#3(39) 2016 Հուլիս
գարեվիտացիա քրաֆթ, լցնովի, շշալցված, սովետի ժամանակ, անկախացումից հետո
Շ
ատ շատերս, եթե ոչ բոլորս, հիշում ենք այն օրը, երբ դպրոցում պատմության ժամին ուսուցիչը դժվար թաքցվող հպարտությամբ պատմում էր հունական զորքերի պարսկական արշավանքի մասին, հայտնում, որ այդ միջոցառման բոլոր մանրամասները պահպանվել են Քսենոփոնի բեղմնավոր գրչի շնորհիվ «Անաբասիս» աշխատությունում, և որ, մասնավորապես, հույները ճանապարհին կանգ են առել Հայքում: Եվ ահա մեր նախնիներից մեկի տանը առանց վայ-ֆայի նստած Քսենոփոնին հյուրասիրել են (այստեղ ուսուցչի հայացքը հատկապես հպարտափայլ էր դառնում) «գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ»: Բազմանշանակ պաուզայից հետո ուսուցիչը բացատրում էր, որ հույն պատմիչը կյանքում առաջին անգամ փորձել է ոչ այլ ինչ, քան գարեջու՜ր: Հիշու՞մ եք այդ դասը: Ես որ շատ ուրախ էի: Հետո այդ պատմական միջադեպը հիշեցի արդեն ուսանողական տարիներին, երբ գարեջուրը դարձել էր իմ ու ընկերներիս հատկապես ամառային առօրյայի անբաժան մասը: Բայց մի փոքր բացասական կոնտեքստում էի հիշել: Այն է՝ թե բա եթե 2400 տարի առաջվանից գարեջուր ունեինք հայոց լեռներում, ինչպե՞ս պատահեց, որ այդ ըմպելիքը մի տեսակ հայեցի չէ: Չէ՞ որ մեր այցեքարտային ըմպելիքը կոնյակն է՝ Չերչիլն է խմել, զբոսաշրջիկներն են անպայման հետները տանում որպես հուշանվեր: Ավանդական ըմպելիքը ընդունված է համարել գինին՝ Չերչիլը չի խմել, փոխարենը ունենք պատրաստելու և կիրառելու շարունակական ավանդույթներ, փառատոներ ենք կազմակերպում և փորձում մրցակցել հարևան վրացիների հետ: Ամենաժողովրդական ըմպելիքը օղին է՝ լինում է բոլոր հայեցի սեղաններին անխտիր՝ քաշած, շշալցված, կեղծած կամ ոչ այնքան: Բա գարեջու՞րն ուր մնաց: Գարեջուրը թեև հասանելի է բոլորին (ուռա, ուռա, ընկերներ), բայց իր էությամբ մնաց ընդհատակում: Եվ դա բնավ վատ չէ: Ինչպես լավ անդերգրաունդ երաժշտությանը անհրաժեշտ չէ եթեր Հանրայինով և բազմահազարանոց հանդիսատես Հանրապետական մարզադաշտում, այնպես էլ գարեջուրը Երևանում շատ լավ գտել է իր տեղը: Ժամանակին այդ, ինչպես պարոն Քսենոփոնն էր շատ դիպուկ նշել դեռ 24 դար առաջ, «շատ ախորժելի ըմպելիքը», քաղաքային մշակույթի մասն էր դարձել շնորհիվ «Թեմուրնոցի» և այլ հրաշալի պանդոկների: «Թեմուրնոցը» վաղուց արդեն փակված է, բայց գարեջուրը շարունակում է կամուրջներ կառուցել ամենատարբեր մարդկանց միջև և բոլորիս մի քիչ ավելի բարի դարձնել: Եվ դա, թերևս, ոչ պակաս կարևոր է, քան լինել այցեքարտային ըմպելիք: Գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյան
Բովանդակություն
ՔԱՂԱՔԱՄԵՋ
04
Խառը Ամսվա ամփոփում Տաքսիստների բարձրաձայն մտքերը, նոր նստավայր, «Հարրի Փոթերը» հայերեն և այլն:
08
Կրթություն Ապագայի ալգորիթմը Հայաստանի տեխնոլոգիական ապագան կերտող «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաները։
10
Նախագիծ Գունազարդ նախավարժանք Հայտնի երևանցիները պատրաստվում են երևանյան երկրորդ «Գունազարդ վազքին»:
13
Նախագիծ «Միաբանի» առաջին պտուղները Ամփոփում ենք «Միաբան» հիմնադրամի առաջին արդյունքները:
Խոշոր պլան Գարեջուրը և մենք Թվեր և փաստեր գարեջրի մասին:
18
Շրջայց Ցուրտը, ածիկը, ջուրը և տաք սիրտը Ինչպես են գարեջուր պատրաստում Երևանի ամենահին գործող պրոֆիլային գործարանում:
22
Այլ կերպ Քրաֆթագործությունը հայոց լեռնաշխարհում Պարզում ենք, թե ինչպես «Դառգետ» գարեջրատան շնորհիվ Երևանում նոր մակարդակի բարձրացավ քրաֆթ գարեջրի մշակույթը:
26
28
գարեվիտացիա
14
Խորհուրդներ Հայեցի կցորդները Առաջարկում ենք հայեցի խորտիկներ՝ գարեջրին զուգակցելու համար:
16
Խոշոր պլան Գարեջուրը և մենք Ինչպես կարելի է օգտագործել հաճելի ըմպելիքը՝ բացի պարզապես ըմպելուց:
Շապիկ՝ Սերգեյ Նավասարդյան
17
30
ՔԱՂԱՔ
32
Պատմություն Զանգեջուր Զանգվի ափին կառուցված՝ առաջին երևանյան գարեջրային գործարանի պատմությունը:
Հավաքածու Գլխի կափարիչ Բելգիական, գերմանական, լեհական և այլ գարեջրերի կափարիչներից բաղկացած հավաքածուն:
34
Այնտեղ Ամենափաբերը Աշխարհի 7 ամենայուրահատուկ փաբերը:
Հուշեր Գարեջրի ժամանակային հոսքը Արձակագիր Գուրգեն Խանջյանը հիշում է խորհրդային Երևանի գլխավոր գարեջրային կետերը:
38
Նստավայր Թեմուրնոց Խորհրդային Երևանի գլխավոր գարեջրատունն ու դրա մասին պատմվածքը:
40
Գլխավոր խմբագիր՝ Արտավազդ Եղիազարյան Արտ-տնօրեն՝ Նոնա Իսաջանյան Թողարկող խմբագիր՝ Արտակ Սարգսյան Գրական խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Սրբագրիչ՝ Գայանե Անանյան Ֆոտոմշակում՝ Արմեն Հայրապետյան Էջադրում՝ Արտակ Սարգսյան
44
Արվեստ Դավիթ գող-գող եկավ, մնաց Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը Գաֆէսճեան արվեստի կենտրոնում:
46
Արվեստ Լրիվ ուրիշ, անհնարին կայֆոտ, դիզայնոտ Ինչպես էին մի խումբ արտ-էնտուզիաստներ նախաձեռնում Հայաստանի առաջին դիզայնի տաղավարը:
50
Արվեստ Ամռան գարունը Ուկրաինական ռոք խմբի համերգից առաջ, համերգի ժամանակ և համերգից հետո:
52
Կադրերի բաժին Սպայի տուն, 1970-ականներ Մի ֆոտոդրվագ Երևանի պատմությունից:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան Երիտասարդ անփորձ աղջկա մասին Մոսկովյան-Պրոսպեկտ անկյունը և ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի այլ սիրելի վայրերը Երևանում: Պրոֆի Ժանգից չվախեցող մարդիկ Հին մեքենաներին երկրորդ կյանք պարգևողները:
Համարի վրա աշխատել են՝ Լենա Գևորգյան, Անի Սմբատի, Արեգ Դավթյան, Էմմա Հարությունյան, Արփի Պապոյան, Գուրգեն Խանջյան, Արմեն Մուրադյան Լուսանկարներ՝ Բիայնա Մահարի, Առնոս Մարտիրոսյան, Գրիգոր Եփրեմյան, Տիգրան Մելքոնյան, Հակոբ Մարգարյան, Նառա Վարդանյան, Երևանի պատմության թանգարան, ՀՀ ազգային արխիվ, Ֆոտոլուր, PAN Photo, Mediamax Տառատեսակ Arek Armenian by Rosetta
«Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ Տնօրեն՝ Աննա Ղասաբյան
Հայաստանի Հանրապետություն, 0002, Երևան, Արամի 80 Հեռ.՝ +374 (10) 50 10 81 Էլ. փոստ՝ info@e-productions.am URL՝ www.evnmag.com Գովազդի բաժին՝ Հեռ.՝ +374 (10) 50 10 82 Էլ. փոստ՝ sales@e-productions.am
© 2011-2016 «ԵՐԵՎԱՆ» Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանատվություն չի կրում: Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ի գրավոր համաձայնությամբ: «ԵՐԵՎԱՆ» ամսագրին հղում կատարելը պարտադիր է: Համարը տպագրության է հանձնվել՝ 06.07.2016
Տպագրված է Անտարես տպագրատանը, 0009, Երևան, Մաշտոցի 50ա/1
Տպաքանակ՝ 4000 օրինակ Ամսագիրը ղեկավարվում է «Զանգվածային լրատվության մասին» և «Գովազդի մասին» ՀՀ գործող օրենսդրությամբ: «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն սույն գրությամբ հերքում է նախկին համարում (համարներում) տպագրված գրառումն առ այն, որ «Էտնոպրես» ՓԲԸ-ն հանդիսանում է այս ամսագրի հիմնադիրը:
Ամսագրի գլխավոր գործընկներ
2 3
Հուլիս 2016
facebook.com/ YerevanCityMagazine
«ԵՐԵՎԱՆ» տպագիր ամսագրի հիմնադիր է հանդիսանում «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ն:
instagram.com/ YerevanCityMagazine
2011-2016 թթ. ընթացքում «ԵՐԵՎԱՆ» ամսագրում բոլոր տպագրված նյութերը պատկանում են «Երևան Փրոդաքշնս» ՓԲԸ-ին:
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
12 տարի ապրել եմ Եվրոպա, էն էլ Եվրոպայի ամենաթույն երկրում՝ Գերմանիայում: Մի օր, ուրեմն, մեքենայով գնում եմ, մեկ էլ լսեմ՝ կողքիս մեքենայից Սայաթ-Նովա ա նվագում: Ձեռով արեցի՝ թե բա կանգնի: Կանգնեցինք, դուրս եկավ մեքենայից՝ մի հատ ջահել տղա, ու ջարդրտված հայերենով ասեց՝ «Ես հայ աղջիկ քունե… ես հայերին շատ սիրե»: Տենց ընգերացանք Անդրեասի հետ: Էդ առաջին կնոջից բաժանվեց հետո, բայց երկրորդ կինը էլի հայ էր: Ու երկուսն էլ կոմիտասցի էին, կպատկերացնե՞ս:
***
Հայաստանում ռոք համերգների ամենամեծ պրոբլեմը ձենն ա: Ոչ նորմալ տեխնիկա կա, ոչ էլ նորմալ զվուկավիկ: Դաժե եթե խմբերը հետները բերում են, ստեղի ապուշ տեխնիկայով ի՞նչ կարան անեն: Բայց էն ամենագազան խմբերը՝ Maiden-ը, Metallica-ն, դրանք իրանց հետ սաղ սարքերը ման են տալիս ու իրանք են սաղ աշխատացնում՝ ձենն էլ, լուսավորումներն էլ, ամեն ինչ: Էդ մակարդակի մեր մոտ միակ համերգը Սիսթեմինն էր: Լրիվ թոփ կլաս էր, էն որ հրապարակի մեջտեղը կանգնած տարելկեքի ծնգծնգոցը լսում էիր:
***
Մի օր երկու հաստափոր, հաստավիզ դեմք նստեցին տաքսիս ու սենց գռմռալով ասեցին՝ «Քշի խոզանո՜ց»: Ես էլ, ճիշտն ասած, լուրջ ընդունեցի, զարմացա, ասեցի՝ «գիտեք, Երևանից չեմ, չգիտեմ ստեղ որտեղ կա խոզանոց»: Ասին, որ քշեմ Բաղրամյան: Հասանք Ազգային ժողովի մոտ՝ իջան: Շատ անկեղծ էին:
***
92 թվին հետ եմ եկել Եվրոպայից ու ոչ մի րոպե չեմ փոշմանել: Հեշտ չի, բա ինչ, բայց մեր ունեցածն ա, պիտի մենք դզենք-փչենք, բա ո՞վ: Ես ինքս պիտի նենց անեմ, որ թոռս մեծանա՝ ստեղ իրան լավ զգա ու բոլորը իրանց լավ զգան:
***
Տղես բանակում չլիներ՝ արդեն վաղուց գնացել էի ստեղից: Տարբերակներ շատ ունեմ՝ քեռիս Սիբիրում ա, օրինակ: Եթե զանգեմ ասեմ գալիս եմ, էնքան կուրախանա, որ ընդեղից կգա ստեղ, տոմսս կառնի ու հետս կթռնի Սիբիր, գործն էլ կդասավորի: Կամ Ամերիկա, հանգիստ կարամ ընդեղ մեխանիկ աշխատեմ: Չորս աներձագերս կարգին մեխանիկներ են, ես էլ տենց իրանցից ահագին բան սովորել եմ:
ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
***
Ես օրը մեջ եմ քշում, մյուս օրերին էլ հիվանդների եմ ընդունում՝ էզոթերիկ հոգեբան եմ: Սաղ իմաստը նրանում ա, որ մարդկանց հիվանդություններից շատ-շատերը հոգեբանական արմատներ ունեն, օրինակ՝ անցյալ կյանքից ինչ-որ տրավմայա մնացել կամ էլ ինքնաներշնչման արդյունք ա: Մեկը կար՝ տարիքով մարդ էր, տղան զանգեց, թե բա՝ հերս հինգ օր ա պառկած ա, ոչ խմում ա, ոչ ուտում ա, տեղից չի շարժվում, ասում ա՝ հիվանդ եմ: Բայց եսիմ քանի հազար եվրո ծախսել էին, հազարումի բժիշկի մոտ տարել տարբեր երկրներում, բոլորը նայում ասում են՝ լրիվ առողջ ա: Էդքանը որ իմացա, որոշեցի իրա կանոններով խաղալ: Եկա, ներկայացա որպես հայտնի բժիշկ, ասեցի, որ իսկապես լուրջ հիվադն ա ու էդ հիվանդության համար մի հատ դեղ կա, որը կարա իրան բուժի: Ու երկու գդալ ջուր տվեցի՝ մեջը մի կաթիլ կոկա-կոլա խառնած: Մի շաբաթից ոտքի կանգնեց: Իրա համար կարևորը էն էր, որ ապացուցեց բոլորին, որ իսկապես հիվանդ էր, բայց իրան չէին հավատում:
5,7մետր բարձրություն ունի մայիսի 28-ին Հանրապետության փողոցի պուրակում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանը (քանդակագործ Գագիկ Ստեփանյան): Գարեգին Նժդեհի հրապարակում (3-րդ մաս) 1990 թվականից տեղադրված է Սուրեն Սպանդարյանի արձանը (բարձրությունը՝ 6,5 մետր):
77
մտոցի կափարիչ է
նախատեսվում փոխել մոտ ապագայում՝ ImYerevan.com կայքի և «Երևան 2.0» ինկուբատորի #1001luckycovers նախագծի շրջանակում: 33 պատկերազարդ մտոցները կտեղադրվեն Կասկադի շրջակայքում, 40-ը՝ Հանրապետության Հրապարակում: Առաջին պատկերազարդ մտոցը հուլիսի 1-ին բացվել է Ազատության Հրապարակում և նվիրված է «Գայանե» բալետին (դիզայներ՝ Վահան Բալասանյան):
4 5
Հուլիս 2016
PAN Photo
Արտագաղթի, հայրենադարձության, հայասեր գերմանացիների և վատ կազմակերպվող ռոք համերգների մասին բարձրաձայն մտորում են երևանյան տաքսիստները:
Թվաբանություն
Տիգրան Մելքոնյան
Զրից
Ինչ անել Yerevan Color Run
Զուլալ
Հուլիսի 17, Կամերային երաժշտության տուն Ամերիկահայ տրիոն հայտնի է հայկական ժողովրդական երգերի ակապելլա կատարմամբ: «Զուլալն» իր գոյության ընթացքում ձայնագրել է երեք սկավառակ և ելույթ ունեցել այնպիսի հայտնի բեմերում, ինչպիսիք են Գեթթի թանգարանը, Քարնեգի հոլը, Քենեդի կենտրոնի «Millennium» բեմը, Բերկլիի երաժշտական քոլեջը և Նյու Յորքի Symphony Space-ը: Deem Communications ընկերությունը վաղուց էր կապ հաստատել «Զուլալի» աղջիկների հետ՝ Հայաստանում ելույթ ունենալու թեմայով: Ի սկզբանե ծրագիրը շատ ավելի խոշոր էր՝ խումբը պետք է ճամփորդեր Արևմտյան Հայաստանում և մի քանի թուրք երաժիշտների հետ համատեղ ելույթներ ունենար: Բայց երբ իրավիճակը Թուրքիայում սրվեց, որոշում կայացվեց սահմանափակվել Հայաստանով: Սա, փաստորեն, առաջին ելույթն է լինելու «Զուլալի» համար Երևանում՝ սրանից առաջ տրիոյի անդամները միայն անձնական այցերով են եղել այստեղ: Բացի համերգներից՝ Երևանում և մարզերում, խմբի անդամները պատրաստվում են նաև ուսումնասիրություններ անցկացնել և նոր ժողովրդական երգեր գտնել՝ հետագա մշակումներ անելու համար: Բացի այդ, ինչպես անցյալ տարի Element Band-ի հետ, այս անգամ էլ Deem Communications-ի հրավիրված արտիստները համագործակցելու են Թումոյի հետ՝ տրիոն հատուկ դասընթաց կանցկացնի կենտրոնի սաների հետ: Տոմսերի արժեքն է 3000, 4000, 5000, 6000 դրամ, պատվիրել կարելի է զանգահարելով 094 44 33 36 հեռախոսահամարով:
Հուլիսի 9-ին, Մարզահամերգային համալիր Անցյալ ամռանը Երևանն առաջին անգամ միացավ համաշխարհային Color Run շարժմանը: Երևանյան երկրորդ գունազարդ մարաթոնը տեղի կունենա այս հուլիսին: Մասնակիցները (առանց տարիքային սահմանափակման կամ պրոֆեսիոնալ պատրաստվածության) պետք է վազեն երեք կիլոմետրանոց վազքուղով և ընթացքում «գունավորվեն» գույնզգույն փոշիներով (բնականաբար, բոլորովին անվնաս): Մասնակցության համար պետք է վճարել 4000 դրամ, ինչպես և անցյալ տարի, հասույթի մի մասը կօգտագործվի բարեգործական նպատակներով (Գյումրի և Արցախ): Միջոցառումն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, գլխավոր հովանավորն է Ամերիաբանկը, հովանավոր՝ «Տիկ-տակ», գործընկեր՝ Yerevan Productions, ինֆորմացիոն հովանավոր՝ ImYerevan.com:
Comedy Club-ը՝ Երևանում
Օգոստոսի 23-ին, Մարզահամերգային համալիր Որոշակի հայկական արմատներ ունեցող և ռուսական հեռուստատեսությունում արդեն դասական դարձած Comedy Club նախագիծը շատ վաղուց մեծ հաջողությամբ դիտվում էր նաև Հայաստանում: Եվ ահա, այժմ ակումբի ռեզիդենտներից մի քանիսին՝ Գարիկ Մարտիրոսյանին, Գարիկ Խառլամովին, Տիմուր Բատրուդինովին, USB խմբին և ուրիշներին, կարելի է տեսնել բեմից: Տոմսերը՝ 5000-ից 40,000 դահլիճում նստելու համար, իսկ սեղանների մոտ՝ ինչպես շոուում՝ 60,000 կամ 80,000:
«Ինքնասպանների ջոկատ»
Օգոստոսի 4-ից, կինոթատրոններում Կոմիքսաբլոքբասթերների արշավը շարունակվում է՝ «Դեդփուլից», «Իքս-մարդկանցից», Բեթմենից ու Սուպերմենից և «Կապիտան Ամերիկայից» հետո գալիս է «Ինքնասպանների ջոկատը»: DC ընկերության ֆիլմում գլխավոր հերոսները ոչ թե չարի դեմ պայքարող բարի սուպերհերոսներ են, այլ բոլորովին հակառակը՝ ամենադաժան ու վտանգավոր հանցագործներից բաղկացած ջոկատը: Դրանց թվում են Ջոկերը (Ջարդեն Լետո), Հարլի Քուինը (Մարգո Ռոբի) և Դեդշոթը (Ուիլ Սմիթ):
ՔԱՂԱՔԱՄԵՋ Խառը
Նոր նստավայրեր
Leo 52 Club, Լեոյի 52
Տարիներ առաջ այս հասցեում գործում էր աբստրակցիոնիզմին նվիրված ցուցասրահ, իսկ այսօր՝ երաժշտական ակումբ, որը, սակայն, հատուկ տեղ է տրամադրում նաև արվեստին: Այստեղ կարելի է ծանոթանալ ժամանակակից նկարիչների աշխատանքներին և լսել ռոք, ջազ և բլյուզ: Բացմանը, օրինակ, ելույթ էր ունեցել «Ոստան Հայոցը»: Leo 52-ն աշխատում է մինչև ուշ գիշեր:
Say Cheese, Սարյան 26/2
Սարյանի փողոցը շարունակում նորանոր հրաշալի նստավայրերով հարստանալ: Եվ քանի փողոցի վրա արդեն բավական շատ գինի-ալկոհոլային վայրեր կան, տրամաբանական էր, վերջապես, պանրային ուղղվածության նոր նստավայրի բացումը: Say Cheese-ը նախևառաջ մասնագիտացած խանութ է, որտեղ կարելի է գնել եվրոպական պանիրների ավելի քան 50 (այո, հիսուն) տեսակ, ինչպես նաև պանրային սոուսներ, աքսեսուարներ և գինիներ: Բայց խանութի բակային հատվածում, որն այստեղ կոչում են «պանրի և գինու այգի», կարելի է փորձել տեղում: Say Cheese-ն աշխատում է առավոտից մինչև կեսգիշեր:
Նոր գիրք
Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոց», «Անտարես», 2016
«Սրտխառնոցը» (1938) անկասկած Սարտրի ամենահայտնի վիպական ստեղծագործությունն է: Այս վեպը աշխարհի կարևոր վեպերի զանազան ցանկերից էլ գրեթե երբեք դուրս չի մնում: Սրանով հանդերձ՝ վեպը մեկ այլ հետաքրքիր ֆենոմեն էլ ունի, օրինակ՝ Ալեն Ռոբ-Գրիեն Ամերիկայի համալսարաններում իր դասավանդման փորձառությունների մասին մի առիթով պատմում է. «… ամերիկացի ուսանողները շատ լավ էին հանդուրժում «Օտարը», որը կարծես հեշտությամբ ու հաճույքով էին կարդում, սակայն ոչ «Սրտխառնոցը»: Երբեք որևէ ուսանողի չեմ հանդիպել, որ այդ գիրքը գոնե որոշ հաճույքով կարդար: Իրականում «Սրտխառնոց»-ը յուրօրինակ հարգանքի տուրք է գրականությանը, հաշվետվության պես մի բան, այնինչ «Օտարը» ինքնին գրականություն է արդեն»: Հայերեն հրատակությունը լույս է տեսել «Նոբելյան մրցանակակիրներ» շարքում: Ֆրանսերենից թարգմանել է Հայկ Ֆելեքյանը, առաջաբանը՝ Վահրամ Դանիելյանի:
6 7
Հուլիս 2016
Հրաչյա Սարիբեկյան «Ապուշների ուղևորությունը», «Անտարես»
«Անտարես», XXI. մատենաշար Նոր սերնդի հայ ամենատաղանդավոր ու սիրված արձակագիրներից մեկի նոր վեպը մի փոքր տարբերվում է նրա նախորդ գործերից թե՛ թեմայի ընտրությամբ, թե՛ լեզվաոճական ատաղձով: 1990-ականների սկզբի հայաստանյան իրականության բազմաթիվ հարցեր դեռ անպատասխան են մնում, բազմաթիվ հարցեր առեղծվածի քողով են պատված, իսկ բազմաթիվ հարցերի մասին գերադասելին ընդհանրապես լռությունն է: Հրաչյա Սարիբեկյանի «Ապուշների ուղևորությունը» «երկաթուղային վեպը» ռելսերին է դնում հարցեր, որոնց շուրջ մինչ այժմ առեղծվածային լռություն է: Օրինակ՝ ի՞նչ եղան Բաքվի ու Ադրբեջանի մյուս քաղաքների հոգեբուժարանների հայ հիվանդները… Ուստի վեպի հերոսների ուղևորությունը յուրատեսակ ուղևորություն է նաև ընթերցողի համար և նույնքան վտանգավոր. «սարիբեկյանական իրականության» մեջ ընթերցողից հերոսի, նույնն է թե ապուշի վերածվելու սահմանը հարաբերական է:
Ջ. Ք. Ռոուլինգ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը», «Զանգակ»
Ծնողներին կորցնելուց հետո պատանի Հարրի Փոթերն ապրում է մորաքրոջ ընտանիքի հետ, երբ մի օր պարզվում է, որ նա մոգ է: Վերջին տասնամյակների համաշխարհային ամենամեծ գրական ֆենոմեններից մեկի՝ պատանի կախարդ Հարրի Փոթերի մասին յոթ հատորանոց շարքի մասին այսօր դժվար թե անտեղյակ մարդիկ լինեն: Չնայած, որ շարքի եզրափակիչ, յոթերորդ գիրքը լույս է տեսել դեռ 2007 թվականին, իսկ ֆիլմաշարն ավարտվել 2011-ին, երբեք ուշ չէ ունենալու որակյալ պատանեկան գրականության հայերեն տարբերակը: Առաջին գրքում տասնամյա Հարին բացահայտելու է իր մոգական արմատների մասին և հրավիրվելու է ուսանելու Հոգվարց՝ կախարդների դպրոց: Այնտեղ էլ նա ձեռք կբերի ամենամոտ ընկերներին և կպարզի, որ նրանից է կախված մարդկության ապագան: «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» անգլերենից թարգմանել է Ալվարդ Ջիվանյանը:
Բարեգործություն
Ակցիա
Հուլիսի 18-ին Դիլիջանի Flying Ostrich by Dolmama ռեստորանում կազմակերպվեց երրորդ «Հայի տանիք» դրամահավաք բարեգործական ընթրիք-ցուցահանդես-վաճառքը: Միջոցառման նպատակը մեկն էր՝ ողջ հասույթով օգնել Գյումրու տնակային պայմաններում բնակվող ընտանիքներին վերջապես բնակարան ձեռք բերել: Սա նմանատիպ արդեն չորրորդ ընթրիքն էր՝ նախկինում համախոհներ Ժիրայր Ավանյանը, Թերեզա Մխիթարյանն ու Նունե Մանուկյանը կազմակերպել էին դրամահավաքներ Երևանում, Մոսկվայում և Լոզանում, որոնց արդյունքում Գյումրիում տասը բնակարան էր գնվել: Միջոցառման մասնակիցները վճարելով 25 հազար դրամ՝ ճաշակեցին ռեստորանի այցեքարտային համեղ ճաշատեսակները և հաճելի ժամանակ անցկացրեցին: Բացի այդ, բարեգործությանն ուղղվեց 92-ամյա վաստակավոր բժշկուհի Մոնիկա Միրզոյանի ասեղնագործ աշխատանքների վաճառքից ստացված գումարը: Հաջորդ՝ հինգերորդ հանդիպումը կկայանա արդեն Գյումրիում:
Մասնակցեք Երևանի բարեկարգման ծրագրին
Հարգելի երևենցիներ, www.kaspersky.am կայքում մեկնարկել է գետնանցումների լուսավորման համար քվեարկությունը, որի միջոցով դուք կարող եք ընտրել այն ստորգետնյա անցումը, որը, ձեր կարծիքով, անհրաժեշտ է լուսավորել, և այդպիսով դարձնել անվտանգ։ Առավելագույն քվեներ հավաքած գետնանցումում հնարավորինս արագ կմաքրվեն, կվերանորոգվեն և կտեղադրվեն լուսավորող սարքեր «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում, որը «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունն անցկացնում է Երևանի վարչական շրջանների հետ համագործակցությամբ։ Թանկագին երևանցիներ, դրսևորեք քաղաքացիական ակտիվություն գետնանցումներում անվտանգության ապահովման այդքան կարևոր հարցում։ Այցելեք www.kaspersky.am կայքըև մասնակցե՛ք այն գետնանցման ընտրությանը, որն անհրաժեշտ է վերանորոգել և լուսավորել առաջին հերթին, և «Կասպերսկի Լաբորատորիա»-ն իրականություն կդարձնի ձեր ընտրությունը։ Անցնե՛նք անվտանգ և լուսավոր կողմը միասին։
ՔԱՂԱՔԱՄԵՋ Կրթություն
Ապագայի ալգորիթմը
Դեռևս անցած տարի Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) և Ucom ընկերության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որի համաձայն՝ վերջինս ներդրումներ է կատարելու, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը «ԵՐԵՎԱՆ» ամսագրին պատմեց այդ նախագծի կարևորության և առաջադրված նպատակների մասին։ Բոլոր համընկնումները պատահական են
«Այս նախագիծը ծրագրվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից շատ ավելի առաջ, բայց պետք է փաստել, որ այդ դեպքերը է՛լ ավելի խթանեցին նախագծի առաջխաղացումը։ Օրինակ, «Ական փնտրող ռոբոտ» և «Անօդաչու թռչող սարքեր» մրցույթների մեկնարկը տրվել էր դեռևս 2015 թվականի նոյեմբերին, այնպես որ անկախ այս տարվա ապրիլյան դեպքերից ԻՏՁՄ-ն ու Ucom-ը նպատակաուղղված ծրագրեր են իրականացրել և իրականացնում՝ ի նպաստ Հայաստանի արդյունաբերության և հատկապես ռազմարդյունաբերության զարգացման, — ասում է Եսայանն ու շեշտում, — մենք շատ լավ ենք հասկանում, որ եթե խաղաղություն ենք ուզում, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի, և անցյալ տարվանից սկիզբ առած այս նախաձեռնությունները հենց այդ նպատակին են ծառայելու»։
Սատարելով հայրենական արտադրողին
Ucom-ի տնօրենը նշում է, որ «Ապագայի ալգորիթմը» կարգախոսը կրող այս նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը և բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։ «Այստեղ դպրոցականները հնարավորություն ունեն կրթվելու ինժեներական ժամանակակից լաբորատո-
րիաներում, որտեղ առկա են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Արաքս» հայկական օպերացիոն համակարգով «Այգեստան» մինի համակարգիչներ, շաղափային հաստոցներ, ռոբոտաշինության հավաքածուներ և այլ սարքեր: Ինժեներական այս ժամանակակից լաբորատորիաներում աշակերտները կարող են ստեղծել հեռակառավարվող մեքենայից մինչև կենցաղում կիրառվող ռոբոտներ: Նրանք կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք,
էլեկտրոնիկա, մեխանիկա: Ուզում եմ շեշտել, որ լաբորատորիաների համակարգչային ծրագրերն ու համակարգերը հնարավորինս հայաֆիկացվում են, իսկ կահավորման տեխնիկան պատվիրվում է բացառապես ներքին ռեսուրսներից։ Ժամանակին լաբորատորիա էր բացվել Գորիսում, և որոշ ժամանակ անց տեղի դպրոցականներն իրենց խմբակավարի գլխավորությամբ առաջարկեցին, որպեսզի արտասահմանից պատվիրելու փոխարեն գնենք հենց այդ լաբորատորիայի արտադրանքը։ Արդյունքում լաբորատորիայի 3D տպիչը վերարտադրում է ինքն իրեն, կարելի է ասել՝ կլոնավորում է բոլոր մասերը, բացի «ուղեղից», որն այլ արտադրողից է գնվում սարքն աշխատունակ դարձնելու համար», — պատմում է Եսայանը։
Թվեր
«Անցած տարի ԻՏՁՄ նախաձեռնությամբ և Ucom-ի աջակցությամբ Տավուշի մարզի 3 սահմանամերձ գյուղերում՝ Կողբում, Ներքին Կարմիրաղբյուրում և Արծվաբերդում բացվեցին ինժեներական լաբորատորիաներ։ Մենք արդեն շուրջ 100 դպրոցներում ռոբոտաշինության կամ ծրագրավորման խմբակներ էինք բացել, բայց առաջին ինժեներական լաբորատորիաները բացելուց հետո հասկացանք, որ դրանց կարիքը կա նաև մյուս դպրոցներում։ Այսօր արդեն լաբորատորիաներ ենք բացել 100 դպրոցներում, և գործընթացը հաջողությամբ շարունակվում է», — պատմում է Եսայանը։ Անդրա-
8 9
Հուլիս 2016
դառնալով նախաձեռնության ֆինանսական կողմին՝ նա նշում է, որ անցած տարի յուրաքանչյուր լաբորատորիայի վրա ծախսվել էր 70-100%-ով ավելի շատ գումար, քան հիմա է ծախսվում, երբ լաբորատորիաների կահավորման համար նախատեսված տեխնիկայի մեծաքանակ պատվերներ են կատարվում. «Այդուհանդերձ, լաբորատորիա բացելը բավականանին ծախսատար նախաձեռնություն է. յուրաքանչյուրի ապահովումը տեխնիկայով մոտ 5000-7000 դոլարի ծախս է նախատեսում։ Չնայած դրան, մենք մտադիր ենք լաբորատորիաներ բացել Հայաստանի բոլոր դպրոցներում, այլ ոչ միայն սահմանամերձ գյուղերում ու համայնքներում, այսինքն՝ խոսքը գնում է շուրջ 1200 լաբորատորիաների մասին։ Հպարտ ենք ու ողջունում ենք, որ այս նախաձեռնությանը միացել են բազմաթիվ այլ ընկերություններ և անհատներ։ Այսօր «Արմաթ» լաբորատորիաները բացվում են այդ թվում «Մենթոր գրաֆիկս» ընկերության, «Նաիրի» կոնսորցիումի, Վորլդ Վիժնի, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA), «Քրոնիմետ», «Հայաստանի մանուկներ» (COAF), «Անուշավան Աբրահամյան», «Ջինիշյան», «Փարոս» բարեգործական հիմնադրամների, HSBC բանկի, One Armenia, GIZ կազմակերպությունների և Էդուարդ Սարիբեկյանի շնորհիվ»։
Խաղ ու դաս
Առայժմ լաբորատորիաների բացման համար դպրոցների ընտրությունը կատարվում է մի քանի չափանիշներից ելնելով։ «Նախ, կարևոր է, որպեսզի համայնքում, եթե լաբորատորիան բացվում է դպրոցներից մեկում միայն, մյուս դպրոցների աշակերտները նույնպես հնարավորություն ունենան մասնակցելու լաբորատորիայի աշխատանքներին։ Երկրորդը, աշխատում ենք առաջին հերթին ընտրել այն դպրոցները, որոնց համայնքներում սոցիալական վիճակը հատկապես ծանր է, երեխաները գրեթե այլ զբաղմունք չունեն, բացի բակում խաղալուց», — բացատրում է Ucom-ի տնօրենն ու հավելում, որ ինժեներական լաբորատորիա հաճախելով՝ երեխաները ոչ թե խաղ կխաղան, այլ իրենք խաղեր կստեղծեն։
Պետական աջակցություն
Ինժեներական լաբորատորիաները բացելու հետ կապված մի կարևոր խնդիր էլ կա։ Տեխնիկայով ապահովված լաբորատորիա բացելը դեռևս չի նշանակում, որ դպրոցականները կկարողանան ինքնուրույն գլուխ հանել այդ
ամենից։ Խմբակ-լաբորատորիա բացելը ենթադրում է նաև այդտեղ հաճախող դպրոցականների խմբակի ղեկավար ապահովել, կազմակերպել ճամբարներ և այլն։ «Ընդ որում, մենք աշխատում ենք ընտրել, ենթադրենք, Պոլիտեխնիկում սովորած, ավարտած ու մանավանդ հաջողության հասած երիտասարդների, որոնք մարզերից են եկել սովորելու, վերապատրաստում ենք նրանց և ուղարկում հենց իրենց հայրենի գյուղերը՝ որպես խմբակի ղեկավար աշխատելու։ Երբ դպրոցականները տեսնում են, որ իրենց դասավանդում է մեկը, ով իրենց համագյուղացին է ու որոշակի հաջողության է հասել այդ բնագավառում, նրանք ավելի ոգևորված են գալիս խմբակի դասերին։ Երբեմն ղեկավարի նախաձեռնությամբ ստարտափեր կարող են ստեղծվել, ինչը նույնպես կարելի է լաբորատորիայի հաջող զարգացման արդյունք համարել», — նկատում է Եսայանը և ուրախությամբ նշում, որ այս տարվա մարտին ԻՏՁՄ-ի և Կառավարության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակում համագործակցելու մասին: Ըստ հուշագրի՝ կողմերը համատեղ ջանքեր են գործադրելու ծրագրի իրականացման նպատակով անհրաժեշտ ներդրումներ ներգրավելու համար: Հուշագրի շրջանակում Կառավարությունը ստանձնել է այդ խմբակների ղեկավարնե-
րի վերապատրաստման և աշխատավարձի ապահովման պարտականությունը, ինչն իսկապես կարևոր աջակցություն է ծրագրի իրականացման համար։
Նպատակ
2019-ին Երևանում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT), որի ժամանակ ակնկալվում է շուրջ 2500 պատվիրակների այց Հայաստան։ «Սովորաբար այս կոնգրեսը տեղի է ունենում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար երկրներում։ Հայաստանը դեռ նոր է հավակնում այդպիսի կոչման՝ նույն այդ ինժեներական լաբորատորիաների հաջող գործարկման արդյունքում։ Մեր նպատակն այն է, որ այդ կոնգրեսի ժամանակ կարողանանք Հայաստանը ներկայացնել՝ որպես տեխնոլոգիական երկիր և ցույց տալ, որ ինժեներական լաբորատորիաներ ունենք Հայաստանի բոլոր դպրոցներում, իսկ եթե ոչ լաբորատորիաներ, ապա առնվազն ռոբոտաշինության կամ ծրագրավորման խմբակներ, — բացատրում է Ucom-ի տնօրենն ու կարևորում, որ «Արմաթ» խմբակ-լաբորատորիաների առկայությունը լուրջ մրցակցային առավելություն է տալու Հայաստանին միջազգային շուկայում։ — Երևանի կամ ՀՀ ցանկացած մարզի ՏՏ մասնագետը ոչ մի բանով չի զիջելու աշխարհի առաջատար ՏՏ ընկերություններում աշխատող մասնագետներին։ Սա է մեր առաջնային և ամենակարևոր նպատակը»։
Անի Սմբատի Ucom
ՔԱՂԱՔԱՄԵՋ Նախագիծ
Գունազարդ նախավարժանք Հուլիսի 9-ին Երևանում կանցկացվի երկրորդ Yerevan Color Run-ը՝ Գունազարդ վազքը: Նախքան բուն վազքը, մի շարք հայտնի երևանցիներ վազքի կազմակերպիչ Run Armenia-ի խնդրանքով գունազարդվել են ֆոտոխցիկի առջև:
Ղազար Հակոբյան, Run Armenia նախագծի հեղինակ, գլխավոր կազմակերպիչ
Կարո Պիլզ, դիջեյ
Հակուկ Եղիազարյան, ակտիվ քաղաքացի
10 11
Հուլիս 2016
Սոֆի Մխեյան, երգչուհի
Վահագ Մարտիրոսյան, դերասան, դիջեյ
Արման Մարգարյան, հաղորդավար
Դիանա Մարտիրոսյան, լրագրող
Վարդան Բաբայան (DJ Dale), դիջեյ
Գարիկ Պապոյան, հումորիստ, դերասան, պրոդյուսեր
Իլյա Մանթառլյան, կազմակերպիչ
Սոս Ջանիբեկյան, դերասան
Արամայիս Հայրապետյան, ռեժիսոր
Հակոբ Jack Պապիկյան, հաղորդավար, դիջեյ
Անուշիկ Առաքելյան, հաղորդավարուհի
Ռուզաննա Հարությունյան, հաղորդավարուհի
Արամ mp3, դերասան, երգիչ
ՔԱՂԱՔԱՄԵՋ Նախագիծ
Լիլիթ Մուրադյան, հաղորդավարուհի
Վահե Խանամիրյան, հաղորդավար
Արտակ, բարմեն; Հակոբ, լուսանկարիչ; Ռուբեն, բարմեն
Գոռ Հարությունյան, պրոդյուսեր
Սուրեն Առուստամյան, հաղորդավար
Տիգրան Դանիելյան, հաղորդավար
Գոհար Բալոյան, հասարակական գործիչ
Վրույր Թադևոսյան, հաղորդավար
«Awesome Armenia / Տիգրան Մելքոնյան, Հակոբ Մարգարյան
12 13
Հուլիս 2016
«Միաբանի» առաջին պտուղները Ամփոփում ենք մայիսին մեկնարկած «Միաբան» հիմնադրամի գործունեության առաջին ամիսները:
«Միաբան» մշակութային հիմնադրամի առաջին մի քանի ամիսների գործունեությունը հուշում է, որ կառույցի հիմնադիրները ճիշտ ուղու վրա են՝ ընտրելով գործընկերների հնարավորինս մեծ բանակի հետ համագործակցությունը։ Մայիսի 25-ին կայացավ հիմնադրամի բացման պաշտոնական արարողությունը, հաջորդ օրը՝ այդ բացման կապակցությամբ հրավիրված ասուլիսը։ Հանրության հետ աշխատանքը շարունակվեց բուհերի, ձեռնարկատերերի, հայկական սփյուռքի համայնքների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների հետ կապերի հաստատումով: Համախմբվելու միջոցով հայ մշակույթը նոր արժեքներով հարստացնելու գաղափարը տարածվեց նաև սոցիալական ցանցերով, տարբեր լսարաններ ունեցող լրատվամիջոցներով։ Եվ արդյունքը չուշացավ. բազմաթիվ անհատներ, ընկերություններ ու ձեռնարկատերեր են արձագանքել «Միաբանի» շուրջ միաբանվելու կոչին՝ հիմնադրամի www.miaban.am կայքում կատարելով նվիրատվություններ բոլոր ըն-
թացիկ նախագծերին։ Այդ մարդկանց շնորհիվ է, որ արդեն սկսվել են «Ուշաթափություն» ֆիլմի (աշխատանքային անվանում) նկարահանումների նախապատրաստական աշխատանքները, և դերասանները փորձում են արդեն պատրաստ բեմական զգեստներն ու կերպարների ոճը։ «Միաբանի» համահիմնադիրներն ու նախագծերի հեղինակներն անչափ կարևորում ու արժևորում են բոլորի՝ թե՛ արվեստասեր անհատների, թե՛ խոշոր ձեռնարկությունների կողմից այդ կերպ դրսևորվող աջակցությունը հայ մշակույթի զարգացմանը։ Հիմնադրամի տնօրեն Արփի Պապոյանը նշում է. «Միաբանի» ճանապարհն սկսել ենք գիտակցումով, որ հայ մշակույթն ամբողջ ազգի և համամարդկային սեփականություն է, և յուրաքանչյուր հայ, ինչու չէ, նաև հայ մշակույթի օտարազգի երկրպագուները պետք է ունենան հրապարակում առկա հայկական նորարարական մշակութային նախագծերին ծանոթանալու և ուժերի ներածին չափով դրանց իրականաց-
մանը նպաստելու հնարավորություն։ Մենք յուրաքանչյուր նվիրատվություն համարում ենք մի հատիկ սերմ, հողը՝ մեր պապերի թողած մշակութային ժառանգությունն է, որը շարունակում են մշակել մեր օրերի հայ արվեստագետները։ Եվ հիմնադրամի աշխատանքի և ընթացիկ նախագծերի վերաբերյալ ստացվող արձագանքները վկայում են այն մասին, որ այդ սերմերը պտուղ են տալու՝ նոր ստեղծագործական նվաճումների և արվեստի տարբեր ոլորտների արժեքավոր գործերի տեսքով»։ «Միաբանը» սիրով շարունակելու է հնարավոր բոլոր միջոցներով իր գործունեության, նախագծերի և ծրագրերի ներկայացումը՝ հույսով, որ էլի շատ շատերը կմասնակցեն դրանց, հավատով, որ արվեստն ու մշակույթն են այն ուժը, որոնք խթանում են հոգու աշխատանքը, իսկապես միաբանում են մարդկանց՝ ստեղծագործելու ու ստեղծագործությունը գնահատելու, միմյանց բարի գործեր անելու ու այդ գործերը սերունդներին ժառանգելու գաղափարի ու զգացողության շուրջ։
Արփի Պապոյան Մհեր Հովվյան
գարեվիտացիա Խորհուրդներ
Հայեցի կցորդները Երբևիցե փորձե՞լ եք գարեջուրը քաղցր կարկանդակի կամ ելակային տորթի հետ: Խնդրում եմ, էդպիսի բան չանեք: Մարդիկ դարերով մշակել են «ճիշտ» նախուտեստներ գարեջրի համար, սովորաբար աղի, մսային կամ չարազային: Ջերքին, ֆստխը կամ չիփսերը դարձել են գարեջրի մշտական ուղեկցորդներ: Սակայն մենք՝ հայերս, պետք է անպայման տեղ տանք նաև մեր ավանդական «պապական» նախուտեստներին: Իսկ թե այն, ինչ կատարվեց հետո, կարդացեք ստորև:
14 15
Հուլիս 2016
Բաստուրմա-սուջուխ
Իմ խորին համոզմամբ, եթե գարեջրասերը մեկ անգամ փորձի բաստուրման հայտնի «ջերքիի» փոխարեն, նա ուղղակի կմոռանա վերջինիս գոյության մասին: Բաստուրման ու սուջուխը հենց իր տեսքով հուշում են, որ իրենց արժի փորձել ոչ միայն ամանորյա խնջույքին: Բարակ շերտերով կտրատած բաստուրման թե իր տեսքով, թե համային հատկանիշներով կարծես ստեղծված է գարեջրի համար: Փորձեք:
Սիսեռ
Թթու-աղի դրած սիսեռը վերջերս հայտնվել է Հայոց լեռնաշխարհի գրեթե բոլոր փաբերի ու գարեջրատների մենյուներում ու շատ ճիշտ է արել: Խորհուրդ է տրվում:
Լավաշի չիփսեր
Շերտիկներով կտրատած լավաշին քսում ենք մայոնեզ, ավելացնում պղպեղ, մանր կտրատած կանաչի (ցանկալի է սամիթ) և մի 10 րոպեով տեղադրում վառարանում, մինչդեռ գարեջուրը զովանում է սառնարանում:
Տնական աղածոներ
Պետք է անպայման փորձել տնական թթու դրած ծաղկակաղամբով: Հաճախ աղածոները ասոցացվում են որպես օղու նախուտեստ, բայց գարեջուրը ոչ պակաս սազում է թթու վարունգին, կաղամբին կամ գազարին:
Թել պանիր
Շատերը ատում են այն հայտնի ատամ ջարդող ապխտած պանիրները, որոնք վաճառվում են սուպերմարկետների գարեջրի բաժիններում կամ մատուցվում են փաբերում: Ատում են, բայց շարունակում են օգտվել: Հայտնի Գյումրիի հորած «թել» պանիրը կարող է փրկել իրավիճակը և ձեր ատամները: Համ էլ մերն է, իսկ մերն անուշ է, ինչպես կասեին մեր պապերը:
Արմեն Մուրադյան Առնոս Մարտիրոսյան
գարեվիտացիա Խոշոր պլան
Գարեջրով բացած Ամեն ամառ գարեջրասերների շարքերը համալրվում են նոր դեմքերով, որոնք պարզապես ժամանակավոր գնացել էին ձմեռելու ուրիշ, ավելի տաք խմիչքներ: Նրանցից շատերը չեն էլ գիտակցում, որ ըմպելիքը կարելի է համատեղել ուրիշ զանազան խմիչքների (ոչ, խոսքը չարաբաստիկ «յորշի» մասին չէ) և նույնիսկ ճաշատեսակների հետ: Ահա մի քանի գարեջրային ուտեստներ և կոկտեյլներ, որոնք հաստատ կհետաքրքրեն գարեջրասերներին:
Խաշլամա գարեջրով
Սա երևի ամենահայտնի գարեջրային ուտեստն է Հայաստանում: Բաղադրության մեջ շատ խորանալ չարժե, քանի որ բոլորիս տատի-հոպար-մորքուրները շատ լավ գիտեն այն: Համ էլ ամեն մեկը իր բաղադրատոմսն է համարում ամենաճիշտը: Ոմանք եփում են գառան միսն ու բանջարեղենը ամբողջովին գարեջրի մեջ, ոմանք ավելացնում են վերջում: Ցանկալի է օգտագործել մուգ դառը գարեջուր: Ամեն դեպքում՝ ճաշակի հարց է: Սակայն փաստը մնում է փաստ՝ գարեջուրը փոխանցում է ուտեստին յուրահատուկ համ, իսկ միսը ստացվում է «մի տեսակ նու՜րբ»:
Գարեջրային բլիթներ անգլիական ոճով
Այս բլիթների պատրաստման ձևը այդքան էլ չի տարբերվում ավանդական բլիթների պատրաստումից: Միայն կաթի փոխարեն օգտագործվում է գարեջուր: Այն լցնում ենք տարայի մեջ, ավելացնում մի փոքր շաքարավազ և աղ, ձուն հարում ենք և խառնում գարեջրի հետ, որից հետո մաղում ենք ալյուրը և դանդաղ խառնում: 10 րոպե անց կարելի է տապակել և մի պահ զգալ մեզ անգլիացի (ուղղակի առանց ուժեղ ֆուտբոլի): Նրանք սովորաբար օգտագործում են բլիթները որպես գարեջրի խորտիկ, սակայն չեն արգելել համատեղել այն ինչի հետ ցանկանանք:
Միքելադա
Գարեջրային ապուր լեհական ոճով Շենդի
Շենդին (Shandy) աշխարհում հայտնի կոկտեյլ է, երբ գարեջուրը խառնում են զանազան գազավորված ըմպելիքների և լիմոնադների հետ՝ հիմնականում լիմոնային կամ ցիտրուսային: Օրինակ, կարելի է էսպիսի մի բան պատրաստել. վերցնում ենք բաց թեթև գարեջուր, ասենք՝ Միլլեր, լցնում այն կոկտեյլային բաժակի մեջ՝ կեսից մի փոքր քիչ: Մնացածը ավելացնում ենք լիմոնադ, լայմ, կարելի է նաև համեմել դաղձի տերևներով: Եթե կգտնեք Երևանում կոճապղպեղի գարեջուր՝ իդեալական է:
Ապուր գարեջրո՞վ: Լու՞րջ: Այո, գարեջրային ապուրը հայտնի է Լեհաստանում դեռ միջնադարից: Ուրեմն, շատ բան պետք չէ. լցնում ենք կաթսայի մեջ բաց գարեջուր, ավելացնում ենք աշորային հաց, կարագ, չաման, աղ և շաքարավազ: Երբ այս հետաքրքիր զանգվածը կհասնի եռման աստիճանի, հարկավոր է մարել կրակը՝ գրեթե պատրաստ է: Մնաց անցկացնել այն մաղով և ավելացնել 1/2 եռման ջուր: Համեղ է տապակած «խրթխրթան» հացի հետ:
Միքելադան (Michelada) հայտնի մեքսիկական կոկտեյլ է, որը օր օրի գրավում է ամբողջ աշխարհը: Այն կարելի է պատրաստել տնական պայմաններում: Մեզ հարկավոր է մեքսիկական գարեջուր (ասենք, Corona), լայմի ճզմած հյութ, մի փոքր (կամ շատ, դուք տեսեք) կծու սոուս, ենթադրենք՝ տաբասկո: Ավելացնում ենք ստացված բաժնի կեսի չափով տոմատի հյութ և շատ զգույշ փորձում ենք:
Դահճի արյունը
Այս դաժան և ինչ-որ տեղ էկզիստենցիալ անվանում կրող կոկտեյլը հայտնի գրող Էնթոնի Բըրջեսի («Լարովի նարնջի» հեղինակը) ամենասիրած ըմպելիքն էր: Ասում են՝ նույնիսկ հենց ինքն է նրա հեղինակը: Կոկտեյլը ինչ ասեք չի պարունակում իր մեջ և փոքր-ինչ թանկ կնստի գրպանի համար: Ուրեմն, ուշադիր, վերցնում ենք մի շիշ սև էյլային գարեջուր, ավելացնում ենք 20-30 գրամ ջին, վիսկի, ռոմ, պորտվեյն, կոնյակ, վերջում դանդաղ՝ 10 գրամ շամպայն: Գարեջուր ցանկալի է ընտրել հենց իռլանդական, օրինակ Guinness’ Extra Stout: Նաև ցանկալի է այն ըմպել ընկերների շրջապատում, կողմնակի աչքի տակ: Մարդ ես...
Արմեն Մուրադյան
16 17
Հուլիս 2016
Գարեջուրը և մենք
հարցում
Հետաքրքրաշարժ փաստեր գարեջրի մասին՝ աշխարհում և Հայաստանում:
Երևանում ո՞ր գարեջրատանն եք նախընտրում գարեջրվել
Գարեջուրն գրեթե նույն տարիքի է, ինչ քաղաքակրթությունը: Հնագույն ժամանակներից այն համարվել է ամենատարածված ալկոհոլային խմիչքներից մեկը: Այն խմում էին Ասորեստանում, Եգիպտոսում, այն շատ են սիրել Հին Հայաստանում: Այսօր գարեջուրը նույնպես մնում է մեր ամենասիրված խմիչքը: Ներկայացնում ենք փաստեր, որոնք կհետաքրքրեն բոլոր գարեջրասերերին: Առաջին հիշատակումներից մեկը գարեջրի մասին արել է հին հույն պատմիչ Քսենոֆոնտը, ով V դարում այցելել է Հայաստան: Նրա խոսքերում հայերը խմում էին գարեջուրը եղեգնյա ձողերով (քանի որ այն, հավանաբար, ֆիլտրված չէր):
1814 թվականին
Աշխարհի ամենաթունդ գարեջուրն է համարվում
1514 խորանարդ լիտր
կազմակերպության արտադրված «Օձի թույն» գարեջուրը, որի ալկոհոլայնությունը կազմում է
67,5%:
Աշխարհի ամենագարեջրասեր ժողովուրդը չեխերն են: Նրանք օգտագործում են
152 լիտր գարեջուր
Լյուքսենբուրգում կա մի փոքրիկ փողոց «Այնտեղ, որտեղ եփում են Մոզելյան գարեջուրը» անվանումով:
տարեկան՝ մեկ շնչի հաշվով:
Հայաստանում տարեկան արտադրվում է մոտ
15 մլն լիտր գարեջուր:
Pub 37 21.62%
Beer Academy 5.41%
Karloff 13.51% Hacker Pschorr 8.11%
Միայն տանը 13.51% Labeerint 10.81% Beer Mania 8.11%
Շշալցվա՞ծ, թե՞ լցնովի 12.82%
Շշալցված Լցնովի
87.18%
Գարեջրի հետ
Գետնանուշ Խեցգետին Սիսեռ
Վիկինգների դրախտում՝ Վալհալայում կար մի մեծ այծ, որի պտուկներից կարելի էր անվերջ գարեջուր ըմպել:
9500
Բացի գարուց գարեջուրը պատրաստում են ցորենից, բրինձինց, եգիպտացորենից, տարեկանից: Ի դեպ, Ճապոնական սակեն ավելի մոտ է գարեջրին քան օղուն:
Բավարիայում ընդունված է
1 լիտրանոց
գարեջրի գավաթներ, այն ինչ ամբողջ աշխարհում՝
0,5 լիտրանոց:
Աշխարհի ամենաթանկ գարեջուրն է բելգիական
Vieille Bon Secours-ը: Նրա մեկ շիշը արժե
1000 դոլար:
35.90%
43.59%
Լիմոնով Չիփս Ջերկի գազար 35.90%
35.90%
20.51%
Այլ Ո՞ր երկրի արտադրության
գարեջուր:
թվականին մ.թ.ա.: Հայաստանում մոտ 69% տղամարդիք և 46% կանայք 18-ից 24 տարեկանում օգտագործում են գարեջուր:
Kilikia Beer House 10.81%
51.28%
Շումերները ունեյին հատուկ աստվածուհի, որը պատասխանատու էր գարեջրի և մնացած ալկոհոլային խմիչքների համար:
4 լիտր
Հնագետների կարծիքով առաջին գարեջուրը պատրաստվել է մոտ
Paulaner 35.14%
Brewmeister
գարեջուրը հեղեղել էր մի քանի լոնդոնյան փողոց այն բանից հետո, երբ Սենթ Ժիլի եկեղեցում պայթել էր հսկայական տարա գարեջրով:
Հնագետների համոզմամբ, Հին Եգիպտոսում բուրգերը կառուցում էին «գարեջրված» աշխատողները, որոնց օրեկան տալիս էին մոտ
Dargett 40.54%
Գերմանական 33.33% Հայկական 30.77% Չեխական 25.64% Բելգիական 10.26% Հայկականներից ո՞րը Կիլիկիա 61.54% Կոտայք 15.38% Ալեքսանդրապոլ 15.38% Գյումրի 5.13% Այլ 2.56%
30.77%
Ոչինչ
10.26%
գարեվիտացիա Շրջայց
Ցուրտը, ածիկը, ջուրը և տաք սիրտը 1952 թվականին հայտնի կոնյակի գործարանի հարևանությամբ բացվեց Երևանի գարեջրի գործարանը: Տեսականու ամենահաջող նմուշներն էին «Ժիգուլյովսկին», «Ռիժսկին» ու «Անին»: Գործարանն առ այսօր աշխատում է՝ արդեն արտադրելով սեփական ապրանքանիշները, որոնցից ամենահայտնին «Կիլիկիան» է: Մենք այցելեցինք գործարան՝ պարզելու, թե ինչպես է պատրաստվում հրաշալի ըմպելիքը: Հոգի
Գարեջուր եփող մասնագետը՝ Արենը, ցույց է տալիս գործարանի շենքերից մեկը, որտեղ գտնվում է, այսպես կոչված՝ «բունկերը»: Հենց այնտեղից է սկսվում ամբողջ գործընթացը: Այստեղ է հավաքվում ծլած, հասած գարու ածիկը՝ ըմպելիքի հոգին: Պատրաստի ածիկն արդյունքում առանձնացվում է ընձյուղների մնացորդներից ու տարատեսակ աղտոտումներից, անցկացվում մագնիսական սարքավորումների, հետո էլ՝ ածիկի ջարդիչի միջով: Մանրացման աստիճանից է կախված գարեջրի հյութի որակը և զտման տևողությունը: Այս ամենն իրականացվում է եփման համար նախատեսված արտադրամասում: Ի դեպ, ցանկացած տեսակի գարի չէ, որից հնարավոր է ածիկ ստանալ՝ պահանջվում է միայն հատուկ բարձրակարգ տեսակը:
Գարեջուր եփողի դժվարությունները
Աշխատանքի ընթացքում գարեջուր եփողները տարատեսակ աստիճանների հետ գործ ունեն: Խոսքը ոչ թե սպիրտի, այլ աշխատավայրի օդի ջերմաստիճանի մասին է: Այն տարածքում, որտեղ անմիջապես իրականացվում է եփման ընթացքը, շատ շոգ է ու տոթ: Թվում է՝ անհնար է կես ժամից ավելի այնտեղ մնալ:
18 19
Հուլիս 2016
— Դա դեռ ինչ է, — ժպտում է Արենը, — խնդիրներն այն ժամանակ են սկսվում, երբ ամեն ինչ միացված ու աշխատում է, իսկ հիմա բավական զով է: Երբ եփելու համար նախատեսված կաթսան միացված է, տարածքի օդի ջերմաստիճանը միանգամից Աֆրիկան է հիշեցնում, արգանակ հիշեցնող հյութը տաքացնում ու եռման են հասցնում: Հետո ավելացնում են գայլուկը՝ ածիկից հետո ամենակարևոր բաղադրիչը, որից կախված է, թե ինչպիսին կստացվի գարեջուրը: Բոլոր սարքավորումներին, խողովակներին և փականներին ծանոթանալով՝ առաջանում ենք հարևանությամբ գտնվող տարածք: Ձմեռ է՝ օդը սառը, խողովակներին՝ սառույց: Հենց այստեղ է գալիս գարեջուրը խմորումից հետո հետագա հասունացման համար: Օդի ջերմաստիճանը չի գերազանցում 2°C: Սակայն գարեջուր եփող մասնագետներին, հավանաբար, ավելի դժվար է. ամբողջ օրը գարեջրի կողքին են՝ իսկական գայթակղություն է: Արենը ցավով նշում է, որ աշխատանքի պատճառով արդեն վաղուց հետ է սովորել այս հրաշալի ըմպելիքը ընկերների հետ մեծ գավաթով ավանդական ձևով խմելուց՝ արդեն մի քանի տարի է, որպես կանոն, միայն փոքրիկ բաժակներով է գարեջուր խմում, այն էլ
համային որակները փորձելու համար: Հետաքրքիր է, իսկ հնարավո՞ր է արդյոք աշխատել գարեջրի գործարանում ու գարեջուր չսիրել: — Իհարկե, աշխատանքի հանդեպ սերը միշտ էլ ողջունելի է, բայց, եթե աշխատողն իսկական մասնագետ է, կարող է գարեջրի փոխարեն լիմոնադ գերադասել, — վստահեցնում է Արենը:
25 տոննա երջանկություն
Խմորման համար նախատեսված տարածքում հսկայական, կլոր, ուռուցիկ մետաղական դռներն են տեղադրված: Առաջին ասոցիացիան՝ բանկի պահոցի դռներն են, որոնց հետևում ահռելի հարստություն է պահված: Իրականում՝ այդպես էլ կա. տակառներն են, որոնցից յուրաքանչյուրում պահվում է 25 տոննա զտված գարեջուր: Ըմպելիքին այդքան մոտ գտնվելու միտքն անգամ կյանքը հիասքանչ է դարձնում: Ի դեպ, ասում են, որ ժամանակին, երբ երկիրն այլ էր, գարեջուր պատրաստելու տեխնիկան ավելի հեշտացված էր, իսկ ըմպելիքով լի կաթսաները՝ բաց, աշխատակիցները հաճախ կատակում ու լողացնում էին դրանցում իրենց գործընկերներին: Այսպես ասած՝ մասնագիտական կատակ էր:
գարեվիտացիա Շրջայց
— Այս խողովակներով, այսպես կոչված՝ «կենդանի, շնչող» գարեջուրն է հոսում, — բացատրում է Արենը: Գարեջուրը «կենդանի» է մինչ զտմանն անցնելու պահը: Պարզապես մեղք է չփորձել այն: «Կիլիկիայի» ապրանքանիշի լոգոյով գավաթը մոտենում է փոքրիկ ծորակին ու մի քանի վայրկյան անց ինձ եզակի հնարավորություն է ընձեռվում զգալ այդ գարեջրի համը, որը կյանքում մեզ երբևէ չի հանդիպում: Մի կում… Կարծես թե համը նույնն է, բայց ինչ-որ յուրահատուկ թարմություն է զգացվում: Ու մի բան էլ՝ «կենդանի» գարեջուրը շատ պղտոր է: Հստակության համար Արենը իմ գավաթի կողքն է դնում նույն տեսակի սովորական գարեջուրը: Գավաթումս մանր-մունր մասնիկներ են լողում, որոնք ժամանակի ընթացքում իջնում են հատակին:
Շշերի երթը
Վերջին փուլը նախքան գարեջրի խանութ հասնելը շշերի մեջ լցոնումն է: Տարածքում սարսափելի աղմուկ է. կոնվեյերի վրայով հավասար շարքերով հազարավոր շշեր են շարժվում: Բոլոր հնարավոր մեխանիզմների որոտն ահարկու զինվորական երթ է հիշեցնում, շշերն էլ՝ զորահանդեսին մասնակցող զինվորների: Ի դեպ, մինչ կարճ, բայց բավական հետաքրքիր կյանք մտնելը դրանք դեռ մի շարք ստուգումներ ունեն անցնելու: Նախ՝ մեխանիկական «ռենտգենը». հատուկ խցիկը ճաք նկատելու որոնումներով յուրաքանչյուր շիշը զննում է ամեն կողմից: Եթե «հիվանդը» վնասված է, ապա մեկ այլ մեխանիզմ անխղճորեն ցած է նետում շիշը ու վերջ՝ փշուր-փշուր է լինում: Հետո, ավելի մեծ վստահության համար, շշերն անցնում են նաև մարդկային աչքերի զննումը. մի անշարժացած կին հետևում է ապակե զորքին, միայն երբեմն կենդանանալով, որպեսզի ձեռքի թեթև հպումով ուղարկի անաշխատունակին պատմության գիրկը:
20 21
Հուլիս 2016
Որակի գրավական
Գործարանի գլխավոր մուտքից ներս մտած այցելուին դիմավորում է «Երևանի գարեջուր» ընկերության տեսականու փոքրիկ տաղավարը՝ տասնյակից ավելի անվանումներ: Ներկայացնելով յուրաքանչյուր ապրանքատեսակը, Արենը ևս մեկ փաստ է բացահայտում, որի մասին, հավանաբար, գարեջրի սիրահարներն անգամ չգիտեն: Պարզվում է ապրանքանիշերից շատերի ապակե շշի շագանակագույն կամ մուգ կանաչ գույնը հենց այնպես չէ ընտրված. դա արված է ըմպելիքն արևի լույսի կործանիչ ազդեցությունից պաշտպանելու և որակն ավելի երկար պահպանելու համար: Չնայած, վերջերս բազմաթիվ արտադրողներ, մարքեթինգի մասնագետների խորհրդին հետևելով, վաճառքի են հանում գարեջուրը թափանցիկ տարաներով, որպեսզի գնորդի համար պարզ տեսանելի լինի խմիչքը: — Բայց մեզ մոտ նման քայլի որևէ մեկը չի դիմի, որակն ավելի կարևոր է, — վստահեցնում է Արենը:
Գաղտնիք
— Շատերը մտածում են, որ եթե մի շիշն ընդամենը մեկ եվրո արժե, ապա այն որևէ յուրահատկություն չունի: Իրականում գարեջրի պատրաստման ընթացքն ավելի բարդ է, քան, օրինակ՝ գինու, — դժգոհության երանգները ձայնում ասում է Արենը: Ակամա մտածեցի, որ այս ու գործարանի արտադրանքի որակի մասին հետաքրքիր կլիներ հարցնել Քսենոփոնի կարծիքը, ով որոշակի իմաստով մասնակցել է հայկական գարեջրի փիար արշավին: Գարեջրի կյանքի ուղին ամբողջովին հետազոտելուց հետո, տանը՝ հեռուստացույցի առջև կամ փաբում՝ ընկերների հետ գարեջուր խմելիս ուզում ես հարցնել՝ ո՞րն է գարեջուր եփողների գլխավոր գաղտնիքը: Արենի պատասխանը կարող էր գրքի կամ ֆիլմի անվանում դառնալ, ինչու չէ նաև գարեջրի փառատոնի կարգախոսի՝ «Ցուրտը, ածիկը, ջուրը և գարեջրագործի տաք սիրտը»: Եվ երևանյան գարեջուրը դրա վառ, կենդանի ու զտված ապացույցն է:
Նյութն առաջին անգամ տպագրվել է Ереван ամսագրում
Արեգ Դավթյան Առնոս Մարտիրոսյան
գարեվիտացիա Այլ կերպ
Քրաֆթագործությունը հայոց լեռնաշխարհում Այս տարվա ապրիլի 4-ին Արամի փողոցի վրա բացվեց Երևանի համար մի բացառիկ նստավայր՝ «Դառգետ» քրաֆթ գարեջրատունը: Հաշված շաբաթների ընթացքում այն դարձավ քաղաքի ամենապահանջված վայրերից մեկը, և դա ունի իր բացատրությունը՝ «Դառգետը» քրաֆթ գարեջրի հայաստանյան առաջամարտիկն է, որը սեփական ուժերով մի ամբողջ մշակույթ է ձևավորում: Գարեջրատան հիմնադիրներ Արեն և Հովհաննես Դուրգարյանների հետ խոսել ենք այդ մշակույթի մասին:
Բաբելոնի հետքերով
Նստավայրի անվանումը՝ «Դառգետ», հենց այն է, ինչ թվում է առաջին հայացքից՝ «դառը գետ»: Այդպես էին բաբելոնցիներն անվանել օվկիանոսը՝ մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում ստեղծված և մարդկության պատմության պահպանված ամենահին քարտեզում: Այդ քարտեզը, որտեղ, եթե հիշեք պատմության դասագրքից, կա նաև Հայաստանը, հմտորեն մշակվել և վերածվել է «Դառգետի» տարբերանշանի: Ինչպես բաբելոնցիների համար դա իրենց շրջապատող աշխարհի ուսումնասիրման և բացահայտման խորհրդանիշն էր, այնպես էլ նույնը անում են «Դառգետում», միայն թե քրաֆթ գարեջրի անծայրածիր աշխարհում:
22 23
Հուլիս 2016
Չնայած սեփական արտադրության գարեջուր առաջարկող փաբեր Երևանում էլի կան, «Դառգետը» դրանց բոլորի ֆոնին տարբերվում է գոնե մենակ տեսականու բացառիկ բազմազանությամբ, այն էլ՝ հասանելի ցանկացած պահի: Տասներեք գարեջուր՝ ԻՊԱ-ներից (India Pale Ale) մինչև ավանդական պիլզներ: Եվ այդ տասներկուսից յուրաքանչյուրն ունի իր տարբերանշանն ու անվանումը, որոնք շեշտում են դրանց անհատականություններն ու գլխավոր հատկանիշները: Սելինջերի հռչակավոր վեպն ակնարկող Catcher in the Wheat-ը, օրինակ, ցորենի էյլ է, իսկ սև ԻՊԱ Milestones-ը նվիրված է Մայլզ Դևիսին:
Օտար բաղադրամասեր, տեղացի հիմնադիրներ
Իհարկե, մանրակրկիտ մտածված է նաև գարեջրերի բովանդակությունը: Բաղադրամասերն ընտրվում և բերվում են Եվրոպայից ու Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հետո արդեն Հայաստանում եփվում՝ իտալացի և դանիացի վարպետների յուրահատուկ բաղադրատոմսերով: Միակ տեղական բաղադրամասը, ինչպես բացատրում են «Դառգետի» հիմնադիրներ՝ եղբայրներ Արեն և Հովհաննես Դուրգարյանները, մեր ջուրն է՝ մաքուր ու չմշակված. «Ծորակից ենք ստանում, — վստահեցնում են եղբայրները, — մենք մասնագետների հետ ուսումնասիրել ենք ջրի բաղադրությունը՝ այն բարձրորակ է և լավ համ ունի, էլ ինչու՞ փոփոխենք: Ի վերջո, Հայաստանի ծորակի ջուրն ամենալավն է աշխարհում»: Դուրգարյան եղբայրները ծնվել ու մեծացել են Երևանում, բայց գարեջրով նրանք տարվել են արտասահմանյան այցերի ժամանակ: Մասնագիտությամբ տնտեսագետ Արենը բացահայտել է քրաֆթ գարեջուրը Կանադայում ապրած տարիներին: Հովհաննեսը, որը ստացել է բժշկական կրթություն, ապա զբաղվել քաղաքականությամբ, գործի բերումով հաճախ Է մեկնել ԱՄՆ և եվրոպական երկրներ, այդ թվում՝ գարեջրով հայտնի Բելգիա և Իտալիա: 2012-ին եղբայրները որոշեցին միավորել ուժերը և զբաղվել բիզնեսով: Փորձարկելով տարբեր ոլորտներ, 2015-ին նրանք, ի վերջո, որոշում կայացրեցին իրենց ուժերը փորձել քրաֆթ գարեջրի բիզնեսում:
→ «Դառգետի» համահիմնադիր Արեն Դուրգարյանը
Դուրգարյանները պնդում են, որ բոլոր դժվարությունները արժեն՝ զգալու, թե ինչպես ես սեփական ուժերով մի նոր բան սկսում Հայաստանում Սկսել զրոյից՝ Հայաստանում
«Դառգետի» պես նստավայր բացելը իսկական բիզնես սխրանք է ոչ միայն Հայաստանի համար, այլև ողջ նախկին ԽՍՀՄ-ի: Նախ, խիստ թանկարժեք և բարդ է մինչև Երևան անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը: Այստեղ եղածը իտալական է՝ ամենաբարձր որակի ժանգադիմացկուն մետաղից: Երկար ու մանրակրկիտ որոնումներից և ընտրությունից հետո, սարքավորումները բեռնատարներով Երևան են տեղափոխվել անցյալ տարի: Հեշտ չէ նաև բաղադրամասեր հայթայթելը: Եթե ԱՄՆ-ում նմանատիպ գարեջրատները կարող են իրենց թույլ տալ ցանկացած պահին որոշել և պատվիրել բաղադրամասերը, ապա մեզ մոտ պետք է ամեն ինչ շատ լուրջ մտածել և պատվերն անել առնվազն մեկ տարի առաջ: Այդուհանդերձ, Դուրգարյանները պնդում են, որ բոլոր դժվարությունները արժեն՝ զգալու, թե ինչպես ես սեփական ուժերով մի բոլորովին նոր բան սկսում Հայաստանում: Ի դեպ, մեկ այլ դժվարություն էլ տեղական վերաբերմունքն էր երևույթի նկատմամբ: Բանն այն է, որ գարեջուրը Հայաստանում առայժմ գտնվում է ալկոհոլային հիերարխիայի ստորին հատվածում և ընդհանարապես դրան անլուրջ են վերաբերվում: Եվ այսպես, այստեղ եղել է պատմականորեն՝ աշխատավոր երևանցիները ծանր օրվա վերջում մի գավաթ գարեջուր են խմել ծարավը հագեցնելու համար, բայց այն երբեք չի եղել հաճելի ժամանցի ուղեկիցը: «Մենք իսկապես անհանգիստ էինք, — հիշում է Արենը, — քանի որ վստահ չէինք, թե ինչպես այսպիսի բազմազանությունը կընդունվի մեր երկրում, որտեղ գարեջրի շուկայի ճնշող մեծամասնությունը մասսայական արտադրության միանման ու անհոտ ըմպելիքն է»:
գարեվիտացիա Այլ կերպ
Տարիներ շարունակ հայկական գարեջուր արտադրողները շարունակել են այդ ավանդույթը: Արդյունքում շուկայում ունենք իրարից քիչ տարբերվող, բայց պահանջված պիլզներների տեսականի: «Ոլորտի մյուս ներկայացուցիչների աչքերում մենք միգուցե խենթ ենք, որովհետև բազմազան տեսականի ենք առաջարկում, մինչդեռ, իրենց կարծիքով, մարդիկ ուզում են միայն մեկը, — ասում են «Դառգետի» հիմնադիրները: — Վստահ եմ, նրանք կարծում են, որ այս մոտեցումը կձախողվի, որովհետև մինչև հիմա բոլորը մի ձևի գարեջուր էին խմում»: Այստեղ, սակայն, կարելի է նշել մի զավեշտալի փաստ՝ քրաֆթ համարվում է այն գարեջուրը, որի արտադրությունը չի անցնում տարեկան վեց միլիոն տակառ: Հայաստանում գարեջրաարտադրության ծավալները գրեթե երեք անգամ պակաս են: Այսինքն, եթե ընկնեն ձևակերպումների հետևից, ապա հայկական բոլոր գարեջրերը քրաֆթ են: Բայց եթե կատակը մի կողմ թողնենք, ապա, ըստ Դուրգարյանների, կարևորը արտադրողի ներդրած իմաստն է. «Քրաֆթի թիկունքում մի ամբողջ մշակույթ կա: Առանց դրա չի կարող լինել այն, ինչ առաջարկում ենք մենք»: Բարեբախտաբար, «Դառգետը» ոչ միայն լավ ընդունվեց, այն պարզապես թնդաց: «Մարդիկ գալիս ու փորձում են մեզ մոտ եղած գարեջրի բոլոր տեսակները, տասներկուսից ոչ մեկը անտեսված չի մնում», — հիացմունքը չեն կարողանում թաքցնել հիմնադիրները: Կարճ ժամանակում նստավայրը դարձավ իսկական գարեջրային դրախտ՝ ինչպես տեղացի գնահատողների, այնպես էլ Երևանում բնակվող բազմաթիվ էքսպատների համար:
Հայեցի քրաթֆ
Դուրգարյան եղբայրները, իհարկե, հասկանում են, որ Հայաստանի համար բացառիկ «Դառգետի» ձևաչափը մնացած աշխարհում
24 25
Հուլիս 2016
կարեվորը արտադրողի ներդրած իմաստն է. Քրաֆթի թիկունքում մի ամբողջ մշակույթ կա: Առանց դրա չի կարող լինել այն, ինչ առաջարկում ենք մենք վաղուց սիրված և ընդունված է: Այն Հայաստան բերելը առաջին քայլն էր, երկրորդը պետք է լինի աշխարհին հայկականը տալը: Գործարար եղբայրները պատրաստվում են լուրջ հայկական հետք թողնել համաշխարհային քրաֆթ շարժման մեջ: Իդեալական տարբերակը, իհարկե, կլիներ ամբողջությամբ Հայաստանում աճեցված և եփված բաղադրամասերից գարեջրի պատրաստումը, բայց, ինչպես ուսումնասիրությունների արդյունքում պարզել են Դուրգարյանները, դա գործնականում անհնարին առաքելություն է: Գարեջրի չորս կարևորագույն բաղադրամասերից մեկը, օրինակ, գայլուկը, աճում է միայն անձրևոտ, խոնավ կլիմայական պայմաններում, ինչը, մեղմ ասած, հատուկ չէ Հայաստանի չոր եղանակին: Բայց Դուրգարյաններն առայժմ չեն շտապում ամեն գնով տեղական հումքեր հայթայթելու: Նրանք, ի վերջո, ունեն մի ցայտուն օրինակ՝ չնայած որ վերջին տասը տարիներին Իտալիայում բացվել է հինգ հարյուրից ավելի քրաֆթ գարեջրաարտադրություն, միայն բոլորովին վերջերս են այնտեղ կարողացել աճեցնել սեփական գայլուկը: Բայց չէ՞ որ կարելի է դրա փոխարեն ստանալ թեկուզև դրսից բերված բաղադրամասերով, բայց անկրկնելի հայկական համով այցեքարտային գարեջուր: Ի՞նչ համ: Օրինակ՝ այստեղին հատուկ մրգի կամ հատապտղի: Պատկերաց-
րեք, թե ինչ հավես կստացվեր ծիրանի, դեղձի կամ նույնիսկ չիչխանի համով գարեջուրը: Այդուհանդերձ, տարիների փորձ և ուսումնասիրություններ են անհրաժեշտ. «Կարելի է նույնիսկ հայկական ծաղիկների բույր ավելացնել, բայց ռեալ ստացվող համը ճշտելու համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ», — ասում են Դուրգարյանները: Այդ փորձերի բարձր որակն ապահովելու համար «Դառգետն» այժմ համագործակցում է իտալական Canediguerra քրաֆթ գարեջրատան հետ: Նրանք հույս ունեն, որ հայիտալական բաղադրամասերից ստացված համատեղ գարեջուրը հետաքրքրություն կառաջացնի երկու երկրներում էլ: «Եվ թող կորչի բավարական մաքրության օրենքը», — ժպտալով հայտարարում է Արենը, խոստանալով, որ բոլորովին նոր, չտեսնված բան են ստանալու:
Բարձր որակ, ցածր գներ
«Դառգետում» քրաֆթ գարեջուրն արժե ընդամենը 900 դրամ՝ 0,3 լիտրանոց գավաթի դիմաց: Եվ դա ավելի էժան է, քան սովորական հայկական գարեջրի շիշը գրեթե բոլոր երևանյան բարերում: Հայտնում եմ զարմանքս այդ կապակցությամբ Դուրգարյաններին հենց այն պահին, երբ դիմացս հայտնվում է թարմ եփված Coffee Stout-ի շատ գրավիչ գավաթը: Հովհաննեսն ու Արենը հաստատում են իմ խոսքերը և ընդունում՝ «Այո, մենք առաջարկում ենք աշխարհի ամենամատչելի քրաֆթ գարեջուրը»: Լավ, բայց
ո՞րն է գաղտնիքը: Ինչու՞ են այդքան մատչելի դարձրել իրենց արտադրանքը, որը ստանալու համար այդքան թանկարժեք սարքավորումներ և բաղադրամասեր են ձեռք բերել: Ի պատասխան Հովհաննեսը պատմում է իր ընկերներից մեկի մասին, ով սրճարան ունի Հյուսիսային պողոտայում, որտեղ սովորական հայկական շշալցված գարեջուրը վաճառում են 1800 դրամով. «Երբ հարցրեցի նրան՝ ինչու՞, ընկերս ասաց, որ չի ցանկանում այդպիսի խմողին բավականություն պատճառել»: Իսկ «Դառգետում», ընդհակառակը, քրաֆթի սիրահարներին ամեն կերպ ընդառաջում են, փորձում զարկ տալ Հայաստանում այդ մշակույթի կտրուկ զարգացմանը: Նրանք ցանկանում են, որ մարդիկ գան, փորձեն, խորանան և սիրահարվեն քրաֆթին: «Երիտասարդությունը ցանկացած հեղափոխության շարժիչ ուժն է, այնպես որ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի նրանք մեր կողքին լինեն»:
Այլընտրանքային դիզայն, գարեջուր և երաժշտություն
«Դառգետի» բարձր, խողովակներով պատված առաստաղներով ինդուստրիալ, ժամանակակից ինտերյերը հաստատում է այն միտքը, որ գարեջուրը ոչ թե պարզապես խմիչք է, այլ փորձ, որը պետք է հասանելի լինի բոլոր ցանկացողներին: «Հին ոճի, զնդան հիշեցնող քրաֆթ փաբերը մեզ երբեք չեն ոգեշնչել, —
ասում է Արեն Դուրգարյանը, — իսկ գերմանական և չեխական գարեջրատները հենց այդպիսին են: Մենք ցանկանում էինք ստեղծել մի տարածություն, որտեղ կմիավորվեին երկու աշխարհների լավագույն տարրերը՝ ապագան ժամանակակից, նորաոճ փաբերինն է»: Նստավայրի երկհարկանի տարածքը գրավում է ամենաբազմազան հաճախորդների: Վերևի լայնածավալ հարկում, որը լուսավորվում է լայն պատուհաններից թափանցող բնական լույսով, չեն ծխում և տարածքը տրամադրող է ընտանեկան հանգստի համար: Նկուղային հարկում կարելի է սեփական աչքերով տեսնել և տպավորվել իտալական եփման սարքավորումներով, ինչպես նաև հանգիստ ծխել: Ներքևի հարկում է գտնվում նաև բեմը՝ «Դառգետի» հիմնադիրները պլանավորում են այստեղ այլընտրանքային, անկախ երաժշտության անկյուն ստեղծել: Հատուկ նշում են՝ «քանի որ մեր գարեջուրը մեյնսթրիմ չէ, մեզ հետաքրքիր են անկախ երաժիշտները»:
Գետի ալիքներով՝ դեպի ապագա
Արենն ու Հովհաննեսը չեն թաքցնում, որ «Դառգետը» այնպիսի բիզնես է, որը պահանջում է սովորել ընթացքում և չվախենալ դժվարություններից: «Դառգետի» ողջ անձնակազմը, օրինակ, նախքան գործի անցնելը հատուկ պատրաստություն է անցել, սակայն կան բաներ, որ պարզապես չես կարող նախօրոք
հաշվի առնել: «Մենք բոլորս միասին ցատկեցինք սրա մեջ, — ասում է Արենը, — սա անդադար ուսում է, և ես չեմ կարող պահանջել, որ աշխատողները միանգամից աշխատեն ամերիկյան փորձառու գարեջրատան բարմենի պես: Մի շաբաթում ամեն ինչ չես սովորի, պետք է քնես ու զարթնես դրանով որոշ ժամանակ»: Ապագայում «Դառգետում» պլանավորում են քրաֆթ գարեջրերի տեսականին հասցնել քսանի, ինչպես նաև ավելացնել մի քանի տեսակներ, որոնք հասանելի կլինեն տարվա որոշակի պահերին կամ ըստ պահանջի: Մեկ այլ նպատակ է սեփական գարեջրերը հասանելի դարձնել սուպերմարկետներում և, իհարկե, աշխարհի գրավումը այցեքարտային հայկական գարեջրով: Այդ ամենը, հուսով են այստեղ, կլինի ոլորտի ընդհանուր զարգացման ֆոնին: Դուրգարյաններն ասում են, որ եթե ապագայում այլոք օգտվեն «Դառգետի» հաջողության ալիքից, բացելով իրենց սեփական արտադրությունն ու խանութը, ապա նրանք միանշանակ կդիտարկվեն որպես գործընկեր, այլ ոչ թե մրցակից. «Մեզ համար ցանկացած քրաֆթ արտադրող ընկեր է, որի հետ միասին մենք կարող ենք զարգացնել այս մշակույթը: Դա է մեր նպատակը: Սա ոչ թե պարզապես գարեջուր է, այլ մշակույթ, կենսակերպ»: Մինչ այդ, բաբելոնցիների պես, նրանք պատրաստվում են որսալ իրենց «դառը գետի» ալիքները և սլանալ այնքան հեռու, որքան հնարավոր է:
Կարինե Վանն Բիայնա Մահարի
գարեվիտացիա Հավաքածու
Գլխի կափարիչ
ԵՐԵՎԱՆ ամսագրի նախկին բրենդ մենեջեր և մեր ընկեր Սերգեյ Թումանյանի գարեջրային կափարիչների հավաքածուն, որը համալրվում է նրա բազմաթիվ գործուղումների ընթացքում:
Ես գարեջրի մեծ սիրահար ու գնահատող եմ, բայց էս հավաքածուն սկսելուց հետո եղել է, որ գարեջուր գնեմ՝ հատուկ կափարիչի գեղեցիկ դիզայնի համար: Օրինակ՝ «Վենոմը»: Բայց սովորաբար արտադրողները կափարիչի վրա առանձնապես մեծ ուշադրություն չեն դարձնում, ցավոք:
2014 թվականին՝ ֆուտբոլի Աշխարհի առաջնության օրերին Բեռլինում էի: Ամերիկա-Գերմանիա խաղն էի դիտում Բրանդենբուրգյան դարպասի մոտ տեղակայված հսկայական էկրանով: Հետս, իհարկե, մի շիշ գարեջուր կար: Բացեցի, բայց կափարիչը գցելու տեղ չկար, չէի ուզում փողոցը կեղտոտել, դրեցի գրպանս: Այդպես մնաց, մինչև որ էլի մի քանի այլ գարեջուր փորձեցի նույն օրերին, դրանց կափարիչներն էլ դրեցի գրպանս, ու երբ եկավ վերադառնալու ժամանակը, մտածեցի՝ ինչու՞ գցեմ, պահեմ, մագնիս կպցնեմ և փակցնեմ կափարիչները սառնարանիս: Դա դեռ չեմ արել, բայց հավաքածուս էդ օրերից սկսած շարունակ աճում է: Հիմա կա մոտ վաթսուն հատ:
26 27
Հուլիս 2016
Հավաքածուիս մեջ ամենահետաքրքիր նմուշներից մեկը բելգիական Westvleteren 12-ն է: Բանն այն է, որ այս գարեջրի շշի վրա որևէ պիտակ չկար և ողջ ինֆորմացիան տեղավորված է կափարիչի վրա: Եվ դա նաև կյանքիս մեջ խմած ամենահրաշալի գարեջուրն է եղել և վստահաբար՝ ամենադժվար ճարվողը: Ամեն խանութում դրանից չես գտնի: Ես դրա համար հատուկ մեկնել եմ Անտվերպեն, շրջել եմ ամբողջ քաղաքով ու վերջում, հուսահատված արդեն արվարձաններից մեկում մտնում եմ կորածմոլորած մի ալկոհոլի խանութ, անհույս հարցնում եմ՝ «Westvleteren ունե՞ք»: Ասում են՝ «Հա»: Զարմացած ճշտում եմ՝ «8-ը չէ, 12-ը», որովհետև լինում է 6, 8 և 12, վերջինը ամենահայտնին ու չճարվողն է: Ունեի՜ն: Շիշը տասը եվրո: Երեք հատ գնեցի և վայելեցի ամեն մի կումը: Կափարիչն էլ, իհարկե, պետք է պահեի:
Եթե խորանանք տեսակների մեջ, ապա կափարիչները հիմնականում մնացել են ամենաշատ տարածված լագերներից ու պիլզեներներից: Լագերներից լավագույնը, օրինակ, Dortmunder-ն՝ Դորտմունդում արտադրվող գարեջուրը: Զարմանալիորեն, «Բորուսիայի» հովանավորներից մեկը գարեջուր է, Brinkhoff»s N1-ը, բայց ոչ իրենց քաղաքինը:
Ամբողջությամբ սև կափարիչ: Նույնպես շատ հավես բելգիական գարեջուր էր, հատուկ Սուրբ ծննդյան տոների համար արտադրվող: Դարչինի համ ուներ: Ընդհանրապես, բելգիական գարեջրի երկրպագու եմ, ավելի լավը չկա: Լեհական գարեջուր առանձնապես չեմ սիրում, թերևս փորձածներիցս հավանեցի մենակ «Ժիվյեցը»: Հաճելի լագեր է: Դե, կափարիչն էլ պահվեց:
Արեգ Դավթյան Գրիգոր Եփրեմյան
գարեվիտացիա Հուշեր
Գարեջրի ժամանակային հոսքը Արձակագիր Գուրգեն Խանջյանը պատմում է խորհրդային Երևանի ամենակարևոր գարեջրային կետերի, ռեկորդակիր գարեջրասերների, ինչպես նաև անկախ երկրում այդ ըմպելիքը վայելելու ուրիշ հաճույքի մասին: Որպեսզի պատումն ավելի պատկերավոր լինի, ուղեկցել ենք այն Երևանի և Աբովյանի գարեջրային գործարանների՝ խորհրդային տարիների արտադրանքի պիտակների պատկերներով:
28 29
Հուլիս 2016
Է՛ն Էրևանի գարեջուրը այսօրվա գարեջրի որակը չուներ, ուներ դրական կողմ՝ արհեստական հավելանյութերից զերծ էր, փոխարենը՝ պղտորություն, նստվածք, և ջրիկ էր: Սա՝ ընդհանուր առմամբ, սակայն կար նաև լավ գարեջուր, նույնիսկ՝ շատ լավը, պարզապես հարկավոր էր տեղն ու ժամն իմանալ, ամեն «օբյեկտ» չէր, որ հաջողացնում էր կարգին գարեջուր ձեռք բերել, ծանոթով էր, մաղարիչով, քաղաքի կենտրոնում լավագույն գարեջուրը «Գինետանն» էր, Նալբանդյանի վրա, Ազիզբեկովի (այսօր՝ Սախարովի) հրապարակի անկյունում, տնօրենը՝ Ռադիկը, գիտեր՝ ում-ոնց և բերել էր տալիս, խիտ, հագեցած գարեջուր՝ Աբովյանի, հիշում եմ՝ ցիստեռնը կանգնում էր երթևեկելի մասում, բրեզենտապատ հաստ «շլանգը» մայթով բերում՝ պատուհանով իջեցնում էին նկուղ, ու գնում էր սառը գարեջուրը, լցվում ալյումինե տակառը…
Հայտնի գարեջրասեր «Փայծաղ» Սեռոժը մայթի վրա գրկում էր սառը խողովակը, ականջը դնում՝ լսում գարեջրի քլքլացող ընթացքը՝ «Ջան, գնա՜ց», հետո՝ կիսամութ սրահը, Շխոն լցնում էր բակալները, լուցկու չոփը խրեիր փրփուրի մեջ՝ ուղիղ կանգնած էր մնում, մի շրջան օրական մինչև քսանհինգ գավաթ խմում էինք, կողքից պատահում էր՝ օղի կամ գինի, բայց գարեջուրը ստաբիլ մուտք ուներ, գարեջրի շուրջ կարելի էր երկար, անշտապ զրուցել, հիմնականում՝ ֆուտբոլից ու աղջիկներից, անեկդոտ պատմել՝ «Հայը, վրացին, մեկ էլ թուրքը…» կամ՝ «Հայկական ռադիոյին հարցնում են…»: «Զակուսկեն»՝ խիստ աղի եփած սիսեռ, լավագույնն էր՝ ապխտած վոբլա ձուկը կամ գոնե այլ որևէ ապխտած ձուկ, բայց դա բացառիկ բան էր, հիմնականում՝ մատը աղամանի մեջ, ապա՝ բերանը: «Գինետան» ռեկորդը Սեռոժինն էր՝ երեսունհինգ բակալ (համարյա տասնյոթ լիտր), իմ աչքով եմ տեսել, վերջերս մտա «Գինետուն», էդ ռեկորդն արդեն առասպելի էր վերածվել՝ «Ասում են Փայծաղ Սեռոժը մի օր վաթսուն բակալ պիվայա խմել, իրան էլ տենայիր՝ վրեն քաշ չկար, ախպեր, հիսուն կիլո հազիվ ըլներ…»: Դեհ, չեմ վիճի, գուցեև խմել է՝ ե՛ս չեմ տեսել, իմ տեսածը երեսունհինգն էր:
Հետո եկավ մի շրջան, ութսունականների սկզբներին, երբ մեր գարեջրի տեսականին բազմացավ, նույնիսկ երկու դասի բաժանվեց՝ մուգ և բաց, մուգը նորույթ էր՝ «Անի», «Արին Բերդ», շատ խիտ էր, հագեցած, արագ էր ներգործում, համն էլ վառածի երանգ ուներ, իսկ բացը՝ «Ժիգուլևյանը», շատ էր ջրիկ, երբեմն առհասարակ տեղ չէր հասնում, միայն միզափամփուշտ էր ուռացնում, ամենալավը էլի Աբովյանի գարեջուրն էր: Բացառիկ դեպքերում հաջողվում էր չեխական գարեջուր ճարել, դե դա արդեն իսկական վայելք էր, դելիկատես: Գարեջրի պոպուլյար կետեր կային՝ «Թեմուրնոց», «Արգամի բուդկեն», «Կռունկը» (նրա տեղում հիմա Թեքեյան Մշակութային Կենտրոնն է), ամառային «Կինո Մոսկվայի» տակի գարեջրանոցը, Հրապարակի և Պրոսպեկտի ջրերի խանութները, կրկեսի մոտի «Պերաշկանոցը», որի ո՛չ պերաշկին էր մի բան, ո՛չ գարեջուրը՝ մեկը խիստ սակավամիս էր, մյուսը ջրառատ, բայց տրադիցիոն կետ էր՝ դիրքն այնպիսին էր, որ էստեղ գալիս էին և՛ կենտրոնից, և՛ Երրորդ մասից, և՛ Կայարանից, հաճախ ձեռնամարտի հասնող «մայլայական» ամբիցիաներ էին բորբոքվում, դեհ, կյանքում՝ ինչպես կյանքում: Էն Էրևանի գարեջրասերները այսօրվանից քիչ չէին, և գուցե ավելի շատ էին «գործածում»,
բայց այսօրվա որակը չկար՝ ո՛չ գարեջրի, ո՛չ «զակուսկու», ո՛չ սպասարկման, զրույցներն էլ ուրիշ էին, էլի ամեն ինչից խոսում էինք, բայց «չիկարելիները» շատ էին, խոսքը վերահսկողի աներևույթ քննող աչքը մշտապես պտտվում էր օդում, որքան էլ գարեջուրը համարձակություն ներշնչեր: Եվ մի բան էլ՝ գիտեիր՝ 11-ից հետո գարեջրի հասանելիությունը համարյա զրոյի է վերածվում, կետերը փակվում են: Եթե պաշարած գարեջուր չունես, միակը՝ Կիլիկիա թաղամաս իջնել, գործարանից լցնովի՝ «չանի» գարեջուր գնելն էր, ինչն օրինազանցություն էր, բանվոր-պահակգնորդ շղթայով՝ թաքուն գործարք: Էդպես էլ ապրում էին էն ժամանակվա գարեջրասերները: Անկախ երկրի գարեջրասերն ուրիշ է, նա ուրիշ կերպ է գարեջուր վայելում, ազատ, անկախ, անտագնապ, անբռնազբոս լինելու երանգը նկատելի է նրա գործողություններում, գոնե ես այդ տարբերությունը տեսնում եմ, էլ չեմ ասում՝ գարեջրի տեսակների բազմազանության ու որակի, «զակուսկու» բազմազանության, սրճարանների բազմաքանակության մասին, այսօրվա գարեջրասերի և՛ հագուկապը, նրա և՛ նստելպատվիրելը, և՛ խմել-բերանը լպստելն ուրիշ է, ծախսելու ձևը, զրույց վարելու ձևը, ծիծաղելու ձևը, ծխելու ձևը ուրիշ է… Էհ, անուշ լինի՛, վայելե՛ք, ազատ երկրի ազատ քաղաքացիներ…
Գուրգեն Խանջյան Նառա Վարդանյան
գարեվիտացիա Նստավայր
Թեմուրնոց
Mediamax
1970-80-ականների երևանյան սրճարանները, գինետներն ու պանդոկներն այն վայրերն էին, որտեղ ձևավորվում էր քաղաքային մշակույթը։ Դրանց թվում էր նաև Թեմուրնոցը (այլ տարբերակներ՝ Թեմուրանոց, Թիմուրնոց)՝ քաղաքի ամենահայտնի գարեջրատներից մեկը (թեև ոմանք այն հիշատակում են որպես սրճարան կամ ճաշարան): Ներկայացնում ենք հատվածներ արձակագիր Հովհաննես Զատիկյանի «Թեմուրնոց» պատմվածքից և պատմում ամենակարևորը այդ հռչակավոր նստավայրի մասին:
Նկարագիր
Թեմուրանոցը գտնվում էր Թամանյան և Իսահակյան փողոցների խաչմերուկի կամարավոր շենքում: Պանդոկապան Թեմուրը, որի անունով էլ կոչվում էր գարեջրատունը, իր ժամանակի ամենայուրահատուկ երևանյան կերպարներից էր: 1974-ին, երբ գարեջրատան հարևանությամբ տեղադրվեց ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի արձանը, շատերը նրա մեջ նմանություն գտան Թեմուրի հետ՝ երկու ձեռքերով հենված սեղանին: Թեմուրնոցի ֆիրմային ուտեստը սև կլոր թավաների մեջ տապակած կարտոֆիլն ու բարակ կտրատած սարդելկան էր՝ համեմված աղացած կարմիր պղպեղով: Մեկ չափաբաժինը հենց այդպես էլ կոչվում էր՝ մի «թեմուր» ու այդպես էլ պատվիրվում սպասասեղանի մոտ կանգնած պանդոկապան Թեմուրին: Թավաները երեք չափի էին՝ փոքրը՝ երկու չափաբաժին (երկու «թեմուր»), միջինը՝ չորս և մեծը՝ վեց: Թեմուրնոցի մշտական հաճախորդներից էին Գեղարվեստաթատերական ինստիտուտի ուսանողները, որոնք ուսանողական թոշակի օրն ընկերներով անպայման գնում էին այնտեղ։ Պիկ ժամերին հաճախորդ-
30 31
Հուլիս 2016
ները, որոնց ճնշող մեծամասնությունը միշտ տղամարդիկ էին լինում, 15-20 րոպե հերթ էին կանգնում, մինչև սեղան էր ազատվում, իսկ գումարը միշտ վերջում էին տալիս՝ ուտել-խմելուց հետո։ Լինում էր նույնիսկ, որ մոռանային և չվճարեին՝ Թեմուրը երբեք չէր նեղանում և չէր հիշեցնում վճարի մասին։ Թեմուրնոցի գարեջուրը լցնովի էր՝ մեկ, երկու կամ երեքլիտրանոց ապակյա տարաներով, որոնք հաճախորդն ինքը պետք է սպասասեղանից սեղանին բերեր և լցներ գարեջուրը բաժակների մեջ: Գարեջրի տարաները միանգամից չէին լցվում, այլ դրվում էին հերթի, քանի որ փրփուրը շատ էր լինում, ու տարան լցվում էր ընդհատումներով՝ մինչև որ փրփուրը պակասի: Դրա համար էլ «թեմուրներն» ու գարեջուրը գրեթե միաժամանակ էին մատուցվում։ Երբեմն տղամարդիկ իրենց հետ շշով գարեջուր էին բերում, ոմանք նույնիսկ գաղտնի օղու շշով էին գալիս, խախտելով Թեմուրի չգրված կանոններից մեկը։ Սակայն պանդոկի հաճախորդները վստահեցնում են, որ Թեմուրնոցում երբևէ չեն գրանցվել լուրջ հարբեցողության դեպքեր:
← Թեմուրնոցի տեղում մի պահ պատկերասրահ էր, բայց այժմ տարածքը նորից դատարկ է
Հովհաննես Զատիկյան հատվածներ «Թեմուրնոց» պատմվածքից («Պատմվածքներ», 2015) Երեկոն կիսվում, թեքվում էր «Առագաստ» սրճարանի վրա, աթոռները տեղահան արվելով շարվում էին մեկ սեղանի շուրջ, սրճի բաժակների չորացած կողերի ճիչը տարածվում էր ամառնամուտի սառնության մեջ, աննպատակ զրույցներն իրենց շարունակությունը գտնում էին Օֆիկի սրճարանում, ուր միշտ զբաղված էին աթոռները, ծխախոտի ծուխը թանձր վարագույրի նման սրճարանը բաժանում էր խանութից, ամենօրյա դեմքերից ձանձրացած սրճարանատերը զայրացած գոռում էր. «Ով սուրճ չի խմում, թող դուրս գա»։ Հրահանգը անընդմեջ կրկնվում էր, և թափառախումբը ցրվում էր «Սկվազնյակում», ուր Արթուրը ավազի վրա եփված սուրճ էր հրամցնում։ Կողքի պատուհանից գինու շշերը լցվում էին սեղաններին, մտերիմներին փնտրողները ելումուտ էին անում «Դերասանականում», «Կազիրոկում» և հոգնած ոտքերը քարշ տալով հասնում Թեմուրնոց։ Իր անբաժան դախլին կռթնած նրանց դիմավորում էր Թեմուրը և հայացքներից կռահում գրպանների պարունակությունը։ Ապառիկ սպասարկում էր քչերին՝ նրանց, ովքեր երբեք չէին ուշացնում պարտքը։ Գիտեր իր հաճախորդների աշխատավարձի, թոշակի օրերը, ու թե փորձեիր համոզել, ճշգրիտ ասում էր. «Ձեր աշխատավարձը երեկ են տվել։ Պարտքով թե տամ, ուրեմն մեկ ամիս պետք է սպասեմ, էն էլ կլինի, թե չէ, աստված գիտի...»։ Գիտեր նաև հաճախորդների խմելու կարողությունը, գիտեր, թե երբ է սկսվելու վեճը, քաշքշոցը, երգն ու արտասանությունը։ Լուռ էր ու բարեհաճ, հավասարաչափ կտրատում էր «սեռի» հացը, գիտեր թավայի մեջ լցված երշիկի ու կարտոֆիլի քանակը, չափով ցանում էր պղպեղը, թթուն մատնահաշվով մատուցում էր ու ականջալուր էր յուրաքանչյուր սեղանի զրույցին։ — Արա, ապեր, երկու թավա «ժարիտ», տասը հատ գարեջուր, — պատվիրեց Արմեն Մարտիրոսյանը։ Թեմուրը չէր արձագանքում, լուռ սպասում էր։ — Փարա՞ ես ուզում, չեմ տա, մինչև վերջ չեմ տա, դե բեր... — Գարանտիա տուր՝ հետո։ — Ուզում ես ասել երաշխի՞ք, հա՞, տես ինչքան փող ունեմ, բայց չեմ տա։ — Էսքանով մի սեղանի շուրջ չենք տեղավորվի, մեկն էլ միացնենք։ Սեղանները միացվեցին, աթոռները զբաղեցվեցին, ոլոր-մոլոր ներս մտան Մարատն ու Զավենը, դիմացի այգում Արտաշես Մուկոյանը ինչ-որ բան էր բացատրում Գրիգոր Գույումջյանին, Հենրիկ Արթենյանի կինը կանգնել էր դռանն ու ամուսնուն ներս չէր թողնում։ — Գնա, գնա, ես տուն եկող չեմ, թե չգնաս, էնպիսի տեղ կգնամ, որ էլ չես գտնի։ Իսկ սեղանը դեռ դատարկ էր։ Արմենի «գարանտիան» տեսնելուց հետո փրփրաբաշ կեսլից գարեջրի գավաթները հայտնվեցին սեղանին։ Առաջին ումպից հետո մի անսահման ոգևորությամբ Վաչե Սաֆարյանն ավետեց. — Տեսեք ո՜վ է գալիս։
Առյուծաբաշ Արշալույս Ղազինյանը հանդիսավոր մոտեցավ սեղանին, պայուսակից հանեց օղու շիշը և դառնալով Թեմուրին, կշտամբեց. — Էս ինչ օրն ես գցել մեր մտավորականության վաղվա ծաղիկին։ Դե բեր, ես եմ վճարում։ — Արշալույսը գալիս է, Թեմուրնոցը լուսավորվում է, Մատենադարանը՝ խավարում։ — Վաչե, պարզապես վերջինն եմ դուրս գալիս, պահակն էլ իմ ետևից հանգցնում է լույսերը։ — Չէ, Արշալույս, էդպես մի մեկնաբանի։ Ցերեկն էլ, եթե Մատենադարանում չես, խավար է։ — Այսինքն Արշալույսը լուսավոր մարդ է, — հավելեց Զավենը։ — Զ. Ավետիսյան, ինձ մի խոսեցնի, թե չէ... — Արա, ապեր,- Թեմուրին դիմեց Արմենը, — էդ կիսախաշ կարտոլը չեղա՞վ... — Հիմա բերում են։ Օղու շիշը դատարկվել էր։ Արտաշեսը Գրիգորին թևանցուկ ներս մտավ։ Բոլորը զարմացած նայեցին նրանց։ Կիմ Աղաբեկյանը, որ տակից էլ գինովություն ուներ, իր սիրած երգն էր մտմտում. «Կամաց քշեք սելերը, կապեմ չուլկուս թելերը»։ — Ի՞նչ սել, ի՞նչ չուլկի, թողեք մի կտոր հաց ուտենք, համ էլ հյուր ունենք, ի՞նչ կարծիք է կազմելու մեր մասին։ — Հյուրն ո՞վ է, — զարմացավ տնտեսագետ Եսայի Եսայանը։ — Գրիգորը, բայց ես ուզում եմ անպայման իմանալ, Արտաշեսն ի՞նչ է ասել, որ Գրիգորը Թեմուրնոց եկավ։ — Էդ հետո, սիրելիներս, ես շատ կարևոր գործ ունեմ, խնդրում եմ ներեք, — ասաց «Նարեկացու» Արշալույսը։ — Գնալը՝ գնա, բայց օղի ո՞վ է հյուրասիրելու, — մտահոգ նկատեց Կառլեն Ալեքսանյանը։ — Թեմուր, օղի տուր, — ձեռքը գրպանը տանելով ասաց Արշալույսը։ — Օղու վաճառքը մեր մոտ արգելված է։ — Օրեկան չորս յաշիկ դատարկ շիշ ես հավաքում, հլա արգելվա՞ծ է... — Դուք եք բերում, ես էլ հավաքում եմ։ — Էսօր էդ շշերի փողն ենք խմելու, — ասաց Սեթ Կուրազյանը։ — Տղաներ, ես գնամ, ձեր բախտից թե ճանապարհին եկող հանդիպեց, օղին անպայման կուղարկեմ։
***
«Շախով-շուխով» ներս մտավ Չիլոն։ — Իրեք մանեթ տվեք, զոքանչանոց եմ գնում... — Զոքանչիդ ե՞ս տալու, չեմ տա, ունենամ էլ չեմ տա, — կատակեց Հենրիկ Էդոյանը։ — Ի՞նչ զոքանչ, ի՞նչ բան, կինս էլի էմիգրացիայում է, գնամ վերադարձնեմ։ Եթե չտաք, կելնեմ սեղանին ու կգոռամ, դուք կարո՞ղ է Մկրյանից լավ մարդ եք, ելա սեղանին, կուրսի կեսին դրական նշանակեց, կեսին էլ թոշակ տվեց։ Դե, շուտ արեք, ժամանակ չունեմ։ — Որ տամ, ե՞րբ ես վերադարձնելու։ — Թեմուր, էգուց Պիվազյանը ինձ տասը մանեթ է բերելու։ Հենց ստացա, կվազեմ Թեմուրնոց։ — Գիտեմ, որ խաբելու ես, վերջին անգամ եմ տալիս։ Թեմուրի ձեռքից խլելով դրամը՝ Չիլոն անհետացավ ասուպի պես։
***
— Մելս Փիլոյան, քո տարօրինակ անունով հանդերձ, երբեմն ճիշտ բաներ ես ասում։ — Սիրելիս, դու մոռանում ես, որ կրելով չորս մարդու անուն, ես մնացել եմ լոկ որպես անհայտ ծննդավայրով մի անձնավորություն։ Ասածս պարզելու համար մի դեպք պատմեմ. Ֆրունզիկ Մկրտչյանին երբ ծանոթացնում են Մարտիրոս Սարյանի հետ, նկարիչը հարցնում է. «Որտեղացի՞ ես, որդիս»։ Ֆրունզիկն ասում է. «Հայրս գյումրեցի է, մայրս՝ ղարսեցի, վարպետ, որտեղացի՞ կլինեմ»։ Սարյանն ասում է. «Դու իսկական հայ ես»։ — Խնդրում եմ չշեղվել, որովհետև արդեն խոսք ունի առյուծացած Բագրատ Ալեքյանը։ — «Արազի ափին բոստանս լիներ…»: — Մի՛ խանգարեք։ — «Ոչ տուն եմ ունեցել մի կարգին, ոչ կարգին անտուն եմ մնացել...»։ — Վազգեն, Սահյանի պոեզիային քո նվիրվածությունը հայտնի է բոլորիս։ — «Մի օր էլ, երբ հանկարծ ծալվել են ծնկները, զարմանքից քարացել, ամոթից շիկնել է…»։ — Օղի եմ հյուրասիրում, մինչև առավոտ, ինչքան կարող եք... — Թեմո՞ւր... — Հա, առանց կասկածի։ Էսօր էնպիսի դաս տվեցիք ինձ, որ պարտքերի տետրը վառում եմ, տեսեք, վառում եմ... — Չէ, էդպիսի բան չանես, անտեր կմնանք...
Անի Սմբատի
գարեվիտացիա Պատմություն
Զանգեջուր Չնայած հնադարում ունեցած ավանդույթներին, ժամանակակից գարեջրագործությունը Հայաստանում հիմնադրվել է միայն XIX դարավերջում: Ոլորտի առաջամարտիկներից էր գործարար Ավետյանցը, որը 1880-ականներին գարեջրի գործարան հիմնեց Էրիվանում՝ Զանգու գետի ափին:
Բրինձ
1873 թվականին ծնված Խաչատուր Ավետյանցի որդին՝ Հարությունը (Արտեմի), դարավերջին ժառանգեց հայրական բիզնեսը՝ ընդլայնելով այն: 1892 թվականին հիմնելով բրնձի մշակման գործարան՝ մի քանի տարվա ընթացքում նա դարձավ ոլորտի առաջատարներից մեկը Էրիվանում: Մի օրում նրա գործարանը 300 փուդ բրինձ էր արտադրում, իսկ Ավետյանցի արտադրանքը սպառում էին ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսական կայսրության այլ անկյուններում և Պարսկաստանում: Շուկայում գործարանն իր դիրքերն ապահովել էր Ռուսաստանում մի շարք միջազգային ցուցահանդեսներին ունեցած մասնակցության շնորհիվ:
→ Հարություն և Խաչատուր Ավետյանցները
Բամբակ
1876 թվականին XIX դարի երկրորդ կեսի ամենախոշոր հայ ձեռներեցներից մեկը՝ Խաչատուր (Քրիստափոր) Ավետյանցը Էրիվանում կառուցեց բամբակի արտադրամաս, որ գտնվում էր Զանգու գետի ափին: Մի քանի տարի հետո քաղաքում արդեն մի քանի նմանատիպ արտադրամասեր էին գործում: Որոշ ժամանակ անց, մրցակցության պատճառով, դրանց մեծամասնությունը փակվեց, բայց ոչ Ավետյանցի արտադրամասը:
32 33
Հուլիս 2016
Լավ մոռացված հինը
Չնայած նրան, որ գարեջուրը Հայաստանում հայտնի էր դեռևս մ.թ.ա. V դարում, ժամանակի ընթացքում ըմպելիքի պատրաստման միջոցները մոռացվել էին: Իսկ 1880-ականներին Ալեքսանդրապոլում (այժմ Գյումրի) գործող գարեջրի գործարաններում օգտվում էին Եվրոպայից բերված բաղադրատոմսերով, որտեղ ըմպելիքը լայն տարածում էր գտել միջնադարից ի վեր: 1892 թվականին բրնձի արտադրության հետ զուգահեռ, Ավետյանցը որոշեց իր ուժերը փորձել նաև գարեջուր եփելու գործում: Ինչպես հաղորդում է «Էրիվանյան հայտարարություններ» թերթը, 1881 թվականի տվյալներով քաղաքում գործում էր միայն երկու փոքր արտադրամաս, այնպես որ Ավետյանցը գործունեություն ծավալելու լավ հարթակ ուներ: Լինելով հեռատես ու խելացի ձեռներեց՝ նա մեկնեց Օդեսա, որպեսզի հանգամանորեն ուսումնասիրի գարեջրագործության գործընթացը: Այնուհետև այցելեց մի քանի եվրոպական երկրներ, որտեղ գարեջրի արտադրությունն արդեն իր ավանդույթներն ուներ: Վերադառնալով Էրիվան՝ Ավետյանցը հենց նույն Զանգու գետի ափին հիմնեց «Զանգա» գարեջուր արտադրող գործարանը: Բարձրորակ արտադրանք ստանալու համար Ավետյանցը գարին բերում էր Կարսից, իսկ գայլուկը՝ Լեհաստանից:
↓ Զանգվի ափին գտնվող էրիվանյան «Զանգա» գարեջրային գործարանը
Եվրոպայի նվաճումը
Սկզբում մի տարում գործարանն արտադրում էր գարեջրի 20 հազար դույլ՝ այստեղ միայն տասը հոգի էին աշխատում: Սկզբնական շրջանում «Զանգայի» արտադրանքի հիմնական սպառողները Էրիվանյան գավառի բնակիչներն էին, այնուհետև համն ընկավ թիֆլիսցիների բերանը: Բայց Ավետյանցը չէր շտապում կանգ առնել՝ շատ շուտով «Զանգայի» արտադրած գարեջուրը սկսեց վաճառվել ռուսական քաղաքներում, այնուհետև նաև Եվրոպայում: Դժվար է հավատալ, բայց գեղեցիկ ձևավորված շշերով «Զանգա» գարեջուրը մեծ հաջողություն ունեցավ նաև Գերմանիայում ու Չեխիայում՝ երկրներ, որտեղ գարուց պատրաստված այս ըմպելիքը ազգային բրենդ է համարվում: Բացի այդ, մի քանի տարվա ընթացքում «Զանգայի» արտադրանքը հինգ կարևոր եվրոպական մրցանակի արժանացավ:
↓«Զանգայի» փաստաթղթերից մեկը
Մոռացություն և վերածնունդ
↓ Գործարանի հիշատակումը ժամանակի մամուլում
Սովետական կարգերի օրոք, ինչպես շատ ու շատ բավական հաջող ձեռներեցների հետ պատահեց, Ավետյանցի գործերն էլ սկսեցին վատանալ: Բրնձի ու գարեջրի նրա արտադրամասերը ազգայնացվեցին: Այնուամենայնիվ, նոր իշխանությունները շուտով հասկացան, որ առանց գլխավոր մասնագետի ու գաղափարախոսական ոգեշնչողի գարեջրագործական գործարանը երկար չի աշխատի: Առկա փաստաթղթերի համաձայն, 1924 թվականի մարտի 1-ին Հարություն Ավետյանցին աշխատանքի ընդունեցին իր իսկ հիմնադրած գործարանում: Մինչև 1926 թվականը նա զբաղեցնում էր գործարանի ղեկավարի պաշտոնը, ու չնայած բոլոր դժվարություններին, շարունակում էր աշխատել իրեն բնորոշ բարեխղճությամբ: Սակայն Ավետյանցի մահից հետո գործարանը փակվեց, իսկ ոլորտը Հայաստանում գրեթե ամբողջությամբ մոռացության մատնվեց: Միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1952-ին, Երևանում նոր գործարան բացվեց և գարեջրագործությունը նոր կյանք առավ: Բայց դա արդեն բոլորովին այլ պատմություն է:
Արտավազդ Եղիազարյան Երևանի պատմության թանգարան, ՀՀ ազգային արխիվ
գարեվիտացիա Այնտեղ
Ամենափաբերը Փաբը (pub) անգլերեն public house (հանրային տուն) տերմինի կրճատ տարբերակն է և ժամանակի ընթացքում միջազգային կիրառություն է ստացել, ինչպես նաև դարձել գրեթե ցանկացած իրեն հարգող քաղաքում երեկոյան ժամանցի ու ալկոհոլային խմիչք օգտագործելու ամենատարածված վայրերից մեկը։ Իսկ փաբերի գլխավոր խմիչքը մնում է գարեջրի զանազան տեսակները։ Ուսումնասիրում ենք աշխարհի ամենափաբերը:
Ամենահինը Sean’s Bar, Աթլոն
Իռլանդիայում մեկ հոգու հաշվով սպառվող գարեջրի քանակը հասնում է տարեկան մոտ 130 լիտրի, իսկ Աթլոն քաղաքում գտնվող «Շոնի բարը» ամենահին փաբերից մեկն է Իռլանդիայում և հավակնում է աշխարհի ամենահին փաբի կոչմանը։ 2004-ին այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Եվրոպայի ամենահին փաբը։ 1970-ականներին, երբ տարածքը վերանորոգում էին, պարզվեց, որ փաբի պատերը շինված են երկար ու բարակ փայտերով հյուսված ցանկապատներով և կավից ու ցեխից պատրաստված ծեփով։ Շինարարության մեջ նման տեխնիկան կիրառվում էր դեռևս 10-րդ դարում։ Բացի այդ, հետազոտողները հայտնաբերեցին շուրջ 900 թվականի հնագույն մետաղադրամներ և մի շարք այլ հնություններ, որոնց մի մասն այսօր ցուցադրվում է Իռլանդիայի Ազգային թանգարանում, իսկ մյուսները դեռ կարելի է տեսնել հենց փաբում։ Այստեղ պահպանվում են նաև բացումից ի վեր փաբը տնօրինած բոլոր մարդկանց գրառումները։ Շոնի բարում այսօր էլ մատուցում են դասական մուգ գարեջուր՝ էյլ, ու զվարճանում կենդանի երաժշտության տակ։
34 35
Հուլիս 2016
Ամենափոքրը Signal Box Inn, Քլիթհորփս
Signal Box Inn-ը գտնվում է անգլիական Քլիթհորփս քաղաքի նեղ երկաթուղային ճանապարհի կայարաններից մեկում։ Փաբի անվանումը բառացիորեն թարգմանվում է «ազդանշանային խցիկում». սկզբում այն գտնվում էր Սքանթորփում և իսկապես ծառայում էր որպես ազդանշանային խցիկ, բայց 2002-ին կրպակը տեղափոխեցին Քլիթհորփս, իսկ չորս տարի անց այն բացվեց որպես փաբ։ Ալան Քովուդը՝ փաբի տերը, նույնիսկ հեռուստացույց է խցկել այդ փոքրիկ տարածքը, որն ընդամենը 5,95 քմ (2,44x2,44) է կազմում։ Փաբում միաժամանակ կարող է գտնվել ամենաշատը վեց հաճախորդ, որոնցից չորսը կարող են նստել, մեկը՝ կանգնել բարի սեղանի մոտ, իսկ ևս մեկը՝ սպասարկվել դրամարկղի մոտ։ Այցելուների քանակն ավելացնելու համար փաբին կցակառուցվել է լայնարձակ ամառային հարթակ, բայց հենց այդ պատճառով Signal Box Inn-ը սեզոնային է աշխատում և բաց է միայն տարվա տաք եղանակներին։ Թեև դա չի խանգարում, որպեսզի այստեղ գան ամբողջ աշխարհից, մանավանդ, որ փաբն իր հաճախորդներին բացառապես իսկական էյլ է առաջարկում, բայց և հետ չի մնում գարեջրի հետ մատուցվող մի քանի նախուտեստների հյուրասիրությունից՝ ֆրի, պիստակ և չիփս։ Եվ չնայած գարեջուրն այստեղ մատուցում են պլաստիկ բաժակներով, փաբում միշտ ջերմ մթնոլորտ է և (չեք հավատա) արագ սպասարկում։
Ամենագրականը The Eagle and Child, Օքսֆորդ
Օքսֆորդի հնագույն փաբերից մեկն աշխատում է 1650 թվականից ի վեր, բայց փաբի հանդեպ հետաքրքրությունը միայն դրա հնության մեջ չէ։ Այն հատկապես լայն ճանաչում ստացավ «Ինքլինգներ» կոչվող գրական խմբակի անդամների շնորհիվ։ 1939-1962 թվականներին՝ 23 տարի շարունակ՝ յուրաքանչյուր երեքշաբթի առավոտյան ժամը 11։30-ից 13։00-ն, նրանք հավաքվում էին փաբում՝ բուխարիով ոչ մեծ սենյակում, որը ստացավ «Ճագարի սենյակ» անունը։ «Ինքլինգների» խմբակի անդամների թվում էին անգլերենի և գրականության պրոֆեսոր Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինն ու նրա ընկերը՝ Մագդաղենայի քոլեջի դասախոս, «Նարնիայի քրոնիկների» հեղինակ Քլայվ Սթեյփլզ Լյուիսը։ «Ինքլինգները» փաբում կարդում էին հատվածներ իրենց նոր-նոր գրված ստեղծագործություններից, կիսվում ստեղծագործական ծրագրերով ու քննարկում գրականության նորույթները։ Հենց այստեղ են առաջին ան-
գամ ընթերցվել հատվածներ հանրահայտ «Մատանիների տիրակալը» և «Նարնիայի քրոնիկները» վեպերից։ Ընդ որում, հանդիպումները անխափան տեղի էին ունենում ամեն շաբաթ, և եթե նույնիսկ անդամներից որևէ մեկը չէր կարող ներկա գտնվել, ապա գրավոր կերպով բացատրություն էր ներկայացնում։ Բացառություն էին միայն պատերազմի տարիները, երբ զինվորականների մեծ հոսք էր գալիս փաբ, գարեջուր չէր մնում, և հանդիպումը ստիպված տեղափոխվում էր այլ վայր։ Ինչ վերաբերում է փաբի անվանմանը, ապա պատմաբանները մի քանի տարբերակի են հակված։ Ոմանք պնդում են, որ խմբակի անդամները կեսկատակ, կեսլուրջ այդպես էին անվանում փաբը՝ «Թռչունը մանկան հետ», մյուսները ենթադրում են, որ անվանումը ծագում է Զևսի մասին լեգենդից, որը արծվի կերպարանք ընդունելով առևանգել էր պատանի Հանիմեդին, իսկ երրորդները կարծում են, որ այն կապված է փաբի առաջին տիրոջ՝ Անգլիայի վերնախավից սերող կոմս Դերբիի հետ, որի զինանշանի վրա արծիվ ու մանուկ էր պատկերված։
գարեվիտացիա Այնտեղ
Ամենամեծը Hofbräuhaus, Մյունխեն
Թեև աշխարհի ամենամեծ գարեջրատունը համարվում է Mathäser-ը, որտեղ օրական միջինը 56 448 լիտր գարեջուր է վաճառվում, դրան գրեթե չափերով չզիջող Հոֆբրաուհաուսը, թերևս, նաև ամենահայտնին է ու նույնպես գտնվում է Մյունխենում։ Այս գարեջրատան առաջին շենքը կառուցվել է 17-րդ դարի սկզբին՝ պալատական գարեջրատունն ընդլայնելու համար, իսկ 19-րդ դարից այն բացվեց նաև հանրության համար։ Գարեջրի պահանջարկն այնքան շատ էր, որ 1897-ին Հոֆբրաուհաուսը տեղափոխվեց ավելի մեծ շենք Պլացլ հրապարակում, որտեղ գտնվում է մինչ օրս։ Ժամանակին այստեղ իրենց երեկոներն են անցկացրել Լենինը, Կրուպսկայան, իսկ Հիտլերը ոչ միայն գարեջուր վայելելու էր գալիս, այլև 1920 թվականի փետրվարի 24-ին այստեղ կազմակերպեց նացիստների առաջին հանրային միջոցառումը. 1933-ից այդ ամսաթիվը նշվում էր՝ որպես Գերմանիայի նացիստական կուսակցության ձևավորման օր։ Հոֆբրաուհաուսի առաջին հարկում երեկոյան փողային նվագախումբ է ելույթ ունենում, իսկ երկրորդ և երրորդ հարկերից բացի կա նաև գարեջրային այգի։ Ամբողջ գարեջրատունը կարող է տեղավորել մինչև 2500 հաճախորդ։ Գարեջուրն այստեղ մատուցում են մեկլիտրանոց գավաթներով, ճաշացանկում ներկայացված են բավարական ազգային ճաշատեսակներ, իսկ կենդանի երաժշտությունն ու ազգային պարերը կազմակերպվում են ամեն օր։
Ամենաարյունոտը The Bucket of Blood, Հեյլ
Մեծ Բրիտանիայում յուրաքանչյուր 750 հոգուն բաժին է հասնում մեկ փաբ։ Զարմանալի չէ, որ նոր բացվող փաբերն ամենահուսահատ քայլերին են դիմում՝ հաճախորդների ուշադրությունը գրավելու համար, այդ թվում՝ հնարավորինս տարօրինակ անվամբ կոչում՝ կապված տարբեր պատմությունների, կենդանիների, կրոնի, պատմական իրադարձությունների, գրական հերոսների ու էլ ինչի հետ ասես կապված։ Դրանցից մեկը կրում է «Մի դույլ արյուն» (The Bucket of Blood) անվանումը և ամենահայտնի փաբերից մեկն է Հեյլ փոքրիկ քաղաքում։ Չնայած իր անվանմանը, փաբը գրեթե երբեք դատարկ չի լինում, իսկ անվան պատմությունը հետևյալն է. մի անգամ 200 տարի առաջ, փաբի տերը գնաց մոտակա ջրհորի մոտ, որպեսզի ջուր հավաքի։ Բայց ջրի փոխարեն դույլի մեջ արյուն տեսավ. պարզվեց, որ ջրհորի մոտ դաժան սպանություն է կատարվել, որի հետևանքներն էլ հայտնվել են դույլի մեջ։ Փաբի տերը որոշեց չլռել այդ մասին և դեպքն օգտագործեց սեփական նկատառումներով. վերանվանեց փաբն ու համապատասխան ցուցանակ պատվիրեց։
36 37
Հուլիս 2016
Ամենաբազմազանը Delirium Café, Բրյուսել
Բելգիական Delirium Café-ն ամբողջ աշխարհում հայտնի է իր գարեջրի ամենաերկար ցանկով։ 2004-ի հունվարի դրությամբ, երբ այն գրանցվեց Գինեսի ռեկորդների գրքում, ցանկը ներառում էր 2004 անուն տարբեր ապրանքանիշի գարեջուր, այդ թվում՝ բելգիական գարեջրի բազմաթիվ տեսակներ։ Այսօր փաբում մատուցվող գարեջրի տեսակների թիվը ձգտում է հասնել 2500-ի՝ ներառելով ամենաանհավանական համադրություններով գարեջուր՝ շոկոլադի, կոկոսի ու բանանի համային հավելումներով։ Delirium-ը հարուստ է ոչ միայն մենյուի բազմազանությամբ, այլև ներքին տարածքը զարդարող զանազան գարեջրի գովազդի հին պաստառներով ու սպասքով։ Փաբի անվանումը ծագում է Delirium Tremens կոչվող գարեջրի անունից, որի խորհրդանիշ վարդագույն փիղը զարդարում է փաբի մուտքը։ Ժամանակի ընթացքում փաբը ցանցի վերածվեց՝ իր մասնաճյուղերը բացելով այլ բելգիական քաղաքներում, ինչպես նաև Ամստերդամում, ֆրանսիական Օռլեանում, Կլերմոն-Ֆերանում, Ռուենում, Նանտում, իտալական Բերգամոյում, Հռոմում, ինչպես նաև բրազիլական Ռիո դե Ժանեյրոյում, Սան Պաուլոյում և Տոկիոյում։
Ամենաէկոլոգիականը Sunland Pub, Հարավային Աֆրիկա
Հարավային Աֆրիկայում՝ Լիմպոպո գետի ափին, աճում է աշխարհի ամենամեծ բաոբաբներից մեկը, որի տարիքը հասնում է 6000 տարվա, բարձրությունը՝ 19 մետրի, իսկ բնի պարագիծը՝ 33,4 մետրի։ Իսկ երբ բաոբաբն արդեն մի քանի հազար տարեկան է լինում, ծառի ներսում մեծ անցք է գոյանում։ 1993 թվականին Sunland ֆերմայի և դրա տարածքում աճող այդ բաոբաբի սեփականատերերը հայտնաբերեցին հսկայական փուչ տարածությունը ծառի ներսում ու որոշեցին բաոբաբի մեջ փաբ բացել։ Հիմա բաոբաբի ներսում 5 սրահ է ձևավորված, որտեղ մինչև 60 հոգի կարող է տեղավորվել, իսկ տարեկան այդտեղ խմիչք փորձելու ցանկությամբ հյուր է գալիս մինչև 7000 տուրիստ ու տեղացի։ Ընդ որում՝ խմիչքն ու նախուտեստները մատուցվում են կավե սպասքով, իսկ ներսում միշտ հով է։
Անի Սմբատի
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Իմ Երևան
Երիտասարդ անփորձ աղջկա մասին Ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը պատմում է Երևանում ամենակինոգենիկ հատվածի, «Յամ-Յամ Դոնաթսի» կարևորության և քաղաքի երիտասարդ ու անփորձ լինելու մասին:
38 39
Հուլիս 2016
Ծնվել եմ հունիսի 15-ին, Մարգարյանի անվան հիվանդանոցում, երեկոյան ժամը 20:00-ին: Քանի որ ծնունդս մի քանի օր առաջ էր, ինձ նորից լիքը բան պատմեցին իմ ծնվելու մասին, դրա համար էլ լավ հիշում եմ: Մեր տունը Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի բակում էր՝ մանկությունս այնտեղ է անցել: Որոշ ժամանակ անց տեղափոխվեցինք Օրբելու փողոցի վրա գտնվող տատիկիս տուն: Հետո բնակարան գնեցի Անտառային փողոցում: Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ միաժամանակ ապրում եմ Երևանում և քաղաքից դուրս: Ապրելով քաղաքի սրտում՝ կարծես թե առանձնացած ենք բոլորից: Շատ եմ սիրում այդ հատվածը: Որոշ ժամանակ Մոսկվայում ենք ապրել՝ ծնողներս այնտեղ էին սովորում: Մինչև Մոսկվա մեկնելը 114 դպրոցում եմ սովորել: Յոթերորդ դասարանում էի, երբ վերադարձանք, ուսումս 172 «Փոսի դպրոցում» շարունակեցի: Բայց Մոսկվան այդպես էլ չսիրեցի: Մի երկու օր եմ մանկապարտեզ գնացել: Չարենցի փողոցի վրա գեներալական մանկապարտեզ կար, վարիչը մայրիկիս ընկերուհին էր, իսկ քանի որ մեր տանը բոլորն աշխատում էին, որոշեցին ինձ մանկապարտեզ տանել: Սակայն պապիկս շատ դեմ էր, նա էր ուզում ցերեկներն ինձ հետ զբաղվել: Փոքր ժամանակ սարսափելի աստիճանի վախենում էի խավարասերներից: Ու պապիկս ինձ ասաց, որ մանկապարտեզում լիքը խավարասերներ կան, ուտելիքի մեջ, անկողնում: Բնականաբար ես հիստերիկացա ու այնքան լացեցի, որ երկու օրից ավել չգնացի: Մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Իրականում, չէի ուզում այդ մասնագիտությունն ունենալ, բայց մերոնք էլ դեմ էին, որ ռեժիսոր դառնամ: 18 տարեկան էի, կինոաշխարհի հետ որևէ կապ չունեցող մի խումբ էնտուզիաստներով հավաքվեցինք ու կարճամետրաժ ֆիլմ նկարահանեցինք: Ուղարկեցինք ВГИК-ի կազմակերպած ֆիլմերի փառատոնի: Մեր ֆիլմն անցավ մրցութային փուլն ու մեկնեցինք Մոսկվա: Ֆիլմը ներառվեց լավագույն հնգյակում: Շատ կայֆ էր: Հետո սկսեցին երևանյան խոսակցությունները՝ մի ջահել ռեժիսոր կա, Մոսկվայում փառատոնի հաղթող ա դարձել, սկսեցին դիմել ինձ, որ տեսահոլովակ նկարահանեմ: Այդպես էլ ամեն ինչ սկսվեց: Սարոյանի արձանի ու «Ամերիա» բանկի խաչմերուկն ինձ համար ամենակինոգենիկ հատվածն է Երևանում: Թերթի բուդկա, պուլպուլակ, Սարոյանը, «Յամ-Յամը», Կոնսերվատորիան՝ հնի ու նորի համադրումն է: Շատ հետաքրքիր է, այդ առաջին ֆիլմն ու նոր՝ «Առաջին դեմք» ֆիլմը նույն այդ հատվածում եմ նկարահանել: Տեսահոլովակների 90 տոկոսը, որ փողոցում նկարահանում է պահանջվել, հենց այստեղ եմ նկարել: «Յամ-Յամը» իմ սերնդի համար կուլտային մի տեղ էր: Հիմա եմ հասկանում թե ինչու՝ այն միակ վայրն էր, որ հեռուստացույցով տեսած ամերիկյան պատկերներն ուներ: Երևանում ինձ համար ամենակարևոր վայրերից է կամերային թատրոնը: Տատիկիս տան մեր հարևանն Արա Երնջակյանն էր: Սկսեցինք թատրոն գնալ, մերոնք էլ հանգիստ էին՝ Մայա ծյոծյան ու Արայիկ ձյաձյան էնտեղ են՝ Հրանտոն մի բան գլխին չէր բերի: Մի քանի անգամ գնացինք, այնուհետև առաջին անգամ ներկայացում խաղացի Լուիզա Ներսիսյանի հետ. նա աղվեսն էր, ես էլ կատու Բազիլիոն: Առաջին ու վերջին ներկայացումն էր: Հետո էլ սկսեցի հաղորդում վարել՝ «Գանձերի Կղզին»: Մենք 80-ականների սերունդն ենք, սկսեցինք նոր բաներ բացահայտել ու սովորել: Կարծում եմ, հենց մեր սերունդն էր, որ առաջինը սկսեց փաբեր, ակումբներ գնալ: Մեզ հետ զարգացավ այս մշակույթն ու սովորական դարձավ, այսօր չենք էլ հիշում, որ մի քանի տարի առաջ Երևանում փաբեր չկային:
Ես դեռ հիշում եմ այն ժամանակները, երբ Կասկադը համարվում էր խուժանանոց, իսկ հիմա ծիծաղելի է, այսօր այն տուրիստական կենտրոն է: Ինձ շատ հարմար է Երևանում. չգիտեմ դա ինչից է՝ շենքե՞րս են, ընկերնե՞րս են, փողոցնե՞րս են, չգիտեմ: Երևանը ոնց որ իմ տունը լինի, իջնում ես բակ ու հանգիստ ես: Մեքենա չեմ վարում, բայց մի օր անգամ չեմ մտածել՝ կկորեմ, բա որ հետևիցս չգան, ինչպե՞ս եմ տուն հասնելու: Եթե նույնիսկ մեքենա չկա, ոտքով ուր ուզես կարող ես հասնել: Տարբեր շրջաններ կան՝ երբեմն Երևանն ինձ շատ է ոգեշնչում, երբեմն էլ՝ փակում է: Բայց իմ կյանքում ինչ հորինել եմ՝ Երևանում է եղել: Իմ չափ Երևանի ու Հայաստանի մասին տեսահոլովակ նկարահանած մարդ երևի թե չկա, բացի Դավիթ Բաբայանից: Նկարահանելուց առաջինը մտածում եմ, որ քաղաքն այնպես ցույց տամ, որ բոլորն ուզենան մեզ մոտ գալ: Օրերս Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Առաջին դեմքի» պրեմիերան: Չկարողացա ներկա գտնվել: Շատ նամակներ ստացա, որտեղ այնտեղ ապրող ընկերներս հիմնականում նույն բանն էին գրում՝ «Երևանիցս կարոտս առա»: Չեմ սիրում, երբ ասում են՝ մի քանի երևանցիներ են մնացել: Նվաստացուցիչ արտահայտություն է: Իմ համար երևանցի-չերևանցի չկա, կան քաղաքացիներ ու չքաղաքացիներ: Երկու տարբերակ կա՝ քաղաքացի կամ գյուղացի: Ես ու ինձ շրջապատող քաղաքացիները Երևանը երբեք մենակ չենք թողնում, դրա համար էլ առիթ չի եղել, որ ասեմ՝ էս ինչ արեցին քո գլխին Երևան, դու սենց չէիր, սենց դառար: Պատմության ընթացքում ամեն ժամանակաշրջան իր հետքն է թողնում քաղաքի վրա: Եթե Փարիզում ամեն ինչ պահպանված է, ապա դրա պատճառն այն է, որ նրանք ապրում են միևնույն քաղաքակրթության փուլում ու արդեն շատ երկար ժամանակ: Իսկ մենք վերջին 25 տարվա ընթացքում քնեցինք ու նոր պետությունում արթնացանք: Բնականաբար, դա հետք թողոց Երևանի վրա: Մեր ճանաչած Երևանը 25 տարեկան է՝ երիտասարդ մի անփորձ աղջիկ, դեռ սխալվելու է ու փորձ հավաքի: Նյարդայնանում եմ այն մարդկանցից, ովքեր բողոքում են ու մեղադրում ուրիշներին, բայց իրենց պատշգամբները 15 մետր առաջ է գնացած: Քաղաքացին ու քաղաքը պիտի ինչ-որ կերպ փոխկապակցված լինեն միմյանց հետ, երբ դա լինի, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի: Մեր շենքի պատշգամբներում ծածկի խնդիր կար: 10-ից ավելի բնակարան, մտածեցի, հիմա ով ինչ ուզի, կանի: Հավաքեցի բոլորին, ասացի, որ կարող ենք բոլորս նույն տարբերակն ընտրել, որ շենքի արտաքին տեսքը չփչացնենք: Արեցինք, ու մեզ մոտ ստացվեց: Դա էլ փոքրիկ Երևան է, չէ՞, շատ փոքր մի բան էր, բայց կարելի է այս տրամադրվածությամբ նայել խնդիրներին: Երևանում միայն մենք ենք պակասում՝ մեր վերաբերմունքով: Իմ ֆիլմում էլ եմ դա փորձել ցուցադրել, ուզել եմ ասել՝ ժողովուրդ, եկեք փոխվենք, որովհետև բացասականի հետևից ընկնելը դեպի անդունդ է տանում: Երբ էլ գնալու տեղ չկա, տուն գնալ էլ դեռ չես ուզում, փրկության է գալիս Երևանը: Ամենաշատը սիրում եմ վաղ առավոտյան նկարահանումներ անել, բոլորն էլ գիտեն: Այնքան հանգիստ է, այդ ժամանակ լիքը բանի մասին ես մտածում, ինքդ քեզ հետ խոսում ես, վերհիշում ես՝ ինչ ես արել, որոշում ես՝ ինչ պիտի անես: Իսկ Երևանը քեզ միշտ լուռ լսում է ու այդ լռությամբ էլ դառնում է կատարյալ զրուցակից: Ուզում եմ մերսի ասել Երևանին, որ այդպիսի լավ զրուցակից է, լավ ընկեր ու մի խոսքով՝ լավ մարդ է:
Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի
Ժանգից չվախեցող մարդիկ Ավտոմեքենաներով հետաքրքրվողներն ու ռետրո մեքենաների սիրահարներն անգիր գիտեն դեպի Արգավանդ տանող ճանապարհին՝ աջի վրա գտնվող Hot-Rod Garage Armenia-ի տեղը։ Մի վայր, որտեղ կողք կողքի կանգնած են ամենատարբեր մակնիշների ու յուրահատուկ ճակատագրեր ունեցող մեքենաները: Մուտքի մոտ ձեզ միանգամից դիմավորում են գարաժը հսկող շները՝ Օբաման, Պուտինը, Գորբաչովը, Բորյան, Մուկուչը, իսկ ներսում ավտոմեքենաներից հասկացողների սրտերը միանգամից սկսում են շատ արագ զարկել:
Ռետրո մեքենաների գարաժը
Գարաժը բացվեց անցյալ տարի՝ սեպտեմբերի 15-ին: Ամեն ինչ սկսվեց 1979 թվականի արտադրության Toyota մակնիշի ավտոմեքենայից, երբ 2009 թվականին Hot-Rod գարաժի համահիմնադիր Արթուրը սկսեց վերանորոգել այն՝ ընթացքում էլ ծանոթացավ այսօր Hot-Rod-ի թիմը կազմող բոլոր տղաների հետ։ Արդեն երկու տարի է տղաները զբաղվում են միայն հին մակնիշների՝ ռետրո ավտոմեքենաների վերանորոգմամբ։ Չնայած վերջերս այստեղ նոր մեքենաներ էլ են վերանորոգում: Hot-Rod գարաժում գտնվող բոլոր ավտոմեքենաները տերեր ունեն, սակայն միտքը հենց հին մեքենաների վերականգնումն ու թանգարանային միջավայր ստեղծելն է: Արթուրը զբաղվում է կազմակերպչական հարցերով, Անդրանիկը՝ բոդի ուորքի՝ ժեշտի աշխատանքի պատասխանատուն է, Գևորգը տեխնիկական մասերով, Արտուշն էլեկտրիկն է, Տարոնն էլ՝ օգնականը։ Hot-Rod Garage-ում տեսականորեն հնարավոր է ամեն ինչ, օրինակ՝ զրոյից մեքենա հավաքել: Հիմնականում խնդիրն այսպիսին է՝ գտնել որոշակի գնային սահմանների և տարեթվի մեքենաներ ու զբաղվել դրանք վերականգնելով: «Էս 1963 թվականի «Ժուկը» գարաժի կտուրին գցած էր: Նույնիսկ էդ գարաժի տերը չգիտեր, որ սենց բան կա այնտեղ: Վերամբարձ կռունկով իջեցրինք ու բերինք մեզ մոտ», — պատմում է Արթուրը: Աշխատանքի ծավալից է կախված, թե որքան կընթանա մեքենայի վերանորոգման աշխատանքը, ամենաերկարը՝ երկու տարի: «Ընթացքը շատ
40 41
Հուլիս 2016
բաներից է կախված՝ պահեստամասերի հայթայթումը, ձեռքբերումն ու առաքումը, շատ բան արտերկրից ենք բերել: Միայն մի դետալի պատճառով մի քանի ամսով աշխատանքը կարող է կանգ առնել»:
Առնո Բաբաջանյանի մեքենան
«Առնոյի հոգին հիմա հաստատ անհանգիստ է, որ սենց տեսնի իր մեքենան», — ասում է Արթուրն ու ցույց տալիս 1963 թվականին արտադրված Imperial LeBaron մակնիշի կանաչ մեքենան, որ ժամանակին պատկանել է Առնո Բաբաջանյանին: Այս մակնիշի ավտոմեքենաներ այլևս չեն արտադրվում: 1963-68 թվականներին այն եղել է Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատան ծառայողական մեքենան, հետո վաճառքի է հանվել, իսկ 1971-ին էլ մեքենան ձեռք է բերել Բաբաջանյանը: Մոտ ութ տարի անց կոմպոզիտորը վաճառել է մեքենան, արդյունքում այն տեղափոխվել է Հայաստան: Բաբաջանյանից հետո մեքենան ևս երկու տեր է ունեցել, ժամանակին հասցրել է նաև սև լինել՝ «Կայֆ ա, որ մեքենան բացի հին լինելուց, նաև նման պատմություն ունի: Արտաշատի կողմերից ենք գտել, խոտերի մեջ չէր էլ երևում: Կայքերից մեկում մեքենայի հայտարարությունը տեսանք, բնականաբար տարիներով չէր վաճառվել: Ամբողջ ԱՊՀ տարածքում այս մակնիշի ընդամենը մի մեքենա կար, բացի այդ՝ Մոսկվայի ավտոտեսչության արխիվից ճշտեցինք շոսիի համարներն ու հասկացանք, որ հենց այս պատմական մեքենան է»:
Արական ու իգական սեռի մեքենաները
Գարաժում մի հսկայական սարքավորում կա, տղաներն այն «գրիլի ապարատ» են կոչում: Ավտոմեքենայի կարկասը հավաքում են վրան ու կարողանում են պտտեցնել՝ ավելի հարմարավետ դարձնելով աշխատանքը: Հիմնականում ավտոմեքենաների տերերն են որոշում, թե արդյունքում մեքենաներն ինչ տեսք պիտի ունենան: Արթուրը պատմում է, որ իրենցից արժեք ներկայացնող մեքենաները սովորաբար վերանորոգումից հետո պիտի հնարավորինս կրկնօրինակեն օրիգինալին՝ «նույնիսկ ներկի կոդը պիտի համապատասխանի օրիգինալ տարբերակին»: Առանց հանգստյան օրերի տղաներն աշխատում են գարաժում, օրվա ցանկացած ժամի նրանց զանգահարում ու խնդրում են լուծել առաջացած տեխնիկական խնդիրներ: Սակայն երբեմն, կիրակի օրերին տղաները «որսի» են դուրս գալիս: «Ինչ-որ մեքենայի մասին թեթևակի տեղեկություն ենք ստանում, որ օրինակ չգիտես թե որ գյուղում նվագախմբի Ժոռայի տղան ֆրանսիական մեքենա ունի: Այդ լեգենդով գնում ենք ավտոմեքենայի հետևից, 10-ից 8 դեպքերում ոչինչ էլ չի լինում, շատ հաճախ արդյունքում լրիվ այլ բան ենք գտնում», — պատմում է Արթուրը: Hot-Rod Garage-ում ավտոմեքենաներն անուններ չունեն՝ կինոյական կարծրատիպ է: Բայց մեքենաները լինում են արական ու իգական սեռի: Արթուրն ասում է, որ իրենց գարաժում իգական սեռի միայն «Ժուկն» է՝ նուրբ ու պուճուրիկ:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Պրոֆի
Գողականի Lexus-ը
Այս պահին գարաժում 12 մեքենա կա, դրանք վերանորոգման փուլում են, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին՝ դրանց թվում են 1955 թվականի Chevrolet Bel Air-ը, որ ԱՄՆ-ից Երևան էր բերվել 1956 թվականին: «Այդ տարիներին արտասահմանյան մեքենաներ Երևանում շատ քիչ են եղել, նրանցից մեկը սա էր», — հավաստիացնում են գարաժում: Այստեղ են նաև Citroen DS23-ը, որ չճշտված տվյալներով 1975 թվականին Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան ծառայողական մեքենան է եղել, 80-ական թվականների վերջին Պարույր Հայրիկյանին պատկանող Volkswagen միկրոավտոբուսը, և օրվա աստղը՝ Եղվարդից գտնված ու հողի տակ թաղված Toyota-ն: 1979 թվականին արտադրված այս մեքենան ժամանակին պատկանել է սովետական տարիներին գողական աշխարհում հայտնի ու մեծ թափ ունեցող մի մարդու: Մեքենան ի սկզբանե որևէ փաստաթուղթ չի ունեցել. գողականի ընկերները մեքենան Հայաստան են ուղարկել Սիբիրից, որն իր համար ծառայողական ավտոմեքենա է դարձել: Գողականը մեքենան վարում է առանց համարանիշների: 1981 թվականին, մի օր նա գալիս է իր տան բակը, կայանում է մեքենան, բարձրանում է տուն, քնում է ու այլևս չի արթնանում: Առգրավումից փորձելով փրկել ունեցվածքի մի մասը, մի գիշերվա ընթացքում հարազատները պարզապես քարերով ու հողով փակում են բակում կանգնած մեքենան: «Երբ գտանք՝ փտած էր: Արդեն յոթերորդ տարին է, որ աշխատում ենք իր վրա, հնարավոր է վարել, բայց դեռ անելիք ունենք: Կարելի է ասել, որ մեքենաները մեզ մոտ երկրորդ կյանք են ստանում՝ վերածնվում են: Սովորաբար արհեստավորները ուղղակի վերականգնում են մեքենայի փչացած մասերից մեկը, իսկ մենք գերադասում ենք զրոյից ստեղծել այդ մասը, — պատմում է Արթուրն ու հավելում. — Մի անգամ մեզ մեքենաների բժիշկներ անվանեցին, բայց մի քիչ էն չի: Մենք ժանգից չվախեցող մարդիկ ենք»:
42 43
Հուլիս 2016
Թանգարան-սրճարան
Hot-Rod–ի համահիմնադիր Արթուրը երեք տարեկան էր, երբ իր հայրը Երևան բերեց 1980 թվականին արտադրված Toyota-ն՝ «Այդ օրվանից ամեն օր այս մեքենան շահագործվել է՝ 2 միլիոն 300 հազար կիլոմետր է քշվել, առանց որևէ միջամտության: Սա ֆենոմենալ մի բան է, որովհետև սովորաբար շարժիչներն առանց նորոգման մինչև 300 հազար կիլոմետր են քշվում», — հպարտությամբ նշում է Արթուրը: 2018 թվականին Արթուրը կնոջ հետ պլանավորում են հենց այս ավտոմեքենայով ուղևորվել դեպի Ճապոնիա: Ճանապարհորդությունը 80 օր է տևելու, սա Արթուրի մանկության երազանքն է, կրկնելու են նույն ճանապարհը, որով մեքենան անցել է Երևան բերելիս: Արմենն աշխատում է նաև Toyota ընկերությունում՝ ղեկավարում է արհեստանոցը, և ընդհանրապես ճապոնական ավտոմեքենաների մեծ երկրպագու է՝ «Առաջին ճապոնական սպորտային մեքենան հենց Toyota-ն է արտադրել՝ Toyota 2000 GT-ն, — խանդավառությամբ պատմում է նա: — Նույնիսկ կիսաքանդ վիճակում այդ մեքենան միլիոնից ավելի արժե, դժվար թե օրիգինալի վրա աշխատենք, բայց տղերքով շատ կուզեինք այդ նմուշի կրկնօրինակը սարքեինք»: Մասնագիտությամբ բանասեր Արթուրը 30 տարեկան է, իր խոսքերով մոտ 20 տարի է, ինչ զբաղվում է ռետրո ավտոմեքենաների ուսումնասիրությամբ: «Ավտոֆեդերացիայում հին մեքենաներն էի հավաքագրում, բոլոր պապիկներին ճանաչում էի, սա այն է, ինչով ամբողջ կյանքում զբաղվել ու սիրել եմ, — պատմում է նա ու ավելացնում, — փոքր ժամանակից մեքենաների մասին գրականություն եմ հավաքել, ապագայում շատ կուզեի գարաժում տեխնիկական գրադարան բացել: Մեր վերջնական նպատակն այն է, որ տարածքի 80 տոկոսը վերածվի ռետրո ավտոմեքենաների թանգարանի, իսկ մյուս մասում լինեն արհեստանոցը, գրադարանն ու սրճարանը»:
Լենա Գևորգյան Բիայնա Մահարի
Քաղաք Արվեստ
Դավիթ գող-գող եկավ, մնաց Մայիսի 21-ին՝ Թանգարանային գիշեր ամենամյա միջոցառման շրջանակում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ քանդակագործ Արտաշես Հովսեփյանի «Սասունցի Դավիթ» որմնաքանդակի բացումը։ Այն Կասկադ համալիրի ճարտարապետական ժառանգության անբաժանելի մասն է և ժամանակավորապես փակ էր հանրության համար։ Պատմում ենք, թե որտեղ էր այն գտնվում այսքան տարիներ և ինչ գեղարվեստական արժեք ունի որպես մոնումենտալ ռելյեֆ։
44 45
Հուլիս 2016
88-ից առաջ և հետո
1980-ական թվականներին, երբ Կասկադը դեռ կառուցման փուլում էր, ճարտարապետ Ջիմ Թորոսյանը համալիրի սրահներից մեկը ձևավորելու առաջարկով դիմեց քանդակագործ Արտաշես Հովսեփյանին, և վերջինս 1984-ին ևս չորս վարպետների հետ սկսեց աշխատել այն սրահում, որն այսօր տրամաբանորեն կրում է «Սասունցի Դավիթ» անունը: Սակայն 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից, ապա և Խորհրդային Միության փլուզումից հետո տուֆակերտ որմնաքանդակը մնաց անավարտ: Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բացման օրից՝ 2009-ի նոյեմբերից մինչ օրս, այդ սրահում ներկայացված էր «ԼիբենսկիԲրիխտովա. Հայաստանի համար» գեղարվեստական ապակեգործության աշխատանքների մշտական ցուցադրությունը, իսկ ռելյեֆը փակ էր հասարակության համար պաշտպանիչ շերտով։ Ինչպես բացատրում է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը, պատճառները մի քանիսն էին։ «Աշխատանքն անավարտ էր, և մեծ հարցականի տակ էր՝ արդյոք վարպետը կկարողանա՞ ավարտին հասցնել այն, թե ոչ, — պատմում է Եսայանցը: — Առհասարակ, ողջ Կասկադի կառուցապատումն անավարտ մնաց այն թվականներին. համալիրում կարող եք նկատել գրեթե հարթ մակերեսով ստելաներ, որոնք նախատեսվում էր նախշազարդել նույն թեմատիկայով, որով մշակված է համալիրի ողջ տարածքը։ Անավարտ էր մնացել նաև Գրիգոր Խանջյանի մոնումենտալ եռանկարը, թեև նկարիչը մինչև 2000 թվականը աշխատել է այդ ստեղծագործության վրա։ Իհարկե, Գաֆէսճեան թանգարան հիմնադրամի կողմից վերանորոգման և վերականգնման հսկայածավալ աշխատանքներ իրականացվեցին 2000-ական թվականներին, սակայն որոշ հատվածների թանգարանը չէր կարող միջամտել։ Մյուս պատճառն այն էր, որ ռելյեֆը, 90-ականներին
↓ Հակոբ Կոջոյանի «Սասունցի Դավիթը»
→ Արտաշես Հովսեփյանն իր անավարտ քանդակի կողքին
անուշադրության մատնված լինելով, տարիների ընթացքում կորցրել էր իր նախնական տեսքն ու խնամքի, թարմացման կարիք ուներ»։ Այդուհանդերձ, Եսայանցի խոսքով, կենտրոնի ծրագրերում մշտապես եղել է ներկայացնել որմնաքանդակը հանրությանը, ինչպես նաև ապահովել սրահի անվճար մուտքը, ինչպես դա արվեց «Խանջյան» սրահի դեպքում, երբ եռանկարի վերջին կտավը՝ «Հայաստանի վերածնունդը», հետագայում ավարտին հասցրեց Հենրիկ Մամյանը։
Բացումը
2016-ին լրանում է Արտաշես Հովսեփյանի 85-ամյակը, մյուս կողմից Հայաստանի Հանրապետությունը տոնելու է իր անկախության 25-ամյակը, իսկ Սասունցի Դավիթը միշտ էլ եղել է հայ ժողովրդի ազատատենչ ոգու խորհրդանիշը։ «Որմնաքանդակը բացելու համար ավելի լավ առիթ չէր կարող լինել, — փաստում է Կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրենը։ — Մեզ համար մեծ պատիվ էր, որ Արտաշես Հովսեփյանն անձամբ կարողացավ ներկա գտնվել որմնաքանդակի բացման արարողությանը, չնայած առողջապես ծանր վիճակում է։ Նա բազմիցս նշել է, որ Սասունցի
Դավթի թեման և հատկապես այս ստեղծագործությունն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար։ Նա ինքն էլ գրեթե 30 տարի շարունակ չէր տեսել իր աշխատանքը։ Տարիներ անց սեփական գործը տեսնելու, շոշափելու ու կարոտն առնելու տեսարանն իսկապես հուզիչ էր»։
Գեղարվեստական արժեքը
«Սասունցի Դավիթ» որմնաքանդակը նկարիչ Հակոբ Կոջոյանի 1922 թվականին ստեղծված հայտնի համանուն գրաֆիկական աշխատանքի քանդակային տարբերակն է՝ յուրաքանչյուր կողմը 15 անգամ մեծացված: Սակայն, ինչպես շեշտում է Արմեն Եսայանցը, Արտաշես Հովսեփյանը հանդես չի եկել զուտ նմանակողի կամ «թարգմանչի» դերում։ «Նրան հաջողվել է Կոջոյանի հեղինակած փոքրածավալ ջրաներկ ստեղծագործությունը փոխանցել քարի մեջ այնպես, որ բոլոր մանրամասներն ավելի ցցուն ներկայանան դիտողին: Այս մոնումենտալ ռելյեֆի գեղարվեստական արժեքը նրանում չէ, որ սա Կոջոյանի ստեղծագործության քարե կրկնօրինակն է։ Որմնաքանդակում այդ ստեղծագործության մանրամասներն է՛լ ավելի ակնառու են դառնում, իսկ ֆիգուրներից յուրաքանչյուրի տեղն ու դերն աշխատանքում՝ ավելի ակնհայտ ու տպավորիչ, այսինքն՝ Կոջոյանի գործում արդեն իսկ ներկա մոնումենտալությունն ավելի է ընդգծվում՝ շնորհիվ տուֆի մեջ մարմնացած պատկերի», — մեկնաբանում է Եսայանցը՝ բացատրելով, որ դա նկատվում է հատկապես մանրամասների մշակման աստիճանի մեջ, որովհետև եթե որմնաքանդակն ավելի մանրակրկիտ մշակման ենթարկվեր, այն կտուժեր, կկորցներ իր՝ որպես ամբողջական պատկեր ընկալվելու հատկությունը։ Ու թեև որմնաքանդակն անավարտ է մնացել, այդուհանդերձ այն փոխանցում է ստեղծագործության մոնումենտալ հնչեղությունը՝ տպավորելով իր մասշտաբներով, կատարման վարպետությամբ ու տուֆի՝ աչք շոյող ջերմությամբ։ Ժամանակի ընթացքում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, ամենայն հավանականությամբ, սրահը կօգտագործի նաև որպես ցուցասրահ, օրինակ, կլոր քանդակի կամ մանր պլաստիկայի ցուցադրությունների համար։ Բայց դա ապագայում, իսկ առայժմ «Սասունցի Դավիթ» սրահը միայն ու միայն Սասունցի Դավթինն է:
Անի Սմբատի Գաֆէսճեան արվեստի կենտրոն
Քաղաք Արվեստ
Լրիվ
ուրիշ,
անհնարին կայֆոտ, դիզայնոտ Մայիսի վերջին տասնօրյակի ընթացքում Երևանում կազմակերպվեց քաղաքի համար բացառիկ միջոցառում՝ «Ներկայ դիզայն տաղաւարի» ցուցանակի ներքո հայազգի մի շարք դիզայներներ ներկայացրեցին իրենց աշխատանքները՝ պայուսակներից ու շապիկներից մինչև բազկաթոռ ու լուսարձակ: Մենք խնդրեցինք «Ներկայի» կազմակերպիչներից մեկին պատմել, թե ինչ է դիզայն տաղավարը և ինչպես դրա առաջին օրինակը ընդունվեց Երևանում:
Մ
եր երևակայության մեջ ձևավորված ամենաwow, աշխարհում concept store անունով հայտնի կիրառելի արվեստի՝ դիզայնի, ցուցասրահ-տաղավար կազմակերպելու ցանկությունն էր, որ բերեց «Ներկայ դիզայն տաղաւարի» ստեղծմանը: Դիզայն տաղավարը անծանոթ երևույթ էր մեր իրականության մեջ, և, իսկապես, երկար ժամանակ շատերը չէին հասկանում ինչի մասին է խոսքը: Այսպես՝ «Ներկայ դիզայն տաղաւարը» հարթակ-ցուցասրահ է, որտեղ մենք ներկայացնում ենք դիզայնը որպես առանձին ճյուղ, որպես ինքնուրույն երևույթ: Մեր պատկերացմամբ՝ դիզայնի յուրաքանչյուր արտադրանք պետք է լինի գեղեցիկ, իմաստային հագեցվածությամբ, նոր, թարմ, ինքնատիպ, կիրառելի, մի խոսքով՝ արվեստից այն պետք է տարբերվի միայն կիրառելի լինելու պարտադիր պայմանով:
46 47
Հուլիս 2016
Որոշում
Մի բավական ցուրտ օր բազմոցին նստած՝ երեք ընկերներով հաստատեցինք այս միտքը կյանքի կոչելու պատրաստակամությունը, գիտակցեցինք, որ Հայաստանում այս դարակը դատարկ է, և մենք մեր մեջ ուժ ենք գտնում այն լցնելու համար: Մեր խոսակցություններում անընդհատ շրջում էին մտքեր, բոլորը արվեստի մասին. «Եկե՛ք այսպես մի բան անենք, լավ միտք ունեմ, գիտե՞ք ինչ եմ տեսել»: Բոլոր գաղափարները ավելի լայն էին, քան այն, ինչ տեսնում էինք մեր շուրջ: Կար աշխատելու ցանկություն, միասին մի բան փոխելու զգայական, բայց որոշում:
Ովքե՞ր ենք մենք
Նայիրին արվեստաբան է, կազմակերպված և արագ Նայիրին, կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ, կրթական ծրագրեր, գիտի խոսել մարդկանց հետ, արագ ներգրավվել թեմայի մեջ, ոգևորվում է ամեն հաջողությունից: Նայիրին նաև մեր դիզայներներից մեկն է. եթե եղել եք «Ներկայ դիզայն տաղավարում», ապա հաստատ հիացած կլինեք հայկական տառերով ու տաղերով ներշնչված նրա զարդերով: Ասյան լրագրող է, հոդվածներ ունի միջազգային մի շարք ամսագրերում: Ասյան նաև իր լուսանկարչական կոլաժներով մասնակցում է ցուցահանդեսների: Նորաձևությունը Ասյայի տարերքն է, և դա հստակորեն նկատելի է: Էմման ես եմ, արվեստաբան եմ: Անում եմ իմ գործը, հուսով եմ՝ ամեն անգամ ավելի լավ: Սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ և կարծում եմ՝ գտել եմ իմ տեղը արևի տակ: Ուշ միջնադարից մինչև արդի արվեստ, սա էլ իմ տարերքը:
Ահա այս թիմով սկսեցինք շարժվել առաջ…
Որոշումը կար, պետք էր ուշադիր ընտրել, թե ովքեր են լինելու այն դիզայներները, ում աշխատանքները մենք ուզում ենք ցույց տալ բոլորին և հենց նրանց միջոցով ներկայացնել, թե ինչպիսին է մեր պատկերացրած իրական դիզայնը իր մաքուր տեսքով: «Ներկայ դիզայն տաղաւարը» «Ներկայ» շարժման մի մասն է, որ միտված է զարգացնել ժամանակակից հայ արվեստը Հայաստանում: Ժամանակին կար «Ներկայ ցուցասրահ», այն մի շարք ցուցահանդեսներից հետո դադարեցրեց աշխատանքները, իսկ «Ներկայ դիզայն տաղաւարը» դարձավ մեծ գաղափարի նոր ճյուղը:
Քաղաք Արվեստ
Կամք
Ասել, որ աշխատանքի ընթացքում ամեն ինչ չէ, որ հարթ էր, նշանակում է ոչինչ չասել: Սակայն կամքի դեպքում որոշումը չի փոխվում: Հստակ էր ամեն դժվարությունից հետո մեր՝ շարունակելու ցանկությունը, ցանկություն, որը հանգամանքներ, ինչպես տեսանք, չի ճանաչում: Դիզայներների մի մասը մեր ընկերներն էին, ովքեր միանգամից լսեցին և ամբողջությամբ ընկալեցին մեր միտքը, տեսան իրենց մեր երազանքի իրականացման բաղկացուցիչ, համաձայնեցին աշխատել, անգամ նրանցից ոմանք հատուկ «Ներկայ դիզայն տաղաւարի» համար որոշեցին նոր դիզայնի պարագաներ ստեղծել: Սկսվեց էմոցիաներով և գործով լեցուն շրջան… քննարկել, կապվել մասնակիցների հետ, փնտրել տարածք, գտնել տարածք, կորցնել տարածք, փնտրել համախոհների, մշակել կոնցեպտ, ան-
ընդհատ շտկել բոլոր դետալները, լսել կարծիքներ, կիսվել մտքերով, և նույնը մի քանի անգամ: Որպես հետևանք որոշվեցին մեր «Ներկայ դիզայն տաղաւարի» իրական հերոսները՝ Alice Blue – Լոնդոն – Խեցեղեն SNKH – Երևան – աթոռ DZZZ – Երևան – Լույս Tangian – Երևան – Նորաձևություն Vardoui Nazarian – Մոսկվա – Նորաձևություն Karina Kino – Մոսկվա – Նորաձևություն Soncess – Երևան – Նորաձևություն Nairi Khatchadourian – Փարիզ – Զարդարվեստ David Galstyan – Երևան – Լուսանկարչություն Lilit Sarkissian – Կիև – Գրաֆիկական արվեստ Ցուցահանդեսի մասնակից բոլոր դիզայներները պետք է հայազգի լինեին՝ Հայաստանից ու սփյուռքից, և սա մեր միակ հստակ պայմանն էր:
Նվիրում
Յուրաքանչյուր լավ միտք ստեղծումից մինչև իրագործում անցնում է խմորումներ, և հենց վերջնական արդյունքն է ցույց տալիս՝ այն կարևոր էր, թե ոչ: Մեր անկոտրում ցանկությունն էլ բերեց նրան, որ կարողացանք ստանալ բոլոր համաձայնությունները աշխատանքը սկսելու համար, ստացանք հովանավորություն «Փյունիկ բարեգործական հիմնադրամից», հստակեցրեցինք ժամկետները և քայլ առ քայլ անցանք ցուցահանդեսը իրականություն դարձնելու ճանապարհը: Վստահ կարող եմ ասել, որ առանց SNKH-ցիներ Արմինեի և Աշոտի անփոխարինելի օգնության և մասնագիտական աշխատանքի մենք պարզապես չէինք ստանա այն «լրիվ ուրիշ, անհնարին կայֆոտ, դիզայնոտ» մթնոլորտը, որը այդքան սիրելի էր մեր բոլոր այցելուներին, որը այդքան տարբերվում էր մյուս բոլոր ցուցասրահներից:
48 49
Հուլիս 2016
Անձրևոտ բացում
Գործը հասավ մինչև աշխատանքային եռուզեռ, փորձում էինք ամեն մի դետալի մասին մտածել շատ մանրակրկիտ, յուրաքանչյուր աշխատանքի ցուցադրության համար անհրաժեշտ էր հատուկ մոտեցում, միևնույն ժամանակ ողջ ցուցասրահը պետք է իր միասնական տրամաբանությունը ունենար, դիտվեր որպես ամբողջական հարթակ, որտեղ ամեն նմուշ կարող էր լավագույնս բացահայտվել: Ամեն ինչ մտովի դասավորելուց հետո, բացեցինք տարածքի դռները, սկսեցինք իրականություն դարձնել թղթի վրա ունեցած պլանը: Հատուկ հիշարժան էր բացմանը նախորդող օրը, երբ բոլոր մասնակիցները ակնհայտ հարազատությամբ և զգուշությամբ ցուցասրահ էին տեղափոխում իրենց դիզայնի պարագաները, հանձնում մեզ և գնում կամ մնում մեզ հետ մինչև շատ ուշ: Բացումը իսկապես տպավորիչ էր: Անձրևն էլ անընդհատ տեղում էր՝ կարծես չթողնելով, որ ոչ ոք դուրս գա ցուցասրահից, չնայած խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը գնալու ցանկություն ուներ: Իրենց գործով վառված մարդիկ, ովքեր բոլորին սիրով պատմում են իրենց աշխատանքների մասին, հատուկ մթնոլորտ, ուրբաթ, գինի, երաժշտություն, առաջին անգամ Հայաստանում կայացած դիզայն տաղավար. ինչպես բնորոշում էին մեր այցելուներից շատերը՝ մի քանի ժամով Նյու Յորք տեղափոխվելու հնարավորություն:
Վաճառք
Մենք շահագրգռված էինք ցուցահանդես-վաճառք անելու մտքով, քանի որ վստահ ենք, որ միայն գովասանքի խոսքերը բավական չեն այս ոլորտը զարգացնելու համար: Ուզում էինք նոր թափ և ոգևորություն տալ դիզայներներին, քաջալերել նրանց ստեղծագործել ավելի լայն, ավելի բարձր, ավելի շատ, ավելի անվախ, ինչի համար սեփական արտադրանքը վաճառելը կարևոր, հույժ կարևոր պայման է: Արդյունքները շլացուցիչ չէին, բայց գոհացնող էին: Սակայն, պետք է նշել, որ հիմնական գնորդները արտասահմանից էին: Հուսով ենք՝ դիզայնի աշխատանք և արվեստի գործ գնելու մշակույթը մեզ մոտ շուտով կզարգանա, և իրար կարևոր առիթներին նվեր պատրաստելիս առաջին հերթին ցուցասրահ կգնանք: Ամփոփելով կարող եմ վստահորեն ասել, որ «Ներկայ դիզայն տաղաւարի» թիմն իր նպատակին հասավ: Այժմ ձեզ թարմ և համարձակ մտքերով թողնում ենք խորհելու, թե դուք ինչով կարող եք առանձնանալ ներկայիս ստեղծագործ աշխարհում:
Էմմա Հարությունյան Ներկայ
Քաղաք Արվեստ
Ամռան գարունը Լրագրող Լենա Գևորգյանը պատմում է ուկրաինացի ռոքերներ «Օկեան Էլզի» խմբի երևանյան համերգի (կազմակերպիչ՝ Mezzo Production) գարնանային զորության մասին և պնդում, որ Սվյատոսլավ Վակարչուկի՝ այդքան քննարկված մերկ իրանը բնավ ամենահիշարժան պահը չէր այդ երեկո: Իսկ համերգից առաջ «ԵՐԵՎԱՆԸ» նաև հետևել էր խմբի սաունդ-չեքին՝ Համալիրի դեռևս դատարկ դահլիճում:
Ա
յս տարվա հունվարի չաշխատանքային օրերին ֆիլմեր դիտելու երկար ցանկ ունեի. վերջերում «Սևաստոպոլի ճակատամարտն» էր, անընդհատ ձգձգում էի դիտումը: Դրանից առաջ Ֆյոդոր Բոնդարչուկի «Ստալինգրադի ճակատամարտի» պատճառով այնքան էի հիասթափվել ժամանակակից ռուսական պատերազմական ֆիլմերից, որ վախենում էի ևս մեկ ռիսկի դիմել: Վերջը դիտեցի՝ մի շնչով, շնչակտուր, շնչահեղձ, շատ սիրուն ու իսկական ու հանկարծ, ամենաաղջկական, լացային պահին այդ երգը հնչեց, որ ես երբևէ չէի լսել: Բայց գիտեի, իմ սիրելի «Օկեան Էլզիի» ֆրոնթմենի՝ Սվյատոսլավ Վակարչուկի ձայնն է: Բայց ո՞նց էր ստացվել՝ «Օկեանենց» «Земля» ալբոմը լսել էի, իսկ այդ երգը՝ «Обними»-ն, ոչ: Չնայած գիտեմ, էդպես լինում է, ամենալավն ու քոնը միշտ գալիս է այն պահին, երբ ինքն է ուզում: Ձմեռս «Обними»-ով սկսվեց, եկավ միացավ ականջակալներումս հնչող մյուս երգերին, հետո նրան ընկերակցեցին «Օկեանենց» մյուս սիրելի երգերս՝ արդյունքում դուրս մղելով մնացած բոլորին: Հիշեցի, որ դեռ անցյալ տարվա սկզբին ֆեյսբուքում «Օկեանենց» երևանյան համերգի իվենթն էր բացվել: Բայց քանի որ մի տարվա վաղեմություն ուներ՝ շատ թերահավատորեն էի վերաբերում: Ու ընդհանրապես, ես Թովմաս Թերահավատն եմ՝ մինչև մի բան ինձ հետ անձամբ չի լինում, չեմ հավատում, որ դա կարող է իրականություն դառնալ: Եվ ահա, մի քանի օր անց ֆեյսբուքյան «նոթիֆիքեյշնների» կարմիր «1»-երից մեկն ինձ բերեց բոթը՝ միջոցառումը չեղյալ է հայտարարվել: Հիասթափված ու խոցված, Երևանում ապրելու ծանր բաժին
50 51
Հուլիս 2016
հասածի դեմքն ընդունելով շարունակեցի ապրել ականջակալներիս աշխարհում: Ինձ թվում է՝ Սվյատոսլավ Վակարչուկը, անգիտակցաբար, որոշեց ապացուցել ինձ, որ թերահավատ կարող են լինել բոլորը, բայց ոչ ես: Ու հենց այդ վայրկյանին ֆեյսբուքյան պատը լցվեց «գոինգներով» ու «ինթերեսթիդներով»: Գալիս են, գալի՜ս, ես էլ թռվռում եմ՝ վերջապես կլինեմ ականջակալներումս երգող տղամարդու համերգին, ում կերպարն ինձ այնքան հետաքրքիր է:
***
Սվյատոսլավ Վակարչուկ՝ 41 տարեկան, «Օկեան Էլզի» խմբի հիմնադիր, Ուկրաինայի վաստակավոր արտիստ, ֆիզիկայի ու մաթեմատիկական գիտությունների թեկնածու, 2005-ին ուկրաինական հեղափոխության ակտիվ մասնակիցներից մեկը, ժամանակին նաև վերին ռադայի պատգամավոր, հետո էլ առաջինն ու միակը, ով սեփական կամքով լքեց խորհրդարանը: Վակարչուկը հաճախ դասախոսություններ է կարդում, այդ թվում նաև Հարվարդում: Կարյերայի սկզբում երկար մազերով, երբեմն ակնոցավոր Վակարչուկը բեմում միևնույն է չափազանց էմոցիոնալ էր ու գրավիչ, համերգի վերջում անպայման հանում էր վերնաշապիկը: Այնպես որ պատրաստված մարդու համար հեչ էլ զարմանալի չէր, երբ Երևանում էլ նույնն արեց: Բայց գեղեցիկ կազմվածքը ցուցադրելու փորձ չի՝ Վակարչուկին միշտ բավարար չէ միայն բեմին կանգնելն ու երգելը: Նա անպայման գտնում է բեմում ամենաբարձր կետը, բարձրանում, հետո իջնում հանդիսատեսի մոտ, գրկում ում հասցնի կամ հայացքով «խոսում» բոլորի հետ բեմից:
***
Բայց մինչ Վակարչուկի հայտնի իրանի քննարկումները, ես էլի չէի հավատում, որ համերգին հաշված րոպեներ են մնացել. Համալիրի աստիճաններն անծայրածիր էին թվում, բեմի առջև՝ ֆան-զոնայում կանգնած սպասելն էլ անտանելի՝ համերգի սկիզբն ուշանում էր: Հետո մի վայրկյանում ամեն ինչ փոխվեց՝ Վակարչուկի ֆենոմենն այն է, որ իրեն հաջողվում է համոզել յուրաքանչյուրին, որ նա երգում է միայն իր համար ու շուրջդ բոլորը միանգամից դադարում են գոյություն ունենալ. «Թող ամեն ինչ անհետանա, թող միայն այս երեկոն մնա, հազարավոր դեմքերի մեջ միայն քո գաղտնիքը կիմանամ»՝ «Օկեանենց» նոր՝ օրեր առաջ դուրս եկած ալբոմի երգերի խոսքերը մեկը մյուսի հետևից սկսում են վիզուալանալ: Կարծում եմ՝ նման մթնոլորտը հնարավոր է դառնում խոսափողի ձողին ամրացրած Վակարչուկի շարֆի շնորհիվ: Ինքն էլ դա մտածված է անում՝ «կախարդելու» բոլոր ներկաներին. Վակարչուկը խոստովանում է՝ միշտ շարֆեր է ամրացնում, որ բեմ բարձրանա ու միանգամից հարազատ, հարմարավետ զգա ինքն իրեն:
***
Շատերը բողոքում էին համերգի ձայնից, մյուսները, որ երկար սպասեցին համերգի սկզբին, նոր ալբոմին անծանոթները դժգոհ էին «երկարբարակ հնչող նոր երգերից», ոմանք էլ վախենում էին, թե ազգայնական թեմայով կոչեր կհնչեն. իսկ Վակարչուկն, իրականում, այնքան հեռու է քաղաքական կոչերից, երաժշտությունն իր առաքելությունը դարձրած նա օդում «շուշանի բուրմունքով գծեր է նկարում», ու այն տարածվում է ամբողջ դահլիճում, միավորելով յուրաքանչյուրիս՝ անկախ ազգային պատկանելությունից: Իմ առջև մի զույգ էր գրկված-կանգնած՝ ոչ մի երգի ընթացքում նրանց մազն անգամ չշարժվեց, անշարժ կանգնած էին: Սկզբում ինձ թվաց, թե շարֆի կախարդանքի արդյունքն է, բայց մոտ յոթ երգից հետո տղան ցույց տվեց աղջկան ձեռքի ժամացույցն ու ասաց՝ «արդեն ուշ ա»: Շատ արագ դուրս եկան՝ մնացինք «մենք մերոնցով», ու մի պահ ինձ թվաց, թե Համալիրի մեծ դահլիճն անկարող է այլևս դիմադրել հույզերի նման շքերթի՝ ձայնալարերն անխնա վարի տալով երգում ու թռչկոտում
էինք՝ «որովհետև ապրում եմ, կարծես երկնքում ճախրեմ», «ու ոչինչ չեմ նկատում, չեմ լսում, ընկնում եմ երկինք, երկնքից էլ բարձր եմ ճախրում»: Անբացատրելի հուզմունքով «Обними»-ն էի սպասում: Իսկ համերգն ավարտվեց, երգս էլ չհնչեց: Ես ինչ-որ տեղ կարդացել էի, որ մի անգամ համերգի ավարտից հետո խումբը դեռ վեց անգամ բեմ էր վերադարձել ու շարունակել երգել: Մեզ մոտ էլ վերադարձան, բայց երեք անգամ: Ու «Обними»-ն հնչեց ամենավերջում՝ ամենալավն ու քոնը միշտ գալիս է այն պահին, երբ ինքն է ուզում, որ նստվածքի քողը միշտ հետդ տանես: Հունիսի 1-ն էր, ամառվա առաջին օրը, բայց մարդն իր հոգում միշտ էլ կարող է ամառ ունենալ, իսկ գարունը պետք է վաստակել: Ու ես Վակարչուկի խոսքերը հիշեցի՝ «Հույսը կորցնել չի կարելի, մինչև վերջին վայրկյանը պետք է պայքարել: Որովհետև հնարավոր է հենց այդ վերջին պահն է, որ գարուն կբերի, որն էլ, իր հերթին, նոր կյանքի սկիզբ կլինի: Ու հենց դա կդառնա այն գարունը, որով կուզենաս աշխարհի հետ կիսվել»: Շնորհակալություն, մեզ ամռանը գարուն բերելու համար:
Լենա Գևորգյան Բիայնա Մահարի
Քաղաք Կադրերի բաժին
Սպայի տուն, 1970-ականներ Մինչև վերջերս Երևանի ամենահին շենքերից մեկը կառուցվել էր դեռ 1842 թվականին որպես գավառական ուսումնարան՝ Նիկոլայ Առաջին ցարի կողմից հաստատված տիպային նախագծով: Նորաբաց ուսումնարանում 1843-1848 թթ. որպես տեսուչ և ուսուցիչ աշխատել է Խաչատուր Աբովյանը։ 1906-1907 թթ. շենքը գնել է գործարար Ջանփոլադյանը, վերակառուցել այն, որից հետո ներսում բացվել է «Իլյուզիոն» կինոթատրոնը (հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանն այստեղ է առաջին անգամ սեփական աչքերով ֆիլմ տեսել) և թատրոն: Թատրոնի բեմում ելույթ է ունեցել, օրինակ, Կոմիտասը՝ իր «Գուսան» երգչախմբով: 1923 թվականից շենքը դարձավ Կարմիր բանակային ակումբ և Սպայի տուն մնաց մինչև ոչնչացումը 2005 թվականին: Շենքի տեղում կառուցվել է «Պյացցա Գրանդե» համալիրը, իսկ Սպայի տան ճակատային քարերն ու ներսի որմնանկարները չեն պահպանվել, չնայած նախնական պայմանավորվածությանը:
PAN Photo
52
Հուլիս 2016