Մայիս 2012, #5 (6)

Page 1

#5(6) 2012 Մայիս

Քաղաքային տրանսպորտն ու այն բազմիցս նստած-հելած երևանցիները

Պահե՛ք, իջնող կա ում է վ ծ ա Տար

ր

ճա անվ



Ա

ռավոտյան դուրս եք գալիս տնից, որպեսզի գնաք աշխատանքի կամ դասի: Հասնում եք կանգառ: Տեսնում եք ձեզ նման նույն առիթով տնից դուրս եկած տասնյակ համաքաղաքացիների: Ու հասկանում եք, որ հավաքվածների մի մասը ձեր մրցակիցն է: Դեռ հազիվ օրը սկսած՝ դուք պետք է պայքարեք ինչ-որ մեկի հետ՝ բաղձալի երթուղայինի դռանը առաջինը հասնելու, ապա նաև սեփական մարմինը դրա մեջ տեղավորելու համար: Լավատեսները և քաղաքային իշխանությունները կասեն, որ կարելի է սպասել ավտոբուսի (իսկ ոմանք նույնիսկ կհիշատակեն տաքսի ծառայությունները), բայց փորձը ցույց է տալիս, որ դա առանձնապես չի փրկում դրությունը: Այսինքն՝ պետք է ընտրել ահավորի ու մի քիչ ուրիշ ահավորի միջև: Երթուղայինում ձեզ չորս կողմից կսեղմեն, կխնդրեն, որ առաջանաք ու էլի կսեղմեն, դուք կդառնաք շախմատի ձի, անհայտ մարդկանց առանց որևէ ցանկության ձեռք կգցեք, և ինքներդ կդառնաք ակամա սեռական ոտնձգության զոհ: Ռոմանտիկ երթևեկությունը կզուգորդվի ռուսական բանտային կամ հայկական քյարթառաբիզ մեղեդիներով, ինչպես նաև իրավիճակին խորհրդավորություն հաղորդող ծխով, որը դուրս է գալիս բազմաթրաշ վարորդի բերանից (վարորդը, իհարկե, կյանքում չի նկատել լուսամուտին վեհորեն փակցված «Ծխելն արգելվում է» ցուցանակը): Տասը րոպեն այս պայմաններում հերիք է, որպեսզի դուք ատեք ձեզ հետ երթևեկող ուղևորներին, վարորդին, աշխատանքը/դասը, ուր շտապում եք և, վերջապես, «երգիրը»: Ու նաև ինքներդ ձեզ, քանի որ ագահաբար որոշեցիք տնտեսել 500 և ավելի դրամը՝ խուսափելով տաքսուց: Եթե միտք կա խուսափելու այս ժանրի երթևեկությունից, կարելի է սպասել ավտոբուսների: Բայց բոլորս էլ գիտենք, որ ավտոբուսները շատ, շատ քիչ են, և դրանց երթուղիները հաճախ պարզապես հարմար չեն: Ու հարմար ավտոբուսին սպասելը կարող է ավելի երկար տևել, քան երթուղայինում խոշտանգումների ենթարկվելով տեղ հասնելը: Չի բացառվում, իհարկե, որ բառիս բուն իմաստով չնաշխարհիկ, մանուշակագույն, բայց զարմանալիորեն ոչ նեղ լուսարձակներով ավտոբուսների ներկրումը դառնա իրոք տրանսպորտային բարեփոխումների առաջին քայլը: Պարզապես դրանց աղմկոտ շնորհանդեսը՝ «ավտոբուսների տոնախմբությունը», ինչպես բացատրեց ոստիկաններից մեկը, այն էլ աշխատանքային օրով կենտրոնի մի ստվար զանգվածը փակելու գնով, սարսափելի ցինիկ է թվում: Բայց դե թող փոխեն, ու թող չուզողը մենք լինենք: Բայց այսօր ես տաքսի կնստեմ: Այնպես չէ, որ այս փոխադրամիջոցը մարդու օրգանիզմի համար բոլորովին անվնաս է, բայց այստեղ գոնե չկան այլ ուղևորներ և կարելի է վարորդի հետ ուղիղ կապ հաստատել: Գուցե նաև որևէ ուշագրավ, «ժիզնըննի» պատմություն էլ լսեմ ճանապարհին:

Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան


ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04

ինչ անել Մայիսին Երևանում Կինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդեսներ:

06

անցուդարձ Առաջին էջը Երևանը դարձավ Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

08

անցուդարձ Օճառոտ երկինք Պղպջակների տոնը Հյուսիսային պողոտայում:

09

10

22

Ժամանց Դիկապրիստների ապստամբություն «Տիտանիկը» վերադառնում է Երևան ու հուշեր արթնացնում:

38

դեմքեր Սիրելի հարբեցող քառանիվ ամուսինը Տիկին Էմման՝ միակ կին տրոլեյբուսավարը մայրաքաղաքում:

23

Ժամանց Թե՛յ , պարոնայք Բրիտանական թեյի ավանդույթները երևանյան Thomas Twinnings-ում

40

Խոշոր պլանով Կարևորը կանգառն է Ավտոբուսային կանգառում բոլորը տարբեր են, բայց՝ հավասար:

42

պատմություններ Գրերթուղի Ինչպես է քաղաքային տրանսպորտն արտացոլվել հայ արձակում:

43

պատմություններ Երթուղային պատմություններ Երևանցի դիզայները պատմում է տրանսպորտում իր հետ պատահած հետաքրքիր դեպքերի մասին:

44

ուղեցույց Հանրատրանսպորտահաշիվ Երևանյան տրանսպորտը թվերով:

46

այնտեղ Ոչ միայն անիվների վրա Այլ քաղաքների տրանսպորտային այցեքարտերը:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

24

անցուդարձ Հայտարարություններ Ձեր հայտարարությունները մեր ամսագրում: անցուդարձ Եկան, վայելեցին, գնացին Ինչպե՞ս այս տարի երևանցիները դիմավորեցին իրանցիներին, իսկ իրանցիները՝ Նոր տարին:

28

իմ Երևանը Լռության երաժշտությունը Վահագն Հայրապետյանը ուր էլ գնա, վերադառնում է Երևան: անդեգրաունդ Դե դու ուրիշ ես Ովքե՞ր են նրանք՝ ենթամշակույթների ներկայացուցիչները:

ԹԵՄԱ

13

անցուդարձ Երրորդ գալուստը Շառլ Ազնավուրի հրապարակը շատրվանի վերածնունդը:

14

իրադարձություն Կոմիքսապատում Պատկերապատման երրորդ միջազգային փառատոնը Երևանում:

18

Համացանց Էլեկտրոնային վճարումներ Վճարումները հեշտացնող նոր էլեկտրոնային համակարգ:

20

զրից Մոլորակի ուժը Ընտրությունների, բնության ուժի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

Շապիկ՝ Վահրամ Մուրադյան

2 3

ՔԱՂԱՔ

Մայիս 2012

32

Կարծիք Բարոյապես մաշված Հենրիկ Նավասարդյանը վստահեցնում է, որ երանելի հասարակական տրանսպորտը սարերի հետևում չէ:

33

Կարծիք Երթուղային թրաֆիքինգ Կարեն Անտաշյանը դիտարկում է մարշրուտկայի ֆենոմենը աշխարհաքաղաքական համատեքստում:

34

ուսումնասիրություն Բարի երթ Վաղուց երևանցու առօրյայի անբաժան մասը դարձած տաքսի ծառայությունների ոլորտը ներսից:

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյան Գլխավոր խմբագիր՝ արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյան Թողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյան Գրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյան Սրբագրիչ՝ ԳայանԵ անանյան Նկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյան Ֆոտոխմբագիր՝ մարիամ լորԵցյան Ֆոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյան Էջադրում՝ արմԵն յոլյան

Համարի վրա աշխատել են՝ Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Սոսե Գնունի, Արա Պետրոսյան, Վիկտորյա Ալեքսանյան, Սարհատ Պետրոսյան, Կարեն Անտաշյան, Իրինա Մերդինյան, Կարինա Ղազարյան լուսանկարներ՝ Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Սուրեն Մանվելյան, Արթուր Lumen Գևորգյան, Ինեսա Յոլյան, Լիլիթ Թովմասյան, Բիայնա Մահարի, Ասատուր Եսայանց, «Фотолур», PanArmenian Photo արխիվներից՝ Երևան քաղաքի պատմության թանգարանի պատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Ագատա Հարությունյան, Լուկաս Պերես Մոնսալվո տառատեսակ Arek Armenian by Rosetta

50

տարբերակ Ձեր տո՛ւնը չքանդվի Dolmama ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը և ARCHCoop արհեստանոցի ճարտարապետները վստահ են, որ մի լավ բան կառուցելու համար բոլորովին պարտադիր չէ քանդել մեկ այլ լավ բան:

52

պատեր Մեծ դեմքեր Մեծանուն գրողներին՝ գրաֆիտիների տեսքով այսուհետ կարելի է հանդիպել Երևանի տարբեր անկյուններում:

54

Խորհրդանիշ Ֆոտոկամարի ուրվականը Երևանի հնագույն ֆոտոատել յեն շարունակում է գործել, չնայած որ այլևս չի գտնվում իր պատմական դալանում:

60

Կադրերի բաժին Աստաֆյան (այժմ՝ Աբով յան) փողոց, 1912 թ. Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸ

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»

Հրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2 Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89 Ֆաքս՝ +374 (10) 20 25 69 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL` www.yerevanmagazine.com

Համարը տպագրության է հանձնվել՝ 03.05.2012

Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 20 23 89

Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1

Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀ Տպաքանակ՝ 6000 օրինակ Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ,

Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ info@ethnopress.ru URL`www.yerevanmagazine.com Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:



ՔԱՂԱՔԱՄԵՋ ինչ անել

Մայիսին Երևանում Դիտել լեհական ֆիլմեր

Ծիծաղել կինոթատրոնում

«Ակումբ», մայիսի 1, 8, 15, 22, 29 Թումանյան 40, հեռ.՝ 53 13 61 Լեհաստանի հայկական համայնքը ձևավորվել է XIV դարում, երբ մի քանի հազար մեր հայրենակիցներ տեղափոխվեցին այնտեղ Կիլիկիայից: Այսօր հայերի թիվը Լեհաստանում հասնում է մի քանի տասնյակ հազարի: Սակայն միայն նրանց չէ, որ պետք է հետաքրքրի լեհական կինոն, այն էլ ժամանակակիցը: Մայիս ամսվա յուրաքանչյուր երեքշաբթի ժամը 20:00-ին «Ակումբում» (The Club) կցուցադրվի վերջին մի քանի տարիներին Լեհաստանում նկարահանված 6 ֆիլմ:

«Մոսկվա» կինոթատրոն, մայիսի 10-ից Աբովյան 18, հեռ.՝ 52 12 10, 52 12 40 Դժվար թե այսօր մեր կյանքում լինի մի բան, որ ավելի շատ ծիծաղ կառաջացնի, քան նախընտրական քարոզարշավը: Մյուս կողմից՝ ժամանակ առ ժամանակ արժե զվարճանալ միայն և միայն դրա համար ստեղծվող կինոկատակերգություններ դիտելով: Սաշա Բարոն Քոենի նոր ֆիլմի գլխավոր հերոսը ծովակալ Ալադինն է, ով վտանգելով իր կյանքը, անում է ամեն ինչ, որպեսզի ժողովրդավարությունը երբեք չգա իր հայրենիք: Ֆիլմը կարող է չափից դուրս սպեցիֆիկ թվալ անպատրաստ դիտողի համար, փոխարենը այն բաց թողնելու իրավունք չունեն Քոենի նախորդ՝ «Բորատ» և «Բրունո» սկանդալային ֆիլմերի սիրահարները:

Բացի այդ, «Մոսկվա» կինոթատրոնում. Մայիսի 4-ից՝ «Վրիժառուներ» բլոքբասթերը, որտեղ մոլորակի բնակչությանը միահամուռ ուժերով կփորձի փրկել միանգամից մի քանի կոմիքսային ծագում ունեցող սուպեր հերոս Մայիսի 11-ից՝ «Ձախ գնալու իրավունք» ֆրանսիական կատակերգությունը նորաթուխ օսկարակիր Ժան Դյուժարդենի մասնակցությամբ Մայիսի 17-ից՝ «Շարժիր ժամանակը» ֆրանկո-պերուական 3D-մուլտֆիլմը, որի ստեղծողներն ամեն կերպ փորձում են մեզ համոզել, որ ժանրը միայն Pixar-ի գործերով չի սահմանափակվում

Նավատորմային երաժշտություն ունկնդրել

Հետևել թութակների կյանքին

Mezzo Classic House Club, մայիսի 10, 11, 12, 13, 14 Հասցե՝ Իսահակյան 28, հեռ.՝ 52 42 11, 098 20 62 06 Տալասսաֆոբիայով տառապող մարդիկ մահու չափ վախենում են ծովից կամ բաց օվկիանոսում հայտնվելուց: Այդուհանդերձ, նույնիսկ նրանք հանգիստ և մեծ հաճույքով կարող են լսել «Հայոց նավատորմի նվագախմբին», նույն ինքը՝ Armenian Navy Band: Ողջ աշխարհում արդեն հայտնի նվագախումբը հիմնադիր Արտո Թունջբոյաջյանի ղեկավարությամբ մեծ ընդմիջումից հետո կրկին ելույթ կունենա երևանյան հանդիսատեսի համար, այն էլ միանգամից 5 անընդմեջ համերգներով Mezzo ակումբում:

Պետական կամերային երաժշտական թատրոն, մայիսի 13 Հասցե՝ Պռոշյան 1, փակուղի 1, հեռ.՝ 093 16 12 26 , 095 71 42 58 Ռուբեն Հախվերդյանն իր «Գազանանոց» երգում կարծիք է հայտնում, թե ամեն մի կենդանի մի երգ է, միայն եթե փակված չէ վանդակում: Փոխարենը, վանդակում փակված թութակները հանգիստ կարող են դառնալ երգ էլ չէ՝ թատերական ներկայացում: Փոխաբերական իմաստով, իհարկե: Գևորգ Շահինյանի «Թութակները վանդակում» պիեսի՝ ռեժիսոր Հակոբ Միրզախանյանի բեմադրությունը բարձրացնում է հակառակ սեռերի՝ թութակների դեպքում՝ էգի ու որձի փոխհարաբերությունները սիրո և դրանից հետո ծագած խնդիրների շուրջ: Նշենք, որ ներկայացումը նախատեսված է 16 տարեկանից բարձր անձանց համար:

Եվրաինտեգրվել Հյուսիսային պողոտա, մայիսի 11-12 Հեռ.՝ 094 44 33 36 Վեճերն այն մասին, թե հայ ազգն ի վերջո ավելի մոտ է եվրոպակա՞ն, թե այդուհանդերձ՝ ասիական քաղաքակրթությանը, հավանաբար դեռ շատ երկար ժամանակ չեն դադարի: Սակայն հիմա արդեն ակնհայտ է, որ Եվրոպան մեզ իրեն ինտեգրելու ակտիվ քայլերի է դիմում: Այս տարի Եվրոպայի օրվա շրջանակներում մայիսի 11-ի երեկոյան հինգ նկարիչներ հսկայական կտավի վրա հանդիսատեսի ներկայությամբ կնկարեն Եվրոպայի հետ կապված մի պատկեր, իսկ հաջորդ օրը ժամը 16:00-ից մինչև 20:00-ը տեղի կունենա մշակութային ներկայացումներով հագեցած ցուցահանդես:

4 5

Մայիս 2012


1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

Մինչև կեսգիշեր շրջել մայրաքաղաքի թանգարաններով Մայիսի 12 Ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ: Սակայն Հայաստանի երկնքի տակ փակ ու վճարովի թանգարաններ էլ կան: Բարեբախտաբար, մայիսի 12-ին մինչև կեսգիշեր բաց և անվճար են լինելու մայրաքաղաքի բոլոր թանգարանները: «Թանգարանային գիշեր» նախագիծը սկիզբ է առել 1999-ին Ֆրանսիայիում, ապա գրավել է Եվրոպական մշակութային կոնվենցիային անդամակցող 39 երկրների ուշադրությունը: 2009-ից «Թանգարանային գիշերն» անցկացվում է նաև Հայաստանում: Այս տարի մասնակից թանգարանների թիվն անցնում է վեց տասնյակից: Լավ առիթ է հաղորդակցվելու արվեստին ու պատմությանը:

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

Հաղորդակցվել պատի հետ Գրանդ Սպորտ, մայիսի 25-27 Հասցե՝ Արշակունյաց 61, հեռ.՝ 44 77 66 Պատը զրուցակից չէ, բայց պարզվում է՝ խաղընկեր կարող է լինել: Ու եթե ընկերներից ոչ մեկը չի կարող գալ թենիս խաղալու՝ տարօրինակ ոչինչ չկա, որ պատի հետ խաղաս։ Ճիշտ է, դա արդեն այդքան էլ թենիս չէ, այլ ինքնուրույն սպորտաձև՝ սքվոշ: Մայիսի 25-27-ը առաջին անգամ Հայաստանում կարելի է դիտել այս առաջնությունը Գրանդ Սպորտ համալիրում:

Միախառնվել թատերական ներկայացմանը «Գոյ» թատրոն, մայիսի 12 Հասցե՝ Գ. Լուսավորչի 6, հեռ.՝ 54 75 10, 091 71 70 49 Հայաստանի և Թուրքիայի սահմանը դեռ փակ է, իսկ փորձարարական թատրոններում ամեն կերպ փորձում են ջնջել բեմի և նստատեղերի սահմանը: Հայաստանում առաջիններից մեկն այդ քայլին գնաց «Գոյ» թատրոնը, որն անցյալ տարի ներկայացրեց ֆրանսա-ռումինացի դրամատուրգ Էժեն Իոնեսկոյի «Մակբեթթ» պիեսը՝ շեքսպիրյան դրամայի յուրահատուկ վերանայումը: Այստեղ դերասանները շրջում են շարքերի միջով, ներգրավում հանդիսատեսին, որը նաև հնարավորություն ունի բեմի վրա կախված էկրանից ներկայացման հետ զուգընթաց տեսնել, թե ինչ է կատարվում հետնաբեմում: Այս տարվա մայիսին սովորական հայ աչքին դեռ անսովոր «Մակբեթթը» կրկին վերադառնում է Երևան:

Կարճ, շատ կարճ ֆիլմեր դիտել ՆՓԱԿ, մայիսի 24-31 Հասցե՝ Փավստոս Բուզանդ 1/3, հեռ.՝ 56 82 25 1903 թվականը հատուկ է կինոյի պատմության մեջ: Հենց այդ տարի ամերիկացի Էդվին Փորթերն առաջին անգամ կիրառեց մոնտաժը, փոխելով կինոարվեստի ընկալումը: Սակայն արդեն տասներորդ տարին անընդմեջ Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ), որն այս տարի նշում է իր 20 ամյակը, առաջարկում է ֆիլմ նկարահանել առանց մոնտաժի կիրարման և մրցել լավագույնի կոչումը ստանալու համար: Ասել է թե՝ ամեն ինչ համար մասնակիցներն ունեն 60 վայրկյան և մեկ կադրի հնարավորություն:

Բացի այդ, ՆՓԱԿ-ում մայիսին. Մայիսի 12-ից՝ Գիյոմ Լավի դ՚Օտեֆորտի (Ֆրանսիա) «Սահմանագիծ» լուսանկարչական նախագիծը, համադրող՝ Իզաբել դե Մոնֆումա Մայիսի 15-ից՝ Աննա-Լեա Կոպպերիի (Ֆինլանդիա) ինստալացիան, համադրող՝ Սոնա Աբգարյան

Ծանոթանալ նորաձևության նոր ճիչերին ՀՀ կառավարության նիստերի դահլիճի ճեմասրահ, մայիսի 25 Հասցե՝ Մելիք-Ադամյան 2, հեռ.՝ 099 56 60 01 «Չի լինում վատ եղանակ, լինում է վատ զգեստ», — ասում է անգլիական ասացվածքը: Ասացվածքի հետ հաստատ համաձայն են հագուստի աշխարհի բոլոր դիզայներները, այդ թվում նաև հայաստանցի: Թե ինչպես են վերջիններս պայքարում վատ հագուստի դեմ, հնարավոր կլինի տեսնել այցելելով Հայաստանի երևանյան նորաձևության շաբաթին և նորաձևությանդիզայնի ոլորտում 4-րդ ազգային մրցանակաբաշխությանը: Մեծ շոու-ցուցադրությանը կմասնակցեն հայ մոդելավորողներն ու ֆիրմային խանութ-սրահները:


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Առաջին էջը Ամբողջ օրը տևած միջոցառումներով՝ իտալացի հանրահայտ տենոր Անդրեա Բոչելիի համերգով, նոր տեղադրված արձանով, հրավառությամբ և այլ ուրախ երևույթներով, Երևանը ստանձնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը:

Գ

րքային օրվա մեկնարկը տրվեց ապրիլի 22-ի առավոտյան ժամը 11-ին՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնից, որտեղ բացվեց ArmBookExpo գրքի ցուցահանդեսը: Մեկ այլ ցուցահանդես անցկացվեց նաև Մյասնիկյանի արձանին հարող տարածքում: Իսկ կեսօրին Հովհաննես Թումանյանի թանգարանի աստիճաններին ցուցադրվեց 1512 թվականից մինչև մեր օրեր հասած հայկական գրքի ճանապարհը: Կեսօրին հասա Հանրապետության հրապարակ, որի հատակն ինձ հին հայկական գորգ հիշեցրեց: Կավճով նկարված հայկական տառեր, խաչքարեր, եկեղեցիներ ու բառեր, որոնք համեմված էին երեխաների վառ երևակայությամբ: Հարյուրավոր մանուկներ զարդարում էին երկրի գլխավոր հրապարակը: Բացօթյա բոլոր միջոցառումները կազմակերպված էին հետևյալ տրամաբանությամբ՝ թատերական միջոցառումները մոտ էին թատրոններին, պոեզիային նվիրված միջոցառումները գրողների արձանների կողքին էին, «Օշական» երգչախումբը ելույթ էր ունենում կոնսերվատորիայի այգում, «Բերդ» համույթը՝ Վարդան Մամիկոնյանի

6 7

Մայիս 2012

արձանի հարևանությամբ: Բայց որոշ միջոցառումները տեղին էին ունենում կամ միաժամանակ, կամ մեկ ժամ տարբերությամբ, ու բոլոր տեղերում հասցնելու համար պետք է առնվազն արագ քայլքի չեմպիոն լինեիր: Իհարկե, միջոցառումները չէին կարող շրջանցել Հյուսիսային պողոտան: Դրա մի ծայրում Տիկնիկային թատրոնի բեմադրությունն էր երեխաների համար, իսկ մյուսում՝ երգ ու պար՝ Թ. Ալթունյանի անվան երգի ու պարի անսամբլի կատարմամբ: Այստեղ էլ երկար չմնացի: Ձեռքիս օրվա միջոցառումների քարտեզ ունեի ու ավելի հեշտ էր կողմնորոշվել, թե քաղաքի որ մասում ինչ միջոցառում է: Ի դեպ, քարտեզն իրոք կախարդական էր երեկոյի շրջանակներում, քանի որ ինձնից բացի, օգնեց ու ուղղորդեց ինձ հանդիպած շատ անծանոթների ևս: Արդյունքում պարզվեց, որ Հյուսիսային պողոտայում լսվող ձայները գալիս են Մոսկվա կինոթատրոնի մոտից՝ Ազնավուրի հրապարակից: Այնտեղ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանները խաղում էին «Շահանե, իմ Շահանե...» ներկայացումը: Այստեղ կուտակվել էին թատրոնի ու Եսենինի սիրահարները:

Քանի որ Երևանն ակնկալում էր ստանալ գրքի մայրաքաղաքի տիտղոսը, կազմակերպիչներն ամեն ինչ արել էին օրը հագեցնելու մանավանդ գրքաշատ իրադարձություններով: Սրանց թվում էին նաև բանաստեղծական փոքրիկ միջոցառումները տարբեր հայ հայտնի գրողների արձանների շուրջ: Որոշ նոր բանաստեղծների առաջին ելույթը տեղի ունեցավ Տերյանի արձանի շրջակայքում: Շեքսպիրի «12-րդ գիշերվա» բեմադրությանը Մոսկովյան պուրակում շնչակտուր հասա, քանի որ այն տեղի էր ունենում վերոնշյալ միջոցառմանը զուգահեռ: Բեմադրությունը խաղում էին Հրաչյա Ղափլանյանի անվան դրամտիկական թատրոնի դերասանները: Շնորհիվ պուրակի նստարանների՝ այստեղ ներկայացումը հնարավոր էր նստած դիտել: Ազատության հրապարակ մարդկանց հոսքն անցնում էր հիմնականում կոնսերվատորիայի դիմացի այգով, որտեղ անցորդները կանգնում էին դիտելու տարբեր դպրոցների աշակերտների ելույթները: Օրվա ընթացքում հասցրի մասնակցել քաղաքի տարբեր ծայրերի միջոցառումներին ու բազմության մեջ ինձ


ամենից շատ հանդիպած հարցն այն էր, թե ե՞րբ է երգելու Բոչելին, ոմանք դեռ կասկածում էին, որ ելույթն ընդհանրապես տեղի կունենա: Մի պահ էլ, երբ քայլում էի փողոցով, անցորդների մի խմբում սաստում էին միմյանց. «Արագացրե՛ք, կուշանանք Բոչելիից»: Վերջապես Բոչելին դուրս եկավ բեմ ու ելույթ ունեցավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Հովեր» երգչախմբի հետ: Իտալացի տենորի ելույթը Հայաստանում հետաքրքիր խորհուրդ ուներ, չէ՞ որ հենց Վենետիկում է տպվել առաջին հայկական գիրքը: Ազատության հրապարակը լիքն էր ամենատարբեր ոճի մարդկանցով՝ տոհմական զարդերով Բոչելի լսելու եկած կանանցից մինչև արևածաղկի կեղևների կույտի մեջ կանգնած երիտասարդներ: Որպեսզի Բոչելիին ավելի շատ մարդիկ հնարավորություն ունենան տեսնելու, Կարապի լճի վրա տեղադրել էին հատուկ ջրային էկրան, որի վրա զուգահեռ ցուցադրվում էր համերգը: Թեպետ, ի սկզբանե ծրագրում նշված էր այդ էկրանին «Triumphal march of book» ֆիլմի ցուցադրությունը: Բայց դե նման լարված օրերին շեղումներ լինում են հիմնական ծրագրից: Ժամը 22:00-ից Մատենադարան տանող ճանապարհին

սկսեցին մարդիկ հավաքվել: Օրվա ավարտը խորհրդանշող միջոցառումների շարքը սկսվեց երեխաների պարով, ովքեր արգենտինական հնչյունների ներքո պարելուց հետո սահուն անցան հայկական քոչարիին: Այնուհետև հաջորդեց արդեն միջոցառման պաշտոնական հատվածը՝ ելույթ ունեցան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները և, վերջապես, Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին, ով պաշտոնապես Երևանին հանձնեց գրքի մայրաքաղաքի տիտղոսը: Մինչ պաշտոնական խոսքեր էին հնչում, Մաշտոցի պողոտայի վրա՝ «Նաիրի» կինոթատրոնի հարևանությամբ, 19 տարբեր լեզուների տառերից հավաքվում էր երկաթե մարդու արձանը, որը, ինչպես հետո պարզվեց, գրքի մայրաքաղաք դարձած Երևանի խորհրդանիշն է: Դե իսկ երևանցիների համար վերջին տարվա ընթացքում արդեն սովորական դարձած (բայց դրանից ոչ պակաս սպասված) 3D mapping-ն ու հրավառությունը Մատենադարանին մի տեսակ կենդանություն տվեցին ու ազդարարեցին օրվա միջոցառումների ավարտը: Առջևում կա մի ամբողջ տարի:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան, Լիլիթ Թովմասյան, PanArmenian PHOTO


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Օճառոտ երկինք Այս տարի արդեն ավանդական դարձած DreamFlash՝ օճառի պղպջակների փառատոնը տեղի է ունենալու մայիսին: Սակայն բազմաթիվ երևանցիներ ապրիլյան մի ջերմ կիրակի, սովորության համաձայն, հավաքվեցին նույն վայրում՝ Հյուսիսային պողոտայում, և երկինքը լցրեցին հազարավոր պսպղուն պղպջակներով:

Ինեսա Յոլյան, Բիայնա Մահարի, Տիգրան Մելքոնյան

8 9

Մայիս 2012


Հայտարարություններ Ձեր հայտարարությունները անվճար կտպագրվեն «ԵՐԵՎԱՆ» ամսագրում: Էլ. հասցե՝ armyerevan@e-productions.am

Ուզում եմ հրատարակել «Ալիսան Հրաշքների աշխարհում» գիրքը հայերեն լեզվով: Գիտեմ, որ տարիներ առաջ եղել է մի անհաջող հայրենական հրատարակություն, բայց ի՞նչ է, հիմիկվա երեխաները իրավունք չունե՞ն կարդալու այս հիանալի ստեղծագործությունը: Թոռնիկս, օրինակ, արդեն հետաքրքրությամբ թերթում է գրքերը, մեկ տարի հետո կսկսի կարդալ: Միգուցե միասին գումա՞ր հավաքենք և մեր երեխաներին նվե՞ր անենք: Եթե ցանկացողներ կան, եկեք համագործակցենք: Նկարազարդումները իմ կողմի՜ց: Նաիրա, էլ.փոստ՝ mulog@mail.ru

Վաճառում եմ դաշնամուր: Սև: Հին: Շատ հին: Շատ սև: Շատ գերմանական: Schwechten, 1897 թիվ: Շատ եմ վաճառում: Շատ փող չեմ ուզում: Շատ եմ ուզում վաճառել: Եթե տունս լիներ մեծ, չէի վաճառի: Ով առնի, հետը կստանա բրոնզե մոմակալները և լարողի հեռախոսահամարը: 2-րդ հարկից իջեցնելն ու տեղափոխելը՝ առնողի վրա: Էդուարդ, հեռ.՝ 091 43 55 53

Վաճառում եմ լուրջ ամերիկյան հանրագիտարան՝ The Illustrated Columbia Encyclopedia, 1969 թվականի: 9 հատոր է, դրա համար շատ տեղ է զբաղեցնում, բայց նաև իր մեջ շատ գիտելիքներ է պարունակում: Ու ամեն դեպքում նշեմ, որ խմբագիրներն են լուրջ, պրոֆեսոր մարդիկ՝ Վիլյամ Բրիթուոթերն ու Սեյմուր Կուրցը: Արթուր, 093 42 44 98

Ձեր ականջները հոգնել են միապաղաղ առօրյայից: Նրանք այլևս առաջվա պես զվա՞րթ չեն: Ուզում են տարբերվել հազարավոր իրենց նմանների՞ց: Ուրեմն այս ականջօղերը ձեզ համա՜ր են: Գնեք, և ձեր ականջները կասեն ձեզ շնորհակալությու՜ն: Lampochka , 055 59 02 29


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ

Եկան, վայելեցին, գնացին Իրանցիների մարտյան «արշավանքը», ավանդույթը չխախտելով, սկսվեց ամսվա կեսին ու տևեց մոտ քսան օր: Սակայն նրանց այցի մասին Երևանն ու երևանցիները գլխի ընկան շատ ավելի վաղ, երբ որոշ սրճարանների մուտքի մոտ հայտնվեցին Eide Nouruz Mobaraq! շնորհավորական վահանակներ, խանութները զեղչի մասին գրեցին նաև պարսկերեն խոշոր տառերով, խաչմերուկներում պարսկերեն հայտարարություններ հայտնվեցին: Իսկ արդեն ժամանման մասին տեղեկանալու համար բավական էր ընդամենը զբոսնել «պարսկաքաղաքի» վերածված մեր մայրաքաղաքի փողոցներում:

Շ

ատերը կատակում էին, թե Հանրապետության հրապարակը քսան օրով վերածվել է Թեհրանի հրապարակի: Օրվա տարբեր ժամերին չգործող շատրվանի շուրջ նստած իրանցիներ էին՝ խմբերով, ընտանիքներով, միայնակ, ոմանք՝ ճամպրուկներով: Այստեղ էին պարբերաբար հայտնվում արդեն մեծ փորձ կուտակած համերգի կազմակերպիչներ, սննդի ու ժամանցի վայրերի գովազդային թռուցիկներ բաժանողներ: Հրապարակում մի քանի րոպե կայանող տուրիստական ավտոբուսներից իջնում, լուսանկարվում էին տարբեր տարիքի ու սեռի իրանցիներ, ապա կրկին շտապում տեղավորվել ավտոբուսում՝ տեսնելու Երևանի մյուս տեսարժան համարվող վայրերը՝ Կասկադ, «Հաղթանակ» զբոսայգի, Համալիր, Հյուսիսային պողոտա: Պարսկուհիները՝ գլխաշորով և առանց, բաց չէին թողնում ոչ մի խանութ, կուտակումներ էին հատկապես հագուստի և ոսկեղենի խանութներում: Առևտրի մեծ կենտրոնների դիմաց կրկին պարսկուհիների հերթեր էին. դիմացը՝ լուսանկարվում, ներսը՝ ուսումնասիրում: Տղամարդիկ առավել ակտիվ էին սուպերմարկետներում, երկար կանգ էին առնում հատկապես ալկոհոլի

10 11

Մայիս 2012

բաժնում: Շաբաթ և կիրակի օրերին Վերնիսաժն էր դառնում նրանց զբոսավայրը, ինչպես վաճառողներն են պատմում՝ ավելի շատ նայում, հիանում, գին էին հարցնում ու գին գցում, քան ձեռք բերում: Իրանցիների գալուստի մասին կարող էիր իմանալ անգամ տնից դուրս չգալով, համացանցում մի քանի րոպե անցկացնելով. «Ֆեսյբուքում» մեծ արագությամբ հայտնվում էին ստատուսներ՝ «Գարուն, գարուն, գարուն է», «Պարսիկների արշավանքը Հայաստան2012», «Երևանը դարձավ ԹԵՀրևԱՆ» և անգամ՝ «Ես իմ անուշ Պարսկաստանի»:

Իրանցիները Երևանի գիշերներում

Իրանցի զբոսաշրջիկների մի ստվար զանգվածին Հայաստան են բերում ոչ միայն մեր տեսարժան վայրերը, այլև ազատությունն իր բոլոր դրսևորումներով, օրվա բոլոր ժամերին և հատկապես՝ գիշերը: Ալկոհոլը, խրախճանքը, աղջիկները, պարերը գրավում են իրանցի արական սեռի ներկայացուցիչներին, ազատ հագուկապը, գլխաբաց զբոսնելը, ծխախոտը, տղաների հետ ազատ շփումը՝ իգական սեռի ներկայացուցիչներին: Իսլամական հանրապետությունում արգելված պարսիկ

երգիչների համերգները Հայաստան ժամանած իրանցի զբոսաշրջիկներն աշխատում են բաց չթողնել: Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճը, որ նախատեսված է 2000 հանդիսականի համար, հինգ օր լեփ-լեցուն էր իրանցիներով: Իրանական Ամանորի առաջին հնգօրյակը՝ մարտի 21-25-ը դահլիճի բեմը արտասահմանում բնակվող պարսիկ երգիչներինն ու համերգը բացող, իրանցիներին «տաքացնող» DJ-ին էր: Համալիրի աստիճանների ստորին հատվածում համերգն ազդարարող որևէ պաստառ չկար, սակայն իրանցի երաժշտասերների հոսքը դեպի վեր սկսվում էր ժամը 6-ից, թեև համերգը մեկնարկում էր ժամը 9-ից ոչ շուտ: Իրանցիները՝ ընտանիքներով, ընկերներով, զույգերով, անգամ մանկասայլակներով համերգը վայելելու համար նախ պետք է անցնեին անվտանգության աշխատակիցների մոտով: Ոմանք սթափ, շատերը՝ հարբած ու կիսահարբած վիճակում, աղջիկները՝ բարձրակրունկներով, կարճ երեկոյան զգեստներով ու բարձր սանրվածքներով և բավական հաստ շերտով շպարը դեմքներին: Համալիրի տոմսարկղի մոտ հերթեր էին անգամ


Երևանյան գիշերային կյանքը իրանցի զբոսաշրջիկների համար ամենակարևոր գործոններից է

համերգի մեկնարկից րոպեներ առաջ: Համերգը կանգնած վայելելու համար վճարում էին 65, նստած վայելելու համար՝ 75 ԱՄՆ դոլար: Շտապ օգնության զույգ մեքենաները հերթափոխում էին Ծիծեռնակաբերդի բարձունքում, խումբ-խումբ ոստիկաններն էլ՝ նրանց կողքին: Հերթապահ բուժօգնության մեքենայի վարորդի խոսքերով՝ առաջին երկու համերգների ընթացքում երկու դեպք է գրանցվել՝ մի դեպքում ալկոհոլը չարաշահած իրանցու են տեղափոխել հիվանդանոց, մյուս դեպքում էլ՝ իրանցի աղջկա, ով համերգի ընթացքում թևն էր կոտրել: Ոստիկաններն էլ ավելացրեցին, թե աստիճանները բարձրանալիս արդեն «կարգին հարբած» են լինում, «մի կերպ են բարձրանում», «սրանց աղջիկներն էլ հետ չեն մնում տղաներից»: Համալիրյան համերգի ավարտից հետո խրախճանքը շատերի համար շարունակվում է երևանյան դիսկո և գիշերային ակումբներում: Գիշերային ժամանցը սկսվում է կեսգիշերից մեկ ժամ անց: Օպերայի հարևանությամբ գտնվող ակումբներում 6 օր շարունակ իրանական ակումբային երաժշտություն, իրանցի երիտասարդներով լեփ-լեցուն պարահրապարակ,

բարի մոտ՝ հերթեր, կերուխում, պարեր մինչև լույս: Ակումբի մոտ՝ ոստիկանության հերթապահ մեքենա: Սակայն իրանական դիսկոտեկում ամենազարմանալին ոչ թե գերշպարված աղջիկներն են, պարսկական քաղցր օծանելիքի բույրերը և դիսկո ակումբներում միշտ առկա գերծխեցված միջավայրն ու դատարկված շշերը, այլ փոքր երեխաների առկայությունը: Պարահրապարակում երիտասարդներից ոչ պակաս խանդավառությամբ պարում է նաև քառասունն անց իրանցին իր վեցամյա որդու հետ: Մեկ այլ իրանցի փոքրիկի էլ հանդիպեցինք ակումբի հանդերձարանի մոտ, ամբողջ ընտանիքով էին, հայրը սպասում էր, որպեսզի կինն ու փոքրիկ աղջիկը հանձնեն վերարկուներն ու բաճկոնները, երեխայի գլխին հարսի քող էր, հագին՝ հրեշտակի թևիկներով տոնական զգեստ, այնպիսին, որով մենք մեր երեխաներին կտանեինք, ասենք, մանկապարտեզի հանդեսի: Իրանցիների՝ երեխաների հետ դիսկոտեկ գնալու փաստը հաստատվեց նաև մարտի 20-ին տեղի ունեցած պատահարի արդյունքում: Երբ Արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրությամբ պարզ դարձավ, որ «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում

պայթեցված նռնակի արդյունքում հրդեհ էր բռնկվել, տուժածների ցանկում մինչև 30 տարեկան իրանցիներ էին, իսկ նրանց շարքում երկու փոքրիկներ՝ քույր ու եղբայր: Նրանք բռնկված հրդեհի հետևանքով ծխահարվել էին և տեղափոխվել հիվանդանոց: Մի հետաքրքիր փաստ ևս. ակումբներից մեկի նախասրահում նովրուզյան տոնական մոմերով սեղան էր գցված՝ խորհրդանշական 7 բարիքներով՝ խնձոր, փշատ, սխտոր, մետաղադրամ, քացախ, դեկորատիվ ձու և ածիկ: Իրանական Նոր տարին՝ Նորուզը կամ Նովրուզը (թարգմանաբար՝ «Նոր օր») մեկնարկում է գարնանային գիշերահավասարի օրը՝ մարտի 21-ին և տևում 13 օր: Իրանցիների գլխավոր և ամենասիրելի տոնն է: Դա է պատճառը, որ նրանք ոչինչ չեն խնայում այն տպավորիչ անցկացնելու համար: Նրանք էլ մեզ՝ հայերիս պես հավատում են, որ ինչպես դիմավորես Նոր տարին, նրանց դեպքում նաև գարունը, այնպես էլ կանցնի ողջ տարին: Իրանում ևս շատ ընդունված, ավելի շուտ՝ պարտադիր է Ամանորին հարազատբարեկամներին այցելության գնալը և, ո՞վ գիտե, նրանք էլ, հայերիս պես, հոգնած ավանդական տոնակատարություններից, որոշում են փախչել ու


ՔԱՂԱՔԱՄԵՋ անցուդարձ Պաշտոնական Պաշտոնական տվյալներով 2010 թվականի մարտին Հայաստան է այցելել մոտ 21 000 իրանցի զբոսաշրջիկ, 2011-ին՝ շուրջ 25 000, բայց, ինչպես ասում են, վիճակագրությունը այսբերգի երևացող մասն է միայն: Այս տարվա մարտի տվյալները պաշտոնապես դեռ չեն ամփոփվել, սակայն ոլորտի մասնագետները մարտի վերջից արդեն հստակ կանխատեսում էին մոտ 30 տոկոսով կրճատման մասին և որպես Հայաստան այցելած իրանցիների թվի կրճատման գործոն՝ նշում մի շարք հանգամանքներ: Նախ՝ Իրանում արտարժույթի, մասնավորապես՝ դոլարի թանկացումն ու իրանական թումանի արժեզրկման պատճառով լուրջ հարված հասցվեց իրանցիների գրպանին: Երկրորդ՝ մեզ մոտ այս ընթացքում զգալիորեն աճել են հյուրանոցային համարների և վարձակալվող բնակարանների գները: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում հյուրանոցները լեփ-լեցուն էին, նախօրոք տեղեր չամրագրած իրանցի զբոսաշրջիկները ստիպված էին գիշերակացի տեղ փնտրել տաքսու վարորդների օգնությամբ: Մինչդեռ այս տարի պատկերն այլ էր. մարտի առաջին քսանօրյակի համար հյուրանոցները բարձրացրեցին գները, արդյունքում մնացին կիսադատարկ, մարտի 25-ից հետո փորձեցին ուղղել սխալը և վաճառել ավելի էժան փաթեթներ, սակայն զբոսաշրջիկների մի ստվար զանգվածի արդեն կորցրել էին: Ֆինանսական խնդիրներին միացավ բնությունը, այս դեպքում ՝ բոլորիս նյարդերը քայքայած սովորականից խիստ ու երկարատև ձմեռը, որը հանգեցրեց ճանապարհների վատ անցանելիությանը:

Նախորդ տարիների համեմատ այս տարի Երևանի փողոցներում հազվադեպ էին իրանական պետհամարանիշներով մեքենաները: Ավիատոմսի գումարը խնայող, սեփական մեքենայով հայ-իրանական սահմանը հատած զբոսաշրջիկների թիվը կտրուկ նվազեց: Մյուս կողմից՝ դրա արդյունքում Հայաստան եկան ունևոր, շռայլ, բարձրակարգ հյուրանոցում իջևանել ցանկացող, զբոսաշրջային գործակալների խոսքով՝ «Եվրոպա տեսած» իրանցիները, որոնց դժգոհ վերադառնալու դեպքում ստվեր կնետվեր Հայաստանի՝ որպես զբոսաշրջային երկրի վարկանիշի վրա: Բայց սա էլ դեռ ամենը չէր: Մարտի 20-ին Իրանի հյուսիսում՝ Մառանդ քաղաքի մոտ վթարի ենթարկվեց Իրանից Հայաստան եկող ավտոբուսը, 4 ուղևոր զոհվեց, շուրջ մեկ տասնյակ մարդ վիրավորվեց: Նույն օրը Երևանի «Ալեն-Էլեն» դիսկո ակումբում նռնակ պայթեցվեց, հրդեհ բռնկվեց, տասը հոգի, այդ թվում Իրանի ինը քաղաքացի տեղափոխվեց հիվանդանոց: Դեպքից տասը օր չանցած նույն ակումբում ևս երկու Իրանի քաղաքացիների անհայտ անձինք ծեծի ենթարկեցին: Այս միջադեպերը հայտնվեցին ոչ միայն ոստիկանական լրահոսում, այլև շատ արագ հասան Իրան: Կեսգիշերից հետո տեղի ունեցած այս միջադեպերից հետո Երևանի ոստիկանությունն առավել ուժեղացրեց իր հսկողությունն իրանցիներով լի «օբյեկտների» նկատմամբ, քանի որ հենց գիշերն է իրանցի զբոսաշրջիկների համար իրենց ցանկություններին ազատություն տալու լավագույն ժամանակը:

տոնն անցկացնել բոլորովին այլ միջավայրում։ 75 մլն բնակչություն ունեցող Իրանի դեռևս միայն 20 000-ն է որպես նպաստավոր միջավայր ընտրում մեր երկիրը: Սա երևանցիներից ոմանց ուրախանալու, ոմանց էլ տխրելու առիթ է տալիս: Իրանցի զբոսաշրջիկը, Հայաստանում անցկացնելով հինգ օր, միջին հաշվարկով ծախսում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Տարեկան կտրվածքով Իրան-Հայաստան օդային և ցամաքային սահմանը հատում է ավելի քան 100 000 իրանցի: Ո՞րն է ավելի ծանրակշիռ՝ նրանց ունեցած տնտեսական ներդրո՞ւմը մեր պետբյուջեում, թե՞ հասցրած բարոյական վնասը: Նժարները իր ձեռքն առած հասարակության պատասխանը միանշանակ չէ:

Անհյուրընկալ հայերը

Իրանցի զբոսաշրջիկների նկատմամբ հասարակական վերաբերմունքը կարելի է պայմանականորեն բաժանել երեք խմբի: Առաջին և, թերևս, ամենախոշոր խումբը կտրուկ դեմ է իրանցիների ներկայությանը,

արտահայտվում է խիստ բացասական՝ խտրական վերաբերմունքով, նրանց բոլորին չափում է մի արշինով և ապագայի համար խիստ վտանգավոր համարում մեր երկրում 75 միլիոնանոց բնակչություն ունեցող Իրանի հազարավոր քաղաքացիների ներհոսքը: Նրանց հիմնական փաստարկը իրանցիների անվայել պահվածքն է Երևանի փողոցներում, բարձրաձայն և անհասկանալի լեզվով խոսելը և նույն լեզվով արված հասկանալի ռեպլիկները հայ աղջիկների հետևից: Այս կարծիքն ունեցողների մի մասը հարցն անձնական անհանդուրժողականության դաշտից տեղափոխում է անգամ ազգային անվտանգության դաշտ՝ ընդգծելով, թե իրանցիների հետ Հայաստան են գալիս Իրանի ադրբեջանցիները: Մյուս խումբը հարցը դիտարկում է նախևառաջ տնտեսական շահի կողմից, պնդելով, թե այդ նույն 75 միլիոնանոց շուկայի վրա աչք փակել պետք չէ, որ հենց իրանցիներն են մարտը Հայաստանում դարձնում զբոսաշրջային ամիս և մեր պետբյուջե մուտքագրում տասնյակ միլիոնավոր դոլարներ: Եվ հանուն այդ

Իրանցի երաժշտասերները Համալիրում

շահի պետք է իրանցիներին վերաբերվել այլազգի մյուս զբոսաշրջիկների պես և ազգային համարվող հյուրասիրությամբ ընդունել նրանց: Այս խումբը քննադատում է կտրուկ դեմ եղողներին՝ հիշեցնելով, որ պարսիկները ոչ թե ներգաղթյալ են, այլ մեր երկրում գումար ծախսելու պատրաստ «ժամանակավոր տուրիստ», որոնց մեջ կան ինչպես բարեկիրթ ու քաղաքավարիները, այնպես էլ անվայել պահվածք ունեցողները: «Պարսիկներին պետք է ո՛չ վռնդել, ո՛չ էլ քծնել», — հորդորում է հանրային մեկ այլ խմբի տեսակետ: Նրանք փորձում են հաշվի առնել թեր և դեմ կողմերն ու արդյունքում խոստովանում, որ պատրաստ են հանդուրժել իրանցի զբոսաշրջիկին և անգամ կեղծ հյուրընկալություն ցույց տալ այն պատճառով, որ դա ժամանակավոր է, որ քսան օր անց այդ ամենը կավարտվի: Շատերն էլ կատակում են, թե նրանց հյուրընկալելը մեզ եվրոպացի զգալու հնարավորություն է տալիս: Ընդամենը 11 ամիս անց կկարողանանք նորից ունենալ նույն զգացողությունը:

Արա Պետրոսյան Սուրեն Մանվելյան, Արա Պետրոսյան

12 13

Մայիս 2012


Երրորդ գալուստը Ո՞վ չի տեսել Ազնավուրի հրապարակի ծերացած շատրվանը, դրա հատուկենտ խողովակներից մի կերպ չռացող ջուրը, ո՞վ ամառվա տապին չի կերակրել այնտեղի բնակիչ բադերին ու չի զգացել շատրվանից եկող գարշահոտը: Օրեր առաջ անցնում եմ, տեսնեմ՝ շատրվանի մեջ շինարարներ: Պարզվեց՝ վերանորոգում են:

Այսպիսին կդառնա շատրվանը մոտ ապագայում

Վ

երանորոգելու միտքը վաղուց կար, բայց ֆինանսական միջոցները միայն այս տարի բավարարեցին և քաղաքապետի հավանությունը ստանալուց հետո «Մոսկվա» կինոթատրոնի տնօրինությունը սկսել է աշխատանքները: «Իհարկե, ավելի գումարով միշտ կարելի է ավելի շքեղ մեքենա գնել, բայց այս պարագայում ավելի հաճելի ու հետաքրքիր է գեղեցկացնել «Մոսկվա» կինոթատրոնն ու դրան հարող տարածքը», — ասում է կինոթատրոնի տնօրեն Մարտուն Ադոյանը: Շատրվանն ի սկզբանե զարդարված է եղել խճանկարով, իսկ հորոսկոպի նշաններն ավելի ուշ են հանգրվանել այնտեղ: Խորհրդային ժամանակների խճանկարից գրեթե բան չէր մնացել: Վերանորոգման ժամանակ նոր խճանկար են կառուցելու, իսկ հորոսկոպի նշանները միայն մաքրվելու են ու մնալու են իրենց տեղում: Ի տարբերություն Երևանի բազմաթիվ այլ կառույցների, որոնք վերանորոգելու անվան տակ բոլորովին նոր տեսքով են վերադարձվում քաղաքին, Ազնավուրի հրապարակի շատրվանը որևէ փոփոխության չի ենթարկվելու: Միայն թե նախկինում շատրվանի մեջտեղից վեր բարձրացող միակ խողովակը, որից ջուր է թափվում, վերանորոգումից հետո փոխարինվելու է երեք տարբեր հարթությունների վրա դրված նոր խողովակներով:

Մեծ պահանջարկ ունեցող դիզայներներ չեն վարձել, դրսից հատուկ մասնագետներ չեն բերել, լուսաձայնային վերջին էֆեկտները չեն օգտագործել, աստղաբաշխական թվեր չեն ծախսել ու շեշտը դրված է միայն ամենասովորական ու հասարակ վերանորոգման վրա: Ադոյանը վստահ է, որ շատրվանը երևանցիները սիրում են հենց այսպես, առանց «թիթիզ-միթիզ» բաների ու ինչ էլ անեին՝ ավելի գեղեցիկ դժվար թե ստացվեր: Շատրվանում տեղադրվելու է նոր ու ավելի գեղեցիկ լուսավորություն: Խճանկարի գույներն էլ արդեն ընտրել են ՝ մուգ ու բաց կապույտ և սպիտակ: Հորոսկոպի նշանների կողքին բադերի համար տարածքը փոքր է, բայց չի բացառվում, որ նրանք կրկին հանգրվանեն շատրվանում: Խնդիրը մարդկանց մեջ է, որոնք միայն կերակրում են թռչուններին, և ուտելիքի մնացորդները շարքից հանում են շատրվանի մաքրման համակարգը: Շատրվանը ժամանակին լուրջ դեր է ունեցել ՝ միացված լինելով կինոթատրոնի զովացման համակարգին: Բայց նոր տեխնոլոգիաներն ու զովացման համակարգերը խեղճ շատրվանին պաշտոնանկ են արել ու, փաստորեն, դրանից թողել են միայն գեղագիտական իմաստ: Արդեն մայիսի կեսերից շատրվանը նորովի կզովացնի՝ ավելի երիտասարդացած ու գեղեցկացած:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն

Կոմիքսապատում Շատերը համոզված են, որ կոմիքսը պարզունականացված գրականություն է: Իսկ դրա հեղինակները պնդում են, որ կոմիքսը պատմություն պատմելու պարզապես ուրիշ լեզու է՝ այն խառնուրդ է տառի ու նկարի: Նրանք նաև համոզված են, որ հայերեն «պատկերապատում» բառն ամենից ճիշտն է ընտրված՝ նկարագրելու պատկերներով պատումը: Ապրիլի վերջին գրական-նկարչական այս խառնուրդ ժանրը ներկայացվեց երևանցիներին պատկերապատման արդեն երրորդ միջազգային փառատոնի շրջանակներում: Իսկ մենք փորձենք հասնել հայաստանյան պատկերապատման ակունքներին:

14 15

Մայիս 2012


Խ

որհրդային Միության տարիներին տպագրվում ու երկրի ամբողջ տարածքով տարածվում էին «Мурзилка», «Веселые картинки» ամսագրերը, որոնց հատուկենտ էջերին կային նաև պատկերապատումներ: Սակայն մինչ այս ամսագրերում մի քանի էջ էր տպագրվում, արևմուտքում, նախ և առաջ՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում պատկերապատումը մեծ թափ էր առնում: Հետաքրքիր է, սակայն, որ առաջին հայալեզու գրաֆիկական նովելը տպագրվել է Հայաստաում՝ դեռ մինչ ԽՍՀՄ փլուզումը, 1991 թ.: «Իշխան Նարեկը» պատմական սյուժեով մի պատմություն էր երեխաների համար, որի առաջին հատորը լույս է տեսել այսօրվա համար ահռելի թվացող 70 հազար տպաքանակով: Այդուհանդերձ, անկախության առաջին տարիներն իրենց հետ բերեցին բացատրելի անտարբերություն կոմիքսների հանդեպ և հաջորդ հայալեզու պատկերապատումը լույս տեսավ միայն 1998-ին: «Գարեգին Նժդեհ» ռազմահայրենասիրական կոմիքսն էլ, սակայն, մեծ ուշադրության չարժանացավ: Նորանկախ Հայաստանի առաջին պատկերապատողներից մեկը՝ Տիգրան Մանգասարյանը, 90-ականներին կոմիքս նկարելով է գումար վաստակել: Բազմաթիվ պատվերներ է ունեցել, բայց ոչ տեղացիներից: Նոր անկախացած Հայաստանում ինչ-ինչ մեխանիզմներ աշխատեցնելու համար դրսից գումարներ էին ներդրվում, Տիգրանին ու նրա ընկերներին պատվիրում էին պատկերապատումներով նկարազարդել ամենատարբեր թեմաներով գրքույկներ, որոնք հազարավոր օրինակներով տպվում ու անվճար բաժանվում էին: «Ոմանք երևի դեռ կհիշեն, թե 90-ականներին որքան ոջիլի դեղ էր ներկրվում Հայաստան: Դրան զուգահեռ ինձ պատվիրեցին պատկերապատում նկարել, որում կնկարագրեմ ինչպես օգտագործել այդ դեղերը», — հիշում է Տիգրան Մանգասարյանը: 90-ականներին Տիգրանը փորձեր արել է տարածել պատկերապատումը Հայաստանում ու այն ավելի ճանաչելի դարձնել՝ 92-ին թողարկել է 4 համար 16 էջանոց թերթ, որը չի վաճառվել: «Մարդկանց համար նորություն էր շուկայում, չէին հասկանում ինչ է, վերցնում էին, շուռումուռ տալիս ու էլի դնում տեղը», — հիշում է նա: 97-ին հրատա-

Պատմական Պատկերապատումը սկիզբ է առել 19-րդ դարում: Պատկերապատման առաջին դրսևորումներից է համարվում այս ժամանակաշրջանում դատավարության ընթացքում մեղադրյալներին նկարելը: Ավելի ուշ այդ նկարները սկսեցին հրատարակվել թերթերում: 1837 թվականին շվեյցարիացի հեղինակ Ռուդոլֆ Տոփֆերը հրատարակեց «Օբադիա Օլդբաքի արկածները» գիրքը, որը ընդունված է համարել պատկերապատման առաջին հրատարակված գրքերից: Յուրաքանչյուր էջ ուներ մի քանի

նկարազարդում և դրան ուղեկցող տեքստ՝ ներքևում: Անգուլեմում անցկացվող պատկերապատման միջազգային փառատոնը՝ ամենախոշորներից մեկը, անցկացվում է 1974 թվականից յուրաքանչյուր տարվա հունվար ամսին: Տարեկան փառատոնի այցելուների թիվը հասնում է 200.000-ի, որոնցից 6-7 հազարը պատկերապատման վարպետներ են: Պատկերապատման մեկ այլ խոշոր փառատոն՝ Comiket-ը, անցկացվում է Տոկիոյում տարեկան երկու անգամ: Այս փառատոնի այցելուների թիվը հասնում է կես միլիոնի:

րակել է 2 համար զուտ կոմիքսային ամսագիր՝ ֆրանսիական Pif-ի օրինակով արված: Կրկին շատ վատ է վաճառվել ու 3-րդ համարը մնացել համակարգչի մեջ: Ի վերջո, զբաղվե՞լ պատկերապատում նկարելով, թե՞ ոչ: Մտահոգված Մանգասարյանը այս հարցը մտքում 2000 թվականին առաջին անգամ այցելել է Անգուլեմ, որտեղ բոլոր հարցականները դարձել են շեշտ: Երևանից պստիկ քաղաքներ էլ կան աշխարհում ու դրանցից մեկը Անգուլեմն է: Պստիկ քաղաք՝ պատկերապատման ահռելի շուկայով: «Ես հասկացա, որ կա ահռելի շուկա ու այն փակ չէ ոչ մեկի համար, այդ մենք ենք փակ: Մեկ այլ խնդիր է, թե որքանո՞վ է պրոֆեսիոնալիզմդ ներում մտնելու այդ շուկա», — ասում է Տիգրանը:

Վերակենդանացած պատկերապատում

Ագատայի ու Իրինայի կոմիքսամոլությունը սկսել է ճապոնական մանգաներից: Երևանում երկար փնտրել են իրենց նման կոմիքս սիրողների ու նկարողների: Սկզբում կարծել են, որ մենակ են ու առաջինն են Հայաստանում: Բայց հետո հանդիպել են Տիգրան Մանգասարյանին, ում համար ևս զարմանալի է եղել, որ Երևանում կոմիքս նկարել ցանկացող մարդիկ կան: Ագատայի ու Իրինայի պարագայում էլ պատմությունը կրկնվում էր. ինչպես Մանգասարյանը, նրանք էլ պակաս փորձեր չեն արել տարածել ու զարգացնել պատկերապատման մշակույթը Հայաստանում: Որտեղից որտեղ Ագատան ու Իրինան հանդիպել են պատկերապատումով զբաղվող ֆրանսիացիների, 2007-ին Անգուլեմում հիմնադրվել է Հայաստանում պատկերապատման զարգացման միությունը, իսկ արդեն 2008-ին կազմակերպվել է առաջին փառատոնը Երևանում: «Մենք միշտ բախվում ենք այն կարծիքին, որ կոմիքսը ծաղրանկար է կամ եսիմ ինչ՝ երեխաների համար: Երևի հենց բառն է մեղավոր՝ կոմիքս: Ինձ համար կոմիքսն իրականում լավագույն ձևն է պատմություն պատմելու: Կա ֆիլմ, կա գիրք, կա թատրոն, կա անիմացիա, բայց իրականում դրանք բոլորը հիմնված են պատմություն պատմելու վրա: Ինձ միշտ ասում են ծաղրանկարիչ, բայց ես ամենևին ծաղրանկարիչ չեմ, ես պատկերապատող եմ», — ասում է Ագատան:


ՔԱՂԱՔԱՄԵՋ իրադարձություն Պատկերապատումն այսօր Հայաստանում զարգանում է միայն նվիրյալների ուժերով: Լևոնն, օրինակ, աշխատում է բոլորովին այլ ոլորտում, նկարչությամբ երբեք չի զբաղվել, բայց նրա նկարած պատկերապատումները տպագրվել են այս տարի լույս տեսած «Իմ Հայաստան» պատկերապատումների հավաքածուի մեջ: Նրա կոլեգաները արդեն շատ լավ գիտեն, թե դա ինչ բան է: Ի դեպ, նկարելը Լևոնին նաև օգնում է ղեկավարության հետ լավ հարաբերություններ պահպանել: «Ղեկավարին չես կարող ասել ինչ ես մտածում, բայց կարող ես նկարել նրան որպես պատկերապատման հերոս, ինչից ինքը կոգևորվի, իսկ դու կհովանաս, որ ասեցիր ասելիքդ», — կատակում է Լևոնը:

Պատկերի ու պատումի սահմանները

Ամեն ժանր ունի իր սահմանները: Օրինակ՝ օպերան մի բան է, ռոք-օպերան՝ մեկ այլ: Պատկերապատումը մեկը երկուսում է. թե՛ նկարչություն կա, թե՛ պատմվածք, ու այս՝ երկուսը մեկում ձևաչափը կոմիքսի վարպետների համոզմամբ՝ ջնջում է անհնարինի սահմանները: Ինչպես կինոյում, չկա թեմա, որի մասին հնարավոր չլինի խոսել պատկերապատումով: Լևոնը համաձայն է այս տեսակետի հետ. նրա գրած ու նկարած պատմությունները սահման չունեն, նա պատկերապատման է վերածում իր երևակայության ցանկացած դրսևորում: Օրինակ՝ վերջին անգամ նրա նկարած պատկերապատման մեջ Ալեքսանդր Թամանյանն ու Անտոնիո Գաուդին հայտնվում են մեր օրերի Երևանում, որպեսզի պարզեն, թե ինչու՞ են երևանցիները բողոքում, որ ապականում են իրենց քաղաքը: «Պատկերապատումը «գրաֆիկական վեպ» ձևաչափում հետաքրքիր առանձնահատկություն ունի: Եթե գրական վեպի մեջ կարող ես հազար էջ գրել, որից, սակայն, ասենք՝ 300-ը երկար-բարակ նկարագրություններ են, գրաֆիկական վեպում այդպես անել չես կարող: Այն սիրում է, որ իրեն զտես այնքան, որ ոչ մի ավելորդություն չլինի», — ասում է Տիգրանը: Մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ ի տարբերություն գրական վեպի, գրաֆիկականը կարդալիս անընդհատ վերադառնում ես ու ինչ-որ մասեր կրկին նայում, քանի որ անհնար է բոլոր դետալները առաջին հայացքից նկատել ու ընկալել: Նրա կարծիքով՝ զիլը այն է, որ գրաֆիկական վեպերում չկա բառի կերպար, այստեղ նկարն է վեպի կերպարը՝ տրամադրություն ու վերաբերմունք ստեղծողը:

Պատմություն

Պատկերապատողները փաստում են, որ պատկերապատման մեջ ամենաէականը սցենարն է: Որքան էլ լավ ֆիլմ նկարեն, որքան էլ գեղեցիկ զգեստներ կրեն, ամենալավ դերասաններին վարձեն, միևնույն է, եթե ֆիլմի սցենարը հիմարություն է, ոչ ոք չի սիրի այդ ֆիլմը: Նույնը պատկերապատման պարագայում է՝ ոչ մի բանով չես կարող ծաղկացնել հիմար պատմությունը՝ անգամ գեղեցիկ նկարներով: Լևոնը, օրինակ, սիրում է գրել ամենօրյա կյանքի ու դրա խնդիրների մասին: Նա, ինչպես ինքը նկարագրեց, սուպեր բլոկնոտ ունի, որտեղ հանգրվանում են պատկերապատումների բոլոր մտքերը: Երբեմն փողոցով քայլելիս կարող է պատմություն գտնել կամ դրա ականատեսը լինել՝ արագ գրառում է, որ չմոռանա: Առհասարակ, պրոֆեսինալ պատկերապատողների մոտ գոյություն ունի աշխատանքի հստակ բաժանում՝ սցենարիստը գրում է պատմությունը, նկարիչը նկարում է տեսարանները: Իսկ եթե նկարիչը գաղափար ունի, առանց սցենարիստի գործը գլուխ բերել չի՞ կարող: Լևոնը, օրինակ, ինքն է մտածում իր սցենարները, ինքն է դրանք գրի առնում ու ինքն էլ նկարում է: 2 խորհրդական ունի՝ եղբոր աղջիկն ու տղան. երիտասարդ են ու երիտասարդական թարմություն են տալիս նրա պատմություններին: Իրինան սցենարիստ է ու սցենարներ է գրում պատկերապատումների համար: «Ամեն ինչ սկսվում է պատմությունից: Նկարիչը կարող է ստանալ գաղափար, բայց հետո այդ գաղափարը պիտի վերածվի սցենարի: Ագատայի հետ, օրինակ, հիմնականում այդպես էլ աշխատում ենք. միասին գաղափար ենք ունենում, ու ես սցենար եմ մշակում, որտեղ կադր առ կադր գրում եմ մեր գաղափարը», — պատմում է նա:

Կոմիքս կարդու՞մ են

Երևանցի պատկերապատողները պարբերաբար հավաքվում են՝ drink and draw («Խմել ու նկարել») անելու համար, քննարկում են տարբեր քաղաքային թեմաներ, որոնք կարող են պատկերապատման պատմություն դառնալ: Իսկ, օրինակ, կոմիքսասեր երևանցիների, ովքեր հավաքվում են, փոխանակվում գրքերով, կիսվում վերջին կարդացած կոմիքսի մասին տպավորություններով, անկեղծ ասած, չգտա: Չնայած գրախանութներում հարց ու փորձ արեցի, ու վաճառողներն ասացին, որ կան մի քանիսը, ովքեր անընդհատ հետաքրքրվում են պատկերապատումների նոր տեսականիով: Պատկերապատում կարդալը մշակույթ է, ընթերցողը

16 17

Մայիս 2012


Անգուլեմից Երևան 2007 թ. Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում ստեղծվել է Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը (ՀՊԶՄ), որի նպատակն է խթանել Հայաստանում պատկերապատման արվեստի զարգացմանը: Գործունեության 6 տարիների ընթացքում ՀՊԶՄ-ի կողմից կազմակերպվել են երկու միջազգային փառատոներ, «Պատկերապատման հրավառություն» միջոցառումը, պատկերապատման վարպետության դասընթացներ, որին մասնակցել են երեսունից ավելի նկարիչներ և սցենարիստներ: Փառատոների շրջանակներում կայացել է պատկերապատման մրցույթ, որին մասնակցել են 100-ից ավելի նկարիչներ: Դասընթացների արդյունքում տպագրվել է

«Իմ Հայաստան» խորագրով ժողովածու, որտեղ զետեղված են 20-ից ավելի նկարիչների պատկերապատումներ: Գրքի շնորհանդեսը կայացավ փառատոնի օրերին: Այս տարի պատկերապատման 3-րդ փառատոնի առանձնահակություններից եղավ այն, որ կազմակերպվեց մեծ ցուցահանդես՝ նվիրված ցեղասպանությանը: Ֆրանսիայից ժամանած փառատոնի հյուրերը՝ Սերան, Դոմինիկ Բեղտայը, Պատրիս Կաբլատը անցկացրին վարպետության դասեր պատկերապատման սցենարի, նկարազարդման, գունավորման և հրատարկման թեմաներով: Անցկացվեց «ԱՅԲ, ԲԵՆ, ԳԻՄ…» խորագրով մրցույթ, որի ընթացքում նկարիչները ստեղծեցին մեկ էջանոց պատմություն հայոց գրերի մասին:

պետք է կարողանա գնահատել նկարն ու ընկալել պատմությունը: «Պարտադիր չէ գլոբալ մտածելակերպ, ազգս կարդա, ինձ ճանաչի: Ազգովի կոմիքս կարդալու համար դեռ վաղ է: Դեռ Խորհրդային Միությունից մնացած շատ բան կա բոլորիս հոգեբանության մեջ, բայց ապագայում վստահ եմ, որ մերոնք կսիրեն պատկերապատում կարդալ», — ասում է Լևոնը: Վերջին տարիներին անցկացվող պատկերապատման փառատոնն, անշուշտ, արդյունք տալիս է պատկերապատման տարածման ու մարդկանց դրա հետ ծանոթացնելու համար: Խնդիրը մեր պարագայում հրատարակիչներն են, ովքեր պարզապես չեն ցանկանում տպագրել կոմիքսներ: Միակ ամսագիրը, որտեղ տպագրվում էին մանկական կոմիքսներ, վերջերս փակվեց: Ֆրանսիայից ժամանած պատկերապատումների լրագրող Լորան Մելիքյանն անկեղծ զարմանում է. բանակցել ու զրուցել է հայ հրատարակիչների հետ, բայց անարդյունավետ: «Եթե կոմիքսներ չտպվեն, անիմաստ է խոսել դրանց զարգացման մասին Հայաստանում: Ես այժմ փորձում եմ ֆրանսիացի հրատարակիչներ գտնել, ովքեր կցանկանան տպել հայ հեղինակների գրքերը»: Համենայն դեպս, նա վստահ է, որ ստեղծագործական առումով Հայաստանն ունի ներուժ՝ իր տեղը զբաղեցնելու աշխարհի պատկերապատումային քարտեզին՝ դրա ապացույցը փառատոնն է ու տարեցտարի դրա նկատմամբ հետաքրքրության աճը: Մնում է մի քիչ էլ ջանք թափել:

Նե Թադևոսյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՄԵՋ Համացանց

Էլեկտրոնային վճարումներ Ապրիլի վերջին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարը հանրության դատին ներկայացրեց պետական վճարումների էլեկտրոնային համակարգը: Այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական տուրքի, տեղական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարը կամ վարչական տուգանքները կատարել նաև էլեկտրոնային եղանակով:

Վ

ճարումները կարելի է կատարել e-payments.am կայքում՝ օգտագործելով ArCA կամ MasterCard վճարային քարտերը, ինչպես նաև վիրտուալ ArCA քարտը: Վճարումները դասակարգված են հիմնական 4 խմբերի՝ տուրքեր, ծառայությունների վճարներ, տուգանքներ և հարկեր: Դրանք իրենց հերթին պարունակում են ենթադասակարգիչներ, որոնց միջոցով գործածողը ավելի հեշտ կկարողանա գտնել իրեն անհրաժեշտ վճարման տեսակը: Համակարգը ընդունում է նաև համայնքային վճարումներ (օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճար և այլն) Երևան քաղաքի բոլոր համայնքների, ինչպես նաև Գյումրի և Վանաձոր քաղաքների համար: Հեղինակները հավաստիացնում են, որ հետագայում համակարգը կներառի նաև ՀՀ այլ համայնքներ: Օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին և այլ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տրվում կատարել վճարումներ հյուպատոսական ծառայությունների (օրինակ՝ անձնագրի ստացում, մուտքի արտոնագրի ստացում և այլն) տրամադրման համար՝ օգտագործելով միջազգային MasterCard: Կայքի գոյության առաջին օրը, ի դեպ, անդրանիկ առցանց վճարումը պետավտոտեսչության կողմից արձանագրված ճանապարհային երթևեկության խախտման համար տուգանք էր: Միանշանակ, ավտոտերերն այսպիսով բավական շատ ժամանակ խնայելու հնարավորություն են ստանում: Ի դեպ, վճարում կարելի է անել նաև եթե հայտնի է գանձապետական հաշվի համապատասխան համարը: Այդ համարը պարզապես մուտքագրելով համակարգի գլխավոր էջում հատուկ բաժնում գործածողին

առաջարկվում է ծառայությունների ցանկ, որից նա ընտրում է իրեն անհրաժեշտ դաշտը: Կայքից օգտվելը որևէ դժվարություն իրենից չի ներկայացնում: Նախ, հարկավոր չէ որևէ գրանցում: Հիմնական վճարման տիպերի համար անհրաժեշտ է լրացնել վճարման գումարը, շահառուի անունը, էլեկտրոնային փոստի հասցեն և համապատասխան վճարման եղանակի համար անհրաժեշտ քարտային տվյալները: Առանձին դեպքերում համակարգը կարող է պահանջել այլ պարտադիր լրացման ենթակա դաշտեր (օրինակ՝ գույքահարկի դեպքում ՀՎՀՀ, ճանապարհային երթևեկության անվտանգության բնագավառում արձանագրված վարչական իրավախախտումների տուգանքների համար որոշման համարը): Վճարումը կատարելուց հետո համակարգը գեներացնում է համապատասխան անդորրագիրը և առաջարկում տպել կամ հիշել այն: Դրանից զատ համակարգը ավտոմատ ուղարկում է անդորրագրի օրինակը նաև վճարողի կողմից նշված էլ. փոստի հասցեով: Բոլոր այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված է պետական տուրքի կամ տեղական տուրքի վճարման անդորրագրի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքների վճարումը հավաստող որևէ փաստաթղթի ներկայացման պահանջ, ապա այն ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից համարվում է կատարված, եթե ներկայացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:

Համակարգից օգտվելու հարմարավետությունն արտահայտվում է նաև մեկ ուրիշի փոխարեն վճարում կատարելու հնարավորությամբ: Շահառուի անունը կարող է տարբերվել քարտապանի՝ այս դեպքում վճարողի անունից: Ի դեպ, որևէ խնդիր չկա նաև այն դեպքում, երբ համապատասխան ծառայությունը չի կատարվում և անհրաժեշտ է լինում վերադարձնել վճարման գումարը: Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները՝ պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը: Այս համակարգի ներդրման հետ զուգահեռ գործածվելու են նաև սովորական դարձած թղթի վրա տպված բանկային անդորրագրերը: Ուղղակի սա այլընտրանք է, որը հարմարավետ է և ինչու չէ, նաև շահավետ: Բանկային գործարքների դեպքում հաճախորդից գանձվում է միանվագ գումար 200-300 դրամ, մինչդեռ այս համակարգով կատարված վճարումների միջնորդավճարը ընդամենը վճարվող գումարի 0.15% է կազմում (օրինակ՝ 2000 դրամի դեպքում ընդհանուր գումարը կազմում է 2003 դրամ): Այսօր թողարկված քարտերի քանակը մեր երկրում կազմում է մոտ 817 հազար, վիրտուալ ArCA քարտերի քանակը 17 հազարն է: Դժվար է կանխատեսել, թե երբ բնակչության զգալի մասը կանցնի վճարման այս տարբերակին, սակայն համակարգի հեղինակները հույս ունեն, որ դա կլինի մոտ ապագայում:

Հակոբ Լևոնյան Սարգիս Անտոնյան

18 19

Մայիս 2012



ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Մոլորակի ուժը Արևելյան մարտարվեստների, ընտրությունների, հասարակական տրամադրության, բնության ուժի և այլ թեմաների շուրջ խոսում են երևանցի տաքսիստները:

Ջազ-մազ եք լսու՞մ: Հոլիդե շալվար, երկար մազեր: Մեր վախտով ես էլ կսիրեի՝ բլյուզ, ջազ, բայց էտ պանկի-մանկի վարիանտներ չէի հագնի: Մեր նաստավնիկը մեզի չէր թողի: Հա, էն վախտ ես օյամայի էի էթում: Էդի գիտե՞ս որն է՝ կառատեի վարիանտ բան է, կառատեի շկոլա է: Համ էլ Օյաման Բրյուս Լինից ուժեղ ա էղել, ընգերներ են էղած, բայց Օյաման իրան կինոյի չի տվել, դրա համար էլ իրա մասին մարդ չգիդե: Մեր նաստավնիկը Ուզբեկստան, Հիմալայի յաներից էր, ուժեղ էր՝ չերեզ Չինաստան իրա նաստավնիկն ուներ ու շատ խիստ էր՝ ասում էր էտ աղջկա պռիչոսկեքից չանեք՝ կռիվ անելուց մազներդ կքաշեն: Է՛հ, լավ էր էլի էն վախտերով, ես էլ հեդո խումբ ունեի, բայց Գյումրին բլավ ու ստիպված էկան Էրևան: Ասեմ ձեզ մի երկու օրենք Օյամայից, որ իմանաք ձեր հակառակորդին ոնց պառկացնեք, մարդ ես էլի՝ կրիմինալ քաղաք ա դառնում Էրևանը, մի օր կարող ա պետք գա: Երկու կարևոր կանոն կա՝ պռատիվնիկիդ աչքերին նայես ու պռոշդ չդողա:

20 21

Մայիս 2012

Ինձի սենց չնայես, ես տաքսու շոֆեռ չեմ, է՛: Վախտին ռեալիզատոր էի, էտի ռսերեն ա էլի, այսինքն ապրանք-բան էի բերում ստե հանձնում, բայց էտ գորձիս լավը էն էր, որ ռայոն-մայոն քշելուց ճամփին կայնում էի գետի ափին, պառկում խոտին, նայում էի երկնքին. լավ էր էլի՝ տենց ըզգում էի մոլորակի ուժը: Թե չէ հիմա ամեն ինչ փողի շուրջ ա պտտվում, էլ ո՞վ ա նայում խոտին ու աստղին, բոշի բան դառավ սաղ:

Վա՛յ էսօր ով նստեց ավտոս՝ ընտրություններից խոսաց. մեկին փող են առաջարկել, մեկին գործ են խոստացել, էն մեկին՝ պաշտոն: Զահլես գնաց, սաղի բերանը հիմա էտ ա՝ ու՞մ եք ընտրելու, հա ու՞մ եք ընտրելու: Ի՛, դե ու՞մ ընտրեմ՝ ում էլ ընտրեմ նույնն ա էլի: Քյավառի տղա եմ, մեր գյուղում սաղ-սաղ իրար հետ մի 6-7 տղամարդ ա մնացել, էտ էլ հեսա էթում են: Մակառոնի ցեխ ունեի, էտ էլ փագին: Հետո էլ կասեն մանր, միջին բիզնես: Ի՞նչ մանր բիզնես՝ էտ խեղճին հըլը օրորոցի մեջ են խեղդըմ: Էս ջահելությունն էլ լյոկշ լռված մի բան չի ձեռնարկըմ՝ հազիվ ծխըմ են, բիչոկները ստե-ընդե քցում ու մխտռում են էս քաղաքը:

Պա՛, էսօր էլի հյուր-մյուր ունենք աշքիս՝ ամեն տեղ պռոբկայ ա ու վաբշե էսօր քաղաքում լյոկշ տրամ ա: Էս շոգն էլ մի կոմից արդեն: Ավտոս էլ որ սև ա՝ հենց մի քիչ արև ա կպնում սկսում ա խաշել ներսը: Բայց չեմ բողոքում, անլեզու հայվան ա էլի, ուր բրդում եմ՝ էթում ա խելոք-խելոք: Էն օրն էլ խեղճի գլխին սարքին: Կապ տվին, թե բա՝ գնա էս ինչ հասցեում կայնի՝ գնացի, թե բա՝ հիմա մի հատ նիվա կգա քեզ հետևից կխփի: Ասի յա՜, էս ի՞նչ թազա բան էր, բա թե՝ հա մի խառնվի իրար, հետո մեկ էլ կապ տվին, թե բա՝ նիվա չի, 06 ա: Կայնա-կայնա մեկ էլ էկավ՝ թըփ հետևից: Ի՛, ո՞վ ա բան ջոկում: Աչքիս էս հայերն արդեն էտ ապպա-մապպաներն էլ թալանելու ձևեր են հորինել:

Էս մալերովըննի վիլիսով տպերը գիտեն էդ ա որ կա՝ «բռաբուս» են քշում ու վերջ, էլ չգիտեն, որ իրանց պես ջպոտ տղեք էս փողոցներում ինչքան քիչ՝ էնքան լավ:


Ինձ դզում ա տաքսիստ լինելը, հա բա ի՞նչ, շատ բան փորձեցի, բայց ջոգեցի, որ ամեն մարդ պիտի անի էն, ինչ սիրում ա: Հիմա էս գործն իմ սրտով ա, համ լավ փող եմ առնում, համ էլ հեդաքրքիրա: Կարևոր գորձ ա էլի, հիմա մենք որ չլինեինք, ոնց կլիներ, ժողովուրդը չէր կարա ստից ընդեղ գնար, էն ա որ չեն գնահատում: Հասարակ մասնագիտություններ կան, որ մենակ հասարակ թվում են, բայց գիտե՞ս ինչ կարևոր են: Հմի օրինակ զիբիլչիկները, պադգերցնու՞մ ես չըլնեին, սաղ զզվող ըլնեին ու ոշ մեկ զիբիլը քաղաքից չտաներ, տենց ո՞նց կըլներ: Մի հատ ընգեր ունեմ՝ զիբիլշիկ ա: Որ հարցնում են՝ ո՞րդեղ ես աշխտում, ասում ա՝ ոսկու գառաժը: Մի հատ գառաժ էլի ունի՝ զիբիլ ա ընդեղ հավքում տեսակավորում, հանձնում-մանձնում: Հա բա մարդը տենց կլինի՝ էնքան ա սիրում իրա գործը, որ զիբիլն աչքին ոսկի ա թվում: Հիմա ես էլ 24 ժամ քշում եմ ու սիրելով եմ անում: Մանավանդ գիշերը կյանքը եռում ա: Գիշերը 12-ից հետո էս քաղաքը ուրիշ ա դառնում՝ ուրիշ կլիենտներ, ուրիշ մասսա: Հըլը սրա քշած տաքսին: Սկզբում ծյունինգ են անում, հետո տաքսու նշանը դնում են վրեն, որ ծյունինգի, գազի ու թանգնոց պապիրոզի գինը հանեն: Հենց հանում են, տաքսու նշանը իջցնում են նստարանի տակ, ավտոյի վրա խփում են Հանրապետականի դրոշը ու իրանցից գոհ քշում են քաղաքով, յանի իրանք դեմք Հանրապետական են էլի:

Տաքսու շոֆեռ հանդիպել է՞իք, որ «Թշվառները» կարդացած լիներ: Հմի սկի տաքսու շոֆեռները չգիտեն Մատենադարանը որտեղ ա: Էն օրը մեկը կապ ա տալիս. «Մատենադարանը ո՞րտեղ ա»: Ասում եմ՝ Պոնչիկանոցի մոտ, ասում ա, թե բա՝ է՞տ որտեղ ա՞: Ա ՜յ մարդ, ասի, էն որ Լևոնը միտինգ ա անում: Դրանից նոր ջոկեց:

Իբր էս վրձիններով մարդու արձանն ինչի՞ բերին տնգցրին էս ֆրանսիայի հրապարակի մեշտեղը: Ձմեռը էս հաստության ձուն էր դրել խեղճի գլխին, սկի ոչ էլ մաքրող կար: Բայց կարգին գորձ ա, ինքը իրան ա քանդակել, յեքա թանգ բան ա՝ մի 40-50 հազար եվրո կըլնի: Բայց պահի տակ Լենինին նման ա չէ՞: Որ չիմացող մարդ լինի, կմտածի Լենինն ա: Բայց Էս Գայի արձանի Գայն էլ ա հա՝ լավը: Չնայած չէ, Դվոյին Սասունցի բան չի հասնի՝ դրա մռութը շատ լավ ա ստացվել:

35 տարիա շոֆեռ եմ, հըլը թազա դեղին 24 եմ քշել իմ ժամանակին: Բայց էն ժամանակ էս շոֆեռությունը սենց հավայի գործ չէր՝ հարգանք ունեինք, բան ունեինք: Կլիենտն էլ որ նստում էր, մեզ մարդատեղ էր դնում, չէ բա հիմա՝ նստում են ու նենց բարձրից են նայում, ոնց որ իրանք թագավորի թոռ են: Մարդիկ հիմա ընգել են փողի ու ջպերի հետևից, հիմա էտ ա չափանիշը: Մտածում էի՝ չբռնե՞մ մի հատ «պոռշ կայեն» առնեմ ու տաքսու տակ քշեմ: Լավ էլ փող կառնեի՝ հիմա էտ ա գնահատվում, չէ՞:

Բայց էս տաքսու շոֆեռների մեջ ինչ ռոժեր կան չէ՞ մեկ-մեկ՝ անթրաշ, վրեքներից հոտ ա գալի, ծխածներն էլ «Նոյ» ա, բայց նենց էլ հպարտ են ձեռները լուսամուտից դուս հանում:

Բայց ի՜նչ լավ ա, որ էս պարսիկները հազիվ գնացին: Գժվել էի արդեն, Էրևանը ոնց որ Պարսկաստան լիներ: Դրանք, որ կանգնացնում են՝ քշում գնում եմ: Ուզում ա մինիմալը վեց հազար տան, մեկ ա՝ չեմ սպասարկելու:

Մի հատ թազա ուստա ունենք՝ ռայոնից ա, կլենտը նստել ա ասել ա «Քրիստոս հարյավ ի մեռելոց», մեկ էլ ուստեն խառնված կապ ա տալի. «Տղեք, էտ ո՞րտեղ ա»:

Նե Թադևոսյան Ասատուր Եսայանց


ՔԱՂԱՔԱՄԵՋ Ժամանց

Դիկապրիստների ապստամբություն Այս տարվա ապրիլին «Տիտանիկը» նորից վերադարձավ աշխարհի կինոէկրաններ՝ 3D ձևաչափով: 1998 թվականին տիտանիկյան բումը, որի գրավականներից մեկը երիտասարդ Լեոնարդո Դի Կապրիոյին սիրահարված դեռահաս հայ աղջիկներն էին, խթանեց կինո «Մոսկվայի» վերադարձը ակտիվ վարձութային կյանք: Կինո գնացողների թիվն այնքան մեծ էր, որ կինոթատրոնը շուտով նորացվեց և դարձավ քաղաքային ժամանցի ակտիվ կենտրոններից մեկը: Լրագրող Նե Թադևոսյանը վերհիշում է իր մանկության տիտանիկամանիայի դրսևորումները և 12 տարի անց վերադառնում կինո «Մոսկվա»՝ դիտելու «Տիտանիկը»:

Կ

ինո «Մոսկվայի» մոտով անցնում եմ ու ինձ թվում է, թե մի պահ էլի 10 տարեկան եմ. վերջին անգամ 12 տարի առաջ եմ նույն տեղում տեսել «Տիտանիկի» պլակատը: Փաստորեն, տարիներ առաջ միլիոնավոր աղջիկներին բառիս բուն իմաստով լացացրած «Տիտանիկը» վերադառնում է, բայց այս անգամ էֆեկտները 3D-ով են լինելու՝ ամենայն հավանականությամբ՝ ավելի ազդեցիկ ու լացացնող: Էն ժամանակ էլ չէի կարողանում հասկանալ, ի՞նչ կա լացելու՝ եղածը կինո չէ՞: Ի՞նչ են գտել յուղոտ մազերով Դի Կապրիոյի մեջ: Ամսագրերից հոդվածներ էի կտրում, որ ընկերուհիներիս ապացուցեմ, որ իրենց պաշտելին այնքան էլ լավ տղա չէ, այնքան էլ գեղեցիկ չէ՝ Հոլիվուդում ավելի լավերն էլ կան: Մի անգամ մի հոդված գտա, որտեղ գրված էր, որ Լեոնարդոն մանկուց աճի հետ կապված խնդիրներ է ունեցել, այդ պատճառով ցածրահասակ է, կարճ մատներով, մի խոսքով՝ բոլ-բոլ ֆիզիկական թերություններ ունի: Բայց ընկերուհիներիս վեջը չէր, նրանք հիացած էին, նամակներ էին գրում ու անկեղծ հավատում, որ մի օր կամուսնանան նրա հետ: Երբ հեռուստացույցով «Տիտանիկն» էին ցույց տալիս, բակում մարդ չէր մնում:

Հաջորդ առավոտ ուռած աչքերով ընկերուհիներս մեկիկ-մեկիկ հավաքվում էին բակում ու քննարկում ֆիլմի ամեն մանրուքը՝ ինչպես ժպտաց, ինչպես նստեց, ինչպես նայեց Դի Կապրիոն: Մտածում էի՝ ինչու՞ են լացում, որ Ջեքն ու Ռոուզը տենց էլ միասին չեղա՞ն, բայց ախր այդքան մարդ մահացավ, այդքան երեխաներ խեղդվեցին, ինչու՞ է այդ ողջ պատմության մեջ ամենահուզիչը հենց Ջեքի ու Ռոուզի չստացված սերը: Այս հարցերը մեջս այդպես էլ անպատասխան էին մնում, քանի որ տիտանիկամոլուցքը կլանել էր իմ բոլոր ընկերուհիներին, անգամ մեր բակի ու դասարանի տղաներին՝ մոդա էր «Տիտանիկի» երգի տակ սեր խոստովանել ու չէր անցնում ոչ մի ծնունդ, ոչ մի դասարանի քեֆ՝ առանց այդ երգի տակ տանգո պարելու: Էլ չեմ ասում, որ մեր բոլոր մանկական չստացված սիրահարվածությունների արցունքները հենց այդ երգի տակ էին հոսում: Մրցում էինք՝ ում մագը ավելի բարձր կերգի «Տիտանիկի» պատմական երգը՝ Every night in my dreams...: Մեր բակում Սելին Դիոնի կասետ միայն ես ունեի, ձեռքից ձեռք էին տալիս, ձայնագրում. ընկերուհիս մի ամբողջ կասետ նույն երգն էր ձայնագրել, որ անդադար զռար, որ հարևան բակի Հրաչն իրեն չի սիրում: Հետո սկսեցինք կենտրոնանալ տիտանիկյան շարժումների վրա: Մեր բակում մի բիսետկա կար, կողքն էլ բոյով թթի ծառ, բարձրանում էինք այդ թթի ծառի վրա, մագլցում բիսետկայի տանիքին ու «տիտանիկ» անում, այսինքն՝ պարզում էինք ձեռքներս՝ ճիշտ Ռոուզի նման, ու մեզ ֆիլմի հերոսուհի զգում: Իսկ ավելի համարձակներն իրենց մատնահետքերով նախշում էին բակի մեքենաների ապակիները: Դե ֆիլմի էրոտիկ հատվածներից է, չէ՞, ապակու վրայով սահող Ռոուզի ձեռքը: Մենք էլ ճիշտ նույն ժեստից էինք անում: Ու արդեն իրար կես խոսքից էինք հասկանում. եթե ասում էինք մի հատ «տիտանիկ» արա, ուրեմն այս երկու շարժումներից առնվազն մեկը նկատի ունեինք: Հետո թևակոխեցին Լեոնարդո Դի Կապրիոյի և Քեյթ Ուինսլեթի նկարներով տետրերի, օրագրերի, գրչատուփերի ու անգամ դպրոցական պայուսակների ժամանակները: Հիշում եմ՝ մեր բակի Վրսոյի Okul Defteri տետրը համբուրվող տիտանիկյան զույգի նկարով: Պա՛հ, թե ինչպես էինք ողջ բակով դողում այդ տետրի վրա: Մենք էլ ունեինք «Տիտանիկի» նկարով տետրեր, բայց մերոնց վրա ընդամենը նավն էր ու զույգերը իրար նայելիս: Վրսոյի տետրը ամբողջ բակով էինք փայփայում, թափանցիկ սքոչով պատել էինք, որ չմաշվի: Ավելի ուշ այն դարձավ մեր բակի հուշատետրը, սիրային հարցեր գրեցինք մեջը ու սկսեցինք հերթով լրացնել: Առհասարակ, ամեահաջողված ու հարգի

հուշատետրերը այն ժամանակ «Տիտանիկի» նկարներով հուշատետրերն էին, որտեղ հանգրվանում էին բակում ամեն օր ծնվող ու մեռնող սիրային պատմությունները, գաղտնիքներն ու հանդեսների սցենարները: Ընկերուհիս իր սենյակի ողջ պատը նվիրել էր Լեոնարդոյին ու անկեղծ համոզում էր բոլորիս, որ շուտով «Տիտանիկի» երկրորդ մասն է դուրս գալու, որտեղ պարզվելու է, որ Ջեքն ամենևին էլ չի խեղդվել ու կենդանի է: Երկրորդ մասն այդպես էլ դուրս չեկավ, ու բոլորս մոռացանք Վրսոյի հորինած երջանիկ ավարտով «Տիտանիկի» մասին, փոխարենը սկսեցինք միմյանց փոխանցել «Տիտանիկի» վիդեոկասետը: Այն ինձ դեռ չէր հասել, երբ մենք գնացինք Հանքավան հանգստանալու, բայց ֆիլմից այնտեղ էլ չպրծա: Մի օր հայտարարեցին, որ կինոդիտում են կազմակերպելու մեծ դահլիճում՝ բոլոր հանգստացողների համար: Չեմ կարող նկարագրել, թե դահլիճը որքան լիքն էր, երբ մենք ներս մտանք՝ «Տիտանիկն» էին ցուցադրելու: Երբ վերադարձա, բակում սուգ էր՝ վիդեոկասետը միացրել էին, որ դիտեին ու այն մնացել էր վիդեոյի մեջ: Չէին կարողացել հանել, տարել էին վարպետի մոտ, վարպետն էլ կասետը փչացնելով էր հանել: Մի խոսքով, մեր բակը զրկվել էր այն ժամանակվա ամենագեղեցիկ ու հուզիչ ֆիլմը դիտելու հաճույքից: Բայց բոլոր ժամանակների ամենալացացնող ֆիլմը հիմա էլ ակտուալ չէ, նոր սերունդը մեր բակում էլ «տիտանիկ» չի անում, հուշատետրերն էլ մի տեսակ կորցրել են իրենց փայլն ու փոխարինվել սոցիալական կայքերի ըքաունթներով: Տասը տարեկան քույրս իր սենյակի պատերը զարդարել է «Ավատար» ֆիլմի հերոսների նկարներով (այո, Ջեյմս Քեմերոնը նորից գրավեց աշխարհը իր հերթական էպիկական սիրային պատմությամբ): Մտածում եմ՝ գուցե «Տիտանիկն» ավելի՞ լավ էր, որքան էլ Դի Կապրիոյին չէի սիրում, նա՝ նույնիսկ չնայած տհաճ սանրվածքին, գոնե մարդու էր նման: Ընկերուհիս՝ Վրսոն, «Տիտանիկը» 3D ձևաչափով դիտելու տոմս առաջինն էր գնել ու ինձ էլ էր հրավիրել: Վիդեոկասետից, բակում արված «տիտանիկ» շարժումներից ու բազում անգամներ Սելին Դիոնի երգի տակ տանգո պարելուց հետո անսովոր էր կրկին դիտել այս ֆիլմը, այն էլ կինոթատրոնում, այն էլ 3D-ով: Վրսոն ճանապահին ասում է. «Հիշում ե՞ս, որ ասում էի նոր վերսիա ա դուրս գալու: Մի տեսակ զգում եմ, որ էս էտ վերսիան ա լինելու»: Կինոթատրոնում շատ մարդ չկա՝ դիկապրիստների սերունդը մեծացել է, տիտանիկյան հիստերիան վաղուց անցել: Բայց այդ 12 տարի առաջվա իրարանցումը երբեք չի մոռացվի, ինչպես չի մոռացվի հուզիչ մեղեդու տակ Սառուցյալ օվկիանոսի ջրում սկող՝ ոմանց համար հրեշտակ, մյուսների համար զզվելի Ջեք Դոուսոնը:

Նե Թադևոսյան

22 23

Մայիս 2012


Թե՛յ, պարոնայք 1706-ին Վեսթ-Ինդյան ձեռնարկության ծառայողներից մեկը՝ Թոմաս Թվայնինգը, գնեց «Tom’s Coffee House»-ը՝ մի փոքրիկ խանութ Լոնդոնի Սթրեդ փողոցում և սկսեց այնտեղ մի արտասովոր ըմպելիք՝ թեյ վաճառել: Մի քանի տասնամյակ անց թեյը ոչ միայն մեծ ժողովրդականություն ձեռք բերեց բրիտանացիների շրջանում, այլև դարձավ իսկական ազգային ըմպելիք, իսկ Twinnings-ը՝ թեյի ամենահարգված մատակարարը երկրում: Այդ կարգավիճակը Twinings-ը պահում է և այսօր, իսկ ընկերության լոգոտիպը, ի դեպ, աշխարհում հնագույնն է:

Չ

գիտեմ՝ անգլիացի չլինելուս, թե սուրճը թեյից գերադասելու պատճառով է, թե չէ, բայց, Thomas Twinning Tea House մտնելիս սիրտս չթրթռաց: Բացի այդ, ահավոր անհարմար մուտքի երկու դռների միջև սեղմված լինելով՝ այնքան էլ չես մտածում անգլիական թեյի դարավոր ավանդույթների մասին: Thomas Tea-ում կա երկու սրահ, որոնց ներքին հարդարումը երկու «թեյի» երկրների՝ Ճապոնիայի և Անգլիայի ոգով է արված: Ճապոնական սրահի պատերի ճչացող կանաչը, այնուամենայնիվ, չի նսեմացնում բազմոցիկների ու հարմարավետ աթոռների գեղեցկությունը և նույնիսկ ներդաշնակ է առաստաղից կախված անձրևանոցների հետ: Փոքրիկ կավե բաժակներով ճապոնական թեյի համար այստեղ շատ համապատասխան մթնոլորտ է, սակայն, եթե դուք ծխում եք, ստիպված կլինեք գոհանալ խստաբարո Անգլիայով, առանց բազմոցիկների և անձրևանոցների: Այստեղ ամեն ինչ կրեմակարմրաշագանակագույն է՝ սկսած Բիգ Բենից և պատի օդանավից մինչև փայտյա պահարանները, որոնք, չգիտես ինչու, դատարկ են: Թեյարանում երաժշտությունը բոլորովին լաունջ կամ

Romantic Collection 1983 չէ, այստեղ կարող ես տրվել դպրոցական կուռքերի մասին հիշողություններին. Westlife-ն ու Five-ը ոչ մի կերպ չեն համատեղվում «Храм Неба»-ի և «Королевская ягода Асаи»-ի հետ: Օրվա վերջում ես անգամ հասա իմ սիրելիին, ամոթ էլ է խոստովանել՝ Backstreet Boys-ին: Thomas Tea-ում թեյի տեսականին, առանց չափազանցության, ահռելի է. էկզոտիկ անվանումներով 16 էջ՝ ամեն տեսակի մանրակրկիտ նկարագրությամբ: Եթե այնքան համբերություն ունեք, որ սկզբից մինչև վերջ կարդաք, կարող եք համարձակորեն սկսել «Բուրավետ թեյի կոնցեպտի կազմավորման մեթոդիկայի մշակում» թեմայով դիսերտացիա գրել: Թեյի յուրաքանչյուր տեսակ մատուցվում է հատուկ սպասքով. ճապոնականը՝ կավե սպասքով, անգլիականը՝ ցանցավոր բաժակներով, մրգային թեյերը՝ ապակե գավաթներով, իսկ ալկոհոլային թեյերը, օրինակ՝ «Որսորդական պունշը», բաժակով, որի տակդիրում մոմ է դրված, որ ըմպելիքը չսառչի: Բացի այդ, ջուրը մատուցում են մեծ ջերմակայուն թեյնիկներով, այնպես որ միշտ էլ կարելի է ավելացնել ու նորը խնդրել: Թեյի գները հիմնականում 600-ից 800 դրամ են, առանձնա-

հատուկ անվանումները՝ 1000-1500 դրամ: Ի դեպ, թեյերը և նույնիսկ թեյի սպասքը այստեղ կարելի է գնել. մուտքի մոտ կան վաճառվող սպասքով ցուցափեղկեր: Ուտելիքը բավականին «թեյային» է՝ բլիթներ, բլինչիկներ, մուրաբա և թխվածք: Շարքից դուրս են մնում միայն սալաթները, բայց, փոխարենը, այստեղ կարելի է ուտել «Կեսար» և փորձել կաղամբով, երշիկով ու մայոնեզով մի բան, որը, թող ինձ ներեն խոհարարները, կոչվում է «Ախորժաբեր»: Թխվածքները (700 դր.) մենյուում ցուցադրված չեն, սակայն թախծագորով մատուցողուհին խոսք տվեց, որ «շուտով կլինեն»: Ամեն դեպքում միշտ կարելի է խնդրել դեսերտային ափսե ու աչքով ընտրել: Բլիթները (1000-1500 դր.) խղճով են պատրաստված. խմորը մի փոքր կարմրացված է, իսկ լցոնը՝ ոչ կես գդալ: Բլինչիկները մատուցվում են երեքական և համարյա նույն գինն ունեն, ինչ բլիթները: Ուտելիքի բազմազանության առումով Thomas Tea-ն, իհարկե, մեծապես զիջում է Երևանի շատ սրճարանների, սակայն, թեյի համար, առաջին հերթին, պետք է գալ այստեղ: Եվ նույնիսկ, եթե դուք վերջացած սրճամոլ եք, Thomas Tea-ում չի կարելի թեյին արժանին չմատուցել:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Լռության երաժշտությունը Դաշնակահար Վահագն Հայրապետյանը մինչև մազերի ծայրը ջազմեն է, քաղաքի ջազմեն: Նա անձամբ է չափում երևանյան ջազի ծավալը, դրա համար էլ արժանացել է «ջազի բարոմետր» տիտղոսին: Նշենք նաև, որ նրա բազմազան և ինքնատիպ գլխարկներն ուրույն գույն են հաղորդում Երևանին:

24 25

Մայիս 2012


Մասիվում Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց ընդունվեցի: Այնտեղ շատ բան սովորեցի, հիասքանչ ուսուցիչներ ունեինք: Դասերից ուշանում էի, որովհետև առաջին համարի տրոլեյբուսը ուշ էր գալիս կամ ես էի քնած մնում

Առաջին ծննդատանն եմ լույս աշխարհ եկել՝ երկար ու կարմիր մազերով: 7 ամսական եմ ծնվել, դրա համար միշտ շտապում եմ, համենայն դեպս՝ փորձում եմ չուշանալ: Փոքր ժամանակ վազում էի հորս մոտ ու հարցնում՝ «Պապ, ե՞րբ ենք միասին նվագելու», նա էլ ասում էր՝ «Մի վռազի»: Ահավոր աշխույժ երեխա եմ եղել: Կարմիր մազերիցս բան չի մնացել, բայց մինչև հիմա էլ աշխույժ եմ: Կոմիտասում եմ մեծացել՝ տատիկիս տունն էր, որտեղ ապրում եմ նաև հիմա, արդեն ընտանիքիս հետ: Մամաս ու պապաս պարապում էին, որ ասպիրանտուրա ընդունվեին, ես էլ այդ պարապմունքների տակ եմ մեծացել: Կինո «Երևանի» մոտակայքում մսուր մանկապարտեզ կար: Այնտեղ փոքր դաշնամուր ունեինք՝ երեք տարեկանում առաջին երգս եմ գրել՝ «գնում եմ մանկապարտեզ, համով ճաշիկ եմ ուտում… նա նա նա…»: Հիմա նայում եմ դաշնամուրի մոտ նստած այդ նկարիս ու հասկանում, թե որտեղից է ամեն ինչ սկսվել: Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը ինձ համար հիմնականն էր: Միջնակարգ ու երաժշտական դպրոցի զոհը դարձա, որովհետև մշտապես մրցակցում էին, թե որն է ավելի կարևոր: Երկրորդ դասարանում մաթեմատիկայի մի լավ ուսուցիչ ունեինք, սեպտեմբերին 1-ին ինձ տեսավ ու ասաց, որ վերաքննություն է նշանակել: Այդ վերաքննությունը չհանձնեցի ու դուրս եկա դպրոցից: Մասիվում Ասլամազյանի անվան երաժշտական դպրոց ընդունվեցի: Այնտեղ շատ բան սովորեցի, հիասքանչ ուսուցիչներ ունեինք: Դասերից միշտ ուշանում էի, որովհետև առաջին համարի տրոլեյբուսը ուշ էր գալիս կամ ես էի քնած մնում: Առաջին դասերին միշտ չկայի: Շիրվանզադեի անվան դպրոց էլ եմ հաճախել: Հարմար էր, տան մոտ էր: Դպրոցում լավ սովորող չեմ եղել, որովհետև երգչախումբ, էստրադային խմբակ ունեինք: Դպրոցի տնօրենին համոզել էինք, երաժշտական գործիքներ էր գնել՝ կիթառներ, հարվածայիններ, բարձրախոսներ: Դահլիճը մեզ էին հատկացրել, դասերի փոխարեն փորձերի էինք հաճախում: Սովետական դպրոցների «սլյոտներ» կային, ու մենք այդ ժամանակ արդեն շրջագայությունների էինք մեկնում: Դպրոցից դուրս էինք գալիս, երեխաներից մեկի մոտ ծխախոտ էր լինում, անպայման արտասահմանյան, իբր ծխում էինք: Բայց առաջին անգամ ծխել եմ 1979 թվականին՝ Լեհաստանում: 11 տարեկան էի՝ թռցրեցի մամայիս NewPort ծխախոտներից մեկը: Թաքուն երբեք չեմ ծխել, եկել եմ տուն ու ազնվորեն պատմել եմ դրա մասին: Նման երկխոսություններ իմ ու մորս միջև հաճախ են եղել՝ «Ծխում ե՞ս», «Հա», «Վա՜յ, վայ-վա՜յ»: Համադասարանցիս՝ Վիգեն Ավետիսյանը, մինչև այժմ էլ մտերիմ ընկերս է: Նա Ֆլորենցիայում համար առաջին քանդակագործներից է: Միշտ ասում էր՝ «Պատմի համերգներիդ մասին, ես էլ նկարեմ»: Այդպես էլ անում էինք: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա առաջին տարին չընդունվեցի: Հայերեն քննությունից կտրվեցի: Երևի հաջորդ տարի ավելի լավ սովորեցի գրել հայերեն ու ընդունվեցի: «Պոպլավոկի» բեմի դիմաց գտնվող սեղանի մոտ հանդիպեցի Արտո Թունջբոյաջյանին: 1996 թվականն էր, «Պոպլավոկն» էլ դեռ այսքան մեծ չէր: Տրիոյով նվագում էինք, նա էլ ներկա էր մեր համերգին: Երևան էր եկել իր սանիկին կնքելու: Համերգից առաջ հայտնեցին, որ ներկա է նաև Արտոն: Միմյանց հեռակա գիտեինք: Համերգից հետո մոտեցա նրան, խոսեցինք: Ասաց, որ երազել է Կարո Հայրապետյանի հետ նվագել, չգիտեր, որ իր որդին եմ: Հաջորդ օրը կրկին համերգ ունեինք, նա եկավ, երբ արդեն ավարտել էինք: Մոտեցավ ու ասաց՝ «Մի քիչ չնվագե՞նք»: Ու մինչև առավոտյան 5-ը նվագեցինք: Ասաց՝ մյուս անգամ, որ գա, խումբ ենք ստեղծելու: Այդպես ծնվեց Armenian Navy Band-ը: Քանաքեռում գտնվող «Ճակատ» ճակատագրական ստուդիայում ձայնագրեցինք Navy Band-ի առաջին ձայնասկավառակը: Ի սկզբանե, դա Սովետական Միության հայտնի «Մելոդիա» ընկերության տարածքն էր: Ստուդիայի ակուստիկայով


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

26 27

Մայիս 2012


անգլիացիներն էին զբաղվել: Փլուզումից հետո այդ ստուդիայում միայն այդ տաղավարն էր մնացել, որտեղ ընդամենը չորս բարձրախոս կար և ուրիշ ոչինչ: Մենք կենդանի էինք նվագում, Արտոն երգում էր, հետո նույն բարձրախոսը մոտեցնում էր սաքսոֆոնահարին: Երևանում հորս հետ շատ չենք նվագել: Ժամանակին ուզում էինք խումբ հավաքել, վերջում երկուսով մնացինք: Միասին շատ էինք իմպրովիզում: Մի կին կար, մշտապես գալիս էր մեր համերգներին ու բառերով երգում էր մեր ստեղծագործությունները, բայց նույնիսկ մենք չգիտեինք՝ ինչ ենք նվագում: Հորս հետ վեց տարի արաբական երկրներում ենք աշխատել: Ամեն ինչի միջով անցանք միասին՝ տխրություն ու ուրախություն, ծիծաղ ու արցունքներ, մի մեծ կյանք ապրեցինք: Ասեցինք միմյանց այն ամենը, ինչ չէինք հասցրել ասել: Դրանից հետո ես ջութակի ձայն չեմ կարողանում լսել: «Մալխաս» ակումբում եմ հանդիպել կնոջս: Մենք նվագում էինք, նա էլ եկել էր լսելու: Կնոջս ամեն օր սեր եմ խոստովանում, որքան որ առիթ է լինում: Այժմ էլ 10 ամսական Լիլիթիկ ունենք, նա արև է: Ինձ համար Երևանը ես եմ, հենց դա է պատճառը, որ Երևանը իմն է: Շատերը ասում են՝ «Իմն ա, ինչ կուզեմ կանեմ» ու մի վատ բան են անում, բայց այդպես չէ: Լավ, քոնն է, բայց այնպիսի բան արա, որ բոլորին լավ լինի: Ուրեմն՝ քոնը չի, դրա համար էլ ինչ ուզում անում ես: Երևանում լավ կնայվի, եթե նստես փողոցում ու նվագես, բայց՝ լավ նվագես: Մտածելակերպից է գալիս: Փարիզում, օրինակ, գեղեցիկ հագնվում ու դուրս են գալիս փողոց նվագելու: Բայց ցավով չեն դուրս գալիս, հակառակը՝ ցուցադրելու իրենց տաղանդը, ոչ թե խմելու փող մուրալու համար: Երևանը պետք է սիրել, որ նա էլ քեզ սիրի: Երևանը այնքան եմ սիրում… ու իմ ձևի եմ սիրում: Ինչպե՞ս կարող եմ բացատրել ինչքան ու ինչի համար եմ սիրում: Մորդ ինչպե՞ս կսիրես, անբացատրելի է, չէ՞: Երևանից մեկնողների շարքին չեմ պատկանի, դա հաստատ գիտեմ, որովհետև եթե այդպես չլիներ, արդեն վաղուց այստեղ չէի բնակվի: Երբ արտասահմանում եմ լինում, հասկանում եմ, որ նույնիսկ մեկ շաբաթը ինձ համար բավականին մեծ ժամկետ է, որ հասցնեմ կարոտել քաղաքս, շատ-շատ:

Երևանը պետք է սիրել, որ նա էլ քեզ սիրի: Երևանը այնքան եմ սիրում… ու իմ ձևի եմ սիրում: Ինչպե՞ս կարող եմ բացատրել ինչքան ու ինչի համար եմ սիրում: Մորդ ինչպե՞ս կսիրես, անբացատրելի է, չէ՞

Սիրում եմ Կենտրոնը, Արաբկիրը, Երրորդ մասը և այլն: Հատուկ վայր չկա, որ վերադառնամ շրջագայություններից ու անպայման այցելեմ: Ես ամեն տեղ էլ լինում եմ: Ու սիրում եմ նույնիսկ մեր քաղաքի այն վայրերը, որտեղ չեմ եղել: Եկեք մաքուր պահենք Երևանը: Միայն աղբի մասին չեմ խոսում, այլ հոգևոր կեղտոտության մասին: Ավելի հեշտ է չթափել, քան մաքրել: Ներքին կեղտը չպետք է դուրս թափվի: Նման ազգ չկա, որ այսքան շատ գովերգի իր քաղաքը, որքան մենք ենք գովերգում: Բայց նույնքան շատ էլ ապականում ենք այն: Գոռում ենք, որ սիրում ենք, բայց դրա հետ մեկտեղ սա ենք քանդում, նա ենք քանդում, փոխարենը՝ անիմաստ շենք ենք կառուցում ու շուտով գրում ենք՝ «տրվում է վարձով»: Կասկադից ջազ է լսվում, սիրում եմ նվագել այնտեղի համերգասրահում: Հաճախ եմ լինում Art Bridge-ում, Mezzo-ում, The Club-ում: Բայց հիմնական ժամանակս տանն եմ անցկացնում՝ բալիկիս հետ: Մալականի այգին, որ մեր տան կողքն է, այնքա՜ ն լավն է: Ոչ սրճարան կա, ոչ բիլիարդանոց: Դրա հետ մեկտեղ նստելու տեղ էլ չկա, բայց կարևորը՝ աղմուկ չկա: Այդ առումով Սիրահարների այգին նույնպես սիրում եմ: Երևանում այնքան հաճելի կլինի, որ առանց երաժշտության այգիներ լինեն: Անպայման չի, որ երաժշտություն լինի, հետո կրկին ու կրկին երաժշտություն: Նամանավանդ, որ հիմնականում մեր քաղաքի երաժշտությունը չագուչով գլխի նույն կետին խփվող ձայն է հիշեցնում: Լռությունն էլ է լավ: Հաստատ լռության մեջ ավելի շատ երաժշտություն կա: Երկրագունդը կլոր է, ու ամեն ինչ վերադառնում է իր սկզբնակետին: Ես էլ, ուր գնում եմ, միևնույն է, Երևան եմ վերադառնում: Տնից լավ տեղ չկա: Իսկ Երևանը մեր տունն է:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ անդեգրաունդ

Դե դու ուրիշ ես Մոտ երկու տարի առաջ հայ հասարակությունը զլմների շնորհիվ իր համար բացահայտեց, որ գոյություն ունեն ենթամշակույթներ: Ու սարսափ ապրեց՝ հիմնականում այն պատճառով, որ չէր էլ պատկերացնում ինչ ասել է «ենթամշակույթ»: Աղմուկն անցավ, իսկ երիտասարդները, որոնք նախընտրում են սովորականից տարբեր արտաքին և մտածելակերպ, շարունակում են հանգիստ (դե, համարյա հանգիստ) ապրել Երևանում: Մենք խնդրեցինք աշխարհում տարածված ենթամշակույթների հայաստանյան ներկայացուցիչներին պատմել իրենց ընտրության մասին:

Արտյոմ, այս կյանքում 26 տարեկան, անցյալ կյանքերում ՝ միլիոն տարեկան

Հիփի Ուժեղ տնտեսական աճի արդյունքում 1960ականներին ԱՄՆ-ում առաջացած այս փիլիսոփայության ու ենթամշակույթի ներկայացուցիչները դարձան նորաձևության ջահակիրները: Բնությունն ու ազատությունը խորհրդանշող երկար մազերով, նյութական արժեքները մերժող ու մանկությունը, անմիջականությունը խորհրդանշող գույնզգույն,

28 29

Մայիս 2012

մատչելի հագուստով, ռասայական կարծրատիպերն ու սահմանափակումները ջարդող էթնիկ զարդեղենով և ազատությունը խորհրդանշող լայն ձևված տաբատներով այս մարդիկ հավատում են, որ ազատության հասնելու համար, պետք է զոհել սովորական կյանքն ու հրաժարվել նախորդ սերունդների կողմից սահմանված օրենքներից:

Հանկարծակի ստացվեց, որ հիփի դարձա: 2007 թվականին առաջին անգամ եղա Մոսկվայում՝ Ցարիցինո այգում դեռ խորհրդային ժամանակներից անցկացվող հիփիների ավանդական հանդիպմանը: Իհարկե, շատ էի լսել նրանց մասին, բայց պատկերացում անգամ չունեի, որ այս ենթամշակույթը մինչև հիմա գոյություն ունի: Ինձ թվաց, որ տանն եմ, որ շուրջս քույրերս ու եղբայրներս են: Հիփի լինելը՝ հոգեվիճակ է: Յուրաքանչյուրն իր ճանապարհով է գալիս այդ վիճակին, իմ դեպքում՝ մեջս փոքրիկ, մազոտ հիփիիկ էր ապրում, որը ծնվեց այդ հունիսի 1-ին: Հիփի լինելը ինձ համար նշանակում է, որ աշխարհում բնակվող բոլոր մարդիկ քո քույրերն ու եղբայրներն են, իսկ մոլորակը՝ իմ, քո, ձեր, մեր ընդհանուր տունն է: Ենթամշակույթ բառը չեմ սիրում, այսուհետ դրա փոխարեն կասեմ «ընտանիք»: Հայտնաբերելով, որ «ընտանիքը» ապրում ու զարգանում է նաև մեր ժամանակներում, սկսեցի ակտիվորեն շփվել նման մարդկանց հետ: Ոչինչ ինձ չի ստիպել, որ հիփի դառնամ: Հիփիների դեպքում «ստիպել» բառը չի կարող օգտագործվել: Այդ ամենը ներսից է գալիս: Ընտրեցի հենց հիփիների «ընտանիքը»՝ գաղափարի, աշխարհայացքի, ներդաշնակության, հոգևոր ճանապարհի համար: Հիփիների դեպքում արտաքինը կարևոր չէ, կարևորը այն է՝ ինչ հոգում, սրտում, ներաշխարհումդ է: Հիփիները հավատարիմ են համերաշխությանը, սիրուն, լույսին: Երևի, եթե մարդ բռնության դեմ է, պահպանում է իր բնակավայրը, հոգ է տանում ոչ միայն իր, այլ նաև շրջապատի մասին ու հավատարիմ է այս գաղափարախոսություններին՝ ուրեմն հիփի է: Հիփիների մասին շրջապատի կարծիքը հիմնականում հետևյալն է՝ մազոտ, կեղտոտ, գարշահոտ, անգործ մարդիկ, ովքեր ամբողջ օրը «խոտ» են ծխում, թմրադեղեր օգտագործում և սեքսով զբաղվում: Հայաստանում մարդկանց ռեակցիան հետաքրքիր է: Երևանում ավելի հեշտ է, երկար մազերիդ վրա ավելի քիչ են ուշադրություն դարձնում, կարծում են՝ արտասահմանցի ես: Ես բնակվում եմ մայրաքաղաքից հեռու գտնվող թաղամասում: Մի քանի տարի առաջ այնտեղի բնակիչները համոզված էին, որ խելագար եմ: Հայաստանում միակ խնդիրն այն է, որ ընդհանուր շրջանակից դուրս ես՝ սև հագուկապ, կարճ սանրվածք, դե հասկանում եք: Ու հանկարծ նրանց միջև հայտնվում է գունավոր, «հոլիդեյ» տաբատով, լայն թևքերով վառ նարնջագույն կամ կանաչ վերնաշապիկով մեկը, ով երկար մազեր, մորուք ունի, շատ զարդեր է կրում: Քեզ դիտարկում են որպես ծաղրածու: Բայց կոնկրետ ես երբեք խնդիրներ չեմ ունեցել, միայն այն դեպքում, երբ խոսքը կրոնի մասին է: Եթե խնդիրներ են ծագում, ուշադրություն չեմ դարձնում, առանց այն էլ կյանքը կարճ է, չպետք է այն նման մանրուքների վրա վատնես: Մոտ տասը տարի առաջ հայ հիփիները Կասկադում ու Մատենադարանի հետևն էին հավաքվում: Այժմ Երևանում կան բարեր, փաբեր, որտեղ կարելի է «եղբայրների ու քույրերի» հանդիպել: Կուզենայի, որ երևանյան հիփիները դուրս գային իրենց բնակարաններից ու ինչու՞ ոչ, մեր հայկական «ծիածանը» կազմակերպեինք այստեղ: Այժմ ապրում եմ սովորական առօրյա կյանքով: Շաբաթը վեց օր աշխատում եմ: Բայց միևնույն ժամանակ ինձ կարելի է նկարագրել որպես ալարկոտ հիփի: Ընկերներս ոչ միայն հիփիներ են: Օրինակ՝ այնտեղ, որտեղ այժմ բնակվում եմ, ընկերներս տիպիկ հայեր են, բայց լավ էլ լեզու ենք գտնում, հավեսով շփվում ենք, մի խոսքով ախպերներ ենք: Երևանում հիփի «քույրեր» ունեմ ու մի «եղբայր»՝ Գրիշի ականջը կանչի: Երբ ծանոթացա նրա հետ, հասկացա, որ եղբորս եմ հանդիպել, ում, ասենք, մի կյանք չէի տեսել: Ես հաճախ եմ ասում՝ այս կյանքում, նախորդ կյանքերում: Բայց այդ ամենը կարևոր չէ: Կարևորը հիման ու այստեղն է: Սիրտդ բաց աշխարհի առջև, ու աշխարհը քո տունը կդառնա: Ուր էլ գնաս՝ հարազատ հոգի կգտնես:


Վանյա «Տեռոր» Հակոբյան, 19 տարեկան

Շատ ենթամշակույթների միջով եմ անցել՝ յուրաքանչյուրում փորձելով գտնել իմը: Որոշ ենթամշակույթներում ինչ-որ բան հարազատ էր, բայց ոչ լիովին: Մի օր ծանոթացա պանկի հետ, զգացի այդ ազատությունն ու աշխարհայացքը, իշխանության, ֆաշիզմի և հոմոսեքսուալիզմի մերժումն ու հերքումը: Հասկացա՝ սա իմն է: Վեցերորդ դասարանում մազերս կտրեցի ու իռոկեզ սանրվածքն արեցի: Շատ էի պայքարում այս սանրվածքի համար, թե տանը, թե դրսում: Հենց այդ պահին հասկացա, որ պանկ եմ դարձել: Շատ էի կարդում նրանց մասին ու ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ հենց ինձ են բնութագրում, իմ մասին են գրում: Ցանկացած մեկը կարող է ասել՝ «ես պանկ եմ», բայց շատերը չեն էլ հասկանում, որ նման արտահայտություն անելով մեծ պատասխանատվություն են կրում: Այս արտահայտությունը պարտադրում է պատասխան տալ յուրաքանչյուր բառի համար: Անձամբ ես, երբ ասում եմ, որ պանկ եմ, նկատի ունեմ՝ ազատ ու անկախ եմ, թքած ունեմ այն ամենի վրա, ինչն ինձ չի վերաբերում: Ինձ մի դիպչեք, ես էլ ձեզանից հեռու կմնամ: Ես այդպիսին եմ՝ արտաքնապես, ներքուստ ու պահվածքով: Ինձ չի հետաքրքրում՝ ինչ են մարդիկ մտածում իմ մասին, ինչ են խոսում մեջքիս հետևից: Հասարակության կարծիքի զոհը երբեք չեմ եղել, ես իսկապես անտարբեր եմ իմ նկատմամբ մարդկանց վերաբերմունքի կամ կարծիքի հանդեպ: Ավելի լավ է նրանք մտածեն, թե ինչ կարծիքի են մյուսները հենց իրենց մասին: Իսկ հասարակությունը վերաբերում է ինձ շատ բացասական, որպես մի տխմար երևույթի: Բազմիցս վեճեր են եղել այս առիթով՝ ծնողներիս, ուսուցիչներիս, նացիստների, քյարթերի հետ: Մի անգամ դուրս եկա տնից: Կանգառում տղաներ մոտեցան ու սկսեցին սանրվածքիցս, փիրսինգներիցս հարցնել: Ես հանգիստ, համբերատար պատասխանում էի մինչ այն պահը, երբ նրանցից մեկը քաշեց ականջօղս: Այդ ժամանակ արդեն ուժ գործադրեցի ու ձեռքերս գործի անցան: Մի կերպ պոկվեցի նրանցից: Առօրյան սովորական է, չի տարբերվում միլիոնավոր մարդկանց օրերից՝ արթնանում, լվացվում եմ, բարձրացնում եմ «ասեղները»՝ այսպես եմ անվանում այժմյան սանրվածքս, նախաճաշում, դուրս եմ գալիս տնից, հանդիպում ընկերներիս, գնում եմ համալսարան, հետո զբոսնում եմ քաղաքի կենտրոնում: Ցանկացած մեկը կարող է ընկերս լինել, կարևորը մարդ լինի: Ընկերներով կոնկրետ հավաքատեղիներ չունենք, մենք բանդա չենք: Կրում եմ կաշվե բաճկոն, ձախ ականջումս նատուրալիզմը խորհրդանշող ականջօղ է, բազմաթիվ դաջվածքներ ունեմ, ի դեպ, ինքս եմ դաջել մարմնիս վրա: Ձեռքիս արև է դաջված, որին ազատությունը խորհրդանշող վիշապ է փաթաթված, թևիս՝ անարխիայի նշանը, դաստակիս՝ ռադիացիայի նշանը, որը նշանակում է՝ «ինձ մի դիպչիր, ես էլ քեզ հանգիստ կթողնեմ», ոտքիս՝ մտքի մաքրությունը խորհրդանշող հրեշտակ, ոտքիս վերևի հատվածում՝ կնոջ հանդեպ հավատարմությունը խորհրդանշող դելֆին: Գերմանիայում մի քանի պանկ համերգների եմ ներկա գտնվել՝ անմոռանալի էր: Այնտեղ ներկաներից ամեն երկրորդը փիլիսոփա էր՝ փիլիսոփայում էր համաշխարհային անարխիայի և այլ թեմաների շուրջ: Բայց այստեղ այս առումով շատ տխուր է: Հայաստանում պանկերը քիչ են տարբերվում այլ ենթամշակույթների ներկայացուցիչներից: Բոլորը, կարծես, միանման լինեն: Իսկական պանկը չպետք է լինի թմրամոլ, նա կարող է ծխել, ալկոհոլային խմիչք օգտագործել, բայց թմրադեղերը բացառված են: Մենք՝ պանկերս, չենք նայում արտաքինին, փնտրում ենք մարդու ներքին գեղեցկությունն ու արժեքները: Մեզ պետք չէ շփոթել էմոների, գոթերի կամ հոմոսեքսուալիստների հետ: …Խաղաղությո՜ւն ժողովուրդներին: Պատերա՜զմ իշխանություններին:

Պանկ 1960-ական թվականների վերջին Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Կանադայում ստեղծված պանկ երիտասարդական ենթամշակույթը աչքի է ընկնում հասարակության և քաղաքականության հանդեպ ունեցած քննադատական վերաբերմունքով: Հայտնի Փեթի Սմիթը պանկ ռոքի կնքամայրն

է համարվում: Պանկերը ձգտում են անձնական ազատության և լիիրավ անկախության: Նրանց սկզբունքներն են՝ «մի վաճառվիր», «հույսդ միայն ինքդ քո վրա դիր»: Պանկ ենթամշակույթի հայտնի ներկայացուցիչներն են Sex Pistols, The Damned, The Clash, Ramones և այլ խմբեր:


ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ անդեգրաունդ

Էմին Սարտագար, 25 տարեկան

Մետալիստ Մետալ երաժշտությամբ ոգեշնչված 1970-ականներին ստեղծված այս երիտասարդական ուղղությունը համարվում է աշխարհի ամենամեծ ենթամշակույթներից մեկը: Արտաքնապես նրանք բավական ագրեսիվ են՝ սև հագուստ, երկար մազեր, կաշվե բաճկոններ, փշերով թևնոցներ ու անմատ ձեռնոցներ, գանգերով

30 31

Մայիս 2012

աքսեսուարներ, բանդանաներ, շղթաներով երկարաճիտ կոշիկներ: Սակայն այդ ամենը հաճախ էպոտաժ է, մետալիստները խաղաղասեր են: Նրանք քարոզում են անկախություն, ինքնավստահություն ու ինքնուրույնություն: Նրանք հաճախ ցուցադրում են պարզած ցուցամատն ու ճկույթը:

18 տարեկան էի, երբ առաջին անգամ լրիվ պատահականորեն լսեցի Nightwish մետալ խմբի Wish I Had an Angel երգը: Մոտ 30 անգամ լսեցի երգն ու հասկացա, որ յուրաքանչյուր նոտա ինձ համար բացում է ստեղծագործական մի նոր, անսահման աշխարհ: Սակայն մետալը ինձ համար միայն երաժշտություն չէ: Այն ազդում է ամեն ինչի վրա՝ շրջապատի, աշխարհայացքի, հագուստի, ոճի և նույնիսկ սիրած գույների: Դա մի մեծ աշխարհ է՝ իր կանոններով: Եթե այն քեզ հարազատ է դառնում, վերածնվում, դառնում ես դրա մի մասնիկն ու սկսում ապրել այդ աշխարհի օրենքներով՝ բոլոր հետևանքներով մեկտեղ: Ինչպես և կյանքն ունի դրական ու բացասական կողմեր, գույներ, այնպես էլ մետալը ունի իր բարի ու դրական, չար ու բացասական երանգները: Մետալիստ լինելը շատ բարդ է: Եթե դու անհատ ես և ինքդ քեզ համար կարմիր հաստ գծով սահման ես գծել բարություն և չարություն գաղափարների համար, ապա մետալ ենթամշակույթը քեզ կդարձնի ավելի ուժեղ և կնպաստի հետագա զարգացմանը: Բայց եթե դու կայացած անձնավորություն չես, ինչ խոսք, մետալը կարող է քեզ շեղել և անդունդը նետել: Ինձ համար այս ենթամշակույթը շատ վառ արտահայտված գաղափարախոսություն ունի: Չեմ վախենում արտահայտել մտքերս՝ սկսած սիրո թեմայից, վերջացրած կրոնով: Այստեղ չկա գրաքննություն: Մետալը ինձ համար բանալի է, որը բացեց հոգուս դռներից մեկը, որի հետևում թաքնված շատ բան կար: Այս ենթամշակույթը արտահայտում է ինձ, իմ զգացողություններն ու մտածելակերպը, ներաշխարհը: Որպես մետալիստ՝ ես ստանում եմ այն հոգեկան սնունդը, որն ինձ հարկավոր է ապրելու, ստեղծագործելու, դժվարությունները հաղթահարելու ու առաջ շարժվելու համար: Ինքս ստեղծագործում եմ ֆանտաստիկայի ժանրում: Նաև երաժշտություն եմ գրում: Այդ ոճի շնորհիվ, ինձ համար կերտվեցին նոր կերպարներ, տարբեր դրվագներ: Պատմվածքներիցս մեկում մի հերոս կար, անունը Սարտագար: Ինքս ինձ էի կերտել այդ կերպարում, դրա համար էլ վերցրեցի նրա մականունը: Տարիքը ազդում է արտաքինի և մտածելակերպի վրա: Ավելի փոքր հասակում գրավում է երաժշտությունը, այնուհետև խորանում ես գաղափարախոսության, իմաստի մեջ: Իմ ոճը երկու փուլի բաժանվեց: Սկզբում արտաքինս ագրեսիվ էր՝ երկար փշերով թևնոցներ, տարբեր մետալ բենդերի անուններով և խորհրդանիշներով շապիկներ, կաշվե տաբատներ և այլն: Հիմա մեծացել եմ, ամենը փոխվել է, բայց ներաշխարհս նույնն է: Ինձ համար ներքինը ավելի կարևոր է, քան արտաքինը: Մասնագիտությամբ լուսանկարիչ լինելով՝ ամեն օր շփվում եմ տարբեր տիպի մարդկանց հետ: Հայաստանը այդ առումով բավական առաջադիմել է: Հազվադեպ խնդիրներ եմ ունենում: Օրինակ՝ ինձ շատ անգամ ասել են, որ մինչև ինձ հետ անձամբ ծանոթանալը իրենց տարօրինակ եմ թվացել, բայց շփումից հետո դեռ ոչ ոք վախեցած չի փախչել: Երբ նոր էի սկսել մետալ երաժշտություն լսել, Հայաստանում շատ քիչ էին մետալհեդերները, և հաճախ գործը հասնում կռիվների: Այժմ նման խնդիրներ ավելի քիչ են լինում, սակայն զարմացած հայացքները սովորական են ինձ համար: Ես սովորել եմ շփվել յուրաքանչյուր ոճի մարդկանց հետ: Շփման ընթացքում մարդկանց խմբերի չեմ բաժանում: Ընկերներիցս միայն մեկն է մետալհեդեր: Ամենահետաքրքիրն այն է, որ հարսնացուս գոթ է: Ալիսայի հետ ծանոթացանք իր նկարների ցուցահանդեսի ընթացքում: Մեզ ծանոթացրեց մեր ընդհանուր ընկերը: Սկզբում ճանաչեցի նրան իր սև ու սպիտակ խորհրդանիշներով լի նկարների միջոցով, այնուհետև՝ անձամբ: Շփման ընթացքում մեզ միացրեց ոչ միայն արվեստը, այլ նաև երաժշտությունն ու աշխարհայացքը: Նրա մեջ հարազատ մի մարդ գտա, ով կյանքիս երաժշտությունը դարձավ: Չնայած որ պատկանում ենք տարբեր ենթամշակույթների, ժամանակի ընթացքում մեկ ամբողջություն դարձանք:


Ալիսա Հելվետի, 23 տարեկան

Գոթիկան ինձ համար ենթամշակույթ չէ՝ ապրելակերպ, հոգեվիճակ, կյանքս է: Հատուկ չեմ ընտրել այս ենթամշակույթը: 14-15 տարեկան էի, երբ առաջին անգամ լսեցի նրանց մասին մի ռուսական երիտասարդական ամսագրից: Քանի որ բնավորությամբ մելանխոլիկ եմ, ինձ այս ենթամշակույթը շատ հոգեհարազատ թվաց: Իմ դեպքում առաջին հերթին գոթիկան արտահայտվեց արտաքին տեսքի փոփոխություններով: Ինքս մոդելավորող եմ ու մեծ ուշադրություն եմ դարձնում հագուստին ու աքսեսուարներին: Ստեղծեցի իմ ոճը: Գոթիկա ոճի հագուստով և մռայլ շպարով ինձ շատ լավ եմ զգում: Հագուստներս ինքս եմ կարում, որովհետև Հայաստանում շատ դժվար է նման հագուստ գտնել ու գնել: Այսպիսին եմ՝ աչքի ընկնող մեյքափով՝ սև աչքերով ու արնագույն շուրթերով, փիրսինգներով, որոնք միշտ կրում եմ, բազմաթիվ մատանիներով, որոնցից յուրաքանչյուրն իր պատմությունը ունի: Ամենակարևորը՝ միշտ կրում եմ գոթական խորհրդանիշ համարվող եգիպտական անխը՝ խաչը, որը լինում է տարբեր զարդերի տեսքով: Ժամանակի ընթացքում զգացի, որ մտածելակերպս ու հոգեկան աշխարհս լիովին փոխվում ու համապատասխանում են այդ ուղղվածությանը: Կարելի է ասել, որ ոչ թե ես գտա գոթիկան, այլ այն ծնվեց ու զարգացավ իմ մեջ: Ես էլ վերածնվեցի: Գոթ լինելը դիմակ չէ, ոչ էլ առանձնանալու փորձ: Երբ ինձ համար բացահայտեցի գոթական աշխարհը, Հայաստանում երևի թե մատների վրա հաշված մարդիկ գիտեին այդ ենթամշակույթի մասին: Դա իմն է, ներաշխարհիս գույները: Գոթիկան ոգեշնչում է, որպեսզի ապրեմ ու ստեղծագործեմ որպես նկարչուհի ու դիզայներ: Շրջապատս բավականին բուռն է արձագանքում արտաքինիս: Բուռն ասելով՝ նկատի ունեմ անվերջ զարմացած հայացքներ և քննարկումներ: Աշխատում եմ ինձ հանգիստ ու հավասարակշռված պահել, բայց դա բավական դժվար է: Բարդ է անդադար լինեն մարդկանց ուշադրության կենտրոնում, մանավանդ, որ հիմնականում այդ ուշադրությունը բացասական է: Բայց ընտրել եմ այս ապրելակերպը, գտել եմ ինքս ինձ ու աշխատում եմ անտեսել շրջապատի կարծիքը: Հասկանում եմ, որ մեր երկրում, մեր շրջապատում տարբերվող մարդկանց այնքան էլ հեշտ չէ: Երբեք դժվարությունից չեմ վախեցել և հանձնվող մարդ չեմ, բայց գոթական ոճիս պատճառով մեր երկրում բազմիցս խոչընդոտների եմ հանդիպել: Հիշում եմ, երբ ԲՈւՀ ընդունվեցի, բավական երկար ժամանակ մյուս ուսանողները խուսափում էին ինձ հետ շփվելուց, հաճախ «զվարճալի» հարցեր էին տալիս՝ «ճիշտ է՞, որ գոթերը սատանիստ են», «գոթերը ծիսակարգեր անցկացնում ե՞ն» ու մի շարք այլ անհեթեթություններ ու ցնդաբանություններ: Եվս մեկ անգամ ուզում եմ նշել, որ նման բան չկա: Ուղղակի մեր ոչ ավանդական տեսքը հաճախ մարդկանց շփոթության մեջ է գցում: Ինձ վրա մի փոքր առաքելություն եմ վերցրել՝ Հայաստանում Ճիշտ ներկայացնել գոթական ոճը, չաղավաղելով այն: Ինձ համար դա շատ կարևոր է: Ամբողջ աշխարհում այսպիսի ավանդույթ կա՝ գոթերի հավաքատեղին գերեզմանոցն է, սակայն Հայաստանում այդպես չէ, քանի որ գոթերը շատ քիչ են և չկա կոնկրետ վայր, որտեղ մենք կարող ենք հավաքվել: Լսում եմ գոթական երաժշտություն, մետալ և դարք վեյվ ուղղությունները: Մի անգամ թերթում էի ֆիննական բառարանը, այնտեղ հանդիպեցի ռուսերենից ֆիններեն «դժոխք» բառի թարգմանությունը՝ Հելվետի: Մականուն չունեի ու հենց այդ պահին հասկացա, որ երկրորդ անունով կնքվեցի:

Գոթ 1970-ականների վերջում առաջացած գոթական ենթամշակույթի ներկայացուցիչները ոգեշնչվում են մահվան, արյունախումերի էսթետիկայով ու գոթական երաժշտությամբ: Նրանց կերպարը մռայլ է՝ սև երկար հագուստ ու երկարաճիտ կոպիտ կոշիկներ, երկար սև մազեր, դեմքը՝ անբնական գունատ է,

շուրթերը՝ կարմիր, կրում են կենդանիների աչքեր հիշեցնող կոնտակտային տեսապակիներ, թևնոցներ ու փշերով վզնոցներ: Նրանց հաճախ մատնում է քրիստոնեական, կելտական, կամ եգիպտական խորհրդանիշներով զարդեղենը, մասնավորապես «անխը»՝ հավիտենական կյանքի խորհրդանիշը կամ «Ռայի աչքը»:

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան


ԹԵՄԱ Կարծիք

Բարոյապես մաշված Խիտ կանգառները, լեփ-լեցուն երթուղայիններն իրենց ծխող վարորդներով, մեծ, բայց ոչ շատ հաճախ մարդկանց օգնության հասնող ավտոբուսներ. ահա Երևանի հասարակական տրանսպորտի գլխավոր տարրերը: Քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը, սակայն, վստահեցնում է, որ երանելի հասարակական տրանսպորտ ունենալու շարքային երևանցու երազանքի իրականացումն արդեն սարերի հետևում չէ:

Գարնան հետ մանուշակագույն ավտոբուսներ հայտվեցին Երևանի փողոցներում: Քանի՞ նոր ավտոբուս է ներկրվել ու ի՞ նչ սկզբունքով դրանք մտան երթուղի: — Չինաստանից ներկրվեց 249 ավտոբուս: Նոր ավտոբուսները բավականին հզոր շարժիչներով են, որ չխեղճանան մեր բարձունքների պայմաններում, ավելի արագ են, քան դեղին «բոգդանները»: Մենք ունեինք 12 ավտոբուսային երթուղի, բայց որոշ երթուղիների ավտոբուսների քանակը շատ քիչ էր, և մեր մոտեցումը եղավ հետևյալը. քիչ մեքենաներ ունեցող երթուղիները համալրել այլ երթուղիների ավտոբուսներով, իսկ այն երթուղիները, որոնք, փաստորեն, դատարկվեցին, որոշեցինք սպասարկել նոր ավտոբուսներով: Այսինքն՝ «բոգդաններով» սպասարկվող 6 երթուղի ազատվեց, և այս երթուղիները սկսեցին սպասարկվել նոր ավտոբուսներով: Դեռ նախկին քաղաքապետը ասում էր, որ միկրոավտոբուսները պետք է փոխարինվեն ավտոբուսներով: Հնարավո՞ր է, որ մի օր Երևանում միկրոավտոբուսներ իսկապես չլինեն: — Իհարկե, ոչ մի բան այս հարցում չի փոխվել: Պարզապես ֆինանսական ու մի շարք այլ խնդիրների պատճառով գաղափարի իրականացումը հետաձգվում է: Նախորդ տարի մշակվեց ու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հաստատվեց նոր երթուղային ցանց: Դա հեշտ գործ չէ՝ բազմաթիվ ուսումնասիրությունների ու վերլուծությունների անհրաժեշտություն կա: Նոր ցանցը քննարկվել է և՛ հասարակական կազմակերպությունների, և՛ շահագրգիռ կազմակեպությունների հետ՝ տրանսպորտի նախարարություն, ճանապարհային ոստիկանություն: Ակնկալում ենք նոր ավտոբուսների ներկրումը իրականացնել մասնավոր սեփականատերերի հետ: Իսկ լիովին դատարկել Երևանի փողոցները միկրոավտոբուսներից, չեմ կարծում, թե երբևէ հնարավոր կլինի ու կարծում եմ, որ դա նաև նպատակահարմար չէ, քանի որ Երևանում կան նեղլիկ փողոցներ, որոնք հարմար չէ սպասարկել ավտոբուսներով: Իսկ ե՞րբ ձեր նկարագրած տրանսպորտային փոփոխությունները կերջանկացնեն երևանցիներին: — Քաղաքապետն արդեն հաստատել է մրցույթների անցկացման ժամանակացույցը: Մինչև օգոստոս կավարտենք միկրոավտոբուսների մրցույթները, իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից կսկսենք ավտոբուսների համար մրցույթները: Այսպես ենք արել, որ սեփականատերերին ավտոբուսներ ներկրելու ժամանակ տանք: Արդեն նոյեմբերին կավարտենք ավտոբուսների մրցույթը, և նոյեմբերից քաղաքացիները կունենան ավելի նոր, գեղեցիկ ու թարմացված տրանսպորտային միջոցներ: Նոյեմբերից ոչ մի պատռված նստատեղով, շարքից դուրս եկած հատակով, կոռոզիայի ենթարկված թափքով քաղաքային տրանսպորտ մայրաքաղաքում չեք տեսնի: Մրցույթների ժամանակ բոլոր նմանատիպ մեքենաները դուրս կմնան: Մինչև նոյեմբեր դեռ ժամանակ կա: Իսկ մարդիկ երթուղային նստելիս չեն կարող վստահ լինել, որ

տեղ կհասնեն: Արդյոք քաղաքապետարանը որևէ վերահսկողություն իրականացնու՞մ է, որպեսզի կիսասարք, կիսաքանդ մեքենաները չսպասարկեն քաղաքացիներին: — Վերահսկումը մեր ամենօրյա աշխատանքն է: Եթե մենք չկատարեինք վերահսկում, վերանորոգում ու համալրում, այսօր մեր քաղաքային տրանսպորտի վիճակը կլիներ տասնապատիկ ավելի վատ: Սակայն մեր կատարած այս աշխատանքները դեռևս բավարար չեն: Ըստ մրցութային կարգի, յուրաքանչյուր երեք կամ չորս տարին մեկ պետք է մրցույթ կազմակերպել, որպեսզի շարքից դուրս եկած մեքենաները համալրվեն կամ վերանորոգվեն: Բայց 2005-2006 թվականներից հետո մրցույթ ոչ մի անգամ չի կազմակերպվել: Այդ պատճառով սպասարկող շատ երթուղիների հետագա ճակատագիրը պարզ չէր, ըստ այդմ՝ ներկրման ու համալրման աշխատանքները համատարած չեն եղել: Դրա հետևանքով այսօր ունենք բարոյապես ու ֆիզիկապես մաշված մեքենաներ, որոնց ելքը երթուղի արգելելը, կնշանակի քաղաքացիներին սպասարկել ոչ բավարար քանակի երթուղիներով: Արդյունքում մենք չենք գնում ռիսկային այս քայլին, որ բոլորին արգելենք: Մինչև այս տարվա մրցույթի անցկացումը գույքագրում ենք, որ մեքենաներն են շարքից դուրս եկած ու արդեն պիտի սկսենք արգելել նման մեքենաներին սպասարկել քաղաքացիներին: Առավոտյան ձեզ մոտ գալուց մեկ ժամ շուտ տնից դուրս եկա՝ չգիտեի, ե՞րբ կգա երթուղայինը: Կանգառներում ոչ ժամացուցակ կա, ոչ գիտես՝ որ երթուղին քանի րոպեից կգա: — Մենք անպայման ժամացուցակներ կունենանք, հենց սկսենք կիրառել նոր երթուղային ցանցը: Անպայման կանգառներում կլինեն փակցված նշաններ, թե տվյալ վայրով որ համարի երթուղին է անցնում և քանի րոպե ընդմիջումով: Էլեկտրոնային համակարգի տեղադրումը մեծ ծախսերի հետ է կապված և դեռ հայտնի չէ, թե երբ կկարողանանք մեզ թույլ տալ նման շռայլություն: Առավոտյան անհնար է առանց խցկվելու հասնել աշխատանքի, իսկ երեկոյան անխուսափելի են կուտակումները կանգառում: Ի՞ նչ սկզբունքով է համակարգվում տրանսպորտի ժամանման հաճախականությունը: — Կա աշխատանքային պայմանագիր, որով հստակեցվում է նաև, թե ինչ ընդմիջումներով պիտի վարորդները աշխատեն: Բնականաբար, պիկ ժամերին ընդմիջումներն ավելի փոքր պիտի լինեն: Որոշ թերություններ կան այդ ամենի վերահսկման հետ, բայց հիմա, երբ նոր ավտոբուսները կան և դեռ կավելանան, վերահսկողությունն ավելի կխստացնենք: Նորմալ ընդմիջումը ավտոբուսների պարագայում 8-ից 10 րոպե է, միկրոավտոբուսների համար՝ 5-ից 7: Բայց կարծում եք, որ եղած երթուղիների քանակը բավականացնու՞մ է քաղաքացիներին: — Երթուղիների քանակը բավարար է, բայց քանի որ միկրոավտոբուսների մեջ գերբեռնված են գնում, դա է դժգոհությունների առիթ դառնում: Միկրոավտոբու-

սային գերբեռնված երթուղիները փորձել ենք դարձնել ավտոբուսային: Այսքան նոր ավտոբուսներ ներմուծելով, հուսանք, որ այս խնդիրը պիտի լուծվի: Եթե, իհարկե, մեր ուղևորը կրկին չնախընտրի, ասենք, ավոտբուսի կամ տրոլեյբուսի փոխարեն նստել միկրոավտոբուս: Մեր ուղևորը նախընտրում է կռանալ միկրոավոտոբուսի մեջ, որ հետո բողոքի, որ կռացած գնաց, բայց հանկարծ 5 րոպե տնից շուտ դուրս չի գա, որ հանգիստ նստած տրոլեյբուսով գնա: Մինչդեռ այսօր մենք ունենք վերջին երեք տարում ձեռք բերված շատ լավ ու թարմ տրոլեյբուսներ: Դուք տրոլեյբուսով աշխատանքի կգնայի՞ք և առհասարակ հաճա՞ խ եք օգտվում հասարակական տրանսպորտից: — Դե՛, եթե մեր կողմի վրա տրոլեյբուս լիներ, ես սիրով կգայի, եթե այլ տրանսպորտային միջոց չունենայի: Հասարակական տրանսպորտից օգտվում եմ երբեմն՝ ոչ թե որովհետև այլ միջոց չունեմ, այլ աշխատանքի բերումով: Նստում եմ միկոավտոբուս կամ ավտոբուս, որպեսզի տեսնեմ տվյալ տրանսպորտային միջոցը ինչ վիճակում է և ինչպես է սպասարկում: Վերջերս նստել եմ 22, 38, 32 համարները, որոնք սպասարկում են նոր ավտոբուսները: Փորձել եմ ուսումնասիրել ուղևորահոսքը, ստուգել եմ մեքենաների ժամանման ինտերվալը և այդ առիթով արդեն դիտողություն եմ արել: Մի անգամ էլ առավոտյան 33 համարով եկել եմ աշխատանքի, բայց չեմ ուշացել, քանի որ գիտեի՝ որքան շուտ դուրս գամ, որ չուշանամ: Մեկ այլ արդիական խնդիր. ծխող և, մեղմ ասած, ոչ թարմ հագուստով ղեկին նստող վարորդներ: — Կարծում եմ՝ կգա ժամանակ, որ դրա հարցն էլ կլուծվի: Իսկ ծխելը, ա՛խ այդ ծխելը: Նախորդ տարի ամենօրյա հսկողության արդյունքում հասանք նրան, որ նվազի ծխող վարորդների թիվը, բայց վերջերս ինքս էլ նկատում եմ, որ կրկին շատացել են: Հանձնարարություն է տրված, որ արձանագրություն կազմվի, որ նորից կարողանանք կանխել: Նոր երթուղային ցանցով նախատեսված է նոր աշխատանքային պայմանագիր, ըստ որի վարորդի ծխելու պարագայում տույժ կվճարեն թե՛ գծի տերը , թե՛ վարորդը:

Նե Թադևոսյան «Фотолур»

32 33

Մայիս 2012


Երթուղային թրաֆիքինգ Բանաստեղծ Կարեն Անտաշյանը սովորականից մի քիչ ավելի խոր, պոետիկ հայացք է նետում մեր կյանքի անբաժան մասը կազմող երթուղային տաքսիների սալոններին, դիտարկելով մարշրուտկայի ֆենոմենը աշխարհաքաղաքական համատեքստում:

Ե

րևանի տրասնպորտային ցանցն իր բոլոր պողոտաներով, փողոցներով ու նրբանցքներով մի հսկայական արյունատար համակարգ է, որի միջով հոսում է մարշրուտկա մակնիշի երթուղային տաքսին իբրև հսկայական տրոմբոցիտ՝ պատրաստ ամեն պահի մեքենաների կենսահոսքի խցանման և տրանսպորտային ցանցի կաթվածահարության պատճառ դառնալ: Նրան հայհոյում են գծի տերերը՝ պլանային վճարները ձգձգելու համար, նրան հայհոյում են դիսպետչերները՝ ժամանակացույցը խախտելու համար, նրան հայհոյում են պառավները՝ կանգառից դուրս չկանգնելու համար, նրան հայհոյում են քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող աչոնները՝ քեֆային բարձրության վրա միացված ռաբիսի և ծխելու համար, նրան հայհոյում է կինը՝ քիչ վաստակելու և անուշադրության համար, նրան հայհոյում են նստած ուղևորները՝ արագ արգելակելու համար, նրան հայհոյում են կանգնած ուղևորները՝ նոր կանգնած ուղևորներ բարձելու համար, նրան հայհոյում են հետիոտները՝ ճանապարհը չզիջելու համար, իսկ նա, միաժամանակ վարորդ, մեխանիկ, հոգեբան, տոմսավաճառ, փոխանակման կետ, դիջեյ, ծխնելույզ, ընտանիքի հայր և քաղաքացի՝ ամեն ինչ հասցնում է և ոչ ոքի չի հայհոյում…

Ներգազելային սոցիալական շերտավորումն ու ժողովրդագրական կազմը

Մարշրուտկան սոցիալական բարդ համակարգ է, որտեղ գործում են ներդասակարգային դերաբաշխումներ՝ խճճված հոգեմարմնական փոխհարաբերություններով: Օրինակ՝ երթուղայինի բոլոր տեղերը հաստիքային են: Ձախ կողմի ամենավերջին երկու տեղերը մաքուրով սիրածիկների տեղերն են, այնտեղ միշտ նստում են սկսնակ ու թունդ սիրահարները, որ փնթփնթան, արհմիութենական անցյալով պառավների աչքից հեռու միանձնանալու ևս մի կես ժամ շահեն, որ տղան չորս հոգու համար նախատեսված նստարանին վեցերորդ ուղևորին տեղավորելու առիթով սեղմվի, ձախ ձեռքով գրկի պատուհանի մոտ նստած աղջկան ու ականջին պուպուշ բաներ ասի հընթացս: Վարորդի աջ երկու նստատեղերում, որոնց մուտքն առանձին դռնով է, հիմնականում մենավոր որձերն են նստում, ի դեպ, աջ կողմի նստատեղը

համարվում է առավել նախընտրելի և այնտեղի նստողը հեշտությամբ չի զիջում ճակատագրով «ըստ արժանվույն» իրեն բաժին ընկած աթոռը և ընդունում է հոտի առաջնեկ որձի վեհանձն տիրական դեմք: Ձախ կողմի նստածի բախտն ավելի քիչ է բերում, քանի որ նա ստիպված է անհատույց բավարարել վարորդի պարզ մարդկային շփման անհագ ցանկությունն ու քֆուրների բանահյուսությունը, որոնք հեռարձակվում են միայն իր ականջների հասանելիության դիապազոնում: Դռան հարակից փոքրիկ սրահիկում հիմնականում նստում են երկրի սոցիալտնտեսական իրավիճակից դժգոհ տարեցներն ու բանջարեղենի տոպրակներով ծանրաբեռնված փարթամ կանայք, տոպրակների արանքից խլվլում են դպրոցներից, մանկապարտեզներից հավաքագրված փոքրիկները: Աջ մեկտեղանոց նստարաններից առաջինին նստում են նոր նշանված աղջիկները, որոնց փեսացուները մեքենա ունեն, բայց խառն են գործերով և առաջվա պես ամեն օր չէ, որ հասցնում են տուն ճանապարհել, իսկ նրա հետևի մեկտեղանոցին նստում են մաթեմատիկա և անգլերեն պարապող պզուկոտ տարիքի դիմորդները կամ առավել ազատամիտ աչիկոները, որոնք ռոք են լսում, ֆեյսբուքում ըքաունթ ունեն կամ նույնիսկ բլոգ, ուր գրում են տարբեր քաղաքացիական թեմաների, ասենք՝ Մաշտոցի այգու, Թեղուտի անտառների կամ մարշրուտկայի վարորդի անպատկառ վարքուբարքի մասին: Ձախ կողմի երկրորդ երկտեղանոցին տեղավորվում են բանկային աշխատողները, միջին օղակի մենեջերներն ու քաղծառայողները, որոնք տարբերվում են իրենց գործնական հագուկապով, խնամված տեսքով, ձեռքին ունեցած թղթապանակներով և դեմքի լուրջ արտահայտությամբ: Նրանցից շատերը սիրելի մեքենայի մակնիշ ունեն և տան հիպոտեկը փակվելուց հետո, առաջին իսկ հնարավորության դեպքում կգնեն այն՝ լքելով մարշրուտկայի համայնքը: Մարշրուտկան իր ժողովրդագրական կազմով և ներքին ծանրաբեռնվածությամբ խիստ բազմազան է լինում նաև օրվա տարբեր ժամերին և շաբաթվա տարբեր օրերին: Ասենք՝ առավոտյան շուտ այն հիմնականում լցվում Է հռչակավոր «քարից հաց քամող» աշխատավոր հայ ժողովրդով՝ քնակոլոլ առևտրականներով, բանվորներով, ուսուցիչներով, խանութպաննե-

րով՝ մարդկանցով, որ ապահովում են երկրի ՀՆԱ-ի մոտ 80%-ը: Ուշ գիշերով վերջին ուղերթն անցնող երթուղայինը լցվում է հիմնականում միջինից երիտասարդ տարիքի վստահություն չներշնչող քրեածին արտաքինով տղամարդկանցով, որոնց լարված ու մռայլ դեմքն իրականում վկայում է մտքի մեջ մայրիկների կամ կանանց մոտ ուշանալու հիմնավորումներ հորինելու մասին: Կեսօրին հանրակառքը պաշարում են համաքաղաքային թղթաբանությամբ խառնված հաշվապահները, աղմկոտ ոգևորությամբ համակված ուսանողներն ու մեկ-մեկ էլ ես… ես տեղ հասա՝ ձյա՜ձ, ստե մի տե հարմարացրա՜…

Կառավահանակի անատոմիան

Վարպետ, հոպար, ուստա, ձյաձ, շեֆ կամ վարորդ, ասենք, Մուշեղն ամեն օր 7:30-ին բարձրանում է իր մարշրուտկայի ղեկին, ինչպես Նոյը՝ տապանի: Այն բարոյահոգեբանական, էրգոնոմիկական և կրոնափիլիսոփայական բոլոր առումներով պատրաստ է բաց ծով դուրս գալու, մնում է միայն ներքաղաքային աստղագնացը լիցքավորել մեթանով: Մարշրուտկայի տորպեդոն ոչ թե տեխնիկական պարամետրերը վերահսկելու կառավահանակ է ժանրի դասական ընկալմամբ, այլ իսկական խորան, կամակատար սրբատեղի, ուխտ, որի սպասարկմամբ բախտի չբերումով զբաղվող D կարգ ունեցող միջին վիճակագրական քուրմը պետք է լինի անքուն, անթրաշ, դողացող ձեռքերով, հագնված փնթի ու մռայլ գույների մեջ, դժբախտ ու նեռվային դեմքի արտահայտությամբ, մոլի ծխագար և մանուշակ բերանով: Աջ դռան վրա հարմարեցված է հենակի գլխադիրը հատուկ ձեռքը հենելու և պատուհանից թեթևակի կախելու համար, այն հնարամիտ «կուռաժային» հավել-

ված է և գազելի դեֆոլթ տարբերակում նախատեսված չէ, նույն տեղում կլոր սնամեջ սև մագնիս՝ մանրադրամը վրան հավաքելու համար, հողմապակու ձախ անկյունում սպիտակ թղթեր են, «ուղեգրեր» ռոմանտիկ անունով, ղեկի հետևի մասում ցուցիչների վահանակի վրա մի քանի տուփ հայրենական արտադրության ծխախոտ և մեկ բջջային, ևս մեկ բջջային՝ ղեկից աջ ամրացված գրպանիկի մեջ, նրանից աջ՝ ուղղանկյուն սև էլէկտրոնային ժամացույց վայրկյանացույցով՝ երթուղուն հետևելու համար, դրա վերևում տարբեր ծակերում խցած 500 և 200-անոց մանրադրամներ՝ անհրաժեշտության դեպքում շատ արագ դավադրաբար մեկնված հազարանոցին դիմակայելու համար, հիմնական ավար 100-անոց մանրադրամը կուտակելու խոռոչ, վերևում նույն նշանակության մի գանձանակ, որը գործարկվում է կոճակի սեղմումով, դրանից աջ փոքրիկ գորգ տակը հազարանոցները կուտակելու համար: Հողմապակու հայելուց կախված մեծ աչքաուլունք՝ դժբախտ պատահարներից հուսալի պաշտպանվելու և մի քանի փոքր աչքաուլունքներ գործերի հաջողության համար, նույն տեղում նաև սիբիրյան սոճիների բույրով հոտարձակ ստվարաթուղթ թուրքական արտադրության, ավելի ցածում ծծանակով հողմապակուց կպած նապաստակի պոչ կամ նման այլ անհասկանալի ծագման ու նշանակության փրչոտ իր, մի քիչ էլ ներքև՝ փոքրիկ եռագույն և Ռուսաստանի դրոշ՝ խոպանչիական անցյալի մասին վկայող դետալ, աներևակայելի պատճառներով այստեղ հայտնված մի քանի կեղտակոլոլ փափուկ խաղալիքներ, փոքրիկ արծաթե կամ փայտե խաչ և անպայման արևից գունատված Աստվածածնի նկարով օրացույց: Անփորձանք, բարի ճանապարհ:

Կարեն Անտաշյան Լուկաս Պերես Մոնսալվո


ԹԵՄԱ ուսումնասիրություն

Բարի երթ Քաղաքով տեղաշարժվող ցանկացած հետիոտն անկասկած գիտակցում է, որ առջևում ունի բավականաչափ ժամանակ՝ ոտքով Ա կետից Բ կետը հասնելու համար՝ ճանապարհին թարմ օդ շնչելով, խաչմերուկներին կանաչ լույսին սպասելով և որպես իսկական երևանցի՝ ավանդական բարևներ փոխանցելով ամեն երկրորդ կամ ութերորդ քայլափոխին հանդիպած ծանոթ-անծանոթին: Բայց նույն քաղաքացին շտապելու դեպքում ժամանակ ծախսելու փոխարեն ունի հնարավորություն բավականին մատչելի գնով օգտվել քաղաքով քսանչորս ժամ երթևեկող տաքսիներից: Վերջին հինգ տարվա ընթացքում Երևանում տաքսիներից օգտվողների թիվը կտրուկ աճել է՝ այս տարի հասնելով անհավանական ցուցանիշների:

34 35

Մայիս 2012


Մ

եկ ամսվա ընթացքում Հայաստանում գրանցված ավելի քան 3500 տաքսիներով (դրանցից 2884-ը՝ Երևանում) երթևեկում է մեկ միլիոնից ավելի ուղևոր՝ երկրի բնակչության մոտավորապես մեկ երրորդը: Իհարկե, բացառապես տաքսիներից օգտվողների տոկոսը դեռ այնքան էլ մեծ չէ, սակայն տաքսի ծառայություններն այսօր արդեն մտել են լուրջ մրցակցային դաշտ և առաջարկում են ավելի լավ սպասարկում և ավելի հարմարավետ երթևեկություն՝ ցանկանալով ավելացնել իրենց հաճախորդների քանակը: Հետաքրքրական է նաև այն, որ ապրանքների և համապատասխանաբար՝ որոշ ծառայությունների գների ընդհանուր թանկացումը չի անդրադարձել տաքսիների գների վրա: Ինչպես պարզվեց, այսօր տաքսի ծառայությունների մեծամասնությունը գանձում է մեկ կիլոմետրի դիմաց հարյուր դրամ՝ սահմանված վեց հարյուր դրամ մինիմալ արժեքի պայմանով: Կան բացառություններ: Օրինակ՝ «Ջիփ» տաքսի սերվիսը գանձում է 120 դրամ, սակայն դրա դիմաց ապահովում բարձրակարգ սպասարկում՝ մաքուր և օդափոխված ջիփերով: Հետաքրքիր անակնկալ էր քաղաքում վարդագույն տաքսիների հայտնվելը: «Փինք» տաքսի սերվիսը ստեղծվել է միմիայն իգական սեռի ներկայացուցիչների համար և կարող են տղամարդ հաճախորդ ընդունել միայն այն դեպքում, եթե նա կնոջ, ընկերուհու կամ երեխաների հետ է: Պարզվեց նաև, որ «Փինքն» ունի քաղաքում ամենացածր մինիմալ արժեքը՝ չորս հարյուր դրամ, որից հետո ամեն հաջորդ կիլոմետրի դիմաց «վարդագույնի» հաճախորդուհին վճարում է հարյուրական դրամ: «Սեռական խտրականություն» դնող նմանատիպ տաքսի ծառայություններ գործում են շատ երկրներում: Դրանց գլխավոր տարբերությունը երևանյան «Փինքից» բացառապես կին-վարորդներն են: Այսօր Հայաստանում նման բան պատկերացնելը շատ դժվար է: Ինչպե՞ս է ստացվում, որ տաքսի սերվիսներին ձեռնտու են այսպիսի անհավանական ցածր գները և ինչո՞ւ են սեփական տաքսու վարորդներն անընդհատ բողոքում, որ «իրենց տակը բան

չի մնում», բայց և այնպես շարունակում աշխատել: Այս հարցերը պարզաբանելու նպատակով ես մի քանի օր երթևեկեցի քաղաքի տարբեր տաքսիներով և զրույցի բռնվեցի վարորդների հետ: Հայտնի բան է, որ մեքենան նստած-չնստած վարորդն ինքն է խոսակցություն բացում կամ թեկուզ փորձում բացել: Շրջվում է և արտաբերում հանրահայտ՝ «գիտեք սաղ կյանքս տաքսի եմ քշե՞լ» արտահայտությունը և իր ասածից քաղցր նոստալգիայի մեջ ընկղմվելով՝ վառում ավանդական սիգարետը: Պարզվում է՝ սերվիսի վարորդն աշխատում է ամեն օր՝ տասներկու ժամ կամ օրը մեջ՝ քսանչորս ժամ: Ստացվում է, որ վարորդն արդեն ակամա գտնվում է շարունակական անքնության և հոգնածության մեջ և, ըստ տրամաբանության, ստանում է բազմազան նյարդային հիվանդություններ: Այսպիսի պայմաններում աշխատելու դեպքում խիստ ավելանում է վթարի ենթարկվելու հավանականությունը: Մի պահ պատկերացնենք այն վարորդներին, որոնք գիշերվա «հազարին» պինդ քնած իրենց տաքսիների մեջ՝ աշխարհի երեսին ամենաքիչը մեր զանգն են ակնկալում, սակայն հանկարծ լսվում է կապի մեջ մտնող դիսպետչերի ձայնը… Որպես հետևանք՝ չեն նվազում ճանապարհատրանսպորտային պատահարները: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ այս տարվա ձմռան ընթացքում պատահարները հասել էին ամսական մոտ հարյուրի: Սա առաջին հերթին տեղիք է տալիս տաքսի նստող ցանկացած քաղաքացու սեփական անվտանգությունը կասկածի տակ դնել և մի գուցե ընտրել ճեմելու տարբերակն ու փոխարենը լցվել սեփական մեքենա գնելու համար փող կուտակելու լուրջ մտադրությամբ: Տաքսիների վթարների մեծ ռիսկայնության պատճառով որոշ ապահովագրական ընկերություններ հրաժարվում են տաքսի ապահովագրելուց կամ ապահովագրում են ավելի բարձր գներով: «Այսօր սեփական տաքսի վարելն ավելի ձեռնտու է, – ասում է վարորդական մեծ փորձ ունեցող տաքսիստ Վարդանը, — օրական միջինը յոթ-ութ հազար դրամ կարելի է հանգիստ աշխատել, իսկ սերվիսի վարորդներին օրական երեք-չորսից ավելի չի մնում, քշել եմ՝ գիտեմ»: Բացի այդ, նրանց վրա է նաև վառելիքի ծախսը և


ԹԵՄԱ ուսումնասիրություն

Անվանակարգ Երևանյան տաքսի ծառայությունների առանձնահատուկ կողմերից մեկը դրանց անվանումներն են, որոնք հաճախ դառնում են երևանցիների լիաթոք ծիծաղի առարկա: Սփյուռքահայ պատմաբան, լրագրող Գևորգ Յազըճյանը, որի վստահմամբ՝ «տաքսիները մեր հասարակության հայելիներից մեկն են», վերջերս մի ցուցակ է կազմել, որում ընդգրկել է դրանց 750 անվանում: 95 տոկոսի դեպքում անվանումների մեջ հայերենը կա՛մ բացակայում է, կա՛մ լատինատառ է: Շուրջ 70 տոկոսը անգլերեն բառեր են:

Տաքսիով 3 կմ երթևեկության գները աշխարհի 72 քաղաքներում $5.73-$8.33 Վանկուվեր, Կանադա $0.90-$1.58 Դելի, Հնդկաստան $5.80-$8.70 Լիսաբոն, Պորտուգալիա $0.97-$1.29 Մումբաի, Հնդկաստան $5.80-$9.42 Տալին, Էստոնիա $1.01-$1.68 Կահիրե, Եգիպտոս $5.70-$8.29 Բուդապեշտ, Հունգարիա $1.15-$1.73 Լա Պաս, Բոլիվիա $5.75-$7.90 Քեյփ-Թաուն, Հարավային Աֆրիկա $1.16-$1.85 Մանիլա, Ֆիլիպիններ $5.95-$8.33 Պրահա, Չեխիա $1.25-$3.00 Պանամա, Պանամա $6.20-$8.26 Տայպեյ, Թայվան $1.27-$1.73 Կուտա, Բալի, Ինդոնեզիա $6.52-$10.14 Բարսելոնա, Իսպանիա $1.28-$1.91 Ֆես, Մարոկո $6.56-$9.84 Էդինբուրգ, Շոտլանդիա $1.29-$2.14 Մեխիկո, Մեքսիկա $7.00-$12.00 Նյու Յորք, ԱՄՆ $1.32-$1.98 Կուալա Լումպուր, Մալայզիա $7.25-$10.14 Մադրիդ, Իսպանիա $1.43-$1.91 Հո Շի Մին, Վիետնամ $7.50-$10.00 Լոս Անջելես, ԱՄՆ $1.53-$3.06 Պեկին, Չինաստան $7.95-$13.26 Ռեյկյավիկ, Իսլանդիա $1.53-$1.91 Հանոյ, Վիետնամ $8.41-$14.49 Հռոմ, Իտալիա $1.66-$2.32 Բանգկոկ, Թայլանդ $8.70-$14.49 Բրյուսել, Բելգիա $1.69-$3.38 Քադմանդու, Նեպալ $8.70-$14.49 Փարիզ, Ֆրանսիա $1.84-$2.76 Շանհայ, Չինաստան $9.38-$12.50 Տորոնտո, Կանադա $1.91-$3.19 Մառաքեշ, Մարոկո $9.38-$12.50 Մոնրեալ, Կանադա $2.00-$4.00 Կիտո, Էկվադոր $9.47-$12.63 Մելբուրն, Ավստրալիա $2.06-$2.94 Սոֆիա, Բուլղարիա $9.60-$12.00 Օքլանդ, Նոր Զելանդիա $2.11-$3.69 Մոնտեվիդեո, Ուրուգվայ $9.80-$15.69 Զագրեբ, Խորվաթիա $2.13-$3.19 Լիմա, Պերու $10.14-$14.49 Վիեննա, Ավստրիա $2.46-$2.95 Բուենոս Այրես, Արգենտինա $10.53-$13.68 Սիդնեյ, Ավստրալիա $2.72-$3.27 Դուբայ, ԱՄԷ $11.22-$14.12 Կոպենհագեն, Դանիա $2.82-$4.23 Ամման, Հորդանան $11.48-$14.75 Լոնդոն, Անգլիա $2.84-$4.27 Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան $11.59-$15.94 Բեռլին, Գերմանիա $2.94-$5.51 Սեուլ, Հարավային Կորեա $11.59-$17.39 Մյունխեն, Գերմանիա $3.23-$6.45 Սինգապուր, Սինգապուր $11.59-$17.39 Դուբլին, Իռլանդիա $3.35-$5.16 Հոնկոնգ, Չինաստան $12.64-$15.66 Տոկիո, Ճապոնիա $3.80-$6.33 Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա $12.92-$16.16 Ստոկհոլմ, Շվեդիա $3.84-$6.52 Աթենք, Հունաստան $13.04-$17.39 Նիս, Ֆրանսիա $4.09-$6.04 Մոսկվա, Ռուսաստան $14.06-$20.29 Հելսինկի, Ֆինլանդիա $4.24-$5.93 Սանտյագո, Չիլի $14.49-$14.49 Ամստերդամ, Հոլանդիա $4.39-$8.77 Թել Ավիվ, Իսրայել $15.94-$20.29 Մոնակո, Մոնակո $4.64-$6.22 Ստամբուլ, Թուրքիա $18.62-$24.21 Օսլո, Նորվեգիա $5.47-$9.12 Կրակով, Լեհաստան $20.22-$26.97 Ցյուրիխ, Շվեյցարիա $5.33-$7.99 Բեյրութ, Լիբանան Երևանում նույն ճանապարհը կնստի «մինիմալի» չափով՝ 500 կամ 600 դրամ

36 37

Մայիս 2012


կողմնակի այլ բոլոր ծախսերը: Շատ ժամանակ պետք է դիսպետչերի հետ կարողանալ լավ հարաբերություն պահպանել, որ նա «լավ» պատվերները քեզ տա: Իսկ որոշ տաքսի ծառայություններ վարորդից օրական կոնկրետ գումար են պահանջում ներկայացնել, ինչի արդյունքում նրանց չնչին շահույթ է մնում: Մեկ այլ հարց. գների թանկացման դեպքում քաղաքացիները կհրաժարվե՞ն տաքսի ծառայությունից, թե ոչ: Կարելի է ենթադրել, որ ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը կնվազի, իսկ տաքսի ծառայությունը կդառնա ուղղված միջինից բարձր աշխատավարձ ստացողների խմբին, ինչպես դա տեղի է ունենում արևմտյան շատ քաղաքներում: Օրինակ՝ Նյու Յորքում տաքսիներն ահռելի մեծ պահանջարկ ունեն: Իզուր չէ տարիներ առաջ Մաքսիմ Գորկին այն անվանել «դեղին սատանայի քաղաք»: Այսօր քաղաքում աշխատում է ավելի քան 12 700 դեղին տաքսի, որոնք վաղուց դարձել են Նյու Յորքի խորհդրանիշներից մեկը: Ինչ վերաբերում է գներին, ապա դրանք բավական մատչելի են նույնիսկ մեր տեսանկյունից՝ կիլոմետրի համար մոտ մեկուկես դոլար: Տարբերությունն այստեղ տարածությունների մեջ է, որն անցնելն ի վերջո բավականին զգալի գումար է կազմում: Զարմանալիորեն թանկ են Մոսկվայի տաքսիները: Այստեղ դրանք իրոք հասարակ մարդկանց գրպանի համար հասանելի չեն:

Լոնդոնում տաքսի նստելու հաճույքը նույնպես բավական թանկ է, սակայն փոխարենը հաճախորդն իրեն իսկական ջենթլմեն կամ լեդի է զգում: Հանրահայտ սև քեբերը աշխարհում առաջինն են բարձրակարգ սպասարկման և կիրթ վարորդների առումով: Եվրոպայի երկրներից շատերը միայն տեղաբնակ վարորդների են գործի ընդունում՝ խուսափելով էմիգրանտներից: ԱՄՆ-ում և Ռուսաստանում պատկերը հակառակն է, շատ են եկվոր վարորդները: Այսպիսով, էմիգրանտական էժան աշխատուժի հաշվին տաքսի ծառայությունները կարող են զգալի էժանացնել երթևեկման գները, իսկ Եվրոպան նախընտրում է լավ վճարել սեփական քաղաքացիներին և բարձրացնել տաքսի ծառայության արժեքն ու լավ համբավը: Տաքսիներն արդեն սկսում են վայելել քաղաքացիների վստահությունը նաև Երևանում: Դեռևս որպես վատ օրինակ են ծառայում որոշ անհատ տաքսիների վարձավճարային սեփական՝ թալանող կարգերն ու արտասահմանյան քաղաքացիների նկատմամբ վարորդների կողմից կիրառվող սերը դեպի չափազանցություններ: Սակայն ընդհանուր առմամբ պետք է գոհ լինենք, որ տաքսին այսօր դեռ հասանելի հաճույք է: Սակայն ինչպե՞ս այդ հաճույքից չզրկվելով աշխատել բարելավել վարորդների դրությունն ու կենսամակարդակը: Սա հիմնական հարցն է, որ կարելի է ուղղել տաքսի ծառայությունների սեփականատերերին:

Վիկտորյա Ալեքսանյան Արթուր Lumen Գևորգյան


ԹԵՄԱ դեմքեր

Սիրելի հարբեցող քառանիվ ամուսինը Շեկ մազերը հարդարած, մատներկը՝ տեղը, շրթներկն ու շպարը՝ նույնպես: Ասել է թե՝ ղեկին կին է: Դանդաղաշարժ տրոլեյբուսի հսկա ղեկին՝ արագաշարժ տիկին Էմման է:

Ծ

նունդով ալավերդցի է, մանկությունն ու պատանեկութունը թողեց Լոռվա սարերում ու 1972 թվականին տեղափոխվեց Երևան: «Ես լոռեցի եմ, բայց ինձ համարում եմ իսկական երևանցի, Երևանն իմ երկրորդ ծննդավայրն է: Ես իրոք սիրում եմ իմ Երևանը, ժապավեններն էլ ունեմ: Փոշոտվել էին, տանը լվացել, արդուկել եմ, բայց դեռ չեմ հասցրել փակցնել դիմապակուն», — ցույց տալով ԷրեբունիԵրևան տոնակատարությունից մնացած «Սիրում եմ քեզ, Երևան» վերտառությամբ ժապավենը ասում է տիկին Էմման: «Հին Երևանում թողել եմ իմ երիտասարդությունը, բայց ես վառ գույներով եմ պատկերացնում նաև նոր Երևանի ապագան, ուզում եմ իմ Երևանը լինի այնպիսին, որ նրան մատով ցույց տան, որ իր ուրույն տեղը ունենա աշխարհի մասշտաբով», — ասում է՝ հպարտ հայացք գցելով թիկունքին փակցված՝ տեղ-տեղ մաշված ու կարկատված Երևանի քարտեզին: Առաջին անգամ տրոլեյբուսի ղեկին նստեց 28 տարեկանում ու իր ապրած տարիների ուղիղ կեսը՝ շուրջ երեսուն տարի, անցկացրեց տրոլեյբուսի ղեկին: «Մանկուց սիրել ու երազել եմ ղեկը, թե ի՞նչ ձգող բան կա էս ղեկի մեջ, չգիտեմ», — խոստովանում է ու ափերի մեջ առնում շուրջ կես մետր շառավղով ղեկը: Լամպերի գործարանում աշխատելիս ռադիոյով պատահաբար լսեց տրամվայ-տրոլեյբուսավարի դասընթացների մասին, պատմեց կռունկավար մորն ու ստանալով նրա հավանությունը, սկսեց

38 39

Մայիս 2012

սովորել, 6 ամիս անց ստացավ իր վարպետ-ուսուցչի «ախտորոշումը»՝ «դու կդառնաս վարորդ»: «Եվ իրոք դարձա: Այդ ժամանակ ամուսնուս արդեն կորցրել էի, եթե ողջ լիներ, դժվար թե թողներ, որ տրոլեյբուսավար աշխատեմ: Երեխաներս փոքր էին, էս մեքենան ինձ օգնեց երեխաներիս մեծացնել, թիկունք եղավ», — պատմում է խաժ աչքերը թրջելով: Երևանի միակ կին տրոլեյբուսավարը երեք զավակ ունի, յոթ թոռ, բայց ասում է, թե վերջիններին ոչ հաշվում, ոչ էլ համարակալում է, ինչքան շատ լինեն, այնքան լավ: Հարցին, թե արդյոք տան ղեկն է՞լ է իր ձեռքում, կեսկատակ-կեսլուրջ ասում է. «Որ չուզեմ էլ, մեկ է՝ իմ ձեռքն են տալիս»: Տիկին Էմման վստահ է, որ կին վարորդը առաջին հերթին պիտի համարձակ լինի, վախ չունենա: Առաջին ու վերջին անգամ վախեցել է, երբ առաջին անգամ որպես աշակերտ նստել է տրոլեյբուսի ղեկին ու հայտնվել երթևեկության քաոսի մեջ, ձեռքերով աչքերը փակել է: Համարձակ ու կարգապահ եղել է մանկուց, հիշում է, որ փոքր տարիքում միշտ նախընտրել է խաղալ տղաների հետ: Ավելին՝ «կռիվկռիվների» ժամանակ էլ միշտ հրամանատարն է եղել: Դիտարկմանը, թե տրոլեյբուսավար կնոջ համար առավելություն է օրվա մեծ մասն անցկացնել ոչ ավելի, ոչ պակաս 5 հայելիների շրջապատում, տիկին Էմման ժպտում է ու շտապում է ասել, թե դրանցից ոչ մեկն իր արդուզարդի համար չէ: Բացատրում է, որ դրանք նախատեսված են ուղևորասրահը տեսնելու, իջնող-բարձրացող


Տարեց տրոլեյբուս Տրոլեյբուսային առաջին երթուղին Երևանում շահագործման է հանձնվել 1949 թվականին: 2010 թվականին տրոլեյբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալը

ուղևորներին, կողքից եկող մեքենաներին տեսադաշտում պահելու համար, բայց միևնույն է, ինքն էլ խոստովանում է, որ հաճախ դրանցից օգտվում է ոչ թե իբրև վարորդ, այլ իբրև կին՝ սանրվածքը ուղղելու, իրեն կարգի բերելու համար: Լույսը չբացված արթնանում է, օրական ղեկին անցկացնում է շուրջ 70 կիլոմետր, 10 համարի չեխական արտադրության «Շկոդա» տրոլեյբուսով կատարում 6 շրջապտույտ՝ մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Նոր Նորքի 6-րդ զանգված: Շրջապտույտների արանքում հանգստանում է 5-10 րոպե: «Էմմա, թան կխմե՞ս»: ժամապահ-դիսպետչերի հարցին արձագանքում է՝ «Չէ, վերևում խմել եմ»: Համապատասխան հրահանգը ստանալուն պես ձեռքի մի շարժումով փակում է դռներն ու առա՛ջ: Էկոլոգիապես մաքուր և մատչելի այս փոխադրամիջոցով հիմնականում երթևեկում են մշտական ունեցողները: Թեև ուղեվարձը 50 դրամ է, բայց անգամ աշխատանքային օրերին հասարակական այս տրանսպորտը կիսադատարկ է: Տիկին Էմման բարի ճանապարհ է ասում և դռները բացում ոչ միայն մշտականով երթևեկողների, այլև «չունեմների» առաջ: «Էս տրանսպորտը համարվում է մշտականների տրանսպորտ: Անապահով խավի՝ մշտականներով ուղևորներից բացի, շատ են նաև նրանք, ում մենք՝ վարորդներս, «չունեմներ» ենք ասում, իջնելիս ասում են՝ «կներեք, չունեմ»: Ի՞նչ ասեմ, հո գրավ չե՞մ պահելու էստեղ, դռները բացում եմ, ասում եմ՝ իջե՛ք, բարի ճանապարհ»:

մեծացել է (13,9 %-ով)՝ 4 միլիոն 871 հազար ուղևոր։ Տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմում է ընդամենը 2.4%:

Համարձակ ու հանդուրժող լինելուց բացի, տիկին Էմման նաև բավական համբերատար է: Մեկ շրջապտույտի ընթացքում տրոլեյբուսի ձողերը մի քանի անգամ կարող են ընկնել: Արգելակում է, իջնում, առանց նյարդայնանալու դրանք իրենց տեղն է գցում ու ոտքի մեկ հպումով տեղից պոկում հսկա մեքենան: «Այն, ինչն առնչվում է տրոլեյբուս վարելու հետ, ինձ չի բարկացնում, ձողերի ընկնելը վարորդական փորձի հետ կապ չունի, երբեմն մալուխների հնամաշ լինելուց է, նաև՝ ձողերի անսարքությունից: Շտանգան է գցում, գալովկան է բացվում, տեղն եմ գցում ու առաջ շարժվում: Սրանք արդեն հոգեվարք ապրող տրոլեյբուսներ են, տասնյակ տարիներ մեզ ծառայել են, բայց, ինչպես ասում են, միսն առանց ոսկոր չի լինում: Հույս ունենք, որ էս նոր ավտոբուսների պես մեր պարկն էլ կթարմացվի, նոր տրոլեյբուսներ կբերեն»: Ձեռնոց չկրելը իր վարորդական թերություններից մեկն է համարում, սակայն ասում է, թե խստորեն հետևում է մատների խնամքին: Տրոլեյբուսավարի կոպիտ ձեռքերը տանը ենթարկվում են մշակման, գլիցերինով և քսուքներով փափկացվում և վերածվում են կնոջ նուրբ ձեռքերի: «Ամուսնական զույգեր կան, որ երկար տարիներ միասին են, բայց ապրում են շուն ու կատվի պես: Կնոջը հարցնում ես՝ ինչի՞ համար ես ապրում հետը, չէ՞ որ դրական գիծ գրեթե չունի, հարբեցող է, պատասխանում է, թե սիրում է: Սա էլ իմ սիրելի հարբեցող ամուսինն է, որից երբեք չեմ բաժանվի», — գրկելով ղեկը ժպտում է տիկին Էմման:

Սոսե Գնունի Առնոս Մարտիրոսյան


ԹԵՄԱ Խոշոր պլանով

Կարևորը կանգառն է Այստեղ հավաքվում են բոլոր տարիքների, ամենազանազան մասնագիտությունների, տարբեր նախասիրություններ ու օրվա պլաններ ունեցող քաղաքացիները: Նրանք տարբեր են, բայց կանգառում բոլորը հավասար են. բոլորը սպասում են բաղձալի տրանսպորտի:

40 41

Մայիս 2012


Արթուր Lumen Գևորգյան


ԹԵՄԱ պատմություններ

Գրերթուղի Արվեստը, գրականությունը մասնավորապես, բոլոր ժամանակներում ունեցել է իրականությունը ֆիքսելու առաքելություն: Տեսնենք, թե ինչպես է մերօրյա քաղաքային տրանսպորտն արտացոլվել արդի հայ արձակում:

Մ

իայնակ կանգնած էր մետրոյի թունելում: Հեռվից երևաց գնացքի կուրացնող լույսը: Սակայն մի ուրիշ գնացք էլ հակառակ կողմից հայտնվեց: Ժիրայրն ընկրկեց հենց այն պահին, երբ գնացքները սաստիկ դղրդյունով բախվեցին միմյանց: Վագոնների ջարդված պատուհաններից մարդիկ պարզում էին արնաշաղախ ձեռքերը և օգնություն աղերսում: Լսվում էին աղեկտուր գոռում-գոչյուններ: Փակ դռների արանքներից արյուն էր ծորում: «Դուրս քաշիր ինձ, խնդրում եմ», — կանչեց մի աղջիկ՝ ձեռքերը Ժիրայրին ձգելով: Գուրգեն Խանջյան «Մղձավանջներ» Եթե մենակ եք ձեզ զգում և ուզում եք էլի տեսնել ամաչող մարդկանց ու լինել նրանց մեջ, ապա կարող եք իջնել մետրո, հարմարվել մարդաշատ վագոնում և նայել ձեր դիմաց նստած տխուր կանանց և տղամարդկանց: Մեր մետրոյից մինչև այժմ հիմնականում օգտվում են մարդիկ, ովքեր մաշված կոշիկներ են կրում և ամաչել գիտեն: Մետրոյում ես տեսել եմ ու տեսնում եմ հազարավոր կոշիկներ՝ ծռմռված քթերով, գունաթափ, խորը քերծվածքներով, առանց ներբանների, առանց կապերի. երևում են միայն կոշիկները և կոշիկների մակերեսներին ընկած գլխիկոր ստվերները: Նրանք ամաչում են, հետևապես և մտածում են: Արամ Պաչյան «Ամաչելու և կոշիկների մասին» Ավետիսն իր քրքրված, մաշված երթուղայինի մեջ բուրավետ, թարմացնող օծանելիք փչեց, նայեց վերջին նստարանի պատռված պաստառին, որոշեց հետաձգել սրա կարկատելը, փոխարենը դինամիկներ առնել, տեղադրել մեքենայի մեջ, որ, հաջողությունը գիտի, Աշուղ Նաիրայի էս երգի դիսկը ճարելուց հետո լսեն իր բոլոր ուղևորները, որոնց բոլորի էլ ցավը տանի. լավն են: Ավետիսը մի պահ կանգնեցրեց երթուղայինը Հաղթանակի կամրջի վրա՝ մինչև լույսը փոխվի: Արդեն ուզում էր միացնել վաղուց խախուտ շարժիչը, մեկ էլ ուղևորների սարսափած հայացքի առաջ դուրս թռավ մեքենայից… ակնթարթորեն հասավ, բռնեց, ետ քաշեց ճաղերից գլխիվայր դեպի ցած կախված խարտյաշ գանգուրներով տղային, որ մի ակնթարթ հետո հազիվ քսանը բոլորած կյանքն ավարտելու էր ձորում: Ալիս Հովհաննիսյան «Երթուղային մանրանվագներ»

Բարձրացա ավտոբուս և հետո միայն հիշեցի, որ երթուղային համարին չեմ նայել: Իհարկե, տվյալ իրավիճակում, ավելի ճիշտ՝ հոգեվիճակում, համարի խնդրով ծագած անհանգստությունս ծիծաղելի էր, սակայն, այդուհանդերձ, տուրք տվի հետաքրքրությանս և մոտեցա ուղևորներին: Նրանք ընդամենը երեքն էին՝ անկիրք դեմքերով մարդիկ, որոնց սեռական պատկանելությունը կռահել դժվարացա: — Ներեցեք... — սկսեցի, բայց չշարունակեցի, որովհետև նրանք արդեն թոթվեցին իրենց ուսերը և մատնացույց արին վարորդին: Ես մոտեցա նրան: — Կներեք, համարին մոռացա նայել, ո՞ր երթուղով ենք գնում: — Ի՞նչ տարբերություն, — առանց իմ կողմ շրջվելու պատասխանեց վարորդը՝ աչքերին իջեցնելով վանդակավոր կեպին: — Բոլոր երթուղիներն այնտեղ են տանում: Կուզե՞ս, ուղևորներին հարցնենք: — Նա վերցրեց բարձրախոսը և հարցրեց. — Ես ճի՞շտ եմ ասում: — Ճիշտ ես ասում, իհարկե,- միաձայն պատասխանեց հերմոֆրոդիտ ուղևորների եռյակը: — Լսեցի՞ր, — ինձ դարձավ վարորդը:- Այնպես որ, հանգիստ նստիր և սպասիր: Ավելորդ հարցեր էլ չտաս, վարորդի ուշադրությունը շեղել չի կարելի: Նստեցի: Վարորդի հայելու մեջ մի պահ որսացի դժգույն, լարված դեմքս: Վարորդի դեմքն այդպես էլ չտեսա: Մեքենան կանոնավոր կանգ էր առնում բոլոր կանգառներում: Սակայն ոչ ոք չէր մտնում, և դա այն դեպքում, երբ կանգառները լեցուն էին սպասողներով: Մարդիկ նայում էին մեքենային և կասկածանքով մի կողմ քաշվում: Վարորդը մի քիչ սպասում էր, փակում դռները և ընթանում առաջ: Իսկ ինչու՞ «առաջ»... Ի՞նչ իմանամ՝ ուր ենք գնում, գուցե ե՞տ... Գուրգեն Խանջյան «Աղջիկը, ժամագործը, ես» Թաղի ջահելները փողոցում քարերով դարպասներ էին դրել ու ֆուտբոլ էին խաղում: Փողոցի ծայրում երևաց Ծիծակ Վալոդի գազարագույն տաքսին: Միշտ ռաբիս լսող Ծիծակի մեքենայի միջից եկող ռուսական էստրադային երգի հնչյունները լսելով՝ տղաները մի պահ կասկածեցին, որ դա Ծիծակի մեքենան է, բայց երբ նա թթենու ստվերի տակ բլոտ խաղացող տղամարդկանց ծանոթ ազդանշանով ողջունեց, խաղը դադարեցրին ու մի կողմ քաշվեցին, մինչև գա անցնի: Գիտեին նրա կծու բնավորությունը, եթե չկանգնեն ու մի կողմ չքաշվեն, հեռվից ազդանշան տալով գալու է, կանգնելու և հայհոյելու է: Համբարձում Համբարձումյան «Կատյան»

Վիլյամ Կարապետյան

42 43

Մայիս 2012


Երթուղային պատմություններ Երևանցի դիզայներ Իրինա Մերդինյանը պատմում է երթուղայիններում ու տաքսիներում իր հետ պատահած հետաքրքիր դեպքերի մասին, համոզված լինելով, որ նմանատիպ դեպքեր կարող են գրանցվել յուրաքանչյուրիս առօրյայում:

Բ

ժշկական համալսարանում սովորող 2 ուսանողուհի ճեմելով հատում են Կորյուն փողոցը: Ես նստած էի այն երթուղային տաքսիում, որը հենց այդ պահին հայտնվեց 2 ապագա բժշկուհիների ճանապարհին: Գյումրեցի վարորդը կանգնեցրեց մեքենան խաչմերուկի մեջտեղում, գլուխը հանեց պատուհանից և ժպիտով ասաց. — Աղջիկներ ջան, սիրուններ ջան, դեբիլնե՛ր ջան, — և ավելի ջղային ավելացրեց, — ընչի՞ անցումով չեք անցնի օր: Թողեց աղջիկներին շփոթված կանգնած փողոցում և շարունակեց ճանապարհը, քթի տակ ավելացնելով. — Էշալոոո՜ն:

***

Երթուղայինում դիմացս նստած աղջկա դեմքը ամբողջ ճանապարհին մտազբաղ էր: Ինչ-որ մտքեր էին տանջում նրան: Սոված էր: Շատ: Դա հասկացա, երբ կանգառում իջնելիս գումարը վարորդին փոխանցելուց «2 հատ ստացեք»-ի փոխարեն ասաց «2 հատ խաչապուրի»:

***

Ինձ աշխատավայր տանող միակ երթուղայինը գալիս է Չարենցավանից և լի է ուսանողներով: Երթուղայինում կռացած երթևեկում եմ: Գլխիս տակ նստած մարդու ձեռքին գրադարանից վերցրած, մաշված, բարակ գիրք Է: Կարդում եմ կազմին գրածը՝ «Ճանապարհորդություն դեպի Արզրում»: Մտածում եմ՝ ինչի՞ Արզրում: Վերևում մանր տառերով գրված է՝ Ա. Ս. Պուշկին, ներքևում էլ ավելի մանր՝ Երևան 1937 թ.: Գրքի տերը երևի նկատում է իմ հետաքրքրությունը և մյուս կանգառում առաջարկում է տեղավորվել իր աթոռին: Հրաժարվում եմ, բայց խնդրում եմ գիրքը, որ թերթեմ: Գրքատերը սկսում է զրույցը. — Գիտե՞ք ինչեր ա գրում Պուշկինը վրացիների մասին: — Լա՞վ, թե վատ, — արձագանքում եմ ես: — Վատ, իհարկե վատ: — Մեր մասին էլ լավ չի արտահայտվել «Տազիտ» պոեմում՝ ты трус ты раб ты армянин, — ցավով հիշում եմ ես: — Օ՜, ոչ դա խեղաթյուրում է... — ու սկսեց պատմել, որ ի տարբերություն մուսուլմանական բիրտ ազգերի, տվյալ դեպքում չեչենների, հայերն ունեցել են բարի համբավ, որ պոեմում հերոսների ոխերիմությանը հակադրվում է հայի ներողամիտ ու խոնարհ կերպարը, որ անգամ Պուշկինի սևագրություններում հայ բառի փոխարեն քրիստոնյա բառն էր, որ հայը տվյալ դեպքում հավաքական կերպար է... Զրուցակիցս խոսում էր, իսկ ես աչքի տակով զննում էի երթուղայինի զարմացած ու պապանձված չարենցավանցի երիտասարդ ուղևորներին: Երբ անցնում

էինք Համալսարանի կողքով, հանկարծ հարցրեց. — Համալսարանակա՞ն եք: — Ոչ, ճարտարապետ եմ: — Իսկ ես՝ մաթեմատիկոս, — ժպտաց նա ու իջավ մեքենայից:

***

Տաքսիով վերադառնում եմ տուն: Մութ է, ու տեղատարափ անձրև է գալիս: Սարալանջի խճուղու վրա, ուր չկա բնակելի թաղամաս, խանութ և առավել ևս բենզալցակայան, իմ տաքսու վառելիքը վերջանում է: Վարորդը ստիպված կանգնեցնում է մեքենան հենց խճուղու կենտրոնում, շրջվում է դեպի ինձ և մեղավոր ասում. — Քուրիկ ջան, կսպասե՞ս գնամ բենզին բերեմ: Չեմ հասցնում գնահատել իրավիճակն ու պատասխանել, երբ վարորդը նստատեղի տակից հանում է բենզինի համար նախատեսված շիշն ու դուրս գալիս մեքենայից, անհետանալով մթության ու անձրևի մեջ: Մնում եմ մենակ տաքսու մեջ, անմարդաբնակ վայրում, փողոցի կենտրոնում, մթին ու անձրևին: Օրվա ժամը, եղանակային պայմանները և մի գուցե պատասխանատվությունը ուրիշի գույքի հանդեպ, թույլ չտվեցին ինձ իջնել մեքենայից ու գնալ իմ ճամփով: Քիչ անց վարորդը վերադարձավ՝ ոտքից գլուխ թաց, ու շարունակեցինք ճանապարհը: Մինչ տուն հասնելը ամբողջ ճանապարհին ներողություն էր խնդրում ուշացման համար, սակայն իջնելուց, իհարկե, վճարեցի այն գումարը, ինչ նշված էր հաշվիչի վրա: Սպասելավարձն էլ հետը:

***

Կանգառներից մեկում մի ծեր տատիկ դժվարությամբ բացեց երթուղայինի դուռն ու խնդրեց վարորդին. — Բալա ջան, ինձ կարա՞ս տանես ընդեղ, որտեղից էկել եմ: Վարորդը չգտավ ավելի լավ տարբերակ, քան շատ լուրջ դեմքով ասել.

— Տատի ջան, հիմա ես ո՞րտեղից գտնեմ քո օղորմածիկ մորը:

***

Աշխատակցիս հետ տաքսիով շտապ գնում ենք գործնական հանդիպման: Գործընկերս նստեց վարորդի կողքը, իսկ ես տեղավորվեցի հետևում: Հիշում եմ, որ մտքումս արձանագրեցի այն փաստը, որ բախտ է վիճակվել նստել եզակի տաքսիներից մեկը, որի ամրագոտին դեկորատիվ բնույթ չի կրում, այլ ամուր գրկում է ուղևորին ու ապահովում վերջինիս անվտանգությունը: Բայց ճանապարհին հանդիպող յուրաքանչյուր փոսի հետ վարորդի կողքի նստարանի մեջքը մոտ 20 աստիճանով թեքվում էր դեպի հետ: Մի քանի փոսից հետո գործընկերս՝ պինդ կապված ամրագոտիով, համարյա պառկած էր տաքսու վարորդի կողքին: Ես զսպում էի ծիծաղս, իսկ գործընկերս արդեն լրիվ հորիզոնական դիրքում ջերմ զրուցում էր վարորդի հետ «շառավո կալոդկեքի», «վտուլկեքի» ու «սվեչեքի» մասին: Անզուսպ ծիծաղս թնդաց այն պահին, երբ պառկած երթևեկող ուղևորը էլ ավելի շեշտելու համար իր անհեթեթ դիրքը, ամբողջ մարմնով շրջվեց կողքի՝ դեպի վարորդը, ձեռքը դրեց գլխի տակ, կարծես հարմարվեր սեփական բազմոցին հեռուստացույցի առջև, ու շարունակեց քննարկել մեքենայի առանձնահատկությունները: Զարմանալին այն էր, որ զրույցի ընթացքում խոսելով տվյալ փոխադրամիջոցի բոլոր դրական ու բացասական կողմերի մասին, նրանք անգամ չանդրադարձան նստարանի անսարքությանը: Կարծես վարորդը չէր նկատում ոչ մի տարօրինակություն մեքենայի սրահում, կարծես նրա համար օրինաչափություն էր կողքի ուղևորի հարմար հորիզոնական դիրքը: Երբ իջնում էինք տաքսուց, վարորդը ասաց. — Գրեք համարս, այրապորտ գնալուց կկանչեք: Տարբերություն չեք զգա իմ մեքենայի ու սամալյոտի միջև:

Իրինա Մերդինյան Ագատա Հարությունյան


ԹԵՄԱ ուղեցույց

Հանրատրանսպորտահաշիվ

44 45

Մայիս 2012



ԹԵՄԱ այնտեղ

Ոչ միայն անիվների վրա Ինչպե՞ս են տեղաշարժվում աշխարհի այլ քաղաքների բնակիչները և ինչո՞վ են առանձնահատուկ նրանց տաքսիները, ավտոբուսները և այլ տրանսպորտային միջոցները

Դաբլ-դեքեր, Լոնդոն XX դարի առաջին կեսին Լոնդոնը սպասարկող ավտոբուսների մեծ մասը երկհարկանի էր, սակայն երկրորդ հարկը բաց էր: Միայն 1956-ից քաղաքի փողոցներ դուրս եկան «Ռումասթեր» մակնիշի դաբլ-դեքերները, որոնք շատ շուտով դարձան քաղաքային մշակույթի անբաժանելի մասը և աշխարհի ամենաճանաչելի տրանսպորտը: Ըստ ձևավորված ավանդույթի՝ վարորդները ակտիվ շփվում էին ուղևորների հետ, զվարճացնում կատակներով, իսկ երկրորդ հարկի առաջին շարքի նստարանները համարվում էին սիրահարների անկյուն: «Ռումասթերները» շրջանառությունից հանվեցին 2005 թվականի փետրվարից, իրենց տեղը զիջելով ավելի ժամանակակից՝ կրկին երկհարկանի մոդելներին:

46 47

Մայիս 2012


Մոտորիքշա, Դելի Այս ծածկված եռանիվ մոտոցիկլետները, որոնք հայտնի են նաև իբրև տուկ-տուկ, լայն տարածում ունեն հարավ-արևելյան Ասիայի երկրներում: Հնդկական արտադրության մոտորիքշաներին 35 կիլոմետր անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 1 լիտր բենզին: Այդուհանդերձ, Դելիում և այլ քաղաքներում տուկ-տուկների տարածվածությունը մեծապես պայմանավորված է նորմալ հանրային տրանսպորտի թերի զարգացածությամբ:

Տրամվայ, Սան Ֆրանցիսկո Քաղաքային երկաթուղային տրանսպորտը Ամերիկայի «ամենաեվրոպական» քաղաքում հիմնադրվել է դեռ հեռավոր 1873 թվականին: Երբ 1940-ականներին քաղաքային իշխանությունները որոշեցին հեռացնել այս փոխադրամիջոցը, մի շարք հասարակական կազմակերպություններ ընդդիմացան, ապա կազմակերպվեց հանրաքվե, և տրամվայները պահպանվեցին. երեք երթուղիներ մեծ հաջողությամբ գործում են մինչ օրս:


ԹԵՄԱ այնտեղ

Հեծանիվ, Պեկին Չինաստանի 12-միլիոնանոց մայրաքաղաքի բնակիչների ճնշող մեծամասնությունը օգտվում է հեծանիվներից, որոնց թիվը, ըստ որոշ տվյալների, գերազանցում է 9 միլիոնը (այս ցուցանիշը մեծ ճանաչում ստացավ բրիտանացի երգչուհի Քեթի Մելուայի Nine million bycicles in Beijing երգից հետո): Դրանք այնքան հարմար են հսկայական քաղաքով շրջելու համար, որ որոշ հյուրանոցներ նույնիսկ անվճար տրամադրում են դրանք հաճախորդներին: Տրամաբանական է, որ Չինաստանը ոչ միայն հեծանիվների համար մեկ արտադրողն է աշխարհում, այլև, որ այդ երկրում ընդհանուր առմամբ օգտագործվում է շուրջ 420 միլիոն հեծանիվ:

Գոնդոլա, Վենետիկ Պատմության մեջ, հավանաբար, ամենահայտնի և ամենառոմանտիկը համարվող փոխադրամիջոցը արդեն շատ վաղուց Վենետիկի այցեքարտերից մեկն է: XVII դարում այս ջրային «տաքսիների» թիվը քաղաքում հասնում էր տասը հազարի, մինչդեռ այսօր գործում է միայն չորս հարյուրը, այն էլ հիմնականում զբոսաշրջիկների համար: Այսօրվա գոնդոլաները, սակայն, ստեղծվում են դեռ երեք հարյուրամյակ առաջ հաստատված կանոնների համաձայն: Մասնավորապես, նավակների երկարությունը 11,05 մետր է, լայնությունը՝ 140 սանտիմետր: Իսկ ուղևորների թիվը չի կարող գերազանցել վեցը հոգին:

48 49

Մայիս 2012


Տաքսի-քեբ, Լոնդոն Քաղաքի այցեքարտերից մեկը դարձած փոխադրամիջոցը դեռ XVII դարից պաշտոնապես գործող ձիասայլի իրավահաջորդն է: Ձիու օգնությամբ տեղաշարժվող վերջին քեբը իր տեղը զիջեց ծանրակշիռ մեքենա-տաքսիներին 1947-ից: Այսօրվա դրությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գրանցված է ավելի քան 21 հազար հանրահայտ սև տաքսի-քեբ:

Դեղին տաքսիներ, Նյու Յորք Տաքսիները՝ այն ժամանակ կարմիր և կանաչ գույներով զարդարված, Նյու Յորքում առաջին անգամ հայտնվեցին դեռ 1907 թվականին: Հետագայում սկսեցին արտադրվել արդեն սև կամ դեղին տաքսիները, որոնց «ոհմակները» տեսնելով՝ Մաքսիմ Գորկին Նյու Յորքն անվանել է «դեղին սատանայի քաղաք»: 1967-ից քաղաքի բոլոր տաքսիները արդեն պաշտոնապես ստացան դասական դարձած դեղին գույնը՝ այս փոխադրամիջոցը դարձնելով նյույորքյան քաղաքային կյանքի խորհրդանիշներից մեկը: Իսկ նյույորքյան տաքսիստի ամենահռչակավոր մարմնավորումը կինոյում դարձավ Ռոբերտ Դե Նիրոյի հերոսը Մարտին Սկորսեզեի «Տաքսիստում»:

Արեգ Դավթյան


ՔԱՂԱՔ տարբերակ

Ձեր տո՛ւնը չքանդվի Երևանի պատմության թանգարան, «Կառուցենք առանց քանդելու» լուսանկարչական ցուցահանդես ու մոմեր լուսանկարների տակ: Ոչ բոլորի. ինչպես հետո պարզեցի՝ մոմերը դրված են քանդված շենքերի լուսանկարների տակ: Իսկ ի՞նչ է լինելու այն շենքերի հետ, որոնք դեռ չեն քանդվել: Չկա ոչ մի երաշխիք հուսալու, որ դրանք էլ չեն արժանանա իրենց ընկերների ճակատագրին՝ մտահոգված են նախաձեռնության անդամները:

50 51

Մայիս 2012


Պ

ուշկինի փողոցը մայրաքաղաքի այն եզակի տեղերից է, որտեղ պահպանվել են երևանյան հին շենքեր: Վերջերս շշուկներ են պտտվում, որ դրանք էլ են պատրաստվում քանդել՝ «ինչ-որ մեկի ախորժակով», — ասում է Պուշկինի 10 հասցեում գտնվող «Դոլմամա» ռեստորանի տնօրեն Ժիրայր Ավանյանը: Վերջերս գայթակղիչ առաջարկներ է ստացել՝ տեղափոխել ռեստորանը ավելի լավ ու նոր տարածք: Բայց 1998-ին, «Դոլմաման» բացելիս, նա երազանք է ունեցել, որ 200 տարի անց ռեստորանի ցուցատախտակին գրված լինի, որ այն հիմնվել է 1998-ին հենց այս վայրում: Որտեղի՞ց է առաջացել այդ քանդելու մոլուցքը, ինչու՞ է պետք քանդել ամեն ինչ ու կառուցել նորը, ավելի հեշտ չէ՞ եղածը ավելի գեղեցկացնել. այս հարցերն են բարձրաձայնում «Կառուցենք առանց քանդելու» նախաձեռնության անդամները: Ժիրայրը գիտի ինչ է նշանակում պատմություն ունենալ քաղաքում, որտեղ ապրում ես, ինչ է նշանակում հուշեր ունենալ ամեն նեղ ու մեղ անկյունի հետ: 25 տարի Հայաստանում չլինելուց հետո, երբ վերադարձել է Երևան, այլևս չի կարողացել լքել այն՝ երևանյան հուշերը բաց չեն թողել: «Եթե ես չունենամ հիշողություններ՝ որտեղ եմ ֆուտբոլ խաղացել, որտեղ եմ ընկերոջ տուն գնացել, որտեղ եմ սիրած աղջիկ ունեցել, որտեղ եմ երաժշտություն լսել, եթե այս տեղերը քանդվեն, կքանդվեն իմ պատմության էջերը, ու ես այլևս երևանցի չեմ լինի: Եթե քաղաքային հուշեր չունես, ուրեմն ոչ մի արմատ չունես», — ասում է Ժիրայրը: Եթե ԽՍՀՄ իշխանությունը սիրում էր պատմություններ ջնջել, ընդհանրացնել ու հավասարեցնել բոլորին ու ամեն ինչ, նորանկախ Հայաստանն արդեն ազատ է ու կարող է համամարդկային սեղանին դնել իրենը՝ թեկուզ փոքր դեսերտի տեսքով: Զավեշտ է՝ որքան էլ էլիտարին զոռ տանք, միևնույն է, մեր նորով մրցունակ չենք: Դեռ

որքա՞ն հաց ու պանիր պիտի ուտենք, որ մեր նորակառույցներով համեմատվենք Նյու Յորքի ու Դուբայի հետ: Կարելի էր զարմացնել մեր հնով, բայց այդ հինը մենք ակտիվորեն ջարդում-փշրում ենք: Առանց քանդելու կառուցման կողմնակիցները խոստովանում են, որ այսօրվա քանդուքարափ քաղաքը նաև քաղաքացիների վաստակն է՝ եթե քաղաքի տերը լռում է, քանդողներն էլ քանդում են: Հիմա այլևս չեն լռելու, եթե կարիք լինի՝ պատրաստ են անգամ ձեռք ձեռքի տված փակել ու պահպանել շենքերը: «Պատկերացնու՞մ եք՝ Աստված մի օր բարկանա մեր վրա, որ չենք պահպանում մեր պատմական արժեքները ու որոշի քանդել Արարատը՝ ավելի հարմարավետ ու ժամանակակից մի բան սարքելու պայմանով: Հազար տարի աչքներս բացել ու տեսել ենք Արարատը: Կան արժեքներ, որ խորհրդանշում են էս քաղաքը ու մարդկանց ենթագիտակցության մեջ են, եթե դա էլ քանդենք, էլ ի՞նչ Երևան», — ասում է Ժիրայրը, բայց միևնույն ժամանակ նշում, որ իրենք պատերազմ ու պայքար չեն հայտարարում, այլ ուզում են, որ մեր միջից հանենք քանդելու սովորությունը: Հեշտը անբովանդակ է. միշտ սա է անցնում մտքովս, երբ ամեն անգամ նոր վեր խոյացող էլիտար շենք եմ տեսնում: Այդ խեղճերն էլ մի տեսակ մոլորված են, իրենք էլ են անդեմ, մի տեսակ չգիտեն իրենց ինչպես դրսևորեն պստիկ այս քաղաքում: Անկոչ հյուրի նման փռվել են քաղաքով մեկ: Գուցե վերանվանենք Երևանը, ասենք, Նորակառուցավա՞ն կամ Էլիտարավա՞ն, որ այդ շենքերն էլ իրենց լավ զգան՝ տանը զգան: «Ի՞նչ տարբերություն խրուշչովյան արագ կառուցվող շենքերի ու մեր այժմյան նորակառույցների միջև: Այն ժամանակ այդ մարդը գոնե անկեղծ ասում էր՝ կառուցում ենք արագ ու ժամանակավոր տներ, հիմա ինչու՞ են նույն կերպ կառուցվող շենքերը դարձել էլիտար», — հարցնում է Ժիրայրը:

Բայց խնդրի մասին բարձրաձայնելը միշտ ավելի արդյունավետ է լինում, երբ փորձում ես առաջարկել դրա լուծման քո եղանակը: «Կառուցենք առանց քանդելու» ցուցահանդեսին ներկայացվել էր այլընտրանքային ծրագիր, թե ինչպես կարելի է առանց քանդելու օգտագործել հին շենքերը, միևնույն ժամանակ միջավայրն ավելի ժամանակակից դարձնելով: Նախագիծը ներկայացրել էր ARCHCoop ճարտարապետական արվեստանոցը, որի մասնագետներն առաջարկում են քաղաքին վերադարձնել պատռված պատմական էջերը, ներկայացնելով վերագնահատված միջավայրի մի օրինակ, որտեղ առկա են Երևանին բնորոշ գրեթե բոլոր ժամանակագրական շերտերը՝ սկսած 19-րդ դարից մինչ այսօր: Նախագիծը դիտարկում է ՊուշկինԱբովյան, Պուշկին-Նալբանդյան և Սախարովի հրապարակ հատվածները՝ սկսած Ազնավուրի

հրապարակից: Աբովյան և Նալբանդյան փողոցների միջև ընկած Պուշկինի փողոցի այդ հատվածը նրանք նախագծում դարձրել են հետիոտն՝ պահպանելով 19-րդ դարի կառուցապատման գիծը և առաջարկելով նորը: Այդ հատվածի հին շենքերը այլընտրանքային նախագծով պետք է դառնան հանրային օգտագործման տարածքներ: Ճարտարապետական հնարքների միջոցով իրար մեջ բացվում են բակեր՝ սրճարաններով, խանութներով, զբոսանքի ու հանգստի համար նախատեսված անկյուններով: Նախագծում համարձակ փորձ է արվել ծածկված հետիոտն արահետների միջոցով մեկը մյուսին կապել Ազնավուրի ու Սախարովի հրապարակները: Նախագծի հեղինակների համար միակ նպատակն էր ցույց տալ, որ անհնարին ոչինչ չկա և ցանկության դեպքում միշտ կա այլընտրանք: Եվ որ կառուցումը կարող է ընթանալ առանց քանդման:

Նե Թադևոսյան


ՔԱՂԱՔ պատեր

Մեծ դեմքեր Պատկերացրեք ինչ հաճելի է՝ քայլում ես քեզ հարազատ քաղաքի փողոցներով, մեկ էլ հանկարծ հանդիպում ես Վիլյամ Սարոյանին, Հովհաննես Թումանյանին կամ Ֆյոդոր Դոստոևսկուն: Այսուհետ սա գրեթե իրականություն է՝ Բի Բի Մեդիա կրեատիվ գովազդի կազմակերպությունը «Երևան՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» նախագծի շրջանակներում իրականացրել է է «Գրաffiti» արտ-նախագիծը, ինչի շնորհիվ Երևանի տարբեր ծայրերում կարելի է հանդիպել մի շարք մեծանուն գրողների դիմանկար-գրաֆիտիները: Այո, սթրիթ-արթը նույնպես կարող է օգտակար լինել մարդկանց բարձր արվեստին հաղորդակից դարձնելու համար:

52 53

Մայիս 2012


Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

54 55

Մայիս 2012


Ֆոտոկամարի ուրվականը Ինչպես երևի շատերի հետ է պատահում, ինքս էլ վերջին վայրկյանին միայն հայտնաբերեցի, որ անձնագրիս ժամկետն անցել է: Որոշեցի նոր անձնագրի հետ փոխել նաև նախկին լուսանկարս: Մտա ճանապարհին հանդիպած առաջին լուսանկարչական ստուդիան Աբովյան 8 հասցեում գտնվող նորակառույց շենքի առաջին հարկում: Դռները բաց էին, լույսերը միացրած, բայց սենյակը դատարկ էր: Պատերից ինձ նայեցին Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Մետաքսյա Սիմոնյանի, Կարա Բալայի, Վահրամ Փափազյանի լուսանկարները: Մի քիչ առաջ անցա, ու ինձ դիմավորեցին մեկը մյուսից հին լուսանկարչական սարքերը, որոնց միայն ռետրո ֆիլմերում էի հանդիպել: Աշխատանքային սեղանը՝ տասնյակ հին ու նոր լուսանկարներով, սուրճի բաժակով ու մոխրամանի մեջ վառվող ծխախոտով, վերջին «շտրիխն» էր:


ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Հ

ազիվ մի քանի րոպե անցած լիներ իմ ներս մտնելուց, երբ բացահայտեցի, որ գտնվում եմ Երևանի ամենահին գործող ֆոտոատելյեում: Զրուցակիցս, որից սկզբում ընդամենը պահանջվում էր ինձ անձնագրի համար լուսանկարել, Արմեն Խանոյանն է՝ ստուդիայի հիմնադիր Գաբրիել Խանոյանի թոռը: Երբ ակամայից հայացքս կանգ առավ Հովհաննես Շիրազի լուսանկարին, Արմենը ոգևորված սկսեց պատմել. — Գիտես չէ՞, իմ հարևանն է եղել: Բոլորն իրենից վախենում էին: Մի անգամ մեր հին լուսանկարչատանը նստած էր հորս հետ: Մտա ներս ու ասացի՝ «Պապ, պրիվետ», Շիրազը շան լափը թափեց գլխիս, «պրիվետի» համար, իհարկե: Մի անգամ էլ ինձ բռնացրեց դրսում՝ շանս հետ զբոսնում էի, հետը ռուսերեն խոսելով: Շիրազն ասաց. «Հովհաննեսի տղա, գեցիր հլը: Էս ի՞նչ լեզվով կխոսես»: Քրտինքը տվեց վրաս, պատասխանեցի՝ «Վարպետ, շան հետ շան լեզվով եմ խոսում»: «Ապրես տղա»: Այդ անգամ լավ պրծա: Շիրազի որդին՝ Սիփանը, խմում էր: Մի անգամ ասացի, որ խմած մեր ստուդիա ոտք չդնի, պատասխանեց՝ «Ուզում ես ընդհանրապես չգա՞մ»: Մի անգամ էլ եկավ, խմած չէր, խնդրեց, որ լուսանկարեմ ու ասաց՝ «Որ մեռնեմ, նկար չունեմ»: Ջղայնացա, ուզեցի դուրս հանել, հետո նկարեցի: Արի ու տես, որ, իրոք, վերջին լուսանկարը դարձավ: «Դալանի» նկարչատան պատմությունը սկսվել է հեռավոր 1927-ին, երբ Կիսլովոդսկում՝ Պրովոդ ազգանունով մի հրեա լուսանկարչի մոտ սովորած Գաբրիել Խանոյանը՝ Արմենի հոր քեռին, Վանից գաղթեց ու մի քանի տարի անց բացեց իր՝ 30 քմանոց լուսանկարչատունը Աբովյան փողոցի վրա: Խանոյանը լուսանկարչություն էր սովորել: Այդ բակում

56 57

Մայիս 2012

Աղասի Խանջյանն էր ապրում, իսկ նրանից առաջ՝ մեծահարուստ Ամիրյանները: Մի քանի տարի առաջ լուսանկարչատունը տեղափոխվեց իր՝ արդեն վաղուց այցեքարտ դարձած կամարային մուտքից: — Վերջին երեք տարիները, ինչ քանդել են մեր լուսանկարչատունը, անցնում եմ Աբովյանով, ու այնպիսի թախիծով եմ նայում, — կարոտով ասում է Արմենը: — Հասկանում եմ, որ այլևս չկա: Երբ լուսանկարչատունը քանդում էին, մարդիկ կանգնած լաց էին լինում, ընկերս էլ հարցրեց 18 տարեկան մի աղջնակի, թե ինչու՞ է լացում, նա էլ պատասխանեց՝ «Ախր սա պատմություն է»: Ես էլի գոհ եմ փոխհատուցումից, չեմ դժգոհում ու շնորհակալ եմ: Աբովյան 12 էր, դարձավ Աբովյան 8: Պետական որոշում էր, ես էլ օրինապաշտ մարդ եմ: Բայց միևնույն է, ցավոտ էր ու, երբեմն, այնքան խոր ցավ եմ զգում, որ ուզում եմ գնալ ու ջարդել այդ կամարը: Խանոյանի լուսանկարչատանը նրան շուտով սկսեց օգնել Արմենի հայրը՝ Օնիկը: — Սկսել է որպես աշակերտ ու հասել է վարպետի կոչման: Հետագայում պապաս աշակերտներ ունեցավ: Մի անգամ մեկին ուղարկել էր ժապավեն գնելու: Աշակերտը հետ վերադարձավ ու հորս տվեց գնած հինգ ժապավենները: Հայրս տեսավ, որ բոլորը բացած են ու ջղայնացավ՝ «Այ տղա, էս ի՞նչ ա», «Վարպետ Օնիկ, ասել ես՝ նայի, չխաբեն, բացել եմ, հատ-հատ բոլորը ստուգել եմ», հպարտորեն պատասխանեց աշակերտը: Մի աշակերտ էլ ուներ, ասում էր՝ «Վարպետ Օնիկ, քո սովորեցրածի նման նստեցնում եմ, լույսերը դնում եմ, նկարում եմ, բայց քո նկարածի նման չի ստացվում»: Հայրս էլ ասում էր՝ «Այ տղա, էս հոգնան տեսնում ե՞ս: Դու հոգնա սեղմող ես, ոչ թե նկարիչ»: Պապայիս հարցնում էի՝ «Դու Հարությունյան ես, ինչու՞ ես Խանոյան ազգանունը օգտագործում», ասում էր՝

«Կմեծանաս, կհասկանաս»: Հետո մեծացա, հասկացա: Պապայիս պապիկը Վանում խոշոր «բիզնեսմեն» է եղել, ու էնքան աղա է եղել, որ թուրքերը նրան խան են անվանել, այդտեղից էլ ծնվել է ազգանունը՝ Խանոյան: Իսկ հետո, հենց այդ նույն խան ասողները, քառատել են նրան ու նետել Վանա լիճը: Կովկասում, վստահաբար կարող եմ ասել, լուսանկարչության հիմնադիրները հենց վանեցիներն են եղել: Անձնագրի լուսանկարն արդեն այդքան էլ հետաքրքիր չէր, հատկապես, երբ բանը հասավ մի բաժակ սուրճին: Տարօրինակ զգացողություն է, երբ քո սրճելուն պատերի վրայից աչք են դնում տասնյակ նշանավոր կամ ոչ այնքան նշանավոր երևանցիներ՝ բոլորին անմահացրել են դալանի լուսանկարչատանը... — Մայրիկիս հորը՝ Արմենակ Փախչանյանին չեմ տեսել: Վանեցիները նրան «խորոտ Արմենակ» էին ասում: Ես մեկ-մեկ խելառ բաներ եմ անում, հայրիկիս հարցնում էին՝ «Ու՞մ ա քաշել», մայրիկիս կողմն էր ցույց տալիս: Նրանք էլ են վանեցի, ընդ որում՝ մայրիկիս հորեղբայրը Վանի առաջին լուսանկարիչն է եղել՝ Հայկ Փախչանյանը: Նա Վանից գաղթել էր Թիֆլիս, հետո մեկնել Եգիպտոս, որտեղ 1921 թվականին հիմնել էր «ֆոտո ռամցեսը»: Հա, մոռացա ասեմ, որ Եգիպտոսում էր աշխատում նաև Արու Գարբոն (Արա Գարբանյան): Նա լուսանկարել է Ավետիք Իսահակյանին, Գոհար Գասպարյանին, Վազգեն Ա-ին… Գիտես, հայրս ու մայրս Թիֆլիսում են հանդիպել: Հետո հայրս մեկնեց Թիֆլիս՝ մայրիկիս ձեռքը խնդրելու: Մայրիկիս կողմը հրաժարվում են Թիֆլիսից Երևան աղջիկ տալ: Հետո պապիկս իմացավ, որ հայրս լուսանկարիչ է, զարմացավ ու հարցրեց՝ «Դու ումոնցից ե՞ս»: Հայրս պատասխանեց՝ «Խանոյաններ, լսած կա՞ս»: Պապիկս պատասխանեց՝ «Իհարկե, Գաբրիելին


Ամենահայտնի մարդիկ լուսանկարվում էին Խանդիկյանի արվեստանոցում Երևանի ամենահին ֆոտոստուդիան այսօր

գիտեմ»: Ի դեպ, պապիկս ու պապայիս քեռին մի թաղում են մեծացել՝ Այգեստանում: Մի խոսքով՝ մամաս ու պապաս իրար ուզում են, ու հիմնադրվում են Երևանում՝ Խանոյանի, Թիֆլիսում՝ Դավիթ Փախչանյանի լուսանկարչատները: Այդ ժամանակ մեծ փառք ու պատիվ էր լուսանկարվելը, իսկ ինձ համար դա խաղ ու պար էր: Այսօր Արմենն իր պատմական ստուդիայում դիմանկարներ է անում, ֆոտոշարքեր, հաճախ նրա մոտ գալիս են ընտանիքներով լուսանկարվելու: Նա դեռ մանկուց գիտեր, որ շարունակելու է ընտանեկան գործը: — Հայրս աչքերս կապում էր ու տալիս էր, որ լուսանկարչական սարքի մեջ ժապավեն տեղադրեմ: Մի շաբաթ հետո արդեն անգիր գիտեի: Հետո էլ երևակում էի: Բոլորը գիտեն, թե լուսանկարները երևակում են մթության մեջ: Հայերը մի գաղտնիք ունեին. մուգ կանաչ լույսի տակ էին երևակում: Իսկ հիմա ամեն ինչ խառնվել է իրար, թվային ֆոտոխցիկ են վերցնում, նկարում-ջնջում են, իսկ այն ժամանակ մի ժապավենը 2 ռուբլի արժեր, մոտավորապես՝ 2000 դրամ ու 36 կադր: Նոր լուսանկարիչները դա իրենց վրա չեն զգացել: Հիմա Արմենը նույնպես անցել է թվայինի, իսկ ժապավենին հազվադեպ է անդրադառնում՝ թանկ է նստում: Եվ, իհարկե, այլևս չի լուսանկարում «Զորկի» խցիկով, որը նվեր էր ստացել դեռ հինգ տարեկանում: — Այն ժամանակ ամենաթանկն էր՝ 80-90 ռուբլի արժեր: Բերեց, գցեց վզիս, ասեց՝ դե նկարի, — վերհիշում է պատմական պահը Արմենը: Բայց մինչև պրոֆեսիոնալ ֆոտոյով զբաղվելը դեռ ժամանակ կար: 1978-ին Արմենն ավարտեց դպրոցը ու որոշեց տնտեսագետ դառնալ: Ասում է, որ հոր ընկերներն էին գրավել՝ «չորս կողմից տնտեսագետներ էին»: Տնտեսագետի դիպլոմը ստացվեց և 15 տարի Արմենն աշխատեց մասնագիտությամբ: 1991 թվականի դեկտեմբերին կյանքից հեռացավ վարպետ Օնիկը: Նրա մահից հետո ամեն օր Արմենը մոր հետ գալիս էր լուսանկարչատուն: Նայում էին նկարներին ու արցունքոտված դեմքերով հեռանում: Որոշ ժամանակ անց Արմենը հասկացավ, որ պետք է թողնի ամեն ինչ ու հոր գործը շարունակի: — Երբեք չեմ մոռանա, երբ հայրս մահացավ, ու Խանդիկյանը իմացավ, ասաց՝ «Նկարը բերեք, ես եմ սարքելու»: Ու երբ գնացի նրա մոտ, ասաց՝ «Տղա, դու էլ իմ երեխաների նման չուզեցա՞ր շարունակես հորդ գործը», ասացի՝ «Սամվել ձյաձյա, որոշումս արդեն բեկման ենթակա չէ, գնում եմ լուսանկարչատուն»: Ու նա, մինչև իր վերջին օրը, իմ կողքը կանգնած է եղել: Բոլորն ինձ հետ կռիվ էին տալիս, պայքարում էին: Բոլոր ընկերներիս համար զարմանալի էր, որ հենց այդպես, կտրուկ կարող եմ թողնել մասնագիտությունս ու լուսանկարչությամբ զբաղվել: Բայց ես մեր լուսանկարչատուն վերադարձա: Ժողինստիտուտից քյարս մնացին դիպլոմն ու ընկերներս: — Բայց երբևիցե չե՞ք փոշմանել, որ թողեցիք

ՏԱՐՕՐԻՆԱԿ ԶԳԱՑՈՂՈւԹՅՈւՆ Է, ԵՐԲ ՔՈ ՍՐՃԵԼՈւՆ ՊԱՏԵՐԻ ՎՐԱՅԻՑ ԱՉՔ ԵՆ ԴՆՈւՄ ՏԱՍՆՅԱԿ ՆՇԱՆԱՎՈՐ ԵՐԵՎԱՆՑԻՆԵՐ՝ ԲՈԼՈՐԻՆ ԱՆՄԱՀԱՑՐԵԼ ԵՆ ԴԱԼԱՆԻ ԼՈւՍԱՆԿԱՐՉԱՏԱՆԸ... տնտեսագիտությունը, — հարցնում եմ ես՝ մտքումս ուրախանալով, որ Արմենն, այդուհանդերձ, վերադարձել է այս կախարդական վայրը: — Պապաս ասում էր՝ «Արմեն, լուսանկարչությունը անշնորհակալ աշխատանք ա, շռայլ չես ապրի, բայց ընտանիք կպահես»: Ասում էի՝ «Բայց ինչու՞ է անշնորհակալ, չէ որ դու հուշ ես պարգևում»: Ասում էր՝ «Այ բալա ջան, կարողա մեկը գա ու ասի՝ չեմ հավանում էս նկարը»: Նկարիչների մեջ մի ադաթ կար, եթե մեկը լուսանկարը չէր հավանում, նրանք դրամը հետ էին վերադարձնում ու ճղում էին նկարը: Իսկ պապան միշտ պահում էր: Բոլոր լուսանկարներից առանձնանում է մեկը՝ օրացույցի վրա...

— Մեջտեղինը ես եմ՝ փոքր, սա էլ հայրս ու քեռիս են, իսկ վերևում էլ, կիսատ կնոջ նկար: Մի օր գիտե՞ս ինչ եղավ: 1993 թվականին, նստած էի նկարչատանը: Հայրս արդեն չկար: Մի խոսքով, այդ օրը մի պապիկ մտավ, այս կնոջ ամուսինն էր: Հայրս նկարել ու Աբովյան փողոցի ցուցափեղկում էր փակցրել այն 30 տարի առաջ: Ամուսինը եկել ու պահանջել էր, որ նկարը հանենք, որովհետև կինը դեկոլտեով է: Հանեցինք, բայց նրան չտվեցինք: Ու հիմա պապիկը եկավ ու ասաց, որ կինը մահացել է, խնդրեց լուսանկարը, որպես հուշ: Ես հիշեցի հորս ու կրկին մերժեցի: Մայրս էլ ասաց՝ «Արմեն, տեսնում ես կինը մահացել է, տուր նկարը»: Ջղայնացա, բայց տվեցի: Պապիկը հուզվեց, ասացի ինձ շնորհակալություն մի ասա, մայրիկին ասա, մայրս էլ


ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Հանրահայտ «Ֆոտոկամարի»՝ տարբեր ժամանակների լուսանկարչական տեխնիկա

58 59

Մայիս 2012


Պատմությունն ըստ Արմենի 1848 թվականից ի վեր հայ ազգը բազմաթիվ անվանի լուսանկարիչներ է տվել: Պոլսում հայտնի լուսանկարիչ էր Աբդուլանյանը, Թիֆլիսում ՝ Տեր-Ղևոնդյանը, նա Թումանյանին, Աղայանին է լուսանկարել, իսկ նրանից հետո երեք վանեցի, այդ թվում նաև պապիկս՝ Փախչանյանը, Թութուխի Հայկն ու Մնջոյանը հիմնադրեցին «Թբիլ ֆոտոն», այնուհետև՝ «Գրուզ ֆոտոն»: Մի անգամ Շևարդնաձեն մոտեցել է պապիկիս ու ասել, որ եթե ազգանունը փոխի ու սարքի

Փախչաձե, կամ Փախչաշվիլի՝ ավելի լավ ապագա կունենա: Պապիկս էլ ասել է՝ «Կներես, թուրքը ազգանունս չփոխեց, դու պիտի փոխե՞ս»: Դրանից հետո պապիկիս վրա գործ սարքեցին՝ հանեցին: Պարսկաստանում ՝ Անտուան Սևրուգին էր (Սևագյան), ով շահի լուսանկարիչն էր: Գիտես չէ՞, ֆոտոշարք կոչվածը առաջինը հենց ինքն է ներմուծել, շահի կանանց է նկարել: Երևանում լուսանկարչությունը հիմնադրվել է 1907-1908 թվականներին: Հիմնադիրը Գեղամ Թարվերդյանն

էր: Նրա լուսանկարչատունը ներկայիս «ԱրԱրԱտ» ռեստորանի տեղում էր՝ փոքր 4-ը 5-ի վրա փայտյա լուսանկարչատուն: 1947 թվականին լուսանկարչատուն է բացել Սամվել Խանդիկյանը՝ Արմեն Խանդիկյանի հայրը: Մինչև 1947 թվականը Հայաստանում լուսանկարչությունը արևային լույսով է եղել: Իսկ Խանդիկյանը, ում լուսանկարչատունը ներկայիս նկարիչների միության շենքի փոխարեն էր, առաջին անգամ օգտագործեց արհեստական լույսը:

Արմենը հոր և քեռու հետ պապական ստուդիայում

ԻՆՔՍ ԻՄ ԳԼԽԻ ՏԵՐՆ ԵՄ, ԿՈւԶԵՄ ԿԲԱՑԵՄ ԼՈւՍԱՆԿԱՐՉԱՏԱՆ ԴՌՆԵՐԸ, ԿՈւԶԵՄ՝ ԿՓԱԿԵՄ: ԱՅՍՏԵՂ ԿԱՐԾԵՍ ՄԵԾԵՐԻՍ ՀԵՏ ԼԻՆԵՄ, ՊԱՏԿԵՐԱՑՆՈ՞ւՄ ԵՍ, ԼՈւՍԱՆԿԱՐԻՉՆԵՐԻ ԵՐԵՔ ՍԵՐՈւՆԴ ասաց՝ «Չէ, ինձ էլ մի ասա, ամուսնուս ասա»: Ու այդտեղ հայրիկիս բառերը հիշեցի, փաստորեն՝ անշնորհակալ գործ չէ: Իսկ դու մասնագիտությամբ ո՞վ ես: — Լրագրող: — Իսկ գիտես, որ ֆոտոլրագրությունը Հայաստանում հիմնվել է 1920 թվականին՝ Նեմրութ Բաղդասարյանի կողմից: Հետո եկավ Պարգև Չոլախյանը, Հակոբ Հեքեքյանը, Գուրգեն Միսակյանը, Շանթը: Հիմա ցավ եմ զգում, որովհետև հին լուսանկարիչներից մնացել եմ միայն ես: Երբ Գուրգեն Միսակյանի որդին՝ Հակոբը, ֆոտոն փակում էր ու պանդոկին էր տալիս, ասացի՝ «Հակոբ, քո հայրը, որ հիմա լիներ, ի՞նչ կասեր», նա էլ պատասխանեց, որ հարկայինի հետ չի կարող լեզու գտնել: Գուրգեն Միսակյանը սկզբում կինո «Երևանի» մոտ էր նստում, հետո էլ՝ բաղնիքի դիմացը: Հիմա նրա նկարչատունը պանդոկ է դարձել: Եթե կենդանի լիներ, տղաների հետ կռիվ կաներ: Այն ժամանակվա համար բավականին մեծ արվեստանոց էր, որտեղ մտնում էր ամբողջ հայ մտավորականությունը: Այս տխուր մասի վրա ինձ մոտ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ է շարունակելու Խանոյանների տասնամյակների գործը: Պարզվեց, որ բացի Արմենից

ֆոտոյով զբաղվում են նաև նրա երկու հարազատ քույրերը՝ մեկը ռետուշ է անում, մյուսը՝ գունավորում: — Իսկ հետո կամուսնանամ ու կերևա, ով կշարունակի, — խոստանում է Երևանի ամենահին ֆոտոատելյեի տնօրենը, — կյանքում ամեն ինչ լինում է այնպես, ինչպես պետք է լիներ: Ուրեմն իմ ճակատին գրված էր, որ պետք է ժողինստիտուտը ավարտեի ու նորից վերադառնայի լուսանկարչությանը: Հիմա ընկերներս ինձ հետ են կանչում, լավ աշխատանք են առաջարկում, ես էլ ասում եմ՝ ոչ, ինքս իմ գլխի տերն եմ, կուզեմ կբացեմ լուսանկարչատան դռները, կուզեմ՝ կփակեմ: Այստեղ կարծես մեծերիս հետ լինեմ, պատկերացնո՞ւմ ես, լուսանկարիչների երեք սերունդ: Ոստիկան ընկեր ունեի: Մեր դալանի դիմացը երբ կանգնում էի, ամեն անգամ փողոցով մեքենայով իջնելիս բարձրախոսով հայտարարում էր՝ «Լուսանկարչության արքային ողջույն»: Դե, ո՞ր երկիրը գնաս, որ նման բան հանդիպես: Մեր քաղաքը քաղցր է իր թերություններով ու առավելություններով: Ու այդ ամենը մենք ծնողներից ենք ժառանգել: Այնպես որ՝ կյանքը քաղցր է, Երևանը մերն է… Դե նստի, նստի նկարեմ անձնագրիդ համար…

Լենա Գևորգյան Մարիամ Լորեցյան


ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

Աստաֆյան (այժմ՝ Աբով յան) փողոց, 1912 թ.

Ձիաքարշ

Նախորդ դարասկզբին քաղաքի տրանսպորտային միջոցները սահմանափակվում էին հնադարյան կառքերով: Դրանք սակավաթիվ էին, երթևեկում էին առանց որոշակի չվացուցակի և շատ թանկ էին նստում քաղաքացիների վրա: Քաղաքային վարչությունը Երևանի ձիաքարշի կառուցման մասին ազդարարում է մի քանի թերթերում: XX դարի առաջին տարիներին ձիաքարշի կապալի իրավունքը ձեռք բերեց ոմն տիկին Միրզոյան, որի պատվերով ինժեներ Միրզոյանը կառուցեց Երևանի ձիաքարշը: Այն ուներ երկու գիծ՝ առաջինը ներկայիս Շահումյան հրապարակի մոտից բարձրանում էր մինչև Աբովյան փողոցի վերջը, իսկ մյուսը ներկայիս Խորենացի փողոցից գնում էր մինչև երկաթուղային կայարան: Գիծը շահագործման է հանձնվել 1906 թվականի սեպտեմբերի 17-ին: Ձիաքարշը երկաթյա ռելսերով ընթացող մի ծածկակառք էր՝ հինգից վեց շարք երկար նստարաններով: Մուտքը կողքից էր, առջևում նստում էր կառապանը, հետևի մասում՝ տոմսավաճառը: Ձիաքարշի առջևից ու հետևից կախված էին լապտերները և զանգը: Ուղևորների թիվը սահմանափակ էր (28 հոգուց ոչ ավելի), վագոնները փոքր էին ու անշուք: Ձիաքարշն իր

անհարմարավետության և դանդաղաշարժության պատճառով չէր կարող պատշաճ սպասարկել բնակչությանը, որի հետևանքով աշխատում էր վնասով: Ահա թե ինչ է գրում ձիաքարշի մասին երգիծաբան Փալանդուզ Մկոն «Երևանյան հայտարարություններ» թերթում. Ճռճռացող արաբա, ամեն բանդ խարաբա, ճամփի կեսին կանգնել ես, ոչ ճար կտաս, ոչ ճամփա: Այնուամենայնիվ, ձիաքարշը գործեց մինչև 1918 թվականը, իսկ նրա դեպոն և երկաթգծերը հարկավոր եղան մյուս փոխադրամիջոցին՝ տրամվային, որը մայրաքաղաք մուտք գործեց 1933-ին: Նրա կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսվեցին դեռևս 1930-ին, երբ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման 10-րդ տարեդարձի առթիվ այդ նպատակների համար հատկացվեց 2 միլիոն 700 հազար ռուբլի: 1937 թվականի նոյեմբերի 1-ից քաղաքային տրանսպորտի շարքերը համալրեց ավտոբուսը, իսկ 1949-ի օգոստոսի 18-ից նաև տրոլեյբուսը:

Երևան քաղաքի պատմության թանգարան

60

Մայիս 2012




Turn static files into dynamic content formats.

Create a flipbook
Issuu converts static files into: digital portfolios, online yearbooks, online catalogs, digital photo albums and more. Sign up and create your flipbook.