավայրի հետ չխոսող բազմաբնակարաններում: Այդ ամենի ֆոնին շատ է առանձնանում ճարտարապետ Իսայ Վենֆելդի նախագծած բազմաբնակարան աշտարակը: Դրա բոլոր 62 բնակարաններն ունեն մեծ բակ, որից բացվում է հրաշալի տեսարան ամբողջ քաղաքի վրա: Բացի այդ, բոլոր չորս ֆասադները նույնանման են, այստեղից էլ շենքի անվանումը: Բնակարանների չափերը տատանվում են 130-ից 415 քմ: Հաշվի առնելով Սան Պաուլուի հսկայական տարածությունները, համալիրն արված է այնպես, որ բնակիչները կարողանան շատ բան անել առանց շենքից հեռանալու՝ մարզադահլիճ, լաունջ, երեկույթների դահլիճ, լվացքատուն, սաունա և մեծ բացօթյա լողավազան:
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑ Այնտեղ
Մոնրեալ, Կանադա
Habitat 67 Կանադայում աշխատող իսրայելցի ճարտարապետ Մոշե Սաֆդիի նախագծած այս բնակելի համալիրը ոչ միայն ամենահայտնիներից է իր ոլորտում, այլև ամենաճանաչված ճարտարապետական նմուշներից է ողջ Կանադայում: Ծնվելով որպես մագիստրոսական թեզ Սաֆդիի ուսանողական տարիներին, նախագիծը ներկայացվել է 1967 թվականի Համաշխարհային ցուցահանդեսին, ապա նաև կյանքի կոչվել: Կառույցը բաղկացած է 354
բետոնե ուղղանկյուններից, որոնք տարբեր կոմբինացիաներով միացվելով միմյանց (լեգենդի համաձայն՝ նախագծման փուլում հեղինակն օգտվել է Լեգոյի խորանարդներից) կազմում են 12 հարկ բարձրությամբ շենք՝ 146 բնակարաններով (ի սկզբանե դրանց թիվը եղել է 158-ը, սակայն հետագայում մի քանիսը միացվել են միմյանց ավելի մեծ մակերես ստանալու համար), որոնցից յուրաքանչյուրն ունի առնվազն մեկ առանձին տեռասա: Այս նախագծով ենթադրվում էր համատեղել ժա-
մանակակից բնակելի զանգվածները, որոնք անհրաժեշտ են շարունակ աճող քաղաքների պայմաններում, և մարդկանց համար անհրաժեշտ մաքուր օդն ու կանաչը, ինչպես նաև ապահովել բոլորին գոնե նվազագույն անձնական տարածք բուն բնակարանից դուրս: Այդուհանդերձ, Սաֆդիին չհաջողվեց անել այնպես, որպեսզի բնակարանները լինեն մատչելի լայն զանգվածների համար, և այն եզակի նախագիծ մնաց, թեպետ ի սկզբանե պլանավորվում էր շատ ավելի մեծ համալիր կառուցել:
Մադրիդ, Իսպանիա
Mirador Կառուցվել է 2005 թվականին, երբ Իսպանիայում շինարարական բում էր, և Մադրիդի պատմական թաղամասերի կողքին կառուցվում էին նորերը: Mirador-ը գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասերից մեկում: Նրա 21 հարկերում կա 156 բնակարան, որոնք գտնվում են 9 կլաստերներում (դրսից դրանք առանձնացված են տարբեր գույներով և ձևերով), որոնք առանձնանում են պլանավորմամբ և բնակարանների տիպերով: Մոտ 40 մ բարձրության վրա գտնվում է հսկայական «պատուհանը», որի պատճառով տեղացիներն այն կոչում են «Բին Լադենի շենք» (սև իսպանական հումոր): Շենքի բնակիչների համար այս պատուհանի մեջ գնվում է 580 քմ մակերեսով հանրային տարածք: Նախատեսված է եղել հսկայական շարժասանդուղք, որը կհասցներ ցանկացողներին ուղիղ դեպի բաց հրապարակը, բայց այժմ մուտքը միայն շենքի բնակիչների համար է:
42 43
Նոյեմբեր 2014
Օրհուս, Դանիա
Isbjerget Օրհուսը Դանիայի երկրորդ խոշոր քաղաքն է: Ակտիվ զարգացող նավահանգիստը հայտնի է ժամանակակից ճարտարապետության բազմաթիվ նմուշներով: Դրանցից մեկը Isbjerget («այսբերգ») բնակելի զանգվածն է, որը նախագծվել է 2008-ին, կառուցվել 2013-ին: Յուրահատուկ, այսբերգանման ձևն ընտրվել է նաև գործնական նկատառումներով. այդպիսով ավելի քիչ է փակվում տեսարանը դեպի ծովը, և շատ ավելի շատ ցերեկային լույս է ընկնում բնակարաններ: Դրանց թիվը 210-ն է, մակերեսը տատանվում է 50-ից 200 քմ:
Ամստերդամ, Հոլանդիա
Wozoco Աշխարհի ամենահայտնի բազմաբնակարան շենքերից մեկը կառուցվել է 1997 թվականին: MVRDV ճարտարապետական ստուդիայի նախագծի այցեքարտը՝ շենքի մարմնից դուրս ցցված մի քանի փայտյա ուղղանկյունները, հայտնվել են այն բանից հետո, երբ պատվիրատուի պահանջով բնակարանների թիվը 87-ից հասցվեց 100-ի. պակասող 13 բնակարանները տեղավորվեցին հենց դրանցում: Պետք է նշել, որ Wozoco-ն MVRDV-ի բազմաթիվ բազմաբնակարաններից մեկն է. հոլանդացի ճարտարապետները յուրահատուկ նմուշներ են ստեղծել նաև Մադրիդի և Կոպենհագենի համար, իսկ նրանց ամենաթարմ նշանակալից շինությունը Ռոտերդամի ծածկած շուկայի շենքն է:
Արեգ Դավթյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան
Մի երթուղային երևանցիներ Հաղորդավար, երգիչ ու պրոդյուսեր Գրիշա Աղախանյանը պատմում է բակի ու մանկապարտեզի, Լոսում բնակվող ու Երևանի մասին երազող ծերունու, միջբակային թունդ կռիվների և այլնի մասին:
44 45
Նոյեմբեր 2014
Ծնվել եմ Սոչիում, բայց միանգամից Երևան ենք տեղափոխվել, այնպես որ մանկությանս տարիներն այստեղ են անցել: Մեծացել եմ «Նաիրի» կինոթատրոնի դիմացի մայթի բակում, այնտեղ, որտեղ հիմա «Սմակն» է: Այդ նույն բակում էր գտնվում Նելսոն Ստեփանյանի անվան մանկապարտեզը, ուր հաճախել եմ: Ծնողներիս համար ինձ տանել-բերելն էր շատ, ինձ համար էլ հարմար էր, երբ փախչում, հանգիստ տուն էի գալիս: Բակն ու մանկապարտեզը այսօր էլ կան, ու ամեն անգամ մեքենաս կայանելիս անկախ ինձնից հիշում եմ՝ ինչպես էինք ավտոտնակների վրայով վազում, մինչև գիշեր բակում խաղում՝ մայրիկս չէր կարողանում ինձ տուն տանել: «Լավ էլի՜, մամ, մի քիչ էլ խաղամ»՝ ինձ բնորոշ այս նախադասությունը նույնիսկ Top 10 of Rabiz–ի մեջ ընդգրկվեց: Ավտոտնակից էլ եմ ընկել, ռադիատոր է ոտքիս ընկել՝ նորմալ երևանյան մանկություն եմ ունեցել: Մեր տան պատշգամբից հաճախ եմ նայում՝ չհաշված մի քանի նորակառույց շենքերի, մեր տարածքում քիչ թե շատ ամեն ինչ նույնն է: Փոխվել են մեր քաղաքում ապրող մարդիկ: Շատերը մահացել են, մյուսները հեռացել են: Չգիտեմ՝ այսօր բակային կռիվներ լինում են, թե ոչ՝ մեր ժամանակ շատ-շատ էին: Թասիբը մեզ համար չափազանց կարևոր էր՝ կինո «Նաիրին» գնում էր «Կոնսի» հետ կռվելու, «Կոնսը»՝ Կոնդի բակի հետ: Դրվածքը լուրջ էր՝ մեր թաղի պատիվը պիտի բարձր պահեինք: Չեխովի անվան դպրոցն եմ ավարտել: Ծնողներս բանասերներ էին, մեր ընտանիքն էլ ռուսախոս էր, այնպես որ պիտի ընդունվեի կա՛մ Պուշկինի, կա՛մ Չեխովի անվան դպրոց: Այնպիսի միջավայր էր շուրջս, որ ոչ թե սիրում էի սովորել, այլ պարզապես ամոթ էր, որ մի բան չիմանայի կամ լավ չպատասխանեի: Մայրիկիս ցանկությամբ ընդունվեցի բժշկական ինստիտուտ՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ: Հինգ տարի սովորելուց ու բանակում ծառայելուց հետո սկսեցի աշխատել: Տրամադրել էի ինձ, որ պիտի աշխատեմ որպես ստոմատոլոգ, մայրիկիս չէի ուզում հիասթափեցնել, այդպես էլ եղավ: Բայց 92-94 թվականներն էին, ամիսներով սպասում էի, հիվանդ չկար ու նույնիսկ, եթե որևէ մեկը գալիս էր, վճարունակ չէր: Որոշեցի վերջնականապես թողնել բժշկությունը: Յոթ տարի սովորել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: Գամմաներն ու սոլֆեջիոները չէի սիրում, բայց սիրում էի նվագել Մենդելսոն, Բեթհովեն: Լավ ավարտեցի, դասատուս գոհ էր: Այդ տարիներին նույնիսկ ջազային տրիո ունեի: «Մետրո» թատրոնի հիմնադիրներից եմ: Վիգեն Ստեփանյանի ղեկավարությամբ Ֆորշի, Շուշան Պետրոսյանի, Աննա Էլբակյանի, Աննա Թումանյանի, Մուրադ Ջանիբեկյանի, Տիգրան Ոսկանյանի ու էլի շատ տաղանդավոր մարդկանց հետ 1988 թվականից մոտ չորս տարի աշխատեցինք թատրոնում: Հզոր դպրոց էր ինձ համար: Շուշան Պետրոսյանի միջոցով ծանոթացա Արթուր Գրիգորյանի հետ ու ընդունվեցի Երգի պետական թատրոն: Մոտ երկու տարի էլ այնտեղ աշխատեցի: Երբ դուրս եկա թատրոնից, անորոշ վիճակ էր, վախ կար՝ ինչպես ենք ապրելու: Բնավորությանս մեջ կա այդ գիծը, որ սովորում եմ ինչ-որ բանի, ուզում եմ միշտ էլ այդպես մնա: Բայց կյանքը շարունակվում էր, ու հենց այդ ժամանակ էլ ծանոթացա «Նոր հայերից» Արթուր Ջանիբեկյանի հետ ու սկսեցինք աշխատել Top 10 of Rabiz նախագծի վրա: Շրջագայություններից մեկի ժամանակ, երբ ԱՄՆ մեկնեցինք, մնացի այնտեղ: Այս ողջ ընթացքում տարին մի քանի անգամ Երևան էի գալիս, բայց երեք-չորս տարի առաջ, երբ ինքս ինձ համար վերջնականապես որոշեցի, որ պիտի Երևան վերադառնամ ու մշտական բնակություն հաստատեմ այստեղ, ամենակարևոր պատճառների թվում էր բակս, փողոցս, տունս, անգամ ճռճռան մահճակալս: Top 10 of Rabiz-ը ոչ գլուխգործոց է, ոչ էլ գիրք, որ հետք թողնի, բայց այդ տարիներին, իսկապես շատ մարդկանց է օգնել: Ինձ մի անգամ Եվրոպայում բնակվող մի զույգ ասաց, որ Top 10 of Rabiz-ի շնորհիվ չեն
բաժանվել ու Երևան են վերադարձել: Դա ամենամեծ գնահատականն ու շնորհակալությունն էր ինձ համար: Քանի որ պարբերաբար հայրենիք էի գալիս, որևէ փոփոխություն ինձ չզարմացրեց կամ շոկի չմատնեց: Միակ բանը, որ մինչև այսօր էլ ինձ անհանգստացնում է՝ մարդկային կոպտությունը, անազնվությունն ու հանդգնությունն է, ինչը այստեղ շատ հաճախ է հանդիպում: Չեմ ուզում, որ երևանցիները գոյատևեն, ուզում եմ, որ ապրեն: Հենց դա է բերում մարդկանց նախանձության և չարության: Եթե մարդիկ լավ ապրեն, կճանապարհորդեն ու ավելի մեծ սիրով Երևան կվերադառնան: Մի անգամ Մալխասն ասաց՝ «Մի շքամուտք Երևանցի ա մնացել: Չէ՝ մի երթուղային մեքենա»: Այնպիսի լավ երիտասարդություն ունենք. մեկ-մեկ հանդիպում եմ շատ տաղանդավոր երեխաների, կրթված ու դաստիարակված, մեծ հույսեր եմ կապում նրանց հետ: Հավատում եմ, որ դեռ ժամանակ կա, ու գնալով ամեն ինչ լավ կլինի: Բնականաբար, մեզ ավելի հոգեհարազատ են մեր երիտասարդության տարիները, ասում ենք՝ այն ժամանակ լավ էր: Նույնը կասեն այժմյան երիտասարդները 20 տարի հետո, դա սերունդների մշտական խնդիրն է: Երբ մայրս եկավ ինձ մոտ ԱՄՆ, նախապես իմանալով պատասխանը հարցրեցի՝ «Մամ, կմնա՞ս»: Ասաց՝ «Երբեք»: Երևանում մի մթնոլորտ կա, որ անհնար է փոխել նույնիսկ ամենաբարգավաճ ու ապահովված երկրի հետ: Մայրս արդեն ուրիշ արժեքներ ունի՝ իր ուսանողները, հարևանները, հարազատները, քաղաքը, այդ ամենը անհնար է թողել: Նույնն էլ ինձ մոտ է՝ ԱՄՆ-ն զիլ երկիր է, շատ ընկերներ ունեմ այնտեղ, բայց երբեք ոչինչ չեմ փոխի Երևանի հետ: Մի քանի օր առաջ ֆուտբոլ էի դիտում, մերոնք խփեցին, ու ես բռնացրի ինձ այն պահին, երբ իսկապես հուզվել էի, լավ էր կողքս մարդ չկար: Այդ պահին հասկացա, թե ինչքան եմ կապված Երևանի հետ: Բավական է մի փոքր հպարտանալու առիթ լինի ու շունչս կտրվում է, ուրախանում եմ, որ երևանցի եմ: Լոս Անջելեսում մի մեծահասակ հայ էր ապրում: Որդին բավական հարուստ էր, սիրելի մարդկանց շրջապատում էր ապրում, մեծ տուն ուներ, բայց խեղդվում էր, ուզում էր Երևան վերադառնալ: 20 տարի Երևանում չէր եղել ու ոչինչ չէր ուզում բացի հայրենիք վերադառնալուց: Ասում էր՝ «Ուզում եմ իջնեմ, բեսեդկայում նստեմ»: Քրիստ Մանարյանի «Զբոսանք Երևանով» երգը, որ Ֆորշն է կատարում, իմ ամենասիրելիներից է: Լոսում ընկերներով հավաքվում էինք ու ամեն անգամ հուզվում այս երգը լսելիս, միայն մեկ բան էինք այդ պահին ուզում՝ վերադառնալ: Իհարկե, նկատում եմ Երևանում տեղի ունեցող խնդիրները, իհարկե, դրանք ինձ նյարդայնացնում են, բայց տարիների ընթացքում ավելի իմաստուն ես դառնում ու փորձում ես ավելի շատ նկատել ու տեսնել լավը: Փնովելը միշտ էլ ավելի հեշտ է, պետք է կարողանալ գտնել դրականը: Գլոբալ առումով չեմ ուզում հավատալ, որ հատուկ ինչ-որ բաներ են արվում, որ Երևանում ամեն ինչ վատ լինի: Գուցե միամիտ եմ, բայց չեմ հավատում, որ մենք բոլորս այնքան խելոք ենք, իսկ կառավարությունում բոլորը հիմար են: Երևանը հասուն, իմաստուն, 80-ին մոտ բարի պապիկ է, որ լիքը բան է հասցրել տեսնել ու կյանքի մեծ փորձ է կուտակել: Երբ ասում ենք «երևանյան», այդ բառի իմաստը պապիկիս մեջ է ամփոփված: Մեծ ուշադրությամբ հետևում էի, թե ինչպես է խոսում մարդկանց հետ, ինչպես է ողջունում նրանց, երբ կինը սենյակ էր մտնում, նա կանգնում էր, երբ փողոցում աղբ էր տեսնում, աղբամանն էր նետում: Կուզեի, որ մարդկանց, քաղաքի վերաբերմունքը այսպիսին լիներ: Իր միջոցով եմ տեսնում իսկական երևանցուն, որ շատ է սիրում իր քաղաքն ու իսկական ընտանիք է պահում, որն էլ, իր հերթին, քաղաքի ու երևանյան մշակույթի մի մասնիկն է կազմում:
Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Գրողը տանի
Այնտեղ, ուր Լենինի հրապարակն է... Գուրգեն Մահարու էսսեն, որտեղ «Այրվող այգեստանների» և «Ծաղկած փշալարերի» հեղինակը վերհիշում է իր երիտասարդության Երևանի կենտրոնը: Առաջին անգամ տեքստը լույս է տեսել 1958 թվականին:
Շ
ատ բան կար։ Նախ «Պթի շան»[1] ամառային ռեստորանն էր, հետո կողք կողքի մրգի դուքաններ, էլի ինչ-որ մասնավոր խանութներ, հետո՝ դեղատունը։ Նրա վերին հարկը որբանոց էր, աղջիկների որբանոց, ապա վերածվեց հանրակացարանի, իսկ սենյակներից մեկում հաստատվեց Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիան։ Դեղատնից ներքև մի կոոպերատիվ խանութ կար, որը հուսահատական պայքար էր մղում սանձարձակ մասնավորի դեմ, իսկ նրա տակը, Ամիրյանի և Աբովյանի անկյունում, ներքնահարկային «Արաքս» ռեստորանն էր։ Հետո գալիս էր կաֆե «Նաիրին»՝ բարձր ինտելիգենցիայի ժամադրավայրը։ Անշո՛ւք։ Այստեղ կարելի էր տեսնել լայնաթիկունք և առնական Մարտիրոս Սարյանին, Թոթովենցի ծիծաղը կարելի էր լսել կես կիլոմետր հեռավորության վրա, իսկ Չարենցը սիրում էր աղմկահույզ գիշերներից հետո՝ կիտրոնով մուգ թեյ խմել, մեծ կարևորություն տալով ամեն մի կումին։ Հետո Պետհրատի գրախանութն էր, որն աչքի էր ընկնում իր զարմանալի ցուցանակով, չեմ հիշում, թե ով էր գրել այդ։ Բայց հիշում եմ, որ
հայագետն անգամ մեծ դժվարությամբ կկարողանար տառ առ տառ կարդալ «Պետհրատի գրախանութ»...[2] Այժմ գոյություն ունեցող պուրակի (բուլվարի) ճիշտ դեմ դիմաց քաղաքի միակ փոքրիկ կինոթատրոնն էր[3]։ Նրա վրա էր քաղաքային զառամած ժամացույցը, զնգալուց առաջ խռխռում էր, խզխզում։ Հետո գալիս էր «մեքենագրուհիների բյուրո»-ն։ Թեքվում ենք Նալբանդյան փողոց, այս անգամ քայլում վարից վեր։ Սևացրած տախտակի վրա սպիտակ տառերով առաջին ցուցանակը հայերեն և ռուսերեն. «Բեդնի Սաշա»[4]։ Պարզապես ամենահասարակ կարգի փոքրիկ ճաշարան էր, բայց ինչո՞ւ «բեդնի» և ինչո՞ւ «Սաշա»... Մյուս թևի վրա երկհարկանի, սևաքար փոստն էր[5], հետո բնակելի տներ, որսորդական ճաշարանը, նրա դիմաց՝ «Ֆանտազիա» բաղնիքը, ուր ֆանտաստիկ ոչինչ չկար։ Իսկ Ամիրյան փողոցի հատվածի վրա՝ սափրչանոցներ, լուսանկարչատուն, մի բնակելի տուն՝ փոքրիկ բակով, էլի ինչ-որ խանութ... Ա՛յս էր այսօրվա լայնաշունչ, էպիքական Լենինյան հրապարակը երեսունհինգ տարի առաջ։ Այդ օրերին ծնված մանուկները հիմա երեսունհինգ տարեկան են։
[1] Փարիզյան «Փթի շան» («Փոքր դաշտ») ռեստորանի անունով երևանյան ռեստորանը հիմնել էին Ֆրանսիայից ներգաղթած երկու եղբայրներ: [2] Ցուցանակի հեղինակներն էին ճարտարապետնկարիչներ Կ. Հալաբյանը և Մ. Մազմանյանը: Հումորիստական դիմանկարներից մեկում Մահարին գրել է. «...Այստեղից էլ սկսվում է Միքայել Մազմանյանի եռուն և բեղուն գործունեությունը: Հալաբյանի հետ գլուխ-գլխի, խելք-խելքի տվին և նկարեցին Պետհրատի գրախանութի ցուցանակը և հայտարարեցին մրցանակաբաշխություն, մեծ մրցանակ խոստանալով նրան, ով կկարդա ցուցանակը: Ամբողջ Երևանը ոտքի կանգնեց և մասնակցեց մեծ մրցմանը: Ի վերջո մրցանակը մեծ հաջողությամբ և բանիմացությամբ տարան Կարո Հալաբյանն ու Միքայել Մազմանյանը, միակ մարդիկ, որ կարողացան ճարտարորեն կարդալ իրենց նկարագրած ցուցանակը: Պարզվեց, որ այնտեղ գրված էր «Պետհրատի գրախանութ» («Նաիրի», Բեյրութ, 1962, 21 հունվարի, թ. 38, էջ 4, 5, ԵԼԺ-10): [3] Խոսքն «Ապոլո» կինոթատրոնի մասին է, գտնվել է Լենինի հուշարձանի տեղը: [4] …«Խեղճ Սաշա»… (ռուս.): [5] Հետպատերազմյան առաջին տարիներին այդ շենքի տեղում կառուցվեց հրապարակը եզերող նախկին կենտրոնական փոստը, կապի նախարարությունը, արհմիությունների շենքը:
← Երևանի գլխավոր հրապարակը 1920-ականներին
46 47
Նոյեմբեր 2014
Լեղի
Պատմություն մի աղջկա մասին, ով սիրում էր Սևակ կարդալ և ժավել էր լուծում, որպեսզի վաճառեր:
Փ
ոքրիկ լողավազանի մեծությամբ հին բաքի մեջ ճպպում է դեղին, սուր հոտով լեղի թվացող հեղուկը: Տարածքի փոքրության մեջ էդ բաքի մեծությունը անհեթեթ է: Բետոնի վրայով գնում-գալիս է Աննան, ճտտացնում էժան ու հնացած չստերը, պարբերաբար թևը մոտեցնում է քթին ու սեղմած պահում մի քանի վայրկյան: Ոտքերը սևացած են, կրունկները մաշված՝ հողագործ պառավի կենսագրությամբ: Հետո ջուր է բերում, չափուձև անում ու գռռալեն լցնում հեղուկի մեջ: Մաշկի մրմռոցը ու եղունգների տակից ներս թափանցող հեղուկը սրսկոցի պես տհաճ է ու ժամանակավոր: Գործ անելիս անընդհատ չխկչխկում են Աննայի վզից կախ «ցեպն» ու հուլունքները: Հեղուկի թույլ չռռոցը, Աննայի չստերի ճտտոցն ու հուլունքների չխկչխկոցը միախառնվում են ու արձագանքում Երևան մայրաքաղաքի էդ հին ու կիսաքանդ գործարանի կիսախարխուլ սենյակում: Աննան ժավել է սարքում: Բուն ժավելին ջուր է ավելացնում: Նրա կտրած ջինսը տեղ-տեղ սպիտակել է՝ անկանոն պուտավոր, կտրտած շալվար: Ասում եմ՝ Աննա, եղունգներդ կրծո՞ւմ ես: Գլուխը վայրի տարուբերում է. «Չէ հա, ժավելից ա, քանի տարի ա արդեն, էլ չի էլ աճում նորմալ, հա մաշվում ա»: Ու ժպտում է: Ինձ է նայում: Հարցնում եմ՝ «Արդեն երևի վարպետ ես, հա՞, գիտես ինչքանին ինչքան ջուր ավելացնես»: «Հա, հեշտ ա, դու էլ կսովորես»: Ես բան չեմ ասում: Նայում եմ՝ ոնց է աշխատում: Ես այլ աշխատանքի համար եմ եկել, ու համրացել, մնացել եմ էդ գործարանի էդ սենյակում: Հետաքրքրությունս էնքան մեծ է: Չեմ շարժվում: Աննայի հետ եմ խոսում, ուսումնասիրում եմ: Աննան 25 տարեկան է, ոսկրոտ, բարակիրան, տանջված ու բանող մարդու անճարությամբ: Աննան սիրուն աղջիկ է: Չոլերում աճածի սիրունությամբ: Աննան իր վիճակը չի գիտակցում: Հոգսի մեջ լող է տալիս: Ժամանակ չունի: Արագ շշերն է դասավորում, սպիտակ շշեր՝ 50-ից ավելի, չեմ հասցնում հաշվել: Սպիտակ զինվորիկների պես բետոնին շարքով կանգնեցրել է: Հանում է փականները ցելոֆանից: Լցնում է, փակում: Լցնում է, լցնում է, լցնում է, լցնում է: Փակում: Հոտն անտանելի է: Ես չեմ ուզում փակել քիթս, Աննան չի փակում: Ասում
եմ՝ Աննա, ինչի շնչադիմակ չես հագնում, թոքերդ քայքայում ես, ներսդ վառում ես, ինչի մի կտոր չես դնում քթիդ: Ձեռքը թոթվում է, ծիծաղում: Հետո պիտակներն է կպցնում՝ Ժավել, էսքան լիտր, էսինչ հատկություններով… Ինձ ամենալավ տեղում է նստեցրել, հյուրի պես պատվել է: Ես շշմած, զզված հոտից, ապշած նստել եմ: Հին մեքենայի էդ երկտեղ նստատեղը մի կերպ է հարմարեցված, տակը քարեր են, ու քարերի կողքին մկներ են խլրտում: Ես տեղից վեր եմ թռչում ու ամաչում իմ փափկասունության համար: Աննան ծիծաղում է, քշում մկներին, հանգստացնում: Խոսում ենք: — Ո՞ւր ես աշխատել սրանից առաջ: Ասում եմ, որ ռադիոյում: Աննան ուրախանում է, ուզում է, որ ինչ-որ բաներ պատմեմ ռադիոյից, պատմում եմ: Աննան ժավելի շիշը ձեռքին լսում է: Մատները վառվում են: — Աննա, ուշադիր եղիր, համ գործ արա, համ լսիր, ինչքան ուզես, այնքան ես կպատմեմ: Ու էդ պահին ֆիզիկական ցավ եմ զգում: — Կոֆե կուզե՞ս, կարամ գնամ մառոժնի էլ բերեմ, ես փող ունեմ, ես եմ առնելու, բա ինչի եմ աշխատում: Հրաժարվում եմ: Աննայի էդ աշխուժությունը, ծիծաղն ու առողջությունը՝ մարմնի, ես չեմ հասկանում: Աննան փայտի պես ամուր է: Ու իր կեցվածքը խղճալու չէ: Ու էդ վիճակից ես ավելի եմ սարսռում: Ներսս ոնց որ ժավել լցնեն: Էդ տարածքում ես ոնց որ ժավել խոսեմ, ժավել շնչեմ, ժավել ծամեմ: Ու մեջս ոնց որ ժավել շրջանառվի: Պատերին թղթերի վրա գրված բանաստեղծություններ են կպցրած: Պատերին Աննան Սևակ է կպցրել: — Աննա, էդ բանաստեղծությունները դո՞ւ ես արտագրել, կպցրել, ինչի՞ ես կպցրել: — Հա, բա էլ ով, ես, որ պարապ եմ լինում, գիրք ունեմ մի հատ, դրանից եմ արտագրում: — Ինչի՞դ ա պետք բանաստեղծությունը, ի՞նչ ես անում: — Սիրում եմ: Լավ ա: Համ էլ սիրուն ա: Ես համաձայնում եմ՝ բանաստեղծությունը սիրուն բան է: Աննան բանաստեղծություն է սիրում, արտագրում է ու ժավել է լուծում: Ես փլվել եմ: Համ խոսում եմ, համ էլ խոսքիս զուգահեռ ուրիշ բան մտածում:
— Աննա, բա օրը քանի՞ ժամ ես աշխատում: — Երբ ուզեմ, ինչքան ուզեմ, էդքան էլ կաշխատեմ: — Իսկ ինչքա՞ն ես ուզում: — Դե, ինն անց կեսից վեց անց կես: Առաքիչները գալիս են օրը երկու անգամ, իրանց եմ ընդունում ճանապարհում: Տենց էլի: — Բա գործից հետո ի՞նչ ես անում: — Գնում եմ տուն, հանգստանում եմ, հետո գիշերը 4-ին, 4 անց մամայի հետ գնում ենք Բանգլադեշ՝ միրգ ա, բան ա, առնում ենք, բերում ենք, որ ծախենք: Ես վախենում եմ հարցնել՝ Աննա, իսկ դու երազո՞ւմ ես մեկ-մեկ, իսկ դու ինչի՞ մասին ես երազում, իսկ դու ուզո՞ւմ ես ուրիշ երկիր գնալ, իսկ դու ի՞նչ ես ուզեցել դառնալ: Վախենում եմ, որ ժավելը ամենը քայքայած լինի, ներսը վառած լինի, եղունգի պես մաշած, մեջքը ջարդած լինի: Ծիծաղում եմ ու փորձում եմ իր նման առողջ լինել, չեմ ուզում իրեն խղճալս ցույց տալ, չեմ ուզում էդ վիճակի առաջ իմ մեղքանալը տեսնի: Հարցնում եմ իր աշխուժությամբ՝ — Ընկեր, սիրած տղա ունե՞ս: — Չէ, չունեմ: Ես էդ տղերքին չեմ հավատում, սաղ էլ ուզում են խաբեն, հետդ ֆռռան, թողեն: Աննան ընթացքում հեռախոսով ռաբիս երաժշտություն էր լսում, ու էդ երգերը սիրո մասին էին: — Աննա, էդ վզիդ հուլունքները դո՞ւ ես սարքել, չէ՞: — Հա, ես սիրում եմ սենց բաներ: Սիրուն են, չէ՞: Ես արագ պատասխանում եմ, որ սիրուն են, որ չկասկածի, թե ինձ դուր չեն գալիս: Էդ հուլունքները էդ քանդված գործարանում, էդ ժավելի հոտի մեջ ոնց որ տոն լինեին: Իր ամբողջ ստեղծագործականությունը հուլունքներն էին ու պատին կպցրած Սևակի բանաստեղծությունները: Դա էր արարման իր տարածքը: Ուզում եմ Աննային գրկեմ, տուն բերեմ, լողացնեմ, ուզում եմ քերեմ, քերեմ մաշկը, ցավեցնելու աստիճան քերեմ, որ անցնի ժավելը, որը մաշկից ներս է թափվել, սանրեմ մազերը, ուզում եմ հեքիաթ կարդալ իր համար: Ուզում եմ հարցնել՝ Աննա, դու հայր ունե՞ս, ուզում եմ՝ որ ջղայնանաս ու ռադդ քաշես էդ ժավելանոցից, ուզում եմ, որ լացես քո էդ վիճակի համար: Ուզում եմ ես ջղայնանամ ու լացեմ: Ես ու դու լուռ ենք: Մենք չենք էլ լացում: Լացելը աղի ջրի հոսք է, իսկ ժավելն ավելի ուժեղ է՝ վառում է:
Անահիտ Ղազարյան
ՔԱՂԱՔ Արդյունաբերություն
Փխրուն ու անկոտրում ԵՐԵՎԱՆի նոր շարքի հերոսները մայրաքաղաքի լքված (ամբողջությամբ կամ մասամբ) գործարաններն են: Այս անգամ անդրադառնում ենք հախճապակու գործարանին, որը լավագույններից էր Խորհրդային Միությունում:
Գ
ործարանի տարածքում հիմա էլ եռում է աշխատանքային առօրյան, բայց արդյունքը մի փոքր այլ է, քան նախկինում. ծխախոտի գլանակներ են արտադրում «Գրանդ Տոբակո» ձեռնարկության աշխատակիցները: Իսկ 1947-1988 թվականներին այստեղ սուրճի, թեյի բաժակների, սպասքի այլ պարագաների և դեկորատիվ խեցեգործության ծնունդ էր տալիս Երևանի հախճապակու գործարանը: Հումքը մատակարարում էին Ռուսաստանն ու Ուկրաինան, սարքավորումները ճապոնական և գերմանական էին, ներկերը, ջրիկ ոսկին և մնացյալ անհրաժեշտ հումքը նույնպես ներկրվում էր: Արդյունքը մեծ և
48 49
Նոյեմբեր 2014
բազմազան արտադրանքն էր, որը հայտնի էր ոչ միայն ԽՍՀՄ-ում, այլև աշխարհի այլ ծայրերում: Իսկ լավագույն տարիներին՝ 1970-ականներին, այն ուներ մոտ 2500 աշխատակից: Գործարանի առաջին նկարիչն ու քանդակագործը Հռիփսիմե Սիմոնյանն էր՝ «հայկական կերամիկայի մայրը», ինչպես նրան անվանում էին ուսանողներն ու ընկերները: Գործարանի համար աշխատած քանդակագործների թվում են նաև Թերեզա Միրզոյանը և Արտո Չաքմաքչյանը: Իսկ ոմանք՝ ինչպես օրինակ նկարիչ Վահան Տերունին, իրենց ողջ կյանքը կապել են խեցեգործության հետ (նրա աշխատանքները այսօր կարելի է տեսնել Երևանի Ժողովրդական արվեստի թանգարանում):
Կլավան և տղամարդիկ
Հախճապակու պատրաստման տեխնիկաների մասին այսօր էլ դժվար թե որևէ մեկն ավելի հետաքրքիր ու մանրամասն պատմի, քան Երևանի հախճապակու գործարանում երեսուն տարի գլխավոր նկարչի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Վարդանյանը: Նա միանգամից բերեց իր հիշողության և պատվի արկղներում կոկիկ դասավորած լուսանկարները, հերթով նկարագրեց իր գործընկերներին, պատմեց նրանց բնավորությունների, մասնագիտական հմտությունների մասին. — Սա մեր արտադրանքն է, սա գլխավոր նկարչի աշխատասենյակը, կլոր սեղան, տնօրենը... Ի միջի այլոց, կոլեկտիվում բոլորը տղամարդիկ են, միայն մեկ կին կար՝ Կլավան…
Գյոթեի 250-ամյակի կապակցությամբ արված սափորը՝ նրա պատկերով, որը ստեղծվել է մեկ օրինակով, ուղարկվել էր Մայնի Ֆրանկֆուրտ՝ Գյոթեի ծննդավայր
Հախճապակու գործարանում հերթական նմուշներն են ստեղծվում
Իսկ կենտրոնում պատվավոր դրված է գործարանի կողմից գերմանական գրականության հսկաներից մեկի՝ Գյոթեի հոբելյանի կապակցությամբ արված սափորը՝ նրա պատկերով, որը ստեղծվել է մեկ օրինակով և ուղարկվել Մայնի Ֆրանկֆուրտ՝ Գյոթեի ծննդավայր:
Պետպատվեր
Նոր արտադրանքը ժողովրդին հրամցնելուց առաջ պետք էր հաղթահարել գործողությունների մի տպավորիչ շարք: Վարդանյանը ուսումնասիրում էր շուկան, կազմում անհրաժեշտ տեսականու ցուցակ, մշակում նոր ձևեր, պատկերները հինգ օրինակով հանձնում գեղարվեստական խորհրդի հաստատմանը. — Խուդսովետը հենց որոշի՝ գնաց: Տարվա մեջ 10-ից 15 տիպի նոր տեսականի էինք հանձնում, — երանությամբ հիշում է նախկին գլխավոր նկարիչը: Ձև ու չափ ստացած նմուշներից բազմացվում էին հազարավոր օրինակներ՝ անցնելով հաջորդ շղթայի բոլոր հարկերը. մի քանի տոննայանոց կավի մշակման թմբկագլան, գիպսե կաղապար, թունելային վառարան, ջնարակում, թրծում, նորից վառարան, իսկ վերջում նոր բաժակները, սափորները, ափսեները նկարազարդվում էին, բարեհաջող փաթեթավորվում և ուղևորվում սովետական անձնագիր ունեցող իրենց պոտենցիալ տերերին ընդառաջ: Եվ ամենակարևորը. այս շղթայի ոչ մի էտապում սայթաքել չէր կարելի: — Մենք կրակի հետ գործ ունեինք, — ասում է իմ զրուցընկերը, — հանկարծ մի տեղ որ սխալվեի, 100 հազարով գնում էր բռակ (իսկ հետո արդեն հաստիքի կրճատում, պրեմիայից զրկում): Երեսուն տարվա մեջ մի դեպք եղավ: Թեյնիկ էինք արտադրում: Տնօրենը զանգեց, բա՝ թեյնիկները սաղ բռակ են գնում: Հիսուն հոգի աշխատող, տասը հազար կաղապար: Անթուլյատրելի էր: Բայց դե ընդամենը սխալ էին դրել թեյնիկները, հասցրեցինք ժամանակին. օդ էր պետք, որ լավ չորանան: Մի խոսքով, պրեմիան հատկացվեց, թեյնիկները փրկվեցին:
Կավե տիկնիկների թատրոն
Բոլորիս քաջ ծանոթ են օժիտի պատվավոր մաս կազմող չեխական, գերմանական սպասքն ու իրենց փայլը չկորցնող արձանիկները՝ դաշնամուր նվագող նրբիրան կանայք, բազմաշերտ հագուստով և ձիգ մեջքով տղամարդիկ, շնիկի հետ խաղացող երեխաները: Դրանց դիպչել չէր կարելի, իսկ վրայից փոշի հավաքելը մեծագույն պատիվ էր: Սակայն մեր բնակարաններում «բարձրաշխարհիկների» կողքին կային նաև «մերոնքական» արձանիկներ՝ Անահիտ դիցուհին, Սասունցի Դավիթը, Պեպոն, Մարոն, Ախթամարը, Գիքորը, Մոսին, Քաջ Նազարը, հայկական տարազով խոնարհ պարուհիներ, հովիվներ և, իհարկե, հայի դիմային աչքի ընկնող սիմվոլը ցուցադրող մարդը:
Այս արձանիկների հերոսների ընտրությունը երբեք պատահական չէր լինում: Յուրաքանչյուր նոր մոդել ազգային ինֆորմացիայի կրող էր և ծանոթ ամեն հայի: Ի դեպ, Սասունցի Դավթի արձանիկների ծեփածո մոդելը հենց Երվանդ Քոչարի ձեռքի աշխատանքն է:
Ապրանքանշան
Հայկական հախճապակե իրերը մյուսներից տարբերվում են ոչ միայն ազգային բովանդակությամբ: Ինչպես յուրաքանչյուր գործարան, Երևանի հախճապակու գործարանը նույնպես ուներ իր տարբերանշանը՝ նրբագեղ ճաք տված կուժ: Մինիմալիստական ապրանքանշանից զատ գրվում էր նաև գործարանի անվանումը՝
ՔԱՂԱՔ Արդյունաբերություն
Իրենք որ մի բան ստեղծում էին, գնաց, արդեն 10-15 տարի նույնն էին անում: Իսկ մեզ մոտ հեշտ էր: Հենց նոր միտք էր ծագում, էլ երկար չէինք մտածում, անում էինք
↑ Հախճապակու գործարանում երեսուն տարի գլխավոր նկարչի պաշտոնը զբաղեցրած Սերգեյ Վարդանյանը
ЕФЗ, ФЗЕреван: Որոշների վրա գրված է միայն մեսրոպատառ, այսինքն՝ հայկական շուկայի համար նախատեսված նմուշ էր: Իսկ ռուսերեն գրվում էր սովետական ընդհանուր շուկա դուրս բերելու նպատակով:
Կապեր, գործընկերներ, ցուցահանդեսներ
Ամեն տարի երկու անգամ՝ աշնանը և գարնանը, համամիութենական մեծ տոնավաճառներ էին կազմակերպում, սեփականը ցույց տալու, մյուսներինը նայելու նպատակով: Պայմանագրեր էին կազմում, գործընկերներ ձեռք բերում: Հայկական գործարանները վերջիններին մասնակցելուց զատ իրենք նույնպես նախաձեռնում էին հայաստանյան միջազգային տոնավաճառներ, հյուրեր ընդունում Ֆրանսիայից, Անգլիայից, Գերմանիայից, ձեռք բերում միմյանց արտադրանքը: Այդ հավաքներից մեկի ժամանակ Ճապոնիայից ժամանած գործընկերները այնքան ոգևորված էին,
որ ռիտոն-արձանիկների մեծ պատվերներ տվեցին: Ցուցահանդեսներում փայլող խեցեգործական մեծ գործարանների կողքին երևանյան՝ համեմատաբար քիչ հնարավորություններով գործարանը շահած էր դուրս գալիս: — Լենինգրադը զարմանում էր մեր նոր արտադրանքի բազմազանության վրա, — հպարտությամբ հիշում է Սերգեյ Վարդանյանը, — Նրանց համար դժվար էր, արտադրության քանակը մեծ էր, ամեն անգամ հազարավոր կաղապարներ պետք է փոխեին: Իրենք որ մի բան ստեղծում էին, գնաց, արդեն 10-15 տարի նույնն էին անում: Իսկ մեզ մոտ հեշտ էր: Հենց նոր միտք էր ծագում, էլ երկար չէինք մտածում, անում էինք: Այսպես ժողովուրդն էլ էր գոհ մնում, չէր ձանձրանում:
Շախմատի քարեր նախարարի համար
Վարդանյանը հիշեց, որ մի տեղ պահել է Սովետական Հայաստանի ներքին արդյունա-
բերության նախարարի համար պատրաստած շախմատի ճենապակե քարերի օրինակները: Այս ինտելեկտուալ նվերը պատրաստելու համար նա մեկնել է Կաունաս՝ Լիտվա, քանի որ Հայաստանում չէին կարողանում բարակ պատերով ոսկրե ճենապակի ստանալ (թրծման համար հզոր վառարաններ էին հարկավոր): Այս ճենապակին լավագույնն է և արժանի շախմատի քարերի համար ընտրած թեմային, այն է՝ ուրարտական Արգիշտի թագավորը և իր զորքը: Ասում են՝ ոսկրե ճենապակին չի կոտրվում, անգամ երբ ընկնում է սալահատակին: Այնքան հետաքրքիր էր, որ քիչ էր մնում փորձեի, բայց վերջին պահին պարոն Վարդանյանի կինը ինձ հետ կանգնեցրեց այդ գաղափարից. «Բաներ կան, որ կարելի է պարզապես հավատալ»: Երևանի հախճապակու գործարանը, ի դեպ, միայն գեղեցիկ հախճապակե արտադրանք չէ, որ տալիս էր: Այստեղ ծնվում էին ընտանիքներ, ինչպես գլխավոր նկարչի և սուրճի բաժակներ նկարազարդող իր կնոջ ջերմ ու գեղեցիկ ընտանիքը:
50 51
Նոյեմբեր 2014
Էմմա Հարությունյան Արամ Կիրակոսյան, Սերգեյ Վարդանյանի արխիվից
Քաղաք Կադրերի բաժին
Երևանյան բնակարան, 1914 թ. 1880-ականների վերջերից սկսած՝ բնակչության թվի աճի հետ Երևանում սկսեց զգացվել բնակարանային սղություն: Արդյունքում, XX դարի սկզբին (այդ ժամանակ բնակելի տների թիվը հասավ մոտ 5000-ի) կտրուկ աճեց բնակարանային վարձը՝ 4-6 սենյականոց բնակարանի մեկ տարվա վարձը հասնում էր մինչև 1500 ռուբլի, Ալեքսանդրապոլի 500-ի դիմաց: «Երևանի հայտարարություններ» թերթի 1911 թվականի հոդվածներից մեկում՝ «Բնակարանային հարց» վերնագրով, նշվում է, որ հարցը Երևանում անտանելի դժվարությունների հետ է կապված, որ այստեղ հասարակության ցածր խավերի համար շատ թե քիչ հարմարավետ բնակարաններ վարձելն անհնարին է, իսկ վարձելու համար համեմատաբար մատչելի տները զուրկ են ամենատարրական հարմարություններից, ձմռանը սաստիկ ցուրտ են լինում, իսկ աշնան ու գարնան անձրևների ժամանակ օրերով կաթում են: Դեռ 1910-ականներին մեծ խնդիր էր նաև լուսավորությունը. դարի սկզբում կառուցված հիդրոէլեկտրակայանները նույնիսկ նվազագույն չափով չէին լուծում խնդիրը, արդյունքում էլեկտրաէներգիա տներում ունեին միայն հատուկենտ հարուստները, իսկ մնացածի համար լուսավորության միակ աղբյուրը մնում էր կերոսինը:
52
Նոյեմբեր 2014
Արեգ Դավթյան Երևանի պատմության թանգարան